ԵՐԵՎԱՆ 52 | 2019

Page 1

#1(52) 2019

տարածվում է անվճար



Արմենպրես

Ա

յնքան տարօրինակ զգացողություն էր, երբ 1993 թվականի աշնանային մի օր մեր տուն բերվեց օրաթերթերից մեկը (որովհետև Ֆեյսբուք դեռ չկար, կներեք), որում տպագրված էին ՀՀ ապագա թղթադրամների ձևավորումները: Նախ՝ անսովոր նոմինալներ էին (10, 25 և այլն): Երկրորդ՝ կյանքում չէի տեսել, որ թղթադրամի վրա հայերեն բառեր գրված լինեն: Երրորդ՝ որտե՞ղ է Լենինի գլուխը, ի՞նչ փող առանց ժողովուրդների առաջնորդի լուսապայծառ կիսադեմի... Մի խոսքով, հաջողվեց հարուցել հետաքրքրությունս: Իսկ նոյեմբերին, երբ արդեն կենդանի դրամներն առաջին անգամ հայտնվեցին մեր տանը, պարզվեց, որ դրանք մի քիչ ավելի մեծ են, քան թվացել էր թերթում դիտելիս՝ վատ տպագրության պատճառով հոդվածում լավ չէին երևացել կողքի սպիտակ շրջանակները... Ինչևէ, դրամը մտավ բոլորիս կյանք: Սկզբում, իհարկե, հեշտ չէր: Ինչպես օրհներգը («թշվառ, անտեր», հռհռոցներ), դրամն էլ շատ էր ենթարկվում համապետական բուլիինգի: Անուն էին կպցնում, հումորներ էին անում, ռուբլին էին կարոտում, վիճում էին, թե արդյոք ճի՞շտ է գրված չարենցյան տողը (արևահամ բա՞ր, թե՞ բառ), մրցում էին լուման

որպես հնարավորինս զավեշտալի հապավում ներկայացնելու ոչ պաշտոնական մրցույթում, երազում դոլարների մասին: Բայց ահա, անցավ 25 տարի: Դրամի ծանր մանկությունն անցյալում է: Ռուբլին կարոտողներ չկան (հուսանք): Ազգային արժույթով աշխատավարձ ստանալը ոչ միայն սովորական է, այլև օրենքով պարտադիր: Չարենցի տողի մասին այլևս չեն վիճում, թեպետ վիճում են, թե ինչու նոր սերիայում նրան փոխարինեցին Սևակով (ինչո՜ւ, ախ ինչու...): Լուման էլ վաղուց չի՛ երևում, չնայած պաշտոնապես շրջանառությունից դուրս չի եկել (այո, հենց հիմա հավաքի՛ր 100 լումա և վճարի՛ր երթուղայինում): Հիմա, քառորդ դար անց, դրամը նույնքան անկախության խորհրդանիշ է, որքան, օրինակ, դրոշը: Եվ ուրեմն, եկեք հիշենք, որ չնայած դրամը բնավ ամենակարևոր բանը չէ մարդու կյանքում, բայց, այդուհանդերձ, որոշակի արժեք ունի: Ու եթե մի քիչ հարգանքով վերաբերվենք դրամին, դրամն էլ գուցե ավելի բարձր պահի մեր դրամադրությունը: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

12

Այլընտրանք Չստացված կադրեր Դրամի առաջին երկու սերիաների ձևավորման մրցույթի չընդունված տարբերակներ:

14

Պատմություն Դրամատիկ պատմություն Հայկական փողի պատմությունը հին դարերից մինչև Առաջին հանրապետություն՝ մի քանի վառ օրինակներով։

Ոչ վաղ անցյալ Նախորդ սերիաներում Հիշենք, թե ինչպիսին էին առաջին երկու սերիաների թղթա- և մետաղադրամները։

16

Խորհրդանիշ Նշանադրություն Ինչպես հայկական դրամն ունեցավ իր սեփական նշանը՝ գծավոր դ-ն:

Մոտ ապագա Նոր սերիայում դիտեք Ծանոթացեք՝ ՀՀ դրամի երրորդ սերիայի թղթադրամները՝ Սևակով, Սարոյանով ու Այվազովսկիով:

18

Հետնաբեմ Փող տպել Ինչպես է Նիդեռլանդներում աննախադեպ ամուր նյութի վրա (փողը կարելի է լվալ, լուրջ) տպագրվում նոր դրամը. բացառիկ ռեպորտաժ տպարանից:

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտքի փայլատակումները, նոր գրքեր, Միքայել Ոսկանյանի նոր սկավառակը և այլն։

ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ

06

10

22

24

Շապիկ՝ Դավիթ Յուխանյան

Անվտանգություն Պաշտպանողական մարտավարություն Նոր դրամները ոչ միայն դժվարությամբ են մաշվում, այլև գործնականում չեն կարող կեղծվել, քանի որ լավ պաշտպանված են։

26

Հուշեր Բարև, դրամ ջան 1993 թվական, մարդիկ վերհիշում են առաջին գնումներն ազգային արտարժույթով։

28

Հավաքածու Դրամական հուշեր Հայաստանի կենտրոնական բանկն անկախության շրջանում տասնյակ հուշադրամներ է հրատարակել. ներկայացնում ենք ամենահետաքրքիրները։

30

Գիտելիք Իրազեկ հասարակություն Ինչո՞ւ է կարևոր 21-րդ դարում ֆինանսապես գրագետ լինելը (հուշում՝ հեշտ կյանքի համար)։

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Թանգարան Փողի թանգարան Այն ամենն, ինչ պետք է իմանալ դրամի արտադրության մասին, ձեզ կպատմեն ԿԲ Այցելուների կենտրոնում (մեզ պատմել են)։

Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Ամալի Խաչատրյան, Արեգ Դավթյան, Դիանա Մարտիրոսյան, Վիկտորյա Մուրադյան, Ռուբեն Վարդանյան Լուսանկարներ՝ Սահակ Մուրադյան, Արմենպրես, Ֆոտոլուր, Կենտրոնական բանկի արխիվ Պատկերազարդումներ՝ Արմինե Շահբազյանի Տառատեսակ Arek Armenian by Rosetta

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

34

Այնտեղ Փողադարան 100 քվինտիլիոն հունգարական պենգո և այլ նմուշներ դրամի յոթ թանգարաններում:

38

Արվեստ Արտ-արժույթ Արվեստի բացառիկ գործեր միանման թղթադրամներից։

ՔԱՂԱՔ

42

Իմ Երևան Արթուր Ջավադյան Կենտրոնական բանկի նախագահի հին ու նոր Երևանը:

44

Կադրերի բաժին Կենտրոնական բանկի շենքը, 1930-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից։

© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 21.01.2019 Տպագրված է Միվա Պրես ՍՊԸ տպագրատանը, 0009, Երևան, Իսահակյան 28 Տպաքանակ՝ 6000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine Համարը լույս է տեսել ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ

2 3

#1(52) 2019

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Վազգեն Սարգսյան 6 / Հեռախոս՝ 010 59 27 83 / Էլ. հասցե` visitorcentre@cba.am


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Մանկական գիրք

Արևածաղկի և կանանց անհամատեղելիության, անմահության և տաքսիների արտոնությունների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

***

էն օրը կողքս սֆետաֆոռի տակ մի հատ «օփել» կանգնեց, միջից մի հատ աղջիկ սեմուշկա սկսեց չրթելթափել դուս: Ախր մեր ազգը չի փոխվում, ախր խի՞ ես դուրս թափում։ Ասենք՝ լավ, էլի։ Ախր կին արմատը պիտի մի քիչ կոկիկ լինի էլի, շնորհքով։ Չնայած խի՞ մենակ կինը, տղամարդիկ էլ։ Բայց դե կինը մի քիչ ավելի շնորհքով պիտի լինի, էլի, եթե տղու դեպքում սեմուշկան դեռ կնայվի, ախր կինը չպիտի տենց բան անի, էն էլ դուս թափի։ Լավ էլի:

***

Շարլն ա մահացել... Ասում ես, էլի, մարդիկ կան, որ չպիտի մահանան: Չնայած մահը միակ բանն ա, որով Աստված հավասարություն ա մտցրել մարդկանց մեջ։ Պատկերացնու՞մ եք, եթե չմահանալը փողով լիներ, օլիգարխները հավերժ կապրեին ու իրանք իրանցով կմնային։ Ասենք, ամեն 20 տարու համար՝ միլիոն։ Բայց սպասի, էդ ժամանակ ու՞մ էին վճարելու։

Լուսինե Շահնազարյան, Ագաթա Հարությունյան «Թարս թզուկը», Անտարես

Թարս Թզուկն իր համար հանգիստ ապրում է Թզուկավանում, մինչև թզուկավանցիներին սկսում է խիստ անհանգստացնել իր՝ գնալով աճող թարսությունը։ Թարսի ինքնաբացահայտման ճանապարհն անսպասելի ավարտ է ունենալու։ Իսկ գիրքն առաջինն է հեղինակ Լուսինե Շահնազարյանի և նկարիչ Ագաթա Հարությունյանի ստեղծագործական համագործակցության արդյունքում կերտված Թարսի պատմվածքների շարքից։ Թարս Թզուկի գաղափարին մի քանի գործոն են նպաստել. մի կողմից Լուսինեի աղջկա «թարս» խառնվածքը, մոր հնարած հեքիաթներով լի մանկության հիշողություններն ու Հայաստանում որակյալ հեղինակային պատկերազարդ գրքերի զգալի բացը, մյուս կողմից Ագաթա Հարությունյանի ստեղծած կերպարների ու պատկերների յուրահատուկ տրամադրությունն ու որակը՝ հասանելի և՛ երեխաներին, և՛ հասուն լսարանին։

Նոր գիրք

***

Ես չեմ կարծում, որ երկրում լավ ա լինելու: Որտև ղեկավարությունը փոխվեց, բայց մարդիկ էլ հո նու՞յնն են: Սաղ պրոբլեմները մարդկանցից են, նենց որ շատ հույսեր պետք չի ունենալ:

***

Տաքսիները Երևանում ահագին արտոնություններ ունեն, լիքը տեղեր կան, որտեղ մենակ իրանք կարան կանգնեն: Ընդ որում, օֆիսում էկրանի մոտ նստած աղջիկը, որը ստուգում ա խախտումները, հո չի՞ նայում՝ լիցենզիա ունի, չունի, իսկական ա, իսկական չի, էնքան որ գլխին դրած նշանն ա տեսնում: Իսկ gg-ն տաքսի չի համարվում, դրա համար մենք էդ արտոնությունները չունենք:

4 5

#1(52) 2019

Արտյոմ Գրիգորյան «Գնացք դեպի Արևմուտք», Անտարես

Հայ գրականության մեջ շատ չեն ժանրային աշխատանքները, այնպես որ ավելի հետաքրքիր է դառնում Արտյոմ Գրիգորյանի միստիկ թրիլերը: «XXI. արդի հայ արձակ» մատենաշարում ընդգրկված վեպի պաշտոնական նկարագրության մեջ կան այսպիսի տողեր. «Երեխաների երևակայության ֆենոմենի ամենամռայլ և ամենաարտասովոր կերպարներն ու դեպքերը թաղվում են հասունությամբ և շնչում հուշերում: Ի՞նչը կարող է վերադարձնել նրանց: Առեղծվածային անցյալը տասնչորս տարի անց վերադառնում է՝ մեկ ընդհանուր պատմության շուրջ միավորելով յոթ տարբեր ճակատագրեր»:

Սալման Ռուշդի «Կեսգիշերի զավակները», Զանգակ

Քսաներորդ դարի երկրորդ կեսի խոշորագույն վիպասաններից մեկը՝ անգլալեզու պակիստանցի (թե մահմեդական հնդի՞կ) Սալման Ռուշդին գրել է քսաներորդ դարի կեսերի խոշորագույն իրադարձություններից մեկի՝ Հնդկաստանի անկախացման և դրան հետևած բազմաթիվ այլ իրադարձությունների մասին: Գլխավոր հերոսները անկախ Հնդկաստանի հետ նույն րոպեներին՝ 1947 թվականի հունվարի մեկին ծնված երեխաներն են: Նրանք ունեն գերբնական ուժեր, բայց չգիտեն դրանք ինչպես օգտագործել: Մոգական ռեալիզմի մի հսկա չափաբաժին՝ հնդկա-պակիստանական հողի վրա: Հայերեն լույս է տեսնում առաջին անգամ:

Էմանուել Մակրոն «Հեղափոխություն», Newmag

Մենք միշտ սիրել ենք Ֆրանսիան, Ֆրանսիան էլ, որպես կանոն, սիրել է մեզ: Բայց Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնն աշնանը հասցրեց փայլել Ազնավուրի հիշատակի արարողության, ապա նաև Ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ Հայաստանում լույս ընծայվեց նրա «Հեղափոխություն» ինքնակենսագրականի հայերեն թարգմանությունը: 2016-ին գրված «Հեղափոխությունում» նա պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։


Նոր նստավայր

Դիզայն

յթ ւ ո Մրց

Panatsea, Զաքյան 8

Զաքյանում բացված սրճարան-ռեստորանում կարելի է համտեսել եվրոպական խոհանոց (հատուկ խորհուրդ են տալիս ծովամթերքով ռիզոտտոն), բայց Panatsea-ի այցեքարտը հանգստյան օրերին առաջարկվող The Perfect Breakfast-ն է: Ըստ Panatsea-ի՝ կատարյալ նախաճաշն կարող է ներառել յոգուրտներ, կաթնաշոռ, թթվասեր, փանքեյքեր, քափքեյքեր, խաչապուրի, էկլերներ, թխվածքաբլիթներ, թարմ թխված հացեր, պանիրների տեսականի, կարագ, մեղր, ջեմ, ընդեղեն, շատ-շատ համեղ օմլետներ, մրգեր և բանջարեղեն, թեյ, լուծվող սուրճ և համեմված ջուր:

The Coffee 23.5, Սարյան 1

Սարյան/Մոսկովյանում ոչ միայն գինի են խմում կամ նարգիլե ծխում, այլև սրճում: The Coffee 23.5-ը սուրճի մասնագիտացված անկյուն է, որտեղից կարելի է գնել սուրճի տասնյակ տեսակներ և ըմպելիքի հետ լավ համադրվող թխվածքաբլիթներ: Վայրը հարմար է coffee-to-go-ի համար. օրինակ՝ ամերիկանոն արժե ընդամենը 500 դրամ՝ վերցնում ես ու քայլում աշնանային Երևանում:

Ինչ անել «Կանաչ գիրքը»

Հունվարի 24-ից, կինոթատրոններում Շուտով հերթական Օսկարային գիշերն է լինելու, այնպես որ էկրաններ են բարձրանում գլխավոր հավակնորդները։ Դրանցից է Վիգո Մորթենսենի և Մահերշալա Ալիի մասնակցությամբ «Կանաչ գիրքը» դրաման, որտեղ 1960-ականների Նյու Յորքից հայտնի սևամորթ երաժիշտը և նրա իտալացի վարորդը մեկնում են հյուրախաղերի Ամերիկայի սևատյաց Հարավ։ Ջերմությամբ ու հումորով լցված դրաման արժե դիտել անգլերեն լեզվով՝ հնարավորինս վայելելու գլխավոր դերակատարների փայլուն խաղը։

Ձևավորիր Միքայել Ոսկանյանի և ընկերների նոր ալբոմը MVF Band (Miqayel Voskanyan & Friends) խումբը ձայնագրել է իր երկրորդ ալբոմը՝ «Գիշերաբանություն» (նույն ինքը՝ Nightology): Ալբոմն արդեն ամբողջովին պատրաստ է, սակայն դեռ չի գտել իր պատկերային արտահայտումը: Այդ իսկ պատճառով «ԵՐԵՎԱՆ» ամսագրի հետ միասին խումբը նախաձեռնել է շապիկի ձևավորման մրցույթ, որը համահունչ կլինի իր երաժշտությանը: Ալբոմը կոնցեպտուալ է, և բոլոր ստեղծագործությունները պատմում են մեկ գիշերվա մասին (որոշ կատարումների անվանումներ՝ Invisible, Desire, Ballad without words, The dance of insomnia, Awakening): Ալբոմը լույս է տեսնելու լազերային և վինիլային (սահմանափակ քանակությամբ) ձայնասկավառակների տեսքով: Չկա տարիքային կամ ոճային որևէ սահմանափակում: Շապիկի ձևավորումը կարող է լինել նկարչություն, գրաֆիկա, իլյուստրացիա, կոլաժ, լուսանկար և այլն: Աշխատանքները կարող են ուղարկվել թվային և անգամ ձեռքով արված տարբերակով: MVF Band-ի և «ԵՐԵՎԱՆի» թիմերի կողմից ընտրված հաղթող աշխատանքը կօգտագործվի որպես ձայնասկավառակի և վինիլի շապիկ, իսկ ինքը կվարձատրվի 150 000 դրամով և հավերժ կդառնա բենդի ամենասիրելի ընկերներից մեկը: Երկու թիմերի կողմից ընտրված 15 մասնակիցներ կհրավիրվեն ալբոմի շնորհանդեսին ու համերգին և կստանան ձայնասկավառակի առաջին 10 օրինակները: Նաև որոշ մասնակիցների աշխատանքները կցուցադրվեն ալբոմի շնորհանդեսի և համերգի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ հնարավորություն կունենան վաճառել իրենց աշխատանքը: Մրցույթի վերջնաժամկետը փետրվարի 9-ն է: Աշխատանքի թվային տարբերակը կարելի է ուղարկել bandmvf@gmail.com հասցեին: Նամակում անպայման նշեք ձեր անունը, ազգանունը և հեռախոսահամարը: Եթե ձեր աշխատանքը թվային տարբերակով չէ, ապա կարող եք այն բերել Երևան ամսագրի գրասենյակ՝ Բաղրամյան 49/2 հասցեով՝ նույնպես նշելով ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլ. հասցեն:


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Պատմություն

6 7

#1(52) 2019


Դրամատիկ պատմություն Դրամագետ և հավաքորդ Ռուբեն Վարդանյանը ԵՐԵՎԱՆի խնդրանքով մի քանի նմուշների հիման վրա ներկայացրել է հայկական դրամի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև Առաջին hանրապետություն:


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Պատմություն

Անվանումը

Ծագում է հին հունական դրամակշռային միավորի՝ դրախմեի (δραχμή) անունից։ Արծաթե այդ դրամները լայնորեն տարածված էին հին աշխարհում՝ հատկապես Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո։ Դրախմե անվանումը, որոշ ձևափոխումներով, ներթափանցեց շատ ժողովուրդների բառապաշարի մեջ. հայերն ու պարթևներն այն անվանում էին դրամ, վրացիները՝ դրամա, պարսիկները՝ դիրամ, արաբները՝ դիրհամ։ Կիլիկիայի հայկական թագավորությունում թողարկվող արծաթի հիմնական միավորը կոչվում էր դրամ. այդ անվանումը բազմիցս հանդիպում է ձեռագիր մատյաններում և պաշտոնական վավերագրերում։

Կարևորությունը

Ինչպես հնում, այնպես էլ հիմա սեփական դրամ թողարկելն երկրի ինքնիշխանության կամ ինքնավարության հռչակման հատկանիշներից է։ Պետության համար դրամ թողարկելու քաղաքական կարևորությունն երբեմն ավելին էր, քան դրամաթողարկումից տնտեսական օգուտներ ստանալու ակնկալիքները։ Հելլենիստական ժամանակաշրջանում հայկական թագավորություններում՝ Ծոփքում և Մեծ Հայքում, թողարկվող դրամների վրայի գրության լեզուն, որպես կանոն, հունարենն էր, որն Արևելքում կատարում էր միջազգային լեզվի դեր։ Բայց հայոց արքաներից երկուսն, օրինակ, պատմաքաղաքական որոշակի իրավիճակում, դրամ են թողարկել արամեերեն գրություններով՝ ի ցույց դնելով արևելյան մշակութային արժեհամակարգին պատկանելու իրենց նվիրվածությունը։ Եթե մեր ժամանակներում սովորաբար դրամի ծագումը ճանաչելի է թողարկող երկրի անվան հիշատակությամբ կամ նաև երկրի զինանշանով ու գրության լեզվով, ապա արտաշիսյան դրամներն անմիջապես ճանաչելի էին դրամի դիմերեսին պատկերված արքայի ինքնատիպ խույրի շնորհիվ, իսկ դարձերեսին ներկայացվում էին համահելլենիստական աստվածություններ՝ Տիխեն, Նիկեն, Հելիոս-Ապոլոն-Միհրը, Հերակլեսը, կամ խորհրդանշական առարկաներ ու կենդանիներ։

Արարատը

Հռոմեական գերիշխանության շրջանում հայկական դրամների լեզուն շարունակում էր մնալ հունարենը, բայց դրամի վրա կարող էր պատկերվել հայոց արքան, իսկ մյուս կողմում՝ Հռոմի կայսրը։ Այս շրջանում թողարկված ամենաուշագրավ դրամներից է դիմերեսին թագավորի և թագուհու զույգ պատկերներով, իսկ դարձերեսին ՄասիսԱրարատի վեհաշուք տեսարանով՝ Արաքսի ձախ ափից դիտված, որից վեր տեղադրված կարճ գրությամբ Տիգրան, հավանաբար IV, թագավորը նշում է, որ ինքը կեսարի, այսինքն՝ Օգոստոսի, բարեկամն է։ Դրամաթողարկման մեջ ի հայտ եկած նոր միտումների հունի մեջ են տեղավորվում նաև հայոց թագուհի Էրատոյի միայնակ պատկերով դրամները։

Մեծ Հայք, Տիգրան IV (՞) և Օգոստոս

Մեծ Հայք, Էրատո

Մեծ Հայք, Տիգրան IV (՞) և Էրատո

Ծոփք, Քսերքսես

Վերջապես հայատառ

Մեծ Հայք, Տիգրան II

Մեծ Հայք, Արտավազդ II

Մեծ Հայք, Արտաշես II

8 9

#1(52) 2019

Պատմաքաղաքական հանգամանքների բերումով հայագիր առաջին դրամները թողարկվել են գրերի գյուտից հարյուրամյակներ անց միայն՝ XI դարի երկրորդ կեսին։ Հայաստանի հյուսիսում գտնվող Տաշիր-Ձորագետի փոքրիկ թագավորությունում ոչ մեծաքանակ այդ թողարկումը պատմական կարևոր շրջադարձ էր նաև այս կերպ հայ ինքնությունը դրսևորելու և հանրահռչակելու առումով։

ՏաշիրՁորագետ, Կյուրիկե II


Կիլիկիան

Պակաս քան մեկ դար անց այդ միտումը փոխանցվեց Կիլիկիայում հաստատված Ռուբինյան տոհմի իշխաններին, ապա՝ թագավորներին, որոնք ժամանակի եվրոպական ու արևելյան դրամական ձևավորման ավանդույթների հմուտ կիրառմամբ ստեղծեցին և ավելի քան երկու հարյուր տարի թողարկեցին հայերեն գրություններով ու պատկերագրական նորամուծություններով աչքի ընկնող ինքնատիպ դրամներ։

Առաջին հանրապետությունը

Եվս մի քանի դար անց հայ ժողովուրդը կարճատև հնարավորություն ստացավ ինքնուրույն կերտելու իր ճակատագիրը։ 1918 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը, որի կառավարության առաջնահերթություններից էր սեփական ինքնատիպ դրամ ունենալը։ 1919 թվականին Լոնդոնում թողարկվեց հայկական բարձրորակ թղթադրամների հոյակերտ շարք՝ 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով, որոնցից յուրաքանչյուրը նկարիչներ Հակոբ Կոջոյանի և Արշակ Ֆեթվաճյանի կողմից իրականացված գլուխգործոցներ էին։ Ցավոք դրանք շրջանառության մեջ երկար կյանք չունեցան ու չհասցրեցին ժամանակին իրացնել նրանցում ներդրված գաղափարախոսական և մշակութային ներուժը։ Այսօր՝ Հայաստանի Հանրապետության ստեղծումից 100 տարի անց, այդ դրամները մեզ հիշեցնում են նոր հայկական պետությունը կառուցողների ոգեշնչվածության և նույնիսկ երկրի համար ծանրագույն պայմաններում բարձր չափանիշներին հետևելու գիտակցության մասին։

Կիլիկիա, Լևոն I

Կիլիկիա, Հեթում I և Զաբել

Կիլիկիա, Կոստանդին I

ՀՀ, 100 ռուբլի, 1919 թ.

Ռուբեն Վարդանյան Կենտրոնական բանկի արխիվ


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Խորհրդանիշ

Նշանադրություն Վերջին տարիներին պետությունները մեկը մյուսի հետևից հատուկ գրաֆիկական նշաններ են ստեղծում ազգային արժույթների համար. ասում են՝ այդպես արժույթն ավելի հեղինակավոր է: Հայաստանն այս շարքում առաջիններից էր. դրամի նշանը ստեղծվել է 1995-ին՝ ոչ թե դիզայների, այլ կիբեռնետիկոսի կողմից և ոչ թե պետական պատվերով, այլ մասնավոր անհարմարության պատճառով:

10 11

#1(52) 2019


Մ

ի քանի տարի առաջ լատինատառ, ասել է թե՝ տրանսլիտով հայերեն գրելը դեռ ճարահատյալ քայլ էր. սմարթֆոնում հայերեն ստեղնաշար ունենալու համար հազար ու մի հնարքների էր պետք դիմել: Հիմա արդեն հայատառ գրել ցանկացողներին հասանելի են և՛ «՝», և՛ «՛», և՛ «՞», և՛ «՜», և նույնիսկ մեսրոպյան կոդի վերջին ձեռքբերումները, օրինակ «֏»-ն՝ հայկական դրամի պաշտոնական նշանը:

***

Կարեն Կոմենդարյան

ատրիբուտ է, որով երկիրը ճանաչելի է դառնում, ներկայացնում է իր ինքնությունը, իր սուվերեն սուբյեկտ լինելը»: Միգուցե այս համոզմունքն օգնեց նրան գործը կիսատ չթողնել և 2012-ին անել, թերևս, ամենակարևորը. գրանցել «֏»-ն նշանների կոդավորման միջազգային համակարգում՝ Յունիկոդում: Սա նշանակում էր, որ նշանն այլևս հնարավոր էր ադապտացնել թվային տառատեսակներին և, հետևաբար, «֏»-ի համար դուռ էր բացում դեպի բոլորիս սմարթֆոնների ստեղնաշար, այսինքն՝ իսկական առօրյա կիրառում:

Իհարկե, դրամի նշանն այդքան էլ նորույթ չէ՝ ստեղծվել է դեռ 1995-ին, ազգային արժույթի շրջանառության մեջ մտնելուց ընդամենն երկու տարի անց: Նշանը պետական պատվեր չէր. այն ստեղծվել է գրեթե պատահական և ոչ թե դիզայների կամ ճարտարապետի, այլ կիբեռնետիկոս Կարեն Կոմենդարյանի կողմից: «Խորհրդային Միության փլուզումից հետո բոլորս մի գործ փորձում էինք անել, շատերս սկսեցինք բիզնեսով զբաղվել, — պատմում է Կարեն Կոմենդարյանը: — Գործի բերումով հաճախ էինք մեկնում Մոսկվա: Մի անգամ գործընկերս եկավ, թե՝ ավիատոմսերը դրամով եմ գնել: Զարմացանք այդ տարօրինակ նոր փողի մասին լսելով»: Կոմենդարյանն ասում է, որ քիչ ժամանակ անց ընկերության շրջանառության զգալի մասն արդեն նոր արժույթով էր ընթանում, բայց գրանցումների մեջ այն նշելու և ուրիշ արժույթներից տարբերելու հարմար գրաֆիկական նշան չկար: «Դրամի նշանը հենց այս անհարմարությունից էլ ծնվել է. մի անգամ ուղղակի թղթի վրա նկարեցի ու ցույց տվեցի կողքի սեղանին նստած գործընկերոջս: Նա վեր կացավ, գլուխը բռնեց, թե մենք սա պիտի առաջ տանենք»:

***

Տարիներ անց դիզայներների նոր սերունդը խոսում է դրամի նշանի գլուխգործոց լինելու մասին: Կոմենդարյանն այս ձեռքբերման մի մասը վերագրում է հայերենի նշաններով զբաղվող մեկ այլ գործչին՝ Մեսրոպ Մաշտոցին. «Մեսրոպյան տառերը շատ համակարգված երկրաչափական ուրվագծեր ունեն, և դրանց ձևավորման մեջ հորիզոնական գծերը հատուկ դեր են խաղում: Դրամի նշանը հենց այդ տրամաբանությամբ էլ ստեղծվել է՝ «դ» տառին ես հորիզոնական գիծ եմ ավելացրել»: Ստացված երկու գծիկներն արժույթի նշանի համար դասական են թվում, բայց 1995-ին դեռ չկար դրանք դասական դարձրած ամենահայտնի սիմվոլներից մեկը՝ «€»-ն: Դրա մասին կարելի է իմանալ միայն համեմատելով առաջին էսքիզների տարեթվերը. ի տարբերություն եվրոյի՝ դրամի նշանը լայն կիրառման մեջ միանգամից չմտավ: 1997-ին Կոմենդարյանը տուշով նկարված բնօրինակները հանձնեց Ստանդարտների ազգային ինստիտուտին, քանի որ արժույթի նշանի գրանցման համակարգված կանոնակարգ գոյություն չուներ: «2001-ին, երբ մեծ շուքով տոնվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, որոշեցի նախագիծս ներկայացնել մեր պետական այրերին և, քանի որ տոնը կրոնական էր, նաև Կաթողիկոսին, — պատմում է Կոմենդարյանը: — Այդ ժամանակ արդեն ԱՄՆ-ում էի բնակվում: Փաթեթներ կազմեցի, ուղարկեցի Հայաստան և, ճիշտն ասած, մոռացա դրա մասին: Պատկերացնում եք՝ ինչքա՜ն զարմացա, երբ որոշ ժամանակ անց պատասխան ստացա, որ իմ առաջարկն ընդունվել է»:

***

Դրամի նշանն ընդունվեց Կենտրոնական բանկի կողմից և դարձավ պաշտոնական: Հաջորդ քայլն այն հանրահայտ դարձնելն էր: 2008-ին Կենտրոնական բանկի դիմաց տեղադրվեց հայկական դրամի արձանը, որը գեղարվեստորեն պատկերում էր ազգային արժույթի նշանը: Կոմենդարյանն ասում է. «Արժույթի սիմվոլը դրոշի, զինանշանի և այլ խորհրդանիշների հետ մեկտեղ կարևոր պետական

Արժույթների նշաններ Արժույթները դասակարգելու և կարճ նշելու համար օգտագործվում է կամ Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) սահմանած եռատառ կոդը (օրինակ՝ AMD, USD և այլն) կամ գրաֆիկական նշանը: Եռատառ կոդ ունեն շրջանառության մեջ գտնվող գրեթե բոլոր արժույթները: Իսկ գրաֆիկական նշանն ամեն երկիր իր համար է սահմանում: Ազգային արժույթների լոգոներ ունի մոտ 100 պետություն: Դրանցից ամենահինը ֆունտի նշանն է՝ «£»-ը, որը հայտնվել է դեռ 17-րդ դարում: Մեկ դար անց հայտնվեց ամենահայտնի նշանը՝ դոլարի «$»-ը: Եվրոն իր նշանը («€») ձեռք բերեց 1996-ին, իսկ ռուսական ռուբլու նշանը (« ») հաստատվեց միայն 2000-ականների վերջում:

Կարինե Ղազարյան


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Այլընտրանք

Չստացված կադրեր Հայկական դրամը կարող էր բոլորովին այլ տեսք ունենալ. մեզ հասած վերջնական արդյունքները մեծ մրցույթների հետևանք են: Իսկ ինչպիսի՞ն էին մյուս տարբերակները: Պեղումներ ենք իրականացրել ԿԲ-ի արխիվներում և ուսումնասիրել առաջին երկու սերիաների մրցութային տարբերակները:

Առաջին սերիայի մրցույթ, Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1992թ.

Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1994թ.

Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1996թ.

12 13

#1(52) 2019


Աշոտ Մանուկյանի էսքիզները, 1996թ.

Երկրորդ սերիայի մրցույթին ներկայացված՝ Հրաչյա Ասլանյանի էսքիզները, 1996-98 թթ.

2001 թվականին՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, լույս տեսավ հոբելյանական 50 000 դրամանոցը: Այսպիսին էին մրցույթին ներկայացված տարբերակները:

Կենտրոնական բանկի արխիվ


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Ոչ վաղ անցյալ

Նախորդ սերիաներում ԱՌԱՋԻՆ ՍԵՐԻԱ

Թղթադրամներ | 1993-1995

Նոմինալները՝ 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 5000: Էսքիզների հեղինակներն են Հրաչյա Ասլանյանն ու Աշոտ Մանուկյանը։ Տպագրվել են գերմանական Giesecke & Devrient ընկերությունում։

Մետաղադրամներ | 1994

Դիմերեսը՝ ՀՀ զինանշանը և պետության անվանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ»: Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ «ԼՈՒՄԱ» կամ «ԴՐԱՄ» գրառումով, թողարկման տարեթիվը (1994), «դրամ» նիշով մետաղադրամների վրա՝ հատվող ճյուղերով ձևավորմամբ։ Լուման դեռ պաշտոնապես շրջանառության մեջ է: Մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Սլովակիայի Կրեմնիցայի դրամահատարանում։

14 15

#1(52) 2019


ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐԻԱ Թղթադրամներ | 1998-2015

Նոմինալները՝ 50, 100, 500, 1000, 5000, 10000, 20000, 50000, 100000: Էսքիզների հեղինակներն են Աշոտ Մանուկյանը, Ռուբեն Արուտչյանն ու Հարություն Սամուելյանը։ Տպագրվել են ավստրիական OeBS, բրիտանական De La Rue, գերմանական Giesecke & Devrient և նիդեռլանդական Joh. Enschede ընկերություններում։ 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին. այն առաջին հայկական հոբելյանական թղթադրամն է, թողարկվել է շարքից դուրս և հանդիսանում է առանձին թողարկում: Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված 2010-ի միջազգային մրցույթում 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը «Տարվա լավագույն թղթադրամը կամ թղթադրամների շարքը» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Մետաղադրամներ | 2003-2004

Դիմերես. կենտրոնում՝ պետական զինանշանը, ավելի ցած՝ թողարկման տարեթիվը, եզրով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» (10 դրամ անվանական արժեքով դրամի վրա՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» գրառումը), եզրով ներքևում (բացառությամբ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի)՝ անվանական արժեքը բառերով՝ «ՏԱՍԸ ԴՐԱՄ», «ՔՍԱՆ ԴՐԱՄ», «ՀԻՍՈՒՆ ԴՐԱՄ», «ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ» կամ «ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ԴՐԱՄ»: Դարձերեսը՝ անվանական արժեքը՝ եզերվող զարդանախշային ձևավորմամբ։ Էսքիզները՝ Կարապետ Աբրահամյանի, մետաղադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում, իսկ 50 դրամ անվանական արժեքով մետաղադրամը՝ զուգահեռաբար նաև Ֆինլանդիայի դրամահատարանում։

Կենտրոնական բանկի արխիվ


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Մոտ ապագա

Նոր սերիայում դիտեք Նոյեմբերին՝ ազգային արժույթի 25-ամյակի նախօրեին, Կենտրոնական բանկը ներկայացրեց դրամի նոր՝ երրորդ սերիան: Հայկական փողն ունի նոր դիզայն և նոր դեմքեր՝ Այվազովսկի, Սարոյան, Սևակ և այլն: Դիտեք՝ շուտով բոլորիս դրամապանակներում: 1000 ֏

Պարույր Սևակ (1924-1971) Հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել աշխարհի բազմաթիվ լեզուներով:

2000 ֏

Տիգրան Պետրոսյան (1929-1984) Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն, շախմատային տեսաբան և վերլուծաբան: Խաղացած բազմաթիվ պարտիաներ տեղ են գտել շախմատի դասագրքերում:

5000 ֏

Վիլյամ Սարոյան (1908-1981) Ամերիկահայ գրող։ Գրել է պատմվածքներ, վիպակներ, դրամաներ և ներկայացրել հայ գաղթականների կյանքն ազգային ավանդույթներով և բարքերով: Սարոյանի գործերը թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

16 17

#1(52) 2019


10000 ֏

Կոմիտաս (1869-1935) Հայ երգահան, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ Կոմիտասը մարմնավորում է Հայոց ցեղասպանության զոհերի հավաքական կերպարը:

20000 ֏

Հովհաննես Այվազովսկի (1817-1900) Աշխարհահռչակ հայազգի նկարիչ: Համարվում է բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչներից մեկը: Ստեղծել է շուրջ 6000 կտավ, որոնք պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

50000 ֏

Սբ. Գրիգոր Լուսավորիչ (մոտ 257-331) Եկեղեցական գործիչ, Հայաստանի առաջին Կաթողիկոս: Նրա գործունեության շնորհիվ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը 301 թ. հռչակվեց պետական կրոն։


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Հետնաբեմ

Փող տպելը ՀՀ դրամի նոր սերիայի թղթադրամների թողարկումն ամբողջությամբ իրականացնում է գերմանական Giesecke+Devrient ընկերությունը, որը շուկայում աշխատում է դեռ 1862 թվականից: Ընկերության մասնագետներ Վիտալի Ռուբաուն և Յուրգեն Ցերբեսը բացատրել են ԵՐԵՎԱՆին, թե ինչպես է տեղի ունենում դրամի թողարկումը:

18 19

#1(52) 2019


Փող տպողները

Հայաստանի կենտրոնական բանկն ու գերմանական Giesecke+Devrient տպարանը համագործակցում են դրամի գոյության առաջին օրվանից. դեռ 1993 թվականին D+G-ն թողարկել էր նորաստեղծ արժույթի առաջին սերիան ամբողջությամբ: Հետագայում ԿԲ-ի հայտարարած որոշ տենդերները հաղթել են նաև այլ ընկերություններ, օրինակ՝ 2015-ին D+G-ն թողարկել է միայն 1000 դրամանոցը, իսկ մնացած նոմինալները հասել են նիդեռլանդական Enskede ընկերությանը, որը 2012-ին թողարկել էր ամբողջ սերիան: Այս տարի սպասվող նոր սերիան՝ վեց նոմինալներ, ամբողջությամբ կատարում է D+G-ն: Փողի թողարկումը բավական հագեցած և մրցակցային բիզնես է: Միայն եվրոպական շուկայում գործում են մի քանի խոշոր ընկերություններ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում: Նիդեռլանդական Enskede-ն սնանկացել է (այո՛, հնարավոր է փող տպել և սնանկանալ):

Հիբրիդ

Նոր սերիայի թողարկումը Կենտրոնական բանկի և D+G-ի խոշորագույն համատեղ նախագիծն է: Հատկապես աննախադեպ են տեխնիկական լուծումները. գերդիմացկուն սուբստատը, որն արդեն այդքան էլ թուղթ չէ, այլ մի քանի նյութերի հիբրիդ և ինչի հաշվին ապրելու է շատ ավելի երկար, վանում է կեղտը և ունի պաշտպանության աննախադեպ օղակներ: Բայց Հայաստանն առաջինը չէ, որ օգտագործում է այս նորարարական հիբրիդը: 2008 թվականին առաջին անգամ այն փորձարկեց աֆրիկյան Սվազիլենդն իր ամբողջ սերիայի վրա: Վերջերս Հարավային Աֆրիկան նոմինալներից մի քանիսն էր տեղափոխել հիբրիդին, շուտով կմիանա նաև Տաջիկստանը: Նպատակը նոր թղթադրամների հնարավորինս երկարակեցությունն է, ինչի հետևանքով էլ հնարավոր կլինի միջոցներ խնայել նոր թողարկումները հետաձգելու հաշվին:

Գաղափարից մինչև դրամապանակ

Նախ հայտարարվում է ձևավորման մրցույթ, որից հետո արդեն պատրաստ դիզայնի հիման վրա սկսվում է աշխատանքը թողարկող ընկերության հետ: Այդ փուլում կարող են ավելանալ որոշ տարրեր, որոնք բխում են տեխնիկական պահանջներից կամ հնարավորություններից: (Լինում են դեպքեր, երբ D+G-ին պատվիրում են ամբողջ փաթեթը՝ դիզայնից մինչև տպագրություն):


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Հետնաբեմ

Միայն հրատարակիչները կարող են պատկերը վերածել թղթադրամի (banknotization) հատուկ՝ միայն թղթադրամի թողարկիչներին հասանելի ծրագրերի միջոցով: Պատկերը բաժանվում է շերտերի, որոնցից յուրաքանչյուրը մշակվում է առանձին, հետո դրանց հիման վրա ստեղծվում են տպագրական ֆորմաներ: Երբ հաճախորդը, այս դեպքում՝ ԿԲ-ն, ստորագրում է բոլոր ամենաանտեսանելի մանրուքների տակ, պատրաստվում է վերջնական բանկնոտային դիզայնը և դրա հիման վրա՝ ֆորմաները: Սրան զուգահեռ, թղթի գործարանում պատրաստվում են թելերը, ֆիբրերը, ջրանշանները և այլն: Հաջորդ փուլում հանդիպում են ֆորմաներն ու թուղթը: Դրամի նոր սերիայի ստեղծումը՝ ձևավորումից մինչև տեխնոլոգիական լուծումներ և տպագրություն, տևեց շուրջ մեկ տարի: Համեմատության համար՝ եվրոների առաջին սերիայի ստեղծումը տևել է ութ տարի:

20 21

#1(52) 2019


Վիտալի Ռաբաու. «Ամեն նոր թղթադրամի վրա աշխատելիս մենք երազում ենք, որ սովորական մարդիկ այն ձեռքում բռնելիս ասեն՝ Վաու՜, այլ ոչ թե անցնեն առաջ առանց նույնիսկ նայելու: Արժույթը, ի վերջո, պետականության խորհրդանիշ է, այն պետք է հպարտություն առաջացնի: Դրամի նոր սերիան ինձ դուր է գալիս վառ գունային գամմայով, իսկ դիզայնի առումով ամենից շատ հավանում եմ 5000 և 2000 նոմինալները: Ընդհանրապես, շատ հպարտ ենք այս աշխատանքով, վստահ եմ, որ մարդիկ էլ կգնահատեն»: «Կարող էր թվալ, որ էլեկտրոնային վճարումները դուրս են մղում կանխիկը, բայց հակառակը՝ թղթադրամների քանակն աճում է տարեկան մոտ 5 տոկոսով՝ մեծանում է Աֆրիկայի բնակչությունը, աճում է անվստահությունը բանկերի հանդեպ, և մարդիկ նախընտրում են գումարը պահել տանը: Իրավիճակը նման է էլեկտրոնային գրքերի և ավանդական գրքերի օրինակին՝ տասը տարի առաջ շատերին թվում էր, որ տպագիր գիրքը մահանում է, իսկ հիմա պարզ է, որ բալանսը մոտ 50-50 է: Նույնն էլ փողի շուկայում է»:

Յուրգեն Ցերբես. «Մենք գերմանացի ենք և մտածում ենք գերմաներեն, բայց կարողանում ենք տպագրել թղթադրամներ միաժամանակ Հայաստանի և Սվազիլենդի համար: Գաղտնիքը սերտ համագործակցությունն էր պատվիրատուի հետ, միայն նա գիտի նոր դրամի ասելիքը, բովանդակությունը, արժեքը: Սա համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված արվեստի գործ է, որտեղ միմյանց լրացնում են մշակույթն ու տեխնոլոգիաները»: «Դժվար է ասել, որ հիմա կան բոլորի համար ընդհանուր թրենդներ: Կան երկրներ, որոնք շարունակում են հավատարիմ մնալ ավանդական բովանդակությանը՝ սեփական անցյալ, մշակույթ, հայտնի դեմքեր: Աֆրիկայում ընդունված է ներկայացնել այն, ինչ պետությունը տվել է բնակչությանը՝ էլեկտրակայան, ամբարտակ: Մյուսները փնտրում են ավելի առաջադեմ լուծումներ: Օրինակ՝ Հոնկոնգը, որի հետ հիմա աշխատում ենք, թղթադրամների միջոցով ներկայացնում է և՛ մշակույթը, և՛ բնությունը, և՛ ապագայի տեսլականը: Եվ ահռելի մեծ, լուրջ աշխատանք է տարվում բազմաթիվ փորձագետների մասնակցությամբ: Օրինակ մի թիթեռի տեսակ պետք է պատկերվեր, որը հանդիպում է միայն և միայն Հոնկոնգում և ոչ մնացած Չինաստանում: Դա կոնկրետ ասելիք է: Միևնույն ժամանակ, թրենդ կա տեխնոլոգիաներում՝ բոլորը ձգտում են կիրառել ամենաթարմ ու ամենաապահով լուծումները»:

Արեգ Դավթյան Կենտրոնական բանկի արխիվ


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Անվտանգություն

Պաշտպանողական մարտավարություն Ինչպես է կեղծումից պաշտպանվում ՀՀ դրամը՝ նոր թղթադրամների օրինակով:

Հումք Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը բամբակե թուղթ է՝ երկու կողմերից պատված պոլիէսթերի շերտով:

ՋՐԱՆԻՇ 1.1 թղթադրամի վրա ներկայացված անձի դիմապատկերն արտացոլող բազմերանգ ջրանիշ; 1.2 թղթադրամի անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ:

ԹԱՓԱՆՑԻԿ ՊԱՏՈՒՀԱՆ Դիզայնի էլեմենտի հստակ պատկերով թափանցիկ պատուհան:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐ Թղթադրամի հումքի մեջ ներառված տեսանելի և անտեսանելի (ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսածորող) մանրաթելեր:

22 23

#1(52) 2019

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՆԵՐԳԻԾ Պատուհանաձև պաշտպանական ներգիծ գունափոխման հատկանիշով պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը և անվանական արժեքն արտահայտող թվի ապամետաղականացված գրառումը։

ԽՈՐԸ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ Դիմերեսին որոշ պատկերներ տպագրված են խորը տպագրության եղանակով՝ ունեն բարձր մակերես և հստակ շոշափվում են.

5.1 դիմանկարը; 5.2 դիմանկարի շուրջ պատկերները; 5.3 թղթադրամի անվանական արժեքն արտահայտող թվանշանները; 5.4 թղթադրամի անվանական արժեքն արտահայտող բառերը; 5.5 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումը; 5.6 տկարատեսների համար նախատեսված հատկանիշը:

8.2 մանրապատկերներ, որոնք կրկնում են 2 և 6 կետերում ներկայացված դիզայնի էլեմենտը:

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇ Տեղադրված է թղթադրամի դիմերեսի ձախ և աջ հատվածներում. բաղկացած է սև գույնով տպագրված երկու տառից (թղթադրամի սերիան) և ութ թվանշանից (թղթադրամի համարը). 7.1 ձախ հատվածում գտնվող համարանիշն ուղղահայաց է; 7.2 աջ հատվածում գտնվող համարանիշը հորիզոնական է։

ՕՊՏԻԿԱՊԵՍ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՆԵՐԿ Օպտիկապես փոփոխական ներկով է կատարված թղթադրամի դիմերեսին առկա պաշտպանական հատկանիշը, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է 2 կետում ներկայացված դիզայնի էլեմենտը կրկնող և հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտներ:

ՄԱՆՐԱՏԱՌԱՇԱՐ ԵՎ ՄԱՆՐԱՊԱՏԿԵՐՆԵՐ Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն խոշորացույցով դիտելիս. Դիմերես 8.1 մանրատառաշար, որը բաղկացած է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումից և անվանական արժեքից՝ թվային և տառային արտահայտությամբ:

Դարձերես 8.3 ուղղահայաց մանրատառաշար, որը կրկնում է 8.1 կետում նկարագրվածը, 8.4 հորիզոնական մանրատառաշար, որը կազմված է թղթադրամի վրա ներկայացված անձի անուն/ազգանունից, 8.5 մանրապատկերներ, որոնք նկարագրված են 8.2 կետում:

ՀԱԿԱ-ՍԿԱՆԱՎՈՐՄԱՆ/ՊԱՏՃԵՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՏԿԱՆԻՇ Թղթադրամի դարձերեսին առկա են պաշտպանական մանրագծեր, որոնք թղթադրամի սկանավորման կամ պատճենահանման դեպքում աղավաղվում են։

ՈՒԼՏՐԱՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ ՀԱՏԿԱՆԻՇ Թղթադրամի դիմերեսին և դարձերեսին առկա են լուսածորող ներկով տպագրված մասեր, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո. Դիմերես 10.1 անվանական արժեքն արտահայտող թիվը, 10.2 կետ 2-ում ներկայացված դիզայնի էլեմենտը, 10.3 դիմերեսի ձախ հատվածում գտնվող անհատական համարանիշը։ Դարձերես 10.3 հուշարձանը, 10.4 հետին պլանը: ԵՐԿԳՈՒՅՆ ՄԱՐԳԱՐՏԱՓԱՅԼ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ Թղթադրամի դարձերեսին առկա է երկգույն մարգարտափայլ ժապավեն։



ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Գիտելիք

Իրազեկ հասարակություն Կարևոր հարցեր ֆինանսական իրազեկվածության մասին (և օգտակար պատասխաններ) Կենտրոնական բանկի մասնագետների կողմից: Ինչու՞ է անհրաժեշտ ունենալ ֆինանսապես իրազեկ հասարակություն

Ինչպե՞ս ենք մենք կոփում մեր մարմինը. ֆիզիկական վարժություններ, առողջ սնունդ, հետևողական մոտեցում: Նույն կերպ մենք պետք է կոփենք մեզ ֆինանսների տեսանկյունից և մտածենք մեր ֆինանսական առողջության մասին: Քանիսի՞ն գիտեք, որ չունեն վճարային քարտ, չեն բացել բանկային հաշիվ կամ երբեք չեն վերցրել վարկ։ Եթե անգամ գտնեք միայն կանխիկ գումարով գործարքներ անողների, ապա նրանք դրանով իսկ արդեն ընդգրկված են ֆինանսական աշխարհում։ Իսկ այդ աշխարհն ունի իր կանոնները, որոնց պետք է տիրապետել, եթե ցանկանում ես չպարտվել ու չունենալ կորուստներ։ ՀՀ կենտրոնական բանկի «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները — 2014» հետազոտության արդյունքներով Հայաստանում Ֆինանսական ունակությունների ինդեքսը գնահատվել է 100-ից 44, ինչը վկայում է, որ ՀՀ քաղաքացիներն ունեն անձնական ֆինանսների կառավարման դժվարություններ: Օրինակ՝ մեզնից շատերը վարում են սպառողամետ ապրելակերպ, այսինքն՝ այսօրվա սպառումը գերադասում են ապագայի սպառումից և չեն կատարում խնայողություններ: Նշված հետազոտության տվյալներով հարցվածների ավելի քան 50%-ն էապես չի կարևորում երկարաժամկետ խնայողությունների կատարումը, իսկ խնայողություն ունեցողների 59%-ն իր խնայողություններն ամբողջությամբ պահում է տանը: Մինչդեռ ֆինանսական երկարաժամկետ պլանավորումն ու խնայողությունների իրականացումը նպաստում են ֆինանսական բարեկեցությանը և տնտեսության կայուն զարգացման հիմքերից են: Դրա վառ ապացույցը Գերմանիան էր, որ կարողացավ Երկրորդ աշխարհամարտի տարիներից հետո տնտեսական հրաշք ունենալ՝ ներդրումների և երկարաժամկետ պլանավորման շնորհիվ: Իսկ նրանք էլ, ովքեր կատարում են խնայողություններ, հաճախ ոչ արդյունավետ կերպով են դա անում: Հետաքրքիր օրինակ է մեր գյուղերում Ամանորի համար շատերի կողմից խոզի բուծումը: Մեր գյուղացիներից քչերն են կատարել հաշվարկներ և պարզել, որ Նոր տարվա համար 1 խոզ պահելու փոխարեն ավելի ձեռնտու է այն ձեռք բերել տարվա վերջին խոզի մթերմամբ զբաղվողներից, քան այդքան միջոցներ, ջանքեր և ժամանակ ներդնել: Պատկերը հակառակն է վարկերի դեպքում. փաստորեն մենք ավելի շատ վարկառու ենք, քան խնայող, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր «կարճ

24 25

#1(52) 2019

մտածելու» և ապագայի հետ ֆինանսապես հաշվի չնստելու մասին: Եվ անգամ վարկային աշխարհում «կռված լինելով»՝ մեր ընդամենը 23%-ն է տեղյակ, թե ինչ են իրենցից ներկայացնում վարկի անվանական և փաստացի (այս տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական ծախսը) տոկոսադրույքները: 21-րդ դարն անկանխիկ առևտրի, առցանց գործարքների դար է՝ հարուստ ֆինանսական տարբեր գործիքներով և գործարքներով։ Չունենալով ֆինանսապես իրազեկ հասարակություն՝ մենք կունենանք ապագայի մասին չմտածող չխնայողներ, պարտքերի մեջ խրված և ֆինանսական փորձանքների զոհեր դարձած քաղաքացիներ, ովքեր, մեղմ ասած, խանգարում են կայունության ձգտող ֆինանսական համակարգին։ Ֆինանսական կրթությունը հասարակության, մասնավոր և պետական հատվածի եզակի հատման կետերից է, որտեղ բոլորի շահերը ձգտում են առավելագույնի. հասարկության համար այն անհրաժեշտ է ֆինանսական բարեկեցության ապահովման համար, ձեռնարկությունները և ֆինանսական ընկերությունները կունենան ավելի իրազեկ և պատասխանատու սպառողներ, պետությունն էլ կշահի` ունենալով տնտեսական աճ և ֆինանսական անխափան համակարգ։

Ի՞նչ է նշանակում լինել ֆինանսապես իրազեկ

ՀՀ ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովը, հիմք ընդունելով հեղինակավոր կառույցների (Համաշխարհային բանկ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) անդրադարձները, ֆինանսապես իրազեկ անձի համար տալիս է հետևյալ սահմանումը. անձ, ով ունի գիտելիք, հմտություններ և մշակույթ, որոնք նրան հնարավորություն են տալիս լինել տեղեկացված, իր անձնական ֆինանսների վերաբերյալ կայացնել պատասխանատու որոշումներ, ձեռնարկել իրավիճակին համապատասխան ճիշտ գործողություններ: Մի քանի չգրված կանոններ ֆինանսապես իրազեկ մարդու կյանքից 80/10/10 սկզբունք Ֆինանսիստները ձեզ խորհուրդ են տալիս եկամուտը ստանալիս անմիջապես եկամտի 10%-ն առանձնացնել որպես խնայողություն։ Դրանք ձեզ պետք են ապագայի չնախատեսված իրավիճակների համար՝ կլինի հարսանիք, թե բժշկական ծախս, երբեմն դժվար է կատարել հստակ


կանխատեսումներ, այդ պատճառով լավ է ունենալ «անվտանգության բարձիկներ»։ Իսկ ավելի դրական սցենարի դեպքում այդ խնայողություններով կարող եք իրագործել ձեր նպատակները, ցանկությունները. մեկնել ճամփորդության, ձեռք բերել վաղուց երազած հեծանիվը, մոտոցիկլետը, ավտոմեքենան, վերջապես տեսնել Հռոմի՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ 80%-ը կարող եք ուղղել ծախսերին, իսկ մնացյալ 10%-ով խորհուրդ է տրվում կիսվել կարիքավորների հետ։ Գնումների գնացեք նախապես կազմած ցուցակով Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դեպքում ամենաքիչը 30%-ով կկրճատեք իմպուլսիվ գնումները։ Դրանք «օյ, ինչ գեղեցիկ պայուսակ է, ոչինչ, որ 5 հատ արդեն ունեմ և առանց սրա էլ կարող էի հանգիստ ապրել» կամ «սա գնեմ, այս շաբաթ էլ նախաճաշ չեմ անի» գնումներն են։ Պարտքի 30%-50%-ի սկզբունք Եթե շտապ գումար է անհրաժեշտ, հաճախ ենք դիմում պարտքերի և վարկերի օգնությանը։ Պարտքն էլ կարող է լինել լավը և վատը, ավելի մասնագիտական բառապաշարով անվանում ենք արդարացված և չարդարացված։ Եթե այդ պարտքը վերցնելով կատարելու եք ներդրում ձեր ապագայի համար և ստեղծելու եք ավելացված արժեք, ապա պարտքը կարող է համարվել արդարացված։ Նման օրինակներ կարող են լինել ուսանողական, հիփոթեքային, բիզնես վարկերը։ Եթե պարտքի ձեռքբերումն արդեն գնահատել եք արդարացված, ապա այդ պարտքի մարմանն ամսական ուղղված գումարը չպետք է գերազանցի ձեր եկամտի 30-50%-ը։ Օրինակ՝ եթե ստանում եք 100 000 դրամ աշխատավարձ, ապա պատքի մարմանն ուղղված առավելագույն գումարը պետք է լինի 50 000 դրամ։ Ավտովարկի 20/4/10 կանոն Եթե որոշել եք վարկով ձեռք բերել ավտոմեքենա, ապա լավ կլինի, որ ունենաք ավտոմեքենայի արժեքի նախապես կուտակած 20% կանխավճար, վարկի ժամկետը չգերազանցի 4 տարին (սա պայմանավորվում է ավտոմեքենայի մաշվածությամբ, միջինում 4 տարում դրանք կորցնում են իրենց արժեքը) և ավտովարկի մարմանն ուղղված ամսական գումարը չգերազանցի ձեր ամսական եկամտի 10%-ը։ Վերահսկեք ձեր փողերը, քանի դրանք չեն սկսել վերահսկել ձեզ Դա կարող եք անել բանկային հաշիվների պարբերաբար ստացվող քաղվածքների միջոցով։ Դա էլ ավելի հեշտ կլինի իրագործելը, եթե ավելի շատ իրականացնեք ոչ կանխիկ գործառնություններ։ Կարող եք օգտագործել բյուջեի կառավարման բջջային հավելվածներ, որոնք ձեզ հնարավորություն կտան ամսվա վերջում վերլուծելու ծախսերի ուղղությունները։ Երբ մարդն ամսվա վերջում տեսնի, օրինակ, ծխախոտի համար ծախսված 7000 դրամը, որը տարեկան 84 000 դրամ է, հուսով ենք, որ նրա ֆինանսական վարքագիծը փոփոխությունների կենթարկվի։

Ովքե՞ր են Հայաստանում իրականացնում ֆինանսական կրթություն

Կենտրոնական բանկն ունի այս խնդրով զբաղվող առանձին թիմ՝ ի դեմս Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի։ Կենտրոնի նախաձեռնությամբ ստեղծվել է Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողով, որը մշակել է այդ ռազմավարությունը։ Այս հարցում մենք ունենք գործընկերների լայն շրջանակ. պետական և կրթական կառույցներ, հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների և Տարածքային կառավարման նախարարությունները, բանկերի, վարկային միությունները, Ֆինանսական համակարգի հաշտարարը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Պատանեկան նվաճումներ ՀԿ-ն, Կրթության ազգային ինստիտուտը, ինչպես նաև ֆինանսական բազմաթիվ կազմակերպություններ: Մեզ աջակցում են նաև միջազգային կառույցներ:

Ու՞մ համար և ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությամբ սահմանված են Հայաստանի համար առանցքային համարվող թիրախային խմբեր, որոնց ուղղված են կրթական և իրազեկման ծրագրերը։ Նրանց շարքում կարող եք տեսնել՝

Աշակերտներ. երբեք ուշ չէ սկսել, սակայն որքան վաղ տարիքից մեկնարկենք, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կձևավորվի անձնական ֆինանսների կառավարման սովորույթ և մշակույթ: Այդ նպատակով այս տարվանից դպրոցական 4 առարկաներում՝ ես և շրջակա աշխարհը, մաթեմատիկա, հանրահաշիվ, հասարակագիտություն, ինտեգրված կերպով կմատուցվեն նաև ֆինանսական գիտելիք, հմտություն և անձնական ֆինանսների կառավարումը կարևորող վերաբերմունք կձևավորվի։ Օրինակ՝ երբ մաթեմատիկայի շրջանակում աշակերտները սովորեն տոկոս հաշվել, նրանք արդեն կյանքից վերցրած իրավիճակներ կքննարկեն և կընդունեն նաև ավանդների և վարկերի հետ կապված որոշումներ: Հասարակագիտության շրջանակում պետական բյուջեի քննարկումը կհամալրվի նաև անձնական բյուջեի մասին անդրադարձով։ Աշակերտներին ֆինանսական կրթություն մատուցելով՝ մենք ակնկալում ենք այդ կարողությունները հասցնել նաև նրանց ընտանիքներին, քանզի ծրագրի փորձարկման ընթացքում արդեն ակնհայտ դարձավ, որ ծնողները բավականին ուշիմ են դպրոցական ծրագրի նկատմամբ, ընդգրկված են իրենց երեխաների կրթական գործընթացում, ինչն այս պարագայում երկուստեք օգտաշատ կլինի՝ և՛ մենք ավելի լայն շրջանակ կապահովենք, և՛ ծնողներն իրենց հերթին ձեռք կբերեն իրենց առօրյա կյանքում կիրառվող պիտանի ունակություններ։ Ուսանողներ. ուսանողները, որպես հասարակության ամենաէնտուզիաստիկ անդամներ, իրենք անձամբ մեծապես շահագրգռված են ընդգրկվելու ֆինանսական կրթման ծրագրերում՝ որպես մասնակից և որպես կամավոր ու կազմակերպիչ: Բացի դրանից՝ ուսանողները հայկական մշակութային առանձնահատկություններին համապատասխան կրում և ներմուծում են նորարարություններն ընտանիք, ուստի ուսանողները ևս կարող են տարածել ֆինանսական ունակությունները ընտանիքներում և իրենց շրջապատում: Հատկապես ուսանողներին է ուղղված ամեն տարի իրականացվող «Իմ ֆինանսների ամիս» ծրագիրը, որի շնորհիվ նրանք մասնակցում են ինտերակտիվ սեմինարների, բանավիճում են անձնական ֆինանսների տարբեր թեմաներով, ավտոբուսով շրջագայություններ են կատարում ֆինանսական կառույցներ և կազմակերպություններ՝ ներսից ծանոթանալու վերջիններիս գործունեությանը, խաղում են բազմաթիվ ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, ինչպես, օրինակ, «Ֆինանսատնտեսագիտական բրեյն ռինգ» , «Խնայողությունների խաղ», «Ֆինանսական ֆուտբոլ», «Ֆինանսական այլ կերպ», «Ֆինանսական ինտելեկտուալ առաջնություն», իրենց հարցերն ուղղում ակումբային քննարկումների ժամանակ։ Գյուղացիներ. հաճախ ենք լսում. — Ի՞նչ եկամուտ ունեմ, որ մի բան էլ կառավարեմ: Ֆինանսապես հիմնավորված պատասխանը կհնչի այսպես. — Փոքր եկամուտն ավելի շատ կարիք ունի ճիշտ կառավարման, որպեսզի հնարավորություն ստանա մեծանալու: Եթե գումարը չի բավարարում, ապա կա՛մ եկամուտն է փոքր, և պետք է այն մեծացնել, կա՛մ ծախսերն են շատ և պետք է դրանք կրճատել: Գյուղացիների շրջանում վերջին տարիներին իրականացվել է վարքագծային հետազոտություն, ինչի շնորհիվ գյուղերում կիրականացվեն ավելի արդյունավետ ֆինանսական կրթման ծրագրեր: Կանայք. ՀՀ ընտանիքների տղամարդկանց շրջանում մեծ են արտագնա աշխատանքի մեկնածները՝ ընտանեկան բյուջեի կառավարման ֆունկցիան կանանց թողնելով: Այդ նպատակով կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ կանանց հետ՝ նրանց տրամադրելով բյուջեի պլանավորման, խնայողությունների իրականացման, պարտքի ճիշտ կառավարման և անձնական ֆինանսներին վերաբերող այլ հմտություններ։ Կյանքի տվյալ իրավիճակում ֆինանսական կրթման անհրաժեշտություն ունեցող անձինք. քիչ հավանական է, որ դպրոցականն ավելի հետաքրքրվի և ավելի շատ տեղեկատվության կարիք ունենա հիփոթեքային վարկի մասին, քան հենց հիփոթեքային վարկ վերցնողը: Դրան անվանում ենք ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել, երբ մարդիկ առավել պատրաստ են ընկալելու և կիրառելու մատուցված տեղեկատվությունը: Այս նպատակով գործում է «Ֆինանսներ բոլորի համար» www.abcfinance.am կայքը, որտեղ հանրամատչելի բառապաշարով բացատրված է, թե ինչ է, օրինակ, ավանդը, վարկը, ապահովագրությունը, դրամական փոխանցումը, կենսաթոշակը, կան աշխատավարձի, վարկային, ավանդային և կենսաթոշակային հաշվիչներ:

Վիլյամ Կարապետյան


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Հուշեր

Սերգեյ Սարգսյան, հաղորդավար

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 12 տարեկանում «Երբ առաջին հայկական դրամը թողարկվեց, ես շատ էի սիրում Մոնոպոլիա խաղալ, և ինձ սկզբից թվում էր, որ դա խաղալիք փող է։ Երկար ժամանակ չէի ընտելանում այն գաղափարին, որ կարող է փողի վրա չլինել Լենինի գլուխը։ Սակայն հենց մոտակա խանութից հաց առնելու ժամանակ շոկ ապրեցի։ Վախենալով դրամը տվեցի հաց վաճառողին և մտածում էի, որ հիմա կսկսի ծիծաղել կամ ծաղրել ինձ, բայց նա լուրջ դեմքով վերցրեց և տվեց ինձ մատնաքաշս, ինչպես նաև ինչ-որ մոնոպոլիայի կոպեկներ։ Մոնոպոլիայի կոպեկները, պարզվեց, լումաներն էին»։

1993թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը։ Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից վերջինն էր, որ դուրս եկավ ռուբլու գոտուց՝ առաջ անցնելով միայն Տաջիկստանից։ Հարցրել ենք տարբեր տարիքի ու մասնագիտության երևանցիներին դրամի հետ իրենց առաջին հանդիպման մասին։

Անանուն

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 13 տարեկանում «Միջինում մեկ անձի խնայողություններն ողջ կյանքի ընթացքում կազմում էին 8-15.000 ռուբլի։ Այդ օրերին հայտարարություն եղավ, որ մինչև 50.000 ռուբլի գումարը, որը մեր օրերում համարժեք կլիներ մոտ 200.000 դոլարի, հնարավոր է փոխել բանկում անձնագրով և դրա դիմաց ստանալ ընդամենը 250 դրամ։ Ինֆլյացիայի արդյունքում ինձ մոտ հավաքվեց մոտ մեկ միլիոն ռուբլի, որը ես այդպես էլ չկարողացա փոխել բանկում, որովհետև անձնագիր չունեի 13 տարեկանում։ Եթե սովորաբար 13-ամյա երեխաները մտածում են միայն պաղպաղակ գնելու մասին, իմ ամբողջ մտահոգությունը հետևյալն էր՝ ինչպե՞ս կարողանամ 4 արժույթով հաշվել իմ կողմից վաճառվող կաշվի գինը։ Այդ տարիներին 4 արժույթներն էլ՝ հայկական դրամը, դոլարը, սովետական ռուբլին ու ռուսական ռուբլին, հավասարապես օգտագործվում էին։ Առաջին անգամ դրամ տեսա տատիկիս ու պապիկիս տանը։ Պապիկս շատ վրդովված էր՝ ամբողջ կյանքում խնայել էր ու հավաքածը կարողացել էր փոխել և ստանալ ընդամենը 60-70 դրամ»:

26 27

#1(52) 2019


Արամ Եսայան, դասախոս

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 14 տարեկանում «Ես հիշում եմ, որ հորս ընկերն ասում էր՝ ով կմտածեր, որ ծիրանի կիլոգրամը կդառնար մի ավտոմեքենայի գին՝ 6000 սովետական ռուբլի, որը համարժեք է մոտ 30 դրամին։ Պատկերացնու՞մ ես՝ մեր օրերի համեմատ ի՜նչ էժան էր։ Հիշում եմ, որ մարդիկ խանութներում դրամով առևտուր անելիս ամեն ինչ նույնացնում էին սովետական ռուբլու հետ ու այդ թվաբանութան արդյունքում անիծում էին իշխանություններին։ Հայրս ասում էր՝ սովետի ժամանակ, որ 1000 ռուբլի կողքի էր դրել ու մենք մտածում էինք, թե լուրջ խնայողություններ ունեինք։ Հիմա 5 դրամով ի՞նչ կարող ենք անել»։

Արաքս Մանուչարյան, ֆինանսական կրթման մասնագետ

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 3 տարեկանում «Առաջին անգամ ինձ դրամ տվեց հայրիկս. 50 դրամանոց էր, որի վրա պատկերված էր Արամ Խաչատրյանը։ Հայրս ասաց. «Արաքս, սա փող է»։ Դա պարգև էր այն բանի դիմաց, որ ես շատ հեշտությամբ սովորել էի ժամացույցին նայել ու ասել, թե ժամը քանիսն է։ Մինչև այդ ասում էի, օրինակ, որ մեծ սլաքը 6-ի վրա ա, իսկ փոքրը՝ 2-ի։ Հայրս ինձ փող տվեց ու ասաց, որ ինձ համար կոնֆետ գնեմ։ Դրանից առաջ տեսել էի, որ մարդիկ խանութում թուղթ են տալիս, ապրանք են վերցնում։ Բայց երբ ես վաճառողին տվեցի մոտս եղած գումարն ու տեսա դեպի ինձ եկող կոնֆետը, ավելի լավ հասկացա փողի արժեքը։ Մենք ապրում էինք Սևանում, և հայրս խանութում էր աշխատում։ Նա հաճախ էր ինձ կոնֆետ բերում, բայց ամենաքաղցրն ու ամենահամեղն իմ գնած այդ կոնֆետն էր։ Մի անգամ լումաներով հավաքված գումարը հաշվեցի, գնացի խանութ, հպարտորեն պարզեցի 10 դրամը վաճառողին, որ ինձ մի մաստակ տա։ Աշխատողն ինձ մաստակ տվեց, բայց փողս չվերցրեց. ասաց, որ դա փող չէ։ Մի պահ գլխումս ամեն ինչ խառնվել էր իրար, մոտս հարցեր էին ծագում. եթե փող չէ, ապա ի՞նչ գործ ունի իմ խնայատուփում, ինչու՞ են մեծերը փորձում ինձ հիմարեցնել, կամ էլ, գուցե, իրե՞նք են հիմար։ Այնպես էի ուզում հասկանալ, թե ինձ ով է խաբել։ Հետո եղբայրս բացատրեց, թե լուման ինչ փոքր փող է, ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Փողի հանդեպ այս առողջ հետաքրքրությունն էլ, երևի, ինձ տարավ Կենտրոնական բանկ՝ աշխատելու Ֆինանսական կրթման կենտրոնում։ Ես հաճախ կատակում եմ, որ հիմա իմ առօրյան նվիրում եմ նրան, որ երեխաներին փոքր տարիքից սովորեցնեմ ամեն ինչ փողի մասին, որ մեծերը նրանց չհիմարեցնեն»։

Վիկտորյա Մուրադյան Ֆոտոլուր


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Հավաքածու

Դրամական հուշեր

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու նպատակով: Ներկայացնում ենք ՀՀ ԿԲ-ի թողարկած ամենահիշարժան նմուշները:

Շուշիի ազատագրման 20-ամյակ, 2012 Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:

Անդրանիկ Օզանյան – 150, 2015 Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան:

Հովհաննես Այվազովսկի-200, 2017 Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակ, 2017 Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից, 2015 Էսքիզների հեղինակներ` Սուրեն Սիմոնյան և Արամ Ուռուտյան:

Համո Բեկնազարյանի 125-ամյակին նվիրված հուշադրամ, 2017 Էսքիզների հեղինակ՝ Սուսաննա Պետրոսյան:

Վարդան Մամիկոնյան, 2016 Էսքիզների հեղինակ՝ Արամ Ուռուտյան:

Մարշալ Բաղրամյան 100, 1997 Էսքիզների հեղինակ` Հրաչյա Ասլանյան:

28 29

#1(52) 2019

Մովսես Խորենացի 1600, 2010 Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:


Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակ, 2017 Էսքիզների հեղինակ՝ Վարդան Վարդանյան:

Լեոնիդ Ենգիբարյան 75, 2010 Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:

Ժան Գառզու 100, 2007 Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան և Կարեն Կոջոյան:

Արամ Խաչատրյան 100, 2002 Էսքիզների հեղինակ` Աշոտ Մանուկյան:

Մատենադարանի հիմնադրման 50-ամյակ, 2007 Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան:

Վիկտոր Համբարձումյան 100, 2008 Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:

Արտեմ Միկոյան 100, 2005 Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:

ԷրեբունիԵրևան 2800, 2018 Էսքիզների հեղինակ` Վարդան Վարդանյան:

Վարդգես Սուրենյանց 150, 2010 Էսքիզների հեղինակ` Հարություն Սամուելյան:

Թորոս Ռոսլին 800, 2011 Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակ, 2018 Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Թանգարան

Փողի թանգարան

Եթե ասեն, որ փողը ստեղծվում է բամբակից, կհավատա՞ք: Ո՞չ։ Իսկ եթե սրա մասին պատմեն ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնո՞ւմ: Այստեղ կպատմեն նաև, թե ինչպես տարբերել իրական փողը կեղծից ու մատչելի կբացատրեն հայաստանյան ֆինանսական կյանքի ու դրամի պատմության մասին: Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Զարուհի Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել ենք յոթ տարի առաջ բացված այս թանգարան-կրթական համալիրի փողառատ սրահներում:

30 31

#1(52) 2019


Ո՞ր մեղքի համար այցելել

Այցելուների կենտրոն գալուց հետո թղթադրամներդ այլևս չորս տակ չես ծալի ու ճխտի դրամապանակդ, այլ զգուշությամբ, առանց ծալքերի կտեղավորես այնպես, որ չվնասվի: Սրա մասին կենտրոնի աշխատակիցները զգուշացրին, երբ օրինակի համար ցույց տվեցի դրամապանակումս ճմռթված 1000-անոցը: Հետո սիրով բացատրեցին, որ ծալելու դեպքում փողն ավելի արագ է քայքայվում, ու ցույց տվեցին՝ ինչպես էին հազարավոր մաշված թղթադրամներ անթիվ մասերի կտրատել ու մի գնդի մեջ հավաքել, այնպես որ՝ փողին էլ փող չէիր ասի: Եթե այսպես բոլորս իմանանք փողի պատմությունը, դրա ստեղծման փուլերն ու հասկանանք կարևորությունը, թղթադրամին ու մետաղադրամներին ավելի նուրբ կվերաբերվենք: Ճմռթված 1000-անոցիս վրա էլ ցույց տվեցին, թե ինչպես կարող եմ տարբերել կեղծն իսկականից: Դուք էլ չգիտեի՞ք, որ կեղծ դրամը տարբերելու համար կա 15-17 գաղտնիք

ԱՅՍ ԱՄԵՆՆ ԱՅՆՔԱՆ ՄԱՏՉԵԼԻ Է ԲԱՑԱՏՐՎՈՒՄ, ՈՐ ԱՆԳԱՄ ՑԱԾՐ ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՀԱՍԿԱՆԱԼ ՆՅՈՒԹԸ → Ինչեր էին օգտագործում գնումների համար մինչև փողի ստեղծումը

↓ Հայկական այբուբենի տառերով հուշադրամների շարքը

10 ու 20 հազարանոց դրամները ստուգելու համար, 50-ի ու 100-ի դեպքում գաղտնիքները 2-ով ավելանում են. չէ՞ որ թվերը մեծանում են, ու փողն ավելի լավ պետք է պահպանել:

Ի՞նչ կսովորենք

Կենտրոնի ձախ հատվածը սրահներով բաժանված է տարբեր շրջանի Հայաստանների: Հենց մուտքից կենտրոնի ղեկավար տիկին Զարուհին ուղեկցում է առաջին սրահ, որտեղ սկսում է պատմել հայկական փողի կենսագրությունն ամենասկզբից: Տիգրան Մեծ, Բագրատունիներ, Կիլիկյան Հայաստան. պատմական անունները շարքով լսում ես ու փորձում հին ֆիլմերի նման սևուսպիտակով պատկերացնել այդ ժամանակների դրամը: Մի պատ այն կողմ ժամանակաշրջանը փոխվում է Առաջին հանրապետություն ու Սովետ, իսկ հարևան սրահում արդեն մեր օրերն են: Վերջապես տեսնում ենք մեզ ծանոթ այն կապույտ և վարդագույն 100 ու 50 դրամանոցներն ու մտքով թռնում մանկություն... «50-ով կարող էի մի «Թզուկ» պաղպաղակ գնել», — մտածում եմ ու ինձ ավելի չշեղելով՝ շարունակում լսել ամենահետաքրքիրը: Հենց այս սրահում են պատմում, թե ինչպես են բամբակը մեծ կաթսաներում եռացնում, մեջը լցնում ֆոսֆորե թելիկներ, որոնք էլ ապահովում են թղթադրամի պաշտպանության առաջին փուլը: Բոլոր փուլերը հերթով-շարքով ներկայացված են մեջտեղում դրված սեղանիկի վրա, իսկ թե ինչպես է այս բամբակյա ամբողջ գործընթացը կատարվում, երևակայի՛ր ինքդ: Պատմությունը ձախ թևում վերջանում է, ու քայլում ենք դիմաց. այստեղ ավելի լուրջ ու ֆինանսական թեմաներն են պահել՝ ներկայացնում են, թե ինչ է նշանակում ապահովել գների ու ֆինանսական համակարգի կայունությունը, և ինչպես է կառուցված մեր ֆինանսական համակարգը: Ի դեպ, այս ամենն այնքան մատչելի է բացատրվում, որ անգամ ցածր դասարանի աշակերտը կարող է ամբողջությամբ հասկանալ նյութը. ամեն ինչ հիմնականում խաղերի ու հարց-պատասխանի միջոցով է: Տիկին Զարուհին ասում է՝ կենտրոնի գլխավոր մեխն է. այստեղ պարտադիր չէ լինել տնտեսագետ կամ մաթեմից գերազանցիկ:


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Թանգարան

Նրանց մասին

ԱՅԴՊԻՍԻ ՎԱՅՐԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՃԱԽ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ

32 33

#1(52) 2019

Զարուհին առանձնահատուկ է ընդգծում, որ այցելուների կենտրոնը թանգարան-կրթական համալիր է, նպատակը՝ ներկայացնել Հայաստանի տարածքում դրամաշրջանառության պատմությունը և կենտրոնական բանկի գործառույթները: Փողի պատմության մասին պատմում են եվրոպական բոլոր երկրների կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնները, Հայաստանը, նույնպես հետ չմնալով և ուսումնասիրելով մի շարք երկրների փորձը (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Լատվիա, Ֆինլանդիա), 7 տարի առաջ ստեղծեց ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը, 2011-ի սեպտեմբերի 22-ին էլ ընդունեց առաջին այցելուներին: «Այդպիսի վայրերը շատ կարևոր են, քանի որ հաճախ մարդիկ չեն հասկանում՝ ինչով է զբաղված Կենտրոնական բանկը, ինչ գործառույթներ ունի, ինչ խնդիրներ է լուծում… Այստեղ պատմում ենք, թե ինչպես վարկ վերցնել, ինչպես ընտրել ավանդի տեսակ, պլաստիկ քարտերի դեպքում ինչի վրա ուշադրություն դարձնել: Փողի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց սովորելու կարիքը մարդիկ ունեն», — ասում է կենտրոնի ղեկավարը: Ի դեպ, Զարուհին ոչ միայն կենտրոնի ղեկավարն է, այլև հիմնադիրներից մեկը: Նախքան սրա բացումը 20 տարի աշխատել է ԿԲ-ում որպես մամուլի քարտուղար, հասարակայնության ծառայության կապերի խորհրդական ու պետ: Պատմում է, որ շատ ջանք է թափել, որ այս նախագիծը կայանա. 5 տարի աշխատել է նախագծի վրա:


↑ Կենտրոնական բանկի հուշադրամների հավաքածուն

↑ Թղթադրամի ստեղծման մի քանի փուլերը

← Դրամի առաջին ու երկրորդ սերիաների թղթադրամները

Թվանոց

Ամեն տարի կենտրոնն ունենում է մոտ 12 հազար այցելու: Մինչև երկուս ու կես ժամ այցելուներին պատմելու և զբաղեցնելու նյութ ունեն. զարմանալ պետք չէ, վստահեցնում եմ՝ այնքան հետաքրքիր է ու ինտերակտիվ, որ ձանձրանալ չեք հասցնի: Ոչ թե քարացած նմուշների թանգարան է, այլ խաղերի ու մատչելի լեզվով մատուցված տեղեկատվության վայր։ «21-րդ դարում ինչ-որ մի տեղ 2 ու կես ժամ մնաք ու չհոգնեք, պատկերացնո՞ւմ եք: Իսկ մեզ մոտ շատ հաճախ ասում են՝ այլևս բան չունե՞ք պատմելու», — պատմում է Զարուհին: Փոքր դասարանի երեխաների դեպքում էքսկուրսիան ավելի կարճ է: 7 տարվա ընթացքում աշխատել են 65 հազար այցելուի հետ: Հայաստանի համար շատ լուրջ թիվ է:

Խաղերի աշխարհում

Նյութն ամրապնդելու համար ամբողջը լսելուց հետո այցելուներին համակարգչային խաղերի միջոցով առաջարկվում է կառավարել գնաճը: Նաև «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատիրոջ» նման մի խաղ, տնտեսագիտական

խաչբառ ու մի քանի ուրիշ բան խաղալուց հետո խրախուսական նվերներ կտրվեն, իսկ առավել աչքի ընկածները հատուկ նվերների կարժանանան: «Այնպիսի միջավայր ենք ստեղծում, որ բոլորի գլուխն աշխատի, պետք է շատ ուշադիր լինել. ինչն առաջին սենյակում ենք պատմում, վերջին սենյակում կհարցնենք: Հաղթող չկա, ուղղակի ով ամբողջ ընթացքում ակտիվ է եղել, հարցեր է տվել ու պատասխանել, ուրեմն համարում ենք՝ գլուխն աշխատացրել է», — ասում է ղեկավարը: Գլուխը ճիշտ չաշխատացնելու դեպքում էլ անխտիր բոլորին «100.000 դրամով» շոկոլադե սալիկ, գրիչ կամ նոթատետր է հասնելու: Առավել խրախուսական նվերներն են՝ խնայատուփ, օրացույց, «Փող» անունով գիրք… Եվ, դե, յուրացված գիտելիքները, իհարկե։

Մերն ուրիշ է

Ի տարբերություն նախկին Խորհրդային Միության տարածքի մյուս կենտրոնական բանկերի՝ մերի այցելուների կենտրոնը բաց է հասարակության համար: Անվճար լինելուց

բացի շատ ժամանակակից է. օգտագործվում են վիզուալիզացված հատուկ ինտելեկտուալ խաղեր: Տեղեկությունը մատուցվում է 3 լեզվով: Հիմնականում այցելում են հայաստանյան համալսարանների տնտեսական բոլոր հոսքերը, բայց սահմանափակում էլ չունեն, արվեստին ու տուրիզմին վերաբերող ֆակուլտետների ուսանողները նույնպես այցելուների մի մասն են կազմում: Եթե 1-2 հոգով են այցելուները, գալու համար կարող են միանալ որևէ խմբի, որը նախօրոք արդեն գրանցվել է, իսկ եթե խումբ է, ապա պետք է պարզապես առցանց գրանցվել կամ զանգել: «Մեզ մոտ այնպիսի հերթեր են, որ եթե այսօր զանգեք գրանցվելու համար, կգաք երկու շաբաթ հետո. այսօր զանգել ու այսօր գալ չկա: Ամռանը դեռ ավելի թեթև է, դասերի ժամանակ են հերթերը», — ասում է Զարուհին: Ի դեպ, եթե տարիներ առաջ արդեն դպրոցով այցելել եք, աշխատակիցները վստահեցնում են՝ հաստատ արժե մեկ անգամ էլ գալ. պատմելու ձևերը միշտ նորացվում են, թվայնացվում, հետո էլ քանի որ փոքր էիք, կարճացրած էր պատմելիքը:

Ամալի Խաչատրյան Սահակ Մուրադյան


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Այնտեղ

Փողադարան

Միլիոն դոլարի խորանարդը, գերմանական ոսկիները, 100 քվինտիլիոն հունգարական պենգոն, դասընթացներ տնտեսագիտության մասին և ժամանակակից թղթադրամների արտադրություն. ինչեր կարելի է տեսնել և սովորել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դրամի յոթ ամենահետաքրքիր թանգարաններում՝ Ֆրանկֆուրտից մինչև Կուալա Լումպուր և Մեխիկո։ Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Գերմանական Բունդեսբանկի փողի թանգարան Եթե երբևէ երազել եք կառավարել փողի հոսքեր, ապա Գերմանական Բունդեսբանկի թանգարանը ձեզ կտա այդ հնարավորությունը: Համակարգչային մոդելավորման միջոցով դուք կարող եք ազդեցություն ունենալ ֆինանսական պաշարների վրա և հասկանալ դրամական և արտարժութային քաղաքականության բարդ հարաբերությունները: Վեց թեմատիկ ցուցադրությունների շնորհիվ թանգարանը կօգնի ավելի լավ հասկանալ փողի պատմությունը: Առաջին ցուցադրությունում դուք կտեսնեք պատմական մետաղադրամներ ամբողջ աշխարհից՝ անտիկ ժամանակաշրջանից մինչև մեր օրեր, ինչպես նաև թղթադրամների և վճարման այլ միջոցների ընդլայնված հավաքածու: Թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից մեկը թղթադրամների հավաքածուն ներկայացնող ապակե պատն է, որը ցուցադրում է 229 երկրների և տարածաշրջանների շուրջ 174 տեսակի թղթադրամներ: Այստեղ հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ դուք նաև կարող եք ստուգել, թե արդյոք ձեր դրամապանակներում եղած գումարն իսկական է, թե ոչ: Մնացած 5 բաժինները կենտրոնանում են դրամական և արտարժութային քաղաքականությունների վրա և փորձում են հատուկ համակարգչային ծրագրերի, խաղերի միջոցով ավելի հասկանալի դարձնել մարդկանց տնտեսական եզրույթները և դրանց կապերը: Ի դեպ, 2018թ. ապրիլի 11-ից սեպտեմբերի 30-ը թանգարանն ունեցավ յուրահատուկ ցուցադրություն։ Գերմանիայի ոսկու պաշարները, կշռելով 3374 տոննա, աշխարհում 2-րդն են իրենց մեծությամբ։ Ցուցադրությունը հանրությանը ներկայացրեց ամենանշանակալի ոսկու սալիկների հավաքածուն։ Ցուցանմուշների շարքում հնարավոր էր տեսնել նաև աշխարհում ամենաերկարակյաց մետաղադրամը՝ դուկատը, որը հատվել է 1284թ.:

34 35

#1(52) 2019


Բրազիլիա, Բրազիլիա

Դրամի թանգարան Բրազիլիայի Դրամի թանգարանը գտնվում է Կենտրոնական բանկի առաջին հարկում, և նրա ստեղծման գլխավոր նպատակն է եղել վճարման միջոցների ազգային ժառանգության պահպանությունը: Թանգարանի 4 սենյակներում (Բրազիլիայի սենյակ, Աշխարհի սենյակ, Ոսկու սենյակ, Բրազիլիայի կենտրոնական բանկի թողարկման սենյակ և 1937 թվականի դրամի հատման սարքավորում, որն օգտագործվում է այցելուների համար մետաղադրամ-հուշանվերներ պատրաստելու նպատակով) կարող եք գտնել բրազիլական, օտարերկրյա մետաղադրամների և թղթադրամների, ոսկու և այլ հավաքածուների ցուցադրություններ: Այլ հավաքածուների մեջ ներառված են մեդալներ, կնիքներ, դրամական կշեռքներ և այլն։ Ամենահետաքրքիր հավաքածուներից մեկը, թերևս, «Թագադրման բաժինն» է, որը բաղկացած է ընդամենը 64 մետաղադրամից, որոնք հատվել են 1822թ.՝ ի պատիվ Բրազիլիայի կայսր Պեդրո Առաջինի թագադրության: Թանգարանն այցելուներին զարմացնում է նաև Բրազիլիայում երբևէ գտած ամենամեծ բնակտորի ցուցանմուշով, որի 60կգ-ից 52-ը ոսկի է: Ընդհանուր առմամբ թանգարանում կա բրազիլական և օտարերկրյա մոտ 125.000 ցուցանմուշ:

Կուալա Լումպուր, Մալայզիա

Մեյբանկի դրամի թանգարան Մեյբանկի դրամի հայտնի թանգարանը գտնվում է մայրաքաղաք Կուալա Լումպուրի սրտում։ Այստեղ դուք կարող եք գտնել Մալաքքայի Սուլթանության ժամանակաշրջանի՝ 15-16-րդ դարերի մետաղադրամներ և թղթադրամներ։ Ի սկզբանե թանգարանը բացվել է այլ նպատակով՝ հավաքել երկրում երբևէ հայտնված բոլոր դրամները։ Ներկայումս թանգարանն ունի նաև երկրում դրամի պատմությանը նվիրված հետազոտական կենտրոն։ Բացի 16-17-րդ դարերի պորտուգալական գաղութացման շրջանի արծաթե և ոսկեդրամներից, Արևմտյան Բալի տարածաշրջանի Նեգարա քաղաքի բանկի կողմից թողարկված $ 1, $ 5, $ 10, $ 50, $ 100 և $ 1000-ին համարժեք թղթադրամներից, ոսկե ավազից և արծաթե ձուլակտորներից, որոնք օգտագործվել են որպես փող Մալաքքայի Սուլթանության առևտրականների կողմից, թանգարանում կարող եք գտնել նաև Ինդոնեզիայում, Սինգապուրում, Թաիլանդում և Ֆիլիպիններում թողարկված արժույթներ, Անգլիայի Վիկտորյա թագուհու, Էդուարդ VII և Գեորգ V թագավորների ժամանակաշրջանում՝ 19-20-րդ դարերում օգտագործվող մետաղադրամներ։ Թանգարանի ամենահետաքրքիր ցուցանմուշներից են նաև թնդանոթի արկերի մանրակերտները, որոնք Բոռնեո կղզու բնակիչների կողմից օգտագործվում էին որպես վճարման միջոց և դրանցով հնարավոր էր գնել բազմաթիվ իրեր։


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Այնտեղ

Չիկագո, ԱՄՆ

Չիկագոյի Դաշնային բանկի դրամի թանգարան Երբևէ պատկերացրե՞լ եք՝ ինչ տեսք կունենա մեկ միլիոն դոլարը մեկ դոլարանոց թղթադրամներով։ Ամեն տարի մոտ 40.000 մարդ այցելում է Չիկագոյի Դաշնային բանկի դրամի թանգարան, որպեսզի տեսնի հանրահայտ «մեկ միլիոնանոց խորանարդը», որը թանգարանի ամենավառ ցուցանմուշներից է և կշռում է մեկ տոննայից ավելի։ Ամերիկյան բոլոր տուրիստական բրոշյուրները հրավիրում են ձեզ Չիկագո՝ վայելելու հայտնի «Համիլթոն» մյուզիքլը և ծանոթանալու այն մարդու պատմությանը, որը, լինելով ԱՄՆ գանձապետարանի քարտուղարը, դարձել է հանրաճանաչ մյուզիքլի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր։ Թանգարանում դուք կհասկանաք, թե ինչպես ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկի՝ Ալեքսանդր Համիլթոնի տեսլականն ի վերջո հանգեցրեց ամերիկյան դաշնային պահուստային համակարգի ստեղծմանը։ Թանգարանում առկա բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների, մետաղադրամներով լցված ապակե հատակի, ամերիկյան պատմության տարբեր շրջաններին պատկանող թղթադրամների կողքին առանձնանում է 1890թ. 1000 դոլարանոց թղթադրամը, որը կոչվում է «Մեծ ձմերուկ», քանի որ թղթադրամի վրա պատկերված 0-ները հիշեցնում են 3 մեծ ձմերուկներ։ Այդպիսի մի թղթադրամ աճուրդի ընթացքում վաճառվել է ավելի քան 3 միլիոն ԱՄՆ դոլարով։ Չիկագոյի դրամի թանգարանում կարող եք նաև լուսանկարվել և ձեր դեմքով թղթադրամ ստանալ։

Մեխիկո, Մեքսիկա

Տնտեսագիտության ինտերակտիվ թանգարան Մեխիկոյում գտնվող տնտեսագիտության ինտերակտիվ թանգարանն աշխարհում առաջինն է, որը նվիրված է բացառապես տնտեսագիտությանը։ Թանգարանը բացվել է 2006-ին Մեխիկոյի փոքր պատմական կենտրոնում։ 1990 թվականին Մեքսիկայի բանկը գնեց նախկին հիվանդանոցի շենքը, որը գտնվում էր անմխիթար վիճակում։ 15 տարի պահանջվեց, որ շենքը բերեն այն վիճակին, որպիսին, հավանաբար, եղել էր 19-րդ դարում։ Թանգարանի կարևորագույն նպատակներից է խթանել տնտեսագիտական կրթությունը, որը պակասում է պետական դպրոցներում։ Ցուցանմուշները ցույց են տալիս, թե ինչպես է յուրաքանչյուր մեքսիկացի ազդեցություն կրում կամ ազդում տնտեսության վրա։ Այստեղ կարելի է տեսնել ֆինանսական շուկայի սիմուլյացիա, ուսումնասիրել, թե ինչպես է տպվում փողը, ինչպես են սկսում աշխատել կորպորացիաները, կամ կարող եք ստեղծել ձեր սեփական արժույթի դիզայնը։ Թանգարանը նաև ավելացրել է ևս մեկ սենյակ, որը կոչվում է «Փողի ապագան». սենյակը պատմում է վճարման էլեկտրոնային և այլ տարբերակների մասին։ Թանգարանում կարող եք նաև գտնել Լատինական Ամերիկայի գաղութային ժամանակաշրջանի մետաղադրամների ամենաարժեքավոր հավաքածուն։

36 37

#1(52) 2019


Վարշավա, Լեհաստան

Լեհաստանի ազգային բանկի փողի կենտրոն Կենտրոնը ստեղծվել է ի պատիվ Սլավոմիր Սկշիպեկի և գտնվում է Լեհաստանի ազգային բանկի գլխամասում ՝ Վարշավայում։ Կառույցի ղեկավարը՝ Սլավոմիր Սկշիպեկը, ինժեներ և տնտեսագետ էր։ Նա Լեհաստանի կենտրոնական բանկի նախագահն էր մինչև իր մահը 2010 թվականին Սմոլենսկում՝ լեհական Air Force ՏՈՒ-154-ի վթարի պատճառով։ Փողի կենտրոնը տնտեսական հարցերով հետաքրքրված բոլոր անձանց նվիրված՝ փողի մասին գիտելիքների ժամանակակից հավաքածու է։ Կենտրոնի այցելուները հնարավորություն ունեն բացահայտելու դրամի պատմությունը, հարստացնելու իրենց գիտելիքները տնտեսագիտության մասին նոր փաստերով, ավելի լավ հասկանալու դրամական համակարգում կենտրոնական բանկի դերը և մոտիկից ծանոթանալ տնտեսական գործընթացների էությանը: Այլ կերպ ասած՝ դուք կարող եք սովորել՝ ինչպես ներգրավել կամ ներդնել գումար, ինչ է արժույթը և ինչ դեր ունի հենց Լեհաստանի կենտրոնական բանկը: Կենտրոնն իր տրամադրության տակ ունի գերժամանակակից սարքավորումներ, հետաքրքիր ֆիլմեր, վիդեոխաղեր և անիմացիաներ: Իսկ հնության սիրահարներն այստեղ կգտնեն լեհական մետաղադրամների մեծ հավաքածու:

Լոնդոն, Անգլիա

Բրիտանական թանգարանի դրամի սրահ, սենյակ 68 Բրիտանական թանգարանի դրամի պատմությանը նվիրված սրահն այն եզակիներից է, որը պատմում է դրամի 4000-ամյա համաշխարհային պատմության մասին՝ սկսած Անատոլիայում հատված առաջին մետաղադրամներից և Չինաստանում թողարկված առաջին թղթադրամներից՝ միաժամանակ կենտրոնանալով համաշխարհային ընթացիկ տնտեսական դրության և վճարային միջոցների ապագա միտումների վրա։ Ամենաառաջին Դրամի սրահը Բրիտանական թանգարանում բացվել է դեռևս 1997-ին, և նրա թեմատիկ մոտեցումը կրկնօրինակվել է աշխարհում բազմաթիվ այլ դրամի թանգարանների կողմից։ Տարիներ անց թանգարանի ամբողջ հավաքածուն, ինչպես նաև դիզայնը թարմացվեց։ Թանգարանի ցուցանմուշների մեջ առանձնանում է Զիմբաբվեի 2009թ. հիպերինֆլյացիայի ժամանակ թղթադրամներով ստեղծված պոստերը, որի վրա գրված է՝ «Այս դրամների վրա տպելն ավելի էժան է, քան թղթի վրա տպելը»։ Դրամի սրահում կարող եք նաև տեսնել երբևէ ամենամեծ անվանական արժեքն ունեցող թղթադրամը, որը տպվել է 1946 թվականի հետպատերազմյան Հունգարիայում և արժեցել է 100 քվինտիլիոն հունգարական պենգո։

Վիկտորյա Մուրադյան


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Արվեստ

Արտ-արժույթ Թղթադրամներն ունեն շատ հստակ արժեք (այն գրված է լինում բաղձալի թղթի կտորի վրա): Բայց լինում է, որ դրանք դառնում են անգին: Քանի որ արվեստը չունի նոմինալ: Հավաքել ենք արվեստի գործերի վերածված թղթադրամների ամենահետաքրքիր նմուշները:

Ռոդրիգո Տորեսի կոլաժները

Բրազիլացի նկարիչ Ռոդրիգո Տորեսը մեծ համբավ է ձեռք բերել արվեստի շուկայում զանազան թղթադրամներից պատրաստված կոլաժների շնորհիվ: Տորեսը ոսկերչական նրբությամբ կտրատում է փողերը, ստանում տասնյակ շերտեր, որոնք, միմյանց վրա տեղադրելով, ստանում է բոլորովին նոր, անկրկնելի աշխատանքներ:

38 39

#1(52) 2019


Ջասթին Սմիթի քանդակները

Թղթադրամից պատրաստված նռնակը դիպուկ նկարագրում է մեծ փողի և մեծ արյունահեղությունների ուղղակի կապը: Սմիթի աշխատանքներում ընդհանրապես հստակ նկատելի են սոցիալական և քաղաքական ենթատեքստերը:

Սիֆո Մաբոնայի օրիգամիները

Ճապոնացիները դարեր շարունակ մշակել ու հղկել են օրիգամիի բացառիկ արվեստը, բայց Սիֆո Մաբոնան առաջինն էր, ով սովորական թղթի փոխարեն օգտագործեց դոլարանոցներ: Արդյունքում նրա սպեցիֆիկ կանաչ երանգ ունեցող միջատներին կարելի է հանդիպել զանազան թանգարաններում:

Ջեյմս Չարլզի փոփմշակութային դոլարները

Եթե սովորական մարդիկ ամերիկյան դոլարների վրա տեսնում են ԱՄՆ նախագահներին, ապա Ջեյմս Չարլզի արտիստիկ ուղեղը նրանց դիտարկում էր Վան Գոգի, Ֆրիդա Կալոյի, Ռոնալդ Մաքդոնալդի, Դևիդ Բոուիի և այլոց տեսքով: Որպեսզի մենք էլ հասկանանք, թե ինչպես է դա հնարավոր, նա ստեղծեց այս շարքը, որտեղ նախագահները ձեռքի հմուտ շարժումների օգնությամբ դառնում են փոփ-մշակութային կերպարներ (իրական և ոչ այնքան):


ԴՐԱՄԱՏԻԿ ՇՐՋԱԴԱՐՁ Արվեստ

Մարկ Վագների մեկ դոլարանոց պատկերները

Դոլարային կոլաժների հերթական շարքը: Բայց Մարկ Վագները, մանր կտրատելով դոլարների դետալները, ստանում է բոլորովին նոր պատկերներ՝ դիմանկարներ, կենդանիներ, բույսեր:

Չադ Փերսոնի փողային զենքերը

Զենքի վրա ծախսվող հսկա միջոցները վաղուց քննարկման կարևոր թեմա են ԱՄՆ-ում: Նկարիչ Չադ Փերսոնը կրկին հանրության ուշադրությունն է գրավում դեպի այն՝ դոլարային թղթադրամները կտրատելով և ռազմական պատկերներ ստանալով:

Հասեգավա Յոսուկայի դիմանկարօրիգամիները

Եթե Մաբոնան դասական օրիգամիների համար թղթի փոխարեն օգտագործում է թղթադրամներ, ապա Յոսուկան փոխում է նաև բովանդակությունը՝ կենդանիների փոխարեն պատկերելով նույն թղթադրամների վրա պատկերված պատմական կերպարներին՝ պարզապես հմտորեն ավելացնելով գլխաշորեր: Այդպես, Լինքոլնը, Չե Գևարան և Եղիսաբեթ թագուհին ներկայանում են նոր տեսքով:

40 41

#1(52) 2019


Բոբ Օսբորնի և Քերի Ռեյքարդտի դրամային գրաֆիտիները

Saatchi Gallery-ում ցուցադրված Cash is King շարքն ավելի շատ հիշեցնում է խենթ գրաֆիտիներ, միայն թե քաղաքային պատերի փոխարեն դրանք արվել են ամենատարբեր թղթադրամների մակերեսներին: Նաև, ի տարբերություն, օրինակ Չադ Փերսոնի, Օսբորնն ու Ռեյքարդտը շատ ավելի ազատ են վարվել թղթադրամների հետ՝ երբեմն գրեթե ոչինչ չթողնելով սկզբնաղբյուրից Հոմեր Սիմփսոնին, Տենտենին, Էդվարդ Մկրատաձեռքին և այլ (հիմնականում) հորինված կերպարներին:


ՔԱՂԱՔ Իմ Երևան

42 43

#1(52) 2019


Արթուր Ջավադյան

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առանց նոստալգիայի հիշում է խորհրդային տարիները և բացատրում, թե ինչու 100 հազարանոց թղթադրամը կմնա նույնը։

Երևանի մասին Սովորել եմ շատ քիչ Մայակովսկու, այնուհետև Չկալովի անվան դպրոցներում, այսպես կոչված՝ «ժամի հայաթում»։ Մինչ օրս շատ լավ հիշում եմ բակի բոլոր կոլորիտային մարդկանց, առօրյան՝ բակ, ֆուտբոլ, հեծանիվ, կռիվ-ղալմաղալ։ Կոնֆլիկտային էր այդ ժամանակ Երևանը, իհարկե, հատկապես կենտրոնի այդ հատվածը։ Կինո գնալն եմ հիշում։ Կինո «Մոսկվայում» մեզ՝ փոքրերիս, ամենաշատը գրավում էր բաժակով պաղպաղակը, որն այդ ժամանակ մեզ համար հաճույքի գագաթնակետն էր, քաղաքի ամենա-ամենահամով պաղպաղակը։ Հանուն դրա անգամ գնում ու 10 կոպեկով առնում էինք ցերեկային, մանկական սեանսների տոմսերը, չնայած արդեն հարյուր անգամ տեսել էինք այդ մուլտֆիլմերը։ Ամեն շաբաթ գնում էինք թատրոն ու թանգարաններ։ Չնայած որ այդ աբոնեմենտները մենք ստիպողաբար էինք գնում՝ գնում էինք մեծ հաճույքով։ Չկար մի շաբաթ, որ չհանդիպեինք նման վայրերում, մեզ համար դա շատ կարևոր էր. չէ՞ որ նաև իրար հետ շփվելու առիթ էր։ Չնայած այս բոլոր հուշերին՝ նոստալգիայի զգացողություն բոլորովին չունեմ խորհրդային ժամանակների նկատմամբ։ Բայց այսպես կոչված հոգևոր դաստիարակությունը բավականին լավն է եղել այդ ժամանակ։ Ճիշտ է, դրա հետ մեկտեղ մեզ բերում Լենինի և Բրեժնևի գրքեր էին հրամցնում, բայց դրան ոչ մեկը լուրջ չէր վերաբերվում։ Բոլորս այդ ժամանակ ռոք էինք լսում։ Հետբիթլզյան, հետհիպիական սերունդն էինք, արդեն առանձնապես չէինք հալածվում, բայց նաև, մեղմ ասած, չէինք էլ քաջալերվում։ Մինչդեռ ջազն այդ նույն ժամանակ ուներ պետական հովանավորություն։ Բայց միևնույն է, չկար այնպիսի մի դպրոց, որն առնվազն երկու ռոք համույթ չունենար։ Տնեցիներն ինձ համոզում էին, որ գնամ ջութակի: Ինչպես ընդունված էր բազմաթիվ խորհրդային ընտանիքներում՝ պետք էր հաճախել որևէ երաժշտական դպրոց և տիրապետել մի գործիքի։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ երկու-երեք սերիալ էր ցուցադրվում՝ «Կապիտան Թենկեշը», Ստանիսլավ Միկուլսկու մասնակցությամբ «Ставка больше, чем жизнь»-ը։ Շատ-շատերի մականունները հենց այդ սերիալներից էին։ Սերիալներից կամ ֆուտբոլից։ Եվ ամենակարևորն այն էր, որ այդ սերիալների ցուցադրման ժամերը միշտ համընկնում էին երաժշտության պարապմունքի ժամերի հետ, և ուսուցիչներն իրենք էլ էին նայում այդ սերիալները, բայց մեզ վրա, բնականաբար, խոսում էին, երբ շեղվում էինք երաժշտական գործիքից ու գլուխներս թեքում հեռուստացույցի կողմը։ Այդ ժամանակ ավտոտնակները շատ ավելի քիչ էին, բոլոր բակերում կար մեծ տարածք։ Խաղում էինք, բակից բակ էինք գնում, ուսումնասիրում էինք շինարարությունների ընթացքը։ Իսկ այսօր ինձ համար քաղաքի յուրաքանչյուր նոր ձեռքբերումն իսկական տոն է. յուրաքանչյուր նոր ճարտարապետական լուծում, լինի դա նոր բնակելի շենք թե պատկերասրահ կամ սրճարան, միայն դրական էմոցիաներ է առաջացնում։

Անհասկանալի է, թե ինչու են պետք այստեղ այսքան բարձրահարկ շենքեր՝ անհասկանալի ճարտարապետների ու շինարարների կողմից ստեղծված։ Բայց չնայած դրան՝ կարծում եմ, որ Երևանը ճարտարապետական տեսանկյունից քիչ է աղտոտվել։ Թամանյանի հանճարեղ նախագիծը ճիշտ որոշում էր, և այդ ամենի գլխավոր և հիմնական գրավականն այն է, որ այդ ստեղծածը փչացնելը շատ դժվար է։ Ես համարում եմ երևանցի բոլոր այն մարդկանց, որոնք այս պահին ապրում են Երևանում։ 90-ականներին, երբ Հայաստանի ֆուտբոլային ակումբները սկսեցին հրավիրել սևամորթ խաղացողների, մի հետաքրքիր դեպքի ականատես եղա։ Պուշկինի փողոցի այն հատվածում, որտեղ հետո կառուցվեց Հյուսիսային պողոտան, նստած նարդի էին խաղում մի հայ և մի սևամորթ՝ երկուսն էլ սպիտակ ներքնազգեստի տեղ ծառայող շապիկներով։ Դա էլ է Երևանը։

Դրամի մասին 25 տարին շատ փոքր ժամանակահատված է ազգային դրամի համար, շատ քիչ է։ Ի տարբերություն օրինակ ռուսական ռուբլու, որն ունի դարավոր պատմություն՝ մեզ մոտ դրամն ասոցացվում է Խնայբանկի հետ, մարդիկ անընդհատ հիշում էին, թե ինչ են կորցրել։ Մենք ազգային արժույթ, ըստ էության, չենք ունեցել, մեր մտածելակերպն էլ է որոշ չափով դոլարիզացված եղել։ Երբ խոսում էին տան կամ ավտոմեքենայի գնի մասին, անգամ հագուստը դոլարով էին չափում։ Բացի դրանից, սփյուռքը գումարը ուղարկում էր դոլարով, ինչն էլ իր հերթին նպաստել է տվյալ մտածելակերպի ստեղծմանը։ Ամեն երկիր ունի իր սեփական տեսլականն ու քաղաքականությունը թղթադրամի պատկերի վերաբերյալ։ Ամերիկյան դոլարը պատկերում է Միացյալ Նահանգների նախագահներին, եվրոն ընտրել է այլ սկզբունք։ Մենք, շարունակելով նախորդ ավանդույթը, որոշել ենք կրկնել մասնագիտությունները՝ մի մեծ անվանի հային փոխարինելով մյուսով։ Ունեցել ենք Սարյան, այժմ նոր թղթադրամի վրա պատկերված է Այվազովսկին, Վիլյամ Սարոյանի պարագայում ընտրվել է ոչ հայկական միջավայրում ստեղծագործող, բայց ամենաճանաչված հայ գրողը։ Կար խնդիր պատկերել հայերին, որոնք հայտնի են, սակայն մեր երկրի սահմաններից դուրս ոչ բոլորը գիտեն, որ նրանք ազգությամբ հայ են։ Հարյուր հազարանոց թղթադրամը կմնա, նորը չենք թողարկելու։ Այդ նմուշը սիրված է, հետաքրքիր և ավելի հարմար է օգտագործման համար, քան հիսուն հազարանոցը։ Կար երկու հազար դրամանոցի կարիք, ինչպես որ եվրոն ՝ մեկ, երկու, հինգ, տասը և այլն։ Երկուսի կարիքը զգացվում էր։ Հանձնաժողովը, որն ընտրություն է կատարում, բաղկացած է պատմաբաններից, գիտնականներից, նկարիչներից և այլն։ Մրցույթը փակ է, ընթացքը՝ շատ հետաքրքիր։ Արդյունքը՝ շուտով ձեր ձեռքում կլինի։

Դիանա Մարտիրոսյան Կենտրոնական բանկի արխիվ


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Կենտրոնական բանկի շենքը, 1930-ականներ 1893 թվականի հոկտեմբերի 7-ին Երևանի Ցարսկայա (այժմ՝ Արամի) փողոցում բացվեց ցարական Ռուսաստանի պետական բանկի Երևանի բաժանմունքը: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման նախօրեին գործում էր 6 բանկ: 1920-ին Ռուսաստանի Պետական բանկի Երևանի բաժանմունքը վերանվանվում է ՀՍԽՀ ժողովրդական բանկ, որի կառավարիչ է նշանակվում Վսեվոլոդ Մորավսկին: 1929 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ Պետական բանկի Հայաստանի գրասենյակի նոր շենքի կառուցման համար տրամադրվեց նոր տարածք Միքայել Նալբանդյան փողոցում (այդ հատվածը հետագայում առանձնացվեց և կոչվեց Վազգեն Սարգսյանի անունով): Շենքի կառուցումը տևեց 1930-ից մինչև 1933 թվականը՝ ճարտարապետ Նիկոլայ Բաևի նախագծով:

Կենտրոնական բանկի արխիվ

44

#1(52) 2019


evnmag.com

կարդացեք առցանց



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.