ՆՈՍՏՐԱ ՏՈՒՐ Իջեվան Վանաձոր
Գյումրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Հրազդան
Գավառ Աշտարակ
Արմավիր
Սևանա Լիճ
Երևան Քարվաճար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Արտաշատ
Եղեգնաձոր
Հասցե՝ ՀՀ,ք.Երևան, Խանջյան 13/2շ, 4-րդ հարկ 4-րդ սենյակ հեռ: 099/095/094-09-88-12 էլ.փոստ՝ info@nostratour.am, nostratour@gmail.com
ԾԱՂԿԱՁՈՐ Ծաղկատուն Հյուրանոց «Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական հարմարավետություն և կովկասյան հյուրընկալություն: «Ծաղկատունը» իր հյուրընկալ դռները բացել է 2010 թ-ի մարտի 25-ին: Հարմարավետ սենյակները, նրբահամ խոհանոցը, կարաոկեն, բիլ յարդը, սենյակների շուրջօրյա սպասարկումը, քիմմաքրումը, սպորտային սարքավորումների վարձակալումը, ճոպանուղուն մոտ գտնվելը, անշուշտ հյուրանոցի առավելություններն են: «Ծաղկատուն» հյուրանոցային համալիրն ունի 12 հարմարավետ Լյուքս դասի համարներ: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 2 անգամյա սնունդ սնունդ
Ծաղկաձոր Մարիոթ Հյուրանոց Ծաղկաձոր Մարիոթ հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորի կենտրոնում: Այն ժամանակակից հյուրանոց է տարվա բոլոր եղանակներին հանգիստն անցկացնելու համար: Հյուրանոցն ունի 100 համար, որոնցից 35-ը 7 վիլլաներում են: Համարները հարմարավետ են, ունեն օդակարգավորման համակարգ, արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցում գործում են 5 ռեստորան, բար, փակ լողավազան, սաունա, կոնֆերանս դահլիճ, մարզասրահ, ավտոկայանատեղի: Հյուրանոցը մոտ է Կեչառիս վանքային համալիրին և Ծաղկաձորի ճոպանուղուն: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 2 անգամյա սնունդ, լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, թենիս
Գոլդեն Փելիս Ռեզորթ «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ»-ն գտնվում է Հայաստանի ձմեռային հանգստի կենտրոններից մեկում՝ Ծաղկաձորում: «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ»-ն առաջարկում է, փակ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, արևել յան բաղնիք, թենիս, ֆուտբոլի և մեծ թենիսի համար նախատեսված մարզադահլիճը, մանկական խաղասենյակը մշտապես գտնվում են հյուրերի տրամադրության ներքո: Երեկոյան հյուրերը կարող ենզվարճանալ հյուրանոցի բազմաթիվ բարերից մեկում կամ լիցքաթափվել Թայլանդական ՍՊԱ կենտրոնում: «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ»-ն առաջարկում է բարձրակարգ մեկտեղանոց և երկտեղանոց համարներ: Թվով 120 համարներից յուրաքանչյուրում կա արբանյակային հեռարձակմամբ հեռուստացույց,չհրկիզվող պահարան, սանհանգույց՝ անհրաժեշտ պարագաներով, զգեստապահարան, գրասեղան և մինիբար: Համարի սակագինը բացիծառայություններից ներառում է նաև բուֆե նախաճաշ: «Գոլդեն Փելիս Ռեզորթ և ՍՊԱ»-ն ՀՀ-ում միակ Գրանդ Դել յուքս կարգի հյուրանոցն է: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 1 անգամյա սնունդ, լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, թենիս
Գրողների Տուն Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հանգստյան տունը, իր բնակլիմայական պայմաններով և պատմամշակույթային արժեքներով համարվում է հանգստի և զբոսաշրջության սիրված վայր Հայաստանում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնք միացման հատվածներում ձևավորում են ընդարձակ սրահներ: Ննջարանային մասնաշենքերը հյուսիսից և հարավից գոտևորված են պատշգամբներով` սենյակների համար ապահովելով հաճելի տեսարաններ: Հանգստյան տան տարածքում գործում է թենիսի կորտ, երեխաների խաղահրապարակ, ինքնատիպ բացօթյա տաղավարներ, ավտոկայանատեղի, բաց լողավազան և այլն: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով: 1 անձը 80000դր - 5 օր 4 գիշեր - 3 անգամյա սնունդ լողավազան 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ, լողավազան
Ծաղկահովիտ «Ծաղկահովիտ» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձոր լեռնադահուկային հանգստավայրում` Թեղենիս լեռան լանջին, Տանձաղբյուր գետի ափին: Հեռավորությունը ճոպանուղուց 0.5 կմ է: Հյուրանոցն ունի ինչպես ստանդարտ, այնպես էլ լ յուքս համարներ, որոնք հարմարավետ են ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Տարածքում գործում է ընդարձակ ռեստորան, որտեղ մատուցում են հայկական ավանդական և եվրոպական կերակրատեսակներ: Հյուրերը կարող են խմիչքներ պատվիրել բարում, բիլիարդ խաղալ, օգտվել անվճար Wi-Fi կապից: Կա նիստերի դահլիճ, որը հարմար է տարբեր համաժողովներ և երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու համար: 1 անձը 80000դր - 5 օր 4 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Ոսկու աշխարհ հյուրանոց «Ոսկու աշխարհ» հանգստյան տունը գտնվում է լեռան ստորոտին` շրջապատված կանաչ տարածությամբ: Հեռավորությունը ճոպանուղուց 1 կմ է: Այստեղ կան բոլոր պայմանները առօրյա հոգսերից ու քաղաքի աղմուկից կտրվելու, լիցքաթափվելու, բնության գեղեցկությունը վայելելու, սպորտով զբաղվելու, զվարճանալու, միևնույն ժամանակ, անհետաձգելի գործնական հանդիպումներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի ինտերիերի յուրօրինակ լուծումներ: Գեղեցիկ կահավորված սենյակներն աչքի են ընկնում գունային ընդգծված դիզայնով: Կան ժամանցի զանազան հնարավորություններ , այդ թվում` բիլիարդ, լողավազան, համակարգչային խաղեր և այլն: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է հմուտ ու փորձառու խոհարարների պատրաստած հայկական և այլ ժողովուրդների ազգային խոհանոցների լավագույն ուտեստներ: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ, լողավազան, մարզասրահ
Ալիք Հյուրանոց «Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում, անտառային բնության գրկում, հիանալի մի վայր, որտեղ բնությունը դարձել է հանգստի հրաշալի գոտի: Մասնագիտացված աշխատակազմ, ժամանակակից աշխատաոճ գեղեցիկ միջավայր, մաքուր և կազդուրիչ օդ, հանգիստը վայելելու իդեալական պայմաններ, բուժիչ շոգեբաղնիք, յուրօրինակ լողավազան, ամենատարբեր ուտեստներով լի խոհանոց, հարմարավետ կահավորված սենյակներ, մանկական խաղասրահ և այն ամենը` ինչը ձեր օրը կդարձնի հետաքրքիր և դուք ձեզ կզգաք հանգստի լիարժեք պայմաններում: 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ 3 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Զվարթնոց Ծաղկաձոր հանգստավայրը գտնվում է Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: «Զվարթնոց» հյուրանցն առաջարկում է հանգիստը անցկացնել յուրօրինակ մի վայրում: Հյուրանոցը տեղակայված է Ծաղկաձորի ծայրամասում: Հյուրանոցային համալիրը հարմար է Ծաղկաձորի բնության գրկում ընտանիքի, աշխատակազմի կամ ընկերների հետ լիարժեք հանգստի կազմակերպման համար: Այս հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով: Ծաղկաձորը նաև հրաշալի վայր է Հայաստանի զբոսաշրջիկների համար՝ հատկապես ամռանը: 1 անձը 80000դր - 6 օր 5 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ
ՍԱԹԻ <<Սաթի>> հանգստյան տունը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում: Այն ամբողջ տարվա ընթացքում բաց է Ձեզ համար օրվա բոլոր ժամերին: Հեռավորությունը ք. Երևանից 55 կմ է : Հանգստյան տունը բացվել է 2009թ.-ի օգոստոսից: Այն գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի հյուսիսահայաց լանջին, 1880մ բարձրության վրա: Հանգստյան տունը իրենից ներկայացնում է 2 հարկանի շինություն, առաջին հարկում է գտնվում ճաշարանը` նախատեսված 50 հոգու համար: 14 սենյակներից 5-ը ունեն բաց պատշգամբ և յուրաքանչյուրը ունեն հեռուստացույց, սառնարան, կահավորված են առանձին և երկտեղանոց մահճակալներով: Տարածքը անտառապատ է: 1 անձը 80000դր - 6 օր 5 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ
ԱՂՎԵՐԱՆ Արթուրս Աղվերան Ռեզորթ Արթուրս Աղվերան Ռեզորթը գտնվում է Աղվերանում` Ծաղկունյաց լեռների լանջին, Դալար գետի հովտում: Այստեղ ամռանը օդի ջերմաստիճանը չի գերազանցում 30 °C. Երևանից ընդամենը 55 կմ հեռավորության վրա, ալպիական այս գեղեցիկ անկյունում` առողջարար լեռնային կլիմայով և գրավիչ բնությամբ, Արթուրս Աղվերան Ռեզորթն առաջարկում է 60 հարմարավետ համար (ստանդարտ երկտեղանոց սենյակներ):Հյուրընկալ և բարյացակամ անձնակազմը, բարձր սպասարկումը և յուրօրինակ դիզայնը կստեղծեն հիանալի պայմաններ կատարյալ հանգստի համար: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - Նախաճաշ, Ձկնորսություն 2 ձուկ, Հեծանվի 4 ժամ վարձակալում, 2 մերսում բուժ լոգարան, Տիր, Մեծ թենիս 1 Ժամ
Ալպիական Մանուշակ Երևանից 48 կմ դեպի հյուսիս, Արզական գյուղի (Աղվերան) տարածքում է գտնվում այս հանգստավայրը։ «Ալպիական մանուշակ», գողտրիկ անվամբ հանգստավայրում Ձեզ կտրամադրվեն 2, 3 և ավելի տեղանոց հարմարավետ սենյակներ, մշտական տաք և սառը ջուր, բացօթյա լողավազան, բար, սպորտային խաղեր, սպորտհրապարակ, համակարգչային խաղեր, թենիս և այլն։ Ցանկության դեպքում բուժական նպատակներով կարող եք օգտվել գյուղի տարածքում գտնվող ընդերքային տաք ջրերի լոգանքներից։ Սքանչելի բնությունը, աշխատակիցների սիրալիր և բարեհամբույր վերաբերմունքը հաճելի կդարձնեն ձեր հանգիստը։ Լավագույն պայմաններ ձեր հաճելի հանգստի համար։ 1 անձը 80000դր - 6 օր 5 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Պարկ Ռեզորթ Աղվերան Երևանից ընդամենը 47 կմ հեռավորության վրա է տեղակայված բարձրակարգ նորաբաց «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը, որը հանգրվանել է Աղվերանի լեռների սաղարթախիտ և գեղատեսիլ անտառներում: Այն իդեալական վայր է տարվա բոլոր եղանակներին Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը վայելելու համար: «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրն առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ: Հարմարավետ, բարձրակարգ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և տարբեր կարգերի համարները (ստանդարտ, կիսալ յուքս, լ յուքս և ընտանեկան համարներ) համալրված են ժամանակակից բոլոր հարմարություններով: Բոլոր համարներն ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ: Հյուրերի տրամադրության տակ են մարզադաշտերը` նախատեսված տարբեր սպորտաձևերի սիրահարների համար, թենիսի դաշտը, սեղանի թենիսը, բադմինտոնը, բիլիարդը, դիսկո ակումբը, կինոդահլիճը, կարաոկեն: Ակտիվ հանգիստ գերադասողներին վարձույթով տրամադրվում են հեծանիվներ և քառացիկլներ: Գործարար հյուրերի համար կան համաժողովների և հանդիպումների սրահներ: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
ԴԻԼԻՋԱՆ Հաղարծին Հյուրանոց Հաղարծին հյուրանոցա-ռեստորանային համալիրը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում: Հյուրանոցն առաջարկում է 22 հարմարավետ և գեղեցիկ կահավորված համարներ`երկու, երեք և չորս անձի համար նախատեսված: Հյուրերը կարող են ազատ օգտվել ժամանցի համար նախատեսված վայրերից` թենիսից, բիլիարդից, լողավազանից, մարզասրահից և երեխաների համար մանկական խաղասենյակից և խաղահրապարակից: Հյուրանոցն ունի նաև բանկետներ և համաժողովներ անցակացնելու դահլիճներ: Հյուրերը կարող են համտեսել հայկական և վրացական խոհանոցի ճաշատեսակները կամ պարզապես վայելել երեկոն բացօդյա սրճարանում: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 1 անգամյա սնունդ, լողավազան, մարզասրահ
Դիլիջան Ռեզորթ Նոր վերանորոգված "Դիլիջան" առողջարանային համալիրը համարվում է Հայաստանի առաջատար հյուրանոցներից մեկը: Այն առաջարկում է 71 բարձրակարգ սենյակ և 6 հիասքանչ քոթեջ` տարատեսակ հավել յալ ծառայություններով: Բարեհամբույր աշխատակազմն յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական վերաբերմունք: Ունենալով հրաշալի դիրք անտառային հրապուրիչ տեսարանով զմայլվելու համար` "Դիլիջան" առողջարանային համալիրը կարող է հիանալի վայր հանդիսանալ և՛ գործարարների, և՛ անհատ ճանապարհորդների համար: Հագեցած լինելով բոլոր ժամանակակից հարմարություններով, այն դառնում է հաճելի և հարմարավետ վայր հանգստի համար: Այն նաև իդեալական վայր է սեմինարների, դասընթացների, նիստերի, ինչպես նաև բիզնես հանդիպումների անցկացման համար: 1 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 2 անգամյա սնունդ, լողավազան, մարզասրահ
Բեսթ Վեսթերն Փարադայս 2011թ.-ին կառուցված բարձրակարգ Բեսթ Վեստերն Փարադայս Դիլիջան հյուրանոցը գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքի սկզբնամասում` Հայաստանը Վրաստանին միացնող միջպետական մայրուղու ճանապարհին: Քաղաքը հայտնի է իր հանքային բուժիչ ջրերով, բնության հիասքանչ տեսարաններով, պատմամշակութային հուշարձաններով: Դիլիջան քաղաքից, որը գտնվելում է “Դիլիջան” ազգային պարկի տարածքում, հեշտությամբ կարելի է հասնել Հաղարծնի վանական համալիր, Գոշավանք, Մաթոսավանք և այլ տեսարժան վայրեր:Հյուրանոցն ունի նորաոճ նիստերի դահլիճ, ձմեռային այգի, բացօթյա սրճարան, բար և ռեստորան: Հյուրանոցն ունի 50 համարներ` ժամանակակից և դասական ինտերիերի համակցությամբ: Բոլոր համարներն ունեն պատշգամբ` Դիլիջան քաղաքի չքնաղ տեսարանով, կա հեուստացույց տեղական և արբանյակային հեռարձակմամբ, սառնարան և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրերը կարող են հետաքրքիր ժամանակ անցկացնել օգտվելով հյուրանոցի տարածքում գործող ժամանցային վայրերից. բիլիարդ, թենիս, լողավազան, շոգեբաղնիք և այլն: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 2 անգամյա սնունդ, լողավազան, մարզասրահ
Դղ յակ Հանգստյան Տուն Դղ յակ Հյուրատունը գտնվում է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Դիլիջանում, Հաղարծին վանական համալիրից ոչ հեռու: Շրջապատված դիլիջանյան հրաշք բնությամբ, հյուրերը կարող են վայելել հեքիաթային անդորրը` մոռանալով քաղաքային թոհուբոհն ու անցանկալի աղմուկը: Դղ յակ Հյուրատունը առաջարկում է 22 հարմարավետ, ժամանակակից կահավորված սենյակներ, ընդարձակ ճաշարան, թենիսի և բիլիարդի խաղասրահներ, երեխաների բացօթյա խաղահրապարակ, բացօթյա ճաշկերույթի համար գեղեցիկ տաղավարներ, և իհարկե համաժողովներ անցկացնելու հարմարավետ սրահ: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - Նախաճաշ, ճաշ, ընթրիք, էքսկուրսիա
Մխիթար Գոշ Հյուրատուն Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` 12-13-րդ դարերի ընթացում կառուցված Գոշավանքի մոտակայքում: Հեռավորությունը Դիլիջանից 22 կմ է: Եռահարկ հյուրատունը գործում է 2010 թվականից սկսած: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալ յուքս և ընտանեկան կարգի համարներ: Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, սուրճի սեղան, պահարան-կախիչ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրատան ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ: Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով: 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ
Գետափ Հյուրատուն Գետափ հյուրատունը գործում է 1995թ.-ից: 2010թ.-ին այն ամբողջությամբ վերանորոգվել է: Հյուրատունը գտնվում է Հայաստանի հիասքանչ անկյուններից մեկում` Դիլիջանում, Աղստև գետի ափին: Համալիրը տեղադրված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գտնվող էկոլոգիապես մաքուր և գեղատեսիլ հատվածում: Տեղի բնությունը, թթվածնով առատ մաքուր օդի առկայությունը, սպասարկող անձնակազմի ուշադիր և բարյացակամ վերաբերմունքը Գետափ հյուրատունը դարձնում են կատարյալ վայր ընտանեկան հանգիստն անցկացնելու համար: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
ՋԵՐՄՈՒԿ
Ջերմուկ Աշխարհ Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրը կառուցվել է 1975 թվականին: 30 տարվա աշխատանքային փորձն ու արհեստավարժ աշխատակազմը բուժման ու հանգստի լիարժեք կազմակերպման երաշխիք են: Ջերմուկ Աշխարհ առողջարանային համալիրում հյուրերը ոչ միայն ստանում են լիարժեք բուժում, այլ նաև կազմակերպվում է բարձրակարգ, հարմարավետ և հիշարժան հանգիստ: Առաջարկվում են մեկտեղանի, երկտեղանի, ընտանեկան և լ յուքս համարներ: Ջերմուկը հանքային ջրերով հարուստ կուրորտային քաղաք է: Գտնվում է Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Ջերմուկը Հայաստանի էկոլոգիապես մաքուր վայրերից է: Կուրորտի հիմնական բուժիչ գործոններից են հիպոթեմիկ հանքային ջրերը: Ամռանն օդի միջին ջերմաստիճանը +20˚C …+23˚C, ձմռանը` -7˚C: Կուրորտի կլիման բարձր լեռնային է: 1 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Արարատ Մոր և Մանկան Առողջարան Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևել յան հատվածում, մայրաքաղաք Երևանից 175 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ալպիական, ամառը զով է, ձմեռը` երկարատև և ձյունառատ: Ջերմուկում է գտնվում "Արարատ" մոր և մանկան առողջարանը` կուրորտի լավագույն բուժական կենտրոններից մեկը, որտեղ գործում են լոգարանային, թերապևտիկ, մերսման և այլ սրահներ: Առողջարանում հաջողությամբ բուժվում են աղեստամոքսային տրակտի, լ յարդի, լեղապարկի և լեղուղիների, հենաշարժիչ համակարգի, պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ: Արդյունավետ բուժվում են նյութափոխանակության խանգարում ունեցող հիվանդները, բուժական մեծ արդյունքներ են նկատվում նևրոզների և սթրեսների դեպքում: 1 անձը 80000դր - 6 օր 5 գիշեր - 3 անգամյա սնունդ, բուժումներ 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ, բուժումներ
Վերոնա Հանգստյան Տուն Ջերմուկը Հայաստանի ամենամեծ և բարձրակարգ ջրաբուժական և կլիմայական առողջարանային քաղաքներից է: Ջերմուկը հայտնի է իր 40 բուժիչ տաք աղբյուրներով` հարուստ քիմիական բաղադրությամբ: Մաքուր օդը և արևոտ օրերը, հանքային ջրերը և հաճելի կլիման, հարուստ բուսականությունը նպաստում են, որպեսզի հազարավոր մարդիկ գան Ջերմուկ` հանգստի և բուժման համար: Վերոնա հանգստյան տունը գտնվում է այգու և լճի միջև` հեռու քաղաքի աղմուկից: Այստեղ հյուրերի տրամադրության տակ են 12 հարմարավետ և ընդարձակ համարները, որոնք համալրված են հեռուստացույցով և մինի բարով: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Ջերմուկ 1 Առողջարան Ջերմուկը Հայաստանի ամենահայտնի առողջարաններից է: Այն գտնվում է Վայոց Ձոր մարզի հյուսիս-արևել յան մասում, ծովի մակարդակից 2050 մետր բարձրության վրա, Արփա գետի ափին: Առողջարանը շրջապատված է փարթամ անտառային ծածկույթ ունեցող հիասքանչ լեռնաշղթաներով: Հայտնի է նաև որես Ջերմուկի Առաջին առողջարան: Հարմարություններ Ջեռուցում, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, ավտոկայանատեղ, համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, հագուստի լվացք, արդուկ և մաքրում, ուղեբեռի տեղափոխման ծառայություն, ուղեբեռի պահպանում, համարում սննդի մատուցում, դայակի ծառայություն: 1 անձը 80000դր - 5 օր 4 գիշեր - 3 անգամյա սնունդ, բուժումներ 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ, բուժումներ
Ցենտրալ Հյուրանոց Նորաբաց «Ցենտրալ» հանգստյան տունը գտնվում է Ջերմուկ քաղաքի կենտրոնում` «Արմենիա» և «Օլիմպիա» առողջարանների հարևանությամբ: Նրա շրջակայքում է գտնվում ըմպելասրահը, արհեստական ջրամբարը, իսկ ք աղաքի խորհրդանիշ համարվող «եղնիկը» վերևից իր հովանու ներքո է պահում հանգստյան տունը: Հյուրատան դիրքը հնարավորություն է տալիս զմայլվել Ջերմուկ քաղաքի ամբողջ գեղեցկությամբ: Այն նորակառույց շինություն է, որն իր ճարտարապետական գեղեցիկ լուծումներով կհիացնի բոլորին: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
ԱՐԶՆԻ
Արզնի Ռեզորթ Արզնի հանքային ջրի ազդեցությունը օրգանիզմի վրա արտահայտված է` 1. ածխաթթվաքլորիդոհիդրոկարբոնատնատրիումային աղերի առկայությամբ, 2. ջրի հանքային էլեմենտներով: Վերը նշված գործոնների շնորհիվ լայնանում է ամբողջ օրգանիզմի անոթային համակարգը: Հիմնականազդող գործոններից է Արզնի հանքային ջրում առկա ածխաթթու գազը, որը գրգռում է մաշկի նյարդայինռեցեպտորները` առաջացնելով մազանոթների ռեֆլեկտոր լայնացում: Այս ամենի արդյունքում լավանում էսրտի սնուցումը, արյան շրջանառությունը, լավանում են հյուսվածքների օքսիդա-վերականգնմանպրոցեսները Առողջարանում գործում են՝ - լոգանքներ՝ Արզնի հանքային ջրով, փշատերևով, կավաբուժություն, ողնաշարային խնդիրների բուժում, տիբեթյան բնական նեֆրիտ ունեցող NUGA BEST մերսող ապարատով, ջրաբուժություն՝ ստորջրյա մերսում, շրջանային, հովհարային, վերընթաց, անձրևային և շարկո ցնցուղներ, մանուալ թերապիա՝ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա, քայլուղի պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա, ինհալատորիում և թթվածնաթերապիա, ասեղնաբուժություն, աղիքային և ստամոքսային լվացումներ հանքային ջրով, գինեկոլոգիական ոռոգում հանքային ջրով, էլեկտրոֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, Դ. Արսոնվալ, գերբարձր հաճախականության հոսանք (Ու.Վ.Չ.), կվարց, գերձայն (Ու.Զ.Տ.), սինուսային մոդուլացված հոսանք (ամպլիպուլս), էլեկտրաքուն 1 անձը 80000դր - 6 օր 5 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ
Արզնի <<Թիվ 1>> Առողջարան Արզնի թիվ 1 առողջարանը գտնվում է Երևանից 20կմ հեռավորության վրա, Հրազդանի գեղատեսիլ կիրճի ձախափնյա սարահարթում, ծովի մակերևույթից 1300մ բարձրության վրա: Առողջարանում բուժվում են սիրտ-անոթային համակարգի, ստամոքսա-աղիքային տրակտի, քրոնիկական բորբոքումների, հետինֆարկտային ուղեղի անոթների հիվանդությունները: Առողջարանի բուժական պրոցեդուրաներն են՝ Ասեղնաբուժություն ,Բուժում` ալերգիկ հիվանդությունների, աղեստամոքսային հիվանդությունների, գինեկոլոգիական հիվանդությունների, իշիասի, լեղապարկի հիվանդությունների, լ յարդի հիվանդությունների, հենաշարժական ապարատի հիվանդությունների, հետսթրեսային խանգարումների, հիպերտոնիայի, նեւրոտիկ եւ հոգեսոմատիկ հիվանդությունների, նյարդային համակարգի հիվանդությունների, շաքարախտի, ռադիկուլիտի, ռեւմատիզմի, սիրտ-անոթային հիվանդությունների 1 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ, բուժումներ, 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ, բուժումներ,
ՎԱՆԱՁՈՐ Ավսար
ՀԱՆՔԱՎԱՆ Մարմարիկ հանգստյան տուն
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Անահիտ հյուրանոց Անտառապատ սարալանջին գտնվող «Անահիտ» հանգստյան տունը` լռությունը առավելագույնս գնահատող ճանապարհորդներին է առաջարկում մեկուսացված օազիս: Ձեր առավոտը կարող եք սկսել `զբոսնելով հանգստյան տան անտառի արահետներով, կեսօրին վայելել զովացուցիչ լողավազանը, հետո այցելել իր գեղեցկությամբ յուրահատուկ սաունան: Հանգիսը կատարյալի հասցնելու համար` այցելեք հանգստյան տան «Լիլիա» ռեստորանը, որն առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ վրացական ազգային ուտեստներ: Մինչ Ձեր պատվերը պատրաստ կլինի, դուք կարող եք վայելել բարձրաճաշակ, տեղական, բնական նյութերով ռեստորանի սրահի ձևավորումը: Իսկ անզուգական հայկական խորովածի կամ վրացական խինկալու համը ևս մեկ հաճելի տպավորությամբ կլրացնի Ձեր անցկացրած հանգստյան օրը: 1 անձը 80000դր - 5 օր 4 գիշեր - 3 անգամյա սնունդ, 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ,
Սոճուտ Հանգստյան Տուն "Սոճուտ" հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում` Ստեփանավանի դենդրոպարկի հարևանությամբ: Դենդրոպարկը մեծ հետաքրքրություն է առաջացնում հասարակության լայն շրջանների, մասնագետգիտնականների և էկոտուրիստների մոտ: Այն հիանալի վայր է ճանաչողական էքսկուրսիաների և բուսաբանական, կենդանաբանական տուրերի համար: Մուտքն ազատ է բոլորի համար: Տարածքը հայտնի է նաև իր առողջարար հատկություններով, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլմայիս ամիսներին սոճիների փոշոտման արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ալերգիկների և շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:"Սոճուտ" հանգստյան տունն առաջարկում է ստանդարտ երկտեղանոց, կիսալ յուքս և լ յուքս համարներ: Բոլոր համարներն ունեն հեռախոս, արբանյակային հեռուստաալիքներ, սառնարան, սանհանգույց և հյուրասենյակ: Գները ներառում են նաև երեքանգամյա սնունդ: Հանգստյան տան տարածքում կան ժամանցային վայրեր` թենիս, բիլիարդ, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ, համակարգչային խաղասենյակ, կարաոկե, վոլեյբոլի դաշտ: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
ՍԵՎԱՆ
Արևիկ Առողջարան Տարածքում գործում է բասկետբոլի, վոլեյբոլի դաշտեր, բիլիարդ, թենիս, փակ մարզասրահ, բար-դիսկոտեկ, 2 սրճարան (մեկը ափին), տրամադրվում են սկուտերներ, ջրային հեծանիվներ: Տարածքում առկա է ավտոկանգառ: Անրաժեշտության դեպքում տրամադրվում են ավտոտնակներ: Գործում է մինիմարկետ և ֆերմա, որը կազմակերպում է թարմ կաթնամթերքի և բնամթերքի ապահովում: Առողջարանը կազմակերպում է էքսկուրսիաներ դեպի թերակղզի (նավով), Հաղարծին, Դիլիջան, Գոշավանք և այլն: 1 անձը 80000դր - 6 օր 5 գիշեր - 3 անգամյա սնունդ 2 անձը 80000դր - 4 օր 3 գիշեր - 3 անգամյա սնունդ
Մարիա Ռեզորթ Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևանա լճի ափին: Բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով: Սենյակներից դուրս` հյուրերը կարող են վայելել իրենց հանգիստը լողավազանում կամ լողափին վոլեյբոլ , բիլիարդ խաղալով: Երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին դուր կգա մանկական խաղահրապարակը: Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ մի քանի րոպեում: Երեկոյան ժամերին ռեստորանները, ուր պատրաստվում և մատուցվում են ազգային և օտարերկրյա ուտեստներ, սրճարաններն ու բարը ստեղծում են հաճելի, տրամադրող մթնոլորտ: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Կապուտակ Սևան Հանգստյան Տուն "Կապուտակ Սևան" հանգստյան տունը երեք մասնաշենքերից բաղկացած համալիր է: Հանգստյան տանը ստեղծված են բոլոր հարմարություններն ինչպես համալիրի ներսում, այնպես էլ դրսում հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար: Հյուրերը կարող են երեկոն անցկացնել Կարաոկե բարում, որտեղ գտնվում են նաև բիլիարդի և փոքր թենիսի սրահները: Ամռանը գործում է բացօթյա ռեստորան, որտեղ առավել հաճելի է վայելել ճաշն ու ընթրիքը: Սևանի ափին հանգիստն անհնար է պատկերացնել առանց ջրային մարզաձևերի ու նավարկության: "Կապուտակ Սևան" համալիրում ձեզ կտրամադրվեն ջրահեծանիվներ, ջրային մոտոցիկլետներ, զբոսանավեր և նավակներ: "Կապուտակ Սևան"-ում լիարժեք հանգստից բացի կարելի է նաև կազմակերպել տարբեր գիտաժողովներ, սեմինարներ, բիզնես-ֆորումներ, ընդունելություններ և այլ միջոցառումներ: Համալիրն ունի անվտանգության համակարգ, փրկարար ջոկատ, բուժկետ և ավտոկայանատեղ: Կատարյալ մաքրությունը, բարձրակարգ սպասարկումը և հարմարավետությունը երաշխավորված են: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
ՏՈՒՐ
Դիանա Հյուրանոց Գորիսի «Դիանա» հյուրանոցային համալիրի հյուրընկալ անձնակազմը ուրախ կլինի ողջունել բոլոր հյուրերին, ովքեր այցելել են Հայաստան և ընտրել այս հյուրանոցը։ Ձեզ համար կապահովեն ջերմ ընդունելություն և բարձրակարգ սպասարկում ցանկացած ժամանակ ու կդարձնենք Ձեր հանգիստն անմոռանալի։ «Դիանա» հյուրանոցային համալիրի նորակառույց 5 հարկանի շենքն ունի ժամանակակից հետաքրքիր ճարտարապետական լուծումներ։ Ինտերյերի յուրահատուկ դիզայնը ստեղծում է հիանալի միջավայր լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։ Նրբաճաշակ ձևավորումը, հանգիստ մթնոլորտը և ժամանակակից հարմարությունները համապատասխանում են ինչպես հանգստացողների, այնպես էլ գործարարների պահանջներին։ 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - Սնունդ, տրանսպորտ, գիդ, ճոպանուղու տոմս, էքսկուրսիա
ԱՐՑԱԽ
Էկլեկտիկա Հյուրանոց հանրահայտ, Գանձասար վանքից 3կմ հեռավորության վրա: Հյուրանոցի շենքը կառուցված է նավի տեսքով, որի շնորհիվ տեղացիները այն անվանում են «Տիտանիկ»: Ներսի կահավորվածությունը արտաքին տեսքից ոչ չափով զարմացնում է իր շքեղությամբ: Հյուրանոցի տարածքում կա արհեստական ջրվեժների կասկադ և ղարաբաղում միակ գազանանոցը: 33 անկողին, 3 մեկտեղանոց համարներ, 12 երկտեղանոց համարներ, որոնցից 2 –ը լ յուքս, 2 երեք տեղանոց համարներ, սանհանգույցը գտնվում է հարկում: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - Սնունդ, տրանսպորտ, գիդ, ճոպանուղու տոմս, էքսկուրսիա
ԵՎՐՈՊԱ Հյուրանոց «Եվրոպա» հյուրանոցային համալիրը կառուցվել է 2011 թվականին: Այն ունի բոլոր հարմարություններով հագեցած 32 հարմարավետ համարներ: Հյուրանոցը նաև ունի մեծ կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բացօթյա բար տանիքում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք, լոբբի բար, ամառային բացօթյա սրճարան, բիլիարդ, մարզասրահ, լողավազան, սաունա, ՍՊԱ կենտրոն, գեղեցկության սրահ, ինչպես նաև հյուրանոցի տարածքում գործում է տուրիստական գործակալությունն ու ավտոմեքենաների վարձակալության ծառայություն: Այս հարմարավետ հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները ձեր լիարժեք հանգստի համար: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Երևան հյուրանոց Հյուրանոց «Երևան»-ը գտնվում է Ստեփանակերտի կենտրոնում: Այն Վերածննդի հրապարակից 10 րոպե հեռավորության վրա է: Հյուրանոցը նորակառույց է: Առկա են ռեստորան, բիլիարդ, նվերների խանութ, Wi-Fi ինտերնետ՝ անվճար լոբբիում և համարներում: Միջանցքները լայն են, լոգասենյակներն՝ ընդարձակ: Բոլոր համարները հարմարավետ են, մաքուր, LCD հեռուստացույցներով: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար ավտոկյանատեղ: Հարմարություններ Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում, տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, ավտոկայանատեղ (փակ), հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, արթնացման ծառայություն, ուղեբեռի պահպանում: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Արմենիա Հյուրանոց «Արմենիա» հյուրանոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակում: Տեղադիրքը հատկապես նպաստավոր է գործնական նպատակով ճամփորդող զբոսաշրջիկների համար: Հյուրանոցն ունի մեկտեղանոց, երկտեղանոց, լ յուքս, ընտանեկան և ապարտամենտ համարներ: Բոլոր սենյակներում կա ինտերնետ կապ, միջազգային հեռախոսագիծ, արբանյակային հեռուստատեսություն: Հյուրանոցում կա նաև սաունա, մարզասրահ, կոնֆերանսների դահլիճ: «Արմենիա» ռեստորանն առաջարկում է հայկական և եվրոպական խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Մատուցվող ծառայությունների շրջանակը բավականին լայն է, ինչը թույլ է տալիս ստեղծել լիարժեք պայմաններ ինչպես գործարարների, այնպես էլ հանգստի նպատակով Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների համար: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Շուշի Փալաս
ԵՐԵՎԱՆ
Սիլաչի Հյուրանոց “Սիլաչի” հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում, որտեղից ոտքով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հայաստանի Պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Հյուրանոցը շրջապատված է ժամանակակից շինություններով` ռեստորաններ, բարեր և այլ ժամանցային վայրեր, ինչի շնորհիվ այն դառնում է իդեալական վայր զբոսաշրջիկների և գործնական նպատակով Հայաստան այցելած հյուրերի համար: “Սիլաչի” հյուրանոցից հեշտությամբ կարելի է հասնել Երևանի տեսարժան վայրեր, մշակութային և առևտրային կենտրոններ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետություն և նրբաճաշակություն` մատչելի գներով: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Վալենսիա Հյուրանոց Վալենսիա հյուրանոցը գտնվում է Երևանյան մի բարձրադիր վայրում` անմիջապես Ջրաշխարհի հարևանությամբ:Հյուրանոցի դիրքը,ժամանակակից կահավորված սենյակներն ու տնակները և բարձրակարգ ծառայությունները հանդիսանում են հարմարավետ հանգստի փայլուն երաշխիք: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ
Օրանժ Ֆիթնես
Ակտիվ հանգստի սիրահարների և ֆիզիկական կատարելության ձգտողների համար “Orange Fitness” (“Օրանժ ֆիթնես”) ցանցի ակումբներում ստեղծված են կատարյալ պայմաններ ու հնարավորություններ: Այստեղ կան խմբային ծրագրեր, ընդարձակ դահլիճներ, բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, առաջատար ուժային և կարդիոթատրոններով հագեցած մարզադահլիճ, 25 մետրանոց լողավազան` մաքրման օզոնային ֆիլտրացիայով, բացօթյա լողավազան, շոքեբաղնիքներ, ջակուզիներ, ՍՊԱ կենտրոն, մանկական ակումբ, սրճարաններ: “Orange Fitness” ակումբի բազմամյա գործունեության հիմքում ընկած է բարձրակարգ սպասարկումը և փորձառու աշխատակազմի անհատական մոտեցումը յուրաքանչյուր այցելուին: Մեզ մոտ կարելի է ձեռք բերել այնպիսի անփոխարինելի արժեքներ, ինչպիսին են առողջությունը և գեղեցկությունը: 2 անձը 80000դր - 3 օր 2 գիշեր - 3 անգամյա սնունդ