Հուլիս-օգոստոս 2013, #7-8 (18)

Page 1

#7-8(18) 2013 Հուլիս օգոստոս

ջրի թող գնա

ցայտաղբյուրներ, վարդավառ, չռիկ, շատրվաններ

Տարածվում է

անվճար



Ն

կատե՞լ եք, թե զարմանքի որքան շատ ու տարբեր առիթներ կարող են լինել՝ ջրի հետ կապված: Երբ հայ մարդը առաջին անգամ հայտնվում է արտասահմանյան մի որևէ քաղաքում, ասենք՝ չքնաղ Փարիզում կամ աղմկոտ Կահիրեում, նրա մշակութային շոկի ամենավառ կետերից մեկը կապվում է հենց ջրի հետ: «Ո՞նց կռանթից ջուր խմել չի կարելի», — սարսափած հարցնում ենք մենք տեղացիներին, իսկ երբ մեզ ասում են, թե որքան արժե խմելու ջրի մի շիշը, միանգամից մի քիչ ավելի հայրենասեր ենք դառնում: Որովհետև ինչպե՞ս կարելի է ապրել մի քաղաքում, որտեղ ուզածդ պահին չես կարող բոլ-բոլ մաքուր սառը ջուր խմել: Եթե ոչ «կռանթից», ապա գոնե պուլպուլակից: Հըմ... Պարզվում է պուլպուլակ էլ չունեն: Իսկ որքա՜ն գեղեցիկ ավանդույթ է, փոքրաթիվ բացառիկ, անկրկնելի, սուպեռերևանյան ավանդույթ՝ անցորդներին անվճար ջուր մատակարարել: Շատ դեպքերում այդ ջուրը հոսում է անցած-գնացածների հիշատակին՝ խորհրդանշական է: Արդարության համար նշենք, որ մեր քաղաքի այդ ջրիկությունը իր հերթին մշակութային շոկի առիթ է դառնում դրսից եկածների համար: Նաև շատ զարմանալի է պատանի երևանցիների համար, երբ Վարդավառի օրը դույլերը ձեռքներին միասին դուրս են գալիս փողոց, ընտրում զոհին (ցանկալի է՝ բարակ թափանցիկ զգեստով գեղեցիկ աղջիկ) ու հավեսով ջրում, որ չոր տեղ չմնա, իսկ ինքը զայրացած հայհոյում է: «Աղջիկ ջան, չգիտեի՞ր, որ էսօր ջրոցի ա, ինչի՞ էիր տնից դուրս գալիս, եթե պիտի տենց նեղվեիր»: Բարձրահարկ շենքի առաջին երեք-չորս հարկերի բնակիչները առաջին անգամ հայտնվելով, օրինակ՝ ութերորդ հարկում բնակվող հարևանի տանը զարմանում են, որ այնտեղ երեկոյան ժամերին ջուրը չի հասնում: Հայրենական պատերազմից հետո ծնվածները՝ անցնելով պղտոր, խղճուկ աղբագետակի վերածված Գետառի կողքով ոչ թե զարմանում են՝ չեն կարող պատկերացնել, չե՛ն հավատում, որ այդ նույն Գետառը ժամանակին վարարում էր այնպես, որ քաղաքի կեսը ջրի տակ էր մնում: Իսկ ինչպե՞ս կարելի է չզարմանալ, իմանալով, որ ընդամենը մի հարյուր տարի առաջ Երևանը խմելու ջրի լուրջ խնդիր է ունեցել: Երևանն ու առանց ջրի՞… Մյուսները զարմանում են, երբ պարզում են, որ Հրազդանի կիրճով հոսող Զանգու գետը չնայած գրեթե ամբողջությամբ օկուպացված է զանազան աղմկոտ ռեստորանաբորդելներով, այդուհանդերձ դեռ պահպանել է մաքուր հատվածներ, ու որ դրանցից մեկում անհիշելի ժամանակներից հավաքվում են տարեց երևանցիներ ու շփվում «Չռիկի» չռռոցի ներքո: Ու այդպես մենք շարունակ զարմանում ենք, իսկ ջուրը հոսում է: Ու սերունդները շարունակ այստեղ են ծնվում, այստեղ մեծանում, այս ջուրը խմում սառնորակ: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ

04

Ի՞նչ անել Տասներորդի ամենահյութեղ ծիրանները Այս տարվա «Ոսկե ծիրանի» ամենահետաքրքիր միջոցառումները:

16

30

Ճանապարհ Ջրի ճամփա Որտեղից ու ինչպես է ջուրը հասնում մեր բնակարաններ:

08

Բացում Աստղային կինո Ռուսաստանյան «Սինեմա Սթար» ընկերությունը բացում է Երևանում առաջին կինոթատրոնը:

34

Ուսումնասիրություն Թացն ու չորը Ջրի քաղաքային կյանքի ու դեռ չջրված խնդիրների մասին խոսում են ոլորտի պատասխանատուները:

10

Նստավայր Հացի մոռացված համն ու բույրը Crumbs` հացթուխարան, որտեղ քայլ առ քայլ վերականգնում են հացաթխման ավանդույթները։

12

Շոփինգ Բիրիքով գեղեցկություն Որտեղի՞ց են գալիս քաղաքի ծաղկի կրպակների և սրահների ծաղիկները:

14

Զրից Ինչպես տատս էր ասում Փողոցում կանգնող աղջիկների, 1848 թվականի Հունգարական հեղափոխության և այլնի մասին խոսում են տաքսիստները:

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

2 3

Հուլիս-օգոստոս 2013

18

24

28

Իմ Երևան Մեր ժամանակները Քաղաքը չափազանց սիրող «Վիտամին» ակումբի անդամ Արամ Mp3-ն դողում է Երևանի վրա ու փորձում է անել հնարավոր ամեն ինչ, որ «ստեղից չգնա»: Պրոֆի Օրհնեցե՛ք, տեր հայր Երևանի եկեղեցիների քահանաները՝ իրենց անցած ուղու, եկեղեցիների այցելուների և աշխատանքի նրբությունների մասին: Սփյուռք Իմ նոր տունը «Դեպի Հայք» ծրագրով տարբեր երկրներից Երևան ժամանած հայազգի կամավորները՝ իրենց ու մայրաքաղաքի միջև ձևավորված հարաբերությունների մասին: Գրողը տանի «Քաղաքը» Արձակագիր Համբարձում Համբարձումյանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին:

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Դիզայներ՝ Անի Կարամանուկյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Մարիամ Լորեցյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան, Արմինե Գեսիյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

38

Զբոսանք Չռիկի չռոցը Բիձու գյոլ` տարեց երևանցիների սիրելի ջրառատ վայրը՝ Հրազդան գետի ափին:

42

Ավանդույթ Ջրիկ օր Դույլերով, բաժակներով, թասերով, շշերով միմյանց ջրելը տարին մեկ անգամ օրինական է, բայց միշտ կարող են լինել անսպասելի իրավիճակներ:

44

Խոշոր պլան Ցայտող աղբյուրներ Մայրաքաղաքի խորհրդանիշներից ամենաբացառիկը՝ ամառվա շոգին անփոխարինելի պուլպուլակները:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Կարինա Ղազարյան, Արեգ Դավթյան, Աննա Լորենց, Մարիաննա Վարդանյան, Սոնա Խաչատրյան, Լիլիթ Թովմասյան, Րաֆֆի Մովսիսյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Հայկ Մելքոնյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Գոռ Էլչյան, Լիլիթ Թովմասյան, Անահիտ Հայրապետյան, Մարիաննա Վարդանյան, Արա Ասլանյան, Նազիկ Արմենակյան, Հայկ Բիանջյան, Նվարդ Երկանյան, Սարհատ Պետրոսյան, Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան, hinyerevan.com

Այնտեղ Գետնից բարձր Բրյուսելի միզող տղան, հռոմեական Դե Տրևին և աշխարհի այլ քաղաքների ամենահետաքրքիր շատրվանները:

ՔԱՂԱՔ

50

Խորհրդանիշ Դոնաթանոց Հին՝ Մաշտոցի վրա գտնվող՝ արդեն պատմականի կարգավիճակ ունեցող «Յամ-Յամ Դոնաթսը» ոչ թե պարզապես լավ սրճարան էր, այլ ապրելակերպ:

54

Պեղումներ Սերնդեսերունդ Ինչ հայտնաբերվեց 2003 թվականին Հանրապետության հրապարակի տակ և ինչու այդ գտածոները այդպես էլ նորմալ չուսումնասիրվեցին ու մնացին գետնի տակ:

56

Հուշեր Իրավիճակի գերիները Մեծ հայրենական պատերազմից հետո Հայաստան բերված գերմանացի ռազմագերիների որակյալ աշխատանքի և հետաքրքիր խառնվածքի մասին երևանցիները դեռ հիշում են:

58

Օրեցօր Հուլիս-օգոստոս Գետառի վարարումը, կինո «Նաիրիի» ամառային դահլիճի բացումը, կրկեսի կառուցումը և այլ իրադարձություններ քաղաքի պատմությունից:

60

Կադրերի բաժին Ջրավաճառ տղան, 1910-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 27.06.2013

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան, Վիլյամ Կարապետյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

46

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL` www.imyerevan.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Ի՞ նչ անել

Տասներորդի ամենահյութեղ ծիրանները

Նազիկ Արմենակյան

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը վաղուց արդեն տարվա ամենասպասված և ամենախոշոր մշակութային իրադարձությունն է մայրաքաղաքում: Այս տարի այն անցկացվելու է հուլիսի 7-ից 14-ը: 2013-ը փառատոնի համար առանձնակի կարևորություն ունի. «Ոսկե ծիրանը» նշում է իր տասնամյա հոբելյանը: Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն առանձնացրել է այս տարվա «Ծիրանի» ամենահետաքրքիր միջոցառումները, ծրագրերը և ցուցադրությունները:

4 5

Հուլիս-օգոստոս 2013


← Դենի դե Լա Պատելերայի «Տաքսի դեպի Տուբրուկ» ֆիլմում հանդես է եկել Շառլ Ազնավուրը

Ա

յս տարի ևս փառատոնը կպահպանի ավանդական չորս մրցութային ծրագրերը` խաղարկային, վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» միջազգային և «Հայկական համայնապատկեր» համահայկական մրցույթները: Շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերից մրցութային ծրագրերում կներկայացվի 90 ֆիլմ: Ընդհանուր առմամբ՝ փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 200 ֆիլմ: Գլխավոր մրցույթի ժյուրին կնախագահի հունգարացի կենդանի դասական Իշտվան Սաբոն: Մրցութային ծրագրերից զատ փառատոնը հարուստ է նաև արտամրցութային ծրագրերով՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հարգանքի տուրք», «Հետահայաց ցուցադրություններ», «Ռեժիսորներ առանց սահմանների», որոնց ավելացել է նաև «Հայեր. հայացք դրսից և ներսից», որի շրջանակում կցուցադրվեն տեղական արտադրության այն ֆիլմերը, որոնք չեն անցել մրցութային ծրագիր, և այլ երկրներում արտադրված մի շարք ֆիլմեր, որոնց պատումի առանցքում հայը կամ Հայաստանն է: Հատուկ ուշադրության են արժանի փառատոնի շրջանակում հյուրընկալված կինոգործիչների վարպետության դասերն ու հանդիպումները: Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայում, կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ, ինչպես նաև սպասվում է մեծ անակնկալ. փառատոնի օրերին վերջապես իր իսկական առաքելությունը կկատարի կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը՝ այնտեղ կինո կցուցադրվի:

← Ազնավուրը փառատոնի պատվավոր հյուրերի ցանկում է

Ազնավուրը, Ազնավուրի ֆիլմերն ու Ազնավուրի աստղը Հոբելյանական «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է Շառլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակում կլինի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որում ընդգրկված են ոչ այնքան հայտնի ֆիլմեր, այդ թվում` ֆրանսիացի ռեժիսոր Դենի դե Լա Պատելերայի «Տաքսի դեպի Տուբրուկ» պացիֆիստական road movie-ն: Հուլիսի 7-ին` փառատոնի պաշտոնական բացման արարողությունից ուղիղ մեկ ժամ առաջ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի` կինոյում ունեցած մեծ ներդրումը խորհրդանշող աստղի տեղադրման արարողությունը: Նախորդ փառատոների ընթացքում` նույն տարածքում տեղադրվել են Համո Բեկնազարյանի, Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի և Ռուբեն Մամուլյանի աստղերը: Աստղի տեղադրմանն անձամբ ներկա կլինի նաև Ազնավուրը:

Սաբոյի օսկարակիր ֆիլմը

Հուլիսի 8-ին, ժամը` 19:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա հունգարացի նշանավոր կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացումը: Այդ օրը կցուցադրվի ռեժիսորի «Մեֆիստո» ֆիլմը, որը 1982-ին արժանացել է «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում բերած այս ֆիլմը գերմանական կինոեռապատման առաջին ֆիլմն է: Եռերգության մաս կազմող բոլոր ֆիլմերը` «Մեֆիստոն» (1981), «Գնդապետ Ռեդլը» (1985) և «Հանուսենը» (1988) արժանացել են տարբեր հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին: Սա հրաշալի առիթ է կինոյի պատմության համար դասագրքային նշանակություն ունեցող ֆիլմը էկրանին դիտելու համար:

→ Իշտվան Սաբոյի օսկարակիր «Մեֆիստոն»

↓ «Հաննա Արենդտ»


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ի՞ նչ անել ← Մարգարեթե ֆոն Տրոտա

Հյուրեր Փառատոնի պատվավոր հյուրերը կլինեն աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրը, կինոռեժիսորներ Իշտվան Սաբոն, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Գոդֆրի Ռեջիոն, Ուլրիխ Զայդլը, Քշիշտոֆ Զանուսին, Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Պիետրո Մարչելլոն, Ռոման Բալայանը և այլոք: Այս ռեժիսորներից յուրաքանչյուրի հյուրընկալությունն արդեն իսկ պատվաբեր է ցանկացած փառատոնի համար: «Ոսկե ծիրանն» իր տասնամյա պատմության ընթացքում հյուրընկալել է յոթ հարյուրից ավելի հեղինակավոր կինոգործիչների, քննադատների և տարբեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների:

Նեղ շրջանակների կուռքը

Հուլիսի 9-ին, ժամը `19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա գերմանացի կինոռեժիսոր` կինոյի նեղ շրջաններում կուռք համարվող, կենդանի դասական Մարգարեթե ֆոն Տրոտայի «Հանա Արենդտ»` 2012-ին նկարհանված ֆիլմի երևանյան պրեմիերան: Մարգարեթե ֆոն Տրոտան կինո է մտել 1960-ականներից: Նա գերմանական կինոյի հայրերից մեկի` Ֆոլկլեր Շլյոնդորֆի կինն է և առաջին ֆիլմերը նկարահանել է նրա համահեղինակությամբ: Ռեժիսորի նշանավոր ֆիլմերից են «Քրիստա Կլագեսի երկրորդ արթնացումը» (1978), «Կապարե ժամանակները» (1981, ֆիլմն արժանացավ Վենետիկի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին, ինչպես նաև Իտալիայի կինոակադեմիայի գլխավոր պարգևին` «Դոնատելլոյի Դավթին»): Իսկ ահա նրա ամենաթարմ ստեղծագործությունը` վերոնշյալ «Հանա Արենդտ» պատմական դրաման առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

→ Համաշխարհային կինոյի կենդանի դասական Արտավազդ Փելեշյանը

«Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կնշի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110 (նա երաժշտություն է գրել բազմաթիվ ֆիլմերի համար), Ներսես Հովհաննիսյանի 75 և Արտավազդ Փելեշյանի 75-ամյա հոբելյանները: Հուլիսի 9-ին` Մարգարետե ֆոն Տրոտայի «Հանա Արենդտ» ֆիլմի պրեմիերայից և նրա հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո` 21:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումն ու նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության մեկնարկը: Նկատի ունենալով Փելեշյանի բնավորության հանրային իրադարձություններից խուսափելու հատկությունը` սա, իրոք, յուրահատուկ կարևորության միջոցառում է ցանկացած արվեստասեր մարդու համար:

Նազիկ Արմենակյան

Հոբելյանական

↓ «Ոսկե ծիրանի» դափնեկիր, ավստրիացի Ուլրիխ Զայդլը

Դրախտ. Զայդլ

Ավստրիացի Ուլրիխ Զայդլը մերօրյա անդերգրաունդային կինոյի ամենասկանդալային անհատականություններից է: Նա իր կինոկարյերան սկսել է վավերագրությունից և ունի երկու տասնյակից ավելի վավերագրական ֆիլմեր: Խաղարկային կինոյի դեբյուտը 2001-ին` Վենետիկի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած «Տապը» ֆիլմն է: Անհրաժեշտ է նաև նշել, որ Զայդլի «Ներմուծում-արտահանում» ֆիլմը 2006-ին «Ոսկե ծիրանին» արժանացել է գլխավոր մրցանակին: «Դրախտ. սեր» ֆիլմը 2012-ին Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ է եղել: Սա Զայդլի կինոեռերգության առաջին ֆիլմն է: Եռագրության մաս են կազմում նաև «Դրախտ. հույսը» (2012) և «Դրախտ. հավատը» (2013): Հետաքրքիր է, որ այդ երեք ֆիլմերի պրեմիերաները կայացել են աշխարհի երեք ամենահեղինակավոր կինոփառատոների շրջանակներում` Կաննի, Վենետիկի և Բեռլինի` համապատասխանաբար: Հուլիսի 10-ին, ժամը`19:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա Զայդլի սկանդալային կինոեռերգության առաջին ֆիլմի ցուցադրությունը:

→ «Դրախտ. սեր»` Զայդլի եռագրության առաջին մասը

6 7

Հուլիս-օգոստոս 2013


← «Աղջիկը և մահը» դժբախտ սիրո ռոմանտիկ դրաման

↓ Փառատոնի մշտական հյուր Յոս Ստելինգը

Աղջիկը, մահը և Ստելինգը → Ռեժիսոր-վավերագիր Պիետրո Մարչելլոն

↓ Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանովը» կփակի փառատոնը

Կինոաշխարհում ընդունված է, որ ցանկացած փառատոն ունենում է իր ֆավորիտ ռեժիսորների ցանկը: Անշուշտ, կարելի է ասել, որ հոլանդացի Յոս Ստելինգը «Ոսկե ծիրանի» լավագույն բարեկամներից է: Հիմա նույնիսկ դժվարանում եմ մտաբերել, թե սա ռեժիսորի որերորդ այցն է Հայաստան և «Ոսկե ծիրան»: Նա նույնիսկ կուրսեր է վարել «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցում, մի քանի անգամ այստեղ նշել է ծննդյան տարեդարձը: Վերջին անգամ երևանյան փառատոնի շրջանակներում հոլանդացի ռեժիսորը ներկայացրել էր իր «Դուշկան»: Իսկ ահա այս տարի Ստելինգը Հայաստան է գալիս նոր` «Աղջիկը և մահը» դժբախտ սիրո ռոմանտիկ դրամայով: Ֆիլմը կցուցադրվի հուլիսի 11-ին, ժամը` 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Երիտասարդ վավերագիր

«Ոսկե ծիրանի» պատմության մեջ Պիետրո Մարչելլոն ամենաերիտասարդ կինոռեժիսորն է (ծնվել է 1976-ին), ում համար կազմակերպվում է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Մարչելլոն վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր է, և սա «Ոսկե ծիրանի» պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կազմակերպվում է վավերագրական ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիր: Մարչելլոյի անունը մեզ հատկապես սկսեց հետաքրքրել, երբ նա նկարահանեց «Փելեշյանի լռությունը» ֆիլմը, որ հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսորի դիմանկարն է և 2011 թվականին ներկայացվել է Վենետիկի փառատոնում: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը` 21:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Փարաջանով

«Ոսկե ծիրանի» ամենասպասված ֆիլմերից մեկն էլ Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմն է, որի ցուցադրությամբ կփակվի փառատոնը: Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող այս ժապավենը, որում մեծ ռեժիսորին մարմնավորել է Ավեդիքյանը, նկարահանվել է չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի համաֆինանսավորմամբ, իսկ Ավեդիքյանը հանդես է եկել որպես ռեժիսոր և գլխավոր դերակատար:

Րաֆֆի Մովսիսյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Բացում

Աստղային կինո

Մինչև ամառվա վերջ մեր մայրաքաղաքում տեղի կունենա երկար սպասված մի իրադարձություն. «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում կբացվի «Սինեմա Սթար» կինոթատրոնը: Այն կդառնա համանուն ցանցի առաջին կինոթատրոնը Ռուսաստանի տարածքից դուրս. ներկայումս ցանցի 17 կինոթատրոններ գործում են ռուսական 13 քաղաքներում: Բացի այդ, «Սինեմա Սթարը» Ռուսաստանում կինովարձույթի ամենախոշոր օպերատորների տասնյակում է: Թե ինչու և ինչպես որոշվեց երևանցիների համար նոր կինոթատրոն և կինոդիտումների այլընտրանքային վայր ստեղծել, պատմում է երևանյան «Սինեմա Սթարի» տնօրեն Հրաչյա Արշակյանը:

Ինչո՞վ էր պայմանավորված Երևանում նոր կինոթատրոն բացելու որոշումը: — Մեր բացած 17 կինոթատրոնների շնորհիվ ֆիլմերի ցուցադրության ոլորտում արդեն բավականին մեծ փորձ ենք կուտակել: Մեր կինոթատրոնների ցանցը շարունակում է ընդլայնվել, և նպատակ կա աշխարհագրական առումով դուրս գալ Ռուսաստանի սահմաններից: Մյուս կարևոր նախապայմանը Երևանում «Դալմա Գարդեն Մոլի» բացումն էր: Մեր բոլոր կինոթատրոնները գտնվում են առևտրի կենտրոններում, և այս մեկը նույնպես բացառություն չի լինելու: Տարածված կարծիք կա, թե Երևանում մարդիկ այնքան էլ շատ չեն հաճախում կինոթատրոն, համենայնդեպս՝ վերջին 10 տարիներին քաղաքում նոր կինոթատրոն չէր բացվել... — Այդպիսի կարծիք գուցե և կա, բայց այն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նախքան կինոթատրոն բացելու որոշում կայացնելը մեր մասնագետներն այստեղ լուրջ ուսումնասիրություններ են կատարել առաջարկի և պահանջարկի տեսակետից: Քանի որ բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում, դրա համար բարենպաստ պայմանները հետազոտելն ու ճիշտ հաշվարկներ կատարելը մեզ համար առաջնահերթ է: Եվ դա վերաբերում է ոչ միայն Երևանին. նման հետազոտությունները պարտադիր կերպով կատարվում են ցանկացած քաղաքում, որտեղ նախատեսում ենք կինոթատրոն բացել: Իրականում Հայաստանում կինոցուցադրությունը բավականին մեծ ներուժ ունի, ինչի ապացույցը հատկապես վերջին տարիներին հայկական ֆիլմերի ցուցաբերած արդյունքներն են: Եթե խորհրդային տարիներին Երևանում 15 գործող կինոթատրոն է եղել, նշանակում է՝ մարդիկ գնում էին կինոթատրոն, նշանակում է՝ այդ մշակույթը կար: Եվ մենք համոզված ենք, որ այդ մշակույթը չի էլ կորել, պարզապես հիմա «քնած ռեժիմում» է, և այդ վիճակից դուրս բերելու համար որոշակի միջոցներ է պետք ձեռնարկել: Ի՞նչ սկզբունքով է «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցն ընտրում ցուցադրվելիք ֆիլմերը: Արդյոք Հայաստանում այդ քաղաքականությունը կկրի՞ որևէ փոփոխություն: — Ռեպերտուարի հարցում դեռևս կան որոշ նրբերանգներ, որոնք քննարկվում են, բայց ընդհանուր առմամբ Երևանում ցուցադրվելիք ֆիլմերի ցուցակը քիչ է տարբերվելու ռուսաստանյանից՝ հիմնականում կոմերցիոն: Դե, իհարկե, Երևանում ավելի շատ ժամանակ կհատկացվի հայկական ֆիլմերի ցուցադրությանը, որոնք ռուսաստանյան վարձույթում մեծ թիվ չեն կազմում: Բացի այդ, մտադիր ենք նաև թարմ ֆիլմերը

8 9

Հուլիս-օգոստոս 2013

ցուցադրել և՛ ռուսերեն թարգմանությամբ, և՛ բնօրինակով. խոսքը հիմնականում անգլիալեզու և ֆրանսալեզու ֆիլմերի մասին է, թեև համաշխարհային պրեմիերա ունեցած այլ լեզվով ֆիլմերի ցուցադրությունը նույնպես չի բացառվում: Նախնական ֆիլմացանկը և այս կամ այն ժանրի չափաբաժինը ժամանակի ընթացքում կարող է փոխվել: Այսինքն, եթե նկատենք, որ սարսափ ֆիլմերի դիտումները շատ ավելի քիչ են, ուրեմն ավելի քիչ սարսափ ֆիլմեր կբերենք, իսկ եթե կատակերգությունների պահանջարկն ավելի շատ լինի, ավելի շատ կցուցադրենք և այլն: Մենք կարևորում ենք, որ մարդիկ ոչ թե ամիսը մեկ գնան կինոթատրոն, այլ շաբաթը մեկ, որ գնան ոչ միայն աղմուկ հանած կամ երկար սպասված ֆիլմերի ցուցադրությանը, այլև ցանկացած նոր ֆիլմ առաջին անգամ հենց մեծ էկրանով դիտելու: Այդ մշակույթն ենք ուզում ներմուծել Երևանում: Իսկ ի՞նչ կասեք գնային քաղաքականության մասին: — Առայժմ չենք ուզում տոմսի հստակ գներ նշել: Պարզապես կասեմ, որ գները սահմանվելու են դրա համար իրականացված հետևողական հաշվարկի արդյունքում:

Նկատի ենք ունեցել նաև այն գնային առավելագույն և նվազագույն նիշը, որը այստեղ մարդիկ պատրաստ են և վճարում են գործող կինոթատրոններում ֆիլմ դիտելու համար, թեև դա մեր ցանցի ընդհանուր գնային քաղաքականության վրա մեծ ազդեցություն դժվար թե ունենա: Ամեն դեպքում, մեր նախագիծը երկարաժամկետ է, այնպես որ՝ մենք լինելու ենք հնարավորինս ճկուն և փորձելու ենք համապատասխանել մեր հաճախորդի հնարավորություններին: Ի՞նչ է իրենից ներկայացնելու Երևանի նորաբաց կինոթատրոնը: — Այն ունենալու է 6 դահլիճ՝ 3 մեծ, 2 միջին և 1 VIP սրահ: Ընդ որում՝ ամենամեծ դահլիճները մոտ 100 հոգու համար են նախատեսված լինելու: Ե՛վ մեր, և՛ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է ունենալ մի քանի փոքր չափի դահլիճներ, որոնցում տարբեր ֆիլմեր կցուցադրվեն, և մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ եթե ոչ նույն պահին, ապա 15 րոպե անց դիտելու այն ֆիլմը, որը ցանկանում են: Հակառակ դեպքում, ունենալով մեկ կամ երկու մեծ դահլիճ, որոնցում ցուցադրվող ֆիլմերը կարող են չգոհացնել,


հաճախորդը երբեմն ստիպված է լինում հաջորդ ֆիլմի համար գալ 2 ժամ հետո կամ ավելի հաճախ՝ չգալ: Բոլոր դահլիճները կահավորված են լինելու հարմարավետ նստարաններով, բարձրորակ էկրանով, պրոյեկտորով, ձայնային և տեսաէֆեկտները նորագույն սարքավորումներով են փոխանցվելու. ամեն ինչ համապատասխանելու է միջազգային չափանիշներին: Գրեթե բոլոր դահլիճներում ապահովելու ենք բարձր որակի 3D ցուցադրություններ: Բացի այդ, ինչպես մեր բոլոր մյուս կինոթատրոնները, այս մեկը ևս ունենալու է մանկական խաղահրապարակ և բոուլինգ՝ կինոյին հարակից զվարճանքներ: Ձեր բոլոր կինոթատրոնները, ինչպես նշեցիք, գտնվում են առևտրի կենտրոններում: Դա նորույթ է Երևանի համար: Ինչո՞վ է տարբերվում առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնը անկախ վայրում տեղակայված կինոթատրոնից: — Կինոթատրոնի յուրաքանչյուր ձևաչափ ունի իր առավելություններն ու թերությունները: Մեր՝ մինչ օրս բացված բոլոր կինոթատրոնները առևտրի կենտրոններում են տեղակայված, և այդ ձևաչափը միանգամայն արդարացրել է իրեն: Կինոթատրոնի եկամտաբերությունը մեծապես կախված է իր տեղակայման

← Նիժնի Նովգորոդի «Սինեմա սթարի» դահլիճներից մեկը

↑ Հրաչյա Արշակյան` կինոթատրոնի տնօրեն

↑ Կինոթատրոնին կից գործելու է բոուլինգ ակումբ

վայրից: Եթե որպես առանձին հաստատություն՝ կինոթատրոնը բանուկ վայրում չի գտնվում, ապա չի կարող ապահովել նույնքան հանդիսատեսի հոսք, որքան բանուկ վայրում, մեր դեպքում՝ առևտրի կենտրոնում տեղակայված կինոթատրոնը: Բացի այդ, առանձին տեղակայված կինոթատրոն այցելությունը սովորաբար պլանավորված է լինում, մինչդեռ առևտրի կենտրոնի պարագայում մենք փորձելու ենք անել ամեն հնարավորը, որպեսզի հաճախորդը առավելագույնը քաղի` առևտրի և զվարճանքի կենտրոն այցելությունից. ոչ միայն լավ կինո դիտի, այլև կազմակերպի իր հանգիստը մեր ժամանցի գոտում: Եթե այս «Սինեմա Սթարն» արդարացնի ձեր սպասելիքները, հնարավո՞ր եք համարում նոր կինոթատրոնների բացումը Երևանում կամ մարզերում: — Սա կոմերցիոն նախագիծ է, և միայն ժամանակը ցույց կտա՝ հաջողություն կունենա՞ Հայաստանում, թե՞ ոչ: Եթե արդարացնի մեր սպասելիքները, եկամտաբեր լինի, բնականաբար հետաքրքրված կլինենք հայկական շուկայում մեր ցանցն ընդլայնելու հարցում, հատկապես, որ շուկան մեզ շատ հարազատ է:

Անի Սմբատի


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Հացի մոռացված համն ու բույրը Crumbs-ը հացթուխարան է, որն արդեն մեկ տարի է, ինչ քայլ առ քայլ վերականգնում է մեզանում վաղուց մոռացության տրված հացաթխման ավանդույթները։ Ուշ երեկոյան, երբ քաղաքի բնակիչները վաղուց ավարտել են իրենց ընթրիքը և պատրաստվում են գիշերային հանգստի, Crumbs-ի հացթուխները շտապում են աշխատանքի, որպեսզի վաղ առավոտյան հացի երկրպագուները կարողանան գնել իրենց սիրած անուշաբույր հացերը: 1

Բագետ

Բագետը Crumbs-ում թխվող հացերից բաղադրիչներով ամենապարզ, բայց միևնույն ժամանակ մեծ վարպետություն պահանջող հացերից մեկն է։ Այս ավանդական ֆրանսիական հացի իրական գաղտնիքը թթխմորն է, որն, ի դեպ, բերվել է ֆրանսիական հայտնի մի հացթուխարանից։ Յուրաքանչյուր հացթուխ ունի իր ձեռագիրը և այն արտահայտում է բագետի կտրվածքների միջոցով։ Ըստ ավանդույթի, այս հացն ուտում են թարմ, բայց ոչ տաք վիճակում։ Այն ունի խրթխրթան կեղև և շատ փափուկ միջուկ։ Պատրաստման տևողությունը՝ 6 ժամ + 12 ժամ նախապատրաստման համար։ Խմորի քաշը՝ 350 գ.։ 2

2 5

4

Սև սերմերով բագետ

Սև սերմերով բագետի խմորը պատրաստվում է ամբողջական ցորնահատիկի ալյուրից և մասամբ՝ տարեկանի ալյուրից։ Խմորի մեջ Crumbs-ի հացթուխները ավելացնում են չորս տարբեր տեսակի սերմեր՝ արևածաղկի, կտավատի, սև և սպիտակ քնջութի, նաև վարսակի փաթիլներ։ Սերմերը նախօրոք մաքրվում և բովվում են, որպեսզի ունենան առավել արտահայտված համ։ Այս բաղադրիչների շնորհիվ է, որ հացը լի է վիտամիններով և ունի առավել մեծ պահանջարկ իրենց առողջությունը գնահատող հաճախորդների մոտ։ Պատրաստման տևողությունը՝ 4 ժամ։ Խմորի քաշը՝ 350 գ.։ 3

6

3

Չորալոլիկ

Անվանումից կարելի է կռահել, որ այս հացի առանձնահատկությունը լոլիկի չիրն է։ Հայկական լոլիկի լավագույն տեսակներն արևի տակ չորացնելուց հետո մարինացնում են իտալական ձիթապտղի ձեթի մեջ՝ ավելացնելով սխտոր, սև պղպեղ և մի շարք այլ համեմունքներ։ Համեմված հայկական չորալոլիկի, միջերկրածովյան օրեգանոյի խառնուրդը իտալական չաբատտա հացի խմորի հետ ստեղծում է կատարյալ համ։ Պատրաստման տևողությունը՝ 4 ժամ + 17 ժամ նախապատրաստման համար։ Խմորի քաշը՝ 320 գ.։ 4

Ձիթապտղով հաց

Այս հացի հիմքում նույնպես ընկած է չաբատտայի խմորը, որը` համեմատած այլ խմորների, իր մեջ պարունակում է մեծ քանակի ջուր և ձիթապտղի ձեթ, ինչի հետեվանքով նրա հետ աշխատելը բավականին դժվար է դառնում։ Ջրի պարունակությունն ապահովում է այս հացի ծակոտիների քանակը և չափսը։ Ի դեպ, Իտալիայում

հացթուխի վարպետությունը որոշում են ըստ իր թխած հացի ծակոտիների մեծության։ Crumbs-ի ձիթապտղով հացը պարունակում է հալեպյան ձիթապտուղ, որպեսզի առավել ընդգծված լինի յուրահատուկ համը։ Պատրաստման տևողությունը՝ 4 ժամ + 17 ժամ նախապատրաստման համար։ Խմորի քաշը՝ 315 գ.։ 5

Ընկույզով հաց

Ընկույզով հացի համը շատ նման է շատերի համար վաղուց մոռացված թթխմորով թխվող գյուղական հացի համին։ Տարեկանի ալյուրի և ամբողջական ցորնահատկի պարունակությունն ապահովում է հացի դիետիկ հատկությունը։ Ամեն կտորի մեջ ընդգծված է ընկույզի համը և առողջարարությունը։

Համեղ հացի իրական գաղտնիքը կախված է ոչ միայն բարձրորակ և թարմ մթերքից, այլև հացթուխի հմտությունից, խմորը դանդաղ հասունացնելուց և, ամենակարևորը՝ թթխմորի կիրառումից։ Դարեր ի վեր թթխմորը եղել է մարդու ամենակարևոր ունեցվածքը, այն սրբորեն պահպանվել է և փոխանցվել սերնդեսերունդ։ Ցավոք, շահույթներն ավելացնելու նպատակով հացի ինդուստրիալ արտադրությունը հանգեցրեց թթխմորի օգտագործման գրեթե իսպառ վերացման, և այն փոխարինվեց արհեստական աճեցրած դրոժով։ Այդ

10 11

1

Հուլիս-օգոստոս 2013

Պատրաստման տևողությունը՝ 3,5 ժամ + 6 ժամ նախապատրաստման համար։ Խմորի քաշը՝ 620 գ.։ 6

Չրերով հաց

Այս յուրահատուկ հացի բաղադրությունը նման է ընկույզով հացին, բայց ընկույզից բացի պարունակում է նաև երեք տեսակի չիր՝ ծիրանի, սև և կարմիր սալորի։ Հայկական ծիրանաչիրն ու սալորաչիրն են, որ առանձնացնում են այս հացի հոտն ու համը։ Այս հոյակապ համադրությունը կարող է փոխարինել ցանկացած նախաճաշ։ Պատրաստման տևողությունը՝ 3,5 ժամ + 6 ժամ նախապատրաստման համար։ Խմորի քաշը՝ 360 գ.։

պատճառով է, որ բազմաթիվ մարդիկ չգիտեն, թե ինչ է թթխմորը և այն շփոթում են դրոժի հետ։ Դրոժով պատրաստված հացը գեղեցիկ է, փքված, տեսքով ախորժալի, բայց անհամ, ինչպես օրինակ ամերիկյան լոլիկը: Հացի հասունացման ճիշտ և բնական ընթացքը հնարավոր է միայն թթխմորի շնորհիվ, որը հացը դարձնում է ավելի համեղ, անուշաբույր, դյուրամարս, նպաստում է երկարատև պահպանմանը և, որ ամենակարևորն է, դարձնում է այն առողջարար։


Կարինե Կոնդյան

Առաջին մասնագիտությամբ լրագրող եմ։ Համալսարանում շատ էի գրում, բայց դե գիտեք ոնց է լինում՝ ամուսնացա ու արդեն երեխաների հետ ոչ մի բան չէի հասցնում։ Շատ ավելի ուշ սկսեցի աշխատել հացի փռում, բայց դա սովորական փուռ էր՝ Crumbs-ի նման չէր։ Հացերը, որոնք պատրաստում ենք այստեղ, տարբերվում են նրանից, ինչ բոլորս ամեն օր բակի խանութում ենք տեսնում։ Մի հաց թխելը մեզնից կարող է 24 ժամ խլել։ Տեսակներ կան, որ զրոյից ենք պատրաստում: Օրինակ` հնդկաձավարի ալյուր ենք աղում։ Ժամանակ կար, բավականին բարդ ընկույզով հացը միայն մեկ հատ էինք թխում ամբողջ օրվա ընթացքում` մի հաճախորդ ունեինք, որ հենց այդ տեսակի համար էր գալիս։ Իսկ այսօր արդեն այդ հացի պահանջարկն այնքան է աճել, որ երբեմն կեսօրին արդեն բոլոր ընկույզով հացերը վաճառված են:

Սվետլանա Արոյան

Մի անգամ տալիս՝ Գայանեի հետ հեռուստացույցով Crumbs-ի գովազդը տեսանք, որոշեցինք գալ՝ Գայանեն աշխատանք էր փնտրում։ Բայց ես այնքան հավանեցի էստեղի արտադրության մշակույթը, որ որոշեցի՝ ես էլ եմ ուզում այստեղ աշխատել։ Արդեն մի տարի է, ինչ Crumbs-ում եմ։ Սրանից առաջ երբեք հացթուխ չեմ աշխատել, ես տնտեսագետ եմ, ամբողջ կյանքում հաշվապահ եմ եղել։ Ամեն ինչ ստիպված էի սկսել սովորել զրոյից: Կարծում եմ, հաց թխելը երբեմն շատ ավելի բարդ գործ է, քան հազար թերթ հաշվարկ անելը։ Մեր տնօրենը՝ Անին, մի ամբողջ գրադարան ունի հացթուխությանը նվիրված։ Երբ այնտեղից նոր բաղադրատոմս է գտնում, տասնյակ անգամ փորձում, թխում, փոփոխում ենք, մինչև որ մեր ուզածը ստացվի։ Հեշտ չէ, իհարկե, բայց հաստատ հետաքրքիր է։

Գուրգեն Հակոբյան

Մի երկու ամիս առաջ չէի էլ պատկերացնում, թե հաց թխելն ինչ է։ Հետո պատահաբար հայտնվեցի Crumbs-ում: Ինձ շատ դուր եկան այստեղի մթնոլորտն ու մարդիկ: Որոշեցի, որ հենց սա էլ կդառնա իմ մասնագիտությունը, ու մնացի աշխատելու Crumbs-ում: Գլուխ գովալ չլինի, բայց ընդամենը մի երկու շաբաթ պրակտիկայից ու մի 100 բաժին խմոր փչացնելուց հետո թխեցի իմ առաջին իսկական հացը։ Մեզ մոտ ամենակարևորը ավանդական հացաթխման մեթոդներին տիրապետելն ու պահպանելն է, որովհետև մեր հացերի հիմնական մասը պատրաստվում է թթխմորով։ Բայց դե, դա հեշտ բան չէ։ Մենք իտալական հաց ունենք, որի խմորը պարունակում է մեծ քանակի ջուր, դե արի ու մատներդ իրարից բաժանի։ Բայց միևնույն է, շատ հետաքրքիր ու համով գործ է։

Գայանե Արոյան

Ես թխել շատ եմ սիրում։ Երեխաներս երբեմն կատակում են՝ մամայի սենյակը խոհանոցն է։ Դե, իրականում ճիշտ են ասում, ինձ որ թողնեն՝ խոհանոցից դուրս չեմ գա։ Դրա համար էլ չեմ ափսոսում, որ փոխեցի առաջին մասնագիտությունս և դպրոցում դասավանդելու փոխարեն որոշեցի հաց թխել։ Crumbs-ը սովորական հացթուխարան չէ. այն, ինչ մենք պատրաստում ենք այստեղ, իսկական արվեստ է։ Երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես են ընկույզով ու չրերով հացը թխում, մտածեցի՝ ախր սենց ո՞նց կլինի, հացը հաց է, պետք է լինի սև-սպիտակ, «մատնաքաշ-հրազդան»։ Բայց հետո հասկացա, որ հացի նման բազմազան ու հետաքրքիր ուտեստ դժվար է գտնել։ Չրերով և ընկույզով հացն իսկական դելիկատես է, այն կարելի է ուտել և պանրով, և ուղղակի որպես աղանդեր՝ սուրճի հետ։

Վարդան Օհանյան

Crumbs-ն իմ առաջին աշխատավայրն է։ Մանկուց սիրել եմ խոհանոցը, բայց հաց թխելը սովորել եմ այստեղ։ Մեր հացերը իսկական խնդիր են նորեկ և անփորձ հացթուխի համար։ Այս հացերին սովորել և նրանց հետ լեզու գտնել է պետք։ Կարող ես մի ամբողջ օր ծախսել մեկ հաց պատրաստելու վրա։ Չնայած չորալոլիկով հացի համար արժե այդքան ջանք թափել։ Չորալոլիկը մեր ամենապահանջված հացերից է՝ օրական 100 հատից ավելի ենք պատրաստում։ Մինչև արձակուրդների սկիզբ, մանկապարտեզի համար շատ էինք թխում սև ու սպիտակ կլոր հաց: Երեխաներին դուր է գալիս, ճիշտն ասած՝ ինձ էլ։ Սիրում եմ խմորի հետ աշխատել։ Շուտով բանակ պիտի գնամ, ամբողջ երկու տարի չեմ աշխատելու... Ճիշտ է, այնտեղ էլ կարելի է հացթուխ լինել, բայց դե չորալոլիկից հետո մատնաքաշ թխելն այնքան էլ հետաքրքիր չէ։

ՀՀ, ք. Երևան, Գլենդել Հիլզ, Արգիշտի 7/6 +374 10 703307 +374 10 703007

ՀՀ, ք. Երևան, Բայրոնի 6 +374 10 546424 www. crumbs.am

Կարինա Ղազարյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Շոփինգ

Բիրիքով գեղեցկություն Քչերը գիտեն, որ ջերմոցում աճեցվելուց հետո ծաղիկների առաջին հանգրվանը Երևանում մեծածախ առևտրի տոնավաճառն է, որտեղ էլ ամեն օր՝ առավոտյան վեցն անց կեսից մինչև ինը, գնվում է քաղաքի գրեթե բոլոր ծաղկի կրպակների և սրահների օրվա պաշարը: Մայիսյան մի վաղ առավոտ ես էլ չզլացա արթնանալ հինգին՝ հատուկ ծաղկի շուկա գնալու համար:

Ծ

աղկի մեծածախ առևտրի շուկան, սկսած գործելու առաջին տարիներից, անկախացման ժամանակաշրջանից, մի քանի վայր է փոխել: Վերջին հասցեն Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի նախամուտքն է, որտեղ մոտ տասը տարի է՝ ամեն օր վաղ առավոտից տարածվում է բազում ծաղիկների բույրը: Երբ ժամը վեցին հասա «Դինամոյի» մոտ, ծաղիկներով բեռնված մի քանի տասնյակ մեքենաներ արդեն սպասում էին դարպասների բացվելուն: Ծաղկավաճառներից մեկը` Ստյոպան, ինձ զգուշացրեց. «Հեսա դարպասները բացվեն, տես` ի՜նչ ա լինելու, պիտի վիդեո նկարես, մեքենաները մեկը մյուսի վրա են բարձրանում, ոնց որ ձիերի մրցավազք լինի»: Եվ իսկապես, դարպասները բացվելուց տասը րոպե անց մոտ հարյուր մեքենա արդեն շարված էր ըստ կարգի: Չնայած ընդհանուր եռուզեռին ու մարդկանց առատությանը, շուկան շատ կազմակերպված է: Տեսականորեն այն կարելի է երեք մասի բաժանել: Մի մասում միայն վարդեր են վաճառվում, մյուսում`

12 13

Հուլիս-օգոստոս 2013

մեխակներ, իսկ տեղական և «էկզոտիկ» տեսակները հենց մուտքի մոտ են` թրաշուշաններ, աստղածաղիկներ, երիցուկներ, հակինթներ, հորտենզիաներ և բազմաթիվ այլ տեսակներ, բոլորը հիշելն անհնար է: Ի դեպ, էկզոտիկ ծաղիկների պակաս չէր զգացվում: Երբ հարցրեցի դրանց անունները, վաճառողն ասաց. «Անունն ի՞նչ ես անում, երրորդ ծաղկինը որ ասեմ` առաջին երկուսինը կմոռանաս»: Ծաղիկները տարբեր երկրներից են բերվում` Հոլանդիայից մինչև Էկվադոր: Շուկայում ինձ հանդիպած ամենաթանկ ծաղիկը մանուշակագույն խոլորձն էր` ճյուղը 13000 դրամ: Իսկ ամենամատչելին՝ մեխակը: Սպիտակները 10 դրամ էին, կարմիրները` 40: Վարդերի հատվածն ամենաառատն ու աշխույժն է: Այստեղ կարելի է գտնել 500-ից մինչև 6000 դրամանոց տեսակներ: Գինը որոշվում է ծաղկի երկարությամբ, գույնով, թարմությամբ ու մեծությամբ: Ամենաթանկը բազմերանգ վարդերն են, կան նաև արտառոց գույների` կապույտ, կանաչ: Դրանց վաճառողը հարևանի կատակների ու ճնշման ներքո խոստովանեց, որ ներկում է ծաղիկները: Սպիտակ


վարդերը թողնում է լուծույթի մեջ. արդյունքում կապտում է ոչ միայն կոկոնը, այլև ցողունն ու տերևները: Վաճառողներից մեկը` Հովիկը, պատմեց հոլանդական վարդի շատ սիրելի լինելու պատմությունը. «Հոլանդական վարդերը աշխարհում հեչ էլ ամենալավը չեն, ուղղակի անկախացման տարիներին հայերը էնտեղից էին վարդ բերում, բիզնեսը լավ էր, մարդկանց մոտ էլ միշտ շեշտում էին` հոլանդական, իբր արտասահմանից ա բերած էլի: Տենց ժողովուրդը սկսեց մտածել, թե հոլանդական վարդերը ամենալավն են, բայց դե նայի` իմ ջերմոցում աճացրածը հազար անգամ ավելի լավն ա»: Հովիկը բողոքեց, որ բոլորը «գռդոն» են անում, ծաղիկները ժամանակին չեն բուժում, միայն վաճառքով են զբաղվում, այդ պատճառով էլ ծաղիկների մեծ մասը վատն է: Իսկ երբ փորձեցի լուսանկարել նրան իր աչք շոյող, բաց կապույտ «Մոսկվիչի» ֆոնին, հրաժարվեց` «նկարես, պարտատերերս կտեսնեն, տեղս կիմանան»:

Ինչպես բոլոր շուկաներում, այստեղ նույնպես սակարկելով գին իջեցնելը ընդունված ավանդույթ է: Կանոնները նույնն են` որքան մեծ է գնումը, այնքան շատ կիջեցնես գինը: Ընդհանրապես՝ ծաղկի շուկայում ոչինչ միանշանակ չէ. ոմանք ասում են` տեղը ձրի է, ուրիշները, թե մուտքը 1500 դրամ է, ոմանք էլ ասում են, թե շուշանները, թրաշուշաններն ու էլի որոշ ծաղկատեսակներ այստեղ են աճեցնում, մյուսները բացառում են դա: Մի բանում բոլոր առևտրականները միակարծիք էին` գարնանային տոներին ու վերջին զանգին «սեղանները լավ դատարկվում են»: Կլիներ ժամը ութը, երբ շուկան արդեն կիսադատարկ էր: Բեռնված ընկերասեր վաճառողների կողմից ստացած ծաղիկներով` դուրս եկա տոնավաճառից ու նկատեցի, որ քաղաքում օրը նոր է սկսվում: Դարպասների դիմաց գտնվող «քռչի շուկայում» սկսել էին դասավորել ապրանքը, խանութները դեռ փակ էին, փողոցները` դատարկ ու հանգիստ` համապատասխան ուշահաս շաբաթ օրերին: Այս շաբաթ իմ օրը ծաղկազարդ է:

Լիլիթ Թովմասյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Զրից

Ինչպես տատս էր ասում Չգրված օրենքների, փողոցում կանգնող աղջիկների, Երևանի շատ փոքր չափերի, 1848 թվականի Հունգարական հեղափոխության և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները: Ճիշտ էր ասում էլի տատս՝ Աստված հեռու պահի ջրից, կրակից ու բ*զի շառից: Ուրեմն, երկու ջահել մի օր նստան, բա թե՝ ձյաձ, քշի գնանք երկու հատ աղջիկ վեկալենք, կայֆավատ ըլնենք: Էտ աղջկեքը դրանց հայ-հայ բռնել էին տալիս, ինչ ա տղեքը մի երկու բան ավել պակաս խոսացին: Դրանք հաստատ միլիցեքի հետ կապ ունեն: Մեր վախտ լավ էր էլի, դաժե էտ կայնողներն էին նոռմալ մարդ: Մակարդակով աղջկեք էին հիմիկվանների համեմատ՝ տղուն պաձեռժկա անել ունեին: Էն վախտ դրանք մեր թաղի առևտրի տան դեմն էին կայնում, մենք էլ՝ ես, Գրիշիկը, Ճաճոն, հա քշում էինք դեմի փողոց, դեմի հայաթից ընդեղի տղերքն էին քշում մեր մոտ, չէինք թողում մի տեղ կայնեն: Վերջը իջա մաշնից, ասի խառնվեմ: Մոտեցա, ասի ինչի՞ եք գոռում, մանավանդ, որ ձեր գործն էլ էս ա, դե տղերքի գործն էլ զաթի գիտենք որն ա: Ախր, համ կայնել եք, համ էլ պատիվ հարգանք եք պահանջում: Էտ դեպքից հետո էսօրվա գներն էլ իմացա՝ 20 հազար ու ոնց ուզում եք: Այ քեզի բա՜ն…Անկեղծ ասած, ահագին զարմացա: Որ ասեմ եսիմ ինչ տեսքի էլ չէին՝ գյուղի աղջիկ, մի քիչ պռտվել-մռտվել էին, յանի իրանք լավն են: Մի քիչ էլ չալպուտուր շոր էին հագել, որ յանի վաբշե լավն են: Հմի էս տղերքը կպել են սրանց, բազառ են անում, էն մեկը ասում ա՝ խոսք եմ տվել ընգերոջս, պիտի պատիվ տամ, սրան քաշել եմ մի յանի վրա, ասում եմ՝ քել գնանք ստուց, սրանք հո գառ չե՞ն, որ պատիվ ես տալիս: էտ էր ու էտ, էլ որ ժամը 10-ից հետո ասում են հոպար քշի կոմայգու մոտ, ասում եմ հո՛պ, չկպավ:

14 15

Հուլիս-օգոստոս 2013

***

Էսօր տաս հազարն ի՞նչ փող ա: Օրինակ՝ ես մի հատ սութի տեղ մտնեմ կպրծնի, բայց արի ու տես, որ մարդիկ դրա համար իրար փոր են թափում: Սրբությունը վերացել ա: Առաջ կարգ կար, կանոն կար ու էտ թղթին գրած չէր: Կռուգոմ անգրագետ բանվորներ էին, շատ չգիտեին օրենք-մորենք, բայց չգրված օրենքները թույն գործում էին ու սաղ դրանց ենթարկվում էին: Ասենք՝ չգրված օրենք էր՝ մեծը նստավ ավտոբուս՝ ջահել, հել տեղ տուր, պեշեխոդ հելավ դեմդ՝ վրով մի անցի, ձեռդ մի դիր սիգնալին, եթե դեմիդ ավտոն թեթև խախտում արեց: Հմի բան չի մնացել էտ օրենքներից, սկի գրած օրենքներին բանի տեղ չեն դնում: Կարան մարդուն քցեն տակը, թողեն փախնեն, նստեն տաքսիդ օրվա աշխտած 8-10 հազարը գողնան իջնեն: Էս ա հիմիկվա իրականությունը:

***

Հարևանս ամուսնացավ ընկերոջս ընկերոջ հետ, կոլեգաներիցս մեկը իմ դասատուի մարդն ա, իսկ մեր հացի խանութի Անիկը քեռուս մանկության սերն ա: Ասում են՝ աշխարհն ա փոքր, ես ասում եմ Երևանն ա շատ փոքր: Փոքր-փոքր, լավ, բայց էսքան փո՞քր, որ մեկը նստում ա ավտոս՝ հաստատ գիտեմ, որ լավ փորփրեմ` կպարզվի, որ կամ հարևան ենք կամ բարեկամ կամ լիքը ընդհանուր ընգերություն ունենք: Մի օր մի հատ մարդ նստեց ավտոս, նայեց-նայեց, ասում ա՝ դու Թակուշի թոռն ե՞ս, ասում եմ՝ հա, ի՞նչ իմացար, թե բա շատ նման ես: Պարզվում ա՝ տատուս կուրսեցին էր: Ու սենց մեկ-մեկ ինձ թվում ա, որ դեմքով


սաղ երևանցիքին գիտեմ, էն որ ասում են է՝ դե ժամ վյու ա, դի ժան վայ ա, որ մի վիճակ ա, որ քեզ թվում ա էլի ա եղել, կամ մեկն ա, որ քեզ թվում ա էլի ես տեսել, ես դրա մեջ եմ ապրում: Ուր գնում եմ՝ հաստատ գիտեմ, որ տեղ էլի եմ եղել: Ես հաշվել եմ, եթե շաբաթական 7 օր աշխտեմ, օրական մի 15 կլիենտ սպասարկեմ, անում ա 5400 կլիենտ տարեկան: Աստված առողջություն տա՝ 185 տարում սաղ երևանցիներին տեսած կլնեմ: Չնայած էտ վախտ, ո՞վ գիտի, Երևան կըլնի, թե՞ չէ:

***

Է՜հ, հայերի ձեռը պետություն ա ընգել, մինչև չուտեն՝ չեն հանգստանա: Էն էլ սենց պետություն, սենց մայրաքաղաքով… Ո՞վ գիտի՝ էս քաղաքը սարքողները՝ էն Արգիշտի թագավորը, Թամանյանը ինչքան են դագաղում ֆռացել էս քաղաքի հիմիկվա վիճակից, իրանց ականջն էլ կանչի, հողը թեթև: Էլ չեմ ասում էն խեղճ ու կրակ գրողները, որ ամեն մեկի անունով մի հատ քանդած փողոց կա: Չարենցի փողոցը քանդեցին, Նար-Դոսը քանդեցին ու մոռացան սարքելու մասին, սկի տանգով էտ փոսերի մեջով անցնես, էտ տանգը կթքի վրեդ: Սաղ ծախել են, կռուգոմ ինչ կա քաղաքում, մերը չի, չնայած մեր քաղաքում ա: Դրա համար էլ վիճակներս էս ա, խալխի շատ տանձի՞ն ա, որ Երևանում մի հատ ավել քար դնի, ինչ կա, էտ էլ լավ ա իրան, խի՞ պտի մտածի շենացնելու մասին, հլը մի բան էլ ստեղից պոկի տանի իրա քաղաքը սարքի:

***

Ես մի հատ երազանք ունեմ՝ ռեստորան բացել՝ ուշքս էթում ա սարքելու համար: Փոքր վախտ ձեռ էին առնում, ասում էին՝ ղզիկ եմ, բայց մեկ ա՝ ես էի իմ ծնունդի տորթը թխում: Էփել-թափելուց ավելի մեծ կայֆ տվող գործ չկա: Զարմանում եմ, որ կնանիք բողոքում են՝ էսօր չգիտեմ ինչ սարքեմ: Ախր էտի նենց բան ա, կարաս շատ զոռ չտաս, մենակ մի քիչ շնորհք ունենաս: Էս շոֆեռությունը ժամանակավոր եմ անում, փող եմ հավքում, որ իմ ուզած օբյեկտը բացեմ, անունն էլ եմ որոշել «Համ ու հոտի սիթի»: Ես ջոկել եմ՝ էս կյանքում ամեն ինչ պտի իրա համ ու հոտը ունենա, հա, իսկ էտ սիթի բառն էլ ավելացրել եմ, որտև իմ ջոգելով էտ բառով բիզնեսները լավ են ծաղկում: Ինչի՞ ա հիմա շոշում բարդակը տիրում, որտև դաժե շոֆեռության մեջ համ ու հոտ կա, էն խախտումն էլ, որ անում ես, չպիտի համ ու հոտից շեղվես:

***

Մի քանի օր առաջ, պարզվում ա, հունգարական մի փոքր-մոքր քաղաք Բաքվի հետ քույր քաղաք ա դարձել: Հունգարացիները ոնց որ չեն հասկանում, թե ինչ հիմարություն են անում: Էն մարդակեր-գազանին ազատ թողեցին հերիք չէր, էլի սիլի-բիլի են անում: Իսկ հայերը էնտեղ դարավոր պատմություն ունեն, մեծ ներդրում են ունեցել իրանց պետականության զարգացման մեջ: Օրինակ՝ Յանուշ Ցեցի հրապարակ ունեն Բուդապեշտում: Յանուշ Ցեցը գիտե՞ք ով էր՝ 1848 թվականի Հունգարական հեղափոխության ամենակարևոր դեմքերից, գեներալ, ազգությամբ՝ հայ: Մի գեներալ էր կար՝ Վիլմոշ Լազար, Լազարյան այսինքն: Սա էլ ազնվական ընտանիքից ա եղել ու ընտանիքի ամբողջ ունեցվածքը ծախել ա, գումարը տրամադրել ա հեղափոխության գործին: Իսկ իրանք դրել են Ադրբեջանի հետ ախպերություն են անում:

***

Կարմիր լույսի տակ կանգնեցինք, մեկ էլ ինչ-որ գյադա դեմներովս անցավ: Էս պասաժիրս ոչխարի պես սկսեց հրճվել՝ բա գիտե՞ս էս ով ա, բա գիտե՞ս ինքը որ սերիալում ա խաղում: Ա յ՜ քեզ բան, ամեն անասուն սերիալում խաղացողի` ապուշի ռոժով, պիտի իմանա՞մ: Ֆրունզի՞կն ա, Վահրամ Փափազյա՞նն ա, ո՞վ ա: Երկրում միլիոն ութ հարյուր հազար մարդ ա մնացել, դրանցից հինգ հարյուր հազարը սերիալի դերասաններ են, երեք հարյուր հազարը՝ քաղաքական գործիչներ, մնացածն էլ դրանց զոհերն են:

***

Լավ, տաղանդավոր երեխեք շատ ունենք, ուղղակի վատը միշտ էլ ակտիվ ա ու աչքի ա ընկնում: Էն որ ասում են՝ մի հատ ցռան մոզին սաղ նախիրի անունը գցեց, էտ ա:

***

Ուսանողությանս ժամանակ հինգ տարի Մասիվի հանրակացարանում եմ ապրել: Էդ ի՜նչ փառահեղ տարիներ էին, ի՜նչ լավ երեխեք էին: Յոթը հարկ՝ ամեն հարկում հարյուր հոգուց ավել: Ու նե՜նց կուռ կոլեկտիվ էինք, չես պատկերացնում: Էդ յոթը հարյուր հոգուց մեկին որ մեկը մատով կպներ, սաղ հանրակացարանով դուրս էինք գալիս՝ բուռը տալիս էինք: Մեղուները ո՞նց են հարձակվում, այ տենց:

Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան Գոռ Էլչյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Մեր ժամանակները Մասնագիտությամբ բժիշկ Արամ Սարգսյանին մարդիկ ճանաչում են որպես հաղորդավար, երգիչ և հումորիստ Արամ Mp3: Մասնագիտությամբ բժիշկ Արամը խիտ գրաֆիկի պատճառով չի հասցնում հաճախ զբոսնել քաղաքում, բայց դա չի խանգարում նրան ճանաչել Երևանի «ամեն բորդյուրը»: Քաղաքը չափազանց սիրող հումորիստը դողում է Երևանի վրա ու փորձում է անել ամեն ինչ, որ «ստեղից չգնա»:

16 17

Հուլիս-օգոստոս 2013


Առաջին հիվանդանոցում եմ ծնվել, գիշերվա ժամը մեկի կողմերը: Ընտանիքիս առաջնեկն եմ` սպասված տղան, բայց ինքս էդ օրվանից ոչ մի հետաքրքիր բան չեմ հիշում: Մինչև վեց տարեկան Կայարանում ենք ապրել, էնտեղ եմ մանկապարտեզ գնացել: Երկրաշարժի օրը մանկապարտեզում էի, դայակը գոռաց` «երկրաշա՜րժ, երկրաշա՜րժ»: Մենք ոչ մի բան չզգացինք, չհասկացանք ինչ է կատարվում ու բացականչեցինք` «Ուռաաա՜»: Մանկությունս Չերյոմուշկայում է անցել. Հրազդանի կիրճ, փոքր մոստ, չաշկեքչռիկներ, բիձու գյոլ` այստեղ եմ մեծացել: Թումանյանի այգում մեծ ինքնաթիռ էին տեղադրել, որը ռեստորանի էր վերածվել: Հետո ինքնաթիռը վառվեց, մենք էլ պատուհանից արցունքներով հետևում էինք կրակին: Մեր բակի մոտ մետրոյի կայարանի շինարարություն էր գնում: Էդ կողմերում «պլեն-պլեն», պահմտոցի էինք խաղում, քեֆ էինք անում, կերոսին, նավթ, բենզին էինք գողանում ու մեր բակի մանղալում կրակ անում: 90-ականներին շինարարությունը դադարեցրին: Մինչև անցյալ տարի էդ կիսաքանդ կայանը կար: Մի օր տեսա, որ շինարարությունը ասֆալտեցին: Իհարկե, լավ արեցին, որովհետև անիմաստ տարածք էր, բայց էդ պահին կարծես մանկությունս ասֆալտեին: Հինգերորդ դասարանից երգչախմբում էի երգում ու օպերայի ակադեմիական դահլիճի բեմը ինձ համար արդեն սովորական էր դարձել: Իմունիտետ էի ձեռք բերել ու հանդիսատեսի առջև ելույթ ունենալու վախ չունեի: Դրանից հետո Սունդուկյանի անվան թատրոնի բեմը ինձ համար արդեն փոքր էր: Հաճախել եմ նկարչության, փորագրության, կավագործության, կարատեի: Հինգ տարեկան էի, մերոնք որոշեցին, որ թեթև ատլետիկայով պիտի զբաղվեմ: Թմբլիկ երեխա էի, մարզիչը ասաց` «Տուռնիկից փորձի կախվել»: Ես միայն հիշում եմ, որ բարձրացա տուռնիկի վրա, իջա, ու մարզիչը ասաց` «Էլ չբերեք ձեր երեխային մեզ մոտ»: Մինչև հինգերորդ դասարան Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցն եմ գնացել, հետո տեղափոխվեցի քոլեջ, բայց հետ վերադարձա ու ավարտեցի Բլոկի դպրոցը: Մենք նավթով ու կերոսինով փեջերի ժամանակի սերունդն էինք` ամպուլաներ էինք գցում փեջի մեջ ու տրաքացնում: Հայրս ատամնաբույժ է, ես էլ տնից մեծ` 120 մլ ամպուլա էի բերել դպրոց: Գցեցինք՝ փեջը ուղղակի օդ թռավ: Բժշկական համալսարանն եմ ավարտել: Ուսխորհուրդ, ուս-գարուններ, ՈՒՀԱ, բժշկականի ռադիո, գիշերները մնալ, չքնել, երգել` սովետական ուսանողական տարիներ եմ ունեցել: Սերյոգի հետ համալսարանի ընդունելության համար քիմիա էինք պարապում: Մի օր ասեց` «Ի՞նչ ես անում, արի ուս-գարուն»: Իմ կյանքում ամեն ինչ էդ արտահայտությունից սկսվեց: ՈՒՀԱ-ում խաղալու ընթացքում տներ էինք վարձում ու էնտեղ սցենարներ գրում` Քանաքեռում, Աղբյուր Սերոբ, Տպագրիչների փողոցի վրա, Պրոսպեկտի շուկայի կողքի շենքում: «32 ատամ ակումբի» հետ տուն էինք վարձում Սարյան, Նալբանդյան փողոցների վրա, հետո տեղափոխվեցինք ռադիոտան շենք, հետո` հանրային հեռուստաընկերություն: Հիմա «Վիտամին» ակումբում ենք` Թումանյանի վրա, չգիտեմ հետո ուր կգնանք: Կնոջս` Աննային, առաջին անգամ հենց իրենց տանն եմ տեսել՝ Այգեստանում: Մեր ընդհանուր ընկերուհու միջոցով ենք ծանոթացել, որը Գերմանիայում էր ապրում ու Երևան էր եկել: Ի դեպ, երեքիս ծնողներն էլ համադասարանցիներ են եղել, բայց կնոջս չեմ ճանաչել: Մեր ընդհանուր ընկերուհին վերադարձավ Գերմանիա, իսկ մենք շարունակեցինք շփումը: Մինչև էսօր:

Էնքան զբաղված եմ, որ չեմ հասցնում զբոսնել քաղաքում, այնքան եմ կարոտում, որ մեկ-մեկ, գիշերը, ավտոմեքենայով շրջում եմ սիրելի վայրերում: Փողոցով քայլող մարդկանց եմ տեսնում` «ջան, ես էլ եմ ուզում զբոսնել»: Վերջերս գիշերվա միլիոնին հեծանիվով շրջեցինք Երևանով: Չերյոմուշկայում ամեն բորդյուր ճանաչում եմ: Ընտրությունների ընթացքում կատարվող աշխատանքներից հետո միանգամից նկատում եմ, թե որ քարն են բարեփոխել, ուզում եմ նախկին տեսքի բերել, որովհետև էդպես եմ սովոր տեսնել: Դուրս եմ գալիս ու տեսնում եմ անկաշկանդ սերունդ և ուրախ եմ դրա համար: Առաջադեմ են, զարգացած են, դրսում կրթություն ստանալու հնարավորություն ունեն: Մեր ժամանակ միայն «նիթենդո» կար, վատ ծամոններ ու «Դերբի» շոկոլադներ: Երևանը գյուղաքաղաքի է վերածվել: Հասարակությունը փոխվել է, միգրացիան շատացել է, ու կան շատ բաներ, որ Երևանի քաղաքացուն սազական չեն: Գուցե սխալվում եմ, ոչինչ չի փոխվել, կամ գնահատական տալու տարիքս չէ: 60 տարեկանում կարող եմ ասել` «Է՜հ մեր վախտերով…», իսկ հիմա դեռ մեր ժամանակներն են: Չեմ ընդունում «երևանցի» ասվածը: Երևանցի լինելը կախված է մարդու ներքին կուլտուրայից ու դեպի սեփական քաղաքը ունեցած հարգանքից: Պետք է դողաս քաղաքիդ վրա, սիրես համաքաղաքացիներիդ ու բոլոր գրված ու չգրված օրենքները, որ Երևանի լավի համար են: Սա եմ որդուս սովորեցնում, չնայած դեռ փոքր է, ոչինչ չի հասկանում: Թումանյանի այգին որդուս` Առնոյի, սիրելի վայրն է: Վազվզում, խաղում ենք էնտեղ: Ինքը հայտարարում է, որ սա` «Առնոյի այգին ա»: Հուսով եմ՝ նա էլ իր մանկությունից լավ ու բարի հիշողություններ է ունենալու: Հիմա ես երևանցի՞ եմ` հայրս ու պապիկս Երևանում են ծնվել, պապիկիս հայրն է դրսում ծնվել: Սիրում եմ քաղաքս, էստեղ պատմություն ու լիքը հուշեր ունեմ ու փորձում եմ պահպանել դրանք: Քաղաքից շատ հեռու ծնված մարդիկ կան, որ Երևանում ծնված մեկից շատ ավելի լավ երևանցի են: Միայն քաղաքի պատմությունն իմանալն ու քաղաքի հանդեպ սերը մարդուն երևանցի չի դարձնում: Ես սիրում եմ Երևանը: Փողոցում երբեք աղբ չեմ թափի, շատ եմ ուրախանում, երբ քաղաքում նոր աթոռներ, արձաններ եմ տեսնում: Դողում եմ ամեն մանրուքի վրա, որ տեսնում եմ քաղաքում: Ուրախացա, երբ շենքերը ներկեցին: Նեղվում եմ, որ, օրինակ, շատրվաններից մեկը չի աշխատում: Առաջին հայացքից Երևանը գունավոր չէ, բայց ներքուստ`բազմերանգ է: Իմ քաղաքը կարմրադեղնանարնջագույն ու կրակոտ է: Երևանը առանձնահատուկ սիրում եմ ապրիլի վերջից մինչև հոկտեմբերի վերջ: Երեկոյան զբոսնում ես, հանդիպում ու բարևում ես բոլորին, նույնիսկ անծանոթներին: Առավել սուր եմ կարոտում այս ամենը, եթե, օրինակ, երկու ամսով բացակայում եմ քաղաքից: Տուն վերադառնալու զգացումը ոչնչի հետ չեմ փոխի: Համերգներս միշտ եզրափակում եմ «Իմ Երևան» երգով: Հանդիսատեսի հետ միասին երգում ենք` «այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ»: Կարծես դաստիարակչական աշխատանք լինի, որ սիրեն Երևանը, անկախ նրանից, թե որ քաղաքում են բնակվում: Համերգից հետո հաճախ եմ լսում՝ «մալադեց, ի՜նչ կայֆն էր էս վերջին երգը»: Համակարգչումս ֆոլդերներ ունեմ, որոնք անվանել եմ «Ամառ», «Ամառվա կես», «Գարուն», «Ձմռան սկիզբ» և այլն. մեր բակի ծառերի լուսանկարներն են: Ժամանակ առ ժամանակ բացում եմ, ու ասում եմ՝ «ջա՜ն, էս ինչ սիրուն ա, միշտ սենց էղի էլի, չեմ ուզում ստեղից գնամ»: Էդ պահին ներդաշնակ եմ հոգուս ու քաղաքիս հետ:

Լենա Գևորգյան Արա Ասլանյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Օրհնեցե՛ք, տեր հայր Նույնիսկ փակ աչքերով հնարավոր չէ նրանց շփոթել. միշտ սևազգեստ, զուսպ ու թավ մորուքով: Նրանք մեր հոգևոր հայրերն են` միշտ ծառայության մեջ, բայց ոչ միշտ գիրք կարդալիս կամ աղոթելիս, ինչպես ընդունված է պատկերացնել. այլ նաև մեքենայի ղեկին, ջազ կամ հաուս լսելիս ու հեռուստացույց դիտելիս,սակայն ոչ երբեք ընտանիքի հոր, այլ միշտ տեր հոր կարգավիճակում:

18 19

Հուլիս-օգոստոս 2013


Տեր Շմավոն քահանա Ղևոնդյան

Առավոտյան արթնանում եմ զարթուցիչի զնգոցից: Բնականաբար, արթնանալ, հարդարվել, եթե դպրոցի օր է, ապա երեխաներիս հետս դպրոց եմ իջեցնում կամ հարևան, ընկեր, բարեկամ, ով այդ ճանապարհով է իջնում` վերցնելով` դեպի եկեղեցի: Եկեղեցում` հերթականությամբ` ըստ օրվա ընթացքի: Լինում են լուռ, դատարկ օրեր, երբ ոչ մի արարողություն չկա: Օրն ավարտվում է երեկոյան ժամերգությամբ: Եթե այդ օրվա պատասխանատուն եմ, մնում եմ մինչև եկեղեցու փակվելը, եթե ոչ, ապա դուրս եմ գալիս և շարունակում ծառայությունս` տնօրհներք, այցելություններ… Երեկոյան, եթե ստացվում է, ընտանիքով սրճարան ենք գնում կամ զբոսանքի: Հետո գնում ենք տուն ու նստում տան հեռուստացույցի դիմաց: Ես հեռախոսս գիշերը չեմ անջատում. բա որ պե՞տք եկա: Պատահում է, որ կեսգիշերին էլ են զանգում` տեր հայր, քո խոսքի կարիքն ունենք: Սա աշխատանք չէ, ծառայություն է, որը չի ավարտվում:

***

Կարծրատիպ կա, որ հոգևորականը միշտ հոնքերը կիտած, խիստ ու անհասանելի է: Ո՜չ: Ես ինչպես որ կյանքում եմ, այնպես էլ եկեղեցում եմ: Անհնար է առանց հումորի, օրս օր չի առանց կատակի: Թերևս իմ պարագայում ինձ հենց այդպես էլ ճանաչում են: Իսկ ինչո՞ւ պետք է տխուր լինեմ, եթե այն կրոնը, որին ծառայում եմ, մարդկանց ուրախություն, հույս, հավիտենական կյանք է պարգևում: Եթե ինչ-որ պատճառով մի օր անտրամադիր եմ լինում, բոլորը զարմանում են` տեր հայր, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք տխուր: Միակ պատճառը, որի համար քրիստոնյան պետք է տխրի՝ իր մեղքն է, այն էլ ոչ անհուսալի կերպով, այլ` ապաշխարելով:

***

Ծառայության ժամանակ կիքսեր միշտ էլ լինում են: Օրինակ, պսակադրության ժամանակ, հարցնում եմ փեսային` տե՞ր ես, փեսա: Ասում է` տե՜ր եմ: Շրջվում եմ հարսին` հնազա՞նդ ես, հարս: Հարսը շատ վճռական պատասխանում է` տե՜ր եմ: Ծիծաղում եմ, փորձում եմ հասկանալ` նա իրո՞ք տեր է ուզում լինել, թե՞ պարզապես շփոթվեց: Պատարագից առաջ խնդրում եմ` բոլորը հեռախոսներն անջատեն, մեկ էլ հենց այդ պահին իմ հեռախոսն է զանգում: Ծիծաղում են, ասում` տեր հա՞յր, քո հեռախոսը չի՞ անջատվում: Կամ, ըստ կարգի` քանի անգամ մտնես եկեղեցի, պետք է խաչակնքվես, իսկ դուրս գալուց, պետք է մեջքով դուրս ելնես: Այնքան է պատահել, որ երեկոյան սուպերմարկետ մտնելիս խաչակնքվել եմ կամ ուզեցել եմ մեջքով դուրս գալ…

***

Պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, ցրվել… Նստում եմ մոտակա սրճարանում ու մի գավաթ սուրճ եմ խմում կամ բջջային հեռախոսով խաղեր եմ խաղում: Այնպես չէ, որ երեկոյան տուն եմ գնում ու դադարում եմ քահանա լինելուց: Ո՜չ: Նստած եմ, մեկ էլ ննջարանից երեխաներս` պապա, դե արի աղոթի, որ քնենք: Գնում եմ: Հիշում եմ, որ տարիներ առաջ աղջկաս համար բացահայտում էր, որ իր հայրը քահանա է: Իր մանկական թլոշ լեզվով հարցրեց` պապա, դու հիմա համ տեր հա՞յր ես, համ պապա՞, բա ուրիշներինը մենակ պապա են:

***

Քարոզի կերպը, մարդկանց հետ շփումը, օրվա խորհուրդը ինչ-որ կերպ հասու դարձնելը յուրաքանչյուր հոգևոր սպասավորի մոտ տարբեր է, և մարդն ինքն

է ընտրում, թե իր հարցով ում դիմի` ավելի ավա՞գ, թե երիտասարդ քահանայի: Ինչպես որ կարող ես գնել հայկական լավաշ կամ ֆրանսիական բագետ: Նախընտրում եմ 30-ականների ջազը: Հիմիկվա ջազը մի քիչ ուրիշ է` «պղնձաժխորային» է: Ընդհանրապես, ամերիկյան երաժշտություն եմ սիրում` Լուի Արմսթրոնգ, Սինատրա… Եթե ճանապարհին եմ, մեքենայիս մեջ հաուս կարող եմ լսել, որովհետև սթափեցնող է: Դասական էլ եմ շատ սիրում: 20 տարեկան էի, երբ Սևանի ճեմարանում տեսուչն ինձ պատժեց: Պատիժն այն էր, որ իմ անկարգության համար ինձ չթողեցին տուն գնամ: Երբ տղաները գնացին, բոլոր կասետներն իրենց հետ տարել էին, մնացել էր մեկը` դասականի ձայնագրություններով: Եվ ես այլընտրանք չունեի: Պատկերացնո՞ւմ եք, 20 տարեկան երիտասարդին Սևանի ափին` Մոցարտ, Վիվալդի լսելիս: Վատ պատիժ չէր:

***

Մա՛րդ եղիր. երբ դու վազքի մեջ ես, մոռանում ես ամեն տեսակի սրբություն ու դադարում ես մարդ լինելուց: Դու մոռանում ես, որ դիմացինիդ մեջ թաքնված է Աստված: Առակաց գրքում մի շատ հրաշալի տող կա` աղքատը հարուստին հանդիպեց, երկուսին էլ Տերն այցելեց: Այսինքն` և՛ աղքատի անձի մեջ, և՛ հարուստի անձի մեջ Տերն է: Ռուս սրբերից մեկն էլ շատ լավ խոսք է ասել` ով իր եղբորը տեսավ, նա Աստծուն տեսավ: Այսինքն, մենք երբեմն Աստծուն փնտրում ենք ինչ-որ քարե տաճարներում, խորհրդավորության մեջ, հին վանքերում` մոռանալով, որ այդ Աստվածը մեր դիմացինի մեջ է: Եվ ինքը` Քրիստոսն ասեց` արքայությունը ձեր մեջ է, ձեր ներսում, այնտեղ փնտրեք արքայությունը:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան

Պատահում է, որ ամբողջ օրը ծառայության մեջ եմ լինում` առավոտյան հինգ անց կեսից տնից դուրս եմ գալիս և արդեն երեկոյան յոթն անց երեսուն է` եկեղեցու փակվելու ժամն է, պետք է տուն գնամ, հոգնած եմ, աչքերս փակվում են և հանկարծ մեկը գալիս, ասում է` տեր հայր, այս խաչը կօրհնե՞ք կամ բժշկության աղոթք կկարդա՞ք: Սկզբում ուզում եմ ասել` թող մնա վաղը, բայց հետո ինքս ինձ խոստովանում եմ, որ ախր ես հենց ա՛յդ պահին եմ պետք այդ մարդուն:

***

Տրամադրությունը իր կնիքը թողնում է հոգևոր ծառայության վրա, բայց տեղն եկած ժամանակ փոխում ենք տրամադրությունը և շարունակում ծառայությունը` անկախ օրվա ժամից: Ճիշտ է, դրանից ֆիզիկական հոգնածությունդ շատանում է, բայց հետո հասկանում ես, որ ծառայությունից ստացած բավարարվածությունը քեզ ոգևորում է: Ես այսօրվա երիտասարդներին 2 խմբի եմ բաժանում (թեև բոլորն էլ մեր հայ առաքելական եկեղեցու զավակներն են)` ավելի եկեղեցականացված երիտասարդներ, ովքեր ապրում են հոգևոր կյանքով` մշտապես Սուրբ գիրք են ընթերցում, աղոթում են, ամեն կիրակի պատարագի են մասնակցում, ուխտագնացությունների են գնում և ավելի պակաս եկեղեցականացված երիտասարդներ, ովքեր միայն մեծ տոներին են

20 21

Հուլիս-օգոստոս 2013

գալիս եկեղեցի: Առաջինները հոգևոր կյանքին, իրենց հոգևոր վիճակին, մեղքերի վերաբերյալ հարցերով են դիմում քահանային, իսկ երկրորդները դիմում են, որպեսզի օրհնություն ստանան: Երբ հարցնում եմ` ինչի՞ համար, ասում են` մեր գործերի հաջողության, երազանքների կատարման համար: Դե հասկանալի է, երիտասարդներն ինչպիսի երազանքներ պետք է ունենան: Հոգևոր սպասավորն էլ ինքնին մի մարդ է, ով իր կյանքն ունի, իր կյանքում բազմաթիվ խնդիրներ ունի, բայց նա կարողանում է բոլոր հարցերին պատասխաններ տալ, որովհետև այդ բոլոր հարցերի պատասխանները ունեն Սուրբ գիրքն ու եկեղեցին, այսինքն` իրականում հոգևոր սպասավորը չէ, որ պատասխանում է:

***

Մարդիկ դիմում են ապաշխարության ամենատարբեր մեղքերի համար: Ապաշխարությունը հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, որի նպատակը քրիստոնյա մարդուն իր մկրտությունից հետո գործած մեղքերից ազատելն է: Մարդը գալիս է եկեղեցի և ասում է` ուզում եմ խոստովանել: Այստեղ մեղքի մեծ կամ փոքր լինելը չէ կարևորը, այլ մարդու` իր գործած մեղքի նկատմամբ վերաբերմունքը: Ապաշխարության 2-րդ քայլը զղջումն է: Մարդը կարող է շատ մեծ մեղք գործել, բայց իր սրտում զղջում չունենալ: Կատարվում է զղջման աղոթքը, որից հետո մարդը խոստովանում

է իր գործած մեղքը Աստծո առաջ` քահանայի ներկայությամբ: Քահանան խոստովանանքը լսելուց հետո և տեսնելով, որ մարդը զղջում է, ապաշխարանք է նշանակում. այն է`որոշակի գործեր կատարել, որով մարդը պետք է ցույց տա իր զղջումը: Գործած մեղքը և դրա հատուցումը պետք է համարժեք լինեն: Եթե մարդը մեկի հասցեին հեռուստատեսությամբ վիրավորանք է հասցրել, ապա նա չի կարող հեռախոսով ներողություն խնդրել: Նույն ճանապարհով էլ, այսինքն` հեռուստատեսությամբ էլ պետք է ներողություն խնդրի նրանից: Բայց ենթադրենք թե կինը մանկասպանության մեղքն է գործել` աբորտ է արել, ապա ինչպե՞ս պետք է փոխհատուցի: Այդ դեպքում քահանան որոշակի ժամանակաշրջան է նշանակում ապաշխարության համար: Այդ ժամանակ կինը պետք է որոշակի աղոթքներ ասի, պահք պահի, ողորմածության գործեր անի և մասնակցի պատարագին, բայց սուրբ հաղորդությունից զուրկ մնա, որպես ապաշխարող մեկը: Միայն այդ շրջանն անցնելուց հետո, քահանան արձակում է մեղքը: Այսպես է կատարվում ապաշխարությունը: Հարստությունը կամ չքավորությունը բոլորովին կապ չունեն Աստծո համար, բայց միևնույն ժամանակ Քրիստոսն ասում է` դժվար է մեծահարուստին երկնքի արքայություն մտնելը: Նյութականը երբեմն մարդկանց խանգարում է:


Տեր Շահե քահանա Հայրապետյան

Հոգևոր ծառայության անցնելը պապիս երազանքն է եղել: 8-րդ դասարանում էի, երբ նա խնդրեց ծնողներիս թույլ տալ, որ ես հոգևորական դառնամ: Ծնողներս, բնականաբար, մերժեցին, քանի որ խորհրդային շրջանն էր: Պապս մեր գյուղի առաջին ուսուցիչն էր` շատ գրագետ և խելացի մարդ: Ժամագիրքն ու աղոթարանը հենց նրա օգնությամբ եմ ճանաչել: Հետո այնպես ստացվեց, որ ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական բաժինը: Երիտասարդ տարիներին աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Վերջերս նույնիսկ ծանոթներիցս մեկը մի հին ամսագրում ֆոտո էր գտել, որտեղ ես «Մեծապատիվ մուրացկաններում» քահանայի դեր էի կատարում: Ավելի ուշ` 1985 թվականին, Մատենադարանում աշխատանքի ընդունվեցի սկզբում որպես լաբորանտ, հետո` գիտական աշխատող: Հենց այդ տարիներին իմ մեջ հասունացավ պապիս երազանքը: Բավականին մեծ էի, երբ ձեռնադրվեցի. 36 տարեկան էի և արդեն 5 երեխա ունեի: Բայց հոգևոր ծառայությունը պատահական և ակնթարթային որոշում չէր: Դա տարիների ընթացքում հասունացած և արմատացած իրականություն էր: Իմ նախկին մասնագիտության և հոգևոր ծառայության մեջ մի ընդհանուր նմանություն կա` բեմը: Սակայն եթե թատերական բեմը ծառայում է միայն սեփական փառքի, ապա եկեղեցու բեմը ծառայում է Աստծո փառքի համար: Առաջինն անցողիկ է, երկրորդը` հավիտենական:

***

Հոգևորականը իրավունք չունի անելանելի իրավիճակի մեջ հայտնվել: Պատահել է, որ պատարագի ժամանակ քահանան սուրբ սեղանի վրա ննջել է` մահացել է: Բայց պատարագը չի ընդհատվել. վարագույրն իջեցրել են, երկրորդ քահանան է բարձրացել ու շարունակել պատարագը: Այսինքն` այս ծառայությունն ընդհատել չի կարելի: Պողոս Առաքյալն ասում է` մենք խաչվեցինք աշխարհի համար, և աշխարհը` մեզ համար. հոգևորականի արտաքինը և ծիսական զգեստը դրա համար են: Բացի դրանից եկեղեցին պահեց նաև գրաբարյան լեզվի և եկեղեցու ճարտարապետության ավանդույթը: Եկեղեցի այցելել, այո՛, պարտադիր է, քանի որ` ձայն բազմաց, ձայն Աստծո, ինչպես ասվում է: Վարդան Այգեկցին մի առակ ունի այն մասին, որ եկեղեցի այցելում են բոլորը` ռամիկ, հարուստ, աղքատ… Փառք Տիրոջը, այսօր էլ տաճարը լցված է երիտասարդներով: Ինչպես ասվում է` Տերը կարող է քարերից էլ Աբրահամի զավակներ պատրաստել: Եթե նույնիսկ մեկը գալիս է եկեղեցի մոմ վառելու համար, ոչինչ, պետք չէ նրան դատել: Կարևորը հոգու թելադրանքն է, կարևորը Աստված գործի մարդու սրտում:

***

Հոգևոր սպասավորին այսօր դիմում են ամենատարբեր հարցերով` առողջական, ֆինանսական, հոգևոր… Փրկությունն է գերխնդիրը: Այսօր 15 տարի շարունակ

աղանդից տուժած հիվանդի հետ ենք աշխատում, բայց դեռ շատ հեռու ենք երանելի արդյունքից: Եկեղեցին ու Աստված են փրկությունը, ոչ թե այդ լայն ժպիտն ու գրկաբաց ընդունելությունը: Հայ առաքելական եկեղեցին ամենադեմոկրատ եկեղեցին է, դա միայն ես չեմ ասում, այլ` բոլորը:

***

Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը կարելի է անվանել նյութադավան: Բայց նախկինում ավելի ճգնաժամային ժամանակներ ենք ապրել` թաթար-մոնղոլական արշավանքներ, արաբական խալիֆայություն, ավելի մոտ անցյալում` խորհրդային համակարգ, երբ հաստափոր հատորներով աթեիզմ էր քարոզվում, բայց եկեղեցին իր ուսերին կարողացավ պահել պետության, կրոնի և մշակույթի «քաղցր բեռը»: Այսօր արդեն հանրակրթական դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկան են դասավանդում, բացի այդ` գործում են բազմաթիվ երիտասարդական միություններ: Ճիշտ է, այսօր քչերն են ուզում դառնալ գիտնական կամ տիեզերագնաց: Փոխարենն ավելի պահանջված մասնագիտություններ են ընտրում, որ ավելի լավ մեքենաներ վարելու հնարավորություն ունենան, բայց սրա կողքին կա նաև հակառակը, չէ՞: Եկեղեցին և՛ հավատացյալի, և՛ անհավատի համար է: Աստված թող միայն խաղաղություն պարգևի աշխարհին:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Տեր Կյուրեղ քահանա Տալյան

Իմ ավազանի անունը Գրիգոր է, բայց 1990 թվականին, երբ քահանա ձեռնադրվեցի, անվանակոչվեցի տեր Կյուրեղ: Իմ ձեռնադրվելուց հետո, ես Գրիգորը չեմ, ես տեր Կյուրեղն եմ այլևս: Ընտանիքում էլ նախ և առաջ տեր Կյուրեղ եմ: Առաջինը, ում համար ամենադժվարն էր և ով հենց առաջին օրվանից ինձ տեր հայր կամ տեր Կյուրեղ սկսեց անվանել, կինս էր: Այդպես ճիշտ է, որովհետև Գրիգորն էլ չկա: Ընդհանրական եկեղեցու 12 վարդապետներից 2-ը կրել են Կյուրեղ անունը, դա ռուսերեն Կիրիլն է, և ինձ համար մեծագույն պատիվ է այդ անունը կրելը և դրան արժանի լինելը:

***

Լսելը բարդ բան է, բայց հոգևորականը պարտավոր է լսել իմանալ: Այսօր մոտ 50 րոպե մի անծանոթ երիտասարդ կնոջ էի լսում: Իմ անձնական փորձից գիտեմ, որ միայն մարդուն ուշադիր լսելով կարող ես շատ օգտակար լինել նրան, եթե նույնիսկ խորհուրդ էլ չտաս: Քահանաների շրջապատում մենք նախ և առաջ խոսում ենք հոգևոր հարցերի մասին, բայց ամեն ինչի հիմքում` քաղաքական, մշակութային, հոգևորն է: Մարդիկ ասում են` ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Բայց ես քաղաքացի եմ իմ պետության համար: Այսինքն, հոգևորականը ուզած-չուզած և քաղաքական գործիչ է, և մշակութային գործիչ է: Մանավանդ, որ ես նախկին ռեժիսոր եմ, բայց ճշմարտության որոնումները ինձ բերեցին Աստծուն: Իսկ Քրիստոսն ասում է` ով փնտրում է, նա պիտի գտնի…

22 23

Հուլիս-օգոստոս 2013

Շատ քիչ բեմադրություններ եմ արել որպես ռեժիսոր, 4.5 տարի «Երևան» ստուդիայում եմ աշխատել, հետո հեռուստաթատրոնում, հետո ռադիոյում, Իգիթյանի գեղագիտական կենտրոնում… Ես անհավատ եմ մեծացել, սովետական մարդ եմ եղել: Իմ ընտանիքում Աստծո անունը չի էլ շոշափվել: 42 տարեկանում թողեցի ամեն ինչ և գնացի այս ճանապարհով և չեմ փոշմանել, որովհետև ես պետք եմ մարդկանց, նրանք էլ ինձ են պետք:

դասպանություն է առանց վերապահման: Ավելին. մարդասպանի զոհը կարող է դիմադրել, փախչել, բայց նա… Դրա համար էլ իմ կատարած պսակադրությունը 40 րոպեից երկար է տևում: Հետո էլ երիտասարդներին ասում եմ` ես ձեզ ծուղակը գցեցի, էլ չեք կարող ասել` ես չգիտեի այդ մասին: Հիմա գիտեք արդեն:

***

Իմ թուլությունն են երեխաները: Նրանք նման են այլմոլորակայինների, այնքան են տարբերվում մեզանից, իսկ մենք ջանք ու եռանդ չենք խնայում, որ նրանց փչացնենք, մեզ պես դարձնենք: Երեխաներն այնքան հեշտ են, այնքան ուրախությամբ են Աստծուն ընդունում, հավատքի հետ կապված որևէ խնդիր չունեն: Մեծերն այդպես չեն:

Գիրք կարդալը երազանք է ժամանակի իմաստով, բայց եթե ժամանակ եմ ունենում, հոգևոր թեմաներով գրքեր եմ կարդում: Հաճույքով եմ դիտում գեղարվեստական ֆիլմերը, որոնց մեջ հոգևոր լիցք կա: Վերջերս շատ էի տպավորվել Տոնինո Գուերոյի մասին պատմող վավերագրական ֆիլմից. այդ մարդը եղել է աշխարհի ամենասքանչելի վայրերում, բայց նրան փոխել է Հայաստանը: Այդ ֆիլմում Հայաստանին նվիրված բանաստեղծությունը շատ հուզիչ էր:

***

***

***

Ամեն ինչը բացատրել սեռական մղումներով` սա նսեմացնում է մարդուն: Մարդը անասուն չէ. թե չէ ո՞րն է մարդու իրավունքը` այն ֆեմինիստուհիների նման կիսամերկ ման գա՞լը: Դա՞ է ազատությունը: Պսակադրության ժամանակ ես ինչպե՞ս չզգուշացնեմ երիտասարդներին շնության մեղքի մասին, որը կարող է ընտանիքներ քանդել, ինչպե՞ս չզգուշացնեմ մանկասպանության` աբորտի մեղքի մասին, որը կտրականապես մերժելի է Աստծո համար: Դա մար-

Ժամանակակից մարդը ամենից շատ սիրո կարիք ունի` իրական սիրո, ոչ թե այն, ինչը, որ սիրո տեղ է տրվում` խայտառակ, խեղաթյուրված, ցանկությունները սիրո տեղ անցկացնելը… Պողոս առաքյալն իր հիասքանչ ձևակերպման մեջ ասում է` սերը իրենը չի փնտրում: Սիրող սիրտն իր շահը չի փնտրում: Աստված սեր է. սա բնութագիր է, բանաձև է: Եթե մենք էլ Աստծո նմանությունն ունենք, նրա պատկերն ենք կրում, մենք էլ պիտի սիրով լցված լինենք:


Տեր Սմբատ քահանա Սարգսյան

Թերևս սկսենք ողջույնից. հավատացյալն ասում է` օրհնեցե'ք, տեր հայր, հոգևորականն ասում է` Աստված օրհնի: Սա մի քայլ առաջ է այն պարզ ողջույնից, որովհետև սա արդեն օրհնության խնդրանք է: Բայց ընդհանուր առմամբ նույնն է, որովհետև բարև ասել, նշանակում է օրհնել, այսինքն` թող բարի լինի այս օրը քեզ համար:

***

Սկզբում հոգեբույժ էի, հետո` հոգևորական, բայց ես այդ անցումը չեմ նկատում: Թեև կա այն օրը, երբ կյանքս փոխվեց ` 2004 թվականի հոկտեմբերի 10-ը, երբ Երևանի ` սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ձեռնադրվեցի հոգևորական: Սակայն ներքին ապրումների և անձնական ընտրության առումով այդ սահմանը չկա: Մարդն ընտրում է իր մասնագիտությունը և իր մասնագիտությամբ աշխատելու ընթացքում որոշակի ապրումներ է ունենում: Հոգևորականի ծառայությունը ևս նույն շարժառիթներն ունի: Հոգևոր ծառայությունը հոգևորականի համար գործունեություն է իր անձնական երջանկության համար: Օրինակ, եթե բժշիկը հիվանդին բուժեց, հիվանդն ապաքինվեց, դա երջանկություն է բժշկի համար: Նույնն է նաև հոգևորականի համար: Աստված շնորհներ է տալիս հոգևորականին ձեռնադրության ընթացքում, որպեսզի նա իր ծառայության ընթացքում կարողանա մարդկանց հոգեպես առ Աստված առաջնորդել: Եվ սրանով է հոգևորականը երջանիկ:

***

Սովորել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և ավարտել եմ որպես հոգեբույժ: Բայց չեմ մերժել այն կոչը, որ Մայր եկեղեցուց եղավ` նրանք, ովքեր ցանկանում են հոգևորական դառնալ և բարձրագույն կրթություն ունեն, թող դիմեն: Երկար չմտորեցի, պարզապես ես էլ դիմեցի: Մարդիկ ինձ հարցնում են թե` ի՞նչ տեղի ունեցավ, երբ մասնագիտությունդ փոխեցիր: Ես չեմ կարծում, որ փոխել եմ մասնագիտությունս: Ես չեմ հրաժարվել հոգեբուժությունից, այլ… Հիպոկրատի երդում եմ տվել, այո՛: Եվ քանի որ հոգեբույժ եմ, մեր հավատացյալներից ոմանք կատակով ասում են` տեր հայր, դու Դեմոկրատի երդում ես տվել:

***

Հիպոկրատի երդումը պարտականությունների, բժշկական էթիկայի և մասնագիտական համագործակցության մասին է, իսկ հոգևոր ծառայության մեջ կա Աստծո օրենք` մենք երդում չենք տալիս, որովհետև տեր Հիսուս Քրիստոսն ասեց. «Ամենեւին երդում մի՛ ընէք… հապա ձեր խօսքը ըլլայ այոն` այո, եւ ոչը` ոչ»: Այս սքեմը հագնելով մենք արդեն ներքուստ երդվում ենք ծառայել ժողովրդին անձանձրույթ կերպով և կրել Քրիստոսի խաչը: Մենք հայր ենք և ո՞ր հայրը իր երեխայի համար ձեռքը կրակի մեջ չի մտցնի: Մենք չենք հավակնում այն հայրը լինել, որ երկնքում է, այլ մենք հայր ենք եկեղեցու համար, մեր ձեռքով են եկեղեցու ավազանից քրիստոնյաներ ծնվում:

***

Տարբերություն չկա բժշկի աշխատանքի և հոգևորականի ծառայության միջև: Ես հիշում եմ դեռ բժշկական համալսարանի իմ դասերից` առողջությունը մարդու մտավոր, ֆիզիկական և հոգևոր բարեկեցիկ վիճակն է: Լատիներեն մի ասացվածք կա` բժիշկ, բուժիր խոսքով, ապա` դեղով: Բայց եթե մարդը հավատք չունի, ստացվում է, որ մենք շաման ենք, որովհետև մեր գործողությամբ ինչ-որ բան է տեղի ունենում, մինչդեռ մարդը դրանից անհաղորդ է: Այդպես չէ քրիստոնեության մեջ: Քրիստոնեության մեջ ավտոմատիզմ չկա:

***

Հոգևոր կյանքն այնպես չէ, որ ամբողջ օրը գիրք կարդաս կամ աղոթես: Ամեն դեպքում, որոշակի լարումների թուլացման անհրաժեշտություն կա: Երբեմն այնպես է լինում, որ հեռուստացույց եմ նայում, բայց ոչ թե նրա համար, որ հետաքրքիր է, այլ պարզապես նայում եմ, որովհետև ստիպված չեմ հեռուստացույցին պատասխան տալ:

***

Այլ բան չեմ կարող ասել, եթե ոչ լինել քրիստոնյա: Երբ Աստված կիրակի օրը այցելում է եկեղեցի, թող մենք այլ տեղերում Աստված չփնտրենք: Դա նույնն է` գնալ կինոթատրոն` հաց ուտելու: Փոխարենը կգնաս ճաշարան, որտեղ ավելի լավ կերակուր կա: Թերևս կինոթատրոն կարելի է հաց տանել ուտել, մինչդեռ Աստծուն ամեն տեղ չես կարող ճաշակել:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Սփյուռք

Իմ նոր տունը

Նրանք ոչ այն է ծնունդով երևանցի են, ոչ էլ բնավ տուրիստ: Ապրում են երևանյան ընտանիքների հետ, առավոտյան շտապում աշխատանքի, բայց որպես կամավոր: Նրանք եկել են աշխարհի տարբեր երկրներից՝ ոչ թե երազային, այլ իրական Հայաստանը ճանաչելու նպատակով: Ինչպիսի՞ն էր նրանց պատկերացումների Երևանը, ի՞նչ ուրախ ու տխուր պահեր են նրանք կիսել քաղաքի հետ, ի՞նչ հույսեր և երազանքներ ունեն, ինչպե՞ս գտան նոր սեր: «Դեպի Հայք» (Birthright Armenia) ծրագրի մասնակիցները՝ Երևանի մասին:

Անահիտ Բախշյան

Տորոնտո, Կանադա Երևանը յուրահատուկ է նրանով, որ հակադրությունների քաղաք է: Այստեղ կարող ես հանդիպել հսկայական շքեղ մի պալատ, իսկ անմիջապես կողքին՝ կիսավեր մի խրճիթ կամ ասենք՝ խորհրդային ժանգոտած ժիգուլի, կողքին՝ թանկարժեք սպորտային մեքենա: Սոցիալական շերտերի նման խճճումն անսովոր է իմ աչքին: Տորոնտոյում ո՛չ հարստությունը, ո՛չ էլ աղքատությունը այսքան աչք ծակող չեն, շերտերից յուրաքանչյուրն ապրում է իր առանձնացված աշխարհում: Տասներեք տարի առաջ, երբ հեռացանք այստեղից, համատարած նույն աղքատությունն էր բոլոր ոլորտներում: Երբեմն քայլելիս ծանոթ արձաններ կամ շենքեր եմ տեսնում, բայց նույնիսկ հպանցիկ հայացքի դեպքում՝ քաղաքը շատ է փոխվել. կոսմետիկ գեղեցկացել է, միաժամանակ դառնալով փոքրինչ սառը և անանձնական: Մեծ հակադրություն կա նաև մարդկանց միջև՝ արևմտյան ապրելաոճի երիտասարդության ու խորհրդային սերնդի: Շատ հետաքրքիր է, որ ըստ վերջերս հրատարակված ուսումնասիրության՝ աշխարհում ամենաերջանիկ պատանիները ապրում են Հայաստանում, իսկ Կանադան գտնվում է ամենադժբախտների շարքում: Սակայն կարծես թե այդ նույն պատանիները մեծանալուն պես ձգտում են հեռանալ Հայաստանից դեպի արևմտյան երկրներ, այդ թվում՝ Կանադա:

24 25

Հուլիս-օգոստոս 2013

Վրեժ Հարությունյան

Լոս Անջելես, ԱՄՆ Վերջերս ընկերուհուս հետ անշտապ, մտքերի մեջ իջնում էինք Աբովյանով, երբ նա շրջվեց դեպի ինձ ու ասաց. «Այս քաղաքը նման է երբեք չկանգնող մի կարուսելի: Մի տեղից նստում ես, մի ուրիշ տեղ իջնում, բայց ամբողջ ընթացքում դու պարզապես նորից ու նորից պտտվում ես քաղաքի առանցքի շուրջը»: Երևանը մեզ համար մի կարուսել էր, մենք զարտուղիներով էինք անցնում, քանի որ դրանք կարող էին պատկերել տեղի կյանքը՝ պատմության կառուցածի միջոցով: Այսօր էլ ես պարզապես մեկն եմ, ով իջնում է Երևանի փողոցն ի վար ու կժպտա քեզ, եթե մեր ուղիները հատվեն:

Անի Ներսիսյան

Սան Բերնանդինո, ԱՄՆ Սիրում եմ առավոտյան արթնանալ ու գնալ կամավորական աշխատանքի, շատ հավես է: Երբեմն նույնիսկ պատկերացնում եմ, թե ինչպես կմնամ այստեղ ապրելու: Աշխատանքի գնալու համար երթուղային տաքսի եմ նստում: Երթուղայինները հետաքրքիր են ինձ համար, քանի որ շատ խիտ են և զարմանալի է, թե ինչպես ևս հինգ հոգի կարող է նստել, երբ մեքենան արդեն լիուլի լցված է թվում: Անվտանգ չէ, բայց քաղաքում նման կերպ տեղաշարժվում են բոլորը: Մյուս զարմանալի բանը, որ նկատել եմ, թե որքան լավ են հագնված մարդիկ և որքան սևեռված են կոշիկների վրա. կոշիկները երևանցիների համար շատ կարևոր են: Իմ պատկերացումների մեջ հայ տղամարդը շատ տղամարդկային, հայասեր, հայակենտրոն, պայքարող էր երևում… Բայց եկա Երևան ու հանդիպեցի բազմաթիվ տղաների, որ հագնում են «Բըրբըրի» հագուստներ… Մի տեսակ պատկերացրածիս պես չէ: Բայց հետաքրքիր է: Նկատել եմ, թե մարդիկ որքան ջերմ են միմյանց նկատմամբ: Օրինակ՝ իմ աշխատավայրում ուսուցիչներն անչափ ընկերասեր են, ուշադիր միմյանց նկատմամբ, սիրով: Գուցե դրսից փակ են թվում, բայց հենց ընկերանում ես, բացվում են:


Մելիսա Բոյաջյան

Բոստոն, ԱՄՆ Երկար ժամանակ է այստեղ եմ, սակայն Երևանի մասին մտածելիս միշտ հակասական, անհանգիստ զգացմունքներ ունեմ: Նախկինում հանրային շատ տարածքներ հիմա մասնավորեցված են, ու դրսից եկած շատ հայեր սա որպես հավանական զարգացում են դիտարկում: Բայց որքանո՞վ կարելի է Հյուսիսային պողոտան, թանկ բուտիկները կամ «Երիտասարդականի» գետնանցումը համարել զարգացում: Երևի ինձ ամենաշատը դա է անհանգստացնում ու նաև` որ մարդիկ բավարար աշխատատեղեր չունեն:

Ալեքս Ազիզյան

Գլենդել, ԱՄՆ Ասում են, թե ես փորձում եմ ռաբիզ դառնալ, բայց իրականում դա շատ պատահական ստացվեց: 14 տարեկանից սկսած միշտ սև եմ հագել: Ունեի կաշվենման ու սուրքիթ կոշիկներ: Երկար ժամանակ սանրվածքս դիմացից ուղիղ կտրած էր, սնկաձև: Այնպես որ, ռաբիզի թեման Ամերիկայից էր սկսվել: Ես դրան վատ չեմ նայում. իրականում դա մի հսկայական ռազմավարություն էր՝ Հայաստան տեղափոխվելուց առաջ: Հայաստան եկա մի տարի առաջ՝ կամավորական աշխատանքի: Իմ դեպքը չի կարելի տիպային համարել. ես աջուձախ չեմ պատմում՝ ինչպիսին է ԱՄՆ-ն, չեմ խոսում անգլերեն: Այստեղ գալով` Ամերիկայի հետ բոլոր կապերս խզեցի: Եթե ինձ տուրիստի տեղ դնեն, կվիրավորվեմ: Ինձ համար իսկական հրճվանք էր, երբ Երևանում որոշ ակումբներ ինձ սկսեցին ներս չթողնել որպես ցածր խավի ներկայացուցիչ: Նշանակում է՝ լրիվ դերի մեջ եմ: Իմ շարժուձևը, մարդկանց վրա հայացքը սևեռելը, շուրջբոլորս զննելը կարելի է և ռաբիզ համարել: Նման մարտավարությունն եմ օգտագործում՝ տեղացիների կյանքի մասին ավելի շատ իմանալու, Հայաստանում ապահով լինելու համար: Փոխանակ տաքսու վարորդին պատմեմ՝ որտեղից եմ եկել, նրա հետ զրուցում եմ ավտոմեքենա վարող կանանց մասին, ասում եմ, որ կանայք չպետք է մեքենա վարեն ու նման բաներ: Ես չեմ փորձում ռաբիզ լինել, ուղղակի հարմարվել եմ դրան: Մինչ օրս շատ զվարճալի էր. այնքան բան կարող ես սովորել, երբ շարժվում ես «խաղի կանոններով»:

Էդվին Միրզայանց

Ռոքվիլ, ԱՄՆ Իմ պատմությունը շատ պարզ է: Երևանի ընթացքին սահուն կերպով հարմարվեցի՝ տեղացի ընկերուհուս շնորհիվ: Նրա հետ ինձ մի տաքսու վարորդ էր ծանոթացրել: Այնպես որ այս մեկուկես տարին սիրահարված եմ եղել: Այս ընթացքում երեք հայկական հարսանիքի և մեկ թաղման եմ եղել: Ես ծիծաղել եմ, լաց եղել ու էլի ծիծաղել: Ձմեռները դժվար տանելի էին, բայց վայելել եմ գարնան և ամռան գեղեցկությունը: Գիշերը քնից առաջ կարող եմ վստահ լինել, որ հաջորդ առավոտ մի բան կպատահի, որը կփոխի ինձ:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Սփյուռք

2004 թվականից ի վեր «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամը հովանավորել է 20-32 տարեկան շուրջ 750 սփյուռքահայ կամավորների, որոնք երկու ամսից մինչև մեկ տարի տևող ծրագրերի շրջանակում որպես կամավոր աշխատել են Հայաստանի և Արցախի պետական ու հասարակական կազմակերպություններում: Հիմնադրամի առաքելությունն է բարձրացնել Սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը, ինչպես նաև նպաստել հայաստանցի երիտասարդների` ազգակերտման գործում իրենց կարևոր դերի գիտակցմանը և Սփյուռքի երիտասարդների հետ կապերի ամրապնդմանը:

Մարիել Դավուդյան

Փարիզ, Ֆրանսիա Երբ որոշեցի Փարիզից Երևան գալ, առանձնակի ակնկալիքներ չունեի: Սիրեցի Երևանը առաջին հայացքից: Եվ հարցը բոլորովին այն չէ, որ այստեղ շատ գեղեցիկ փողոցներ, հանգիստ պուրակներ, տպավորիչ թանգարաններ ու նորաձև սրճարաններ կան: Փարիզում էլ այս ամենը կա: Երևանում ժամանակն ավելի դանդաղ է ընթանում, ժամանակ ունես յուրահատուկ մի ճանաչողության. ճանաչել մարդկանց՝ պատմությամբ ու քաջությամբ լի, երիտասարդներին՝ իրենց երազանքներով, խելացի ու պայծառ: Առեղծվածային մի զգացում է թևածում օդում, երբ հայտնվում է Արարատը՝ պարզ, քեզ մեծ մոր պես նայելով: Այս լեռը մոգական մի պատրանք է, որը պարբերաբար հայտնվում կամ անհետանում է, բայց երբ այն հայտնվում է ուղիղ քո դիմաց, միայն մեկ ընտրություն ունես՝ կանգ առնել մի պահ, աղոթել: Հիմա գիտեմ՝ ինչու եմ սիրահարվել այս քաղաքին. Երևանը դեռ ունի սրբության այս յուրահատուկ զգացողությունն ու պարզապես կենդանի լինելու հավերժական գեղեցկությունը:

26 27

Հուլիս-օգոստոս 2013

Բեթթի Հալեբլյան

Հալեպ, Սիրիա Երբ առաջին անգամ Երևան եկա, ամենաշատը ոգևորվեցի ամենուր հայերեն տառեր տեսնելով: Այսպես ամեն օր համոզվում էի, թե որքան կարևոր է հայերեն սովորելը: Սկզբում ինձ համար բավական դժվար էր Երևանի հայերենին սովորել: Բարկանում էի, ոչ թե որովհետև ինձ չէին հասկանում, այլ որովհետև մեկ ազգի մեջ այդքան անհիմն լեզվական տարբերություններ կային: Հիմա գիտակցում եմ, որ հենց հայերենն է մեր ազգի շարունակության գրավականը:

Դանիել Ռումիան

Մադրիդ, Իսպանիա Վերջին երկու ամիսներին կամավոր էի Արցախում, բայց ամեն անգամ Երևան գալիս քաղաքը հարազատ տան պես է: Նաև սիրում եմ Երևան գալու ընթացքը. երբ երկար, անհարթ ճանապարհը հեշտանում է տաքսու վարորդների հետ կեսկատակ զրույցներով: Երևանի ծանրաբեռնված, տոթ երթուղային տաքսիներից մինչև մետրոյի միայնակ գիծը, բազմաշատ փողոցներից մինչև կասկածելի սննդի կետերը խաչմերուկներում… Բետոնաշատ այգիներից և անգույն ճարտարապետությունից մինչև անտանելի շոգն ու քաղաքի վրա նստած ծուխը, բարձրակրունկերի անընդհատ կտկտոցը՝ ծխախոտի մնացուկներով լի մայթերին, ռիսկերը՝ փողոցն անցնելիս… այս ամենով հանդերձ՝ Երևանն իմ նոր տունն է:


Լիլիան Ավեդյան

Լոս Անջելես, ԱՄՆ Ողջ կյանքիս ընթացքում ձգտել եմ տեսնել իրական Հայաստանը և ոչ այն կեղծը, որում ապրում էի: Մտադրվել էի երեք ամսով գալ, բայց երեք ամիս անց՝ պարզապես չկարողացա հետ վերադառնալ: Սիրեցի մարդկանց, նրանց հումորը, իմ կյանքը Հայաստանում: Ի տարբերություն Լոս Անջելեսի իմ թաղամասի՝ այստեղ այնքան էլ ընդունված չէ, որ կանայք առավոտյան վազեն, մանավանդ՝ ձմռանը: Դեռ առաջին շաբաթն էի Երևանում և որոշել էի բացահայտել քաղաքը՝ վազելով մի ծայրից մյուսը: Առավոտյան ժամը 7-ն էր, գետնին դեռ ձյուն կար: Վազում էի Կոմիտասի փողոցն ի վար, երբ հանկարծ նկատեցի, որ տարիքով մի մարդ է վազում հետևիցս՝ ձեռքին հաց կար, գոռում էր «Աղջիկ ջան, սպասի՜»: Խուճապի մեջ էի, չէի հասկանում, թե այս անծանոթն ինչ է ուզում ինձնից: Վազքս արագացրի: Մեկ րոպե անց հետ նայեցի ու տեսա, որ նույն մարդը դեռ վազում է հետևիցս՝ հետը մի ուրիշ անծանոթ: Այսպես երկու անծանոթ տղամարդ վազում էին հետևիցս, գոռում, որ կանգնեմ: Մտածեցի, որ տարօրինակ է այդպես վազել՝ երկու տղամարդ հետևիցս ընկած, այնպես որ Բարեկամության խաչմերուկի մոտ կանգ առա՝ պարզելու համար, թե բանն ինչ է: Նրանք շնչակտուր էին, հազիվ էին բառերն իրար կապում, հացը դեռ ձեռքներին էր: Հարցրին, թե ո՞վ է ինձ վնասել, ումի՞ց էի փախչում: Ասացի, որ պարզապես մարզվելու ու քաղաքը տեսնելու համար եմ վազում, ինչին նրանք պատասխանեցին. «Վազում էինք հետևիցդ՝ մտածելով, թե ինչոր բան է պատահել: Ձմռան էս ժամին ո՞վ ա վազում: Երևի սփյուռքահայ ես, հա՞»: Եվ իրոք, ես մի սփյուռքահայ էի, ով խենթանում էր Հայաստանի համար: Արդեն մի տարուց ավելի է, ինչ այստեղ եմ, բայց դեռ նույն խենթ սփյուռքահայն եմ, ով ամեն ինչ անում է տեղացի դառնալու համար, ու նույն կերպ խենթանում է Հայաստանի համար:

Թանիա Սահակյան

Լոս Անջելես, ԱՄՆ 2005 թվականին, երբ ես «Դեպի Հայք» ծրագրի մասնակից էի, մի հանդիպում ունեցանք ծրագրի շրջանավարտներից մեկի հետ: Նա մեզ ասաց, որ պետք չէ տեղափոխվել Հայաստան՝ Արարատը ամեն առավոտ տեսնելու համար, հորդորեց տեղափոխվել այստեղ, ինչպես ցանկացած ուրիշ երկիր կտեղափոխվեինք: Այդ հանդիպումից արդեն յոթ տարի է անցել, բազմաթիվ այցեր եմ կատարել Հայաստան, բայց այդ բառերը շատ հստակ եմ հիշում. դրանք անկյունաքարը դարձան այստեղ մնալու որոշմանս: Ինձ Երևան բերեց ոչ թե ինչ-որ մեկից ժառանգած երազանքը, այլ հստակ աշխատանքը ու դրա բերած ազդեցությունը կյանքիս մեջ: Հույս ունեի, որ այստեղ մնալով կկարողանայի համագործակցել տեղացիների հետ, և նրանց համար էլ դա կարևոր կլիներ: Գիտեի, որ նպատակիս հասնելու համար իսկական թիմակից պետք է դառնայի այստեղի մարդկանց համար, ինքս պետք է դառնայի տեղացի: Երկու տարի անց կարող եմ ասել, որ ճիշտ որոշում էի կայացրել: Ես ինձ հիմա երևանցի եմ զգում, նույնկերպ են ինձ ընկալում նաև ընկերներս և անգամ Երրորդ մասի տաքսու վարորդները: Եվ չնայած ես Հայաստան տեղափոխվեցի նախ և առաջ այստեղ աշխատելու համար, երազանքս ևս իրականացավ: Եվ այս երազից ես արթնանալ չեմ ուզում:

Մարիաննա Վարդանյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Համբարձում Համբարձումյան Արձակագիր, պատմվածքները հրատարակվել են գրական մամուլում («Գրանիշ», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Գրողուցավ» կայքը և այլն) և անթոլոգիաներում (մասնավորապես՝ «18-33. արդի հայ արձակ» ժողովածուում), 2007 թվականին «Կատյա» պատմվածքի և «Վերադարձ» վիպակի համար արժանացել է Նախագահի մրցանակի:

«Քաղաքը» Իջնենք քաղաք

Երևանը միայն Կենտրոնը չի, այնինչ մեր պատկերացմամբ քաղաքը սկսվում և ավարտվում է Կենտրոնով: Պատահական չի, որ ննջարանային թաղամասերի բնակիչները կենտրոն գնալը անվանում են «իջնենք քաղաք»: «Իջնենք քաղաք համերգի, իջնենք քաղաք միտինգի, իջնենք քաղաք զբոսնենք, իջնենք քաղաք…»: Երևանը ընդարձակվել է և շարունակում է ընդարձակվել, այնինչ «քաղաքի» սահմանները անփոփոխ են մնում, իսկ եթե փոխվում էլ են, ապա ավելի են նեղանում: «Քաղաքը» իր մեջ չի ներառում Երևանի այլ թաղամասերը: Նրա ինքնամփոփ և ինքնահավան գոյությունը դանդաղորեն ավիրում է ինքն իրեն, որովհետև Կետրոնի սահմանափակ տարածքը չի կարող բավարարել քաղաքի հավակնությունները: Եթե նոր թատրոնի շենք պիտի կառուցվի, ապա պարտադիր Երևանի կենտրոնում, մյուս թատրոնների հարևանությամբ, եթե նոր սրճարան կամ փաբ, ապա հաջողություն ունենալու համար այն դարձյալ պետք է կենտրոնում լինի, ցանկալի է օպերայի մերձակայքում, եթե էլիտար, բնակելի նորակառույց` էլի Կենտրոնում: «Քաղաքը» անխղճորեն կլանում է մարդկային ու ֆինանսական ռեսուրսների առյուծի բաժինը, անկշտորեն խժռում է մշակութային արտադրանքը, գնալով ավելի ու ավելի է մեկուսանում և «քաղաքի» ու մնացած Երևանի միջև գոյություն ունեցող անդունդը խորանում է: «Քաղաքը» զարգանում է Երևանի հաշվին: «Քաղաքը» իր մաշկի վրա է զգացել անուղեղ և անհոգի կապիտալի և տգետ պաշտոնյաների ավերիչ բնույթը: «Քաղաքում» պատմամշակութային հուշարձաններ են ավիրվել, անճաշակ կառույցներ են վեր բարձրացել և բոլորը այն պատճառով, որ «քաղաքը» համառորեն չի ընդարձակվում: «Քաղաքային օջախներ» այնուամենայնիվ առանձին անհատներ, խմբեր և կազմակերպություն-

ներ ստեղծագործ աշխատանքի շնորհիվ ստեղծում են: Լավ օրինակ է Բանգլադեշում գտնվող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Բայց դրանք քաղաքային օազիսներ են, որոնք իշխանության և «քաղաքի» բարի կամքի ու իրականացվող քաղաքականության շնորհիվ չեն ստեղծվել: «Քաղաքի» ու Երևանի մյուս թաղամասերի միջև առաջացած անջրպետը այնքան ակնհայտ է, որ հարց է առաջանում՝ ո՞րն է Երևանը` Կենտրոնի այդ հատվածը, թե՞ ննջարանային թաղամասերը: Կարող ենք ասել՝ երկուսն էլ, բայց եթե ընտրելու լինեմ, ապա իսկական Երևանը ինձ համար «քաղաքը» չի, այլ ննջարանային թաղամասերը` Բանգլադեշի նույնատիպ, պանելային բարձրահարկները, Ավանի ու Շենգավիթի սեփական տներով դարուփոս փողոցները, որտեղ տեղանքին անծանոթ մարդը արագորեն կարող է փակուղու առջև հայտնվել:

Ներքին Շենգավիթ

Արդեն հինգ տարի է, ինչ ապրում եմ Կենտրոնում և «քաղաք իջնելու» համար քաղաքային տրանսպորտից օգտվելու կարիք չունեմ: Բավական է, որ շենքի մուտքից դուրս գամ և արդեն «քաղաքում» կհայտնվեմ, այնինչ մի ժամանակ ինձ համար Երևանը սկսվում և ավարտվում էր Ներքին Շենգավիթի սեփական տներով, որտեղ կյանքը ուրիշ ռիթմով է առաջ շարժվում: Անկախությունից հետո շատ բան չի փոխվել Շենգավիթ բանվորագողական թաղամասում, եթե հաշվի չառնենք այն, որ գործարանների հարկադիր պարապուրդի հետ բանվորների թիվը զգալիորեն նվազել է, իսկ «գողական գնացողների» թիվը աճել: Այս տարիների ընթացքում ընտրություններից առաջ մի քանի մասնակի ասֆալտապատում է իրականացվել և զոհված ազատամարտիկների ու անժամանակ կյանքից

հեռացած «գողականների» հիշատակը հավերժացնող երկու-երեք ցայտաղբյուր տեղադրվել: Ձմռան ամիսներին միայն փողոցում սահնակ քշող կամ ձնագնդիկ խաղացող երեխաների ուրախ ձայներն են կենդանություն տալիս այդ թաղամասին, իսկ տաք, արևային եղանակներին տղամարդիկ, ինքնաշեն սեղանի ու նստարանների մոտ խմբվելով, բլոտ ու նարդի են խաղում, կանայք սեփական տների առջև տեղադրված նստարաններին նստելով՝ զրուցում ինչ-որ: Միօրինակ այս առօրյայի մեջ հետաքրքրություն են մտցնում միայն հարբած տղամարդկանց ծեծկռտուքները և հազվադեպ պատահող սեքսուալ սկանդալները, որոնք առատ բամբասանքի նյութ են տալիս հավասարապես և՛ տղամարդկանց, և՛ կանանց:

«Ցեռոզնոց»

Եթե «քաղաքը» ունի իր «Պապլավոկն» ու «Կազիրյոկը», «Ջազվեն» ու «Կետիկնոցը», ապա Շենգավիթը ունի իր «Ցեռոզնոցը». դա մի անհրապույր բուդկա է, որտեղ մատուցվում է վատորակ սպիրտից պատրաստված օղի` 50 գրամը 100 դրամով: «Ցեռոզնոցի» հաճախորդների մեծ մասը մի քանի տարի հետո հիվանդանում և կնքում է իր մահկանացուն՝ հիմնականում լյարդի ցեռիոզից, և այդ պատճառով է, որ անանուն օբյեկտի հաճախորդները դրա անունը «Ցեռոզնոց» են դրել: Անունը կպել է օբյեկտին, տարածվել է և դարձել օբյեկտի ոչ պաշտոնական անվանումը, այնպես որ օբյեկտը աշխատացնող կինը նույնիսկ ցանկացել է «Ցեռոզնոց» գրությամբ ցուցանակ փակցնել «բուդկի» դռան վերևում, բայց հետո փոշմանել է, որովհետև վախեցել է գրավել հարկայինի ուշադրությունը: Առովոտ կանուխ, լույսը բացվելու հետ «Ցեռոզնոցի» մոտ արդեն կարելի է տեսնել խումհարից դուրս գալու համար հավաքված տղամարդկանց, որոնք սպա-

սում են օբյեկտը աշխատացնող կնոջ ժամանելուն՝ հույս փայփայելով, թե չի մերժի, ապառիկով օղի կտա:

«Բենզին անողները»

Ներքին Շենգավիթի որոշ տներ վեր են ածվել քիմիական լաբորատորիաների: Եթե ինչ-որ տան բաց պատուհանից բենզինի ուժեղ հոտ առնեք, ապա իմացեք, որ այդպիսի մի սիրողական լաբորատորիայի մոտ եք գտնվում: Այդ լաբորատորիաներում բենզինով և դեղատներում ազատորեն վաճառվող ցավազրկողներով, թե քնաբերներով ներերակային օգտագործման թմրադեղեր են պատրաստում: Լաբորատորիաները շարժական են և հաճախ տնից տուն են տեղափոխվում: Թմրանյութի էդ տեսակը օգտագործողներին «բենզին անող» են ասում: Բենզին անողների մեծ մասը երկու-երեք տարուց ավել չի ձգում: Որը մեքենա վարելիս է վրաերթի ենթարկվում, որը թմրադեղի մեծ չափաբաժնից մահանում, որը արյան վարակ, փտախտ կամ ուրիշ հիվանդություն ստանում, որն էլ հաշմանդամ է դառնում: Բայց մահացածներին գալիս են փոխարինելու նոր մարդիկ. ինչպես հայտնի գովազդում էր ասվում` «եկող սերունդը կանգնել է հերթի»:

Հ.Գ.

Իհարկե, աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքների կենտրոնները առանձնանում են իրենց աշխուժությամբ: Այնտեղ են կենտրոնցած լինում մշակութային հաստատությունների, զվարճանքի վայրերի զգալի մասը, սակայն երբ դա անցնում է որոշակի սահմանը, խզում է առաջանում կենտրոնի և մյուս թաղամասերի միջև: Քաղաքը դադարում է գործել որպես մեկ միասնական օրգանիզմ, և ծայրամասերում հաստատված գորշ միջավայրը մարդկային ճակատագրեր է խեղում:

Անահիտ Հայրապետյան

28 29

Հուլիս-օգոստոս 2013


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am Խելացի, տաղանդավոր, բարի պատանուն հանկարծահաս հիվանդությունը զրկել է նորմալ ապրելու հնարավորությունից: Երկարատև անարդյունք բուժումից հետո պարզվեց, որ լիակատար ապաքինում հնարավոր է միայն արտերկրում, անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ: Շատ եմ խնդրում օգնել փրկելու միակ որդուս կյանքը: Բացված է բանկային հաշիվ՝ հ/հ 160 920 04 91 8803 (ՎՏԲ-Հայաստան բանկ՝ 29 մ/ճ): Անահիտ, հեռախոս՝ 77 27 34, 077 52 70 72

Որ ասում են՝ «ինչքան լեզու գիտես՝ էնքան մարդ ես», մի բան գիտեն: Իսկ լեզու սովորելը մանկուց է պետք սկսել: Կպարապեմ անգլերեն տարրական դասարանի երեխաների հետ, շաբաթական 3 անգամ: Գինը՝ 10.000 դրամ: Արևիկ, 094 408 308

Առաջարկում եմ տրանսպորտային զբոսաշրջային փոխադրման ծառայություն հարմարավետ Mercedes Vito մակնիշի մեքենայով՝ նախատեսված վարորդի և վեց ուղևորների համար: Գինը՝ պայմանագրային:

Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե տեքստը պարզապես տառերի հերթականություն է՝ չարաչար սխալվում են: Դա լուրջ ու կարևոր աշխատանք է: «Գրիչ» խմբագրական ստուդիան առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ տեքստերի կազմում, խմբագրում, սրբագրում և թարգմանություն: info@pen.am, 091 214 678

Զբոսաշրջային սեզոնին շատ հարմար առաջարկ խմբակային ճամփորդությունների համար՝ հարմարավետ Ford Transit մակնիշի մեքենա՝ նախատեսված 15 հոգու համար: Գինը՝ պայմանագրային: Լևոն, 091 544 172


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Ճանապարհ

30 31

Հուլիս-օգոստոս 2013


Ջրի ճամփա

Արդյոք երկրի վրա դեռ կա՞ն վայրեր, որտեղ կարելի է հանգիստ, առանց առողջությունը վտանգելու ծորակից ջուր խմել: Երևանն այն հազվագյուտ քաղաքներից է, որտեղ շշալցված ջուր գնելն ավելի շատ տուրք է նորաձևությանը, քան անհրաժեշտություն: Դրա ամենավառ և մինչ օրս կենդանի վկայությունը ջրի որակի վերահսկում իրականացնող դանիական ընկերության մասնագետներն են, ովքեր ծանոթանալով «Երևան Ջուր» ընկերության կենտրոնական լաբորատորիայի տվյալներին՝ սկսեցին ջուր խմել ծորակից: Իսկ ինչպե՞ս է ջուրն աղբյուրից հասնում մինչև մեր խոհանոցների ծորակները: Սեփական հունը

Հայերենում հետաքրքիր արտահայտություն կա՝ «նրանց ջուրը մի հունով չի հոսում»: Սա մարդկանց մասին է, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում լեզու գտնել: Ինձ միշտ թվում էր, որ այս արտահայտությունը զուրկ է որևէ իմաստից առնվազն այն պատճառով, որ ջուրը հաշվելի գոյական չէ: — Դե, չէի ասի,— չի համաձայնում «Երևան Ջուր»-ի դիմում-բողոքների և հաղորդակցության տնօրեն Գագիկ Մարգարյանը, — օրինակ, ասենք, ջուրը Երևան է հոսում տարբեր աղբյուրներից, տարբեր հուներով՝ Ապարանից, Գյումուշից, Արզնիից, Գառնիից: Կոնկրետ ո՞ր աղբյուրն եք ուզում տեսնել: Նման ընտրության պարագայում, իհարկե, դժվար էր մեկի վրա կանգ առնել ու բացի այդ, ամեն օր չէ, որ այդպիսի փակ, ռազմավարական կարևորության օբյեկտներ մուտք գործելու թույլտվություն ես ստանում: Այդուհանդերձ, որոշեցինք գնալ Գառնի և Արզնի:

Մաքուր զգացմունքների կաթիլ

Իհարկե, անսովոր է Գառնի գնալ ոչ թե քրիստոնեության ընդունումից հետո պահպանված միակ հեթանոսական տաճարը տեսնելու, այլ կապտաժ այցելելու համար: Տաճարը նույնիսկ հեռվից չտեսանք. ճանապարհից թեքվեցինք դեպի կիրճը: Ձախից Ազատ գետն էր, աջից՝ բնության բացառիկ հուշարձան քարերի սիմֆոնիան կամ երգեհոնը: Հսկայական հուշարձան՝ նվիրված երաժշտությանը: Մտքովս անգամ չէր անցնում, որ մի քանի մետրից իսկապես կլսեմ նրա ձայնը: Ճռռացին դարպասները, հետո՝ երկաթե դուռը, և ես հայտնվեցի մի մեծ արհեստական քարանձավում, որն արտաքին աշխարհից բաժանված էր պողպատե թիթեղներով: Աստիճաններով շարժվեցինք դեպի քարանձավի խորքը, զուգընթաց լսվում էր ջութակի հնչյուններ հիշեցնող ջրի բարակ շիթերի ու թմբուկների նման խլացուցիչ ջրվեժի ձայնը: — Գագիկ, իսկ կապտաժն ի՞նչ է, — փորձում եմ ի մի բերել տեսածս ու այդ անվանումը: — Դա ստորգետնյա աղբյուրի ջրերի կուտակման վայրն է, որտեղից դրանք երկրի երես են դուրս գալիս: Լատիներենից թարգմանաբար նշանակում է «բռնում եմ»: Այդքան բան:

Ջուրը հավաքելու ժամանակը

Կրկին շարժվում ենք քարի ու ջրի միջև, որը, թեև անհանգիստ է, ինչպես ցանկացած լեռնային գետ, բայց հոսում է իր հունով՝ զուգահեռներ առաջացնելով ժամանակի հետ:

լսվում էր ջութակի հնչյուններ հիշեցնող ջրի բարակ շիթերի ու թմբուկների նման խլացուցիչ ջրվեժի ձայնը

Մարդը միշտ իր տեղն արևի տակ գտել է ջրի կողքին: Բնակավայրեր հիմնվել են լճի, գետի, աղբյուրի մոտ այնքան ժամանակ, մինչև որ մարդիկ սովորեցին տեղափոխել ջուրը: Միայն դրանից հետո հնարավոր դարձավ մեծ քաղաքների կառուցումը: Այդպես մեր թվարկությունից առաջ 782-ին հիմնվեց նաև Երևանը: Ավելի ճիշտ՝ Էրեբունին: Ամրոցի հիմնադրման մասին Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրության մեջ հիշատակվում է, որ հողն այստեղ անապատային էր, և որ արքան այստեղ «մեծամեծ գործեր» է կատարել: Մեծամեծ գործերի շարքում, իհարկե, նաև ջրատար խողովակի կառուցումն էր՝ Գառնու աղբյուրից խմելու ջուրը քաղաք բերելու նպատակով: Էրեբունու ջրամատակարարման համակարգն այդ ժամանակվա համար տեխնիկական առաջընթաց էր, քանի որ ապահովում էր ամրոց հասնող ջրի որակի հսկողությունը: Ջրատար խողովակը պատրաստված էր տաշած տուֆե աղյուսներից: Քարի ընտրությունը պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ հեշտ է մշակվում, այլև, որ տուֆը զտիչի դեր է կատարում. դրա անցքերը բակտերիաները կլանելու հատկություն ունեն: Բացի այդ, իրարից որոշակի հեռավորության վրա քարե խողովակներում անցքեր էին փորվել, որոնց մեջ նայելով կարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում խողովակի ներսում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ առանձնացնել հատվածներից մեկը, մաքրել այն և վերացնելով խոտանը՝ տեղը


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Ճանապարհ

← Արզնիի թունելը

մեր Ջրի մեջ այնքան շատ են միկրոէլեմենտները, եվ այնքան քիչ են ծանր մետաղները, որ այն արհեստական զտման կարիք չունի վերադարձնել: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ժամանակվանից մինչ օրս ջրի մատակարարման հետ կապված խնդիրները չեն փոխվել՝ ապահովել ծավալ և որակ:

Անկախությունից հինգ լիտր պակաս

Մենք կողմնակի անձինք չենք, համենայնդեպս՝ այսօր: Արզնիի սանիտարական գոտու աշխատակիցները և անգամ զինված հսկիչները հանգիստ ներս թողեցին մեզ «Կողմնակի անձանց մուտքն արգելված է» ցուցանակի կողքով, իսկ շղթայված հսկա շունը միայն թարս հայացք նետեց մեր կողմ: Բարձրանում եմ գետակի վրայի կամրջով, որը նույն վայրկյանին, առանց իրար խառնվելու, ալարելով թափվում է թունելի մեջ: Վերջինի քարե ճակատին՝ կամարի անմիջապես վերևում, կառուցման տարեթիվն է՝ 1936: Որքան ջուր է հոսել այդ օրվանից... Կարելի էր, իհարկե, հաշվել, թե որքան և որերորդ լիտրի վրա է հռչակվել Հայաստանի անկախությունը: Այդ դեպքում կարելի է անգամ փորձել պարզել, թե ինչ է կատարվել անկախությունից հինգ լիտր պակաս: Դե լավ, հո ջրային ժամացույց չէ… Բլրի վերևում՝ ևս մեկ երկաթե դռան հետևում, մեկ այլ կապտաժային կառույց կա: Այն բոլորովին ուրիշ տեսք ունի: Կատաղի ջրվեժը եռում է ծակոտկեն պատնեշի հետևում, որից ակնթարթորեն մտքիդ են գալիս դրա հետ բոլորովին կապ չունեցող խորհրդային արտահայտություններ, օրինակ՝ «ՍՄԿԿ Կենտկոմի պլենում»: Օգտվելով իմ իրավունքից՝ արձակում եմ շղթան, մոտենում հոսքին ու կռանում դեպի ջուրը. ինչպե՞ս կարելի է գոնե մի կում չխմել այդ արծաթափայլ հեղուկից՝ զտված լեռնային ապարի զանգվածներով: — Զգո՛ւյշ, կընկնես, կկորես: Մնացածը գետնի տակ է, ու քեզ եսիմ որտեղից ենք հանելու, — հռհռում է հատուկ համազգեստով պապիկը:

32 33

Հուլիս-օգոստոս 2013

— Նա կատակ չի անում, — զգուշացրեց Գագիկը, — ընդհանրապես, սա հենց այն է, ինչ Աստված է տվել: Մնացած ամեն ինչը մարդիկ են կառուցել: Եվ Աստված, պետք է նկատել, չի խնայել: Ջուրը Հայաստանում այնքան հարուստ է միկրոէլեմենտներով, և դրանում այնքան քիչ են ծանր մետաղները, որ այն արհեստական զտման որևէ կարիք չունի: Համեմատության համար կարելի է միայն նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, գրեթե ամենուր ջուրը զտման մեկի փոխարեն հինգ փուլ է անցնում, որպեսզի արդյունքում դառնա անհամ հեղուկ, որը կարելի է կիրառել կենցաղում:


«Երևան Ջուր»-ի կենտրոնական լաբորատորիայում

Սպառողական դույլեր ունեցողները

← Գառնիի կիրճի կապտաժը

Մարդիկ նույնպես տեղը տեղին աշխատել են: Խողովակներ են անցկացրել, որոնցով ջրի մի մասն ինքնահոսով քաղաք է հասնում: Հետո կառուցել են պոմպային հարմարանքներ ու սկսել են քաշել մյուս մասը: Սարքավորումներ են տեղադրել, որոնց օգնությամբ հնարավոր է դարձել քլորացնել ջուրը՝ դրանով իսկ ապահովելով ջրի անվտանգությունը: Բայց այդ ամենի հետ մեկտեղ շուրջօրյա ջուրը երկար տարիներ մայրաքաղաքի բնակիչների մեծամասնության համար երազանք էր: Հետո էլ եկավ 1992-ը, երբ շատերի համար ջուրը դույլի տեսք և ոսկու գին ստացավ, իսկ բառն ավելի հաճախ օգտագործվում էր «ջուր ծեծել» բառակապակցության մեջ: Այսօր այդ խնդիրների մասին երևանցիների մեծ մասը չի էլ հիշում. ջրվել գնացել է: Երիտասարդ, ժրաջան բանվորը հետևողականորեն բացում է ջրամբարի դռնակը, «վանտուզ» ծիծաղելի անունով օդային բարձիկների վերացման համար նախատեսված սարքավորման սրահի երկաթե դռները, որտեղ նաև տեղադրված է «Գրունդֆոսն»՝ հեռակառավարումով պոմպային սարքը: Իսկ Գագիկն այդ ընթացքում թվեր է շաղ տալիս. մենք փոխել ենք … մետր խողովակ, … միլիոնի սարքավորում ենք գնել, ջրի կորուստը քչացել է … լիտրով… Ողջ այդ թվաբանությունից հիշեցի միայն «ջրամատակարարման ժամանակը օրական 19,8 ժամից հասել է 23,1-ի»:

Սպիտակ խալաթներով կանայք մանրամասն բացատրում են սարքերի նշանակությունը, գործողությունների հերթականությունը… Ամեն օր նրանք կապտաժներից բերված ջրի պլանային հետազոտություններ են կատարում, իսկ 3 ամիսը մեկ՝ անմիջապես աղբյուրներից բերված ջրի: Բացի այդ, հետազոտվում է քաղաքի տարբեր ծայրերում ծորակից վերցված ջուրը, իսկ աշխատակիցները գնում են այն բնակարաններ, որոնց բնակիչները ինչ-ինչ պատճառներով կասկածներ ունեն «իրենց» ջրի անվտանգության հարցում: — Տիկին Ասատրյան, դուք ծորակից ջուր խմո՞ւմ եք: — Հենց միայն ծորակից էլ խմում եմ: Հասկանում եք, մենք բացառիկ հնարավորություն ունենք օգտագործելու կենդանի ջուր, որը պարունակում է մեր օրգանիզմին անհրաժեշտ ամեն ինչ: Ասեմ ավելին՝ կես տարին մեկ մեզ մոտ գալիս են «Ռամբոլ» դանիական ընկերության աշխատակիցները. այդ ընկերությունը տեխնիկական աուդիտոր է, որին Հայաստանի կառավարությունը վարձել է «Երևան Ջուր»-ի աշխատանքի որակը վերահսկելու համար: Սկզբում նրանք մեր ցուցանիշներին թերահավատորեն էին մոտենում: Իսկ այն բանից հետո, երբ սեփական հետազոտությունը կատարեցին, իրենք էլ սկսեցին ջուր խմել ծորակից: Նրանք էլ հո հասկանում են, թե ինչ գին ունի այսօր նման հնարավորությունը:

Կենդանի ջուր

Բաժակը կիսով չափ լիքն է

«Երևան Ջուր»-ի կենտրոնական լաբորատորիայի ստերիլ սալահատակ սրահների կոլբաներում հանդարտված ջուրը նման է ախտորոշմանը սպասող հիվանդի: — Ես արդեն չեմ հիշում, թե երբ ենք վերջին անգամ ջրում վտանգավոր փոփոխություններ հայտնաբերել, — վստահեցնում է լաբորատորիայի տնօրեն Սոֆյա Ասատրյանը, — հենց այս պատճառով էլ աշխատում ենք տարին 365 օր, երկու հերթով, առանց տոների ու հանգստյան օրերի, որպեսզի բացառենք ցանկացած պատահականություն: Հասկանում եք, սա ռազմավարական նշանակության համակարգ է:

Հետևելով բնության մեջ ջրի շրջանառության օրենքին՝ մենք կրկին հայտնվեցինք Երևանում՝ Գագիկի գրասենյակում: — Թե՞յ, սու՞րճ…, — առաջարկեցին մեզ: — Ջուր: Ձեզ մոտ այն պետք է որ յուրահատուկ լինի: — Այն բոլորիս մոտ էլ յուրահատուկ է, — ճշտում մտցրեց Գագիկը, — պարզապես մենք դա չենք նկատում: Մենք ընդհանրապես ավելի հաճախ նկատում ենք այն, ինչ վատ է, այլ ոչ թե այն, ինչ լավ է: Եվ որպես նրա խոսքերի ապացույց իմ առջև՝ սեղանին, բաժակ է՝ կիսով չափ լցված ջրով:

Աննա Լորենց Հայկ Մելքոնյան


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Ուսումնասիրություն

Թացն ու չորը 700 կիլոմետր ընդհանուր երկարությամբ մայր ջրատարներով 10 տարբեր աղբյուրներից ամեն վայրկյան 9272 լիտր ջուր է վերցվում Երևանի համար: Սարերի վայրի կյանքին սովոր հեղուկը երկար-բարակ խողովակաշարերով հասնում է մայրաքաղաք ու փորձում բավարարել քմահաճ քաղաքացիներիս ամենատարբեր պահանջներն ու կարիքները: Ու չնայած ասում են, որ ջուրը հիշողություն ու տրամադրություն ունի, բայց նրա հետ զրուցել չհաջողվեց՝ անգամ բաց ծորակի առջև երկար կանգնելուց հետո: Փոխարենը ջրի քաղաքային կյանքի ու դեռ չջրված խնդիրների մասին պատմեցին ոլորտի պատասխանատուները:

Մ

եզ հասած ջրի հետ կապված տարբեր ավանդույթները, ասենք՝ ճանապարհ դնելիս ջուր ցանելը, վատ երազը ջրին պատմելը, Վարդավառը, վկայում են, որ հայերը տարբեր ժամանակներում կարևորել են ջրի դերն ու նշանակությունը: Հետաքրքիր կլիներ լսել սարեցի ջրի կարծիքը շարքային երեվանցու մասին: Չէ՞ որ անձամբ շփվում է բոլոր երևանցիների հետ: 1900 կիլոմետր ներքաղաքային ստորգետնյա բաշխիչ ցանցով անփոխարինելի հեղուկը հասնում է գրեթե յուրաքանչյուր տուն: Այս ցանցի մեծ մասը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին: Խորհրդային սկզբունքները, մոտեցումներն ու կառավարչական մեթոդները ջրային համակարգը բավականին անկանոն վիճակում են անկախ Հայաստանին փոխանցել: Նախորդ տարի նշվեց համակարգի ամենահին` Կաթնաղբյուրի խողովակաշարի հարյուրամյակը: Իհարկե, ջրի հասանելիության այսօրվա պայմաններում դժվար է պատկերացնել, որ դեռևս հարյուր տարի առաջ երևանցիները ջուրը դույլերով են կրել մոտակա աղբյուրից, հաճախ նաև ջրհորից, գետից կամ պարզապես առվից: Բայց պետք է խոստովանել, որ 2002-ին սկսված ջրաչափերի համատարած տեղադրման գործընթացը երևանցիներին ստիպեց մտածել, որ գուցե հարկավոր չէ սովորության համաձայն հոսող ջրի տակ ձմերուկ սառեցնել կամ ջուրը ժամերով բաց թողնել, որ սառչի, դե, իսկ բակ ջրելու, մեքենա ու գորգեր լվանալու մասին խոսք չկա: Երևանը ջրով ապահովող 9 աղբյուրներից 2-ը գտնվում է Երևանում, ևս 2-ը՝ մայրաքաղաքի հարակից Արագածոտնի մարզում, 1-ը՝ Արարատի մարզում, մնացածը` Կոտայքի: Տարածքները, որտեղից բխում են ջրերը, համարվում են սանիտարական գոտիներ: Այստեղի տերն ու տիրակալը, բառի բուն իմաստով, ջուրն է: Տվյալ վայրը շրջապատված է քարե պարսպով, փշալարերով և այլն ու հսկվում է ոստիկանության կողմից: Որևէ տնտեսական գործունեություն այս տարածքներում արգելված է: Մասնագետների բառերով ասած՝ ջրի ակունքի հետ «խաղն» այստեղ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև աղբյուրի չորացման: «Նեղացած» ջուրը կարող է անցնել գետնի տակ, և նորից հայտնաբերելը հեշտ գործ չի լինի: Այսպիսով, սարերում տիրա-

34 35

Հուլիս-օգոստոս 2013

կալ ջուրը քաղաք հասնելով՝ սկսում է ենթարկվել խողովակներին ու դրանց թելադրած ուղղություններին: Ջրի քաղաքային առաջին կացարանն օրվա կարգավորիչ ջրամբարներն են: Ի դեպ, դրանցից մեկը՝ 10 հազար խորանարդ մետր տարողությամբ, գտնվում է «Երևան Ջուր» ընկերության կենտրոնական գրասենյակի անմիջական հարևանությամբ՝ Աբովյան պուրակին հարող ծառածածկ տարածքում: Չնայած ջրին հատուկ արագընթացությանն ու ամեն տեղ սողոսկելու հատկությանը՝ ջրատար համակարգը նախկինում չի հասցրել զարգանալ Երևանի քաղաքաշինական ընթացքին զուգահեռ: Այսինքն՝ քաղաքում ավելի արագ կառուցվում են նոր թաղամասեր ու շենքեր, քան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ ջրմուղ-կոյուղու համակարգը, և սա, անշուշտ, հավելյալ ծանրաբեռնվածություն է առանց այդ էլ հալ ու մաշ եղած հարյուրամյա համակարգի համար: Մյուս կողմից` ինժեներական ու համակարգչային ժամանակակից տարբեր լուծումներ են հնարավոր: Եթե նախկինում վթարը հայտնաբերվում էր ժամեր անց, ապա այսօր «Երևան Ջուր» ընկերության տեխնիկական

բաժնի համակարգչի վրա երևում են մայրաքաղաք եկող բոլոր ջրատարներն ու ցանկացածի վնասման պարագայում վառվում է կարմիր լույսը: Իհարկե, անընդհատ զարգացող տեխնիկական լուծումների արդյունքում իրականությունից աստիճանաբար սղվում են այնպիսի բարի ավանդույթներ, ինչպիսիք են, ասենք, «ջրի մարդու» այցելությունները, որոնք հիմա փոխարինվել են պարզապես ջրաչափի վերջին երկու թիվը ճշտելու հեռախոսազանգով:

Համով, բայց ժամով

Չնայած տարբեր քաղաքային լեգենդներին (ասենք՝ Մասիվի ջուրն ավելի համով է ու սառը, քան Կենտրոնինը), «Երևան Ջուր» ՓԲԸ պայմանագրերի կառավարման և իրավաբանական բաժնի տնօրեն Արտակ Մալխասյանը վստահեցնում է՝ եթե տարբեր բաժակների մեջ լցված լինի ջուր Երևանը մատակարարող 9 տարբեր աղբյուրներից, ոչ ոք չի կարողանա դրանք միմյանցից զատել, չնայած Կաթնաղբյուրի ջուրն իր փափկությամբ տարբերվում է մյուսներից: Ինչ վերաբերում է ջրի սառնությանը, ապա գրեթե բոլոր 9 աղբյուրներից


1652թ. իրականացվում է ջուրը քաղաք հասցնելու առաջին փորձը: Գետառից ջուրը բերվում է Կաթողիկե եկեղեցու բակ: Իսկ 1790-ականներին այն հասցվում է Կոնդ և Ս. Հովհաննես եկեղեցու բակից բաշխվում թաղամասի բնակիչներին: Ջուրը մաքրելու համար կիրառում էին քարից պատրաստված 2-3 դույլ տարողությամբ հատուկ քամիչներ, սակայն ջրի մեջ զանազան օրգանական միացությունների առկայությունը շարունակում էր աղեստամոքսային հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ: Երևանի ջրի ապահովման խնդիրը մնում է չլուծված նաև 1881-1900-ականներին: Պետությունը չէր տրամադրում բավարար միջոցներ այդ նպատակի համար: 1903 թվականին Քաղաքային դումայում քննարկվում է ջրմուղի կառուցման ժամկետը, սակայն ծախսատարության պատճառով հետաձգվում է: 1909թ. ապրիլին վերջապես սկսվում է Երևանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Քառասուն աղբյուրներից ջրատարի կառուցումը: Երևանում խողովակաշարի տեղադրման աշխատանքները սկսվում են Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցից, բայց շուտով դադարեցվում են. արգելվում է քանդել պետության միջոցներով կառուցված սալահատակը: 1910-ին Միրզոևի ջանքերով ստեղծված «էրիվանյան ջրմուղ» ընկերությունը, նպատակ ունենալով արագացնել ջրատարի կառուցումը, կնքում է աջակցության պայմանագիր այդ ժամանակի ազդեցիկ մարդկանց հետ: Արդյունքում 1911-ին Քառասուն աղբյուրների (ներկայումս՝ Կաթնաղբյուրի) քաղցրահամ ջուրը վայրկյանում 23 լիտր քանակությամբ հասնում է Երևան: Կանոնավոր ջրամատակարարման ապահովման նպատակով կառուցվում է 125.000 դույլ (1500 խմ) տարողությամբ երկհարկ, բետոնյա ջրամբար, որտեղից կենարար հեղուկը մղվում է Երևանի տարբեր թաղամասեր: Առաջին մեկ ամիսը ջուրը բնակիչներին տրվում է անվճար:

էլ ջուրը հոսում է նույն սառնությամբ` 9 աստիճան, իսկ մինչև մեր ծորակներին հասնելը տաքանում է մի քանի աստիճանով: Սառնորակ ու համեղ ջուրը, սակայն, հատկապես ամռան ամիսներին երբեմն դառնում է գրաֆիկով: 2004 թվականին առաջին անգամ ջրի քաղաքային գրաֆիկը տպվել է «Ազգ» օրաթերթում: «Երևան Ջուր»-ում նշում են, որ այսօր դրա կարիքը չկա, մայրաքաղաքի ջրամատակարարումը հասել է 22 ժամի, չնայած ի սկզբանե Երևանի ջրատար համակարգը նախատեսված չի եղել 24-ժամյա անդադար ջրամատակարարման համար: Շուրջօրյա ջրամատակարարման համար մայր ջրատարների քաղաք հասցրած ու տեղում սպառվող ջրի բաշխումը պետք է հավասար լինեն: Սակայն, օրինակ՝ ամռան ընթացքում ջրի սպառումը սովորականից ավելի բարձրանում է, ինչի հետևանքով որոշ թաղամասերում ստիպված են լինում անցնել գրաֆիկային տարբերակի: Իսկ մասիվցիների շրջանում արդեն տարիներ շարունակ տարածված կարծիքը, որ «էլի Ջրաշխարհի սեզոնը բացվեց, ջրերը սկսեցին կտրել», իրականության հետ կապ չունի: Ըստ Արտակ Մալխա-

սյանի` այն, որ ամռան ընթացքում մարդիկ սկսում են խմելու ջրի հաշվին ծառուծաղիկ ջրել, ավելի շատ է նպաստում գրաֆիկով ջուր ունենալուն: Առհասարակ, ջրամատակարարման ոլորտի պատասխանատուները երևանցիներին մեղադրում են ջուրն անխնա օգտագործելու մեջ: «Մենք չունենք ջրօգտագործման մշակույթ: Խնայողության գաղափար գոյություն չունի. խնայում ենք ոչ թե գիտակցությունից, որ ջուրն անփոխարինելի է, այլ պարզապես, որ շատ չվճարենք: Ու դա համատարած վերաբերմունք է թե՛ սովորական քաղաքացիների, թե՛ պետական մարմինների կողմից, որոնք ջրօգտագործման իրավունք են տալիս»,- ասում է «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը:

Կորած-մոլորած

Ըստ պաշտոնական տվյալների՝ մայրաքաղաք հասնող ջրի 79 տոկոսը, այսինքն՝ շուրջ 7300 լիտր ջուր վայրկյանում, անհետ կորչում է: Ջրի կորուստները «Երևան Ջուր» ընկերությունը բաժանում է երեք մասի: Արտադրական, այսինքն՝ նախատեսված կորուստներ, մասնա-

վորապես՝ ջրամբարի կամ խողովակաշարի մաքրումլվացում: Տեխնիկական կորուստ՝ ցանցի մաշվածության, վթարի հետևանքով առաջացած ջրի արտահոսք, և ամենացավոտը՝ առևտրային կորուստ, որը այլ կերպ անվանում են ջրի գողություն՝ ջրաչափը մագնիսով կանգնեցնելու կամ պարզապես գիծ մտնելու ճանապարհով: Կորուստը աղբյուրներից մինչև մայրաքաղաք կազմում է ընդամենը 3-4 տոկոս: Այսինքն՝ ջուրը կորչում է մեծ մասամբ ներքաղաքային բաշխիչ ցանցում, սակայն առայժմ հնարավոր չէ տարանջել, թե ավելի շատ գողությա՞ն, թե՞ տեխնիկական պատճառներով առաջացած արտահոսքի հետևանքով: «Երևան Ջուրը» ունի ավելի քան 300 հազար բնակիչ-բաժանորդ, որոնցից մոտ 80 հազարը բնակվում է առանձնատներում: «Ջրագողությունը տարածված է սեփական տներում, քանի որ դեռ սովետի ժամանակվանից այստեղ տանտերերը մի ջրագիծ ունեցել են տան համար, մեկ ուրիշը՝ այգին ջրելու: Հետո ջրաչափ դրել են միայն խմելու խողովակի վրա, իսկ այգին ջրում են բոլ-բոլ առանց վճարելու», — ասում է Արտակ Մալխասյանը: Արևիկ Հովսեփյանի կարծիքով՝ ջրի


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Ուսումնասիրություն

հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուրի խղճի վրա է: Ջուրը թվում է, թե անվերջ երևույթ է, քանի որ ջրի առաջացման պրոցեսը շարունակական է՝ հեղուկը գոլորշանում է, հետո անձրևի տեսքով կրկին վերադառնում է երկիր: Խնդիրն այս պարագայում այլ է, խնայել խմելու ջրի պաշարները:

Ջուր, հեռացի՛ր

Ջուր ցայտում է ոչ միայն աղբյուրներից ու ծորակներից, այլ նաև անկախատեսելի քանակներով թափվում է երկնքից: Ջրի այս դրսևորումից ազատվելու համար մայրաքաղաքում կա մակերևութային ջրի հեռացման 240 կիլոմետրանոց համակարգ: Սակայն վերջին ամիսներին Երևանում տեղացած հորդառատ անձրևները վախեցնելու չափ ջրեցին երևանցիներին, ինչը առիթ տվեց մտածելու, որ փողոցներում ջուրը որսալու համար նախատեսված անձրևընդունիչները կամ բավարար չեն, կամ լավ չեն կատարում իրենց առաքելությունը: Մակերևութային ջրի հեռացման պատասխանատու «Երևան Ջուր» ընկերությունում վստահեցնում են, որ ամբողջ մեղքը գցել համակարգի

36 37

Հուլիս-օգոստոս 2013

վրա, սխալ է, քանի որ մակերևութային ջրի վատ հեռացումը պատճառների երկար շղթա ունի: Նախ՝ Երևանում ասֆալտապատված են բոլոր հավանական ու անհավանական տարածքները, ինչի արդյունքում ջուրը շատ քիչ քանակով է կլանվում հողային մակերևույթի մեջ: Մյուս կողմից` փողոցային կամ շինարարական աղբից ազատվել ցանկացողները, որպես հեշտ լուծում, այն հաճախ լցնում են մոտակա փողոցի անձրևընդունիչի մեջ և որպես հետևանք` խցանում այդ հատվածը: Արևիկ Հովսեփյանն էլ ավելացնում է, որ երբ այդ հորերը կամ խողովակները մաքրում են, հաճախ հանված աղբը դնում են հորերի հենց կողքին ու տեղացող անձրևը կամ տրանսպորտը կրկին այն լցնում է համակարգի մեջ: Որոշ ստեղծագործ քաղաքացիներ էլ իրենց կոյուղաջրերի խողովակները միացնում են անձրևաջրերի հեռացման համակարգին՝ այդպիսով ավելացնելով դրանց ծանրաբեռնվածությունը, խցանելով կամ ստեղծելով հակասանիտարական վիճակ: Իսկ կան հատվածներ, օրինակ՝ Քանաքեռը, որտեղ առհասարակ նախատեսված չի եղել մակերևութային ջրի հեռացման համակարգ, ու այսօր

Քանաքեռից անձրևաջուրն իջնում է Մոնումենտ, իսկ այնտեղի որսիչները չեն կարողանում կլանել երկու տարածքների անձրևաջրերը միաժամանակ: Անձրևաջրերի կլանման, հավաքման և վերակիրառման մասին Հայաստանում դեռ ոչ միայն չեն խոսում, այլև չեն էլ մտածում: «Անգամ հեռու ապագայում նման ծրագիր չի նախատեսվում: Նախ՝ դա կապված է մեծ ծախսերի հետ, բացի այդ, դրա կարիքն այս պահին առանձնապես չի զգացվում: Այդ մեթոդն ավելի կիրառելի կլինի, երբ կարիք ունենանք խմելու ջուր կուտակել, օրինակ, արտահանման նպատակով», — ասում է Արտակ Մալխասյանը: Չեն մաքրվում ու վերաօգտագործվում նաև Երևանի կոյուղաջրերը: Դրանք հավաքվում են Աերացիա մաքրման կայանում, որտեղ գործում է մաքրման մեխանիկական ռեժիմ, այսինքն՝ դրված ցանցը պահում է միայն խոշոր աղբը: Մնացած կոյուղաջրերը լցվում են Հրազդան գետը: Այս մաքրման կայանը միակն է Երևանում, այն կառուցվել է ԽՍՀՄ տարիներին ու մնացել անավարտ: «Երբ տարբեր դասընթացների կամ սեմինարների ժամանակ մարդկանց հետ խոսում ենք, որ կարելի է


● Երևանում կա շուրջ 2000 ցայտաղբյուր: ● Ամեն վայրկյան 9 տարբեր աղբյուրներից վերցվում է 9272 լիտր (2013թ. մայիս ամսվա տվյալներով) ջուր Երևանը ջրամատակարարելու համար: ● Երևանի ամենահին՝ Կաթնաղբյուրի ջրատարը 100 տարեկան է: ● Երևանում կա 12 շատրվան, 7 ջրավազան (լիճ), որոնք պատկանում են քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին: Նմանատիպ այլ կառույցները մասնավոր սեփականություն են, և դրանց ճշգրիտ քանակը հայտնի չէ: ● Ջրի կորուստը կազմում է 79 տոկոս`շուրջ 7300 լիտր ջուր վայրկյանում: ● Երևանը ջրով ապահովող խողովակների երկարությունը 1900 կիլոմետր է: ● Ջուրը Երևան հասնում է 700 կիլոմետր երկարությամբ մայր ջրատարներով: ● Մայրաքաղաքի բնակչության 71%-ն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: ● Յուրաքանչյուր երկու ժամը մեկ մայրաքաղաքի բոլոր 27 օրվա կարգավորիչ ջրամբարներում, իսկ եռամսյակը մեկ բոլոր 9 աղբյուրներում ստուգվում է ջրի որակը: ● Յուրաքանչյուր երևանցի օրական սպառում է 115 լիտր ջուր: ● Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 71,4%-ը, 17-23 ժամ՝ 25,7%-ը և 12-17 ժամ՝ 2,9%-ը:

կոյուղու համար այլ ջրամատակարարում ունենալ և խմելու ջուրը զուգարան չլցնել կամ կոյուղու ջուրը կարելի է վերամշակել ու ջրել նրանց տան մոտի այգին, հաճախ չեն հասկանում ինչ նկատի ունենք: Մեր գիտակցության մեջ բոլորովին չկա, որ տարբեր ջուր կարելի է օգտագործել տարբեր նպատակների համար», — ասում է Արևիկ Հովսեփյանը:

Ցայտող աղբյուրներ

Եթե որոշ երկրներ պարծենում են նավթով, ապա Հայաստանի բնական հարստությունը, անշուշտ, ջուրն է: Ընդ որում՝ հպարտ կարելի է հայտարարել, որ Երևանը աշխարհի այն քիչ քաղաքներից է, որտեղ, եթե ոչ ամեն փողոցում, ապա գոնե ամեն թաղամասում կարելի է հենց այնպես՝ առանց վճարելու, համտեսել անփոխարինելի հեղուկը: Դեռ խորհրդային տարիներից Երևանը տարածաշրջանում հայտնի է եղել իր բազմաթիվ շատրվաններով ու ցայտաղբյուրներով: Այսօր մայրաքաղաքում կա շուրջ 2000 ցայտաղբյուր: Ու դրանցից տարեկան հոսում է մոտ 3 միլիոն խորանարդ մետր ջուր՝ ներկայիս սակագնով

մոտ կես միլիարդ դրամին համարժեք: Օրենսդրությամբ նախատեսված է, որ ցայտաղբյուրների համար պատասխանատվություն պետք է կրեն համայնքները, որտեղ դրանք տեղադրված են: Իրականում, պարզվում է, որ Երևանի ցայտաղբյուրներից մշտապես հոսող ջրի համար ոչ ոք չի վճարում: Շատրվանների պարագայում տեսարանն այլ է: Դրանք կամ «Երևան Ջուր» ընկերության ջրատար համակարգի հետ կապ չունեն ու գործում են ինքնուրույն, կամ պարզապես վճարում են ընկերությանը օգտագործած ջրի դիմաց: Սակայն ի տարբերություն մեր շատ սիրելի ցայտաղբյուրների, շատրվանները, սովորաբար, գործում են նույն ջուրը անընդհատ պտտեցնելու մեխանիզմով: Կանխատեսելի չէ, թե եղանակային փոփոխությունները, ի վերջո, ջրային ռեսուրսների վրա ինչպես կազդեն: Բայց վստահեցնում եմ՝ ջրի հետ ծորակից այն կողմ, ավելի մոտ ծանոթանալուց հետո մի տեսակ ծորակն էլ ես սկսում այլ կերպ բացել, ջուրն էլ ես խմում այլ զգացողությամբ: Ու դպրոցական տարիներին սերտած Մենդելեևի աղյուսակի H2O-ի քաղաքային խնդիրներին սկսում ես նայել այլ աչքերով:

Նե Թադևոսյան Վիլյամ Կարապետյան


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Զբոսանք

Չռիկի չռոցը

Մարզվելու, անմահական ջուր խմելու, թուղթ կամ շախմատ խաղալու, թութ ուտելու, զրույց անելու ու էլի մի շարք միայն իրենց հայտնի առիթներով են տարին 12 ամիս, շաբաթը 7 օր երևանցի բիձեքից ոմանք հավաքվում իրենց պատվին Բիձու գյոլ կոչված անդադար հոսող արտեզյան ջրի շուրջ՝ Հրազդան գետի ափին:

38 39

Հուլիս-օգոստոս 2013


← Բիձու գյոլի առօրյայից

Բ

աժանի՜, բաժանի՜, հորդորում են ընկերները խաղաթղթերը ձեռքի մեջ վարժ պտտող ծերունուն: Առաջին երեք անգամվա այցելությունից հետո դառնում ես Բիձու գյոլ պայմանական ակումբի անդամ, եթե դեմքդ հիշեցին, այլևս խորթ չես: Բլոտ խաղալ չգիտե՞ս, հոգ չէ՝ դուռակ, շաշկի, նարդի են առաջարկում: Ջրի շուրջ ստեղծված քաղաքային այս ակումբում կան մի քանի չգրված օրենքներ՝ բոլորը միմյանց հանդեպ ուշադիր են, եթե մեկը երկար չի գալիս, հետաքրքրվում են` ի՞նչ է պատահել: Ի դեպ, այս վայրի անունն էլ, ըստ ակումբի հին անդամների, ամենևին էլ Բիձու գյոլ չէ, այլ Չռիկ, քանի որ ի սկզբանե այդ տարածքում միայն ջուր է չռացել, իսկ «գյոլ» տարբերակը ջահել սերնդի վերտառումն է: Ժամային գրաֆիկն այստեղ ինքնըստինքյան է հյուսվել: Գյոլի անդամների համար օրը օր չէ, եթե այն չի սկսվում Չռիկից: Առավոտ կանուխ՝ ժամը 6-ից սկսած գալիս են ամենահայտնիներն ու աշխատանքից ուշացողները՝ դատավորներ, դատախազներ, ովքեր գյոլի պարծանքն են ու դրան առնչվող տարբեր խնդիրները լուծողը: Այստեղ ահով են հիշում՝ վերջերս անծանոթներ էին եկել, նայում էին, զննում տեղանքը: Պարզ էր՝ հերթը գյոլին է հասել: Բիձեքն աղմուկ բարձրացրին ու բացառեցին, որ տարածքը զավթվի՝ խորոված-քյաբաբի հերթական զոհը դառնալով: Նրանցից շատերը գալիս են այստեղ ամենաքիչը 25 տարի: Առավոտյան հերթափոխին հաջորդում է կեսօրվանը: Այս հերթափոխի անդամներն ավելի անշտապ են, նախ՝ լավ թրջվում են ու վայելում գետնի տակից բխող սառը հրաշքը, հետո անպայման միմի պարծյա խաղում են, մեկնվում թթից շիրայոտված քարերին ու վայելում արևը: Բիձու գյոլի կենարար ջրի մասին լեգենդներ են շրջում՝ թե քանիսն են հիվանդ մեջքով եկել ու առողջացած գնացել: Գյոլի մշտական անդամ դառնալուց հետո հիվանդություն-

ների մասին առհասարկ մոռանում են: Ջուրը խմելու մասին կարծիքները հակասական են, ոմանք ասում են՝ անմահական է, բա ո՞նց չխմես, մյուսները թե՝ խմել չարժի, միայն լողալը լրիվ հերիք է: Կեսօրից ավելի ուշ գալիս են երիտասարդներ, դպրոցականներ, ովքեր ամռան ամիսներին հատկապես շատ են ու սկսում են երկու սերունդների միջև երբեք չդադարող բանավեճերն ու դաստիարակչությունը: «Երբ գալիս են պրիբալտիկացի աղջիկները, չտեսի պես մի՛ նայեք, ռեպլիկներ բաց մի՛ թողեք: Վերջապես 21-րդ դարում մենք վայրենիների տպավորություն չպիտի թողենք: Պարսիկներն

վերջերս անծանոթներ էին եկել, նայում էին, զննում տեղանքը: Պարզ էր՝ հերթը գյոլին է հասել: Բիձեքն աղմուկ բարձրացրին ու բացառեցին, որ տարածքը զավթվի՝ խորոված-քյաբաբի հերթական զոհը դառնալով


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Զբոսանք են գալիս, ստեղ իրանց ղայֆեն են խմում: Մի՛ կպեք դրանց», — երիտասարդներին խելք է սովորեցնում գնդապետ Պերճը, ով իրեն ինչ հիշում է, գալիս է գյոլ՝ բացառությամբ Արցախյան պատերազմի տարիների: Պերճի ու գյոլի էլի մի քանի հին այցելուների հորդորով, ակումբի ավելի ապահովված անդամներն իրենց միջոցներով քիչ թե շատ կարգի են բերել տարածքը, բետոնապատել են գյոլը, հանդերձարան տեղադրել, ջրի հոսքը մի քանի ուղղության բաժանել, որ գյոլ մտնելուց առաջ ու հետո չռիկի տակ ցնցուղ ընդունես: «Առավոտ ջիպով էկող գնացողներին ասեցինք՝ ձեր գրպանները կարած չի, էս տեղին մենք պիտի տիրություն անենք: Ստեղի պատմությունը շատ հին է, ասում են էս չռիկը եղել ա դեռ

մինչև վերևի կանալը սարքելը: Մեր նախորդները, որ ստեղ են եկել. իրանց կողմից մի հատ խաչքար են դրել, մենք էլ գոնե տարածքը կարգի բերենք», — ասում է Պերճը: Երեկոները բիձու գյոլում քննարկում են օրվա անցուդարձը, քաղաքական մեկնաբանությունների շուրջ վիճում: Հիշում են Վանո Սիրադեղյանին, քանի որ հենց նրա օրոք է անցկացվել դեպի Բիձու գյոլ երկաթյա կամուրջը, մինչ այդ քարերի վրայով մի կերպ են իջել Չռիկի մոտ: Քննարկում են քաղաքապետի վերջին այցը գյոլ, նախ վախեցել են՝ մտածել են, որ գալիս են տարածքը ձեռքներից վերցնելու, բայց հետո քաղաքապետարանը մարզվելու հարմարանքներ է տեղադրել տարածքում:

Գյոլի ավելի ապահովված անդամներն իրենց միջոցներով քիչ թե շատ կարգի են բերել տարածքը, բետոնապատել են գյոլը, ջրի հոսքը մի քանի ուղղության բաժանել, որ գյոլ մտնելիս չռիկի տակ ցնցուղ ընդունես

↑ Չռիկի խաչքարը` դրված այստեղի այցելունելի կողմից

40 41

Հուլիս-օգոստոս 2013

↓ Բիձու գյոլի երիտասարդ անդամները


↑ Աղջիկները ևս անտարբեր չեն գյոլի հանդեպ

→ Լոգանք մինչև գյոլը մտնելը

Կանանց այստեղ հաճախ չես հանդիպի: Չնայած ասում են՝ գյոլն իր գեղեցկուհին ունի՝ 82-ամյա մի կին, ում անունը ոչ ոք չգիտի՝ «կռասավիցա» են կանչում: Բայց ինչպես իսկական լեդի, կռասավիցան այդպես էլ ծանր տեղը չթեթևացրեց ու չասաց, թե որ ժամին է գյոլ գալիս: Այցելուների մեծ մասն այստեղ գալիս է նաև ձմռանը: Նրանք այս եղանակին Չռիկն ավելի են սիրում: Նախ՝ շատ մարդ չկա, հետո ջուրն ավելի տաք է թվում: Բիձեքը վստահեցնում են, որ ջուրը մոտ 12-13 աստիճանի է, մի քիչ էլ պարծենում են, որ ամեն մեկը չի կարողանում նման սառնության ջրի տակ կանգնել: Ես խիզախություն չունեցա թրջվելու չռիկի տակ, բայց վայելեցի այն, ինչ վաղուց լքել է երևանյան բազմաթիվ կենտրոնական փողոցներ ու թաղամասեր: Այստեղ ազատվում ես քաղաքի ճնշող բարձրահարկերից, անդադար ազդանշան տվող ու իրար չզիջող վարորդներից ու նրանց ավտոմեքենաներից, շոգ ու լիքը երթուղայիններից, ու ջուրն էլ ոչ շշերի մեջ է, ոչ հատուկ սարքի վրա, գուցե ոչ էլ շատ մաքուր, բայց հաստատ անկեղծ, հանգստացնող ու մի տեսակ երևանյան: «Ջուրը կյանք ա, մարդու 60 տոկոսը ջրից ա, դրանով ամեն ինչ ասված ա», — իրար մեջ խոսում են բիձեքն ու շարունակում դուռակի բաժանել:

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Ավանդույթ

Ջրիկ օր

Դույլերով, բաժակներով, թասերով, շշերով միմյանց ջրելը տարին մեկ անգամ օրինական է: Վարդավառին գրեթե անհնար է դուրս գալ փողոց ու չոր վերադառնալ տուն: Տարբեր երևանցիներ պատմում են ջրվելու իրենց հուշերից: Նրանց թվում է դիզայներ Արա Ասլանյանը, որը հուլիսի 7-ին Սիրահարների այգում կազմակերպում է հերթական ֆոտո-վարդավառը՝ բոլոր ցանկացողների համար:

Արա, 31 տարեկան

Իրականում ես ահավոր չեմ սիրում Վարդավառի ջրոցին, էդ օրերին աշխատում եմ տնից դուրս չգալ, որովհետև առհասարակ ջուր չեմ սիրում, էդպես էլ ա պատահում: Բայց անցյալ տարի, չգիտեմ ինչի էդպես եղավ, ընկերներիս հետ դույլերը ձեռներիս քաղաքով քայլում ու մարդկանց էինք ջրում՝ Կարապի լճից հրապարակ, հետո կինո «Մոսկվա» ու էդպես շարունակ, առավոտից երեկո: Իսկ ես էդ ժամանակ նոր էի ընդունվել աշխատելու մի գովազդային գործակալությունում: Ու, պատկերացրեք, մեկ էլ հանկարծ հանդիպում եմ գործակալության կրեատիվ տնօրենին: Ինքն էլ շատ լուրջ մարդ ա, համբավ ունեցող ռեժիսոր, ինձանից տարիքով զգալի մեծ, իրար հետ դուք-ով ենք խոսում: Մի խոսքով, էս մարդը կնոջ հետ քայլում էր փողոցով, ու հենց ինձ տեսավ՝ ժպտալով ձեռքով արեց, իսկ ես առանց երկար-բարակ մտածելու մի դույլ ջուր լցրեցի իրանց վրա: Ռեժիսորը, իհարկե, փորձեց փախչել, բայց չստացվեց՝ ոտից գլուխ ջրվեց: Ու էնպիսի հայացքով նայեց վրաս, որ ես միան-

42 43

Հուլիս-օգոստոս 2013

գամից դուրս եկա էդ լակոտական կեցվածքից ու հասկացա, որ չարժեր իրան ջրել: Հաջորդ մի քանի օրերին աշխատավայրում փորձում էի հնարավորինս քիչ իրա աչքին երևալ, իսկ ինքը երբ տեսավ, ասեց, որ ես իրան մի հատ այֆոն եմ պարտք, որովհետև Վարդավառի ժամանակ փչացրել եմ: Էդպիսի անհաջող բան ստացվեց էդ ջրոցու պատճառով: Ի դեպ, ես շատերի պես միշտ ասում էի ոչ թե Վարդավառ, այլ Վարդևոր: Բայց էս վերջերս ահագին ուսումնասիրություններ արեցի ու հասկացա, թե ինչ հարուստ ու գեղեցիկ տոն ա եղել Վարդավառը, ամեն ինչ իր իմաստն ա ունեցել: Ցավոք, հիմա մնացել ա մենակ ագրեսիվ ջրոցին: Բայց դա ինձ չխանգարեց, որ արդեն մի քանի տարի ինչ-որ հավես նախագծեր մտածեմ՝ կապված էդ տոնի հետ: Ամեն ինչ սկսվեց, երբ 2009-ի ամռանը ընկերներով մեր 3-րդ մասի բակում հավաքված էինք, ու շոգ էր: Սկսեցինք հավեսի համար նկարվել, հետո սկսեցինք նկարվել իրար ջրելուց ու տենց գնաց, դարձավ նախա-

գիծ՝ լուսանկարեցինք լիքը ցանկացողների, իսկ բուն Վարդավառի օրը կազմակերպեցինք մեծ ցուցահանդես Սիրահարների այգում: Ու էս տարի էլի անում ենք՝ մի քանի լուսանկարիչներով, հավես նոր դետալներով: Ամենակարևորը՝ մեր մոտ բոլորը ջրվում են իրենց ցանկությամբ:

Սերգեյ, 32 տարեկան

Մեր տան հենց կողքը մեծ շուկա կար: Մի տարի Վարդավառին որոշեցինք բակի ընկերներով շուկայի ծախողներին ջրենք: Գնացինք մի բոլ ջրեցինք, մեր ադրենալինի պաշարը ստացանք ու թռանք: Ուրախ-ուրախ եկա տուն ու մեկ էլ մամաս փող տվեց, ասեց՝ գնա շուկայից գազար բեր: Ես էլ ոչ մի բան չկասկածելով գնացի շուկա: Գյուղացիք էլ բռնեցին, թե բա՝ մենք քեզ հիշում ենք, ա՜յ լակոտ, դու էն ջրողներից ես: Գնացին ջուր ճարեցին, դանդաղ գլխիս լցրին, մի հատ էլ դույլը դրին գլխիս ու կըտըցրին: Լավ էր՝ մաման փողը տոպրակի մեջ էր փաթաթել, գիտեր՝ էտ օրը ինչ կարա գլխիս գա:


Նարեկ, 25 տարեկան

Ես կինո շատ եմ սիրում ու մի տարի ստացվել էր, որ «Ոսկե ծիրանի» բացման հրավիրատոմս էի կպցրել: Սիրուն հագնված, տրամադրված, ամբողջը օրը սպասում եմ, թե երբ եմ գնալու: Առավել ևս, որ տենց տեղ մենակ չես գնա՝ գեղեցիկ աղջկա էի հրավիրել հետս: Քայլում ենք Թումանյանով, մեկ էլ վերևից երկու մեծ տոպրակ ջուր ուղիղ գլխներիս: Հըլը ջուրը ոչինչ, բա ոնց ա ցավում՝ դաղում ա: Ոտից գլուխ թրջվեցինք, հետիս աղջիկը սկսեց լացել: Քսած աչքերը լղոզվեցին, մազերը թաց, շորերը կպան վրան: Ու ես տենց էլ չհասա «Ծիրանի» բացմանը:

Արեգ, 27 տարեկան

Մի անգամ քիչ էր մնում կնոջս հետ կռվեինք ու բաժանվեինք: Դեռ ընկերություն էինք անում ու էտ ժամանակ դեռ ձեռքի հեռախոս չունեինք: Վարդավառ էր, մենք էլ ժամադրվել էինք. էկել, սպասում եմ, սպասում եմ՝ չկա: Սկսեցի անհանգստանալ՝ ինքը սովորաբար չի ուշանում: Հիմա մտածում եմ՝ գնամ տուն զանգեմ, ասում եմ՝ բա որ ես գնամ, ինքը գա՞: Տենց մի ժամ սպասելուց հետո գնացի տուն, զանգեցի, պարզվեց ջրել էին, գնացել էր տուն փոխվելու: Հետո ինչքան փնտրեցի, չգտա էտ ջրողներին, որ ես էլ իրանց ջրեմ: Բայց էդ հեչ, կարևորը վերջը իրար գտանք:

Անի, 38 տարեկան

Ես Վարդավառին տնից դուրս չեմ գալիս, որ ոչ ես նեղվեմ, ոչ էլ ինձնից նեղվեն: Երբեք չեմ հասկացել ու չեմ հասկանա, թե էդ ինչ հաճույք կա նրա մեջ, որ ջրես մարդկանց, ովքեր չեն ուզում ջրվել ու սիրուն հագնված ինչ-որ տեղ են գնում: Մի անգամ Վարդավառին ոնց ստացվեց՝ անցնում էի ավտոլվացման կետի կողքով: Դու մի ասա՝ Վարդավառին հատկապես տենց տեղերի կողքով չի կարելի անցնել: Ինձ ջրեցին ոչ թե դույլով, ոչ թե թասով, այլ շլանգով: Նենց էի թրջվել, ոնց որ հենց նոր բաղնիքից դուրս եկած լինեի՝ չէի կարողանում քայլել, կոշիկներս թռնում էին ոտքերիցս: Մեկ ա, տենց էլ չհասկացա, ի՞նչ հաճույք կա 3 հոգով, շլանգով ջրել մեկին, ով գոնե մի բաժակ ջուր չունի պատասխան հարվածի համար:

Տաթև, 25 տարեկան

Հիմա, որ հիշում եմ ինչ էինք անում մենք փոքր ժամանակ Վարդավառին՝ սարսափում եմ: Ջրում էինք անխտիր բոլորին, ով հայտնվում էր մեր շենքի լիֆտի մեջ: Չէինք նայում՝ մեծ, փոքր: Կազմ-պատրաստ կանգնում էինք լիֆտի դիմաց, հենց դռները բացվում էին՝ մի դույլ ջուրը դատարկում էինք: Ընդ որում, մի կետում չէինք կանգնում, տարբեր հարկեր էինք գնում՝ 1-ից մինչև 7-րդ, որ բոլորին էլ բաժին հասնի: Դրանից հետո մեր շենքի լիֆտը մի երկու օրով փչանում էր. դե պատկերացրեք ինչքան ջուր էր կուտակվում մեջը:

Ստեփան, 30 տարեկան

Մեր բակում մի հատ ձյաձյա կար՝ «բուդկա մասկվիչ» ուներ ու մի հատ վաննա, որ գառաժի մեջ էր պահում: Ու ամեն տարի վաննան դնում էր «մասկվիչի» հետևը` մեջը լիքը ջուր ու սկսում էր գնալ թաղով մեկ ու ջրել սաղին: Որպես պատասխան՝ կողքի թաղի տղերքից մեկի հերը ջրող ավտո էր քշում: Էտ ավտոյով ընգնում էին էս «մասկվիչի» հետևից: Մենք էլ՝ թաղի մանրներով, մարդ ա մի շիշ ձեռներս վազվում էինք իրանց հետևից:

Գարուշ, 40 տարեկան

Մի տարի՝ դեռ տրամվայները կային, մարդ ա մի-մի տոպրակով գնացինք կանգառ: Մի հատ տրամվայ եկավ, մեկը առաջ եկավ որ նստի, ասի՝ հետևից ջրով տոպրակով խփեմ: Մինչ ես կխփեի, էս տրամվայը դռները բացեց, տոպրակը ընգավ մեջն ու պայթեց: Էլ կայծ, էլ ճտճտոց: Լավ էր՝ էժան պրծա, պաժառ չընգավ, բայց շոֆեռը ականջներս ձգեց:

Արմինե, 18 տարեկան

Մեր բակի Վարուժ ձյաձյան ժամանակին պաժառնիկ էր եղել: Ամեն տարի չգիտեմ որտեղից ու ոնց մի հատ հին պաժառնի ավտո էր բերում ու մեր բակը միշտ հաղթում էր ջրոցիում: Վարդավառին ջուրը թանկ հաճույք ա ու միշտ քչություն ա անում: Իսկ մերը բոլբոլ էր: Նախ՝ շշերով էինք ջրում, իսկ տակը ինչ մնար՝ իրար էինք ջրում: Մի անգամ էլ մի հատ մառշռուտկա կանգնացրին, իբր հարցնում ենք ուր ա գնում, մտանք ներս ու վարորդից բռնած՝ բոլորին ջրեցինք:

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Խոշոր պլան

Ցայտող աղբյուրներ Եթե Երևանի համար երբևէ այցեքարտ տպվի, հավանաբար ցայտաղբյուրը կլինի դրա բաղկացուցիչ մասը: Ամեն քայլափոխի հանդիպող ու զովացնող պուլպուլակները երևանյանը խորհրդանշող ու կենդանի մնացած հազվագյուտ երևույթներից են: Հենց այս փոքրիկ քաղաքային օազիսների շուրջ էլ հյուսվում են տարբեր քաղաքային պատմություններ:

44 45

Հուլիս-օգոստոս 2013


Մարիամ Լորեցյան


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Այնտեղ

Գետնից բարձր Շատրվանները անհիշելի ժամանակներից քաղաքային միջավայրի բաղկացուցիչն են եղել: Սկզբում դրանք բնական աղբյուրի վրա կառուցված շինություններ էին, որոնցից ջուրը հորիզոնական ուղղությամբ էր դուրս հորդում: Հետագայում սկսեցին կառուցել նաև արհեստական շատրվաններ, որոնցից ջուրն ուղղահայաց դեպի վեր է բարձրանում մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր: Այսօր շատրվաններն իրենց չափերով, բազմազանությամբ և կառուցման հնարամտությամբ շարունակ մրցում են միմյանց հետ, գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում, իսկ լավագույնների ու ամենահայտնիների մոտ զբոսաշրջիկների այցելությունների պակաս երբեք չի զգացվում:

Բախտագուշակը

Տրևիի շատրվանը բարոկկո ոճի աշխարհի ամենամեծ շատրվանն է: Կառուցվել է 1732-1762թթ. ճարտարապետ Նիկոլա Սալվիի կողմից: Այն հարում է Պոլի պալատին, որի ճակատի հետ շատրվանն ընկալվում է որպես մեկ ամբողջություն: Այդ աղբյուրից են կառուցել այն ակվեդուկը, որով ջուրը հասնում էր Հռոմ. ակվեդուկը, ինչպես և աղբյուրը, ստացել է Acqua Vergine (Acqua` ջուր, Vergine՝ աղջիկ) անվանումը: Շատրվանի հետ կապված մի հավատալիք կա, որ այնտեղ մետաղադրամ նետողին սպասվում է վերադարձ Հռոմ, երկուսը նետողին՝ սիրային հանդիպում, երեքի դեպքում՝ ամուսնություն, չորսի՝ հարստություն, իսկ հինգ մետաղադրամ նետողին՝ բաժանում: Զարմանալի չէ, որ դա Տրևիին հնարավորություն է տվել հավակնելու աշխարհի ամենաշահութաբեր շատրվաններից մեկի տիտղոսին: Տարեկան դրանից քաղաքի գանձարանը համալրվում է մոտ 700 հազար եվրոյով:

46 47

Հուլիս-օգոստոս 2013


Ե՛վ կրակ, և՛ ջուր

Կանադական Մոնրեալում գտնվող այս շատրվանը նկարիչ Ժան-Պոլ Ռիոպելն ստեղծել է 1969-ին: Ամեն օր շատրվանից սկսում է ջրի շիթ հոսել, ապա ջրի վերևում գոլորշի է բարձրանում, որը դանդաղորեն ծածկում է շատրվանն ու շրջապատող հրապարակը: Հետո մշուշը ցրվում է, և շատրվանի շուրջ օղակով կրակ է բռնկվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կրակը ջրի վրա է այրվում: Այն չի հանգչում գրեթե 7 րոպե, իսկ ողջ գործընթացը տևում է մոտ 32 րոպե և տեղի է ունենում ժամը մեկ՝ ժամը 19:00-ից 23:00-ը:

Անամոթները

Բրյուսելի ամենահայտնի խորհրդանիշը փոքրիկ տղայի արձանն է, որն այնպես է հոգում իր կարիքները, որ դարձել է մոլորակի ամենահայտնի շատրվաններից մեկը: Այդ բրոնզե արձանը ընդամենը 61 սմ բարձրություն ունի, այնպես որ բազմաթիվ չգայթակղված զբոսաշրջիկներ հաճախ մոլորության մեջ են ընկնում, թե ինչու է այդ շատրվանն այդքան հայտնի: Ընդ որում, ոչ ոք անգամ հստակ չգիտի, թե երբ և ինչպես է այն առաջին անգամ հայտնվել Բրյուսելի փողոցում, ինչը մեծ թվով լեգենդների առիթ է տվել: Դրանցից մեկի համաձայն՝ մի անգամ տղան միզել է մի տան դիմաց, որի տեղում այժմ շատրվանն է և որտեղ նախկինում վհուկ է ապրել, որը այնքան է վրդովվել, որ երեխային արձանի է վերածել: Մեկ այլ լեգենդի համաձայն՝ շատրվանն ու արձանը ուրախացած հոր ձեռքի գործն է եղել. նա իր կորած որդուն նման անհարիր տեսքով է գտել: Շատերը համակարծիք են, որ արձանն ու շատրվանը գոյություն են ունեցել դեռևս 15-րդ դարում, սակայն ներկայիս տեսքը ձեռք են բերել 1619 թվականին: Դրա ստեղծողը պալատական քանդակագործ Ժերոմ Դյուկենուան է: Սակայն XX դարի հատկապես երկրորդ կեսում արձանշատրվանը բազմիցս գողացվել է, և չարժե մտածել, թե այսօրվանը հենց Դյուկենուայի հեղինակածն է: «Միզող տղայի» հետ կապված բրյուսելցիների ամենագունեղ ավանդույթը նրա պարբերական հանդերձավորումն է զանազան հագուստներով, որոնց թիվն արդեն անցնում է 600-ից: 1985-ին Բրյուսելում՝ վերոնշյալ արձանից ոչ հեռու, տեղադրվել է Դենի-Ադրիան Դեբուվրիի «Միզող աղջիկը» արձան-շատրվանը: Այն մոտ կես մետր բարձրություն ունի և տեղադրվել է իբրև ծաղր «Միզող տղայի» հանդեպ:


ՋՐԻ ԹՈՂ ԳՆԱ Այնտեղ

Արյունոտ շատրվանը

Ուելսի Սուոնսի քաղաքի բնակիչները տարին մեկ զարմանալի տեսարանի ականատեսն են դառնում. ամրոցի հրապարակում գտնվող շատրվանից արյունոտ ջուր է սկսում հոսել: Դա տեղի է ունենում մարտի 1-ին՝ Սուրբ Դավիթ Ուելսցու օրը, որը Ուելսի հովանավորն է: Նրան վերագրվող ամենահայտնի հրաշքը կապված է Լլանդևի Բրեֆի տաճարում տեղի ունեցած պատմության հետ: Երբ նա արտասանում էր իր ճառն ընդդեմ պեղագիացիների, այն հողը, որի վրա նա կանգնած էր, բարձրացավ և բլուրի վերածվեց, որպեսզի բոլորը կարողանան լսել նրա քարոզը: Միաժամանակ Դավթի ուսին նստեց աղավնին՝ Սուրբ Հոգու խորհրդանիշը: Հենց այդ դեպքից հետո էլ Դավիթը դարձավ ողջ Ուելսի արքեպիսկոպոսը: Լեգենդի համաձայն՝ Դավիթը մահացել է 589թ. մարտի 1-ին. նրա պատվին ամեն տարի այդ օրը ջուրը կարմիր են ներկում, և այն այդպես մնում է մինչև մարտի 9-ը: Այդ իսկ պատճառով Ուելսի բնակիչները շատրվանը Արյունոտ են անվանում: Մյուս օրերին շատրվանը բավականին հասարակ է, դրանից սովորական ջուր է հոսում:

Էյֆելյան աշտարակից էլ բարձր

Ջիդա քաղաքում գտնվող Ֆահդ արքայի շատրվանի բարձրությունը 312 մետր է, ինչը, երևակայեք, ավելի շատ է, քան Էյֆելյան աշտարակի բարձրությունը: Ավելորդ է անգամ նշել, որ այն աշխարհի ամենաբարձր շատրվանն է: Կառուցվել է 1985-ին՝ Ֆահդ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ արքայի օրոք, դրա համար էլ այն հաճախ անվանում են Ֆահդ արքայի շատրվան: Ջրի հոսքն անդադար է և երկինք է սլանում 375 կմ/ժ արագությամբ: Շատրվանի աշխատանքը դժվարացնում է այն, որ ջուրը ծովային է, իսկ գերագույն կետին հասնելիս ջրի զանգվածը կազմում է 19 տոննա: Շատրվանը լուսավորում են 500 հզոր լուսարձակներ, որոնք հինգ արհեստական կղզիների վրա են գտնվում:

48 49

Հուլիս-օգոստոս 2013


Ջրի փոխարեն սնդիկ

Բարսելոնայում գտնվող շատրվաններից մեկն անվանում են աշխարհի ամենաանվտանգը: Դրա կողքին կանգնած լինելով անգամ դժվար թե հնարավոր լինի ջրի սովորական ճողփյուն լսել, որովհետև դրանում ջրի փոխարեն սնդիկ է հոսում: Աշխարհի միակ սնդիկի շատրվանը ստեղծել է Ալեքսանդր Կալդերը: Շատրվանը ստեղծվել է Իսպանիայի Հանրապետության կառավարության պատվերով՝ ի հիշատակ Ալմադենա քաղաքի պաշարման: Սկզբում շատրվանը բաց էր. ոչ ոք չէր մտածում մարդկանց առողջության վրա սնդիկի ազդեցության մասին: Իսկ այսօր, որպեսզի մարդիկ չթունավորվեն սնդիկի վտանգավոր գոլորշացումներից, շատրվանը կարելի է դիտել միայն հատուկ պաշտպանիչ ապակու միջով:

Անվտանգ ջրապտույտ

Անգլիական Սանդերլենդ քաղաքում կարելի է իսկական ջրապտույտ տեսնել՝ չվախենալով դրա մեջ ներքաշվելուց: Քարիբդիսի ջրապտույտ-շատրվանը նկարիչ Ուիլյամ Պայուի ստեղծագործությունն է: Շատրվանի շուրջ պլաստիկից պատրաստված թափանցիկ թաղանթ է: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ շատրվանում ջրապտույտ է գոյանում, որը ջրին ձագարի տեսք է տալիս: Շատրվանի անվանումը կապում են մի լեգենդի հետ: Քարիբդիսը հին հունական դիցաբանության աստվածություններից մեկի անունն է, որը հանդգնել էր մի քանի եզ գողանալ Զևսի նախիրից: Դրա համար զորեղ աստվածը Քարիբդիսին հսկայական ջրապտույտի է վերածել, որն իր հատակն է տանում տարբեր նավեր:


Քաղաք Խորհրդանիշ

Դոնաթանոց Պրոսպեկտի «Յամ-Յամը»` Մաշտոցի 39/12 հասցեում գտնվող «դոնաթնոցը», պատմական վայր էր: Ինչքան դիպլոմայիններ ու կուրսայիններ են գրվել «Յամի» սեղաններին, ինչքան աշակերտներ են ընդունվել բուհ՝ հենց այնտեղ մի ամբողջ տարի պարապելով, ինչքան սիրո խոստովանություններ, բամբասանքներ, արցունքներ են տեսել ու լսել այդ սրճարանի պատերը, որ լուռ ու մունջ դիմանում էին ընտանիքի անդամների վերածված հաճախորդների արկածներին: Հին «Յամը» չկա, բայց հուշերը դեռ երկար կապրեն:

Ինտերյեր

Երևանում դեռ մութ ու ցուրտ, անլույս ու կիսասոված տարիների ստվերն էր, երբ 1997 թվականի դեկտեմբերի 9-ին Մաշտոցի պողոտայում բացվեց այն ժամանակվա երևանյան իրականության հետ ոչ մի կապ չունեցող «Յամ-Յամ Դոնաթս» սրճարանը: Տերը Թորոսն էր Նյու Ջերսիից, երևի այդ պատճառով էլ դիզայնն անսովոր էր՝ այդպիսին միայն ամերիկյան ֆիլմերում էինք տեսել: Դեղնավուն պատեր, մոտ վեց հոգու համար նախատեսված վարդագույն սեղաններ ու արծաթագույն աթոռներ, որոնց շուրջ հենց վեց հոգով էլ նստում, մեկ սուրճ ու կոլա պատվիրում և ժամերով խոսում, գոռգոռում, ծիծաղում էինք: Ապակեպատ դռան կողքին կախիչներն էին, որ ձմռան ամիսներին կորում էին բաճկոնների ու վերարկուների տակ, պատերին` մեծ չափի վառ գույներով լուսանկարներ: Մուտքի դիմաց համով դոնաթների ու սուրճերի վաճառասեղանն էր: Կար, սակայն, մի անհարմարություն. «Յամում» զուգարան չկար, ու այցելուներն իջնում էին հարևանությամբ գտնվող «Ջինսնոց» սրճարանն ու օգտվում նրանց զուգարանից: Բայց մի՞թե դա կարող էր խնդիր համարվել...

Շեֆություն

Նունե Սահակյանը՝ Թորոսի քույրը և սրճարանի առաջին մենեջերը, հիշում է. «Յամ-Յամ Դոնաթսի» բացման գաղափարը եղբորս մոտ առաջացավ դեռ այն ժամանակ, երբ Երևանում չկային արագ սպասարկման սրճարաններ: Այն ժամանակ գուցեև մի փոքր ռիսկային նախագիծ էր, բայց քանի որ դոնաթները սիրված էին ողջ աշխարհում, կասկած անգամ չկար, որ դրանք կսիրվեին նաև մեր ժողովրդի կողմից»: Եվ իսկապես, «Յամը» ոչ թե պարզապես սիրվեց, այլ դարձավ քաղաքի կյանքում առանձնահատուկ վայր. «Մարդիկ այնքան էին կապվել սրճարանի հետ, որ շատերը այցելում էին մեզ օրվա մեջ մի քանի անգամ, — նոստալգիայով պատմում է Նունեն, — ղեկավարությունն էլ միշտ ուշադիր է եղել արտադրանքի, ինչպես նաև սպասարկման բարձր որակի նկատմամբ, դա է պատճառը, որ մեզ մոտ հաճախում էին ոչ միայն դոնաթներ համտեսելու, այլև իրենց հանգիստը վայելելու, միմյանց հետ շփվելու և յուրահատուկ միջավայրում լավ ժամանակ անցկացնելու համար: Մեզ մոտ իսկապես ձևավորվել էր ջերմ և ընտանեկան մթնոլորտը: Յուրահատուկ էին նաև մեր հաճախորդները...»

Մարդիկ

Հաճախորդները իսկապես տարբերվում էին` երկար մազերով տղաներ, «ջագիգուգի» հագուստներով առաջադեմ երիտասարդություն՝ հիմնականում գեղարվեստի, ճարտարապետականի, պոլիտեխնիկի, կոնսի ուսանողներ: Դա չի նշանակում, որ դասախոսները, լուրջ պաշտոնյաները, հնարավոր ու անհնար միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, դեսպանատների աշխատակիցներն այնտեղ չէին սրճում: «Յամ-

50 51

Հուլիս-օգոստոս 2013

Յամի» պատերից դուրս այս մարդկանցից շատերը դժվար թե ծանոթանային, առավել ևս՝ ընկերանային ու հարազատներ դառնային: Նկարիչ Վրեժ Քասունին, Joke Show-ի տղաները, Դարավանդի Ռազմիկը, Լորիս Ճգնավորյանը, Րաֆֆի Հովհանիսյանը, Արամ Ղարաբեկյանը, Երգի պետական թատրոնի երեխեքը, Արմիշը, Նվարդը, Կարենը, Միքայելը, ճարտարապետներ Սարհատը, Սևադան, Մերուժանը, օտարերկրացի Այհամը, Նիդալը… Կարելի է անվերջ թվարկել «Յամ-Յամի» «բնակիչների» անունները: Մեկն էլ կար, ում «Յամի» ուրվական էին անվանել` սպորտային հագուստով պատի տակ նստող հաճախորդը: Ոչ ոք այդպես էլ չկարողացավ պարզել՝ ով է նա:

Սիրո «Յամը»

Մի զույգ կար, շատ հաճախ էր գալիս «Յամ-Յամ»՝ տղամարդը գեր էր, տաբատն էլ միշտ ներքև էր իջնում ու հետույքը երևում էր, աղջիկն էլ վուլգար զգեստներ էր կրում: Իրար շատ էին սիրում, ու բոլորը հետևում էին նրանց սիրո արտահայտմանն ու զարգացմանը: «Յամում» աղջիկների հետ հեշտ էր ծանոթանալ՝ սեղաններն իրար մոտ էին, կարելի էր հանգիստ զրուցել: Սա փրկություն էր առավել ամաչկոտների համար: «Յամյամային» սիրային պատմությունները շատ-շատ են, և դրանք հաճախ սկսվում ու ավարտվում էին հենց այդ սեղանների շուրջ:

Առնեմ տանեմ

«Յամն» այն քիչ վայրերից էր, եթե ոչ միակը, որ բացվում էր առավոտյան ժամը ութին ու սրճամոլների հավաքատեղին էր: Սուրճ, կապուչինոյի տարբեր տեսակներ, տաք շոկոլադ, իտալական էսպրեսո, կրեմով դոնաթներ, մաֆիններ, խնձորով ֆրյուտերներ, որ այդքան էլ լավ տեսք չունեին ու անդադար հումորների առիթ էին դառնում` «Բաց է» ցուցանակը կախելուց կես ժամ առաջ ամեն ինչ արդեն պատրաստ էր: «Յամի» գները տատանվում էին 100-ից 250 դրամի սահմաններում. սուրճը 250 դրամ էր, թեյը` 200, դոնաթներն էլ մինչև 250: Սա այն վայրերից էր, որտեղ կարող էիր գնումներ կատարել ու հետդ տանել: Սպասարկման նման կուլտուրա Երևանում դեռ չկար:

Մուկուչն ու Անոն

«Յամ-Յամի» հաճախորդները հաստատ կհիշեն իրենց սպասարկող Վիկային, Նառային, Անուշին, Անահիտին, խոհանոցում աշխատող Անո ծյոծյային, մաքրությունը ապահովող Նատաշային, առաքիչ Մուկուչին, որ նաև կարգուկանոնին էր հետևում: Յուրաքանչյուր «յամյամաբնակ» Մուկուչի հետ կապված առանձին պատմություն ունի, նրա հետ շատերն են «բազարների» մեջ եղել: Իհարկե, վեճերը, երբեմն, անտեղի չէին` տղաները մարտկոցներով աշխատող մագնիտոֆոն էին բերում սրճարան ու բարձր միացնում «Մետալիկայի» երգերը, սուրճի բաժակների մեջ իրենց հետ բերած օղին էին


Սիրելի սրճարանի փակումից որոշ ժամանակ անց արվեստագետ Նվարդ Երկանյանը հավաքեց տարբեր տարիներին «Յամում» բջջայինով արված լուսանկարները և վերածեց մի ամբողջ ֆոտոպատմության, որի մասնակիցներից շատերը 21-րդ դարի Երևանի կերտողներն են. «Երբ չգիտեիր ուր գնալ, գնում էիր «Յամ», որովհետև «Յամում» անպայման ինչ-որ մեկը քեզ սպասում էր, նույնիսկ եթե չէր գիտակցում, որ հենց քեզ էր սպասում, «Յամում» ես ծանոթացել եմ կյանքիս ամենակարևոր մարդկանց հետ, «Յամում» ես սիրահարվել եմ, «Յամում» ես բաժանվել եմ, «Յամում» ես նախագծել եմ, «Յամում» բաց եմ թողել դասերս, «Յամում» կարդացել եմ ամենասիրած գրքերս, «Յամում» լիքը ծիծաղել եմ, «Յամում» տաքացել եմ ցուրտ ձմեռներին հավի անմահական արգանակով, «Յամում» հովացել եմ այլանդակ շոգին սառը թեյերով, «Յամում» ունեցել եմ շրջադարձային խոսակցություններ, «Յամում» հոնգուր-հոնգուր լաց եմ եղել, «Յամում» ժամերով սպասել եմ մարդկանց, որոնց պետք չէր սպասել նույնիսկ հինգ րոպե, «Յամում» մանրացրել, փշրել եմ բոլոր բաժակները, որոնցից ինչ-որ բան եմ խմել, «Յամում» համարյա երբեք դոնաթ չեմ կերել, որովհետև դա ուտելու բան չէր, ու տենց լիքը ապրել եմ «Յամում»:

↓ Ես հեչ լավը չէի, 2005

→ Բայց նա շատ լավն էր, 2005

↑ Նստած էր այստեղ մենակ, մտածեցի, որ լավն է և ֆոտո արեցի: 2004

↑ Սա իմ առաջին ինքնադիմանկարն է արված հեռախոսով Յամում: Նկարչության և մաթեմատիկայի դասերի արանքում եկել էի տաք թեյ խմելու: 2004

← Գարնանը առաջին սեր էր, 2005

↑ Առաջին սերը վերջացավ, բայց սերը միշտ կա, և երկու տարի անց ես սիրահարվեցի Բրեդբերիին, 2006

→ Անծանոթ տղան նորից այստեղ էր, 2007

↓ Ոչ ոք չի տեսնի սա այլևս, 2008

← Մեկ տարի անց: Նրան լուսանկարելու սովորությունը շարունակվում է, 2008

← Այս նավակը նույնպես խորտակվեց, 2008

↑ Այս կախիչը տեսել էր իմ բոլոր վերարկուները, 2007

↑ Հուսով եմ դեռ սիրում են իրար, 2008


Քաղաք Խորհրդանիշ ավելացնում, հետո էլ մանրացնում էին հենց այդ նույն սուրճի բաժակները: Անո ծյոծյան Մուկուչի հակապատկերն էր` նախկին հիփի էր ու ռոք երաժշտության սիրահար: «Յամ-Յամի» ստեղծման օրվանից Անոն այնտեղ էր աշխատում ու ճանաչում էր բոլորին: Նա գիտեր «բնակիչների» «Յամ-Յամ» գալու ժամերն ու անհամբեր սպասում էր, կարծես բոլորն իր հարազատ երեխաները լինեին: Շատերի հետ այսօր էլ է շփվում: Խոհարարները հազվադեպ էին երևում սրահում, բայց բոլորն էլ ճանաչում էին եղբայրներ Աշոտին ու Սամվելին, Արսենին, Քրիստիկին:

Նախաֆեյսբուք

Անահիտ Խանոյանը երկար ժամանակ ընկերուհու` Աննայի հետ «Յամ-Յամի» բնակիչներից էր, հետո մի օր տեսավ դռանը փակցված հայտարարությունն ու հայտնվեց սրճարանի «հետնաբեմում»: Կենտրոնը մաքրող եզդիների հետ նույն երթուղայինով առավոտյան 06:30 հասնում էր «Երիտասարդական» մետրո, այնտեղից էլ ոտքով «Յամ-Յամ». «Քաղաքը դեռ քնած էր, իսկ առաջին հաճախորդների համար արդեն սուրճ էի եփում ու դոնաթներ դասավորում, — հիշում է Անահիտը, — հետո մենեջեր դարձա, իսկ այն մարդիկ, ում համար սուրճ էի պատրաստում՝ լավ ու մտերիմ ընկերներս»: Այնտեղ այդպես էր, բոլորը միմյանց ճանաչում էին: Երբ մեկն ուզում էր ծանոթ տեսնել, միանգամից «Յամ-Յամ» էր վազում: «Յամում» յուրաքանչյուրիս միշտ մեկը սպասում էր, նույնիսկ եթե չէր գիտակցում, որ հենց մեզ է սպասում: Եթե ծանոթներից ոչ մեկը ներսում չկար, մեկը փողոցով հաստատ անցնում էր, մեծ պատուհանների ներսի կողմից ձեռքով էինք անում ու ներս կանչում: «Կարելի է ասել, որ «Յամը» եղել է այդ տարիների կենդանի Ֆեյսբուքը, բայց շատ ավելի դրական սպեցիֆիկայով, — նշում է նկարիչ Նվարդ Երկանյանը, — հակառակ իր վիզուալ պարզության, «Յամը» շատ հարուստ էր հետաքրքիր զրույցներով, նոր գաղափարներով, նախագծերով: Հենց մտնում էիր «Յամ», միանգամից էնտուզիազմի տոկոսը արյան մեջ բարձրանում էր, անպայման տեսնում էիր ընկերներիցդ մեկին, նստում էիր ու սկսում էիք պլանավորել հերթական հանճարեղ նախագիծը, որը հեչ պարտադիր չէր, որ իրականանար: «Յամը» բացվում էր ժամը 8-ին, դա նշանակում էր, որ դասից առաջ այնտեղ սուրճ խմելը ամենօրյա պարտադիր ծրագրի մաս էր կազմում: Շատ հաճախ զրույցն այնքան էր կլանում, որ դասերի մասին մոռանում էիր, ու մնում էիր «Յամում», մինչև կուրսեցիներդ դասից դուրս գան ու միանան քեզ»:

Անօրինություն

Պրոսպեկտի «Յամի» վերջին օրը

Մի պահ եկավ, երբ «Յամ-Յամի» այցելուներն այնքան շատացան, որ անհնար դարձավ բոլորին ընդունելը: Որոշվեց, որ քանի որ «Յամը» արագ սպասարկման սրճարան է, այնտեղ գտնվելու առավելագույն ժամանակահատվածը 30 րոպեն է: Այդ մասին հայտարարություններ փակցվեցին բոլոր սեղաններին: Հաճախորդները հենց այդ հայտարարությունների թերթիկների վրա սկսեցին արտահայտել իրենց բողոքները` 30 րոպեն թղթի վրա դարձնելով 130, 230, կամ 80 կամ «տնօրինություն» բառի Տ-ն` Ա, արդյունքում ստանալով անօրինություն:

ու հաստատ էլի ինչ-որ բան կգրեի, եթե չփակվեր»: Թվում էր՝ «Յամը» անմահ է, բայց 2010-ին Միկան գնաց ԱՄՆ կրթական ծրագրով ու երբ վերադարձավ, տեսավ, որ «Յամ-Յամը» փակվել է. «Մարդիկ կատակով ինձ ասում էին՝ տեսա՞ր, մենակ դու էիր արդեն «Յամ» գնում, դրա համար հենց գնացիր Ամերիկա՝ տակ տվեցին, փակվեցին: Որոշ ժամանակ լրջորեն մտածում էի արտագաղթելու մասին, բայց հետո նոր տեղեր գտա սուրճ խմելու ու արտագաղթելու ծրագիրը կորցրեց իր ակտուալությունը»:

Գռա՜զ

2010 թվականին քաղաքում իսկապես սկսեցին տարօրինակ լուրեր պտտվել, իսկ մի օր էլ երևանցիները անմահ թվացող սրճարանի ապակեպատ դռանը հայտարարություն կարդացին. «Հարգելի «Յամ-Յամի» հաճախորդ. ս/թ հունիսի 1-ից մեր սրճարանը փակվելու կապակցությամբ հայցում ենք Ձեր ներողամտությունը և սիրով սպասում Ձեզ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գործող «Յամ-Յամ դոնաթս» սրճարանում…»: Մայիսի 29-ին վերջին անգամ հավաքվեցինք «Յամում»: Երեխեքը որոշեցին դրամարկղի հետևում լուսանկարվել: Նոր մենեջերը, ում «նոր Մուկուչ» էին անվանում, շատ բարկացավ, Անո ծյոծյան էլ սկսեց պաշտպանել իր վաղեմի ընկերներին: Արդյունքում նրան գործից

«Յամյամաբնակները» հաճախ գրազ էին գալիս, որ օրվա ցանկացած ժամին, երբ էլ սրճարան գան, Միքայել Զոլյանը սեղաններից մեկի շուրջ նստած է լինելու: Ու այն ժամանակ ուսանող, իսկ այսօր դասախոս Միքայելը, որպես կանոն, լինում էր «Յամում». «Ինչոր մեկը գռազով իմ շնորհիվ համբուրգեր էր շահել, մյուսը՝ հոթ-դոգ, բայց հետս էդպես էլ չկիսվեցին, — չի կարողանում մոռանալ Միկան, ինչպես չի կարող մոռանալ, թե ինչ կարևոր դեր խաղաց այս փոքրիկ սրճարանն իր կյանքում, — երրորդ կուրսում էի, երբ սկսեցի «Յամ-Յամ» գալ, էնտեղ գրեցի երկու կուրսային աշխատանքներս, դիպլոմայինը, դիսերտացիայի մեծ մասը,

Ո՞նց փակվել ա

հեռացրեցին, չնայած Հյուսիսային պողոտայի վրա գտնվող նոր սրճարանում պիտի շարունակեր աշխատանքը: Յամյամցիները, սակայն, շատ չանցած նոր աշխավայր Անո ծյոծյայի համար գտան (այսօր նա աշխատում է «Աչաջուր» սրճարանում): Որպես հիշատակ՝ յամյամաբնակներից մեկը՝ մենեջեր Հայկ Ասրիյանցն իր հետ տարավ «Բաց է/Փակ է» ցուցանակը և No Smoking զգուշացումը, մյուսը` դրամահավաքի համար նախատեսված ամանը: Դրանք այլևս ինտերյերի մասնիկներ չէին, գրեթե մասունքներ էին: Այդ օրը եկածներից Հյուսիսային պողոտա 1 հասցե հետո շատ քչերը գնացին՝ իրենց «Յամն» այլևս պատմություն էր: Այդպես էին փոխվում ժամանակները՝ հին տերերին փոխարինեցին նորերը, Մաշտոցի հին «Յամին» փոխարինեց նորը՝ Հյուսիսային պողոտայի վրա գտնվող սրճարանը, այն ունեցավ նոր հաճախորդներ, որոնց մեջ այլևս չկան հին «յամյամցիները»՝ իրենց սեփական աշխարհով ու մշակույթով: Գուցե նոր Երևանում այդ մշակույթի կարիքը չկա՞: Արվեստագետ Հարութ Ալպետյանը «Յամ-Յամը» առանձնապես չէր սիրում, բայց ամեն անգամ Մաշտոցի 39/12-ում գտնվող այժմյան օծանելիքների խանութի մոտով անցնելիս մտնում ու հարցնում է՝ «Կներեք, սա «Յամ-Յամն» ա՞… Ոոոոո՞նց, «Յամը» փակվել ա՞»:

52 53

Հուլիս-օգոստոս 2013

Լենա Գևորգյան Նվարդ Երկանյան, Սարհատ Պետրոսյան



Քաղաք Պեղումներ

Սերնդեսերունդ 2003 թվականին Հանրապետության հրապարակի ողջ տարածքում սկսվեցին բարեկարգման շինարարական աշխատանքներ: Ասֆալտապատ վերին շերտը հեռացնելիս, սակայն, ի հայտ եկան քարե պատերի մնացորդներ, սև ու կարմիր տուֆի մշակված սալիկներ, կղմինդրներ, կավանոթի բեկորներ, տուֆից պատրաստված ջրատար խողովակներ:

Գ

իտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջնադարի հնագիտության բաժնի վարիչ Գրիգոր Կարախանյանը և աշխատակիցներ Աղավնի Ժամկոչյանն ու Ֆրինա Բաբայանը տեղում պեղումներ իրականացրեցին: Դրանց արդյունքում հայտնաբերեցինք հրապարակի և հարակից փողոցների ասֆալտի տակ պահպանված 17-րդ դարին պատկանող և անցյալ դարասկզբին քանդված շենքերի նկուղային հարկաբաժիններ: Քառակուսի հատակագծով սրահի տարբեր բաժանմունքները ստեղծվել են խաչվող թաղերով ավարտվող միջնապատերի շնորհիվ: Ինչպես վստահեցնում են հնագետները, իրենց նյութերից ելնելով կարելի է եզրակացնել, որ հրապարակում բացահայտված կառույցները 17-րդ դարի այն շենքերի նկուղներն են, որոնք տեղ են գտել ֆրանսիացի ճանապարհորդներ Ժան Բատիստ Տավերնիեի և Ժան Շարդենի` Երևանի համայնապատկերներում: Գտածոները նաև խոսում են այն մասին, որ 17-18-րդ դարի Երևանը պատահական քաղաք չէր, այլ առևտրատնտեսական կենտրոն: Սակայն քաղաքի կենտրոնում պատահաբար բացված այս պատմական գանձարանը լիարժեք ուսումնասիրել չհաջողվեց. հնագիտական ջոկատը հասցրեց հետազոտել բացված փոսորակներից միայն երեքը: Ինչպես հիշում է Ֆրինա Բաբայանը, հապճեպ կատարված բարեկարգման աշխատանքների արդյունքում հրապարակի կենտրոնում կառուցվեց հայտնի խճանկարը: «Իսկ մեր կողմից պեղված տարածքները ծածկվեցին հողով ու ավազով: Մինչդեռ այդ կառույցները ներկայացնում են շինարարական արվեստի կարևոր ժամանակահատված, որը մեզանում քիչ է ուսումնասիրված»: Ի դեպ, այն ժամանակ նույնպես Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանը այս իրադարձությունները մեկնաբանեց այսպես. «Նախ դրանք հուշարձաններ չեն, այլ նախկին Աստաֆյան փողոցի քանդված շենքերի նկուղները: Մյուս կողմից, դրանք չեն քանդվել, ավազով լցվել են` ի պահ տրվելով հաջորդ սերունդներին»: Տասը տարի անց հայտարարվեց Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթ, որի գլխավոր նպատակներից մեկը` ըստ Նարեկ Սարգսյանի, հրապարակի ստորգետնյա ուրբանիզացիան է: Ինչ կմնա հաջորդ սերունդներին` դեռ հայտնի չէ:

54 55

Հուլիս-օգոստոս 2013


Արեգ Դավթյան` Մեդիամաքս-ի «Երևան. XX դար» հատուկ նախագծի նյութերի հիման վրա Հայկ Բիանջյան


Քաղաք Հուշեր

Իրավիճակի գերիները Հայրենական մեծ պատերազմից հետո հազարավոր գերմանացի ռազմագերիներ են ապրել ու աշխատել Խորհրդային Միության քաղաքներում: Նրանցից շատերին վիճակվել է տարիներ անցկացնել Երևանում ու հայաստանյան այլ քաղաքներում: Նրանք արդեն վաղուց իրենց հայրենիքում են, բայց գերմանացիների որակյալ աշխատանքի և հետաքրքիր խառնվածքի մասին պատմություններն ու հիշողությունները դեռ պահպանվում են տեղացիների հուշերում:

Դերենիկ Սարգսյան, 81 տարեկան

Պատերազմը նոր էր վերջացել, ես 18-19 տարեկան տղա էի: Այսօրվա պես հիշում եմ` ինչպես էին Սևանի Գոմաձոր գյուղում գերմանացի գերիները կառուցում Սևանի ՀԷԿ-ը: Շենքում, որտեղ հորեղբայրս էր ապրում, տեղակայվեց «Սևանգէսստրոյը», որտեղ շուրջ 300 գերմանացի գերի էր աշխատում: Տարիներ շարունակ, ամեն օր` վաղ առավոտյան, նրանք խմբով բարձրաձայն երգելով գալիս էին շինհրապարակ ու սկսում շախտաներում աշխատել, որոնք երեքն էին ու գտնվում էին տարբեր տեղերում: Գերիները շախտաներում թունելներ էին փորում, որոնք պետք է գային ու միանային իրար: Ոսկերչի աշխատանք էր, սխալվել չէր կարելի: Այդ 3 թունելի միջով Սևանի ջուրը պետք է գար միանար, որպեսզի պտտվեր ու հոսանք ստացվեր: Գերիներն արեցին այդ աշխատանքը: «Սևանգէսում» հայրս որպես վարորդ էր աշխատում: Մովսիսյան ազգանունով շինղեկ կար. շատ խիստ ու ազդեցիկ մարդ էր: Այդ տարիներին մեր կողմերում գրեթե չհանդիպող ինչ-որ ամերիկյան մակնիշի մեքենա ուներ: Մովսիսյանն իր մեքենան վստահում էր միայն Հանց անունով մի գերմանացի գերու: Հայերը լավ էին վերաբերվում գերիներին, խղճում էին, լավ կերակրում էին: Հիշում եմ գերմանացիների նիստ ու կացը: Նրանք ալյումինե հացամաններ ունեին ու ճաշի ժամին չխկչխկացնելով հաց էին ուտում: Լինում էին դեպքեր, որ շախտաների մեջ գերիները վթարի էին ենթարկվում: Գետնափոր թունելներից հանում էին գերու արյունոտ մարմինն ու սկսում բուժօգնություն ցույց տալ: Գերմանացիները, երբ գերու կարգավիճակում էին, շատ խեղճացած էին, մաշված զինվորական շինելներով կոտրված մարդիկ էին: Այդ գերիների մեջ շատ արհեստավորներ կային, ովքեր կարողանում էին տարբեր նյութերից գեղեցիկ բեզդելուշկաներ պատրաստել: Մերոնք հաճախ էին նրանց դիմում նման բաներ պատրաստելու համար և փոխարենը նրանց լրացուցիչ կերակուր էին տալիս:

56 57

Հուլիս-օգոստոս 2013

Մի բանն է զարմանալի. նույնիսկ գերության մեջ գերմանացին մնում է գերմանացի: Նրանք չափից դուրս պատասխանատվությամբ, կարգ ու կանոնով և բարձր վարպետությամբ էին կատարում Սևանի ՀԷԿ-ի սարսափելի ծանր շինարարական աշխատանքները: Երբ նրանց տուն էին ճանապարհում, նրանք մեր տուն շրջանակի մեջ դրած հայելի նվեր բերեցին` ի նշան շնորհակալության ու լավ վերաբերմունքի:

Պիղատոս Սարգսյան, 82 տարեկան

Գյումրիում շատ գերմանացի գերիներ կային: Տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին` բժիշկ, գիտնական, արհեստավոր: Ինչքան ախմախ գործ կար՝ նրանք էին անում: Տանջված, հոգնած, խեղճ մարդիկ էին ու գիտակցում էին, որ միշտ պետք է հնազանդ լինեն, եթե ուզում են ողջ մնալ ու հասնել իրենց երկիր: Գյումրիում Վարդապետի բաղ կոչվող մի այգի կա: Մենք երեխաներ էինք և այդ այգիներում կով, ոչխար էինք պահում: Գերմանացի գերիները մոտենում էին ու խնդրում, որ թողնենք մեր կովը կամ ոչխարը կթեն ու մի բաժակ կաթ խմեն: Համաձայնվում էինք, եթե մեզ իրենց պատրաստած զարդերից էին նվիրում: Նրանց մեջ Հենրիխ Ֆայնբերգ անունով մանկական բժիշկ կար: Հոյակապ մարդ ու մասնագետ էր: Առանց որևէ բժշկական գործիքի, ախտորոշման կամ ռենտգենի, կարող էր նայել հիվանդին ու մաթեմատիկական ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունը: Երբ 1947թ. գերիներին պետք է զորացրեին Գերմանիա, գյումրեցիները խնդրեցին պետությանը, որպեսզի այդ բժշկին չթողնեն գնա: Պետությունը նրան տուն, մեքենա և աշխատանք տվեց, և Հենրիխ Ֆայնբերգը համաձայնվեց մնալ Հայաստանում ու աշխատեց շատ երկար տարիներ: Նա բացի հիվանդությունն ախտորոշելուց` մարդու դեմքին նայելով գուշակում էր, թե ինչպիսի մարդ կլինի նա: Երբ որդիս 4 տարեկան էր, բժիշկը նկարագրեց, թե նա ինչպիսին կլինի մեծ հա-

սակում ու այդպես էլ եղավ: Տղաս շատ երշիկ էր կերել և թունավորվել էր: Հայրս նրան տարել էր գերմանացու մոտ: Փորացավը միանգամից բուժելուց հետո, նա հորս հարցրել էր` այս երեխայի ծնողները գո՞ղ են: Հայրս ասել էր`ո՛չ, երեխան իմ թոռն է, հայրը իմ տղան է ու շատ աշխատասեր մարդ է: Բժիշկն ասել էր, որ, միևնույն է, փոքրիկ տղան երբ մեծանա, ծույլ, ալարկոտ, պարազիտ մարդ է դառնալու: Ու այդպես էլ եղավ: Հակառակ իմ աշխատասիրությանը, տղաս ալարկոտի մեկն է: Հենրիխ Ֆայնբերգն ասում էր` մարդը կարող է 100 տարուց ավելի ապրել առանց դեղի ու բժշկի, եթե նա սիրում է աշխատել և աշխատում է:

Գագիկ Սահակյան, 75 տարեկան

Հայաստանում միայն գերմանացի գերիներ չէ, որ կային, այլ նաև ռումինացիներ, բուլղարացիներ, հարավսլավացիներ, հունգարացիներ: Նրանց հիմնականում բանվորական աշխատանքների մեջ էին օգտագործում: 1946-47 թվականներին ես 9 տարեկան էի ու հիշում եմ, որ գերմանացի գերիները գլուխ սոխ շատ էին սիրում: Դե մենք էլ երեխա էինք, տնից սոխ ու հաց էինք գողանում ու տալիս էինք գերիներին, որպեսզի նրանք մեզ համար շինարարության փայտի մնացորդներից տուրնիկներ կամ ուրիշ խաղալիքներ սարքեին: Այդ տարիներին Մոսկովյան և Իսահակյան փողոցները որպես այդպիսին չկային, ու մենք այդ տարածքում ֆուտբոլ էինք խաղում: «Նաիրի» կինոթատրոնն էլ չկար: Հենց գերիները փորեցին կինոթատրոնի հիմքը և կառուցելով հասան համարյա 1-ին հարկին: Գերիները փորեցին նաև Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի ու Ֆիլհարմոնիկի շենքերի հիմքերը: Մոնումենտում մեծ ծառատունկ արեցին, Հաղթանակի կամուրջն ու Արտաքին գործերի նախարարության շենքը սարքեցին: 1947-ին նրանց ազատություն տրվեց: Գերմանացիների մեջ դերձակները շատ էին՝ նոր ու գեղեցիկ հագուստ կարեցին ու գնացին իրենց երկիր:


Գերիները շատ որակով աշխատանք էին անում: Նրանք գլուխ պահել չգիտեին, վատ գործ անել` նույնպես: Ֆիլհարմոնիկի շենքի կառուցման ժամանակ խճաքարը լվանում, փոշին հանում էին վրայից, հետո նոր շաղախում էին ցեմենտ-բետոնի հետ, որ հիմքն ավելի ամուր լինի: Մենք` հայերս, շատ բան սովորեցինք նրանցից: Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի կառուցման ժամանակ գերիներից մեկը հոգնել քնել էր աշխատանքի ընթացքում: Նրանց ղեկավարը շարք էր կանգնեցրել բոլորին ու տեսել` մեկը չկա: Վախեցել էր, խառնվել իրար, մտածում էր՝ փախուստ է գրանցվել: Բայց ահագին ժամանակ անց տեսան, որ նա պարզապես քնել էր: Մի հուզիչ պատմություն եմ հիշում: 40-ականներին հայ տղա էր ապրում «Երիտասարդական պալատի» մոտի սեփական տներից մեկում: Նա միշտ օգնել էր գերիներից մեկին ուտելիքով, հագուստով, վերաբերմունքով: 2000թ. այդ գերմանացին Հայաստան էր եկել հատուկ տղային գտնելու և շնորհակալություն հայտնելու: Պատմում են նաև, որ գերմանացի գերիներից մեկը 70-ականներին, երբ Հայաստան է եկել, Մոնումենտում գտել ու ճանաչել է իր տնկած ծառը, փաթաթվել է ծառին ու լաց եղել:

նում էին, գերիները հացի հոտը առնում էին, գալիս նրանց մոտ ու խեղճացած ասում` մալա խլեբ, մալա խլեբ: Հացը քիչ էր նրանց համար, հաց էին ուզում մեզնից, մենք էլ տալիս էինք: Էդ նույն տարածքում մինիստրների հանգստյան տուն կար, ու բոլոր մինիստրների համար գերիներն էին կոստյումներ կարում:

Աշխեն Հարությունյան, 80 տարեկան

1949-ին, երբ ես 6-7 տարեկան էի, Կիրովականում գերմանացի գերիներ կային, ու մենք նրանց համար տնից հաց էինք գողանում, տալիս էինք, որ ուտեին: Ես առաջին անգամ հենց այդ գերիների մոտ տեսա մի խաղալիք, որը հետագայում արդեն պատրաստեցին Սովետական Միության գործարաններում: Խաղալիք կոչվածն իրենից ներկայացնում էր 2 փոքրիկ ձող, որոնք վերևից իրար միացած էին պարանով: Պարանի վրա կրկեսային հագուստով տիկնիկ էր կախված: Երբ կոճակը սեղմում էիր, տիկնիկը պտտվում էր պարանի վրա: Այդ տարիներին էր, որ գերիները Կիրովականում ջրատար կառուցեցին: Մայմեխ կոչվող բարձր սարից նրանք խողովակներով ջուրը հասցրին քաղաք: Մինչև

1945-ին գերմանացի գերիներ շատ կային Երևանում: Համարյա սաղն էլ ջահել, սիրուն, խեղճ մարդիկ էին ու միշտ աշխատում էին: Էս սեղանը հենց գերիներն են սարքել: Կարծեմ 5 թե 10 ռուբլի փող են ուզել դրա համար, դե, որովհետև իրանք դրանով էին ապրում: Տես, թե քանի՜ տարվա սեղան ա, բայց մինչև հիմա հլը կա, մի հատ մեխ չի մեխվել վրան էսքան վախտ: Մենք ամեն օր հաց ենք ուտում էս սեղանի վրա, էս սեղանի վրա ինչքա՜ն ուրախության առիթներ են նշվել: Նույնիսկ գերիներից մի քանիսի անունները մինչև հիմա հիշում եմ` Էռնեստ, Վիլիկ: Նորագյուղի Չէկի բաղերի մոտով հենց որ կանայք հաց առած անց-

Վաղարշակ Ղարիբյան, 88 տարեկան

Նախկին Կանազ թաղամասում` ներկայիս Ռայկոմի և Քանաքեռի ՀԷԿ-ի տարածքում, գերմանացի գերիներ էին ապրում պատերազմի ժամանակ: Գերիներին օգտագործում էին ամենատարբեր աշխատանքների մեջ: Հիշում եմ, որ պարբերաբար Գերմանիայից ինչոր գերմանացի բժիշկներ էին գալիս ու տեղում ստուգում էին գերմանացի գերիների առողջական վիճակը: Այսինքն՝ գերիների նկատմամբ վերաբերմունքը շատ լուրջ էր: Պլանի գլխից Մոնումենտ բարձրացող ճանապարհը և Մոնումենի պատ կոչվածը գերիներն են կառուցել: Ի՜նչ լավ էին աշխատում նրանք, ի՜նչ ուշադիր, որակով: Տեսնո՞ւմ եք, մինչև հիմա դեռ այդ պատից ոչ մի քար չի պոկվել-ընկել:

Աքիլես Մարտիրոսյան, 69 տարեկան

հիմա էլ 60-70%-ով նրանց կառուցած ջրատարն են օգտագործում Կիրովականում: Դա իսկապես շատ դժվար աշխատանք էր և բավականին երկար տևեց: Այն ժամանակ տեխնիկա չկար, կամ գրեթե չկար, և գերիները ստիպված էին ձեռքով փորել մոտ 15 կմ երկարությամբ տրանշեներ: Բացի այդ, գերիները փայտե տակացուներով շատ ամուր կոշիկներ էին պատրաստում և՛ իրենց, և՛ կիրովականցիների համար:

Արմեն Հայրապետյան, 34 տարեկան

Սամսոն պապիկս 10 տարի զինվորական ծառայության մեջ է եղել: Նախքան Հայրենականը կռվել է ֆիների, Հայրենականին` գերմանացիների դեմ: Երբ նրան Պարսկաստան են տարել, շատ պատահական հանդիպել է ավագ եղբորը, ով նույնպես զինվոր էր: Պատահականությո՞ւն է սա, թե աշխարհն է կլոր, չգիտեմ: Մի օր Բելոռուսիայում Սամսոն պապիկը Հայկական պարի անսամբլի համերգի աֆիշան է տեսնում: Հուզվում, լաց է լինում… Հրամանատարը, երբ իմանում է հուզմունքի պատճառը, «ուվալնենի» է տալիս նրան, ու զինվորը ներկա է գտնվում հայկական պարի խմբի համերգին: Պատերազմի տարիներին Երևանում շատ գերիներ կային: Երևանի կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը, Պլանի գլխից դեպի Մոնումենտ տանող ճանապարհը ու էլի շատ շենք-շինություններ, ճանապարհներ են կառուցել գերիները: Սամսոն պապը խղճում էր նրանց ու պարբերաբար ապահովում ուտելիքով: Ի նշան շնորհակալության` գերիները նրան մի մատանի են նվիրում ու ասում, որ այն մաքուր ոսկուց է: Բայց ինչպես հետո պարզվեց, մատանին ամենասովորական մետաղից էր, կամ ինչպես պապիկը ասում էր` ժեշտից էր: Սակայն իրականում մատանու արժեքը մետաղի տեսակով չէր պայմանավորված: Պապի համար այն ժեշտից մատանի էր` ամենաբարձր հարգի ոսկու արժեքով:

Սոնա Խաչատրյան Վիլյամ Կարապետյան


Քաղաք Օրեցօր

Հուլիս–օգոստոս Գետառի վարարման, Դրամատիկական թատրոնի ու «Նաիրի» կինոթատրոնի բացման, կրկեսի կառուցման, ինչպես նաև տարբեր տարիների հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած երևանյան այլ իրադարձությունների մասին: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ: Հուլիսի 1, 1919

Անգլիական այգում բացվեց մանկական հրապարակ, որտեղ երեխաները կարող էին օգտվել շարժական խաղերից, զբաղվել քայլերգով, նկարչությամբ, զամբյուղահյուսությամբ, մարմնամարզությամբ, պարերով և այլն:

Հուլիսի 30, 1921

Քաղլուսավորության գլխավոր վարչությունը հաստատեց ավտոմոբիլների վրա շարժական կինեմատոգրաֆի նախագիծը: Այդ կերպ գյուղացիության լայն շրջանակներին հնարավոր էր մատչելի դարձնել կինոն: Ավելի վաղ կազմակերպվել էին բացօթյա կինոդիտումներ Արհեստակցական միության շենքի առջև:

Հուլիս 29, 1925

Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որը նվիրված էր համալսարանի երեք մեծ մասնաշենքերի հիմնադրմանը: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը մանրամասն ներկայացրեց հատակագիծը: Հիմնադրման ակտը մետաղյա անոթի մեջ դրվեց շենքի հիմքում:

Հուլիսի 5, 1933

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Թիֆլիսից ժամանած առաջին ինքնաթիռը: Ավելի ուշ՝ հուլիսի 18-ին, բացվեց Երևան-Լենինական առաջին օդային գիծը: Օդանավակայանը գտնվում է Երևանի կենտրոնից 7,3 կմ հեռավորության վրա և ներկայումս օգտագործվում է ռազմա-օդային ուժերի, ինչպես նաև մասնավոր ձեռնարկությունների կողմից, որոնք չարտերային ուղղաթիռային թռիչքներ են իրականացնում երկրի ներսում:

← Պետական համալսարանի «Սև շենքը»

→ Թիֆլիսից Երևան ժամանած առաջին ինքնաթիռը

Հուլիսի 14, 1943

Հանդիսավոր կերպով բացվեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղը: Առաջին գիտական նստաշրջանը նախագահում էր ակադեմիկոս Լևինսոն Լեսինգը: Ակադեմիայի հիմնադիրներից մեկը և առաջին նախագահը Հովսեփ Օրբելին էր: 1947-1993 թվականներին՝ ակադեմիան նախագահել է Վիկտոր Համբարձումյանը: Գիտությունների ազգային ակադեմիան միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ:

Հուլիսի 5, 1934

Բացվեց «Նաիրի» կինոթատրոնի ամառային դահլիճը: «Նաիրին» Երևանի ամենահին կինոթատրոնն է, որը 1920-50-ական թվականներին գտնվել է Ամիրյան փողոցում` ներկայիս Արտաքին գործերի նախարարության շենքի աջ թևի տեղում։ Կինոթատրոնն ունեցել է փակ և բաց` ամառային դահլիճ։ 1952-1954 թվականներին կինոթատրոնը տեղափոխվել է Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում Թամանյանի նախագծով կառուցված նոր շենք։

Հուլիսի 2, 1946

Վերսկսվեց արտասահմանից ներգաղթող հայերի ժամանումը Հայաստան: Լենինականի, Երևանի և մյուս երկաթուղային կայարաններում տեղի ունեցան միտինգներ՝ հայրենադարձների առաջին խմբի Հայաստան ժամանելու առիթով: Իսկ արդեն ամսվա վերջին՝ հուլիսի 29-ին, Երևանում տեղի ունեցավ արտասահմանից ներգաղթած երիտասարդության հետ հանդիպման երեկո:

58 59

Հուլիս-օգոստոս 2013

↓ Կինո «Նաիրիի» առաջին շենքը Ամիրյան փողոցի վրա


→ Գետառի վարարման հետևանքները

Հուլիսի 3, 1961

Տեղի ունեցավ Կոմիտասի փողոցի և Թբիլիսյան խճուղու միջև տրամվայի նոր գծի բացմանը նվիրված հանդիսավոր միտինգ: Ձիաքարշով տրամվայներն առաջին անգամ հայտնվել են Երևանում՝ 1933 թվականին: Իսկ վերջին տրամվայը Երևանը լքել է 2004-ին:

Օգոստոսի 14, 1873

Երևանում սաստիկ կարկուտի և անձրևների հետևանքով հեղեղ առաջացավ, որի հետևանքով զոհվեց 20 մարդ: Անձրևաջրերից վարարած Գետառը, դուրս գալով ափերից, ողողեց ողջ քաղաքը, բացի բարձրադիր Կոնդից և Նորքից: Գետառի հետ կապված մեծ ջրհեղեղներ եղել են 1873, 1923, 1924, 1946,1947 և 1950 թվականներին:

Օգոստոսի 28, 1910

↓ Առաջին պետական դրամատիկական թատրոնի շենքը

Երևանի կրկեսի այն ժամանակվա տնօրեն Պ. Եսիկովսկին դիմեց քաղաքային վարչությանը՝ կրկեսի համար Շուկայի հրապարակում՝ Անգլիական այգու մոտ, շինություն կառուցելու խնդրանքով: Կրկեսի առաջին շենքը փայտաշեն էր: 1939-ին դրա տեղում արդեն կառուցվեց նոր շենք, որն էլ իր հերթին հիմնովին վերակառուցվեց ու նորոգվեց 1962-ին: Մինչև վերջերս կրկեսն աշխատում էր հենց այս շենքում: 2012-ի սեպտեմբերին այն պայթեցվեց և այժմ դրա տեղում կառուցվում է նորը, որը նախորդի համեմատ 1200-ի փոխարեն ընդունելու է միաժամանակ 2000 հանդիսատես, շենքի ընդհանուր տրամագիծը մեծանալու է 6-10 մետրով:

Օգոստոսի 8, 1920

Երևանի սպորտային ընկերությունը կազմակերպեց իր առաջին ֆուտբոլային հանդիպումը: Մրցեցին Երևանի ընկերության անդամները և Ալեքսանդրապոլի ֆուտբոլիստները: Խաղին ներկա էին կառավարության նախագահ Հ. Օհանջանյանը, պառլամենտի նախագահ Ա. Սահակյանը, Երևանի քաղաքագլուխ Մ. Մուսինյանը: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով՝ հոգուտ Երևանի ֆուտբոլիստների:

Օգոստոսի 16, 1921

ՀՍԽՀ ժողկոմխորհի որոշմամբ՝ Երևանում հիմնադրվեց առաջին պետական դրամատիկական թատրոնը, որի կազմակերպումը հանձնարարվեց Լևոն Քալանթարին: Թատրոնը բացվեց Սունդուկյանի «Պեպո» պիեսի բեմադրությամբ: Թատրոնի ստեղծագործական կազմի հիմքը Թիֆլիսի Ստեփան Շահումյանի անվան «Որոնումների թատրոնն» էր, որը 1921 թվականին երևանյան հյուրախաղերի ընթացքում արժանացած բուռն ընդունելությունից հետո հրավիրվեց աշխատելու նորաստեղծ Խորհրդային Հայաստանի առաջին պետթատրոնում։ Թատրոնը սկզբնական շրջանում, մինչև 1938 թվականը, գործել է Ստ. Շահումյան 4 հասցեում, այժմ` Վազգեն Սարգսյան 7՝ «Մարիոտ» հյուրանոցի և Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տեղում։

Նե Թադևոսյան Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան


Քաղաք Կադրերի բաժին

Ջրավաճառ տղա, 1910-ականներ

hinyerevan.com

↓ Ջուր վաճառող տղայի արձանը, 1970-ականներին

Այսօր դժվար է պատկերացնել, բայց դեռ հարյուր տարի առաջ Երևանը լրջագույն խնդիրներ է ունեցել ջրամատակարարման հետ: Թեպետ հարցի լուծման շուրջ սկսել են լուրջ զբաղվել դեռևս 1870-ից, սակայն վերջնական լուծումը տրվեց 1909-ին միայն, երբ ձեռնարկվեցին աշխատանքներ՝ Քառասուն աղբյուրի ջրերը մինչև քաղաք հասցնելու համար: Հարկ է նշել, որ ծրագրի ֆինանսավորումն իրենց վրա վերցրեցին քաղաքի մի քանի մեծահարուստ ընտանիքներ: Ջրագծի բացումը տեղի ունեցավ 1911-ի դեկտեմբերի 23-ին, քաղաքի տարածքում սկսեցին գործել 9 աղբյուրներ: Այդուհանդերձ, ամբողջությամբ հարցը չլուծվեց: Աղբյուրների մոտ գոյանում էին հերթեր, հատկապես՝ ամառվա տապին: Այդպես գործ առաջացավ ձեռներեց տղաների համար, որոնք օրվա ապրուստ էին հայթայթում՝ շրջելով քաղաքով ու ծարավ մարդկանց վաճառելով մի կուլա կամ մի գավաթ սառը ջուր։ Գովազդային ամենապարզ եղանակը

60

Հուլիս-օգոստոս 2013

երգն էր: Ջրավաճառ տղաների երգերը նախապատերազմյան Երևանի քաղաքային կոլորիտի ամենավառ կետերից էին: Երգը կարող էր այսպիսի բառեր ունենալ. …Իմ կուլայով այս պուճուր Ջուր եմ ծախում, Երևանի սառը ջուր, Ջուր խմեցեք` սառը ջուր, Որ հաց առնեմ մի պուճուր… Երգի տարբերակներից մեկը «Սառը ջուր» վերնագրով հետագայում ձայնագրեց երգիչ Հարութ Փամբուկչյանը, իսկ 1970-ին, երբ ջրի հարցը մայրաքաղաքում թերևս լուծված էր, ջրավաճառ տղաների հիշատակին Կոմայգու հարևանությամբ կանգնեցվեց Հովհաննես Բեջանյանի «Ջրավաճառ տղան» բրոնզե արձանը:




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.