Azad-Hye Middle East Armenian Portal (Եգիպտահայ արվեստագետների ցուցահա... Page 1 of 2
Middle East Armenian Portal
Home
News
Forums
Articles
Directory
Links
Downloads
Photos
Services
Events Calendar
About us
search
Articles > Painting > Եգիպտահայ արվեստագետների ցուցահանդես
Եգիպտահայ արվեստագետների ցուցահանդես նվիրված հայազգի մեծանուն նկարիչ Բուզանդ Գոջամանյանի ծննդյան 100-ամյակին
Azad-Hye Newsletter Join
Ս.թ. նոյեմբերի 23-ին Կահիրեի Օպերայի Տան Էլ-Հանագեր արվեսի կենտրոնում բացվեց եգիպտահայ մի քանի տասնյակ արվեստագետների ցուցահանդես` նվիրված մեծանուն նկարիչ Բուզանդ Գոջամանյանի ծննդյան 100-ամյակին: Այն անց է կացվում Եգիպտոսի Մշակույթի նախարար Ֆարուկ Հոսնիի բարձր հովանու ներքո և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կահիրեի մասնաճյուղի աջակցությամբ: Բ. Գոջամանյանի կտավների կողքին ներկայացված են նաև 19-րդ դարի վերջերից մինչև մեր օրերը ստեղծագործած եգիպտահայ մի քանի տասնյակ արվեստագետների, այդ թվում անվանի նկարիչներ Ալեքսանդր Սարուխանի, Երվանդ Դեմիրճյանի, Օննիկ Ավետիսյանի, Աշոտ Զորյանի և այլոց աշխատանքներ, ինչպես նաև Ալեքսանդրաբնա քանդակագործ Սարգիս Թոսունյանի հրաշագեղ գործերը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Եգիպտոսի Հայոց Առաքելական և Կաթողիկե թեմերի առաջնորդները, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ԵԱՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների թղթակիցներ, ինչպես նաև հայ և եգիպտացի արվեստասեր հասարակություն: Այն կշարունակվի մինչև ս.թ. նոյեմբերի 29-ը: Բուզանդ Գոջամանյան (1909-1993): Ծնվել է Տրապիզոնում` Արևմտյան Հայաստան: 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ կորցրել է ընտանիքը: 1922թ. ուղարկվել է որբանոց Հունաստանում: 1927թ. ուղարկվել է Կահիրե, որտեղ երեք տարի ուսանել է «Լեոնարդո Դա Վինչի» արվեստի դպրոցում (1927-1930): Հետագայում կրթությունը շարունակել է Հռոմում` 1930-1934թթ.: 1940-ականներին նա արդեն ձևավորել էր սեփական էքսպրեսիոնիստական ոճը, որում կար Բյուզանդական արվեստի և 20-րդ դարի էքսպրեսիոնիզմի ազդեցությունը: Ներշնչման աղբյուրը հասարակ եգիպտական կյանքն էր ու կորցված հայրական տունը: 1950-ականներին կտավներում սկսեց լայնորեն պատկերել եղինկներ, որի համար էլ ստացավ «Եղնիկների արվեստագետ» մականունը: 1969թ. Կահիրեից մեկնեց Բեյրութ, որտեղից էլ 1972թ.` ԱՄՆ ու այնտեղ ստեղծագործեց մինչև կյանքի վերջը: Ալեքսանդր Սարուխան (1898-1977): Եգիպտոսի մեծանուն և կարելի է ասել ամենահայտնի ծաղրանկարիչը: Ծնվել է Արդանիշում: Ուսանել է Վիեննայում, իսկ Կահիրե է եկել 1924թ.: 1927թ. ծանոթանում է եգիպտացի հանրահայտ լրագորղ Մոհամեդ էլ-Թաբիի հետ, որն էլ նրան «մտերմացնում» է եգիպական մամուլին: Հումորի բարձր զգացում ունեցող անձնավորություն և բավական կարճ ժամանակում կարողացավ վայելե հարգանք ու ճանաչում: Սմբատ Խաչատրյան, 24.11.2009թ. Կահիրե, Եգիպտոս Ազատ-Հայ կայքին տրամադրուած հեղինակին կողմէ
Added: Thursday, December 10, 2009 Hits: 2 Comments: 0
http://www.azad-hye.net/article/article_view.asp?re=734hjz67
10-Dec-09