Final Book

Page 1


Արվեստը պիտի արտահայտե արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին: Նա պիտի մենկաբանե պատկերներով` մեր ներաշխարհը: Նա պիտի թարգմանե մեր բնությունը… Ավ. Իսահակյան


ԵԹԿՊի-ի ուս. խորհրդի նախագահ Արմեն Սարգսյան

Ողջունում եմ քեզ, սիրելի ընթերցող… Բարի գալուստ մեր «Արվեստանոց»: Հավատացնում եմ` այստեղ մթնոլորտը ջերմ է ու տաք, այստեղ դու հյուր չես, այլ` տեր, այստեղ դու սպասված ես: Արվեստանոցը քեզ համար է ստեղծվել, Արվեստանոցի բնակիչներն ամեն բան արել են, որպեսզի դու քեզ հարմարավետ զգաս, որ հանդիպես գեղեցիկին, վեհին, բարուն: Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ միավորվել են տարբեր արվեստանոցներում ստեղծված աշխատանքներ, տարբեր արվեստանոցներում “մեծացած” արվեստագետներ, մենք նպատակ ունենք լուսաբանել այն ամենն, ինչ ծնվում է այսօրվա արվեստանոցներում: Սա մեր ճանապարհի սկզբնակետն է, սակայն, համոզված եմ, որ մենք անցնելու ենք այս ուղին քեզ հետ միասին:

Պարբերականի գլխ. Խմբագիր Արմինե Բոյաջյան

«Արվեստանոց»-ը գույների, գաղափարների, զգացողությունների հանդիպման խաչմերուկ է: Այն կոչված է լինել հարթակ, որտեղ արարող կամեցողներն ազատություն ունեն, որտեղ երեք ժամանակները քայլում են միասին` անցյալը, ներկան և վաղվա օրը: Քայլում են ու մեկանում, մի մարմին հագնում, մի կաթսա է, որտեղ բառն ապրեցնում է, բառը ճշմարիտ է խոսում և խոսում է ճշմարտության մասին: “Արվեստանոց”-ը իմ, քո, այն երրորդի հանդիպման վայրն է ու մեր զրույցի սեղանը: Սա մեր՝ բոլորիս “Արվեստանոց”-ն է… Ուստի` ոտքներս բարի…




Սոչիից վերդարձել են... մրցանակներով Մայիսի 5-12-ը Սոչիում կայացած «Պատանիների Տարածություն» ամենամյա միջազգային թատերական փառատոնից հայկական պատվիրակությունը` բեմադրիչ Կարապետ Բալ յանի «Դեպի տուն» ներկայացմամբ վերադարձել է միանգամից մի քանի մրցանակներով: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ներկայացման դերասանները` Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի սաները, «Դեպի տուն» ներկայացմամբ գրավել են փառատոնի ժյուրիի ուշադրությունը եւ բարձր գնահատականի արժանացել:

«Լավագույն դրամատիկ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Խոսրով Նալբանդյանն ու րթուր Հակոբյանը, «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հավասարը չի ունեցել Լիլիթ Բադանյանը: «Լավագույն դերասանական կազմ» եւ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերը ևս բաժին են հասել հայկական պատվիրակությանը: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ` «Ազգային թատրոնի ավանդույթները պահպանելու համար» փառատոնի կողմից պարգեւատրվել է դիպլոմով:

6


ԿԱՐԱՊԵՏ ԲԱԼՅԱՆ - «Ժյուրիի նախագահը Գիտիսի եւ Վգիկի պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Ա. Զաքիրովն էր, ով վերջում հրավիրեց Մոսկվա` հաջորդ տարի մասնակցելու Գիտիսի ուսանողական փառատոնին: Ուսանողների համար այս մրցակցությունը, եթե նույնիսկ չհաղթեին էլ, շատ կարևոր էր, պրակտիկայում նրանք միջազգային ասպարեզի թատերական կյանքից այնքան բան սովորեցին, որ բանավոր, հնարավոր է, չկարողանայինք նրանց տալ` նույնիսկ տասը տարվա ընթացքում: Ամեն դեպքում, շատ հաճելի էր կրկին մասնակցել միջազգային փառատոնի եւ արժանանալ բարձրագույն պարգևի: Կարծում եմ` այս ոգևորությունը ուսանողների մոտ դեռ երկար կտևի եւ ապագայում կունենա դրական արդյունքներ իրենց ստեղծագործական կյանքում»: հարցազրույցը՝ ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

7


Թատրանոնս

Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոն Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թ-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից: Թատրոնը հիմնադրվել է բեմադրիչ Սոֆյա Բեջանյանի, նկարիչ Գևորգ Առաքել յանի, դերասաններ Պավլոս Բորոյանի և Արաքսյա Արաբյանի կողմից։ 1938 թ-ից թատրոնը կրել է Հովհաննես Թումանյանի անունը։ ԵՊՏԹ առաջին տնօրենն է եղել Վարյա Ստեփանյանը։ Առաջին ներկայացումն է եղել Սամուել Մարշակի «Չարաճճի Պետիկը» ներկայացումը։ 1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937 թվակնաին թատրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս. Բեջանյան) և արժանանում է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք։ 1938 թվականին Լևոն Քալանթարը բեմադրում է «Չախ-չախ թագավորը», իսկ 1940 թվականին Տիգրան Շամիրխանյանը՝ «Եղեգնուհին»։ Թումանյանական այս երկու հեքիաթների բեմականացման հեղինակը Վարդան Աճեմյանն էր։1939-1944 թվականներին ունեցել է նաև ռուսական բաժին։ ԵՊՏԹ-ում բեմադրություններ են տվել Լևոն Քալանթարը, Տ․ Շամիրխանյանը, Գ․ Խաժակյանը, Գ․ Մուշեղ յանը (գեղարվեստական ղեկավար 1946-1951 թթ), Հ․ Գյոզալ յանը։ 1950 թվականին թատրոնը փակվում է, 1951-1957թվականներին ստեղծագործական կազմը գործում է որպես տիկնիկային անսամբլ՝ Հայհամերգի կազմում։ 1957թվականի հուլիսի 27-ին Տիկնիկային թատրոնը վերաբացվում է որպես ինքնուրույն թատրոն՝ Լենինի պողոտայի թիվ 43 շենքում։ Գլխավոր ռեժիսոր է նշանակվում Երվանդ Մանարյանը :1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալ յանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝

8


Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով։ Լարիսա Մանգասարովայի բեմադրություններից են «Միցիկի արկածները», «Անահիտ», «Ճանապարհային արկածները», «Սուտլիկ որսկանը» և այլ գործեր։ 1985 թվականից գլխավոր ռեժիսոր է նշանակվում Անդրանիկ Գամջյանը, որին հաջորդում են Ռուբեն Մարուխյանը, ապա Մնացական Փիլոյանը, իսկ գլխավոր նկարիչ՝ Անժելա Գալստյանը։ 1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա` բեմադրող ռեժիսոր:

9


10


Իմ ու քո Հայաստանը: Գյումրի Թերևս, յուրաքանչյուր հայ ներքուստ համոզված է, որ Հայաստանի ամենամշակութային քաղաքը եղել և շարունակում է մնալ Գյումրին՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքը մեր երկրի: Քաղաքը, թեև ունեցել է իր կյանքում ողբերգական էջեր, սակայն կարողացել է թերթել այդ էջերն ու առաջ նայել: Հնամյա այս քաղաքի կառույցները բազմազան են, սակայն բոլորն էլ տեղավորվում են մեկ, ընդհանուր գեղեցիկ ու հայեցի պատկերի մեջ: Այն հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետական մոտեցումներով: Գյումրին ճարատարապետական այս ոճը վերցրել է Կարսից, նաև՝ Անիից: Կառույցների մեծամասնությունը զարդարված են քանդակներով, ունեն աղեղնաձև կամարներով եզերվող լուսամուտներ և մուտքեր: Դրանք հիմնականում կառուցվել են սև և կարմիր տուֆից: Այս քաղաքի գեղեցկությունը երևում է նաև հայկական արտադրության մի քանի հանրահայտ ֆիլմերում, օր՝ <Հին օրերի երգը>, <Մեր մանկության տանգոն>, <Եռանկյունին> և այլն: Յուրաքանչյուր հայ գրեթե անգիր գիտի Գորկու փողոցը, որովհետև նրա հիշողության մեջ դեռ դաջված են այն կադրերը, որտեղ իրենց հրաշք խաղով հիացնում են Նովենցն ու Ֆրունզը: Գյումրին իր մեջ բազում զգացմունքներ է ամփոփում, այն ոչ միայն հին քաղաք է, այն հայի ապրածն է, այդ ապրածի դրսևորման կերպը:

11


Թեև ես գերեզման չունեցա, սակայն անմահներից ոչ ոք այնքան կենդանի չէ, որքան ես… Իմ կյանքն անվերջ վերադարձ է, քանի դեռ ապրում են իմ տաղերը, քանի դեռ շնչում են իմ բառերը, քանի դեռ ձեր ականջին էպոս դարձաձ շշնջում են իմ երգերն ու պատմում, թե որքան արևահամ է բարն իմ անուշ Հայաստանի…

14


Մտորում են հսկաները... Չարենց Մեծ էր նա, անսահման մեծ էր ու հանճարեղ… Նա ինքն էլ քաջ գիտակցում էր իր ինքնության մեծությունն ու երբեք ավելորդ համեստություն չէր ցուցաբերում: Չհասկացված անհատ, ով խորթ եղավ իր ժամանակի ու բարքերի համար, ում սիրտն ասես այլ ռիթմով էր բաբախում`ժայթքող, պայթունավտանգ, հրեղեն… Հենց այս ռիթմով էլ կերտեց այնպիսի գրական ժառանգություն, որի հետ ոչինչ համեմատել հնարավոր չէ… Նա պայքարում էր հոգևոր մրրիկների դեմ, պայքարում էր ինքն իր դեմ… Նրան ոչ ոք չէր հասկանում. կամ չէր ուզում հասկանալ, կամ անկարող էր այդքան մեծին տեղավորել իր աշխարհընկալման մեջ: Նրան միայն իր կապուտաչյա հայրենիքն էր հասկանում, իր գենը… Մերժված իշխանության կողմից, մերժված կարգերի ու բարքերի կողմից, մերժված գրչակիցների կողմից, սակայն ոչ երբեք` դարի ու պատմության… Ժամանակն ու պատմությունն ապացուցել են մի կարևոր բան. անսահմանափակներին իր գրկի մեջ պարփակել կարող է ինքը` անսահմանափակ քրոնոն… Միայն ցեղի հնամյա կանչն էր, որ անդնդախոր հեռուներից ձայնում էր մեծ պոետին, թե իմն ես դու, իմ սեփականը ու քեզ ինձնից ոչ ոք խլել չի կարող… Քեզ կարող են աքսորել,Չարենց, քեզ կարող են ձերբակալել ու գրիչդ հանդգնաբար վերցնել քեզնից, բայց ինձնից պոկել քեզ չի կարող ոչ մի դիկտատոր, ոչ մի բռնապետ… Դու քո հայրենիքի ցավերի կանչն ես, դու հուրն ես նրա պայծառ գալիքի…

13


Սեր-գեյ Փարաջանով. Կինոկենսագրություն

Աշխարհի պատմության մեջ եղել են մարդիկ, որոնք գնացել են հակառակ ամեն օրենքի, ամեն թեորեմի, քանի որ ունեցել են իրենց ներքին օրենսդրությունը և ճիշտ են հասկացել եթե ոչ իրենց ժամանակը, ապա նախաժամանակը և դատել են ճիշտ իմ դարի մասին: Իմացել են մեզ և իմացել են այն, ինչ կլինի մեզ հետ և ըստ դրա արվեստ են ստեղծել՝ արվեստ, որ ավելի երկար կապրի, քան իրենց մարմինը՝ մարմին, որն ունի իր ժամանակը և նախատեսված ժամանակից առաջ չի կարող գնալ: Մարմին, որին իրականում դժվար են տրվում հակահարվածները: Բնության կողմից ստանալով իր օրենքները՝ այն ապրում է դրանց մեջ, ինչպես մի թռչուն վանդակում: Վանդակը մեր մարմինն է, իսկ մեջի թռչունը՝ ոգին, և շատ քչերին է տրված դուրս գալ վանդակից և թռչել երկնքում՝ հաղթելով թե՛ բնությունը, և թե ա՛յն բոլոր օրենքները, որոնք դեմ են փակված թռչուն- ոգու համար:

15


Այդպիսի հակաուժ, այդպիսի «թռչուն» է եղել հայ և համաշխարհային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հետաքրքիր է, որ նրա անունը լսելով՝ մարդկանց մոտ ծնվում են հակասական բառեր և պատկերներ: Ոմանք նրան ճանաչում են որպես հանճար՝ ասելով, որ կյանքի ամեն մի րոպե նա ստեղծագործում էր. արվեստ էր ստեղծում՝ անմահ արվեստ: Իսկ ոմանք պնդում են, որ նա ուղղակի խաբեբա էր: Ստեղծելով վիճահարույց և բազմաբովանդակ խոսակցություններ իր անձի շուրջ՝ նա ամեն ինչ անում էր, որպեսզի լիներ ուշադրության կենտրոնում: Չէր սիրում ոմանց և հաճախ էր այդ մասին բարձրաձայնում: Շատերի համար նրա ֆիլմերը պոեզիա են: Ինչպես պոեզիայում պետք չէ սյուժեն, քանզի պոեզիան հոգեվիճակների, պատկերների համաձուլվածք է, այդպես էլ Փարաջանովի կինոյում ասես չկա սյուժե, չկան դերասաններ, նրա ֆիլմերը գույների, անցյալից և ներկայից ծնված պատկերների միաձուլում է: Ոմանց համար նրա կինոն ընդհանրապես ընդունելի չէ, անհասկանալի է, նրա ֆիլմերում այդ մարդիկ չեն տեսնում ոչինչ: Սիմվոլները նրանց շեղում են, և վերջում նրանք դուրս են գալիս կինոթատրոնից՝ փնտրտուքներով լի: Իսկ ես կասեմ, որ Փարաջանովի ֆիլմերում պետք չէ փնտրել հատուկ իմաստ կամ հերթականություն պատկերների, նա ազատ է արարում, և իր ամեն պատկեր առանձին մի պատմություն է ներկայի, անցյալի և ապագայի մասին: Ինչպես Ֆելինին էր ասում Փարաջանովի մասին՝ նրա կինոն ապագայի կինոն է: Փարաջանովը հայտնի դարձավ ոչ միայն որպես ըմբոստ ոգի սովետական երկրում, այլ նաև հանճարեղ ռեժիսոր ողջ աշխարհում: Ես չեմ ուզում խոսել Փարաջանովի մասին, ես ուզում եմ խոսել նրա հետ, իսկ նրա հետ խոսելու ամենադյուրին ձևը իր արվեստի հետ առնչվելն է, իսկ նրա արվեստն անսահման է թե՛ ձևի, թե՛ գաղափարի մեջ, դրա համար ես, Փարաջանովի թույլտվությամբ, կլինեմ առավել քան ազատ իմ խոսքի և գաղափարների մեջ... Յուրաքանչյուր արվեստագետի կյանք վերջիվերջո ազդում է նրա ստեղծագործությունների վրա: Այն, թե ինչ է նա սիրում և ում է սիրում, ի վերջո մենք կտեսնենք էկրանին: Իմ այս վերլուծության մեջ ես ինձ թույլ չեմ տա շոշափել Փարաջանովի

16


այն կողմը, ինչը կարելի է ասել, մաստակ է դարձել հիմարների բերանում, քանզի այդ «շեղումը»՝ հորինված կամ ոչ հորինված նրա համասեռամոլության մասին, ինձ ոչ մի բանալի չի տալիս իր ֆիլմերը բացելու համար: Կա՞ արդյոք մեկը, որը Փարաջանովի ֆիլմերում տեսել է այդ ճյուղը՝ ակնհայտ կամ ծպտված, ինչը, օրինակ, չենք կարող չասել Պեդրո Ալմոդովարի մասին, որի ֆիլմերում ակնհայտ երևում են վարպետի շեղումները: Սոֆիկո Ճիաուրելիին տղամարդ դարձնելը ինձ հիշեցնում է հունական, հռոմեական թատրոնները, որտեղ տղամարդիկ խաղում էին կանանց դերեր, ինչպես նաև Ժաննա Դը Արկին՝ տղամարդու կերպարանքով և սուրը ձեռքին: Սայաթ Նովան, լինելով կնոջ փառաբանման մեծագույն պոետներից մեկը, հուշում է, որ նման գեղեցկություն ստեղծելու համար ինչ-որ չափով կնոջ նրբություն պիտի ունենաս ներսումդ, կնոջ քնքշանք: Չէ՞ որ ամեն մարդ էլ իր մեջ ունի թե ՛տղամարդկային, և թե՛ կանացի սկիզբ, իսկ իր՝ բարձրաձայն ասած բառերն այդ մասին ոչ այլ ինչ էր, քան հակառակ այն մտքերին, ինչը չի ընդունում իր «շղթայված ժամանակը»: Օտարաբանությամբ ասած՝ «սև PR» էր այդ ամենը և, իհարկե, ամենամեծ գովազդը իր անձի շուրջ: Այս ամենը, որը նման է Ուլիսեսի ճամփորդությանը, մեկ բառով կոչվում է Փարաջանով: Արամ Ավետիս

17


Ստեղծագործություններ, որոնք ցանկալի է կարդալ

1. Գաբրիել Գարսիա Մարկես «Մի սպանության խրոնիկա» 2. Խորխե Լուիս Բորխես «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» 3. Ֆեոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ» 4. Ակուտագավա Րյունոսկե «Ապուշի կյանքը» 5. Ֆրիդրիխ Նիցշե «Բարուց ու չարից անդին» Շարունակելի…

18


Թեյի շուրջ Հասմիկ Պապյանն է... Արև եմ խմել, արբած եմ ես... Հպարտ եմ ու այն երջանիկներից, ով բախտ ունեցավ տեսնել, շփվել, լսել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր,՝ որպես «ամբողջ աշխարհում Հայաստանի մշակութային դեսպան». Հասմիկ Պապյան մեծությանն ու օրս կայացավ... -Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ անկրկնելի համերգներ ունեցաք վերջերս Երևանում: Դուք ի՞նչ զգացիք հատկապես համերգից հետո: -Շնորհակալ եմ... Գիտեք՝ ես ցնցված էի այդ ընդունելությամբ: Գիտեի, որ Հայաստանում կա բարձրաճաշակ ունկնդիր, որ հայ ունկնդիրն ունի յուրահատուկ բնազդ՝ գնահատելու, լավը վատից տարբերելու, բայց չէի պատկերացնում, որ ունի այդքան անհագ ծարավ երաժշտության հանդեպ: Ես իմ գործունեության ընթացքում երգել եմ շուրջ 100 տոսկաներ աշխարհի ամենամեծ դիրիժորների և երաժիշտների հետ, բայց այս մեկով առանձնակի ուրախ եմ, որովհետև ես հասկացա, որ սխալ է այն ձևավորված միտքը, թե Հայաստանում ունկնդիրն է պահանջում վատորակ արվեստ: Իսկ դուք ունկնդրին հարցրել եք, թե նա ինչ է պահանջում: -Աստվածային շնորհներով օժտված և տաղանդաշատ Մարդու հետ խոսելը ինձ համար դժվար և պատասխանատու բան է, բայց պետք է ներողություն խնդրեմ և հարցնեմ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում չեք ապրում: -Պատճառը միայն և միայն ինքնակայացման խնդիրն էր: Եթե Հայաստանը լիներ Շվեյցարիայի պես տնտեսապես կայուն երկիր, ես միևնույն է՝ կգնայի: Երգիչը պիտի դուրս գա իր միջավայրից, պիտի տեսնի շատ բան: Աշխարհի թատրոնները չես կարող բերել այստեղ, դու պիտի գնաս: Ես Հայաստանից գնացել եմ 1990 թ., պայմանագրով : Դրանք ծանր ժամանակներ էին,

19


երբ Հայաստանից ինչ – որ տեղ գնալը լուրջ խնդիր էր, իսկ ինձ կայանալ էր հարկավոր: Մինչդեռ օրեր են եղել, երբ ես առավոտյան արթնացել եմ Փարիզում, իսկ երեկոյան համերգով հանդես եկել Նյու Յորքում: Այսպիսին պիտի լինի երգչի բնականոն, հարուստ ստեղծագործական կյանքը: -Ո՞վ է Հասմիկ Պապյանը ընտանիքում: Հասցնում ե՞ք հաճախ ժամանակ տրամադրել հարազաներին: - Ժամանակ քիչ եմ ունենում, բայց այդ քիչը որակական իմաստով փորձում եմ արդյունավետ դարձնել: Ես չեմ տեսել՝ ինչպես է մեծանում իմ երեխան, մինչև 6 տարեկան նա շրջագայել է ինձ հետ, բայց դրանից հետո , դպրոց հաճախելու փաստն առաջ եկավ և այլևս հնարավոր չեղավ միասին շրջագայելը: Եթե անգամ շրջագայության մեջ չեմ, ես օրվա մեջ ունենում եմ 9 ժամ փորձեր, վերադառնում եմ տուն շատ հոգնած, ինձ դժվար է լինում խոսել, ես հաջորդ օրվա համար խնայում եմ ձայնս, խնայում եմ ուժերս: Իհարկե, ազատ ժամերը միշտ ընտանիքիս հետ եմ անցկացնում: -Առհասարակ ի՞նչ է պետք կամ պակաս, որ այսօր չկա, այն չէ: Դարձել ենք անտարբեր, անհոգի, նախանձ, ծույլ... և դա՞ է պատճառը միգուցե, որ այսօր հայը հայտնվել է ծանր դրության մեջ... ու՞մ մեղադրել: Մի՞թե մենք՝ հայերս դատապարտված ենք դառը ճակատագրի տակից դուրս չգալու, միշտ ծանրության տակ ապրել... Եվ, եթե բնութագրելու լինենք Հային... -Դրա պակասը միայն Հայաստանում չէ, որ կա, դա համաշխարհային բնույթ ունի: Ամբողջ աշխարհում այդ միտումն աճում է: Դա աճում է մրցակցության արդյունքում: Ուղղակի դրսում դա ավելի քաղաքակիրթ է արվում , այնտեղ էլ քեզ նախանձում են, այնտեղ էլ կա պայքար ՝ առաջինը լինելու, պարզապես այնտեղ դրա արդյունքում քո անձը չեն վիրավորում: Համատարած անկշտությունը մեծագույն չարիք է: Հայերի դեպքում դրան գումարվում է նաև վաղվա օրվա հանդեպ ունեցած անվստահությունը : Այդպես էլ չենք կարողանում դառնալ ինքնավստահ, չնայած, որ

20


բոլոր նախադրյալներն ունենք դրա համար, մենք մեր սեփական երկիրը պիտի դարձնենք դրախտ: - Ամենից շատ Հասմիկ Պապյանը ու՞մ է հավատում: -Բարձրյալին… Ես հավատում եմ, որ կա պահապան հրեշտակ: Կա ինձ համար, կա նաև ազգի համար պահապան հրեշտակ: Ես տեսակով եկեղեցի գնացող չեմ, հաճախ չեմ լինում, բայց կա Բարձրյալի հետ այդ մշտական կապը : -Տիկին Պապյան, պետության կողմից հրավեր կամ պետական հովանու ներքո, (ինչպես որ հաճախ արվում է մեզ մոտ) երբևէ ունեցել ե՞ք համերգ: -Ոչ. նման առաջարկ չի եղել, բայց իմ երգելու համար բարձր հովանի պետք չէ: Չվիրավորելով որևէ մեկին՝ ասեմ, որ իմ սովորական ելույթի համար բարձր հովանու կարիք չկա: -Մեր ժողովուրդը կարոտ է ճշմարիտ, իրական արվեստագետի խոսքին, ուստի, ի՞նչ կմաղթեք մեր ազգին: -Ազգը, որը պետք է լսի իմ խոսքը, այդ խոսքի կարիքը չունի: Ժողովուրդը ճիշտ է ապրում, նրան այնքան քիչ բան է պետք բավարարվելու համար, նա այնքան համբերություն ունի, նույնիսկ տարօրինակ համբերություն: Մի քանիսը պետք է մտածեն ոչ թե ազգի, այլ հենց իրենց բարօրության համար: Ես սուպերմարկետներ չեմ գնում, դա իմ պայքարի ձևն է : Այնպես որ, համբերություն ունեցող ազգին էլ ինչ մաղթես... որտեղ կարծես բոլորը ճիշտ են ապրում... -Շնորհակալ եմ տիկին Պապյան հանդիպման և ջերմ զրույցի համար և անհամբեր սպասում ենք Ձեզ կրկին համերգներով. Հրաշք է, երբ մարդ իր մեջ կրում է աշխարհի բոլոր գույները... հաջողություն Ձեզ: Հաջողություն... Հարցազրույցը` Արթուր Հայրապետյանի

21


Գիրքը պետք է կարդալ մատիտը կամ գրիչը ձեռքին։ Ոչ մի բան այնպես չի ձևավորում ճաշակն ու դատողությունների ճշտությունը, ինչպես դուր եկած հատվածն արտագրելու կամ խորիմաստ միտքը նշելու սովորությունը: Լավ գիրքն այն գիրքն է, որ գրել է լավ մարդը:

Անդրե Մորուա Վիլ յամ Սարոյան

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը: Ժան Պոլ Սարտր

22


Մի քիչ թատերականի մասին. նրանք սիրում են իրենց ԲՈւՀ-ը

23


Դավիթ Հարությունյան, ռեժիսոր

Պատմելու ու կիսվելու այնքան բաներ կան, որ եթե ուսանողական տարիները բաղդատենք ժամերի, օրերի, ամիսների ու տարիների, միևնույն է, էլի անվերջ հիշելու ու պատմելու նոյւթ կգտնվի։ Լավ առումով նոր խելառներ պատրաստելու կոմբինատի պես մի բան է թատերականը՝ իր յուրաքանչյուր սերնդի հանդեպ յուրովի մոտեցումով, յուրատեսակ խմորումներով ու թատրոնի քաղցր թույնը ներարկելու իր գաղտնիքներով։ Չնայած ոչ բոլորն են ընդունում այդ թույնը․․․ Դա էլ բնական է․ մեկին մի բան էր պետք, մյուսին այլ բան։ Ուսանողական տարիները սրընթաց գնացքի պես եկան ու անցան։ Մենք այդ զարմանալի գնացքի ուղևորներն էինք։ Ուրախ, զվարթ, մեկ-մեկ տարօրինակ, երբեմն միամիտ, ծույլ, երբեմն քմահաճ ու ամբարտավան, բայց միևնույն է անմնացորդ նվիրված։ Ներարկումն աստիճանաբար ազդում էր ավելի ու ավելի։ Տուն գնալ չէինք ուզում, իսկ գնալուց սպասում էինք հաջորդ օրվան, որպեսզի նորից գնայինք ինստիտուտ։ Սա ուրիշ ԲՈՒՀ է, հաստատ ուրիշ։ Այստեղ երազելու ու թաքնվելու վայրը, բուֆետը, նույնպես ուրիշ է։ Թատերականի ուսանողության ամենաակտիվ ու ամենագործուն խմբերը ժամանակ առ ժամանակ զարմանք էին առաջացնում ինչպես դասախոսական կազմի մոտ, այնպես էլ արվեստի մյուս ԲՈՒՀերի ներկայացուցիչների շրջանում։ Այնպես որ հպարտության պահեր նույնպես ունեցել ենք։ Ապրածդ բերկրանքները դաջվում ու մնում են ամբողջ կյանքում։ Հինգերորդ կայարանում իջանք ու ցրվեցինք տարբեր ուղղություններով...

24


Մեծ, որոշիչ ու ճակատագրական է ինստիտուտի դերն իմ կյանքում: Թատերական ինստիտուտը զուտ ուսումնական հաստատություն չէ ինձ համար, դա իմ մեծ ընտանիքն է` բառիս ամենաուղիղ իմաստով, որտեղ ուսանողը դաստիարակվում ու հղկվում է որպես արվեստագետ ու որպես անհատ: Այն ծննդատուն է արվեստագետի, մարդու, ով ասելիք ունի, ով պատմելու բան ունի մի հարթակից, որ կոչվում է Բեմ: Գոռ Մարգարյան, ռեժիսոր

Ամիրյան 26: Հասցե, որ ներքուստ ձայնում է, կանչում… Թատերականն ունի յուրահատուկ «բնավորություն»` այն անտեսանելի կապերով կապվում է իր ամեն ուսանողի հետ: Թատերականն ընտանիք է, խենթերի ու երազողների ընտանիք: Այստեղ ինձ ամեն ինչ հարազատ է` մուտքի աստիճանից մինչև միջանցքի պատից կախված նկարն ու լուսանկարը, թեև այսօր կան փոփոխված բաներ: Այս քաղաքում ես չունեմ ավելի տաքուկ ու հարազատ վայր, քան ինստիտուտը: Ամենահամեղ սուրճն ինձ համար այստեղ է, ամենահետաքրքիր զրույցներն ինձ համար այստեղ են եփվում: Այստեղ եմ դարձել այն, ինչ, որ եմ և դեռ կլինեմ… Այստեղ ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր փոխեցին ինձ դրականորեն… Այստեղ հանդիպեցի մարդկանց, ովքեր ցանկացան իրենց ունեցածը վստահել մեզ, ովքեր իրենց ժառանգածը մեզ ավանդեցին: Այս ինստիտուտը մեծ, խորը, լայն ու բարձր է… Սա աշխարհ է, իմ աշխարհը… Արմինե Բոյաջյան, արձակագիր, սցենարիստ

25


Իսկ եթե նա հանկարծ Մոցա՞րտ է... Լեոնիդ Ենգիբարյան

Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է… Դուք նրան կնեղացնեք, և նա ընդհանրապես ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո` մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է` կպակասեն և լավ մարդիկ… Դուք այնպիսին եք, ինչպիսին նա: Պահպանեք միմյանց, մարդիկ…

26


Մի ֆիլմի պատմություն. Ռոլան Ժոֆե ‹‹Առևանգում››. Դրամատուրգիական վերլուծություն ‹‹Առևանգում›› ֆիլմը նկարահանվել է 2007 թվականին, Ռոլան Ժոֆեի կողմից: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի մարտի մեկին: Ֆիլմը սարսափի ժանրից է, սակայն իր մեջ կրում է նաև թրելլերի էլեմենտներ: Սարսափ ֆիլմերը, որ ամերիկյան կինոարտադրության մեջ ունեն նաև հորոր անվանումը, գեղարվեստական ֆիլմի ժանրին են պատկանում: Միտված են վախի ու սարսափի ապրումներ առաջացնել դիտողի մոտ, հիմնական նպատակը էմոցիայի այս տեսակի փոխանցումն է լսարանին: Սակայն ‹‹Առևանգում›› ֆիլմը ոչ միայն իր առջև ունի դիտողին վախ ու տագնապ հաղորդելու նպատակ, այլ նաև յուրատեսակ է իր ձևի ու բովանդակության մեջ: Այն իր առաջ ավելի մեծ խնդիր է դրել, քան մարդուն ներշնչելը, ինչպես արվում են սարսափ ժանրի ֆիլմերի մեծ մասի դեպքում: Խոսելով այս ֆիլմի մասին` առաջին հանգամանքը, որ կցանկանայի նշել այն է, որ ֆիլմն աչքի է ընկնում ներդաշնակ կառուցվածքով: Այսինքն` սցենարը չի խանգարում ռեժիսորական լուծումներին, դերասանական խաղն իր գործառույթի ճիշտ իրականացման մեջ է, երաժշտությունը հարկ եղած դեպքում ֆոնային է, հարկ եղած դեպքում ստանում է դոնորային բնույթ, օպերատորական աշխատանքը միայն ու միայն ամբողջացնում է ստեղծագործության վիզուալ գեղեցկությունը: Սա այսօր շատ քիչ հանդիպող երևույթ է կինեմատոգրաֆիայի ոլորտում, որովհետև շատ հաճախ է պատահում, երբ, ասենք, համահունչ լուսավորմամբ կադրը ծածկում է դերասանական խաղը` կամ խաղի թույլ լինելու պատճառով, կամ օպերատորական գերդոմինանտության: Հենց այս ներդաշնակությունն էր, որ ինձ մղեց դիտարկելու այս ֆիլմը: Ցանկացած ֆիլմի և, առհասարակ, ստեղծագործության մեջ կարևորագույն նախապայման է գրական հենքը, միտքը, գաղափարը: Միտքն առաջինը հորինվողն է, և, կամա, թե , ակամա` ամեն բան ստեղծվում, կառուցվում է մտքի առանցքի շուրջ: ‹‹Առևանգում›› ֆիլմը բացառություն չէ, այն նույնպես ստեղծվել է

27


սցենարի` գրական հենքի վրա: Ֆիլմի սցենարիստը Լարի Քոենն է: Անդրադառնանք մի կարևոր փաստի վրա` իմ ուշադրությունը միանգամից սևեռվում է, երբ ֆիլմն ունենում է մեկ սցենարիստ: Սա նշանակում է, որ գաղափարը խմորվել է մեկ անհատի, մեկ ներաշխարհի մեջ, և փորձը ցույց է տվել, որ այդպիսի ֆիլմերը սցենարական առումով առավել ամուր ու կուռ են, քան այն ֆիլմերը, որոնց վրա աշխատում է մի ամբողջ սցենարական թիմ / որպես օրինակ կարող ենք ունենալ հեղինակային, մասնավորապես` արտհաուս ժանրի ֆիլմերը /: Այս ֆիլմի սցենարը կառուցվածքային առումով շատ ամուր է և ունի մի քանի առանձնահատկություն, որոնց մասին հերթականությամբ կխոսեմ: Առաջին առանձնահատկությունը, որ ուզում եմ նշել, այն է, որ բեմական կամ կադրային գործողություններն ու երկխոսությունները, ինչից և կազմված է ցանկացած կինոդրամատուրգիական գործ, իրար լրացնում են: Երկխոսությունները շատ ֆունկցիոնալ են և գործառական. ենթադրում են գործողություն: Չկան հատվածներ, որտեղ երկխոսությունն իր ասելիքն ավարտած լինի, սակայն շարունակվի` դառնալով ավելորդություն: Չկա հատված, որտեղ գործողություն կարելի էր դիտարկել, ոչ թե` տեքստային լուծում: Այնքան ճիշտ չափաբաժնով է մատուցված թե մեկը, թե մյուսը, որ դիտողը չի շեղվում ֆիլմից, չի հոգնում, մտքով չի կառուցում հաջորդ տեսարանները: Այնուհետև շատ հետաքրքիր է հիմնական սյուժեն և ընդհանուր սյուժետային զարգացումը: Կա լսարանին գերող, իր կողմը հրավիրող պատմություն, որտեղ հերոսը, դիտողի համար անմեղսունակ մեկը, հայտնվում է դժվար կացության մեջ: Սա հոլիվուդյան սցենարի հիմնական տարատեսակներից է, երբ պերսոնաժը ֆիլմի հենց սկզբից, որևէ հիմնավոր պատճառ չունենալով, հայտնվում է իրեն ‹‹ոչ համապատասխան›› միջավայրում կամ պերսոնաժների շրջապատում: Հենց այս հանգամանքը միանգամից նրան դարձնում է ֆիլմի հերոս: Հաջորդ դրամատուրգիական առանձնահատկությունը դրական հերոսի կողքին բացասական հերոս կերտելն է: Այստեղ երկու հակաբևեռ պերսոնաժները համակշիռ են իրենց ֆունկցիաներով և ունեցած կարևորությամբ, որովհետև ամբողջ ֆիլմը կառուցված է այս երկու պերսոնաժների վրա, նրանք են սյուները բոլոր գործողությունների: Գործողություններն հետզհետե սկում են

28


բացահայտել կերպարների ով լինելը: Ժամանակ առ ժամանակ Ջենիֆերին հետևող մեր ‹‹անանունը›› տարբեր հեղուկներ է առաջարկում նրան: Այս տեսարաններից արդեն իսկ հասկանալի է դառնում, որ տղամարդը ցինիկ է, իր նպատակի համար ոչ մի միջոց չի խնայի, անտեսում է այն փաստը, որ իր առջև եղած անձը կին է: Եվ հենց այս տեսարաններից էլ պարզ է դառնում, որ Ջենիֆերը բավականին ուժեղ, չհանձնվող ու պայքարող կնոջ տեսակ է: Սրանք սցենարական շղթայով տրվող առաջին բացահայտումներն են, որ տրվում են դիտողին: Սյուժեն հենց այստեղ փոխվում, ուրիշ ընթացք է ստանում, երբ Ջենիֆերը նկատում է, որ իրենք երկուսով չեն, կա նաև մեկ այլ տղամարդ: Սա ևս հոլիվուդյան սցենարների հիմնական ձևն է, որ ներմուծվել է վեստերն ժանրից: Կա մեկը, ով կփրկի վտանգի մեջ եղող հերոսին ցանկացած գնով: Սա միայն ու միայն ամերիկյան մտածելակերպի արդյունքն է / այդ մտածելակերպը դարձրեց նրանց պետությունը գերհզոր / : Հայտնվող երրորդ հերոսը պետք է իր բնույթով, իր նպատակով ներդաշնակ լինի հիմնական դրական հերոսի հետ: Սա բանաձև է, որ կիրառվում է գրեթե բոլոր ֆիլմերում: Այս պարագայում մեր հերոսը չի նույնանում Ջենիֆերի հետ, որովհետև ‹‹անանուն›› հետևորդն իր եղբայրն է: Սցենարական գիծն ավելի հետաքրքիր բնույթ է ստանում, քան կարելի է ակնկալել: Երրորդ հերոսը` Գերին, հայտնվում է դժվար կացության մեջ, որովհետև մեկացել է Ջենիֆերի հետ, դարձել համախոհ, այլևս նրանք մտածում են նույն բանի մասին` ինչպես ազատվել այդ նկուղից: Ընդհանուր գաղափարը միավորում է երկու տարբեր, իրար չճանաչող մարդկանց / դարձյալ ամերիկյան մենթալիտետի դրսևորում /: Սյուժեն սկսում է իր զարգացման տրամաբանական փուլերն ապրել, երբ նրանք սիրահարվում են: Այսինքն` այլևս միայն գաղափարը չէ, որ միավորում է նրանց երկուսին, այլ աշխարհի ամենագեղեցիկ ու ամենանուրբ զգացմունքը` սերն է նրանց կապում և մղում պայքարի: Սերը սցենարիստի կողմից դառնում է որպես փրկության օղակ, որ թեև ծնունդ էր առել վտանգի, սարսափի մեջ, թեև գաղափար էր սաղմնային փուլում, սակայն ի վերջո հաղթանակի հասցնողն ու պայքարը երջանկությամբ պսակողն է: Թեև այդ սերը, ինչպես և բոլոր ժամանակներում ու դեպքերում, ուղեկցվում է զոհաբերությամբ:

29


Կինեմատոգրաֆն ու կինոտեխնիկան Ժամանակները փոխվել են, փոխվել են նաև այդ ժամանակի պահանջները: Կինեմատոգրաֆը արվեստի դինամիկ զարգացող տեսակներից է: Կինեմատոգրաֆի զարգացումը խիստ կապված է գիտական զարգացման հետ, կարելի է ասել` դրանք շաղկապված են իրար: Լյումիեր եղբայրների գյուտը ոչ այլ ինչ էր, քան տեխնիկական գյուտ: Ինչպիսի՞ ձեռքբերումներ ունի այսօր կինոն, ի՞նչ տեխնիկական հնարքների է փորձում հասնել: Հոլիվուդյան Disney ընկերությունն այժմ աշխատում է՝ դիտողներին տալու այնպիսի հնարավորություն, ըստ որի ֆիլմի կադրերի հետ կարելի կլինի նաև դիտել այն ամենն, ինչ տեղի է ունեցել նկարահանման հրապարակում: Վերջերս Disney-ը հայտարարել է այն մասին, որ կօգտագործի Nokia ընկերության կողմից ստեղծված վիրտուալ իրականության տեսախցիկը, որի արժեքն է 60000 ԱՄՆ դոլար, նկարահանման հրապարակում տեղի ունեցածը ցուցադրելու համար: Nokia Ozo անունը կրող սարքը հենց այն է, ինչը կոչվում է 360 աստիճան անկյունագծով նկարահանող տեսախցիկ, որը նախատեսված է վիրտուալ իրականության ֆորմատով տեսահոլովակներ նկարահանելու համար: Այն իր վրա ունի միանգամից ութ տեսախցիկ, որոնք ուղղված են տարբեր կողմեր: Ozo-ն կարող է իրար միացնել այդ տեսախցիկների նկարահանածը և ստանալ 360 աստիճան տեսահոլովակ: Վերջնական ստացված արդյունքը վայելելու համար հարկավոր է ունենալ VR ակնոցներ, և Դուք կկարողանաք 360 աստիճանով տեսնել այն ամենը, ինչը տեղի է ունեցել այդ պահին: Disney-ը պատրաստվում է կիրառել այս տեսախցիկը «Աստղային պատերազմներ» ֆիլմի հերթական սերիայի նկարահանումների ժամանակ:

30


ԱՊՐԵԼՈՒ ԶԱՌԱՆՑԱՆՔԸ Հոգու պատյանը մարմինն է. այդ շահած այցեքարտը Տիրոջից: Շատերը այս աշխարհի դռները թակելիս հարցնում են՝ ‹‹կարելի՞ է››, իսկ շատերն էլ շտապում են ասելով. ‹‹բացե՛ք, սոված մեռանք››, կարծելով սա մի արոտավայր է: Տեսնես Տերը ինչպե՞ս է բոլորին ընտրում դեռ մարմին չդարձած և ի՞նչ հերթականությամբ: Որտեղի՞ց է այդ ռենտգենը ‹‹Ամենաբանիմացի››: Ուղարկելով տառապյալներին՝ աշխարհ ստեղծելու, կարգավորելով և մյուսներին՝ իրենց մատյան ‹‹սովածագիտությամբ››, որ քարոզեն ի օգուտ իրենց, տրված միայն գիտությամբ՝ ‹‹մոռացագիտությունը››: Եվ նրանք ուրանալով մոմ կվառեն մի քիչ էլ ապրելու… Ախր էդպես էլ նրանք չկշտացան: Սոված գալիս են այս աշխարհ՝ ամեն ինչ ճանապարհին կուլ տալով, սոված էլ գնում են աշխարհից՝ թողնելով մյուսներին ոչինչ: Ես ‹‹Անճարների›› համագումար եմ հրավիրում բոլոր հուսահատվածներին, որ նոր հույսի հռչակագիր ստեղծենք, և մյուսների թաղման արարողություն կարդանք նրանց երկնահողին: Հուսանք, որ կա երկնային հող… Տեսնես ի՞նչ հոտ ունի: Երևի Տերը էնտեղ է ծիլերը տալիս մարդկության հույսին ու նոր Երկիր ուղարկում… Էնտեղ ստեղծվում ենք, էստեղ թաղվում: Տեսնես Տերը այդքանը որտե՞ղ է տեղավորում՝ մարդուն լույս աշխարհ բերելով, իր հետագա ասելիքով, բախտով, իմացությամբ, որի գաղտնիքը մարգարեներին էլ հայտնի չէ: Տե՛ր, ինչու՞ մյուսներին տվեցիր բոլոր հնարավորությունները իսկ մեզ միակ բանալին ‹‹հույս›› կոչվածի, և ի՞նչ պիտի անենք այդ միակ հույսով: Ի՞նչ գաղտնիք ես պահել այդ դժվարության ետևում: Որտեղի՞ց սկսենք և ու՞ր գնանք, որ հետո մեր հոգիները բարձրանան երկինք՝ պատասխան տալու: Դա մեր օրագիրն է, բայց էկրանի տեսքով, որ չասենք չենք հիշում մեր արածները:

31


Ես բացեցի այդ դուռը. Էնտեղ հույսն էր, հավատն ու սերը, իրենց անսահման հավերժ գիտությունը: Դե դիմացիր այդ դժվարագիտությունը իմանալու համար: Նրանք մոլեկուլներից շատ էին: Էնտեղ կար մի կարճ գիտություն ‹‹ուրանալը››, որ հեշտացնում է կյանքդ` չտառապելու: Դե ընտրիր… Իմացության համար պետք էր սկզբում ծանոթանալ ‹‹անգիտության էնցիկլոպեդիայի›› հետ: Այն նույնքան ծավալուն էր, որքան գիտությունը: Եվ նրանք պար էին բռնել մարդու շուրջը՝ մեկը ցավում էր, մյուսն ուրախանում: Նրանց գումարը հավասարում էր տվել: Եվ այդ պարը կոչվում էր ‹‹ոչնչի պոլոնեզ ››: Բայց երկուսի գումարը միասին անգին էին: Մարդը ոչ հոգով և ոչ էլ մարմնով չէր կարող հատուցել: Իսկ գիտությունները առանց մարդու՞… Դա նման էր կենդանուն, որ պիտի պատմություն գրեր իր սմբակներով, տողերն էլ բառաչելով, ‹‹բառը հաչելով››… Դե հաչա, որ քեզ ճանաչեմ… Քանի որ մարդկության միտքն ու լեզուն պապանձվել էր: Ես ‹‹Անճարության›› համագումարն եմ պահանջում: Տերը հաճույք էր ստանում մեր բողոքից: Դա փաստաթուղթն էր ճանաչելու մեր տգիտության չափը: Գաղտնի ճանապարհը իմացության տանում էր դեպի ‹‹սրբաբանություն››, բայց կատարյալ գիտությունն էլ էր փակված մարդու առաջ: Գիտության ծառին մոտ չգալ, կենաց ծառից չօգտվել: Իսկ ի՞նչն է մեզ կարելի, որ ամեն ինչին հա՞րց տանք ու հիանա՞նք ‹‹ինչաբանության օրգազմով››: Չիմանալով մեր գալը ու գնալիս տանելով մեր ‹‹սիրո զառանցանքը››, մեր միակ ‹‹արդարանալու կտակարանը››, որը ոչ արժեք ուներ, ոչ էլ կշիռ… Մեր անվերջանալի սկզբնաբանությունը, որ ամեն ինչ էր, էր ամեն ինչի, իր ամեն ինչով, որ էր ամեն ինչ… ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

32


Մարկեսի Մենությունը... Մոգական ռեալիզմի տիտաններից մեկը՝ կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը 1975 թվականին մանիֆեստ ներկայացրեց աշխարհին։ Մանիֆեստը «Նահապետի աշունը» վեպն էր: 20-րդ դարի առաջին եւ երկրորդ կեսերին մարդկության մի ստվար զանգվածի կառավարում էին բացարձակ իշախանության ձգտող բռանակալներ, որոնք հիմնականում ունեին մի քանի անուններ՝ ֆաշիզմ, կոմունիզմ և նրանց թվում էր՝ իշխանությունը հավերժ է։ Այլևս մարդկությունը կարճ ժամանակահատվածում տեսավ մեծ թվով դիկտատորների՝ Հիտլեր, Ստալին, Մուսսոլինի, Ֆրանկո, Մաո, հետագայում՝ Կաստրո եւ այլ լատինամերիկյան բռնակալներ, որոնք իրենց իշխանությունը երկարաձգելու համար պատրաստ էին անգամ պայթեցնել երկրագունդը, միայն թե տիրեն։

33


Պատմա-քաղաքական իրավիճակի թելադրած սյուժեն Մարկեսը դարձրել է բարդ հոգեբանական և խորը փիլիսոփայական ամուր վեպ, որտեղ առավելագույնս հակադրության մեջ է դրել ի ծնե արատավոր մարդու իշախանության ծարավը և մարդկային մենությունը։ Վերոհիշյալ բռնակալներից յուրաքանչյուրի անունը կարելի է վերադրել վեպի հերոսի՝ գեներալի, փոխարեն և ամեն էջում գտնել այնպիսի պատմական իրողություններ, ինչպիսիք են նրանց դաժանությունը, բռնապետության եղանակները, ժողովրդական ատելությունը, նրանց կուրությունը, վախկոտությունն ու եսապաշտությունը, խելագարությունը, նրանց դահիճ լինելը և անվան շուրջ պտտվող առասպելները։ Վեպը բազմաշերտ է, բացի այս ամենից Մարկեսի <դարի ռեքվիեմի> առանցքային թեման մարդկային մենությունն է, մենություն, որը ձգվում է ավելի քան հարյուր տարի, քանզի այն վերջ չունի։ Վեպի հերոսը՝ գեներալը լատինամերիկայն դիկտատոր էր, ում իշխանության գալու օրից անցել էր հարուրամյակ, և ոչ ոք այլևս չէր հիշում նրա անունը և իշխանության գալու տարեթիվը։ Երիտասարդ տարիներին նա մասնակցել էր հեղափոխական շարժման և իշխանության գլուխ էր եկել անգլիացի ձկնորսների շնորհիվ։ Եվ այստեղ Անգլիայի իշխանությունն է ցույց տրված Լատինական Ամերիկայի վրա։ Գիտեք ի՞նչ է նշանակում մենություն։ Ո՛չ։ Վերագրում եմ ինձ, վերագրեք նաև Ձեզ։ Հերոսը՝ գեներալը, չուներ անուն․ «ԵՍ- ես եմ, ի՞նչ տարբերություն», ի տարբերություն խաղացող մյուս անհաշիվ հերոսների, որոնք ունեին անուններ։ Մարկեսի ինչպես մյուս հերոսները և նաև գներալը ապրում են երկար: Նա անհույս մենակ է: Մենությունը ծնում է բռնակալին՝ գեներալին և սահմանում նրա ճակատագիրը՝ տալիս իշխանություն, անսահման դաժանություն, զրկում սիրելու ընդունակությունից, տալիս այլանդակ արտաքին և ի ծնե վախ մահից։ Ի հակառակ բոլոր այս կլիշեների՝ նա իրականում ոչինչ չուներ, թվացյալ փառքը լեգենդ էր, միֆ, քանզի այն գոյություն չուներ։ Անհասկանալի է՝ ով է պատմում վեպը, երևի թե նա ինքը կամ ավելի գեր ուժ, ով ապրեց ավելի երկար և նրան տեսավ կույս մորից ծնվելու պահից մինչև մահը։

34


Գեներալը ինքն էր իշխանությունը, սակայն նրա կյանքում կային երեք ագահ կանայք և նրանք իշխանություն ունեին՝ իշխանության վրա՝ մայրը Բենդիսիոն Ալվարադոն, առաջին սերը՝ Մանուելա Սանչեսը և միակ կինը, ամնեաագահը, ով վերափոխեց նրան՝ Լետիսիա Նասարենոն։ Նա կամեցավ Լետիսիաի մահը, սակայն այդ մահը վերջ տվեց գեներալի անվերջ ձգվող փառքին ու հիշողությանը՝ թողնելով ընդհամենը մեկ անուն՝ Բենդիսիոն Ալվարադո՝ իր մանկությունը, այն կնոջը, ով ծիածանի գույներով էր զարդարում գորշ թռչուններին ու վաճառում մինչև անգամ իր կուրության տարիներին, մինչև ի մահ։ Գեներալն իր աշունն էլ ապրեց ապականության ու մեղքի հետ և չթողեց իրենից ոչ մի հետք։ «Նա հասնելու է հարյուր յոթ տարեկան, որից հետո ապրելու է էլի հարյուր քսանհինգ տարի և հետո միայն կկատարվեր կատարվելիքը, այսպես գուշակեց պառավ պայծառատեսը։ «Ըհմ»,- ասաց նա և սպանեց պառավ պայծառատեսին հենց ճոճում՝ խեղդելով նրան, առանց ցավ պատճառելու, վարպետ դահիճի նման, թեև նախկինում անձամբ ո՛չ մարդ չէր սպանլ, ո՛չ անասուն, խեղճ պառավը միակ կենդանի արարածն էր, որին նա սպանեց անձամբ, որպեսզի աշխարհում իրենից բացի ոչ մեկը չիմանար՝ ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ է մեռնելու ինքը։ Բայց նա մեռավ, մեռավ այն պահին, երբ ամենից քիչն էր ուզում մեռնել, երբ այդքան տարիների պատրանքներից ու ինքնախաբեությունից հետո սկսել էր գլխի ընկնել, որ մարդիկ չեն ապրում, գրողը տանի, այլ գոյություններն են պաշտպանում, որ ամենաերկար ու գործունյա կյանքն էլ հազիվ է բավականացնում ապրել սովորելուն, այն էլ ամենավերջում։» Հատվածը մեջբերված է ․․․․ Զենֆիրա Մարտիրոսյան

35


Ջազը կյանք է «Ջազը կյանք է». այսպես են արտահայտվում աշխարհի տարբեր ծայրերում ապրող հազարավոր ջազասերներ: Այս բառը թարգմանաբար հենց այդ նշանակությունն ունի: Մեկի համար այն կյանք է, մյուսի համար ազատություն, երրորդի համար` ճախրանք ու թռիչք: Ջազն ապրում է մարդու ներսում և ապրեցնում է մարդուն: Ջազն, իր մեջ ունի դասական երաժշտության ու էթնիկի խառնուրդը, այսինքն` ստեղծված է մարդու ներքին ազատ ելևէջների հիմքի վրա, բայց միևնույն ժամանակ, բավականին համակարգված է որպես երաժշտական ուղղություն: Դասական երաժշտություն սիրող մարդը չի կարող չսիրել ջազ: Ջազը ծնվեց Նոր Օռլեանի աղքատ թաղամասերում, հետո տիրեց ողջ Չիկագոյի տարածքով, գրավեց Նյու Յորքը, ապա տարածվեց ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանում ջազն իր հեղինակությունն է վայելում դեռ 1930-թվականներից ու միշտ պահում է իր պատվավոր տեղը երաժշտասերների շրջանում: 2011-ին UNESCON որոշեց ապրիլի 30-ը սահմանել Ջազի միջազգային օր, այն նշվում է հայտնի ջազմեն Դյուկ Էլինգթոնի ծննդյան օրը:

36


Սիրելի՛ Յովհաննէս, Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել: Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար: Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը: Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք: Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր: Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս: Համբույրներով՝ քո Կոմիտաս

37


Նամականի. Կոմիտաս Հովհաննես Թումանյանին – 1908, հունիս 8

38


Մեզնից յուրաքանչյուրի մեջ ռասկոլնիկովներ» են ապրում Վերջին տարիներին սովորել եմ ճշգրտությամբ արձանագրել դեպքերը, գրեթե միշտ ոտնահարելով սուբյեկտիվ վերաբերմունքս՝ ամեն ինչ ներկայացնել այնպես, ինչպես որ կա, կամ այնպես, ինչպես մտածում են մյուսները, որովհետև ինձ կարդում են շատերը, իսկ վերաբերմունք պետք է ձևավորի հենց հասարակությունը՝ առանց քողարկված կամ բացահայտ սուբյեկտիվ վերաբերմունքիս. ես լրագրող եմ, դեռ լուրջ վերլուծականներ չեմ գրում (ժամանակը չի լինում) և շարունակում եմ դիլատանտ մնալ այդ հարցում: Թերություններս բացահայտ դեմքիս շպրտող շատ հերոսների եմ ուսումնասիրել ու իրենց մեջ ինձ տեսել. ամենատպավորիչը Ռասկոլնիկովն էր: Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ից հետո ես հասկացա, որ մեզնից գրեթե բոլորի մեջ ապրում են «անմեղ» մարդասպանները: Եթե նախքան այդ գիրքը ընթերցելը ես միանշանակ ատում ու մեղադրում էի մարդասպաններին, անգամ եթե սպանում են սեփական կյանքը պաշտպանելու համար, ապա ընթերցելուց հետո ես սկսեցի հասկանալ այդ տեսակ մարդասպաններին, որովհետև կյանքի ընթացքում, որքան շփումներիս շրջանակն ընդլայնվեց, այնքան ավելի շատ սկսեցի հասկանալ՝ բոլոր մարդիկ չեն, որ մարդ են: Բայց ես երբեք չեմ մոռանում կյանքի իրավունքի մասին ու որ մարդուն դրանից զրկելը մեղք է: Ի՞նչ արեց Ռասկոլնիկովը: Սպանեց, հետո փորձեց իրեն արդարացնել, համոզել, որ մարդ չի սպանել, այլ մի ոջիլ, որը հասարակության համար չարիք է: Իհարկե, ինձ համար «մարդասպան» հերոսը բարության, ազնվության, մաքրության մարմնավորում է: Ի վերջո, վատ մարդը չէր կարող այդքան կամեցող լինել, սիրող, հանդուրժող: Այս պարագայում, սպանելը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև մարդկային ապրումները, հոգեվիճակը, մտածմունքներն այնպիսի բաներ են, որոնք մոլորեցնում են անգամ ամենաբանական մարդուն:

39


Նայեք մեր շուրջը, թե քանի անգամ եք լսել, որ թալանել են մարդկանց, հետո էլ` սպանել: Այ, մարդասպաններն իրենք են, ովքեր ոչ թե իրական դատավորից են վախենում՝ խղճից, այլ ճաղավանդակներից, հաճույքներից զրկվելուց, չեն ցավում մարդուն կյանքից զրկելու համար, ափսոսում են, որ գործերը ավարտին չեն հասցրել: Նրանք երբեք չեն ափսոսում, որ ներվեն: Իսկ ռասկոլնիկովներին Աստված՝ մեր մեջ ապրող խիղճը, միշտ ներում է: Եթե անգամ կան մեղադրողներ, հիշե´ք, թե քանի անգամ եք կարդացել կամ նայել Ավետիսյանների ոչնչացված ընտանիքի մասին ռեպորտաժներ, քանի անգամ եք նայել Պերմյակովի դատը ու քանի անգամ եք առանց մտածելու արտասանել՝ «այրել է պետք Պերմյակովին», «կթաղեի դրան», «պետք է սատկեր» արտահայտությունները: Մենք ակամայից մի օր ռասկոլնիկովներ ենք դառնում, եթե գոնե մի քիչ արդարություն կա մեջներս, բայց երբեք չենք բարձրաձայնում դրա մասին կամ երևի չենք էլ մտածում, որ այդպես է: Դժվար է լիարժեք բարի ու անթերի լինելը: Ես, համենայն դեպս, այդպիսին չեմ: Գիրքը կարդալուց հետո միայն կարողացա բացահայտ նկատել այն րոպեները, երբ ինձ չարն է կառավարում: Հիմա, երբ այդ պահերի համար արդարացումներ չեմ հորինում, միջիս եղած չարին ավելի հեշտ եմ ղեկավարում: Դուք կարող եք չհամաձայնել ինձ հետ: Սա գրական վերլուծություն չէր, ես էլ գրականագետ կամ գրաքննադատ չեմ: Ես, ուղղակի, օգտվեցի սուբյեկտիվ կարծիքս արտահայտելու իմ հնարավորությունից: Էմմա Հովսեփյան

40


41


Իմպրեսիոնիզմի գույները. Գոգեն Գոգենը եղել է ֆրանսիացի լրագրողների ընտաքից: Մանկությունն անցել է Պերուում, որտեղ էլ հենց ձևավորվել են նրա գեղագիտական ճաշակի հիմքերը: Սովորել է Օռլեոնում, ապա` Փարիզում: Արվեստով զբաղվել է ազատ ժամանակ: 1876թ-ին նրա բնանկարներից մեկն առաջին անգամ ընդունվեց Սալոնում և հենց այդ պահից Գոգենը թողեց ամեն ինչ և սկսեց զբաղվել արվեստով: 1888թ-ից Գոգենը սկսեց նահանջել իմպրեսիոնիզմից և ձեռք բերեց, այսպես ասած, սինթետիկ ոճ. ավելի դիպուկ` հրաժարվեց ավանդական հեռանկարայնությունից և եռաչափության օրենքներից և հիմնվեց լայն քսվածքով մակերեսների վրա: Բրետոնում նրա շուրջը համախմբվեցին դեպի սիմվոլիզմը ձգտող մի շարք նկարիչներ: Շուրջ երկու ամսի նա Առլում բնակվեց Վան Գոգի հետ նույն հարկի տակ, որը վերջինիս համար ունեցավ դրամատիկ նշանակություն: Տարիներ անց, հույս ունենալով ապրել մի այնպիսի հասարակության մեջ, որն ապրում է բնության օրենքներով և դեռևս չի ենթարկվել քաղաքակրթության բացասական հետևանքներին, Գոգենը տեղափոխվում է Թաիթի` ստեղծելով թաիթյան շրջանի իր հրաշալի գործերը: Հիվանդությունները, չքավորությունն ու միայնությունը նրան հասցնում են ինքնասպանության փորձի: 1901թ-ց նա տեղափոխվում է Հինա-Օա կամ Դոմինիկյան կղզզի ու միայնակ բնակվում Անտոնա գյուղում: Լ. Ներսիսյան

42


Կոկո Շանել

1. Ընդունված է համարել, որ ճոխությունը չքավորության հակապատկերն է: Ո՛չ, ճոխությունը վուլգարության հակապատկերն է: 2. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:

43


3. Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ: 4. Որպեսզի լինել անփոխարինելի՝ հարկավոր է անընդհատ փոխվել: 5. Կինը, ով չի օգտագործում կոսմետիկա՝ չափից շատ մեծ կարծիք ունի իր մասին: 6. Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել: 7. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից: 8. Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորությունը ստեղծելու համար: 9. Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը: 10. Նորաձևությունը անցողիկ է, իսկ ոճը մնայուն: 11. Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի՛ խանգարիր դրանց աճելուն: 12. Չեմ հասկանում, ինչո՞ւ պետք է կինը պահանջի այն ամենը ինչ ունի տղամարդը, չէ որ բացի այդ ամենից կինը ունի նաև տղամարդ: 13. Իրական երջանկությունը թանկ արժեք չունի: Եթե այն ձեզ վրա թանկ է արժեցել, ապա այն կեղծ է:

44


Ինձ մի ասեք Կարա Բալա Մի սովորական օր արթնացավ Երևանը , հին օրերից դեպի հեռու հորիզոնի հույսին նայող այս մշտապես երիտասարդ ալևորն ու իր փողոցներից մեկում հանկարծ նկատեց մոխրագույն , կեղտից փայլփլող հնամաշ հագուստով, անխնա մորուսով մի տղամարդու` ձեռքին ծաղիկներ բռնած, իր արբունքի մեջ օրորվելով ու ծոր տալով : Ինքն իր հետ կռվելով ու հաշտվելով քայլում էր, անցորդների հետ խոսքի բռնվում ու ձեռքի ծաղիկները նվիրում զբոսանքի դուրս եկած կամ գուցե աշխատանքից վերադարձող գեղեցիկ կանանց և, ի պատասխան, բյուր ժպիտներ կորզում : Հաջորդ առավոտյան դարձյալ երևաց այս տղամարդը ` ձեռքին ծաղիկներ … Լենինի պողոտա, Աստաֆյան փողոց, Սայաթ – Նովա պողոտա … փողոցներով քայլում ու շաղ էր տալիս ձեռքի ծաղիկները ` սեր ու ջերմություն շաղ տալով այդ ծաղիկների հետ … Երևանը նորաբողբոջ մանկան պես հրճվում էր ամեն անգամ, երբ նկատում էր աղջիկների ու կանանց գոհ , ժպտացող դեմքերը … Երևանն իր տարիներից եկող հասակի մեջ երիտասարդանում ու եռանդով էր լցվում ամեն բացվող առավոտ սպասված զբոսնողին տեսնելով … Մի օր էլ , ինչպես ամենքն այս կյանքում , այնպես էլ անխնա մորուսով , ինքն իր հետ կռիվ տվող այս տղամարդն անուն ստացավ ` Կարա Բալա, որ թուրքերենից թարգմանաբար նշանակում է ` սև տղա …Լույս ու ծաղիկ ցողող սև տղա … Իսկ գինովցած ժամանակ ասում էր ` ‹‹Ինձ Կարա Բալա մի ասեք , ինձ ասեք դարդոտ բալա›› … Անունը կնքվեց , և ամեն բան իր տեղն ընկավ … Երևանը ճանաչում էր նրան , երևանցիները ` նույնպես … Փողոցներն , ասես , շունչները պահած սպասում էին, թե երբ կհայտնվի ու ոլորուն քայլվածքով , բարձրահասակ , վտիտ մարմնով ու կռացած քայլվածքով ժպիտ կպարգևի արդեն անուն ունեցող Կարա Բալան : Հաճախ մի երգ էր տմբտմբացնում քթի տակ ` ‹‹ով սիրուն , սիրուն , փայլուն Արուսյակ››… Արուսյակն իր սերն էր ` հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանը , ում ամեն լուսաբացի , Աստաֆյան փողոցում ծաղկեփնջով սպասում էր դժբախտ ծաղկեվաճառը … Արմինե Բոյաջյան

45


Հայկական նվագարաններ: Դուդուկ

Հայերն աշխարհի շատ ու շատ հատվածներում հայտնի են նաև իրենց մշակույթով ու արվեստով: Հայկական նվագարաններից, երևի թե, դուդուկն է, որ գտել է լայն տարածում տարբեր ազգերի մեջ և շարունակում է իր դիրքերը գրավել ժամանակակից երաժշտարվեստում: Կան որոշ տվ յալներ, որ դուդուկը գործածվում է դեռևս մ.թ.ա. 1200թ-ից, թեև կան նաև տեսակետներ, ըստ որոնց այն ունի ուղիղ 1500 տարվա պատմություն: Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները: Դուդուկն, ասես, իր ելևէջներով մարդկանց հետ հայերեն է խոսում, դա նկատում ենք ոչ միայն մենք` հայերս, այլ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ: Այն համարվում է հայի խորհրդանիշը, նրա ասելիքը երաժշտության լեզվով: 2005 թ-ին հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց:

46


Իմ Նարեկացին

Նարեկացու դատի հարցը Գրիգոր Նարեկացու կյանքի ու գործունեության մասին մեզ կցկտուր տեղեկություններ են հասել: Հայտնի է, որ նա Խոսրով Անձևացու որդին է, որ մանկությունից կրթվել ու դաստիարակվել է Նարեկա վանքում` ժամանակի նշանավոր ուսուցչապետ, իր մոր հորեղբայր Անանիա Նարեկացու մոտ: Ստեղծագործել սկսել է պատանեկությունից: 977թ-ին, իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ, արդեն հռչակ ձեռք բերած Գրիգորը լուրջ պատվեր է ստանում` Վասպուրականի Գուրգեն թագավորը նրան առաջարկում է գրել Երգ երգոցի մեկնությունը: Գր. Նարեկացին գրել ` ճառեր, գանձեր, տաղեր, բայց նրա ստեղծագործության պսակը Մատյան ողբերգության անմահ պոեմն է, որն ավարտելուց մեկ տարի անց` 1003թ-ին վախճանվել է: Մեզ հասել է մի շատ հետաքրքիր տեղեկություն այն մասին, որ Գրիգորը ժամանակին մեղադրվել է հերձվածողության մեջ, հալածվել, որ անգամ հոգևոր և աշխարհիկ մեծավորները հավաքվել են մի վայրում նրան դատելու, սակայն նա ապացուցել է իր անմեղությունն ու սրբությունն ու խույս տվել դատարանին ներկայանալուց: Նարեկացու ազատախոսությունը, իրականությունից դժգոհությունը, նրա ընդգծված միստիցիզմը հիմք են տվել հոգևորականության որոշ շրջաններին` մեղադրելու իրեն իբրև թոնդրակեցու, թեև ինքը` բանաստեղծը, իրեն թոնդրակեցի չէր համարում: Սակայն ժողովրդական այդ շարժման շատ գաղափարների ազդեցությունը Նարեկացու աշխարհայացքի վրա ակնհայտ է: Եվ ինքն էլ չի ժխտում այդ ազդեցությունը: Սամվել Պողոսյան

47


Հայաստան, քեզ սիրտը ծնեց. Գարեգին Նժդեհ Սրտի և իմաստության տեր դասական ժողովուրդները մահապատժի փոխարեն տարագրությամբ պատժում էին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից և ջրից օգտվելու իրավունքից: Այն ժամանակ էլ, ինչպես այսօր, սրտի աստվածություն էր հայրենիքը: Հավիտենականի զգացումն է ծնունդ տվել հայրենիքին, սրբության զգացումը`հայրենասերներին: Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր

արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք: Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները: Հայաստան, քեզ սիրտը ծնեց, դու ապրում ես սրտերի մեջ և ջերմաջերմ սրտերի շնորհիվ միայն:Գուցե եղել են և անսիրտ խելոքներ, որ սիրել են քեզ,բայց նրանք չեն խաչվել, չեն մեռել քեզ համար: Հայրենիքի համար մեռնում է, հերոսանում է մեծ սրտի տերը միայն: Ինչպես աչքս`լույսը, այնպես էլ սիրտս Հայաստանն է փնտրոմ: Ապրում եմ` մի օր հայրենի լեռների վրա մեռնելու հույսով: Պիտի ուզեի մեռնել, հենց որ մեռնի այդ հույսը: Գարեգին Նժդեհ

48


ԵԹԿՊի-ի Գյումրիի մասնաճյուղը... Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը միշտ էլ աչքի է ընկել շնորհալի ուսանողներով։ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ամուր թելերով կապված է մասնաճյուղի հետ և լավագույն շրջանավարտներին զարգանալու և աճելու հնարավորություն է ընձեռնում։ Նամանավանդ, որ այժմ Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնին կից բացվել է Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմը, որը երիտասարդ սերնդի համար իր ասելիքը արտահայտելու և պոտենցիալ ուժերը բացահայտելու մի յուրատեսակ միջավայր է։ Մասնաճյուղում ուսանողների առօրյան անցնում է շատ հագեցած։ Դասախոսների կողմից տրվում է անհրաժեշտ ուսումնական նյութը, հանձնարարվում գործնական առաջադրանքներ։ Չեն անտեսվում ուսանողների նոր գաղափարները, տրվում է նրանց ազատ մտորելու և ստեղծագործելու հնարավորություն։ Երիտասարդ ռեժիսորները սեփական բեմադրություններով հանդես են գալիս ինստիտուտի մեծ դահլիճում։ Այստեղ են բեմադրվել այնպիսի ներկայացումներ ինչպիսիք են`«Երկնագույն շան աչքերը», «Դոնորը», «Քենթրվիլի ուրվականը», «Ֆանդո և Լիս», «Կատվի տունը» և այլ ներկայացումներ։ Ուսանողների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար, ուսանողական խորհրդի կողմից պարբերաբար կազմակերպվում են ինտելեկտուալ, պարային, մարզական և այլ խաղ_մրցույթներ։ Ժամանցը անցկացնելու տարածված տարբերկներից է «Մաֆիա» խաղը, որը զարգացնում է տրամաբանությունը, ուշադրությունը և վերլուծելու կարողությունը։ Ուսանողներից ոմանք ազատ ժամանակը օգտագործում են երաժշտական համարներ բեմադրելով, նաև բոլորին հայտնի երգերը նորովի մատուցելով։ Վերջերս մասնաճյուղում անցկացվեց վարպետության դասընթաց, որի համար Երևանից այստեղ էր եկել պարուսույց Անի Ահարոնյանը։ Ինչպես նաև, ուսանողները հնարավորություն են ունեցել մասնակցելու յոգայի մասնագիտացված դասընթացի։ Այն անցկացրեց ՀՀ յուայի ֆեդերացիայի նախագահը։ Մեծ բացթողում կարելի է համարել այն փաստը, որ Գյումրու մասնաճյուղի ուսանողների և Երևանի թատերական ինստիտուտի ուսանողների միջև կապը ամուր չէ։ Լենա Գալստյան

49


Ֆանդ և Լիս» 2015 թվականի դեկտեմբերի 10_ին Գյումրու Արվեստների ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ Ֆեռնանդո Առռաբալի «Ֆանդո և Լիս» սյուրռեալիստական պիեսի պրեմիերան։ Բեմադրությունը` Ռաֆայել Ասատրյանի։ Ֆանդոյի դերակատարը Արսեն Միքայել յան, Լիս`Անահիտ Ադամյան։ Ներկայացման գաղափարըերկու սիրող սրտերի պայքարն է կատարելության հասնելու։ Լիսը անդամալույծ էր և Ֆանդոն փորձում էր նրա հետ հասնել Տառ` մի վայր, որըստեղծել էր Լիսը իր գլխում և ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը հետաքրքիր լուծումներ էր տվել պիեսին։ Հետաքրքիր էր նաև դերասանական խաղը`պարզ և հասկանալի, բայց միաժամանակ նաև բարդ ու խորիմաստ։ Ֆանդո - Արսեն Միքայել յանն իր դերին տվել էր նոր գույն ու երանգ՝ այն ֆանտաստիկայից բերելով իրականություն։ Անահիտ Ադամյանի մարմնավորած Լիսն ուներ ամեն ինչ միաժամանակ. նա ուժեղ էր, բայց նաև թույլ ու անպաշտպան։ Հետաքրքիր էր նաև բեմի ձևավորումը։ Հանդիսատեսը պարզ տեսնում էր, թե որտեղ են գտնվում հերոսները, ինչ մռայլ ու ահավոր է նրանց միջավայրը։ Բեմադրիչը Տառը պատկերել էր աստիճանի տեսքով, որը կախված էր վերևից և անհասանելի էր։ Հերոսները տեսնում էին այն, բայց չկարողացան հասնել իրենց երազանքին։ Ներկայացումը ստիպում է մտածել այն մասին, որ մենք հաճախ ձգտում ենք ձեռք բերել այն ինչ չունենք, կարծելով, որ երջանիկ լինելու համար հենց դա է պակասում, մինչդեռ չենք գնահատում այն ինչ արդեն ունենք։ Լենա Գալստյան

50


Ձյաձ Ռոբի տունը Կենտրոնում թիթեղ յա վառարանն է`շերտած կարտոֆիլների անուշահոտությամբ, իսկ պատին հին ու նոր նկարների կողքին, տարիներ շարունակ չօգտագործված լուսանկարչական ապարատն է կախված, անկյունում ճոճաթոռն է, կոտրված կիթառը, որը դժվար թե այլևս նվագի, հանդիպակաց պատին էլ`ձյաձ Ռոբի հարուստ գրադարանն է։ 70_ականների ոճին հարիր կահավորանքն ամբողջանում է հին նվագարկիչով ու ձայնասկավառակների բազմազանությամբ։ Գյումրու դրամատիկական թատրոնի տեխնիկական ռեժիսոր Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը գյումրեցի արվեստասեր երիտասարդների մտահաղացմամբ նոր շունչ ու նույնքան նոր անվանում է ստացել`«Ձյաձ Ռոբի տուն»։ Արվեստ, հոգեհարազատ միջավայր ու ստեղծագործ մթնոլորտ. սա ամենը չէ, ինչ կարող ես տեսնել«Ձյաձ Ռոբի տանը»։ Այստեղ իսկական բոհեմական միջավայր է... Որպեսզի տանը տիրող մթնոլորտն առավել ամբողջական լինի, նշենք, որ այստեղ ժամանակին եղել ու իրենց հանճարեղ մտքերն են փոխանակել արվեստի ու մշակույթի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Խորեն Աբրահամյանը, Գալ յա Նովենցը և այլք։ Հիմա «Ձյաձ Ռոբի տունը» դարձյալ կենդանացել է`նոր շնչով. անցյալի հիշողություններին միախառնվել են երիտասարդական ավ յունը, ստեղծագործ միտքն ու արվեստաբեր շունչը։ Հենց սա է այն առանցքը, որի շուրջ երիտասարդները համախմբվում են այստեղ։ Իսկզբանե տունը նախատեսված էր օգտագործել որպես երիտասարդական հավաքատեղի ու նաև կացարան` Հայաստանի այլ բնակավայրերից եկող երիտասարդների համար։ Ապա շատ պատահական որոշում է կայացվում տունը օգտագործել նաև որպես հավաքատեղի` արվեստասեր հասարակության տարատեսակ հավաքների համար։

51


Մինչ տունը կկահավորվի ու վերջնական տեսք կստանա, երիտասարդներն հանձինս Տարոն Գրիգորյանի, Արտուշ Միքայել յանի և Հովհաննես Սերոբյանի ամեն տեսակ օգնությունից չեն հրաժարվի` լինի հին իրերի, գումարի, թե խորհուրդների տեսքով։ Ասում են` գլխավորը իրենց ցանկացածը հնարավորինս շուտ կյանքի կոչեն. «Ամեն ինչ մեր միջոցներով ենք անում։ Մեզ ամեն ինչ պետք է, ամեն հին բան... Բայց կուզենայինք, որ քաղաքում մարեիկ սկսեն մտածել ադվեստի ու արվեստի ճյուղերի զարգացման մասին, մյուս բնագավառներից էլ միանային, միայն թատերականի ուսանողները չլինեին»։ Տունը տրամաերել էր Ռոբերտ Քոչարյանը, նույն ինքը` ձյաձ Ռոբը, ով բացատրում է, որ տունը«նման կարգին տղեքին ու աղջիկներին» չտրամադրել պարզապես չէր կարող։ Այս ամենի կազմակերպիչները` Տարոնն ու Հովհաննեսը վստահեցրին, որ Գյումրու այս փոքրիկ անկյունը շուտով ինքնատիպ ու յուրօրինակ հավաքատեղի կդառնա։

52


Ջղային դեկլարացիա 53


Երբ գրականություն մտնեք, ձեր արյունը տարեք ձեզ հետ, ձեր սարերը տարեք, թե ունեք, թե չունեք` վրձնով նկարեք, էդ նկարը տարեք ձեզ հետ: Ակնախոռոչից ձեր աջ բիբը հանեք ու հետներդ ներս տարեք: Ականջը տարեք ձեզ հետ, որ այն խենթ հոլանդացին է թողել ձեր վզին` որպես բեռ, որպես սերմ, հանց մերան` ձեր մածնին ու դրոժ` ձեր բաժին հացին: Երբ գրականություն մտնեք, հոսեք ձեզ տրված առվով, թող առուն նեղ լինի, մի քիչ ծուռ, բայց թող, որ այն ձերը լինի: Թող սկիզբ առնի անցյալի գետերից ու հոսի դեպի գալիք ծովածոց, թող թռչի, օվկիաններ քերի օտար, բայց թող ջինջ լինիր ձեր առուն: Թող ձայն ունենա, թեկուզ ցածր, բայց իր ալիքից, իր փրփուրից երգի, որ հետո աշխարհներ հասնի: Երբ գրականություն մտնեք, թող այտերը ձեր կարմրեն: Ու թե կարմրեն այտերը ձեր, թող, որ հրից կարմրեն, թող նրանք չմեռնեն ցրտից: Մտեք այդ դռնից որպես մեկը, ով հրաշք տեսնել է ուզում: Երբ գրականություն մտնեք, տարեք այն, ինչ չունեք, չեք էլ ունեցել, չէ՞ որ դուք մտնում եք մի տեղ, որտեղ երբևէ չեք եղել… Երբ գրականություն մտնեք, արձակեք ձեր ներսի Արևը, թող ձեր ոտքը լույսի հետք թողնի, թող յուղ հոսի հանդերձից ձեր, ձեր մատները մոմի պես թափանց լինեն, ձեր կռները` երկաթից էլ պինդ: Դռնից ներս անսալ սովորեք, շուրթերը փակվել պիտի սիրեն: Թող հոսի ժամանակը հրե, ժամանակը աղբը կտանի, կմաքրի որոմը ցորենից ու թեփը քամուն կհանձնի, դուք նրա հոսքին մի դիպեք, դուք նրան ձեր ներսում ունեցեք: Երբ գրականություն մտնեք, ձեր քիչը Լեռան կատարին դրեք, որ Լույսը նրան շատացնի: Լույսին հակառակ մի կանգնեք. կլինեք քանդակ մի գեշ, որ ստվեր չունի կախված իր փեշից: Երբ գրականություն մտնեք, գովազդի շառաչով մի մտեք, համբերեք բաժակի ձեր բաժնին. Թող Առյուծն արթնանա հանուն ձեզ, ձեր ոտքի լուսե հետքից, հանդերձից կաթացող ձեր բույրից… Թող ձեր հանդերձի ծայրին մոտեցող բորոտը բժշկվի իր հոգու ախտից: Կան պատվիրաններ` հատուկ պոետների ու պրոզայիկների համար, ովքեր ատում են օրենքը, բայց մտերիմ են Օրենսդիրի հետ: Կան անխախտ պատվիրաններ` տանուլ չտալու համար:

54


Հանճարի հոգին բնակվում է ձեր ներսում: Միլիոնների մեջ Օրենսդիրն Իր մատը քեզ վրա դրեց ու ասաց` այսուհետ պոետ ես դու, ով կարդում է Ինձ, ով գրում է Ինձ, ով ապրում է Ինձ… արի փոխանակենք մեր բեռները, քոնը Ինձ տուր, Իմը քեզ տամ, դու մի թաքնվիր, երբ կանչում եմ քեզ. տերևդ ամոթի համար չէ, այն անգամ քոնն էլ չէ, տերևը ծառինն էր երեկ: Տուր տերևդ, Ես քեզ խաչ տամ, պոետ… Երբ գրականություն մտնեք, հիշեք` դուռն այդ բարձր է մահվան դռներից, այն պարիսպ է գաղթականի համար, ով փախչում է աշխարհից, ահից, ով իրեն իրենից բաժանել է ուզում մի սուրբ, ապակյա պատով, ով անապատում թանաք է փնտրում, ոչ թե` ջուր, ով փոթորիկ է սիրում, բայց` խաղաղ: Երբ գրականություն մտնեք, դուռը ձեր ձեռքով մի փակեք, թող փակվի, երբ ուզում է. ինքնիշխան աշտարակ է նա: Թե կուզի, թող, որ բաց մնա, գուցե դեռ էն Մեծը պիտի գա, ում համար աշտարակը կա… Երբ գրականություն մտնեք, թոթափեք ձեր ոտքերի ոտքերի փոշին: Մոլորակներ արտադրեք` սիսեռի նման փխրուն ու կարծր, բոված սիսեռի պես կլոր, որ գլորվեն ու վերջ չունենան, բոված սիսեռի պես աղի, որ չնեխեն ժամանակի ժանգից: Վարժեցրեք ձեզ էդ նեղ դռնից ներս մտնելուն: Ձեզնից Սկզբունք ու մաքուր լեզու կպահանջվի: Երբ գրականություն մտնեք, ձեր խաչը ձեր ուսին լինի, ձեր սրտի տախտակին քանդակված, քարով քերված լինի` պատվիրան մեկ ու կարևոր` խորհուրդի խորհուրդը չապականել: Երբ գրականություն մտնեք, շատ մի մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, թողեք` ձեր միջի հանճարը խոսի. Նա ձեզնից լավ խոսել է սովորել, երբ դուք դեռ արարված չէիք, երբ արարված չէին ձեր սիսեռները: Երբ գրականություն մտնեք, դռան առջև երկար կանգնեք ու խորհեք ու գուցե…. որոշեք չմտնել…. Արմինե Բոյաջյան

55


Թերլեմեզ յան Երևանում կա մի հայտնի կառույց, որի պատերի ներքո ձևավորվել են հայ կերպարվեստի բազում կարկառուն դեմքեր: Նկարչական այս դպրոցը ստեղծվել է 1921թ-ին, Ալեքսանդր Մյասնիկյանի հատուկ ստորագրությամբ: Սկզբնապես այն կոչվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938թ-ին` գեղարվեստական ուսումնարան, 1941 թ-ին վերանվանվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզ յանի անվամբ և կարճ ժամանակահատվածում դարձել գեղարվեստի միջնակարգ լավագույն կրթարաններից մեկը Հայաստանում։ Կրթական այս կառույցի առաջին տնօրենն է եղել Հովհաննես Թադևոսյանը, ով գլխավորել է ուսումնական աշխատանքներն ու կազմել դասատուների կազմը։ Հաստատության ակունքներում են կանգնած ժամանակին Եվրոպայի լավագույն կենտրոններում՝ Վիեննայում, Փարիզում, Մյունխենում, Մոսկվայում կրթություն ստացած և մեծ հեղինակություն վայելող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Վրթանես Ախիկյանը, Ստեփան Աղաջանյանը, Սեդրակ Առաքել յանը, Վահրամ Գայֆեճյանը, Գաբրիել Գյուրջյանը, Հակոբ Կոջոյանը, Արա Սարգսյայնը և այլք: 1927 թ-ին ուսումնարանը տվել է իր առաջին շրջանավարտները, որոնց թվում էին անվանի հայ գեղանկարիչներ Մհեր Աբեղ յանը, Սեդրակ Ռաշմաճյանը, Բաբկեն Քոլոզ յանը, Արմեն Չիլինգարյանը, հաջորդ տարիներին` Գրիգոր Խանջյանը, Էդուարդ Իսաբեկյանը և շատ ուրիշները: Գեղարվեստի պետական այս քոլեջը շարունակում է պահել անցյալի ավանդույթները` դրանք կատարելագործելով և ժամանակի պահանջներին համահունչ ընթանալով: Այսօր էլ այս կրթօջախը պատրաստում է հմուտ մասնագետներ, ովքեր մեր երկրի վաղվա մշակույթի կրողները կլինեն, այսօր էլ այս քոլեջում ուսանում են մարդիկ, ովքեր հայ կերպարվեստի հսկա ժառանգության կրողներն ու շարունակողներն են:

56




Պրոդյուսեր - Արմեն Սարգսյան, Ջեմմա Սահակյան Խմբագիր - Արմինե Բոյաջյան Նկարիչներ - Մանու Հարությունյան Գրաֆիկ-դիզայներ - Արթուր Հարությունյան

Երևանի թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտ Գլխ. խմբագիր - Արմինե Բոյաջյան Խորհրդատու - Հասմիկ Իսրայել յան Նկարիչներ - Մանու Հարությունյան, Ստեֆանի Ասատրյան Գրաֆիկ-դիզայներ - Արթուր Հարությունյան Ուս. խորհրդի նախագահ - Արմեն Սարգսյան


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.