Սույն աշխատությամբ փորձ է կատարվում ցույց տալ, որ գենդերային կարծրատիպերը ոչ միայն ընտանեկան և գենդերային հիմքով բռնության հիմնապատճառն են ՀՀ-ում, այլև խոչընդոտում են կանանց` պաշտպանելու իրենց իրավունքները դատարանում` նպաստելով այդ վնասակար կարծրատիպերի վերահաստատմանը հասարակությունում, կրկնահացագործությունների աճին ու անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: Այն ևս մեկ անգամ ընդգծում է ընտանեկան բռնությունը հասցեագրող համապարփակ օրենքի անհրաժեշտության հրամայականը:
1 Հեղինակ՝ Մարիա Աբրահամյան Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա Երևան, 2017թ.
Բովանդակություն
Ներածություն .............................................................................................................................................................................................................. 4 Զեկույցի նպատակներն ու մեթոդաբանությունը ................................................................................................................................................. 6 Կանանց համար արդարադատության մատչելիությունը` գենդերային խտրականության ու գենդերային հիմքով ընտանեկան բռնության դատական գործերի համատեքստում ................................................................................................................................................ 7 Գենդերային կարծրատիպերը հայաստանյան դատական պրակտիկայում ................................................................................................ 26 Եզրակացություններ ................................................................................................................................................................................................ 42 Առաջարկություններ ............................................................................................................................................................................................... 51 Հապավումներ ........................................................................................................................................................................................................... 57 Օգտագործված գրականության ցանկ .................................................................................................................................................................. 58
2
Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության կոալիցիայի մասին 2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Դեպքից հետո խնդրով մտահոգված 7 հասարակական կազմակերպություններ միավորվեցին և ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան1», որի պահանջներն էին ընտանեկան բռնության դեպքերի կանխումը, արդար դատավարությունը և ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունումը։ 2016 թվականին Կոալիցիան տարածել է տեղեկատվական բնույթի բազմաթիվ նյութեր, դիտարկել կանանց հանդեպ խտրական վերաբերմունքը դատաիրավական համակարգում և հրատարակել կանանց սպանությունների դեպքերին անդրադարձող ուսումնասիրություն՝ «Կնասպանությունը Հայաստանում, լուռ համաճարակ» վերտառությամբ2:
3
Կոալիցիայի ինտերնետային կայքը՝ http://coalitionagainstviolence.org/en/home/ «Կնասպանությունը Հայաստանում, լուռ համաճարակ» ամբողջական զեկույցը՝ http://coalitionagainstviolence.org/wpcontent/uploads/2016/05/Femicide_Report_ARM.pdf?x24321 1 2
Ներածություն Ըստ ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների` 2016 թ-ի առաջին 10 ամիսների ընթացքում արձանագրվել է ընտանեկան բռնության 563 դեպք, որոնցից ամուսնու կամ զուգընկերոջ կողմից կնոջ նկատմամբ՝ 370 դեպք: 2016 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանություն է ահազանգել 1959 կին և հայտնել տարբեր տեսակի բռնությունների մասին։ Նույն ժամանակահատվածում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների թեժ գծերին կատարվել է մոտ 5000 զանգ։ 2010-2016 թթ. հասարակական կազմակերպությունները արձանագրել են առնվազն 40 կնասպանության դեպք: Վիճակագրական գործիքների անկատարության, իրավապահ մարմինների անգործության և հատկապես կանանց կողմից հաճախ հաղորդում չներկայացնելու պատճառներով ընտանեկան բռնության ամբողջական պատկերի մասին տվյալներ դեռևս չկան: Չնայած այս վիճակագրական տվյալները միանշանակ ընդգծում են ընտանեկան բռնության խնդրի կարևորությունն ու հատկապես կանանց խոցելիությունն այս հարաբերություններում, սակայն չեն արտացոլում ընտանեկան բռնության ամբողջական պատկերը` վիճակագրական գործիքների անկատարության, իրավապահ մարմինների անգործության և հատկապես կանանց կողմից հաղորդում չներկայացնելու պատճառով, որը իրավապահ ու դատական մարմինների նկատմամբ ցածր վստահության ու հայրիշխանական հասարակարգին բնորոշ կարծրատիպերի արդյունք է: Սա է փաստում նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվությունն առ այն, որ «2015 թվականին կանանց հիմնախնդիրներով [պաշտպանի գրասենյակ] ստացվել են 30-ից ավել ահազանգեր, որոնց ճնշող մեծամասնությունը եղել են անանուն: Ահազանգերի հիման վրա կանանց տրամադրվել է խորհրդատվություն, սակայն հիմնականում վերջիններս հրաժարվել են գրավոր դիմում ներկայացնել Պաշտպանին` անհանգստանալով հետագայում հնարավոր հետապնդումներից և ճնշումներից ինչպես ընտանիքի անդամների, այնպես էլ համապատասխան պետական մարմինների կողմից»: Իհարկե, 2015 թ.-ի կովկասյան բարոմետրի արդյունքների համաձայն Հայաստանաբնակների միայն 5 տոկոսն է լիովին վստահում և 26 տոկոսը ընդհանրապես չի վստահում ոստիկանությանը, իսկ դատական համակարգի դեպքում այդ ցուցանիշը համապատասխանաբար 2 և 30 տոկոս է, սակայն կին հայցվորների գործերը քննելիս արդարադատության համակարգի բացթողումներին է ավելանում կնոջ սեռը և դրանով պայմանավորված կարծրատիպային պատկերացումները` գենդերային խտրականությունը: Չնայած ՀՀ Սահմանադրության 162 հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան», իսկ ՀՀ Դատական օրենսգրքի 15 հոդվածով արգելվում է դատարանում խտրականությունը անձնական կամ սոցիալական բնույթի ցանկացած հանգամանքով, այնուամենայնիվ, գենդերայնորեն զգայուն գործեր քննելիս իրականությունը կարծես թե այլ է: Օրենքների և Սահմանադրության շրջանակում գործելու լիազորություն ունեցող դատարանները ավելի նմանվում են խորհրդային տարիներին գործող համայնքային հավաքների կամ ընկերական դատարանների, որտեղ ավելի հաճախ քննվում է տուժող կնոջ բարոյականությունը, քան մեղադրյալի գործած հանցանքը՝ ոչ միայն պաշտպանների, դատավորների ու դատախազների, այլ գյուղական համայնքերում նույնիսկ դատական քարտուղարների կողմից։ Հենց տուժող կնոջ բարոյականությունն ու առկա գենդերային
4
կարծրատիպերին համապատասխանության աստիճանն էլ հիմնականում գործի քննության հիմնասյուն են դառնում ու ոչ արդար վճռի հիմք։ Այս խնդիրն իհարկե արդիական է ամբողջ աշխարհում և 2014 թ-ից դրան հատուկ անդրադարձ են կատարել և՛ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և՛ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ բոլոր տեսակի խտրականության վերացման կոմիտեն հրապարակելով թեմատիկ հանձնարարականներ և հատուկ ընդգծելով, որ դատարանում վնասակար գենդերային կարծրատիպերը, հայրիշխանական մշակութային նորմերն ու գենդերային ուղղակի կամ անուղղակի խտրականության այլ դրսևորումները անմիջականորեն զրկում են կնոջն իր արդար դատաքննության իրավունքից և լրջորեն վնասում իրավական համակարգը: Այս երևույթն արտացոլվում է օրենքներում՝ ուղղակի կամ անուղղակի խտրական ակտերով և դատական պրակտիկայում զոհի վերազոհարկությամբ կամ մեղադրյալի արարքների ու պատժի մեղմացմամբ։ Ի հակադրություն սեռի հիմքով համեմատաբար ոչ խտրական օրեսնդրական դաշտի առկայության՝ հայկական իրականությունում գերիշխում է դատական պրակտիկայում առկա խտրական երևույթները՝ զոհի վերազոհարկությունը ու մեղադրյալի գործած հանցանքի հանդեպ ընդգծված մեղմ վերաբերմունքը, ինչը նսեմացնում է օրենքի ընձեռած հնարավորություններն ու զրկում կնոջն իր արդար դատաքննրության իրավունքից։ Իհարկե գենդերային կարծրատիպերը խոչընդոտում են արդարադատությանը մինչդատարանային փուլում ևս, սակայն այս զեկույցը միտված է ցուցադրելու դատական համակարգում առկա օրենքի գերակայության ու մշակութային կարծրատիպերի բախումը և արդարադատության համակարգում ամրապնդվող ու «օրինականացվող», հասարակության համար վտանգավոր ուղերձներ կրող կարծրատիպային պրակտիկան: Եվ չնայած փաստական հանգամանքները, ժամանակն ու միջոցները սահմանափակում են սույն զեկույցը միայն ընտանեկան բռնության գործերի շրջանակում, սակայն լիահույս ենք, որ այն կհանդիսանա սկիզբ զեկույցում բարձրացված խնդիրների ավելի լայնամասշտաբ վերլուծության` ներառելով կրկնակի խտրականության, սեռական բռնության, թրաֆիքնգի ու ՍՈՒԳԻ հիմքով բռնությունից տուժածների գործերով առանձնահատկությունները:
5
Զեկույցի նպատակներն ու մեթոդաբանությունը Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 9 գործի դիտարկման, այդ գործերով լ ներագրավված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների աշխատակիցների հետ հարցազրույցների, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների ու դատաքննությանը ներկա գործընկեր լրատվամիջոցների հրապարակումների, ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ: Կոալիցիայի հիմնադրումից` 2010 թ-ից, Կոալիցիայի անդամները ներկա են գտնվել ընտանեկան ու գենդերային բռնությունից տուժած 9 կանանց դատական գործով շուրջ 60 դատական նիստի 11 դատական ատյաններում` Արարատի և Վայոց Ձորի մարզերի, Աբովյան քաղաքի, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների, Արտաշատի, Արաբկիր և ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանների Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններում, ՀՀ Վարչական դատարանում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաներում և ՀՀ Վճռաբեկ դատարանում:
Զեկույցի խնդիրն է պարզել, թե ինչպես կարող են գենդերային կարծրատիպերը խոչընդոտել արդարադատությանը, եթե ՀՀ ներպետական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները դե յուրե նախատեսում են գենդերային բռնության ենթարկված կնոջ արդարադատության մատչելիության լիարժեք իրացման հիմնային դրույթներ` երաշխավորելով արդար դատաքննություն, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և զերծ լինելով ուղղակի ու անուղղակի խտրականության ու վնասակար կարծրատիպային դրսևորումներից: Կոալիցիայի կողմից դիտարկված 9 գործերի վերլուծությամբ ներկայացնել գենդերային կարծրատիպերի ազդեցությունը այդ իրավունքի դե ֆակտո իրացմանը: Զեկույցը պատրաստել է Մարիա Աբրահամյանը, ով Հայաստանում Ամերիկյան Համալսարանի իրավագիտության մագիստրոս է և «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի» ՀՀ ՔՀ համակցված հինգերորդ և վեցերորդ պարբերական զեկույցի համահեղինակ: Զեկույցը պատրաստվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ։
6
Կանանց համար արդարադատության մատչելիությունը` գենդերային խտրականության ու գենդերային հիմքով ընտանեկան բռնության դատական գործերի համատեքստում Համաձայն ՄԻԵԴ վճիռների պաշտոնական վիճակագրության` ՀՀ-ի կողմից կատարված իրավախախտումների ճնշող մեծամասնությունը հենց ՄԻԵԿ Հոդված 6-ի` արդար դատաքննության իրավունքի խախտում է` 13 գործ3, ինչը խոսում է խնդրի կարևորության ու համատարածության մասին: Սակայն գենդերային խտրականության և ընտանեկան բռնության գործեր քննելիս` օրենսդրական բացերին4 ու համակարգային այլ խնդիրներին ավելանում է նաև կարծրատիպերով ու մշակութային պատկերացումներով պայմանավորված խտրականությունը, որը խոչընդոտում է տուժող կանանց արդար դատաքննության իրավունքի իրացմանը:
«[…]դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ […] ՀՀ Սահմանադրական դատարան, 10.03.2016թ.
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել գենդերային հիմքով բռնության 5ենթարկված կնոջ
արդյունավետ դատական պաշտպանության և մասնավորապես`արդարադատության մատչելիության իրավունքի իրացումը: Արդարադատության մատչելիությունը մարդու իրավունքների հիմնարար սկզբունք է` ամրագրված «Մարդու իրավունքների համըհդհանուր հռչակագրով»6 և սահմանված մարդու իրավունքների մի շարք փաստաթղթերում,այդ թվում` «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման
Վիճակագրություն «Կոնվենցիայի խախտումներն ըստ գործերի», ՀՀ պաշտոնական ներկայացուցչությունը ՄԻԵԴ-ում, Կապուղի` http://agent.echr.am/statistics.html#library_block6 4 ՀՀ-ն դեռևս չունի ընտանեկան բռնության մասին օրենք և նույնիսկ 2013 թ-ին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունմամբ չի սահմանվել «գենդերային բռնություն» եզրը 5 Համաձայն ԵԽ Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի սահմանման «գենդերային հիմքով կանանց նկատմամբ բռնություն նշանակում է այն բռնությունը, որը կնոջ նկատմամբ դրսևորվում է նրա կին լինելու պատճառով կամ որը կանանց նկատմամբ դրսևորվում է անհամաչափորեն» Կապուղի` https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=090000168046246d 6 Հոդված 7,8 «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր» 3
7
մասին» կոնվենցիայով և այլն: ՀՀ-ում այն սահմանադրական իրավունք է` ամրագրված ՀՀ Սահմանադրությանբ, որի իրացումը նաև մեր պետության պարտավորությունն է ստանձնած ՀՀ-ի կողմից վավերացրած մի շարք միջազգային փաստաթղթերով: Մասնավորապես ՀՀ Սահամնադրության 61 հոդվածը սահմանում է` «[յ]ուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»: Իսկ 63 հոդվածն ապահովում է յուրաքանչյուր անձի «[...] անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք [ը]»: Ավելին, ՔՔԻՄԴ 2(3) հոդվածով այդ իրավունքը դիտարկել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման տեսանկյունից` «… մասնակից պետությունները պարտավոր են […] ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց […]»: Ընդ որում, ինչպես հատուկ ընդգծվում է ԵԽ Նախարարների խորհրդի «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) 11 հանձնարարականի7 նախաբանում «… ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակները ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի8 մոտ ծագած խնդիրները, այլ ոչ թե նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը…»: Ավելին այս հանձնարարականի շրջանակներում Նախարարների կոմիտեն Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններին9 հանձնարարել է վերանայել իրենց օրենսդրությունը և դատական պրակտիկան` քրեական արդարադատության համակարգում տուժողի դերը բարձրացնելու մի շարք ուղղություններով` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է ամրացնել տուժողի վստահությունը քրեական արդարադատության համակարգի նկատմամբ: Քրեական արդարադատության համակարգում տուժողի պահանջմունքները բավարարելու և շահերը պաշտպանելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու պետությունների պարտականությունը սահմանված է նաև «Հանցագործության և
ԵԽ Նախարարների խորհրդի «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) 11 հանձնարարական, բնօրինակն անգլերենով [Council of Europe Committee of Ministers Recommendation No. R (85) 11 of the Committee of Ministers to Member States “On the position of the victim in the framework of criminal law and procedure”] Կապուղի` http://ec.europa.eu/civiljustice/comp_crime_victim/docs/council_eur_rec_85_11_en.pdf 8 «Տուժող» հասկացությունը, որպես իրավաբանական կատեգորիա, բնութագրվում է ինչպես իրավական, այնպես էլ դատավարական հատկանիշներով: Որպես իրավական հասկացություն` այն արտացոլում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին անմիջականորեն հանցագործությամբ վնաս պատճառելու օբյեկտիվ փաստը: Դատավարական իմաստով այն սահմանում է, թե ինչպիսի պայմաններումև կարգով է հանցագործությունից վնաս կրած անձը դառնում քրեական դատավարության մասնակից` ձեռք բերելով որոշակի դատավարական իրավունքեր և պարտականություններ: Որպեսզի անձը ճանաչվի տուժող` 7
անհրաժեշտ նախապայման է հանցագործության արդյունքում անձին բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս պատճառված լինելու կամ այդպիսի վնաս պատճառելու հավանականության հաստատումը: ՀՀ-ն Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001 թ-ի հունվարի 25-ից Կապուղի` ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ http://www.mfa.am/hy/international-organisations/CoE/ 9
8
իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» ՄԱԿ N 40/34 բանաձևում, որի 4 և 5րդ կետերի համաձայն` հանցագործությունից տուժողները ներպետական օրենսդրությանը համապատասխան պետք է ունենան արդարադատության մատչելիության և իրենց պատճառված վնասի արագ փոխհատուցման իրավունք10: Բանաձևի 6-րդ կետի համաձայն` անհրաժեշտ է օժանդակել այն բանին, որ դատական և վարչական ընթացակարգերը ըստ էության համապատասխանեն հանցագործության զոհերի պահանջներին, այդ թվում` ա) դատական քննության ընթացքում տուժողների դերի, դատավարության իրականացման կարգի, ժամկետների և արդյունքների մասին տուժողներին տեղեկատվություն տրամադրելու միջոցով, բ) վարույթի ցանկացած փուլում գործի էության վերաբերյալ տուժողներին կարծիք արտահայտելու հնարավորություն ապահովելու և այդ կարծիքները քննարկելու եղանակով, հատկապես երբ տվյալ հարցը վերաբերում է տուժողին, գ) ամբողջ դատավարության ընթացքում տուժողին անհրաժեշտ օգնություն տրամադրելու եղանակով (...), դ) զոհերի համար անհարմարությունները նվազագույնի հասցնելու, անհրաժեշտության դեպքում` նրանց անձնական կյանքի հսկողությունը, նրանց և նրանց ընտանիքի, նրանց կողմի վկաների անվտանգությունը ապահովելու միջոցների ձեռնարկումը, ե) գործերի քննության անհարկի ձգձգումները կանխելու և փոխհատուցման մասին կայացված որոշումները կատարելու միջոցով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես անդրադարձել է տուժողի իրավունքների պաշտպանությունն ապահովելու պետության պարտականությանը: Մասնավորապես, Յանկովիցն ընդդեմ Խորվաթիայի գործով վճռի համաձայն` անձնական կյանքի գաղափարը ներառում է նաև անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո պետությունները կրում են անձի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունն այլ անձանց ոտնձգություններից պաշտպանելու պարտականություն: Այդ նպատակով նրանք պետք է հաստատեն ու գործնականում կիրառեն մասնավոր անձանց ոտնձգություններից պաշտպանություն տրամադրող համարժեք իրավական կառուցակարգ: Վերոշարադրյալի համատեքստում ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԿԴ/0077/11/12 որոշմամբ արձանագրել է, որ քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այլ խոսքով՝ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը,… [ իսկ…] տուժողի իրավաչափ
շահերի շրջանակում է նրան հասցված վնասի վերականգնումը, վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, հանցանք կատարած անձի դատապարտումը և նրա նկատմամբ արդարացի պատժի նշանակումը:» 11
«Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» ՄԱԿ N 40/34 բանաձև Կապուղի` http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1897 11Տե՛ս կետ 23-26, ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշում 10
9
ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան այս հարցին անդրարդարձել է հավասարության ու խտրականության արգելման տեսանկյունից: ԿՆԽՎԿ 15-րդ հոդվածը սահմանում է, որ «[մ]ասնակից պետությունները ճանաչում են տղամարդկանց հետ կանանց հավասարությունն օրենքի առջև: […] տրամադրում են […] միևնույն քաղաքացիական իրավունակություն և դրա իրացման միևնույն հնարավորություններ: [...] նրանց երաշխավորում են հավասար վերաբերմունք դատարաններում և տրիբունալներում՝ քննության բոլոր փուլերում»12: Այսինքն, ԿՆԽՎԿ-ն վավերացրած պետությունները նաև պարտավորություն են կրում ապահովելու կանանց և տղամարդկանց նկատմամբ հավասար, մշակութային կարծրատիպերից զերծ վերաբերմունք դատաքննության ընթացքում` դարձնելով այն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչ: Վերոնշյալից պարզ է, որ իրականում արդարադատության մատչելիության սկզբունքը բավական բազմատարր է. այն ենթադրում է, որ պետությունը պարտավոր է ապահովել «յուրաքանչյուր անձի» խախտված իրավունքների վերականգնում` օրենքի հիման վրա ստեղծված դատարաններում, որոնք գործում են անկախ և անաչառ, իսկ դատաքննությունն իրականացնում են հրապարակային ու ողջամիտ ժամկետներում` տրամադրելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ ու զերծ մնալով խտրական ու անհավասար վերաբերմունքից13:
Հետևաբար, համադրելով ՀՀ ներպետական օրենսդրության ու միջազգային պարտավորությունների պահանջները, կարող ենք սահմանել, որ ՀՀ-ը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ`
երաշխավորելու յուրաքանչյուր անձի` իր խախտված իրավունքների վերականգնումը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննությամբ, ապահովելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և զերծ խտրականությունից ու անհավասար վերաբերմունքից:
Կապուղի` http://www.arlis.am/ ԵԿԴ/0077/11/12 DocumentView.aspx?DocID=83965 12 Հոդված 15, ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիա, շեղագրումը հեղինակի կողմից 13 Կանանց համար արդարադատության մատչելիության վերաբերյալ իր թիվ 33/2014 Ընդհանուր հանձնարարականում ԿՆԽՎ կոմիտեն նաև ներառում է առավել խոցելի խմբերի կանանց (բավարար միջոցներից զուրկ, գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող կամ փոքրամասնություն կազմող կանանց) անվճար իրավաբանական օգնությամբ ապահովումը, որպեսզի նրանք ի վիճակի լինեն իրենց մարդու իրավունքների խախտվելու դեպքում հայց ներկայացնել դատարաններ։ CEDAW/C/ARM/CO/5-6 հանձնարարականի Թիվ 11a պարագրաֆով այն առաջարկվել է նաև ՀՀ-ին:
10
1) Գործի արդարացի քննություն` օրենքի վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 162 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնելու լիազորություն ունեն միայն դատարանները` Սահմանադրության և օրենքների շրջանակում14: ՀՀ-ում դատական համակարգը եռաստիճան է` բաղկացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից, վերաքննիչ դատարաններից և Վճռաբեկ դատարանից15, ինչը հնարավորություն է տալիս գործը քննել բոլոր երեք ատյաններում, իսկ վավերացված միջազգային պայմանագրերն ու կից արձանագրությունները հնարավորություն են տալիս անհատական գանգատով դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (26.04.2002 թ.)16, ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե (24.09.2006 թ-ից) և Մարդու իրավունքների կոմիտե (23.06.1993 թ-ից) 17՝ վերականգնելու պետության կողմից խախտված իրավունքները։ Իրավունքների պաշտպանության ոչ դատական մեխանիզմներից է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմելու հնարավորությունը18։ Այս մեխանիզմները արդարադատության իրականացման արդյունավետության բարձր մակարդակ ապահովելու նպատակ են հետապնդում և դե յուրե համապատասխանում են ժողովրդավար երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ու արդարադատության իրականացման հիմնարար պահանջներին:
Դե ֆակտո Կոալիցիայի կողմից դիտարկված բոլոր գործերում, բացի մեկ միջանկյալ դատական ակտից, ո՛չ վերաքննիչ և ո՛չ էլ վճռաբեկ դատարանները չեն բեկանել առաջին ատյանի դատարանի և ոչ մի վճիռ, մինչդեռ միայն 2 գործով վերաքննիչ և 4 գործով վճռաբեկ դատարան բողոք չի ներակայցվել: ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե և Մարդու իրավունքների կոմիտե ՀՀ-ի դեմ անհատական բողոքներ չեն ներկայացվել մինչ օրս: 2015 թ-ին ՄԻՊ գրասենյակ դիմած 30 կանանցից ոչ ոք չի ցանկացել գործին հետագա ընթացք տալ: Վերոնշյալը փաստում է, որ դատական և ոչ դատական մեխանիզմները պատշաճ արդյունավետությամբ չեն գործածվում կանանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
ՀՀ Սահմանադրություն, ընդունման ամսաթիվ 06.12.2015 , Կապուղի` http://www.arlis.am/documentview.aspx?docID=102510 15 Հոդված 3 ՀՀ Դատական օրենսգիրքմ տե՛ս նաև հոդված 22, 39, 43-45, 47,48, 50,50.1 նույն տեղում Կապուղի` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103057 16 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա http://www.echr.coe.int/Documents/Convention_HYE.pdf 17 Անհատական գանգատների ընդունման պրոցեդուրան ՀՀ համար, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքէջ, Կապուղի` http://tbinternet.ohchr.org/_layouts/TreatyBodyExternal/Treaty.aspx?CountryID=8&Lang=EN 18 Հոդված 7, Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենք Կապուղի` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=90940 14
11
2) Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովում Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրավունքը սահմանված է ՔՔԻՄԴ և ԿՆԽՎԿ-ի 2-րդ հոդվածներով: Մասնավորապես` ՔՔԻՄԴ հոդված 2 (3)-ը նախատեսում է, որ «մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է […] ցանկացած այն անձի համար, որի սույն դաշնագրում ճանաչվող իրավունքներն ու ազատությունները խախտված են, ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց»19: ՄԻԿ-ը պարզաբանելով պետությունների` դաշնագրով ստանձնած ընդհանուր իրավական պարտավորությունները այս դրույթի համատեքստում, նշել է, որ մասնակից պետությունները պարտավոր են ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը յուրաքանչյուր անհատին: Դրանք պետք է պատշաճ կերպով հարմարեցվեն` հաշվի առնելով որոշակի խմբերի հատուկ խոցելիությունը: […] պատշաճ փոխհատուցում տրամադրելը իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման համատեքստում հիմնային է»:20 «Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» ՄԱԿ N 40/34 բանաձևն անդրադարձ է կատարում նաև [տուժողի]21 վերականգման, փոխհատուցման ու սոցիալական աջակցություն տրամադրելու պետության պարտավորությանը: Մասնավորապես`«[…] իրավախախտները կամ նրանց վարքագծի համար պատասխանատվություն կրող երրորդ կողմը զոհերին, նրանց ընտանիքներին կամ խնամակալներին պետք է տան արդարացի ռեստիտուցիա (վերականգնում): Այդպիսի ռեստիտուցիան պետք է ներառի սեփականության վերադարձնելը, հասցված վնասի կամ կորստի արժեքի վճարումը, վիկտիմիզացիայի հետևանքով հասցված ծախսերի հատուցումը, ծառայությունների տրամադրումը և իրավունքների վերականգնումը: Կառավարությունները պետք է քննարկեն ռեստիտուցիան իրենց գործառնությունում, օրենքներում ու դրույթներում ներառելու հնարավորությունը` ի հավելումն այլ քրեական սանկցիաների, որպես քրեական գործերով պատժամիջոցներից մեկը»: Ավելին, «[ա]յն դեպքերում, երբ հնարավոր չէ իրավախախտից կամ այլ աղբյուրներից փոխհատուցումը ամբողջ ծավալով ստանալ, պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն դրամական փոխհատուցում տրամադրելու. ա) այն զոհերին, որոնք ծանր հանցագործությունների հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ կամ էականորեն քայքայել են ֆիզիկական ու հոգեկան առողջությունը,
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր Կապուղի` http://www.un.am/up/file/III_4.pdf պարբ. 21, Մարդու իրավունքների կոմիտե, Ընդհանուր մեկնաբանություն թիվ 32,CCPR/C/21/Rev.1/Add.13, Կապուղի` http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CCPR%2fC%2f21%2fRev.1%2fAdd.13&Lang=en 21 Այս բանաձևի շրջանակում կիրառվում է «զոհեր» տերմինը,որը ենթադրում է անձինք, որոնց անհատապես կամ կոլեկտիվ կերպով անդամ պետությունների գործող ազգային քրեական օրենքների, ներառյալ իշխանության հանցավոր չարաշահումը արգելող օրենքների խախտմանը հանգեցնող գործողության կամ գործողության բացակայության հետևանքով վնաս է հասցվել, ներառյալ մարմնական վնասվածքները, բարոյական և նյութական վնասները, հոգեկան տանջանքները կամ նրանց հիմնարար իրավունքների էական կրճատումը: 19 20
12
բ) ընտանիքներին, մասնավորապես խնամակալ անձանց, որոնք մահացել են կամ դարձել են ֆիզիկապես կամ հոգեպես անգործունակ այդպիսի վիկտիմիզացիայի հետևանքով»: Բանաձևը նաև տուժողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պրոակտիվ քաղաքականություններ մշակելու դրույթներ է սահմանում: Ինչպես նշվում է բանաձևի կետ 13-ով «[պ]ետք է աջակցել զոհերի փոխհատուցման ազգային ֆոնդերի ստեղծմանը, ամրապնդմանը, ընդլայնմանը: Անհրաժեշտության դեպքում այդ նպատակներով կարող են ստեղծվել ուրիշ ֆոնդեր ևս, այդ թվում այն դեպքերում, երբ պետությունը, որի քաղաքացին է զոհը, ի վիճակի չէ փոխհատուցելու նրան հասցված վնասը»: Իսկ տուժողներին սոցիալական օգնություն տրամադրելու պետության պարտավորությունը հասցեագրվում է 15 և 16 կետերով`« [զ]ոհերին պետք է տեղեկացնել բժշկական, սոցիալական ծառայությունների, համապատասխան այլ օգնության առկայության մասին և նրանց համար դրանցից լրիվ օգտվելու հնարավորություն ապահովել:[…]. Ոստիկանության աշխատողները, արդարադատության համակարգի, առողջապահության, սոցիալական և համապատասխան այլ ծառայությունների անձնակազմերը պետք է պատրաստություն անցնեն, որը հնարավորություն կտա ըմբռնելու զոհերի պահանջմունքները և հարկավոր օպերատիվ օգնություն ցուցաբերելու ղեկավար սկզբունքները»:22 Պատշաճ փոխհատուցման խնդրին է անդրադարձել նաև ՄԻԵԴ-ը իր մի շարք որոշումներով, այդ թվում` «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի»` հատկապես կարևորելով տուժողին նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունն ապահովելու պետության պարտավորությունը: ԿՆԽՎԿ-ի հոդված 2 (բ) և 2 (գ)-ի դրույթները ևս պարունակում են իրավունքները խախտված կանանց արդյունավետ միջոցներ ապահովելու անուղղակի պարտավորություն23: Մասնավորապես` […] մասնակից պետությունները պարտավորվում են […] բ) ընդունել կանանց նկատմամբ ամեն մի խտրականությունը արգելող համապատասխան օրենսդրական և այլ միջոցներ, ներառյալ պատժամիջոցները […]. գ) սահմանել տղամարդկանց հետ հավասար հիմքերով կանանց իրավունքների իրավաբանական պաշտպանությունը և իրավասու ազգային դատարանների և պետական այլ հիմնարկների օգնությամբ ապահովել կանանց արդյունավետ պաշտպանությունը խտրականության ցանկացած գործողության դեմ[…]24 ԿՆԽՎԿ Կոմիտեն`մեկնաբանելով այս դրույթները, հստակեցրել է, որ «պետությունները պետք է փոխհատուցում տրամադրեն այն կանանց, ում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները խախտվել են: Առանց փոխհատուցման իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրագործումը հնարավոր չէ»25:
«Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» ՄԱԿ N 40/34 բանաձև Կապուղի` http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1897 23 Նույն տեղում, պարբ.58 24 Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեվերի վերացման մասին կոնվենցիա Կապուղի` http://www.parliament.am/library/MAKkonvencianer/8.pdf 25 պարբ.32, ԿՆԽՎ Կոմիտե Ընդհանուր հանձնարարական թիվ 28, 22
13
Նպատակ ունենալով որոշակիորեն հստակեցնել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման մեխանիզմները գենդերային բռնության համատեքստում, ԿՆԽՎ Կոմիտեն կոչ է արել « […] մասնակից պետություններին ` - ապահովել հայցերի ներկացման արդյունավետ ընթացակարգեր և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, այդ թվում` փոխհատուցում, - սահմանել քրեական պատիժներ ու քաղաքացիական պաշտպանության դատական մեխանիզմներ` ընտանեկան բռնության դեպքերում, - պաշտպանել կանանց բոլոր տեսակի բռնություններից` ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, այդ թվում` քրեական պատիժներ, քաղաքացիական պաշտպանության դատական միջոցներ եւ փոխհատուցումն ապահովող դրույթներ»:26 Հետևաբար կարող ենք նշել, որ տուժող կնոջ արդար դատաքննության իրավունքի իրացման բաղադրիչ ու հիմնային մաս է համարվում դատարանի կողմից տուժողի վնասներին համարժեք փոխհատուցում, իսկ բռնարարին` իր գործած հանցանքին համապատասխան պատժի սահմանումը:
14
Կապուղի` http://www2.ohchr.org/english/bodies/cedaw/docs/CEDAW-C-2010-47-GC2.pdf 26 պարբ. 24(i), 24(r)(i), 24(t)(i), ԿՆԽՎ Կոմիտե Ընդհանուր հանձնարարական թիվ 19 Կապուղի` http://tbinternet.ohchr.org/Treaties/CEDAW/Shared%20Documents/1_Global/INT_CEDAW_GEC_3731_E.pdf
Դե ֆակտո Տուժողների ոչ պատշաճ պաշտպանության ապահովում`
-
Ամբաստանյալներնը կալանավորվել են միայն 3 սպանությունների գործով, իսկ մնացած դեպքերում խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, որի արդյունքում տուժողները ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների են ենթարկվել նույնիսկ դատաքննության ընթացքում,
-
դատական վճիռներում ևս տուժողների` մեղադրյալի կողմից հետագայում գործադրվող հավանական բռնությունը կանխող միջոցառումներ չեն ձեռնարկվել տուժողի վնասների համարժեք փոխհատուցման խնդիրներ
-
միայն Դիանա Նահապետյանի սպանության գործով է դատարանը ամբողջովին բավարարել տուժողի վնասների փոխհատուցումը, քանի որ ամբաստանյալի կողմից փոխհատուցման գումարի վերաբերյալ առարկություն չի ներկայացվել,
-
մյուս դեպքերում դատարանը կամ մասնակի է բավարարել հայցը, կամ ընդհանրապես քննության չի առել քրեական գործի հետ համատեղ` թողնելով գույքային պահանջները ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով, ինչը ժամանակի ու նյութական լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում տուժողներից: գործած հանցանքին ոչ համաչափ պատժի սահմանում
-
3 դաժան սպանությունների գործով սահմանվել է. 3.5 տարի` 21 հարվածող դանակահարության, 10 տարի` կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելով անզգուշությամբ մահ առաջացնելու ու 11.5 տարի ազատազրկմամբ պատիժ 30 դանակի հարվածով սպանության համար
-
2 խոշտանգման («ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել» ) մեղադրանքի գործով կիրառվել է համաներում,
-
ծեծի և մարմնական վնասվածքների դեպքերում հանցագործները միայն տուգանվել են 50 հազար դրամ և 150 հազար դրամ գումարի չափով
-
դատարանում բոլոր քննված դեպքերը դիտարկվել են որպես մեկանգամյա հանցագործություն` «կենցաղային վեճ»` երբեք հաշվի չառնելով բռնությունների պարբերական բնույթը, գործի նախապատմությունը, համակարգային անգործությունն ու նման դեպքերը քննելու միջազգային պրակտիկան:
15
3) Խտրականությունից ու անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննություն Խտրականությունից ու անհավասար վերաբերմունքից զերծ դատաքննություն իրականացնելու պահանջը նույնպես դե յուրե առկա է մեր իրավակիրառ պրակտիկայում: Չնայած հայկական օրենսդրությամբ «խտրականություն» եզրը հստակ սահմանված չէ՝ խտրականությունն արգելող դրույթներ հազվադեպ չեն ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային և ընդունված ներպետական իրավական ակտերում։ Այսպես․ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է մարդու իրավունքների շուրջ յոթ տասնյակ միջազգային փաստաթղթեր և 41 ներպետական օրենսդրական ակտերով՝ այդ թվում Սահմանադրությամբ, արգելվում է խտրականությունը մի շարք հիմքերով՝ այդ թվում սեռի հատկանիշով։ Մասնավորապես, որպես կանոն մեր օրենսդրությունում խտրականությունն արգելող դրույթն ունի նմանատիպ շարադրանք․ «[խ]տրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Ավելին, 2013թ․-ին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքով հայկական իրավակիրառ պրակտիկա է ներդրվել ավելի նեղ «գենդերային խտրականություն» սահմանումը, ըստ որի « գենդերային խտրականություն է սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է […] հասարակական կյանքի […] ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը»։ Եթե վերջինս համադրենք ՀՀ Դատական օրենսգրքի 15 հոդվածի հետ, որն արգելում է դատարանում խտրականությունը անձնական կամ սոցիալական բնույթի ցանկացած հանգամանքով, ապա կարող ենք հստակ նշել, որ ՀՀ –ում դատարանում
արգելվում է սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որի արդյունքում չի ճանաչվում, որևէ կերպ սահմանափակվում կամ ընդհանրապես վերացվում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը: Ավելին, ԿԽՎԿ կոմիտեն և ՄԱԿ-ի մի շարք այլ կառույցներ գենդերային կարծրատիպերով պայմանավորված վերաբերմունքը որակել են որպես սեռով պայմանավորված խտրականության արտահայտման ձև և գենդերային բռնության ու խտրականության հիմնապատճառ:
16
Մասնավորապես` ըստ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի մեկնաբանման ● սեռը որպես խտրականության արգելված հիմք, ընդլայնել է իր սոցիալական կոնստրուկտը` ներառելով գենդերային կարծրատիպերը, սեռով պայմանավորված նախապաշարմունքներն ու սեռերից ակնկալվող որոշակի դերերը, քանի որ դրանք խոչընդոտում են […] իրավունքների հավասար իրացմանը27 ● սեռով պայմանավորված խտրականության հիմնապատճառ կարող է լինել կանանց նկատմամբ տարբերակված մոտեցումը` պայմանավորված կարծրատիպային ենթադրություններով ... 28 ● իրենց հիմնարար իրավունքներն իրացնելիս, ընդհանուր առմամբ, կանայք հայտնվում են անբարենպաստ իրավիճակում, որը գենդերով պայմանավորված ենթադրությունների ու ակնկալիքների արդյունք է29: Ինչ վերաբերում է դատավարության կողմերի նկատմամբ կարծրատիպերից զերծ, հավասար վերաբերմունքին դատաքննության ընթացքում, ապա ԿՆԽՎԿ 4-րդ հոդվածը, որը Կոնվենցիայի վավերացմամբ դարձել է ՀՀ օրենսդրության բաղադրիչ մաս, պարտավորվեցնում է պետություններին` այդ թվում դատարանների միջոցով, « ձեռնարկելու բոլոր համապատասխան միջոցառումները [...] փոխելու տղամարդկանց ու կանանց վարքագծի սոցիալական և մշակութային մոդելները՝ վերացնելու նախապաշարմունքները, սովորույթներն ու բոլոր այն ավանդույթները, որոնք հիմնված են այս կամ այն սեռի ստորադասության կամ առավելության, կամ տղամարդկանց ու կանանց կարծրատիպային դերերի գաղափարի վրա»30։ ՀՀ Դատավորի վարքագծի կանոնագիրքը ևս կարևորել է այն` մասնավորապես նշելով, որ «[դ]ատավորն իր ծառայական պարտականությունները կատարելիս պետք է գործի անկախ ու անաչառ, ազատ լինի կողմնակի ազդեցություններից, շարժառիթներից, ճնշումներից, […] և այլ միջամտություններից31 […ն]ա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, վկաների, այլ մասնակիցների, […] հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում»32։ Հենվելով վերոշարադրյալի վրա, կարող ենք եզրահանգել, որ ՀՀ-ում օրենքը պարտավորցենում է դատավորին` - զերծ մնալ գենդերային կարծրատիպերով պայմանավորված մոտեցումից (հարգելու պարտավորություն) - ապահովել, որ կարծրատիպերը չեն խախտում մարդու իրավունքները (պաշտպանելու պարտավորութուն) - ապահովել կանանց` իրենց իրավունքների ազատ ու հավասար իրացումը` զերծ վնասակար կարծրատիպերից (գործելու պարտավորություն):
պարբ. 20, ՏՍՄԻԿ Ընդհանուր մեկնաբանություն թիվ 20, «Խտրականությունը տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներում» UN Doc. E/C.12/GC/20 (2009 թ.) 28 պարբ. 11, ՏՍՄԻԿ, Ընդհանուր մեկնաբանություն թիվ 16, «Բոլոր տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքներն տղամարդկանց և կանանց հավասար իրացնելու մասին» (ՏՍՄԻԴ հոդված 3), UN Doc. E/C.12/2005/4 (2005թ.) 29 նույն տեղում պարբ. 14 30 Հոդված 15, ՄԱԿ֊-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիա 31 Կանոն 7, ՀՀ Դատավորի վարքագծի կանոնագիրք 32 Կանոն 10, նույն տեղում 27
17
Ի՞նչ է կարծրատիպը: ՀՀ-ում օրենքով սահմանվում է «գենդերային կարծրատիպերը» հետևյալ ձևակերպմամբ` «գենդերային կարծրատիպերը [դրանք] կանանց և տղամարդկանց միջև տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ[ն են]: Այսինքն գենդերային կարծրատիպը ընդհանրացված կամ կանխակալ պատկերացումներ
են այն հատկանիշների կամ դերերի վերաբերյալ, որոնց պետք է համապատասխանեն կանայք և տղամարդիկ տվյալ ժամանակահատվածում և հասարակարգում` զուտ իրենց սեռի պատճառով: Հետևաբար «կարծրատիպային վերաբերմունքի դրսևորման» կամ «կարծրատիպացման» դեպքում անհատին են վերագրվում հատուկ բնորոշիչներ, հատկանիշներ կամ դերեր միայն այն պատճառով, որ նա այս կամ այն սոցիալական խմբի անդամ է (օրինակ կին է, տղամարդ է, քրիստոնյա է, մահմեդական, հայ և այլն): «Գենդերային հիմքով կարծրատիպացման» դեպքում որևէ անհատի` տղամարդուն կամ կնոջը, վերագրվում են որոշակի հատկանիշներ, բնութագրեր կամ դերեր` նրա լոկ այս կամ այն սոցիալական խմբի անդամ լինելու պատճառով: Գենդերային հիմքով կարծրատիպերը խմբավորելու դեպքում կունենանք հետևյալ պատկերը`
Աղյուսակ N1: Գենդերային հիմքով կարծրատիպերը ըստ խմբավորման Սեռով պայմանավորված կարծրատիպեր
Ընդհանրացված կամ կանխակալ կարծիք` կանանց և տղամարդկանց ֆիզիկական`
Օրինակ` կանայք խոստումները չեն պահում հիմնականում, իսկ տղամարդու խոսքը` խոսք
ներառյալ կենսաբանական, հուզական և
է: Օրինակ Հեղինե Դ.-ի սպանության գործով
իմացական այն հատկանիշների վերաբերյալ,
մեղադրանքը ամբողջովին հենված է եղել ամբաստանյալի` ապացույցներով չհիմնավորված խոսքի վրա,իսկ Դիանա Ն.-ի գործով վճիռը հիմնվել է սպանությունից 3 տարի անց միայն ամբաստանյալի ցուցմունքներով կատարված դատաբժշկահոգեբանական կրկնակի հետազոտության եզրակացության վրա :
որոնք առկա են կամ պետք է առկա լինեն կանանց և տղամարդկանց մոտ33
էջ 20, Ս. Քուսակ, «Վերացնելով դատական կարծրատիպերը. Արդար դատաքննության իրավունքը գենդերային բռնության գործերով տուժող կանանց համար» զեկույց ներկայացված ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, 2014 թ. [“Eliminating Judicial Stereotyping. Access to Justice for women in gender based violence cases” final paper submitted to UN Office of the High Commissioner for Human Rights, 2014] 33
18
Սեռականությամբ
Ընդհանրացված կամ կանխակալ կարծիք`
Օրինակ` կանայք պետք է ավելի պասիվ
պայմանավորված
կանանց և տղամարդկանց սեռական
սեռական կյանք վարեն: Բազմակնությունը
կարծրատիպեր
վարքագծի ու դրա հատկանիշների վերաբերյալ, որոնք ենթադրվում կամ
տղամարդու բնության մեջ է :
ակնկալվում է, որ բնորոշ է կանանց և
Օրինակ` Հասմիկ Խ.-ի գործով դատարանը ապացուցված է համարել, որ ամուսինը փաստացի բնակվում է այլ կնոջ հետ, որը որակվում է որպես ընտանեկան դավաճանություն ու անբարոյական վարքագիծ, սակայն որպես հանցանքը մեղմացնող հանգամանք է համարել նրա « դրական» կերպարը:
տղամարդկանց:34 Այս կարծրատիպերը սովորաբար ամրապնդում են հետերոնորմատիվությունն ու տղամարդկանց գերիշխող սեքսուալությունը:
Սեռով պայմանավորված
Ընդհանրացված կամ կանխակալ կարծիք, թե
Օրինակ` տղամարդը տան գլուխն է, կինը
դերեր
ինչ դերերի պետք է համապատասխանեն ու
պետք է մաքրասեր ու հոգատար լինի, և այլն:
վարքագիծ դրսևորեն կանայք և տղամարդիկ`
Համադրված կարծրատիպեր
34
նույն տեղում
սովորաբար նախագծելով սեռերի հստակ, բայց փոխլրացնող, դերեր կամ վարքագծեր:
Լուսինե Ղ.-ին և դստերը ամուսինը պարբերաբար դաժան ֆիզիկական ու սեռական բռնությունների է ենթարկել 15 տարի շարունակ` «մաքրասեր կին» չլինելու ու « երեխաներին «ռեալ»ընտանիքի զավակներ» չդաստիրակելու համար: Նույնն է նաև Նարինե Զ.-ի գործով դատավարության հիմքը «գործից տուն էի գալիս, բայց տունը մաքրած չէր, իսկ ճաշը եփած չէր»,- նշել է պարբերաբար բռնություն կիրառած ամուսինը:
Որոշակի խմբի վարքագծի, դերերի կամ
Օրինակ` մինչ կամ արտաամուսնական
ֆիզիկական, էմոցիոնալ ու մտավոր
սեռական հարաբերություններ ունեցող
19
հատկանիշների վերաբերյալ` մի կամ մի
կանայք անբարոյական են ու նրանց
քանի կարծրատիպերի համադրման
ցուցմունքները վստահելի չեն:
արդյունքում ձևավորված ընդհանրացված կամ կանխակալ կարծիք:
Նարինե Ն.-ը արդեն երեք տարի է չի ճանաչվում տուժող, իսկ դատարանում նրա ցուցմունքները արժանահավատ չեն դիտարկվում (օրինակ դատավոր Լ. Ավետիսյանը նիստի ժամանակ հարցրել է` «ճիշտն ասա ի՞նչ ես թաքցնում»), քանի որ Նարինեն արտամուսնական կապից երեխա է ունեցել:
Կարծրատիպացման կարելի է հանդիպել կյանքի ցանկացած փուլում` ընտանիքից մինչև դպրոց ու աշխատավայր: Այնուամենայնիվ, ինչպես նշել է Իրավաբաների միջազգային կոմիտեն, «[…]գենդերային կարծրատիպերը կամ
ենթադրությունները իրենց բնույթով պարտադրորեն վնասակար չեն: Սակայն երբ այդ կարծրատիպերն ու ենթադրությունները ծառայում են որպես մարդու իրավունքների խախտման բացատրություն ու արդարացում, և հատկապես օրենքներում, քաղաքականություններում ու իհարկե դատական պրակտիկայում, ապա սնում և խրախուսում են գենդերային բռնությունն ու անհավասարությունը»:35
Դատարանի կողմից կարծրատիպային վերաբերմունքը կամ կարծրատիպացումը դրսևորվում է ` -
Երբ դատարանների կողմից որոշակի հատկանիշներ, դերեր կամ բնութագրեր է վերագրվում անձանց` միայն նրանց այս կամ այն սոցիալական խմբին պատկանելու պատճառով
-
վնասակար կարծրատիպերի լեգիտիմացումն ու ամրագրումը` դրանք ճիշտ հասցեագրելու ու վերացնելու ձախողման հետևանքով:
էջ 2, «Սեռական բռնություն կանանց նկատմամբ. վերացնելով վտանգավոր գենդերային կարծրատիպերը օրենքներում և պրակտիկայում» Իրավաբանների միջազգային կոմիտե, 2015 թ. [Sexual Violence Against Women: Eradicating Harmful Gender Stereotypes and Assumptions in Laws and Practice] International Commission of Jurists, 2015 Կապուղի` http://www.icj.org/wp-content/uploads/2015/04/Universal-GenderStereotypes-Publications-Thematic-report-2015-ENG.pdf 35
20
Դիտարկելով այն գենդերային խտրականության ու գենդերային բռնության համատեքստում` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նշել է, որ «[չ]նայած իրավունքների հավասարության համար տասնամյակներ մղվող պայքարին, այսօր 21-րդ դարում, դատական գործընթացները ողջ աշխարհում հաճախ են նետահարվում վնասակար գենդերային կարծրատիպերով, որը ժխտում է կնոջ արդար դատավարության իրավունքը և լուրջ վնասում իրավական համակարգը, [մինչդեռ վերջինս] ստեղծված է պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքները բոլորի ու յուրաքանչյուրի համար»36:
Հետևյալ աղյուսակով ցույց է տրվում, թե ինչպես կարծրատիպը կարող է ազդել դատավորի որոշումների վրա` Աղյուսակ N2: Դատավորների որոշումների վրա գենդերային հիմքով կարծրատիպերի ազդեցության հնարավոր տարբերակները Կարծրատիպ
Կանայք պետք է առաքինի լինեն
Տղամարդիկ տան գլուխն են
(Խմբի վերաբերյալ)
Կանայք պետք է զերծ լինեն արտաամուսնական
Տղամարդիկ ունեն անվերապահելի
ենթադրություն
կապերից ու սեռական հարաբերություններից:
իշխանություն միջանձնային և ընտանեկան հարաբերություններում, մինչդեռ կանայք այդ հարաբերություններում ստորադաս են ու ենթարկվում են տղամարդուն:
Անձի վերաբերյալ
-
եզրակացություններ
Արտաամուսնական սեռական
-
Տղամարդը կարող է կիրառել բռնություն`
հարաբերություներ ունեցած կինը
կնոջը դաստիրակելու և իրեն
անբարոյական է և ինչպես նախկինում,
հնազանդեցնելու համար: (տես Հասմիկ
այնպես էլ ապագայում համաձայնվելու է
Խաչատրյանի գործը)
սեռական հարաբերության առաջարկներին: (տե՛ս Նարինե Նիկողոսյանի գործը)
Տղամարդ կարող է օգտագործել բռնություն կամ բռնության սպառնալիքով պահպանել իր իշխանությունը ընտանեկան կամ
-
-
Նախկինում սեռական հարաբերություն
զուգընկերոջ հետ հարաբերություններում:
ունեցած կինը քիչ վստահելի վկա է:
(տե՛ս Թագուհի Մանսուրյանի գործը)
«Անբարոյական կինը» արժանի է բռնության,
-
Տղամարդու` այդ թվում բռնարարի
«Հավասարությունն ու արդարությունը դատարանի դահլիճում» հայտարարություն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, մարտ 5, 2014 36
21
-
այլ ոչ թե խախտված իրավունքների
ցանկություններն ու կարիքները
պաշտպանության:
առաջնահերթ են ու գերակա, կնոջ և
(տե՛ս Դիանա Նահապետյանի գործը)
երեխաների իրավունքերի ու ցանկությունների համեմատ, այդ թվում`
Սեռական անբարոյականությունը վերացնելու համար կիրառված բռնությունն արդարացված է: (տե՛ս Հեղինե Դարբազյանի գործը)
դատավարության ընթացքում(օրինակ, երեխայի խնամակալության վերաբերյալ որոշում կայացնելը): (տե՛ս Լուսինե
Ղաբուզյանի գործը)
Ինչո՞ւ և ինչպես են կարծրատիպերը վնասում արդարադատությանը: Վերոգրյալից հետևում է, որ երբ դատավորները առաջնորդվում են կամ չեն կարողանում վիճարկել գենդերային կարծրատիպերը դատաքննության ընթացքում, դրանք խոչընդոտում են գենդերային բռնությունից տուժածների արդար դատաքննության իրավունքն ու խաթարում արդարադատությունը: Մասնավորապես` կարծրատիպերը կարող են. 1) վտանգել դատավորների որոշումների անաչառությունը. դատավորները պարտավոր են կայացնել անաչառ որոշումներ` օրենքի և ապացուցված փաստերի հիման վրա: Սակայն անկողմնակալությունը կարող է վտանգվել, երբ դատավորները օրենքն ու փաստերը ստորադասում են կարծրատիպերին: Սա դատարանի կողմից ընդհանրացված հայացքների կամ ընկալումների արդյունք է, որը հաշվի չի առնում անձի փաստացի ու յուրօրինակ կարիքները, կարողությունները կամ հանգամանքները, և, հետեւաբար, աղավաղում է ճշմարտությունը37: Օրինակ դատարանը դիտարկված բոլոր դեպքերում անտեսել է մեղադրյալների կողմից տուժողներին պարբերաբար ու երկարաժամկետ ֆիզիկական, տնտեսական ու հոգեբանական (որոշ գործերում նույնիսկ սեռական) բռնության ենթարկելու վկաների, տուժողների վկայություններով ու դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցված փաստերը, հենվելով միայն ամբաստանյալի վկայություններով կազմված մեղադրանքի վրա, քննել է ոչ թե հանցագործի հանցանքն ու հասարակության համար դրա վտանգավորության իրական աստիճանը, այլ տուժողի վարքը ու ամբաստանյալի` հանցագործություն կատարելու մոտիվներ փնտրել դրանում:
Ս. Քուսակ, «Վերացնելով դատական կարծրատիպերը. Արդար դատաքննության իրավունքը գենդերային բռնության գործերով տուժող կանանց համար» զեկույց ներկայացված ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, 2014 թ. [“Eliminating Judicial Stereotyping. Access to Justice for women in gender based violence cases” final paper submitted to UN Office of the High Commissioner for Human Rights, 2014] 37
22
2) խոչընդոտել դատավորներին` ըմբռնելու քրեական իրավախախտման բնույթը. Քանի որ Հայաստանում ընտանեկան բռնությունը դեռևս չի կարգավորվում ներպետական առանձին իրավական ակտով, իսկ այս հարաբերություններում արմատացած են հայրիշխանական ու միլիտարիզացված հասարակությանը բնորոշ գենդերային կարծրատիպերը, ՀՀ դատարաններում ընտանեկան բռնության ընկալվում է որպես մասնավոր, ներընտանեկան դեպք ու մեկանգամյա կենցաղային անախորժություն, ինչի արդյունքում պատշաճ քննություն ու պատիժ չի նշանակվում դատավորների կողմից, որն էլ ավելացնում է կրկնահանցագործության վտանգը: Ըստ դիտարկված դատական դեպքերի` դրանցից յուրաքանչյուրում առկա է մի քանի ամսից մինչև 15 տարի պարբերական ֆիզիկական բռնության կիրառում մեղադրյալի կողմից տուժողի նկատմամբ, սակայն և ոչ մի դեպքում դատարանը այդ փաստին չի անդրադարձել: Դատավճիռներից և ոչ մեկը հաշվի չի առել այն փաստը, որ հանցագործություններն իրականացվել են կնոջ` տղամարդուն ենթակա և ստորադաս լինելու դերով պայմանավորված խտրականության արդյունքում: Դատարանը երբևէ չի հասցեագրել հանցագործի` տուժողի նկատմամբ կրկին բռնություն կիրառելու հավանականությունը, որի արդյունքում օրինակ Թագուհի Մանսուրյանի մայրը կացնահարվել է, Հասմիկ Խաչատրյանը բռնությունների է ենթարկվել նույնիսկ դատաքննության ընթացքում: Նմանատիպ այլ օրինակ է «Ամնեսթի ինթերնեյշնլ» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալները, ըստ որի շատ երկրներում ոստիկանության, դատախազության ու դատարանի մոտ գերակշռում է այն կարծրատիպը, որ մարմնավաճառությամբ զբաղվող անձը չի կարող բռնաբարության զոհ լինել:
3) ազդել վկայի վստահելիության և իրավունակության վերաբերյալ դատավորի պատկերացումների վրա. միայն գենդերային կարծրատիպերի հիմքով դատավորների կողմից վկաների և նրանց ներկայացրած ապացույցների հավաստիությունը կասկածի տակ դնելը բավական տարածված պրակտիկա է:38 Այն հիմնականում արտահայտվում է երկու եղանակով` -
38
նախ, կարծրատիպերը նպաստում են դատավորի մոտ կանխակալ բացասական կարծիքի ձևավորմանը գենդերային բռնությունից ու խտրականությունից տուժած կանանց վերաբերյալ:
նույն տեղում
23
Նման օրինակի ականատես ենք լինում Նարինե Նիկողոսյանի գործով դատավարության ընթացքում: Դատավորն ու դատախազը` հենվելով հայ հասարակությունում արտամուսնական կապից մայրանալու վերաբերյալ առկա կարծրատիպերի վրա, ոչ միայն նրա արժանապատվությունը նսեմացնում են դատարանր դահլիճում, այլև փաստերով ապացուցված նրա վկայությունները արժանահավատ չեն համարում: Արդյունքում Նարինե Ն.-ը չի ճանաչվում որպես տուժող, չնայած բոլոր ապացույցները կան, որ նրա երեխան ապօրինի է բաժանվել մորից: Ավելին, դատարանի դահլիճում դատավոր Լ. Ավետիսյանի « ճիշտն ասա, ի՞նչ ես թաքցնում» ուղիղ հարցը կամ դատավորների լռությունը այն դեպքերում, երբ մեղադրող կողմը և պատասխանողի փաստաբանը Նարինեի արժանապատվությունը ուղղակի նսեմացնող հայտարարություններ էին անում դատարանի դահլիճում ևս մեկ դրսևորում է այս երևույթի:
- երկրորդ դեպքում, կարծրատիպերը կարող են գենդերային բռնության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ դրական տեսակետ ձևավորել դատավորի մոտ: Օրինակ դատարանի դահլիճում Դ. Նահապետյանին առանձնակի դաժանությամբ սպանած ամուսնուն դատավորը ոգևորել է « այստեղ միայն նա [ ամբաստանյալը] ունի իրավունք սուտ խոսելու», քանի որ դատարանում քննվում էր ամբաստանյալի` հոգեկան ծանր վիճակը կնոջ ենթադրյալ անբարոյական վարքի պատճառով: Կամ Հասմիկ Խաչատրյանի գործով դատաքննության ընթացքում առաջին ատյանի դատարանում 03.18.2014թ-ի նիստից առաջ ամբաստանյալը դատարանում սեռական հայհոյանքներ է տվել, որին կարգադրիչները չեն միջամտել, իսկ տուժողի ներկայացուցչի բողոքին ի պատասխան` դատավորն ուղղակի կասկածանքով հարցրել է. «հա՞,հայհոյանքնե՞ր ես տվել»: Իհարկե Հայաստանյան իրականությունում նման դեպքերը բազմաթիվ են, ինչն արտահատվում է դատարանի դահլիճում տուժողի վարքի քննարկմամբ, գործած հանցանքին ոչ համաչափ պատիժներով, կնոջ վերազոհայնացմամբ և այլ դրսևորումներով, որոնք միայն կրկնահանցագործությունների նպաստավոր հիմք են ստեղծում` վտանգելով հասարակության անվտանգությունը: 4) ստիպել դատավորներին իրավական պատասխանատվության չենթարկել մեղավորներին. բազմաթիվ են օրինակները, երբ գենդերային բռնության հանցագործություններում մեղադրվող ամբաստանյալներն արդարացվել են կամ ակնհայտ մեղմ պատիժ են կրել ոչ թե օրենքի կամ ապացուցված փաստերի, այլ կարծրատիպերի ուժով: Շատ անգամ, կարծրատիպերը հանգեցնում են այնպիսի իրավիճակի ստեղծման, որտեղ մեղադրվում են ոչ թե մեղադրյալն, այլ բռնությունից տուժողը, այսինքն տեղի է ունենում տուժողի վերազոհայնացում: Սա հատկապես բնորոշ է այն դեպքերին, երբ տուժողը չի համապատասխանում հասարակությունում առկա «իդեալական տուժողի» նախատիպին:
24
Հայաստանյան իրականությունում նման օրինակ կարող է լինել և՛ Դ. Նահապետյանը, ով մեքենա էր վարում ու ֆինանսապես անկախ էր բռնարարից, և՛ Հ. Խաչատրյանը, ով փախել էր բռնարար ամուսնու տանից, և՛ Թ. Մանսուրյանը, ում դեմ ամուսինը հակընդեմ հայց էր ներկայացրել իր հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրելու մեղադրանքով: Բոլոր դեպքերում էլ այս գործերով ներգրավված մեղադրյալները ստացել են անհամեմատ մեղմ պատիժ. համապատասխանաբար` 3.5 տարի առանձնակի դաժանությամբ սպանության համար, որից 3 տարին արդեն մարվել էր դատավարության ընթացքում, 1.5 տարի պարբերական խոշտանգման համար և համաներմամբ ազատում պատժից և իհարկե 6 ամիս ազատազրկում պայմանական պատժի չկիրառմամբ , որի մարումից հետո բռնարարը կացնահարել էր կնոջ ընտանիքը: 5) խոչընդոտել օրինական իրավունքների և երաշխիքների հասանելիությանն ու իրացմանը. կարծրատիպերը խոչընդոտում են կանանց` իրացնելու իրենց արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը: Սա ներառում է, բոլոր այն դեպքերը,երբ իրավապահ ու դատական մարմինները չեն ապահովում կնոջ ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիությունը, որի արդյունքում ոչ միայն կնոջ իրավուքներն են խախտվում, այլև մեծանում է հետագա բռնարարքների հավանականությունը: Ինչպես օրինակ, դատարանը ամբաստանյալ Ս. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելով ու մինչև դատական վճռի հրապարակումը այն փոխելու միջնորդություններին չանդրադառնալով` բռնության վտանգի ու մշտական վախի դրության մեջ է պահել տուժող Հ. Խաչատրյանին և նրա աջակիցներին շուրջ մեկ տարի տևած դատավարության ողջ ընթացքում: Այդ ժամանակահատվածում տուժողը երկու դիմում է ներկայացրել ոստիկանություն ամբաստանյալի կողմից իր հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելու մեղադրանքով: Դատական կարծրատիպերը կարող են նաև խաթարել կանանց` իրացնելու օրենքով երաշխավորված իրենց իրավունքները: Սա շատ բնորոշ է երեխաների խնամակալության հարցերը քննելիս: Հայաստանյան պրակտիկայում սովորական է, երբ բռնության մեջ մեղադրված հայրը ստանձնում է երեխաների խնամակալությունը` ֆինանսապես ավելի ապահովված լինելու պատճառով: Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ դատարանի օրինական վճռով խնամակալության իրավունքը ստացած մայրը, չի կարողանում իրացնել այն ԴԱՀԿ-ի անգործության հետևանքով և երեխաները բնակվում են բռնարար հայրերի հետ: Նման դեպքերում, երբ դատավորները որոշումները կայացնում են ոչ թե կարևորելով կնոջ և երեխաների ֆիզիկական ու հոգեկան անձեռմխելիությունը ու առկա փաստերը, այլ երեխաների խնամքի վերաբերյալ կարծարտիպերը` նրանք վտանգում են հենց այդ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու բնականոնհիմնականում զարգացումը: հանդես են գալիս փոխշաղկապված: Իհարկե, դատական կարծրատիպացման վերոնշյալ հետևանքները Հայաստանյան դատական պրակտիկայի հետևյալ օրինակը կարելի է դասական համարել. դատավորի` ընտանեկան բռնության վերաբերյալ կարծրատիպային պատկերացումների արդյունքում կնոջն ու նրա ընտանիքի անդամներին բռնության ենթարկած հանցագործին դատապարտել է ընդամենը 6 ամիս ազատազրկման այն էլ պատիժը պայմանական ազատության մեջ կրելու պայմանով: Այսպիսով դատարանը` չըմբռնելով քրեական հանցագործության բնույթը, տարակուսելով վկաների վստահելիությունը, ոչ միայն վտանգել է դատարանի անաչառությունն ու խոչընդոտել տուժող կնոջն իրացնելու իր
25
իրավունքները, այլև պատճառ է դարձել կրկնահանցագործության: Ավարտելով պատժի պայմանական ժամկետը` պատշաճ իրավական պատասխանատվության չենթարկված հանցագործը կացնահարել է կնոջն ու նրա ընտանիքի անդամներին` սպանելով վերոգրյալ քրեական գործով տուժող ճանաչված կնոջ մորը և ծանր մարմնական վնասվածք հասցնելով տուժող կնոջն ու որպես վկա ներգրավված նրա հորը39:
Աղյուսակ N3: Ինչպես են արտահատվում գենդերային հիմքով կարծրատիպացումը ՀՀ դատական համակարգում Կոալիցիայի դիտարկած գործերի շրջանակում Գենդերային կարծրատիպերը հայաստանյան դատական պրակտիկայում
Դատական գործի համար ԳԴ/0036/01/13 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը
- «Մի կտոր հացի համար էի՞ք մնացել [այդ տանը]»,
վերազոհարկող կարծրատիպեր
- «Ձեռքերդ կապել էի՞ն, որ դուրս չէիր գալիս» Վերաքննիչ դատարանի դատավորների նման հարցադրումները բռնությունը հաղթահարած կնոջը ընդգծում են դատարանի քրեական գործի էության թյուրըմբռնումը և հասարակության կարծրատիպերի վերարտադրումն այն մասով, որ ԸԲ զոհը ցանկության դեպքում կարող է հեռանալ բռնարարից: Դատարանի ոչ պատշաճ արձագանքը «Հ.-ը լավ մայր չէր, ծեծում էր երեխաներին» ամբաստանյալի պաշտպանի կողմից նման փաստարկներ կամ մի ամբողջ դատական նիստ «նվիրելը» տուժողի` «մաշկի հետ խնդիրներ ուներ` ֆոլիկուլներ էին մշտապես մաշկին» քննարկումներին կրկին կնոջը վերազոհարկելու օրինակներ են, քանի որ ի տարբերություն մեղադրյալի արարքների ու բնութագրի քննարկման, որը քրեական գործն ըստ էության լուծելու հիմքն են, տուժողի նման բնութագիրը նրան արժանապատվությունը նսեմացնող ու կնոջ վերաբերյալ կարծրատիպային մոտեցումների հատկանիշ լինելուց բացի այլ արժեք չունեն:
Մեղադրյալ տղամարդու
Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալը փաստացի բնակվել է այլ կնոջ հետ (ԸՕ-
հանցավոր արարքի
ով որակվում է ընտանիքում հակաբարոյական վարքագիծ), մշտապես չի բնակվել իր երեխաների հետ
39
Մանրամասները տե՛ս հավելվածում
26
մեղմացում
և չի հոգացել նրանց ապրուստը, այնուամենայնիվ պատիժ նշանակելիս որպես մեղմացուցիչ հանգամանք դիտարկել է մինչև 14 տարեկան երեխայի խնամակալ լինելու հանգամանքը և մեղադրյալի «դրական» բնութագիրը: Ավելին Ս.Հ.-ն տուժողին սպառնացել ու ֆիզիկական բռնություն է կիրառել նույնիսկ դատաքննության ընթացքում, որի վերաբերյալ տուժողը երկու դիմում է ներկայացրել ոստիկանություն, սակայն անհետևանք: Դատարանում ամբաստանյալի ու նրա շրջապատի վարքագծի վերաբերյալ տուժողի պաշտպանի բողոքին ի պատասխան դատավորն ուղղակի ասել է «հա՞, տենց բան ես արել»:
Ոչ համաչափ պատիժ
Դատարանը Ս.Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով տուժողին պարբերաբար ուժեղ հոգեկան ու ֆիզիկական ցավ պատճառելու համար և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, այնուհետև համաներմամբ ազատել նշանակված պատիժը կրելուց` հաշվի չառնելով գործում առկա ծանրացուցիչ հանգամանքները` հանցագործության պարբերականությունը և տուժողի` մեղադրյալից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը:
Անպատժելիության հետևանք
Վճռի հրապարակումից օրեր անց Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օ 34-185- րդ հոդվածի 1-ին մասի (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) եւ 182-րդ հոդվածի (շորթում) հատկանիշներով` սեփական հորն ու մորը ծեծելու, հայրական տունը այրելու ու ծնողներից գումար շորթելու փորձի համար:
Դատական գործի համար ԱՎԴ/0043/01/13 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը
Գործի նյութերում տուժողը նման արտահայտություններով է նկարագրվել. «Դիանան սկզբում
վերազոհարկող
ներկայացել էր որպես «իդեալական կին», բայց հետագայում դրսևորել պարբերական
կարծրատիպեր
հակաբարոյական վարք», «ամուսնուն կով անվանել», «գոռոզ էր», «մի քանի անգամ հարևանները կոպիտ վերաբերմունք էին տեսել մեղադրյալի նկատմամբ»: Նման արտահայտությունները, որոնք նկարագրում են հասարակությունում առկա «հայ կնոջ» գենդերային դերին ոչ համապատասխան կերպար, ապացուցում են, որ գենդերային կարծրատիպերն են հանդիսանում այս հանցագործությունների հիմնապատճառը և դատարանում` օրենքի ուժով
27
դրանց ճիշտ հասցեագրմամբ կարելի է պայքարել նման հանցածին ու հասարակության զարգացմանը խոչընդոտող կարծրատիպերի դեմ: Ամբաստանյալ
Դատական նիստի ընթացքում արձանագրվել է մեղադրող կողմի հանդեպ ճնշումներ դատավորի
տղամարդու հանցավոր
կողմից`« էտ ի՞նչ հարցեր ես տալիս, նորմալ հարցեր տուր», կամ նույն դատավորը ամբաստանյալի
արարքի մեղմացում
հասցեին հնչեցրել է «այստեղ միայն նա իրավունք ունի սուտ խոսելու»: Ավելին, դատարանը հենվելով սպանությունից երեք տարի անց, միայն մեղադրյալի վկայություններով կատարված դատահոգեբուժական, դատահոգեբանական կրկնակի փորձաքննության տվյալների վրա `որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկել, որ 21 դանակի հարվածով դաժան սպանությունը կատարվել է` տուժողի կողմից դրսևորած պարբերաբար հակաբարոյական վարքագծի կապացությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի ազդեցությամբ: Այսինքն խանդը արդարացնում է բռնությունը, իսկ անբարոյականությունը բռնությամբ դադարեցնելը թույլատրելի է:
Ոչ համաչափ պատիժ
Վ.Մ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման 3 /երեք/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով, որպիսի պատիժը նա պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան հիմնարկում: Այս վճիռը հիմնվել է սպանությունից երեք տարի անց միայն մեղադրյալի վկայություններով կատարված դատահոգեբուժական, դատահոգեբանական կրկնակի փորձաքննության տվյալների վրա: Դատարանի կողմից ուշադրության չի արժանացել տուժողի աղջիկների ու մոր վկայությունները այն մասին, որ մեղադրյալը նախկինում ևս բռնարար վարք է դրսևորել տուժողի հանդեպ:
Անպատժելիության
Այս դատաքննությունը տևել է 3 տարի, ինչի արդյունքում միայն վեց ամիս է տևել պատժի գիտակցված
հետևանք
կրումը մեղադրյալի կողմից, իսկ Դիանայի երեխաներն ու մայրը նույնիսկ չեն դիմել վերաքննիչ դատարան`չհավատալով դատարանի անաչառությանն ու արդարաադատություն հաստատելու կարողությանը: Քանի որ մեղադրյալին պատժելու փոխարեն այս դատական ակտը միայն Դիանայի վարքի վերաբերյալ հասարակությունում առկա բամբասանքները հաստատեց, իսկ հասարակությունում անպատժելիության ուժող ազդակ տարածեց:
28
Դատական գործի համար ԼԴ4/0019/01/15 մանրամասները տե՛ս Հավելված 1, էջ Տուժող կնոջը
Ամուսինը պնդում էր, որ նրա արարքի հիմքում այն հանգամանք է, որ կինը «չի դաստիրակել»
վերազոհարկող
երեխաներին և իր «երեխաները կայացած չեն որպես «ռեալ» ընտանիքի երեխաներ, աղջիկը
կարծրատիպեր
«կանաչեղեն» չի բերել, իսկ իր անունը «Կիսաբաց լուսամուտ» հաղորդաշարում շահարկել ու խայտառակել է կինը: Այսինքն այս գործի հիմքում հենց տղամարդու ընտանիքում անսահմանափակ
իշխանության և կնոջ ու երեխաների նկատմամբ սեփականատիրական նկրտումների ու վերջիններիս օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության վիճարկումն էր , ինչը և ձախողեց դատարանը: Մեղադրյալ տղամարդու հանցավոր արարքի
Դատարանը հաշվի չառնելով միայն 2014-2015 թվականներին տուժողի կողմից ամբաստանյալի բռնությունների վերաբերյալ նվազագույնը 5 հաղորդումները ոստիկանություն, որպես պատիժը
մեղմացում
մեղմացնող հանգամանք է դիտարկել, որ մեղադրյալը * մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը, * երկրորդ խմբի հաշմանդամ է, *ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և օգտվում <<Փարոս>> համակարգից: * Կ.Խեչոյանը ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԵԿՄ նախագահի կողմից պարգևատրվել է հուշամեդալներով, *խնամքին են մինչև ութ տարեկան երեխաները: Այսպիսի որոշումները վերահաստատում են հասարակությունում տարածված այն կարծրատիպը, որ
տղամարդը տան գլուխն է և նրա շահերը գերակա են կնոջ և երեխաների իրավունքներից ու շահերից: Ոչ համաչափ պատիժ
Ամբաստանյալ Կ. Խեչոյանին մեղավոր է ճանաչվել ու տուգանվել150000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հետևյալ հանցագործությունները կատարելու համար: ՀՀ ՔրՕ 117-րդ հոդվածով` ալկոհոլի ազդեցության տակ իր տանը, զավակներին չդաստիարակելու և նախկինում իր անունը «<Կիսաբաց լուսամուտ» հաղորդաշարում շահարկելու պատճառով՝ վիճաբանության ընթացքում ձեռքերով և ոտքերով կնոջ դեմքին, մարմնի տարբեր մասերին հարվածելու ու զույգ ակնակապիճների, ազդրերի,
29
աջ բազկի, ձախ սրունքի շրջանների արյունազեղումներ և, քթոսկրերի կոտրվածքներ պատճառելու համար, և ՀՀ ՔրՕ 118-րդ հոդվածով` ճաշելու համար կանաչեղեն չբերելու պատճառով դստեր հետ վիճաբանության ընթացքում բռունցքով, ապա սրճեփով դիտավորությամբ նրա դեմքին հարվածելով ճակատագագաթային շրջանի արյունազեղումներ պատճառելու և ծեծի ենթարկելու համար: Անպատժելիության
Ներկայումս երեք անչափահաս երեխաները գտնվում են այս բռնարարի խնամակալության ներքո,
հետևանք
մայրը չի կարողանում այցելել նրանց: Հանցագործի պատիժը նշանակելիս դատարանը հաշվի չի առել նախկինում անչափահաս աղջկա և կնոջ հանդեպ սեռական, հոգեբանական ու ֆիզիկական տևական բռնությունները, հանցանքը կատարելու պահին ալկոհոլի օգտագործումը և տուժողների` բռնարարից ակնհայտ կախվածության մեջ գտնվելը, ինչը օրենսդրական բաց է և ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության, ինչպես նաև ընտանեկան բռնության երևույթի արհամարանքի ու սխալ պատկերացումների հետևանք:
Դատական գործի համար ԱՎԴ2/0002/01/16 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը
«Լավ կին չէր», «գործից գալիս էի տուն, իսկ ճաշը պատրաստ չէր», « տները մաքրված չէին»,«իմ տեղը
վերազոհարկող
ո՞վ լիներ չծեծեր տենց կնոջը»,- մեղադրյալի պատճառաբանությունը դատարանում: Այնուամենայնիվ
կարծրատիպեր
դատարանը առնվազն 4 անգամ «արդյո՞ք չեք ուզում հաշտվել Ձեր ամուսնու հետ» առաջարկ ներկայացրեց տուժողին և բացասական պատասխան ստանալով, բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը արագացված կարգով քննություն անցկացնելու վերաբերյալ: Հաշվի առնելով ընտանեկան բռնությունը կարգավորող նորմերի բացակայությունը մեր իրավակիրառ պրակտիկայում` արագացված դատաքննություն անցկացնելը ևս տուժողի շահերի ու իրավունքների, ինչպես նաև հասարակությունում այս երևույթի ճիշտ հասցեագրման տեսանկյունից խնդրահարույց է:
Մեղադրյալ տղամարդու
Դատարանը բավարարել է ամբաստանյալի միջնորդությունն ու արագացված կարգ կիրառել:
հանցավոր արարքի մեղմացում
Արագացված կարգով դատավարությունն իրականացնելիս դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, այլ ուսումնասիրվում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և
30
պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Չնայած արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հիմքում ամբաստանյալի` գործած մեղքը գիտակցելն ու զղջալն է, սակայն նույնիսկ դատարանի սպասասրահում և շքամուտքին ամբաստանյալի ներկայությամբ ու մասնակի մասնակցությամբ` նրա բարեկամները ֆիզիկական բռնության են ենթարկել ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններ հնչեցրել տուժողի հասցեին: Ավելին, դատարանում որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվել ամբաստանյալի խնամակալության ներքո գտնվող անչափահաս երեխաների առկայության փաստը, մինչդեռ դատավորի այն հարցին` արդյոք խնամքիդ որևէ անձ կա, ամբաստանյալը պատասխանել է որ ոչ, երեխաներս ապրում են մոր հետ: Ոչ համաչափ պատիժ
Վարդան Ջամալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Անպատժելիության
Այսինքն նման դատավճռով կրկին դատարանը չի վիճարկել կնոջ գենդերային կարծրատիպերի
հետևանք
հիմքով բռնության ենթարկելու փաստը, չի ըմբռնել այդ բռնությունների իրական համատեքստը: Ավելին ամբաստանյալի բարեկամների պահվածքը դատարանի շենքում ապացուցեց, որ այս վճիռը չի ծառայել արդարադատություն հաստատելու ու հասարակությունում հանցագործությունները նվազեցնելու իր նպատակին:
Դատական գործի համար ԵՇԴ/0125/01/15 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը
Չնայած տուժողի ու նրա ծնողների վկայությունների` հաստատված դատաբժշկական փորձագետի
վերազոհարկող
եզրակացությունններով, ամբաստանյալի կողմից բռնության կիրառման առնվազն երեք
կարծրատիպեր
հաղորդումների ու անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշով մեղադրվող ամբաստանյալին դատարանն ընդամենը վեց ամիս ազատազրկման պատիժ և պատիժը պայմանականորեն չկիրառելու վճիռ է կայացրել: Ավելին, Թագուհու դեմ քրեական գործ է հարուցվել ամբաստանյալին ծեծի ենթարկելու մեղադրանքով, որը կարճվել է կողմերի միջև հաշտություն կնքելով:
31
Այստեղ կարևորվել է տուժողի նախկինում կրկին ընտանեկան խնդիրներ ունենալու փաստը, և հատկանշական է, որ գործի քննությունում չեն կարևորվել փաստերով ապացուցված տուժողի վկայությունները: Տուժողի հետ հարցազրույցի ժամանակ, նա նշել է, որ շատ ճնշված է իրեն զգացել դատարանում, անպաշտպան, և նույնիսկ լացել է դատարանում տիրող անարդար մթնոլորտից, իր վկայությունները անտեսվելու հանգամանքից, որին ի պատասխան դատավորն ուղղակի ասել է « ջուր խմիր, հանգստացիր»: Մեղադրյալ տղամարդու
Որպես պատիժը պայմանականորեն չկիրառելու վճռի հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ
հանցավոր արարքի
Վ.Մարտիրոսյանը նախկինում դատված չի եղել, վատառողջ է՝ երրորդ կարգի հաշմանդամ,
մեղմացում
անկեղծորեն զղջացել է կատարածի համար։ Մեղադրյալի հանդեպ դատարանի` նախապես դրական տրամադրվածությունը ևս առկա է:
Ոչ համաչափ պատիժ
1. Ամբաստանյալ Վ. Մարտիրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 6 /վեց/
ամիս ժամկետով … և պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով: Դատարանի վճռի հիմքում չի կարևորվել գործի փաստական հանգամանքներով ապացուցված կնոջ նկատմամբ պարբերական ոտնձգությունները և հանցանքի հանրային վտանգավորությունը: Ավելին, անուշադրության է մատնվել նաև մեղադրյալի նկատմամբ նախկինում հարուցված և կարճված երեք քրեական գործերը: Անպատժելիության
Արդյունքում Վ. Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 8-ին ժամը 04:30-ի սահմաններում
հետևանք
կացնահարմամբ իր նախկին կնոջն ու վերջինիս հորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, իսկ կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին սպանելու մեջ:
Դատական գործի համար ԵՄԴ/0001/01/16 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը
Դատաքննության ընթացքում մեղադրյալի արարքների քննության փոխարեն քննվում էր արդյոք
32
վերազոհարկող
«Հեղինեն համեստ և խելոք աղջիկ է եղել», «արդյոք հարաբերություններ է ունեցել իրենց
կարծրատիպեր
պարտապանի հետ», ինչը որպես սպանության պատճառ է ներկայացնում ամբաստանյալը: «Հայրը [ամբաստանյալը], երբ Ռուսաստանում է եղել, մայրը տղամարդկանց հետ չի շփվել», «նա միշտ էլ խանդել է ցանկացած առիթով», «Հեղինեն խելոք աղջիկ է, գլուխը կախ գործ է արել» դատական գործում առկա այս և նմանատիպ արձանագրությունները վկայում են դատարանի փորձերը ստուգելու « տուժողի» համապատասխանությունը «իդեալական հայ կնոջ» վերաբերյալ առկա կարծրատիպային կերպարին: Ավելին, գենդերային կարծրատիպերը վիճարկելու փոխարեն նման ռասսիստական հայտարարություններ են հնչել սպանված կնոջ անչափահաս որդու հարցաքննության ժամանակ. դատավոր Ռ. Պապոյան․
« Տղա երեխա ես… բա չե՞ս հարցրել Ձեր մորը` էս պապան ի՞նչա ասում, ինչի մասինա խոսում»,
«Էտ Նատիկի հետ խոսալու ժամանակ, էտ թուրքը հասկացել է, որ ձեր մորից բացի ուրիշ մարդ էլ կա տանը… երևացել ե՞ք կամերայի առաջ… այսինքն իմացել ա, որ դուք էլ եք տանը ու զանգահարե՞լ ա»,
« Հեչ եղելա, որ ձեր մորը ասեք` պապան խանդումա, մի խոսա էտ թուրքի հետ» Մեղադրյալի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյան`
«արդեն տարիքով մեծ տղամարդ ես, Ձեզ դուր եկավ, որ ադրբեջանցի մեկը` և՛ խանդի և՛ ազգության
պահով, ասել է Ձեր մորը որ «սիրում եմ քեզ կամ ձեր ընտանիքը»»: Վերոնշյալը դատարանում ռասսիստական կոչերի և անչափահասին «հայ տղամարդու» գենդերային դերի պարտադրման համադրում է, որը զոհարկում է այս երեխաներին: Մեղադրյալ տղամարդու
Մեղադրանքն ամբողջովին հենվել է ամբաստանյալի վկայության վրա ու հիմնավորած չի եղել
հանցավոր արարքի
ապացույցներով, որն ի սկզբանե ենթադրում է ամբաստանյալի` որպես տղամարդ « խոսքի ավելի մեծ
մեղմացում
արժեք ունենալը»: Դրա արդյունքում էլ ողջ դատավարության ընթացքում արձանագրվել է կնոջ բարոյականության վերաբերյալ ճշգրտումներ, երեխաների վերազոհայնացում և ըստ մեղադրյալի սպանության պատճառ դարձաձ պարտապան «Նատիկի» ազգության շահարկում:
33
Որպես անձը բնութագրող տվյալներ դատարանը նշել է «ամբաստանյալը կատարել է դիտավորյալ հանցագործություններ, ընդունել է մեղքը, ամուսնացած չէ, ֆիզիկապես առողջ է, չի աշխատում, նախկինում դատապարտված չի եղել», իսկ որպես մեղմացուցիչ հանգամանք է դիտարկել նրա խնամակալության տակ երկու անչափահաս երեխաների առկայությունը: Այնուամենայնիվ, ինչպես դատարանում վկայել են երեխաները և ընտանիքի անդամները, ամբաստանյալը չի աշխատել, երեխաների մասին հոգ չի տարել և ավելին նրանց ենթարկել է հոգեբանական ու ֆիզիկական բռնությունների: Հանցագործություն կատարելու փաստը ընդունել է, իրեն ճանաչել է մեղավոր, սակայն չի զղջացել, իսկ դեպքի վայրում գտնվող վկաների ու լրագրողների մոտ արդարացել է` հանրայնորեն նսեմացնելով սպանված կնոջ արժանապատվությունն ու բարի համբավը: Ոչ համաչափ պատիժ
Արտակ Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, և հանցանքների համակցությամբ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ 11 (տասնմեկ) տարի և 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկում` առանց հաշվի առնելու սպանության նախապես ծրագրավորված լինելը, ամբաստանյալի շահադիտական նկտումները, և սպանության առանձնակի դաժանությունը: Սպանության նախապատմությունը ուսումնասիրելիս ակնհայտ է նաև ոստիկանության անգործությունը:
Անպատժելիության
Այս դատավարությունն իր էությամբ տարբերվում էր մնացածից, քանի որ դատարանի դահլիճում
հետևանքները
կնոջ կարծրատիպային դերի համապատասխանության վիճարկման հետ համատեղ, վերազոհարկվեցին նաև նրա երեխաները: Ավելին, դատավորի ու մեղադրող կողմի հարցադրումներում հնչում էին նաև ազգային խտրականություն ու գենդերային կարծրատիպերը խստորեն ամրագրող հարցեր: Ավելին, կրկին դատարանում չի դիտարկվել նման գործերում էական նշանակություն ունեցող ամբաստանյալի` տուժողի նկատմամբ սեփականատիրական զգացումը ու իր ընտանիքում իր իշխանությունը բռնությամբ հաստատելու կարծրատիպային համոզումը, ինչն ապացուցված է
34
երկարաժամկետ ու պարբերական կիրառած ֆիզիկական ու հոգեբանական բռնություններով ընտանիքի բոլոր անդամների հանդեպ: Ավելին հոր կողմից մորը պիտակավորելը ուղղակի բարոյական վնաս է նաև իրենց երեխաներին, ովքեր կարող են ենթարկվել կրկնակի զոհարկության` «մարդասպան հայր» և «դավաճան մայր» ունենալու պիտակավորման արդյունքում. Ներկայումս նրանց որդին փոխել է դպրոցը չպիտակավորվելու համար:
Դատական գործի համար ԵԱՔԴ/0094/11/14 և ՎԴ/13326/05/13 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը վերազոհարկող կարծրատիպեր
Նարինեի` արդարադատության պահանջի ողջ ուղին կարելի է վերանվանել «վերազոհարկման ուղի»: 1. Ծննդյան օրվանից երեխայից փաստացի բաժանված մայրը չի ճանաչվում «տուժող», մինչդեռ ՀՀ ՔրԴՕ 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Արդյունքում նա զրկվել է իր իրավունքների լիարժեք իրականացնելու հնարավորությունից, այդ թվում` միջնորդություններ անելու, որոշումներին ծանոթանալու և այլն` 2013 թ-ից դիմել է ՀՀ վարչական և քրեական դատարանների 3 ատյաններն էլ և բոլոր դեպքերում նրա պահանջը չի բավարարվել: 2. Դատարանում Նարինեին շատ հաճախ կարելի է տեսնել արցունքով աչքերով` դատարանի դահլիճում նրա արժանապատվությունը նսեմացման պատճառով: «Ես այստեղ մայր չեմ տեսնում,մայրն ինձ համար սրբություն է», « հղիության արհեստական ընդհատմամբ ցանկացել է ազատվել իր երեխայից, իսկ հիմա երեխա է պահանջում»…«դու քո երեխային չես ստանալու, եթե լավ մայր ես, թող նրան, գնա կյանքդ դասավորի»: Դատարանում այսպիսի որակումներ և «խորհուրդներ» են հասցեագրել այս կնոջը դատավորն ու դատախազը: 3. Նարինեն դատարանում նաև դիտարկվել է որպես անվստահելի վկա: Նրա` ապացույցներով` այդ թվում հեռախոսազանգերի առանձնացված վերծանումներով հաստատված պնդումները, անտեսվել են դատարանի կողմից:
Մեղադրյալ տղամարդու հանցավոր արարքի մեղմացում
Ողջ դատավարության ընթացքում դատարանը բացահայտ կողմնակալ վերաբերմունք է դրսևորել՝ հոգուտ պատասխանող կողմի։ Դատարանում տուժողի արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների ու հայցվորի
35
ցուցմունքները վիճարկելու համատեքստում գրանցվել են մի շարք բացթողումներ, որոնց անդրադարձել է Վերաքննիչ դատարանը իր 15.05.2015 թ֊ի վճռով, սակայն գործի վերաքննության ժամանակ կրկին ոչ մի անդրադարձ չի կատարվել; Այսպես ոչ նախաքննության մարմինը, ոչ էլ դատարանը՝ 1. Չի նշանակվել դատագենետիկական փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք Էդիսոն Ադյանը հանդիսանում է երեխայի հայրը, մինչդեռ վերջինս դատավարության ընթացքում և՛ հայտարարել է, որ հանդիսանում է երեխայի կենսաբանական հայրը (այսինքն հայտարարել է Նարինեի հետ սեռական հարաբերություն ունենալու մասին), և՛ նշել է, որ նույնիսկ եթե երեխան սերված է պարսիկ տղամարդուց նա երեխային չի տալու: Սերման հարցը և կողմերի իրավացիությունը պարզելու միակ տարբերակը ԴՆԹ փորձաքննություն կատարելն է: 2. Չի դիտարկվել հեռախոսազանգերի առանձնացված վերծանումները, որոնցով մասնավորապես հաստատվում է այն հանգամանքը, որ Հ.Կալուստյանը բազմաթիվ հեռախոսազանգեր է ունեցել Նարինե Ն.-ին, Ադյաններին: Ներկայացված հեռախոսազանգերի վերծանումներով հաստատվում է Նարինեի այն պնդումները, որ իրեն բազմաթիվ անգամ զանգել է բժիշկը, որ նոտարական գրասենյակ գնալու օրը եղել են միասին Հ.Կալուստյանի հետ. Դրա արժանահավատությունը հաստատվում է Կալուստյանի հեռախոսահամարը սպասարկող ալեհավաքների տվյալներով: 3. Պատշաճ քննությոն չի կատարվել պարզելու բժիշկ Հ.Կալուստյանի գտնվելու վայրը։ Դրա մասին քննիչը բավարարվել է ընդամենը մեկ գրությունով Կալուստյանի սահմանահատումների վերաբերյալ և չի պարզել Կալուստյանի գտնվելու վայրը ու չի հարցաքննել այդ կարևորագույն վկային, մինչդեռ hetq.am հետաքննող լրագրողների ցանցի լրագրողն ուղղակի կապվել է նրա հետ: 4. Դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ թե կեղծված և թե բնօրինակ ծննդյան վկայականներում երեխայի վերաբերյալ գրառումները կատարվել են միևնույն անձի կողմից և բնօրինակ ծննդյան վկայականը լրացվել է ՔԿԱԳ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժնի աշխատակցուհու կողմից, ով սակայն չի հարցաքննվել քննիչի կողմից: 5. Ոչինչ չի արվել պարզելու նաև Նարինե Ն.-ի մատնանշած հանգամանքը այն մասին, որ Էդիսոն Ադյանն ու Հրատչ Կալուստյանը խաբեությամբ համոզել են ստորագրել փաստաթղթեր, որոնց հիման վրա էլ Էդիսոն Ադյանը ճանաչվել է նորածին երեխայի հայրը: Ավելին, դատարանը, քննության առնելով Նարինեի բողոքը, 14.04.2016թ. դատական նիստի ժամանակ
36
բողոքի քննությունը հայտարարել է ավարտված և դրանից 10-15 րոպե անց հրապարակել և տրամադրել է 16 էջանոց, ստորագրված և կնքված որոշումը՝ բողոքը մերժելու մասին: Սակայն հարկ է նշել, որ՝ 10-15 րոպեում 16 էջանոց որոշումը կազմելու, առնվազն 4 օրինակ տպելու, դրանք ստորագրելու և կնքելու հանգամանքը դատավարության մասնակիցների և դատական դահլիճում գտնվողների մոտ կասկած անգամ չի թողել, որ՝ «բողոքը քննության առնելու մասին» Դատարանի 14.04.2016թ. որոշումը նախօրոք է կազմվել՝ մինչ գործի քննության սկսվելը, իսկ գործի քննություն ու դրա ավարտից հետո դատավորի կողմից խորհրդակցական սենյակ գնալը ձևական բնույթ է կրել: Ոչ համաչափ պատիժ
Նարինե Ն.-ն դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ հայրության ճանաչման գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն բոլոր երեք ատյանները վճռել են, որ տվյալ դեպքում առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքերը՝ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու համար: Իսկ Թիվ 09106714 քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» 30.11.2015թ. որոշման և նշված որոշման դեմ բերված բողոքի արդյունքում կայացված Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի «բողոքը մերժելու մասին» 08.01.2016թ. որոշման դեմ Նարինե Նիկողոսյանի «բողոքը քննության առնելու մասին» բողոքը քննվել է ՀՀ Քրեական դատարանի երեք ատյաններում։ Ընդ որում 15.05.2015 թ֊ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի մերժման որոշումը, սակայն 14.02.2016 թ֊ի, 16.05.2016 թ֊ի ու 12.11.2016թ֊ի որոշումներով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության, ՀՀ Վերաքննիչ քրեական ու Վճռաբեկ դատարանները մերժել են Նարինե Ն․֊ի վերոգրյալ բողոքը։
Անպատժելիության հետևանք
Արդեն երեք տարի է երեխայի փաստացի մայրը բաժանված է երեխայից ու չունի նրա հետ շփման որևէ հնարավորություն: Ավելին երեխան գտնվում է պատերազմական իրավիճակում գտնվող բնակավայրում մի մարդկանց խնամակալության տակ, ովքեր պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում իր մոր հասցեին,կաշառում արդարադատության համակարգը և նրա պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններ տարածում ԶԼՄ-ների միջոցով` անտեսելով երեխայի լավագույն շահը: Երեխայի մայրն ապրում է վախի մթնոլորտում և կատարելապես չի վստահում ո՛չ իրավապահ մարմիններին, ո՛չ էլ արդարադատության համակարգին:
Դատական գործի համար ԱՎԴ1/0015/01/12 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը
Քանի որ Մարիամ Գ.-ի դատավարությունը դռնփակ է ընթացել, դատարանում կնոջը վերազոհարկող
37
վերազոհարկող կարծրատիպեր
Մեղադրյալ տղամարդու հանցավոր արարքի մեղմացում
Ոչ համաչափ պատիժ
կարծրատիպերի վերաբերյալ արձանագրություններ չկան: Այնուամենայնիվ, դատարանում ամբաստանյալը իր գործողությունները պատճառաբանել է «իրանց հիվանդ աղջկան տվել են մեր տղուն, ու չեն ասել, որ էրեսը դուրս ա տալիս: Իրանց թուղթ ու գիր անող աղջիկը…Փողի համար են անում էս ամենը»: Իսկ կինը վերազոհարկվել է ընդգծված մեղմ դատավճռով, ոչ պատշաճ փոխհատուցմամբ, ինչը կրկին մատնանշում է տուժողի վկայությունների տարակուսում ու քրեական իրավախախտման բնույթի ոչ պատշաճ ըմբռնում դատարանի կողմից: Փակ դատաքննություն իրականացնելը ևս տուժողի շահերի ու արդարադատության տեսանկյունից խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարիամի ամուսինն արդեն համաներմամբ ազատ էր արձակվել, իսկ դատարանից դուրս ոչ հարգալից վարքագիծ է դրսևորել՝ այդ թվում բազմիցս նշել, որ «մորս դատարանի դահլիճից տուն եմ տանելու»` ցանկանալով ընդգծել իր ու իր ընտանիքի «անպատժելիությունն» ու վիճարկելով դատարանի անաչառությունը: Մարիամի գործով դատավարությունն ընթացել է նրա սկեսրոջ՝ Հայկանուշ Մ.-ի դեմ, ով իր նախկին հարսին դաժանաբար ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք ու դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ է մեղադրվել: Դատարանում ամբաստանյալի հանդեպ դատարանի ընդգծված վերաբերմունքի ապացույցն է այն փաստը, որ դատավարության ընթացքում տուժողի փաստաբանը մի քանի անգամ դժգոհություններ է ներկայացրել ՀՀ նախագահին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին և Արդարադատության խորհրդին, այն կապակցությամբ, որ դատավորն իր գործողություններով անհավասար դատավարական կարգավիճակ է ստեղծում տուժող կողմի և մյուս կողմերի միջև: Մասնավորապես նա նշել է, որ իրեն արգելվում է այնպիսի հարցեր տալ դատարան հրավիրված վկային կամ փորձագետին, որն անհրաժեշտ է տուժողի շահերի պաշտպանությունն իրականացնելու համար, իսկ դատավարության մյուս կողմը կարող է տալ որևիցէ հարց և դատարանի կողմից չհանվի ու թույլատրվի պատասխանել: Երիտասարդ կինը իր 9-ամսյա ամուսնության ընթացքում տարբեր կենցաղային իրերով բռնության է ենթարկվել սկեսրոջ և ամուսնու կողմից, այդ թվում` պատառաքաղով ծակել են մարմինը, արդուկով այրել որովայնն ու կրծքերը, ստիպել մեկ ոտքի վրա կանգնած քնել և նման այլ բռնություններ կիրառել, սակայն ամուսինը համաներմամբ ազատվել է պատիժը կրելուց, իսկ սկեսուրը մեղադրվել ՀՀ ՔրՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ( պատիժն ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ( ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով): Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով (ՀՀ ՔրՕ 66 հոդված), իսկ ՀՀ անկախության հռչակման 20րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ 26.05.2011թ.-ի թիվ ԱԺՈ277-Ն որոշմամբ նշանակված պատժի չկրած մասը կրճատվել է մեկ երրորդով:
38
Տուժողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը դատարանը թողել է առանց քննության: Անպատժելիության հետևանք
Մ.-ի ողջ մարմինը պատված է սպիներով, քիթը կոտրված է և առկա են այլ մարմնական վնասվածքներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Այնուամենայնիվ, Մարիամը 2012 թ-ից մինչ օրս դեռ չի ստացել վնասների պատշաճ փոխհատուցում, մինչդեռ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) 11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը»: Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանն իր 26.03.2010թվականի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշմամբ գնահատման առարկա դարձնելով քրեական դատավարությունում տուժողի դերը, նշել է`[…]«իր խախտված իրավունքները վերականգնելու […] համար» […]քրեական գործով տուժողին, քանի որ տուժողն այն անձն է, որի իրավունքները հանցագործությամբ խախտվում են […] տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է իրեն հասցված վնասի վերականգնումը»: Իսկ նշանակված պատիժն արդարացի լինելու և այն հանցավորի անձնավորությանը համապատասխանելու վերաբերյալ եզրահանգումներ կատարելիս դատարանը չի գնահատել, որ ամբաստանյալն իր գործողություններով ոչ թե նպաստել, այլ խոչընդոտել է հանցագործության բացահայտմանը, տևական ժամանակ թաքնվել է նախաքննությունից և գտնվել է հետախուզման մեջ, չի զղջացել իր կողմից կատարված հանցագործությունների համար, իսկ դատարանում բազմիցս հայտարարել է, որ Մարիամ Գ.-ին պատճառված վնասվածքներն ընդամենը նրա կողմից «թուղթ ու գիր» անելու հետևանք են կամ «տեսել եք նրա մազոտ մեջքը, որ տղամարդը կուզեր պառկել կողքը»: Հարկ է նշել, որ այս ամբաստանյալի դեմ նախնական ցուցմունք է տվել նաև իր նախորդ հարսը` նշելով նմանատիպ բռնության կիրառման մանրամասներ իր հանդեպ, սակայն հետո փոխել է իր ցուցմունքները:
Դատական գործի համար ԱՎԴ2/0002/01/11 մանրամասները տե՛ս առցանց հավելվածում Տուժող կնոջը վերազոհարկող կարծրատիպեր
Չնայած ամբաստանյալը փորձել է վերազոհարկել կնոջը դատարանում նշելով, որ Զ.Պետրոսյանի մահվան պատճառը թունավորման միջոցով ինքնասպանություն գործելն է, քանի որ վերջինս չի կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ դավաճանել է իր ամուսնուն: Նույնիսկ «Ես չեմ կարող ինձ ներել իմ արարքի համար։ Սխալս աններելի է։ Ես ապրելու իրավունք չունեմ» վերտառությամբ գրություն է ներկայացվել դատարան, որը հետագայում հանդիսացել է վերաքննիչ դատարան դիմելու բողոքի հիմնավորում: Այնուամենայնիվ, դատարանը հենվելով վկաների ցուցմունքների և
39
դատաբժշկական փորձաքննության արդյունքների վրա, իր իրավական վերլուծությունում և վճռում չի անդրադարձել նման պատճառաբանություններին, որը կարելի է եզակի դեպք համարել նման գործերի համատեքստում: Այնուամենայնիվ, այս դեպքում ևս դատարանը չի անդրադարձել տուժողի փոխհատուցման պահանջին, ինչը կրկին չի ապահովում տուժողի օրինական շահերի արդյունավետ պաշտպանություն: Մեղադրյալ տղամարդու հանցավոր արարքի մեղմացում
Ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայության պայմաններում դատարանում չեն դիտարկվել ամբաստանյալի կողմից տուժողին հոգեբանական ու տնտեսական բռնության ենթարկելու հանգամանքները, ամուսնու` կնոջն իր սեփականություն դիտարկելու կարծրատիպային համոզմունքը (տուժողն երկու անգամ հեռացել է տանից, սակայն երկու անգամ էլ ամբաստանյալն այցելել է նրան ու դաժան ծեծի ենթարկել): Սա ընտանեկան բռնությունը համապարփակ կարգավորող օրենսդրական բացի հետևանք է:
Ոչ համաչափ պատիժ
Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նշանակել պատիժ ազատազրկման ձևով 10/տասը/տարի ժամկետով, ինչը առավելագույն պատիժ է հանդիսանում: Կրկին պետք է նշել, որ սա եզակի դեպք է, երբ դատարանը առավելագույն պատիժ է սահմանել ամբաստանյալին:
Անպատժելիության
Չնայած այս դեպքը եզակի է այն տեսանկյունից, որ դատարանում չեն դիտարկվել կնոջը վերազոհարկող կարծրատիպային փաստարկումները, իսկ մեղադրյալին առավելագույն պատիժ է նշանակվել, տուժողի վնասների ոչ լիարժեք փոխհատուցումը և ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունը չի թույլատրել դատարանին համապարփակ իրավական գնահատական տալ նման հանցագործություններին: Շատ կարևոր է նշել, որ սա ընտանեկան բռնության առաջին դեպքն է, որը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում ու համախմբել իրավապաշտպան կազմակերպություններին` պայքարելու ընտանեկան և գենդերային բռնությունների դեմ:
հետևանք
Հետևաբար, ընդհանրացնելով վերոշարադրյալը, կարող ենք եզրահանգել, որ գենդերային կարծրատիպացման արդյունքում կանանց և տղամարդկանց անհավասար հարաբերություններից ծնված բռնության անհատական դեպքերը դատարանում վերահաստատում են այդ կարծրատիպերը` զրկելով կնոջը արդյունավետ իրավական պաշտպանությունից և անպատիժ թողնելով հանցագործներին, որի արդյունքում հասարակությունում մեծանում է անպատժելիության մթնոլորտն ու հանցագործությունների թիվը:
40
Գրաֆիկական ներկայացման դեպքում, այն կունենա հետևյալ տեսքը`
41
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ամփոփագիր 1. Զեկույցի համառոտ տվյալները. 2010 թ-ից առ այսօր Կոալիցիան ներկա է գտնվել 9 կնոջ դատական գործընթացի ՀՀ 11 դատական ատյաններում , որից 3 սպանության, 2 խոշտանգման40, 3 ծեծի ու մարմնական վնասվածքների և 1 ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեղադրանքներով: Բացառությամբ վերջին դեպքի, որը գենդերային հիմքով խտրականության արդյունքում արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտման դեպք է, մյուս դեպքերում որպես մեղադրյալ են ներգրավված տուժող կնոջ հետ նախկինում կամ հանցագործության պահին փաստացի ամուսնական հարաբերություններում գտնվող անձը և մեկ դեպքում ամուսնու մայրը: 2. Գենդերային բռնության հիմնապատճառը. ՀՀ-ում Կոալիցիայի կողմից դիտարկված գենդերային հիմքով ընտանեկան բռնության գործերի և ամբաստանյալի կողմից քրեորեն պատժելի արարքի հիմքում ընկած է կնոջ ու տղամարդու գենդերային կարծրատիպերով պայմանավորված դերերն ու դրանց վերաբերյալ հասարակական ակնկալիքները: Համաձայն դիտարկված դատական գործերի մեղադրանքի և դատավարական կողմերի ու վկաների վկայությունների` կնոջ` «առաքինի, պարկեշտ, հնազանդ ու ընտանիքի լավ մայր լինելու» սուբյեկտիվ վիճարկումը ու տղամարդու` «տան
գլուխ, որոշումներ կայացնող, ընտանիքի անդամների կյանքը վերահսկող, բռնության միջոցով իր իշխանությունը ընտանիքում հաստատող» դերերն ու պատկերացումներն են հանդիսանում կանանց նկատմամբ իրենց զուգընկերների ու ընտանիքի անդամների կողմից կատարված բոլոր հանցագործությունների շարժառիթն ու դրդապատճառը41: 3. Բոլոր գործերում հանցագործության պատճառ ու մեղադրանքի հիմք են տուժող կնոջ վարքի վերաբերյալ հետևյալ սուբյեկտիվ պատկերացումները. «լավ մայր չէր», «երեխաներին լավ չէր դաստիրակում», «կասկածվում էր դավաճանության մեջ», «առաքինի ու համեստ չէր», «լավ կին չէր` տները մաքուր չէին, ճաշը պատրաստված չէր», որի արդյունքում հանցագործի արարքի համալիր քննության փոխարեն, դատական դահլիճը օգտագործվել է նման բնութագրերի հավաստիությունը պարզաբանելու համար: Այսինքն դրանք վիճարկելու և օրենքի ուժող խստորեն քննադատելու ու պատժելու փոխարեն` դատարանը կամ պատշաճ ուշադրության չի անրադարձրել կամ վերահաստատել է այդ հանցածին կարծրատիպերը, այդ թվում, տուժողներին ուղղված նմանօրինակ արտահայտություններով` «մեծ տղա ես, բա չէ՞իր կարողանում մամայիդ ասել...», «մի կտորի հացի համար էիր մնացել էտ տանը», «հլը ճիշտն ասա ի՞նչ ես թափցնում»: Մինչդեռ վերոնշյալն հանդիսաում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քրեական,
09.06.2015 թ-ի ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունների համապատասխան «խոշտանգում» հոդված 119-ը վերանվանվել է «ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել» 41 Ըստ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի «Զե՛րծ պահիր ինձ քո կարծրատիպերից» 2011 թ.-ի սոցիոլոգիական հարցման տվյալների` Հայաստանաբնակ միջնակարգ կրթությամբ տղամարդկանց 41 %-ը, իսկ կանանց 51.9%-ը կարծում են, որ «կնոջ հիմնական և միակ դերը ընտանիքում դա մայր լինելն է»: Այս կարծիքը կիսում են բարձրագույն կրթությամբ տղամարդկանց 36.1%-ը, ինչը ընդգծում է խնդրի կարևորությունը, կրթության ոլորտում կարծրատիպերը կոտրող կրթական ծրագրերի բացակայությունն ու նմանատիպ կարծրատիպերի դեմ պայքարի անհրաժեշտությունը: 40
42
Քրեական դատավարության և Դատական օրենսգրքերի, Դատավորի վարքագծի կանոնների, ինչպես նաև ՄԻԵԿ-ի, ԿՆԽՎԿ-ի ու ՔՔԻՄԴ-ի դրույթների կոպիտ խախտում: 4. Իրավապահ մարմինների արձագանքը գենդերային բռնություններին. Արձանագրվել է ոստիկանության անգործություն. գրեթե բոլոր գործերի փաստական հանգամանքներում առկա է մեղադրյալի կողմից նախկինում ևս գործած բռնությունների մասին տուժող կնոջ դիմումներ ոստիկանությանը, որոնք հիմնականում կարճվել են «դիմումը հետ վերցնելու», կամ «հանցակազմի բացակայության» հիմքերով: Սա նախաքննության մարմինների կողմից պատճառաբանվում է նրանով, որ այս մեղադրանքները ՀՀ քրեական օրենսդրությամբ հանդիսանում են մասնավոր հետապնդման գործեր, մինդչեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 (3) հոդվածով սահմանվում է, որ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում մասնավոր մեղադրանքի գործերի հարուցման կարգից կարող են լինել շեղումներ, իսկ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում (ՀՀ ՔրԴՕ 8(4) հոդվածով կիրառելի է ՀՀ-ում) ձևավորել է այն իրավական դիրքորոշումը, որ առանձին դեպքերում, մասնավորապես ընտանեկան բռնության գործերով պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն պատշաճ քննություն իրականացնելու, ընդհուպ մասնավոր հետապնդման գործերը հանրային մեղադրանքի կարգով քննելու համար: Օրինակ` Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով 2009թ. հունիսի 9-ի (ԴիմումՀ-33401/02) վճռում Դատարանը նկատում է, որ գոյություն ունեն որոշակի գործոններ, որոնք կարող են հաշվի առնվել քրեական հետապնդումը շարունակելու մասին հարցը լուծելիս՝ - հանցանքի ծանրությունը, - արդյոք տուժողին պատճառվել է ֆիզիկական, թե հոգեբանական վնաս, -արդյոք մեղադրյալի կողմից գործադրվել է զենք, թե ոչ, - արդյոք հարձակումից հետո որևէ սպառնալիքներ են արվել մեղադրյալի կողմից, - արդյոք մեղադրյալը պլանավորել է հարձակումը, թե ոչ, -տանը ապրող երեխաների վրա ունեցած ազդեցությունը (այդ թվում՝հոգեբանական), -մեղադրյալի կողմից կրկին հանցագործություն կատարելու հավանականությունը, -շարունակական վտանգը տուժողի կամ մեկ այլ անձի առողջության կամ անվտանգության համար, ով ներգրավված է եղել կամ կարող էր ներգրավված լինել միջադեպին, -մեղադրյալի հետ տուժողի փոխհարաբերությունների ներկայիս վիճակը -փոխհարաբերությունների վիճակը նախկինում, մասնավորապես՝արդյոք նախկինում գործադրվել է բռնություն, թե ոչ, -մեղադրյալի նախկինում հանցանք կատարած լինելը, հատկապես՝ բռնությամբ ուղեկցվող: Ասվածից կարելի է եզրակացնել, որ որքան մեծ է կրկին անգամ հանցագործություն կատարելու վտանգը, այնքան ավելի հավանական է, որ քրեական հետապնդումը պետք է շարունակվի հանուն հանրային շահի՝ անգամ տուժողի կողմից իր բողոքը հետ վերցնելու դեպքում: Մինչդեռ դիտարկված բոլոր գործերում առկա են տուժող կնոջ կողմից ոստիկանություն ներկայացված նվազագույնը երկու բողոք բռնության մասին: Ավելին բացառությամբ 3 սպանության դեպքերի, երբ ամբաստանյալները կալանավորվել են, մնացած բոլոր գործերում տուժող կանայք ահաբեկվել և բռնությունների են ենթարկվել նույնիսկ դատաքննության ընթացքում, որոնք սակայն անհետևանք են մնացել բռնարարների համար:
43
5. Արձանագրվել է նաև դատարանի ու նախաքննության մարմինների կողմից երկակի ստանդարտների կիրառում` պայմանավորված դատավարական կողմերի գենդերային կարծրատիպերով, որի հիմքով էլ հանցանքին ոչ համաչափ պատիժներ են նշանակվել` խախտելով տուժողի արդյունավետ իրավական պատշպանության միջոցների իրավունքը: Այսպես դատարանում չապացուցված «Դիանայի պարբերական հակաբարոյական վարքագիծը» հանդիսացել է սպանության գործող մեղմացուցիչ հանգամանք ամբաստանյալի պատիժը նվազեցնելու, իսկ Սարգիս Հակոբյանը, «ով երկու տարի բնակվել է այլ կնոջ հետ (ընտանեկան դավաճանություն) և հոգ չի տարել երեխաների մասին», ինչն ապացուցվել է դատարանում համապատասխան փաստաթղթերի ներկայացմամբ, որակվել է որպես « դրական» և «մինչև 14 տարեկան երեխայի խնամակալ», ինչն էլ հանդիսացել է պատիժը մեղմացնող հանգամանք: Մեկ այլ օրինակ` չնայած Թագուհին իր նախկին ամուսնու կողմից ֆիզիկական բռնության կիրառման երեք հաղորդագրություն էր ներկայացրել ոստիկանություն, սակայն ամուսնու մեկ հաղորդագրությունը` Թագուհու կողմից վեճի ընթացքում Վլադիկին «թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ» հասցնելու մասին, որի ժամանակ Թագուհին ևս մարմնական վնասվածքներ էր ստացել ամուսնու կողմից, ընդունվել էր վարույթ և քրեական գործ հարուցվել տուժող կնոջ նկատմամբ: 6. Այս համատեքստում խնդիր է նաև ամբաստանյալի` ապացույցներով չհաստատված վկայությունների հիման վրա մեղադրանքի և դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացությունների կառուցումը: Այսպես, բոլոր գործերով մեղադրանքները հիմնված են մեղադրյալի վկայությունների վրա, ինչպես օրինակ` ««կանաչի չբերելու համար» իր դստեր
նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելը», կամ « խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ…» և այլն: Դր ապացույցն է, որ ճնշումների արդյունքում Հեղինե Դարբազյանի գործով դատաքննության վերջում նույնիսկ փոխվել է մեղադրանքը, քանի որ ինչպես նշվում է դատական գործում
«ամբաստանյալի … որպես հանցագործության շարժառիթ՝ հաստատված ամուսնական անհավատարմությունը և խանդը մատնանշելը չի բխում քրեական գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներից»: Ավելին, Դիանա Նահապետյանի սպանության գործով դատավարությունում ընդհանրապես դատավճիռն է հենվել դեպքից երեք տարի անց, միայն մեղադրյալի ցուցմունքների վրա հենված դատահոգեբժշկական ու դատահոգեբանական եզրակացության վրա: 7. Հանցանքի պատժելիության խնդիրները դատարաններում. Բացի վերբալ վերազոհարկումից` անհանգստացնող է նաև դատարաններում տղամարդ մեղադրյալների գործած հանցանքներին ոչ համաչափ պատիժները: Այդ թվում մեղմացուցիչ հանգամանքների պարտադիր կիրառումն ի հակադրություն ծանրացուցիչ հանգամանքների գրեթե մշտական անտեսման: Մինչդեռ ինչպես նշվում է անդամ պետություններին ԵԽ Նախարարների կոմիտեի «Դատավճիռների հետևողականության» վերաբերյալ թիվ R (92) 17 առաջարկությամբ «[ …] մեղմացուցիչ հանգամանքների զուտ շարադրանքը բավարար չէ այն կիրառելու համար: Ընդհակառակը, անհրաժեշտ է վերլուծել դրանց` տվյալ գործի հանգամանքներում կիրառելիությունը, պատշաճությունն ու քրեական դատավարության խնդիրներին համապատասխանությունը»։42
42
Էջ 3, ԵԽ Նախարարների կոմիտեի «Դատավճիռների հետևողականության» վերաբերյալ թիվ R (92) 17 առաջարկություն, 19.10.1992,
44
Բոլոր գործերում մեղմացուցիչ հանգամանք է դիտարկվել տուժողի և մեղադրյալի համատեղ անչափահաս երեխաների առկայության փաստը, նույնիսկ այն դեպքերում, երբ ամբաստանյալը մեղադրվել է կամ գործում առկա են եղել այդ երեխաների նկատմամբ բռնության կիրառման փաստեր, կամ մեղադրյալը փաստացի չի զբաղվել այդ երեխաների խնամքով ու դաստիրակությամբ: (Տե՛ս բոլոր գործերը բացի Դիանա Նահապետյանի և Մարիամ Գևորգյանի, քանի որ նրանք մեղադրյալի հետ համատեղ երեխաներ չեն ունեցել): Այս հանգամանքներում արձանագրվում է նաև երեխաների իրավունքների ու փաստացի խախտում ու շահերի անտեսում, ինչպես նաև ամրապնդվում է «տղամարդու իրավունքները գերակա են երեխաների ու մոր շահերից ու իրավունքներից» հասարակության մեջ արմատացած կարծրատիպը: Մեղմացուցիչ հանգամանք է հանդիսանում նաև ամբաստանյալի «դրական» բնութագիրը, նույնիսկ այն դեպքերում, երբ առկա են ընտանիքի անդամների երկարաժամկետ ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկելու, աշխատանք չունենալու (տե՛ս Հեղինե Դարբազյանի գործը) իր երեխաների հանդեպ սեռական ոտնձգություններ անելու, ալկոհոլ օգտագործելու (տե՛ս Լուսինե Ղաբուզյանի գործը), և այլ կնոջ հետ փաստացի հարաբերություններում (տե՛ս Հասմիկ Խաչատրյանի գործը) գտնվելու վկայություններ ու փաստեր: Անհանգստացնող է նաև դատարանների կողմից ամբաստանյալի` «ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցելը» որպես ընտանիքի անդամների հանդեպ գործած բռնության մեղմացուցիչ հանգամանք. Դիանա Նահապետյանի 21 դանակի հարվածով դաժանաբար սպանության գործով դատավարության ընթացքում նույնիսկ դատավորը նշել է, որ «եթե մասնակցել ես պատերազմին և կարող ես ապացուցել, ապա քեզ հենց դատարանի դահլիճից ազատ կարձակենք», իսկ Լուսինե Ղաբուզյանի գործով դատավարությունում ՀՀ սահմանների պաշտպանության մասնակցելը հանդիսացել է մեղմացուցիչ հանգամանք ամբաստանյալի` իր կնոջ ու դստեր հանդեպ գործած հանցագործությունների պատիժը որոշելիս: Մինչդեռ գոյություն ունեն տասնյակ աշխատություններ, որոնք գիտականորեն ապացուցում են միլիտարիզացիայի ու ընտանեկան բռնության ուղիղ համեմատական կապը Իսրայելի43 օրինակով: Ավելին, Մեծ Բրիտանիայում հատուկ ծրագիր է մշակված զինվորների ընտանիքներին ընտանեկան բռնության հարցերով աջակցություն տրամադրելու համար` որպես հատուկ ուշադրության ենթակա խումբ (Ընտանեկան բռնություն. աջակցության ուղեցույց զինված ուժերի համայնքի համար), իսկ ԱՄՆ-ում ընտանիքի անդամի հանդեպ բռնություն գործած անձն անմիջականորեն արգելվում է զինված ուժերում ծառայությունը` զենք կրելու արգելքի հիմքով (Ընտանեկան բռնության մեջ մեղադրված անձանց զենքի կրման արգելք):
[Council of Europe, Recommendation No. R(92)17 of the Committee of Ministers to Member States Concerning Consistency in Sentencing,19 October 1992, page 3para C] Կապուղի` http://www.coe.int/t/dghl/standardsetting/prisons/Recommendation%20R%20(92)%2017_E.pdf Մ. Ադելման «Բանակը, ռազմամոլությունն (միլիտարիզմ) ու ընտանեկան բռնության ռազմականացումը», Արիզոնայի պետական համալսարան «Կանանց նկատմամբ բռնություն» հանդես, 9րդ հատոր, 9րդ թողարկում, սեպտեմբեր 2003, էջ` 1118-1152 , բնօրինակը անգլերեն [M. Adellman “Military, Militarism and Militarisation of Domestic Violence” Arizona State University, Violence Against Women Journal, Volume:9 Issue:9 Dated:September 2003 Pages:1118 to 1152] Կապուղի` http://bit.ly/2k2gMko 43
45
Մեղադրյալին համաներմամբ ազատ արձակելը ևս ընդունված պրակտիկա է նմանատիպ գործերի շրջանակում: Չնայած համաներման կիրառման իրավաչափությունը գնահատելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանը, իր ՍԴ3/0045/01/13[1] որոշմամբ արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով դատարանը … համաներման ակտը կիրառելու վերաբերյալ իր հետևությունը շարադրելիս պարտավոր էր պատճառաբանել, թե ա) որ իրավանորմերով է ղեկավարվել ... Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս, բ) ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է եզրահանգել, որ մեղադրյալի նկատմամբ կիրառելի է Համաներման ակտը: Ավելին, ՀՀ-ում ոչ Սահմանադրությամբ և ոչ էլ օրենքներով չի սահմանվում, թե ինչ է համաներումը,դրա խնդիրներն ու սկզբունքները, ոչ հստակ են կիրառման մեխանիզմները ու առանձին խորը հետազոտության թեմա է ՀՀ-ում կիրառված համաներման ակտերի արդյունավետությունն ու քրեական օրենսգրքի սկզբունքներին համապատասխանությունը: Քանի որ դիտարկված գործերի շրջանակում և՛ դատաքննության ընթացքում և՛ Համաներման ակտի կիրառմամբ ազատ արձակմանը հետևել են հանցագործություններ, նմանատիպ գործի շրջանակներում և՛ դատարանի պատիժը մեղմացնելու վճիռը և՛ համաներման կիրառումը, չեն համապատասխանում ՀՀ Քրեական օրենսգրքի 2-րդ և 10-րդ հոդվածով սահմանված խնդիրներին ու սկզբունքներին, ինչը կրկին խաթարում է կնոջ` արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների իրավունքի իրացումն ու նպաստում գենդերային բռնություն հանցանքի անպատժելիության ամրապնդմանը ՀՀ-ում: Արդյունքում բոլոր գործերով դատարանը սահմանել է գործած հանցանքին ոչ համաչափ պատիժ` - 3 դաժան սպանությունների գործով սահմանվել է 3.5 տարի ` 21 հարվածող դանակահարության, 10 տարի` խոշտանգմամբ սպանության ու 11.5 տարի ազատազրկմամբ պատիժ 30 դանակի հարվածով սպանության համար - 2 խոշտանգման մեղադրանքի գործով կիրառվել է համաներում, - ծեծի և մարմնական վնասվածքների դեպքերում միայն տուգանք` 50 հազար դրամ և 150 հազար դրամ գումարի չափով տուգանք: 8. Հանցագործության բնույթի ոչ պատշաճ ընկալումը դատարանի կողմից44.Դատարանն իր իրավական վերլուծությունում և վճիռ կայացնելիս` հաշվի չի առել նաև հանցագործության նախապատմությունը, ամբաստանյալի գործած հանցանքի շարժառիթը և հասարակության համար վտանգավորության աստիճանը: Դիտարկված բոլոր հանցագործությունների` այդ թվում 3 սպանությունների քննության ընթացքում պարզվել ու ապացուցվել է դրանց նախապատմությունում առկա մինչև 15 տարի տևողությամբ պարբերական տնտեսական, հոգեբանական, սեռական և ֆիզիկական բռնության կիրառումը տուժողների նկատմամբ իրենց հետ փաստացի ամուսնական հարաբերություններում գտնվող անձանց կողմից:
Ընտանեկան բռնության նախադրյալների ու դրա ՀՀ ներպետական ու միջազգային իրավական փաստթղթերի շրջանակում կարգավորման մասին մանրամասն տե՛ս Ա. Ղարիբյան «Կանխարգելելով ու պայքարելով ընտանեկան բռնությունը` ՀՀ ներպետական ու միջազգային իրավական դաշտում»,Կենտրոնական Եվրոպական Համալսարան, Բուդապեշտ Հունգարիա, 2016 թ., բնօրինակը անգլերեն [Gharibyan A., “Preventing and Combating Domestic Violence in Armenia: National and International Legal Framework”, Central European University, Budapest, Hungary 2016] Կապուղի` https://drive.google.com/file/d/0B3m2tbEtoVFhSktzUzZMSFFLVm8/view 44
46
9. Նախկինում մեղադրյալի` տուժողին բռնությունների ենթարկման դեպքերը, որոնք ապացուցվել են տուժողների ու վկաների վկայություններով և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններով, դատարանը, որպես կանոն, չի դիտարկել, իսկ այս գործերը քննվել են որպես մեկանգամյա հանցանք` հիմնականում որակվելով « կենցաղային խնդրի շուրջ ծագած վեճ»` դատարանի կողմից անտեսվելով հանցանքի նախապատմությունը, նախաքննություն իրականացնող մարմինների անգործությունը և կրկնահանցագործության վտանգը: 10. Դատարանում անդրադարձ չի կատարվել ԿՆԽՎԿ-ի շրջանակներում կանանց իրավունքների դիտարկմանը և ՄԻԵԴ նախադեպային իրավունքով ընտանեկան բռնությունների քննման ու դատավճիռներ կայացման յուրահատկություններին, ինչի հնարավորությունն ընձեռնված է ՀՀ օրենսդրությամբ: 11. Չնայած կրկնահանցագործությունների ու տուժողի` կրկին բռնության ենթարկվելու վտանգին, դատարանը ոչ դատաքննության փուլում, ոչ էլ դատավճռով չի սահմանել պաշտպանության միջոցներ պաշտպանելու տուժողին վերազոհարկման վտանգից: Ավելին, բացառությամբ սպանության գործերով որպես մեղադրյալ ներգրավվածների, մյուս հանցագործները ստորագրությամբ ազատ են արձակվել, ինչի արդյունքում արձանագրվել են տուժողների վրա հարձակումներ նույնիսկ դատաքննության ընթացքում: Մինչդեռ ՀՀ ՔրՕ-ի գլուխ 12-ը կարգավորում է քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը: Համաձայն ՔրՕ հոդված 98-ի քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ,ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք, որն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ: Հոդված 981-ը սահմանում է պաշտպանության միջոցները, որոնց թվում են` անձին պաշտոնապես նախազգուշացնելը, ումից սպասվում է պաշտպանվող անձի նկատմամբ բռնության վտանգ կամ այլ հանցանքի կատարում, պաշտպանվող անձի անձնական անվտանգությունն ապահովելը, բնակարանը և այլ գույքը պահպանելը, պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցներ տրամադրելը և վտանգի մասին հայտնելը, կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ այնպիսի խափանման միջոց ընտրելը, որը կբացառի նրանց կողմից պաշտպանվող անձի հանդեպ բռնության կամ այլ հանցանքի կատարման հնարավորությունը, պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրելը և այլն: Անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել մեկից ավելի պաշտպանության միջոցներ: Հետևաբար, առնվազն դատաքննության ընթացքում տուժող կանանց պաշտպանության միջոցներ չտրամադրելը ՀՀ ՔրՕ-ի համապատասխան հոդվծանների խախտում է, մինչդեռ Հասմիկ Խաչատրյանը երկու հաղորդում է ներկայացրել ոստիկանություն դատաքննության ընթացքում ամբաստնյալի կողմից կիրառված ֆիզիկական բռնության վերաբերյալ, Լուսինե Ղաբուզյանը 3 անհետևանք հաղորդում է ներկայացրել, Թագուհի Մանսուրյանի հաղորդումները ևս անհետևանք են մնացել, որի արդյունքում նա չի կարողացել օգտվել օրենքի ընձեռնած պաշտպանության միջոցներից, իսկ Հեղինե Դարբազյանի դեպքում կնոջ անհետևանք երկու հաղորդումները (հաղորդում է տվել, որ նախկին ամուսինն իրեն հետապնդում է և սպառնալիքներ հնչեցնում։ Արդյունքում մեղադրյալին կանչել են
47
ոստիկանություն, զրուցել նրա հետ՝ պահանջելով հեռու մնալ կնոջից, ինչը չի խանգարել վերջինիս մտնել կնոջ աշխատավայր և կոտրել կարի մեքենան, իսկ որոշ ժամանակ անց կյանքից զրկել նրան): 12. Տուժողին պատշաճ փոխհատուցման խնդիրներ. Չնայած տուժողին պատշաճ փոխհատուցում տրամադրելը հանդիսանում է արդար դատաքննության ու արդարադատության մատչելիության հիմնարար բաղադրատարր ու սկզբունք` դիտարկված գործերից միայն Դիանա Նահապետյանի սպանության գործով է դատարանը ամբողջովին բավարարել տուժողի վնասի փոխհատուցումը, քանի որ ամբաստանյալի կողմից փոխհատուցման գումարի վերաբերյալ առարկություն չի ներկայացվել: Մինչդեռ մյուս դեպքերում դատարանը կա՛մ մասնակի է բավարարել հայցը, կամ ընդհանրապես քննության չի առել քրեական գործի հետ համատեղ` թողնելով գույքային պահանջները ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով, ինչը ժամանակի ու նյութական լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում տուժողից: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի 40/34 բանաձև45ի համաձայն պատշաճ փոխհատուցման պարտավորությունը դիտարկվում է որպես քրեական գործերով պատժամիջոցներից մեկը: Ավելին, այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրավախախտից լիարժեք փոխհատուցում ստանալ, ապա պետությունները պետք է միջոցներ ձեռնարկեն դրամական փոխհատուցում տրամադրելու: Այսինքն տուժողին պատշաճ փոխհատուցումը ապահովելը դիտարկվում է որպես պետության պարտավորություն` անդամ պետություններին կոչ անելով ստեղծել համապատասխան ֆոնդեր կամ միջոցներ հանցագործություններից տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու նպատակով : ՄԻԵԴ մի շարք որոշումներով, այդ թվում` «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի», անդրադարձել են այս խնդրին` հատկապես կարևորելով նյութական վնասի փոխհատուցման հնարավորությունը: Համարժեք փոխհատուցման կարևորությանն է անդրադարձել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանը ԵԿԴ/0077/11/12 որոշմամբ: 13. Հանցանքի ընկալումը հասարակության կողմից. Պատշաճ տեղեկատվության և իրազեկվածության պակասի արտահատումն է նաև ընտանեկան բռնության հարցերով դատավարության կողմերի վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Կոալիցիայի անդամների կողմից չի գրանցվել որևէ դեպք, երբ մեղադրյալի ընտանիքի անդամը զղջա, իր ցավակցությունը կամ զորակցությունը հայտնի տուժողին կամ նրա ընտանիքին, մինչդեռ նրանք նախկինում մեկ ընտանիք ու բարեկամներ են համարվել: Ավելին, ճնշող մեծամասնության դեպքերում տուժողի աջակցիները` հատկապես հասարակական կազմակերպությունները, մեղադրվել են «կնոջը խաբելու», «ընտանիքը քանդելու», «հային ոչ հարիր արժեքներ քարոզելու» մեջ և սպառնալիքների ու բռնությունների ենթարկվել:
«Հանցագործության և իշխանության չարաշահման զոհերի արդարադատության հիմնական սկզբունքների մասին» ՄԱԿ N 40/34 բանաձև Կապուղի` http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=1897 Տես նաև սույն աշխատության էջ 12, «Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովում» ենթավերնագիրը 45
48
14. Հասարակության կողմից գենդերային հիմքով բռնությունների թերընկալման խնդիր է նաև փաստաբանների ոչ պատշաճ արձագանքը դատարանում իրենց վստահորդի արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններին, դատավորների վարքագծին և այլն։ Դա վկայում է համակարգային խնդրի մասին, որի արմատները կրթության ոլորտում են։ Այսպես գենդերայնորեն զգայուն մարդու իրավունքների կրթությունը խնդիր է ՀՀ ԲՈՒՀ-֊երի իրավագիտության ֆակուլտետներում։ Ուսումնասիրելով իրավաբանության թերևս ամենահին ֆակուլտետի՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրի ուսումնական ծրագիրը, պարզ է դառնում, որ ընդամենը երեք դասնթացի շրջանակում է ուսումնասիրվում կանանց իրավունքները, որոնք հիմնականում չեն պահանջում ավարտական քննություն կամ անհատական աշխատանք։ Հատկացված դասաժամերը ևս համապատասխան չեն քննվող թեմային. այսպես՝ «Մարդու իրավունքների հիմունքներ» դասընթացը կանանց իրավունքներն ուսումնասիրում է «Առանձին խումբ անձանց իրավական կարգավիճակը ՀՀ֊ում» թեմայի շրջանակում փախստականների, երեխաների ու ազգային փոքրամասնությունների իրավունքների հիմնահարցերի հետ, որոնց հատկացված է ընդհանուր 4 ժամ դասախոսություն։ Իսկ օրինակ 2016 թ֊ին ներդրված «Միջազգային իրավունք» դասընթացը, որը վերոնշյալ 3 ֊ից միակ եզրափակիչ գնահատումով դասընթացն է, ենթադրում է 6 ակադեմիական ժամում ուսումնասիրել թվով 9-ը այնպիսի չհամակցված թեմաներ, ինչպես օրինակ կանանց և երեխաների իրավունքների հատուկ պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթեր, ապաստանի իրավունք, մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ընդհարումների ժամանակ, երկքաղաքացիություն և ապաքաղաքացիություն և ևս 5 այլ թեմա (տե՛ս թեմա 10)։ Նույն դասընթացի շրջանակում ուսումնասիրվող «Միջազգային մարդասիրական իրավունք» թեման չի անդրադառնում զինված հակամարտություններում կանանց իրավունքների հիմնահարցերին (թեմա 13), մինչդեռ պայմանավորված ԼՂՀ հակամարտությամբ արդեն տևական ժամանակ է ՀՀ ՊՆ, ԱԳՆ և ՄԱԿ֊ի կառույցների կողմից ՄԱԿ֊ի ԱԽ 1325 բանաձևի իրականացման աշխատանքներ են տարվում։ Մեկ այլ դասընթաց՝ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան» դասընթացի շրջանակում անդրադարձ չի կատարվում խտրականությունը հասցեագրող ՄԻԵԿ 14 հոդվածին և 12 արձանագրությանը։ Մանրամասները տես ՄԱԿ-ի ԿՆԽՎ Կոմիտեին ՀՀ 5-րդ և 6-րդ համակցված պարբերական զեկույցի վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համակցված զեկույցի էջ 50 հավելված 2-ի աղյուսակում46։ 15. Իրավական պաշտպանությունը. ՀՀ եռաստիճան դատական համակարգը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմինները ևս փաստացի դերակատարում չունեն դիտարկված գործերի քննության ու կանանց արդար դատաննության իրավունքի իրացման տեսանկյունից: Բացառությամբ մեկ միջանկյալ դատական ակտի` Առաջին ատյանի դատարանի կայացրած և ոչ մի վճիռ չի բեկանվել վերադաս ատյանների կողմից (մինչդեռ միայն 2 գործով վերաքննիչ և 4 գործով վճռաբեկ դատարան բողոք չի ներակայցվել:): ՀՀ-ից անհատական բողոքեր չեն ներկայացվել ՄԻԿ և ԿՆԽՎ կոմիտե, ինչը կարելի է համարել նաև այդ գործիքների ու դրանց արդյունավետության մասին պատշաճ
46 Էջ 50, Քաղաքացիական հասարակության զեկույց, ԿՆԽՎԿ ՀՀ 5և 6 համակցված զեկույց Կապուղի՝ http://tbinternet.ohchr.org/Treaties/CEDAW/Shared%20Documents/ARM/INT_CEDAW_NGO_ARM_25449_E.pdf
49
տեղեկատվության պակաս: Դա բացատրվում է ՀՀ պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների և ՀՀ Փաստաբանական դպրոցի ու ՀՀ Արդարադատության ակադեմիայի ուսումնական պլաններում գենդերայնորեն զգայուն մարդու իրավունքների ուսումնական ծրագրերի բացով: 16. Մինչդեռ համադրելով ՀՀ ներպետական օրենսդրության ու միջազգային պարտավորությունների պահանջները, կարող ենք սահմանել, որ ՀՀ-ը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցներ` երաշխավորելու տուժող կնոջ` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը` ապահովելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներով (այդ թվում` մեղադրյալի հանցանքին համաչափ պատիժ, տուժողի ու նրա ընտանիքի անվտանգությունը պաշտպանող միջոցառումներ և արդարացի փոխհատուցում) և զերծ խտրականությունից ու անհավասար վերաբերմունքից դատավարություն (այդ թվում զերծ մշակութային նորմերով, ավանդույթներով և հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերով պայմանավորված խտրականությունից):
50
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Համաձայն «Պրոակտիվ հասարակություն» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ պատվերով 2011 թ. իրականացված հետազոտության արդյունքների ՝ հետազոտության իրականացման պահի դրությամբ հարցված կանանց 60%-ը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել էր մեկ կամ մի քանի տեսակի ընտանեկան բռնության , իսկ գրեթե 40%-ը՝ կյանքի վերջին երկու տարիների ընթացքում: Ինչը նշանակում է, որ գենդերային հիմքով խտրականության ու ընտանեկան բռնության գործերով արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների ապահովումը հրամայական է բնակչության մեծամասնության իրավունքները պաշտպանությունը երաշխավորելու համար: Այս համատեքստում կրթական ու օրենսդրական բարեփոխումների միջոցառումների իրականացումը թերևս և՛ կհամապատասխանի ՀՀ միջազգային պարտավորությունների կատարմանը և՛ միանշականորեն կնպաստի իրավիճակի բարելավմանը: 1. Օրենսդրական փոփոխություններ 1.1 Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունում. 2007 թ-ից այս օրենքի ընդունումը ընտանեկան բռնության վերաբերյալ քննարկումների հիմնասյունն է: 2016 թ-ին ևս, ԿՆԽՎԿ կոմիտեն CEDAW/C/ARM/CO/5-6 ( para 17 a և b) հանձնարականով շեշտել է օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Այս օրենքի համապարփակությունը, գործունակությունն ու արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի Կոնվենցիան և օրենքը համապատասխանեցնել դրա և «Կանանց նկատմամբ բռնությունների վերաբերյալ ԿՆԽՎԿ թիվ 19 Ընդհանուր հանձնարարականի չափորոշիչներին: Մասնավորապես` -
քրեականացնել գենդերային հիմքով բռնությունը` ներառյալ կնասպանությունն ու ամուսնական բռնաբարությունը,
-
օրենքի հիմքում դնել զոհակենտրոն մոտեցում,
-
երաշխավորել իրավաբանական օգնության ու պաշտպանության անմիջական միջոցների, ներառյալ պաշտպանական որոշումների մատչելիությունը
-
նախատեսել քաղաքացիական ու քրեական պատժամիջոցներ ու դրանց իրագործման համար սահմանել պատասխանատու մարմին:
1.2 Խտրականությունը արգելող համապարփակ օրենքի ընդունում: Ինչպես նշվեց զեկույցում, չնայած ՀՀ-ում խտրականության արգելքը ընդհանուր դրույթը սահմանված է թվով 41 օրենսդրական ակտերով, մեր ներպետական օրենսդրության մեջ դեռևս բացակայում է «խտրականություն» եզրի սահմանումն ու այն հասցեագրող արդյունավետ պատժամիջոցները: Հետևաբար խտրականությունը արգելող համապարփակ օրեսնդրության ընդունումը` ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի ու ՄԻԵԴ նախադեպային որոշումների տառին համապատասխան, նաև պահանջ է ԿՆԽՎԿ CEDAW/C/ARM/CO/5-6 para 7 հանձնարարականով:
51
1.3 Ընտանեկան բռնությունը հասցեագրող ներպետական օրենսդրության բացակայության պայմաններում, հենվել ու կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ընձեռնված հնարավորությունները` կիրառելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը (հոդված 8 (4)) ու քննելով մասնավոր հետապնդման գործերը հանրային մեղադրանքի կարգով (հոդված 183(3))` ՄԻԵԴ նախադեպերով սահմանված ընտանեկան բռնությանը բնորոշ գործոնների առկայության պարագայում: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 183(3))-ը սահմանում է, որ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում մասնավոր մեղադրանքի գործերի հարուցման կարգից կարող են լինել շեղումներ: Իսկ նույն օրենսգրքի հոդված 8 (4)ի համաձայն «[...] Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ [...]»: Այս տեսանկյունից ՀՀ միջազգային պայմանագրերում առկա են գործող քրեական դատավարության օրենսգրքից տարբերվող լուծումներ, որոնց համաձայն մասնավոր հետապնդման գործերը կարող են քննարկվել հանրային մեղադրանքի կարգով ու իրավական պաշտպանության ավելի արդյունավետ միջոցներ երաշխավորել: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն անդրադառնալով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (ՀՀ վավերացրել է 2001թ.) 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներին, իր մի շարք որոշումներում ձևավորել է այն իրավական դիրքորոշումը, որ առանձին դեպքերում, մասնավորապես ընտանեկան բռնության գործերով պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն պատշաճ քննություն իրականացնելու, ընդհուպ մասնավոր հետապնդման գործերը հանրային մեղադրանքի կարգով քննելու համար: Օրինակ` Բեվաքուան և Ս-ն ընդդեմ Բուլղարիայի (2008թ. հունիսի 12-ի որոշում), Օփուզն ընդդեմ Թուրքիայի (2009թ. հունիսի 9-ի որոշում)), Կոնտրովան ընդդեմ Սլովակիայի ( 2007թ. մայիսի 31-ի վճիռ) գործերով վճիռները: 1.4 Իրականանցնելով խնդրակենտրոն ոստիկանական գործունեություն` կիրառել «S.A.R.A» մոդելն ու քրոնիկ բնույթի համայնքային խնդիրների լուծման գերակա ուղղություն ճանաչել ընտանեկան ու գենդերային հիմքով բռնությունը: ՀՀ-ում ոչ մի օրենսդրական ակտ որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսում որոշումներ կայացնելու առումով ոստիկանների պաշտոնեական լիազորությունների շրջանակի վերաբերյալ. այսինքն սահմանափակում չկա առ այն, թե որոնք պետք է լինեն այն հայեցողության սահմանները, որի իրացումը անհրաժեշտ կհամարվի համայնքի ներսում ոստիկանության գործունեության դրական արդյունքների հնարավորությունը առավելագույնի հասցնելու համար` այդ թվում պաշտպանության միջոցների կիրառումը: Հետևաբար ներկա իրավական դաշտում խնդրակենտրոն ոստիկանական գործունեություն իրականացնելու դեպքում, որը ենթադրում է նախաձեռնողական, այլ ոչ թե ավանդական արձագանքող մոտեցում քաղաքացիների խնդիրների հանդեպ` համագործակցելով բնակիչների, համայնքի խնդիրներին բնորոշ հարցերով զբաղվող ՀԿ-ների, մասնագիտացված պետական ու ոչ պետական կառույցների հետ, զգալիորեն կնվազեցնի ընտանեկան բռնությունը` բարձրացնելով հասարակությունում ոստիկանության հանդեպ վստահությունը և նվազեցնելով հանցավորության դեպքերը: Այսպես, ըստ ԵԱՀԿ փորձագետ Դեյվիդ Այենսոնի կողմից մշակված «Համայնքային ոստիկանության ոլորտում ներգրավված ոստիկանության աշխատակիցների համար» ուղեցույցի`
52
համայնքների ներսում առկա խնդիրների բացահայտման, ուսումնասիրման և լուծման բարձր արդյունավետության համար ընդունված ձևաչափ է «S.A.R.A» մոդելի կիրառումը (scan/survey` զննում, analyses` վերլուծում, responce` արձագանքում, assessment` գնահատում), ինչը հնարավորություն կտա ճիշտ տարբերակել տուժողին, իրավախախտին ու խնդրի սկզբնապատճառը, որի վերացումով էլ երկարաժամկետ լուծում կտրվի հարցին: Հաշվի առնելով ընտանեկան և գենդերային հիմքով բռնության տարածվածության ու դրա լուծման դեպքում համայնքում անվտանգության ու հանցավորության զգալի կրճատումը` ընտանեկան ու գենդերային հիմքով բռնությունների ներառումը քրոնիկ բնույթի համայնքային խնդիրների լուծման գերակա ուղղություններում զգալիորեն կբարելավի ընդհանուր իրավիճակը: 1.5 Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը` դատավորների գործունեության գնահատման որակական չափորոշիչներում ներառել դատաքննության գենդերային զգայունությունը, իսկ վճիռներում միջազգային իրավական պրակտիկային հղումները չափող հատուկ ինդիկատորներ: Համաձայն ՀՀ Դատական օրենսգրքի 96.2 հոդվածի47` որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա, որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ): Այս արդյունքների հիման վրա էլ որոշվում է դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու անհրաժեշտությունը և սահմանվում են այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու թույլտվություն և արտոնություններ են սահմանում: Այսպիսով, սա կնպաստի դատական համակարգում գենդերայնորեն զգայուն ու ՀՀ դատավորի վարքագծի և ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան դատաքննության իրականացմանը: 1.6 Ստեղծել հատուկ մասնագիտացված դատարաններ , որին ընդդատյա կլինեն Ընտանեկան բռնության կամ ընդհանրապես խտրականության վերաբերյալ դատական գործերը: Ինչպես ցույց է տալիս Ամերիկյան իրավապրակտիկան 48այսպիսի դատարանների ստեղծումը միանշանակ կնպաստի խտրականության հիմքով ու ընտանեկան բռնության տարրերով հանցագործությունների թվի կրճատմանը` ապահելովով պատշաճ պաշտպանություն տուժողների համար և իրավաչափ պատիժ մեղադրյալների համար: Նման դատարանները տարբերվում են ընդհանուր իրավասության դատարաններից իրենց նեղ մասնագիտական ուղղվածությամբ ու դատավորների ու աշխատակիցների համապատասխան գիտելիքների ու
ՀՀ Դատական օրենսգիրք Կապուղի` http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=103057 48 «Ընտանեկան բռնության դեպքերով արդարադատության իրականացման բարելավման ուղենիշներ եւ աշխատակարգեր»Ընտանեկան բռնության գործելակերպի և ընթացակարգի աշխատանքային խմբի վերջնական զեկույց, Կալիֆոռնիայի դատական խորհուրդ 2008 թ. “Recommended Guidelines and Practices for Improving the Administration of Justice in Domestic Violence Cases” FINAL REPORT OF THE DOMESTIC VIOLENCE PRACTICE AND PROCEDURE TASK FORCE, Judiciar Council of California, 2008 Կապուղի` http://www.courts.ca.gov/documents/dvpp_rec_guidelines.pdf 47
53
հմտությունների առկայությամբ, ինչը հնարավորություն կտա համապարփակ ու պատշաճ դատաքննություն իրականացնելու ու արդարադատություն հաստատելու։ 1.7 Ներառել ու կիրառել գենդերայնորեն զգայուն, կարծրատիպերն ու խտրականությունն ուղերձող չափորոշիչներ` հեռուստառադիոընկերությունների լիցենզավորման, վերահսկողություն ու մշտադիտարկում իրականացնելու կարգերում: Համաձայն Հեռուսատեսության ու ռադիոյի մասին ՀՀ օրենք ի 36 հոդվածի49 ` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ունի հեռուստառադիոընկերությունների գործունեությունը լիցենզավորելու, մշտադիտարկելու, հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների օգտագործման միջոցով դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը պարզելու և օրենքով սահմանված վարչական տույժեր կիրառելու լիազորություններ: Հետևաբար վերոնշյալ չափորոշիչների ներառումը ու կիրառումը կնպաստի մեդիա ոլորտի «առողջացմանը» ու հասարակության վնասակար գենդերային պատկերացումների վերացմանը։ 1.8 Երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտության չափորոշիչներում ոչ միայն շեշտադրել նյութական ապահովվածությունը, այլև անձի բռնություն գործադրման հավանականությունը, երեխայի արժանապատիվ ու բնականոն զարգացմանն ու հոգեկան առողջության համար բարենպաստ պայմանների առկայությունը: Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործառույթներից են երեխայի դաստիարակությանը հավակնող անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտությունն ու հետազոտության ակտի դատարան ներկայացման հիման վրա վեճի էության մասին եզրակացություն տրամադրելը: Ինչպես փորձն է ցույց տալիս, այդ եզրակացությունը հիմնականում հենված է նյութական բարեկեցության չափորոշիչների վրա, ինչի արդյունքում երեխաները շարունակում են բնակվել բռնարար ամուսինների/հայրերի հետ, ինչը վտանգ է ներառում երեխայի իրավունքների պաշտպանության տեսանկյունից: 2. Կրթության ոլորտ 2016 թ-ին ԿՆԽՎԿ-ն ՀՀ-ին հասցեագրված CEDAW/C/ARM/CO/5-6 հանձնարարականով շեշտել է տարրական ու միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև իրավաբանական կրթության մեջ գենդերային հավասարության, կանանց իրավունքների և գենդերային հիմքով բռնության մասին պարտադիր ուսուցման ներառման անհրաժեշտությունը։ 2.1 Ձեռնարկել միջոցառումներ ապահովելու գենդերայնորեն զգայուն, կարծրատիպերը արմատախիլ անող մարդու իրավունքների ուսուցում կրթության բոլոր մակարդակներում` այդ թվում հանրակրթական դպրոցներում և բարձրագույն իրավաբանական կրթական հաստատություններում:
Հոդված 36, նույն տեղում Կապուղի` http://www.arlis.am/documentview.aspx?docid=106838 49
54
-
Հանրակրթական դպրոցների հասարակագիտություն առարկայի դասագրքերի ուսումնասիրությունը գենդերային լուրջ խնդիրներ է վերհանել, իսկ կրթության որակի չափորոշիչների բացակայությունը, ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության դասաժամերի քանակի, որակի ու նյութերի ոչ հստակությունը միանշանակ չի նպաստում հանրության իրավագիտակցության ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանը միջանձնային հարաբերություններում: Մեծ խնդիր է նաև իրավաբանական բարձրագույն կրթություն տրամադրող հաստատություններում ոչ միայն կանանց իրավունքների, այլև ընդհանուր մարդու իրավունքների դասաժամերի սղությունը, ինչի արդյունքում էլ ձևավորվում է նման անտարբերություն մարդու իրավունքների ու գենդերային հարցերի վերաբերյալ: Հետևաբար կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի և վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկումը պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում և հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։ Իսկ ՀՀ պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երի` հատկապես իրավաբանության ֆակուլտետներում որակյալ գենդերայնորեն զգայուն պարտադիր ու առանձին դասընթացների, գենդերային հիմնահարցերի կամ մարդու իրավունքների կլինիկայի ստեղծումը կնպաստի ոլորտում իրազեկվածության ու իրավունքների պաշտպանության որակի բարձրացմանը:
2.2 Փաստաբանական դպրոցի և Արդարադատության ակադեմիայի դասընթացներում ներառել գենդերայնորեն զգայուն մարդու իրավունքների պարտադիր հատուկ մոդուլներ` խթանելու համար այն ըմբռնումը, որ խտրականության բոլոր ձևերն անընդունելի են և հակաօրինական։ Այս երկու հաստատությունները, որոնք պատասխանատու են համապատասխանաբար փաստաբանների և դատավորների ու դատախազների կրթության ու վերապատրաստման համար, սակայն դրանք ևս չեն ձևավորել հատուկ դասընթացներ նվիրված թեմային, ինչի արդյունքում էլ դատարանի դահլիճում ևս տուժող կինը վերազոհարկվում է, իսկ նրա իրավունքները մնում են անպաշտպան: Սա նաև հանդիսանում է ՀՀ պարտավորություն ԿՆԽՎԿ CEDAW/C/ARM/CO/5-6 հանձնարարականի 15 (c) դրույթի համաձայն: Անչափ կարևոր է, որ այս մոդուլները ներառեն հատուկ դասաժամեր` վերացնելու նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են անձանց խտրականության, կանանց ստորադասվածության կամ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: 2.3 Հանրային հեռուստատեության ու ռադիոյի միջոցով հեռարձակել գենդերայնորեն զգայուն, խտրականությունը դատապարտող ու կարծրատիպերը ուղղերձող հատուկ ծրագրեր ու հաղորդումներ: Համաձայն Հեռուսատեսության ու ռադիոյի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետի, 3-րդ ենթակետի «[հ]անրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է` 3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն` բ. հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր
55
շերտերի ու սոցիալական խմբերի շահերը...»:50 Հետևաբար գենդերայնորեն զգայուն, խտրականությունը դատապարտող ու կարծրատիպերը ուղղերձող հատուկ ծրագրեր ու հաղորդումներ հեռարձակելը հանրային հեռուստառադիոընկերությունների օրենքով սահմանված պարտավորությունն է և ՀՀ պարտականությունը` համաձայն ԿՆԽՎԿ CEDAW/C/ARM/CO/5-6 հանձնարարականի 15 (b) դրույթի:
56
50
Հեռուսատեսության ու ռադիոյի մասին ՀՀ օրենք , կապուղի` http://www.arlis.am/documentview.aspx?docid=106838
Հապավումներ ՀՀ- Հայաստանի Հանրապետություն ՀՀ ՔՕ- ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք ՀՀ ՔրՕ- ՀՀ Քրեական օրենսգիրք ՀՀ ՔրԴՕ- ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք ՀՀ ԸՕ- ՀՀ Ընտանեկան օրենսգիրք ՄԱԿ- Միացյալ ազգերի կազմակերպություն ՄԱԿ ԿՆԽՎԿ- ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա ԿՆԽՎ կոմիտե- ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե ՏՍՄԻԴ- Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների դաշնագիր ՏՍՄԻԿ- Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների կոմիտե ՄԻԵԿ- «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա ՄԻԵԴ- Մարդու իրավունքների եվրոպական դատարան ՍՈՒԳԻ- սեռական ուղղություն և գենդերային ինքնություն Կոալիցիա- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա ՔՀ- քաղաքացիական հասարակություն
57
Օգտագործված գրականության ցանկ 1. Ս. Քուսակ, «Վերացնելով դատական կարծրատիպերը. Արդար դատաքննության իրավունքը գենդերային բռնության գործերով տուժող կանանց համար» զեկույց ներկայացված ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, 2014 թ. [“Eliminating Judicial Stereotyping. Access to Justice for women in gender based violence cases” final paper submitted to UN Office of the High Commissioner for Human Rights, 2014] 2. «Սեռական բռնություն կանանց նկատմամբ. վերացնելով վտանգավոր գենդերային կարծրատիպերը օրենքներում և պրակտիկայում» Իրավաբանների միջազգային կոմիտե, 2015 թ. [Sexual Violence Against Women: Eradicating Harmful Gender Stereotypes and Assumptions in Laws and Practice] International Commission of Jurists, 2015 Կապուղի` http://www.icj.org/wp-content/uploads/2015/04/Universal-GenderStereotypes-Publications-Thematic-report-2015-ENG.pdf 3. «Հավասարությունն ու արդարությունը դատարանի դահլիճում» հայտարարություն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար, մարտ 5, 2014 4. «Կնասպանությունը Հայաստանում, լուռ համաճարակ» ամբողջական զեկույցը՝ http://coalitionagainstviolence.org/wpcontent/uploads/2016/05/Femicide_Report_ARM.pdf?x24321 5. Մ. Ադելման «Բանակը, ռազմամոլությունն (միլիտարիզմ) ու ընտանեկան բռնության ռազմականացումը», Արիզոնայի պետական համալսարան «Կանանց նկատմամբ բռնություն» հանդես, 9րդ հատոր, 9րդ թողարկում, սեպտեմբեր 2003, էջ` 1118-1152 , բնօրինակը անգլերեն [M. Adellman “Military, Militarism and Militarisation of Domestic Violence” Arizona State University, Violence Against Women Journal, Volume:9 Issue:9 Dated:September 2003 Pages:1118 to 1152] Կապուղի` http://bit.ly/2k2gMko 6. «Ընտանեկան բռնության դեպքերով արդարադատության իրականացման բարելավման ուղենիշներ եւ աշխատակարգեր»Ընտանեկան բռնության գործելակերպի և ընթացակարգի աշխատանքային խմբի վերջնական զեկույց, Կալիֆոռնիայի դատական խորհուրդ 2008 թ., բնօրինակն անգլերեն [“Recommended Guidelines and Practices for Improving the Administration of Justice in Domestic Violence Cases” FINAL REPORT OF THE DOMESTIC VIOLENCE PRACTICE AND PROCEDURE TASK FORCE, Judiciar Council of California, 2008] Կապուղի` http://www.courts.ca.gov/documents/dvpp_rec_guidelines.pdf 7. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածու, 2015 թ, հատոր VII, Կապուղի` http://www.osce.org/hy/yerevan/262811?download=true
58
Իրավական ակտեր -
ՀՀ Սահմանադրություն
-
ՀՀ Դատական օրենսգիրք
-
ՀՀ Քրեական օրենսգիրք
-
ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք
-
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք
-
ՀՀ Դատավորի վարքագծի կանոնագիրք
-
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ
-
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա
-
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք
Անգելովան և Իլիևն ընդդեմ Բուլղարիայի, վճիռ 26.07.2007, Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով 2009թ. հունիսի 9-ի (ԴիմումՀ-33401/02)
-
ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա
-
Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի Կանանց արդար դատաքննության իրավունքի իրացման CEDAW/C/GC/33 ընդհանուր հանձնարարական
-
ԿՆԽՎ Կոմիտե Ընդհանուր հանձնարարական թիվ 19
-
ԿՆԽՎ Կոմիտե Ընդհանուր հանձնարարական թիվ 28,
-
Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի ՀՀ 5-րդ և 6-րդ համակցված զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներ, թիվ` CEDAW/C/ARM/CO/5-6
-
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
-
Մարդու իրավունքների կոմիտե, Ընդհանուր մեկնաբանություն թիվ 32,CCPR/C/21/Rev.1/Add.13
59
-
ՏՍՄԻԿ Ընդհանուր մեկնաբանություն թիվ 20, «Խտրականությունը տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներում» UN Doc. E/C.12/GC/20 (2009 թ.)
-
ՏՍՄԻԿ, Ընդհանուր մեկնաբանություն թիվ 16, «Բոլոր տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքներն տղամարդկանց և կանանց հավասար իրացնելու մասին» (ՏՍՄԻԴ հոդված 3), UN Doc. E/C.12/2005/4 (2005թ.)
Դատական գործեր Դատական Գործ N: ԳԴ/0036/01/13 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=33495522228575553 Դատական Գործ N: ԵՇԴ/0125/01/15 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=1604407367255346 Դատական Գործ N: ԱՎԴ/0043/01/13 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=27303072740950183 Դատական Գործ N: ԵՄԴ/0001/01/16 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=14073748835966 Դատական Գործ N: ԱՎԴ2/0002/01/16 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=27303072740970422 Դատական Գործ N: ԼԴ4/0019/01/15 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438213320 Դատական գործ N: ԱՎԴ2/0002/01/11 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=27584547717649957 Դատական գործ N: ՎԴ/13326/05/13 http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809843680
60
61