Zangezur menu 2018

Page 1

¼³Ý·»½áõñÇ Ñ³ÛïÝÇ »í ³ÝѳÛï ³é³ëå»ÉÝ»ñÁ Ասում են՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ լեռների կիրճերում, սարավանդակներում, լանջերում շատ գյուղեր են եղել, որոնք պարտադիր մեկ կամ երկու եկեղեցի են ունեցել: Լուսաբացին գրեթե միաժամանակ ղողանջել են բոլոր գյուղերի բոլոր եկեղեցիների զանգերը, և ԶԱՆԳԵԶՈՒՐ աշխարհը լցվել է արևածագի հրաշքով և զանգերի ձայն-մեղեդիով: Այս պատճառով երկիրն անվանել են ԶԱՆԳԻՁՈՐ: Ասում են՝ Որոտանի կիրճամերձ բարձունքի վրա Տաթևի վանքը կառուցելուց հետո զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Այդ զանգի ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ողջ գավառի լեռներում ու ձորերում: Ասում են, որ երբ վտանգ է սպառնացել թշնամու կողմից, այդ զանգը ղողանջել է հատուկ կերպով և զգուշացրել ողջ գավառի բնակիչներին: Զանգի տագնապին հաղորդակից դառնալով՝ մյուս գյուղերի եկեղեցիների զանգերը ևս միացել են նրա ղողանջին, և գավառը ոտքի է կանգնել, կռվել թշնամու դեմ, դուրս շպրտել նրան: Այսպես անպարտելի է մնում ԶԱՆԳԵԶՈՒՐԸ մինչև Լենկթեմուրի արշավանքը: Ինչ-որ մի գյուղում՝ ինչ-որ մի կտուրի տակ՝ սրբազան թոնրի տակ՝ սրբազան թոնրի մոտ, ծնվել է դավաճանը: Այդ մասին ոչ ոք չի իմացել, նույնիսկ հարազատ մայրը, որն անքուն գիշերներ է լուսացրել նրա սնարի մոտ՝ չիմանալով, որ սնում է դավաճանի: Այս դավաճանը գալիս ներկայանում է Լենկթեմուրին և հայտնում. «Քանի դեռ գյուղի գլխին գտնվող մեծ վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը»: Լենկթեմուրը պատասխանում է. «Գնա՛, զանգը վառի՛ր, փչացրու՛, քեզ շատ ոսկի և իշխանություն կտամ»: Դավաճանն այդպես էլ անում է: Լենկթեմուրն անցնում է Արաքսը: Վանքի զանգահարը չի կարողանում փչացած զանգից ծպտուն անգամ հանել: Լենկթեմուրը գիշերով գրավում է ողջ գավառը, սրի անցկացնում մարդկանց, որոնք մեռնում են զարհուրանքով մտածելով, թե ինչու չհնչեց զանգը… Զանգը զո՛ւր էր, զանգը զո՛ւր… Ասում են ՝ այս դեպքից հետո գավառի անունը ԶԱՆԳԻՁՈՐԻՑ դառնում է ԶԱՆԳԵԶՈՒՐ:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Zangezur menu 2018 by Artak Harutyunyan - Issuu