Ընդհանուր նպատակներ
ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր էջեր
1999 թվականից ի վեր ԵՄ-Հայաստան հարաբերությունները կարգավոր վում են Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ): Այն կփոխարինվի Ասոցացման համաձայնագրով, որը ներկայումս բանակցային փուլում է:
1992թ. Տասիս ծրագրի մեկնարկ
Ասոցացման համաձայնագիրը կստեղծի նպաստավոր դաշտ Հայաստանի համար` ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը խթանելու համար` ժաղովրդավարական բարեփոխումներն ամրապնդելու նպատակով: Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) կնքումը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծումը, ևս աստիճանաբար կնպաստի ԵՄ նեքին շուկա Հայաստանի ավելի խորը ինտեգրմանը և համապատասխան ԵՄ օրենսդրության ընդունմանը: Արևելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկով ԵՄ-ն, Հայաստանը և 5 այլ արևելյան գործընկերներ պարտավորվեցին ավելի հեռուն գնալ և արագացնել իրենց քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը` ընդլայնելով և խորացնելով իրենց ներկայիս հարաբերությունները ԵՄ-ի հետ:
1999թ. ԵՄ-ի հետ Գործընկերության և համագործակցության և համարձայնագիր, ուժի մեջ մտնելը 2004թ. Եվրոպական հարևանության քաղաքականության մեջ ընդգրկում 2006թ. ԵՄ-ի հետ ԵՀՔ Գործողությունների ծրագրի ընդունում 2007թ. ԵՄ-ի Սևծովյան համագործակցության նախաձեռնությունում ընդգրկում 2008թ. Հայաստանում ԵՄ լիարժեք պատվիրակության բացում 2009թ. ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունում մասնակցություն 2010թ. Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վարելու մասին դիրեկտիվի ընդունում 2011թ. Ռեֆորմների իրականացմանն ուղղված համագործակցությանն վերաբերյալ ԵՄ-Հայաստան համատեղ հռչակագրի ընդունում 2012թ. Խորը և համապարփակ ազատ առևտրի, ինչպես նաև վիզայի դյուրացման և հետ ընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների սկիզբ
Կարդա ավելին`
Համագործակցության գերակայությունները
Երկրի ռազմավարական փաստաթուղթ և Ազգային ինդիկատիվ ծրագիր ԵՄ-Հայաստան համագործակցության հիմնական նպատակները և գերակա ոլորտները նախանշված են երկու հիմնական փաստաթղթերում՝ Երկրի ռազմավարական փաստաթուղթ (ԵՌՓ, 2007-2013թթ.) և Ազգային ինդիկատիվ ծրագիր (ԱԻԾ, 2011 – 2013թթ.): Նպատակների նախանշում Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստված ԵՌՓ-ն ներկայաց նում է Հայաստանի քաղաքական, սոցիալական և բնապահպանական իրավիճակը: Փաստաթղթում թվարկվում են համագործակցության նպա տակները, քաղաքականության ոլորտում ձեռնարկվելիք միջոցները և գե րակա ոլորտները` Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու նպատակով: Այն մշակվել է Հայաստանի գերատեսչությունների հետ սերտ խորհրդակցու թյունների ադյունքում և իրականացվում է ԵՀՔ Գործողությունների ծրագրով ու Արևելյան գործընկերության նոր նախաձեռնություններով:
Գործընկերություն հանուն խաղաղության եվ բարգավաճման
Եվրոպական միություն և Հայաստան
ԵՄ պատվիրակությունը Հայաստանում http://eeas.europa.eu/delegations/armenia/index_en.htm
ԵՀՔԳ տեղեկատվական կենտրոնի կայքէջ -Հայաստան http://www.enpi-info.eu/countryeast.php?country=56
ԵՀՔԳ Հայաստանի ռազմավարական փաստաթուղթ 2007-2013թթ. http://ec.europa.eu/world/enp/pdf/country/enpi_csp_armenia_en.pdf
ԵՄ խորհրդատվական խումբ http://www.euadvisorygroup.eu/mission_vision
ԵԱՀԿ Մինսկի գործընթաց http://www.osce.org/item/21979.html
ԱԻԾ-ով սահմանված երեք գերակայությունները 2011-2013թ ԱԻԾ-ը ԵՀՔԳ-ի միջոցով ֆինանսավորում է Հայաստանում գերակա երեք ոլորտներ, ընդհանուր առմամբ տրամադրելով 157.30 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն: ԱԻԾ-ում նախանշված երեք գերակա ոլորտներն են`
• Ժողովրդավարական կառույցներ և արդյունավետ կառավարչություն
(47-55 միլիոն եվրո) Ժողովրդավարական կառույցների ուժեղացում, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ուժեղացում
• Առևտուր և ներդրումներ, կարգավորիչ դաշտի համապատասխա
նեցում և բարեփոխումներ (31-39 միլիոն եվրո) Առևտրի և ներդրումների վերաբերյալ օրենսդրության և ընթացակար գերի համապատասխանեցում ԵՄ-ի ներքին շուկայի և միջազգային չափանիշներին, աջակցություն ԵՄ-ի հետ ԽՀԱԱՀ-ի նախապատրաստ ման հարցում:
• Սոցիալ-տնտեսական բարեփոխումներ և կայուն զարգացում (63-71
միլիոն եվրո) Արձագանք տեղական ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի և ՓՄՁ-ի զարգացման անհրաժեշտությանը, ինչպես նաև ռեգիոնների միջև տնտեսական և սոցիալական անհավասարությանը և Հայաստա նում ներքին միասնության ամրապնդում` ինչը Արևելյան գործընկերու թյան գերակայություններից մեկն է:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն 21 Ֆրիկի փողոց, Երեւան 0002 Հեռախոս՝ +374 (10) 54 64 94 Էլ-փոստ՝ Delegation-Armenia@eeas.europa.eu
Այս հրատարակությունը պատրաստվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPI Info Centre աջակցությամբ © Եվրոպական հանձնաժողով, 2012
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն
Եվրոպական միության (ԵՄ) և Հայաստանի միջև հարաբերու թյունները սկսեցին կայուն կերպով զարգանալ 1990-ական թվականների սկզբից։ ԵՄ–Հայաստան համագործակցությունն ակնհայտ կերպով ամրապնդվեց 2006 թվականի նոյեմբերին հաստատված ԵՀՔ Գործողությունների ծրագրի ընդունումից հետո։ ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմքում ընկած է Գործընկերության և համագործակցության համաձայնագրով (ԳՀՀ) նախանշված ժողովրդավարության, շուկայական տնտե սության, միջազգային իրավունքի սկզբունքների ու մարդու իրավունքների սկզբունքների վերաբերյալ հարգանքը: ԵՄ-ն և Հայաստանը ձգտում են ձևավորել գործընկերություն բարեփոխումների իրականացման շրջանակներում` շեշտը դնելով այն գերակա ոլորտների վրա, որտեղ բարեփոխումների իրականացման նպատակով ԵՄ-ն` իր գործիքների միջոցով, հարատև աճող աջակցություն է ցուցաբերում Հայաստանին: ԵՄ-ն և Հայաստանը բանակցություններ են վարում Ասոցացման համաձայնագրի շուրջ, որը կգա փոխարինելու Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Ասոցացման համաձայնագիրը զգալիորեն կխթանի Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական համագործակցությունը և տնտե սական ինտեգրումը ԵՄ-ին: ԵՄ-ն և Հայասատանը նաև նպատակ ունեն ստեղծել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի (DCFTA)` բանակցությունները սկսելու համար համապա տասխան պայմանների առկայության դեպքում: 2011-2013 թվականների համար ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 32 միլիոն եվրոյի չափով նպատա կային աջակցություն` բյուջետային աջակցության և համապարփակ ինստիտուցիոնալ կարողու թյունների զարգացման (CIB) ծրագրի միջոցով: ԵՄ-ն տրամադրել է նաև ԵՄ խոր հրդատվական խումբ, որը կաջակցի ՀՀ իշխանություններին ԵՄ-ի հետ Ասո ցացման համաձայնագրի շուրջ բա նակցությունների գործընթացի նախապատրաստման, կնքմանն ու իրականացման, ներառյալ` DCFTA ստեղծման հարցում:
ԵՄ խորհրդատվական խումբ ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ) ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը և Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրում է նպատակային խորհրդատվություն իրավական, ժողովրդավարական, տնտեսական և ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ: Ծրագրի գործընկերներներն են նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: ԵՄԽԽ-ն աջակցում է ՀՀ գերատեսչություններին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացը նախապատրաստելու, կնքելու և իրականացնելու հարցում, ինչը ներառում է նաև ԽՀԱԱԳ ստեղծումը, ինչպես նաև վիզաների ստացման դյուրացման և ԵՄ-ի հետ Ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերը: Խումբն աջակցում է նաև Հայաստանին` դյուրացնելով ԵՄ տեխնիկական աջակցության, մասնավորապես համապարփակ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ծրագրի, Թայեքս և Թվինինգ ծրագրերի արդյունավետ օգտագործումը:
Կրթություն Հայաստանն օգտվում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկու հիմնական ծրագրերից՝ «Տեմպուս» և «Էրասմուս Մունդուս», որոնք խթանում են ուսանողների շարժունությունը և աջակցում են գործընկեր երկրներին իրենց բարձրագույն կրթության համակարգերը ԵՄ-ի չափանիշներին առավել համապատասխանեցնելու հարցում: 1955 թվականից ի վեր «Տեմպուս» ծրագիրը Հայաստանում աջակցություն է տրամադրել ավելի քան 40 ծրագրերի` համալսարանների կառավարման և ուսումնական ծրագրերի մշակման ոլորտներում` ընդգրկելով մի շարք գիտակարգեր` սկսած բժշկական գիտություն ներից և բնապահպանական ուսումնասիրություններից մինչև տեխնոլոգիա, զբոսաշրջու թյուն և հումանիտար առարկաներ: Հայ ուսանողները ակտիվորեն մասնակցում են «Էրասմուս Մունդուս» ծրագրի մագիս տրատուրայի դասընթացներին: Երևանի պետական համալսարանին շնորհվել է Ժան Մոնե միջառարկայական մոդուլը, որը կենտրոնանում է ԵՄ-Կովկաս հարաբերությունների վրա:
Արևելյան գործընկերություն 2009 թվականի մայիսին ԵՄ-ն և իր 6 արևելյան գործընկերները, ներառյալ Հայաստանը, մեկնարկեցին Արևելյան գործընկերությունը (ԱԳ)` երկարաժամկետ հավակնորդ քաղաքականություն, որը նպատակ ունի աջակցել այդ երկրներում լայնածավալ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը և դրանց ավելի մոտեցնել ԵՄ-ին: Արևելյան գործընկերության հիմքում ընկած են ընդհանուր արժեքները, ինչպիսիք են` ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը և կայուն զարգացումը: Արևելյան գործընկերությունը ենթադրում է համագործակցության երկկողմանի և բազմակողմանի ուղիներ: Երկկողմ համագործակցության միջոցով Արևելյան գործընկերու թյունը հատկապես առաջարկում է`
•
Լայնածավալ ասոցացման համաձայնագրերի նոր սերնդի հեռա նկար,
•
ԵՄ տնտեսությանը հեռահար ինտեգրում` ազատ առևտրի համա ձայնագրերի միջոցով,
•
Քաղաքացիների դյուրացված ճանապարհորդությունը վիզաների աստիճանական ազատականացման շնորհիվ և անօրինական միգրացիան կանխելուն ուղղված միջոցներ,
• •
Էներգետիկ անվտանգությանն ուղղված ուժեղացված միջոցներ,
ԵՄԽԽ-ն քաղաքականության հարցերով խորհրդա տվություն է տրամադրում հետևյալ առանցքային ոլորտների վերաբերյալ՝ Աջակցություն արդարադատության, ազատության և անվտանգության (ԱԱԱ) ոլորտներում բարեփոխումների իրականացմանը. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հար գանքի ամրապնդում և ժողովրդավա րական կառույցների ուժեղացում. Առևտրի հետ կապված իրավական և ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումների ռազմավարություն` Հայաստանի մրցունակությունը բարձրացնելու, ինչպես նաև ԵՄ և այլ միջազգային շուկաներ Հայաստանի մուտքը բարելավելու նպատակով:
Ավելի մեծ ֆինանսական աջակցություն:
Խումբը կազմված է եվրոպացի փորձագետներից, ովքեր տրամադրում են քաղաքականության մշակման հարցերով բարձր մակարդակի խորհր դատվություն` տնտեսական բարեփոխումների և առևտրի, ներառյալ՝ մաքսային, արդյունավետ կառավարչության, մարդու իրավունքների և ԱԱԱ-ի ոլորտներում` այսպիսով Հայաստանի պետական կառավարման և քաղաքացիական հասարակու թյան դերակատարների համար ապահովելով ԵՄ փորձառության, բարեփոխումների ոլորտում փորձի և լավագույն փորձի մատչելիությունը: ԵՄԽԽ-ն տրամադրել է քաղաքականության մշակման հարցերով խորհրդատվություն` նպաստելով Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների ավելի խորը ինտեգրումը ԵՄ քաղաքական կառույցներում` նրանց ընձեռելով հիանալի հնարավորություն լսելի դարձնելու իրենց սեփական ձայնը ԵՄ բաձր մակարդակի քաղաքական հարթակներում: ԵՄ Խորհրդատվական խումբն աջակցում է նաև Հայաստանի քաղաքական կուսակցություներին ԵՄ-ի իրենց համապատասխան քաղաքական ընտանիքներ ինտեգրվելու առումով։
Ինչպե՞ս է գործում ԵՄ աջակցությունը Հայաստանն օգտվում է հարևան երկրների հետ իր ծրագրերի արդյունավետ իրակա նացման նպատակով ԵՄ-ի կողմից մշակված տարբեր ֆինանսական գործիքներից: Առանցքային ծրագրերից մեկը Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքն է (ԵՀՔԳ), որը մեկնարկեց 2007 թվականի հունվարին` ԵՀՔ-մբ նախատեսված համաձայնագրերի իրականացման նպատակով: ԵՀՔԳ-ն աջակցություն է տրամադրում 17 երկրների, այդ թվում` Հայաստանին: ԵՀՔԳ-ն, 2007-2013 թվականների համար նախատեսված 12 միլիարդ եվրո բյուջեով, փոխարինում է նախորդ աջակցության ծրագրերը` Տասիսը` արևելյան, և Մեդա ծրագիրը`հարավային հարևանների համար: Համագործակցության որոշ հիմնական մեխանիզմներ և ծրագրեր ներկայացված են ստորև՝
• Թվինինգ՝
(Twinning) հիմնված է ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի պետական կառավարման մարմինների միջև գործընկերային համագործակցության վրա, ինչն օգնում է երկրին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և փորձ իր օրենսդրությունը դեպի ԵՄ օրենսդրություն առաջնորդելու համար:
• Տեխնիկական
աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք (TAIEX)՝ գործընկեր երկրներին առաջարկում է կարճաժամկետ աջակցություն և խորհրդատվություն ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման հարցում:
•
Կառավարչության և կառավարման բարելավմանն ուղղված աջակցություն (SIGMA)՝ նպատակն է ուժեղացնել հասարակական կառավարումը վարչական բա րեփոխումների, պետական գնումների, պետական կառավարման ոլորտում էթի կայի կանոնների, կոռուպցիայի դեմ պայքարի և ֆինանսական վերահսկողության ոլորտներում՝:
• Ոլորտային
քաղաքականության աջակցության ծրագիր (SPSP)՝ աջակցում է ՀՀ կառավարությանը պետական հատվածի քաղաքականության իրականացման հարցում:
•
Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք (EIDHR)՝ աջակցում է ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանը: Այս գործիքը միտված է օգնելու քաղաքացիական հասարակու թյանը դառնալ քաղաքական բարեփոխումների և մարդու իրավունքների պաշտ պանության արդյունավետ շարժիչ ուժ:
• Ոչ
պետական բնագավառի գործիչների և տեղական իշխանությունների զար գացման ծրագիր՝ խրախուսում է ինչպես Եվրամիության, այնպես էլ զարգացող երկրների ոչ պետական բնագավառի գործիչների և տեղական իշխանությունների առավել ներգրավումը զարգացման հետ կապված հարցերում:
•
Կայունության գործիք (IfS)՝ արդյունավետորեն, ժամանակին, ճկուն և համա պարփակ արձագանքում է ճգնաժամերին, նոր ի հայտ եկող ճգնաժամերին կամ շարունակվող քաղաքական անկայունությանը:
•
Էրասմուս Մունդուս՝ խթանում է բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցությունը՝ գործընկերության, շարժունության խրախուսմամբ, ինչպես նաև ուսանողների, գիտաշխատողների և դասախոսական կազմի փոխա նակմամբ։
• Տեմպուս՝
աջակցում է բարձրագույն կրթության արդիականացմանը, ընձեռում է համագործակցության հնարավորություն կրթության ոլորտում անձանց:
•
Շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարման թեմատիկ ծրագիր, ներառյալ էներգետիկայի վերաբերյալ (ENRTP)՝ ուղղված է շրջակա միջավայրի և բնական պաշարների կառավարման խնդիրների լուծմանը: