Հունիս 2017, #2 (43)

Page 1

#2 (43) 2017 Հունիս

Տարածվում է անվճար



Նոնա Իսաջանյան

Մ

ենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ «ֆոտո անել» կարող են բոլորը՝ հինգ տարեկան երեխաները վերցնում են ծնողների հեռախոսներն ու ֆիքսում այն, ինչ տեսնում են, իսկ ցանկացած մեծահասակի պետք է միայն մի փոքր գումար հավաքել, գնել միջին պրոֆեսիոնալության խցիկ, բացել ֆեյսբուքում Anun Azganun Photography էջը և ամեն տեղ ներկայանալ որպես «լուսանկարիչ»: Հիմա այն դարաշրջանն է, երբ մեկ օրվա ընթացքում համացանցում հայտնվում է ավելի շատ լուսանկար, քան ամբողջ XX դարում է արվել: Երբ ընդամենը մի քանի քլիքով կամ մատով էկրանին հպվելով կարելի է այնպես մշակել «չխկցրածը», որ ամոթ չլինի կադրը պորտֆոլիոյի մեջ տեղավորել: Եվ դա նորմալ է. առաջընթացը լավ բան է, այն բոլորին հավասար պայմաններ է ընձեռում: Պարզապես պետք չէ մոռանալ, որ այդ միլիոնավոր «չխկացնողների» մեջ շատ քչերն են իրական լուսանկարիչ: Կամ նույնիսկ՝ «լուսագրող» (հունարեն photos՝ «լույս» և graphé՝ «գրել» բառերից): Այդ քչերի լուսագրությունն է, ի վերջո, կոչվում արվեստ: Նրանց օբյեկտիվ լուսագրությունով ենք տասնյակ տարիներ անց ուսումնասիրելու Երևանի պատմության այն տարօրինակ հատվածը, որում հիմա ապրում ենք, այնպես, ինչպես հիմա ագահորեն հավաքում ենք նախորդ հարյուր տարվա ընթացքում քաղաքի հետ կապ ունեցող ցանկացած կադր: Բայց նրանց արածը գնահատելու համար բնավ հարկավոր չէ սպասել տասնյակ տարիներ: Կարելի է և պետք է այսօր գնահատել նրանց արածը: Այն, թե ինչպես են նրանք Երևանի նույնիսկ ամենամռայլ ու խավար օրերին գտնում լույսը և գրում պատմությունը: Իսկ ինստագրամում սելֆի անել միշտ էլ կհասցնենք: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, Գուրգեն Խանջյանի նոր վեպը և այլն

06

Լույս «Կասպերսկի Լաբորատորիա». լուսավոր և անվտանգ Kaspersky ընկերությունը հերթական ստորգետնյա անցումն է կարգի բերում:

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

08

16

Խոշոր պլան Սուբյեկտիվ Յոթ լուսանկարիչ, յոթ կադր, մեկ Երևան: Նստավայր Միրզոյան գրադարան Լուսանկարիչ Կարեն Միրզոյանի հիմնած Mirzoyan գրադարանը, որտեղ կարելի է հարյուրավոր ֆոտո գրքեր ընթերցել:

18

Համախմբված 4Plus Ինչպես մի խումբ կին լուսանկարիչներ հիմնեցին իրենց ֆոտո կենտրոնը:

20

Հավաքածու Լույսի աղբյուրներ 19-րդ դարից մինչև մեր օրերը՝ «Լուսադարան» հիմնադրամի բացառիկ ֆոտո հավաքածուն։

24

Վիրտուալ ուղևորություն 360 Մեծ Հայք Ինչպես 360 Stories-ի և Ucom-ի մեկ նախագծում հանդիպեցին պատմությունը, ֆոտոարվեստն ու նորագույն տեխնոլոգիաները:

26

Լեզու 10 ֆոտո բառ Հայերեն լուսանկարչական մասնագիտական բառարանի ստեղծումը:

28

Համացանց #Երևանգրամ Փաստեր 21-րդ դարի լուսանկարչական ֆենոմեններից մեկի մասին:

30

Ցուցահանդես Համադրելով «Ժամանակի Ստվերները» Մի աննախադեպ (Հայաստանի համար) ֆոտոցուցահանդեսի կազմակերպման մասին:

36

Գրողը տանի Սելֆի բուլդոզերի հետ Արձակագիր Սարգիս Հովսեփյանի նոր պատմվածքը՝ սելֆիի սիրահարների մասին:

38

Պատմություն Ատելյերևան Թվային խցիկներից առաջ. Հին Երևանի ֆոտո ատելյեները:

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

Շապիկի նկարազարդման մեջ օգտագործվել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանող Սոնա Մկրտչյանի ստեղծած տառատեսակը՝

Հունիս 2017

40

Գերդաստան Ֆոտոգեն Ստալինի արձանի բացումը, «Արարատ-73»-ը և Էլեկտրիկ Երևանը. Բաղդասարյանները ֆիքսում են Երևանի պատմությունը

46

Այնտեղ Պանսահման Ստամբուլից Նյու Յորք. PAN Photo գործակալության լուսանկարիչների արտասահմանյան կադրերը:

52

Այնտեղ Ֆոտոյի տեղ Լուսանկարչական թանգարաններ Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում և այլուր:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Անի Բարսեղյան, Վիգեն Գալստյան, Էլեոնորա Մալխասյան, Սարգիս Հովսեփյան, Վահե Բուդումյան, Արմեն Մուրադյան Խորհրդատու՝ Վիգեն Գալստյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Բիայնա Մահարի, Կարեն Միրզոյան, Վահան Ստեփանյան, Դավիթ Գալստյան, Նազիկ Արմենակյան, Սուրեն Մանվելյան, Մարիամ Լորեցյան, Գագիկ Հարությունյան, Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան, Լուսադարան, PAN Photo, National Portrait Gallery Պատկերազարդումներ՝ Տաթևիկ Մկրտչյան, Yann Kebbi

Գլխավոր հովանավոր

2 3

ՔԱՂԱՔ

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 1 Հեռ.՝ +374 (10) 58 15 10 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com URL՝ www.evnmag.net Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 58 15 10 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

54

Իմ Երևան Քաղաքը խոսում է, լսեք Ինչու էր դերասանուհի Աննա Գրիգորյանի մանկության Երևանը հիշեցնում նրան «Դիսնեյ Լենդը»:

56

Պատկերապատում «Կառուցվածքը փտած է, ընկեր» Երևանը քանդող ճարտարապետի արկածները՝ Վիգէն Պէրպէրեանի և Յան Քեբբիի ֆրանսալեզու պատկերպատման էջերին:

60

Կադրերի բաժին Երևանը՝ Իդա Քարի լուսանկարներում, 1957 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

© 2011-2017 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 12.06.2017

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից Ռուսական փոփ-բեմի ներկայացուցիչների ազգային պատկանելության և այլնի մասին բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները:

***

Հըմի ես ո՞նց չծխեմ: Չէ, եթե պասաժիրին դուր չի գալիս, եղել ա՝ ասել են, էդ պահին գցել եմ: Բայց որ արգելում են, եսիմինչ, էդ ես չեմ ընդունում:

***

Չարենցը մեր քուչեքն էր ապրում: Պապաս դաժե հիշում ա՝ ոնց էին գիշերով եկել տանում: Հետո դե տենց էլ դուրս չեկավ:

***

Ապացուցված բան ա՝ խմելուց պետք ա մաքուր խմիչք խմես: Հունաստանում, օրինակ, մի քանի տարի աշխատել եմ՝ սաղի ձեռները դողում էին: Որտև խելոքները օղին ջրով բացած են խմում: Պարզ ա, որ օրգանիզմը վարի կգնա դրանից:

***

Էս Կիռկոռովը ինչ անասուն դեմք ա, չէ՞: Ասում են ինչ-որ հայ ա, հա՞, ուղղակի պռիզնատ չի էլ գալիս: Բայց ջոգի՞ր ոնց սկավ հենց Ալլան սիկտիր արեց դրան, պհա՜յ: Իսկ Լեպսն ու Մելաձեն վրացի են:

***

Ինչ ուզում ես ասա՝ Ստալինը լրիվ ճիշտ էր: Էս երգրի հալալ յոթսուն տոկոսը կարելի էր պատին դեմ տալ ու գնդակահարել: Սովետում խի՞ էր վիճակը շատ ավելի լավ: Որտև այ տենց էր լինում, մի հատ սխալ թփրտում էիր՝ վերջ: Էն ժամանակ եթե ոստիկանը ակտի մեջ ուղղագրական սխալ աներ՝ խայտառակ կանեին, գործից կհանեին:

***

Եթե դեմ չեք երեխայի համար իմ ֆլեշկայից մի հատուկ երգ միացնեմ ռադիոյի փոխարեն… «Արի իմ սոխակ»-ից լավ երգ մեր երեխաների համար չկա, չէ՞:

Ինչ անել «Դյունկերկ»

Yerevan Color Run

Հուլիսի 16, Հանրապետության հրապարակ Run Armenia-ի կազմակերպած հերթական Yerevan Color Run-ը խոստանում է դառնալ մասնակիցների այս տարվա ամենաուրախ և զվարթ հինգ կիլոմետրերը: Այս վազք-զվարճանքը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան: Սա վազք է, որտեղ սպորտային պատրաստվածությունը նշանակություն չունի: Վազքին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել 14 տարեկանից բարձր և վճարել 4000 դրամ տոմսի համար: Կլինեն նաև հաղթողներ և մրցանակներ:

Հուլիսի 20-ից, կինոթատրոններում Կան ռեժիսորներ, որոնց նոր ֆիլմերը պետք է դիտել, եթե նույնիսկ չգիտես վերնագիրը, թեման և դերսանական կազմը: Անգլիացի Քրիսթոֆեր Նոլանը նրանցից մեկն է: Փորձելով ուժերը թրիլերի, կոմիքսի էկրանավորման, գիտաֆանտաստիկայի և տիեզերական բլոքբասթերի ոլորտներում, Նոլանն այժմ անցել է պատերազմական ժանրին: Կինոնկարը պատմում է Երկրորդ համաշխարհայինի տարիներին անգլիական երեք հարյուր հազար զինվորականների էվակուացման մասին ֆրանսիական Դյունկերկից:

«Կնոջ նույնականացում»

Հունիսի 27, The Club, Թումանյան 40 AFG-ի հերթական շարքը նվիրված է XX դարի մեծագույն ռեժիսորներից մեկին՝ Միքելանջելո Անտոնիոնիին: Հունիսի 27-ին (ինչպես միշտ՝ երեքշաբթի) հերթը նրա 1982 թվականի դրամայինն է՝ կնոջ կողմից լքված կինոռեժիսորի մասին, որն այժմ հերոսուհի է փնտրում իր նոր ֆիլմի համար: «Կնոջ նույնականացումը» 1982-ին արժանացել է Կաննի կինոթափառատոնի հատուկ մրցանակի:

Արկադի Վոլոդոս

«Անասնաֆերմա»

Հունիսի 22, 28, 30, Գոյ թատրոն, Գրիգոր Լուսավորիչ 6 Անգլիացի գրող Ջորջ Օրուելի լեգենդար վիպակը («Բոլոր կենդանիները հավասար, բայց ոմանք ավելի հավասար են») պատմում է ընտանի կենդանիների կողմից մի անասնաֆերմայում իրականացրած հեղաշրջման և դրա հետևանքների մասին: «Գոյ» թատրոնի բեմում առաջին անգամ ներկայացվում է դրա հիման վրա ստեղծված բեմադրությունը (բեմադրության հեղինակ՝ Սարգիս Արզումանյան):

4 5

Հունիս 2017

Հուլիսի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահ «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանում հանդես կգա ակադեմիական երաժշտության մեգաաստղ, դաշնակահար Արկադի Վոլոդոսը: Ծրագրում կհնչեն Շումանի, Բրամսի և Շուբերտի ստեղծագործությունները:


Նոր նստավայրեր

Նոր գիրք

Daboo Bar, Իսահակյան 38

Հերթական հավես խմելու տեղը Կասկադամերձ տարածքում: Daboo-ն բացվում է երեկոյան վեցին և իդեալական է հետաշխատանքային երեկոների համար: Այցեքարտեր՝ զանազան կոկտեյլներ (այդ թվում հատուկ Daboo cocktail) և դիջեյ:

Պուշկին ԿՂԶԻ, Պուշկին 52-8

Հավաքվել են մեկական դերասան ու երաժիշտ և երկու նկարիչ, որոնք «ուզում են շրջապատված լինել լավ մարդկանցով» և ստեղծել իրենց ԿՂԶԻ-սրճարանը: Այն բաց է ամեն օր՝ առավոտյան 9:00-ից մինչև 23:00-ը։

Իտալո Կալվինո, «Ծառաբնակ բարոնը», Անտարես

Արամ Պաչյան, «Ցտեսություն, Ծիտ», Դարակ

Ջոն Սթայնբեք, «Ցասման ողկույզներ», Զանգակ

Գուրգեն Խանջյան, «Տուր ձեռքդ, պստլո», Անտարես

XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957)՝ նրա լավագույն երկերից մեկի գործողությունը ծավալվում է XVIII դարի և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում: Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները: Բնագրից թարգմանել է Հասմիկ Եղիազարյանը:

Բոլորովին վերջերս արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը թարգմանվեց և հրատարկվեց անգլերեն լեզվով: Դրան զուգահեռ Հայաստանում լույս տեսավ վեպի երկրորդ հրատարակությունը (մեր օրերում նման բան հազվադեպ է լինում և այս դեպքը խոսում է գրքի խիստ պահանջարկի մասին): Վեպում ներկայացված են բանակից զորացրված տղայի մտորումները։

Նոր խաղ Զիլ Զառ

Նոր խաղ՝ «Այլ կերպի» հեղինակներից՝ հայերեն ու հայատառ ինտելեկտուալ խաղերի սիրահարների համար: Գցում եք զառը, պտտում ժամացույցը, վերցնում քարտը, կատարում առաջադրանքը: Ցանկալի է լինել մի քիչ նկարիչ, մի քիչ դերասան, մի քիչ լեզվաբան, մի քիչ քննիչ, մի քիչ էլ՝ սոփեստ: Խաղն ընդգրկում է 5 տարբեր առաջադրանք՝ տարբեր միավորներով: Իսկ թե որը ում բաժին կընկնի, որոշում է ԶԻԼ ԶԱՌԸ: Զիլ խաղի նախադրյալներն են՝ հումորի զգացումը, վառ երևակայությունը, հնարամտությունը, սուր միտքն ու բազմակողմանի զարգացածությունը:

Գրող, լրագրող, Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթայնբեքի՝ XX դարի ամերիկյան գրականության մեծագույն դեմքերից մեկի կարևորագույն վեպը՝ «Ցասման ողկույզները», լույս է տեսել «Զանգակ» հրատարակչությունում: Մեծ դեպրեսիայի տարիներին խոր ճգնաժամում գտնվող Օքլահոմայից Կալիֆորնիա ուղևորվող ֆերմերների ընտանիքի մասին պատմությունը Սթայնբեքին բերել է Ազգային գրքի և Պուլիտցերյան մրցանակներ և համաշխարհային համբավ:

Բուն իրականություն և ցանկալի իրականություն, ու երկուսում էլ ապրելու զարմանալի կարողություն, որը միևնույն ժամանակ դառնում է հոգեբանական անհաղթահարելի բեռ: Անցյալն անընդհատ կանչում է, գրավում, իսկ ներկան սպանում է անցյալի լավագույն հիշողությունները: Ինչպե՞ս վարվել՝ արհեստականորեն վայելել անցյալի քաղցրությո՞ւնը, թե՞ հաղթահարել կարոտն ու փորձել այդ կերպ հաղթահարել նաև ներկայի տաղտուկը: Իսկ գուցե կա երրո՞րդ ճանապարհը: «Տուր ձեռքդ, պստլո» վեպը ժամանակների ու իրականությունների տարուբերումների մեջ մոլորված մարդու պատմություն է, որը, այնուամենայնիվ, ունակ է հաղթելու:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Լույս

«Կասպերսկի Լաբորատորիա».

լուսավոր և անվտանգ Ընկերությունը շարունակում է անվտանգ և լուսավոր դարձնել Երևանը՝ կարգի բերելով քաղաքի ստորգետնյա անցումները: ← Գետնանցման լուսավորման աշխատանքները

↓ Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը և Նոր Նորքի փոխթաղապետ Արմեն Ալավերդյանը

Ե

րևանում ստորգետնյա անցումներից շատերը վանում են իրենց հակասանիտարական վիճակի և մթության պատճառով։ Բնական է, որ երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը հատկապես մութ ժամերին գերադասում են շրջանցել նման ստորգետնյա անցումները և, վտանգելով իրենց կյանքը, փողոցներն անցնել չթույլատրված հատվածներով։ Այս ամենին, սակայն, արդեն ավելի քան մեկ տարի է չեն բախվում Երևանի Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների բնակիչները. Գայի պողոտայի՝ նշված զանգվածները միացնող երկու գետնանցումներում 2016 թվականի մայիսի 6-ից գործում են հզոր լուսավորման սարքեր, որոնք միանում են այն ժամանակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։ Բացի այդ, լուսավորման սարքերում ներկառուցված են տեսախցիկներ, որոնք է՛լ ավելի ապահով են դարձնում գետնանցումները թե՛ ցերեկը, թե՛ հատկապես գիշերը։ Նշված ստորգետնյա անցումները մաքրվել և լուսավորման սարքերով էին կահավորվել համակարգչային անվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության սոցիալական պատասխանատվության «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շնորհիվ՝ Նոր Նորք վարչական շրջանի հետ համագործակցությամբ։ Ընկերությունը հայտարարել էր, որ շարունակելու է նախագիծը՝ նոր լուսավորվելիք ստորգետնյա անցումների ընտրությանը մասնակից դարձնելով երևանցիներին։ Այդ նպատակով www.kaspersky.am կայքում

6 7

Հունիս 2017


անցկացված քվեարկությամբ մայրաքաղաքի բնակիչներն ըստ լուսանկարների կարող էին իրենք ընտրել այն գետնանցումը, որն անհրաժեշտ է լուսավորել և անվտանգ դարձնել առաջին հերթին։ Եվ հատկանշական է, որ մեկ տարվա քվեարկության ընթացքում ավելի ակտիվ են գտնվել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները, որոնց որոշմամբ՝ այս անգամ լուսավորվել է Բադալ Մուրադյան փողոցի՝ Նոր Նորքի 5-րդ և 6-րդ զանգվածները միացնող գետնանցումը։ «Շատ ուրախ եմ մեր վարչական շրջանի բնակիչների քաղաքացիական ակտիվության համար։ Նրանք հավատացին «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախաձեռնությանը, և այսօր մենք ևս մեկ անվտանգ և լուսավոր գետնանցում ունենք մեր վարչական շրջանի տարածքում։ Կոչ եմ անում մյուս վարչական շրջանների ղեկավարներին և գործարարներին, որ նրանք ևս շահագրգռություն ցուցաբերեն ստորգետնյա անցումներն անվտանգ դարձնելու և լուսավորելու հարցում։ Գործարարների համար շահեկան է ինքնին բանուկ անցուդարձ ունեցող գետնանցումներում իրենց ընկերությունների նշանով լուսավորման սարքերի տեղադրումը, այդպիսով նաև հավելյալ ճանաչելիության և բարի համբավի ձեռքբերումը։ Իսկ վարչական շրջանները, դրանց տեղադրման թույլտվություն տալով, կունենան լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություն, և այդ միջոցները կարող են ծախսել իրենց տարածքում բարեկարգման, վերանորոգման և այլ

աշխատանքներ իրականացնելու համար», — նշում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը։ Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը ևս գոհ է «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի առաջընթացից։ «Այս նախագիծը վիրտուալ աշխարհում անվտանգություն ապահովող «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի մի մասն է, որը կոչված է իրական կյանքում մարդկանց անվտանգության ապահովմանը։ Ընկերությունը մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ է իրականացնում նախագիծը, սակայն, ցավով պետք է նշեմ, որ Գայի պողոտայի՝ Նոր Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածները միացնող ստորգետնյա անցումների լուսավորման սարքերը քանիցս բարբարոսաբար կոտրվել են։ Նման անվայել արարք գործող անձանց հորդորում եմ գիտակցել, որ այդ սարքերի անխափան աշխատանքն ապահովում է նաև իրենց հարազատների, ընկերների և հյուրերի անվտանգությունը», — շեշտում է Արմեն Կարապետյանը։ Հուսանք, որ Երևանի վարչական շրջանները և գործարարները համատեղ ձեռնամուխ կլինեն մայրաքաղաքի այլ ստորգետնյա անցումներն անվտանգ և լուսավոր դարձնելու սոցիալական կարևոր առաքելության իրագործմանը, և անխտիր բոլոր բնակիչներն ու հյուրերը խնամքով կվերաբերվեն գետանցումներում տեղադրված լուսավորման սարքերին։

«Կասպերսկի Լաբորատորիա»


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Խոշոր պլան

Սուբ յեկ տիվ Լուսանկարչությունը ժամանակաշրջանի ֆիքսման կարևորագույն գործիքներից է: Տարիներ անց XXI դարասկզբի Երևանի մասին պատկերացում կկազմվի ոչ միայն հիշողությունների կամ ֆեյսբուքյան ստատուսների հիման վրա, այլև լուսանկարների: Մենք որոշեցինք երկար չսպասել ու արդեն հիմա խնդրել երիտասարդ սերնդի մի քանի կարևոր երևանաբնակ լուսանկարիչներին պատմել՝ ինչպիսին է խցիկի օբյեկտիվից իրենց տեսած Երևանը և ներկայացնել իրենց կողմից արված ամենաերևանյան լուսանկարը:

8 9

Հունիս 2017


ՆԱԶԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

2002-ից, երբ նոր էի մուտք գործում լուսանկարչություն, մի հետաքրքիր զգացողություն ունեի. մի նկարահանումից մյուսը վազելիս չափչփում էի փողոցները, լուսանկարում գրեթե ամեն ինչ, մարդկանց, փողոցները: Մարդիկ նման էին քաղաքին, քաղաքը նման էր մարդկանց: Ես հմտանում էի, փորձ ձեռք բերում, քաղաքը ավելի էր բացվում իմ առաջ: Լուսանկարչական խցիկի շրջանակից երևացող Երևանը իմն էր, ես էլ պատկանում էի քաղաքին: Զգացում, որ էլ չկա… Ինչպես որ 2005 թվականից չկա Ամիրյան փողոցի այս շենքը:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Խոշոր պլան

ԱՌՆՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Էնպես է ստացվել, որ Երևանը ես բավական հազվադեպ եմ նկարում: Երևի նրանից է, որ էստեղ լուսանկարչությունն աշխատանք է, իսկ, օրինակ, ճամփորդելիս՝ նաև հաճույք: Բայց դա չի նշանակում, որ Երևանում քիչ կադրեր ունեմ արած, պարզապես դրանք բոլորը, որպես կանոն, մեծ ֆոտոշարքեր են, որոնցից ամենամասշտաբայիններն արվել են ռուսալեզու Ереван ամսագրի համար: Երբ ամսագիրը դեռ լույս էր տեսնում, գրեթե ամեն ամիս մի այնպիսի ֆոտոպատմություն էինք մտածում, որի իրականացումը նման էր հոլիվուդյան ֆիլմի նկարահանումների՝ տոննաներով տեխնիկա, հատուկ գտած հագուստ, տասնյակներով մասովկա և օրերի աշխատանք՝ այդ ամենը մի քանի կադրի համար: Այդպես էր նաև Յուրա Մովսիսյանի դեպքում: Սա, երևի, Ереван-ի համար արված իմ ամենաերևանյան կադրն է: Տեղանքից գուցե լավ չի երևում, բայց սա իրոք Երևանում է, ավելի ճիշտ՝ Էրեբունիում: Երբ որոշեցինք Յուրային գլադիատորի կերպարանքով լուսանկարել, սկսեցինք փնտրել հարմար դաշտ և այդպես եկանք հասանք Էրեբունի, հենց հնագույն ամրոցի հակառակ կողմում է: Երևանը նաև այսպիսին է լինում:

10 11

Հունիս 2017


ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երևանը իմ համար վաղուց այն քաղաքը չի, որը ունի հին ու նոր թաղամաս, հետաքրքիր ճարտարապետություն կամ Մատենադարան ու Կոնյակի գործարան: Դժվար ես իմ արտասահմանցի ծանոթին հրավիրեմ Երևանը տեսնելու, Հայաստանը՝ հա, Երևանը՝ չէ: Երևանը ինձ համար մարդիկ են, որոնք դեռ ապրում են այս քաղաքում, իմ ընտանիքն ու իմ ընկերները ու Երևանը այն տեղերն են, որոնք ես նկարում եմ՝ փորձելով ցույց տալ քաղաքը, որը մի քանի տարուց էլ այդպիսին չի լինի: Էս մեքենան էդ շարքից է: Այս ձմեռ ամեն անգամ տնից ինչ-որ տեղ գնալուց անցնում էի էս մեքենայի կողքով, ու քանի որ ինքը մի կողմից շատ բաց ու երևացող տեղ էր՝ Համալիրի մոտակայքում, իսկ մյուս կողմից էնպես էր, որ իմ ուզած տեղից որ նկարեի, հաստատ մեքենայի տակ էի ընկնելու, գումարած՝ հետևի պլանը լավը չէր, մի տեսակ խանգարող բաները շատ էին, անընդհատ մելանխոլիկ հայացքով անցնում էի կողքով ու մտածում, որ մի օր հաստատ մեկը կնկարի: Ու փետրվարի վերջին օրը էլի տաքսիով անցնում եմ առավոտվա 7-ի կողմերը ու Կոմիտասի բարձունքներից գնալով մտնում Կիևյանի մառախուղի մեջ, ու մտածում՝ տեսնես մեքենան էնտեղ կլինի՞: Հասնում եմ տեղ, ու համ մեքենան է տեղում, համ ավելորդ ոչ մի բան չի երևում, համ առավոտ շուտ է ու մեքենաները շատ քիչ են: Մի խոսքով, վայրենու նման թռնում եմ տաքսիից ու սկսում նկարել: Կողքից էնպիսի տպավորություն էր, որ ես մյուս օրը քաղցկեղից պիտի մահանայի, ու էդ իմ վերջին ցանկությունն էր՝ մառախուղի մեջ մայրուղու մեջտեղից «զիմ» նկարելը:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Խոշոր պլան

ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

Երևանը շատ մոնոտոն է էն պատճառով, որ ես էստեղ եմ ապրում: Քանի որ ապրում եմ՝ շատ բան չեմ տեսնում: Երբ ես գնում եմ մի որևէ նոր քաղաք, առաջին մի քանի օրը շրջում եմ առանց խցիկի, որ տուրիստի նման չսկսեմ չխկացնել ամեն քայլափոխին ու նկատեմ, գտնեմ ավելի խորը մի բան: Մի խոսքով, Երևանը ինձ համար ավելի շատ հանգստանալու տեղ է, քան աշխատելու: Բայց նախագծեր, իհարկե, լինում են: Օրինակ՝ էս կադրը մի մեծ շարքից է, որտեղ ներկայացնում էինք տաղանդավոր երեխաներին: Էս տղան շատ ուժեղ մաթեմատիկոս էր: Լուսանկարում էին նրան տանը, ընտանիքի հետ: Երբ լուսամուտից տեսա էս տեսարանը, հասկացա, որ պետք է ստանամ էս կադրը: Խնդրեցի տղային, որ իջնի բակ ու կանգնի էդ տեղում: Երևանը, իմ կարծիքով, հենց էս է: Հարցրեք տուրիստներին, մեծ մասը կասեն, որ իրենց համար Երևանը հենց էս խորհրդային թաղամասերն են, ոչ թե վարդագույն տուֆը կամ, առավել ևս, մեր պատկերացրած հին Երևանը, որից գրեթե ոչինչ չի մնացել: Իսկ ինչ մնացել է, դրսից եկած մարդիկ նմանեցնում են Թիֆլիսին:

12 13

Հունիս 2017


ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Էս նկարը ոչ մի պատմություն չունի: Ոչ մի արտառոց բան, ուղղակի սովորական երևանյան «բարիլույս», ու էս նկարում բոլոր կերպարներն ունեն իրենց պատմությունները, որոնք բացի իրենցից էլ ոչ ոք չգիտի, նույնիսկ Երևանը: Երևանը, ի դեպ, երբեք էդպես հատուկ իմ լուսանկարների հերոսը չի դառնում, բայց քանի որ էստեղ եմ ապրում, ապա ժամանակ առ ժամանակ պատահում են այսպիսի փոքր, երևանյան անանուն պատմություններ:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Խոշոր պլան

ՍՈՒՐԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հանրապետության հրապարակը Երևանի ճարտարապետական սիրտն է և, իմ կարծիքով, քաղաքի ամենակատարյալ և ամբողջական համալիրը: Ես սիրում եմ քաղաքը նկարել մթնշաղին, երբ հենց նոր է մթնել, իսկ նոր միացվող արհեստական լույսերն ընդգծում են շենքերի առանձնահատկությունները այնպես, որ դրանք ներկայանում են իրենց ողջ գեղեցկությամբ: Շրջակա մթությունն էլ նպաստում է, որ ուշադրությունը սևեռվի միայն շենքերի վրա: Այս կադրում շատրվանի և մեքենաների լույսերը ընդգծում են հրապարակի ամբողջականությունը՝ լրացնելով կոմպոզիցիան: Մեքենաների լույսերը դարձել են գծեր, իսկ շատրվանի ջուրը մշուշոտվել է: Կադրն արել եմ Պատկերասրահի կտուրից: Այդ ժամերին այն սովորաբար փակ է լինում և շատ խիստ պահակներ ունի: Միակ հնարավորությունն այդ ժամին այդ կետում հայտնվելու՝ տարին մեկ անգամ տեղի ունեցող Թանգարանային գիշերն է: Այդպիսի մի օր օգտագործեցի հնարավորությունս:

14 15

Հունիս 2017


ԲԻԱՅՆԱ ՄԱՀԱՐԻ

Երևանն է իմ մասը, թե ես Երևանինը՝ չգիտեմ: Քաղաքի հետ հարաբերություններում երբեք չգիտես՝ ով է ում ավելի համար, ավելի կարևոր: Քանի փոքր էի, մտածում էի՝ ինքը իմ, հետո մեծացա, հասկացա, որ առանց ինձ ու իմ նման խառը տարբեր մարդկանց քաղաքը ճարտարապետական էքսպո է, հետո էլի մեծացա, հասկացա, որ էդ ճարտարապետական էքսպոն էնքան է արմատներով մտնում հիշողությունների, ամեն օրվա, ամեն ինչի մեջ, որ մարդիկ էլ չլինեն՝ մեկ է, ինքը մնում է… Իսկ հետո ինչ ես մտածում՝ դեռ չգիտեմ: Երևի ցանկացած քաղաք է էդպիսին իր բնակիչների համար, ոնց որ ցանկացած մայրիկ իր երեխաների: Բայց ես չեմ ուզում էդպես մտածել, ես հաստատ գիտեմ, որ մեր քաղաքի նման արևի հոտով քաղաք չկա, ես վստահ եմ, որ մեր փողոցային շունիկների տխուր աչքերը ուրիշ են, որ մեր փողոցները մաքրողների ավելները ուրիշ երանգներով են խշխշում լուսաբացին, ու առհասարակ, որ լուսաբացին էն դիմացի տանիքի հետևից դուրս եկող արևը, որը սկզբից մի քիչ վարդագույն է ներկում Արագածը, հետո Արարատի կնճիռներն է քիչ-քիչ բացում ու մնացածը լուսավորելով թողնում, որ հանգիստ գնաս քնես՝ իմանալով, որ էսօր էլ ամեն ինչ լավ է լինելու — մեր մոտ լրիվ ուրիշ է, էնքան ուրիշ, ոնց որ կարող է լինել մենակ Տանը: Էդ մի բառն ամեն ինչ ասում է: Իրականում ուրիշ մանրամասն նկարագրություն մենակ գործի համը հանում է: Ոնց որ սկսես բացատրել՝ ոնց ես տունդ սիրում, որովհետև առաստաղները շատ սիրուն են կամ խոհանոցում լավ հոտ է գալիս: Տունը՝ տուն է, քանդած տունը՝ տուն է, փչացրած տունը՝ տուն է: Երբ սիրելի մարդիկ տանը չեն, ավելի տխուր է, բայց մեկ է՝ տուն է: Ու դե հա, ի՞նչ տուն, որտեղ Արարատ չկա, առանց Արարատ՝ տունը Տուն չի:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Նստավայր

Միրզոյան գրադարան

Տեսնելով օտարերկրացիներին, ովքեր չեն զլացել, աշխարհի մյուս ծայրից վեր են կացել, նստել ինքնաթիռ, «Զվարթնոցում» պատասխան ժպիտ չստացել սահմանապահից, եկել-հասել Երևան, տեղավորվել Mirzoyan Library-ում ու մեկ բաժակ գինու ուղեկցությամբ լուսանկարչությանը վերաբերող գիրք են կարդում, ես հասկանում եմ, որ պետք է քիչ ալարել և ավելի հաճախ այցելել Գրադարան՝ թեկուզ ոչ մի կաթիլ լուսանկարիչ չլինելով:

Բայց ինչ լավ կլիներ լուսանկարիչ լինեի

Ցավոք սրտի, ոչ ոք իմ մասին չի ասել՝ «ֆոտոխցիկը ձեռքին է քնում-հելնում»: Հենց այդ պատճառով էլ ես երբեք չեմ կարող դառնալ Mirzoyan Library-ի լիարժեք այցելու: Չեմ կարող լիարժեք գնահատել լուսանկարչության պատմության, տեխնիկական նրբությունների մասին ու ընդհանրապես հայտնի լուսանկարիչների հեղինակած գրքերի ահռելի հավաքածուն: «Իրականում այդքան էլ ահռելի չէ», — ասում է Գրադարանի հիմնադիր, լուսանկարիչ Կարեն Միրզոյանը: Ասում է՝ Եվրոպաներում կան անհատներ, ում ֆոտո-գրքերի հավաքածուն ամպի չափ մեծ է: Փոխարենը, Mirzoyan-ի հավաքածուն հավաքվել է ոչ միայն Կարենի ջանքերով, այլև իր բազմաթիվ ընկերների և այցելուների նվիրատվությամբ: Ու այդպես արդեն երեք տարի՝ այն օրվանից, երբ Կարենը՝ Հայաստանի ամենակարևոր լուսանկարիչներից մեկը, որոշեց ստեղծել մի տարածք, որտեղ բոլոր մեծ ու փոքր (տաղանդի և տարիքի) լուսանկարիչները կկարողանան կարդալ, կիսվել, բացահայտել, սովորել:

16 17

Հունիս 2017

Մեջբերում

«Սա շատ անձնական վայր է, որ միակ նպատակը Հայաստանում ֆոտոյի նկատմամբ մի քիչ ավելի հետաքրքրություն առաջացնելն է: Ու ես ուզում եմ, որ ոչ թե կայացած լուսանկարիչները գան (չնայած ուրախ եմ, իհարկե, բոլորին), որովհետև նրանք արդեն գիտեն որտեղ ինչ կարդալ ու տեսնել և ինձ մոտ նոր բան դժվար թե սովորեն, այլ նրանք, ովքեր պիտի նոր բացահայտեն իրենց համար, թե ինչ է ֆոտոարվեստը: Դրա համար են գրքերն ու դասընթացները, որովհետև ֆոտոկրթությունը հիմա մեզ մոտ լրիվ զրոյական մակարդակի վրա է»:


Բայց կարո՞ղ ա, այնուամենայնիվ, սրճարան է

Ոչ, ասում է Կարենը: Քանի որ զարգացման հիմնական շեշտը դրվում է հենց գրադարանի վրա: Արդեն մի առանձին՝ ամբողջ առաջին հարկը զբաղեցնում են միայն արխիվն ու գրքերը: Իսկ շուտով Գրադարանը հնարավոր է համալրվի նոր տպագրական տեխնիկայով։ Ուղղակի ֆինանսավորման կամ հովանավորների բացակայության պատճառով այդ պրոցեսները դանդաղ են ընթանում։ Իսկ երկրորդ հարկի մենյուն առաջարկում է միայն այն նվազագույնը, որը կհերիքի գրադարանի ընթերցողին մի պահ շունչ քաշելու, իսկ սովորական այցելուներին՝ ապահովելու հետաքրքիր զրույց: Սեղաններին ամենաշատը կտեսնես գինի, թեյ, նաև ասում են՝ այստեղ ամենալավ ջին-տոնիկն են տալիս: Բայց, օրինակ, կարտոֆիլ-ֆրի կամ հարիսա չես տեսնի (ոչ էլ կուտես): Մի խոսքով, սա «ուտելու տեղ» չէ, բայց որ շատ ցանկանաս, կարող ես համոզել՝ քեզ մի լավ բան պատրաստեն: Երևի:

Մի ահռելի Ֆիլտր

Գնել կիսապրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, հինգ հարյուր նկար «չխկցնել» երկու օրվա ընթացքում, ընտրել դրանցից հիսունը, վերբեռնել ֆեյսբուքյան նորաստեղծ «Անուն Ազգանունյան Photography» էջ՝ այդպիսի լուսանկարիչներ երբեք չեն ցուցադրվում «գրադարանի» ցուցասրահում: Հակառակը, Mirzoyan-ում ցուցադրվելու համար պետք է լինես լուրջ պրոֆեսիոնալ՝ լուրջ նախագծով: Օրինակ՝ Արեգ Բալայանը՝ Արցախի սահմանապահների կյանքը ներկայացնող ապշեցուցիչ MOB-ով կամ կարևոր միջազգային դեմքեր՝ Սայմոն Նորֆոլկը, Զիյա Գաֆիկը, Անտանաս Սուտկուսը։

Ընդհանուր մթնոլորտը

Mirzoyan-ը զբաղեցնում է երկհարկանի հին երևանյան մի շենք, կարելի է տեղավորվել թե ներսում, թե ծածկապատշգամբում։ Բացի գրքերից ու սրճարանից, կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, գրեթե միշտ լուսանկարչային ցուցադրություն է տեղի ունենում, կարելի է գալ նույնիսկ համերգի՝ ջազ, էլեկտրո… Գրադարանը վերջերս համալրվեց վինիլային նվագարկիչով և լավ ջազային վինիլներով։ Թեպետ երաժշտության ընտրությունը գրեթե նույնքան խիստ է, որքան լուսանկարների: Իսկ դա նշանակում է մշտապես թույն որակ: Այդ և շատ ուրիշ պատճառներով էլ Mirzoyan Library-ն ձգում է ոչ միայն տեղացիներին, այլև Հայաստան ժամանած դրսեցիներին, ովքեր չեն զլացել, վեր են կացել, նստել ինքնաթիռ…

Արմեն Մուրադյան Կարեն Միրզոյան


4

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Համախմբված

Plus Ոչ արտասովոր երևույթ

Կորյուն փողոցի բակերից մեկում՝ Տերյան և Աբովյան փողոցների միջև, փոքրիկ սեփական տանը բույն են դրել մի խումբ կին լուսանկարիչներ: Բոլորն անկախ են, ինքնուրույն, վավերագրությունն իրենց տարերքն է, իսկ գլխավոր ցանկությունը՝ զարգացնել վավերագրական լուսանկարչությունն ու կանանց ավելի շատ ինքնավստահություն ու հավատ ներշնչել սեփական ուժերի հանդեպ: Նրանք կազմակերպում են վարպետության դասեր, ցուցահանդեսներ, դասախոսություններ, համագործակցում մի շարք համախոհ անհատների և կազմակերպությունների հետ: Նրանք «4 Պլյուսն» են:

18 19

Հունիս 2017

Հ

այ կին լուսանկարիչների նախաձեռնությունը սկիզբ առավ 2012 թվականի ամռանը և ստացավ 4 plus անվանումը, սակայն նախաձեռնության ֆիզիկական տարածքը բացվեց միայն անցյալ տարվա դեկտեմբերին: «Սկզբում նախաձեռնության թիմում չորս հոգի էր, այդտեղից էլ անվանումը՝ նկատի ունենալով, որ ժամանակի ընթացքում էլի կին լուսանկարիչներ կլինեն, որոնք կմիանան մեր թիմին, — պատմում է խմբի հիմնադիրներից մեկը՝ Նազիկ Արմենակյանը: — Այնպես ստացվեց, որ արդյունքում երեքով կյանքի կոչեցինք այս նախաձեռնությունը, բայց անվանումը չփոխեցինք նույն պատճառով»: Այսօր 4 plus-ի թիմում հինգ հոգի են՝ հիմնադիրներ Նազիկ Արմենակյանը, Անահիտ Հայրապետյանը, Անուշ Բաբաջանյանը, ինչպես նաև Նելլի Շիշմանյանն ու Փիրուզա Խալափյանը: «Հետաքրքիր է, որ մեր միավորման պատճառներից մեկն այն էր, որ ժամանակի ընթացքում բոլորս նկատել էինք՝ հենց կանայք են վավերագրական լուսանկարչությամբ շատ զբաղվում: Ճիշտ է, տղամարդիկ ևս լուրջ նախագծերի վրա են աշխատում այս ժանրում, նույն Հայկ Բիանջյանը շատ կարևոր վավերագրական նախագիծ է իրականացնում՝ ներկայացնելով Երևանի անհետացող դրվագները թե՛ լուսանկարչության, թե՛ կինեմատոգրաֆի միջոցով», — նշում են հիմնադիրները:

***

Մինչ այս տարածքի բացումը 4 plus-ը տարածքներ էր վարձակալում իրենց միջոցառումների՝ ցուցահանդեսների, դասախոսությունների, շնորհանդեսների համար: «Այդպես 2012-ի հոկտեմբերին մեր առաջին նախաձեռնության՝ լուսանկարների խմբագրության վերաբերյալ վարպետության դասերի անցկացման նպատակով եռահարկ սեփական տուն էինք վարձել, որտեղ մեր դասընթացավարները բնակվում էին, անցկացնում վարպետության դասերն ու առավոտից երեկո

շփվում մասնակիցների հետ: Իսկական վարպետության դասերը հենց այդպիսին պետք է լինեն, որպեսզի հետաքրքրված երիտասարդները հնարավորություն ունենան նաև դասընթացից դուրս, ոչ ֆորմալ միջավայրում շփվել միջազգային մակարդակի մասնագետների հետ ու մաքսիմալ օգուտ քաղել այդ հնարավորությունից», — վստահ է Նազիկը:

***

Անուշի խոսքով՝ իրենց մոտ պարբերաբար գալիս են սկսնակ լուսանկարիչներ, որոնք նույնիսկ պատրաստ են կամավոր աշխատել, որպեսզի հնարավորություն ունենան իրենցից ինչ-որ բան սովորելու, ճանաչելու վավերագրական լուսանկարչության նրբությունները: «Մենք միշտ բաց ենք նրանց առաջ ու շատ կուզենանք, որպեսզի առաջիկայում հստակ նախագիծ ունենանք, որի շրջանակում կկարողանանք նրանց ընդգրկել ու ավելի շատ բան տալ: Մենք սովորեցնում ենք ոչ միայն լուսանկարել, այլև պատմություն ստեղծել՝ սկսած ուսումնասիրությունից, լուսանկարների ընտրությունից, դրանց ուղեկցող տեքստից և վերջացրած կատալոգի համար գումար հայթայթելով և պատրաստելով: Լուսանկարիչը միայն լուսանկար ստեղծողը չպետք է լինի, նա պետք է կարողանա լուսանկարով պատմել, ասելիք փոխանցել, իր տեսակետը պնդել, մարդկանց հետաքրքրել: Մենք ենք մեր աշխատանքի հեղինակը, խմբագիրը, պատմություն ստեղծողն ու գրողը, և դա նորմալ է, որովհետև աշխատանքի հեղինակից լավ ոչ ոք չի իմանա, թե ինչպես այն ներկայացնել», — համոզված է Անուշը:

***

Առաջիկայում 4 plus-ը մեծ ցանկություն ունի առավել զարգացնելու իր կրթական գործունեությունը և մշակելու ավելի երկարաժամկետ ծրագիր, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան ոչ միայն լուսանկարել սովորել, այլև սովորել, թե ինչպես պատմություն պատմել: «Պատահական չէ, որ պարբերաբար դասախոսություններ ենք կազմակերպում,


որոնք վերաբերում են ոչ թե հենց լուսանկարչության արվեստին, այլ դրան առնչվող այլ խնդիրներին ու լուծումներին: Լուսանկարիչը պետք է կրթված լինի, որպեսզի կարողանա իր աշխատանքը գրագետ ներկայացնել, մեկնաբանել», — կարծում է Նազիկը՝ շեշտելով, որ մյուս կողմից իրենց համար կարևոր է հասարակության գիտակցությանը հասցնել այն, որ վավերագրական լուսանկարը նույնպես կարող է վաճառվել:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ

Անահիտ Հայրապետյան

***

4 plus-ն իրեն յուրօրինակ այլընտրանք է համարում լուսանկարչության դաշտում, բայց «ոչ թե որովհետև մենք ուզում ենք տարբերվել, այլ որովհետև ձգտում ենք լուսանկարչության միջոցով բարձրացնել հարցեր, խնդիրներ, որոնք մինչ այդ չեն բարձրաձայնվել»: Նախաձեռնության ցուցահանդեսներն ու, առհասարակ, գործունեությունը երկու կարևոր նպատակ ունեն՝ Հայաստանում մարդու իրավունքների, հատկապես՝ կանանց, պաշտպանություն և կին լուսանկարիչների գործունեության խրախուսում: «Առաջինի դեպքում մենք հույս ունենք, որ մեր աշխատանքը որոշակի կերպով անդրադառնում է այդ իրավունքների պաշտպանության, այդ խնդիրների վերաբերյալ մարդկանց իրազեկվածության վրա: Կին լուսանկարիչների դեպքում առնվազն այն, որ գոյություն ունի 4 plus նախաձեռնությունը, որ կա մի վայր, ուր կարող են գալ խորհրդի հետևից, ինչ-որ բան սովորելու, քաղելու համար, արդեն կարևոր ցուցիչ է, — համոզված են հիմնադիրները: — Եվ հետո կին լուսանկարչին՝ որպես ոչ արտասովոր երևույթ ընկալելը նույնպես կարևոր ձեռքբերում է: Կնոջ՝ լուսանկարիչ աշխատելը երկար ժամանակ համարվում էր ոչ պրակտիկ գործունեություն, մինչդեռ այսօր կանայք ավելի ինքնավստահ են իրենց փորձում թե՛ լուսանկարչության, թե՛ մի շարք այլ մասնագիտություններում, որոնք «կանացի» չեն: Եվ մենք իսկապես հավատում ենք, որ մեր գործունեությունը նույնպես նպաստել է դրան»:

Փիրուզա Խալափյան

Նելլի Շիշմանյան

Նազիկ Արմենակյան

Անուշ Բաբաջանյան

Ժամանակի փայլը / Glazed Times Մայիսի 23 – Հունիսի 7, 2015 / Դիարբեքիր 2016 / Ստամբուլ և Երևան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին 4 plus-ն ու թուրքական NarPhotos լուսանկարչական միավորումն իրականացրեցին «Ժամանակի փայլը» նախագիծը, որի նպատակն էր նպաստել Թուրքիայի և Հայաստանի հասարակությունների հաշտեցմանը Թուրքիայի արևելքում և Ստամբուլում ապրող մարդկանց կենսագրություններն ու պատմությունները ներկայացնող տեսագրական նյութերի միջոցով: Կյանք՝ անսովոր սովորական/ Life Less Ordinary Մայիսի 21-27, 2014/ Երևան Վիգեն Գալստյանի համադրած՝ Նազիկ Արմենակյանի և Անուշ Բաբաջանյանի «Կյանք՝ անսովոր սովորական» ցուցահանդեսը ներկայացնում էր հայաստանյան հասարակության լուսանցքներում ապրող մարդկանց պատմություններ և նրանց ամենօրյա, հերոսական պայքարը՝ ճանաչման, ուրախության և արժանապատվության համար: Անկախ նրանց սեռից, ֆիզիկական խնդիրներից, ազգությունից կամ տարիքից, նրանք մարդիկ են, որոնց գոյատևելու և հաջողության հասնելու վճռականությունը բացահայտում է կյանքի սովորական թվացող կողմերը դրամատիկ ու նոր լույսի ներքո: Լուսանկարչության օրեր/ Photo Days Դեկտեմբեր, 2013/ Երևան Ֆոտո Օրերի ընթացքում երևանյան 4 վայրերում ներկայացվեցին համապատասխանաբար 4 վավերագրական լուսանկարիչներ Փիրուզա Խալափյանը, Անուշ Բաբաջանյանը, Նազիկ Արմենակյանը և Նելլի Շիշմանյանը: Տեղի ունեցավ նաև դասախոսություն համադրող Մարկ Պրուստի կողմից: Մայր (այլ) Հայաստան/ mOther Armenia Հուլիսի 3-10, 2013, Երևան, ՆՓԱԿ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում բացված «Մայր (այլ) Հայաստան» ցուցահանդեսը ներկայացնում էր տասը կին լուսանկարիչների աշխատանքներ (Սառա Անջարգոլյան, Նելլի Շիշմանյանն, Նազիկ Արմենակյան, Մերի Աղախանյան, Հասմիկ Հայրապետյան, Անահիտ Հայրապետյան, Փիրուզա Խալափյան, Քնար Բաբայան, Անուշ Բաբաջանյան և Իննա Մխիթարյան): Համադրող՝ Սվետլանա Բաչևանովա:

Անի Սմբատի 4 Plus


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Հավաքածու

Լույսի աղբյուրներ Մի քանի տարի առաջ ստեղծված «Լուսադարան» հիմնադրամի լուսանկարների հավաքածուն կազմում է ավելի քան 700 բնօրինակ նմուշ: ԵՐԵՎԱՆի խնդրանքով հիմնադրամի համահիմնադիր Վիգեն Գալստյանն առանձնացրել է դրանցից մի քանիսը և պատմել ամեն կադրի կարևորության մասին:

Ժուստին Վարգա

(Ավստրալիա, ծն. 1984թ.)

© Ժուստին Վարգա

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին համահիմնադիրներ Վիգեն Գալստյանի և Արտ Ղազարյանի կողմից: Նախագծի նպատակն է հավաքագրել, հետազոտել և հանրայնացնել հայ լուսանկարչության պատմական և արդի զարգացումները միջազգային ֆոտո-մեդիա արվեստների համատեքստում: «Լուսադարանի» գործունեության հիմքում իր լուսանկարների հավաքածուն է: Այսօր այն ընդգրկում է հայ և արտասահմանյան ստեղծագործողների ավելի քան 700 բնօրինակ նմուշ, որոնք այս պահին ներկայացված են միայն վիրտուալ հարթակում (www.lusadaran.org): Դրան զուգահեռ կազմվել է հայ լուսանկարչության պատմությանը վերաբերող արխիվն ու գրադարանը: Համագործակցելով Երևանի տարբեր մշակութային հաստատությունների հետ՝ հիմնադրամն արդեն իրականացրել է վեց ցուցահանդես և մի շարք հետազոտական նախագծեր: Դրանցից ամենածավալունը հայ լուսանկարչության գիտահետազոտական առցանց շտեմարանն է, որը կհանրայնացվի այս ամառ: Հիմնադիրների նպատական է Հայաստանում բացել լուսանկարչությանը նվիրված ցուցահանդեսային տարածք և հետազոտական կենտրոն, որը հնարավորություն կընձեռի ժամանակավոր միջոցառումների կանոնավոր կազմակերպման և «Լուսադարանի» հավաքածուի մշտական ցուցադրության համար, որից մի փոքր հատված ներկայացնում ենք ստորև:

«Դատարկ արվեստանոց հ.7», 2009: Type C լուսանկար: Արվեստային լուսանկարչությունը ավստրալիական ժամանակակից արվեստի թերևս առավել կատարելագործված և զանգվածային համբավ վայելող ճյուղն է: Դրա նորամուտ աստղերից է Ժուստին Վարգան, ով իր առաջին իսկ շարքերից գրավել է քննադատների և համադրողների ուշադրությունը: Վարգայի մինիմալիստական լուսանկարներն արված են ավանդական, անալոգ տեխնոլոգիաներով, որոնց միջոցով նա մատնանշում է լուսանկարչական տարածության և տեսողության յուրահատկությունները: Ինքնազննողական այդ լուսանկարների բովանդակությունը սովորաբար չնչին է ու հաճախ ոճ առարկայական: Վարգային, ինչպես և իր սերնդակից շատ արվեստագետների, հուզում է գեղեցկության և ժամանակի խնդիրը մերօրյա գերհագեցած տեխնոկրատիկ իրականության համատեքստում, որտեղ ամեն ինչ ասես թե արժեզրկված է ու իմաստազուրկ: Սևեռվելով դատարկության և աննշան երևույթների վրա՝ լուսանկարիչը ստիպում է հանդիսատեսին բացահայտել առօրեականի ծալքերում թաքնված վսեմությունը:

20 21

Հունիս 2017


Հովհաննես Քյուրքչյանց

(Հայաստան, Ռուսական Կայսրություն, Ճավա, Ինդոնեզիա, 1851-1903թթ.) «Ճավա կղզու պլանտացիաները Քելուդ հրաբխի ժայթքումից հետո», 1901: Ժելատին արծաթ լուսանկար: Հովհաննես Քյուրքչյանցի դերը հայ լուսանկարչության կայացման գործում անգնահատելի է: Նա առաջին լուսանկարիչն է, որը հանգամանալիորեն ուսումնասիրել և ներկայացրել է Անիի ավերակները (հրատարակելով դրանք 1880-ին)՝ այսպիսով պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնելով պատմաճարտարապետական լուսանկարչության ժանրը հայ արվեստում: Քյուրքչյանցը ստիպված է եղել լքել հայրենիքը և 1886 թվականին հաստատվել է Ինդոնեզիայում, որտեղ իր հիմնած լուսանկարչատունը շուտով ձեռք է բերում համաշխարհային ճանաչում: Այս լուսանկարը մարմնավորում է Քյուրքչյանցի գեղարվեստական հայեցակարգի գլխավոր կետերը: Լուսանկարիչն այստեղ սինթեզել է վավերագրական ռեպորտաժն ու «տեսարանային» լուսանկարչությունը, ստանալով մելանխոլիկ ռոմանտիզմով հագեցված այլաբանական մետա պատկեր:

Աբդուլլահյան Եղբայրներ

(Օսմանյան Կայսրություն, Ստամբուլ, գործել են 1857-1899թթ.)

© Ժուստին Վարգա

«Այրված սյունը, Կոստանդնուպոլիս», 1880-ականներ: Ալբումեն լուսանկար: «Աբդուլլահ Ֆրեր» ֆիրման 19-րդ դարի ամենանշանավոր Միջին Արևելյան լուսանկարչատներից էր: Այն ղեկավարում էին Վիչեն, Գևորգ և Հովսեփ Աբդուլլահյանները, որոնք հիմնարար ներդրում են ունեցել լուսանկարչական արվեստի զարգացման մեջ այս տարածաշրջանում: Աբդուլլահյանների փողոցային լուսանկարներին բնորոշ են պրոտո-վավերագրական հակումները: Դրանք անմիջական են ու գրեթե ակնթարթային իրենց ոճի մեջ և ներկայացնում են արևելյան արդիականության սրընթաց զարգացումները, ի տարբերություն արևմտյան «Օրիենտալիստական» լուսանկարչության:

Անտուան Խան Սևրուգին

(Վրաստան, Ռուսական Կայսրություն, Պարսկաստան, 1840թթ-1933թ.) «Հայ աղջիկ», 1880-1900-ականներ: Ժելատին արծաթ լուսանկար: Պարսկահպատակ կայսերական լուսանկարիչ Անտուան Սևրուգինի ստեղծագործությունն այսօր մեծ ուշադրության է արժանացել մասնագիտական շրջանակներում: Բազմակողմանի կրթված, կոսմոպոլիտ Սևրուգինը երկար տարիներ ծառայել է Պարսից Շահի պալատում, սակայն նրա առավել հետաքրքիր աշխատանքներն առնչվում են Պարսկաստանի բազմաէթնիկ բնակչության մշակութային սովորույթների ուսումնասիրությանը: Տեղյակ լինելով առաջադեմ Եվրոպական արվեստի հոսանքներին՝ Սևրուգինը հաճախ իր ազգագրական բնույթի լուսանկարներին հաղորդել է կերպարվեստային ու գեղարվեստական հատկանիշներ՝ ձգտելով վերհանել լուսանկարչության ուրույն գեղագիտական առանձնահատկությունները: Ցավոք, նրա գործերի մեծ մասը ոչնչացվել է 1920-ականներին, ինչը Լուսադարանի հավաքածուում գտնվող նրա վեց լուսանկարները դարձնում է հատկապես արժեքավոր:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Հավաքածու

Արամ Ալբան

(Եգիպտոս, Ֆրանսիա, Բելգիա, 1883-1961թթ.)

© Նիկո Յեսսե ժառանգներ

«Մադամ Ժակոյի դիմանկարը», 1930-ականներ: Ժելատին արծաթ լուսանկար: Ալբանն արդի եգիպտական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկն է: 1910-ականներին Ալեքսանդրիայում հիմնած նրա լուսանկարչատունն ուներ մեծ կոմերցիոն հաջողություն: Այնուամենայնիվ, Ալբանը տեղափոխվում է Փարիզ և հետո Բրյուսել, որտեղ փորձում է մրցակցել աշխարհի ամենաանվանի լուսանկարիչների հետ: Կրելով եվրոպական ավանգարդի ազդեցությունը՝ նա տարվում է ֆորմալիստական փորձարկումներով՝ ստեղծելով մի շարք զուտ արվեստային բնույթի գործեր: Այդ փորձարկումների արձագանքները հստակ նկատելի են նաև իր տաղավարային դիմանկարներում: 1940-ականների սկզբին Ալբանը վերադառնում է Եգիպտոս, որտեղ նրան աշակերտում են եգիպտահայ լուսանկարչության ապագա սերնդի կարկառուն ներկայացուցիչներից շատերը:

Նիկո Յեսսե

(Հոլանդիա, 1911-1976թթ.) «Անվերնագիր (Ամբոխը պարելիս, Փարիզ)», 1958-59: Ժելատին արծաթ լուսանկար: 1950-ականների վերջերին հետպատերազմյան վավերագրական լուսանկարչությունը փորձում էր գտնել իրականության պատկերման կատարելապես նոր միջոցներ: Նիկո Յեսսեի վավերագրական շարքերում աշխարհն ասես հորձանուտի մեջ է: Այն անդադար կերպարանափոխվում է և զուրկ է ամբողջականությունից: Հոլանդացի այս անվանի լուսանկարչի գործերում տեսախցիկը մխրճվում է այդ իրարանցման մեջ՝ արձանագրելով կյանքի գրեթե անորսալի, տեղ-տեղ անըմբռնելի պատառիկներ: Այստեղ վավերագրող լուսանկարիչն այլևս չի խուսափում իր հայացքը ներկայացնելուց, այլ համարձակորեն շեշտում է իր սուբյեկտիվ տեսակետը:

Գերման Ավագյան

© Գերման Ավագյան

(Հայաստան, ծն. 1962թ.)

22 23

Հունիս 2017

«Անվերնագիր», 1990-95: Ժելատին արծաթ լուսանկար: Խորհրդահայ լուսանկարչության ռոմանտիկ-ռեալիստական կարծրացած ավանդույթները կտրուկ վերանայման ենթարկվեցին 1980-ականների վերջերին և անկախության առաջին տարիներին: Գերման Ավագյանը պատկանում է հայ լուսանկարիչների այն սերնդին, որն առաջ քաշեց լուսանկարչության հասարակական պատասխանատվության հարցը: Դադարելով իր սկզբնական շրջանի գեղագիտական որոնումները, որոնք միտված էին վերահաստատելու լուսանկարչի՝ որպես ինքնաբավ արվեստագետի դիրքը, Ավագյանը ձեռնամուխ եղավ հրատապ սոցիալ-քաղաքական խնդիրների լուսաբանմանը: Նրա խստաշունչ, անդրդվելի տեսախցիկը հորդորում է հանդիսատեսին ոչ միայն տեղեկանալ, այլ նաև գործել՝ ազդանշելով քաղաքականացված ռեալիզմի նոր որակի ձևավորումը ժամանակակից հայ լուսանկարչության տարեգրության մեջ:


Ալեքսանդր Ալաջյան

(ԽՍՀՄ, Հայաստան, գործել է 1950-90թթ.)

© Յինդրիխ Րիխտեր

«Անվերնագիր», 1970-80-ականներ: Ժելատին արծաթ լուսանկար: 1960-80-ականներին հայտնի ֆոտոթղթակից Ալեքսանդր Ալաջյանի անունն այսօր առնչվում է խորհրդահայ վավերագրական լուսանկարչության պոետիկքնարական ավանդույթների հետ: Իր հովվերգական տեսարանների հետ մեկտեղ Ալաջյանը նաև աշխատում էր ինքնուրույն, փորձարարական նախագծերի վրա, որոնք քչերին են հայտնի: Լուսադարանի հավաքածուն ընդգրկում է Ալաջյանի շուրջ մեկ տասնյակ էքսպերիմենտալ աշխատանքներ: Դրանցում նա շոշափում էր լուսանկարչության տարբեր տարածաչափեր՝ փորձելով արտահայտել տեսողական աշխարհի թաքնված, մետաֆիզիկական երևույթները: Այդ առումով հատկապես հետաքրքրական են Ալաջյանի «ակտերը»: Խորհրդահայ լուսանկարչության մեջ հազվադեպ հանդիպող այս ժանրի աշխատանքներում Ալաջյանը բացահայտում է սեքսուալացված հայացքի և էրոտիկ ցանկության բռնությունը՝ ներկայացնելով կանացի մարմինը որպես առեղծվածային և միֆական մի ուժ:

Յինդրիխ Րիխտեր (Չեխիա, ծն. 1937թ.)

© Ալեքսանդր Ալաջյան ժառանգներ

«Անվերնագիր», 1976: Ժելատին արծաթ լուսանկար: Չեխական լուսանկարչությունն իր ուրույն տեղն է գրավում 20-րդ դարի եվրոպական արդի արվեստի պատմագրության մեջ: 1920-ականներից ի վեր չեխ լուսանկարիչները հետևողականորեն խորացել են սուբյեկտիվ լուսանկարչության հնարավորությունների ուսումնասիրության մեջ: Հատկապես նշանակալի էր նրանց անդրադարձը մարդկային մարմնի պատկերման խնդիրներին: Չնայած Յինդրիխ Րիխտերի անունը հայտնի չէ Չեխիայի սահմաններից դուրս, այնուամե նայնիվ, նրա վարպետորեն արված «ակտերը» լիարժեքորեն արտացոլում են չեխական գեղարվեստական լուսանկարչության բնորոշիչ մոտեցումները: Շնորհիվ լուսանկարչության՝ իրականությունը վերացականացնելու ունակության Րիխտերի լուսանկարում մարմինը ենթարկված է կերպարանափոխության: «Մարդկային» հատկություններն այստեղ տեղի են տվել զուտ օրգանական-կենդանական կարգավիճակին: Աղճատված մարմինը հառնում է որպես ինքնաբավ, էրոտիզացված օբյեկտ-օրգանիզմ, որը զուրկ է կայունությունից և ենթակա է անվերջ այլակերպումների:

Անահիտ Հայրապետյան

© Անահիտ Հայրապետյան

(Հայաստան, ծն. 1981թ.)

«Դիարբեքիր» շարքից, 2015: Գունավոր պիգմենտային լուսանկար: 2000-ականների կեսերին հայ լուսանկարչության ասպարեզ մտավ երիտասարդ արվեստագետների նոր սերունդ: Նրանցից շատերը կանայք էին, որոնք մինչ այդ շատ հազվադեպ են գործել այս բնագավառում: Միջազգային ճանաչում ունեցող Անահիտ Հայրապետյանին այսօր կարելի է վստահորեն համարել տարածաշրջանի լավագույն ֆոտո վավերագրողներից մեկը: Իր աշխատանքներում նա շարունակում է սոցիալական ներգրավվածության քաղաքականությունը, որը բնորոշում է ժամանակակից հայ վավերագրական լուսանկարչության ընթացքը 1990-ականներից ի վեր: Սակայն Հայրապետյանին հաջողվել է ստեղծել իր ուրույն տեսլականը: Նրա լուսանկարչական շարքերը դիտարկում են մարդու առօրեական միջավայրը ոչ միայն որպես կենցաղային-քաղաքական իրողություն, այլ նաև պոետիկ միջադեպերի տարածք: Հենվելով մարդասիրական լուսանկարչության լավագույն ավանդույթներին՝ Հայրապետյանը (ով նաև բանաստեղծ է), որսում է այն պահերը, որտեղ բանականությունը ճեղքվում է ու ակնթարթորեն բանում լուսանկարվող տեսարանի փիլիսոփայական նեցուկը:

Վիգեն Գլաստյան


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Վիրտուալ ուղևորություն

360° Մեծ Հայք Ինչպես 360 Stories-ի և Ucom-ի մեկ նախագծում հանդիպեցին պատմությունը, ֆոտոարվեստն ու նորագույն տեխնոլոգիաները (և այդ ամենը ցուցադրվեց Ազգային պատկերասրահում):

→ Սիս բերդ

→ Վանի բերդ

24 25

Հունիս 2017

2016 թվականին 360 Stories-ը Ucom ընկերության առաջարկով և աջակցությամբ իրականացրեց «360° Մեծ Հայք» նախագիծը։ Վեց հոգուց բաղկացած թիմը շրջեց Արևմտյան Հայաստանի՝ պատմական Մեծ Հայքի և Կիլիկիայի հայկական թագավորության պատմական վայրերով և 360 աստիճան պատկերի միջոցով վավերագրեց հայկական պատմամշակութային ժառանգության դեռևս կանգուն կամ կիսավեր հուշարձանները։ Նախագիծը նպատակ ուներ մի կողմից պարզել, թե որ հուշարձաններն են դեռևս պահպանվել և ինչ վիճակում են, իսկ մյուս կողմից՝ հավաքագրել նյութեր, որոնք կարող են անհրաժեշտ լինել տարատեսակ մշակութային և պատմական գիտահետազոտությունների, վերլուծությունների, ուսումնասիրությունների, ինչպես նաև պատմական արխիվների համար։ 360 Stories-ի համահիմնադիր Վահագն Մոսինյանի խոսքով՝ 2016-ի ամռանը 10 օրվա ընթացքում թիմը կտրեց շուրջ 6000 կմ ճանապարհ՝ նկարահանելով ավելի քան 50 վայր, այդ թվում՝ Կարսը, Անին, Մուշը, Վանը, Ուրֆան, Աղթամար կղզին, Սիսը և այլ պատմական վայրեր։ «Ճամփորդությունը հնարավոր դարձավ Kilikia Tour ընկերության շնորհիվ, իսկ ընթացքում մեզ ուղեկցում էր թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը, որը պայմանավորվում էր տեղացիների հետ՝ նկարահանման թույլտվություն ստանալու համար, քանի որ նախնական պայմանավորվածություններ չունեինք, — պատմում է նա։ — Բայց դա չէր, որ վտանգում էր մեր նախագծի հաջողությունը։ Թուրքիայի այդ հատվածում ամռանը մարտեր էին ընթանում քրդերի և իշխանական ուժերի միջև, և որոշ վայրերում մեր գտնվելն անգամ վտանգավոր էր։ Օրինակ, Դիարբեքիրում հազիվ հասցրեցինք կամուրջը նկարահանել, մինչդեռ այնտեղ նաև հայկական եկեղեցի կար, որը հենց մարտերի կիզակետում էր գտնվում ու շրջափակված էր զորքով։ Իրականում ամբողջ ճամփորդության ընթացքում առնվազն այդ մարտերի հետևանքներն ենք տեսել, իսկ գրեթե ամեն գյուղ կամ քաղաք ելումուտ անելիս մեր մեքենան խուզարկում էին։ Բարեբախտաբար մեզ հաջողվեց նախագիծն ավարտին հասցնել»։ «360° Մեծ Հայք» նախագծի արդյունքում պատրաստված 360° պատկերները հասանելի են 360 Stories-ի պաշտոնական կայքում և բջջային հավելվածում (Android և iOS), իսկ այս տարվա մայիսի 16-ից հունիսի 16-ը Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։


← Սուրբ Խաչ եկեղեցին՝ Աղթամար կղզում

← Հեթանոսական սրբավայրը՝ Նեմրութ լեռան գագաթին

← Վանա լճի Կտուց կղզին

← Կոռիկոս ծովային բերդ

Անի Սմբատի 360stories.com


10

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Լեզու

ֆոտո բառ

2017 թվականին լույս տեսավ Կարին Գրիգորյանի և Վահե Բուդումյանի «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» գիրքը՝ իր տեսակի մեջ առաջին հայալեզու լուսանկարչական ձեռնարկը: Գրքի համահեղինակ Վահե Բուդումյանը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե ինչպես էր կազմվում գրքի կարևոր բաժիններից մեկը՝ լուսանկարչական մասնագիտական բառարանը:

Երբ իմ երկար տարիների գործընկեր Կարին Գրիգորյանն առաջարկեց լուսանկարչական գիրք գրել, որը կանդրադառնա լուսանկարչության թե՛ տեսական ու պատմական, թե՛ տեխնիկական հարցերին, շատ ուրախացա, որովհետև ինքս էլ նման ուսումնական ձեռնարկի կարիք ունեի: Բայց նաև մտահոգվեցի, քանի որ նման գործը մեծ բարդությունների

հետ էր կապված և այդ բարդություններից ամենալուրջը մասնագիտական եզրերի բառացանկ կազմելն էր: Մեզ ծանոթ լուսանկարիչների մեծամասնությունը «պահաժամի» փոխարեն ասում է «выдержка» կամ «shutter speed», իսկ «ժապավենի» փոխարեն՝ «пленка»: Եվ խնդիրը միայն այն չէ, որ հայերեն եզրերն ականջին խորթ են թվում, և շատերն ուղղակի ամաչում են դրանք օգտագործել, այլ նաև այն, որ լուսանկարչության մասնագիտական լեզվապաշարը բավական անմշակ է, իսկ շատ եզրերի հայերեն համարժեքներն ուղղակի չկան, ասենք՝ «bracketing» կամ «full-frame»: Ուրեմն՝ մեզ ծանր աշխատանք էր սպասվում. կարդալ մինչ օրս տպված լուսանկարչության մասին բոլոր հայերեն գրքերը, հավաքագրել արդեն կիրառված եզրերը և հորինել համարժեքներ այն եզրերի համար, որոնց հայերեն անվանումները չկան: Եթե գրադարանի շտեմարաններում լուսանկարչական գրքեր փնտրեք, կտեսնեք, որ խորհրդային շրջանում միայն մեկ հայերեն ձեռնարկ է հրատարակվել, իսկ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ 7-ը. դրանք լույս են տեսել աշխարհի տարբեր քաղաքներում՝ Փարիզ, Մարսել, Բոստոն և այլն: Հետաքրքիր է, որ առաջին հայատառ լուսանկարչական ձեռնարկը տպվել է 1866-ին Կոստանդնուպոլսում՝ թուրքերեն լեզվով: Անկախության տարիներին հրատարակվել է միայն 1 ուսումնական գիրք, որը, սակայն, տեխնիկական հարցերի մասին չի խոսում: Բայց լուսանկարչական եզրերը միայն լուսանկարչական գրքերում չեն, այլև հանրագիտարաններում, բառարաններում, նաև կատալոգներում, կայքերում, բլոգերում, կան բառեր, որոնք պարզապես գրի առնված չեն: Հետևաբար խնդիրն իսկապես բարդ էր. անհրաժեշտ էր ոչ միայն կարդալ բոլոր հնարավոր տեքստերն ու հավաքել հանդիպող եզրերը, այլև համադրել դրանք, խմբագրել, տալ դրանց ռուսերեն և անգլերեն համարժեքները և, ինչպես ասացի, առաջարկել նոր բառեր այն հասկացությունների համար, որոնք չունեն հայերեն անվանումներ, օրինակ՝ այդպիսի նորաստեղծ բառ է «ստվերանը» (բլենդ, անգ. «lens hood», ռուս. «бленда»), որն օբյեկտիվն արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանող պլաստմասե կցորդն է: Որոշ թվանշային լուսանկարչության հետ կապված հասկացություններ շատ թարմ են թարգմանություն ունենալու համար, մի քանի դեպքում դրանք ճիշտ ենք համարել պարզապես տառադարձել, օրինակ՝ «ստոպ», անգ. «stop», ռուս. «стоп», կամ «հիստոգրամ», անգ. «histogram», ռուս. «гистограмма, թեև վերջինս զուտ լուսանկարչական տերմին չէ: Հաճախ մեզ հանդիպող եզրերն անընդունելի էին, քանի որ սխալ էին կիրառվում կամ շփոթեցնող էին: Օրինակ՝ «բացվածքի» փոխարեն լուսանկարիչները «դիաֆրագմա» են ասում, ինչը մեծ ողբերգություն չէ, սակայն իրականում դիաֆրագման օբյեկտիվի կամ խցիկի ներսում գտնվող մետաղական թերթիկներից և դրանք կարգավորող օղակից կազմված համակարգն է, մինչդեռ բացվածքն այդ օղակների ձևավորած անցքի և օբյեկտիվի ֆոկուսային հեռավորության հարաբերությունն է, որը նշվում է f/թվով: Այս դեպքում որպես բացվածքի հոմանիշ ներառել ենք նաև «դիաֆրագման»՝ «սխլ» նշումով: Բացվածքին համապատասխանում է անգ. «aperture»-ը, և

Ստվերան*, բլենդ Lens hood, lens shade. Бленда Բռնկիչ, լուսաբռնկիչ Flash. Фотовспышка Բրեկետինգ*, փակագծում Bracketing. Автовилка, вилка, брекетинг Պահաժամ, փականակի արագություն, կացքի ժամանակ, հզվդ. Պահում Shutter speed. Выдержка, скорость затвора Վինյետավորում* (օբյեկտիվի), եզրազարդում Vignetting. Виньетирование

Խոռախցիկ*, փինհոլ, ստենոպ Pinhole camera. Стеноп, пинхол Օբյեկտիվ, առարկայատես, հզվդ. Մանրատես Lens. Объектив Կամերա օբսկուրա, ստվերատուն, մթնասենյակ Camera obscura. Камера-обскура Նեգատիվ, ժխտանկար, սևանկար Negative. Негатив Ձկնակն օ.* Fisheye lens. Рыбий глаз, фишай

ռուս. «апертура»-ն կամ «относительное отверстие»-ն: Իսկ, ասենք, «կիզակետ» բառից խուսափել ենք միտումնաբար՝ համարելով, որ «ֆոկուս» բառն արդեն բավականաչափ արմատացած է, ինչպես նաև հաշվի առնելով, որ «կիզակետը» թույլ չի տալիս զատորոշել ֆոկուսային կետի հասկացությունը բուն ֆոկուսից. «կիզակետային կետն» ուղղակի նույնաբանություն կլինի, իսկ «կիզակետի մեջ է» արտահայտությունը պարզապես անհեթեթ: Բառացանկը կազմելիս որոշ բառեր մեզ մեծ ուրախություն էին պատճառում, ասես՝ իսկական գանձ գտնեինք: Նման բառերից է «ստվերատունը», որը նախկինում երկու իմաստով է կիրառվել՝ արևմտահայերենում լուսանկարչի մութ սենյակ իմաստով, այն է՝ «darkroom», իսկ արևելահայերենում՝ խոշոր ֆորմատի փայտե խցիկի հետնամաս իմաստն ունի, այն է՝ «camera obscura»: Վերջիվերջո բոլոր բարդությունները հաղթահարվեցին և «Լուսանկարչության հարցեր. Տեսություն և տեխնիկա» գիրքը լույս տեսավ՝ Հովհաննիսյան ինստիտուտի և Ակտուալ արվեստի հրատարակությամբ, գրքի վերջում կարող եք գտնել բառացանկը, որից այստեղ առանձնացրել ենք 10 եզր:

Վահե Բուդումյան Նազիկ Արմենակյան

26 27

Հունիս 2017


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Համացանց

#Երևանգրամ Այն որ համացանցն ու թվային տեխնոլոգիաները փոխում են նաև լուսանկարչության դեմքը, պարզ էր արդեն վաղուց: Բայց այդ փոփոխությունների ամենամեծ խորհրդանիշը դարձավ Instagram հավելվածը, որտեղ միլիոնավոր մարդիկ լուսանկարում են միլիոնավոր վայրեր ամեն ժամ ու ամեն վայրկյան, այդ թվում՝ Երևանը:

ԵՐԵՎԱՆԻ ԻNSTAGRAM-ՔԱՐՏԵԶԸ՝ ՄԵԿ ՇԱԲԱԹՎԱ ՄԻՋԻՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ

ԻՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ

ԸՆԹԱՑՔՈՒՄ INSTAGRAM-ՈՒՄ ՎԵՐԲԵՌՆՎԵԼ Է

ՇՈՒՐՋ

40 ՄԻԼԻԱՐԴ

ԼՈՒՍԱՆԿԱՐ

28 29

Հունիս 2017

Մեջբերում. «Չեմ կարծում, որ Instagram-ը որևէ կերպ ազդել է դասական լուսանկարչության վրա: Ես այնտեղ բազմաթիվ լուսանկարներ եմ հավանում»: Պիտեր Լինդբերգ, հռչակավոր գերմանացի լուսանկարիչ


ԵՐԵՎԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԵՇԹԵԳՆԵՐԸ՝ ՄԱՅԻՍԻ ՍԿԶԲԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ #yerevan 574505 posts ►

#yerevanshop 849 posts ►

#yerevancity 28649 posts ►

#yerevans 833 posts ►

#երևան 24453 posts ►

#yerevan2016 838 posts ►

#erevan 144150 posts ►

#yerevanjan 811 posts ►

#evn 13458 posts ►

#yerevangram 751 posts ►

#yerevanmall 8766 posts ►

#yerevanlife 740 posts ►

#երեւան 5794 posts ►

#yerevanflorist 731 posts ►

#yerevannight 5737 posts ►

#yerevantravel 669 posts ►

#yerevanyan 4568 posts ►

#yerevanzoo 619 posts ►

#yerevannights 3669 posts ►

#yerevan9 510 posts ►

#yerevanstreets 3369 posts ►

#yerevannails 485 posts ►

#yerevanfashion 2963 posts ►

#yerevanpeople 413 posts ►

#yerevanstyle 2695 posts ►

#yerevantoday 407 posts ►

#yerevanbrand 1472 posts ►

#yerevan_astx 386 posts ►

#yerevanbaby 1469 posts ►

#yerevanstreet 342 posts ►

#yerevanflowers 1460 posts ►

#yerevanci 336 posts ►

#yerevanresto 1247 posts ►

#yerevanofficial 335 posts ►

#yerevanshopping 1236 posts ►

#yerevandrums 332 posts ►

#yerevanlove 1163 posts ►

#yerevancakes 303 posts ►

#yerevanevents 1139 posts ►

#yerevan2017 277 posts ►

#yerevan2015 1095 posts ►

#yerevan2796 261 posts ►

#yerevanarmenia 906 posts ►

#երևանս 258 posts ►

2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՄԵՆԱՇԱՏ ԻՆՍՏԱԳՐԱՄՎԱԾ ՎԱՅՐԵՐԸ

Դիսնեյլենդ, ԱՄՆ

Universal Studios, ԱՄՆ

Ցենտրալ պարկ, Նյու Յորք

Թայմս Սքվեր, Նյու Յորք

Էյֆելյան աշտարակ, Փարիզ

Լուվր, Փարիզ

Լաս Վեգաս Սթրիփ փողոց

Սանտա Մոնիկա պիեր, ԱՄՆ

Բրուքլինյան կամուրջ, ԱՄՆ

ՎԴՆԽ, Մոսկվա

Սիամ Պարագոն, Բանգկոկ

Կոլիզեյ, Հռոմ

Մեդիսոն Սքվեր Գարդեն, ԱՄՆ

LAX միջազգային օդակայան

Թաուեր Բրիջ, Լոնդոն

Բարսելոնայի կենտրոն

Փարիզի Աստվածամոր տաճար

Արվեստի Մետրոպոլիտան թանգարան, Նյու Յորք

Էմփայր Սթեյթ Բիլդինգ, Նյու Յորք

Նիագարա ջրվեժ, Օնտարիո


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Ցուցահանդես

Համադրելով «Ժամանակի Ստվերները» Լուսանկարչության պատմաբան և արվեստի համադրող Վիգեն Գալստյանը մեկ՝ Հայաստանի համար աննախադեպ խոշոր ֆոտո ցուցահանդեսի օրինակով պատմում է ֆոտոարվեստի ընկալման և ներկայացման առանձնահատկությունների մասին:

30 31

Հունիս 2017


«Օպերայի հրապարակը», «Քաղաք» շարքից, 1984

ՀԱՄԱԴՐՈՂԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՎԵՍՏԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՂ, ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՎ ԻՄԱՍՏԱՎՈՐՈՂ ՄԻ ԿԱՐԵՎՈՐ ԼԾԱԿ, ԱՌԱՆՑ ՈՒՄ ԴԺՎԱՐ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶԸ Անտեսանելի լուսանկարչություն

Թերևս ամենաակնհայտ բացթողումը մեր արվեստաբանության և ժամանակակից արվեստի ընթացիկ զարգացումների մեջ լուսանկարչության գրեթե կատարյալ անտեսանելիությունն էր: Ու առանց շատ երկար մտորելու որոշեցի իմ գործունեությունը ծավալել հենց այդ բնագավառի ուսումնասիրության և ներկայացման շուրջ: Իսկ ի՞նչ է նշանակում լինել լուսանկարչության համադրող: Ի տարբերություն այսպես կոչված «շքեղ» արվեստների (fine arts)՝ լուսանկարչությունը վուլգար, տառացիորեն փողոցային հնարք է՝ ընդամենը իրականության թերի արտատպումը ժապավենի, թղթի և այսօր արդեն թվանշանային կրիչների վրա: Լուսանկարչությունը սերտորեն կապված է վերատպության գաղափարի ու որակավորումների հետ. այն միշտ մատնանշում է օրիգինալը, սակայն ինքնին երբեք չի կարող

«Անվերնագիր», «Հին քաղաք» շարքից, 1984

Հաճախ, երբ ինձ հարցնում են, թե մասնագիտությամբ ով եմ, ստիպված եմ լինում մանրամասնել, քանի որ «համադրող» բառը սովորաբար հարցական կամ տարակուսող հայացքների առիթ է հանդիսանում: Բառը, ինչպես և դրան առնչվող մասնագիտությունը, Հայաստանում ունեն ոչ շատ վաղեմի պատմություն, որն անմիջականորեն կապակցված է հայաստանյան ժամանակակից արվեստի արդի պրակտիկաների ձևավորման հետ 1980-ականների վերջերին: Ավանդաբար համադրողը կամ «կուրատորը» այն անհատն էր, որը հանդիսանում էր թանգարանային ինչ-որ բաժնի հավաքածուների վերահսկողն ու խնամակալը: Սակայն 1960-ականներից ի վեր այս մասնագիտությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների՝ ստանալով ավելի հեղհեղուկ ու բարդ շերտավորումներ: Այսօր արվեստի համադրողները լինում են շատ տարբեր տեսակների: Նրանք կարող են աշխատել թանգարաններում, լինել անկախ, օգտագործել արդեն առկա արվեստի գործեր կամ հանձնարարեն նորերի ստեղծումը, ցուցահանդեսներ կազմակերպել ֆիզիկական տարածքներում կամ վիրտուալ սոցցանցերում, համագործակցել արվեստագետների հետ կամ դառնալ ինքնաբավ «համադրող-արվեստագետներ»… Ժամանակակից համադրողն այլևս զուտ ցուցահանդեսներ կազմակերպող չէ, քանի որ յուրաքանչյուր քիչ, թե շատ լուրջ արվեստի ցուցադրություն պետք է առաջադրի տեսական և գիտական դրույթների վրա կառուցված հղացք կամ դրույթ: Այսպիսով համադրողը դառնում է արվեստը մեկնաբանող, ներկայացնող և իմաստավորող մի կարևոր (սակայն սովորաբար անտեսանելի) լծակ, առանց ում այսօր դժվար է պատկերացնել տեսողական արվեստների ասպարեզը: Իմ՝ համադրող դառնալու որոշումը նույնպես պայմանավորված էր գաղափարական համոզմունքներով: Ծանոթ լինելով հայ արվեստի առկա (այսինքն՝ հիմնականում խորհրդահայ) պատմագրությանը՝ ինձ մոտ ձևավորվել էր այն միտքը, որ մեր արդի արվեստի պատմության ընկալումները թերի են ու խեղաթյուրված: Կատարելապես անտեսված էին ամբողջական բնագավառներ, ուղղություններ, երևույթներ, շրջաններ և կոնկրետ անհատներ, որոնց բացակայությունն այս պատմագրություններում ստեղծում էր մի տարօրինակ ու չափազանց կեղծ համայնապատկեր, որը ոչ մի կապ չուներ իրողության հետ: Իսկ արվեստի պատմության բազմակողմանի ուսմունքը որևիցե ազգային մշակույթի ինքնագիտակցության և զարգացման պարտադիր նախադրյալներից է:

«Գոհարի սրճարանը», «Քաղաք» շարքից, 1981

Ո՞վ է համադրողը

«դառնալ» օրիգինալ. այն ծառայում է բարձր արվեստներին և միայն հազվադեպ կարող է ինքնին հավակնել այդ կոչմանը: Մի խոսքով, լուսանկարչությունը արվեստների Մոխրոտն է: Անում է տան կեղտոտ գործերը, մինչ իր շպարված քույրերը գնում են պարահանդես: Սակայն, ինչպես հայտնի տեսաբան Սյուզեն Զոնթագն է գրել, «բոլոր արվեստները ձգտում են լուսանկարչության կարգավիճակին», քանի որ ժամանակակից արվեստը հակված է տարրալուծվել կյանքի մեջ՝ դառնալով դրա պրոցեսների մի մասը և ոչ թե սոսկ արտացոլանքը:

Արվե՞ստ, թե՞ ոչ այնքան

Եթե 1839 թվականից ի վեր խոյացած՝ լուսանկարչության «արվեստային» կարգավիճակի վերաբերյալ այս բանավեճը այսօր մեծամասամբ հանգուցալուծված է, ապա նույնը չի կարելի ասել լուսանկարչության ցուցադրության, թանգարայնացման, հետազոտության և դա-


«Գառնիի հեթանոսական տաճարը», 1981

«Ապամոնտաժում», 1991

ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Ցուցահանդես

32 33

Հունիս 2017

սակարգման հարցերի մասին: Փաստագրության և արվեստի սահմանագծի անդադար հատումը լուսանկարչության կողմից առաջացնում է բազում էթիկա-փիլիսոփայական, քաղաքական և մասնագիտական թակարդներ: Ուստի լուսանկարչության համադրողի պատասխանատվության չափաբաժինը հաճախ շատ ավելի մեծ է, քան արվեստի այլ բնագավառներով զբաղվող մասնագետներինը: Ամեն նոր ցուցահանդես ինձ ստիպում է առերեսվել նմանատիպ խնդիրների: Դրանք յուրօրինակ շերտավորումներ են ստանում հայկական արվեստի համատեքստում, որտեղ լուսանկարչությունը դեռևս մնում է խրթին ու հակասական կարգավիճակում: 2010 թվականին իմ և Արտ Ղազարյանի կողմից հիմնադրվեց «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը, որի նպատակն էր անդրադառնալ այդ ոչ նախանձելի կարգավիճակին և փոքր-ինչ շտկել դրությունը հավաքչական, հետազոտական և ցուցահանդեսային նախագծերով: Վերջինս հատկապես կարևոր էր հայ լուսանկարչության պատմագրության լուսաբանման և ընդհանրապես ձևակերպման համար: Անհրաժեշտ էր նախաձեռնել առանձնապես կարևոր լուսանկարիչների գործունեության ուսումնասիրումն ու հետահայաց ցուցադրությունները: Այդ լուսանկարիչների առաջնային ցանկում էր 1970-90-ականներին Խորհրդային Հայաստանի լուսանկարչության ականավոր դեմքերից մեկը՝ Գագիկ Հարությունյանը (ծն. 1946): Իմ հետազոտությունների ընթացքում անընդհատ հանդիպում էի այս լուսանկարչի անվանը և գործերին խորհրդահայ մամուլի էջերում: Նույնիսկ այդ՝ չափազանց սահմանափակ հարթակում ակնհայտ էր ստեղծագործական վառ անհատականության ուրվագիծը, հստակ ձևավորված գեղագիտական մոտեցումը և, որն ինձ համար առավել հետաքրքիր էր, փիլիսոփայորեն մտածող արվեստագետի ակնբախ ներկայությունը: Հարությունյանը առաջին հայ լուսանկարիչներից է, որ աշխատել է շարքերով՝ ելնելով հետազոտական ու վերլուծական սկզբունքներից: Նա գիտակցում էր, որ մեկ լուսանկարն անզոր է փոխանցել իրողության բազմակողմանի հենակետները, որոնք իրենց իմաստն են գտնում արվեստագետի ու հանդիսատեսի միջև ընկած բարդ փոխհարաբերությունների մեջ: Իր ակտիվ ստեղծագործական, ինչպես և կրթական գործունեության շնորհիվ, Հարությունյանի այս մոտեցումները նշանակալի անդրադարձ են ունեցել հայկական լուսանկարչության հետագա զարգացումների վրա: Սակայն 1990-ականներից հետո լուսանկարչի հետքը կարծես թե կորել էր: 2011-ին՝ կարճ երևանյան այցի ժամանակ, վերջապես հնարավորություն ընձեռվեց անձամբ


Ֆոտո ցուցահանդես առանց ֆոտոյի

Գագիկի փոքր և կոկիկ բնակարանում առաջինը տպավորեց հենց լուսանկարչության բացակայությունը: Պատերին կախված էին իր առավել հայտնի լուսանկարներից մի քանիսը, իսկ մնացածը, ինչպես պարզվեց, նա այրել էր 2000-ականների վերջերին: Խոսքը գնում էր հարյուրավոր ցուցահանդեսային, աշխատանքային և արխիվային բնույթի բնօրինակ տպվածքների մասին: Նման հուսահատ քայլը լուսանկարիչը բացատրեց իր մասնագիտության հանդեպ Հայաստանում առկա կատարյալ անտարբերության ու տգիտության պատճառներով, տարիների ընթացքում կուտակված հիասթափությամբ ու զայրույթով:

«Թռչնաբուծական ֆաբրիկա» շարքից, 1989

ծանոթանալու Հարությունյանի հետ՝ հրատարակիչ Մկրտիչ Մաթևոսյանի շնորհիվ: Այդ ժամանակ ես նոր էի անցել աշխատանքի Սիդնեյի Նոր Հարավային Վելսի պատկերասրահում՝ որպես լուսանկարչության բաժնի օգնական համադրող և ունեի ընդամենը երկու հեղինակած ցուցահանդես: Դեռևս մեր առաջին զրույցի ժամանակ հանդգնորեն առաջարկեցի Հարությունյանին կազմակերպել նրա հետահայաց ցուցահանդեսը: Լուսանկարիչը երկմտանքի մեջ էր և համոզված չէր, որ կարելի է նման բան իրականացնել: Սակայն մենք պայմանավորվեցինք շարունակել քննարկումը Հարությունյանի տանը, որպեսզի ես մոտիկից ծանոթանամ նրա գործերին ու միասին որոշենք, թե ինչ կարելի է անել: Ըստ իմ պատկերացումների, այդ գործերը պետք է առնչվեին խորհրդահայ լուսանկարչության ամենահետաքրքիր փուլերին՝ 1960-ականների Խրուշչովյան «ձնհալի» ազատականության տարիներից մինչև հետխորհրդային ժամանակների ավանգարդիստական փնտրտուքները: Դատելով մամուլում և հատկապես «Գարուն» ամսագրում տպագրված լուսանկարներից՝ Հարությունյանը ձգտել էր լուսանկարչության մեջ անդրադառնալ նույն խնդիրներին, որոնք հուզել են արդի և ժամանակակից հայ կերպարվեստի առաջադեմ գործիչներին: Այն է՝ արվեստագետի սուբյեկտիվության հաստատումը, հավաքական ինքնության վերաներկայացումը, հոգևորի ու պատմության առհավետ բախումը և այլն: Ավելին, Հարությունյանն այն քիչ հայաստանյան լուսանկարիչներից էր, ով հնարավորություն է ունեցել աշխատել արտերկրում՝ ստեղծելով եվրոպական և աֆրիկյան հասարակությունները պատկերող եզակի շարքեր: Այսպիսով, իմ մոտալուտ ծանոթությունը Հարությունյանի արխիվի հետ լի էր բացառիկ հայտնաբերությունների սպասումներով, որոնք մեծամասամբ արդարացվեցին, սակայն…

ՊԱՏԵՐԻՆ ԿԱԽՎԱԾ ԷԻՆ ԻՐ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՑ ՄԻ ՔԱՆԻՍԸ, ԻՍԿ ՄՆԱՑԱԾԸ, ԻՆՉՊԵՍ ՊԱՐԶՎԵՑ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՐԵԼ ԷՐ 2000-ԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ Ինչպե՞ս անել ցուցահանդես, երբ աշխատանքները կորել են: Հարությունյանը բազմոցի տակ գտնվող պահստոցից սկսեց հերթականորեն հանել երկարավուն տուփեր, որոնց մեջ դարսված էին իր տարբեր շարքերին առնվող սևապատկերները (negatives): Թվում էր՝ հարցը լուծված է: Լուսանկարիչը պահպանել էր իր լուսանկարների թվով մոտ երեք հազար օրիգինալ ժապավենները և կարելի էր դրանցից ստեղծել նոր ցուցահանդեսային նմուշներ: Այդուհանդերձ, ինձ համար սա հարցի լուծում չէր, քանի որ սևապատկերների առկայությունն ամենևին չէր նշանակում արվեստի գործերի առկայություն:

Խնդիրը նրանում է, որ լուսանկարչության դեպքում ավարտված հեղինակային աշխատանք կարող է համարվել միայն նյութականացված պատկերը: Այսինքն, լուսանկարն իր կրիչի՝ լուսանկարչական թղթի, մետաղի, ապակու, պլանշետի, թվանշային հեռախոսի կամ սպիտակ էկրանի, թերթի, գրքի կամ ամսագրի էջերի վրա: Տասնամյակների ընթացքում այդ կրիչները, ինչպես և լուսանկարչական պատկեր ստանալու միջոցները զարգացել են, բազմացել ու արմատականորեն փոխվել են: Իսկ, ինչպես հայտնի է բոլոր նրանց, ովքեր փորձել են իրենց սելֆիները կամ տուրիստական լուսանկարները «սիրունացնել» ֆոտոշոփով ու ինստագրամի ֆիլտրներով, սկզբնական ֆոտո-պատկերը կարելի է անճանաչելիորեն կերպարանափոխել բոլոր այդ պրոցեսների արդյունքում: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր կադր կարող է դառնալ իրարից խիստ տարբեր մի քանի լուսանկարներ՝ հատումների (cropping) ու տպագրային տեխնիկայի կիրառումների շնորհիվ: Այսպիսով, լուսանկարչական պատկերն իմաստավորում է դրա ներկայացման ձևն ու համատեքստը, մի պարզ ճշմարտություն. որը շատ վաղուց գիտակցել էր Հարությունյանը: Իր ցանկացած պատկերը ստանալու համար նա կարող էր շաբաթներով աշխատել ցուցահանդեսային լուսանկարների տպագրման ու մշակման վրա: Համադրողի և արվեստաբանի համար այդ բնօրինակ տպվածքները առավել կարևոր են, քանի որ դրանք կրում են պատմական համատեքստի կնիքը: 1970-ականներին տպված լուսանկարները բնավ չեն կարող նույն կերպ վերարտադրվել 2010-ականներին: Ցավոք, Հարությունյանն ի զորու չէր իր սևապատկերներից ստեղծել նոր հեղինակային լուսանկարներ:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Ցուցահանդես

Նորից տպել

«Անվերնագիր», «Թոնիր» շարքից, 1987

Այնուամենայնիվ, մենք որոշեցինք, որ այդ գործը կարելի է իրականացնել Գագիկ Հարությունյանի վերահսկողության ներքո՝ փորձառու տպագրողների միջոցով: Նախագծի իրականացմանը հետամուտ եղան «Լուսադարան» և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամները: Քննարկելով դեռևս աղոտ աշխատանքային գործընթացը՝ ես և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը եկանք այն եզրակացության, որ ցուցահանդեսի իրականացման և դրան ուղեկցող պատկերագրքի հրատարակման համար կպահանջվի մոտավորապես երկու տարի՝ հաշվի առնելով աշխատանքների ծավալը, բարդությունը, ինչպես նաև ֆինանսավորման հարցերը: Սկսեցինք սևապատկերների ուսումնասիրությունից ու թվայնացումից: Այս նախնական շրջանում առանձնացրել էի շուրջ չորս հարյուր կադր, որոնք Գագիկի հետ միասին մշակում էինք Ֆոտոշոփում՝ տպագրերի վերջնական տեսքը հասկանալու համար: Ցավոք, Հայաստանում այլևս չկային մասնագիտացված լուսանկարչատներ, հետևաբար սևապատկերների մի քանի նմուշ տպագրեցինք Փարիզում՝ երկու տարբեր վարպետ ֆոտո-տպագրողների մոտ՝ օգտագործելով թվայնացված ֆայլերը որպես ուղեցույց: Տեսնելով այդ արդյունքները՝ լուսանկարիչը կրկին հիասթափվեց: «Սրանք իմ լուսանկարները չեն», — հայտնեց նա՝ մատնանշելով բոլոր այն թերություններն ու բացթողումները, որոնց շտկումը պահանջում էր իր իսկ ներկայությունը տպագրության ընթացքում: Իսկ դրա հնարավորությունը ուղղակի չկար: Ի զարմանս ինձ, Գագիկը պնդեց, որ թերևս ավելի ճիշտ կլիներ տպել լուսանկարները ոչ թե բուն սևապատկերներից, այլ մեր մշակած թվանշանային ֆայլերից. որոնք մշակվել էին իր անմիջական ցուցումների ներքո: Գաղափարն այնքան էլ ընդունելի չէր ինձ համար: Ես կարևորում էի լուսանկարների պատմականորեն ձևավորված գեղագիտական ու գաղափարական մոտեցումները, իսկ անալոգ տպագրության պրոցեսն այդ համատեքստի վերաներկայացման անքակտելի մասն էր ըստ իս: Երկար մտորելուց ու լուսանկարչի հետ բանակցելուց հետո որոշեցի, որ առավել էական էր իրականացնել արվեստագետի հայեցակարգը՝ անկախ տեխնիկական միջոցների տարբերություններից:

34 35

Հունիս 2017

«Այրվող խրթվիլակ», «Քաղաք» շարքից, 1993

***

2013-ին ապագա ցուցահանդեսի կառուցվածքը մեծամասամբ ուրվագծված էր և այդ պահին ընդգրկում էր մոտ երկու հարյուր քսան լուսանկար, որոնց թվանշանային վերականգնումը տևեց շուրջ վեց ամիս: Սևապատկերներից շատերը մաշվել ու փոշոտվել էին տարիների ընթացքում, և անհրաժեշտ էր հեռացնել հազարավոր դեֆեկտներ: Մշակված ֆայլը պետք է նաև կատարելապես մարմնավորեր լուսա-


Վեց տարվա աշխատանք

Հետաձգվեցին ժամկետները, կրկնապատկվեցին ծախսերը, փոփոխվեցին ծավալներն ու մոտեցումները: Ի վերջո, լուսանկարների բացարձակ որակը թելադրում էր, որ ցուցահանդեսի բոլոր էլեմենտները նույնպես լինեն համապատշաճ՝ շրջանակներից ու պասպարտուներից սկսած մինչև ցուցասրահի պատերն ու լուսավորությունը: Իհարկե, ամեն ինչ չէ, որ հնարավոր էր իրականացնել ըստ մեր ցանկությունների: Երևանում կար միայն մեկ տարածք, որը կարող էր տեղակայել այս չափերի ցուցադրություն՝ Նկարիչների միության գլխավոր սրահը: Բարեբախտաբար, կազմակերպիչներին հաջողվեց ապահովել այն ցուցահանդեսի համար, սակայն սրահի լուսավորման համակարգն ընդհանրապես չէր համապատասխանում տվյալ գործերի ներկայացմանը: Իսկ նոր համակարգի գնումն ու սարքավորումը մեկ ժամանակավոր ցուցադրության համար բոլորի կարողություններից վեր էր:

«Դպրոցականի դիմանկար», Սենեգալ, 1983

նկարչի արտակարգ խստապահանջ և սպեցիֆիկ տեսլականը, որը հաճախ անճանաչելիորեն կարող էր տարբերվել սևապատկերի սկզբնական պատկերից: Անհրաժեշտ էր, որպեսզի թվանշանային տպագրությունը, որն այսօր նույնքան բազմազան է, որքան անալոգ միջոցները, նույնպես համապատասխաներ այդ պահանջներին: Իսկ դա նշանակում էր արխիվային որակի թուղթ ու պիգմենտային ներկ, բարձրակարգ տպագրական մեքենաներ, որոնք կարող էին վերարտադրել լուսանկարների նուրբ լուսաստվերային անցումները, երանգավորումները, ստվերների խտությունը և այլն: Հայաստանում այս ամենը ստանալը նույնպես հնարավոր չէր, ուստի վերականգնված ֆայլերը որոշեցինք տպագրել Սիդնեյում՝ արվեստային տպագրության համար հատուկ սարքավորված տաղավարում: Ուսումնասիրելով մեր քրտնաջան աշխատանքը՝ Սիդնեյի DigiHiRes լաբորատորիայի տպագրող մասնագետը հապաղեց և մատնանշեց անկյունում դրված բրգաձև մեքենան: «Ձեր ֆայլերից, իհարկե, կարելի է մի բան ստանալ, — ասաց նա ժպտալով, — բայց միգուցե տեսնենք, թե Հասելբլադ սկաների՞ց ինչ կարող է դուրս գալ»: Այդ գերզգայուն մեքենայով թվայնացված առաջին իսկ սևապատկերից ակնհայտ էր, որ մեր մշակած ֆայլերը Գագիկի լուսանկարների թույլ արտացոլանքն էին ընդամենը: Դրա հետ մեկտեղ Հասելբլադից ստացված ֆայլերում սևապատկերների վնասվածքները շատ ավելի հստակ ու բազմաքանակ էին, և ես սարսափով պատկերացրեցի այն երկար ժամերը, որոնք կգնային դրանց չեզոքացման վրա: Սակայն նոր սքաններն այնքան կատարյալ էին իրենց գեղեցկությամբ, որ ճարահատյալ, որոշեցինք ամեն ինչ սկսել նորից…

ՑԱՎՈՔ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱՏՆԵՐ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՍԵՎԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՆՄՈՒՇ ՍՏԻՊՎԱԾ ՏՊԱԳՐԵՑԻՆՔ ՓԱՐԻԶՈՒՄ Նախագծի վերջնաժամկետներն անընդմեջ ձգձգող խոչընդոտները ունեցան իրենց չափազանց դրական հետևանքները: Հնարավոր եղավ ավելի խորը վերլուծել լուսանկարչի ստեղծագործությունը՝ թե տեսական և թե պատմական տեսանկյուններից ու հղկել ցուցադրության կազմվածքը: Ժամանակի ընթացքում արմատականորեն խմբագրվեց աշխատանքների քանակը և ձևափոխվեց դրանց շարադրանքը: Սա կարևոր պրոցես էր՝ հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Հարությունյանի գործունեությունը ծավալվել է մի քանի զուգահեռ հարթակների վրա: Ցուցահանդեսը համատեղում էր տարբեր ժամանակաշրջաններում արված վավերագրական, ռեպորտաժային, փորձարարական և կոնցեպտուալ բնույթի գործերը մեկ ընդհանուր տրամադրության մեջ: Եվ այս խրթին համադրությունը միաժամանակ պետք է լիներ պարզ և ընկալելի՝ ցուցա-

սրահում միջին հաշվով կես ժամ անցկացնող հանդիսատեսի համար: Երկար տնտղումների շնորհիվ այսօր կարելի է վստահ ասել, որ 183 գործերից կազմված էքսպոզիցիան բացահայտում է խորհրդահայ լուսանկարչության այս մեծ վարպետի ժառանգությունը անսպասելի և կատարելապես նոր տեսանկյունից: Այս պահին խմբագրվում է Գերմանիայի Հալլե քաղաքում հրատարակվող ցուցահանդեսի պատկերագիրքը, և լուծվում են այն մեծ ու փոքր գործնական հարցերը, որոնք սովորաբար մնում են աննկատ, սակայն որոշիչ դեր են խաղում հանդիսատեսի ընկալման համար: Օրինակ՝ սպիտակի ո՞ր երանգով ներկել պատերը, թելերի՞ց, թե՞ մեխերից կախել նկարները, ներկայացնել ցուցանմուշները բացատրական տեքստերո՞վ, թե՞ միայն վերնագրերով և, ի վերջո, ինչպե՞ս վարվել Նկարիչների միության փայլփլող մետլախապատ հատակի հետ: Եվ այսպես, շուրջ վեց տարի տևող աշխատանքները մոտենում են ավարտին: «Լուսադարան» և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամների կողմից կազմակերպված Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» վերնագիրը կրող առաջին հետահայաց ցուցահանդեսը կբացվի 2017 թվականի օգոստոսի 25-ին ՀՀ Նկարիչների միությունում:

Հ.Գ.

Ինչպես փորձեցի ներկայացնել այստեղ, արվեստի համադրողի աշխատանքը չափազանց բազմապլան է: Անկախ (այսինքն՝ ոչ ինստիտուցիոնալ) նախագծերի դեպքում հատկապես այն կարող է ներառել ամեն ինչ՝ սկսած նոր արվեստաբանական դիսկուրսների առաջադրումից մինչև դռնապահի ու հավաքարարի աշխատանքը: Իսկ լուսանկարչության դեպքում նվիրվածությունն այս գործընթացին էլ ավելի կարևոր է, քանի որ ընդամենը մեկ սխալ որոշման հետևանքով ցուցահանդեսը կարող է գլորվել արվեստի դաշտից դեպի… ուր ասես՝ խեղաթյուրելով կամ ընդհանրապես իմաստազրկելով արվեստագետի և համադրողի ասելիքը:

Վիգեն Գալստյան Գագիկ Հարությունյան


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Գրողը տանի

սելֆի բուլդոզերի հետ ԵՐԵՎԱՆի խնդրանքով արձակագիր Սարգիս Հովսեփյանը պատմվածք է գրել սելֆիների (հատկապես՝ ավիրվող շենքերի ֆոնին) սիրահարների մասին:

36 37

Հունիս 2017

— Ձողը մի քիչ երկարացրու, ըհը, այ… տենց լավ ա… Չըխկ, չըխկ, չըխկ: — Արի մի հատ էլ դիրքը փոխած չըխկացնեմ… Չըխկ, չըխկ, չըխկ: — Տնաշեն, գոնե մի քիչ տարբեր դեմքեր արա: Ամեն տեղ նույն քառակուսի դեմքն ունես: — Էս տափակ շենքի ֆոնին էտ էլ ա շատ: — Առաքելյան, սա մոդեռնիստական շենք ա ու իր ոճի մեջ բավականին հաջողված նախագիծ: — Պահ, էլ ո՞նց կլինի, մոդեռնիստական: Մեկ ա, չես համոզի, անիմաստ շենք ա, միանման պանելներով, անվերջ քառակուսիների շարան… հլը տես, ինձ թվում ա սենց կրկնվող երկրաչափական պատկերներով շենքերը հատուկ սարքել են, որ երևանցիներին հիպնոսի ենթարկեն, որ անընդհատ կրկնությունից գիտակցությունդ մթագնի ու զոմբիի պես ինչ-որ մի թեմայի վրա սևեռված ապրես՝ իրերի բուն իմաստի մեջ չխորանալով: Թեման էլ իրանք կհուշեն, իհարկե: — Տես է, հոգեվերլուծության գիգանտ ունենք, աշխարհը չունի… Հիմա դու էս շենքին նայելուց հիպնոսի մեջ ես ընկնու՞մ… — Չէ, ես սրա նման անհետաքրքիր շենքերի չեմ նայում: Եթե դու ամեն անգամ ինձ էլ հետդ քարշ չտաս սենց շենքեր նկարելու, սկի չեմ էլ նկատի: Ինձ Ֆլորենցիան ա հետաքրքրում, Փարիզն ա հետաքրքրում, մի խոսքով՝ եվրոպական հին ճարտարապետությունն ա հետաքրքրում: Հետո էլ զարմանում ենք՝ ինչի՞ նորմալ դիզայն չունենք, բա հլը տես իտալացու երեխեն


ամեն օր ինչեր ա տեսնում, մենք ինչ ենք տեսնում… Պարզ չի՞, որ ամեն քայլափոխի սենց քառակուսի բաներ տեսնողը մեծանա՝ քառակուսի բաներ ա նկարելու… — Չէ, պարզ չի, Վարդանյան… Բարոկկո ու ռոկոկո ոճի մեջ էլ մեծանաս, եթե քառակուսի մտածելակերպ ունես, քառակուսի կմտածես: Ամեն ինչ իր ժամանակի մեջ ա հետաքրքիր, էսօր իտալական բարոկկոյի ոճով շենքեր սարքելը լրիվ անհեթեթ ա: Նույնն ա, թե ինչ-որ կոմպոզիտոր հիմա Բախի կամ Մոցարտի ոճով երաժշտություն գրի կամ դու հո սայլով ման չե՞ս գալիս, շատ էլ սայլը իր ժամանակին հեղափոխական ու առաջադեմ փոխադրամիջոց ա եղել: — Հա, բայց գարաժումս սայլ էլ չեմ պահում: — Եթե իր հայտնագործման ժամանակներից մնացած եզակի նմուշ լիներ, հերիք չի կպահեիր, մի բան էլ վճարովի տուրեր կկազմակերպեիր քո գարաժ: Վարդանյանը մի պահ դադար տվեց, ապա դեպի մեքենան քայլելով նետեց, — Էտ ուրիշ… Արի, գնացինք, վաղվա նիստին պատրաստվել կա, բան կա… Առաքելյանը քմծիծաղով մոտեցավ մեքենային:

***

Քաղաքապետն ուղիղ քառասունհինգ րոպե ուշացումով ներս մտավ նիստերի դահլիճ և առանց ժամանակ կորցնելու պահանջեց քվեարկության դնել դիմումատու կառուցապատողին՝ Արշակունյաց փողոցում գտնվող շենքի քանդումը պայթեցման եղանակով թույլատրելու հարցը: Մինչ ավագանու անդամները տրամադրվում էին քվեարկությանը, քաղաքապետը հայացքով գտավ Առաքելյանին ու կծու տոնով նետեց. — Առաքելյան, փաստորեն վնասակար սովորություններից ոչ մի կերպ չես հրաժարվում: Առաքելյանն անմիջապես ոտքի կանգնեց և հուզված ու կարկամած արտասանեց. — Ի՞նչ սովորություն, պարոն, պարոն քաղաքապետ… — Մի հատ պարոնը հերիք ա, Առաքելյան… Էտ քո սելֆի-մելֆիների, ինստագրամ-մինստագրամների վերջը չես տալիս, էլի… Համ գիտես, որ էսօր էտ շենքի հետ կապված նիստ ունենք, համ գնացել կողքը նկարվել ես, ավելորդ ուշադրություն ես գրավում… Դու գնացել ես, հերիք չի, Վարդանյանին էլ հետդ ես տարել: Վարդանյանը կարմրեց ու աշակերտի պես գլուխը կախեց՝ նույնիսկ արդարանալու փորձ չանելով: Առաքելյանը մինչև կմտածեր՝ ինչպես դուրս գալ ստեղծված անդուր իրավիճակից, քաղաքապետը շարունակեց. — Ես էտ ինստագրամներում նկարներ դնելու իմաստը չեմ հասկանում: Եթե թոփ մոդել լինեյիր, բադակտուց անեյիր, էլի հա… բայց քո դեպքում, Առաքելյան, ընդհանրապես անհասկանալի ա… Կամ էլ հատուկ ես անում էն լրագրողների ուշադրությունը մի ավելորդ անգամ ինձ վրա հրավիրելու համար: — Չէ, ի՞նչ եք ասում, պարոն, պարոն քաղաքապետ… — Ասեցի մի անգամը հերիք ա, չէ՞… — Այո, պարոն… քաղաքապետ, ուղղակի ես սիրում եմ ճարտարապետություն, գնահատում եմ, ի՞նչ խնդիր կա… Ես մինչև ավագանի ընտրվելն էլ այդ էջն ունեի և պարբերաբար թարմացնում էի տարբեր շենքշինությունների նկարներ դնելով… նաև դրանց ֆոնին իմ նկարներով… — Առաքելյան, նախ դու հիմա ավագանի ես, իսկ դա նշանակում է, որ պիտի ավելի պատասխանատու վերաբերվես քո հանրային գործունեությանը, երկրորդ՝ դու մի ինչ-որ ակումբի զուգարանում հայելու առաջ չես սելֆի արել, որ խնդիր չլինի, այլ շենքի, որի պայթեցման հարցը հաջորդ օրը պիտի քննարկեինք… Տարբերությունը չես նկատու՞մ… — Նկատում եմ, պարոն… քաղաքապետ: — Հիմա կտեսնենք… Ո՞վ է դեմ, որ Արշակունյաց 70/17 հասցեում գտնվող շենքը քանդվի պայթեցման եղանակով… Չկա: Ձեռնպա՞հ… չկա: Կո՞ղմ… Անցավ միաձայն, Նիստը հայտարարում եմ փակված: Առաքելյանն ու Վարդանյանը բոլորից շուտ դուրս եկան նիստերի դահլիճից, ասես խուսափելու համար քաղաքապետի հետ ավելորդ հանդիպումից: Առաքելյանը Վարդանյանին մոտենալով ականջին շշնջաց. — Գալի՞ս ես Արշակունյաց… — Ի՞նչ կա… — Ուզում եմ նկարվեմ… — Ձեռ ես առնու՞մ… Ես հավես չունեմ անիմաստ խոսակցությունների… — Արի, դու չես նկարվի, մենակ ես կնկարվեմ… Ընկերական… Մի հատ… Բուլդոզերի ֆոնին… Մի հատ նկարվեմ, հետո գնանք մի տեղ հաց ուտենք… — Փաստորեն զոհիդ հետ էիր սելֆի անում… Բայց դու գիտե՞ս, ի՞նչն ե՜ս… Տես, ոչ մի շենք-շինություն, ոչ մի ռոկոկո, բառոկո, մոդեռնիզմ… Մենակ բուլդոզեր… — Հարց չկա, մենակ բուլդոզեր:

Սարգիս Հովսեփյան Տաթև Մկրտչյան


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Պատմություն

Ատելյերևան Կար ժամանակ, երբ լուսանկարվելու համար պետք էր նախօրոք պատրաստվել, պայմանավորվել և այցելել ֆոտոատելյե: Ժամանակները անցել են, ատելյեները դարձել պատմություն:

Հ

այ լուսանկարիչներն իրենց գործունեությունը սկսել են ծավալել դեռևս 19-րդ դարի կեսերին աշխարհի տարբեր ծայրերում, բայց բուն Երևանում արդի հայ լուսանկարչության հիմնադիրներն ի հայտ եկան նախախորհրդային շրջանում։ Նրանց թվում էին Թարիվերդյանցը, Դադայանցը, Փեշտմալջյանը, Ռուբինյանցը, Քյուրքչյանցը, Դոնկովը, Մելիք-Աղամալյանը, ՏերԱրիստակեսյանը, ում պատկանել է Աստաֆյան փողոցում գտնվող «Մոսկվա» լուսանկարչատունը։ Սկզբնական շրջանում հայ վարպետներն աշխատում էին ֆոտոտաղավարներում (ատելյե) և միայն հետո սկսեցին սեփական լուսանկարչատները բացել։ Բոլոր անվանի լուսանկարիչներն իրենց կնիքն ունեին, որը լուսանկարի հակառակ կողմում էր դրվում և հետաքրքիր տեղեկություններ հաղորդում լուսանկարչատների հասցեների, մատուցվող ծառայությունների, ստացած մրցանակների և պարգևների մասին։

Երևանի սրտում

Գեղամ Թարիվերդյանցի լուսանկարչատունն առաջիններից մեկն էր Երևանում։ Դա մի փայտե տնակ էր Աստաֆյան 11 հասցեում՝ այժմյան Հանրապետության հրապարակի մոտակայքում՝ ներկայիս «Արարատ» ռեստորանի կամարի տեղում։ Նույն այդ տարածքի բակում էլ Թարիվերդյանցը բնակվում էր իր կնոջ՝ Եղիսաբեթ Անանյանի և որդիների հետ, որոնք նույնպես աշխատում էին լուսանկարչատանը։ Թարիվերդյանցի լուսանկարչատան շտամպ-կնիքի վրա դրոշմված էին 1909 թ.

38 39

Հունիս 2017

Ռոտերդամի և 1910 թ. Հռոմի ցուցահանդեսներում նրա շահած երկու ոսկե մեդալների պատկերները, իսկ լուսանկարներում հայ ազնվական դասի ներկայացուցիչներն էին՝ ժամանակին բնորոշ հագուկապով և զարդերով։

Հոնեն եկած

20-րդ դարի կեսերին Երևանում իրենց գործունեությունը ծավալեցին մի շարք լուսանկարիչներ, որոնք Սփյուռքից էին հայրենադարձվել։ Նրանք իրենց հետ բերեցին և հայաստանյան լուսանկարչություն ներմուծեցին ժամանակի արտասահմանյան լուսանկարչության բոլոր նորագույն նվաճումները։ Նրանց թվում էին Շանթ Տեր-Առաքելյանը, Գուրգեն Միսակյանը, Թորգոմ Բոյաջյանը, Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Անդրանիկ Քոչարը և շատ այլ վարպետներ։ Գաբրիել Խանոյանը ծնունդով Վանից էր ու հայտնի էր «Մեծ վանեցի» մականունով։ Նրա իսկական ազգանունը Ալեքսանյան էր, բայց թուրքերը նրան «խան» էին ասում, քանի որ մեծահարուստ առևտրական էր, այստեղից էլ ծագել է Խանոյան ազգանունը։ 16 տարեկանում Վանի հերոսամարտին մասնակցած Գաբրիել Խանոյանը Երևան եկավ 1934 թվականին, իսկ 1936-ին արդեն հիմնեց իր լուսանկարչատունը Աստաֆյան 22 (այժմ՝ Աբովյան 12) հասցեում՝ նախկին Սպայի տանը։ Խանոյանի լուսանկարչատունը լայն ճանաչում է ձեռք բերում հատկապես արվեստագետների ու մշակութային գործիչների դիմանկարների շնորհիվ, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Ավետիք


Իսահակյանի, Վահրամ Փափազյանի և այլոց, որոնք բազմացվում և վաճառվում էին ֆոտո-բացիկների տեսքով։ Ի դեպ՝ «Խանոյան» լուսանկարչատունը գործում է մինչ օրս. 1950-ականներից սկսած լուսանկարչատան աշխատանքներն իր վրա է վերցրել Գաբրիել Խանոյանի քրոջ որդին՝ Օնիկ (Հովհաննես) Խանոյանը, իսկ տաղավարն այսօր գտնվում է Պուշկինի փողոցում՝ նորակառույց շենքի առաջին հարկում։

Ֆոտոզրույցներ

1946 թ. հայրենադարձների առաջին շարքերում էր Սամվել Խանդիկյանն իր ընտանիքով՝ կնոջ, դստեր՝ Աստղիկի և երեք որդիների՝ Տիգրանի, Արայի ու Արմենի հետ։ Խանդիկյանը հաստատվում է Երևանում և լուսանկարչական տաղավար-արվեստանոց բացում «Ինտուրիստ» (այժմ՝ Golden Tulip) հյուրանոցի առաջին հարկում՝ շարունակելով Բեյրութում սկսած լուսանկարչական գործը։ Լուսանկարչատան հիմնական հաճախորդները հյուրանոցի ամառային ռեստորանի այցելուներն էին, քաղաքի հյուրերը, զանազան գրողներ, նկարիչներ, արվեստասեր մարդիկ։ Ընդ որում՝ գալիս էին ոչ միայն լուսանկարվելու, այլև արվեստի շուրջ զրույցի բռնվելու։ Արվեստանոցը յուրօրինակ մշակութային քննարկումների ու մտքերի փոխանակման վայր էր դարձել։ Վարպետն այնպիսի հանրահայտ մարդկանց է լուսանկարել, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Վիլյամ Սարոյանը, Շառլ Ազնավուրը, Հարություն Կալենցը։ 1958 թվականին լուսանկարչատունը տեղափոխվեց, քանի որ նախկին վայրում կառուցվեց Նկարիչների միու-

թյան շենքը։ Արվեստանոցը տեղ գտավ Պուշկին փողոցում (Աբովյան փողոցի խաչմերուկի մոտ), իսկ ավելի ուշ՝ Նալբանդյան 102 հասցեում և ամենաընդարձակն էր։

Ադամի մոտ

1946 թվականին հայրենադարձվածների թվում էր նաև Ադամ Ադամյանը։ Նա Երևան էր եկել Բուլղարիայից, որտեղ արդեն զբաղվում էր լուսանկարչությամբ։ 1948-ին նա ֆոտոտաղավար բացեց Երևանում՝ 3-րդ մասի նախկին շուկայում։ Ադամյանի որդու՝ Սարգիսի խոսքով՝ ատելյեն հատուկ անուն չուներ, ասում էին «գնանք նկարվենք Ադամի մոտ»։ «Գործերը շատ լավ էին, այնքան լավ, որ հայրս կարող էր 7-8 հատ ավտոմեքենա առնել, բայց այնպիսի ժամանակներ էին, որ ոչ ոք իրեն նման բան թույլ չէր տա, որպեսզի իշխանությունների ուշադրության կենտրոնում չհայտնվեր, — պատմում է Սարգիսը։ — Բայց քանի որ ատելյեներն այդ ժամանակ Երևանում շատ չէին, մեր ֆոտոտաղավարը չվրիպեց նրանց աչքից։ Մի օր տաղավար եկան ՊԱԿ-ի երկու աշխատակիցներ ու հորս հայտնեցին, որ այսուհետ միասին պետք է աշխատեն տաղավարում։ Հայրս նախ զարմացավ, հետո հետաքրքրվեց՝ արդյոք լուսանկարչությունից գլուխ հանում են, թե ոչ։ Աշխատակիցներն ասացին, որ դա կապ չունի, պետք է միասին աշխատեն և վերջ, եկամուտն էլ երեքի մեջ կիսեն։ Այդ օրվանից նրանք ամեն օր գալիս էին, պարապ նստում տաղավարում, իսկ հայրս սովորականի պես աշխատում էր։ Բայց մի օր այլևս չդիմացավ այդ անարդարությանն ու փակեց ատելյեն»։

Անի Սմբատի Երևան քաղաքի պատմության թանգարան


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Գերդաստան

Ֆոտոգեն Բոլոր նրանք, ում բախտ է վիճակվել աշխատել հայկական ԶԼՄ-ներում, գիտեն, որ բացի խմբագրությունից, որը միշտ համարվել է առաջին տունը, եղել է նաև երկրորդը՝ Զաքյան փողոցում: Այստեղ երկար տարիներ գտնվում էր «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի բաժինը: Այն գլխավորում էր Հերբերտը՝ Բաղդասարյանների գերդաստանից: Բաղդասարյաններն արդեն տասնյակ տարիներ սերտ կապված են հայկական ֆոտոլրագրության հետ:

40 41

Հունիս 2017


↑ Նեմրութ Բաղդասարյան

Հովհաննես

Բաղդասարյանների տանը մի շարք գեղանկարներ կան: «Դրանք Հովհաննես պապի աշխատանքներն են», — հպարտությամբ ասում է նկարչի թոռ Մելիքը: Նա վստահ է, որ իրենց ընտանիքում կերպարվեստի հանդեպ ձգտումը հենց պապից է գալիս: Մասնագետները բարձր էին գնահատում նրա ստեղծագործությունը՝ նշելով, որ եթե Հովհաննեսը պատշաճ կրթություն ստանար, ապա աննախադեպ հաջողություն կունենար: Մինչդեռ նա բավարարվում էր Վան քաղաքի ուսումնարաններից մեկում նկարչության ուսուցչի համեստ պաշտոնով: Ցեղասպանության ժամանակ Հովհաննեսը ստիպված էր լքել հարազատ վայրերն ու ընտանիքի հետ տեղափոխվել Երևան: Բայց ամբողջ կյանքում նկարում էր իր մանկության քաղաքն ու Վանա լիճը: Ճիշտ է, տեսնելով Սևանը՝ նկարիչը ցնցվեց նրա գեղեցկությունից և մտածեց, որ բոլորովին չի զիջում այն լճին, որ դաջվել է իր հիշողության մեջ: Այդպես նրա հավաքածուի մեջ հայտնվեցին Սևանի բնանկարները: Հովհաննեսին մշտապես թվում էր, որ Հայաստանում իրենք երկար չեն մնա. կանցնեն այս անորոշ ժամանակները, մղձավանջների տարափը կդադարի, և ընտանիքը կվերադառնա հայրենիք: Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի նա վերջապես հաշտվի այն մտքի հետ, որ Վանն անիրագործելի երազանք է, և սկսի նոր կյանք կառուցել արդեն Երևանում:

Նեմրութ

← «Ստալինի արձանը», Նեմրութ Բաղդասարյան

1920-ականների կեսերին հայկական թերթերում սկսեցին հայտնվել լուսանկարներ բավական տարօրինակ մակագրությամբ՝ «Նեմրութ»: Շատերին թվում էր, որ կեղծանուն է, բայց դա հեղինակի իսկական անունն էր: Նախնիների հայրենիքի հանդեպ Հովհաննեսի նոստալգիան տարօրինակ դրսևորում ստացավ. նա փոխեց իր քառամյա տղա Սամվելի անունն ի պատիվ Արևմտյան Հայաստանի հռչակավոր լեռան: Նեմրութը մանկուց էր նկարում, իսկ 1920-ականների սկզբին Երևանում հայտնված լուսանկարչական ապարատներն ուղղակի կախարդել էին տղային: Նա երկար կարող էր քայլել ուղտերի, էշերի ու ջորիների հետևից, որոնցով տեղափոխում էին ծանր փայտե ֆոտոխցիկները, որոնց միայն կասետներն արդեն մի քանի կիլոգրամ էին կշռում: Նա նախանձով հետևում էր, թե ինչպես են լուսանկարիչները տեղադրում հսկա ապարատները եռոտանի շտատիվների վրա: Այդ մարդիկ մի ուրիշ, կախարդական աշխարհից էին: Իր առաջին լուսանկարները նա արեց ՊՕՄԳ խցիկով, որը նույնպես փայտից էր, բայց չափսերով ավելի փոքր: Նեմրութը լուսանկարում էր հենց փողոցում՝ ռուսական եկեղեցու մոտ՝ ներկայիս Շահումյան հրապարակի տեղում:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Գերդաստան → «Նկարիչ Մինաս Ավետիսյանն իր արվեստանոցում», Հերբերտ Բաղդասարյան

1925 թվականին Նեմրութը սկսեց աշխատել նորաբաց «Պիոներ կանչ» թերթում, այնուհետև՝ «Սովետական Հայաստանում», իսկ ավելի ուշ՝ «Կոմունիստում»: 1960-ականների սկզբին, երբ բացվեց Հայկական հեռագրային գործակալության ֆոտոխրոնիկայի բաժինը («Ֆոտոխրոնիկա-ՀՀԳ»), Նեմրութն այնտեղ աշխատանքի ընդունվեց և աշխատեց մինչև կյանքի վերջը: Նրա մասին հաճախ են ասում, որ նա Խորհրդային Հայաստանի առաջին ֆոտոլրագրողն էր: Ճիշտ է, նրա կրտսեր որդին՝ Մելիքն անհապաղ ուղղում է. «Առաջիններից մեկն էր: Նրա կողքին կային հիանալի լուսանկարիչներ Վարազդատ Սևոյանն ու Ռուբենդային: Պարզապես հայրս նրանցից հաջողակ էր»:

***

Նեմրութը լայն ճանաչում ստացավ 1950-ականներին՝ շնորհիվ մի լուսանկարի, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում: 1950 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցավ ժողովուրդների հայր Ստալինին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը: Նեմրութը գրեթե ամեն օր ժապավենի վրա արձանագրում էր հուշարձանի տեղադրման գործընթացը, այդ թվում մի քանի ռակուրսից լուսանկարեց արդեն կանգնեցված հուշարձանը: Հուշարձանի հանդիսավոր բացման օրը հավաքվել էին հանրապետության առաջին դեմքերը, մամուլի ներկայացուցիչներ, երևանցիներ ու հյուրեր: Հազարավոր հայացքներ ուղղված էին դեպի վեր, բայց հուշարձանը խորտակվել էր քաղաքի գլխին կախված մառախուղի մեջ: Ակնհայտ էր, որ չարժե ակնկալել որևէ լուսանկար, այն էլ՝ որակյալ: Հենց այդ ժամանակ էլ Նեմրութը խորամանկության դիմեց. նա մոնտաժեց երկու լուսանկար, որոնցից մեկում հուշարձանն էր բացումից

ՆԵՄՐՈՒԹԸ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԻՄԵՑ. ՆԱ ՄՈՆՏԱԺԵՑ ԵՐԿՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՈՐՈՆՑԻՑ ՄԵԿՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԷՐ ԲԱՑՈՒՄԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ, ԻՍԿ ՄՅՈՒՍՈՒՄ՝ ԱՄԲՈԽԸ մի քանի օր առաջ, իսկ մյուսում՝ հանդիսավոր արարողությանը հավաքված ամբոխը: Մի քանի ժամում այդ լուսանկարը տարածվեց Միության բոլոր լրատվական գործակալություններում, թերթերում և ամսագրերում: Իսկ «Իզվեստիայից» ու «Պրավդայից» մոսկովյան գործընկերների համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպես էր հայ լուսանկարչին հաջողվել ճեղքել մառախուղը:

Հերբերտ

Դպրոցն ավարտելուց հետո Նեմրութ Բաղդասարյանի ավագ որդի Հերբերտն ընդունվեց Գյուղատնտեսական ինստիտուտ, բայց այդպես էլ դասի չգնաց, իսկ շուտով հետ վերցրեց փաստաթղթերն ու մոռացավ բուհի մասին: Փոխարենը նրան աշխատանքի վերցրեցին «Կոմունիստ» թերթ. նրա համար իրական երջանկություն էր ման գալ ֆոտոխցիկով, նկարել կադրը կադրի հետևից, արդեն «մեծական» առաջադրանքներ կատարել և հասկանալ, որ դու պահանջված ես, քեզ վստահում են, և այն, ինչ անում ես, դուր է գալիս մարդկանց: «Կոմունիստում» աշխատանքի տարիները համընկան «Ֆոտոխրոնիկա-ՀՀԳ» բաժնի ձևավորման հետ: Այնտեղ հրավիրում էին երիտասարդ, բայց արդեն հայտնի լուսանկարիչների: Նրանց թվում էին Ավետիք Բադալյանը, Էդմոնդ Իսահակյանը, Ռուդիկ Հակոբյանն ու Հերբերտ Բաղդասարյանը: ՀՀԳ ֆոտոխրոնիկայի բաժինը զինված էր գերազանց տեխնիկայով. գրեթե բոլորն ունեին նորագույն Nikon ֆոտոխցիկներ, որոնք այդ ժամանակ համարվում էին լավագույնը:

***

1980-ականների կեսերին «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտոծառայության սենյակն ավելի շատ նկարչի արվեստանոց էր հիշեցնում, և դժվար էր հավատալ, որ բոհեմական արտաքինի հետևում թաքնված է աշխատանքի ծայրահեղ ճշգրտություն, հստակություն և կոկիկություն: Առաջին բանը, որ աչք էր զարնում սենյակ մտնելիս, հատակին շաղ տված շշերն ու դարակներում դրված անոտ բաժակներն էին: Ի պատասխան այցելուների հարցական հայացքների՝ ֆոտոծառայության

← «Ցույց թատերական հրապարակում», Մելիք Բաղդասարյան

42 43

Հունիս 2017


← «Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց», Հերբերտ Բաղդասարյան

↓ «Լեգենդար Արարատ-73 թիմը», Մելիք Բաղդասարյան

↑ «Միխայիլ Բոտվիննիկ - Տիգրան Պետրոսյան շախմատային հանդիպում», Հերբերտ Բաղդասարյան

բաժնի վարիչ Հերբերտ Բաղդասարյանն ասում էր. «Դե կոտրվում են ու, չգիտես ինչու, միշտ ոտքն է պոկվում: Իսկ ես դրանք դեն չեմ նետում ու օգտագործում եմ եղջյուրի սկզբունքով. մինչև ամբողջը չխմես, չես կարողանա սեղանին դնել»: Այդուհանդերձ անոտ գավաթները հին իրերից միակ բանն էին, որ Հերբերտը պահում էր: Շատ լուսանկարիչներ վատ սովորություն ունեն. դժվարությամբ են բաժանվում խոտանված ժապավեններից, մինչդեռ Հերբերտն այդպիսին չէր: «Եթե ժապավենը վատն է, և ինձ պետք չի այսօր, ուրեմն վաղն էլ պետք չի գա: Ընդհանրապես ես այսօրվա օրով եմ ապրում, ավելի ճիշտ՝ վաղվա օրով և միայն առաջ նայում»: Դա նրա կյանքի կարգախոսն էր:

***

«Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայում Հերբերտ Բաղդասարյանն անցկացրեց 41 տարի և ոչ մի օր չբացակայեց աշխատանքից: Մի անգամ նրան հարցրեցին, թե ինչպես է նա կարողանում այդպիսի լարված գրաֆիկի պայմաններում ժամանակ գտնել ստեղծագործելու համար: Ի պատասխան նա լայն ժպտաց. «Օբյեկտիվն աչքի շարունակությունն է: Նույն աչքն է: Ցանկության դեպքում սովորական լուրից կարելի է մի ամբողջ կինո պատրաստել»: Այդպես էլ անում էին: 1970-ականների սկզբին Հերբերտն ու Ռուդոլֆ Հակոբյանը գործուղման մեկնեցին: Պետք էր նյութ պատրաստել ծովային հետևակում ծառայությունից հետո տուն վերադարձած տղայի մասին: Գտան նրա տունը գյուղում, տղային էլ գտան, բայց պարզվեց, որ նա մի քանի շաբաթ առաջ էր վերադարձել: Հասկանալի էր, որ ոգևորությունն անցել էր, կրքերը՝

↑ «Ազարյանի խաչը», Հերբերտ Բաղդասարյան


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Գերդաստան → ?«Էլեկտրիկ Երևան», Վահրամ Բաղդասարյան

հանդարտվել, իսկ հարկավոր էր, որպեսզի այդ ամենը երևար կադրում: Լուսանկարիչները ստիպված եղան սցենար մշակել և փոքրիկ բեմադրություն անել, այն էլ այնպիսին, որ բոլոր զգացմունքներն իրական լինեին: Տարիներ անց Հերբերտը հիշում էր, որ դա նման էր ֆիլմի նկարահանման, երբ դերասանների առջև խնդիր ես դնում, իսկ նրանք կատարում են: Պետք է խոստովանել՝ «դերասանները» զարմանալիորեն ընդունակ էին, հատկապես տատն ու թոռը, որոնք փայլեցին իրենց տաղանդով կադրում: «Թոռը վերադարձել է» լուսանկարը դուր եկավ ՏԱՍՍ-ին, և այն տպագրեցին: Այդ օրվանից անցավ մի քանի տարի: Թվում էր, թե բոլորն արդեն վաղուց մոռացել են թե՛ տղայի, թե՛ նրա ընտանիքի մասին, ինչպես և լուսանկարի: Բայց մի օր Հերբերտն իմացավ, որ այդ աշխատանքն ընտրվել է Բեռլինում ֆոտոլրագրողների մրցույթին մասնակցելու համար: 1975 թվականն էր: Նշվում էր Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 30-ամյակը, և հայ ֆոտոլրագրողների աշխատանքը Գրան-պրի ստացավ: Երկու լուսանկարիչներն էլ մեկնեցին Գերմանիա մրցանակը ստանալու համար: 500 մարկ դրամական պարգևը ծախսվեց հենց այնտեղ՝ Բեռլինում. հաղթանակը պետք էր նշել այնտեղ, միասին: Իսկ մրցանակը՝ PRAKTICA ֆոտոխցիկի հավաքածուն բերեցին Հայաստան: Ընդհանրապես Հերբերտը սիրում էր ճանապարհորդել: 1962 թվականին նա և իր գործընկեր, լուսանկարիչ Լեռիկ Նեդոլյան սկուտերներով շրջագայեցին Հայաստանով: Իսկ երկու տարի անց, երբ Երևանում բացվեց «ԵրԱԶ» գործարանը, համանուն միկրոավտոբուսն առաջինը փորձարկողներից մեկը Հերբերտը եղավ: Այդ մեքենայով նա շրջեց ամբողջ Հայաստանով՝ ամեն օր «Սովետական Հայաստան» թերթին նորություններ ուղարկելով հանրապետության մարզերից: Իսկ լրագրող Ռոբերտ Մելիքսեթյանի հետ նա ճանապարհորդության մեկնեց Խորհրդային Միության ամբողջ երկայնքով՝ Մուրմանսկից մինչև Վլադիվոստոկ և ռեպորտաժներ պատրաստելով սահմանապահների կյանքի մասին: 1965 թվականին մի խումբ երիտասարդ լրագրողների հետ նա մեկնեց Փարիզ և այնտեղից անհավանական քանակությամբ լուսանկարներ բերեց, որոնք կախվեցին Աբովյան փողոցի ԱՕԿՍ-ի շենքի ստենդերին: Առաջին բանը, որ աչքի էր ընկնում, եռագլուխ Էյֆելյան աշտարակն էր: Շատերը դա լուսանկարչի աշխատանքի թերություն համարեցին, բայց երբ Հերբերտին հարցրեցին, թե ինչն է խնդիրը, նա աչքն անգամ չթարթեց: «Դա այն է, ինչ դու անմիջապես տեսնում ես, երբ նայում ես աշտարակին: Առաջին հայացքից թվում է, որ դրանք մեկի փոխարեն երեքն են»:

↑ «Եռագլուխ Էյֆելյան աշտարակը», Հերբերտ Բաղդասարյան

← «Շահումյանի արձանի բացումը Երևանում», Նեմրութ Բաղդասարյան

44 45

Հունիս 2017


***

Հերբերտի համար ֆոտոլրագրության մեջ չկար «նեղ մասնագիտացում» ասվածը: Նրա մոտ հավասարապես ստացվում էին մարզական, մշակութային, սոցիալական, քաղաքական և տնտեսական իրադարձությունների նկարահանումները: Խորհրդային Միության 25 լավագույն լուսանկարիչների թվում նա Մոսկվայում աշխատում էր 1980 թվականի Օլիմպիադայի ժամանակ: Հերբերտը նկարահանել է նաև Միխայիլ Բոտվիննիկ — Տիգրան Պետրոսյան, Բորիս Սպասկի — Տիգրան Պետրոսյան լեգենդար շախմատային հանդիպումները: Հենց նրան են պատկանում Երևանի Կենդանաբանական այգուց փղի փախուստի պատմական լուսանկարները: 1988 թվականի Սպիտակի երկարաշարժի ժամանակ աղետի գոտում շուրջօրյա աշխատում էին նրա բաժնի լուսանկարիչներ Ռուբեն Աթայանը, Մխիթար Խաչատրյանը, Միքայել Քալանթարը, Մարտին Շահբազյանը: Reuters և France Press գործակալությունների խոստովանությամբ՝ աղետի գոտուց լավագույն լուսանկարները հեղինակել էին հենց «Արմենպրեսի» լուսանկարիչները՝ նկարահանելով ամենապրոֆեսիոնալ մակարդակով և, որ ամենակարևորն է, սրտանց:

Մելիք

Նեմրութի կրտսեր զավակ Մելիքը միանգամից երկու լուսանկարչության ուսուցիչ ուներ՝ հայրն ու ավագ եղբայրը: Եվ եթե հոր հետ նա երբեմն ինչ-որ մասնագիտական լուսանկարչական տարաձայնություններ էր ունենում, ապա եղբոր հետ շատ ավելի հեշտ էր լեզու գտնելը: Վերջինս համարում էր, որ մարդուն չի կարելի ճաշակ ու աշխարհայացք պարտադրել. նրան պետք է ազատություն տալ, ավելի շատ թթվածին, և այդժամ նրա տաղանդը կբացահայտվի: Մելիքը մանկուց մասնակցում էր նկարահանումներին. սկզբում քարշ էր տալիս շտատիվն ու ֆոտոխցիկով պայուսակը, իսկ մի անգամ նրան ինքնուրույն առաջադրանք տվեցին: Բանակից վերադառնալուց հետո նա որոշ ժամանակ աշխատեց Պիոներների պալատում, հետո տեղափոխվեց Հայաստանի Պետական սպորտային կոմիտե: Նա կցվեց լեգենդար «Արարատ» ֆուտբոլային ակումբին և ուղեկցեց մի քանի ուղևորությունների ժամանակ: Նա յուրահատուկ ոգևորությամբ է պատմում, թե ինչպես մի անգամ Հայաստանից մի քանի լուսանկարիչների թվում իրեն վստահեցին Կիևի «Դինամոյի» հետ «Արարատի» լեգենդար հանդիպման նկարահանումները: «Մինչև առաջին գոլը, որը մերոնք խփեցին 89-րդ րոպեին, ես չէի կարողանում նկարել, ձեռքերս դողում էին: Եվ միայն գոլից հետո սկսեցի չխկացնել: Ֆուտբոլիստները բոլորը ոգևորված էին: Եվ ոչ միայն ֆուտբոլիստները: Ամբողջ Հայաստանն էր հրճվում, բոլոր հայերը՝ աշխարհով մեկ ցրված…»:

«ՄԻՆՉև ԱՌԱՋԻՆ ԳՈԼԸ, ՈՐԸ ՄԵՐՈՆՔ ԽՓԵՑԻՆ 89-ՐԴ ՐՈՊԵԻՆ, ԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՆԿԱՐԵԼ, ՁԵՌՔԵՐՍ ԴՈՂՈՒՄ ԷԻՆ: ԵՎ ՄԻԱՅՆ ԳՈԼԻՑ ՀԵՏՈ ՍԿՍԵՑԻ ՉԽԿԱՑՆԵԼ» ***

Մելիքի համար թիմի հասկացողությունը շատ կարևոր է: «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկայի ծառայության հաջողությունները կոլեկտիվի արժանիքն էին: 2002 թվականին «Ֆոտոլուր» նոր ֆոտոլրատվական գործակալության ծնունդը նույնպես մի խումբ համակիրների հաղթանակն էր: Հեռանալով «Արմենպրեսից»՝ Հերբերտ և Մելիք Բաղդասարյաններն ու ֆոտոլրագրող Մխիթար Խաչատրյանը ստեղծեցին Հայաստանի առաջին անկախ ֆոտոգործակալությունը: «Առանց թիմի իսկապես շատ դժվար կլիներ, — ասում է Մելիքը: — Ճիշտ է, սկզբնական փուլում մեզ օգնում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) նախագահ Լուիզ-Սիմոն Մանուկյանը, որը պայմանագրային պայմաններով մեզ մեկ թվային ֆոտոխցիկ տրամադրեց: Մենք ինքներս ևս երկու ժապավենային ֆոտոխցիկ ունեինք: Բայց շատ շուտով «Ֆոտոլուրում» հայտնվեց սեփական բարձրակարգ տեխնիկա: Իհարկե, դժվար էր, բայց ամեն ինչին կարելի է դիմանալ ու հաղթահարել, եթե դու թիմում ես», — ասում է Մելիքը: «Ֆոտոլուրում» աշխատանքը եռում է առավոտից մինչև ուշ գիշեր: Ճիշտ է, արդեն մի քանի տարի է, ինչ գործակալությունն ապրում և աշխատում է առանց առաջին ղեկավարի՝ Հերբերտ Բաղդասարյանի: Այսօր այն գլխավորում է Մելիքը, ում օգնում են նրա երկու որդիները՝ Հայկն ու Վահրամը: 2015 թվականին «Էլեկտրիկ Երևան» շարժման ընթացքում Վահրամի արած լուսանկարը, որտեղ պատկերված են ջրցան մեքենաների օգնությամբ Բաղրամյան պողոտայից ցրվող ցուցարարները, դարձավ շարժման խորհրդանիշը և տարվա կարևորագույն կադրերից մեկը: Դա ևս մեկ արժանի լուսանկար էր Բաղդասարյանների հարուստ ֆոտոպատմության մեջ: Եվ այդ պատմությունը, վստահորեն, դեռ նոր է սկսվում:

Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում

Էլեոնորա Մալխասյան Բաղդասարյանների ընտանեկան արխիվից, Ֆոտոլուր


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Այնտեղ

Պանսահման PAN Photo-ի խցիկները 100-ից ավելի երկիր են տեսել, ու ինչ ասես այդտեղ չեն ֆիքսել՝ Ուրուգվայի ավանդական հարսանիքից մինչև Ռիոյի ու Սոչիի օլիմպիադաներ, Բեռլինի գիշերային կյանքից մինչև Բուենոս Այրեսի արվարձաններ... ԵՐԵՎԱՆի խնդրանքով PAN Photo-ի յուրաքանչյուր լուսանկարիչ ընտրել է արտերկրում արած իր սիրելի ու ամենահիշվող լուսանկարը:

Կարապետ Սահակյան

Պերսեպոլիս, Իրան Շիրազից մոտ 100 կմ դեպի հարավարևելք Պերսեպոլիսի ավերակներն էի լուսանկարում: Երկու բլուր կար. մեկը լուսանկարեցի, իջա ներքև, որոշեցի երկրորդ բլուրը բարձրանալ՝ գերեզմանները լուսանկարելու: Այդ ընթացքում անապատային փոթորիկ սկսվեց: Նման տեսարան երբեք չէի տեսել, միայն գրքերում էի կարդացել: Արևելյան անապատներն աննկարագրելի տպավորիչ են: Վախենալու տեսարան էր, բայց ինչպես ասում են՝ այն, ինչ կործանարար է, գրեթե միշտ գեղեցիկ է: Բախտս բերեց՝ ճիշտ պահին ոչ միայն հայտնվեցի ճիշտ վայրում, այլև այդ ամենը լուսանկարելու հնարավորություն ունեցա:

Դավիթ Հակոբյան

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Անցյալ տարի գնացել էի Բրազիլիա, համ մեր մարզիկների ելույթներն Օլիմպիադայում լուսանկարելու, համ էլ ՀՀ նախագահի պաշտոնական այցն ու հանդիպումները: Չնայած այս ճանապարհորդությունից ինձ համար ամենահիշվող կադրը կմնա Արթուր Ալեքսանյանի հաղթանակի ակնթարթը և դրոշով նրա վազելու պահը, ու չնայած գրեթե ժամանակ չէի ունենում քաղաքը տեսնելու, մի քանի անգամ հաջողացրի: Այս կադրը համ երեխաների անհոգության մասին է, համ Կոպակաբանայի ու երաժշտության, համ էլ իմ ազատ րոպեների, որոնց ընթացքում կարողանում էի վայելել քաղաքն առանց առօրյա թոհուբոհի:

46 47

Հունիս 2017


Արեգ Բալայան

Ստամբուլ, Թուրքիա Ստամբուլ: Լիքը կատու, լիքը մարդ: Հայի տեսակետից տարօրինակ տեղ էր: Կատուների աշխարհ էի ընկել ու շատ անսովոր զգացում էր: Երբեք չէի եղել մի այնպիսի քաղաքում, որտեղ մարդիկ ու կենդանիները համատեղ ու համերաշխ ապրում են: Իսկ Ստամբուլում տպավորություն էր, որ կատուներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան մենք՝ ոչ կատուներս: Շներ էլ կային, բայց ոչ այդքան շատ: Ստամբուլում այնքան կատու կա, ինչքան Երևանում՝ հայ, ու իրենք իրենց ձևի մեջ են. թքած ունեն ամբողջ աշխարհի վրա, բոլոր բարքերի ու կարգերի: Այ, օրինակ, ռեստորանում նստած էինք, մեկ էլ կատուն եկավ, թռավ գիրկս: Ու դա ոչ թե ռեստորանի, այլ փողոցով անցնող կատուներից մեկն էր: Մատուցողը մոտեցավ, պարզեց, որ դեմ չեմ ու ժպտալով հեռացավ: Մի խոսքով՝ կատուները Ստամբուլում տժժում են, ու այս դեպքը մի շարք պատահածներից մեկն էր: Այս ամենը, իրականում, մտածելու տեղիք տվեց: Մենք՝ հայերս, լինելով քրիստոնյա, դեռ ավելին ասեմ՝ առաջին քրիստոնյա ազգը, միշտ հալածում ենք փողոցային բոլոր կենդանիներին, դեռ մանկուց: Իսկ այս մարդիկ, լինելով այն, ինչ գիտենք, այսքան հանդուրժող են: Բա ո՞նց է էդպես լինում, ո՞նց եղավ, որ 1915 թվականը եղավ... Ինչ-որ բան այս պատմության մեջ այն չէ… Հ.Գ. Ավելի ուշ հարցիս պատասխանը, այնուամենայնիվ, գտա համացանցում: Ըստ աղբյուրի, կատուները Մուհամեդի սիրելի կենդանիներն էին: Ղուրանում չկան սուրբ կենդանիներ, բայց կատուների հանդեպ դաժան վարվել այն արգելում է: Այնուամենայնիվ, իրավիճակի անհամապատասխանության զգացումը չլքեց ինձ:

Հրանտ Խաչատրյան

Վենետիկ, Իտալիա Մի օր Վենետիկում զբոսնում էի ու լուսանկարում: Սան Մարկո հրապարակի մոտակայքում էի, երբ նկատեցի ֆոտոյի հերոսիս՝ պապիկին, որը ոտքն անշարժ վերև էր դրել ու նայում էր «դեպի հեռավոր ապագա»: Ուզում էի այդ պահը ֆիքսել, բայց մի ինչ-որ բան վերջնական չէր: Այդ պահին աղավնիներին տեսա ու պահը բաց չթողեցի, երբ թռչունը մտավ կադրիս մեջ ու լրացրեց այն:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Այնտեղ

Արամ Կիրակոսյան

Նյու Յորք, ԱՄՆ Իմ արածը Նյու Յորքի ամենակլիշե կադրն է: Պարզապես, քանի որ Նյու Յորքն այն քաղաքն է, որը բազմաթիվ ֆիլմերում ու ֆոտոներում տեսել ես՝ ուզած-չուզած մեջդ հենց այդ կադրերն են տպավորվում: Այս մեկն առաջին ֆոտոներից է, որ այնտեղ արել եմ: Ինձ համար ահավոր դժվար էր այնտեղ լուսանկարելը, քանի որ ամեն ինչ շատ արագ էր փոխվում: Մինչ մի բան տեսնում էի ու ուզում էի լուսանկարել, մինչ տեսախցիկն աչքիս մոտ էի բերում՝ այդ կադրն արդեն չկար, իրադարձությունն էլ անցել-վերջացել էր: Դա ինձ սովորեցրեց նախ՝ ավելի ուշադիր լինել, երկրորդ՝ փորձել կանխորոշել, թե ինչ կլինի քիչ անց: Նկատել էի, որ այստեղ թույն գոլորշի է դուրս գալիս, ու եթե գնաս ու մի 10 րոպե սպասես, որ մարդ էլ անցնի ահագին հետաքրքիր տեսարան կստացվի: Այս ֆոտոյով, այդ քաղաքում սկսեցի հասկանալ, թե ինչ է street photograpy-ն, թե ինչքան են տանջվել այն լուսանկարիչները, որոնց նյույորքյան լուսանկարները նայում ու ասում էի՝ ինչ թույն ֆոտո է:

Անի Տագեր

Լոնդոն, Մեծ Բրիտանիա Լոնդոնը հայտնի է իր մառախուղներով, թանգարաններով, մյուզիքլներով, գարեջրով, ֆիշընդչիփսերով, երկհարկանի ավտոբուսներով, կարմիր հեռախոսակրպակներով, սև քեբերով, գրականությամբ ու շաբաթօրյա Նոթինգ Հիլով։ Առավոտյան Նոթինգ Հիլում հայտնվելը նշանակում

48 49

Հունիս 2017

է տոն պարգևել ինքդ քեզ ու անցորդներին։ Լուսանկարս վառ օրինակ է. բացարձակ աննպատակ թրև եկող ինձ՝ ոտքի վրա, ձեռքի հետ էլ գարեջուր էին հյուրասիրում: Մեկ էլ մի փոքրիկի անուն եմ հիշում՝ Թոմ էր: Առավել զվարճացա, երբ նա սկսեց համառորեն հրավիրել ինձ տուն, մայրիկի պատրաստած խնձորի պուդինգն ուտելու։ Չգնացի, չէ։ Զբաղված էի։


Վահան Ստեփանյան

Ամստերդամ, Հոլանդիա Մի լեգենդ կա, թե Ամստերդամում կարմիր լապտերների փողոցը չի կարելի լուսանկարել: Մեկ այլ լեգենդ էլ կա, թե կավատները հենց տեսնում են, որ լուսանկարում ես, դուրս են գալիս ու տեսախցիկդ գետը շպրտում: Ես հավատում եմ, որ հատկապես երկրորդն այդքան էլ լեգենդ չի, ու հավատում եմ, որ տուժողներ էղել են, բայց կարծում եմ՝ դա մինչև բջջայինով լուսանկարելն էր: Հիմա կարմիր լապտերների փողոցը ողողված է «լուսանկարիչներով», որոնք ամեն կերպ փորձում են կոտրել բոլոր կանոնները՝ լուսանկարելով այն, ինչ տեսնում են: Իհարկե, քանի որ բազմաթիվ աղջիկներ ընտանիքներից թաքուն են աշխատում՝ կոպիտ

Արտաշես Ստամբոլթյան

Փարիզ, Ֆրանսիա Փարիզի Լատինական թաղամասն ամենահետաքրքիր վայրերից մեկն է՝ Սենի ձախ ափին, Սորբոնի համալսարանի շրջակայքում: Այն ուսանողների, գրախանութների ու սրճարանների թաղամաս է համարվում: Ֆոտոն երեկոյան եմ արել, ամենաթեժ ժամին, երբ բոլորը գալիս էին բիստրոներ մի բաժակ խմելու ու միմյանց հետ շփվելու: Շուրջս ամենուրեք լուսանկար էր, և պետք չէր հատուկ կադր փնտրել՝ միայն պետք էր հասցնել լուսանկարել: Դա առհասարակ ամբողջ Փարիզին է վերաբերում:

են արձագանքում, երբ լուսանկարում ես իրենց: Կարող են հենց կիսամերկ դուրս գալ ու քայլել հետևիցդ, մինչև չստիպեն ջնջես լուսանկարը: Ամեն դեպքում, ինչքան դժվար է լուսանկարել գիշերը, մի քանի անգամ ավելի դժվար է անել դա ցերեկը, որովհետև զբոսաշրջիկներ այստեղ գրեթե չկան, և ցանկացած մարդ լուսանկարող սարքով միանգամից աչք է ծակում: Մյուս կողմից էլ այդպես լուսանկարելն ավելի հետաքրքիր է: Դրա համար մի քանի օր ուղղակի գնում էի այդ փողոց զբոսնելու, փորձում գտնել ամենալավ կետը՝ «ամենաճոխ» աղջիկներով: Այդպես, քաղաքում գտնվելու օրերիցս մեկի ժամանակ մի քանի ժամ սյան հետևում կանգնած եմ անցկացրել՝ սպասելով, երբ ամեն ինչ իմ ուզածով կլինի:


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Այնտեղ

Վարո Ռաֆայելյան

Թբիլիսի, Վրաստան Արտերկիր գնալուց մարդիկ սովորաբար ճարտարապետություն են լուսանկարում, ու այդպիսով քաղաքի հետ շփումը միակողմանի է ստացվում, այսինքն՝ դու նկարում ես ինչպես կցանկանաս, իսկ քաղաքը քեզ հետ չի շփվում: Ինքս մարդկանց բազմություն առհասարակ չեմ սիրում ու փորձում եմ հեռու մնալ մարդաշատ վայրերից, բայց մարդուն լուսանկարելն այլ է: Այնտեղ, որտեղ մարդաշատ է, դիմացիդ օբյեկտները սկսում են շփվել հետդ, այսինքն՝ քո ուզածով լուսանկարել իրենց չես կարող, ու այս դեպքում ֆոտոն կախված է այդ շփումից: Թբիլիսիում հենց այդպես էր: Լավն այն է, որ մարդիկ ֆոտոխցիկից չէին նեղվում, ու թվում էր, թե քեզ չեն էլ նկատում, ինչի արդյունքում էլ լուսանկարելիս քեզ ազատ էիր զգում: Այդ բազմությունում լուսանկարելու առաջին փորձս էր, ու զարմանալիորեն ոչ մի լարվածություն չկար: Ամեն մեկը տժժում էր, ոնց կարողանում էր: Պահի տակ աչքս ընկավ գետնին նստած աղջկա վրա, որը նստած էր իրեն հարմար դիրքով ու ում դեմքի արտահայտությունը կապ չուներ կատարվողի հետ: Բայց իրեն այդ ամենը մեկ էր:

Տիգրան Մեհրաբյան

Մինսկ, Բելառուս Աշխատելով որպես ՀՀ վարչապետի պաշտոնական լուսանկարիչ վերջին 6 տարին՝ ես պաշտոնական հանդիպումներ, այցեր, վեհաժողովներ ու նման բաներ շատ եմ տեսել: Ու, որպես կանոն, լուսանկարչության տեսանկյունից «պաշտոնական լուսանկարները» հիմնականում նույնն են՝ պաշտոնյաները միմյանց ձեռք են սեղմում, դրոշների մոտ, սեղանի շուրջ նստած կամ ինչ-որ բան քննարկելիս լուսանկարվում: Ու հենց առաջին անգամից էլ հասկացա, որ այսպիսի հանդիպումների ժամանակ հետաքրքիրը տեղի է ունենում «պաշտոնականից» դուրս: Միջանցք-

50 51

Հունիս 2017

ներում, ինչ-որ տեղ քայլելիս կամ հանդիպումից դուրս գալուց հետո: Այս լուսանկարը դրանցից մեկն է: Այն արել եմ Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի ժամանակ, երբ աշխատանքային այցով Բելառուսում էինք: Պատահական ստացվեց. «դրոշների հետ» պաշտոնական լուսանկար անելուց հետո վարչապետները քայլում էին: Առաջին հայացքից հերթական կադրն է, բայց երբ իմանում ես, որ աջից կողմինն Ադրբեջանի փոխվարչապետ Էյուբով Յագուբ Աբդուլա օղլին է, կադրն արդեն ավելի խոսուն և շատ բաների մասին պատմող է դառնում:


Դավիթ Աբրահամյան

Սանտորինի, Հունաստան Չնայած շատ երկրներում եմ էղել, այդ ընթացքում դրոնը հետս միայն Հունաստան եմ տարել, երբ ընկերներով գնացել էինք Սանտորինի ու Կրետե կղզիներ: Բազմաթիվ երկրներում դրոնով նկարահանելն առանց հատուկ թույլտվության ու, առավել ևս, մեծ քաղաքներում արգելված է: Կան նաև երկրներ, որտեղ առանց այդ թույլտվության դրոնը նույնիսկ օդանավակայանից դուրս չես հանի: Հունաստանի դեպքը մի փոքր այլ էր: Դեռ մեկնելուց մի քանի ամիս առաջ որոշեցինք ստանալ այդ թույլտվությունը: Երկար քաշքշուկից հետո միակ պատասխանի նման գրությունը, որը ստացանք, այն էր, որ եթե հյուրանոցների, որտեղ պետք է կանգ առնեինք, կամ հանգստավայրերի տնօրինությունը դեմ չլինի, սահմանափակումներ չունենք: Որոշեցի ռիսկի դիմել և վերցնել հետս, վերջիվերջո, էլ ե՞րբ էի նման շանս ունենալու: Տարա և ստացվեց. ոչ մի տեղ խնդիր չունեցա, շատ բան նկարեցի, բայց այս կադրն ամենահիշվողներից մեկն էր: Մարդիկ հատուկ, թեկուզ մի օրով գալիս են Սանտորինի, ու հենց այս տեղը, որ տեսնեն երկրագնդի ամենագեղեցիկ մայրամուտներից մեկը: Ու այստեղից արված հազարավոր, եթե ոչ միլիոնավոր կադրեր կան, որոնք, սակայն, սահմանափակվում են ինչ-որ մի կետով, որից այն կողմ արդեն անհնար էր լուսանկարել, քանի որ կղզին վերջանում է: Արդյունքում ես մի կադր ստացա, որը հաստատ մինչև ինձ շատերը չեն արել, և որը ցույց է տալիս թե՛ եղանակը, թե՛ տեղի մարդկանց, թե՛ կղզին:

Սեդրակ Մկրտչյան

Սիեթլ, ԱՄՆ 2012-ի մարտի վերջին ճանապարհները բերել էին ինձ Սիեթլ, որի մասին գիտեի միայն որպես գրանժի կենտրոն ու որպես «զմրուխտե քաղաք», որը գտնվում է անտառներով հարուստ տարածաշրջանում, ինչից էլ ստացել է իր երկրորդ անունը։ Երբ հայտնվում ես նոր քաղաքում, առաջինը տեղավորվում ես հյուրանոցում ու նայում պատուհանից դուրս, որտեղ քեզ սպասում է մի նոր իրականություն, որին դեռ ծանոթ չես։ Այդ սպասումի մեջ կա առեղծվածային մի բան՝ աշխարհ, որը վարագույրի այն կողմում է։ Սա Սիեթլից իմ ֆոտոշարքի առաջին լուսանկարն է՝ անհայտ, անծանոթ քաղաքի համայնապատկեր, որը հետագայում պետք է շատ սիրված դառնա։

PAN Photo


ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԼՈՒՍԱԳՐՈՒԹՅՈՒ Այնտեղ

Ֆոտոյի տեղ Ամերիկացի լուսանկարիչ Սալլի Մանն ասում է, թե լուսանկարները բացում են անցյալի դռները, բայց և թույլ են տալիս հայացք նետել ապագային։ Ավելի քան 200 տարի առաջ կատարված հայտնագործությունը թույլ տվեց վավերացնել պահեր, իրադարձություններ ու մարդկանց, բայց ոչ թե ժամեր անցկացնելով կտավի առջև, այլ ձեռքի մեկ շարժումով։ Այսօր լուսանկարչությունն ամենուրեք է, բայց կան վայրեր, որտեղ կարելի է իրական վարպետների աշխատանքներ տեսնել, վայելել նրանց ընկերակցությունը, սովորել և ուսումնասիրել այս յուրօրինակ արվեստը։

Magnum պատկերասրահ, Փարիզ

Պատկերասրահ, որը 1947 թվականին լուսանկարիչները հիմնեցին լուսանկարիչների համար։ Magnum Photos-ը ներկայացնում է աշխարհի ամենակարևոր լուսանկարչական կոոպերատիվներն ու արխիվները։ Մինչ օրս Magnum-ի գրադարանում տեղ են գտել ավելի քան 1 միլիոն տպագիր լուսանկարներ, որոնց գրեթե կեսը հասանելի է առցանց։ Magnum Photos-ն աշխարհով մեկ չորս խմբագրական գրասենյակ ունի (Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ և Տոկիո), բայց Ֆրանսիայի մայրաքաղաքն արժանացել է նաև պատկերասրահի տունը դառնալու պատվին։ Այս տարածքը ծառայում է որպես ցուցասրահ և արխիվ, որում տեղ գտած լուսանկարները ներկայացնում են վերջին հիսուն տարիների կարևոր և գեղեցիկ պահերը։

Լուսանկարչության միջազգային կենտրոն, Նյու Յորք

Լուսանկարչությանն ու վիզուալ մշակույթին նվիրված աշխարհի առաջատար հաստատությունն է, որը 1974 թվականին հիմնել է լուսանկարիչ Կոռնել Կապան։ Այն ժամանակ տպագիր լուսանկարչական հրատարակություններն արդեն անկում էին ապրում, և կենտրոնի գլխավոր նպատակն էր լուսանկարչությունը ներկայացնել ոչ թե որպես արվեստ, այլ տեղեկատվական միջոց։ «Գոյություն ունի երկու զբաղմունք, որոնց ես ուզում եմ նվիրել իմ կյանքը, — ասում էր Կապան, — նախ մարդկանց ցույց տալ այն, ինչը պետք է շտկել, և այն, ինչով պետք է հիանալ»։ Սա ամենապրոգրեսիվ լուսանկարչական թանգարաններից մեկն է, որտեղ մինչ օրս բացվել են ավելի քան 700 անհատական և խմբակային ցուցահանդեսներ՝ ներկայացնելով շուրջ 3000 լուսանկարիչների աշխատանքներ։ Թանգարանի մշտական հավաքածուն պարունակում է ավելի քան 100 000 լուսանկարներ՝ ներկայացնելով պատկերի ստեղծման պատմական ժառանգությունն ու ապագան։ Նյու Յորքի լուսանկարչության միջազգային կենտրոնն ամեն տարի վարպետության դասերի, աշխատանոցների ու մագիստրոսական դասընթացների միջոցով լուսանկարչական կրթություն է տալիս շուրջ 3500 սկսնակ պատանիների ու երիտասարդների, որոնց տրամադրության տակ են նաև կենտրոնի գրադարանն ու արխիվները։

52 53

Հունիս 2017


«Արա» սրճարան, Ստամբուլ

Այս սրճարանը կապ ունի լուսանկարչության հետ նույնքանով, որքանով կարելի է մեկ վայրում տեսնել մեծ լուսանկարչի աշխատանքները, զգալ Ստամբուլի շունչն ու խտացված կոլորիտը։ Հանրահայտ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին կոչված սրճարանը Ստամբուլի պարտադիր այցելվող վայրերից մեկն է, որտեղ գալիս են ոչ միայն համեղ թեյ-սուրճ վայելելու, ճաշելու, այլև «Ստամբուլի աչքով» քաղաքն ուսումնասիրելու։ Սրճարանի պատերին Գյուլերի սև-սպիտակ լուսանկարներն են, որոնք ճանաչում են բերել նրան և աշխարհին նորովի ներկայացրել պատմական ու մշակութային իրադարձությունների խաչմերուկում եփված մեգապոլիսը։ Սրճարանը ճանապարհ է տալիս նաև այլ արվեստագետներին՝ պարբերաբար կազմակերպելով այլ լուսանկարիչների ու նկարիչների ցուցահանդեսներ, ինչպես նաև կինոդիտումներ։ Վարպետն անձամբ շատ հաճախ է լինում սրճարանում, որի վերնահարկում գտնվում է նրա լուսանկարների թանգարան-աշխատասենյակը։

Getty Images, Լոնդոն

Getty Images-ը հայտնի է որպես կոմերցիոն լուսանկարների գերակա պահոցներից մեկը, մինչդեռ առցանց կայքից բացի Հյուսիսային Լոնդոնում մի ամբողջ ֆիզիկական արխիվ է գտնվում, ընդ որում՝ աշխարհի ամենաընդարձակ լուսանկարչական արխիվը։ Արտաքինից ոչնչով աչքի չընկնող գորշ աղյուսով պատված ճակատի հետևում գտնվում է երկու մասի բաժանված պահեստը՝ տպագիր լուսանկարներ և նեգատիվներ։ Այսօր Getty Images արխիվում պահվող տպագիր լուսանկարների թիվն անցնում է 30 միլիոնից՝ ներառելով պատմական հավաքածուներ London Stereoscopic Company-ից մինչև Daily Express։ Նեգատիվների հավաքածուն ներառում է այնպիսի լուսանկարներ, որոնք ոչ ոք երբևէ չի տեսել կամ չեն հանվել փաթեթավորումից։ Խոսքը հիմնականում 19-րդ դարի նեգատիվների մասին է։ Ի դեպ, Getty Images հավաքածուի հիմքում ընկած է Հալթընի արխիվը, որն ընդգրկում է պատմական լուսանկարներ վաղ 1800-ականներից մինչև 1990-ականներ, 1930-ականների քաղաքական շարժումներից մինչև 1960-ականների փոփ մշակույթ։

Դիմանկարների ազգային պատկերասրահ, Լոնդոն

1856 թվականին Լոնդոնում բացված Դիմանկարների ազգային պատկերասրահը՝ առաջինն իր տեսակի մեջ, ներկայացնում է բրիտանական պատմական կարևոր և հայտնի մարդկանց դիմանկարների հարուստ հավաքածուն։ Ընդ որում, հավաքածուի դիմանկարներն ընտրվել են ըստ բնորդի կարևորության, այլ ոչ թե դիմանկարի հեղինակի։ Հավաքածուն ներառում է ինչպես լուսանկարներ, այնպես էլ գեղանկարներ, գծանկարներ, ծաղրանկարներ ու քանդակներ։ Լուսանկարների հավաքածուն ներառում է ավելի քան 250 000 օրիգինալ լուսանկարներ, որոնք թվագրվում են 1840-ականներից մինչև մեր օրերը։

Անի Սմբատի


ՔԱՂԱՔ Իմ Երևան

Քաղաքը խոսում է, լսեք Մոդել-դերասանուհի Աննա Գրիգորյանը պատմում է քաղաքը «Դիսնեյ Լենդին» նմանացնելու, Երևանին հատուկ ջերմության ու քաղաքի հետ ունեցած իր հարաբերությունների մասին:

54 55

Հունիս 2017


Ծնվել ու մեծացել եմ Բանգլադեշում: Երջանիկ մանկություն, անհոգ օրեր, ազատություն՝ մոտ բնությանն ու իրական արժեքներին և զգացմունքներին: Այդ ժամանակ քեզ համար կարևոր են բակի խաղերն ու այնպիսի մանր-մունր երևույթները, որ հիմա նույնիսկ չենք էլ նկատում: Այժմ մեզ համար ավելի կարևոր է հարմարավետությունն ու մարդկանց մտածելակերպը: Մանկությանս Երևանն իմ «Դիսնեյ Լենդն» էր: Շաբաթ-կիրակի օրերին ծնողներիս հետ իջնում էինք քաղաք Բանգլադեշից կամ Զեյթունից: Ի դեպ, առ այսօր էլ ասում եմ՝ «իջնում եմ քաղաք»: Իսկ քաղաքն ինձ համար այն ժամանակ այնքան մեծ էր՝ պաղպաղակներ, գունավոր փուչիկներ ու քաղցր բամբակ: Այսօր Երևանն ինձ համար փոքրացել է, որովհետև ես եմ մեծացել: Արժեքներն այլ են: Ցավով եմ ասում, բայց այն այլևս «Դիսնեյ Լենդ» չէ: 184 դպրոցում եմ սովորել մինչև երրորդ դասարան: Հրաշալի դասղեկ եմ ունեցել ու ջերմ մթնոլորտ: Հետո տեղափոխվեցի 192 դպրոց Զեյթունում, այնտեղ էլ բնակվեցինք: Զեյթունում ապրում եմ մինչև հիմա՝ մայրիկիս հայրական տանը: Այս տան հետ կապված լավ հուշեր ունեմ, որովհետև շատ էինք սիրում հավաքվել տատիկիս տանը: Ուրախ եմ, որ վերադարձել եմ այդ տուն: Փոքրուց աչքի եմ ընկել դերասանական ունակություններով: «Կախարդական փայտիկներ» ունեի, հանդեսներ էի կազմակերպում, բոլորին դերեր էի բաշխում: Շատ հավես էր: Կարծում եմ, մարդու առաքելությություններից մեկն այն է, որ կարողանա ինչ-որ օգտակար բան անել՝ անկախ նրանից ինժեներ է, ճարտարապետ, թե բժիշկ: Դերասանությանն այդպես եմ նայում. չեմ կարող բուժել, բայց կարող եմ այնպես ապրել այդ պահը, որ մարդը տեսնի ու հաճույք ստանա: Կամ կարող եմ ֆիլմում կամ նույնիսկ գովազդային հոլովակում այնպիսի սիրուն մի բան ստեղծել, որը գուցե կօգնի մարդկանց: Ուրախ եմ, որ այդ մեծ շղթայի մի մասնիկն եմ: Փոքրուց շատ բարձրահասակ էի. կինոյի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ ինձ շատ հաճախ էին առաջարկում տարբեր նկարահանումների մասնակցել: Երազելով դերասանուհու կարիերայի մասին՝ մերժում էի, որովհետև ընտանիքս կտրականապես դեմ էր: Ինձ համար դա իսկապես շատ ցավալի էր: Ի դեպ, այդ խնդիրը կապված էր նաև Երևանի հետ: Պատկերացրեք՝ 8-10-ը տարի առաջ այստեղ ամեն ինչի հանդեպ ընկալումն լրիվ այլ էր: Ընդունվեցի Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան: Հենց առաջին կուրսից սկսեցի աշխատել: Սպասարկման ոլորտում եմ աշխատել՝ քաղաքի սրճարաններից մեկում: Մի անգամ այնպես ստացվեց, որ մեզ մոտ եկավ հաղորդավար, այժմ արդեն քաղաքական գործիչ Ալեն Սիմոնյանը: Գնալուց նա ինձ տվեց իր այցեքարտը: Որոշ ժամանակ անց հասկացա՝ ուզում եմ փոխել աշխատանքս: Ալենին դիմեցի, նա ինձ աշխատանք առաջարկեց Կասկադում գտնվող սրճարաններից մեկում: Ծանոթացա ու սկսեցի շփվել արվեստի տարբեր ներկայացուցիչների հետ: Դասերից փախնում էի ու գնում կոնսերվատորիա՝ ընկերներիս մոտ: Կարելի է ասել՝ այնտեղ էի սովորում: Լսում էի արվեստի պատմության լեկցիաները: Արդեն այնքան էի դասի գնացել, որ բացակա ուսանողների փոխարեն ես էի պատասխանում: Նաև թատերական ինստիտուտ էի պարբերաբար հաճախում: Ժամանակ եղած դեպքում առ այսօր գնում ու մասնակցում եմ տարբեր աշխատարանների: Երազում եմ թատրոնում խաղալ: Բայց Հայաստանում պետք է եկամուտի այլ աղբյուր ունենաս, որ ինքդ քեզ թույլ տաս թատրոնում լինելու շռայլությունը:

Մի օր էլ չդիմացա՝ վազելով գնացի ԴԱՐ21 հեռուստաընկերություն՝ հաղորդավարական քասթինգի մասնակցելու: Ընտրվեցի ու այլ երիտասարդների հետ սկսեցի լրագրությամբ զբաղվել: Այդ ընթացքում ATV հեռուստաընկերությունից ստացա առաջարկ ու սկսեցի աշխատել որպես հաղորդավար: Եկավ այն պահը, որ պիտի ծնողներիս ասեի այդ մասին: Մի կերպ լուծեցի այդ խնդիրները, այսօր նրանք արդեն հասկանում են, թե որքան կարևոր է այս ամենն ինձ համար: Թվում է, թե Երևանում արդեն ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ տեսել եմ: Նոր տեղ բացահայտելը, լինի դա սրճարանի կամ պարզապես հազվադեպ հանդիպող բնության անկյան տեսքով, այնքան հաճելի է: Սարյան փողոցն իմ սիրելի վայրերից է: Խմիչքի հետ առանձնապես սեր չունեմ, բայց գինին արարողակարգ է: Այնքան ուրախալի է, որ խորովածից, քյաբաբից, լավաշից ու ծիրանից բացի այլընտրանք կա: Սիրում եմ, երբ քաղաքում ընտրության հնարավորություն կա: Երբ քայլում ես Երևանի փողոցներով, յուրաքանչյուր անկյան, նստարանի, ծառի հետ կապված ասոցիացիա ունես: Արտասահմանում նման բան չկա: Բնականաբար տարիների ընթացքում հնարավոր է ձեռք բերել այդ ամենը, բայց միևնույն է՝ հինը չկա: Նույնիսկ եթե ընտանիք ստեղծես դրսում, որքան էլ որ ջերմ լինի, կյանքիդ կարևորագույն ասոցիացիաները Երևանում են մնալու: Երևանում ջերմություն կա: Ախր դեռ այնքան բան չգիտեմ, գուցե մի քանի տարուց լրիվ այլ բան զգամ ու հասկանամ, որ այլ տեղ էլ կարող եմ ջերմություն գտնել: Բայց այստեղ են իմ հարազատները, ընկերներս, ում հետ կարող եմ պարզապես դուրս գալ ու ժամանակ անցկացնել: Այլ տեղ տարիներ պետք կգան հասնելու այս ջերմությանը: Պերֆեկցիոնիստ եմ: Ամեն օր հասկանում եմ, թե ինչքան բան դեռ չգիտեմ ու սովորում եմ: Բայց դրա հետ մեկտեղ փորձում եմ որսալ պահը ու հանգստանալ: Չէ՞ որ հենց նման պահերից է բաղկացած մեր կյանքը: Շատ կուզենամ, որ Երևանը սկսի սիրել նորը սովորել: Հայերը դարավոր ազգ են, եթե հին են, ուրեմն չեն կարող վատը լինել: Հայերը եղել են սիրուն ու աշխատասեր, ուզում եմ այդ զգացողություններն իրենց մեջ վեր հանեն, ոչ թե տգիտությանը տրվեն, իմանան օրենքները, ոչ թե ասեն, որ դրանք չեն գործում: Քաղաքը խոսում է, լսեք: Մի գաղափար ունեմ, ուզում եմ աջակցել ու քաջալերել Երևանի ու գյուղերի դպրոցների երեխաների կրթությանը: Համագործակցելու եմ Teach for Armenia կազմակերպության հետ ու առաջիկայում մեկնելու եմ գյուղերից մեկը: Երևանի մասին հաճախ չեմ խոսում, բայց ամեն անգամ խոսելիս որոշ չափով ոգեշնչվում եմ, փշաքաղվում եմ, ազդակներ եմ ստանում: Դեռ չգիտեմ՝ ինչ է ինձ համար Երևանը, բայց վստահ սպիտակ թուղթ չէ: Երևանը տեսնում եմ անդադար մեծացող, աճող, փթթուն վիճակում: Զգում եմ, որ ուզում է ընդլայնվի ու զարգանա, ու դրանում նոր Կասկադներ ու Սարյանի փողոցներ եմ տեսնում: Բուսաբանական այգին, որ ամենասիրելի վայրերից է, ուզում եմ ավելի խնամված ու գեղեցիկ տեսնել: Ես ու Երևանն իրար շատ լավ գիտենք: Ես նրան եմ սիրում, ինքն էլ՝ ինձ: Երևանն իմ մեծ տունն է: Կասկադում, նաև Մոնումենտում երբեմն քաղաքիս հետ մայրամուտներ եմ ունենում: Սիրում եմ Երևանը, սիրուն է ու լավը, աճելու տեղ ունի, այնքան զրկանքներ է տեսել, իրեն նեղացրել ու կողոպտել են, բայց նա պայքարող տեսակ է, եղել է, կա ու կլինի: Ես այդպես եմ ուզում:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Պատկերապատում

«Կառուցվածքը փտած է, ընկեր» 2017 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ գրող Վիգէն Պէրպէրեանի և նկարիչ Յան Քեբիի համատեղ գիրքը՝ «Կառուցվածքը փտած է, ընկեր» գրաֆիկական վեպը, որի գլխավոր հերոսը՝ սփյուռքահայ ճարտարապետ Ֆրունզիկը, ժամանում է Երևան, իսկ Երևանը սկսում է քանդվել: Այս յուրահատուկ գրքի մասին, որն արդեն խիստ դրական գնահատականի է արժանացել Ֆրանսիայում, խոսել ենք Վիգէն Պէրպէրեանի հետ:

56 57

Հունիս 2017


Հ

նի ու նորի պայքարը միայն հայաստանցիներիս հոգսը չէ: Մոդեռնն անընդհատ հայտնվում է դասականի կողքին, դասականի վրա/տակ/մեջ, շատ դեպքերում էլ՝ դասականի տեղում: Երևանի ճարտարապետական տեսքը այդ համաշխարհային միտման հրաշալի օրինակ է: Աշխարհի շատ քաղաքներում՝ թե արևելքում, թե արևմուտքում, ամեն օր ավիրվում են շինություններ, որոնք արտացոլել են այդ քաղաքի կենցաղի պատմությունը: Ավերածությունները տարատեսակ պատճառներ են ունենում: Մի դեպքում երկրաշարժն է իր հետ տանում ճարտարապետական անցյալը, մյուս դեպքում՝ պատերազմը կամ ահաբեկչությունը: Բայց ավելի հաճախ հենց քաղաքի բնակիչներն են առանց արտաքին գործոնների ազդեցության ուղղակի որոշում ազատվել որևէ կառույցից: Քանդում են ու փոխարենն ավելի շահութաբեր մի բան կառուցում: Այս հարցը երկար ժամանակ մտահոգել է արձակագիր Վիգէն Պէրպէրեանին: Նյութական շահը նա համարում է սեփական մշակութային ու պատմական ժառանգությունը վերացնելու ամենաաններելի պատճառը: Հինգ տարվա համատեղ աշխատանքի արդյունքում Պէրպէրեանն ու նկարիչ Յան Քեբին ստեղծեցին «La structure est pourrie, camarade» («Կառուցվածքը փտած է, ընկեր») գրաֆիկական վեպը: Այն պատմում է ճարտարապետ Ֆրունզիկի մասին: Նրա հորը, ով նույնպես ճարտարապետ է, բոլորը ճանաչում են որպես պարոն Ցեմենտ: Ինքը՝ Ֆրունզիկը, Ֆրանսիայում կիսատ-պռատ սովորելով, գալիս է Երևան ու միանում հորը քաղաքը վերակառուցելու գործում՝ «Ռադիկալ ճարտարապետության վարչությունում»: Թե ինչ է կատարվում հետո, «պարզապես հուզիչ է»:

↑ Գրող Վիգէն Պէրպէրեան

***

Վեպի հիմքում ընկած է Պէրպէրեանի հետաքրքրությունը ճարտարապետության հանդեպ և ափսոսանքը վերացող անցյալի համար: Խոսելով համաշխարհային խնդրի մասին Երևանի օրինակով՝ հեղինակները ստեղծել են հավաքական կերպարներ՝ շահախնդիր ու անճաշակ կառուցապատողի, նրա կողմնակիցների, հետևորդների ու հակառակորդների: Բայց իրենց խոսքերով, գաղափարներով, նույնիսկ արտաքինով այդ կերպարները հիշեցնում են հենց մեր քաղաքում ապրող ու գործող իրական մարդկանց: Նկարազարդողը՝ Յան Քեբին, Երևանում երբեք չի եղել: Հեղինակներն աշխատել են տարբեր քաղաքներից, սակայն Վիգէնը պատմում է, որ նույնիսկ հեռավորության վրա հասկանում էին իրար կես խոսքից: Բուն պատմությունից բացի նա գրել էր մանրամասն մշակութային ու


ՔԱՂԱՔ Պատկերապատում

կենցաղային նկարագրություններ, հավաքել էր հնարավոր ամեն տեսակ լուսանկարներ ու նյութեր, որոնք կարող էին օգնել նկարազարդման ժամանակ: Վերջերս France Culture ռադիոյին տված հարցազրույցում Յանը խոստովանել էր, որ ինքն իրեն չէր արտոնում Հայաստան գալ, քանի որ չէր ուզում կաշկանդվել իրականությամբ, տվյալներով, փաստերով կամ փորձով. ուզում էր ազատ թողնել երևակայությանը: Վիգէն Պէրպէրեանն ապրել է տարբեր քաղաքներում՝ Բեյրութ, Լոս Անջելես, Նյու Յորք, Փարիզ, Մարսել, Մոնրեալ, Լոնդոն, այժմ էլ ընտանիքի հետ Երևանում է ապրում: Նա ունի իր տեսլականը և վստահ է, որ մի վայրի մասին խոսելու, հատկապես գեղարվեստական գործ ստեղծելու համար կարևոր է տեղյակ լինել, հետազոտել, գուցե և որևէ շրջանում ներկա լինել, վկա լինել, խոսել բնակիչների և դերակատարների հետ։ Բայց պարտադիր չէ այդ տեղի ու իրադարձությունների մի մասը լինել։ Այդպես, ըստ նրա, կարող ես նույնիսկ սահմանափակել մտածելակերպդ՝ մեկ տեղ ապրելով և մեկ տեսակի անձանց հետ շփվելով:

***

Գրաֆիկական վեպը նախ պատրաստել են աշխատանքային տարբերակով, բայց հետո բազմաթիվ փոփոխություններ են կատարվել: Այսպես, օրինակ, ընթացքում Վիգէնը 2014-ին մեկ շաբաթ անցկացրեց Երևանում, և հենց այդ շաբաթը համընկավ Աֆրիկյանների տան ցույցերի հետ: Ցուցարարները խփում էին քանդվող շենքը շրջապատող թիթեղներին, և այդ ձայնին հետևելով՝ Վիգէնը գնաց ցույցի վայր: Այնտեղից հավաքված նկարներն ու պատմություններն ընդգրկվեցին գրքի մեջ: Վիգէնն ասում է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Երևանում քանդվել է պատմամշակութային արժեք ներկայացնող 40-ից ավելի շենք: «Պետք է պայքարել գեղեցկությունը պահպանելու համար։ Սա շատ պարզ պահանջ է, բայց այն իրականացնելու համար երկիրն օրենքների կարիք ունի: Պետք է օրենքներն իրագործվեն: Ես չեմ համեմատւմ Երևանը, օրինակ, Փարիզի հետ. ամեն քաղաք, երկիր իր պատմությունն ու մշակույթն ունի: Բայց կարող եմ համեմատել հարևան Թբիլիսիի հետ, որը մի քանի ժամվա ճանապարհի վրա է Երևանից և որտեղ գործում են շինարարությունը վերահսկող օրենքները: Եվ այսպիսի դրական օրինակներին պետք է հետևել»: Գրքի հերոսը փորձում է հակադրել կիրառականն ու գեղեցիկը. նա քանդում է հինը հանուն նորի։ Մինչդեռ գրքի հեղինակը կարծում է, որ գեղեցիկը և կիրառականը անպայման չէ, որ հակասեն իրար. «Օրինակ՝ Թումոյի կենտրոնը, որ այսօր ունենք, կիրառական առումով շատ առավելություններ ունի, բայց շատ բաց է. ես դրսի մասին չեմ խոսում, այլ ներսի կառուցվածքի: Այն ժամանակակից է՝ պարզ գծերով, ազատ տարածքով: Թումոյի ներսը և հարակից հրապարակը լիբանանցի ճարտարապետ Բերնարդ Խուրին է նախագծել: Նա նաև վերանորոգել է Բեյրութում քաղաքացիական պատերազմից տուժած շատ շենքեր: Ու փոխանակ այդ պատերազմի, ռումբերի, բեկորների հետքերը ծածկի,

58 59

Հունիս 2017


վերանորոգել է՝ պահելով պատերի միջի ճեղքերը, պատերազմի վերքերը, այսպես հարգելով անցյալը: Քաղաքը կարող է «նոր մաս» ունենալ և պահել «պատմական մասը»: Նույն Թումոն շրջապատված է կանաչ գեղեցկությամբ, չի խանգարում ուրիշ շենքերի, և եթե նկատել եք, կա սովետական տարիներից մնացած շատրվանը, որ կարող էին փոխել, նորացնել, բայց պահպանել են ոճը»: Գրքի գործողությունները ծավալվում են ոչ միայն Երևանում, այլև Փարիզում և Մոսկվայում։ Մանկության զգալի մասն անցկացնելով Ֆրանսիայում՝ Ֆրունզիկն ուզում է Երևանից վերացնել սովետական ոճը:

***

«Կառուցվածքը փտած է, ընկեր»-ը լույս տեսավ այս տարվա սկզբին Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ Առայժմ այն միայն ֆրանսերեն է: Հայերենի մասին առայժմ խոսք չի գնում, քանի որ շուկան փոքր է, իսկ 331 էջից ավելի գրաֆիկական պատմության վերարտադրումը հսկայական գումար է պահանջում: Գիրքը մինչ օրս հիացական արձագանքներ է ստացել Le Monde, Libération, Beaux Arts, 24hrs, France Culture, Télérama պարբերականներում և տեղ է գտել նաև Պոմպիդու կենտրոնի հրապարակումներից մեկում: Գրքի հիման վրա Կարինէ Թորոսեանը պատրաստում է կարճամետրաժ ֆիլմ, որը կցուցադրվի հունիսի 12-ին Փարիզում՝ Պոմպիդու կենտրոնում: Անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. արվեստի կենտրոնը տեղակայված է թափանցիկ շինության մեջ, որտեղ 4 վառ գույներով առանձնացված են ջրի խողովակները, օդափոխության համակարգը, լարերն ու վերելակները: «Այս շենքը, չնայած իր աչքի ընկնող վառ տեսքին, ներդաշնակության մեջ է շրջակայքի դասական շինությունների հետ», — ասում է Վիգէն Պէրպէրեանը: Շուտով գիրքը կներկայացվի նաև Երևանում, իսկ Ոսկե Ծիրան կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա գրքի հիման վրա ստեղծված կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան:

Անի Բարսեղյան Յան Քեբբի


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Երևանը՝ Իդա Քարի լուսանկարներում, 1957 թ.

Նախահեղափոխական Ռուսաստանում ծնված Իդա Քարամյանը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 1930-ականներին Կահիրեում, իսկ 1945-ին Լոնդոն տեղափոխվելուց հետո արդեն մեծ համբավ ձեռք բերեց Իդա Քար անվան տակ: Քարը հատկապես հայտնի է արվեստագետների իր դիմանկարներով, որոնցից շատերն այսօր պահպանվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային թանգարանում: 1957-ին նա այցելեց Խորհրդային Հայաստան, որտեղ նրան դիմավորեցին որպես պատվավոր հյուրի: Քարը հասցրեց որպես մոդել աշխատել քանդակագործ Նիկողոս Նիկողոսյանի և Մարտիրոս Սարյանի համար, նկարիչ Սուրեն Ստեփանյանի ընկերական ծաղրանկարի հերոսը դարձավ, ինչպես նաև լուսանկարեց մի շարք կարևոր հայ արվեստագետների (օրինակ՝ Մարտիրոս Սարյանին իր արվեստանոցում և ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանին): Բացի այդ, Քարը մեծ հետաքրքրությամբ ֆիքսում էր երևանցիները կյանքը:

National Portrait Gallery

60

Հունիս 2017




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.