East Invest Arm

Page 1

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ > ՀԱՅԱՍՏԱՆ

Ճանապարհ դեպի եվրոպական շուկա

Եվրոպական միության հարևանների տնտեսական զարգացումը www.enpi-info.eu այդ երկրների և ԵՄ շահերից է բխում: Սակայն գործարար միջավայրն ու պրակտիկան ԵՄ-ում և արևելքում նրան հարևանող երկրներում նույնը չեն: ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը խթանում է ներդրումներն ու տնտեսական համագործակցությունը ԵՄ և Արևելյան գործընկության երկրների միջև, որոնք են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: 2011ին մեկնարկած այս եռամյա ծրագրում ներգրավված են ութսունչորս գործընկեր երկու տարածաշրջաններից: Ծրագրի թիրախում գործարարությանն աջակցող կազմակերպությունները և փոքր ու միջին ձեռնարկություններն են: ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոնն իր լրագրողներից մեկին գործուղել է տեսնելու, թե այս օժանդակությամբ ինչ փոփոխություն է տեղի ունենում Հայաստանի ՏՏ ոլորտում:

Տեքստը` Աղավնի Հարությունյանի

Լուսանկարները` AFP©EU/ԵՄ հարևանության տեղեկատվական կենտրոն

Այս թողարկումը չի ներկայացնում ԵՀ կամ ԵՄ այլ կառույցների պաշտոնական տեսանկյունը: ԵՀ որևէ կերպ որևէ պատասխանատվություն չի ստանձնում բովանդակության համար:

ԵՐԵՎԱՆ – «Ես սովորաբար մտածում էի, որ չորսից վեց հոգանոց ՏՏ ընկերությունը չափազանց փոքր է Եվրոպայում լինելու համար: Բայց երբ շփվեցի իմ եվրոպական գործընկերների հետ, հասկացա, որ Եվրոպայում ՏՏ ընկերությունների չափերը գրեթե նույնն են, ինչ Հայաստանում: Նաև այն, որ մենք նույն խնդիրներն ունենք», ասում է «Ռելիսոֆթ» ՍՊԸ հիմնադիր Ալիսա Միրումյանը: Նրա ընկերությունը գործունեություն է ծավալում հայկական ՏՏ շուկայում ավելի քան հինգ տարի` թողարկելով երկրա-տեղեկատվական համակարգեր, տվյալների բազաներ և տարբեր տնտեսական գործունեության հատուկ ծրագրեր: Անցյալ տարի այս ընկերությունն ընտրվեց միանալու «Արևելյան ներդրումներ» ծրագրին, որը ԵՄ կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է` նպաստելու և խթանելու տնտեսական համագործակցությունն ու ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն ներդրումները ԵՄ և Արևելյան գործընկերների միջև: հոդված թիվ 90 Եվրոպալատի առաջնորդությամբ «Արևելյան ներդրումներ»-ը Սա հոդվածների մի շարք է ԵՄ կողմից համախմբում է 84 գործընկերներ ԵՄ-ից, Արևելյան գործընկերության ֆինանսավորվող տարածաշրջանային երկրներից և Թուրքիայից: Ծրագրի թիրախում են գործարարության ծրագրերի վերաբերյալ, որ պատրաստվել աջակցման կազմակերպություններն ու ՓՄՁ-ները. այն ԵՄ-ից է տեղի լրագրողների և լուսանկարիչների կամ և Արևելյան հարևաններից բիզնես կազմակերպություններին ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի համախմբող «Արևելյան դաշինք» է կառուցում` միասին աշխատելու կողմից: իրենց գործունեության վրա ուղղակիորեն ազդող կանոնակարգերի © 2012 ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն


ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն – հոդված թիվ 90

N Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի շենքերից մեկը Երևանում

Ճանապարհ դեպի եվրոպական շուկա

ուղղությամբ և մասնակցելու պետությունմասնավոր հատված երկխոսությանը: Ծրագիրը խրախուսում է փորձառության, հաջողված փորձի փոխանակումը, ինչպես նաև կապերը ԵՄ և Արևելյան հարևանների ընկերությունների միջև՝ գործարար համագործակցության համաձայնագրեր ստեղծելու, ստանդարտները բարելավելու, առևտուրը, տեխնոլոգիաների փոխանցումն ու ներդրումները խթանելու նպատակով: ԵՄ-ի հետ համագործակցության առաջնահերթ ոլորտների սահմանման նպատակով ծրագրի սկզբում իրականացվել է ուսումնասիրություն: Սահմանվել են վեց ոլորտներ. ագրոբիզնես, տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն (ՏՏ), տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն, կայուն շինարարություն և տրանսպորտ ու մատակարարում: Նաև ընդհանուր պատկեր ստանալու փորձ է արվել` ուսումնասիրելու և տեղեկատվություն ապահովելու Հայաստանում ներդրումների հնարավորությունների վերաբերյալ: Դասընթացներից դեպի գործարար հանդիպումներ Անցյալ տարի «Ռելիսոֆթ» ընկերությունն ընտրված 40 կազմակերպություններից մեկն էր (200 դիմողներից), որ մասնակցեց եվրոպական փորձագետների անցկացրած հնգօրյա ուսումնական դասընթացին: Դասընթացը մասնակից կազմակերպություններին տարբեր թեմաներով արժեքավոր գիտելիքներ տվեց՝ ԵՄ ներմուծման համար հավաստագրմանն առնչվող խնդիրներից մինչև ֆինանսավորման հնարավորություններ: Հաջորդիվ, այդ 40-ից 20 կազմակերպություններ ընտրվեցին ԵՄ-ում անցկացվող ցուցահանդեսներին մասնակցելու համար որպես այցելու կամ մասնակից՝ կախված նրանց փորձից և հնարավորություններից: Արևելյան գործընկերության երկրների ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների հետ միասին Միրումյանը ընտրվեց մասնակցելու Միլանի ՏՏ տոնավաճառին: Այստեղ նա հնարավորություն ունեցավ տեսնելու, թե ինչպես են հայկական ՓՄՁները գործնականում կիրառում երևանյան դասընթացների ընթացքում ստացած գիտելիքները: Նա վերադարձավ իր բիզնեսի համար արժեքավոր գաղափարներով և կապերով: «Երևանում դասընթացները, ընդհանուր առմամբ, ապահովեցին տեսական գիտելիքներ», ասում է Ալիսա Միրումյանը: «Մենք կարևոր հարցերի պատասխաններ գտանք, սակայն դա սահմանափակված էր միանգամայն տեսական մակարդակով: Ճանաչողական այցը Միլան իրապես օգնեց բարելավելու մեր գիտելիքները, ինչպես նաև մեր գործնական պատկերացումները Եվրոպայում գործարարության վերաբերյալ: Այն մեզ նոր գաղափարներ տվեց և կապ հաստատեց հնարավոր գործընկերների հետ»: Վերադառնալով Միլանից` «Ռելիսոֆթ»-ը որոշեց իրագործել այս գաղափարներից մի քանիսը և տեղական արտադրողներին ՏՏ լուծումներ առաջարկեց՝ իրենց արտադրանքի վրա շտրիխ կոդերի անցկացման համար: «Շտրիխ կոդերով լուծումը հնարավորություն է տալիս սպառողին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ այն ապրանքի մասին, որով նա հետաքրքրված է», բացատրում է Ալիսա Միրումյանը: «Հայաստանում արտադրված մի շարք ապրանքներ արդեն ունեն շտրիխ կոդեր, բայց երբ ստուգեք դրանք, կբացահայտեք, որ դրանք պարունակում են պիտակի վրա արդեն իսկ հասանելի տեղեկատվությունը: Այնպես որ, դեռ շատ անելիք կա` մինչ եվրոպական ստանդարտները կիրառելի դառնան Հայաստանում: Բայց սա լավ սկիզբ է, և գործի կեսն արված է»:

«Հայաստանում արտադրված մի շարք ապրանքներ արդեն ունեն շտրիխ կոդեր, բայց երբ ստուգեք դրանք, կբացահայտեք, որ դրանք պարունակում են պիտակի վրա արդեն իսկ հասանելի Հավաստագրում, բիզնեսի ֆինանսավորում, միջազգային գործելաոճ տեղեկատվությունը: «Արևելյան ներդրումներ»-ի համակարգողը Հայաստանում Առևտրաարդյունաբերական Այնպես որ, դեռ պալատն է, որ նաև ծրագիրն իրականացնող շատ անելիք կա` կոնսորցիումի գործընկերն է: Պալատի միջազգային մինչ եվրոպական համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը ասում է, որ ՓՄՁ-ները հետամուտ են ստանդարտները կիրառելի դառնան մտնելու եվրոպական շուկա, սակայն նրանցից ոչ բոլորն ունեն պատշաճ գիտելիք, հմտություն կամ Հայաստանում…»: մոտեցումներ: Հայկական ՓՄՁ-ները շատ աշխատատեղեր են ստեղծում երկրում, ասում է Ամիրյանը, բայց նրանք գործում են վատ ենթակառուցվածքով, ֆինանսավորման սահմանափակ մատչելիությամբ, ուսուցման փոքր հնարավորություններով

2

«Ճանաչողական այցը Միլան իրապես օգնեց բարելավելու մեր գիտելիքները, ինչպես նաև մեր գործնական պատկերացումները Եվրոպայում գործարարության վերաբերյալ: Այն մեզ նոր գաղափարներ տվեց և կապ հաստատեց հնարավոր գործընկերների հետ»:

N Մարդիկ` աշխատանքի ժամանակ ՏՏ ոլորտի «Ռելիսոֆթ» փոքր ընկերությունում, Երևան: Ընկերության տնօրեն Ալիսա Միրումյան, հագին դեղին շապիկ է


ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն – հոդված թիվ 90

Ճանապարհ դեպի եվրոպական շուկա

3

բնութագրվող թույլ ներդրումային միջավայրում: Շատ ՓՄՁ-ների համար սա բարդացնում է իրենց արտադրանքի արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ: Նրանք չունեն պատշաճ պատկերացումներ այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են հավաստագրումը, մարկեթինգը, հնարավոր ներդրողների որոնումը կամ մաքսային ընթացակարգերը: Ահա այստեղ դասընթացները գալիս են օգնելու ընկերություններին` պարզաբանելու որոշ խնդիրներ և հստակ պատկերացում տալու գործարար համագործակցությունը եվրոպական ձեռնարկությունների հետ զարգացնելու առնչությամբ: Վերադառնալով Երևան` Ալիսա Միրումյանը հետադարձ հայացք է գցում իր «Շատ լավ գաղափարներ փորձին: Ծրագրի առաջարկած ուսումնական, նաև կապեր հաստատելու են ծնվում, երբ նույն հնարավորությունները նրա ընկերությանն ունակ դարձրին սկսելու նոր գործակցություններ. «Մենք արդեն համագործակցության հնարավոր ուղիների հետաքրքրություններով մարդիկ համախմբվում են»: վերաբերյալ համաձայնություն ունենք Արևելյան գործընկերության մյուս երկրների ՏՏ որոշ ընկերությունների հետ», ասում է նա և ավելացնում «Շատ լավ գաղափարներ են ծնվում, երբ նույն հետաքրքրություններով մարդիկ համախմբվում են»: Առավել ուժեղ բիզնես ներկայացուցչություն և ավելի լավ ծառայություններ ՓՄՁ-ներին 2012թ.-ից Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը ներգրավված է նաև «Արևելյան ներդրումներ» ծրագրի «Թվինինգ» բաղադրիչի իրագործմանը՝ պալատին կից Արբիտրաժային դատարանի կարողությունների զարգացման նպատակով: Սա նույնպես օգնեց հայկական փորձագետներին Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի առևտրի պալատներ կազմակերպված այցերի ընթացքում ուսումնասիրելու միջազգային արժեքավոր փորձը` բացահայտելով համագործակցության ոլորտները և աշխատելով այնպիսի յուրահատուկ հարցերի շուրջը, որոնցից է ծագման հավաստագիրը: Ի հավելումն ՓՄՁ-ների համար դասընթացներ կազմակերպելուն և վինինգին մասնակցությանը` «Արևելյան ներդրումներ»-ի օժանդակությամբ Առևտրաարդյունաբերական պալատը 2013-ին համատեղ կազմակերպում է Ներդրումային համաժողով, որտեղ եվրոպական ներդրողներին կներկայացվեն ներդրումային ծրագրեր: Եվրոպական 30-50 ընկերությունների մասնակցություն է ակնկալվում համաժողովին. «հանդիպելու հոյակապ հնարավորություն», ասում է Ամիրյանը:

N Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ Վլադիմիր Ամիրյանը` հարցազրույցի ժամանակ:

«Արևելյան ներդրումներ» – Օժանդակություն ՓՄՁ ոլորտին www.east-invest.eu Օժանդակում է տնտեսական զարգացումն ու խթանում տարածաշրջանային առևտուրը` նպաստելով գործարար միջավայրի բարելավմանը ՓՄՁ-ների և կապերի հաստատման շեշտադրմամբ: Մասնակից երկրներ. Հայաստան, Ադրբեջան,Բելոռուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա

Նպատակներ. Ծրագրի նպատակն է օժանդակել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը և բարելավել գործարար միջավայրը` գերակա ոլորտներում կապեր հաստատելով արևելյան գործընկերների, նրանց և ԵՄ-ի միջև` մեխանիզմներ ստեղծելով խրախուսելու օտարերկրյա ուղղակի ներդրումները: «Արևելյան ներդրումներ»-ը օժանդակում է նաև Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) իրենց միջազգային գործընթացներում, բարելավում է փոխադարձ կապերի հաստատումը և խթանում առևտրի զարգացումը:

Ժամկետը. 2010–2013

Ավելին իմանալու համար այցելեք`

Բյուջեն. 7 միլիոն եվրո

Ծրագրի կայքը. www.east-invest.eu/en/about-east-invest ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոն - «Արևելյան ներդրումներ» ծրագիր

www.enpi-info.eu/maineast.php?id=315&id_type=10

ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնի թեմատիկ պորտալ. ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

www.enpi-info.eu/themeeast.php?subject=44

EU Neighbourhood Info Centre An ENPI project ԵՄ Հարևանության տեղեկատվական կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող Տեղեկատվական և կոմունիկոցիոն նախագիծն է, որն արտացոլում է ԵՄ և Հարևանության երկրների գործընկերությունը: Նախագիծն իրականացվում է Action Global Communications-ի կողմից:

www.enpi-info.eu


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.