ԵՐԵՎԱՆ #48, 2018

Page 1

#2 (48) 2018


Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում

մարքեթինգ

հրատարակչություն

տպագրություն

պրոմո նյութեր


Առնոս Մարտիրոսյան

Գյումրու Պողոսյան պուրակում

Բ

արեգործության մասին ընդունված չէ աղաղակել աջուձախ։ Միշտ ավելի հաճելի է, երբ այն արվում է ոչ ցուցադրական, պարզապես նպատակի համար։ Այդպես է վարվում, օրինակ, Պողոսյան հիմնադրամը։ Այն գործում է արդեն 24 տարի, իսկ դուք, հավանաբար, հիմա այս տողերը կարդալիս, նույնիսկ չեք կարողանում տեղը բերել, թե ինչի մասին է խոսքը։ Մինչդեռ նույնիսկ այդ մասին չգիտակցելով, մենք բոլորս գոնե մի անգամ, գոնե մի թեթև, օգտվել ենք նրանից, ինչ 1994 թվականից անում է Ռոբերտ, Ժան և Ալբերտ Պողոսյանների ընտանիքը։ Եթե դուք Թալինի շրջանից եք, ապա շատ հնարավոր է, որ նրանց հիմնադրամի շնորհիվ ձեր պապական տանը կա խմելու ջուր։ Եթե դպրոցական տարիքում օգտվել եք Ֆիզմաթ դպրոցի (որը մինչ մասնավոր դպրոցների տարածումը լավագույններից մեկն էր երկրում) հարմարավետ, վերանորոգված հանրակացարանից, նույնպես ձեր կյանքում դեր է խաղացել հիմնադրամը։ ՆՓԱԿ-ում ժամանակակից, փորձառական, «փախած» արվեստի միջոցառումներից հոգևոր սնո՞ւնդ եք ստացել։ Կամ գուցե դո՞ւք եք արվեստագետը, որը, օրինակ, տարիներով հիմնական աշխատանքից րոպե-րոպե շեղվելով գրել է իր վեպը, կամ ավարտին հասցրել քանդակը և ստացել հիմնադրամի կողմից տրվող Նախագահի մրցանակ, որը թույլ է տվել արդեն շատ ավելի հանգիստ զբաղվել եկող նախագծով։ Եթե ոչ, ապա պարզապես հավատացեք՝

Հայաստանում ստեղծագործողի համար այդ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը անհավանական գնահատական է։ Լավ, ենթադրենք, որ արդի հայ գրականությամբ ու երգարվեստով առանձնապես չեք հետաքրքրված, իսկ գիտությունից (որի համար նույնպես Պողոսյան հիմնադրամն ունի Նախագահի մրցանակ) պարզապես գլուխ չեք հանում, բայց հո Ազգային պատկերասրահ գնու՞մ եք։ Դե իմացեք՝ Հայաստանի գլխավոր թանգարանային համալիրը կունենար մեծ խնդիրներ, եթե հիմնադրամի ջանքերով ժամանակին չվերանորոգվեր կաթսայատունը։ Իսկ հիշո՞ւմ եք լքված ու փլատակների մեջ հայտնված Սիրահարների այգին, նույն ինքը՝ «Պուշկինսկին»։ Ես հիշում եմ։ Հիշում եմ նաև, թե ինչպես աչքերիս չէի հավատում, երբ մեզ ներկայացավ բոլորովին նոր այգին՝ «Պողոսյան պարտեզներ» ծրագրի ապշեցուցիչ արդյունքը, իսկ հետո «Աչաջուր» սրճարանը (որտեղ դուք, գուցե, հենց այս պահին կարդում եք ԵՐԵՎԱՆի այս թողարկումը)։ Մի խոսքով, շատերս ենք Երևանում ու Երևանից դուրս տարբեր առիթներով օգտվել Պողոսյանների գործունեության արդյունքներից, և այս համարը ոչ թե աղաղակում է այդ մասին, այլ արձանագրում այդ ամենի հիմքում ընկած՝ Պողոսյան հիմնադրամի միտքն ու համառությունը։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների խոհերը հեղափոխության մասին, նոր գրքեր և այլն։

06

Ինտելեկտ 6։3 Յուքոմի մասնակցությունը լեգենդար «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» նախագծում։

10

Դիզայն Էնդեմիկ տեսակ Ինչու հայկական մուֆլոնը դարձավ այն հիմքը, որի վրա կառուցվեց Նախագահի մրցանակի նոր ձևավորումը։

13

Թվեր Մրցանակների բաշխում Քանի ոլորտ, քանի քանի մրցանակ և քանի դափնեկիր։

14

ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

08

12

Ինֆոգրաֆիկա Պողոսյան հիմնադրամ-24 Հիմնադրամի գործունեությունը՝ հակիրճ։ Հարց-պատասխան Ի՞նչ է ՀՀ Նախագահի մրցանակը Այն, ինչ չգիտեիք այս մրցանակի մասին։

16

Սեփական փորձ Ժողովրդից մեկը Նախագահի մրցանակի անփոփոխ համակարգող Աիդա Խաչիկյանը՝ միջոցառման հետնաբեմի մասին։ Իմ Երևան Մրցանակակիրները Իրենց տարբեր Երևանների մասին պատմում են Նախագահի մրցանակի դափնեկիրները։

22

24

Շապիկ՝ Մանե Ենգիբարյան

Գեղեցկություն Արվեստանոց Արվեստի ոլորտում Նախագահի մրցանակի արժանացած ստեղծագործողներից մի քանիսի աշխատանքները։

2 3

Մայիս 2018

38

Այնտեղ Վիլա Ամպեն. բարոնի տունը Բրյուսելյան ար-դեկոյի վերականգնված գլուխգործոցը՝ արվեստի կենտրոն և Պողոսյան հիմնադրամի գլխավոր գրասենյակ։

ՔԱՂԱՔ

44

Ապագա Դեպի Դեպո Ինչպես է Էրեբունու լքված արդյունեբարական տարածքը վերածվում ՏՏ կենտրոնի և ժամանակակից հանրային թաղամասի։

32

Նստավայր Առաջին ժողովրդավարականը Ինչպես հատուկ Սիրահարների այգուն օգնելու համար բացվեց «Աչաջուր» սրճարանը։

48

Պատկերապատում Ֆրանկոֆոն Երևան Երևանյան տեսարաններ՝ ֆրանսուհի ճարտարապետի նկարազարդումներում։

50

Պատումներ Հայաստանից Հորքուր Հայաստան Նոր տեքստ՝ «Պատումներ Հայաստանից» շարքից։

52

Կադրերի բաժին Սիրահարների այգի, 2005 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից։

Գիտություն Ի գիտություն Բիգ բենգից մինչև քվանտային համակարգիչներ. Նախագահի մրցանակի և հայկական գիտության արդյունավետ հարաբերությունները։

Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Ամալի Խաչատրյան, Լենա Գևորգյան, Արեգ Դավթյան, Տաթևիկ Ստեփանյան Լուսանկարներ՝ Սահակ Մուրադյան, Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Վռամ Հակոբյան, Պողոսյան հիմնադրամ, ՆՓԱԿ, Pan Photo, Աիդա Խաչիկյանի անձնական արխիվ Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Մարինա Ֆեդորովսկի

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

Համարը լույս է տեսել Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ

Գիտություն Ճշգրիտ մոգություն Գիտական ընտանեկան զույգը, նրանց զարմանալի հայտնագործությունը և Նախագահի մրցանակը։

Ժամանակակից արվեստ Բոլորի տարածքը Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնի անցած ուղին՝ 90-ականներից մինչև մեր օրերը։

Համարը լույս է տեսել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

© 2011-2018 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 15.05.2018

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

Գլխավոր հովանավոր

36

30

34

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Իրադարձություն Շուխուռ հանած Դասական օպերայի նոր վերընթերցում և Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ իրկանացված այլ կարևոր մշակութային միջոցառումներ։

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Ինչ անել

Երևանցի տաքսիստների բարձրաձայն մտքերը՝ հիմնականում հեղափոխության մասին։

***

BarCamp EVN

Հունիսի 16-17, Հայաստանի Ամերիկյան Համալսարան Այս տարվա հունիսին արդեն տասներորդ տարին անընդմեջ Բարքեմփ Երևանը մեկ հարկի տակ կմիավորի մեդիա ու ՏՏ ոլորտի մասնագետների, սիրահարների, խելագարների ու դեռ միայն մտքի պոչով ՏՏ ոլորտի մասին մտածող մարդկանց: Կլինեն հրավիրված հավես հյուրեր Հայաստանից ու արտերկրից, բարքեմփական տրամադրություն, հին, նոր ու ապագա ընկերներ: Այս անգամ էլ նախորդ չորս տարիների պես միջոցառման գլխավոր հովանավորը Յուքոմ ընկերությունն է։

Աղջիկս պետական հիմնարկում ա աշխատում, ինքը փոխտնօրենն ա, մարդը տնօրենն ա, կնիկս հաշվապահ ա, տղաս էլ բան՝ կապուտռշիկը։ Լավ էլ ապրում են իրանց համար։ Բայց ես հետները չունեմ, թե չէ երևի ինձ էլ մի տեղ կքերեին։

***

Գիտես չէի դուրս գա՞ երեխեքի հետ փողոց փագեի։ Բայց էս մի քսան տարի ա կաստիլով եմ, ավելի լավ ա ես մեքենայով փողոց փագեմ։

***

Պռինցիպի, մեկ ա մեր տեղը ամեն ինչ ռուսն ա որոշում՝ գազին ինչքան փող տանք, թուրքերի հետ երբ կռվենք ու ինչով կռվենք։ Էն ա ավելի լավ չի՞ մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, ռսի հետ ապրենք, Պուծինն էլ մեր թագավորը լինի։ Չէ, չէ՞։

***

Ուրախությունը շատ լավ ա, բայց էս փողոցներում վայրենավարի քշելը ախր մարդակերություն ա։ Էս ազգին հլը շատ բան ա պետք սովորացնել, մի օրում չենք դզվելու։

Jurassic World 2

Հունիսի 7-ից, կինոթատրոններում 25 տարի անց էկրան է բարձրանում Սթիվեն Սփիլբերգի սկիզբ դրած՝ վերակենդանացված դինոզավրերով զվարճանքի զբոսայգու փորձանքների մասին պատմող շարքի արդեն հինգերորդ ֆիլմը։ Ագահ կապիտալիստները կրկին կփորձեն գումար վաստակել, նորից ուշադրություն չեն դարձնի անվտանգությանը և հերթական անգամ մարդիկ ստիպված կլինեն փրկվել սոված հրեշներից։

Հորտուս Մուզիկուս Անսամբլ

Հունիսի 16, Զվարթնոցի տաճար 2018 թվականի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում մեկնարկում է հունիսի 16-ին՝ Զվարթնոցի տաճարում կազմակերպվելիք երաժշտական ներկայացմամբ: Հորտուս Մուզիկուս էստոնական անսամբլը առանձնահատուկ երաժշտական գործիքներով հանդես կգա վաղ շրջանի, ինչպես նաև միջնադարյան և վերածննդի դարաշրջանի երաժշտության մի շարք գործերով: Միջոցառումը կազմակերպվում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համագորaծակցությամբ:

***

Ու՞ր էին բա էդ մտավորականները։ Հազիվ մի երկու սերիալի դերասան երևաց, բա էն մեդալակիրները, բաները, ու՞ր էին։ Ոնց որ վաբշե ժողովրդի հետ կապ չունենան դրանք։ Սկի Մշակույթի նախարարությունն ա վայթե պետք փագել գնալ։

Նոր հանդես U!հո՜ւ

Ucom ընկերությունը և ԵՐԵՎԱՆ ամսագիրը ներկայացնում են նոր մանկական հանդես՝ ընթերցելու, ուսումնասիրելու, սովորելու, զվարճանալու և խաղալու համար։ Լավագույն հայ նկարազարդողների ջանքերով ստացվել է մի կախարդական հանդես՝ մեզ շրջապատող աշխարհի մասին։ U!հո՜ւ-ի առաջին թողարկումը կարող եք հարցնել Յուքոմի գրասենյակներում՝ բոլորովին անվճար։

4 5

Մայիս 2018

Լավ Էլի «Անձրևաշուն»

Հունիսի 2 Սա, ամենայն լրջությամբ, պատմական իրադարձություն է. հայաստանյան լավագույն ռոք-խմբերից մեկը՝ վանաձորյան Լավ Էլին ներկայացնելու է իր հինգերորդ ալբոմը (առաջինը լույս է տեսել 1996 թվականին դեռ Snack կոչվող խմբի անվան տակ, այս պահին ամենաթարմը՝ Notes from Vanadzor-ը, 2006-ին)։ Հատուկ միջոցառման համար Ամերիկայից կգա խմբի դասական կազմի անփոխարինելի անդամ Գոռ Մխիթարյանը։

Հարթակ փառատոն

Հուլիսի 7-8, Գյումրի Գյումրի գնալը միշտ էլ ճիշտ է, բայց ահա ևս մեկ առիթ հայրաքաղաք այցելելու համար. արդեն ավանդական դարձած ամենամյա «Հարթակ» փառատոնը, որի թեման այս տարի սոցիալական ձեռներեցությունն ու սոցիալական պատասխանատու բիզնես մոդելն են։ Փառատոնի ընթացքում տեղի կունենա 30 դասընթաց և վարպետության դաս։ Գումարած դրան՝ քաղաքային շրջայցեր, բացօթյա ցուցահանդես և այլ հավես բաներ։


Նոր տեղեր

Gouroo Club & Garden

Սարյան 13 Սարյան փողոցը շարունակում է ամրագրել իր դիրքերը իբրև գինու և ընդհանրապես ժամանցի համաերևանյան կենտրոն (կներես, Կասկադ)։ Որպես ապացույց՝ նորաբաց Gouroo ակումբը։ Նոր նստավայրի այցեքարտն, իհարկե, պատմական շենքն ու այգին են. միայն դրանք հերիք են այնտեղ ժամեր անցկացնելու համար։ Ի դեպ, շենքի վերականգնման ու նոր տեսքով գործարկման պատասխանատուներն են դ’Արվեստանոց և SNKH ստուդիաները։ Գումարեք դրան կոնցեպտուալ հեղինակային խոհանոցը (այդ թվում՝ բուսական) և տեղական ու միջազգային լավագույն գինիների տեսականին։

DinoLand

Արտաշատ մայրուղու 1-ին կիլոմետր Փաստենք, որ Երևանում այդքան էլ շատ չեն հատուկ երեխաների համար նախատեսված բարձրորակ վայրերը։ Իսկ դինոզավրերի թեմայով ընդհանրապես չկար մինչև վերջերս։ Դինոլանդում փոքրերը (և իրենց հետ նաև մեծերը) բացօթյա տարածքում կարող են տեսնել մի քանի տասնյակ դինոզավրերի (ոմանք շարժվում են), լուսանկարվել, սովորել ու խաղալ։ Զբոսայգին աշխատում է 12։00-21։00 աշխատանքային օրերին և 11։00-22։00 շաբաթ-կիրակի օրերին։

Նոր գիրք

Կուրթ Վոնեգութ «Կատվի ճոճք», ԱՆՏԱՐԵՍ

Վոնեգութը 20-րդ դարի ամերիկյան գրականության կարևորագույն դեմքերից էր, «Կատվի ճոճքը»՝ իր լավագույն, այցեքարտային ստեղծագործություններից մեկը։ Վեպը շոշափում է գիտության, տեխնոլոգիաների, կրոնի և զենքի (ավելի ճիշտ՝ զինամրցավազքի) ունեցած ազդեցությունը ժամանակակից հասարակության վրա։ Ամեն ինչ սկսվում է, երբ պատմողը՝ գրող Ջոնը, որոշում է պարզել, թե ինչով էին զբաղված ամերիկացիների Հիրոշիմայի ատոմային ռմբակոծության ժամանակ։ Այդպես նա հանդիպում է գիտնական Հոնիկերի երեխաներին (որոնք այդ պահին տանը կատվի ճոճք էին խաղում), որոնցից պարզում է գաղտնի սառույց-ինը նյութի մասին։ «Կատվի ճոճքի» համար Վոնեգութը 1967-ին Չիկագոյի համալսարանի կողմից արժանացել է մարդաբանական գիտությունների մագիստրոսական կոչման։

Ֆիլիպ Ռոթ «Պորտնոյի ցավը», ԱՆՏԱՐԵՍ

Ամերիկյան կենդանի դասական Ռոթի առաջին աղմկահարույց վեպը լույս է տեսել դեռ 1969-ին։ Սա գլխավոր հերոսի՝ Նյու Արքում բնակվող հրեա Ալեքսանդր Պորտնոյի մենախոսությունն է (ենթադրաբար՝ հոգեբանի սենյակում) իր սեռական կյանքի մասին՝ սեռահասունացումից մինչև հասուն տարիք։ Դրան զուգահեռ մեծ տեղ է հատկացվում հրեական սփյուռքի ազգային նախապաշարմունքներին և Իսրայելի անկախ պետության նկատմամբ ունեցած մտքերին։ Այդուհանդերձ, վեպն առաջին հերթին աչքի է ընկնում սեռական բնույթի տարատեսակ և շատ մանրակրկիտ (և մեծ վարպետությամբ) ներկայացված տեսարաններով. հաշվի առեք նախքան ընթերցելը։ Հայերեն թարգմանությունը կատարել է Զավեն Բոյաջյանը։

Հրաչյա Սարիբեկյան «Այնտեղ աչքերդ երբ բացես», ԱՆՏԱՐԵՍ

Իր սերնդի ամենակարևոր արձակագիրներից մեկը, վանաձորցի Հրաչյա Սարիբեկյանը վերադառնում է նոր գրքով։ 2015-ին նրա վերջին վեպը՝ «Ապուշների ուղևորությունը», արժանացել էր Հայաստանի գրողների միության և Հայերի համաշխարհային կոնգրեսի անտիպ վեպի «Հայը 20-րդ դարի սկզբին» մրցանակին։ Այս անգամ Սարիբեկյանը ներկայանում է փոքր արձակով. «Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուում ներառված են վերջին տարիներին հեղինակի ստեղծած պատմվածքներն ու վիպակները։

Արթուր Կոնան Դոյլ «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են», ԱՆԴՐԱՆԻԿ

Անցել մեկ դարից ավելի, ինչ աշխարհը ծանոթացել է Շերլոք Հոլմսի առաջին բացահայտումներին, բայց հռչակավոր խուզարկուն մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը (Գայ Ռիչիի մարտաֆիլմերը և BBC-ի հեռուստասերիալները՝ վկա)։ Ավելին՝ ինչպեց ցույց տվեց «Անդրանիկ» հրատարակչության փորձը, Հոլմսի դեկտեկտիվ արկածները հետաքրքիր են նաև երեխաների համար, հատկապես, եթե զուգակցվում են գեղեցիկ նկարազարդումներով։ «Շերլոք Հոլմսի արկածները շարունակվում են» ժողովածուն ներառում է երեք պատմվածք։ Թարգմանիչը Նունե Թորոսյանն է, նկարազարդողը՝ Հարություն Թումաղյանը։


6:3

ՔԱՂԱՔԱՄԵՋ Ինտելեկտ

«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստանախագծի գարնանային եթերաշրջանի առանձնահատուկ թողարկման՝ հովանավորների խաղին, Ucom ընկերությունից մասնակցեցին երկու գիտակ: Հաղթող թիմի ավագ Տիգրան Սաֆարյանն ու լավագույն խաղացող ճանաչված Աշոտ Բարսեղյանը պատմում են իրենց տպավորությունների, հաղթանակի, ինչպես նաև իսկական գիտակ դառնալու դժվարությունների մասին:

6 7

Մայիս 2018


Տիգրան Սաֆարյան

Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Հայկական «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ը հեռուստացույցով շատ չեմ տեսել. հովանավոր ընկերության ներկայացուցիչ լինելով, գրեթե միշտ հնարավորություն եմ ունեցել տաղավարում հետևել խաղին: Ու երբ առաջարկ եղավ մյուս հովանավոր ընկերությունների՝ Vivaro-ի և RosgosstrakhArmenia-ի հետ միասին մասնակցել արդեն որպես գիտակ, հաճույքով համաձայնեցի: Ի դեպ, խաղից առաջ մենք բավական լուրջ պարապել ենք: Պարզվեց՝ հազար ու մի նրբություն կա, որոնք դիտորդ եղած ժամանակ չես էլ պատկերացնում: Օրինակ, ավագի համար շատ կարևոր է լսել ու ճիշտ ըմբռնել թիմակիցների խոսքը, 6 պատասխանից ընտրել լավագույնը և չկենտրոնանալ սեփական տարբերակի վրա: Այդ խաղի ինձ համար ամենահետաքրքիր հարցը կանաչ ու սև գույներով գրված թվերի շարանի մի աղյուսակն էր: Պետք էր գուշակել վանդակներից մեկում բաց թողնված թիվը: Սփոյլերներից խուսափելու համար ձեզ չեմ պատմի մեր ճիշտ պատասխանը, բայց կասեմ, որ դրա վրա մտածում էինք մինչև վերջին վայրկյանը: «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ը մենք հովանավորում ենք արդեն մի քանի տարի: Եվ դրանով մեր սատարած ինտելեկտուալ նախագծերի ցանկը ամենևին չի սահմանափակվում: Սա մեզ համար ոչ թե ուղղակի իմիջային քայլ է կամ ընկերության մասին ինֆորմացիա տարածելու հարթակ, այլ շատ կոնկրետ ներդրում Հայաստանում խելքի ու մտածողության կարևորությունն ընդգծելու գործում: Ի վերջո, կան ավելի ռեյտինգային հաղորդաշարեր, ավելի մեծ քանակով դիտումներ հավաքող նախագծեր, բայց «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի լսարանը զարգացած ու առաջադեմ մարդիկ են՝ ճիշտ Ucom-ի պոտենցիալ օգտատերեր:

Աշոտ Բարսեղյան

Բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ին ես հետևել եմ ու նաև խաղացել դեռ փոքր հասակից: Արդեն մի քանի տարի է, ինչ մենք հովանավորում ենք նախագիծը, ու ես հետևում եմ խաղերին տաղավարից: Բայց ինչ կատարվում է էկրաններից այս կողմ, և այն, ինչ տեսնում ես դահլիճում կենդանի խաղի ժամանակ, կատարելապես տարբեր են: Ու թե ինչ հավես է խաղալ գիտակների սեղանի շուրջ՝ էլ չասեմ: Կլոր սեղանի մոտ ենթագիտակցաբար միանգամից սկսում ես խոսել, բարձր մտածել, ժամանակին հետևել: Իհարկե, սա իմ առաջին խաղն էր այսպիսի պրոֆեսիոնալ մակարդակում, որին կարգին պատրաստվել էինք: Առանց պարապելու լավ խաղը գրեթե անհնար է. մի բան է շատ կարդացած ու բազմակողմանի գիտելիք ունենալը, և բոլորովին այլ բան՝ այդ գիտելիքը կիրառել կարողանալը: «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ում երբեք չեն լինում զուտ բանիմացություն պահանջող հարցեր. պիտի կարողանաս մի րոպեում քո իմացածը և տրամաբանությունը խառնել մյուսների մտքի հետ ու գտնես ճիշտ պատասխանը: Ինձ համար թերևս ամենահետաքրքիր հարցը այն էր, որին չկարողացանք պատասխանել: Պետք էր գուշակել, թե ինչ է հորինել ֆրանսիացի մի մոտոցիկլավար Սահարայում կորելուց և բարեհաջող վերադառնալուց մի քանի ամիս անց: Պակերացնում եք՝ «Փարիզ-Դաքար» բառակապակցությունը հնչեց հենց առաջին վայրկյաններին, բայց մենք թողեցինք այդ ճիշտ պատասխանը և ընկանք ավելի բարդ ու խառը տարբերակներ հորինելուն:

Երբ ստացանք «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ը հովանավորելու առաջարկ, դեռ այսքան մեծ կազմակերպություն չէինք: Մեծ ուրախությամբ համաձայնեցինք օժանդակել ծրագրին, քանի որ կարևորել և կարևորում ենք կրթությունն ու առաջադիմությունը: Գրեթե բոլոր նախագծերը, որ մենք հովանավորում ենք, կապված են մտքի զարգացման հետ՝ Արմաթ լաբորատորիաները, Պոլիտեխնիկական համալսարանի լաբորատորիան, տարատեսակ դպրոցական թրեյնինգներ, ինչպես նաև շատ սիրված «Ամենախելացին» հեռուստածրագիրը: Մենք հույս ունենք, որ դրանք մեր երկրում գիտության ու կրթության զարգացման կարևոր խթաններ կդառնան:

Տաթևիկ Ստեփանյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ինֆոգրաֆիկա

1994

Ռոբերտ Պողոսյան Ժան Պողոսյան

հիմնադրվել է

Ալբերտ Պողոսյան

Պողոսյան հիմնադրամ-24

Թալինի շրջանի խմելու ջրի ցանց Ենթակառուցվածքների զարգացում

2002 Սպիտակի երաժշտական դպրոց

Նորարար փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ)

տարեկան 250-ից ավել աշակերտ

Գյումրու Ժան և Ալբերտ Պողոսյան արվեստի կենտրոն

Գյումրու Տիրամայր Հայաստանի կրթօջախ

Քաջալերելով ստեղծագործելը

Աջակցություն մշակույթին

Ենթակառուցվածքների զարգացում

Աջակցություն մշակույթին

2006

Երևանի Սիրահարների այգի Կայուն զարգացման խթանում

2012

Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի համերգ Զվարթնոց տաճարում

Քաջալերելով ստեղծագործելը

2013 «Անուշ» օպերա

Պողոսյան հիմնադրամի մրցանակ Քաջալերելով ստեղծագործելը

8 9

Մայիս 2018

Քաջալերելով ստեղծագործելը

Վանք գյուղի ջրամատակարարման համակարգ

Ենթակառուցվածքների զարգացում


1997

2001 Գյումրու Պողոսյան պուրակ

բոլորովին նոր հանրակացարան

Երևանի ֆիզիկայի և մաթեմատիկայի դպրոց

ավելի քան 100 մրցանակ 13 տարում

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Ենթակառուցվածքների զարգացում

Կայուն զարգացման խթանում

Քաջալերելով ստեղծագործելը

2003

2005 Գյումրու Մեղվիկ մանկապատանեկան կենտրոն Հայաստանի Ազգային պատկերասրահի կաթսայատուն

Աջակցություն մշակույթին

2010

Աջակցություն մշակույթին

2011

Վիլա Էմպան

ԵՄ մշակութային ժառանգության մրցանակ 2011-ին

Մեսրոպեան դպրոցը Բեյրութում

Քաջալերելով ստեղծագործելը

Ենթակառուցվածքների զարգացում

2017

Պողոսյան հիմնադրամի 24-ամյա գործունեության ամենակարևոր արդյունքները։ Շարունակությունը խոստանում է նույնքան բազմազան ու հետաքրքիր լինել։

Շվեյցարացի նկարիչ Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, շրջաններ և սեղաններ» ցուցահանդեսը Քաջալերելով ստեղծագործելը Նանե Թումանյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Հարց-պատասխան

ԻՆՉ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԸ Կարևոր հարցեր ամեն տարի տարբեր ոլորտներում շնորհվող Նախագահի մրցանակի և Պողոսյան հիմնադրամի՝ դրանում մասնակցության մասին։

Ո ՞Ր ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ Է ՏՐՎՈՒՄ Բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ֆիզիկա, բժշկագիտություն, արվեստ (այդ թվում՝ ճարտարապետություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր), գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական), հումանիտար գիտություններ, հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցություն։ Առանձին երիտասարդական մրցանակներ տրվում են գրականություն, արվեստ, կատարողական և գործիքային երաժշտություն անվանակարգերում։

ԻՆՉՈ ՞Ւ ԱՅՍ ՈԼՈՐՏՆԵՐԸ Ժան և Ալբերտ Պողոսյանները ներշնչվել են Նոբելյան մրցանակի օրինակով՝ Նախագահի մրցանակի և անվանակարգերի ստեղծման ընթացքում՝ ցանկանալով արժանիորեն գնահատել իրենց տաղանդավոր հայրենակիցներին և սատարել վերջիններիս նախաձեռնությունները թե՛ գիտական, թե՛ մշակութային ասպարեզներում։ Կարևորելով երիտասարդների տաղանդի գնահատումը՝ 2004 թվականին հիմնադրվել է նաև Նախագահի երիտասարդական մրցանակը, որի նպատակն է ոգեշնչել, խրախուսել և գնահատել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներին։ Հայոց ցեղաuպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակը հիմնվել է 2005 թվականին։

10 11

Մայիս 2018

ՈՎՔԵ ՞Ր ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ ԻՆՉՈ ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՑ Երկու մրցանակներն էլ գրեթե նույն ոլորտներին են տրվում, բայց Պետականի անվանակարգերը ութն են՝ գրականություն և հրապարակախոսություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ճարտարապետություն և քաղաքաշինություն, ճշգրիտ և բնական գիտություններ, հումանիտար և հասարակական գիտություններ՝ առանց առանձնացված երիտասարդական մրցանակի։ Պետական մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ և ֆինանսավորվում է պետբյուջեից։ Նախագահի մրցանակը՝ ամեն տարի՝ Պողոսյան հիմնադրամի միջոցներով։

ԻՆՉՊԵ ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԵԼ Նախագահի մրցանակի հետ կապված աշխատանքները հիմնադրման առաջին իսկ օրվանից սահմանված կանոնակարգով համակարգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Հիմնադրամը զբաղվում է մրցույթը հայտարարելու և դիմումատուների հետ կապված հարցերով, համակարգում է մրցութային հաձնախմբերի աշխատանքը։ Մրցանակի հայտերը ներկայացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Երիտասարդական մրցանակում կան տարիքային սահմանափակումներ։ Արվեստի բնագավառում դիմորդը պետք է լինի 18-ից մինչև 25 տարեկան, գրականության բնագավառում՝ 18-ից մինչև 27 տարեկան։ Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ: Մանրամասները՝ presidentprize.am կայքում։

Հանձնաժողովները ձևավորում են «Հայաստան» և Պողոսյան հիմնադրամները։ Դրանցում ընդգրկվում են յուրաքանչյուր ոլորտի առաջատար մասնագետները, որոնք աշխատում են 3-ից 5 տարի։ Մի փոքր տարբերվում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրումի մրցանակի հանձնաժողովը. այն բաղկացած է ութ հոգուց՝ չորսական մասնագետ Հայաստանից և արտերկրից։

Ի՞ՆՉ Է ՍՏԱՆՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ Փառքն ու պատիվը չհաշված՝ վկայագիր (որպեսզի ապացույց լինի), մեդալ (որպեսզի հաղթողը էսթետիկ հաճույք ստանա) ու դրամական պարգև (որպեսզի հաղթողը կարողանա հանգիստ շարունակի զբաղվել իր սիրելի գործով)։ Դրամական պարգևը կազմում է մոտ հինգ միլիոն ՀՀ դրամ, իսկ երիտասարդական մրցանակինը՝ մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ:

ԻՆՉՊԵ ՞Ս ՀԵՏԵՎԵԼ ՄՐՑԱՆԱԿԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Նախագահի մրցանակի մասին նորություններին կարող եք հետևել www.presidentprize.am կայքի կամ պարզապես Պողոսյան հիմնադրամի հայաստանյան սոցիալական ցանցերի՝ ֆեսբուքյան էջի՝ Boghossian Foundation – Armenia նորություններին:


ÏáÝó»åïáõ³É »ëÇÙÇÝã / imaginary gallery developing aesthetics

instagram.com / urbanchee.patterns


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Դիզայն

Էնդեմիկ տեսակ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մասին մտածելիս ի՞նչ է մտքին գալիս: Շարքային քաղաքացին պատասխանում է՝ մեդալ, դիզայներները ասում են՝ մի ամբողջ պատմություն: Այս տարի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը հանդես կգա նոր ձևավորմամբ. Marog Creative Agency-ն ու urbanlab-ի պատվերով ու սերտ համագործակցությամբ մշակել են մրցանակի տարբերանշանն ու նոր ոճը: Տարիներ շարունակ որպես տարբերանշան օգտագործվում էր պետական զինանշանը, այնպես որ՝ իր առանձին ոճը մրցանակը չուներ: Նախագահի մրցանակը պետական պարգև չէ, բայց սերտորեն կապված է պետական ինստիտուտի հետ, այս պատճառով էլ դրա վիզուալ ինքնությունը ստեղծելու համար առանձնահատուկ ջանք էր պահանջվում: «Սա շատ պարտավորեցնող և պատասխանատու աշխատանք էր, — պատմում է Marog-ի համահիմնադիր և կրեատիվ տնօրեն Մագդա Մարկոսյանը: — Չնայած որ մրցանակը պետական չէ, այն տրվում է նախագահի անունից, ինչն ինքնին պարտավորեցնող է: Իհարկե, մի կողմից բաց էր դաշտը նոր, ավելի յուրահատուկ առաջարկների համար, բայց մյուս կողմից՝ սահմանափակումներ կային, որովհետև մրցանակը կոմերցիոն չէ՝ դրա ետևում կանգնած են Նախագահի ինստիտուտը, Պողոսյան հիմադրամը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը»: Նոր ոճի կոնցեպտի մշակման ամբողջ ընթացքում ընկերությունը սերտորեն համագործակցում էր urbanlab-ի հետ՝ Պողոսյան հիմնադրամի հանձնարարությամբ: Մագդան նշում է, որ կար իդենտիֆիկացման խնդիր. օգտագործվող զինանշանը լոգո համարվել չէր կարող, քանի որ հաղորդակցության տեսանկյունից մրցանակն ապրանք է, որը նույնպես լավագույնս ներկայացվելու կարիք ունի: Սրա համար էլ ուղեղի գրոհները սկսվեցին մրցանակի փոխանցող արժեքները վերծանելուց: «Եթե մարդ իր կյանքն ու ժամանակը նվիրում է գիտական գործունեությանը, չի ընկճվում ոչ բազմաթիվ մասնագիտական դժվարությունների, ոչ ռեսուրսների պակասի առջև, ապա էլ ինչո՞վ կարող ես բնութագրել նրան, եթե ոչ համառությամբ», — ասում է Մագդան: Հենց այս միտքն է դիզայներների համար առաջ բերել հայկական մուֆլոնի կերպարը, որի եղջյուրը դարձավ մրցանակի նոր տարբերանշանը և պատկերված է հաղթողին շնորհվող մեդալի վրա: Հաղթողն էլ ճիշտ այս էնդեմիկ կենդանու պես համառ է և իր տեսակի մեջ եզակի: Մուֆլոնը, ի դեպ, գրանցված է Կարմիր գրքում և իր ուրույն, կարևոր դերն ունի կենդանական աշխարհում: Համառությունը միակ արժեքը չէ, որ փոխանցում է մրցանակը. այստեղ կան և նվիրվածության, և արժևորելու գաղափարները: Չէ՞

որ շատ կարևոր է գնահատել գիտնականի երկարատև նվիրված աշխատանքը, նրա ստեղծած նորը, որ փոքր, թե մեծ, բայց ազդեցություն ունի յուրաքանչյուրի կյանքի վրա: «Մտավախություն կար, որ մուֆլոնի կերպարին միանշանակ չեն վերաբերվի: Հայերս սովոր չենք մարդուն կենդանու հետ համեմատել, բայց մենք վստահ ենք մեր որոշման վրա», — նշում է Մագդա Մարկոսյանը: Տարբերանշանի հետ մեկտեղ, մրցանակը ունի նոր կարգախոս՝ «Արժևորելով միտքն ու համառությունը»: Ստեղծագործական թիմը փորձել է խուսափել չափազանց պաթետիկ դարձած գաղափարներից: Որպես օրինակ Մագդան բերում է հայրենասիրությունը. մարդիկ, ով շատ մեծ արժեք են բերում հայրենիքին, հաճախ չեն իրենց հայրենասեր կոչում,

մինչդեռ այս գաղափարը չափազանց հաճախ անտեղի շահագործվում է: Նա նաև պատմում է բրենդի ստեղծման հիմնական դժվարության մասին. «Հաղորդակցման նյութերում՝ պաստառներում, բուկլետներում և այլն, շատ համարձակ, փախած բաներ անել չէինք կարող, քանի որ մրցանակը ամեն դեպքում ասոցացվում է պաշտոնական կառույցի հետ և ենթադրում է փոքր-ինչ պահպանողական մոտեցում: Դժվար ու հետաքրքիր էր ոսկե միջին փնտրելը»: Բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական խնդիրները հաղթահարելը բարդ գործ էր, որի լավագույն կատարումը սկզբունքային էր ոչ թե զուտ դիզայն, այլ նոր իմաստ ստեղծելու համար: Շուտով նոր տեսքով առաջին մեդալները կհասնեն իրենց արժանացած գիտնականներին ու արվեստագետներին։

Կարինե Ղազարյան

12 13

Մայիս 2018


Մրցանակների բաշխում

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴԻ ՀԱՄԱՐ

26

50

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

19

39

ՖԻԶԻԿԱ

12

43

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

15

43

ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

14

33

ԱՐՎԵՍՏ

18

33

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

15

15

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15

20

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ

39

42

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ

25

25

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

22

22

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

13

13

233

378

ԸՆԴՀԱՆՈՒՐ


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Սեփական փորձ

Ավելի բարեկարգ մրցանակ

Նախագահի մրցանակի հիմնադրման օրվանից շատ բան է փոխվել։ 2001-ին ունեինք ընդամենը 5 բնագավառ, իսկ հիմա 12-ն են։ Ֆիզիկոսները հասան նրան, որ բնական գիտություններից անջատվեցին, արվեստը և գրականությունը նույնպես առանձնացան։ Հետագայում մարդասիրական արժեքների բնագավառը միայն չարդարացավ. դրա գաղափարը Հայաստանում չէր ընկալվում. Մայր Թերեզա այստեղ չկար։ Ավելացել է նաև երիտասարդական մրցանակը՝ արվեստի, գրականության, երաժշտության անվանակարգերով։ Հիմնադրման տարիներին մրցանակը 5000 դոլարին համարժեք դրամ էր։ Այսօր 10 հազարին է համարժեք, երիտասարդականը քիչ է՝ 2500 դոլար։ Երիտասարդը դեռ այդքան կայացած չէ. կարծում եմ՝ ճիշտ չէ կայացած արվեստագետին և ուսանողին նույն ձևով գնահատել։

Ո՞վ-ովքե՞ր, ի՞նչ-ինչե՞ր

Ժողովրդից մեկը 2001 թվականից ի վեր Աիդա Խաչիկյանն է առաջինը կուլ տալիս Նախագահի մրցանակին չարժանացածների բողոքները և մարսում հաղթողների երջանկության րոպեները։ Նա հանդիպում է դիմողներին, ստուգում թղթերը, ներկայացնում հանձնաժողովներին ու հետո հերթով հայտնում արդյունքները։ Պատմում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական, Պողոսյան հիմնադրամի ֆինանսավորմամբ Նախագահի մրցանակի համակարգող Աիդա Խաչիկյանը։

14 15

Մայիս 2018

Առաջին տարիներին լցնում էին ամեն ինչ։ Ով մի բան անում էր, բերում էր Նախագահի մրցանակի։ Երկու խմբի կբաժանեմ դիմորդներին՝ մի խումբը թերագնահատում է իրեն և չի բերում աշխատանքը ներկայացնելու՝ մտածելով, թե չի կարող Նախագահի մրցանակի արժանանալ։ Մյուս խումբը գերագնահատում է, ի՞նչ է, մտածում է՝ մի հոդված եմ տպել, ինչո՞ւ չներկայացնեմ։ Դիմելու ժամանակ բոլորն էլ այնպես են ներկայացնում աշխատանքը, այնպես են պատմում՝ ասես աշխարհի ամենալավ գործը լինի։ Իհարկե, միշտ համբերատար լսում եմ, բայց քանի որ փորձ ունեմ, հասկանում եմ՝ մրցունակությունը։ Մի դեպք պատմեմ, որն աբսուրդի աստիճան ինձ զարմացրել էր. մեկն արվեստի բնագավառում բերել էր պատին կախելու օրացույց։ Հենց առաջին էջում Հայաստանի պատկերն էր և ուղեցույցի նման բոլոր տեսարժան վայրերն էին։ Մարդը շատ գոհ էր իր աշխատանքից կամ գուցե ֆինանսական խնդիրներ ուներ ու փորձում էր հաղթել։ Առաջ կարող էին ներկայացնել բառարան կամ ինչ-որ կատալոգներ, օրացույցներ։ Մրցանակ չէր շնորհվում, բայց ընդունվում էր, հիմա խստացվել է կարգը՝ դրանք պարզապես տեղեկատվական բնույթի աշխատանքներ են համարվում և Նախագահի մրցանակի համար չեն։ Ի դեպ, հետմահու մրցանակներ էլ չեն տրվում. ընդհանրապես կարծում եմ՝ հետմահու մրցանակները ճիշտ չեն։ Պետք է մարդը կենդանության օրոք իր գործը ներկայացնի ու գնահատվի։

Հավեսի պահը

Մարդիկ կան, որ ընդհանրապես դժվարությամբ են դիմում մրցանակի համար։ Նրանց ինչ-որ մեկը բրդում է, համոզում է, որ լավ գործ է արել ու պետք է ներկայացնի։ Շատ դեպքերում ես զգում եմ, որ գործն իրոք մրցունակ է ու արժանի է ներկայացվելու, բայց մարդը հավես չունի թղթերը պատրաստելու։ Երբ զգում եմ, որ գործն արժանի է ներկայացվելու, առաջարկում եմ օգնությունս։ Այդպես մի երեք դեպք է եղել, որոնք վերջում մրցանակակիր դարձան։ Օրինակ, շատ տաղանդավոր քանդակագործ Արա Շիրազին եմ այդպես օգնել։ Որպես կանոն՝ արվեստագետները թղթաբանության հետ գլուխ դնել չեն սիրում, նույնիսկ կենսագրություն չունեն՝ CV-ի տեսքով։ Մի անգամ էլ մեկը հեռախոսով է իր տվյալներն ինձ թելադրել, ես էլ թղթի էի բերել։ Ամենահաճելին մրցանակակիրներին լուրը հայտնելու պահն է։ Շատ հետաքրքիր է երիտասարդների ռեակցիան, երբ զանգում եմ նրանց, թվում է՝ ուրախությունից կվատանան։ Իհարկե, մյուսների դեպքում էլ է ուրախությունը մեծ։ Շատերի համար միայն նախագահի ձեռքից մրցանակը ստանալը մեծ պատիվ է։


Բողոքի գիրք բացողները

Կոնֆլիկտներ լինում են, իհարկե։ Ամեն տարի դիմորդների զգալի մասը նեղացած է լինում, ու այդ ալիքը գալիս է ինձ վրա, որովհետև ես եմ նրանց համար հասանելի։ Զանգում են, անմիջապես պատասխանում եմ՝ քարտուղարուհի չեմ պահում, որ ասի զբաղված եմ։ Երբեմն մարդիկ շատ կոպիտ են լինում ու դժգոհում են՝ ինչո՞ւ ոչ իրենք, ինչո՞ւ մյուսները։ Հեշտ չէ դիմանալ այդ զանգերին, բոլորին լսել և պատասխանել։ Մի դիմող կար, նախկինում ինչ-որ տեղեկատվական բնույթի աշխատանք էր ներկայացրել։ Մեկ անգամ, երկու անգամ մրցանակ չստացավ, եկավ ինձ մոտ, հիստերիկ տոնով ասում է. «Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ դուք ինձ չսիրեցիք»։ Հումորով պատասխանեցի, որ ես կանանց չեմ սիրում, տղամարդկանց եմ նախընտրում, չհասկացավ։ Մեղադրեց, թե ես նույնիսկ դիմումն ընդունելիս վերապահում ունեի նրա նկատմամբ։

Բոց գյուտերը

Մի գյուտարար կար, հիմա էլ կա, բայց ինձ թվում է՝ հոգեբուժարանում է։ Ներկայացնում էր գյուտ՝ հավերժության շարժիչ, հանձնաժողովը չի ընդունում, որովհետև շատ անլուրջ էր. առաջին, երկրորդ, երրորդ տարին այդ մարդը նույնն է ներկայացնում։ Հետո մի անգամ տեսա նրան իմ շենքի առաջ միտինգ է անում՝ մի պաստառ պահած, որ գյուտ է արել ու մենք չենք ընդունել։ Հետո չգիտեմ ոնց մտնում է մեր շենք, ու կրկին չգիտեմ ինչպես հայտնվում է իմ տանը, շատ ագրեսիվ ելույթ է ունենում իմ հասցեին։ Փորձում եմ կոտրել մեջի ագրեսիան, ու վերջում ի՞նչ ասի, որ լավ լինի՝ «Դուք դեռ կպատժվեք, էշի նման այստեղ նստած եք, դեռ կտեսնեք, որ ես Նոբելյան մրցանակ կստանամ ու կհասկանաք՝ ում հետ գործ ունեք»։ Հետո պարզվեց, որ նա իրոք շեղում ունի։ Գրականության բնագավառում էլ կար նմանատիպ մեկը, որ հուլիս ամսվանից զանգում էր ու հարցնում դիմելու կարգի մասին, հունվարին եկել էր ու գիրքը դեռ չհրատարակված, պայքարում էր, որ ընդունեմ գիրքը։ Մյուս տարիներին չէր ուշացնում, բայց հանձնաժողովում նրա գործերը դժվարությամբ էին կարողանում կարդալ։

Կողքից աչք

Բոլոր ֆիլմերն անպայման նայում եմ, թատրոնն էլ պարտադիր գնում ենք կենդանի ներկայացումը դիտելու, մյուս բոլոր գործերը բերում ենք Նկարիչների միությունում մեր կազմակերպած միքանիօրյա ցուցահանդեսին։ Իսկ գրքերը, ես ինչքան էլ կարդամ, չեմ հասցնի մեկ ամսում մրցույթի համար ընտրված 10 գիրքն էլ կարդալ։ Անպայման ամեն

← Աիդա Խաչիկյանն ու «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը

ԱՄԵՆ ՏԱՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ԽԻՍՏ ՆԵՂԱՑԱԾ Է ԼԻՆՈՒՄ, ՈՒ ԱՅԴ ԱԼԻՔԸ ԳԱԼԻՍ Է ԻՆՁ ՎՐԱ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԵՄ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ինչին ծանոթանում եմ, ուզում եմ բոլորից էլ տեղյակ լինել, որ հետո տեսնեմ՝ ինչպես են որոշում կայացնում։ Վերջին տարիներին, ի դեպ, արվեստի գործերը շատ քիչ են ներկայացվում, մասնավորապես նկարչությունը։ Կարծում եմ՝ հիմնական պատճառներից մեկն արվեստագետների ամբիցիաներն են, մտածում են, որ ներկայացնեն ու չստանան մրցանակ, ամոթ է, կխայտառակվեն։ Սակայն ես միշտ օրինակ եմ բերում Ռոբերտ Էլիբեկյանի խոսքերը՝ մասնակցեք 3 անգամ, 10 անգամ, Նոբելյանն ու Օսկարն ինչպե՞ս են: Եղել է, որ համաձայն չլինեմ մրցանակի հետ, բայց՝ միայն հոգուս խորքում։ Երաժշտագետներից մեկն ինձ մի անգամ հետաքրքիր փաստ ասաց, որ միջազգային որոշ մրցույթների ժյուրիի կազմում երբեմն գոնե մի հոգու փողոցից են բերում նստեցնում՝ ոչ մասնագետի։ Ես էլ ինձ ժողովրդից մեկն եմ համարում, ժյուրին էլ եթե հարցնի կարծիքս, միայն այդ դեպքում կասեմ։

Ամալի Խաչատրյան Աիդա Խաչիկյանի անձնական արխիվից


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Իմ Երևան

Զանգվի ձորին տեսարանով արվեստանոցը, կյանքի վերադարձած Կինոյի տունը, Երևանի թաքնված հին բակերը, երազանքների գրախանութը և հեծանիվ քշելու համար այդքան հարմար Բուսաբանականը. Նախագահի մրցանակի դափնեկիրներ Հարություն Խաչատրյանը, Արշակ Սարգսյանը, Գրիգը, Հասմիկ Սիմոնյանը և Սարգիս ԲաժբեուկՄելիքյանը պատմում են իրենց՝ յուրահատուկ, անձնական Երևանների մասին։

16 17

Մայիս 2018


Հարություն Խաչատրյան. «Երևանում աղմուկը շատացել է» Կինոռեժիսոր, 2011 թ. ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր 13 տարեկան էի, երբ առաջին անգամ Ախալքալաքից Երևան եկա: Բավականին երկար ու վատ ճանապարհ էր, ավտոբուսներն էլ փոքր ու անհարմար։ Շատ էի ուզում տեսնել Մասիսը, բայց սկզբում չերևաց: Եկել էի Երևանում սովորելու, Չարբախում էի ապրում: Փորձում էի թատերական ու մանկավարժական ինստիտուտների ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվել, բայց չէր ստացվում, որովհետև անհասկանալի ու արագ էի խոսում: Ինձ էլ ասում էին, որ ռեժիսորն այդպես խոսելու իրավունք չունի, որովհետև դերասանները չեն հասկանա: Յոթերորդ տարին նոր ընդունվեցի, բայց՝ խոսքս շատ չփոխվեց:

րավոր է գեղեցիկ տեսնել, եթե մեջդ արհամարհանք, չարություն չկա, եթե մյուսներին վերևից չես նայում: Ֆիլմեր ունեմ, որտեղ նկարահանել եմ Երևանի խմողներին, մուրացկաններին ու կարող եմ ասել, նրանց մեջ այնքան լավ ու գեղեցիկ մարդիկ կան:

Սիրահարվեցի ու սիրեցի Երևանում, ընտանիք կազմեցի Երևանում, երեք երեխաներս ծնվեցին Երևանում ու յուրաքանչյուրի ծնունդը քաղաքի ինչ-որ մասի հետ կապ ունի:

Հիմա տեղափոխվել ենք կինոյի տան շենք։ Շատ եմ սիրում այս կառույցը, որովհետև ժամանակին լավագույն կինոդիտումները հենց այստեղ էին լինում: Ուսանողական տարիներին մի կերպ ներս էինք մտնում, անցքերից փորձում էինք փակ դիտումներին մասնակցել, մեզ դուրս էին շպրտում, իսկ մենք նորից վերադառնում էինք: Եկա ու տեսա, որ 30 տարի առաջ իմ իմացած Կինոյի տնից համարյա բան չի մնացել: Դահլիճի վերանորոգումից սկսեցինք ու հասանք կինոդիտումների վերականգնմանը: Ինձ համար սա երազանքային ներդրում էր: Չգիտեմ՝ ինչու՞, բայց կինեմատոգրաֆիստները հավատացին ինձ, որ կկարողանամ ինչ-որ բան փոխել:

Կոնդի հետ շատ կապված էի: Առաջին ֆիլմերիցս մեկը հենց այդ տարածքի մասին է: Մինչև ֆիլմի նկարահանումը շատ անկյուններով եմ զբոսնել, բազմաթիվ մարդկանց հետ ծանոթացել: «Դվին» հյուրանոցի տարբեր հարկերում սենյակներ էինք վերցրել՝ վերևից նայում ու նկարում էինք: Շատ մարդկանց տեսա, շատերին սիրեցի։ Շատ էի ափսոսում, որ նման պայմաններում էին ապրում՝ կարգին մարդիկ էին:

Աշխաբադում, հայկական մշակույթի օրերի ընթացքում, մի փողոց տեսա՝ հրաշալի գեղեցկություն ունեցող պողոտա՝ բարձրահարկ շենքերով, շատրվաններով, այգիներով: Պարզվեց՝ այդտեղ մարդիկ չեն ապրում: Ամեն երեկո միացվում են շենքերի լույսերը ու զբոսաշրջիկներին թվում է, թե հրաշալի թաղամաս է: Բայց ցուցադրական քաղաքը ու՞մ է պետք: Քաղաքը մարդիկ են կերտում:

Տերյանը, Թումանյանը, Սպենդիարյանը, Թամանյանը Երևանից չէին՝ եկել ու ստեղծել են քաղաքի երաժշտությունը, գրականությունը, արվեստը: Կարևորը՝ մարդու նվիրվածությունն է փողոցների ու շենքերի իմաստին ու խորությանը: Ասում են՝ «եկան, մեր Երևանը փչացրեցին»: Ես հակառակը կասեմ՝ «մենք գալիս ենք, Երևանը կառուցում ենք, իսկ դուք՝ երևանցիներդ, այն քանդում եք»: Որովհետև քաղաքը երևանցունն է, վախով չի վերաբերվում Երևանին, իսկ ամեն ախալքալաքցու համար այն սրբություն է: Ինչպե՞ս կարելի է սրբությունը տրորել:

Երևանը ոգեշնչում է ինձ: Ամեն անգամ, երբ ֆիլմերում քաղաքին եմ անդրադառնում, ինձ համար նոր բաներ եմ բացահայտում: Ինձ պարզապես կինոռեժիսոր չեմ համարում՝ սոցիոլոգ եմ: Եթե չկա խնդիր, ուսումնասիրման նյութ՝ ֆիլմ չեմ նկարահանի: Զվարճացնելու կամ ինչ-որ բան գովազդելու ցանկություն չունեմ, ես պետք է խնդիրը ցույց տամ:

«Ոսկե Ծիրան» փառատոնի շնորհիվ Երևանը հեքիաթային քաղաք սարքեցինք: Աշխարհի մեծագույնները մի շաբաթով գալիս են ու փորձում ենք ցույց տալ Երևանի գեղեցիկ կողմերը: Իսկ ամեն ինչի մեջ հնա-

Երևանում աղմուկը շատացել է, կուզեի, որ ուսումնական հաստատությունները քաղաքից դուրս լինեին, որովհետև կենտրոնում սովորելը խանգարում է մտածելուն, կենտրոնանալուն, փիլիսոփայելուն, լռելուն: Շատերին ասում եմ՝ լռել սովորեք, չեն հասկանում: Դա չի նշանակում, որ պետք է չխոսեն: Պարզապես, եթե սովորում ես լռել, նաև կարողանում ես մտածել:


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Իմ Երևան

Արշակ Սարգսյան. «Երևանը չեմ կարող բռիս մեջ բռնել» Նկարիչ, 2005 թ. ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր Մինչև 13 տարեկանը մանկությունս Պլանի գլխի հատվածում է անցել, հետո տեղափոխվեցինք Դեմիրճյան փողոց: Այստեղից կարճ ճանապարհով կենտրոն էի հասնում: Աստիճաններով, որ առ այսօր կան, դուրս էի գալիս Թումանյանի տուն-թանգարանի մոտ, ձախ էի թեքվում ու գնում Հենրիկ Իգիթյանի նկարչական դպրոց: 1997 թիվն էր, Բաղրամյանի այգում հեծանիվ էի քշում, իջնում էի ձոր՝ Բիձու գյոլ, այնտեղ էի նկարում, հետո գնում էի՝ գազանանոցում նկարելու: Վաղ առավոտյան Հրապարակ էի գնում, միայն փողոցները ջրող մեքենաներն էին: Գեղեցիկ ժամանակներ էին: Կասկադը անմխիթար վիճակում էր, ոչինչ չկար: Երբ աչքիս առաջ տեսարանը փոխվում էր, ինձ համար մեծ ուրախություն էր: Այդ ժամանակից ի վեր Երևանն ինձ համար դեպի լավն է գնացել: Երևանի քաղաքային ռիթմը ինձ համար միշտ զարմանալի է: Արդեն վաղուց, երբ Նյու Յորքից կամ Լոնդոնից հետ եմ գալիս, չեմ մտածում՝ այս ու՞ր եմ վերադառնում: Ինձ համար Երևանը յուրահատուկ է իր ռիթմիկ կյանքով ու երիտասարդների եռանդով: Ինձ համարում եմ քաղաքի լիարժեք քաղաքացի, այն առումով, որ դարձա Երևանում տեղի ունեցող փոփոխությունների մի մասը: Եթե տասը տարի առաջ Երևանից հեռանալու մտքեր ունեի, մտածում էի, որ կգնամ ու Լոնդոնում կապրեմ, հիմա այլ է: Երբ Երևան եմ վերադառնում, կարծես ուսերիդ տաք, պաշտպանող մի բան գցեն: Երևանն անկրկնելի է, անհամեմատելի: Միայն իրեն հատուկ բնավորության գծեր ունի: Ես երևակայական Երևան չունեմ՝ իրակա-

18 19

Մայիս 2018

նությունն եմ տեսնում ու կապվում սրա հետ: Ես այս իրականության պտուղն եմ: Սկսել եմ նկարել Երևանում: Հենց այստեղ եմ ձևավորվել ու կայացել: Երևանը տվել է ինձ այդ ամենը, ու ես նրան շատ շնորհակալ եմ: Վստահ եմ, ամեն մեկս կարող ենք Երևանի տրամադրությունը փոխել: Շատ կուզենայի Երևանում բարելավվեր տրանսպորտը: Մեքենաների մուտքը կենտրոն վճարովի կսարքեի, ամեն ինչ կանեի, որպեսզի մարդիկ հանրային հարմարավետ տրանսպորտով տեղափոխվեին, հեծանիվներ վարեին կամ ոտքով քայլեին: 13 տարի շարունակ Քոչարի վրա գտնվող նկարիչների շենքում եմ ստեղծագործել: Հիմա մի փոքր հեռացել եմ քաղաքից ու Ձոր 2 թաղամասում իմ արվեստանոցն եմ հիմնել: Դեպի Զանգուի ձոր հիասքանչ տեսարան կա, կարելի է ասել, որ ես էլ Երևանի փոփոխության մեջ որոշ չափով իմ ներդրումը ունեցել եմ, որովհետև փորձել եմ Երևանը այս անկյունից ցուց տալ: Սարյան փողոցը մեծ ձեռքբերում եմ համարում քաղաքի համար: Սովորական սրճարաններին շատ լուրջ եմ վերաբերվում: Կարելի է գնալ, տարբեր մարդկանց հետ ծանոթանալ, զրուցել նրանց հետ ու գուցե հենց այդ ընթացքում կյանքդ փոխվի: Մշակութային զրույցների հիմնական ու ամենահետաքրքի մասը հենց սրճարաններում է տեղի ունենում: Երևանը չեմ կարող բռիս մեջ բռնել, այս քաղաքը զգացողություն է: Չեմ ուզենա Երևանի հետ միայնակ մնալ, շատ տխուր կլինի, որովհետև քաղաքն ինձ համար մարդիկ են:


Գրիգ. «Քաղաքը տեսնում ենք դրվագներով» Գրող, 2016 թ. ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող շինության նկուղային հարկում ժամանակին մեծ երազանքներ ունեցող մարդիկ էին հավաքվում, շփվում միմյանց հետ: Փոքր ժամանակ հայրիկիս հետ հաճախ էինք այնտեղ լինում, բոլորը վստահ էին, որ կյանքը շուտով փոխվելու է: Ոչ մեկի կյանքը այդպես էլ չփոխվեց, իսկ նկուղի տեղում հիմա, կարծես թե, ատամնաբուժարան է: Ես քաղաքը սկսել եմ ճանաչել ցածրից, նկուղից, որի առաստաղից քիչ ներքև գտնվող լուսամուտից երևում էին անցորդների ոտքերը միայն: Երևանը մոգություն ունի: Շրջում ես փողոցներով, մտնում առաջին պատահած դալանի միջով և հարյուր, երկու հարյուր տարով ետ գնում. փայտե հին պատշգամբ, արևոտ, փոքրիկ բակ ու լռություն։ Անհավատալի է, որ քաղաքում կարելի է նման լռություն գտնել: Երևանում ես շատ ցավ եմ տեսել: Անձնական մեծ ողբերգությունից հետո առաջին ցանկությունը թողնել-փախչելն է, իսկ հետո գալիս է վերադառնալու պահանջը: Երբ ինչ-որ բան վերապրում ես, հաղթահարում, միշտ ցանկանում ես վերադառնալ՝ քո փոփոխությունը արձանագրելու: Ես հավատացյալ եմ, բայց եթե ինձ առաջարկեին անկախության շրջանում կառուցված բոլոր եկեղեցիները փոխարինել մետրոյի նոր կայարաններով՝ առանց հապաղելու կհամաձայնվեի: Եկեղեցին սուպերմարկետ չէ, այնտեղ հասնելու համար ճանապարհ է պետք անցնել, անհարմար և երկար ընթացք: Ժամանակին գրավաճառ էի աշխատում Օպերայի մոտ գտնվող գրքի տաղավարում: Մի անգամ պատուհանը թակեց անտուն մարդու հագուկապով մեկը, պատրաստվում էի մանրադրամ տալ, բայց նա խնդրեց Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» գիրքը՝ ընթերցել-վերադարձնելու պայմանով: Ասում էր՝ Խեչոյանի այլ գրվածքներ կարդացել է նախկինում, բայց այս մեկը անծանոթ է, հետո Մաթևոսյանից, Ակուտագավայից խոսեց: Նման դիպվածները փոխում են մարդու կյանքը:

Տասներկու տարեկան էի, երբ տեղափոխվեցի Գերմանիա: Այնտեղ քաղաքներն ավելի գեղեցիկ են, մարդիկ էլ դրանց հոգատարությամբ են վերաբերվում, բայց ես կամքիցս անկախ անընդհատ հայերեն տառեր էի փնտրում, ցուցանակներ, գրություններ և ուզում էի վերադառնալ ծուռումուռ, մեկ-մեկ էլ անճոռնի շենքերով Երևան, ուր բոլորը հայերեն են խոսում: Երևանում ապրող անտուն մարդկանց շնորհիվ այլ դիտանկյունից ճանաչեցի քաղաքը: Մենք քաղաքը տեսնում ենք դրվագներով, իսկ նրանք՝ ողջ օրը և ամբողջությամբ: Անտունները արագացված կյանք են ապրում, դժվար, ծանր կյանք։ Հուսով եմ կգա ժամանակ, երբ Հայաստանում ոչ ոք անտուն չի լինի: «Հիսուսի կատուն» գրքում կա ընդամենը մեկ քաղաքական գործչի՝ ՀՀ արդեն նախկին նախագահի քննադատություն: Հենց նրա ձեռքից և հենց այս գրքի համար ես ստացա Նախագահի երիտասարդական մրցանակը: Անսպասելի էր և զվարճալի: Երբ նկարս հայտնվել էր «Անտարեսի» գովազդային վահանակների վրա, իմ բնակավայրի՝ յոթերորդ զանգվածի թաղի բնակիչների համար ակնհայտ էր, որ ինչ-որ կարևոր բան եմ արել, բայց լավ չէին հասկանում՝ ինչ: Քչերն էին ֆիքսել, որ գրքի գովազդ է, ոմանք անգամ ասում էին, որ պատրաստ են քվեարկել իմ օգտին: Արդեն մի քանի շաբաթ է՝ Երևանը պայքարում է: Այն ինչ զգում եմ այսօր, տարբերվում է նրանից, ինչ զգացել եմ գիրքը գրելիս: Գիրքը, եթե փորձենք մեկ բառով բնութագրել, մենակ մարդկանց մասին է, սոցիալապես անապահով մարդկանց: Գրքում հատված կա, երբ պատմողը սրտնեղում է, թե Երևանում բոլոր մարդկանց դեմքին տխրություն է, որովհետև այստեղի մարդիկ չեն ապրում, այլ ամբողջ կյանքում պատրաստվում են մեռնելու: Այսօրվա Երևանը ճիշտ հակառակն է՝ մարդիկ պատրաստվում են նոր կյանքին, ուզում եմ հավատալ, հավատում եմ, որ այդպես էլ լինելու է:


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Իմ Երևան

Հասմիկ Սիմոնյան. «Հենց հիմա ես իմ երազանքի քաղաքում եմ ապրում» Գրող, 2006 թ. ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Իմ մանկությունը Հրաչյա Քոչարի մեր բակի թթի ծառերն էին, ավտոտնակների կտուրներով ու բակերով անվերջ սլացող երեխաները, եսիմքանի տարեկան Աղուն տատին էր, որ տան մի անկյունում պահած մեծ ու սպիտակ չարխը ամռան օրերին հանում էր, դռները թակելով իջնում ցած, ու մենք՝ թաս, դույլ, աման առած, վազում էինք ցած, բռնում չարխի ծայրերից, ու արևահամ, մեծ, խոշոր, սպիտակ թութը գլոր-գլոր կիտվում էր ուրախության նման, հարևանության, սիրո: Տարին տասներկու ամիս մեր խնամակալության ճանկերում էր հայտնվում որևէ շան կամ կատվի ձագ: Տերևներից շոր էինք սարքում, ցեխից՝ կերակուր, ու մանկական հայացքով՝ ուշադիր էինք, բարի ու սիրող, հիմիկվա հայացքով՝ էդ սեր չէր, այլ պարզ կտտանք: Բարեբախտաբար, էդ տարիներին բակում էին նաև մեծերը, ու կենդանիները փրկվում էին և ողջ-առողջ մնում: Էդ տարիներին ես համառորեն բակային հանդեսներ էի կազմակերպում, գրում անտանելի վատ բանաստեղծություններ ու ստիպում, որ տարեկիցներս անգիր սովորեն: Կոնֆետի թղթերը շարում էինք թելերին ու զարդարում բակը ծայրից ծայր: Էդ տարիներին նորաձև էին արհեստական ծաղիկները: Հիմա, երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ թերևս միայն հենց էդ ծաղիկներն էին արհեստական: Մնացած ամեն ինչի մեջ լիքը սիրտ կար ու սեր: Քաղաքում ինձ համար ամենակարևորներն իմ փախուստի տեղերն են՝ Կասկադը, մի քանի գրադարան, նախ՝ Իսահակյանի, հետո՝ Ազգային, այգիներ՝ մալականի, անգլիական, Թումոյի: Սրանք իմ գիրք կարդալու տեղերն էին, օրագիր լրացնելու, մենակ մնալու, համբուրվելու, լացելու: Էին, որովհետև հիմա իմ ամենակարևոր տարածքը իմ տունն է, իմ կատուն: Անցյալի համեմատ հիմիկվա բակերի լռությունն է ամենամեծ տարբերությունը: Կարոտում եմ աշխույժ ու աղմկոտ խաղերը և իմ դեռահաս մարմնի էն ճկունությունն եմ կարոտում, որ գնդակի պես սրամիտ էր, պարանի պես բարակ:

20 21

Մայիս 2018

Կուզեի գրախանութ բացել քաղաքում ու դառնալ մարդկանց ու գրքերի սիրո միջնորդը: Մեծամտաբար պիտի ասեմ՝ ես գիտեմ, թե ո՛ր մարդիկ ո՛ր գրքերի կարիք ունեն: Ես լավ հուշումներ կտայի: Երևանը չլուծված խնդիրների, ցավացող տեղերի քաղաք է: Մյուս բոլոր քաղաքները, որ եղել եմ, թեթև ֆլիրտներ էին, իսկ Երևանը ապրում է ինձ: Այսօր Երևանը աղմկոտ ու աշխույժ է, պայքարող, գիտակից, ջահել ու տաք արյունով, բարձրաձայն: Մենք հիմա բոլորս ապրում ենք նոր տողից, մի մատ խորքից: Լրիվ ուրիշ մոլորակի վրա գտնվելու զգացում ունեմ, հիմա Երևանը ոնց որ հարազատ մարդ լինի, որ մտածում էիր էլ երբեք չի գա ու եկել ա: Եկել ա թարմ ու ջահելացած: Ստիպում ա, որ ես էլ լինեմ ավելի ուրիշ, բացազատ, պատրաստ խնդիրների հաղթահարման, կամային ու չպարտվող: Հենց հիմա ես իմ երազանքի քաղաքում եմ ապրում, օդի մեջ լիքը սեր կա ու մկանուտ կամք, մի շարք բառեր էնքան անտեղի ծամծմվել էին երկար ժամանակ, բոլոր էդ բառերը մաքրվել են հիմա: Եթե մի ամիս առաջ ասեի՝ միասնական, ոգի, պայքար, ոչ մեկի նյարդը չէր շարժվի, հիմա էդ բառերը խլրտուն են ու ապրող մեր մեջ: Սփյուռքահայերը հիմա մեռնելուց առաջ ոչ թե պետք ա երազեն Անին տեսնել, այլ Երևանը: Երևանին քնած գեղեցկուհու պես դրել էին դագաղի մեջ, ու նա ոչ մեռած էր, ոչ կենդանի: Բայց ոնց որ շարժման հիմն-երգի մեջ էր ասվում՝ «լույսի ասպետը» արեց իր սիրո քայլը, ու մեր գեղեցկուհին էլ զարթնեց, մենք էլ՝ հետը: Կարևորը՝ Երևանը զարթնել է, իսկ բնավորությունը դեռ կհասցնի դրսևորել: Ի դեպ, ուզում եմ մի բան նկատել: Առաջին օրերին, երբ դեռ Ռոդեննոցում էինք հավաքվում ու հնչում էր էս երգը, հեչ չէի հավանում ոչ տեքստը, ոչ երգը: Շարժումը ոչ թե ինձ փոխեց, այլ արժեքը կորցրած բառերին թույլ տվեց ինքնամաքրվել, լինել էն, ինչ էին: Ու մենք էլ, Երևանն էլ լինելու է վերջապես այն, ինչ է: Երևանին մի բառ կասեի միայն, որ երևի թե ինքն է ինձ ասում, բայց ինձ թվում է՝ ասում եմ ես իրեն՝ Դուխո՛վ:


Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան. «Քաղաքի կերպարը ստեղծողներն անհատներն են» Օպերային երգիչ, 2017 թ. ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր Մանկությանս Երևանը բազմազան էր. մեծացել եմ Զեյթունում, հայրիկիս արվեստանոցը Ավանում էր, իսկ դպրոցս՝ Կենտրոնում: Պուշկինի դպրոցը իրական կյանքի փոքր մակետ էր: Այստեղ ամենատարբեր ընտանիքներից երեխաներ կային: Երևի մինչև 20 տարեկան մարդկային հարաբերությունների մասին ոչ մի նոր բան ինձ համար չեմ բացահայտել՝ Պուշկինի տված գիտելիքները լրիվ հերիքում էին: Մայրս նկարիչ էր ուզում դառնալ, բայց ավանդական ընտանիքը թույլ չտվեց: Փոխարենը նա ընդունվեց ճարտարապետական և դարձավ Սևանի արգելոցի գլխավոր ճարտարապետ, բայց ամուսնացավ և թողեց կարիերան: Նրա երազանքն էր, որպեսզի գոնե ես հաջողության հասնեմ, այնպես որ դպրոցից հետո ընդունվեցի Պոլիտեխնիկ: Ես միշտ նվագել եմ: Ե՛վ դպրոցում, և՛ համալսարանում երաժշտությունը առաջնային էր: Ճարտարապետությունն էլ սիրում էի, որովհետև դա քարացած երաժշտություն է: Բայց մի օր հասկացա, որ այդ քարացած վիճակը իմ ներքին տեմպոռիթմի հետ համահունչ չէ, որ պետք է փոխեմ կենդանի երաժշտությունով: Բառի բուն իմաստով կենդանի՝ ոչ թե իմ մշտական ջութակով, այլ մարդկային ձայնով: Նախագահի մրցանակի արժանանալը չափազանց կարևոր է երիտասարդ սկսնակ երաժշտի համար: Այսպիսի մրցանակները ոչ միայն պատիվ են, այլև հնարավորություն ներդրում կատարելու սեփական ապագայի մեջ: Մրցանակային գումարը թույլ է տալիս հոգալ մասնագիտական ոլորտում կայանալու համար գոնե տարրական կարիքները: Օրինակ, կարգին կոստյում կարել, կամ, ինչպես իմ դեպքում, արտերկրում անցկացվող մրցույթների մեկնելու համար տոմս գնել: Այդ տարի ես երեք մրցույթի մասնակցեցի և երեքում էլ մրցանակներ շահեցի:

Երևանը և հատկապես Օպերայի թատրոնը կարիք ունի նորից վերհիշելու մեր հայ ազգի ականավոր արտիստներին, ովքեր կանգնած են դրա հիմքում՝ Գոհար Գասպարյանին, Արշավիր Կարապետյանին, «Անուշ» օպերայի Սարոյի անկրկնելի դերակատար Ավագ Պետրոսյանին, Նար Հովհաննիսյանին, ով, ի դեպ, մեծանուն գրող Նար-Դոսի որդին էր և այլոց: Միայն նրանց ստեղծածը հիմք վերցնելով կարելի է տեսնել նոր Օպերային թատրոնը: Երևանում դասական երաժշտություն և օպերա լսելու լավագույն տեղը երևի թե Պետական ֆիլհարմոնիան է: Օպերային թատրոնն ինձ համար, իհարկե, առանձնահատուկ նշանակություն ունի: Բայց ուղղակի որպես երևանցի շատ եմ սիրում Բուսաբանական այգին: Տաք եղանակին հաճախ գնում եմ այստեղ հեծանիվ քշելու ու քաղաքի սակավաթիվ կանաչապատ տարածքներից կարոտս առնելու: Երևանը երևանցիներն են: Եթե մարդիկ շարունակեն լքեն քաղաքը, ու մնա միայն մեր գովերգվող տուֆը, քաղաքը իր դեմքը կկորցնի: Մենք ամենուրեք լսում ենք ժողովրդական իմաստության մասին, ժողովրդական հանճարեղ երգերի, առակների, ասացվածքների մասին: Բայց եթե լավ ուսումնասիրես, կպարզվի, որ այս բոլոր ստեղծագործությունների երևում անհատն է կանգնած, որ նա է շարժիչ ուժը: Քաղաքի կերպարը ստեղծողներն էլ անհատներն են, ու եթե նրանք գնան, քաղաքը կմնա ամբոխին: Երբ հերթական ճանապարհորդությունից հետ եմ գալիս, գնում եմ զբոսնելու: Մի մեծ պտույտ եմ կատարում Երևանով՝ համոզվելու համար, որ ամեն ինչ դեռ իր տեղում է:

Լենա Գևորգյան, Կարինե Ղազարյան Մարիամ Լորեցյան, Սահակ Մուրադյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Իրադարձություն

Շուխուռ հանած Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ տարիներ ի վեր Հայաստանում տեղի են ունեցել բազնաթիվ հետաքրքիր մշակութային իրադարձություններ, որոնցից շատերը կարևոր ներդրում են դարձել ոլորտի զարգացման համար: ԵՐԵՎԱՆը պատմում է դրանցից ամենաաղմկահարույցների մասին:

Հայաստանի պետական Կամերային նվագախմբի գալա համերգը Զվարթնոցի տաճարում

↑ Հայաստանի պետական Կամերային նվագախմբի գալա համերգը Զվարթնոցի տաճարում

22 23

Մայիս 2018

Սեպտեմբերի 22-23, 2006 թվական Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ երկու օր շարունակ Զվարթնոցի տաճարում յուրահատուկ համերգ անցկացվեց. Պետական կամերային նվագախումբը մի շարք արտասահմանյան հյուր կատարողների հետ ներկայացրեց դասական երաժշտության հին և նոր գործեր: Հատուկ միջոցառման համար Զվարթնոցում կառուցվել էր 1500 տեղանոց ժամանակավոր ամֆիթատրոն: Համերգը սկսվեց զուռնա-դհոլով՝ Հունաստանից ժամանած Typana հարվածային գործիքների համույթի կատարմամբ: Կամերային նվագախմբի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը պատմում էր, որ հին Հայաստանում, երբ քաղաք էին գալիս ասացողներ կամ թատերախմբեր, հենց այսպես՝ զուռնայով, գոռումգոչյունով էին հրավիրում հանդիսատեսին: Բուն համերգային ծրագրի բացումը արվեց կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի նոր ստեղծագործությունով՝ գրված հատուկ այս առիթով: Կատարվեցին նաև Տիգրան Մանսուրյան, Դավիթ Հալաջյան, Բախ, Կորելլի, Պիացոլլա և այլն: Ներկայացված էր նաև պարային ծրագիր: Ամերիկահայ պարուհի Աիդա


Pan Photo

← Ֆելիչե Վարինիի ինստալյացիան Երևանի երկաթուղային կայարանի շենքում

Ամիրխանյանը կատարեց Ժորժ Բիզեի հայտնի օպերայի ռուս կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի վերամշակումը՝ «Կարմեն-սյուիտը»: Ի դեպ, Ամիրխանյանն իր հերթին այն նորովի էր մեկնաբանել: Հետագայում պարուհին պատմում էր. «Ես բազմաթիվ օրեր եմ անցկացրել Զվարթնոցում՝ զգալու համար, թե ինչպես ճիշտ բեմադրել այս պարը: Այն իսպանական Կարմեն է, բայց Զվարթնոցի հնագույն, խոր էներգետիկայով ներշնչված Կարմեն: Ես ավելի շուտ ոչ թե պարում եմ, այլ հանձնվում տաճարի ավերակներին: Ամեն մի խոյակ, զարդաքանդակ իր պարային շարժումն է թելադրում, և ես փորձում եմ ձուլվել դրանց»:

«Անուշ» օպերա

Ապրիլի 26, 2013 թվական 2013-ի Կաննի կինոփառատոնի դափնեկիր, դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը վերանայեց Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի դասական գործը՝ «Անուշ» օպերան: Նախկինում առաջին հայալեզու օպերան միշտ դասական բեմադրությամբ էր ներկայացվել, իսկ Ավետիքյանի նախագիծը տարբեր էր բոլոր իմաստներով. փոխվել էր բեմի ձևավորումը, հագուստը, խորեոգրաֆիան, նույնիսկ լիբրետոն. օգտագործելով Թումանյանի պոեմից հատվածներ և Չարենցի

↑ Դրվագ «Անուշ» օպերայից

անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող օպերայի առաջին նոտագրության բնօրինակը, Ավետիքյանը ադապտացրել էր լիբրետոն և հանդես եկել իբրև բեմադրիչ։ Բեմադրության վրա աշխատել էր հայ-ֆրանսիական ստեղծագործական խումբ: Գործիքավորումն ու երաժշտության վերամշակումը Անահիտ Սիմոնյանինն էին, դիրիժորը Վահան Մարտիրոսյանն էր, իսկ խորեոգրաֆիայի և լուսային ձևավորման վրա աշխատել էին ֆրանսիացի մասնագետներ՝ Նիկոլյա Մյուզենն ու Ժան-Մարկ Սկաչկոն: Գլխավոր դերերում երիտասարդներ էին. Ավետիքյանի խոսքով՝ սկզբունքային էր, որ արտիստները պոեմի հերոսների տարիքի լինեին: Երկրորդական դերերը կատարում էին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մենակատարները: Նոր «Անուշը» դարձավ տարվա խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկը: Բեմադրությունը բուռն քննարկումների առարկա էր. մի խումբ մտավորականներ նույնիսկ բաց նամակ գրեցին հանրապետության նախագահին՝ պահանջելով արգելեր օպերայի միջազգային ներկայացումները: Չնայած դրան, երևանյան պրեմիերայից մի քանի շաբաթ հետո «Անուշը» ցուցադրվեց նաև Փարիզում:

«Վեցանկյուններ, սկավառակներ և սեղաններ» ցուցահանդես

Սեպտեմբերի 13, 2017 թվական Աշնանը Երևանի երկաթգծի կայարանի շենքում բացվեց շվեյցարացի ստեղծագործող Ֆելիչե Վարինիի «Վեցանկյուններ, սկավառակներ և սեղաններ» ցուցահանդեսը: Այն բաղկացած էր ընդամենը երկու նկարից, կտավն էլ հենց կայարանի շենքն էր: Վարինին հայտնի է նրանով, որ օգտագործում է թուղթն ու նրբաթիթեղը շենքերի կամ ամբողջ թաղամասերի վրա նկարելու համար: Այդպես, 2014-ին նա մի պատկեր էր նկարել բելգիական Հասելթ քաղաքի պատմական կենտրոնի 99 շենքերի վրա: Հայաստանում արվեստագետը ցուցահանդեսի համար դեռ մի տարի առաջ էր փնտրում համապատասխան ճարտարապետական կառույց: Ավելի վաղ ԵՐԵՎԱՆի հետ զրույցում Վարինին պատմում էր, որ երկար շրջել է քաղաքով, և միայն վերջին օրը գտել ուզածը. «Գերվեցի այս շենքի ներսի ու դրսի հարաբերակցությամբ՝ դրանք երկու տարբեր աշխարհներ են»: Առաջին հայացքից Կայարանի առաստաղին իրար հետ կապ չունեցող կարմիր ու դեղին գծեր են, և միայն որոշակի կետից է պատկերը իր ամբողջությամբ երևում: Այն Կայարանում մնաց մինչև ապրիլ: Վերինիի ցուցահանդեսով բացվեց «Ստանդարտ» արվեստի տրիենալեի երկրորդ մասը:

Կարինե Ղազարյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Գեղեցկություն

Արվեստանոց

18 տարիների ընթացքում արվեստի ոլորտում Նախագահի մրցանակի արժանացել է 75 հեղինակ։ Ներկայացնում ենք դափնեկիրներից մի քանիսի մրցանակակիր աշխատանքները։

Արշակ Սարգսյան, «Երիտասարդներ» գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների շարք, 2005 թ.

24 25

Մայիս 2018


Օվսաննա Շեկոյան, «Դպրոց» գեղանկարների շարք, 2010 թ.


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Գեղեցկություն

Աշոտ Գևորգյան, «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարք, 2012 թվական

26 27

Մայիս 2018


← Արման Համբարձումյան, «Լեգենդներ» քանդակների շարք, 2011 թվական

↓ Սիմոն Պետրոսյան, «Դիցաբանական վարկած» քանդակների շարք, 2016 թ.

Գետիկ Բաղդասարյան, Ջիմ Թորոսյան, «Ներսես Աշտարակեցի» հուշարձան, 2010 թ.


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Գեղեցկություն

Հակոբ Հակոբյան, «Սիրո պարտեզ» գեղանկարների շարք, 2013 թ. (հետմահու)

28 29

Մայիս 2018


Ռիմա Նանյան, «Անորոշ մարմնավորումներ» գրաֆիկական շարք, 2017 թ.


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ժամանակակից արվեստ

Բոլորի տարածքը Եղիր ազնիվ քո զգացմունքների հանդեպ և հանդգնիր արտահայտել: Այս երկուսը իրար գումարես՝ կլինի ժամանակակից արվեստ: Այսպես Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի՝ ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը բացատրում է ինձ անհասկանալի թվացող արվեստի պարզ բանաձևը: Այս բանաձևով կարելի է վերծանել ՆՓԱԿ-ում ցուցադրվող այսօրվա արվեստի գեղեցկությունը:

ՆՓԱԿ-ում ինձ դիմավորում է պատի վրա գրված հայտարարությունը. «Այս տարածքի մեջ՝ քո ու այլ սուբյեկտների միջև եղած տարածությունը արվեստի առարկա է»: Սա նոր ցուցադրության մասն է, որի նախապատրաստական աշխատանքները գնում են վերևի՝ արևով լցված ընդարձակ սրահներում: Մի սենյակից մյուսը անցնելիս ևս մեկ անգամ զարմանում եմ, թե որքան մեծ է այս տարածքը՝ էքսպոզիցիոն սրահներ, կինոսրահ, թատերական ներկայացումների համար հարմարեցված տարածք… Բարձրանում եմ վերև՝ աշխատակիցների մոտ, հանդիպելու ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանին: Հիմա Պալասանյանը ապրում ու աշխատում է Հայաստանում, բայց երկար տարիներ բնակվել է Նյու Յորքում: «Ես և կինս՝ Սոնյան, առաջին անգամ Հայաստան եկանք 1982-ին: Այս այցելությունից հետո սկսեցինք ավելի հաճախ գալ, իսկ երկրաշարժի ժամանակ ես տեղափոխվեցի աշխատելու այստեղ»: Սոնյա Պալասանյանն ինքը արվեստագետ է և անկախ Հայաստանի առաջին նորարար արվեստի խմբական ցուցահանդեսներից մեկի համադրողը: «9» կոչվող ցուցադրությունը բացվեց 1992-ին: Ինչպես կարելի է գուշակել անվանումից, մասնակցում էին ինն ավանգարդիստ արտիստ՝ Սոնյա Պալասանյանը, Իգիթյան կենտրոնի և «Երրորդ հարկ» խմբի արվեստագետները: «Շատ ոչ ավանդական ցուցահանդես էր, — նշում է Էդուարդ Պալասանյանը, — ինչպես ասում են՝ շուխուր հանեց»: Նա պատմում է, որ այս գաղափարը Սոնյայի մոտ ծագել էր դեռ Նյու Յորքում՝ Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական ազգային կենտրոնի արվեստագետների հետ ծանոթությունից: «9»-ին հաջորդեցին ամենամյա խմբակային այլ ցուցադրություններ, որոնց մասնակիցների քանակը տարեցտարի աճում էր: Առաջին երկուսը անցան Իգիթյանի հիմնած Ժամանակակից արվեստի թանգարանում, իսկ

→ Տարածք/Ալտերնատիվ/ «ինչի համար», 2017 թ.

30 31

Մայիս 2018


առավել լայն ճանաչում ստացած երրորդը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Կոնցեպտուալ արվեստի բազմաթիվ հետաքրքիր նմուշների մեջ այս անգամ ևս կար Սոնյա Պալասանյանի գործը՝ մի կատաղած գայլի խրտվիլակ հայելիների առաջ: «Մի օր իմ գրասենյակ եկավ հովիվ Օնիկը, ում հետ ծանոթացել էինք Հայաստանով մեր ճանապարհորդությունների ժամանակ: Եկել էր ասելու, որ գնացել նայել է ցուցահանդեսը. «Գայլին տեսա, մտածում էի՝ էս գելը, էս ես՝ տարբերությունն ի՞նչ ա»:

***

Հենց այս ցուցահանդեսների շարքից ծնվեց ՆՓԱԿ-ը, որի համար 1995 թվականին վարձակալեցին Վերնիսաժի հարևանությամբ գտնվող շենքը, ուր կենտրոնը գտնվում է մինչ օրս: Նույն թվականին ՆՓԱԿ-ի անձնակազմը կազմակերպեց Հայաստանի անկախ հանրապետության առաջին մասնակցությունն արվեստի աշխարհի խոշորագույն իրադարձություններից մեկին՝ Վենետիկի Բիենալեին: Առաջին ազգային տաղավարը երկու հայաստանցի արվեստագետների էր ներկայացնում՝ Սամվել Բաղդասարյանին և Կարեն Անդրեասյանին: Բաղդասարյանի գործի նկարագրությունը լսելիս ավելի ու ավելի մեծ ափսոսանք եմ ապրում, որ 1995-ին դեռ արվեստի մասին իմ պատկերացումները սահմանափակվում էին Միքելանջելոյով, Լեոնարդոյով և այլ նինջա-կրիաներով: Իսկ այդ ժամանակ Բաղդասարյանը արդեն հավաքել էր մետաղի մշակումից մնացած փոշին, կտերով լցրել այն վենետիկի Caʼ Zenobio degli Armeni դղյակի հատակին, իսկ մեջը տեղադրել էլեկտրական մագնիսներ, որոնք պատահական կերպով անջատվում ու միանում էին: «Միանալու հետ այս կույտերը բարձրանում էին օդ, անջատվելուն պես՝ իջնում ներքև: Բողբոջի նման բացվում-փակվում էին», — հիշում է Պալասանյանը: Ընդհանուր առմամբ, ՆՓԱԿ-ը ութ անգամ՝ մինչև 2009-ը համադրել է Հայաստանի ազգային տաղավարը Բիենալեում: 2002-ին Հայաստանի կառավարությունը ՆՓԱԿ-ի զբաղեցրած շենքը տրամադրեց կենտրոնին՝ անժամկետ և անհատույց օգտագործման: Նույն ժամանակ կառույցը հիմնովին վերանորոգվեց՝ այդ թվում Պողոսյան հիմնադրամի խոշոր նվիրատվության շնորհիվ: Շենքի ճակատին կարելի է տեսնել հիմ-

↑ Դմիտրի Սարկիսով, Ցուցադրություն #2, 2018 թ.

← 1995-ի Վենետիկի բիեննալե. Սամվել Բաղդասարյանի աշխատանքը

նադրամի անունը, որը մինչև հիմա էլ օժանդակում է ՆՓԱԿ-ին: Գրեթե նույն ժամանակ այստեղ հայտնվեց Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» արձանը: Սա գիպսի բնօրինակի չորս անգամ մեծ բրոնզե կրկնօրինակն է՝ ոսկերչական ճշգրտությամբ կատարված:

***

Մեր պատմական հետահայաց զրույցին միանում է ՆՓԱԿ-ի ատեղծագործական կազմը: Գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն, կերպարվեստի բաժնի տնօրեն, նկարիչ և համադրող Գոռ Ենգոյանը, դրամաշնորհների և ցանցային համագործակցության պատասխանատու Վահրամ Ակիմյանը աշխատում են արվեստագետների հետ ամեն օր, քանի որ ՆՓԱԿ-ը զուտ էքսպոզիցիոն տարածք չէ: Ավելին՝ կենտրոնը սահմանափակումներ չունեցող վայր է, ինչում համոզվում եմ ամեն անգամ այստեղ ժամանակակից ակադեմիական երաժշտության հետ ծանոթանալուց, Ռուբեն Մանգասարյանի տեսախցիկի պատկերած Ղարաբաղյան շարժման թափի առաջ պապանձվելուց, դասական թատրոնի սահմանները անտեսող քվիր մենախոսություններ լսելուց… «Թատրոնի մարդիկ ՆՓԱԿ-ը համարում են թատերաբեմ, կինոյի մարդիկ՝ կի-

← Արվեստ առանց սահմանների 2006 թ.

նոթատրոն, նկարիչները՝ պատկերասրահ: Եվ նրանք բոլորը ճիշտ են, որովհետև ՆՓԱԿ-ը բոլորի տարածքն է», — ասում է Գագիկ Ղազարէն: Նա ավելացնում է, որ ժամանակակից արվեստում սահմաններ առհասարակ դժվար է գտնել: «Դա նորմալ բնական բան է, — շարունակում է Գոռ Ենգոյանը, — որովհետև ժամանակակից, ավանգարդ արվեստը միայն Հայաստանում չէ՝ ամբողջ աշխարհում աշխատում է արվեստի՝ որպես արվեստ ընկալման և չընկալման սահմանագծին: Լայնացնում է այդ սահմանը, փորձում է հնարավոր դարձնել այն, ինչ արվեստում մինչ այդ անհնարին է եղել»: ՆՓԱԿ-ն էլ ոչ միայն կոնֆլիկտի մեջ չի մտնում, այլև փորձում է ներգրավել այդ բազմազանությունը: Երբ սկսեցինք քննարկել ՆՓԱԿ-ի պլաններն ու հեռանկարները, պարզվեց, որ կենտրոնն էլ ճիշտ ժամանակակից արվեստի նման է՝ սիտուացիոն, փոփոխական, պահին սերտորեն կապված: Սրանում համոզվելու համար երկար ժամանակ պետք չեղավ. մեր հարցազրույցի հաջորդ օրը բացվեց կենտրոնի նոր փառատոնը, իսկ հաջորդ երկու օրերը ՆՓԱԿ-ը փառատոնի այցելուներին սպասելու փոխարեն փակեց դռները և ամբողջ կազմով դուրս եկավ նրանց մոտ՝ փողոց. ժամանակակից արվեստը այդ օրերին հնարավորինս մոտ էր ֆրանսիացի դասական Ռոդենին:

Կարինե Ղազարյան

ՆՓԱԿ


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Նստավայր

Առաջին ժողովրդավարականը Պողոսյան հիմնադրամի ամենաճանաչված հայաստանյան նախագծերից մեկը, թերևս, «Աչաջուր» սրճարանն է։ Ծնվելով 2008-ին՝ հատուկ Սիրահարների այգուն աջակցելու համար, դրա երկու կետերը՝ այգում և Փարպեցու փողոցում, այժմ դարձել են շատ երևանցիների առօրյայի անբաժանելի մասը։

32 33

Մայիս 2018


2008 թվականին Բաղրամյան պողոտայում բացվեց Սիրահարների այգին՝ վերանորոգված և վերափոխված «Պուշկինսկին», երկու տարի անց՝ առաջին «Աչաջուր» սրճարանը: Ոլորտի մյուս ներկայացուցիչներից այն տարբերվում է ոչ միայն կանաչի աննախադեպ լայն շրջապատով. դա Հայաստանի առաջին սոցիալական ձեռնարկություններից մեկն էր և շարունակում է այդպիսին մնալ արդեն տասը տարի։ Տնօրեն Արևիկ Մանուկյանի խոսքերով, սրճարանի բացվելու նպատակը եղել է այգու ծախսերը հոգալը: Այնպես որ դա այնդքան էլ բիզնես չէ, քանի որ շահույթի հիմնական նպատակը այգու ինքնաֆինանսավորումն է: Այդ կապը Սիրահարների այգու հետ նաև նրանով է արտահայտվում, որ այստեղ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որպեսզի մարդիկ սրճարանից ըմպելիք կամ ուտելիք վերցնելիս նաև նստեն և ժամանցը շարունակեն ոչ միայն սրճարանի տարածքում, այլև այգում, նստարաններին նստած (հուսով ենք, որ այս տողերը կարդում եք Սիրահարների այգում մի որևէ ծառի տակ նստարանին նստած՝ սուրճի գավաթը ձեռքին):

→ 2010-ին Սիրահարների այգում բացվեց առաջին «Աչաջուր» սրճարանը

→ Փարպեցու «Աչաջուրը» գործում է 2013 թ.

***

«Աչաջուրը» հաճախ անվանում են Երևանի առաջին ժողովրդավարական սրճարանը։ Եվ դրա հիմքերն այս նստավայրի հիմնադիրներն ու անձնակազմը միանգամայն ունեն, այն էլ մի քանիսը։ Նախ՝ ինքնասպասարկման ձևաչափի առաջամարտիկ լինելը (մինչ «Աչաջուրն» այդպես աշխատել է միայն Yum-Yum Donuts-ը), որն իր հերթին բերում է հաշվի մեջ սպասարկման վճարի և թեյավճարի բացակայությունը։ Շարունակենք. «Աչաջուրն» այն փոքրաթիվ նստավայրերից է, ուր խոհանոցը գտնվում է բոլորի աչքի առաջ. կարելի է սեփական աչքերով հետևել ուտեստի պատրաստմանը։ Հետո այդ ուտեստով գնալ ու տեղավորվել Երևանի առաջին բացօթյա no smoking տարածքում և օգտվել քաղաքի առաջին անվճար ու անգաղտնաբառ անլար ինտերնետից, երբ wi-fi-ն ընդհանրապես սովորական երևույթ դեռ չէր դարձել։ Հաջորդ քայլը քեյթերինգ ծառայությունն էր. այժմ աչաջուրյան խոհանոցն ու տրամադրությունը կարելի է ստանալ բուն սրճարանի սահմաններից դուրս։ Այս

յուրահատուկ մոտեցման շնորհիվ սոցիալական նպատակներով հիմնված ձեռնարկը վերածվեց Երևանի այցեքարտերից մեկի։

***

Այգու «Աչաջուրն» ունի մեկ թերություն. այն ստիպված փակվում է ձմռան ամիսներին։ Ցրտի պատճառով հաճախորդների հետ կապը չկորցնելու համար 2013-ին բացվեց Փարպեցու սրճարանը. «Մի կողմից՝ քաղաքի կենտրոնում է, մյուս կողմից՝ քաղաքային աղմուկից կտրված, մի քանի քայլ այն կողմ եկեղեցի է, մյուս կողմից՝ ռեստորաններ, փաբեր և այլն», — ասում է տնօրեն Արևիկ Մանուկյանը։ Երրորդ «Աչաջուրի» մասին խոսելը դեռ վաղ է՝ թիմն ուզում է ստանալ որևէ տարբեր, հատուկ ու գրավիչ մի բան, այդ պատճառով առայժմ չի շտապում. «Ամեն դեպքում, զարգացման մասին մենք մշտապես մտածում ենք, քանի որ տեղում երկար կանգնելը սխալ է, — հավաստիացնում է Արևիկը, — Բարեբախտաբար մեր թիմն էլ սիրում է զարգանալ բրենդի հետ»:

Արեգ Դավթյան Գրիգոր Եփրեմյան, Վռամ Հակոբյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Գիտություն

Ի գիտություն Գիտության զարգացումը Հայաստանում ընդունված է կապել խորհրդային ժամանակաշրջանի հետ: Սակայն հիմա նույնպես հայ գիտնականները կատարում են հետաքրքիր և նորարական աշխատանք, իսկ պետական կարևորագույն ինստիտուտներից մեկը խրախուսում է նրանց հաջողությունները: Պատմում ենք Նախագահի մրցանակի և գիտության արդյունավետ հարաբերությունների մասին։

Ֆիզիկա

ՀՀ Նախագահի մրցանակ շնորհվում է բոլոր բնական գիտությունների մեջ ձեռքբերումների համար: Ֆիզիկան, սակայն, այս շարքում հատուկ տեղ է գրավում՝ ֆիզիկոսների համար առանձին մրցանակ է սահմանված: Կազմակերպիչները բոլորովին խտրական չեն վերաբերվում մնացած գիտություններին, ուղղակի Հայաստանում ֆիզիկան զգալիորեն ավելի խոշոր ոլորտ է: «Սկզբում բնագիտականը մի ամբողջական թև էր, բայց մրցանակը միշտ ֆիզիկոսներն էին ստանում, — պատմում է ֆիզիկայի բնագավառում Նախագահի մրցանակի շնորհման հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Ավագյանը: — Սա Հայաստանում ամենազարգացած ոլորտներից է՝ երկրում տպագրվող գիտական հոդվածների մոտ 30%-ի հեղինակները ֆիզիկոսներ են»: Ավագյանը պարզաբանում է, որ փորձարարական ֆիզիկան չափազանց մեծ ներդրումներ է պահանջում, դրա համար Հայաստանում ավելի շատ զարգանում է տեսական գիտությունը: «Հենց սա է պատճառը, որ հանձնաժողովում երկու հավասարապես արժանի աշխատանքներից մենք սովորաբար նախապատվությունը տալիս ենք փորձարարականին»: Այսօրվա պայմաններում մրցանակային գումարը բավարար չէ լիարժեք հետազոտություն կատարելու համար, բայց, Ավագյանի խոսքով, նույնիսկ այս կարճատև օգնությունը բերեց նրան, որ առաջացավ մրցակցություն աշխատանքային խմբերի միջև, ինչը կարող է խթանել ոլորտի զարգացումը: Մրցանակակիր աշխատանքների թեմաները շատ տարբեր են՝ տիեզերքի էվոլյուցիան մեծ պայթյունից մինչև մեր օրեր, լազերային ֆիզի-

34 35

Մայիս 2018

կային վերաբերվող հետազոտություններ, որոնք կարող են կիրառվել բժշկության մեջ, արագ զարգացող քվանթային համակարգիչները ուսումնասիրող աշխատանքներ և այլն: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ Արսեն Բաբաջանյանը գործընկերների հետ Նախագահի մրցանակը ստացել է նանոկառուցվածքներում մակերևութային պլազմոն պոլյարիտոնների գրգռման և տարածման առանձնահատկությունները բացահայտող աշխատանքի համար: Փորձելով սովորական մահկանացուներին բացատրել այս այլերեն գրված աշխատության իմաստը, Բաբաջանյանը նշում է դրա կիրառման հնարավորությունները. «Ժամանակակից էլեկտրական սարքավորումների աշխատանքի արագությունը սահմանափակ է, և տեխնիկապես մարդկությունն արդեն բախվել է այդ սահմանին: Օգտագործելով օպտիկական ֆիզիկայի հնարավորությունները՝ կարելի է այդ սահմանը հեռացնել: Այսպիսի սարքավորումները կոչվում են օպտոէլեկտրոնիկա, և հենց դրանց է վերաբերվում մեր հետազոտությունը, որի վրա, ի դեպ, մենք աշխատում էինք, երբ այս ուղղությունը նոր-նոր էր սկսում զարգանալ»: Արսեն Բաբաջանյանը և ուրիշ գիտնականներ այժմ հետազոտության կիրառական աշխատանքը անցկացնում են ԵՊՀ-ում գործող ժամանակակից լաբորատորիայում: Լաբորատորիան բաց է նաև ուսանողների համար, որոնք այստեղ աշխատում են արևային մարտկոցների, ռոբոտաշինական և այլ նախագծերի վրա:


Բժշկական գիտություններ

Եթե ֆիզիկան կարող է լինել տեսական և փորձարարական, ապա բժշկության մեջ հայտնագործությունները թղթի վրա երկար չեն մնում: «Այս մրցանակին արժանանում են այն աշխատանքային խմբերը, որոնց միավորում է մեկ կամ մի քանի գիտական խնդիր, և որոնք գիտական գործունեության արդյունքը ներդնում են պրակտիկայի մեջ», — ասում է դոկտոր, պրոֆեսոր, բժշկական գիտությունների հանձնաժողովի նախագահ Միքայել Նարիմանյանը: Այդպիսին էր, օրինակ, նորածինների վերակենդանացման ծրագիրը, որին շնորհված մրցանակային գումարը օգտագործվել է շտապ օգնության մեքենայի հատուկ սարքավորումների մի մասը գնելու համար: Արդյունքում, խնդիրներով ծնված երեխաներին կարելի է Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերից արագ և ավելի անվտանգ տեղափոխել Երևան: Դրանից մի քանի տարի առաջ էլ մրցանակ շնորհվեց ներանոթային նյարդավիրաբուժության հիմնադրման մեջ մեծ աշխատանք կատարած բժիշկների: Նարիմանյանը բացատրում է, որ, մինչդեռ ուղեղի և սրտի կաթվածները մնում են Հայաստանում մահացության ամենատարածված պատճառները, առանց կոպիտ միջամտության ներանոթային ստենդավորումը թույլ է տալիս շատ ավելի արդյունավետ պայքարել ուղեղի կաթվածի դեմ: Ի դեպ, մրցանակի դափնեկիրներից մեկը դարձավ նաև Պետական բժշկական համալսարանում ուղեղի կաթվածի գիտահետազոտական և կրթական կենտրոնի համահիմնադիր: «Փաստորեն, այս աշխատանքային խմբերը ստեղծում են գիտական պրոդուկտ, որը հետագայում իր տեղն է զբաղեցնում բժշկական ծառայությունների շուկայում և տալիս հետադարձ արդյունքը: Այստեղ շատ մեծ է համալսարանների դերը, որոնք, ներառելով գիտական ձեռքբերումները, կրթական պրոցեսում կարող են մեծապես նպաստել դրանց արագ անցմանը կիրառական ոլորտ»: Սովորաբար Նախագահի մրցանակին արժանանում են ոչ թե անհատներ, այլ աշխատանքային խմբեր: Բժշկական գիտությունների դոկտոր, սիրտանոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը այն եզակի մասնագետներից է, ով մրցանակը ստացել է միայնակ: «Այն ժամանակ աշխատում էի խոզերի և կովերի սրտապարկից փականային համալիրներ պատրաստելու վրա, որոնք հետո իմպլանտացվում էին սրտի արատ ունեցող պացիենտներին՝ նորածին երեխաներից մինչև 30-40 տարեկան մարդկանց»: Ինչպես և ֆիզիկայում, բժշկության մեջ ամբողջական հետազոտություն կատարելու և դրա արդյունքները հիվանդանոցներում կիրառելու համար մեծ ներդրումներ են պահանջվում: Չնայած դրան, Շանախյանը համոզված է, որ մրցանակը գիտնականի համար երկարատև աշխատանքի կարևոր գնահատական է և առաջ շարժվելու լուրջ խթան:

Բնական գիտություններ

Այս մրցանակը շնորհվում է միանգամից մի քանի ոլորտներում արձանագրված հաջողությունների համար: Դափնեկիրների կատարած հետազոտությունների մեջ կան մաթեմատիկային, քիմիային, կենսաֆիզիկային վերաբերվող աշխատանքներ: Նախանցած տարի, օրինակ, մրցանակը տրվել է կարևորագույն կենսամոլեկուլների՝ նուկլեինաթթուների և տարատեսակ կենսաբանորեն ակտիվ նյութերի ու միացությունների փոխազդեցությունը ուսումնասիրող աշխատանքի համար: Քանի որ հաճախ նյութերի բուժիչ կամ վնասակար հատկությունները կապված են այդ փոխազդեցությունների հետ, աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ հետագայում դեղամիջոցերի արդյունավետությունը գնահատելու համար: «Գիտությունը պետք է պահանջված և գնահատված լինի, — ասում է բնական գիտությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Թավադյանը: — Ավելին՝ մի խմբին տրված պարգևը խրախուսում է նաև ուրիշ գիտնականների, և երբ առանձնացվում է որևէ աշխատանք, նշանակում է՝ ուղղություն է հաղորդում այլ գիտական խմբերի նմանատիպ որակյալ գործ կատարելու համար»: Նա նշում է, որ գիտության սպառողը կրթությունն է, արդյունաբերությունը, նույնիսկ մշակույթը, և այս բոլոր ոլորտները պետք է հիմնված լինեն միմիայն բարձր մակարդակի վրա կատարված գիտական աշխատանքի վրա: Պատահում է, որ նման արժանի հայտեր հանձնաժողովները չեն ստանում: Այս դեպքում մրցանակ չի շնորհվում, փոխարենը՝ հաջորդ տարի միանգամից երկու հաղթող կարող է լինել: «Մենք ընտրում ենք ոչ թե եղածներից լավագույնը, այլ իսկապես արժանի աշխատանք, որը կարող է ունենալ հետագա զարգացում», — նշում է Լևոն Թավադյանը: Միևնույն ժամանակ, ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Վարդևանյանը, ով մրցանակը ստացել է կյանքի ամենակարևոր մոլեկուլների՝ նուկլեինաթթուների և վերը նշված միացությունների փոխազդեցությունը ուսումնասիրող հետազոտության համար, նշում է, որ գիտնականի աշխատանքը շատ չերևացող աշխատանք է, և դրա մասին կարելի է դատել միայն երկրորդական տվյալներով, օրինակ՝ հեղինակավոր մրցանակների տեսքով տրված գնահատականի միջոցով: «Որ նկարիչը կտավ է ստեղծում, յուրաքանչյուր ոք կարող է գնալ, տեսնել: Իսկ գիտության դեպքում շատ ավելի բարդ է. գիտությունը հանրայնացնելը, մարդկանց հասանելի և հասկանալի դարձնելը բարդ գործ է»: Նրա խոսքով, Նախագահի մրցանակը կարևոր է գիտնականի տեսակարար կշիռը բացահայտելու համար: Բացի այդ, այս մրցանակը կարող է ցույց տալ երիտասարդ սերնդին, որ գիտնականը մեր հասարակությունում գնահատվում է, դրանով իսկ գրավիչ դարձնելով գիտնականի կարիերան:

Կարինե Ղազարյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Գիտություն

Ճշգրիտ մոգություն Գիտնականներ, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիրներ Անահիտ Տոնոյանը և Սևան Դավթյանը երկար ժամանակ ապրել և աշխատել են Ռուսաստանում, իսկ 90-ականների սկզբին տեղափոխվել Հայաստան՝ Պոլիտեխնիկական համալսարանի համեստ լաբորատորիաներում աշխատելու և, ինչպես ժամանակը ցույց տվեց, զարմանալի հայտնագործություններ անելու նպատակով:

Պ

ոլիտեխնիկական համալսարանի չորրորդ հարկի պատերն ու առաստաղը սև են: Նկատելով իմ զարմացած հայացքը, պրոֆեսոր Սևան Դավթյանը պարզաբանում է. «Հրդեհ է եղել: Դիմացի մայթի ռեստորանից արձակած սալյուտն ընկել է մեզ մոտ՝ ուղիղ քիմիական նյութերի մեջ»: Սևան Դավթյանը մաթեմատիկոս է, դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀԱՊՀ Պոլիմերային նանոտեխնոլոգիաների լաբորատորիայի վարիչ: Ցածր, հանգիստ ձայնով խոսող, բարի հայացքով տարեց մտավորականի դասական կերպարը ստեղծողի մուսան կարծես այս մարդն է եղել: Համալսարանի երկար միջանցքներով նա ինձ ուղեկցում է լաբորատորիա, ուր մեզ արդեն սպասում է իր կինը՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԱՊՀ Պոլիմերային մակրոկենետիկայի լաբորատորիայի վարիչ Անահիտ Տոնոյանը: Ի տարբերություն ամուսնու, Տոնոյանը ակտիվ ու խանդավառ է, պատրաստակամ բացատրելու ինձ՝ հումանիտար գիտությունների չդոկտոր, չպրոֆեսորին, ադիաբատ և ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը, որի համար նրանք ստացել են ՀՀ Նախագահի մրցանակը:

***

Դավթյանն ու Տոնոյանը ծանոթացել են 1960-ականների սկզբին՝ ապագա ամուսինները Արցախի՝ Ադրբեջանից կախյալ լինելու դեմ պայքարող խմբի անդամ էին: Անահիտ Տոնոյանը, ով խմբի միակ կին մասնակիցն էր, պատմում է. «Այնպիսի ժամանակաշրջան էր, ինչպիսին այս գարունն է, տարբերությամբ միայն, որ Խորհրդային Հայաստանում քաղաքացիական բողոք արտահայտելը շատ ավելի վտանգավոր էր: Բնականաբար, մեզնից շատերին ձերբակալե-

36 37

Մայիս 2018

ցին»: Անահիտի ու Սևանի բախտը բերեց՝ ծագումով հայ անվանի քիմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովը առաջարկեց նրանց իր մոտ Մոսկվայում ասպիրանտուրա անցնել, այդպիսով օգնելով խուսափել ակտիվիզմի ծանր հետևանքներից: Կնոջ հետ նույն տեղում աշխատելու և միասին լինելու համար Սևանը Մոսկվայի պետական համալսարանում քիմիայի կուրս հանձնեց, և, տեղափոխվելով Չերնիգոլովկա գիտական քաղաք, Անահիտի հետ սկսեց աշխատել ընդհանուր նախագծի վրա: «Ես զբաղվում էի տեսական մասով, Անահիտը՝ կիրառական: Թեզս էլ եմ նրա օգնությամբ պաշտպանել՝ բոլոր նուրբ ու բարդ փորձերը ինքն էր իրականացնում»: Ժամանակի ընթացքում ամուսինները առանձին լաբորատորիա ունեցան: 1972 թվականին հենց այստեղ՝ Չերնիգոլովկայում, նրանք ստեղծեցին ֆրոնտալ պոլիմերացման տեսությունը, որը բոլորովին նոր ուղղության հիմք դարձավ:

***

«Գործարաններում պոլիմերներ սինթեզելու համար համապատասխան նյութերը խառնում են իրար, դրանք տաքացնում, որպեսզի առաջանան ակտիվ կենտրոններ, և տանում պալիմերիզացման պրոցեսը, — բացատրում է ինձ Տոնոյանը: — Պոլիմերները, ըստ էության, իրար պարանի նման միացված մոնոմեր մոլեկուլներ են»: Պոլիմերիզացման ընթացքում տեղի է ունենում էզոտերմիկ ռեակցիա՝ մեծ քանակությամբ ջերմություն է արտադրվում, և պայթյունից խուսափելու համար նյութը, սովորաբար, սառեցնում են կամ դրան հատուկ լուծիչ ավելացնում: Երկու եղանակն էլ աշխատատար են և վնաս են տալիս բնությանը: «Մենք որոշեցինք այս խնդիրը ուրիշ կերպ լուծել, — շարունակում է նա: — Վերցրեցինք խողովակ, մեջը լցրեցինք պահանջվող նյութերը և դրանց միայն մի կողմից մի պահ տաքու-


թյուն տվեցինք»: Տաքացված տեղում առաջացան ակտիվ կենտրոններ, պոլիմերիզացում գնաց, ջերմությունը «փոխանցվեց» կողքի տարրերին: Սկսվեց շղթայաձև, ավելի ճիշտ՝ ալիքաձև ռեակցիա. ջերմությունը բարձրանում էր, հետո իջնում՝ միաժամանակ տալով տաքություն և ակտիվ կենտրոն ստեղծելով, ինչից հետո պրոցեսը կրկնվում էր: Այսպիսով, պոլիմեր ստանալու համար չծախսվեցին ո՛չ ահռելի էներգիա, ո՛չ էլ աղտոտիչ նյութեր: Իսկ քանի որ պրոցեսը սկսվում էր մի ճակատից՝ ֆրոնտից, գյուտը կոչվեց «ֆրոնտալ պոլիմերիզացիա»:

***

Հազիվ հասցրեցի զարմանալ, սկզբից՝ գյուտի, հետո՝ հասկանալու իմ հաջողված փորձի վրա, երբ պարզվեց, որ սա միայն սկիզբն էր: 1972-ին հայտնաբերված տեխնոլոգիան շուտով ամենատարբեր ոլորտներում լայն կիրառման պոտենցիալ ցույց տվեց: Օրինակ, այս եղանակով արտասովոր գերհաղորդականություն ունեցող պոլիմերներ կարելի է ստանալ: «Երբ հորինեցին գերհաղորդիչ, այսինքն՝ որոշակի պայմաններում էլեկտրական հոսքին ոչ մի խոչընդոտ չպարունակող կերամիկա, դրանից արագ ստացան մետաղական հալույթներ, բայց պոլիմերային հալույթների հետ գործը դժվար էր առաջ գնում, — պատմում է Տոնոյանը: — Մեկ էլ պարզվեց, որ ֆրոնտալ պոլիմերիզացման տեխնոլոգիայով աննախադեպ ուժեղ գերհաղորդականություն ենք ստանում»: Ամուսինները միանգամից չհասկացան ֆենոմենի պատճառները: Միայն նանոտեխնոլոգիաների զարգացման հետ պարզ դարձավ, որ կերամիկան շերտերից է բաղկացած, որոնց միջի տարածությունը շատ փոքր՝ նանո չափսի է, և պոլիմերների ոլորվող պարանները դրանց մեջ չեն թափանցում: Ֆրոնտալ եղանակով, սակայն, ալիքը ուժգին հրում էր պարանը՝ այն մտցնելով շերտերի արանքը: Ալիքը նաև փշրում է մասնիկների խոշոր միացությունները, թողնելով, որ դրանք մնան նանո չափսի և պահպանեն իրենց հատուկ հատկությունները: Բացի այդ, ֆրոնտալ պոլիմերիզացմամբ պատրաստվեցին բազմաֆունկցիոնալ գրադիենտ նյութեր, որոնք օգտագործվում են տարատեսակ էլեկտրական սարքերի ինտեգրալ սխեմաներ՝ չիպեր ստանալու համար: Այս ցանկը դեռ երկար կարող եմ թվարկել; Եվ չնայած որ Տոնոյանի և Դավթյանի հոդվածները հրապարակում են աշխարհի ամենահեղինակավոր գիտական հրատարակչությունները, դրանց մեծ մասը մնում է թղթի վրա՝ կամ ֆինանսների, կամ պետական կառույցների կողմից հետաքրքրության պակասի պատճառով:

***

Հարցիս, թե արդյոք դժվա՞ր էր տասնամյակներ շարունակ միասին աշխատելը, Սևան Դավթյանը նշում է, որ ամուսինների՝ կողք կողքի գործ անելը իր բացասական կողմերն ունի,

ՍԵՎԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՆՇՈՒՄ Է, ՈՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ՝ ԿՈՂՔ ԿՈՂՔԻ ԳՈՐԾ ԱՆԵԼԸ ԻՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐՆ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ԴՐԱԿԱՆՆԵՐԸ ԱՆՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ՝ ՉԷ՞ ՈՐ ՕՐՎԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ՆՐԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ բայց դրականները անհամեմատ ավելի շատ են՝ չէ՞ որ օրվա ցանկացած պահին կարող են գաղափարներով փոխանակվել: «Մի գիշեր վեր կացավ, թե՝ Սևան, երազ եմ տեսել, որ սարդոստայնը նանոխողովակներ են, պիտի ուսումնասիրենք: Այդ ժամանակ մեզ դրանցից պետք էր, բայց թանկ էին, գնել չէինք կարող: Իսկ Անահիտը երազում տեսել էր, որ սովորական սարդոստայնը հենց այդպիսի խողովակ է: Ու պարզվեց՝ չէ՜ր սխալվում»: Իհարկե, մինչև օգտագործելը սարդոստայնը հատուկ մշակում է ացնում, որպեսզի դառնա պողպատից էլ ամուր ու էլաստիկ նյութ, որը կատարյալ է, օրինակ, զրահաբաճկոն կարելու համար: Այս նախագիծը նույնպես իրագործված է միայն գիտական մասով. արտադրական մասը չափազանց մեծ ներդրումներ է պահանջում: «Այսօր Հայաստանում գիտնական լինելը բարդ է, հատկապես երիտասարդների համար, — նշում է Դավթյանը: — Մենք արդեն ոչ մի ուրիշ բանով զբաղվել չենք կարող՝ սա է մեր կյանքը, բայց երիտասարդը պետք է գիտական իր գործունեության շնորհիվ վաստակած գումարով կարողանա ընտանիք պահել, երեխաներ մեծացնել»: Անահիտ Տոնոյանը հավելում է. «Նյութ գտնելը չափազանց բարդ բան է: Ես շատ կուզեի, որ այսօր երիտասարդ գիտնականները ունենան այն բոլոր պայմանները, որ ժամանակին ունեցել ենք մենք Չերնիգոլովկայում»: 2016-ին Անահիտ Տոնոյանն ու Սևան Դավթյանը ստացան տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը: Բոլորովին շուտով նրանց մասին նաև վավերագրական ֆիլմ լույս կտեսնի: Իսկ ապագայում, միգուցե, իրականություն կդառնան նրանց հետաքրքիր նախագծերը, որոնք Հայաստանի գիտությունը բոլորովին նոր հարթակ կտեղափոխեն:

Կարինե Ղազարյան Առնոս Մարտիրոսյան


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Այնտեղ

38 39

Մայիս 2018


Վիլա Ամպեն. բարոնի տունը Մեծահարուստի առանձնատուն, Խորհրդային Միության դեսպանատուն, հեռուստաընկերություն, Պողոսյան արվեստի կենտրոն. Բրյուսելի Վիլա Ամպենը՝ 1930-ականներից մինչ մեր օրերը։


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Այնտեղ

Պատմություն

Երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակում Եվրոպայում շարունակում էր ծաղկել ար-դեկո ոճը։ Այդ ոճը ընտրեց իր նոր առանձնատան համար բելգիացի մեծահարուստ, խոշոր արդյունաբերական գործարար, Լեոպոլդ II արքայի մոտ ընկեր Բարոն Էդուար Ամպենը։ Շվեյցարացի ճարտարապետ Միշել Պոլակի նախագծած շինությունը, որի կառուցումն ավարտվեց 1934 թվականին՝ Կամբրե զբոսայգու հարևանությամբ Ազգերի պողոտայում (այժմ՝ Ռուզվելտի պողոտա), նախատեսվում էր բարոնի որդու՝ Լուի Ամպենի համար։ Պոլակը՝ ար-դեկոյի՝ ժամանակի առաջատար հեղինակներից մեկը, ստեղծեց ինչպես բուն շենքը,

այնպես էլ մշակեց կացարանի ներսույթը. վիլան մինչ օրս ապշեցնում է ներսի և դրսի բացարձակ ներդաշնակությամբ և համարվում ար-դեկոյի լավագույն ճարտարապետական նմուշներից մեկը։ Հատուկ հիացմունքի առարկա էր իր ժամանակ, օրինակ, տան բացօթյա տաքացվող լողավազանը։ Այդուհանդերձ, Ամպեն-կրտսերը ոչ միայն չշարունակեց հոր գործարարական ճանապարհը, այլև գրեթե չօգտագործեց հատուկ իր համար կառուցված առանձնատունը։ Արդեն 1937-ին Ամպենը նվիրաբերեց այն պետությանը՝ մշակութային կենտրոն բացելու պայմանով։ Այն բացվեց և գործեց մինչ 1943 թվականը. Բելգիան օկուպացրած գերմանական բանակը բռնագրավեց կենտրոնի ողջ ունեցվածքը։ Պատերազմից հետո էլ Վիլա Ամպենում տեղակայվեց Խորհրդային Միության դեսպանատունը։ Բելգիական իշխանությունների այդ որոշումը դուր չեկավ Ամպեն ընտանիքի անդամներին, քանի որ շինությունը պետությանն էր նվիրաբերվել արվեստի կենտրոնի վերածվելու պայմանով։ 70-ականներին դեսպանությունը տեղափոխվեց, շենքը վերադարձավ Ամպեններին։ Որոշ ժամանակ այնտեղ անցկացվում էին զանազան ցուցահանդեսներ ու միջոցառումներ՝ հիմնականում փոփ-արտի և կինետիկ արվեստի շրջանակում, սակայն սեփական միջոցներով այն պահելն այլևս հեշտ գործ չէր։ Շենքը վաճառվեց, և մինչև 1993 թվականն այնտեղ տեղակայված էր տեղական RTL հեռուստաընկերությունը։ Այնուհետև, չնայած լինելով պետության կողմից պահպանվող մշակութային ժառանգության ցանկում, վիլան մնաց լքված գրեթե երկու տասնամյակ. 2006 թվականին այն ձեռք բերվեց Պողոսյան հիմնադրամի կողմից։ Լուրջ վերանորոգման աշխատանքներից հետո այնտեղ բացվեց՝ ինչպես ցանկանում էր բարոն Ամպենը, Արվեստի կենտրոն։

40 41

Մայիս 2018


Վերականգնում

Վիլայի վերականգնումը տևեց 4 տարի։ Այդ ընթացքում Պողոսյան հիմնադրամի և Բելգիայի Հուշարձանների և տեսարժան վայրերի թագավորական վարչության կողմից կատարվեցին լուրջ ուսումնասիրություններ՝ բուն վերանորոգմանն անցնելուց առաջ մի քանի տարի փնտրվում էին շենքին վերաբերող փաստաթղթեր, գծագրեր, լուսանկարներ և էսքիզներ, որպեսզի այդ ամենի հիման վրա վիլան բերվի իր սկզբնական տեսքին։ Ամեն դետալի գույնն ու նյութը հստակ պարզելու համար արվում էին հատուկ լաբորատոր ուսումնասիրություններ։ Հաջորդ քայլն այդ ամենը վերականգնելն էր՝ ոչ միայն գտնել համապատասխան նյութերը, այլև հավաքել վարպետների այնպիսի թիմ, որն ընդունակ էր դրան։ Առաջադրանքը ստանձնեցին երկու բելգիական ընկերություններ, որոնցից մեկն ամբողջությամբ զբաղված էր միայն լողավազանի վերականգնումով։ Երկու տարի անց Վիլա Ամպենը դարձավ այնպիսին, ինչպիսին այն ստեղծել էր Միշել Պոլակը և ինչպիսին այն տեսնում են այսօր Բրյուսել ժամանած արվեստի սիրահարները։ 2011-ին վիլայի վերականգնման նախագիծն արժանացավ Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակին։


ՊՈՂՈՍՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ Այնտեղ

3 ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԻԼԱ ԱՄՊԵՆՈՒՄ

«Մելանքոլիա», 2018

Յուրահատուկ ցուցադրությունը համատեղում է ոչ միայն մի քանի տասնյակ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ (բնականաբար, և Արևմուտքից, և Արևելքից), այլև լուսանկարներ և գրական ստեղծագործություններից հատվածներ և բազմաշերտ ինստալյացիաներ։ Այդ ամենի միավորող տարրը մելանքոլիան է առ Երկիր մոլորակը, որն այլևս այն չէ, ինչ ժամանակին էր։ Ցուցահանդեսը գործելու է մինչև այս տարվա օգոստոսը՝ հաշվի առեք, եթե լինեք Բրյուսելում։

«Արևելյան դրվագներ», 2017-2018

Լուսանկարչական ցուցահանդես, որի համար կադրերն ընտրվել են 2017 թվականին Փարիզում՝ Արաբական աշխարհի լուսանկարիչների ֆոտո բիենալեից։ Ներկայացված վեց լուսանկարիչների (Թունիսից, Լիբանանից, Սիրիայից, Սաուդյան Արաբիայից և Գերմանիայից) աշխատանքները դիմանկարների և տեսարանների միջոցով պատկերում են իրականության և երևակայության միջև հայտնված բազմաչարչար արաբական աշխարհը։

«Սարգիսը Փարաջանովի հետ», 2015-2016

Մինչ օրս կենտրոնի «ամենահայկական» ցուցահանդեսը։ Վերնագրի մեջ նշված Սարգիսը ոչ թե Փարաջանովի հայկական անունն է (որը հետագայում վերածվեց Սերգեյի), այլ սփյուռքահայ արվեստագետ Սարգիս Ջաբունյանը։ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված միջոցառմանը համատեղվել էին Ջաբունյանի և Փարաջանովի կոլաժները։

42 43

Մայիս 2018


ՈՒՂԻՂ ԽՈՍՔ Լումա Սալամե

Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն «1992 թվականին, երբ Ռոբերտ Պողոսյանի որդիներ Ժանն ու Ալբերտը՝ վեցերորդ սերնդի ոսկերիչները, հիմնում էին Պողոսյան հիմնադրամը, նրանց գերնպատակը զարգացմանն ու կրթությանն աջակցելն էր։ Իր հերթին Արևելքի ու Արևմուտքի միջև մշակութային երկխոսության ձևավորումը մեր վստահմամբ կարող է օգնել մարդկանց ավելի հանդուրժող և հարգալից դառնալ այլ մշակույթների և այլոց նկատմամբ։ Դրան են ուղղված մեր ցուցահանդեսները, համերգները, դասախոսությունները և մնացած միջոցառումները։ Վիլա Ամպենը՝ իր ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկը և բրյուսելյան ար-դեկոյի գլուխգործոցը, շատ ներդաշնակորեն ընդունեց իր տարածքում Հիմնադրամի գաղափարները։ Իմ առաջին հանդիպումը շենքի հետ բավական ծանր տպավորություն ստեղծեց, քանի որ ցավալի էր տեսնել այդ հրաշքը նման լքված, վնասված ու անխնամ վիճակում։ Ու չնայած ես այն ժամանակ չէի զբաղեցնում այս պաշտոնը, բայց միևնույն է, հետևում էի վերականգնման ողջ ընթացքին։ 2010-ին բացվելուց հետո վիլան արդեն ընդունել է 250 հազար այցելու։ Դրանց շարքում մեծ թվով դպրոցականներ կան. արվեստի և հանրության միջև երկխոսությունը պետք է սկսել մանկուց»։


ՔԱՂԱՔ Ապագա

44 45

Մայիս 2018


Դեպի Դեպո

Անցած աշնանը երեք երիտասարդներից բաղկացած ստեղծագործական թիմը հայտարարեց Երևանի համար բացառիկ մի նախագծի իրականացման մասին: Կարեն Բադալյանը, Մարիաննա Կարապետյանը և Սաբա Օրագվելին հիմնեցին Dépôt-ն՝ Էրեբունի թաղամասի ժամանակակից հանրային տարածքն ու ՏՏ կենտրոնը, որի կառուցման աշխատանքները այժմ ընթացքում են:

Dépôt-ն (կարդացվում է «Դեպո») Երևանի հարավային մասում՝ Արցախի պողոտայի վրա վերակառուցվող արդյունաբերական տարածք է, որը վերածվելու է աշխատանքային տարածքի՝ բազմաթիվ հասարակական վայրերով: Կլինեն ժամանակակից գրասենյակներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված խոշոր և փոքր ընկերությունների, ֆրիլանսերների, սկսնակ ձեռնարկատերերի համար: Թաղամասի ամբողջ ճարտարապետությունը հատուկ մտածված է այս ոլորտում համագործակցության և բիզնեսի զարգացման համար: Երկրում և տարածաշրջանում սա բացառիկ կոնցեպտ է թե՛ իր բարդությամբ, թե՛ ծավալով: Չորս

հեկտար տարածքում տեղ կգտնի հարմարավետ աշխատատեղեր ունեցող կլաստեր՝ հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքով, որը բաց կլինի քաղաքի բոլոր բնակիչների և զբոսաշրջիկների համար: Երևանի երրորդ ամենախիտ բնակեցված շրջանը լինելով, Էրեբունին, սակայն, չունի հարմարավետ հասարակական տարածքներ տեղացիների համար և չի գրավում այլ շրջանների բնակիչներին: Կարելի է ասել, Էրեբունին մշակութային մեկուսացման մեջ է: Բաց տարածքներ, կանաչ գոտիներ, սրճարաններ և ռեստորաններ, բազմազան մշակութային ծրագիր և բարձր որակավորում ունեցող մասնագետների համակենտրոնացում առաջարկող նախագծի


ՔԱՂԱՔ Ապագա

Դեպոյում հատուկ ուշադրություն է դարձվելու ժամանցին՝ ինչպես գրասենյակային աշխատողների, այնպես էլ թաղի բնակչության համար

46 47

Մայիս 2018


↑ Հավակնոտ նախագծի պլանը

հայտնվելը հնարավորություն է տալիս բազմակողմանի նպաստել Էրեբունու բնականոն զարգացմանը։ Դրա շնորհիվ կաճի տարածքի գրավչությունը և բնակչության կենսամակարդակը: Բացի այդ, մի լրացուցիչ մշակութային հաբ կհայտնվի վերջապես Երևանի կենտրոնից դուրս: «Ցավոք, այսպիսի լայնածավալ նախագծերը մեկ շաբաթում չեն իրականացվում, բայց ընթացքին զարգացման ճիշտ վեկտոր հաղորդելով մենք կկարողանանք արագ առաջ շարժվել, — ասում է համահիմնադիր Կարեն Բադալյանը: — ՏՏ ոլորտի մասնագետները անընդհատ կրկնում են, որ չունեն շփման ընդհանուր հարթակ, որ իրար հետ քիչ են

↓ Նախկին արդյունաբերական տարածքը, ապագա Դեպոն

համագործակցում, որ ՏՏ համայնքը Հայաստանում միավորված չէ: Բայց չէ՞ որ ոլորտի զարգացման համար շարունակական շփումը անհրաժեշտ է»: Dépôt-ն այս ոլորտի ներկայացուցիչների համար կդառնա երկխոսության և համագործակցության հարթակ, խթանելով ոլորտի առաջընթացը: Նախագծի առաջին փուլը՝ արդյունաբերական շենքի վերակառուցումը, պլանավորվում է ավարտել 2018-ի վերջին: Լոֆթ ոճով նախագծված տարածքների ընդհանուր մակերեսը կկազմի 2000 քմ: Շենքում տեղակայված կլինեն ընդարձակ և լուսավոր գրասենյակներ, ռեստորան, մշակութային միջոցառումների համար ունիվերսալ սրահ: Կկառուցվի նաև 1900 քմ

տարածք ունեցող նոր շենք, որի առաջին հարկում կլինեն դասախոսությունների և կոնֆերանս դահլիճներ, սրճարան և քովորքինք սրահներ: Բարեկարգված տարածքում կլինի ժամանակակից ֆուդ-քորթ՝ փողոցում տեղադրված բեռնարկղերով, որտեղ այցելուները կգտնեն զանազան ուտեստներ: Բնակիչների և աշխատակիցների համար ֆուդ-քորթը ժամանցի հիանալի վայր կլինի նաև երեկոյան և հանգստյան օրերին: Գրասենյակային շենքի և կանաչ այգու մեջտեղում գտնվող հարմարավետ հրապարակը հանգստի և ժամանցի կենտրոն կդառնա քաղաքի բոլոր բնակիչների համար: Բացի այդ, այստեղ հնարավոր կլինի անցկացնել ամենատարբեր հանրային միջոցառումներ:

Տաթևիկ Ստեփանյան Dépôt


ՔԱՂԱՔ Պատկերապատում

Ֆրանկոֆոն Երևան 26-ամյա ֆրանսուհի ճարտարապետ, նկարիչ Մարինա Ֆեդորովսկին Հայաստան էր եկել Հայկական կամավորական կորպուսի միջոցով։ Վեցամսյա կամավորական ծրագրի ընթացքում նա հասցրեց ճանաչել Երևանի բոլոր ծակուծուկերը, ավտոստոպով այցելեց Հայաստանի ամենափախած գյուղերը և նկարելով վավերացրեց սիրած պատկերները, որոնք հավաքվեցին Anir Amsky շարքի մեջ։ ***

Երևանի ծայրամասերն եմ անգամ գնացել։ Մարդիկ կենտրոնի բնակիչներից շատ տարբեր են, ավելի ուշադիր են քեզ նայում, հաճախ մի քիչ էլ տարօրինակ էին, բայց հետաքրքիր էր մշտապես չմնալ կենտրոնում ու քաղաքն ամբողջությամբ ճանաչել։

***

Ես շատ եմ սիրում Երևանը, այստեղ մարդիկ շատ հանգիստ են, ցածրախոս, խաղաղ, առանց սթրեսի, Փարիզի նման չէ։ Հենց իմ սրտով տեղերը բացահայտեցի Երևանում, սկսեցի ինձ ինչպես տանը զգալ։

Իմ նկարներում մարդիկ հաճախ իմ տեսածի ու պատկերացրածի խառնուրդ են. նրանց վերաբերմունքն ու կերպարն եմ խառնում իրար այնպես, ինչպես ես եմ տեսնում դա։ Դրանք հաճախ այն «խոսող» բառերն են, որոնք ես մտածում եմ։ Ձեռքերն ու աչքերը իմ ամենասիրած հատվածներն են նկարելու համար ու ամենաշատ օգտագործվող դետալներն են իմ գործերում։

***

Երևանում ամենաշատը Սարյան փողոցն եմ սիրում։ Միակ փողոցն է, որ անգամ ձմռանը կարող ես Փարիզի նման դրսում նստել ու սրճել, շատ արևոտ փողոց է։ Ես էլ հեռու չէի ապրում Սարյանից, բնակարանս Բաղրամյան փողոցի վրա էր, միշտ գալիս էի Սարյանի գինետները։

***

Ափսոսում եմ, որ Հայաստանի ամառը չտեսա՝ սեպտեմբերին էի եկել, իսկ ծրագիրս մինչև մարտ ամիսն էր։ Բայց ձմեռն էլ տաք անցավ. Գրեթե ամեն շաբաթ-կիրակի ու ազատ օրերին ճամփորդել ենք ընկերներով։ Այստեղ ավտոստոպն այնքան հեշտ է, գնում ես փողոց, չես հասցնում անգամ բութդ պահել ու սպասել, վարորդներն անմիջապես կանգնում են։

48 49

Մայիս 2018


***

Երևանը շատ սովետական քաղաք է: Բոլոր շենքերը նույն տեսքն ունեն՝ նույն տուֆից։ Սիրում եմ միայն այն տարբերվող սովետական շինությունները, սովետական բարձրահարկերն ու պատշգամբները, որոնք, ասես, իրար մեջ հավաքած լինեն՝ ոնց որ խճանկար լինի։ Հայաստանում ամենաշատն Արարատ լեռան տեսարանն եմ սիրում։

***

Որպես ճարտարապետի՝ ինձ շատ հետաքրքիր է շենքեր նկարելը։ Միայն մի քանի տգեղ ու նոր շինությունները կհանեի քաղաքից, որոնք խանգարում են հին շենքերին ու քաղաքն ավելի կսիրունանար։ Պարզապես կպահպանեի այն, ինչ դեռ մնացել է ու կարծում եմ՝ քաղաքին նոր բան ավելացնելու կարիք էլ չէր լինի։

Ամալի Խաչատրյան Մարինա Ֆեդորովսկի


ՔԱՂԱՔ Պատումներ Հայաստանից

Հորքուր Հայաստան Ներկայացնում ենք «Պատումներ Հայաստանից» շարքի հերթական պատումը: Շարքին կարելի է հետևել ամսագրի թողարկումներում և medium.com/storiesfromarmenia բլոգում:

— Քուր ջան, ընչի՞ ես էտատե տխուր նստուկ, էնա թոնգարանը մտի ֆռֆռա, մինչև ավտոբուզը գա։ Կոլոտ Հայրապետի մասին կպոտմեն, մի նոր բան կիմանաս քյավառցիքի մասին։ Գեղարքունիքի մարզկենտրոնի գլխավոր հրապարակի հատուկենտ նստարաններից մեկին նստած քինդլով գիրք կարդացող Անահիտը բավական ուշ հասկացավ, որ երեք օրվա թրաշով քառասունն անց տղամարդն իր հետ է խոսում։ Երբ հասկացավ, պատասխանեց, որ Կոլոտ Հայրապետի մասին առանց այդ էլ ահագին բան գիտի՝ փոքր ժամանակ պապիկը պարբերաբար պատմում էր իրական և ոչ այնքան իրական դեպքեր այդ լեգենդար Քյավառա մեծահարուստի մասին։ Հիմա Գավառում մեծահարուստներ չկային՝ ավելի ճիշտ կային, բայց ապրում էին Գավառից շատ հեռու, օրինակ՝ Տոլյատիում կամ Ֆրանկֆուրտում։ Պարզապես հարուստներ էլ չկային՝ ով մոտ էր այդ կարգավիճակին, հաստատ արդեն լավագույն դեպքում Երևանում էր, և երևի թե մտածում էր Տոլյատի կամ Ֆրանկֆուրտ արտագաղթելու մասին։ Գավառում մնացած գավառցիներից շատերին Անահիտը տեսել էր վերջին երկու օրվա ընթացքում։ Իրականում նա կարող էր գալ մի քանի ժամով, բայց որոշեց օգտագործել աշխատանքային հարցազրույցը որպես առիթ՝ նախապապերի գյուղը (իրականում վաղուց արդեն՝ մարզկենտրոնի թաղը) վերադառնալու համար։ Լավ է, որ կարող էր այդ երկու օրը մնալ տատիկ-պապիկի վաղուց դատարկ ու չօգտագործվող երկհարկանի տանը։ Բարոյահոգեբանական մեծ ներքին խնդիրներ ունեցող «գազելը» ծուլորեն կանգ առավ Երևան գնացող տրանսպորտի համար նախատեսված կանգառում։ Անահիտը տեղավորվեց վարորդի ետևի նստարանին և շարունակեց կարդալ՝ մինչ շարժվելը դեռ կես ժամ կար։ Ու մինչև Երևան հասնելը արժեր մտածել, թե ինչպես է բացատրելու իր որոշումը Արմենին։

— Ի՜, — Արմինեն համաձայն չէր Լիլիթի անհամաձայնության հետ, — նայի ինձ ու սովորի, — ու կում արեց սպիտակ գինու գավաթից։ — Ուրեմն պիտի գործի էլ չգնաս, որ գլխիդ ոչ մեկ չլինի, — Լիլիթը չէր հանձնվում, — ու բարեկամներիդ հետ չշփվես… — Ոչ, ուղղակի գործը ընտրում ես էնպես, որ քեզ բացի աշխատավարձից հաճույք էլ բերի, կամ ընդհանրապես՝ քո գործն ես սկսում, որ քո գլխի տերը լինես։ Իսկ բարեկամների հարցը ավելի բարդ ա, բայց՝ լուծելի… Ա՞ն։ Անահի՜տ, ստեղ ե՞ս, կես ժամ ա՝ ձենդ չի գալիս։ — Հա, հա, ստեղ եմ՝ ուշադիր լսում եմ, որ գոնե մի բան սովորեմ ձեր ինտելեկտուալ բանավեճից, — բացատրեց Անահիտը։ — Ոչ, իրականում Անահիտը չգիտի ոնց բացատրի մարդկությանը, որ որոշել ա տեղափոխվել… — Լիլիթը մատներով սեղանին թմբկահարեց՝ ինչպես անում են կարևոր բան հայտարարելուց առաջ, — Քյավաաաա՜ռ։ Արմինեի գավաթը կանգնեց օդում կես ճանապարհին՝ չհասնելով նրա բերանին։ Հետո լսվեց նրա զարմացած «Իիիի՞ն ՜ չ»-ը։ Անահիտը ոլորեց աչքերը և պայուսակից հանեց ծխախոտի տուփը։ — Այո, մենք կորցնում ենք նրան, — շարունակեց Լիլիթը, — փոքրիկ Անուլիկը լսեց հայրենի հողի կանչը և վերադառնում է պապերի հող։ — Պապերի բոստան։ — Պապերիս բոստանին բան չասեք, — ավելի շատ լուրջ, քան կատակով հայտարարեց Անահիտը՝ կպցնելով երկար բարակ «Վինսթոնը»։ — Լավ, լավ, չխփես, — բաց ափերը վեր պարզելով հաշտության պայմանագիր առաջարկեց Արմինեն, — եթե քեզ էս պահին էդ ա պետք, ուրեմն ամեն ինչ ճիշտ ես անում։ Իմ նման արա, ու ոչ մեկին մի լսի։ Անահիտը օդային համբույր ուղարկեց ազատատենչ ընկերուհուն։ — Բայց, Ան, լուրջ, Քյավա՞ռ… Անահիտը օդային ապտակ ուղարկեց ազատատենչ ընկերուհուն։ — Նենց ես ասում, ոնց որ գնալու եմ կարտոլ աճացնեմ։ Լուրջ գործ եմ անելու՝ կանանց իրավունքների մասին լսել ե՞ս։ Իսկ Երևանից դուրս մարդկանց թվում ա, որ դա ուշունց ա։ — Երևանում էլ նենց ոչինչ, — նկատեց Լիլիթը։ — Արի նկարեմ քեզ, Վանդեռ-վումընս, Ժաննա դ'Արկս, Քյավառի կանանց հույսն ու ապավենը։ Լիլիթը վերցրեց սեղանից ֆոտոխցիկն ու անմահացրեց ընկերուհու կիսաջղայն-կիսամտահոգ դեմքը և ծխի ոլորապտույտ քուլաները, որոնք խճճվում էին Անահիտի՝ արևի ճառագայթների պես այսուայն կողմ տարածվող սև խուճուճների հետ։ — Իսկ ավելի հստա՞կ, ի՞նչ ես անելու, — հետաքրքրվեց Արմինեն։ — Եվրամիության ծրագիր կա մի հատ՝ կանանց թեմայով։ Իմաստը էն ա, որ օգնում են շրջանների հկ-ներին, որ կանանց ներգրավեն սոցիալական ու տնտեսական ծրագրերում, ու ընդհանրապես՝ մի քիչ ուժ տան։ Օրինակ՝ որ իրանց գործը սկսեն առանց արտագաղթելու։ — Հա՜, լսել եմ. Գյումրիում մի հատ ծանոթ աղջիկ ստարտափ էր սկսել, ոնց որ թե էլի Եվրամիության ինչ-որ ծրագրով։

Իմաստը էն ա, որ օգնում են շրջանների հկ-ներին, որ կանանց ներգրավեն սոցիալական ու տնտեսական ծրագրերում, ու ընդհանրապես՝ մի քիչ ուժ տան

***

Երևան հասնելուց ընդամենը երկու ժամ անց ընկերուհիների հետ նստած էր Սարյանի գինետներից մեկում (թվով արդեն երրորդում, քանի որ ընկերուհիները սիրում էին մի երեկոյի ընթացքում մի քանի նստավայր փոխել)։ Ուրբաթ երեկոյի ավանդական աղջկական զրույցները պետք է օգնեին, որպեսզի մի քիչ ցրվեր Արմենի հետ լուրջ զրույցից առաջ։ — Չէ, ամեն ինչ շատ ավելի հեշտ ա, — Արմինեն շարունակում էր դեռ նախորդ ռեստորանում սկիզբ առած վեճը՝ մեկ անգամ տրվող կյանքի և ժամանակի ճիշտ օգտագործման համար, — անում ես մենակ էն, ինչ որ քեզ դուր ա գալիս ու շփվում ես մենակ էն մարդկանց հետ, ովքեր քեզ դուր են գալիս։ Ես յոթ տարի ա արդեն էդպես եմ ապրում ու ափսոսում եմ, որ շուտ չէի ֆայմել։ — Լավ ա հնչում, բայց չի աշխատում, — ԱՄՆ նախագահին ցիտեց Լիլիթը՝ կծելով սեղանին դրված տապաներից մեկը, — ինչ ուզում ես արա՝ լրիվ անկախ չես լինի։

50 51

Մայիս 2018


Պատումներ Հայաստանից Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով և արկածներով: Medium.com/StoriesFromArmenia բլոգը կփորձի ներկայացնել մի թաղամասի միահյուսված պատմություններ այն մասին, թե ինչպես է մեր ազգը ներդնում նորարարությունն ու միաժամանակ պահպանում սովորույթներն ու ավանդույթները՝ գլոբալացված աշխարհում վերասահմանելով իր ինքնությունը: Պատմությունների հեղինակն Արտավազդ Եղիազարյանն է: Նա ոգեշնչվում է Երևանում և ընդհանրապես Հայաստանում գոյացող ամեն պատմության հանդեպ անսպառ հետաքրքրությունից: Այստեղ նա գրում է մարդկային վարքագծի ու արժեհամակարգի նրբությունների մասին՝ մեր և հարևանության երկրների համատեքստում։ Նազարեթ Սեֆերյանը բլոգի հայերենից անգլերեն թարգմանիչն է, ում աշխատանքի շնորհիվ աշխարհի բնակչության ավելի մեծ մասը կարող է ծանոթանալ Հայաստանից այս պատմություններին: Նկարազարդումների հեղինակն էլ նկարիչ Վիլյամ Կարապետյանն է:

— Ըհը, Women in business and IT, — հաստատեց Անահիտը։ — Բայց դե մենակ ՏՏ չի. Վանաձորում օգնել են, որ մի կին հենդ-մեյդ հուշանվերների գործ սկսի, մյուսին՝ գեսթ-հաուս Ալավերդիում, ու տենց տարբեր։ Հիմա Քյավառա կանանց ենք աշխուժացնելու։ — Շատ լավ ա։ Հենց իմ ասածն ա՝ մարդ պիտի անկախ լինի ու իրա համար ապրի, — նկատեց Արմինեն։ — Բա ինչի՞ ես էդքան մտահոգ։ — Դե… — Ես ասե՞մ, ես ասե՞մ, — երրորդ դասարանցու պես ձեռք բարձրացրեց Լիլիթը, և չսպասելով ուսուցչի հրահանգին ասեց, — որովհետև դեռ չգիտի, թե ինչ ռեակցիա կտա Արմենը։ — Օհ… — Ըհը… Որոշ ժամանակով լռություն տիրեց։ Հետո բարձրախոսներից լսվեց «Ամելիի» վալսը և Անահիտը հիշեց Արմենի հետ յուրահատուկ ծանո-

*** Շարունակությունը կարդացեք

Medium.com/StoriesFromArmenia բլոգում

թությունը՝ վթարի ենթարկված տրոլեյբուսի մեջ, որը նույնպես տեղի էր ունենում հենց այս մեղեդու սյուրռեալիստական զուգակցությամբ։ Եվ մեղավոր զգաց իրեն։ — Երևի պետք ա հետը խոսայի, հետո որոշեի… — ավելի շատ ինքն իրեն, քան ընկերուհիներին ասաց Անահիտը։ — Սպասի, մի լացի, — վրա տվեց Արմինեն, — խոսալը իհարկե անհրաժեշտ ա, թաքուն չես տեղափոխվելու Քյավառ։ Բայց եթե քեզ իրոք էդ գործը ու պապական հայրենիքը պետք են, Արմենը կհասկանա։ — Հետո ավելացրեց ավելի սպառնալից, — Լավ կլինի հասկանա, ի դեպ։ — Իսկ եթե Քյավառում «Բիսեդկայի» մասնաճյուղ բացվի, կարանք բոլորովս տեղափոխվենք, — առաջարկեց Լիլիթը։ Հաջորդած մեկուկես ժամի ընթացքում թեման այլևս չքննարկվեց, քանի որ Արմինեն կարգադրեց. «քնի, զարթնի, թարմ գլխով մտածի, հիմա ադեկվատ չես»։ Հաջորդ օրը Արմենի հետ ժամադրությունն էր։ ***

Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում:

Արտավազդ Եղիազարյան Վիլյամ Կարապետյան


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Սիրահարների այգի, 2005 թ. Սիրահարների այգին գոյություն ունի 18-րդ դարից, այն ժամանակ գտնվելով Կոզեռն թաղամասի հյուսիսային մասում։ Այգում մինչ օրս կարելի է հանդիպել մեկուկես դարի պատմություն ունեցող ծառերը, որոնք հրաշքով վերապրել են 1990-ականների զանգվածային ծառահատումները։ Չնայած, որ այգին շատերը մինչ օրս կոչում են «Պուշկինի», ռուս բանաստեղծի անունը այն կրել է 1949-ից (Պուշկինի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ) մինչև 1970-ը, հետո վերանվանվել Բարեկամության, իսկ 1995-ից՝ Սիրահարների այգի: 2000-ականների սկզբին այգին մոռացության էր մատնված։ 2005 թվականին բարերար Ալբերտ Պողոսյանի առաջարկով սկսվեց այգու բարեկարգման աշխատանքների նախապատրաստումը։ Այգին 2007 թվականին վերակառուցվեց Պողոսյան պարտեզներ ծրագրի շրջանակում։

Պողոսյան պարտեզներ

52

Մայիս 2018


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.