ԵՐԵՎԱՆ #47, 2018

Page 1

#1(47) 2018

Գրողը տանի Ովքեր են գրում, հրատարակում և վաճառում հայատառ գրականությունը (իսկ դուք հետո կարդում եք)



Անահիտ Հայրապետյան

Գուրգեն Խանջյանն ու Գրեթերթի հեղինակների պատը, 2013 թ.

Ե

րբ ձեր խոնարհ ծառան փորձում էր իր համեստ գրչով (իրականում՝ նախնադարյան «պենտիում մեկի» ms word-ով) ներգրավվել գրական դաշտ, Հայաստանում գրական դաշտ, կարելի է ասել, չկար։ Կային հրաշալի գրողներ, որոնք գրում էին հրաշալի գործեր, բայց գրքերը կամ չէին տպվում, կամ տպվում էին հեղինակների՝ մի կերպ քերած գումարներով, հետո փոշոտվում էին նույն հեղինակի տանը, մինչ նա կնվիրեր ամբողջ տպաքանակը ծանոթ-բարեկամներին, կամ հատիկ-հատիկ կվաճառեր հատուկենտ գրախանութներին։ Հանրությունը կարծես առանձնապես չէր հետաքրքրվում, դպրոցներում հասնում էին Սևակ-Շիրազին ու կանգ առնում։ Իսկ մենք, 18-20-22 տարեկան սկսնակ, մի քիչ կուչ եկած, բայց իրականում ահագին անվախ գրողներով հավաքվում էինք Գրողների միության կլոր դահլիճում, կարդում անցած շաբաթվա ընթացքում գրված նոր գործերը, հետո միահամուռ քլնգում իրար այնքան, մինչև նորմալ գործ չէր ստացվում։ Լինում էին նեղացողներ, բայց ինչպես պնդում էր երիտասարդական սեկցիայի (ներքին հումորի համաձայն՝ «սեկտայի») առաջնորդ Արքմենիկը՝ «Իսկական գրողը քլնգվելու պատճառով չի թարգի գրելը, եթե թարգեց՝ ուրեմն գրող չի»։ Էդպես կլոր դահլիճի ծխած ու սրճված օդում՝ պատերից կախված Չարենցի, Իսահակյանի, Սարոյանի ու էլի հավես դեմքերի սև-սպիտակ աչալուրջ լուսանկարների ներկայությամբ հնչում էին Պաչյանի, Համբարձումյանի, Հովսեփյանի, Սարիբեկյանի, Դավթյանի ու այլոց պատմվածքները, բանաստեղծություններն ու էսսեները։ Հետո այդ ու բազմաթիվ այլ

գործեր սկսեցին տպվել «Գրեթերթում» (իսկ գրողներին իրենց առաջին պրոֆեսիոնալ լուսանկարներում սկսեց անմահացնել բանաստեղծ/լուսանկարիչ Անահիտը) ու շատ ուրիշ տեղերում, հետո մերոնք սկսեցին գրական մրցանակներ ստանալ ու վերջապես տպագրվել։ Սեկցիայի և ընդհանրապես, նոր սերնդի գրողները աստիճանաբար հնարավորություն ստացան իրենց գործերը տեսնելու տպագրված, գրախանութների տաղավարներում շարված, սրճարաններում կարդացող մարդկանց ձեռքերում, Ֆեյսբուքում շեյրված։ Ու էն մարդիկ, ովքեր 2000-ականների սկզբի տոտալ լոքշի ու մոխրագույնի մեջ չդադարեցին լինել երազող (քանի որ եթե ուզում ես լինել գրող, դու առնվազն անուղղելի երազող ես) դարձան այսօր արդեն կենդանության նշաններ ցուցաբերող գրական դաշտի կարկառունները։ Ու ոչինչ, որ նրանց գրքերի տպաքանակները այժմ հազիվ անցնում են հազարը (խորհրդային տասնյակ հազարների փոխարեն), փոխարենը այդ տպաքանակներն այլևս չեն փոշոտվում տան նկուղներում, այլ հասնում այնտեղ, ուր պետք է՝ հետաքրքրվողների գրադարակներին։ Գիրք նվիրելը նորից նորաձև է, հայերեն գրականությունը՝ հետաքրքիր, գիրք տպելն այլևս բիզնես-խենթություն չէ, գրախանութ պահելը՝ բարեգործություն չէ։ Ու մենք գրում ենք, գրում։ Դուք էլ դե կարդացեք։ Անհրաժեշտության դեպքում՝ քլնգեք։ Բայց ձև մի արեք, որ արդի հայ գրականություն չկա։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, Գորան Բրեգովիչի համերգը, երևանյան կրծքանշաններ և այլն:

07

Իրադարձություն IQOS-ը՝ Հայաստանում Երևանցի ծխողներն այժմ այլընտրանք ունեն:

08

Արվեստ ԱՐԱՐԱՏ կոնյակը՝ «Բրոդսկի/Բարիշնիկով» ներկայացման պաշտոնական գործընկեր Մեծ արտիստն ընթերցում է մեծ պոետի գործերը:

18

Հրատարակիչ «Զանգակի» մեխանիզմը Գրքի ստեղծման բոլոր փուլերը՝ «Զանգակ» հրատարակչությունում:

22

Մասնագիտություն Թարգմանիչ՝ հաճույքի համար Ինչու են թարգմանչությամբ զբաղվում հիմնական աշխատանքից ազատ ժամանակ։

24

Մասնագիտություն Գաղտնի գործակալ Ովքեր են գրական գործակալները և ինչու են նրանք անհրաժեշտ։

26

Հայաստան-Սփյուռք ՀԲԸՄ-ն և հայ գրականությունը Կազմակերպության մասնակցությունը գրական կյանքում:

ԳՐՈՂԸ ՏԱՆԻ

10

12

14

Կորպորատիվ խորհուրդ U!Գիրք Ucom-ի աշխատակիցները պատմում են իրենց սիրելի գրքերի մասին: Պետական մոտեցում Մոզամբիկում շրջված ավտոբուսը Պետության և գրականության հարաբերությունների մասին։ Հրատարակիչ Քառորդ դարագիր Հայաստանի ամենախոշոր հրատարակչություններից մեկի՝ «Անտարեսի» անցած ճանապարհը:

28

Մատաղ սերունդ Ավելի մեծ պատասխանատվություն Մանկապատանեկան գրականությունը՝ ներսից:

30

Խոշոր պլան Գրեֆոտո Ժամանակակից հայ գրողները՝ մոտիկից:

32

Այլընտրանք Գիտես սաղ կյանքս գրող եմ եղե՞լ Արծաթագործ, լուսանկարիչ, տնտեսագետ՝ հայ գրողների հիմնական աշխատանքները։

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Շապիկ՝ Ռուբեն Մալայան

36

38

40

42

Սեփական փորձ Արգելե՛լ բանստեղծությունը Բանաստեղծ Կարեն Անտաշյանը բացատրում է, թե ինչու է պետք հայերին ազատել պոեզիայից։ Գրախանութ Գրքի ժամանակներին ընդառաջ Գարնանը Ստանիսլավսկու թատրոնի շենքում բացվելու է «Զանգակ» գրատունը: Գրախանութ Գիրք վայելելու տեղ Ինչպես գինետան փոխարեն Սարյան փողոցում բացվեց իր տեսակի մեջ առաջին գրախանութը՝ «Բյուրոկրատը»: Գրախանութ Գրքի հերթ Երևանի գրեթե բոլոր գրախանութներում պնդում են, որ Երևանում գրքի բում է:

Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Անի Սմբատի, Լենա Գևորգյան, Ամալի Խաչատրյան, Արեգ Դավթյան, Մարատ Յավրումյան, Կարեն Անտաշյան, Անահիտ Հայրապետյան Լուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Անահիտ Հայրապետյան, Սահակ Մուրադյան, Մարիամ Լորեցյան, Բուկինիստ Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Հարություն Թումաղյան, , Սուսաննա Դոմբայան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Մելիք-Ադամյան 2/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com URL՝ www.evnmag.net Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

2 3

Մարտ 2018

Համարը լույս է տեսել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Հայ թեք Պարզապես ոչ թղթի վրա Ինչու Հայաստանում չեն տարածվում էլեկտրոնային գրքերը:

48

Այնտեղ Գրողը տոնի Գրքի ամենախոշոր փառատոները՝ Ֆրանկֆուրտից Կահիրե:

ՔԱՂԱՔ

52

Իմ Երևանը Երևանի խճճվող պատմությունները Անիտա Հախվերդյանի պարզ ու հանճարեղ Երևանը:

54

Պատումներ Հայաստանից Շարժման մեջ Նոր պատմվածք՝ «Պատումներ Հայաստանից» շարքից:

56

Կադրերի բաժին Գրքերի աճուրդ Կինոյի տանը, 1988 թ. Մի քանի կադր Երևանի պատմությունից:

© 2011-2018 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 12.03.2018

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

Գլխավոր հովանավոր

46

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Վերաբացում

Անհասկանալի Գորբաչովի, պոլիգլոտ Հենոյի և ծխելու անվնասության մասին բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները։

Ջազզվե, Թումանյան 35/40

Թումանյանի «Ջազզվեն» վերաբացվել է տևական ընդմիջումից հետո՝ ներկայանալով բոլորովին նոր դիզայնով, թարմացված մենյուով և ինքնատիպ ինտերիերով, որոնք հետագայում փոխանցվելու են «Ջազզվե» սրճարանի մյուս սրահներին։ Նոր բրենդինգի հիմքում թումանյանական հերոսուհիներն են՝ Անուշը, Թամարը և Գոհարը: Նոր դիզայներական լուծումները տարածվել են սրճարանի ինտերիերի, մենյուի և այլ ատրիբուտների վրա։

***

Մի անգամ, կարծեմ 84 թիվն էր, տելեվիզրով Գորբաչովին էին ցուց տալիս։ Խոսում էր։ Ասեցի՝ լսեմ, տեսնեմ ինչ ա դուրս տալիս։ Երկու ժամ խոսաց, խոսաց, խոսաց։ Վերջում՝ թե մի հատիկ միտք հասկացա՝ ամոթ ինձ։ Հիմա մեր մոտ էլ լիքը տենց հանրային դեմքեր կան՝ անընդհատ խոսում են, իսկ միտք մեջը չկա։

***

Մեկ-մեկ ռուսական ալիքներով նենց ահավոր ավարիաներ են ցույց տալիս, մարդ վախում ա մյուս օրը մեքենա քշի։ Ընդհանրապես, եթե մի քիչ էլ վախ կա մեջդ՝ պիտի չքշես, ուրեմն քոնը չի։

Նոր գիրք

***

Քնելուց առաջ միշտ մի տաստասնհինգ էջ գիրք եմ կարդում՝ լավ հանգստացնում ա։ Ուրիշ ժամանակ չեմ ունենում ափսոս։

***

Էս ահավոր պռոբկեքը մի ձև անցնելու համար ի՞նչ պդի անեմ՝ պդի մաշնիս համարի մի թիվը փագեմ, ու վստրեչնիով ճռցնեմ։ Թե չէ էս այլանդակ վիճակից ուրիշ տարբերակ չկա դուրս գալու։ Հո իմ համա՞ր չեմ անում, կլիենտիս համար եմ անում։ Եթե հանկարծ կանգնացնում են, ասում եմ՝ պասաժիրս վատացել ա, գնում ենք հիվանդանոց։ Դե, լավ կլինի, որ էդ ժամանակ պասաժիրն էլ տենց ասի էլի։

***

Էս Հենոն 9 լեզու գիտի, բայց քանի ամիս՝ մի բառ չէր ասում՝ հասկանանք ուր ա խաղալու վերջը։ Լավ ա «Արսենալի» պահը եղավ, ինչ ասեմ։

***

Աչիկ ջան, հըմի դու նորմալ ե՞ս համարում, որ Հայ մեծերի շարքում էս սատանիստին են կպցրել՝ Թանքյան ա, եսիմինչ ա: Սա մեր քրիստոնյա հավատին դեմ մարդ ա: Ի՞նչն ա լավ երգիչ: Մարդը որ սատանային ա դավանում, ռոք-մոք ա երգում, չպիտի տենց մարդուն լսես: Մորուքը, սև շորերը տենում ե՞ս: Մեր Առաքելական եկեղեցին սենց բաներին դեմ ա, աչիկ ջան:

4 5

Մարտ 2018

Հովհաննես Երանյան «Մեղքի պարան», ԱՆՏԱՐԵՍ

2017 թվականի Yerevan Book Fair-ի մրցանակակիր Հովհաննես Երանյանի յոթերորդ գիրքը ճանաչելի իրականության, երևակայության ու երազանքի եռաշերտ վեպ է, ուր մի քանի սերունդ՝ հայր, որդի, դուստր, փորձում են ընդլայնել երկրի արդարության սահմանները, և նույն հարցն է հնչում. «Ու՞ր է քո եղբայրը, կամ՝ ու՞ր է իմ որդին»: Լքված տների այս երկրում ժպտադեմ արքայի խոստում ու փնտրտուք կա, նրան փրկելու համար ընդվզող մարտիկներ: Մի կողմից հուսահատություն ու հոգեխանգարմունք, մյուս կողմից՝ ըմբոստացում, որպեսզի երկիրը փոխվի, և մարդիկ պարտված չհեռանան:

«Հայկական խաղող և գինի», GIZ

«Հայկական խաղող և գինի» գիրքը (հեղինակներ՝ Նելլի Հովհաննիսյան, Ալեքսանդր Եսայան, Արսեն Բոբոխյան, Մարինա Դալլաքյան, Սուրեն Հոբոսյան, Բորիս Գասպարյան) գրված է խաղողագործության ու գինեգործության ծագման ու զարգացման վերաբերյալ նորագույն գիտական ուսումնասիրությունների ու ձեռքբերումների հիման վրա և ընթերցողին տրամադրում է համակարգված գիտելիքներ: «Հայկական խաղող և գինի» գիրքը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր գինին պարզապես խմիչք չհամարելով այն ուղղակիորեն կապում են գինեվետ խաղողի սորտերի բազմազանության, երկրի խաղողագործական և գինեգործական ավանդույթների, մշակույթի և պատմության հետ: Կարևոր հավելում այս հրատարակության մասին՝ գրքի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է Հայաստանում խաղողի աբորիգեն և վտանգված գինեմետ սորտերի ուսումնասիրութանը, կայուն պահպանությանը և օգտագործմանը:

Օլդոս Հաքսլի, «Չքնաղ նոր աշխարհ», ԶԱՆԳԱԿ

Դիստոպիական ժանրի առաջին (ավելի վաղ լույս է տեսել միայն Եվգենի Զամյատինի «Մենքը», իսկ ահա Օրուելի «1984»-ն և Բրեդբըրիի «451 ըստ Ֆարենհայթի»-ն լույս են տեսել տարիներ անց) և կարևորագույն վեպերից մեկը առաջին անգամ լույս է տեսնում հայերենով՝ Լիլիթ Հայրապետյանի թարգմանությամբ։ «Չքնաղ նոր աշխարհի» իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության՝ գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել: Ժանրի և ընդհանրապես 20-րդ դարի գրականության սիրահարների համար՝ պարտադիր ընթերցանություն:


Ինչ անել

Նոր գիրք

Գորան Բրեգովիչ

Առնոս Մարտիրոսյան

Մարզահամերգային համալիր, ապրիլի 16 Նիկոլա Տեսլայից և Էմիր Կուստուրիցայից հետո (և մեծապես Կուստուրիցայի շնորհիվ) ամենահայտնի սերբ Գորան Բրեգովիչը երկրորդ անգամ գալիս է Հայաստան իր՝ Հարսանիքների և թաղումների նվագախմբով։ Ինչպես և նախորդ անգամ, գեղեցիկ, լիրիկական, տրագիկ, հռհռալու չափ զվարճալի և այլ երգերը կհնչեն ՄՀՀ-ի բեմից։ Տոմսերի արժեքը՝ 3000-30000 դրամ։

Անահիտ Քնարյան, «ԴԱՏԱՎՃԻՌ» գրքից

Ready Player One

Կինոթատրոններում, մարտի 29-ից Սթիվեն Սփիլբերգի ցանկացած նոր ֆիլմ հրաշալի առիթ է կինոթատրոն գնալու։ The Post լրագրողական դրամայից ընդամենը երկու ամիս անց Հոլիվուդի ռահվիրան վերադառնում է թեժ բլոքբասթերով։ Ready Player One-ը («Առաջին խաղացողին պատրաստվել») ապագայի աշխարհի մասին է, որտեղ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում վիրտուալ իրականությունում, քան իրական։ Գլխավոր հերոսին սպասում են բազմաթիվ արկածներ և հանդիպումներ 1980-90-ականների փոփմշակութային տարրերի (այդ թվում՝ սփիլբերգյան) հետ։

Զարդեր Inchkachka. Barev by Siranush

Դիզայներ Սիրանուշ Դանիելյանը պատմում է, թե ինչպես որոշեց զբաղվել փիների արտադրությամբ. «Վերնիսաժում միշտ սիրել եմ փորփրել հին կրծքանշանները և հուշանվերները։ Ու միշտ մտածում էի՝ հիմա ինչու՞ մեզ մոտ նման բաներ չեն անում։ Իսկ հետո մի օր ինստագրամում տեսա Inchkachka-ի փիները. լավ հնարավորություն է երևանյան համով-հոտով փիներ ստեղծել։ Գրեցի, որ իրենցից պատվիրեմ, խոսակցության ընթացքում որոշեցինք համատեղ մի որևէ շարք անել։ Էդտեղից էլ ծնվեցին Barev փիները»։ Barev փիները կարելի է ձեռք բերել «Բյուրոկրատ», 5Concept և Maintown խանութներում, ինչպես նաև պատվիրել օնլայն inchkachka.am և hay-hay.com կայքերից։

Դուրս եկա պատշգամբ:– Բակը նույնն էր՝ Լցված ամառային զով տաքությամբ: Մեր բակը քաղաքում համբավ ունի՝ «Բոքսի հայաթ», Որն հայտնի է բնիկ Երևանցիներին բոլոր: Բակը ունի օրենքներ չգրված, Եվ այդ օրենքները պատվով հաղթահարած տղաները միայն Կարող են ձեռք բերել Տիտղոս Տղամարդու՝ Իսկական հայ տղամարդու: Եվ հենց դրա համար, Ամեն մի դեռահաս՝ կռվազան, թե՝ խիզախ, Ինքնահաստատումի իր երազանքն ունի Այս «հայաթում»: Մեր բակն էլ, բոլոր բակերի նման Աշխույժ ու արթմնի Վայելում էր ամառային գիշերները Երևանի: Գիշերն ի լույս Տաղավարներում ծառապատ Խաղից խաղ թեժացող նարդու զառերի հետ Ավելանում էր թիվը խաղացողների: Իսկ բաց դուռ, պատուհան ու պատշգամբներից Սուրճի բուրմունքն էր տարածվում ծառերն ի վեր, Գիշերի մեջ անուշ: Սակայն... ո՞ւր են նրանք:–

Հարցրեք գրախանութներում


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Նոր նստավայր

Լա Մեզոն Ռուժ բուտիկ, Թումանյան 31/3

Հայ-ֆրանսիական Լա Մեզոն Ռուժ բուտիկը ստեղծվել է խթանելու ֆրանսիական խոհարարական մշակույթը Հայաստանում: Լա Մեզոն Ռուժն ընտրում է բնության թարմ և բնական բաղադրիչները։ Այստեղ վստահ են, որ բուտիկի ուտեստները համտեսողն իրեն կզգա ֆրանսիական նրբագեղ միջավայրում: Բուտիկի հիմնադիրները Հայաստանում իրական ֆրանսիական անկյուն ստեղծելու փորձ ունեն. առաջինը Լա Ֆայեթ ռեստորանն է, որը գտնվում է Նորքի 13-րդ փողոց 16 հասցեում՝ հաճելի գաստրոնոմիկ ռեստորան քաղաքի տպավորիչ տեսարանով: Ռեստորանի մեծ պահանջարկն էլ դարձավ Լա Մեզոն Ռուժի բացման պատճառը։ Այստեղ ներկայացված ապրանքատեսակները 100% բնական են և չեն պարունակում կոնսերվանտներ, հավելումներ, գունավորիչներ, նիտրիտներ և նիտրատներ։ Դրանք պատրաստված են Հայաստանում տեղական, միայն բարձրորակ և բնական սննդամթերքից՝ պահպանելով ֆրանսիական խոհարարական արվեստի ժառանգության լավագույն ավանդույթները: Բուտիկն իր հաճախորդներին կտրամադրի առաջին անգամ Հայաստանում արտադրված ֆրանսիական ֆուա գրա, բադի ծխեցրած կրծքամիս, բադի կոնֆի, ծխեցրած սիգ, ծխեցրած իշխան, ավանդական իտալական պռոշուտոյի փոխարինող տեղական աղադրված միս, երշիկեղենի և նրբերշիկների տեսականի (տեղական փափուկ մսից, բնական համեմունքներով առանց որևէ այլ համային հավելումի) և ֆրանսիական խոհանոցը ներկայացնող բազմաթիվ այլ ապրանքատեսակներ։ Բուտիկսրճարան կարող եք այցելել ճաշելու, ընթրելու, ինչպես նաև համտեսելու բուտիկի կողմից ներկայացվող նոր կերակրատեսակներ։

Փոս, Բաղրամյան 1

Երևանի կենտրոնում գտնվող ՓՈՍ բար-խոհանոցը առաջարկում է համեղ սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների հարուստ տեսականի, որոնք կարող եք վայելել հիանալի երաժշտության ներքո՝ խորտիկների հետ միասին: ՓՈՍ-ում հաճախ հյուրընկալելու են Երևանի լավագույն DJ-ների և երաժիշտների, ովքեր երաժշտասերների հետ կկիսվեն իրենց յուրահատուկ թրեքերով:

Limone, Թամանյան 3/81

Իտալական սրճարան-ռեստորան՝ Black Angus-ի հիմնադիրներից։ Մանրակրկիտ մտածված ինտերիերը միանգամից տեղափոխում է Միջերկրածովյան միջավայր, իսկ համապատասխան սննդի համար պատասխանատու է իտալացի շեֆ խոհարար Վինչենցո Դի Տուորոն, որ նախքան Limone-ն հասցրել է աշխատել աշխարհի տարբեր ծայրերում՝ Նյու Դելիից մինչև Նյու Յորք։

6 7

Մարտ 2018


IQOS-ը՝ Հայաստանում Հայաստանը դառնում է 39-րդ երկիրը, որտեղ մեկնարկեց IQOS-ի վաճառքը։

լի լավ այլընտրանքով փոխարինելն է: Անգամ մինչև IQOS-ի պաշտոնական մեկնարկը Հայաստանում արդեն կար ավելի քան 2500 օգտատեր: Սա բացառիկ դեպք է մեզ համար, որն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումն ու կարծրատիպերին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Ֆիլիպ Մորրիսն արդեն ներդրել է ավելի քան 4,5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց ծխի ապրանքների տեսականի մշակելու համար, և սա դեռ սկիզբն է: Մենք հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկն ու հետազոտությունների ու մշակման կենտրոն հիմնելը մեծապես կնպաստեն առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին», — նշում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի

bravo.am

bravo.am

IQOS-ը սարք է, որն էլեկտրոնային IQOS բռնիչի օգնությամբ տաքացնում է «HEETS» կամ «HeatSticks» կոչվող հատուկ մշակված ծխախոտի հատիկները: Սարքը ծխախոտը տաքացնում է շատ ավելի ցածր ջերմաստիճանում՝ մինչև 350°C, առանց այրման, կրակի, մոխիրի կամ ծխի: Արդյունքում ստացվող գոլորշին բացասաբար չի ազդում սենյակային օդի որակի վրա: Հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը (PMI) շարունակում է ընդլայնել IQOS-ի շուկայի մասնաբաժինը՝ այս նորարարական ապրանքն աշխարհում չափահաս ծխողներին հասանելի դարձնելու համար: Այժմ այս հեղափոխական տեխնոլոգիան հասանելի է Հայաստանում։ Փետրվարի վերջին PMI-ի հայաստանյան ներկայացուցչությունը մեկնարկեց իր հեղափոխական ապրանքի վաճառքը Հայաստանում: Որպես առաջին քայլ՝ IQOS-ի վերապատրաստված աշխատակիցները Dalma Garden Mall-ի հարմարավետ տաղավարում չափահաս ծխողներին ցույց կտան ծխախոտը տաքացնող սարքի աշխատանքի սկզբունքն ու խորհրդատվություն կտրամադրեն IQOS-ի անցում կատարելու վերաբերյալ: Շատ շուտով IQOS-ի վաճառակետեր կգործեն նաև Երևանի այլ խանութներում: IQOS-ը մշակվել է Շվեյցարիայում՝ PMI-ի հետազոտությունների և մշակումների կենտրոնում: Սարքի տեխնոլոգիան ավելի քան 400 աշխարհահռչակ գիտնականների տասնամյակներ տևած ուսումնասիրությունների արդյունքն է: IQOS-ի հիմքում առաջատար էլեկտրոնային համակարգ է, որը, առանց ծխախոտն այրելու, այն տաքացնում է մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանքային համակարգ, որը, ի տարբերություն սովորական սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին մնացող տհաճ հոտի։ «Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավե-

գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան: IQOS-ն արդեն հասանելի է 38 երկրում՝ ներառյալ Ճապոնիան, Իտալիան, Շվեյցարիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, Ֆրանսիան և Գերմանիան: Ողջ աշխարհում մոտ 5 մլն չափահաս ծխող արդեն նախապատվությունը տվել է IQOS-ին։ Ամեն օր մոտ 10000 ծխող անցում է կատարում է IQOS-ի: Ներկայումս PMI-ն աշխատանքներ է իրականացնում Հայաստանում Հետազոտությունների և մշակումների կենտրոն հիմնելու ուղղությամբ, որը կլինի աշխարհում երրորդը՝ Շվեյցարիայի և Սինգապուրի կենտրոններից հետո:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Արվեստ

ԱՐԱՐԱՏ կոնյակը՝ «Բրոդսկի/Բարիշնիկով» ներկայացման պաշտոնական գործընկեր Փետրվարի 2-ին «Բալենու այգի» արվեստների միջազգային փառատոնի շրջանակում Չիկագոյի «Հարրիս» երաժշտության և պարի թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ալվիս Հերմանիսի «Բրոդսկի/ Բարիշնիկով» մոնոներկայացումը: Ներկայացման միակ դերի կատարողը Միխայիլ Բարիշնիկովն էր, որնը այս տարի նշեց ծննդյան 70-ամյակը:

→ Բրոդսկին ու Բարիշնիկովը Նյու Յորքում, 1985 թվական

8 9

Մարտ 2018

Ներկայացումը, որը մշակութային արտագաղթ է ապահովում դեպի նրա անցկացման ցանկացած վայր, ստեղծողների կողմից սահմանվել է որպես «զգացմունքային ճանապարհորդություն դեպի պոեզիայի խորքը»: Անգերազանցելի Բարիշնիկովը կարդում է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի, իր վաղեմի ընկերոջ՝ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծություններն ու արձակը: Բեմի վրա հայտնվելով այն ճամպրուկով, որով հնարավոր է Բրոդսկին լքել է հայրենիքը, Բարիշնիկովի հերոսը ճամպրուկի միջից հանում է գիրքը, դնում ակնոցը և սուզվում ընթերցանության, հիշողությունների, հույզերի մեջ: Մեծ բանաստեղծի և պարողի փոխկապակցվածության գագաթնակետը հին ձայնագրիչից եկող Բրոդսկու ձայնն է, որն իր ներդաշնակ տեղն է գտել լակոնիկ, բայց միևնույն ժամանակ զգացմունքային աներևակայելի խիտ դեկորացիաներում: Բարիշնիկովը, ով բալետի իր դերերում բազմիցս հաղթահարել է ձգողականությունը և վաղուց հրաժարվել կատարելության անհասանելիությանը հավատալուց, ընթերցում է տեքստը՝ աստիճանաբար ուրվագծելով այն շարժման մեջ, ակնարկով, բայց արտահայտիչ, ակամա շարժումով, բայց տեքստի ռիթմին համահունչ, անուղղակի, բայց հստակ՝ հանդիսատեսին միայնակ թողնելով անփոխանցելի տպավորությունների մի ամբողջ գամմայի հետ: Ներկայացման ավարտին ԱՐԱՐԱՏ-ի անունից, որի գաղափարախոսության հիմքում վարպետության նոր արտահայտումների որոնումն է, տեղի ունեցավ հատուկ հյուրասիրություն, որտեղ հյուրերը հնարավորություն ունեցան կիսվել տպավորություններով մի գավաթ կոնյակի շուրջ:


ՔՈ ՔԱՐՏԵԶԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ 2018

ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ 2018 ? : , , , ... ? , : « 2018» : w w w . a b c fi n a n c e . a m f a c e b o o k - I n s t a g r a m - ¥ ¦ , § ¦ Я : © ª «

ԻՖԱ 2018 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝

ԻՖԱ 2018 ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

1.

1.

¬ 1 2 2. ® 3. ¯ ¦ 4. ° /² ¦ 5. ³ ¦ « § 6 . ¯

- 7. § 8 . ¯ § 9. ¯ 1 0. ´ 1 1 . ° 1 2. ¯ © « 1 3.

¯ 2. 3. » § 4. » § 5. ¬ ¼ « 6. ® ½ ² ¾ ¿ À © À¾ ½ 7. ¼ ² « 8. » » § 9. » » « 1 0 . » » 1 1 . ¼ 1 2 . » » ¼ 1 3 . 1 4 . » » ° Á » - 1 5 . «¬ » » »¼ 1 6 . » » »¼ 1 7 . ¦ « « (C h i l d & Yo u th Fi n a n ce In terna t io na l)

ԻՖԱ 2018 ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ ՀՀ ԿԲ 10, ¬ « ½ . 6 | + ( 3 741 0) 5 92 697 | w w w. a b cfi n a n ce . a m Fa ce b oo k - A B C Fi n a n ce . am / In st a gr am - abc .fin an ce .am / You t u be - abc fin an ce .am / Twi t ter - a bcfi na nce_CBA


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Կորպորատիվ խորհուրդ

U!Գիրք

Նույնիսկ տեխնոլոգիական դարում գիրքը իր տեղն ու կարևորությունը չի զիջում մեր կյանքում։ Մեր խնդրանքով Հայաստանի ամենանորարար հեռահաղորդակցական ընկերության՝ Ucom-ի թիմի անդամները պատմում են իրենց սիրելի և կյանքում կարևոր տեղ զբաղեցնող գրքերի մասին։

ՀԱՅԿ ԵՍԱՅԱՆ Գլխավոր տնօրեն Վերջին կարդացած գիրքը Հայկը խոստովանում է. «Ցավոք, վերջին 7-8 տարիների ընթացքում ժամանակ չեմ ունենում ընթերցել գեղարվեստական գրականություն և իմ վերջին, նախավերջին և, ընդհանրապես վերջին տարիներին կարդացած բոլոր գրքերը մասնագիտական են»: Մանուկ հասակում ամենամեծ ազդեցություն թողած գիրքը Ընկերության գլխավոր տնօրենը միանշանակ առանձնացնում է Շերլոք Հոլմսի մասին Կոնան Դոյլի շարքը (1887-1927), «որովհետև դետեկտիվներն ստիպում են ինձ կարդալու հետ զուգահեռ մտածել, վերլուծել և փորձել ինքնուրույն գտնել լուծումը»: 19-րդ դարում ծնված լեգենդար գրական հերոսը 21-րդում էլ առավել քան կենդանի ու պահանջված է։ Սեղանի գիրք Սեղանի գիրք Հայկը չունի. «Վերջին տարիներին իմ սեղանին ավելի շատ փաստաթղթեր են, քան գրքեր»: Գործի համար ամենաօգտակար գիրքը Նման գրքերը շատ-շատ են՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական և փաստավավերագրական՝ սկսած Չարենցից և «12 աթոռի» հեղինակներ Իլֆ ու Պետրովից, վերջացրած հատկապես Դոնալդ Կնուտով, ում անվանում են «ալգորիթմների վերլուծության հայր»։ Հռչակավոր ամերիկացի մասնագետն իսկական կուռք է տեխնոլոգիական ոլորտի մարդկանց համար։ Երեք գիրք, որ խորհուրդ կտայիք Յուքոմի աշխատակիցներին և մնացած մարդկանց Խորհուրդ տրվող ցանկը բազմազան է և գրավիչ։ Նախ՝ հեքիաթներ, քանի որ, ըստ Հայկի, մարդ պետք է անդադար աշխատի, բայց նաև չմոռանա երազանքների մասին, որոնց իրականացնելու համար աշխատում է։ Ինժեներական կրթություն ստացած Հայկը հորդորում է կարդալ նաև վերը նշված Դոնալդ Կնուտի «Ծրագրավորման արվեստը» հիմնարար աշխատության չորս հատորները (1968-2015)։ Եվ երրորդ՝ 20-րդ դարի կարևորագույն վեպերից մեկը՝ «Վարպետը և Մարգարիտան» (1967-68), որն այդ գլուխգործոցի հեղինակ Միխայիլ Բուլգակովին համաշխարհային ճանաչման է արժանացրել և որի թաքնված և անթաքույց շերտերի մասին շարունակում են վիճել մինչ օրս։ 10 11

Մարտ 2018

ԱՇՈՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Վերջին կարդացած գիրքը Ֆրանսիացի (ռումինական արմատներով) դրամատուրգ, 20-րդ դարի կարևորագույն հեղինակներից մեկի՝ Էժեն Իոնեսկոյի «Ռնգեղջյուրը» (1959) պատմում է ֆրանսիական մի փոքր քաղաքի բնակիչների՝ ռնգեղջյուրների վերածման մասին։ Պիեսն այդպիսով ներկայացնում է 1920-30-ականներին ֆաշիզմի և նացիզմի տարածումը Եվրոպայում։ Մանուկ հասակում ամենամեծ ազդեցություն թողած գիրքը Աշոտն ընտրել է երկու գիրք՝ որքան իրարից տարբերվող, այնպես էլ լրացնող. Յակով Պերելմանի «Հետաքրքրաշարժ ֆիզիկան» (1913-16) և Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» (1977): Եթե ռուս գիտնական Պերելմանն ամբողջ կյանքը նվիրել է գիտությունների հանրահռչակմանը, և միլիոնավոր երեխաներ սիրել են նույն ֆիզիկան նրա այս երկհատորյակի շնորհիվ, ապա Անանյանի գրականությունը մարդու և բնության մերձեցման մասին է։ Որպես հավելում այս երկուսին՝ 1882 թվականին ռուսաստանցի հրեա բժիշկ Լեոն Պինսկերի գրած «Ինքնաէմանսիպացիա» աշխատությունը, որտեղ հեղինակը նշում էր, որ հրեաները երբեք չեն հասնի իրական բարձունքների, եթե չունենան սեփական պետությունը։ Առաջին մասնագիտությամբ արևելագետ Աշոտ Բարսեղյանը՝ ուսանողության տարիներին ընթերցած այս գիրքը գիտի անգիր։ Սեղանի գիրք Երբ աշխատանքային առօրյան կապված է տասնյակ ու հարյուրավոր ամենատարբեր մարդկանց հետ հարաբերվելուն, երբեք չի խանգարի Նայջել Բենսոնի The Psychology Book: Big Ideas Simply Explained (2012) բեսթսելերը։ Իսկ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1961) փոքր, բայց մարկեսյան տրագիզմով ու գեղեցկությամբ լեցուն վիպակը երբեք ավելորդ չի լինի ևս մեկ անգամ թերթել։ Երեք գիրք, որ խորհուրդ կտայիք Յուքոմի աշխատակիցներին և մնացած մարդկանց Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը»՝ ահասարսուռ պատմություն պատերազմի պատճառով էվակուացվող և անմարդաբնակ կղզում հայտնվող երեխաների մասին: Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն»՝ մեծ հումանիստի ամենահումանիստական վեպերից մեկը, որը գրվել է համանուն ֆիլմի նկարահանմանը զուգահեռ: Մարկեսից ամեն ինչ, որովհետև Մարկեսին պետք է կարդալ ամբողջությամբ (իսկ հետո վերընթերցել)։


ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆ Գովազդի բաժնի ղեկավար Վերջին կարդացած գիրքը Օլդոս Հաքսլի «Չքնաղ նոր աշխարհ»՝ հակաուտոպիական գրականության մարգարիտներից մեկը, որը վերջերս լույս է տեսել նաև հայերեն թարգմանությամբ։ Մանուկ հասակում ամենամեծ ազդեցություն թողած գիրքը Ստանդարտ տղայական փաթեթ՝ Ջեյմս Ֆենիմոր Կուպեր «Վերջին մոհիկանը», Ժյուլ Վեռն «Խորհրդավոր կղզին». բոլորս ժամանակին ընթերցանությունը սիրել ենք այդ թվում Կուպերի հնդկացիական պատմական գործերից և Վեռնի դասական արկածային պատումներից: Սեղանի գիրք Խորխե Լուիս Բորխես՝ «Երկու արքաները և երկու լաբիրինթոսները»։ Այս ժողովածուի մեջ ընդգրկված են հռչակավոր արգենտինացի արձակագիր-էսսեիստի լավագույն աշխատանքները, որոնք արժե վերընթերցել պարբերաբար, առավել ևս, որ կա նաև հայերեն հրատարակությունը։ Գործի համար ամենաօգտակար գիրքը Ջեք Թրաութի «Տարբերվիր կամ մեռիր» (2000) գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով և օգնել բազմաթիվ գործարարների սեփական բրենդի կայացման գործում։ Երեք գիրք, որ խորհուրդ կտայիք Յուքոմի աշխատակիցներին և մնացած մարդկանց Վահեն չի առանձնացնում կոնկրետ գրքեր, այլ հորդորում բոլոր ծանոթներին ընթերցել Սարոյան՝ «ինչքան շատ, այնքան լավ», Բորխես՝ «ինչքան շատ, այնքան լավ», և մասնագիտական գրքեր՝ «ինչքան շատ, այնքան լավ»։

ՏԻԳՐԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն

ԿԱՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ Վաճառքի բաժնի ղեկավար Վերջին կարդացած գիրքը Կարենը ֆենթըզի ժանրի սիրահար է և նրա ընթերցած վերջին գեղարվեստական գիրքը եղել է Ջորջ Մարտինի «Պար վիշապների հետ» (2011) գիրքը՝ «Սառույցի և հրի երգը» արդեն դասական վիպաշարի հինգերորդ հատորը։ Ինչպես մնացած մարդկությունը, Կարենն անհամբեր սպասում է, թե երբ Մարտինը կգրի վերջին երկու հատորները։ Մանուկ հասակում ամենամեծ ազդեցություն թողած գիրքը Բոլորը սիրում էին Ժյուլ Վեռնին։ Կարենը հատկապես ազդվել է «Խորհրդավոր կղզուց» (1874)՝ անմարդաբնակ կղզում հայտնված հինգ ամերիկացիների արկածների մասին։ Գործի համար ամենաօգտակար գիրքը Խիստ մասնագիտական գիրք՝ SPIN selling, Neil Rackham (1988), որը նվիրված է վաճառքի նրբություններին։ Եթե դուք կապ չունեք վաճառքի բաժնի հետ, հավանաբար ոչինչ չեք հասկանա։ Երեք գիրք, որ խորհուրդ կտայիք Յուքոմի աշխատակիցներին և մնացած մարդկանց Կարենը հորդորում է գործընկերներին խորանալ մասնագիտական գրականության մեջ և նշում երեք կարևոր գիրք՝ From Good to Great, Jim Collins, վերոնշյալ SPIN selling-ը և Getting More, Stuart Diamond։

Վերջին կարդացած գիրքը Տիգրանի վերջին կարդացած գիրքն ունի այսպիսի վերնագիր՝ «Սովորելով Agile. Արժեքներ, սկզբունքներ, մեթոդոլոգիա»։ Էնդրյու Ստելմանի և Ջենիֆեր Գրինի գիրքը նվիրված է թիմային աշխատանքին և նախագծերի արդյունավետության բարձրացմանը։ Մանուկ հասակում ամենամեծ ազդեցություն թողած գիրքը Խորհրդային ֆանտաստիկայի հիմնադիր Ալեքսանդր Բելյաևի ամենահայտնի գործը ջրի մեջ ապրող Իխտիանդրի մասին վեպն էր, բայց Տիգրանն առավել ազդվել էր նույն հեղինակի «Արիելից» (1941), որի գլխավոր հերոսը կապված է երկնքի հետ՝ նա կարող է թռչել առանց որևէ հավելյալ հարմարանքի և սարքի։ Սեղանի գիրք Տիգրանը հրաժարվեց նշել մեկ կամ ավելի վերնագիր, բացատրելով՝ «Սեղանիս միշտ 3-ից ավել գիրք է լինում, որոնք կարդում եմ միաժամանակ, ցանկն էլ միշտ փոփոխվում է»: Գործի համար ամենաօգտակար գիրքը Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը»՝ մ.թ.ա. 5-րդ դարի հռչակավոր չինական աշխատության մտքերն օգտակար են ոչ միայն զինվորականների, այլև մեծ թիմերում աշխատող ղեկավարների համար։ Իսկ Վիլյամ Արենսի, Միքայել Վեյնգոլդի և Քրիստիան Արենսի «Ժամանակակից գովազդը» (2015) անփոխարինելի է գովազդով ու մարքեթինգով զբաղվող մասնագետների համար։ Երեք գիրք, որ խորհուրդ կտայիք Յուքոմի աշխատակիցներին և մնացած մարդկանց Խորհրդի կարգով՝ երեք իրարից շատ տարբեր գեղարվեստական գործ. ֆենթըզիի դասական, ամերիկացի Ռոբերտ Ժելյազնիի «Ամբերի քրոնիկոն» (1970-78) վիպաշարը, Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» (այո, «Յուքոմում» շատ են սիրում Մարկեսին), Ժան Քրիստոֆ Գրանժեի «Միզերերե» (2008) դետեկտիվը՝ հայազգի գլխավոր հերոսով և Փարիզի հայկական եկեղեցում տեղի ունեցած սպանությամբ։


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Պետական մոտեցում

Մոզամբիկում շրջված ավտոբուսը Ինչու են հայ հեղինակներին քիչ ճանաչում ոչ միայն արտերկրում, այլև Հայաստանում, ինչու են թարգմանիչները գրողներից ավելի շատ վճարվում, ինչով էր անարդյունավետ պետաջակցությամբ հայ ժամանակակից գրականության հրատարակումը և ինչ է անում պետությունն այս հարցերը լուծելու համար. զրուցել ենք ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ։

Ո՞րն է Ձեր կարծիքով ժամանակակից հայ գրական դաշտի հիմնական խնդիրը։ — Շուկայի փոքր լինելը և առաջխաղացման համար հատկացվող միջոցների ոչ բավարար քանակը։ Մի պարզ օրինակ։ Մեծ երկրները միջազգային տոնավաճառին մասնակցելիս, ենթադրենք՝ Ֆրանկֆուրտի, բեռնատար ինքնաթիռներով գրքեր են բերում, ամեն գրքից մինչև երկու հազար օրինակ։ Մենք տանում ենք 400 գիրք՝ մեկական օրինակ։ Ստացվում է, որ մեծ պետությունները միայն գրականության տարածման համար այնքան գումար են ծախսում, որքան մենք՝ ամբողջ մշակույթին ենք տրամադրում։ Փաստորեն, միայն Հայաստանում չէ՞, որ անհրաժեշտ է պետության միջամտությունը գրական դաշտին։ — Ինչպե՞ս է պետությունը առաջ տանում գրականությունը։ Դրամաշնորհներով։ Փամուքը, Շաֆաքը, մյուսները առաջ գնացին թուրքական պետության հովանավորությամբ։ Շատուշատ պետություններ՝ Արգենտինա, Լեհաստան, Լատվիա, Հոլանդիա, հատկացնում են մեծ գումարներ, որոնցով հրատարակչությունները հանգիստ կարողանում են թարգմանել և հրատարակել Փամուքի նման գրողներին առանց ռիսկերի։ Կան դրամաշնորհներ, որոնց պարագայում, օրինակ, գրքերում չի էլ նշվում, որ դա արվել է առանձին ֆինանսավորմամբ։ Ստեղծվում է տպավորություն, որ այդ գրքերն այնքան լավն են, որ ահա ֆրանսիական, հայկական այս կամ այն հրատարակչությունը ռիսկի է գնացել դրանք տպագրելու համար։ Սա բնավ չի նշանակում, որ այն գրողները, որոնց տարածման համար իրենց պետությունն օժանդակում է, վատն են, պարզապես նույնիսկ ամենալավերին պետք է օգնել։ Եվ ես վստահ եմ, որ մենք էլ այսօր ունենք այնպիսի գրողներ, որոնց գործերը կհասկանային ամբողջ աշխարհում։ Ի վերջո, բոլոր մեծ ժողովուրդները փնտրում են փոքր մշակույթներ։ Դա սահմաններից դուրս։ Իսկ երկրի ներսո՞մ։ — Այստեղ ես մեր նորագույն գրահրատարակչությունը կբաժանեի երկու ժամանակի՝ մինչև 2012 թվականը, երբ Երևանը դարձավ

12 13

Մարտ 2018

Գրքի համաշխարհային մայրաքաղաք, և դրանից հետո։ Վերջին հինգ-վեց տարիներին իսկապես հրատարակչական բում սկսվեց։ Անցանք նաև ընթերցող պատրաստելու փուլը և հասանք այն պահին, երբ, կարծում եմ, պետք է պատրաստել լրագրողներին։ Վստահեցնում եմ, մեդիա դաշտը մեծ կարևորություն ունի այս գործում։ Այս պահին լրագրողները երբեմն ավելի խանգարում են, քան օգնում։ Հրատարակչությունները մի կողմից կարծես զարթոնք են ապրում, մրցում են հեղինակների համար և այլն։ Մյուս կողմից՝ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, այս բումի պայմաններում Հայաստանում մի անուն գրքից տարվա կտրվածքով միջին տվյալով վաճառվում է ընդամենը 74 հատ։ — Իսկ հինգ տարի առաջ գիրք ընդհանրապես չէր տպվում, կամ հեղինակն իր գումարով տպագրում էր, հետո նկուղում պահում տպաքանակը։

Լավ, հիմա գրողը գոնե իր հաշվին չի տպում սեփական գիրքը, բայց նաև գրեթե ոչինչ չի ստանում իր աշխատանքի դիմաց։ — Հաջորդ փուլը պետք է լինի գրողներին օգնելը։ Ժամանակակից գրողն անպաշտպան է: Անպաշտպան նաև վաճառքի ցուցանիշների տեսանկյունից։ Գուցե մեծ տաղանդի դեպքում հրատարակչությունը ռիսկի գնա և ներդրում անի, բայց ի՞նչ է մնալու գրողին։ Աշխարհում ընդունված է հեղինակին վաճառված օրինակից որպես հոնորար տրամադրել մեկնարկային գնի 8-12 տոկոսը։ Ենթադրենք Հայաստանում լինի ամենամեծ շեմը։ Բայց տպաքանակները մեզ մոտ հազվադեպ են անցնում 500-ը։ Դրա 12 տոկոսը չնչին, ծիծաղելի գումար է կազմում։ Ինչպե՞ս կարելի է պրոֆեսիոնալ գրող լինել այդ պայմաններում: — Այո, պրոֆեսիոնալ գրողն արթնանում է, նախաճաշում և նստում գրելու։ Մենք արթնանում ենք, նախաճաշում, գնում բոլորովին այլ աշխատանքի, որը պետք է մեզ հացի գումար ապահովի, հետո գիշերը, կամ տոն ու հանգստյան օրերին փորձում մի բան գրել։ Հատկապես արձակն է մեծ ժամանակ պահանջում։ Ինչ-որ առումով գրելուն մոտիվացնում են զանազան մրցույթները և դրամական պարգևները։ Գուրգեն Խանջյանը բոլորովին վերջերս ստացավ պետական մրցանակ իր՝ իմ կարծիքով լավագույն վեպի համար։ Բայց խիստ կասկածում եմ, որ այս իրադարձությունը լայն հանրության ուշադրությունը գրավեց դեպի «Տուր ձեռքդ, պստլո»-ն։ Բայց ինչո՞վ կարելի է մարդկանց հետաքրքրությունը բարձրացնել։ — Երբ մենք հեռուստացույցով լսում ենք լուրեր այն մասին, որ Մոզամբիկում ավտոբուս է շրջվել, գուցե ընդհանրապես ուշադրություն չդարձնենք էլ դրան։ Հիմա հայ գրականությունը մասամբ այդ մոզամբիկյան ավտոբուսի կարգավիճակում է. որքան էլ բոլոր ալիքներով պատմեն Խանջյանի մրցանակի մասին, մարդկանց դա պարզապես չի հետաքրքրում։ Պետք է սկզբնապես ժամանակակից գրականության իմացության հստակ շերտ ունենան, որը կընկալի այդ նորությունը: Կարդացած լինեն Խանջյանի «Հիվանդանոցը», «Ենոքի աչքը», որ հետաքրքրվեն «Տուր ձեռքդ, պստլո»-ով: Գրակա-


նությունը փոփ-արվեստ չէ։ Ունի իր հստակ լսարանը, որից դուրս մարդ հավաքագրելը շատ բարդ է։ Իսկ հետաքրքրվողը չի էլ սպասի պետական մրցանակի արդյունքներին։ Կինոն ու երաժշտությունը ավելի հեշտ են սահմանները լայնացնում։ Ի՞նչ է անում Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը գոնե մի փոքր տեղից շարժելու համար։ Աղմկարար որոշում եղավ, օրինակ, ժամանակակից գրականությանը տրվող պետաջակցության չեղարկումը։ — Բայց ամենահետաքրքիրն այն էր, որ ազդակը եկավ հրատարակչությունների թևից։ Ոլորտի ներկայացուցիչները մեզ հետ հանդիպումների ժամանակ մտահոգվեցին, որ երբ նախարարությունն իր միջոցներով աջակցում է տարեկան 40-50 գրքի տպագրությանը, դա խճճում է իրավիճակը։ Փաստացի, պետության աջակցությամբ հրատարակվող գրքերը շատ ավելի քիչ ռիսկեր ու ծախսեր են պահանջում հրատարակիչներից և անհավասար պայմաններ ստեղծում մյուս՝ մասնավոր նախաձեռնություններով հրատարակությունների համար։ Մենք գնացինք այդ քայլին՝ պահպանելով դեբյուտային գրքերի տպագրությանն աջակցության ծրագիրը, քանի որ դա ամենաբարդ դաշտն է, միաժամանակ գուցե ամենակարևորը՝ բացահայտել նոր հեղինակների՝ չվտանգելով հրատարակչությունների ներդրումները։ Հետո, կարծես, հայտնվեց «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային նախագիծը: — Այո, 2015 թվականից։ Այդ տարի, թեպետ, ուշադրության կենտրոնում Ցեղասպանությանն առնչվող գրականությունն էր։ Հիմա դրսի հրատարակչությունները կարող են դիմել հայտերով՝ հայ գրականությունը (երբեմն նաև ոչ հայ, բայց հայկական թեմայով) դրսում թարգմանելու և հրատարակելու համար։ Այն, ինչ վաղուց անում են մյուս պետությունները՝ աշխարհին ներկայանալու համար։ Շուտով սպասվում են, օրինակ, Արամ Պաչյանի բուլղարերեն, Հովհաննես Գրիգորյանի ռուսերեն, Նարինե Աբգարյանի, Հովհաննես Թումանյանի լատիշերեն, Քրիս Բոհջալյանի լեհերեն, Ստեփան Ալաջաջյանի անգլերեն, Ալեքսանդր Թոփչյանի սերբերեն թարգմանությունները և այլն։ Շա՞տ են հայտերը։ — Առայժմ ոչ, այնպես որ աջակցում ենք գրեթե բոլորին։ Բայց մոտ ապագայում հե-

տաքրքրվողների թիվը պետք է որ ավելանա, հատկապես միջազգային տոնավաճառներին մեր երկրի մասնակցության արդյունքում։ Այս տարի, մասնավորապես, պետք է ակտիվ աշխատենք Թեհրանի, Լոնդոնի, Մոսկվայի, Լայպցիգի, Ֆրանկֆուրտի, Բոլոնիայի ցուցահանդեսների ժամանակ: Այդ միջոցառումներին հայկական տաղավարի վարձակալության հոգսն իր վրա է վերցնելու պետությունը, հրատարակչություններին և գրական գործակալներին կմնա գալ, մասնակցել, կապեր հաստատել ու առաջ շարժվել։ Լավ, իսկ թարգմանվելուց ու տպագրվելուց հետո՞։ Չէ՞ որ հետո դեռ պետք է վաճառել։ — Մեզ անհրաժեշտ են գրական գործակալի ինստիտուտ, գրատարած կազմակերպված ցանց։ Չի կարող այդ հոգսը մնալ միայն պետության կամ հրատարակչության ուսերին։ Գրական գործակալներն էլ քիչ են ներգրավվում այս ոլորտում, քանի որ եկամտաբեր չի։ Այնպես, ինչպես եկամտաբեր չէ գրող լինելը։ Փակուղի է թվում, բայց աշխատել է պետք: 2017-ն ավարտվեց Գրքի երևանյան առաջին փառատոնով։ Որո՞նք էին դրա նպատակները։ Արդյունքներից գոհ մնացի՞ք։ — Առաջին անգամի համար, կարծում եմ, շատ օգտակար եղավ։ Դրան շատ նպաստեց ծրագրի անցկացման վայրի աշխարահագրությունը՝ ԱԳՆ նախկին շենքը Հանրապետության հրապարակում, շատ հարմար ու մոտ։ 27 հրատարակչություն և 133 գրող մասնակցեց, մի շարք շնորհանդեսներ, վարպետության դասեր եղան, գրքերի մեծ թվով վաճառք գրանցվեց։ Փառատոնի մեխը, կարծես թե, մրցույթն էր, որը բացառիկ հնարավորություն տվեց հեղինակներին գրածով շոշափելի գումար վաստակել։ Ինչպե՞ս կգնահատեք դրա արդյունքները։ — Ինձ շատ ուրախացրեց լուրջ մրցակցությունը՝ 50-ական դիմում եղավ արձակում և պոեզիայում, այդ թվում՝ և՛ սկսնակ, և՛ անվանի հեղինակներ մասնակցեցին։ Պարզ եղավ, որ դա օգտակար էր նաև հրատարակիչների համար։ Այնպես որ, պետք է շարունակենք այս կոնցեպտը՝ փորձելով, գուցե, մեծացնել մրցանակային ֆոնդը։ Որովհետև, ինչպես խոսեցինք արդեն, գրողը մինչ օրս չնչին կոպեկներ է ստանում, մինչդեռ, ինձ համար շատ տարօրինակ կերպով, թարգմանիչն այդ նույն տեքստը թարգմանելու համար ստանում է տասնապատիկ անգամ ավելին։

Չեմ հասկանում, ինչպես է այդպիսի խզում տեղի ունեցել։ Ինչու է թարգմանչի գործը՝ ծառայություն, իսկ գրողին վճարելը, մեծ հաշվով, բարի կամքի դրսևորում։ Շատերը սիրում են առաջ բերել խորհրդային տարիների թվերը, թե՝ ինչու՞ էր այն ժամանակ գիրքը տպագրվում 20-25 հազար օրինակով, իսկ հիմա՝ 400։ — Դրան կա պարզագույն բացատրություն։ ԽՍՀՄ-ում այդ ամենը չէր վաճառվում։ Հայաստանում կար 1400 գրադարան, և ամեն հրատարակված գրքից նվազագույնը 15 օրինակ ուղարկվում էր յուրաքանչյուրին։ Արդյունքում վաճառքի էր մնում չնչին տոկոսը։ Այսօր մշակույթի նախարարության ենթակայությամբ գործում են ընդամենը 13 գրադարան, որոնք չեն կարող նման տպաքանակների սպառում ապահովել։ Իսկ համայնքապետարաններին և մարզպետարաններին ենթակա գյուղական և քաղաքային գրադարանները անմխիթար վիճակում են, ուշադրությունից դուրս, գրքերն էլ՝ փոշիանալու վտանգի առաջ: Այդուհանդերձ, հեռանկար ունե՞նք։ — Լուծումը դեպի դուրս գնալն է։ Մեզ ծանոթ Նարինե Աբգարյանը միայն Ռուսաստանով չէր լինի այն, ինչ դարձավ արտասահմանյան շուկա դուրս գալուց հետո։ Հիմա նրա գործերը տասնյակ լեզուներով են թարգմանվում: Բայց Նարինեն սկզբում այդուհանդերձ գրավեց ռուսական շուկան։ — Իսկ մեր շուկան վաստակելու հնարավորություն չի տալիս։ Պետք է մոռանանք, որ միայն Հայաստանի համար գրել-տպագրվելով կարելի է գոյատևել։

Արտավազդ Եղիազարյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Հրատարակիչ

Քառորդ դարագիր

Ինչպես նախկին ծրագրավորողները ստեղծեցին Հայաստանի ամենաազդեցիկ հրատարակչություններից մեկը, ինչու են հույժ կարևոր դպրոցական ընթերցման օլիմպիադաները և ո՞վ ասաց, որ մարդիկ այլևս գիրք չեն կարդում. «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ ընկերության 25 տարվա անցած ճանապարհի մասին։

14 15

Մարտ 2018


Ես և իմ երեք ընկերները առաջին մասնագիտությամբ ծրագրավորող էինք և ուսանողական տարիներին ինչով ասես, որ չէինք զբաղվել։ Ես միաժամանակ աշխատում էի ոսկերչական գործարանում, համալսարանի տպարանում, համալսարանի ինֆորմացիոն կենտրոնում, ինչպես նաև «Առագաստ ԲԵՆ»-ում էլեկտրոնային գրքեր էի կազմում։ Արդեն 4-րդ կուրս էինք, երբ մեր դասախոսներն առաջարկեցին պատրաստել մաթեմատիկայի խնդիրների շտեմարանի մակետը։ Մենք դա արեցինք MS Word ծրագրի միջոցով, որն այդ տարիներին առանձնապես չէր օգտագործվում այդ նպատակով։ Հենց դրանից էլ ամեն ինչ սկսվեց. մեզ հռչակեցինք հրատարակչություն, որը սկզբում կրում էր «Սիեստա» անունը։ Հայաստանի ազգային ֆիլմադարանը վստահեց մեզ, և այդպես լույս տեսան մեր առաջին՝ «Ազնավուրը կինոյում» (հայերեն և ռուսերեն) գրքերը, այնուհետև այլ գրքեր՝ նվիրված հայ և միջազգային կինեմատոգրաֆիայի նշանակալի դեմքերին՝ Տրյուֆոյին, Փարաջանովին, Փելեշյանին, Էգոյանին և այլոց։ Այդ ընթացքում նաև բառարաններ էինք մուտքագրում, որպեսզի դրանք հասանելի դառնան էլեկտրոնային տարբերակով, իսկ հետո մեզ հանձնարարվեց նաև մեր իսկ կողմից կազմված շտեմարանի տպագրությունը։

ՀԱԿ արխիվից

1992 — Ծրագրավորողների սիեստան

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյան

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ ԷԻ ՏՊԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ, ԳՆՈՒՄ ԷԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ԵՎ ՏՊԱՐԱՆՈՒՄ ՄՆՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԷԻ ՍՏԱՆԱԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՈՐԱԿԸ 1996 — Ֆիննական որակ

Հրատարակչությունը վերանվանվեց «Անտարես», իսկ կարճ ժամանակ անց իմ երեք ընկերները որոշեցին, որ այլևս չեն ուզում այս գործով զբաղվել, և ես դարձա հրատարակչության տնօրենը։ Այդ ժամանակ ես արդեն գիտեի, թե ինչ բան է պոլիգրաֆիան, կարողացել էի ստանալ առաջին գունավոր օֆսեթ տպագրությունը։ Պայմանավորվում էի տպարանների հետ, գնում էի լավագույն տպագրական նյութերն ու պարագաները և տպարանում մնում այնքան ժամանակ, մինչև որ կարողանում էի ստանալ լավագույն տպագրական որակը։ Այդպես, օրինակ, մի անգամ պաղպաղակի փաթեթավորման տպագրության պատվեր ունեի ու երբ պատվիրատուին ներկայացրեցի այն, ինչ ստացել էի, հավատը չէր գալիս, կարծում էր, թե Իտալիայում եմ տպել-բերել։ Մի անգամ էլ, երբ վիդեոկասետների տուփերի տպագրություն պիտի անեի, ասացի, որ ֆիննական որակ կստանամ, իսկ պատվիրատուի միջնորդը փոխանցեց՝ իբր Ֆինլանդիայում եմ տպելու։ Այնպես որ, երբ պատվերը ներկայացրեցի ու փորձեցի առարկել՝ պնդելով, որ Հայաստանում եմ տպագրել, պատվիրատուն կարծեց, թե կատակ եմ անում։ Իսկ գաղտնիքը շատ պարզ էր. նախ պետք էր օգտագործել ամենաբարձր որակի տպագրական նյութեր և պարագաներ, երկրորդը՝ սկզբից մինչև վերջ պահպանել տպագրության տեխնոլոգիան։

1998 — Ֆորմատից դուրս

A3 ֆորմատի տպագրական սարք վարձակալեցինք, հետո՝ ևս մեկը, բայց ես շատ արագ հասկացա, որ դա չպետք է սահմանափակի մեր հնարավորությունները։ Բանն այն է, որ եթե նախկինում, այլ տպարանների հետ համագործակցելով, ես կարող էի տպել ինչ ուզեի և ինչ չափսի ուզեի, ապա հիմա ակամա սկսել էի ամեն ինչ A3 ֆորմատով «մտածել»։ Սարքերը շարունակեցինք գործի դնել, բայց տպարանների հետ համագործակցությունը նույնպես չընդհատեցինք։


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Հրատարակիչ

2003 — Աճման կարգով

Լավագույն որակը ստանալու ձգտումը շարունակվում էր, իսկ դրա համար հարկավոր էր շարունակ թարմացնել «զինանոցը»։ Հայաստանում մենք չկարողացանք նոր տեխնիկայի ձեռքբերման միջոցներ գտնել, քանի որ բանկերը չէին վստահում ներդրման հուսալիությանը։ Բայց ահա Heidelberg գերմանական հայտնի ընկերությունը վստահեց և ապառիկով տրամադրեց իր արտադրության տպագրական մեքենան։ 1-2 տարի հետո այդ մեքենան որպես կանխավճար հանձնեցինք և հավելավճարով ավելի նոր մոդել ձեռք բերեցինք։ Դա շարունակական գործընթաց էր, որին զուգահեռ աճում էին նաև մեր պատվերներն ու պատվիրատուների քանակը։

2010 — Կարդալ, կարդալ մինչև վերջ

«Անտարեսն» իր գործունեության արդյունքում հատկապես երկու ուղղությամբ ձեռքբերումներն է կարևորում։ Առաջին ուղղությունը վերաբերում է գրքի և ընթերցանության հանդեպ երեխաների ուշադրությունը գրավելուն, քանի որ «Անտարեսն» արդեն 7 տարի շարունակ 6-րդ դասարանցիների համար անցկացնում է «Ընթերցման օլիմպիադա»։ Սա աշխարհում առաջին օլիմպիադան է ընթերցանության ոլորտում, որի նախաձեռնողը ոչ թե պետական մարմին է, այլ մասնավոր կազմակերպություն, որը խրախուսում է ոչ միայն մասնակիցներին, այլև նրանց շրջապատը՝ դպրոցը, մարզը, ընկերներին։ Մեր ամենահավատարիմ գործընկեր Dasaran.am-ի, ՀՀ կրթության և գիտության, Մշակույթի նախարարության, երբեմն նաև Պաշտպանության նախարարության աջակցությամբ օլիմպիադան անցկացվում է ամեն տարի Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում՝ խրախուսելով ընթերցանությունն ու միաժամանակ որպես մրցանակ վերանորոգելով հաղթող աշակերտների դպրոցներն ու համալրելով այդ դպրոցների գրադարանները։

2011 — Օրենքի տառին և ոգուն համապատասխան

Երկրորդ ուղղությունը վերաբերում է հրատարակչությանն ու դրան առընթեր ոլորտներում խնդիրների լուծման համար ձեռնարկված քայլերին։ Խոսքը «Անտարեսի» աջակցության ու ներգրավման մասին է Հայաստանում այնպիսի կազմակերպությունների ստեղծման գործում, ինչպիսիք են Հայաստանի գովազդային խորհուրդը, «Հայ գիրք» ասոցիացիան։

16 17

Մարտ 2018

2012 — «Վարպետը և Մարգարիտայի» խորհրդավոր գործը

Ճանաչված թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանն առաջարկեց համագործակցել այս ստեղծագործությունը թարգմանելու և հայերեն հրատարակելու համար։ Վստահեցինք միմյանց և սկսեցինք աշխատել, բայց խնդիրներ ծագեցին, երբ բանը հասավ հրատարակմանը։ Արմեն Հովհաննիսյանը՝ որպես թարգմանիչ, համարում էր, որ հատուկ անունները պետք է գրվեն այնպես, ինչպես արտասանվում են բնագիր լեզվով, անկախ նրանից՝ դա համապատասխանում է հայերենի քերականության կանոններին, թե ոչ։ Օրինակ՝ Միխայիլ անվան «յ» տառը ռուսերենում չի արտասանվում, ուստի անունն էլ պետք է գրվի «Միխաիլ»։ Մենք համաձայնության եկանք, որ գրքի կազմի վրա ամեն ինչ կգրվի՝ համաձայն հայոց լեզվի կանոնների, որից հետո գրքի առաջին էջում կատարեցինք նշում առ այն, որ հաջորդիվ բոլոր տառադարձումները թարգմանչինն են։ Այս ընթացքում գիրքը սրբագրողի տունը թալանեցին, ձևավորողի ոտքը կոտրվեց, նկարչի տանը հրդեհ բռնկվեց։ Արքմենիկը նոր էր միացել «Անտարեսի» թիմին և այս գիրքն առաջինն էր, որն իր խմբագրությամբ պիտի լույս տեսներ։ Երբ ամեն ինչ պատրաստ էր տպագրության համար, նա զանգահարեց Արմեն Հովհաննիսյանի տիկնոջը՝ տեղեկացնելու, որ գիրքը խմբագրելիս հաշվի ենք առել թարգմանչի բոլոր նկատառումները, և որ գիրքը պատրաստ է ուղարկվելու տպարան։ Մի քանի րոպե անց լուր ստացանք, որ Արմեն Հովհաննիսյանը մահացել է։ «Վարպետը և Մարգարիտան» գրքի հետևանքների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, և այս պատմությունը ևս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր գիրք ունի իր սեփական կյանքը, և դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ։

2013 — Առաքելությունը հնարավոր է

Մենք մի քանի հայ հեղինակների հետ երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություններ ունենք և մեծ ցանկություն ունենք, որպեսզի վաղը-մյուս օրը նրանց գրքերը հրատարակվեն նաև արտերկրում, թարգմանվեն և ավելի շատ ընթերցողների հասու դառնան։ «Անտարեսը» Հայաստանում առաջինն էր, որ ստեղծեց գրական գործակալություն՝ «1-ին գրական գործակալությունը»։ Դա մոտ 5 տարի առաջ էր։ Այդ գրական գործակալության ջանքերով մեծ աշխատանք ենք տարել և տանում, որպեսզի հայ ժամանակակից գրականությունը ճանաչվի և պահանջված դառնա նաև արտերկրում։


Մեր օրեր

Այսօր «Անտարեսը» մեդիա հոլդինգ է, որի կազմում ընդգրկված են ինչպես հրատարակչությունը, այնպես էլ գովազդային գործակալությունը, դիզայն ստուդիան, տուփերի և փաթեթավորման արտադրությունը, թվային տպագրությունն ու ժամանակակից տպագրության այլ միջոցներ: «Անտարեսն» ունի Հայաստանի լավագույն տպարաններից մեկը և որակի առաջատարներից է՝ երկու-երեք այլ տպարանների թվում։ «Անտարեսում» կարելի է ստանալ որակ, որը մինչ այդ չի եղել, և մենք անընդհատ փորձում ենք զարմացնել մեր ընթերցողին ու սպառողին։ Օրինակ՝ մենք կարողանում ենք տպագրել նաև ջրի վրա: Չզարմացա՞ք: Հրատարակիչը նա չէ, ով լույս է ընծայում այս կամ այն գիրքը։ Հրատարակիչն այն մարդն է, ով իր վրա է վերցնում գրքի հաջողության կամ անհաջողության բոլոր ռիսկերը։ Հրատարակիչը գտնում է հեղինակին, վարկ է վերցնում՝ նախագծի իրականացման համար, և հեղինակի խոսքը հասցնում ընթերցողին, կրթում ու դաստիարակում նրան։ Մենք հրատարակում ենք մանկական, հանրագիտարանային, գիտական և գեղարվեստական գրքեր, իսկ առաջնահերթությունը տալիս ենք թարգմանական գրականությանն ու ժամանակակից գրողների գրքերի հրատարակմանը։

Դեպի միջազգային շուկա

«Անտարեսի» կարևոր ձեռքբերումներից մեկն է նաև Հայաստանում առաջին տպագրական պատվերի իրականացումը Չինաստանի համար։ Մենք տպագրել ենք Գերմանիայի, Բուլղարիայի համար, մեծաքանակ պատվերներ ենք կատարել Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի համար։ Բայց գրքի տպագրության առաջին փորձերը հարյուրավոր տարիներ առաջ Չինաստանում են արվել, և այսօր այն համարվում է աշխարհի ամենամատչելի տպագրության երկրներից մեկը։ Իսկ Գերմանիայում հրատարակվել է Եվրոպայի առաջին տպագիր գիրքը, և Ֆրանկֆուրտում ավելի քան 500 տարի անցկացվում է աշխարհի ամենահին գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը։ Այնպես որ այս երկու երկրների «նվաճումն» իրոք ձեռքբերում էր մեզ համար։

Արքմենիկ

2011 թվականին, երբ Արքմենիկին հրավիրեցինք աշխատելու հրատարակչությունում, կարծում էինք, թե գլխավոր խմբագիրն է լինելու։ Բայց հետո հասկացանք, որ նա միայն գլխավոր խմբագիրը չի. Արքմենիկն

այն մարդն է, որը վառ է պահում հրատարակչության փարոսը, նա մեր լուսավորիչն ու ամեն ինչն է։ Արքմենիկը պատրաստում է տարատեսակ հեռուստա-, ռադիո-, ինտերնետային հաղորդումներ, հարցազրույցներ է տալիս, հարցազրույցներ է վարում, Արքմենիկը հաշվարկներ ու հետազոտություններ է անում, խմբագրում ու սրբագրում է, քննում ու քննարկում։ Նա ամենուրեք է, նա Արքմենիկն է. դա է իր պաշտոնը։

Չկարդացող չկա, վատ տպող կա

Հայաստանում տարածված կարծիք կա, թե այստեղ, ինչպես և ամբողջ աշխարհում ընթերցանությունն անկում է ապրում։ Երկու դեպքում էլ այդ կարծիքը սխալ է։ Օրինակ՝ անցյալ տարի Միացյալ Նահանգներում տպագիր գրքերի հրատարակման ծավալներն աճել են 10%-ով, իսկ էլեկտրոնային գրքերինը՝ 6%-ով։ Հայաստանում նույնպես դրական միտում կա, թեև մասշտաբները համեմատելի չեն։ Ըստ 2015 թվականի արդյունքների՝ «Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել 800 գիրք, և յուրաքանչյուրից վաճառվել է միջինը 40 հատ, 2016 թվականին այդ միջին թիվը հասել է 48-ի՝ աճելով 20%-ով, իսկ 2017-ին՝ 74, որն արդեն 54% աճ է նախորդ տարվա համեմատ, իսկ 2015-ի համեմատ՝ գրեթե կրկնակի։ 15-20 տարի առաջ չկար առնվազն 20 000 հայալեզու գիրք։ Հիմա այդ 20 000 գրքերը հրատարակված են, և պետք է ասեմ, որ այսօրվա ընթերցողը շատ խստապահանջ է։ Նա գիտի մի քանի լեզու և կարողանում է համեմատել հայերեն թարգմանությունը բնագրի հետ։ 20 տարի առաջ ընթերցողը կարող էր համեմատել միայն ռուսերեն տարբերակի հետ, որովհետև 50-ականներից սկսած մինչև 90-ականներ գրեթե բոլոր գրքերը ռուսերենից էին թարգմանվում, այլ ոչ թե բնագրից։ Պատճառը հասկանալի էր. այդպես և՛ էժան էր, և՛ պակաս ռիսկային, քանի որ ռուսերեն թարգմանությունն արդեն անցնում էր խորհրդային ցենզուրան, և հայերեն թարգմանության հետ որևէ խնդիր չէր լինում։ Այսօր մենք թարգմանում ենք 23 լեզուներից, և սպառողը գիտի դրանցից շատերը, այդ թվում՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արաբերեն, եբրայերեն և այլն։ Այնպես որ բնական է, որ ընթերցողը նաև շատ նրբաճաշակ է դարձել, նուրբ քիմք ունի և հաճախ այնպիսի հարցեր է տալիս, որոնց շատ դժվարությամբ ենք կարողանում պատասխանել։ Պարզապես եթե նախկինում 3,5 մլն քաղաքացիներից էին որոշակի տոկոսն ընթերցում, ապա այսօր 2 մլն-ից են մաս կազմում, այնպես որ ընթերցողի որակը բարձրացել է, բայց նվազել է քանակը։

Անի Սմբատի Սահակ Մուրադյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Հրատարակիչ

«Զանգակի» մեխանիզմը

Կոմիտասի պողոտայում գտնվող բարձրահարկ ապակե շենքի սենյակներից մեկում խմբագիրները կարդում են հերթական նոր ձեռագիրը: Մեկ այլ ձեռագրի համար էլ հենց այս պահին պատկերազարդում է արվում, իսկ ստեղծագործական բոլոր փուլերն անցած գործը ներքևի հարկում տպագրական մեքենան վերածում է գրքի: Հայաստանի առաջատար հրատարակչություններից մեկում՝ «Զանգակում», կարելի է տեսնել գրքի ստեղծման բոլոր փուլերը՝ ընդհուպ մինչև շենքի՝ եզակի խորհրդային խճանկարով զարդարված սրահներից մեկում գտնվող գրատուն հասցնելը:

18 19

Մարտ 2018


Խմբագրական

«Զանգակ» գնացել էինք աշխատանքային թեժ ժամի: Բաց դուռ հանդիպելուն պես հայացքս գցում էի՝ տեսնեմ ինչ նոր գրքերի լույս աշխարհ գալու մասին եմ իմանալու բոլորից շուտ: Այստեղ-այնտեղ կամ աշխույժ քննարկումներ էին, կամ կլանված աշխատանքի քար լռություն: Տնօրենի աշխատասենյակ սողոսկեցինք՝ մի քանի րոպե գտնելով հանդիպման և աշխատանքային ժողովի արանքում։ «Մեզ մոտ իրականացվում են գրքի ստեղծման շղթայի բոլոր օղակները, — ասում է գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը: — Հրատարակչական օղակն իր հերթին բաղկացած է տարբեր ճյուղերից՝ մանկական, ուսումնական, գեղարվեստական, ոչ գեղարվեստական»: Առաջին հայացքից Էմինը խիստ ղեկավարի տպավորություն է թողնում: Բայց չհասցրեցի էլ սրա մասին մտածել, երբ գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյանը պատմեց, թե ինչպես է Էմինը տպարանում ցանկացած անսարքության դեպքում առանց շորերը փոխելու գործից հետո իջնում ներքև՝ աշխատողների հետ տպագրական մեքենաները վերանորոգելու:

«Զանգակի» արտադրանքը շատ բազմազան է՝ տպագրվում է ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան գրականություն, ընդ որում, թարգմանություններն արվում են բնագրից: Հեղինակային իրավունքները միջազգային հրատարակչություններից ստանալը դժվար չէ, խնդիրը միայն արագությունն է. Հայաստանում ոլորտը գնալով աճում ու աշխուժանում է, և հրատարակիչը կարող է ուղղակի չհասցնել գնել իրավունքները: «Զանգակը», սակայն, միջազգային բեսթսելլերներ շատ է հրատարակում: Էմինի սեղանին բազմաթիվ գրքերի կույտի մեջ նկատում եմ իմ (և իմ ողջ սերնդի) սիրելի «Հարրի Փոթերի» առաջին երեք հատորները։ Թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը պատմում է, որ ակնոցավոր պատանի հրաշագործի արկածների մասին պատմող շարքի ոչ միայն թարգմանության իրավունքը, այլև գրքերի շապիկների ձևավորումն ու գրքի հետ կապված գրեթե ամեն ինչ քննարկվել է ու քննարկվում է բրիտանական գործընկերների հետ: Ընդհանրապես արտասահմանյան մեծ հրատարակչությունները հետևում են իրենց գրքերի թարգմանությունների հրատարակչական որակին: Մեկ այլ՝ «Սառցե դարաշրջանը» ինտերակտիվ գրքի բոլոր հերոսների հայերեն անուններն էլ հենց Fox ստուդիան է տրամադրել:

«Զանգակում» գրքերը թարգմանվում են տարբեր լեզուներից՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն: Թարգմանվել ու թարգմանվում են և՛ ժամանակակից, և՛ դասական գործեր, օրինակ՝ Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» ու «Եվ արձագանքեցին լեռները», Անդրե ժիդի «Եթե հատիկը չմեռնի», Սոֆոկլեսի «Ողբերգությունները», Շեքսպիրի «Լիր Արքա», «Օթելլո» և այլն: Լեգենդար Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» վեպը հին՝ խորհրդային շրջանում ռուսերենից կատարված թարգմանության կողքին հրատարակվեց ևս մեկ անգամ՝ բնագրից՝ որակյալ թարգմանությամբ: Ի դեպ, գրքերը հաճախ տպագրվում են մի քանի լեզվով, ինչպես Լ. Ալթունյանի «Կապույտ աղվեսը», Ժ. Սոմանդի «Ծուռ Դավիթը», Ա. Մինասյանի և Զ. Դեմիրճյանի «Երևան. ճեպանկարների գիրքը», Լ. Մխիթարյանի «Հայկական ասեղնագործ ժանյակ. վարպետության դասերը», Ա. Մովսիսյանի «10 հայ ականավոր թագավորները» և «10 հայ ականավոր թագուհիները», Հ. Պետրոսյանի «Խաչքարը» և այլն: «Հայ հեղինակների ստեղծագործությունները կարող են ոչ մեծ տպաքանակով լույս տեսնել նաև անգլերեն, որպեսզի հասանելի լինեն միջազգային ցուցահանդեսներ հաճախող մասնագետներին և ընթերցողներին», — ասում է Էմին Մկրտչյանը, ավելացնելով, որ վերջերս այդպիսի գրքերը պահանջարկ ունեն նաև հայաստանյան շուկայում: Հաճախ նույն գիրքը տպագրվում է և փափուկ, և կոշտ կազմով, ինչպես, օրինակ, Դեն Բրաունի «Ինֆեռնոն»: Փափուկ կազմն ավելի մատչելի է, և ընթերցողին ընտրության հնարավորություն է տալիս:

Դասագրքային

Խմբագիրների սենյակում Հայկ Համբարձումյանն ինձ ցուցադրում է «Զանգակի» բազմաթիվ ուսումնական գրքերը. դպրոցական և բուհական դասագրքեր այստեղ ոչ միայն տպագրում են, այլև գրում: Դարակներից մեկում տեսնում եմ մաթեմատիկայի դասագրքերի շարք՝ օտարալեզու, բայց հեղինակի հայկական ազգանվամբ։ Նկատելով զարմանքս, Հայկը բացատրում է, որ հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը հեղինակել է տարրական դասարանների մաթեմատիկայի գրքեր, և 2011 թվականից Ղրղզստանի հանրակրթական


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Հրատարակիչ

ՄԻ ԳՐՔԻ ԾՆ ՆԴԸ ԶԱՆԳԱԿ Մ

3

2

Խմբագրական սենյակ մ երկար թեժ քննարկ մ են` արդյո՞ք ձեռագիրը հետաքրքիր է:

Խմբագրի համակարգչի էկրանին հայտնվ մ է նոր նամակի ծան ց մը, նամակի ﬔջ էլ` նոր ձեռագիր:

1 4

Երկար թեժ քննարկման նոր փ լ:

Խմբագիրները ծեծ մ են գործադիր տնօրենի դ ռը. ձեռագիրը հետաքրքիր է:

5

6

Հրատարակչ թյ ն են հրավիր մ հեղինակին` ձեռագրի պես շատ հավանել նպատակով:

Իրավաբանները կազմ մ են իրենց ձեռագիրը և հեղինակի հետ պայմանագիր կնք մ:

ԹԱՐԳՄԱՆՎՈՂ ԳՐՔԵՐ * Թարգմանչի ընտր թյ ն * Թարգման թյ ն * Խմբագրման փ լ * Սրբագրման փ լ * Նոր խմբագրման փ լ * Նոր սրբագրման փ լ

* Թարգման թյ նը բնագրի հետ հաﬔմատել փ լ * Թարգմանչին հանգիստ չտալ փ լ

* Վերջին (հ սանք) խմբագրման փ լ

բոլոր դպրոցներում կիրառվում են «Զանգակ» հրատարակչության առաջին դասարանի մաթեմատիկայի (հեղինակ՝ Սոկրատ Մկրտչյան) դասագրքերը: Դասագրքերը թարգմանվել են Ղրղզստանի դպրոցներում օգտագործվող չորս լեզուներով՝ ղրղզերեն, ռուսերեն, տաջիկերեն, ուզբեկերեն: Դպրոցական ծրագրից զատ տպագրվող մանկական գրքերի բովանդակությունը նույնքան բազմազան է, որքան դրանց ձևաչափերը։ Եթե քիչ առաջ ձեռքումս բռնել էի «Հարրի

* Ձևաչափի ընտր թյ ն

* Շապիկի ընտր թյ ն

* Դիզայն * Նկարազարդ մ * Էջադր մ * Սրբագրման նոր փ լ

* Տպագրված առաջին

(երկար թեժ քննարկ մ)

Փոթերի», այսպես ասած, դասական ձևաչափով հրատարակությունը, ապա հիմա հիացմունքով ուսումնասիրում եմ մյուս, ավելի յուրահատուկ ու անսովոր տեսք ունեցող նմուշները՝ նկարազարդ հեքիաթ-գրքերից սկսած մինչև ինտերակտիվ քվեսթեր, ինչպիսին «Պատմական որոնումներ» շարքն է: Այս գրքերում արկածների մեջ ընկնելով և փորձություններ հաղթահարելով՝ երեխան բացահայտում է հին աշխարհի տարբեր երկրներն ու ժամանակաշրջանները, ընդ

(առավել թեժ քննարկ մ) օրինակի հաստատ մ

* Տպագր թյ ն * Առաք մ գրախան թներ * Մեծ և հավես շնորհանդես

որում, գիրքը կարող է ավատվել ոչ թե վերջին էջի վրա, այլ տարբեր տեղերում՝ կախված խաղի ընթացքից: Իսկ, ասենք, Արևիկ Դորի հեղինակած գրքում փոքրիկ Ժիրոյի հետ միասին երեխաները ծանոթանում են հայոց այբուբենին. Ժիրոն նվեր ունի և այն ստանալու համար պիտի սովորի տառերը և ստորագրի փոստատարի մատյանում: Ինտերակտիվ հրատարակությունները կարող են գրավել ոչ միայն փոքրիկներին, այլև մեծերին. հրատարակչական էքսկուրսիայի ժամանակ փոքրի պես հրճվում եմ, երբ նվեր եմ ստանում «Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության» ընտրանի-օրագիրը։ Արդեն երկրորդ տարին լույս տեսնող այս հրատարակության մեջ ամեն շաբաթն ունի իր պոետին ու բանաստեղծությունը: Այսպես, մեծահասակներն էլ ամենօրյա գործերը պլանավորելիս հաղորդակցվում են բարձր գրականության հետ (Հովհաննես Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծության կողքին նշում եմ անում՝ «խմբագրին հանձնել «Զանգակի» մասին հոդվածը»):

Թվային ձևաչափ

Սրբագրիչների սենյակ մտնելուց անկախ ինձնից ուզում եմ շշուկով խոսել. լսվում էր միայն ստեղնաշարի կտկտոցը: Սրբագրությունը սկզբում կատարվում է թղթի վրա, ապա ուղղումներն անց են կացվում էլեկտրոնային տարբերակի վրա: Սրբագրելիս օգտվում են ինչպես ավանդական՝ թղթային, այնպես էլեկտրոնային

← Էմին Մկրտչյանը՝ տպարանում

20 21

Մարտ 2018


բառարաններից: Ի դեպ, նորանոր շուկաներ գրավող էլեկտրոնային ձևաչափը «Զանգակում» նույնպես կիրառվում է: Այստեղ ստեղծված թվային գրքերը վաճառվում են Amazon, IBookStore և այլ հայտնի հարթակներում: «Վերջերս որոշեցինք փոխել տարածման ձևը և մեր սեփական՝ տեղական շուկայի առանձնահատկությունները հաշվի առնող հարթակը ստեղծել», — նշում է Էմին Մկրտչյանը: Իսկ քանի դեռ հարթակի ստեղծման աշխատանքները շարունակվում են, «Զանգակը» զբաղված է էլեկտրոնային ուսումնական գրքերի հրատարակմամբ, որոնք հատուկ համակարգի միջոցով հասանելի կլինեն միայն դպրոցականներին:

«Զանգակի» մեխանիզմը

Առաջին հարկում գտնվող տպագրական մեքենաները զբաղեցնում են ընդարձակ սպիտակ սրահների մեծ մասը: Ահռելի հազարոտնուկ հիշեցնող գերմանական Heidelberg-ի վրա տպագրիչները հանգիստ բարձրանում են, իսկ ես՝ քիթս ապակուն դեմ տված հետևում եմ հազարոտնուկի մեխանիզմի աշխատանքին: Տպագրվում են և՛ նոր գրքեր, և՛ պահանջարկ ունեցող գրքերի հավելյալ

տպաքանակներ: «Ամեն տարի մենք մոտ 50 անուն նոր գործեր ենք հրատարակում, միևնույն ժամանակ վերատպելով արդեն գոյություն ունեցողները: Այդպիսով, ամեն տարի մեր արտադրանքի ծավալը 5-10%-ով աճում է», — ասում է Էմին Մկրտչյանը: Ամենից շատ սպառվում են որակյալ և գրավիչ ձևավորում ունեցող գրքերը, հատկապես մանկական գրականությունը: Այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն է դարձվում նկարազարդողների ընտրությանը: Ավելին՝ արդեն մի քանի տարի է «Զանգակը» հրատարակում է հայ պատկերազարդողների գործերի կատալոգ, որն անվճար տարածվում է խոշոր միջազգային ցուցահանդեսների ժամանակ՝ տեղացի նկարիչների աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով: Ձևավորման ամենակարևոր փուլը, թերևս, շապիկի ընտրությունն է: Գիրքը բովանդակությամբ են գնահատում, բայց դե շատերս դրան առաջին հայացքից ենք սիրահարվում: Այս պատճառով էլ «Զանգակ»-ում շապիկի ձևավորմանը երբեք մատների արանքով չեն նայում. հատուկ ընտրում են լավագույն պատկերներն ու նկարազարդողներին, որոնք ոչ միշտ են Հայաստանից: «Երբ տպագրում էինք Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» վեպը, Behance-ում գտանք Մարթա Ուիլյամս անունով բրիտանացի նկարչի, — պատմում է Արթուր Մեսրոպյանը: — Նրա պորտֆոլիոյում մի նկար կար, որ կարծես ստեղծված լիներ Հաքսլիի վեպի համար: Գնեցինք, մշակեցինք, ձևավորեցինք, և մի շատ լավ շապիկ ստացանք»:

Փոխկապակցված

Հեղինակների ու թարգմանիչների ընտրությունը երկար գործընթաց է: Տարվա ընթացքում «Զանգակի» խմբագիրները զննում են աշխարհի տարբեր երկրներում մեծ պահանջարկ ունեցող գրքերի ցանկերը, հետևում ոլորտի նորություններին, հեղինակավոր մրցանակաբաշխությունների արդյունքներին, ուսումնասիրում գրական գործակալներից ստացվող ձեռագրերը: «Մենք մի տարի առաջ գիտենք, որ այսինչ երկրում այսինչ գիրքն է լույս տեսնելու՝ ստանում ենք տպագիր նմուշօրինակները ապագայի ամսաթվով», — պատմում է Արթուր Մեսրոպյանը: Եթե ձեռագիրը հավանություն է ստանում և հրատարակվում, գործի են անցնում մարքե-

թինգի ու հանրային կապերի մասնագետները: Նոր գրքերից շատերի համար կազմակերպվում են շնորհանդեսներ և անց են կացվում գովազդային արշավներ: Բայց սրանով միջոցառումների ցանկը չի ավարտվում: Օրինակ, 2017-ին լույս տեսած «Երևան. ճեպանկարների գրքում» ներառված նկարները դեռ շրջելու են երևանյան պատկերասրահներով: Մարքեթինգային ծրագրերի համակարգող Մարիաննա Աճեմյանը թվարկում է ընթերցանությունը խթանող ծրագրերի երկար շարքը. «Մեր ամենասիրած միջոցառումներից է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որը արդեն հինգ տարի է անց ենք կացնում: Դրա նպատակը երեխաների մեջ դեռևս փոքր տարիքից ընթերցանության հանդեպ սեր ձևավորելն է: Ծրագիրը ամեն տարի մեկնարկում է հունիսի մեկին և տևում մինչև օգոստոսի 31-ը: Ձեռք բերելով մեկ գիրք ծրագրի գործընկեր գրախանութից՝ երեխաները կարող են արձակուրդների ժամանակ փոխանակելով կարդալ ավելի քան երեք տասնյակ գիրք և մասնակցել տարբեր հետաքրքիր միջոցառումների: Ամենաակտիվ ընթերցողի դպրոցին մենք վեց ամսով տրամադրում ենք շարժական տնակգրադարանը՝ լի նոր, գեղեցիկ ու հետաքրքիր գրքերով»: Իսկ տարվա գլխավոր գրքային տոնի՝ գիրք նվիրելու օրը «Զանգակ»-ն ավանդաբար կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ՝ «Նվեր անծանոթին» նախաձեռնությունից մինչև «Ընծայագրիր գիրք», որոնց նպատակն է ամրապնդել ընթերցող-հրատարակչությունգրադարան կապը: Օրինակ, այս տարի ընթերցողները հնարավորություն ունեին իրենց ընծայագրերի միջոցով սիրելի գրադարաններին նվիրել նոր գրքեր: Եվ Երևանի ու մարզերի 18 գրադարան նվեր-գրքեր ստացան «Զանգակի» կողմից: Էմին Մկրտչյանն ասում է, որ հրատարակչության գովազդի հետ մեկտեղ փորձում են ճանաչելի դարձնել հեղինակներին. փորձը ցույց է տալիս, որ ընթերցողը գիրքը հեղինակով է ընտրում: Չնայած, ընթերցողի նոր հեղինակ բացահայտելու գործում մեծ դեր ունի հրատարակչության անունը և դրա հանդեպ վստահությունը: Ինձ թվում է՝ այսքան մանրակրկիտ ու հանգամանալից աշխատանքը յուրաքանչյուր գրքի ստեղծման գործում հենց նրա համար է, որ ես և դուք գրախանութում նոր հեղինակ ընտրելիս կազմի վրա տեսնենք հրատարակչի անունը ու մտածենք՝ «Զանգակ»-ը վատ բան դժվար հրատարակեր:

Կարինե Ղազարյան Բիայնա Մահարի, Սահակ Մուրադյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Մասնագիտություն

Թարգմանիչ՝ հաճույքի համար Երբ թարգմանիչն ինքն էլ գրող է, թարգմանած գրականությունն արդեն մեկ այլ, նոր գործի է վերածվում։ Աշոտ Ալեքսանյանի մեջ միատեղվել են թարգմանիչը, բանաստեղծը, գրականագետն ու էսսեիստը, ու բոլորով միասին դեռ 90-ականներից սկսած մեր իրականությունը հարստացնում են գերմանական և ֆրանսիական գրականությամբ։ Սա դեռ միայն շաբաթ-կիրակիների հաշվին. տարիներ շարունակ Աշոտը զբաղված է դիվանագիտական գործունեությամբ՝ արդեն 27 տարի աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում։ Աշոտը ԵՐԵՎԱՆին պատմել է թարգմանչական գործի նրբությունների, փոփոխությունների, հավեսի ու այն ժամանակի մասին, որը միայն գիշերներն է հայտնաբերվում սիրած գործը շարունակելու համար։

22 23

Մարտ 2018


Սիրելու գործ

Թվում է՝ փակված ես քո 5-6 ժամը տանը, մենակ նստած գործ ես անում, բայց այդպես չէ, դու այդ ամեն ինչը կարծես վերստեղծում ես: Թարգմանիչը եթե չմիանա հեղինակի հետ ու չվերստեղծի ստեղծագործությունն իր լեզվական տարերքի մեջ, պարզ է՝ տհաճությամբ պետք է թարգմանի։ Ես բացառապես այն հեղինակներին եմ թարգմանում, որոնց սիրում եմ: Շատ եմ սիրում նաև թարգմանությունը վերջացնելուց հետո գրողի մասին խորհրդածություններ գրել: Թարգմանական գործը գյուտերի շարք է, փոքրիկ գյուտեր ես կատարում անընդհատ ոչ միայն հայոց լեզվի, այլև բնագիր լեզվի մեջ: Եթե մեկը բանաստեղծություն չի գրում, շատ դժվար կկարողանա թարգմանչական տեխնիկային տիրապետել։ Քանի որ ինքս էլ գրում եմ, ավելի հեշտ է ստացվում պոեզիա թարգմանելը, ու ավելի շատ եմ սիրում, չնայած պահանջարկի առումով հաճախ արձակ եմ թարգմանում։ Միանշանակ է՝ պոեզիա թարգմանելն առանձին բնագավառ է:

Թարգմանողին էլ կարդացող է պետք

Ցավով եմ ասում ու քննադատաբար, բայց նաև մի քիչ ժամանակավրեպ է դարձել թարգմանական գործով պարապելը։ Հետաքրքվածություն չկա, առաջ ամեն բառի վրա քննարկումներ էին լինում, իսկ հիմա կարծես պարզապես տեքստը փոխադրում ես մեկ այլ լեզվի ու վերջ։ Խնդիրը մարդու ազատ ժամանակն է: Շատ չեն կարդում, բոլորը բազմաբովանդակ ու բազմաթիվ աշխատանքներ են վարում: Առաջին գործ, երկրորդ գործ, երրորդ գործ, հետո գալիս է հոբբի, հետո ընկերական շրջապատ, հետո եվրոպական ապրելակերպ, սրճարանային կյանք և այլն, ու դա տևում է մինչև ուշ գիշեր, և մարդը ֆիզիկապես հնարավորություն չունի գիրք կարդալու: Մարդիկ հնարավորություն չունեն իրենց ազատ ժամանակը տնօրինելու։ Կան մարդիկ, որ չեն կարդում ու չգիտեն, որ կարդալը լավ բան է: Եթե ժամանակ ունենան, կարդան, կարող է հրապուրվեն, գերվեն և փորձեն ավելին:

Ժամանակները լավ են ազդել

Թարգմանական գրականությունը շատ աշխուժացել է հիմա, մանավանդ մի քանի հրատարակչություններ կան, որ աշխույժ քարոզում են: Գրախանութների ցանցը նույնպես որոշ չափով աշխուժացել է: Թարգմանվում և հրատարակվում է շատ սիրուն և ճաշակով ձևավորումներով գրականություն: Չէի ասի, թե շուկայական սպառումը

բավական մեծ ծավալ է կազմում, բայց ամեն դեպքում գրականության տեսականին բավական ընդլայնվել է, դասական հեղինակներից սկսած մինչև ժամանակակից կենդանի գրողներ թարգմանվում են՝ բոլոր աշխարհամասերից, ոչ միայն դասական դարձած ամերիկյան կամ եվրոպական գրականության, այլև հեռավոր ասիական, լատինաամերիկյան, չինական, ճապոնական…

Ի՞նչն է կարևոր գործում

Իհարկե, երբ շատ է հրատարակվում, նաև թերություններն են շատ լինում: Հիմա երիտասարդներն էլ են շատ թարգմանում, իսկ դա մեկ այլ խնդիր է: Նրանք չունեն գրական փորձ, շատերին թվում է՝ իրենք մի լեզուն լավ գիտեն, փորձում են թարգմանել, իսկ հայերենը կաղում է. ճիշտ չէ այդպես: Առաջնային պայմանը հայերենի լավ իմացությունն է, որովհետև օտար լեզուն հաղորդակցության համար չէ միայն, դա մշակութաբանական ճաշակի հարց է, շատ խորություններ կան՝ փիլիսոփայական և գեղագիտական խորքեր: Մեկ այլ կարևոր հարց է նաև գրողին ամբողջությամբ իմանալը, այսինքն իր գրականությունը պետք է իմանաս, որ կարողանաս թարգմանել: Կամ այնքան գիրք կարդացած պետք է լինես, որ նրա տեղը որոշես, թե նա ինչ կարգի գրող է:

#փող_չկա. հաճույքի համար

Եկամտի համար հաստատ չեմ անում, աշխատանք ունեմ: Հաճույքի համար եմ թարգմանում: Աշխատանքից հետո է կատարվում այս ամենը. կենտրոնացում է պահանջում: Դա արվում է շաբաթ-կիրակիներին, գիշերային ժամերին, երբ բոլորը քնած են, սերենադներ չեն հնչում Երևանում, չեն խանգարում: Եթե ուրիշ հաճույքներ չկան, պարտադիր թարգմանում եմ: Ուրիշ երկրներում կան պրոֆեսիոնալ թարգմանիչներ, որոնց հիմնական զբաղմունքը հենց միայն թարգմանությունն է։ Այստեղ մատների վրա կարելի է հաշվել նրանց, որ պրոֆեսիոնալ զբաղվում են թարգմանությամբ: Իսկ առհասարակ նախասիրություններս ավելի շատ փիլիսոփայական հեղինակներն են՝ Ռոբերտ Մուզիլի պես։ Եթե ժամանակ ունենայի ու նաև աշխատելու հնարավորություն, վատ չէր լինի նաև ֆինանսական օժանդակություն ակնկալել. նույն Մուզիլի օրագրերը և Պոլ Վալերիի տետրերը կցանկանայի թարգմանել, շատ ծավալուն գործեր են, բայց հիմա արդեն լիուլի հասունացել եմ դրանք թարգմանելու համար:

Ամալի Խաչատրյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Մասնագիտություն

Գաղտնի գործակալ «Արի» գրական գործակալության հիմնադիր Արևիկ Աշխարհոյանը պատմում է, թե ովքեր են գրական գործակալները, ինչու են նրանք անհրաժեշտ գրողների կյանքում և ինչու Հայաստանում չեն գրվում բեսթսելերներ

Ինչպես են դառնում գրական գործակալ

Մի պահ եղավ կյանքումս, երբ որոշեցի ոչ մեկի վրա չաշխատել ու տրվեցի ինքս ինձ։ Ինչո՞վ էի զբաղվելու. որոշեցի գրել։ Գրեցի, գրեցի, ուսումնասիրեցի ոլորտը, շուկան, ու հասկացա, որ Հայաստանում չկան գրական գործակալներ։ Սկսեցի ուսումնասիրել, ծանոթանալ ժամանակակից հայ գրողներին։ Սկզբում բարդ էր, քանի որ նման չէր իմ կարդացած գրականությանը։ Հետո հասկացա, որ ամենքն էլ ունեն իրենց ընթերցողին։ Էդ ժամանակ էր, որ Երևանը պատրաստվում էր դառնալ Գրքի համաշխարհային մայրաքաղաք ու դրա հետ կապված մեծ սպասումներ կային։ 2012-ին առաջին անգամ որպես «1-ին գրական գործակալության» գործակալ մեկնեցի Ֆրանկֆուրտի միջազգային ցուցահանդեսին։ Ունեինք ցուցակ, թե մեր գրողներից ում ենք ներկայացնելու, նախօրոք հանդիպումներ կային նշանակված։ Բայց արտասահմանում հայ գրականության մասին զրոյական պատկերացում կար՝ բացարձակապես ոչ մի բան մեր մասին չգիտեին։

Ի՞նչ է անում գրական գործակալը

Գործակալը միջնորդ է գրողի ու հրատարակչի միջև, բայց այդ կառուցվածքում շատ ավելի մոտ է գրողին։ Գործակալն է, որ ներկայացնում է գրողին, իրեն և իր գործերը հասցնում հրատարակիչներին, փորձում շահագրգռել և գրողի համար հնարավոր լավ պայմաններով գործարք իրականացնել։

Ո՞ւր է հայ գրականությունը

Հայաստանում միանշանակ կա ժամանակակից գրականություն, բայց մենք առայժմ չենք կարողանում դեպի դուրս գնալ, շատ կենտրոնացած ենք ներքին հոգեբանական վիճակների վրա։ Բանակ, միգրացիա, պատերազմ՝ սրանք են մեր հիմնական թեմաները։ Իսկ ընթերցողի մասին շատերը չեն մտածում, չեն պատկերացնում՝ ում ձեռքում է լինելու գիրքը։ Հայ հեղինակների և ընթերցողների միջև անվստահության հսկայական անդունդ կա այսօր, որը պետք է աստիճանաբար հաղթահարենք։ Վստահ եմ, եթե հայ հեղինակի գիրքը տպես այլ՝ օտար անվան տակ, իբր՝ հայերեն թարգմանած, շատ ավելի մեծ ուշադրության կարժանանա։

Ո՞ւր են բեսթսելերները

Իսկ բեսթսելերային, կոմերցիոն գրականություն, ավաղ, չկա։ Որովհետև տարիներ շարունակ մեզ մոտ արմատացել է այն միտքը, թե գրողները շատ վեհ, լուրջ դեմքով և միայն լուրջ բաներ գրող մարդիկ են։ Ժամանակակից գրողի կերպարն էլ է փոխվել: Եվ կոմերցիոն գրականության որակն էլ՝ զգալիորեն բարելավվել: Հայ ընթերցողները հաճույքով կարդում են Դեն Բրաուն: Իսկ որպեսզի մենք ունենանք մեր Դեն Բրաունը, մի ամբողջ համակարգ պիտի աշխատի: Էստեղ, իհարկե, պետք է նշել, որ ամենակարևոր օղակն այդ համակարգում խմբագրական աշխատանքն է, բայց Հայաստանում գրող-խմբագիր հարաբերությունները այնպիսին չեն, ինչպիսին պետք է լինեն։ Չունենք նաև ռեվյու գրող քննադատներ, որոնք ընթերցողին կպատմեն ու խորհուրդ կտան՝ ինչ կարդալ։ Մեր գրաքննադատները ավելի ակադեմիական են ու ավանդական գրական դպրոցին են մեծապես պատկանում:

Ովքե՞ր են հաճախորդները

Իմ առաջին երկու հաճախորդները Արամ Պաչյանն ու Հովհաննես Թեքգյոզյանն են, որոնց հետ աշխատում եմ մինչև հիմա և բավական մեծ հաջողությամբ։ Դա հեշտ չէր, իհարկե։ Նախ՝ տպվեցին վեպերը՝ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ»-ն ու Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը», հետո հատվածներ թարգմանեցինք, սկսեցինք բանակցել դրսի հրատարակչությունների հետ, հետո աստիճանաբար ամբողջությամբ անգլերեն թարգմանեցինք և հինգ-վեց տարի անց ունեցանք երկուսի անգլերեն հրատարակությունները։ Մինչդեռ անգլիալեզու շուկայի միայն երեք տոկոսն է կազմում թարգմանությունը։ Այնպես որ, դա իրոք հաղթանակ էր, որը դռներ է բացում։ Արդեն հետաքրքրվում են նրանց մյուս, ապագա գործերով, հարցնում այլ հայ հեղինակների մասին։ Բայց ամեն դեպքում, միշտ կարևոր է հաջողություն ունենալ նաև Հայաստանում, քանի որ դրսի հրատարակիչները միշտ հարցնում են՝ «իսկ ձեզ մոտ այս հեղինակին կարդու՞մ են»։ Այդ առումով էլ Պաչյանն ու Թեքգյոզյանը բարձունքի վրա են։ «Ծիտը» ընդհանրապես հատուկենտ վերահրատարակված գրքերից մեկն է։ Շատ շուտով կլինեն «Ծտի» բուլղարերեն և արաբերեն թարգմանությունները, հետո նաև երկու վեպն էլ կտպագրվեն ֆրանսերեն։ Կա հետաքրքրություն ուկրաինական և վրացական շուկաներից: Թարգմանությունն էլ մեծ խնդիր է։ Շատ կարևոր է, որպեսզի թարգմանիչը ոչ միայն լինի թարգմանվող լեզվի կրողը, այլև տիրապետի հայաստանյան իրականությանը։ Այդ իմաստով, գտածո էր «Ծտի» և «Փախչող քաղաքի» թարգմանիչ Նաիրի Հախվերդին, որը թեև անգլիախոս սփյուռքահայ է, բայց տարիներ շարունակ ապրում է Հայաստանում։ Նոր հեղինակներից այժմ աշխատում ենք Անրի Գրիգորյանի հետ՝ վիրահայ է, ամբողջ կյանքում ապրել է Վրաստանում, բայց հրաշալի պատմվածքներ է գրում հայերեն։ Շուտով սպասում ենք վեպին։ Վեպով են մտնում հատկապես դրսի շուկա, պատմվածքները կարող են լինել միայն ածանցյալներ։ Ավաղ, Հայաստանում շատ տաղանդավոր հեղինակներ պատմվածքի ձևաչափից հեռու չեն կարողանում անցնել։

Որտե՞ղ հրատարակել

Լինում է, որ գալիս է գրողն իր նոր գործով, կամ, որ ավելի բարդ է՝ նոր, դեռևս անհայտ գրող, և պետք է որոշել, թե որտեղ ենք հրատարակում։ Մի քանի անգամ փորձեցի հայտերն ուղարկել բոլոր հրատարակիչներին, ներմուծել այդ մշակույթը, երբ հրատարակչությունները մրցում են միմյանց հետ, որպեսզի շահեն հեղինակին։ Բայց դա ճիշտ արձագանք չստացավ։ Հրատարակիչները այժմ իրենք են և՛ տպում, և՛ ներկայացնում գրողին, ընտրության հնարավորություն չտալով նրան: Եվ գրողի տեսանկյունից ընտրությունը փոքր է։ Սա խանգարում է առաջընթացին։

Դեպի ու՞ր ենք գնում

Ամեն տարի շարունակում եմ այցելել Ֆրանկֆուրտի ու Լոնդոնի ցուցահանդեսները։ Երկու տարի առաջ բաժանվեցի «1-ին գրական գործակալությունից» ու բացեցի «Արի» գրական գործակալությունը։ Դա միանգամայն նորմալ իրավիճակ է, քանի որ գրականությունը այնքան մեծ դաշտ է, որ գործակալները պետք է լինեն շատ ու տարբեր քաղաքականություն վարեն։ Ես ընտրեցի իմ նոր քաղաքականությունը: Ցավոք, շուկայում մասնակիցների թիվը առանձնապես չաճեց այս ընթացքում։ Երևի նրանից է, որ բարդություններն այստեղ իրոք շատ են ու զգալի։ Զարգացում, կարծես թե կա, բայց միևնույն է՝ մեծ խնդիր է Հայաստանի ճանաչելիությունը։ Վրաստանն, օրինակ, այդ ուղին արդեն անցել է, հսկայական ներդրումներ է արել և ակտիվ գովազդում է սեփական գրականությունը։ Ի վերջո, գրականությունն էլ երկրի իմիջը բարձրացնող, տուրիզմը զարգացնող կարևորագույն գործիք է։ Սրանում անհրաժեշտ է պետության ավելի լուրջ աջակցությունը։

Արեգ Դավթյան

24 25

Մարտ 2018


ÏáÝó»åïáõ³É »ëÇÙÇÝã / imaginary gallery developing aesthetics

instagram.com / urbanchee.patterns


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Հայաստան-Սփյուռք

ՀԲԸՄ-ն և հայ գրականությունը Ինչպե՞ս է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը աջակցում հայ գրականությանը և օտարագիր հայ գրողներին՝ 1920-ականներից մինչև մեր օրերը։

Դ

եռևս իր հիմնադրման առաջին իսկ օրերին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, մեծապես կարևորելով հայ գիրն ու գրականությունը, անմիջական աջակցություն է ցուցաբերել արևմտահայ ու սփյուռքահայ գրականությանը: ՀԲԸՄ-ի հովանավորությամբ լույս են տեսել սփյուռքահայ գրողների բազմաթիվ ստեղծագործություններ: Սփյուռքահայ կրթական մշակներն ու գրողները տևական ժամանակ վայելել են միության հովանավորությունը: Այսօր էլ միության առանձնացված հիմնադրամների միջոցներով, հատկապես ՀԲԸՄ Վ. Ապտալյան և Ա. Քոլարյան հիմնադրամների միջոցով լույս են տեսնում գրականագիտական ու հայագիտական աշխատություններ:

***

Ինչպես սփյուռքում, Հայաստանում նույնպես միությունը հովանավորել է գրահրատարակչական գործը: Կարապետ և Գրիգոր Մելգոնյանների հիմնադրամի օգնությամբ 1930 թվականից սկսած մեկնարկեց հայագիտական աշխատությունների հրատարակումը։ Այդ շրջանի գրքերի թվում են Աճառյանի «Հայերեն

արմատական բառարանի» յոթ հատորները, Մանանդյանի «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» և «Մանր հետազոտությունները», Մանուկ Աբեղյանի «Հայոց լեզվի տեսությունը», Երվանդ Շահազիզի «Հին Երևանը» և այլն, ընդհանուր առմամբ 30 արժեքավոր մենագրություն։ Այդ և այլ գրքերի հրատարակման, իսկ հետո նաև ընթերցման համար միությունը կառուցեց Ազգային գրադարանի և տպարանի շենքերը՝ երկուսն էլ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։

***

Գրական ու գիտական աշխատանքը զուգահեռաբար ընթանում էր նաև Սփյուռքում։ Այսպես, 1960 թվականին Նյու Յորքում ՀԲԸՄ-ն հիմնեց Ararat անգլիալեզու գրական հանդեսը։ Շուրջ կես դար լույս տեսած հանդեսը, որի գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցրել են ամերիկահայ գրական դաշտի հայտնի դեմքերը, կարևոր և հեղինակավոր հարթակ էր դրսի հայազգի հեղինակներից շատերի համար։ Ararat-ում տպագրվում էին նաև թարգմանություններ հայերենից, կենսագրական և պատմական նյութեր։ Պարբերաբար հանդեսը թողարկվում էր հատուկ թեմատիկ համարներով՝ «Վիլյամ

Սարոյան», «Գևորգ Էմին», «Հայերը ԱՄՆ-ում» և այլն: 2010 թվականից Ararat-ը տեղափոխվել է օնլայն-հարթակ՝ araratmagazine.org: 1968 թվականին հիմնված ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամի միջոցներով լույս են տեսել գրական և գիտական աշխատանքների թարգմանություններ, ինչպես նաև իրականացվել են հայ մշակույթն ամբողջ աշխարհով տարածելու ուղղությամբ տարաբնույթ ծրագրեր, հիմնվել են հայագիտական կենտրոններ: Հայագիտության զարգացմանն ուղղված ծրագրերից է ՀԲԸՄ համագործակցությունը Մաշտոցի անվան Մատենադարանի հետ: Միության հովանավորությամբ պարբերաբար լույս են տեսել Մատենադարանի հայերեն ձեռագրերի «Մայր ցուցակի» ու «Բանբեր Մատենադարանի» հրատարակությունները:

***

Հայաստանի անկախացումից հետո Միությունը շարունակում է ակտիվորեն աջակցել գիտությանն ու գրականությանը։ ՀԲԸՄ շնորհիվ վերջին տարիներին լույս են տեսել ժամանակակից հայ արձակի, պոեզիայի ու թատերգության անգլերեն թարգմանությունների ժողովածուները։ Գրականության ինստիտուտի հետ համատեղ՝ միության հատկացումների շնորհիվ հրատարակվել են սփյուռքահայ հայտնի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» և «Արձակի տեխնիկա. չափ և խենթություն» գործերի հայերեն թարգմանություններն ու Էդուարդ Մելքոնյանի՝ ՀԲԸՄ-ի պատմությանը նվիրված ռուսերեն աշխատությունը։ Լույս է տեսնել նաև Ավետիք Իսահակյանի երկերի գիտական հրատարակության 2-րդ հատորը։ Շարունակելով իր աջակցությունը գրահրատարակչական գործին՝ ՀԲԸՄ-ն, Հայաստանի գրողների միության հետ համատեղ, նախաձեռնեց ամերիկահայ անվանի գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի անվան տպագրատան հիմնումը։ Հայ գրականության զարգացմանն ուղղված իր ծրագրերի շրջանակներում ՀԲԸՄ-ն աջակցել է նաև Երևանում գումարված Հայ գրողների համահայկական և Օտարագիր հայ գրողների համաժողովներին։ Միության հովանավորությամբ տպագրվել է «Արդի հայ արձակ» անգլերեն ժողովածուն:

Արեգ Դավթյան

26 27

Մարտ 2018



ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Մատաղ սերունդ

Ավելի մեծ պատասխանատվություն 2000-ականների սկզբին հայերեն մանկական գիրք գտնելը դժվար էր, իսկ որակյալը՝ գրեթե անհնար: Բայց այսօր գրախանութները հեղեղված են երեխաների համար նախատեսված ամենատարբեր բովանդակության ու ձևաչափի հեքիաթներով և ուսուցողական գրքերով: ԵՐԵՎԱՆ-ը հարցրեց մանկագրի, նկարազարդողի և հրատարակչի, թե ինչու է մանկական գրականությունը ամենապահանջվածը Հայաստանում, իսկ որակյալ գիրքը մինչև հիմա մեծ խնդիր է:

Նունե Թորոսյան Մանկագիր, թարգմանիչ

Մանկական գրքեր գրելը մեծ պատասխանատվություն է պահանջում: Մեծը կարող է կարդալ Սարտր, կամ դետեկտիվ, կամ էժանագին սիրավեպ՝ էական չէ, թե ամեն մեկն ինչին է նախապատվություն տալիս: Բայց փոքրերը դեռ նոր են ձևավորում գրականության հանդեպ սերը, և վատ գրքերը կարող են նրանց հիասթափեցնել: Պետք է գիտակցել, որ մանուկ ժամանակ կարդացածը ձևավորում է մարդու աշխարհայացքը, արժեքները, ճաշակը, հետևաբար, շատ կարևոր է, թե ինչ գրքեր ենք գրում և գնում մեր երեխաների համար: Ես համոզված եմ, որ փոքրերի համար բավանդակություն ստեղծելիս պետք է չափազանց ուշադիր և բծախնդիր լինել: Բայց նաև որպես մանկավարժ գիտեմ, որ միայն սովորեցնելով չէ՝ երեխաներն իրենց կյանքում գիտելիքից բացի ուրախության կարիք ունեն, և պետք է հաճախ դիմել ոչ միայն նրանց մտքին, այլև սրտին: Այսօր նրանք ծնվում են համակարգչային չիպով, և նրանց չի կարող հետաքրքրել այն, ինչ ինձ էր գրավում փոքր ժամանակ: Այսօր նրանց գրքերը պիտի ինտերակտիվ ու գրավիչ լինեն, պիտի իրենց մեջ մի կայծ ունենան, որ երեխան էկրանը թողնի ու կարդա թղթի վրա գրված պատմությունը: Սա բոլորովին չի նշանակում, որ դասական հեքիաթները կմոռացվեն: Դասական գրականության հանդեպ սերը պիտի ձևավորեն ծնողները՝ ամեն գիշեր քնելուց առաջ իրենց փոքրիկին մի բան կարդալով:

28 29

Մարտ 2018

Նունե Թորոսյանի «Փափլիկստան» հեքիաթը, Անտարես

Ի դեպ, ես տպավորություն ունեմ, որ մենք վերաարժեքավորում ու վերադառնում ենք թղթե գրքին. մի քանի տարի առաջ թվում էր, որ վերջ, երեխաներն այլևս չեն կարդա: Բայց արի ու տես՝ այսօր ոլորտը գնալով ընդլայնվում է, շատ նոր անուններ են հայտնվում, որակյալ գրքեր են տպվում: Մանկագիրներն են քիչ, բայց, հուսանք, դա էլ շուտով կփոխվի. չէ՞ որ մանկագիրը սովորական գրողից ոչ մի բանով չի տարբերվում՝ միայն պիտի բարի մարդ լինի: Իսկ եթե բարի լինի, ինքնըստինքյան լավ արժեքներ կփոխանցի:


Վհուկ Բորբոսի զինվորները, «Փափլիկստան» գրքից

Արքմենիկ Նիկողոսյան «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր

Հարություն Թումաղյան Կոնցեպտ-արտիստ, նկարազարդող

Մանկական գրքերի նկարազարդողը, ինչպես և հեղինակը, պետք է մի քիչ հոգեբան լինի: Չի կարելի ուղղակի կոնտենտ լցնել, ոնց պատահի էջադրել և տպագրել: Պետք է որակյալ, մտածած նկարել, տեքստը բաժանել փոքր մասերի, մեկ-մեկ էլ ընթերցողին դադար տալ՝ ամբողջական բացվածքով նկարներ տալով: Նկարազարդողը պետք է մասնակցի նաև գրքի դիզայնի, կոնցեպտի մշակմանը, կարևոր են նաև դետալները՝ գլխատառերը, ֆորզացը: Հաճախ նկարազարդողը նկարում է վերնագրերը՝ հրատարակչությունները գրեթե չունեն մանկական տառատեսակներ: Բացի այդ, պետք է հասկանալ, որ մանկական գրականությունը կարող է շատ տարբեր լինել՝ կախված տարիքային խմբից: Երեք-չորս տարեկան երեխայի գիրքը պիտի յոթ-ութ տարեկանի գրքից տարբեր լինի, բայց այս փաստը հայ հրատարակիչները հաշվի չեն առնում: Առհասարակ, Հայաստանում տպագրվող մանկական գրքերի մեծ մասը մի տեսակ անմիս ու միապաղաղ են, չունեն հատուկ տրամադրություն, լի են մանր-մունր վրիպակներով: Երբ աշխատում էինք Շերլոք Հոլմսի արկածների հրատարակության վրա, «Անդրանիկի» թիմը որոշեց նորից թարգմանել դրանք անգլերենից, որպեսզի հաշվի առնենք բոլոր նրբությունները: Նկարազարդումներն էլ Սուսաննա Դոմբայանի հետ փորձեցինք առավելագույնս մոտեցնել տեքստի տրամադրությանը, որպեսզի ստեղծենք մի աշխարհ, որի մեջ երեխան ուզում է ընկղմվել ու առանց կտրվելու կարդալ: Այսպիսի մանրակրկիտ մոտեցում պետք է ցուցաբերել ամեն գրքի, բայց հրատարակչի անընդհատ միջամտության ու ֆինանսավորման խիստ սղության պայմաններում ոչ հաճախ է դա ստացվում: Չնայած, դրական տեղաշարժեր էլ կան: Օրինակ, վերջերս թարգմանական գրքերի քանակը անհամեմատ շատացել է. դեռ մի քանի տարի առաջ կարծես բունկերում լինեինք՝ ոչ դրսից էին նյութեր գալիս, ոչ ներսի շուկայում էր ինչ-որ բան տեղի ունենում: Իսկ այս նոր աշխուժությունը նկարազարդողներին էլ է թույլ տալիս զարգանալ, բազմազան ու թարմ մոտեցումների ծանոթանալ և, հետևաբար՝ նոր պրոդուկտ առաջարկել: Սա շատ կարևոր է, որովհետև այսպես մարդիկ նաև նոր հեղինակների են բացահայտում, ավելին՝ սովորում են չվախենալ նոր հեղինակներ կարդալ:

Մանկական գրականությունն այսօր Հայաստանում ամենաշատ տպագրվող և սպառվող գրքային արտադրանքն է: Եթե սրան ավելացնենք խաղ-գրքերը և տարբեր երկրներից ներկրվող ռուսալեզու ու անգլիալեզու գրքերը, ապա կստացվի, որ գրախանութներում վաճառքի առյուծի բաժինը հենց մանկական գրականությանն է: Եվ վաճառքը, ի դեպ, գնալով աճում է՝ ծնողները սկսել են երեխաների համար ավելի շատ գրքեր գնել, հրատարակիչներն էլ գնալով ավելի շատ են հայերենով գրքեր տպագրում: «Անտարեսը», օրինակ, տեսնելով, որ Ռուսաստանից ներկրվող խաղ-գրքերի որոշ տեսակներ երեխաները սիրում են, սկսեց այդպիսի ձևաչափով նույնպես տպագրել: Այնպես որ առաջին հայացքից պատկերը շատ լավն է, բայց իրականում ոլորտը ունի շատ խոր ու ցավոտ խնդիրներ: Նախ՝ Հայաստանում մանկագիրները քիչ են, իսկ ընդանուր մանկագրությունը ծերանում է. հեղինակները հիմնականում տարեց մարդիկ են: Հետո, ոլորտը բարձիթողի վիճակում է, քանի որ մանկական գիրք ասվածը այսօր չի ընկալվում որպես աշխատատար և բարդ պրոդուկտ: Թե՛ հրատարակիչները, թե՛ հատկապես ծնողները քիչ են ուշադրություն դարձնում նրան, թե ինչ գիրք են գնում իրենց երեխաների համար: Սոցիալական վիճակից է, թե ակտիվ գովազդից, բայց հիմնականում վաճառվում են էժան գրքերը՝ չի դիտարկվում ոչ բովանդակությունը, ոչ էլ նկարները: Չեն նայում՝ մարդկանց դեմքերը ինչպես են նկարված, կենդանիները ինչպես են պատկերված, արդյոք նկարները ինչ-որ գեղագիտական արժեք ունե՞ն, ճաշակ ձևավորո՞ւմ են երեխայի մեջ, թե ոչ: Աչքի տակով չեն անցկացնում, իմանան՝ հեղինակը ինչ է գրել: Իսկ գրված կարող է լինեն ինչ հիմարություն ասես՝ ֆեյսբուքը լիքն է այդպիսի ստեղծագործությունների ծաղրանքով: Թյուր կարծիք կա, որ երեխաների համար գրելը հեշտ է՝ մի երկու հատ ծիտիկ-ծիտիկ ես ասում և բանաստեղծություն է ստացվում: Ընդհակառակը՝ երեխաների համար գրելիս պիտի հազար ու մի գործոն հաշվի առնես, միայն հանգերը իրար կպցնելով չի ստացվի: Իհարկե, այսօր շուկայում որակյալ գրքեր կան, որ մեր գրպանի համար չափազանց թանկ են: Բայց այդ գինը գոյանում է նաև նրանից, որ, ասենք, լավ նկարազարդողը էժան չի կարող լինել: Նույն Թումանյանի հեքիաթները հրատարակելու համար պետք է կատարել սրբագրական և խմբագրական լուրջ աշխատանք, որպեսզի հազար տեսակի վրիպակ ու տառասխալ չարվի: Կարևոր է նաև, որ մանկական գրքերը տպագրվեն էկոլոգիապես մաքուր թղթի վրա, օգտագործելով երեխայի համար անվտանգ ներկանյութեր: Այսինքն՝ ծնողը պետք է ընտրի ոչ թե գինը, այլ գին-որակ հարաբերակցությունը: Չնայած այս ամենին, մխիթարող բան էլ կա. վերջին տարիներին խոշոր հրատարակիչները, այդ թվում՝ «Անտարեսը», «Զանգակը», «Էդիթ Պրինտը», «Բուկինիստը», սկսել են մեծ ուշադրություն դարձնել գրքերի որակին: Անընդհատ ի հայտ են գալիս նոր հեղինակներ: 2015-ին, օրինակ, մենք տպագրեցինք Արմեն Գրիգորյանի «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթը: Ծնողների մեջ էլ է շատ բան փոխվում, հատկապես երբ հարցը վերաբերում է երեխաների առողջությանը. բավական է մի քիչ բացատրես, թե ինչպես կարելի է անվտանգ և ուսուցողական գրքեր ընտրել, և ծնողները սկսում են շատ ավելի ուշադիր և մտածված գրականություն ներկայացնել իրենց երեխային:

Կարինե Ղազարյան Հարություն Թումաղյան, Սուսաննա Դոմբայան


30 31

Մարտ 2018

Արմեն Սարգսյան

Գրիգ

Արամ Մամիկոնյան / Արամ Պաչյան

Մանե Գրիգորյան

Թոնդրակ

Գոհար Աքելյան

Հովհաննես Թեքգյոզյան

Թագուհի Ղազարյան

Հասմիկ Սիմոնյան

Անահիտ Հայրապետյան

Աննա Դավթյան

Նանոր Պետրոսյան

Մհեր Բեյլերյան

Արփի Ոսկանյան

Հրաչյա Սարիբեկյան

Արքմենիկ Նիկողոսյան / Հայկ Համբարձումյան

ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Խոշոր պլան


Վահե Արսեն

Կարեն Անտաշյան

Սարգիս Հովսեփյան

Գուրգեն Խանջյան

2006 թվականից սկսեց լույս տեսնել «Գրեթերթը», որտեղ տպագրվել են այսօր ակտիվ գրեթե բոլոր հայ գրողներն ու գրականագետները։ Բանաստեղծ Անահիտ Հայրապետյանն էլ այդ նույն ժամանակ դարձավ նաև լուսանկարիչ. նրա արած գրողական դիմանկարները պարբերաբար հայտնվում են թերթի էջերում։ Ընտրել ենք տարբեր տարիների ամենահաջող կադրերը։

Լուսինե Եղյան

Արամ Պաչյան

Արթուր Միկոյան

Նառա Վարդանյան

Հուսիկ Արա

Գրեֆոտո

Անահիտ Հայրապետյան, բանաստեղծ/լուսանկարիչ

Մի անգամ, երբ Խանջյանի հետ էլի խոսում էինք «Սատիրիկոնի»՝ երիտասարդական թերթի վերածվելու մասին, առաջարկեցի, որ ամեն համարում նոր լուսանկարներ դնենք։ Էն ժամանակ դեռ շատ փորձ չունեի լուսանկարելու, սովորում էի Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ֆոտոլրագրության բաժնում։ Խանջյանին խնդրեցի, որ հեղինակների ընտանեկան ալբոմներից լուսանկարներ չդնենք, մատը դեմքներին դրած լուսանկարներ չդնենք։ Հիմա, երբ հետ եմ նայում, չեմ էլ հասկանում, թե ոնց էդպես լավ դասավորվեց ամեն ինչ։ Երևի բոլորս էլ սիրով էինք անում էդ ամենը։ Պայմանավորվեցինք երիտասարդ գրողների հետ լուսանկարվելու համար։ Ամեն համարի համար մի բան մտածում էի՝ էս համարին բոլորը պատուհանների մոտ են, էս մեկին՝ բոլորը էս պատի մոտ են, էն մեկի համար տեքստ են բռնում ձեռքներին։ Հեղինակների հետ էլ ահագին կռիվիկներ եղան։ Դեռ չկային սելֆիներ անելու համար հարմար հեռախոսներ, դեռ նոր սովորում էինք լուսանկարել ու լուսանկարվել։ Լուսանկարներն էլ հիմնականում ցույց չէի տալիս հեղինակներին, քանի որ գիտեի, որ չեն հավանելու։ Չգիտեմ՝ հավանում էին, թե չէ։ Եթե անկեղծ լինեմ՝ ամեն ինչ չէ, որ հավանելու բան էր, բայց թերթը ձեռագիր ունեցավ, վիզուալ ինչ-որ բան ուրիշ էր, ընթերցողին էլ ձգում էր։ Արքմենիկը ամեն անգամ կատակում էր, որ Հայկին լավ լուսանկարեմ, որ աղջիկները գնեն թերթը։ Շարողի հետ վիճում էի, որ չկտրեն լուսանկարները և այլն։ Էսպես «Գրեթերթը» լուսանկարներով տպվեց, միայն տեքստ չէր։ Հետո Խանջյանը տպում էր Գրե հեղինակների լուսանկարները, կախում խմբագրության պատից, էսպես, կարճ ժամանակում մի ամբողջ պատ ծածկվեց լուսանկարներով։ Նրանցից մի մասը հիմա շարունակում են գրել, մյուս մասը չգիտեմ՝ ինչով են զբաղվում։ Գրողները բաց մարդիկ են։ Նրանք իրենք էին մտածում, թե ինչպես լուսանկարվեն։ Սկսում էինք մի բան լուսանկարել, արդյունքում ունենում էինք լրիվ ուրիշ լուսանկար։ Նույն միջանցքում ու նույն պատի մոտ էնքան տարբեր լուսանկարներ կան, որ նայողը չի էլ կասկածի, որ ամեն ինչ նույն տարածքում է նկարվել։ Ինձ թվում է, որ ես էդ անկյուններում լույսի հայտնվելու ու անհետանալու բոլոր մանրամասները գիտեմ։ Կարելի է ասել՝ դիմանկար անել սովորեցի հենց «Գրեթերթի» շնորհիվ։

Անահիտ Հայրապետյան


ԳԻՏԵՍ ՍԱՂ ԿՅԱՆՔՍ ԳՐՈՂ ԵՄ ԵՂԵ՞Լ

ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Այլընտրանք

Միայն գրելով չես ապրի, իսկ երբ ունես հիմնական աշխատանք կամ աշխատանքներ, մնում ես ազատ ժամանակի հույսին։ Թե ի՞նչ այլ գործերով են զբաղվում, ու ինչքանո՞վ է դա օգնում կամ խանգարում ստեղծագործելուն, և ինչպե՞ս են գրելու համար ժամանակ քերում, պատմում են իրենք՝ տնտեսագետ, արծաթագործ, ծրագրավորող և այլ մասնագիտությունների տեր գրողները։

ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ արծաթագործ

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ գրավաճառ/ պայուսակագործ

Իսկ Հայաստանում կա՞ մարդ, որը գրող է, և իր հիմնական աշխատանքը գրականությո՞ւնն է, զարմանալի է… Ընկերներիս հետ զրույցի արդյունքում չնայած հասկացել ենք, որ քանի մեջը փող չկա, դա էլ իր դրական կողմն ունի։ Պատվեր չես անում, անում ես հիմնականում այն, ինչ ուզում ես, ինչ քո մեջ է հասունացել, ու անում ես հենց գրականության համար, ոչ թե՝ ինչ-որ ամսագրի, հրատարակչի։ Իրականում, սակայն, նաև շատ ծանր է, որ ժամանակ չենք կարողանում գտնել գրելու համար։ Չնայած կեղծանուններով ինչ-որ բաներ գրում եմ՝ փոքր-մոքր, այսպես ասած, որ ֆորմայի մեջ լինեմ։ Երբ շատ ակտուալ թեմա է լինում, չեմ կարողանում չգրել։ Անլուրջ չէ, այնպես չէ, որ ամաչում եմ, ուղղակի բաներ կան, որի մասին խոսելն ավելի հարմար է կեղծանունով։ Իսկ իմ արած աշխատանքները նաև անսահմանափակ շփումներ են ամենատարբեր մարդկանց հետ։ Ենթադրենք՝ ես ունեմ իմ ընկերների որոշակի շրջապատ, որ եթե անգամ տարբեր ճաշակներ ունենք, շատ ընդհանրություններ են մեզ կապում, և մենք պարբերաբար հանդիպում ենք, բայց կա վտանգ, որ իրականությունից կկտրվես այդպես։ Քո գնահատականներն իրականության հետ կարող են այդքան էլ չհամընկնել։ Երբ մարդը հավակնում է զբաղվել մի գործունեությամբ, որն ինչ-որ իմաստով հանրային է, պարտավոր է միշտ մատը պուլսի վրա պահել, իսկ իմ արած գործերն այդ առումով ինձ օգնում են։

32 33

Մարտ 2018

Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, Ալավերդիում դաս եմ տվել, հետո ամուսնացել եմ Երևանում, աշխատել եմ Լուսավորության նախարարությունում, մի քանի թերթի խմբագիր, հետո երկիրը երբ փլուզվեց, աշխատանքային կարիերան էլ փլուզվեց, ու դարձանք չարչի։ 25 տարի արծաթյա զարդերի վաճառող եմ Վերնիսաժում։ Ի դեպ, Վերնիսաժն ինձ համար ազատ, անկախ Հայաստանի ամենաազատ ու անկախ տարածքն է, որտեղ ինքս ինձ թագավոր եմ զգում։ Վերևից ինձ ղեկավարող չկա, ես եմ իմ կյանքը կառուցում, ու դա ինձ թույլ տվեց ստեղծագործական կյանքի մեջ առավել քան ազատ ու անկախ գտնվել։ Չկա չարիք առանց բարիքի. իմ գրվածքները կոմունիստական հասարակարգում լինեին, ոչ ոք չէր տպի՝ և՛ լեզվական առումով, և՛ կառուցվածքի։ Ազատությունը նպաստեց այնպես, որ գրվածքիս որակը փոխվեց, ասելիքը փոխվեց։ Ոչ մի բանով էլ չի խանգարում արծաթագործությունը գրելուն։ Ես տրամադրության գրող եմ, մուսային սպասող գրող եմ, մուսան սանձող գրող եմ, որտեղ մուսան բռնացնում, այնտեղ էլ գրում եմ, շատ դեպքերում այսպես ծնկանս ծերին եմ գրում։ Երբ ասելիք ունեմ, էլ չեմ մտածում՝ որտեղ եմ, ինչ եմ։ Շուտով հենց այդ վերնագրով էլ՝ «Ծնկան ծերին», գիրք կհրապարակեմ, որը հենց այդպես էլ գրել եմ։ Ընթացքի ու շարժման մեջ եմ գրում, կարող է ես դախլի երեսից առևտուր անեմ, տակից գիր անեմ։ Առնողի համար իրա թանկությունն առած զարդն է, ինձ համար՝ դախլի տակինը։


ԱՆԱՀԻՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ դոկումենտալ լուսանկարիչ

ՆԱՐԻՆԵ ԿՌՈՅԱՆ

տնտեսագետ/ դասախոս Էյնշտեյնի հարաբերականության տեսության կողմնակից եմ՝ եթե մի բան արագ ես անում, ապա օրդ երկարում է։ Այսինքն՝ ես օրվա մեջ շատ բան եմ հասցնում անել՝ նաև տուն, ընտանիք, առևտուր, ճաշ և այլն, ամեն ինչ ինձ վրա է, բայց կարողանում եմ նաև գրելու համար ժամանակ գտնել։ Իմ աշխատանքը գրելուն չի խանգարում, ընդհակառակը՝ օգնում է, որովհետև թեմաներ են լինում, որ տնտեսագիտական հենք են ուզում։ Օրինակ, մեր վարչապետը սիրում է մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին խոսել, պատմվածքներիս մեջ ներկայացրել եմ դա, ու այնպես, որ հասկանալի լինի նաև գեղարվեստական գործ ընթերցողի համար։ Երբ ինձ մի բան հոգնեցնում է, մի ուրիշ բանով հանգստանում եմ, այսինքն՝ իմ հանգիստն ինտերակտիվ հանգիստ է։ Երբեմն գրականությունից հանգստանում եմ մասնագիտությամբ, երբեմն՝ հակառակը, ինչպես հայերենից հանգստանում եմ ռուսերենով։ Ես չեմ կարող դրանք իրարից տարանջատել։ Չեմ կարծում, որ Հայաստանում գրականությունն ինչ-որ մեկին կերակրելիս կլինի այս պահին, բայց, ասենք, ես ստացել եմ դրամական մրցանակներ 2 անգամ, բավականին լավ էր։ Իսկ առհասարակ կարծում եմ մոտիվացիա չկա ընդհանրապես։ Վերջին իմ տպագրված գրքից ընդամենը 65.000 դրամ հոնորար եմ ստացել։ Եթե մեր երկրի տնտեսական վիճակը հաշվի առնենք, սպասելիքներն ավելին չեն էլ կարող լինել։

Հիմնականում սիրողական մակարդակի գրող եմ, որովհետև գրականությամբ զբաղվելու համար ավելի շատ ժամանակ է պետք։ Քանի որ դրանով չեմ վաստակում, երբ ասելիքս հասունանում է, կամ ուզում եմ շփվել աշխարհի հետ, կամ ինքս ինձ հետ, կամ հակառակը՝ փակվել, այդ ժամանակ եմ գրում։ Ավելի մեծածավալ բաներ գրելու համար ժամանակ չեմ գտնում, օրինակ՝ վեպ գրելու միտք ունեմ, ամեն ինչ մտածել եմ, բայց ժամանակ չկա։ Երբ սկզբում միայն գրականությամբ էի զբաղվում, իդեալական կլիներ, որ իմանայի՝ կարող եմ գումար վաստակել դրանով։ Աղքատ ու փող չունեցող գրող չէի ուզում լինել, դրա համար գերադասեցի ուրիշ մանագիտությամբ զբաղվել։ Երբեմն հեշտ է գրել, երբեմն հեշտ է լուսանկարել, իսկ միաժամանակ ամենադժվարն է։ Երբ երկար ժամանակ չեմ լուսանկարում, ավելի շատ եմ գրում, և նույնը՝ հակառակը։ Երևի ավելի շատ լուսանկարչությունն է գրելուն օգնում, որովհետև եթե գրող ես, բացի կենսափորձը և կարդալը, ավելի շատ մարդկանց հետ շփվելու փորձ է պետք, իսկ դա բերում է լուսանկարչությունը։ Եթե ես գրող եմ, երբեք չեմ ծեծի անծանոթ մեկի դուռն ու ասեմ՝ բարև, ես գրող եմ, ինձ կպատմե՞ք ձեր մասին։ Իսկ երբ լուսանկարիչ ես, տեսախցիկը մի տեսակ մոտիվացիա է տարածք մտնելու համար, իսկ դա լրացուցիչ և՛ ինֆորմացիայի աղբյուր է, և՛ հույզերի, և՛ կենսափորձի։


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Այլընտրանք

ԱՐՏՅՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԶԱՎԵՆ ԲԵԿՅԱՆ

ծրագրավորող

ջրմուղի տնտեսագետ

Արձակագիրների գործն է մի քիչ ավելի դժվար, նրանք կանոնավոր արթնանում են, նստում գրասեղանի մոտ և ժամերով չարչարվում։ Իսկ բանաստեղծի գործը հեշտ է մի քիչ, կարող ես անգամ տրանսպորտում նստած գրել ու վերջ։ Այնպես որ՝ իմ աշխատանքը չի խանգարում իմ պոեզիային։ Ես երրորդ դասարանից գրում էի, և երազանքս գրականությամբ զբաղվելն էր, բայց համապատասխան կրթություն ստանալ չհաջողվեց։ Սովետի տարիներին բանասիրական ընդունվելու համար մրցակցությունը շատ մեծ էր, քննություններից մեկն էլ օտար լեզու էր, իսկ ես գյուղից եկած տղա էի, օտար լեզու չգիտեի՝ գյուղերում չէինք անցնում։ Մեխանիկորեն «3» էին նշանակում, իսկ դա բացառում էր, որ կանցնեմ։ Այդ պատճառով սովորեցի տնտեսագիտական ֆակուլտետում և 1976 թվականից տնտեսագետի աշխատանք եմ կատարում, իսկ 89-ից հետո Ջրմուղի հիմնարկում՝ տնտեսական բաժնի վարիչ եմ։ Իհարկե, աշխատանքս գրելուն չի խանգարում՝ գրելու առումով, բայց դե գրողն անընդհատ պետք է ընթերցի, գրականության նորություններին ծանոթանա, շփվի, հաճախի մշակութային միջոցառումներին, այս դեպքում ինձ ժամանակ չի մնում՝ ընդամենը շաբաթ-կիրակի։ Չակերտների մեջ ասած՝ ինքնակրթության առումով տուժում եմ աշխատանքի պատճառով։ Չնայած էն դժվար տարիներին՝ որ հիմա ասում են մութ ու ցուրտ տարիներ, իմ մասնագիտությունն օգնեց, որ ես աշխատանք ունենամ ու իմ ընտանիքը պահեմ։ Եթե բանասիրական ավարտած լինեի, կարող է կատաստրոֆայի մեջ ընկնեի։ Եթե մենք մեզ գրող համարենք, իհարկե, հայ գրողի ճակատագիրը սա է։

34 35

Մարտ 2018

Եթե մի բան ուզում ես լավ ներկայացնել, պետք է ժամանակ գտնես։ Եղել է, որ չքնեմ ու գրեմ։ Դա չի անդրադարձել աշխատանքիս վրա, հակառակը՝ ավելի էր զգոնացնում։ Մենք միշտ ուզում ենք անել այն, ինչ որ մեզ դուր է գալիս, բայց շատ սխալ է փուչ տեղից անել։ Ես գրում եմ ու մետալ երաժշտություն եմ նվագում և շատ-շատ եմ սիրում դա, բայց այն ինձ չի կարող ֆինանսապես ապահովել, քանի որ, կոպիտ ասած, ինչ-որ «անդերգրաունդ» բան եմ անում։ Ես ծրագրավորողներին մի տեսակ քառակուսի եմ պատկերացնում՝ մի ձևի թրաշով, միշտ համակարգչի առջև նստած՝ մուկ են կտտացնում, ու իրենք ընդհանրապես էմոցիա չունեն։ Այդպես եղել եմ միայն համալսարանում մի որոշ ժամանակ, երբ լավ գնահատականներ էին պետք։ Իսկ առհասարակ ես անում եմ ծրագրավորում, որովհետև գրականությունն ինձ եկամուտ չի բերի երբեք, ու արվեստի ոչ մի այլ ճյուղ նույնպես չէր բերի։ Իսկ եթե անկեղծ՝ ես չէի ուզենա գրականությամբ փող աշխատել, որովհետև կսկսեի գրել այն, ինչ որ մարդիկ ուզում են։ Ի դեպ, իմ մաթեմատիկական գիտելիքները նաև օգնում են ինձ ու թույլ տալիս մի քանի քայլ առաջ աշխատել ու մի քանի կերպարների հետ։ Ավելի շատ սյուժեի վրա եմ աշխատում, իսկ բանասիրական կրթություն ունեցողների մեծ մասը ուշադրություն դարձնում է ավելի շատ բառերի վրա, տեքստի։


ԳԵՄԱՖԻՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ :Բուն TV-ի հիմնադիր

ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ տուրիստականի հիմնադիր

Նախ՝ ես մասնագիտական կրթությամբ շուկայագետ եմ, բանասիրական գիտելիքների իմաստով միշտ էլ ինքնուս եմ եղել: Սա գրական գործին և՛ խանգարել է, և՛ օգնել: Իսկ տուրիզմում հայտնվել եմ պատահաբար, ուղղակի բանակից հետո առաջին իսկ պատահած գործն էր, որտեղ սկսեցի աշխատել՝ իբր թե ժամանակավոր, բայց հետո նաև սեփական գործս ոլորտում հիմնեցի ու արդեն տուրբիզնեսի 11 տարվա, կարելի է ասել՝ վետերան մասնակից եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ներգնա տուրիզմի կայացման գրեթե ողջ պատմության միջով անցել եմ: Տուրիզմը հետաքրքիր բիզնես է այն իմաստով, որ օտարազգիների հետ հարաբերվելիս ավելի ընդգծված ու սեփականատիրոջ զգացումով ես գիտակցում քո ինքնության տարածքը: Բանաստեղծի համար դա առանձնահատուկ կարևոր զգացում է, որովհետև նա էնդեմիկ տեսակ է՝ կենսունակ միայն իր շատ լոկալ լեզվական միկրոկլիմայում: Չնայած մի շատ փաստացի հղում էլ է եղել. նախորդ գրքիս նախաբանը գրված էր տուրիստական ուղեցույցի ոճավորումով: Քանի որ իմ ժանրը բանաստեղծությունն է, այսինքն՝ զուտ տեխնիկական իմաստով շատ քիչ ժամանակատար, եթե գրելու նյութ ունեմ ու հավես, ինձ ոչինչ չի կարող խանգարել: Թարսի պես այնպես է ստացվել, որ գործի մեջ ամենածանրաբեռված ժամանակներում ավելի շատ եմ գրել, որովհետև պոեզիան նաև մի տեսակ փախչելու, ինքնաճշտելու ու լիցքավորվելու տեղ է ինձ համար:

Գրելն էլ է սիրում պարապմունք, պետք է անընդհատ պրոցեսի մեջ լինել։ Ինչպես մարզիկն է մշտապես մարմինը մարզում, այնպես էլ դու պետք է ձեռքդ ու միտքդ մարզես։ Ես հիմա այնպիսի ոլորտում եմ, որ միտքս մարզվում է, բայց ձեռքս՝ ոչ։ Գիրքս, որ 2017-ին հրատարակել եմ, դրանից դեռ 3 տարի առաջ արդեն հիմնական մասով պատրաստ էր։ Ժամանակ չկար վերջացնելու։ Օրինակ, ես այսօր պլանավորել եմ 5 գործնական հանդիպում, որոնք ինձնից ժամանակ ու էներգիա են խլում, միտքս են խլում։ Ես վերջերս հասկացել եմ, որ սկսել եմ ավելի շատ խոսել, քան գրել։ Հիմա էլ շուրջ երկու տարի է մի գրքի մասին եմ մտածում, բայց երկու տեքստ եմ դեռ միայն արել։ Գիտամասնագիտական մեդիայի մեջ եմ, որտեղ տարբեր մասնագետների հետ եմ շփվում, քննարկում, բանավիճում։ Գործս գրելուն նաև օգնում է, որովհետև ես մտքի շրջանառության հետ գործ ունեմ ու անընդհատ շփվում եմ հետաքրքիր մարդկանց հետ։ Իրականում, ես չգիտեմ էլ՝ արդյոք ես կուզեի՞, որ չլիներ այս գործը, կարծում եմ՝ հակառակը։ Եթե ընտրություն լինի, ես գրելուց ընդհանրապես կհրաժարվեմ։ Մտածում եմ՝ այն ինչ-որ անում եմ ես այս ոլորտում, շատ ավելի կարևոր է մեր հանրության համար, քան գրելը։ Եթե չասեն՝ տեքստ ենք սպասում քեզանից, կամ ընկերներս ասեն գրի, ես կարող է չգրեմ էլ. իմանամ ՝ ում համար եմ անում։

Ամալի Խաչատրյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Սեփական փորձ

Հատուկ այս համարի համար մենք խնդրել էինք բանաստեղծ Կարեն Անտաշյանին գրել էսսե՝ 21-րդ դարում Հայաստանում բանաստեղծ լինելու մասին։ Բայց քանի որ Կարենը լավ բանաստեղծ է, տեքստը ստացվեց շատ ավելի խոր և հետաքրքիր։ Այս տեքստը սկսել էի Հուսիկ Արայի «հուսահատ-հայրենադավ» բանաստեղծության և այն քննադատող կամ պաշտպանող, նրան դարձող կամ հակադարձող անձանց բարոյահոգեբանական ցուցանիշների համապարփակ վերլուծություն անելու համար: Բայց հետո մտածեցի, որ չեմ ուզում անկապ վատամարդ դուրս գալ, անկապ փուռը գնալ, ինչ է թե Արտավազդն ընկերս է ու չեմ կարողացել մերժել նրան այս տեքստը գրելու հարցում: «Պոեզիան, ինքը, մի քիչ ղզիկ բան ա» @anhaytheghinak77

արգելե՛լ բանաստեղծո 36 37

Մարտ 2018


Ի

նչի՞ համար են պետք բանաստեղծությունները: Որպեսզի սպառնալից կտտանքների գնով անգիր անել տանք մեր երեխաներին ու հետո հյուրերի մոտ նրանց ու նրանց միջոցով մեր գենոֆոնդը խելոք և շնորհալի երևացնելու համար կանգնացնենք աթոռակին ու ստիպենք արտասանել ինչ-որ չարի վե՞րջը: Հրաժարվելու և հյուրերի մոտ խայտառակ անելու վտանգի պարագայում սպառնալ WiFi-ն անջատելով կամ գայթակղել շաքարակոխ շոկոլադե ձվիկով: Ժամեր ու օրեր խլել երեխայի խաղային ժամանակից՝ մանկակերության անթաքույց տեսարաններով, հիմարությունը սոցիալական անարդարության երանգներով արդարացնող, բռնի ուժի գերակայությունը հնարամտության ու ստեղծարարության հանդեպ ի ցույց դնել ցանկացող այս պատումն անգիր անել տալու համար: Պետք է արգելե՛լ մանկական բանաստեղծությունը, որովհետև մանկական բանաստեղծություն չի լինում, իսկ այն ուսուցանելու և ներկայացնելու մեր մանիպուլատիվ մեթոդները անմարդկային են ու միանգամից սերմանում են խորքային ատելություն պոեզիայի հանդեպ: Տեսնենք հետո ինչ է լինում։ Հինգերորդ դասարանում էինք, մեր դասարանի Լուսինեին կանչեցին գրատախտակի մոտ: Բոլորս մի պահ հանգիստ շունչ քաշեցինք՝ մեր հարցվելու հավանականության 1/29-րդով կրճատվելու

առիթով, իսկ Ռոմանի սիրտը սկսեց կրկնակի արագ բաբախել, քանի որ նա թաքուն տենչանքներ ուներ դասարանի թվով 3-րդ այդ գեղեցկուհու հանդեպ: Բայց մեր բոլորիս, այդ թվում նաև Ռոմանի, ուրախությունը կարճ տևեց, ավելի ճիշտ կտրուկ ձևափոխվեց խուճապային տագնապի, երբ աղջիկը, հպարտ՝ ասմունքելու իր նոր հմտությամբ և ասմունքի խմբակ գնալու փաստը ընդգծելու ողջ կրքով արտաբերեց «Ծաղկի՛ր, ազա՛տ իմ Հայրենի՜ք» բառերը: Սա սառը քրտինքով ուղղորդվող էքզիստենցիալ սարսափի իմ առաջին ապրումն էր և առաջին գիտակցումն այն բանի, որ հասուն կյանքն այնքան էլ հեշտ չի լինելու, երբ Հայրենիքը փառաբանող Լուսոյի ավելի ու ավելի ահագնացող բամբ ձայնի 125 դեցիբել հզորությունից ծնկներս դող ընկան, և ես մանրից վայր սահեցի գրասեղանիս տակ: Պետք է արգելե՛լ բոլոր ասմունքի խմբակներն ու ասմունքի դասատուներին ստիպել վերապատրաստվել իբրև դեղագործներ, վարսահարդարներ և մսավաճառներ: Ուսուցման թեկուզ նախնական կուրս անցած երեխաներին վերակենդանացնելու համար ուղարկել ելակի և բողկի բերքահավաքի: Պետք է արգելել ասմունքի երեկոներն ու ասմունքի ձայնագրություններ թողարկող վարպետասմունքողներին աքսորել, օրինակ՝ Լեռնակունք, ուր միակ հեռահար կոմունիկացիայի մեթոդը ձորեձոր էհեհեյն է: Նրանց, որ անկեղծ դերասանության ինտոնացիայով, ֆեյք անմիջականության ա-լյա-բոհեմ կեցվածքով բարձրաձայնում են աշնան գեղեցիկ տխրությունից մեռնելու պատրաստվող բանաստեղծի հուսահատ մտադրությունը: Կամ այն հազարներից մեկին են բարձրաձայնում, որ առանց աչք-իսկ թարթելու գործածել է մահ, աստված, հավերժություն, հայրենիք, մելամաղձոտ բառերը, և անգամ այն խորամանկ հարյուրավորներից մեկին, ով օգտագործեց՝ աղքատավարձ, տուրուբերան, սելֆիդայի և անգամ ԱԳԼՃԿ բառերն իբրև բանաստեղծելու մեթոդ, Կառլ: Պետք է ցուցակագրել ու օրենքով սահմանված կարգով արգելել նրանց հանրամատչելի գործունեությունը: Նրանց, որ իրենց փառասիրությունը, դեպրեսիան, ծուլությունը, ձանձրույթը, անձնական կյանքի բացակայությունը և մեսիա լինելու սևեռուն մտքերը

ությունը

շփոթում են բանաստեղծություն գրելու ցանկության հետ: Առաջներում, եթե նրանք միայն հաստաբուն հատորաշարերի տեսքով էին ի վերջո հայտնվում մեր տներում, հիմա հանդիպում են ամեն քայլափոխի՝ տաքսի ես կանչում, բանաստեղծ է գալիս, խանութ ես մտնում, բանաստեղծ է գլուխդ արդուկում, ընդմիջման ես դուրս գալիս՝ բանաստեղծ է եփել քո սնկապուրը, ֆեյսբուք ես մտնում՝ առհասարակ վխտում են ամեն փոստի, անգամ քոմենթի ռիփլեյի տակ: Ոչ ոք ոչ մի դիպլոմ ու լիցենզիա հո չի՞ հարցնում, ոչ ոք թույլտվություն ու իրավունք հո չի՞ ճշտում, երեք կիսագրագետ լրագրողի բանաստեղծ ներկայացար, երեք իռացիոնալ հայտարարություն արեցիր դեմքի լուրջ արտահայտությամբ՝ տիտրերում անունդ գրվեց, ուրեմն արդեն նաև հանրաճանաչ բանաստեղծ ես դառնում: Հավելյալ արժեքի ստեղծման զրոյական ցուցանիշի ձգտող մեր հասարակության մեջ ամենապարարտ պայմաններն են բանաստեղծների և այլ ինքնուսների համար: Եվ ինչու՞ միայն մեր: Վերհիշեք ցանկացած դեպք, երբ բանաստեղծությունը փորձել են կիրառելի դարձնել, փորձել են իջեցնել արտադրություն՝ օրինակ՝ գրելով հանգավորված մի երկտող քաղցրավենիքի վրա, կամ ասեղնագործել դրոշակին՝ այն դարձնելով քաղաքական կուրսի բանաձև, ամեն ինչ միանգամից կորցրել է իր կուռ լրջությունն ու դարձել անհամության չափ զավեշտալի: Միանգամի՛ց: Անգամ սիրախաղի մեջ, փորձիր միլիոնավոր սիրային տողերից ամենա-ամենան ընտրել ու նվիրել սիրելիիդ՝ ձեռագիր նամակի, թաքնագրության, մեսիջի, կամ ականջին տաքուկ շշնջալու տեսքով: Միայն ու միայն, եթե բանաստեղծությունը դու չես գրել, մնացած բոլոր դեպքերում, անգամ եթե քեզ օգնության են հասել Լորկան ու Գինզբերգը, զգայականություն արտահայտելու անկարողության չափով դու միանգամից վեր ես ածվում թատերականը ծանոթով ավարտած հանրապետականի, ում համար քաղաքական պնակալեզությանը միակ այլընտրանքը մանկական կաֆեում դեսպասիտոյի տակ միմոսություններ անելն է: Արգելե՛լ բանաստեղծությունը և արգելե՛լ բանաստեղծներին: Որովհետև ինչպես ֆիզիկան աշխարհընկալման իր միամիտ փորձարարության արդյունքում գերտերություններին ատոմային ռումբ նվիրեց, այնպես էլ բանաստեղծությունը, մարդու ենթախորքերը սողոսկելու իր հնարքները նվիրեց կղերականներին ու հոգեորսիչներին՝ իրենց քարոզների թափանցելիությունը բարձրացնելու համար, թթվասեր ու նրբերշիկ վաճառողներին գործիք՝ հիշողության մեջ մեխվող կարգախոսներ հորինելու համար: Բռնապետերին՝ իրենց մահվան քայլերթերը հիմներով ոգեպնդելու համար, բարոյախրատական մտրակով չարաճճիների քամակը դաղողներին՝ իրենց պոստուլատները ճշմարտության տակ սղցնելու համար: Էստրադային աշուղներին և շահավետ բարսեղյաններին՝ վաստակելու և բազմանալու շանս տալու չափ ստորացավ բանաստեղծությունը: Արգելե՛լ: Թացը խառնել չորին, կոշտը խառնել մեղմին, դիպուկը խառնել լղոզվածին ու արգելել բանաստեղծություն անվան տակ իրացվող ցանկացած փորձառություն: Արգելե՛լ բանաստեղծությունը, այն ինքն իրենից պաշտպանելու և փրկելու համար:

Կարեն Անտաշյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Գրախանութ

«Զանգակ» գրատուն. գրքի ժամանակներին ընդառաջ Ինչու է «Զանգակ» հրատարակչությունը բացում իր նոր՝ ամենամեծ գրատունը, ինչու Աբովյան պուրակում՝ Ստանիսլավսկու անվան թատրոնի շենքում. ապագա գրատան տարածքով զբոսնել և խոսել ենք այդ ամեն մասին Աբովյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Գասպարյանի հետ։

Առաջին հարկ

Մեր այցելության պահին ապագա գրատան տեղում դեռ եռում են շինարարական աշխատանքները. բանվորներն իրականություն են դարձնում SNKհ ճարտարապետական ստուդիայի հավակնոտ նախագիծը։ Տնօրեն Արմեն Գասպարյանը պատմում է, թե շատ շուտով որտեղ ինչ է լինելու։ Սկսում ենք Աբովյան փողոցի կողմից տեղակայված մուտքից։ Աջից՝ բուն գրախանութից անջատված, տեղակայված է լինելու գողտրիկ թեյարանը։ Առանց խոհանոցի, միայն ըմպելիքներ և մի քանի սեղան՝ ինչպես ընդունված է աշխարհի խոշոր շատ գրախանութներում։ Մի գավաթ սուրճով կարելի է հետո մտնել գրախանութ և, օրինակ, նստել դեպի Աբովյան փողոց բացվող լայն ընթերցարան-պատշգամբում, կամ հակառակը՝ գրախանութից նոր գնված գրքով նստել ու համադրել գրականությունը թեյա/սրճախմության հետ։ Ընտրությունը մեծ է լինելու՝ ոչ միայն հայալեզու (բոլոր հրատարակչությունների արտադրանքը), այլև ռուսալեզու, անգլիալեզու և մի շարք այլ լեզուներով գրքեր։ Թեպետ հատուկ ուշադրություն կդարձվի հայալեզու գրականությանը։ Հիմնական սրահը կդիմավորի այցելուներին լավագույն հայկական գրքերով, իսկ զբոսաշրջիկները արագ կծանոթանան տուրիստական հրատարակություններին։ Ավելի խորքում պատրաստվում է մանկական անկյունը։ Երեխաներն այստեղ կկարողանան գիրք կարդալ կամ ինտելեկտուալ խաղեր խաղալ։

38 39

Մարտ 2018

Շինարարների տուն/Ստանիսլավսկու անվան թատրոն Երևանի առաջին կոնստրուկտիվիստական կառույցներից մեկի շինարարությունը սկսվել է 1929 թվականին՝ Միքայել Մազմանյանի, Կարո Հալաբյանի եւ Գևորգ Քոչարի նախագծով՝ ռուսական ուղղափառ եկեղեցու տեղում։ Ի սկզբանե սա մշակութային կենտրոն էր, ապա շենքը հանձնվեց Օպերայի և բալետի պետական թատրոնին, իսկ 1938-ից այստեղ տեղակայվել է ռուսական դրամատիկական թատրոնը։ Իր այժմյան տեսքը շենքը ստացել է 1960-ականներին. վերակառուցումն իրականացվել է Գևորգ Քոչարի և Ստեփան Քյուրքչյանի նախագծով։


Երկրորդ հարկ

Այնուհետև դեպի աջ՝ աստիճանները տանում են երկրորդ հարկ, և գրատունը միաձուլվում է թատրոնի նախասրահի հետ։ Առայժմ վերանորոգման մեջ գտնվող լայն տարածքի լուսամուտներից երևում է Կեմպինսկի հյուրանոցի շինարարությունը։ Երբ գրատունը բացվի, այդ տեսարանը կփակվի՝ պատի երկայնքով երկար գրադարակներ կտեղադրվեն և թատրոնի նախասրահից թափանցիկ ապակիներով անջատված ընթերցասրահ կգոյանա։ «Սա իմ սիրելի հատվածն է, — դեպի ձախ թեքվելով ասում է Արմենը, — Մեր գրադարանը. պատուհանագոգը մի քիչ առաջ կգա, հարմարավետ սեղանի կվերածվի, մի քանի լամպեր կտեղադրվեն ու հանգիստ պայմաններում կարդալու և հետազոտություններ անելու հրաշալի միջավայր կլինի։ Պատկերացնում եմ, թե ինչ հավես կնայվի այդ ամենը դրսից»։ Այս սրահում հիմնականում կլինի մասնագիտական գրականություն, բայց գրախանութից ցանկացած գիրք հնարավոր կլինի վերցնել, ընթերցել այստեղ, եթե նույնիսկ այդ պահին չեք գնում այն։ Այստեղ, կինո «Մոսկվային» նայող լուսամուտների մոտ Արմենը բացատրում է, թե ինչով էր կարևոր հենց այս գրատունը հենց այս շեն-

քում բացելը։ «Գրախանութները մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան և այլն, աշխարհում վաղուց հաստատված և հաջողված փորձ է։ Ճիշտ է, որպես կանոն, այն ունենում է թեմատիկ ուղղվածություն, օրինակ՝ Լուվրում կարող ես գնել բուն թանգարանի, կամ արվեստի ու պատմության գրքեր։ Մեր դեպքում, իհարկե, հնարավորություն չկա նեղ ուղղվածության, թատերական հրատարակություններ ներկայացնելու, էնպես որ թող լինի լայն իմաստով գրատուն»։ Շենքի առաջին հարկը շատ վաղուց էր ծառայում թատրոնին կոմերցիոն նպատակներով։ Այստեղ տարբերի տարիներին եղել են հուշանվերների խանութ, ավտովարձույթի կենտրոն, տուրիստական գործակալություն, և այլն։ Այդ տարածքների վարձակալությունից ստացված գումարը թույլ էր տալիս թատրոնին գոյատևելու։ Գասպարյանը հիշում է. «Եվ հենց այն պահին, երբ «Զանգակի» տնօրեն Էմին Մկրտչյանը նկատեց, որ տարածքն ազատվել է և այստեղ իդեալականորեն կարող է տեղավորվել նոր գրատունը, պարզվեց, որ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ իր հերթին հակված է ազատված տարածքը օգտագործել հենց մշակութային ուղղվածությամբ բիզնեսով»։

Գրքի փողոց

«Զանգակում» նաև շատ գնահատում են շենքի պատմական անցյալը։ «Ի վերջո, սա Երևանի առաջին կոնստրուկտիվիստական շենքերից է, 80 տարվա պատմություն ունի և շատ մեծ խորհուրդ ունի մեջ, թեև ինչ-որ առումով համեստ, անտեսանելի շենք է, իր մասին չճչացող», — ասում է Արմենն ու հավելում, որ նոր գրատան շնորհիվ շենքը կդառնա նաև մշակույթով հետաքրքրվող, ընթերցասեր զանգվածների հանդիպման յուրահատուկ վայր։ Բացի սովորական առօրյայից, այստեղ կլինեն շնորհանդեսներ, հանդիպումներ, քննարկումներ, նույնիսկ կինոդիտումներ՝ կան տեխնիկական բոլոր պայմանները։ «Զանգակ» գրատունը, իհարկե, առաջին և միակ գրախանութը չի լինի Աբովյան փողոցում։ Մի կողմից «Նոյյան տապանն» է, քիչ վերև՝ «Արտբրիջը», հետո «Երիտասարդականի» գրքավաճառները և «Մետրոնոմի» «Բուկինիստը»։ «Այս հարևանությունը միայն ուրախալի է, — վստահեցնում է Գասպարյանը, — և ես հույս ունեմ, որ մի օր մեր խոսքի մեջ կմտնի «գրախանութների փողոց» արտահայտությունը, այնպես, ինչպես Սարյանը դարձել է գինու փողոց»։

Ապագա

Այս ամենը տեսնելուց հետո առաջանում է տրամաբանական հարց՝ մի՞թե բիզնեսի տեսանկյունից մեծ ռիսկ չէր նման խոշոր նախագծի մեջ ներդրում կատարելը, հաշվի առնելով, որ գրականությունը բնավ ամենահարմար ոլորտը չէ դրա համար։ Գասպարյանի խոսքով՝ «Զանգակը», ունենալով արդեն քսան տարվա պատմություն և լինելով շուկայի առաջատարներից մեկը, պարզապես պատասխանատվություն է զգում ոլորտի զարգացման համար։ Նոր, մեծ, նորարար գրատան ձեռնարկումը պայմանավորված է հենց այդ պատասխանատվությամբ։ Բայց ոչ մի-

այն. «Աշխարհում գիրքը նոր բում է ապրում, տպագիր գրականությունը, որն այդքան փորձեցին ճանաչել մեռած, վերջին տարիներին քսան տոկոսով վաճառքի աճ է գրանցել, — ասում է Գասպարյանը, — Գրքի ժամանակներ են գալիս։ Եվ դա ընկած է մեր բիզնես-պլանի հիմքում։ Բացի այդ՝ նոր ձևաչափը և մոտեցումը. թեյարանը, ընթերցասրահը, տեղում խորհրդատուների ինստիտուտը՝ այդ ամենը պետք է օգնի, որպեսզի ապացուցի, որ գրախանութն էլ կարող է եկամտաբեր լինել»։ Նոր գրատունը կբացվի արդեն այս գարնանը՝ գարուն կգա, գիրքն էլ հետը։

Արեգ Դավթյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Գրախանութ

Գիրք վայելելու տեղ Ինչպես տարիներ առաջ «Բյուրոկրատի» տեղում կարող էր բացվել Սարյանի առաջին գինետունը, բայց դրա փոխարեն հիմնադրվեց քաղաքի ամենայուրահատուկ գրախանութներից մեկը։ Հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը պատմում է նախագծի գերնպատակների մասին և բացատրում, թե ինչու են ռեստորանն ու գրախանութը ցանկության դեպքում համերաշխ գոյատևում մեկ հարկի տակ։

Սարյանի վրա ի՞նչ գինետուն

Ես միշտ մտածել եմ, որ պետք է անդադար փոխել, լավացնել մեր կյանքը: Այնպես, ինչպես դա անում են մյուս՝ մեզ այդքան հաճելի թվացող երկրներում։ 2005-2006 թվերին մտածում էի ինչ-որ ֆիլմ նկարել, որով ցույց տայի փոփոխությունների անհրաժեշտությունը, սակայն դա իրատեսական չէր… Հետո մտքովս անցավ, որ կարելի է գոնե երեխաներին օգտակար լինել ու սկսեցի աուդիոգրքեր ստեղծել։ Օրինակ՝ Սոս Սարգսյանի հետ ձայնագրեցինք Թումանյանի պոեմներն ու քառյակները: Դրանից հետո հասունացավ գրախանութի գաղափարը։ Ես բնակարան ունեի Սարյան փողոցի վրա, որ ձևափոխեցի տարածքի, որն ի սկզբանե ցանկանում էի աշխատացնել իբրև գինետուն։ Բայց չարեցի. ինձ հետ համոզեց Menu.am-ի ապագա հիմնադիր Վահան Քերոբյանը, ասաց, որ սնանկանալու եմ, հատկապես այդպիսի քիչ զարգացած փողոցի վրա, ինչպիսին 2006 թվականի Սարյան

փողոցն էր: Ո՞վ կմտածեր, որ Սարյանը գինու փողոց կդառնա։ Ի վերջո, մոտ երկու տարի մտորելուց հետո վերջնականապես որոշեցի գրախանութ բացել: Այդ պահին ես մեկ նպատակ ունեի՝ հեղափոխություն կատարել մարդկանց մտքերում, քանի որ բոլորս ռեստորան կամ ուտելիքի վայր առանց շատ երկմտելու ենք բացում, իսկ մշակութային ուղղվածություն ունեցող վայրը նախապես գիտենք ու վստահ ենք, որ սնանկանալու է: Այսինքն՝ ես ուզում էի, որ մարդիկ տեսնեին իմ քաջությունը, ու նույնիսկ եթե սնանկանայի, այնուամենայնիվ, լինեի օրինակ, որ ասեն՝ «տեսա՞ք, մարդիկ այնքան անվախ են, որ գրախանութ են բացում»: Երևանում ժամանակին գործել են կարծեմ 26-30 հոյակապ գրախանութներ, իսկ այդ պահին ընդամենը երկու-երեքն էին:

Արտասահմանում

Իմ պատկերացրած գրախանութը, իսկապես ՆՈՐ գրախանութ պիտի լիներ, որտեղ մարդիկ այցելեին ու անվճար կարդային: Հակառակ

40 41

Մարտ 2018


կանխատեսումների, մարդիկ եկան ու հենց առաջին օրվանից մենք եկամտով ենք աշխատում: Ու այդպես արդեն 8 տարի: Ընդ որում՝ ստացվեց ավելին, քան ես պատկերացնում էի. «Բյուրոկրատը» դարձել է հանդիպումների մի այնպիսի վայր, որ մարդիկ իրենց զգում են արտերկրում: Շատ եմ լսել, որ ասում են. «Ինչ լավ է, Երևանի առօրյայից մեզ կտրեցիք, տեղափոխեցիք արտասահման»։ Իսկապես ազնիվ լինելու համար պիտի ասենք, որ մենք ծանր բնավորություն ունեցող ժողովուրդ ենք, ներվային ու էմոցիոնալ, ու եթե մարդիկ «Բյուրոկրատում» կարողանում են հանգստանալ, ուրեմն մեր մտածածն իրոք ստացվել է: Այս ամենի մեջ մի նուրբ պահ կա. մարդիկ «Բյուրոկրատին» ասում են «արտասահման», սակայն քիչ-քիչ այդ արտասահմանը նորմ է դառնում: Երբ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը կարծեմ նշանակումից ժամեր անց ասել էր, որ կուզեր լինեին այնպիսի գրախանութներ, որտեղ մարդիկ

իրենց ազատ զգան, կարդան, սուրճ խմեն, հանգիստ նստեն, մի խոսքով՝ վայելեն իրենց ժամերը, նախարարին ասել էին, որ էդպիսի գրախանութ կա, նա շատ զարմացել էր ու նշանակման հաջորդ օրը եկավ մեզ այցելության:

Ուտել ու կարդալ

Ես ունեմ ևս մեկ մեծ կիրք՝ ռեստորանային գործը: Գուցե դա գալիս է նրանից, որ շատ եմ ճանապարհորդել ու տարբեր երկրների խոհանոցներ եմ փորձել: Ու միշտ մտածում էի, որ կուզենայի իսկական, սեփական ռեստորան բացել հենց Երևանում: Երբ պարզ դարձավ, որ Սարյան փողոցն այլևս կայացել է որպես հաճելի ու լավ վայր, ես սկսեցի մտածել գրախանութի տարածքում ռեստորան բացելու մասին: Ինչպես միշտ, ինձ ասում էին, որ անհնար է գրախանութ և ռեստորան մեկ հարկի տակ պահել: Ես, սակայն, սիրում եմ փորձեր, ու որոշեցի ռիսկի դիմել: Գրախանութը փոխեցի, իմ ու հաշվապահի աշխատասեն-

յակները զոհեցինք հանուն խոհանոցի և զուգարանների: Իսկ սեղանները դարձան ավելի հարմարավետ։ Ի դեպ, բոլոր սեղանները գրողների անուններով են՝ Չարենց, Թումանյան, Տերյան, Կոստան Զարյան, Դովլաթով, Սարոյան, Մարկես, Բուլգակով, Վոնեգութ, Թոլքին և այլն… Միայն մեկ սեղան ունենք #կոֆեկենտրոն հեշթեգով: Այդ սեղանի մոտ նստելու և ֆեյսբուքում ֆոտո տեղադրելու դեպքում մենք անվճար սուրճ ենք հյուրասիրում: Ռեստորանն արդեն 1,5 տարի է, որ կա, և ես ընդհանուր առմամբ այն հաջողված նախագիծ եմ համարում: Նախ՝ այն շատ արտասովոր մի վայր է: Այստեղ կարելի է համտեսել վիետնամական, թայլանդական, պերուական, նաև հայկական և շատ այլ ուտեստներ, լինել մեկ այլ Երևանում, որը քեզ ոչ մի գրախանութ ու ոչ մի ռեստորան չի կարողանա ապահովել: Իսկապես անհավանական համադրում է ստացվել. այն նման չէ ոչ մի բանի: Շուտով մենք ընդլայնվելու ենք ու ներառելու ենք ներքևի բնակարանն ու այգին, որի արդյունքում ռեստորանային մասն ավելի անկախ կգործի, իսկ գրախանութն ազատ շնչելու տարածք կունենա:

Որակյալ կյանքի իրավունք

Իմ ամենասիրած այցելուները ընտանիքներն են, երբ ծնողները երեխաների հետ գրքեր են ընտրում, տեղում կարդում, մնում են երկար, այդ գրքերից լավագույններն ընտրում, և ընթացքում նաև ճաշում են: Կարծես գիրք ընտրելու դրական պրոցեսը միս ու արյուն է ստանում, իրական ու ընկալելի է դառնում երեխաների համար, և հաճելի՝ նաև ծնողներին: Մարդիկ գալիս են «Բյուրոկրատ», որ հասկանան՝ իրենք մարդ են և ունեն որակյալ կյանք ապրելու իրավունք: Որակյալ կյանք ասելով նկատի ունեմ ոչ մի բան չանել, ուղղակի փռվել բազմոցին ու կարդալ որևէ հաճելի բան… հավատալ, որ դու այնքան հարուստ ես, որ կարող ես ինքդ քեզ նվիրել գիրք կարդալու, մենակ մնալու, մտորելու, հերոսների հետ ճանապարհորդելու հաճույքը: Հակառակ դեպքում՝ միայն ֆինանսական հարստությամբ և ամենօրյա վազքի մեջ լինելով՝ մենք իսկապես հարուստ չենք լինի։

Արեգ Դավթյան Բիայնա Մահարի


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Գրախանութ

Գրքի հերթ

Մի քանի օր շարունակ ԵՐԵՎԱՆ-ը զրուցում էր քաղաքի մեծ և փոքր գրախանութների ներկայացուցիչների հետ գրատպության ոլորտում վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումների մասին: Բոլոր գրախանութներում մեզ ասացին նույն բանը՝ Հայաստանում գրքի բում է:

42 43

Մարտ 2018


Տեղացիների և զբոսաշրջիկների համար

Գաղտնիք չէ, որ այսօր հայաստանյան շուկայում ամենամեծ պահանջարկն ունի մանկական գրականությունը՝ ծնողներն ավելի հեշտ են երեխաների համար գիրք գնում, քան իրենց: Բայց բոլոր գրախանութներում շատ են վաճառվում նաև հայերենով լույս տեսնող արտասահմանյան հեղինակների գործերը, հատկապես վերջին տարիներին, երբ հրատարակչությունները սկսեցին թարգմանել գրքերը բնագրից և տպագրական բարձր որակ ապահովել: Հայերեն թարգմանությամբ մարդիկ կարդում են և՛ դասական ստեղծագործություններ, և՛ նոր հեղինակների գրքեր: «Հայ գրքի» վաճառող Ազնիվ Մանուկյանն ասում է, որ Պաուլու Կոելյուի արդեն հինգերորդ գիրքն են ստանում, պահանջարկն էլ չի պակասում: «Բայց նաև շատ են կարդում բարձր գրականություն՝ Հեսսեի «Տափաստանի գայլը», «Սիդհարթան», «Դեմիանը»: Ազնիվը նշում է, որ «Հայ գիրք» գալիս են հիմնականում երիտասարդները, բայց խանութը ունի իր մշտական տարիքով հաճախորդներին: Թարգմանական գրքերը պահանջարկ ունեն նաև «Արտ Բրիջում»: Այս գրախանութի տեսականին տարբերվում է մյուսներից՝ գրքերը ընտրվում են մեծ ուշադրությամբ և փոքր քանակով: «Արտ Բրիջում» ներկայացված են արևմտահայերեն, ֆրանսերեն, անգլերեն գրքեր, ինչպես նաև Հայաստանի մասին գրքեր՝ տպագրված ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանա-

↑ 85 տարվա պատմություն ունեցող «Բուկինիստը»

նում, Թուրքիայում: Գեղարվեստական գրականության հետ մեկտեղ այստեղ կան հայագիտական գրքեր, գիտական աշխատություններ, արվեստի ալբոմներ և այլն: «Էլեկտրոնային գրքերը ավելի են տարածվում, բայց դրա հետ մեկտեղ աճում է հետաքրքրությունը տպագիր գրքի հանդեպ, — ասում է գրախանութի մենեջեր Մարջիկ Հովհաննիսյանը: — Տուրիզմի զարգացման հետ էլ մեծանում է Հայաստանի մասին գրքերի սպառումը»: Մատենադարանի մոտ գտնվող «Լույս» գրատան տնօրեն Կարեն Գասպարյանի խոսքով՝ այսօր զբոսաշրջիկների նախապատվությունները փոխվել են՝ «1990-ականներին երկիր ժամանած սփյուռքահայերը գնում էին մեծ քանակությամբ գեղարվեստական գրականություն, արվեստի ալբոմներ, Հայաստանը ներկայացնող տարբեր տեսակի գրքեր: Իսկ հիմա ճամպրուկով ճանապարհորդելու ժամանակները անցել են, բոլորը գալիս են մի ուսապարկով ու փորձում են ինչքան հնարավոր է փոքր ու թեթև բան տանել՝ հուշանվերներ, փոքր ձևաչափի գրքեր և այլն»: «Լույսում» միայն բուկինիստական տեսականի է ներկայացված՝ մարդիկ բերում-հանձնում են իրենց հին գրքերը, որոնց տարիքը կարող է հարյուրամյակների հասնել: «Մեզ մոտ և՛ զբոսաշրջիկներ են գալիս, և՛ տեղացի երիտասարդներ: Շատ են նաև տարիքով ընթերցողները, որոնք մատչելի գնով գնում են գրքեր, որ խորհրդային ժամանակ իրենց համար չափազանց թանկ են եղել»:

«Բուկինիստի» դաշնամուրը

Ամենահարուստ տեսականիներից մեկն ունի Երևանի հնագույն գրախանութը՝ 85-ամյա «Բուկինիստը»: Այս ամբողջ ընթացքում փոքր բուկինիստական խանութը հաջողացրել է մնալ նույն վայրում, վերապրել մութ ու ցուրտ տարիները և դառնալ Երևանի ամենամեծ գրավաճառը. խանութը քաղաքով մեկ ունի 13 մասնաճյուղ: Նկարագրելու համար ոլորտի աճը, «Բուկինիստի» հանրային կապերի մենեջեր Անի Ղազարյանը հիշեցնում է, որ դեռ չորս տարի առաջ գոյություն ուներ միայն Մաշտոցի պողոտայի խանութը: Ի դեպ, այստեղի «Բուկինիստը» հայտնի է իր դաշնամուրով, որը մի մարդ խանութին է նվիրել 90-ականներին՝ Հայաստանը ընդմիշտ լքելուց առաջ: Իսկ հիմա զբոսաշրջիկները երևանյան տեսարժան վայրերի ցուցակը ձեռքներին մտնում են խանութ՝ դաշնամուրը տեսնելու և կենդանի երաժշտություն ունկնդրելու: Բուկինիստական բաժինը այստեղ զբաղեցնում է առաջին հարկի մեծ մասը: Ներկայացված է հարուստ տեսականի՝ 1800-ականների հրատարակություններից մինչև ուշ խորհրդային շրջանի հատորներ: Անի Ղազարյանը պատմում է, որ շատ են վաճառվում ռուսալեզու գրքերը, հատկապես՝ ռուսաստանյան բեսթսելլերները: Ասում է, փորձել են բերել նաև New York Times-ի բեսթսելլերների ցանկի գրքեր, բայց դրանք մեծ


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Գրախանութ

↑ «Սթիվ Զոբսը» և այլ գրքեր՝ «Հայ գիրք» գրատանը

↑ «Նոյյան տապանը» վերջերս Հանրապետության հրապարակից տեղափոխվել է Աբովյան փողոց

→ Մաշտոցի պողոտայի «Լույս» գրատունը

պահանջարկ չեն ունեցել: «Մարդկանց տեղեկատվության աղբյուրները հիմնականում ռուսական են, դրա համար էլ ռուսաստանյան շուկայում հայտնի գրքերը ավելի շատ գիտեն ու ավելի շատ են գնում»: Դեռ մի քանի տարի առաջ ռուսերեն գրքերը առհասարակ ամենաշատ վաճառվողն էին, իսկ հիմա առաջնորդը հայալեզու հրատարակություններն են: Ինչպես և մնացած գրախանութներում, մանկական գրականությունը վաճառքի մեծ մասն է կազմում, դրան հաջորդում են թարգմանական գրքերը: «Մի տասը տարի առաջ հայերեն գրքերը որ գնում էլ էիր, կարդալդ չէր գալիս՝ տխուր ձևավորմամբ, սովորաբար վատ տպագրված: Իսկ հիմա հրատարակչությունները շատ բարձր որակի արտադրանք են տալիս, ընթերցողն էլ արձագանքում է ավելի շատ հայերեն գրքեր գնելով: Միակ խնդիրը միաժամանակյա թարգմանություններ են, երբ գիրքը նույն ընթացքում լույս է տեսնում օրիգինալ լեզվով և հայերեն: Դրանք մեզ մոտ դեռ քիչ է հաջողվում իրականացնել»:

«Հայ գրողներից ի՞նչ ունեք»

«Նոյյան տապան» գրախանութի նոր շենքը Երևանի հներից է. այն 130 տարվա պատմություն ունի և ժամանակին եղել է Աղասի Խանջյանի առանձնատունը: Գրախանութի վերևի հարկում կա ամեն ինչ՝

44 45

Մարտ 2018

դպրոցական ուսապարկերից մինչև Ումբերտո Էկոյի վեպերը: «Այսօրվա ընթերցողը ճիշտ այսօրվա հայ գրականության նման է՝ չես կարող մի բառով սահմանել, — ասում է գրախանութի հանրային կապերի և միջոցառումների մենեջեր Հասմիկ Սիմոնյանը: — Կան շատ պատրաստված ընթերցողներ, որ կարդում են բնագրով կամ հատուկ ուշադրություն են դարձնում թարգմանությանը, կան միջին տեղեկացված, կան միայն մասնագիտական գրականություն նախընտրողներ և այլն»: Ժամանակակից հայ արձակը գնալով ավելի ու ավելի շատ է վաճառվում: Լևոն Խեչոյանը, Արամ Պաչյանը, Գրիգը երևանյան բեսթսելլերների հեղինակներ են։ Իր մշտական ընթերցողը ունի նաև արևմտահայ գրականությունը: Ամենաընդարձակներից է մանկական բաժինը. «Ես երանի եմ տալիս նոր ծնված սերնդին՝ ինչ հիանալի գրքեր են կարդալու՜», — ասում է Հասմիկ Սիմանյանը: Նա նշում է, որ դեռ մի քանի տարի առաջ չէին էլ կարող պատկերացնել, որ այսպիսի աշխուժացում կլինի ոլորտում. գիրք գնողները այնքան քիչ էին, որ բոլոր հեղինակները իրենց ընթերցողներին դեմքով գիտեին. «Չէիր կարող մտածել, որ մի օր կգա, երբ գրքերը շնորհանդեսին ոչ թե կնվիրեն, այլ կվաճառեն»: Սովորաբար, վաճառքի համար գրքեր ընտրելուց գրախանութները հեղինակներից ընդունում են մի քանի փորձնական օրինակ, ներկայացնելու


որոշումն էլ կայացվում է այդ օրինակների վաճառքի տվյալների հիման վրա: Փորձնական քանակը մնում է գրախանութում վեց ամսից մեկ տարի, բայց Հասմիկը պատմում է, որ մեկ-մեկ հեղինակները չեն վերցնում չվաճառված օրինակները, և դրանք կարող են տասնամյակներով մնալ գրախանութում: «Հիմա ասում ենք՝ որ չգաք, ինչ ուզենք կանենք գրքերի հետ»:

Լինել մի քիչ ճաշակով և սիրել կարդալ

«Ընդհանրապես, գրախանութը իրացման կետ է», — ասում է «Հայ գրքի» վաճառող Ազնիվ Մանուկյանը և հավելում, որ չնայած այս փաստին, վաճառքը գրախանութում պետք է իրականացվի բոլորովին ուրիշ կանոններով: Գիրք վաճառելու համար այն ներկայացնելը քիչ է՝ պետք է ծանոթանալ ընթերցողի հետ, հասկանալ, ինչը կհետաքրքրի հենց նրան: Այսինքն՝ պետք է ինքը՝ վաճառողն էլ լինի կարդացած ու լավատեղյակ: «Գիրքը շոր ու կոշիկ չի, որ բոլորի հագով լինի», — ասում է Հասմիկ Սիմոնյանը: Նրա խոսքով, չկողմնորոշված ընթերցողները ամենաշատն են, և վաճառողները պետք է կարողա-

← Արվեստն ու գրականությունը՝ «Արտ Բրիջում»

նան ճիշտ բան խորհուրդ տալ նրանց՝ հարցուփորձ անել, տեսնել՝ ինչ է կարդացել, ինչ նախասիրություններ ունի: «Եթե սիրային վեպ է ուզում, անպայման չի վատ բան վաճառես: Տուր Խավիեր Մարիաս՝ 3 օրում կկարդա շատ հետաքրքիր մի գիրք, ու անպայման կվերադառնա»: Հասմիկը նշում է, որ գրախանութին շահույթ ապահովելու համար պետք է ոչ թե մի անգամ թանկ գիրք վաճառել, այլ հաճախորդին դարձնել գրքի բարեկամ, որպեսզի նա սիրի կարդալ և վերադառնա նոր գրքերի հետևից: «Մի անգամ մեկը եկավ, թե՝ քուր ջան, Ջոյս ունե՞ք: Հարցրեցի, ինչու է հենց Ջոյս ուզում, պատասխանեց՝ ինձ ասել են էտ ճիշտ գիրք ա: Իսկ երբ իմացա, որ վերջին կարդացածը դպրոցական ծրագրի «Սամվելն» է, նրան ուրիշ գիրք խորհուրդ տվեցի՝ Ջոյսը շատ բարդ գրականություն է նույնիսկ պատրաստված ընթերցողի համար, նա գիրքը կիսատ էր թողնելու, հիասթափվելու էր, ու էլ չկարդար: Իսկ եթե այդպիսի գնորդներին առաջարկես, օրինակ՝ Դենիել Քիզի մի շատ լավ ու թեթև պատմություն, նրանք կոգևորվեն, ավելին կուզեն»: Հասմիկը բանաստեղծ է, բայց նշում է, որ ցանկացած ընթերցողի իրեն համապատասխան գիրք խորհուրդ տալու համար պետք չէ գրականագետ կամ գրող լինել. «Սխալ է մտածել, որ վաճառողը պիտի վերլուծած լինի աշխարհի բոլոր գրքերը և իր կարծիքն էլ չունենա: Նա էլ կենդանի մարդ է, և սուբյեկտիվ կարծիքը հեչ էլ վատ բան չէ: Այնպես որ լավ վաճառող լինելու համար բավական է լինել մի քիչ ճաշակով և սիրել կարդալ»:

Գրքի գիշեր-ցերեկ

Հայաստանյան շուկայում գրախանութների և հրատարակիչների միջև պայմանավորվածություն կա գրքերը ամեն տեղ նույն գնով վաճառելու մասին: Օրինակ, «Անտարեսին» պատկանող «Հայ գրքում» հրատարակչության արտադրանքի արժեքը մյուս գրախանութների առաջարկածից չի տարբերվում: Այս փաստը հաշվի առնելով, ընթերցողներին գրախանութներն այլ կերպ են գրավում՝ բազմազան ու հաճախ կազմակերպվող մշակութային միջոցառումներով:

↑ «Հայ գիրք» գրատուն

Ոչ մեծ տարածք ունեցող «Արտ Բրիջում», օրինակ, միշտ անցնում են ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ, համերգներ և, իհարկե, գրքի շնորհանդեսներ: Միջոցառումները հաճախ են և «Հայ գրքում»՝ այստեղի տարածքը շատ հարմար է դրանց իրականացման համար, աշխատողներն էլ այս առավելությունը լիովին օգտագործում են: «Մեր գրախանութը իսկական մշակութային կենտրոն է: Հաճախ ենք կազմակերպում ընթերցողների ու գրողների հանդիպումներ, ինչպես վերջերս տեղի ունեցած «Մի գրքաչափ ժպիտը», որին մասնակցեցին նաև հրատարակիչները: Կազմակերպում ենք նաև գրական-երաժշտական երեկոներ: Վերջիններից էր Վահան Արծրունու համերգը, որի ժամանակ նա ներկայացրեց Կոմիտասի շարականների վերագործիքավորված տարբերակը»: «Նոյյան տապանում» միջոցառումների համար հատկացրել են ամբողջ առաջին հարկը: «Մի անգամ Փարիզում երեք հարկանի գրախանութ էի տեսել, որտեղ կար ամեն ինչ՝ կինոդահլիճ, մանկական խաղասրահ, թատրոն… Այնտեղ օրը ակնթարթի նման անցնում էր, — պատմում է Հասմիկ Սիմոնյանը: — Ինչ վերադարձել էի, երազում էի Երևանում այդպիսի գրախանութ լինի, ու երբ եկա «Նոյյան տապան», հասկացա՝ ինքն է, որ կա»: Առաջին հարկի ձևավորումը թույլ է տալիս անցկացնել մարդաշատ միջոցառումներ, կինոդիտումներ, ցուցահանդեսներ: Ամեն շաբաթ այստեղ երեք-չորս միջոցառում է տեղի ունենում՝ վարպետության դասեր, շնորհանդեսներ, հանդիպումներ և այլն: Ի դեպ, շուտով կբացվի Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների ցուցահանդեսը: Պատերից մեկը հատկացված է «Ակտուալ արվեստ» հրատարակչությանը, որը հայտնի է եզակի հեղինակների ընտրությամբ և յուրահատուկ ձևավորմամբ: Լայն հանրային արձագանք են ստանում «Բուկինիստի» միջոցառումները. «Գրքի գիշեր» տոնի ժամանակ գրախանութի առջև արդեն երկրորդ տարին գոյացող հերթը ֆեյսբուքյան օգտատերերի զարմանքի անսպառ աղբյուր է: Ինչպես և մյուս գրախանութներում, այստեղ մեծ շուքով տոնում են գիրք նվիրելու օրը: Անի Ղազարյանը պատում է, որ ամեն տարի Սուրբ Սարգսի օրը անցնում է «Իմ գաղտնի գրքասեր» ծրագիրը. մարդիկ գնում են գիրք, թողնում նվերի տիրոջ կոնտակտները, գրախանութն էլ փոխանցում է այն՝ առանց նվիրողի անձը բացահայտելու: «Մի կին ակնարկով գիրք էր թողել ամուսնու համար: Պիտի տեսնեիք ամուսնու հուզմունքը, երբ շապիկի վրա կարդաց «Մեր փոքրիկը»:

Կիրք գրքոց

2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքն էր: Այդ տարի, թվում էր՝ բան էլ տեղի չունեցավ, բայց կարծես թե այդ ժամանակը շրջադարձային եղավ: Հրատարակչությունները ձևավորեցին նոր մոտեցում, իսկ դրանց միջև ակտիվ մրցակցությունը բերեց Հայաստանում գրատպության ստանդարտների վերանայմանը՝ հայերեն գիրքը դարձավ մրցունակ: Գրախանութներին էլ հաջողվեց գովազդի, ներկայացման նոր եղանակների և տարատեսակ միջոցառումների շնորհիվ ոչ միայն հետաքրքիր ու տրամադրող միջավայր ստեղծել հաճախորդների համար, այլև ներգրավել նոր ընթերցողներ՝ ավելի ու ավելի շատ մարդկանց դարձնելով մեծ թափով զարգացող հայկական գրական կյանքի մի մասը: Ստացվում է, կարող ենք փաստել՝ Հայաստանում գրքի բում է:

Կարինե Ղազարյան Բիայնա Մահարի


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Հայ թեք

Պարզապես ոչ թղթի վրա 2010-ականներից աշխարհի ընթերցողների զգալի մասն անցել է էլեկտրոնային գրքերին. քինդլանման ընթերցիչները զարգանում և էժանանում են, էլեկտրոնային գրականության ծավալները՝ մեծանում։ Հայաստանում, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է։ «Յավրուհրատ» հրատարակչության հիմնադիր Մարատ Յավրումյանը պատմում է, թե ինչու որոշեց զբաղվել հայալեզու գրականության էլեկտրոնային տարածմամբ և ինչ խնդիրներ կան մեր շուկայի այս հատվածում։

Ինչպես

Ամերիկայից Սուրոն էր գալիս, ընկերս, նկարիչը, ի՜նչ գույներ ունեն Սուրոյի նկարները… Հետը քինդլ էր բերելու։ Առաջինը։ Ու աղջիկս՝ «պապ, «Թոմ Սոյեր» կարա՞մ կարդամ»։ Իհարկե։ Այն ժամանակ լավատես էր հնչում՝ վեպը հայերենով չկար՝ էլեկտրոնային չկար։ Իսկ առավոտյան արդեն մտածում էիր՝ իսկ ինչո՞ւ ինքդ չանես։ Ու սկսվեց — ստեղծել էլեկտրոնային գրքեր, որոնք ինքդ կկարդաս ու կուզենաս, որ մյուսներն էլ կարդան։ Առաջինը Սասունցի Դավթի թումանյանական մշակումն էր, հետո նրա հեքիաթները. այդ գործերի թվային տեքստերն արդեն կային, ու հեշտ էր, ու դեռ սկիզբն էր, ու դեռ պետք էր հմտանալ ու հասկանալ, թե ինչ ես զգում այդ ընթացքում։ Իհարկե, դեռ չես էլ գիտակցում, թե ինչ ես անում, գիտես, որ պիտի անես, քո ամբողջ ազատ ժամանակը տալիս ես գրքերին, ինչպես պատանեկան տարիներին, երեխայի ոգևորություն կա այս ամենի մեջ, ու ոչ մի բան կարևոր չէ։ Ու տասնհինգ տարի ընդմիջումից հետո նորից վերադառնում ես գեղարվեստական գրականության աշխարհ։ Որպես էլեկտրոնային մեկը մյուսի հետևից սկսում են հայտնվել այն գրքերը, որոնք ինքդ էիր ուզում կարդալ, չէիր կարդացել, չգիտես ինչու չէիր կարդացել, բայց ուզում էիր կարդալ։ Հետո հանկարծ հասկանում ես, որ երևի միայն հերոսների հետ չէիր ուզում ապրել, երևի ուզում էիր ապրել գրքի հետ, գիրքը կարդալ՝ գիրքը նորից ստեղծելով, էլեկտրոնային ստեղծելով։ Իսկ ստեղծվում է տարբեր, երբեմն արագ, երբեմն ոչ այնքան։ Տպագրված գրքերը նախ լուսանկարում ես, ու տառաճանաչման ծրագրերով այդ լուսանկարները վերածում տեքստի։ Հայերենի պարագայում, եթե գիրքը «Գրքի սովորական» տառատեսակով է, — կհիշեք, սովետական տարիների գեղարվեստական հրատարակությունները հենց դրանով էին, — այդպիսի ծրագրերը ճանաչում

46 47

Մարտ 2018

են տեքստի մոտ 70 տոկոսը։ Ու սկսվում է՝ պիտի արդեն բառ առ բառ համեմատել տպագրի հետ և ուղղել տեքստը։ Երբեմն որոշում ես համադրական էլեկտրոնային հրատարակություն անել ու ստեղծագործության նախորդ տարբերակների հետ համեմատել։ Երբեմն գրականագետները հուշում են, թե որ հրատարակությունը արժե հիմք ընդունել էլեկտրոնայինը պատրաստելիս։ Ամեն գրքի ու հեղինակի դեպքում տարբեր է։ Արդյունքում էլեկտրոնային հրատարակությունը ստացվում է ոչ միայն համադրական, այլև բարեփոխված ու բարելավված և ավելի ամբողջական, քան տպագիրն է։ Այս ընթացքում, պարզ է, մի անգամ կարդում ես գիրքը։ Ու երբ տեքստը պատրաստ է, կամ կարծում ես, որ պատրաստ է, երկրորդ անգամ էլ է պետք կարդալ՝ արդեն սրբագրիչի աչքով, ու տեխնիկական խմբագրի ու էջադրողի. հետո պատրաստել էլեկտրոնային գիրքը ու երրորդ անգամ, մինչ կհրատարակես էլեկտրոնային գրախանութներում, կարդալ քո քինդլում՝ արդեն որպես վերստուգող սրբագրիչ։ Որակյալ տեքստ ունենալու միակ երաշխիքն է սա։ Գրքեր կան, որոնք այս ճանապարհը անցնում ենք մեկ կամ երկու ամսում. Դանտեի «Աստվածային կատակերգությունը», օրինակ, երեք տարուց ավելի է, դեռ պատրաստվում է հրատարակության։

Ուրիշ չէ

Էլեկտրոնային ասվածը, ըստ էության, միջավայրն է միայն, էլեկտրոնային գիրքը այսօր իրականում դեռ գուտենբերգյան է։ Այն դեռևս տպագիրն է, պարզապես ոչ թղթի վրա, ու դրա շուրջ ամբողջ իրարանցումը առայժմ զուտ տեխնիկական նորարարության մակարդակում է՝ թղթի փոխարեն այն էլեկտրոնային թղթի վրա է ու էլեկտրոնային թանաքով։ Մյուս կողմից էլ, տարօրինակ է մի քիչ՝ այս գրքերն արդեն հնարավոր չէ այրել, դրանց տպաքանակն անսահմանա-

փակ է, այդպիսին չկա էլ, այս գրքերը էջեր չունեն, և իրականում դու գիրքն էլ չունես. եթե անգամ գնել ես այն, գնել ես միայն այդ գիրքը կարդալու հնարավորությունը։ Ու էլի ինչ-ինչ արտասովոր բաներ, ասենք՝ գրքի տառատեսակը կամ գրքի ծավալը փոխելու հնարավորություն։ Կամ ավանդական ծանոթագրություններ էլ պետք չեն իրականում, կամ քիչ են պետք, գիրքը քեզ հետ զուգահեռ կարդում է ու քո քինդլի քո կարդացվող տողերի արանքում մեկնաբանում ու քննարկում չգիտես էլ ով աշխարհի որ ծայրից։ Ամեն դեպքում, էլեկտրոնայինը, ուզես-չուզես, առաջին քո էլեկտրոնային ընթերցիչի հետ փոխում է գրքի քո ընկալումը, փոխում են գրքից քո սպասելիքները, ու ժամանակի ընթացքում փոխելու է նաև տեքստից ու հեղինակներից ընթերցողների, հետևաբար նաև հրատարակիչների ակնկալիքները։ Եվ այն, ինչ հիմա կատարվում է էլեկտրոնային գրահրատարակչության շուկայում, — տեխնիկապես ավելի ու ավելի կատարյալ ընթերցիչներ, գրքերի փաթեթային բաժանորդագրություն, հեղինակային հոնորարներ ըստ կարդացված «էջերի» քանակի, բջջային օպերատորներ, որոնք հրատարակիչների հետ էլեկտրոնային գրահրատարակչական ալիանսներ են կազմում ու էլի, ու էլի, — հենց այս հարցերին պատասխանների փնտրտուքի ճանապարհն է։

2015-ի սահմանաբաժանը

2011-ից հաջորդող հինգ տարիների ընթացքում էլ. գրքերի մասնաբաժինը գլոբալ գրահրատարակչական շուկայում ավելացել էր 95%-ով, և Նահանգներում ու Մեծ Բրիտանիայում դրանց վաճառքները կայունացել էին 25%-ի


«Յավրուհրատը» 2012-ից հրատարակում ու տարածում է հայերեն էլեկտրոնային գրքեր։ Դրանք հասանելի են էլեկտրոնային տարբեր գրախանութներում՝ Google Play Books, Apple iBooks, Kobo Books, Amazon, Upub.am։ «Յավրուհրատի» պատմությունը իրականում գեղարվեստական գրականություն վերադարձի պատմություն է՝ էլեկտրոնային գրահրատարակչության ճանապարհով։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆԸ, ՈՒԶԵՍ-ՉՈՒԶԵՍ, ԱՌԱՋԻՆ ՔՈ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԻՉԻ ՀԵՏ ՓՈԽՈՒՄ Է ԳՐՔԻ ՔՈ ԸՆԿԱԼՈՒՄԸ, ՓՈԽՈՒՄ ԵՆ ԳՐՔԻՑ ՔՈ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ սահմանում, կազմելով €32 մլրդ, Գերմանիայում՝ 5% ու €9 մլրդ, Ֆրանսիայում ու Իսպանիայում՝ 5-7% և €3,9 մլրդ, Ռուսաստանում՝ շուրջ 5% և €48,1 մլն։ Բայց 2015-ին առաջին անգամ էլեկտրոնային վաճառքների տարեկան աճը համարյա հավասարվեց զրոյի, շուկան հագենում էր։ Ընդ որում, էլ. գրքերի գլոբալ վաճառքների 58%-ը բաժին էր ընկնում այսպես կոչված «18-ի ակումբի» երկրներին՝ ԱՄՆ, Չինաստան, Գերմանիային, Ճապոնիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա առաջատարներով։ Ու ամենահետաքրքիրը, որ այս ամենի մեջ նաև լեզվական էքսպանսիա կար. անգլերենով հրատարակությունների մասնաբաժինն աճում էր անգամ «պահպանողական» գրահրատարակչական շուկաներում. 2015-ին Ֆրանսիայում վաճառված բոլոր էլեկտրոնային գրքերի 14%-ը անգլերեն էր, Գերմանիայում՝ 24%-ը։ Ու էլի՝ 2015-ին էլեկտրոնային գրքերը օրենսդրորեն, գոնե Եվրահանձնաժողովի ու ԵՄ անդամ պետությունների համար, դեռ շարունակում էին մնալ ու հարկվել որպես ծառայության տեսակ, որը մատուցվում է էլեկտրոնային եղանակով, և ոչ թե որպես գիրք, որը կարելի է ձեռք է բերել։

Շոշափել հայալեզու շուկան

2012-ին երևի ճանաչում էի հայերենով բոլոր էլեկտրոնային գրքեր կարդացողներին, անգամ Հայաստանից դուրս ։) Նրանք գրում էին, հարցնում՝ ինչը, ինչպես, էլի գրքեր կա՞ն, երբ կլինեն։ Հիմա էլ է համարյա նույնը, չնայած էլ. գրքերի ընթերցիչներն ավելի են էժանացել, մեծացել է հետաքրքրությունը էլեկտրոնային ընթերցանության նկատմամբ, հեղինակներն իրենք են ուզում սեփական ստեղծագործությունները նաև էլեկտրոնային հրատարակել։ Երբեմն առաջին հրատարակությունը հենց էլեկտրոնային է լինում, հետո միայն հայտնվում է տպագիրը, որովհետև մեծ է խոսակցությունը էլեկտրոնային հրատարակված ստեղծագործության ու հեղինակի շուրջ։ Այսուհանդերձ, հայ հրատարակիչները դեռ զգույշ են էլեկտրոնային գրքեր հրատարակելու հարցում, նախընտրությունը, գոնե վաճառքներում, դեռ տպագրին են տալիս։ Ժամանակ առ ժամանակ անհատական նախաձեռնություններ են հայտնվում, որոնք մինչև առաջին հիասթափությունը, երբ հանկարծ պարզվում է, որ էլեկտրոնային գրքերով հազիվ թե հնարավոր է շատ արագ հարստանալ, հասցնում են մի երկու էլ. գիրք պատրաստել։ Թվային

տեքստերով փոխանակվող «գրքային եղբայրություններ» էլ կան, ֆորումներ, առանձին գրական կայքեր (լուսանկարված գրքերը չհաշված)։ «Հայ Մատենագրութեան Թուանշային Գրադարան»-ը, իհարկե, շարունակում է մնալ ամենա-ամենան այս ամենում, նաև Ազգային գրադարանը, Վիքիդարանը։ Այսուհանդերձ, հայկական էլեկտրոնային գրահրատարակչական շուկայի մասին խոսելը չափազանցություն կլիներ։ Այն չկա էլ, պիտի ստեղծել, ստեղծել ամենասկզբից, անցնել սեփական շուկան սեփական ընթերցողներով ստեղծելու սեփական ճանապարհը։ Այս ճանապարհը մյուսները անցել են, տարբեր կերպ, ոչ անցավ, գտել իրենց լուծումները. ռուսաստանյան փորձը, երբ հրատարակիչները «գրքային եղբայրությունների» հետ պայքարում էին ոչ այնքան իրավական ուղիներով, որքան հաքերների օգնությամբ, չափազանց խոսուն է։ Այս պահին միջազգային էլեկտրոնային գրախանութներից, որոնցում կարելի է հայերենով էլեկտրոնային գրքեր առաջարկել, Հայաստանում հասանելի է միայն Kobo-ն, այն էլ միայն բոլորովին վերջերս։ Amazon-ը թույլ չի տալիս հայերենով էլեկտրոնային գրքեր առաջարկել, Google Play-ում ու Apple iBooks-ում թեև հնարավոր է հայերեն գրքեր տեղադրել, բայց այդ գրախանութները հասանելի չեն Հայաստանում, փակ են, ու պարզ էլ չէ, երբ հասանելի կդառնան այստեղ։ Իսկ ընթերցողը հիմնականում Հայաստանից է, Սփյուռքը այլ լեզուներով գրականություն ու այլ հեղինակներ է նախընտրում, գոնե «Յավրուհրատի» փորձն է հուշում։ Ու հայաստանյան ընթերցողը պատրաստ է երբեմն վճարել, չնայած դեռ դժկամությամբ,— մի քանի հարյուր անվճար ներբեռնվող էլ. գրքին դեռ բաժին է ընկնում մեկ կամ երկու գնվածը,— բայց, ամեն դեպքում, վճարում է։ Առաջարկն էլ է դեռ փոքր։ Իրականում խոսքն այսօր մոտ 200 անուն էլեկտրոնային գրքի մասին է (ոչ թվային տեքստերի, այլ հենց էլ. գրքերի)։ Իսկ իրավիճակը շատ արագ կարելի է փոխել ու առանց մեծ ծախսերի, եթե խաղին հայաստանյան հրատարակիչներից ու գրախանութներից ընդամենը մի երկուսը որոշեն մասնակցել։ Սա, ավելի շուտ, բիզնես-մոդելի փոփոխություն է, որը նոր ընթերցողներ է բերելու ու նոր հեղինակներ։ Ու «Թոմ Սոյերի արկածները» դեռ պիտի էլեկտրոնային հրատարակել։

Մարատ Յավրումյան


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Այնտեղ

Գրողը տոնի

Ի՞նչ նոր գիրք կա կարդալու։ Որտե՞ղ գտնել քո սիրելի հեղինակի նոր վեպը, եթե այն դեռ չի վաճառվում գրախանութներում։ Ինչպե՞ս գտնել քո նոր ստեղծագործության հրատարակչին։ Ո՞վ կէկրանավորի քո գիրքը։ Գրքին ու գրականությանն առնչվող այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանելու համար կարելի է անվերջ թափառել համացանցում, բայց բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են նաև մարդկային շփումը և կարդում տպագիր, ոչ թե էլեկտրոնային գրքեր, արդեն տասնյակ (երբեմն՝ հարյուրավոր) տարիներ աշխարհի տարբեր ծայրերում անցկացվում են գրքի ցուցահանդես-տոնավաճառներ։

Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Հանդիսավոր բացումը՝ 1439թ. Ամենամյա՝ հոկտեմբերի կեսերին 1454 թվականին գերմանական Մայնց քաղաքում նոր էր լույս տեսել առաջին տպագիր գիրքը, երբ 45 կմ արևելք ընկած Ֆրանկֆուրտում արդեն գործում էր ձեռագրերի տոնավաճառը։ Այն սահուն կերպով վերածվեց տպագիր գրքերի տոնավաճառի և մինչև 17-րդ դարի վերջը շարունակեց մնալ Եվրոպայի ամենակարևոր գրքի տոնավաճառը։ Այսօր Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդես-տոնավաճառը աշխարհում ամենահինն ու ամենախոշորն է՝ ներառելով մոտ 2900 տարատեսակ միջոցառումներ և ընդունելով մոտ 7000 մասնակիցների ավելի քան 100 երկրից։ Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող այս հնգօրյա տոնավաճառ այցելողների թիվն անցնում է քառորդ միլիոնից. նրանք գալիս են ծանոթանալու աշխարհի նորագույն հրատարակություններին, գտնելու հովանավորներ սեփական գրականության տպագրության համար և խորհրդակցելու լավագույն հրատարակչությունների, գրական գործակալների ու փորձագետների հետ։ Ի դեպ, առաջին 3 օրերին տոնավաճառը բաց է միայն գործնական հանդիպումների համար և միայն վերջին 2 օրերին՝ նաև հանրության լայն շրջանակների համար։

48 49

Մարտ 2018


Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Հանդիսավոր բացումը՝ 1971թ. Ամենամյա՝ ապրիլին Լոնդոնի հնատիպ գրքերի միջազգային տոնավաճառը Եվրոպայում իր ծավալներով զիջում է միայն Ֆրանկֆուրտի տոնավաճառին։ Այստեղ գալիս են բառացիորեն «պատմությունը ձեռքերում շոշափելու համար»։ Տոնավաճառում ներկայացված են միջնադարյան ձեռագրերից մինչև ժամանակակից մակագրված առաջին հրատարակություններ, թանգարանային արժեք ներկայացնող գրքեր, քարտեզներ, տպագրություններ, լուսանկարներ, նամակներ ու փաստաթղթեր։ Եթե Ֆրանկֆուրտի տոնավաճառը համարվում է աշնան գլխավոր գրքային իրադարձությունը, ապա Լոնդոնի տոնավաճառը նույն հաջողությամբ համարվում է գարնան ամենակարևոր և առանցքային իրադարձությունը։

Բուենոս Այրես, Արգենտինա

Հանդիսավոր բացումը՝ 1971թ. Ամենամյա՝ ապրիլին Արգենտինայի մայրաքաղաքն ավելի քան 40 տարի հյուրընկալում է իսպանալեզու հրատարակությունների համար նախատեսված ամենակարևոր գրքի ցուցահանդեստոնավաճառը։ Այն աշխարհի տոնավաճառների լավագույն հնգյակում է, բայց մյուսներին գերազանցում է իր տևողությամբ՝ անցկացվելով 3 շաբաթ և ընդունելով շուրջ 1,2 մլն այցելու և 1500 մասնակից 50 երկրից։ Տոնավաճառի տաղավարները բաշխվում են 8 սրահներում՝ ներառելով ազգային և միջազգային հրատարակչություններ, երկրներ, արգենտինական նահանգներ ու համայնքներ, ինչպես նաև ազգային և միջազգային կազմակերպություններ։ Ընդ որում, ամեն տարվա տոնավաճառն ունի իր յուրահատուկ կարգախոսը. օրինակ՝ անցյալ տարի կարգախոսը «Գրքերով ապագան» էր։ Ի դեպ՝ իսպանալեզու գրականությանը նվիրված և մասշտաբով երկրորդ տոնավաճառը տեղի է ունենում մեքսիկական Գուադալահարա քաղաքում և իրենից ներկայացնում է 9-օրյա հսկայական մշակութային փառատոն՝ շուրջ 40000 քմ տարածքում։

Էդինբուրգ, Շոտլանդիա

Հանդիսավոր բացումը՝ 1971թ. Ամենամյա՝ օգոստոսի վերջին 3 շաբաթը Ամեն տարվա օգոստոսին Շոտլանդիայի մայրաքաղաքի մի հատվածը վերածվում է գրական վրանապատ ավանի, որի կառուցումը տևում է 15 օր, իսկ ապամոնտաժումը՝ ևս 10։ Այդ առումով այս տոնավաճառը, թերևս, աշխարհի ամենաընդարձակն է, որին մասնակցելու է գալիս շուրջ 800 հեղինակ ամբողջ աշխարհից։ 2004 թվականին այս փառատոնի շնորհիվ Էդինբուրգը դարձավ առաջին քաղաքը, որը ճանաչվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գրականության քաղաք։ Այստեղ են իրենց կարիերայի տարբեր փուլերում հյուրընկալվել այնպիսի հանրահայտ գրողներ, ինչպիսիք են Հարի Փոթերի հիմնադիրմայր Ջոան Ռոուլինգը, Սալման Ռուշդին ու Մարգարեթ Էթվուդը։


ԳՐՈՂԸ ՏԱՆԻ Այնտեղ

Կահիրե, Եգիպտոս

Հանդիսավոր բացումը՝ 1969թ. Ամենամյա՝ հունվարի վերջին շաբաթը Ամեն տարի՝ հունվարի վերջին շաբաթը, Կահիրեում անցկացվում է արաբական աշխարհի ամենահին և ամենամեծ գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը։ Այն առաջին անգամ անցկացվել է 1969 թվականին՝ Կահիրեի հիմնադրման 1000-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում և այսօր տարեկան շուրջ 2 մլն այցելու է ունենում։ Տոնավաճառի հանդեպ ուշադրությունը պայմանավորված է նաև նրանով, որ Կահիրեում գործող հրատարակչություններում լույս է տեսնում աշխարհում հրատարակվող արաբալեզու գրքերի կեսից ավելին։ Տոնավաճառը տաղավարներ է տրամադրում նաև մասնավոր հրատարակիչներին, իսկ ընթերցասեր հանրությանը զվարճացնող բացօթյա միջոցառումներից ամենաուշագրավը հրավառությունն է։

Մոսկվա, Ռուսաստան

Հանդիսավոր բացումը՝ 1975թ. Ամենամյա՝ սեպտեմբերին Ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևելյան Եվրոպայի խոշորագույն և հնագույն գրքի միջազգային տոնավաճառը տեղի է ունենում Մոսկվայում ամեն տարվա օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին։ Ցուցահանդեսների և տաղավարների համար ընդգրկելով շուրջ 30,000 քմ տարածք՝ այդ տոնավաճառը եզակի հարթակ է, որտեղ երկխոսության հնարավորություն կա գրական ոլորտի և իշխանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև՝ նպատակ ունենալով խրախուսել այս ոլորտի զարգացումը, գրագիտության աճն ու ընթերցանության հանդեպ բնակչության հետաքրքրությունը։ Տոնավաճառը ներառում է նաև ռուսական գրականության առաջխաղացման ծրագիր, որի թիրախը միջազգային մասնակիցներն են, այդ թվում՝ գրական գործակալները։ Վերջին տարիներին տոնավաճառում ակտիվորեն քննարկվում է թվային տեխնոլոգիաների ազդեցությունը հրատարակչական գործունեության վրա։

50 51

Մարտ 2018


Տոկիո, Ճապոնիա

Հանդիսավոր բացումը՝ 2008թ. Ամենամյա՝ հոկտեմբերին Տոկիոյի գրքարվեստի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը Ճապոնիայի և Արևելյան Ասիայի խոշորագույն տոնավաճառն է։ Այն հիմնականում կենտրոնացած է ճապոնական հրատարակությունների վրա, որն իր ծավալով աշխարհում երկրորդ տեղն է գրավում։ Ներկայացնելով շուրջ 350 մասնակիցների ամբողջ աշխարհից՝ այս դեռևս երիտասարդ տոնավաճառն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Միջոցառումը մեծ տեղ է հատկացնում ինչպես դասական գեղարվեստական գրականությանը, այնպես էլ ճապոնական մանգային և տարեկան 200% աճ գրանցող ճապոնական էլեկտրոնային գրքերին։

Բոլոնիա, Իտալիա

Հանդիսավոր բացումը՝ 1963թ. Ամենամյա՝ մարտին կամ ապրիլին Գրեթե բոլոր գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներն առանձին տեղ են հատկացնում մանկական գրականությանը, բայց Բոլոնիան այս առումով մեկ քայլ առաջ է անցել՝ իր ամբողջ տոնավաճառը նվիրելով երեխաներին։ Այստեղ հանդիպում են մանկական գրքերի ստեղծմամբ և հրատարակությամբ զբաղվող մասնագետները, ձեռք են բերվում պայմանավորվածություններ այս կամ այն գրքի թարգմանության կամ դրա հիման վրա գեղարվեստական կամ անիմացիոն ֆիլմի ստեղծման վերաբերյալ։ Բոլոնիայի տոնավաճառում կարելի է գտնել մանկական ուսուցողական և կրթական գրականության նորագույն հրատարակությունները և ծանոթանալ երեխաներին նվիրված գրականության և թվային ինֆորմացիայի նորարարություններին։ Տոնավաճառը նաև մրցանակներ է շնորհում, այդ թվում երկու տարին մեկ հանձնվում են Հանս Քրիստիան Անդերսենի և Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակները։

Անի Սմբատի


ՔԱՂԱՔ Իմ Երևանը

52 53

Մարտ 2018


Երևանի խճճվող պատմությունները Հաղորդավարուհի, երգահան Անիտա Հախվերդյանն ամենաերևանյան կերպարներից է: Անիտայի հետ զրուցել ենք իր երգերում Երևանին դու-ով դիմելու, քաղաքը զգալու և լսելու, յուրաքանչյուր օր արկածներ փնտրելու, Երևանի՝ մարդու կերպար ունենալու և բնավորության գծերի յուրահատկությունների մասին: Ծնվել եմ էնտեղ, որտեղ առ այսօր էլ ապրում եմ՝ այսպես կոչված՝ Ժամի հայաթում, որտեղ կյանքը միշտ եռում է: Վստահ եմ, որ երբ էլ չլինեմ, առաջին օրն էլի էստեղ եմ լինելու:

Երևանը փոխադարձ պատասխանում է քեզ, եթե սիրում ես իրեն: Բայց, իրականում, ինքը սիրում է տարօրինակ անձնավորությունների, շատ ճիշտ մարդկանց չի սիրում:

Այն ժամանակ մեր բակն ավելի մարդաշատ էր: Հիմա եկեղեցին ցանկապատել են, սիրուն գազոն են սարքել, որն իրականում շատ սիրուն է, բայց դրա փոխարեն առաջ տաղավար կար, որտեղ պապիկները շախմատ կամ նարդի էին խաղում: Փոփոխությունները միշտ չէ, որ բացասական են լինում, բայց մարդիկ են պակասում մեր բակից ու քաղաքից:

Կա Երևան, որ զբոսաշրջիկի համար է ու միշտ տոնական է: Կա բնակչի Երևանը, որ վայրիվերումներով լի է՝ օրդ սկսում է ու չգիտես, որ ճանապարհով ես գնալու, ուր է այն տանելու, ինչ ես տեսնելու ու, վերջիվերջո, երբ ես ետ գալու՝ չգիտես: Դա մարդկային գործոն չի՝ քաղաքի մթնոլորտն է:

Մարգարյան հիվանդանոցում եմ ծնվել, աղջիկս էլ է էնտեղ ծնվել: Ոտքով եմ հիվանդանոց գնացել, ոտքով էլ հետ ենք եկել՝ ավանդույթ էր, պիտի ոտքով գնաս, երեխա ունենաս ու հետ գաս տուն: Պապաս շատ էր ուզում, որ բժիշկ դառնայի, ասում էր, որ ատամնաբույժն, օրինակ, միշտ էլ աշխատանք կունենա: Բայց պրակտիկան Ավանում էր, իսկ այնտեղ հասնելու համար շատ գործողություններ պիտի իրականացնեի: Ընդունվեցի «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող մանկավարժական համալսարան՝ այնտեղ ավելի հեշտ էր մեր տնից հասնելը: Էջմիածնում եմ աշխատել՝ Մայր աթոռի հոգևոր լուրերի ստուդիայում: Ամեն օր փակ շուկայի մոտից նստում էինք ավտոբուս ու գնում Էջմիածին: Հետո Աշտարակի մոտ գտնվող կինոստուդիայում եմ աշխատել՝ այս անգամ արդեն Կիևյան կամուրջի մոտից էինք ավտոբուս նստում Ռոբերտ Սահակյանցի անիմացիոն թիմի ու «Հայֆիլմի» խմբի հետ միասին: Ու արդեն 20 տարի է, ինչ Խանջյանի վրա գտնվող Երգի Պետական Թատրոնում եմ աշխատում:

Երևանը մի լավ բնավորության գիծ ունի, երբ ինչ-որ անճաշակ բան է մտնում քաղաքի առօրյա՝ ինքը չի ասում «ոչ», մարդիկ են թույլ տալիս: Բայց քաղաքը չի փոխվում, ու կա մարդկանց խումբ, ում որևէ անճաշակություն կամ անճոռնի ճարտարապետություն չի փոխի: Քաղաքի ու մարդկանց այդ խմբի համար դա ծիծաղելի է, հումորով են վերաբերվում: Այդ ամենը, միևնույն է, չի ինտեգրվում քաղաքում՝ արհամարհվում ու նետվում է: Ինչու՞ են տղամարդուն ասում իսկական երևանցի, իսկ կնոջը՝ քաղաքի աղջիկ: Իսկական երևանցին բնավորության հետ կապ ունի, ոչ թե քաղաքի: Մարդ, ով չի ծնվել Երևանում, չի կարող իսկական երևանցի դառնալ, բայց Երևանում ծնվածը կարող է և չդառնալ: Իսկական երևանցին պիտի լինի աղա, շռայլ, մի քիչ անփույթ, շատ բանի կարևորություն չտա, մի քիչ խելագար, մի քիչ ծուռ, մի քիչ տարօրինակ նախասիրություններ ունենա, այսինքն՝ պիտի տարբերվող լինի: Էլեկտրիկ Երևանը շատ երևանյան էր. փակ էր կենտրոնական փողոցը, ու դա ոչ մեկին նեղություն չէր տալիս, ոչ ոք չէր բողոքում: Երբ կա գաղափար, մարդիկ դրա շուրջ համախմբվում են ու նրանց լավ է։ Բայց բավական է սկսվի առօրյան, հենց նույն բանից էլ սկսում են դժգոհել:

Սպիտակ «զապարոժեց» ունեի, քաղաքում շատ հայտնի ավտո էր, չնայած միշտ փչանում էր՝ «ֆերարիի» նման էի քշում, մեջն էլ միշտ բեմական զգեստներ կային: Լավ մակնիշի ավտոմեքենաներ ունեցող ընկերներս խնդրում էին, որ մի օրով մեքենաս իրենց տամ, վարեն: Թումանյանից Խանջյան այդ ժամանակ հինգ րոպեում էի հասնում, հիմա՝ կրկին ավտոմեքենայով, 30 րոպեում:

Երևանը բաղկացած է տարբեր ու սիրուն պատմություններից, որոնք հետո խճճվում են ու մեծ կյանք դառնում, իսկ պատմությունները՝ մարդիկ են:

Քաղաքն ինձ համար մարդն է: Երբ ընկերներս ասում են՝ «Ո՜նց եմ կարոտել Երևանը», նրանց ասում եմ, որ իրենք իրենց են կարոտել Երևանում, որտեղ ազատ էին ու կարող էին անել այն, ինչ ուզում էին: Դա այդ ներքին ազատությունն է, դու կարոտում ես քո «գժությունը»:

Եթե վերևից ես իջնում Բաղրամյան փողոցով՝ ձախ կողմն է ավելի գեղեցիկ, հասնում ես Օրբելի՝ փոխվում ես դեպի աջ կողմ, որովհետև այստեղ քո առաջին սերն է ապրել, ու դրա համար էլ այդ հատվածը քեզ համար ավելի մտերմիկ է: Մի քիչ էլ իջնում ես ներքև, հիշում ես, որ Ամերիկյան համալսարանում դասի էիր գնում, ուրիշ պատմություն է: Բաղրամյանի ու Մոսկովյանի հատման գծում՝ առաջվա դեղատան տեղում, արևի կենտրոնն է, էդ մասում այն առավել թեժ է: Սրանք բաներ են, որ պիտի իմանաս:

Կենտրոնի ամեն ծակուծուկը, ցանկապատը, շանը գիտեմ: Բայց երբ այս տարածքից հեռանում եմ, իսկական խուճապ է սկսվում մոտս: Շատ եմ սիրում գնալ Չարբախ, որովհետև կարծես նոր քաղաքում հայտնվեմ, ինձ համար իսկական ճանապարհորդություն է: Չարբախում գտնվող զինվորական աէրոդրոմից ուղղաթիռով Ղարաբաղ էինք ուղևորվում: Հետպատերազմյան տարիներն էին, չգիտեինք էլ՝ կթռնե՞նք, կհասնե՞նք, բայց միշտ էլ գնում էինք։ Պիտի կարողանաս լսես քաղաքը: Երբ դուրս ես գալիս տնից՝ բաց ես ու պատրաստ ես արկածի: Ու քաղաքը շատ արագ արձագանքում է, քո առջև պատմություններ է բերում: Ինձ հետ միշտ ինչ-որ բաներ են պատահում, ու այդ ամենն էնքան իմն է:

Երևանին երգերումս «դու»-ով եմ դիմում՝ «դու պարզ ու հանճարեղ իմ Երեւան»: Քաղաքը պետք է զգաս՝ չես կարող առանց զգալու խոսքեր գրել:

Միշտ երազել եմ, որ մեր Ազգային ժողովի բակում՝ այդ պոետիկ այգում, բացօթյա համերգ կազմակերպվի, ու միշտ մտածել եմ, որ ամենալավը System of a Down-ի համերգը կլիներ: Ինչու՞ տենց բան չեն կազմակերպում: Հաճախ երկնքին եմ նայում, սիրուն բաներն էնտեղ եմ տեսնում։ Հենց այդ ժամանակ էլ սկսում եմ զրուցել քաղաքի հետ: Երևանն ինձ օգնում է. միշտ միասին ամփոփում ենք օրը, մտածում՝ ինչ ենք անելու վաղը: Լավ է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Պատումներ Հայաստանից

Շարժման մեջ Ներկայացնում ենք «Պատումներ Հայաստանից» շարքի հերթական պատումը: Շարքին կարելի է հետևել ամսագրի թողարկումներում և medium.com/storiesfromarmenia բլոգում:

Երկրի ամենասրատես ֆոտոլրագրողն արդեն տեղում էր։ Տոտալ խցանման ու իրարանցման պատճառով նույնիսկ նա էր դժվարությամբ տեղ հասել։ Վարորդը մի կերպ հասցրել էր Քոչար, այնտեղից արդեն բակերով ու բլուրներով՝ խցիկը ձեռքում, վազել-հասել էր այնտեղ, ուր մեքենաներ էին, ոստիկաններ ու աչքերը չռած անցորդներ։ Մի պահ ինքն էլ աչքերը բացեց աննախադեպ լայն՝ այսպիսի կադր հաճախ չես բռնացնի, նույնիսկ եթե դու սրաչ ֆոտոլրագրող ես, ավելի շուտ կտեսնես հոլիվուդյան մարտաֆիլմերում։ Բայց զարմանալու ժամանակ չկար. սկսեց տարբեր դիրքերից լուսանկարել դեպքի վայրը, ծանոթ ոստիկանների միջոցով մոտեցավ այնքան, որքան չէին կարողանա մյուս լրագրողները (որոնք, միևնույն է, դեռ խցանումների մեջ էին)։ Պարբերաբար ականջին հասնում էին անցորդների զրույցներից հատվածներ, որոնցում հիշատակվում էին տասնամյակներ առաջվա դեպքը, երբ նորակառույց Մյասնիկյան պողոտայով անցնող ավտոբուսն էր շրջվել, իսկ Իսակովի պողոտայից լիճ էր ընկել տրոլեյբուսը։ Այս նոր դեպքը՝ «Բարեկամություն» հրապարակում, հաստատ կարող էր համալրել անհավանական երևանյան վթարների պատմական ցանկը։ Երբ լուսանկարների առաջին չափաբաժինն արդեն հաջողությամբ բեռնվել էր վեբ կայք ու կայծակնային արագությամբ տարածվում էր հայոց համացանցով մեկ, իսկ ամառային ցերեկվա արևն այլևս անտանելի այրում էր իր ճանապարհին ընկած ամեն բան և ամեն ոք, ֆոտոլրագրողն իջեցրեց խցիկը և մի անգամ էլ նայեց՝ 9 համարի տրոլեյբուսն էր, ուղիղ մեջտեղում՝ այնտեղ, ուր պետք է կոտոշները լինեին, խրված դեղին «սուզուկին»։ Փողոցի վերևով անցնող էստակադայի եզրին՝ ավերված ճաղերի միջև կանգնած ծխում էր սև «բրաբուսը»։

Լիլիթը սիրում էր քաղաքով տեղաշարժվել քաղաքի տակով։ Մետրոն թույլ էր տալիս չկանգնել տեղում։ Հասնել գրողի ծոցում գտնվող Չարբախից կենտրոն հանգիստ ու արագ։ Իսկ ամառները՝ նաև զովության մեջ։ Լինում էր՝ շոգ ամառներին կենտրոնից տուն գալուց առաջ նստում էր «Երիտասարդականի» զով կառամատույցի նստարանին ու մի քանի գնացք բաց թողնելու գնով հովանում ու գիրք կարդում։ Կիսաժանգոտ կապույտ վագոնները ճռճռալով տանում էին ուղևորներին, իրենցից հետո թողնելով գծերի միջև կուտակված պղտոր ջուրը։ Նաև հիշում էր՝ էր տարիներ առաջ պապիկի պատմածը, թե ինչպես էր 70-ականներին մասնակցում մետրոյի շինարարության գործին որպես բանվոր։ «Չարբախն» արդեն առանց իրեն էին կառուցել ու բացել՝ անկախացումից մի քանի տարի անց։ Եվ այսպես, ազատ տեղաշարժման սիրահար Լիլիթը նորից «Չարբախի» բացօթյա կառամատույցում էր։ Մինչ մտքում գցում-բռնում էր՝ կհասցնի՞ այսօր երեկոյան գնալ միլոնգայի և վերհիշել տանգոյի մի քանի ամիս տևած դասերի սովորածը, գնացքը ժամանեց։ Արդեն ոչ թե իր մանկության կապույտ ժեշտի կտորները, այլ զգալի թարմացված, զվարթ նարնջագույն վագոնների մեջ էին լցվում մարդիկ։ Նայեց ժամին՝ տեսնես Արմենն արդեն հասե՞լ է տեղ։

Ներսում նա սլանում էր Նոր Նորքից դեպի կենտրոն, որտեղ պետք է հանդիպեր Լիլիթին, բայց իր մարմինն այս պահին 9 համարի տրոլեյբուսի պատանդն էր։

Լիլիթը

Առավոտը «Բիսեդկայում» խաղաղ էր և առայժմ սակավամարդ։ Քոուորքինգ-սփեյսի հիմնադիր հայր Արմանն իր սիրելի անկյունում համակարգչի մեջ կլանված ինչ-որ բան էր նայում (ենթադրելով նրա պարբերաբար հազիվ զսպվող հռհռոցից՝ «Մոնթի Փայթոնի» ոսկե ֆոնդի հոլովակները), խոհարար տիկին Արուսը անշտապ սենդվիչներն էր պատրաստում ու տեղադրում սառնարանում, լուսանկարիչ Բիայնան նոթբուքի հետ մի ամբողջություն դարձած, կարմրած աչքերն էկրանին հառած, արդեն մի ժամ էր, ինչ անդադար մկնիկով նյարդային գործողություններ էր կատարում՝ մերթ ընդ մերթ ֆռթացնելով սուրճի հսկայական գավաթից։ Ինչպես պատմել էր քիչ առաջ տնից ոտքով այստեղ եկած Լիլիթին՝ ամբողջ գիշեր մի հսկա ֆոտոշարք է մշակել, բայց չի հասցրել ավարտին, ստիպված եկել է էստեղ, որպեսզի կենտրոնանա։ «Հետո էլ գնամ քնե՜մ», — կես ժամ առաջ հուսահատ հառաչել էր Բիայնան՝ Լիլիթի լուսանկարիչ կոլեգան։ Գիշերը չքնած Բիայնայի հետ երկու բառ փոխանակելուց հետո Լիլիթը նստել էր իր սիրելի սեղանի մոտ՝ թեյ խմելու և քաղաքի ամսագրի թարմ համարը թերթելու համար։ Իսկ հետո պետք էր իջնել մետրո։

54 55

Մարտ 2018

Արմենը

Արմենը տեղ չէր հասել։ Արմենը ուշանում էր։ Արմենը տառապում էր։ Արմենը շտապում էր, բայց չէր կարողանում տեղից շարժվել։ Ներսում նա սլանում էր Նոր Նորքից դեպի կենտրոն, որտեղ պետք է հանդիպեր Լիլիթին, բայց իր մարմինն այս պահին 9 համարի տրոլեյբուսի պատանդն էր։ Իսկ տրոլեյբուսը Գայի պողոտայի անծայրածիր խցանման զոհն էր։ Ամենացավալին անկարողությունն էր որևէ բան փոխելու։ Տրոլեյբուսի ներքին հարդարանքը՝ լուսամուտների վերևում և առաստաղից կախված արհեստական կարմիր վարդերն ավելի էին նյարդայնացնում։ «Որովհետև ինքդ ես մեղավոր, ո՞վ ա էս դարում տռոլիկից օգտվում», — ինքն իրեն մեղադրական ներկայացրեց Արմենը, բայց հետո ինքն էլ առարկեց. «Այ որովհետև ոչ մեկ չի օգտվում, հիմա գոնե ստեղ նստելու տեղ կա, թե չէ տաքսիներն ու մարշրուտկեքը նույն խցանման մեջ էին մնալու, ոչ մի տարբերություն»։ Արմենը շոգում էր ու լսում իր ետևում նստած երկու պապիկների խոսակցությունը։ Նրանց զույգը կազմում էր էլեկտրատրանսպորտի ուղևորներին հալալ կեսը։ — Ժամանակին ուզում էին սաղ քաղաքով մետրո սարքեին, — կորցրած հարստության մասին ափսոսանքը դեմքին ասում էր ճաղատ պապիկը, — հիմա ժամերով չէինք տապակվի էս անտեր տրելեբուզի մեջ։ Զրույցն ընդմիջվեց ազդանշանների և տարբեր փոխադրամիջոցների վարորդների փոխհայհոյաձգությամբ։ — Չնայած ինչ իմանաս, կարող ա մի օր սարքեն էլի… — Հա բա, կսարքեն, — քամահրական մռթմռթաց ճաղատը, — մենք որ հաստատ չենք տեսնի։


Պատումներ Հայաստանից Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով և արկածներով: Medium.com/StoriesFromArmenia բլոգը կփորձի ներկայացնել մի թաղամասի միահյուսված պատմություններ այն մասին, թե ինչպես է մեր ազգը ներդնում նորարարությունն ու միաժամանակ պահպանում սովորույթներն ու ավանդույթները՝ գլոբալացված աշխարհում վերասահմանելով իր ինքնությունը: Պատմությունների հեղինակն Արտավազդ Եղիազարյանն է: Նա ոգեշնչվում է Երևանում և ընդհանրապես Հայաստանում գոյացող ամեն պատմության հանդեպ անսպառ հետաքրքրությունից: Այստեղ նա գրում է մարդկային վարքագծի ու արժեհամակարգի նրբությունների մասին՝ մեր և հարևանության երկրների համատեքստում։ Նազարեթ Սեֆերյանը բլոգի հայերենից անգլերեն թարգմանիչն է, ում աշխատանքի շնորհիվ աշխարհի բնակչության ավելի մեծ մասը կարող է ծանոթանալ Հայաստանից այս պատմություններին: Նկարազարդումների հեղինակն էլ նկարիչ Վիլյամ Կարապետյանն է:

— Բայց օրինակ փոքր տղես Վլադիվոստոկից հետ եկավ մի քանի ամիս առաջ, — շարունակեց ալեհեր ծերուկը՝ հովհարի տեղ օգտագործելով տրանսպորտից անվճար օգտվելու կտրոնը, — արդեն ուզում էր հետ գնար, էն էլ պարզվեց մետրոյի վարորդների համար դասընթացներբաներ են բացել, նորմալ պայմաններով սովորցնում են։ Տենց, գնաց սովորեց, մի քանի օրից պիտի գործի անցնի։ — Լավ ա դասավորվել, գոնե հովի մեջ կլինի, — ճակատի քրտինքը սրբելով՝ արձագանքեց երկրորդ ծերունին։ Երբ խոսակցությունն աստիճանաբար անցավ «Արարատ-73»-ի և Կիևի «Դինամոյի» սկզբունքային հակամարտության ամենալարված գոլային պահերի քննարկմանը, իսկ տրոլեյբուսն արդեն զարմանալիորեն հայտնվել էր Զեյթունում, Արմենը հասկացավ, որ եթե չտեղափոխվի՝ ինքնասպան կլինի. նույնիսկ փլեյեր չուներ, որպեսզի երաժշտությամբ զբաղեցնի ուղեղը։ Վեր կացավ տեղից ու գնաց տրոլեյբուսի ամենավերջը, այնտեղ, ուր վերջին՝ չորրորդ ուղևորն էր հանգրվանել։ Չորրորդ ուղևորը մինչև ուսերը սև մազերով (որոնց տակից երևում էր պարանոցի նուրբ մարմարե մաշկը) աղջիկն էր։ Կողքով անցնելիս տեսավ, որ նուրբ դիմագծերով այդ էակը՝ ուսանող կլիներ, ամենայն համերաշխ հայացքով հառել էր ձեռքում բռնած գրքին, պարբերաբար հազիվ նկատելի շարժելով գլուխը՝ ականջակալներից հոսող երաժշտությանը համահունչ։

Զավենը

Զավենը, ի հակառակ Արմենի, սլանում էր մայրուղով և նրան ոչինչ չէր խանգարում։ Ղեկին մի քանի ամիս առաջ Եվրոպայից Հայաստան վերադարձած հայրն էր։ Մոտ մեկ ժամ առաջ հատել էին Վրաստանի սահմանը։ Հովհաննես Ասատրյանը նորից վերադառնում էր։ Բայց այս անգամ բնավ ոչ արտագաղթից։ Ընդամենը գործ էր սկսել։ Եվ այդ գործն արդեն միջազգային ծավալներ էր ստանում, քանի որ գործընկերը Թբիլիսիում էր։ Զավենն էլ խոստացել էր հոր նոր սկսած գործում

*** Շարունակությունը կարդացեք

Medium.com/StoriesFromArmenia բլոգում

օգնել նրան։ Եվ քանի որ այս ճամփորդությունը վաղուց էր պլանավորված, Լիլիթին ու Արմենին ասել էր, որ իրենց ընկերական հավաքին, որի վերջում պետք է իրենց մյուս ընկերոջ ծննդյան երեկույթին գնային, չի հասցնի։ Այս պահին Վանաձորում էր։ Կանգնեցին սուրճ խմելու և մի փոքր շունչ քաշելու։ Զավենը նայեց ժամին և ասաց. — Այ քեզ բան։ Եթե իմանայի՝ էսքան շուտ կհասնենք, երեխեքին չէի ասի, որ չեմ հասցնում։ Ինչի՞ էր ինձ թվում, որ անհնար կլինի։ — Ես էլ հույս չունեի, — սուրճից ֆռթացնելով խոստովանեց Հովհաննեսը, — բայց փաստորեն Բագրատաշենի անցակետը էնպես են թարմացրել, որ սահման անցնելը րոպեական բան ա դարձել։ Էն ժամանակ չես պատկերացնում՝ ինչ ահավոր էր։ Սահմանի երկու կողմում ոնց որ տարբեր տասնամյակներ լինեին։ — Գիտեմ, պապ, մի քանի անգամ ընկերներիս հետ գնացել եմ Թիֆլիս։ Հովհաննեսը հիշեց, որ մի քանի տարի տղայի կողքին չի եղել, նայեց դատարկվող սուրճի գավաթին։ Մեղքի զգացումը դեռ պարբերաբար խեղդում էր։ Բարեբախտաբար անհարմար պահը Զավենն էլ խախտեց. — Լսի, իսկ էն վինիլների խանութի գաղափարիս մասին ի՞նչ ես կարծում, փորձե՞մ։ Գրանցե՞մ արդեն բիզնեսը, — մի քանի ամիս առաջ՝ Եվրոպայից վերադառնալիս, Հովհաննեսը Զավենին վինիլային ձայնարկիչ էր նվեր բերել, որից հետո ուսանող որդու մոտ մասամբ պայծառ գաղափար էր ծագել՝ Երևանում բացել 21-րդ դարի առաջին վինիլային սկավառակների խանութը։ — Գրանցելը կհասցնես՝ e-register.am կմտնես, հայտդ կլրացնես, տասը րոպեում ընկերությունդ կգրանցես, — վստահեցրեց հայրը, — դու մնացածի մասին մտածի։ Տես՝ իմաստ ունի՞, շուկային պետք ա՞։ Մինչև էդ քայլին գնալը արի իմ մի քանի ընկերների հետ հանդիպենք՝ մեր սերնդում վինիլների գազան հավաքողներ կային՝ Խանջյանը, Դիսկ Տիկոն… Քիչ անց հայր և որդի Ասատրյանները սլանում էին Երևան իրենց հնամաշ, բայց հավատարիմ դեղին «սուզուկիով», որին Զավենը քնքշորեն կոչում էր «Դեղին սուզանավ»։ ***

Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում:

Արտավազդ Եղիազարյան Վիլյամ Կարապետյան


«Բուկինիստի» արխիվ

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Գրքերի աճուրդ Կինոյի տանը, 1988 թ.

56

Մարտ 2018

«Բուկինիստի» արխիվ

«Բուկինիստի» արխիվ

«Բուկինիստի» արխիվ

1988 թվականի մայիսին Երևանի Կինոյի տանը տեղի ունեցավ հնատիպ գրքերի մեծ աճուրդ: Ավելի քան 200 գրքերի հավաքագրումը երկու ամիս տևեց: «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը, որը ղեկավարում էր աճուրդի կազմակերպման աշխատանքները, հիշում է, որ ներկայացված գրքերից գրապահոցներում չկար: Երևի այդ պատճառով էր, որ գրադարանների հավաքագրման բաժինների միջև թեժ պայքար էր ծավալվել: Ազգային գրադարանի՝ առաջին հայացքից զարմանալի պասիվությունը բացատրվում է նրանով, որ այն իրավունք չուներ առանց հատուկ հանձնաժողովի համաձայնության 100 ռուբլուց ավելի արժողությամբ գիրք գնել, մինչդեռ աճուրդի գները ընդհուպ մինչև 1000 ռուբլի էին հասնում: Ամենաակտիվներից էր առաջին շարքում նստած համար 25 մասնակիցը՝ Կումայրի թանգարանի ներկայացուցիչը: Աճուրդին իրացվեց ներկայացված ցանկի գրեթե կեսը, ինչը լավ արդյունք էր համարվում: Վաճառված գրքերի մեջ կար մի շատ եզակի նմուշ՝ 1709-ին Պոլսում հրատարակված Ագաթանգեղոսի աշխատությունը: Հրատարակիչ Գրիգոր Մարզվանցին օգտագործել էր կտրվածքավոր փայտի վրա փորագրության մեթոդը, որի գյուտը երկար ժամանակ վերագրվում էր անգլիացի հրատարակիչ Թոմաս Բյուիկին: Ֆրանսիացի հետազոտող Պիեռ Գուսմանը, սակայն, պնդում է, որ փորագրության այս մեթոդը հորինել է հենց Մարզվանցին: Ագաթանգեղոսի գիրքը ծաղկազարդ էր, ուներ կաշվից կազմ, ինչպես նաև պղնձե երկու փականք՝ տպաքանակի մեջ այդպիսի փականքներ միայն մի քանի օրինակի վրա էին արվում:


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.