#4(55) 2019
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում
մարքեթինգ
հրատարակչություն
տպագրություն
պրոմո նյութեր
2000-ականներին կինո «Մոսկվան» դարձել էր իմ մշտական այցելությունների վայրը. երբ փոքր էի, կինոթատրոններ գրեթե չկային (մեր փողոցի կինո «Հրազդանում» հիմնականում էրոտիկա էին ցուցադրում, մի տեսակ անհարմար էր), ու երբ «Մոսկվան» վերաբացվեց, ես բացահայտեցի մեծ էկրանով մեծ կինոյի կայֆը։ Բայց դեռ չգիտեի, թե ինչ է փառատոնային կինոն… Իմացա շատ պատահաբար, երբ ընկերոջս հետ սովորականի պես քայլեցինք դեպի Ազնավուրի հրապարակ, որ ստուգենք՝ ինչ են ցույց տալու մոտ ժամանակներս։ Մեկ էլ տեսնենք ինչ՝ հոծ բազմություն, կարմիր գորգ, նվագախումբ, լրագրողներ, հացկարագի վրա ծիրանի ջեմով գրված «2», իսկ աստիճաններին՝ շատ ուրախ ու ոգևորված դեմքերով Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը ու էն ժամանակ ինձ դեռ անհայտ (կներեք, պարոն Խաչատրյան) մարդ՝ նույնպես շատ հպարտ հայացքով ու սև եզրավոր գլխարկով։ Փառատո՜ն։ Երևանում փառատո՜ն էր։ Կինոյի՜։ Մեզ չկորցրեցինք, վազեցինք և դրամարկղից վերցրեցինք ծրագրերը, ստորագրել տվեցինք բոլոր հայտնի ու անհայտ կինոշնիկներին ու գնացինք. մյուս օրը ընկերներով մի շաբաթով պիտի գնայինք քաղաքից դուրս։ Բարեբախտաբար Ոսկե ծիրանը պիտի կրկնվեր ամեն տարի։ Հաջորդ ամառ ես արդեն հպարտ լրագրող էի, լուրջ առաջադրանք էի ստացել՝ լուսաբանել կինոյի տոնը։ Գնում էի ասուլիսներին, հիմար հարցեր էի տալիս (կներեք, պարոն Ստամբոլցյան), փախած ֆիլմեր էի դիտում
(սև-սպիտակ դանդաղ դրամա ցարական Ռուսաստանում սիրողական ֆուտբոլով զբաղվող երիտասարդների մասին, սերբախորվաթական պատերազմի անդառնալի հետևանքների մասին, աշուղի արձանի պոետիկ ճամփորդության մասին, ու էլի տարբեր), ֆիլմից ֆիլմ վազող լայն աչքերով ջահելություն էի տեսնում, սրճարանում պրեմիերայից առաջ իրար հետ կինո քննարկող մեծ ռեժիսորների զրույցներին ականջ դնում։ Նաև, իհարկե, ստորագրություններ էի կորզում ու լուսանկարվում գլխավոր հերոսների հետ (սելֆի բառը էն ժամանակ դեռ չկար)։ Ու հիմա ամեն անգամ, երբ քայլում եմ ամառային Աբովյանով ու հանկարծ տեսնում եմ, թե ինչպես է հերթական ծիրանային պաստառներով կերպարանափոխվել կինո «Մոսկվայի» ճակատը, կանխազգում եմ մոտալուտ տոնը։ Իսկ բուն փառատոնային օրերին ամենատոնական զգացողությունը երեկոյան թույն ֆիլմի պրեմիերայից հետո Ազնավուրի հրապարակ դուրս գալն է և կյանքից ու կինոյից հաճույք ստացող մարդկանց ամբոխի մեջ ծանոթների հետ քննարկելը… Գնամ, ստուգեմ կինոթատրոնի ճակատը, սիրտս կինոյի տոն ուզեց (ու մի կիլո ծիրան)։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՄԵՋ
04
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտքի փայլատակումները, նոր գրքեր և այլն։
08
Շոփինգ Ռայկոմի նոր էպիկենտրոնը Ինչու է «Էպիգրաֆ» գրախանութը բացվել կենտրոնից հեռու։
10
Տրանսպորտ Օդային կայարան Որտեղ և ինչպիսին կարող է լինել 1996-ից այս կողմ կառուցված մետրոյի առաջին կայարանը:
12
Հեռուստատեսություն Ucom-ի միջազգային ներտնային կինոփառատոն Հայկական հին ֆիլմեր, ռուսական նոր ֆիլմեր, Հոլիվուդ, Բոլիվուդ, Game of Thrones ու South Park. ԵՐԵՎԱՆի ուղեցույցը Ucom-ի հարուստ կինոաշխարհով:
20
Խոշոր պլան «Դա ուղղակի կախարդանք էր» Փառատոնի նոր տնօրենը, որը բնավ նոր մարդ չէ փառատոնում:
22
Կինոդիտում Յուրաքանչյուրին իր կինոն Ոսկե ծիրանի ծրագրային տնօրենը բացատրում է, թե ինչ կարելի է դիտել փառատոնում այս ամառ:
25
Ինֆոգրաֆիկա Ծիրանը թվերով Ցուցադրված ֆիլմեր, բաժանված մրցանակներ, տանջված կամավորներ, էկրանավոր տարածքներ:
26
Դիզայն Պարզ Ծ Ինչու և ինչպես փոխվեց փառատոնի տարբերանշանը. պատմում է հեղինակ Վիլյամ Կարապետյանը:
28
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ
14
Պատմություն Ծիրանի հասունացման շրջան Երևանի կինոփառատոնի երեք հիմնադիրները վերհիշում են, թե որտեղից սկսվեց և ուր հասավ Ոսկե ծիրանը։
Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան
30
Ետնաբեմ Ինչո՞վ օգնեմ Ոսկե ծիրանը չէր լինի այն, ինչ մենք գիտենք ու սիրում ենք, եթե չլինեին կամավորները: Ընկերություն «Մեկ էլ Դարեն Արոնոֆսկին ա մտնում սենյակ…» Համաշխարհային կինոյի աստղերի ուրախ արկածներն ամառային Երևանում:
Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՐԵՎԱՆ #4(55) | 2019
Գլխավոր հովանավոր
2 3
#4(55) 2019
Համարը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ
34
38
Ֆոտո Կադր Ատոմ Էգոյանը, Ուլրիխ Զայդլը, Կիմ Կի-դուկը, Աբբաս Քիառոստամին և ուրիշները՝ Վահան Ստեփանյանի հետևողական օբյեկտիվում: Այնտեղ Կինո մարդկանց համար Տորոնտոն, Կառլովի Վարին, Պուսանը և այլ քաղաքներ, որտեղ սովորական մարդիկ փառատոնային կինո են դիտում:
44
Գրողը տանի Վա Պակչուկո Սյունե Սևադայի նոր պատմվածքը՝ հատուկ ԵՐԵՎԱՆի համար:
46
Ուսումնասիրություն «Ստեղ բնակիչներով իրար շատ մոտիկ ենք» Հատված «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքից։
50
Սթրիթ-արտ Բլոջիկների քաղաք Ինչպես նկարիչ Արեգ Բալայանի կերտած Բլոջիկները տարածվեցին ամբողջ Երևանով (իսկ հետո ավելի հեռու էլ)։
52
Կադրերի բաժին Կինո «Մոսկվան» առաջին Ոսկե ծիրանի օրերին, 2004 թ. Մի դրվագ Երևանի նորագույն պատմությունից։
ՔԱՂԱՔ
42
Իմ Երևան Մելիք Կարապետյան. «Մենք որսում էինք ֆիլմերը» Քաղաքի ամենամեծ սինեֆիլի Երևանը, որտեղ նկարահանում, ցուցադրում ու դիտում են կինո:
Հեղինակներ՝ Մարգարիտ Միրզոյան, Լենա Գևորգյան, Ամալի Խաչատրյան, Կարեն Ավետիսյան, Սյունե Սևադա, Անի Յավրենց, Տիգրան Ամիրյան, Սոնա Քալանթարյան, Արեգ Դավթյան Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Վահան Ստեփանյան, Բիայնա Մահարի, Մարիամ Լորեցյան, Վիլյամ Կարապետյան, Ամալի Խաչատրյան, Արեգ Բալայան, Հարություն Թումաղյան, «Տարբերակ» արվեստանոց, «Էպիգրաֆ» գրախանութ, «Ֆիրդուս. տեղի հիշողություն» գրքի հավաքածու, Ոսկե ծիրան կինոփառատոնի արխիվ Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետտա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան
«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան
Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com
© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 24.06.2019
Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1
Տպաքանակ՝ 4000 օրինակ
Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine
instagram.com/ evnmag
Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: « ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Զրից Այն մասին, թե ինչպես կարելի է երեխաների յուրաքանչյուր օրը տոն դարձնել և ինչ շատ է անվստահությունը մարդկանց մեջ միմյանց նկատմամբ. մտորում են երևանցի տաքսիստները։
***
Քյավառից ե՞ս, այսինքն՝ Բայազետի՞ց։ Էս վերջերս կինո էին ցուց տալիս ռուսական ալիքով, ոնց են իրանք Բայազետը թողել, գնացել իրանց գործերով, մենք էլ մենակով չենք կարացել բան անենք։ Իրա՜նք են ասում, էն էլ իրանց պետական ալիքով, ես հո չե՞մ հորինում։ Ռուսը մեր ամենալավ բարեկամն ա ու ամենալավ թշնամին ա, միշտ էլ տենց ա եղել։
***
Արա՛, ա՛յ Մարո, դե լավ էլի բալա, հեռախոս վերցրա։ Արա՛, հասկացանք սիրտդ խառնում ա, ի՞նչ ա նշանակում չեմ կարում ուտեմ, բալա, բերանդ բաց՝ կեր։ Արա բա հղի ես, պտի մի լա՜վ ուտես, ու սաղ կանցնի: Դե դավայ բալա, հեռախոսդ էլ շատ չօգտագործես, զանգելու եմ։
***
Անպայման պիտի Լոբու շրջան գյուղ Բադրջանից էրեխեքով գան կենտրոն, խցանեն, դեպուտատներն էլ Բաղրամյանը փակեն, որ էրեխեքի հետ նկարվեն։ Ու ի՞նչ։ Ես էրեխեքիս հետ էրեկ տոնեցի՝ պա մառոժնըմու կերանք, տուդա-սուդա ու պադամամ։ Ասածս էն ա՝ էրեխեքի համար ամեն օրն էլ կարա տոն լինի։
***
Էն օրը մի հատ կին ա նստել, Ամերիկայի դեսպանատուն էր գնում։ Ասում եմ՝ տիկին ջան, արի էս առաջին խաչմերուկում թեքվեմ՝ մի քանի մետր քայլի։ Ավելի լավ ա տենց, քան գնամ էէէն լճի մոտ ռազվառոտ անեմ, հլը մի հատ էլ պռոբկի մեջ մնանք, վերջում էլ ավել փող տաս։ Ասում ա՝ ես գիտեմ դուք ինչ եք ուզում անեք, ուզում եք խաբեք, գցեք, եսիմինչ անեք։ Ո՞րտեղից էդքան անվստահություն մարդկանց մեջ, էլի։
***
Էս նոր երեխեքին խաբել չի լինում, իրանք ծնված արդեն մեզնից խելոք են։ Առաջին անգամ ձեռները հեռախոս են վերցնում ու արդեն ամեն ինչ մեջը ջոգում ե՜ն։
Ինչ անել
Վերբեռնել ՆՓԱԿը
Հուլիսի 3-ին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ Մի քանի ամիս առաջ ուրբանլաբը, Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ, հայտարարել էր «Վերբեռնելով ՆՓԱԿ-ը» միջազգային ճարտարապետական բաց մրցույթ, որի արդյունքում կգտնվեն կենտրոնի շենքի վերաիմաստավորման լավագույն լուծումները։ Ահա այդ մրցույթի արդյունքները կներկայացվեն բոլորի համար Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում։
Նորից հետևել Սիմբայի կյանքին
Հուլիսի 18-ից կինոթատրոններում Disney-ը շարունակում է լկտիաբար գումարներ վաստակել մեր նոստալգիայի հաշվին. հին անիմացիոն ֆիլմերի կինոէկրանավորումները գալիս են մեկը մյուսի հետևից, ու հիմա հերթը լեգենդար «Առյուծ արքայինն» է։ Մենք արդեն լացել ու երգել ենք «հակունա մատատան» 25 տարի առաջ, հիմա հերթը նոր սերնդինն է։ Պարզապես Աֆրիկայի սավանաներում ապրող ու չարագործ հորեղբոր դեմ իշխանության համար պայքար մղող Սիմբա առյուծն ու իր ընկերները ոչ թե երկչափ մուլտեր են, այլ եռաչափ համակարգչային գրաֆիկայի արդյունք։
Լսել Բրուքների 4-րդ սիմֆոնիան
Հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի փակման համերգը հնարավորություն է ընձեռելու վայելելու դասական արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը: Նվագախումբն առաջին անգամ կատարելու է ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան: Տոմսերի արժեքը՝ 3000-ից 10000 դրամ
4 5
#4(55) 2019
Ուտել ու հրաժարվել պլաստիկից
Հուլիսի 13-ին Զաքյան փողոցի՝ Խորենացի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Գինու օրերի հեղինակ ԷվենտՏուրա ընկերությունն առաջարկում է հիմա էլ նշել Երևանի գաստրո օրը։ Միջոցառման ընթացքում հայաստանյան և արցախյան հանրային սննդի լավագույն ներկայացուցիչները կներկայացնեն և կվաճառեն իրենց վարպետխոհարարների՝ տեղում պատրաստվող ուտեստները։ Այցելուները հնարավորություն կունենան համտեսել իրենց նախընտրած սնունդն ու խմիչքները մեկ երկար հյուրընկալ սեղանի շուրջ, որը տեղադրված կլինի ամբողջ փողոցի երկայնքով, կվայելեն բարձրորակ երաժշտություն հայկական բենդերի լավագույն կատարումներով։ Միջոցառման ամբողջ տարածքում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաների օգտագործումը, պետք է հիմիկվանից պլաստիկի հախից գալ։
Նոր նստավայր Seeds Pub | Փարպեցի 12
«Պուշկին-Սարյան-Փարպեցի՝ ակամայից հարբեցի», ասում է ոչ շատ հին երևանյան ասացվածքը։ Եվ ահա, նոր խմավայր Փարպեցիում, որտեղ կարելի է ոչ միայն խմել տասնյակ կոկտեյլներից մեկը, այլև սնվել։ Բացի այդ, Seeds-ն ունի մի կարևոր առանձնահատկություն. այստեղ չեն ծխում։ Ինչը նշանակում է, որ կարելի է երկար ուրբաթ երեկոյից հետո տուն վերադառնալ առանց ապխտվելու։
Mao ze Duck | Իսահակյան 28
Ինչպես երևում է նստավայրի ենթավերնագրից, Mao ze Duck-ն ավելին է, քան սովորական չինական ռեստորան։ Այստեղ առաջարկում են Մետաքսե մեծ ճանապարհի ուտեստներ՝ ուզբեկական փլավից մինչև գուանչժոական տավարի միս բանջարեղենով։ Կարևոր է, որ խոհարարական թիմի առաջնորդն ասիական խոհանոցի կրող է։
Տուրիզմ
Նոր գիրք
Tripsters
Հայաստանում իր ակտիվ գործունեությունն է սկսել Tripsters խմբավորումը, որի նպատակն է տարբեր զարմանահրաշ տեղեր, թաքնված ճանապարհներ ու ժամանցի հետաքրքիր տարբերակը հասանելի դարձնել երկրի հյուրերի և տեղացիների համար, մարդկանց ընձեռել անսովոր և անմոռանալի, բայց բոլորին հասանելի փորձառությունների հնարավորություն՝ միևնույն ժամանակ միմյանց հետ կապելով և միավորելով աշխարհի բոլոր բարի և ուրախ մարդկանց։ Խմբավորման հիմնադիրները երկու ուրախ, հետաքրքասեր, ստեղծարար և ընկերասեր աղջիկներ են, որոնք միմյանց են կապում Հայաստանի նորարար զբոսաշրջային գործիչներին, համեղ ու գեղեցիկ ապրանքներ առաջարկող գյուղացիներին, երկրի հյուրերին և ուղղակի արկածախնդիր մարդկանց։ Սա նոր և երիտասարդ ձեռնարկություն է, կան բազմաթիվ մտքեր ու գործելու ուղղություններ։
Գուրգեն Խանջյան, «Համբերություն քեզ, մա՛րդ», Անտարես
Անկախության շրջանի գլխավոր հայ արձակագիրներից մեկը երկար տարիներ հայտնի է եղել նախևառաջ իր պատմվածքներով։ Եվ ահա, Խանջյանի բոլոր պատմվածքները այսուհետ հավաքված են մեկ գրքի մեջ՝ 1980-ականներից մինչև մեր օրեր։ Շատերն առաջին անգամ կլինեն գրքում, քանի որ սա Խանջյանի՝ 1994-ից ի վեր պատմվածքների առաջին ժողովածուն է։ «Պարտադիր ընթերցանություն» շարքում լույս տեսած գրքի վերնագիրն ակնարկում է 2010-ին գրված «Համբերություն քեզ, մա՛րդ ջան» պատմվածքը։
Ռաֆայել Նահապետյան «Ուշադրություն, սկսվում է...», Անտարես
Իր սերնդի ամենակարևոր արձակագիրներից մեկը՝ Ռաֆայել Նահապետյանը, սկսել է տպագրվել 1970-ականներից և մինչև կյանքի վերջը՝ 2010-ին, հեղինակել է պատմվածքներ, պիեսներ, պատանեկան վիպակներ և այլն։ «Ուշադրություն, սկսվում է...» ժողովածուն Նահապետյանի առաջին գիրքն է 2003-ից հետո։ Այն ներառում է համանուն վիպակը և 14 պատմվածք։ Անտարեսի «Պարտադիր ընթերցանություն» շարքի մեջ ներառվելն ակնարկում է, որ այս գիրքը պարտադիր է՝ լավ պատկերացնելու անկախության շրջանի հայ գրականությունը։
Թաներ Աքչամ «Սպանության հրամաններ», newmag
Շրջադարձային գիրք Հայոց ցեղասպանության հետազոտությունների բնագավառում։ Այս աշխատությունը հստակեցնում է Ցեղասպանության իրադարձություններին վերաբերող փաստերն ու ճշմարտությունը։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու հուշերի իսկությունն այս հարցում երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթըղթերն ամբողջապես կեղծիք են, և որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումները:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Շոփինգ
Ռայկոմի նոր էպիկենտրոնը Լամբադա կամրջի խճճված ելքերից մեկի մոտ գտնվող «Էպիգրաֆ» գրախանութը դարձել է հանդիպումների շատ հետաքրքիր մի խաչմերուկ, որտեղ տիրում է արվեստն ու գրականությունը։ Ինչով է առանձնահատուկ այս խանութը և ինչու է շատ կարևոր կենտրոնից հեռու լինելը։
«Էպիգրաֆը» գործում է մոտ մեկ տարի և արդեն հասցրել է գտնել իր յուրահատուկ լսարանն ու շրջապատը: Ճարտարապետական և նկարչական ուղղվածություն ունեցող խանութում վաճառվում են մասնագիտական և գեղարվեստական գրքեր, նկարչական պրոֆեսիոնալ պարագաներ, որակյալ իտալական թղթեր և ավելին։ Oրինակ՝ հայտնի DOM Publishers հրատարակչության ճարտարապետական գրքերն առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում և կարելի է գտնել միայն «Էպիգրաֆում»: Կան նաև տեղական հրատարակություններ, ամենալայն տեսականին «Սարգիս Խաչենց — ՓրինթԻնֆոյինն» է։ Գրախանութի կողմից արտադրվող սթիքերները հասցրել են իրենց այցեքարտը դառնալ։ Հիմնադիրները երեք երիտասարդներ են՝ ճարտարապետ, ֆիզիկոս և նկարիչ, իսկ հետո արդեն թիմին միացել են մյուսները: «Երբ գործով գալիս են, տեսնում են, որ բոլորս երիտասարդ երեխեք ենք, ասում են՝ թե բա ձեր մենեջերին կանչեք, ու պետք է իրենց դեմքը տեսնեք, երբ իրենց առջև դուրս է գալիս է փոքրիկ, նուրբ մի աղջիկ և ներկայանում է որպես մենեջեր», — պատմում է ճարտարապետ Արինեն: Բոլոր որոշումներն ընդունում են միասին: Ինչ նոր նախաձեռնություն անել, ինչ հրապարակել կայքում և մի շարք այլ հարցեր սուրճի բաժակի շուրջ քննարկելուց հետո արագ անցնում են իրագործմանը։
Արվեստի և ճարտարապետության մասին շատ գրքեր կարելի է գտնել միայն այստեղ
***
Խանութի հաճախորդներն առանձին պատմություն են: «Դանակ, ժավել, թրաշի պրիբոռ՝ առ այսօր ինչ ասես չեն հարցնում», — պատմում են թիմի անդամները։ Երբ խանութը նոր էր բացվել, տեղացի բնակիչները չէին պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում, մտածում էին՝ տնտեսական կամ մթերային կլինի։ Բայց կան նաև գնահատողներ. մի տեղացի հաճախորդ ունեն, որն իմպրեսիոնիզմի հանդեպ յուրահատուկ սեր ունի։ — «Միշտ գալիս-գնում է, նենց տպավորություն է, որ անգամ եթե այլ բանի համար է դուրս եկել, չի դիմանում, գալիս է այստեղից իմպրեսիոնիզմի վերաբերյալ մի բան գտնում, նոր է տուն գնում, — պատմում է վաճառքով զբաղվող Գագիկը։ — վերջերս չի երևացել, երևի, որ նորից հացի փոխարեն գրքով է վերադարձել, տուն չեն թողել»։ Մինչ այսօր էլ շատերը հարցնում են, թե ինչու կենտրոնում չեն բացվել: Թիմից Շաքեն ասում է, որ հաճելի է կենտրոնից դուրս մարդկանց հետ ծանոթանալ, նոր տեսակներ հանդիպել. «Շատ հաճախ մարդիկ շատ ավելի բաց են այստեղ, քան կենտրոնում։ Բաց են քո առաջարկներին, չեն վախենում ցույց տալ, երբ մի բան չգիտեն»։
→ Backbone Branding-ի դասախոսությունը «Էպիգրաֆում»
8 9
#4(55) 2019
← Fedrigoni իտալական բարձրորակ թղթերի տեսականին
← «Էպիգրաֆի» հայտնի սթիքերները
← Հաճելի միջավայրն ապահովվում է այդ թվում վինիլային կրիչներից հնչող երաժշտությամբ
***
Այն, որ մարդիկ մինչ «Էպիգրաֆի» բացվելը նմանատիպ բան տարածքում չէին տեսել, թիմին մոտիվացնում է ավելի խելահեղ գաղափարներ առաջ բերել։ Այդպես որոշեցին չսահմանափակվել պարզապես գրախանութ լինելով և սկսեցին պարբերաբար միջոցառումներ նախաձեռնել: Առաջին երկուսն էսթետիկայի դերի մասին էր արվեստում, դիզայնում և ճարտարապետության մեջ։ Հետո Backbone դիզայն ստուդիոյի երեկո ունեցան, իսկ վերջերս էլ նոր ֆորմատով բանավեճ կազմակերպեցին «Ճարտարապետություն և թվային աշխարհ» թեմայով։ Բանավեճի ժամանակ առաջին շարքում դիզայներներ, ճարտարապետներ էին, իսկ վերջին շարքում մի քանի տարիքով տեղացի կանայք էին եկել և ուշադիր լսում էին։ Հենց այդպիսի տարբեր տեսակի մարդկանց ներգրավելն էլ ստեղծում է «Էպիգրաֆին» բնորոշ կոլորիտը։ Վերջերս էլ թիմով մաքրեցին խանութին մոտիկ գետնանցումի պատերը: «Քաղաքապետարանից անվերջ նույն պատասխանն էր, թե բա՝ մեր տարածքը չի, կճշտենք, կկապվենք: Մի քանի օր տանջվեցինք, մեծ տարածք մաքրեցինք, անգամ մեր էջում հոլովակ էինք տեղադրել, որ ուշադրություն գրավենք, քանի որ վայրը կարող է որպես հասարակական տարածք աշխատել՝ ուսանողական շարժը Ֆրանսիական և Եվրոպական համալսարաններից շատ է»։ Երբ վերադառնում ենք նախագծի ստեղծման վաղ փուլերին, էպիգրաֆցիներն ասում են, որ մշակութային բացեր կան կենտրոնից դուրս, որոնք պետք է լրացնել։ Եվ այդ ուղղությամբ էլ շարունակելու են շարժվել ապագայում. գրախանութը պատրաստվում է ընդլայնվել՝ բացվելով այլ ծայրամասերում և, միգուցե, նաև Երևանից դուրս։
Մարգարիտ Միրզոյան «Էպիգրաֆ» գրախանութ
ՔԱՂԱՔԱՄԵՋ Տրանսպորտ
Օդային կայարան Որտեղ և ինչպիսին կարող է լինել 1996-ից այս կողմ կառուցված մետրոյի առաջին կայարանը. «Տարբերակ» արվեստանոցի տարբերակը։
Այսօր քաղաքաշինական կյանքը Երևանում եռում է, և մետրոյի նոր կայարանի կառուցումն օրակարգի առաջին կետերից մեկն է: Օգտվելով այդ առիթից՝ «Տարբերակ» արվեստանոցը որոշեց առաջարկել կառուցել կայարան քաղաքի՝ իրենց կարծիքով ամենախնդրահարույց հատվածներից մեկում՝ «Փեթակ» առևտրի կենտրոնի և Սուրմալուի հատվածում։ Արվեստանոցի համահիմնադիրներ Արմենի և Կարենի խոսքերով վայրի ընտրությունը հիմնավորելու համար թիմը սկսեց ուսումնասիրել շուկաների մարդկային հոսքերը, մեքենաների հոսքերը և ընդհանուր տրանսպորտային ցանցը: Ինչքան մարդ է գալիս շուկա, որ տրանսպորտից և ինչ հաճախա-
10 11
#4(55) 2019
կանությամբ են օգտվում, ինչքան են քայլում: Փորձեցին հասկանալ՝ արդյոք տեխնիկապես հնարավո՞ր է այդ կամուրջի վրա մետրո կառուցել, թե ոչ: Չափվեց «Սասունցի Դավիթ» ու «Զորավար Անդրանիկ» կայարանների միջև ընկած տարածությունը: Այդ հատվածում կանգառ կառուցելն ինքնանպատակ չէր, և պետք էր հասկանալ՝ արդյոք նոր կանգառ կառուցելու դեպքում հարակից կանգառների միջև եղած հեռավորությունները չափից դուրս կարճ չե՞ն լինի: Հեռավորությունը կազմեց մոտ երկու կիլոմետր, որը գերազանցում է միջինում կանգառների հեռավորությունը, և եթե վերոնշյալ կանգառների միջև հայտնվի նորը,
ապա հեռավորությունները կգան միջինի: Նոր կայարանի կառուցումը բավական մատչելի է, քանի որ վերգետնյա է և նախատեսվում է կառուցել արդեն իսկ գոյություն ունեցող գծի վրա՝ համարյա թե օդում: Սկզբնական շրջանում առաջարկվում էր ունենալ ծածկ, սակայն հետագայում մտածեցին,որ կայարանը կարող է լինել մեկ հարկանի շինություն՝ մեկտեղելով տարատեսակ ֆունկցիաներ: Ճարտարապետները նույնիսկ կարծում են, որ արդյունքում հնարավոր է կոմպենսացնել կառուցման աշխատանքների գումարը. պետք է միայն տարածքները հանձնել կամ վաճառել օֆիսների, խանութների և սրճարանների համար։ «Էդտեղից էլ ծնվեց գաղափար. ստեղծել
↑ Կայարանի աքսոնոմետրիկ տեսքը
← Նոր կայարանը կլինի վերգետնյա և կկառուցվի արդեն գոյություն ունեցող գծի վրա
Հատված պաշտոնական նկարագրությունից Նոր կայարանն իրենից ներկայացնում է թեթև, մեկ հարկանի շինություն, որն ինքն իրենով հանդիսանում է նաև ծածկ մետրոյի հարթակների համար։ Շինության պարզ, ուղղանկյուն ֆորման կազմակերպված է տարբեր մեծության, ձևի և տարածական որակ ունեցող ծավալների հերթականությամբ, որոնք միմյանց կապված են նեղ կամուրջներով։ Կանգառի նման կազմակերպման միջոցով զուգահեռներ են անցկացվում մետրոյի համակարգի հետ, ինչն իրենից ներկայացնում է տարբեր որակներ ունեցող կայարանների ցանց՝ բնորոշ քաղաքային տարբեր միջավայրերի, և դրանք միմյանց կապող թունելները։ Կայարանի ծավալները հիմնավորվում են տարբեր կոմերցիոն և հասարակական ֆունկցիաներով։ Կոմերցիոն օգտագործման միջոցով կայարանը կդառնա եկամտաբեր, ինչը պակաս կարևոր գործոն չէ նախագիծը կյանքի կոչելու համար։
մի «բոքս», որի մեջ լինեն տարբեր ծավալներ, որոնց ճարտարապետական լուծումը կորոշի ինքը՝ պատվիրատուն, — պատմում է արվեստանոցի հիմնադիրը, — այսինքն՝ պլատֆորմի կառուցվածքը մնում է նույնը, իսկ ներսը կարող է փոփոխվել»: Կառույցը չի նեղացնի փողոցը, քանի որ տարածքն ինքն իրենով շատ խիտ ու նեղ է շուկայի, կայանված մեքենաների և մարդկանց անցուդարձի հետևանքով: Բոքսը լինելու է օդի մեջ, տեղադրված է լինելու հենց մետրոյի վրա հատուկ սյուների օգնությամբ և ավել տարածք չի գրավելու: «Տարբերակը» պատրաստել է կառուցման մի քանի տարբերակ, որոնք կներկայացվեն քաղաքապետարանին։
Մարգարիտ Միրզոյան «Տարբերակ»
ՔԱՂԱՔԱՄԵՋ Հեռուստատեսություն
-ի միջազգային ներտնային կինոփառատոն «Ի՞նչ կինո նայել» հարցը տանջում է բոլորիս գրեթե ամեն երեկո։ Ֆիլմերն այնքան շատ են, իսկ ընտրությունը, կարծես, դրանից չի հեշտանում։ Ահա այդ գործը հեշտացնող ուղեցույց, որ չմոլորվեք Ucom-ի 34 կինոալիքների և VoD-ի մեջ։ Կինո ըստ պահանջի
2000-ականներին ֆիզիկական կրիչներով վարձույթի սրահներն ամբողջ աշխարհում սկսեցին կորցնել հաճախորդներին. կասետով ու դիսկով կինո բերելու, մյուսն օրն էլ ափալ-թափալ վերադարձնելու զահլան գնալով պակասում էր։ Վրա հասավ ինտերնետը. հիմա կարելի է ուզածդ ֆիլմը պատվիրել ու դիտել առանց բազմոցից շարժվելու։ Հայաստանում այդ հնարավորությունն իր հաճախորդներին առաջինն ընձեռեց Ucom-ը։ Այսօր ընկերության VoD (Video on demad՝ վիդեո ըստ պահանջի) ծառայության տեսադարանում կա ավելի քան 2000 անվանում Full HD և 3D որակի նորագույն խաղարկային, անիմացիոն ու վավերագրական ֆիլմ: Դրանց մեծ մասը հասանելի է ինչպես ռուսերեն կրկնօրինակմամբ, այնպես էլ օրիգինալ ձայնով։ Իսկ հայկական սերիալների երկրպագուները (դուք կաք, մենք գիտենք) պետք է ուշադրություն դարձնեն վարձույթի Armenia Premium բաժնին, որը ներառում է հեռուստասերիալներ, սիթքոմեր, բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմեր, սթենդ-ափեր և այլն։ Ինչ նայել հենց հիմա. հունիսին VoD-ի ամենադիտվածների ցանկը գլխավորում էր Քվենտին Տարանտինոյի «Անտանելի ութնյակը»։ Վարպետի էպիկական, գրեթե երեք ժամանոց արնաշաղախ թրիլերն արժե նայել գոնե այն պատճառով, որ արդեն այս ամառ էկրաններ կբարձրանա Տարանտինոյի նոր գործը՝ «Մի անգամ Հոլիվուդում» դրաման։
→ Big Bang Theory-ն ավարտվեց
↓ HBO-ի թարմ գլուխգործոցը՝ «Չերնոբիլը»
Սերիալներ
Չնայած որ «Գահերի խաղն» ավարտվեց (իսկ վերջը հարամ արած սցենարիստները դեռ պատասխան են տալու), մենք դեռ ապրում ենք հեռուստաշոուների ոսկե դարում։ Ամենտարբեր թեմաներով, ժանրերի ու երկարության սերիալները լույս են տեսնում ամեն եթերաշրջան։ Ու այս տարվանից Ucom-ի բաժանորդներին հասանելի կլինի, օրինակ, ռուսական տեսավարձույթի Amediateka բաժինը, որն իր հերթին ներկայացնում է HBO-ի հսկայական տեսադարանը։ Այն, հիշեցնենք, ներառում է վերոնշյալ «Գահերի խաղը» և ռադիոակտիվ «Չեռնոբիլը»։ Մյուս սերիալային նորություններին կարելի է հետևել Fox և Fox Life ալիքներով, իսկ սիթքոմների համար պետք է մտնել Paramount Comedy և քսաներորդ անգամ վերանայել լեգենդար Friends-ը կամ South Park-ի նոր էպիզոդները։ Բայց միայն ամերիկյան ու եվրոպական սերիալներով ապրելը տաղտկալի կլիներ։ Հիշու՞մ եք, մի քանի տարի առաջ միանգամից մի քանի կորեական բազմասերիանոց ֆիլմ էր գնում հայկական ալիքներով։ Հիմա Ucom-ի փաթեթում մի ամբողջ ալիք կա՝ նվիրված ասիական հեռուստաշոուներին։ Dorama-ի եթերում կարելի է բռնացնել կորեական, ճապոնական, չինական ու նման այլ բազմասերիանոց դրամաներ, սիթքոմներ ու պատմական շարքեր։ Ինչ դիտել հիմա. Paramount Comedy-ում ընդհանրապես ցուցադրվում են ներկայի կարևորագույն սիթքոմները, բայց հենց հիմա ամենակարևորը Big Bang Theory-ն է։ Գիտնական-գիքերի զվարճալի կյանքի 12-րդ եթերաշրջանը վերջինն է, Շելդոնենք լքում են մեզ։ Paramount Comedy-ն, ի դեպ, նաև զուգահեռաբար ցուցադրում է սիթքոմի առաջին սեզոնները, գուցե այդպես սիրելի սերիալը ձգելու պատրանք ստեղծվի։
← Տարանտինոյի նախորդ ֆիլմը՝ մինչ լույս կտեսնի նորը
12 13
#4(55) 2019
Հոլիվուդ
Ամերիկյան կինոյից, իհարկե, չես փախչի։ Եվ ինչու՞ փախչել, երբ այն կարելի է վայելել իր ողջ բազմազանությամբ։ Ucom-ի կինոալիքներն ընձեռում են այդ հնարավորությունը։ Հին ու բարի կռիվ-կինոյի սիրահարների համար կա Viasat Action TV1000-ը։ Ինչպես հուշում է ալիքի վերնագիրը (նաև տարբերանշանի կարմիր երանգը), այստեղ 24 ժամ ցուցադրվում են էքշն ժանրի լավագույն նմուշները։ Նստում ես, բռիդ մեջ լցնում արևածաղիկը և անջատվում խփոցիների ու պայթյունների ներքո։ Իսկ այս ալիքի բարեկամ Viasat TV1000-ն արդեն, այսպես ասենք, լուրջ կինոյի համար է. ցանկը կազմված է վերջին տարիների դրամաներից ու օսկարակիր ֆիլմերից։ Իսկ եթե սիրտն ուզում է դասական ամերիկյան կինո, ժամանակի փորձությունն անցած ու գնալով ավելի ու ավելի հանճարեղ թվացող գործեր, կա Paramount Channel-ը։ Կարող է թվալ, թե այս ալիքով հեռարձակվում են նույնանուն կինոընկերության արտադրության ֆիլմերը, բայց ոչ, այդպիսի սահմանափակում չկա։ Ի դեպ, կարևոր հավելում. վերոնշյալ երեք ալիքներն էլ ունեն օրիգինալ լեզվով հեռարձակման հնարավորություն։ Ինչ դիտել հենց հիմա. Սթիվեն Սփիլբերգի երկու վաղ (շատ վաղ) աշխատանքները, որոնք դեռ Jurassic Park-ի պես չեն հավաքում աշխարհի փողերը, բայց արդեն ակնհայտ են դարձնում կենդանի դասականի ֆանտաստիկ հմտությունները։ Sugarland Express տրագիկոմեդիան (1973) Սփիլբերգին առաջին անգամ բերեց Կաննի կինոփառատոն, իսկ Close Encounters of the Third Kind (1977) գիտաֆանտաստիկ ֆիլմը փոխեց այլմոլորակայինների մասին ֆիլմերի ենթաժանրը։
↑ Մենք ենք, մեր կինոն, հնդկական կինոն և ուրիշները
← South Park-ն իդեալական գիշերային ժամանց է ապահովում
Ազգային կինո
Լինում է, երբ նստում ես հեռուստացույցի առաջ ու չես ուզում ոչ նոր Avengers-ը դիտել, ոչ հին սերիալի նոր սեզոնը, ոչ էլ անցյալ տարվա օսկարակիրներին։ Սիրտդ ուզում է պարզ ու հասկանալի հայկական կինո։ Մորթված գառների կամ երջանկության մեխանիկայի մասին։ Հատուկ այդ ցանկությունն իրականացնելու համար գոյությունի ունի Հայ կինո ալիքը։ 24 ժամ այստեղ պտտում են Հայաստանում ստեղծված ամեն տեսակի կինոարտադրանք. դասականներից մինչև մոռացված նախահեղափոխական գործեր, կամ քիչ նկատված ֆիլմեր 1990-ականներից։ Մարդ էլ կա տենչում է վերանայել «Զիտան և Գիտան», ինչպես նաև հանկարծ բաց չթողնել Բոլիվուդի նորանոր գոհարները։ Նրանց համար էլ կա Индийское кино հեռուստաալիքը։ Մի քանի ալիք էլ նվիրված է ռուսական կինոյին. Viasat TV 1000 Rus-ի և Наше Новое Кино-ի օգնությամբ կարելի է տեղյակ լինել ռուսական կինոյի ժամանակակից վիճակից։ Վիճակն առանձնապես փայլուն չէ, բայց երբեմն դա էլ բավարար է։ Ինչ դիտել հենց հիմա. Viasat TV 1000 Rus-ը ցուցադրում է Ալեքսեյ Բալաբանովի ֆիլմերը՝ “Брат” ու “Брат 2”-ից մինչև “Кочегар”: Ռուսական հոգու ամենախորքը տեսնող ռեժիսորի գործերը հեշտ մարսվողներից չեն, բայց Բալաբանովը պատահական չէ համարվում հետխորհրդային Ռուսաստանի մեծագույն վարպետներից մեկը։
Արեգ Դավթյան
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Պատմություն
Ծիրանի հասունացման շրջան Ինչպես Ռոտերդամում ֆիլմի ցուցադրությունից հետո կոնյակի ուղեկցությամբ զրույցը վերաճեց վեճի, թասիբի գցեց ու հանգեցրեց Ոսկե ծիրան կինոփառատոնի ստեղծմանը. առաջին տարիները վերհիշում են փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը։
14 15
#4(55) 2019
← Միքայել Ստամբոլցյանը, Սուսաննա Հարությունյանը և Հարություն Խաչատրյանը
ՄԻ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հարություն Խաչատրյան
Մենք երեք լավ ընկերներ էինք, որոնք սիրում էին կինոն, հայկական կինոն։ Ու մեծ մտավախությունների մեջ էինք, որ հայկական կինոն ամբողջովին կործանվում է։ Վաճառվեցին կինոթատրոնները, վաճառվեց կինոստուդիան, ֆիլմերը ֆինանսավորելու դրամ չկար, ոչ մեկին պետք չէր փառատոն կոչվածը, մարդիկ անտարբեր էին, մշակութային կառավարման օղակները չէին պատկերացնում՝ ինչպես պիտի շարունակվի կինոն։ Մտածում էինք ինչ անել, որպեսզի համոզենք մարդկանց, որ կինոյին ավելի մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ կինոն իրոք շատ կարևոր գործիք է, հատկապես փոքր ազգերի և փոքր երկրների համար, իրենց մասին պատմելու, մեծ աշխարհի և այլ ազգերի հետ երկխոսության մեջ մտնելու: Հազարավոր մարդկանց մոտով անցանք և փորձեցինք օգնությամբ անել, բայց հասկացանք, որ օգնություն չկա, չեն օգնում: Որոշեցինք մեկ-երկու տարի գումար հավաքել, պատրաստ էինք նույնիսկ հող ու բնակարան վաճառել, մենակ թե հաջողվեր։ Բայց, բարեբախտաբար, ես հետ վերադարձա կինո մի քանի տարի ընդմիջումից հետո ու «Դոկումենտալիստ» ֆիլմով 2003-ին գնացի Կարլովի Վարիի կինոփառատոնին ու ստացա մրցանակ։ Իսկ դա մեծ իրադարձություն էր, չնայած, Հայաստանում կարծես թե չնկատվեց: Ինչ որ է։ Պիտի նշեինք հաղթանակը։ Կոնյակ ունեինք։ Սեղան գցեցինք, սկսեցինք խմել, և կար մի տարօրինակ մարդ, որը, կարծեմ, հրավիրված էլ չէր, մեր ընկերներից մեկի հետ եկել էր, խմում էր, մեկ էլ ասեց՝ «էդ ի՞նչ երկիր ա Հայաստանը, որ միջազգային փառատոն էլ չունեք»:
Սուսաննա Հարությունյան
Ֆիլմի պրեմիերայից հետո էր, մի ամբողջ սեղան հավաքվեց, մեծացավ, մարդիկ խոսում են, քննարկում են։ Իմ ծանոթ կինոքննադատներից մեկը միացավ՝ հոլանդացի
ՉԳԻՏԵՄ ԻՆՉՈՎ ԿՎԵՐՋԱՆԱՐ, ԵԹԵ ՀԱՐՈՒԹԸ ՎԵՐ ՉԿԵՆԱՐ ՈՒ ՉԱՍԵՐ. «ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ՀՈՒԼԻՍԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻՆ» Պիտերը վան Բուրենը։ Հավանել էր ֆիլմը, բայց սկսեց կատակներ անել, Հարութի նյարդերի հետ խաղալ։ Իսկ Հարութը գիտեր, որ Պիտերն Ամստերդամի փառատոնի ընտրողներից էր ու սրանից առաջ ֆիլմը չէր վերցրել։ Մի քիչ էլ գինովցած էր, էնպես որ սկսեց Պիտերին արդեն լուրջ ձենով հայհոյել։ Fuck your festival, fuck you և այլն: Պիտերն էլ պակաս չէր, ասեց «fuck your Armenia, էս ի՞նչ անկախ երկիր ա, որ չունի միջազգային փառատոն» և այլն։ Չգիտեմ ինչով կվերջանար էդ ամեն ինչը, եթե Հարութը վեր չկենար ու սեղանին խփելով չասեր. «Մյուս տարի հուլիսին սպասում ենք ձեզ Երևանի միջազգային կինոփառատոնին»։ Էդպես հայհոյանքներից ծնվեց Ոսկե ծիրանը։ Պիտերին մինչև հիմա համարում ենք փառատոնի կնքահայր։
Հարություն Խաչատրյան
Խմեցինք, գնացինք Երևան, մոռացանք։ Ես նոր ֆիլմ պիտի սկսեի՝ ուշք ու միտքս դա էր, ու մեկ էլ դեկտեմբերի կողմերը նամակ եմ ստանում Պիտերից. «Դուք երևի հայերով մոռացաք ձեր հրավերի մասին»: Մենք էլ խառնվեցինք իրար, տեսանք, որ լավ առիթ է, ինչպես ասում են, ընթացքում նետվել գնացք: Ինչո՞ւ փառատոն։ Որովհետև հասկացանք, որ այս երկիրը էդքան փող չունի, որ դպրոցներ բացի, ուղարկի
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Պատմություն
Անցյալ տարի փառատոնը նշեց 15-ամյա հոբելյանը
սովորելու, պրոեկտներ ստեղծի, սցենարներ պատվիրի, ֆիլմեր պատվիրի, որպեսզի կինոն շարժվի: Որոշեցինք ստեղծել կինոմթնոլորտ Հայաստանում, միջազգային լավագույն ֆիլմերը բերել: Մենք մեծամտություն ունեինք որոշելու, որ պետք է հրավիրենք լավագույն ֆիլմերը, որպեսզի հասարակությունը, երիտասարդությունը տեսնեն՝ աշխարհում ինչ է կատարվում:
ԾԻՐԱՆԻ ԳՈՒՅՆԸ
Միքայել Ստամբոլցյան
Շատերը հարցնում էին՝ բա ինչի՞ ծիրան, ոչ թե նուռ։ Նռից էն գլխից հրաժարվեցինք, քանի որ արդեն բավական ծամած էր Փարաջանովի թեման, բացի դրանից, ով ասես արդեն չէր գրանցել հեղինակային իրավունք։ Իսկ ծիրանը, բացի հայկական սիմվոլ լինելուց, նաև պրակտիկ որոշում էր, որովհետև մենք գիտեինք, որ Խաչատուր Սուքիասյանը պատրաստվում էր ծիրանի փառատոն անցկացնել, մտածեցինք, որ եթե անունով կապենք, գուցե մեզ ֆինանսապես աջակցի։ Եվ ոչ առանձնապես շատ, բայց օգնեց։ Էլի մի գործարար միացավ ու տակից դուրս եկանք։ Իհարկե, պետք էր նաև փառատոնի ձևաչափը որոշել, որովհետև միանգամից ինչ-որ մեծ բան անելն էդ կոպեկներով հնարավոր չէր։ Ուրեմն պետք էր ինչ-որ ձևով մի նիշա գտնել, խորշ, որը մերը կլիներ։ Էդ պատճառով որոշեցինք, որ առաջինը կլինի համահայկական։ Կարինե Խոդիկյանն էլ, որ էդ ժամանակ նախարարությունում էր, միացավ, ասեց՝ «Իմ ընկերները փառատոն են անում, ու ես վերջի՞նն եմ իմանում»։ Հենց էդ տարի ինչ-որ մեծ համահայկական միջոցառում էր նախատեսվում, մտածեց, որ էդ բյուջեից Ծիրանին էլ մի բան կհասնի։ Եվ հասավ։ Բայց հետո հասկացանք, որ զուտ հայ ռեժիսորներին ներկայացնելը շատ է նեղացնում փառատոնի նշանակությունը։ Երկրորդն արդեն լրիվ միջազգային էր, և որոշեցինք, որ
16 17
#4(55) 2019
ճիշտ ֆորմատն էն է, որ կա Կառլովի Վարիում՝ խաղարկային, վավերագրական և արտամրցույթային ծրագրեր, հայկականը պահպանելով, իհարկե։ Դա կարևոր էր՝ որովհետև ամեն դեպքում ուզում էինք, որ լինի մի տեղ, ուր կհավաքվեն աշխարհի հայ ռեժիսորներն իրենց գործերը ցույց տալու, որ դա իրենց համար էլ կարևոր դառնա ի վերջո։ Էդպես, օրինակ, առաջին տարում մրցույթում ցուցադրեցինք Ատոմ Էգոյանի «Արարատը», որը շահեց մրցույթում։ Մյուս տարի ինքն արդեն անձամբ եկավ, ստացավ մրցանակը ու համաձայնվեց դառնալ պատվավոր նախագահ։ Մրցանակը, ի դեպ, Պիտերն էր հանձնում Օպերայի բեմին։
ԿԻՆՈՆ ՉՄՈՌԱՑԱԾՆԵՐԸ
Սուսաննա Հարությունյան
Առաջին տարին մարդիկ քիչ էին, շատ քիչ։ Կինո «Մոսկվայի» հետ մենք շատ ենք աշխատել, բայց ոչ յոթ օր անընդհատ ինտենսիվ ցուցադրումներով։ 1994-ից հետո կինո գնալու մշակույթը պարզապես վերացել էր։ Կինոն այն վայրը չէր, որ գնում էին ընտանիքներով, ոնց որ 80-ականներին։ Ու մեր նպատակներից մեկն էդ վիճակը փոխելն էր։ Շատ մարդ պարզապես չգիտեր էլ, թե էդ ինչ է։ Էնպես որ մեր առաջին դիտողները կամ փոքրաթիվ հետաքրքրված մարդիկ էին, ընկերները կամ էլ պատահական անցորդները։ Ջահելներ համարյա չկային. բարեբախտաբար հիմա տարիքային պատկերը շատ փոխվել է։
Հարություն Խաչատրյան
Առաջին հանդիսատեսները կինոն չմոռացած մարդիկ էին ու պատահական անցորդներ: Առաջին ու երկրորդ տարին կիսադատարկ դահլիճներով անցավ փառատոնը: Շատերը մտածում էին, որ մենք կհիասթափվենք, էլ չենք անի, բայց մենք տեսանք, որ 10%-ի ավելացում կա ամեն տարի, հետաքրքրությունն աճում էր: Եթե առաջին տարին մեկ-երկու
← Կինո «Մոսկվայի» բրենդավորված ճակատը դարձավ փառատոնի այցեքարտերից մեկը
հայկական ֆիլմ էր, ապա հաջորդ տարի երկու-երեք: Վարպետության դասերին սկսեցին ավելի շատ մարդիկ գալ: Եթե առաջին տարին երեք-չորս հոգի էին, ապա հաջորդ տարի եկան 7-8-ը: Մենք հավատացինք մեր գործին: Երիտասարդներ հավաքեցինք մեր շուրջ, ովքեր կամավորություն էին անում, բայց հետո դարձան մեր թիմի հիմնական անդամները: Ինչն էր ամենակարևորը, հիմնական խնդիրը, որը դրված էր փառատոնի առջև: Առաջինը՝ լավ ֆիլմեր, երկրորդը՝ լավագույն ժյուրի, հետո՝ լավ մասնակիցներ և հանդիսատես: Դրանցից մեկի պակասության դեպքում փառատոնը խորտակվում է և չի հաջողվում: Տեղն էլ, իհարկե, կարևոր է, Երևանն անկրկնելի է էդ իմաստով։ Եվ դե ծիրանը, քանի՜ անգամ են խոստովանել մեր հյուրերը, որ էդպիսի համով ծիրան ոչ մի տեղ չեն կերել։
ԿԻՆՈՅԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ
Սուսաննա Հարությունյան
Սկզբի տարիներին ինչ խնդիրներ ասես չէին ծագում։ Շատ բարդ էր ֆիլմերը ֆիզիկապես բերելը։ 25 կիլոյանոց բեռ կարող էինք ստանալ Կառլովի Վարիից, որի հետ շատ լավ համագործակցում էինք՝ ֆիլմերն էին գալիս, հյուրերը, բայց ահա էդ չվերթը կարող էր լինել շաբաթ օրը, երբ մաքսատունը փակ ա, իսկ ֆիլմի ցուցադրումը նախատեսված լիներ կիրակի։ Ինչքա՜ն ենք տանջվել էդ ամենի ձեռքը։ Մի կերպ ստանում էինք ժապավենը, բայց արդեն չէինք հասցնում ստուգել՝ ամեն ինչ նորմա՞լ է, ճի՞շտ ֆիլմ է։ Դժվար է պատկերացնել, որ էն ժամանակ ժապավեն էր, կասետներ էր, նույնիսկ ոչ դիսկեր, դրանք հետո եկան։ Չնայած թվայինով էլ լինում են խնդիրներ՝ Ռոբեր Գեդիկյանի ֆիլմի գաղտնաբառը մինչև վերջին պահը չէր աշխատում։ 15 րոպեից ցուցադրություն ունենք, իսկ ֆայլը դեռ բեռնվում է։ Ժապավենը գոնե գիտես, որ եկել է, էստեղ է։
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԸ ԿԻՆՈՆ ՉՄՈՌԱՑԱԾ ՄԱՐԴԻԿ ԷԻՆ ՈՒ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴՆԵՐ: ԱՌԱՋԻՆ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՎ ԱՆՑԱՎ ՓԱՌԱՏՈՆԸ Բայց ամենադժվար բանը մերժումներն էին։ Ստիպված էինք դրան դիմել, որովհետև մենք ուզում էինք մակարդակը պահել։ Իսկ հայ կինեմատոգրաֆիստներից շատերը մինչև հիմա մտածում են, որ կարող են չհարգել դեդլայնները, պայմանները, չհարգել ընտրության մեր իրավունքը, պահանջներ ներկայացնել ու կարծել, որ մենակ էն, որ ֆիլմը հայկական է, բավարար պատճառ է այն ցուցադրելու համար։ Ու ախր ինչի ասես, որ չեն դիմում։ Շանտաժ են անում, նախարարություն են խառնում… Իսկ հետո զարմանում են՝ ինչի ֆիլմերը մրցանակ չեն ստանում, կամ ինչի են աննկատ անցնում, սկսում են մեզ մեղադրել։
Միքայել Ստամբոլցյան
Պիտերը մեր կողմերն առաջին անգամ էր գալիս։ Կարծում էր, որ պիտի գնա Թուրքիայից էլ էն կողմ մի ասիական երկիր, բայց ասեց՝ «պարզվեց՝ եկել եմ Եվրոպա»։ Ու իսկապես շատ սիրեց փառատոնը, սկսեց վերաբերվել էնպես, ինչպես մենք ենք վերաբերվում։ Ամեն կերպ օգնում էր կապերը հաստատելու գործում, շատ ուշադիր էր ժյուրիի ու ֆիլմերի ընտրության հարցում։ Իր ներգրավվածությունը շատ է օգնել, որ մենք ունենանք էն փառատոնը, որ հիմա կա։
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Պատմություն
↑ Ռուս քննադատ Կիրիլ Ռազլոգովը փառատոնի հետ էր առաջին օրերից
ԵՐԵՔ-ՉՈՐՍ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԱՐԴԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԳԱԼԻՍ ԷԻՆ ԲԵԼՈԿԻՈՆ ՈՒ ՄԱՀՄԱԼԲԱՖԸ, ԻՍԿ ՊԱՍԿԱԼԵՎԻՉՆ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԱՐԴԵՆ ՀՅՈՒՐ ԷԼ ՉԷՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ, ՄԵՐՈՆՔԱԿԱՆ ԷՐ Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզնից բացի ոչ ոք չէր էլ սպասում, որ առաջինից հետո կշարունակենք։ Որովհետև նման փորձեր շատ էին եղել, ու դրանք հիշելով՝ շատերին թվում էր, որ մեկ-երկու անգամից ավելի ուժերս չեն պատի։ Եվ գրում էին, ծաղրում էին, վատաբանում էին։ Մեկը թերթում հսկայական բացասական տեքստ էր տպագրել, որովհետև իր սիրեկանի ֆիլմը չէինք ընդունել։ Սկզբում նեղվում էինք, ազդվում էինք, հետո հասկացանք, որ ճիշտն ուղղակի ուշադրություն չդարձնելն է։
Հարություն Խաչատրյան
Ի վերջո հայտնվեցին մեր լավ հովանավորները, Մշակույթի նախարարությունը և կառավարությունը կարծես թե հավատացին մեզ: 50 միլիոն դրամ տրամադրեցին… Բայց անցյալ տարի, չգիտես ինչու, խախտվեց բալանսը, և այդ տարի նորից պիտի մարդկանց ապացուցենք փառատոնի կարևորությունը: Ինչևէ, մեր նոր երիտասարդ ղեկավարները կառավարության իրենց գործընկերների պես համառ են ու կարծում եմ, որ լեզու անպայման կգտնեն։ Շատ կարևոր է նորից ու նորից ապացուցելու Ոսկե ծիրանի կարևորությունը։
18 19
#4(55) 2019
ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁԱՆՔ
Միքայել Ստամբոլցյան
Ես հասկացա, որ փառատոնը ճանաչելի է դարձել ու ինչ-որ գործ է անում, երբ Աբովյանով իջնում էի, հետևիցս երկու ջահել աղջիկ էին գալիս ու քննարկում էին Աբաս Քիառոստամիի նախորդ օրվա ելույթը։ Դա արդեն մեծ հաղթանակ էր, Երևանում սովորական մարդիկ արդեն գիտեին, թե ով է Քիառոստամին։
Սուսաննա Հարությունյան
Իսկ ես շատ լավ հիշում եմ երրորդ փառատոնի էն պահը, երբ մտա «Golden Tulip» հյուրանոց ու այգում միասին տեսա Բեռլինի փառատոնի տնօրեն Մորիս Դեհարդենին, հետը՝ Էգոյանը, Գոթֆրի Ռեջիոն ու Փելեշյա՜նը։ Այ դա արդեն կայացած փառատոնի նշան էր։ Ընդհանրապես, Փելեշյանի ու Գոթֆրի Ռեջիոյի հանդիպումը բոլոր տարիների ամենահիշարժան պահերից էր։ Անձամբ ծանոթ չէին, բայց երկուսն էլ միմյանց արվեստը շատ էին գնահատում։ Հատկապես Ռեջիոյի համար Փելեշյանի հետ հանդիպումը երազանքի պես բան էր։ Պատկերացրեք՝ 2000-ականներ, Երևան, Հայաստան, կինոյի աշխարհի համար մեղմ ասած ոչ հայտնի տեղ, բայց ամենաականավոր մարդիկ շատ հաճույքով գալիս էին։ Երեք-չորս տարի հետո արդեն հանգիստ գալիս էին Մարկո Բելոկիոն ու Մոհսեն Մահմալբաֆը, իսկ Գորան Պասկալևիչն ընդհանրապես արդեն հյուր էլ չէր համարվում, լրիվ մերոնքական էր։
Հարություն Խաչատրյան
Աբաս Քիառոստամին էր մեր մեծ բարեկամը. երկրորդ փառատոնին եկավ ու կարծես սիրահարվեց։ Երեք անգամ եղավ մեր հյուրը, մի տարի էլ շատ հրաշալի կուրսեր անցկացրեց մեր կինոդպրոցի համար։ Մեծ կորուստ էր նրա մահը… Յոս Ստելինգի գալը սովորական բան դարձավ, իր ծնունդն էր
նշում նույնիսկ Երևանում։ Էգոյանը որպես նախագահ էր էստեղ լինում, իսկ Ազնավուրն իր ցանկությամբ մասնակցում էր ֆիլմերի ընտրությանը… Եթե հիմա հերթով նշենք փառատոնի ընկերներին ու մեծ հյուրերին, ժամեր կտևեն։ Եվ դա իսկապես խոսում է նրա մասին, որ Ոսկե ծիրանն արդեն զբաղեցրել է իր ամուր տեղը կինոփառատոների քարտեզում։
ԵՐԵՔ ԾԻՐԱՆԱԿԻՐՆԵՐԸ
Հարություն Խաչատրյան
Նոր եռյակին՝ Հասմիկին, Վարյային ու Կարենին, մենք իհարկե շատ լավ գիտենք, երևի կարելի է ասել՝ մանկապատենական տարիքից։ Հասմիկը նոր էր ավարտել ինստիտուտը, երբ եկավ մեզ մոտ որպես կամավոր։ Վարյան էլ մեր աչքի առաջ է մեծացել, մեր շատ մտերիմ ընկերուհի և կոլեգա Նունե Հովհաննիսյանի աղջիկը ու Բագրատ Հովհաննիսյանի թոռնիկը, սկզբից էլ գիտեր, որ գալու է Ոսկե ծիրան։ Երբ Գերմանիայում էր ապրում, հատուկ գնացի, որ քննարկենք իր մասնակցությունը։ Կարենն էլ երկար տարիներ որպես լրագրող լուսաբանում էր փառատոնը, հետո նաև մասնակցում էր ֆիլմերի ընտրությանը։ Իրենք մեզ պես չեն աշխատում, այլ մոտեցումներ ունեն։ Բայց մենք ամբողջությամբ վստահում ենք իրենց, ու ձեն չենք հանում, նույնիսկ երբ կտրականապես համաձայն չենք որոշ հարցերում, որպեսզի լինեն ազատ ու անկախ։ Մենք հասուն մարդիկ էինք, կայացած էինք կինոյում, մենք էլ աշխարհը լավ գիտեինք։ Էդ առումով մեզ համար շատ հեշտ էր, բայց նաև դժվար էր, որովհետև դժվար է մեծ տարիքում նոր գործ սկսելը։ Իսկ երիտասարդները թեև չունեն էդպիսի փորձ, բայց կա մեծ համարձակություն ու էներգիա։ 16-րդ փառատոնն էքսպերիմենտալ է։ Նոր եռյակը պիտի փորձի իր ուժերը, հին եռյակը պիտի փորձի չխառնվել, սովորել երկրորդական դերերին։ Սա ինչ-որ առումով փառատոնի երկրորդ ծնունդն է։ Մենք կատարեցինք մեր անելիքը, հիմա միայն կօգնենք։
Արեգ Դավթյան
«Դա ուղղակի կախարդանք էր»
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Խոշոր պլան
20 21
#4(55) 2019
Ոսկե ծիրանի նոր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը՝ երիտասարդացած ղեկավար կազմի անդամներից մեկը, բնավ նոր դեմք չէ փառատոնում. նրա հարաբերությունները Ծիրանի հետ սկսվել են դեռ առաջին տարում։ Ինչպե՞ս կինոյին սիրահարված տնտեսագետ ուսանողուհին դարձավ փառատոնի ղեկավար. պատմում է Հասմիկ Հովհաննիսյանը։
Առաջին տարին էր, ես ու ընկերուհիս՝ Լիանը, որը հիմա դեռ աշխատում է էստեղ, իրար հետ գնացել էինք նայելու ինչ-որ ֆիլմեր։ Ես համալսարանի տնտեսագիտության երրորդ կուրսում էի, բայց ուշք ու միտքս կինոյական ինչ-որ բաներ անելն էր: Հիշում եմ՝ համալսարանում կինոխմբակ ունեինք, մեզնից գոհ ինչ-որ բաներ էինք նկարում, հիմա չեմ հիշի ինչ, բայց բավականին լուրջ էինք վերաբերվում։ Ու երբ լսում ես հանկարծ կինոփառատո՜ն, Հայաստանու՜մ, մեր ձեռքի տա՜կ… ո՞նց չմասնակցես։ Ծիրանը դարձել էր էդ մեր ամառվա ամենակարևոր անելիքը, մեր ամբողջ էներգիան ու եռանդը տվեցինք փառատոնին։ Չէինք հասցրել գրանցվել որպես կամավոր, բայց քանի որ ամբողջ ժամանակը տարածքում էինք, ուզած-չուզած երբ պետք էր լինում ինչ-որ մեկի համար թարգմանել, թարգմանում էինք, օգնում էինք, վազվզում էինք անընդհատ: Բոլորը գիտեին, թե փառատոնի կամավորներ ենք: Հետո փակմանն էինք գնացել, նկարվել էինք հյուրերի հետ, ինչ ասես արել էինք: Ամենազվարճալի ֆոտոն շվեդ դոկումենտալիստ Գուննար Բերգդահլի հետ սելֆին էր։ Դիտողը որ նայի, կմտածի՝ էս աղջիկները շվեդ դոկումենտալիստի նվիրյալ ֆանատներ են, բայց իրականում մինչև փառատոնն իր մասին ոչինչ չգիտեինք։ Բայց ֆիլմը դիտեցինք, հավանեցինք, հետո փակմանը տեսանք, գնացինք, սկսեցինք խոսել ու նկարվեցինք: Լավ հիշում եմ, բոլորիս ձեռքներին ինչ-որ խմիչք կար, շատ լուրջ վիճակ էր: Էնպես չի, որ խմում էինք էդ գինին, բայց քանի որ բոլորն էդպիսի լուրջ վիճակներում էին, մենք էլ էինք:
***
Անցնում է մի ամիս, երկուսով գալիս ենք Ոսկե ծիրան, ասում ենք՝ դե ուզում ենք ձեր մոտ աշխատել: Առաջին փառատոնը նոր վերջացել էր, օգոստոս-սեպտեմբերն էր: Մեկ էլ Սուսաննան ասեց. «Վա՜յ, էս էն էրեխեքն են ժուռնալի մեջից»: Բացում են առաջին փառատոնի մասին պատմող ամսագիրը, որտեղ ես ու Լիանը կանգնած՝ մեզնից գոհ, նկարված ենք հյուրերի հետ: Ասում ա. «Մենք էլ մտածում ենք՝ էս ո՞վ են, որ սաղ հյուրերի հետ նկարվել են»: Ու հիմա հասանք էստեղ։ Փաստորեն ճիշտ էր, որ տնտեսագետ չդառա:
«ՎԱ՜ՈՒ, ԷՍ ՄԱՐԴԻԿ ԵԿԵԼ ԷԻՆ, ՈՒ ՄԵՆՔ ՀԻՄԱ ԻՐԱՆՑ ՆԱՄԱԿ ԵՆՔ ԳՐՈՒՄ, ԱՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐՍԻ, ՈՐ ԵԿԵԼ ԷԻՔ»: ԴԱ ԷԼ ՀԵՐԻՔ ՉԻ, ԷԴ ՄԱՐԴԻԿ ԷԼ ԱՄԵՆԱՍԻՐԱԼԻՐ ՁԵՎՈՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ: ՖԱՆՏԱՍՏԻ՜Կ ԷՐ
Առաջին գործերիցս մեկը արդեն անցած փառատոնին եկած բոլոր հյուրերին նամակներ գրելն էր, շնորհակալություն հայտնելը, մեյլինգ լիսթեր կազմելը, այսինքն՝ առաջին հայացքից անհետաքրքիր, հետփառատոնային աշխատանք։ Բայց մեր համար դա էսպես էր ընկալվում. «Վա՜ու, էս մարդիկ եկել էին, ու մենք հիմա իրանց նամակ ենք գրում, ասում ենք մերսի, որ եկել էիք»: Դա էլ դեռ հերիք չի, էդ մարդիկ էլ ամենասիրալիր ձևով պատասխանում են: Ֆանտաստի՜կ էր։ Ես ու Լիանը եկանք, մնացինք ու մնացինք։ Առաջին փորձնական փառատոնից հետո երկրորդն արդեն միջազգային էր դառնում, միանգամից կտրուկ մեծանում։ Բայց իմ համար կապ չուներ՝ մեծ ա, թե փոքր, երկրորդը, երրորդը՝ դա ուղղակի կախարդանք էր, որի հետ մենք կարողանում էինք առնչվել մեր տաղտկալի համալսարանական առօրյայից հետո։
***
Իհարկե, առաջին տարիներին կիքսեր պատահում էին։ Օրինակ՝ 2005-ին Լիանի հետ գնացել էինք առաջին հյուրին դիմավորելու՝ անգլիացի մասնագետ էր, որը բացումից մի օր առաջ էր գալու։ Գիշերվա հազար, դեռ հին «Զվարթնոցը», որ դրսում ես կանգնումսպասում, լիքը մարդ, մենք էլ էդ կնոջ անունը ցուցանակին գրած կանգնած սպասում ենք։ Չկա ու չկա, խառնվում ենք իրար, ամբոխի մեջ գժանոց ա տիրում, չենք հասկանում՝ ինչ անենք… Վերջը պարզվեց, որ դուրս էր եկել, չէր ենթադրել, որ մենք կդիմավորենք ու իրա համար գնացել-հասել էր հյուրանոց։ Ընդհանրապես, հյուրերից շատ քչերն են բողոքում, որպես կանոն՝ հասկացող ու ըմբռնող են բոլորը։ Իմ ամենամեծ սերը բոլորի մեջ սերբ ռեժիսոր Պասկալևիչն էր։ Իր գալը ինձ համար ամենամեծ տոնն էր, որովհետև ես իրեն մինչև էդ էի սիրում, իսկ գալուց հետո ավելի սիրեցի։ Էդ տարի ինձ համար ամենակարևոր խնդիրն էնպես անելն էր, որ իր ծրագիրը լավ անցնի։ Վիմ Վենդերսն էլ շատ բարի պապիկ էր, չնայած որ բավական անհարմար բան եղավ. ճամպրուկների կեսը տեղ չէր հասել, ընդ որում ոչ թե ուղղակի շորեր, այլ ինչ-որ սարքավորումներ, խցիկներ։
***
Էս ամբողջ անցած ճանապարհն, իհարկե, օգտակար էր հիմա փառատոնը գլխավորելու համար։ Շատ կարևոր է, որ գիտես կամավորների գործը, ոչ թե էն, ինչ ինքն անում է, այլ էն, ինչ ինքն ուզում է, իրեն ոգևորում է։ Քո մաշկի վրա զգացել ես էդ հյուր կորցնելը, անսպասելի խնդիրների հայտնվելը, դրանց հետ պայքարելը։ Էնպես է ստացվել, որ համարյա բոլոր օղակներով քիչ թե շատ անցել էի: Նաև հատված եղավ, երբ մի քանի տարի պաուզա էր եղել, բայց էդ էլ լավ էր, քանի որ թարմ հայացքով կարողացա նայել նախագծին։ Բայց դե տեսնենք, մինչև հուլիսը չգա, դժվար կլինի ասել։ Հիմա փոփոխություններ կան տարբեր ուղղություններով, մեծ ու փոքր, բայց բոլորն էլ կարևոր։ Ինձ համար ամենանշանակալիցը մեր բոլոր կրթական ծրագրերի միավորումն է մեկ ընդհանուր միավորի մեջ՝ հանդիպումներ, վարպետության դասեր, մասնագիտական դասընթացներ դերասանների, պրոդյուսերների, նույնիսկ գրիմի մասնագետների համար։ Իսկ մյուս ամենասպասված նորությունը մեծ բացօթյա ցուցադրություններն են։ Աննախադեպ մեծ էկրանով, շատ հանդիսատեսով ու բարձրորակ պրոյեկցիայով։ Կինոն տոն է, որ պիտի հասանելի լինի բոլորի համար։
***
Երբ նամակ ես գրում ինչ-որ հայտնի ռեժիսորի ու հետո իրենից պատասխան ես ստանում, ֆանտաստիկայի ոլորտից է։ Հետո գալիս է մի օր, երբ հասկանում ես, որ լրիվ նորմալ է խոսել Վենդերսի հետ, պատմել քո պլաններից, երազանքներից, արած-չարածներից։ Իսկ էդ խոսակցություններից էլ հասկանում ես, թե ինչքան շատ են հնարավորությունները։ Որ բոլոր սահմանները հարաբերական են, որովհետև քեզ թվում է՝ ինչ-որ մարդիկ կան, որ անհասանելի են, էստեղ չեն, իրենց հասնելու քո երազանքները իրական չեն, բայց դա էդպես չի։ Եվ էդ ճշմարտության գիտակցումն ինձ տվել է Ծիրանը։ Նաև անհավանական փորձ ու սեփական ուժերին հավատալու ունակություն։ Հիմա ցանկացած ուրիշ գործի մեջ, եթե հանկարծ մտավախություն է առաջանում, որ դժվարություններ կլինեն, ինքս ինձ ասում եմ՝ դե լավ է, փառատոնի յոթ օրվա գժանոցից հետո սա ի՞նչ ա, որ չանես։
Արեգ Դավթյան Բիայնա Մահարի
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Կինոդիտում
Յուրաքանչյուրին իր կինոն Ինչու չեն տարանջատվում խաղարկայինն ու վավերագրականը, ինչ գժություններ կցուցադրվեն կեսգիշերից հետո, ինչպես կնայվի հայկական կինոն վրացականի ու պարսկականի կողքին և ինչ հիթեր են գալիս Կաննից ու Բեռլինից, և ինչու, ավա՜ղ, չի ցուցադրվի Տարանտինոյի նոր բոցը. մեր խնդրանքով Ոսկե ծիրանի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանը պատմել է, թե ինչպես է փոխվել փառատոնի ծրագիրը և ինչ ֆիլմեր կարելի է սպասել հուլիսյան շոգ օրերին։
87 տարի առաջ օգոստոսի 6-ին՝ տեղական ժամանակով երեկոյան 21:32-ին, մի խումբ կինոսերներ դիտեցին Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլ և Միսթր Հայդ» ֆիլմը՝ մեծամասամբ նույնիսկ չգիտակցելով, թե ինչ հեռագնաց ու փառահեղ պատմություն են կերտում այդ պահին՝ դիտելով երբևէ փառատոներում ցուցադրված առաջին ֆիլմը, որի ցուցադրությամբ Լիդո կղզու «Էքսելսիոր» հյուրանոցի տեռասում 1932 թվականին մեկնարկեց պատմության մեջ առաջին՝ Վենետիկի կինոփառատոնը։ Թեպետ այսօր փառատոները դարձել են խիստ բազմազան ու բազմաբովանդակ, իսկ դրանց քանակն աշխարհում գերազանցում է 3000-ը, գրեթե նույնն է մնացել գործառույթն ու առաքելությունը՝ պատվել նորին մեծություն կինոն, մեծարել նրա ստեղծողներին՝ մեծ էկրաններին ի ցույց դնելով ֆիլմեր, որոնք հաճախ չես տեսնի մասսայական վարձույթում կամ հեռուստատեսային էկրաններին, հավելել այդ ամենը մարդկային շփումներով և տոնի սրտատրոփ զգացողությամբ։ Փառատոներում տարեցտարի կարող են տարբեր լինել բյուջեի ծավալները, աստղային հյուրերի քանակը, հյուրասիրությունների ճոխությունը կամ էլի տասնյակ բաղադրիչներ, բայց չի կարող չլինել ֆիլմերի լայն ընտրանի, որոնց տպավորիչ լինելու աստիճանը նույնպես կարող է տատանվել տարեցտարի կամ էլ պարզապես՝ ըստ տրամադրության կամ՝ ըստ կինոճաշակի, սակայն նրանց քանակը միշտ պետք է լինի ավելին, քան մարդ ի զորու է դիտել անգամ ամենօրյա անդադար կինոդիտումների արդյունքում, չէ՞ որ փառատոնն ընտրություն է, որի արդյունքում յուրաքանչյուրը պետք է գտնի իր կինոն, որն, ինչպես գիտենք, ամենքինն է, բայց և ամեն մեկն ունի իր կինոն: Կինոյի ստեղծման օրվանից ի վեր դրա վավերագրական և խաղարկային տեսակները գտնվում են հարաբերական տարանջատման մեջ, որի երբեմն հստակ, իսկ շատ ավելի հաճախ՝ լղոզված սահմանները շարունակվում են քանդվել 21-րդ դարում, մինչդեռ շարքային փառատոնային հանդիսատեսի մոտ վավերագրական կինոյի հանդեպ հետաքրքրությունը հաճախ մնում է խաղարկայինի ստվերի տակ։ Ուստի՝ այս տարի ամբողջ փառատոնային խճանկարում կինոյի այս երկու տեսակները չունեն ծրագրային բաժանումներ և հանդիսատեսը կտեսնի խաղարկային, վավերագրական, կիսավավերագրական կամ կիսաանիմացիոն ֆիլմեր կողք կողքի թե՛ միջազգային մրցույթում, թե՛ կարճամետրաժում, թե՛ տարածաշրջանային համայնապատկերում՝ հավասար պայքարելով ժյուրիի մրցանակների և հանդիսատեսի հետաքրքրության համար։ Տեսակային սահմանափակումից զատ հանդիսատեսը չի ունենա նաև ժանրային բաժանարարներ՝ եվրոպական սոցիալական դրամաների կողքին տեսնելով սարսափ ֆիլմեր, դասականների կողքին՝ ավանգարդ էքսպերիմենտներ, սյուրռեալիստական ցնորքներ, երգիծական կատակերգություններ, պատմական կտավներ, էրոտիկ թրիլերներ և այդպես շարունակ՝ ըստ արդեն իսկ հաստատած պայմանավորվածության, որ «յուրաքանչյուրն ունի իր կինոն»։
22 23
#4(55) 2019
Վենետիկի կինոփառատոնը, որ ժամանակին բացվել էր Ռուբեն Մամուլյանի ֆիլմով
Ռեգիոնալ ծրագրեր
Միջազգային մրցույթը խոստանում է բազմազան ու բազմաժանր կինո
Միջազգային մրցույթային ծրագիր
15-ից ավելի երկրներ ներկայացնող 10-ից ավել տարբեր ժանրերի և տեսակների ֆիլմերը կրկին գալիս են ցուցադրելու փառատոնի ամենածավալուն ու բազմերանգ պատկերը՝ ուրվագծելու կինոաշխարհի արդի օրակարգը, որում կանադացի Դենի Կոտեի ուրվականները կայցելեն 200 հոգանոց տարօրինակ մի քաղաք («Ուրվականների քաղաքի անթոլոգիան»), իսկ լատվիացի Յուրիս Կուրսիետիսի մսագործ Օլեգը՝ 200,000-անոց Բրյուսել («Օլեգ»), աֆղան վավերագրող Հասան Ֆազիլին կփախչի թալիբներից («Կեսգիշերային ճամփորդ»), մինչ բրիտանացի լուսանկարիչ Ռիչարդը կառերեսվի սեփական անցյալին («Ռեյ և Լիզ»), Ծագող Արևի Երկրից իր մասին կպատմի առաջին դիվանագիտության առաջամարտիկ մեր հայրենակից Դիանա Աբգարը («Առանց քաղաքացիության դիվանագետը»), իսկ մակեդոնուհի Տեոնա Միտևսկան քրիստոնեության բնօրրանում մեծ էկրաններից կհաստատի Աստծո գոյությունը («Աստված կա, նրա անունն է Պետրունյա»)։ Մրցույթային ծրագրում են այս և էլի ուրիշ ֆիլմեր, որոնցից մի մասի համար Ոսկե ծիրանը դառնում է նշանակալի փառատոներից հետո մեկ այլ ցանկալի հանգրվան, իսկ մյուսները նոր-նոր են սկսում իրենց փառատոնային ճանապարհը։ Եվ ո՞վ գիտի, թե որ ֆիլմը մյուսներից ամուր կգամվի սրտերին պատվավոր ժյուրիի, որն այս տարի կգլխավորի խորհրդային և ռուսական կինոյի մեծ վարպետ, 70-ամյա հոբելյար Ալեքսանդր Մինդաձեն։
Ժյուրիի նախագահ Ալեքսանդր Մինդաձեն
Ռոբերտ Փաթինսոնով High Life-ը՝ Ծուռ ծիրան ծրագրում
Բազում տարիներ Ոսկե ծիրանի կարևոր մասերից մեկը կազմել է «Հայկական համայնապատկեր» ծրագիրը, որն այս տարի ոչ թե վերանում է, այլ ընդլայնվում ու ձևափոխվում՝ ընդգրկելով մի ամբողջ տարածաշրջան, որի շրջանակն ամփոփում է մեզ մեր սահմանամերձ բոլոր երկրների հետ՝ Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Իրան։ Առաջին անգամ մենք կփորձենք մեր կինոն դիտել հարևան երկրների կինոարտադրության անմիջական ծրագրային համատեքստում։ Լիամետրաժ տարածաշրջանային ֆիլմերից բացի, երկար դադարից հետո կառաջարկի ռեգիոնը ներկայացնող կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ կազմված մոտ երկու տասնյակ ֆիլմերից։ Տարածաշրջանային հայեցակարգում հայ կինոն ոչ թե կորում է, այլ կոնտեքստավորվում է, դրվում մյուսների հետ կողք կողքի՝ ավելի ակնառու դարձնելով պատկերացումն առ այն, թե որտե՞ղ ենք մենք գտնվում, ինչպիսի ֆիլմեր ենք նկարում, ինչի մասին ենք խոսում մենք, ինչի մասին՝ դրկից կինեմատոգրաֆները։
Արամ Խաչատրյանի բայոպիկը՝ արտամրցութային ծրագրում
Ծուռ Ծիրան
Մի շարք փառատոներում ընդունված են այսպես կոչված «այլընտրանքային կինոյի» տարատեսակ հարթակներ, որոնցից հատկապես տարածված են կեսգիշերային ցուցադրությունները պայմանական «Խենթ կեսգիշեր» (Midnight Madness) խորագրի ներքո։ Խենթության, խելառության, գժության տիպիկ ու կոլորիտային հայկական հոմանիշներից է «ծուռ» բառը, որը ոչ միայն արտահայտում է ծրագրի «խելագարության» մթնոլորտը, այլ նաև կրում «թեք», «կոր» կամ «ոչ շիտակ» իմաստային երանգները, որոնցով և պարուրված է արվեստաբան Վիգեն Գալստյանի կողմից համադրված փառատոնի թերևս ամենամոլեռանդ ծրագիրը՝ «Ծուռ ծիրանը»՝ բաղկացած ռադիկալ, էքսպերիմենտալ, էքստրեմալ, սուբվերսիվ և շոկային ֆիլմերից, որոնք դուրս են փառատոնային ցանկացած տեսակի «կոնյունկտուրայի», պոլիտկոռեկտության և գրաքննության սահմաններից։
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Կինոդիտում Անյես Վարդայի վերջին կինոնկարը
Հետահայաց/հատուկ ցուցադրություններ
Երևանյան պրեմիերաներ
Ամենալայն հանդիսատեսի մեծ սերն ու սպասումը վայելող «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ֆիլմաշարը կշարունակի երևանցիներին ներկայացնել համաշխարհային առաջատար փառատոների հիթերը, ու չնայած որ յուրաքանչյուր այդպիսի ֆիլմի ցուցադրություն իրավունքի հետևում կանգնած են ոչ միայն երկարատև բանակցություններ և ոչ քիչ ծախսեր, այլ նաև ֆիլմեր, որոնք կարող էին, բայց այդպես էլ չդարձան փառատոնային «Երևանյան պրեմիերաներ» այս կամ այն պատճառով։ Ինչպե՞ս չնշել, որ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» երկար սպասված ֆիլմի ձեռքբերումը չստացվեց զուտ այն պատճառով, որ ֆիլմի վարձույթը նախատեսված է Ոսկե ծիրանից ընդամենը մեկ ամիս անց, իսկ, օրինակ՝ Պեդրո Ալմոդովարի «Փառք և կիրք» ֆիլմի դեպքում՝ ընդհակառակը՝ փառատոնից մեկ ամիս շուտ։ Բայց քանի որ լավ ֆիլմերը բարեբախտաբար քիչ չեն, ծրագիրը կրկին կներկայանա ամենաբարձր մակարդակով։ Այստեղ են և Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» գլխավոր մրցանակին արժանացած իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշները» և նույն փառատոնը գլխավորող մեկ այլ գրանպրիակիր Ֆրանսուա Օզոնի «Աստծո կամոք» սկանդալային դրաման, Ռոտերդամի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Present Perfect»-ը, եվրոպական կինոյի ալեհեր վարպետները Քեն Լոուչի, Մարկո Բելոկիոյի և Դարդեն եղբայրների նոր ֆիլմերը, Կաննի կինոփառատոնի առաջին և նույն ինքը՝ հռչակավոր Ջիմ Ջարմուշի վերջին՝ «Մեռածները չեն մեռնում» և նույն Կաննի ամենապատվավոր մրցանակի՝ «Ոսկե արմավենու» արժանացած կորեացի ռեժիսոր Բոն Ջուն-հոյի «Մակաբույծները» և ոչ միայն։
Փարաջանովի 95 ամյակին և Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ինքըստինքյան ենթադրվող հատուկ ցուցադրություններից զատ 16-րդ փառատոնի ուշադրության կենտրոնում է լեհական կինոն, ինչպես ժամանակակից ռեժիսորների ֆիլմերի ընտրանիով, այնպես էլ 50-60-ականների լեհական կինոյի ականավոր վարպետ Վոյչեխ Հասի շքեղ վերականգնված ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ։ Մեկ այլ հիանալի ֆիլմաշար է սպասվում փառատոնի պատվավոր հյուրի՝ մեքսիկացի հայտնի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի ֆիլմերի հատուկ ցուցադրության շրջանակում. «Ճապոնիան» (2002թ.), «Երկնային ճակատամարտը (2004թ.), «Խավարին հաջորդող լույսը» (2012թ.) և «Մեր ժամանակը» (2018թ.) ֆիլմերը 21-րդ դարի փառատոնային լավագույն նմուշներից են՝ հյուսելով ամբողջական պատկերացում ժամանակակից հեղինակային կինոյի ամենաինքնատիպ վարպետներից մեկի մասին։
Գլխավոր հյուր Կառլոս Ռեյգադասը
***
Ջիմ Ջարմուշի զոմբիկատակերգությունը
#4(55) 2019
Արտամրցութային ծրագրում հատուկ տեղ են զբաղեցնում ֆիլմերը, որոնք ձոն են մեծ արվեստագետներին, ֆիլմ-պորտրետներ՝ ականավոր արվեստագետների մասին պատմող, ինչպես վավերագրական, այնպես էլ խաղարկային։ Սերժ Ավեդիքյանի և Միքայել Դովլաթյանի պրոդյուսերական ուժերով և ֆրանսիացի ռեժիսոր Դավիդ Վիտալ Դյուրանի կողմից նկարահանված «Arménie(s), le Temps des Artistes» ֆիլմը, որում կտեսնեք սփյուռքի նշանավոր արտիստների՝ Ատոմ Էգոյանի, Ռոբեր Գեդիգյանի, Շառլ Ազնավուրի, Սիմոն Աբգարյանի, Արսինե Խանջյանի և ուրիշների պատմությունները։ Շանհայի միջազգային փառատոնում ունեցած պրեմիերայից հետո Երևան կժամանի Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պարը», բելգիացի վավերագրող Վինսենթ Սորելին կներկայացնի իր ֆիլմհետազոտությունը՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին։ Եվ վերջապես, կինոյի աշխարհում տարվա ամենամեծ կորուստներից մեկը՝ ֆրանսիական Նոր ալիքի նախամայր Անյես Վարդայի հրաժեշտի ֆիլմը՝ Varda Par Agnes-ը, կհանդիսանա ոչ միայն կինոյին ուղղված ֆիլմ-նամակ, այլ մի ամբողջ երկժամյա վարպետաց դաս հանճարեղ Վարդայի կողմից։ Ուշագրավ է, որ գեղեցիկ սեռը ներկայացնող ամենանշանավոր կինեմատոգրաֆներից մեկի՝ Անյես Վարդայի հետմահու ուղերձը խիստ խորհրդանշական է՝ երբեք Ոսկե ծիրանի ֆիլմերը չեն ունեցել այսքան շատ կին հեղինակներ։ Ու եթե մի շարք առաջատար եվրոպական փառատոներ կանանց ներգրավվածության այսչափ բարձր ցուցանիշի հասնելու համար գործարկում են քվոտաներ և ներքին կարագավորումներ, Ոսկե ծիրանի դեպքում առնվազն այս տարի դրան հաջողվեց օրգանիկ և ներդաշնակ կերպով, առանց որևէ ընտրական միջամտության։ Իր հերթին հաճելիորեն զարմացնում է հայ կանանց կողմից ստեղծված ֆիլմերի առատությունը թե՛ լիամետրաժ, թե՛ կարճամետրաժ բաժիններում։
Մեկ հոդվածում ոչ մի կերպ չի լինում նշել ուշադրությանն արժանի փառատոնի բոլոր ֆիլմերը, ճիշտ այնպես, ինչպես չի բավականացնի անգամ ձեր ամենաճկուն ժամանակը վայելելու ամենը 7 օրվա ընթացքում։ Հենց այդ պատճառով էլ փառատոնի ավարտն իր հետ կոչված է բերելու չհակազդված էմոցիաների թախծոտ, բայց հաճելի զգացում, որը վերստին բոցավառելու սպասումով կհանդիպենք արդեն մեկ տարի անց։ Իսկ մինչ այդ՝ բոլորին բարի դիտում։
Կաննի հաղթող Բոն Ջուն-հոն
24 25
Pret-a-Portrait
Ծիրանի ծրագրային տնօրեն Կարեն Ավետիսյանը
Կարեն Ավետիսյան
ԾԻՐԱՆԸ ԹՎԵՐՈՎ
ՎԱՃԱՌՎԵԼ Է ՇՈՒՐՋ
ԱՄԵՆ ՏԱՐԻ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է
105,000 ՏՈՄՍ։
120 150 ԿԻՆՈՆԿԱՐ -ԻՑ
125 ՇՆՈՐՀՎԵԼ Է
ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է
121 ՖԻԼՄ՝ 19
ԲՈԼՈՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՕԳՆԵԼ Է ՄՈՏ
1000
ՄՐՑԱՆԱԿ
ՏՈՄՍԵՐԻ ԱՐԺԵՔԸ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՂԵԼ Է
300-ԻՑ 1000 ԴՐԱՄ։
ԵՐԿՐԻՑ։
ԿԱՄԱՎՈՐ
ՈՐՊԵՍ ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄ ԾԻՐԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Է 255 ՄԱՍՆԱԳԵՏ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՍՂԱՐ ՖԱՐՀԱԴԻ, ԻՇՏՎԱՆ ՍԱԲՈ, ՊԱՎԵԼ ՊԱՎԼԻԿՈՎՍԿԻ, ՍԵՐԳԵՅ ԼՈԶՆԻՑԱ, ԱԼԵԿՍԱՆԴՐ ՌՈԴՆՅԱՆՍԿԻ, ՎԻԿՏՈՐ ԷՐԻՍԵ, ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ, ԻԼԴԻԿՈ ԷՆՅԵԴԻ, ՍԻՐՈ ԳԵՐԱ, ՌՈԲԵՐ ԳԵԴԻԿՅԱՆ, ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎ, ՅՈՍ ՍԹԵԼԼԻՆԳ
ԱՅՍ ՏԱՐԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է
740 ՖԻԼՄ ՊԱՏՎԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐԸ, ՍՏԱՑԵԼ Է 37 ՀՈԳԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԴԱՐԵՆ ԱՐՈՆՈՖՍԿԻ, ԱՍՂԱՐ ՖԱՐՀԱԴԻ, ԶԱՆՖՐԱՆԿՈ ՌՈԶԻ, ՆԱՍՏԱՍՅԱ ԿԻՆՍԿԻ, ՕՐՆԵԼԼԱ ՄՈՒՏԻ, ՑԶՅԱ ՉԺԱՆԿԵ, ԿԻՄ ԿԻ-ԴՈՒԿ, ԱՄՈՍ ԳԻՏԱՅ, ՅՈՍ ՍՏԵԼԼԻՆԳ, ԱԳՆԵՇԿԱ ՀՈԼԱՆԴ, ԲԵԼԱ ՏԱՐ, ՖԱՆԻ ԱՐԴԱՆ, ԹԵՈԴՈՐՈՍ ԱՆԳԵԼՈՊՈՒԼՈՍ, ԿԼԱՈՒԴԻԱ ԿԱՐԴԻՆԱԼԵ, ՎԻՄ ՎԵՆԴԵՐՍ, ՄԱՐԿՈ ԲԵԼԼՈԿԿԻՈ, ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՌԱ, ՄՈՀՍԵՆ ՄԱԽՄԱԼԲԱՖ, ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ։
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ
14 ՎԱՅՐԵՐՈՒՄ. ՄՈՍԿՎԱ, ՆԱԻՐԻ, ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ, ԿԻՆՈՊԱՐԿ, ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ, ԹՈՒՄՈ, ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳԻ, ԿԱՍԿԱԴ, ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՕԹՅԱ ԴԱՀԼԻՃ, ՕՊԵՐԱ, ՆԱՐԵԿԱՑԻ ԿԵՆՏՐՈՆ, ԿԻՆՈ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՓԱԿ, ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
ԾԻՐԱՆԻ ԳԻՆԸ 2004-2018 ~250 ԴՐԱՄԻՑ
Ծ Պարզ
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Դիզայն
Փառատոնից երկու ամիս առաջ հայտնի դարձավ, որ Ոսկե Ծիրանն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կփոխի իր տարբերանշանը։ Նոր ժամանակների, թարմացումների ու փոփոխությունների խորհրդանիշը՝ ծիրան հիշեցնող գրաֆիկական Ծ տառը, հեղինակել է դիզայներ Վիլյամ Կարապետյանը։ Խնդրել ենք նրան պատմել, թե ինչու, ինչպես և ինչպիսին ստեղծվեց նշանը։
Ինչ է պատկերված
Շատ պարզ՝ Ծ տառ և ծիրան։ Ի սկզբանե էր Ծ-ն, հետո նոր տառը բերեց դեպի միրգը։ Ինձ համար էդ հերթականությունը սկզբունքային էր, քանի որ ես հին սիրահար ու ջատագով եմ էն ամենի, ինչը, այսպես ասած, էնդեմիկ հայկական ա։ Իսկ Ծ-ն ոչ միայն բացառիկ հնչյուն է, որ շատ քիչ լեզուներում կա, այլև բացառիկ գեղեցկություն ունեցող տառ։ Դե, ծիրանն էլ իր հերթին շատ հայեցի պտուղ ա, ինչի համար էլ օգտագործվել ա փառատոնի անվան մեջ։ Արտասահմանցիները տառը, հավանաբար, չնկատեն (իսկ բանավոր պատմելու դեպքում գուցե Ծ-ն չտարբերեն Ց-ից), բայց համենայն դեպս մրգի հետ զուգահեռը հաստատ կընկալեն։
26 27
#4(55) 2019
Ինչու է այդքան պարզ
Դա մտածված դիրքորոշում էր, քանի որ որքան պարզ լինի պատկերը, այնքան հեշտ կհիշվի, կմնա մարդու ուղեղում։ Իսկ երբ ծանրաբեռնված է լինում դետալներով, իմաստներով, կտորներով, եսիմինչերով, շատ ավելի դժվար ընկալելի է դառնում։ Փառատոնի նախորդ լոգոն, օրինակ, որքան էլ ապրվեց ու իր տեղը զբաղեցրեց պատմության մեջ, հիմա իսկապես ժամանակավրեպ էր նայվում իր բազմաթիվ ու բազմազան էլեմենտներով։ ՄԵզ մոտ էլ չափազանց պարզ ստացվեց։ Բայց դե դա նաև ես չեմ հորինել, եթե ուշադրություն դարձնենք, այսօր նույնիսկ ամենահայտնի, տասնամյակներով գոյություն ունեցած լոգոները գնում են դեպի պարզեցում, ազատվում են ամեն ավելորդությունից։ Պարզ օրինակներ՝ Burberry-ն, Yves Saint Laurent-ը, մյուսը, մյուսը, մյուսը։
Ինչ նպատակ ունի
Ամեն տարբերանշան ունի մեկ նպատակ՝ տեսնողին հիշեցնել իր միջոցառումը կամ բրենդը։ Դա վերաբերում է նաև կինոփառատոնային լոգոներին։ Օվալի մեջ առած արմավենու ճյուղը (ի դեպ, ինչքան ուժ ունի՝ պարզ) միանգամից տանում է դիտողին Կանն, ընձառյուծի շրջանաձև գլուխը՝ Ռոտերդամ, և այլն։ Ընձառյուծը, ի դեպ, երևի ոլորտի իմ ամենասիրելի լոգոներից մեկն է։ Նաև շատ եմ սիրում, թե ինչպես է օգտագործվում Թրայբեքայի փառատոնի լոգոն։ Այն շատ պարզ տեսք ունի, ավելի պարզ չի լինում՝ երեք տողով գրված է Tribeca Film Festival և ամեն բառի մեկական տառ միանում է մյուսների ու վերածվում երկար գծի։ Այդ գիծն էլ մշտապես դառնում է ամեն տարվա բրենդինգի կենտրոնական էլեմենտը։ Նյու Յորքում էլ, ինչպես հասկանում եք, հետաքրքիր գծեր շատ կարելի է գտնել։
Ինչ էր հիշեցնում փառատոնը
Ճիշտն ասած, ես ինքս Ոսկե ծիրանի մշտական այցելուներից երբեք չեմ եղել, մի տեսակ չի ստացվել։ Բայց, իհարկե, զգում էի մշակութային կարևորությունը, ամեն ամառ փառատոնն էսպես լուսավոր մի կետ էր դառնում, դեպի որը ձգտում էին նաև իմ շրջապատից շատերը։ Բայց կար նաև իմ ընկալման հակառակ կողմը. ուղեղումս ստեղծվել էր փակ, «մերոնցականների»՝ կարմիր գորգի և գլամուրի համար նախատեսված միջոցառում։ Երբ դեռ նոր էինք փառատոնի թիմի քննարկում հետ ռեբրենդինգը, ես էդ իմ անկեղծ ընկալման մասին պատմեցի։ Պարզվեց, որ շատերն են այդ կարծիքին։ Եվ փառատոնի ապագայի նպատակներից է այդ ընկալման փոփոխությունը։ Նոր լոգոն, հուսով եմ, իր ներդրումը կունենա։
Արեգ Դավթյան Վիլյամ Կարապետյան
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Ետնաբեմ
Ինչո՞վ օգնեմ Ոչ թե ձրի աշխատանք, այլ ճակատագրական մեկ շաբաթ. Ոսկե ծիրանի կամավորներից շատերն են փառատոնից ոգեշնչված Թատերականի կինոյի բաժինն ընտրել, հենց այս օրերին են նրանցից շատերը լավագույն ընկերներին կամ նույնիսկ ամուսիններին հանդիպել։ Ոմանք էլ աշխատանքի հարցում են կողմնորոշվել. բավական է միայն նշել, որ փառատոնի ներկայիս տնօրենը ժամանակին կամավորությունից է սկսել։ ԵՐԵՎԱՆը զրուցել է Ոսկե ծիրանի նախկին ու ներկա կամավորների հետ, պարզել կամավոր լինելու պատճառներն ու առավելությունները։ (Հեղինակը նաև վերհիշել է սեփական փորձը)։
← Կամավորների աշխատանքն ամենաբազմազանն ու ամենակարևորն է
Կամավոր լինելը վայելք է
Փառատոնի թիմի անդամների մեծ մասը նախկին կամավորներ են. աշխատանքային հարցազրույցներ այստեղ չեն լինում, թիմին սովորաբար միանում են աչքի ընկած կամավորները, որոնք վաղուց ծանոթ են ներքին խոհանոցին։ Փառատոնի ներկայիս միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը 2008-2009 թվականների կամավորներից է։ Վարյան երանությամբ է հիշում 2008-ը, երբ ինքը դեռ նոր էր ընդունվել Թատերական ու դիմել էր կինոփառատոնին կամավոր լինելու համար։ Ինչպես ասում է նա (ու հաստատում են մյուս բոլոր կամավորները)՝ փառատոնն ամենաշատը սիրում ու վայելում են հենց կամավորները։ «Քանի որ որպես կամավոր մեզ վրա մեծ պատասխանատվություն չկար, կամավորներս փառատոնի ամեն մի վայրկյանը վայելում էինք, որովհետև ցերեկն աշխատում էինք, հետո դիտում էինք ֆիլմերը, իսկ երեկոյան միասին լավ ժամանակ էինք անցկացնում։ Ամեն տարի, երբ փառատոնը վերջանում էր, բոլորիս մոտ շատ խոր դեպրեսիա էր սկսվում, թե ինչ ենք անելու մինչև մյուս տարի։ Մինչդեռ փառատոնի հիմնական կազմը չէր հասկանում մեր տրագիկ մոտեցումը, բոլորն ասում էին՝ երբ է վերջանալու փառատոնը. այլևս չեն դիմանում։ Երբ կողքից էի նայում միջազգային բաժնի ղեկավարին կամ տոմսերով ու հյուրանոցներով զբաղվող աշխատողին, կարծում էի, որ նրանք աշխարհի ամենահետաքրքիր գործն են անում և ինչպես կարող են երազել,
28 29
#4(55) 2019
որ փառատոնը շուտ վերջանա։ Տարիներ անցան, ու ես հիմա արդեն երազում եմ, որ փառատոնի վերջին օրը շուտ գա ու վերջանա», — ժպտալով պատմում է Վարյան։ Վարյայի համար փառատոնի ամենալավ կողմերից մեկը նաև ընկերներ ձեռք բերելն էր, ասում է՝ իր ամենամոտ ընկերներին հանդիպել է կամավորության տարիներին։ Նրա ամուսինը նույնպես կամավոր է եղել. փառատոնի շրջանակում են հանդիպել, երբ Վարյան արդեն թիմի անդամ էր, իսկ ամուսինը՝ դեռ կամավոր։ Փառատոնն ամեն տարի 100-150 կամավորական հայտ է ստանում, որից ընտրվում են 80-90-ը։ Նրանք հնարավորություն ունեն ազատ ընտրելու բաժինը, որտեղ ցանկանում են աշխատել, առավելություն ունեն անվճար դիտելու ֆիլմերը և մասնակցելու վարպետության դասերին։
Կամավորի օրագիրը. Վարյա Հովհաննիսյան
Այն, որ կամավոր լինելն ամենահավես «հաստիքն» է փառատոնի ընթացքում, փաստում են մեզ հետ զրուցած բոլոր կամավորները, բայց Վարյայի հիշողություններն ունեն նաև «դաժան» օրեր։ Վարյայի կամավորության առաջին տարին նրան վստահել էին հրավիրատոմսերի վրա կարգերի տեղերը գրելու գործը։ Թվում է՝ հեշտ է, բայց նա ամեն ինչ խառնել էր իրար ու փչացրել էր արդեն տպագրված, պատրաստի հրավիրատոմսերը՝ թվերը սխալ էր գրել։
Բիայնա Մահարի
«Կինոփառատոնի ծրագրերի տնօրենը՝ Միքայել Ստամբոլցյանը, շատ էր բարկացել ինձ վրա։ Դա իմ կամավորական աշխատանքի առաջին օրն էր ու ես արցունքներն աչքերիս գնացի տուն և կարծեմ այդ տարի համարյա ոչ մի գործ չարեցի։ Բայց մեկ տարի անց նորից դիմեցի ու սկսեցի աշխատել ֆիլմերի սուբտիտրավորման վրա։ Այն ժամանակ սուբտիտրերը հենց ֆիլմերի վրա էինք դնում մինչև ցուցադրությունը։ Աշխարհի ամենատաղտկալի գործն է, որովհետև չնայած դիտում ես ծրագրի մեծ մասը, բայց նայածդ ֆիլմից ոչ մի նորմալ բան չես հասկանում։ Մի ֆիլմում սուբտիտրեր տեղադրելիս նկատեցի, որ թարգմանիչ Զավեն Բոյաջյանը վերնագիրը սխալ է դրել։ Իհարկե, Զավեն Բոյաջյանի թարգմանություններն ամենալավն են ու քննարկման ենթակա չեն, բայց այդ անգամ գուցե նա ֆիլմը դիտելու հնարավորություն չէր ունեցել, իսկ ես այն ամբողջովին դիտել էի ու հասկացել, որ նրա թարգմանած «Խոհարարական պատմությունը» (cooking history), ոչ թե խոհարարական պատմություն էր, այլ պատմությունն էր եփվում, ու պետք է լիներ «Պատմությունը եփելով»։ Ես ինձնից շատ գոհ էի այդ տարի, որ 17 տարեկան կամավոր եմ ու Զավեն Բոյաջյանի թարգմանությունն ուղղել եմ», — պատմում է Վարյան։
Բիայնա Մահարի
Ամալի Խաչատրյան
↑ Նախկին կամավոր, փառատոնի ներկայիս միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանը
Սեփական ու մյուսների փորձով
Երկրորդ կուրսը նոր էի ավարտում, 2014-ն էր, երբ ընկերուհիս ասաց՝ Ոսկե ծիրանը կամավորներ է ընդունում։ Նա կինոփառատոնի «հին գայլ» կամավորներից էր, խորհուրդ տվեց ընտրեմ առավոտյան ինֆո կենտրոնում աշխատանքը, որ լանչից հետո հերթս փոխանցեմ մյուսներին ու գնամ անվճար ֆիլմեր նայելու. լավ ֆիլմերը հիմնականում երեկոյան ժամերին էին ցուցադրում։ Օրը սկսվում էր տեղեկատվական կենտրոնում օրաթերթերն ու ժամանակացույցերը դանդաղ ու սիրուն դասավորելով, հետո ժպտալով պատասխանում էի հյուրերի հարցերին, հանդիսատեսին օգնում էի կողմնորոշվել, մեկ-մեկ էլ ականջ էի դնում լուրջ մասնագիտական խոսակցություններին, մինչև որ հերթս զիջում էի մյուս կամավորներին։ Առավոտից կարդում էի օրաթերթերը, նախօրոք ընտրում էի, թե որ ֆիլմերն եմ նայելու ու հերթով օրը 3-4 ֆիլմ էի դիտում։ Մյուս կամավորները հիմնականում Թատերական ինստիտուտից էին, ֆիլմերը նայելուց առաջ ու հետո քննարկում էինք, փորձում էինք հասկանալ ֆիլմերի տողատակերը. հավես էր ոլորտի մարդկանց հետ ֆիլմեր նայելը։ Ի տարբերություն ինձ՝ Հայկ Հակոբյանը տարիներ շարունակ է կամավոր եղել ու փառատոնի խաթր ընդունվել Թատերական։ 12-րդ փառատոնից մինչև հիմա կամավոր է Ոսկե ծիրանում. հիմնականում տեխնիկական թիմի անդամ էր, իսկ վերջին երկու տարիներին թիմի ավագն է։ «Մեր թիմի աշխատանքն ամենակարևորներից մեկն է։ Մեր գործը սկսվում է փառատոնի բացումից մի քանի օր շուտ և վերջանում ավարտից մի քանի օր հետո։ Տեխնիկաներն ենք տեղափոխում, պոստերներն ենք փակցնում, ձևավորում և դասավորում ենք ամեն ինչ այնպես, որ այդ մեկ շաբաթն անցնի հետաքրքիր, գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում»,, — պատմում է Հայկը։
← Հոդվածի հեղինակի կամավորական բեյջը
Բացի տեխնիկական ու ինֆո կենտրոնի աշխատանքերից, փառատոնում կա նաև առավոտյան թերթերը սրճարաններին բաժանելու գործ, որը 2014-2017-ին մեծ պատվով կատարել է Շաքե Սիմոնյանը։ Պետք էր ամեն առավոտ շուտ արթնանալ, վազել թերթերի հետևից ու դրանք արագորեն բաժանել սրճարաններին։ Այնքան շուտ, որ դեռ ոչ մի այցելու հասցրած չլիներ առանց օրաթերթի նորությունների մնալ։ «13 տարեկան էի, երբ առաջին անգամ մայրիկիս և մորաքրոջս հետ գնացի Ոսկե ծիրանի ֆիլմ դիտելու։ Այնքան շատ էի տպավորվել միջավայրից, որ ես էլ ցանկացա լինել այդ իրադարձության մի մասնիկը: Չնայած որ մասնագիտությամբ ընդհանրապես կապ չունեմ թատրոնի և կինոյի հետ, այնուամենայնիվ ինձ գերում է արվեստի հետ կապված փառատոնային միջավայրը», — պատմում է Շաքեն։
Փառատոնից ոգևորված
Շաքեն ու Հայկը նույն խոսքերն են կրկնում. կինոփառատոնի կամավոր լինելը շատ բան է տալիս՝ նոր ընկերներ, որակով ֆիլմերի շատ երկար ցանկ, բազմաթիվ գիտելիքներ, անմոռանալի օրեր։ «Փոքր տարիքից շատ եմ սիրել կինոյի աշխարհը, միշտ հետաքրքիր է եղել նկարահանման պրոցեսը, բարդությունները, ստացված արդյունքը։ Դժվար եմ պատկերացնում ինձ առանց ֆիլմի. փառատոնին մասնակցելու պատճառներից մեկը հենց սա է։ Ոսկե ծիրանը տալիս է ահռելի քանակությամբ գիտելիք ու տեղեկություն ֆիլմի մասին, ես Թատերականի ուսանող եմ, ու հենց փառատոնն է հիմք հանդիսացել, որ ընտրեմ այդ ինստիտուտը և կինոօպերատորի մասնագիտությունը», — պատմում է Հայկը։ Փառատոնի պատանի կամավորների մեծ մասն էլ Հայկի նման Թատերական ինստիտուտն ընտրել, իսկ ես քանի որ մասնագիտությունս արդեն ընտրել էի (լրագրությունը), փառատոնից հետո զսպեցի կինոյի ուղին բռնելու ցանկությունը։ Բայց այդ տարվա ոգևորության արդյունքում մի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ էի նկարել (իմ արևին) ու ամեն տեղ ասում էի, որ ոգեշնչվել եմ Ոսկե ծիրանի վավերագրական ֆիլմերից ու դրանց ռեժիսորների հետ հանդիպումներից։ Շաքեն նույնպես կինոյով չի շարունակել, բայց փառատոնն օգնել է կինոն ու կամավորությունն ավելի շատ սիրել։ «Ոսկե ծիրանը ֆիլմեր սիրողների համար է, որոնք պատրաստ են մեկ շաբաթ վազվզել արվեստում, թափառել մի ֆիլմի պատմությունից մյուսը, շփվել տաղանդավոր հյուրերի հետ և իրենց ջանքերը չխնայել փառատոնի անխափան ընթացքի համար», — ամփոփում է Շաքեն։
Ամալի Խաչատրյան Ոսկե ծիրանի արխիվ, Բիայնա Մահարի
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Ընկերություն
«Մեկ էլ Դարեն Արոնոֆսկին ա մտնում սենյակ…»
Նաստասյա Կինսկին հաճույքով ջրվում է, Դարեն Արոնոֆսկին ջրում է, իսկ Կիմ Կի-դուկը նկարվում է երկրպագուների հետ. ինչպես է անցնում Ոսկե ծիրանի մեծանուն հյուրերի ժամանցը Երևանում, պատմում են նրանց շատ մոտիկից տեսնողները։
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ, 2005
Պատմում է դերասանուհի, պրոդյուսեր, գրող Արմինե Անդան
2005 թվականին Ոսկե ծիրանում մամուլի քարտուղար էի աշխատում և այդ տարի իր հարցազրույցներն էի կազմակերպում։ Ասաց՝ ուզում է, որ նաև թարգմանեմ իր հարցազրույցները, քանի որ ցանկանում էր թեմայից տեղյակ մարդ զբաղվի այդ հարցով։ Այդպես, մի քանի օր, բացի կազմակերպչական հարցերից, նաև թարգմանում էի իր համար։ Մի պահ ինձ ասաց, որ շատ լավ թարգմանիչ եմ և միտքը շատ յուրահատուկ կերպով եմ հասցնում։ Սակայն իրեն ասացի, որ ընդհանրապես թարգմանչուհի չեմ, այլ դերասանուհի: Շատ զարմացավ և ասաց, որ իմ կոնտակները թողնեմ, բայց բացի դրանից, որոշեցի նաև իմ տեսանյութերից ուղարկել։ Այդ պահին, ճիշտն ասած, միայն մանկական հաղորդման վիդեոներ ունեի և հենց դրանք էլ ուղարկեցի իրեն։ Երբ Հայաստանից վերադարձավ Կանադա, ինձ նամակ գրեց, որ նայել է տեսանյութերը, շատ հավանել և անպայման պետք է մի օր ինձ հետ համագործակցի։ Երբ մեկ տարի անց վերադարձավ, արդեն միայն իր հետ էի աշխատում՝ որպես օգնական և թարգմանիչ։ Այդ ժամանակ ինձ ասաց, որ
30 31
#4(55) 2019
ֆիլմ է ուզում նկարել՝ որպես իր «Օրացույցի» շարունակություն և այնտեղ ինձ է տեսնում։ Եվ իսկապես, խոստումը պահեց. 2008-ին Հայաստանում էքսպերիմենտալ ֆիլմ նկարահանեց, որտեղ ինձ հրավիրեց խաղալ գլխավոր դերերից մեկը։ Նկարահանումները շատ հետաքրքիր էին։ Oպերատորը Նորայր Կասպերն էր և այնտեղ կար ընտրված ուսանողների խումբ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից, որը մասնակցում էր նկարահանումներին, տեսնում, թե ինչպես է աշխատում Ատոմը: Ֆիլմը կոչվում էր «Լուսավորիչ», քանի որ կապ ուներ Գրիգոր Լուսավորչի և Խոր Վիրապի հետ։ Իմ կերպարը միաժամանակ թարգմանիչ էր, ուսուցչուհի և նույնիսկ մանկական հաղորդման հեղինակ։ Ամբողջական ֆիլմը չեմ տեսել դեռ, բայց նյութը, որը տեսել եմ, անչափ հետաքրքիր էր: Իր հետ շփվելիս չէի զգում, որ իմ դիմաց աշխարհահռչակ ռեժիսոր է։ Շատ հասարակ էր, շատ բաց, սիրում էր Հայաստանը և այստեղի մարդկանց։ Իր հետ շատ հեշտ էր աշխատել թե՛ որպես մարդ, թե՛ որպես ռեժիսոր, որովհետև գործ ունեի մի մարդու հետ, որը, բացի բացարձակ պրոֆեսիոնալ լինելուց, ուներ կինոյի իր աշխարհը։
ՆԱՍՏԱՍԻԱ ԿԻՆՍԿԻ, 2015
Պատմում է Լիաննա Ավետիսյանը
Բացման առավոտը հանդիպեցինք Նաստասիայի հետ, ու մինչ բացման արարողությունը ժամանակ կար, ցանկություն հայտնեց քաղաքով մի քիչ պտտվել։ Շատ զգույշ էի, քանի որ գիտեմ, որ ամբողջ Երևանը իրար հիմա ջրում ա: Մենք մի քիչ ուշացած հասանք ծիրանօրհնեքի արարողությանը, ու արդեն էնտեղ՝ եկեղեցու բակում, բոլորը իրար ջրում էին։ Բացատրեցի, որ չվախենա, նորմալ ա: Ու հա փորձում էի պաշտպանել՝ «ինձ ջրեք, իրան չջրեք» վիճակով: Մեկ էլ սենց նայեց, ասում ա՝ ոչինչ, լավ ա, թող ջրեն: Իրեն ջրեցին, ինքը նկարվեց, ու հիմա էս փորձում եմ նենց անեմ, որ գոնե Օպերայի բակի ու Կարապի լճի մոտի արմագեդոնը շրջանցենք: Մեկ էլ տեսավ լիքը մարդ, ուրախ-զվարթ, ջրցան մեքենաներ, ասեց, թե բա՝ գնանք նայենք: Զգուշացրեցի, որ վտանգավոր ա, բայց դա իրեն չկանգնացրեց: Մեկ էլ չորս տղա դույլերով վազեցին մեր վրա: Ասում եմ՝ «Սպասեք, ինձ ջրեք, իրեն չկպնեք, հիվանդ կին ա, ձեռքը տեխնիկա կա»: Վստահ չեմ կճանաչեին, թե չէ, բայց որ ասեի հայտնի դերասանուհի ա, ավելի շատ կուզեին ջրել: Ու մինչ ես փորձում էի բանակցել, ինքը ասեց՝ մի րոպե, այֆոնը տվեց ձեռքս, ասեց՝ ջրե՜ք: Էս երեխեքը հարձակվեցին, մի լավ ջրեցին: Վազում են իմ վրա, հիմա էլ ասում եմ՝ ինձ մի ջրեք, իրան ջրեք: Ասում ա՝ բա արի թող քեզ էլ ջրեն: Մի խոսքով՝ ջրվեց, ինքը երեխեքից շատ ուրախացավ, մեկ էլ երեխեքին գրկեց, ինձ ասում ա՝ ֆոտո, ֆոտո: Մի անգամ երեկոյան առաջարկեց գնանք ման գանք: Ես իրեն մանկուց շատ եմ սիրել, հիացել իր գեղեցկությամբ, իմ սիրած դերասանուհիներից ա եղել, ու հենց իմացա, որ գալու ա, ասեցի, որ ես իրեն պիտի ուղեկցեմ: Տարիներ առաջ ինձ, որ ասեին՝ Հյուսիսային պողոտայով քայլում եմ Կինսկիի հետ, զբոսնում ենք ընկերուհիների նման, խոսում ենք կինոյից, կյանքից, աշխարհից, երբեք չէի հավատա: Պաղպաղակ ուզեց, մոտեցանք վերցրեցինք, էդ ժամանակ էլ Հյուսիսային պողոտան վերանորոգում էին, ու նստելու տեղ էլ չկար, երկու քար գտանք՝ նստել ու պաղպաղակ էինք ուտում գիշերը ժամը երկուսին:
ԴԱՐԵՆ ԱՐՈՆՈՖՍԿԻ, 2018
Պատմում է դերասանուհի Լիաննա Ավետիսյանը
Նախորդ տարի Ոսկե ծիրանի բացումը համընկել էր Վարդավառի հետ: Արոնոֆսկին, մեքենան ինքնուրույն վարելով, Վրաստանից գալու էր. մենք անհանգիստ սպասում էինք, կապն էլ իր հետ կտրվել էր, ուզում էինք իրեն զգուշացնել, որ «մտնես Երևան, քեզ ջրեն՝ չվախենաս»: Ասիստենտին գրել էինք, որ զգուշացնեն, բայց ժամային տարբերություն կար՝ էնտեղ գիշեր էր, ու մենք սպասում էինք հյուրանոցի մոտ: Մեքենան եկավ, կանգնեց, տեսնենք՝ ցեխոտ, կեղտոտ վիճակ: Արոնոֆսկին դուրս եկավ լրիվ ջուր, բայց ուրախ, ընդհանրապես չխոսեց դրա մասին: Ու մենք, որ ուզում էինք բացատրել, պարզվեց ճանապարհին ինքն արդեն հասկացել էր՝ դա ինչ ա: Նախապատմությունը բնականաբար չգիտեր, բայց հասկացել էր, որ բոլորն իրար ջրում են, ու շատ ծանր չտարավ: Ու բացման օրը, երբ իրեն կանչեցին բեմ, ձեռքին շիշ ուներ ու... իր խոսքից հետո ասաց. «Քանի որ ինձ առավոտից ջրում են, ես էլ հիմա ձեզ պիտի ջրեմ»։ Էդպես բոլորին ջրեց, բարեբախտաբար, տեխնիկա չվնասվեց, բայց առաջին շարքում զոհեր ունեինք: Ժամանակին ես Դարենի վարպետության դասին էի եղել Բեռլինում, երբ մասնակցում էի Berlinale Talents գագաթնաժողովին. դերասանական կամպուսում ինքը մեր համար լեկցիա ուներ: Այդ ժամանակ ոչ մեկ չմոտեցավ, որ նկարվի, ես էլ մենակով ռիսկ չարեցի։ Ծափահարեցինք ու գնաց: Հետո փոշմանել էի, մտածում էի՝ «Դարենի հետ մի հատ նկար չունեցա»: Իսկ հետո Երևանում, երբ միասին գնացինք աշխարհի առաջնության խաղ նայելու, ասացի, որ առաջին անգամ չեմ իրեն տեսնում: Սկսեց ֆեյսբուքով նայել այդ տարվա Berlinale Talents-ի նկարները: Լեկցիայի ժամանակ ես իրեն նկարել էի, դրել իմ էջում ու գրել՝ «Insane Daren» [Խելագար Դարենը — խմբ.]: Ու մեկ էլ ինքը նայում-նայում ու ասում ա՝ «Insane? You called me insane?» [Խելագա՞ր, դու ինձ անվանել էիր խելագա՞ր — խմբ.]: Նայեցի, ասացի՝ «Sorry but yes, you are insane» [Կներես, բայց այո, դու խելագար ես — խմբ.]: Բնականաբար ծիծաղեց, չնեղացավ: Մի պատմություն էլ ինձ պատմել են, ներկա չեմ եղել: ՀԲԸՄ-ում Դարենի վարպետության դասը պետք է լիներ, շուտ էր հասել, սկսել էր շենքով պտտվել, կողքն էլ «Ավրորայի» գրասենյակն էր: Դե շատ գիտի՝ ապակյա դռներ են, մի տեղից մտավ, մյուս տեղից դուրս եկավ ու հայտնվեց իրենց գրասենյակում: Հետո աշխատակիցները պատմում էին, որ իրենց համար հանգիստ նստած են, մեկ էլ Դարեն Արոնոֆսկին ա մտնում սենյակ:
ԻՐ ԽՈՍՔԻՑ ՀԵՏՈ ԱՍԱՑ. «ՔԱՆԻ ՈՐ ԻՆՁ ԱՌԱՎՈՏԻՑ ՋՐՈՒՄ ԵՆ, ԵՍ ԷԼ ՀԻՄԱ ՁԵԶ ՊԻՏԻ ՋՐԵՄ»։ ԷԴՊԵՍ ԲՈԼՈՐԻՆ ՋՐԵՑ, ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ, ՏԵԽՆԻԿԱ ՉՎՆԱՍՎԵՑ, ԲԱՅՑ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՈՒՄ ԶՈՀԵՐ ՈՒՆԵԻՆՔ
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Ընկերություն
ԱՍՂԱՐ ՖԱՐՀԱԴԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԳԻՍՏ ԶՐՈՒՑՈՒՄ ԷՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ, ԻՍԿ ՌՈԶԻՆ, ԵՐԲ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑԱՎ, ՍԿՍԵՑ ԻՆՁ ՀԵՏ ՊԱՐԵԼ-ՈՒՐԱԽԱՆԱԼ
ՋԱՆՖՐԱՆԿՈ ՌՈԶԻ, 2018
Պատմում է կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը
ՕՌՆԵԼԱ ՄՈՒՏԻ, 2015
Պատմում է թարգմանիչ Վահե Գևորգյանը
Շատ բաց կին էր։ Երբ օդանավակայանից եկանք հյուրանոց, ում ճանապարհին հանդիպում էր, հետները նկարվում և հաճույքով շփվում էր։ Եթե անգամ փորձում էին իրենից հեռու պահել, թույլ չէր տալիս։ Կրկին փառատոնը համընկել էր Վարդավառի հետ, Օռնելան այդ ժամանակ գնացել էր Գեղարդ և լավաշ թխելու արարողության էր մասնակցում։ Գյուղերից մեկով անցնելիս կանգ առանք թոնրատան մոտ, պլանավորված ոչինչ չկար։ Տեսնելով, որ կանայք ոտաբոբիկ են, ինքը նույնպես կոշիկները հանեց։ Ընթացքում հարցնում էր. ինչո՞ւ են այդ կանայք այդպես հագնվում կամ ինչո՞ւ են ոտաբոբիկ։ Այդ պահին մի աղջիկ առաջ անցավ՝ անհասկանալի պատճառով այդ ամռան շոգին երկարաճիտ կոշիկներ էր հագել։ Օռնելան ստիպեց հանել կոշիկները։ Այդ նույն ժամանակ Նաստասիա Կինսկին էլ էր այստեղ։ Պատահական հանդիպել էին հյուրանոցում և շատ ջերմ գրկախառնվել, ինչպես երկար տարիների ընկերուհիներ։ Միասին սրճեցին, և հետաքրքիր էր դիտել, որ հասարակ մարդկանց նման իրենց երեխաներից էին պատմում, կիսվում տարբեր դրվագներով։
32 33
#4(55) 2019
Ինքն էն դասական կարծրատիպային իտալացիներից էր՝ խնամված, ոճային, էքստրավերտ, ու, ամենակարևորը, շատ անմիջական: Երբ առաջին օրը եկավ, իրեն հյուրանոցը ցույց տվեցի՝ «Դոլմաման», որտեղ պիտի ընթրեր, և հարցրի՝ որևէ բան պե՞տք է, իրեն բնորոշ անմիջականությամբ ասեց. «Այո, դերձակ կարո՞ղ ենք գտնել, տաբատս պետք է կարել»: Բայց նաև զգացվում էր, որ սեփական արժեքը լավ գիտի: Իտալական կարծրատիպերի հավաքածու պորտրետ էր, բայց լավ իմաստով: Իր էներգետիկան ու իրենից եկող ֆլուիդները դրա մասին վկայում էին: Կնամոլային ակնարկներ կային իրեն շրջապատող կանանց նկատմամբ, բայց դա երևի ինչ-որ աուտենտիկ իտալական բնածին բնավորության գիծ էր: Հետաքրքիր դրայվ էր ապահովում: Արոնոֆսկին «Միրզոյան» գրադարանում փառատոնի փակման աֆթըրփարթիին չկար, Ասղար Ֆարհադին իրանական զսպվածությամբ հանգիստ զրուցում էր մարդկանց հետ, իսկ Ռոզին, երբ երաժշտություն միացավ, սկսեց ինձ հետ պարել-ուրախանալ: Երբ իրեն տարա «Դոլմամա», այնտեղ ռեժիսոր Շոն Բեյքերն ու Հարություն Խաչատրյանը հաց էին ուտում: Մեզ հրավիրեցին, բայց Ռոզին ասաց, որ ուզում ա գնա հանգստանա: Դուրս եկանք Աբովյան, մեկ էլ հեռվից Շոն Բեյքերը վազելով եկավ ու ասում ա. «Պարոն Ռոզի կներեք… կներեք, չճանաչեցի ձեզ»: Շատ հետաքրքիր դրվագ էր, որ Օսկարի նոմինացված ռեժիսորը փայլուն աչքերով, վազելով, շնչահեղձ գալիս ու հիացմունքի խոսքեր է ասում տարիքով ավել մեծ վարպետի, ու դա այդքան անկեղծ է ու նորմալ: ՀԲԸՄ-ում ելույթ էր ունենալու: Դուրս եկանք, այնտեղ, կարծեմ, ամբարձիչ մեքենայով պաստառ էին տեղադրում: Նա բարձրացավ այդ մեքենայի վրա և որոշեց նկարվել: Բոլորը սկսեցին նկարել իրեն, կարելի է ասել, փոքրիկ շոու արեց: Հետո սկսեց բանվորների հետ նկարվել: Հա՛մ Ռոզին, հա՛մ բանվորը ճաղատ էին, նմանություն կար: Հետաքրքիր էր այդ մարդու դեմքի արտահայտությունը, քանի որ չգիտեր Ռոզին ո՞վ է, ի՞նչ է ուզում իրենից:
ԿԼԱՈՒԴԻԱ ԿԱՐԴԻՆԱԼԵ, 2010
Պատմում է թարգմանիչ Վահե Գևորգյանը
Շատ համեստ և անմիջական կին էր, չնայած իր էպատաժային և հիշարժան կենսագրությանը։ Իր «Լեոպարդ» ֆիլմն էին ցուցադրում փառատոնին։ Ավարտից հետո բնականաբար լրագրողներ, երկրպագուներ, բայց ինձ առաջարկեց գնանք մի տեղ հանգիստ սուրճ խմելու։ Իր հետ ճապոնացի թիկնապահ ուներ, աչքի չընկնող մեկն էր՝ փոքր-մոքր, կարծես ֆիլմի էն կերպարներից լիներ, որ առաջին հայացքից թույլ է երևում, բայց պարզվում է՝ պրոֆեսիոնալ մարտիկ է։ Մի խոսքով, անգամ նրան չասեց, որ միանա։ Այդ ժամանակ էլ հաջողացրեցինք նորմալ շփվել։ Շատ հանգիստ կարող էր ընդհատել որևէ կարևոր նախաձեռնություն և երկրպագուների հետ շփվել՝ մերժելու կամ նյարդայնանալու սովորություն չուներ։
ԿԻՄ ԿԻ-ԴՈՒԿ, 2014
Պատմում է թարգմանիչ Աննա Լաչիկյան
Շատերին կողքից թվում էր, որ Կիմ Կի-Դուկը տարօրինակ անձնավորություն է, բայց ճանաչելով կորեացիներին և իրենց մշակույթը՝ ինձ համար այդքան էլ արտասովոր մարդ չէր: Երկար տարիներ ճգնել է, կյանքում չի ամուսնացել, բայց շփման մեջ շատ պարզ և անմիջական մարդ էր: Յոգայով է զբաղվում, ինձ էլ պատմում էր, որ սարերում մի տեղ ունի, ուր գնում, ամիսներով մնում է: Վանականի հետ է ինձ մոտ ասոցացվում, քանի որ միշտ այդ ոճի մեջ էր հագնվում՝ տրեխներ էր կրում, պարկաձև շորեր: Ու վանականի պես իմաստուն խորհուրդներ էր ինձ տալիս կյանքի մասին, շատ յուրահատուկ փորձառություն էր։ Կորեացիները միշտ որոշակի դիստանցիա են պահում իրարից, իրար չեն դիպչում: Մի անգամ ինձ հարցրեց՝ տեղյա՞կ եմ այդ մասին, ասացի՝ այո, գիտեմ, հարցրեց՝ «Բայց կարո՞ղ եմ ուսիդ խփել, եթե ծիծաղալու մի բան լինի կամ ձեռքդ սեղմեմ գնալուց»: Ընդհանրապես, լավ ընկերացանք։ Մի երեկո եղավ, հրավիրել էին ռեստորան, հայկական ավանդական ուտեստներ համտեսելու: Բոլորն անընդհատ իր հետ խոսում էին, ես երևի անգամ մեկ րոպե լռելու ժամանակ չէի ունենում: Էդպես թարգմանեցի-թարգմանեցի, մեկ էլ ասեց՝ «Ես հոգնեցի, հեսա իմ կոտրված անգլերենով իրենց ասելու եմ՝ սուս մնացեք, էս աղջիկը մի բան ուտի»։ Ու էդպես պտտվեց և ասեց, «Please, she eat!» [Խնդրում եմ, նա ուտել — խմբ.]: Առհասարակ շատ կարճ էր պատասխանում հարցերին, չէր սիրում երկար խոսել, ինձ էլ ասում էր՝ չեմ ուզում քեզ երկար տանջեմ: Իրեն աշխարհաճանաչ ռեժիսորի պես չէր պահում՝ շատ անմիջական էր: Շատ զարմացել էր, որ այստեղ իրեն ճանաչում էին, անընդհատ նկարվում էին հետը։ Ինձ ասաց՝ «Ես այդքան կա՞մ»։ Հա, բացի ամեն ինչից, նաև այստեղ մի աղջկա էր սիրահարվել և գնալուց հետո էլ ինձ անընդհատ հարցնում էր իր մասին, ամենայն լրջությամբ ասում էր. «Կարո՞ղ ա՝ ինձ հետ ամուսնանա»: Նաև իմ սիրած կորեացի դերասաններից մեկին էր ճանաչում, այդպես իրեն խնդրել էի փոքրիկ նամակ և նվեր փոխանցել, և մեկնելուց մի քանի օր հետո ինձ գրեց, «Հանդիպել եմ Օջունին, փոխանցել եմ նվերդ, նկարդ էլ տեսել էր, ասում էր՝ չե՞ս գալիս Կորեա»:
Մարգարիտ Միրզոյան Ոսկե ծիրանի արխիվ
Ատոմ Էգոյան
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Ֆոտո
ԿԱԴՐ 34 35
#4(55) 2019
Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը, որը տարիներ շարունակ լուսանկարում է Ոսկե ծիրանի հռչակավոր հյուրերին, պատմում է, թե ինչպես իրանցի Աբբաս Քիառոստամին սկզբունքորեն չհանեց արևային ակնոցը, իսկ կորեացի Լի Չան-դոնը լուսանկարվեց Աֆրիկյանների շենքում։
Յոս Ստելինգ Բելա Տառ
Ուլրիխ Զայդլ Կիմ Կի-դուկ Էս շարքը սկսվեց նրանից, որ Երևան եկավ հոլանդացի կինոգետ Պիտեր վան Բուրենը, որը պիտի աշխատեր փառատոնային թերթի վրա։ Մի կողմից՝ ինքն էս բոլոր թույն դեմքերին անձամբ գիտեր, մյուս կողմից էլ շատ ոգևորված էր ու բոլորին փորձում էր փոխանցել էդ ոգևորությունը։ Ինձ ասում էր՝ «արխային գնա նկարի, պիտի շատ բոց նկար ստանաս, որ շապիկին տպենք» և այլն։ Դա շատ օգնեց հասկանալու, թե ինչքան հեշտ կարելի ա շփվել ու աշխատել նույնիսկ ամենամեծ ռեժիսորների հետ։ Որպես կանոն՝ բոլորի հետ նախապես պայմանավորվում էինք, փոքր ստուդիա էի կազմակերպում Golden Tulip-ում, որտեղ
անցնում էին կոնֆերանսների ու հանդիպումների մեծ մասը։ Ի դեպ, էդ բոլոր պայմանավորվածությունները ստանալու համար ինձ միշտ օգնում էին Ծիրանի մեդիայի բաժնի երեխեքը՝ մի քանի հոգի էս ընթացքում փոխվել ա, ու բոլորի հետ վերջում դարձել ենք մտերիմ ընկերներ։ Ճիշտ ա, Պիտերը ոգևորում էր ու դու էլ փորձում ես հասկանալ, որ բոբոներ չեն դիմացդ, բայց էս մարդկանց նկարելը հատկապես բարդանում ա նրանով, որ իրանք վիզուալ արվեստներից են ու փակ աչքերով տեսնում ու հասկանում են քո դրած լույսը, կառուցած կադրերը և այլն։ Դրանից ավելի ես լարվում, իսկ լարվածությունը ոչ մի լավ բանի չի բերում։ Բարեբախտաբար,
Ալբերտ Հյուզ
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Ֆոտո
փորձի հետ էդ անցնում ա, գումարած՝ հերոսները հաճախ իրանք են օգնության գալիս։ Օրինակ՝ Ֆաթիհ Աքինին պիտի հինգ րոպե նկարեի, բայց մեկ էլ պարզվեց, որ ուսումնասիրել, տեսել ա իմ նկարները ու առաջարկեց ավելի երկար ժամանակ անցկացնել, որ հետո էլ ինքը կարողանա էդ նկարները ուրիշ տեղ օգտագործել։ Նույնը եղավ Սերգեյ Սոլովյովի հետ ու էլի մի քանիսի։ Շատ խոխմ ա, որովհետև ստացվում ա՝ մինչև ստեղ գալը էդ խեղճ մարդիկ իրանց ձեռի տակ սեփական դեմքով նորմալ պորտֆոլիո չեն ունեցել։ Լի Չան-դոնին նկարեցինք հյուրանոցային ստուդիայում, հետո ասեց, որ շատ կուզեր քաղաքը տեսնել։ Առաջարկեցի դուրս գանք,
36 37
#4(55) 2019
պտտվենք։ Շատ հավես շարք եղավ Աֆրիկյանների ակումբի շենքում։ Կաննում մի քանի տարի հետո բռնացրեցի, ընդ որում ՝ գորգի վրա ինչ-որ բրեդփիթոտ մեծ աստղեր էին, ինքն էլ աննկատ անցնում էր, գոռացի, կանչեցի՝ հիշեց, գրկվեցինք։ Հուզիչ էր։ Կաննում նաև Քիառոստամիին էի հանդիպել։ Դրանից մի քանի տարի առաջ նկարել էի իրան Երևանում։ Ես շատ տարբեր պատճառներով չեմ սիրում նկարել ակնոցով մարդկանց, իսկ ինքը սկզբունքորեն չէր հանում։ Բայց ես դրա մասին չգիտեի։ Սովորականի պես խնդրեցի, ինքն էլ իր խորհրդավոր հանգստությամբ ասեց՝ ես ակնոցս չեմ հանում։ Ստիպված համակերպվեցի։ Կաննում որ հանդիպեցինք, ինքը ինձ հիշեց
Աբբաս Քիառոստամի Ֆաթիհ Աքին
Քլեր Դընի Լի Չան-դոն ու համարյա արդարանալով ասեց՝ տես, ստեղ էլ չեմ հանում։ Էգոյանը հաճախ էր գալիս, ես էլ անընդհատ փորձում էի լավ պորտրետ ստանալ՝ ի վերջո, ինքը Ծիրանի համար շատ կարևոր դեմք էր, մեր պարծանքն ա՝ վերաբերմունքը մի փոքր ուրիշ էր։ Առաջին երկու փառատոներին ստացած կադրերը դուրս չէին գալիս, դրա համար երրորդ անգամ մոտեցա, բացատրեցի։ Ինքն էլ համաձայնվեց, որ արժի կրկին փորձել ու մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրել։ Էս մեկից գոհ եմ։ Հյուզ ախպերներից մեկն էր եկել՝ Ալբերտը։ Չեմ հիշում ինչ պատճառով՝ առանձնապես չէր ուզում նկարվել։ Բայց համաձայնվեց, երբ տեսավ վրայիցս կախած պալառոիդը։ Ասեց՝ ոնց ուզում ես,
կնկարվեմ, բայց էն պայմանով, որ պալառոիդով հատուկ մի կադր իմ համար անես։ Արդյունքում պալառոիդների շարքիս մեջ միակ դեպքն ա, որ ոչ թե մեկ, այլ երկու կադր ա. իմ օրինակի վրա ինքն ա ստորագրել, իր օրինակի վրա՝ ես։ Էսքան նկարվածներից բոլորի ֆիլմերի հետ էլ ծանոթ եմ, բայց քչերի գործերն եմ իսկականից սիրում։ Ուլրիխ Զայդլն էդ քիչ ռեժիսորներից էր։ Բացի դրանից, ինքը նաև ֆոտոգրաֆ ա։ Մի տարի հետո Սլովակիայում մեծ ֆոտո փառատոն էր ու գլխավոր ցուցահանդեսներից մեկն իրենն էր։ Հանդիպեցինք, շփվեցինք, զարմացանք, թե ինչ փոքր ա աշխարհը, որ ես ու Զայդլը իրար այ սենց տարբեր տեղերում հանդիպում ենք։
Աշոտ Գարունց Վահան Ստեփանյան
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Այնտեղ
Կինո մարդկանց համար
Ամեն տարի Կանն, Բեռլին ու Վենետիկ են մեկնում աշխարհի կարևորագույն կինոգործիչները, իսկ հազարավոր լրագրողներ հավաքվում են լուսաբանելու նրանց նոր աշխատանքները։ Իսկ ահա սովորական կինոդիտողները, որպես կանոն, դուրս են մնում այդ ամենից։ Մինչդեռ աշխարհում շատ են փառատոները, որոնք նախևառաջ սովորական մարդկանց համար են և որոնք ապացուցում են, որ կինոն բնավ էլիտար արվեստ չէ։ Ինչպես Ոսկե ծիրանում, այստեղ էլ կինո դիտել կարող են բոլոր ցանկացողները։
Տորոնտո, Կանադա
Աշխարհի ամենահանրային կինոփառատոնը, անկասկած, կանադական Տորոնտոյի միջազգային միջոցառումն է։ 2016 թվականին, օրինակ, TIFF-ի ֆիլմերը (մոտ 400 ժապավեն 28 էկրաններին) դիտել է 480 հազար մարդ։ Ատոմ Էգոյանի հարազատ քաղաքում փառատոնն անցնում է 1976 թվականից։ Սկզբում այնտեղ պարզապես հավաքում էին լավագույն փառատոների լավագույն ֆիլմերը և ցուցադրում տեղացի կինոսիրողներին, բայց աստիճանաբար փառատոնը դարձավ ինքնուրույն և գրավիչ միջոցառում։ Այստեղ բերվում են ինչպես փորձարարական՝ այսպես կոչված «փառատոնային» ֆիլմեր, այնպես էլ Օսկարի հավակնություն ունեցող գործեր, իսկ վարձութային ընկերությունները շատ հաճախ հենց Տորոնտոյում ստացված արձագանքի հիման վրա են որոշում՝ գնե՞լ, թե՞ չէ այս կամ այն ֆիլմը։ Եվ ամենակարևորը՝ հենց սովորական մարդիկ, այլ ոչ թե էլիտար ժյուրին են հանձնում փառատոնի միակ մրցանակը՝ «Մարդկանց ընտրությունը»։ Անցյալ տարի այն ստացել էր «Կանաչ գիրքը»։ Իսկ որպեսզի տորոնտոցի կինոսերները չձանձրանան, փառատոնը քաղաքում կառուցել է TIFF Light Box կենտրոնը, որտեղ ամբողջ տարի ցուցադրում են ֆիլմեր, անցկացնում քննարկումներ, ցուցահանդեսներ ու դասախոսություններ։
38 39
#4(55) 2019
Սանդենս, Փարք Սիթի, ԱՄՆ
ԱՄՆ-ում խոշոր փառատոները քիչ են, բայց դրանց մեջ կա Սանդենսը։ Սա այն բացառիկ կինոփառատոներից է, որ ինքնուրույն օգնել է մի ամբողջ քաղաքի (Յուտա նահանգի ձնապատ Փարք Սիթիին) դառնալ այն, ինչ կա այսօր։ Իսկ պատմությունը շատ հուզիչ է. փառատոնը և համանուն ինստիտուտը ստեղծվել են մեր հետ նույն ժամանակներում ապրող ամենաճիշտ դերասաններից մեկի՝ Ռոբերտ Ռեդֆորդի ցանկությամբ՝ օգնելու անկախ կինոարտադրողներին։ Հատուկ դրա համար 1970-ականներին կտրուկ աստղ դարձած Ռեդֆորդն իր եկամուտներից մի մեծ բաժին ներդրել է հողակտորի մեջ, որտեղ սկսեցին ցուցադրել լավագույն անկախ, փոքր, բայց հպարտ կինոնկարները՝ բոլորիս իմացած Հոլիվուդի հակակշիռը։ Այժմ ամեն տարի մոտ 40 հազար կինոսեր հավաքվում է Փարք Սիթիում՝ դիտելու ամերիկյան ինդիի նոր գոհարները, որոնցից շատերի ստեղծմանը դրանից առաջ նպաստել է Սանդենս ինստիտուտը, որտեղ պարբերաբար անցկացվում են ռեժիսորական և սցենարական դասընթացներ։
Լոկառնո, Շվեյցարիա
Շատ հավանական է, որ դուք երբևէ չեք լսել Լոկառնոյի կինոփառատոնի մասին, մինչդեռ այս համեստ միջոցառումն ամենահներից է և կինոհեղինակների շրջանակում ամենահարգվածներից։ 1946 թվականին շվեյցարական այս քաղաքի Grand Hotel-ում ցուցադրվեց 15 իտալական ու ամերիկյան ֆիլմ, իսկ հետագայում փառատոնի մասնակից են եղել այնպիսի հարգարժան մարդիկ, ինչպիսիք են Գաս Վան Սենթը, Ատոմ Էգոյանը ու Ֆաթիհ Աքինը։ Ինչպես բոլոր մարդամոտ փառատոներում, Լոկառնոյում էլ գլխավոր մրցանակներից մեկը ժողովրդականն է։ Ժողովրդի համար, ի դեպ, ստեղծված են բոլոր պայմանները վայելելու փառատոնային կինոն։ Մասնավորապես՝ քաղաքի գլխավոր հրապարակ Պյացցա Գրանդեն այդ օրերին վերածվում է հսկայական բացօթյա անվճար կինոթատրոնի. 8 հազար հոգի կինո դիտում են ահռելի՝ 26x14 մետր էկրանին։ Փառատոնի և կոնկրետ այս վայրի կարևորության արձանագրում՝ էկրանը պատկերված է շվեյցարական քսան ֆրանկանոց թղթադրամի վրա։
ԾԻՐԱՆՍ ՈՒՏԵՍ Այնտեղ
Պուսան, Հարավային Կորեա
2000-ականներից ի վեր հարավկորեական կինոն հաղթական արշավ է սկսել ամբողջ աշխարհով՝ գերելով ինչպես հեղինակավոր փառատոների ժյուրիների սրտերը, այնպես էլ սովորական դիտողների։ Հիշու՞մ եք Կիմ Կի-դուկի հետ սելֆիներ անող երևանցիներին։ Կաննում էլ այս տարի հաղթեց Բոն Ջուն-հոն։ Այս ամենը հնարավոր չէր լինի առանց 1996-ին հիմնադրված Պուսանի փառատոնի, որն առաջին նման միջոցառումն էր Հարավային Կորեայում։ Մի քանի տարի անց փառատոնի այցելուների թիվն անցավ տարեկան 200 հազարը (քաղաքի բնակչությունը մոտ 400 հազար է)։ Փառատոնը զանազան ծրագրերով աջակցել է տեղացի արտադրողներին, որի արդյունքը մենք վայելում ենք մինչ օրս։ Ֆեստի ազդեցությունը մնացել է նաև ուրբանիստական հարթության մեջ. 2011-ին տեղական իշխանությունները չեն խնայել 150 միլիոն դոլարը, որով կառուցվել է Պուսակի կինոկենտրոնը։ Երեք շենքից բաղկացած կենտրոնն օգտագործվում է ոչ միայն հիմնական փառատոնային ցուցադրությունների համար (օրինակ՝ բացօթյա 4000 տեղանոց ցուցասրահում), այլև կինոյին վերաբերող հանդիպումների, միջոցառումների և ցուցահանդեսների համար։
Կառլովի Վարի, Չեխիա
Այստեղից սկսվել է Ոսկե Ծիրանի պատմությունը (տե՛ս հիմնադիրների հուշերը)։ Փոքր չեխական առողջարանը (մեր Ջերմուկի պես) ընդունեց Արևելյան Եվրոպայի գլխավոր փառատոներից մեկը դեռ հեռավոր 1946-ին՝ Կաննի ու Լոկառնոյի հետ զուգահեռ։ Գլխավոր նպատակն էր ցուցադրել չեխ կինոսիրողների, չեխ կինոգործիչների չեխական կինոնկարները։ Ցավոք 1950-ականներին տեղի ունեցավ բռնի մերձեցումը սոցճամբարի հետ և Մոսկվայում կայացված որոշման արդյունքում փառատոնը դարձավ Մոսկվայի ֆեստի զույգը. մի տարի լինում էր Մոսկվան, հաջորդ տարին՝ Կառլովի Վարին, ու այդպես մինչև 1993 թվականը։ Իսկ 1990-ին Կառլովի Վարին դարձավ Արևելյան Եվրոպայում ընթացող թավշյա շարժումների արտացոլանքը, երբ տասնամյակներ անց հանրությանը ցուցադրվեցին տարիներով արգելված կամ երկրից փախած ռեժիսորների աշխատանքները։ Այժմ Կառլովի Վարիի գլխավոր թիրախը կրկին չեխ կինոսիրողներն են (իսկ ֆիլմերն ամբողջ աշխարհից են, բայց հատկապես ուշադրության կենտրոնում են տարածաշրջանի արտադրողները)։ Ամեն տարի շուրջ 120 հազար հոգի (տեղական 50 հազար բնակչության դիմաց) գալիս է այս առողջարանը հատուկ կինո դիտելու համար։ Ու երևի մի քիչ էլ առողջանալու։
40 41
#4(55) 2019
Դոկավիվ, Իսրայել
Վավերագրական կինոն հաճախ անարդարացիորեն դուրս է մնում լայն դիտողների ուշադրությունից։ Իսկ Իսրայելում, ահա, ամենախոշոր կինոփառատոնը նվիրված է հենց այդ ժանրին։ Թել-Ավիվում անցկացվող Docaviv փառատոնն անցկացվում է 1998 թվականից։ Ամեն տարի 10 օր (շատ լուրջ ժամանակ է փառատոնի համար) շարունակ քաղաքում ցուցադրվում են մոտ ութ տասնյակ հիմնականում տեղական, բայց նաև բազմաթիվ միջազգային վավերաֆիլմեր։ Հետաքրքիր է թիրախավորումը. չնայած որ գլխավոր պրեմիերաները տեղի են ունենում տեղական սինեմատեկում, քաղաքի ամենատարբեր հանրային վայրերում (նավահանգիստ, հրապարակ, զբոսայգի և այլն) անցկացվում են անվճար ցուցադրություններ բոլոր ցանկացողների համար։ Այդպես Docaviv-ի հիմնադիրները փորձում են վավերագրական կինոն դարձնել ավելի հանրային ու նոր լսարաններ գրավել։ Ապրե՛ն, ինչ ասենք։
Ռոտերդամ, Նիդեռլանդներ
1970-ականներին հոլանդացի ռեժիսոր Հուբերտ Բալսը որոշեց իր հայրենակիցներին ներկայացնել այլընտրանքային, փորձարարական, հեռավոր երկրներում ստեղծվող և լայն հանդիսատես չգտնող կինոն։ Շատ չանցած Ռոտերդամի փառատոնը դարձավ կարևորագույններից մեկն իր դասում։ Դրա ծրագրում հայտնվելն արդեն մեծ հաջողություն է։ Փառատոնը նաև քաղաքի կարևորագույն մշակութային միջոցառումներից մեկն է։ Այն օգնում է նաև հասկանալու, որ Նիդեռլանդները միայն մեկ գովազդված Ամստերդամով չի սահմանափակվում։ Ամեն տարի փառատոնին այցելում է մոտ 350 հազար կինոդիտող։ Ցուցադրություններն ընթանում են գրեթե երկու տասնյակ վայրերում։ Դրանց թվում են երկրի ամենախոշոր Pathe կինոթատրոնը, 1960 թվականից գործող Cinemara կինոթատրոնը և 100 տարվա պատմություն ունեցող Old Luxor Theater-ը։
Արեգ Դավթյան
ՔԱՂԱՔ Իմ Երևան
42 43
#4(55) 2019
Մելիք Կարապետյան. «Մենք որսում էինք ֆիլմերը»
Կինոգետ, պրոդյուսեր Մելիք Կարապետյանը պատմում է իր տանն էգոյանական կինոդիտումներ կազմակերպելու, Երևանի աբսուրդ էկլեկտիկության, քաղաքում կինոմշակույթի ավանդույթի ու կինո «Ռոսիայի» շուրջ իր երազանքների մասին:
Կինո սիրելու հարցում մեծ դեր է ունեցել Երևանը: Ֆիլմեր դիտելու կուլտուրան իմ կյանքում սկսվեց հինգ տարեկանից, երբ ծնողներս ինձ ու քրոջս իրենց հետ կինոթատրոններ էին տանում: Այդ ամենը նստվածք թողեց ենթագիտակցությանս մեջ, ու ես հմայվեցի կինոյի աշխարհով: Ծնողներս այժմյան քաղաքապետարանի շենքի տեղում են ապրել: Երկու տատիկներս հարևաններ են եղել: Ես ծնվել եմ Շրջանայինի հիվանդանոցում ու մեծացել Կայարանում: Ընտանիքիս հետ Երրորդ մաս տեղափոխվեցինք, իսկ այնտեղ «Սևան» կինոթատրոնն էր, կինո «Հայրենիքը», Կիրովի ակումբը: Դպրոցական տարիներին շատ ինտենսիվ էի ֆիլմեր դիտում: Պատշգամբի մի մասը իմ սենյակն էր: Ամբողջ պատին ամսագրերից նկարներ էին փակցված՝ դերասաններ, կինոյից դրվագներ: Մերոնք ասում էին «Կոշկակարի բուդկա»: Հայաստանում կինոդիտումների կուլտուրան կար, լավ ֆիլմեր էին բերում՝ սովետական, նաև իտալական ու ֆրանսիական: Փառատոները ամենապայծառ կետն էր: Փակ ցուցադրություններ էին կազմակերպվում Երևանում, ու բոլորը, ծանոթների միջոցով, «ալիքները գտնում էին», որ մասնակցեն դիտմանը Կինոյի տանը: Ի դեպ, ինստիտուտի տարիներին մեկնում էի Մոսկվա, Պետերբուրգ՝ մասնակցելու կինոփառատոներին: Գերմաներենի ուսուցչուհիս՝ ընկեր Մանարյանը, այնպիսի մանրամասներով ու գունավոր էր ինձ պատմել Ֆելինիի «Հռոմը», որ երբ տարիներ անց Հունգարիայում վերջապես դիտեցի, այնպիսի տպավորություն էր, որ արդեն դիտել եմ: Քաղաքում մոտ 30 կինոթատրոն կար ու մենք որսում էինք ֆիլմերը. եթե մի տեղ վերջացավ, արդեն գիտեիր, որ ավելի ուշ այլ կինոթատրոնում է ցուցադրվելու: Իսկ էլ ավելի ուշ ցուցադրվողներից կար կրկնվող ֆիլմերի կինոթատրոն՝ Անգլիական այգում: Ի դեպ, կային նաև ակումբներ՝ Կիրովի, Երկաթգծի աշխատակիցների, Ներքին գործերի նախարարության և այլն, որտեղ ֆիլմերը ժապավենով էին ցուցադրում: 90-ականներին Երևանում կինոթատրոնների հետ կապը խզվեց: Իսկ ես չէի սիրում VHS-ներով ֆիլմ դիտելու կուլտուրան: 1997 թվականին մեկնեցի Ամերիկա: Հենց այնտեղ էլ սկսեցի DVD-ներ հավաքել, շատ մեծ հավաքածու ունեմ: Ի դեպ, առաջին ֆիլմը, որ նվեր եմ ստացել, Պազոլինիի «Դեկամերոնն» է: 2001 թվականին եկա Երևան, որ իրականացնեմ երազանքս՝ ֆիլմեր ցուցադրել երևանցիների համար: ԱՕՔՍ-ի շենքում կայացավ առաջին կինոդիտումը՝ հինգ օր շարունակ: Գնացի արխիվ՝ հայկական համր կինոն կոմերցիոն հաջողություն չուներ: VHS-ը, որ ինձ տվեցին, շատ վատ վիճակում էր: Հենց այդ ժամանակ ինձ մոտ օրացույց արտադրելու գաղափար ծնվեց, որը կգրավեր մարդկանց ուշադրությունը համր կինոյի նկատմամբ: 2003-ի օրացույցը տպեցինք, նույնիսկ ինձ հետ ԱՄՆ տարա ու տարածեցի:
2002-ը վերադարձիս տարին էր: 900 ֆիլմերի հավաքածու և երազանք՝ պահպանել ու տարածել հայկական ֆիլմերը: Խնկո Ապոր գրադարանում կազմակերպեցինք Չապլինի մարաթոնը: Այն համընկավ հայկական կինոյի ստեղծման օրվա հետ. առիթից օգտվելով՝ խոսեցինք նաև հայկական ֆիլմերի մասին: Կինոդիտման հարթակներ չկային, ես չէի աշխատում, որոշեցի հենց իմ տանը՝ հեռուստացույցի առջև, կինոդիտումներ կազմակերպել: Ստեղծեցի ծրագիր ու մեյլով հրավեր էի ուղարկում: Կինոդիտումներն անվճար էին: Փոքր Երևան էր՝ Երևանում: 2003 թվականն էր՝ «Մոսկվա» կինոթատրոնում Ատոմ Էգոյանի «Արարատն» էր ցուցադրվելու: Իսկ ես Էգոյանի ֆիլմերի հավաքածուն ունեի: Իմ տանը ցուցադրություն կազմակերպեցի՝ ուզում էի, որ հայ հանդիսատեսը լավ ճանաչի էգոյանին: Մի օր էլ դուռը թակեցին, ու Ատոմ Էգոյանը մտավ իմ տուն՝ մասնակցելու Ատոմ Էգոյանի կինոդիտումներին։ Պարզվեց, որ Երևանում էր իմ նախկին տնօրեն Սթիվի հետ, ինքն էլ պատմել էր իմ տնական ռետրոսպեկտիվի մասին։ Համալսարանի կիրառական մաթեմատիկան եմ ավարտել, դե որովհետև ՎԳԻԿ չէի կարող ընդունվել՝ անհնար էր: Ուզում էի ռեժիսոր դառնալ: Երևանն էնքա՜ն էկլեկտիկ է, բազմաժանր: Երևանում կարելի է ցանկացած ժանրի ֆիլմ նկարել՝ սարսափից մինչև կատակերգություն ու արտ հաուս: Այստեղ կարելի է էնպիսի վայրեր, մարդկանց, տրամադրություններ ու պատմություններ գտնել, որ բոլոր հայտնի ռեժիսորները նկատել են ու նկարահանել: Ֆելինին, Անտոնիոնին, Ալմոդովարն այստեղ էնպիսի ֆիլմեր կնկարեին, որ կխենթանայինք: Ոսկե ծիրանը, որպես միջազգային հարթակ, իսկապես մեծ նվաճում ունի, երբ համաշխարհային համբավ ունեցող մարդիկ գալիս ու մի շաբաթ Երևանում են անցկացնում: Վստահ եմ՝ փառատոնը մեր քաղաքի կյանքում ամենակարևոր միջոցառումներից է: Վերջին 20 տարիների ընթացքում Երևանը փորձեցին բռնաբարել՝ ինտենսիվ կառուցապատելով կենտրոնը: Անընդունելի էր՝ քանդել շերտերն ու հասցնել այսօրվա աբսուրդին: Բայց հետաքրքիրն այն է, մի անգամ մի նորակառույց տեսա ու հասկացա՝ Երևանը հասել է էկլեկտիկության աբսուրդի այն մակարդակին, որ հենց դրանով է նորից դարձել հետաքրքիր: Դեռ կարող ենք պահպանել քաղաքը, որովհետև այն, ինչ եղավ Օպերայի շուրջը, հուսադրող է: Երբ քայլում ես ազատված ու բաց տարածքով, որքա՜ն հաճելի է: Այնքան կուզեի «Ռոսիա» կինոթատրոնը կինոպալատի վերածել, այն ունի այդ պոտենցիալը: Եթե չլիներ Կաննի կինոպալատը, չէր լինի նաև փառատոնը, այդքան կարևոր է տարածքը: Ի դեպ, կինոսրահը, որտեղ անց է կացվում Համբուրգի կինոփառատոնը, ավելի փոքր է, քան «Ռոսիայի» երկու դահլիճներն առանձին-առանձին վերցրած: Ապրելով Երևանում՝ մենք հոգնում, ջղայնանում, նյարդայնանում ենք տարբեր իրավիճակներից, բայց Երևանն իմ վերադարձի ամենակարևոր խթանն է եղել:
Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան
ՔԱՂԱՔ Գրողը տանի
44 45
#4(55) 2019
Վա Պուկչուկո ԵՐԵՎԱՆի խնդրանքով արձակագիր Սյունե Սևադան նոր պատմվածք է գրել կինոյով ապրող ու փառատոնային փառքի մասին երազող արեշցի Վաղինակի մասին։
Վաղոյից ռեժիսոր դժվար դուրս գա. Պուկչուկյան Վաղինակ անուն ազգանունով ի՞նչ ռեժիսոր: Չնայած եթե բախտը բերի, գործերը լավ գնան, ու ֆիլմերը դուրս գան արտաքին շուկա, կեղծանուն կվերցնի, օրինակ, Վա Պուկչուկո, և ինքը՝ մետաքսե կարճլիկ, կարմիր շարֆով վիզը փակած, մազերը հետ սանրած, ծխամորճը ձեռքին, արտասահմանյան հեռուստաընկերությամբ հարցազրույց տալիս կփորձի հնարավորինս անսովոր բաներ խոսել: Օրինակ, կասի, որ իրեն ոգեշնչում են բադերը և ոսկեգույն հողաթափերը, և հետագայում պլանավորում է իր ֆիլմերից մեկում գլխավոր հերոս կարգել ոսկեգույն հողաթափերով բադի, որը կխորհրդանշի կեղծ բարքերի մերժումն ու սոցիալիստական կարգերի տապալումը: Հաղորդավարը հիացած դեմքով կնայի վրան, կադրից անդին նստած հանդիսատեսը կծափահարի, և միայն Արեշի իր տանը նստած կոշկակար Ռադիկը նյարդային կտրորի վզակոթը, որովհետև հենց նոր Վաղոյին գրազ պարտվեց. ո՞վ կմտածեր, որ նա իսկապես կգնա ու բադ-հողաթափերից կխոսի: Բայց Վա Պուկչուկո դառնալուն դեռ շատ կա: Հիմա ինքը արեշցի Վաղոն է, ռեժիսոր, որը սիրում է նկարել բաց դաշտեր. եղանակ չի փոխում՝ ինչ եղանակ է, ու զրուցել գազալցակայանի աշխատակիցների հետ: Ավարտական ֆիլմն էլ էդպես նկարեց. հասկերով արտում տրամադրությունը կերած գազալցակայանի աշխատողին նստեցրեց գույնը քերած փայտե աթոռին, մայրամուտի ֆոնին, խնդրեց ներկայացնել Իրանի շուրջ ծավալված տնտեսական էմբարգոյի և աշխարհքաղաքական հարակից զարգացումների մասին իր կարծիքը: Տղամարդը երկար քորում էր ճաքճքած այտը, վերջում հոգոց հանեց՝ էրեխատեր մարդ եմ, տենց բաներ չեմ հասկանում, կլինի՞ բենզինի որակի փչանալուց պատմեմ: Ֆիլմը բարձր գնահատեցին: Դասախոսներից մեկը նկատեց, որ գույնը քերած աթոռի մեջ տխուր սիմվոլիզմ կա. այն ասես Հայաստանն է՝ դեռ մաշված, տեղ-տեղ լավատես-գունավոր, բայց դեռ ամբողջական դեմք չունեցող: Բենզալցակայանի աշխատողը հայ ռամիկն է՝ իր դարդով ու ցավով, և արևին մեջքով ենք նստած՝ ասես նկատի ունենք, որ մերժում ենք նորը, լավը, մնում ենք աշխարհին անհաղորդ: Վաղոն ափսոսաց, որ աթոռի կողքին չէր կապել ոսկեգույն հողաթափերով բադին, որը խորհրդանշում է կեղծ բարքերի մերժ…մի խոսքով: Ներսի Վա Պուկչուկոն բավարարված էր՝ ինչպիսի՜ ընկալում ու մեկնաբանություն մասնագետի կողմից, ինչպիսի՜ թեմատիկ անցումներ և բարդ համակցումներ, բրա՛վո, բրա՜վո: Արեշցի Վաղոն անտարբեր էր. կրակայրիչը տանն էր թողել: Հետո էլ, ինքը հո գիտի, որ բենզալցակայանն ուղղակի մոտ է քաղաք տանող ճանապարհին, ինչ հարմար էր՝ դա էլ նկարել են, առանց հատուկ իմաստների՝ ժամանակ չունեին: Ու թող ոչ մեկը նրան չմեղադրի, որովհետև նախ՝ բարձր գնահատական ստացավ, հետո՝ բոլոր ֆիլմերը նկարվում են ըստ հարմարության: Մեկը վախեր ունի՝ նկարում է վախերը, որ հարմար լինի դրանք իրենից հեռացնել, մյուսը սիրում է կանանց՝ կոր, փամփլիկ կոնքեր տեսնելու ևս մեկ լավ առիթ է, թող կադրի մեջ գնան ու գան, գնան ու գան: Մյուսը հորը չներեց՝ կերպարներն ափսեները խփում են պատերին, չորրորդին դուր է եկել ապրելը՝ իր դերասանները պառկած են կանաչ խոտին, նայում են երկնքին ու ժպտում: Նկարում են, ու կյանքը դառնում է ավելի հարմար, վախերդ, ներս ու դուրսդ, սերդ ու ատելությունդ տեսնում ես էկրանի վրա, ինքդ քեզ համար ավելի ընդունելի դառնում: Երբեմն քո ստեղծածով էլ ֆիլմ դիտողին ես օգնում ինքն իր հետ հարմարվել ու խնդրին կողքից նայել. ի՞նչ վատ է: Չնայած չէ, մի բան վատ է. գազալցակայանի աշխատակցին մոռացավ ասել, որ «էմբարգոն» տերմին է, ոչ թե քաղաք: Սա է ամենը. նկարել մի բան, վերնագրել մի բան, մոնտաժել մի բան՝ արանքում մոնտաժածը մի քանի անգամ կորցնելով ու հայհոյելով՝ ավարտել տվյալ բանը՝ առանց բանմեջ անելու: Հետո նայել, նկարածը ատել, հետո՝ սիրել, ի վերջո՝ ատել ու սիրել միաժամանակ, վնասել քեզ նկարածով, օգնել քեզ նկարածով, վնասել ու օգնել միաժամանակ, համակերպվել, օգնել դիտողին, կամ չօգնել, նայել՝ ոնց են հարմարվում, ուղարկել ֆիլմը փառատոների, քրտնել, երբ ֆիլմդ են դիտում, սառել դիտումից հետո խմած շամպայնից, տերմոբալանսի գալ տան ճանապարհին: Հայկական փառատոներից Վաղոն հատկապես սիրում է Ոսկե ծիրանը, որովհետև արտասահմանյան տասնյակ հյուրերի արանքում բոլորն իր վրա թքած ունեն, և անգամ կուրսի Մարիշը, որի դոշերը հասցրել է մի քանի անգամ ափերում տրորել, նայում է Վաղոյի աչքերին ու շան տեղ չի դնում, քանի որ զբաղված է արտասահմանցիներին տպավորելու կարևոր գործով: Մինչ շատերը զբաղված են իրար դուր գալու կարևորագույն խնդրով, ինքը ֆիլմեր կդիտի, կնստի անկյունում մի տեղ, կվայելի անտեսված լինելու հաճույքն ու կփորձի ընկալել՝ ինչ հարմարություն է փնտրել այս ու այն ռեժիսորը՝ կադրն ընտրելիս: Ֆիլմ նայելու լավագույն ժամանակահատվածը կյանքի այն փուլն է, երբ քեզ շան տեղ դնող չկա: Ինքդ քո հույսին ես մնում, ու ֆիլմերը վազում են օգնության: Վա Պուկչուկոն համաձայն չէ էս ամենի հետ, ու երևի, իսկապես, Վաղոյից ռեժիսոր դուրս չի գա: Արեշցի Վաղոն կգնա մի ինչ-որ դաշտ, հետը կտանի քրքրված աթոռ, կնստի ու կնայի արևածագին, կմտածի՝ ինչ անհարմարություն ունի, որ ուզում է նկարել:
Սյունե Սևադա Հարություն Թումաղյան
ՔԱՂԱՔ Ուսումնասիրություն
Տուն N7 Հաղթանակ Շահումյան
«Ստեղ բնակիչներով իրար շատ մոտիկ ենք» Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասի՝ Ֆիրդուսի մասին ստեղծվել է հիշողության գիրք, որտեղ փորձ է արվել պատումների, տեսողական նյութերի միջոցով իրականացնել խորքային հետազոտություն՝ վերհանելով ճարտարապետական յուրահատկությունները, ընտանեկան պատմությունները, բազմաէթնիկ անցյալը և այլն։ ԵՐԵՎԱՆը ներկայացնում է մի հատված Տիգրան Ամիրյանի և Սոնա Քալանթարյանի «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքում զետեղված հուշերից։
46 47
#4(55) 2019
«Ֆիրդուսի փողոցը Երևանի ամենահին առանձնատներով թաղամասն էր: Փողոցի անունն առաջացել ա մոտ 250 տարի առաջ: Դա միակ փողոցն ա, որի անունը երբեք չի փոխվել, նույնիսկ սովետական շրջանում. անհատի անունը պահպանվեց: Երբ փոքր էի, մեր բնակչության կեսից ավելը երևի մահմեդական էին: Ասում էին՝ պարսկահպատակներ էին: Հայրս, որ եկել ա 20-ական թվերին, տունը առել ա պարսկահպատակից: Էդ մարդը 1930-ական թվերին թողել գնացել ա Պարսկաստան, բայց մինչ էդ 10 տարի մեր հետ տարբեր մասնաշենքերում ապրել ա: Երբ քաղաքական իրավիճակը բարդանում ա, ոչ էլ վաճառում ա տան իրա մասը, հորս ա նվիրում ու գնում Պարսկաստան: Մեր կողքի հարևանը, լսած կլինեք, հանրահայտ քամանչահար էր՝ Վիդոկը: Վիդոկի հայրն էլի նույն ցեղերից էր, ադրբեջանցի էր, իսկ մայրը հայ էր: Որ փոքր էի, մեզ չէին թողում դուրս գայինք, փողոցը ցեխոտ էր, կավահող էր ամբողջը: Հիշում եմ՝ անգամ պատերազմից հետո գերիները, որոնց մենք բոլորս ֆաշիստ էինք համարում, ես փոքր էի, առանձնապես էդ բաները լավ չէի հասկանում, մտնում էին փողոց խմբերով: Ըստ երևույթին, դա արդեն Նյուրնբերգյան դատավարություններից հետո էր: Գալիս էին, հաց ու շաքար մուրում: Հրաշալի գործիքներ էին շինում, նվիրում էին, երբ մայրս հաց էր տալիս: Ավագները՝ արդեն մոտ 15 տարեկան երեխաները, գոռում էին՝ Հիտլեր կապուտ: Ես էլ չէի հասկանում՝ կապույտ, կապույտ. գույն ա էլի: Իսկ գերիները հասկանում էին ու քֆուր էին տալիս Հիտլերին, որ ընկել են էդ վիճակին: Հետագայում իմացա, որ հիմնականում հունգարացիներ էին:
Տիգրան Ամիրյան
Սոնա Քալանթարյան
Մայրս շաքարն ու հացը տալիս էր մեզ՝ տանենք էդ գերիներին, որ ծնողներիս չասեն՝ կուլակի երեխեք են ու հաց են բաժանում... 1937-ին պապիս տարել, գնդակահարել էին, որովհետև հոգևորական էր։ Հորս էլ էին բռնել՝ որպես տերտերի տղա, բայց հայրս հայկոպի, հայհիդրոշինի տնտեսական մասի հիմնադիրներից էր: Հիմնարկությունները համարձակվել էին նամակներ գրել. հորս մի 6 ամիս պահելուց հետո ազատել էին: Պատերազմից հետո գյուղերից ահագին մարդիկ էին եկել Ֆիրդուս, մանկավարժականի կողմը ֆաներայից փոքր տնակներ էին սարքել ու մեջը ապրում էին: Պահակություն էին անում, բանվորություն էին անում մանկավարժականում և այլն: Ապարանցիներ կային, մարտունեցիներ: Այդտեղ սառցադաշտը որ կա, պահպանվել ա, թուրքի դվոր էին ասում: Ուղտեր էին գալիս, տասը-տանհինգ հատ, վրաները՝ աղ: Առաջ Հայաստանում աղի հանք չկար, աղը Երևան բերում էին Նախիջևանից, Կողբի կողմերից: Բրիկետներ էին՝ ոնց որ մարմարի կտորներ՝ կապած ուղտի երկու կողմերից: Էդ ուղտերը ծանրության տակ որ բարձրանում էին, նենց ոռնոց էին հանում, ոնց որ առյուծի ոռնոց լիներ: Երբ դեռ ներգաղթի կոչեր էին անում, ահագին հայ եկավ քաղաք Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից: Դա խրախուսվում էր Սովե-
Լուսանկարչական թիթեղիկ, 1930-ականներ
Արայի արխիվից, 1980-ականներ
Արա Շահումյանի արխիվից
տի կողմից. տեսեք Սովետը ինչքան լավն ա, մարդիկ գալիս են ստեղ: Էդ ժամանակ դեռ ահագին ադրբեջանցի էլ կար: 40-ականների վերջին Ստալինը կազմակերպում ա տեղաշարժը, ես դա հիշում եմ, Ֆիրդուսի ադրբեջանցիներն էլ գնացին։ Օրինակ՝ Վիդոկի հորեղբայրները կային, մաքուր ադրբեջանցիներ էին: Իմ հասակակիցներից կային շատ, հուզմունքով ճանապարհեցինք իրանց... Թուրք ու հայ չկար, բոլորը մեր հարևաններն էին: Մեր տան պադվալային մասում էլ էին ապրում ադրբեջանցիներ: Բանվոր մարդիկ էին, աղքատ: Բայց արդեն 1980-ականների
դեպքերի ժամանակ մի երեք ընտանիք էր մնացել: Վերջին գնացողներից մեկը մեր հարևանն էր՝ Հուսեին էր անունը: «Կոմունիստ» թերթի խմբագրի վարորդն էր: Մինչև 1991 թիվը մնաց: Մի օր էլ տեսնեմ՝ տունը վաճառեց… բայց հարևանների կողմից ոչ մի թշնամական բան չկար: Դուրս եկա, ասեցի. «Հուսեի՛ն, դո՞ւ ուր ես գնում»: Իրա հերն ա ծնվել Երևանում, մի տղեն էլ Կենտկոմում հրահանգիչ էր աշխատում: Ասեց. «Հաղթանա՛կ եղբայր, Հայաստանում թուրք չմնաց, երեխեքս մեծացել են, վաղը, մյուս օր պիտի պսակվեն, հա, հիմա չեն նեղում, բայց հետո խնդիր ա դառնալու…»»։
Ռոբերտ Խաչատրյանի ֆոտոարխիվից, 1950-ականների սկիզբ
44 Siran
Անահիտ Փխրիկյանը, 1980-ականներ
Ռոբերտ Խաչատրյանի ֆոտոարխիվից, 1950-ականների սկիզբ
ՔԱՂԱՔ Ուսումնասիրություն
Տուն N16 Էմիլյա Սաֆարյան
«Մեր նախնիները Թավրիզից են: Երբ սաղ ցեղով տեղափոխվել են Նախիջևան, մեր կողմը հետո էկել ա Արմավիր, հայրս հետո էնդեղից գնացել ա Վորոնեժ՝ սովորելու։ Իսկ պատերազմից հետո արդեն Ֆիրդուսի տունն ա առել։ Իմ հայրը հայտնի ատամնաբույժ էր, փողոցում բոլորին ինքն էր բուժում, դրա համար էլ դեռ էն տարիներից սաղին ճանաչում էինք։ Փողոցում Թավրիզից էլի կային մարդիկ, «թուրքեր» էին, 80-ականներին, որ ստիպված պետք ա գնային Բաքու, չէին ուզում։ Օրինակ՝ տիկին Սոֆյան, բուժքույր էր, ասում էր ինձ. «Էմո ջան, գնանք Բաքու, ի՞նչ անենք. ոչ մի ծանոթ չունենք, չենք ապրել ադրբեջանցիների հետ, մերոնք Թավրիզից են, իսկ մենք ստեղ ենք մեծացել»։ Սոֆյայի եղբայրները Բաքվում էին սովորում, իսկ հայրն էս մեր մանկավարժականում էր դասախոսում։ Հենց բնիկ թուրքեր չէին ապրում ստեղ, Սալմաստից եկածներ էին։ Մայրս լավ գիտեր թուրքերեն, հարցնում էր՝ բաջի ջան, ո՞րտեղից եք, ասում էին՝ Սալմաստից, Թավրիզից։ Սաղ լաց էին լինում, չէին ուզում գնային: Դե իրանք միշտ ռուսական դպրոց են գնացել, լեզուն չգիտեին: Հետո նոր մանկավարժականի ադրբեջաներենի բաժինը բացվեց: Ստեղ բնակիչներով իրար շատ մոտիկ ենք՝ մի ընտանիքի նման: Էս շուկայի ժողովրդի հետ էլ շատ լավ ենք: Ստեղ պրոֆեսոր Յոլյանն ա ապրել, բժիշկներ, օրգանների աշխատողներ, շատ տարբեր մարդիկ կային, բոլորս էլ շատ էինք սիրում էս տեղը։ Ուրիշ երկրներում շատ եմ տեսել՝ ոնց են մեր փողոցի նման տեղերում տարբեր ազգային տարազներ, բաներ վաճառում, մենք էլ կարայինք նման մի բան անեինք, եթե պետությունը օգներ»։
Էմիլյա Սաֆարյան, 1970-ականների սկիզբ Սաֆարյանների ֆոտոարխիվից 1950-ականներ
Տուն N17\4 Գառնիկ (Գագա) Հարությունյան, Միլետա Ադիյան
«Էս շենքը 1930-ականներին են սարքել, առաջ մի բնակարանում մի քանի ընտանիք էր ապրում։ Մեր տանը երկու ընտանիք կար, վերևի հարկում էլ էր տենց, անգամ պադվալում էին վարձով ապրում։ Հայրս տեղափոխվել ա էս տուն 30-ականներին, իսկ 40-ականներին արդեն ես եմ ծնվել։ Հիմա բնակարանի կեսը եղբորինս ա։ Դիմացի սեփական տներից մեկում էլի մեր բարեկամներն են, եղբորս տղան ա։ Սա միակ պետական շենքն ա Ֆիրդուսում, հայրս ու պապս էլ են մասնակցել շինարարությանը։ Առաջ շաբաթվա վերջին գալիս էին ստեղ ու շաբաթ-կիրակի շենքի պատերն էին կանգնացնում։ Մի մետր հաստության պատեր են, երկու շարք քարերով, փայտե առաստաղով։ Սաղ փողոցը ճանաչում ա իրար, ընկերություն անում։ Ներքևը Շամիրամի տունն էր, տղեն Սովետի հերոս էր, էս վերևում ապրողն արդեն գնացել ա, ռայկոմի քարտուղար էր, հետո դառավ Պիշետորգի տնօրեն, հետևի տանը (Հանրապետության փ.) ադրբեջանցիներ էին ապրում, Էփոյի ընտանիքն էր, լավ մարդիկ էին։ Էփոն, Զեփիրն իմ մանկության ընկերներն են։ Բաքվում էին սովորում, բայց արձակուրդներին միշտ գալիս էին։ Էն ժամանակ չգիտեինք ինչ ա ադրբեջանցին կամ հայը։ Բոլորը գնացել են վաղուց, մնացել էին մենակ կողքի տանը ապրող ադրեբջանցիները՝ Սոֆյայի ընտանիքը, իրանք էլ 1988-ին գնացին, Կլարայի հետ փոխանակեցին տունը։ Սոֆյայի տղաները լացում էին, չէին ուզում գնային։ Էլի մեկը կար՝ Կադրը, լավ տղա էր, Մասիսում հողեր ուներ, բանջարեղեն էր աճացնում, նախ բերում էր թարմ բանջարեղենը մեզ տալիս, հետո նոր վաճառում»։
Միլետա
«Ես Կիրովաբադում եմ մեծացել՝ ադրբեջանցիների մեջ։ Հայերեն էլ, ադրբեջաներեն էլ լավ խոսում եմ։ Ստեղ պադվալային հարկ էինք վարձում, հետո Գագայի հետ ծանոթացանք ու ամուսնացանք։ Սաղ կյանք ստեղ ենք ապրել։ Շատ ենք սիրում մեր փողոցը։ Երբ շուկան դեռ կար, լիքը պարսիկներ կային, բայց դրանից առաջ ադրբեջանցիներն էին շատ։ 1980-ականներից բոլորը ստիպված գնացին, Սումգայիթում, Բաքվում մերոնց երբ սպանում էին, իրանք հասկանում էին, որ վտանգավոր կլինի դրանից հետո ստեղ մնալը։ Բայց հայերից մնացել են էնտեղ, որ փոխել են ազգանուններն ու վախում են ասեն՝ հայ են։ Իմ բարեկամուհին էլ ա էնտեղ. ամուսնացել էր ադրբեջանցու հետ ու չէր կարա թողներ ընտանիքը։ Մեր կապը տենց էլ կորավ... Մի քանի տարի առաջ չդիմացա, զանգեցի Բաքու. մի երկու րոպե խոսացինք, բայց երբ երեխեքը մտան սենյակ, սկսեց ադրբեջաներեն խոսալ...»:
Հարությունյանների ֆոտոարխիվից, 1970–ականներ, 1980–ականների սկիզբ
48 49
#4(55) 2019
Տուն N52 Միքայել Հարությունյան
«Մերոնք 100 տարի ստեղ են ապրել, իսկ էս տները, ոնց ես լսել եմ մեծերից, 250-300 տարվա տներ են, իմ պապիից ու տատիից եմ լսել: Էս պատերը ծղոտ ա հողով լցրած: Մենք սաղ վերանորոգել ենք: Էս տանն ապրել են նաև ազերիներ, թուրքեր: Ուրեմն էս շենքը քուր ու ախպոր ա բաժանվել՝ Ռիզա Զադե Բագր, Ռիզա Զադե Մասմա: Ինչ եղել ա, էդ եմ ասում: Երկրորդ հարկը եղել ա ախպորինը, ներքևը՝ քրոջինը՝ Մասմայինը: Մեր ընտանիքն ապրել ա էս սենյակի մասում: Մայրս ասում էր, որ էս հատակը հող էր ամբողջովին: Հետո սկսեցին քաղաքում հատակ սարքել: Ասում ա, որ պապային խնդրում էինք՝ մենք էլ հատակ անենք, պապան ասում էր՝ ի՞նչ հատակ, հեսա քանդում են տները: 1930 թվից քանդում են: Մեր ադրբեջանցիները գնացին Բաքու: Եղբայրը կնոջից՝ Ռզա Զադե Կուկուից բաժանվեց ու գնաց: Կինն ու աղջիկը ստեղ էին ապրում, մինչև էս ամենավերջերը, երբ ադրբեջանցիները գնացին: Ասում էր՝ չեմ ուզում գնալ, ասեցի՝ մնա, ես քեզ կպահեմ, աղջկան ասեցի՝ Իռադա՛, դու գնա, ես ծնողի նման կպահեմ իրան: Վերջերս Իռադան ռուսական հեռուստատեսությամբ ելույթ ա ունեցել ու սաղ պատմել ա, որ Ֆիրդուսում էին ապրում, մաման չէր ուզում գնար և այլն»։
Տուն N30 Կիրակոսյանների ընտանիքը
Գծագիր Հինգ ընտանիքի համար նախատեսված երկհարկանի բնակելի շենքի նախագիծ։ Նախագծի հեղինակ՝ Հայկ Հովհաննեսի Կիրակոսյան. 1935-1939 թթ., ՀԽՍՀ ճարտարապետների միության անդամ։
Հեղինակներից Գրքի վերնագիրն («Ֆիրդուս. տեղի հիշողությունը») արդեն հուշում է մեր մտադրությունների ու բավականին բարդ հետազոտական նյութի ընտրության մասին։ Ուզում էինք հասկանալ այս քաղաքային հատվածը, որն առաջնորդվում է միայն իրեն բնորոշ ռիթմով, փորձում էինք Ֆիրդուսին բնորոշ կյանքի շրջանառության մեջ վերհանել կարևորը, հասկանալ՝ ինչի է այն դատապարտված ոչնչացման իշխանության կողմից։ Ստեղծել տեղի հիշողության մի նախագիծ, որը չի լինի պատմական, քանի որ պատմությունը հաճախ ենթարկվում է պաշտոնական, իշխող դիսկուրսին, իսկ հիշողությունը ձևավորվում է առօրեականության փորձով, խոսում հիմնականում ներկայի, ոչ թե անցյալի մասին։ Փորձեցինք զերծ մնալ միայն պատմական անդրադարձից, որպեսզի այս տարածությանը չվերագրվեին հարանշանակություններ ու անհարկի իմաստներ։ Միաժամանակ փորձել ենք խուսափել այս տարածքի անցյալի վերաբերյալ նոստալգիայից։ Կարծում ենք՝ ստացվել է. ճիշտ է, թե՛ պատմությունը, թե՛ նոստալգիան շատ հեշտ կընկալվեին լսարանի կողմից, սակայն ոչինչ չէին ասի Ֆիրդուսի ներկայի մասին։
Ֆիրդուսի շուկան 1990-ականներին ձևավորված շուկան մեծ ազդեցություն է ունեցել տեղի ճարտարապետության վրա։ Փողոցի անվանման ցուցանակները թաքնվել են ենթակառույցների ու վրանների հետևում։ Ֆիրդուսը «կերակրել» է ամբողջ քաղաքը։ Գրքում շեշտադրվում է շուկայական զարկերակի կարևորությունը ոչ միայն Ֆիրդուս-Վերնիսաժ խաչմերուկում, այլև կենտրոնի ողջ շուկայական եռուզեռում, որտեղ Ֆիրդուսն ունի իր անբաժանելի դերը։ Ֆիրդուսին գրեթե կպած է Վերնիսաժը, մյուս կողմից Ֆիրդուսի շուկան տարածվում է դեպի Տիգրան Մեծի փողոց, որտեղից առևտուրը շարունակվում է դեպի Նար-Դոս, ապա՝ Գնունու շուկա և այն՝ ընդգրկելով կենտրոնի ողջ հարավարևելյան հատվածը։ Այս քարտեզը կարելի է նաև հակառակ հերթականությամբ կարդալ։
Հուշերի հավաքագրում Մեր հետազոտության առաջին օրերին թակեցինք տներից մեկի դուռը. բացեց մի 16-ամյա պատանի, ով արհամարհանքով ասաց. «Ախպեր, ստեղ հետաքրքիր բան չկա, հավես ունե՞ս»։ Արդեն ուզում էինք գնալ, երբ շարունակեց. «Տատս կիմանա՝ ինչ կարևոր բան կա ստեղ: Բայց ստե սաղ թազա սարքած ա, ինչ հին բան կա՝ պադվալներում ա, սաղի պադվալները շատ հետաքրքիր են»։ Նրա խոսքերը շատ տեղին էին ու բնորոշ Ֆիրդուսին. հիշողությունն այստեղ երբեք չէր բացահայտվում առաջին փորձից, միշտ թաքնված էր մութ նկուղներում, խոնավ, փայտե արկղերում ու հին ֆոտոալբոմներում։ Մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ հիշողությունը հասանելի դառնա մեզ։ Այս երկար ու բարդ աշխատանքի արդյունքը ոչ միայն մեր գրքի հրատարակումն ու կայքի պատրաստումն է, այլև տասնյակ նոր ընկերների ձեռքբերումը։ Տեղացիները հոգատարությամբ ընդունեցին մեզ, դարձան մեր ընկերները, և ինչ-որ պահից սկսած մենք ոչ թե գրում էինք օտար թաղամասի, այլ մեզ հարազատ մի տարածության մասին։ *** Նախագծի կայքը՝ http://firdusmemory.com/ Նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։
և
Տիգրան Ամիրյան, Սոնա Քալանթարյան | «Ֆիրդուս. տեղի հիշողությունը»
ՔԱՂԱՔ Սթրիթ-արտ
Բլոջիկների քաղաք «Արեգ ջան, բարև Ձեզ, Բլոջիկների պապան դու՞ք եք»։ Մոտավորապես էսպես էլ պայմանավորվեցի ու հանդիպեցինք լուսանկարիչ Արեգ Բալայանին, որն արդեն մեկ տարի ու մի քիչ ավել, ինչ Երևանը բնակեցնում է նոր քաղաքացիներով։
Բլոջիկներ
Պատմության գլխավոր հերոսներ, որ ապրում են Արեգից անկախ, ստեղծագործում են արվեստի իրենց հորինած ոլորտում։ Ստիպում են մարդկանց ժպտալ, շփվել ու զգալ Երևանն ու Երևանի հետ։ Անունը՝ Բլոջիկ: Սեռը, տարիքը, մազի գույնն ու դիմագծերն ընկալման հարց է: Բնակության վայր՝ տետրերի, փողոցների, պատերի անկյուններ, Վրաստան–Հայաստան սահման ու անշարժ ընկերներ… ցանկը՝ շարունակելի։ Այլընտրանքային վարկած (առաջարկել է իմ ընկերուհի Քրիստինան). երևի ապագայից էկած արարածներ են, որ էկել են մեզ փրկեն, բայց մենք դախ ենք ու իրանց չենք հասկանում։
→ Արեգը և Բլոջիկները Բեռլինում
Մի շարժվի, նկարում եմ
Բլոջիկները ծնվեցին պատահական ու դեռ պարզ չի՝ ոնց, երբ ու ինչու. ոնց, օրինակ, էդպես էլ չպարզեցին երկրագնդի առաջացման վարկածները, բայց էդ արդեն ուրիշ պատմություն է։ Լավ, բայց անվան պատմությունը գոնե կարելի՞ է բացահայտել: Կարելի է: — Էն ինչ փոքր ա, բարի ա ու սիրուն՝ Բլոջիկ ա։ Երևի էդ էլ իմ Ղարաբաղի մանկությունից ա գալիս, երբ տատս ու պապս բոլոր փոքրերին ասում էին «բողոջ»։ Հետո բողոջը դարձավ բլոջ ու հետո՝ բլոջիկ։ Բլոջիկներին բնակեցնում է ամենուր։ Ուսանողական տարիներին նկարում էր տետրերի անկյուններում, սիգարետների վրա. կարճ ասած՝ էնտեղ, որտեղ հնարավոր էր։ Հետո տետրերը դարձան փողոցներ, փողոցները՝ պատեր ու Երևանում նկատելի դարձան նոր քաղաքացիներ։ Արեգն ասաց, որ վատ սովորություն ունի. եթե կողքի մարդիկ մի րոպեից ավել կանգնում են անշարժ, սկսում է նկարել իրենց վրա։ Էս մտքից ես էլ մի քայլ հետ կանգնեցի ու սկսեցի անդադար շարժվել. ես իհարկե սիրում եմ Բլոջիկներին, բայց դեռ էդքան մոտ չենք։ Արեգը պատմեց, որ իր փոքր ընկերների ուժն ու ազդեցությունը ֆիքսել է միայն իրենց ապրելուց հետո։ — Բլոջիկները զարթուցիչներ են։
50 51
#4(55) 2019
Արեգ Բալայան
Արեգը, ինչպես պարզվեց, լուրջ հարցերից անլրջանում է, դա էլ կյանքի հանդեպ բաց ու խաղաղ մոտեցումից է։ Սթրիթ-արտի հանդեպ հետաքրքրությունը ձևավորվել է 2018-ի ամռանը՝ Բեռլինում, երբ առաջին անգամ աշխատեց ոչ թե որպես մանրանկարիչ, այլ մի ամբողջ պատ ստացավ նկարազարդելու համար։ Ամեն ինչ շարունակվեց, բայց միևնույն ժամանակ էլ սկսվեց Բեռլինում, երբ իրեն հրավիրեցին մասնակցելու սթրիթ-արտի փառատոնին: Այնտեղից վերադարձավ արդեն որպես սթրիտ-արտիստ: — Պատը մեծ էր ու նկարիչները հին աշխատանքների վրա նորից էին նկարում։ Չնայած որ իմ ու մեկ այլ արտիստի աշխատանքներն ամենաերկարը մնացին՝ 10 օր, ամեն դեպքում ներսումս շատ ուժեղ մի բան կոտրվեց։ Հենց էստեղ էլ ձևավորվեց փողոցի նկարիչ լինելու գաղափարը, որ ոչինչ հավերժ չէ ու աշխատանքդ ամեն օր աչքիդ առաջ չի լինելու։ Հա, սկզբում ծանր էր, որովհետև մի ամբողջ օր աշխատել էինք, բայց հետո հասկացա, որ շատ կարևոր էր էդ մտքի ջարդվելը։
↑ Երևանում
← Ուշադիր նայեք ոտքերի տակ, գուցե Բլոջիկ հանդիպեք
Ցանկացած մակերեսին
Քաղաքային կյանքի կենցաղ
Կոֆեկենտրոն, գործ, աշխատավարձ ու բանկեր։ Քայլում ես քաղաքում՝ Աբովյան փողոցով՝ երբեմն չնկատելով, որ Երևանում ես։ Աչքդ ընկավ Բլոջիկին (ծառին, սրճարանի սեղանին, քլաբի հատակին, պատին, բանկոմատին). եթե նկատեցիր, հաղթել ես, մրցանակը՝ պահը ապրելու ու ներկան վայելելու հնարավորությունը։ Արեգը բացատրեց, որ Բլոջիկներն իրենք են ստեղծել իրենց նպատակն ու առաջին անգամ դա զգացել է, երբ պատահական հանդիպել է ու «վերադարձել» իրականություն՝ մի պահ մոռանալով ապագայի մասին լուրջ ու անլուրջ քննարկումները, զգալով ու վայելելով պահը ու ներկան։ Արեգի սթրիթ-արտը գողտրիկ է ու միջավայրի հետ համահունչ, էնպես որ շատ մեծ խնդիրների առաջ չի կանգնել՝ ոստիկանության կամ իշխանության հետ, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, գրաֆիտի նկարողների կյանքում։ — Խնդիրներ երբեք էլ չեն եղել, չնայած մի անգամ բանկոմատի մոտ մի քիչ երկար սպասեցի ու ենթագիտակցորեն սկսեցի նկարել բանկոմատի վրա։ Հետո գործս արեցի ու մի երկու օրից ինձ կանչեցին բանկ։ Մոռացել էի՝ ինչ է եղել ու երկու հոգի լուրջ դեմքերով եկան ու փորձեցին պարզել, թե էդ ինչ նշան եմ արել բանկոմատին։ Հետո մինչև բացատրեցի, որ էդ նշան չի ու բլոջիկ ա, կյանքիս կեսն անցավ։ Ասեցին, քանի որ մեր բանկից եք օգտվում, ոստիկանություն չենք կանչում։ Քաղաքային կենցաղին համապատասխան՝ համակարգիչը ձեռքիս հասնում եմ Երկրորդ հարկ, աստիճանին չհասած աչքս ընկնում է բլոջիկին ու սուրճի փոխարեն թեյում եմ ու ինձ թվում է՝ ոչինչ ավելի ճիշտ ու խաղաղ չէր եղել։ Բլոջիկն ինձ հետ խոսում է ինձ հարազատ լեզվով, բայց այ թե ինչ լեզվով կխոսի ձեզ հետ, ինքներդ պարզեք։
Անի Յավրենց Արեգ Բալայան
ՔԱՂԱՔ Կադրերի բաժին
Կինո «Մոսկվան» առաջին Ոսկե ծիրանի օրերին, 2004 թ. Առաջին փառատոնն անցկացվեց 2004 թվականի հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայացված 200 ֆիլմերից ընտրվել էր 121-ը, որոնք ցուցադրվել էին այն ժամանակ քաղաքի գործող երկու կինոթատրոններում՝ «Մոսկվա» և «Նաիրի», ՆՓԱԿ-ում և Ազգային պատկերասրահում։ Գլխավոր ցուցադրությունները, այդ թվում՝ բացման և փակման ֆիլմերը, տեղի էին ունենում կինո «Մոսկվայի» դահլիճներում։ Մասնավորապես, այնտեղ առաջին փառատոնը բացվեց ռեժիսոր Ռոման Բալայանի «Գիշերը լուսավոր է» ֆիլմով։ Ազնավուրի հրապարակում այն ժամանակ դեռ տեղադրված չէր մարդաչափ շախմատը (և ահասարսուռ գովազդային տորշերը), իսկ այժմյան «Մոսկաֆեի» տեղում տեղադրվում էր փառատոնի բեմը, որտեղ երեկոյան կենդանի երաժշտություն էր կատարվում։
52
#4(55) 2019
www.instagram.com/mtigranuhi