Տարեկան լրաթերթ 2018

Page 1

Տարեկան լրաթերթ հունվար-դեկտեմբեր, 2018թ.


Տարեկան լրաթերթ հունվար-դեկտեմբեր, 2018թ.

Սույն լրաթերթը ամփոփ ձևով ներկայացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի 2018 թվականին կատարած գործողությունները և միջոցառումները։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա ք. Երևան, 2019թ.


Բռնության խնդրի առջև կանգնած են կանայք և աղջիկներն ամբողջ աշխարհում. յուրաքանչյուր երեք կանանցից մեկն իր կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկները տասն անգամ ավելի հաճախ են ենթարկվում բռնության, քան հաշմանդամություն չունեցողները: Սրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալներն են՝ թվեր, վիճակագրություն, որոնց ետևում հազարավոր խորտակված կյանքերի ողբերգությունն է թաքնված: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքները վկայում են՝ հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներն ամենից հաճախ ենթարկվում են ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական բռնության: Քիչ չեն նաև հաշմանդամություն ունեցող կանանց (հատկապես մտավոր խնդիրներ ունեցող կանանց ու աղջիկների) նկատմամբ սեռական բռնության դեպքերը, բայց այս մասին շատ քչերն են բարձրաձայնում և անկեղծանում՝ պայմանավորված իրազեկվածության ցածր մակարդակով, վախով, հասարակության մեջ առկա կարծրատիպերով, ինչպես նաև բռնության զոհերի համար նախատեսված ծառայությունների ֆիզիկական և բովանդակային անմատչելիությամբ: Տարիներ շարունակ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շրջանակներում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան աշխատում է հանրության շրջանում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ՝ փորձելով փոխել ընտանեկան բռնության վերաբերյալ առկա մտածելակերպը, պաշտպանել ու օժանդակել բռնության ենթարկված կանանց: «Ագաթ» կենտրոնը՝ որպես Կոալիցիայի անդամ կազմակերպություն, նախորդ տարվա

1


հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա շրջանակներում, Գյումրիում անցկացրեց հանրային իրազեկման ակցիա, որի շրջանակներում անցորդներին բաժանվեցին տեղեկատվական նյութեր՝ ընտանեկան բռնության տեսակների, դրսևորումների, պատճառների և կանխման մեխանիզմների, գործող օրենքների մասին, իսկ անցորդները պատասխանեցին ընտանեկան բռնության վերաբերյալ տարաբնույթ հարցերի: Ոգևորիչ է այն հանգամանքը, որ շատերը, կարևորելով բռնության կանխարգելումը, խոստովանեցին՝ ընտանեկան բռնության մասին առավել տեղեկացված լինելու անհրաժեշտություն են տեսնում: Կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք մտահոգիչ է և պահանջում է հանրության ուշադրությունը: Անպատժելիությունը հանգեցնում է բռնության նորանոր դեպքերի: Այս հարցում կարևոր է յուրաքանչյուրի մոտեցումը: Կանանց նկատմամբ բռնության համատարած դատապարտումը և անհանդուրժողականությունը բռնարարների հանդեպ ուղենիշ պիտի լինեն բռնության դեմ պայքարում:

2

Կարինե Գրիգորյան «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիմնադրվել է 2010 թվականին Մասիս քաղաքում ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի ողբերգական դեպքից հետո՝ համախմբելով կանանց իրավունքներով և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություններին բռնության և խտրականության դեմ պայքարի շուրջ։

Կոալիցիայի տեսլականն է՝

Կոալիցիայի առաքելությունն է՝

ունենալ գենդերային հավասարության արժեքների վրա հիմնված հասարակություն, որտեղ չկա խտրականություն եւ բռնություն որեւէ կնոջ նկատմամբ:

համատեղ ջանքերով նպաստել կանանց նկատմամբ բռնության նվազմանը եւ պաշտպանության մեխանիզմների ամրապնդմանը։

3


Կոալիցիան ներկայումս միավորում է տասը հասարակական կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն նվազեցնել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության բոլոր տեսակները, խթանել գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքների պաշտպանությունը: Կոալիցիայի կազմում են՝

► «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ, ► «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ, ► «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ, ► «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ, ► «Հասարակություն առանց բռնության» ՀԿ, ► «Փինք» իրավապաշտպան ՀԿ, ► «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, ► «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, ► «Հաշմանդամություն և ներառական զարգացում» (նախկինում՝ «Դիսըբիլիթի ինֆո») ՀԿ, ► «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ:

4


Կոալիցիայի արժեքներն են՝

Հավասարություն, համերաշխություն, սոցիալական արդարություն

Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների տարածում

Խտրականության բացառում, հանդուրժողականություն հասարակության մեջ առկա տարբեր խմբերի հանդեպ

Առանց բռնության քաղաքացիական հասարակության ձեւավորում ու խթանում

5


Կանանց նկատմամբ բռնության կանխարգելում և նվազեցում Իրազեկվածության բարձրացման միջոցառումներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) իր առջև խնդիր է դրել բարձրացնել հանրության իրազեկությունը կանանց նկատմամբ բռնության մշակույթի, տարածվածության և պատճառների վերաբերյալ, ինչպես նաև ինչ անել, երբ ինչ-որ մեկը ենթարկվել է բռնության, որին հասնելու համար էլ 2018թ.-ին իրականացրել է հետևյալ միջոցառումները.

Հոկտեմբերի 1 Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր 2018թ.-ին Կոալիցիան Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա շրջանակում կազմակերպել էր հանրային արշավ Հայաստանի երեք քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Սպիտակում՝ «Իմ քայլն ընդդեմ ընտանեկան բռնության» խորագրի ներքո։Ավան, Քանաքեռ, Զեյթուն և Էրեբունի համայնքներում Կոալիցիայի անդամները մոտ 1150 անձանց շրջանում բարձրացրինիրազեկվածությունը՝ բաժանելով ընտանեկան և սեռական բռնության մասին ավելի քան 5000 տեղեկատվական նյութ։ Իսկ օրվա ավարտին «Ազատության» հրապարակում իրականացվեց արդեն ավանդույթ դարձած մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։

6


«Պետք է, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն այս մասին, որ նման դեպքերը չանտեսվեն և չհանգեցնեն ողբերգական հետևանքների»: Գյումրի, ակցիայի մասնակից

Գյումրի քաղաքում Կոալիցիայի անդամ «Ագաթ» ՀԿ-ի ջանքերով անցկացվեց հանրային իրազեկման միջոցառում։ Անցորդների հետ ակցիայի մասնակիցները զրուցում էին ֆիզիկական, տնտեսական և հոգեբանական բռնության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դրսևորումների մասին։ Կոալիցիայի անդամներից «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի անդամները հոկտեմբերի 1-ին կազմակերպել էին «Կանանց պայքարը հանուն արդար դատաքննության» ֆիլմի ցուցադրությունը գրասենյակում, այնուհետ Սպիտակ քաղաքում իրականացրեցին հանրային իրազեկման միջոցառում՝ անցորդներին բաժանելով տեղեկատվական նյութեր ընտանեկան բռնության խնդրի և կանխարգելման մասին։ Կոալիցիայի կազմակերպած միջոցառումները հանրայնացվել են տարբեր ԶԼՄների կողմից թե’ Երևանում, թե’ մարզային հեռուստաընկերություններում։

7


Սոցիալական գովազդներ՝ ընդդեմ ընտանեկան բռնության 2018թ.-ի սկզբին Կոալիցիան հրապարակեց երեք սոցիալական տեսահոլովակ՝ լայնորեն տարածելով ընտանեկան բռնության կանխարգելման և պատժի մասին տեղեկատվություն և կարևոր ուղերձներ բռնության ենթարկված կանանց և հասարակության բոլոր անդամներին։ Հոլովակները լայնորեն տարածվել են սոցիալական մեդիայում։ Ավելին, մարզային «Գավառ», «Ալտ», «Ցայգ» և «Լոռի» հեռուստաընկերությունները հեռարձակեցին սոցիալական գովազդները իրենց ալիքներով։ «Զանգեզուր» հեռուստաընկերությունը Կոալիցիայի աջակցությամբ ծավալուն հաղորդում էր պատրաստել և հեռարձակել ընտանեկան բռնության թեմայով։

https://youtu.be/Ch64d8GPHQ8

8

https://youtu.be/iIkPtpXFYdE

https://youtu.be/r_N4AVQvCPY


Դասընթացներ Հասարակության շրջանում կանանց նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխարգելման համար Կոալիցիան մեծ կարևորություն է տալիս կարողությունների զարգացման միջոցառումներին, ինչպես նաև խնդիրների շուրջ տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների իրազեկվածության բարձրացմանը և պրոֆեսիոնալիզմին։ Այդ իսկ նպատակով Կոալիցիան նախորդ տարվա ընթացքում կազմակերպել և իրականացրել է հետևյալ դասընթացները.

Դասընթաց սոցիալական աշխատողների համար Կոալիցիան 2018թ.-ի հունվարին 33 սոցիալական աշխատողների շրջանում իրականացրեց դասընթաց, որի նպատակն էր իրազեկել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի վերաբերյալ՝ քննարկելով նաև ընտանեկան բռնության արմատներն ու առանձնահատկությունները: Հղում՝ https://goo.gl/iY94K1


Դասընթաց իրավաբանների համար 2018 թ.-ի փետրվարին Կոալիցիան կազմակերպեց և իրականացրեց դասընթաց 15 իրավաբանների համար։ Դասընթացի ընթացքում դասընթացավարները ներկայացրին և մասնակիցների հետ քննարկեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի դրույթները, հատկապես օրենքի առաքելությունը, օրենքում ամրագրված բռնության տեսակները, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, հաշտեցման ինստիտուտը, ընտանեկան բռնության հիմնախնդրին առնչվող միջազգային փաստաթղթերը, մասնավորապես կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական, Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիաները, ինչպես նաև ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները։ Հղում՝ https://goo.gl/eu5JvS

Դասընթաց լրագրողների համար ԶԼՄ-ների հետ աշխատանքը և ԶԼՄ ներկայացուցիչների կարողությունների զարգացումը ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի և դրանց զգայուն լուսաբանման ոլորտում Կոալիցիայի մշտական ուղղություններից է։ 2018թ.-ին ևս Կոալիցիան կազմակերպել և իրականացրել է կարողությունների զարգացման դասընթաց ԶԼՄ ներկայացուցիչների համար, որի նպատակն էր տրամադրել վերջիններիս տեղեկատվություն ընտանեկան բռնություն երևույթի, բռնության տեսակների, օրենսդրական դաշտի վերաբերյալ, ինչպես նաև՝ անդրադառնալ ընտանեկան բռնության դեպքերի լուսաբանման առանձնահատկություններին և ընտանեկան բռնություն վերապրած անձանց հետ հարցազրույցներ վարելու

10


նրբերանգներին։ Հղում՝ https://goo.gl/oqCGQ9

Դասընթաց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար 2018թ.-ի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին Կոալիցիայի ներկայացուցիչները հրավիրված միջազգային փորձագետների հետ միասին իրականացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման դասընթացներ ընտանեկան և գենդերային բռնության թեմայով։Դասընթացների ընթացքում քննարկվել են ընտանեկան բռնության դեմ պայքարի բնագավառի ներպետական օրենսդրությունը և գործնական խնդիրները, ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ՄԻԵԴ նախադեպային որոշումները ընտանեկան բռնության դեպքերով, ՄԻՊ լիազորությունների համատեքստում գաղտնիության սկզբունքի պահպանման հետ կապված հարցերը, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ հաղորդակցության առանձնահատկությունները և այլն։ Հղումներ՝ https://goo.gl/iDAiXG, https://goo.gl/EHvSzi Դասընթացներն իրականացվել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։


Բռնության ենթարկված կանանց պաշտպանության և աջակցության մեխանիզմների արդյունավետության ապահովում 2018թ.-ին Կոալիցիան շարունակել է իր աշխատանքները՝ ուղղված Հայաստանում ընտանեկան բռնության հիմնախնդրի հաղթահարմանը։ Մի կողմից Կոալիցիան իր ջանքերն ուղղել է բարձրացնելու հանրության իրազեկվածության մակարդակն ընտանեկան և գենդերային հիմքով բռնության վերաբերյալ և փոփոխելու հասարակության ընկալումներն այդ հիմնախնդիրների շուրջ, մյուս կողմից ամրագրելու գենդերային հիմքով ցանկացած տեսակի բռնության կանխարգելումը և այդ խնդիրների լուծումները օրենսդրական մակարդակում, ինչպես նաև գենդերային հիմքով բռնության ենթարկված անձանց աջակցություն և օժանդակություն տրամադրելով։

Օրենսդրական դաշտի բարելավում և արդյունավետ պաշտպանության և աջակցության մեխանիզմների ամրագրում Օգոստոսի 29-ին Կոալիցիայի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Արսեն Մանուկյանի և Զարուհի Բաթոյանի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին ոլորտում առկա խնդիրները։ Կարևորվեց ոլորտում մասնագիտական բարձր որակավորում ունեցող սոցիալական աշխատողների առկայությունը՝ ընտանիքների և ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի տեսանկյունից, սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցը, ցերեկային խնամքի կենտրոններում հատուկ կահավորված աշխատասենյակներ ստեղծելու անհրաժեշտությունը,

12


որտեղ սոցիալական աշխատողներն ու հոգեբանները կկարողանան հանդիպումներ ունենալ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարանների ստեղծման խնդիրը և այլն։ Նախարարության և Կոալիցիայի միջև հանդիպման ավարտին նման քննարկումները հաճախակի, որոշակի պարբերականությամբ անցկացնելու և արդյունավետ համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց։

Կոալիցիայի անդամները՝ ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի կազմում ՀՀ վարչապետի 28 դեկտեմբերի 2018, 1685 — Ա որոշմամբ հաստատվել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը։ Խորհրդի կազմում ընդգրկված են Կոալիցիայի հետևյալ անդամները՝

► Լարա Ահարոնեան- «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համանախագահ ► Սուսաննա Վարդանյան -«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ ► Մարո Մաթոսյան - «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ ► Տաթևիկ Աղաբեկյան - «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար

13


Առաջարկություններ Ընտրական օրենսգրքում կանանց ընտրական իրավունքի ապահովման վերաբերյալ 2018թ.-ի ամռանը Ընտրական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու շրջանակներում Կոալիցիան կազմել և ՀՀ կառավարությանն էր ներկայացրել առաջարկությունների փաթեթ։ Փաթեթում զետեղված առաջարկները վերաբերում էին կանանց մասնակցությունն ապահովող մեխանիզմներին, մասնավորապես քվոտայի հետ կապված Ընտրական օրենսգրքի կարգավորումներին, հաշմանդամություն ունեցող կանանց ընտրական իրավունքի իրացման պայմանների ապահովմանը, ապաստարանում գտնվող կանանց ընտրական իրավունքի ապահովմանը և այլն։ Հղում՝ https://goo.gl/cVN57D Կոալիցիայի անդամները նաև ակտիվորեն մասնակցել են կազմակերպվող հանրային քննարկումներին, ներկայացրել իրենց դիրքորոշումը և հիմնավորումները փոփոխությունների շուրջ։ Հղում՝ https://goo.gl/VyVqsM Սակայն Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը մերժվեց ԱԺ-ում աշնանը։

Ընտանեկան բռնության դեպքերի փաստաթղթավորում և դատական գործերի մշտադիտարկում 2018թ.-ի ընթացքում Կոալիցիան ստեղծել է մեկ միասնական հարթակ, որտեղ փաստաթղթավորվում և հավաքագրվում են ընտանեկան բռնության դեպքերը։

14


2018 թ.-ին Կոալիցիան շարունակել է մշտադիտարկել ընտանեկան բռնության գործերով դատական նիստերը՝ մասնավորապես Թագուհի Մանսուրյանի, Սիրանուշ Գալոյանի, Նաիրա Սմբատյանի և Եվա X-ի գործերով։ Կանանց նկատմամբ համակարգային բռնության խնդիրը հանրային ուշադրության առարկա դարձնելու նպատակով Կոալիցիան հայտարարություններ է տարածել Ռուզաննա Ադանալյանի, Ասյա Խաչատրյանի, Մարինա Խաչատրյանի և Հասմիկ Սարգսյանի դեմ բռնության և խտրականության դեպքերի վերաբերյալ։ Հղումներ՝ ցույցի տեսահոլովակը https://youtu.be/7M7ewYV8O5g կոալիցիայի հայտարարությունը https://goo.gl/U3yfgF Ռուզաննա Ադանալյանի դեպքի վերաբերյալ հայտարարությունը https://goo.gl/AuEkM5 Ասյա Խաչատրյանի դեպքի վերաբերյալ հայտարարությունը https://goo.gl/Lmmr5K Կոալիցիայի անդամները տարվա ընթացքում մասնակցել են 10-ից ավելի հեռուստահաղորդումների, կազմակերպել և իրականացրել են 7 մամլո ասուլիս, հանդես են եկել հայտարարություններով, աջակցել և ստորագրել են մարդու իրավունքների ոտնահարումների դեմ կազմակերպված ստորագրահավաքներ։


Դասընթաց ընտանեկան բռնություն վերապրած կանանց համար Կոալիցիան մայիսին կազմակերպել էր դասընթաց ընտանեկան բռնություն վերապրած կանանց համար «Ի՞նչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով։ Դասընթացի հիմնական նպատակն էր ընտանեկան բռնություն վերապրած կանանց Դասընթացի մասնակից Լ.Ա.-ն ընտանեկան բռնության կանխարհանդիպման ընթացքում ասաց. գելման նոր օրենսդրությամբ սահ«եթե ժամանակին գործեր նման օրենք և հնարավոր մանված իրավակարգավորումներին լինել օգտվել կանխարգելման միջոցներից, ապա հաղորդակից դարձնելը։ բռնություններն իմ ընտանիքում այդքան երկար Հղում՝ https://goo.gl/UmzEJE չէին շարունակվի և, առավել ևս, չէին խորանա՝ վերաճելով ֆիզիկական բռնության, իսկ երեխաներիս վրա վերահսկողությունըամուսնուս կողմից կնվազեր։ Այժմ մայրերից շատերը զրկված են իրենց երեխաների հետ առողջ շփումից, ինչը թե՛ ծնողական իրավունքի խախտում է, թե՛ չի բխում երեխայի լավագույն շահերից»։

16


Ուղղակի աջակցություն բռնության ենթարկված կանանց 2018թ.-ին Կոալիցիան ուղղակի աջակցություն է տրամադրել երեք կանանց՝ առողջապահական խնդիրները լուծելու և վերականգնվելու համար։ Տրամադրված աջակցությունը նպաստել է այդ կանանց վերականգմանը, բարեկեցությանը և հզորացմանը։ Առաջին կինը սեռական ծառայություններ տրամադրող տրանսգենդեր կին էր, որին ծեծել էին իր բնակարանում, ապա փորձել էին այրել վերջինիս բնակարանը։ Նրա վիրահատությունների և առողջության վերկանգնման ծախսերի մի մասը փոխհատուցել է Կոալիցիան։ Երկրորդ կինը գյուղական համայնքից էր, որը պարբերաբար ենթարկվել էր բռնության իր նախկին ամուսնու կողմից և շարունակում էր ենթարկվել, ինչն էլ իր ազդեցությունն էր թողել կնոջ առողջության վրա։ Առողջության վերականգնման համար անհրաժեշտ էր վիրահատություն, որի ծախսերի մի մասը փոխհատուցել է Կոալիցիան։ Երրորդ կինը բռնության էր ենթարկվել սկեսրայրի կողմից ամուսնու մահից հետո։ Կոալիցիան փոխհատուցել է նրա առողջության հետազոտման, խորհրդատվության և բուժման ծախսերը։ «Կանանց առողջության վերականգնման համար ծառայությունների տրամադրումը կանանց աջակցության և հզորացման կարևորագույն բաղադրիչներից է։ Սա կարևոր, հիմնաքարային է իրազեկվածության բարձրացման, ջատագովության գործողություններում։ Կանայք պետք է լինեն առողջ և ուժեղ, որպեսզի փոխեն իրենց կյանքերը և լինեն կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի առաջնագծում»: Աննա Նիկողոսյան, Կոալիցիայի ծրագրերի համակարգող:

17


Կարողությունների զարգացում 2018թ.-ի սկզբին Կոալիցիան վերանայեց իր ռազմավարական պլանը, մշակեց գործողությունների պլան, ինչպես նաև Ջատագովության պլանը՝ երկու տարիների համար։ Մայիս ամսին Կոալիցիայի անդամները կազմակերպել էին կարողությունների զարգացման քննարկում, որի ժամանակ նրանքանդրադարձան մայիսին տեղի ունեցած հեղափոխությանը, ընդհանուր զգացողություններին, ինչպես նաև թե ինչպես են փոփոխվում մեր առաջնահերթությունները՝ պայմանավորված քաղաքական իրողություններով։ 2018թ.-ին նույնպես Կոալիցիան շարունակել է միջսեկտորային կրթությունը և կարողությունների զարգացման գործողությունները Կոալիցիայի անդամների համար։ Մասնավորապես՝

► Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ-ից Լարա Ահարոնեանը հատուկ դասընթաց էր կազմակերպել Կոալիցիայի անդամների համար ֆեմինիզմի թեմայով, որի ընթացքում քննարկվել է, թե որոնք են ֆեմինիստական արժեքները, ինչ ասել է ֆեմինիստական կազմակերպություն և այլն։

► Մուշեղ Հովսեփյանը «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ից և Գայանե Գրիգորյանը «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿիցկազմակերպել էին դասընթաց Կոալիցիայի անդամների համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, հաշմանդամություն ունեցող կանանց կարիքների և խնդիրների մասին։ Դասընթացի ժամանակ նաև քննարկվեց, թե ինչ պետք է անեն Կոալիցիայի անդամները հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առավել զգայուն և ներառական լինելու, ինչպես ծրագրերն ու ծառայությունները դարձնեն առավել հասանելի և մատչելի։

18


► «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ից Ժենյա Մայիլյանը Կոալիցիայի անդամների շրջանում

անցկացրեց դասընթաց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ով ապրող կանանց խնդիրների և իրավունքների մասին։

Նպատակ ունենալով բարձրացնել համերաշխությունը և հոգատարությունը Կոալիցիայի անդամների՝ մեկը մյուսի նկատմամբ, Կոալիցիայի աշխատակազմը կազմակերպել էր 15 յոգայի դասընթաց Կոալիցիայի անդամների համար։ Յոգայի դասընթացները օգնել են Կոալիցիայի անդամներին հոգ տանել իրենց մտքերի և մարմնի նկատմամբ, կանխարգելել/հաղթահարել էմոցիոնալ այրումը, ինչպես նաև ուժեղացրել են Կոալիցիան որպես թիմ։

19


Մեկ տարում

3411 ահազանգ ընտանեկան և սեռական բռնության դեպքերի վերաբերյալ

Խոսենք թվերով 2018թ.-ի ընթացքում Կոալիցիայի անդամ կազմակերպությունները ստացել են ընտանեկան և սեռական բռնության թեժ-գծերին 3411 զանգ։ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը 2018թ.-ին ունեցել է սեռական բռնության 12 դեպք։ Հոկտեմբերի 1-ին միայն Ավան, Քանաքեռ, Զեյթուն և Էրեբունի համայնքներում Կոալիցիայի անդամները մոտ 1150 անձանց շրջանում բարձրացրել են իրազեկվածություն՝ բաժանելով ընտանեկան և սեռական բռնության մասին ավելի քան 5000 տեղեկատվական նյութ։ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց: Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։ Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր: Հղում՝ http://investigative.am/news/view/yntaniqum-brnutyun_2018.html


Միայն 2018թ. 2-րդ կիսամյակի ընթացքում գրանցվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 990 դեպք, որից 413-ով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 128 դեպքով կայացվել են անհետաձգելի միջամտության որոշումներ: Բռնարարների նկատմամբ կազմվել է 541 հաշվառման քարտ, որոնց հետ իրականացվում են կանխարգելիչ բնույթի աշխատանքներ1: Կոալիցիայի կայքում և սոցիալական մեդիայում հրապարակված նյութերին հասել է ավելի քան օգտատեր։

50.000

Ավելի քան 30 լրատվամիջոցներ համագործակցել են Կոալիցիայի հետ, լուսաբանել են ընտանեկան բռնության, գենդերային բռնության հիմնախնդիրները, ինչպես նաև Կոալիցիայի գործունեությունը՝ պատրաստելով մոտ 165 հոդված/հաղորդում։

———————————————— 2018թ. հունվարի 30-ին ուժի մեջ մտած «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ՀՀ ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողները 2018թ. հունիսի 30-ից անցել են իրենց գործառույթների իրականացմանը՝ համագործակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների հետ: http://www.police.am/news/view/%D5%A1%D5%B4%D6%83%D5%B8%D6%83300119.html 1

21


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի աջակիցներ ► «Քվինա թիլ Քվինա» հիմնադրամ ► Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան ► Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամ ► «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ ► ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ ► Բեյ շրջանի հայկական առողջապահական ասոցիացիա


Հաշվետվության հեղինակ՝ Նվարդ Մարգարյան Հաշվետվությունը պատրաստվել է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ֆինանսական աջակցությամբ © «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, 2019թ.


Coalition to stop violence

against women www.coalitionagainstviolence.org


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.