Կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության վերաբերյալ հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին հրապարակված նյութերի հիման վրա կատարված վերլուծության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման միտումները, վեր հանել դրանց հետ կապված էթիկական և այլ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնել խորհուրդներ լրագրողներին ու լրատվամիջոցներին և առաջարկություններ բոլոր շահագրգիռ կողմերին։