![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/fea076a4c7e80dfcf0bf63a483e76474.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/90474f378b78eb97179cde67e15b756b.jpeg)
ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԶՈՐԱՑՈՒՄ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ.
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/d73c0181107ee9c94dba05a1ea12d4f9.jpeg)
Ընտանեկան բռնությունը Հայաստանում ազդում է 4 կնոջից 1-ի վրա: Մենք դա փոխելու առաքելություն ունենք: Մենք հավատում ենք, որ Ձեր աջակցությամբ կարող ենք զգալիորեն բարելավել Հայաստանում կանանց կյանքը՝ մեր գործունեությա ժամանակահատվածում: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Շապիկի ձևավորումը՝ Անի Ասրիբաբայանի Լուսանկարը՝ Olive Branch Arts-ի։
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/3830dc0247ab7a920002f8f4355f7def.jpeg)
Հարգելի ընկերներ և աջակիցներ, Ձեզնից շատերը եղել են մեր կողքին՝ վերջին 12 տարվա ընթացքում: Այս կարճ ժամանակահատվածում մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ շատ անելիքներ ունենք: Այս տարի մենք գրանցեցինք դեպքերի ամենամեծ քանակը, և ձեր առատաձեռն աջակցության շնորհիվ կարողացանք ռեկորդային թվով կանանց և երեխաներին առաջարկել տարատեսակ ծառայություններ և ապահով կացարան : Եվ դա կանխատեսելի էր Հայտնի փաստ է, որ երբ կան օրենսդրություն և ծառայություններ, որոնք պաշտպանում են բռնության ենթարկվածներին, ավելի շատ է օգնութուն հայցող կանանց թիվը: 2017 թվականին ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից հետո, մենք ականատես եղանք դեպքերի թվի 362% աճի: Թեև ակնկալում էինք, որ ավելի շատ կանայք կդիմեն, սակայն երբեք չէինք սպասում, որ կբախվենք Քովիդ-19 համավարակի և 2020 թվականի ավերիչ Արցախյան պատերազմի հետ, որոնք երկուսն էլ ուղղակիորեն ազդեցին մեր աշխատանքի վրա։ Ցավոք, 2020 թվականից ի վեր մեր բարձր ռիսկային դեպքերի տոկոսը կրկնապատկվել է։ Այժմ յուրաքանչյուր 4 կնոջից 1-ը գալիս է մեզ մոտ, երբ կյանքը չափազանց վտանգված է: Այնուամենայնիվ, մենք լավ նորություններ ունենք: Հայաստանում կանայք այնքան էլ երկար չեն սպասում, որպեսզի նրանց օգնության ձեռք մեկնեն։ Մինչև 2020 թվականը կանայք մեզ մոտ էին գալիս միջինը 30 տարեկանում՝ երկար տարիներ բռնության ենթարկվելուց հետո: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս միտումը կտրուկ փոխվել է։ Այժմ մեր ծառայություններից օգտվող կանանց միջին տարիքը 20 տարեկանն է: Չնայած դեպքերով ծանրաբեռնվածությանը, մենք մեծապես կենտրոնանում ենք նաև կանխարգելման գործընթացների վրա: Որպես ընտանեկան բռնության ոլորտային փորձագետներ՝ Եվրոպայի խորհրդի կողմից մեզ պատվիրակվել է վերապատրաստել իրավապահ համակարգի ներկայացուցիչներին և սոցիալական աշխատողներին: Ընտանեկան բռնության մասին օրենքում և քրեական օրենսգրքում մեր առաջարկած փոփոխությունները ներառվել են խորհրդարանում ներկայացված փոփոխությունների փաթեթում։ Մեր ազդեցիկ համբավը, որպես Հայաստանում ընտանեկան բռնության օրինակելի կենտրոն, հաստատվել է ոչ միայն մեր մասնագիտական էթիկայի շնորհիվ, այլև այն կանանց, որոնց մենք ծառայություն ենք մատուցում, ինչի արդյունքում նրանք փթթում են: Նրանցից շատերը վերականգնվել և առաջընթաց են գրանցել իրենց կարիերայում: Մեր աջակցությունը ստացած կանանց չորսից երեքը չի վերադառնում բռնարարների մոտ: Նրանք, ովքեր վերադառնում են, հաճախ դարձյալ գալիս են մեր ծառայություններից օգտվելու և, ի վերջո, կոտրում բռնությունների և չարաշահումների շղթան: Մենք սա համարում ենք մեծ հաջողություն։ Այս ամենը հնարավոր է դառնում ձեր աջակցությամբ: Շնորհակալություն մեր կողքին լինելու համար։ Ե խ ի մ Մարո Մաթոսեան Գործադիր տնօրեն
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/5c2f15efd59bd07652ca6d82c31f5f3b.jpeg)
2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Լուսանկարը՝ Olive Branch Arts-ի։
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/f77bbe296c08d5145cf811a919cc4342.jpeg)
ՄԵՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ Մենք փոփոխություններ ենք կատարում երեք հիմնական ոլորտներում. Մենք տրամադրում ենք համապարփակ ծառայություններ՝ կանանց և երեխաներին: Մենք խթանում ենք առողջ, հարգալից և ոչ բռնի հարաբերությունները: Մենք զորեղացնում ենք ինստիտուցիոնալ արձագանքը՝ ընտանեկան բռնությանը։ Լուսանկարը՝ Olive Branch Arts-ի։ 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/fea076a4c7e80dfcf0bf63a483e76474.jpeg)
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Կանանց աջակցման կենտրոնը Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման և պայքարի եզակի կառույց է: Մենք աշխատում ենք տուժածներին պաշտպանելու, վերականգնելու և հզորացնելու, ինչպես նաև բռնության շուրջ լռության մշակույթին նպաստող իրավական, կրթական և սոցիալական միջավայրը փոխելու ուղղությամբ :
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/b9fba0ff9882b8948f1e9b09a06d4bfd.jpeg)
ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔՆԵՐ 2022 թվականին 203 կին և երեխա ապահով ապաստան է ստացել՝ վերակառուցելով կյանքը՝ բռնությունից դուրս։ 984 կին և երեխա ստացել է վերականգնողական ծառայություններ, խորհրդատվություն և իրավաբանական օգնություն։ 90 կին ձեռք է բերել տնտեսական անկախություն՝ մասնագիտական ուսուցման կամ սեփական բիզնեսը սկսելու միջոցով: 151 կին ստացել է հագուստ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր՝ հասարակություն վերաինտեգրմանը նպաստելու նպատակով։ 196 կին և երեխա ստացել է բժշկական օգնություն, որպես ֆիզիկական առողջության ու բարեկեցության աջակցություն։ Լուսանկարը՝ Olive Branch Arts-ի։
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/415a36b92e9e6f0a22d2313d21c910cc.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/5443eace147539930454c9d541067b95.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/f2db149d093e57c0bbac7ec5de176c56.jpeg)
ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ 2022 թվականին մենք վերապատրաստել ենք 25 սոցիալական աշխատողի, 125 ոստիկանի և 40 աշխատակցի՝ հհ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունից, թե ինչպես պատշաճ կերպով հասցեավորել ընտանեկան բռնությունը՝ օգտագործելով զոհակենտրոն մոտեցում։ Մենք բարձրացրել ենք ընտանեկան բռնության մասին իրազեկվածությունը հեռուստատեսային ելույթների, սոցիալական ցանցերի և տեղական և միջազգային համաժողովների միջոցով: Մենք նաև հրապարակել ենք ուղեցույցներ և հետազոտություններ՝ ազգային քաղաքականությունների և ընթացակարգերի բարելավման նպատակով, բռնության ենթարկվածներին ու նրանց ընտանիքներին առավել արդյունավետ աջակցելու համար: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/eefdea72fc26e2898dde5aa4738053f6.jpeg)
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Մենք հպարտ ենք, որ Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համահիմնադիր անդամն ենք, որը բաղկացած է Հայաստանի 10 մարզում գործող կանանց կազմակերպություններից: Մենք առաջատար դեր ենք ստանձնել Հայաստանում ընտանեկան բռնության արձագանքման ամրապնդման գործում՝ վերապատրաստման, մենթորության և մարզային աջակցման կենտրոնների անձնակազմին զորեղացնելու միջոցով: Այս տարի մենք խորհրդակցեցինք Ոստիկանության հետ, որպեսզի բարելավվեն նրանց ուղղորդման ընթացակարգը և ռիսկերի գնահատման հարցաշարը, որն օգտագործվում է վտանգի մակարդակը որոշելիս: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և խորհրդարանի անդամների հետ միասին պատրաստել ենք նաև ընտանեկան բռնության օրենքում փոփոխությունների նախագիծը։ Լուսանկարը՝ ՀՀ Ազգային ժողովի կայքէջի
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/c8336cf914bcf6428050207b6c8b01c1.jpeg)
ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Վերջին 12 տարվա ընթացքում Կանանց աջակցման կենտրոնի առաջնահերթությունը միշտ եղել է ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաների աջակցությունն ու հզորացումը: Հետևյալ պատմությունները արտացոլում են ընտանեկան բռնության նրբերանգները և բռնության ենթարկվածների վերափոխումները, որոնք կոտրել են բռնության ցիկլը: Բոլոր վերապրածների անունները փոխված են, իսկ անձնական տվյալները բացակայում են՝ նրանց գաղտնիության և անվտանգության ապահովման նպատակով: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/8a5bc733a5c1a27ed2111400c026a67a.jpeg)
ԱՐՄԻՆԵ Արմինեն 20 տարի ապրել է ամուսնուց վախենալով. Հատկապես սարսափելի մի դրվագից հետո նա իր հետ ոստիկանություն տարավ իր 5 երեխաներին, ովքեր ականատես էին Արմինեի դաժան պատմությանը։ Ոստիկաններն Անհետաձգելի միջամտության որոշում են կայացրել և կնոջն անմիջապես ուղղորդել մեր ապաստարան։ Արմինեն լրջորեն տուժել էր բռնությունից։ Նա կորցրել էր ապրելու ցանկությունը և դժվարությամբ էր կարողանում բավարարել երեխաների կարիքները, էլ չասած սեփական կարիքների մասին։ Մեր կացարանում գտնվելու ժամանակահատվածում Արմինեի և նրա երեխաների հետ սկսեցին աշխատել մեր մասնագետները: Նրանք աստիճանաբար սկսեցին ժպտալ ու կատակել։ Արմինեն առաջին անգամ զգաց, որ ապագա ունի, հույսն ամբողջովին կորսված չէ։ Մեր անձնակազմի աջակցությամբ նա կարողացավ աշխատանք գտնել իր հայրենի քաղաքում: Մենք նրան տրամադրեցինք մեկ ամսվա վարձավճար, հագուստ և կենցաղային իրեր, որպեսզի դյուրին դարձնենք այդ անցումը: Նաև, կապ հաստատեցինք մարզպետարանի և տեղական կառույցների հետ, որպեսզի համոզվենք, որ վերադարձն անվտանգ կլինի։ Արմինեն այժմ աշխատում է և կարողանում է ապահովել իրեն ու երեխաներին։ Նրա երեխաները ուրախությամբ հաճախում են ցերեկային խնամքի կենտրոն և դպրոց: Նրանք ապրում են համեստ, բայց երջանիկ՝ զերծ բռնությունից, ազատ են որոշելու իրենց ապագան: «Կենտրոնի շնորհիվ ես վերածվեցի ինքնաբավ մարդու: Նրանց տրամադրած աջակցությունը վստահություն է ներշնչում՝ հավատալու սեփական ուժերին: Բռնությունից հետո քո կյանքը չի ավարտվել; Դու ունես դեռ կյանք՝ ապրելու»:
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/4f73dae1c453602f7f7d90ecd11f1a47.jpeg)
ՀԱՍՄԻԿ Հասմիկը մեր կացարան է տեղափոխվել իր երկու երեխայԻ հետ՝ շփոթված, վախեցած և սոված: Այդ շաբաթվա սկզբին նրանց տնից դուրս էին շպրտել՝ մի տակ հագուստով: Միջադեպից առաջ Հասմիկը կապ էր հաստատել ոստիկանության հետ, բայց նրանք բռնությանը լուրջ չէին վերաբերվել և փորձել էին հաշտեցնել բռնարարի հետ: Երբ Հասմիկը հասավ մեր ապաստարան, նա անընդհատ լաց էր լինում և անհանգստանում էր իր երեխաների առողջության համար: Երեխաները դադարել էին խոսել, ունեին գիշերամիզություն և շատ ագրեսիվ էին դարձել: Ապահով տանը գտնվելով, որոշ ժամանակ անց Հասմիկը սկսեց ուշքի գալ և կյանք վերադառնալ: Նա խոսեց ասեղնագործության հանդեպ իր սիրո մասին և սկսեց գեղեցիկ նախշեր գործել: Ամիսներ անց, մեր թիմի հետ վերականգնողական աշխատանքից հետո, Հասմիկը և նրա երեխաները տեղափոխվեցին նրա ծնողների հետ ապրելու: Երեխաները ձերբազատվել են գիշերամիզությունից: Նրանք ակտիվորեն խոսում են, այլևս խնդիրներ չունեն դպրոցում: Մեր տնտեսական հզորացման ծրագրին մասնակցելուց հետո Հասմիկն այժմ ստեղծում և վաճառում է իր ձեռքի աշխատանքներն ու սկսել է իր փոքրիկ բիզնեսը: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ «Կենտրոնի և մասնագետների շնորհիվ ես մեծ փոփոխություններ եմ ապրել … Ես իմացա, որ կինը ծնվել է ոչ միայն տնային գործերը կատարելու կամ ամեն ինչում իրեն մեղավոր զգալու համար, այլ կինը նաև մարդ է, ով ունի իրավունքներ, որոնք պետք է պաշտպանված լինեն»։
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/2f1a3a8f97beb401c9190fb285a3bba5.jpeg)
ՆԻՆԱ Նինային առաջին անգամ հանդիպեցինք Արցախից տեղահանված կանանց համար կազմակերպած սեմինարի ժամանակ։ Այդ օրը տեղահանված կանանց հետ մենք խոսում էինք բռնարար հարաբերությունների նախանշանների և այն մասին, թե ուր դիմել աջակցության համար: Մի քանի ամիս անց Նինան զանգահարեց մեզ։ Նա դեռևս տառապում էր պատերազմի ցավից, ցրված էր, դժվար էր կենտրոնանում, երեխաներին դպրոց էր տանում և ամեն ինչ անում էր՝ բավարարելու նրանց բոլոր կարիքները: Բայց տանը բռնությունը սաստկանում էր, և նա ելք էր փնտրում: Մենք Նինային օգնեցինք մշակել անվտանգության պլան, ինչպես նաև իմանալ իր իրավունքներն ու և ընտրության հնարավորությունները: Մինչ օրս նա և իր երեխաները ստանում են խորհրդատվություն, Ժամանակ է պահանջվում վիշտը, կորուստը և բռնությունը հաղթահարելու համար, բայց Նինան վճռական է փոխել իր կյանքի ընթացքը: Մեր աջակցությամբ նա ընդգրկվեց պրոֆեսիոնալ ֆլորիստիկայի ծրագրում: Նա բացեց իր սեփական փոքրիկ բուտիկը և աստիճանաբար զարգացնում է իր բիզնեսը: Նինան լավատես է իր և իր երեխաների ապագայի նկատմամբ: «Իմ կյանքում ամեն ինչ սև-սպիտակ էր: Երբեք չէի պատկերացնում, որ իմ կյանքը կարող է փոխվել, այն կարող է դառնալ դրական ու լուսավոր, որ ես կարող եմ լինել անկախ մարդ, տնտեսապես կայուն և ինքնուրույն կառուցել իմ կյանքը»։
Մինչ օրս Կանանց աջակցման կենտրոնը ծառայություն է մատուցել ընտանեկան բռնության ենթարկված ավելի քան 4000 կանանց և երեխաների՝ ողջ Հայաստանի տարածքում: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/43f315a300e6c7a9f07ba6b2b271f54d.jpeg)
Լուսանկարը՝ Olive Branch Arts-ի։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ Մենք հպարտությամբ ենք նշում մեր դոնորների կողմից իրականացված ևս մեկ տարվա հզոր աջակցության մասին, որը մեզ հնարավորություն է տվել հասնել ավելի շատ կանանց և երեխաների, քան նախորդ տարվա ընթացքում: Երբ մենք աճում և ընդլայնում ենք մեր կենտրոնը, մեծտապես հավատարիմ ենք մնում հարկաբյուջետային խոհեմությանը` ապահովելու կայունություն և բարձրորակ պլանավորում բոլոր նրանց համար, ում աջակցում ենք: Ընդհանուր եկամուտը նախորդ ֆինանսական տարում կազմել է 260,423 ԱՄՆ դոլար։ 2022 թվականին, արժույթի տատանումների պատճառով, մենք ծախսել ենք ընդհանուր առմամբ 280,000 ԱՄՆ դոլար ՝ ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին աջակցելու և պաշտպանելու համար: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ծախսերի բաշխում 52.1% 19 2% 11 4% 10 2% 7.1% Սոցիալական ծառայություններ, խորհրդատվություն և իրավաբանական օգնություն՝ շահառուների համար ($146,000) Ապահով տուն՝ շահառուների համար ($53,700) Հետազոտություններ և ջատագովություն ($31,800) Վերապատրաստում՝ ծառայություն մատուցողների համար ($20,000) Կառավարում և ընդհանուր ($28,500)
ԻՆՉ ԵՆՔ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ Մենք կվերանորոգենք և կկատարելագործենք մեր ապաստարանները և կստեղծենք անցումային բնակարանային ծրագիր, որպեսզի օգնենք կանանց և երեխաներին ապրել բռնությունից զերծ՝ անկախ կյանքով: Մենք կշարունակենք ամրապնդել Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիան՝ մշտադիտարկման և մոտեցումների ու պրակտիկաների ստանդարտացման միջոցով: Մենք կիրականացնենք իրազեկման բարձրացման արշավներ՝ օգտագործելով ստեղծագործ մոտեցումներ։ Մենք կշարունակենք վերապատրաստել ծառայություններ մատուցողներին և աշխատել պետական մարմինների հետ՝ բարելավելու օրենսդրությունը և ընտանեկան բռնության կանխարգելման մեխանիզմները՝ ընտանեկան բռնության ենթարկվածների առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով: 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/9e73b26430d84d1b13ff2c8f5b2c4849.jpeg)
ՄԵՐ ԹԻՄԸ Մեր թիմը բաղկացած է 22 նվիրված և աշխատասեր մասնագետից, ովքեր հավատարիմ են Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին: Մեր թիմը բաղկացած է սպասարկման 16 մասնագետից (2 սոցիալական աշխատող, 2 հոգեբան, 2 իրավաբան և 8 ապաստարանի օգնական), 2 տեխնիկական և օժանդակ, 6 վարչական անձնակազմից: 2022 թվականին մենք ուրախությամբ ողջունեցինք թիմի երկու նոր անդամի՝ զարգացման տնօրենին և հաղորդակցության մասնագետին։ Լուսանկարը՝ Olive Branch Arts-ի։
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/da554872831947cabfc7d8399d3492cf.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/4f73dae1c453602f7f7d90ecd11f1a47.jpeg)
2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/e78ad4887b562b0c6dda30936e16afa0.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/84c244e46cb72d456f752dfb8fdaeb3b.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/8184c7db7600c38a92d76b7249f5a16d.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/1a4ccefa759b31851621009bee5ef1bf.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/637188e3fef9550b0dbac231047e0e7a.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/88f7cad09fd6059b2ac6b449508973d6.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/b8dbc447f2f5665f05907686d4884f90.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/f2f7854111c534827d1b0cf0103a2fdf.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/34b6c1b43400cb3b2ec08b14005f0e3e.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/0c94a9c7c0cab185e5352411b27e6376.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/d062d5f3e4d700dab9863b268b9545b5.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/6e9e799cbee9bc7ffddbaf1d043ea0a5.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/865b48a7f3e1c260ea2a448029cc65bf.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/adfcd824a0433d25417bc90417ac7a4e.jpeg)
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ Շնորհակալ ենք մեր առատաձեռն և սրտացավ գործընկերներին՝ մեր առաքելությանը աջակցելու համար:
ՄԻԱՑԵ՛Ք ՄԵՐ ՇԱՐԺՄԱՆՆ ԱՅՍՕՐ Միասին մենք կարող ենք շատ ավելին անել: Նվիրաբերեք մեր կենտրոնին և ապաստարաններին՝ կանանց և երեխաների կյանքի փրկության ծառայություններին առաջարկելու համար: Դարձեք կամավոր և աջակցեք մեր աշխատանքին ձեր գիտելիքներով և հմտություններով: Հավանեք մեզ Facebook-ում և հետևեք մեզ Instagram-ում @womensupport.armenia-ում, որպեսզի տեղեկացված լինեք մեր վերջին նորություններին, լուսանկարներին և տեսանյութերին: Մասնակցության մասին ավելին իմանալու համար գրեք մեզ wsc.armenia@gmail.com հասցեով կամ զանգահարեք +374 60 525 535 հեռախոսահամարով։ 2022 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/fea076a4c7e80dfcf0bf63a483e76474.jpeg)
![](https://assets.isu.pub/document-structure/230120121454-97190c783281d1d039db602292505c06/v1/90474f378b78eb97179cde67e15b756b.jpeg)
ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ Հեռ․ +374 60 525 535 Թեժ գիծ +374 99 88 78 08 wscarmenia@gmailcom womensupportcenterorg FB @WomensSupportCenter Insta @womensupport.armenia