Օգոստոս 2017, #3 (44)

Page 1

#3(44) 2017


#3(44) 2017


#3(44) 2017


#3(44) 2017

ՁԵՎ ՏԱԼ

դիզայնի ֆունկցիոնալության կարևորությունը, կամ պզիկով թթվասեր


#3(44) 2017

ձև տալ, քանի դեդլայնը չի կերել



Հատվածներ՝ Սերգեյ Նավասարդյանի հետ չաթից, որտեղ դիզայները մի քանի շաբաթ շարունակ խոստանում է esor հանձնել ԵՐԵՎԱՆի շապիկի ձևավորումը (և հանձնե՜ց):

Լ

ավ կինոնկարին անհրաժեշտ է լավ, գրավիչ ազդագիր: Լավ գիրքը տեղ չի հասնի, եթե չունենա խոսուն շապիկ: Հետաքրքրագույն նյութերով լի ամսագիրը քչերին կհետաքրքրի, եթե գեղեցիկ, հարմար ու ճիշտ ձևավորված չլինի: Նույնիսկ ամենահին (Հռոմից էլ հի՜ն), ամենաարևոտ, ամենաերևան քաղաքին 21-րդ դարում պետք են տարբերանշան ու բրենդ: Այո, առանց փաթեթավորման ոչ քո չի իմանա, թե որքան օգտակար է ձեր թթվասերը, որքան համեղ է ձեր սրճարանի շոկոլադե էկլերը և որքան հարմար են ձեր գործարանում արտադրված աթոռները: Թվում է՝ պարզագույն ճշմարտություն է, նույնքան պարզ, որքան այս տարվա ամռան շոգն ու ձմռան ցուրտը: Բայց արի ու տես՝ 21-րդ դարն է, երրորդ հազարամյակը, իսկ մեր շուրջը դեռ այնքա՜ն չփաթեթավորված երևույթներ կան: որպեսզի շատ հեռու չգնանք, նշենք միայն Երևան քաղաքը: Եվ դա հատկապես զարմանալի է վերջին տարիներին ստեղծարար ինդուստրիայի կտրուկ աճի ֆոնին: Երբ 2011-ին մեկնարկում էր ԵՐԵՎԱՆ ամսագիրը, մեր առաջին արտտնօրեն Արսեն Կիրակոսյանն այն ժամանակվա համար բավական խիզախ լուծում առաջարկեց շապիկների ձևավորման համար՝ միայն և միայն նկարազարդում: Եվ ընդհանրապես՝ գրաֆիկական դիզայնին ի սկզբանե մեծ դեր էր հատկացված ամսագրի էջերին: Շատ չանցած ԵՐԵՎԱՆի շապիկները դարձան մեր այցեքարտը, շատերն այսօր այս

կամ այն թողարկումը հիշում են ոչ թե բովանդակությամբ, այլ հենց շապիկով: Արսենի գաղափարը հրաշալի աշխատեց, քանի որ մեր շուրջը, մեր քաղաքում ստեղծարար ինդուստրիան վերջին տարիներին ուղղակի ծաղկում է: Դա ավելի քիչ է նկատվում, քան, օրինակ, ՏՏ ոլորտի բումը, բայց փաստ է: Այն էլ՝ շատ ոգևորող փաստ, քանի որ ցույց է տալիս, որ մենք ստեղծագործ ազգ էինք ոչ միայն դարեր առաջ, այլև այսօր, հենց այս պահին: Ցույց է տալիս, որ կան ավանդույթների շարունակողները, նոր ժամանակներին ու նոր ձևերին այդ ամենը հարմարեցնողներ և լրացնողներ: Այն ստուդիաները, որոնց մասին գրել ենք այս թողարկման մեջ, այն անհատները, որոնց հետ աշխատում ենք տարիներ շարունակ, մյուսները, որոնց հետ անպայման կհամագործակցենք ապագայում, իրենց դիզայնա-բրենդինգային գործունեությամբ ամենօրյա պայքար են մղում տգեղության դեմ (ինչպես շատ դիպուկ նշված է Ռուբեն Մալայանի ձևավորած շապիկի վրա): Այնպես որ՝ ինչ էլ անեք, մի մոռացեք գեղեցիկ փաթեթավորման մասին: Եվ մի մոռացեք, որ այսօր Երևանում ձեր արածին հիանալի ձև տվող դեմքեր կան: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

Շապիկ՝ Խորեն Մաթևոսյան

04

Խառը Ամսվա ամփոփում Նոր գրքեր, Yerevan Food Fest, տաքսիստների մտքեր և այլն:

06

Ֆոտոշարք Հայ հայրիկներ Ոչ կարծրատիպային հայրիկներն ու նրանց երեխաները:

10

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

Շապիկ՝ Դավիթ Մարգարյան

Բլից Դիզայներ vs պատվիրատու Բարդ հարաբերությունների մասին՝ 5 բառով:

33

Ֆրիլանս Մենախոսություն ֆրիլանսինգի մասին. հատվածներ Խառը մտքեր՝ ֆրիլանս դիզայներ լինելու մասին:

ՁԵՎ ՏԱԼ

08

Շապիկ՝ Ռուբեն Մալայան

28

Գովազդային արշավ U!design Ucom-ի ամենահիշարժան գովազդային արշավներն ու պաստառները:

34

Պրոֆի Գործք դիզայներաց Երևանի առաջատար ստուդիաների ներկայացուցիչները պատմում են Հայաստանում ստեղծարար ինդուստրիաների առավելությունների ու թույլ կողմերի մասին և ցուցադրում իրենց աշխատանքները:

36

Ցուցադրություն Դիզայնը ափի մեջ Ինչով էր կարևոր «Ափ» դիզայնի տաղավարը:

40

Ապագա Թումո ստուդիաներ. անալոգային դիզայն ԻՆչպես Թումո կենտրոնը թվայինից անցավ անալոգային դիզայնի:

42

Գեղագրություն Ինչ է գեղագրությունը Բացատրում և ցուցադրում է նկարիչ Ռուբեն Մալայանը

44

Խորհուրդներ 2017-ի վեբ դիզայն թրենդները Այս տարվա՝ վեբ դիզայնի աշխարհի ամենաթեժ միտումները:

24

Կրթություն Ոգեշնչմանը մի սպասեք Դիզայներական կրթության բարելավման ճանապարհների մասին:

26

Այլընտրանք Ռոքապատկերում Այլընտրանքային շապիկներ՝ հայկական ռոք խմբերի համար:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

Հարցազրույց Արդիական արվեստ Ինչպես է «Արդեան» բրենդը թարմ շունչ հաղորդելու հայկական արվեստին։

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Բարսեղյան, Արմեն Մուրադյան, Կարինե Ղազարյան, Անի Սմբատի, Արծվի Բախչինյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Դավիթ Գալստյան, Տասյա Կարապետյան, Արեգ Բալայան, Գագիկ Հարությունյան, Թումո, Արդեան, Backbone Branding Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Ռուբեն Մալայան, Դավիթ Մարգարյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0069, Երևան, Սեվակի 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com URL՝ www.evnmag.net Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (55) 62 38 40 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

Շապիկ՝ Սերգեյ Նավասարդյան

2 3

Օգոստոս 2017

Տարածվում է Անվճար

Թողարկման կրեատիվ գործընկեր

Առաջին էջ Ամուր կազմվածք ԵՐԵՎԱՆի բոլոր կազմերը և դրանց հեղինակները:

48

Առաջին էջ Երբ գարունը ծաղկեց Ովքեր և ինչպես էին ստեղծում «Գարունի» հայտնի շապիկները:

ՔԱՂԱՔ

50

Պատումներ Հայաստանից Էներգետիկ ճգնաժամ Պատմվածք՝ «Պատումներ Հայաստանից» նոր շարքից:

52

Իմ Երևան Երևանն ամեն ինչ լսում է Արտյոմ Մանուկյանը՝ Երրորդ մասի, 400 դրամանոց կասետների և այլնի մասին։

54

Պատմություն While My Գետառ Gently Weeps Երևանի ամենամեծ աղետներից մեկը՝ Գետառի վարարումը՝ վկայի խոսքերով:

56

Պատմություն Երևանաբնակ գերմանացիները Աշխարհի վերջից փրկություն փնտրող բողոքականներ և այլոք:

60

Կադրերի բաժին Աշոտ Մամաջանյանի մատենանիշերը, 1930-60-ական թթ. Մի քանի պատկեր Երևանի դիզայն պատմությունից:

© 2011-2017 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 27.08.2017

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

Ամսագրի գլխավոր հովանավոր

46

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


Nairian-ի մրցանակը՝ Cosmoprof North America 2017-ում Այս տարվա հուլիսի 9-ից 11-ը հայաստանյան Nairian ընկերությունը մասնակցեց կոսմետիկայի ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցահանդեսներից մեկին՝ Cosmoprof North America-ին: ԵՐԵՎԱՆ-ը պատմում է, թե ինչպես երիտասարդ հայկական ընկերությունը ներկայացվեց գեղեցկության աշխարհի թոփ-բրենդերի կողքին:

Cosmoprof Northern America-ն Լաս Վեգասում հավաքել էր 1000-ից ավելի ընկերություն՝ կոսմետիկայի արտադրողներից մինչև մասնագիտական սարքավորում նախագծողներ: Հայաստանի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ մասնակից երկրների ցանկում առաջին անգամ կար նաև Հայաստանը՝ Nairian ապրանքանիշով: Nairian-ի տեսականին ներկայացվել էր Discover Green Leaf բաժնում, որտեղ գտնվում էին բնական կոսմետիկա պատրաստող նորաստեղծ ընկերությունները: «Մեզ հատկացրել էին միանման տաղավարներ և ամեն ընկերություն ձևավորում էր դրանք ըստ իր բրենդի: Այս դեպքում բրենդն ու փաթեթավորումը դառնում էին շատ կարևոր, քանի որ այցելուներին առաջինը հենց դա պիտի գրավեր։ Մարդիկ շատ էին հավանում Nairian-ի դիզայնը ու անմիջապես մոտենում էին մեր տաղավարին», — ասում է ընկերության կոսմետոլոգ Մայա Ադիվին: Cosmoprof-ին ներկայացվել է Nairian-ի ամբողջ տեսականին՝ ավելի քան 40 անուն ապրանք: Դրանցից սնուցող և երիտասարդացնող Գիշերային շիճուկը ցուցահանդեսի շրջանակներում կայացած Top Innovations by Leading Influencers մրցույթի ժամանակ ընտրվել է որպես տարվա նորարարական ապրանքներից մեկը: Չիչխանի, մասուրի և ծիրանի կորիզի յուղեր պարունակող շիճուկը իսկապես հետաքրքիր նորամուծություն է: Այն ունի հաճելի ծիրանի բույր և ավելի հարմար օգտագործման ձև՝ սրվակի մեջ շիճուկը մոմի խտություն ունի և հալվում է միայն մատների տաքությունից՝ չթափվելով ու չկեղտոտելով հագուստը: «Իսկապես շատ հպարտ ենք այս մրցանակի համար. մեր շիճուկը առանձնացվել է հազարավոր ապրանքների միջից։ Այսպիսի մրցանակները և այս մասշտաբի ցուցահանդեսին մասնակցությունը թույլ է տալիս ձեռք բերել բազմաթիվ նոր բիզնես-կապեր և ընդլայնել միջազգային շուկայում ներկայացվածությունը», — նշում է ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը: Nairian-ի արտադրանքի համար անհրաժեշտ բույսերի 70% աճեցվում է Հայաստանում: Երկրի բնակլիմայական պայմանները՝ չաղտոտված բնությունը, հրաբխային, միներալներով հարուստ հողը, առատ արևը թույլ են տալիս ստանալ որակյալ եթերային յուղեր, որոնք արժեքավոր են ու պահանջված միջազգային

↓ Արա և Անահիտ Մարկոսյանները՝ Nairian-ի թիմի հետ

շուկայում: «Վարդի յուղը, օրինակ, իր գնով կարող է ոսկու հետ համեմատվել, — ասում է Լիլիթը: — Իսկ մենք ստանում ենք լավագույն որակի վարդի եթերային յուղ»: Բույսերի մի մասը ընկերությունն է աճեցնում, սակայն համագործակցում է նաև հողագործների հետ, տրամադրելով սերմերն ու աճեցման տեխնոլոգիան: Կոսմետիկայի համար անհրաժեշտ բույսերը առանձնապես կախված չեն եղանակի կամակորություններից, և հողագործների համար դրանց աճեցումը ավելի քիչ ռիսկային է: Nairian-ը ունի նաև իր սեփական լաբորատորիան, և սա պատահական չէ. ընկերության հիմնադիրները՝ հայրենադարձ Արա և Անահիտ Մարկոսյանները գիտնականներ են, որոնք կարողացել են լավագույնս կազմակերպել բարձրորակ կոսմետիկա ստանալու համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքները: Nairian-ը հիմնադրվել է 2012-ին, սակայն չորս տարի հատկացվել է ուսումնասիրությանը, բաղադրատոմսերի ստեղծմանը, ինչպես նաև բրենդի մշակմանը: 2015-ի հոկտեմբերին Nairian-ը մուտք է գործել հայկական շուկա (երևանյան բուտիկը գտնվում է Աբովյան 26 հասցեում), իսկ հիմա արդեն բրենդը ներկայացված է նաև արտերկրում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ճապոնիայում:

Կարինե Ղազարյան Nairian Cosmetics


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայր

Անմարդկային շոգի, իտալացիների և ձեռագործ երաժշտական գործիքների մասին բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները:

***

Էս շոգին կանդիցիաներին էլ մի հատ կանդիցիաներ ա պետք, որ իրան հովացնի:

***

Ես, ճիշտն ասած, երաժիշտ եմ: Ռոք եմ նվագում, ուդառնիկ եմ: 80-ականներին սաղ գործիքները մենք մեր ձեռով էինք հավաքում, ստեղ հնարավոր չէր նորմալ տեխնիկա ճարելը: Նենց ուստանովկա էի հավաքել՝ ոչ մեկ չէր հավատում, որ ձեռի գործ ա, սաղ գալիս խնդրում էին՝ իրանց էլ սարքեմ: Հետո պիտի «Արիայի» հետ նվագեինք, էն էլ չստացվեց: Հիմա նոր դիսկ ենք գրում:

Double You, Պուշկինի 41

Նոր հավես նստավայր, որտեղ կարելի է հանգստանալ առօրյայից, խմել, ընթրել և լավ երաժշտություն լսել (հիմնականում բարձրորակ դիջեյ սեթեր): Իմաստ ունի նաև հետևելու բարի զանազան hot hour-ներին և զեղչային ակցիաներին (օրինակ՝ անվճար B-52 կամ մեկ White Russian-ի գնով երկու ըմպելիք ստանալու համար):

***

Ծիմածին բայց մալադեց՝ տղեն ասեց, որ կգա անվճար կերգի, եկավ ու երգեց: Ես էլ, կակռազ, տղուս խոստացել էի, որ կտանեմ, էն համերգին տոմս չէի ճարել: Իսկ հրապարակ գնացինք, հալալ էր:

Նոր գիրք

***

Էս իտալացիները մեզ ինչ նման են, չէ՞: Էդ ընտանիքին վերաբերմունքը, մոր սրբություն լինելը, բան: Բայց դե մի քիչ էլ ֆաշիստ են, ինչը ճիշտ ա՝ ճիշտ ա: Մի անգամ ընկերոջս անկապ տեղը ուզում էին այրապորտից դեպորտ անեին, հազիվ համոզեցինք, որ սաղ թղթերը տեղն ա:

***

Ծխելու մեջ ինչ վատ բան կա՝ չեմ հասկանում: Իմ տաքսին ա՝ ուզում եմ՝ ծխում եմ: Նենց են իրանց թանգացնում, ոնց որ նստողները չեն ծխում: Էն էլ ո՜նց են ծխում:

***

Վաբշետո շատ հեշտ ձև կա տուգանքներից ուխոդ անելու՝ ուղղակի պիտի առանց խախտումների քշես, էդքան բան: Ես երկուիրեք ամիսը մեկ մի հինգ հազար յա փագվեմ, յա չփագվեմ: Տղես ամեն օր մի տաս հատ տուգանք ա ստանում:

4 5

Օգոստոս 2017

Օրհան Փամուք, «Սև գիրքը», Անտարես

Ամենահայտնի թուրք գրողի հերթական վեպը՝ Անտարեսի «Նոբելյան մրցանակակիրներ» շարքում (թարգմանությունը՝ Արփի Աթաբեկյանի): «Սև գրքի» գլխավոր հերոս Գալիփի կինը մի օր առանց որևէ բացատրության լքում է նրան: Գալիփը սկսում է փնտրել կնոջն ամբողջ Ստամբուլով մեկ: Առաջին անգամ 1990 թվականին տպագրված վեպը, որտեղ հեղինակը ամենամանրակրկիտ ձևով պատմում է իր սիրելի քաղաքի մասին, ինչպես նաև մտորում մարդու և ազգերի ինքնության փնտրտուքների մասին, շատերի կարծիքով Փամուքի ամենաուժեղ գործերից մեկն է:

«Երևան. ճեպանկարների գիրք», Զանգակ

Նկարիչներ Զաք Դեմիրճյանն ու Արարատ Մինասյանը մի քանի տարի շարունակ ճեպանկարել են Երևանն ու երևանյան կյանքի ամենատարբեր դրսևորումները՝ երթուղայիններ, տարբեր եղանակներ, անցորդներ, քանդված և դեռ գոյություն ունեցող ճարտարապետական հուշարձաններ: Արդյունքում ստացվել է իր տեսակի մեջ աննախադեպ մի հրատարակություն՝ այսպիսի Երևան մենք դեռ չէինք տեսել: Ճեպանկարներին զուգակցող տեքստն էլ գրել է Քրիստ Մանարյանը: Գիրքը տպագրվել է նաև անգլերենով:

Գաբրիել Գարսիա Մարկես «Նահապետի աշունը», Անտարես

Հայաստանում այդքան սիրված Մարկեսի հերթական վեպն է՝ բնագրից հայերեն թարմ թարգմանությամբ (իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը): «Նահապետի աշունը» (1975) հեղինակի գնահատմամբ իր կարևորագույն ստեղծագործությունն է: Վեպի հերոսը՝ Կարիբյան ափի երևակայական երկրներից մեկի՝ դեպքերի բերումով իշխանության ղեկին հայտնված, անփոփոխ, անմահ թվացող զառամ նախագահը, մարմնավորում է ոչ միայն 20-րդ դարի լատինաամերիկյան երկրների իրական, այլև ժամանակակից բոլոր բռնակալներին: Մոգական ռեալիզմի շնչով հագեցած այս կոթողային գործը ասք է, արձակ պոեմ, բազմաձայն մենախոսություն բռնակալի և նրա մենության մասին:


Ինչ անել «Մայրի՜կ»

Սեպտեմբերի 14-ից, KinoPark Ի՞նչ է ստացվում, երբ մեր ժամանակների ամենայուրահատուկ ռեժիսորներից մեկը՝ «Երազանքի ռեքվիեմի» և «Շատրվանի» հեղինակ Դարեն Արանոֆսկին որոշում է սարսափի ֆիլմ նկարահանել, այն էլ՝ երկու օսկարակիր դերասանների (Ջենիֆեր Լոուրենս և Խավիեր Բարդեմ) մասնակցությամբ: Ստացվում է «Մայրի՜կը», որի մասին հայտնի է միայն, որ այն ունի ապշեցուցիչ գեղեցիկ ազդագրեր և սահմռկեցուցիչ մթնոլորտային թրեյլեր: Եվ որ, ըստ ամենայնի, այն տեղ կգտնի մոտակա Օսկարների հավակնորդների ցանկում:

Hartak Food Fest

Սեպտեմբերի 21-23, Միսաք Մանուշյանի անվան (նախկին Մաշտոցի) պուրակ և այլուր «ՀԱՐԹԱԿ ՖՈՒԴ» ուտեստների, ռեստորանային ուտեստների, ռեստորանային մշակույթի և վարպետության դասերի քաղաքային փառատոնի ընթացքում Երևանի տարբեր հարթակներում անցկացվելու են վարպետության դասեր ռեստորանատերերի, շեֆխոհարարների, գաստրո-լրագրողների ու քննադատների և պարզապես ֆուդ-բլոգերների համար, ովքեր լուսաբանում են ռեստորանային ու գաստրոնոմիական թեմաները, ինչպես նաև բոլոր ցանկացողների ու խորտկասերների համար։ Փառատոնի գագաթնակետը կդառնա մեծ բացօթյա միջոցառումը Երևանի կենտրոնում։ Բարի ախորժա՜կ:

«Ժամանակի ստվերները: Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995» Օգոստոսի 25-ից, Հայաստանի Նկարիչների միություն Վերջին ժամանակների ամենակարևոր ֆոտոցուցահանդեսը կազմակերպում են «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը: «Ժամանակի ստվերները» լայնածավալ ցուցահանդեսը լույս է սփռում 20-րդ դարի վերջի խորհրդային լուսանկարչության անտեսված ժառանգությանը, ներկայացնելով 1970-90-ականների նշանավոր հայ լուսանկարիչներից Գագիկ Հարությունյանի (ծնվ. 1946) առաջին հետահայաց ցուցահանդեսը: Ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը ԵՐԵՎԱՆ #43-ում մանրամասն պատմել էր միջոցառման կազմակերպման հսկայական աշխատանքի մասին:

Նոր հավելված

Փակում

Dinebook

Dinebook հավելվածում ներառված են Երևան քաղաքի փոքր կենտրոնի շուրջ 40 ռեստորան, որոնց թիվն ամեն օր ավելանում է և մինչև տարվա վերջ կհասնի 150-ի։ Հավելվածով հնարավոր է սեղաններ ամրագրել 9:30-ից մինչև 22:45-ը։ Օգտատերերը հնարավորություն ունեն յուրաքանչյուր ամրագրումից հավաքել դրամային միավորներ և հետագայում օգտագործել դրանք՝ հաշիվը վճարելիս։ Dinebook-ը հասանելի է iOS և Android հարթակների համար:

Պեչենու Բաղերը՝ վերջ

Օգոստոսի 4-ին ու 5-ին Պեչենու Բաղերում տեղի ունեցան հոգեհանգստի և թաղման փարթիները: Ի դեպ, առաջին (և երկրորդ) անգամ պատմության մեջ Բաղերի հայտնի ծխարանում չէին ծխում՝ բացառիկ առիթի կապակցությամբ ծխում էին ակումբի ողջ տարածքում: Անցյալ դեկտեմբերին բացված Երևանի ամենաթույն նստավայրերից մեկն այլևս փակ է:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ֆոտոշարք

Արսեն Թորոսյանը, Նարեն և Գևորգը

Համազասպ Դանիելյանը, Կարենը և Շուշին

Սամվել Ղարագյոզյանը և Վիկտորիան

Հայ հայրիկներ Երևանում ներկայացվեց «Հայ հայրիկներ» նախագիծը, որը նախաձեռնել էր ֆիլմերի պրոդյուսեր, Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, 4 երեխայի հայր Րաֆֆի Նիզիբլյանը: Ոգեշնչման աղբյուրը շվեդ լուսանկարիչ Յուհան Բևմանի «Շվեդ հայրիկներ» ֆոտո շարքն է, որում ներկայացված են 25 շվեդ հայրիկներ, ովքեր իրենց երեխաներին խնամելու համար արձակուրդ էին վերցրել: Շվեդական կողմի ցուցահանդեսը նախաձեռնել է Շվեդական ինստիտուտը՝ գենդերային հավասարություն խթանող և հայրությանն առնչվող թեմաներով առաջատար հաստատություններից մեկը: Նազարեթ Սեֆերյանը և Գաբրիելան

6 7

Օգոստոս 2017

Մերուժան Մինասյանը, Մհերը և Արեգը

Միքայել Ոսկանյանը և Վանը

Ավետիս Խաչատրյանը, Վահեն և Արմանը

Րաֆֆի Նիզիբլյան «Առաջնեկիս ծնվելուց որոշ ժամանակ անց հասկացա, որ ոչ մի պատճառ չկա, թե ինչու ես չպետք է անեմ այն, ինչ կինս է անում՝ խնամել, օգնել, հետևել: Եվ էդտեղ նաև էգոիստական տարր կա. ինչո՞ւ խնամելու հաճույքը միայն մայրը պետք է վայելի: Երբ այլ մարդու կյանքի համար պատասխանատու ես դառնում, ինքնըստինքյան առաջատարության լավ հմտություններ ես ձեռք բերում: Դեռ Կանադայում ապրելիս հաճույքով վերցրեցի ինձ հասանելի ծնողական արձակուրդը և չորս ամիս խնամեցի առաջնեկիս, երբ կինս հաճախում էր համալսարան: Հայաստանում սկսեցի պայքարել հայ հայրիկների ոչ կարծրատիպային պատկերի համար: Ուզում էի ցուցադրել հայրիկների, ովքեր երեխաների պամպերսն են փոխում, լողացնում, մարզվում հետները և այլն: Ուզում էի հանրային քննարկման առարկա դարձնել այս հարցը: Եվ երբ հանդիպեցի «Շվեդ հայրիկները» նախագիծը, հասկացա, որ շատ հարմար ձևաչափ է թեմայի մասին խոսելու համար»: Արեգ Բալայան, «Հայ հայրիկների» լուսանկարիչը «Ավրորա» մրցանակի ֆոտո մրցույթի հաղթող և LensCuluture Exposure Awards-ի մրացանակակիր Արեգ Բալայանը 14 տարվա փորձ ունեցող լուսանկարիչ է, այժմ աշխատում է որպես Պան Ֆոտո գործակալության՝ արցախյան բյուրոյի ղեկավար: Բալայանի լուսանկարները ներկայացվել են բազմաթիվ միջոցառումների և անհատական ցուցահանդեսների շրջանակում:

Արամ Սարգսյանը և Թամարը


Արթուր Պապյանը և Գարին

Արտավազդ Եղիազարյանը և Արեգը

Արշակ Թովմասյանը և Թովմասը

Արման Աթոյանը և Նելլին

Վարազդատ Ռաֆայելյանը և Արտեմը

Տիգրան Չորոխկլյանը, Արամը և Ռուբենը

Սարհատ Պետրոսյանը և Շողը

Սերգեյ Թանթուշյանը, Ալեքսը և Դանիելը

«Շվեդ հայրիկներ» World Press Photo-ի դափնեկիր Յոհան Բևմանը հղացել է «Շվեդ հայրիկների» գաղափարն այն բանից հետո, երբ ինքն է հայրիկ դարձել և պարզել, որ շատ քիչ ուշադրություն է դարձվում հայրիկներին, իբրև լիիրավ ծնողի: Դրա հետևանքով ծնված ֆոտոնախագծում ներկայացված են հայրեր, ովքեր կանանց հետ հավասար վերցնում են ծնողական արձակուրդ՝ երեխաներին խնամելու համար: Շարքի բոլոր հերոսները առնվազն վեց ամիս անցկացրել են իրենց երեխաների հետ: «Շվեդ հայրիկներ» պատկերագիրքը և ցուցահանդեսն իրականացվել են Շվեդական ինստիտուտի աջակցությամբ:

Մելիք Սոֆոյանը, Մանեն և Լեոն

Րաֆֆի Նիզիբլյանը և Եփրատը


ՁԵՎ ՏԱԼ Գովազդային արշավ

U!design Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը պատմում է, թե ինչպես են ստեղծվել հայաստանյան ամենահաջողակ ՏՏ կազմակերպություններից մեկի ամենահաջողված գովազդային պաստառները:

Կրկնակի բուրգեր

Այս ակցիան ոչ այնքան նոր բաժանորդներ գրավելու, որքան լոյալության ակցիա էր, և շատ կարևոր մեզ համար: Ամռան ընթացքում հավելյալ 2 Մբ/վ արագություն էինք տրամադրում բաժանորդներին: Բայց ինչ անում-չէինք անում, «2» թվի հետ ոչ մի խելամիտ բան մտքներովս չէր անցնում: Կրեատիվի վրա աշխատող մեր թիմում չորս հոգի էինք՝ Արտյոմ Ասատրյանը, Վահե Ղազարյանը, Կարեն Շաբոյանը և ես: Սայաթ-Նովա փողոցի գրասենյակում էինք աշխատում և ամեն օր մեզնից մեկի մեքենայով գնում էինք լանչի: Ուտում էինք գրեթե միշտ նույն բանը՝ շաուրմա: Այդ օրը ոնց եղավ, ես տղաների հետ չէի: Մեկ էլ ինձ զանգեց Վահեն, ասաց արի՝ գտե՜լ ենք: Ռեստորանում փակցված նկարի վրա երկու իրար կողք դրված շաուրմա էր պատկերված: «Ի՞նչ ենք անում, — ասացին: — Անում ենք կրկնակի բուրգեր»: Մարդկանց արձագանքները շատ հակասական էին. շատերը փնովում էին, շատերը գովում: Մի օր էլ ընկերներիցս մեկը զանգեց, թե՝ Աշոտ, քաղցած քաղաքով ման եմ գալիս, էս ձեր պաստառներն էլ որ տեսնում եմ, լրիվ սովից մեռնում եմ:

8 9

Օգոստոս 2017


Երաժշտական ու մանկական ալիքներ

Այս պաստառները միտված էին գովազդելու մեր հեռուստատեսային փաթեթի ընդլայնումը՝ այն ժամանակ արդեն 76 ալիք ունեինք, և դրանց թիվն ավելանում էր: Շարքում չորս պաստառ էր՝ ըստ ալիքների ուղղվածության՝ երաժշտական, մանկական, սպորտային և ուսուցողական: Հիմնական միտքը մարդուն արշավին մասնակից դարձնելն էր: Օրինակ՝ պաստառներից մեկն ասում էր՝ կարող ես երեկոն միայնակ անցկացնել, իսկ կարող ես միացնել Ucom-ի ցանկացած երաժշտական ալիք և վայելել Բոբ Մառլիի, Մադոննայի, Միկ Ջագերի ներկայությունը: Նկարահանումների ժամանակ մենք ամբողջովին ներգրավված էինք ու շատ բաներ սեփական ռեսուրսներով էինք անում: Երաժշտական պաստառի վրա պատկերված աղջիկը Ucom-ի գովազդի մասնագետներից էր, սուպերմենը նույնպես մեր աշխատակիցն էր, իսկ կողքի երեխան՝ փոքր տղաս: Էլ չեմ ասում Վահեենց տնից բերված կաթսաների մասին:

«Ռոք», «Ջազ», «Կլասիկ»

«Ռոք», «Ջազ», «Կլասիկ»-ը մեր ամենաշատ արձագանք ստացած և կոմերցիոն առումով ամենահաջողակ արշավներից էր: Պետք է երեք փաթեթների համար կոնցեպտ հորինեինք: Շատ տարբեր անուններ էին հնչում՝ «Մինի», «Միդի», «Մաքսի» կամ «X», «XL», «XXL» և այլն: Բայց ուզում էինք ինչ-որ նոր, թարմ բան, որը թարսի պես չէր հորինվում: Արդեն համարյա օր չունեինք, նստած brainstorm էինք անում, ու ես բարձրաձայն մտածում էի՝ թե, այ մեր փաթեթներից ամեն մեկին մի բան է բնորոշ, օրինակ, 15 000 դրամանոց փաթեթը մեր ամենահիմնական, կլասիկ առաջարկն է... Էդ «կլասիկ» բառից Կարենի միտքը միանգամից փայլատակեց՝ անվանումները կապել երաժշտական ժանրերի հետ: Այդպես էլ ծնվեցին «Ռոք», «Ջազ», «Կլասիկ» փաթեթները, որոնք մինչև հիմա էլ նույն կերպ են կոչվում:

Կարինե Ղազարյան Ucom


ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Գործք դիզայներաց Քաղաքի հայտնի դիզայնստուդիաներից մի քանիսի հիմնադիրները ԵՐԵՎԱՆին պատմում են, թե ինչ է պետք հաջողակ բրենդ ստեղծելու համար, ինչպիսին պիտի լինեն գեղեցիկ գրքերը և ինչ սեփական ստարտափներ ենք նրանք իրագործում:

10 11

Օգոստոս 2017


Mergelyan Cluster ընկերության տարբերանշան և ֆիրմային ոճ: Պատվիրատու՝ ԵրՄՄԳՀԻ

Աննա Լորենց Հիմնադիր տնօրեն

Չորս տարի առաջ, երբ փակվեց ռուսալեզու «Երևան» ամսագիրը, մի խումբ «երևանցիներով» որոշեցինք հիմնել մեր սեփական ընկերությունը՝ Mediapolis-ը: Մենք մի քանի տարբեր ուղղություններով ենք աշխատում՝ իրականացնում ենք բրենդինգ, ստեղծում ենք գրքեր, ամսագրեր, վեբկայքեր, տեսահոլովակներ, բջջային հավելվածներ: Այս բազմաֆունկցիոնալությունը թույլ է տալիս պատվիրատուներին առաջարկել ամբողջական փաթեթ՝ սկսած բրենդինգից վերջացրած կորպորատիվ ամսագրերով և տեսահոլովակներով: Կարծում եմ սա է պատճառներից մեկը, որ չունենք պատվիրատու, որի հետ միայն մեկ նախագիծ ենք իրականացրել: Մեր համար հավասարապես կարևոր են և նախագծի գաղափարախոսությունը, և տեքստային ու վիզուալ կոնտենտը՝ հաջողված կարելի է անվանել միայն այն աշխատանքը, որում թույլ օղակներ չկան: Մեր նախագծերը շատ տարբեր են, և անհրաժեշտ որակ ստանալու համար ներգրավում ենք նեղ մասնագետների: Տարբեր նախագծերի վրա հաճախ տարբեր թիմեր են աշխատում: Փորձում ենք այնպես անել որ ամեն թիմ աշխատի միայն մեկ խոշոր նախագծի վրա, որպեսզի կարողանանք ամբողջ ռեսուրսը կենտրոնացնել և ապահովել լավագույն որակ: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս շատ արդյունավետ աշխատել՝ գլխիդ մեջ պտտվող մտքերը իրար չեն բախվում: Սկսում ես ոչ միայն իրականացնել, այլև սիրել նախագիծը:

«Հայաստան: Քարն ամուր է մարդուց» գիրք: Պատվիրատու՝ Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհուրդ

Esperienza Emozione ամենամյա կորպորատիվ ամսագիր: Պատվիրատու՝ Grand Hotel Yerevan

Haybuben ուսուցողական բջջային հավելված: Պատվիրատու՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ

Иереван գիրք: Պատվիրատու՝ ճարտարապետ Անդրեյ Իվանով


ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Հայաստանյան ստեղծարար ինդուստրիայի առաջատար ստուդիայի՝ Backbone Branding-ի անցած ուղին՝ երազանքից մինչև ոլորտը փոխող հսկայի։

Երազանք

Ամեն ինչ սկսվեց երազանքից: Ավելի ճիշտ՝ նրանից, որ Ստեփան Ազարյանը Գեղարվեստի ակադեմիայի երրորդ կուրսում սովորելուն զուգահեռ սկսեց ստեղծագործական փորձարկումներ անել: Շուտով Ստեփանը սկսեց երազել սեփական ստուդիայի մասին, քանի որ իր առջև դրած նպատակներին չէր կարող հասնել միայնակ: Առաջին սեփական նախագիծը նա իրականացրեց 2005-ին՝ Yan հյութի շշի նախագիծը՝ Print Info-ի հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Արամ Մեհրաբյանի ստեղծագործական ղեկավարությամբ: Իսկ 2010-ին հիմնվեց Backbone Branding ստուդիան: Հետաքրքիր է, որ 2017 թվականին իրականացվեց նույն Yan-ի պիտակի ռեդիզայնը, որն ամփոփում է երկու կողմերի ավելի քան 10 տարվա համագործակցությունը:

Ինչպես պայթեց համացանցը

Սկզբնական փուլում ստուդիան կենտրոնացած էր packaging-ի վրա: Առաջին խոշոր պատվիրատուն դարձավ «Աշտարակ կաթը», որը շուկա էր ներմուծում «Կովիկ» ապրանքանիշը: Պրոդուկտի արշավի կարևորը մասը դարձավ, իհարկե, Backbone Branding-ի մշակած դիզայնը: Սրան հետևեցին ևս մի քանի փաթեթավորման դիզայնի նախագծեր «Աշտարակ կաթի» համար, Mojo, Yogo-Mugu, iScream և այլն: Ստուդիան սկսեց համագործակցել արդեն մշտական պատվիրատու Prometey Bank-ի հետ, աշխատեց նաև Moo Goo, Aysel, Solmarin և այլ նախագծերի վրա: 2013-ին ստուդիայի անունը թնդաց աշխարհով մեկ. Bzzz մեղրի փաթեթավորումը արեց ոչ այլ ինչ, քան պայթեցրեց համացանցը և դարձավ Backbone Branding-ի այցեքարտը հաջորդ մի քանի տարիներին: Փայտից պատրաստած՝ մեղվաբույնի տեսք ունեցող տուփերը հիմա էլ հպարտորեն իրենց տեղն են զբաղեցնում ստուդիայի ցուցասրահում: Bzzz-ը առաջին նախագիծն էր, որ ստուդիային ներկայացրեց միջազգային փառատոներում, դիզայն բլոգերում և ամսագրերում: Այն այժմ դարձել է ստուդիայի գործունեության անբաժանելի մասը. հրատարակվել ավելի քան 30 գրքերում, որոնց թվում հանրահայտ Taschen-ի գրքերն են:

Էմոցիոնալ բրենդինգ

2014-ին Backbone Branding-ի պորտֆոլիոյի շարքում հայտնվեցին երևանյան շրջադարձային նախագծեր՝ Gawatt և Louis Charden սրճարանների բրենդինգները: Վերջինիս ստեղծման ընթացքում մշակվեցին անվանումը, կոնցեպտը և կերպարներ, որոնք այժմ արդեն մեզ հարազատ են դարձել: Իսկ Gawatt-ը, ինչպես նշում է Backbone Branding-ի PR Manager՝ Մերի Սարգսյանը, «պարզ գաղափարի հաջող իրականացումն էր՝ այսինքն, մարդկանց փոփոխվող էմոցիաների արտացոլումը բաժակի վրա»:

12 13

Օգոստոս 2017


↓ 2016-ին Backbone-ի թիմը լեգենդար Դիեգո Մարադոնայի ծննդյան երեկույթին ներկայացավ յուրահատուկ նվերով

Մարադոնան և արաբական հրեշները

Առավել հետաքրքիր հնարավորություն էր The Shack-ի և Cafe Diego-ի վրա աշխատելը, որոնք գտնվում են Աբու-Դաբիում: Խոշոր պատվիրատուի հետ աշխատելը միշտ էլ պատասխանատու է, բայց պատկերացրեք՝ գործ ունենալ ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հետ, ով Cafe Diego սրճարանի համասեփականատերն է և նախագծի հետ կապված բոլոր հաստատումներն արվում էին նաև նրա կողմից: Ստեփանն ու ստուդիայի փոխտնօրեն Մարիամը անցյալ տարի նույնիսկ հրավեր ստացան Մարադոնայի ծննդյան օրվա երեկույթին մասնակցելու, որը զուգակցվել էր ռեստորանի պաշտոնական բացման հետ: Այդ օրվա համար, որպես ծննդյան նվեր, Backbone Branding-ը պատրաստել էր Մարադոնայի դիմանկաը: Աբու-Դաբիի The Shack ծովամթերքի ռեստորանի բրենդինգն էլ հատկանշական է նրանով, որ դիզայնի մեծ մասը կատարվել է ձեռքով: Ստուդիայում ընդհանրապես ձեռքի աշխատանքն առանցքային է. «Մատիտով սքեթչն ամենակարճ ճանապարհն է մտքից մինչև իրականացում», — ասում է ստուդիայի հիմնադիրը: Ձեռագործ պրոդուկտին՝ ձեռագործ բրենդինգ. ձեռքով պատրաստվող Mirzam շոկոլադե սալիկների բրենդի պատվերը հերթականն էր Էմիրություններից: «Ամիսներ շարունակ ուսումնասիրում էինք արաբական պատմությունը, լեգենդները, ստուդիայում նույնիսկ էթնիկ երաժշտություն էր հնչում, — հիշում է Մարիամը, — ի վերջո, փեքեջինգի մեջ արտահայտեցինք համեմունքները բերող վաճառականներին հանդիպող հրեշների մասին լեգենդը»:

Ստուդիա

Backbone Branding-ի աշխատանքային թիմը բաղկացած է 14 հոգուց: Կարող է թվալ, թե քիչ է, բայց քանի որ Backbone Branding-ը ներկայանում է իբրև միայն խոշոր, բացառիկ նախագծերի վրա աշխատող բուտիկ-ստուդիա, այդ ռեսուրսները լիովին արդարացված են: Մյուս կողմից՝ դաշտում իհարկե կա բարձրորակ մասնագետների պակաս: «Երբեմն ես կարծում եմ, որ դիզայներ դառնալու մտադրություն ունեցողները բացի բուհի կրթությունից պարտադիր պետք է զբաղվեն նաև ինքնակրթությամբ, — խոստովանում է Ստեփանը, — այս պահին Հայաստանի կրթական հաստատությունները խնդիրներ ունեն, որոնց լուծման վրա աշխատում ենք նաև մենք՝ խորհրդատվությունների, դասախոսությունների և այլ ձևաչափերի միջոցով»: 2016-ի կարևորագույն նախագծերից մեկը Երևանի Messier 53 հյուրանոցի բրենդինգն էր՝ առաջին փորձը հյուրանոցային ոլորտում: «Նախագիծը սկսել ենք անցած տարի, երբ շենքը դեռ կառուցվում էր: Ամբողջ ընթացքում սերտորեն համագործակցում էինք ճարտարապետներ Հայկ Ոսկանյանի և Հայկ Խաչատրյանի հետ: Մեր գլխավոր նպատակը ոչ թե պարզապես լավ բան անելն է, այլ այնպիսի լավ բաներ, որոնք կաշխատեն, — բացատրում է Ստեփանը, — Դիզայնը, որպես բիզնեսին նպաստող գործիք, պետք է առավելագույնս արդյունք տա: Messier 53-ը այդ դեպքերից է»: Նոր բրենդի ձևավորման պրոցեսն ունի իր մոտեցումը, բայց արդեն որոշակի պատմություն ունեցող նախագծի վրա աշխատելը պահանջում է որդեգրել մեկ այլ գործելակերպ: Դրա վառ օրինակն է Երևանի կենտրոնում վերաբացված Santafe սրճարանը, որը ևս Backbone Branding-ի այս տարվա նշանակալից նախագծերից մեկն է, որի ճարտարապետությունը և ինտերիեր դիզայնը փայլուն ձևով կատարվել է «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի կողմից:


ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Նոր ձևերի որոնումները

Ստուդիայի գլխավոր սկզբունքներից մեկը նոր բան անելն է՝ «փնտրել նոր ձևեր ու բացահայտել նոր ասպարեզներ: Մեր ոլորտում շատերը օրվա հացի խնդիրը լուծելու համար իմիջիայլոց են վերաբերվում աշխատանքին: Մեր բոլոր նախագծերը միտված են նորարարության։ Մենք նախընտրում ենք անել մեկ նախագիծ հնարավոր չորսի կամ հինգի փոխարեն, բայց անել այդ մեկը երկար, հանգամանալից և երբեմն խաղի կանոնները փոխելով՝ միևնույն ժամանակ չմոռանալով օրվա խնդրի մասին»։

← Ստեփան Ազարյանն ու Մարիամ Հակոբյանը՝ Backbone-ի հերթական Pentawards-ները ստանալիս

Փոքր ու մեծ շուկա

← Այս պահի դրությամբ Backbone Branding-ն ունի 36 միջազգային մրցանակ

Ապագայի դռների մոտ

Այսօր ստուդիան աշխատում է Հայաստանի գործընկերների հետ, հատուկ նշանակություն տալով համերկրացիների startup պրոեկտներին: Ստուդիան որդեգրել է Հայաստանին զարգացում և հռչակ բերելու առաքելությունը և պատրաստ է անելու ամեն ինչ՝ առաջ գնալու և հայկական դիզայնն ու բրենդինգը մեկ այլ հարթակ բարձրացնոլու գործում։ Արդեն համաշխարհային հանրահայտություն ձեռք բերած Volterman դրամապանակը թերևս ամենայուրահատուկ և ակնառու նախագիծն է, որի բրենդինգը և դիզայնը ամբողջովին արվել է Backbone Branding-ի կողմից, որը հանդիսանում է ստարտափի համահիմնադիր: Ստուդիան սերտորեն համագործակցել է Globalam.org, The Crowdfunding Formula կազմակերպությունների և, իհարկե, գաղափարի հեղինակ և նախագծի գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանի հետ: Volterman-ը Backbone Branding-ի նոր՝ ապագայի ռազմավարության մասնիկն է։ Այդ ռազմավարությունը ենթադրում է սերտ շփում տեխնոլոգիական ոլորտի հետ՝ շրջանցելով «ստանդարտ դիզայն դրամապանակ» հասկացության սահմանները։ «Ունենք 36 միջազգային մրցանակ, դրանցից յոթը՝ Pentawards, կարող ենք էլի մի քանիսը շահել, կարող ենք նորանոր միջազգային փառատոների ու ֆորումների մասնակցել՝ վերջերս հաճախ ենք հրավերներ ստանում և հաճույքով մասնակցում, բայց դա՞ էր մեր նպատակը։ Իհարկե՝ ոչ։ Այդ հաղթանակները պետք էին, որպեսզի մենք հասնեինք մեր այսօրվա փուլին, սա էլ՝ ապագայի դռներն է բացելու», — վստահ է Ստեփանը, ում կարծիքով այս բարձունքներին միանշանակ կարելի է հասնել Հայաստանում աշխատելով։ Պարզապես պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձևավորվի առողջ մասնագիտական մթնոլորտ և որպեսզի աշխարհից հետ չմնանք։

Դիզայնը, բրենդինգը՝ արդյունաբերության զարգացման անբաժան մասն է։ Կա փոքր շուկա՝ Հայաստանը, կա մեծը՝ ամբողջ աշխարհը։ Ցանկացած խելամիտ արտադրող մտածում է մեծ շուկայի մասին։ Այդ դեպքում միջազգային որակներին համապատասխանող դիզայնը միայն նպաստում է դրան։ Լոկալ որակի դիզայնը կօգնի միայն փոքր շուկային։ «Պետք է զարգանալ ու կրթվել, որպեսզի կարողանանք մեր գործարարներին առաջարկել միջազգային որակին համապատասխան, բայց շատ ավելի հարմար գնով դիզայն և բրենդինգ» — վստահ է Ստեփանը: Backbone Branding-ում նշում են, որ նաև իրենց ստուդիայի գործունեության շնորհիվ ստեղծարար ինդուստրիայի դաշտը Հայաստանում զգալի աճել է, շատացել են աշխատատեղերն ու որակյալ մասնագետների պահանջարկը: Հետևաբար այժմ դիզայնով կարելի է զբաղվել նաև այստեղ և հարկադրված արտագաղթելու կարիք չի լինի: Ստեփանը վստահ է, որ որակյալ աշխատանքի դիմաց անհրաժեշտ է պահանջել համապատասխան բյուջե։ «Մենք զգալիորեն ազդեցինք գնային քաղաքականության վրա։ Երեք տարում մենք կարողացանք բրենդինգի գինը Հայաստանում բարձրացնել մոտ երկուսուկես անգամ»։

Հաջողության բանաձև

Ինչպե՞ս Backbone Branding-ը դարձավ ոլորտի առաջատարը։ Ստեփանը շատ պարզ բանաձև է հայտնում. «Ամեն օրվա քրտնաջան և որակյալ աշխատանք՝ դա հատուցվում է այնպես, որ տարիներ առաջ չէինք էլ կարող երազել։ Այդ պարզ մեխանիզմի արդյունքում մենք ունենք մեր պատվիրատուները, մեր մրցանակները, մեր ամուր միջազգային կապերը, և մեր վստահությունը դեպի ապագան: Իսկ մեր վերջնական նպատակը Հայաստանի զարգացմանը նպաստելն ու Հայաստանը միջազգային մասնագիտական հարթակներում ներկայացնելն է. սրանով ենք մենք ամեն օր ոգեշնչվում»: 14 15



ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Արշակ Թովմասյան Հիմնադիր տնօրեն

Մի քանի տարի առաջ հայրենադարձվեցի Ֆրանսիայից: Երբ վերադառնում էի Հայաստան, մտքումս արդեն ունեի գաղափարը՝ էստեղ բարձր ստեղծարարական մակարդակի նախագծեր բերելու և ֆրանսիական գործընկերների հետ միասին իրականացնելու: Սկզբում բավական դժվար էր, քանի որ ֆրանսիացի գործընկերներին պետք էր համոզել, որ Հայաստանում կարելի է բարձր մակարդակի արդյունք ստանալ, ի վերջո դա մեզ հաջողվեց: Մեր հիմնական ուղղություններն են՝ գրաֆիկ դիզայն, բրենդինգ, վեբ, մոբայլ հավելվածներ, առավել ուշադրություն ենք դարձնում թվային հարթակներին: Կարևոր է հիշել, որ ժամանակակից աշխարհում դիզայնն ու տեխնոլոգիաները չեն կարող գոյություն ունենալ միմյանցից զատ: Շատ կարևոր է, որ մեր նման կազմակերպությունները հավասարապես լուրջ մոտենան այդ երկու տարրերին՝ պատվիրատուի դիմաց դրված մարտահրավերներին առավել արդյունավետ պատասխան գտնելու համար: Հայկական շուկայում առայժմ կա այդ խնդիրը, երբ մի կողմից դիզայներները մի քիչ վերևից են նայում թվային տեխնոլոգիաներին, մյուս կողմից էլ ծրագրավորողներին թվում է, որ դիզայնն այնպիսի հեշտ ու պարզ բան է, որ իրենք էլ կարող են անել և հաճախ իրենք են առաջարկում այդ ծառայությունները՝ չունենալով բավարար պրոֆեսիոնալ գիտելիքներ:

↑ Ֆրանսիական ANaKA գործակալության կայքը մշակվել է Spell-ում

SOUS L’ÉGIDE DE LA FONDATION DE FRANCE

← Spell-ը մշակել է «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի բրենդը և կայքը

16 17

Օգոստոս 2017


→ Spell-ը դիզայներ Նոնա Իսաջանյանի հետ համատեղ մշակել է Regional Post անգլիալեզու ամսագրի բրենդն ու կայքը

↑ Ընկերության՝ արտերկրում արված նախագծերից մի քանիսը, այդ թվում ֆրանսիական Ռիոմ քաղաքի հիմնադրամի կայքը

→ Ֆրանսճապոնական Fondation Foujita հիմնադրամի կայքը

Մեր հպարտությունը մեր աշխարհագրությունն է՝ մենք համագործակցում ենք տասից ավելի երկրներում գտնվող գործակալությունների հետ, իսկ կազմակերպությունները, որոնք մեր անմիջական հաճախորդներն են, նույնիսկ ավելի մեծ սփռվածություն ունեն: Բայց ամեն դեպքում, մեզ առավել հետաքրքիր է տարածաշրջանային հարթակը: Վերջերս արված նախագծերից կառանձնացնեի ֆրանսիական Ռիոմ քաղաքի ռեբրենդինգը: Ընդ որում, դրանով ամենը չսահմանափակվեց: Ստեղծվեց հասարակական կազմակերպություն լուրջ ֆինանսավորմամբ, որը պետք է զբաղվի քաղաքի պատմական կենտրոնի վերաիմաստավորմամբ, և արդեն իրականացնում է կոնկրետ ծրագրեր: Կարող էր թվալ, թե 25 հազար բնակչությամբ փոքր քաղաքի ինչին է դա պետք, բայց, փաստորեն, իրենք դրան շատ ավելի լուրջ են մոտենում ու գործնական, քան մի ամողջ հանրապետության մայրաքաղաք Երևանը կամ պատմական Գյումրին, որտեղ բրենդինգի մասին միայն խոսում են, բայց առայժմ ոչինչ չի արվում: Չնայած մենք ակտիվ մասնակցում ենք «Գյումրիի ընկերներ» հիմնադրամի աշխատանքներին և հույս ունենք, որ այդ ուղղությամբ մոտ ապագայում դրական փոփոխություններ ի վերջո կլինեն, գոնե Գյումրու համար:


ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Մագդա Մարկոսյան

Համահիմնադիր, կրեատիվ տնօրեն Ես և MAROG-ի համահիմնադիրը, Դիանա Հովհաննիսյանը, միասին սովորում էինք Առաջնորդների զարգացման կենտրոնում: Սկզբում իրար տանել չէինք կարողանում, իսկ հետո ինքներս էլ չնկատեցինք, ինչպես դարձանք անբաժան ընկերներ: Այդ ընկերությունից էլ ծնվեց միասին աշխատելու գաղափարը: Հիմնեցինք MAROG-ը, որտեղ կարող էինք զբաղվել նրանով, ինչ երկուսս էլ սիրում էինք: Այն ժամանակ լավ չէինք պատկերացնում՝ ուր ենք գնալու, որ ուղղությամբ ենք շարժվելու: Սակայն ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կայացնելու արդյունքում այսօր արդեն ընկերությունը ունի բավական մեծ թիմ՝ միայն կրեատիվ բաժնում աշխատում են հինգ դիզայներ, ինչը Հայաստանում ոլորտի համար հազվագյուտ երևույթ է: Մենք ստեղծում ենք գովազդային ինտեգրացված արշավներ, կրեատիվ կոնցեպտներ, զբաղվում ենք գովազդի արտադրությամբ, թվային մարքեթինգով, միջոցառումների կազմակերպմամբ: Շատ կարևոր մաս են կազմում բրենդինգն ու դիզայնի ծառայությունները։ Մենք առաջարկում ենք բրենդինգի ամբողջական փաթեթ, որը նեռառում է ոչ միայն դիզայն, այլև վերբալ կոնտենտի, բրենդի փիլիսոփայության, այդ փիլիսոփայությունը մարդկանց հասանելի դարձնելու ռազմավարության մշակում: Այսպիսի աշխատանքի շատ լավ օրինակ է Samurai Japanese Cuisine ռեստորանի վերաբրենդավորումը: Դիզայնը ներառում է սամուրայ ձկների բարդ ու տպավորիչ նկարազարդումներ: Բրենդի գաղափարը կառուցված է հարակիրիի միջնադարյան ճապոնական ծիսակարգի շուրջ: Ձկները, սամուրայների պես, պատրաստ են հարակիրի գործել՝ ինքնազոհողության գնալ, որպեսզի գոհացնեն իրենց տերերին՝ ռեստորանի հաճախորդներին: Այս գաղափարը անսպասելի էր լսարանի համար ու մի քիչ ռիսկային: Ռիսկը, սակայն, արդարացված էր՝ բրենդը սիրվեց ու լայն տարածում գտավ համացանցում, իսկ վերջերս էլ առաջադրվեց հայտնի Pentawards մրցանակին, որի հանձման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերին Բարսելոնայում: Ճիշտ հակառակ մոտեցումն է կիրառված Xcloud Networks-ի բրենդի ինքնության ստեղծման գործընթացում: Այս ստարտափը թույլ է տալիս ցանցային օպեռատորներին ավտոմատացնել բավական երկարատև ու աշխատատար գործընթացներ, խնայելով և ժամանակ, և գումար: Այլ կերպ ասած՝ սա շատ բարդ ծրագիր է, որը առաջարկում է շատ պարզ լուծումներ: Այդ պատճառով էլ բրենդի հիմքում թեթև ու մեղմ գույների մեջ արված ամպի պատկերն է, որը փոխանցում է պարզության ու անսահմանափակ ծավալի գաղափարները: Մեզ մոտ աշխատում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, համագործակցում ենք օտարերկրյա կրեատիվ գործակալությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս խոշոր ծավալի պրոեկտներ իրականացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս: Կարևորելով ոլորտի զարգացումը՝ երեք տարի առաջ մենք հիմնեցինք International School of Marketing-ը, որտեղ փորձում ենք երիտասարդներին փոխանցել պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ: Չնայած, մեր ոլորտում սովորելու գործընթացը երբեք չի ավարտվում. ամեն նոր նախագիծ, լինի բարդ համակարգչային ծրագիր թե համեղ սուշի, ինչ-որ նոր բան է սովորեցնում: Երևի հենց այդ պատճառով է, որ աշխատելը մեզ համար միշտ հետաքրքիր է: Ես սիրում եմ իմ աշխատանքը. հավատացնում եմ, որ դա երջանիկ լինելու կարևոր նախապայմաններից մեկն է:

18 19

Օգոստոս 2017



ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Հայկուհի Տաքսիլդարյան Maeutica բրենդինգային գործակալության հիմնադիր

Հիմնադրվել է՝ 2008թ. Գրասենյակներ՝ Երևան, Մոսկվա, Թբիլիսի Նախագծեր՝ Dalma Garden Mall, Globbing, Adelie & the Stone, 24/04 նվագախումբ, WCIT 2019, Մոսկվա քաղաքի ինովացիոն բրենդ և այլ

կարելի անտեսել մշակութային կոդերի յուրահատկությունները: Դրանք հասկանալու համար մենք բացեցինք գրասենյակներ աշխարհի տարբեր ծայրերում և սկսեցինք ստեղծել միջմշակութային պատմություններ:

Հերոսների թիմ

Ես ունեմ շատ ուժեղ զարգացած ինտուիցիա: Երբ տեսնում եմ մարդուն, ոչ թե երկար-բարակ հարցազրույցներ եմ անցկացնում, այլ ուղղակի զգում եմ՝ ի՞մ մարդն է, թե՞ ոչ: Բարեբախտաբար, կյանքը ինձ միշտ օգնում է ճիշտ մարդկանց հանդիպելուն: Նաև ես միշտ խուսափում եմ թիմում հավաքել «պատանի էնտուզիաստների», մեզ մոտ միշտ աշխատում են արդեն կայացած դեմքեր, ընդ որում՝ ամենատարբեր դիսցիպլինաներից: Բայց խոսքը չի գնում, այսպես ասած, «աստղերին» հրավիրելու մասին: Մեզ մոտ չեն սովորում զրոյից, բայց ինքնաբացահայտվում են: Մենք կառուցում ենք հերոսներ: Հայաստանում իրական տաղանդները աչքի չեն ընկնում, նրանց պետք է գտնել ու բացահայտել, տալ արտահայտվելու և ստեղծագործելու միջավայր: Ու նրանք կդառնան հերոսներ:

Երևանի կոդը

Ակունքներ

Ես գիտեի, որ ուզում եմ զբաղվել բրենդինգով այն պահից, երբ ուսանողական տարիներին առաջին անգամ առիթ ունեցա առնչվել այդ դիսցիպլինի հետ: Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատեցի որպես բրենդ-մենեջեր տարբեր ոլորտներում: 2008-ին, երկու հարյուր դոլար նախնական կապիտալով ու առանց գրասենյակի, հիմնեցի այն, ինչ հետագայում դարձավ Maeutica: Սկզբում հիմնականում փոքր մարքետինգային նախագծեր էինք իրականացնում, բայց որոշ ժամանակ անց հասկացա, որ ինձ ամենից շատ հետաքրքրում է հենց բրենդինգը՝ իր ամբողջ խորքային էությամբ: Այդ ժամանակ Հայաստանում բրենդինգի ոլորտը գրեթե դատարկ էր և առաջին քայլերն էր արվում: Մենք առաջիններից էինք, ով հավատաց այդ ոլորտի կայացմանը Հայաստանում. ներգրավեցինք մասնագետներ, վարձակալեցինք մեր առաջին գրասենյակը Էրեբունի-պլազայում, ներդրեցինք սեփական միջոցները: Բարեբախտաբար, շատ արագ ունեցանք առաջին մեծ նախագծերը՝ համագործակցեցինք Play City-ի և Pernod Ricard-ի հետ, ստեղծեցինք Dalma Garden Mall-ի բրենդը: Մի խոսքով, շատ արագ հայտնվեցինք մասնագիտական բրենդինգային ծառայություններ մատուցող ընկերությունների շարքում:

Բրենդինգ

Բրենդինգը իմաստների մասին առարկա է: Դա բնավ միայն դիզայն չէ, դիզայնը գործիքներից մեկն է: Մեր թիմում առաջին իսկ օրվանից մենք ունեինք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ փիլիսոփա, սոցիոլոգ, մարդաբան, դիզայներ: Այդ բոլոր մասնագիտությունների շփման կետում էլ ծնվում է բրենդինգը: Դա չես սովորի համալսարանում: Մենք հավատում ենք, որ բրենդինգը մեծ պատմություններ ստեղծելն է: Մեծ պատմությունները՝ հավերժ պատմություններն են, որոնք հասկանալի են աշխարհի բոլոր լեզուներով և բոլոր մարդկանց: Բայց չի

20 21

Օգոստոս 2017

Ես ռոմանտիկ եմ և հավատում եմ, որ մենք իրականում բավական բացառիկ ունակություններ ունեցող ազգ ենք: Երբ դրսում ներկայացնում եմ ընկերությունը, պատմում եմ, որ մենք ռազմավարական սթորիթելինգով ենք զբաղվում և ավելացնում, որ ընկերությունը Հայաստանից է, զրուցակիցներս միշտ ասում են՝ «իհարկե, ո՞վ, եթե ոչ դուք»: Հայերն ունեն այս ինդուստրիայի համար անհրաժեշտ ամենակարևոր կողմերը՝ խորանալը, ռոմանտիզմը, երազելը, սիրելը, մարտահրավերներ ընդունելը: Երևանի իրական կոդը, իսկական երևանցու առանցքը ստեղծարարությունն է: Որքան էլ փորձես սահմանափակել նրան, նա, ջրի պես, կգտնի ճեղքերն ու կծակի այդ սահմանները: Եվ կրեատիվ իդնուստրիան կարող է դառնալ մեզ համար առաջատարներից մեկը, ինչպես, ասենք, տեղեկատվական տեխնոլոգիաները: Եթե գնահատեմ այսօրվա ընդհանուր դաշտը, զարմանքով կնշեմ, որ ստեղծված իրավիճակում այն, ինչ ունենք՝ շատ լավ է: Բանն այն է, որ բրենդինգը սովորաբար զարգանում է նորմալ զարգացող տնտեսության պայմաններում: Մեզ մոտ ամեն քայլին մենաշնորհ է, իսկ դրսի արտադրողները շատ չուզելով են էստեղ ներդրում անում:

Խնդիրներ

Մենք հաճախ փորձում ենք անել ինչպես ուրիշները,մինչդեռ աշխարհը փնտրում է նոր լեզուներ, նոր արտահայտչամիջոցներ: Ինչո՞ւ կարող է լինել հստակ ձևակերպված սկանդինավյան դիզայն, բայց չլինի հայկական դիզայն: Ես վստահ եմ, որ պատճառն այն է, որ հիմա այս ոլորտում ներգրավված է մեր սերունդը ժամանակին չի ստացել ուղղորդված ստրատեգիական գիտելիք և աշխատում է ինտուիցիայի և սեփական փորձարկումների հիման վրա: Մենք թույլ ենք, քանի որ մեծ երազողները շատ չեն: Քաղաքային բրենդինգում մի շատ կարևոր հասկացություն կա՝ city vibes, շատ մոտավոր եթե թարգմանենք՝ «քաղաքի էներգետիկա»: Ամեն քաղաք ունի իր կոմունիկացիոն լեզուն: Մոսկվան անընդհատ ասում է՝ «վեր կաց, մի բան արա», Հռոմը՝ «կյանքը վայելիր», իսկ Երևանը անընդհատ ասում է՝ «դե լավ ա էլի»: Մենք բավարարվում ենք միջին արդյունքներով, չենք ձգտվում ավելի լավին, չենք համեմատվում համաշխարհային ստանդարտներին: Եթե փոխենք այս մոտեցումը, ապա, վստահ եմ, կդառնանք ոլորտի առաջատար երկիր՝ աշխարհի մակարդակով: Մենք կարող ենք:


WCIT 2019 2019 թ. hոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է WCIT (World Congress on IT) միջազգային ՏՏ կոնգրեսը: Maeutica-ն մշակել է WCIT-2019 միջոցառման բրենդ ռազմավարությունը, կարգախոսը, սթորիթելինգը և վիզուալ կոնցեպտը:

Adelie & the Stone Adelie & the Stone-ը նվերների և ծաղիկների ցուցասրահ է Երևանում: Maeutica-ն մշակել է բրենդ ռազմավարությունը և անվանումը, բրենդ վիզուալ կոնցեպտը, այդ թվում բրենդի թալիսման՝ Adelie պինգվինին, փաթեթավորման կոնցեպտը և ցուցասրահների ինտերիեր դիզայնը:

TIZIANO Tiziano սրճարանը և հրուշակեղենի խանութների ցանցը դիմեց Maeuitca-ին բրենդ լեգենդ և TO GO փաթեթավորման նյութերի դիզայն մշակելու առաջադրանքով: Ահա ինչ ստացվեց:


ՁԵՎ ՏԱԼ Պրոֆի

Էդուրդ Քանքանյան

Համահիմնադիր, արտ-տնօրեն Braind-ը հիմնադրվել է 2011-ին: Ես նոր էի վերադարձել բանակից, և Կարեն Բաբաջանյանի հետ որոշեցինք սեփական գործ հիմնել: Սկզբում ամեն մեկս մեր հիմնական գործն ունեինք, բայց երկու տարի անց որոշեցինք կենտրոնանալ ընկերության վրա: Ամեն ինչ թողեցինք ու ընդամենը 3 հոգով անցանք գործի: Հիմա արդեն Braind-ը 15 աշխատող ունի ու հաճախորդների մեծ ցանց: Մենք զբաղվում ենք բրենդինգով, փաթեթավորմամբ, ստեղծում ենք վեբկայքեր: Ամեն նախագծին առանձնակի ուշադրությամբ ենք վերաբերվում: Օրինակ, մինչև Dargett գարեջրատան բրենդինգը մեզնից ոչ մեկը գարեջրից առանձնապես գլուխ չէր հանում՝ դա ուղղակի ամռանը զովանալու տարբերակ էր: Աշխատանքի ընթացքում մենք մի ամբողջ աշխարհ բացահայտեցինք՝ իր տեսակներով, համերով, ծագման երկրներով... Շատ մանրակրկիտ էինք աշխատում բրենդի վրա, ու այնքան էինք խորացել, որ վերջում դարձանք իսկական գարեջրասերներ: Փորձում ենք նաև սեփական մտահղացումները կյանքի կոչել: Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ թողարկեցինք մեր բջջային հավելվածը՝ Dinebook-ը, որը թույլ է տալիս սեղաններ ամրագրել Երևանի ռեստորաններում ու սրճարաններում: Ունեցել ենք նաև ոչ կոմերցիոն նախագծեր. արմատներով Ստեփանավանից լինելով, որոշեցինք իրականացնել քաղաքի բրենդինգը: Հիմա կամաց-կամաց դիզայնը սկսվում է կիրառվել տեղի ձեռնարկատիրությունների կողմից ու կյանքի է կոչվում՝ առանց որևէ պետական միջամտության: Այսպիսի նախագծերը հնարավոր են դառնում մեր համախբվածության ու նվիրվածության արդյունքում: Մի հետաքրքիր վիճակագրություն ունենք. մինչև այսօր Braind-ից ոչ ոք ինքնակամ չի հեռացել: Ինձ համար սա շատ ոգևորիչ փաստ է:

22 23

Օգոստոս 2017


Արամ Շահինյան

Համահիմնադիր, արտ-տնօրեն ZOOM GRAPHICS-ը հիմնադրել ենք 10 տարի առաջ՝ չորս ընկերներով: Երկուսն հիմա էլ աշխատում են այստեղ, ու միակը չեն՝ թիմում կան մարդիկ, որ առաջին օրվանից և մինչև հիմա մեզ հետ են: Դրա հետ մեկտեղ աշխատակազմը միշտ ընդլայնվում է՝ նոր մարդիկ ու նոր գաղափարները ZOOM GRAPHICS-ի համար շատ կարևոր են: Պիտի ասեմ, որ աշխատանքի մենք ընտրում ենք ոչ միայն հմտությունների վրա հիմնվալով, այլև նաև մարդկային հատկությունները հաշվի առնելով՝ ZOOM GRAPHICS-ում աշխատում ենք ընկերական միջավայրում, ու դա, իմ կարծիքով, մեր թիմի ամուր ու արդյունավետ լինելու հիմքն է: Մեր հիմնական ուղղվածությունը կայքերի և բջջային հավելվածների ստեղծումն է: Ամենահետաքրքիր նախագծերից է, օրինակ, inKin պլատֆորմը: Դա մեր սեփական ստարտափն է, որը թույլ է տալիս առողջ ապրելակերպի սիրահարներին աշխարհի տարբեր ծայրերից շփվել, համեմատել արդյունքները և մրցել իրար հետ: Նախագծերը մենք իրականացնում ենք սկզբից մինչև վերջ՝ պլանավորում, նախագծում, դիզայն, կոդավորում, ծրագրավորում, թեսթավորում և սպասարկում: Դրանցից յուրաքանչյուրին վերաբերվում ենք ամենայն պատասխանատվությամբ: Սա ուղղակի ասելու համար չեմ ասում՝ փորձը ցույց է տալիս, որ գործը գործ է բերում, ու հաջողված նախագիծը կարող է ևս երկու, երեք, հինգ համագործակցությունների առիթ դառնալ:


ՁԵՎ ՏԱԼ Կրթություն

Ոգեշնչմանը մի սպասեք 20 տարվա փորձով դիզայներ, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի՝ Համակարգչային գեղարվեստական նախագծման և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի դասախոս Վահան Բալասանյանը բացատրում է, թե ինչ խնդիրներ կան այսօր ստեղծարարական կրթության ոլորտում և ինչպես կարելի է շտկել իրավիճակը: Հոդվածի ձևավորման մեջ օգտագործվել են Վահան Բալասանյանի կեղակավարությամբ մշակված դիպլոմային աշխատանքները: Ծանոթացում

Կրթությունը բոլորի համար ընդհանուր է, միայն ավարտելուց հետո դիզայները կարող է վերջնականապես ընտրել իր ուզած ուղղությունը: Քանի որ անհնար է չորս տարում 18 տարեկան երեխային սովորեցնել ամեն ինչ, մենք միայն ծանոթացնում ենք հիմնական երեք ոլորտների հիմունքների հետ՝ վեբ-դիզայն, եռաչափ գրաֆիկա, պոլիգրաֆիա: Մեր շրջանավարտները այդ երեք ոլորտներից պատկերացում ունեն: Շարունակությունն արդեն շրջանավարտի ձեռքերում է: Դիզայնը, ինչպես և արվեստը, մեծ հաշվով, 90 տոկոսով քրտնաջան աշխատանք է ու հմտություններ, որոնք կարելի է սովորել: Միայն մնացած տասը՝ տաղանդ: Բայց այդ տասը տոկոսն էլ իր հերթին որոշիչ է՝ առանց դրա լիարժեք չէ: Դե, կարող ես դառնալ տեխնիկական դիզայներ, եղած շաբլոններով աշխատել, բայց չլինել լիարժեք ստեղծագործ դիզայներ: Դիանա Ասլանյան. «Ֆլոուին Փաուեր» ընկերության բրենդինգ

Ուսանողական լաբորատորիա Նելլի Մկրտչյան. Միրզոյան գրադարան հիմնադրամի գրաֆիկական ոճի նախագծում

24 25

Օգոստոս 2017

Հիմա փորձում ենք Գեղարվեստի ակադեմիան վերափոխել, դարձնել այն, թող անհամեստ չհնչի, հայկական Բաուհաուս: Հիմա ակադեմիայի ամենամեծ խնդիրն այն է, որ ուսանողները դասերից հետո լքում են այն: Նախկինում ուսանողները ժամեր էին անցկացնում դասախոսների արվեստանոցներում, իրենց վարպետների հետ քննարկում ու կատարելագործվում: Բայց 90-ականներին, երբ կրթական համակարգը քաոսային վիճակում էր, ընդունվեցին որոշ օրենսդրական նորմեր, որոնք այսօր խանգարում են ժամանակակից, բարձրակարգ կրթության ապահովմանը: Օրինակ՝ ուսանողները չեն կարող ԲՈՒՀ-ի տարածքում մնալ ութ ժամից ավելի: Դա նորմալ է Պոլիտեխնիկի կամ Գյուղինստիտուտի դեպքում, բայց Գեղարվեստում կրթության իմաստը հենց այդ հավելյալ ժամերն են: Մինչդեռ հիմա ժամը 4:30-ին ակադեմիայի դռները պարզապես բանալիով փակվում են, իսկ ուսանողները՝ բնից քշված թռչունների պես մնում շենքի շուրջը, ուզում են շարունակել աշխատել, բայց ստիպված են ցրվել: Հիմա, բարեբախտաբար, թե նախարարության և թե մեր կողմից իրավիճակը շտկելու փորձեր են արվում: Պարզապես դա երկար գործընթաց է, որը դեռ մեկնարկային փուլում է: Համակակարգչային բաժնում մշակում ենք Ուսանողական լաբորատորիայի նախագիծը: Մի քանի դասախոսներով հանդես կգանք արտ-տնօրենների դերում, մեր կապերով կբերենք ռեալ պատվերներ: Ուսանողները մեր արտ-տնօրինությամբ՝ միայնակ կամ թիմերով, կաշխատեն այդ նախագծերի վրա, հետո պատվիրատուն կընտրի լավագույնը: Այսինքն՝ ուսանողները սովորում են աշխատել արտ-տնօրինությամբ, աշխատել թիմում, շփվել պատվիրատուի հետ ու մրցակցել միմյանց հետ: Եվ, ամենակարևորը, ավարտելիս ունենում են իրականացված նախագծերից բաղկացած պորտֆոլիո: Այսօր դա մեծ խնդիր է բոլոր սկսնակների համար, որոնք հայտնվում են փակ շղթայի մեջ. գործի չես կարող ընդունվել, եթե չունես պորտֆոլիո, իսկ որտեղի՞ց պորտֆոլիո, եթե երբեք չես աշխատել: Կարևոր է այս փուլում արդեն հասկանալ, որ պատվիրատուն ոչ թե հրեշ է, այլ իրենց պես երկու ոտքով ու մի գլխով մարդ, որն ունի դիզայների կարիք:


Միջավայր

Հայաստանում դեռ չի կազմավորվել դիզայն միջավայրը: Եվ ես նկատի ունեմ նաև քաղաքային միջավայրը: Դիզայները, որն աշխատում է Ֆլորենցիայում, կրում է հսկայական պատասխանատվություն: Նա գիտի, որ պաստառը, որը նա նախագծում է, կախվելու է Ուֆֆիցիի պատին՝ Միքելանջելոյի «Դավթի» կողքին: Եվ նա իրավունք չունի վատ պաստառ անել: Կամ պետերբուրգցի դիզայները գիտի, որ իր կազմած ամսագիրը, որը դրվելու է Զինգերի շենքի առաջին հարկում, չի կարող վատը լինել: Երևանում չկա այդ պատասխանատվության զգացումը: Կան աղբի միջից մի կերպ դուրս պրծած, թունավորված ծաղիկներ: Ինչն էլ իր հերթին դիզայների մեջ չի արթնացնում անհրաժեշտ պատասխանատվությունն ու մղումը դեպի լավը: Ժամանակին այդ միջավայրը կար, հետո ողջ ավանդույթները կտրվեցին: 1990-ականներին, հաշվի առնելով իրավիճակը, արտադրողները, որոնք դիզայնի պատվիրատուն են, սկսեցին շատ քիչ ուշադրություն դարձնել արտաքինին: Պետք էր պարզապես օղի արտադրել, ու՞մ էր հետաքրքրում ձևավորումը: Հիմա, իհարկե, զարգամցան միտումներ կան, բայց շուկայի փոքրությունը խանգարում է: Օրինակ՝ ամերիկացի արտադրողը, որն արտադրում է քսան միլիոն շիշ գարեջուր, չի կարող իրեն թույլ տալ վատ դիզայն, այդ վատ ձևավորումը կարող է տապալել ողջ բիզնեսը, քանի որ մրցակիցներն ավելի լավն են առաջարկում: Այդպես ժամանակին ծնվեց «Մակերի» դիզայնը. Ջոբսն ուզում էր ստանալ այնպիսի գեղեցիկ համակարգիչներ, որ մարդիկ «ցանկանան այն լիզել»: Եվ Ջոնի Այվի դիզայնի շնորհիվ փրկվեց կործանման եզրին գտնվող կորպորացիան: Հայաստանում չկա այդ ծավալը, այդ նպատակը, ըստ այդմ չկա կորստի ռիսկը: Դա էլ բերում է նրան, որ պատվիրատուները հաճախ ընդունում են պարզապես բավարար դիզայնը: Դրա արդյունքում ստանում ենք ոչ վատ, ոչ լավ, ուղղակի բավարար մակարդակ ամբողջ դաշտում:

Արփի Պետրոսյան. «Գլոբ Ուոքեր» տուրիստական գործակալության գրաֆիկական ոճի նախագծում

Անի Փափազյան. Բյուրականի աստղադիտարանի գրաֆիկական ոճի ձևավորում

Արվեստ/դիզայն

Արվեստագետն ու դիզայները սկզբունքորեն տարբեր հասկացություններ են: Ուսանողներիս այսպես եմ բացատրում այդ տարբերությունը. արվեստագետը չունի պատվիրատու, չունի պլան ու ժամկետներ, նա ստեղծագործում է, որովհետև չի կարող չստեղծագործել: Հետո գործը կվաճառվի, թե ոչ՝ արդեն բոլորովին այլ հարց է: Իսկ կիրառական արվեստի դեպքում դու միշտ ունես պատվիրատու: Գործը ստեղծվում է ըստ պատվերի և պատվիրատուի ցանկության: Իհարկե, կան նաև գեղարվեստական լուծումներ, փորձեր, բայց ի վերջո՝ պատվերը մնում է պատվեր: Մյուս սիրածս օրինակը մուսաների մասին է: Նկարիչների մուսան ավանդական, գեղեցիկ, թափանցիկ զգեստեր հագած կինն է, որն այցելում է գիշերը և այդ հանդիպման արդյունքում ծնվում է արվեստի գործը: Դիզայների մուսան հոգնած, քրտնած, քրքրված շորերով ու սևացած աչքերով տղամարդ է, որը միշտ այդտեղ է: Որովհետև դիզայները պետք է աշխատի 24 ժամ ու չսպասի ոգեշնչմանը: Արվեստն ու դիզայնը իրար չեն հակասում, բայց երկուսի համար էլ հսկայական հոգեկան ուժեր են անհրաժեշտ: Եթե մարդու ներուժը բավարարում է երկուսի մեջ էլ խորանալ՝ ոչ ոք չի արգելում, բայց երկու ձիու վրա նստած մնալը խիստ բարդ է, միշտ ավելի լավ է կենտրոնանալ մեկի վրա: Այլապես վաղ թե ուշ խնդիրներ կառաջանան:

Հավատ դեպի դիզայները

Երկար տարիներ պահանջվեցին, որպեսզի կարողանանք վերականգնել հավատը դեպի դիզայներները: 90-ականներին, երբ Հայաստան եկավ համակարգչային դիզայնը, պարզվեց, որ մենք աշխարհից մոտ տասը տարի հետ էինք մնացել: Նևիլ Բրոուդին առաջին աշխատանքները համակարգչով (դեռ տեքստային ինտերֆեյսից օգտվելով՝ ֆոտոշոփից շատ առաջ) կատարել էր 1986-ին: Մեզ մոտ համակարգչով աշխատելը սովորական դարձավ միայն 90-ականների վերջին: Այն էլ խեղաթյուրված տեսքով՝ չկային մասնագետներ, ովքեր կարող էին օգտվել համակարգչից: Այդպես առաջացավ Պոլիտեխնիկ ավարտած տղերքի հսկայական քանակ, որոնք ունեին գիտելիքներ ծրագրերից, բայց ոչ մի պրոֆեսիոնալ դիզայներական կրթություն: Իհարկե, նրանցից ոմանք հետո լավ աճեցին ու մնացին դիզայնի ոլորտում, բայց, որպես կանոն, այդ մարդիկ ընդհանրապես դիզայներ չէին: Դրա պատճառով ստեղծվեց սխալ տպավորություն, որ ծրագրին տիրապետելը նշանակում էր դիզայներ լինել: Մինչդեռ ծրագիրը դիզայնի հետ կապ չունի: Ծրագիրը միայն գործիք է, ինչպիսին, օրինակ, մատիտն է: Ճիշտ, պրոֆեսիոնալ դիզայները պատվիրատուին ասում է այսպես. «Դու ինձ վճարում ես, որպեսզի ես անեմ այն, ինչ քեզ պետք է, ոչ թե այն, ինչ դու ուզում ես»: Քանի որ ցանկությունն ու պահանջը տարբեր են: Մեր շրջանավարտները պետք է իմանան ու պատրաստ լինեն այդ ամենին: Այլապես անիմաստ ենք աշխատում:

Արեգ Դավթյան


ՁԵՎ ՏԱԼ Այլընտրանք

Ռոքապատկերում

26 27

Օգոստոս 2017

Collectif Medz Bazar / Արթուր Միրզոյան Վիշապաքաղ / Տաթև Մարտիրոսյան Առասպել / Տաթև Մարտիրոսյան

Լավ Էլի / Էլեն Ասլանյան Nemra / Ալիսա Ալեքսանյան Լավ Էլի / Թագուհի Մեսրոպյան

Որդան Կարմիր / Աստղիկ Ղազարյան

Որդան Կարմիր / Նանե Արշակյան Առասպել / Աստղիկ Ղազարյան Nemra / Հեղինե Աղաջանյան Ոստան Հայոց / Հեղինե Աղաջանյան

The Windrose / Լիլիթ Ավետիսյան Dogma / Էլեն Նահապետյան

The Beautified Project / Աննա Մնացականյան

The Beautified Project / Սյուզաննա Մելքոնյան

1960-ականներին՝ ռոք երաժշտության ծաղկման ժամանակ, ռոք մշակույթի կարևորագույն տարրերից մեկը դարձավ ալբոմների շապիկների յուրահատուկ ձևավորումը: 2017 թվականի Այբ դպրոցի կերպարվեստի ուսուցիչ և «Արվեստանոց» ակումբի ղեկավար Մարի Ադամյանն իր ուսանողներին առաջարկեց ստեղծել այլընտրանքային շապիկներ հայկական ռոք խմբերի ալբոմների համար:

2015 թվականից Այբ դպրոցում գործում է նախագծային ուսուցում։ 2016-ին ստեղծվել է «Արվեստանոց» ակումբը, որի անդամները 11-12-րդ դասարանցիներն են և Այբ դպրոցի շրջանավարտները, ղեկավարը՝ նկարիչ Մարի Ադամյանը։


«Ռոքապատկերում» ծրագրի ընթացքում թիմը նախագծել և պատրաստել է կազմեր ու պաստառներ հայկական ռոք խմբերի ձայնասկավառակների համար: Ընթացքում նկարիչներըր հանդիպել են շուրջ մեկ տասնյակ խմբերի հետ (Dogma, Լավ էլի, Առասպել, Nemra և այլն) և, պարզելով նրանց կենսագրությունն ու ձայնագրությունների պատմությունը, արտացոլել էսքիզներում։ Յուրաքանչյուր խմբի համար արված բազմաթիվ էսքիզներից ընտրելով մեկը՝ թիմն այն հանձնել է ռոք խմբի դատին՝ այսպիսով ապահովելով արվեստի հետ շփումը և միջմշակութային հաղորդակցությունը:

Երաժշտության գաղափարները, հնչողությունը ցուցադրվում են ձևավորման միջոցով, որն ունկնդրի մոտ ձևավորում է սպասումներ ալբոմի վերաբերյալ, հնարավորություն է տալիս առաջին ճիշտ տպավորություն կազմել: Գույների ու կերպարների միջոցով վիզուալացվում է ալբոմի էությունը, ինչը կարևոր է դրա ներկայացման համար: Պատմականորեն ռոք երաժշտության ալբոմները շատ տպավորիչ, խոսուն շապիկներ են ունեցել, այնպես որ ստեղծագործական տեսանկյունից ռոքն ամենահարմար ժանրն է: «Մեզ համար շատ հետաքրքիր էր աշխատել հայկական խմբերի հետ. քննարկեցինք և ընտրեցինք ըստ յուրաքանչյուրիս անձնական հետաքրքրության ու ճաշակի», — նշում են ծրագրի մասնակիցները: Երաժշտներն էլ, իրենց հերթին, հաճույքով արձագանքեցին, շփվեցին երեխաների հետ, իսկ վերջում համերգով եզրափակեցինք ծրագիրը: Թե՛ նկարչություն և թե՛ երաժշտություն սիրելով՝ հետաքրքիր էր աշխատել այդ երկու արվեստների հատման կետում, հատկապես մեծ փորձ էր երաժիշտների հետ համագործակցությունը՝ նամակագրության ու հանդիպումների միջոցով: Երաժիշտների հետ ծանոթացումն և ջերմ շփումն էլ ինքնին առանձնահատուկ փորձառություն էր: «Նաև ուրախ եմ, որ արդյունքում «Արվեստանոցի» որոշ մասնակիցներ նորովի բացահայտեցին իրենց համար հայկական ռոքը և սկսեցին լսել այն», — հավելում է Մարի Ադամյանը:

«Մենք տեսանք, որ աշակերտները սիրով և հաճույքով են մասնակցել նախագծին և առաջարկել մեր ալբոմի համար ալտերնատիվ շապիկ, ուստի պատրաստակամ էինք մեր շնորհակալությունը հայտնել ելույթով՝ նույն սիրով և հաճույքով վերադարձնելու իրենցից ստացած ջերմությունը: Հուսանք՝ ստացվեց: Միակ մտավախությունը դպրոցի դահլիճում Դոգմային հատուկ բարձր սաունդն էր, որի համար կամ ներող եղեք, կամ այսուհետ սովոր կլինեք»: Զառա Գևորգյան, Dogma

«Տպավորությունները շատ ջերմ ու դրական են՝ ոնց որ հարազատ մարդկանց հետ մի լավ բան արած լինես: Մի խոսքով՝ մաքուր ուրախություն»: Մհեր Մանուկյան, Լավ Էլի

«Շատ գեղեցիկ ավանդույթ է արվեստի տարբեր ճյուղերն իրար հետ համադրելը, մանավանդ երբ խոսքը վերաբերում է գեղանկարչությանն ու երաժշտությանը: Հաճելի է, որ հենց Այբ դպրոցում է իրականացվել այդ նախագիծը: Նախագիծը կրում էր ճանաչողական, միավորող և բացահայտող բնույթ, որտեղ ճանաչողական մասը Այբի աշակերտների կողմից իրենց սիրելի ռոք խմբերին ավելի մոտիկից ճանաչելն էր, միավորող մասը՝ տարբեր ժանրերի խմբերի մի գեղեցիկ նախագծի շուրջ միավորվելը: Բացահայտումն էլ՝ երեխաների ստեղծագործություններն են, որոնք անկասկած բացահայտում էին թե՛ այդ գործերը պատրաստող երեխաների, թե՛ իրենց դասատուների և թե նախագծի մնացած մասնակիցների համար: Կարծում եմ, որ այս նկարները տեսնելով երաժիշտներն էլ իրենց արվեստն ու երգերը բացահայտեցին մեկ այլ տեսանկյունից»: Նեմրա

Արեգ Դավթյան Տասյա Կարապետյան


ՁԵՎ ՏԱԼ Բլից

Դիզայներ vs պատվիրատու Դիզայներների և պատվիրատուների հարաբերությունների մասին կարելի է գրել վեպեր, նկարահանել սերիալներ ու անվերջ զավեշտալի դեպքեր պատմել: Մենք որոշեցինք հնարավորինս սեղմ ներկայացնել իրավիճակը՝ ձայն տալով երկու կողմերին: Դիզայներն ու պատվիրատուները պատմում են իրենց բարդ հարաբերությունների մասին հնգական բառով կամ արտահայտությամբ:

Պատվիրատու բարդ • իմպուլսիվ • նեղացկոտ • ամբիցիոզ • դեդլայն ախր • բան • չի հասկացվում •

խափլան • դինջ

սիրուն ա • բայց •

անպատասխանատու • ճաշակով • մեծամիտ •

բա չուղարկեցի՞ր • ուշանում ենք ախր • կարո՞ղ ա այսօր

ուղարկես • իմ նամակը տեսել ե՞ս • բայց իմ գրած քոմենթներից այսքանը չես փոխել

ընթեռնելիություն • կոնտրաստ • սպիտակ թուղթը ամենալավ

դիզայնն է • հիմնավորի • քթի ծակ չի դզում • արաաաաա

կրեատիվ • թույն • պիտի խմվի • մի բան

իրա վրա զարմացած • բիզնես չհասկացող • դեդլայն

չհարգող • կրեատիվ • տաղանդավոր

Դիզայներ քուուլ • օմայգադ • նո • յուայուիքս • լոգոնմեծացրա պրիմիտիվ • կարճատես • շատախոս

սուրբ ծնունդ

28 29

Օգոստոս 2017

անկիրթ • անհամբեր •

հետաքրքիր • պայքար (ոչ պատերազմ) •

մարտահրավեր • հաճելի • հաջողության վայելք կարալինի • չիհասկացվում • ընդունող

խառնա • չկողմնորոշված •

փող տվեք • գրեմ • շնորհավոր • ամանոր և •

հասկացող • ճաշակով • ըմբռնող • վստահող • առատաձեռն


Թույն տպեր

թույն տպերից ԵՐԵՎԱՆն ու Ucraft.com-ը հավաքել են մի շարք հրաշալի սթիքերներ ամենաթույն դիզայների և պատկերազարդողների կատարմամբ, որոնք կկերպարանափոխեն ցանկացած մակերևույթ: 1

Էմմա Պետոյան | ucraft

9

Անի Մելիքյան | Թումո

17

Ռուբեն Մալայան

2

Էդուարդ Քանքանյան

10

Գայանե Երկանյան

18

yerevantropics

3

Լևոն Մինասյան

11

Տաթև Հովասափյան | ucraft

19

Մհեր Գալստյան | ucraft

4

Դավիթ Մարգարյան

12

Արա Ասլանյան | ucraft

20

Սարգիս Անտոնյան

5

Նաիրա Մուրադյան

13

Կարեն Միրզոյան

21

Էռնեստ Մուրադյան

6

Կարեն Վարդանյան

14

Նվարդ Երկանյան

22

Գայանե Դանիելյան | ucraft

7

Խորեն Մաթևոսյան | Թումո

15

Արման Ավդալյան | Թումո

23

Սոնա Սաֆարյան | ucraft

8

Վիլյամ Կարապետյան

16

Դավիթ Խոջամիրյան


1

5

4

3

2 8 6

7

11 15

11

9 10 12

13 1

4


4

16

14

20 19 18

17

21

10

13

11 3

2

22

23

7


ՁԵՎ ՏԱԼ Ֆրիլանս

Կրիստինա Սարգսյան

Խորեն Մաթևոսյանի կենդանի խանութը

32 33

Օգոստոս 2017

Մի գեղեցիկ օր Bet Construct ընկերությունը՝ տեսնելով համացանցում և օֆլայնում Խորեն Մաթևոսյանի նկարզարդումները, որոշեց, որ իր պատերին նույնպես անհրաժեշտ են այդպիսի պատկերներ: Մասնավորապես՝ նոր գրասենյակի 5-րդ հարկի աստիճանավանդակի պատին: Խորենը համաձայնվեց: Ի՞նչ պետք է նկարեր: Ոչ մի հատուկ թեմա չտրվեց, Խորենին այդպես էլ ասվել էր՝ «ինչ ուզում ես արա»: Խորենն էլ ինչ ուզեց՝ արեց: Ինչպես պարզվեց որոշ ժամանակ անց, «ինչ-ուզեց»-ը բաղկացած է տարօրինակ մի խանութ-ֆաբրիկայից և դրա մոտ հավաքված հսկայական հերթից: Հերթի մեջ կարելի է գտնել, օրինակ, Ստալինին,

Գլուխը խառը աղջկան և այլ հավես կերպարների: Իսկ խանութը՝ պատի հետ զուգահեռ, հանգրվանեց նաև ԵՐԵՎԱՆի շապիկին: Դա ոչ թե սովորական դախլ է, այլ մի ամբողջ կենդանի օրգանիզմ, որն ածում է ձվեր, ձվերը հասունանում եմ, ապա դրանցից դուրս են գալիս անհրաժեշտ ապրանքները: Մենք շատ ուրախ ենք, որ Խորենը մեծագույն խանդավառանքով, բավական երկար ժամանակ (կիրակի, գիշերով՝ կապ չուներ) համբերատար կյանք էր պարգևում մեր համեստ պատին: Լուրջ, ինչքան ուժ ունենք՝ ուրախ ենք: Սիրով՝ Ucraft թիմ:


Մենախոսություն ֆրիլանսինգի մասին. հատվածներ Դիզայներ Սերգեյ Նավասարդյանի (#yerevantropics) մտքերը՝ ֆրիլանս դիզայներ լինելու մասին և ընդհանրապես:

Պարզ լեզվով ասած՝ դիզայների համար ընտանիքն էլ ա սայդ-պրոեկտ: Հայաստանում չէ, մեր մոտ ուրիշ ա, դիզայնն էլ ա ուրիշ: — Ուրախացնում են Հայաստանում արևմտյան դիզայն տենդենցները: Բայց սովետը դեռ հաղթում ա: — Բառդակ բաց երկնքի տակ: — Իրականում դիզայներները պետք ա դուրս գան Պոլիտեխնիկից, ոչ թե Գեղարվեստի ակադեմիայից: Էդպես էլ կա՝ բայց արդյունքը գոհացնող չի: — Եթե փիլիսոփայելու ժամանակ ունես, շատ հնարավոր ա, որ ֆրիլանսեր ես: — Ապագայում դիզայներները կերտելու են մտածելակերպ: Ով պատկերացրեց՝ ոնց, նա հաղթեց: — Ֆրիլանսի ծանր պահերին նույնիսկ դժվար ա լինում համակերպվել օֆիսային մթնոլորտ վերադառնալու գաղափարին և փորձերին: Երբեմն չէս ուզում փոխել ոչինչ. սուրճ, արև, Սարյան, Կասկադ, անշահախնդիր հին հանդիպումներ: Ստից երջանկություն՝ Երևանում: — Մեկ-մեկ բռնում ա հարստանալու միտքը, որ չունի վերջ, ու միշտ գրավիչ ա: Բայց բարդ ա լինել հարուստ ֆրիլանսեր: — Ավանդական դիզայնը կլինի անպիտան կամ կդառնա ճոխություն: Իրականում՝ երկուսն էլ: — Կան մարդիկ, որ ունեն սահմանափակ պատասխանատվությամբ հետաքրքրություններ: Նրանք սովորաբար ֆրիլանսեր չէն դառնում: — Անհնար ա չստանալ նեգատիվ քննադատություն: Բայց կարելի ա էդ քննադատությանը ուշադրություն չդարձնել: Մյուս կողմից՝ եթե ուշադրություն չդարձնես, կկպցնեն «պոխուիստի» պիտակ: Էս շատ խնդալու պահ ա: — Տհաճ ա լսել Երևանի մասին վատ կարծիք թիֆլիսից: — Դիզայները պետք է հավատա խաղաղությանը: — Տեղական պրոգրեսսիվ ստարտափերից մեկի հիմնադիրը մի առիթով բառացի ասաց,- «քԱԱՑոՎՎ ԿլԱրենՔք»: Խոսքը նմանատիպ մեկ այլ ստարտափի հետ հնարավոր մրցակցության մասին էր: Սա իհարկե կես կատակ, բայց մրցակցության մենտալիտետի մասին ա: — Անհասկանալի զգացողություն ա, երբ Երևանի մասին խոսում ես որպես Հռոմից էլ հին: Մի տեսակ չէս հասկանում, թե ո՞ւմ վրա ես կայֆավատ լինում: Բայց խնդալուն էն ա, որ իրականում տենց ա: — Ինստագրամը հատուկ տեղ ունի դիզայների կյանքում: Նամանավանդ չատը: — Հին Նորքը կարող էր լիներ Երևանի ամենագրավիչ ու աուտենտիկ տուրիստական թաղամասը, ոնց Տռաստեվերեն Հռոմում՝ չինարի ծառի շուրջ հրապարակով: Ճոպանուղով վերև, ոտքով ներքև: #բայցպետքչի — Ընդհատակյա Երևանի հիմներից մեկը հաստատ 2pac-ի Heartz of Men-ն ա: First nigga act up, first nigga gettin' drugged out:


ՁԵՎ ՏԱԼ Հարցազրույց

Արդիական արվեստ Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում՝ Աբովյան 2/5 հասցեում, շուտով կբացվի տարածաշրջանում նմանատիպը չունեցող արվեստի կենտրոն, ցուցասրահ-վաճառակետ, որը նոր մշակույթ կձևավորի սպասարկման ոլորտում և թարմ շունչ կհաղորդի հայկական մշակույթին ու արվեստին։ Ցուցասրահ-վաճառակետն «Արդեան» բրենդինն է, որի տնօրեն Վազգեն Բրուտյանի հետ փորձեցինք պարզել այդ նորարարական սրահի ակունքները, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչով է ընդհանրապես զբաղվում «Արդեանը» և ինչ հեռանկարներ ունի այս ոլորտում։

Պարոն Բրուտյան, ինչպե՞ս ծնվեց «Արդեանը»։ — «Արդեանի» ստեղծման միտքը ծագեց Թումոյում անցկացված իմ դիզայնի վարպետության դասերի ժամանակ: Ես Լոս Անջելեսում էի ապրում և չէի շփվել այստեղի երիտասարդների հետ: Դասերի ժամանակ ապշած մնացի՝ թե ինչպիսի ուշիմ ու տաղանդավոր երիտասարդներ կան Հայաստանում ու թե ինչ ցանկություն կա նրանց մեջ նորը, հետաքրքիրն ու լավը ստեղծելու: Իմ աշակերտները շատ տաղանդավոր էին, բայց ցանկացած բնածին տաղանդ մի քիչ վայրի է, մշակման, հղկման կարիք ունի: Սովորելով ու աշխատելով այդ երիտասարդները կկարողանային հեղինակել այնպիսի գործեր, որոնք մրցունակ ու պահանջված կլինեին մի-

ջազգային շուկայում: Մյուս ոգևորիչ հանգամանքը մեր հարուստ մշակույթն է, որը ստեղծագործական նյութի անսպառ աղբյուր է։ Քանդակագործությունը, ճարտարապետությունը, մանրանկարչությունն այսօրվա արվեստագետի համար անգնահատելի հարստություն են: Ճարտարապետ լինելով՝ ես միշտ զարմացել եմ, թե ինչպես այս փոքրիկ տարածքում գոյություն ունեցող հիսուն-վաթսուն հազար խաչքարերից և ոչ մեկը չի կրկնվում։ Նույնը՝ հարյուրավոր եկեղեցիներին, Մատենադարանում պահպանվող տասնյակ հազարավոր մագաղաթներին ու մանրանկարներին է վերաբերում: Ահա այս հանգամանքները պատճառ հանդիսացան «Արդեան» ընկերության ստեղծման համար, որը հետագայում դիզայներական ստուդիայից պետք է վերաճեր ու դառնար արտադրություն ստեղծող ընկերություն և ունենար Հայաստանում դիզայներական ոլորտը զարգացնելու և աշխատատեղեր ստեղծելու միտք ու հեռանկար։ Իսկ ի՞նչ արտադրանքի մասին է խոսքը: — Մենք աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ յուրաքանչյուր գործի ակունքներում պահելով հայկական մշակույթն ու արվեստը: «Արդեանում» մենք վերամշակում, վերամտածում ու 21-րդ դարի լեզվով աշխարհին ենք պատմում

34 35

Օգոստոս 2017


հայկական արվեստը: Մեր ձևավորած կանացի վզկապները, օրինակ, կրում են հայերի համար ճանաչելի պատկերներ՝ Նարեկացու աղոթքները, այբուբենի տառեր, հնում ասեղնագործության մեջ օգտագործվող զարդանախշեր: Վերջերս մենք սկսել ենք նաև սպասքի և ապակեղենի արտադրություն՝ գավաթներ, ափսեներ, սկուտեղներ՝ զարդարված հայկական նախշերով: Ձեր թիմը հեղինակել է նաև ցուցահանդեսներ: Ինչի՞ն էին դրանք նվիրված: — «Արդեան»-ն իրականացրել է մի քանի ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Միացյալ Նահանգներում։ Նշանակալից էր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցած «Շունչ» ցուցադրությունը, որի ընթացքում մեր արվեստի գործերում ներկայացված էր Նարեկացու աղոթքները և Մխիթար Հերացու բույսերը։ Գիտենք, որ Հերացին բուժում էր բույսերով, իսկ Նարեկացին՝ աղոթքներով, մենք փորձել էինք համատեղել այս գաղափարները և ստեղծել արվեստի գործեր։ Դուք ասում էիք, որ դասական արվեստի շուրջ կառուցված արտադրության նպատակներից մեկը միջազգային շուկայում մրցունակ լինելն է: Բայց արդյոք հայերին հասկանալի այս պատկերները հետաքրքիր կլինեն օտարերկրացիների համար: — Մենք ստեղծում ենք միջազգային շուկայում մրցունակ արվեստի գործեր և այլ աշխատանքներ, որոնք հասկանալի և հետաքրքիր են ինչպես հայ, այնպես էլ միջազգային հասարակություն համար։ Իհարկե, դրանց շարքում կան չափազանց հայկական մասնիկներ, օրինակ՝ հայկական տառեր, սակայն ընդհանուր դիզայնը և զարդանախշերն օգտագործվում են այնպես, որ միանգամայն մրցունակ են միջազգային շուկայում։

↑ Մետաքսյա վզկապների առաջին հավաքածուն

← ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցած վարպետության դասից հետո առաջացավ Արդեանի ստեղծման գաղափարը

Մեր գործունեության հիմքում ոչ թե փոքրիկ ձեռքի աշխատանքներն են, այլ լուրջ, մասսայական արտադրանք ապահովելը։ Սա դիզայն ինդուստրիա ստեղծելու կարևորագույն պայմաններից մեկն է, մենք չենք կարող բավարարվել Հայաստանի ու Սփյուռքի սպառողներով։ Մեր արտադրանքը ցանկալի և հասանելի է նաև օտարերկրացիների համար, հենց սա է պատճառը, որ մենք արդեն ունենք վաճառքի կետեր ԱՄՆ-ում: Աշխատանքներ են կատարվում նաև կանադական, եվրոպական, ռուսական և պարսկական շուկա մուտք գործելու ուղղությամբ։ Իսկ «Արդեանի» ստեղծագործությունները որտե՞ղ կարելի է գտնել: — Այժմ մենք ունենք օնլայն խանութ, ինչպես նաև ցուցասրահ ԹՈՒՄՈ կենտրոնում: Շուտով ցուցասրահ կբացվի նաև Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում: Աստիճանաբար ընդլայնվելով՝ կկարողանանք իրականացնել նաև մեր գլխա-

վոր նպատակներից մեկը՝ Հայաստանում աշխատատեղերի ստեղծումն ու դիզայնի ոլորտը զարգացնելը: Վերջին 3-5 տարիների ընթացքում այս ոլորտում արդեն լուրջ աճ է արձանագրվել, բայց խնդիրներ դեռ կան: Օրինակ, սպասքը և ապակյա իրերը մենք չենք արտադրում Հայաստանում՝ չկան անհրաժեշտ գործարաններն ու տեխնոլոգիաները: Դիզայնը, համակարգչային նախագծումը և նախատիպերը պատրաստվում են այստեղ, իսկ գործարանային արտադրությունը արվում է արտերկրում: Որակյալ և վստահելի բրենդը ժամանակի ընթացքում իր շուրջ կարող է ձևավորել շուկա, իսկ զարգացած շուկան թույլ կտա ներմուծել տեխնոլոգիաները և արտադրություն հիմնել այստեղ: Սա, իր հերթին, ավելի շատ աշխատատեղեր կապահովի և էլ ավելի լայն հնարավորություններ կընձեռի: Փոքրիկ նվաճումը իր հետևից բերում է նոր, ավելի մեծ ձեռքբերում, և հենց այսպես, քայլ առ քայլ, մենք կկարողանանք դիզայնը դարձնել բրենդ երկրի համար:

Կարինե Ղազարյան Արդեան


ՁԵՎ ՏԱԼ Ցուցադրություն

Դիզայնը Ափի մեջ Երևանում շուրջ երկու ամիս գործում էր «Ափ» անունը կրող դիզայնի տաղավար։ Մարդիկ գալիս էին «Ափ»՝ տեսնելու և ցանկության դեպքում գնելու մտքով և ձեռքով պատրաստված գործերը։ Տաղավարի հիմնադիրներ Ասյա Յաղմուրյանը և Նայիրի Խաչատուրեանը շեշտում են տարբերությունը ձեռքի աշխատանքի (հենդ-մեյդ) և այսպես ասած՝ հենդքրաֆթիդ գործերի միջև։ Վերջիններս առաջին հերթին մտքի, ապա նոր՝ ձեռքի գործ են։

Ձև և ֆունկցիոնալություն

Դիզայնը արվեստից բաժանող սահմանը բարակելու, տեղ-տեղ էլ լղոզվելու սովորություն ունի։ Մեկը մյուսից վեր դասելն արդեն անիմաստ է. արվեստի գործերը հայտնվում են, օրինակ, ապրանքի փաթեթավորման վրա, իսկ դիզայնը հանվում է ցուցադրության լայն հանրության համար։ Սպառողը դիզայնի հետ առնչվում է անընդհատ։ Նա դիզայնը հագնում է, նստում դիզայնի վրա, խաղում է դիզայնով, կարդում, գնում ու վաճառում է դիզայնը։ Այն ամեն խանութում է, տանը, դրսում, բոլոր ապրանքների շուրջ։ Ու առաջ է գալիս դիզայնի տաղավարի գաղափարը, որտեղ այն հենց կենտրոնում է։

36 37

Օգոստոս 2017

Ամբողջ այդ դիզայնին, որպես կանոն, մատների արանքով ենք նայում, հատկապես եթե ոլորտի մասնագետ չենք։ Բայց դիզայնը միայն տեսքը չէ: Այդ բառը երբեմն դժվար է փոխանցվում հայերենով։ Պատճառներից մեկն այն է, որ դիզայնն իր մեջ մի քանի գործընթաց է համատեղում, ինչպիսիք են նախագծելը, ձևավորելը։ Դիզայների համար կարևոր է ինչպես էսթետիկ պահանջներ բավարարելը, ապրանքի պահանջարկի բարձրացումը (վաճառելը), այնպես էլ ֆունկցիոնալ առավելություններ ստեղծելը. պահարանն, օրինակ, իդեալական աշխարհում հնարավորինս քիչ տեղ կզբաղեցնի ու հնարավորինս շատ իր կտեղավորի, տառատեսակը հեշտ կընթերցվի, լամպը քիչ էներգիայով մեծ տարածք կլուսավորի, աչքերը չի հոգնեցնի, իսկ կոշիկը թույլ կտա ուզածդ չափով քայլել առանց կոշտուկներ թողնելու։ Այսպիսի խնդիրներն անվերջ կարելի է թվել։ Ամեն ժամանակահատվա-


ծի ու ամեն տարածաշրջանի բնորոշ է դիզայնի մեկ ընդհանուր մոտեցում, ընդհանուր խնդիրներ և պահանջներ: Դիզայնն արտացոլում է սոցիալական շարժումները, և այսօր շատ երկրներ ու տարածաշրջաններ ճանաչելի են հենց իրենց բնորոշ դիզայնով. շվեյցարական, սկանդինավյան կամ, ասենք, գերմանական դիզայնը ձևավորված է ու կայացած։ Ինչ վերաբերում է հայկականին, ապա դժվար է ընդհանուր պատկեր ստանալը։ Ասյան և Նայիրին նշում են, որ զուտ հայկական դիզայնի տարրեր կարելի է գտնել պատմական ժառանգության մեջ՝ թռչնատառերի, եկեղեցական խորհրդանիշերի, զարդանախշերի տես-

քով։ Իսկ ժամանակակից հայկական դիզայնը չի հասցրել կայանալ, քանի որ մեր տնտեսությունն անընդհատ անցումային փուլերում է ու տնտեսությունն է, որ կանգնած է ամեն ինչի հիմքում։ «Մենք ունենք Վերնիսաժ, ունենք հուշանվերների խանութներ, նվերների խանութներ, բրենդային լյուքս խանութներ, բայց մտքից ստեղծված պրոդուկտների նիշը դատարկ է», — ասում է Ասյան։ Մեր դիզայնը փնտրտուքի մեջ է։ Եվ ընդհանրապես, կարելի՞ է արդյոք ազգայնացնել դիզայնը։

Գրաֆիկա, քանդակ, խաղ/արվեստ, գեղանկար, դիզայն, պոեզիա

«Ափում» փորձել են համախմբել աշխարհի տարբեր երկրկներում բնակվող և ստեղծագործող մոտ 25 հայ դիզայներների ժամանակակից աշխատանքները։ Հեղինակների ու ներկայացվող


ՁԵՎ ՏԱԼ Ցուցադրություն

գործերի ընտրությունը կատարել են Ասյան և Նայիրին՝ հիմնվելով ոչ միայն սեփական համոզմունքների վրա, այլև փորձելով հասկանալ, թե քաղաքի բնակիչը, ով գալու է «Ափ», ինչ է ուզում ու ինչ է նախընտրում։ Տաղավարի ամենահին գործերից են նկարիչ, լուսանկարիչ և դիզայներ Կամո Նիգարյանի նախագծած և պատենտավորած ծալովի աթոռները։ Աթոռների առաջին օրինակները չէին պահպանվել և դրանք վերականգնվել են «SNKH» ճարտարապետական արվեստանոցի շնորհիվ՝ հատուկ «Ափի» համար։ Առաջին անգամ այդ աթոռները ներկայացվել էին 1983 թվականի մի ցուցահանդեսի, որի խորագիրն էր «Գրաֆիկա, քանդակ, խաղ/արվեստ, գեղանկար, դիզայն, պոեզիա»։ Այնպես է ստացվել, որ նշված բոլոր ոլորտները ներկայացված են նաև «Ափում», և այդ ցուցահանդեսի 34-ամյա գունավոր պաստառը ոչ միայն «Ափի» ցուցանմուշն է, այլև նրա լիարժեք ազդագիրը։

«Ափում» ինչպես ժանրերի, այնպես էլ տեխնիկական մոտեցումների բազմազանություն է. կաշվի ու փայտի համադրությունից ստացված աքսեսուարներ, ձեռքով վերամշակված «ինքնաշեն» թղթեր, թղթի կետային ծակոցներով ստացված պատկերներ… Հեղինակները, ովքեր ներկայացրել են իրենց գեղագրության, հագուստի, կենցաղային իրերի, աքսեսուարների, խաղերի, բացիկների, մանկական պարագաների նմուշները, ստեղծել են նաև պայուսակների շարք «Ափի» համար։

38 39

Օգոստոս 2017


Միշտ դեպի վեր

«Ափ» վեհ անվանումը հեղինակների բառախաղն է. նրանք որոշել են համադրել անգլերեն «վեր» բառն ու հայկական տարատեսակ ափերը՝ ձեռքի, ջրի։ Ասյան և Նայիրին հույս ունեն «Ափը» տանել տարբեր ափեր, ցույց տալ ամբողջ աշխարհին։ Դիզայնի տաղավարի առկայությունը կարևոր է և՛ դիզայներների, և՛ սպառողի համար։ Նախ՝ նրանց միջև երկխոսություն է ստեղծվում: Ափը դառնում է հարթակ, որտեղ ծավալվում է քննարկում, կազմակերպվում են դիզայնին նվիրված հանդիպումներ, միջոցառումներ: Դիզայնի շուրջ համայնք է ձևավորվում, ու մասնագետներն իրար ավելի լավ են ճանաչում, փոխանակվում

են փորձով: Իսկ սպառողը ավելի լավ պատկերացում է կազմում ժամանակակից ու արդի դիզայնի մասին: «Ափի» հիմնադիրները ուզում են տեսնել գրագետ սպառող, ով դիզայնը կդիտարկի ոչ թե որպես պարզապես ապրանք, այլև որպես սոցիալական գործընթաց ու կենսակերպ: Նրանց նպատակներից է վերազարգացնել արհեստագործությունը և խթանել համագործակցային աշխատանքի մշակույթը։ Սա արդեն երկրորդ այսպիսի տաղավարն է. առաջինը կոչվում էր «Ներկայ», ու գործում էր Երևանում անցյալ տարի։ Համադրողները նախատեսում են դիզայնի տաղավարներով ներկայանալ պարբերաբար ու անընդհատ ներգրավել նոր հեղինակների՝ նոր մտքերով։

Անի Բարսեղյան Դավիթ Գալստյան


ՁԵՎ ՏԱԼ Ապագա

Թումո ստուդիաներ. անալոգային դիզայն Այս ամռանը Թումոն մեծ քայլ արեց դեպի անալոգային դաշտ. այժմ կենտրոնում սովորացնում են ոչ միայն թվային տեխնոլոգիաների վրա հիմնված գիտելիքներ, այլև ձեռագործ դիզայն: Թումո ստուդիաները բացվեց Պուշկինի փողոցի վրա գտնվող Աֆրիկյանների պատմական շենքում, իսկ սեփական մասնաշենքի շինարարությունն արդեն սկսվել է:

Մրցունակ դիզայն

Թումո Ստուդիաները շահույթ չհետապնդող նախագիծ է, որի հիմնական նպատակն է ձևավորել ու արտադրել, օրինակ, կրելու, նստելու և, ինչու ոչ՝ ուտելու ապրանքներ։ Այն ուղղված է երիտասարդ դիզայներների և արհեստավորների զարգացմանն ու մասնագիտացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են փայտագործությունը, նորաձևությունը, զարդերի ստեղծումը և շատ ավելին։ Միջազգային մասնագետների կողմից վարվող՝ դիզայնի, արտադրության և խոհարարության գործնական աշխատարանների միջոցով հայ երիտասարդ մասնագետները և ուսանողները կստեղծեն բարձրորակ, միջազգային մակարդակով մրցունակ աշխատանքներ։ Թումո Ստուդիաների աշխատարաններին կարող են մասնակցել 18-28 տարեկան երիտասարդներ՝ անվճար կամ, որոշ դեպքերում, մատչելի վճարով։ Ծրագիրը նաև կհամագործակցի դիզայն ստարտափերի և անհատ դիզայներների հետ բացառիկ համատեղ աշխատանքներ ստեղծելու նպատակով։

40 41

Օգոստոս 2017


Նոր տուն

Միայն Պուշկին փողոցի պատմական շենքով Ստուդիաները չեն սահմանափակվի. այս գարնանը ճարտարապետների հինգ խմբեր սկսեցին աշխատել Թումո ստուդիաների՝ 4000 ք.մ. տարածք զբաղեցնող ապագա տունը։ Ճարտարապետներին տրված առաջադրանքը հավակնոտ էր. ստեղծել յուրահատուկ շինություն Թումանյանի այգու սահմանին՝ Կիևյան կամրջի մոտ։ Անհրաժեշտ էր մշակել այնպիսի դիզայն, որպեսզի այն ժամանակակից դիզայներական տենդենցների առաջամարտիկներ հանդիսացող դիզայներների, արհեստավորների և վարպետների համար ուսուցման կենտրոն և տուն դառնա։ Կենտրոնը, որը պետք է կառուցվի այգու սահմանին, պետք է դառնա դրա բնական շարունակությունը՝ հարմար մարդկանց և անվնաս բնությանը։

Հաղթող ճանաչված PLATFORM ընկերության նախագծում ստուդիաներն ու արհեստանոցները բաշխված են ընդհանուր հանրային տարածքի շուրջ, իսկ բազմաստիճան տանիքները կրկնապատկում են արդեն իսկ այգում հասանելի կանաչ տարածքը։ Բնական կերպով հարմարվելով վայրի տեղանքին և ունենալով դեպի հյուսիս նայող մեծ պատուհաններ՝ այս դիզայնը շատ արդյունավետ է օգտագործում կլիմայի կառավարման պասիվ լուծումները՝ նվազագույնի հասցնելով ինչպես վնասակար նյութերի արտանետումը, այնպես էլ շինության սպասարկման ծախսերը։

Արեգ Դավթյան Թումո


© Yerevan Productions 2017

ՁԵՎ ՏԱԼ Գեղագրություն

Ինչ է գեղագրությունը Բացատրում և ցուցադրում է Ռուբեն Մալայանը Գեղագրությունը տիպոգրաֆիան է առանց սահմանափակումների: Օրենքները պարզ են՝ ընթերնելի՞ է, գեղեցի՞կ է. հրաշալի է: Իսկ ինչպե՞ս ենք սահմանում գեղեցկությունը: Պարզապես գեղագիտություն, թե՞ այն օրենքների ավելի բարդ համակարգ է պահանջում: Պետք է պարզ լինի, թե՞ անհրաժեշտ է, որ տպավորություն թողնի: Եվ ինչո՞ւ ենք մենք բավականություն ստանում, երբ նայում ենք գեղեցիկ տառերին: Մի՞թե դրանք միտված չեն միայն բառերի իմաստը փոխանցելու: Բարեբախտաբար, մենք դեռևս չենք ապրում վիրտուալ իրականությունում: Ամենը չէ, որ թվային է: Ամեն գրվածը չէ, որ միայն միտք փոխ անցելու համար է գրվել: Էներգիան կարևոր է: Նյութը կարևոր է:

Տիգրան Համասյանի «Լոյսի լուսոյ» մենահամերգների նշան

42 43

Օգոստոս 2017


Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի ներկայացուցչական նշան

© Mashtots Foundation 2017

Արիկ Բամբիրի «Վիշապ» նվագախմբի նշան


2017

ՁԵՎ ՏԱԼ Խորհուրդներ

-ի վեբ դիզայն թրենդները

Երբ 1991-ին Թիմ Բերներս-Լին հրատարակեց առաջին կայքը, աշխարհը զգաց ապագայի շունչը: Ապագան մի քանի հղումներով, պարզ տեքստի վրա հիմնված էջ էր: Վեբ դիզայնը երկար ուղի է անցել այդ ժամանակից ի վեր: Տարեցտարի ականատես ենք լինում ոլորտի նորամուծություններին և նոր միտումներին, որոնք հետին պլան են մղում նախորդները: Ներկայացնում ենք 2017 թվականի վեբ դիզայնի աշխարհի ամենաթեժ միտումները:

Ավելի մեծ, ավելի հստակ, ավելի ազդեցիկ տառատեսակ Ծավալուն գրվածքները միանշանակ ուշադրություն են գրավում: Ահա թե ինչու ավելի ու ավելի շատ վեբ դիզայներներ ընտրում են տառատեսակ, որն ավելի տեսանելի է էկրանին: Եթե ամսագրերն ու հեռուստատեսային շոուները կարող են նման տիպաբանություն ունենալ, ինչո՞ւ չեն կարող կայքերը նույնն անել: Ակնհայտ է, որ մեր օրերում տեքստն ավելի կարևոր է դառնում, քան երբևէ: Նկատեցի՞ք, թե ինչպես են Gummisig-ը և Big Youth-ը միանգամից գրավեցին ձեր հայացքը մեծ և ճչացող տառերով:

Գույնն ամենուր է Գույնը չափազանց կարևոր դեր է խաղում այցելուներին դեպի կայք գրավելու գործում: Այն նաև նպաստում է կոնվերտացիաների աճին: Չնայած 2016-ին գույնն իր տեղը զիջեց մինիմալիզմին, պարզ և պրակտիկ կայքերը վերջին շրջանում սկսել են ստանալ ավելի վառ և համարձակ շեշտադրումներ: Առաջատար դիզայներներն իրենց գործերը հարստացնում են ավելի գրավիչ գույներով՝ միևնույն ժամանակ չխանգարելով կայքի user-friendly կառուցվածքին: Labor Fit-ի և Asana-ի թիմերն, անկասկած, գիտեն՝ ինչ են անում:

Երկրաչափական շեշտադրումներ Շատ վեբ էջեր այժմ արտասովոր ձևաչափ ունեն: Դիզայնի որոշ էլեմենտներ չափազանց տեսանելի են, մյուսները՝ գրեթե աննկատ: Առավել տպավորիչ երկրաչափական էլեմենտները հաճախ օգտագործվում են էջով տեղաշարժվելը կամ բովանդակությունը կարդալը հեշտացնելու համար: Այս հնարքն աշխատում է նաև կայքի կոճակներին ու call-to-action-ններին ավելի հետաքրքիր լուծումներ տալու դեպքում: Ոգեշնչվեք Rally Interactive-ի և Anet Design-ի կողմից օգտագործված երկրաչափական դիզայնից:

Ավելի շատ անիմացիա եվ էֆեկտներ Արագ զարգացող տեխնոլոգիաների և վիրտուալ գործիքների շնորհիվ դիզայներները կարող են հեշտությամբ ստանալ բարձրորակ, զվարճալի և գրավիչ անիմացիաներ: Այնուամենայնիվ, վեբ դիզայներները չպետք է շատ տարվեն դրանցով: Դրանք պետք է լրացնեն ու ամրապնդեն կայքի բրենդը և ուղերձը, ոչ թե ուշադրությունն ուղղեն միայն իրենց վրա: Բացի այդ, էֆեկտների չարաշահումը կարող է զգալիորեն ազդել կայքի բեռնման արագության վրա:

44 45

Օգոստոս 2017


Ավելի card-based վեբ դիզայն Այստեղ Pinterest-ը միանշանակ լավագույն օրինակն է: Նման բովանդակությամբ քարտային դիզայնը լայնորեն օգտագործվում է այսօր, հատկապես նորություններում և սոցիալական լրատվամիջոցներում: Սթենֆորդի իրավագիտության դպրոցն ու Ֆոնարը կարծես թե համաձայն են:

Ավելի իրական լուսանկարներ Վերջին մի քանի տարիներին շաբլոն լուսանկարների օգտագործումը իսկական վեբ համաճարակ է դարձել: Նույնիսկ լրատվական կայքերն են իրենց պատմություններում օգտագործում համացանցում ամենատարածված լուսանկարները: Կարծրատիպերը կոտրելու համար շատ առաջադեմ դիզայներներ սկսեցին օգտագործել իրական աշխատակիցների լուսանկարներ՝ ցույց տալու բրենդի դեմքը: Վառ օրինակներ են Grain and Mortar-ն ու Codeship-ը:

Բաժանված էկրաններ Բաժանված էկրանների օգտագործումը մեծ տարածում է գտնում վեբ դիզայներների շրջանում: Դա բովանդակության բազմազանության հիանալի գաղափար է, որը երկու հստակ բովանդակության միջև կապն ավելի ուժեղ է դարձնում: Բաժանված էկրանը կարող է վառ տեսողական լուսանկար ունենալ էկրանի մեկ հատվածում, նավիգացիոն մենյու՝ մյուսում: Արդյունքում՝ հավասարապես դինամիկ և գրավիչ էկրան: The Ocean-ի և EngineThemes-ի կայքերը պատրաստված են հենց այդ սկզբունքով:

Անհավասարաչափություն 2016 թվականին բազմաթիվ դիզայներներ և ապրանքանիշեր իրենց կայքերում կիրառում էին ասիմետրիկության սկզբունքը: 2017-ին ավելի շատ վեբ պրոֆեսիոնալներ են հակված կայքերի՝ նման ոչ ավանդական կառուցվածքին: Տարածության, ծավալի և գույնի ասիմետրիկ դիզայնի խելամիտ օգտագործումը կարող է կայքը դարձնել հավասարակշռված և ստեղծագործական շունչ տալ:

Ադապտացվող պատկերներ Վերջերս բոլորը տարված են responsive վեբ դիզայնով: Հարմարվող պատկերները հուսալի վեբ դիզայնի կարևոր բաղադրիչն են: Նրանք գերազանց տեսք ունեն ցանկացած սարքի վրա: Նման պատկերների համար օգտագործվող լավագույն ձևաչափը կլինի SVG-ն կամ ընդարձակվող վեկտորային գրաֆիկան, որոնք հարմարվում են էկրանի չափսերին՝ լինի դա դեսքթոփ, նոութբուք, սմարթֆոն թե պլանշետ: Timepot-ը և Vivid Motion-ը ընտրել են SVG-ի կայքեր: Կայքերն ավելի արտահայտիչ դարձնելու համար որոշ դիզայներներ իրենց աշխատանքներում օգտագործում են կինո հնարքներ: Դրանք բարձրորակ տեսանյութեր կամ GIF-եր են, որոնք աշխատում են հարթ, շարունակական շրջանով: Այս էլեմենտները շարժում են տալիս ստատիկ կայքերին՝ այցելուների հայացքները սևեռելով էկրանին:

Յուրահատուկ նկարազարդումներ Տարիներ շարունակ մասնագետները պարզ և մինիմալիստական դիզայնի կողմնակից էին: Չնայած մինիմալիստական դիզայնը դեռ ակտուալ կմնա վեբ ինդուստրիայում առաջիկա տարիներին, շատ երիտասարդ և տաղանդավոր դիզայներներ հարստացնում են իրենց կայքերն բացառիկ նկարազարդումներով: Նմանօրինակ եզակի պատկերազարդումները կայքին անհատականություն, զվարճալի և ջերմ տրամադրություն հաղորդելու հիանալի միջոց են: Բացի այդ, նկարազարդումները կարող են համապատասխանեցվել բրենդի ասելիքին: Բաց չթողնեք LegWork-ը և TMFO-ի նկարազարդումների հրաշալի օրինակները:

Լենա Խլղաթյան / Growth Hacker @ Ucraft


ՁԵՎ ՏԱԼ Առաջին էջ

Ամուր կազմվածք

Առաջին համարից ի վեր՝ ԵՐԵՎԱՆի գլխավոր այցեքարտերից մեկը եղել է ամսագրի կազմը: Հաճույքով վերհիշում ենք դրանք բոլորը և դրանց վրա աշխատած դիզայներներին:

Սարգիս Անտոնյան

Մուկուչ Չանչանյան

Վահրամ Մուրադյան

Ռուբեն Մալայան

Նվարդ Երկանյան

Սերգեյ Նավասարդյան

46 47

Օգոստոս 2017


Վիլյամ Կարապետյան

Արսեն Կիրակոսյան

Գեղամ Վարդանյան

Վահագն Համալբաշյան

Խորեն Մաթևոսյան

Դավիթ Մարգարյան

Դավիթ Մարգարյան


ՁԵՎ ՏԱԼ Առաջին էջ

Երբ

ը ծաղկեց

1967-ին բացված «Գարուն» ամսագրի համար ժամանակին աշխատել են ամենահայտնի ու ստեղծարար դիզայներները, գեղարվեստական ձևավորողներն ու լրագրողները: Անկախության սկզբի տարիներին՝ պատերազմի ու ճգնաժամի ժամանակ, «Գարունը» ոչ միայն չլռեց, այլև ավելի համարձակ ձայնով խոսեց ընթերցողի հետ, դառնալով այդ տարիների կարևորագույն հարթակներից մեկը: «Գարունը» բացառիկ էր ոչ միայն բովանդակությամբ, առանձին կարևորություն ունեին ամսագրի շապիկները: Վիզուալ միջոցներով ասելիքը տեղ հասցնելու մասին ԵՐԵՎԱՆը զրուցել է «Գարունի» նախկին գեղարվեստական ղեկավար Գրիգոր Խաչատրյանի և նկարիչ Արտակ Բաղդասարյանի հետ:

Հաղթանակի մեխած ձեռքը

«Գարուն» ամսագիրը հայաստանյան նորագույն պատմության խոսափողներից էր՝ պլակատային ու համարձակ: Ճիշտը՝ սխալից, լավը՝ վատից, իմաստը՝ անիմաստությունից, արվեստը՝ պրոպագանդայից փորձելով տարբերել՝ «Գարունը» 1967 թվականից սկսած տպագրում է ժամանակակից ամենաազդեցիկ հեղինակների, արվեստի ներկայացուցիչների, լրագրողների նյութերը: Նույնիսկ նրանց, ովքեր արգելված էին ԽՍՀՄ-ում: Օրինակ՝ 1990-ին առաջին անգամ ամբողջ Խորհրդային Միության պաշտոնական մամուլում տպագրվեցին Սոլժենիցինի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ» վեպից հատվածներ: Արտակ Բաղդասարյանն ու Գրիգոր Խաչատրյանը գլխավորեցին ամսագրի գեղարվեստական մասը 1987-ի կեսերից: Հենց այդ ժամանակ էլ «Գարունը» մի փոքր թեքվեց դեպի ակտիվ քաղաքական օրակարգ: Այսինքն՝ այնքան, ինչքան դա թույլ էր տալիս արվեստը: Գրաքննությունը, ովքեր չեն հիշում, այդ տարիներին դեռ բավական ակտիվ էր: Սակայն դա չխանգարեց Գրիգորին ու Արտակին «Գարունի» շապիկին տեղադրել մի ձեռք, որը մատներով հաղթանակի նշանն է անում: Արտակ Բաղդասարյանի խոսքով, ի սկզբանե ձեռքը մեխած էր և արյունահոսում էր, իսկ մեխի սուր ծայրը դուրս էր եկած ամսագրի վերջին էջից: Բնականաբար, գրաքննության հետ ընդհանրապես հաշվի չնստել դեռ հնարավոր չէր։ Նմանատիպ փոխզիջումի հարկադրաբար

գնաց նաև Հայաստանի քարտեզը, որը պետք է հայտնվեր շապիկին՝ Արցախն ու Նախիջևանը Հայաստանի կազմում: Հասկանալի պատճառներով դա թույլ չտրվեց և Հայաստանը հայտնվեց շապիկին՝ Արցախի ու Նախիջևանի սահմանները բաց թողնված: Այսպիսի ակնարկային, բաց սահմաններով քարտեզ ստացվեց:

Էկա՝ Էկա, չէկա՝ չէկա

Այն ժամանակվա գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը ամեն օր «Տիզբոն»՝ ԿենտԿոմ գնալիս կիսահումորով-կիսալուրջ ասում էր. «Տղերք, գնացի, Էկա՝ Էկա, չէկա՝ չէկա»: Ցանկացած նոր համարի շապիկի համար կռիվ էր տրվում իշխանության ներկայացուցիչների հետ: «Ես չեմ հիշում այնպիսի դեպք, — ասում է Գրիգոր Խաչատրյանը, — որ ես կամ Արտակը բավարարված մնայինք շապիկի վերջնական արդյունքից»: Պատճառը ոչ միայն խորհրդային գրաքննությունն էր, այլ նաև տեխնիկական հնարավորությունները: Տպագրության որակի մակարդակը ցենզուրայից ոչ պակաս էր թելադրում շապիկի վերջնական տեսքը: Ստիպված գնում էին մինիմալիզմի ճանապարհով՝ մեծ գաղափարը տեղավորելով ասկետիկ հաղորդագրությունում: Այդպիսի լուծում էր Լենին պապիկի արձանը շապիկի վրա՝ իր հայտնի բարձրացրած ձեռքով ու գրառումով՝ «Էդ ու՞մ վրա ես ձեռք բարձրացրել»:

Գագիկ Հարությունյան

← Արտակ Բաղդասարյանն ու Գրիգոր Խաչատրյանը՝ աշխատանքի ընթացքում, 1987

48 49

Օգոստոս 2017

Մեկ սխալ կետ կամ սխալ ընտրված գույն, և հարյուր հազարը գերազանցող տպաքանակը հարկավոր էր նորից տպագրել՝ տպարանի հնարավորությունները թույլ չէին տալիս ռիսկերը նախօրոք գնահատել: «Շատ էինք այն ժամանակ խմում: Ալկոհոլն ու սուրճը մեր քննարկումների անբաժանելի մասն էին», — հիշում է Գրիգոր Խաչատրյանը: Ոգեշնչման աղբյուր էին նաև արտասահմանյան ամսագրերը, որոնք, սակայն, տպագրվում էին ավելի լավ տեխնիկական հնարավորություններով: Մինչդեռ Հայաստանում համակարգչով ձևավորումը առնվազն ուտոպիստական էր: Ամբողջն արվում էր ձեռքով՝ ճաշակի ու հմտության օգնությամբ:

Պլակատային մտածողություն

Մինչ «Գարունը», Արտակն ու Գրիգորը աշխատում էին Ժամանակակից արվեստի թանգարանում, նաև պատրաստում էին ցուցափեղկեր երևանյան հայտնի բրենդային (այդ բառն այն ժամանակ դեռ չկար, իհարկե) խանութների համար: «Գարուն» տեղափոխվելու մասին Գրիգորը հիշում է. «Մեր մտածողությունը պլակատային էր և դա, բարեբախտաբար, համընկավ այդ ժամանակվա քաղաքական անցուդարձներին, ստվերելով մեր պոլիգրաֆաէսթետիկական բացթողումները»: Հենց այդպիսի մտածողությունը օգնեց ստեղծել հայտնի «Թուղթ ու գիր» շապիկը: Շատ տարբեր մարդիկ գրեցին շապիկի վրա իրենց մաղթանքները՝ թուղթ ու գիրը: Եվ հենց այդպես՝ տարբեր մարդկանց ցանկություն մաղթանքներով էլ շապիկի վրա ծնվեց նոր համարը: Գրիգորի գրած «Անկախ ու միացյալ Հայաստանը» գլավլիտը թույլ չտվեց տեղավորել շապիկի վրա, պարզաբանելով՝ «սա դաշնակցական լոզունգ է»: Ամեն դեպքում, այդ տարիները անցան, և մեզ մնացին անհավանական համարձակ, ստեղծարար ու խոսուն շապիկներ, որոնք անկասկած կարելի է դասել հայկական դիզայնի ամենավառ օրինակների շարքում։ Թե Արտակ Բաղդասարյանը, և թե Գրիգոր Խաչատրյանը վստահ են, որ այդպիսի բարձր մակարդակի «մեղավորները» ոչ միայն իրենք էին, այլ նաև այն մթնոլորտը, որում ապրում էին ամսագիրն ու Հայաստանը։


«Գարուն» գրական, գեղարվեստական, մշակութային, հասարակական ամսագիրը տպագրվում է 1967 թվականից (անդրանիկ համարի տպաքանակը՝ 14.867 օրինակ): Մինչև 1991-ը եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի, Հայաստանի գրողների միության հրատարակությունը, այնուհետև եղել է անկախ պարբերական։ Առաջին գլխավոր խմբագիրը եղել է արձակագիր, ԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանը, 2016 թվականից՝ մի քանի տարվա ընդմիջումից հետո վերաբացված ամսագրի ղեկավարն է բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:

Արմեն Մուրադյան


ՔԱՂԱՔ Պատումներ Հայաստանից

Էներգետիկ ճգնաժամ Ներկայացնում ենք «Պատումներ Հայաստանից» պատմվածաշարը, որին կարելի է հետևել ամսագրի թողարկումներում և medium.com/storiesfromarmenia բլոգում:

Տանգոյի դահլիճում ոչ մի կերպ չէր ստացվում կենտրոնանալ պարի վրա։ Սովորաբար Լիլիթը մոռանում էր արտաքին աշխարհի մասին այստեղ գալուց երեքից չորս րոպե անց, իսկ երբ սկսվում էր զույգերով առաջին պարը, նա մոռանում էր նաև սեփական անունը։ Այս անգամ՝ ոչ մի նման զգացողություն։ Նույնիսկ երբ տղաների մեջ ամենալավ պարող Վազգենը (Լիլիթը չէր ցանկանում ինքն իրեն խոստովանել, բայց երկու տարի առաջ հենց նրա հետևից եկավ այստեղ՝ «ի՞նչ կլինի որ, տանգոյի համար էլ ժամանակ կգտնեմ») հրավիրեց նրան հաջորդ պարին, և նրանք ընդունեցին «մոտ գրկախառնություն» դիրքը։ Վազգենը միլիմետրի ճշգրտությամբ տեղավորեց աջ ձեռքը Լիլիթի գոտկատեղին, ձախ ձեռքով ընդունեց նրա աջ ափը, նրանք, ինչպես ասում էր դասատուն, ձգտեցին միմյանց արևային հանգույցներով, Վազգենը ժպտաց, իսկ Լիլիթին թվաց, թե այդ ժպիտի հետևում Վազգենը մտածում էր, թե նա էներգիան հազար ուղղություններով անիմաստ ծախսողի մեկն է, սովորական միջակություն հազար ոլորտներում։ Զարմանալի չէր, որ ընդամենը մի քանի շարժում անց Լիլիթը վերջնականապես կորցրեց կապը Վազգենի հետ, օչոյի ժամանակ լրիվ ուրիշ բան արեց, և զուգընկերն այդ սխալի պատճառով ցավացրեց նրա անպաշտպան ճկույթը։ Լիլիթին տիրեց ցավը, իսկ Վազգենը հայտնվեց հիմար դրության մեջ, ինչի հետևանքով ողջ դասի ընթացքում այլևս չհրավիրեց Լիլիթին ու դադարեց ժպտալ: Հանդերձարանում Լիլիթը հիշեց հայրիկի առավոտվա տարօրինակ զայրույթը: Հայրիկին նա ընդհանրապես ուրախ չէր հիշում, բայց երեկ երեկոյան, երբ գազի ու էլեկտրաէներգիայի վճարման հերթական վերջնաժամկետը լրացավ, նրա լուռ զայրույթը կարելի էր նկատել ամեն մի շարժման մեջ։ Առավոտյան այդ զայրույթը արդեն բնավ լուռ չէր։ Թափահարելով գազի տեսուչի և լույսի մարդու բերված արդեն որերորդ գրավոր զգուշացումները՝ հայրիկը դեպի Լիլիթն ուղղեց վաղուց կուտակված զայրույթը։ Լիլիթը, որ նոր էր վերադարձել առավոտյան վազքից, միայն գլուխը կախ հայտնեց, որ կուշանա սիրիահայ փախստականների գործերով զբաղվող ՀԿ-ի ժողովից ու դուրս վազեց։

երևաց, դա բավարար չէ 2017 թվականի ձմռանը էներգիայի հարցերը լուծելու համար: Վաճառել այս տու՞նը: Արտագաղթե՞լ: Գուցե միանգամից թու՞յն խմել: Գոնե աղջիկը խելքը գլուխը հավաքի, չկրկնի իր սխալները…

Թափահարելով գազի տեսուչի և լույսի մարդու բերված արդեն որերորդ գրավոր զգուշացումները՝ հայրիկը դեպի Լիլիթն ուղղեց վաղուց կուտակված զայրույթը

***

Արմեն Ասատրյանը բռի մեջ ճմռթեց զարհուրելի զգուշացումները, դուրս եկավ Չարբախի իր սեփական տան բակը, նստեց հնամաշ նստարանին ու սկսեց մտածել: Փորձեց հասկանալ, թե էդ ինչպես ստացվեց, որ ցուրտումութ տարիներին ապագան ավելի պայծառ էր թվում, քան այսօր: Ինչու՞ այս տունը, որ հոր ու եղբոր հետ սեփական ձեռքերով էր կառուցել անկախացումից մի տարի առաջ, հանկարծ հիմա՝ գրողի տարած երրորդ հազարամյակում, այն ժամանակ, երբ առաջին տուրիստներն արդեն հերթ են կանգնել տիեզերք մեկնելու համար, նրա համար անլուծելի խնդիր են անտեր գազն ու էլեկտրաէներգիան: Գուցե ինչ-որ բան սխա՞լ է արվում: Գուցե իր սեփական էներգիա՞ն է սխալ ուղղորդում: Այո, նա իր 47 տարեկանում հպարտությամբ կարող է ասել, որ ոչ մի օր գլուխ չի պահել, անընդհատ ձիու պես աշխատել է և հաճույք ստացել դրանից, երբեք չի բողոքել: Բայց, ինչպես

50 51

Օգոստոս 2017

***

Լիլիթը այն մարդկանցից էր, ում փոքր ժամանակ ծնողները, ծանոթները, թաղի բնակիչները և պատահական անցորդները բնութագրում էին «շատ աշխույժ երեխայ ա» դիպուկ բառերով։ Երրորդ դասարանում ակնոցավոր գերազանցիկ Վահագը խոստացավ Լիլիթին. «Ես կդառնամ գիտնական ու քո օրգանիզմի հիման վրա կստեղծեմ պերպետուում մոբիլեն»։ Նա չէր կարողանում նստել տեղում, անդադար վազվզում էր, խաղում էր, երգում էր, ներկայացումներ էր կազմակերպում։ Երբ մի քիչ մեծացավ, սկսեց զբաղվել հնարավոր ամեն ինչով։ Երրորդ կուրսի դրությամբ նա հասցրել էր գնալ լողի, սուսերամարտի, բատիկի նկարչության, կիթառի, լուսանկարչության, լողի, տանգոյի: Ամեն օր վազում էր, գրում էր բանաստեղծություններ, մասնակցում համալսարանական բանավեճի ակումբին և ընկերների հետ բացած ՀԿ-ի օգնությամբ օգնում սիրիահայ փախստականներին Հայաստանում հարմարվելու անհարմար գործում։ Վարձատրվող գործերը (օրինակ՝ մեկումեջ վճարով ֆոտոնկարահանումները) հերիքում էին միայն այդ բազմաթիվ նորանոր հոբբիները ապահովելու համար: Բայց եթե 16-17 տարեկանում այդ ամենը միայն հիացմունքի պատճառ էր դառնում, ապա քսաներեքում արդեն մի տեսակ էր, որովհետև Լիլիթը ոչ մի կերպ չէր կարողանում նվիրել իրեն մի բանին ամբողջությամբ։ Այդ մասին նա արդեն հասցրել էր ակնարկներ լսել ընկերներից, հիմնականում կեսկատակ ձևափաչով։ Բայց այսօր առավոտյան հայրիկն ասաց ամեն ինչ ուղղակիորեն։ Չորս րոպեանոց գոռգոռոց մենախոսության ամենասուր կտորն այսպես էր հնչում. «Էդ էներգիադ վերջապես կոնկրետ մի ուղղությամբ ուղղորդի, հազար բանով զբաղվում ես ու արդյունքում ոչ մի բան չես անում»։ Անհաջող հկ-ական ժողովից, որտեղ այսօր անողոքաբար մերժում էին իր բոլոր առաջարկները, և տապալված տանգոյից հետո լուսանկարչությունն էր. այգիներից մեկում բարեգործական համերգ էր լինելու։ Լիլիթին խնդրել էին լուսանկարներ անել արխիվի համար։ Սովորաբար Լիլիթը մեծ հաճույքով էր անում նման գործերը՝ ֆոտո խմբակի ղեկավար պարոն Սուրենը և մյուս մասնակիցները նրան գովում էին. խցիկը ձեռքում նա իրեն շատ վստահ էր զգում։ Բայց այսօր բոլոր մնացած լուսանկարիչների հայացքներում նա կարդում էր քամահրական «մեծ կամեռա ունի, գիտի, թե ինքը ֆոտոգրաֆ ա, գնա քո գործով զբաղվի»։ Իսկ գուցե ոչ թե կոլեգաների հայացքու՞մ էր այդ ամենը, այլ սեփական գլխու՞մ։ Մի կերպ դիմանալով մինչև համերգի ավարտը (դեռ առավոտյան նա որոշել էր վերջում բարձրանալ բեմ և խմբի հետ մի գործ նվագել որպես հարվածային, բայց հիմա ուզում էր պարզապես փախչել ու մոռանալ թմբուկների տեսքը)՝ Լիլիթը հրաժարվեց գնալ աֆթերփարթիին, նույնիսկ երբ կազմակերպիչներից մեկը՝ Հակոբը, ասաց, որ խոսելու բան ունի հետը: Լիլիթը չէր ուզում ոչ ոքի հետ շփվել: Այնպես որ խոստացավ, որ լուսանկարները կուղարկի վաղը և գնաց միայնակ թափառելու։


Պատումներ Հայաստանից Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով և արկածներով: Medium.com/StoriesFromArmenia բլոգը կփորձի ներկայացնել մի թաղամասի միահյուսված պատմություններ այն մասին, թե ինչպես է մեր ազգը ներդնում նորարարությունն ու միաժամանակ պահպանում սովորույթներն ու ավանդույթները՝ գլոբալացված աշխարհում վերասահմանելով իր ինքնությունը: Պատմությունների հեղինակն Արտավազդ Եղիազարյանն է: Նա ոգեշնչվում է Երևանում և ընդհանրապես Հայաստանում գոյացող ամեն պատմության հանդեպ անսպառ հետաքրքրությունից: Այստեղ նա գրում է մարդկային վարքագծի ու արժեհամակարգի նրբությունների մասին՝ մեր և հարևանության երկրների համատեքստում։ Նազարեթ Սեֆերյանը բլոգի հայերենից անգլերեն թարգմանիչն է, ում աշխատանքի շնորհիվ աշխարհի բնակչության ավելի մեծ մասը կարող է ծանոթանալ Հայաստանից այս պատմություններին: Նկարազարդումների հեղինակն էլ նկարիչ Վիլյամ Կարապետյանն է:

Քառասուն րոպե աննպատակ թափառումներից հետո նստեց առաջին պատահած նստարանին ու շարունակեց դարդոտել: Երևի արդեն կսկսեր լաց լինել (առաջին անգամ՝ ութերորդ դասարանում տեղի ունեցած անպատասխան սիրո զգացումից ի վեր), եթե չզրնգար հեռախոսը. ընկերուհի Հասմիկն էր: Լիլիթի կիսալսելի «Այոյին» հետևեց Նվարդի «Ու՞ր ես»-ը: «Էներգետիկ ճգնաժամի մեջ», — պատասխանեց Լիլիթը: «Իսկ կուզե՞ս վերջապես հայտնվես գործի մեջ», — հարցրեց Հասմիկը, պատմելով, որ նա պատրաստվում է Erasmus ծրագրով մեկնել «եվրոպաներ սովորելու», ինչի շնորհիվ այն գրասենյակում, ուր նա երկու տարի աշխատում էր որպես օֆիս-մենեջեր, իրեն փոխարինող են փնտրում: Առաջարկեց դիմել հաստիքին: Լիլիթը անհասկանալի հառաչեց, հետո ասաց, որ ատում է գրասենյակային տաղտկալի աշխատանքը ու աշխարհում մնացած ամեն ինչը: Հասմիկը բերեց վերջին արգումենտը. «Քեզ դա հիմա պետք ա»: Հետո հավելեց. «Ի դեպ, ես հիմա Նվարդի մոտ սրճում եմ, ու Նվարդը տարակուսած հարցնում ա, թե ինչու դու մինչև հիմա էստեղ չես»: Նվարդը դիզայներ էր, Լիլիթը գալիս էր իր մոտ, կողքից հետևում աշխատանքին և փորձում սովորել ու հեռանկարում զբաղվել նաև դիզայ-

*** Շարունակությունը կարդացեք

Medium.com/StoriesFromArmenia բլոգում

նով: Այսօր նա բնավ վստահ չէր, որ ցանկանում է շարունակել: Բայց ընկերուհու կողքին ուղղակի նստելը ավելի հաճելի պետք է լիներ, քան ցրտին փողոցում մնալը կամ տուն վերադառնալը: Կես ժամ անց այնտեղ՝ Նվարդի արվեստանոցում, Լիլիթը կարծես թե գտավ անսպասելի լուծում: Համենայն դեպս, հայրիկի համար: Նվարդը ավարտին էր հասցնում սեփական տներում հատուկ էներգածախսը կրճատելու համար նախատեսված վերանորոգման ծրագրի մասին բուկլետը: «Էս ի՞նչ ա», — հետաքրքրվեց Լիլիթը՝ մոտենալով համակարգչի էկրանին: «Այմակ Պրո», — հայտնեց Նվարդը, հետո միայն՝ վախենալով կատակների տրամադրություն չունեցող ընկերուհու զայրացած հայացքից, պատասխանեց ավելի լուրջ. «հատուկ վարկ են տալիս տունը վերանորոգելու համար, որ էներգիայի ծախսը շատ լուրջ նվազի: Սկզբում մի քիչ ծախս ես անում, որ հետո ծախսը քչանա: Եվրոպական միության ծրագրերից ա, տպագրական նյութերն էլ մենք ենք պատրաստում», — ի մի բերեց Նվարդը: Լիլիթը մտածկոտ նայեց էկրանին: «Դու էսօր ինձ օգնելու ե՞ս», — հարցրեց Նվարդը: «Չէ, էսօրվանից որոշել եմ ուժերս ավելի ուղղորդված օգտագործել: Կներես: Կտպե՞ս էս բուկլետը»: ***

Արտավազդ Եղիազարյան Վիլյամ Կարապետյան


ՔԱՂԱՔ Իմ Երևան

52 53

Օգոստոս 2017


Երևանն ամեն ինչ լսում է Լոս Անջելեսում բնակություն հաստատած թավջութակահար Արտյոմ Մանուկյանը երկար դադարից հետո կրկին Երևանում է։ Նա պատմել է իր մանկության Երրորդ մասի, 400 դրամանոց կասետների, 90-ականների Երևանի, քաղաքի «երգող» հատվածների և այլնի մասին։

Քաղաք Երևան, Երրորդ մաս, Կաշևոյ փողոց, 1983 թիվ՝ սա արդեն մի պատկեր է։ 90-ականների սկզբին թավջութակահար լինելը մի առանձին պատկեր է։ Բելինսկու անվան ռուսական դպրոց, որը հետո փոխվեց հայկականի. սա ևս հետաքրքիր երևույթ էր, երբ մշակույթը սովետական վիճակներից փոխվեց ավելի ազատ, անկախ հայկական իրականության։ Կերտվել եմ Երրորդ մասում։ Հենց այս տարածքում եմ ապրել մինչև 2010 թվականին ԱՄՆ մեկնելս։ Բայց ամեն ինչ լավ է, չեմ բողոքում, բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, շատ ծանր տարիներ տեսանք։ Բայց այդ ամենն օգնեց կոնկրետ ոճ կերտելու համար։ Իմ Երևանը մի քանի կետից է բաղկացած։ Մի Երևանը, երբ դեռ փոքր էի, հիմնականում Երրորդ մասի տարածքում էր լինում, առանձնապես cool բաներ չէի տեսնում, քաղաք «դուրս չէի գալիս», տեսնում ու սովորում էի այն, ինչ տեղի էր ունենում բակիս շրջանակներում։ Մյուս Երևանը պատանեկությունն է, երբ սկսեցի սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, հետո՝ կոնսերվատորիայում։ Օրս անց էի կացնում քաղաքի կենտրոնում ու բացահայտում էի «ուրիշ Երևանը»՝ չուզենալով վերադառնալ Երրորդ մաս։ Հիմա էլ Երևանի հաջորդ փուլն է. 6-7 տարի Երևանում չլինելով, կարծես որպես զբոսաշրջիկ վերադարձա, որովհետև հիմա էլ քաղաքն ինձ համար լրիվ այլ է։ Ի դեպ, Երևանում լինելու ընթացքում էլի Երրորդ մասում եմ ապրում։ Շատ եմ սիրում Երևանը, ամեն ինչ անում եմ, որ ավելի հաճախ սկսեմ վերադառնալ։ Մտածում եմ նաև, որ ինչ-որ մի փուլ կգա իմ կյանքում, երբ կվերադառնամ։ Իսկ դրա համար պետք է հիմնական նախագիծ ստեղծեմ, չեմ կարող վերադառնալ որպես ֆրիլանս երաժիշտ, ով ամեն օր ինչ-որ փաբում է նվագում։ Երեխաներին սովորացնելու կամ սեփական փաբն ունենալու մտքեր ունեմ։ Սուտ է, որ այնտեղ մենք միլիոններ ենք աշխատում։ Որքան էլ խոսեն ու ասեն, որ այնտեղ գործերս լավ են, համագործակցում եմ հայտնի մարդկանց հետ, նվագում հոլիվուդյան ֆիլմերում, միևնույն է, ինձ 100 տոկոսով հարազատ չեմ զգում Լոս Անջելեսում։ Չնայած, որ լիքը ամերիկացի ընկերներ ունեմ։ Միևնույն է, Երևանը շարունակում է կանչել ինձ, այնտեղ էլ շատ ժամանակ եմ անցկացնում երևանցի ընկերներիս հետ։ Երևանում բավական ընկել է ընդհանուր երաժշտական մակարդակը։ Ու դա բավական տարօրինակ է, որովհետև, երբ նոր էինք սկսում նվագել «Կատուներով» Stop ակումբում, ոչ մեկիս մոտ մի կոպեկ փող չկար։ Բայց հենց այդ ժամանակ էին Stop-ի նկուղում ծնվում «Ռեինկարնացիան», «Բամբիռը», «Դորիանսը», «Պապլավոկում» նվագում էին Time Report-ն ու Վահագն Հայրապետյանը։ Մի ընդհանուր նպատակ կար՝ հավաքվում էինք, նվագում էինք, խմում էինք, լավ երաժշտություն էինք լսում, փորձեր էինք անում ու բառիս բուն իմաստով քնում էինք Stop-ի շքամուտքում։ Իսկ հիմա փողն ու գռդոնը ամեն ինչ սվաղել են։ Չեմ սիրում երբ ասում են՝ այն ժամանակ լավ էր, հիմա՝ ոչ։ Մոցարտի ժամանակ մի ձև էր, Rolling Stones-ի ժամանակ՝ այլ կերպ, Մայքլ Ջեքսոնի ժամանակ՝ մի ուրիշ, Քանյե Ուեսթի ժամանակ՝ այսպես։ Էվոլյուցիան անխուսափելի է։ Ու միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր ասել են՝ «Էս ջահելները ի՜նչ են անում»։ Բայց երիտասարդները էլ չեն ուզում 80-ականների համազգեստով ֆուտբոլ խաղալ, ուզում են Մխիթարյանի նորաոճ շապիկն ունենալ։ Մի քանի օր առաջ ռեփեր Միշոյի հետ հիշում էինք, որ փոքր ժամանակ բոլորս՝ տղաներն ու աղջիկները, միևնույն ծաղիկներով սանդալներն էին կրում։ Ինչու՞։ Վստահ եմ, աղջիկս երբ մեծանա, տեսնելու է այդ սանդալներով լուսանկարներս ու հարցնելու է՝ «Էս ի՞նչ ա»։

Ես հասկանում եմ, որ Երևանի մասշտաբները փոքր են՝ 4 ակումբ ու 20 երաժիշտ։ Բայց դա չի նշանակում, որ երիտասարդները պետք է դադարեն պարապել։ «Դե մեկ ա ինձ են կանչելու, ուրիշ երաժիշտ չկա»՝ այսպես մտածելով սկսում են դոփել նույն տեղում։ Իսկ Լոս Անջելեսում մենք 24 ժամ պարապում ենք, որովհետև ամեն առավոտ քեզնից տաղանդավոր երաժիշտներ են ծնվում կամ այլ երկրներից երաժիշտներ են գալիս, ու դու էլ առաջարկներ չես ստանում, որովհետև քեզնից լավերը կան։ Դա է առողջ մրցակցությունը։ Ես ծնվել եմ ջազի գիտակ Արմեն Մանուկյանի ընտանիքում, դրա համար էլ ինձ համար Երևանը ջազային երանգներ ունի։ Բայց հիմա դեմ եմ, երբ ասում են՝ «Երևանը ջազ է լսում», կարծում եմ՝ այդպես չէ։ Որովհետև լսելուց էլ ջազային ջազ չի լսում՝ Ջորջ Բենսոն լսելն ու իմանալ, որ Մայլս Դևիսը կաշվե բաճկոն է հագել, դեռ չի նշանակում, որ ջազ ես սիրում։ Երևանը ամեն ինչ էլ լսում է։ 90-ականներին Երրորդ մասի մետրոյի տակ «Մետրո» թատրոն կար։ Հենց այնտեղ եմ առաջին անգամ ելույթ ունեցել՝ «Փոքր Ջազ» մեր խմբով։ Սախարովի հարևանությամբ գտնվող Ավանգարդ Ֆոլք Ակումբը իմ երաժշտական տունն է, Արտո Թունջբոյաջյանն էլ՝ իմ գուռուն։ Նա ինձ բերեց այդ ակումբ ու ասաց, որ պիտի նվագեմ։ 1997-ին կասետները 400 դրամ էր։ Երրորդ մասի անցումի տակ մի տղա կար, ումից էլ միշտ առնում էի՝ 100 դրամանոցներ հավաքելով։ Մի անգամ մի կասետ տեսա՝ վրան գրված էր Էրիկա Բադու, հետաքրքիր նկար էր։ Գնեցի։ Ու այդ ոճի երաժշտությունն ինձ տարավ։ Կասետը դեռ կա։ Երբ կենտրոնում թավջութակով քայլում էի, մարդիկ կային, որ միշտ ասում էին՝ «Այ ախպեր, էս ի՞նչ ա, ակարդեոն ա՞»։ Ու միայն Երրորդ մասում գիտեին՝ դա ինչ գործիք է։ Մի անգամ էլ Երրորդ մասում ինձ հարցրեցին՝ «Ախպեր, էս գործիքով ե՞ն Led Zeppelin-ի Kashmir-ում նվագում»։ Աբովյան փողոցն ամենաերաժշտականն է։ 90-ականներին մի շրջան կար, երբ այնտեղ ամեն պատուհանից ու մեքենայից լրիվ տարբեր երաժշտություն էր հնչում։ Մեկի պատուհանից 2Pac էր հնչում, մյուսի պատշգամբից՝ ռուսական երաժշտություն, մեքենաներից՝ ռաբիզ։ Երևանն ինքն իրենով շատ երաժշտական է, հիշեք, որ բոլորիս տանը դաշնամուր կար, տարբեր հավաքների ժամանակ մարդիկ միշտ նվագում ու երգում էին։ Երևանում երգում են նույնսիկ շատրվանները։ Ոգեշնչվում եմ Երևանից ու այստեղ ապրող մարդկանցից։ Չնայած «իմ» մարդկանցից շատերը կամ մահացել են կամ հեռացել։ Հիմա այլ կերպ եմ քաղաքում քայլում։ Շատ են անծանոթ մարդիկ՝ ես նրանց չգիտեմ, նրանք էլ՝ ինձ։ Բայց դա կապ չունի, զգում եմ՝ նույն ալիքի վրա եմ։ Իսկ Երևանի շենքերը իմ հարազատներն են, որովհետև էստեղ առաջին անկապ ծեծն եմ կերել, էստեղ՝ խմել, սիրել, նվագել։ Երևանն ինձ համար միայնակ կին է, ով անհաջող ամուսնացել ու արդյունքում բաժանվել է։ Նա ունի երեխա ու հիվանդ մայր, անում է ամեն ինչ, որ կարողանա նրանց պահել։ Շատ դասական է, հնաոճ է, բայց միևնույն ժամանակ՝ նորաձև։ Սև է հագնում։ Շատ խելացի է։ Ու էլ ի՞նչ պիտի ուզենա՝ սեր ու փող։ 90 տոկոսով հենց այս պատմությունն եմ լսում այստեղ։ Սիրում եմ քայլել Երևանով, կարծես գիրք կարդաս։ Ամեն քարն իր մեջ ինֆորմացիա ու պատմություն է կրում։ Ու այնքան հետաքրքիր է քայլել ու լսել՝ ինչ է պատմում քեզ քաղաքը, ու տեսնել լավ նկարազարդումներ։

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔ Պատմություն

While my Գետառ gently weeps

→ Ջրհեղեղից հետո

Այսօր անհավանական է թվում, բայց Երևանով հոսող համեստ Գետառ գետը՝ լինելով սելավային, ժամանակին մեծ խնդիրներ էր առաջացնում: Հայտնի է Գետառի խոշոր վարարումների մի քանի դեպք, որոնցից ամենաուժգինը եղել է 1946 թվականի մայիսի 25-ի երեկոյան: Այդ իրադարձության ականատեսներից մեկը պատմել է ԵՐԵՎԱՆին իր տեսածի մասին: Ես 7-8 տարեկան էի։ Այդ օրը երբեք չեմ մոռանա, այնքան լավ է տպավորվել, որ մինչև հիմա էլ հիշելիս մարմնովս դող է անցնում։ Մենք ապրում էինք 3-րդ մասում, սեփական տուն ունեինք այնտեղ, մեծ հողամաս։ Մի ամբողջ ամիս անընդհատ անձրև էր գալիս։ Առավո՜տ, ցերե՜կ, գիշե՜ր. տարբերություն չկար, գալիս էր ու չէր կտրվում։ Տենց բան չէինք տեսել, արդեն հոգնել էինք անձրևից։ Իսկ էդ գիշեր ուժեղ սելավ եղավ, գետը վարարեց ու ճանապարհին ինչ կար-չկար, հետը տարավ:

Հովիկ Չարխչյանի բլոգից

***

54 55

Օգոստոս 2017

Երեկոյան 10-11-ն էր, պառկել էինք քնելու, մեկ էլ անհասկանալի աղմուկ լսեցինք դրսից՝ գոռոցներ, հարայ-հուրույներ, խշշոց։ Այդ օրը քեռիս մեր տանն էր գիշերում և որոշեց դուրս գալ, հասնել մինչև մեր պարտեզի մյուս ծայրը՝ պարզելու, թե ինչն է աղմուկի պատճառը։ 10 րոպե չանցած՝ վերադարձավ, տագնապած դեմքով ասաց. «Շո՛ւտ արեք, արագացրե՛ք, հավաքվեք, դուրս ենք գալիս։ Ասում են՝ սելավ ա»։ Մենք էլ

Հովիկ Չարխչյանի բլոգից

Հրաչուհի Աշչյան, 78 տարեկան


↑ Խաղաղ Գետառը հեղեղից առաջ

→ Առինջ-Ավան գյուղերի ճանապարհը հեղեղից հետո

Սովետական Հայաստան, 1946, 26 մայիս, կիրակի, թիվ 122 (7658), էջ 4 Հեղեղ Երևանում Մայիսի 25-ին, ժամը 20-անց 15 րոպեին ուժեղ անձրևների հետևանքով Երևանում բարձրացավ Գետառ և Ջրվեժ գետերի ջուրը: Ափերից դուրս գալով՝ ջուրն սկսեց հեղեղել Նալբանդյան, Լենինի փողոցները և դրանց հարակից մյուս փողոցները: Պատճառվել են նյութական մեծ վնասներ, կան տուժածներ: Հեղեղի հետևանքները լիկվիդացնելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար գործում է կառավարական հանձնաժողով:

էնտեղ կգիշերենք, մինչև վտանգն անցնի։ Գնացինք որ կամուրջն անցնենք, պարզվեց՝ այնքան ուժեղ էր ջրի հոսքը, որ կամուրջը թուլացրել էր. բավական էր մեկս վրայով փորձեր անցնել, և կամուրջն անցավ ջրի տակ։ Քեռիս էլ մեր հավաքած բոխչաներն էր տանում, բայց որ կամուրջը փլվեց, ինքն էլ խրվեց տիղմի մեջ, ջուրը տարավ ձեռքի կապոցները։ Ես փոքր էի, եղբայրս ինձ գրկեց, առուն անցանք ու ցեխաջրերի միջով շարժվեցինք դեպի սասունցիների տունը։ Ամբողջ գիշերն իրենց մոտ մնացինք, բարեբախտաբար, ջուրն իրենց մոտ իսկապես չհասավ։

↓ Նորքի քանդված կամուրջի տեղում

Առավոտյան սելավը կտրվել էր, որոշեցինք վերադառնալ մեր տուն։ Մուտքի դուռը բաց էր, ջուրն այնքան ուժեղ էր հարվածել, որ բացել էր դուռը։ Ներսում ամենուրեք ջուր էր: Գրապահարան ունեինք, շուռ էր եկել, մեջից գրքերը թափվել էին ջրի մեջ, լող էին տալիս։ Ինչ ունեինք-չունեինք, ամբողջը ջարդվել էր, շուռ էր եկել։ Մոտ 1000 քմ հողամաս ունեինք, ամբողջ պարտեզի հողը մոտ կես մետր հաստությամբ տիղմ էր պատել։ Բարեբախտաբար, ջրհեղեղը մայիսի վերջին եղավ, հետո եղանակն ավելի տաքացավ ու ամբողջ տիղմը ճաքճքեց։ Մոտ մեկ ամիս այդ չորացած տիղմն էինք հանում հողամասից, որպեսզի նորից կարողանանք մշակել։ Տան ջուրն էլ դույլերով դուրս թափեցինք, բայց դե ամսից ավելի էլ դա տևեց, մինչև որ ամբողջ խոնավությունը դուրս եկավ տնից։ Միայն ծառերին բան չէր եղել՝ չէին վնասվել բոլորովին։ Մի հատ էլ շուն ունեինք, բակում կապած էր։ Երբ հետ եկանք, տեսանք, որ կապը կտրված է, մտածում էինք՝ տեսնես ո՞ւր կլինի, մեկ էլ տեսանք՝ ծառն է բարձրացել ու մնացել այնտեղ։ Իսկ էն բոխչաները, որ մեր իրերը կապել էինք ու քեռուս ձեռքից տարավ առվի հոսքը,

թե՝ ի՞նչը հավաքենք, ո՞նց անենք։ Ասաց, որ մի քանի լավ բաներ, հագնելիքներ բոխչայի մեջ կապենք ու վերցնենք մեզ հետ։ Մեր տան հետևով մեծ առու էր անցնում, վրայով էլ մի կամուրջ կար անցկացրած։ Երբ դուրս եկանք, պիտի անցնեինք այդ կամրջով ու բլուրն ի վեր բարձրանայինք։ Այնտեղ երկու ընտանիք էին ապրում, կարծեմ՝ սասունցիներ էին։ Ջուրն իրենց մոտ չէր հասնի, մտածեցինք՝

***

Հովիկ Չարխչյանի բլոգից

Հովիկ Չարխչյանի բլոգից

53 միլիոն ռուբլու վնաս, 200 զոհ 1946թ. Մայիսյան ջրհեղեղի պատճառը մեկ ժամում 40 մմ քանակով տեղատարափ անձրևն էր: Այդ սելավը, որի առավելագույն ելքը եղել է 205 խմ/վրկ, տեղափոխել էր մինչև 3 մ տրամագծով քարեր, փողոցները և տների նկուղները լցրել 200 հազար խմ տիղմ, ավազ և խիճ: Ջրաբերուկների ընդհանուր ծավալը կազմել էր 415 հազար խմ: Սելավը հեղեղել էր Ալավերդյան, Նալբանդյան, Աբովյան, Տերյան փողոցների նկուղները, առաջին հարկերի բնակարանները: Ջուրը պոկել էր տրամվայի գծերը և կանգնեցրել դրանք թեք վիճակում՝ գետնից 8-10 մետր բարձրության վրա: Հեղեղի պատճառած նյութական վնասը կազմեց 53 միլիոն ռուբլի: Ոչ պաշտոնական տվյալներով հեղեղի հետևանքով նաև զոհվել է մինչև երկու հարյուր մարդ:

հենց առվի եզրին տնկած մեր մրգի ծառերի ճյուղերի մեջ գտանք: Ճիշտ է, բերեցինք տուն, ամբողջը ցեխի մեջ էր, բայց դե կարևորը, որ չէր կորել: Ջրառատ առվի երկու կողմում լիքը բալենիներ, խնձորենիներ, տանձենիներ, տարբեր մրգի ծառեր ունեինք տնկած, կապոցները ջրի հոսքի հետ գնացել, դեմ էին առել դրանց ճյուղերին, ասեցինք՝ հալալ ապրանք էր, որ չկորավ: Եղբայրս գրքեր շատ էր կարդում, ընթերցասեր էր ու շատ էր ափսոսում գրքերի համար։ Երբ չորացել էին արդեն, էջերից հատիկ-հատիկ ածելիով մաքրում էր չոր ցեխը։

***

Մեկ էլ ասում էին, որ «անատոմիկից» դիակներ էր դուրս հանել, դե անատոմիկի դիահերձարանը նկուղային հարկում է, էդ ջրի հոսքն էնքան ուժեղ էր եղել, որ մեռելներին հանել էր փողոց: Մեր տան բակում էլ, չգիտես որտեղից, նավթով լի հսկայական մետաղե տակառ էր հայտնվել: Ես փոքր ժամանակ շատ էի բարձրանում մեր մրգի ծառերը, պտուղ քաղում։ Մի օր բարձրացել էի մեր բալենին, ահագին էլ վերև էի բարձրացել, իսկ մեր հարևանի տղան, որ էլի իմ հասակին էր, ներքևից նայում էր։ Մեկ էլ ինչ-որ շվշվոց եմ լսում, չեմ հասկանում, թե որտեղից է։ Հարևանի տղային հարցրեցի՝ դու ե՞ս շվացնում, ասաց՝ ոչ։ Կողքերս նայեցի, մեկ էլ որ չտեսա՝ այն ճյուղին, որի վրա կանգնած էի, ներքևից օձ էր փաթաթված։ Նույն վայրկյանին ծառից ցած թռա։ Սելավից հետո շատերի բակում էին օձեր հայտնվել, չգիտեմ, գուցե գազանանոցից էին դուրս եկել, դե ջրի հոսքն էդ կողմերից էր եկել: Ջրհեղեղից հետո երկար ժամանակ, երբ անձրև կամ ամպրոպ էր լինում, ես լաց էի լինում։ Ինձ հանգստացնում էին, ասում էին. «Այ Հրաչուհի ջան, մի վախեցի, էլ չի լինի տենց բան, էդ ճանապարհը փակել են»: Բայց առաջին երկու շաբաթը մեզ շատ մտերիմ մի ընտանիքի մոտ մնացի, որովհետև շատ էի վախենում:

Անի Սմբատի


ՔԱՂԱՔ Պատմություն

Երեվանաբնակ գերմանացիները Աշխարհի վերջից փրկություն փնտրող բողոքականներ, ճարտարապետներ, զինծառայողներ, նահանգապետեր՝ ովքեր էին (նախա)խորհրդային Երևանի գերմանացի էքսպատները:

↑ Ռազմաշքերթ Աբովյան փողոցում, Երևան, 1920-ականներ

56 57

Օգոստոս 2017

Հ

այաստանում գերմանացիների ներկայությունը սկսվել է 1816-1818 թվականներին, երբ Վյուրթեմբերգ քաղաքի բողոքական քահանաները սկսել են մարդկանց հավատացնել աշխարհի վերջի մասին շրջող լուրերին: Մոտ 8000 հավատացյալ ընտանիքներ Գերմանիայի տարբեր երկրամասերից թողել են իրենց տները և ճանապարհ են ընկել՝ օր առաջ բնակություն հաստատելու մարդկությանը մի անգամ փրկած Արարատ լեռան վրա՝ համոզված լինելով, որ 1836 թվականին կրկնվելու է երկրորդ ջրհեղեղը, և ինչպես առաջինի դեպքում, այս անգամ ևս Արարատը փրկելու է մարդկությանը։ Սակայն Երևանի առաջին հավանական գերմանացի բնակիչն այս խմբից չի եղել։ Նկատի ունենք մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի կնոջը՝

գերմանական, էստոնական և շվեդական ծագումով Յոհաննա Էմիլիե Լոոզեին (1819-1870), ծնունդով Ռևելից (այժմ՝ Տալլինն)։ 19-րդ դարի կեսից Հայաստանում սկսել են պաշտոնավարել ազգությամբ գերմանացի պետական և ռազմական գործիչներ, որոնք եղել են ռուսական կայսրության տարբեր շրջաններից և հիմնականում՝ ազնվական ընտանիքներից։ 1877-ից Երևանում տեղակայված ռուսական զօրքերում է ծառայել գնդապետ Ֆեոդոր (Ֆրիդրիխ) ֆոն դեր Նոննեն։ Նույն թվականին նա արժանացել է Սուրբ Գևորգի շքանշանին՝ Արդահանի ամրոցը գրավելու համար։ 1849-ին ստեղծված Երևանյան նահանգն ունեցել է ազգությամբ գերմանացի երկու նահանգապետ։ Առաջինը (1891-1895 թթ.) եղել է գեներալ Ալեքսանդր Ֆրեզեն։ Նա մեծ ավանդ է ունեցել նահան-


↑ Կոնստանտին Պաֆենհոլց ↑ Ֆրանց Լևինսոն-Լեսինգ

← Կամիլլա Տրևեր

գում նոր ճանապարհների շինարարության և գյուղատնտեսության զարգացման գործում։ Երկրորդ գերմանացի նահանգապետը եղել է պետական խորհրդական, գեներալլեյտենանտ, կոմս Վլադիմիր Տիզենհաուզենը։ 1906-ին Երևանի ռազմական նահանգապետի պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Լուի Նապոլեոն Ժոզեֆ Ժերոմ Բոնապարտի վարչակազմի ղեկավարն է եղել մեկ այլ գերմանացի՝ վերոհիշյալ գնդապետ Ֆեոդոր ֆոն դեր Նոննեի եղբայր Միխայիլ ֆոն դեր Նոննեն (1838-1919)։ Այս երեք եվրոպացիներին 1905-ին հանդիպել է Հայաստան այցելած իտալացի գրող Լուիջի Վիլլարին (1876-1959) և նրանց հիշատակել իր «Կրակը և սուրը Կովկասում» գրքում։ «Ես այցելեցի նաև նահանգապետ կոմս Տիզենհաուզենին։ Հարգալից և բարեկամաբար տրամադրված՝ նա չէր ցանկանում խոսել քաղաքականությունից՝ անվանարկվելու վտանգից ելնելով։ Կոմսն ամեն ինչին վերաբերվում էր կասկածով՝ չվստահելով ո՛չ թաթարներին, ո՛չ հայերին, նա չէր ցանկանում որևէ որոշակի դիրքորոշում ցույց տալ։ Տվյալ պահին դա բարդ չէր, քանի որ ողջ պատասխանատվությունն ընկած էր իշխան Նապոլեոնի վրա։ Տիզենհաուզենից ես միայն լսեցի հայերի և թաթարների փոխադարձ մեղադրանքների մասին… Ավելի պակաս բախտս բերեց իշխան Նապոլեոնի հետ։ Չնայած ես պատիվ ունեի հյուրանոցում զբաղեցնել Նորին կայսերական մեծության կողքի համարը, ինձ չհաջողվեց հարցազրույց վերցնել. իշխանը չէր ցանկանում, որ իր խոսքերը հայտնվեին թերթի էջերում։ Ես խոսեցի նրա վարչակազմի ղեկավար գնդապետ ֆոն դեր Նոննեի՝ համակրելի մտավորական սպայի հետ»։

***

Հայաստանում 19-րդ դարի վերջին գործել են նաև առնվազն երկու գերմանացի ճարտարապետ։ Վերոհիշյալ Միխայիլ ֆոն դեր Նոննեն Երևանում բնակվել է 1868-ից, ծառայել ռազմական ուժերում, արժանացել գնդապետի աստիճանի, ապա դարձել է Երևանի գավառային ճարտարապետ։ Նրա նախագծով կառուցվել են արական գիմնազիաները Աստաֆյան (1881) և Նազարյան (1896) փողոցներում, Շուստովի բազմաթորման գործարանը (1907), բնակելի տներ, բանտը, հայկական դիվիզիայի շտաբը, ներկայիս Հանրապետության փողոցի ու այլ վայրերի շենքեր, նահանգապետի նստավայրը, որտեղ 50 տարուց ավելի գտնվել են հանրապետության ղեկավարության գրասենյակները և այլն։ Իսկ 1910-ականներին Երևանի առաջին կինոթատրոններից մեկի տնօրենը եղել է գերմանացի Ռոյզենֆելդը։

19-րդ դարի կեսից Հայաստանում սկսել են պաշտոնավարել ազգությամբ գերմանացի պետական եվ ռազմական գործիչներ, որոնք եղել են ռուսական կայսրության տարբեր շրջաններից ***

Երևանում է ծնվել գերմանական ծագումով խորհրդային բնախույզ, աշխարհագրագետ, ազգագրագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Լյայստերը (1884-1932): Նրա քույրը՝ Մարիա Լյայստեր-Մելիքյանցը, եղել է մանկաբարձ-կնախտաբան։ Հայաստանում մանկաբարձության և կնախտաբանության սկզբնավորման գործում դեր է ունեցել ևս մեկ գերմանուհի՝ բժշկագիտության դոկտոր Մարիա Ռենիգեր-Արեշևան (1883-1954)։ Ավարտելով Վարշավայի համալսարանի բժշկական բաժինը՝ նա հաստատվել է Հայաստանում, տակավին 1922 թվականին ղեկավարել է Երևանում բացված «Մի կաթիլ կաթ» կանանց և երեխաների խորհրդատվական կենտրոնը։ Արժե նաև առանձնահատուկ նշել, որ ՌենիգերԱրեշևանը Հայաստանի պատմության մեջ առաջին կանանցից էր, որ պաշտպանել է ատենախոսություն և արժանացել գիտական կոչման։ Մաթեմատիկոս Արտաշես Շահինյանը, հիշելով իր երևանյան մանկությունը, գրել է, որ «Դեռևս գիմնազիայում ես կես տարի սովորել էի այդ լեզուն (գերմաներենը – Ա. Բ.). մեր դասատուն մի շվեդացի էր՝ Նիկլես ազգանունով, մի շատ համակրելի մարդ: 1918 թվականի ամռանը մենք ապրում էինք Դալմայի այգիներից մեկում, դպրոցները այդ տարի փակ էին. ես հիվանդ էի մալարիայով: Այդ ամռանը ևս մի քիչ գերմաներեն էի սովորել: Հրազդանի ափերին՝ մի այգում, ապրում էր մեր դասատուներից մեկը, որի կինը գերմանուհի էր. ամեն օր էշը հեծած գնում էի գերմաներենի դասի, իսկ վերադարձիս դողս բռնած նիրհում էի՝ փալանի վրա նստած»: Համաձայնեք՝ արտառոց և հուզիչ բան կա Հրազդանի ափին, այգում ապրող մի գերմանուհու և նրա մոտ ավանակին նստած գերմաներենի դասի գնացող վատառողջ հայ պատանու այս պատկերի մեջ...


ՔԱՂԱՔ Պատմություն

↑ Երևանի համայնապատկեր, 19-րդ դարի վերջ

***

Հայաստանում փողային գործիքների կատարման և դասավանդման ռահվիրաներից է Վիլհելմ Ավգուստովիչ Շփեռլինգը: Ծնունդով Քյոնիգսբերգից (այժմ՝ Կալինինգրադ), նա 1914-ին ընտանիքով հաստատվել է Հայաստանում։ Մինչև 1927-ը ծառայել է Երևանի կայազորի զորանոցներում, եղել զինվորական նվագախմբի ղեկավար, ապա աշխատել Երևանի կոնսերվատորիայում, հիմնել փողային գործիքների բաժինը, մասնակցել Հայաստանի առաջին սիմֆոնիկ նվագախմբի հիմնմանը, որտեղ նվագել է շեփոր, ֆագոտ և գալարափող։ 1930-ին ձերբակալվել է Հայաստան հրավիրված գերմանացի ինժեներից գերմանական հագուստ և կոշիկ նվեր ստանալու համար և 1931-ին աքսորվել է Միջին Ասիա։

***

Խորհրդային ժամանակներում փոքրաթիվ լինելու պատճառով գերմանացիները հիմնականում չեն նշվել ՀԽՍՀ-ում բնակվող ազգությունների շարքում։ 1926-ին գերմանական համայնքը Հայաստանում կազմել է 104, 1939-ին՝ 433 հոգի: Խորհրդային տարիներին երբեմն Հայաստանում աշխատել են ռուսաբնակ գերմանացիներ, հիմնականում գիտության և մշակույթի ասպարեզում՝ երբեմն դառնալով այդ բնագավառների ռահվիրաներ։ Գիտական կյանքի կազմակերպման և Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման ակունքներում կանգնած է գերմանացի Ֆրանց (Ֆեոդոր) Յուլի Լևինսոն-Լեսինգը։ Ֆիզիկոս Արտեմ Ալիխանյանը ի պատիվ Լևինսոն-Լեսինգի Արագածի վրայի Քարի լիճը անվանակոչել է Լեսինգի լիճ։ Նույնպես գերմանական ծագում ուներ Հայաստանում երկրաբանության մեկ այլ ռահվիրա՝ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ Կոնստանտին Պաֆենհոլցը, որը 1941-ին նշանակվել է Հայաստանի երկրաբանական վարչության գլխա-

58 59

Օգոստոս 2017

վոր երկրաբան։ 1943–1945 թթ. Երևանում է բնակվել նաև գերմանական ծագումով մեկ այլ ռուս գիտնական՝ պատմաբան, արվեստաբան, հին Հայաստանի պատմության մասնագետ Կամիլլա Տրևերը։

***

Գերմանական ծագում է ունեցել 1934-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնի առաջին բալետային ներկայացումները՝ «Վալպուրգյան գիշերը» և «Կարապի լիճը» բեմադրած պարադիր Յուրի Ռեյնկեն։ Հայ կինոյի առաջին տարիներին Երևանի կինոստուդիայում են աշխատել բեմադրիչ-օպերատոր Կոնստանտին Ռոդենդորֆը և Միխայիլ Վեռները։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հայաստանից 212 գերմանացու աքսորել են Ղազախստան: Հետխորհրդային Հայաստանում գերմանական հաջորդ ներկայությունը կապված է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ այստեղ բերված գերմանացի ռազմագերիների հետ։ Այս թեման մանրամասն հետազոտել է արձակագիր Հովիկ Չարխչյանը։ Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԽՍՀՄ տարածքում գործող ճամբարներում եղել են հարյուր հազարավոր գերմանացի ռազմագերիներ։ Նրանց անվանել են գերմանացի գերիներ, սակայն նրանց մեջ եղել են նաև ռումինացիներ, հունգարացիներ, իտալացիներ, ավստրիացիներ, դանիացիներ, ֆիններ և այլք: 1943-ին Հայաստան են ուղարկվել նրանց առաջին խմբերը՝ որպես բանվորական ուժ օգտագործելու զանազան աշխատանքներում (հիմնականում՝ շինհրապարակներում, որոշ չափով նաև՝ արտադրության ու գյուղատնտեսության մեջ): Գերմանացի ռազմագերիներն են կառուցել Երևանի Հաղթանակի կամուրջը, քաղաքի կենտրոնը Հաղթանակի զբոսայգուն կապող խճուղու հենապատերը, Մատենադարանը, ալյումինի գործարանը, մի շարք շենքեր Նար-Դոս փողոցի վրա, Մաշտոցի պողոտան մանկական երկաթուղուն


↑ Վիլհելմ Շփեռլինգ

↑ Ալեքսանդր Ֆրեզե

← Միխայիլ ֆոն դեր Նոննե

միացնող ստորգետնյա ճանապարհը և դրան կից ռմբապաստարանները և այլն: Հետագայում գերմանական գերիներից ոմանք ընտանիք են կազմել հայաստանցի կանանց հետ, հատուկենտ մարդիկ էլ մշտական բնակություն են հաստատել Հայաստանում: Չարխչյանը վկայել է, որ մի անգամ վարորդները դեպի Հաղթանակի այգի տանող պատի մոտ տեսել են տարեց մի մարդու, որը դեմքը հենած քարերին արտասվել է: Կարծելով, թե ծերունին վատ է զգում, ոմանք մոտեցել են, առաջարկել իրենց օգնությունը, սակայն անծանոթը նրանց կարողացել է դժվարությամբ բացատրել, որ այդ քարերն ինքն է շարել այն ժամանակ, երբ ռազմագերի էր: Դարձյալ Չարխչյանի վկայությամբ՝ Գերմանիա մեկնած Մատենադարանի գիտաշխատողների մի խումբ այդ երկրում հանդիպել է մարդկանց, ովքեր եղել են Մատենադարանը կառուցող գերիներից: Նրանցից ոմանք դեռ հիշել են ու կարողացել են հայերեն նախադասություններ արտասանել։ Ռազմագերիները Հայաստանում մնացել են մինչև 1948 թվականը, երբ երկրով մէկ հայտարարվել է համաներում, և նրանք վերադարձել են իրենց երկրները: Սակայն շատերն էլ իրենց վախճանը գտել են Հայաստանում՝ հիվանդությունների, քաղցի, ծանր աշխատանքի պատճառով (ոմանց նաև գնդակահարել են)։ Գերմանական ռազմագերիների գերեզմանոցներ կան Հայաստանի տարբեր բնակավայրերում, նաև Երևանում՝ Հրազդանի կիրճում, Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում։ Հատուկենտ գերմանացիներ Երևանում հաստատվել են հաջորդ տասնամյակներին ևս, հիմնականում՝ հայերի հետ ամուսնացող գերմանուհիներ։ 1963 թվականին Իտալիայից իր հայ ամուսնու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի հետ Հայաստան մշտական բնակության է տեղափոխվել գերմանուհի Մարիա Զարյանը (Գավրոնսկի, 1920-2001) հետ, որ մինչև վախճանը բնակվել է Երևանում, խոսակցական գերմաներեն դասավանդել պետական համալսարանում։

Վիլհելմ Շփեռլինգը 1930-ին ձերբակալվել է Հայաստան հրավիրված գերմանացի ինժեներից գերմանական հագուստ եվ կոշիկ նվեր ստանալու համար եվ 1931-ին աքսորվել է Միջին Ասիա Նման անձանց ներկայությունները ունեցել են փոքր, սակայն որոշակի ազդեցություն այդ ընտանիքների և նրանց շրջապատի դաստիարակության, կենցաղի, հոգեբանության վրա։ Օրինակ, ժամանակակիցը վկայել է, որ վերոհիշյալ Մարիա Զարյանը Երևանում տարիներ շարունակ ամեն օր լվացել է իրենց մուտքի բոլոր հինգ հարկի աստիճանաշարերը՝ ի վերջո գերմանական հայտնի մաքրասիրությամբ վարակելով նաև դրացիներին… 1998-ին Հայաստանի գերմանական համայնքը կազմել է 97 ընտանիք, որոնցից 56-ը բնակվել է Երևանում (հիմնականում՝ խառը ամուսնություններ)։ 2011-ի տվյալներով Հայաստանում բնակվում է 200 գերմանացի, մեծ մասամբ Երևանում: Այսօր նրանք միավորված են կառավարության կողմից պաշտոնապես գրանցված գերմանական համայնքում։ Գործում է «Տևտոնիա» գերմանա-հայկական մշակութային միությունը, որի ղեկավարն է քիմիկոս Վիկտոր Վուխրերը։ Հայաստանաբնակ գերմանացիները շարունակում են արտագաղթել, և հայտնի չէ, թե մոտ ապագայում կկարողանանք խոսել Երևանում գերմանական ներկայության մասին:

Արծվի Բախչինյան


Քաղաք Կադրերի բաժին

Աշոտ Մամաջանյանի մատենանիշերը, 1930-60-ական թթ. Հակոբ Կոջոյանի աշակերտ, նկարիչ Աշոտ Մամաջանյանը (1908-1994) ակտիվ աշխատել է հաստոցային գրաֆիկայի, գրքի ձևավորման և պլակատի բնագավառներում, ինչպես նաև մասնագիտացած եղել մատենանիշերի վրա: Մատենանիշը (լատիներեն՝ ex libris, բառացի՝ «գրքերից»), որի վրա անպայման նշվում է գրքի տիրոջ անունը, երբեմն՝ ընտանեկան զինանշանով կամ որևէ այլ ձևավորմամբ, փակցվում կամ կնքվում է գրքի ձախ ֆորզացի վրա: Մատենանիշը սկսել է ակտիվ կիառվել Եվրոպայում 16-րդ դարում, երբ մեծ թափ հավաքեց գրահարատակչությունը: Հայաստանում դասական մատենանիշերը մեծ տարածում չեն ստացել, թեպետ խորհրդային տարիներին շատերն ունեին պարզունակ գրասենյակային կնիքներ՝ «[գրքի տիրոջ] գրքերից» գրառմամբ:

«Աշոտ Մամաջանյան. Մատենանիշեր», Երևան, 1980

60

Օգոստոս 2017




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.