Խաչատուր Աբովյա. Երկերի լիակատար ժողովածու

Page 1

1848

1948

1


АКАДЕМИЯ НАУК АРМЯНСКОЙ ССР ИНСТИТУТ ЛИТЕРАТУРЫ ИМ. М. АБЕГЯНА

Х. АБОВЯН

ПОЛНОЕ СОБРАНИЕ СОЧИНЕНИЙ В ВОСЬМИ ТОМАХ

ТОМ ПЕРВЫЙ

ИЗДАТЕЛЬСТВО АКАДЕМИИ НАУК АРМЯНСКОЙ ССР ЕРЕВАН 1948

2


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ Մ. ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Խ. ԱԲՈՎՅԱՆ ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՈՒԹ ՀԱՏՈՐՈՎ

ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐ

ՀՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ

1948

3


Տպագրվում է Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Նախագահության կարգադրությամբ: Պրեզիդենտ՝ Վ.4Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ (գլխ. խմբագիր), Ե. ՇԱՀԱԶԻԶ, ՍԻՄԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ, ՍՏ. ԶՈՐՅԱՆ, Մ. ՄԿՐՅԱՆ

Առաջին հատորի խմբագիր՝ ՀՈՎԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Տեքստը, ծանոթագրությունները և անձնանունների բառարանը պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՆԱՆՈՒՄՅԱՆԸ

4


ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ I Խ. Աբովյանի կենդանության ժամանակ նրա երկերը չեն հրատարակվել, բացառությամբ «Նախաշավիղ»–ի առաջին վարիանտի, որը, ըստ ենթադրությունների, հրատարակվելուց հետո անմիջապես ոչնչացվել է1, և «Ադելայիդայ Ֆոն Վուլֆինգեն» թարգմանական դրամայի, որից երկու հատված տպագրվել է «Կովկաս» լրագրի 1846 և 1847 թվականների համարներում։ Հետաքրքրությունը

Աբովյանի

անձի

և

թողած

գրական

ժառանգության

նկատմամբ երևան է գալիս նրա անհետացումից երկու տարի հետո։ 1850 թվին «Վերք Հայաստանի»–ի արտագրած օրինակը ձեռքեձեռք է անցնում, հասնելով մինչև Մոսկվա, Դորպատ։ Նույն թվականին Զմյուռնիայի «Արշալույս Արարատյան» լրագրում լույս է տեսնում Աբովյանի մի արձակ երկը՝ «Աշխարհիկ բարբառ երևանցի հայոց» խորագրով։ 1856 թ. Ռ. Պատկանյանի կազմած «Ազգային երգարան հայոց»-ի մեջ տեղ է գտնում «Աղասու երգը» հատվածը «Վերք Հայաստանի» վեպից։ «Հյուսիսափայլ»–ը

թեև

ոչինչ

չի

հրատարակում

Խ.

Աբովյանի

ստեղծագործություններից, սակայն Ս. Նազարյանի և Մ. Նալբանդյանի արտահայտած կարծիքները, Աբովյանի շուրջը հասարակական լայն հետաքրքրություն ստեղծելու իմաստով, կատարում են իրենց աչքի ընկնող դերը։ Աբովյանի անհետացումից 10 տարի անց միայն, 1858 թ. Հ. Փոնդոյանի և Գ. Ակիմյանցի ջանքերով առաջին անգամ Թիֆլիսում լույս տեսավ «Վերք Հայաստանի» վեպը։ «Վերք Հայաստանի»–ի առաջին տպագրությունից հետո, Խ. Աբովյանից այլևս ոչինչ լույս չտեսավ մինչև Մ. Աղաբեկյանի «Կռունկ» ամսագրի հրատարակությունը (1860)։ «Կռունկ»–ի առաջին տարեթվի 11-ում տպագրվում է «Վերք Հայաստանի» վեպի «Զանգի» խորագրով հավելվածը, որով և «Վերք»-ի հրատարակությունն ամբողջանում է։ Նույն համարում Մ. Աղաբեկյանը «Զանգի»–ի հրատարակության առթիվ տպագրում է մի հոդված՝ «Պարոն Խ. Աբովյանր և իր Զանգին» խորագրով, որտեղ վեր է հանում հեղինակի բացառիկ նշանակությունը մեր գրականության համար։ «Կռունկ»-ի 1861 թ. № 5—6-ում տպագրվում է Աբովյանի «Օվսաննա» թարգմանական պատմվածքը։ Նույն ամսագրի 1861 թ. № 7-ում լույս է տեսնում Մ. Տեր-Ազարյանի «Մի քանի խոսք Աբովյանի վերա» հոդվածը, որը ուշագրավ էր ոչ միայն իբրև Աբովյանի մասին գրված առաջին ծավալուն կենսագրական, այլ և նրանով, որ այդտեղ մանրամասն տեղեկություն էր

1

Այդ հրատարակության միակ օրինակը, Ղազարոս Աղայանի արխիվի հետ մեկտեղ, վերջինի ժառանգների կողմից հանձնվել է Գրական Թանգարանին, որտեղ և այժմ պահվում է:

5


տրվում հեղինակի գրական հարուստ ժառանգության մասին, որ շարունակում էր մնալ անտիպ։ Մ. Աղաբեկյանի դեպի Աբովյանն ու նրա թողած գրական ժառանգությունն ունեցած բուռն հետաքրքրությունը իր գործնական արտահայտությունն է ստանում նաև նրանով, որ 1862 թվին նա, իր իսկ միջոցներով, առանձին գրքերով լույս է ընծայում «Նախաշավիղ կրթության» դասագրքի երկրորդ վերամշակված վարիանտը, իսկ 1864ին՝ «Պարապ վախտի խաղալիք»-ը։ «Կռունկ»-ի հետ միասին և նրան զուգահեռ Աբովյանի ստեղծագործության պրոպագանդայով զբաղվում է նաև «Մեղու Հայաստանի» պարբերականը՝ հաջորդաբար հրատարակելով «Հազարփեշեն» երգիծական պոեմը (1864 թ.), «Ագնես» արձակ նամակաձև թարգմանական երկը (1864 թ.), «Ազնվամտություն և շնորհակալություն» զրույցը (1864 թ.), մի շարք բայաթիներ (1864 թ.) և այլն։ 1864 թվից հետո մինչև 1897 թվականը՝ շուրջ 33 տարի Աբովյանից ոչինչ չհրատարակվեց։ 1897

թվին,

Ս.

Տեր-Սարգսյանի

խմբագրությամբ

և

Ի.

Ժամհարյանի

հրատարակությամբ, Մոսկվայում լույս տեսավ Աբովյանի երկերի միհատորյակը։ Այս հրատարակությունն իր ժամանակի համար նվաճում էր. նախ այն իմաստով, որ ընդգրկում էր երկերի զգալի քանակություն, ամփոփելով համարյա այն ամենը, ինչ լույս էր տեսել մինչ այդ, ինչպես և այնպիսի գործեր, որ դեռևս չէին տպագրված։ «Ֆեոդորա, կամ որդիական սեր» դրամատիկական երկը, բայաթիները, մի շարք բանաստեղծություններ և այլն առաջին անգամ տպագրվեցին այդ ժողովածվում։ Միհատորյակը ուշագրավ էր նաև այն տեսակետից, որ այստեղ վերականգնված էին առաջին հրատարակության ժամանակ «Վերք Հայաստանի»-ի տեքստից ցենզորի հանած այն արժեքավոր հատվածները, որոնց մեջ հեղինակը խարազանում էր հոգևորականությանը։ Եվ վերջապես, այս հրատարակությունն ուներ ընդարձակ կենսագրական ակնարկ և բառարան՝ Քանաքեռի բարբառի։ Յոթը տարի անց՝ 1904 թ. Խ. Աբովյանի որդի Վարդան Աբովյանի այրի՝ Կատարինե Աբովյանը ձեռնարկում է Աբովյանի անտիպ երկերի հրատարակությունը, սակայն նրան հաջողվում է լույս ընծայել միայն մի փոքրիկ գրքույկ «Անտիպ երկեր» խորագրով, որի մեջ մտնում են երկու գործ՝ «Թուրքի աղչիկը» և «Բարեկամի մոտ» ակնարկները։ Բաքվի Մարդասիրական Ընկերության հրատարակությամբ 1908 թվին լույս է տեսնում «Վերք Հայաստանի»-ն, որը այդ երկի երրորդ հրատարակությունն էր։ 1912

թվին

լույս

է

տեսնում

«Հազարփեշեն»

երգիծական

պոեմը։

Եթե

վերոհիշյալների վրա ավելացնենք մամուլում հրատարակված «Թիֆլիզի հայոց հանգստարանը» («Տարազ», 1914, № 1), «Առաջին սերը» («Գեղարվեստ», 1917) և մի քանի

6


ոտանավորներ, հապա՝ 1858 թվից մինչև 1920 թվականն ընկած ժամանակահատվածում Աբովյանի լույս տեսած երկերի ցանկը համարյա լրիվ կլինի։ Սովետական շրջանում Աբովյանի գործերի հրատարակության ուղղությամբ զգալի գործ կատարվեց։ 1939 թ. լույս տեսավ «Վերք Հայաստանի»–ն, նույն թվին տպագրվեց «Դիվան Խաչատուր Աբովյանի» ստվար գիրքը՝ կազմված և ծանոթագրված ֆիլոլոգիական գիտությունների դոկտոր Ե. Շահազիզի կողմից։ հրատարակությամբ տպագրվեց «Նախաշավիղ»–ի

1940 թվին լուսատիպ առաջին վարիանտը,

որի միակ հրատարակությունից, ինչպես ասվեց, պահպանվել էր մի օրինակ միայն։ Այս աշխատությունը տպագրության էր պատրաստել ընկ. Ռ. Զարյանը։ Նույն 1940 թվին Հայպետհրատը ձեռնարկեց Աբովյանի ընտիր երկերի հրատարակությանը, որից լույս տեսան միայն առաջին և երկրորդ հատորները՝ Ռ. Զարյանի ծանոթագրություններով։ 1941 թվին Հայպետհրատը ստեղծեց «Աբովյանի գրադարան» սերիան։ Այդ սերիայով մասսայական ընթերցանության համար տպագրվեցին հեղինակի մի շարք երկերը. «Բայաթիներ», «Բանաստեղծություններ», «Ընթերցարան», «Թուրքի աղչիկը», «Հազարփեշեն», «Առակներ» և այլն։ Վերոհիշյալ հրատարակությունների մեջ առաջին անգամ տեղ գտան Աբովյանի մինչ այդ անտիպ և անհայտ այնպիսի երկեր, ինչպես «Պատմություն Տիգրանի» մանկավարժական մեծածավալ վեպը, «Ամերիկու լիս քցիլը» գիտա-գեղարվեստական երկը, բազմաթիվ ինքնուրույն և թարգմանական բանաստեղծություններ, զրույցներ, հոդվածներ, ճառեր, նամակներ և այլն։ Սա, իհարկե, զգալի առաջադիմություն էր Աբովյանի թողած ժառանգության յուրացման ասպարեզում, սակայն այդ ժառանգության մի զգալի մասը տակավին մնում էր անտիպ։ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտն իրեն խնդիր է առաջացրել հեղինակի անհետացման 100ամյակի

կապակցությամբ

պատրաստել

ու

հրատարակել

Աբովյանի

ողջ

ժառանգությունը, որը ընդհանուր թվով կազմում է մոտ 250 մամուլ։ Աբովյանի երկերի գիտական հրատարակությունը ունի իր յուրահատուկ դժվարությունները։ Նախ, հեղինակի երկերը բազմալեզու են. հայերեն (աշխարհաբար, գրաբար), գերմաներեն և ռուսերեն։ Ապա, հեղինակին զբաղեցնող խնդիրները բազմապիսի են (գրականություն, մանկավարժություն, ֆոլկլոր, լեզվականքերականական հարցեր և այլն), նույնքան էլ բազմապիսի են նրա գրական ժանրերը։ Մյուս կողմից հայտնի է, որ հեղինակի հսկողությամբ կամ մասնակցությամբ համարյա ոչինչ չի հրատարակվել, իսկ հետագա հրատարակությունները դեռևս չեն կարողացել ընդգրկել նրա ողջ ստեղծագործությունն ու թերի են տեքստաբանական տեսակետից, ուստի և չեն կարող օգտակար լինել այս հրատարակության համար։ 7


Եթե վերը ասածների վրա ավելացնենք նաև այն, որ Աբովյանի երկերը գրված են հայ լեզվի զարգացման այնպիսի մի էտապում, որը կարելի է անվանել կազմավորման շրջան, մի շրջան, երբ մեր լեզուն իր ուղղագրական և կետադրական կանոններով դեռևս չէր կայունացած, հապա ուրեմն հասկանալի կլինի, թե իրոք որքան բարդ է ու պատասխանատու այս ձեռնարկությունը։ Բարեբախտաբար

չնչին

բացառություններով

պահպանվել

են

Աբովյանի

ինքնագրերը, որոնց վրա և հիմնվում է այս հրատարակությունը։ Աբովյանի արխիվը Գրական Թանգարանի հազվագյուտ հարուստ արխիվներից է։ Եթե մի կողմից Աբովյանի ստեղծագործություններին վիճակվեց դժբախտ ճակատագիր այն իմաստով, որ հեղինակի կենդանության ժամանակ դրանք չհրատարակվեցին, հապա, մյուս կողմից, դրանք բախտավոր եղան, քանի որ հեղինակի ժառանգների հոգատարության շնորհիվ, պահպանվելով անվթար մինչև մեր օրերը և այժմ դառնալով հանրային սեփականություն՝ ընդմիշտ ապահովվեցին։ Աբովյանի արխիվում եղած ձեռագրերի մեջ կան այնպիսի բացառիկ արժեքներ, ինչպիսիք են՝ «Վերք Հայաստանի» վեպի երկու ինքնագրերը, «Պատմություն Տիգրանի» մանկավարժական վեպի, «Ամերիկու լիս քցիլը» գիտա-գեղարվեստական երկի, «Նախաշավիղ»-ների, դորպատյան «Օրագրեր»-ի, «Պարապ վախտի խաղալիք»-ի, «Աղասու խաղը» մեծածավալ չափածո երկի և բազմաթիվ այլ ինքնուրույն և թարգմանական բանաստեղծությունների բնագրերը. էլ չենք խոսում նրա հարուստ նամականիի, հողվածների, ճառերի, խոհերի ու խորհրդածությունների, ուսումնառության տետրերի և ուրիշ շատ նյութերի մասին։ Աբովյանի երկերը հրատարակվում են 8 հատորով, բաշխելով նյութերը ըստ հատորների հետնյալ կարգով. Ա. և Բ. հատորներ՝ չափածո երկեր (ինքնուրույն և թարգմանական), Գ. հատոր՝ «Վերք Հայաստանի» (իր տարբերակով), Դ. հատոր՝ արձակ երկեր, Ե. հատոր՝ մանկավարժական երկեր, Զ. հատոր՝ օրագրեր, է. հատոր՝ հոդվածներ, ուղեգրություններ, ճառեր, դամբանականներ, Ը. հատոր՝ նամակներ և փաստաթղթեր։ II Խաչատուր Աբովյանի գեղարվեստական ստեղծագործության մեջ զգալի տեղ է գրավում չափածոն. նա մեզ է հասել գերազանցապես իբրև արխիվային ժառանգություն։ Մեծ լուսավորչի չափածո ժառանգության միայն մի աննշան մասն է տպագրվել անցյալում։ 50—60-ական թվականներին մամուլում տպագրվում են «Վերք»-ի հեղինակի մի շարք բանաստեղծությունները՝ «Ազգասեր մարդը իր մեռնելու վախտը», «Առաջի պատկերի Աղաջան Վարդանյանի», «Հախվերմազի գովքը», «Հազարփեշեն»-ը, մի քանի բայաթիներ և այլն։ 1864 թվին առանձին գրքույկով լույս է տեսնում «Պարապ վախտի խաղալիք»-ը։ Սովետական

տարիներին

պարբերական

մամուլում

և

առանձին

հրատարակություններով լույս է տեսել Աբովյանի բանաստեղծությունների մի մասը։ 8


Այժմ Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության Ինստիտուտի կողմից ձեռնարկված «Աբովյանի երկերի» լիակատար ժողովածուի գիտական հրատարակությունը հնարավորություն է տալիս հրապարակ հանելու հայ մեծ լուսավորչի, մանկավարժի, գրողի և պոետի ամբողջ ժառանգությունը, նրա մեջ և պոեզիան։ Սույն գիտական հրատարակչության առաջին հատորը ընդգրկում է Աբովյանի տպագիր և անտիպ բանաստեղծությունները, կազմած արխիվային ձեռագրերի հիման վրա։ Դրանց մեծ մասը բանաստեղծը ժողովել է զանազան չափ ու ծավալ ունեցող տետրակների մեջ, իսկ որոշ բանաստեղծություններ գրված են առանձին էջերի վրա, իբրև ավարտված կամ անավարտ գործեր։ Բանաստեղծությունների մի մասն ունեն իրենց երկրորդ և երրորդ օրինակները։ Հիմնական տեքստը համարվում է բանաստեղծի կողմից արտագրված վերջին օրինակը։ Տպագրվող բանաստեղծություններն ինքնագրեր են, մեծ մասը գրաբար. այդ շարքի մեջ չեն մտնում չորս բանաստեղծություն։ Առաջինը «Յազատութիւն Հայաստանեայց» բանաստեղծությունն է, գրված 1830-ին Կարինում. սա հանված է Աբովյանի աշակերտ Գ. Շահնազարյանի տետրակից (տետ. № 175). արտագրություն է, հավանաբար նույն աշակերտի կողմից, երկրորդը երգիծական հայտնի ոտանավորն է «Հախվերմազի տպագրված

1864

գովքը»՝ թվին

«Մեղու

հեղինակի Հայաստանի»

նամակի լրագրում,

երրորդ

հետ, և

չորրորդ

բանաստեղծությունները անվերնագիր հատվածներ են, հանված Խ. Աբովյանի որդու Վարդան Աբովյանի տետրակից։ Հատորում զետեղված է նաև մի ինքնագիր բանաստեղծություն՝ «Յարգոյ տեսոյդ» բառերով սկսվող, որ հանված է Մ. Մսերյանի արխիվից և գտնվում է Աբովյանի արխիվից դուրս։ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Ձեռագրերի Ինստիտուտում № 3751-ի տակ (էջ 1012—1033) պահպանվում է մի անկազմ տետր ինքնագիր, գրաբար. տետրակում զետեղված են հետևյալ բանաստեղծությունները. 1. «Առաջի պատկերի բազմերախտ բարերարի Ֆրիդրիխայ...», 2. «Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց...», 3. «Մուտ Հայկայ ի Հայաստան և արհաւիրք երևակայութեան...», 4. «Կարօտութիւն առ սիրելին»։ Այս բանաստեղծությունների ինքնագրերը կան նաև Աբովյանի արխիվի 58 թվահամարի տակ եղած տետրակում։ 58 թվահամարի տակ պահպանվող բանաստեղծությունների այդ տետրակը՝ ժողովածուն Աբովյանի արխիվն է անցել Երևանի գավառային ուսումնարանի դասատու Հ. Ղորղանյանի արխիվից։ 1894 թվին «Արձագանք»–ի էջերում Հ. Ղորղանյանը տպագրել է այդ ժողովածուի բանաստեղծությունների ցանկը և իր ուսուցչի պատվին անվանել է այն «Հիշատակարան տետրակ»։ Տետրակում 19 բանաստեղծությունների հետ զետեղված է նաև «Վերք 9


Հայաստանի»-ի նշանավոր հավելվածը՝ «Զանգին»։ Աբովյանի արխիվում գտնվել է այդ տետրակի

սևագիր

ընդօրինակությունը,

որն

այժմ

մաքրագիր

օրինակի

հետ

պահպանվում է նույն թվահամարի տակ։ Սևագիր էջերի վրա եղած թվական նշումներից պարզվում է, որ Աբովյանն այդ տետրակը կազմել է 1845—47 թվականներին։ Հատորից

դուրս

է

մնացել

«Նախաշավիղ»-ում

հրատարակվող

երկու

բանաստեղծություն։ Երկրորդ բանաստեղծության բնագիրը գտնվում է 57 թվահամարի տակ պահպանվող արձակ և չափածո գործերի Ժողովածվում։ Բանաստեղծությունների բաժնում պահպանվում են «Աղասու խաղը» պոեմը և «Պարապ վախտի խաղալիք» առակների ժողովածուն. դա կազմում է ներկա հրատարակության 2-րդ հատորի բովանդակությունը։ Ներկա հատորն ունի

հինգ բաժին.

բուն տեքստը,

թարգմանություններ,

սևագրություններ, վարիանտներ, տեքստային տարբերություններ։ Հատորին կցված է գիտական ապարատ իր ծանոթագրություններով և անձնանունների բառարանով։ Բուն տեքստի բովանդակությունը կազմում է № № 57, 58, 61, 63, 64 տետրակների ինքնագրերի մեծ մասը։ Բանաստեղծությունները վերադասավորված են հնարավորին չափ ըստ ժամանակագրության։ 64 թվահամարի տակ պահպանվող «Դորպատյան» կոչված տետրակից հանված է թարգմանությունների բաժինը և տեղադրված համապատասխան բաժնում։ Բուն տեքստին հաջորդում են թարգմանությունները՝ կատարված ռուս և գերմանացի պոետներից։ Հաջորդ բաժինները դրսևորում են Աբովյանի ստեղծագործական լաբորատորիան. նրանք օգնում են հասկանալու բանաստեղծ Աբովյանի ստեղծագործական հղացումների զարգացման պրոցեսը, պոետական առանձնահատկությունները և այլն։ Արխիվում

ամենավաղ

թվագրությունն

ունի

«Կարօտութիւն

նախնի

վայելչութեանց հայրենեաց մերոց» բանաստեղծությունը։ Թվագրված բանաստեղծությունները քիչ են. անթվակիր բանաստեղծությունների ժամանակը որոշելու համար օգտագործված բանաստեղծությունների

են արխիվային մասին լրացուցիչ

օժանդակ նյութեր, առանձին տեղեկություններ տրված են

ծանոթագրությունների բաժնում։ Աբովյանի ստեղծագործությունը, նրա լուսավորական գործունեության հետ միասին, արտացոլում է հայ ժողովրդի պատմական զարգացման նոր փուլի հասարակական առաջավոր տենդենցները, որոնք հող են պատրաստում 60–ական թվականների ազգային-լուսավորական շարժման համար։ Աբովյանը ստեղծել է նոր բովանդակությամբ հագեցված հարուստ և բազմաժանր պոեզիա. նա գրել է էլեգիաներ, ներբողներ, ձոներ, պոեմներ, խոհական բնույթի բանաստեղծություններ, սիրո և բնության երգեր, առակներ, բայաթիներ և այլն։ Դուրս 10


գալով կլասիցիզմի նեղ շրջանակներից, Աբովյանը գրականությունը մոտեցրել է կյանքին,

նրա

հասարակական

պահանջներին։

Բացասելով

կլասիցիզմը,

նա

գրականության մեջ հաստատում է ռոմանտիզմը, որը բերում է իր հետ ռեալիզմի զարգացման տենդենցը։ Աբովյանի բանաստեղծությունները գրված են հայ լեզվի զարգացման այնպիսի մի էտապում, երբ տեղի էր ունենում նոր լեզվի կազմավորման պրոցեսը։ Աբովյանի լեզվի մեջ նկատվում են այդ անցման շրջանի բնորոշ գծերը՝ գրականության մեջ աշխարհաբար ձևերի կիրառում, գրաբար ձևի մեջ աշխարհիկ մտածողության տարրերի արտացոլում, և այլն։ Աբովյանի բանաստեղծությունների մեջ երևում է գրական նոր լեզվի ձեավորման պրոցեսը։ Աբովյանի ուղղագրությունը կապված է նոր գրական լեզվի ձևավորման շրջանում նկատվող առանձնակի երևույթների հետ։ Աբովյանը սահմանում է կանոններ, որոնք հետագայում մտնում են մեր ուղղագրության մեջ, սակայն Աբովյանի ուղղագրության մեջ կան և չպատճառաբանված ձևեր, որոնք աղճատում են նախադասությունը, միտքը. դա վերաբերում է հատկապես տրոհման նշանների անկանոն գործածությանը, բազմաթիվ կետերին, վերջակետերին, բութերին, որոնք դրվում են ածականից հետո ենթակայի

մոտ

և

այլն։

Տեքստերում

կան

համաձայնության

խախտումներ,

անուշադրության հետևանքով ստեղծված սխալներ, նույն բառերի, հատուկ անունների գրության

տարբեր

ձևեր

և

այլն։

Տեքստերում

պահպանված

է

Աբովյանի

ուղղագրությունը։ Տեքստի միասնությունը պահպանելու համար յուրաքանչյուր տողի սկզբնատառերը գրված են մեծատառով։ Աշխարհաբար բանաստեղծությունների մեջ պահպանված է նոր ուղղագրությունը։ Բանաստեղծությանների

տեքստը

բնագրերի

հետ

համեմատել

է

ընկ. Վ.

Փոթեյանը:

11


ՀԱՏՈՐՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ

1. Սուր < > փակագծերի մեջ առնվում են հեղինակի կողմից թերի թողած, կամ կրճատ գրած բառերի լրացրած մասերը։ Այսպիսի լրացումները ենթադրաբար արվելու դեպքում տրվում են հարցական նշանով։ 2. Խմբագրության կողմից ավելացրած բառերը նույնպես տրվում են սուր փակագծեոի մեջ։ 3. Սուր փակագծերի մեջ են առնվում նաև անընթեռնելի բառերը. փակագծերի մեջ գրվում է՝ 1 անընթ., 2 անընթ., 3 անընթ. և այլն, նայած անընթեռնելի բառերի քանակին: 4. Ուղիղ [] փակագծերի մեջ առնվում են տեքստում ջնջված բառերը՝ անպայմանորեն բերվելով տողատակ։ 5. Որևէ բառից (բառարմատը պահպանելով) նոր բառ կազմելու դեպքում տողատակ է բերվում նախկին բառը, որի մոտ հավասարության նշանով դրվում է վերջին ձևը. օրինակ՝ միտքը=մտքին, ականջին=ականջի քոքին և այլն։ 6. Հավելագրված բառը կամ նախադասությունը տպագրվում է ցրիվ: 7. Հեղինակի անուշադրության հետևանքով տեքստում տեղ գտած աննշան սայթաքումները ուղղվում են առանց նշումի։ 8. Պահպանվում է Աբովյանի ուղղագրությունը և կետադրությունը։ Բացառիկ դեպքերում միայն խմբագրությունը իրեն իրավունք է վերապահում կատարելու աննշան շտկումներ առանց հիշատակման։ 9. Մի շարք գոյականներ, ինչպես, օրինակ, հայք, հույնք, պարսիկ, ասորիք և այլն, որոնք Աբովյանի մոտ գրվում են մեծատառ՝ տպագրվում են նույնությամբ։ 10. Խմբագրության տողատակի ծանոթագրությունների համար գործ է ածվում արաբական թվանշան, իսկ հատորի վերջում տրվող ծանոթագրությունների համար արաբական թվանշան փակագծով։ 11. Հեղինակի ընդգծած բառերը տպագրվում են շեղատառով։ 12. Հեղինակի գործածած կլոր փակագծերը ( ) պահպանվում են նույնությամբ։ 13. Պատմական փաստական սխալ հիշատակումները տեքստում պահպանվում են նույնությամբ, իսկ կոմենտարների բաժնում տրվում է համապատասխան ուղղում։ 14. Հատուկ անունների հնաձև և օտարաձև տառադարձությունը պահպանվում է նույնությամբ։

12


ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13


ԿԱՐՕՏՈՒԹԻՒՆ ՆԱԽՆԻ ՎԱՅԵԼՉՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՄՈՑ.

Ասացեալ 1824 ամի. յԵրեվան.

1 Ե՞րբ տեսից զքեզ՝ քա՛ղցր իմ Հայրենի՝ Անցեալ ի հին դարս հաւուց մեր նախնի. Գալարին աղիքս, միտք իմ ցնորի, Մինչ նախնի վիճակ քոյ յուշ իմ ածի։ Հայեցեալ ի շուրջս՝ միայն աւերակք Ինձ յառաջ բերեն զնախնեացն յիշատակ. Պայթեն զգայարանքս, այլ ո՜հ, ես անզոր Կարօտիւ միայն լամ անօժանդակ։ Ե՞րբ առ արձանօք նախահարց մերոց 10 Զոհեսցեն աշխոյժ պատանեակք Հայոց Ջերմ իւրեանց զարիւն՝ պատարագ յանոյշ Ի սէր Հայրենեաց, մաշելոյ անյոյս։ Ծխի յամպս արդէն յԱղուանեաց դաշտին Երկնընծայ նուէր սուրբ ողջակիզին. Անդ Վարդան փրկել կրօն, զՀայրենի Արեամբ իւր գնէ փառս զիւրոյ ազգի։ Եւ սուր Հայկազանց զխումբս թշնամեաց Յոճիրս մաշէ՝ իբր զշեղջ խռուաց. Հսկայն անկանի անդ անմահ փառօք, 20 Պատուեալ, պսակեալ ի քաջ նիզակակցաց։ Ո՞ր հողմ կատաղի զմեօք հնչեաց, Կործանել զսիւն միաբան ազգացս. Փչել յանխարդախ որդիս Արամեան Զայս հոգի տկար, լոյծ, հեղգ, հեշտակաց։ Կրկնեսցի՛ շրջան այնց ժամանակաց, Զի ՛ւ մեք վառեսցուք ի նախանձ փառաց. 14


Ժառանգել զանուն մտերիմ որդւոց, Տալ զկեանս ի զոհ սիրոյ Հայրենեաց։ Մեռանիմ ի քեզ՝ ժամանա՛կ անցեալ՝ 30 Ժամանա՛կ շքոյ իմոց դիւցազանց. Ո՜հ՝ ո՞ տայր և ինձ՝ անդ զիմ ջերմ արիւն Հեղուլ ի յերկրի Վարդանայ յանուն։ Անկուշտ տապանաց՝ ո՜հ՝ անքուն ցեցոյ Լինիցին ոսկերք իմ այժմ ի բաժին. Զոր բոլորընծայ ի սէր Հայրենեաց Անդ ե՛ս զոհէի սիրով հեշտագին։ Երկնամբարձ խրոխտայք՝ լերի՛նք Արամեան. Ցանկալի՛ բարձունք, նախնեաց իմ՝ կայա՛ն։ Հի՞մ ծիծաղէին նոքա ի ձեր տես. 40 Հի՞մ դուք յետնորդացս սքարա՛ն միայն։ Մասի՛ս, հին աւուրց կենդանի՛ արձան, Ծերացեալ վարսիւք քովք սպիտակահեր. Յո՞ր որդւոց զրկեալ, ո՞ւմ այժմ դու պաշտպան, Անդ լեառն պարարտ, այժմ լեառն տրտմաբեր։ Ի ջնջիլ համայն սերնդոց երկրի, Քո գագաթ միայն եղև փրկարան։ Ի խաղաղանալ արդ բոլոր ազգաց, Դու քոյոց որդւոց լեալ ցաւոց դարան։ Քայլեցա՞ն արդեօք հարք, մարք իմ ազգի 50 Առ ստորոտովք քովք երբեմնակի. Ցո՛յց ինձ համբուրել զնոցա ոտնավայր, Ցո՛յց և ես թացից արտասուօք զտեղին։ Քաղեցի՞ն կուսանք, ողջամիտ հարսունք, Զուարթուն պատանիք, նորափթիթ մանկունք Զքո դաշտի ծաղիկս չքնաղ, պատուական, Յընծայել միմեանց ի սիրոյ նշան։ Այդպէս ընթանայք դեռ գոռոզ, հանգիստ. Ծիծաղի ալեօք ձեր՝ դիւթեալ զիմ սիրտ. 15


Երա՛սխ, Զանգի՛ գետք՝ կենդանի վկայք, 60 Զորովք քաջ մեռան Հայկազանց հսկայք։— Առէ՛ք ընդ ձեզ զիմ արտասուս արեան, Հեղե՛ղք ծարաւիք նախնեաց իմ՝ արեան. Դուք՝ որք զԱնակայ կորուսիք զխուժան, Դուք՝ որ տայք տեղի արդ մեր թշնամեաց։ Անկանիս՝ կծկեալ՝ ընդ հորիզոնաւ՝ Համե՛ստ վերջալոյս՝ կարմրաշուրթ ներկեալ՝ Գաղիս դու անշուշտ զերթ քնքուշ կուսան. Զի մի՛ տեսցես զքակ երկրիս մոռացեալ։ Եւ սիրտս ցաւալից, և աչքս արտասուալից 70 Պտուտին ընդ քեզ, յոր վայը և շրջիս: Ե՞րբ տեսից զքեզ ծիծաղիլ ընդ իս, Ե՞րբ տեսից՝ քեզ ինձ յայտնիլ խնդալից։ Ե՞րբ տեսցեն նեղեալ որդիք Արամեան Յաշխարհի իւրեանց լոյս խաղաղութեան։ Ե՞րբ սփոփեսցին անյոյս գերդաստանք Ի դառն հարուածոց՝ անանց, անվախճան։ Ե՞րբ ծագեսցի լոյս քո յամպս վայոց, Զոր դէմք լալագնեալք ամբառնան առ քեզ։ Ե՞րբ ելցես սրտից խոր ցաւագնելոց 80 Արև Արմենիայ՝ որ մտեր անտես։ Այլ դուք կացէ՛ք ինձ՝ դա՛շտք Հայաստանի, Քաղցր, ուր ամփոփի նախնեաց իմ փոշի։ Ես և անդ տաց զիմ քաղցրութեամբ զհոգի, Մինչ ի քիմս նոցա հոտ հետոց բուրի։

16


1 Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց Անտօն սուրբ Վեհի ընտրելոյ յազանց Ի յեռանդ տապոյ սրտի և մտաց Ձօնեսցի համբոյր ջերմ կարօտանաց։ Ի ձերոց ստիպիմ ջանից բաղձանաց Ո՞վ դուք երկրագործք պատկեր արութեանց1 Հերկել զիմ երկիր խոպան ի մտաց Եւ քաղել զհասկն իմաստից շնորհաց։ Արդ իղձ ձեր սրտի երկասիրութեանց 10 Զարթնուլ ինձ կոչէ ի խոր թմրութեանց Թափել զվաստակս քրտանց հոսանաց Եվ լնուլ զտուն իմոյս համբարաց։ Եւ դու ո՞վ քնար հոգւոյս իմ մատանց Զարթիր նարդենիս ի քնոյ մեղաց Հրճուիր յայս սեղան նորահամ խորտկաց Շարժելով զլար նոր եղանակաց։ Կարծր սառնամանիք ձմեռան էանց Բարձաւ զօրութիւն սառնապատ միգաց Ահա ի հովիտ մտաց քոյդ ծաղկանց 20 Մակաղեալ հանգչին մաքուր հօտք խաշանց։ Ահա նոր գարուն նոր հոտաբեր ծաղկանց Ի վայելչութիւն մանկական դաշտաց Յօրինող շուշանաց վարդից գեղազանց Մեղմաձայն հողմովք հնչեալ ի բարձանց։ Ընդ յորում գեղգեղեն երամք աղաւնեաց Ճախրելով յանցուկս ծառախիտ վայրեաց Փնջեալ հաւաքեն զծաղիկս շնորհաց Կապելոմ պսակ ի գլուխս իւրեանց։

1

Ի վեր անդր վասն այն նշանակեցաք զերկրագործս, իբր զի նոցին աշխատանաց նմանակերպիլ:

17


Աստանօր երգմունք զգօն սոխակաց 30

Տարածեալ հնչեն յանտառս լերանց Տալով զզուարճ նորահաս մայրեաց Յանկուցեալ զնոսա ի երգս իւրեանց։ Աստէն նոր հոսին գետք քաղցր բերմանց Վտակ առ վտակ կուտակմամբ բարեաց Որք արբուցանեն զերեսս մարգաց Առնելով զնոսա խրախարան բարեաց։ Ընդ այս դար բարելի անհաս ի մտաց Բանան բաբախմունք բանաւոր ծիծռանց Ձայնակիցք եղեալք երգոց տատրակաց

40

Հրճուին ոստոստ<մ>ամբ ի տես շուշանաց: Քաղցրագին աշունս նոր ժամանակաց Եկեալ հրաշացաւ լի պտղով բարեաց Պատրաստեալ հնձան ըստ իւր տարփանաց Ի ճմլել զողկոյզ սակս տրտմեալ անձանց։ Այս լուսին պայծառ գերագոյն փառաց Վանիչ խաւարաց մթալից մշտաց Վառեալ զգումարս պարուց աստեղաց Փայլի ի յերկինս իմաստից շնորհաց։ Զուարթ այս դրախտ լի բարեօք մրգաց,

50

Հոսէ զգետ շնորհաց զետ քառեակ դիմաց Յորում փայլփայլին ցոլմունք հրաշ ականց Որք են հազուագիւտք ամենից մտաց։ Այս հողմ քաղցրագին երկնից բարութեանց Հալածեաց զխաւար թխպագին մթաց Բողբոջեալ բուսոյց զփունջս ծաղկանց Կազմեալ զպսակ ի գլուխ իմ կապեաց։ Այս ցօղ յոյժ համեղ միշտ երկնախաղաց Տեղաց ի պարտէզ իմ անբեր մտաց Ի հասուցանել զարգասիս շնորհաց

18


60 Առ ի վայելումս մերային ազանց։ Ահա ճոխահրաշ փայլուն նոր երկին Պանծայ պերճութեամբ փայլեալ զիւր արփին Ուստի և դու իսկ անձն իմ անդստին1 Սերտ սիրով վառեալ մատիր ի զննին։ Առ քեզ հեղինակ մեղու չքոտին Արթուն հանճարեղն և իմաստնալին Տես զիա՞րդ կազմէ զխորիսխ իւր մեղրին Նկարեա՛ ի քեզ զայն նման նմին։ Ի դէպ քեզ վարկեա զմրջիւնն չնչին, 70 Հանճարով լցեալն յսզգս երկրածին Որ տայ ապացոյց գնդի մարդկային Վաստակել ջանիւ մինչ կէտ վախճանին։ Վասն այն ահա ես կապեցայ ի սմին Փոյթեռանդ ջանիւ յայս ջան թանկագին, Հարի զերգարան իմոյս նուագին Առաջի վեհիդ տէր իմ տէր անգին։ Ուստի աղերսեմ սուրբ հայր քաղցրագին, Զհակիրճ այս շնոր տկար իմ գրչին Իբրև զխորտիկ եփեալ խարուկին 80 Լիցի սրբութեանդ ճաշակ քաղցրագին։ Ցօղեա՛ յայս պարտէզ զցօղն երկնային, Առ ի բողբոջիլ զշնորհս բանին, Ի պայծառութիւն քոյոյ վեհ անձին Ո՞վ հայր պատուական բազմաց ցանկալին։ Վտակ գորովոյդ յիս հովանասցին Տալով զովացումն ծարաւ իմ սրտին Որով խնամեալ անձն իմ մեղսագին Խնդրեցից քեզ կեանս յաւէտ խնդագին։

1

Բնագրում՝ անդոստին:

19


Ողջ լեր միշտ պսակ Հայկազեան սեռին 90 Բարգաւաճ ալեօք իբրև քոյդ նախնին Ի պարծանս իմո զառամեալ սրտին, Խաչկայ Ապովեան ծառայիդ յետին։

2

18 924

20


ԽՆԴԱՄԻՏ ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵՐԱԽՏԱԳԷՏ ՀԱՅԿԱԶԻՆ ՅԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՒՐՈՑ.

Ասացեալ յԵրեւան ի 1826-ին: Առ Կոմսն Երեւանի։

1 Այն ինչ ժամ տուեալ պանդուխտ իմ կենաց՝ ելի ի հայրենիս, Թուէր ինձ մատչիլ յանլուր տեսարանս, յանծանօթ վայրիս։ Ո՛հ, ո՞ւր եմ, ասեմ, կամ ո՞ւր յառաջեմ, կամ զի՞նչ տեսանեմ, Չիցե՞մ ես արդեօք յիմում աշխարհի, վիճէի ընդ իս։ Յանցնիւր քայլափոխս միտք իմ վերանայր, ձգիւր ի զարմանս. Յանցնիւր հայեցուածս աչք իմ փոփոխէր անդ զիւր առարկայս Ոչի՛նչ երևոյթ, և ոչ բնութիւն իշխէին մեկնել, Թէ զի՞նչ իցէ այն տեսիլ նորա լուր, հանդէս նորահրաշ։ Թէև յամէն կոյս կրթեալ իմ յապուշ՝ նրբին հայէի, 10 Այլ ոչ երևիւրն սևագունդ կաճառն այն լեգեօնի։ Արհաւի՞րք են ինձ, կամ ցնո՞րք աչաց, այլ ոչ հաւաստի. Գուցէ խաբիմ ես, անդրէն ի վարանս մտեալ՝ ասէի։— Ո՞չ յերէկ աստէն խրոխտայր կռամոլն այն հարկ դեմոսին, Ո՞չ յերէկ աստէն խռիլ հարկանէր մանգաղ կռոնոսին. Չէ՞ յերէկ աստէն հնոց սպառնայր պետ Բաբիլոնին. Հի՞մ դադարեցան, զիա՞րդ չքացան յստուեր թագստին։ Սարսափ սոսկալի յանձն իմ հարկանիւր, մինչ նշմարէի, Թէ չիք ոտնառու երգոց օրհնութեանց Աստուածեան խմբի: Յերազի՞ իցեմ, ի քո՞ւն, թէ յանուրջս, ա՞յս է Հայաստան. 20 Ժպիտ ի շրթունս, տրոփ ի սրտի ի հարց մատչէի։ Ո՞ւր այն զառամեալ դէմք իմ հայրենեաց, որ կայր ի վշտի, Ո՞ւր ողբ, սուք և լաց հնոց և նորոց ի մերում գնդի. Ո՞ւր դառն արտասուք, կոծ և հառաչանք աղէխարշ ձայնի, Ո՞ սրբեաց, եբարձ, ի՞ւ փարատեցան և չեն լսելի։ Մինչդեռ վարանմամբ զայս անակնկալ դիպուած խորհէի, Յոր սիրտ իմ խռովեալ յանլոյծ խռովանս՝ կայր ի տագնապի. Եւ պատգամախօսն՝ այն կենդանագիր ձերոյ դրոշակի, Գրկեալ զՀայաստան՝ զծէր ընդ իւրև զայս հատուած բանի։ «Արի, Հայաստան, ոսկր ցամաքեալ ի հիւսսեան դաշտի, 30 Ընդ փչումն ի քեզ Մեծին Ռուսսիայ հոգւոյ կենդանի։ Յո՛տն կաց, բազմեա՛ց, դուստր տառապեալ ընդ ձայն ողջունի Մեծ ինքնակալի, ողորմած կայսեր, Նիկողայոսի»։ Այո՛ աւետեօքս յարեան և յարիցեն խամրեալ նախնիք մեր,

21


Որք որդեկորոյս և զինակորոյս հսկէին յեղեր։ Բազուկ ձեր եղեալ նոցա յենարան թիկանց խստամբեր, Որ դարուց ի դարս յանողորմ տանջանս հաշեալ կոշկոճէր։ Ճգնէր Պոմպէոս առնուլ զՀայաստան հարկանել յաւար. Ճգնէր Լուկուլէս սրոյ ճարագել կամ գերել իսպառ։ Այլ ձեր ոտնամուտ՝ զաւեր, զանապատ, զխոռոչ եւ զայր 40 Մեզ թափառելոցս արար հանգստեան տեղի և դադար։ Այն ինչ Հայաստան, և Էջմիածին ի մահիճս անցեալ՝ Ընդ Եզեկիայի դառնային յորմ անդր լքեալ և խռովեալ. Ելիք առ նոսա իբրև մարգարէն յԱստուծոյ ազդեալ՝ Կանգնել զել և էջ նոցա ընթացից արևու՝ դարձեալ։ Իբրև ծագեցաւ առաւօտդ կենաց մերոյս փրկութեան՝ Հանգեան, լռեցան ի մերոց սրտից լալիք և կական։ Ընդ տես երևմանդ կնքեաց զիւր ողբերգ Մովսէս Խորենեան, Զի յառաջ կացցեն, երգեսցեն մուզայք տանն Արարատեան։ Հարի՛ք, փշրեցիք զկուռ զօրութիւն գոռոզ վիրագաց, 50 Պարսից, Օսմանցւոց, Լազ, Հագարացւոց ժանդ բարբարոսաց։ Ածիր ընդ թևովք զերերուն որդիս Քրիստոնեայ ազգաց, Որք ի գուճս անկեալ՝ նստեալ ողբային զկորուստ անձանց։ Խաղան ամենայն քարայրք, ծերպք և ծագք դաշտաց ի վիմաց, Մինչ ի լուր հնչին ձայնք թնդանօթից և նուագարանաց։ Յաղերս ա<ն>կանին, որթ անդ ամփոփին1 նշխարք ոսկերաց, Կալ մնալ անշարժ ձերոյ տէրութեան ազգաց հզօրաց։ Ո՞ կարէ չափել զթիւ երախտեաց ձերոց անսահման, Ո՞ կարէ փակել զայսոսիկ արդիւնս ընդ չափ և սահման. Թէև փողեսցեն, կամ քարոզեսցեն գրիչq կամ մատեան 60 Այլ ի զուր տքնին, խաղան զստուերօք ձերոյ վեհութեան։ Ո՞հ, դար երջանիկ՝ որ զքեզ եգիտ ինքեան պարագլուխ. Ո՜հ, չքնաղ գարուն, ուր հոսեալ յորդէ աղբիւրդ շնորհաբուղխ։ Երթան, անցանեն, հաշին, խորտակին ամք և ժամանակք, Այլ ոչ ի մերոց սրտից անցանին ձեր քաղցր յիշատակ։ Եկեսցեն, կացցեն հերոսը Հռովմայ և Յունաստանի, Հայել, տեսանել զքեզ նոր հերոս ծագեալ յաշխարհին։ Համբարձցէ երկինք դասել ընդ աստեղս յիւրում կամարի Զձեր արութեան գործս դիւցազնական, որ յսփիւռս փայլի։ Պա՛րտ էր մեր դրոշել պայծառ ձեր անուան կոթող և արձան:

1

[անկանին]

22


70 Պա՛րտ էր մեզ ածել ձեզ թագ ի դաբնեայ ի ծագ Ոլիմպեան. Այլ մե՛րս Արարատ անդրո՛շ, անքանդակ խաչիւ տէրունեան Բարձրացոյց զտիտղոս հզորիդ մեծի յիւրում գագաթան։ Անցին, մաշեցան դարք հազարամեայք, անդ ո՛չ մերձեցան, Ո՛չ շոշափեցին ո՛չ ոք երկրածին և ո՛չ հետք մարդկան։ Անդ եկաց միայն, որ կացոյց զաշխարհ ի նոր սկզբան, Անդ կացիք և դուք որք եղէք պատճառ մերոյ փրկութեան։ Տիեզերք համայն զձեզ ծանիցեն Հայր Հայաստանի, Եւ մեք Հայկազունքս զմեզ կոչեսցուք քեզ ծառա, և որդի, Ուր և դիմեսցես, ուր և խաղասցես՝ արև՛ մեր ազգի, 80 Ի քե՛զ ուղղեսցո՛ւք զդէմս և զհոգիս իբր արևծաղկի։ Քեզ լանջակցեսցին հզօր դիւցազունք մերազնեայ նախնեաց,1 Հայկ, Արամ, Արայ, Թորգոմ, Արմենակ, Զարմայր սաստ քաջաց։ Քեզ թիկնկալցեն խնկեալ նահատակք սուրբ դամարճակաց, Վարդան, Հմայեակ, Արսէն և Խորէն՝ հոյլք առաքինեաց։ Սուրբ եղիցին մեզ կաթիլք ձեր արեան և արդար քրտանց, Որք զոհք մատուցան և պատանք եղեն անկեալ հայրենեաց։ Ուխտադի՛ր լիցի պահել Հայաստան ի ծոց իւր՝ անդարձ, Զայն անգին հատունս, որք որբոցս եղան անդ գինք փրկանաց։ Թող լուծցի՛ն մեր կեանք, բարձին մեր աւուրք կենաց ձեր՝ փոխան, 90 Ո՞վ փրկիչ մեր, տէր հայր և խնամածու, Տեսուչ և պաշտպան։ Մտցո՛ւք Հայկազունքս ընդ հորիզոնիւ արևոյդ լրման, Զի կեցցէ՛ անշարժ, անդարձ, անհոլով ամաց ձեր շրջան։

1

[քաջաց]

23


Ի ՊԱՏԻՒ ՋԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹԵԱՆ ՄԱՏՈԻՏԱՆԵՄ ԶԱՅՍ ՀՈԳԵՆՈՒԷՐ ԸՆԾԱՅՆ.

1 Ի քեզ քաղցրատես՝ զիւր աչս աշխարհի, Ցածէ Հայաստան սիրով սխրալի Ծնօղ սնուցիչ մայր քո Այրարատ, Ձեզ առընծայէ1 զտոհմ Պայազատ։ Սոյն ստուերակերպ կեանք անուասարաս Լռի վայրկեան մի անհետ և անհաս, Իսկ Ձերոց բարեաց և աւուրց տարազ, Է անմահ դիտակ եկելոց յապայս։ Ամաց քոյդ խօսուն վերելք2 տարակա 10 Անջինջ հայելի՝ մերոց սքանչանայ Ոչ ի Ձեր օգուտ՝ միայն բարձրացեալ, Որքան Հայրեն<ե>աց՝ մնա՛յ և մնա՛յ։— Հանուրց մերազնեաց՝ լեզուք զձէնջ միշտ գոհ Հորդեն զփառացի գովեստից շնորհ, Որոց գովերգանք բանից բարեխոհ3 Տայ ինքեանց լինել ձեզ յար անձնազոհ։4 . . . . . . . . ……………………… Այո զօրասցին՝ սերունդք Արամայ Որք ձեօք խնամին՝ անվարձ յարակայ, Որում յաղթական՝ պսակ անվախճան 20 Վերինն այն հանդէս5 յաւէտ կա՛յ մնայ։ Կարկառեա զաջ քո Մեծդ Իսահակ Երկրորդդ յայս դարուս՝ նախնոյն նմանակ, Առեալ զայս ընծայ՝ հոգւով գոհունակ6 Ընկալ և զիս քեզ իբրև քոյդ զաւակ։7

1

[ահա ընձեռնէ] [չուանք] 3 Որոց [մշտագոհ բանից գովերգանք] 4 [Տայ նոցա գնել և զկեանս ձեզ ի զոհ] 5 [անվէրջ] 6 [Զոր մատուցանեմ հովւով գոհունակ] 7 [անպանդուխտ քոյդ որդւոց] 2

24


1 Անդրիական կենաց արձան կանգնեցար, Կէտ և միջոց շնորհիւ բարեաց հրաշացար Գոյ թուել զաստեղս, չի՛ք թուել զբարիս քո մեզ կար Զոր դուդ ետուր երկամբք քոչին անաչառ։ Թէ առժամեայ գործ ինչ համեստ աւելի, Քան զհազար դարըս կենաց է յարգի, Չիք քեզ ապա պտուղ շրթանց ապա գովանի, Բաւ և կարօղ հիւսել ըստ քոյդ արժանի։ Քոյդ համբաւոյ բուռն բոմբիւն հրաշագոյն, 10 Սթափ սրտի արտահնչի անհանգոյն,

Քաջք ընդ գրչի անուանդ քում բարեբան, Քեզ ստացար զտիեզերս իսկ համբուն։ Թէ քեզ յղասցուք մեք ի սրտէ գոհութիւն, Ընդէ՞ր բաւիմք քոյդ երախտեացդ արժանւոյն Բարիք անչափ հորդեալ ի քեն տիրագոյն, Վերածնանին զվաճառ շահուց սուրբ հոգւոյն։ Կենդանածնեալ ահա քաջիդ զայս վերտառ, Հաստեն ի կեանս քեզ շունչ գովչաց հրաշաբար, Ո՛չ գետնաւոր ինչ սևակաւ մրաշար, 20 Այլ կենդանի տողիւք գծեալ ոսկեշար։ Շուք գովութեան քեզ առձօնեմ դաբնենի, Ե՛լ կա՛ց առ մեզ լեառնդ Մասիս պանծալի Յորմէ Գեղարդն հռօմուլոսի հովանի Եղև բոլոր Հայաստանեայցս յիրաւի։ Ի շնորահրաշ առաւօտուս յարշալոյս, Արկեալ զքև լօդիկ շքոյ շնորհալոյս, Կոթող անուանդ Հայաստանի յամեն կոյս, Արձանագրի յաւէտ շնորհիւ ընդաբոյս։— Ի շար հիւսոյ քեզ կամարի մահարձան, 30 Յարևելից ընդ արևմուտս երևան, 25


Զմէ այլ պարծի ծիրանազարդն Յունաստան, Ոյր չնաշխարհիկն աստ գեղգեղի Հայաստան։—

Զի՞ կաս անմռունչ քաղաքդ դու պանծալի, Զի՞ ո՛չ հայիս ի նոր քաղաքդ հրաշալի, Գանձ Հայկազն ոչ սա կորուսեալն վաղեմնի, Նորանշան ահա՛ ի քեզ գտանի։— Ո՞ւր քո որդիք անսաստք անկիրթք ամեհի, Որք թարթափին երեկ յաղբիւս խոզենի, Ե՛կ տես հայեա՛ց զոյգ ընդ լուսոյ արեգի՝ 40 Որոտընդոստ ի գեր ճեմեն սխրալի։ Նորազուարճ հանդէս տօնիս փրկչական, Այսօր ընդ աստեղն զուարթունք տան նշան։ Ել շնչեաց ահա՛ Որ էնն անվախճան, Իսկապէս լինել գլուխ և վէմ անկեան։— Րամք հոգեղինաց այսօր ընդ մարդկան, Տօնեն հրաշափառ զտօն ծննդեան Սուրբ կոյսն Մարիամ կաթամբ կուսական, Առեալ ի գիրկս իւր պատուէ զնոր արքայն։— Եւ մեք ընդ նոսա ձայնիւ միաբան, 50 Մաղթեմք քեզ զկեանս միշտ և յաւիտեան։

Սովաւ բարձրասցի բազուկ քո ընտրեալ Սուր սրտի չարաց յավէրժ պանծացեալ։ Նախկին քոց քրտանց տօն այսօր հնչէ, Զերամ քոց ձագուց ի զենին կոչէ, Առ որ բոլորեալ կամք մեք ի սրտէ, Լեալ շնորհակալու քոց բարութենէ։ Ահա՛ մեք գառինքս մերովք իսկ հովուովք, Առ քեզ հովուապետդ ճեպիմք թախծանօք, Օրհնեա՛ զմեզ հա՛յր սուրբ րոտեմք անձկանօք, 60 Ի մեզ ակնարկեալ քաղց բադին աչօք։

26


Սիրելի լիցի խնամել քո զմեզ Եւ մեր թիկնածել մաղթանօք ընդ քեզ. Որով և լիցի անփուտ քոյդ շնորհիւ, Ի վեր ճեմել մեզ ի բարեաց հանդէս։

27


ԴՐՈՒԱՏ ԱՌ ՍՈԻՐԲ ՄԱՅՐ ԱԹՈՌՆ ՄԵՐ ԷՋՄԻԱԾԻՆ. 1 Անապական ի սիրտ երկրի կառուցար դու երկնանման. Աստեղատիպ վիմափորեալ սքանչելիդ սուրբ խորան. Ի քոյդ լրումն ձայնք ի բարձանց սրբոց տառից փողեցան, Անճառելեօք ի մեր այս դար ահա՛ ցուցան յանդիման։— Բուրվառ սիրոյ անպարտ արեան էին բողոք քոյդ սեղան Սուրբ որջակէզ երկրորդս Աբէլ հեղ ի դաշտին թորգոմեան Վէմ հաւատոյ վայր ընտրութեան որով վեհին բնակարան Հիմամբք և դրամբք յականց վանեայ զքեզ հաստեաց պատուական։ Գործավարօք՝ յաւուրց դարուց յետոյ և յառաջ մինչև ցայն 10 Յորժամ կաթեաց շողն լուսոյ կամարանման հրաշանման, Հարալ խնջոյ անղրանկական յանապատէ փրկութեան Ձայն բարբառոյ մեզ աւետեալ ըստ Եսայեան գուշակման։ Դրախտ ցանկալի աստուածատունկ վերապատուեալ անսահման Գեր քան զադին՝ փառօք փայլեալ արարատեանըս կողման. Գովեալ փրկչին՝ մաքուր տեղի՝ դու սրբութիւն սրբութեան, Մեք արժանի՝ որով գտաք՝ անմահ գառինըն զննման։ Երկամոլացն ճոխ ճռնչիւն, ճոճէր զերկիրրս համայն, Կից համակից՝ կցորդելով՝ խառնումն երկու՝ պատուական Գերօրինակ՝ անօրինակ՝ անդ էր տեսիլ՝ հրաշազան 20 Միոյն յերկուսն՝ երկոցունցն ի մին՝ սատար լինիլ քում հիման։ Զարմանակերտ զարմանասքանչ զքեզ տեղիդ սուրբ իջման Եօթնապատկեաց՝ բազում մասամբ՝ քան զվերնատանն զայն խորան Զի անդ միայն առաքելոցն էր շնորհալի խրախճացան, Այլ այս բոլոր՝ տանն Արամայ յերկնից պարգև անսահման։ Էին առ քեզ շարժեալ ի կիրս կարօտանաբ փափագման. Ի գեղ մաքուր ի զարդ ընտիր փորեաց զտիպդ տիրական Զերկրորդս Նոյ ճարտարապետ՝ զերկրորդդ ազգիս մեզ տապան Ի մի պահու ի մի վայրկեան ետ տանս Հայոց պահապան։

28


Ընդ քառակողմն ի քեզ յորդեալ զքառառաջս փրկական, 30 Զդալարիդ ոռոգելով զվայրդ քո հանգստեան, Յորմէ ուղէշք ամբարձուղէշք՝ յամուլ ծոցոյդ սուրբ իջման, Վարսաւորեալք ընդ տիեզերս ըստ բարբառոյ Եսայեան։ Թանձրակամարն գետից երկնի է տակաւին զարմացման Էին աջով զմիայնդ աշխարհ տես անելով ստեղծական, Ոտնեա՛ շքեղդ՝ ոտնեա՛ ընդ քև զտառատոկք ծիրանեան Զի մի հայացք քոյդ տեսութեան էին է ևս ցանկական։ Ժառանգաւոր երկրին կենաց նոր դուդ եղեր Հայաստան, Երկրորդ որդիդ Իսրայէլի ըստ վերնային տեսչութեան։ Ելցէ աստէն անոյշն Արամ, ելցէ և Հայկ նախնին Հայր, 40 Կալ վայելել զմեղր ընդ կաթին՝ որ դեղ կենաց փրկութեան։

Ի նոր պարտէզ քո սուրբ ծոցոյ մեզ որթ սորեկ օրհնութեան Բարձօղ մեղաց և անիծից ձեռամբ հաստչին մեզ տուաւ Կրկնակրելին ցանկազարդեալ հրաշապայծառ զքոյդ կայան, Որ կայ մնայ այժմ և ապայ ախտից չարին յախթական։ Լուր լսելի լինէր արդին երկրաւորացն բազմութեան Ովսաննայիւք հոգեղինօք անուանդ քում երգաբան Ոմն ի քարոզ, ոմն յաւետիս փութայր ճեպէր տալ մարդկան Ճարտարաձիգ ճառագայթին հայիլ հոգւով հեզութեան։ Խորին խորհուրդ այս մեծահրաշ արարչադիր և սահման, 50 Յաջ և յահեակ քո արտադրեալ եօթնեակ տեղեաց սրբարան, Յոր լրապէսն յեղանի սարսափելի Հօրըն բան, Որ ըստ մեղաց մերոց անհուն տալ զմուրհակ թողութեան։ Ծաղիկ ծոցոյ քո խնկենի ըստ իմաստնոյն առածեան, Ողջագուրեաց յանուշ իւր հոտ զտիեզերս ամենայն, Տինա և զքեզ քոյով ուխտիւք բոլորովին միաբան Եդ յստորին կողմն աշխարհիս մեզ սիւն լուսոյ արամեան։ Կենդանարար կենաց պարգև կառուցաւ քոյդ աւազան, Յորում անդեայքըս Լաբանու գեղագունիմք նորանշան Մուտք մեր ի սմա սևազգեստեալ է տիպ հնդկաց արաբեան 60 Ելք մեր ազնիւ բոսորատիպ ըստ բարբառոյ Եսայեան։ 29


Հոյլք երամից հոգեղինաց քև պարառեալ միաբան Զնոր նուագ մարգարէին բարբառէին համաբան, Այսօր է օր՝ զոր արար տէր մեզ հոգեզուարթ խնդութեան Եկայք զտօն տանն Արամայ կատարեսցուք միաբան։ Ձմեռն էանց գարունդ ազնիլ էանց և անց փոշանման, Ի բռնել քո ի տիրել քո ամենիշխան ինքնիշխան, Ուստի ահա հոգւոյս քնար շարժեալ սիրով ի սէր քո, Երբ առաւօտդ իմոյս կենաց ելեր փառօք ի փառս քո։ Ղողեաց յանտառս յորջ իւր հաղբից բանսարկուն չար և դաժան 70 Յէին բախել ուռամբ ոսկեայ զխաւարին շար իշխան, 0 Ընդէր մխեն մտաց գործիք թէ որպէս էր տեսիլն այն, Յոր գունդագունդ սասանեց ալ սանդարամետն անդնդեան։ Ճրագ ճշմարիտ օրհնաբանեալ յաշտանակի սրբութեան, Եդա՛ր ի լոյս կենաց յաջոյն խաւարելոցս փրկութեան Ընդէ՞ր գրուանք խաւարայարկ ամբարձցին միւս քեզ խափան Ուր մատն Էին է կառավար հզօր բազկաւ զօրութեանց Մածեալդ լեառն, ըստ մարգարէին և մարգարիտ տէրունեան, Ի բով սիրոյ ի փորձ յուսոյ մաքրազարդեալ սուրբ խորան, Դուք զի՞նչ կարծէք լերինք հպարտք առբերելով շաղփաղփ բան։ 80 Սա՝ որ կնքաւ տեառն Աստուծոյ հաստատեցալ անսասան։ Յաջ և յահեակ են տարածեալ գմբէթք ահեղ խաչանման, Յարմար ձևով, մաքրաքանդակք ի ցոյց փառաց արամեան Մի աղաւնի, մի կատարեալ է սա միայն ցանկալի, Ոչ գոյ որում արատ ինչ բիծ ըստ երգողին առածեան։ Նարդոսատիպ ներ կենցաղոյս նկարագրեալ սուրբ նշան, Առ որ լրումն է համայնից փափագողացս փրկութեան, Ե՛լ ոտնեա՛ զծիրանիս հեթանոսաց վաղեմնեան, Որ ցիր ցնորիցեն առ աչօք տեսանողիդ զամենայն։

30


ԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՐԻՆ ԲԱՐՁՐ ՍՐԲԱԶՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ԿԱՐԱՊԵՏԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՒ ՏԱՅՈՑ։

Սրբազնագո՛յն Հովուապետ Գթածագոյն տէր։

1 Շռի՛նչ հողմաձայն են երգք գովութեանց, Որք Քեզն ձայնեցան ի խուռն ամբոխից, Անդ միայն յագուդ հետաքննին աչաց Էր նոր տեսութիւն հիւրոցդ եկամտից։ Եւ ձայն աւետեաց սպասհարկու դպրաց Առ Քո ոտնամուտ շնորհաբեր առ մեզ՝ Չէ՛ր անկեղծ սրտից, շարժառիթ բարեաց, Այլ հարկի պտուղ՝ վերընծայեալ Քեզ։ Կուտեսցին զմիմեամբք ջանիւք անդադար, 10 Որք շքոյ միայն են ստրուկ արբանեակք։ Ի կեղծեալ յօդիսն զանձանց իւրեանց փառս Գաղեալ, ի շնորհուկս Քե՛զ լիցին հպատակք։ Այլ՝ սիրտք ուղղադատք Քոյ և ազգային Բարեաց խանդակաթ՝ ի համեստ լռութեան Յերկինս ուղղեալ զմաղթանս ջերմին՝ Հայցեն՝ լինել Քեզ պատուար փրկութեան: Պատուար փրկութեան ազգին վշտահար. Տեսուչ և պաշտպան անյոյս զաւակաց, Յորոց երկամբեր թիկունս նեղսահար 20 Բեռնեալ՝ ճնշէ ձեռն ժանդ ժամանակաց։ Զաղցաւորն՝ ես ո՛չ ցանկամ Քեզ ուղի, Որոյ նպատակն առ դուրս տապանաց. Հեղձուցեալ, ցնդեալ զբիւր բաղձանս սրտի, Ընդ փոշիս գրէ զշուք սնոտի փառաց:

31


Անմահից պատկեր, պսակ Քո դարու Հայցեմ լինել Քեզ՝ Հովիւ քաջաջան. Թողուլ յանմոռաց սիրտս շնորհակալու, Ազգաշեն ճգանց՝ անջինջ աստ դարձան։ Մարդասէր սրտիդ Քում ձայն նեղելոց 30 Լիցի զգալի յաւէտ բան զնոցայն, Որք անկուշտ ըղձից, անձնյագուրդ շահուց Զոհեն անպատկառ զփառս ազգին համայն: Ոչ ճարտարարուեստ լեզուին սեթևեթ Բառնայ ի բարձունս զերկս առաքինեաց, Այլ վերնոյն՝ սրտից գոհունակ՝ և եթ Են հաճոյ միայն՝ աղերսք մաղթանաց: Աստ կարօտելոց աչք բարեօք լցեալ՝ Եւ որբոց լռեալ լալիք դառնաղէտ. Քեզ բոլորապտուղ՝ սրտից սփոփեալ՝ 40 Խնկեսցեն ուղերձք վայրն յերանավէտ։ Անդէն փեսային ելեալ ընդ առաջ Որդւովք՝ զորս Քոյ ձեռք նմա յանձնեսցեն, Կապեսցէ ի գլուխ Քոյ՝ պսակ փառաց, Յորմէ աշխարհիս բռունք զուրկ կացցեն: Օրհնեսցին նորա սուրբ կամք գթառատ՝ Որ ընդ վիշտս ազգին խնամօք գթացեալ1 Ընտրեաց զՔեզ՝ լինիլ Հայր՝ երախտապարտ Զնորայն համօրէն զորդիս որբացեալ։

1

[ցավ] <ացեալ>

32


 1 Յարգոյ տեսոյդ՝ յինէն անջատ յայս միջոց, Հարկեն տողել զայս քանի մի տառ ողբոց, Որով սրտիս՝ գե՛թ մատուսցի ինչ սփոփ, Որ ղրկեցայ՝ յազնի դեղոյդ՝ սիրաբորբ ... 1 չիցէր ինձ՝ երբէք զձեզ՝ տեսանել Զի մի յայս վիշտ՝ արդիս անդեղ տատանել, Արդ՝ ո՞վ զխիղճն յայս կապանաց՝ որ անել, Ողորմութեան՝ սիրով ելցէ արդ հանեալ։ Յաշխարքով պատմեն՝ այս լայնամէջ՝ անցք ուղի, 10 Զիա՞րդ արտօսր՝ ես ընդ ուղխըս հոսեցի, Ընդ քայլափոխս՝ և ոչ դատարկ՝ անցի մի, Թէ ոչ ախո՞վ և հառաշմամբ՝ դառն սրտի։ Եկ ինձ յայցել՝ քաղցրիկ անունդ՝ դու արսին Երկրորդ սնուցիչ իմոյս հոգւոյ՝ յայս մասին Թէ ոչ բաւիս՝ անձամբ դիմել՝ առանձին Գէթ լոկ խոկմանց՝ թռիչք ձերին բաւեսցին։ Փառք են հոգւոյն՝ յիշել զանունդ՝ անուանի, Յոսեփ աներբ՝ արձան սիրոյ՝ մեծայարգի. Որոյ վսեմ գագաթ և գլուխ գթասցի 29 Զիս զԳրիքորս ոտ ընդունիլ յիւր մարմնի։

1

մեկ <անընթ.>

33


ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕ <ՏԵԱՆ>

1 Սիրոյ քո հուր մտեալ հոգիս իմ մաշէ Յամենայն ժամ եռանդութեամբ տոչորէ Ո՞ւր արդեօք կաս ով նազելիդ ի սրտէ Զի տեսլեամբ քո դադարիցեմ յայրմանէ։ Պասքեալ հոգւով յար տենչանօք փափագիմ, Կարօտութեամբ սիրոյ քոյին միշտ հաշիմ. Ոչ գիտեմ, ո՞ւր զնազելիդ գտանիմ, Յորմէ առից զիղձ տենչանաց սրտի իմ։ Իբրև զյիմար՝ խելայեղեալ՝ դեգերիմ, 10 Հանապազօր տառապանօք շրջշրջիմ Եւ թէ ո՞ւր՝ ես տեղեկութիւն ոչ ունիմ, Առ որ գտից ես զհանգիստ ի կեանս իմ։ Ի դուռն մահու մերձեալ ահա տեսանիմ, Գերեալ սիրովդ այսր անդր՝ անկանիմ, Խաչատուրս ցաւօք սիրոյդ տատանիմ, Զի գէթ տացես դու մխիթար սրտի իմ։

34


ԴԱՐՁԵԱԼ Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕՏԵԱՆԻՆ

1 Սուր սայրասլաք կարօտանացըս հոգւոյս Նետահարեալ խարշէ զսիրտ եղկելւոյս, Զիա՞րդ թողէր զիս տառապեալ և անյոյս։ Որ երերիմ հիւծեալ անձամբ յամէն կոյս։ Զանի տեսի զիս առ ի քէն անջատեալ, Իբր ի հինից անձն իմ եղև խորտակեալ Արդ ոչ ի քէն և ոչ յայլոց այցելեալ: Մնամ դեղոյ և դարմանի կարօտեալ։ Իբր ի մամուլս դնիմ իսպառ ցաւալի, 10 Ո՛չ ոք տեսի ինձ խրատատու ի բարի, Փակամբք դրանց քոյդ փակեցան սէր սըրտի։ Տիւք ևս եղէն ինձ խաւարինք գիշերի։ Արդ այսքանեօք գեղոյդ կարօտ մնացի, Զունկն իմ եդեալ ի ձայն հետոց քոյդ շաւղի, Խաչատուրս մերձ եմ ահա մեռանիլ։ Ա՛րի ե՛կ տես գոնեա՛ զմահս սիրելի։

35


ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ՍԻՐԵԼԻՈՅ Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕ<ՏԵԱՆԻՆ>

1 Ձայն քո առ իս էհաս իրբու ի խորոց, Ո՞վ քաղցրաձայն ազդու քնար դու երգոց, Զարթեայ ի վեր՝ ոհ խանդակաթս քոյդ հետոց, Լսել զողջոյն և տալ զաղերս զիմ խնդրոց։ Թէ երազովք ես զայն գրեմ իբրու զուր Ո՛չ թուլատրէ՝ զիս առ կալեալն՝ սիրոյդ հուր։ Իսկ թէ արդար իրաւացի, բայց արդ ո՞ւր, Զի մաշեցայ և ոչ գտի զքոյդ ո՛ւր։ Բոլոր զգոյս իմ մարմնական՝ թէ ցրուես, 10 Տեղի առողջ՝ վայրի դալար՝ ոչ գըտցես, Թէ ոչ ստեն՝ աչք իմ մարմնոյ առ երես, Դու զտիւն՝ ևս ինձ խաւարի՝ ցուցանես։ Անցեր գնացեր՝ ընդ տապ սրտիս տագնապով, Հետիւք սիրոյդ մտացըս խել ցնդելով. Դարձի՛ր առ իս, մատի՛ր առ իս գեթ առ մի, Դարմանելով՝ զԽաչատուրիս զվըրդով։

36


ՏԱՂ Ի ԳՈՅՆ ՀՐՈՎ ՍԻՐՈՅԻՆ

1 Մշտահարուստ ծով գիտութեան, Բնութեան անհաս՝ անզննական, Հե՛ղ և ի մեզ զբարեացդ ծորան։ Ո՛վ ամենից տուիչ բարեաց։ Ո՞վ դու գարունըդ հոգևոր, Որով ստեղնին ձիրք երկնաւոր։ Շնորհիւդ ի մեզ լե՛ր բեղմնաւոր, Ո՛վ ամենից տուիչ բարեաց։ Ճրագ մաքուր՝ լուսապայծառ, 10 Տխուր հոգւոց դու լույս և ճար, Արա զհոգիս իմ մշտավառ։ Ո՛վ ամենից տուիչ բարեաց։ Գանձ բաղձայի գերադրական, Որ միշտ լնուս զպէտս մարդկան։ Խաչուկ խղճոյս լեր օգնական, Ո՞վ ամենից տուիչ բարեաց։

37


ՏԱՂ ԱՌ ՄԱՅՐՆ ԱՄԷՆՕՐՀՆԵԱԼ ԴԱՐՁԵԱԼ Ի ԳՈՅՆ ՀՐՈՎ

1 Ի գրել իմում, զայս սկզբան, Առ Տիրուհիդ մայր սրբութեան. Լե՛ր բարեխօս և հոգւոյս փըրկան, Ով անբիծ կոյս անապական։ Յօդել զխօսս իմ ո՛չ բաւեմ, Մինչ զանհաս գոլդ մտածեմ. Այլ ի քո հեզ խոնարհ հոգի Յադերս հաճիլ իմ վկայեմ։ Ով մարգարիտ անձրևածին 10 Որ ցօղեցար՝ յամպոյն վերին. Մի՛ սուրբ կամաց խոց մի՛ խոտին, Մասունք իմոց խնդրոց լիցին։ Արդ՝ յայս լիցին բանիս վախճան. Խղճոյս կարօտ շնորհիդ լըրման. Փցուկ Խաչիկ տոմհ Ապովեան Որ դնիմ համակ ի տկարութեան։

38


ՏԱՂ ԱՆՈՅՇ Ի ՎԵՐԱՅ ՍԻՐԵԼԻՈՅ ԴԱՐՁԵԱԼ Ի ԳՈՅՆ ՀՐՈՎ

1 Սիրոյդ նշմար, ով նազելի, Կայ մշտավառ՝ յիմում սրրտի Որով թագունք՝ քո ինձ յայտնի։ Զորս հիշելով՝ այրիմ աւաղ։ Ծանրաբեռնին՝ զիս տագնապէ, Թառաչք հոգւոյս ի խոր սըրտէ, Անդեղ փղձկանս ինձ ի քէնէ. Զորս յիշելով՝ այրիմ աւաղ։ Արդ՝ ջինջ աղբիւր՝ քոյդ տեսութեան, 10 Թողու զծարաւս իմ անբուժան, Զիս ո՞ գտիր զովացական։ Զայսհ յիշելով այրիմ աւաղ։ Աչքս յարտասուս հիւծեալ նըստին. Անցից ելից քոյդ կարօտին, Խաչատրոյս փափագելին Կորեաւ աւա՜ղ, գոչեմ աւա՜ղ։

39


ՏԱՂ ՈՒՐԱԽՈԻԹԵԱՆ Ի ԳՈՅՆ ՊԱՅԾԱՌ <ՈԻԹԵԱՆ> 1 Զի՞ վայելուչ՝ կամ զի՞ բարի, Մէծ է օրս այս՝ և զուարճալի, Ի սիրախումբ՝ յայս հանդիսի. Խնդալ պա՛րտ է և զուարճանալ: Քաղցրիկ հրաւէր՝ անոյշ եղբարց, Տա փոխատրել՝ զսէր միմեանց, Ի սուրբ րախանս սմին բարեաց Խնդալ պա՛րտ է և զուարճանալ: Ի կէտ կոչմանս յայս բարեխոհ, 10 Դիցուք միմեանց զկեանս ի զոհ, Եւ ի վայել՝ զայս գերաշնորհ, Խնդալ պա՛րտ է և զուարճանալ: Գծօղ գրոյս այսր տառի, Խաչատրոյ համբակ դպրի, Արդ սոյն սիրոյ լեալ արժանի, Խնդալ պա՛րտ է և զուարճանալ:

40


ՏԱՂ Ի ԳՈՅՆ Ի ՍԷՐ ՔՈ ՆԱԶԵԼԻՈՅՆ։

1 Բաւ է ինձ՝ սուգ սրտիս՝ առ քեզ սիրելիդ՝ յաւէտ բաղձալի Ի լալոյ՝ մաշեցան աչք սիրականիդ զքեզ խնդրողիդ, Յիշատակ՝ քո եղև՝ ինձ մահու առիթ կենաց դրաւիչ Արդ լիցին այս վերջինք՝ ընդ քեզ ցանկալիդ անգին նազելիդ, Արի՛ դու մի հեղգար առ իս վշտալի՝ մինչ եմ կենդանի. Ի չաղիս հրդեհեալ՝ զքեզ խնդրէի՝ զսէրդ յիշէի Անսփոփ՝ վարանմամբ՝ քո հետ շրջէի աւաղ գոչէի, Ընդ կսկիծ մոռացմանդ ընդ քեզ կորուսի գանձն իմ եղկելի. Կաթելեօք՝ արտասուաց՝ անդուլ հսկեցի՝ սէր պատուելի 10 Արի՛ դու մի հեղգար առ իս վշտալի՝ մինչ եմ կենդանի. Ի մորմոք տխրութեան միշտ ալեկոծիմ համակ տատանիմ , Ի հողմոյ հեծութեան անյոյս տարբերիմ՝ սուզիլ մերձանիմ, Ոչ լինի լսելի՝ զոր ինչ բարբառիմ և զոր սքանիմ, Ո՞վ խղճոյս՝ ձեռնտու՝ քեզ եթ կարօտիմ օգնել փափագիմ. Արի դու մի հեղգար <առ իս վշտալի մինչ եմ կենդանի>: Առ քեզ միշտ՝ կանխելով եռանդեամբ՝ սրտի՝ սէր իմ սխրալի, Մեռանիլ վասն քո, ընդ քեզ ուխտեցի՝ ո՞վ իմ անձկալի Ի փայլուն գեղ հոգւոյդ իցէ՞ յաւելցի հայել քոյդ գերի, Խաչատուր՝ անուն իմ, դարձեալ յիշեցի զի մի մոռասցի, 20 Արի դու մի հեղգար՝ առ իս վշտալի, մինչ եմ կենդանի։

41


ՏԱՂ՝ ՅՈՐԴՈՐԻՉՔ ԱՆՁԻՆ Ի ԳՈՅՆ Ո՞Վ ՍԷՐ 1 Զարթի՛ր դու խորազգած հոգի Զի՞ է ցարդ՝ խորդաս ի մահճի, Ահա՛ անդ խաւար գիշերի Անցո և դու զքունն չարի։ Զի լռին՝ է այս երևակ, Զի շնորհէ՝ զմահու գուշակ, Յոր դնիմք՝ իբրու յանբընակ, Չարեօք լի՝ ի բարեաց դատարկ։ Ո՞հ խոսից՝ թռչնոց երամից, 10 Որք կալեալ զդայլայլիկ ձայնից, Ի խրատ՝ յիմարաց կուրից, Արևուն ի տես խնդալից։ Ահա ծագ նոր առաւօտու, Զծերպս, զխորշս առնէ լուսատու, Անցանի և ոչ կեայ հաստու Ով Խաչիկ ի միտ առ զայս դու:

42


ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԿՐԻՑ ԻՆՉ ՀՈԳԻՈՅ Ի ԳՈՅՆ ՏԵՍ ՔՈՅ 1 Զիմ աղետից՝ զկարգ անցեալ գոչեմ ողբամ ո՛հ աւաղ, Ի դառնամուխ նետէ հարեալ՝ աղաղակեմ ո՞հ աւաղ, Թէ ընթանամ և թէ դառնամ միշտ գլորիմ ոհ աւաղ. Արդ՝ ո՞ւր կառից զե՛լս հաստատուն անկանգնելոյս ոհ <աւաղ>։ Ո՞հ կապանօք անցաւորիս՝ զուգակցորդեալ անբաժան, Ինձ գոգելով զցիրս սորին՝ կարծեմ լինիլ՝ անսասան, Բայց ու քթթել և ոչ ական գտանեմ թափուր և ունայն, Թողում ասել՝ զևսն, զկնի, որ լսողաց չէ՛ արժան։ Բացցին շրթունք առ ի ծիծաղ՝ բայց ո՞ւր ահռելին այն ատեան, 10 Ուր կարկառին՝ ելք ընթացից ահ առ ընդ ահ յայլ կայան Եկ ի հանդէս աչք գողունի տարփացելոյդ տեսարան, Տես քանի միք՝ անդէն հրոսեն խլել զքոյդ տեսարան։ Զի հանգանակ՝ անդ փոխարին՝ յարբանեկաց աշխարհին, Մինչ չու առնեմք ծանոթանալ՝ անտես օտար աշխարհին, Արդ մի յուսար անմիտ Խաչիկ, զի չիք նպաստ յայն կենին, Քեզ սիրահարք այս աշխարհին քո կապտեալ յանձնէդ՝ բաց մեկնին:

43


ՏԱՂ Ի ԳՈՅՆ Ի ՔՈՑ ԲԱՐԵԱՑԻՆ:

1 Խորշոմեցան՝ աչք իմ յըստէպ՝ հայելոյ սէր իմ հայ<ելոյ> Ուստի եկի՝ անգէն անթարթ՝ հայելոյ՝ սէր իմ հայե<լոյ> Ո՞հ կորեալ հոգիս՝ հառաչանօք յիշելոյ սէր իմ յիշե<լոյ> Զսէրդ ազնիւ՝ յոր կապեցայ գերիս քոյ, սէր իմ գե<րիս քոյ> Արփի սփոփիչ վիրաց քոյոյ սիրելւոյ, սէր իմ սիրե<լւոյ> Հայր Յարութիւն չքնաղ անուն իմ հոգւոյ, սէր իմ իմ<հոգւոյ> Արդ ոչ ջնջոց անձեռոցկաց բաւանան սէր իմ բա<ւանան> Բառնալ զարտօսր իմ զոր հսկեմ ծովանման սէր իմ ծո<վանման> Ոհ՝ սուք գիշերի՝ տագնապաւոր է իմ այն, սէր իմ է <իմ այն> 10 Զի ծանօթիդ՝ եմ անծանօթ բացական, սէր իմ բա <ցական> Չզնին ընթաց կենաց իմոց նուազին սէր իմ նու <աղին> Մինչ սիրելւոյդ տես և հայեացք պակասին սէր իմ <պակասին> Ո՛չ ժամանեն՝ ձայնք եղգական՝ որբ հնչին, սէր իմ որք <հնչին> Զի գիտեսցես ի մեծ սուգս է սիրելին, սէր իմ։ Աւա՞ղ սրտիս՝ զառամելոյ այս ցաւօք, սէր իմ Որ բացադնիմ ի ցանկալւոյդ տարածանօք սէր իմ Ոհ՝ ոչինչ հանգիստ են հանգուցիկ յայս վայոց սէր իմ. Որով կոծեմ անզուսպ աչօք զիմ մորմոք, սէր իմ։ Տեսի՞ց արդեօք զտգեղն իմ խուց՝ զմենարանն, սէր իմ, 20 Յոր քաղցրանայր՝ անձն իմ ձեօք անսասան, սէր իմ, Ոհ և կամ զպար սուրբ ընկերացս մերձական, սէր իմ, Որովք անմահ՝ կարծիւր կեանքն իմ մահական՝ սէր իմ. Ո՞հ երբ լինի լսել զհնչիւն զեփիւռիդ՝ սէր իմ Եւ կամ զձայն երգոց ազնիւ տատրակիդ սէր իմ, Ասել միոյն՝ ածել զկարգ՝ սեղանիդ, սէր իմ, Եւ միւսոյն խրախել զքեզ իմ ցանկալիդ, սէր իմ։ Իսեմ զկարգ զիմ աղետից՝ յայս պայման, սէր իմ, Թէ ո՛չ տեսից զքեզ ո՛չ գտից ինձ դարման, սէր իմ, Ո՞հ անդ լուծանեմ, զվիշտ սրտի՛ս անբաժան, սէր իմ. 30 Երբ նկարին՝ ինձ դէմք ձերին հրաշական, սէր իմ։ 44


Րոտեմ սիրով՝ ունել զիս միշտ անմոռաց, սէր իմ, Որ անսփոփ եմ յամենից սիրելեաց, սէր իմ, Խաչուկ խղճոյս, որ եմ ի ձէնջ տարակաց, սէր իմ, Մի տալ սրտիս քոյդ լռութեամբ՝ լռակեաց սէր իմ։

45


ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈԻԹԻԻՆ

1 Քանի՞ անմիտ՝ միտք գահավեժ ի քոյդ բռանց յանդունդս սուզան, Մինչ ուսուցեալ՝ ակնահայեաց՝ զքեզ նշմարել յանդգնեցան. Ո՞վ մերձաւոր՝ անհունորեն չե՞ս դու միշտ ինձ՝ յակն յանդիման. Ո՞ւր ցնդի՝ ապուշ թշուառն ուղղեալ ի խորս՝ կորստեան: Մի՞թէ երկնից այն վառարան՝ չեն հայելի քոյդ տեսութեան. Ուր շնորհածիւր՝ կենդանագծի՝ պատկեր Քոյոյ Աստուածութեան. Իսկ ո՞ւր ցնորի որդն չքոտի՝ խնդրել զՔեզ՝ որ անխնդիր Ամենուրեք՝ ամենատեղ՝ կաս առ աչօք՝ ի ներկայութեան։ Ո՛չ ամենայն էակք՝ զՔէն՝ պատմեն յիւրեանց յերգ անդադար, 10 Թէ ո՞րքան մեծ՝ փառաց քոց չափ՝ ձգի անեզր, անկետ, անճառ. Այլ ուր ափշի՝ կոյր հողածինն ո՛չ պարուրե ընդ հայեցիւք, Ո՛չ տեսանե՝ զՔոյդ ոգի՝ շարժուն խօսուն ի համայն բնութեան։ Յայս խեղդ անլոյծ՝ կաշկանդեցաւ բելիարայն՝ մրջոտ հոգի. Որ յանդգնեալ՝ նախանձ եբեր՝ զՔոյդ աթոռով երկնաւորի. Այլ քոյ հզօր՝ ՚ ւ եթ ակնթարթ՝ յո՞ր խորխորատ ո՛չ շիջուցին Զնորայն ժողով, սանդարամետն որ յաւիտեան տանջիլ ունի. Թշուառութիւն, զի՞նչ մեծ քան զայս։ Այլ մեծ պատիժ, մեծ պատուհաս Այնմ որ ի քոյդ սիրուն աչաց՝ տարատրոհի անյարկ անմասն, Այլ ես զանուն Քոյ քարոզեմ զանճառ անունդ՝ Տէր իմ ստեղծօղ. 20 Յորդն չնչին որպէս ի յիս Քեզ նուիրեմ զիմ զմիշտ փառս։ Որքան ի յիս ստեպ հարցին1 երակք։ Եւ շունչս տածէ՝ որքան. Զքոյդ գոհութիւն, ո՞վ Եհովայ՝ օրհնեալ օրհնեմ յիմ գոհութեան Կա՛ց ի հոգիս՝ հայր երկնաւոր՝ կա՛ց յաւիտեան՝ որ յաւիտեան Առ քեզ զգառինս ունիս հիւրել՝ ի Քոյդ սեղան անմահական։ Որդւոյդ արեամբ ի կապանաց զիս արձակեալ՝ առ քեզ պահեա, Ինձ զրկելոյս ի յաշխարհէս՝ օթարանիդ կալ միշտ ծառայ, Թէ ո՛չ սրբոց Քոց մասնակից՝ որոց դասուց՝ չեմ ես արժան, Ընդ անառակին գոնէ ընկալ զիս ի փաղփիւն ծոց հայրութեան։

1

Բնագրում՝ հարցցեն

46


ԵՐԵԻԱԿԱՅՈԻԹԻԻՆ Ի ՎԵՐԱՅ ճԱՆԱՊԱՐՀՈՐԴՈԻԹԵԱՆ Ի ԼԵԱՌՆ ԱՐԱՐԱՏ Ի 1829-ին ի 28 Սեպտեմբերի

1 Ի հանդարտասիւգ մարմանդս՝ հողմաբեր մեղմիկ զեփիւռին Դիմեցի երբեմն զբօսնուլ ի ծոց Մասսեաց սուրբ լերին։ Զուարճալի տեսիլ սոյն երկնատեղեաց բարձանց՝ կաթոգին Խլեալ՝ գրավէր յակճիռս, ի զննին զիմ հոգի, զմարմին։ Խոնջեալ, վաստակեալ յանհարթ ելևէջս այս ճանապարհին, Խնդրէի հանգիստ օտար ուղևորս յանծանօթ վայրին. Մտի ի քարայր միոյ ի ժայռից բլրոց այս լերին, Մտի գիշերել, սփոփել զհարուածս դառնադէպ ուղին։ Չև՛ էին բացեալ ծալք արծաթաձոյլք՝ թևոց արեգին. 10 Չև՛ էին մեկնեալ խաւար՝ մառնամուտ մթոյ գիշերին. Այն ինչ կոր ի կոր պարզեալ եմ զդէմս, հայել խնդրէի, Անդէն դիտապաստ յերկիր կործանեալ, անշշունչ կայի։ — Սխրալի յայս վայր սուրհանդակն հիւսսեան բևեռին, Գոռայր, մռնչէր, որոտ հարկանէր յերեսս լերին. Մոլեխանձ դիմեալ ի խոռոչս, ի ծերպս ի թափ ժանտագին, Խլէր, կործանէր զամուր, զպատուար՝ ձիւնաշէն յարկին։ Ի կնճիռ եկեալ այ՛ս չքնաղակուրծ լանջք ծիծաղագին. Կոծէր, տատանէր, ճայթէր, սասանէր դիմօք զայրագին։ Զոյգ ընդ արհաւրացն և գիշերավարն ահ պատեալ զտեղին, 20 Ո՛չ տայր քուն աչացս, ո՛չ հանգիստ սրտիս առ գետնախշտին:1 Ո՜ Մասիս, Մասիս՝ բեկբեկ հեկեկեմ անդ զարհ՛ուրագին. Առ իմէ՞ իցեն, յո՞յր վերայ յարեան չարիքս այս քոյին։ Ո՛չ տայ ինձ բարբառ։ Իսկ ես ցաւագնեալ, դառնամ յարևելս, Դառնամ ողբաձայն, կրծաբա՛ղխ գոչեմ՝ հառաչմամբ ուժգին։ Ո՞ւր ես՝ առաւօտ, ո՞ւր քաղցր արշալո՜յս՝ արև՛ գերարփին՝ Ո՞ւր՝ դուք բարերար գիշերահալած ծնունդք երկնային։

1

[գիշեր…] ախշտին

47


Ելէք՝ սասանեալ հոգւոյս կազդուրիչք՝ յայս անձուկ մթին, Յայս դարան խորին, ուր յահէ կոշկոճ՝ ոսկերք իմ մաշին։ Ասացի, անկայ անդ կիսակենդան ի ճեղս բլրակին, 30 Ուր օթագայեալ անցուցի գիշերս զայս ինձ մահածին։ 40 Տիրեա՛ց լռութիւն, կարկեցան որոտք, շառաչք ամպրոպին. Անցի՛ն առ սնարս, յանութս, յանոտիս հիւլէք շողագին։ Սփռեցաւ զինև հեզիկ ջերմութիւն առ դուրս խորափտին, Լա՛նջ արկեալ զանձամբս շարժէր մեղմովին զիմ պաղեալ մարմին։ Ամոք շոշափմամբ՝ մերթ զոտս, մերթ զգլուխս, մերթ զթաթ բազկիս Սեղմեալ հաստէր՝ ուղղեալ առ դիտակ ծայրից սուրբ լերին։ Հազիւ դողդոջմամբ բարձեալ զգլուխս ի մահճից ժայռին, 40 Յենեալ թիկնէի՝ ի կուրծ մի վիմաց՝ քարակուրծ այրին։ 40 Վայրիկ մի դիտեալ՝ անդրէն կորաթեկ ճոճեալ՝ գլորէի, Սուղ ինչ կողմանիլ և տալ լուրջ աչացս սակաւ նինջ հեշտին։ Աչօք մի ի քուն, աչօք մի արթուն դարձեալ թնդագին Բաղխեաց զլսելիս այլ ձայն երկնահրոս ի կուսէ լերին։ Հատա՛ն, խզեցան բարձք, ջիլք և յօդուածք իմ բոլորովին։ Զգայուն անզգայ՝ մերձ եղէ գլորիլ ի վիհ խորխորին։ Աստէն մակարդակք՝ առաստաղք երկնից ցելեալք յերկկուսի, Իջին ընդ ամպովք հոգիք անմարմին՝ երկնաբնակ խմբի. Առեալ զանշշունչ դի ոսկերոտեացս ի վախից ասաի, Ածին ի թատրօն երկծայր զագաթան Մասսեաց կատարի։ Անցանէին ժամք, ճոխայր արեգակն յելս իւր զուարթարար, 50 Իսկ ես վերանցեալ՝ յանկոխ լեռնամէջսն՝ չուէի անդադար։ Երբեմն գահավէժ ի բարձուէ լերին հոսէի ի վայր, Երբեմն ի վեր կոյս ընդ հոգեղինացն եղեալ զուգապար։ Աղու ալևոր, մեղուակն, մրայօն գահերէց գնդին՝ «Մատիր ասէ, աստ՝ պանդուխտ թափառեալ, մարդ դու հողածին»։ Ասաց և յարեաւ, յարոյց և կանգնեաց կանգուն զիս յոտին, Մածեալ զերեսօքս զալեզարդ իլր գիրկ՝ խնդրէ քաղցրագին։

48


«Պատմեա՛ ինձ՝ ո՛րդեակ, կտոր մի փայտեայ, անկերպ, անսովոր Ճաճանչ արձակէ՝ զբոլոր լերամբս լուսով ահաւոր. Չէ՛ նա ի փայտից՝ մերոյս տապանի՝ քառաթև է նա, 60 Անծանօթ մտաց, անհուպ տեսութեանց և անմերձաւոր։ Քանիցս դողալով՝ մայր քո և եղբարքդ սիրտ տուեալ միմեանց, Կամեցաք հպիլ, շօշափել ձեռօք զայս նոր արարած։ Չև իսկ մերձեցեալ՝անդէն հոգեսպառ յերկիր գլորիմք, Պակուցեալ նորին յահեղ նշուլից՝ լուսասքանչ դիմաց։ Խարխալուն մայր քո և ես ծերունիս՝ անգէտ մնալով, Կական արձակեա՛լ յամայր ի հեռուստ դեդևիմք լալով։ Ո՞չ մեք տնկեցաք՝ զայգի, զորթ, զուռի, ասեմք ողբալով, Ոչ մե՞ր են աշխարքս, շարժուն և զեռուն, այս ցամաք և ծով։ Ե՛կ, հայեա՛ց, որդեա՛կ, ահա՛ Արկուռին, ուր արկաք զուռին, 70 Ահա՛ և Մարանդ, ուր մայր քո է անդ ընդ յարկաւ շիրմին։ Ա՛ստ էր մեր հովիտ, ա՛նդ մեր բնակարան, ա՛նդ խաշնատեղին։ Ա՛ստ մեր զոհարան, ա՛նդ վրանավայր ի ձորամիջին։ Տե՛ս՝ շերտ մի փայտեայ՝ անշուք, անպիտան՝ աստէն երևեալ, Ծակէ, ծակոտէ, ոչ թողու հայիլ, ի կուշտ իւր գնալ»:1 Ասէր և ողբայր խորշոմ ծերունին՝ զլանջօքս անկեալ. Տուցանէր զոլորտս, որ շուրջ զմեօք. մատամբ իւր օրհնեալ։ Չէ՛ նա շերտ փայտի, չէ նա անպիտան, չնչին ստեղծուած. Որպէս դուդ կարծես, կրկնեցի առ նա, Հա՛յր համայն ազգաց։ Է՛ նա դրոշակ՝ վահան, զէն, ասպար Արքային փառաց, 80 Որով փշրեցան ժանիք՝ մահագլուխ իշխանին դիւաց «Սա՞... սա՞... լսե՞ք զայս Յափէթ, Սէմ և Քամ, զաւա՛կք անդրանիկ. Լսէ՞ք, զի՞նչ նոր ձայն, նոր դարձ շրջանի տեսանի այժմիկ։ Այս լուր և յիմ դարս հնչեաց՝ լռեցաւ, թէ այր մի մարտիկ Հարցէ ուժգնաձեռն՝ խաչին զօրութեամբ դժոխոցն զնիգ»։ Ասաց և կալան՝ ոմն ըզուսոցս և ոմն զձեռացս, Բոլորեալ զինև իբրու ջոկ մաքեաց ըզհօտովք գառանց։

1

Փայտեայ խաչն է, զոր կանգնեցաք ի վերայ գագաթան Մասսայ :

49


«Գնա, տա՛ր՝ ասեն, աղաչեմք զքեզ, զայս ձև նշանաց, Գնա՛, տար՝ ի կառս ի վայրս հանգստեան քոյոց նախահարց»։ Ի ձայն երկնագրոհ, դէմս յարտասուաթոր, լի անմահութեամբ՝ 90 Հային ի կայան իւրեանց հին աւուրց, հային կարօտով, Եւ բացեալ զկուրծս՝ անդ բազկատարած՝ միաձայն հնչմամբ՝ Օրհնեն ըզդարուց անհուն կառավարն գոհաբանելով։ «Հեղեղաց ալիք Քև դադարեցաւ՝ էակ անսահման. Եւ ճիռ՝ քեզանուէր իմ գերդաստանի աստ եգիտ զհանգիստ։ Այլ յետամնայ թոռունք որբացեալ՝ աստ ի ծով արեան Սուզեալ, ծփային մինչ Քո ձեռն հզօր՝ փրկիչ նոցա ետ։ Առ քե՛զ սլանամք սոյն աղերսանօք յատեան Քո ի վեր. Պահել ամրաձեռն զազգ մեր և զերկիր, զայժմեան նոցա հայր: Աստ փայտն փրկագործ, աստ ազատարարն սերնդոց մարդկան. 100 Եւ ընդէ՞ր նոցա միայն մնասցէ կեալ անտէր, անհայր»։ Ի ճէմս նազափայլս անդ ծագի լուսին համեստ, պերճափայլ. Տեսանեմ զհրաշ անճառից փառաց ներկայիս, անցեալ։ Մեկնի վարագոյր երկնից՝ վառվառին աստեղք՝ հրաշագին. Եւ դեռ երկրամած երկինք ամփոփեն զիմ միտս՝ կաթոգին։ Յաչաց, ի շրթանց, վարդագեղ յայտուց ժպիտ և արտօսր Խառնեալ՝ փայլին մեղմ՝ լուսասփիւռ ի դէմս դասուց երջանկաց։ Երկնընթաց ի չուս դեռ հային ջերմին ի լեան և ի ձոր, Դեռ օրհնեն զնոսա խոյացեալ ի թևս ամպոց՝ երկնամբարձ: Եւ իմ համբուրեալ զսրբազան տեղին նախնեաց կայանին, 110 Ողջունիւ մաղթեմ՝ կալ նմա պատուար իմում աշխարհին։ 110 Կալ յայսմհետէ ամուր հանգստեան ընդդէմ թշնամեաց. Կալ պաշտպանարան տարագրեալ որդւոց՝ յուսացելոց նմին: Եւ ի ծոցս անկեալ երկնարձակ լուսոյ պայծառ արեգին. Հայիմ զմայլեալ՝ ի ձորն ի խոնարհ՝ իբր յաշխարհ կրկին։ Աստ երկնից շրջան շառագնի ընդ ամպոց ծագաց խորանին, Ուր յամէն կուսէ հրոսայ սոսկակերպ խարխափ գիշերին։

50


Դիւթական տեսիլ մառախլոտ դաշտին հանդիպահայեաց՝ Յիշեն ինձ զօրհաս՝ անբախտ կորստեան ազգաց, աշխարհաց. Անդ գետք ծածանին, անդ դաշտք ծիծաղին ընդ նորեկ ընտանին, 120 Ընդ նոր փոփոխումն, յիշխել հզօրաց, պարտիլ թշնամեաց։ Դարձաւ արեգակն գառել ընդ որմովք իւր հորիզոնին. Դարձայ և ես յիս, զգացեալ զինև շորշոփ փախստին. Վայ, եղո՞ւկ անձինս՝ ո՞վ զիս աստ էած յարտևան Մասսին, Կորնչիմ աստէն, ուղղեալ առ բարձրեալն՝ գոչեմ լալագին։ Լե՛ր ինձ առաջնորդ՝ որ եսդ միշտ տէր անհուն և անճառ. Լեր ինձ ուղեկից մոլար տարագրիս առ դարձս իմ ի վայր. Ա՛ռ, տա՛ր զիս աստի, ուր մերձ են սահիլ ջախջախուն իմ ոտք. Ա՛ռ, տար զիս աստի, զի մի՛ հասցէ ինձ գիշեր, կամ խաւար։ Ո՞վ անհուն, անհաս երկնից տեսչութիւն էակիդ վերին. 130 Ո՞վ որոյ խորոց՝ անեզր իմաստից չի՛ք չափ բնաւին. Քանի՞ անհնար, քանի՞ դժուարին սահմանք անքննին Քոյդ արարչատես ներհուն թափանցմանց բաց են և մեկին։ Ո՞ւր ձգին ձևակք ճարտար քոց մատանց, որ ո՛չ հարթեսցին. Ուր ցողասցին շողք սրադէտ դիտմանդ, որ ո՛չ յայտնեսցին։ Քեզ օվկիանոս բանայ զիւր յարգանդ անդնդոց խորին, Քեզ երկինք, երկիր, ծովք և արարածք ի ծունր խոնարհին։ Ո՞ր աչք յուսային տեսանել զՄասիս, զգավառ նախնային, Թէ նախասահման քոյ կամք հրաշածին ո՛չ գործակցէին։ Քև բարձրաւանդակ գագաթք լուսահրաշք նորայն ամպածին, 140 Ածան, ամբարձան ի ծագս շրթանց երկնից կամարին։ Հանցէ՛ զիս աստի՝ Քոյ լոյս երեսաց՝ փրկի՛չ բարերար. Որ միայն գովիս անյոյս նեղելոց հնարել զճար։ Երթայց և կալայց՝ հայթայթել անձին հանգիստ և դադար Յորմէ զրկեցայ, անկեալ յալս դիպուած անել, չարաչար։

51


ՅԱԶԱՏՈՒԹԻԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՆ ՀԱԳՆԵՐԳՈԻԹԻԻՆ 1 Ի դարևանդս լանջակողման՝ այրարատայ ալևոր, Առ քաղցրասիւք սաղարթախիտ՝ սօսեաց բարձանց՝ ի բոլոր Ուստի մերժեալ հրահոսան՝ շող արևուն անանդորր, Մշտնջեան էր՝ ի սուրբ վայրին՝ վայելք կենաց և անդորր. Յանձեռագործ յայն ի խորան ակամբ առեալ գեղապար, Դիւցազանց վեհ անձնագեղ Հայկ հայոց մեծաց նախահայր. Եւ բովանդակ դասակարգեալ՝ ընտիր ընտիրք ի քաջաց, Ի Տիգրանայ մինչ ի Վարդան՝ և լէօնեան քաջարանց. Անցնիւր յեցեալ ի նիզակ իւր և քաջութեան յիշատակ. 10 Կամ զասպարաւ զթևս արկեալ մերթ սուսերին ի դաստակ. Խորհուրդ անմահ հաստատէին կենաց բարեաց տնօրէն, Հասարակաց օգուտ խնդրել յաղագս ազգի համօրէն. Որպէս մուսայք յավերժացեալ յոլիմպոսին ի կատար, Ընդ ապողոնի հնարէին կենաց օճան անապատ. Անդ ի բացուստ հոլաթևեալ թաւ անտառէն հիւսիսոյ, Քառադիտակ և երկգլխի Արքայ արծուին Ռուսիոյ. Աջ բեր անովն զխոխոջն ըմպէր տանահիսեան հորձանաց, Եւ զահեկէն զալիս վօլկայ զիւր ըմպելիք պատրաստեաց. Ի թևս հողմոց հորդեալ շաւիղ մինչ կաւկասուն ի մեծ սար. 20 Ի Պոնտոսէ ցԿասպից ծով չափեաց զինու զերկրին լար. Տիգօք աչաց շուրջ նայեցաւ ի բազում ազգ և գաւառ, Դողաց Սինեացին չհանդարժեց գոռ Թաթար. Եւ պարսկայնոյն կեշտ հնգդիմեան ի Դըմբաւընդ որջացեալ, Ընդ հագարու յերկեղ մահու բազմապատիկ տատանեալ. Ոչ հռովմայ կայսերապանծ արծուիք ՚ ւ անդեղք խօսեցան. Ի բազմաձայն ազգաց բարբառ և ի լեզուս զանազան. Որչափ դորայն խօսէր հագագ զլեզուաց կարգ յոգնական, Եւ զասիոյ և զԵվրոպայ և սառնապատ սարմտտեան. Թէպէտ ծնունդ հոռոմոլի շուրջ զծովուն միջերկրեայ, 30 Միահեծան ձգեաց բազուկ մինչև յարձանս հերակլեայ. Զահի հարան ի նմանէ բրգունք կոթողք մեստրէմայ, Եւ նկարեն ազգ բրիտանեաց սահմանհատ ու Հռովմայ. Այլ հոլովեալ դարուց անիւ ձեռամբ բախտին տարուբեր, Գոգ մրրկոտ ուժգին հողմոց մրմռալոյն նմանէր.

52


Զի բռնութիւն արշաւանին հանէր ի գլուխ մրցանակ, Եվ ոչ արհեստ պատերազմին արդեամք առնէր զպսակ. Վեհ ինձ սերունդ ծիրանածին բազմերգելին Պավլո՛վիչ, Որ բազմադէմ ետ աշխարհի կայսերաց կարգ և ուղղիչ. Յետ ամփոփիչ ի դիւցազանց անմահից կարգ անվկանդ, 40 Գլխահարի խրոխտացելոյ Աղէքսանդրի բազմայաղթ. Յիմաստութեան գահ համբարձաւ Նիկողայոս քաջարանց, Ի ծաղկեալ տիս ետ հաւաստիս արիութեան և ալեաց. Որ վայելուչ ի գոգ բազմեալ արծուանշան աթոռոյն, Պսակ վարձուց առատ բաշխէ առաքինեաց որերոյն, Եւ ջահաւոր և բարկացայտ չարախտավատ մոլելոյն, Արդարութեան հրով լուցեալ վառեաց նոցա տեղ և բոյն. Իցիւ եթէ կենաց քոյին թել հիւսեցեալ ոսկեղէն, Յավերժ յերկար անմահասցի աջով պահեալ յԱնեղէն. Զայս Թորգոմեան քաջաց ժողով ի մասիսեայ դիտանոց՝, 50 Զայս ի նախնի ժամանակաց կանուխ տեսեալ մերայնոց. Հանգիստ դմայ պատրաստեին յանապատին ծընընդոց, Յաշխարհամեջս Հայաստանեաց յայրարատայ դաշտին ծոց. Եւ ուխտն և դաշտն հաստատեին ցդարս յետին յաղգ որդոց, Մասն հանել ժառանգութեան Գահուն Ռուսաց ազգ Հայոց, Զի դժնդակ իսմայէլի և պարսկայնոյն ի լծոյն, Նիկողոսայ միայն փրկիչ գիտասցեն զոջ հաստաբուն։ Դու Հայկազանց նախնեաց սեռից ճեռ օրհնութեան երկնառաք Խաչատուր բեկ անմահասցես առ ի նոցայն դասակարգ, Որ նախընթաց կարապետեալ արծուանշան դրօշակին, 60 Զշեփորայսն ահագնագոչ զփորոտօղ հագագին. Իբրև յերկնե որոտնդոտ հնչեցուցեր մեր երկրին, Ազատութեան էր բարբառն զոր արձակեր այն Արծուին. Գեղարդն քո թող խոյասցի ընդ Տիգրան այ նիզակին, Վարսիլ շամփրել արիւնացայտ զաժդահակայ փորոտին. Տեսիլ տեսի յարթնութեան էր թե յերազի չգիտեմ Այլ թե երազ էր զոր տեսի ճշմարտեսցի աղերսեմ. Թևս տեսի վարազաթևս և տարաձեալ հովանին Երկուց կողից քաջահասուն գոգ ծիրանի թևք կրկին. Յաջակողման Պասկևիչ կայր սփիւռ ձգեալ ձեռն մեծ 70 Որ պատկանեալ ի դարան էն սպառնացալ և անէծ Մահու երկիւղ հրեղեն տարափ նետ և գեղարդն և երեր. Յորմէ պակեան լերանց հիմունք ախիւք յանղնդոց և գետեր. Ոչ Ախլցխայ ո՛չ հպարտ Ղարս ոչ սօղանլու մեծ սարեր. 53


Ոչ Թէոդու դաստակերտին բարձրագլուխ յոյժ թըմբեր. Նաև բաբերդ Բագրատունեաց ժառանգութիւն հայրենի, Չբաւեցին սուր մերկանալ ընդդեմ ուժոյն ամեհի, Ղալիպ փաշայ ընդ Սալեհի ի կառս քո լծեցան, Փառաց քոյոց լինել քարոզ ի խուժանին օսմանեան. Պատմեն զքեզ քաջ զորավար մինչև ցդարս յաւիտեան. 80 Անեղծ դիւանք յիշատակաց արձանագրին ասիական, Մի՛ ցասնուր ինձ Բանգրատև թե տեսանեմ ես ըզքեզ, Յահեակ թևէն այս ժողովուրդ անուշ աչօք ակնարկես, Զի կարեկից խնամ ածելով ազգիս հայկայ ի նշխար, Գութ և արտօսր ի սիրտ տանիս յորդւոց վերայ հայրաբար, Դարուց հնգից ցհոլովել վշտաց տարեալ ոգեսպառ, Հարաֆային կործանմանէն կործան եղաք մինչ իսպառ. Ակնկալեալ այս օրերում զոր մնային մեր նախնիկ Յազատութեան նշոյլ փայլել անկշիռ այն երախտիք։ Աղերսահայց քեզ պաղատեն արքայից մեր ուրուականք 90 Զվահատեալս սերունդ քաջաց՝ խմբել ի մի գումարտակ Զի թէ այսօր հեծեմք ի լուծ ծանրատաղտուկ գերութեան, Սակայն պատմեն դարք առաջինք՝ թէ զէնք դրօշակք հայկական: Ընդ Պոմպէի գոռ մրցէի <ն>վասն փառաց յաղթութեան, Այլ գունդ բախտին՝ մախացաւ մեզ և թշնամեաց ետ կոխան։ Քերթողիս ձայն հայրենասէր՝ բանին պաշտող Եփրեմ Սէթ, Յադրիական վեհ քաղաքէն տարաշխարհիկ յերկար յետ։ Իւրեան ազգին հին հայրենեաց անձուկ սիրոյն վառեալ հուրբ. Ըմպել եկն զատենաբուխ՝ քառավտակ աղբիւր սուրբ. Մի դլացայց ի վաստակոց ընդ հովանեաւ խնամոց, 100 Մի դլացայց մինչև ելցէ՝ ժողովուրդ իմ յանդընդոց։ Մինչև երթեալ գտցէ հանգիստ՝ ի պատրաստեալ ի տեղին, Զոր Պասկևիչ և Բանգրատևֆ՝ ձեռամբ շնորհեն Անեղին։ Ի 19 յունվարի 1830 Կարին:

54


1 Ով լցուցիչ մերոց կարեաց Որ կամեցօղ ես դու բարեաց, Անթիւ, անհուն իմոց չարեաց Ներել կարես՝ թէ կամենաս։ Որ արարեր զիս ի հողոյ Անհնարին քեզ ինչ չգոյ, Դու ի քարանց սեռս արդարոյ Սերել կարես՝ թէ կամենաս։ Որ և առնել վերին զներքինս 10 Եւ առաջին հուսկ զվերչինս Զանթիւ գրեալ զմեղս անձինս Քերել կարես՝ թէ կամենաս։ Քո զամենայն սրբոց մաղթանս Միջնորդ առնեմ քեզ... <ընդ կեանս> Որ զլերանց հանգոյն յանցանս Ջրել կարես՝ թէ կամենաս։ Զիս զանարժանս գթութեան Առնել անօթ ողորմութեան Եւ ի կենաց քո դպրութեան 20 Գրել կարես՝ թէ կամենաս։

55


ՄՈԻՏ ՀԱՅԿԱՅ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵԻ ԱՐՀԱԻԻՐՔ ԵՐԵԻԱԿԱՅՈԻԹԵԱՆ ՆՈՐԱ Ի ԺԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՈՐ Ի 1828 ԱՄԻՆ

1 «Մտանեմ աստ իբր ի նորոգ Ինձ տեսարան սպառնալի. Ոչ տեսանեմ աստ ես ո՛չ զոք, Որ ինձ ծանօթ՝ իցէ նախնի։ Լսեմ զորոտ՝ ի հեռուստէ, Որ դղրդէ զՀայաստան։ Թէ մերձենամ, կասիմ յահէ, Յոր տիեզերք կան ի դողման։ Այլակերպեալ համայն բնութիւն՝ 10 Զդէմս արձակեն խորդատեսակ։ Զի՞նչ այս դարուց փոփոխութիւն, Ո՛չ գայ միտս, ո՛չ յիշատակ։ Կրճտին քարայրք եղեռնաբար, Սպառնալեօք հերքեալ զհիւրս, Ժխտեն անգութ իբրու զօտար Թափառական՝ դիմեալ յայլուր։ Կրկէսք, բրգունք իմ ամբարտակ, Զբօսավայրք, ամարայնոց. Զիա՞րդ ի ծուխ մածեալ համակ, 20 Մարտադարան եղեալ այլոց։ Թէ թշնամիք զեռան աստէն, Ո՞ւր իմ Հայկայ գործիք ձեռին՝ Այն լայնալիճ՝ որ ի կրծէն Զոգիս թափէր՝ Բէլ դիւցազնին։ Բաբէլացիք՝ դեռ ևս սարսին, Ո՛չ մոռացեալ ոսուք, զհառաչ. Որք դիպեցան ի մեծ մարտին Կայծակնաթափ յիմոց դիմաց։ 56


Զիա՞րդ լռի մեղկամածեալ 30 Կադմոս հզօր՝ ա՛յն պատանի. Որ զանցելոցն նա ինձ ճառեալ Ազատ առնէր զիւր Հայրենի։ Գեղամ՝ զուարթ մանուկ կայտառ, Կամ Արմենակն՝ այն կորովի, Զիա՞րդ ծածկեն զձեռին ճարտար Քաջ աղեղունս երեքդիմի։ Ո՞ւր՝ իմ ընկե՛րք՝ գեղարդազարդ, Ի մահ, ի կեանս նիզակակից, Ելէ՛ք նախնւոյն ի յայց ձեր արդ, 40 Որ մորմոքի աստ ցաւալից։ — Առի՞ց զզէնս.— ո՞հ զի՛նչ ասեմ, Միթէ գո՞յ յիս ա՛յն զօրութիւն, Որ հազարաց, բիւրոց զդէմ Ի մի պահու գործէր յաճիւն։ Ո՛հ, ծերութիւն արտասուելի, Դարանամուտ՝ թշուառական, Զիա՞րդ ի քայլս՝ նա գողունի Լարի զաշխոյժ՝ կենաց վախճան: Անիծանե՛մ ես զայն գիշեր, 50 Որ զիս էարկ ի քուն խորին, Անիծանե՛մ զօրն դառնաբեր, Որ ընկեց զիս ի հասակ վերջին։ Թո՛ղ Հայաստա՛ն իմ քաղցրագին, Իմ անցելո՛ց աւուրց կայան. Թո՛ղ՝ փարեցայց զորմովք քոյին, Որքան սիրտ իմ կայ ի շարժման։

57


ԿԻՆՆ ՀԱՅԿԱՅ ՄԵՐՁԵՆԱՅ ԱՌ ՆԱ ԱՆԱԿՆԿԱԼ Զո՞ տեսանեմ մերկամարմին Հողամածեալ աստ ի գետնի. Զնահապետն, զդիւցազգին 60 Հսկայաբարձն, անյաղթելի։ Զո՞ տեսանեմ ի սուք, ի լաց Հերախռիւ աստ տարածեալ, Զանմահ հերոսն յաղթողաբարձ, Գերդաստանաց իմ՝ հայր օրհնեալ։ Պարթևաթիկն, ուղղահասակ Այն գեղաղէշ հզօր հսկայ՝ Զիա՞րդ անզօր, անօրինակ Աստ անկենդան կայ անզգայ։ Մերձենամ, նա ո՛չ բարբառի, 70 Ո՛չ տայ զանոյշ՝ դայլակ լեզուին. Ո՞հ թէ զիա՞րդ այլադիմի Զիմ փաղաքուշ հերքէ՝ բնաւին։ Ընդէ՞ր բառնաս զիմ խնդութիւն, Արև հոգւոյս, իմ լո՛յս, իմ կեա՛նք, Ընդէ՞ր խառնես դու յիմ արիւն Բոց մեռուցիչ անշէջ, անյագ։ Խօսեա՛ց ընդ իս՝ քաղցր ամուսին, Մի՛ տար ի սուք զհաշմեալ պառաւս. Որ յաստիճան՝ կենաց յետին 80 Յածիմ մահու պատգարակաւ։ Ո՞ պատմեսցէ զայս գոյժ օտար, Որդւոց, թոռանց իմոց՝ պարուց Թէ նախածնողք աստ չարաչար Ոգեքաղին ցաւօք անլոյծ։ Անկերուք աստ ի վերայ իմ՝ Լե՛րինք, բլո՛ւրք Արարատայ, 58


Ծածկեցէ՛ք աստ զորմովք գանձն իմ, Ուր տարածին ոսկերք Հայկայ։

ՈՐԴԻՔ ԵՎ ԹՈՌՈԻՆՔ ՀԱՅԿԱՅ։ Զի՞նչ այս լալիւն աղէտագին՝ 90 Որ ի կուսէ լերանց լսի, Մերթ թաւագոչ, մերթ մեղմովին, Մերթ առնաձայն, մերթ կանացի։ Այս ձայն զառամ ծնողաց մեր է։ Այն ալևոր խախտեալ ծերոց, Որք ելին առ պահ ի տանէ՝ Հանգչիլ ի մարգըս դալարւոջ։ Տե՛ս՝ անդ Գեղամ՝ յիշատակի, Արմենակայ անուն լսի: Զի՞նչ վերջին այս աղէտ վշտի, 100 Որ ծերունեացն քաղէ զոգի։ Տկարաձեռն՝ ոսկերահատ, Կոյր, գաչացու՝ գայթ ծերունիք, Ի կի՞րճս արդեօք, թէ յանապատս Այսպէս մնչին նոցա լալիք։ Դէմք զառամեալ, շրթունք մաշուն Հի՞մ դողդոջուն անբան, անզօր. Արտասանել զօրհնեալ անու՛ն Բարեմուտ նոր հիւրոցս հզօր։ Անխիղճ օրհասն հսկէր անքուն՝ 110 Խլել զնոցայն վերջին փոշի։ Միթէ յայս պա՞հ անդէն թագուն Ել դիմահարն այն սոսկալի։ Անդ գալարին ամպք՝ թխպագին Մեռելահոտ շնչոյ ծերոց. Անդ հեծեծեն քարայրք լերին Ի հեկեկանս անզօր վայոց։ 59


Պատմեցեք մեզ՝ անո՛յշ ծնողք, Զի՞նչ այս վարանք ձեր սոսկանաց. Պատմեցէ՛ք մեզ՝ զի՞նչ այս բողոք, 120 Յոր տագնապիքդ յահէհալած։

Հ Ա Յ Կ: Հայաստան անդ ի կռիւ տանի Շրջապատեալ յամէն կուսէ. Թշմամիք են, թէ ընտանի, Աչք իմ անզօր ո՛չ նշմարէ։

Ո Ր Դ Ի Ք: Թշնամիք քո վաղուց ի չիք Դարձեալ՝ կորեան, անոյշ մեր Հայր. Այս բարերար Ռուսսիայ որդիք Եկին բերել մեզ նոր այս դար։

Հ Ա Յ Կ: Ռո՞ւսք... Ո՞վ են, յո՞ր աշխարհէ, 130 Յոր սերնդոց, կամ յո՞ր տոհմէ. Ասացէ՛ք ինձ, ո՛րդիք Հայկայ, Ինձ այդ անուն օտար հնչէ։

Ո Ր Դ Ի Ք: Ի հիւսիսոյ՝ խաչազարդեալ՝ Եկին փրկել զաշխարհ, զազգ մեր. Րիւրիկայ որդիք օրհնեալ, Տիեզերաց աւետաբեր։ Դրոշակ նոցա ցնդէ զթիւ Մեր անողորմ չարչարողաց. Եւ խաչ նոցա զժանդ խռիւ 140 Պարսիկ և Թուրք մեր թշնամեաց։

60


Փայլի նոցա յաղթանակի Նշան ի ծագս Արարատայ, Ուր հանգուցան երբեմն նախնի Մեր հայրենեաց ճիռք յետամնայ։ Քաջյաջողակ ազգ մեր հանգչի Ընդ հովանեաւ նոցա՝ անխռով. Հող մեր՝ վիճակ այսմ ազգի, Որ այժմ ունի զցամաք, զծով։

Հ Ա Յ Կ: Դի՛քն օրհնեսցեն զայդ բարերար 150 Խնամածու մեր և պաշտպան. Դիքն հատուսցեն անհատաբար Զայդ ճիգն օրհնեալ դոցա և ջան։ Բարերարեա՛ երկի՛նք առատ՝ Յայս անտրիտուր շնորհ երախտեաց, Զոր վայելէ իմ Արարատ՝ Հզօր ազգացս յանխնայ բարեաց։ Հանգի՛ր ի ծոց երանութեան՝ Հանգի՛ր զուարթ փո՛շի Հայկայ. Ի վախճանի զորդիսդ ահա՛ 160 Տեսին աչք քո յազատութեան։ Վարդափթիթ եղիցին դաշտք, Ուր շնորհամուտքդ յայց ելանեն. Դոցա ժառանգ՝ որդիք իմ հաշտք. Դոքօք նոցա աւուրք անցցեն։

61


1. ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈՒԱՆ ՍԻՐԵԼԻՈՅՆ ԻՄՈՅ ԵՒ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԱԼՏԷՐԻ: Ի ԳԻՇԵՐԻՆ, ՈՒՐ ԵՍ ՊԱՀԱՊԱՆ ԵՂէ ՆՄԱ Ի ՍԵՆԵԿԻ ԻԻՐՈԻՄ. 1831. 14 Սեպտեմբերի: Դերպտ:

1 Ո՛չ լռին այս գիշեր զիս մղէ, Ուր կացեալ առ քո դի ցաւալից, Հայեցեալ ի քո դէմս տրտմալից, Մորմոքիմ, տոչորիմ ի սրտէ։ Աւաղեալ զքո կորուստ թանկագին, Ի մի պահու գործէր յաճիւն։ Ո՛չ. Արհաւիրք գիշերիս այն սրտի, Որ սիրեացն զքեզ միշտ և սիրէ, Որ ի կեանս և ի մահ զքեզ պահէ 10 Անմոռաց, չե՛ն բնաւ զգալի՛։ Այլ քո սէր նազելի զառ հոգւոյս Յո՛ւշ բերեալ, տագնապիմ ես անբոյժ։ Տրտմալից այս գիշեր ո՛հ այս ժամ, Ուր վերջինն տեսանեմ ես զքեզ, Ուր վերջին բարեաւ մնայն է իմ ընդ քեզ, Ո՛չ ելցէ ի մտացս յարաժամ։ Սուղ եղև իմ ընդ քեզ խնդութիւն Այլ յերկար կացցէ ինձ այս լալիւն։ Եղիցի՛ն առաջնորդ քեզ հրեշտակք 20 Յայս ուղի անծանօթ վերնական Յոր երթաս լի յուսով խնդութեան։ Ծագեսցի քեզ այն լոյս վերնառաք, Զոր դու վառ ի կեանս քո պահեցեր, Զոր դու ջերմ ի հոգիդ գանձեցեր։

62


Ո՛չ ելեր բաց աչօք ի Հայաստան Ուր կարօտ քո ձգիւր ժամ առ ժամ:1 Զոր անտես սիրեցեր յարաժամ Ո՛չ. քեզ կարօտ հայրենիք իմ մնան։ Ես տարայց զայս համբաւ ի հայրենին, 30 Այլ դու ա՛ռ գէթ զհամբոյր իմ յետին։

1

[յարաժամ]

63


ԶԳԱՑՄՈՒՆՔ ՑԱՎԱԼԻՑ ՍՐՏԻՍ ԸՆԴ ՏԵՍԱՆԵԼ ԻՄ ՅՕՏԱՐՈԻԹԵԱՆ ԶՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱԿԻՑՆ ԻՄ ՖԱՀՐԱԴ ԲԱԴԱԼՈՎ. 1832. 2 Մարտի։ Դերպտ.

1 Անցին երկու ամք և աչք իմ լալով կարօտ մնացին, Տեսանել առ իս զոք հայրենակից զիմ փափագելի. Հաղորդել նմա զիմ վիճակ օտար, Գրկել զնազելին, ցուցանել զիմ վայր, Լսել զմայրենի լեզուն քաղցրանոյշ, Տալ հանգիստ սրտիս, տալ հանգիստ հոգւոյս: Ո՛չ բարեկամութիւն քաղցր դերմանացւոց, ո՛չ շրջան չքնաղ, Ուր իմ վերացեալ ի թևս բախտին, կայի անզբաղ. Ո՛չ յորդորք սիրոյ, ո՛չ ձայնք սիրելեաց 10 ՄեղմԷին զայս վէրս, սրբէին զիմ լաց, Ուր և հայէի ժողով ինչ բազմաց, Անդէն փլանիւր սիրտ իմ տրտմազգած։ Այլ ի վախճանի գտանեմ զնա, աւաղ աստուած իմ, Զիա՞րդ կաթոգին զարկան նորա աչք հանգեան ի դէմս իմ։ Տեսիլ ցամաքեալ, հանդերձ բիրտ անշուք Կերպարան խանձեալ ի ցուրտ և ի բուք. Չև նորա բացեալ զդայլայլեակ լեզուին Հուր կայծակնաթափ յերակունս անցին։ Ձեռք ինձ բազմերախտ ածին զնորասքանչ զայն նոր արարած, 20 Ձեռք՝ որ երախտեօք լցին զիմ հոգի ի չափս կենաց. Զիս կոչէ առ ինքն նա անակնկալ Ես երթամ առ նա արհաւրօք պատեալ, Զինև պարառի անոյշ գերդաստանն, Ժպտի քաղցրամոք ո՛չ տայ ինչ նշան։

64


Անհամբեր դիմեմ դէպ ի մենարանն, խուժեալ ուժգնաբար, Այլ յետս կասին աստ ջոկք ընտանեաց, անդ իմ բարերար, Ձեռն ածեալ նորա, դիմեմք երկոքին, Տեսեալ զայն հրաշ յափշիմ մոլեգին. Այլ նորա բարբառ «ահա՛ Հայկազն ոք» 30 Թափէ զիս անդրէն իբր ի քնոյ զոք։ Սեղմեալ մեղմովին իմ զձեռս նորա հայիմ ըղձագին, Ի գիծս և ի գոյնս ի դէմս և ի դերս քաղցր հայրենակցին, Նա ցիս հարցանէ թէ ուստի՞ իցեմ, Ես նմա անդրէն զայս հարցուած կրկնեմ. Եւ գետք արտասուաց սորեն երկոցունցս Թանան, ոռոգեն զերեսս և զծոցս։ Չև՛ աւարտ տուեալ նա իւրոց բանից, անդէն խզէին Զթելս դարձուածոց թառաչք ծխամածք խոշտանկեալ սրտին, Պատմէր և սգայր, սգայր և պատմէր 40 Զվիշտս հայրենւոյն, զքակ և զաւեր, Զմահ, զգերութիւն, յանսիրտ թշնամեաց, Զրկանս, զհալածումն յանողորմ տէրանց։ Չև շիջեալ նմա ջերմ բորբոք սիրոյ գողտրիկ ընտանեաց Չև՛ մեկնեալ1 յաչաց երկնատիպ պատկեր կնոջ, զաւակաց, Յիշեալ նորա զայնս, անդէն պապանձէր, Լեզուն կարկամէր, խելք նորա ցնդէր, Եւ յուշ իւր եկեալ, մերթ անիծանէր, Մերթ խնդրէր ինքեան մահ դժոխըմբեր։ Անոյշ հայրենեաց լերինք և ծործորք, անոյշ դաշտ և վայր 50 Դեռ կային նմա յանդիման աչաց կենդանի դալար (յամայր) Թէ կամէր յիշել զտեղւոյն քաղցրութիւն, Անդէն գայր ի միտս մարդկան դառնութիւն, Միոյն կարօտիլ, միւսոյն ահիլ 1

[խոռլեալ]

65


Մաշեալ էին նմա, ոսկերք դառնախռիւ։ Զի՞նչ մղեաց զքեզ նժդեհիլ ասեմ յերկիր յայս օտար, Զինչ վարեաց զքեզ տարբերել յայս ծով անկայ անդադար, Ո՞ւր քո հայրենիք, ո՞ւր հայրենակիցք, Զիա՞րդ հեռաւոր, զիա՞րդ տարաձիգ Նոքա անընկեր և դու անաշխարհ 60 Մաշիք կարօտիւ մեմեանց չարաչար։ Քնքուշ կենակցին թողեր անդ մաշիլ, հառաչել զքեզ, Արտասուք ի դէմս, կսկիծ ի սրտի որոնել զքեզ. Աստ որդիք վայեն, անդ եղբարք սգան, Ոմն զամուսին, ոմն զհայր կարդան. Ո՛հ չի՛ք այցելու, փախեաւ նոցա յոյս, Մթին նոցա վայր, ոչ ոք տա անդ լոյս։ Ծագի արեգակն, փայլի անդ լուսին, աստեղք շողշողան, Այլ ջերմ ամուսնոյն, որբացեալ, որդւոց մութ է շրջական, Հային յամեն կոյս կականմամբ, լալով, 70 Գուցէ յայտնեսցի սիրելին բարով. Այլ աւաղ ժխտին արարածք համայն, Ոչ գայ1 ի նմանէ համբաւ նորաձայն.2 Ի պանդխտութեան ի տապ և ի տօթ գազազեալ արիւն, Ուխտէր մեռանիլ ի դուրս օտարաց քան դառնալ ի տուն. Լաւ՝ ինձ փչել աստ անէ զիմ հոգի, Քան անդ տեսանել վիշտ, զաւեր ազգի Աստէն զիս բարձցէ գէթ ոք քրիստոնեայ, Այլ ո՞յիս անդէն ողորմի, գթայ։ Այսպէս թափառի, այսպէս շրջշրջի անտուն անտեղի, 80 Անբախտ Հայկազունն յամենայն անկիւնս ի ծագս երկրի

1 2

[Չիք լուր] [լուր քաղցր] աձայն

66


Չիք նմա հանգիստ, չի՛ք նմա կայան, Ոչ յօտար աշխարհս ո՛չ յիւր ծննդարան, Ելեալ յօտարիս, լայ զիւր հայրենիս Մինչև սպառին շունչք նորա յաստիս։ Հայրենեաց սիրոյ ո՛չ մնաց նշմար ի սիրտս Հայկազանց, Անդ շիջաւ նոցա մինչ օրհաս նոցա տուաւ այլազանց Ազատել նոցա ի ծանր լծոյն, Գրաւեն զցուպ, լինին երերուն. Թողուն զհայրենիս աչօք ցաւագին, 90 Դիմեն յօտարիս մուրալ զպարենին։ Վասն հաւատոյ, վասն օրինաց կորեան նորա փառք, Ի ձեռս այլազգեաց, աշխարհ սիրալի, իշխանք բարեփառք, Նոյն իսկ կրօնակիցք հալածեն զնա, Եւ դաւանակիցք ո՛չ ժուժեն նմա. Խուզէ նա անձին ուստէք օգնական, Այլ ընդվա՜յր, զի չիք նմա ոք պաշտպան։ Ո՛հ, անհուն էակ դու ամենագութ հա՛յր արարածոց Զի՞նչ այս դառնագին պատիժ, պատուհաս քոյոց ստեղծուածոց. Առ քե՛զ իմ աղերս, առ քե՛զ իմ մաղթանք, 100 Առ քե՛զ իմ խնդիր, առ քե՛զ հառաչանք, Թո՛ղ ամենաբարի աչք քո քաղցրասցին Յիմ ազգ թափառուն, յիմ ազգ վշտագին։ Ընկալ զաղաղակս ի խորոց սրտից առ քեզ ամբարձեալ, Ընկա՛լ զգանգատ, զոր հանէ առ քեզ հոգի ցաւագնեալ. Յանհասիդ աթոռ հասցէ իմ բողոք, Բարձրելոյդ յատեան ելցէ այս մորմոք. Դու՝ յորոյ կախին վիճակք էակաց, Դու՝ յորմէ ելին կարգք տիեզերաց։ Եւ թռչունք անգամ ունեն իւրեանց բուն, ուր օթագային 110 Եւ սողունք անգամ, որք ի սիրտ երկրի անվրդով հանգչին. 67


Այլ մեզ չի՛ք տեղի, չիք ուրեք դադար, Ի վերայ երկրի, զոր ձեռք քո արար, Սահի Հայկազունն միշտ ալեկոծեալ Զաւակ և զտուն, զաշխարհ մոռացեալ։ Ո՛չ ձեռք քո հանեն յանդնդոց զքոյ զարարածս համայն, Ո՛չ շունչք քո ածեն՝ կեալ նոցա յերկրի քեզ միշտ օրհնաբան. Եկեսցէ՞ արդեօք և մեզ ժամանակ. Զի անցցէ ի մէնջ այս խիստ քո մուրհակ. Տեսցուք և մեք լոյս ի մերում գնդի, 120 Զոր ձրի վայելեն համայն ազգք երկրի: 1

1

Սույն բանաստեղծությունը № 58 տետրակում վերնագրված է «Զգացմունք ցավից սրտիս ի տեսանեան իմ

լուսավորութեան զսիրելի հայրենակիցն իմ Ֆահրադ Բադալիան 832 ամիս 2-ը մարտի ի դեպս» և ունի հետ.յալ ծանոթությունը (տես հաջորդ էջում):

68


«Հայրենեացն քաղցրութիւն ո՞ւմ ոչ դրաւէ զսիրտ, ո՞ւմ ո՛չ շարժէ զեռանդն ներքին՝ ի զրկելն ի սխրալի տեսութենէ այնր սրբազան վայրի, ուր ծնաքն և սնաքն, ուր զառաջինն ճաշակեցաք զհամ գոյացութեան մերոյ։ Սոյն այս հուր եռանդնաբորբոք էր՝ որ ի 1832 ամին ի լինելն իմ ի Դերպտ քաղաքի զցայգ և զցերեկ տանջէր զիս հանապազ. Ամենայն գերմանացի բարեկամ իմ նկատեալ զիս ջանային ամենայն կերպիւ փարատել ի մտաց իմոց, զայս վիշտ դառնակսկիծ։ Բայց ո՛չ ոք ի նոցանէ այնպէս ջերմ զգայր, այնպէս մարդասիրաբար դարմանէր զայսօրինակ վիճակ հոգւոյ իմոյ, որպէս անմոռանալի բարերարն իմ, անուանի պրոֆեսօրն և քաղաքական խորհրդականն անճառաշնորհն Պարրօտ։ Բազմիցս ցուցանէր ինձ զպատկերս հայրենեաց մերոց. կամ ընթեռնոյր զպատմութիւն ինչ ի վերայ աշխարհին մերոյ առ ի դիւրացուցանել զաղէտս սրտի մերոյ։ Անգամ մի ևս տեսանէ զվերոյիշեալ Ֆահրադ Բադալեանն խոյեցի ի մտանելն ի պոլիցէն։ Նկատեալ ի հանդերձիցն, զի Հայազգի է, իսկոյն ինքն ևս աճապարի անդ և առեալ զնա, տանի ի տուն իւր և տայ կոչել զիս, ուր ես միշտ անհրաւէր գնայի։ Մտեալ առ սիրելի ընտանիս նորա, տեսանեմ զնոսա խռովեալս. ո՛չ ոք կամի ի հարց իմ պատասխանել ինչ։ Նոքա քաջ ճանաչելով զկասկածոտ բնութիւն իմ, կամէին այսու առաւել ևս վառել զիս և արկանել ի մտատանջութիւնս։ Այնպէս զի, մինչև համարել իմ թէ յանցանք ինչ գործեալ իցէ իմ, զի նոքա այնպէս անսովոր վարէին ընդ իս։ Յայսմ վարանման, յայսմ խռովայոյզ վիճակի սրտի իմոյ, յանկարծ դրունք սենեկի անհամեմատ բարերարին իմ յետս բանին և նա ինքն՝ զձեռանէ կալեալ Ֆահրադի՝ կանգնի առաջի իմ այսու բառիւս «Ահա ցանկացեալն ի ձէնջ հայազգին»։ Առ տեսիլ նորա և խօս

ամենայն

գերդաստանն

բոլորի

զինև

բարձրաձայն

խնդութեամբ

և

ծափահարութեամբ։ Արարիչ իմ, ո՞ր քարացեալ սիրտ ո՛չ փոխիւր աստ ի հուր կայծակնաբորբոք ի տեսիլ հայրենակցին, ի խնդակցութիւն այնպիսի ազնուածնունդ անձանց։ Եւ զինչ <Պարրօտ> անուանի փիլիսոփայն, երկնային ուրախութեամբ դրոշմեալ ի դէմս՝ կայր մնայր յերկար առ ի վայելել զպտուղս առաքինութեան. որում վսեմ սիրտ նորա էր պատճառ։ Զամենայն զգացմունս և զզրոյցս մեր՝ զիարդ և իցէ, յայտնեալ իմ ի վեր անդր, բայց լսող կամ ընթերցող հայազգին որպէս ոչ զարմասցի, թէ այնպիսի անձն, ոք հոյակապ արժանի համարեաց ինքեան հրաւիրել ի տուն իւր զայնպիսի գծուծ, քրձազգեստ աղքատ ոք ողորմելի, առ ի միմիայն զիս առնել՝ ուրախ տեսութեամբ

հայրենակցոյն՝

հի՞մ

քնքուշ

այս

զգացմունք։

Սովավ

ոչ

բաւականացեալ, խնդրեաց ի նմանէ ճաշել ընդ մեզ. ապա իւրաքանչիւուր ոք բաշխեալ աղքատին՝ ոմն զոսկի մի, ոմն զմանէթ և այլն այնպէս արձակեցին զնա։ Բայց այս զամենայն բորբոքէին, մորմոքէին զիս. ի տեսանելն ազգակցոյն իմոյ զայնպիսի դառն վիճակ, զայնպիսի սգալի կերպարան։ Մահ խնդրէի անձին ի ցաւոցս, բայց կեանք իմ չէր տուրք։ Որպէս մոռացայց և զսխրալի նոցա զրոյց ի 69


ժամ հացկերութին։ «Որպրսի չքնաղ դէմք, որպիսի գեղեցիկ գծագրութիւն երեսաց, որպիսի նազելի են աչք Հայկազնոյս» և այլն և այլն. Զայսօրինակ դիպուածս մարդասիրութեան զհարիւրաւորս զբիւրաւորս տեսեալ է իմ առ գերավսեմ անձինս այսոսիկ, զորս այժմ չէ տեղի պատմելոյ. բայց ո՞ ոք ի մէնջ արասցէ զայս, զայս միայն կամէի հարցանել։ Այնպիսի Ֆահրադք յիւրաքաչիւրում աւուր հարիւրաւորք շրջին ի փողոցըս, քաղաքին մերոյ վասն մշակութեան և ում անկանի՚ ի միտս, թէ նոքա ևս արիւն մեր են։ Զյիշեալ Ֆահրադն ևս աղքատութեանն էր հասուցեալ անդ: Աղքատութիւն, որ զհազարաւորս ի պատուական հայրենակցաց մերոց ի վերջին վախճան յուսահատութեան հասուցեալ տանջէ և մաշէ, այլ աւա՛ղ ե՞րբ բացցի սոյն արշալո՛յս առաւօտեան, ուր ճոխք և փարթամք ազգիս մերոյ դարման տարցեն, նմանապես ցաւամաշն իւրեանց մերձաւորաց և սրբեսցեն զարտասուս նոցա հոգետանջ։ Երանի ժամանակին, երանելի՛, որ ժամանակակից և մասնակից գտանիցէ այսօրինակ ազգաշէն հայրենասիրութեան...»։

70


ՕՐԻՕՐԴՆ ՖՈՆ ՇՎԷԲՍ Ի ՎԵՐԱՅ ԵՐԳԵՀՈՆԻ (ԿԼԱՎԻՐ) Յերեկոյին յ 9-րդում ժամու. 4 Ապրիլի 1832. Դերպտ.

1 Երկինք ցելանի Եւ երկնայնոցն պար Զքև սաւառնի Աստ խնդապատար. Լսել զքո նուագ, յզմայլիլ քո ձայն. Համբուրել զշրթունս քո մեղրածորան. Ո՛չ զոք զարթուցին Նոքա հեշտալի. Ոչ զոք հողածին 10 Այնպէս լռելի, Որպէս քո զուարթուն զաւակ երկնային Ներդաշնակութիւն զիմ թմրեալ մարմին։ Զմատունս շարժես Քո նուրբ, ոսկեձոյլ Ինձ շիջուցանես Զսրտիս նշոյլ։ Ո՛հ մի՛ հարկաներ զքո նուագարան Մինչ իմ հարուածոց ո՛չ տաս ինձ դարման։ Չքնաղ երեկոյ 20 Որոյ վերջալոյս Ի տան սիրելւոյս Զառաջն ետ ինձ լոյս։ Ջերմ1 իմ զգայարանք վառեցան սիրով2 Ի տարածիլ քեզ յիմ դէմս զքո գորով։ Աստեղք թոթափին Առ քեզ ի բարձանց Կանգնին, բոլորին Զքև շրջակաց. 1 2

[Սառն] [լու] <սով> 71


Այլ քո լուսահրաշ այտուց շառաւիղ 30 Խաւար արկանէ, փակէ զնոց <ա> շաւիղ։ Աչք քո յիս հային, Եւ ես նուաղիմ, Ձայն քո յիս հնչին Եւ ես շուաղիմ. Հուր կայծակնաբորբոք փայլի ի դիմաց Բոց յոսկերոտիս իմ մաշուն մեռած։ Ընդէ՞ր յապաղես Հրեշտակ չնաշխարհիկ Յիմ տխուր երես 40 Թևովք քո մեղմիկ Բերել զեդեմայ շունչ կենդանարար Յածել զիս ի կեանս, յանդրանկացն ճառ։ Թո՛ղ զիս դատեսցեն Դահիճք դժոխոց Թող զիս մատնեսցեն Նոքա դառնախոց. Այլ ուր և հնչեսցի այս անոյշ քո ձայն Անդ է իմ դրախտ, երկինք և կայան։ Յիշեսցե՞ս արդեօք 50 Հրեշտակ դու հոգւոյս Մինչ առ տապանօք Ոսկերք իմ հէքոյս Խախտեսցին։ Հնչել զայս փող հարութեան Տալ ինձ աւետիս նոր կենդանութեան։ Եւ ի խորս երկրի Եղիցի ինձ լոյս Եւ յանդունդս ծովի Եղիցի ինձ յոյս, Ուր եւ ցնցեսցես արփի իմ չքնաղ 60 Նշոյլ քո բարձցէ անդ զիմ շամանդաղ։

72


Անտի խնկեսցին Իմ ջերմ պաղատանք Անտի սլասցին Առ քեզ հառաչանք Ընկալ անդ ի ծոցդ, դու ոհ որ զիս թողեր Աստ կարօտամաշ ի սէր քո անմեռ։

73


«Ի բնակիլն իմ ի Դօրպատ, պատահի ինձ երբեմնակի գեղեցիկ օրիօրդ մի գեր, որ կաղայր սաստիկ. բազմիցս տեսանելն իմ սիրտ իմ բորբոքիւր ի ցաւոց գտանել զայնպիսի անձն հրեշտականման լի անմեղութեամբ ի հարուածըս այս անբուժելի. նա պատկառիւր հայիլ ի կերպարան ուրուք, գուցէ կամելով զի մի երևեսցի պակասութիւն նորա։ Անծանոթ ինձ բնաւ։ Անմխիթար հայէի ի նա, ուր և հայէի նա ոչ հեռանայր ի մտաց իմոց, ի վախճանի ի 6 ապրիլի 1832, ուր միւս անգամ ևս տեսեալ զնա սկսանեն զգայարանք իմ խռովիլ և ես ընծայեմ զայս վերջին իմ ցաւակցութիւն»։ 1 Զի՞նչ այս դառն հարուած անգութ օրհասին Որ ճնշէ զքեզ դուստր երկնային. Փուշ բուսանի յաչս, սիրտ իմ գալարի, Մինչ այս, քո վիճակ ինձ յանդիմանի։ Գուցէ քո անմեղ հոգի զայս դիպուած, Տանի անտրտունջ, տանի լռակաց Այլ յարեան ծփայ բոլոր իմ ներքին Ուր և տեսանեմ զայս ծանր քո խոցուած։ Հալի երկիր, ուր աչքդ արտասուածոր 10 Հայի պահպանել զոտս քո դիւրագլոր Եւ ի սիրտ նորա թնդայ որոտմամբ Կայծակ հառաչման քո աղետաւոր։ Հայիս ի յերկինս, աստեղք հեծեծեն, Հայիս ի յերկիր, արարածք կոծեն, Դէմք քո հրեշտակային լի անմեղութեամբ Զհամայն կարեկցաց հոգիս խոցոտեն։ Արտասուեն քարինք, ուր քո քայլափոխ Այդպէս դժուարաւ շարժէ զիւր փոփոխ։ Թո՛ղ ինձ տարածել ի ներքոյ ոտից 20 Քոց զիմ երես, զի անցցես դիւրակոխ։ Յոսկեձոյլ քո կուրծ ո՜հ ոչ խաղասցի Ձեռք ինչ պատանւոյ քնքուշ փեսայի. Ո՛հ վարդ քո այտուց և ծաղիկ տիոցդ Այդպէս դիւրաթափ վաղ թարշամեսցի՛։ 74


Ի շաւիղս քո ծաղիկք թափեսցին Օրիօրդ չքնաղ, վարդատիպ անգին. Հրեշտակք բարձցե՛ն զքեզ ի վերայ թևոց Զի մի՛ թուլակազմ ոտք քո գայթեսցեն։ Թո՛ղ աչք դիւրախաբ կենցաղասիրաց 30 Ժխտեսցեն զվարձ քոց առաքինութեանց Քեզ ի յառագաստ երկնից խորանին Տացէ հարսանիս փեսայն ի բարձանց։

75


«18

մայիսի

1832.

յերեկոյին

ելանեն

սովորաբար

պատուական

գերդաստանք գերմ <անացւոց> զբոսնուլ ի Րատոհով և իմ ելեալ միայնակ, ուղևորիմ անդ. Անդ հանդիպեալ բազմաց՝ որք ջերմ սիրով ձեռն առ ձեռն երիտասարդք և կուսանք զբոսնուին. յետ շրջագայելոյ իմ ի մէջ զովարար մայրւոյն, երթեալ կանգնեմ յեզերս լճին և լի կարօտանօք հայրենեաց իմոց հայեցեալ ի ծիծաղի դէմս նորա, պարապիմ միմիայն ընդ ազգի, ազգի մտածմանց. յ9-րդում ժամու չուեն աստի սակաւ առ սակաւ ամենայն զբօսասէրք և ի հանդարտ լռութեան ի դադարիլ ամենայն ոտնաձայնի լսեմ ի մէջ մայրւոյն զձայն քաղցր նուագի կանանց, այս ձայն փոքր առ փոքր մերձենայ ինձ. և ի վախճանի երևին և երգողք իսկ. երեք կուսանք հրաշագեղք և երիտասարդ մի մատեալ յեզերս լճին, քանի մի քայլ հեռի յինէն կանգնեն անդ և նախ՝ ձայն տուեալ արձագանաց իւրաքանչիւր ոք ի նոցանէ, ապա երգեն։ Եւ երիտասարդն փչէ միջոց առ միջոց զփողն իւր. նոքա ժամս երկուս ազատ երգելով խաղան անմեղութեամբ ընդ միմեանս. մինն ի նոցանէ դիմօք իւրովք գայր ինձ, որպէս թէ ծանօթ իցէ ինձ։ Ես ոչ շարժիմ ի տեղւոջէ մինչև հեռանալ նոցա անտի. այլ նոքա անդրէն մտեալ ի մայրին, շրջագայեն և ի շրջագայելն երգեն միշտ քաղցր եղանակաւ. անդ ըմբռնեալ ի զմայլմանէ, մտածեմ զայս»։ 1 Պռնկնոտեալ ամոք արև մայիսի զաչս իւր ծիծաղկոտ. Խփէ պարկեշտափայլ անկանիւլ ի ծոց իւր հորիզոնի Եւ չքնաղ վերջալոյսն ոսկեհուռ վարսիւք և դիմօք սխրալի, Ողջունեալ աւուր սուզանի մեղմին ի ծով անդ ամպոտ Եւ սոխակք ճխան, երգեն քաղցրաձայն. Ափսոսեալ զարշաւ քաղցրիկ տունջեան։ Եւ լռին գիշերն մեղմընթաց հետիւք թևովք հեշտալից Տարածէ զնինջ ի վերայ սիզոյ ծաղկաւէտ դաշտին. Եւ մայրին մատաղ զգոյշ խնամով ի հողմոց ուժգին 10 Ամփոփէ զտերևս իւր նոր թերաբաց անդ երկիւղալից. Եւ անզօր միջատք վաստակեալ անձամբ Խնդրեն զհանգիստ առ թուփս տատանմամբ։ Աստ ջոկք երկասէր մտերիմ ամուսնեաց քաղցր գերմանացւոց Զաւուրն դառնութեան կթեալ ելանեն առնուլ սուղ ոգի. Աստ ձեռն ի ձեռին քնքուշ օրիօրդք, անդ փեսայ ընդ հարսի, Եւ գթոտ ծնօղք ի ճեմս նազաքայլս ընդ սիրելի որդւոց

76


Ընդ լայն պողոտայն՝ դէպի ի Պետերբուրգ Չուեն զբօսնուլ, հանգչիլ սակաւուք։ Եւ օտարս առեալ տարաժամ յօրէն զիմ բարեաւ մնայն, 20 Մատչիմ ի յեզերս լճին, որ ծփայր անդ մարմանդագին, Աստ արծաթատիպ ալիք նորա ի խաղս ընդ նշուլից արեգին Լնուն զիմ հոգի դիւթական ցնորիւք ներկայիս ..... 1 Եւ կակուղ տերևք բրկաց սասանին Ի սուլել հողմոց լուռ երեկոյին։ Աստ լռին մայրին առնու ի նորոգ շունչ կենդանութեան, Րատոհով այս տեղի յաջմէ ժամատան հանդէպ քաղաքին Ի գարնան աւուրս երփնագեղ բացեալ նա ի մէջ դաշտին. Բուրէ զովարար հոտս անուշահամ անդ դրախտի նման.

30

Յոր կոյս և դառնաս անդ երամովին Յառաջեն քեզ քաղցր տիկնայք քաղաքին։ Լի բալզամահոտ, անոյշ զգացմամբ անձն իմ զմայլեալ Հայիմ տենչանօք, գրաւեալ ի հրաշից առատ բնութեան Աստ ի հեռուստէ մեղմ, քաղցրահնչիւն անսովոր ինչ ձայն, Բերին և տանին միջոց առ միջոց արձագանք հարեալ. Հնչիւն նոցա ինձ անչափ սիրալի Լուեալ ոսկերք իմ թալկանայ հայի։ Յանկարծ առընթեր զաչս եմ թերթեալ. ո՛հ ո՞ր տեսարան Խլէ զիմ տեսիլ, բառնայ զբոլոր ուշ իմ անկենդան, Անդի մէջ թփոց ի ներքոյ ուռեաց ինձ ակն յանդիման

40 Օրիօրդք երեք կայտռին ոստոստմամբ ի միայնութեան. Տեսիլ նոցա քաղցր, լոյս նոցա դիմաց Լոլս տան անդ մթին ծառախիտ մայրեաց։

1

<մեկ անընթ> 77


Սոխակաց նման անդ նուագ առեալ ի վերայ ծաղկանց Ձայնեն զարձագանս, սակաւ մի լռեն և անդրէն ձայնեն, Եւ վերջին նշոյլք արեգին հարեալ ի կուրծս ձիւնափայլ Խտղտեն զիմ աչս, փակեն զիմ քայլուած հեռանալ անդէն։ Ուր զիմ լսելիս բաղխէ անդադար Ձայն հողմահարեալ նոցա զուարթարար։ Երգեցէ՛ք ասեմ երջանիկ որդիք առատ բնութեան 50 Օրհնեցէ՛ք զպատճառն՝ որ ստեղծ զձե զ ի խաղաղ երկրի, Ուր չի՛ք գերութիւն, ո՛չ սուր կամ հարուած դառնաղէտ կրի, Որով անողորմ, ազգն իմ խղճալի տանջի յաւիտեան. Հայրենին նմա սքատուն ինքեան Ուր ցաւօք ճնշի նա զբոլոր իւր կեան։ Բերկրեա՛ց դու մայրի, ուր փոխին քայլուածք սիրելի1 հիւրոցս Եւ դու արձագան, կրկնեա՛ց համաձայն երգոց հրեշտակացս, Լալով հեծեծեն, քարայրք, արձագանք անդ իմ հայրենեացս. Այլ երկնից խնամ դեռ մնայ անյայտ մեզ տառապելոցս։ Եւ դու լիճ ծածկեա՛ աստ զիմ արտասուս 60

Անբախտ հայրենեաց սիրով մեռելւոյն։ Հառաչմամբ հայիմ ի թխպեալ շրջան ամպոց տխրագին Որք զիմ կարօտ դէմս բաժանեն ուժիւ ի քաղցր հայրենւոյն Կարօտիմ գոնէ հողմ ինչ ի լերանց այն երկնահանգոյն Բերցեն զովացումն պապակեալ սրտիս իմ աստ կաթոգին։ Այլ ո՜հ քանի նա հեռաւոր յինէն Ոչ ձայն հասանի, ոչ աչք տեսանեն։

1

[երջանիկ]

78


Այլ դու ինձ րատոհով սիրելի մնասցես անմոռաց յամայր Յապայն մինչ պանդուխտս զրկեալ ի տեսոյդ զքեզ բերցէ ի միտ. Աստ բար <ե> կամութեան, սիրոյ շառաւիղ ի մաշեալ իմ սիրտ 70 Զառաջինն կաթեաց զբարերար նշոյլ իւր կենդանարար. Աստ բարեկամիս* խորհուրդ մտերիմ. Խաւարին մտացս նախ լոյս ընծայեցին։ *

«Սոյն այս բարեկամ էր պատուականն Գրաս, զոր յետ գալստեան իմոյ ի Դերպտ, յետ քանի մի աւուրց

ծանեայ. նա առաջին բարեկամ իմ յետ Պարրոտին աստ. զառաջինն՝ դասատու ինձ յաշխարհագրութեան. նա վաղուց լուեալ զգալստենէ իմմէ, որպէս ինքն ասէր, ցանկայր ծանօթանալ ընդ իս զսոյն գրեալ էր նմա և բարեպաշտուհի մայր իւր, հեշտացուցանել զվիճակ պանդխտութեան իմոյ. և նա յիրաւի արար զիս. ո՛չ գիտելով նա ռուսերէն, վասն որոյ դժվար էր նմա հաղորդել ինձ զդասատուութիւն իւր. այլ նա զի՞նչ առնէր, զամենայն աւուր, զոր, ինչ և կամէր խոսել ընդ իս, դասն աշխատութեամբ թարգմանէր ռուս <երէն> և այնպես ի բազում ժամանակս պարապեցաւ ընդ իս. Կամելով ևս շուտով ուսուցանել ինձ գերմ <աներէն>, պատմէր ինձ բերանացի զփոքր պատմութիւնս և ստիպէր ինձ ասել ղայն կրկին գերմ <աներէն> և այսպէս անչափ են աշխատանք և ջանասիրութիւնք նորա վասն իմ. յիշատակութիւն իմ աստ զնմանէ ցուցանէ զայն անչափ մարդասիրութիւն նորա, զոր նա եցոյց ինձ ի դառն վիճակի իմում. ի մտանելոյ իմոյ ի Դօրպատ ի 5 սեպտեմբերի մինչև. ցմայիս. ծով արեան ծփայր ի սիրտս իմ. պանդխտութիւն իմ, անտեղեկութիւն իմ ապառնի վիճակի իմոյ, երկիւղ իմ, թէ արդեօք կարացից լնուլ զնպատակ իմ և զակնկալութիւն բարերարի իմոյ. վախելով [թէ] ի մէջ այնքան իմաստնոց միանգամայն բռնահարիլ և կորնչիլ. վախելով ի հոգևորականաց մերոց, ոչ լսելով լուր յիմայնոց. զցայդ և զցերեկ կայի ի տագնապի, բազում անգամ զմահ խնդրէի ինձ. և եթէ հնար լինէր ինձ, մտադրեալ էի դեղամահ լինել, բազում անգամ ի սաստիկ ձմեռան առանց ջորապի գնայի, զի գոնե այսու գտայց զմահ իմ, երկնչելով թէ բարերարն իմ ոչ բաւականասցի ուսմամբ իմով և զիս ի կորուստ մատնեսցէ, իբրև զապերախտ եւ զանարժան ոմն*) [բոլոր հետևանք անիրաւ բռնաբարութեան հոգևորականաց մերոց] աստ որպէ՞ս կարացից մոռանալ զօրն, խնդրէ յինէն Գրաս բարեկամ իմ գրել քանի մի տող բանս առ մայր իւր գերմ<աներէն>, ըստ որում մայր նորա խնդրեալ էր զայս և կամէր գիտել զվիճակէ ծնողաց իմոց։ Ի թղթի նորա, զոր գրեալ էր առ մայր իւր, թոյլ տայ ինձ գրել զայնս, յետ շնորհակալելոյ իմոյ վասն այնպիսի սիրոյ և հաղորդակցութեան մօր նորա (այս էր առաջին գրութիւն իմ գերմ <անէրէն>. «Ես թողի ասեմ զծնողս իմ կենդանիս, բայց չգիտեմ այժմ, մեռեալ են նոքա և կամ զի՞նչ է պատահեալ նոցա, զի ես ոչ ստանամ զլուր»։ Երեկոյին ուղարկեցի զայս թուղթ առ նա, յառաւօտուն դեռ ծէգն չբացեալ 9 մայիսի 5 ժամուն ձայն նորա գայ առ իս. ես կոչեմ առ նա առանց գիտելոյ վասն է՞ր. ես գտանեմ զնա տխուր թիկնեալ վերայ աթոռոյ միոյ. ձեռն ի ծնոտի նստի նա անդ. երեսք նորա մրրկեալ ի ցաւոց. քաղցր աչք նորա, յայլ ժամանակի այնպէս սիրալից, այժմ ցաւօք հայի յիս. յոտին կացեալ առանց բան ինչ խօսելոյ, անկանի զպարանոցաւ իմով, համբուրէ, գգուէ զիս. ի վախճանի «աստ ինձ սիրելի Ապով <եան> դու հուր արկեր ի սիրտս իմ, ասա ինձ. զի՞նչ հնար գոյ ստանալ ի ծնողաց ձերոց զհամբաւս, ես զամենայն կեանս եդից վասն դորա, ես գրեցից առ քաղաքապետն. յայսմ րոպէի երթայց առ Պարրօտն զի ճարս գտցէ բերել տալ ի ձերայնոց զլուր ինչ. Ախ Խաչատուր հանգիստ իմ կորեալ է. տո՛ւր ինձ զայն. սիրտ ձեր այնպէս տառապի, և դեռ ես ոչ գիտեմ զայդմանէ. ընդէ՞ր մինչև ցայսօր ոչ հայտնեցիք ինձ» և այլն. նա հարցանէ և կրկին հարցանէ, աղաչէ ասել նմա բանս, իմ. այլ իմ լեզու կարկամի. միտք իմ ցնդի։ * ) ոչ ումէք հաւատալի յայտնել գցաւս.

79


Արտասուօք հայիմ ի բոլոր շրշափիւռս որ զիս հոգեզմայլ Այժմ հրապուրեն, յապայն եղիցին ինձ ցաւոց արձան Յառաջոյ իմ աստ լիճն ծիծաղադեմ ի խոր լռութեան Ծածանի և անդ ի թիկունս Դօրպատ վայրն շնորհածաւալ Ուր իմ բարերար, ուր սիրտ սիրեցեալք Ետուն նոր հոգի մանկութեանս մեռեալ. Կենդանի կանգնի ինձ ակն յանդիման պատկեր լալագին 80 Դեռ մօր ցաւալոյ յորոյ ջերմ գրկաց մեկնեցայ ցաւով Սէրն առ հայրենիս ետ ինձ զանցանել զմայրենի սիրով Այլ դու քաղցր աշխարհ պահեա՛ զիս անփորձ մինչ յիմ դարձ կրկին Մինչ փարեալ զլանջօք բազմերախտ ծնօղին Խնդրեսցէ ներումն անհնազանդ որդին։

Ոչինչ խօսք գայ ի լեզուս իմ. ջերմ խտտեալ զհարազատ, մարդասէր, բարեկամասէր, ցավակից գիրկն, միմիայն հեկեկամ առանց բարբառոյ, միմիայն արտասուիմ առանց յայտնելոյ զցավս։ Նա տեսանէ թէ ծանր օթ օթախին եւ աղմկեալ սիրտ իմ աւելի նեղացուցանեն և չարչարեն զիս. առնու զձեռս իմ և ելանե ի կայծակէ հարեալ, լսելով զայն, ելանէ ի տեղւոջեն մոլորեալ շրջի աստ և անդ «զի՞նչ այս, զի՞նչ այս մտածմունք». քաղաքէն. ի րատոհով մայրին 2 վերստ հեռի ի քաղաքէն, ազատ օդն, սերտ աղետակցութիվն նորա հետզհետէ դիւրացուցանէին զսիրտ իմ. և ես պատմեմ նմա մի առ մի զվիճակ իմ տրտմալից, իբրև ի այս մոլորութիւն. նա սկսանի փոքր առ փոքր մխիթարել զիս, պատմել զվիճակէ գերմ <անացւոց> և թէ զիա՞րդ բաւական է բարերարն իմ ուսմամբ իմով։ Յօրէ յայսմանէ նա յաճախ տանէ զիս անդ, ընթեռնու ինձ զոտանաւորս սրտատենչս. պատմէ զմեծամեծ, ազգօգուտ արանց. ջանայ ծանօթացուցանել զիս ընդ երևելի արանց քաղաքին. բազում անգամ հարցանէ զանունս ազգայնոց և բարեկամաց իմոց և բարձր ձայնիւ գոչէ ի մայրւոջ անդ, զի ես լսելով՝ զանուն սիրելեաց իմոց, դիւրացայց. և թէ յապա ժամանակն զինչ եցոյց նա և ընտանիք նորա ինձ, զայսմանէ ի ճանապարհորդութեան իմում, ի Պոնիմոն ի կալուած նոցա։ Ետ երից աւուրց, այնինչ նա ջանայր գրել առ քաղաքապետն, ստանամ ի տանէ զհամբաւ, նա մինչև ցայն վայր չէը առաքեալ զթուղթ իւր առ մայր իւր երկնչելով, թէ մայր նորա անչափ ցաւեսցի, այժմ խնդութեամբ գրէ առ նա. յայսմհետէ սիրտ իմ հետզհետէ մերձենայ Գերմ <անացւոց> օրինակօք նորա ամենեքեան իբրև բարեկամ երևին ինձ. եւ փոքր առ փոքր որքան ծանօթանամ ընդ նոսա, այնքան հեռանա յինէն կարծիքս»:

ս 80


ԲԱՂՁԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ։ ԻԴԷԱԼ: Ի ՇԻԼԼԵՐ Է։

Արդ կամի՞ս յինէն մեկնիլ ուխտադրուժ Քով չքնաղատիպ երևակայութեամբ Քոյով տարժանմամբ քոյով խնդութեամբ Անողոքելի փախչիս ապաժոյժ. Արգելցէ՞ զքեզ ինչ ով փախ <ս> տական Ո՛հ իմոց կենաց աւուրք ոսկեզան Ընդվայր քո ալիք սահին, սուզանին Յանդունդս ծովու խոր յաւիտենին։ Շիջան արեգակք իմ լուսապայծառք 10 Որք զիմ մանկութեան շաւիղ փայլէին. Անցի՛ն սրահետ բաղձանք իմ վարվառք Որք երբեմն զարբշիռ սիրտ իմ զմայլէին Էանց սուրբ հաւատն առ գոյակս համայն Զոր ծնաւ երբեմն երազն մանկական Յաւարի եղեալ սոպռ իրաւացւոյն Որ երբեմն այնպէս սուրբ, աստուածանման։ Որպէս անդ երբեմն տարփմամբ կաթոգին Փարէր զքարամբն պինդ փիղմալէօն Եւ խանդանք նորա հրավառ ուժգին 20 Հոսէր զկծեայ այտուքն սառնագոյն. Այսպէս տարածեալ իմ բազկաւ սիրոյ Գրկեմ զբնութիւա ուժիւ մանկական. Զի առիք զշունչ տապացայց նովաւ. Որ սկսաւ ի կուրծս բանաստեղծական։ Առ ի հաղորդիլ ընդ տագնապ իմ բոցոյ Եգիտ անլեզուն զլեզու ճարտար. Նա ետ ինձ կրկին զհամբոյր սիրոյ Եւ զբարբառ սրտիս գրաւեալ ինքնահնար. Անդ ծառք և ծաղիկք ինձ կենդանացան 30 Ինձ երգեն աղբերց խոխոջք քաղցրաձայն Եւ իրք անանուն զգան նորազգած Այն ինչ արձագանք հարան իմ կենաց։ 81


Գրոհ ետ ուժգին կուրծն նեղանձուկ Լայնել զբովանդակ ինչ ծննդաբեր. Յարձակիլ ի կեանս կարծրակուռ քայլիւք Ի բան և ի գործ, յստեղծ ի համբաւ. Զիա՞րդ մեծ, անհուն սահման աշխարհիս Ի գաղիլ՞րդ սակաւ շահ նորա դեռ մեզ 40 Եւ այն այս սակաւ հիմ նուազ, չնչին. սԶիա՞րդ սրացաւ աժխոյժ պատանին Որ դեռ անձնազատ յամենայն կրից Երկնաթռիչ ի ճախր իւրոյ երազին Եմուտ յասպարէզ կենաց խնդալից. Մինչև ի դալուկ աստեղս եթերաց Բարձրացոյց զնա ուխտ ձեռնարկութեանց Ո՛չինչ անմատոյց, ո՛չինչ հեռաւոր Ուր ո՛չ տարին զնա թևք քո զօրաւոր։ Հիմ թեթևամբարձ ածաւ անդստին. 50 Գո՞յր ինչ դժուարին յերջանկին ռահ. Առ կառօք կենաց հի՞մ կաքաւէին Օդաճախր, Սրահետ, անվեհեր, անահ. Սէրն ի քաղցրահամ վարձ իւր վայելուչ Համբաւն ի պսակ իւր աստեղակուռ Բախտն ի բոցանիշ ...1 ոսկեփունջ Եւ արդարութիւն ի ծով արևուն։ Այլ ո՛հ արդէն իսկ ի կէսն ուղին Սրահետքն մոլար կորուսին զմիմեանս Ուխտադրուժ, դաժան քայլք նոցա փոխին 60 Եւ մինն յետ միւսոյն խոյս տան և մեկնին. Փախեալ անկապան բախտն սառնադէմ Անկշտում մնաց եռանդն2 գիտութեան Եւ յուսահատութեան ամպք մառախլադէմ Փակեն զարքիհրաշ դէմս արդարութեան։

1

<մեկ անընթ.>

2

[փափագ]

82


Տեսի ես զսուրբ պսակ համբաւոյ Ի կոր ճակատոյ ի խոր վայրանկեալ Ավա՞ղ վաղանցուկ դիւրաթարշ գեղոյ էանց ժամանակ սիրոյն անձկացեալ Եւ միշտ միգապատ և միշտ խաւարին 70 Յառիմ շուարեալ յելևէջս խոպանի. Հազիւ միւս և յոյսն յուղի մթին էարկ զչքնաղ ինչ նշոյլ դալկագին. Ո՞ յայս ամենայն դաժան ուղեկցաց Եկաց անյողդյողդ յիմ սէր մտերիմ. Ո՞ զիս սփոփէ դեռ ընթերակաց Ո՞ հետևի ընդ իս մինչ ի տունն մթին։ Դու՝ որ զամենայն վէրս ապաքինես Քնքուշ, փափուկ, ձեռք բարեկամութեան Որ զբեռն կենաց ընդ իս սիրով բաժանե 80 Դու, զոր նախ խնդրեմ, գտանեմ յապայն. Եւ դու որ ընդ նմա սիրով զուգակցես Ի խռովիլ զնակրից հոգեկան Դու աշխատութիւն, որ ո՛չ դադարես Որ ո՛չ առերես, ստեղծես անագան Որ առ շինութիւն յաւիտենին Թ՚ զաւազոյ հատս և եթ ընձեռես։

83


 Ետո՞ւր զվերջին համբույր հրաժարման Քաղցրիկ վերջալոյս սիրուհւոյն իմոյ.?1 Շողեցե՞ր նմա լոյս մխիթարական Ննջիլ զգիշերն հանգստեամբ հոգւոյ։ Ի դրան յայգւոջ թէ ի լուսամուտին, Ուր ընդ թևովք քովք գրկախառնէաք Ո՞ւր ետուր նմա զիմ ողջոյն կրկին, Զիմ ալեկոծեալ սրտիս աղաղակ։ Միայնակ կացեալ ի հեռաստանէ 10 Հայիմ լայն սահման, ուր նա դադարի, 0 Ո՛չ կոծեմ զոք, ո՛չ ձայնս հասանէ Պատմել զվիճակս, ուր կամ յերերի։

1

Հարցական նշանը դրել է հեղինակը:

84


ՅԵՐԵԿՈՅ

Ո՛չ լռին գիշեր, ո՛չ իմ ննջարան Ո՛չ տան իմ աչացս քուն առողջարար. Ընդ սոսկալի թևոց գիշերոյ մթան Առ քեզ սլացան միտքս սասանահար։ Թողում զսենեակ, մտեալ ի մայրին Զոր միգապատէ մառնամուտ խաւար. Անդ ծառք խշշան, տերևք սասանին, Ի ոգիք գիշերոյ չուեն վեր ի վայր։ Երկինք դղրդայ, աստեղք թոթափին 10 Կայծակք շանթարձակք պատառեն զբարձունս 0 Կործանիլ յանդունդս ի կորուստ անհնարին Խորտակիլ թուին և համայն բնութիւն։ Արեգակն դառնալ թողուլ զիւր շրջան, Եւ լուսինն վաղուց կայր ի թագստի, Աստեղք, մոլորակք յահի ի դողման Սպասեն երկիւղիւ իւրեանց կորստի. Յանկարծ արձակին դրունք արևելից, Ի քթթել ական տևէ լռութիւն. Եւ թերթերք լուսոյ յամէն կոյս երկնից 20 Հրոսան, տարածին աղուոր գոյնզգոյն։ 0 Դաս առ դաս ծագին մարմինք լուսեղէն Համերամ կթեալ ի յետս զաչս իւրեանց, Եւ թև ընդ թևոց պարակցեալ շրջին Կալ ի սպասու թագուհւոյն բարձանց։ Ազնիւ կերպարան ի կուռս հրավառ Ամբառնայ մեղմով ի բարձունս ՚ ի վեր Յաջմէ և յահեկէ կուսանք շրջապար Բոլորեն նմա պսակ երկնանուէր։ 85


Ի դիմաց նորա լոյս ճառագայթէր. 30 Եւ շունչ նորա փչէր հոգի տիեզերաց. 0 Դեռ աչք նորա քաղցր աստ և անդ հայէր Դեռ բոլոր երամն սպասէր լռակաց։ Ձեռս արկեալ նորա հնչեն միաձայն Երկինք և երկիր ներդաշնակաբար «Սէր է որ պահէ զարարածս համայն Սիրոյ թագուհւոյն, փառք, պատիւ յամայն». Յայս ձայն խնդալից մարմինք երկնային Դարձ առեալ կրկին անցնիւր յիւր շրջան Տարածեալ բազկաւ շրջեն, բոլորին 40 Գրկեալ կաթոգին զլոյսն յավիտենական: 0 Իսկ բացեալ իմ զաչս զքեզ գտի միայն Զքեզ գոյացութիւն յերկնից նուիրեալ. Որ նազուք ձեռօք զիմ ցաւոց դարման ՏածԷր ասելով «լինել ինձ ժուժկալ». Այո՛ դու էիր հոգւոյս խնդութիւն Որոյ տեսութեան սպասէր աշխարհ Որոյ երևոյթ զբոլոր բնութիւն Փոխադրեաց ի լոյս սիրոյ մշտավառ։ Յաստեղաց վերայ ի գոգս հայրենի 50 Խնդրեցից զքեզ ի բոլոր իմ կեան. 0 Մեռցի՛ ինձ այժմէն աշխարհ ցաւալի, Որ զրկեաց զմեզ ի միմեանց յաւիտեան. 1833. 17 Օգոստ. արտագրել Դօրպատ. Քոխի տանն.

86


ՈՏԱՆԱԻՈՐ ՅԱՇԽԱՐՀԱԲԱՌ ԼԵԶՈԻ ՄԵՐ ՅՕՐԻՆԵԱԼ. ԸՍՏ ԽՆԴՐԱՆԱՑ ՊԱՐՈՆ ԵԶՆԱԿԻՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ. Արտագրեցի ի Պետերբուրգ 1834. Դեկտեմբերի 22. 1 Ջանումըս ջան չի՛ մնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ. Բերանս խոսք չի՛ գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ. Թոփ ու թոփխանա ես սարքել, քանդեցիր բուրճ ու բանդըս, Յարի պես բհամ եկար կերար, մաշեցիր իմ ջանըս, Դարդիմանդ ես մի ֆիքր արա՛ ինչպես ըլի էս իմ բանըս, Ոչովեմեն ումուդ չունեմ, դուն ես իմ ճարն ու դարմանըս, Թե ուզում ես դիփունիմեն դուն ըլես իմ սերն ու սանըս, Յար ու քյար տո՛ւր էս բանին, որ սկսեմ լավիցն ասեմ։ <Ջանումըս ջան չի մնաց, որ իմ ահվալն ասեմ. 10 Բերանս խոսք չի գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ>. 0 Առավոտուն ծեքն տալիս ֆռֆռալսվ գյուլ ջանդ Բաց ես անում ալ տերևով գյուլի սաբահի մամանդ Յախութն ասեմ, զմրութն ասեմ թե էն վզիդ շար մարջանըդ, Որ տեսնողն մաթ է մնում, գովում է քո յարադանըդ, Ոսկեթել մազերիդ շարքն հուսելով քո սիրուն նանըդ …………………………………………………………… Յարաբ խղճիս բույրուղ կըլի մոտիդ նստած էդ բերանըդ Բացվի ու ինձ հետ խոսա, իր ի՛մ խիալն քեզ ասեն։ <Ջանումըս ջան չի մնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ, Բերանս խոսք չի գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ> 20 Վարդի պես դուս ես եկել հովն տալիս բաց ես ըլում, 0 Երկնքին ցօզն երեսիդ շաղակօլօլ թաց ես ըլում, Չորս կուռդ գիշեր ցերեկ միշտ փշով պատած ես ըլում. Բյուլբյուլիս սիրտն մեռած տեսնելիս հեչ չե՛ս լաց ըլում, …………………………………………………………… …………………………………………………………… 1 Արևածաղկիս դեմն առջևիդ բանդի ֆարման ա Դվորն որ դուն շուռ կը գաս, հետդ երեսն կը դարձնա 87


Հենց բռնենք թե արեգակ ես, են էլ քո ղուլուղ դարնա Ինչ կըլի որ բազի քյարա, շողքդ ինձի ռահմ անա Որ էն լուսույն կարոտ սիրտս մխիթարվի ու հովանա Լուսնի պես ես լույս տամ.... Անաստված մե ֆիքր արա՛, էս ինչ անիրավ դիվան ա Տված յարեքդ ամեն մեկն արել է ինձ սալթ դիվանա Ինչ մարդի ես դուռը գնամ, որ իմ դարդիս դարման չանայ 10 էս բանիս անելեն յետև քո օսալն քեղ մնա. 0 Քանի աստված օր ա տվել.... «Ինչքան ցավեմ, պատվելի բարեկամ, որ տասներկու տուն ոտանավորիցս միմիայն էս քանի կտորն ա մնացել, ամեն տուն այնքան շարք ուներ՝ ինչպես առաջինն. մանավանդ մեկ տան վրա շատ ցավում եմ, չունքի էնտեղ իմ սրտի դարդս իմ անանուն սիրուհվույն լալով, նրան հաթաթա եմ տալիս, թե նա աշխարքումս կարճ կյանք ունի, նրա գեղեցկությունը շուտով անց կը կենա, թե որ նա ինձ էնպես շատ չարչարելու է, ես դատաստանի օրը աստվածանից վրեժխնդիր կլինեմ նրա արածի համար. Ես ուրիշ հաղեր էլ ունեի շինած, այժմ շատը մոռացել եմ. դու մի՛ համարի՛ր սիրելի՝ թե ես մեկ հատուկ սիրուհի յԵրևանումը ունեցել եմ։ Քա՛վ լիցի. ես կանանց հետ ի մանկությունն սեր ունեի, և այժմ էլ անչափ ունեմ, այլ էնպես սեր, որ ես նրանց տեսնեմ, նրանց սիրուն և չախմուր երեսովը մխիթարվեմ։ Մեկ օր նրանցից պակսելիս, սիրտս ուզում ա պատռել. բայց հավատա՛ ինձ թե էսպես արդար սերը, միմիայն սրտով եմ ուզում. ուրիշ բան ինձ պետք չի՛. թե ինձ ՛աստված օր կտա, ես իմ Երևանու ալվան աղջկերանց վայելչությունը, ազնվությունը, առաքինությունը, սիրունությունը, միտք ունիմ էնպես գովելու, թեկուզ որ աշխարք էլ չի մտնեմ. Ես գիտեմ՝ որ նրանք պարկեշտ են և ամոթխած և մեկ պաչ էլա չեն տալ ինձ, բայց ինձ համար ցավ չի։ Եվրոպայումը թագուհիք իրանց համար փառք են համարում, իրանց բանաստեղծի սրտի ուզածը կատարել։ Ես գիտեմ, որ մեր ազգը դեռ էդ տեղը չի հասել. էնքան էլ ինձ համար մեծ փառք ա, եթե մեր ազնիվ խանումները, մեր գեղեցիկ աղջիկները իմ բանը լսեն, ինձ իրանց մտքումը մեկ տեղ տան, թե իրանց սրտումը չեն կամենում. ես իմ ոտանավորը գրեցի և տվի Քանաքեռումը մեկ տղայի, կարելի է թե նրանից կրկին ստանամ, եթե ինձ էլ շատ ցանկալի է, էն ժամանակվան արած բաներս, հիմիկվանից հետ համեմատել». ԷՍ էլ ՄԵԿ ՈԻՐԻՇ ՈՏԱՆԱՎՈՐ Ա։ Ականջ արա, նազանի քո թարիֆն իմացիր, Ջիվան ջանիդ ղատր արա, խոսքիս հարիֆն իմացիր. 88


Շատ օր ու ժամանակ, քո կարօտն քաշեցի, Գիշեր, ցերեկ հանապազ զիս քո սիրովն մաշեցի, էրվեց, խորովեց սիրտս բոյնի բուսուն մնացի, Որ էդ քաղցր լեզվովդ ասես արի՛, դեսն անցի. …………………………………………………..

89


ՈՂԲԵՐԳՈԻԹԻԻՆ, Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈԻՍՈԻՑՉԻՆ ԻՄՈՅ ՅԱՐՈԻԹԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԼԱՄԴԱՐԵԱՆՅ. ԱԶՆԻՎ ԲԱՐԵԿԱՄԻՆ ԻՄՈՅ ԱՂԱՋԱՆԱՑ ՇԻՐՄԱԶԱՆԵԱՆ ԵԻ ՔԱՂՑՐ ՀՕՐ ԻՄՈՅ ՅԱՐՈԻԹԻԻՆԻ ԱԲՈՎԵԱՆՑ։ Զորոց զբօթալուրն ի միում շաբաթւոջ ստացայ ի լինելն իմ ի Դերպտ 1834 21 Նոյեմբերի: 1 Ի կողմանց տարաձիգ ի վայրաց հայրենեաց Հնչի հողն դժնդակ, մոլեխանձ երկր՚կրծան. Նա գոռայ, կատաղի, արշաւէ սրընթաց, Թօթափէ անխնայ ըզբազմաց անգին կեանս, Խորտակին բլուրք, պատառին վէմք, Գալարին դաշտք. խարշատին սէզք, Եւ անդունդք փախս առեալ դառնագոչ դղրդան։ Լան ծնօղք, մորմոքին անսփոփ, աղէխարշ Ընտանիք և որդիք աշխարեն մենացեալք 10 Բարեկամք բողոքեն զայս գուժան հոգեքարշ Ի ծով արեան դեգերին, ծփան ոգիք ցաւագնեալք. Գուժէ Հայաստան, փայլատակեն ամպք Սարսափին երկինք, սասանի երկիր։ Լերինք, ձորք քարանձաւք հեգեգեն զայրագնեալք. Ողբս առեալ արտասուեմ զիմ օրհաս դժնդակ Աւաղեմ անբուժան զալս կորուստս թանկագին Ի վայրէս պանդխտեան զրկելոյս աղաղակ Թաւագոչ ցնորին, իսկ չումեք հասանին, Ընկճին բարեկամք, անկանի ծնօղն 20

Կոծեն ազգակիցք, հառաչեն մանկունք Այլ իմ ձայն ցնդի յօդս, կորնչի աստստին. Ո՞ր սահման, ո՞ր դարման ես եդից իմ վիրաց. Որք մաշեն ալէտանջ, զիս անխիղճ, անմխիթար, Ո՞հ յումմէ՞ ստացայց զձեր սէր երկնամբարձ Զորս յիշեալ կոշկոճիմ և տանջիմ չարաչար. Անօգնական զիս անտերունչ Անայցելու—անապաւէն. Դուք թողիք զիս միայնակ յայս աշխարհ դառնավայր։ 90


Ելանէք, անցանիք շրջանէ ի շրջան. 30 Ուր խմբին, պատառեալ երկնագունդք հրեղինաց. Վերճեմիք լուսափայլ ի թևս ամպոց յայն կայան. Ուր հրճուին զմայլին, հոգեհոյլք հրեշտակաց. Դու բազմերախտ դաստիարակ Քնքուշ իմ հայր, քաղցր բարեկամ. Դուք անուն տօնելիք յաւիտեան անմոռաց։ Իմ ոսկերք, իմ երակք, հոգի, սիրտ, զգայարան Ձեօք շարժին, ձեօք խորհիմ ի յիմում մարմնի աստ. Մինն զուսումն, մինն զսէր, միւսն զարիւն կենդանական Որովք, շնչեմ, կամ գործեմ, ներգործեմ յերկրի աստ. 40

Դուք հեղիք, ի յիս պատճառք իմ կենաց Դուք ետուք ինձ կեալ հոգւոյս սիրեցեալք։ Եւ կրկին դուք տանիք զայնս ընդ ձեզ անանջատ։ Քայքային իմ կազմուածք իմ աղիք գալարին, Մինչ զգամ զայս աղետ, դառնաթոր զայս հարուած. Ի կրծոցս թխպակերպ հառաչանք կուտակին Խլեն միայն յափշտակեն զառարկայս յիմ աչաց. Ես փակեմ զիմ դէմս, ծածկեմ զիմ գլուխ. Անկանիմ ի վայր անձայն, անշշունջ Այլ իմ կսկիծք, տոչորմունք յառեն ինձ մերձակաց

50 Երկնաթռիչ վերելեալ ի թեթև թևս մտաց Տարբերիմ ես ընդ ձեզ ընդ ոլորտս ամենայն. Ձեզ հանգիստ, օթևան, կամ տեղի ամրակաց Ես չուրեք գտանեմ յարարչութիւնս համայն. Աստեղք լուսինք միլիօնաւորք Աշխարհք, կայանք, բիւր անհամարք Կեանք օտար և շարժումն և շրջան տարաձայն. Անեզր, անսահման, անկշիռ, անքանակ, Չի՛ք աստ վեր, զառ ի վայր, չիք աստ կէտ, չիք աստ ափ Ո՛չ միտ, ո՛չ հոգի, ոչինչ թիւ, ոչինչ չափ 60 Չզօրեն հասանել, տալ սրտի զիւր փափագ Բարձունք վերին անդունդք ստորին Պարպատեն այս գոյացութեամբք 91


Այլ թե ո՞ւր ձեր ժողով, կարկամիմ ուշաթափ։ Ուր հպիմ ես դրդեալ ի ցաւոց ի կրից. Ո՞ւր մատչիմ շօշափել գէթ միայն մտածմամբ. Սայթաքիմ, սուզանիմ բռնաձիգ յարկածից Որք զապստամբս ի խորխորատ զայրացմամբ. Աստ կերպարանք սարսափելիք Շարժօղ, շարժիւնք անմատչելիք 70 Ուր յառեմ զքո տես, խորտակիմ խարխափմամբ։ Աստ մռայլ միգապատ, դժոխասաստ զիս պատէ. Արհաւիրք, սասանմունք, դժնդակք, այլանդակ Սրտամեռ, խելացնոր յածիմ պատ ի պատէ Դանդաչեմ անզգայ իբր անել զընդանափակ. Աստ վիհ, գեհեան խաւարամած Տանջանարանք անզերծ անլուրք, Քստմնիմ, տուայտիմ հոգեսպառ յայս դիպակ։ Գտանել զփախուստ չի՛ք ինձ աստ այլ ուրեք Ճողոպրիլ, զերծանիլ ո՛չ կամիմ ո՛չ իշխեմ. 80 Թէ և հուր լափեսցէ զիմ զոսկերս աստ անխիղճ Ես զձեզ որոնեմ, ձեր անուն հառաչեմ։ Մերկեսցի մութն, բացցի տարտարոսն Խռուեսցին այսք, կլցէ զիս անդունդ Այլ և անդ ես հանգեայց ի տեսիլ ձեր անտխեղծ։ Լերուք ինձ այցելու դուք որդիք լուսածին Գէթ քթիթ մի վայրկեան ինձ կացէք յանդիման Տո՛ւք սրտիս զիւր կարօտ, որ հաշի թախծագին Եւ աչօք մի հայիլ ես եղէց բաւական. Խաւար կամ մութ, վիշտ աղաղակ 90

Եւ վարանմունք այս հոգետանջք Փոխին ինձ ի խրախոյս, դարձրին ի լոյս տունջեան. Ի հեռուստէ անդ թնդայ ահագոչ ինչ բարբառ Նա ընդ երակս էակաց դղրդայ հրաշաձայն. Նոքա գան, նոքա գան, ով հրաշիցս այս անճառ. Լուսազգեաց պճնազարդ, սիգաքայլ մերձենան. Լուսացնցուղ դեմք, անհամար անհատք Ծանօթք, անծանօթք մի հոյլ ի մի խումբ. 92


Պակուցեալ տատանիմ յանսովոր այս Ատեան։ Դուք կանգնիք կենդանի առաջի իմ աչաց, 100 Բարբառիք ինձ սփոփ խօսիք ինձ մխիթար Մինն գրկէ, մինն փարէ, միւսն սրբէ զարտասուս. Զիս կանգնել ի յոտին ջանայք դուք սիրահար։ Յիմ օտար ձայն, զինչ կերպ անլուր Չէ՛ք դուք մարմին, չէք երկրածին. Սարսափիմ ձեզ հայիլ դուք հոգիք լուսավառ։ Բացափայլ ընթանայ ճարտասանն այն շքեղ Դէմք նորա հրոսան թօթափեն հուր կայծակք. Աղաւնակերպ ոստոստայ պատանին այն համեղ Փաղաքշէ, ......1 է իւր ձայնիւ քաղցրանուագ. 110 Զձեռան է ածեն զայն ծեր Որ ի յերկնից դեռ իջանէ, Առնուլ զփափագ իւր հայրենիս, օրհնել զկարօտ անբաղդ զաւակ: Շրջեցան բազում ամք և պայմանք վերջացան. Յորս դու գալ առ մեզ «ուխտեցեր» ասէ ցիս. «Հեռացար աչաց լոյս, թողեր զմեզ ի վարանման Մաշեցայ ծերունիս յուշ ածել զյոյսսդ սրտիս. Մտի՛ր առ իս հոգւոյս խնդանք, Թող զիս փարիլ զպարանոցաւդ. Արտասուք եղերերգ այլ չօգնեա՛ քեզ յաստիս։» 120 Սոյն երեք անմարմինք շրջարկեալ աստ զինև Հային յիս վարդագեղ, սիրակաթ իւր տեսլեամբք. Ձեռն եդեալ յիմ վերայ տարփողեն ակներև Միաձայն միաշունչ երկնանուագ իւր հնչմամբք. «Լեր հայրենեաց հաւատարիմ, «Լե՛ր ազգակցաց զավակ օրհնեալ, Հովանի մեր լիցի քեզ պաշտպան անդ ի յամպս»։ Սլացէ՛ք սաւառնեալ անարատ դուք հոգիք, Մի՛ թողուք զիս զրկեալս անտէրունչ յաշխարհի, Զերախտիս, զձեր սէր, զհայրութիւն յերկրի աստ 1

մեկ անընթ.>

93


130 Օրհնեցիր յարաժամ որքան եմ կենդանի. Անմեռ, ի հոգիս անմահ ի միտս իմ Անմոռաց պահեմ զքանքարս անկորուստ Եւ զանուն, յիշատակ, զձեր տապան պաշտելի։ Ո՞վ կարաց տնհնոյն դնել կարգ կամ օրէն. Նա միայն քննէ զիւր վճիռ, զիւր հրաման. Նա ի միում ակնթարթ հատանէ զթել աստէն Խէթ նորա աչաց եւ թափ մի ոտին Կամ շարժ մի մատանց կամ ծպուտ շրթանց. 140 Փշրեսցէ, մանրեսցէ զտիեզերս ի մի վայրկեան։ Գետնամած անկանիմ ես փոշիս աստ ի գուճ Գրկհամբոյր ծնրադրեմ առ նորա պատուանդան. Փառատրեմ ներբողեմ զգործ նորա անտրտունջ Զնոր անուն տօնելի որում է հնարական Զիս փրկել, ազատե. սփոփել, դարմանել Իմ վիրաց, իմ ցաւոց սպեղանիս պատրաստել Ի բանդէ զիս հանել և գգուել հայրանման. Սփիւռք համայն ծովափին, տարփողեն զնորա խնամ. Եւ անշունչք չեն զրկեալ ի մասանց նոր՝ բարեաց. 150 Ես միա՞յն մնացից անհաղորդ կամ տարտամ Ես զաւակս սնուցեալ ի նորա դաստակաց. Ամուր հաւատով, անխարդախ յուսով Դիմեմ ի հայրենի ծոց նոր գթալից Եւ օրհնեմ յաւիտեան զանաղարտ դիր կամացն։

94


ՅԵՏ ՓՈՔՐ ԻՆՉ ՄԽԻԹԱՐԵԼՈՅ ԻՄ Ի ՑԱԻՈՑ ՎԱՍՆ ՄԱՀԻԱՆ ՀՕՐ ԻՄՈՅ։ ՆԿԱՐԱԳՐՈՒՄՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱԻՈԻՐՑ ԵԻ ԽՆԱՄՈՑ ՄՆՕՂԱՑ՝ ԸՆԾԱՅԵԱԼ ՅԻՇԱՏԱԿԻ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՀՈՐ ԻՄՈՅ։ 1834. 24 Նոյեմբերի Ի Դօրպատ. 1 Երազք իմ անցին և ես դիւրախաղ Ի վերայ թիկանց հողմոց մեղմագին. Վերացեալ դառնամ յայն յարկ մեր խաղաղ, Ուր զիս սիրեցեր, գրկեցեր ջերմին։ Խղճիկ այն խրճիթ, անզարդ այն սրահ Երկերթիկ այն տուն, ծխածեփ քարեայ, Լուսահատ անկիւնք, խոռոչը բազմաահ, Յատակ ի հողոյ, առաստաղ փայտեայ։ Ի տանեաց ի յորմոց ի ճեղքաց լուսամտից 10 Աստ ի ներքս տեղային, հոսէին, թափէին, Եւ կարկուտ և հեղեղ և անձրև, ռումբ ձիւնից, Եւ մրրիկ և հոսան, փոթորիկ սարսռագին։ Տիւ, գիշեր՝ անծածկոյթ, և անփակ անխափան, Մղէին ի յարկ մեր սոսկադէմքն այն բնութեան Գոռալով, վանելով, մռնչելով կատաղաձայն Խրոխտային, կռուէին, քանդէին զմեր կայան։ Եւ ամպք մեղմընթացք՝ լուսափայլ դիմօք Չուէին ի վերայ գլխոց մեր աստէն Արև և լուսին և աստեղք լուսովք 20 Խայտային անոյշ ի բարձանց բեմէն: Ճիխ նոցա ամոք, ժպիտ հոգեզմայլ, Ծիծաղ ի շոթունս, յայտս փաղաքշութիւն, Մուտը նորա քնքուշ, ելք մարմանդաքայլ, Համբոյր նոցա քաղցր և խաղ սիրագոյն։ Կապտաշուրթ, գունագեղ վառարանն այն երկնից, Ծաւալէր, բոլորէր լուսացնցուղ զմեօք, 95


Ջահք և ճրագք՝ անաղօտ փայլէին հրաշագիծ Ծիր նոցա և սահման շրջարկեալ զմեր որմովք: Եօթներանգ փայփայէր ցօղալից, վարդագեղ 30 Ծիածանն չքնաղատիպ խաղաղաբեր նշանն, Օրիորդք ցանկային տղայանալ ընդ նորա գեղ Եւ տղայք աղջկանալ թէ անցցեն ի ներքոյ։ Մէթէօրք ի թռիչս մահ գուշակեին Աստեղք ճաճանչօղք հզօր ոք իշխան, Մանրահատ այն գիծք ի թիկունս երկնային, Մանկանցս էին տուեալ1 խնամածու պաշտպան, …………………………………………… ……………………………………………2 Որոնել, մաղթել զմեր ճակատ աստղ՚ փայլ Անթարթ հայեցմամբ, անդուլ նայէաք. Կաթոգին դիմօք, ակնապիշ յառեալ 40 Ծնրադրեալ լռին երկրպագանէաք։ Աստ թռչունք ճախրէին անվտանգ անխարդախ, Ոստոստեալ ամպաթռիչ կամ ծածկեալ ընդ յարկաւ, Երգէին, հրջուէին, ծափէին թևաբաղխ, Կամ գուճեալ ածէին զիւր ձագունս ընդ գրկաւ, Մերթ ի գոգս, մերթ ի բուռս, մերթ միայն զերեսօքս Անցանէր խայտալով ծիծեռնիկն հեզասիրտ. Մերթ համբոյր, մերթ պաշար, մերթ միայն քաղցրամոք Բան ինչ նմա ճամբէաք կեալ ընդ մեզ ի սէր սիրտ։ Ընդ հիւլէս մանրանշոյլ՝ որ ի ներքս սիւնաձև 50 Ուղղակի կամ շեղեալ անկանիւր արտաքուստ, Վահանեալ կռուէաք արկանել ստորև, Կամ վանել ի տանէ, կամ առնուաք զփախուստ։ Ձայն բարձեալ ի հեռուստ օդապար ճեմելով Գայր խմբեալ մեղմասէգ գումարտակ կռնկաց,

1 2

[Գըեալ] Կաթոգին դիմօք, ակնապիշ յառեալ Ծնրադրեալ լռին երկրպագանէաք

96


Ի տխուր նոցա ձայն ի նուագ անխռով Աստ ամէնքս զգաստացեալք հայէաք ուշագնաց։ Կարօտեալ հարք և մարք, սիրահար տղայք, կուսանք Կամէին աստ առնուլ զիւր սրտի իղձ, փափագ. Ոմն թառաչ արձակեալ հարցանէր զիւր զաւակ 60 Տարակաց: Ոմն ճամբէր ողջունիւ զիւր նամակ։ Սիւն ծխոյ ծծմբակերպ ի թունրէ կուտակեալ, Շեղջ առ շեղջ դիզանայր սևագծէր զմեր կայան, Ի յերթկաց, լուսամտից թխակերպ վերելեալ Դառնայր յամպս, զի կալցէ զսաստ երկնից բարկութեան։ Ի տանիս, ուր յետին շունչ նորա սպառէր, Թուէին կաճառել սևազգեստ գունդք զօրաց, Նոքա խորդ–երեսօք և գունով սարսռաբեր, Սաստեին մեզ մատամբ կալ ի ներքս լռակաց։ Իսկ հրավառ բոցն վարսիւք ծիրանի 70 Անդ յանդադար խաղս ընդ տան և բնակչաց Մերթ բարձաթռիչ, մերթ ստորադիմի, Մերթ լի կայծակամբք, մերթ հանդարտագնաց։ Զպէծս ուռուցեալ կամ շանթս կիզանօղ Հրոսեալ ի յերկինս, կամ արկեալ զմեօք Ճոճէր ելանէր կամ զիջեալ անոխ Ընդ թևօք գումարէր զկրակաշեղջն ջերմով։ Ի յորմոց, պատուհանից ի յանկեանց քառակողմն Պչրէին, սաստէին և զժանիս1 կրճտէին, Այլանդակք դժոխակերպք քաչք և այսք անողորմն 80 Հուր, ծծումբ, թիւն լեզուի յամէնուստ թափէին։ Կնճռեալ, խորանկեալ դէմք, ճակատք սևամորթ Վարսախճուճ, ծուէնահեր անդ կացեալ գողունի, Ընդ թաւախիտ խռիւս յօնից սաստկասարսուռ բոց որոտ Ամպրոպայր։ Եւ նոքա բանային զճիրանի։ 1

[ժանեօք] 97


Ի կոյտս արհաւրաց նանի ձայնելով Զիս օրօրէիր հա՛յր գորովագութ Եւ ի գիրկս անկեալ ծնողական գթով Համբոյր քո կնքէր զիմ քուն քաղցրանիւթ։ Հազիւ շորշոփեալ ի լուսոյ աւուր, 90 Զքեզ տեսանէի յիս ընթերակաց Զի պաղատանօք կամ արտասուաթոր Հայցել զերկնաւորն լինել ինձ գթած։ Կամ ի գոգս քո առեալ գգուէիր խնդապատար Ամփօփեալ զիմ երես, զձեռս և գոտս ի քո ծոց Պաչէիր, հրճուէիր սեղմեալ զիս հայրաբար, Կամ պատեալ ի կուրծ քո՝ հանգչէի ի ցաւոց։ Կարմրաշուրթն, մրայօն, աղուակնեայ ծերունի Թիկնաւէտ, հսկայաբարձ, ուղղաձիգ, յաղթանդամ, Ի յաչաց ի շրթանց տես և խօսք հրաշալի, 100 Մեղուածոր կաթէին ի հոգիս իմ դեռաթարմ։ Նեղեալ ի ցաւոց դու գորովասիրտ Համբուրեալ զտեղիս շրթամբք բուժէիր, Ի գայթելս անզօր դեռ մատաղամիտ, Բարձեալ զիս թիկամբք արգահատէիր։ Ել դեռ քսանամեայ սիրտ իմ պատառէր Փոխել զանկողին առանց քեզ ննջել։ Այլ քո շունչ քո կեանք առաքինասէր Ո՛չ ետուն և անդ բիծ ինչ ինձ յայտնել։ Մայր, որդի, քոյր, եղբայր, փեսայ, հարսն միաշար, 110 Եւ ուստերք և դստերք քերց, տատից, հօրեղբարց Միաշունչ, միակամ, միաբնակ հաւասար, Ննջէին յառնէին գրկախառն ընդ միմեանց։ Այլ դու հայր բարեգութ, անխարդախ, անաչառ Տածէիր ընդ թևօք զքո ջերմին գերդաստան. 98


Զցայգ, զցերեկ անհանգիստ, անտրտունջ անդադար Դու էիր նոցա գլուխ, դու նոցա կերպարան։ Շրջարկեալ զքև զուարթամիտ հոգւով Լսէաք ուշիւ խրատուցդ հոգելից. Յարգել մեծարել մշտեռանդ սիրով 120 Զընտանիս, օտարս, ծնօղս մերձակից։ Ի տան թէ արտաքս ընդ արձակ երկնաւ Ուղղեալ քո պատկառ առ էակս համայն, Պատմեալ մեզ զիարդ հեշտաշունչ լեզուաւ Հարկէիր լինիլ նոցա յանձնական։

99


ՄԵԿՆՈԻԹԻԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՑ ԸՍՏ ՀԱՍԿԱՑՕՂՈԻԹԵԱՆ ՀԱՅՈՑ.

1 Կապտագոյն, որդեակք իմ՝ այս կամար աստղալից Դադարի ի վերայ նուրբ քողոյ թափանցիկ. Նա պահէ, ըմբռնէ զանհուն չափ ջրալից Առ ի տալ մեզ անձրև կամ զցօղ դալարիկ։ Եւ աստեղք այս ճաճանչք են ակունք լուսաւորք Զորս Անհասն անդ կարգեաց տեսանել զգործս մարդկան, Որքան ազգք, կամ հոգիք կամ անհատք երկրաւորք Այնքան թիւ և նոցա ի բարձունս վերնական։ Անքուն, անդադար, բացարձակ աչօք 10 Քննեն նոքա զել և մուտս մեր աստ, Ննջեմք թէ արթնումք կամ գործեմք իրօք Յայտնի են նոցա մեկին և անգաղտ։ Ուր և ընթանամք, մեզ առաջնորդեն Թէ տխրեմք տխրեն, թէ խնդամք խնդան. Փակի ոք ի հող և նոքա շիջանեն Գայ ոք լայս աշխարհ, նորոգ լուսանան։ Իսկ այս սերտ սիրահարք մեծագոյն աչք երկնից Որք սիգան նազաքայլ, հրաշակերպ, լուսասքանչ Մերթ ի միոյ կողմ անէ, մերթ ի ներհակ ընթացից 20 Կամ յողջոյն գան միմեանց, կամ փախչին յիրերաց։ Են պատկերք նախաստեղծ փեսայի և հարսին. Որք եդան յօրինակ անդ ի խումբս վերնոց. Փափկամիտ կուսանաց գոյք նման արեգին Եւ տղայոց յաղթանդամ յարատիպ այս լուսնին։ Քնքշալից սիրուհին ընտրեաց զօրն յիւր թատրօն Անվեհեր պարայածել, առնել զիւր շրջանակ. Իսկ ըմբոստ պատանին քաջասիրտ, մեծազգօն

100


Յատկացոյց յիւր ընթացս զգիշերն մթնափակ։ Տես ի հայիլ մեր մարմնաւոր աչօք 30 Զիարդ ծակոտէ նա զմեր տեսիլ. Զմայլիլ պարտիմք ի լոյս նորա ամոք, Այլ ո՛չ յանդգնիլ առ ի նա հայիլ։ Իսկ լուսինն կայտառ բազկաւ կորովի Հերքէ զմութ, մռայլ անվեհեր, անահ Ծիծաղի ընդ մեզ ժպտմամբ սխրալի Կարկառեալ զդէմս ամենից վստահ։ Սիգաճեմ պանծալով աւարտեն անդ զընթացս Փոխադարձ նպաստիւք վառելով զլոյս երկրի. Ի յանդունդս ստորև՝ որ ծփայ ծովամած 40 Վայելեն զիւրեանց քուն, հետևեալ միմեանց զկնի։ Ի յեթերս այս անհուն հանդիպեալ դիմահարաց Որք զինուք, գեղարդեամբք զինուորեալք անդ շրջին Նսեմանան առ ժամ մի շրջարկեալ ի չարաց Որոց բուն և դարան գիծն դարմանագողին։ Սոսկալի են այս չարք դժոխակերպ, քստմնելի. Եւ ընկերք Բելիարին՝ որ անկաւ յաթոռոյն. Ի վրէժ ի նախանձ վառեալ միշտ կատաղի, Դարանեն նետաձգել զարարածս վերնոյն։ Ի բարձանց ճոլոլակ ահռելի դիեցմամբ 50

Ոմն զժանիս, ոմն զհուր այլ զսուր ցուցանէ. Իսկ իշխան նոցա ժանդ եօթնագլուխ այն վիշապ Մի ոտով ի բարձունս, միւսովն զմեզ ճնշէ։ Սևալերդ նորա մորթ և մարմին հերարձակ Կուրծք անկեալք իբր շանթս եղեռնադէմ. Փոր նորա լի օձովք՝ որք սողան սանձարձակ Ի ձեռաց, բերանոյն, ի յաչաց սոսկադէմ։ Լեզուակախ մռնչայ թոթափէ զժանդ իւր Կրճտէ նա զատամունս բոցավառ, ահաւոր, 101


Ծխասիւնք մրճոտեալք դիզանին ծծմբամուր, 60 Ի բերանոյն՝ ճղոտեալ իբր հնոց կենսակուր։ Ի շարժել զմատունս, զաչս, զեղջիւրս և զեղունգս, Հրոսան այն կայծակք, փայլատակք սասանահար, Ի հանել նորա շունչ, այն գոռոցք և ճայթմունք, Յոր երկին և երկիր1 բեկբեկին չարահնար։Տես զիա՞րդ մեռանին, խաւարին արարածք, Ի լսել զայս որոտ ի հայիլ յայս վառ լոյս. Տես զիա՜րդ շառաչեն, սասանեն անդ էակք, Խորք և ձորք, այրք, լերինք, քարանձաւք յամէն կոյս։ Ի ծով մթին սուզանեմք, խարխափեմք զարհուրագին 70 Յետ ցայտել այս լուսոյ, անբորբոք, դալկադէմ. Թէ զիա՞րդ օձանման կուտապի նա յերկին, Կուրանան հայեցուածք, խլանան2 լսելիք։ Կործանի բիւրակտոր, ուր շորշոփ նորա ձգի, Ճռնչայ, պատառի, հերձանի ի ծուէնս. Ապառաժք խորտակին, ծով և ջուր ցամաքի, Ի թափ ոտից նորա ժանդ որ քակտէ այսրէն։ Յարևելս, յարևմուտս ի հարաւ ի հիւսիս Տարածեալ նա3 զբազուկս, ըմբռնէ զբևեռ. Անդ կաճառք, սևագունդք, արբանեակք նորա գիժ 80 Բացաշուրթն, սպասեն, կատարել զնորա պատուէր: Հազիւ զարկ իւր բազկին տայ զգալ նոցա զխէթն Մերկեն, փոթորեն, խռովեն այս խենէշք Դղրդան, որոտան, փչեն, հնչեն դառնաղէտ 4

Երերեն, կործանեն, զանդ, զայգի ծառուղէշք։

1

[որք զերկին և զերկեր] [խլեն] 3 [նորա] 4 [Կործա]նեն 2

102


Տուտ նորա աներև տարբերի աստ յերկրի, Պատճառէ զայն դիւրանց սատան <ա> քամի աստ և անդ. Տես զիարդ դիւրաշարժ, մեղմաձայն ուղղակի, Քար և հող, ծառ և թուփ արձակէ ի վերուստ անդ։ Այլ գթած հաստիչն ի խումբս արհաւրաց 90 Ոչ թող զիւր ընտրեալս անխնամ անտէր. Նա բաշխեաց նոցա թևս դիւրասլաց Վազել, արշավել անվնաս, անվեհեր։ Պաճուճեալ զնոսա ի լոյս անաղօտ Յորմէ թշնամիքն կոլրացեալ փախչին։ Պճնեաց, զարդարեաց լուսազգեստ զիւր յօդ, Զի մի մխեսցին նոցա զէնք չարին։ Նոքա միայն կաճառեն զնոքօք շրջափակ Ընդ ստուերս նոցա հետոց լրբենի մարտնչին. Յոխորտան, սպառնան, հայհոյեն համարձակ 100 Այլ հպիլ, մերձենալ, շոշափել ոչ իշխեն։ Գիշախանձ զայրացմամբ պնդեն նոքա զհետ նորա Կամ լարեն պարանոցս, կամ բոթեն եղջերօք Մերթ ճոճեն զսուսերս, մերթ դիտեն դէպ ի նա Մերթ բանան աստ զորկորս լի զազիր գարշելեօք։ Նոքա ճչան կամ ճղան, կամ բոռան ահագոչ Կամ կմճթեն զմարմինս1 կամ քծծեն զհերս իւրեանց. Հարկանեն ատամամբք, կլանել դեգերին Կամ բողոք ամբարձեալ նզովեն զանձն իւրեանց։ Մինն կեռէ շրթունս, միւսն հանէ զլեզուն, 110 Մինն մատամբք ճողոպրէ զներքին թերթիւր աչաց. Մինն լարէ զցուցամատն ի կրծոց առ նոսա. Այլք պչրեալք թափթափեն անընդհատ զգլուխ իւրեանց։ Կամ կծկեալ թռչի ոք իբր դժնե այ նետաօձ Խածանել կամ շանթել զպարանոց նորա փայլ

1

[կրճտեն զատամունս]

103


Այլ բացեալ զկուրծս1 մղեն ձեռնարկել նորա օդոց, Կամ յառեն ձեռնաբռնուկ արգելել զնորա քայլ։ Այլ դշխոյն չքնաղ2 փեսայն պանծալի Երթան անխռով, քայլեն անարգել. Մինն պարկեշտ տեսլեամբ ի քուն իջանի, 120 Իսկ միւսն զարթուցեալ գայ զգիշերն հսկել: Զիա՞րդ կարմրերանգ, հի՞մ լուսաճաճանչ Շրթունք, հօրիզոնի՝ ուր տան զհամբոյր, Հի՞մ դիւրաշարժուն նա բազկատարած Կամ փարէ զիւր որդւովք կամ յղէ ի վեր։ Սիրտ նորա ճխայ ընդ գալուստ նոցա Հրճուի, փայփայի, զմայլի զուարթալից. Բանայ նա զիւր ծոց, պատրաստէ զիւր կայ. Դարմանել զնեղեալս յուղին յաղցալից: Կարօտիւ մաշի գրկել զերկոքին 130 Յերկար ժամանակս սիրով փաղաքշմամբ. Այլ հազիւ պարզէ մինն զգլուխն մեղմին, Թռչի վերամբարձ միւսն ժպտմամբ։ Տեսի՞ք ոչ արդեօք դուք զայն ամպածով Որ աստ դիզանայ ցայգ կամ յերեկոյին, Այս թառաչք նորա, սուգ հ՛ոգեվրդով Չորս անդ արձակէ մայրն կաթոգին։ Քանի՜ցս ել աստի ձայն հառաչանաց Մորմոք, աղաղակ, աշխար լալագին. Քանի՜ցս թնդացին երակունք լերանց 140 Յորոց թիկնամէջս նոքա գլորին։

1 2

զկուրծս [իւրեանց] պանծալի

104


 1 Ի հրատագնապ եռանդս սրտի մատչիմ անհամբեր Որդիս նժդեհեալ ի տուն Հայրենի քաջազանց ազգաց. Միտք իմ վերանայ, ձգի ամբառնայ յուսով խնդաբեր Ի տես վսեմասքանչ գթառատ ծնօղի մեծաց քաղաքաց. Ընկլուզեալ ի խորս ծովախուփ ալեաց մրրկայոյզ ոգւոյ Առարկայք անհունք լեռնանման կուտին աստ յիմ երևակ Ննջիմ թէ արթնում ահաւոր տեսլեամբ յանդիման հոգոյ Կարկառեալ կանգնին աստ արձանակերպ հրաշք անբովանդակ։ Քուն ընդ երազոյ նինջ և արթնութիւն ժպտմամբ զիս զրկեալ 10 Ի թռիչս օդընթաց աստ թևածափեն Տրօրեմ զիմ աչս, բանամ զիմ երես անձնամարտ մղեալ Ձեռնամուխ գրաւեալ զխռիւ ցնորից խռկեմ ուժգնակի. Նժոյգք հողմավարք ձգեն զսահնակն ի ձիւն կամ ի փոս, Բեկորք ձիւնափշուրք սլաքեն կամ ցայտեն ի դէմս յահեակ կամ յաջ. Փախս առեալ երկրի ի վազս դողալից խուսէ սրահոս Եւ առարկայք համայն յերկունս ըմբռնեալ ծվան դառն հառաչ։ Հազիւ ի ներքոյ յօնից կիսաբաց աչք իմ ամբառնան, Ոհ ո՞ր տեսարան ծագի յիմ հանդէպս անպատում անլուր, Աստ խնում զականջս յանզուսպ ղօղանջմանց թրթռուն զանգական, 20 Զմայլիլ ի գեղապանծ, յայս նորասքանչ տես անտես ահաւոր. Ի թանձր շամանդաղ անդ քողածածուկ դիմօք մառնամուխ Դնին ապարանք, կրկէսք, ամբարտակք, ամրոցք երկնանման, Գոլորշի ծովուն, մուխ ծխաքարշից մթին խառնամբոխ. Կուտակին ի վեր սիւնաձև ի յամպս իբր շունչք դիւթական. Բրգունք լուսանկարք, գմբէթք ոսկեձոյլք գագաթք արձանաց, Հրոսան ասա ի վեր փոփոխ վերբերմամբ ի ծովոյս միգապատ, Մինն յոխորտայ, միւսն խոնարհի, մինն մերձենայ այլ ոմն թագչի Շուք տալով միմեանց, լեալ ողջունաբեր սիրով անանջատ. Անդ դրօշակք նաւուց երփներանգ թերթեալ ի թևս հողմոց 30 Ճոճին մշտաշարժ ի յայս կամ յայն կոյս դիւրամէտ սահեալ 105


Լարք, ապաւանդակք, առագաստք, սանդուխք մխեալ յամպածոց Կախին սոսկակերպ իբր անտառ անոտն ի լեռնադօշս ձգեալ։ Նշոյլք թափանցեալք ի ծագս տանեաց փայլուն արեգին. Ճաճանչեն վարվառ, ցնցեն հրահոսան շրջաճառագայթ. Խաչք եկեղեցեաց, աստ գլուխք արձանաց՝ որ կոյս և հայիմ. Թրթռեն, շողշողան, պէծուռոյց ցնդեալ իբր աստղ բոցահայտ. Իսկ համեստ կուսանն մեղուագին դիմօք անդ ի հորիզոնի Հիւսէ փոքր առ փոքր զոսկեթել իւր վարս ի գլուխն պսակազարդ Աչք լուսածորան, այտք ծիրանափայլք, շրթունք նռնահատք 40 Ստինք վարդափունջք փակեալ նա ժպտմամբ թողու զմեր աշխարհ։ Աստ խաւար համածաւալ Փակէ զոլորտս պատէ ի պատ. Աստ մռայլ քստմնատեսակ Գուճէ, կրխայ ի դաշտ, յանապատ. Բքաբեր այն փոթորիկ Դժոխասարաս ժանդ բորեազի Ի հիւսիսոյ անդ թափանցիկ Քացոտէ նա զգոյս համայն. Ապերասան, անգութ, անխնայ 50 Նա յարձակի յաջ և յահեակ. Շնչօղ, անշունչք կենազրաւեալք Դնին զինև պատանափակ։ Յանցուկս ցալոց սիրտ իմ մտեալ Պայթին երակք իմ անժուժկալ Դիմեմ ուժգին ես ընդյառաջ Բեռնեալ հոգովք գառնահառաչ։ Աստ գիշերն արհաւրալից Խլէ զբոլոր իմ տեսութիւն Ես վանեմ տարտամալից 60 Ոչ գիտելով զիմ կացութիւն։

106


Ի ծովս ընկլուզեալ անհուն մտածմանց, տարբերիմ անսաստ. Խնդրեմ գտանել զելս ազատանաց կամ տեղի անխռով. Այլ իմ շրջակայք անողորմ, խորդդէմք, ժանդ մառախլապատ Սպաոնան դաոնակերպ, հերքեն զիս անսիրտ ի յետս տագնապով. Միմիայն լոյսք հիւսսոյ, շիկնախառն ամպովք դալուկ իւր տեսլեամբ, Հրոսան գոլորշեօք ի ջմջմայ տեղւոյն, ուր Պետրակայան, Ի բարձունս ի վեր չուին նոքա աստ բազմյառաջ ձգտմամբ Յստուերս, ի շաւիղս յելևէջս նոցա ոգիք հրակերպեան. Յանդուգն յարձակմամբ ձեռնածեալ ալեացս դիմեմ ի սահման 70 Անեզր տէրութեան այս տիեզերասաստ ազգաց հզօրաց. Ի լեառն և ի ձոր, ի ծով ի ցամաք ի քանի վայրկյան Անցեալ. կայանամ ի ծագս ապառաժից սրածայր լերանց. Այլ ի Նոր հողոյ կենսամեռ բևեռն այն հիւսիսային Ի դէմս սլաքեալ, խռկէ զիս ի տուտ կամչատեան ծոցոյ. Աստ անդունդք կոծեն, արեգակն, փախչի ի խորս երկրագնդիս Իսկ ես ահաբեկ դառնամ ի սեաւ ծով կամ յանդս Ֆրանսիոր: Ազգք և տէրութիւնք, լեզուք, բարք և կեանք անթիւ, անհամար Խռնուին զմիմեամբք յայս խառնիճաղանջ խաօս սոսկալի Սլավեանք — Կկիւթք, Վարեագք և Մոնղոլք, Հոնք, Կավկասացիք 80 Գոթք, Սիբերացիք, Հայք, Պարսիկք և Թուրք կուտին միառմի։ Աստ թևաբեկեալ ընկճիմ ի բարձանց երևակայութեանս. Անդունդք անյատակք, բացեալ զիւր որկորս փրփրան յորձանուտ, Ալիք դառներես, մրրկեալ աստ զինև, սաստեն և գոռան Կորնչի իմ յոյս գտանել դադար ի վիհէս աստուստ։

107


 1 Իմ կյանքս ու արևս ես քեզ զոհ կուտամ, Ինձմեն մի՛ հեռանար քա՛ղցր իմ բարեկամ։ Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես քո սիրտդ իմանամ, Կամ ընչո՞վ ես իմ սերս իմացում քեզ տամ։ Ո՛չ լացս, ո՛չ արտասուքս քեզ չե՛ն ներգործում. Որ դու1 իմանաս թե՝ ի՞նչ ցավ եմ քաշում. Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես ես տանում, Որ այսքան քեզ համար տանջվում եմ, մաշվում։ Ա՜խ, ո՜խ ես քաշելով՝ հոգիս մաշվեցավ, 10 Քո անունդ հիշելով կյանքս խավարեցավ։ Ա՜խ ե՞րբ կլի, ե՞րբ կլի՝ որ իմ բոլոր ցավն Քեզ հայտնեմ որ ինձի մեկ չարա անեմ։ Միթե քեզ Արարիչն այդ քաղցր հոգին2 էնդո՞ւր համար տվեց որ՝ տանջես իմ հոգին. Ախ՝ մի մաշիր, մի մաշիր, մի մաշիր ինձ ո՞վ սիրական. Ախ՝ իմ վիրավոր սիրտս, մի խոցեր այսքան։ Բացվի առավոտն՝ իմ սիրտս մթանա. Ես լամ և սգամ միշտ, երբ աշխարհ խնդա. Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես ես տանում, 20 Որ այսքան քեզ համար տանջվում եմ, մաշվում։ Դու ես իմ արեգակն, իմ լույս և արև, Առանց քեզ իմ օրս խավար է և ստվեր. Ա՜խ՝ ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես, ի՞նչպես ես տանում, Որ այսքան քեզ համար տանջվում եմ, մաշվում։ Թե հողն էլ ես մտնեմ էս քո կսկծով. Իմ գերեզմանիցն էլ ցանկամ կարոտով. Որ գաս և շրջես դու ա՜խ քո սուրբ ոտով, Իմ երեսի վրա և տաս ինձ բարով։

1

[դարդս]

2

[կերպարանքն]

108


Էն ժամանակն էլ հոգիս անբաժան 30 Քեզ հետ միացյալ, մնա հավիտյան։ Մեկ միտքդ բերես քո բարեկամ, Մեռյալ ոսկերքն իմ էլ1 զգան և խնդան։

1

[անդ] 109


ՏԱՂ Ի ԳՈՅՆ։

1 Կտրե՞մ սրտիս կսկիծը լեզվով քեզ պատմել. Թե իմանաս իմ իղձը, թողո՞ւս ինձ1 տանջիլ Ամեն մեկ քո անունը միտքս բերելիս Բոլոր ոսկերքս ջանումս մաշին՝ հիշելիս։ Ախ քո սուրբ հրեշտակային դեմքն իմ աչքիս էլ ո՞ր օրն ինձ2 կերևին արև իմ սրտիս։ Լաց ու3 սուգ ու հառաչանք ինձ խավարացրին. էլ ի՞նչ օգուտ ինձ էս կյանքն՝ որ թե քեզ չունիմ։ Ընչո՞վ կարե վիրավոր սիրտս մխիթարիլ. 10 Թե քո սուրբ ձեռն զորավոր չկամի բժշկել։ Քո փանջարի4 առաջին բոլոր գիշերը Շրջիմ, սգամ ցավագին իմ դառն օրերը։ Լուսինն պայծառ աննման փայլի երկնքից5 Նրա լուսով բոլոր աշխարհ6 ցնծա խնդալից: Բայց7 իմ կարոտ աչք ու սիրտ արտասուս8 արյան Ծփին դառնագին ցավոք ի խորս տրտմության։ Բացվի՛ր, իմ լուսին բացվի՛ր, միայն9 քո տեսություն Կարե իմ բոլոր ցավերն տանել ու10 բառնալ։ Ախ թե սերն իմ մարմինը մոխիր դարձնի, 20 Կաթի՞ մեկ ցօղ երեսիցդ՝ որ ինձ կենդանացնի։

1

[զիս] [ե՞րբ արդեօք էլ] 3 [և] 4 [լուսամուտիդ] 5 [ի երկնից] 6 [աշխարհ համայն] 2

7

8

[այլ] [յարտասուս]

9

[հէնց]

10

[և]

110


ՏԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ.

1 Սիրտս տրորվում ա երբ մտածում եմ Թե վախտը հասելա իմ բաժանվելուս. Լեզուս կապվումա՝ որ դարդս պատմեմ, Թե որքան քաղցր եք ինձ սիրելիք հոգվույս։ Թողի իմ ընտանիքս լալով, սգալով Անհույս, անբարեկամ ես ձեր մեջ մտի Քանիցս հուսահատ հոգոց հանելով Միայն դառն օրերի վերջն սպասեի։ Հավիտյանս իրարից պետք է բաժանվենք, 10 Ո՞վ գիտէ գլխիս ի՞նչ կպատահի. Իրարից հեռացած, մեռնինք թե ապրենք, Մեր սիրտը կարոտով միայն պետք է մաշվի։ Իմ ղարիբ օրերս դարձրիք երազ, Ես, աչքս բաց արի հազար հրաշքի մեջ, Թող հրաշքներս անցկենան, էս ա իմ մուրազ Գիշերն էլա տեսնեմ ձեզ երազիս մեջ։ Թե գարունքը բացվի թե ամառն գա, Ձեռս ծոցիս դրած, ախ պետք է քաշեմ. Որ իմ բարեկամաց մեկն էլա չի կա 20 Որ սիրտ սրտի տված իմ հալս հայտնեմ։ Ինչ կլեր՝ որ ես մեկ ղուշ դառնայի Բազի, բազի քյարա սիրտս ուզելիս, Սարերի, ձորերի գլխով անցկենայի, Թռչիլ գալ ձեզ մոտ, ձեր կարոտն քաշելիս։

111


ԱՌ Մ. Ա.

1 Արգելցէ՞ այս քուրձ մարմնոյ նեղանձուկ զայն կայծ մշտավառ Կաթիլ ի շողոյ երկնիշխան տէրանց ի սիրտս մարդկան. Ընդ անմահիցն կապել շղթայ անխզելի՝ զկենաց մեր լար Ընդ երկնից զերկիր յօդել և մնալ մարդ աստուածանման։ Ի հոյլս աստեղաց սլացեալ թևօք մտացդ լուսածին Գտեր քեզ բացեալ զայն մատեան գործոց անմեռ դիւցազանց, Անմարմինք լուեալ զքո ձայն բաղձանաց ի կուսէ վերին Խրախոյս բարձին պահել զքո շաւիղ ի վայրս այս անանց։ Ո՛չ զինու վառեալ՝ որ կտրէ զթել բիւրաւոր կենաց 10 Այլ գօտեպնդեալ սիրով հայրենեաց մտեր յասպարէզ Ոչ արեամբ կնքել զքո բարձր յիշատակ ի սիրտս յետնորդաց Այլ արդար քրտամբք, անկշիռ արդեամբ քո երկնահանդէս։ Հսկաանձն մխեալ ի ճակատամարտ անթիւ փորձանաց Հարին, փշրեցան քո գիմակալուք զամօթի հարեալ, Յաղթանակ կապեալ անմահ քո անուան ելեր բարձրապանծ Զխոր և զապառաժ անհաշտ կենցաղոյս քեզ աստ ընդոտնեալ։ Ժխտեցին լինել ժամանակակիցք1 քեզ երախտագէտ Ոհ առաքինիք ե՞րբ գտին զայլ վարձ ի դարս իւրեանց Իսկ շնորհակալու ապառնին կշռեալ զքո երանաւէտ 20 Գործս, կառուսցէ քեզ արձան կենդանի անմոռաց անանց: Պսակ քո դարու բարեկամ անբախտ ազգային հայրենւոյն Որոյ սիրտ քնքույշ այնպէս խոր զգաց վիճակ դառնութեան. Վառեսցի՞ն արդեօք Հայկազանց մանկունք նախանձու սիրոյն Որով վերերգես իրաւամբ գտեալ մխիթար մարդկութեան:

1

[քեզ] ժամանակակիցք.

112


ԱՌ Է. Կ.

1

Շարժեաց զմատունս քո ոսկեձոյլ Ամբիծ կուսան երկնածնունդս. Շարժեա՛ց զլար նուագարանիդ1 Յորմէ հնչին բարբառք հոգւոց: Հա՛ն ի ներքին խորոց սրտիս Զերկնակարօտ իմ ցանկութիւն. Հոգի ընդ հոգւոյ զուգաւորել Վերասլանալ ընդ քեզ ի վեր։ Կենդանարար շունչ նուագացդ

10 Լնու զհոգիս հրով երկնային Ի ստորիցս զիս բաժանեալ ՄիաւորԷ ընդ երկնայնոց։

1

[քոց նուագաց]

113


ԱՌ ԷՄ... Կ... 1 Հեռացեալ յինէն ամպովք տարաձիգ, Զքո բարեկամ թողեր ի վարան. Սիրտ նորա մեռեալ յաչս նորա լալիք, Զքեզ որոնէ, անսփոփ, անբուժան։ Հոգւոյս հրեշտակ քա՛ղցր իմ էմմայ Տեսի՞ց զքեզ այլևս յոյս կայ։ Թէ մտից ի հող կարօտ քո տեսլեան։ Զիա՞րդ քնքշալից համբոյր և գրկումն, Զորս յաւուրս գարնան սիրով կաթոգին 10 Երկինք լանճակից ընդ երկրի մերում Հանուրց էակաց տայ փոփոխագին։ Այ ուր հոգիք սիրաշաղկապ Ի բաժանման դեռ ևս անքակ Մաշին, զի՞նչ այլ ևս նոցա խնդագին։ Գայ տիւ, նորոգին տարերք արարածք, Նոքա խնդան ի տես չքնաղ արևոյն Ջերմիկ նորա լոյս կաթեալ ի բարձանց Նորոգ ստեղծանէ զհամայն բնութիւն։ Այլ ինձ գիշեր է և խաւար Համայն կենցաղ մութ դառնավայր,

20

Եւ բարձեալ յինէն հանգիստ, խնդութիւն։ Զուարթամիտ արտուտն ճախրէ խայտալով Եւ ծիծեռն անմեղ շրջի աւետօք Սիրավառ սոխակն սխրալի1 երգով Զիւր վարդն ներբողէ եռանդնաբորբոք. Ոհ իմ միայն փակի բերան Ո՛չ գայ ի միտս խոսք ինչ կամ բան. Այլ զգացութիւնք նուաղին ցաւովք. Մոռացայ զերկիր, այն ինչ սիգաճեմ 30 Ի թևս նուագիդ ամբարձեալ ի վեր Երկինս բացեալ առ մեզ քաղցրադէմ 1

[անբարբառ] 114


Միանձն, միաշունչ, մտօք անվեհեր Այլ ո՛չ տեսից ես զայն վայրկեան Այլ ոչ լուայց զքո անոյշ ձայն. Եւ իմ կեանք ընդ երկնաւ յամայր վշտամբեր։ Աստ օրէնք բնութեան խախտի ի հիմանց, Սէրն հայրենեաց ընդ սիրոյ սրտի Անհաշտ մոլութեամբ բուռն հարեալ միմեանց Մինն զպարտ, միւսն զհարկ դնեն իմ առաջի. Սիրտս սիրելւոյդ, կեանքս հայրենւոյն Զոհեալ մտից յայն մթին տուն. Ուստի յարուցեալ ընդ ձայն աւետեաց Յաւիտեան անքակ1 ընդ քեզ միացայց։ 1835. 3 մայիսի. Դերպտ.

1

[անտրոհ] 115


ԱՌ Ն. Ն.

1 Կտրեա՛ց քո ձեռամբ զներդաշնակութիւն սիրաբորբոք հոգւոյս, Այլ և անդ լիցին խզեալ լարք սրտիս քեզ միշտ գովաբան, Թադեայց ի կորուստ ի թիկունս տարաձիգ լերանց և ձորոց, Այլև անդ առցին արձագանք զձայն սիրանուէր հնչմանս։ Տիք, տեսք, ձև, քանակ, շարժմունք և քայլուածք չքնաղ երկնանման, Ժպիտ, հայեցուած, բարբառ հրեշտակի լի անմահութեամբ. Գանգուրք ոսկեհուռք, ձիւնեայ պարանոց, այս ծոց հրաշազան Արփիացնցուղ այս գիծք լուսերանգ լուացեալ կաթամբ։ Ցօթնագեղ ցնցեալ կամարք քո յօնից իբրև ծիածան 10 Աչք քո սիրանիշք, աստեղք լուսաբերք հոգւոյդ արեգին, Երկթերթ փայփային կարմրատիպ քո այտք, շրթունք ծիրանեան Վարթափունջ քո կուրծք բուրումն հոտանոյշ, ծաղիկ դրախտին. Շարժես զդայլայլակ ձայնիդ հոգեզուարճ և կենդանագործ, Շարժին տուր և առք շնչոյդ քաղցրահամ և գարնանաբեր, Ցնծայ բնութիւն, սիրտ քեզ նուիրեալ, զեփի՛ւռ հրաշագործ. Սոխա՛կ երկնրնծայ ի սահմանս երկրի աստ աւետաբեր։ Լե՛ր ինձ արեգակ ի շրջան կենացդ գթոտ և ջերմին Տո՛ւր փափագելւոյս կեալ շնչել լուսովդ ազդու, բարերար. Ես քո մոլորակ, ուր և հեռացայց, անդր ի քեզ հային 20 Սիրով քով ձգեալ զգայարանք և միտքս անանջատ, յամայր: Եւ կաթիլ մի եթ ցօղածին յաչացդ ընդ աղբերց սրտից Միակցեալ տացեն ծովու յաւիտենից նոր մասն անսպառ. Բա՛ց են քեզ կապել ի հիւսս էակացս զայն լար հրաշագիծ, Որ զբոլոր Անհուն շաղկապեալ պահէ անքակ, անաւար։ Չի՛ք ինձ կամք քննել զգաղտնի մատնագրիչն՝ որ ի մեր զգացմունս Քանդակեաց անյայտ զայս կենդանագիր քարշուն զորութեան. Չի՛ք ինձ որոնել ի թիւս էակաց զայն պատճառ անհուն, Որ մտաց մերոց ետ խորհել և լեզուի բարբառել զիւր բան։ Այլ փառաբանել, գովել անդադար զնորայն հրաշ 30 Որ ի կեանս ի մահ զիւր գոյակս համայն առ ինքն շղթայէ, 116


Ի յայնկոյս տապանաց տայ նոցա անհեռ, միանձն միատարր Զմայլիլ զմիմեամբ ի լոյս անաղօտ՝ որ ո՛չ շիջանէ։ Ցո՛յց ինձ զայն կայան՝ ուր աժխոյժ եռանդ ջերմ բանաստեղծին Առցէ զիւր փափագ և զայն հոգի նա որով շնչի, Զեօք զմայլիմք, ձեօք մեծանամք, հրեշտակ լուսածին Պսակ երկնաձիր ի գլուխս արանդ ընդ եթերովք երկրի։ Սուլէ մի թռուցեալ, ի քոց խորհրդոց յիմ մթին ներքին Լոյս ծաւալեսցէ ինձ անպարագիր ի ստուերս թագստեան. Քեզ հոգիս սենեակ, ես անդ պահեցից զայն գանձ թանկագին 40 Որոյ նմանիս ո՛չ տայ ինձ աշխարհ բարիս, ինչ փոխան։

117


ԳԱՐՈԻՆ 1 Շնորհաւոր՝ մուտք քոյ առ իս՝ քաղցրիկ գարուն կենդանաբեր, Ի փոփոխել՝ քոյ զքայլափոխս յաոնուն մեռեալ դաշտք և հողեր, Դու զդիազարդ՝ ժանտ ձմերան՝ ծուէնածուէնս պատառոտեալ, Ածես հոգի նորաստեղծեալ՝ զպաղուցեալ բնութեամբ մեր։ Ծիծաղ ժպիտ ամէնուրեք ընդ քոյ տեսիլ՝ զգեղ առեալ, Ձորք անապատք՝ քոյ ընդ առաջ դալարամած շրջանակեալ. Խնդայ խայտայ՝ ճաղատ կաղնին բիրկն և սօսին որք կորաթիկն, Անյագ յուսով՝ սպասէին այցելութեան քոյ այս օրհնեալ։ Յանմխիթար՝ տարակուսի՝ անյոյս ի նիրհ մահու մտեալ, 10 Արի մրջիւնն՝ թիթեռն անզօր՝ ի դարանի իւր յամառեալ. Ի լռին անկեան՝ որմոց և տանց՝ սարդիոստայն՝ աչօք անթարթ, Կիսակենդան քեզ սպասէին տարւոյ դշխոյ՝ օրհնեալ եկեալ. Տարաշխարհիկ մեկնեալ ծիծեռն՝ վտարանդի անհայրենի, Տկար թևօք յածեալ զլերամբք՝ խնդրէր իւր յարկ ապաստանի. Իսկ թէ սոխակն որ քունջ փշոց՝ դողդողալով՝ կայր ի բունի. Սիրտ իմ ծփի՝ յալիս լալեաց՝ զայս ազգ կենաց՝ յածել յուշի։ Կարկաչահոս խուղք աղբերաց՝ յանձուկս ձորոց՝ ձայնահատեալ, Ի տապանի սառցադիզոյն դալուկ դիմօք դիմայառնեալ, Քոյ սխրալի գահ զուարճալեաց՝ մայրին թաւոտ մտեալ յալիս, 20 Խոժոռ այտուց յօնքս վայրաձիգ՝ յայս տեսարան ի գուճս անկեալ։ Վաստակասէր քաջ երկրագործն՝ յագարակէ իւր անկենդան, Խաչեալ զձեռս երթայր ի խուղս յիւր մենարան լալական, Մերթ ի տանէ, մերթ ի դրանէ՝ հայէր տխուր՝ յարտ իւր սերմանեալ. Ե՞րբ եկեսցես անոյշ՝ մայիս կրկնէր թախծմամբ վարանաձայն Ճայթեն1 բեկորք սառցաշեղջին։ Զի՞նչ այս որոտ՝ ցնդէ խղճուկն, Զի՞նչ սպառնալիքս նա յիւրսն գոչէ՝ սասանահար իբրև զմանուկ։ Գարունն է այս՝ դիմէ յարօտ իւրոցն տուեալ ձայն աւետեաց Վազէ, խաղայ ծիծաղելով՝ յիւր դաշտ քաղցրիկ խնդրել զսերմուկն։ Թիթեռն՝ եկեալ ի յուշ հդօր՝ վազս լայնաձիգս վստահաբար. 30 Զբոլոր ծաղկամբք՝ կարճիկ թևօքն՝ փայփայելով առնու դադար. Արտուտն երգէ՝ գոհաբերան զայս երախտիս քոյ անպայման Մերթ ճախրաթռիչ՝ մերթ սաւառնեալ անկեալ ի ծոց քոյ ուրախարար, Անհարկ երթայ երկայն ուղին զիւրն ժողովել պաշար կենաց.

1

բնագրում՝ ճայճեն

118


Մրջիւնն անքուն՝ որ դասադաս կրէ զբարիս՝ առատ դաշտաց. Մեղուն զգօն ակումբ առեալ սերտ ընկերօք երամովին, ճարտարարուեստ՝ գայ յօրինել զփճեջ մեղուի իւր փեթակին։ Այլ ես յայս քոյ նոր շնորհամուտ հոգւոյս պսակ՝ անոյշ գարուն, Դեռ ոչ բանամ՝ որ ի սրտիս՝ քեզ ովսաննայ կայ անխօսուն. Ի հիւսիսոյ՝ գաս դու առ իս թէ ի հարաւոյ՝ ուր հայրենեացս 40 Աշխարհ հեռի յիմ տեսլենէ յիմոց աչաց՝ ձգի անհուն։ Փթթեցան և դաշտք արդեօք իմ հայրենեաց քաղցր աշխարհին Եմ սիրափուղփ այգեստանեաց տունկք և գալարք՝ պարարտագին. Ուր քոյ առատ ձեռք ողորմած՝ մինչ ես մանուկ փափկամարմին. Ի գիրկ ծնողացս չոստոստալն իմ անխնայօրէն խնամէին։ Անծանօթ են ինձ այս կողմանք՝ դաշտք և լերինք բոլորովին, Անծանօթ ինձ՝ այս ձայնք երգոց՝ որք ի թռչնոց համակ լսին. Պատմեա՛ գա՛րուն, հնչեաց զեփիւռն յԱրարատեան իմ արտևան. Որոյ կարօտ զիս անկենդան զօր հանապազ մաշէ բնաւին։ Եղիցի՞ս դու ինձ բարերար, ով երկնաձիր հրեշտակ ուխտի. Եղիցիս դու ինձ լրատար յիմ հայրենեաց ի ծագս հեռի. Թէ ես պանդուխտ՝ զգիշեր զտիլ փոփոխանօք անձեռոցկաց, Ո՛չ շատանամ սրբել զարտօսր՝ ի սէր սիրոյ իմ աշխարհի։ —

119


ՍԷՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՍ 1 Հեռաւոր տարածուն այս միջոց լայնութեան Որ խլէ ուժգին ի քոյ սուրբ տեսութեան Կարօտիւ զնա ի սէր քո անբաժան Հայաստան իմ քաղցրիկ Հայաստան, Ճամբեցեր զիս անհաց, անպաշար, անդարման Անընկեր, աննպաստ, յուղի այս տարական, Այլ զքո քաղցր անուն կալայց ես սրբազան. Ե՞րբ եկից երբ տեսից զքոյդ սահման աննման Ուր Մասիս, Արագած հոյակապ հոյանան, 10 Երբ եկից երբ մտից ի դաշտ քո ի գեղազան 1Հայաստան Ուր կամար երկնային կայ զքեզ շրջական, 2

Ոհ վաղուց ոչ տեսին զայն աչք իմ լալական

Որ ընթացք փոփոխեն զմանկութեանս իմ կայան. Հայաստան. Ծիծաղին3 թերևս այն աստեղաց վառարան, Ի վերայ մարմանդոց քոց վայրից հրաշական Իսկ թէ լան ո՛չ գիտեմ։ Կամ բացեայ տարական Հայաստան։ Յանձնեցի քեզ զծնօղս, զընտանիս, զգերդաստան, Յանձնեցի սքամած, ի լաց յողբ անպայման, Լան արդեօք4 տակաւին, թէ արևօվք քո խնդան Հայաստան 20 Թէ արևն ելանէ՝ կամ նորա յանդիման, Թէ գիշերն տարածէ՝ անկանիմ ի վարան. Ե՞րբ տեսից կողկողեմ ի հայրենիս զայս վայրկեան, Հայաստան, Ծխամած իմ հեծեծ իմ5 մորմոք հառաչման, Թխպագին քան ամրոց՝ ի բարձունս վերանան Ո՛չ գիտեմ բերե՞ն ամպք6 քեզ ցաւոցս զայս գուժան, Հայաստան Սիրախումբ7 քոյդ զաւակք որք ի քեզ զօրանան Ի դասուց, որոց ես կամ օտար, զուրկ միայն Ոհ յիշե՞ն զիս արդեօք, թէ վաղուց մոռացան, Հայաստան,

1

[Բուրաստան] [Ոչ տեսին] ոհ վաղուց 3 [թերևս ծիծաղեն 2

4

[Թէ խնդան], լան [Ախ ոհ] 6 [Օղք] 7 [երկնա] խումբ 5

120


Ոչ լսեմ զ< ձ> այն երգոց՝ զոր ի դաշտ1 քո 30 Գա՞ն արդեօք յայդ կուսէ թռչնակաց ինչ երամ Զի տացես ինձ ոչ լուր ի2 վայրեաց սիրական, Զայս տեսին ո՛չ աչք իմ, որքան աստ կամ մնամ Հայաստան. Զիմ սիրոյ զիմ հոգւոյ առ քեզ միշտ զեռանդեան Ա՛ռ վերջին զայս կտակ՝ զոր շրթունք իմ քեզ տան, Կաց դու ինձ, որպէս ես քեզ սիրով3 անբաժան։ Հայաստա՛ն։

1

[Որով] դաշտ քո [քոյդ] վայրեաց 3 սիրով [միշտ] 2

121


ԱՐՀԱԻԻՐՔ ՊԱՆԴԽՏՈԻԹԵԱՆ Եհ ԽՐԱՏՔ ՆՈՐԱ 1 Մատաղ՝ ջերմ հասակ իմոց վայրկենից՝ դեռ ի պատենի, Անկայ ի յորձանս՝ այս կատաղածոր՝ խորոց աշխարհի, Փոփոխ վերբերմունք՝ կենաց վիճակաց՝ միշտ ի յերերի, Առեալ ձգեն զիս յայս զնդանափակ՝ գուբ տարտարոսի։ Քնքուշ, թարմ, անփորձ դեռախայծ՝ տիօք տհաս՝ պատանի, Սահիմ գիւրամէտ յայս ձոր վիմակոյտ ինձ՝ անծանոթի, Երկուստէք շչեն, թաւք, անտառք, մարիք՝ արձագանք, վայրի, Երկուստէք վայեն՝ դարևանդք և վախք՝ գազանք կատաղի։ Յաջմէ, յահեկէ՝ ծործորք զայրագնեալք՝ առ իս ժանդագին, 10 Կուտեն զվայրեօքն զահ, զերկիւղ սարսուռ՝ լի արհաւրագին, Գրոհան վեր ի վայր՝ գէտք յոխորդածորք՝ յընթացս ստորին, Անհեպատ ցուցեալ՝ ինձ մենացելոյս զանապատ տեղին։ Մոլի, անողորմ՝ անգութ՝ արբանեակք երկնից սահանաց, Հրաթափ թօթափմամբ՝ յորդ յորդ յիս տեղան զռումբս կարկտեաց, Ցնդին պէծուռոյց՝ կայծակք դառներեսք՝ երկնից ի բարձանց, Խարխլեն բացարձակ՝ զայր և զապառաժ ծերպալերդ վիմաց։ Դալուկ թալկութիւն՝ պատեալ զիմ ոսկերս՝ զսիրտ և զաղիս, Բերեմ անկենդան՝ առ ցաւս ահեկոծ՝ անզերծ տագնապիս, Հերձեն, ճաղատեն՝ գագաթք ծամախռիւ հերարձակ գլխիս, 20 Իսկ ես ուշագնաց՝ չզգամ ինչ կսկիծ՝ ի դառն աղէտիս։ Դիազարդ ծմակք՝ պատեալ զերեսօքս՝ ո՛չ տան նշմարել, Ցանծերպ դագաղէս՝ զփախուստ զճողոպուր զհնար կամ զել, Յածիմ, թաւալիմ ապուշ պակուցմամբ՝ յայս զնդան անել, Սորեալ զարտասուս վտակ առ վտակ զլանջօքս անարգել։ Գան ի հեռուստէ ձայնք երգեհոնաց՝ երգոց տատրակաց, Գան ի հեռուստէ՝ անոյշ պաղպաճմունք՝ ուղխից վտակաց Շարժիմ մերթ ընդ մերթ՝ լսել զեղանակ՝ քաղցրիկ հագներգուաց, Անդրէն սասանիմ՝ հարեալ ի շանթէ այս բուռն յարձակմանց Գեղջուկ պաշտոնեայք՝ գաւառիս անշէն այս մեռելախիշտ 30 Եւ սով և ծարաւ, մերկութիւն և քաղց արհաւիրք և վիշտ

122


Աստ տիրէ, իշխէ խեռ դժբախտութիւն1 2սուրհանդակ ռիշտ, Անտէր նժդեհից լարեալ զիւր նշտար ցաւոց դառնավիշտ։ Խլէ նա զձեռս մերձակայ ազգաց մերձ՝ բարեկամաց Խլէ զգութ և սէր՝ ընտանեաց, եղբարց, քոյոց սիրելեաց։ Դժոխք են նորա ապարանք և շէնք կազմեալ յամայիս, Ուր չի՛ք տեսանել զոք քեզ ակնածու` ուղղիչ առերես։ Բնութիւնք համայն յանշուք պատառուածս՝ ցնցոտի քրձաց, Պատկերակերպին՝ անդ քեզ յանդիման տեսիլ սգազգած Անզերծ հեծութիւն զառամեալ մաշուն՝ նման պառաւանց 40 Սարսափ տարածէ զբոլոր երակամբքդ՝ անանց անմոռաց։ Կրկնեն քեզ Հաղբատ՝ Սանահին, Օձուն՝ իմ պանդխտավայրք, Ուր մամռեալ թախծին՝ իմ արտասուարանք՝ քարայրք առապարք, Անդ գրին ի ծոցս՝ ձորոց և լերանց՝ իմ լալիք անդարձք, Անդ քնէ աշխոյժ, առոյգ մանկոլթիւնս ընդ ծածկովք անյարկ: Բազմիցս աստ հիւծեալ3 խնդրկի զտուն՝ զհարկ, զտեղի, Թափառեալ4 ի դրունս անգութ շինացւոց՝ ձեռն ի ծնոտի Բազմիցս կարօտ մաշկի ի քաղցս կենսաբոյծ հացի։ Զոր ինձ խնայէին անգութ5 խաժամուժն՝ այն գաւառի Խռնեցէ՛ք բարձունք՝ բազմիցս մաղթէի՝ առ իս ի վերուստ 50 Խռնեցէք ուժգին յորբացեալ թշուառ՝ յիս ողորմ պանդուխտս, Որ արհամարհէ զառատ բնութիւն, զխրատ և զուխտ Այսպէս վիճակի՝ այսպէս թափառի՝ յայս ձոր խորամուտ։ Ո՛ւր իմ ազզականք՝ մայր, եղբայր, ծնօղ՝ երամք սիրելեաց, Ուր փափուկ սենեակք՝ քնքուշ անկողինք՝ դահլիճք ճեմելեաց, Զիա՛րդ խորդադէմ՝ զիարդ սառնադէմ բերին յայս դիպուած Չյիշեն զյիշատակ՝ զհամ, զմեռելութիւն իւրեանց մերձակցացն Հա՛տ զթել աւուրցս՝ հա՛տ կտրեա՛ ի բաց բազմիցս մաղթէի, Առ անհպելի՝ ատեան երկնամբարձ Հօրն ահաւորի. Այլ զի՞նչ։ Այս դատմունք է վտարանդեալ ցնորք անմտին, Որ անյոյս հայի՝ յիւր ներկայ վիճակ՝ անկայուն բախտին, Ոհ՝ անսիրտ օրհաս՝ խամրեալ ընդ յարկաւ դառն պանդխտութեանց, Ո՜հ, որոց դիպի՝ անդէն հատանէ՝ զթելս կենաց, Ի նա հայեցեալ գթոտ արեգակն՝ խեթիւ ի բարձանց Սրահետ վարէր՝ ծածկեալ ընդ գոգովք մռայլապատ լերանց 1

[Պանդխտութիւն] <անընթեռնելի`> 3 [տարժանօք] 4 [Բազմիցս] թափառեալ 5 [ազգք]

2

123


60 Պտուղ այս իմոց՝ չարակիր վշտաց՝ դառն օտարութեանց Խրատ եղիցի՛ քեզ առ ապագայն, մանուկ նորակայծ, Մի՛ խարդաւանել՝ յայս սնգապարոյր պատիր հեշտութեանց, Մի՛ տալ կորստեան զանոյշ զվիճակ՝ ծաղկեալ քոց ամաց։

124


1

Նահատակաց մերոց կայան,

Ուր Հայկ, Արամ և Արմենակ Տիեզերասաստ որոտային[1] Յաղիական շրջանափակ, Թագաւորաց տիպ և պատկեր Պարոյր, Տրդատ և Վաղարշակ Որոց գործոց անհամեմատ Չիք դեռ2 սահման, չի՛ք օրինակ Նախանձաւորքն այն հայրենեաց,3 10Վարդան, Արսէն և Հմայեակ,4 Սուրբ նահատակք, այն երկնաթռիչ Փառք և պսակ մեր իշխանաց։ Իմաստնալից դարուց հանդէս, Մերոց նախնի սուրբ թարգմանչաց, Իսահակայ և Մեսրոբայ, Եվ Մովսիսի և այլոց բազմաց.

1

[յոխորտային]

2

[ինչ] [Մեր այն] իշխանաց] Վարդան 4 [գլուխ պարծանաց մեր Հայրենեաց] 3

125


 1 Հանգի՛ր հրեշտակ իմ լուսեղէն, Սօֆիայ սրբոց դու ցանկալի. Որ զծնողաց քոց սիրտ աստէն լցեր ցաւօք անբուժելի։ Անգին փոշւոյ քո նուիրի սոյն այս լռին հանգստարան. Այլ յիշատակ քո սխրալի մնասցէ՛ անմահ ի սիրտս մեր միայն։ Դուք դիւրազգած աղերսարկուք որք ողբերգել գայք զսիրելիս Լացէ՛ք զանբախտ ծնողաց զսուգ, բայց յիշեցէ՛ք զանմեղն աստիս։ Ի ծաղկեալ տիս մետասնամեայ ուսման միսւյն զիւր սիրտ բացեալ։ Փնջեաց վերնոյն ի հոտընծայ։ Տխուր այս շիրիմ նոցա թողեալ։

126


ԼԱՈԻՐԱ.

1 Ո՛չինչ հայեցուած յուսոյ մաքրէ զանկապատ լուսով Զմռայլ իմ տխուր հոգւոյ ո՛հ այլ ո՛չ ևս Լաուրա Հանդիպեսցին աչք քո աչաց իմոց Եւ1 խոսեսցին կրկին զսիրոյ մերոյ։ Խրոխտայր ինձ յաճախ ոտնաքայլ քո երկաթագամ Ո՞վ մահ անդստին2 յաղջամուղջս մանկութեան իմոյ ’ Ի արտասուք ինչ ինչ մայրենի հեղաւ Ինձ ի վերայ թարշամեալ այտուց տղայութեանս։ Եւ ո՞ւր դու այժմ ո՞վ աւետաբեր՝ որ արձակես 10

Ի կապանաց զմահկանացուս ե՛կ արձակեա՛ զիս Ցանկալի մահ։ Ցայնժամ սլացայց Ընդառաջ Լաուրայի3 և հրեշտակ նորա. Մի՛ լա՛ր անմխիթար ո՛վ սգաւոր4 գոչէ Ինձ մահն արմաւենեօք զհասարակ գիշերեաւն Հնչեն ինձ տխրաձայն կոչնակք5 Զանգակաց մեռելոց և բահք տապանաց։ Անձն իմ մխիթարեա՛ց փութով սլացայց6 զԼաուրայիւ իմով Հոսեա՛ց յափշութիւն իմ անդ, ուր ծնրադրէ Լաուրա, Աղօթք և մաղթանք վասն նորա

20

Մինչ7 ըմպեսցէ ի բաժակէ սիրոյ։

1

Եւ [կամ] [անողորմ] 3 և [եղեց] 4 [լալական] 2

5

Հնչեց ինձ [զանգակք մեռելոց…] տխրաձայն [հեծ] <եծաք>

6

[վերացայց] [եթէ]

7

127


 1 Յաժխոյժ եռանդոյ պնդեալ պատասրս Թողու զհայրենին, թողու զիւր աշխարհ, Հասեալ ի ծայր իւր նպատակին Համ, զի ընդոտնել զձոր և զառապար։ Ի գրկաց զրկեալ, նազուկ սիրելեաց Սուզանի ի պտոյտ անյայտ ապառնոյն Յանձնիւր քայլափոխս հայի նորա ընթաց Յիչել նորա զիւրսն, և զահս օտար տեղւոյն։ Անյոյս գտեալ նորա զանծանօթ հոգիս, 10 Որք դարման լինին բեկեալ նորա սրտին ցաւած, Շնորհակալնու մաւլթէ նա զերկինքն գթոտ. Վարձել զամենայն երախտիս բարեաց Վայելեա՛ց զկեանս, լե՛ր զուարթամիտ Մատաղ պատանի դու իր գարնան հասակիդ, Ամուր կալ զպատկերս երազոյ մտաց, Նոքա միայն են քաղցր յաւուրս ապառնի Մինչ քնքուշ ձեռօք դեռ անմեղութիւն Քակէ զերջանիկ դրախտ քո երկնանման Սէր, բարեկամութիւն և առաքինութիւն. 20 Ջանա՛ անդ սնուցանել առայժմ և յապայն։ Այլ քեզ, մուզայ սուրբ, միայն ես յանձնեմ Զաղերս իմ սրտի բիւր ցաւոց կցորդ Հա՛ն զնա ի վեր յայն վայր սխրալի Ուր ի թևս թեթևս ընդ քեզ վերանան Եւ նոցա ջերմին մաղթանք երկդիմի Որոց սէր ջերմ յիս մնասցէ յալիտեան։

128


 Դու օրինակ անմեղութեան Վարդ իմ չքնաղ անուշահոտ Ընդէ՞ր բացուեցար դու անագան Թողիր սիրտ զիմ քեզ միշտ կարօտ։ Ախ քո աննման1 գոյն հրաշալի Եւ2 քաղցր հոտ զմայլեցուցիչ Վաղուց մաշէր, կարօտալի Զիս3 խղճահարս4 աստ ցաւալից։ Ոհ միթէ5 ձմեռն բռնակալու Փակեաց այդպէս զքո տեսիլ Եւ6 խստութիւն նորա ուժկու Ոչ7 եթող քեզ շուտով ծաղկիլ: Այժմ գարունն կենդանարար, Զարթոյց զքեզ8 ի ծանր քնոյ Զի լիցիս դու զուարթարար9 Տրտմահարեալ մերում հոգւոյ:10 Բացվիր, բացվիր անոյշ իմ վարդ, Մի թառամիր այդպէս շուտով11 Որքան հայեմ քեզ մնամ զուարթ, Եւ ոչ տանջիմ քո կարօտով:

1

[չքնաղ] [Քո] 3 [Զիմ] 2

4

[խղճալիս]

5

[միթէ ձմռան բռնակալու փակեաց զտեսիլ քո] [Ոհ] 7 [Անխնայ] ոչ եթող [քեզ երևիլ] քեզ [մեզ շուտով] 6

8

[ի քնոյ]

9

[մեզ հոգեպարար] [տրտմեալ մեր հոգւոյ] 11 [ընդհէ՞ր շուտ թառամիս] [և մի շուտով թառամիր] 10

129


Այդպէս անմեղ իմ սիրելի Մնասցէ որ քեզ այսօր ետ ինձ Եւ ի1 ծաղկեալ իւր հասակի Լիցի մաքուր և խնդալից։

Արդեօ՞ք սոխակն ետես նոյնպէս Զբաղվիլ քո զարմանալի։ Ընդէ՞ր թողուս զնա սիրամաշ Ընդէ՞ր մաշես զնա ցաւալի։ Որ ձեռն օրհնեալ զքեզ զարդարեաց Այդպէս անհաս գեղեցկութեամբ, Կարեմ և ես՝ պսակ ծաղկանց Քեզ նմանիլ2 անմեղութեամբ։

1 2

[և օր] [արժանանալ]

130


 1 Սիրելի թռչուն որպէս հանգստեամբ ննջես աստանօր Ի մէջ թևոց1 քոց2 եղեալ զգլուխդ զառ ի վայր հակեալ Երազես զնուագս քո տունջենային և կտցես զարմենայն օր Ի քնքուշ3 ձեռաց չքնաղ Դաֆնէի կամ շաքար մանրեալ Կամ զոր ինչ երազք քո զարմանագոյն4 քեզ յառաջի բերեն Ոհ5 նախանձելի տասըն6 անգամ վիճակ քո նախանձելի Երջանիկ թռչնեակ քան զվիճակ իմ՝ որ ինձ ծանրագին7 Ոչ կափուցանեն զաչս արթասուաթոր8 վարդերանգ փետուրք9 Անոյշ նիրհանաց։ Եւ Դաֆնէ10 յամենայն զարկ բազկի իմոյ 10

Կաշկանդի և կայ յինէն տարակաց յինէն հեռաւոր Երանի աստուածք զիս փոխարկէին ի ձև այս թռչնոյ Հիմ ոստոստալով զիա՞րդ ճխալով11 կամէի թռչիլ Ընդ առաջ Դաֆնէի տատանեալ12 ծոցոյն շարմաղ, լուսափայլ13 Հիմ օրօրէի զիս ի վերայ թփոց և ի պսակաց Ոսկեթել հերաց նորա ինձ հիւսեի զերգ քաղցրանուագ:14 Եւ ի հարկանել շնորհալի մատանց նորա զքնար Կամէի հեծել առ թևօք նորա և հոգւոց հանել. Մինչև ստանալ զհամբոյր գոհութեան ի շրթանց նորա.

Անդ ոչ վախէի զարքայից ինչ փառս ընդ իմում փառաց 20 Եւ եթէ հարիւր չքնաղ օրիօրդք ի շինականաց Տեսեալ զմետաքսեայ պալար հանդերձից պատիւ համարեն Հաւատալ այսմիկ, յայնժամ և չաստուածք իսկ բոլորովին 15

Ի ծագս Ոլիմփիա ոչ սակաւ առ այս զիս նախանձէին։

1

[կտուց] քոց [թևք] 3 [Ի չքնաղ] 4 [հրաշալիք] 5 [Դու] 6 [Ոհ] տասըն... 7 [առգրեն] 8 [Հարկանեն հարկ] զաչս [իմ] արտասութաոր 9 ոչ[ ծածկեան վարդեայ փետուրք] 10 եւ դաֆնէ գեղեցիկ] 11 [Հիմ] զիա՜րդ [երգելով] 12 [բոցավառ] ծոցոյն 2

13

[որ այնպէս անդադար ծփայ] Թառաչել հարեալ զիմ քնար ի լարո նորա կամէի ողբալ 15 [Զիս նախանձէին] 14

131


ՀԱՆԳՍՏՈԻԹԻԻՆ 1 Դուստր եդեմի ո՜վ հանգստութիւն բնակեալ ի մթան աստ լռին մայրեաց Որ յաղջամղջին ամփոփեալ1 ձեռօք հանգչիս ի լուսափայլ թաւս ծառաստանեաց։ Փողես2 ընդ հովուաց ի վերայ աղբերց երգես ընդ հավուուհեաց ի ներքոյ ծաղկանց։ Փնջես նոցա պսակ լսես զհնչիւն զանգակաց նոցա3 պարող ոչխարաց Սիրեմ ես զքեզ որպէս պատանին, սիրէ զհարսն իւր քաղցր հանգստութիւն Հեղ զքեզ համակ ի դաշտս հոտանոյշ, կամ անդ ի թփին, ուր սոխակք հանգչին։ Հազիւ նուիրես սրտիս լուսաբեր4 զքո անթառամ պսակ երկնային. Եւ ո՞հ գրկես զիս որպէս գրկեցեր զփողահար5 հովիւն զերգող հովուուհին։ Անցնիւր շարժ ծառոց, անցնիւր կական աղբերց, երգ շինականաց՝ որ գայ ի գիւղէն 10

Շունչ քո արդեն իսկ ով աստվածուհի ինձ ի յեղանակ երկնայնոց փոխեն։ Անկեալ ի վերայ, կաթուածոց ցողոյ դիտեմ6 երեկոյան աստղ քո սիրահար. Դիտեմ7 ի լուսինն ո՞վ հանգստութիւն՝ որ ի գլուխս8 լերանց հայի քաղցրաբար։ Ժպտեա՛՚ց ինձ համակ9 ով հանգստութիւն, որպէս ժպտեցար յաւուրս մանկութեանս Մինչ գանգուրքս կոկեմ վարդովք10 պսակեալ խաղայր ընդ օդոյ երեկօրէին։

1

2

[տարածեալ] [Շուես]

3

[ լսես քաղցրությամբ, մինչ հնչեն զանգակք]

4

[գուարթատուր]

5

[զշուող]

6

[հայեմ] [Հայեմ] 8 [որ ամոք] 7

9

[Ժպիտ քո ինձ միշտ]

10

[ծաղկամբ] 132


Ոչ օրիօրդաց քաղաքին հրապոյր1 ոչ կապուտ ինչ աչք ոչ պտկեալ բերան Ձգեսցէ զիս ի քո ձեռաց ի հրճուանս պարառուաց կամ թէ քնարից քաղցրաձայն. Աստանօր ի մէջ պտղոց և կաթին ընդ հարթեայ յարկաւ բարեկամո՛ւհի Կաց առ իս մինչև տարցիս ի խուղ եդեմի ի ձեռս քաղցր2 աղջկան մի։

1

2

[Ոչինչ հրապոյր հարսանք քաղաքին] [զուարճադէմ]

133


1 Տեսք անկանիլ լերանց անտառաց, Անչափ հեռաստան թագեաւ ի պահ մի, Ի թևս մտաց ի ծով1 երազի, Օդախաղ, դիւրասահ Վերճեմեալ յայն աշխարհ Ուր սիրտ իմ ձգի յանուրջս անմոռաց. Ի խումբս ձեր մտեալ ընկերք մանկութեանս Սխրալիք հոգւոյս զուարթանամ ընդ ձեզ,2 Զմայլիմ ցաւագնեալն ընդ քաղցր ձեր տես, 10 Անդ այգի բուրաստան Վարդագեղ ծառաստան, Որովք3 մխիթար լինիք տխրութեանս, Ծովածոց բացեալ4 զլանջս մայրենի, Գրկես զիս շերմին, զանբախտ նաւաբեկս, Լսես զիմ հառաչ, առնուս զիմ հեկեկ. Մայր իմ քաղցր գորովալից Պսակ հոգւոյս ցաւալից Դու միայն դադար ինձ5 յայսր կենի, Արտասուք, շրթունք, այտք թերթերք աչաց, 20 Մի մարմին դարձեալ, կապեն զերկոքինս, Խոստմունք, ուխտադրութիւնք ի լեզուս մեռանին։ Մինչ խլեալ սթափիմ6 Յանկողին իմ զարթեալ.

1

[յանույշ] [դէմք ձեր կարօտեալ] 3 [դուք] 4 [ջանայ] 5 [կացեալ] 6 [զգաստանամ] 2

134


Ուր1 լսեմ դեռ զձայն համբուրիդ խզմանդ. Մի դառնայր ի լոյս2 գիշեր բարերար, Ես զիմ արեգակ աստ միայն գտանեմ. Յապաղեաց առ իս, լեր ինձ շնորհադեմ3 Տուր ի քեզ տեսանել4 Զսիրելիս անարգել, Նոքա իմ տիւ, լոյս ինձ կենդանաբար, Անկեայց ես արդեօք կենդանի աչօք, Զքոյդ պարանոցաւ ծնօղ սխրալի, Թող անդ առ ոտիւքդ շունչ իմ սպառեսցի Եւ ընդ քեզ զուդակցեալ Վերասցուք առ մեր հայր, Հոգի շնչակեայ միանալ փառօք։

1

[Ձայն] [մանր] 3 [խնդադեմ] 4 [հայիլ] 2

135


ՏԽՈՒՐ ՏԵՍԱՐԱՆ ՍՔՈՅՆ ԵՎ ՍՔԱՆՉԱՆԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌ ՆԱՀԱՏԱԿՈԻԹԻՒՆ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ. ԱՂԵՐՍ 1 Յարեան կրկին յիմ յիշատակ գործք մեծապանծ1 իմոց նախնեաց Յարեան կրկին յիմ ֆանտազի հսկայից2 դար յաղթանակաց Ե՛կ ինձ մուսայ հոգիդ առատ հեղ ի հոգիս զքոչդ ի բարձանց: Առնուլ զկիթառ նազաբանել զշահատակ իմ Վարդանանց։ Ել դու ի հանդիս ճակատամարտին Ի քոչդ հերոսաց տես ասպարի զին։ Մեղուապարուց ջոկք ամուսնեաց իջան ի փոյթ վաստակ բերեալ. Զարգաւանդ թարմ Հայաստանի սերմամբք բուսովք տնկազարդեալ. Անհոգ հոգան3 որդւոց և զառտնին սպաս ընտանեաց 10 Հարք ժրաջան մարք գթալիցք ասբանազեան տոհմին օրհնեալ. Ի ձմեռ և յամառ, գարնան և յաշնան. Զուարթալից տքնին մրջմանաց համանման։ Ի մեղմ լռին օթարանի սուրբ ընտանիք ի կաթիլս քրտանց Շահաւորեն քնքուշ ձեռօք զպարենին իւրեանց կենաց. Անակրնկալ յանկարծահաս բեկեալ վուլկանն յերևելից. Փակեալ զփայլուն շողշող երկնից լաւայ ածէր Հայաստանեայց. Գուժէ զդաշտ Արարատեան, Հայկազունք իմ զիւրեանց պաշտօն Թողեալ, զհուր, զջուր, պարտին պաշտել գալ ի պարսից պիղծն այն դեմոն Պատիժ վրէժ յանցանողաց պարգև պսակ՝ որք ընդունեն 20 Զհեթանոսաց գարշ աղտեղին փոխան անուան վերին սրբոյն։ Բանդ, արգելանոց, վճիռ կորստեան Վա՜յ որ զայս հրաւէր լսէ ոչ ժամայն։ Շահնշահի ի այս հրաման չար դերնշապուհ աղաղակէ. Ի քաղաքէ քաղաքս անցեալ փողոցս ի տունս կարդայ ասէ։ Պարսից հզօր Յաղկերտ Արքայ՝ փառք աստեղաց և արեգական. Դարձէք ասէ, ի չար կրօնից՝ որ օրինաց մեր դիմադրէ:

1

[Իմ]

2

[մեր <ոց>] <1 բառի տեղ բաց>

3

136


Դարձարու՛ք անմիտք պաշտեցէ՛ք զանուն. Հզօր Աստուածոց մերոց մեծանուն: Ապառաժացեալ պիղծն այն Յազկերտ ի պաշտամունս իւր դիւական. 30 Խորհուրդ խնդրէ մոգաց քօդաց խորհուրդ զդայ և կորստեան. Տալ զսուրբ տաճարս քրիստոնէից նամանաւանդ մեր աշխարհին. Այն անիծեալ իւր չԱստուածոց տեղի զոհից և պաշտօնարան, Ի Քուշանաց աշխարհ հեռի առ Քրիստոնեայս ել հրաման. Արեաց մեծաց և անարեաց զօրաժողով կալ յանդիման. Յետ թշնամեաց՝ յաղթանակին սկիզբն առնու խեռն և դաժան. Զիժաշնչիւն իւր ժանեայ թոյն՝ բաց համարձակ ածել յատեան: Որ զծիրանիս իմ արքունի և որ զգահ զյարգ փառաց Կամի, դարձցի յիւր կրօնից՝ հլու լինել ատրուշանաց. «Վկայ են մեզ երկինք երկիր՝ ո՞վ արքայ մեծ գոչեն հսկայքն»։ 40 «Քեզ հպատակ կամք մինչ ցմահ՝ բայց զմեր օրէնս՝ ոչ թողումք բաց»։ Յեդեմական դրախտէն ծնունդ թարմ պատանեակն այն Գարեգին Ցառաջ հրոսեալ կայծակնադէմ զդայլակն առնու անոյշ լեզուին։ Մինչ կենդանւոյն՝ անուան քարոզ անմահ անվախ շահատակէ. Պատարագէ անդէն և անդ զջերմիկ արևն երկնաւորին։ 1

Շուք մարզպանաց՝ օթիքք քաջաց՝ պատժապարտից ի քուրձ փոխեալ. Ի բանդ քարշեն՝ ձեռն ի ձեռին ի խոնջանունս անլոյծ կնքեալ. Մի երկիցուք՝ յայս անցաւոր վայրկենական պատուհասից Արտասուօք՝ ձայնիէր միմեանց՝ աղաւնաջոկ երամն օրհնեալ։ Ամենաստեղծ արարօղիդ չեղեն ինձ կամք՝ յայն սուրբ երամ 50 Խառնել և զիմ ընդ նորա արիւն, ի պատարագ անուան. Այլ գէ՛թ հոգւով քով զօրաւոր բացէ թերևս զիս սիրահար, Ի սէր քաջաց իմոց նախնեաց՝ յաջողաձեռն ուղղել զիմ քնար.

ԱՌ ՎԱՐԴԱՆ Քեզ զոհ նուէր՝ սիրտ իմ և բանքս քաջդ Վարդան Մամիկոնեան. Իմ հայրենեաց պարծանք պսակ՝ իմ հաւատոյ ջահ ոսկեզան. Ես ո՛չ լալոյ ո՛չ արտասուաց՝ ո՛չ գովեստից տացից վախճան, 1

[Բայց ո՞հ]

137


Որքան միտք իմ վերամբարձցին յԱղուանս ուր կաս դու միշտ կենդան. Կարե՞մ արդեօք զքոյ ասպարէզ՝ անմահ մարտի՝ ինձ դիմագրել. Կարե՞մ արդեօք զՔոյդ ընկերաց սէր սուրբ, ի նոր դրուատ ածել. Զբոսորածին արեան կաթիլս և զոսկերաց նշխարս մաքուրս. 60 Որք զերկնայինս ի կարօտ ձգէ թող թէ զիմ սիրտ քև շաղկապեալ Զքեզ՝ որ աստ ո՛չ թուլացար ի սէր փառաց կամ յահ մահուան. Ո՛չ տանջանաց դէմս դարձուցեալ և ո՛չ պատուոյ անցողական. Այլ զրահեցար զինուորեցար՝ Հայաստանեայց՝ մանկամբք ծերովք, Զծաղիկ կենացդ փունջ ոսկեձոյլ՝ վերնոյն նուիրել յանմահ նշան։ Հայաստանեայց դաշտք և լերինք դեռ զերկնաթռիչ ձերդ մրմունջ. Փոփոխ առ փոխ հեկեկելով տան լսողաց լուռ անմռունչ. Ուր ծարաւոյ սովոյ մահուն խոնջանք զկուրծս ձեր մաշեցին, Այն զի վերինն՝ ձեզ շահեսցի լինիլ անմահ ընդ երկնապարուց։ Զերգոց քնար ի ձեռս առեալ տամ զիմ տաւղի լալակական. 70 Զտառապանս որպէս զջանս Ձեր հարկանել՝ յիմ լար անբան Թող Հերքիւլէս և Հերակլէս՝ շուարեսցին ընդ իւրեանց հիդրայ. Այլ ձեր մրցան գեր անցանէ գեր քաջութեամբ քան զնոցայն։ ԱՂԵՐՍ. Շնորհածիր դուստր արդարութեան չքնաղ Մուզայդ դու նազաբան, Որ ամբարձեր զնա յայն կայան՝ ուր մեծացն յարկ բնակութեան. Դու մերձեցո՛ ի սիրտս իմ լոյս զարփին այն ջինջ առաւօտեան, Ինձ դիմագրել կենդանապէս հարի՞ց և տալ զնշմար՝ գեղոյ նորայն: Ընդ անձուկ շաւիղս յաւիտենին՝ յոր ճեմելով նա վերանայ. Անհպելի, ոչ տեսութեան և ո՛չ մտացն նա մերձենայ. Դու ճանաչես՝ զայն քաջ հերոս դու զնորայն առ այս շնորհ. 80 Կարես բերել ինձ և զիմ փոյթ յառաջ տանել ի սէր նորայ. Առաւօտեան փայղփիւն աստեղ որ ի յեթերս երկնից մայրեաց. Ճեմէ։ Ընդ առաջ ել գեղերգել զնորայն պսակ անմահ դաբնեաց. Զի շուք առցէ Առաքինութիւն որ զնա փափուկ՝ ձեռօք ընծայ. Ողջ անարատ Հօրն վերին ետ պատարագ1 Նա որ զնա յայնժամ գրկէր՝ մինչ թարմ մանուկն ի գիրկս մօր Դեռ սնանիւր «գգուէր» ասէ: Իմ եղիցիս՝ նուէր դու նոր։ Անդ ընկալաւ և սէրն քաղցր յաջս իւր գողտրիկ եդեալ զնա. Նուէր ածել սիրոյ վերին յաւիտենին զամբիծ մանուկն Վարդան աղուոր։ Նա դեռ տղայ բորբոքեցաւ ածել պարիսպ զՀայրենեօք. 1

<տողը չավարտված>

138


90 Անձնանուէր ճիգ ամբարձեալ զնա նորոգել կրկին փառօք. Ի ցոլանալ նորա յերկնից յայս ճգնութիւն սաղմոսելով. Սէրն զիւր մուզայ անմեղութիւն ետ գեղգեղել զնորայն գով, Զզէնս կայծակամբք վառեալ կազմեալ անշէջ լուսով՝ յաւիտենին, Ի պատենին լխպոր ամաց ել պաշտպանել զՀայրենին. Սուրբ հաւատով սիրով յուսով նա պսակեաց զիւր յաղթանակ. Նա՝ որ է վարդ Հայաստանի յայս աշխարհի որպէս յերկին։ Դու ինձ սիրոյ մայր գթության ասէր նա առ սէրն հայրենեաց. Առից զքեզ մտից ահա ի հանդէս լուսոյ հօրն փառաց. Դու ինձ հրեշտակ պաշտպան ուխտի ի յել և էջս ի մոց կենաց. 100 Իսկ դու ինձ հարսն դուստր քնքուշ Հայաստանեայց իմ փրկութեան։ Տարերք համայն ի կիրս եկեալ լային զվիճակ Հայաստանի Տիւք գիշերոյ փոխանակեալ խաւար սփռէր՝ ի մերս գնդի. Սուգ զգեցան սուրբ գղերիկոսք սուգ անսփոփ ի յաւիտեան. Սուգ զգեցան ուխտի մանկունք անմեղ հօտինն Քրիստոսի։ Ի սուրբ հաւատոյ ո՛չ մեկնեսցէ զմեզ. Ո՛չ սրոյ խողխողումն ոչ հուր բոցակէզ։ Խռովեալ գրոհէր՝ յամենուստեք՝ քաղաք և շէնք և անապատ. Ձայն կատաղի յալիս մտնալ փրփրելոց պատէ ի պատ. Նաւապետին՝ միայն մնայր սաստել ալեացս այս դադարիլ. 110 Եւ գալ փրկել` զՀայաստան աշխարհն անտէր և աննպաստ։ Փութա՛ ե՛կ փրկել ո՜վ ամենատես, Որք կարդան զանունդ, ջերմ յիշեն զքեզ։ Գետք արտասուաց հոսանէին ի սրբանուէր տեղին ուխտից, Յեկեղեցիս յանկիւնս տանց և ջերմեռանդ մաքուր սրտից. Ամէնուրեք խնկաւորէր մրմունջ գորոմ սուրբ սաղմոսից. Ամէնուրեք բոց ելանէր պաղատանաց և աղօթից. Ելէք հարսնացեալք սուրբ առնել զանուն, Մեր պաշտեցին յայս տուն։ Ի դժոխոց յարեաւ կրկին ի դժոխոց չար քան զնախկին. Ի դժոխոց ի Պարսկաստանէ՝ Միհրներսէհ դիւամոլին. 120 Սուր զլեզու հուր զբարբառ նաւթանիւթիւ նա բորբոքէր. Հազարապետն՝ այն սևագունդ այսաժառանգ լէգէօնին, Զլափիւրնդոս՝ նա զիւրն բացեալ շոռ լրբենի կատականօք։ Եւ ծանակօք ժպրհի խօսիլ զնախորէն՝ ոչ ոք որ ոք։ Պատկառեցան երկինք լսել՝ զայս դիւաշունչ նորայն թլիսմայ. Թող թէ խղճուկ աշխարհ Հայոց որ ի վարանս՝ ծփայր ալեօք։ Միհրներսէհ վզրուկ Հարմտայ՝ իշխան իրան և տաներեան Ողջոյն հայոց ի դիսն մաղթէ ողջոյն, բայց բօթ Աստուածոյ տան, 139


Խարամանւոյ դիւաց չխաբիլ նա զՈրմզդայն անցս ճառարկէ, Զի ի սկզբան զբոլոր աշխարհ՝ վարել տայ նմա մեծն զրուան։ 130 Ի ծնանիլ արհմին ասէ՝ արարածոց՝ բաժանք լինին. Հրեշտակք բարիք Որմզդայ լեալ դևք չարք ա մէն Արհմայ գրին. Զհիւանդութիւն զպատուհաս՝ զչարիս համայն Արհմն ստեղծեաց, Որմզդայ են բարիք և փառք՝ յորմէ եղև և մարդն առաջին. Յաջողութիւն՝ և Տէրութիւն փառաց պատուոյ իշխանութեան, Գեղեցկութիւն, դիմաց մարմնոյ առողջութիւն և ճարտարութիւն Խօսից կենաց յերկարութիւն և ամենայն մասանց բարեաց, Պատճառն սկիզբն և հեղինակ Որմիզդն է մեծ դիոց Արքայն. Կոյր է և խուլ որ զայս ասէ թէ յԱստուծոյ ստեղծաւ մահ, Եւ թէ Աստուած նախանձոտ է՝ զի վասն թզոյն արար զայն ահ. 140 Եւ թէ Աստուած ի կուսէ ծնաւ որ նախասկիզբն՝ է գոյութեանց Տո՛ւք դուք վախճան մոլորութեանց կամ յանձն առէք ձեր վերջին մահ։ Նազօրացւոյ խաբեբայի Առաջնորդաց ձերոց դենին. Մի հաւատայք կուր զկուրայն զի զոր ասեն չառնեն ինքնին. Ինքն ոչ ի միս ի կին հայի և ձեզ թողու զայն կատարել Չեն մեղք ստանալ զկարասիս բայց1 ինքն ի քուրձ կայ գլխովին. Գովեն զմահ՝ զկեանս անարգեն՝ զբաղդն իսպառ ո՛չ ճանաչեն, Զյաջողութիւն ծաղր առնեն՝ ի թշուառութեան խնդան պարեն, Չաստուած խաչեալ ձեզ քարոզեն որ չարագոյն քան զամենայն. Զի և չար դևք ո՛չ չարչարեն թո՛ղ թէ Աստուած որ միշտ որ էն։ 150 Յայս ամօթոյ պատկառանաց՝ որք են դիւաց՝ խարամանիք Յայս օրինաց՝ սուտակասպաս զերծ տուք անձանց այժմէն հիմիկ. Թէ ո՛չ կոչէ՝ զձեզ դիւապետն՝ և. պարսկական՝ լազկերտ Արքայ. Ածել յԱտեան՝ ի հրապարակ՝ զինչ են ձեր բանք պատասխանիք։ Ձեռք որք կալան զայս բօթագիր անզօրացեալ ընդարմանային Սիրտք որք զգացին զայս նոր չարիս աղէբորբոք վարանէին, Որդիք զհարբք դստերք զմարբք ծնօղք զորդւովք՝ գալարանօք Գրկեալ, փարեալ լանջագուճեալ զբարձանց նպաստ պաղատէին։ Առաջնորդաց սրբոց կայան Կաթողիկոսացն՝ վեհարան Գրոհայր ամբոխն լալով ողբով բոկոտն ի սուգ ի կոծ և կական, 160 «Բուք աւերիչք՝ առցեն զմեր տուն այլ մեք յօրէնս մեր մեռանիմք» Ջերմիկ մայէր փարախն անմեղ գարնանածին գառանց նման ։

1

[ասեն]

140


«Ի լինելն իմ ի Մոսկով 1836 ի 18 մարտի առավօտուն յանկարծ պատահի ինձ դագաղ դեռահասակ պատանւոյ Գրիգորի Եսայան Հայրապետեանի ուսումնասիրի ի համալսարանին Մոսկովայ առաջնորդեալ բազում կառօք և ի կառս նորա ընկերք նորա սևազգեստեալ ունին զդագաղն ի ձեռին»։  1 Ծանրաշարժ քայլեն սայլք ի հեռուստէ Կարգաւ լռաձայն ծառայք սևազգեաց. Լապտերս ի ձեռին յաջմէ ’ ւ յահեկէ Չուին ի փողոցն անմռունչ, մեղմընթաց։ Ի միջօրէի լապտե՞րք բոցավառ Գլխաբաց ի կառս պատանիք լռի՞ն. Ո՞հ, զի՞նչ այս տեսիլ տխուր անբարբառ, Թուլանան իմ քայլք, երակքս ցամաքին։ Զքե՞զ առաջնորդէ այս խումբ սոսկալի Քո՞ է այս հանդէս ծաղկեալ պատանւոյն. 10 Ի սիրո՞յ ստիպեալ ընկեր սիրելի Հանեն արտաքս զքեզ լա՛յն հանգստեան տուն։ Մերձենայ գարունն նոռոգել զբնութիւնն, Բոյսք և անդաստանք յառնուն ի քնոյ, Եւ դու առաջես մտանել ի քուն Դեռ ի ծաղկափթիթ գարնան ամաց քոյ։ Վէրք իմ հնագոյն շարժեցան, կրկին, Ես ո՛չ կամէի ընդ առաջ քո գալ. Տեսանել զարև առօրեայ՝ ջերմին Այլ քոյդ ի կենաց պաղեալ՝ նուաղեալ։ 20 Ծաղիկն մայիսի ո՛հ խորշակահար Թարշամեալ դնի աստ տերևաթափ Տարերք անողորմ մխեալ չարաչար Խախտեն զնորա կենաց ցանկ և կապ։ Կործանեցան հոյսք, փակի ասպարէզ Դիտմունք և ձգտումն իղձ և աժխոյժ եռանդ 141


Փոխեալ ի մոխիր մահուամբ բոցակէզ Ցնդին հողմահար յընդարձակութեան անդ.

142


Անողորմ աշխարհ ո՛չ կարաց զքո Հանել ի կատար, իղձ, կենար շրջան. 30 Այլ ցաւե՞ս առ այս, թողուլ զտունն սգոյ, Որ չո՛ւմէք գթայ տալ զայս վէր անբուժան։ Ի խաղաղութիւն ե՛րթ ամուր յուսով. Ո՛չ այս բուռն հողոյ է բաժին մարդկան, Որ զիւր նմանատիպ զարդարեաց հոգւով, Տանի զքեզ առնել մասնակից ինքեան։ Երազք քո անցին, ուր երևակայն Փաղաքշէր զքեզ բիւրս-կերպ հրաշիւք, Այժմ բացցի քեզ այլ չքնաղ տեսարան Լի սքանչելեօք այլ՝ մեզ գաղտնածածուկ։ 40 Կրկին տեսութիւն յայն խումբ անճառից, Կրկին կապեսցէ զմեզ անդ անբաժան Յայնկոյս աստեղաց ձեռն և լանջակից Խրախասցուք երբեմն ընդ քեզ յաւիտեան։ Սոսկալի նոցա միայն է տապան, Որք դեռ կենդանի են տիպ մեռելոց Այլ առաքինեաց նա հիշատակ արձան Պաշտպան նշխարաց ի մայրենի ծոցն։ Ե՞րբ այն արշալոյս բացցի ի բարձանց, Ուր սիրակարոտ քո սերտ բարեկամ 50 Խնդացեալ ի դէմս քո քաղցր ահայեաց Փարեսցի զքև ջերմին միւս անգամ։

143


ԳՐԵՑԱԻ Ի ՎԵՐԱՅ ԴԱՄԲԱՐԱՆԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈՒՍՈՒՑՉԻ ԻՄՈՑ ՅԱՐՈԻԹԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԼԱՄԴԱՐԵԱՆ. Ի 1836. 15 Մայիսի. Ի Նորն Նախիջևան.

1 Տապան սառնադէմ, այլ ինձ ցանկալի. Ո՛չ տեսեալ դեռ զքեղ, նայեմ երևակ Հուր արկեալ անշէջ ցաւոց անճարակ. Մաշեաց զիմ հոգի, որ աստ ամփոփի։ Կարե՞մ լրջամիտ հայիլ ես ի քեզ Առանց ողբալոյ զօրհասս դառներես։ Խօսեա՛ց արդ ընդ իս անոյշ իմ դու Հա՛յր. Որդին կարօտեալ կացեալ առընկեր, Ուր քո ամփոփին նշխարք երկնանուէր. 10 Ցանկայ զքոյդ լսել ձայն քաղցրաբարբառ. Այլ ո՛հ մեռանին յանկութիւն սրտիս Ընդվայր որոնեմ զերկսածնունդդ յաստիս։ Հայիմ ի սենեակն, հայիմ ի տաճար. Կենդանահայեաց դէմք քո հրեշտակային Ինձ անձանանան և ի վայրս մթին, Հովիտք ’ւ անդաստանք ձոր և լեռնավայրք Ճեպմամբք քովք զմայլեալ ’ ւ այժմ ծիծաղին Այլ ինձ նոքա միայն առարկայք սգագին. Ա՞ստ էր թափելոց արիւնն՝ որ բիւրոց 20 ԿարԷր ներշնչել նոր կենդանութիւն Կեանք այն թանկագին լի բարեօք անհուն Ա՞ստ էր արժանի այսպէս կանխակործ, Յառոյգ հասակի և յօտար երկրի Գազանաց լինել զոհ անփոխատրելի։ Ջնջեսցի՛ գիշերն ի ժամանակաց Կարգէ՝ որ ի քուրձս իւր աղջամղջին 144


Թագուցեալ ի մութս զորդիս խաւարին. Ետ զանմեղն անխնայ ի ձեռս մեղսամած. Չորասցի՛ բազուկն մի՛ տեսցէ նա լոյս 30 Կենաց՝ որ զքո եհատ կենաց յոյս։ (հիւս) Երկինք մշտարդար զայն վրէժ միթէ՞ Յայս սակս չելից, զի նախանձաւոր Չնաշխարհիկ տեսոյդ սուրբ և փառաւոր Օր յառաջ կամէր հանել յայս բանդէ Զքեզ զա՛րդ ազգի, պսակ քո գարու Զի փասակցեսցիս երկնայնոցն դասու։ Այլ կարէ՞ այս յոյս սփոփել զայն սիրտ՝ Որ ընդ քեզ միացեալ, ընդ քեզ անբաժան Կամէր կեալ, չնչել միանձն, միաձայն 40 Իսկ արդ մենացեալ դառնութեան ի հովիտ Դառնայ, ուր երբեմն իւր քաղցր վարդապետ Փաղաքշիր, գգուէր զմանուկն խակամիտ Բաժանիմ ի քէն ոսկե՛րք սխրալի Այլ իմ քայլք կապին, շրթունքս պապանձին Ասել զբարեաւ մնայն, տալ զհամբոյր վերջին. Պահել զկարօտն տեսլեան կրկնակի Յայն օր ահաւոր, ուր համայն աշխարհ Պարտուց միայն կոչի տալ անդէն համար։ Այլ առաքինիդ և ի թիւս անհուն 50 Հուսամ տեսանել փառօք պսակեալ Զորդին սիրելի անմոռաց պահեալ Առնել մասնակից հայրենի գթոյն Գրկեալ համբուրել և ընդ իւր յաւիտեան Անբուժ իմ ցաւոց տալ կրկին վախճան։

145


ՍՈԻԳ ՀԱՐԱԶԱՏ ԵԻ ԾՆՈՂԱՍ ԷՐ ՈՐԴԻՈՑ Ի ՎԵՐԱՅ ՀԱՆԳՈԻՑԵԱԼ ՄՕՐՆ։ 1837. Փետր. 5. Թիֆլիս։

1 Շատ օրեր անցին ու շատ ժամանակ Որ անույշ տեսույդ քո զրկյալ որդի Ո՛չ ձայնդ լսեցի, ո՛չ առի փափագ Կարոտյալ սրտիս մա՛յր իմ սիրելի։ Արյուն, արտասունք թափին իմ հաչաց, Կրակ է ընկնում հոգիս ու մարմինս, Որ ընկերքս ի գիրկս յուրյանց ծնողաց Փաթութին և ես ա՜խ անմայր տանջիմ: Ինձ որբ թողեցիր հաշխարքիս վրա. 10 Հաւիտյան մնամ կարոտ տեսությանդ. Թե գիշեր, թե օր թե առավոտ գա. Ես պետք է մաշվիմ քո քաղցր սիրովն միայն։ Միթե լա՞վ է հողն, ուր հանգստանաս Քան զտուն ու տեղն՝ որ դու շինեցիր Միթե հա՞յր, որդի, քո զավակաց դաս Այդքան դու շուտով մտքիցդ հանեցիր:1 Որքան ես իմ հորն ա՜խ ու ո՜խն լսեմ Սևանում է ինձ աշխարքս ամենայն. Լեզուս չի՛ բերում՝ որ խոսք ինչ ասեմ. 20 Տրտմյալ ծնողին մխիթարության։ Հաշխարքե հաշխարք էկանք՝ որ թողուս Մեզ ցավով, սգով անբժշկելի. է՞դ էր կամքն՝ որ մեք մնամք անհույս Մա՛յր իմ բազմագութ, մա՛յր իմ սիրելի։ Ո՞ւր այն գթալից ձեռք քո մայրենի, 1

[զզվելի քեզ համարեցիր] 146


Որ պահեր ինձ միշտ, անփորձ, անսասան. Իմ սիրտս ու հոգիս, քար պետք է կտրի, Որ ես մոռանամ էստոնք ամենայն։ Ձեռս ծոցումս շլինքս ծռած 30 Ա՜խ ոխ քաշելով կյանքս սևացավ. Իմ դառն օրերիս լերդս խորոված Անունդ Հիշելով սիրտս մաշվեցավ Գամ գերեզմանդ ո՛չինչ ձայն լսեմ1 Երթամ ես ի տուն՝ քո տեղդ է պակաս. Լամ թե արտասվեմ թե հոգոց հանեմ, Ո՛չ ես հովանամ, ոչ դու իմանաս։ Խղճալի իմ հայր երբ որ քեզ հիշե, Սգամք մենք բոլոր, լամք անմխիթար, Ի՞նչ կլեր մեր կյանք քեզ համար պակսեր. 40 Որ քո շվաքն մեզ վրա անպակաս մնայր։ Ե՞րբ կլի որ ճտովդ ընկած էս բոլոր իմ ցավս քեզ մեկ մեկ ասեմ։ Էն սրբոց միջումն քո կշտիդ նստած. Քո քաղցր երեսդ տեսնեմ, վայելեմ: Ինձ մի մոռանար ով անույշ իմ մայր, Քո որբ զավակդ միտքդ բեր էդտեղեն. Որքան շունչս կա դու մի՛ հավատար, Թե քո արածդ կերթա իմ սրտեն։

1

[ոչ լսեմ ինձ այն] 147


ԿԱՐՕՏՈԻԹԻԻՆ ԾՆՕՂԱՅ ԱՌ ՀԵՌԱԻՈՐ ՈՐԴԻՍ.

1 Քեզ հիշելիս սիրտս մեռնում ա ցավով Կրակ ա ընկել ջանս տեսույդ1 կարոտով. էրնեկ կտամ էն սհաթին՝ որ դու գաս բարով, Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։ Աչքս ջուր կտրեց ճամբեդ սպասելով Ջանս չուռումիշ էլավ ա՞խ, ո՞խ քաշելով, Երաբ քեզ ել կտեսնեմ ընկած իմ ճտով։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։ Առավոտն ա բացվում ինձի խավար ա 10 Իրիկունն ա գալիս, ինձ չկա չարա Բոլոր աշխարքն ուրախ, իմ սիրտս յարա։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։ Բերնումս խոսք չի կա, ո՛չ աչքումս քուն, Ամեն մեկ թիքես ինձ քար ա դառնում, Թե մեռնիմ էլ ով ա ինձ ճար անում։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։ Ման էկած տեղերիդ երեսս քսելով Սիրեկան զատերդ ես մտիկ տալով, Ջանըհան էլա, հոգոց հանելով։2 20 Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։ Ա՜խ էրնակ էն աչքին, որ քեզ տեսնում ա էրնակ էն բերնին՝ որ քեզ հետ խոսում ա Մատաղ ըլիմ էն մարդին՝ որ քեզ պահում ա։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

1

[սիրույդ]

2

[միշտ ախ] 148


Անումիդ մեռնիմ եմ ղարիբ որդի, էն կաթն՝ որ ծծեցիր, քեզ ղուրբան ըլի, Քանի դեռ չեմ մեռել, միտդ բե՛ր ինձ արի՛։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի: Լաշս գերեզմանում, երկնքումը հոգիս, 30 Մտկիցս չի՛ գնալ թե ես աշխարքումս Քո մեկ բուռ հողի կարոտ մնացի։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։ Թո՛ղ արդարք ու հրեշտակք միշտ ուրախանան, Դժոխք թե արքայություն ինձ համար մին ա, Որ քեզ չեմ տեսնիլ՝ որքան աչքս բաց ա։ Աստված քեզ հետ ըլի, հոգույս սիրելի։

149


 1 Ուր ես գնում Նազլու ջա՛ն հոգվույս թագուհի Հուրի մալաքի պես քաշած, զարդարանծ Աչքդ բա՛ց ինձ մտիկ տուր քո սիրույդ գերի, Որ ղլի պես չոքըչոք քո դուռն եմ եկած։ Ծով ա դարձել ցավոց աշխարքս ինձ համար. Ո՛չ գիշեր, ոչ ցերեկ չեմ ես դինջանում, Սարեր ու ձորեր ինձ կանչեցի հավար, Ճարըս քո ձեռին ա իմ ազնիվ խանում։ Կարոտդ քաշելով, օրերս սևացավ 10 Աչքումս փուշ դուս եկավ արտասունք գալով, Բյուլբյուլն էլ իր կարոտ մուրազին հասավ. Ես մենակ չարչարվեմ լալով սգալով. Սազս դոշիս դրած քո թարիֆն կանեմ, Ուխտ եմ եկել քեզ մոտ, արզըս իմացիր. Ոտիդ տակին երեսս փիանգազ կանեմ Դարդիս դարման արա, դիլակս իմացիր: Թող սերս կրակ դառնա իմ ջանս էրի, Իմ լաշիս մոխիրն դռանդ թափի. Երեսդ հանելիս թե շողքդ ինձ դիպչի, 20 Նոր կկենդանանամ բայրուդիդ արի։ Ծեգը բացվելիս ծաղկունք ու տերև Մեկ մեկու ճտով ընկած պաչում եմ սիրով, Հենց ես պետք է մնամ իմ քաղցր ա՛րև Էրված, խորոված տեսույդ կարոտով։

150


ԱՂԱՍՈԻ ՍՐՏԻ ՏԽՐՈԻԹՅՈԻՆԸ։ 1 Լուսինն ամպերի միջովն լեղ տալով1 Սարերի ծէրին շողքը2 քցելով. Հազար տերևի, թփի արանքով Ոսկու պես ֆռֆռում, փայլում է լուսով։ Մեկ մութը ձորում, քաշվել եմ նստել. Սիրուն աղբրի ձենին ականջ դրել. Չորս կողմս հովացել, անուշ հոտ բռնել. Իմ սիրտն ա միայն խավար մնացել։ Երաբ էս սհաթին ո՛ր բարի հրեշտակն 10 Թևերը փռած էրեսիդ։ Ու փակ Աչքերդ իր լիսը աշխարքից ծածկել Հոգիդ անուշ քուն մտել, դինջացել։ Կամ թե չէ դու էլ կանգնել ես դռանն. Ինձ միտքդ բերում Նազլու հրեշտակ ջան։ Ի՛նչ կլեր, մեկ հով շունչդ էլ ա բերեր Երեսովս տար, ու հոգիս տաներ։ Առավոտն էլի լիսը կբացվի, Բալքի թե արևս էսօր մեր մտնի. Թող էս չոր քարը գերեզմանս ըլի, 20 Նազլո՛ւ ջան՝ մեկ օր էլա վրես արի:

1

[լողալով]

2

[շվաքը]

151


ԱՂԼԱՍՈԻ ՍՐՏԻ ՓԱՓԱԳԸ։ (Աշըղ Ղարըբի հանքով:) 1 Ես ի՞նչպես ասեմ՝ ա՞խ, Նազլու ջան՝ Որ սրտիս1 դարդերն քեզ2 լինի այան։ Ի՞նչ հնարք ունիմ, կամ ի՞նչ զորություն, Որ իմանաս դու իմ սրտի լեզուն։ Լիսն աչքս տեսնելիս դո՛ւ ես հենց գիտեմ, Ցողը կաթելիս՝ դու ես ասում եմ, Որ ծաղկի հոտի, վարդի թփերի, Երկնքի ցողի, բլբուլի ձենի Հետը խառնըված՝ սիրտս քաշում ես, 10 Որ հայիլ մնամ քո տեսուն՝ ա՜խ՝ ես։ Վարդի թերթի պես դու բաց ես էլել. Անմեղ երեսիդ հրեշտակ է նստել. Աչքիդ պայծառ լիսն վրես ընկնելիս, Հոգիս կրակված՝ մոտովդ անցնելիս. Կարծում եմ, թե ես էլ հոգի չունիմ, Որ խլիս. չտաս, էլ ինչպես կապրիմ։ Ա՜խ՝ դու էլ որ ինձ քո սրտիցն հանես, էս դառն աշխարքումն ինձ մտիկ չանես, էլ ո՞ր մութ, խավար ինձ դժար կըլի 20 Քանց իմ չորացած մարմինս, որ ինձի Գիշեր ու ցերեկ տարտարոսի պես Կտանջի. կմաշի, թե ինձ չազատես։ Մեկ հով տեղ նստած, մեկ սառն աղբրի վրա, Քամին որ փչի երեսիցդ ու գա, Մոխիր դառած ըլիմ, նոր հոգի կառնիմ, Որ մեկ էլ տեսնիմ քեզ, տամ հոգին իմ։ Էրվում եմ, էրվում, դու չես իմանում, Սև օրըս լալիս, քեզ կարոտ մնում. էն չի դարդս թե էս ցավն ինձ կտանի, 30 Վախում եմ մեռնեմ, քեզ այան չըլի:

1 2

[Իմ] սրտիս [որ] քեզ

152


Մի թողար՝ էս կրակն՝ որ իմ ջանս էրի, Մի՛, իմ Նազլու ջան՝ էս դինումն էլի Մենք շենք պատահիդ, էն սառը գետինն Ա մեր փուչ փայը սև հողի տակին։ Վարդին իր հոտը ի՞նչ պետքը կգա, Թե1 ինքը ծածկի ու մարգիս չտա, Բայց ի՞նչ անիրավ նրա անմեղ ծաղիկդ Կրակը կքցի, որ հովանա միտքն։

1

[Որ] թէ 153


ԳԵՂԻ ՏԱԿՈՎ ԱՆՑ ԿԵՆԱԼԻՍ ԵՐԳէ։ 1 Աչքե՛ր՝ ընչի համար դուք չե՛ք դուս գալիս, ա՜խ չե՛ք դուս գալիս. Ծնկներ, ինչպես չե՛ք չորանում, թափում, ա՜խ վրես մնում Ոտնե՛ր, ինչպես եք էս հողր կոխում, ա՜խ ինձ տեսնելիս Քարե՛ր, ինչպես չեք ինձ տակով անում, ա՜խ ինձ սպանում։ Վաթա՛ն, քաղցր իմ վա՛թան, անույշ վաթա՛ն — Իմ օրս, ումբրս, արևս քեզ դուրբան, Ընչի՞ քո միջումն աչքս բաց արի, ա՜խ քեզ սիրեցի. Ընչի՞ քո ոէրը ես վայելեցի, ա՜խ քեզ ուզեցի. Ընչի դեռ քո լիսն երեսիս չդիպած, քո երեսը չտեսած 10 Ես չքարացա, ես1 հող չդառա, ես հոգիս չտվի. Մեկ քար դառնայի, քո միջումն ընկած. Մեկ փուշ դառնայի չոլումդ դուս էկած Մեկ փուշ դառնայի չօլումդ դուս էկած էլի քո ջուրը վրովս անցնելիս, ա՜խ ինձ դիպչելիս, էլի քո հովը ինձ վրա փլելիս, ա՜խ ինձ կպչելիս, Թո՛ղ հազար ոտ իմ երեսս կոխեր Թո՛ղ հազար ձեռն ինձ վերցներ, տաներ, էլի քո շունչը ինձ վրա կըլեր, ա՜խ ինձ կպահեր էլի քո հողը ինձ տակով կաներ, ա՜խ ինձ կթաղեր։ Էլի կամ քո ղուշդ վրես կնստեր. 20 Կամ մեկ ազիզ2 ջան ինձ տակով կաներ։ Վաթան— նազլու-նազլու— վաթան. Խեղճ հեր, խեղճ մեր, որդիք ջիվան Ա՜խ ո՞ւր եք ա՜խ մեռա3 — ձեզ ղուրբան Ձեր չարը տանեմ— Աղասուն տարան։ Ջուրն ուզեմ ընկնիմ, ոտներս ա կապած. 1

[ա՜խ]

2

[սիրելուս]

3

[դուք] մեռա 154


Թուր խրեմ սիրտս՝ ձեռներս ,ա թոքած. Քարերին ձեն տամ, նրանք չեն իմանում, Գետնին եմ խնդրում, նա չէ պատռվում. Ախ ո՞ւմ ասեմ դարդս, որ էս հադաղումն 30 Իմ հոգիս առնի, չունենամ անում։

155


ՂԱՐԻԲՆ (ՊԱՆԴՈԻԽՏ)։

1 Արեգակն առաջիս մեր մտավ Սոր ու ձոր ա՜խ քաշեց, մթնացավ Սև գիշերն իր թևը տարածեց, Լիսը մթին նոր մեյդան բաց արեց։ Սև հոգիս՝ ա՜խ էրված խորովված Իմ դարդերն1 ա՜խ էլ եդ արեց բաց։ Ո՛չ դաշտի խոտ, ծաղիկ իմ սրտիս Ոչ սարի հովն ու ջուրն իմ մտքիս Ոչ ցերեկն ոչ արևն իր լուսով, 10 Ցավերը կարացին՝ մեկ կերպով Բժշկել, դինջացնել, կամ սրբել Արտասունքս՝ որ էսքան չմաշվիմ էլ։ Ա՜խ իմ սիրտս՝ որ մութն ա խավար Հազար թուր միջումը մուղարար Որ տնկված, ու արինս ցամաքել էլ ի՞նչ դեղ ինձ կարա սաղացնել Լուսնին եմ ես նայում, ա՜խ քաշում Աստղերին2 իմ կսկիծս եդ պատմում, Որ գլխիս փայլում են, մտիկ տալիս, 20 Ի՞նչ կարեն իմանալ ես լալիս։3 Իմ երկինքն, իմ աշխարն ինձանից Իմ սարերն, իմ ձորերն իմ աչքից Որ հեռու, ես զրկված, սարեսար Ես ընկած, ա՜խ4 դիպչեմ քարեքար։ Էլ ինձ ինչ կյանք, էլ ինձ ի՞նչ կարեն Որ հոգիս յա պահեն, յա առնեն։ Ջոկ մարդիկ, ջոկ երկիր, ջոկ լեզու Ո՞ւմ ասես քո դարդը՝ որ ա՜խ դու Մեկ դարման քեզ ճարես դինջանաս, 1

[Բա] <ց արեց> [ախ] իմ կսկիծն… 3 [ցավելիս] 2

4

[ես] 156


30 Կամ մէկ օր հոգիդ տաս, վերջանաս։ Ա՜խ վա՛թան, իմ անույշ դու վաթան Աշխարքիս երեսին աննման։ Քո սուրբ հողն, քո սիրուն սար ու ձոր Որ աչքիցս հեռացած, ու հորն մոր էն ազիզ՝ ախ քյոլգեն, էն այգին էն հալալ կաթն ու հացն, էն բարին, Որ քեզ քիրն իր արդար սուրբ ձեռով Յա ախպերդ՝ տուն գալիս քեզ սիրով Տալիս են ու մոտիդ ծունկ ծնկի, 40 Սիրտ սրտի, աչք աչքի, ձեռ ձեռի Տված քո հետ նստում քեզ սիրում, էլ ի՞նչն ա՜խ ինձ էս դառն աշխարքում Որ ղարիբս անճանանչ մեռնում եմ, Շունչս բերնումս, քեզ հոգիս տալիս եմ, Երազում թե անքուն քո սիրով, Քո հասրաթն քաշելով, մաշվելով Ընկել եմ գերեզման աչքս բաց Բայց հոգիս չե՛մ ուզում ես կորածս Որ ղարիբ— էս հողումն տամ պրծնիմ, 50 Քո միջումն քո ծոցումն ես կամիմ Իմ ազի՛զ սուրբ աշխար իմ վաթան Մէկ օր տամ։ Սիրելի ազգական Ախ՝ վրես գան կանգնին մղկտան Աչքս կապեն ու կարեն իմ պատան Խունկ ու մոմ ժամ, պաշտում, պատարագ Ինձ վրա ծխելով քո զավակն Միտք բերեն, ողորմի տան ու լան, Իմ անունս, իմ հոգիս, հիշեն, գնան էլ ինչ ախ1 ինձ անտեր նժդեհիս 60 Ինձ անհեր, ինձ անմեր ղարըբիս Սիրտ կտա, սիրտս կառնի՝ որ չէրվեմ Աննման երեսիդ ես մեռնեմ։ Վա՛թան, վա՛թան, անույշ վաթան. Քեզ իմ օրս, ումբրս ղուրբան։ Ծովն առաջիս ալեկոծի, փրփրա. Անդունդն տակիս բերանը բաց՝ ո՜հ գոռա. 1

[ինձ] 157


Երկինքն գլխիս շանթ ու կայծակ ախ սրել. Երկիրն իր փորն աչքիս տակին եդ ճոթռել. Բերանս1 մխվել, աչքս սևացել, սիրտս մաշվել, 70 էլ չե՛մ ուզում քո տված կյանքը, ա՜խ մեկ էլ Թող քո սուրբ հողն2 ես համբուրեմ, ու չոքիմ Սուրբ երեսիդ վրա անշունչ ես ընկնիմ Որ թե հոգիս երկնքումն էլ ա՜խ ըլի, Իմ արտասունքս քո գետնի վրա թող թափի, Քո հողն երեսս կալնի, հողիդ ես ղուրբան Կործանված3 որդուդ էլ եդ դո՛ւ տաս գերեզման։

1

[Աչքս] մեխվել [հողը] 3 [Քո] կորած 2

158


 1 Ո՞ւմ ասեմ սրտիս դարդերն ես, ա՜խ ո՞ւմ Լռվել ա լեզուս, փակվել իմ բերնում. Լեզուն որ սրտի դարդը եդ չասի, էլ ո՞վ կիմանա, ախ, ո՞վ կցավի։ Մեր սրտի դարդը կրակ է ու բոց Քանի որ պահես, չասես դու այլոց, Կէրվիս, կմաշվիս անդեղ, անդարման. Մարմինդ քեզ համար կդառնա գերեզման։ Սրտի բալանիքն լեզուն ա, լեզուն, 10 Բերանը՝ դուռը, աչքը՝ լուսատուն. Թէ փակ կպահես, կսկիծն ու ղուսուն Քեզ կփոթոթեն, աչքի լույս՝ սիրուն։ Շունչ որ չքաշես, ու նոր շունչ չառնես, Ապրել չես կարող՝ հո՛գի՝ կհալվես. Ի՞նչպես ես ուզում, որ մնաս հանդարտ. Թե չասես ուրշին քո ցավերն1 քո դարտն։

1

[յարեքն]

159


ԲԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԱՌ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ՝ ՈՐ ԴԻՄԷՐ Ի ՀԱՅՐԵՆԻՍ. Ի 1836 ամին։

1 Գնա՛ բարեալ իմ սիրեկա՛ն՝ Ի հայրենեաց յաշխարհ քաղցրիկ, Մի՛ մոռանար զիս բացական Քոյ բարեկամ տարաշխարհիկ։ Գնա՛ բարեաւ՝ իմ բարեկա՛մ, Ես ի գիշեր և ի տունջեան Զքոյդ յիշեալ սէր քաղցրահամ, Ընդ քեզ եղէց միշտ անբաժան։ Ա՛ռ զիմ համբոյր կարօտագին 10 Իբրև անկեղծ սրտի զաւանդ. Թէ ո՛չ աստ զայն առցուք կրկին, Ի խումբս հոգւոց ստասցուք անդ։ Ես արտասուօք թացից տեղին, Ուր շրջէաք ընդ քեզ սիրախառն. Ի հառաչելն առից զջերմին Օդն, ուր սլանայր սրտից մեր բառ։ Միթէ հոգե մեր անհաղո՞րդ Կացցէ, երբ ձեռն ժամանակի Խլեալ բռնի զմեր կենաց կցորդ, 20 Սիրելեաց տես, տանի հեռի։ Մինչ զեփիւռին հողմոյ մեղմիկ Սուլէ ի դաշտս շունչ զուարթարար, Միայնութեան կացեալ ի լռիկ, Զքեզ յիշեցից՝ ո՜հ սիրավառ։

160


Մինչ ի կամար երկնաստեղաց Փայլի անմեղ ջահն գիշերոյ. Ուր տիեզերք զքուն թանձրամած Նիրհեն։ Եւ ես ի ջերմ ոգւոյ Զքո խնդրեցից գեղ շնորհափայլ 30 Ի լռութեան գիշերային։ Քև իմ երազք ,անցցին։ Դարձեալ Քոյ համեստ դէմք ինձ առաջին։ Խորք և ձորք ինձ տապալեսցին. Լերինք, բարձունք առեալ զքոյ ձայն. Ի հեռուստ աստ զիմ մեղմովին Շարժեսցեն սիրտ ընդ քեզ կապեալ։ Արտասուք ջերմ՝ որք հեղանին, Են զրկման միայն կաթիլք ցաւոց. Այլ ի նոցա շիթս ջերմագին 40 Բորբոքեսցին իղձք մեր հոգւոց։ Քեզ յառաջեն զուարճատեսիլ Արարատեան ամբարձ լերանց Ծագք երկնածիրք անդ ի ներկիլ Յարևին շող ոսկեճաճանչ։ Մարմանդատիպ դաշտք և հովիտք Պճնեալ ի զգեստ բիւրակերպեան. Ի ծոց չքնաղ` ծաղկափթիթ Դարմանեսցեն զհիւրդ պատուական։ Քեզ անդ նախնեաց մեր՝ սուրբ կայան, 50 Անդ ծննդեան վայր ցանկալի Մատչին յողջոյն՝ ի՛մ սիրեկան, Եւ դու ցաւի՞ս ի քում սրտի։ — Քեզ ի Մասսայ երկնակատար Եանգնեսցի տիպ բարեկամին. Ցայգ և ցերեկ նա անդադար Զքեզ տեսցէ կարօտագին։ 161


Եւ առ դրան գերեզմանի Հառաչանաց իմ շունչ վերջին Քոյդ զգացեալ քաղցր սի՛րալի, 60 Սէր՝ խնդութեամբ ելցէ յերկին։ Անդ զուգակցեալ ի մի հոգի՝ Թէ աչք մարմնոյ չտեսցեն զմիմեանս։ Կարօտութիւն և իղձք սրտի Մեր՝ եղիցին սէր անվախճան։ — Յոյս, նպատակ ի մի վախճան Վառելով զմեր եռանդն հոգւոյ, Եւ ի ծագաց Արևմտեան Յարևելս ինձ բերցէ զձայն քոյ։ Եւ ի մոխիրն ես ամփոփեալ 70 Սիրտ իմ զքև սալառնաթև Միշտ շրջեսցի՝ խանդակաթեալ՝ Միշտ փայլեսցի ինձ քոյ արև։ Մի՛ տար ի վիշտս սիրտ քո զփափուկ, Զքոյ հասակ թարմ և կայտառ։ Բարեկամին ի սիրտն անձուկ Արձակ է ռահ, լայն՝ ճանապարհ։ Պանդուխտ յերկրի՝ անծանօթ ինձ, Զուրկ ի ծնողաց՝ սիրագումար. Յածիմ աստ, անդ թափառալից, 80 Ոչ ունելով վայր և դադար։ Գնա՛ բարեաւ՝ իմ սիրելի. Տո՛ւր զիմ ողջոյն քաղցր հայրենւոյն Ե՞րբ արդեօք և ինձ լինիցի Հանգչիլ ի ծոց նորա սիրուն։

162


«Քե՛զ` քաղցր իմ բարեկամ դեռ ո՛չ մտեալ Քո ի ծոց հայրենեաց՝ պարտ էին յառաջել սակաւատող իմ այս բանք, այլ զբաղմունք բիւրազգիք և հոգք ծանրաբեռինք յանձն եդեալն ինձ պաշտօնի՝ կապեալ կաշկանդեն զոտս իմ և զձեռս առ ի լնուլ զնպատակ ինչ ինչ առաջի եդեալ։ Նոյն էր իմ և իղձ սիրամատոյց բանիւք ուղեկցիլ և ընդ մերն ազնուածնունդ պրօկուրորի գերազնիւ Թովմայ Ղօրղանովին, զորս ի գոլն ձեր աստ ընթերցայքն և որ թաղեալ կայ մինչև ցայսօր ժամանակի ի մոխիր մոռացութեան։ Չէ՛ իմ կամք ցուցանել սովաւ զզօրութիւն չքաւոր իմ մտաց, այլ նկարագրել զբորբոք դառնավիճակ սրտիս։ Եթէ չէ հնար մարդոյ յուսալ առ վաղուան իւր գոյութիւն, քանի այն: Միթէ աղցաւոր այս կենցաղ միայն պարտ է տալ մեզ զամենայն բաւականութիւն անցկալի։ Նամ թէ կեանք մեր այս առօրեայ առ երկրաւո՞րս միայն պարտի հայիլ բարօրութիւնն։ Ո՛չ, ո՛չ, թշուառ լինէր մարդն, եթէ այսքան միայն լինէր նպատակ ցանկութեանց նորա։ Լե՛ր բաւական, որպէս բազմիցս լուար յինէն. վիճակաւլ քով։ Դի՛ր ի մտի քում լինիլ պատկեր՝ արժանատիպ Քումդ Արարչի։ Տէր բարի և հաղորդարար բարւոյն միշտ։ Սէր առ ընկերս ի վեր անցցէ յաչս քո քան ամենայն շուք և փառք երկրաւոր։

Յայնժամ

կենդանութեան,

զմի

յերկրի

և

զգասցուք

յերկինս

զմի

զօրութիւն

շնչեսցէ

մեր

անշիջանելի։

հոգի՝ Մի

շունչ

շաղկապ

բարեկամութեան կապեսցէ զմեր սիրտ՝ անսասան։ Շրջակայք մեր մի՛ լիցին մեզ խոչընդոտն առ ծայրագոյն այն խորհուրդ։ Մի պարսաւադիր գտցուք անգթաբար անկեալ մարդկութեան, այլ դարման տարցուք խնամով՝ տկարաց։ Խղճալ ցա ւիլ պա՛րտ է ընդ տկարութիւն ընկերին, այլ ո՛չ ի վերայ լինիլ նորա և յաւելով ցաւս ի վերայ ցաւոց։ Ո՛չ երանի թէ ամացն ոք զիւրն նախ ի միտ ածցէ զվիճակ ներքին, քանի դառնութիւնք, քանի՞ պակասութիւնք և չարիք ամբարին ի մեզ, զորս անտես արարեալ զայլոցն միշտ ընդ ակամբ ածեմք և դատաքըննեմք։ Մի լիցի քեզ սիրտ այսպիսի խստազգաց։ Զի՞նչ պարծանք ընդ բարւոյն միայն լինիլ հաղորդ, զբարին միայն սիրել։ Պատճառ այսօրինակ սիրոյ ո՛չ սիրտ մեր, այլ առաքինութիւն բարւոյն եղիցի։ Նա է իսկապես բարի, որ զչարն բարութեամբ ամոքեալ՝ ջանայ զպատկերակիցն իւր՝ վասն մարդկութեան սիրել և դարմանել. և ոչ վասն գործոցն։ Ոչ զայս ճանապարհ ընտրեաց ինքեան և աստուածային վարդապետութեան օրինակ մերոց։ Եւ զի՞նչ. մեք կամիմք քան զնա առաւելո՞ւլ կեանք. իմ նոյնն է, որպէս տես անելն ի թողեալն ես այսինքն անզանազան, լի սրտնեղութեամբ և վիրօք. աստ չի՛ք համբաւ նորալուր, պատմեա ինձ զձերն և մի մոռանալ զքո մտերիմ բարեկամ...»։

163


ԲԱԺԱՆՈՒՄՆ ՊԱՏՈԻԵԼԻ ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՅԻ ՂՕՐՂԱՆԵԱՆ ՅԸՆՏԱՆԵԱՑ ԻԻՐՈՑ։ ԱՅՆ ԻՆՉ ՅԵՏ ՈՒՂԵՒՈՐԵԼՈՅՆ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ Ի ՏՈԻՆ, ՀԱՆԴԻՊԻ ԻՆՁ ԴՈՒՍՏՐ ՆՈՐԱ Ի ՍՐԱՀ ՎԱՆՔԻՆ Ի ՏՕՆԻ ՍՈՒՐԲ ՀԱԿՕԲԱՅ ՅԱՆԿԱՐԾ ԵԻ ՀԱՐՑԱՆԷ ԼԱԼԱԳԻՆ ԶՀՕՐԷ ԻԻՐՄԷ Ի 1837 ամի Ի 21 Սէպտեմբերի, Թիֆլիզ. 1 Ծնողական ընտանեկան սիրոյ չափ Ո՞ կարէ ի կշիռ կամ ի բան Սահմանել և զայն ջերմ գողտրիկ կապ Ո՞ւմ հնար պարփակել ի սահման։ Արեգին ճառագայթ զուարթարար Նորոգէ զառաւօտն ձմեռնային. Մինչ կացեալ ծնողին վշտահար, Պատրաստի թողուլ զքաղցր ընտանին։ Սիրելեաց խումբ առեալ զնովա: 10 Զգալով զանձկալոյն բաժանումն Մորմոքին անսփոփ սուգ զգեցեալ Բոլորին տալ նմա զհրաժարումն։ Դու մեկնիս ի յերկիր հեռաւոր Ի մէնջ հա՛յր քաղցրագութ սիրական Դու թողուս ի դառն սուգ զմեզ այսօր Անց անես ի սահման բացական։ Զրկելով ի դիմացդ քաղցրագին, Ի գրկացդ հայրական նազելի Քեզ կարօտ տաուն ընտանի ցաւագին 20 Ո՜հ յամմէ առցէ զիւր զով սրտի։ Գայ գիշեր, առաւօտ, երեկոյ Փոփոխին ի բազում անցք մեր ի շրջան. Ո՞ լիցի մեզ ներկայ ի մօտոյ Մեզ հաղորդ տրտմութեան, խնդութեան։ 164


Ախ քանի՞ցս միայն ժպիտ քոյ ամոք Միայն տեսիլդ սիրալից ի մեր սիրտ Իբրև շող արևու երկնաբորբոք Ցօղացեալ փարատեաց զմեր վիշտ Ոտնամուտ քոլ և ելք խնդաբեր 30 Առ բարին մեր ուղդեալ միշտ քոյ կամք Ախ քանիցս ի ջերմ գիրկսդ օրհնաբեր Յանմեղ խաղս զհոգս, զաշխարհ մոռացաք»։ Աստ ոչ ջինջ առաւօտն խնդալից Ո՛չ երկինք հրաշադէմ լուսափայլ Աստ ո՛չ իսկ սիրելեաց ցաւակից Չզօրեն մխիթարել զտրտմեալսն։ Արտասուք ծովանան յաչս ի դէմս Հառաչանք կուտակին սպանման Մայր և դուստր ամուսին տխրադէմ 40 Ի կսկիծ հեծեծեն միաձայն։ Մինն փարի, միւսն գրկէ ջերմագին Այլ սրբեն զարտասուս, անդրէն լան Բանք համբոյր ի շրթունս մեռանին Մինչ ասել կամին նմա զբարեաւ մնալն։ Եւ քնքուշ ծնօղին լռին բանք Նա ի գիրկս, ի գրկաց խոնարհեալ Անմռունչ փաղաքշէ և անձայն Հեռանայ զանձկալիսն համբուրեալ։ Շարժին կառք, երիվարք արշաւեն 50 Այլ կարօտ գերդաստանն լռաձայն Տարածեալ դեռ զձեռս ի յերկին Սիրելւոյն հետևի ի դրան։ Երեկոյն մերձենայ սրբութեան Երեկոյն, ուր երամք Քրիստոսի Գան ի գահ տաճարի Աստուածեան Նուիրել անդ զոլխտ սրտի։ 165


Աստ ի ջոկս սրբամիտ կուսանաց Ցառաջէ օրիօրդն ինձ չքնաղ Ի ժպիտս ի շրթունս տրտմազգեաց 60 Նկարի տրտմութիւն հոգեքաղ։ Ո՞ւր թողիր դու զիմ հայր սիրելի Զի՞նչ ողջոյն ետ նա քեզ վասն մեր. Արդեօք սիրտ նորա ջերմ սխրալի էր հանգի՞ստ ի թողուլն զվայրս մեր։ Արդեօք ի դէմս նորա քաղցր, գթալից Սպառեցան դառն արտօսրք ցաւագին Ա՜խ բերանն այն օրհնեալ և ամբիծ Դեռ օրհնէ՞ր զմեզ զրկեալս վշտագին։ Կարկամին աստէն բանք ի ցաւոց 70 Ի բերանս երկնանման օրիօրդին Աչք նորա խոնարհին դէպ ի ծոց Շիթք աղեայ սպառեն զխօսս լեզուին։ Նա, ի տունն առաջէ դողդոջմամբ Ուր սփոփին վէրք սրտից ցաւագնեալ Ուր վերինն հայր բազմեալ գթութեամբ Դարմանէ զիւր որդիս վշտագնեալ։

166


ՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ՄԻՐԶԱՋԱՆԻ ՔԱՋ ԳՆԴԱՊԵՏԻ(ПОЛКОВНИК)ՀԱՅԿԱՋՆՈՅ ՈՐ ՄԵՌԱԻ Ի 1837 ԱՄԻ Ի ՓԵՏՐՈԻԱՐԻ. ԱՅՐ ԼԻ ՇՆՈՐՀՕՔ, ՍԻՐԵԼԻ ՀԱՍԱՐԱԿՈԻԹԵԱՆ ՅԱՌՈՅԳ ՀԱՍԱԿԻ ԶՐԱԻԵԱԼ Ի ԿԵՆԱՑ.

1 ՏարԷ՛ք զպանդուխտն յիւր օթևան, զի հանգիցէ ի վաստակոց Զվերջին ողջոյն հրաժարական տուք որ դիմէ ի մայրենի ծոցն։ Մի՛ լայք ընդ վայր սիրտք ցաւակից, ընդէ՞ր խռովէք զխաղաղ ննջեալն. Նա դնի ի գիրկս մօր գթալից, նա ելանէ առ հայր օրհնեալ։ Այլ զի՞նչ Քոյ գուժ սգապատում , Մուզա՛յ ի լոյս պայծառ տունջեան. Ուր տիեզերք ի խաղս իւրում. խայտայ հրճուի յանհոգութեան։ Հանես անգութ ի տանց ի դրանց զաչս խանդակաթս աւուրն փայլման Հեղուս ի սիրտս գթոտ ծնողաց զհուր վշտաց տոչորական ։ Ուրախութեան դու շարժառիթ, բարբառ քնքուշ զգայնութեանց. 10 Հի՞մ մորմոքես ի դառն աղիս՝ զաղիս ջերմին աստ սիրելեաց: Հառաչանաց քոց նուագ տխուր յեղերս շարժէ և զապառաժ. Դաշտ, անապատք լան ընդ քոյ զուր ուղևորիս կոծեալ զօրհաս։ Եւ դու չուես այդպէս անհոգ ի սիրելի քոյդ հայրենեաց. Ցաշխարհ, ուր չի՛ք ծանօթ քեզ ոք ի չքադարանն անկենդանեաց. Ողբ աղաղակ դիմեն ընդ քեզ քաղեն զոգիս անցաւորաց. Այլ դու անսիրտ ապախտ առնես և սիրելեաց քոց սուք վշտաց։ Եւ ի մոխիրն քոյ ոտնակոխ, ուր սիգաճեմ կաքաւէիր Կամի՞ս գնել զքոյ երկնաշնորհ Աստուածանման պատկեր ընտիր. Ո՞հ ո՞ւր քոյ լեզուի անոյշ դայլայլակ, ձայն քոյ թովիչ նուագ հոգեզմայլ. 20 Լռին կարկամին աստ ձայն հագներգակ և առոյգ հասակն պարտի փոշիանալ։ Ա՜խ խիստ օրհաս քոյ երկաթեայ, ձեռն մանրէ զշնորհատիպ կեանս, նորածաղիկ, մատաղամեայ մանկանց, տղայոց ի բողբոջման։ Յօրիորդին քնքուշ հասակ, յերկնահանգոյն քեզ լուսափայլ Հազիւ հարեալ քոյ շունչ դժնդակ, այսպէս խարշէ անակնկալ։ Ի ջերմ գրկաց յառագաստաց բռնի գրեալ դաժան քոյ սուր Տանի անդարձ, անընդդիմակաց, մեռելայարկն յանել յամուր։ Հա՛ր զողբալի քոյ լար սգոյ, հա՛ր սաստկապես ընդէ՞ր լռես։ Աստ թել կենաց, այս լոյս հոգւոյ, Մուզայի չիք դառնայ անտես։ Տեսարան չքնաղ զուարթուն բնութեան փակի քեզ այժմէն ի քօղ միգապատ. 167


30 Լեզու և բարբառ համեղ քաղցրաձայն այլ ոչ հնչեսցին սրտիդ կենսահատ։ Ընկերք սիրաջերմ զրկին ի բարեաց, զորս դէմք քոյ և շունչ նոցա հաղորդէր, Սէր, կարօտութիւն ի սիրտս անմոռաց վատնեսցին միայն ի թառաչս սրտամեռ։ Ընդ վայր հեծեծեն ծնօղք գթալից, ընդ վայր այս երամք ընտանեաց ջերմին. Ուր և թափառին աչք արտասուալից տխուր քոց հետոց ստուերք միայն երևին. Եկեսցեն անցցեն աւուրք և տարիք քոյ բուռն մահարձան, կացեալ անդ անձայն. Գուժ բերցէ անդրէն՝ որ հային լռիկ, ուսի՛ր հողածին զքոյ կենաց վախճան։ Եւ մարմինն Աստուածատիպ պատրաստեցի որդանց պաշար Բռունք անկուշտք ի գուբն մթին կալցեն ինքեանց տուն և դադար։ Ի մոխիր դիւրակործան դարձցի մարմին ճարտարահիւս 40 Եւ անյագն յիւր ցանկութեան առցէ աստէս զիւր վերջին յոյս։ Միթէ յա՞յս վախճան ձեռք քոյ բարերար ստեղծ զհողածինն էակ անքննին. Վասն

այն

միթէ

շունչ

կենդանարար

հրաշազարդ

զորդիս

արար

մարդկային։ Հազիւ ճաշակ եալ զկենաց պտուղ հազիւ մասնակցեալ անհուն քոյ շնորհաց. Բռնի խորտակել զկամաց նորա ուխտ ՛ի կեր տալ զնա աստ անմեռ որդանց։ Ո՞չ հաստիչ իմ քաղցր՝ ո՞չ յայս նպատակ ետուր մեզ աստ կեալ ի վայրս բացական Քոյ պատկերակից առեալ աստ զճաշակ՝ գալ առ քեզ լնուլ զիւր ըղձից վախճան: Անդ՝ ուր բիւրք բիւրոց դաւսք լուսեղինաց Անճառ քոյ անուան եղեալ օրհնաբան. Սլսնամք և մեք լինել խնդակեաց 50 Յանտրտում յաւէրժ քոյ երանութեան։ Լի յուսով վերին, անթառամ փառաց Եւ մեք ընդ հրաւէր փողոյն խնդութեան Առ քեզ դիմեսցուք ի լոյսն կենաց։

168


Ի 1836 ՅՈԻԼԻՍԻ 27 ԵԼԱՆԵՄ ԿԱՆՈՒԽ ԸՆԴ ԱՌԱԻՕՏՆ ԼՈՂԱՆԱԼ Ի ԳԵՏՆ, ԱՍՏ ՊԱՏԱՀԻ ԻՆՁ, ՕՐԻՈՐԴ ՄԻ։ ԹԻՖԼԻԶ։

1 Նոր էր բացվել առաւօտեան արևին աչք ծիծաղագին Սարերք և ձորք նոր զարթնէին ի խոր քնոյ գիշերային, Հովն հանդարտ մեղմիկ թևովք փչի1 երեսս լռիկ դաշտին. Ժպտի, խաղայ, ընդ ալեաց գետոյն կենդանագործ շողք երկնային Աղջիկն համեստ, դեռահասակ գայ գետի ղրաղն ամոթով, Առաջ հայի յիւր չորեքկոյս ի տեսօղաց կասկածելով Ապա ուղղեալ դէպ ի յերկինս, ուր անմեղիցն սրբոցն ժողով, Պատկառանօք աղօթս առնէ զիւր սիրտ նոցա հաղորդելով։ Իբրև հրեշտակ նա աստ կացեալ երեսք նորա լուսափայլուն 10 Եւ աչք նորայ քաղցրահայեաց լուացեալ ի շողս արևուն, Արտասուք ջերմ ցօղանման թափին ընդ թուշն այն վարդագոյն, Ուր դեռ փայլի արփիատիպ, երկնահամբոյրն անմեղութիւն։ Խոնարհի ի գետն լուանալ զերեսս և զձեռս մաքուր իւր ձիւնափայ Եւ գետոյն ջուրք ծածանին աստ՝ յանմեղ դիմացն պատկառեալ։ Մինչ անկասկաւծ նա զիւր երես սրբէ զերկիւղ զահ մոռացեալ, Բանայ աստէն քնքուշ շորշոփ զեփիւռին զլանջն լուսածաւալ։ Սիրտ իմ զմայլեալ յայս տեսարան, ի թագստի կա կաթօգին Անակնթարթ ի նա դիտեալ հայիմ օրհնեմ զայն շնորհածին Շունչն՝ որ եհեղ յայս անցաւոր, դիւրաթառամ յայս հողածին 20 Զայնքան բարիս վայելչական, զայս երկնամասն հրաշագին։ Յանկարծ հային աչք նորա ցիս, սարսափ ըմբռնէ զոտս նորա, Կամի փախչիլ, ջանայ թագչիլ, զի մի եղէց նմա ներկայ. Հուր բարկութեան վառին ի դէմս, զի նա զիս մերժէ և հեռանայ. Եւ ի բացուստ զայրագին նա սաստ, վրէժ ինձ խոստանայ։ Միթէ յայն սիրտ երկնանուէր կարէ անել զթոյն2 դառնութեան, Միթէ պատկեր քեզ նմանակից՝ այսքան բերէ ’ ի քեզ զզուանս, Չե՞մ ես ստեղծուած պատկերակից քո օրիօրդ իմ սիրական, Ընդէ՞ր խորշիս, չի՛ք նշոյլ միթէ, յերիտասարդն առաքինական։ 1 2

խաղ ոյ Բնագրում՝ թիւն

169


Դու հեռանա՞ս կամ1 զարհուրիս յինէն իբրև, ի թշնամւոյ. 30 Դու զիս ատես՝ որոյ սիրտ միայն յամբիծ գեղ աստ գերեցաւ քո. Եւ ո՛չ արիւնն, ազգակցութիւնն չշարժեն ի քեզ նշոյլ սիրոյ. Ախ, ի քնքուշ զգայութեանց զուրկ ապառում ազգի Ասիոյ։

1

[յինէն] 170


 էս ոտանավորի գրելու պատճառը։ Ո՞վ չի գիտի, որ տեղիցը վեր կենողը հենց մեր խեղճ խալխի վրա ա ոտը բարձրացնում։ Գիտուն մարդը նա է, որ պակասություն տեսնելիս, սիրտը ցավի, ձեռից էկածը չխնայի ու պակասավորին ուղղի, չէ թե վրեն ծիծաղի, գրով լեզվով խայտառակ անի։ Ամեն ազգ լավութեան հետ վատություն՝ էլ ունի՝ ինչպես մեկ ծառ, որ սաղ պտղի հետ չոռոտն էլ ա բերում։ Եթե անուսում մարդը պակասություն ունենա, չէ զարմանալու, այլ ներելու, ցավն էս ա, որ մեկ մարդ համ լուսավոր ըլի, համ պակասավոր, բայց իր ծեղը թողած՝ այլոց գերանը քննի։ Թե աստված կտա մեր Ասիացիք էլ քիչ քիչ աչքըները բաց կանեն, էն ժամանակը չեն թողալ, որ ամեն հայվարա մարդ իրանց վրա բերան բաց անի։ Կամենալով մեր խալխի բնությունը էնպես իմաստուն մարդկանց բնության հետ մի քիչ համեմատիլ, ես մեր հազարփեշեն մեջ բերի։ Կարելի ա՝ թե շատ բառ, շատ խոսք քիչ մի ծանր թվի, բայց այլ ձևով հնար չի կար, չունքի բանն էնպէս պետք է շինած, գրած, որ կարդացողի սրտովն ըլի:Շատ մութը լեզվով գրիլ էնպես եմ կարծում, թե մեր խալխին գիր չի գալ։ ՀԱԶԱՐՓԵՇԵՆ։ (Երգիծաբանություն էն բարի անձանց վրա, որ մեր խալխին փուդն են դնում. Խաչ. Աբովյան) 1 Մեկ իմաստուն մարդ1 մեր հազարփեշի Անունը լսելով, ու մեր ռմբի, Մեր կռաքիթ կուլի, ու գինու պոզի, Մեր սև տկճորի, ու կպրած տկի,— Զահլեն գնում էր, սիրտը խառնվում։2 Քթին հուփ տալիս, աչքերը խփում. Մեր խալխի գլխին թուք ու մուր ածում։ Հենց իր տեղումն էլ ոտը քարին խփում, Թե վրաստանցիք մարդի հեսաբում 10 Չի պետք է ըլին՝ որ չեն խնայում, Աստուծո սուրբ բաժակն էսպես մուռտառում, Իրանց բերանն էլ հետն ապականում, Նոյի շարբաթը՝ գոմշի ու եզան Կամ իծի, ֆորթի լպրդած կաշում

1

[Եւրոպացի]

2

[մաղաժիժ ըլում]

171


Ածում ու պահում, ու նրանց բերանն էնպես՝ ղազլով հուփ տալիս, կապում, Որ ազնիվ գինու քաղցր հոտն ու համը Ռմբու, տկճորի կպրած փիս հոտումն Յաղու ա դառնում, ու հոգին, ջանը 20 Իրան փորումը խեղդում, սպանում։ Ժամի բաժակն էլ հենց հարամ անում. Տերտերի բերանն1 ու իրանց փորը Կպրի կարասի պես սևացնում։ — Մեկ սուպի գդալ հենց մեջ են քցել, Անունն էլ մեծ մեծ՝ հազարփեշա դրել, Լավ շչի նրանով կարես խփշտել։ Որ յախա չունի, փեշն ո՛վ ա տվել, Որ էսպես են նրան կնքել, մկրտել։ Դեռ գլուխը բերանդ չհասած, դրած՝ 30 Կոթն են դեմ անում, գինով լցրած։ Ռումբին, տիկն հո՝ էնպես իմանաս, Սելի միջումն՝ թե որ ռաստ գաս, Անգլուխ հայվան ըլի դես ու դեն ընկնում, Մարդի ոտ ու գլուխ ռուսվա անում։ Չէ՝ էսպես երկրում շունը չի կենալ էնպես շան հաջաթն իրան բերնին տալ։ Ափսո՛ս էն հողը, ափսո՛ս էն վազը, Որ էսպես հիմար մարդքերանց ճանկը Գինն էլ ա կորցրել, իրան պատիվն էլ։ 40 Ընչի՞ չենք էնդեղ մենք ծնունդ առել, Որ իստակ բոչկում, շուշե բուդիլկում Աստուծո տված բարին պահ ենք ամանում։ Որդիանց որտեղ սատանի քամին Պտտեց ու մեր խեղճ շնորքի կարասին Աչքը թոզ լցրեց, քարեքար տալով. Գլուխը ջարդելով, ոտը կոտրելով Երկինքը հանեց ու գետնին խփեց, Կավկասի սարի էս կողմը շպրտեց։ Աչքը տրորելով՝ հենց որ բաց արավ, 50 Գլխին, ոտին վեր հատելով տեսավ, 1

[փորը]

172


Որ մեկ քանի մի ջահել վրաստանցի Իրար մոտ նստած մի ծառի տակի, Բաղերը քաղում, խաղողը կտրում,1 Հնձանը բերում, առագաստն ածում, Ոտները վեր քաշած կոխում, կխչորում. Հետն ուտում խաղողը, կեսը դեն քցում. Պանիր, խորոված՝ հենց տաք տաք ուտում. Հազարփեշեն բռնած՝ իրար դեմ անում. Կուլեն կլկլացնում, ռումբին դարդակում, 60 Ու իրանց քեֆին խաղող կամ խնձոր Իրար գլխի խփում, հետը խաղ ասում։ Վեր կենում ցոփ, ցոփ՝ պար գալիս, նստում. Իրար ճիտ անում, էլ եդ հաց ուտում, Երեսները վարդի պես կարմրացրած Թունգերով գինին իրար գլխով խփում, Կամ անց կենողին կանչում, նստացնում, Ուտացնում, խմացնում, էլ ճամփու քցում։ Խելքները տեղը, ուշները գլխին, Մեկին էլա մեկ վնաս չէ՛ր ըլում։ 70 «Տեր իմ և Աստված՝ ես ի՞նչ տեղ ընկա», Գեջդանգեջ գլուխը բարձրացրեց նա, «Ո՞ւր մեր բալն, կոնցերտն, մեր էն թեատրը. Մեր քլուպն, մեր բիրժը, ու մեր տրաքտիրը, Ո՞ւր մեր մուզիկեն, մեր քաղցր սկրիպկեն, Մեր դամերն ու մեր կավալերները, Մեր կանֆետն , մեր տանցն, ռոմի թասերը, Շամպանսկու ռումկեն, ու բուդիլկները, Որ ուտես, խմես՝ կոմպլիմենտ տալով, Դամի ձեռիցը բռնած՝ պար գալով՝ 80 Աթոռի վրա, դիվանի միջումն Նստիս քո դամի կշտին. կամ սրտաումն Քո սերն ու շնորքը, սրտիդ հասրաթը Թափես, էլ եդ ձեռն առնես քո ձեռը, էլ եդ պտտիս, մինչև գլուխդ ուռչի, Ու շշմած ընկնես դամիդ առաջի, Նա էլ աղլխով խփի երեսիդ, Կամ իր սուրբ ձեռովն ջուր շաղ տա դոշիդ»։ «Էս ի՞նչ տեղ ընկա, էս ի՞նչ ջհանդամ. 1

[մզում]

173


Որ կողմն էլ ընկնեմ, էլ եդ սախտ մնամ։ 90 Ո՛չ լեզու գիտեն, ոչ ինձ հասկանան. Սիրտս պատռում ա, ո՞ւմ ասեմ իմ դարդն։ Հայ ասես, վրացի գլխիս մոտ էլած, Քեֆըները քոք, գլխըներն լցրած. (Բոն ժուր եմ ասում*), «քեֆ արա» լսում. Գուտն տաղ կանչում, «տո խմի» լսում։ Զդրաստի գոռալով ես բերանս ճոռթում, Ուռա՛ են կանչում, գինին փորս ածում. Բեսթի եմ ասում, ես «դոսթ» եմ լսում. Պռօկլյատիյ գոռում, «ալլահ վերդի» լսում. 100

Կանալյա ասում, «յաղշի օ՜լ» լսում։ Մազերս եմ ուզում պոկեմ, պռճոկեմ. Դուել եմ ուզում կանչեմ, սպանեմ. Ոտս եմ բարձրացնում, բացի տամ ջարդեմ. Մեկ մեծ պարկ ուշունց, ու հազար անեծք Նրանց գլխին ածեմ, ու դուս գամ փախչեմ։ Շատ ուշունց տալով բերանս հոտեցավ, Լեզվիս ու փորիս բոլոր նյութն հատավ, էս տավարները, հաստագլուխները

Բերնիս չեն նայում, իմ ասածները 110 Անկաջվեր անում, թե հասկանում էլ, էլի թևիցս քաշում, նստացնում. Հազարփեշեն ու կուլեն դեմ անում։ Հենց գիտես՝ սրանք մարդի որդի չե՛ն, Որ էսքան խոսքին տանին, համբերեն։ Սատանին ասես, քեզ դժոխքը կտանի. Մեր մեկին ասես փորըդ վեր կածի Դուել կկանչի, արինդ կթափի։ Սրանց կոպիտ գլխումն դեռ մեր մարիֆաթն Հեչ տեղ չի՛ արել, կամ քթին դիպել. 120

Որ դատած ապրանքդ, մալդ ու դոլվաթդ, Պահես սև օրին, թե ջուր ուզեն էլ, Ընչանք փողը չառնես, նրան տուն չթողաս. Դռանդ ընկած ըլին, քացով1 խփես, գնաս։ Էս ի՞նչ ախմախ են, որ իրանց հացը

*

Գաղջ [իերեն] և գերմ[աներեն] կնշանակե բարի օր

1

[քարով] 174


Ում որ տեսնում են, ածում առաջը։ Փող պտի շինած ու ծոցը դրած. Լավ հաքած, մաշած ու կառեթ լծած, Բալ տալ, բալ գնալ, իր փառքը ցույց տալ, Մոտովդ անցնելիս, երեսդ շուռ տված. Ինչ ունես, գլխիդ, ոտիդ խարջ արած... 130 Լավ տեղ ու լավ չին, լավ նշան ճարած. Ամենի աչքն էլ վրեդ մայիլ թողած, Բուլվարն մտնելիս՝ հազար աչքի մեջ Կամ կրակ վառած, կամ սուր, փուշ ցցած»։ «Սրանք հո մարդիկ չեն, իրանց շապիկն էլ, Որ ուզես, կտան, էնքան խղճացել։ Անտես, անճանաչ տուն էլ որ մտնես, Սուփրի գլխին դու կնստես, կբազմես։ Մեկ աչքդ աչքին, երեսդ երեսին Առնելիս՝ կուզեն՝ տան իրանց հողին։ 140 Մեկին մեկ դարդակ դու բարով տալիս, Ուզում ա ջանը հանի, քեզ բաշխի։ Չ՛է, սրանց մտքումն մեկ ֆիքր որ չըլի, Քեզանից մեկ բան, մեկ ումուդ չըլի, Մեկ խնդիր, արզա թե որ չունենան, էս տեսակ պատիվ քեզ ի՞նչպես կտան։ Ասածն էլ չանես, խնդիրը չկատարես, էլի ոսկիքը, գլխով շաքարներ Սունդուկով չայը, չալ չալ մանեթներ էլի ջեբդ ածես, նրանց հոգին հանես, 150

Թե խոսք էլ ասեն, քամակդ դեմ անես, Ասիացի մարդն զակօն ի՞նչ գիտի, Որ քեզ հետ խոսա կամ համարձակի։ Գլխին տուր, զբաղին կանգնի՛ր, քեֆ արա՛, Ջեբդ լցրու, քո երկիր գնա. Ո՞վ ա հարցնում, կամ գլուխդ կտրում. Անլեզու հայվանն տուն թողում, պահում։ Շատ էլ որ անեն, մեկ պոդսուդ կտան, Պրծար, գլուխդ առ, ու գնա՛ քո բան։ «Որ դռնով անցնես, քեզ տուն են կանչում,

160 Հարսանիք, ղոնաղ առանց քեզ չանում։ Սազ ու սազանդար կանչում, մխիթարում։ Սրանք ի՞նչ գիտեն զակոն, էտիքեթն, 175


Գտակները գլխին, բերնին չիբխի փետն Ձեռդ բռնում են, վերևը նստացնում, Զազդրա՛վիա ուռա՜ հենց կանչում, գոռում. Ալլա՛ հվերդի, յա յախշի՛ օլ բղավում։ Տո ձեր ալլահն էլ, վերդի մերդին էլ, Ձեր զդրավին էլ, ուռա մուռեն էլ Ձեր գլխովդ դիպչի, ձեր աչքը հանի՛։ 170 Ախր տրաքեցի, էնքան լագեցի,1 Ախր ճաքեցի, էնքան չափեցի, Գլուխըս վրես էլ դուզ չի կանգնում. Աչքերս սևանում, խելքս ցնորվում։ Տո մեռա, թողեք՝ ա՜յ դուք մաշենիկ. Ինձ հո չեք սպանիլ՝ ախ դուք յաբեդնիկ. Ձեր տունն էլ քանդվի, ռումբին էլ տրաքի. Ձեր հազարփեշեն, կուլեն ո՛չ ըլի։ Իմը ինձ հասավ, թողեք՝ մեկ դուս գնամ. Մի քիչ շունչ առնեմ, իմ2 գլուխը լամ։ 180 Խեղճ վրաստանցիք մնացին սառած, Իրանց ղոնաղի ահվալը տեսած. Փորը մեկ կողմից, բերանը բաց էլած. Ուզեցան քուն դնեն, նրա մոտը նստած. Կամ իր ֆաթերը մթնով հասցնեն, Որ այլք չտեսնեն, վրեն չծիծաղեն. Նա էլ չամաչի, իր երկիրը չփախչի, Կամ իրանց մեկ չար խաթի մեջ չքցի։ Տեղից վեր թռավ գիժ կովի նման, Ջարդեց շարքյասեն, կուլեն ու ամանն. 190 Ուզեցավ մեկ քար, կամ մեկ փեդ առնի, Նրանց գլխին քցի, նրանց ջանը հանի. Ինքը չորս ոտով գլխի վրա չոք, չոք, Մաղալաղ տվեց ու ցոփ, ցոփ, լոք, լոք, Շիրի կարասը ընկավ նա կուփ, կուփ, Բերանն էր բանում, աչքն էր մնում խուփ, Աչքերն էր ճմռում, քցում բերնի թուքն։ Գինին հարամվեց, բայց մեր խեղճ Հայերն Գինուց ձեռք վերցրին, ղոնաղի շորերն

1

2

[խմեցի] [ձեր]

176


Ուզում էին՝ որ հանեն, չորացնեն, 200 Բարձ, յորղան, դոշակ քցեն, պարկացնեն։ Մեր փիլիսոփեն, մարիֆաթի պարկն Կուռը վեր քաշեց՝ որ նրանց ոտի տակն Անի, սպանի, իր ջիգրը հանի, Մեկ էլ որ ջանին զոռ տվեց, բիրադի Ջուխտ ոտով ընկավ սուրբ ռմբու գլխին. Ռումբին կատաղեց, ռեխը բաց արեց, Մեր ուսյալ գժին խտիտը քաշեց, Աչք, ունքեր, երես դեղ դրեց, կպրեց։ Մեկ էլ որ ուզեց, բերանը բաց անի, 210

Որ իր շկոլի աղոթքն եդ ասի, Ռումբին շկոլի դեռ ձեն չլսած, Ո՛չ վարպետ տեսած, մարիֆաթ չառած, Որ իմանա թե՛ կոմպլիմենտն ինչ ա, Կամ ետիքեթը ինչ փթած կոմշի ա, էնպես մեկ գոռաց, բողազը ճոթռեց, Ու ջուխտ ոտով նրան էնպես քացի տվեց, Որ հենց ուզում էր գլուխը հանի, Քամակի վրա էլ եդ շուռ էկավ,

Մաղալաղ տվեց, գունդ ու կծիկ էլա., 220 Ու փռռալով, աղոթք ասելով, Հային օրհնելով, վրացուն գովելով, Ընկավ օջաղի, քյաբաբի վրա, Շուռ տվեց, ջարդեց պղինձ ու թավա, Կրակն մեկ կողմից, շամփուրն մյուս դհից Բարկացած, տոլմի պղնձի ղրաղից Բռնեցին գոռալով, իրանց գլուխը լալով էնպես մեր խղճի կարթացած բերանն, Ու ղշի լեզուն, սիպտակ երեսը, Նազուք ձեռները1 բարակ2 ծնկները 230

Բերան քցեցին, ատամի տակին Հուփ տվին, ծամեցին, միսը թռցրին, Որ կատու դառած՝ ձեռները քցեց՝ Որ իրան հանեն, աղաչանք արեց։ Դուս էկավ՝ թե չէ՝ էլ ասլան դառավ Քարերով ընկավ, քոլերով ընկավ.

1 2

[երեսը] [աղիղ ] 177


Որ նրանց կերածն քթներիցն հանի, Նրանց բոլոր տանի, պոլիցեն ածի։ Սատանի աչքը պետք է քոռանար, Որ էսպես վախտին բանի1 մեջ չգար։ 240

Քոռաղադինա՝ մեկ պղնձով նաֆթ Բերել էին՝ որ տկերը կալնին, Որ գինին չտանին։ Խելոք գինեգիժն հենց ֆռսանդ ճարեց, Մեկ էլ իր ձեռը որ չի՛ բարձրացրեց, Ճղղաց, թրպրտաց նաֆթի պղինձն ընկավ, Դու լավ կիմանաս, ինչ գլխին2 էկավ։ Նաֆթը դաղած էր ու կրակի վրա. Վա՜յ նրա օրին, դուշմանիդ չգա։ Գլխի վրա էր նա մեջը ընկել.

250 Ձենը կտրվել, շունչը պապանձվել։ էլի մեր նաչար բարի վրաստանցիք Ոտիցը բռնեցին, նրան դուս քաշեցին, Ջուր քցեցին, երեսը լվացին, Գնացին դեղ բերեն, կամ հեքիմ կանչեն, էլի իմաստունն՝ որ ափալթափալ Հենց մեկ շունչ քաշեց ու քիչ դինջացավ, Թաքրար քար, փետի նա վրա պրծավ։ Էրված, խորովված ձեռներովն սկսեց, 260 Որ մեր անաստված նաֆթի պղինձը Նրանց գլխին քցի, նրանց փոթոթի։ Սատանին նալաթ՝ պղինձն իր գլխին Շուռ էկավ, էրեց նրան, զարկեց գետնին։ Զեռը չորս կողմը քոռըքոռ ածելիս, Քարերը պոկելիս, դոշին խփելիս՝ Որդիանց որդեղ մեկ հազարփեշա Նրա ձեռն ընկավ քոռաղադինա։ Հենց իմացավ թե էս դաբանչա ա, Դոշին որ չդրեց՝ աստված կանչելով, 270 Իսկույն մեկ քանի հոգի ձեն տալով. Մեկը սապոժնիկ, մյուսը կալբասնիկ, Մյուսը պորտնոյ, մեկը տրաքտիրշչիկ, 1 2

[հեչ] [նրա] 178


Քոթուկ-ոտներով, ջվալ1 բերանով, Տեփուր-երեսով, ճարխալ-թշերով, Զուռնա-քթերով, բհիր-ձեռներով, Տրուբկա քաշելով ու բոչկա-փորով, Լոբի ու չափար, դռները քանդելով, Վրա թափերին, ռխները ցրվելով, Գինու, արաղի, կպրի փիս հոտով 280 Ուզում էին՝ որ հենց սոված փորով Մեր խեղճ վրաստանցոցն բիրադի ուտեն, Իրանց հունարը նրանց վրա փորձեն, Ահա մեր խալխի մուշտու հունարը Դեռ չէին տեսել, որ իրանց ձեռը Թոխմախ-գլխներով բալի տակ չքցեն։ Հենց պլտուլխները լցրին ուշունցով, Դուռակ ու շելմա էկան ձեն տալով, Մեր հայի մուշտին, վըրացու քացին էնպես թունդ դիպավ նրանց գլխին, փորին, 290

Որ ամեն մեկը հազար տեղ չոքեց Թխկաց, զրխկաց, հազաց ու պարկեց. Մեկ կողմը շապկեն, մյուսը տրուպկեն Ցխումն թավալ տվին, տերները կորցրին։ Նրանք էլ իրանց տլոտ ֆրակով, Հազար տեղ ցխին պաչ արին սիրով. Ուզեցան մեկ էլ քոռ հավի նման Գլուխ վերցընեն, իրանց գլուխը լան. Բազմանչիք կետով, թիով, դագանակով Վրա հասան՝ որ նրանց ցխոտ բահերով

300

Գլխները ջարդեն, նահատակ անեն. Բայց մեր խալխի սիրտն կակող ըլելով, Նրանց եդ կանգնացրին, վրա թափեցին, Փիլիսոփեքին ցխից հանեցին. Գլխները սրբեցին, երեսները լվացին. էլ ձեն տալ նրանք հեչ կարո՞ղ էին։ Սուս ու փուս իրանց զատերը կիտեցին, Ուզում էին՝ որ քաշվեն, պրծնեն. Բայց մեր սուփրի համն՝ ղուշն էլ անց կենա, Որ չտեսնի, մեր սրտումն շատ դարդ կմնա։

1

[Խաբար] 179


310

Մեր ղոչաղ տղերքն իրանց դուշմանին Կանչեցին, սուփրի գլխին նստացրին. Իրանք քեֆ արին, նրանց քեֆ շհանց տվին։ Հենց հազարփեշեն որ մեջ չըբերին, Մատաղ դառի պես մեր եվրոպացին Առավ՝ մուրազով պաչեց, դրեց բերնին։ «Սուրբ հազարփեշա՝ զորությունդ շատ ա. Մեր բալն, մեր կոնցերտն, մեր տանցն ո՛չինչ ա։ Ով Կախեթու սուրբ բաժակի համն,

320

Ռմբու, տկճորի ու կպրի ջուքամն Չի տեսել, նա հեչ մարդի հեսաբում Չի՛ ըլիլ բնավ բոլոր աշխարքումն։ Քնելիս , զարթնելիս՝ թե ժամ գնալիս, Ընչանք քո համը չառնենք, չխմենք, Թող աստուծո մոտը սևերես մտնենք։ Մեկ միրկիտանի դուքան տեսնելիս, Մեկ պուճախում կպրի հոտը առնելիս՝ Փող էլ չունենանք, գլխներս ծախենք, Գլուխն մերը չըլի, սերթուկն գրավ դնենք, Մտնենք քո տաճարն, ռումբիդ համբուրենք.

330 Շատ անգամ մոտիդ վեր ընկնինք, քնենք։ Թո՛ղ վրաստանցին քեզ կպրում ածի, Քեզ անլվա ոտով կոխի, կխչորի. Քեզ ճաշակելիս՝ էլ գլուխը ձեռին Ման գա, չշշմի քո քաղցր հոտով. Հինգ թունգի խմի, բեղերն սրբելով՝ էլի դուս գա լուրջ ու պարծենալով Հազար տեղ ասի. «էս օր խմեցի Հինգ թունգի, կուզեմ բայց խմեմ էլի. Ինձ համար գինին, Քռի ջուրն մեկ ա, 340 Ինձ համար որ նա կրակ էլ դառնա, էլի չի՛ կարող մեկ խեր, կամ շառ տա, Հազար էլ խմեմ, էլի կորցնիլ չեմ Իմ ուշս ու խելքս, իմ բանս կանեմ։ Էլի տկճորը մոտիս կունենամ, Քեֆ կանեմ ու իմ հոգսը կը հոգամ»։ «Չէ՝, սուրբ ռումբի՝ սուրբ հազարփեշա, Ձեր համն առնողը պետք է քնած մնա։ Հազար օր բարձից գլուխ չվերցնի. 180


Ձեր էշխին, քեֆին նա մատաղ ըլի. 350 Ցխումն էլ ընկնի, ձնումն էլ թաղվի, էլի ձեր էշխը, ձեր սէրն ու հրաշքը Սիտքր բերելիս՝ երազով ընկնի, Գնա երկինքը, յերկիրը եդ գա. Ձեր արևի ձենն ածի ու խնդա։ Օրթում էլ ուտի, ձեր գլխովն երդվի, Դեռ հաց չկերած, ձեր անունն հիշի, Ձեզ փորը ածի, որ բանն հաջողի»։ Էս ա, որ հմիկ մեր ամեն բանը Փոխվել ա, ամա մեր գինու ջանը 360 Դեռ կպրում մնում, զոռը բանացնում. Որ հազարփեշա ու տկճոր, կուլա էլի մնացել են էնպես միշտ թազա։ Ով ասես՝ մեզ միշտ հարբա է գալիս, Մեր ռմբու ձենը հենց իմանալիս, Բարեկամ դառնում, մեզ ախպեր ըլում, Մեզ պատիվ տալիս, մեզ քոմակ անում։ Ասացե՛ք տղերք՝ դուք ալլահվերդի, Յաղշի՜ օլ, ուռա, կամ զդրավի. 370

Բոն ժուրն, գուտն տաղն բանի պետքը չի՛. Աստված՝ օր, արև ռմբու ջինողին, Աստված մեր հազարփեշի սարքողին Մինը հազար անի, գերեզմանն օրհնի։ Օրա մեռած հոգին միշտ լուսավորի՛. Ու մեզ էլ պահի, որ մեր Կախեթու Բաժակի ղադրը միշտ իմանանք, ու Միշտ հազար բերնով, ու հազար ձեռով1 Հազարփեշեն բռնած՝ հազար օր ասենք Աստված Կախեթը շեն պահի, հաստատ. Նա է մեզ տալիս ուրախ սիրտ, ղվաթ։

380 Աստված նրա բունյաթն միշտ հազար տարի Ղայիմ, ղադը մի անպակաս անի։ Հազար ձեռով մեզ հազար փորձանքից, Հազար շառից, շռից մեզ ազատ պահի՛։ Տղե՚րք՝ ձեր մինը միշտ հազար ըլի։ Ուտե՜նք, քեֆ անենք, հո հազար տարի Մենք չենք ապրելու էս փուչ աշխարքումն։ 1

[հազարփեշեն բռնած]

181


Սաղ ըլիք, ուրախ՝ հավասարական. Մեր մեռած ու սազ ըմբրով կշտանան։

182


1 Աչքի լույս1 ջան դարդ2 մի անիլ Խաչ3 կճարես, փառք աստուծո, Ի՞նչդ ա պակաս, աստուծո օրը Ռումբին լիքը տանդ ա ըլում.4 Խանի խարաբ, ի՞նշ ես ուռչում, Լեյպցիղ, Լոնդոն ման ես եկել, Ալվան բաներ շատը տեսել5 Կուպեցություն չէիր ուզում, Խաչ ու չնի հետը ընկնում, 10 էսօր, էքուց փոշտը կգա, Մուրազդ կառնիս, տո քեֆ արա՜ . Տպած գրքերդ դասթա, դասթա Ցեց, մկներին դառել են փայ.6 Մկներն են քո անունդ օրհնում, Ում փող տվիր, վրեդ ծիծաղում. Աչքի լույս7 ջան շատ մի ուռչիլ, Իմաստուն ես, շատ մի փքվիլ, Շատ էլ որ դու հենց հաստանաս, Փորիդ, քիսիդ զարար կտաս, 20 Դու որ չըլիս, էլ ի՞նչ կանենք, Քեզ չունենանք, էլ ո՞ւմ սիրենք. Մեր մեջլիսի վարդը դու ես, Մեր քաղաքի փառքը դու ես, Ասենք գրքի հոտ ես առել, Փիլիսոփա, վարպետ դառել, Չէ՛ էլի մեր քաղաքի ճուտն ես, Մենք լավ գիտենք, ի՞նչ պտուղ ես. Կարդացողից դու հեռու կա՛ց, Քոնն ա գազը, դուքանդ բա՛ց, 30 Կապեկները դու կուլ տալով՝ 1

[Գաբրիել] [նազ] 3 [Խաչդ] 4 [Հազար գիրք ա տանդ տպվում] 5 [սիրուն աղջիկերք շատ ճիտ արել] 6 [են ախ արել] փայ 7 [Գաբրիել] 2

183


Մարդ ես դառել տանով, տեղով, Տո էն թոզի կեղտն ու հոտը1 Դեռ կպած են շլնքիդ մոտը. Մեզ ընչի՞ ես բեդնամ անում. Ու քեզ ու քեզ թանկ, թանկ ծախում։ Մեկ բոյ ունես գազ ու կես ա, Գլուխդ հետը լիտր ու կես ա, Սիրուն երեսդ ճարխալի2 նման Կարմրել ա, խիստ արմաղան, 40 Կախեթու կուպրն, ռումբին թողած, Հազարփեշեն, կուլեն կորած, Քու ի՞նչ բանն ա, խելքիդ զոռ տաս, Աչքերդ չռես, ուռած ման գաս. Աչքի լույս3 ջան՝ լավ չե՛ս անում, Կարդացողից չե՛ս հեռանում.

1

[հետ] [թունդրի խփի] 3 [Գաբրիել ջան] 2

184


ՀԱԽՎԵՐՄԱԶԻ ԳՈՎՔԸ 1 Հախվերմազի կաշին հաստ է, հոգին բարակ Եղ էլ քսես նրա գլուխը թէ կուպր, կարաք, Հուռնա ածես ետևիցը, թէ դմբարակ, Հենց իմանա հարսանիք է գալիս աղաք։ Հախվերմազին աստված հոգին բաժանելիս՝ Հարցրին՝ թե աստվածանից դու ի՞նչ փայ կամիս՝ «Գոմշի կաշի, անսիրտ հոգի» պատասխանեց, Որ ոչ ցավի, ոչ ամաչի հախ կտրելիս։ Ախպ էլ ածես գլխին՝ նա հենց կիմանա, 10 Վարդաջուր է, որ նրա վրեն թափում ա, Սիլլա խփիր դու երեսին, նա կխնդա, Թաք քո հախին, թաք նրա յախին ձեռ մի տա։ Հախվերմազը մեռնելիս՝ պատան կարող, Դերձիկ, մշակ, խարազ, բախկալ, ջուր կրող Մոտ էլան, որ լան իրան և նրա գլուխը, Տեսան՝ իրանից շատ է լալիս ջան հանողը։ Հոգին փչվել, դառել էր գունդ ու կծիկ, Մարմինը հոտել, էլել ինչպես գոմշի տիկ, Ոչ հոգին էր մուռտառ դուս գալիս, 20 Ոչ հոգեհանն հոտած պարկին ձեռ տալիս։ Վերջը՝ որթունք, ցեցեր, մկներ մոտ էլան Ղժվժալով, ծվծվալով տուն էկան «էս մեր փայն է, էս մեր թիքեն, ինչ կուզեք, Դա մե՛զ համար ջանը պահեց, ռադ էլեք»։ Հախ վերմազի տունը քանդվեց բրշկեց Կուխնեն անկրակ, բիճը անճրագ բլվեց, սատկեց։ Կատուն, շունը, կնիկն էլ հետը ճլերքով, Մկներին տվին, սով անեծք նրան մեռցրեց։ Իմ խեղճ ուստա՝ էլ մի էտքան դարդ անիր 30 էս որ տեսար, կամ լսեցիր, եդ կացիր։ 185


Թող հոտած փողն, հոտած մարդին փայ լինի Աստված քունը հալբաթ մեկ օր կհասցնի։ 1843թ. 9-ն օգոստոսի Թիֆլիս

ՆԱՄԱԿ ՀԱԽՎԵՐՄԱԶԻՆ Աղա Ես տեսնում եմ, որ թեկուզ իմ գիրը ձեզ համար, թեկուզ Կավկասի քամին։ Ո՛չ պատասխան կա, ոչ կատարումն։ Ափսոս իմ ժամանակին, ափսոս իմ բերնին, որ նհախ տեղը բանում եմ։ Էլ փողի հեսաբի մասին չեմ գրում էս անգամ, ներեցեք մեկ երկու խոսք էլ ասեմ, հետո էգուց, էլօր որ գնամ, ո՛չ դու կարծես քո մտքումը, թե ես հիմար էի, բան չէի հասկանում, ոչ իմ սրտումը դարդ մնա, թե խոսքն ընկած տեղը՝ չասեցի։ Դու մի կարծիր, թե որ ես քեզ նման շատ փող չունիմ, էն ա աչքս ծակ՝ որ խաբեբայությունով այլոց փողն ուտեմ։ Իմ միսն ուտիլ ինձ համար լավ է, քանց էդ բանը։ Աղքատ եմ էկել աշխարհ, աղքատ էլ կէրթամ, ամա հարամ բան ոչ բռնել եմ մինչև էսօր, ո՛չ էլ կբռնեմ։ Ես քո, կամ այլոց մեկ քանի մուռտառ մանեթի խաթեր՝ իմ պատիվը, իմ խոսքը գետնովը չեմ տալ, լավ իմանաք։ Էստով չորս անգամ է, որ դուք իմ դառն աշխատանքով դատած փողը կտրում էք։ Հայտնի բան է, ոչ թուր ունեմ, ոչ թամասուկ, որ իրավունք գտնեմ։ Ես կցանկանայի, որ դուք մի աղքատ մարդ էիք եղել ու ձեր որդու պես շնորհալի աննման որդի ունեցել, ես նրան անփող ուսուցանեի, որ իմանայիք, թե իմ դարդը փողը չի, այլ մարդի մարդատեղ չքցելն է։ Մեկ օտար ազգ որ էլել էի, էս չէիք անիլ։ Ավալի սֆթա որ մեծ որդուդ ինձ տվիր, խոստացար տարին ութ թուման։ Տարի ու կես անց կացավ, փոքր որդիդ էլ բերիր, կես տարի էլ նա էր ինձ մոտ, հետո բոլորի համար վեց թուման տվիր։ Էլ փողի համար չէր, Հ-ին մեկ անգամ դուս արի, չունքի կես տարին լրանում էր, փողն ուզելով բերանս հոտեց։ Վերջը էլի որ կրկին նա ինձ մոտ մտավ, սեպտեմբերին էր, չունքի գրած ունեի, երկու տրետի փողը կարգին տվիր— հետո ասեցիք, թե մեր վադեն նոյեմբերին է սկսվում։ Հիմիկ նոյեմբերին ու դեկտեմբերին եմ ուզում, ասում եք տվել եմ։ Հապա էս օխտը ամսվա հախիցը չխոսանք, որ մեկ կոպեկ չեմ ստացել։ Էդ կնշանակի, որ ես սուտ եմ ասում, քո փողն ուզում եմ ուտիլ։ Թե էսպես ըլի, անեծք տալը պառավի գործ է, բայց որ մարդի ճարը կտրվում է, սրտի դարդը անեծքով է դուս բերում։ Թե ես եմ սուտ ասում, Աստված էն միակ որդուս խերն չտա, նրանից դարդակ մնամ, թե չէ պ. Ամենաբարին արարիչը էս աղքատ վարժապետիս զրկանքը էնպես՝ քո առաջդ բերի, որ քանի մտածես, էնքան ցավիս ու էրվիս... մարդ Աստուծո՝ ասենք դատաստան, օրենք խղճմտանք քեզ չեն ներգործում։ Որդվոց, զավակի տեր ես, ախր նրանց էլա խեղճ արի, ինձ որ էդ ես անում, որ աչքի լիս ու կյանք եմ փչացրել, բաս ուրիշին ի՞նչ չես անիլ։ 186


Էդպես մեր հեսաբը պրծանք. քեզ բաշխեցի բոլորն էլ, որ դհա հարստանաս։ Բայց արդարություն, անմեղությունն իրանց վրեժը կառնեն՝ Աղա, լավ իմացած ըլիք։ Մենակ դուք չեք էս քաղաքումը իմ հախը կտրել, բոլորն էլ՝ ես ճամբի օրհնությունը կտամ իմ սրտումս, քանի շունչ ունեմ, որ ինձանից փող կտրողը իր կյանքիցն ու տանիցը չխերվի, զավակին չեմ ասիլ, չունքի անմեղ զավակը ի՞նչ գյունահ ունի։ Ուզեցա էս գիրը, ինչպես առաջ, փակեմ ու էնպես ուղարկեմ քեզ մոտ, սատանի աչքը քոռանա, մոռացա կարելի ա ջեբիցս վեր ընկնի, ուրիշ մարդ վերցնի, կարդա մեր սըռն իմանա, էն ժամանակն չցավիս, հախի մասին դատաստան կերթան, էս ժամանակ վեքսիլ չունեի, գիրս էլ բիրադի գժվեց. ոտը դեմ տվեց, որ հախվերմազ մարգի մոտ չեմ գնալ, չեմ գնալ։ Էլի ինձ կճղի, դեն կքցի, յա հարկավորությանը.. չեմ գնալ. չեմ գնալ, յա պատռիր ինձ, յա ծոցդ դիր, պահի՛ր. կարելի է՝ թե բազարովն անց կենալիս, շունչդ ըլի դիպած, գիրս վախու ծոցիցս թռած։ Չբարկանաս աստծո խաթեր»։

187


 1 Տեսանեմ քեզ Այր ալեվօր Անցեալ ամօք ու տարեվօր Ասպարեզս այս յիմար անցիր Այլ ոչ ունիս քեզ կարեվօր։ Ծերացեալ ես և դողդոջաս Զոր ինչ գտանիս որոճաս Ասայ ինձ մինչ երբ քուն մնաս Որ այժմուս ոչ արթնանաս։ Ծերացեալ ես ապաշխարեայ 10 Անցեալ մեղքերդ ապաշաւեայ Լեզուդ սանձեայ շատ մի խօսար Աղերսեայ տեր զանձդ աշխարեայ։ Դու այլոցն կարծես յիմար Բայց դու բազմօք քան1 զայլս տխմար Երբ դու քեզի ոչ ճանաչես Մի դատեր զայլոց2 քեզ յարմար: Այր դու տեսանիմ քեզ բարի Բայց յետևաս կամօք չարի Այժմ հաճախ ժամ ընթանաս 20 Յետոյ անցուցանես տարի։ Երանի քեզ որ ծերացար Եւ աշխարքմեն շուտ անցար Իմաստութեամբ կեանս անցուցեր Եւ բարի օրինակ եղեր. Իմաստութեան դու սէր ունիս Եւ բարի ուսման կարոտիս Բայց ընդեր դու չարեաց լսիս Եւ ընդ նոցայ միշտ վարանիս. 1 2

[այլոց] [քեզ] այլոց 188


Ով այր դու լուր յին իմաստնոյն 30 Որ բազում ամօք յինագոյն Իմաստութիւնն... երկուղ տերան Առնէ ավուրս քոյ միշտ դառն։ Իմաստուն ես, բայց փոքր հպարտ Վասն այն մնայ, քոյ վերայ զարդ Խոնարհեցիր որ բարձրանաս Եւ մեծութեամբ արժանանաս։ Միշտ հետևիս իմաստութեան Եւ յետևիս յետւաքննութեան Բայց դու շատ ինձ բարին խօկայ 40 Այն խօկելին թող տեր հոգայ։

189


 1 Ձայն աղաղակի որբոց և այրեաց փակէ զլսելիս. Դղրդայ քաղաքն1 ծփեն բնակիչք ի հեղեղ արեան. Արքայն Հերակլէս քաջ նիզակակցովք2 յողբաճայն լալիս Թողու զիւր աթոռ կախէթեան յանտառս լինի ապաստան: Ի դառն տագնապի հայր զորդի, զտուն մոռանայ, թագչի, Եւ սուր սևագունդ դառնաշունչ պարսկաց կատաղի անհնար, 3 Զորդի ի ծնողաց, զհարսն յառագաստէ վարէ իւր գերի, Աղայ Մահմադ-խան4 անսիրտ բռնաւորն անողորմաբար. Ի տանէ ի տուն մտանեն դահիճք մերկեալ զսուսեր 10 Կոծ ողբերգութեան զթարինս գալարէ, մանկանց և տղայոց Լերինք Տփխիսոյ հեծեծեն ի ցաւ բնակչաց անտէր, Այլ անօրէնին սիրտ արեանարբու ոչ շարժի յողբոց։ Վեհազունք վրաց վատնեալ զյետին ճիռ զօրութեան իւրեանց Եւ արքայն գթոտ5 ի հեռուստ կացեալ յայս դառն տեսարան Հային և ողբան, բայց անզօրացեալ յանթիւ թշնամեաց Փակեն զդէմս իւրեանց, փախչին6 զի մի՛ վկայ լիցին չարոլթեանս Գանձք, հարստութիւնք, կալուածք7 թանկագինք աւար հարկանեն Ապարանք շքեղք, գահոյք փարթամաց թաղին ի մոխիր, Զոր ձեռք արեանռուշտք8 կործանել կամ խլել անդ ոչ կարացին 20 Անյագ հրդեհին եղև կերակուր և անդարձ ոճիր։ Բայց և յայս միջոց սուրբ առաքինութիւն Ցուցանէ մեզ զիւր հզօր զօրութիւն: Զորական մի խիստ թուրը պլոկած

1

Դղրդայ քաղաքն [ի սուգ և...]

2

[վատանեալ] [անգութ] 4 [Յաւերս ի տես] 3

5

Եւ [հսակայ] արքայն

6

[դիմեն] [կայք]

7 8

Զոր [բոց հրդեհին], ձեռք [կողոպտելոց]

190


Մտավ մեկ փոքր տուն1 աչքն արյունով լցած. Կամեր որ իսկույն սրախողող անի Ինչ որ տանը կայր ծառա թէ ընտանի։ Երեխա մի անդ2 գետնի վրա ընկած Անտեր, անքոմակ աչքն երկինքն քցած Քիչ էր մնացել որ ավանդի հոգին 30 Եվ խղճալի մայրն տեսյալ յուր որդին էս դառն վիճակումն, ծնկան վրա ընկած Ողբայր3 դառնապես աղաղակեր զԱստված: Շատ լալուցն և սգոցն հատյալ էր ձայնը Հէնց էն էր կամում4 ցավագար որդուն Ծածկի5 և փոքր ինչ մխիթարի նրան, Մեկ էլ էն տեսավ՝ դահիճն մտավ տուն։ Ով սուրբ տիրամայր սրբոց պահապան Քեզ եմ ապավինել հա՛ս ինձ օգնության 6

Ասաց և գրկյալ7 որդին յուր միայն. 40 8Խնդրե ի դահճեն թափել յուր արյուն «ԹԷ ուստի՞ դաս, օտարական չգիտեմ, Բայց և քո ձեռք սնուցին զավակս և դու էլ Հայր ես էլած, ունիս զորդիս, ես կարծեմ:

1

[Դահիճ զօրականն պարսիկ մէկ փոքր տուն մտեալ]

2

[աղքատ մի անդ[ էն] [Աղաչէր զաստուած] 4 [ուզում] 5 Ծածկ [որ ցուրտը] 6 [Սուրբ աստվածածին դու ես իմ ճարը] 7 [Բայց և գրկովին] 8 [Կյանք իմ բոլոր զոհ լիցի աղաչեմ] 3

191


ԲԱՅԱԹԻՔ։

Երկընքի կանաչ կարմիր, Ա՜յ սիրուն կանաչ, կարմիր. Լերդս ու թոքս չորացել են, Սար ու ձոր կանաչ կարմիր։ Դաշտի ծաղկի ռանգեռանգ Մեզ նման կարճ է օրն ու կյանք։ Ծաղիկն, որ հոտ չունենա, էլ ինչ օգուտ, ռա՛նգ է, ռա՛նգ: Ընկել եմ՝ ախ՝ սարեսար, Դարման չունեմ, ոչ մեկ ճար։ Ուզում եմ, գամ քո ոտը, Առաջս ծով ա սար է սար: Տես էս ղշերի ա՜խ՝ դասթեն, Մոտդ եկան, քեզ հասրաթ են, Թռիր դրանց հետ ու արի՛, Թուրն ինձ խփիր, քեզ դասթեն: էնտուր համար եմ, էնտուր էրվում, որ պրծնեմ ա՜խ՝ մեկ օր Աշխարքն ինձ տաս, պետքը չի, Թուրն ինձ խփի՛ր, քեզ դասթեն։ Սրտիս մի տար, որ էրես, Ինձ փոթոթես, խորովես։ Հոգիս ուզիր, ես քեզ տամ. Թող մեկ տեսնիմ քո երես։ Կանաչել են սար ու ձոր Ձենս բարակ, սիրտս խոր։ Հոգիս էլ տամ, չես լսիլ, Ի՞նչ ես ընկել սար ու ձոր։

192


Սիրտս կաթել ա՝ արին, Քո մարմինն եմ, քո արին, Ե՛դ արի, մեկ աչքովդ տե՛ս, Թե սիրելուդ ի՞նչ արին։ — էն տանը մեռնիմ, ախ էն տան, Որ աչքդ բացիր՝ աննման։ Մեկ բուռը հողիդ եմ կարոտ, Ասա՛, որ ինձ ախ՝ էն տան։ Ո՞վ ա լսել՝ սար սարի Դիպչի մոտ գա ու կպչի Քո սար գլխին ես ղուրբան, Ինձ մի անիր սարսարի։ Դոշիս վրա քարքաշան Արին, տարան քո նշանն։ Թե սաղ սաղ էլ հողը մտնեմ, Ո՞վ կըլի իմ քար քաշանն։ Քեզ որ տեսա ջրի սաղին, Խելքս թռավ էն հադաղին, Հենց մարդ պետք է հոգին տա, Որ չսպանես դու սաղին: Ոչ ձենս ես դու իմանում, Ո՛չ շունչս առնում, ինձ տեսնում, էնքան դռնեդուռ ընկա, Բեդնամ էլավ իմ անում։ Ի՞նչ ես տանջվում՝ ա՜յ նաչար, Որ քեզ չկա մեկ հավար։ Մեկ սիրտ որ դարդ չիմանում, Հալբաթ վատ է ու նա չար: Ձին ա գալիս սարի գլխին, Սարի դոշին քամակին. Աչքս քցել եմ քո ճամփեդ, Վայ տալիս՝ իմ չոր գլխին։ 193


Քեզ ի՞նչ արի, որ կտրեցիր Լեզուդ, ինձմեն քաշվեցիր. Ի՞նչ ես սրել էդ թուրը, Մեկ սիրտ ունիմ, կտրեցիր։ Սիրտս պատկեր չի, քաշեմ, Քեզ տամ, ինձ էլ չմաշեմ, Միս ա, թուր էլ խփում ես, Ի՞նչ անեմ, ախ չի, քաշեմ։ էս տեղ շատ մարդիք կան, ե՛ս Քեզ եմ կարոտ, քեզ՝ ա՜խ ես. Որ գաս, տեսնես ինձ հողումն, Երաբ վրես սո՞ւք կանես։ Գերեզմանդ մնացել բաց, Տունն ընկել ա սուք ու լաց. Դվորն գնում ես, ինձ էլ տար, Բա՛ց երեսդ, աչքդ բա՛ց։ Լա՛ց իմ օրս, ա՛զիզ՝ լա՛ց, Երբ գաս տեսնես ինձ մեռած։ Շատ էլ հասրաթդ քաշեցի, Ինձ սպանեց սուքն ու լաց։ Նի ես էլել քյահլան ձին, Քար եմ դառել քո կշտին։ Ի՞նչպես պետք է անցկենաս, էն լեռ սարը, էն խոր ձին։ Ա՜խ ձեր բաշին ու ձեր տան Կտրին, աչքերս քեզ տեսան։ Թո՛ղ հոգիս ես մեկ քեզ տամ, Ում ուզենան, լաշըս տան։

194


Սիրտս սհաթ է, սհաթ. Որ թե լարես՝ ա՜խ՝ բեվախտ, Խարաբ կըլի: Թե թողաս, Ու չտեսնես սհաթէսհաթ։ Ինձանից՝ դու ձեռք քաշիր, Կուզես հոգիս ա՛ռ, քաշվիր, Մահիս գիրը գրվել ա, Դո՛ւ էլ արի՝ ձեռք քաշիր։ Գնացի՜ր, ախ ե՛դ արի, Ես մեռնում եմ, ե՛ դ արի։ Դու իմ յարես կապեցիր, էն էլ դարդու եդ արի։ Աչքս ճամփիդ ա, արի, Արի՛ հոգիս ա՛ռ, արի՛. Գյունահս երեսովս չտաս, Փոշմանել եմ, ինչ արի։ Մի դարդ անիր, սի՛րտ արա, Ի՞նչ ես կրվում, սիրտ արա. էդքան տանջվիլ պետքը չի՛, Ինչ ասում են՝ սիրտ արա։ Բարեկամիդ հետ մեկ տեղ Թող քեզ սպանեն՝ ախ՝ մեկտեղ, Անբարեկամ որ մեռնիս, Հողն էլ չի՛ տալ քեզ մեկ տեղ։ Ախ սառն է սառն էս գետին Ջիգյար չունի, մեր սրտին Թուր է խփում, ու տանում, Մեր թոզը տալիս է՛ս գետին։ Անի՛ , Անի՛, ա՜խ՝ Անի, Քանդողիդ տունն քանդվի, Քեզ որ ազգը չպահեց, Մեկ լաց ընող ի՞նչ անի։ 195


Ախ՝ իմ արևս մտավ մեր, Մնացի անհեր, անախպեր. Դու էիր կյանքս ու արևս Դու էլ գնացիր՝ այ իմ մեր: Մնացել եմ մէկ էրում, Ախ քաշելով ինձ սպանում. Թե չես դարդիս վրա հասնիլ, էլ ո՞ւր ես՝ ախ՝ ինձ էրում: Երեսդ բա՛ց, ե՛դ տար, Երբ ուզենաս, հոգիս ա՛ռ, Թող ես մեկ հողը՝ ախ՝ մտնեմ, էն վախտը սերն էլ եդ տա՛ր։ Տար էդ հավին՝ այ ուրուր, Աշխարքս դանակ ա ու սուր։ Զոռ մարդի թուրն ա կտրում, Խեղճն ո՞ւր կորչի, ախ՝ ո՞ւր, ո՞ւր։ Ինձ էրեցիր տակետակ , Աշխարքիցս իմ հիշատակ Կտրվել ա, փչացել, Ես մնացել եմ ծովի տակ։ Դարդս ընկել բերան–բերան. Գիշեր, ցերեկ սուք, շիվան Հանս առել են, ինձ մաշում. Ոչ լեզու մնաց, ոչ բերան։ Գլուխս քցել եմ քարեքար, Ոչ տեր ունեմ ոչ հավար. Ախ մեկ ցավիս հասնես, Սիրտս մկամ քար է քար։

196


Թէ տաս էլ ինձ թրի բերնին, էլ քո ղուլն եմ, քո գերին. Հոգիս քեզ մոտ հո կըլի, Մեռնեմ էդ քո սուրբ բերնին։ Քամու ձեռին տարուբեր Սլում են ծառն ու ծաղկներ. Սիրտս որ չի դինջանում, Հա կաց գլուխդ տա՛խ ու բե՛ր։ Ձեն տաս, չի՛ լսիլ քեզ կարաս, Թե լիքն ա մեջն, ձեռ չտաս. Դարդակին դարդդ էլ ասես, Նա չի իմանալ, ի՞նչ կարաս։ Երեսն կակող ա, երես, Քար չի, որ թրի դեմ անես Ինչ խոսք ունես, ինձ ասա, Չանես ուրշին ինձ երես։ Վատաբախտ եմ, վատաբախտն Ոչ օր ունի, ոչ մեկ բախտ. Ի՞նչ ես ցավում աղքատի օրը Սև ա, վատ ա թախտն: Սևերես եմ, սևերես, Տեղն ա, ինչ որ ինձ ասես, Ո՞ւր քեզ իմ դարդն ասեցի, Որ ինձ մաշես, սև՛ երես: էսօր գնացինք թանջարի, Ռաստ էկանք ջրի, սարի. Դարդակ ման գալն պետքը չի, Խելք ունես, մեկ բան ճարի: Միրքիդ ղուրբան՝ այ տերտեր, Բոյըդ բարդի, չալ բեղեր, Խելքս տարան՝ բեմուրվաթ, Քանի՞ կանչեմ՝ ախ տեր, տեր: 197


Չարի ձեռ ընկա, չարի, Թե սպանի էլ, ինձ էրի, Ո՞ւմ գնամ ասեմ իմ ցավս, Ի՞նչ ասեցիր, ես չարի։ Դարդու ջանհան ես էլա, Ումբրս մաշվել, փչացել ա, Որ հող դառած, ես չըլիմ, Մեկ ախ կքաշե՞ս դու էլա: Վազն ա գինին տալիս, վազն, Որ չորանա իմ մուրազն Կմնա փորումս, չի դուս գալ, Թե գաս հետս էլ վազեվազ։ Ման եմ գալիս մութնեմութ, Քեզ չեմ գտնում ա՜յ անգութ. Արեգակն էլ որ բացվի, Իմ սիրտս հո մութն է մութ։ Տա՛ր իմ հոգիս, հետդ տա՛ր, էս խոր ձորումն մի՛ թողար Ինձ, որ էրվիմ, խորովիմ, Ղարիբ երկրում մնամ օտար։ Կարկուտն դիպավ մեր պտղին, Մեր հանդին, մեր ծաղկըներին. Ախ՝ քո դարդն եմ միշտ քաշում, Նրանք լիս չեն տալ իմ պտղին: Ինձ ասեցիր քո անում, էլ չես գալիս՝ իմ խանում. էլ ինչպե՞ս սերդ իմանամ, Որ էդպես ես ինձ անում։

198


Ոչ տուն ունիմ, ոչ աման, Թե որ գան, ինձ գողանան. Հացի կարոտ մնացել եմ, Գիշերս վայ, օրս ամա՜ն։ Կուզեմ առաջիդ թռչիլ, Ճամփեդ կապել ու փախչիլ. Որ թե արին էլ դու լաս, Ջուր չգտնես, աչքդ թռչիլ: Ի՞նչ ես էրվում տանն ու դրանն։ Իմ աչքի լիս սիրեկան, էդ դարդը քեզ տվողը Հալբաթ կանի մեկ ճար դրան։ Մարդիս կյանքն է առուտուր, Մեկ խեր կըգա, մեկ շառըշուռ: Դու քո ճամփեդ մի ծռիր. Թե պարտք ունես, ա՛ռ ու տո՛ւր։ Ջանս քեզ ղուրբան Աղա, Թագավորի աչք Աղա, Բաս չես գիտում՝ որ սերը Խոցված սրտի հմար աղա: Ինչ ցավ ունիս, վեր ածիր, Քեզ կսպանեն, մի՛ մաշվիր. Սազդ քոքիր, սիրտդ բա՛ց, էդ ֆիքրդ թո՛ղ, վե՛ր ածիր։ Քանի հարուստ ու քոք ես, Ամենի աչքի լիսն ես, Զեռդ պակաս՝ ձեն չի տալ, Սազդ հազար էլ որ քոքես։ Քո եսիրն եմ՝ խեղճ արի. Թուրդ սրտիցս եդ քաշի՛. Թող հողը մտնեմ էն վախտը, Կանգնի վրես՝ խեղճ, արի։ 199


Ջանս կտամ քո գնում Թե ինձ սպանել չես ուզում1 Քեզ ինչ արի, որ խռոված՝ Ինձ թողում ես, դու գնում։ Ինձ թողում են, քեզ տանում, Դուռն երեսիս հետ անում. Որ քո շվաքն էլ չեմ տեսնիլ, էլ ի՞նչ անեմ էս տանում։ Ո՞վ կսպանի ինքն իրան Մեկ սիրտ էլ ա, որ սիրի նրան, Որ ինձանից քաշվում ես, Թող` քանդվի ախ քյուլ իրան: Փրփրում ես՝ այ փրփրում Գետ սիրտս հետդ քրքրում, Թող` արտասունքս մի հատնի. Հետո մնամ էդ փրփրում: Մեկ սիրտ ունեմ, քեզ համար Միշտ մեռած միշտ ցավագար, Դու էլ որ դեղ չես անում Ո՞ւմ տամ ցավիս թիվն, համար։ Ախ՝ ի՞նչ ես էլ թուրդ սրում, Հոգիս տալն ես եմ2 ուզում. Ջանս որ հատավ, ինձ մեկ ա, Կրակում ըլիմ, թե սրում։ Ո՞ւմ ասեմ դարդս՝ որ լսի, Էլ ցավս ուրշի եդ չասի, Թող սիրտս մենակ խավարի,3 Հասրաթ մնա մեկ լսի:

1 2 3

[թե մեկ] [ինքն] [իմանա]

200


Սիրտը հանիլ, ո՛չ քաշվիլ Կըլի ու պտի միշտ մաշվիլ. Ինչ արի որ ինձանից Դու էլ սկսար ախ՝ քաշվիլ: Հոգիս ընձի տուն տվեց, Որ դու չես գալ. աչք տվեց Աստված, որ լամ դառն օրս, Հիմքս քանդեց, 1տուն տվեց։ Ա՞խ մեկ ձորում, չիմանում Քեզ տեսնեի՝ իմ խանում. Դու Էդ2 հոգիդ ինձ տայիր3 Որ իմ դարդս չիմանում։ Ուզում ես ինձ ախ սիրտ տաս,4 Վաղուց մեռավ իմ մուրազս էրված ջիգարն ո՞ւմ ա պետք, Որ հանես նրան՝ իմ սիրտ՝ տաս։ Սիրտս վառվել5 կրակվել էր, Որ մնացի ախ անտեր Թե եդ չես գալ գերեզմանս էս էրը կըլի, ա՜խ էս էր: Ջանս դուս էկավ, սիրտս մնաց, Նա էլ արնով ա լցված էդպես արիր, սիրեկան` Որ քեզանից սիրտս մնաց։ Խոսքը սրտին որ դիպավ, էլ սաղանալ չի բնավ. էն թուրն ինչպես պտի կապես Որ սիրելուդ սրտին դիպավ։

1 2 3

[ջանս հանեց] [իմ]

4

[առնեիր] [էլ ինչ մնաց որ] սիրտ տաս

5

[մաշվել] 201


Թե վախտ ունես, արի ու տե՛ս Հալըս, թե ինձ սիրում ես, Ես որ գնացի, չես հասնիլ, Ապրում ես, որ ինձ ուտես։ Ո՞վ հասցրեց քեզ չարի Ինքը փոխ գնա քո դարի, Ինձ էսքան ո՞ւր ես էրում, Ի՞նչ ասեցիր, որ չարի։ Ծարավ աղբրի աղբրի ախ ակը. Մեր կանաչ բաղի տակը Միտքդ բեր ու ինձ հիշիր, Խավարեց աչքիս ակը։ Դու իմ ձեռը կապեցիր, Սրտիս յարեն կապեցիր, Ինչ արի քեզ, որ էլ եդ Սիրտս արին կապեցիր։ Աչքս տալիս ա սևին, Վայ իմ գլխին, արևին. Դու էլ հոգիս առել ես, Տալիս ես դևին-սևին։ Ինչ որ ասեն, սիրտ մի մնար. Ցավդ ներս արա, մի սքար. Մեկ բարեկամ որ ճարես, էլ էս լաշումն՝ սիրտ մի մնար։

202


ԱԶԳԱՍԵՐ ՄԱՐԴԸ ԻՐ ՄԵՌՆԵԼՈՒ ՎԱԽՏԸ։ 1 Մնա՛ք բարով, մնա՛ք՝ անց կացած օրեր։ Մոռացի՛ր՝ աշխար՝ քեզ տված ցավեր: Որդիք, ընտանի՛ք, ո՞ւր եք դուք լալիս, Մարմինս թե փթի, սիրե ձեզ հոգիս։ էս ճամփեն մեկ օր պետք է մենք գնանք, Մահով էն կենքին հասնինք, դինջանանք։ Բայց մեռնել ես որ շուտ ուզում չէի. Պետքը գամ ազգիս՝ ախ՝ ասում էի։ Բայց ո՞ւր իմ մուրազն՝ որ սիրտս էրում էր, 10 Տանջում, ինձ մաշում, ա՜խ՝ ցերեկ գիշեր: Թե իմ աշխարքիս ջանս ղուրբան տայի, Որ հողի տակին՝ օ՜ֆ—պետք է փթի: Աշխարքիս ո՛չ փառքն, ոչ էն մեծություն Ես չեմ ափսոսում, որ մնացի մաղբուն: Բայց ի՞նչպես փակեմ աչքս ու ա՜խ չքաշեմ, Որ հազար մտքեր հողն պետք է տանեմ: Ո՛չ երկար ապրելն էր իմ ուզածը, Ո՛չ լավ օր քաշելն՝ ա՜խ՝ իմ խնդրածը։ Իմ էն քաշած շունչն էլ մահ էր աչքիս, 20 Երբ չէի կարում պետքը գալ ազգիս։ Իշխանություն թե, կամ փառք ուզեցի, Թագի, պսակի թե փափագեցի, էն տուր համար միայն, որ հազար մարդի Աչքի արտասունքն սրբեմ, որ չցավի։ Էկեք հողիս վրա՝ հոգիս հիշեցե՛ք Իմ ազիզ որդիք՝ ձեր հօրն օրհնեցե՛ք։ Լեզուս որ լռվի, իմ հողն ձեզ կասի, Թե երկնքումն է՛ս ինձ կտանջի։

203


Փա՛կ էր աշխարն, սև՛՝ իմ քաշած օրն, 30 Որ ձեռս չհասավ, ինչ ուզեց սիրտս որ։ Արարի՛չ իմ տեր՝ թե մարդ չիմանա, Իմ աղօթքն1 է՛ս էր, քեզ լավ հայտնի ա։ Մարդի՛ք, ա՜խ մարդիք՝ դուք ե՞րբ կզարթնիք, Որ սիրտ սրտի տաք, միմյանց քոմակ ըլիք։ Իմանաք, մեր դրախտն ու կյանքն հենց է՛ն ա, Ով խեղճ ազգի ցավը կիմանա։

1

[խնդիրքն] 204


ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԱՂԱՋԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋԻՆ։ 1841 թվին. Սեպաեմրերի 5-ին։ 1 Ա՜խ սիրտս լիքը որ ես շատ անգամ Պատկերիդ աչքս քցում՝ բարեկամ. Ի՞նչ կրակ է վառվում միջումս, ինձ կրում, Թուր մտնում սիրտս, լերդս կտրատում։ Էն ի՞նչ օր էր, որ մեր անմեղ վախտին Սիրտ սրտի տված մենք ի միասին։ Էլի ինձ պահողն ա՜խ քո սուրբ սերն ա, Մեկ դոշդ դոշիս հասներ, էն սհաթն Տանէր Արարիչն տված ամանաթն։ — 10 Յարաբ սուրբ հոգիդ քնած ա, թե զարթուն, Յարաբ որ էգուց տանեն ինձ թաքուն, էն սառն հողին, տան, օրս խավարի, Երկնքի տակին ձենս էլ քեզ չհասնի. Ա՜խ կգա՞ս էլ ա կանգնես ինձ վրա Երբ խավար աչքս կարոտ քեզ մնա. էդ սուրբ բերանովդ՝ հոգիս կը հիշե՞ս, Թե դու էլ սրտիցդ անունս կջնջես։ Ազի՛զ բարեկամ՛ ա՜խ քո դուռն որ գամ, Ես էս րոպեին, կանգնեմ, քարանամ։ 20 Յարաբ որ աչքդ բանաս, ինձ տեսնես, էլ շունչ չունենամ, որ սիրտս առնես։ Յարաբ մեկ տխուր աչքով ինձ էլ ա, Կնայես, որ հոգիս էն կողմն իմանա։ Թե էս աշխարքումն ինձ էլ սիրող կար. Ես էի մենակ՝ մեղավորն ու չար. Որ ո՛չ քո սերը լավ ճանաչեցի, Ոչ աստծու տված կյանքն վայելեցի Սիրտս ինձ համար կրակ էր դառել, Աշխարքն ինձ համար վաղուց վերջացել, 30 Ով իր մեռածի հոգին էր լալիս, Ես իմ սաղ գլխին ծեծում, վայ տալիս, Մահ էի ուզում, առա, դինջացա, Քեզ էի ուզում, մեկ օր չտեսա։ 205


Հոգիս տալիս էլ` ես ձեռս քցել` Քեզ էի կանչում, որ տեսնեմ մեկ էլ։ Բայց ա՜խ՝ իմ լերդս չորացած մնաց, Հասրաթս քեզանից չառա՝ աչքս բաց: Բարեկա՜մ սիրուն, սիրո՛ւն բարեկամ, Ի՞նչ կըլի, որ ա՜խ՝ ես մեկ ղուշ դառնամ. 40 Կանգնեմ երեսիդ, դու շունչ քաշելիս, Բանամ իմ սիրտս, որ մեկ ցավս տեսնիս։ Կաթի երկնային աչքիդ լիսն ինձ վրա էրված սիրտս իր ծուխն՝ բերնիդ հովին տա։ Պարզի էս խավար միտքս՝ որ ինձ մեկ օր Ո՛չ մահ է տալիս, ո՛չ կյանքս առնում, որ Կորչիմ, ա՜խ՝ պրծնեմ էս դառն աշխարքիցս, Կտրվի էս չար շվաքն եդևիցս։ Հոգիս քեզ պահ տամ, ու մարմինս հողին. Որ դու բերես հետդ վերջին սհաթին։ 50 էն դինումն էլ թե դժոխքն ինձ տանի, Քո սուրբ աղոթքը ինձ մեկ ճար անի. Թե ես անարժանս՝ էն սուրբ Արարչի Պատկերն իմ ձեռով՝ ա՜խ՝ խանգարեցի։ Քո արդար ձենը, քո սուրբ բերանը Բալքի ինձ չարա անի էն ատյանը։ Դու ըլիս էլի իմ հոգու փրկիչն, Ինչպես էս սհաթին դու ես իմ մաշիչն։

206


ԲԱԶՄԱՂԷՏ ՈԻՍՈԻՑԻՉ։

1 Որպէս ցանկամ բարերար իմ Ընդ Ձեզ կրկին՝ զի եղիցիմ՝ Զի լուիցեմ զխրատս Ձեր Եւ ընդ հովանեաւ Ձեր լիցիմ: Ո՞վ բազմաղէտ իմ բարերար Ո՞ տացէ ինձ՝ զոր մինչ այս վայր Ունեի ես զՁեր հրաման, Որ էր ինձ միշտ քաղցր շաքար։ Բարերարութեան քոյ արձան 10 Կանգնեսցի յիս մինչ դուռն մահուան։ Յայնժամ միայն յորժամ մեռից Մտանիցէ ի գերեզման։ Զիս բախտաւոր համարեցից, Եթէ երբէք ի կեանս կարից Հատուցանել զՁեր բարիս Որոյ յետէ հանգիստ մեռից։ Բանականութիւնս չզօրէ, Արտասանել զօր ինչ կամէ Դեռահաս երեխայրիւք 20 Շնորհակալ լինիլ կամէ։

207


ԽԱՂ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՎՐԱ։ 1842. օգոստոսի 4. Երևան։

1 Աշխարքումս ո՞վ ա մնացել Մեկ տեղ, որ մենք էլ` ա՜խ՝ մնանք, Շատն են էսպես եկել, գնացել, Մենք էլ պետք է՝ մեկ օր գնանք։1 Բարեկամի սիրտը՝ ղորդ ա, Չի՛ համբերում էսպես ցավին. Բայց նա խելքին պետք է մտիկ տա, Չտանջի, չմաշի նհախ իր հոգին: էլ էս երկինքն, էս արեգակն՝ 10 Ինչ տեղ նստենք ու վեր կենանք. Պետք է քցեն շողք ու շվաքն Միշտ մեր գլխին, էլ ո՞ւր մենք լանք։ Լացն ու սուքը թույն են, լեղի, Հենց կմաշեն սիրտ ու հոգի։ Ոչ գնացողին կանեն մեկ ճար, Ո՛չ մնացողին կգան հավար։ Թե իրիգուն, թե առավոտ, Ուր որ փչի էս քաղցր օդն. Պետք է հիշենք բարեկամի 20 Ազիզ անունն միշտ մեր միջի: Շատ դարդ անելով, շատ վշվշալով էլ ո՞ւր կհասնի, որ լավ մտածենք։ Թո՛ղ ընկնենք ճամփա միմյանց աղոթքով, Որը բարին է, Ասանից խնդրենք։

1

Յուրաքանչյուր տանից հետո Աբովյանը նշել է կրկնել «Աշխարքումս ով... ա մնացել» և այլն:

208


Շատ էլ որ մնանք ծունկ ծնկի տված։ Ի՞նչ օգուտ, թե վերջն պետք է բաժանվենք: Սիրտն ըլի մոտիկ, լավ խոսք է ասած, Հեռանալով հո մենք մոռանալ չենք: Սրբեցե՛ք ձեր արտասունքը, 30 Ազի՛զ ծնողք՝ քա՛ղցր բարեկամք. Թո՛ղ սարն առնի ձեր ցավն ու սուքը. Մտքիդ պահե՛ք, մեզ չմոռանաք։ Թե գնացողի, թե մնացողի Ասենք սիրով` մնա՛ք բարով. Տա՛նք ու առնենք մենք դոշ դոշի Վերջի համբույրն անուշ սրտով։ Ինչ սար, ձոր էլ որ մեզ ծածկեն, Մեզ իրարից խլեն, զրկեն, Թե աչքներս էլ իրար չտեսնի, 40 Սիրտը մեր սերն հաստատ կպահի։ Առնե՛նք թասը, տանք ձեռ ձեռի, Խմե՛նք ճամփի սալամաթին։ Ո՞վ ա խաբար, թե որ վախտի Մեկ էլ ռաստ կգանք մենք էս սհաթին։ 1

Մնա՛ք բարով` ազի՛զ սարեր. Կանա՛չ ձորեր, քա՛ղցր դաշտեր. Լավ բախտավոր գլուխ պտի, Մեկ էլ ետ գա ձեզ ա՜խ՝ տեսնի։

1

[Թե]

209


 1842 օգոստոսի 3-ին. Երևան։ 1. 1 Ում սիրտը որ տխուր ըլի, Թող մտնի բաղն, քեֆը բացվի:1 Արեգակը մեր էր մտել, Լուսնին իր տեղը բաց արել։ Իրիգնահովն թփերի վրա, Աստղ ու լուսին երկնքի վրա։ Զարման խանումի ձեռիցը Բռնած՝ գնացինք մենք տանիցը։ Փեդե կարմունջն դողդողալով 10 Մենք անց կացանք չարչարանքով։ Պողոս ափուն էս հադաղին Միտք էր քցել իր հին հոգին։ Մեկ ամանով հավող լիքը Էկել, հասել էր նա դիքը: Նրան թողինք ու անց կացանք, Բաղի միջովն եկանք, հասանք Ձորաբաշի գլխի ծերը, Աչքըներս քցեցինք ձորը։ 2.

Ա՜խ էն ձորը, ա՜խ էն ձորը, 20 Ո՞ւմ ասեմ ես նրա շնորքը։2

1

Յուրաքանչյուր տնից հետո Աբովյանը նշել է կրկնել առաջին երկու տողը՝ «Ում սիրտը որ...»

2

2-րդ գլխում փոխված է կրկներգը, յուրաքանչյուր տնից հետո պետք է կարդալ՝ «Ախ էն ձորը, ախ

էն ձորը»:

210


Զարման խանումն, Շողան քիքիրն, Պետրեն թողած իր միտքն ու ֆիքրն Զըրից էին տալիս, խնդում, Ես էլ նըրանց հետ ծիծաղում։ Անուշ լուսինն էրծաթի պես Փայլում, խփում էր իր երես։ Քաղցր հովը, թփերի քովը Գալիս, գնում, մտնում ծովը։ Սիրտս լիքը կայի նստած՝ 30 Աչքըս ամպերին, ձորին քցած, Ղորդ ա, ասում, լսում էի, Թե ինչ էր հալս, ո՞ւմ ասեի։ Զանգվի էն քաղցր ֆշըշալը, Ծառի թփի խշըշալը Որ չէր ընկնում ականջս, գնում, Հոգիս հետը հանում, տանում։ Մտքումս ասում էի, մաշվում, Երաբ կնստիմ էլ էս բաղումն։ Ա՜խ՝ քո ձենը՝ քաղցր իմ Զանգի, 40 Ո՞ւր գնամ, որ խելքս չտանի։ Երկնքի մուզիկի նըման Տուտըդ քցած ձորի բերան, Գնում ես, հասնում դու Արազը, Տալիս հագարի մուրազը։ Բանդն ու Մամբռին, Աբիհայաթն Տանում, ջրում տուն ու հայաթ։ Մեջք ու քամակ, ծոցդ կանաչ, Ուր որ նայես, թե ձախ, թե աջ։ Հազար տեսակ պտուղ զանազան 50 Զարդարել են չայիր, չիման։ Քարափներիդ խորդ երեսը Տեսնելիս՝ մարդ կալնում է երեսն: 211


էլի էդ քո անուշ ձենը, Էդ քո կանաչ ձորն ու շենը Աչքն առնելիս՝ մայիլ մնում, Գալիս ղրաղդ, մոտիդ նստում։ 3 Ախ իմ զանգի, քաղցր իմ զանգի, Թող՝ սաղ աշխարն չարըդ տանի։1 Լեռ քարերին դալղեդ տալիս, 60 Քարափները սքում են, լալիս, Անցվորականն ձենդ առնելիս՝ Եդ է նայում, հոգին տալիս։ Դղրդալով մտնում ես ձորն, Սասանացնում էր, սար ու խոր. Քո էն սիպտակ քափ, փրփուրը Տեսնողի սիրտն քցում է հուր։ Քո աննման զավակներըդ, էն ծառ ու թուփ սիրուն թոռներդ Կաթդ ծծում, գլխիդ կանգնած՝ 70 Հով են տալիս ճխկներն փռած։ — Ո՞վքեր են քեզ տեսել, գնացել, Զանգի՝ քո տեսըդ վայելել։ Մենք էլ կերթանք, ուրիշն կգա, Թաք քո դաշտը դալար մնա։ Միթե էս է՞ն տունն, էն տեղն չի՞, Ուր մեծանուն իշխանազգի Ազնիվ զավակք Աղամալյան Լինեին քեզ հովիվ, պաշտպան։

1

3-րդ գլխում յուրաքանչյուր տնից հետո կրկներգն է՝ «Ա՜խ իմ Զանգի քաղցր իմ Զանգի...»:

212


Ա՜խ՝ ո՞ւր էն փառքն, էն մեծություն, 80 էն վեհանձին իշխանություն. Միթե՞ էն տխուր, տրտում մատուռ Սահակ աղին՝ ա՜խ պահե լուռ։ Զանգի՝ սքաս, Զանգի ողբաս, Իմ արտասունքն էլ առ, ու հա՛ս. Աշխարքի տված վայելչություն Կորչի ինչպես քո ջուրն սիրուն: Շատ աչք պտի, մեկ էլ տեսնի Քեզ ու քո սերն մեկ էլ առնի …………………… …………………… Ձեզ ի սիրոյ մնասցէ՛ նշան... 90 Իմ զբօսանաց սակաւ այս բան։ Եւ ի վայրս օտարութեան Միշտ պաշտեցից զսուրբ Հայասատան։

213


 1 Զարթնուք ի միտս իմ կրկին կենդանի Պատկերք սխրալի անցեալ իմ աւուրց Ո՞հ յումմէ՞ առից զվշտահար սրտի Իղձ, կարօտութիւն նեղեւալս ի ցաւոց։ Քակտին իմ ոսկերք ի սուգս դառնութեան, Աւաղ հառաչանք մաշեն զիմ աղիս, Այլ կողմն տարաձիգ ոչ բերէ զիմ ձայն Ո՛չ տայ ինձ լսել զանոյշ ձեր բարբառ։ Ի վայրս ծննդեան ի ծոց հայրենեաց 10 Թափառիմ անյոյս, անճար, անմխիթար. Թէև խաւարին իմ կեանք խղճալի Չի՛ք ոք՝ որ լիցի սրտառուչ ինձ աստ։ Երբ գրկախառնեալ ընդ ձեզ միւս անգամ Փչեսցի ինձ շունչ ձեր կենդանարար Թող անդ իմ հոգի ելցէ ի փոշւոյն Որոյ վերջին վճիռն է դառնալ ի հող։ Դարան է աշխարհս ցաւոց և վշտաց Մինչ սիրտն զգայուն1 զրկեալ ի դիմաց Սիրելեաց՝ որ ի նմա եղեն համակից։ 20 Վարանի յետոյ ի միայնութեան։

1

Բնագրում՝ զգացուն

214


ԱՂԵՐՍ ԱՌ ՄՈԻՍԱՅՆ։ (Ի դէմս հայրէնեաց:)

1 Տեսեալ՝ քո թռիչ վեհ, երկնապարիկ, Ի թևս թեթև ամպոց ձիւնափայլ, Մուսա՛յդ իմ գողտրիկ՝ ոգի՛դ չնաշխարհիկ. Կարօտ իմ հոգի զթև՛ խանգաղատեալ։ Ի չքնաղ հովիտս քոյդ բուրաստանի, Յերփներանգ պարտէզս քոյդ զբօսարանի, Ի բոյլս սոխակաց՝ զքեզ օրհներգուաց, Ի ճախր օդասլաց՝ վեհանձն արծուեաց, Ի ծոցըս բարձանց առ քեզ ամպաբարձ,1 10 Ի խոր ծովուց քեզ բերանաբաց, Ի խումբս կաճառաց հզօր դիւցազանց, Որք զքոյդ կնդրուկ աստին ծխեցին, Որք զանոյշ քոյ խունկ աստէն բուրեցին, Զքոյ նազելի գեղ գեղգեղեցին. 2

Զանգին գոհարս քոյ մթերեցին,

Զքոյ բալասամ աստ ծովացուցին, Զքո կենսատու զինու վառեցան, Ի դաշտս լայնարձակս՝ անվրդով, անխռով՝ Հեռի ի բքաբեր խորշակաց տօթոյ. 20 Բերկրեալ, ուռճացեալ երկնային ցօղով Ի բերրի, յուռթի վայրս օդապարեալ. Բոլորեալ, պատեալ եդեմեան հոտով, Ի ներքոյ ծառոյն խնկոյ անթառամ՝ Ոսկեհուռ պտղովք, գոհարեայ ծաղկամբ՝ Առ աղբերբք, գետովք՝ լի անմահութեամբ, Խշտի նոցա վարդ սփռեալ, տարածեալ. Փափուկ նոցա բարձ շուշան պատատեալ. Շունչք նոցա յափրեալ, հոտովք պարարեալ. Ի գիրկս նորա լայն՝ նռնահատ խնձոր 30 Ի ձեռս նոցա ձիգ՝ ոսկեձոյլ բոսոր. Ի մէջս նոցա կուռ՝ գօտե ոսկեհուռ. 1 2

[ամպաբարձ] [Որք] քոյ անգին գոհարս մթերեցին 215


Ի գլուխս պերճ՝ պսակ դաբնեայ նոր. Զեղխեալ բարութեամբդ՝ արբեալ զքո շնորհ. Բազմիցս ի չգոյէ հանգստեան հոգւոյ, Բազմիցս ի գրաւել փառս անցուկ շքոյ. Բազմիցս ստանձել պսակ առօրեայ. Քոյդ անուամբ զճգունս իւրեանց տօնեցին, Քոյդ քնքուշ թևօվք զքրտունս սրբեցին, Քոյդ մատամբ ամոք՝ զիւրեանց իղձ առին։ 40 Եւ ե՛ս զիմ խոնարհ գլուխ ամբառնամ Ի ձորոյ փշոց՝ խոր քնոյ, և լամ. Կոշկոճեալ ի լերդս սեպ ապառաժից, Կաշկանդեալ ի գուբ աղի աղէտից. Մաշեալ զիմ գլուխ ի սրասլաք վիմաց,1 Բեկեալ զոտս և զձեռս յուժգնահար բռանց, Կիզեալ, խորովեալ ի տապակ անշէջ. Մոլորեալ, վանեալ յանհարթ ել և էջ. Շուարեալ առ շրթամբք՝ անկուշտ անդնդոց. Մերձ սահիլ լալեաց յորձանս կուտելոց. 50 Ի նետէ վարեալ արտուտս կվտարանդի. Պատեալ, պաշարեալ յանձուկս թակարդի, Փշրեալ զոնար տաւղի, խնդութեան, Խզեալ վերջին լար կենացս զօրութեան, Առ քե՛զ զիմ բեկեալ բազուկս կարկառեն, Զիմ գլուխ ջախջախեալ՝ Քեզ բանամ, հայցեմ Լալագին աչօք՝ ձեռն ի ծնօտի՝ Զիմ շանթախորով սիրտ բանամ աստի։ Հե՛ղ կամ բալասամ քո կենդանարար. Տո՛ւր կամ քոյ խոր քուն քաղցրերազ, անճառ։ 60 Բա՛րձ կամ զիս աստի, բա՛րձ, տա՛ր զիս իսպառ։ Շի՛ւղ եղէց ոտիցդ՝ ընդ քեզ ճախրեցայց։ Բո՛յս եղէց ոտիցդ, ուր և կոխեսցես. Փոշի ներբանացդ, ուր և հանգիցես, Չէ՛ իմ կամք՝ թէ դու զիս պսակեսցես. Չէ՛՝ թէ դու զինև2 ըզդոտի արկցես, Ո՛չ թևամբարձ զքեզ, ինև բեռնեսցես։ Շփեա՛ մեղմիկ թևդ յիմ դէմս անկենդան. 1

քարանց

2

[քոյ] 216


Քո մահ՝ ինձ անմահ կեանք1 երանական. Քո ոտնահարուա՛ծ ինձ՝ կայծ զօրութեան: 70 Չ՛իք իմ յոյս այլևս՝ զիմ նաւակ վարել, Բաց իմ առաջի տարտարոս անել։ Ա՛ռ զիմ այս վերջին՝ շնչոյ պատարագ. Ջերմին սիրոյ պտուղ, հոգւոյ երկնառաք, Կամ տո՛ւր ինձ յայս ձոր՝ վա՛յր իջևանի, Կամ բա՛րձ զիջևան իմ բեկ, հնոտի, Դաշտք Հայաստանի ի բերս յուռթի, լի, Սիրտք Հայկազանց դեռ ի վէրս նողկալի, Ծոցք Արարատայ մթերեալ դանձիւք, Արամեան որդիք՝ ժիրք և շնորհաշուք, 80 Մասիս մեր՝ հզօր, խրոխտ, ամպագրոհ, Միտք Արշակունեացս վսեմ, բարձրախոհ. Ստինք Թորգոմայ Կասպից և Սեաւ ծով Պատին՝ պարպատեալ կաթամբ կենագործ. Ձեռք2 Ասքանազեան ազգ մեր մեծագործ. Քաջայաղթ բազկաւ՝ բուռն և մեծագործ. Կամի՛ առաքել, ամբառնալ ի վեր Զօրհնութեան պտուղս, զմաղթանացս նուէր: Կամի՛ լուսատու, երկնային արքայն Ծագել զճառագայթս ի ձորս մեր անձայն. 90 Հանել զբիւրազգի բերս և զարմտիս. Տալ փնջել մեզ այժմ ծաղկանցս դրախտիս, Ուր ցնծայրն երբեմն նախահայրն՝ անտխուր, Պսակել, պատուել զգագաթն այն հզօր Ոսկեալ պսակալ, ուր էրն Նոյեան ձոր։ Այլ ծանր գոլորշիք մերոյն այս գնդի Նեխեալ ի բարձունս նիւթովք զազրալի Պատեալ՝ գօտէ զմեօք թանձրութեամբ սեղմեալ, Պատան երկաթեայ յանձն մեր մածեալ. Հուր, ծծումբ խցկէ ի ներքս ի շնչելն. 100 Աւա՛ղ` սոյն ոսկր ժանդ՝ թոյն ի բարբառելն. Բռնցկէ, թափէ յորովայն մեր խոր։ Շունչ իւր մրրկեալ յել, մուտս դառն սրտին. 1 2

[յաւի <տեան>] [Ճիռ] 217


Իբր Ետնայ գիժ՝ գրգռայ փորոտին։ Շփեա՛ իմ Մուսա՛յ թևովք քով հեզիկ, Թո՛ղ ժանդ այս մթեր ամպոց թանձրաձիգ Խռնեսցի՛ ի մի կոհակ, յոյզ մրրիկ. Թափեսցէ՛ զիւր շանթ՝ ժանդն կայծակնահրոս. Պարզեսցի՛ պատկեր երկնից՝ շնորհալոյս։ Մեր ջերմ արեգակ զիւր շողս սփռեսցէ՛, 110 Մեր սուրբ դաշտօրայք զկնդրուկս խնկեսցէ՛ Առ մե՛ր լուսատու Արքայ մեծազօր, Առ մե՛ր Հայր գթած, բարի և հզօր. Կնդրուկ սրբութեան սիրոյ սուրբ սրտից, Կնդրուկ անուշից, զոհ ողջակիզաց. Արդար սեղանոյ Նոյեան սուրբ դաշտաց, Նոյեան վեհ որդւոց, Նոյեան զաւակաց. Զի և Հզօրն վերին՝ քաղցրանիշ աչօք Յերկնից խոնարհեալ՝ տարածեալ բազկօք, Մերն ընկալցի՛ անդ ուխտի պատարագ, 120 Զոր սիրտք սիրանուէրք խնկեն յիւր աղաք։ Օրհնեսցէ՛ շրթամբք հայրականն սիրոյ՝ Աճիլ, զարգանալ որդւոցս իւր ծոցոյ։ Զմեր մայր, զտէր, մեր պաշտպան փրկիչ Զնո՛ր մեր այս Նոյ տօնել խնդալից. Տօնել, տօնախմբել և նաւակատել, Երգել, փառատրել զմուտ նորա և զել։ Զմեր սիրտ, հոգի նմա զոհ մատնել, Եւ զմեզ ընդ նորայն արծուի թևովք Ի չար թշնամեաց պահել, պահպանել։

218


ՄՏԱԾՄՈՒՆՔ Ի ՏԵՍԻԼ ՀԱՅՐԵՆԵԱՑ։ Ջօրութիւն ժամանակին (ի դէմս հայրենեաց)

1 Բուն ժամանակին բարձեալ զիւր կռան՝ Անխիղճ խստութեամբ՝ ի ձեռին զմահակ՝ Մանրէ՛, ջախջախէ՛ ի սուղ այս վայրկեան Զփափուկ երեսաց երկրի փշացանկ։ Կրկէ՛սք, ամբարտակք, բրգունք հաստարմատք Վերին մատին կամ, ձեռագործք մարդկան Բարձունք երկնահրոսք, լերինք երկնագագաթք Ի շանթ նորա դառն սուզանին անձայն։ Դարք, ամաց հոլով ի նորա ճիրան՝ 10 Զերթ սուլէ նրբին անցուկ, վաղանցուկ Ճնշե՛ն, խորտակե՛ն յանդունդս չքութեան Բիւր զամաց վաստակ զերթ խռիլ անշուք։ Մանգաղ նորա սուր, հեղեղ նորա խեռ Հարեալ և մանրեալ ի յուժգին գրոհ Խզեն, տապալեն ի հորձանս եռ Դառնաթոր քրտանց ճիգն նորագոյ։ Դիւցազանց կաթիլ արեան երկնընծայ՝ Քաջակուռն բազկաց կրկէս, ախոյեան՝ Ի թափ նորա սուր ջնջին անխնայ, 20 Անհետ չքացեալ վայրէս յանմնայ։ Ազգաց՝ քաջապանծ հսկայից կաճառք, Զաւակք, զարմք, ժառանգք ի մոխիր ցնդեալ Յանսանձ նորա մրրիկ մատնեալ ի յաւար՝ Վայրկենին սրոյ կեր լիցին՝ վատնեալ։ Դո՛ւ միայն տածես նազելի մատամբ Ի քոյդ գիրկ քնքուշ, ի քոյդ ծոց փափկիկ Փնջեալ, բոլորեալ հողածնոյն քրտամբ Զանզօր ճիռ չնչին՝ Մուսայդ իմ գողտրիկ։ Զի՞նչ այս ձորավայր, այս սուղ կենաց լար. 30 Մթին, դառնաբնակ, խզուն, դիւրաբեկ. Թէ քո սուրբ շնչոյ զեփիւռ կենսարար 219


Ոչ գորովեսցէ զծաղկունս1 մահաներկ։ Անդ մոլին ստամբակ, անդ ճիւաղն թշուառ Ի մի գետնախշտի, ի մի չքադարան՝ Սէգ ընդ առաքինւոյն փոշւոյն բարերար՝ Յոխորտ՝ զիւր մեղկ դի մեկնէրն մեծաձայն: Ո՛չ այլ՝ սուրբ սրտից, ո՛չ այլ՝ բարւոյն կայծ Վառէրն սառն հոգի հողածնոյս թափուր, Սիրոյն սրբութեան վերինն այն նախանձ 40 Ի կմախ մեր չգոյ վաղուց շիջանիւր։ Ո՛չ այլ՝ պերճ հսկայն խլէր զդաբնին. Ո՛չ այլ՝ ազգաշէնք Հայրենեաց ի պսակ՝ Ո՛չ այլ ի սատար անզօր նմանակցին Ջերմ առաքինին հիւսէրն զվաստակ։ Յահի սասանման, յալիս մշտածուփ՝ Ի մռայլ մթութեան ձորոյս մրրկայոյզ՝ Երերեալ, վանեալ յանել ի մի գուբ՝ Փշրեալ խորտակիւր նաւակ մեր՝ անյոյս։ Դու՛ հանես ի վեր ի խումբս երջանկաց՝ 50 Քո՛ սաւառնեալ զթևս՝ երկրիս յերկնանջատ Բառնաս՝ Լուսեղէնդ՝ աստէն ամպաբարձ2 Ի վերայ թիկանց՝ զորդիս կենսահատ։ Թէ բրգունք զիւրեանց հիմնադիրս ի տես՝ Թէ թերթ ինչ չքոտի զիւր ստեղծողին գործ՝ Թէ արձանք լռինք դնեն զայն յասպարէզ՝ Յետնորդացս ի փոյթ թողեալ և ի ցոյց։ Քո՛ է այս նախանձ՝ դուստր երկնային, Գգուել, պսակել գագաթն այն արդար. Որ յիւր թոյլ զանգուած աստ սիրով ջերմին 60 Պահեաց մշտակայծ զայս հուր երկնափառ։

1

2

[Զծաղկունս ոչ գորովեսցէ] Բնագրում՝ ամպամբարձ

220


Ի քո գիրկս հրճուին այժմ և իմ նախնիք. Զքև խանդաղատին ի պարս լուսամփոփ՝ Հայկազանց հսկայք, հզօր պատանիք Քև պարայածեն լերկինս հոգեսփոփ։ Երկիր այս ապախտ ո՛չ կարաց զնոցա, Արդիւնս շնորհաբեր, զեռանդն նախանձ Պահեք աշխարհի ի ցոյց յարամնայ, Ի շուք, ի պարծանս ազգի, Հայրենեաց: Ի փշուր խշուր դնին մամռապատ՝ 70 Երկրասաստ բազկաց տաճարք և քաղաք. Բու աւերակի, տխուր անապատ Միայն հեռանշմար գան ի մեր աղաք։ Հեղեղ երկնածուփ՝ ո՞հ անդնդասոյզ Լափեալ զամենայն ալեօք կատաղի Ետ վարիլ ի սուր, ի հուր, ի կորոյս Զորդիս Արամեան յերկրի երերի։ Նա տխուր ի հեռուստ ողբայ զհայրենիս. Նա աստ ի մօտոյ յառեալ տարակոյս՝ Ձեռն ի ծնօտի նստեալ լալեաց յաղիս 80 Կոծէ, հառաչէ: «Աւա՜ղ աչաց լռոս՝ «Հի՜մ ոչ խաւարիք, զմէ՞ տեսանէք ԶՀայրենեաց աշխարհ, զնախնեաց սուրբ կայան. Պանծալի երբեմն, վսեմ, պերճասէգ. Թաղեալ ի փոշի զարդիս յաւիտեան»: Նա յիւր սուրբ Մասիս յապշեալ կաթոգին. Նա յիւր հին Երասխ հայեցեալ ցաւօք. ճոճէ զգլուխն շուար հառաչեալ խորին: «Աստ հանգեաւ տապանն, աստ էր դրախտն ամոք: Կանգնի, հրոսայ յերկինս՝ ամպազգեստ 90 Աղու ծերունին յալիս ձիւնափայլ։ Երթայ, անցանէ սուրբ գետն այն համեստ՝ 221


Տխուր, անմռունչ՝ զիւր նուազ շունչ հատեալ: Աստէն գերեցան ընտիր մեր ազգաց Սերունդք դիւցազունք, զաւակք քաջայաղթք: Աստէն ի յոլորտս, ի սպաս օտարաց Ցիր և ցան բարձան, յանուրս կաշկանդեալք։ Վատնեալ վերջին զճիգն՝ անզօր, թոյլ բազկին, Հեղեալ զսուրբ արիւնն յանոյշ պատարագ Վերնոյն։ Փակեալ զաչս՝ թողին ցաւագին 100 Զիւրեանց սուրբ աշխարհ, թշնամւոյն ճարագ: Ի ծով, ի հորձանս մատնեալ գանձն՝ ’ւ ի մահ, Ի դաշտս, անապատս դիմեալ ողբալով՝ Ի հիւսիս, հարաւ, յելս ’ւ ի մուտս ի ռահ Ականն արևու՝ զհանգիստ խնդրելով։ Առին զվերջինն միայն ի պաշար ինքեանց՝ Յուղիս տարաձիգս, յաշխարհս դեռ անկոխս՝ Իբր կապ սիրոյ սրտից հեռակաց՝ Զիւրեանց սուրբ հաւատ, լեզու փարթամ, ճոխ։ Գարուց անդ ի դարս միշտ կարոտամաշ 110 Դիմեն այժմ ի ծոց չքնաղն Հայրենեաց՝ Բայց խորդ, օտար ծնողն, խորդ և որդիք այս, Ձայն տարահնչիւն, բարբառ խառնիմաց։ Ո՛չ ծնողն զիւր որդիս, ո՛չ որդիք զծնող, Ճանաչեն զմիմեանս յայս նորեկ ժողով. Սիրտք նոցա խնդրեն փարիլ ողջախոհ, Այլ դէմք, լեզու նոր՝ խրտնին խուսելով։ Քե՛զ է միայն հնար սիրով կրկնարծարծ՝ Անդրէն ի մի սիրտս, ի մի միտս, մի ձայն՝ Ամոք ողոքմամբ, քնքուշ խնամով 120 Զօդել զեոսա պինդ՝ Մուսա՛յդ գողտրական։ Զի՞նչ մաքուր, ամբիծ, կամ զի՞նչ բարձրագահ. Աստ, թէ անդ յաշխարհն բացակայ անյայտ, Քան հող Հայրենեաց, քան մեղմ, հանդարտ մահ, 222


Որ զոսկր ընդ ոսկերս ազգին կապէ աստ։ Այս բազուկ հզօր՝ որ զմեզ տածէ, Այս հողմ զուարթարար ի հիւսսեան ծոցոյ, Փրկեսցէ՛ ամուր, հարցէ՛, մեղմեսցէ՛ Զայն ջերմ հրաբորբոք խորշակ հարաւոյ։ Սրբոյն Ռուսիոյ զաւակք քաջաջան 130 Կրկին կանգնեսցեն զմեր քակ աւերակ։ Արծուոյն հիւսիսոյ ընդ թևօք տիրական Կրկին զօրասցաք որդիքս հարազատք։ Հա՛ն զմեր ջերմին ի սրտի խորոց՝ Հա՛ն զաղերս մաքուր՝ գոհութիւն արդար Յերկինս առ նախնիս, ի խումբս սրբոց, Յերկրի առ մեր Հայր՝ Մուսա՛յդ սիրահնար։

223


ԱՌ ՀԱՆԴԷՍ ՈՒԽՏԻ Ի ՍՈՒՐԲ ԼԵԱՌՆ ՄԹԱՅ-ԾՄԻՆԴԱՅ։ Ի 1842.

1 Արեգին աչք լուսածաւալ Չև1 էին դեռ բացեալ զթերթս՝ Մինչ զեփիւռին հողմահարեալ՝ Թևասքողէր ի դաշտս՝ անհետ։ Տարափք հեզիկ՝ գիշերային Դեռ տեղային վերուստ ի վայր. Դեռ Մօրֆէ յիւր թևս՝ մեղմովին * Սքողէր զլեառն և զքարաժայռ։ Մինչ Մթայ-Ծմինդայ յիւր տխուր ծոց 10 ՀանԷր, տանէր զաղօթարարս Յուխտ, ի մաղթանս՝ կարօտ հոգւոց՝ Սրբոյն Դաւթի ի հեզ տաճար։ Գռեհք, փողոցք կենդանացեալ՝ Յուխտաւորաց սրտանուէր. Որք գունդագունդ զերամ կազմեալ, Դիմեն ի լեառն անդ զառ ի վեր։ Աստ օրիօրդք, նորահարսունք Պճնեալ ի զարդ հանդիսական. Անդ պատանիք, ծերք և մանկունք 20 Թևս առեալ չուեն խնդաձայն։ Ի ձիւնափայլ հանդերձս՝ կանայք Մարգարտահիւս, ոսկեճամուկ. Ի զարդս, ի զգեստս անդ երփներանգ՝ Մեղմաշարժ ձգին ի ձորն անձուկ։ Աստ ի նժոյգ օդասլաց՝ Պատանին քաջ զինազարդեալ Անդ յամեհի խաղս կառաց 1 *

Չև [չէ] Մօրֆէ էր չաստուածուհի քնոյ

224


Ջոկ ընտանեաց՝ գոռոզ բազմեալ։ Ամենեցուն աչք հետաքննին 30 Յայս տեսարան մխեալ անկուշտ, Ոմն գողանայր զիւր փարելին, Ոմն ընծայէր ի տես զիւր շուք։ Ի շող՝ պայծառ միջօրէին, Ի նսեմ ստուեր երեկոյին. Բիւրակերպեան այս պատկեր անդ Փոփոխ առ փոխ շարժի մեղմին։ Աստ ի հավիտս հայր ընտանեաց, Անդ յարտևանս խումբ խաղարկուաց. Ոմն բազմեալ՝ խրախճանայ, 40 Ոմն արշաւէ, երգէ, ցնծալ։ Աստ պատանին սիրաբորբոք, Յիւրըն յապշի կոյս սրբասուն. Անդ օրիօրդն, կամ հարսն ամոք, Ի փեսայն իւր զմայլի՝ սիրուն։ Ձայն քնարաց,1 փողոյ, նուագի. Ի դաշտս, ի ձորս գեղգեղելով, Զանցաւորաց սիրտ, լսելի Պարարէ քաղցր առ անոյշ հով։ Երջանիկ նա, որոյ աղերս 50 էառ զկատար, լցաւ փափագ, Բայց քանեա՞ց իղձ մնաց անտես, Ի լռին սիրտն անքակ և փակ։ Երանեմ զձեր վիճակ անմեղ՝ Արդա՛ր որդիքդ բնութեան. Պարզ այս ձեր ուխտ լիցի ձեզ դեղ, Առիթ յուսոյ և փրկութեան։

1

[նուագի]քնար[ի] 225


Բայց որոյ սիրտ՝ ա՞խ վարակեալ Ի ծուփս անզուսպ կրից, հոգոց. Մնայ յաղմուկս ալեկոծեալ, 60 Ի վարանմունս անբոյժ ցաւոց։ Յայս տեսարան հոգեզուարճ Յապշեալ՝ նստիմ ձեռն ի ծնոտի. Զքեզ խնդրեմ վշտահալած, Զքեզ իմ կենաց լո՛յս անձկալի։ Արձանացի՛ր ինձ յանդիման՝ Պատկե՛ր լուսոյ ինձ կենսատու. Թո՛ղ սա լիցի վերջին վայրկեան, Միայն՝ մեռայց ի գիրկս քո։

226


ԿԱՐՕՏՈՒԹԻՒՆ ԱՌ ՍԻՐԵԼԻՆ: 1 1 Վառեալ ի սէր քոյ այրիմ, բորբոքիմ. Թխպամած թառաչ ի մաշեալ սիրտ իմ Դիզացեալ՝ ցնդին ընդ օդս՝ հողմավար, Այլ հոգիս՝ ա՞խ մնայ միշտ անշէջ, միշտ վառ։ Յիշել քեզ բանիւ, զոր զգամս ցաւօք, Ե՞րբ իմ լեզու՝ ո՞հ՝, բաւէ՝ հրաբորբոք. Քեզ սիրտ իմ զանբոյժ կամէի բանալ. Զքոյն գրաւել, զիմն աստ Քեզ զոհ տալ։ Կամիս, քեզ իմ կեանք պատրաստ են ի մահ, 10 Չի՛ք ինչ որ ի սփոփ տայցէ ինձ աշխարհ. Ա՛ռ դու զիմն շուտով, ա՛ռ, թո՛ղ, ես կորայց, Միայն քո շունչ ինձ լիցի դեղ կենաց: Ի մութս գիշերի1 դիմեմ ի խոր ձորն. Զիս շրջապատեն լերինք խորդադէմք. Աղբիւրք խոխոջան ի ձայն տխրալուր, Վկայք արտասուացս, զորս ամփոփեն վէմք. Ընդ քե՛զ յայս ատեան, ի ժամ լռութեան, Ընդ քեզ ձեռն ի ձեռն, ընդ քեզ գիրկ ընդ գիրկ, Կամէի շնչել՝ հոգւո՛յս սիրեկան, 20 Ի հով զեփիւռին, ի ցօղն այն մեղմիկ։ Գուցէ երկնային շողն անմեղ քնոյ Տարածի ի դէմս սիրելւոյդ իմոյ. Հոգի քո հանդարտ անոյշ երազովք Զմայլի մինչ իմն աստ մորմոքի ցաւովք։ Ի 11 մայիսի– 1842 ամի,

1

[գիշերոյն]

227


2 1 Առ զիմ հոգի՝ ի՛մ սիրելի. Ա՛ռ, ազատեա՛ ի տանջանացս, Որք զիս հաշեն աստ յաշխարհի, Առ, արձակեա՛ ի կապանացս։ Միթէ ծաղիկ գարնանայնոյն Կարէ՞ պահել զիւր թարմութիւն. Առանց ցօղոյ առաւօտուն, Առանց շնչոյ զեփիւռին իւրն։ Թէ քեզ թառաչք իմ ոչ ազդեն. 10 Թէ ծխամած այս կրից բոց Ի Քո սիրտ սառն ո՛չ ներգործեն, Զի՞նչ այլ ևս ինձ կեալ դառնակոծ։ Ո՛չ մթին այն զնդան խորին Տայ սոսկալ ինձ ի յելս իմ. Զուրկ ի սիրոյդ կոխել զգետինն՝ Ա՛յս հուր անշէջ՝ է, յոր մաշիմ։ Զոհ քեզ իմ կեանք, թէ կամիս զայն, Ինձ զի՞նչ պիտոյ կեալ յաշխարհի. Թէ սիրտն այն սուրբ, զոր պաշտեմս միայն, 20 Ցաւոց իմս ոչ՝ ա՜խ՝ դեղ լիցի։ — Քո շունչ անմեղ, հոգի արդար, Քո երկնատիպ դիմաց գեղ1 վառ Փակեալ յինէն, կեանք և աշխարհ Լինիցին ինձ դժոխք խաւար։ — Սաւառնացի՛ր յերկնասլաց. Շփել թևովք զիս կործանեալս. Սաւառնացի՛ր, լոյս իմ աչաց, Մինչդեռ շնչեմս կենսահատեալս։ -

1

[շուք]

228


ՄԵՆԱՍՏԱՆ ՍՈԻՐԲ ԳԵՂԱՐԴԱՅ ՎԱՆԻՑ։ Ի 1842. ի 24-ն Յունիսի

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ.

1 Ի լռին ձոր միայնութեան Կանգնիս՝ դու հի՛ն աւուրց արձան. Գեղեցկաբան ճարտար լեզուաւ Դու զքոյդ ճառես շուք անվախճան։ ժամանակին բուռն մահազէն Սարսեալ մխիլ ի քո սուրբ շէն, Հազարաւոր ամաց, դարուց Սպառնալով՝ կաս դու արդէն։ Քեզ բնութիւնն՝ ամրակառոյց 10 Եդ զայս պատուար վեհ, անմատոյց, Հողեղինին ի սաստ, ի հրաշ՝ Պահել յապայն հաստատ՝ ի ցոյց։ Սքանչելի քո սուրբ տաճար Հմուտ ձեռին գործ այս ճարտար, Ի ճակատու իւրում դրոշմէ Հայկայն որդւոց զնախնի փառս։ Մահակ ի ձեռն ժպիրհ հողածինն Եմուտ ի կուրծ անսիրտ ժայռին. Երկաթեայ նա իւրով գրչաւ 20 Կամէր կերտել կոթող անձին։ Մի՛ Հռովմայն չքնաղ տաճարք. Յունաստանին թատրոնք, պատուարք. Մի՛ պանծասցին յոխորտարան՝ Ի պերճ իւրեանց գլուխ բռնահար։ Անդ աւերակք միայն քարոզ Գործավարեն անզօրութեան Աստ կենդանի, աստ երկնահրոս 229


Դեռ կայ խորանն սրբութեան։ Նոքա վաղուց կեր պատրաստեալ 30 Ժամանակին,անկուշտ ժանեաց. Սա յիւր գմբէթ լուսածայրեալ՝ Դեռ ընդոտնէ զնորայն թափանց։ Սասանեցան ապառաժք, վէմ Ի ձայն անձայն բիրտն երկաթոյ. Զի աստ վերնոյն ահաւոր դէմ Ի շինողին փայլէր սիրոյ։ Անզգայ մետաղն հոգեվառեալ՝ Յերկնաւորին հուր սրբութեան, Քարանձաւին՝ թափուր նստեալ՝ 40 Ետ նոր հոգի կենդանական։ Յանդուգն բռամբ նա ջախջախեալ Զգագաթ վիմին հզօրակուռ. Ըզ որովայնն ամուլ՝ բանալ, Տալ սրբութեան պտուղ և տուր։ Աստ, ուր երբեմն հողմն կատաղի Ի թափ իւր բուռն որոտայր ժանդ, Վերնոյն անուն օրհնաբանի Այժմ ի մաքուր շրթանց՝ մարմանդ։ Աստ, ուր երբեմն ծերպ և խոռոչ 50 Հեծեծեին բարձրահառաչ. Ի մռունչ վայրի, գազանագոչ, Աժմ աղօթից խնկի1 թառաչ։ Անդ ի կատար ապառաժին Կքրեալ2 անմռունչ՝ վեհ արծուին. Սարսի ի սլաց երկնախմբին Պարառելոյ աստ սիրագին։

1 2

[ծխ<ի>] [Հաս<եալ>

230


Աղբիւրք վճիտք յերկնափող նուագ Կարկաչելով աստ զառ ի վայր, Ի ձիւնափայլ դէզս փրփրապսակ 60 Խլեն զտեսիլ, լուր և բարբառ։ Անդ խորդադէմ, ամպախիզախ՝ Քարաժայռին ամբարձեալ զծագ՝ Վանէ անձեռն՝ յիւր վիհ և վախ Ժպիրհ հետամտին զակնադիտակ։ Գառնի գետոյն որոտաձայն՝ Թնդմամբ սահեալ ի ձորամէջն՝ Ի քայլահոսս վիմակործան1 Կոծ արկանէ յիւր ել և էջ։ Արզուքանայն գովեմ զխորան,2 70 Որ ի համեստ իւր պերճութեան Փակեալ զդէմս ի ծոց վիմին՝ Անակնկալ գայ յանդիման։ Ընդ մթին մուտն հեզ և խոնարհ Ա՛նց և յապշեա՛ց ի գերահնար, Ճարտարահիւս՝ մատին՝ այս գործ, Ի մարտ արեանն ընդ քարաժայռ։ Յաջ և յահեակ խորանք, մատուռք Համանման փորակերտեալ. Ընտիրք համայն և ամրակուռք՝ 80 Յաւիտենից ի սքանչ եղեալ։ Սիւնք և որմունք, դուռն և կամար, Միոյ մարմնոյ,անդամք անխաղ. Ակն ի գագաթըն լուսավառ. Իսկ զարդ գլխոյն— անզարդ իւր թագ։

1 2

[քա<րակործան>] [զտաճար]

231


ԵՐԳ ԵՐԿՐՈՐԴ. Բայց հիմ՝ չքնաղ երևակայն Կարաց ստեղծել զգիւտ նորահնար. Առ ի այլ ևս աստ զապագայն Կրթել յապուշ, ի զմայլ անճառ։ «Բորբոք սիրոյն երկնանախանձ», 90 Այսպէս ճառէ ռամկալեզուն, «Զսրբազանն վառեալ զկայծ Ի սիրտ եղբօրն և քեռ սիրուն»։ «Զաշխարհ, զկեանս հանեալ ի մտաց՝ Ջերմ եռանդեամբ ինքնայորդոր՝ Յանապատ այս գան` լռակաց, Ի վէմն հեղուլ զիւրեանց իղձ նոր»։ «Եղբայրն անդ զիւր ուժ առնացի Ընդ լեռ քարին դնէ ի փորձ. Իսկ քոյրն անզօր զհերս կանացի 100 Ի նմա նպաստ վարէ ի գործ»։ Մինն խորտակէ զվիմին գագաթ. Գրկամածեալ ընդ ապառաժին. Միւսն ի վեր կրէ ըղձակաթ՝ Զբեկորս ի հերս իւր փափկագին: Մինն ի վաստակ իւր քրտնաջան Խոնջեալ` հանգչի ի ծմակ այրին. Միւսն ի ջերմ սէր քեռական Գայ սփոփել զնքտեալ մարմին: Մինն ի տունջեան վհատեալ անյոյս, 110 Թիկն գործոյն դարձուցանէ. Միւսն յերազի յերկնահրաշ լոյս, Վառեալ անդրէն գնա կազդուրիէ:

232


Եւ երկնայնոց նուագ օրհնառաք Խառն ընդ լուսոյն արեգին վառ՝ Հեղոյր ի սիրտ նոցա պապակ Վերնոյն զշնորհ կենդանարար Ձորք և քարայրք գեղգեղէին Զնոցայն քրտանց ճիգն սխրալի, Իսկ հոգեղէնք ամբառնային 120 Զհոտ անոյշ՝ նոցա ուխտի: — Զաստուածանուէր գործոյն վախճան Հանեալ նոցա արդէն ի յանգ. Կնքեն ի մի սիրտ միաբան՝ Եւ զկեանս իւրեանց զոհել յայս յարկ:– ա)

ԵՐԳ ԵՐՐՈՐԴ: Իսկ բռնաւորն աշխարհակալ, բ) Որ ընդ ոտն եհար համայն զիրան, Զիւր զօրութիւն ի փորձ եդեալ, Կամէր և զսա նուաճել ինքեան։ Զլէգէօն զօրացն իւր կիրթ 130 Եհեղ յայս վայր ի կործանումն. Հազիւ մխեալ զնիզակ իւր բիրտ Ի սուրբ նշանն Աստուածանուն, Յեղակարծուստ անդ ձորավայրն Լցաւ զօրօք անմարմնական, Ոմն կապտազգեստ, ոմն կարմրանկար. Վրէժ ժպրհին՝ ակն յանդիման։ Բարբարոսին կուրծ բեկեալ անդ, Առ իւրսն ձայնէ սասանահար. «Տե՛ս, ա՛նց՝ անմիտ հողածին՝ արդ. 140 Ընդ ում մղիս1 դու ի պայքար«։ գ)

1

[յառ <աջ>]

233


Խուռն բազմութիւն ցնդի ի խռիւ, Ոմն ընդ թիկունս զիւր աչս բանայ. Ոմն քստացեալ` անբան ձայնիւ: Զընկերսն ի դարձ կոչել ջանայ: «Աղա՛մ, գեօր գէչ անդ կրծաբաղխ Գոչէ ամբոխն՝ յերկնապաստան, Գոռոզ հոգին գիւաշաղախ Անդ ճանաչէ զփըկչին նշան։

ԵՐԳ ՉՈՐՐՈՐԴ. Այլ ո՞ւր այն դար ոսկեկամար՝ 150 Հայաստանեայց կուռն զօրութեան. Որ զքեզ կառոյց՝ հրաշատաճա՛ր, Իւրում անուան յանմահ արձան։ Նա հոգեշունչ լեզուաւ եդ քեզ Անուն «Այրի», սիրտ իմ այրի։ դ) Ո՞ւր հարսնութեան մանեակ, բեհեզ Ո՞ւր փեսային թագ, ծիրանի։ Անդ ի տխուր միայնութեան Բեկորք չքնաղ, ապարանին Հիմնատապալ, ի շունչ անձայն ե) 160 Զոգիս քաղեն անցաւորին։ Լերի՛նք՝ աստ վեհն Տրդատ արքայ Տարածանէր զբազուկս հզօր. Այս աւերա՞կք՝—կայան նորա, Այսպէս խախտեալ գլուխ ի կոր։ Հի՞մ Հայկազանն աստ անխռով Դիմէ ուխտել այնպէս ուրախ. Հի՞մ նորա աչք յարտասուաց ծով Ոչ փոխին՝ յայս տեսիլ դառն ա՞խ։ —

234


ա) Վսեմախոհ հոգին Հայկազանց՝ ո՛չ կամելով տալ զճարտարագործ այս և զանօրինակ այս շինուած վանից Գեղարդայ՝ բաղկացելոյ յամբողջ ապառաժէ՝ մարդկային հնարից և հմտութեան, թողեալ է ի շրթունս յետնորդաց զչքնաղածին զայս ստեղծաբանութիւն մտացածին որ տակաւին ևս տևէ ի մէջ Հայաստանեայց որդւոց հետագայ կերպիւս։ Քոյր և եղբայր յազնուատոհմ տանէ՝ փափագելով թողուլ յաշխարհի զյիշատակարան անմահ, առանձնանան յարս ձոր և սկսանին կերտել զայս տաճար։ Ի բազում ժամանակս ոչ գիտելով երիտասարդին, թէ ո՞ւստի սկսանիցէ զշինութիւն՝ խնդրէ յԱստուծոյ յայտնել նմա զտեղին։ Յառաւօտու միում յարուցեալ ի քնոյ տեսանէ զկռան իւր եդեալ ի ծայր ապառաժին։ Անդ ի ձեռն տայ հատանել զառիվայր ուստի կոյսն աստուածահարսն ի վեր հանէ հերօք իւրովք զամենայն բեկորս քարանց։ Այսօրինակ շարունակելով զբազմաքիրտն վաստակ իւրեանց, բանան հետզհետէ զյարգանդ վիմին ի հրաշակառոյց տաճար Աստուածային, յաւարտ որոյ մնան ինքեանք ի սպաս և ի բնակութիւն երկնամասն ձեռագործի իւրեանց, ուր կնքեն ի վախճանի և զկեանս իւրեանց երկնանուէր։ բ)

Երկրորդ

հրաշաբանութիւն

այսպէս

հնչէ։

Աշխարհակալին

Լենգթեմուրայ` լուեալ զանուանելի հրաշագործութեանց սրբազան վանիցս՝ և գոլով հեթանոս ապառում, անձամբ անձին պատմաբանութեանս։ Անթիւ զօրօք յարձակի ի

դիմէ ձորն

ի փորձ լինել ամայի՝ հրամայէ

յոխորտանօք ծաղրաբանելով բերել նմա զսուրբ նշանն Գեղարդայ: Բայց այն ինչ ձեռք բարձրացուցանեն զնիզակն առ հարկանել զսուրբ նշանն, աստուածային, յական թօթափել գունդք բիւրաւոր զօրաց անմարմնոց, զրահաւորեալ և ի զգեստս, երփներանգըս յարձակին ի վերայ ամենուստեք։ Թշնամին սուրբ հաւատոյ ոչ կարացեալ տանել անգամ և զտեսիլ զայս ահաւոր, տեսանելով մանաւանդ զշփոթ և զհարուած իւրայնոցն, յորոց բազմաց դէմ ի թիկունս դառնայ, այլոց ձեռք գօսանան բազմաց կուրութիւն յաւիտենական փակէ զլոյսն տունջեան այլք իբրև արձան անկենդան անդ մնան կարկառեալ, դառնայ առ իւրսն ողբագին և գոչէ։ գ) Աղամ, գեօր, գեչ որ տաճկերեն նշանակում է, Տեր իմ, տես, անց, ապա մեծաւ հառաչանօք մաղթէ զթողութիւն, ընծայէ զպարգևս մեծամեծս և դառնայ յետս։ Այսպես անուանեն մինչև ցայսօր և տաճիկք զսուրբ նշանն Գեղարդայ և ոչ պակաս ի քրիստոնեից պաշտեն զայն։ դ) Վանքն Սրբոյն Գեղարդայ ի կառուցեալ յանուն սուրբ կույսին, բայց ի պատմագիրս հայոց «Այրի վանք» կոչի, որ անուն յիրաւի ըստ իմ կարծեաց իսկապէս նկարագրէ զայժմեան այրիութիւն նորա և ամայի վիճակ։ ե) Իբրև տասն վերստ հեռի ի վանիցս մերձ զեղջն Գառնի ի հարաւա կողմն ի ծագ բարձրադիր և լայնանիստ ապառաժի միոյ տեսանին տակաւին աւերակք ամրոցին և ճարտարաշէն հատուածք սեանց և որմոց ապարանացն մեծազօր արքային Հայոց, Տրդատայ Արշակունւոյ, զոր շինեացն նա ի բնակարան վայելուչ ամուսնոյ իւրոյ սիրելւոյ։ Այս քարինք միայն բաւական են յապացոյց կենդանի՝ 235


նախնի փառաց արքայիդ հայոց և ճարտարագործութեան ազգին մեր յայն ժամանակս, զոր տեսանողն՝ ա՜խ— զհուր շնչէ ի խորոց սրտի աւաղելով զկորուստ փառաց աշխարհահռչակն Հայաստանի: Սխրալի ի աստի ահագնաձոր տեսիլ սրարշավն Գառնի գետոյ, կանաչազարդ ձոր նորայ և փրփրադեզ աղբիւրք, որք յամենայն կուսէ՝ բորբոքելով, դղրդալով ի ծոց նորա գրկախառնին առ ի բեղմնաւորել պտղաբերել զխնկաբեր դաշտս Հայաստանի։

236


ՅՈԻՆԱՅՆՈԻԹԻԻՆ ԱՇԽԱՐՀԻ.

1 Ցաշխոյժ հասակի ծաղկազարդ կենաց Զմայլիմ ի հրապոյր կրից հեշտալեաց. Բայց՝ ո՞հ իմ չքնաղ ծաղիկ թարշամեալ, Յոր դէմք իմ կարօտ՝ սիրահար յապշեալ։ Մնաց ի սրտիս թափուր անապատ, Եւ ես գոչեմ։ «Սէրն է ցնորք անհաստատ»։ Յարբունս հասակի սիրեմ զգրգանս. Գանձք, փարթամութիւնք ամոքեն զիմ կեանս. Բայց փոխան բախտի, աւուրց զուարճալեաց, 10 Կսկիծ սրտամաշք՝ ո՜հ, ինձ մասն մնաց։ Յալիս ծերութեան թողեալ իմ զցնորս, Յունայն են, ասեմ, գրգանք հեշտախորժ։ Շաւղին ճշմարիտ ի խնդիր ելի. Ամէնից զպատճառ գիտել կամէի։ Բայց մե՞զ զգաղտնեաց բանալիս գտանել, Մե՞զ զիմաստութեան զհորձանս չափել։ Ցնորք՝ ամենայն գիտութիւնք մեր աստ, Մեր իմաստութիւն, յունայն, անհաստաա։ Առ իմէ՞ ունիլ զձեռս բռնակալու, 20 Մինչ իշխանութեամբ ևս չեմք յանդորրու, Մինչ անկուշտ մեր սիրտ մնայ անխաղաղ. Կարե՞մք տալ այլոց հանգիստ անխարդախ։ Ընդ յարկաւ եղևնեայ յայգիս հոգեզմայլ Ի գիրկս քո սի՛րեն՝ սիրով քով վառեալ, Տակաւին իմ կեանք մաշէին անբոյժ։ Ո՞ւր բախտն, մինչ հոգին չունի զայն աշխոյժ։ Գերիք հեշտասունք ոչ ծանեան բնաւ Զիմ վհատութեան զոգեսպառ ըզցաւ. Բթացաւ իմ ճաշակ, վատնեցան զգացմունք. 30 Զիս խանգարեցին ընդ վայր` փափկութիւնք։ ԿարԷ՞ լինել քաղցր՝ բանական հոգւոյն, Որ չէ՛ կարևոր, բայց միշտ անկայուն։ 237


Գուն գործէի միշտ ճանաչել զմարդիկ. Ծանեայ, և ի ցաւ սրտիս թափառիկ. Ողբացի զվիճակ նոցա սոսկալի, Զչար նոցա սիրտ թշուառ, նողկալի։ Նոքա՝ թշնամիք իւրեանց թշնամեաց, Թշնամի ինքեանց և բարեկամաց։ Անդ հեղու տնանկն զարտօսր ցաւագին. 40 Անմեղն զրպարտի յատեան չարաքննին. Յիմարն ի պատուի, յարգի միշտ փառօք, Ամբարիշտն քաղէ զվարդն կենաց՝ լոկ, Բարեաց միայն՝ փուշ թուսանի յամայր. Անդ է նոցա միշտ՝ պատիր այս աշխարհ։— — Հայեա՛ց ի ծիծաղ անհաւատարմին։ Սիրահարն այրի ի կսկիծ սրտին. Սիրուհին տայ զինքն այլում՝ ցնծալով, Որ ի դէմս նորա զմայլի պանծալով Բայց փութով նա զիւր խախտեսցէ զերդումն, 50 Փութով և նա ինքն խաբեսցի յայլում։ Նախանձն չարագլուխ՝ ամենայնուրեք Շչէ օձանման, ո՛չ խնայէ ումէք։ Ձիր,1 քանքար, արդիւնք ճշմարիտ քո գին Մնան միշտ անվարձ և ո՛չ ճանաչին. Ում բարիս առնես, զչարն ստանաս, Քարեղէն սրտից զի՞նչ փոյթ՝ հոգւոյդ մաշ։ Զիւր թոյն դառնութեան վատաբան լեզուն Թափէ ի գլուխ՝ անբախտ իմաստնոյն. Դատաւորն արդար ո՛չ զոք քննէ. 60 Կիրք միայն խօսեն զամենայն յանձնէ։ Փառամոլն արդեօք կարէ՞ իմանալ, Թէ գոն յաշխարհիս անբախտք՝ վշտագնեալ։ Բայց ինքն է թշուառն, ոչ գիտելով, հի՞մ.— Ցանկայ ստանալ, ունի, նեղսրտի, Ցանկայ զնոր ինչ, ցանկայ և եթ միայն: Ինքն թշնամի՝ իւրում ժառանգի 1

Ձիր[ք]

238


ժառանգն սպառել ջանայ զնորա կեանս։ Ընդ ահագնասաստ ալիս օվկիանի Ծփայ երերուն մեր նաւ բեկանի. 70 Յաղջամուղջ մթոյ մրրկայոյզ հողմոյ Նաւեմք յառաջկոյս առ ափն յուսոյ, Բայց հողմն կատաղի կրկնաբուռն ուժով Բանայ մեզ զծովն՝ գերեզման վրդով։ Կոյր են միտք, զաչարու, տկար, Որ պատրեացն զնախնիս մեր աստ՝ չարաչար, Նայն և զմեզ պատրէ անխնայաբար։ Գիտութիւնք նոցա թուին մեզ վտար։ Եւ մերն յետնորդաց լիցի՝ անյարիր. Յաջորդք մեր զնոյն ունիցին վճիռ։ 80 Նոր չի՛ք ինչ երբէք առ ենթալուսնեաւ, Որ ինչ գոյ, կամ էր, լիցի միշտ անզրաւ Եւ յառա՛ջն հեղաւ արիւն գետօրէն։ Եւ յառա՛ջն սքաց մարդն զիւր վիճակ1 աստէն. Ել յառա՛ջն եղև նա զոհ օրհասին, Յուսոյ, մոլութեան, թուլութեան մեղկին։ Թագակալն, ստրուկն, իմաստունն, անմիտն, Անմեղն, յանցաւորն, անսաստ չարամիտն Բարձցին զերթ ստուեր, մի նոցա վախճան. Ամէնիցն սպառնայ մահ և գերեզման. 90 Մի դաշտ ծաղկի վասն գառին և վագեր, Մի դաշտ սնուցանէ։ Խղճաց նեղսաբեր՝ Հանգչի երկրի զերթ վշտահար2 պաշտպանն. Մի մամուռ ծածկէ զնոցա սառն տապան։ — Պանծա՛ , մեծամիտդ ի փառս և ի գործս. Զի՞նչ օգտեն արձանք. լիցիս ցաւակոծ. Ազգն և բարեկամք զքեզ մոռասցին. Անհետ՝ քո մոխիր ի գրի մթին։ Հի՞մ մրրկածուփ աստ կեանք՝ արդարոյն։ 1 2

[օրհաս] [խղ]<ճալի>

239


Այլ մեզ տակաւին ցանկալի դեռ կեալ։ 100 Հիմ՝ իշխանութիւն և փառք անկայուն. Այլ ձգտեմք ցնորից հպատակ միշտ կալ: Սիրեմք, որ ինչ բնաւ չէ՛ արժան սիրել. Խնդրեմք, զոր ինչ բնաւ չի՛ք հնար գտանել։ Թշուա՛ռ հողածին, տկա՛ր, դու անզօր. Ի վիշտս՝ ախ, քո կեանք անցցեն ամէն օր։ Վերջացան աւուրք քո ի դառն տանջանս. Երանի՛ թէ՝ մեր չէր ծնեալ յաւիտեանս. Քան անցնիւր մեր քայլ ի կեանս պսրտառիւր, Քան՝ անցնիւր մեր քթիթ մահուամբ բեկանիւր։ 110 Դո՛ւ միայն բարիք՝ մեր՝ ո՞վ շքութիւն. Լաւ քան զամենայն կաթիլս գրգանաց Դու փակես զծով վշտաց մեր՝ անհուն. Բարեկա՛մ սրտից, քնքուշ զգացմանց. Թակարդեալ յամայր յուսով խնդալից, Վհատեալ յամայր ի ցաւս վշտալից։ Զի՞նչ մեզ տապանի յայնկոյս սպասէ: Իմաստունն անգամ գիտել ե՞րբ կարէ։ Տապա՞նն և փոշի1 ամէնից վախճան.— Շիջցի՞ և հոգին ի խախտ բնակութեան, 120 Թէ յերկինս ի վեր սլասցի2 ապա, Դադարիլ ի վայրն անվերջ՝ մշտակայ: Ո՛չ ոք զայս խորհուրդ վճռել աստ կարաց: Հաստիչն ամենախնամ և զո՛րդն ստեղծ չնչին: Կենդանիք և մեք՝ գործք նորա ձեռաց։ Նոցա, և մեզ ետ նա զգալ զիւր գին. Նոքա, որպէս մեք, ծնանին, մեռանին, Ո՞ւր նոցա հոգի, ո՞ւր և մերն լիցի. Նոքա կորնչին՝ ո՞վ դու հողածին. Եւ ե՛ս չքացայց, զի՞նչ մասն ինձ լիցի։ 130 Բայց ո՞վ խորհի զայս ի մահկանացուաց. 1 2

[մոխի]<ր> [խոյաս] <ցի>

240


Ագահն ամբարէ զիւր անհամար գանձ, ՈրպԷս թէ կեցցէ նա աստ յարաժամ։ Լողորդք մաքառին ընդ ալեաց անգամ. Վասն է՞ր: Առ ի զաչս՝ կոյր փառամոլին Պատրել սփռոցովք անգին՝ Տիրոսին: Յասանի տկարն առաջի հզօրին. Նա ունէր ի ձեռս զորոտ սոսկագին, Գաղեալ զիւր ճակատ ի յամպս մթագին։ ճայթեալ որոտաց –երկիր վառեցաւ, 140 Բայց յաչս նորա կոյր՝ լոյսն նսեմացաւ. Աստուածն երկրաւոր— ի փոշի դարձաւ: Հի՞մ վարդն դեռափթիթ չքնաղ, պատուական, Հիմ՝ գեղեցկութիւն՝ հրապուրիչ ական. Բայց զի՞նչ նա արդեօք—ցնորք երազոյ — Թառամի նորա չքնաղ գեղ գունոյ, Վայրկեան մի այլ ևս—չի՛ք այն գեղեցիկ, Հառաչեալ՝ խոյս տայ սիրահարն՝ լռիկ: — Անցաւոր այսպէս բոլոր՝ յաշխարհիս, Փութով կարկեսցին լիմ՝ ո՞հ, լսելիս. 150 Ձայնք, որ մեղմէին զհոգի իմ քակ.1 Սրինգ և քնար մնասցեն ինձ փակ. Սառեսցի արիւնն յերակունս տկար Ի ցուրտ դառնաշունչ՝ մահուան հոգեսպառ։ Չքասցին ինձ բոլոր հրապոյրք աշխարհի. Ո՛ւ պարարեսցէ որթն Լիբանանի: Կորասցին թիկունք իմ յանուրս ամաց. Կթուցեալ ոտիւք ի գուբն ես դարձայց։ Բարեկա՛մք սիրունք, որոց խանդ սիրոյ Զիս բախտաւորէր։– Կացէ՛ք բարեաւ՝ ո՞հ, 160 Օրհասն արդէն զիս զրկեաց ’ի սիրոյ, Այլ ո՛չ ծաղկեսցի ծերիս գարնան գոյ։ — Եւ դու պատանեա՛կ իմ՝ զուարթածաղիկ, Փութա՛ ի քաղել զծաղիկ գարնան՝ քեզ. Իմա՛ վարել զկեանս քո վաղամեռիկ. 1

[փակ]

241


Զայս շնորհ երկնային վարել քաղցրապէս. Քո տարերք կենաց՝ զուարճութիւնք աստ միայն. Ժպիտն զարդարէ զաւուրս մանկական. Առ քաղցր կթղայիւ լուսերանգն գինւոյ Լե՛ր զրուցակից ընդ անձին իմաստնոյ։ 170 Եւ ի ճաճանչել լուսնին հեզադէմ, Յերկինս ընդ աստեղս ի բարձանց յայն բեմ, Փութա՛ դու ի գիրկս՝ քաղցրիկ սիրելւոյդ, Մոռա... առ պահ մի զիմաստութիւն քոյդ, Սիրեա՛... բայց կա՛լ չափ դու յասննայնի, Զի մեզ միշտ քնքուշ սեռն հաւատարիմ։ Ի սիրելն իմա՛ վայելել զսէր. Իղձք, սովորութիւնք, կիրք հոգեյերեր Պարտին ենթարկիլ կամաց իմաստնոյն իմաստունք զնոցայն կրել զանուր պնդին։ 180 Առ երջանկութիւն1 հնար ի միշտ մեզ Առնուլ զամենայն ի կիր՝ պարզերես. Բայց չի՛ պարտ առ չարն ի գործ ածել ինչ։ Հանդարտ պարտ ի միշտ քննել պամէն զինչ:2 Հոգւոյ մեր հանգիստ զայսմանէ կախի, Ոչ լինիլ ի կիրս՝ անզուսպ, կատաղի։ Աստուած ինքնին՝ մեզ ներէ վայելել Զամենայն բարիս ախորժս՝ անարգել. Բայց ի միտ բերել զԱրարիչն հզօր։ Նա ձեր հայր գթած՝ սիրտք բարեշնորհ, 190 Հի՞մ քաղցր է նմա յամենայն դիպուածս Ի նա յուսալ միայն, առ բարձրեալն գթած։ Հի՞մ քաղցր՝ առաջի նորա լալ սքալ. Նա սիրէ ի ցաւս տրտմելոց ճար տալ. Ի շող արևու զարտօսր նոցա Ցամաքել. և զվառ սիրտ նոցա՝ անխնայ Զովացուցանել ի հողմ զուարթարար, Տալ տառապելոց զիւր ձեռն փրկարար։ 1 2

[բախատությիւն] [ինչ] 242


Մի՛ լինիր յանչափս խիստ ի պահանջմունս, Խնայեա՛ յանմիտս, նոցա ձգտմունս. 200 Լե՛ր ներողամիտ յանձնահաճ յիմարն. Առանց բարկութեան գատեա՛ զախտ ինչ չար։ Բարին ըստ ինքեան է գեղեցիկ միշտ, Այլ չարն զզուելի, գարշ և ամբարիշտն։ Ի տկարութիւնս, այլոց ներելով Լիցիս սիրելի տկարաց՝ յոլով. Եւ սէրն ուսուցիչ է միշտ սրբազան. Եւ ո՞վ ո՛չ անկաւ ի կեանս, ի փորձանս։ Մնաց իմաստունն, ազգաց լուսատուն Ի բանս և ի գործս յամայր հաստատուն։ 210 Յո՞ր վայրս երջանիկս միշտ ճառագայթէ Արեգակն պայծառ, ո՞ւր ոչ մտանէ։ Ո՞ւր ո՛չ տեսանեմք զամպրոպս մրրկածուփս Ի հուր կայծականց վառեալն անհուպս։ Աւա՞ղ և ընտիրն ի խումբս մարդկան Եղև խաղալիք կրիր բռնութեան։ Ո՛չ միայն բարեար— և առ չարն լե՛ր հաճ։ Նման Արարչիդ, որ զլուսաճաճանչ Զիւր լոյս հեղու միշտ ամէնից՝ անխնայ։ Հի՞մ չքնաղ զանկալ բարիս և չարաց 220 Լինիլ բարեկամ և ժանդ ամբարշտաց։ Վեհանձն ո՛չ պարտ է սպասել անձին վարձ, Նորա վարձ է խիղճն, և հոգին հանդարտ։ Անմիտն, չարախոհն, թշնամի մտաց, Չի՛ արժան բարւոյն հայիլ ի սլաքս Տխմարաց և յիւր վհատիչ նպատակս։ Նորա թոյն, լեղի փոշի են նմա։ Ամենիմաստ ակն ախոյեան նորա։ Վառին նմա լապտերք այնր անմահութեան Յաչս նորա, փայլ հուր Աստուածութեան։ 230 Նա ո՛չ զարհուրի ի տես խոր գբոյն. 243


Մարմին նորա աստ, յերկինս թռիչ հոգւոյն։

244


Ի 1842-ԻՆ ՏԵՍԱՆԵՄ ՋՍԱՐՔԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՎԱՆԱՀԱՅՐ ՍԱՆԱՀՆԱՅ ԴԻՄԵԱԼ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌ Ի ԺՈՎՈՎԵԼ ՋԱՐՁԱՆԱԳՐՈԻԹԻԻՆՍ ՏԱճԱՐԱՑ ԵԻ ԴԱՄԲԱՐԱՆԱՑ, ԶՈՐՍ ԵԻ Ի ՏԻՊ ԱՐՁԱՆԱՑՈՅՑ Ի ՏՓԽԻՍ, ԱՌ ՈՐ ԳՐԵՄ.

1 Ծաղիկք Արամեան դաշտաց խնկածին Վաղուց ցամաքեալ՝ դնին փոշեթաղ. Ո՞ւմ արդ ի խնդիր հայրենեաց որդին Ելեալ՝ տարագրի ըղձակաթ այժմ՝ ա՜խ։ — Ո՛չ բուք դառնաշունչ` մղեալ ’ի հիւսսոյ, Ո՛չ տօթ կենսախարշ ի ջերմն հարաւոյ Փշեաց՝ կործանել զաշխարհի մեր զշուք Թողուլ մեզ զաւերս՝ մտամաշ ի սուք։ Ասա ժանդ ժամանակն բարձեալ զմահակ՝ 10 Փշրեաց տապալեաց անգութ բռնութեամբ Զբիւրամեայն ճգանց զանմահ յիշատակ, Կեր ետ կորստեան՝ բնաջինջ աւերմամբ։ Աւերակք մամռեալք կանգնին անբարբառ. Արձանք, ապարանք ցնդեալք ի փոշի. Հրդեհ արձակեալ ի սիրտս սիրավառ, Ձայնեն հեռանալ, թողուլ զամայի։ Դեռ յոխորտ թնդայ Զանգին կատաղի, Դեռ մարմանդ հոսէ Երասխն մեղմաձայն. Դեռ ի վարսս ալեաց ձիւնափայլ՝ կանգնի 20 Մեր հինն Արարատ՝ անմռունչ, ապաբան։ Այլ դիւցազնական ո՞ւր ուժ զօրութեան, Որ ի կուրծս ժայռից քանդակէր մատամբ. Տեղի սրբութեան, արձան մեծութեան Ի ցոյց հրաշից՝ գերճարտարութեամբ։ Հետք նոցա արդ չի՛ք, անցի՛ն, ա՜խ անցի՛ն. 245


Թողին մեզ զամէնն սքոյ տեսարան. Ո՞ւր և յառեսցի քո ակն` կաթոգին, Թափուր անապատ մնայ քեզ յանդիման։ Տառք միայն մեռեալք ի ճակատ վիմաց Զանուանս հոյակապ քեզ բերեն ի ցոյց. 30 Հազիւ անդ ի խորշս կիսամաշ քարանց Նշմարի մերոց դիւցազանց՝ ա՜խ գործ։ Հաւաքեա՛, գոն է զցիրս սերմանեաց. Հաւաքեա՛` իմ Հայր՝ Հայրենեաց որդի. Գուցէ բացցի մեզ առաւօտ կենաց, Փչել ի նոսա նոր շունչ կենդանի։ Մինչ մռայլ այս մթին՝ խաւար կուրութեան Դարձցի ի պայծառ շող արփիահրաշ։ Անդէն փայլեսցի ձեր ճիգն քրտնաջան Ի սիրտս և ի միտս որդւոց շնորհամարզ։ «Թո՛ղ. Հա՛յր պատուական. թո՛ղ և իմ վիրալից սրտի սուղ այս ողբերգութիւն խառնեսցի ի թիւս երկնամասն Ձերոց ճգանց և գովանի վաստակոց, զոհելոց ի սէր հայրենեաց։ Խոյս տուեալ Ձեր ամենայն կենսավայելն անդորրութենէ՝ դիմէք ինքնյորդոր ջերմեռանդութեամբ, նուիրել զհանգիստ և զժամանակ, նաև զկեանս անգամ, ի յոյզ և ի խնդիր հնութեանց Հայաստանի՝ թաղելոց վաղուց ուրեմն ի փոշի մոռացութեան։ Ո՞ր սիրտ դիւրազգաց, ո՞ր որդի հայրենասէր ոչ պաշտեսցէ և աստուածացուսցէ զեռանդն Ձեր տօնելի: Թէ ո՛չ այժմ, թէ ոչ ժամանակակիցք յետնորդք, յետնորդք, երախտագէտն ապառնի պատրաստեսցէ Ձեզ պսակ ի շարս ընտրելոց՝ որք գերագունին նկրտելոց վարձուց զաղցաւորս զայս կենաց դար վաղանցուկ՝ առաքինական գերածայրել գործովք

շնորհաշուք։

Թող

յառաջեսցին

Ձեզ

բազմաչարչարն

Ձեր

պանդխտութեան քարինք միայն ապաբան. թող երկնընծայ սիրոյդ՝ որ ածենն զՁեզ վայրէ ի վայր թափառական, լիցին վկայ աւերակք միայն անզգայ անկենդան նոքա միայն դարձեալ խնկեալք ի բուրումն անուշահոտ ճգամբք և քըրտամբք Հայկազանց չնաշխարհիկ որդւոց, վկայք կենդանիք, նախնի փառաց և շքոյ Արամեանն դիւցազնական զաւակաց — նոքա՝ թէ ոչ երկրի աստ անցաւոր ի բնակս երկնաւորաց ածցեն ամբարձցեն զձեր ճիգն երկնամասն զՁեր հայրենասիրութիւն արժանագով։ Կաթիլք արտասուաց, անմռունչ հեղելոց ի վերայ փոշւոյ՝ երկնանուէրն Հայկազեանց քաջաց. հառաչանք սրտաբորբոք, ծխելոյ ի տես՝ տխուր ամաց աւերակաց՝ վերասցին, խնկեսցին ի բարձունս՝ քաղցր 246


քան զամենայն պատարագս գոհութեան, գեր քան զամենայն ողջակէզ ուխտի։ Եւ զիմն ձօնել ողջոյն սիրաբորբոք և զիմն նուիրել համբոյր սրբութեան՝ սրբազան այնց վայրեաց անանց՝ մաղթէ և աղերսէ Չնաշխարհիկ հայր պատուական Հայրենեաց և Ձեր որդի պատրաստական Ձեզ հոգէնուէր Խաչ. Ապովեան

247


ԱՌԱՋԻ ՊԱՏԿԵՐԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ԻՄ ԲԱՐԵՐԱՐԻ՝ ՖՐԻԴՐԻԽԱՅ ՊԱՐՐՕՏԻ, ՈՐ ՎԱԽՃԱՆԵՑԱԻ Ի 184<2> Ի ԴՈՐՊԱՏ: —

1 Պատկե՛ր երկնատիպ՝ անգին ծնողի, Դո՞ւ միայն մնացեր սփոփ ինձ յաշխարհի։ Զմէ՞ խաւարին աչքս, մինչ ի քեզ հայիմ, Ընդէ՞ր կարկամիմ, մինչ աստ ես կանգնիմ, Ո՞ զիմ բոլոր անձն յողջակէզ սիրոյ, Ո՞ զիմ սիրտ փոխէ ի տաճար հրոյ, Իբրև Աստուծոյ կալ քո առաջի, Ի ծունր իջանել յարտասուս աղի։ — Ծա՞նր գրեսցէ ինձ գթածն Ստեղծող՝ 10 Զքեզ ճանաչել ինձ երկրորդ կենսատուող։ Ո՞չ քև ծանեայ զնա ինձ հայր խնամակալ. Իմ հա՛յր բազմերախտ՝ յաւիտեա՛ն օրհնեալ։ Ո՞չ քո շունչ մաքուր, իբր արարչական՝ Այն ինչ յանդնդոց հանէր կուրութեան Զիս ի տես, ի զմայլ սքանչելեաց նորա, Վառէր զիս ի սէր, սուրբ յերկիւղ առ նա։ — Զոհեցից քեզ զկեանս,— զի՞նչ նուէր այն, զի՞նչ— Չե՞ս դու ինձ նորա հոգեմարզ տուիչ։ Յերկինս ուղղեսցի աղերս գոհութեան, 20 Յերկրի աստ եղէց քեզ միշտ օրհնաբան, Ամենուրեք քե՛զ խնկեսցի նախ՝ Քե՛զ, հա՛յր սիրելի՝ որբացելոյս՝ ա՜խ, Օրհնալիր սրտի իմ ջերմ պատարագ, Գոհաբան շրթանցս գովութեան նուագ։ — է՛ջ արդ ի բարձանց՝ հոգի՛դ դու անմահ. Կա՛ց ի պատկերիդ սուրբ աստ առ մի պահ։ Տե՛ս զքո ճգանց զարդիւնս արդար, Զքո սուրբ սրտի փափագ երկնավառ. ԶՀայկազանց մանկունս ուշիմ, շնորհալի 30 Յերկիւղ Աստուծոյ, ի պարծանս ազգի Կրթել, սնուցանել ի լոյս գիտութեան, Ածել քո հոգւով ի վարս ուղղութեան։ — 248


Բայց ա՞խ ոսոխին մահաթոյն դժնեայ ա) Ջնջեաց արդէն իսկ զնախընծիւղ՝ անխնայ։ Բուք՝ արմատախիլ արար զամենայն, Խարշեալ, խորովեալ զծաղիկ, պտուղ համայն։ Յրուեցան որդիք սիրով քով սնուցեալք, Դառնակիր քրտամբք ի նպատակ հասեալք։ Եւ ինձ վերջին խուզ մնաց այս անկիւն, 40 Ուր սքամ զաւուրց իմոց դառնութիւն։ — Ի վերին բեմին, առ ոտս բարձրելոյն Մատո՛ զիմ աղերս որբացեալդ որդւոյն։ Թէ չէ՛ սուրբ կամացն ախորժ իմ ճգանք, Հայրենեաց սիրոյն զոհել զիմ սուղ կեանք, Ընդէ՞ր նժդեհիլ ինձ յայս ձոր ցաւոց. Յերկարել միայն զթիւ վշտաց, վայոց: Գամ և ես ի քո ձոց այժմ երկնամփոփ, Ի քեզ գէթ գտանել դադար ինձ, և սփոփ։ — Կորեաւ ազգ մարդկան խորասույզ յալիս, 50 Եւ անդ զճիռ նորա փրկեաց մեր Մասիս։ Անդ տապան Նոյի, անդ խաշ քո անզօր Տօնեցին զիւրեանց դարուց անցք հզօր։ Մինն զնորոգութիւն մարդկային սեռի, Միւսն զազատութիւն Հայաստան ազգի։ Էջ Նոյ ի զոհել յերկրին ցամաքեալ, Դու ի վեր զսուրբ ուխտ հաներ քո օրհնեալ։ Անդ ի գիրկս երկնից, ի ճակատ երկրի Կառուցան արձանք ձեր յաւիտենի: Բայց ո՞ր հողածնոյ անդ ոտք մխեցան, 60 Որք յանդուգն միայն յինքեանս յուսացան։ Գիտեր լեառն սուրբ զիւր հիւր շնորհաբեր, Գիտէր զբարեկամն ազգին մշտերեր: Ոչ անդ ի քո սիրտ տնկալ սուրբ նշմար Լինիլ Արամեանց կրթութեան սատար։ Զի՞նչ այլ նոր արձան կանգնեսցին քեզ աստ, Քան մեր Արարատ վեհ և ամպասաստ։ (1844)։

249


ա) Ծանր է ինձ և դժուարին իսկ բացատրել աստ զամենայն հանգամանս

այսր ոտանաւորի, բայց միտք բանին ի կարճոյ է այս: Ի 15 ամաց հասակի իմոյ ընթերցեալ զվարս Ղուկասայ Վանանդացւոյ, Սիմէօն կաթողիկոսի, Մխիթարայ Աբբայի և այլոց նմանօրինակ հայրենասիրաց, փափագէի և ես իմովսանն կարողութեամբ պիտանի լինիլ ազգին իմում սիրելւոյ։ Թողեալ զայլ ամենայն պարագայս և նեղսակրութիւնս առ ի հասանիլ այսմ նպատակի յաղագս չունելոյ իմ զհարկաւոր միջոցս կրթութեան. զայս միայն արժան համարիմ յիշել, զի յետ բազմամնեայ դեգերմանց նախասահմանութիւն հասոյց ինձ միջնորդ և կատարիչ այսոցկ ամենայն բարձանաց իմոց յանձին մեծանուն գիտնականի Ֆրիդրիխայ Պարրօտի, պրոֆեսորի Համալսարանին Դորպատի, որ հանեալ զարքունական ողորմութիւնս ետ առաքել զիս յայն քաղաք և զամս հինգ ուսանիլ անդ առ նմա իսկ: Անհնարին Է ինձ աստ թուել մի առ. մի զամենայն վաստակ և ջանադրութիւն նորա ի մասին ուսման իմոյ, մանաւանդ առ ի պատրաստել զիս պիտանի դաստիարակ մանկանդ։ Այս միայն բաւական լիգցի յիշել, զի կամք նորա էր միշտ հեղուլ ի սիրտ իմ զսէր առ ազգն, եկեղեցին և աշխարհ մեր։ Վերադարձեալ անտի յաշխարհ մեր ի 1836-֊ին սկսայ ըստ հոգւոյ երանելւոյն հաւաքել առ իս զմանկունս ազգի ի Տփխիս առ ի կրթել և պատրաստել զնոսա ապգայ ուսուցիչ ժողովրդեան։ Առ որ ստացեալ անձին օրըստօրէ զնախանձաւորս և բանսարկուս ի մէջ ուսուցչաց ճեմարանի տեղւոյն և կերալ յայս սակս զանասելի վէրս ազգի ազգիս, ի վախճանի բռնադատեցա փակել զուսումնարան իմ և վիրալից սրտիւ դառնալ առ ընտանիս իմ յԵրևան։ Մի բամբասեսցէ զիս ազգն պատուական, զի ես զօտարազգի ոք այսքան գերահամբաւեմ, եթէ գիտասցէ ոք զամենայն իղձ և փափագ նորա ի լուսաւորութիւն մեր աղանց, ապաքէն ո՞չ ցարմասցի ի բանս իմ»։

250


ԱՌ ՊԱՏՈԻԱԿԱՆ ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԵԻ ԱՇԱԿԵՐՏ ՀՈԳԵՍՈՒՆ՝ ՇՆՈՐՀԱԶԱՐԴ ՊԱՏԱՆԻՆ ՅլԵԳՕՐ ԱԿԻՄԵԱՆՑ։ Ի 1844. ի 28-ն Ապրիլի։ 1 Արեգին լուսոյ ճաճան < չ >ք ոսկեփայլ՝ Ցնցեալ ի վերայ լերանց՝ հոգեզմայլ, Բանային զքող մեր երկրագնդի, Թողուլ զմրափ՝ մթին գիշերի. — Մինչ քո բարեկամ յանդնդոց ցաւոց, Ի դառն երազոց, ի խորին հոգոց — Զհնոց սրտին կիզեալ, շիջուցեալ. Զհեղեղ աղբերացն սպառեալ, ցամաքեալ. Մերթ դանդաչելով, մերթ թառաչելով— 10 Բաց աչօք, հոգւով ի քուն յափրելով— Կացեալ ի յօդայ առ դրան խուղին, Սուզեալ յարհաւիրս հոգեսպառ, մթին. Զանուն քո յիշէր, վշէր ա՞խ մաշէր. Առանց քե՞զ շնչեմ միթէ՝ դառն վայէր։ — Գեհեան բորբոքի, մինչ շրթունքս բանին, Կայծակք թօթափին, ուր աչք իմ հային։ Ի բիւր կերպարանս պատկեր իմ հային։ Ի քթթել ական, ի միլիօն վայր՝ ա՞խ — Կացեալ առաջի ի տիպ հրեշտակի, 20 Ի շուք երկնային պճնեալ սխրալի.—1 Երկինք և երկիր, շրջակայք իմ բոլոր Անդ այլակերպեալ տիպ յաստուածաշնորհ— Տանէր զիմ հոգի, բայց ա՞խ ո՛չ հանէր, Զքոյդ ինձ բաշխէր, անդրէն կողոպտէր։ Գրկել կամէի զբոլոր բնութիւն, Համբուրել իբրև սրբոց սրբութիւն. Բայց ա՞խ ամենայն ցնորք վաղանցուկ.— Սիրտ իմ միայն թափուր, անապատ անձուկ։ Հող է իմ մարմին, թէ չէ՛ քեզ նման. 30 Քո հոգի տայ նմա շունչ կենդանութեան։

1

[վայր]

251


Յանխիղճ օրհասէն զրկիմ արդ ի քէն. Շունչ և զօրութիւն վերանան յինէն։ Առանց քեզ իմ կեանք տարտարոս դժնդակ. Ինձ բոլոր աշխարհ դժոխք կենսափակ։ Որքան հեռանամ, այնքան զօրանայ Բուռն քարշողական զօրութիւն նորա: Ընդէ՞ր ո՛չ ի գիրկս մեռայ յերեկ քո, Քա՛ղցր իմ բարեկամ՝ յողջակէզ սիրոյ։— Ո՞ւմ կարէի տալ ի քաղցր աւանդ 40 Զմաշեալ զիմ հոգի, որ չէ՛ իմ այլ արդ Չէ՛ ինձ նա պատճառ այժմ կենդանութեան Հուր մաշիչ, անշէջ ի քէն բաժանման: Առ քեզ նա ձգտի, առ քեզ՝ սիրելի՛, Ընդ քեզ միանալ, կեալ, շնչել կամի։ — Փակեցան յաչացս լերինք Տփխիսոյ. Փակեցաւ և սիրտս ի քաղցր յուսոյ. Զքեզ տեսանել, զքև գեղգեղիլ, Ի քո գիրկս հանգչիլ, զքև զմայլիլ։— Սայլ իմ առաջէր, սիրտ իմ հառաչէր։ 50 Երիվարք սլանան, ծունկք իմ թուլանան։ Սէր քո զիմ հոգի, զմարմինս դառն ուղի Յալիս թախծութեան ձգեն երկկուսի։ — Յարեան արտասուս ծովացեալ ցաւօք, Ի յամպս վայոց մթագնեալ մտօք, Գնամ և նայիմ, յետս ա՞խ հայիմ. Ողբալով՝ ի ծունր իջեալ՝ պաղատիմ։ Կա՛ց բարեաւ՝ հոգւոյս անգի՛ն սիրեկան, Քեզ աջ բարձրելոյն լիցի պահապան. Թէ ո՛չ այլ ևս ինձ տես քո մասն լիցի, 60 Ինձ և գուբն խորին ի դրախտ դարձրի. Թէ աջ քո զիմ աչս փակեսցէ վերջինն, Թէ ձեռն քո ինձ զբուռն տայ հողոյ յետինն։

252


ՄՈԻՏ Ի ՀԱՅՐԵՆԻՍ։ Ի 1844. 1 Զարթի՛ր՝ իմ Մուսա՛յ ի տես Հայրենեաց. Զարթի՛ր ի բուրումն խնկածին դաշտաց. Եւ զքոյդ դաշնակել օրհնաբան նուագ Ի դէմս սրբազան Հայրենեաց վայրաց։ Քեզ ի՛մ սիրալիր ողջոյն գոհութեան. Քեզ ջերմ իմ սրտի օրհներգ խնդութեան. Թո՛ղ ինձ իջանել ի ծունր ի քո տես, Երկնատի՛պդ իմ քաղցր, սուրբ ծննդարան։— Գաւազան զչոր թողեալ պանդխտին՝ 10 Դիմէ առ քեզ այժմ սիրով կաթոգին, Որդին կարօտեալ ի գիրկս քո հանգչիլ Փութայ աստանօր՝ մայր իմ թանկագին։ Ժա՛մ է տալ վախճան սքոյ վտակաց. Ժա՛մ է արդ փակել զսրտիս թանձր հառաչ. Քև՛ զիմ նորոգել զաւուրս դառնահոս, Քև՛ զիմ պարարել զկեանս վաղաանց։ Երազք և անուրջք՝ տեսիլք և իմ միտք Քո՞ չէին միթէ մինչև ցարդ հովիտք, Քո անոյշ լերինք, քո դաշտք երկնանմանք, 20 Որոց բուռն սիրով մաշիւր իմ սիրտ միշտ։ Քո՞ սուլէ յունկս իմ հողմ աւետաբեր. Քո՞ բուրի յիմ քիմս հոտ այս խնկանուէր. Ի քեզ բանամ զաչս՝ Սրբազան իմ վայր, Պանդխտին կապանք անկա՞ն միթե, վեր:— Լսեմ աստանօր՝ ծանօթ ինձ բարբառ, Աստ մայր քաղցրագութ, սիրելեաց կաճառ Զիմ օրհնեն ուրախ՝ զոտնամուտ նորոգ, Ինձ բանան գթով զգիրկս սիրավառ։ Չե՞ն այս սրբազան այն վայրք վաղեմնի, 30 Ուր մանուկ տկար դեռ գայթ ի գայթի՝ 253


Մերթ ի քուն անոյշ ընդ քաղցր հովանեաւ, Մերթ ի խաղ անմեղ բերկրեալ հրճուէի։ Օրհնեա՛լ քո դաշտի, հող անմահատարր. Օրհնեա՛լ ի գաւառս, ի շէնս շնորհավայր Դու իմ օրօրոց՝ մանկութեան իմ դրախտ. Քան զքոյդ և քեռ չէ՛ սէր այնպէս քաղցր:ա) Ո՞ւր այն քոյր մաքուր, որոյ դառն կորուստ Մղեալ զտարաբախտ եղբայրն ի փախուստ Անցաւորն զնա տեսեալ յողբ, ի սուք, 40 Ձայնէ. «Քա՛, նա քեռն լայ զմահ անգութ։— Գուցէ անողորմ սուր բռնաւորի Ածեալ զօրիօրդն անմեղ յիւր գերի, Աստ պատարագեալ ի զոհ սրբութեան, Եթող ջերմ եղբօրն արտասուաց տեղի։ Եւ վառ պատանւոյն կացեալ առ շիրմին, Ի հեղուլն զիւր դառն արտօսր՝ ցաւագին, Անցաւորն ի գութ շարժեալ յայս տեսիլ՝ Գոչէ. «Քա՛, նա քեռն ողթայ զսէր ջերմին։– Չե՛ն այս՝ իշխանաց ճոխ բնակարանք 50 Չե՛ն շքոյ փառաց քարոզ՝ այս տապանք. Բուռն ժամանակին դարձեալ այժմ ի կեր, Ուր երբեմն փայլէին վեհից դամարճակ:– Ձեր1 զաւակ դիմէ ձեզ այժմ ի տես Որք վաղուց լռէքդ ի մոխիր այս հեզ, Արտասուաց կաթիլ, սրտի իմ թառաչ Ի Ձեր յիշատակ հոսեն աստ՝ անտես։

ա)

Բառդ Քանաքեռ թէև անյայտ է ըստ իսկական նյանակութեան, բայց կամելով քաղցր

ծննդարանի իմում տալ զանուն արժանաւոր, այսպէս մեկնեմ: Քա՛ նա քեռ: Այսինքն. Քա՝ ըստ աշխարհաբառին նշանակէ, ահա՛, տես: Այսպէս որպէս թէ տեսեալ ուրուք զեդբայրն առ շիրմին քեռն նստեալ ի սուր գոչէ: Քա՛ նա քեռն ողբայ զկորուստ և այլն։ Ընթերցողք ներողամիտ գտցին քաղցրութեամբ յայս իմ մտացածին կեղծիք։ Որ բարին է և քաղցր, ընդէ՞ր ոչ համարել հաւանական և հաճելի։ 1 [սեր…]

254


Տապանքդ լռին՝ օրհնեալ ոսկերաց. Առ ձեզ իմ խնկեն ուղերձ օրհնութեանց. Վերինն ձեզ մաղթեմ հանգիստ հոգեզմայլ 60 Ձեր մաղթանք և ինձ լիցի մասն շնորհաց։ — Ի ձեր յիշատակ ուխտ իմ սրբազան Լիցի՝ միշտ զոհել ինձ ցկէտ վախճան. Զիմ բոլոր զկեանս՝ ջերմեռանդն սրտիւ, Նպաստ ինձ աղօթք թէ լիցի ձեր միայն։ — Յի՞մ քաղցր՝ հայրենեաց հով զուարթարար, Յի՞մ անոյշ բարբառ, հի՞մ օդ բարերար. Աստ և խուղն չեչին, աստ և ծուխն տխուր Ի քիմս՝ խնկահոտ մեր բուրեն յամայր։ Տօնեմ զքո տեսիլ՝ սեղա՛ն սրբութեան 70 Տօնեմ, փառատրեմ զանունդ յաւիտեան. Փա՛ռքդ Հայաստանի, գերամբա՛րձ Մասիս. Համայն դու ազգաց ուխտի սուրբ արձան։ Արևին ոսկի երբ ի քո գագաթ Ի մուտս և յելս իւր ճաճանչ, ճառագայթ, Երբ լուսացնցուղ բացցի ի վերուստ, Քե՛զ իմ առաջինն ձօնեսցի ուխտ աստ։ Թ՝է ոչ Նոյեանն քեզ ճենճեր օրհնութեան, Թէ ո՛չ պատարագ սուրբ գերդաստանին Քեզ վերխնկեսցի գոհութեան ի նշան, 80 Գէթ սիրտ գոհաբան առցէ զտեղին։ — Պահեա՛ միայն՝ հա՛յր՝ զաշխարհ և զորդիս Անփորձ, անսասան ի կենցաղս յաստիս. Մի այլ մխեսցին մեզ հեղեղք կործանման, Մի՛ հա՛յր քաղցրագութ՝ յապայն կամ զարդիս։Մեծին Ռուսսիոյ աջ աշխարհասաստ Լիցի՛ մեզ նեցուկ, օժանդակ, նպաստ. Արամեան սերունդ այժմէն յաւիտեան 255


Զնորայն օրհնեսցէ՛ օծեալն յամայր ասա։ — Սուրբ եղիցին մեզ կաթիլք ձեր արեան, 90 Աուրբ՝ յիշատակ ձեր, հոգի՛ք պատուական. Հիմնադի՛րք ազգի, փրկի՛չք աշխարհի. Հսկա՛յք երկնածնունդք՝ անմա՛հք՝ անվախճան։

256


1841. Սոնայ, տարաբախտ աղջիկն Տաջիկ, որ խեղդեցաւ ի միում գիշերի մարբ իւրով հանդերձ, ի կատաղի սիրահարա՞ց կամ ի կրօնամոլ Տաճկաց, ո՛չ ոք իմացաւ։ Ընդ նոսա սրախողող եղև և հայազգի մի պահապան նոցա ի գիշերի բայրամին Տաճկաց, որ յ8–ն մարտի 1844. յԵրևան: 1 «Պատրաստեցուք մայր զպաշար աւուրց տօնի։ Զքաղցրաւէնս անուշահամս ազգի ազգի։ Չէ՞ ի վաղիւն բայրամ է մեր, ցանկալին օր, Ընդէ՞ր և ոչ մեզ ևս տօնել զհանդէս կրօնի»։ «Եկն հացթուխն և խոստացաւ՝ յառաւօտու Վաղ քաջ առ մեզ գալ, ի դիպող տանիլ ժամու, Որ առտնին է կարևոր թխուած և հաց. Մեք զայլ կարիս արդ հոգասցուք, ես և մա՛յր դու» ա). «Զի՞նչ տես, հանդէս, զուարճութիւն յամենայն տան 10 Առաջեսցի ամենեցուն յայսմ խնդութեան. Ծնողք որդւոց և բարեկամք և ազգականք Յողջոյն միմեանց շնորհաւորել գնան և գան»։ «Մե՛ք ա՞խ միայն մնասցուք կարօտ ուրախութեանս. Մե՛զ միայն փակ դուռն և սրահ դժոխանմանս։ Չի՛ք և ոչ մի յայսմ աշխարհի սիրտ մերձաւոր, Որ գթասցի ’ւ ի մեր վիճակ հոգւով անխառն»։ «Որբ, անտէրունչ, անզօր, անխնամ յայս ձոր ցաւոց Մտաք, բացաք զաչս, վարանեալ ի դառն հոգոց. Եւ յանապատս էրէ վայրին գտանէ զիւր ծնող. 20 Այլ իմ և ո՛չ ա՛խ՝ զայս ետես սառն օրօրոց։» «Ի սքալի յայսմ աշխարհի մեք անպաշտպան՝ Վաղուց անզուսպ եղաք կրից զոհ և կեր միայն։ Աղքատութիւն, տհասութիւն, գեղցկութիւն՝ ա)

Դրացիք պատմէին, թէ յայնմ աւուր կոչեալ ողորմելւոյն զհացթուխն, պատրաստեալ էր զխմորն վասն1 հանդիսաւոր տոնին: 1 [վասն [միւս]

257


Մեր մատնեցին զհոգիս ի ձեռս անսուրբ արեան»։ «Եւ ի՛մ ջերմ՝ սիրտ առ փափկութիւնս կենցաղաձիգ. Եւ ի՛մ աշխոյժ՝ հասակ ի փթիթ դեռ անուշիկ. Վառ իմ արիւն յումմէ՞ հեղաւ յերակունս իմ, Թէ ո՛չ ի քէն՝ սուրբ բնութիւն, մայր գեղեցիկ»։ «Իմ ա՞չք միթէ միայն պարտ էր մնալ խաւար 30 Ի տես զարդուց, ի փառս, ի շուքս կենցաղոյս չար։ Ի ծիրանիս, յոսկեպաճոյճ բեհեզս, մանեակս Տեսեալ զընկերս՝ հի՞մ ինձ մնալ անհաւասար:—» «Բայց ո՞ւր գթած հոգին արդար և ցաւակից Առնել զիս զորբս բարեաց իւրոց աստ մասնակից։ Մա՞րթ էր ինձ բնաւ՝ մանկահասակ ի տես անփորձ Զգալ զթոյն ի քաղցր ժպիտս սիրամարտից»։ «Գիտէ՞ միթէ թռչունն զորսորդն անսիրտ, անգութ՝ Ի թակարդելն զնա անմեղն՝ դարանամուտ։ Նա ընդ ձայնել անիրաւին, նա ի կուտ, կեր 40 Գայ միամիտ, զիւր բառնալ սով, թէ չէ՛ նա կուշտ»: «Եւ կամ կարէ՞ր որդն չնչին՝ անոտնակոխ Մնալ ի ռահ անցաւորաց միշտ շարախոհ։ Կամ աղաւնույն ի բիւր հարուած նետից անխնայ Զիա՞րդ զլերդ իւր պահպանել ի վիրաց ո՞հ։» «Քիստոնէին անհաւատին, բայց սիրելւոյն Ետ ի ձեռս զիմ օրհասն անգութ զանմեղութիւն.*) Միթէ հաւատն զօրէ՞ զսպել զկիրս բնութեան, Որ այնպէս ջերմ կապեաց զսիրտ մեր և զարիւն։» «Ի գիրկս նորա մոռանայի զբոլոր աշխարհ. 50 Ի դէմս նորա ծագէր ինձ նոր արև՝ անահ. Հաւատակիցք՝ իմ ծարաւի իմում արեան, Զոր զոհեցի անհաւատին ես արհամարհս»։

*)

Քրիստոնեայս անմիտ՝ էր կապիտան Թումանովն վրացի, որ սիրահարեալ ի նա, պահէ զնա առ ինքն, ապա արտաքսէ անարգաբար, բազմիցս սպառնացեալ նմա զմահ:

258


«Հազիւ թշուառն յագուրդ առեալ չար իւր կրից, Զիս ոտնահար առ յաւիտեան արար վատից։ Ո՞ւր ինձ դիմել անխնամ որբոյս կորուսելոյս. Հայք և Տաճիկք ծանեան զամօթ իմ ախտալից»։ «Բայց մի այլ ևս յիս ձեռնամուխ լիցի ոսոխն. Ես ուխտեցի կալ ի կրօնի իմ միշտ պահող։ա) Ամենակա՛լ, որբոց պաշտպան՝ Քեզ առնեմ յանձն 60 Զիմ խղճութիւն. Քե՛զ ապաստան սիրտ իմ անոխն»։ «Անկայ, յարեայց. Դու անկելոց կանգնի՛չ հզօր. Մի՛ տկարիս մերձցի այլ ևս շուրթն թունաւոր. Թո՛ղ զվազուեան Քո օր տօնի զղջմամբ սրտի Կատարեցիր Ալի՛, ազգի գլո՛ւխ զօրաւոր»։ «Եկե՞ր, Մանուկ՝ ի պահպանել զխրճիթ խեղճ մեր. Քե՛զ պահապան ՛աջ Բարձրելոյն՝ որ անդ ի վեր։ Բարի՝ Քո տես, քաղցր՝ ոտնամուտ Քրիստոնէիդ. Դու միայն մեր գիշերային հիւր շնորհաբեր»։ «Ո՛չ եղբօր շունչ, ո՛չ հօր հայեացք, բարեկամի 70 Հոգի գթասցի յայսմ պահու տարտարոսի։ Սիրտ իմ խռովի, միտք իմ ցնդին, ո՛չ հասկանամ, Թէ ընդէ՞ր գիշեր այս՝ սոսկալի ինձ երևի»։ «Թուի, հոգի ահեղ սարսափ յիս մուծան. Իմ ի վերայ սպառնալեօք զդէմս շարժէ. Փակեմ, թէ զաչս բանամ, կրկին նա առաջի, Նա շուրջ զինև սպառազինեալ՝ զոգիս քաղէ»։ «Քրիստոնէի վաղուց ինձ և ձայն՝ նողկալի. Բայց տարաբախտն ու՞ր դիմեսցի, զի ապրեսցի։ Այլ չե՛ս դու այն վիժածնունդ՝ քա՛ջդ Մանուկ. 80 Քո սիրտ առ մեզ հաւատարիմ վաղուց յայտնի»։

ա)

Քանի մի աւուրըք առաջ՝ գնացեալ ողորմելւոյն ի մէչիդն երդուեալ և խոստացեալ էր ի բաց կալ յանուղղայ ճանապարհէ իւրմէ:

259


«Թո՛ղ չար այս ժամ յայսմ գիշերի միայն անցցի. Տեսից կրկին զհանդէս աւուր մեր Բայրամի. Թէ մեղայ ևս, զայն արտասուօք սրբեցից ես. Եւ վերնոյն աչք առ մեղուցեալս սիրով դարձցի»։ Մ Ա Յ Ր Ն. «Զի՞նչ այդ ցնորք երազական դո՛ւստր ցանկալի. Ընդէ՞ր մաշես զսիրտ քո մատաղ՝ ի՛մ նազելի։ Միթէ մի՞ է այս ո՛ր, այս տօ՛ն, զոր տեսանեմք, Ընդէ՞ր միայն նա քեզ այսօր զարհուրելի»։ «Վաստակեալ քո արիւն և վառ երևակայն 90 Այդպէս ցնորէ զսիրտ քո, զհոգի այժմ միայն։ Հանգիր՝ աչաց իմ լո՛յս ընտիր՝ հանգի՛ր անխռով. Կանուխ պարտիմք վաղիւն հոգալ զկարիս տան»։ —«Թո՛ղ քո բարի բան առ Բարձրեալն վերամբարձցի. Անո՛յշ իմ մայր, քաղցր առաւօտն մեզ բացցի։ Այլ զի՞նչ, եթէ այս անկողին, այս յարկ դժոխոց Մեզ յաւիտեան սպանդ մահու և գուբ լիցի»։ «Զգո՛յշ ի քուն հսկեաց անքուն՝ դո՛ւ մեր մտերիմ. Զաւուրն հոգոց ո՛չ տանեն զբեռն այլ ևս աչք իմ. Խաղաղութեամբ ջնջեաց՝ իմ մայր, Քեզ հրեշտակի 100 Պահպանողի աջ հովանի լիցի՛ ծնող իմ»։ «Մա՜նուկ... հա՛ս... ինձ... ա՜խ... ի թիկունս... Մա՜ նուկ զարթի՛ր... Մա՜յր իմ... Մա՜նուկ... աւա՜ղ... աւա՜ղ... Մանո՛ւկ... զարթի՛ր... —Խղտեաց զլեզու քո օձաթոյն, զա՛րմ անիծից. Ահա՛ Մանուկ քո՝ ուխտադրո՛ւժ, կարկեա՛ց,1 մեռի՛ր։ «Նոքա այս սրոյ, նոքա ձեռինս վաղուց ետուն Զապականեալ հոգիս իւրեանց և զպիղծ արիւն, Եւ քոյն իսկոյն արդ խւառնեսցի ընդ նորաթև շուտով,2 Ասա՛ միայն, ո՞ւր են ձեր գանձք, հարստութիւն։ — 1 2

[միայլ] կարկեաց [իսպառ]

260


Աստ փակեցաւ լեզուն խօսուն և շունչ կենաց, 110 Սարսափ սարսուռ, դեռ զանմեղին ջիլ ոսկերաց Շարժէր մեղմին, մինչ կատաղին իբր շանթահար, Զձեռն անօրէնս եդեալ յերեսս՝ փախչի ի բաց։ Այսպէս ի միում դառն գիշերի թշուառութեամբ Սիրոյ նախանձ, թէ կրօնի կատաղութեամբ Բուռն հարեալ անխիղճ ձեռամբ զմայր և զորդի Ընդ հայկազնոյն ի մի կէտ, և գուբ տար դառնութեամբ։ Եկն բայրամն, Սոնայն աղքատ այլ ո՛չ եբաց Զաչս ի տօնել զմեծանուն հանդէս իւրեանց։ Նա յաւիտեան եթող զաշխարհ, եթող, բայց վա՜յ, 120 Որ զաղքատին զամօթ և զկեանս այսպէս ջնջեաց։ Անդ դիտապաստ անդ հերարձակ զդէմս ի վեր Պարզեալ՝ անկեալ մերկամարմին կայր վշտամբերն։ Հաւատակից կրօնամոլ խնդայր ընդ տեսիլն. Մարդասիրին միայն աչք, սիրտ զնա արտասուէր։ Դառն էր վախճանդ՝ աւաղելիդ ի հողածինս. Բայց սուղ կսկիծն, որ եհան զքեզ յերկրէ յերկինս։ Թո՛ղ տանջեսցի եղեռնագործն աստ և յայն կէտ, Որ յանդգնի մխել զձեռն յանպարտ անձինս։

261


 1 Ուրա՛խ լեր ցնծա՛ մայր ուսումնարան, Բարձրացո՛ այսօր նուագդ օրհնութեան. Զի ահա փեսայդ քո տէր և պաշտպան, Գայ գգուել զքեզ յիւրում գթութեան։ Մուծէ՛ք զշնորհս առագաստ շնորհաց, Կարգեցէ՛ք դմա տօն նաւակատեաց, Որ ողորմութեամբ իւրոյն գթութեան, Ետ յարբունս ձեր կաթն իմոյ ստեան։ Մեք որդիք երկանց ծննդեան քո մայր, 10 Տեսեալ զայս շնորհ շնորհեալ մեզ հայր, Զերթ որդիս շնորհաց օրհնեմք յաւիտեան. Անմահ խնամոց փեսայիդ հոգւոյս, Աւանդեմ այսօր զիս և զիմ մանկունս, Արդ թէ տիրապէս սիրեսցես դու զիս, Ընկա՛լ զնոսա զոր սնուցի ես։

262


ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ.

1 Մեծ է ինձ այսօր զուարճալից, Ուր ցնծայ հոգի պանդխտիս, Զի ահա սիրելին սրտիս, Պայծառ քան զարև ցուցաւ ինձ։ Եկ սէր իմ արփ առաւօտեալ, Ցողեա՛ յիս տարափ զովարար, Մի սիրտ իմ հրով տապացեալ, Քև լիցի արդէն զովանալ։ Սաւառնեալ թևօք ոսկեզօծ 10 է՛ջ մտցուք ի պարտէզ խնկոց, Ուրանօր համեղ ձայն թռչնոց Մեզ լիցի ուրախութեան ցոյց։ Րամք ծաղկանց սրտի զուարճարար Առ եզերբ առուաց փողփողեալ, Մեզ քարօզ կարդան անբարբառ, Սաղարթիւք հոգւոց ուռճանալ։ Ո՛հ պայծառ գարնան եղանակ, Զարդարեալ ծաղկամբք երփնորակ, Ուր կազմեալ խրախճան անուշակ, 20 Մեզ է արդ վայելուչ նուագ։ Վա՜շ անձն իմ զուարճացեալ ցնծայ, Զի սէր քոյ ողջ անարատ կայ Առ պսակ ծաղկան ոսկեկայ, Փունջ կապեալ տո՛ւր նմա ընծայ։ Բարերար կամաց արարչին, Գոհութիւնք ի մէնջ խնկեսցին, Որ պահեաց ողջութեամբ անձին Տեսանել զիմ փափագելին։

263


ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ՔԱՀԱՅԱՆԱՊԵՏ ԳԹԱԾԱԳՈՅՆ ՀՈՎՈԻԱՊԵՏ ԵԻ ՏԷՐ.

1 Շռինչ հողմաձայն են երգք գովութեանց Որբք Քեզն ձայնեցան ի խուռն ամբոխից. Անդ միայն յագուրդ հետաքննին աչաց։ Էր նոր տեսութիւն հիւրոցդ եկամտից։ Եւ ձայն աւետեաց սպասհարկու դպրաց. Առ քոյ ոտնամուտ շնորհաբեր առ մեզ. Սէր անկեղծ սրտից շարժառիթ բարեաց. Այլ հարկի պտուղ վեր ընծայելոյ Քեզ։ Կուտեսցին զմիմեամբ ջանիւք անդադար. 10 Որք շքոյ միայն են ստրուկ արբանեակք. Ի կեղծեալ յօդիսն զանձանց իւրեանց փառս. Գաղեալ, ի շնորհուկս Քեզ լիցին հաստակք։ Այլ սիրտք ուղղադատք, Քև ազգային. Բարեաց խանդակաթ ի համեստ լռութեան. Յերկինս ուղղեալ ի մաղթանս ջերմին. Հայցեն լինել Քեզ պատուար փրկութեան։ Պատուար փրկութեան, ազգին վշտահար՝ Տեսուչ և պաշտպան անյոյս զաւակաց, Յորոց երկամբեր թիկունս նեղսահար. 20 Անկեալ ճնշէ բեռն ժանտ ժամանակաց։ Զախցաւորն ես ո՛չ ցանկամ Քեզ ուղի. Որոյ նպատակն առ դուրս տապանաց. Հեղձեալ ցնորեալ զբիւր բաղձանս սրտի. Ընդ փոշիս գրէ զշուք սնոտի փառաց. Անմահից պատկեր, պսակ Քոյ դարու. Հայցեմ լինել քեզ հովիւ քաջաջան. Թողուլ յանմոռաց սիրտս շնորհակալու Ազգաշէն ճգանց անջինջ աստ արձան։

264


Մարդասէր սրտիդ Քոյ ձայն նեղելոց, 30 Լիցին զգալի յաւէտ քան զնոցայն, Որք անկուշտ ըղձից անձնյագուրդ շահուց Զոհեն անպատկառ զփառս ազգին համայն։ Ո՛չ ճարտարարուեստ լեզուին սեթևեթ. Բառնան ի բարձունս զերկս առաքինեաց Այլ վերնոյն սրտից գոհունակ և եթ. Են հաճոյ միայն աղերսք մաղթանաց։ Աստ կարօտելոց աչք բարեօք լցեալ. Եւ որբոց լռեալ լալիք դառնաղէտ. Քեզ բոլորապտուղ սրտից սփոփեալ 40 Խնկեսցին ուղերձք ի վայրն երանաւէտ։ Անդէն փեսային ելեալ ընդ առաջ, Որդւովք զորս Քոյ ձեռք նմա յանձնեցին. Կապեսցէ ի գլուխ Քոյ պսակ փառաց. Յորմէ աշխարհիս բռունք զուրկ կացցեն։ Օրհնեսցին սուրբ կամք նորա գթառատ՝ Որ ընդ վիշտս ազգին խնամօք ցաւակցեալ. Ընտրեաց զքեզ լինել Հայր երախտապարտ. Զնորայն համօրէն զորդիս որբացեալ։

265


ՎԿԱՅՔ ՓԱՌԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ։

1 Զանգի, իմ Երասխ, Մասիս, Ալագեազ. Դեռ կանգնիք անմռունչ, Դեռ հայիք անշշունջ։ Գնայք միամիտ աստ հովիտ ի մեր Սպառնայք ամպոց, խիզախէք ձորոց. Վարսագեղ ալեօք, կատաղի դիմօք. Ոմն ձիւնափայլ, ոմն արծաթափայլ. Ոմն ի փողփողիւն, ոմն ի փրփրիւն Ոմն վանէ զերկին, ոմն ճնշէ զգետին. 10 Ոմն ի ձիւնայ պսակ, ոմն՝ ի ծաղկանց թագ. Յարշալուսոյն տես, լուսինդ դէմս հեզ. Ողջունէ՛ք միմեանց, համբոյր տայք շրթանց։ Ձեր սուրբ ստորոտոց խնկածին դաշտաց Հայկազանց վայրեաց սուրբ անգաստանաց։ Երկիր աւերակ, դաշտք մեր անբնակ. Անսիրտք, անողորմք, հի՞մ եղէք վկայք Կորստեան ազգի, անկման աշխարհի, Չքնաղ քաղաքաց, հզօր իշխանաց, Որոց զարմ և ճիռ ի ձեռս թշնամեաց 20 Ի բանդ գառն յոճիր անօրէն ազգաց, Զոհ եղեն ի սուր, մտին ի թոց հուր. Թողին զմեզ ի սուք, յարեան արտասուք. Վարեալ յայլ աշխարհ, զսուրբ հայրենեաց վայր Սքալ, ողբերգել, կոծել, հեծեծել. Ի հեռուստ աչօք մաշեալ արտասուօք Աղեկէզ վառեալ կարոտիւ մեռեալ ։

266


ՅԱԻՈԻՐ ՏՕՆԱԽՄԲՈԻԹԵԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ ԻՄՈՅ։

1 Առաւօտեան քաղցր արշալոյս ծագի յիմ խրճիթս. Այլ զի՞նչ այս նոր լոյս հոգեզմայլ ծագի յիմ միտս, Առ ձեզ ջերմին սլանայ հոգիս խնդութեամբ լի. Քաղցր բարեկամ պաշտել զանուն քոյ տօնելի: Ախ՝ երբ կենաց մերոց շրջան այսպէս անխռով. Լրացեալ մեզ տայ կրկին մտանիլ ի կենաց ծով։ Վայելչութիւնք անցեալ աւուրց և գաղտ ապառնին. Կենդանանան ի դէմս մտաց փոփոխագին։ Տարօրինակ զգացմունք զմեր գրաւեն զոգիս. 10 Արտասուք ջերմ ակամայ զմեր խռովեն զաղիս: Գոհաբերան սիրտ մեր առ այն պատճառ կենաց Բառնայ բռնի՝ որ խնամածէ զմեզ ի բարձանց Վիճակ օրհաս զիա՞րդ թշուառ մահկանացուաց՝ Թե ոչ վերինն ի մեզ գթայ քաղցրահայեաց Սոյն եռանդեամբ ամբարձցին իմ մաղթանք ջերմին. Առ բարձրեալն վեհ պահել զաւուրս ձեր թանկագին։ Զամս բազումս ի խումբս քնքուշ ձեր ընտանեաց. Բոլորեսցի օրն երջանիկ մասամբք բարեաց։ Զամս հարուստ ի գիրկս գողտրիկ որդիք, զաւակք, 20 Կապեսցեն քեզ զջերմ օրհնութեան ի գլուխ զպսակ:

267


ԱՌ ԱՅԼ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ ԸՆԴ ՓՈՔՐ ԸՆԾԱՅԻ ԻՄԻՔ ՅԱԻՈԻՐ ԾՆՆԴԵԱՆ ՓՐԿՉԻՆ։

1 Սիրտ բաւական իւր վիճակաւ. Ի գիրկս փափուկ քաղցր ընտանեաց. ՎայելԷ միշտ անխռով անցաւ՝ Զերջանկութիւն սուղ այսր կենաց։ Փարթամութիւնք գանձք աշխարհի. չե՛ն՝ որք զմեր սիրտ գրաւեն. Այլ ձեռք քնքուշ բարեկամի, որք զմեր կեանս միշտ քաղցր առնեն։ Ընդ ձեզ իմ կեանք և շունչ վերջին, բարեկամ իմ հոգեմխիթար, Թո՛ղ սիրակապ աստ վերջասցին և բուռն հողոյ լիցի ինձ քաղցր։ Զոր ձեռք ձեր սուրբ ինձ մատուսցեն, մինչ ջերմ այս շող ենթալուսնեայ. 10 Փակեսցի ինձ ի հաւիտեան. ի տունն նսեմ խորին մթին։ Միայն յիշատակ բարեկամին, նորոգեն զմեր սէր երկնային, Զտոն մանկանն զոր կատարեմք, այսպէս յոլով ամօք առատ։ Ի միասին խնդասիրտք մեք, կատարեսցուք յաշխարհի աստ. Զայս ցանկալով ձեզ միշտ մնամ բարեմաղթու ձեր բարեկամ։

268


ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵԻ ԱՂԵՐՍ։

ԱՌԱԻՕՏ

1 Մինչ քօղն մառնամուտ մթին գիշերոյ Պատկառեալ ծալէ զիւր ստուեր անհետ Եւ ի քոյ ճաճանչիւն ճառագայթ լուսոյ Զգենուն արարածք զծիրանի զգեստ։ Մինչ չքնաղ երկնիցդ վարդագեղ դշխոյ Վարսիւք ոսկեհուռ, ի դէմս ծիծաղի Բացեալ զակնթարթ քնքուշ իւր գեղոյ Յողջոյն ի յաղքատ խրճիթ իմ մատչի։ Մինչ քոյ երկնահամբոյր ժպիտ հայրական 10 Մատեալ ի շրթունս ծաղկանց գեղափայլ՝ Առ քեզ կաթոգին փնջեալ վերանան Սաղարթք երփներանգք ցողովդ թաթաւեալ։ Արդ նուագ երկնատող հնչեալ յայր անտառ. Զանխօսս ի բարբառ կոչէ խնդութեան. Ահեղ քոյ անուան լինել շնորհաճառ Անհուն էութիւն որ եսդ յաւիտեան։ Անդ թռչունք անմեղք մինչ զքոյդ զգացեալ Խնամոց զօրութիւն ի ձայն ցնծութեան Կախկան, ոստոստան, ճխխան զմայլեալ 20 Էիդ շնորհաց եղեալ գոհարան։ Անդ ձորք, գարաւանդք քչչան կարկաչեն Ի խոխոջ վտակս աղբերց քաղցրաձայն Քարայրք, արձագանք ցնծան, աւետեն Զյայտնութիւն փառացդ յանլուռ լռութեան։ Եւ ընդ կաթիլ ցօղոյդ մինչ և մեր չնչին Գնտի ծոցածինք ի հոտ անուշից Խնկեալ առ ի վեր քեզ յադերս մատչին Պահել ղայս սիրոյ կապ յաւիտենից։

269


Յապշիմ զմայլեալ, փակի իմ լեզու. 30 Թէ թոթովեցայց ևս անզօր ես որդն Լիցի՜ Քոյ արդեօք սիրոյդ խնամարկու Մանկանուէր ուղերձ մաղթանացս հաղորդ։ Ծովանան յիմ աչս արտօսրք գոհութեան, Ի գուճս խոնարհեալ։ Յէիդ շրջասփիւռ. Ուր և ակնարկեմ, գոչէ միաձայն Արարչի քում լե՛ր նման բարեշնորհ։ Սիրտ իմ բորբոքեալ ի սէր կաթոգին՝ Զքեզ միայն խնդրէ յուսով, հաստատուն Զքեզ որոնէ Հայրդ երկնային. 40 Պահել Քոյ զորդւոց հոգի անխռով։ Եւ իմ ի նիրհել ի գիրկս հեշտալեաց Ցօղեսցի քոյ լոյս կենդանարար՝ Բանալ զիմ տկար աչս մեղսահայեաց, Գալ ի գիտութիւն Քո սուրբ փրկարար։

270


ԱՂԵՐՍ ԳՈՀՈԻԹԵԱՆ ԱՌ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԵԱԼՆ։ 1 Ո՞ կարէ չափել զընթացս հողմոց, ո՞ տայ անձրևել ամպոց երկնային. Ո՞ բանայ զարզանդ երկրի և զծոց հանել մեզ անտի զաւուր պարենին։ Քո բազուկ հզօր Աստուած իմ անեղ, պատճառ խնամարկու քոց արարածոց, Զերկին և զերկիր յոչնչէ եհեղ, լինել փառաբան անհուն բարեաց քոց: Զքեզ քարոզեն աստեղք և լուսին, զքեզ օրհնաբան անդունդք ծովային. Սողունք և թռչանք գոչեն միաձայն, քեզ վերընծայել զաղերս. գոհութեան Դաշտք և անդաստանք, լերինք և անտառ են քարոզ անլուռ անուան քոյ անճառ։

271


Ի ՎԵՐԱՅ ԱՐԵԳԱԿԱՆ Ի ԳՈՅՆ ԱՌԱՒՕՏԵԱՆ ՔԱՂՑՐ ԵԻ ԱՅԼՆ:

1 Ո՞ւր հեռացար իմ արեգակ դու քաղցրիկ Թողեր կարօտ մեզ քոյ տեսոյդ չնաշխարհիկ Ա՛խ երբ գիշերն գայ մերձենալ տխրագին Սիրտ իմ մտանէ ի ցաւ սգոյ տրտմագին։ Արի՛ արի՛ դու արեգակ իմ պայծառ Մի՛ տար աչացս մաշիլ ի սուգս վշտահար. Աչք իմ զրկին ի տեսութեանց սխրալի Արարածոց՝ յոր հայեցեալ խնդայի. Ծածկի նոցա ոհ պայծառ, գոյն երփներանգ 10 Յումմէ առից զիմ բերկրութիւն և փափագ (արի՛, արի՛). Դաշտք, անդաստանք, ծառք և ծաղիկք խնդալից Քեզ տեսնելով, զուարթանային բերկրալից. Այժմ խոնարեալ և թոռոմեալ սգազգեաց Ի մտանել քոյ արևոյդ լուսաբաց (արի՛, արի ), Սիրտ իմ ընդ քեզ ցանկայ շրջիլ և դիմել. Ուր ամփոփին վարսք քոյ չքնաղ ոսկեթել. Կարօտութեամբ կամիմ թռչիլ ես յայն վայր, Ուր ճաճանչեն շողք քոյ դիմաց լուսավառ։ Ձեռն ի ծոցի մտանեմ ի տունն խաւարին. 20 Ուր և հայիմ, կայ անշշունչ և լռին. Գա՞ս դու փութով գուցե առ մեզ միւսանգամ Թէ ձայն ողբոց մեր՝ քեզ հասցի ժամ առ ժամ: Ա՛խ մինչև լոյս քոյ ինձ կրկին ծագեսցի. Կարօտութեամբ սիրտ իմ մեռեալ մաշեսցի , Դրունք փակեալ և մենարանն իմ լռին Եղիցին ինձ բանտ կապանաց սոսկագին ։

272


1 Յալիս ամեհի անդ Միսիսիփի թնդալ դղրդմամբ Յորձանս փրփրուն մղէ խորտակել զեզերս իւր և ափն. Ճայթեն քարանձաւք, քարայրք սասանին ի սարսափ հարեալ. 1

Զձորավայրն ի խեռ արհաւիր սոսկաձայն2 հնչմամբ

Անխառն՝ անարատ գետն սուրբ աշխարհին հերքէ զոտնամուտ Մարդախանձ նաւուց՝ որք դիմեն կոխել զիւր գետին մաքուր։ Հերքէ և զան սիրտ ջուր Ատլանդիոյ3 մուտ Ի ծոց իւր մաքուր, որ բերէ4 առ ինքն5 զայն թշուառական հիւրս։ Բիւրք ընդ հազարաց6 ի կերպ։ Ի հանդերձս ի գոյնս զանազան 10 Մղին հետաքննին յայս սարսափելի, ահաւոր ատեան, Ամերիկացին ի մերկ իւր մարմին սեաւ7 արևակէզ Եւ Եվրոպացին սպիտակ տեսլեամբ թշնամին դաժան։ Աստ բոլորեցուն աչք ապշահարեալ մխի անակնթարթ, 8

Յողբալի տեսիլ երկուց սիրելեաց՝ որք դիմեն հանդարտ

Ի մայրիս թաւոտ9 յազատ վիճակի սնեալ ընդ միմեանս, Ուխտ եդին լինել10 ի սէր միութեան ցմահ անբաժան. Ո՛չ ուսումն, դպրոց ուսոյց նոցա զայս սուրբ օրէնք բնութեան։ Այյ իւրեանց անբիծ սիրտ զգայ զգին բարեկամութեան Հսկայաձև անդ դիմեն անվեհեր կապեալ, կաշկանդեալ 20 Ո՛չ ի մերկութիւն ո՛չ11 շղթայն յամուր սրտամնայ եղեալ. Եւ Տէրն անիրաւ մոռացեալ զգութն կամի առնուլ զվարձն Այն ինչ սիրելիք տան12 զհրաժարական զմիմեամբք փարեալ։ «Միթէ կամին զմեզ բաժանել ի միմեանց ի մեր հայրենեաց. Միթէ այլ իմ աչք ո՛չ տեսցեն զքեզ քաղցր իմ բարեկամ։ Եւ ո՞ւր մեր սուրբ ուխտ ի կեանս և ի մահ մնալ անբաժան։ Միթէ ի մեր սիրտ շիջաւ այն սուրբ հուր սիրոյ հոգեկան։ Զրկիմ ես ի քէն քաղցր իմ հայրենիք, զրկիմ յաւիտեան Սիրտ իմ տոչորի յածելն զմտաւ զայս դառն իմ օրհաս. 1

[Լնուն զլե<րինս>] [միա]ձայն 3 [զի մի անցէ] [որ տայ նոցա] 4 [տա] 5 [զայն խեղդ…] 6 [մղին յայս ատեան] 7 [անգ] 8 [Ի մի սոսկալի] 9 [սնեալ նոցա] 10 [ցմահ բարեկամ] 11 [ո՛չ] 12 [ի] [խօսին լ…] 2

273


Այլ անդ քո գետին եթող զսրբութիւնն՝ ջերմին մայրական, 30 Մինչ թշուառ սպիտակքս եկին ի հեռուստ1 լինել քեզ2 իշխան:

1 2

ի լինել=լինել [ նմա]

274


ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՔ ԻՄ. 1 Ազբար Ադամի ասած խոսքերը Նրա քաղցր լեզուն սիրուն մտքերը, Ո՞ր երևանցու ու անկաջումն, սրտում Հազար ցավ ու կսկիծ էսօր չեն շարժում. Նա հողի տակիցն, մերն գետնի վրեն Ջիվան որդու մահն իր աղքատ տանեն Լալով սքալով մեզ են տալիս ձեն Ով երևանցիք դուք եք մեր չարեն։ Ջիգյարի տերը, սիրելու սերը 10 Են ջիվանի մահն, են անբախտ մերը, Ջիգյար ունեցող ու բարի հային Կանչում են օգնել իրանց սև օրին։

275


Ի ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆԻՆ ԵՐԵԻԱՆՈԻ Թոռն Դավիթ Խան Ծատուրեանի մետասանամեայ մանուկն Գէորգ Շահնազարեան ասաց զհետագայ բանս ի հայ բարբառ։ 1 Ո՞ւմ այս ժամ շնորհաբեր այս վայրկեան. Մեր սրտից հրճուանաց օրհնաձայն. Ո՞ւմ, թե ոչ անմահիդ սուրբ վեհիդ, Նուիրի նուագօք խնդութեան. Արտասուք մաշեցին զմեր սիրտ. Սուք անձուկ պաշարեալ զմեր հովիտ. Հայկազանց աչք և միտք զհետ քոյ Կարօտիւ սպասէին միշտավիշտ: Ի հիւսսեան օրհնառաքն այն դաշտաց. 10 Հնչի մեզ նոր այս տօն աւետեաց Դու դիմեսդ, դու հովուեսդ առ որդիսդ. Ո՜վ մեծի փրկութեան այն շնորհաց։ Օրհնեսցին, ուռճասցի՛ն դաշտք համայն, Ուր մխին ոտնամուտքդ բարութեան, Վերասցի՝, խնկեսցի ի բարձունս Մեր սրտից պատարագ օրհնութեան Օրհնեցուք արդ զՏէր՝ միաբան։ Օրհնեսցուք ղՔեզ Տէր՝ յաւիւտեան։ Փրկական՝ այս խորհուրդ մեծահրաշ 20 Տանս համայն արամեան անսահման։ Կա՛ց տևեա՛ց, Հովանի մեր պաշտպան. Ի պսակ հայրենեաց երկնանման Մեք ի սիրտս կառասցուք սուրբ վեհիդ Յարաժամ զսեղան սրբութեան։

276


ԱՅԼ ԱՇԱԿԵՐՏ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆԻ ԵՂԲՕՐՈՐԴԻՆ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՐԿՈՏԱՍԱՆԱՄԵԱՅ ՄԱՆՈԻԿՍ ԳՐԻԳՈՐ ԹԵՎՈԻՄՅԱՆ ԿԱՐԴԱՑ ԶՀԵՏ ՈՏԱՆԱԻՈՐՍ Ի ՌՈՒՍ ԼԵԶՈԻ.

1 «Արդ ո՞ւր չաստուածք բարբարոսաց, արդ ո՞ւր չաստուածք այլազգեաց. Այն վիթխարի նոցա կռոց՝ խաւարին փառք սնոտեաց։ Թո՛ղ այժմ կացցեն Քո առաջի՝ Ամենազօ՛ր Տէբ տէրանց Բռունք անշունչք ստրկարձանք կուրացելոց անմտաց Թո՛ղ յայտնեսցին արդ յաչս մեր, թո՛ղ հետք նոցա ծանիցի. Աստուածդ մեծ. միայն Աստուած համափառ Քեզ ո՞ լիցի. Դու ահաւո՛րդ ի փառս անճառ, սքանչելահրաշդ միշտ յայտնի, Քոյ մեծութեամբ զի տիեզեր կենդանանայ և կարկի։ Հազիւ զձեռս տարածես 10 Անդունդք կլան զանզդամս Դու հեզութեամբ առաջնորդես Քոց զաւակաց լարաժամ։ Դու առաջի մեր աստ հավուես Սէր, զկայծակունս թոթափես։ Ամենուրեք սաստկահնչիւն Քո որոտայ սուրբ անուն Ազգք և ազինք աշխարհակալք յահի, դողման երերին Փղշտացիք թալկացեալք արդ ի բուռն իւրեանց զօրութիւն Մովաբացւոց իշխանք հզօրք ի գահս իւրեանց սասանին: 20 Սարսափ, սոսկումն զԵդոմիայն զգոռոզ ճակատն ջախջախէ. ԶՔանան վիրագըն՝ շանթաքար որոտընդոստ արդ մանրէ։ Հեղ ի հոգիս նոցա զՔոյ զահ Բաց զբազուկս բորբոքիչս Ոլորտք համայն ժպիրհ, վստահ Քև սարսիցեն՝ ով փրկիչ: Զերթ վիմարձան ի կուրծս լերանց դարուց ի դարս սևեռեալ Անշարժ, անզօր, անդ անկենդան մեռելոտի կարկառեալ. Այսպէս և մեր թշնամեաց ջոկ ի չարութեան չքասցի Ի դառնութիւն սրտին դիւր ցաւ միայն լալիւք կոծեսցի՛. 30 Մինչ հեզամոք խաղաղաբեր, զաւետեաց ձայն տարածել Քոյ ժողովուրդ յաշխարհս նոցա չու արասցէ անարգել Քոյդ ժողովուրդ, Քե միշտ գգուեալ, Քև ազատեալ ի լծոյ 277


Ընդ հովանեաւդ մշտապաշտպան Քև լիցի միշտ ձեռնածու։ Թո՛ղ աճեսցի՛ Թո՛ղ ծաղկեսցի՛ Ի Քո լերինս բանաւէտ Քև իշխեսցէ՛ Քև զօրասցի՛ Ի բնակարանս սուրբս յաւէտ։ 40 Քոյ սուրբ մասին նա ձեռագործ Քև ուռճասցի, հրճուեսցի։ Ով տէր Աստուած Իսրայէլի. մեր հարց դու ո՛վ պահապան Յազգաց ի յազգս օրհնեալ Քո սուրբ անուն լիցի յաւիտեան.

278


ԱՇԱԿԵՐՏՔ ԱՌ ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ԸՆԿԵՐԱԿՑԱՑ ԻԻՐԵԱՆՑ։

1 Ուղի տարաձիգ խլէ զձեզ ի մէնջ բռնի և տանի Զձեզ՝ բարեկա՛մք , զսիրելիսդ մեր յաշխարհ հեռաւոր։ Ա՛յլ երկինք, ա՛յլ դաշտ, ա՛յլ լերինք, սահմանք բացցին առաջի Ցանկալեացդ մերոց՝ լի նորատեսակ հրաշիւք բիւրաւոր։ Այլ ո՛չ շնչեսցուք յերկար ընդ միմեանս ի ծոց հայրենեաց. Այլ ոչ ի մեր լուր ձեր ձայն քաղցրախորժ՝ հնչեսցի յերկար։ Տարերք փոխեսցին, շրջեսցին բազմիցս եղանակք ամաց, Այլ ձեր սխրալի տեսիլ ընդ երկար մնասցէ ի մէնջ տար։ Քանի՛ կուտեսցին թառաչք, հառաչանք ի շրթունս մեր. 10 Քանի ճնշեսցին արտասուք ջերմին ի յիշելն զձեզ: Դաշտք և անդաստանք, ընդ որս ճեմէաք ընդ ձեզ ձեռն ի ձեռն Զարթուսցեն1 միմիայն զձեր կարօտութիւն վերստին ի մեզ։ Ի դաշտս հիւսիսոյ առ տեսլեամբ Պետրեան չքնաղ քաղաքի Ի խումբս նորանոր ընկերաց գուցէ վաղուց դուք զմեզ Մոռասջիք։ Այն ինչ ջերմին մեր աղօթք առ ձեզ սլասցի։ Եւ միտք կաթոգին խնդրեսցեն2 յանյայտս զցանկալիսդ զձեզ։ Գնացէք բարեաւ ընկե՛րք պատուականք։ Ազնիւ նպատակ Հրաւիրէ զձեզ ի տուն Մուսայից Եւրոպեան ազգաց: Երանեմք զժամն, մինչ կրկին առցուք զսրտի մեր փափաք 

1 2

20 Մինչ փարեալ զձեօք նորոգեմք զսէր մեր ի գիրկս Հայրենեաց:

[ի մեզ] [զձեզ]

279


 1 Զիա՞րդ սխրալի1 մեզ այս տեսարան Ի խումբս սիրակից աստ2 ընկերաց Տեսանել զձեզ Հայր մեր և պաշտպան Սիրով գթութեան լինել շնորհաբեր։ Գա՞ս գուցէ հայիլ ի յերկս վաստակոց Ի պտուղ ճգանց անքուն տքնութեանց, Որք զօրհանապաղ զքո քաղցրիկ աւուրց Բառնային3 զհանգիստ թանկագին կենաց։ Այլ տհաս մեր կար, դեռ թոյլ զօրութիւն 10 Կարե՞ն4 արդեօք լնուլ զքո իղձ տենչանաց Թէ ո՛չ գթութեամբ բարձցես զտկարութիւն, Անզօր դեռասուն5 քոյոց զաւակաց։ Ընկա՛լ զօրհնաբան յանմեղ բերանոց.

1

[հրաշալի] [ մեր] 3 [տանէին] 2

4 5

[չեն] կարեն [քոյոց զաւակ] 280


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

281


ԱՍՊԵՏ ՏԱԳԵՆԲՈԻՐԳՈՅ

Ի ՇԻԼԼԵՐԷ ԹԱՐԳՄԱՆԵԱԼ:

1 «Այս սիրտ ամբիծ տայ ձեզ նուէր, «Ո՞վ քաջդ ասպետ զսուրբ սէրն քեռ, «Զայլ իմն սէր մի՛ պահանջեր, «Զի այս տայ ինձ1 վիշտ անձնամեռ. «Հանգիստ զձեզ խնդրեմ երևիլ, «Հանգիստ գնալ զձեզ տեսանել. «Ձերին աչաց դառն կաթիլ. «Ո՛չ կարեմ ես անձին տանել». Իսկ նա զայս գոյժ ցաւոց լսէ, 10 Զինքն անջատէ դառնակսկիծ, Գրկեալ զնա ուժգին սեղմէ, Հեծեալ ի ձին տարտամալից Եւ զայս համբաւ առ իւրսն յղէ Ի Շվեցարիայ իւր հայրենի Երթալ ի սուրբ շիրիմն2 ուխտէ Ածեալ զլանջովք ղնշան խաչի։ Գործք մեծամեծք անդ երևին Ի ձեռն հզօր՝ հսկային քաջ, Անդ սաղաւարտք նորա ճոճին, 20 Ի կարծրագունդս թշնամեաց, Ուր և անուն Տագբուրդացւոց Զմուսուրմանս մաշեալ ցնորէ Բայց նորայն սիրտ յայսմ ցաւոց Ո՛չ ողջանայ, ո՛չ դադարէ։ Իբրև զամ մի տարաւ նա զայս, Տանել կրկեն ո՛չ հանդուրժէ Հանգչիլ բնաւ, ո՛չ կարէ այլևս Առ այս յիւրոցն զինքն անջատէ Եղերս Եօփէ գնաւ տեսեալ 30 Ուր առագաստք փայփայէին:

1 2

[ցաւք դառնավէր] Բնագրում՝ սիիմն

282


Նաւէ գաղտուկ յիւր սիրեցեալ Յաշխարհ՝ ուր շունչք իւր տանէին։ Վտարանդին եկեալ յիւր դղէակ, Անդ հարկանէ զդուռն ամրոցին, Աւա՜ղ բանիւք որոտագին Դրունք նմա յետս բանին. «Կրէ զքող՝ դուք զոր խնդրէք «Հարսնաւորեալ երկնաւորին, «Յերեկ եղև նորայն հարսանիք 40 «Ուր նա մատոյց զինքն վերին»։ Զհայրենի ամրոց քաղցրիկ Նա մոռանայ, թողու յամայր, Այլ ո՛չ յիշէ զիւր զէնս, զիւր տէգ. Եւ ո՛չ զձին իւր հաւատար. Ի Տագբուրգոյ նա իջանէ, Ելեալ ի բաց անծանոթի, Այն՝ զի չքնաղ անդամք նորա Ծածկին ի քուրձս բրդենի։ Եւ ոչ հեռի յայնմ կողմանց 50 Շինէ նա զիւր խրճիթ գծուծ. Ուր ի միջոյ խորին մայրեաց Նա տեսանէր զվանից շուրջ. Ցառաւօտէ գիտակն եղեալ Մինչ ցերեկոյ նա սպասէր, Զլռին յոյս ի դէմս ածեալ Անդ առանձին միայն նստէր։ Հայեր ի վեր ի վանս կոյս Ժամս բազումս հայեր անթարթ, Ի լուսամուտ սիրուհւոյն անոյշ 60 Մինչ լասամուտքն բանին յանկարծ Մինչ սիրուհին զինքն եցոյց Մինչ դէմք նորա գողտրիկ, փափուկ, Զինքն ի խոնարհ ի ձորն իջոյց Հրեշտակատիպ , ամբիծ նազուք։

283


Ընկողմանի այնուհետև Լրջին աչացն տալ փոքր ինչ քուն, Խնդամտեալ թէ միւս և Այս լինիցի առաւօտուն. 70 Այսպես նստալ զաւուրս յոլով Այսպես նստեալ զամս երկայն, Դիտէր ոչինչ վիշտ զգալով Մինչ լուսամուտքն յանկարծ բացան. Եւ ահա ի միւմ առաւօտին Կայր նա անդէն դիակնացեալ Դէմ յանդիման լուսամուտին Դալուկ, լռին զդէմս արձակեալ։

284


ՍՈՒԳ,ԱՐԱՐԵԱԼ Ի ՄԵԾԱՆՈՒՆ ԱԼԲՐԵԽՏ Է ՀԱԼԼԵՐ Է՝ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ Է ԵԻ ՅԵՐԵՒԵԼԻ ԲԺՇԿԷ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈՒԱՆ ՍԻՐՈՒՀԻՈՅ ԻՒՐՈՑ ՄԱՐԻԱՆԷԻ: Թարգմ. ի գեր[մաներենէ] ի հայ. 1832. 13 մարտի, Դերպտ. 1 Առի՞ց սկիզբն կոծել զմահ քո դառնագին, Ո՛հ Մար’ա՛նէ ո՞րպիսի կոծ շարժէ զիմ բան. Մինչ հառաչանք և բարբառք խառնին ի միասին. Մինչ մտածմունք իմ զմիմեամբք աստ դիզանան. Զքաղցրութիւն՝ զոր ես ի քեզ վայելեցի. Առաւելու արժմէն ահա զիմ աղէտանս Եւ ես խռովեալ բանամ զանբոյժ խոցուած սրտի. Եւ զգայարանս կրկին յեռան վիշտը քո մահուան: Այլ իմ առ քեզ սէր հրաբորբոք էր խտագին. 10 Քեզ վայելեն այս ամենայն իմ ողբերգանք. Դէմք1 քո ազնիւ յանդիմանեն ինձ միշտ ուժգին: Եւ հի՞մ զքէն ո՛հ կարասցեն լռիլ բանք. Յարտասանել իմ զայն սիրոյ մեր կաթոգին. Սիրտ իմ հանգչի, թեթևանայ նոր ի նորոյ Թո՛ւի ինձ թէ ես նշմարեմ ինչ աստ2 մերձքին, Ձայն նազելի, քնքուշ պատկեր սիրոյ մերոյ: Ո՛չ սեթևեթ, ճարտար բանիւք սկսանիմ, Որպէս հիւսեն միշտ բանաստեղծք զբողոք իւրեանց. Միայն զկոծ սրտատոչոր որով մաշիմ, 20 Հիւսեմ աստէն մշտավարանս յայս վիշտ անանց Կամիմ միայն ստորագրել աստ զիմ հոգի, Յամբիծ սիրոյ ի տխրութեանց ալեկոծեալ. Զնա, զոր ցնորէ պատկեր քոյին տխրադիմի, Ի լապերոնդ անել ցաւոց զիս կաշկանդեալ։

1 2

[տիպ] [ներքին]

285


Ո՛չ հեռանայ յաչաց իմոց այն վերջին ժամ, Մինչ տագնապեալ անյուսալից առ քեզ կայի. Ուր դու զվերջին քո զօրութիւն անդ միւս անգամ, Պնդեալ։ Ետուր զպատասխանին՝ զոր խնդրէի։ Հի՞մ ցաւէին ամբիծ հոգի քո զգայարանք 30 Ի տեսանել զիս վշտանալ այնպէս ուժգին. Եւ վերջին բանք քո սէր միայն և սփոփանք Եւ վերջին գործք քո լուսագրել զիս սրտագին։ Արդ՝ ուր փախեայց կամ ո՞ւր թագեայց յայսոսիկ դրունս. Իւրաքանչիւր տեղի պատեալ է արհաւրօք, Տորմէ սարսիմ։ Եւ ուր կորուստ քո այս մեր տուն, Եւ անդ տաճարն, ուր քո ոսկերք ծածկին հողովք։ Աստ մեր մանկունք։ Ո՛հ ծովանայ սիրտ իմ արեամբ. Ի տեսանել զայս ամենայն քնքուշ քո զարդս։ Եւ մինչ նոքա խնդրեն լինէն զքեզ կականմամբ, 40 Ես ո՞ւր փախեայց. Ավա՛ղ առ քեզ մնալ իսկ արդ։ Ա՛հ փակեցի՞ց զսի՞րտ իմ զքեզ ո՛չ արտասուել, Աստ չի՛ք ոք քեզ մերձ բարեկամ, քան թէ թշուառ(ս) Որ ետ զքեզ ի քոյայնոց ծոցոյ խլեալ։ Զամենեսին թողեր ի բաց առ իս դարձար, Զհայրենիդ, զբախտդ մոռացեալ, որք քեզ պատճառ Քոյին բարեաց, քոյին արեան՝ զիս ընտրեցեր, Չեն նոքա աստ, յորոց խլեմ զքեզ բռնաբար Եւ ուր փախեայց։ Ի տապան քո ինձ վշտամբեր։ Անդ, մինչ փարեալ քոյր քո ցաւօք զքև կաթոգին, 50 Ի դառն ժամու էառ զվերջին բարեաւ մնայն, Անդ մինչ դարձաւ յաներևույթս՝ ն’ յայնկոյս դաշտին. Եւ դէմք նորա յետին դիմաց մեր ծածկեցան։ Խօսիլ սկսար անոյշ լեզուաւդ ընդ իս սիրով, Թէ և ի քեզ քո զգայարանք գալարէին. «Երթամ ընդ քեզ այժմ անտրտում, խաղաղ հոգւով, Ընդ Հալլերիս երթամ։ Արդ ինձ ի՞նչ պակասին։ Կարե՞մ արդեօք անարտասուք ի յուշ բերել, Զօրն այն չքնաղ՝ որ ետ զքեզ ինձ ի պարգև. Աստ մինչ ահա՛ զիս այն հրճուանք մղեն վայել, 286


60 Եւ խնդութիւնս, դառնայ ի ցաւս երկարատև։ Հի՞մ քնքուշ՝ քո սիրտ անտխեղծ զիս ի սիրել. Որ մոռացաւ զվիճակ, զիւր փառս’ ւ զարտօնութիւն Եւ զիմ միայն զփափագանս ջանայր յագել, Ո՛չ հայեցեալ ի վիճակ իմ կամ, կացութիւն. Զիա՞րդ կանուխ դու զմանկութիւնն մոռացար Թողեր զաշխարհ, փախեար, զի միայն իմ լինիցիս, Յանընտել հետոց առաքինեաց խոտորեցար, Քաղցրացուցեալ զիս և զվիճակիմ որ աստիս։ Անլոյծ կապանք զերկոցունցս սիրտ կաշկանդեցին, 70 Ո՛չ հոգալով յայնմհետի զքո օրհասէ. Եւ ցաւէիր, մինչ ցաւք զիմ սիրտ պաշարէին. Տեսեալ զիս զուարթ, զուարթանայիր, և դու ի սրտի։ Կամք հաստատուն, հեռի ի չար խէնեշութեանց, Խոնարհամիտ առաջնորդին երկնաւորի. Զուարթամիտ յամեհայնի և լռակաց, Յաջողութևան ’ւ ի ձախողուածս անյերերի: Դ՛ու օրինակ զգօն վարուց մերոց մանկանց Եւ սիրտդ գողտրիկ ազատազերծ ի կուրութեանց, Սիրտ ստեղծեալ միայն ի դարման իմոց վշտաց 80 Անդ խնդութիւնս և այժմ առիթ տառապանաց»։ Ո՛հ ես զքեզ ի սուրբ սրտէ միշտ սիրեցի Ավելի քան, զոր արտաքուստ քեզ ծանուցի Ավելի քան՝ որ յաշխարհի հաւատալի Ավելի քան՝ զոր ես ինքնին նախ՝ խորհեցի Բանի՞ցս դողաց սիրտ իմ անյոյս և ասաց ցիս Մինչ ես ջերմիկ զչախմուր երեսդ համբուրեի. Զի՞նչ լիցի ինձ ո՛հ թէ երբեմն նա թողցէ զիս. Եւ ի ծածուկ հորդէր արտօսր իմ դառնաղի։ Այո՛ կացցեն իմ տխրութիւնք յինէն անանց, 90 Թէ և զարտօսր իմ արգելցէ ինձ ժամանակ. Սիրտ մեր ունի յինքեան զայլ իմն ազգ արտասուաց Քան՝ որք թանան1 զերեսս մեր կայլակ, կայլակ։ Եւ ինձ յամայր, առաջին սէր իմ մանկական, 1

[հոսեն]

287


Իբր կենդանի, ներքին արձան բարեաց քոյին. Եւ պաշտամունք զոհեայք քոյին առաք’նութեան Ծանրակշիռ պարտիք սրտիս դժուարագին։ Յանտառախիտս ի ներքոյ թաւուտ, մթին ծառոց, Ուր ո՛չ լսէ ոք զիմ աղէտ, զիմ ողբաձայն. Որոնեցից աստ չքնաղ տիպ նշանաց քոց. 100 Աստ, ուր ոչ ոք ցրէ զխորին ուշ մտածման, Կարօտամաշ հայիմ ի քո ոտնատեղիս. Հի՞մ տրտմէիր ի տալ քեզ իմ զբարեալ մնայն, Զիա՞րդ քնքուշ աստ ի գրկել քո կրկին զիս. Հիմ քաղցրադէմ, մինչ և իմ դէմք առ քեզ դարձան։ Նոյնպէս յերկնից տարածութեան խորին անհաս. Կամիմ խնդրել զքեզ ի մութըս գիշերին. Զի գիտացից անդ՛ր քան զաստեղս այն լուսահրաշ Որք ի ներքոյ ոտից քոց այդր շրջաբերին։ Այդր փայլեսցի անմեղութիւն քո հրաշափառ Եւ եղիցի երկնապարուցն մակացութիւն. Այդր, ուր անցեալ հին սահմանօք, երկնայնոց պար, Ստանայ հոգին՝ նոր զանվախճան իւր զօրութիւն։ Այդրէն ուսցիս զմայլիլ ի լոյսն աստուածային Եւ խրատ նորա եղիցի քեզ երջանկութիւն Այդր խառնեսցես ընդ օրհներգութեանց հրեշտակային Զչարչարանս քո և վասն իմ զմիջնորդութիւն։ Այդրէն ուսցիս դու և զօգուտ իմոց վշտաց, Զի Արարիչն բացցէ քեզ զգիրս մեր օրհասին։ Անդ է վճիռն՝ որ բաժանեաց զմեզ ի միմեանց, 120 Անդ և սահման կենաց իմոց աստ երկրային:— Կատար’լագոյն հոգի, զոր ես աստ ի յերկրի Յանչափ, բայց ոչ լիայագուրդ ս<ի>րել կարացի, Հի՞մ սիրեսցեն զքեզ վերին որդիք երկնի. Այդր հրճուեսցիս անծախ լուսով երկնաւորի։ Եւ զիս ահա՛ աստ դրաւէ յոյս քաղցրագին Մի՛ ասիցես կարօտելոյս զբառս «ո՛չ» Ո՛հ կա՛լ զձեռրս քո միշտ բաց վասն իմ և մեկին, Եւ ես փութամ ի յաւիտեան գալ ի քո ծոց. Ալբրեխտ Հալլեր. 288


ԴԱՐՁԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ՆՈՐԻՆ: 1 Մինչ չի՛ք հնար ինձ զանգիտել անցկա՛լի իմ Զքո անուն, ինձ յաւիտեան անջնջելի. Եւ ես գիտեմ թէ բաց ցաւոց, յոր ես մաշիմ Չի՛ք այլ շաւիղ, որ զիս առ թեզ վերտանիցէ։ Գո՛նէ մինչ լոյսն ի ճշմարիտ արեգակնէ Ի տարածել աստ յստորինս զիւր ճառագայթ, Ա՛րկ և դու գէ՛թ ի փառաց քոց պատուանդանէ Զաչդ կաթնանիշ ի սիրտ թոյին Հալլերիս աստ։ Բոլոր աշխարհ տայ մոռանալ ինձ յիշատակ 10 Քո վասն քո ես անարգիմ միշտ յամենից։ Սիրտ իմ սիրտ մեղմ՝ որ քեզ սիրէ անօրինակ, Բա՛ց է տանել և զառականս այլոց բանից։ Այո՛ զմեզ պախարակէ ի միասին Որ խափանէ զիս աշխարել զայս կորուստ մեծ, Թէ ծանիցէր ո՛հ նա զբոց իմ խանդագին, Ո՛չ դսրովէր նա զիմ արտօսր և զդառն հեծեծ։ Այլ ո՛հ սակաւք գիտեն զյարգ ամբիծ սիրոյ, Որ ծնանի զվայելչութիւն առաքինեաց, Չէ՛ նա ազատ նամակ շամբիշ մոլեգնելոյ 20 Ո՛չ աղախին հէգ, բղջախոհ, պագշոտ մոլեաց։ Այլ քո սիրելն էր ինձ մեղմել զիմ տառապանս Բազմահամբեր և գոհունակ գաղտնի սիրով. Եւ իմ սիրելն, զիս համարել երջանկամասն, Եւ զմայլիլ քո չքնաղ դէմս յանոյշ գորով։ Ո՛հ երջանիկ տարիք, զօրս աստ մեք երկոքին, Կարճեցուցաք այսպէս միմեանց փութանակի. Երանի՛ թէ նոթա ի մէնջ անանց մնային, Յորս թէև մեք տառապեցաք երբեմնակի։ Առ ի հանգչիլ յաճախակի խաղ առնէաք 30 Զերթ զաղաւնիս՝ որթ առ ոգովք քաղցր զողղողեն։ Եւ անտրտում մինչ անդէն իսկ խըռովէաք, Զի շաւիղ մեր մտերմութեան մութ էր արդէն։

289


Ո՞հ Բերն,*) ո՜հ Բերն իմ Հայրենի. ո՛հ իմ այս բանք Լի դառնութեամբ, լի հոգետանջ աղետանօք, Ո՞վ սիրեցեալ վայրաց՝ քնքուշ ա՛յն կերպարանք Շնորհազարդ, զարմանասքանչ լի զուարճալեօք Կացէ՛ք առ իս ի նորոգել զտագնապ ժամուն, Որ նա մատոյց զձեռս իւր ինձ դողդոջալով. Ավա՜ղ ո՞ւր դուք։ Ոհ չքացայք ի խորս անհուն 40 Ես կեամ միայն։ Նա ի գբին տքնի ընդ հողով։ Նա ի գբի՞ն։ Ի դեռափթիթ աւուրս քո Վարդ թերաբաց, դալար, ներկեալ մաքուր արեամբ. Այլ ո՛ այո՛։ Ապահովեն անդ ոսկերք քո Եւ ա՛ստ տաճարն, ուր նա հսկէ մունջ հանգստեամբ։ Աստ դնի վէմն, զոր ես արդէն ստորագրեցի, Զիա՞րդ լռին է աստան օր, զիա՞րդ անձայ՛ն Աստ է տեղին, ուր ի վերայ ն’րայն տապանի Կամիմ ողբալ և տալ ցաւոց իմ ոք վախճան։ Այո՛ հեռի յամենեցունց՝ որք զմեզ սիրեն, 50 Յարիւնակցաց ի սիրելեաց, բարեկամաց. Աստ, ուրանօր ո՛չ ոք բայց քո փոշի կնքին, Աստ ինձ միայն աշխարհ՝ վերջին իմ հայրենեաց։ Աստ, ուր ո՛չ ոք սերտ բարեկամ լացցէ վասն իմ, Ուր չի՛ք ինչ այլ, բայց անմոռաց քո փոշետուն, Աստ գլորեսցին ի սնարս քո և ոսկերք իմ, Աստ, ուր կոչեն զես կսկիծք իմ բիւրաբեղուն։ Ո՛հ երանի՛ թէ ես զքեզ ո՛չ սիրէի Հի՞մ երջանիկ կարէիր կեալ դու ինձ առանց Միշտ զուարթամիտ, միշտ անտրտում, անհոգ արի. 60 Ո՛չինչ տեսեալ բաց ի խաղուց և խնդութեանց։ Միշտ բաւական, ցանկ սիրելի ամենեցուն, Առաքինի և մաքրազարդ յամենայնի Երանի՛ թէ ես տհաճոյ քեզ լինէի Եւ կամ աղքատ և դու հարուստ ի կեանս աստի։

*)

Բերն է քաղաք ի Շվէց<ար>իայ:

290


Այլ ոհ ցաւոցս, հի՞մ կարացից ատել զիմ բախտ Ես ո՛չ կարեմ ապաշաւել քո ազնուութիւն Աստուած ընտրեաց զքեզ վասն իմ ի յերկրի աստ. Սէր նորա ջերմ և գութ նորա առ մեզ անհուն Նա կամեցաւ խլել զքեզ յայս աշխարհէ 70 Զի՛ ետես զիս, գուցէ՛ թէ ես քեզ վնասէի Որ և ինձ գալ առ քեզ զնոյն ուղի լայնէ Ինձ մերձաւոր, թէ անընդել ինձ նա լիցի: Ո՞վ ափշութիւնս։ Ո՞վ հրաբորբոք զմայլութիւն Ո՞վ խնդութիւնս՝ ո՛ր փակէ՛ լեզու, փակէ զբան Միայն արտօսրք արտասանեն զքո անուն Զգայարա՛նք, որք պարփակեն յո՛չինչ սահման, Ո՛հ անդ է նա պարայածեալ ընդ հոգեղինաց Առ աթոռովք գառինն անմեղ, կենաց գետով. Երբ փտեսցի մարմին իմ աստ հողազանգուած 80 Զի միացայց ընդ սիրուհւոյս կրկին սիրով։

291


էՐԼՔԵՕՆԻՂ. Առասպելեալ ոգի՝ զսր գերմ[անացիք] համարէին բնակիլ յայրի միում ի մէջ անտառին։ Հեղինակ բանաստեղծութեանս է մեծանուն և հոչակաւոր բանաստեղծն ԳԵՕԹԷ գերմ(անացի) և բանքս հային ի վիճակ ճանապարհորդի միոյ որ անցանել կամի զանտառաւն ընդ որդւոյ իւրում ուր երևին նմա արհաւիրքս: 1 Ո՞ գնայ անագան զգիշերեաւ զհողմով, Հայրն է այս, աստ հանդերձ իւր որդւով։ Նա կալնու, զիւր մանուկ ի ձեռին ամրապէս, Պահպանէ անվտանգ, ըմբռնէ ջերմապէս։ «Զի՞ ծածկես զդէմս քո սարսափմամբ որդեակ իմ «Միթէ քեզ էրլքեօնիղ չերևեի՞ ով հայր իմ։ «էրլքեօնիղ աւասիկ ի պսակ ի տտան։ «Որդեակ իմ այս ստուեր է միգոյ և մթան»։ Հրապույր էրլքեօնիղի առ որդին։ 10 «Ե՛կ առ իս եկ ընդ իս ո՛րդեակ իմ սիրելի «Խաղացից ես ընդ քեզ նիշտ խաղուք հեշտալի «Եւ ծաղիկք գունագեղք ի յեզերս՝ որ աստ կան «Եւ իմ մայր ունի աստ զհանդերձս ոսկեզան։ Որդ. «Ո՜վ հայր իմ, ո՜վ հայր իմ և դու զայս ո՞չ լսես, Զինչ աստ ինձ խոստանար էրլքեօնիղ գաղտնապէս։ Հայր. «Կա՛ց1 հանգիստ որդեա՛կ իմ կա՛ց մնա դու լռին, Ի խռիւս տերևոց սուլէ հողմն մեղմովին»։ Էրլքեօնիղ։ Առ որդին։ «Ո՛չ կամիս գալ ընդիս ո՜վ մանուկ դու մատաղ. 20 «Վասն քո հոգասցեն դստերք իմ լուսաշաղ

1

[մնա՛]

292


«Իմ դստերք աստ կազմեն զգիշերայն քաղցր խնջոյս «Ի օրօրեն և պարեն և երգեն զերգս անույշ։ Որդ. «Ո՞վ հա՛յր իմ ո՛վ հա՛յր իմ տեսանե՞ս յայն տեղին «Ուր դստերք քեօնիղին անդստին անդ բազմին». «Որդեա՛կ իմ որդեա՛կ իմ տեսանեմ յոյժ կարի «Ինձ թոփ թէակերպ հնացեալ այն ուռի։ Էրլ. «Սիրելի ես դու ինձ, քո կազմուած փարելի «Թե գալ աստ ո՛չ կամիս, ես ածից զքեզ բռնի. Որդ. «Ո՞վ հայր իմ ո՞վ հայր իմ կա՛լ դու զիս ամրապէս, 30 «Սասանիմ, սարսափիմ յայն ոգւոյ դառնապէս»: Զարհուրեալ հօր նորա արշաւէ սրընթաց Կազդուրէ ի ձեռին զմանուկն թալկած. Ի վաստակս, ի կարիս հասանէ ի դուռն իւր, Եւ ի ձեռին տեսանէ անկենդան զմանուկն իւր։

293


ՈՂԲ ՕՐԻՕՐԴԻ ՄԻՈՅ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈՒԱՆ ԸՆԿԵՐԻՆ ԻՒՐՈՅ։

Ի Հ<Ե>Օ Լ Տ է։ 1 Փախեան քառեակ լուսինք նսեմ1 Յորմէհեաէ ես արտասուիմ Եւ ազազուն թուփն անդ կանաչի Անդ առ շիրմաւ իմ սիրելւոյն Լսեմ յաճախ ի քայլ լուսնի Զհեծեծանս մութ գիշերոյն Դալուկ դիմօք նա ինձ յայտնի Ի մահապսակ իւր տխրագոյն։ Մանուկ թախծեալ, նստիմ աստէն 10 Առ սառն հովով երեկոյին Եւ արտասուք հեղեղօրէն Հոսին ի վայր, ներքոյ թփին Ծառք և տերևք բերեն տանեն Չհոգետագնապ սայլ արհաւրաց Եւ բարձրագոյն շուաք պատեն Շուրջ անդ զորմովք եկեղեցեաց։ Եւ լուսամուտք եկեղեցւոյ Եւ զանգակք անդ կան ի շարժման Զի՞նչ այս նշոյլ։ Այս տեսի՞լ2 քո 20 Եւ վարսք ոսկեհուռ քո աննման Ո՛հ այս լուսին և ամպք թռուցեալք Զլուսամուտովք եկեղեցւոյն Եւ կարմրերփեան մանեակ և կապք Ցնցին ի պսակ դառն մահուան քո։ Դարձի՛ր դարձի՛ր աւա՛ղ դարձի՛ր Ի գահուց քոց այդ վերնային. Ի մի վայրկեան առ իս դարձի՛ր Ի յաղթական պսակ քոյին. Ի հրաշից քոց հրեշտակային 1

1 և 2 տողերի միջև՝ [Եւ լուսամուտք եկեղեցւոյն Յորմէ հետէ ես արտասուիմ] 2 [տեսիլ]

294


Ցո՛յց ինձ զքեզ, ցո՛յց աննման, Որ աստ անկեալ առ սեաւ խաչին Եղերերգեմ զքո տապան։

295


ԵՂԵՐ<ԵՐ>ԳՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՇԻՆԱԿԱՆ ԱՂՋԿԱՆ ՄԻՈՅ.

Ի Հ<Ե>ՕԼՏ է:

1 Ծանրաձայն դղրդմամբ 1 ասա հնչեն Ի մամռեալ գմբեթէ ժամատան. Հարք, որդիք, մարք, փեսայք աստ վայեն, Եւ փորէ հողահատն անդ զտապան. Աստ ննջէ Վարթիթերն խնդութիւն մօր իւրոյ Աստ ննջէ ազնիւ զարդն գեղջն համայն. Պատատեալ ի տապան մեռելւոյ Խարտեաշ հերս անդ պսակ ենչ ծաղկան։ Սիրելիք նորա կան ցաւալից 10 Ո՛չ յիշեն, ո՛չ զպարուց, ոչ զխաղուց Շուրջ առեալ զդի նորա տրտմալից Հիւսեն՝ նմա ղմահապսակն ցաւոց։ Ո՛հ ո՛չ ոք արժանի արտասուաց, ՈրպԷս դու օրիօրդդ ամբիծ։ Եւ յերկինս չի՛ք հոգի լուսապանծ Որպէս դու Վարթիթեր հոգելից։ Զերթ հրեշտակ ի հանդերձս հովուաց Կանգնիւր2 նա ի դրան խրճիթին. Զարդք նորա ծաղիկք միայն ի հովտաց. 20 Լանջանոց նորա թերթք շուշանին։ Հովատու նորա թևք զեփիւռին Եւ մայրին նմա միայն զարդարան Եւ աղբիւրն անդ նմա հայելի Եւ սնգոյրք նորա լիճն՝ որ անտի։ Միայնութիւն զերթ նշոյլ լուսնեկին, Փայլէին յայտս նորա վարդատիպ Ո՛չ եթող զչքնաղ հովուուհին Սերովբէն ամբծութեան լուսատիպ.

1

2

[դառնակոծ մորմոքմամբ] [կայր] կանգնեալ]

296


Պատանիք սիրահարք խորովեալ 30 Յանոյշ գեղ նորա միշտ խարշէին Այլ ո՛չ ոք բայց թէ իւր սիրեցեալ էր նմա յամենից ընտրելին։ Ո՛չ ոք բայց իւր Բարսեղ գարնան’ ծին Հրաւիրէր զան տխեղծն ի մայրին. Առ սիզաւ, ուր երկինք փայլէին Զծաղկաշարս գերման ցւոց հիւսէին. Վարթիթեր փնջէր նմա գոյն զգոյն Եւ Բարսեղ տայր նմա զհասկս ի խոյր. Նստեալ անդ առ խրձան ցորենոյն 40 Սիրելւոյն ժպտանօք տայր յորդոր. Նա խրձէր, զոր Բարսեղ անդ հնձէր Եւ կապէր և օգնէր սիրելւոյն Եւ մինչ հովն յարևմտից անդ սուլէր Ի վերջալոյսն անդ կնքէր զերեկոյն. Վարթիթեր էր նմա թանկագին1 Էր նմա երազ և գանձ անգին Թե նոքա հի՞մ զիրեարս սիրեին Եւ հրեշտակք ոչ նոցա նմանին։ Ո՛հ Բարսեղ աստ զանգակք զմահ՛ գուժեն, 50 Հնչի աստ եղերերգ տապանար Սևազգեստ սգաւորք աստ վայեն Եւ երթայ մահապսակն անդ յառաջ։ Անկանի անդ Բարսեղ ողբալով Ի բացեալ գերեզմանն լալագին Սրբի մունջ սպիտակ դիազարդովն Զարտասուս իւր վճիտ, դառնագին։ Ննջեա՛ աստ դու հոգի անարատ Յաւիտեան՝ որքան նինջս աստ տիրէ Սգա յայս դամբարան ֆիլօմէլ 60 Յայս շիրիմ մինչև մութն աստ սփռէ 1

[իւրե]<ան> 297


Հնչեա՛ց աստ զքո տաւիղ երեկոյ Առ ծաղկամբք՝ զոր ծնաւ այս տապան Եւ տատրակք նախատիպք ջերմ սիրոյ Բունեսցեն ի գմբէթս ժամատան։

298


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՒ ԱՆԽԻՆ. (Հ <Ե> ՕԼՏԻ)

1 Մարմանդ հավն արդէն զովացուցանէ Զարտօրայս դաշտին ի քուն հանգուցեալ. Եւ շուրջ զհասկօքն կարմրերփեան փայլէ Ոսկեթել արևն ի մուտս իւր հակետլ։ Եւ կանգնեալ խրձունք ծիծաղե դաշտին։ Այն ինչ Յովհաննէս հնձուորն շինական Կոչէ զխրձակապ օրիօրդն Անխին Ի բլուրն ծաղկահոտ անդ ի ծառաստան։ Մերձ կարկաչահոս աղբերն, ուր նստին 10 Նոքա առ միմեանս առնուլ սուղ զոգի Ի դառնաչարչար խոնջանաց դաշտին, Ուր վաստակեցան զօրն ողջունի։ Նշանածք ջերմիկք նոքա երկոքին, Զրուցեն ընդ միմեանս զտօնէն հարսանեաց։ Յովհաննէս վաղուց ի նշան պսակին Յաւանդ ապառնի մտերմութեան իւրեանց Զաստուածաշունչ մի և ոսկեկազմ սաղմոս Տուեալ էր պարգև իւրում սիրուհւոյ. Եւ քաղցրիկ աղջիկն աղուոր, շնորհատես 20 Յանդրադարձ պարգև իւրում սիրելւոյ Զգտակ մի աղնիւ կարի պատուական Եւ զմաքուր շապիկ մի փեսայութեան: Արդ համատարած անդ ի լռութեան Դաշտային թփոց զառ ի վայր հակեալ Հանգչին երջանիկ ամոլքն երկոքեան: Անդ յառնու հնձուորն և աղջիկն ընտրեալ Զգենուն անդէն զհանդերձ իւրեանց Եւ անմեղաբար սիրով մանկական Խաղան ընդ միմեանս։ Եւ ի մէջ խրձանց 30 Բռնեն զմիմեանս, կայթին խնդաձայն։ Հայեա՛ց դու ի վեր ասէ Յովհաննէս Տե՛ս, զիա՞րդ պայծառ արևն իջանէ Եւ վասն հնձոյ մեր վաղոլեան աւուր Բերել զյաջող օդ մեզ գուշակէ: Ախ շուտով բերցէ և զօրն երջանիկ 299


Մերոց հարսանեաց ո՜վ քաղցր Անխին Շուտով կոչեցից զքեզ կին գեղեցիկ Եւ յանձնեցից քեզ զհոգս առտնին։ Ով Անխին, Անխին, ո՛հ ընդ քեզ յայնժամ 40 Մինչ հնչեսցէ հողմն ի բուրաստանին Մինչ անդ ի վերայ ծառոց միւս անգամ Կարմրաթուշ խնձորք ծաղկին, հասանին։ Յայնժամ եկեսցէ օրն այն ցանկալի Ուր մեր հարսանեաց հանդէս կատարի։ Զամենայն գիշեր, մինչ աչք իմ հանգչի։ Քո քաղցրամոք դէմք գայ իմ առաջի, Մերթ ի պաճուճանս ի զարդ հարսանեաց Պճնեալ, զարդարեալ կարմրագոյն կապովք Մերթ այնպէս մինչ դու յետուստ մանգաղաց 50 Իբր խրձնակապօղ ինձ նպաստելով, Եդեալ ի գլուխս զգլխարկ հնձուորաց Տեսեալ զծաղկապսակ, դու ծիծաղէիր։ Անդէն երազք իմ յանհուն խնդութեանց Հալածին և ես զտիպ քո շնորհածիր Ըմբռնեալ, զգամ զձեռս իմ դատարկ. Աստ բոլոր սենեակ իմ դառնայ ի սուգ. Եւ ես հառաչմամբ դիմեմ ի քո յարկ Որ հեռի յինին և յոյժ տարաձիգ։ Քաղցր իմ Յովհաննէս զիարդ ջերմագին 60 Սիրեմ ես զքեզ կրկնեաց անդ Անխին. Եւ կալեալ զձեռն սեղմէ պնդագին Հայեցեալ ի նա աչօք կաթոգին. Աստ1 բոլոր սենեակ իմ դառնայ ի սուգ. Առաւել քան զհայր առաւել զմայր Սիրեմ ես զքեզ սրտիս անձկալի. Եւ ցել շնչոյս զքեզ սիրեցիր յամայր։ Զոր ինչ միանգամ ձեռք քո ինձ տայցեն Համարեմ ես ինձ պարգև ծնողաց Տե՛ս, յորմէհետէ դու զաստուածաշունչն 70 Ինձ պարգևեցեր յաւանդ նշանաց, Ընթեռնում ես զայն կարի ժրաջան Եւ քաշեմ զպատկերս ոսկեայ դեղերով Զախորժ պատմութիւնս Հռեբեկայն 1

Աստ [դառնայ ի ս] <ուգ> բոլոր սենեակ իմ

300


Եւ ըռաքելի եւ այլոց սիրով։ Աստէն ճաճանչի լուսինն քաղցրադէմ. Ի յետուստ կուսԷ ցօղալից ամպոց ’Ի յարծաթապատ լոյս նորա համասփիւռ Ճոճին սասանմամբ ալիք ցորենւոյ։ Պատանիք առեալ ի յուս զմանգաղս 80 Եւ աղջիկք զտրմուխս կարի տագնապով: Ծիծաղին ի վերայ յետամնացելոցն ’Ի յորդորեն գնալ ընդ նոսա փութով։ Աստ թողուն իսկույն նոքա երկոքին Զշաղփաղփն և ելանեն անդ ի տեղւոջէն Փութան ի յեռամս միւս հնձուորաց Որք տաղ ասելով չուէին անդէն:

301


ԱԴԵԼՍՏԱՆ ԵՎ ՐՈԶԽԻՆ (ՎԱՐԴ)։

Ի ՀԵՕԼՏԷ։

1 Ծագեաց լուսինն մայիսի Եւ խնդութիւն յամենայնի , Մինչ զենուսոն ֆեյտ Ադելստան Թողու զքաղաքն և անջատի։ Ի խաղարկուաց տարամերժեալ Ի կայթողաց, կատակերգուաց Փոխսէ զաստղ իւր ոսկեզօծեալ Ընդ պսակի միոյ հովուաց։ Ծաղկախիտ ձորք անդաստանք 10 Հանգուցանեն զնա քաղցրագին Որպէս գահոյք ’ւ երկնից խորանք Յարքայական ի պալատին, Զամենայն օր ի բուրաստանին Զբօսնու անդ հեշտահոգին Տեսեալ զխաղ, զկարդ երամին Օրիօրդաց անդ ի շինին։ Եւ ընդ խղովք նա տեսանէ Զչքնաղ դստերս աղքատ հովուաց, Եւ սիրտ նորա անդ հարկանէ 20 Ջերմին սիրով կրկին յանկարծ։ Նոքա ուխտեն սիրել զնա, Այլ զարմանք մեծ, այն զի էր նա, Այր մեծանուն և շնորհագեղ Եւ Րոզխէն տասնութամեայ։ Այլ նա մեղմեալ ի յարտասուաց Ի վախճանի լսէ նմա Ստացեալ նորա զհամբոյր յառաջ Այլ զբազումս յետոյ ապա. Աստ սիրտ նորա յանկարծակի 30 Խնդրէ կրկեն զշուքս պալատին Եւ ընդ Րոզխէն իւր խղճալի Այլ ոչ նստի ի մէջ անտառին: 302


Կուշտ ի գեղջէ, յաղջկանէ, Աշտանակէ նա ի ձի իւր Եւ ի քաղաքէ անդրէն դիմէ Ի մարմարեայ ապարան իւր. Վատաշուերի ընդ պարառուաց Հանեալ յուշէ զքաղցրիկ մայրին Ուր դաշնակեալ անդ սոխակաց 40 ՓարԷր զնովաւ աղջիկն անգին։ Եւ Րոզխէն ի վերայ սիգոյ Ընդ հովանեաւ ծառոց նստեալ Զանց և զդարձ առն և ձիոյ Տեսեալ, հաշէր միսսն մաշեալ Իմ Ադելստաս ո՛հ ես թշուառ, Նորա տեսեալ, ոչինչ անսայր Եւ գլխարկաւ անխղճաբար Ծածկէր զդէմն ի բաց դառնայր։ Ցուպ ի ձեռքն Րոզխէն շշմեալ 50 Զդօշ իւր ձաղկէ մորմոքելով Մինչև նորա զձին մտրակեալ Յաչաց նորա փախչի շտապով: Եւ Րոզխէն անդ աղեխարշ Խխմի և խոտս, ի թուփս ծածկի Թանայ զչքնաղ լանջս ցաւամաշ Եւ զվարդագին այտս սխրալի։ Ո՛չ յիշեն նմա պար իւր եւ խաղ Ո՛չ վերջալույսն, ո՛չ արևմուտ. Գիւղ իւր նմա անմարդաբնակ 60 Եւ դաշտն բուսոց, գարնանամուտ։ Միջատ ինչ ակար անդ բզզայ Առաջի դրան նորա խղին Ո՛հ ՐոզխԷն, թուխսն կրխայ «Դու1 մեռանի՞ս ծաղիկ գիւղին»։

1

[ոհ]

303


Յետ այսորիկ մահահրաւէր Զանգակն գեղջ հնչի տրտմաձայն, Եւ ահա անդ գա դագաղ մի Դպիրք երգեն զերգս տրտմական. Եւ կատարէ երէցն զկարգ 70 Սառն ստուերաց հանգիստ տալով Որ հրաժարեալ ի ձորոյ ցաւոց Լայ, արտասուէ բողոքելով։ Եւ ծանօթք խաչ տնկեն անդէն Եւ պսակեն ծաղկովք զտապանն Եւ ի վերայ դալար բլրին Թափեն արտօսրք ցաւակցական ։ Եկին գիշեր ’ւ ցամաք ինչ հով Ծածկէ զձորն և զարտևան Եւ լուսինն ել շողշողալով 80 Եւ լոյս ածէ անդ աննման։ Այլ յո՛ւշ դիք ինձ յելս զինուորին. Կակուղ փետրեայ նորայ դոշակ Արծաթարոյր ոսկեճամուկ, Ուր երազեն նմա զարհուրանք։ Նա սասանմամբ յառնու ի վեր Տուն նորա ծփայ կապուտ լուսով Օրիօրդ մի մատչի յառաջ Պճնազգեցեալ զարդուք լուսով։ Րոզխէն է այս աղքատ զաւակն 90 Որ հրապուրեաց զԱդէլստան, Վարդածաղիկ թուշն կարմրորակ Խարշեալ տոթով դառն մահուան։ Միով ձեռամբն պաղուցեալ Շոշափէ զծնոտս զինուորին Եւ միւսովն զհանդերձն փտեալ Ցոյց տա նմա խոժոռագին։ Երիցս ի դէմս ուխտազանցին, Որ զարհուրեալ դողայր անդէն Հայի աշօք խորազննին 304


100 Եւ ձայն բարձեալ մեկնի անդէն։ Եւ զամենայն գիշեր այսպէս Գայր։ Մինչ տայր ժամն երկոտասան Ծածկեալ քողով մեռելոտի Վայէր և մեկնիւր տնտեսական։ Զինուորին յետ սուղ միջոցի Կալնու սարսափ վհատութեան Անձնամաշի ի տրտմութեան Մերձեալ ցաւօք ի դուռն մահուան։ Առեալ զսուր մի փախչի ահիւ 110 Ի քաղաքէն և տարագրի Յաստուածային վայր այն լռին Ուր խեղճ Րոզխէն քնով հանգչի։ Երերելով առ նորա գբին Դնէ զսուրն ի վերայ սրտին. Անկեալ գոչէ «երթ ընդ դևին» «Երթ» և անդէն փչի զհոգին։ Եվ սուրն մինչև ի սիրտն անցեալ Սարսռելի տեսանողաց Եւ աչք նորա յերկինս կթեալ 120 Արձակէին դահ արհաւրաց։ Տապան նորա ի ժամատան Եւ շինականն տեսեալ զնա, Յերեկոյին ի սոսկացման Խաչակնքէ և հեռանայ։ Այսպես մնայ ցկանչել հաւուց Խցեալ ի սիրտն սուր այն արեան Եւ բացարձակ աչօք թուի Լինել նմա իբր յարթնութեան։

305


ԱՌ ԱՐԵԳԱԿՆԱՄՈԻՏՍ։ Ի ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻՀԷՆ ԱՆՆԷ ԼՈԻԻԶԷ ՔԱՐՇԷՆ [ՅԱԶԳԷՆ] Ի ԴՈԻՐԲԱԽ ՏԱՆԷՆ 1 Յուլիսի 1701 թ. ի բաժանիլ սիրելւոյն իւրոյ։

1 Ղամբա՛ր աշխարհի արշաւեա՛ց։ Արա՛ զայլ մարդիկս զուարթ. Ակնապիշ հայի յարշաւանս քո բարեկամն իմ արդ Որպէս ես ի նա հայիմ անթարթ և մխիթարութիւն Իմ հակեաւ ի մութ ոհ արեգակն իմ տարագրեցաւ1 արդ Կառք նորա ընթանան ի խանձեալ երեսս ցամաք աւազոյ. Հազիւ դադարէ ցօղն երեկոյեան ամպոց զփոշին Այլ նա տեսանէ, զդայ փառատրէ զանուն աստուծոյ. Ջերմեռանդ սիրով դիտեալ յաստղալից տաճար երկնային.2 Այսպէս զգամ ես սիրելւոյն իմոյ զյարգ և գտանեմ 10 Զաստուած ի նմա, որ ստեղծ զնա. այնպէս պատուական. Կարացի՞ց արդեօք մոռանալ, զնա և անդ լինիցիմ Մեղապարտ մահու դժոխոց չարեաց ես գրաւական։ Ա՛խ հանգիր ի քուն ի կառսդ քո այդ թեթևասլաց Իմ հոգեհատոր բարեկա՛մ գրկեալ քաղցր հանգստեամբ. Սիրտ իմ մշտաբաղխ բաղխեսցէ զքո սիրտ ինծ մերձակաց Եւ աճապարեալ փութասցի առ քեզ անեզր խնդութեամբ։ Յանուրջս եբազոյ անկեայց փարեցայց զքոյին լանջովք, Թէ կսկիծ ցաւոցս ո՛չ վերացուսցեն զոսկեփետուր քունն. Եւ մինչ տեղասցեն ի բաժակս ծաղկանց շաղք նրբին լուսովք 20 Եւ ցօղ արևուն։ Անդ սլասցի՝ւ երգ իմ յելս այգուն։

1 2

[խաւարեցաւ] երկն[ից խորանին]

306


2 ՅՈԻԼԻՍԻ. 1761 Ի ԾԱԳԻԼ ԱՐԵԳԱԿԱՆՆ.

Ի ՆՈՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀէ: 1 Ողջո՛յն ընդ քեզ թագուհի տունջեան Ախ ո՛չ ցրեցեր զմութ ստուերս դու յինէն Դեո սիրտ իմ յամպս ցաւոց՝ տխրական1 Թագուցանէ մորմոքմամբ զդէմս ի քէն։ Ծածկեա՛ և դու ընդ քողով բարձր ամպոց Ըզհոյակապ լուսահրաշ դէմս քո. Եւ մի՛ այրե՛ր տեսլեամբ2 քոով հրաբոց Զբարեկամիս զաստղ նուազ և չգոյ։ Մի՛ ճնշեր, նա միջօրէդ.3 10 Թէ զովանալ կամի նա և խնդրէ, Թո՛ղ զգասցի նա թէ հի՞մ ես պասքիմ Սիրոյ նորա համբուրին, հեռուստէ։ Ի մեծ ծովուց եւրոպո՛յ հան զջուր Պասքեալն խնդրէ զըմպելիս՝ պապակեալ Այսպէս վհատեալ ես նմա փափագիմ Կարօտութեամբ անյագուրդ թալկացեալ։ Լսե՞ս ինձ դու ո՞վ ծառայ անեղին Որ զքո գիշեր եդ վարել զմեր տիւ Ես տեսանեմ, հի՞մ դէմք քո զուարթագին 20 Զիս յսփոփել փակի փոյթ աներև: Ահաւասիկ, համեղ օդն զովարար Սուլէ զտերևս դաբնեաց իմ սիրելւոյն Ե՞րբ զգացից զովացումն հրավառ Բրցոյ իմոյ ի կրկին նորա տեսոյն։

1

[ողբաձայն]

2

[լուսովք] [բարձրութեամբ]

3

307


Ո՛հ հազարիցս դու մտցես սխրագին Մինչև աչք իմ միւսանգամ զմայլեսցին Երջանկութեան առ հրապոյր նորա ժպտին Մինչ1 հայեսցի նա ի ձայն երգեցկին։

1

[թէ]

308


ԵՂԵՐԵՐԳՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ԴԱՖՆԷԻ.

Ի ԴՈՒՇ է։ 1 Աստ լռութիւն մռայլստուեր տարածանի, Աստ հարկանի և զարկ բազկի համայն բնութեան Եւ ծանր խորդանք սոյն փետրալից խոր գիշերի Ծածկէ զանատառն սառն՝ և զմեռեալ դաշտ անդաստան. Եւ մտերիմն առաք՚նութեան մորմոքալից Ձեռն ի ծնոտի աստ ի վերայ վրանի թիկնեալ Քնահատեալ, արտասուամաշ, պակասանինջ Յանդիմանէ ինքեան զարկած իւրոյ բախտի։ Լի՛ց զիմ հոգի սևադէմ ժամ արհաւրալից 10 Լի՛ց դառնոլթեամբ, լի՛ց տրտմութեամբ զիմ զգայարան Դաժա՛ն աւուրն ես զիմ խոցուած ո՛չ յայտնեցից Այլ ձեզ բանամ ստուերք անխօսք ես զամենայն։ Ո՛հ երջանիկ մինչ սիրտ իմ աստ նախ առաջին Վասն գեղեցկին իմ ծովանայ հառաչանօք Եւ համեղ քունն ինձ զնորա վաստակագին Կափուցանեն զարտևանունս լի արտասուօք։ Այսպէս դառնան ի չիք աւուրք իմ մանկութեան. Եւ անվախճան իմ դառնութիւնք և հեծեծանք. Մինչև վհատեալ յարտասուաց համր առաքնութեան 20 Կոճղ կիսայրեաց, փտիմ մաշիմ փոշետեսակ։ Յուսահատեալ և հանգստեան իմ հակառակ Սիրեմ զքեզ ամբիծ զաւակ անմեղութեան Ո՛հ թոթափեն զծաղիկ կենաց իմ տառապանք Եւ ո՞րպիսի օր սպասէ տալ զիմ վախճան Անհետանայ ինձ ժամանակն և ոչինչ հեղեղ Այնպէս բանի ի ծործորաց հոսի ի վայր. Նա գրաւէ զիս և տանի անբռնետեղ Ի ձեռաց քոց։ Եւ ո՞ւր թէ ոչ ի գուբն ի վայր։ Հի՞մ սրահետ քաղցր իմ զաւա՛կ չքանան վայրկեանքս 30 Ուր բազուկք իմ զքև պատեալ, ողջագուրէ Ո՛չ անագան քարշեսցեն զիս դառն վհատանքս Ընդ աղջամուղջ ժամս երկայնս յայս աշխարհէ։ Առ հանգիստ մեր թագչի մռայլ խոր խաւարին Նենգ օրհասին դառն դիպուածոց առ ապառնիս։ Այլ զինչ օգուտ հանգետանջիլ յայս գլխովին Գիտեմ ես քաջ թէ դու յինԷն բաժանեսցիս։ 309


Թէ ձգէի թեթևամիտ իբրև զմանուկ Զհայեցուածս ո՛հ առ ներկայս ևեթ միայն. ’Ի անդ յուսայի կոյր զկուրայն դիւրախաբուկ 40 ’Ի երազէի զերկարատև բախտ անսասան: Անդ արկեալ զիս ի բազուկս քո սասանէի Մրմունջ ահիւ, յանխօս, լռին կարօտութեան. Անդ ի շրթանց քոց իմ արբեալ դանդաչէի. Ոհ իմ Դաֆնէ ի ձիւնափայլ ծոցդ գեղազան։ Այլ ո՛հ փութով եկեսցէ օրն տխրամածեալ Զքեզ կապտել։ Օր յաւիտեան ինձ վշաամբեր. ’Ի ահա՛ կախէ օրհասն աջօք թերաքամեալ Զսուրն ի վերայ պարանոցիս իմ անհամբեր։ Մտաց աչօք հայիմ, դիտեմ այժմէն յայնժամ 50 Ուր իմ Դաֆնէ յափշտակի ի բաց յինէն Եւ իբրև զոհ սրտապատառ դողամ յայնժամ Զո՛հ որ կապեալ ի զոհարանն, դողայ անդէն։ Զի՞նչ արարից եթէ յայս ցաւըս մատնեցայց Յո՞ր ծիրս երկնից զքեզ խնդրեցից անձնավարան Յո՞ր բուրաստանս, յորս ամայիս ինձ տարակաց Յո՞ր ծերպս զքեզ արտասուեցից ես անդարման։ Մեռեալ հրճուանք, ազատ երգոց դու երգեցիկ Բարեկամուհ՝ ծաղուց դու քաղցր հանգստութեան Ո՞ւր գտցին զքեզ յետամնայ տարժանակիրք 60 Ո՞ւր շնչեսցես. յորո՞ւմ երկնի ծանօթագոյն։ Ի գիշերին այս մառամած, խիտ անտառաց Ո՛հ ես թողի զքեզ յամայր ի յաւիտեան. Անդ Աւրորայ ժպտէր ամօք յերեսս դաշտաց Եւ շնորհադէմ ոստոստայր աստղն երեկոյեան։ Մինչ զգամ1 երբեմն զքո զայս սպառնալիս Ո՞վ դու յառաջն ծաղկափթիթ վա՛յր սիրեցեալ. Իբրև օտար դառնամ անդրէն և հայիմ յիս Խորազննին ծփամ ի միտս խելաթափեալ։ Ա՞յս իցէ դաշտն։ Սոքա իցեն դալարագեղ 70 Այն անդաստանք, յորոց ի գեղս զմայլէի Դուք զովարար ձորք և մայրիք շնորհագեղ Զիա՞րդ լռիք անմարդաբնակ, տխրադիմի։ Հի՞մ տրտմալից անդ առ վայրին բոյսք թարշամեալ. 1

զգա[ցից]

310


Հի՞մ սգադէմ երերի աստ հանգստութիւնն Հեծեն անտառք, խոխոջեն վտակք ինձ ձայն բարյեալ Հառաչանօք աղետալի և դառնագոյն։ Այլ1 կամովին տարայց զայս կիրս իմոց կենաց Առ ի լինիլ քեզ ո՛վ Դաֆնէ իմ բախտաւոր, Եւ ի խառնել երբեմն ընդ յայն ողբերգանացս 80 Զքո արտասուս ամենավճիտ և կաթնածոր։

1

[քոց]

311


ԿՂԶԻՆ ԲՕՐՆՀՈԼՄ.1

Ի ԿԱՐԱՄԶԻՆԷ.

1 Անգութ օրէնք դատապարտէ զամբիծ սիրոյ իմ առարկայ. Այլ քոյ ընդդէմ ո՞վ ոք կարէ Հակառակ կալ՝ սիրտ դիւրազդայ։ Զի՞նչ օրէնք գոն սրբազնագոյն, քան զբնածին քոյ զգացմունս։ Զի՞նչ զօրութիւն հզօրագոյն Զգեղեկութիւնն քան զսիրոյն։ Սիրեմ յամայր և սիրեցից։ Թող անողորմ ոգիք զիմ կիրս. Թո՛ղ խստասիրտք զիմ սրտիս իղձ ընդ նզովիւք դրեսցեն յերկրիս. Սուրբ բնութիւն քաղցրագութ մայր՝ Քոյ բարեկամ քնքոյշ ’ւ որդի. Քոյ առաջի անմեղ, արդար. դու ետուր նմա զսիրտ զգալի. Քոյ երկնատուր ձիրք բարերար. Զարդարեցին զիմ սիրուհի. 10 Քաղցրիկ բնութիւն դու կամեցար՝ Զի ես զԼիլայն իմ սիրեցի։ Եւ քոյ որոտ ի վերայ մեր ճայթեալ չարար զմեզ շանթահար. Մինչ սիրոյ ի դիրկըս խնդաբեր Զմայլէաք մեք սիրահարքս ։ Ով իմ Բորնհոլմ. անոյշ Բորնհոլմ. Առ քեզ հոգիս անմխիթար. Ի ցտնկալիդ ձգտի միշտ կողմ. բայց զարտասուս հեղում ընդ վայր։ Դառնակսկիծ ես տանջիմ աստ. հերքեալ ի բաց ոհ յաւիտեան. Բանադրանօք ծնողաց անհաշտ, Յեզերաց քոց երկնանման։ Շնչե՞ս արդեօք քաղցր իմ Լիլայ դեռ ի կսկիծս քո խստամբեր. Թէ ի յորձանս փրփրուն ալեաց քոյ դառն Զկեանս ետուր ի նուէր։ Կա՛ց յանդիման լուսամարմին ստուեր չքնաղ դու պատուական. 20 Եւ ես յանդունդս ծովու մթին Ընդ քեզ կորեայց ի չքութեան,

1

Բնագրում՝ Բոլրհոլմ

312


ՐԱԻՍԱՅ Հին բալլադ. 1 Յաղջամուղջ մթին գիշերային յարեաւ մրրիկ. Յերեսս երկնից փայլատակիւր շող սոսկալի. Որոտաձայն ճայթէին ամպք մառախլաձիգ երկնապարիկ Հեղեղք վերին թօթափէին ի ծոց անտառի։ Բնութիւնն համայն անշնչացեալ, անձայն և լուռ, Համայն ստեղծուածք մտեալ ընդ յարկաւ ապահովի. Րայիսայ միայն, վշտահալած, չգիտելով ո՞ւր. Թափառէր անդ յաղջամուղջին, ի բացօթի։ Ի վարանման յայս իւր մեռեալ և աղէխարշ. 10 Ո՛չ լսէ զձայն չզգայ զթնդիւն ճայթմանց երկնից, Եւ ահագնալուր շաչիւն հողմոց զնորա հոգեմաշ. Հեծեծանս ո՛չ կարեն փակել արտասուալից։ Դալկացեալ դէմք իբրև տերև խորշակահար. Շրթունք նորա իբրև, ծաղիկ անդ թարշամեալ. Նսեմացեալ աչք նորա քաղցր՝ արտասուատար. Այլ սիրտ նորա զգայ ջերմին զօրհաս իւր դառն։ Ի ձիւնափայլ լանջաց նորա մերկամարմին. Պատառոտեալ ի սլաք ծառոց անդ վայրենի. Հոսի արիւնն վտակ առ վտակ թանձր և ջերմին. 20 Ի վերա գէճ դալարեաց անդ խոտոց երկրի։ Յափն ծովուն խրոխտայր գոռոզ բարձրաւանդակ. Թիկունք լերանց ապառաժեայ վիմակարկառ. Վախ զառ ի վեր, ի մէջ նոցա քարակուտակ. Անդ ելանէ ի գագաթ նորա Րայիսայ թշուառ։ Յորձանք ծովուն կատաղածոր անդ եփէին. Ի ճաճանչել ճառագայթից հրավառ երկնից. Մկանունք ալեաց լեռնահանգոյն ասա թնդային, Սպառնացեալ զերկիր համայն ջրասոյզ առնել։ 313


Հայի ի շուրջս ոսկերք նորա անդ ցամաքին, 30 Բայց յանդրէն ձայն աղիողորմ լալոյ նորա. Խառնեալ կրկին ընդ որոտ ալեացն զարհուրագին. Կսկծալի աղաղակէ աւա՜ղ անձինս. ո՛հ ես կորեայ։ «Կրօնիդ Կրոնիդ իմ անողորմ, այլ թանկագին Զմէ՞ հեռացար յինէն խղճոյս վշտահալած. Ընդէ՞ր թողեր զքոյ Րայիսայ ի սուգ դառնագին. Միայն ի մէջ սարսափելի այսր վայրենեաց։ «Դարձի՛ր առ իս իմ սխրալի ես մոռացայց Ես մոռացայց զամենայն և ներեցից քեզ։ Այլ դու խորշիս յինէն իբրև ինքնահալած. 40 Ընդէ՞ր ծանեայ զքեզ անգո՛ւթ տարաբաղդս ես։ «Հայր իմ և մայր իմ սիրէին զիս քնքշագին. Եւ ես զնոսա սիրէի միշտ գեր քան զչափն. Յանմեղութեան ի խնդութեան անցանէին Ժամք և աւուրք կենաց իմոց մանկահասակ։ «Մինչ յայտնեցար դու ինձ իբրև երկնից հրեշտակ. Եւ ասացեր հառաչանօք քոյ քաղցր ինձ անդ. Սիրեմ զքեզ իմ Րայիսայ անհանգունակ. Քոյ բանք ետուն թողուլ զծնօղս իմ յաւիտեան։ «Ի հոգեզմայլ հրճուանս և ի տագնապ սրտիս. 50 Եւ յարտասուս հրավառ սիրոյ եռանդագին, Անկեալ ի գիրկս քոյ մոռացայ զկեանս աստէն. Եւ սիրտ ի նուէր քեզ ետու անդ ես հեշտագին։ «Հոգի իմ ընդ քոյդ միաւորեալ խայտայր ցնծայր. Քև շնչէի, քև իմ բոլոր կենդանութիւն. Յաչո քոյ քաղցրիկ արեգականն լոյս ինձ շողայր. Դու իմ երկինք, դու ինձ պատկեր Աստուածային: «Հի՞մ ի կենաց ո՛չ զրկեցայ յայնմ իսկ աւուր. Մինչ զմայլէի ի գիրկս սիրոյ քոյ սխրալի. 314


Զի մի՛ տեսից զխարդախութիւն քոյ դառնալուր. 60 Որ կործանեաց զերջանկութիւն իմ աստ յերկրի։ «Այլ իմ անգութ ճակատագիր այսպէս կնքեաց. Զի դու զայլ ոք սիրեսցես գեր քան զՐայիսայ. Զի թողցես զիս քոյ սրտակից իսպառ ի բաց. Մինչ խորդայի ի քուն իմ թանձր ես աներկբայ։ Մինչ երազովք երազէի զի մ Կրօնիդէ. Եւ ինձ թոլէր գրկափարիլ ջերմին ընդ քեզ. Աւա՜ղ ես զօդն ինձ գրեցի և ո՛չ զքեզ. Հեռի յինէն իմ Կրօնիդ տարաբաղդէս Անցին երազք իմ, ահաբեկ զարթեայ ի քնոյ. 70 Ձայնեմ զքեզ, այլ դու լռես մնջին անձայն. Զքեզ խնդրեմ կարօտակէզ, այլ դու ինձ զքոյ. Փակես զերեսս, ո՛չ գտանեմ զքեզ յաւիտեան։ Յայս բլուր ամբարձ դիմեմ ահա սրտատոչոր. Ես տարաբաղդս։ Կրօնիդ անգութ յաչաց իմոց. Անդ, ի հեռուստ ընդ Լիւդմիլայի փախչի ի ձորն. Զոր տեսեալ միտք իմ ցնորին ի դառն ցաւոց։ Յայս սոսկալի վայրկենէս սկսեալ աղէտակէզ. Ծիւրիմ մաշիմ զտիւ և զգիշեր անմխիթար. Ամենուրեք իմ Կրօնիդ խնդրեմ զքեզ. 80 Այլ դու չկամիս լսել ո՛հ զիմ ձայն ոգեսպառ։ Այժմ քոյ թշուառ Րայիսայ աստ վերջին անգամ. Կոչէ զանուն իւր սիրելւոյ ի բացօթի. Ծարաւի անձն իմ հանգստեան անբարեկամ. Ներեա՛ …1 և լե՛ր առանց ինձ երջանիկ յերկրի։ Բարբառեալ զայս բեկ ձայնիւ ո՛հ Րայիսայ. Անկաւ ի ծով թնդաց որոտն ահեղաձայն. Այսու երկինքն գուշակեցին զկորուստն նմա. Որոյ անխիղճ ձեռք զրաւեցին զնորայն կեանս։

1

<չգրված բառ>

315


Ի ԳՐԳՌԻԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՐՈՅԱԿԱՆ՝ Հոկտոր մի ի վաթսուն որդւոցն Պրիամայ, թագաւորին Տրոյացւոց և քաջագոյնն քան զամենեսին՝ որ հանդիսացեալ յայսմ մարտի. քաջութեամբ պսակեցաւ ի կամիլն հրաժարիլ ի տանէ կին նորա Անդրօմախայ կացեալ առաջի նորա զմանկահասակ տղայն ի գիրկս յորդորէ խնայել զինքն և յորդին իւր, և մի տալ զանձն մահու։ Այլ հսկայն անխռով սրտիւ մխիթարեալ զքաղցր ամուսին իւր քաջալերէ զնա դիմէ ի պատերազմ, և նահատակի։ Հետագայ բանաստեղծութիւն թարգմանեալ ի Հոմերոսէ հագներգակին յունաց՝ նկարագրէ զտեսարան անջատման նոցա ի միմեանց և զխոսակցութիւնս յայսմ պահու: 1 Ի ցանկալին հայի հսկայն իւր հոգեսպառ. Եւ ի ջերմ սիրտ իւր սեղմելով զամուսինն քաղցր. Որ զահ, զկսկիծ զգալով՝ յանձն իւր տոչորի. «Քաղցր իմ Հեկտոր արտասուելով նա բարբառի։ «Ընդդէմ մահու երթաս և որբ թողուլ կամիս. Զողորմելի զայս քոյ զաւակ և զիս այրիս Կարէ՞ ապրիլ ո՞հ որ զանձն իւր մատնէ ի մահ. Հսկայութիւն քաջ սրտութիւն ո՛չ փրկեն զնա։ Զօրք թշնամեաց անդ անհամար չի'ք յոյս կենաց. 10 Եթէ փրկել ձեզ չէ մարթ զնա Աստուածք բարձանց. Տո՛ւք ինձ այժմէն զաչս իմ փակել ի յաւիտեան. Դառն ի ինձ կեանքս և ողբալի մինչ ցվախճան։ Վիշտ և սուգ միայն կարճեսցեն զօր իմ ողբալի. Հի՞մ այլևս ինձ անմխիթար կեալ յաշխարհի։ Ծնօղք սիրելիք գիճին երկրի եղեալ ի զոհ. Յաւեր դարձեալ ի յաքիլլէ քաղաք մեր ճոխ. Աթոռանիստ նախնեաց մերոց։ Եւ Աքիլլէս Մահաթոյն իւր ձեռամբ զրկեալ զիս ի հօրէս Լացեալ ինքնին զտխրադէմ նորա տապան՝ 20 Յորոյ վերայ կախին վահանն արքայական. Շողիւն գեղարդն և սաղաւարտն ընդ սուսերին. Ուր ընդ հովանեաւ սրբազան ծառոցն ոսկերքն փթին.

316


Զօր օրէադ յայսմ տեղւոջ կանգնեաց ինքնին. Եւ եղբարք իմ յանմեղութեան իւրեանց ներքին։ Կորեան աստէն յարշալոյս թարմ կենաց իւրեանց, Զկանաչազարդն ներկեալ արեամբ զմարգագետին. Ուր խայտալով զուարճանային նոքա ընդ գառանց։ Դառն է միշտ մահն ի մանկութեան և սոսկագին. Մայր իմ մնաց միայն ինձ աստ յոյս և ապաւէն. 30 Զոր գերութիւն տարաշխարհիկ խլեաց յինէն. Ի Հայրենիսն վերադարձեալ ի վախճանի. Աղէտամաշ կնքեաց զիւր կեանս ողորմելի։ Բայց չեմ այրի մինչ ամուսինն է կենդանի. Եւ ընդ քեզ իմ կեանք քաղցր իմ Հեկտոր թող զրաւեսցի. Դու իմ ծնօղ եղբայր քնքուշ և բարեկամ. Զքեզ տեսեալ զամենեսեան ես մոռանամ։ Այլ դու մահուամբ քով մեռուսցես զնոսա նորոգ. Ոհ յիս խնայեա՛ յողորմելի այրւոյս բողոք։ Սոսկալի է ինձ օրս այս՝ քաղցր իմ Հեկտոր. 40 Կաց դու առիս։ Թո՛ղ զօրականք քոյ քաջազօր Մաքառեսցեն ընդ թշնամեաց, այլ դու կա՛ց մնա, Ի պաշտպանել զքաղաք մեր աստ, զբնակիչս սորա։ Տե՛ս ո՞րպէս քաջն Մենալայոս հերոսն Ատրիդ. Այաքս, Իդմէն և Աքայեան հսկայք սրտապինդ. Մղեն յանդուգն առ դրունս Տրոյեայ մեր Սրբազան. Զիս սփոփեա և լեր պարսպաց մեր պահապան»։ ՀԵԿՏՈՐ. Զի՞նչ պատմեսցեն զինէն փռիգիոյ որդիք՝» ասէ Հսկայն անպարտ և Իլիօնի դստերք համայն. Մինչ թագեայց աստ։ Ո՞չ պահապան ես ինքն եղէ. 50 Աթոռոյ սուրբ ծնողաց մերոց մինչ ցայս վայրկեան։ Ի մանկական ալուրց որ սնաւ ընդ դիմանալ. Փայլակնաշող սուսերաց և ի ճակատամարտս. Ծարաւի միայն յաղթանակաց նա խիզախեալ, 317


Նմա խաղք են վտանգք մահու ամենայն արդ։ Միթէ յանկարծ խաւարելոց է ճառագայթ. Գործոց իմոց... ոչ առ պարսպօք, այլ յասպարէզ. Մրցանակի պարտ է հեղուլ զիւր արիւն զուարթ. Քո ամուսին օրում սպասէ այժմ նոր հանդէս։

Եկեսցէ ո՞հ օրն գուշակեալ դառն յօրհաս է. 60 Օրն սոսկալի և ի մոխիր դարձցի Տրօյեայ... Անկցի Իլիօնն սրբազան, յաւեր մնասցէ. Խորտակեսցի աշխարհռչակն Պրեամայն գահ։ Անկցին որդիք նորա... և փռիգիոյ1 հզօր Տէրութիւն: Իբրև երազ անցցէ, լռեսցի շուք փառաց մեր. Բայց ոչ փռիդիոյ և ո՛չ ազգի մեր կործանումն է այնքան ծանր սրտի իմում և խստամբեր։ Ո՛չ ողբալի մահ ծնողաց իմ թանկագին։ Եւ կամ եղբարցս ի ծաղկափթիթ կեանս թարշամեալ. Որքան վիճակ քոյ սխրալի իմ ամուսին. 70 Քոյ հառաչանք վիշտ գերութեան անակընկալ։ Յաշխարհ օտար թշնամեաց իմոց, ուր սէգ յաղթօղն Հին պարսպաց Տրօյեան, անգութ այն կործանօղ Քոյ աղէտիւք մեծացուսցէ զիւր յաղթանակ. Ի դարմանեալ զիւր ժանտ հոգի չարավաստակ։ Գնալ ոսկեղէն իւր բաժակաւ քեզ հրամայէ. Ածել զջուր փրփրածորան Հպրեան յաղբերէ. Եւ ժողովուրդն քինախնդիր զքոյդ տեսեալ Թշուառութիւն։ Հարցցէ զքեզ չար խնդութեամբ։ Սա՞ Հեկտորի է ամուսինն, զոր տեսանեմք։ 80 Հոգոց հանցես աղիողորմ դառն արտասուօք. Լուասցես զկուրծ քոյ... բայց Աստուածք նախ թո՛ղ բացցեն. Ինձ զճանապարհ ի գերեզման։ Եւ ի խոր քուն. Յաւիտենից չկամիմ լսել՝ թէ սիրելիդ 1

Բնագրում՝ փռիգոյ

318


Տանջիս։ Մինչ քոյ Հեկտոր շնչէ, ցաւիլ չպարտիս։ Ասացեալ զայս զմանուկն հսկայն կամի գրկել. Եւ զսխրալի զաւակն սիրով քնքուշ՝ գգուել. Ի սոսկալի սաղաւարտէն սարսեալ մանուկն. Լայ և զաչս իւր փակէ ձեռամբք իւրովք փափուկ։ Հայի յորդին քաղցրագութ հայրն ամոք ժպտեալ. 90 Զսաղաւարտն իւր սեաւ և մեծ ի բաց առեալ Զսիրելեաւն գրկափարեալ ջերմեռանդեամբ. Համբուրեալ զնա բարձրացուցեալ գոչէ հայցմամբ։ Ամենիմաստ Հայր Աստուածոց, ամենազօր. Աստուած Զևէս և դուք իշխօղք երկնից անմահ. Պահպանեցէք ընդ հովանեաւ ձերով զանզօր Մանուկս այս, զի լիցի սա հերոս անահ. Գերահռչակ ժառանգ ազգի Հեկտոր երկրորդ. Երջանկափայլ ժամանակաց պատուեալ փառօք. Եւ պսակեալ իւր քաջութեամբ սաստ թշնամեաց. 100 Անյաղթ մարտիկ զօրական քաջ ամուր ձեռօք Անուն սորա հանդիսասցի յազգս յազգաց Զի պատմեսցեն զնմանէ։ Սա է որդին. Արժանի հօրն և մեծանուն ընտիր ժառանգ Անմահ գործովք և քաջութեամբք իւրով անգին. Եւ խնդութիւն սրտի իւր մօր դառնավիճակ։ Ասացեալ զայս, զորդին իւր քազցր նմա յանձնէ. Զոր առեալ մօրն, ի գիրկս իւր ջերմ զնա սեղմէ. Գգուէ ի ծոց իւր զմանուկն խաղալ ընդ նմա Բայց արտասուք քնքուշ փայլեն յաչս նորա. 110 Սսանի սիրտն, խռուվի յաղմուկս երկիւղալից. Այլ հսկայն նմա հառաչանօք ձայնէ մեղմիկ։ Անդրոմախայ, քաղցր ամուսին իմ տրտմալից Ընդէ՞ր ողբաս... և անժամանակ քաղես զոգիս. Քաղցր է ինձ մահս, քան տեսանել զքեզ ի սուգ. Զիա՞րդ կարէ թշնամին ժանտ բառնալ զիմ կեանս, Մինչ պահպանեն զիս Աստուածոց հզօր բազուկք. Զոր վիճակ ում աստ բաղդագիրքն եդին սահման։ Նախ թէ յետոյ վերջասցին դարք ժամանակաց. Թէ անվեհեր զօրապետն և թէ երկչոտ ոք, 120 Նախատանօք և կամ փառօք բուռն տապանաց. 319


Եղիցի կեր, թողլով աստիս զսիրելեաց ջոկ, Բայց բա՛լ է. ե՛րթ իմ նազելի ի տուն ցրուեա՛ Զաղմուկ սրտիդ աշխատանօք քնքուշ ձեռացդ. Ահագնալուր հնչիւն թմբկաց, շաղ սուսերաց. Զիս յասպարէզ կոչէ մարտի սպառազինաց։ Որ կորովին է ամենից, պա՛րտի յառաջ. Շահատակեալ անդ ո՛ւր հզօր գունդն է թշնամեաց։ Վերջին անգամ հայի հերոսն յիւր սխրալին. Սրբէ զարտօսր նորա. դնէ զսաղաւարտն մեծ. 130 Հնազանդի կամաց նորա քնքուշ ամուսինն. Երթայ ի տուն թափել զարտօսր դառնահեծեծ։ Հայի ի հեռուստ, ի սիրելին իւր բարեկամ. Հայի... բայց ա՜խ ո՛չ տեսանէ գնա արդէն Ոգոց հանեալ փութայ ի լռին իւր մենարան. Ծածկեալ տխուր ի մթագին ծառոց անդէն։ Անդ ի կսկիծս ցաւոց իւրոց խնղրէ ըզմահ. Զգալով զհարուածս, դառն իւրոյ ողբալ զվախճան. Զոր տեսանէ ընդ միտս իւր անզ ընդդիմակայ։ Զարիւնաներկ մարմին նորա ցցեալ ի նիզակ 140 Յունաց՝ անդ զոր բերէին մունջ դեպ ի քաղաքն. Եւ յաւիտեան զլոյս իւր փակեաց նմա արեգակն։

320


 1 Առ բռնաւորն Դիոնիս դիմի մէրս սուսէր ընդ մէջ Կալեալ զնա կապեն դահիճը, զի՞նչ այս սուսեր ասա ցմեզ. Խրոխտայ գազանն կատաղի, «Ի բռնաւորէն փրկել զքաղաքն», Զայս կրեսցես դու ի խաչին։ «Կամ պատրաստի ի մեռանիլ և ոչ խնդրեմ ինձ խնայել, Այլ թէ կամիս ինձ ողորմիլ, յերիս աւուրս խնդրեմ պայման, Ի տալ զքոյրս ի կնութիւն, քեզ յերաշխիք բարեկամ իմ։ ԹԷ ես փախեայց, կախե՛ս զնա։ Աստ ծիծաղի արքայն ծաղու, սակաւ խորհեալ պատասխանէ 10 Քեզ պարգևեմ զերիս աւուրս, այլ թէ լուծցես դու զպայման, Նախ քան զդարձ քո աստ առ իս, նա պատժեսցի փոխանակ քո. Այլ քեզ թողում այժմ պատմել։ Եկեալ նորա առ բարեկամն, «Արքայն կամի ի խաչ հանել Զիս վասն չար գործոց իմոց, այլ1 ինձ դեսիս աւուրս Մինչև տացից զքոյր իմ իւր առն, կեա՛ց առն, արքայն ի պատանդի2 Մինչև դարձայց փրկել զքեզ»։ Եւ մտերմին գրկեալ զնա լռին, դիմէ առ բռնաւորէ Աստի չուեալ բարեկամին, և չև ծագեալ երրորդ աւուրն, Նա տայ զքոյրն յամուսնութիւն, փութայ անդրէս մեծ տագնապով 20 Զի մի՛ պայմանն լուծեալ անցցէ։

1 2

[շնորհէ յերաշխի

321


ԱԶԱՏՈԻԹԻՒՆ Դու՝ որ զմերկ վայրենակեացս,1 Անդ ի մայրիս պահես զուարթ, ’Ի յարքայական շուրթս փառաց, Ի Բրիտանիայ միայն պահես, Յոսկե շողիւն2 ի թագ3 պճնեալ Ի գիրկս4 գոռոզ հանգստութեան, Դու մայր անզրաւ ուրախութեան։

1

վայրենա[բնակ]

2

յոսկե [թերթեր]

3

թագ[ին]

4

Բնագրում՝ գիրս

322


ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ

323


 1 Հանգերուք աստ ի քուն անոյշ1 Որ զձեզ գգուէ2 այժմ մեղմովին. Զոր յանխռով կայանս անլոյս Զարթուցեալ չէ հնարին։ Անցաւորին չուեալ աստէն, ոգւոց 3հանէ սասանահար «Իբր ծիածան կեանք մեր փայլին»։ Եւ ի մոխիրն ցուցցէ ապա։ Յերկար ի ձեռս արագասլաց4 կենաց հանգչիլ5 չէ՛ մեզ հնար, Ժամանակեայ6 զմեզ հայրենեաց հիւրընկալիլ չիք յոյս յերկար։ Թռչին7 սլանան ի քայլս սրընթաց 10 Պահք կենաց մեր աստ ոսկեղէն. Եւ եկեսցէ8 օր մի յանկարծ Ուր մոռանամք զաշխարհ ամէն։ Բանին դրունք խորխորատին9 Սառնամանեաց և սոսկալի, Գայ ժամն ահեղ, զարհուրագին, Խլել ի գրկաց զմեզ՝ սխրալի։

1

[խաղաղութեամբ] [գրկէ] 3 [կսկծա] 2

4

արագաթռիչ

5

[ոչ ոք] [յերկար] ժամանակեայ [այս] 7 [Արշաւեն] 6

8

Եւ եկեսցէ [յետոյ]

9

[սառն գրոյ] խորխորատին

324


 Լուսինն դուրս ա եկել... դռանը նստած .....1 հայր սիրելի, ... մայր պատուական. Զրուցենք միմեանց հետ բանից անցկացած, Յիշելով ձեր սէր, ձեր անունն աննման։ Աստեղք փայլեն լոյս երկնային Առ մեզ հային, ընդ մեզ ծիծաղին, Այլ մեր սիրտը տխուր ձեզ հետ գայ միայն Քաղցրիկ ամուսինք ձեր մենակ մնալով Թէ...2 մտանեն ի տուն, թէ գան ի յասպար Զմանուկս ի գիրկս իրեանց ա՜խ, ո՜խ քաշելով Հային տրտմագին ի ձեր ճանապարհ։ Արթուն, ննջին, զձեզ յիշեն, Սուրբ բերանով զԱստուած մաղթեն. Զի նա լինիցի ձեզ օգնական ու ճար։ Հեռացաք սիրելիք երկուքդ մէկ օրում, Աստուած տայ, անվտանգ երթայք ու յետ գաք Ընտանեաց ջերմ սիրտը ձեզ հետ ա մնում։ Ո՞վ կարէ նոցա կարօտն ու փափագ Խօսքով շահել կամ մխիթարել, Ընդ նոսա ուրախ բան ինչ զրուցել, Մինչև ձեր տեսութեանն չի արժանանանք:

1 2

<մեկ անընթ.> <մեկ անընթ.>

325


 Ոսկեղէն պսակ գլխոյ մերոյ թագ. Հովիւ գերափառ՝ հօտիցս պարծանք, Որ արդ ժողովեալ ձեր առաջի կամք, Ցնծութիւն է մեզ նա՛ մեծագոյն փառք, Արժա՛ն համարեա լնուլ զիմ փափագ. Զոր հայտնել խօսիւք ձեզ ինձ են բաղձանք Հրամայեա՛ տէր մեր խօսիլ դոյզն ինչ բան Խորհրդոց յաւուրս չինիլ պատմաբան։

326


 1 Լիզա յաւուր մի հանդարտիկ նստէր, Սանդերաւ ոսկեր՝ զիւր գլուխ սանտրէր. Զմինն յիւր մազէ խլեաց ի բաց Զիս ընդ գեղ սիրոյն հատեաց կաշկանդեաց Զայս շղթայ քնքուշ խզել կամէի, Բայց երբ փորձ առի՝ ամրագոյն գտի Քան զզերկաթ<ե>այ. կամ յայլ մետաղէ Զորս հանճար մարդոյ կտրէ և կապէ: Յայնմիկ ես օրէ եմ ի վարանման, 10 Անկեալ ակամայ՝ յանեզր գերութեան, Անջատ ի նմանէ՝ լինել ո՛չ կարեմ, Մագիւ մի բարակ յետ նորա քարշեմ։ — Յայնժամ մէն միայն գո՛նէ զօվանամ, Յայն ինչ լռելեա <յ>ն՝ առ նա մերձենամ, Խանդակաթ սրտիւ՝ ի գիրկս բառնամ, Եւ զքաղցրիկ ծնօտսն՝ համբուրիւ թանամ։

327


 1 Ի ծածկիլ տեսոյդ քոյ յիմոց դիմաց Քաղցր Հայրենիր. Արիւն ցնդեցաւ յերակունս վառեալ Արիւն...1 ամեռ. Եւ աղբիւրք աչացս գետօրէն բացան յերեսս զառ ի վայր. Եւ ծուխ հառաչման ամպաբարձ2 ելեալ ի հրարձակ շրթանց3 Շանթս կայծակնահրոս ի սիրտս տեղային մոլի անտղորմ. Ո՛չ կամարաձիգ ճաճանչ արեգին յերկնից վառվառեալ, Ո՛չ ծիծաղադէմ դաշտ քո երփնագեղ ծաղկազարդ պճնեալ, 10 Ո՛չ արարատայ կատար լուսածին անդ վարսավորեալ. 4 Տային զրկելոյս ի քէն սփոփումն այսպէս տարաւոր, Ոչ հոգեպարար հով Հայաստանի ի լերանց հնչեալ:

1

2 3 4

<անընթ.> [ամպոտեալ]

[մոլեխանձ դիմեալ] [ալևորյալ] 328


ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ 1. 1 Ո՞ւր ձգի1 արդ տարամերժեալ2 այն ցանկալի իմ հայրենի, Որ առ նախնեօք զաշխարհ ամէն շարժէր ի ցոյց իւր հրաշալի3 Քաղին հոգիք իմ ի ցաւոց, մինչ ածի յուշ իմ զանցելոց4 Զայն յաղթական չքնաղ դարուց, ուր փայլէին քա՛ջ նախնիք իմ Զիա՞րդ հզօր այն տէրութիւն, ի չի՛ք դարձեալ կորեաւ համակ, Որոյ փաոյսց,5 շուք կամ անուն, հազիւ գայ այժմ ի յիշատակ. Զիա՞րդ լքան հայրենաշէն, այն ազգապէտք Հայաստանի, Պերճապսակ, արքայազունք6 տիեզերաց անյաղթելի. Հի՞մ որբացան բազմաժողով, արքայանիստ7 քաղաքք հայոց 10 Այն ապարանք բազմայոլով վիճակամասն եղեալ այլոց. Սփոփե՞ն զիմ սիրտ այս արտասուք, մինչ ես արդէն իսկ տեսանեմ Զի համազգիք իմ անարգուք, են հայրենեաց և սառնադէմ Ո՞ր ապառաժ սիրտ ոչ ցնդի, յուշի ածեալ զայն չքնաղ դար, Ուր Հայաստան քառակուսի, տիրէր փայլէր8 իշխանաբար. Ա՛ռ զիս կորո՛ ո՛վ ֆանտազի, մաշիչ ինձ ի խորս այս դարավայր9 Առ զիս կորո՛՝ զի տեսից մի՛, զիմ հայրենեաց վիշտ չարաչար։ Հայկազանց գործ մեծապանծ10, որ ոսկեղէնն այն ժամանակ. Գրէր ի զարդ իւրոյն11 իբրև անմեռ, անմահ ժառանգ, Ելէ՛ք ի տես12 ձայնեն դեռ ևս, հզօր արարք մերոց նախնեաց, 20 Այլ այս յորդոր13 աւաղ ո՛չ ևս՝ ազդէ ի սիրտ մեր յետնորդաց։ Զի մի զանկումն,14 իմ հայրենեաց քաղցր աշխարհին, որոյ ամէն. Ա՛ռ զիս ի ծոց քո անվերջին, ո՜վ յաւիտեան յաւիտենից

1

Ո՞ւր [թագչի] արդ [ի տեսլենէ] [Արդ երկրագունդք ժխտեն զատեն յինէն]… 3 Ամէն [ածէր ի սաստս երերի] 4 Ածեմ [ես զիմ նախնեաց] 5 Որոյ [ստուեր] շուք 6 [Կայսեր ազգէն] 7 [Կայ]սերանիստ 8 Քառ [ագիմի փայլէր զիւր] 9 Ֆանտազի, [որ յիս գտար յայս վերջին դար] 10 Հայ[աստանեայց պատուար չքնաղ՝] 11 [յածէր] ի զարդ իւրոյն [փառաց՛ հետս] 12 Ելէ՛ք [առ մեզ] 13 Այլ [անհա…] 14 [տեսից զմահ, այլ] Զի 2

329


Զի մի զանկումն իմ աշխարհին, տեսցեն իմ աչք արտասուալից։ Կարե՞մ արդեօք զիս ս իոփել, մինչ լոկ փոշի ինձ դիմանայ Յայն1 շնորհագեղ ապարանից, որդւոց,2 թոռանց իմոյն Հայկայ3

1

[Յապարանից] Յայն [Իմոց մեծաց] որդւոց 3 Իմ անցելոց նախնեաց քաջաց 2

330


 1 Ո՞վ է այս շամբուշ ծպտեալ յոսկեհուռս՝ հրաշէկ աշխարհի Ո՞վ այս տիտանեան՝ Մազդեզանց քաջաց ուղխ տարփածուհի, Սրեալ յարշաւանս՝ հրաթև նժուգաց ի թափ կատաղի, Յածէ, ոլորի՝ բազմեալ ոսկեգահ կառսն հրաշալի։ Եռայ, օրօրի՝ փայփայուն դիմօք ի ճեմս նազափայլ, Յառոյգ տեսարան՝ իւր գեղաբարձից՝ զաշխարհս շղթայեալ. Հրապոյրք խաբուսիկք կաթին ի շրթանց նորին հրաշափայլ Ածեալ յակնածուս զխանդ հեշտութեան՝ դիմակալ ծպտեալ. Բարձունք են նորա՝ խորխորք անյատակք՝ անյագ ափշութեան որք

331


 1 Այլ անսիրտ այս զաւակք անձնազերծ անջատեալ Ելանեն, վերանան, ի թռիչս ամպախաղ, Մինն զտիւ մինն զգիշեր ի ձեռին շղթայեալ.1 Կաքաւեն պերճապսակ, սիգագնաց, դիւրախաղ. Հազիվ հազ ճողոպրեալ ի ձեռաց2 մօր իւրոյ Առաքէ, գոռոզ դուստրս զարուսեակն, աղախին,3 Նա վանէ, հալածէ, հրամանաւ տիրուհւոյն Զամենայն երկրագունդս, ի բարձանց կամարին. Եւ ինքնին զկնի խոյացեալ պերճաքայլ 10 Տարածէ զհամասփիւռ ծալ վարսից հիահրաշ Եւ ժպիտ մի իւրոյ սպասահարկաց անդ բաշխեալ Ճախր առնու, սիգաճեմ ի շրջան իւր անհաս, Պռնկնոտեալ, կարմրացեալ, շիկնացեալ յամօթոյ, Նա փակէ զիւր տեսիլ, զի մի ոք հայեսցի, Այլ ճաճանչ, ճառագայթք յաննման նորա գեղոյ. Սրսկի, թափանցէ, և ի սիրտս երկրի. Մերթ ի վեր սլանայ, մերթ ի վայր իջանի, Մերթ կալեալ զմէջուղին, վարէ մեղմ առ զիւր կառք Այլ ուր կամք, կամ երթամք նա ի վեր մեր կանգնի, 20 Զի տեսցուք զզօրութիւն նորա զպատիւ նորա փառս. Այլ նա է աղբիւր ամենայն բարեաց Զոր դաշտք մեր և անդք մեզ պտղաբերեն, Հազիւ թեքէ նա զիւր դէմս՝ սիրազգաց Չքանան տարերք, սառին ցամաքեն. Աչք նորա զուարթուն լի անմահութեամբ, շարժէ զարարածս ի կենդանութիւն. Եւ սիրոյ նորա կայծ վառեալ ջերմութեամբ, տայ ապառաժից ևս նոր զօրութիւն. Հիմ անշունչ մեռանի աստ համայն բնութիւն Մինչ նա սուղ խոտորի ի շաւղէ իւր բնական, Կուրօրէն աստանդեմք մինչ նորայն տիպք սիրուն 30 Գիշերեաւ կամ ամպով ի շքոյ5 նուազանան. Լերինք, բլուրք, գետք և հողք կարկամին, զառամին6 1

[կաշկանդեալ] [ծոցոյ] 3 [յառաջնորդ լուսնթա<գ>] 5 [առ ի մէնջ] 6 [ծերանան] 2

332


Դիազարդ մի պատէ և ծմակ մեռելոտի սպառէ նոցա շունչ Կենդանիք անկենդանք, դադարեն զզարկ բազկին. Դիազարդ մի պատէ զնոցա ջիլս լուռ և մունջի.1 Հի՞մ պարզեն, կարկաչեն Խրախանան և յառնուն, Պատառեն զպատանս, ի կաթիլ նորա լուսոյ. Ո՛չ լուայք զձայն երգոց, զշառաչ հզօրագոյն Ի թռչնոց, յաղբերաց, ի տնկոց, ի խոտոյ. Հիմ փչչեն, դալարին, զարդարին երփներանգ 40 Անապատք անդաստանք, շքեղաշուք, հանդերձիւք Հիմ բուրեն, փրփնջան2 հոտանոյշ բուրաստանք,3 Վարդագեղ, ծաղկապսակ տերևօք4 և վարսիւք. Նա տայ զամենայն, զաւակք իմ հոգւոյ. Քնքուշ5 օրիորդս, երկնատիպ, ամբիծ. Այս ամենայն բերք պտուղ նորա սիրոյ. Եւ յուսաթաթախ ձեռացն խնամալից. Առէք իմ դստերք զայս Ձեզ յօրինակ. Մի տալ չար աչաց հայիլ ի ձեզ խորդ6 Պահել զկուսութիւն անարատ անքակ. 50 Այլ լինել բարեօք, միշտ առատայորդ Ի տան հայրենի կամ ձեր փեսայի, Դուր էք արեգակք և ճրագ լուսատու, Վարք ձեր7 և ընթացք աստ ջինջ եղիցի Պայծառ, անաղօտ ամենից ազդու. Եւ դուք այսօրէն շրջիլ ամենուրէք, Ծնողաց ձեր արեամբք, բերէք զայլ պտուղ. Ուր և դադարէք, ուր և ներգործէք Սէր ձեր եզիցի աղբիւր8 մշտաբուխ. Քանի՜ բարերար արև ձեր դիմաց, 60 Որ չէ բծոտեալ9 ի համեստութեան Ո՞ր ապառաժ սիրտ չհալեն անձնալաց10 սգազգեաց Ի հայիլ ի տիպ ձեր առաքինական.

1

[անմռունչ] [հոտոտին] 3 [ծառք և սէգք] 4 [փրփնջան] տերևօք 5 [այն] քնքուշ 6 [նենգ] 7 [ջինջ եղիցի] վարք ձեր 8 [շաղկապ] 9 [նսեմ] 10 [անհամբեր] 2

333


Լի է արհաւրօք շրջան կենցաղոյս Պատրանք, հրապոյրք յանձնիւր քայլակոխս1 Այլ ո՛չ երկիր մեր, բերէ զայս ժանդ բոյս, Անբախտ2 հողածինքս եմք դիւրափոփոխ. Փուշ նորա տատասկք զոտս մեր կեղեքեն Գազանք, օձք և որդք մարմնոյ միայն թիւնիչ Այլ զսիրտ,3 զհոգի նոքա խածատեն 70 Յորոց յերակունս4 արիւն վարակիչ, Եղիցի գլխոցդ անթառամ պսակ Սուրբ անմեղոսթեան, դուստրն երկնային Նա շուք ձեր դիմաց նա ձեր արբանեակ Նա ձեր Լուսընթագ, աստղ առաւօտին, Երանի գրկացն, որ զձեզ բառնայ, Եւ անմեղ մանկանց, որբ ձեօք սնանին Աստ բոլոր երկին, ասա կեանք յարամնայ, Որք անմահ մնան և յայնկոյս տապանին, Գոյ օր ուր և դուք թռչիք հրեշտականալ, 80 Թողուլ զայս աշխարհ, գնալ5 յանդրանկաց դաս Ի գիրկ ծնօղին ձեր ի փոսն մտեալ6 Կեցցէ հորիզոն ձեր փայլ, մշտավառ. Երկիր մեր տարածուն՝ որդեակք իմ ուր բնակիմք, Է զանգուած ի հողոյ, ի ջրոյ շաղախեալ. Յայս աղագս անուն իւր ի նախնեաց ուսանիմք Եւ ի սերունդս տարածեմք, յազգէ յազգ անայլայլ. Իսկ երկին նշանակէ7 նոյնպես ևս երկու իր, Զի անտի ստանամք յօդ և հուր անխափան, Որ նա յղանայ,8 ծնանի, սնուցանէ զամենայն իր, 90 Սա եփէ, հասուցանէ ի յապրուստ աստ մարդկան, Թի զիա՜րդ թշնամի են տարերքս և անսանձ, Մինն միւսոյն ջանայ ընկճել խորտակել զօրութիւն. Այլ մեր Հայր երկնից ոչ թող զնոսա ազատանձն 1

քայլա[փոխս] [մեք որդիք] 3 Այլ [որդիք մարդկան] 4 յորոց [չար տամարս] 5 [փոխիլ] 6 [և ձեր հորիզոն ի գիրկ ծնողին ձեր ամենօրհնեալ] 7 [ցուցանէ] 8 [ծնանի] 2

334


Զի անխռով, ապահով կացցի իւր տէրութիւն։1 Թէ զիա՞րդ գոյացան արարածքն ամենայն, Ուսանիմք ի սուրբ գրոց անթերի, լրակատար, Անդ անդունդք մթամած, ծփայր աստ2 ծովանման, Եւ հոգին կենսաստեղծ, հաստատեաց3 աստ դադար։ Անկենդան կենդանի սողուն թռչուն, ծովայինք, ցամաքային գազանք, տունկք և այլն աստ խառնակուտեալ զմիմեամբք. նա բաժանեալ զջուրս յերկուս մասունս, մինն ամբարձ յերկինս, մինն հանեաց յատակս երկրի. անդ զարդարեաց աստեղօք, աստ բուսովք, անասնովք, անդ հրեշտակովք աստ մարդկամբք. իւրաքանչիւր մարդ ունի զիւր աստղ և զերկու չար ու բարի հրեշտակս, որք նստեալ ի վերայ ուսոց նորա, գրեն զամենայն արարս նորա, առ ի ցուցանել յաւուրն յետնում, մի խօսք մեր աւելի բարի, յաղթէ զամենայն չարիս, արեգակն և լուսին օրինակք են սիրոյ, որպէս զօրութեամբ նոցա յառաջ եկն առաւօտն, միջօրայն, երեկոյն և գարուն, ամառն, աշուն, նոյնպէս սիրոյ զօրութեամբ, չորս ժամանակք կենաց մարդկան. որպէս անդ գիշերն սկիզբն յայտնութեան և լուսաւորութեան, նոյնպէս աստ ի գիշերի սկիզբն գոյացութեան, որպէս ձմեռան սկիզբն և վախճան մեռելութեան և աճելութեան, նոյնպէս ծերութեան և մանկութեան. ջուրք ի ներքոյ երկրի չունի յատակս, ի մէջ ջրոցն գոն չորք ահագին եզինք, յորոց եղջերուաց վրայ կանգնի երկիր մեր, ի շարժիլ նոցա, այն սաստիկ գետնաշարժն, բոլոր շրջապատ նորա պատեալ է ծովաւ, որոյ չիք տուտ, և եզերք ահագին ձուկն մի շրջապատէ զհողն ե ջանայ միշտ բերանովք զտուտն ըմբռնել, այլ ոչ կարէ, զի թէ այս եղիցի, յայնժամ և ճխլեսցէ այս աշխարհ, նա կլանէ զբազում նաւս. աստ գոն կիսամարդիկք կէս ձուկն կէս մարդ, որք խաբեալ զնաւորդս կլանեն. նորա պատրին ի հրապուրելի ձայնէ նոցա. այլ նաւորդք ևս գերեն զնոսա. վառեն հուր ի ծովափնայս, և ինքեանք թաքչին ի խորս, յանցանել նոցա առ ի գալ առ հուրն, կալնուն զնոսա յոտից, փակեն ի կարասի ջրով, ծնանին զորդիս, որք հասկանան զլեզուս մարդկան և ձկանց, ի տեղի շնչառութեան մեծի ձկան, է այնպիսի հորձան մի, ուր ի հեռուստէ նաւք քարշին անդ և կլանին, կամ անդ մնան. բազումք նաւք կապեալ ընդ միմեանս, գնացին անդ մինչև ցայսօր, պտուտին անդ, մարդիկք ծերացեալք ի սակաւ ժամանակս, ձգեցան պարանաւ ի ցամաք, բազումք պատահեալք քամակաց նորա, ուր էին կղզիք, համարէին թէ ցամաք իցէ և կրակ արարեալ, ջերմութիւն ազդեալ նմա, եռաց և կործանեաց զնոսա. քար նորա է ոսկեզօծ և յայսմանէ այնպէս փայլին եզերք աշխարհի, հրեշտակք իջանեն և զարմանան ի վերայ նորա. և փառաբանեն զաստուած. թռչունք, մանաւանդ ծիծեռք, երթան տարով չափ և հանգչին ի տեղիս տեղիս ի վերայ քամակի նորա, այլ ոչ գտանեն զծագ աշխարհի։

1

[գոյութիւն] [պատէր] 3 [ետ զնոսա զիւր] դադար 2

335


Բազում անգամ այս ձուկն ինքնին խօսի ընդ նոսա և պատմէ թէ անհնարին է նոցա կատարել զբաղձանս իւրեանց. ի չորեք կուսի են կղզիք, ուր բնակին վիրագք, վիշապք, վիթխարիք, նոքա ապականեն բազում անգամ զմեծամեծ աշխարհս. նոքա են մերկք, միակնեայք, և ով անկանի ի ձեռս նոցա, լափեն զմիս նորա. բրդոտ, հրակնեայ, նոքա շրջին անդ, որոնեն մանաւանդ զկանայս, զորս ոչ ուտեն, այլ սնուցանեն, ամուսնանան ընդ նոսա. բազում նաւաստիք անկեալ աստ սատակեալ զնոսա, տիրեն կղզեացս, ըմբըռնեն զկիսականայս ծովու յղանան զաւակս, յարոց բազումք մեծացեալ փախչին ընդ մօր իւրեանց ի ծովն և թողուն զողորմելի հայրն ի տխրութեան. անդ լի են ջաւահրովք և անգին քարամբք, նոյնպէս և սիրտ երկրի լի է այսպիսի անգին քարամբք, որոց թալիսմայ ի ձեռն դավրիշաց ոմանց է, ճանապարհն գնաց և ոչ եկն. ահագին քուչայն խանութն են լի մարգարտօք և պատկերօք մարդկան, որք անխօս նստին անդ, և մատնահարեալ ի մոխիր դառնան, որ մտանէ աստ, պարտի զկծիկ թել մի ընդ իւրեան տանել, զի վերադարձցի. բազումք հանեալ անտի քարս, լոյս տան աշխարհի. Այս հրեշք ի պատերազմիլ ընդ միմեանս, հանեն զայն ամպ։ Յամենայն կուսէ. նա է ծուխ գործեաց նոցա. և կարկուտն պառաւք նոցա կոլոլեն, և տան որդոց իւրեանց առ ի հարկանել զթշնամիս, որոց բազումք և առ մեզ հասանեն. ստորագրութիւն պառաւիս. զայս տեսեալ բարի երկնից լայ և արտասուք նոցա անձրևք՝ որ մեզ պտուղս բերեն, ծովանան առաջի նոցա, զի մի անցցեն առ մեզ. և մառախուղք և մէգք ծածկեն զմեզ ի նոցանէ որք թառաչք են ի ռնկաց և ի բերանոյ երկնից. որ մերձենայ աստ, պարտի ունել ընդ իւր մեխս, աղս, և ջուրս, և ցանել մի զկնի միոյ, որք կտրատեն զոտս նոցա, և արգելեն ըմբռնել զփախստականն. նոքա պակեն անշէջ հուրս կամ այրեն զանտառս իւրեանց. բազումք ի զանազան ազգաց չարչարին աստ ի ձեռս նոցա, բարականան չարչարանօք իբրև թել մի և անդրէն հարեալ ի բռնանց նորա, կրկին ստանան զմարմինս, զի անդրէն տանջեսցին. զայս պատմութիւնս պարտիմ առանձին հարցանել։

336


 1 Եւ1 երիտասարդը սիրեն զյատկութիւնս, Փքանալ փոքու, լինել մեծաբան. Հրաբորբոք արիւնն տայ զունակութիւնս Բազում ինչ առնեն, զոր ինքեանք չզգան։ Բաց նոցա ուղի, արձակ պողոտայ. Խոր, ձոր, կամ ծով, ցամաք դիմեն դիւրասահ, Բոլոր այս կենցաղ նոցա ասպարէզ2 Յարևել և մուտս հարաւ ի հիւսիս։ Անդ նոքա մղին ուր վտանգ անհնար, 10 Սուր, հուր, քաղց, ծարաւ յանձն առեալ ինքնին Այն3 ինչ օրիօրդք նիրհեն լրջաբար, Դարանին նոքա զգիշերն մթին։ Համբույր մի առեալ կամ սիրոյ նշան Մոլեգնին ի բախտ իւրեանց անպատում Ի ծոց կամ ի սիրտ փակեալ ամուր զայն Շրջին, պտուտին, զստուերօք4 սիրուհւոյն։ Ձեռն ի ծնոտի տխուր5 լալագին Խնդրեն զշաւիղն զնորայ ոտնակոխ, Բազմիցս սրտատրոփ6 դարանի նստին, 20 Գէթ հայիլ ի նա աչօք մի անոխ։ Անդ ամպք կուտակին, անդ տարերք թնդան, Անդ անտառք լերինք ծխին այսահարք, Այլ նա քայլ արկյալ,7 անխռով անսասան, Զիւր ցաւ եթ զգայ անբախտ սիրահար։ Նա զանցնիւր8 թուփ բանայ դողդոջմամբ, 1

[այլ] [մարտարան] 3 [յահաւոր գիշերս],այն ինչ 4 [զյարկ…] 5 [աչօք] 6 [գողունի ի..] 7 [նորա կարկառեալ] 8 [մեղմ] 2

337


Հոտոտէ ջերմին, թալկացեալ սրտիւ. Դնէ զարտասուս ի պահեստ տոչորմամբ, Զի անդ զովասցեն սիրուհիք մեկնեալ։ Կամ վարդ մի առեալ, համբուրիւ կնքեն, 30 Ի ծալ1 թերթերացն, հոսեն զիւր եռանդ, Շրջին մոլորեալ զմիմեանս որոնեն2 Արկեալ զնա փախչին ի տես միմեանց3 անդ: Այսպէս տարբերին զմիմեամբք կաթոգնեալ Մինչ մայր իւր գթոտ սուրբ եկեղեցի, Ի յերկնից խորանի իւրում սրբափայլ Պսակալ գգուէ4 զիւր դուստր և որդի։ Թնդան ողնաշարք5 համայն էակաց Յայս զարկ ուժգնակի կարօտեալ հոգւոց. Այլ բիւր6 օրհնութիւնք և արդիւնք7 բարեաց 40 Բեղմնին, բուսանին յայս սերտ հարուածոց։ Աստ եղբարք, ծնօղք խնդան, եղբարք տօնակցեն, Քորք, բարեկամք խայտան8 անսպառ, Նոքա խրախանան փողեն, ձայնակցեն, Բերկրին, զուարթանան, տարփան զուգապար Ել երկինք պարզի9 աստ ընդ նոցա ոտիւք, Որոց տէրութեան չբաւէ այս երկիր, Չիք կրնկաց10 նոցա վայր ամրածածուկ Սիրտ նոցա ’ւ հոգի ծփայ 11 խնդալիր.

1

[շաղախէ ի338ծալ] [զնա] որոնեն [արկեալ ընդյառաջ] 3 [նորա] 4 [ձեռամբ իւր ածէ պսա…] 5 [երակունք] 6 [հարուածոց] 7 և [նշանք] 8 [բերկրին] 9 [մեկնի] 10 [ոտից] 11 [սահի] 2

338


Զիարդ երփներանգ նոցա հորիզոն, 50 Զիարդ ճաճանչիւն հիմ ոսկենշոյլ,1 Մինչ ի ծոց մտեալ մօրն2 սիրազուն Կուրծ և լանջ շնչակից ածին3 ի մի ձոյլ։ Երկինք սրսկեն ցօղ լուսաթաթախ, Երկիր աստ գրկէ զնոսա բազկաբարձ. Այգ և երեկոյ փայլեն անխարդախ, Ոգիք գիշերոյ շրջին թևատարած։ Դաշտք և դալարիք խսկեն հոտանոյշ Բուրումն կնդրկաց պարուրէ զիւր քիմ. Աստեղք, մոլորակք, առաջ — վերջալոյս 60 Ողջունեն նմա քաղցր հաւատարիմ։ Ծափեն, ծիծաղեն մայրիք, ոէզք և դաշտք Գան շնորհաւորել նմա թռչնոց պարք Աղբիւրք, թուրաստանք ձայնեն համաշատք Յայս ջոկք երջանիկ4 սիրով համավառք։ Սէր, յոյս և բաղձանք աստ շրջանակեալ, Կապին զերկհոգի ի մի յօդ անքակ, Որդիք, գերդաստանք, նայա պտուղք օրհնեալ, Բոլորին զնոքօք աստ սիրապարփակ: Առեալ զկարօտ դառնան ի շրջան 70 Լնուն զպաշտօն, իւրեանց երկնադիր. Այլ նոցա շաղկապ, անզերծ անբաժան Կաշկանդեալ պահէ ամուր զնոցա ծիր. Պաշտեցէք զկանայս,5 և ձեր առոյգ տի, Սուրբ եղիցի ձեզ անմեղ կուսութիւն. Մի՛ խնայէ՛ք յարիւն բառնալ զչար հոգի, Որ լիրբ դժրանօք խախտէ զայս կանօն։

1

Ոսկե [պայծառ] [իւրեանց մօրն] 3 [ձուլին] 2

4 5

[անքակ] [զկուսանս] 339


Երանի ժամուն, որ ի ձեզ կաթի,1 Ուստերք իմ անոյշք, այս ցօղ երկնընծայ, Անդ թէև մեռայց, աչք իմ փակեսցի, Հոգիս յայն կայան զմայլի ցնծայ:

1

[ձեզ հանդիպի] 340


 1 Ի շրջիլ նոցա փոխի ժամանակն , յետ ծանր գիշերոյ ծագի առաւօտն, Կէսօր, երեկոյ, իջեալ1 ընդ վերելեակն, մտանեն կրկին յանդունդ մթնոլորտ. Ո՞չ այն կերպափոխ անյայտ զօրութիւն ածէ ի տարերս բնութեան զայն աղմուկ. Տայ յեղաշրջիլ ձմեռան ի գարուն, ամառան յաշուն միշտ գաղտնածածուկ. Մթին անյայտ խաւարամած գիշերանման մեր ծագումն. Ի զանգուածոյ չնչին անկերպ բեղմնաւորի ընձիւղն բանական. Եւ ուր էակք փակեալք նմա լույս տունջեան նմա խաւարումն Կազմեն մասունք սքանչելակերպ ի մի ամբողջ անզուգական. 2 Կսկծալից և վշտամբեր նոյնիսկ և ժամ մեր ծննդեան 10 Երկունք, տանջանք փոխան խնամոց քաղցրագորով ծնօղին. Որ յազատիլն ևս ի ցաւոց մորմոքի ի դառնութեան Քաղցր պտղոյն՝ զոր սէրն քնքուշ3 իր ճաշակեալ զուարթագին Բացապէս հոլովի կենաց մեր շրջան, ամք և հասակ մեր փոփոխ նորագոյն4 Մինչև հասեալ մեր յետինն աստիճան, հնանամք անդրէն յառնել վերստին Միտք զօրութիւն աստ շփոթին կեանք ընդ մահու մաքառի Ի լոյս ածեալ զնոր կենդանին դիւրակործան և բեկուն Դեռ ոչ բացեալ անմեղ մանկանն զաչս իւր ի տես աշխարհի «Անկայ, անկայ» աղաղակէ հազիւ զգայուն կամ խօսուն. Ոմն լայ, ոմն խնդայ, ոմն արտասուէ, ոմն ցնծայ 20 Սա տխուր, նա ծիծաղի, մինն զբաղեալ, միւսն հանգչի, Այս սրբէ զարտասուս մօրն, այն աւետէ բերկրալից հօրն Եղբարք և քորք բարեկամք տան, տօնեն զհանդէսն օրհնաբերան Ցոյս երկիւղ աստ փոփոխին ի սիրտ քնքուշ ծնօղաց Զոր ինչ խոկան կամ խօսին, են պաղատանք երկնընթաց Այլ ոհ անմասն այսց բարեաց՝ որ առարկայն հրճուանացն ի բարձանց Անդ անկանի կիսակենդան երկնից միայն ապաստան. Մատաղակազմ, փափկամարմին, ազնիւ բողբոջն դեռաբոյս Ներհակամարտ տաքերց ձեռին իբր խաղալիք ընդաբոյս

1

[անցեալ] 8 և 9 տողերի միջև՝ Ի յամաց ի յամս մինչև լրացեալ գոյութեան թիւ իբր յաստիճանէ փոխիմք յաստիճան: 3 [անոյշ] 4 [անզոյգ անհանգոյն գիրք մեր հասակի] 2

341


Բազմավտանկ ժամանակն հեռաձիգ ուղին 30 Արհաւիրք դժնդակք1 լեռնանման կուտին. Ջուր, հուր և եղեամն և սարսուռ Գրգռիչք են ցաւոց և սլաք սայրասուր Համբոյր և գրկումն կնքեն զնորա քուն Բաղմիցս զաչս խփէ նա կաթն ի շրթունս Զիարդ գթալից մայրն, սիրազուն Տքնի զդիեցկաւն իւրով կաթնասուն. Մերթ անանկողին, մեր քնահարամ Կացեալ ի սնարս քաղցր օրորոցին Երգով աղօթիւք յանձնէ ի խնամ 40 Զնա պահապան իւրոյ հրեշտակին Եւ մերթ յերազի ընթեռնու զօրհաս Նոր քաղաքացւոյն խնդալից կամ դառն Եւ սթափեալ ահիւ կամ ի գուշակմանց այս Փաթութի2 գրկէ զիւր աստղ գեղ’ պայծառ Ջերմիկ հայեցմամբն մայրենի աչաց Հեղու ի հոգիս նորա զայն բալսամ Որ զանկերպ զանգուածն ի տիպ կենդանեաց Փոխեալ լնու զնա չքնաղ զգացմամբ Նանիկ ձայնելով ճոճէ զիւր զաւակ 50 Ցուցանէ նմա կամ զերկնից կամար Ուր աստեղք շրջին, կամ զմեր շրջանակ Ուր թռչունք և բոյսք խայտան բերկրապատար. Ո՛հ օրօրոց մանկական. ցանկալի3 երջանիկ Չիցէ՞ր մանուկն տկար այնքան, միտք մեր հասուն զգացական, Քո սքանչելիք, քո բարիք մնայր անմոռաց յաւիտեան։ Ի քեզ աճեն4 զարգանան, ուժ5 զգացութիւնք գաղտնապէս Թէևս նսեմ և անտես, պատկերք ստացեալք քաղցրերես Այլ նոքա ի խոր և տապան սաւառնեն զմեօք Անբաժան, հազիւ հանեալ զոտս ի քէն, սահիմք, գլորիմք 60 Ի գետնի, և անկանեմք անձեռնացի փուշ և տատասկ կատաղ, Թէ ոչ աստ ծնօղօրէն6 մեզ անզօրիս խնամ տարցի։ 1

[ժանտագին] [գրկէ] 3 [սքանչելի] 4 [ածեն] 5 [միտք] 6 [ի ծնողէն] 2

342


Պսակեսցէ զքեզ վերինն անդ անթառամ պսակօք Գերդաստանեաց իմ մա՛յր օրհնեալ, ծաղկեալ որդովք, զաւակովք Լերո՛ւք գոհարան որդեա՛կք սիրելիք Դուք լոյսք իմ աչաց դուք արև սրտիս Կենդանի մնասցեն մօր ձեր երախտիք Ի սիրտս և ի միտս մինչ ցել ձեր աստիս. Սուրբ եղիցի ձեզ մաքուր նորա կաթն Սուրբ գիրկն և բազուկն որ զձեզ դրկեաց 70 Եւ զգուեաց սնոյց1 սիրով ջերմեռանդն Անձնազոհ եղեալ անհուն փորձանաց։ Օրհնեալ,2 գովեալ երկնաւոր Հայրն Որ3 տկարացս խնամարկեալ Ի մի մարմնոյ ստեղծ զնախամայրն Զի լիցիմք մի շունչ կցեալ, Խաւարափակ մնայր հողածինն, այս ի փոքր աշխարհ իւր ներքին Թէ ոչ արեգն այն լուսածին, ճառագայթէր զնորա ուղին։ Կիրք դժոխակերպ, հոգեկործան, հողմակոծեալ զնորա սիրտ Տապալէին զդիրս ամենայն առաքիննաց բարեմիտ, 80 Վայրենօրէն այրն ապստամբ խռեալ ի խումբս չառախտից Կործանէր զինքն իւրով անձամբ զաստուածանման տիպն ամբիծ. Այլ ապերախտ մարդն անօրէն անզուսպ, անկշիռ յիւր ընթացս, Չկացեալ ի կեանս պատկառօրէն, չետ գին անգին պարգևացս Ցաւօք բերեալ զմեզ ի լոյս, ցաւօք սնուցեալ, դարմանեալ Նոքա անտրտունջ բարեյոյս սիրով տանեն զբեռն եդեալ, Տուն և տեղի, յարկ, ապարան, ուստերք, դստերք ընտանիք Նովաւ ծաղկին, նովաւ պսակին, կարգաւորել զայս աշխարհ։ Սէր էիր, քո անունդ օրհնեալ, վասն որոյ և հաճեցար Սիրով կապել4 ...5 չքակտեալ զորդիս դիւրամոլար. 90 Հոգի ետուր դու իմ փոշւոյ կեանք իմ կենաց զկողակիցն Նովաւ զգայ ստեղծուած քոյ զքաղցրութիւն համայն գոյից: Իջանեմ ի խորս մթին տապանի, ցանեա՛ յիմ երես դու զբուռն հողոյ Այս հատք հարուսցեն ի գարնան վերջն ի ծաղիկ իմ կենաց քեզ պտուղ սիրոյ։

1

[ձեզ] [որոյ աջն] 3 [որ նախատես] 4 [առնել] 5 <մեկ անընթ.> 2

343


Տապանք սառնադէմք գրգռեն զաղէտս1 Կարկամ, անլեզու անդ քո բարեկամ Այլ2 քո հետք շորշոփ քնքուշ հոտաւէտ Ինձ ծաւալեսցեն իբր անոյշ բալգամ. Ընդէր խզեսցէ՝ որ կապեացն զմեզ Եւ ի խումբս վերնոց չիք ինձ սխրալի 100 Քան միւս անգամ միանալ ընդ քեզ Խնդակից լինել անդ անվախճանելի։

1

զվէրս

2

այլ [քո]

344


 1 Նոր ինչ ե՞ն այս ցոյցք մերս Հայաստանի, երբ բնութիւն համակ նորասքանչ բերի, Զի՞ լեզու մեռիկ՝ լռիկ աստ դիցի, ո՛չ ասել մե՛ծ է այս ձեր հանդիսի։ Բեռնեն և պարտիք այս բոլորասփիւռ ազգի, դրոշմել նոր արձան յանուն երախտի Զի մի՛ այս խօսունք այս տառք լուսեղէնք, անհեա անտեղի, անստուեր անցցի. Ո՛չ գիտակցութիւն1 ծանծաղ անմտին բոմբիւր սնոտի թմբուկ սրնկին, Ո՛չ տարաժանիք մահու գործադրեն, թէ ոչ կեանք անմահ լայնալանջ գրկին: Ո՛չ սա խառնամբոխ2 այն Բաբելոնին՝ որում մակադիրք պչրանք ընդ գրին, Ո՞ւր ոչ ցիր և ցան մեծազօր գրոհին, թէ ո՛չ կարգակարգ դիրք առագաստին։ Այո՛ յամպածոց կայծականց հրոսին, սքաց աթենաս ընդ բեկ գագաթին, 10 Այլ ո՛չ նախանձ արկ աստէն այն փէգէս, թէ ոչ պանծալիդ` արիդ դու Ներսէս. Այո՛ գեղջուկ կեանք, լռեն ի խօսից, այլ ոչ կենդանի անուն անմահից, Հոլովեն թէև3 ելք անցից գնացից, այլ ազգ մի ողջոյն են կառկառ ոտից, Արդ ուր Տրտադէս, կամ զի՞ Արտաշէս, Աբգար և Տիգրան պարթևական յազգէս Թէ ո՛չ սառնադէմ իցէր օրհասին, յայս պար համազեան թւել կամէին։4 Տաճարք են խորին, փապարք են մթին, սիրտ ամէնանգէտ, անտես անզննին, Ուր նոր արեգունք յաւէտ քան զերկին, հակեն յարևմուտս մերս Այրարատին։ Թերևս աստեղաց ճեմք կարգ ըստ կարգի, թռուցիկ անկայնոց յայն կէտն եթերի Խրախոյս ամբարձցին յայս կէտ շրջանի, ուր ցօղ կաթուածոց հաւուց մեր դնի.5 Թերևս այն հրատ կիզող և ջերմիկ, զգօն փայլածուն, անսուտն լուսնթագ

1

2

Ո՞չ [այս ամբարտակ] Ոչ [հրեշ այլանդակ]

3

[գնայ մերձենայ]

4

14 և 15 տողերի միջև՝ [թԷև քողամերկ դուստր սիոնի, անմորմոք արտասուօք հսկէր վայրիկ մի]

5

18 և 19 տողերի միջև՝ [յայս բոլորակն յայս ծիր շրջանի շնորհուկ <3 անընթ.>]

345


20 Գուցէ Ափրոդիտ ընդ իւր լուսինեակ, հաւել մարթասցին յայն շուք անքանակ։ Չասեմ նեքթանիբ այն արուեստածին, Ընդ խաբ ամբարձեալ չստեղծ դիւցազին,1 Զի մի վերելեակքն կենաց էջ լիցին, Գործադիր մատանց չարարուեստ անձին: Հրոսէ զիւր աճիւն Հայկ մեծն նախնին, Այլ ո՞ւր են այն կուրծք անկործ Նեբրովթին Դիպակ քաջաձեռն նետից հսկային, Վառեալ կայծակամք զաղեղ քաջ բազկին Սոսկայ աքիւլլէս դեռևս յանաղթէն 30 Սնոտին այն բամբիշ յանոյշն Արայէն, Որոց թեկնածուք ոչ Վան կամ Տրոյայ, թէ ոչ շնորհաշուք մայրն Րուսսեայ, Շղթայ այս ոսկեայ եղև բուռն սէր, Տեառն Նիկօլայ ողորմած կայսեր Որոց ոտնամուտ ուռթի բարեբեր, ծաղկէ զՀայաստան զերթ հին դարս մեր։ Ահա կառք հրեղէն երիվարք հրեղէն, հրաւէր նոր երկնի Աշխարհի եղեն, յորում վեհաթոռ նորգ Եղիայ, բազմիս գահ’գլուխ գրոհին Արամայ, Իսկ նոր գալստեանդ զեփիւռ հարաւոյ Գնացք սգադէմք քոյդ աստէն ելից Կապուտ կողոպուտ ազգի...2 Ծաղկեալ զտքնյալ զոսկերս հսկայից 40 Նախանձ արկ փառաց սիրոյ քում հարսին, անշուքն այն Հաղպատ սաւորթից մասին, Յորմէ շնորհին գին, փրկան ազգին, իբր այն՝ որ հսկէրն յանձուկս Վիրապին։ Փողեն այն տապանք մենացեալք, անցեալք, նոցին, համակից, Սիրտք մեր ձայնակցեալք, արի՛ դու արի՝ հա՜յր, հայր ելանել Հանգուցիչ կենաց ազգիս երերեալ։ Գդուեաց դու յայս ծոց կարօտ քում հարսին, Գրկեալ լայնալանջ զսէրն այն անգին, իսկ մեք բարեկամք նորին փեսային, Պարեսցուք երգով ձայնիւ օրհներգուին։ երգով Խրախացի՛ր դու լեռան պարարտ և պայծառ յաւէտ քան զադեն վեհից սիրահար3 Յորում ամփոփեալ հոգւով մշտավառ, տացուք զհանգիստ սրտի և դադար։

1

22 և 23 տողերի միջև՝ [զի մի ամբարձիչն ի խոր վանեսցի] [գրեն զանմոռաց վաւերս անցից] 3 գերափառ 2

346


 1 Ո՞ր հոգւոց այսօր տօնեն բերկրութիւն, Ում ցողեն1 երկինք զայս մեծ խնդութիւն, Ո՞չ երկնաւորացս, ո՞չ երկրաւորացս, Ոչ հոգեղինաց2 ոչ մարմնաւորաց Աստ վերինք հրճուին3 Ընդ մարդկանց արիութիւն Աստ ներքինք4 տոնին Զվերնոց հաշտութիւն.5 Տանի6 այսօր հայրն ի ծոց իւր 10 Ի վեր, զորդին կարօտեալ7 զորդին սիրելի. Չուեն ընդ նմա հոգիք վշտամբեր. Իջանեն առ մեզ սիրելի8 հոգիք անձկալի.9 Երկինք համբուրեն Աստ եղբայրական Գրկէ կարօտիւ Զերկիր ստորնական.10 Ախ թէ այս համբոյր տուաւ նշանակ, հաղորդել միմեանց զհոգւոյ խնդութիւն Մեծարել նովաւ զնորայն յիշատակ՝ որ բեր դրախտին զանցեալ փափկութիւն. Ո՞ր աստուածամարտ, հոգի թշուառական եհատ զւպատժապարտ վճիռ կորստեան. 20 Խլել զկենաց մեր երանութիւն, խլել պատանւոյն զիւր անմահ պսակ. Զոր հիւսեն նմա մատունք փափկագոյն իւր աղաւնամիտ11 կուսին անապակ Յանմեղ նորա սիրտ, ցանել զչար որոմն. Խզել զկապ սերտ, ջերմ նոցա սիրոյն։ Ընդէ՞ր այս դժոխք կացին անկործան, ընդէ՞ր ոչ եմուտ աստ իշխանն հոգւոց.

1

[ոչ հրեշտակաց]

2

[հրեշտակաց]

3

5 և6 տողերի միջև՝ [մեզ նոր աւետիս]

4

[մարդիկք]

5

8 և 9 տողերի միջև՝[Աստ երկինք հրաց զծիծաղե շրջան]

6

[գրկէ] [անարատ]

7 8

[որդիք անեղին]

9

[զուարթալի] [մեր համայն]

10 11

[անմեղ]

347


Ընդէ՞ր ո՜վ արև դու արդարութեան, անփոյթ1 արարեր լոյս տալ Թախծելոց.2 Նոցա ծխամած ոսկերք3 դժոխային մեռելոցս Քոց շնորհաց, լուսոյ հի՞մ4 կարօտէին. ... Հայրենի5 զօր շունչ արարչական, Փչեցեր ի մեզ զայս հուր կենսական, 30 Եւ անդ ի հոսել զհոգի կենդանեաց Սիրել զքո ստեղծուածն անբաժան յանձանց Սիրել իբրև զքեզ, սիրելի իբրև զանձն Եւ զընկերն նմանատես, քոյդ աստուածութեան, Անշուշտ քո կամաց անյատակ սահման, Ոչ եդ ինչ խտիր, ոչ եդ ինչ բաժան Աստ ժիր պատանին աստ քնքուշ կուսան, աստ մուսլու հեթանոս, աստ մեղմ քրիստոնեաներ Պարտ էին քո որդիք ի քէն սիրեցեալ, աստէն քոյր եղբայրն պարտէին. Ո՞ եհեղ ի սիրտ աժխոյժ պատանւոյն զայս եռանդ հզօր անկաշկանդելի Ո՞ կազմեաց զոսկերս մեր քաղցր սիրուհւոյն, այնքան փափկագին, այնքան նազելի. 40 Ո՞ գծեաց զմեզ, նմանօրինակ, ոչ էիդ անտես սէր Չէ՞ր այս քո սուրբ կամք այն ինչ որդի, առեալ զբարեաւ միայն ի հայրենւոյդ ծոցոյ Եկն պատգամաւ աւետեօք ձայնի, տալ խաղաղութիւն երկրի տրտմելոյ Միացուցանել զմեզ տարագրեալքս քեզ որդեգրել զցաւօք կորուսեալքս. Եւ անդ ի շարժել զձեռս արարչական և աստ ի շարժել զգութ քո տիրական Մի էին սուրբ կամք քո աստուածութեան, ի ներդաշնակութիւն առնել զմեզ միայն. Քեզ որդիս լուսոյ, զէակ քո համայն, հրեշտակաց հաղորդ քոյդ յարքայութեան. Այլ զիա՞րդ կորեաւ այս դրախտ ցանկալի, հի՞մ այս սուրբ օրէնք կացին.

1

ան[հետ]

2

[մեռելոց հոգւոց] [որկորք]

3 4

հի՞մ [ցանկային] քոց

5

[Ձեռք քո] հայրենի 348


 1 Հի՞մ թօթափեցան ծաղիկք գարնայնի. Հի՞մ այս սուրբ օբէնք կացին անկատար, Մինչ կարգ բնութեան անցին չարաչար. Մոլի գրեցաւ, որ սիրեացն անմեղ Անսիրտ1 դատեցաւ՝ որ զքո կարգ պահեաց։2 Եւ ի սիրտ անմեղ ողջամիտ կուսին, փակեցան որմովք իւր առաքինութիւն. Մինչ քարայրք և որմք3 վանից և լերին, խոստացան լնուլ զմեր ակնկալութիւն4 Քարացաւ զգայունն, Զգաց անզգայն 10 Եւ բորբոք սիրոյն5 շիջաւ համայն հետ զհետայն. Չէ՞ր հնար միով բանիւ արարչի, քեզ դարձուցանել զմի մեզ մոլար, Ոչ զոհել զանպարտ արիւն անմեղի, որոյ գին անգին ոչ ծնեաւ աշխարհ Այլ քո օրհնեալ կամք էր զերկնից շառաւիղ սիրոյ ծագել ստորնից. Ո՞ւր եդեմային ա՛յն երջանկութիւն, որ մեր նախահարք զմայլէին զքև Ո՞ւր արդ դրախտին այն անմեղութիւն Զոր վայելեցին ծնօղք մեր ակներև Ես կարոտամաշ կորստեամբ նորին6 Բե՛ր ինձ երկնահաս զա յն վիճակ կրկին. Արարածք համայն անշեղ անմոլար պահեն անվթար զքո հրաման. 20 Այլ թշուառ մարդոյն թիւր են ճանապարհ, նա սահի ի քէն որդն անպիտան7 Մեղսածին նորա չարանիւթ զանգուած, չար համարեցաւ սիրել զքո ստեղծած. Ոչ շուրջանակի սաւառնիք զմեօք քոյր մեր հրեշտակք զաւակք երկնային, Ներդաշնակութիւն ձեր հոգեամոք, ընդէ՞ր ի հոգիս մեր ոչ հարկանին, Թողուք զմեզ խորդանալ8 ի միմեանց... սառներես հայիք ի բարձանց Յարտասուս ծփան սիրտք սիրակարօտք. այլ... ձեզ9 մեզ գթալ դեռ հրաժարիր 1

[անպարտ] [յարգեաց] 3 [ծագք] 4 Խոստացան [տալ մեզ զվերինընկերութիւն] 5 [շիջաւ ջերմութիւն] 6 [սահմանաց վերին] 7 [եղեգն մշտամասն] 8 զմեզ [ընդէր] խորդանալ 9 [դուք] 2

349


Եւ ակունք աչաց մեր ցամաքեցան, այլ մեր փափագման դեռ ոչ մասնակցիք. Ախ ե՞րբ խնայէք, ե՞րբ դառնայք անմեղ, երբ դարձուցանէք և զմեզ առ ձեզ. Այլ ոհ զինչ ասեմ, չե՞ն առ մեզ նոքա, ո՞չ զօրհանապազ զմեօք յածին Եւ հոգի նոցա զուարթուն հրանիւթեայ, զիա՞րդ քաղցրամոք (անտխեղծ, անգին) հրեշտակային 30 Ո՞չ նոքօք շնչեմք, ո՞չ կեանք մեր բոլոր նոքիմբ վայելեմք անտրտում անդորր. Չեն մեռեալ երկրի դէմք,1 այնքան բարերար, այնքան կենսաբեր, Որպէս մեղսամեռ2 սոպռ հոգւոց մարդկան, քաղցր3 օրիորդին հրեշտակային պատկեր Այլ մեք զաչացու խեթիւ նշմարեմք զայս խնամածու ստեղծուածոց զդէմք Ո՛չ մնայ յերկրի ինձ աստ միւսանգամ առնուլ զճաշակ երկնային սիրոյն. Տեսանել զմարդիկ միանձն միակամ իբրև քոյր եղբայր կեալ հրեշտագոյն. Անդ տա՛ր զիս աստի, ով ամենահայաց,4 անդ հան զիս սրտի միահաղոյն զի մի մաշեցայց. Թող նախանձոտ աչք ծանակեսցեն աստ զառօրեայ բախտ ներքին սիրելեաց Այլ անդ երկնայինք մեզ տարփողեսցեն զաննախանձ մեր սէր անլոյծ կապանաց Անդ այս մեր երազ երկնից թագուհի եկեսցեն5 ի լոյս անշիջանելի6 40 Անդ յուսամ միայն զքեզ գտանել, դու երկնակարօտ հոգւոյս պահապան. Անդ թևակցեալ7 իբրև զտատրակն, կցեսցին ի համբոյր շրթունք մեր յաւիտեան. Եւ դասք հրեշտակաց երգովք օրհնութեամբ անդ դրուատեսցեն զմեր սէր անվախճան. Եւ ոսկերք բնութեան աստ ի բռնի ձմեռան ճնշէին ցաւօք Մինչ քո ջերմարձակ արև շողշողի,8 տարածէ զայս նինջ ի յերկնից փառօք Յառնուն արարածք իբր նորաստեղծեալ զքեզ օրհնաբանել օր օրհնեալ եկեալ։

1

2

[ոչ երախտաւոր քեզ արեգական] [սպառացեալ]

3

[դէմք] [զի մի մաշեցայց] 5 [ի յայտ] 6 [անանցանելի] 7 [զրկա]ցեալ 8 [ծագէ] 4

350


1 Բազմիցս մինչ զայս բօթ տայի ծնողաց գէթ առժամանակ, Վարել զիմ շրջան ընդ օտար ամպովք յերկիր տարաբնակ. Գթոտ գերդաստանն սուգ արկեալ զիւրև դիմօք տխրազգեաց1 Շնչէր զիւր թառաչ լռին մորմոքմամբ զինև շրջափակ Կայլակ առ կայլակ2 թանկագին կաթիլք արեան արտասուաց Թանային կերկեր3 վարթագեղ4 այտուց նոցայն տրտմազգեաց5 Մրմունջ մայրենի մորմոք հայրենեաց կոծ անոյշ եղբարց Հոսէին զեղեր անսփոփ սգոյ անվախճան լալեաց, Որպիսի տրիտուր կարասցէ սրտին յընիեարս կենաց 10 Պարգև ընծայել վասն անհուն գթոյ իւրոց ծնողաց Այլ աւա՜ղ վշաիս՝ բազմիցս մեր ծնողք առ փոխ երախտեաց Կրեն զանհնար վիշտս աղէտից յիւրոց զաւակաց. Քանիցս քնահատ քնաթափ աչօք օրորաց։6

1 2 3

[զինե բոլորեալ] [զթրթունջ] վարդագեղ [շրթանց] [ոսկեհուռ ալեաց]

4

[լուսաբաց] [կոծ հօր և եղբարց] 6 [զմեր] օրօրոց [զտիւ զգիշեր] 5

351


1 Տե՛ս զիա՜րդ ընթանայ այն աշխոյժ պատանի Մերթ զմի թուշ ցուցեալ մերթ զմիւսն ի համբոյր1 Մերթ մաշուն,2 մերթ կայտառ նա ի ծիրս երկնի, Նուաճէ զերկնազօրս խոնարհիլ նմա ի ծունր։3 Անհաստատ, անկայուն, եռանդոտ նորա բարք Ոչ շրջան ճանաչէ, ոչ պայման ժամանակ, Մերթ զուսովք արևմտից հայեցեալ յայս աշխարք Խփէ զաչս քնաթաթախ դառնայ կրկին յիւր բակ. Մերթ թեքեալ զպարանոցն թաքչի անդ անտեսիլ4 10 Ակնապիշ սպասէ թագուհւոյն գալստեան,5 Որ ի սիրոյ ողորմեալ տայ նմա լոյս փոխան։6 Աստ յոխորտ փքամիտն մոռացեալ զերախտիս Խրոխտամիտ յառաջէ յուժգնակի յարևելից Դեռ չանցեալ օրիօրդին ի սենեակ7 իւր քնոյ8 Յառաջէ զուարթադէմ9 խնդամիտս յիւր շրջան Փքացեալ ի պարգևն10 յայս աւանդ, նոր սիրոյ,11

1

[լուսաւոր ի համբոյր] [կայտառ] 3 4 և 5 տողերի միջև՝ [Այլ [աներկիւղ անահ, անսարսափ փոփոխէ նա զել և մուտ Անխարդախ տարծէ նա զիւր լոյս համասփիւռ Անազգ և ազինք ի նա հայիլ անկապուտ Այլ անխեթ նորա սիրտ ոչ զգայ ինչ մրմուռ Մթնոլորք կորնչին հալածին մեջ մռայլ Ելանել նորա յամպ տղայական քաջութեամբ Նա զնորէ զամեն և սլանայ հրաշափայլ Էայ երկնի եվ երկրի զիւր նշոյլ լիութեամբ] 4 9 և 10տողերի միջև՝ [Աստ զրկեալ ի փառ անպատկառ երևիլ] 5 10 և 11 տողերի միջև՝ [Զի մի ծաղր եղիցի յիւր անշուք..[անըթեռնելի] Այլ հետևի պնդի զհետ նորա [քեռ իւրոյ] իբր մուրացկան Եւ ճարէ հաց պաղատմամբ] 6 11 և 12 տողերի միջև՝ [Աստ յոխորտ միամիտն մոռացեալ զերախտիս Խրխտամիտ յառաջէ յուժգնակի յարևելից ] 7 [յանկողին] 8 [սիրոյ] 9 [խրոխտամիտ] 10 [մոռացեալ զերախտիս] 11 16 և 17 տողերի միջև՝ [Այլ բանս նա մնաց կոտրատել և մերկացեալ] 2

352


Փոխէ զգնացն, շարժի ծանր, պարծիլ ի շուքն պատուական։ Մերթ կանգնի պատկառեալ առ դլրամ<բ>ք արևելից ժպտանօք զմայլի Ի հրաշ իւր հարսին1 ողջունէ կաթոգին, համբուրեալ զհանդերձից քղանց չքնաղ. 20 Որ զդէմս նորա մեղմ շոշափէ. յամառ և ձմեռ, յաշուն և գարուն Նա զնոյն պահէ օրինակ կենաց հնանայ, նորոգի թէ դառնայ Ի տուն, հետևի2 սիրավառ, սիրուհւոյն երկնընթաց։

1 2

[քեռ իւրոյ] [բոլորին] 353


 1 Ողջոյն ձեզ։ Լերինք և անտառք Մենք էկանք էստեղ որ Ձեր տեսութիւն քաղցր Տեսնելով խնդանք։ Ո՜վ քաղցրիկ, անուշիկ Դաշտք և անդաստանք Ձեր սիրոյն մենք կարօտ էկանք էսօր ձեր մօտ1 Որ ձեզ հետ խաղանք։ 10 Խնդասցո՛ւք, բերկրեսցո՛ւք Մեր անմեղ օրը Որքան չի անցկացել՝ Որքան դեռ մանուկ ենք Ու չե՛նք ծերացել։

1

ձեր [ոտն]

354


 1 Մայիսի՛, մայիսի ամիսն շնորհավոր Պետք է ուրախանալ, հրճվիլ և ցնծալ Եվ տափումն խաղալ Գեղեցիկ։ Ծաղկամբք բյուրաւոր Մխիթարեն զսիրտ մեր։ Դաշտ և հանդ զարդարեալ Սար ու ձոր կանաչեալ Ով ընկերք սիրելիք էսպես օր էլ չի գալ՝ Որքան և կարող ենք 10

Միմյանց սիրտն շահենք Լավ կյանք վայելենք։

355


 1 Մահահրաւէր տարտամալից Մեծ առաւօտս այս մեզ ծագէ, Եւ արեգն սառն արիւնալից Զարեան շաւիղս լուսաւորէ, Եւ ի ծոցոջ ժամուց մերձին Կայ անդ օրհաս միոյ աշխարհի Եւ ահա վիճակք մեր սասանին Երկաթեայ արկոցն աստ անկանի Յուշ1 լիցին ձեզ եղբարք այս ժամք խռովաբեր, 10 Շաղկապեսցուք ի սուրբ այս կապ հոգեզգեցեալ2 Ի մահ ի կեանս՝ կալ համամիտ և անվեհեր։

1

[եզրարք զձեզ] յուշ...

2

[յուշ լիցին ձեզ ի սրբազան այս կապ (շաղկապ) միանալ] անվեհեր

356


 1 Երբ տեսից զքեզ քաղցր իմ հայրենի, Անցեալ յայն հին դար մեր հաւուց1 Մեր նախնի յառաջին վխճակ դարուց Գալարին աղիքս միտք իմ ցնորի,2 Մինչ նախկին վիճակ քո յուշ իմ ածի3 Անդր ընծայեցից զկեանս իմ քոյդ կենաց Երբ տեսից զդար մեր նախնեաց։4

1

անցեալ [ի քո] դարս [հինաւուրց]

2

[զխախտուն պատուար բարուց և կենաց] [ծածկիլ անդ] նորոգեալ անդրէն

3 4

երբ տեսից [ի քեզ զնախնի] զդար...

357


 Եւ ի ծոց անկեալ երկնարձակ լուսոյ պայծառ արեգին, Հայիմ զմայլեալ ի ձորն խոնարհ իբր յաշխարհ կրկին, Աստ երկնից շրջան շառագնի ընդ ամպոց ծագաց խորանին Ուր յամէն կուսէ հրոսայ սոսկակերպ խարխափ գիշերին։ — Դիւթական տեսքը մառախլոտ դաշտին հանդիպահայեաց Յիշեն ինձ զօրհաս անբախտ կորստեան ազգաց աշխարհաց. Անդ գետք ծածանին, անդ դաշտ<ք> ծիծաղին ընդ նորեկ ընտանին Ընդ նոր փոփոխումն յիշխել հզօրաց պարտիլ1 թշնամեաց։2

1 2

[կորնչիլ] Ընդ նոր փոփոխումն [յորոց երես նոր ցնդեցան փոշի անսիրտ թշնամեաց], յիշխել հզօրաց

[ասպարէզ գտաւ զոհին]

358


 Ձայնակցեալ եմ ձեզ Պարուց երջանկաց Վերինքըդ յերկինս Լսեմ, զի ձայնէք Հոգերգու գումարք վեհք դուք գերազանցք ներքինքըդ յերկիր զբարբառ երկնառաք։ Ի շուքս իւր շքեղն Զաչս իմ տենչանաց Հոգի իմ ձգտի, Բայց զիա՞րդ հնա՛ր, զնոր շուք պճնէ. փայլմամբ խտղտէ ուր նա ինքն անդ է զի հուր անմերձէ Զիս պարաւանդէ 10 Որ ոչ տարրանայ, Ծիրանազգեստեալ Որում զի՞նչ ինչ գոյ նոր հրապոյր հրաշից յօթարան բանից ծագի նա յերկնից նմա փառակից։ Իսկ այս ո՞վ այս ո՞վ Որ չէ անմռունչ Տարածի լուսով Այլև վերճեմեալ ո՞րպիսի արփի յիւրում շրջանի 359


ո՛չ միայն յերկրի ի բարձունս երկնի։ Քաջ գինուց մարտի Կապարճք կասկածից Քազմասքանչ հրաշից 20 Որով պարծանօք նոր խրախճարան որով վերջանան ո՞րպիսի նշան պանծան գոյք համայն, Տե՛ս դու զգեստք լերանց՝ Զթիթեղն խնկոց՝ Որբ ձայն առնելով Ելէ՛ք ձեզ ասեն զիարդ հրաշազարդք զիւրեամբք շրջարկեալք զոյգ ընդ զոյգ միմեանց Ադամեան զաւակք։ Հեզիկ կաքաւեալ Զծալ ոսկեպատ Եցոյց ձայնելով Որով զուարթանան թռչնակն այն հեզիկ փետրոյն գեղեցիկ այսօր են զատիկ հրեշտակք և մարդիկ։ Իւղ թափեալ անուն Զերթ քրքում նարդոս Կուտեաց մի զմիմեամբք Ի քաղցր զմայլումն

360


մանուէլին այն որում չիք նման ի հրաշից զարման հոտոյն անման։ Քաղցրաձայն նուագ Շարժէ ըզլեզուս Հնչեն արձագանգ Դաշնակից եղեալ քաջարուեստ մատին թռչնոց երամին լերին և հովտին սխրալի ձայնին: Ի յելս արևու Ի տես զուարթանան Մինըն զհրաշից 40 Խնդալով փողեն նորածագ այժմեան արարածք համայն, և միւսն զգեղոյն ի ձայն քաղցրութեան։ Ի մեզ սխրալի Յորում գեղգեղէք Զծիրանապատ Առ մեզ հնչելով սենեակ այս սիրոյ պատկերքը լուսոյ ծնունդ ծիածանս յօրինակ փողոյ։ Ելէ՛ք ընդյառաջ Զելս եղբօրորդւոյ Սիրելին յիսուս Եկըն աւետեօք 361


ո՞վ օրիօրդք դուք իմ նուագերգուք ի տես սիրելեացդ և շնորհիլ բարւոք։ Ծնօտք նորա ազնիւ 50 Կռածոյք կեփաղեայ Աչք նորին լուացեալ Յակինդ նիշ արեան ընդելոյզ ոսկւոյ վարսք նորին գլխոյ կաթամբ աղաւնոյ բերևալ ի թարսսոյ։ Ո՞ւմ են այս յարգանք Դու Երուսաղէմ Բաց զաչս քո հայեա՛ց Սրում հանգոյն իսկ պէսպէսք և պայծառք տիրաշէն քաղաք տես և զիմ փափագ շեն համայն էակք։ Խնջոյ փրկութեան Ծագեալ յայսմ աւուր Զոր մեզ անօրինեաց 60 Կոչեալ հոգերգու ամենից ազգազ արեգն գերազանց հոյլք հրեշտակաց զդասս ուղդափառաց։ Յորում և մուտք ձեր Յայս վայր ընկալան Զոր մեզ Տնօրինեաց 362


Զմեօք պատեալ հովիւ դու արդար հանգի սա և դադար տեսուչն այն ճարտար անձնական պատուար։ Որով փայլեցան Ի դարս այս գծուծ Ոչ թէ արծաթովք Այլ անգին քրտանցդ արամեան զաւակք շնորհիւ քո ծաղկեալք կամ այլ ինչ արդեամ<բ>ք տուր և առութեամբ։ Յարոյց զքեզ մեզ տէր Տապան շնորհաշուք Քև իսկ վերացաւ Փորձեալ ի ճիգ քո փրկութեան եղջուր, և ոսկի մաքուր դառնութեանն անուր իբրև ի բով հուր։ Հատուսցուք մեք քեզ Զտրիտուր վաստակոցդ Ոչ թէ նկարեալ միայն Այլև մաղթանօք ո՞րպեսեօք շահիւք հիւսեալ ներբողիւք յայս քարտէզ վերինն այն հանդէս: Ճահ ճահողական Յելուզեալ ակամբ 363


Զերթ ի հայելւոջ 80 Վասն քո հայր սուրբ վճիտ դրուատից անգին մարգարտից նկատեմք յայանի հրեշտակ ի մարմնի: Որով դասեցար Ո՜վ սուրբդ Ներսէս Աստ լի և առատ Ընտրեալ րաբունեաց Բազմազան շնորհաց Ընդ քաջն աքիւլլայ Նա վեհ զինակիր Իսկ դու յաղթանակ Աշտանակ ոսկի 90 Յարմատոյն բարւոյ Շրջակեալ զմեօք՝ Հզօր դու յոփսէփ Դու բորբոք սիրոյ՝ Ձուլեր որպէս հուր Որ և իսկ տեսաւ Յարգ ազնուութեան Իսկ այս զի՞ այս զի՞ Նոր յաթէն ցուցեալ Առ որ քոյդ հռչակ 100 Նորանոր լսեն՝ Զսիրոյ զայս ընծայ՝ Ընկա՛լ ողորմած՝ Զի կար խակութեանս Զոր քեզ ընծայէ երջանկաց կցորդ նախնոյն փոխանորդ մարմնական բարեօք մասին դու հաղորդ։

364


պատկեր ի յերկրի հզօր հսկայի սաստիկ ի մարտի գովեալ վիճակի․ կառուցար դու մեզ ծընողին ըզձեզ իբրե զբեհեղ, որջախոհդ և հեզ։ զազգս ի մի մարմին զոսկին ի բովին աչաց օտարին Հայկազեան տոհմին։ քաղաք դու Տփխիս, այսմ նարդենիս յամենայն տեղիս զոր քեզ միշտ ունիս։ դեռևս բողբոջ, ի սէր քո ամբողջ․ ցայս վայր շատացեալ գրիչ իմ անառողջ։

365


ՊԱՏԿԵՐ ՊԱՐԾԱՆԱՑ ՍՐՐՈՅ ԿՈԻՍԻՆ. 1 Ոլոռն, ոլոռն մարգարտաշար հիւսեալ են հիւսեալ յաջ և ահեակ, Թելից մանրից ոսկիապատ՝ գեղ գեղազարդուն ո՛չ գոյ յատակ Շող շողենի վառ ծալ ի ծալ յոյժ խտղտագոյն վարսիցն, հուսակ Ոչ ի յասպիս ոչ ի գեհոն յականս աննման չիք օրինակ։ Հոգւոյս կարօտ ելցէ առ ձեզ, Զվարդ սիրոյդ ածեալ առ մեզ, Զարթիր տիրամայր ընդէ՞ր ննջես, Ընկալ զայս ձիր զօր ձօնեմ քեզ։ Վարսիցն են այս ձուլից հրաշից ծաւալեալ յիս տիպ և տեսակ1 10 Ձօնիցն կամար խարտեաշագեղ գիծ պճնազարդեալ այս շրջանակ2 Այտուցն հանդէս թերթատարած անհանգունատիպ չքնաղորակ, Ո՛չ ի յերկինս ոչ ի յերկրի բաղձալւոյս իմոյ ոչ գոյ քանակ։

Հիւրընկալու այս տաղաւար Աբրահամեան ամուր պատուար, Փութա ճեպեա՛ տատրակդ արդար ի շնորհ քո ինձ պճնել պայծառ. Շրթանցն երկթերթ խայծ նռնաձև յինքեան պտկաբաց սրտածալեալ, Կարմրատարազ կարմրաստեղուն ի կերտ կոփուածոյ յարտաձգեալ, Ակունք վաճառաց հրապոյրք աչացն որում բնաւ չէ ոք նմանեալ, Շուք գունագեղ ձեր հրաշագեղ անտես տեսարան վարսաւորեալ, Հանդէս փառաց արձանացիր, յերկրի մշակդ դու երկնաձիր, 20 Արիդ արի, թագ պարծանաց ի շուք շնորհացդ դու բարձրացիր. Յակնթաձև յայս նիշ կերտեալ լուսաշողշող աչիցն իւր բոլորակ, Երանգ-երանգ ազդի-ազգի մաքուր մանուածոյ սա բովանդակ, Ծիծաղացայտ ծպտումն չքնաղ լուսանման առեալ անպարունակ, Մարգարտայեռ պերճապայծառ տեսէք զնազելի կենացս պսակ. Վեհին վերնոյ փառաց խորան, զոր նոյ է առ զքեզ նշան Երկեակ երփնիցն դու ճեմարան, յորում եդաւ տիպն հաշտութեան, Տուփ խնկենի ազնիւ ծաղկանց լանջիցն են այս գեղ զերթ մանուշակ, Եռակուսի քառակուսի այս գրկապարոյր քառամանեակ, Սէր ի սերում սաւառնաթև զէտ մաքնեսեան յէին անքակ, 30 Ո՞վ քննեսցէ ո՞վ զննեսցէ բանիւք ներբողից զայս երևակ։

366


Էին աջոյ աջ ընդ աջմէ, այն բոլորիցն հանդէս քև է, Զմեզ տածել քեզ անհնար չէ, թէ ախորժ ձեր առ մեզ լի է։ Ճեմք ճոխաճեմ մարմանդաքայլ գիրկ հոգեպարոյր պերճընթացք, Խաղ առ ի խաղ եթերաճեմ մեծ հանդիսարան շնորհաց դիտակ, Միոյն առ միւսն միւսոյն առ մին շարք մի ընդ միոյ գեղապարփակ, Քաղցր տեսոյն ամոք գեղոյս կանխէ միշտ հոգիս զիւր ախորժակ։ Զիմ զստահակ զելս անարգել մաղթեմ գանիւ քով անարգել, Զիմ առ ի քեզ բաղձանս միւսս առանց հատման մինչ ի...1 Ճահ ճահակիր եկ յօրինեա իղձ իմ և փափագ իբր...2 40 Արմաւենեօք և ձիթենեօք հիւսիւ դրուատից լեր ընդունակ, Զայս լուսինեակ զայս արուսեակ զայս խրախճարան գերօրինակ, Որում ձօնեմ զայս փունջ սիրոյ կնքեալ զբանս իմ յայս վիճակ, Վախճան բանիս զշնորհսդ կցորդ, Առ իս հեղցես առատ և յորդ, Գայթ առ ի գայթ մտացս յողդյողդ, Զքեզ արա ուղղորդ միջնորդ։

1

<մեկ անընթ.>

2

<մեկ անընթ.>

367


 1 Անցին երկու ամք և աչք իմ լալով կարօտ մնացին. Տեսանել առ իս զոք հայրենակից զհոգւոյս փարելին. Հաղորդել նմա զիմ վիճակ օտար. Լսել զմայրենի լեզուն քաղցրանոյշ1 Գրկել զնազելին ցուցանել զիմ վայր. Տալ հանգիստ սրտիս տալ հանգիստ հոգւոյս։ Ոչ չքնաղ շրջան, ոչ բարեկամութիւն քաղցր գերմանացւոց Ուր իմ վերացեալ ի թևս բախտին կայի անզբաղ, Ջնջէին զայս վէրքս (զիմ) սրբէին զիմ լաց 10 Ոչ հորդորք սիրոյ, ոչ ձայն սիրելեաց Եւ ուր հայէի ժողով ինչ բազմաց Անդէն փլանիւր սիրտ իմ տրտմազգաց. Վասն հաւատոյ վասն օրինաց կորեան նորա փառք Նորա երկիր, աշխարհ սխրալի2 իշխանք բարեփառք3 Ի ձեռս նոյնիսկ կրոնակիցք հալածեն զնա Այլազգիք ևս և դաւանակիցք ոչ ժուժին նմա Խուզէ նա անձին ուստէք օգնական Այլ ընդվայր զի չիք նմա ոք պաշտպան: Եւ թռչունք անգամ ունին յիւրեանց բուն, ուր օթագային 20 Եւ սողունք անգամ, որք ի սիրտ երկրի անվրդով հանգչին Այլ մեզ չիք տեղի, այլ մեզ չիք դադար, Ի բոլոր երկրի, զոր ձեռք քո արար, Սահի հայկազունն միշտ ալեկոծեալ Զաւակ և զտուն զաշխարհ մոռացեալ։ «Ոհ անհասն էակ դու ամենագութ Հայր Արարածոց, զի՞նչ այս դառնագին պատիժ, Պատուհաս քոյոց ստեղծուածոց, Եկեսցէ արդեօք գէթ ինչ ժամանակ, Զի անցցէ ի մէնջ այս խիստ քո մուրհակ 30 Տեսցուք և մեք լոյս ի մերում գնտի, Զոր ձրի վայելեն համայն ազգ երկրի Առ քե՛զ իմ աղե՛րս, առ քեզ իմ մաղթանք, Առ քեզ իմ խնդիր, առ քեզ հառաչանք Ոհ թող ամենաբաշխ աչք քո քաղցրասցին Յիմ ազգ թափառուն, յիմ ազգ վշտագին։

1

[շնորհաբար] [կորեան գլուխք] 3 [պայազատք] 2

368


ՕՐԻՕՐԴ ՖՕՆ ՇՎԵԲՍ Ի ՎԵՐԱՅ ԵՐԳԵՀՈՆԻ... 1 Երկինք ցելանի Երկնայնոցն պար Զքև սաւառնի Ասա խնդապատար. ԸնդԷր յապաղիս Հրեշտակ չնաշխարհիկ Յիմ տխուր երես [Զինև քո թևապարիկ ] Թևովք քո մեղմիկ։ — 10 Ոչ զոբ յարուցին [Նոքա] այնպէս հեշտալի Ոչ զոք հողածին ԱյնպԷս լռելի Որպէս քո զուարթուն, զավակ երկնային Ներդաշնակութիւն [զքո] զիմ [քաղցր կենդանածին] թմբրեալ հոգին — Աստեղք թոթափին Լսել զայս նուագ Լսել զբարբառ յզմայլի—քո ձախ Համբուրել զշրթունս քո մեղրածորան։ — 20 Աչք քո յիս հային Եւ ես նուաղիմ Ձայն քո յիս հնչին Եւ ես շուաղիմ Բերել զեդեմայ շունչ կենդանարար Յածիլ զիս ի կեանս (լինել ինձ)...) յանդրանկաց ճառ.. Քոց յոսկերոտիս իմ մաշուն մեռած Շարժես մատունս քո ոսկեձոյլ գալարիմ մաշիմ Հարկանես զակորդս ի սիրտս իմ խոցիմ Զմատունս շարժես 30 Ոսկեձոյլ քո նուրբ [Զսիրտ իմ քայքայես] Ինձ շիջուցանես Զսրտիս նշոյլ Ոհ զի հարկանես զքո նուագարան Մինչ իմ հարուածոց ոչ տաս ինձ դարման։ Չքնաղ երեկոյ 369


Որոց վերջալոյս Ի տան սիրելւոյ Զառաջին եդ ինձ լոյս 40 Աստեղք թոթափին, առ քեզ ի բարձանց Կանգնին բոլորին, զքև շրջակաց Այլ քո լուսահրաշ այտուց շառաւիղ Նսեմ արկանէ փակէ զնոցա շաւիղ Սառն, իմ զգայարանք վառեցան սիրով Ի [հայիլ] սփռել նորա յիմ դէմս զիւր գորով Թող զիս դատեսցեն Դահիճք դժոխոց Թող զիս մատնեսցեն այլ ուր և հնչի այս քաղցրիկ քո ձայն [քո] Նոքա դառնախոց անդ է իմ դրախտ երկինք և կայան։ 50 Մահացելոց Այլ արգելանոց Բանտարկելոց և ի խորս երկրի եղիցի ինձ լոյս և յանդունդս ծովի եղիցի ինձ յոյս ուր և ցնցեսցին [ցնցեսցին շառաւիղք] [թէ քո միայնակ արփի իմ չքնաղ նշոյլ քո պայծառ] բարձցէ անդ զիմ շամանդաղ Յիշեսցես արդեօք Հրեշտակ (իմ) դու հոգւոյս Մինչ առ տապանօք Ոսկերք իմ հոգւոյս Անտի խնկեսցին 60 Իմ ջերմ պաղատանք [Առ] անտի քեզ սլասցին [Առ] քեզ հառաչանք։ Խախտեսցին. հնչել զայս զփող չարութեան Տալ ինձ աւետիս անդ կենդանութեան Ընկաւ անդ ի ծոցդ՝ դու որ [որում] զիս թողեր Աստ կարոտամաշ ի սէր քո անմեռ։

370


 1 Ջանումս ջան չի մնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ, Բերանս խոսք չէ գալիս, որ իմ խիալն քեզ ասեմ. Թոփ ու թոփխանա ես սարքել, քանդեցիր բուրջ ու բադանս, Քանի որ քեզ եմ տեսել, էրվեց, մաշվեց, ա՜խ, իմ ջանս։ Դարդիմանդ ես, մի փիքր արա, ի՞նչպես իլի էս իմ բանս, Օչովիմեն ումուդ չունիմ, դուն ես իմ ճարն ու դարմանս. Թե ուզում ես դիփունիմեն դուն իլիս իմ սերն ու ջանս, էս իմ յարիս մեկ ճար արա, որ սկսեմ լավիցն ասեմ։ Վարդի պես դուս ես եկել, հովն տալիս բաց ես իլում, 10 Երկնքի ցողն երեսիդ շաղակոլոլ թաց ես իլում, Բլբուլի սիրտն մեռած տեսնելիս, հեչ չես լաց իլում, Մին ու մին որ քեզ եմ տեսել, մտքիցս անմոռաց ես իլում, Ի՞նչ անեմ որ դու ինձ լսես, էլ միշտ քո գովքն անեմ։ Առավոտուն ծեգն տալիս, ֆռֆռալով գյուլ-ջհանդ, Բաց ես անում ալ տերևով գյուլի-սարահի մամանդ, Յախուտն ասեմ, զմռուտն ասեմ, թե էն շարքով ալ մարջանդ, Որ տեսնողը մաթ է մնում, գովում է քո յառդանդ. Յարաբ խեղճիս բույրուգ կուլի մոտիդ նստած էդ բերանդ. Բացվի ու ինձ հետ խոսա, որ իմ ահվալն քեզ ասեմ: 20 Անիրավ, մե միտք արա, էս ինչ անիսաֆ դիվան ա, Տված չարեքդ ամեն մեկր արել է ինձ սալթ դիվանա. Ում կուզե որ գնամ, ասեմ, էս իմ դարդիս դարման չանա, էս բանիս անելն ետև քո օսալն քեզ կումնա. Գյունահքյար եմ, թող իմ պատիժն աստված անա, Դու ինձ էսպես մի սպանիր, արի ես քո թարիֆն ասեմ։ Արևածագին դեմ առջևիդ բանդի ֆարմանա, Դըվորն որ դու շուռ կուգաս հետդ երեսն կուդարձենա. Հենց բռնենք, թե արեգակ ես, էն էլ քո ղուլլուղ դառնա. Ի՞նչ կուլի որ բազի քյարա շողքդ ինձի ռահմ անա, 30 Որ քո լուսուն կարօտ սիրտս մխիթարվի ու հովանա, Լուսնի պես ես էլ լուս տամ ու էն փառք ու պատիվն ասեմ’։

371


 1 Ոհ բերն ո՜հ բերն հայրենիք իմ ոհ իմ այս բանք Լի դառնութեամբ, լի սոսկաի աղէտանօք. Ո՜վ քնքուշ տիպ իմ սիրեցեալ վայրեաց, կայանք Լի գեղապանծ զարմանազան զուարճալեօք. Կացէ՛ք առ իս ի նորոգիլ զտագնապ ժամուն Ուր նա մատոյց զձեռս իւր ինձ դողդոջալով, Աւա՜ղ ո՞ւր դուք, ո՞հ չքացայք՝ ի խորս անհուն Ես կեամ միայն, նա ի տապանի տքնի ընդ հողով։ — Ի տապանի՞։ Ի դեռափթիթ աւուրս քո փչչեալ 10 Վարդ թերաբաց (դալար), թարմ մաքուր արեամբ Աւա՜ղ այս։ Ապահովեն անդ ոսկերք քո, Աստ է տաճարն, ուր նա հսկէ մունջ (լուռ) հանգստեամբ Աստ դնի վէմն, զոր ես արդէն ստորագրեցի Հի՛մ աստանօր այսպէս լռին, այսպէս անձայն, Աստ է տեղին, ուր ի վերայ նորայն տապանի, Կամիմ ողբալ և տալ ցաւոց իմոց վախճան։ Այո՛ հեռի յամենեցունց՝ որբ զմեզ սիրեն Յարիւնակցաց ի սիրելեաց, բարեկամաց Աստ, ուրանօր ոչ ոք բայց քո փոշի ցանեն 20 Աստանօր միայն վերջին աշխարհ իմ հայրենեաց։ Աստ ուր ոչ ոք բարեկամաց լացցէ վերայ իմ, Ուր չիք ինչ այլ բայց անմոռաց քո փոշետուն, Աստ եկեսցէ, ի սնարս քո և տապան իմ. Աստ ուր կոչեն, զիս կսկիծք իմ բիւրաբեղուն։ — Ո՜հ երանի՜ թէ ես զքեզ ոչ սիրէի Հիմ երջանիկ կարէիր մնալ դու առանց ինձ Դու զուարթամիտ, դու անտրտում, անհոգ, արի, Ոչի՛նչ տեսեր բաց ի խաղուց ի խնդութեանց. Դու բաւական, դու սիրելի ամենեցուն. 30 Առաքինի, դու մաքրազարդ ամենայնի. Երանի թէ ես տհաճոյ քեզ լինէի Եւ կամ աղքատ, և դու զուարթ ի կեանս աստի։ — Այլ ո՜հ ցաւոցս հի՛մ կարացից, ատել զիմ բախտ Ես ոչ կարեմ ապաշաւել զիս ազնւութիւն Աստուած ընտրեաց զքեզ վասն իմ յերկրի աստ. Սէր նորա ջերմ, և գութ նորա առ մեզ անհուն։

372


Նա կամեցաւ խլել զքեզ յայս աշխարհէ, Որ ետես զիս, գուցէ թէ ես քեզ վնասէի. Որ և ինձ անդ գալ առ քեզ զնոյն ուղի լայնէ 40 Ինձ մերձաւոր թե անընտել ինձ նա լիցի: — Ո՜վ ափջութեանս, ո՜հ հրաբորբոք զմայլութեան Ո՜վ խնդութեանն, որ փակէ զբան փակէ զլեզու Միայն արտօսրք արտասանեն, զքո անուն, Զգայարանք, որք ինչ սահման Ոհ անդ է նա պարայածեալ ընդ հոգեզինաց Առ աթոռովք գառինն անմեղ, կենաց գետով, Երբ փտեսցի ի մարմին աստ հողազանգուած. Զի միացայց ընդ սիրուհւոյս կրկին սիրով.

373


1 «էս խաբարիս դարդի համար իր պապական բերդը թողեց Յուր ասպանդից ձեռք վերցրուց՝ յուր1 հրեղեն ձին աչքից քցեց Տագենբուրգո ճամբան ընկավ՝ ինչպես օտար ու անճանաչ Հերմես սիրո զաստվածուհին՝ չունքի նորա անդամքն ծածկեց։ Գնաց էն կողմն՝ որ կուսանաց՝ վանքին մոտիկ մերձավորեր, Եվ անդ շինեց մեկ քյալավա՝ որ պատեր լնդին ծառեր, Աչքը քցած՝ հառաւոտե՝ մինչ հերեկո նա մտիկ տայր Սուս2 լուռ հուսով մեն միայնակ՝ էնտեղ նստած նա տխուր կայր։ 3 Նայեր ի վեր ի վանքի կողմն, նայեր, հայեր ամեն սհաթ 10 Ի փանջարայն յուր սիրուհվույն մինչ փանջարայն բացավ հանկարծ, Մինչ սիրելին շհանց տվեց՝ զինքն և նորա դեմքն սիրուն Ի ձորն՝ ի վայր խոնարհեցավ հրեշտակատիպ, աղվոր փայլուն։ Անդ.5 սկսավ քնել սակավ կողմանեցավ փոքր ինչ հանգչել Ուրախ, զվարթ սպասելով6 թե առավոտ ուներ լինել Բայց նա այնպես մնաց նստած՝ այսպես օր և շատ տարի Աչքը գցեր առանց ցավոց՝ փանջարայն՝ բանար անդի Մինչ սիրուհին շհանց տվեց՝ զինքն և նորա դեմքն սիրուն Ի ձորն ի վայր խոնարհեցավ, հրեշտակատիպ՝ աղվոր, փայլուն Եվ այսպես կար նա ի միում առավոտուն մեիդ եղյալ 20 Եվ դեմք նորա թոռոմ և թարշ ի փանջարայն քենքն ուղղեալ։

1

[զյուր] մունջ 3 [գառն սգայր] 4 [ի լուսամուտն] 5 [ուր] 6 [հույս ունելով թե առավոտն] 2

374


 1 «Մոռացայց զերկիր այն ինչ սիգաճեմ Ի թևս նուագիդ ամբարձեալ ի վեր. Յերկինս բացեալ առ մեզ քաղցրադեմ Միանձն միաշունչ մտոք անվեհեր. Այլ ոչ տեսցես զայն վայրկեան Եւ իմ կեանք ընդ երկնաւ յամայր վշտամբեր։ — Աստ օրենք բնութեան խախտի ի հիմանց Սէրն հայրենեաց ընդ սիրոյ սրտի 10 Անհաշտ մոլութեամբ բուռն հարեալ միմեանց Մինն զպարտ, միւսն զհարկ դնեն իմ առաջի Սիրտս սիրելւոյդ կեանքս հայրենւոյն Ուստի յարուցեալ ընդ ձայն աւետեաց Յաւիտեան անքակ ընդ քեզ միացոյց։

375


 1 Սիրտս լցվել ա ինչպես արյան ծով Ա՜խ որ չե՛մ քաշում, բերնիցս՝ վա՜յ տալով Ես իմ չոր գլխին, իմ սև արևին, Ջուխտ ձեռով տալիս եմ մեռած դոշին, Ազի՛զ բարեկամ՝ Քո անունդ հիշում Ու քեզ չե՛մ տեսնում, մահի դուռն հասնում։ Սիրտս էլ, ջանս էլ հետն, ուզում ա դուս գա, էլի ինձ պահողն՝ ա՜խ՝ Քո սուրբ սերն ա։ Մեկ դոշդ թո՛ղ դոշիս հասներ ու էն սհաթն 10 Տաներ արարիչն իր տված ամանաթն։ Երաբ սուրբ հոգիդ քնած ա, թե զարթուն Երաբ որ էքուց տանեն ինձ թաքուն, էն սա՛ռն հողին տան, իմ օրս խավարի, էլ էս երկնքի տակին քեզ չհասնի Իմ ձենս, խավար աչքս քեզ կարոտ մնա, Ա՜խ մի կգա՞ս էլա կկանգնիս ինձ վրա, էդ սուրբ բերնովդ հոգիս կհիշե՞ս, Թե դու էլ սրտիցդ անունս կջնջես: — Ազի՛զ բարեկամ, ա՜խ քո դուռն որ գամ, 20 Ես էս րոպեին կանգնիմ, քարանամ, Երաբ որ աչքդ բանաս, ինձ տեսնիս, էլ շունչ չունենամ, որ սիրտս առնիս, Երա՞բ մեկ տխուր աչքով ինձ էլա Կնայիս, որ հոգիս էն կողմն իմանա. Թե էս աշխարքումն ինձ էլ սիրող կար, Ես էի մենակ մեղավորն ու չար, Որ ո՛չ քո սերը լավ ճանաչեցի, Ո՛չ աստուծո տված կյանքն վայելեցի։ Սիրտս ինձ համար կրակ էր դառել, 30 Աշխարքն ինձ համար վաղուց վերջացել, Ով իր մեռածի հոգին էր լալիս, Ես իմ սաղ գլխին ծեծում, վայ տալիս. Մահն էի ուզում, առա, դինջացա։ Քեղ էի ուզում, մեկ օր չկշտացա։ Հոգիս տալիս էլ՝ ես ձեռս քցել Քեղ էի կանչում, որ տեսնիմ մեկ էլ։

376


Բայց ա՜խ՝ իմ լերդս չորացած մնաց, Հասրաթս քեզանից չառա աչքս բաց։ — Բարեկա՛մ սիրուն, սիրո՛ւն բարեկամ, 40 Ինչ կըլի որ ա՜խ՝ ես մեկ ղուշ դառնամ. Կանգնիմ երեսիդ՝ դու շունչ քաշելիս Բանամ իմ սիրտս՝ որ մեկ ձենս առնիս. Կաթի երկնային աչքիդ լիսն ինձ վրա Էրված սրտիս ծուխն, բերնիդ հովին տա։ Պարզի էս խավար միտքս, որ ինձ մեկ օր Ո՛չ մահ է տալիս, ո՛չ կյանքս առնում, որ Կորչիմ, ա՜խ պրծնիմ էս դառն աշխարքիցս Կտրվի էս չար շվաքն եդևիցս. Հոգիս քեզ պահ տամ, ու մարմինս հողին, 50 Որ դու բերես հետդ վերջին սհաթին, Ու էն դինումն էլ թե դժոխքն ինձ տանի. Քո սուրբ աղոթքը ինձ մեկ ճար անի. Թե ես անարժանս էն՝ սուրբ արարչի Պատկերն իմ ձեռովն, ա՜խ՝ խանգարեցի, Քո արդար ձեռը, քո սուրբ բերանը Բալքի ինձ չարա անի էն ատյանը։ Դու ըլիս էլի իմ հոգու փրկիչն Ինչպես էս սհաթին դու ես իմ մաշիչն։

377


ՏԵՔՍՏԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

378


ԿԱՐՕՏՈԻԹԻՒՆ ՆԱԽՆԻ ՎԱՅԵԼՉՈԻԹԵԱՆՑ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՄՈՑ... 57 թվահամարի տակ պահվող տետրակի տարբերակը. 8. միայն կարօտիւ... 32. յարև Վարդանայ հեղուլ ի յերկրի 39. ի մերս տես 42. քոյ սպիտակահեր 48. դու քոյին որդւոց... 48 և 49 տողերի միջեև՝ Առասպելք էին թէ իրօք հաւաստի Այլ ոչ տան արդ սփոփ սրտիդ հեղելոցս Հայեցեալ ի քեզ նոքա փշաքաղեն Եվ բարբառք նոցա միայն թառաչ կոծ 50. Ստորոտով քոյ երբեմնակի 51. ... կարօտս նոցա ճետոյ 52. ... Եվ ես թանայց 80. [Հայաստան] Արմենեայ... 83. Ես և անդ փչեցից զհոգի իմ քաղցր։ ԽՆԴԱՄԻՏ ԶԳԱՑՄՈԻՆՔ ԵՐԱԽՏԱԳԷՏ ՀԱՅԿԱԶՆՈՅ ՎԱՍՆ ԱԶԱՏՈԻԹԵԱՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻԻՐՈՑ... 57 թվահամարի տակ պահվող տետրակի (ա. ձ.) 81 թվահամարի տակ պահվող սևագրի (բ. ձ.) տարբերակները 5. բ. ձ. ... [մղիւր] մղէր ի զարմանս 6. ա. ձ. ... փոփոխէր զիւրոյ առարկայս բ. ձ. ... փոփոխէ, աստ զիւր[ոյ] առարկայս 7. ա. ձ. ոչինչ բնութիւն, ոչինչ երևույթ ոչ իշխել մեկնիլ 9. բ. ձ. ... հայ[ց]էի... 11. բ. ձ. ... և ոչ հաւաստի 12. ա. ձ. գուցե խափիցեմ բ. ձ. գուցե խաբիցեմ անդրէն... 15. ա. ձ. ոչ յերեկ... 28. բ. ձ. որ գրկեալ... 29. բ. ձ. ... ի Նինոսին դաշտի 31. բ. ձ. ի ձայն ողջունի 33. բ. ձ. [արք] այս աւետեօքս... 34. ա. ձ. հսկէին յեղերս 35. ա. ձ. բազուկ քո եդեալ բ. ձ. բազուկ քո եդեալ [թիկանց] 39. ա. ձ. Այլ (մեր) ոտնամուտ... 53. բ. ձ. ... ամենայն (քարից) քարայրք... 54. ա. ձ. ... թնդանօթից և բարաբանաց 59. ա. ձ. քարողեսցեն մատեան կամ գրիչք 68. ա. ձ. Զդիւցազնական գործս ձեր արութեանց որ յսփիւռս փայլի։

379


70. բ. մ. քեզ թագ ի դաբնեա... 71. ա. ձ. ... անդրոշ, անքատակ տէրունեան խաչիւ 74. ա. ձ. ոչ շօշափեցան... 76. ա. ձ. Անդ կեցայք բ. ձ. Անդ կեցայք և դուք... 77. ա. ձ. ... համայն զքեզ ծանիցեն... բ. ձ. ... Տիեզերք համայն ձեզ... 78. ա. ձ. կոչեսցուք զմեզ 87. ա. ձ. ի ծոց իւր գրկաց 89. ա. ձ. կենաց քոց փոխան բ. ձ. կենաց քոց փոխան 92. ա. ձ. ամաց քոց շրջան ԵՐԵՒԱԿԱՅՈԻԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ճԱՆԱՊԱՐՀՈՐԴՈԻԹԵԱՆ Ի ԼԵԱՌՆ ԱՐԱՐԱՏ. 17 թվահամարի տակ պահվող տետրակի սևագիրը ա. ձ. 57 թվահամարի տակ պահվող տետրակի սևագիրը բ. ձ. 8. ա. ձ. մտի ի [պանդոկ] քարայր միոյ... 11. ա. ձ. հազիւ կոր ի կոր... 18. ա. ձ. սասանէր [անդ հեծեծագին] 36. ա. ձ. ճմլեալ հաստատէր... 38. ա. ձ. ... քարակոյտ [քարակուրծ] խրճթին [այրին] բ. ձ. ... քարակուրծ խրճթին 39. ա. ձ. ... ճոճեալ հոսէի... 54. ա. ձ. աստ ով այր թափառեալ... բ. ձ. աստ ով այր թափառեալ [որդիդ հոգեծինի] ... մարդ... 56. ա. ձ. Մածեալ զերես[ս քոյ] զալեզարդ իւր գիրկ՝ խնդրէ լալագին բ. ձ. ... զալեզարդ գիրկ իւր... 63. ա. ձ. ... յերկիր գլորէաք 66. ա. ձ. արձակեալ [լս<է>] միշտ ի հեռուստէ բ. ձ. արձակեալ միշտ ի հեռուստէ 71. բ. ձ. ... այն մեր բնակարան 85. ա. ձ. ... և ոմն (զհերացս) 86. ա. ձ. բոլորեալ զինև... 91. ա. ձ. ... [օրհ]<նութեամբ>.. միաձայն 92. ա. ձ. կառավարն գոնաբան երգով 93. ա. ձ. հեղեղաց [կործա...] ալիք Քև. 94. բ. ձ. և ճիռք քեզանուէր... 95. ա. ձ. ... որբացեալ անդրէն ծով... 96. ա. ձ. ... հզօր ետ նոցա զփրկիչն բ. ձ. Քո հզօր ետ նոցա զփրկիչն 98. ա. ձ. [մի տալ գեղելոյ] պահել... բ. ձ. զազգ իմ և զերկիր զայժմեան նորա հայր 99. ա. ձ. Աստ [սահմանեցեր] ազատարարն... 101. ա. ձ. ... նազաքայլս [ելանէ]... 102. ա. ձ. [տեսի ես] տեսանեմ... բ. մ. անճառից [քոց] փառաց... 103. ա. ձ. մեկնեալն [ասոցեալ] վարագոյր... 104. ա. ձ. զիմ միտս զայլագին... 106. ա. ձ. .փայլին [աստ] մեղմ...

380


107. ա. ձ. և ի չուս երկնընթաց դեռ հային ջերմին [ի վարս] ի լեաոն բ.ձ.և ի չուս երկնընթացս դեռ 108.ա.ձ. դեռ օրհնեն [սիրով] զնոսա [ամ] խոյացեալ 111.ա. ձ. ..... ամուր ( փրկութեան)... 123.ա.ձ. վայ եղուկ (խղճոյս) անձինս էած այս (ծայրէ ). Մասսին 124.ա.ձ. գոչեմ [ցաւագին] լալագին 126.ա. ձ. ուղեկից [թափառուն խղճոյս] մոլար... 127.ա. ձ. ջախջախուն ոտք իմ... 134.ա. ձ. ուր ցողասցին [ցողք] սրագէտք [հայելեաց] դիտմանդ... 136.ա. ձ. ի կոր խոնարհին բ. ձ. արտասուք ք խոնարհին... 138.ա. ձ. թէ [ոչ] նախասահման 139.ա. ձ. քև [ամբարձաձիգ] դադարք... 142.ա. ձ. [պատրաստել] հնարել... 143.ա. ձ.երթայց և կացից կացայց... ՄՈԻՏ ՀԱՅԿԱՅ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ԱՐՀԱՒԻՐՔ ԵՐԵՒԱԿԱՅՈԻԹԵԱՆ ՆՈՐԱ... 17 թվահամարի տակ պահվող տետրակի սևագրից. 19. .... ի ծուխ մխին համակ... 54. ... [կենաց] աւուրց... 56. կա (յարթնութեան) ի շարժման. 59. Զնահապետն [յաւիտենին ազգագնդին հզօրաց դիւցազնագին որոյ անուն՝ յերկինս] 66.... հերոս հսկայ 74. [հոգի կենացս] արև... 83.Թէ նախահարք աստ... 95.Որք առ պահ մի ելին տանէ... 105.Ռուսք [ասացէք զպարտ. — ախ, հի՞մ] դէմք... 106.[Զիարդ] հիմ... 108. [այդ] բարեմուտ 111. ... անդ ի թագուն 117.պատմեցէք [որդւոցս՝] անոյշ [մեր հայր] 118.[պատմեա և տուր զցաւ քո մեզ] 119. [զի՞նչ այս դիպուած,զի՞նչ այսահաս] 120. յոր տագնապիք շնչահատած [ոհ մի յամեր այս այսու ցմեզ] պատմեա և դարձ զմեր աւա 121.անդ դնի ի կռիւ 124.խորշոմ աչք իմ ոչ որոշէ։ 128.որք գան բերել... 135.Սոքա որդիք Րիւրիկայ օրհնեալ 145.Սոքա քաջյաջողակ ազգ յետնորդք մեր... 147.Այս հեղ, ամոք ազգաց մեծաց 148.Որ այժմ տիրէ զաշխարհ զծով [որոց անուամբ, անյաղթելի աշխարհագրաւ] 156.յանխնայ բարեաց այս հզօր ազգաց 159.մինչ ի վախճանի [ինձ իմ խնդութիւն քո խնդութիւն յոյս հարակայ] 160.[Ո՞ւր քո որդիք յազատութեան վարեն զկեանս] 162.ուր [այցելին] շնորհամուտք

381


163. զոհ եղիցին բոլոր իմ ազզք 164. ուր [բոյլք բնակաւորեն] լոկ անուն դոցա հնչեն [ին] ՊՌՆԿՆՈՏԵԱԼ ԱՄՈՔ... 108 թվահամարի տակ պահվող սևագրի տարբերակը։ 1. ..... ամոք արև [երկինքն] մայիսի 2. ... պարկեշտութեամբ (հանգչիլ) անցանել դադարել ի ծոց ի վրանի... 4. ... ծով անոլորդ 6. Ափսոսեալ [զմուտ]... 7. .... հետիւք [զփետուրս]... 8. բազում տարածէ զնինջ... [յածէ համասփիւռս] ի վերայ.... 9. և մայրին [մարմանդ] մատաղ... 15. Անդ ձեռն... 16. ... [դուս<տր>] նազաքայլս 17. [որ առ] դէպ ի Պետերբուրգ. 18 և 19 տողերի միջև՝ [ախ րատոհով] այլ դու ինձ րատոհով [յիշատակ քո ինձ լիցի] անմոռաց [յաւիտեան] սիրելի մնասցիս [դու ինձ] յամայր յապայն մինչ պանդուխտս գրկեալ ի տեսոյդ զքեզ բերցէ ի միտ աստ բարեկամութեան [աստէն սիրոյ] շառաւիղ ի մաշեալ իմ սիրտ զառաջինն կաթեաց զբարերար նշոյլ [լինել] իւր կենդանարար աստ բարեկամիս խորհուրդ մտերիմ խաւարին մտացս նախ լոյս ընծայեցին Արտասուօք հայիմ ի բորբ շրջասփիւռս որ զիս հոգեզմայլ Այժմ հրապուրեն և յապայն եղիցին ցաւոց մահարձան (աստ-ուր) յառաջոյ իմ (ծածանի) ծիծաղադէմս աստ լինն ի լռութեան իւր ծածանի անդ ի թիկունս Դօրպատ քաղաքն շնորհափայլ. ուր ձեռք բարերար, ուր սիրտ բարեկամք ետուն նոր հոգի մանկութեան մեռեալք, սիրեցեալք. 19. |աՀա|... առեալ հրամարեալ յօրէն... 20. մատչիմ քոյ յեզերս [լիճ] չքնաղադէմ անդ [լճին չքնաղ ինձ միշտ թանկագին] որ ծփայր անդ Մարման դ> զուարթագին [կաթոգին] 22. ... հոգի [բիւրազգի] դիւթական 23. ցնորք զորս ես քեզ հաւատամ միայն զի յատակ քո խոր աստ պահեսցէ զայն]. 27. աւուրս [իբր դրախտ] բացեալ (անդ) ի... [յոր կոյս և դառնաս հանդիպի քեղ քաղցր] 28. |հոտ| րուրէ.... անուշահամ քեզ... 31. լի բալզամ[ական] անոյշ [բուրմամ<բ>] 32. Հայիմ զարմացմամբ.... հայիմ [տենչանօք արընթեր ոչինչ ո՛հ աչք իմ մոռանա՞ս միթէ] 33. Անդ ի հեռաստ[անէ]....

382


35. և հնչիւն նորա [այնքան որ ինձ սիրալի] 36. [մինչ և] ոսկերք իմ [ի փոշի մաղի] 37.... զաչս իմ (տարբերևալ) ոհ... 38. [զիմ] զգոյս [անդէն] ի անկենդան, 39—40 տողերի միջև... զմիմեամբ զոյգ ինչ] հրեշտակաց 40. Օրիօրդք երեք, [հրեշտակադէմ տեսլեամբ] 41. և [երգ] նոցա քաղցր և լոյս [երեսաց] նոցա դիմաց 44 և 45-ի մեջ՝ և [ձիւնափայլ կուրծք] նոցա 46. Խտղտեն զիմ զաչս [հայիլ յերկնածիր..... 51. ... Գերութիւն չիք սուր կամ... 54. Ուր ցաւօք ճնշի [նա անօգնական] 55. քայլուած երջանիկ հիւրոցս բերկրեաց դու [ինձ նախանձելի այս] մայրի և դու [անդաստան] 56. երկնագոյն [և դաշտ և դու արձագան] 57. ... երկնից [դեռևս սահման] խնդամ... անհայտ [անբախտ] նեղելոյս 60. [զոր թացեալ] անբախտ... 63. ..... հողմ ինչ [ինձ] ի (բարձանց) այն... ՅԵՏ ՓՈՔՐ ԻՆՉ ՄԽԻԹԱՐԵԼՈՅ ԻՄ Ի ՑԱՒՈՑ ՎԱՍՆ ՄԱՀՈԻԱՆ... Սևագիր վարիանտը (96 թվահամարի տակ) սկսվում է 105 տողից. նրա շարունակությունն է կազմում «Մեկնութիւն երկնային մարմնոց...»-ի սևագիրը. տալիս ենք տարբերությունները. 108. .... և անդ [յայտնել] 109. և [որդ <ի> դս <տերք> ուստերք (քերց մօրեղբարց) տատից քերց հօրեղբարց. 111. Միաշունչ միա [հոգի] կամ... 112. ... յառնէին [քո անարատ, մաքրամիտ ի մի ծոց] գրկախառն 114. Տածէիր միապէս միասիրտ անժաման գթալից Զիս ջերմին գերդաստան րնդ թևօք ծնողաբար 115. [Հոգացեր զնոցա կարիս համաչափ ծնող <աբար>] 116. Զցայգ ցերեկ [անմոռաց] անհանգիստ [անտրտունջ], անդադար * 7. ... Կամ անհատք աստ յերկը <աւորք> 12. ... Նոցա [և դիւրապատրաստ] 14 և 15 տողերի միջև՝ [ցաւ մեր և հրճուանք նոքա ընդ մեզ կրեն մինչ մտեալ անդ ի հող] 16.[ծնանի] 19. ... Ի միոյ [գաւառէ] յարգանդէ 20. ... յողջոյն [տան] 20 և 21 տողերի միջև՝ հարսն փեսայ և հօր... [քոյր եղբայր են միմեանց ի միոյ ծնողաց զաւակք] քնքշալից սիրուհին [առ զօրն իւր ժամանակ] ընտրեաց զօրն իւր թատրոն [արեգական առաջինն զերթ կուսան փափկամիտ] անվեհեր [յառաջել] պաւայած առնել զիւր շրջանակ պարայածել

*

Այս և հաջորդ էջերը վերաբերում են «Մեկնութիւն երկնային մարմնոց…» հոդվածին (էջ 99), որը սևագրում նախընթացի անմիջական շարունակությունն է:

383


ընտրեաց զօրն [զի անվիհ անցէ զիւր] շրջանակ [իսկ լուսինն իբրև պատանի զգիշերն] զգիշերն քստմնալից [պատանին քաջասիրտ] արհաւրօք շրջափակ 21. ... նախա [ծին] 23. ... սէր նման արեգին 24. քաջայ <աղթ> յարատիպ... 25-32 տողերը մաքրագրում չկան 35. ... ընդ մեզ [դիմօք] սիրալի 42. ... շրջակեալ յաւազակաց [կողոպտեն ի լուսոյ խոցոտեալ յաւազակաց 57.(ի լեզուէ,) լեզուակախ... 64. յոր [զերկին և զերկիր դղրդեն [ան] չարահնար 69.Ի ծով մթին յեղանեմք խարխափեմք [տատատեմք] 72. ... խլքին ականջք թէ նայեմք 73. կործանի [հազար] ակտոր 76. [որ ահաբեկ] չարահնար այսրէն 79. [հազիւ] անդ 81. ... իւր բազկին [տա նշան] 83. [ալեկոծ] դղրդան 89. Այլ ահեղ հաստիչն 90.զիւր ծառայս 91. ... թևս առաջ ընթանայ 119. ... տեսլեամբ ընդ մեզ խնդակցի 123. գրկէ նա բազկատարած 124. փարէ [գրկէ] զիւր որդովք կամ հանէ ի վեր 127. [պճնէ զիւր գլուխ]։ ՏԽՈԻՐ ՏԵՍԱՐԱՆ ՍՔՕՅՆ ԵՒ ՍՔԱՆՉԱՆԱՑ.. 17 թվահամարի տակ պահվող սևագրից. 1.Գործք [մազդեզանց իմ նախահաոց] 3. ...հոգիդ [անմահ] առատ... 7. ... վաստակ [առ] եալ 9.հոգան՝ [զգողտրիկ] որդւոց՝ և [ըն] դ 14.Շահաւորեն [նազուգ] ձեռօք 16. ... երկնից [խաւար ածէր ]. [Ուստի այս որոտք՝ շշմեալ գերդաստանին դոչէին յապուշ ածեալ զմիմեամբք] 23. չար [մունետիկն] աղաղակէ 26. ի չար [ձեր պաշտամանց] 30. Քօղաց [պաշտօնէից կռոց անուան] 31. տաշ զսուրբ [տեղիս] 35. առնու [յոռի] և դաժան 41. [ի շու...] դրախտէն [ընձիւղ] ծնունդ… 48. [մեղմ] արտասուօք... 48-րդ տողից հետո Աբովյանը վերնագրում է՝ Առաջին Հատուած - Աղերս 50. Ընդ նոսա արիւն [չնչին] ի պատարագ իւր սուրբ անուան 51. ... զօրաւոր [արա…] թերևս.— Առ Վարդան 2. հատուած. 53. քեզ [ուխտ] նուէր՝ 58. ընկերաց [զոսկերս]

384


64. ... ոսկեձոյլ [քոյդ] վերնոյն 65. ... և չերինք [ոլոր] դեռ... 66. ... առ փոխ [ծիծաղելով] տան [տեսողաց] լսողաց... 67. ... ուր ծարաւոյ [և ոչ] սովոյ [քաղցր] մահուն... 69. [Զողբոց] քնար. 77. յաւիտենին [ոստոստալով] նա վրադառնայ 78. ... ոչ մտացս նա... 80. ..զիմ [եղծ] եղծ փոյթ [կարօտանս] յառաջ..... 82.— ել [յորոնել] զնորայն... 87. ... և սէրն [զնա] յաջս իւր գողտրիկ սնոյց տածեալ գնա 88. ածել [սիրոյն] սիրոյ վերին 90. ... ամբարձեալ [շինէ...] 91. նորա յերկ[ինս] 94. .. ամաց՝ [ել Նա ընդդէմ աստ թշնամեաց գնդին] 97-ից-100 տողը խառնված է. 109. ... ալեացս այս [ցամաքիլ] դադարիլ... 110. փրկել [զմրրկեալ] աշխարհն 117. [զոր մեր հայրենիք] պաշտեցին ՀԱԶԱՐԱՓԵՇԵՆ Բանաստեղծություն սևագիր. Մեղու Հայաստանի 1864 թ, էջ 142 (բնագիրը չկա) 1. Մեկ Եվրոպացի մեր հազար փեշի 5. Զահլեն գնում Էր մադաժիժ ըլում 9. Թե Վրաստանցիք մարդի հեսաբ 26. Լավ ըշչի նրանով կարես խփշտել 29. Դեռ գլուխը բերանի չհակած 33. Սատկած խոզի պես դես դեն ա ընկնում 34 և 35 տողերի միջև՝ Կուլի համար էնպես են պատմում Թե գինին կլկլալով չափով ներս ածում ու ճոթռած կանչը հազար ֆոտ առնամ 48-րդ տողը սևագրում չկա 50. Գլխին ու ոտին ծեծելով տեսավ 51. Որ մեկ քանի հայ ու վրաստանցի 53. Իրանց իգին քաղում— խաղող մզում 59. Կամ կուլեն կլկլացնում... 74. Ուր մեր մուզիկեն սկրիպկեն ֆլեռաեն 82. Քո սերը ու տալանտը 106—101 տողերի փոխարեն՝ Ու մեկ եքայ տիւք ուշունց ու անեծք Նրանց գլխին ածեմ դուս գամ, փախչեմ մաշենիկ ու էլ.... չմնաց ... ... ու դուռակ չմնաց Սսլի զվերի եշակի ու բիկի Ասելով բերանս հոտեցավ. հենց բռնի 108. էս տավարները էս սկոտները 115 և 116 տողերի միջև՝ Մեր մեկին ասես փորդ վեր կածի 127 և 128 տողերի միջև՝ Մարդ էլ որ ուզեն աչքները չկոխած 145. էսպես չեստ պատիվ ինչպես բեղ կտան 149. էլի ջերդ կածես նրանց աչքը կհանես

385


150. Թե խոսք էլ խոսան նեզնայու կասես 152 տողի փոխարեն՝ Նրանցն ա գինին, մաթրախ յա մակոն 163. գտակները գլխին չիբուխը բերնին 179. մի քիչ շունչ առնեմ ձեր հորն ուշունց տամ 181. Եվրոպացու հալն ու անվալը տեսավ 183 և 184 տողերի միջև՝ Նրան դինջացնեն տրաքտիրը տանեն 185. Որ մարդ չի տեսնի.... 203 և 204 տողերի միջև՝ Կատաղած եզը քեզ օրինակ ըլի 209. Հենց ուզեց բերնին զոռ. տա, բերան բաց անի 218. Քամակի վրա կլտիպոզ էլավ 243—246 տողերի փոխարեն՝ Մեր նավթ աղբերը ձեռը հենց վերցրեց Խանձած խորոված խոզի գլխի պես Կամ պլոկած, թեփռած աքլոր նավի պես Թըփռտաց ճղղաց. նավթի պղինձն ըկավ։ 248. Վայ քո օրին քո դուշմանին չգա՝ Ինչ նրա գլխին եկավ, նրա աչքը տեսավ 256. ... էլի մեր գիտունն հենց ափալթափալ..... 273. Քոթուկ ոտներով խարաբ բերանով 282. [Թոխմախ գլխով չախոյ չքցեն Բանհոգի չլին անգլուխ չմնան] 287. Արմյաշկա, դուռակ եկաւ հանելով 294. ..... ֆրակով, սերտուկով 305. Շանը ձեն կտար, նրանք տալ չէին ԱՎԵՐՍ ԱՌ ՄՈԻՍԱՅՆ 59 թվահամարի տակ պահվող սևագրի տարբերակը. 1.Տեսեալ [զքոյ] 3.[Կարօտ իմ] մուսայդ 5.Ի չքնաղ [դա] շտս 6. ... Սփիւռս քոյդ [ճեմարանի] 7.զքեզ օրհն [աբանից] 9.[խումբս] ծոցըս [լերանց] բարձանց առ քեզ [դիտակաց] ամպաբարձ 13.Որք զքոյդ բուրումն աստէն խնկեցին 14.Որք զքո նազելի... 15.Որք ղքո անգին... 16.Որք զքո [շնորհ] 17.[որք] զքո... 18.[և ես] ի դաշտս 21. ... վայրս [անդ ճեմելով] 28.[ի] շունչք նոցա [անդ ոտի.. ծաղ <կովք>] 29. ... նոցա ոսկեհատ խնձոր. 30. ... նռնահատ բոսոր 32.Ի գլուխս [նոցա] 35.Զփառս [սնոտւոյ] 36.Զպսակ [անմահից] անապակ

386


37. ... Իւրեանց [սրբեսցին] 39. ... Մատամբ [քնքուշ] 41. Ի (դաշտէ փշոց՝ [ի ձորոյ] 44. ... Սրասլաբ [քարանց] 45. ... յուժգն [ակի] բեռանց 48.[Կանգնեալ] առ շրթամբք 51. [Շրջեալ] պաշարեալ (ի ձորս որոգայթի) 53. ... Կենաց <սաստ> կութեան 54. ... Բազուկս [տարածեմ] 55. Բանամ [կանգնեմ] 57. Զիմ շանթահարեալ... 59.Խոր քուն [չքն <աղ> շնորհ] երազ 61.Շիւղ [քեզ] եղէց 63. Բարձ եղէց գլխոյդ ուր և... 64. [Ոչ կամիմ թէ] դու... 65.Ո՛չ կամիմ՝ թէ դու զգոտի զինև արկցես 66.Ոչ [թևավէտ] զքեզ ծանրաբեռնել 67. Շփեա [զհու <շիկ>] մեղմիկ թևդ ի զէմս... 69. ... (հոգի) զօրութեան 72. Առ զայս իմ... 74. ... յայս (վայր) վայր իջևանի 75. ... Իմ [խոր լոյծ] հնոտի 76. ... Հայաստանի [բուսովք ծաղկամրք լի] 77. ... վիրօք [ցաւալի] 77 և 78 տողերի տեղը փոխված է 84.Ձեռք [Հայ <կազեան>] 89.Զճառագայթ և [ի խորս] մեր 93.Պսակել [ճաճանչել] 95. ... Գոլորշիք [նեխեալ] 97.Պատեալ [պահէ] Պատեալ [ճնշէ, պատէ] 100. ... Ոսկր [աղա ի խօսելն] 102.Որոյ շունչ մթերեալ [ի դուռն] 103.Իբրև Ետնայ տխուր... գրգռայ [թնդայ փորոտին] 105.Թող [դառ] ն 110.Դաշտօրայք զ [հոտ] ավէտ կնդրուկն... 116.Նոյեան [ընտիր] որդւոց.... 120.Զոր (մեք) սիրանուէրք [ձոնեն] 123.Զմեր հայր [զմեր] զտէր, զմեր պաշտպան 124.[Զմեր] զնոր մեր այս Նոյ տօնեալ ... 127.Զմեր, զսիրտ զհոգի նմա... ՄՏԱԾՄՈՒՆՔ Ի ՏԵՍԻԼ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԶՕՐՈԻԹԻԻՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ (Ի ԴԷՄՍ ՀԱՅՐԵՆԵԱՑ) ա. Ձեռագիր 105 թվահամարի տակ բ. Ձեռագիր 83 թվահամարի տակ 2. ա. ձ. անխիղճ խստութեամբ [առեալ զիւր] զմահակ 3. ա. ձ. [ջարդէ] մանրէ... 4. ա. ձ. [ի մեղկ] երեսաց երկրի մեր [զյիշատակս շէն պատուար, հանք, անհիմն, փչացանկ, յողդողդ] բ. ձ. ... ել կը [մեր և] ցանկ

387


6.ձ. վերին մատան... բ. ձ. ... ձեռագործք մարդկան կամ՝ վերին մատան 7. ա.ձ. ... լերինք յաղթանդամք [թանձրամածք] երկնգագաթ. բ.ձ. ... լերինք յաղթանդամք... 8.ա.ձ. ի [մի] շանթ նորա... բ.ձ, ի մի շանթ նորա ասղանին 9.ա.ձ. գար [ք] և ժամանա <կ> ի նորա [խիստ] ճիրան 10.ա.ձ. Զերթ [քթիթ մի թարթ....ական, զերթ] սուլէ... 12. ... խռիւ [նազուք] բ.ձ. զբիւր ամաց... 14.բ.ձ, ի մի հարուած իւր ի մի ուժգին գրոհ 15.ա.ձ. [կտրէ] տապալէ [անկուշտ, միշտ անգոհ] ի հորձանս իւր բ.ձ. խզէ տապալէ ի հորձանս. 16.բ.ձ. ... ճիգ նա 17.ա.ձ.դիւցազանց կաթիլ [արեան ողջանուէր] 18.ա.ձ. ախոյան [ծնունդ] 19.բ.ձ. ի մի թափ նորա ջնջին անխնայ 23.ա.ձ. [յահեղ երեսաց նորա] մատնեալ... 24.ա.ձ. [կեր լիցին] միոյ... բ.ձ. միոյ վայրկենի 26.ա.ձ. ի քոյդ ծոց— (մեռ... հեզիկ) բ.ձ. ի քոյ ծոց փափկիկ 28.ա.ձ. անզօր զճիռ չնչին... 29. ա.ձ. զինչ այա [դարաւանդ] այս... 32.ա.ձ.զծաղկունս [երկնաներկ] 34.ա.ձ. ի մի [գուբ անկողին] ի մի... 37.ա.ձ. բարւոյն [ջան] բ.ձ. Այլ ո՛չ սուրբ սրտից այլ բարւոյն կայծ 38.ա.ձ. ... հողածնոյս [յողդյողդ] 39.ա.ձ. սրբութեան [յւսկերս մեր] վերինն... 40.ա.ձ. ի կմախ մեր (գայթուն) բ.ձ. ի կմախ մեր գայթուն... 41.ա.ձ. ոչ այլ [քաջ] հսկայն... բ.ձ. Այլ ոչ... 43.ա.ձ.Այլ ոչ ի սատար... 44.ա.ձ.հիւսէրն զիւր վաստակ... 46.ա.ձ....[վայր] ձորոյս... 49.ա.ձ.դու հանես ի վեր ի [դասս]... 51.ա.ձ.բառնաս (Արծուիդ)... 52.ա.ձ.... զորդիս [տարանջատ]։ 54.ա.ձ.թէ թերթ ինչ փափուկ զիւր։ 56.ա.ձ.[ի ցոյ <ց>] յետնորդացս 57.ա.ձ.... դուստր երկնածին 58.ա.ձ.գգուիլ [գորովել, ընտրել] պսակել 60.ա.ձ.պահեաց [անտխեղծ] զիվր [տիպ] երկնա [պար] բ.ձ. ... զիւր հուր երկնավառ. 61.ա.ձ.ի քո գիրկս [գգուին] այժմ... 67.ա.ձ.[փշրեալ փշահեղձ] ի ցոյցս... 68.ա.ձ.ի շուք մեր ազգի պարծանս հայրենեաց 69.ա.ձ.հեղձամղձուկ փշրեալ [փշահեղձ մածեալ] (եդեալ) դնին... 70.ա.ձ.երկրասաստ բազկի [քաղաք] տաճարի... 72.ա.ձ.միայն հեռա| ցոյց]...

388


74. ա. ձ. լափեալ զամենայն [ամեհի] ալեօք... 77. ա. ձ. նա [ի կասկած մերձ] աստ... 84. բ.ձ. …ի փոշի, ցնդեալ յաւիտեան 87. բ. ձ. ... զիւր [տխուր] շուար գլուխ, հառաչեալ (վշտագին) բ. ձ. ճօճէ զիւր շուար գլուխ հառաչեալ... 92. ա. ձ. զիւր [ձայն] նուազ<ի>… 94. ա. ձ. [որդիք և թոռունք հսկայ] դիւցազունք զաւակք (անդրան<կաց>) 95. ա. ձ. ... ի յոլորտս [ոտ ի ձեռս] օտարաց 97. բ. ձ. (վանեալ) վատնեալ .... 99. բ. ձ. զաչս [ելի...] թողին... 105 և 106 տողերի միջև՝ ա. ձ. Զիւրեանց սուրբ հաւատ լեզու պերճախօս փարթամ, ճոխ] 106. բ. ձ. Յուղի տարաձիգս... 108 և 109 տողերի միջև՝ ա. ձ. (իսկ այժմ հա...) 110. բ. ձ. ... ի ծոց սխրալի հայրենեաց 116. ա. ձ. ... խրտնին [ի բաց կալով] բ. ձ. ... նորա խրտնին ի բաց կալով։ 117. ա. ձ. [Ք ո է [այս] հնար սիրով կրկնա[ստեղծ] 118. ա. ձ. ... մի միտս [ջերմին] 123. ա. ձ. հայրենեաց [ծննդեան սուրբ ճահ] 124. բ. ձ. Որ զոսկր ընդ ոսկերաց... 128. ա. ձ. զայն [խոր, խորշակաբեր, տօթ...մռունչ] հարաւոյ 131. ա. ձ. [Աստեղն] հիւսիսոյ... ԷՐԼՔԵՕՆԻՂ... 82 թվահամարի տակ պահվող սևագրի տարբերակը 2. .....[որ] աստ... 3. ի ձեռին [ իւր] ամրապէս 4. ... անվտանգ [ըմբռնէ].... 6. ... [չերևի քեզ հայր իմ] միթէ քեզ այն հոգի չերևի՞ ով... 7. Այն |և| ոգի [ի պսակ] աւասիկ ի պսակ ի տտան 8. [մառախուղ ի քեզ այն] որդեակ իմ այս ստուեր է միգոյ և մթան |որդեակ իմ| 11. ... միշտ խաղաք նազելի 13. և իմ մայր [արար] ունի յինքն աստ... 15. զինչ [որ հոգին] ինձ աստէն խոստանայ [ծածկա]պէս 16. կաց հանգիստ [լեր հանգիստ և լռին] կաց մնա հանգստեամբ որդեակ իմ. 17. [քեզ սպասեն դստերք լուսաշաղ]... սիրաշաղ 20. իմ դստերք աստ (վարեն զհօր...) 21. աստ տածեն զգիշերայն քաղցր խնջոյս 22. և [ծափեն հարեն խայտան] և երգեն... 23. .. տեսանե՞ս [ոչ դու զայս] 24. [արքային այն հոգւոց անդ դուստր է յայն տեղին] [ ուր բազմի անդ դուստր այն հոգոց արքային] 26. ... մթակերպ հնացեալ...

389


[թէ այսպէս թարմ] 27. [քաղցրի]..... փարելի քո կազմուած 28. Թէ գալ յիս ոչ կամիս ես ածից բռնի բաց 29. էրլքեոնիղ ետ ինձ վիշտ [ետ ինձ սասանումն դառնապէս] 31. զայրագնեալ [յայ] հօր նորա 32. ... զմանուկն թալկաց[ած] 33. ... տեսանէ մահա[մեռ] մահացեալ զմանուկն իւր ԱԴԵԼՍՏԱՆ ԵՒ ՐՈԶԽԷՆ. 77 թվահամարի տակ պահվող սևագրի տարբերակը 1 ... Լուսինն [գեղապայծառ] [գեղա]զան 3. մինչ ասպեան ֆեյտ... 5—6. ... Տարամերժեալ կատակերգաց ի կայթողաց [տարոշեալ], 9. Ծաղկափթիթ ձորք 13. Զամենայն օր [անդ յանտառին] 15. ... զպսակ երամին 21. [և ուխտ նոցա] սիրել զնա... 24. ... տասնութամեայ [րողխէն նորա] 27. [նախ] ստացեալ... 30. ... զշուքս պալատաց 32. ... ի մէջ անտառաց 38. յուշէ [զաթոռն փշեայ] 42. ընդ [ստուերաւ]... 46. [այլ] նորա տեսեալ... 48. և գլխարկաւ [ծածկէր զդէմս] 49. Ռոզխէն [խամրեալ] թիկնեալ ի ցուպ ի ձեռն հովուական 50. [պատա<ռեալ>] մորմոքելով զդոշ իւր ի [ծեծէ] ի [ծուէնապատառէ] 52. Յաչաց նորա [տարամերժէ] 55. [լայ] զչքնաղ... 56. և [զայտս] զվարդագին... 63. թոխսն [անդէն] ցաւօք կրխայ 65. [մահահրաւէր զանգակն հնչէ] 66. զանգակն գեղոյն 68. դպիրք [դիմեն] 70. [և ոսկերացն] տալով հանգիստ 73. և խաչա[փայտ] մի անդէն տնկի] և ապա 76. թափեն [ոմանք] արտօսրք 77. ի ցամաք ինչ [ֆլեօր] հով 80. և լոյս տալով [անդ] 81. ... զելս ասպետին 83. արծաթաթոյր... 84.[ ուր] երազք [նորա—բազմորակ] այլ... 88. պճնա [զարդեալ]... 89. [ոհ իմ] Ռոզխէն... 91. թուշն [սպիտակ]... 93. [տանէ նա զմի] ձեռն պաղուցեալ [չդնէ] 96. նմա [ցամաքագին] 97. [հայէ] ի դէմս... 99. Հայէ [երիցս] 103. Մեռելատես 104. վայէր [անդ] և...

390


105. Ասպետին սուղ մինչ... 106. [տրտմակոծեալ] անձնամաշի ի տրամաթեան 108. ... ցաւօք ի ճիրան մահուան 114. դարձուցեալ սարն իւր 116. «երթ» և զոգին անդէն փչէ։ ԱՌ ԱՐԵԳԱԿՆԱՄՈԻՏՍ 76 թվահամարի տակ «Առ մտանող արեգակն» վերնագրով սևագրի տարբերակը։ 1. [լապտեր կա ղամբար] Ջահ աշխարհի երթ արա՛ զմարդիկս [ուրախ] և զուարթ 2. ... քո [արդէն որպէս ես] 4. իմ [մտաւ թաղեցաւ]... արեգակն [խաւարեցաւ] արդ 5. ... ի [վերայ] յառեալ անիւս ցամաք աւազոյ 6. [և ցօղն ամպախառն թող] երեկոյեան... հազիւ դադարեն [զփոշինք, զխառնակ փոշին] 7. Տեսանէ [պաշտէ] զգայ... 8. [երկիւղ] ջերմեռանդ [յուս<ով>] սիրով յաստղալից տաճար երկնից կայանին 9. Այդպէս ես զգացից... 10. ... Այնպէս [պատուական] սիրարժան 15. մշտաբաղխ սիրտ իմ բաղխեսցէ հաճախ [զքո] զսիրտ մերձակաց 16. ... քեզ բոլոր խնդութեամբ 18. վերացուսցեն զքունն ոսկեփետուր... 19. և մինչ ծծեսցեն աստ բաժակ [շողարար... զցնցուղ] շաղապատ լուսովք 20. զշող արևուն [վազս այգուն] անդ սլասցի և երգ իմ յելս այգուն։ ԵՂԵՐԵՐԳՈԻԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ԴԱՖՆԷԻ 76 թվահամարի տակ պահվող սևագիր 1. ..... լռութիւն ստուերամած տարածանի 5. ..... առաքինութեան [ողբերգալից] 6. ..... ծնոտի [պաշարապատ] աստ... 8. վերասլանայ [առ կործանիչն] իւրոյ... յանդիմանէ զդառն արկած իւրոյ բախտի 9. [ոհ] լից զիմ հոգի [ո՞վ] սևադէմ (դու) ժամ... 11. ]պատիր] աւուրն... 13. Ոհ երջանիկ [լիցիմ] սիրտ [իմ վասն իմ սիրո գեղեցկին] աստ... 14. [նախ] վասն... 15. [քու] համեղ քունն [վասն իմ] զնորա [թերթ և ան...ակն] վաստակագին 20 և 21 տողերի միջև՝ [Ախ դու զաւակ անմեղութեան սիրեմ զքեզ] 21. [անյուսալից] յուսահատեալ... 26. Այնպէս բանի [ուժգին]... 28. ... և ո՞ւր [արդեօք] թէ... 29. [զիարդ սրաթև] սրահետ... 30. Ուր [զքեզ ձեռք իմ] բազուկը...

391


32. ընդ [խաւար աղջամղջին] մառախլապատ... 33. [հատուցանել] առ հանգիստ մեր թաքչի մռայլ աղջամղջին 34. [դառն] սուտ օրհասին [մեր] դառն... 35. Այլ զինչ պիտոյ հոգետանջիլ [ինձ գլխովին] քննել զայս 36. [Ի գիտել] քննել զայս. գիտեմ ես քաջ զի... 37. թէ [ոհ արկանեմ] ձգեմ [միայն] թեթևամիտ... [ոպէս մանուկ զերթ...] 41. ... քո [սասանմամբ] սասանէի... 42. [դողդոջէի .... լռին] մրմունջ ահիւ անխօս [անբառ] 44. ... Դաֆնէ [ի յոյս] ի ձիւնափայլ ծոցդ [աննման] գեղազան 45. ... օրն [այն սևադէմ] տխրամածեալ 47. օրհասն [ձեռօք] զանկ... 50 և 51 տողերի միջև՝ [անդէն] իբր 53. զ՞ինչ լինիցի՝ ինձ [որ] եկէ յայս... 54. յո՞ր ծիրս [յոր վայ] 55. [և] յո՞ր անտառի. և աշխարհս վայրենեաց տարաբընակաց [կաց] 56. և յոր [խորխորս] ծերպս խորոտիմ արտասուեցից զքեզ [մշտական] անդարման 59. ուր գտ[ցին] անկիցեն զքեզ [միւս անգամ]... 60. ո՞ւր շնչես դու... 61. ի գիշերին այս լռաշուրջ մառամած... 62. Ախ ես թողի... 64. և շնորհադէմ [սիգայ] ոստոստալ... 65. եթէ զգա<ցից> երբեմն զքո քաղցր սպառնալիս 66. ով [անդրանիկ նախքան] դու յառաջին, 67. իբրև օտար յառաջն անդրէն դառնամ.—

392


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

393


ԿԱՐՕՏՈՒԹԻՒՆ ՆԱԽՆԻ ՎԱՅԵԼՉՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՄՈՑ. Ասացեալ ի 1824 ամի յԵրևան. (էջ 15-17) Հանված է Աբովյանի արխիվի 58 թվահամարի տակ պահվող տետրակից։ Ինքնագիր, գրաբար, մաքրագիր. չ. 19 X 13,4 (նույն բանաստեղծության մի այլ օրինակը պահվում է Մատենադարանում՝ № 3751 գործում)։ Այս բանաստեղծությունը ժամանակագրական տեսակետից առաջինն է Աբովյանի ոչ միայն չափածո, այլև ընդհանրապես նրա գրական ժառանգության մեջ. թերևս կան նրա արխիվում ավելի վաղ շրջանի բանաստեղծություններ, որոնք մեզ հայտնի չեն, թվագրված չլինելու պատճառով։ Տպագրվում է առաջին անգամ։ ՍՐԲԱՃԵՄ ՈՏԻՑ... (էջ 18-20) Հանված է Աբովյանի արխիվում 160 թվահամարի տակ պահվող ձեռագրից: Ինքնագիր, գրաբար, մաքրագիր, չ. 36,6 x 23։ Բանաստեղծությունը թվագրված է 1824 թ.։ Մի ձոն է՝ ուղղված իր խնամակալ Անտոն եպիսկոպոսին։ Աբովյանը նրան համարել է իր հոգևոր հայրը և վաղ շրջանի նամակներում սովորություն է ունեցել ստորագրել նաև «Խաչատուր Անտոնյան Աբովյան»։ 70 թվահամարի տակ պահվող՝ Վարդան Աբովյանի տետրակում արտագրված է Խ. Աբովյանի վերոհիշյալ ստորագրությունն ունեցող մի բանաստեղծությունը. ծանոթագրության մեջ Վ. Աբովյանը դիտողություն է արել այն մասին, թե Խաչատուր Աբովյանի հոր անունը ոչ թե Անտոն է, այլ Ավետիք։ Սա մի նոր փաստ է աբովյանագիտության մեջ Աբովյանի հոր անունը պարզելու ուղղությամբ։ ԽՆԴԱՄԻՏ ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵՐԱԽՏԱԳԷՏ ՀԱՅԿԱԶԻՆ ՅԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ ԻՒՐՈՑ. Ասացեալ յԵրևան ի 1826—ին: Առ կոմսն Երևանի. (էջ 21-23) Հանված է Աբովյանի արխիվում պահվող 58 թվահամար ունեցող տետրակից. ինքնագիր, գրաբար, մաքրագիր, անթվակիր. բանաստեղծության մի սևագիրը գտնվում է նույն թվահամարի տակ պահվող սևագիր տետրակում։ 81 և 84 թվահամարների տակ պահվում են նույն բանաստեղծության երկու արտագրված օրինակները. առաջինը 1830 թ. փետրվարի մեկի թվագրությամբ. նա ունի հետևյալ մակագրությունը. «պայծառափայլ կոմս փրկիչ Հայաստանի, ողորմած տէր 1830 թ. Տփխիս»։ Փակագծի մեջ գրված է «ի վեշտասան հասակի իւրում»։ Երկրորդը ուղղակի «Գովեստ առ գալուստ նորին պայծառափայլութեան Կոմս Երևանու Ղեներալ ֆելդմարշալ և կավալերի Իվանու Ֆեոդորովիչի Պասկևիչի»։ Այս օրինակներն արտագրված են եղել Պասկևիչին ուղարկելու համար։ Աբովյանն իր գրվածքներում հաճախ է հիշում զորավար Պասկևիչի և ռուս կայսեր անունը, գովեստով արտահայտվում նրանց մասին, սակայն այդ նրա համար քաղաքական դավանանք չէ, այդ ձևով ևս մեծ գրողը փառաբանում է հայ ժողովրդին պարսկական լծից ազատող մեծ Ռուսաստանին։ Տպագրվում է առաջին անգամ։

394


Ի ՊԱՏԻՒ ՁԵՐԴ ԳԵՐԱԶԱՆՑՈԻԹԵԱՆ ՄԱՏՈԻՑԱՆԵՄ ԶԱՅՍ ՀՈԳԵՆՈԻԷՐ ԸՆԾԱՅՆ. (Է1 24) Այս բանաստեղծությունը պահվում է Աբովյանի արխիվում 92 թվահամարի տակ. ինքնագիր, գրաբար, մաքրագիր, անթվակիր, չ. 31,4x29։ Բանաստեղծությունն ունի «Իսահակ» ակրոստիկոսը. էջի տակ մակագրված է Вашему Высокоблагадарью всепокорнейший слуга, վերջում ջնջված են հետևյալ բառերը. «Ձերում գերափայլութեան... (շարունակությունն անընթեռնելի)։ Բանաստեղծության բովանդակությունից երևում է, որ դա մի ձոն է՝ ուղղված նշանավոր անձնավորության, որի հետ է կապում նա Հայաստանի բախտը։ Տպագրվում է աոաջին անգամ։ ԱՆԴՐԻԱԿԱՆ ԿԵՆԱՑ ԱՐՁԱՆ... (էջ 25 -26) Բանաստեղծությունը հանված է 87 թվահամարի տակ պահվող ձեռագրից. ինքնագիր գրաբար մաքրագիր, չ. 33,1 X 21,9 անթվակիր։ Բանաստեղծությունը գրված է նախադորպատյան շրջանում, նվիրված է Ներսես Աշտարակեցուն։ Աբովյանն այդ շրջանում հափշտակված լինելով Ն. Աշ-ցու գործունեությամբ, ի վիճակի չէր տեսնել նրա մեջ իր ապագա լուսավորական հայացքների հակառակորդին։ Տպագրվում է առաջին անգամ» ԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՆՈՐԻՆ ԲԱՐՁՐ ՍՐԲԱԶՆՈԻԹԵԱՆ ՏԵԱՌՆ ԿԱՐԱՊԵՏԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՅՈՑ. (Էջ30-31) Հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից. ինքնագիր, դրաբար, մաքրագիր. անթվակիր, նվիրված է Վրաստանի և Իմերեթի առաջնորդ Կարապետ արքեպիսկոպոս Բագրևանդցուն, 1828—29 թվ. Կարինից կազմակերպված հայերի ներգաղթի առիթով։ Տպագրվում է առաջին անգամ։ ՅԱՐԳՈՅ ՏԵՍՈՅԴ... (էջ 32) Բանաստեղծությունը ընկ. Ա. Հովհաննիսյանը ստացել է Մսերյանի արխիվից և պահում է իր մոտ. գրաբար է, մաքրագիր։ Բանաստեղծությունը գրված է Հաղպատում, նվիրված մի անհայտ անձնավորության։ Բանաստեղծության տակ Աբովյանն արել է հետևյալ մակագրությունը. «Զայս ի դիմաց նորա գրեցի, բայց յիմոցն իմա առաւել. 1828 յապրիլի 17 ի Հաղբատ որ եմ ամենանուաստ ծառայ Խաչատուր Դպիր Աբովեանց։ Չեմ բաւական այլով՝ փոխարինիլ անդրահատոյց լինել, եթե ոչ այսպիսեօք, դուք զիմն յարգեցիք զխնդրանաց կատարումն, (որ երկրորդել անտեղի համարիմ ձեզ) ապաքէն և ես վսեմապատիւ վերընկալայց զփառազարդութիւն մեծի անուան ձերոյ...»։ Վերոհիշյալ անձնավորությունը հավանաբար վանքի միաբան Հովսեփ Մարուքե վարդապետն է։ Հ. Մ.- ն սկզբում Ն. Աշտարակեցու կողմնակիցներից էր և Աբովյանը դրական կարծիքի էր նրա մասին։ Հետագայում վոխեց իր կարծիքը։ Տպագրվում է առաջին անգամ ։

395


«ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ Ի ԳՈՅՆ ԱՌԱԻՕ «ՏԵԱՆԻՆ» (Էջ33) Բանաստեղծությունը զետեղված է 67 թվահամարի տակ պահվող տետրակում. ինքնագիր, գրաբար, մաքրագիր, չ. 18,3 /12,1, անթվակիր։ Այս բանաստեղծությունը և նրան հաջորդող 10 բանաստեղծությունները (էջ 34 - 45) պատկանում են նախադորպատյան շրջանի ստեղծագործությունների շարքին։ Բանաստեղծություեները գրված են Բաղդասար դպրի և Պետրոս Ղափանցու սիրային երգերի նմանությամբ, մի քանի բանաստեղծությունների մեջ նա հիշատակում է իր անունը «Խաչիկ դպիր», «Խաչատուր»։ Բանաստեղծությունների հիմնական մոտիվը սերն է, բանաստեղծի թախիծը, նրա ջերմ զգացումները սիրած էակի հանդեպ։ Տետրակի ազատ էջերի վրա կատարված են բազմաթիվ նշումներ, զանազան խորհրդածություններ և այլն։ Բերում ենք ընթեռնելի տողերը. «Ասում ես մարդս հոգի չունի, դե որ հոգի չունի էլի էն նույն մարմինն է, ընչի՞ համար հետը սեր չես անում, ասում ես հոտած է. հոտած մարմինն, որ դու չես սիրում, քո աստված քեզ ոնց սիրի, որ իստակ ա ստեղծել»։ Բանաստեղծությունները տպագրվում են առաջին անգամ։ ՆԱԽԱՍԱՀՄԱՆՈԻԹԻԻՆ. (Էջ 46) Բանաստեղծությունը

հանված

է

57

թվահամարի

տակ

պահվող

տետրակից,

բանաստեղծության սևագիրը պահվում է 17 թվահամարի տակ եղած տետրակում, այս տետրակը սկսվում է Արարատ կատարած ճանապարհորդության նկարագրությամբ, որին հետևում է «Երևակայութիւն ի վերայ...» վերնագրով չափածոն. «Նախասահմանութիւնը» տրված է որպես նախերգանք, «Երևակայութ. ի վերայ...» բանաստեղծության, հետո անջատել է այն և դարձրել առանձին բանաստեղծություն։ ԵՐԵՒԱԿԱՅՈՒԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ Ի ԼԵՌԱՆ ԱՐԱՐԱՏ. (Էջ 47-51) Հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից։ Բանաստեղծության նախնական վարիանտներին մենք հանդիպում ենք 17 և 57 թվահամարի տակ պահվող տետրակներում և 87 թվահամարի տակ պահվող ձեռագրում։ Բանաստեդծությունը բաղկացած է 36 քառյակից, գրված է 1829 թ. Հոկտեմբերի 27-ին, Արարատ կատարած վերելքից մի ամիս անց։ Այդ բանաստեղծությունը Աբովյանը կարդացել է մեկ տարի հետո Դորպատում, «Արարատի» վերելքի տարեդարձի առթիվ։ 1835 թ. այդ բանաստեղծությունը Աբովյանը ուղարկել է Գերմանիա լեզվաբան Պետերմանին երկու նպատակով. նախ Արարատ բարձրանալու նկարագրությամբ հերքելու Շոպենի կասկածները Պարրոտի «Արարատ» բարձրանալու կապակցությամբ։ Երկրորդ, հերքելու եվրոպացիների այն թյուր կարծիքը, թե հայերը բանաստեղծություն չունեն և հայերենով չի կարելի բանաստեղծություն գրել։ Բանաստեղծությանը կցված է Աբովյանի նամակը Պետերմանին։ Նամակին նախորդում է մի ծանոթագրություն՝ գրված գերմաներեն լեզվով. ստորև բերում ենք նրա թարգմանությունը։ «Ես ինձ անշուշտ բախտավոր կհամարեմ, եթե մի այսպիսի տակավին շատ անկատար աշխատություն որևէ կերպով արժանի լիներ ձեր ուշադրության։ Այստեղ չկա լեզվի և ոչ մի ճոխություն, ճարտասանական պերճություն այլ՝ մի մանկական սրտի զեղմունք է, մի այսպիսի տեսարանի վսեմությամբ համակված և ոգևորված հավատքով, հին հին պատմություններով Արարատի,— որ մարդկային սեռի հանգստավայրն ու փրկության տեղն է եղել,— որն իր

396


հայրենակիցների կողմից ընդունվում և պաշտվում է իբրև ճշմարտություն։ Եվ որքան առարկաներ, որքան նյութեր ունի Հայաստանը, որոնք կարող էին բանաստեղծության գերագույն թռիչքը տալ. հայերի կյանքը, նրանց մտածելակերպը, նրանց պատմությունը, նրանց վիճակը, նրանց դրախտական երկիրը, նրանց հիշողությունները հրաշալի ժամանակների գործաշարքերի, իրենց անցքերով հանդերձ՝ լի են պատկերներով, որոնց նմանները սակավ ժողովուրդների և, եթե չեմ սխալվում, և ոչ մի ժողովրդի մեջ գոյություն չունեն։ Չափազանց քայքայված, բաժան-բաժան եղած այս ժողովրդի քաղաքական կյանքը, որպեսզի նա այսպիսի անչափ հոյակապ գաղափարները կարողանար իր ուժեղ լեզվի շնորհիվ իրագործել և հետագա սերնդի համար պահպանել. ամենից վատն այն էր, որ նրան իր մայրենի լեզուն բոլորովին օտար մնաց այնպես, որ այժմ բնավ այդ չի հասկանում, ուստի և բնականաբար այսպիսի դրվածքները պետք է իսպառ կորչէին, որովհետև հազարից մինն անգամ չի հասկանում և այն էլ մի աբեղա կամ քահանա, որի ճաշակով չէ այսպիսի մի բան։ Հեռավորությունը չի կարող ինձ խանգարել նպաստավոր լինել այն մարդուն, որը իմ հայրենիքը սիրում է։ Առողջություն, և դուք ինձ անշուշտ հասկանում եք։ Նախախնամությունը մեզ իրար կհանդիպեցնե, եթե ոչ ուրեմն մնամ առ ի սրտև Ձեզ անձնվեր ծառա Խ. Աբովյանց»։ Նամակի թարգմանական տեքստն առաջին անգամ հրապարակված է Ե. Շահազիզի «Դիվան Խ. Աբովյանի» գրքի հ. I, էջ 49։ Գերմաներեն տեքստին հաջորդում է նույն Պետերմանին ուղղված նամակը։ Ստորև բերում ենք այդ նամակը: Մեծիմաստ յարգոյ վարդապետ. Անչա՛փ է խնդութիւն իմ ընդ յառաջադրութիւն Ձերդ Ազնուականութեան եթէ ոչ դէմս առ դէմ, գոնէ գրաւոը կապակցութեամբ ծանօթանալ ընդ միմեանս։ Սոյն այս ցանկութիւն իմ էր յօրէ, յորմէհետէ լուայ զպարապիլն Ձեր հայկաբանութեամբ և զհաստատիլն վարժապետ Հայրենի լեզուի իմոյ. թէ դուք սիրէք զայս լեզուս, այդ միմիայն բաւական է զարթուցանել ցամենայն եռանդ սրտի իմոյ, սիրել և յարգել զՁեզ յոյժ յոյժ և ի վերայ այսր ամենայնի, կամելով Ձեր նաև բարեկամանալ ընդ իս այդ փա՛ռք է ինձ մեծ։ Որպէս դուք զՀայ, նոյնպէս և ես զգերմանացի լեզու և գրականութիւն սիրեմ, այլ չգիտեմ կարէ՞ արդեօք առաջինն այնպէս լնուլ զփափագ Ձեր և վարձատուր լինել աշխատանաց Ձերոց որպէս յետինն ինձ։ Ափսոսամ ցաւագին սրտիւ թէ Հայք բռնադատեալք ի ծանր էծոյ օրհասի իւրեանց, ոչ կարացան ծաղկեցուցանել և արդիւնաւորել զայն լեզու՝ որոյ հարստութիւն կազմուածք զորաթիւն, փարթամութիւն զարմանալի երևին, այնոցիկ՝ որք փոքր ի շատէ նուիրեցին զինքեանս նմա։ Թէ յոր դարս ճոխացուցին Հայք զմիտս իւրեանց այսպիսի լուսաւոր հանճարովք և զլեզու իւրեանց այնքան անթիւ փոխաբերութեամբ բառից, անիմանալի է ինձ։ Անհնարին է թէ ի դարս թարգմանչաց, ուր գրականութիւն մեր սկիզբն էառ կեալ, լեզուն յայնպիսի փոքր միջոցի յայն աստիճան կարօղանայր հասանիլ լուսաւորութեան։ Եվրոպացիք զարմանան թէ Հայլ չունեն օրինաւոր բանաստեղծութիւնս։ Մի՞թէ այս հոգի օտար էր նոցա. քաւ լիցի. այս յորդութիւն, այս անհուն շեղջ միանշան բառից՝ որով յայտնին նոքա զգացումն իւրեանց, զաշխարհ զխնդութիւն, զտրտմութիւն, զսէր, զզանազան պատկերս և ներգործութիւնս բնութեան, այս բարդութիւն բաւական ապացոյց են բանաստեղծական հոգւոյ նոցա, այլ ափսոս, զի այս ամենայն բարիք միմիայն ի ձեռս աբեղայից և կրօնաւորաց մնացին, որք արհամարհելով զկեանս և զաշխարհ արհամարհեցին և անարգեցին զայն ամենայն, որ բնական է մարդոյ և աշխարհի։ Այլ յոյս իմ մեծ է թէ Հայաստան լցուսցէ զիղձս բարեկամաց և սիրօղաց իւրոց։ Պարոն Դիւբօայ յուսամ թէ ձգեսցէ զմտադրութիւն Եվրոպիոյ վասն Հայաստանի, թէ նա անտեղեակ գոլով լեզուին և պատմութեան հայոց այնքան սիրահար եղև հնութեան նոցա քանի՞ զմայլումն և բաւականութիւն գտցէ՝ որ տեղեակն է այսոցիկ ամենայնի։ Դրուածք պարոն

397


վարժապետի Նեյումանի մխիթարեցին զիս յոյժ. և այնպէս յուսամ թէ և Ձերդ Յարգութիւն ոչ անտես արասցէ յայտնի առնել զանուն հայոց յօտար աշխարհս: Մտադրեալ էր իմ յայսմ ամի դառնալ ի Հայրենիս, այլ հանգամանք իմ ստիպեցին զիս տակաւին զքանի մի ամիս մնալ ի Դերպտ։ Ես գոհանամ զաստուծոյ զի ի մէջ ազնուամիտ գերմանացւոց ընկալայ զուսումն իմ. նոցա միայն երևի այս զգացումն բնական, ձեռնտու և նպաստաւոր լինիլ բարեաց։ Ոչ ծանրանայք, եթէ ես սկիզբն բարեկամութեան մերոյ այնաու սկսայց. մատուցանել զպտուղ մի Հայկազն պատանւոյ բարեկամի նմայ։ Ճանապարհորդութիւն պարոն Պարրօտի որում և ես գտայ գործակից, էր դիպուած իմն նորանշան, որ զբազմաց սիրտս եգիտ ինքեան հաղորդակիցս։ Եւ ոչ կարեմ պատմել Ձեզ թէ զի՞արդ խնդալի էր ինձ այն, այլ լսեմ այժմ ցաւօք թէ բաղումք յեւրոպացւոց տարակուսեն ընդ այն։ Ինձ յայտնի է թէ ո՞րքան խակ է միտք իմ և թէ ո՞րքան ընդդէմ է այս համեստութեան, ինքնին հրատարակօղ լինել գրուածոց իմոց, այն առ ի լուծանիլ զայս տարակուսութիւն ուղարկեմ զհետագայ ոտանաւորս ի վերայ ճանապարհորդութեան ի լեառն Արարատ։ Եթէ արժան համարեք զայն մտադրութեան Ձերոյ և Հաղորդելոյ այլոց, խնդրեմ թարգմանել զայն գերմաներեն, առանց տալոյ զանուն իմ։ Բարեկամն իմ և ազգակիցն Ստեփան Նազարեանց ողջունէ զՁեզ սիրով և ցանկայ ծանօթանալ ընդ Ձեզ։ Ամիս մի զկնի ճանապարհորդութիւն մերոյ յ Արարատ գրեցի զայս. 1829. յԵրևան, առանց գիտելոյ դեռ զկանոն բանաստեղծութեան»։ Նամակին հաջորդում է բանաստեղծությունը։ Առաջին անգամ տպագրվել է Ե. Շահազիզի «Դիվան Խ. Արովյանի» գրքում, Հ. I, էջ 229։

ՅԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ. (Էջ 52-54) Բանաստեղծությունը հանված է 157 թվահամարի տակ պահվող տետրակից տետրակում զետեղված չափածո և արձակ էջերը արտագրություններ են և պատկանում են Աբովյանի աշակերտներ Գևորգ և Նիկողայոս Շահնազարյանների գրչին: Տետրակում արտագրված են մի շարք նամակներ. տետրակում զետեղված այդ բանաստեղծությունը արտագրված է վերոհիշյալ աշակերտներից մեկի կողմից, թվագրված է 1830, Կարին: Աբովյանը այդ թվականի սկզբներին եղել է Թիֆլիսում, բայց թե Կարինում երբ է եղել՝ հայտնի չէ. բանաստեղծության բնագիրը չկա Աբովյանի արխիվում։ Հաքստհաուզենը իր ″Закавказский край″ ճանապարհորդական նոթերի մեջ գրում է, որ Աբովյանն իրեն է հանձնել ֆոլկլորային նյութերի հետ նաև մի բանաստեղծություն՝ գրված իր հայրենիքը մահմեդական լծից ազատվելու առթիվ, «որը զուրկ չէ բանաստեղծական արժանիքներից», բայց նա չի հրապարակել ոտանավորը խիստ երկար լինելու պատճառով. կարելի է ենթադրել, որ այս բանաստեղծության բնագիրն է, որ տվել է Աբովյանը Հաքստհաուզենին: Տպագրվում է առաջին անգամ։ ՈՎ ԼՑՈԻՑԻՉ ՄԵՐՈՅ ԿԱՐԵԱՅ... (Էջ 56) Հանված է 89 թվահամար ունեցող մի պատառիկից. ինքնագիր գրաբար, անթվակիր չ. 18,7 X 16,8, պատառիկի հետևում անվարժ ռուսերենով գրված է իր դիմումը լուսավորության մինիստր Ուվարովին՝ նրան ներկայանալու համար. դիմումը թվագրված է 1830 թ. օգոստոսի 25, Մոսկվա. բանաստեղծությունը հավանաբար գրված է այդ ընդունելության նախօրյակին և արտահայտում է անհայտ ճակատագրի մատնված պատանու խռով վիճակը: Տպագրվում է առաջին անգամ։

398


ՄՈԻՏ ՀԱՅԿԱՅ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԵԻ ԱՐՀԱԻԻՐՔ ԵՐԵԻԱԿԱՅՈԻԹԵԱՆ ՆՈՐԱ Ի ԺԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ, ՈՐ Ի 1820 ԱՄԻՆ. (Էջ 56-63) Բանաստեղծությունը հանված է 58 թվահամար ունեցող տետրակից. սևագիր օրինակները գտնվում են 17 և 57 տետրակներում. (մի այլ օրինակ պահվում է Մատենադարանում՝ 1375 թվահամարի տակ եղած գործում)։ Դորպատյան օրագրի երկրորդ էջում Աբովյանը նկարագրելով իր ճանապարհորդությունը Պետերբուրգից Դորպատ, հիշատակում է, թե ինչպես ճանապարհին գրել է «Մուտ Հայկայ ի Հայաստան»... բանաստեղծությունը։ Այստեղ Աբ-ը հայ ժողովրդի պատմական կյանքում առաջ է քաշում ռուս ժողովրդի ազատարար դերը: Տպագրվում է առաջին անգամ։ ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ՍԻՐԵԼԻՈՅՆ ԻՄՈՅ ԵԻ ՈԻՍՈԻՑՉԻ ՎԱԼՏԵՐԻ. (Էջ 64-65) Բանաստեղծությունը հանված է 64 թվահամար ունեցող 2-րդ տետրակից, չ, 17,8x11. բանաստեղծությունը գրված է իր ուսուցիչ Վալտերի մահվան կապակցությամբ։ № 72 ձեռագրում պահպանվում է նույն բանաստեղծության սևագիրը հետևյալ վերնագրով, «Ողբ ի վերայ դագաղի սիրելւոյն իմոյ Վալտերի 1831 սեպտ. 14 Դերպտ»։ Առաջին անգամ տպագրվել է բանաստեղծության սևագիրը 1940 թ. Խ. Աբովյանի «Երկեր»ում, 2-րդ հ. էջ 34։ ԶԳԱՑՄՈԻՆՔ ՑԱԻԱԼԻՑ ՍՐՏԻՍ ԸՆԴ ՏԵՍԱՆԵԼՆ ԻՄ ՅՕՏԱՐՈԻԹԵԱՆ ԶՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱԿԻՑՆ ԻՄ ՖԱՀՐԱԴ ԲԱԴԱԼՈՎ 1832 թ. 2 ՄԱՐՏԻ: ԴԵՐՊՏ. (էջ 66-71) Բանւսստեղծությունը հանված է № 64 տետրակից. ինքնագիր, գրաբար։ Աբովյանի արխիվում պահվում են հիշյալ բանաստեղծության մի քանի սևագրերը (№ 58 տետրակում, № 79, 95 ձեռագրերում)։ Այս բանաստեղծության մասին առաջին անգամ հիշատակել և մի քանի հատվածներ տպագրել է Աբովյանի առաջին կենսագիր Ազարյանը՝ 1861 թ. «Կռունկ» ամսագրում (էջ 538)» նույն ձևով օգտագործել է 1897 թ» Ն. Տ.–Կարապետյանն իր կազմած կենսագրության մեջ՝ «Խ. Աբովյան», Էջ 63 և այլն։ Ամբողջապես տպագրվում է առաջին անգամ։

ՕՐԻՕՐԴՆ ՖՈՆ ՇՎԵԲՍ Ի ՎԵՐԱՅ ԵՐԳԵՀՈՆԻ. (էջ 72-73) Բանաստեղծությունը անթվակիր է, հանված է 64 թվահամարի տակ պահվող 2-րդ տետրակից, սևագիր, օրինակը գտնվում է № 108 ինքնագրում բանաստեղծությունը գրված է Դորպատում օր. Ֆոն Շվեբսի մասին տեղեկություններ կան դորպատյան օրագրերում (1832 թ. փետրվարի 20 և մայիսի 3-ի գրանցումներում) Տպագրվում է առաջին անգամ։

399


ԶԻՆՉ ԱՅՍ ԴԱՌՆ ՀԱՐՈՒԱԾ... (էջ 74-75) Հանված է 64 թվահամարի 1-ին տետրակից. ինքնագիր, գրաբար, մաքրագիր։ Այս բանաստեղծության սևագրերը պահվում են 76 և 108 թվահամարի տակ ձեռագրերում։ Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Ն. Տ.-Կարապետյանի կազմած «Խ. Աբովյան» գրքում, տողատակի ծանոթագրության մեջ, էջ 66։ ՊՌՆԿՆՈՏԵԱԼ ԱՄՈՔ... (էջ 76-80) Այս բանաստեղծությունը հանված է 64 տետրակից: Գրաբար, մաքրագիր, անթվակիր, գրված է 1832 թ. Դորպատի շրջակայքում կատարած զբոսանքներից մեկի առիթով։ Տպագրվում է առաջին անգամ։ ԲԱՂՁԱՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ. (էջ 80-82) Հանված է 64-ի 1-ին տետրակից, գրում է անթվակիր: Իր թեմայով հիշեցնում է Շիլլերի նույնանուն բանաստեղծությունը։ Տպագրվում է առաջին անգամ։ ԵՏՈԻՐ ԶՎԵՐՋԻՆ ՀԱՄԲՈՅՐ ՀՐԱԺԱՐՄԱՆ... (Էք 83) № 63 տետրակում զետեղված այս բանաստեղծությունը (գրաբար, մաքրագիր, անթվակիր) Աբովյանը գրել է Լիֆլանդիա կատարած ճանապարհորդության ժամանակ՝ 1833 թ.: Գրասի ընտանիքում սիրահարվել է նրա քույրերից մեկին՝ Շարլոտային, իր հոգու տվայտանքները նա արտահայտել է սույն բանաստեղծության մեջ։ Բանաստեղծության հաջորդ էջի վրա Աբովյանը արել է հետևյալ դիտողությունը. «Ոչ է աստ տեղի յիշել զամենայն վայելչութեանց պատահելոց ինձ ի Պոնիմոն առ սիրելւոյն իմոյ Գրասի. այլ զիմ միտս այլ առարկայ պարապեցուցանէ նշանակել աստ. և ո՞վ նա քոյր նորա չքնաղ, որ յօրէ ծանօթութեան իմոյ ընդ նմա, թուէր զամենայն բախտ իմ կենցաղական յինքեան գրաւել հրեշտակային։ Նորա դոյացութիւն յապացուցի ի սիրս, իմ զայն սէր, զոր սիրտք անախտ միայն կարեն պարգևել միմեանց..... . . . . . . . . . Զեղանակէ, զվիճակէ սիրոյ թողում յայլում ժամու ստորագրել. մեք բաժանիմք և որ սիրահար սիրտ ոչ կարէ զգալ զդառն հարուածն, զոր կրեն համակիր սիրահարք. չգիտեմ որպէս անցաւ ինձ այս առաջին օր և գիշերն, որ ամենեցուն երևի բերել հանգիստ, այլ զիմ հանգստութիւն եբարձ յափշտակեաց հազիւ ճանապարհորդակից իմ պատուական գերդաստանն Քրաուզէ, որ յայնմ երեկոյի ընկալաւ զմեզ մարդասիրութեամբ մտեալ ի քուն իմ յարեան Հոգիք գիշերոյ. սենեակն իմ ո՛չ ետ ինձ մխիթարութիւն. արտաքո շշնջան ծառք և լռին մայրին խոստանայ ինձ սփոփանս ելանեմ անդ և ահա վիճակ իմ. Յիւմֆենհոֆ ի 19 յուլիսի 1833.» Բանաստեղծության առաջին երկու տունը տպագրել է Ն. Տ. -Կարապետյանն իր «Խ. Աբովյան» գրքում, 1897, էջ 69. ամբողջապես տպագրվում է առաջին անգամ։

400


ՅԵՐԵԿՈՅ. (էջ 84-85) Հանված է № 64 տետրակից. այս բանաստեղծությունը Աբովյանը գրել է Դորպատում, բարեկամներից մեկի տանը. հեղինակն արտահայտում է իր հոգու տառապանքները, կապված իր անձնական հույզերի և հայրենատենչ խոհերի հետ։ Տպագրվում է առաջին անգամ։ ՈՏԱՆԱՒՈՐ ՅԱՇԽԱՐՀԱԲԱՌ ԼԵԶՈՒ ՄԵՐ ՅՕՐԻՆԵԱԼ... (էջ 86-87) Հանված է 64 տետրակից այս բանաստեղծությունը ժողովրդական լեզվով գրած՝ Աբովյանի առաջին բանաստեղծություններից է։ Գրել է աշուղական հանգով։ Գրելու դրդապատճառը հետևյալն է. 1834 թ. դեկտեմբերի վերջին Աբովյանը գնում է Պետերբուրդ, որտեղ մնում է 5 շաբաթ. Պետերբուրդ գնալու պատճառը եղել են Պարրոտի Արարատ բարձրանալու շուրջը ստեղծված տարակուսանքները. Աբովյանն այդ առթիվ գրում է բացատրություն՝ «Նոր վկայություն պ. Պարրոտի Արարատի գագաթը բարձրանալու համար» վերնագրով, հերքելով Շոպենի և ուրիշ գիտնականների հերյուրանքները Պարրոտի հասցեին. Պետերբուրգում նա հանդիպում է իր բարեկամ Միրզա Եզնակ Կամսարականին։ Այդ հանդիպման առթիվ Ե. Կամսարականը մի ոտանավոր է նվիրում իր դպրոցական ընկերոջը՝ Աբովյանին։ Ստորև բերում ենք այդ ոտանավորը։ Ցնդեսցին ի բաց մառախուղք մտաց Տեսանել ի բաց զարժանի աչաց Մի՛ կալցեն զդեմ երեք սնոտի, Կթել զպտուղ տերևք հնոտի։ Իմ փորձ բազմամեայ յուզել արժանի, Եգիտ զայս միայն ունել գովելի, Անձնիւր բաղձալի համայնից հոգւոց, Անձնիւր ցանկալի, հեշտասեր մարմնոց։ Աչինչ բարութիւն, ոչինչ գործ բարի՝ Գանձք, ինչք պաճուճանք, որք յայսմ աշխարհի, Ոչ այժմ, ոչ յապայ, ոչ յայսմ կենի, Ոչ կարեն լինել գեթ եթ հովանի Պսակեալ գործոց Հայրենեաց ցուցեալ, ճշմարիտ յորդւոց չերևան եկեալ Այս թերթ թղթոյ քեզ առ իղձ անձկալի Հոգւով ավանդեմ եղբայր սիրելի։ Գրական Թանգարանում պահվում է Կամսարականի մի ձեռագիրը, որի մեջ կան իր մասին ինքնակենսագրական տեղեկություններ։ Համաձայն այդ տեղեկությունների Կամսարականը տիրապետել է պարսկերենին և արաբերենին. ծանոթ է եղել «Մանթեզին և հեքիմաթին» (ֆիզիկային և մաթեմատիկային), որի համար էլ արժանացել է «Միրզա» գիտական աստիճանին. Եզնակ Կամսարականի խնդրով Աբովյանր Պետերբուրգ եղած ժամանակ վերհիշել և գրի է առել իր հորինած աշխարհաբար մի քանի բանաստեղծությունները, գրված դեռևս Երևանում եղած ժամանակ. այդ ոտանավորները հիշեցնում են աշուղական խաղերը. այս ոտանավորի մի ութնյակը առաջին անգամ հրապարակել է Ն. Տ. Կարապետյանը իր աշխատության մեջ («Խ. Աբովյան։ Կենսագրութիւն», Տփխիս, 1897, էջ 75). հետագայում Ե. Շահազիզը նույն ոտանավորի վարիանտը գտել է այն տետրում, որտեղ Աբովյանը Բոդենշտետի խնդրով

401


գրի է առել ժողովրդական երգեր, նրան ուղարկելու համար։ Պարզվում է, որ Աբովյանն իր բանաստեղծությունը զետեղել է Բոդենշտետի տետրում որպես ժողովրդական երգ։ ՈՂԲԵՐԳՈԻԹԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈԻՍՈԻՑՉԻՆ ԻՄՈՑ ՅԱՐՈԻԹԻՒՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԼԱՄԴԱՐԵԱՆՑ. ԱԶՆԻՒ ԲԱՐԵԿԱՄԻՆ ԻՄՈՅ ԱՂԱՋԱՆԱՅ ՇԻՐՄԱԶԱՆԵԱՆ ԵՒ ՀՕՐ ԻՄՈՅ ՅԱՐՈԻԹԻՒՆԻ ԱԲՈՎԵԱՆՑ... (էջ 88-92) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող արձակ և չափածո գործերի ժողովածուից, գրաբար, մաքրագիր, անթվակիր։ «Ողբերգության» ամբողջ տեքստը տպագրվել է 1949 թ. Աբովյանի Երկերի 2-րդ հատորի ծանոթագրությունների բաժնում։ Այս բանաստեղծության շարունակությունն է կազմում՝ 100 թվահամարի տակ պահվող տետրակի չափածոն «Յետ փոքր ինչ մխիթարելոյ իմ ի ցաւոց...» (Էջ 95—98) և հաջորդը՝ «Մեկնութիւն երկնային մարմնոց...» (էջ 99— 103)։ տողից

Այս երկու կտորների սևագիր վարիանտը, «և դեռ քսանամյա սիրտ իմ պատառեր» սկսվող հատվածը պահպանվում է 96 թվահամարի տակ. նույն

բանաստեղծությունից մի քանի սևագիր հատվածներ կան նաև արխիվում պահպանվող նամակների բաժնում (Սալանթյանից ստացած № 328 նամակն վերջին էջի վրա). «ետ փոքր ինչ մխիթարելոյ...-ի մի հատվածն առաջին անգամ տպագրվել է 1897 թ. Ն. Տ .Կարապետյանի «Խ. Աբովյան» գրքում. ամբողջ տեքստը տպագրվել է 1940 թ. Աբովյանի «Երկեր»-ի 2-րդ հատորում, էջ 36։ Ի ՀՐԱՏԱԳՆԱՊ ԵԴԱՆԴՍ ՍՐՏԻ.... (էջ 104-106) Հանված է 63 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր. բովանդակությունից երևում է, որ գրել է 1834 թ, դեկտեմբերին Դորպատից Պետերբուրգ մեկնած միջոցին։ Տպագրվում է առաջին անգամ։ ԻՄ ԿՅԱՆՔՍ ԵՎ ԱՐԵՎՍ ԵՍ ՔԵԶ ԶՈՀ ԿՈԻՏԱՄ... (էջ 107) Այս տողով սկսվող բանաստեղծությունը աշխարհաբար է, անթվակիր, հավանաբար գրված է Դորպատում և պատկանում է Եզնակ Կամսարականի խորհրդով գրած բանաստեղծությունների շարքին. արտահայտում է բանաստեղծի հոգու ապրումները. նույն բովանդակությունն ունի «Տաղ ի գոյն» բանաստեղծությունը (էջ 108), գրաբար, անթվակիր... գրված է ռուսական. Не шей ты мне матушка <красный сарафан>՚՚ ՚ ժողովրդական տարածված երգի եղանակով։ Բանաստեղծության վերնագրի տակ և. լուսանցքում Աբովյանը փորձել է առաջին երկու տողը աշխարհաբար գրել՝ «Ինչպես իմ կսկիծը լեզվով քեզ պատմեմ Թե իմանաս իմ կսկիծը, կթողա՞ս որ տանջվեմ»։ Տպագրվում է առաջին անգամ։

402


ՏԱՂ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ. (Էջ 109) Այս բանաստեղծությունը Աբովյանը գրել է 1836 թ. Դորպատում՝ Պարրոտից բաժանվելու առթիվ, բանաստեղծության ոճը վկայում է այն մասին, որ նախորդ բանաստեղծությունները ես գրվել են Դորպատում։ Առաջին անգամ տպագրվել է 1941 թ.՝ Խ. Աբովյանի բանաստեղծությունների գրքույկում, էջ 52։ ԱՌ Մ. Ա. (Էջ 110) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, ուղղված է մեզ անհայտ անձնավորության։ Տպագրվում է առաջին անգամ։ ԱՌ էՄ. Կ. (էջ 111, 112—113) Բանաստեղծությունը զետեղված է 64 թվահամարի տակ պահվող տետրակում. գրաբար է, անթվակիր։ Այս, ինչպես և հաջորդ բանաստեղծությունը, ուղղված են դորպատյան բարեկամուհիներից մեկին, որով հրապուրված է եղել բանաստեղծը. դորպատյան տետրակում Աբովյանը խոսում է, թե ինչպես պաստոր Գեհեվեի տանը նա հանդիպել է օր. էմմա Կային և զմայլվել նրա երաժշտությամբ՝ «հազիվ շարժեալ նորա զգաստս կլավիրի հոգի ետ համր գործեաց. սխրալի ձայն նորա լցոյց ի սուղ միջոցի զբոլոր օրն հրաշալի եղանակաւ և զլսելիս մեր երկնային խնդութեամբ։ Երաժշտութիւնն ըստ ինքեան է քաղցր միշտ, այլ ի բերանոյ այնպիսի քնքոյշ գոյացութեան միանգամայն դիւթական. զիարդ ազդու զգացութիւն նորա, զիարդ ամոք փոխաբերութիւն հնչմանց նորա զքարեայ պարտի ունել ոք սիրտ, ոչ համոզիլ յայնպիսի ներդաշնակութիւն։ Անպատմելի իմն իղձ փակէ նովաւ զսիրտ մեր, հոգի մեր վերամբառնայ ի կայանս իմանեաց և չիք ժամ այնպէս հոգեպարար հոգեզուարթ քան զայս։ Աստ արհամարհի հոգի մեր զամենայն յաղձաւորս և նիւթականս երկրի և երկնայնոյն միայն նկրտի համանմանիլ։ Զիարդ հնար է լսել զայնպիսի հրապոյր, տեսանել զհրապուրիչն և կալ անզգայ, վասնորոյ խոյս ետու ներկայութեան նորա, զի յայլում սենեկի միմիայն, զձայն նորա լսեցից» (13-րդ տետրակ, 1834 հուլիսի 9): Տպագրվում է առաջին անգամ։ ԱՌ Ն. Ն. (Էջ 114-115) Բանաստեղծությունը հանված է № 64 տետրակից։ Գրության թվականը անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։ ԳԱՐՈԻՆ. (էջ 116-119) Հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից. սևագիր օրինակը գտնվում է № 17 տետրակում, սևագիր բանաստեղծության տակ Աբովյանը թվագրել է «1830 Ապրիլ Դորպատ».

403


թվականի մեջ բանաստեղծը սխալվել է. պետք է լինի 1831 Ապրիլ Դորպատ. բովանդակությունից երևում է, որ ծանր է անցկացնում առաջին գարունը օտար երկրում։ Տպագրվում է առաջին անգամ։ ՍԷՐ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՍ. (էջ 120) Հանված է № 17 տետրակից։ Գրաբար է, անթվակիր, գրված Դորպատում։ Տպագրվում է առաջին անգամ։ ԱՐՀԱՒԻՐՔ ՊԱԴԽՏՈԻԹԵԱՆ ԵՒ ԽՐԱՏՔ ՆՈՐԱ. (էջ 121—122) Հանված է 17 թվահամարի տակ պահվող սևագիր տետրակից. անթվակիր, գրաբար 1834 թ. հունիսի 10-ին Ն. Աշտարակեցուն գրած սևագիր նամակի վերջում Աբովյանը սևագրել է սույն բանաստեղծությունը, հավանաբար ցանկանալով չափածոյով տալ իր պանդուխտ վիճակը։ Տպագրվում է առաջին անգամ։ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՄԵՐՈՑ... (էջ 123) Հանված է № 17 սևագիր տետրակից. գրված է գրաբար։ Տպագրվում է առաջին անգամ։ ՀԱՆԳԻՐ ՀՐԵՇՏԱԿ ԻՄ... (Էջ 124) Բանաստեղծության պատառիկ է, պահվում է № 66-ի տակ. գրաբար է, անթվակիր, գրված է Դորպատում։ Բանաստեղծության հաջորդ էջի վրա կան մի ուրիշ բանաստեղծության երեք տողերը՝ «Մարմին քո աստ, հոգիդ յերկինս», «Դու ի սիրտս մեր մնասցես անմեռ» «Մինչև խառնի ընդ. քոյդ փոշի մեր»։ Տպագրվում է առաջին անգամ։ ԼԱՈԻՐԱ. (էջ 125) Հանված է 72 թվահամարի տակ պահվող ձեռագրից. ինքնագիր է, անթվակիր։ Հիշեցնում է Շիլլերի նույնանուն բանաստեղծությունը։ Տպագրվում է առաջին անգամ։

404


ՅԱԺԽՈՅԺ ԵՌԱՆԴՈՅ ՊՆԴԵԱԼ ՊԱՏԱՆԻՆ... (Էջ 126) Հանված է 70 թվահամարի տակ պահվող տետրակից. տետրակը ընդօրինակել է Խ. Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը։ Անթվակիր է։ Ինքնագիրր Խ. Աբովյանի արխիվում պահպանված չէ Տպագրվում է աոաջին անգամ։ ԴՈԻ ՕՐԻՆԱԿ ԱՆՄԵՂՈԻԹԵԱՆ... (էջ 127-128) Հանված է 78 թվահամարի տակ պահվող սևագիր էջից. ինքնագիր, գրաբար, անթվակիր։ Ենթադրվում է, որ գրված պետք է լինի դորպատյան շրջանում: Սևագիր է, բայց ավարտված։ Սույն բանաստեղծությունը «Վարդ» վերնագրով հրապարակվել է 1930 թվ. «Գրական թերթ»-ի № 5-ում։ ՍԻՐԵԼԻ ԹՌՉՈՒՆ... (էՋ 129) Հանված է 72 թվահամարի տակ պահվող ինքնագրից, գրաբար, Բանաստեղծությունը սևագիր է, բայց ավարտված։ Գրված է ԴորպատոՒմ։ Տպագրվում է առաջին անգամ ։

անթվակիր։

ՀԳԱՆԳՍՏՈւԹԻՒՆ. (էջ 130) Հանված է 72 թվահամարի տակ պահվող ինքնագրից։ Գրաբար է, անթվակիր։ Դորպատյան շրջանի բանաստեղծություններից է։ Տպագրվում է առաջին անգամ։ ՏԵՍՔ ԱՆԿԱՆԻԼ... (Էջ 131—132) Բանաստեղծությունը հանված է № 110 ձեռագրից. ինքնագիր, գրաբար, անթվակիր, գրված է Դորպատում: Տպագրվում է առաջին անգամ: ՏԽՈԻՐ ՏԵՍԱՐԱՆ... (Էջ 133-137) Հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր։ Աբովյանը հավանաբար ցանկացել է մի չափածո գործ գրել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայ ժողովրդի մղած ազատագրական պատերազմի մասին, գրել է սկիզբը և թողել կիսատ։ Տպագրվում է առաջին անգամ։

405


ԾԱՆՐԱՇԱՐԺ ՔԱՅԼԵՆ ՍԱՅԼՔ Ի ՀԵՌՈԻՍՏԷ... (Աջ 138-139) Բանաստեղծությունը գրված է Մոսկվայում մի հայ երիտասարդի հուղարկավորության առթիվ։ Տպագրվում է առաջին անգամ։ ԳՐԵՑԱՒ Ի ՎԵՐԱ3 ԴԱՄԲԱՐԱՆԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ՈՒՍՈՒՑՉԻ ԻՄՈՅ ՅԱՐՈԻԹԻՒՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԼԱՄԴԱՐԵԱՆ Ի 1836. 15 ՄԱՅԻՍԻ. Ի Ն. ՆԱԽԻՋԵՒԱՆ. (Աջ 140-141) Հանված է 57 տետրակից, գրված է հայրենիք վերադառնալու ճանապարհին։ Գրաբար է, մաքրագիր։ Նախիջևան հասնելուն պես գնում է «Ս. Խաչ», մի դամբանական ճառ արտասանում Ալամդարյանի գերեզմանի առաջ և գրում սույն բանաստեղծությունը, ճառը պահվում է Գրական Թանգարանի Արխիվում հետևյալ վերնագրի տակ՝ «Սուգ ի վերայ դամբարանի բազմերախտ ուսուցչի իմոյ Յարութիւն վարդապետի Ալամդարեան ի 1836 ամի 15 մայիսի»։ Դորպատյան օրագրերում Աբովյանը Ալամդարյանի մասին գրում է հետևյալը. «Հարություն վարդապետի Ալամդարյան իմ բազմերախտ վարժապետի հանկարծական մահվան դառն խաբարն՝ որ ի 21-ին նոյեմբերի 1834-ին ստացա, այնպես տրտմեցույց շփոթյաց իմ սիրտը, որ ես անհանգիստ գոլով մեկ բանի էլա չէի կարողանում ձեռք տալ։ Ախ, նրանով մեր ազգի շատ երիտասարդք կորցրին իրենց բախտը։ Նա շատին կարեր լուսավորիչ լինել։ Թեև նա իմ աշակերտության ժամանակը ինձ դառն աչքով էր մտիկ տալիս և շատ վերք հասցրեց, բայց և այնպես մտածելով նորա ջանքը, գիտությունը սիրտս այրվում էր և փոթոթվում»։ Աբովյանը թարգմանել է Մսերյանի ուղարկած հողվածը գերմաներեն, հանձնել է տպագրության գերմանական թերթերից մեկին, «որ օտարականք ևս իմանան, թե ինչ անբախտություն հասելա մեր ազգին և որպիսի արժանավոր անձն կորցրել ենք մենք», ինչպես ինքն է գրում իր հիշատակարանում։ Այնուհետև այդ առթիվ նա ռուսերեն մի հոդված է գրել „Северная пчела„ թերթի համար և այդ կապակցությամբ ընդհարվել է պահպանողական Բուլգարինի հետ։ Բանաստեղծության տեքստն առաջին անգամ հրապարակվել է «Խորհրդային գրականություն» հանդեսում, 1939 թ. № 5 — 6, էջ 38 —40։ ՍՈԻԳ ՀԱՐԱԶԱՏ ԵԻ ԾՆՈՂԱՍԷՐ ՈՐԴԻՈՑ Ի ՎԵՐԱՅ... (էջ 142-143) Այս բանաստեղծությունը, ինչպես և «Կարօտութիւն ծնողաց առ հեռաւոր որդիս» (էջ144 — 145), հանված է 64 թվահամարի տակ պահվող տետրակից. աշխարհաբար, անթվակիր. Թիֆլիսում եղած ժամանակ Աբովյանը գրել է հայրենասիրության, պանդխտության վերաբերյալ արձակ խոհեր։ Այս բանաստեղծությունները արտահայտում են այդ շրջանի տրամադրությունները։ ՈԻՐ ԵՍ ԳՆՈԻՄ ՆԱԶԼՈԻ ՋԱՆ... (Էջ 146) Բանաստեղծությունը

հանված

է

64

թվահամարի

տակ

պահվող

տետրակից։

Աշխարհաբար, անթվակիր։ Բանաստեղծությունը դրված է Բիֆլիսում և պատկանում է «Աղասու խաղը» պոեմի ցիկլին։

406


«ԱՂԱՍՈԻ ՍՐՏԻ ՏԽՐՈԻԹՅՈԻՆԸ» ԵՎ «ԱՂԱՍՈՒ ՍՐՏԻ ՓԱՓԱԳԸ». (էջ 147, 148 -149) Բանաստեղծությունները Հանված են 56 թվահամարի տակ պահվող տետրակից. աշխարհաբար, անթվակիր, պատկանում է «Աղասու խաղը» պոեմի ցիկլին։ Աբովյանը չի տեղավորել այն ոչ պոեմի և ոչ «Վերք»-ի մեջ. նույն տետրակում զետեղված հաջորդ բանաստեղծությունները «Աղասու խաղը», «Աղասու վերջին սուգը» մշակված դրել է պոեմի մեջ առաջինը որպես սկիզբ։ Բանաստեղծությունները տպագրվել են առաջ անգամ 1864 թ. «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի մեջ։ ԳԵՂԻ ՏԱԿՈՎՆ ԱՆՑ ԿԵՆԱԼԻՍ ԵՐԳԵ. (Էջ 150-151) Հանված է 69 թվահամարի տակ պահվող ինքնագրից, աշխարհաբար, անթվակիր, նույնպես պատկանում է «Աղասու խաղը» պոեմի ցիկլին, սակայն Աբովյանը չի տեղավորել պոեմի մեջ։ Առաջին անգամ տպագրվել է 1941 թ., Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկի մեջ, էջ 22։ ՂԱՐԻԲՆ. (էջ 152-153) Հանված է 60 թվահամարի տակ պահվող տետրակից, աշխարհաբար, անթվակիր։ Այն ժողովածուն, որի մեջ զետեղված Է այս բանաստեղծությունը, արձակ և չափածո գործերի սևագիր ժողովածու է, որտեղ կան նաև հայրենասիրության վերաբերյալ արձակ խոհեր։ Բանաստեղծության բովանդակությունը ցույց է տալիս, որ գրված է «Վերք»–ի ստեղծագործության շրջանում. արտահայտում է նույն տրամադրությունները։ Առաջին անգամ տպագրվել է, 1941 թ. Խ. Աբովյանի «Բանաստեղծություններ» գրքույկի մեջ, էջ 54։ ՈՒՄ ԱՍԵՄ ՍՐՏԻՍ ԴԱՐԴԵՐՆ, ԱԽ Ո՞ԻՄ... (Էջ 154) Հանված է դարձյալ 60 թվահամարի տակ պահվող տետրակից: Աշխարհաբար, անթվակիր։ Բովանդակությունից երևում է, որ գրված է նույնպես «Վերք»-ի շրջանում։ Աբովյանն այստեղ առաջ է քաշել աշխարհաբար լեզվի հարցը։ Առաջին անգամ տպագրվել Է 1939 թ. «Գրական թերթ» № 5։ ԲԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԱՌ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ, ՈՐ ԴԻՄԷՐ Ի ՀԱՅՐԵՆԻՍ Ի 1836 ԱՄԻՆ. (Էջ 155-158) Հանված է 57 թվահամար ունեցող տետրակից, գրաբար, անթվակիր։ Թովմա Ղորղանյանը, որի մասին խոսում է Աբովյանն իր ծանոթագրության մեջ, էջմիածնի սինոդի դատախազն էր. Աբովյանը նրա հետ մտերմացել է Թիֆլիսում եղած ժամանակ և սկզբում մեծ կարծիք ունեցել նրա մասին։ Մեզ հասել են Աբովյանի մի քանի նամակները՝ գրված Ղորղանյանին։ Տպագրվում է առաջին անգամ։

407


ԲԱԺԱՆՈՒՄՆ ՊԱՏՈԻԵԼԻ ՊԱՐՈՆ ԹՈՎՄԱՅԻ ՂՈՐՂԱՆԵԱՆ ՅԸՆՏԱՆԻԱՑ ԻՒՐՈՑ... (էջ 159-161) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամար ունեցող տետրակից, գրաբար, անթվակիր, գրված է Թիֆլիսում։ Տպագրվում է աոաջին անգամ։ ՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ՄԻՐԶԱՋԱՆԻ ՔԱՋ ԳՆԴԱՊԵՏԻ (полковник) ՀԱՅԿԱԶՆՈՅ ... (Էջ 162-163) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից: Տպագրվում է առաջին անգամ։ Ի 1836 ՅՈԻԼԻՍԻ 27 ԵԼԱՆԵՄ ԿԱՆՈԻԽ ԸՆԴ ԱՌԱԻՕՏՆ... (էջ 164-165) Հանված է 64 թվահամարի տակ պահվող տետրակից։ Գրված է Թիֆլիսում։ Տպագրվում է առաջին անգամ։ ՀԱԶԱՐՓԵՇԵՆ. (էջ 166-175) Երգիծական այս պոեմի ձեռագիրը հանված է 61 թվահամար ունեցող տետրակից։ Այս տետրակում են զետեղված բայաթիները և մի քանի առակներ։ «Հազարփեշեն» պոեմը գրված է Թիֆլիսում։ Երգիծական այս զրույցը պատմվելիս է եղել Թիֆլիսի հասարակության որոշ շրջաններում։ «Հազարփեշեն »-ի թեման օգտագործված է նաև վրացական գրականության մեջ։ Աբովյանի մշակումը ստացել է քաղաքական բովանդակություն՝ ուղղված ցարական բյուրոկրատիզմի դեմ, ի պաշտպանություն անդրկովկասյան ժողովուրդների: Առաջին անգամ տպագրվել է «Մեղու Հայաստանի »-ում 1864, էջ 142—150։ Առանձին գրքով տպագրվել է 1912 թ.։ ԱՉՔԻ ԼՈԻՅՍ ՋԱՆ... (էջ 176-177)

Երգիծական այս բանաստեղծությունը հանված է № 60 տետրակից. աշխարհաբար, անթվակիր, գրված է Թիֆլիսում. ուղղված մի վաճառականի, որի անունը Գաբրիել է, որովհետև սկզբում «աչքի լույս ջան» տողերի տեղը գրված է եղել «Գաբրիել ջան» և ապա ջնջված։ Գաբրիելը հավանաբար Գաբրիել Թայիրովն է, որը հայտնի հարուստ էր և իրեն համարել է գրականության հովանավորող։ Աբավյանն առհասարակ վատ կարծիք է ունեցել Թիֆլիսի հարուստների մասին, ծաղրել է նրանց տգիտությունը, ագահությունը և այլն։ Տպագրվել է 1939 թ. «Գրական թերթ» № 5-ում։

408


ՀԱԽՎԵՐՄԱԶԻ ԳՈՎՔԸ (էջ 173-180) Երգիծական այս բանաստեղծությունը հանված է «Մեղու Հայաստանի»-ից։ Գրված է Թիֆլիսում, 1843 թ. օգոստոսին. բնագիրը չկա Աբովյանի արխիվում։ Բանաստեղությունն ունի իր պատմությունը. Թիֆլիսի հարուստներից մեկը հրաժարվում է Աբովյանին իր որդու ուսման վարձը վճարել. երկար դիմումներից հուսահատված Աբովյանը մի նամակ է գրում նրան, կցելով սույն ոտանավորը. ոտանավորը գրված է Երևան գալու նախօրյակին. նամակը ոտանավորի hետ գտնվել է իր՝ Աբովյանի թղթերի մեջ. հայտնի չէ, Աբովյանը ուղարկել է այն, թե ոչ։ Ոտանավորը առաջին անգամ նամակի հետ տպագրվել է «Մեղու Հայաստանի»-ում՝ 1864 թ. № 11, էջ 95։ ՏԵՍԱՆԵՄ ՔԵԶ ԱՅՐ ԱԼԵՒՈՐ... (Էջ 181-182) Բանաստեղծությունը պահվում է 90 թվահամարի տակ. գրաբար է, անթվակիր, չ. 23x10։ Այն անձնավորությունը, որին ուղղված է բանաստեղծությունը, մեզ անհայտ է։ Աբովյանը քննադատում է նրա մեծամտությունը և իմաստակությունը։ Բանաստեղծությունից երևում է, որ այդ չակերտավոր գիտնականը խանգարելիս է եղել Աբովյանին, անտեսել է նրա կարողությունները։ Տպագրվում է առաջին անգամ։ ՁԱՅՆ ԱՂԱՂԱԿԻ... (Էջ 183-184) Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 97 թվահամար ունեցող ինքնագրից. գրաբար է, անթվակիր։ № 57 տետրակում կա մի արձակ գրվածք՝ «Վերջին հրաժարական քաջազօր արքային Հերակլի», որը վերաբերում է Աղա Մահմեդ խանի արշավանքի նկարագրությանը։ Վերջում Աբովյանը ավելացրել է 5 տուն բանաստեղծություն, որտեղ վերարտադրել է իր հույզերն այդ աղետալի դեպքերի առթիվ։ Այս գրվածքի մասին հիշատակություն կա Աբովյանի «Նախաշավիղ»–ին նվիրված գրագրության մեջ (տես «Նախաշաւիղ կրթութեան ի պէտս նորավարժից», Պետհրատ, 1940, ծանոթագրությունների բաժին, էջ 56)։ Այս բանաստեղծությունը վերոհիշյալ 5 տան մշակումն է, նա եղել է «Նախաշաւիղ»–ի նյութերից, որը հետագայում հանվել է. քանի որ «Նախաշավիղ»–ը կազմված է 1838 թ., ուստի կարելի է ենթադրել, որ բանաստեղծությունը գրված է այդ շրջանում, Թիֆլիսում։ № 57 տետրակում զետեղված արձակ նկարագրությունն իր չափածո կտորի հետ տպագրվել է «Նախաշավիղ»–ի ծանոթագրությունների բաժնում, էջ 99—100։ ԲԱՅԱԹԻՔ. (Էջ 187-196) Հանված է 56 և 61 թվահամարի տակ պահվող տետրակներից: Աշխարհաբար, անթվակիր։ Բայաթիներն ամբողջապես զետեղված են երկրորդ տետրակում, սևագիր են, 80 տուն։ Բայաթիներից 10 քառյակ առաջին անգամ հրապարակվել է 1864 թ, «Մեղու Հայաստանի»–ում (№ 35, սեպտ. 7, էջ 280)։ Նույն թվականին լույս է տեսել «Պարապ վախտի խաղալիք»– ի մեջ 34 բայաթի, որից 8-ն արդեն տպագրվել էր «Մեղու Հայաստանի»-ի մեջ։ Բայաթիների հատընտիրը լույս է տեսել 1939 թ,, կազմած Ռ. Զարյանի կողմից։ Բոդենշտետին ուղարկված մի ժողովածուի մեջ, որի բնագիրը պահպանված է Աբովյանի արխիվում, մենք հանդիպում ենք մի քանի քառյակների, որոնք ժողովրդական խաղեր չեն, այլ պարզապես Աբովյանի մշակած բայաթիներից են, ինչպես, օրինակ.

409


Գերեզմանիդ ուխտ եմ եկել Աչքս քարի վրա գցել, Ինչ կըլի մի հետ բացվի Գամ պառկեմ կշտիդ ես էլ։ Էսքան սիրովդ որ մեռնում եմ, Անունդ տալով որ էրվում եմ Ուշք միտք հոգի ես դեն դրած Գիշեր ցերեկ որ տանջվում եմ։ Այդ քառյակներն առաջին անգամ տպագրվել են 1940 թ. Աբովյանի Ընտիր Երկերի 2-րդ հատորի ծանոթագրությունների բաժնում, էջ 388։ «Առաջին սերը» պատմվածքի մեջ Աբովյանը օգտագործել է բայաթիներից չորսը, որից երկուսը չկա № 61 տետրակում։ Բերում ենք ստորև այդ կտորները. Ինչ արի, ախ, ինչ արի Ձեզ այ սարեր ինչ արի Թե մեղք ունեմ հոգիս առ Արի, հրեշտակ իմ արի. Սրտովս գնում ա ախ արին Ոչ չար գիտեմ, ոչ բարին Աշխարս ախ դառն ա ու խավար Հոգիս, մարմինս ի՞նչ արին։

ԱԶԳԱՍԵՐ ՄԱՐԴԸ ԻՐ ՄԵՌՆԵԼՈԻ ՎԱԽՏԸ. (էջ 197-198) Բանաստեղծությունը հանված է 56 թվահամարի տակ պահվող առակների տետրակից՝ «Պարապ վախտի խաղալիք» վերնագրով. անթվակիր է։ Գրված է երևանյան շրջանում: Առաջին անգամ տպագրվել է 1864 թ. «Պարապ վախտի խաղալիք» ժողովածուի մեջ, էջ 98: 1897 թ. «Լուման» հրապարակում է սույն բանաստեղծությունը իբրև անտիպ նյութ հետևյալ ծանոթագրությամբ. «Մենք ձեռք բերինք մի փոքր գրչագիր տետր, որի մեջ գրված են մի քանի գրաբար ոտանավորներ, որոնց սկզբնատառերը կազմում են «Աբել» բառը։ Այդ տետրի վերջը գտանք երկու աշխարհաբար ոտանավոր միևնույն գրչությամբ գրված այս վերնագրերով՝ «Ազգասեր մարդը (Աբովյանն) իր մեռնելու վախտը» և «Առ մայրն իւր». — երկու ոտանավորների լեզուն և ոճն ևս անկասկած Խաչատուր Աբոբյանինն է, իսկ «Աբել» կարծում ենք Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանն է, որ իր բանաստեղծությանց տետրում արտագրել է նաև Աբովյանի հիշյալ երկու ոտանավորները, «Ազգասեր մարդը» բառերից հետո ավելացնելով «Աբովյանն» բառը։ Մենք այս ոտանավորները նույնությամբ հրատարակում ենք ներկա գրքում հապավելով առաջինից միայն չորս տող»։ «Լումա», 1897, էջ 133։ Ինչպես են արտագրված Աբել արքեպիսկոպոսի տետրակի մեջ սույն բանաստեղծությունները, մեզ հայտնի չէ, բայց համեմատելով բնագրի հետ, տեսնում ենք մի շարք փոփոխություններ, որոնք փոխել են տեղ–տեղ բանաստեղծության իմաստը. ինչպես ծանոթագրության մեջ ասված է, առաջին բանաստեղծությունից հանված են հետևյալ տողերը.

410


«Իշխանություն թե կամ փառք ուզեցի Թագի պսակի թե փափագեցի, էնդուր համար միայն, որ հազար մարդի Աչքի արտասունքն սրբեմ, որ չցավի»։ Այս տողերը հավանաբար հանվել են ցենզորի կողմից, վերնագրին ավելացված «Աբովյանն»՝ Մխիթարյանի հավելումն է՝ արված այն գիտակցությամբ, որ Աբովյանն իր մասին է գրել։ Հաջորդ «Առ մայրն» բանաստեղծությունը նույնպես ենթարկված է փոփոխության. սա նույն «Աղասու վերջին սուքը» բանաստեղծությունն է. Աբել Մխիթարյանը վերնագրի հետ փոփել է նաև առաջին տողը «Որդիդ քե կտա իր հետին բարով». բնագրում գրված է՝ «Աղասին քե կտա յուր հետին բարով»։ ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԱՂԱՋԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋԻՆ։ (Էջ 199-200) Հանված է «Պարապ վախտի խաղալիք» վերնագրի 56 թվահամարի տակ պահվող տետրակից։ Աբովյանի նույն բանաստեղծության մի ուրիշ ինքնագիրը պահվում է Մատենադարանում։ Աբովյանի արխիվում 57 թվահամարի տակ պահվող տետրակում զետեղված «Բարեկամի մոտ» արձակ գործում հանդիպում ենք այս բանաստեղծության նախնական տարբերակներից մեկին։ Այդ ոտանավորը կազմում է տվյալ արձակ գործի շարունակությունը և նվիրված է սիրելի աշակերտներից մեկին։ Հետագայում նա մշակում է այդ կտորը և որոշ փոփոխությունների ենթարկելով, նվիրում իր մեռած ընկերոջը՝ Աղաջան Վարդանյանին, որի մահվան առիթով 1834 թ. Դորպատում գրել է իր «Ողբերգութիւն»ը։ Այդ բանաստեղծությունը հետաքրքրական է նաև այն տեսակետից, որ դրսևորում է Աբովյանի հոգեկան ծանր վիճակը իր կյանքի վերջին տարիներին։ Այդ հատվածը առաջին անգամ լույս է տեսել 1864 թ, «Պարապ վախտի խաղալիք» գրքում, ապա 1904 թ. «Անտիպ երկեր» ժողովածվում, էջ 33–35։ ԲԱԶՄԱՂԷՏ ՈՒՍՈԻՑԻՉ։ (Էջ 201) Հանված է 103 թվահամար ունեցող Հեռագրից, գրաբար, անթվակիր։ Նվիրված է Ֆրիդրիխ Պարրոտին. գրված է Դորպատից հետո։ Տպագրվում է առաջին անգամ։ ԽԱՂ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ՎՐԱ։ (Էջ 202-203) Հանված է 101 թվահամար ունեցող տետրակից. տետրը անկազմ է, գրաբար, առաջին չափածոյին հաջորդում է երկրորդը՝ անվերնագիր (էջ 204 —207). երկու գործերն էլ ունեն իրենց թվագրությունը. առաջինը 1842 թ. օգոստոսի 4, Երևան, երկրորդը 1842 թ. օգոստոսի 3, Երևան։ Այս ոտանավորները որպես նորագյուտ հրապարակվել են 1935 թ. հուլիսի 11-ին «Գրական թերթ»–ում. ձեռագիր տեքստը Աբովյանի արխիվն է անցել Մելիք Աղամալյանների արխիվից. Մելիք-Աղամալյանների հետ Աբակյանը մերձավոր կապեր է ունեցել. Երևան գալիս իջևանել է նրանց տանը։ Այդ թվականի ամառը հյուր է եղել նրանց մոտ։ Թիֆլիս մեկնելիս Աբովյանը թողել է այդ ոտանավորները հետևյալ ընծայականով.

411


«Ձեր ի սիրո մնասցէ նշան Իմ զբոսանաց սակաւ այս բան։ Ես և ի վայրս օտարութեան Միշտ պաշտեցից զսուրբ Հայաստան։ 1842, օգոստոսի 3-ին Երևան» Բանաստեղծության մեջ հիշատակված Սահակ աղան Երևանի անվանի հարուստներից է։ Աբովյանը նրա մասին հիշում է «Վերք Հայաստանի»–ի մեջ։ Առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Խ. Աբովյան, Երկեր, հ. II, էջ 29—33։ ԶԱՐԹՆՈԻՔ Ի ՄԻՏՍ... (էջ 208) Հանված է 68 թվահամարի տակ պահվող ինքնագրից, չ. 18,5 X 12. գրաբար, անթվակիր, գրված է Դորպատում։ Տպագրվում է առաջին անգամ։ ԱՂԵՐՍ ԱՌ ՄՈԻՍԱՅՆ. (էջ 209-212) Հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից. այս բանաստեղծությանը հանդիպում ենք նաև 59 և 83 թվահամարների տակ պահվող ձեռագրերի մեջ. առաջինը սևագիր, երկրորդը՝ մաքրագիր. Աբովյանը այս բանաստեղծությունը տեղավորել է № 58 տետրակի սկզբում, որպես նախերգանք. տետրակը մաքրագիր է, կազմված Երևանում, 1843-ից հետո։ Բանաստեղծությունների այդ տետրակը, որ Ն. Տ .–Կարապետյանը անվանում է «Հիշատակարան» տետրակ, բաղկացած է 127 էջից, գրաբար, անթվակիր, շ. 23,8 X 18։ Այգ տետրակում Աբովյանը զետեղել է 19 բանաստեղծություն։ Տետրակն ունի իր սևագիրը, որը հետագայում կցվել է մաքրագիր կազմին և պահվում է մի թվահամարի տակ. սևագրությունների բաժինը 78 էջ է, ջնջումներով, տեղ-տեղ բնագիրը մաշված, կտրտված էջերը պակասավոր։ Սևագիր և մաքրագիր բանաստեղծությունների մեջ տարբերություններ չկան։ Սևագիր էջերի վրա կատարված են զանազան նշումներ։ Աբովյանն օգտագործել է իր աշակերտների տետրակը, օրինակ, սևագրի վերջին էջի վրա բարակ տառերով գրված է. «Այս ոտանավորն պատկանի երրորդ դասատան աշակերտ Սիմեոն Աստվածատուրով». մի տետրը 1845 թ. նոյեմբեր 25, մյուսը՝ 1844 թ. հուլիսի 18, և այլն։ Սևագիր տետրակը թանգարանին է անցել բժ. Նավասարդյանի արխիվի միջոցով. մաքրագիր օրինակը հայտնաբերվել է Հ. Ղորղանյանի արխիվում. այդ տետրակի մասին Հ. Ղորղանյանը 1894 թ. «Արձագանք» – ին է ուղարկել հետևյալ նամակը. Պ. խմբագիր Քառասնական թվերում բարեհիշատակ Խաչատուր Աբովյանի աշակերտներից մեկը լինելով, ես ստացա նրանից մի տետր, որից պետք է դուրս գրեի Զանգի գետի վրա ասած երգը։ Այդ տետրը, որի մեջ Աբովյանի իսկական ձեռով մաքուր արտագրված և վերջում ստորագրված են 19 հատ ոտանավորներ և մի քանի կտոր արձակ շարադրված մտածողություններ, գրաբար լեզվով, մինչ այժմ գտնվում են իմ մոտ։ Որովհետև մեր գրականության մեջ արդեն հարց է բարձրացել, որ հանգուցյալ Աբովյանի մատենագրական արժանավորությունները և հիշատակը հավերժացնելու համար արձան դրվի նրան, ես ի դեպ եմ համարում հայտնել Զերդ հարգությանը, որ եթե կբարեհաճեք տպագրել «Արձագանք»-ի մեջ, կամ

412


որտեղ կամենաք, նրա ոտանավորները, որոնցից շատերը մնացել են աոանց տպագրության և որոնք իմ անմոռաց ուսուցչի շարադրությունը և ձեռագիրը լինելու պատճառով պահել եմ ինչպես մի սրբություն, այս տետրը ուղարկում եմ խմբագրությանդ միայն երկու պայմանով. 1. որ այս շարադրությանց փոխարեն արվի Խաչատուր Աբովյանի որդի պ. Վարդան Աբովյանին արժանավոր դրամական վճարումն, որքան դուք կորոշեք ըստ խղճի և դատողության. 2. Այս տետրը արտատպելուց հետո վերադարձվի ինձ։ Խոնարհաբար խնդրում եմ տպել «Արձադանք»-ի մոտակա համարներից մեկի մեջ, այս նամակը, Ձեր պատասխանի հետ, նրա համար, որ եթե խմբագրությունդ չկամենա ընդունել իմ առաջարկությունը, կարելի է գտնվին ուրիշ ցանկացողներ»։ Այնուհետև Ղորղանյանը բերում է բանաստեղծությունների ցանկը, որը համապատասխանում է 58 թվահամարի տակ պահվող թե սևագիր և թե մաքրագիր տետրակի բանաստեղծությունների ցանկին։ Բանաստեղծությունը տպագրվում է առաջին անգամ։ ՄՏԱԾՄՈՒՆՔ Ի ՏԵՍԻԼ ՀԱՅՐԵՆԵԱՑ. (Էջ 213-216) Հանված է № 58 տետրակից. սևագիրը պահվում է Գրական Թանգարանում՝ 83 և 105 թվահամարների տակ. № 105 ինքնագիրը գտնվում է Ե. Շահազիզի արխիվում, որը ստացել է «Հանդես գրականական և պատմական» ամսագրի խմբագիր Մ. Բաեխուդարյանից: Առաջին անգամ տպագրվել է 1897 թ. Ժամհարյանի հրատարակած՝ Աբովյանի «Ընտիր Երկեր»ում, էջ 454։ ԱՌ ՀԱՆԴԷՍ ՈԻԽՏԻ Ի ՍՈՒՐԲ ԼԵԱՌՆ ՄԹԱՅ-ԾՄԻՆԴԱՅ. (էջ 217—219) Հանված է № 58 տետրակից, գրված է Թիֆլիսում։ Գրաբար, անթվակիր։ Գ. Աքիմյանի հուշերից մենք իմանում ենք, որ Աբովյանը սիրել է տոնախմբություններ, ուխտագնացություններ. իր աշակերտների հետ նա մասնակցել է այդ տոնախմբություններին։ Բանաստեղծությունը այդ ուխտագնացություններից մեկի նկարագրությունն է։ Տպագրվում է առաջին անգամ: ԿԱՐՕՏՈԻԹԻՒՆ ԱՌ ՍԻՐԵԼԻՆ. (էջ 220-221) Հանված Է № 58 տետրակից, բաժանված է, երկու մասի. դրված է Թիֆլիսում։ Բանաստեղծության մի տարբերակը գտնվում է Երևանի Մատենադարանում՝ 3751 թվահամարի տակ։ Տպագրվում է առաջին անգամ։ ՄԵՆԱՍՏԱՆ Ս. ԳԵՂԱՐԴԱՅ ՎԱՆԻՑ։ Ի 1842. Ի 24-Ն ՅՈՒՆԻՍԻ. (էջ 222-227) Հանված է № 58 տետրակից. Աբովյանը այս բանաստեղծությունը ծանոթագրել է՝ նշելով ա. բ. գ. դ, ե. հինգ կետերի մեջ։ Բանաստեղծությունից առանձին կտորներ Ն. Տ.-Կարապետյանը տպագրել է իր «Խ. Աբովյանի կենսագրությունը» գրքում, 1897, էջ 107։

413


ՅՈԻՆԱՅՆՈԻԹԻՒՆ ԱՇԽԱՐՀԻ. (Էջ 228-234) Հանված է № 57 տետրակից, անթվակիր։ Գրված է Երևանում, հավանաբար իր կյանքի վերջին շրջանում, բանաստեղծության մեջ երևում է, Աբովյանի հիասթափությունը իրականությունից։ Տպագրվում է առաջին անգամ։ Ի 1842-ԻՆ ՏԵՍԱՆԵՄ ԶՍԱՐՔԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՎԱՆԱՀԱՅՐ ՍԱՆԱՀՆԱՅ ԴԻՄԵԱԼ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌ Ի ԺՈՂՈՎԵԼ ԶԱՐՁԱՆԱԳՐՈԻԹԻՒՆՍ ՏԱՃԱՐԱՅ ԵՒ ԴԱՄԲԱՐԱՆԱՑ, ԶՈՐՍ ԵՒ Ի ՏԻՊ ԱՐՁԱՆԱՑՈՅՑ Ի ՏՓԽԻՍ... (Էջ 235-236) Բանաստեղծությունը հանված է 58 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր: 1858 թ. «Մեղու Հայաստանի» թերթի էջ 29-ում թերթի խմբագիր Ստեփանոս քահանա Մանդինյանը տպագրել է Սարգիս վարդապետ Ջալալյանի մասին Աբովյանի գրած բանաստեղծությունը. խոսելով Ջալալյանի գրքի օգտակարության մասին, նա, բանաստեղծության սկզբում, ավելացնում է հետևյալը. «Գիտնական անձն Խաչատուր Աբովյանց տեսնելով սրբազան առաջնորդի աշխատասիրությունը և օգուտը, որ պիտի քաղե մեր ազգը, գրում է հետևյալ թուղթը 1841 թվին, որո մեջ նկարագրում է Հայաստանի դրությունը, թեպետ շատ ու շատ համառոտ է գրել, բայց ազդու է գրվածքը, որո օրինակը ես վեր էի առել Ապովյանցից միևնույն տարվա մեջ և այժմ մեր լրագրին միջոցով հրատարակվում է, որ եթե ուրիշների մոտ էլ գտնվեն նրա ոտանավորները կամ արձակ շարադրությունները չխնայեն ուղարկել ինձ մոտ հրատարակելու ի հիշատակ հանգուցելոյն որոյ գիշեր ու ցերեկ աշխատությունն էր պարապել ուսումնական դրվածքով և Հայաստանի հնություններով»։ Բանաստեղծությանը հաջորդում է Աբովյանի հետևյալ երկտողը՝ Հ. Գ. Ներեցեք ինձ՝ հայր՝ զի թուղթն այսպես ապականյալ է, ոչ ես այլ ձեռն ան... (անընթ.) այլ ես չունեի ժամանակ կրկին արտ <ագրելո> զայն. Խ. Ա.»։ Այս ոտանավորը «Վիրալից սրտի ողբերգութիւն» վերնագրով, որպես նորագյուտ, տպագրվել է 1892թ. ««Արձագանք»- ի № 77-ում. իսկ տասը տարի անց, 1902 թ. «Լումա »-յում (№ 4 հուլիս-օգոստոս):Բայց դրանց բնագրերի մեջ, գլխավորապես նամակի՝ զգալի տարբերություն կա։ Բացի դրանից առաջինն ունի ոտանավորից առաջ գրված չորս տող ներածական, որի մեջ պարզ ցույց է տրված, որ դա գրված է Սարգիս վարդապետ Ջալալյանին, որը 1841 թ. ճանապարհորդել է Հայաստանում ու ժողովել տաճարների և դամբարանների արձանագրությունները։ Աբովյանր Ջալալյանին է նվիրել այդ ոտանավորը և նրան էլ գրել է նամակը։ «Լումա » - յում տպագրվածը այդ ներածականը չունի, և դրա համար խմբագրությունը տակը գրել է մի ծանոթագրություն, որի մեջ ճգնում է ապացուցել, որ իրոք Աբովյանն այդ նամակը գրել է Սարգիս վարդապետ Ջալալյանին և ոտանավորը նվիրել է նրան։ «Արձագանք»–ը նամակը և բանաստեղծությունը հանել է Զարեհ Տիտանյանի «ժողովածուից», իսկ «Լուման» ստացել է ոմն Մ. Հ. Ջ-ից։ Բանաստեղծությունից երևում է, որ Սարգիս վարդապետ Ջալալյանը 40-ական թվականներին դեռ չէր դրսևորել իր ռեակցիոն էությունը, և Աբովյանը համակրում էր նրան։

414


ԱՌԱՋԻ ՊԱՏԿԵՐԻ ԲԱԶՄԵՐԱԽՏ ԻՄ ԲԱՐԵՐԱՐԻ՝ ՖՐԻԴՐԻԽԱՅ ՊԱՐՐՕՏԻ. ՈՐ ՎԱԽՃԱՆԵՑԱՒ Ի 1842/41 ԱՄԻՆ Ի ԴՈՐՊԱՏ. (Էջ 237–238) Հանված է № 58 տետրակից. գրաբար. № 118-ի տակ պահվող նույն բանաստեղծության սևագրում նշված է 1845 թվական, ապա ջնջված գրված՝ 4 թիվը։ Այդ թվերից երևում է, որ բանաստեղծությունը գրվել է 1845-ից ոչ ուշ։ Ֆրիդրիխ Պարրոտը վախճանվել է 1842 թ. Դորպատում. Աբովյանը թվականը գրել է ենթադրաբար։ Ոտանավորից մի կտոր առաջին անգամ լույս է տեսել Ն. Տ.–Կարապետյանի «Խաչատուր Արովյան» գրքում, 1897 թ., էջ 93 — 4: ԱՌ ՊԱՏՈԻԱԿԱՆ ԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԵՒ ԱՇԱԿԵՐՏ ՀՈԳԵՍՈՒՆ՝ՇՆՈՐՀԱԶԱՐԴ ՊԱՏԱՆԻՆ Յ(ԵԳՈՐ ԱԿԻՄՅԱՆՑ): Ի 1844. Ի 28-Ն ԱՊՐԻԼԻ. (Էջ 240-241) Ակիմյանը Աբ.–նի աշակերտներից է։ Հետագայում գնացել է Դորպատ։ Հուշեր է գրել Աբովյանի մասին։ Սույն բանաստեղծության առանձին հատվածներն առաջին անգամ տպագրել է Ն. Տ. Կարապետյանը։ ՄՈՒՏ Ի ՀԱՅՐԵՆԻՍ. (Էջ 242-244) Բանաստեղծությունը Աբովյանր գրել է Երևանում, 1844 թ.։ Առաջին անգամ առանձին հատվածներ տպագրել է Ն. Տ.- Կարապետյանը։ ՍՈՆԱ, ՏԱՐԱԲԱԽՏ ԱՂՋԻԿՆ... (Էջ 245-248) Երևանում կատարված սպանության բանաստեղծությունը։ Տպագրվում է առաջին անգամ։

մի

դեպք

առիթ

է

տվել

Աբովյանին

գրել

այս

ՈՒՐԱԽ ԼԵՐ ՑՆԾԱ՛ ՄԱՅՐ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆ... (Էջ 249) Հանված է 73 թվահամարի տակ պահվող տետրակից։ Անթվակիր է. բովանդակությունից երևում է, որ գրված է Երևանում, իր ուսումնարանի բացման առթիվ։ Թաղիադյանը Նոր Ջուղա եղած ժամանակ գրել է մի բանաստեղծություն (անվերնագիր), որի առաջին տան առաջին երկու և չորրորդ տողերը հիշեցնում են Աբովյանի սույն բանաստեղծությունը։ Տետրակի էջերի վրա մենք հանդիպում ենք զանազան վարժությունների, նշումների, որոնք մեծ մասամբ դժվար ընթեռնելի են։ Բերենք մի օրինակ. «Առանց աշխատանաց ոչ կարեմք ապրիլ... այն ժամանակ երբ ճանաչում ենք մեր բախտը, կորչում է զվարճությունը, մնում է ցավը և հոգսը. ինչ սերմանում ենք մանկության օրերին, ժողովում ենք ծերության շրջանում. չէ ներգործություն առանց պատճառի»։ Տպագրվում է առաջին անգամ։

415


ՏԱՂ ՈԻՐԱԽՈԻԹԵԱՆ. (էջ 250) Բանաստեղծությունը հանված է 73 թվահամարի տակ պահվող տետրակից. անթվակիր է. դժվար է ասել, թե երբ է գրվել այս բանաստեղծությունը, գրված պետք է լինի Թիֆլիսում կամ Երևանում։ Տպագրվում է աոաջին անգամ։ ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ԳԹԱԾԱԳՈՅՆ ՀՈՎՈԻԱՊԵՏ ԵՒ ՏԷՐ. (էջ 251-252) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից. անթվակիր է. №70 տետրակում Վարդան Աբովյանի կողմից արտագրված այս նույն բանաստեղծությունը թվագրված է 1837, որը, մեր կարծքով, ճիշտ չէ։ Այս բանաստեղծությունը գրված պետք է լինի 40-ական թվականների սկզբներին և ուղղված Ն. Աշտարակեցուն։ Տպագրվում է առաջին անգամ։ ՎԿԱՅՔ ՓԱՌԱՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ. (Էջ 253) Հանված է 157 թվահամարի տակ պահվող տետրակից. անթվակիր է, երևանյան շրջանի բանաստեղծություններից է, արտահայտում է բանաստեղծի դառը խոհերը հայրենիքի վիճակի մասին։ Տպագրվում է առաջին անգամ։

ՅԱՒՈԻՐ ՏՕՆԱԽՄԲՈԻԹԵԱՆ ԲԱՐԵԿԱՄԻ ՄԻՈՅ… (Էջ 254) Հանված է 57 տետրակից, գրաբար, անթվակիր, նվիրված է իր բարեկամներից մեկին: Տպագրվում է առաջին անգամ։

ԱՌ ԱՅԼ ԲԱՐԵԿԱՄ ՄԻ ԸՆԴ ՓՈՔՐ ԸՆԾԱՅԻ. (էջ 255)

Հանված է նույնպես 57 տետրակից, գրաբար, անթվակիր։ Տպագրվում է առաջին անգամ։ ԶԳԱՑՄՈՒՆՔ ԵՒ ԱՂԵՐՍ. (էջ 256-257)

Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր։ Տպագրվում է առաջին անգամ։

416


ԱՂԵՐՍ ԳՈՀՈԻԹԵԱՆ ԱՌ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԵԱԼՆ. (էջ 258) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, պատկանում է Աբովյանի կրոնական բնույթի գրվածրների շարքին։ Տպագրվում է առաջին անգամ։

Ի ՎԵՐԱՅ ԱՐԵԳԱԿԱՆ Ի ԳՈՅՆ ԱՌԱՒՕՏԵԱՆ ՔԱՂՑՐ ԵԻ ԱՅԼՆ։ (Էջ 259) Բանաստեղծությունը հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր: Տպագրվում է առաջին անգամ։

ՅԱԼԻՍ ԱՄԵՀԻ ԱՆԴ ՄԻՍԻՍԻՓԻ... (կջ 260) Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 71 թվահամարի տակ պահվող ձեռագրից. ինքնագիր, չ. 18,6 × 12, անթվակիր, նյութը վերաբերում է Ամերիկայի գաղութարար քաղաքականությանը. Աբովյանն այդ թեմայով գրել է «Ամերիկու լիս քցիլը» ուսումնասիրությունը. բանաստեղծությունը հավանաբար գրված պետք է լինի այդ շրջանում։ Տպագրվում է առաջին անգամ։ Նույն էջի վրա Աբովյանը սևագրել է իր մանկությանը վերաբերյալ հետևյալ տողերը.—

Ո՞վ նախանձելի, ոսկեղէն ժամանակ մանկութեան իմոյ. Դու անցեր և անցանես քաղցրութեամբ, խաղաղութեամբ և յանհոգութեան։ Աւուրք իմ երջանիկ, ուր դեռ անծանօթ էին տրտմութիւնք և հոգք ծերութեան և աշխարհի։ Զիա՞րդ քաղցր էր ինձ ամենայն ինչ. սիրտ իմ միայն զգայր զուրախութիւն Ես ո՛չ ունէի և ո՛չ դիտէի զբեռն տրտմութեան և հոգոց։ Միմիայն խաղք և զուրարճութիւնք էին ընկերք իմ։ Երկին և երկիր, ընտանիք և բարեկամք սիրելի էին ինձ միշտ. Ծնօղք սիրէին և ուսուցանէին ինձ զբարի մտածմանս. Տուն ծնօղաց իմոց էր բոլոր աշխարհ իմ, իմ դրախտ և երջանկութիւն։ Եղբարք և քորք մխիթարէին զիս, միմիայն զբարիս կամէին և ցանկանային ինձ Ո՞ւր ես դու բախտաւոր ժամանակ, ո՜հ այլ ոչ երբէք դարձցե՛ս. գայ Ծերութիւն և ամենայն ինչ փոխի, ամենայն ինչ լինի դժուարին։ Առանց աշխատանաց ո՛չ կարեմք ապրել. Յայնժամ միայն ճանաչեմք զգին բախտի մերոյ, երբ նա կորնչի։ Մանկունք բախտաւորք, լուարուք բարի խրատուց Ծնողաց և ուսուցչաց. գայ ժամանակ ե դուք ինքնին խնդրէք Զգեղեցիկ, նախանձելի խաղաղական ժամանակ մանկութեան ձերոյ, Այլ ո՛չ գտանէք յայնժամ ։ Նոքա իբրև ջուր անցին, և այլ ոչ ևս դառնան. Կորուսեալ ժամանակն, կորուսեալ բախտն, կորուսեալ ուրախութիւնք Եւ զուարճութիւնք, միմիայն ցաւք և հոգք մնացին։

417


Միմիայն աոաքինութիւն բաղկացուցանէ երջանկութիւն, վիճակի Մերոյ, կենաց մերոց, սրտի և հոգւոյ մերոյ։ Սկիզբն ամենայն ցաւոց և տրտմութեանց սկսանի ի ծերութեան Ցիմարն մոռանայ զայս ամենայն, այլ իմաստունն և բանական երեխայն պահէ ի միտս։ Որ ինչ ի մանկութեան սերմանեմք, զայն ժողովեմք ի ծերութեան։ Ժամանակ ծերութեան ի բեռն դժուարին։ Ուսուցիչն սիրէ զաշակերտն , որպէս հայր զորդի։ Ժրաջան աշակերտք խնդութիւնք են վարժապետաց և ծնօղաց։ Խնդաց հոգի իմ, զի տեսի ես զձեզ ի բարւոք ողջութեան։ Ո՛չ ամենայն դիպուած է բարեյաջող։ Չիք ներգործութիւն առանց պատճառի։ Ի բախտ չունիմք զցաւս և զհոգս, միմայն յանբախտութեան զգամք զգին բարեկամաց։ Արարիչ իմ զի՞նչ է մարդն առանց առաքինութեան, առանց քեզ և առանց բարեկամաց։ Մտածմունք իմ և կեանք այդպէս անցանեն, քաղցր գե՛տ, մաքուր աղբիւր, որպէս դուք անդադար անցանիք։ Ստահակ մանուկ, հայնա՛ց ի գեղեցիկ ժամանակ քո, ուսի՛ր լեր բարի. արի, քանզի դեռ ոչինչ աղմկէ զուրախութիւնս քո։ Երկնաւոր հայրն մեր տեսանէ զամենայն, դու ընդէ՞ր ցաւես։ Ո՞վ ծաղիկը և եղանակ գարնան, զիա՞րդ գեղեցիկ են նոքա։ Միմիայն առաքինին է անմահ յաշխարհի և յերկինս։ Աստուած հայի ի սիրտս, այլ մարդն յերեսս»։ Բանաստեղծությանը կցված այս սևագիրը առաջին անգամ տպագրվել է 1939 թ., «Գրական թերթ»֊ ի №17 ֊ում։ ԲԱՐԵՊԱՇՏ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՔ ԻՄ. (էջ 261) Հանված է 22 թվահամարի տակ պահվող մեծադիր տետրակից. դա հանգանակության նպատակով կազմված մի տետրակ է, որով Աբովյանը ցանկացել է դրամական օգնություն կազմակերպել աշուղ Աղբար Ադամի որբացած ընտանիքին։ Տպագրվում է առաջին անգամ։

Ի ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՇԱԿԵՐՏԱՑ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻՆ ԵՐԵՒԱՆՈԻ. (էջ 262) Հանված կ 48 թվահամարի տակ պահվող տետրակից. բանաստեղծությունը գրված է 1845 թ., Ներսես Աշտարակեցու նահանգական ուսումնարան այցելելու առթիվ։ Տպագրվում է առաջին անգամ։

418


ԱՅԼ ԱՇԱԿԵՐՏ ՆԱՀԱՆԳԱԿԱՆ ՈԻՍՈԻՄՆԱՐԱՆԻՆ... (էջ 263—264) Հանված է 48 թվահամարի տակ պահվող տետրակից. նվիրված է Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին՝ նրա Երևան Ժամանելու առթիվ. բանաստեղծությունը արտասանել է Աբովյանի աշակերտ Գրիգոր Թևումյանը։ Վերնագրում հիշատակված է, որ դրվածքը արտասանվել է ռուսերեն, սակայն արխիվում չկա թարգմանությունը։ Տպագրվում է առաջին անգամ։ ԱՇԱԿՆՐՏՔ ԱՌ ՀՐԱԺԱՐՈՒՄՆ ԸՆԿԵՐԱԿՑԱՑ ԻՒԵՐԱՆՑ. (էջ 265) Հանված Լ 57 թվահամարի տակ պահվող տետրակից, գրաբար, անթվակիր. Աբովյանը երազել է իր աշակերտներին ուղարկել Պետերբուրգ ուսանելու։ Նեբսես Աշտարակեցին սկզբում խոստացել է նրան, հետո ձգձգելով մերժել։ Հավանաբար Արովյանը առաջին շրջանումն է հորինել իր այդ բանաստեղծությունը։ Տպագրվում է առաջին անգամ։ ԶԻԱ՞ՐԴ ՍԽՐԱԼԻ... (Էջ 266) Բանաստեղծությունը հանված է 107 թվահամար ունեցող ինքնագրից, անթվակիր, գրաբար. գրված է Երևանում ։ Տպագրվում է առաջին անգամ:

419


ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՍՊԵՏ ՏԱԳԵՆԲՈՒՐԳՈՅ. Ի ՇԻԼԼԵՐԷ... (էջ 269-270) Բանաստեղծությունը հանված է 64 թվահամարի տակ պահվող 2-րդ տետրակից ։ Շիլլերի բանաստեղծություններին Աբովյանը ծանոթացել է սկզբում իր ուսուցիչ Գրասի, ապա Ֆրիդլենդերի միջոցով։ Դորպատյան օրագրերում հիշատակություն կա այն մասին, որ Աբովյանը գերմաներեն լեզվին վարժվելու համար թարգմանություններ է արել գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն։ Շիլլերի բանաստեղծությունը գրված է 1779 թվ.։ Աբովյանի թարգմանությունը կատարված է բնագրից։ Բնագրի և թարգմանական տեքստի համեմատությունը ցույց է տալիս, որ Աբովյանը ձգտել է հարազատ մնալ բնագրին։ Թարգմանության տեքստն առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Խ. Աբովյանի Երկերի 2-րդ հատորում, էջ 61։ ՍՈՒԳ, ԱՐԱՐԵԱԼ Ի ՄԵԾԱՆՈՒՆ ԱԼԲՐԵԽՏԷ ՀԱԼԼԵՐԷ... (Էջ 271 ֊274) Բանաստեղծությունը հանված է 64 թվահամարի տակ պահվող 2-րդ տետրակից։ Թագմանությունը կատարված է գերմաներենից. Աբովյանը Հալլերից թարգմանել է 2 բանաստեղծություն. երկրորդը՝ «Դարձեալ ի վերայ նորին» (էջ 275—277)։ Այս բանաստեղծություններն Աբովյանին համակել են իրենց մոտիվներով, որոնք հարազատ են եղել նրա հոգուն։ 76 թվահամարի տակ պահվող ինքնագիրը նույն բանաստեղծության վարիանտներից է։ Տպագրվում է առաջին անգամ։ ԷՐԼՔԵՈՆԻՂ. (էջ 278-279) Գյոթեի բանաստեղծություններից է։ Աբովյանը թարգմանել է բնագրից։ Աբովյանի օրագրում զետեղված է պետերբուրգյան թերթերից մեկից արտագրված նեկրոլոգը Գոթեի մահվան առթիվ. իր օրագրերում Աբովյանը զետեղել է Շիլլերի վայմարյան շրջանի նամակներից մի քանի հատվածներ, որտեղ խոսում է սիրո և բարեկամության մասին։ Տպագրվել է առաջին անգամ 1940 թ. «Խ. Աբովյան, Ընտիր երկեր», էջ 59-ում։

ՈՂԲ ՕՐԻՈՐԴԻ ՄԻՈՅ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈԻԱՆ ԸՆԿԵՐԻՆ ԻՒՐՈՅ. (էջ 230) Հանված է դարձյալ 64 թվահամարի տակ պահվող տետրակից։ Տետրակում զետեղված են նաև այլ թարգմանություններ նույն հեղինակից, ինչպես «Եղերերգութիւն ի վերայ շինական աղջկան միոյ» (էջ 281—282), «Հովհաննես և Անխին» (էջ 282 — 285), «Ադելստան և ՐոզխԷն (էջ 286—289)։

420


18 ֊րդ դարի գերմանացի բանաստեղծ Հեոլտը Աբովյանին դուր է եկել իր ժողովրդական մոտիվներով։ Տպագրվում է առաջին անգամ։ ԱՌ ԱՐԵԳԱԿՆԱՄՈԻՏՍ. (էջ 290) Հանված է 64 թվահամար ունեցող 2-րդ տետրակից, թարգմանված է 18-րդ դարի գերմանացի բանաստեղծուհի Աննա Լուիզէ Քարշից. տետրակում զետեղված է նույն բանաստեղծուհու մի ուրիշ բանաստեղծությունը՝ «2 յուլիսի 1761. ի ծագիլ արեգականն» (էջ 291). առաջինի սևագիրը պահվում է №76 ձեռագրում: Թարգմանության թվականը անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։ ԵՂԵՐԵՐԳՈԻԹՅԻՒՆ Ի ՎԵՐԱՅ ԴԱՖՆԷԻ. (էջ 292-294) Թարգմանություն գերմանացի բանաստեղծ Դուշեից. բանաստեղծությունը հանված է դարձյալ № 64 տետրակից, սևագիրը պահվում է 176 ինքնագրում. թարգմանության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։ ԿՂԶԻՆ ԲՈՐՆՀՈԼՄ. (էջ 295) Թարգմանություն է Կարամզինից. հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր. թարգմանությունը հավանաբար կատարել է Դորպատում: Իր «Ռուսաց պատմության» անտիպ աշխատության մեջ նրան համարել է «ռուս գրականության նախագլուխը»։ Առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Խ. Աբովյանի Երկերի 2-րդ հ., էջ 64։ ՐԱԻՍԱՅ. (էջ 296 -298) Թարգմանություն է Կարամզինից. հանված է 57 թվահամարի տակ պահվող տետրակից. գրաբար, անթվակիր. թարգմանությունը կատարված է Դորպատում։ Առաջին անգամ տպագրվել է Աբովյանի Երկերի 2-րդ հ., 1940 թ., էջ 65։

Ի ԳՐԳՌԻԼ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՐՈՅԱԿԱՆ՝ ՀԵԿՏՈՐ ՄԻ Ի ՎԱԹՍՈՒՆ ՈՐԴԻՈՅՆ ՊՐԻԱՄԱՅ... (էջ 299-303) Հանված է 57 տետրակից. Աբովյանն այս թարգմանությունը կատարել է Դորպատում. Հոմերոսի «Իլիական»-ի 6-րդ հագներգությունից է։ Առաջին անգամ տպագրվել է Աբովյանի Երկերի 2-րդ հ., 1940 թ. էջ 65։

421


ԱՌ ԲՌՆԱԻՈՐՆ ԴԻՈՆԻՍ... (էջ 304) Հանված է 75 թվահամարի տակ պահվող ձեռագրից. սա մի թարգմանական հատված է Շիլլերի «Դամոն և Փինտիաս» բանաստեղծությունից. ամբողջական թարգմանությանը կատարված է Հ. Հովհաննիսյանի կողմից. 1895 թ.։ Տպագրվում է առաջին անգամ։ ԱԶԱՏՈԻԹԻՒՆ. (էջ 305) Չափածո հատվածը հանված է 82 թվահամարի տակ պահվող ինքնագրից։ Գրաբար է, թարգմանություն։ Տպագրվում է առաջին անգամ։

422


ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԱՐԻԱՆՏՆԵՐ ՀԱՆԳԵՐՈԻՔ ԱՍՏ ՔՈՒՆ ԱՆՈՅՇ... (էջ 309) Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 104 թվահամարի տակ պահվող սևագիր տետրակից։ Տպագրվում է առաջին անգամ։ ԼՈԻՍԻՆԸ ԴՈԻՐՍ Ա ԵԿԵԼ... (էջ 310) Այս բառերով սկսվող բանաստեղծությունը հանված է 47 թվահամար ունեցող ձեռագրից, գրված է մատիտով, դժվար ընթեռնելի, տեքստը աշխարհաբար է։ Տպագրվում է առաջին անգամ։ ՈՍԿԵՂԵՆ ՊՍԱԿ ԳԼԽՈՑ ՄԵՐՈՅ ԹԱԳ. (էջ 311) Հանված է 73 թվահամարի տակ պահվող ինքնագրից. բովանդակությունից երևում է, որ ուղղված է Ներսես Աշտարակնցուն՝ նրա կաթողիկոս օծվելու առթիվ, Տպագրվում է առաջին անգամ։ ԼԻԶԱ ՅԱՒՈՒՐ ՄԻ... (էջ 312) Հանված է 157 թվահամարի տակ պահվող տետրակից. գրության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։ Ի ԾԱԾԿԻԼ ՏԵՍՈՅԴ... (էջ 313) Բանաստեղծության հատվածը հանված է 76 սևագիր էջից. դորպատյան շրջանի չափածո խոհերից: Տպագրվում է առաջին անգամ։ ՍՈԻԳ Ի ՎԵՐԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ. (էջ 314) Հանված է 74 թվահամարի տակ պահվող ինքնագրից. գրաբար, գրված է Դորպատում, դժվար ընթեռնելի ջնջումներով։ Տպագրվում է առաջին անգամ։ ՈՎ է ԱՅՍ ՇԱՄԲՈԻՇ. (Էջ 317) Հանված է Վ. Աբովյանի (Խ. Աբովյանի որդու) ձեռքով արտագրված բանաստեղծությունների տետրակից. (պահվում է Խ. Աբովյանի արխիվում, № 70-ի տակ): Բնագիրը չկա։

423


Տպագրվում է առաջին անգամ։ ԱՅԼ ԱՆՍԻՐՏ ԱՅՍ ՋԱՒԱԿՔ... (էջ 318-322) Այս բառերով սկսվող չափածո հատվածը շարունակությունն է կազմում «Մեկնութիւն երկնային մարմնոց ըստ հասկացողութեան հայոց» վերնագիրը կրող չափածո գործի. սևագիրը հանված է № 96 ձեռագրից գրված է Դորպաաում, նույն ցիկլին է պատկանում «Եւ երիտասարդք սիրեն...» չափածո կտորը (էջ 323—325)։ Տպագրվում է առաջին անգամ։ Ի ՇՐՋԻԼ ՆՈՅՍ.... (էջ 325-327) Հանված է 109 թվահամարի տակ պահվող ինքնագրից. շարունակությունն է № 96 ձեռագրի չափածո գործի։ Տպագրվում է առաջին անգամ։ ՆՈՐ ԻՆՉ ԵՆ ԱՅՍ ՑՈՅՑՔ... (էջ 329-330) Հանված է Աբովյանի արխիվում 86 թվահամարի տակ պահվող սևագիր ինքնագրից գրաբար. գրված է Հաղպատում, հավանաբար 1827 թ. ընթացքում։ Աբովյանն այս բանաստեղծությունը սևագրել է մի ծրարի վրա, որի վրա գրված է նաև իր հասցեն հետևյալ մակագրությամբ՝ «Շնորհունակ խոհեմամիտ տիրացու Խաչատուր Ավետիքեան Ապովեանց Քանաքեռցին», ապա շարունւսկությունը «Շնորհափայլ Պայազատազնեայ գերազանց Ազնուազարմ պատուական բարերարեացն նոր զգայ ի սուրբ վանս ուխտին զՀաղպատայ այլ և Սանահնի Եսային գրեց»։ Ծրարի վրայի հասցեագրումը դարձյալ հաստատում է, որ Աբովյանի հոր անունը եղել է Ավետիք։ Տպագրվում է առաջին անգամ։ ՈՐ ՀՈԳՒՈՅ ԱՅՍՕՐ... և ՀԻ՞Մ ԹՈԹԱՓԵՑԱՆ... (էջ 331-332 և 333 - 334) Այս բառերով սկսվող բանաստեղծությունները հանված են 108 թվահամարի տակ պահված ձեռագրից, գրված են Դորպատում։ Տպագրվում են առաջին անգամ։ ԲԱԶՄԻՑՍ ՄԻՆՉ ԶԱՅՍ ԲՕԹ ՏԱՅԻ... (էջ 335) Հանված է 74 թվահամարի տակ պահվող տետրակից գրված Երևանում։ Տպագրվում է առաջին անգամ։

424


ՏԵ՛Ս ԶԻԱՐԴ ԸՆԹԱՆԱՅ... (Էջ 336-337) Այս բառերով սկսվող անավարտ բանաստեղծությունը հանված է 96 թվահամարի տակ պահվող սևագրից. բազմաթիվ ջնջումներով և դժվարընթեռնելի տողերով։ Հավանաբար գրված է Դորպատում։ Տպագրվում է առաջին անգամ։ ՈՂՋՈՅՆ ՁԵԶ. ԼԵՐԻՆՔ և ՄԱՅԻՍԻ, ՄՍՅԻՍԻ... (ԷՋ 338 և 339) Հատվածները հանված են 107 սևագիր տետրակից, գրված են հավանաբար իր աշակերտների հետ կատարած զբոսանքների կապակցությամբ։ Տպագրվում են աոաջին անգամ։ ՄԱՀԱՀՐԱՒԷՐ ՏԱՐՏԱՄԱԼԻՑ... (Էջ 340) Հանված է 82 թվահամարի տակ պահվող ինքնագրից. գրված Դորպատում։ Տպագվում է առաջին անգամ։ ԵՐԲ ՏԵՍԻՑ ԶՔԵԶ... (Էջ 341) Հանված 74 ինքնագրից, գրված է դորպատյան շրջանում։ Տպագրվում է առաջին անգամ։ ԵՒ Ի ԾՈՑ ԱՆԿԵԱԼ... (Էջ 342) Այս բառերով սկսվող բանաստեղծության մի հատվածը հանված է 74 թվահամարի տակ պահվող սևագիր ինքնագրից, գրված է դորպատյան շրջանում։ Տպագրվում է առաջին անգամ։ ՁԱՅՆԱԿՑԵԱԼ ԵՄ ՁԵԶ... (էՋ 343-345) Հանված Է 98 թվահամարի տակ պահվող ինքնագրից. բանաստեղծությունը նվիրված Է Ներսես Աշտսրակեցուն, գրված է նախադորպատյան շրջանում։ Տպագրվում է առաջին անգամ։ ՊԱՏԿԵՐ ՊԱՐԾԱՆԱՑ Ս. ԿՈԻՍԻՆ. (Էջ 346-347) Հանված է 80 թվահամարի տակ պահվող սևագիր ձեռագրից: Ոճից երևում է, որ գրված է նախադորպատյան շրջանում։ Տպագրվում է առաջին անգամ։

425


ՎԱՐԻԱՆՏՆԵՐ Անցին երկու ամք... (էջ 351) Զգացմունք ցաւալից... բանաստեղծության վարիանտն է, հանված է №95 ինքնագրից։ Օրիորդ ֆոն Շվեբս... (էջ 352—353) նույնանուն բանաստեղծության սևագիր վարիանտը հանված է № 108 ինքնագրից։ Ջանումս ջան չի մնաց... (էջ 354) նույն բառերով սկսվող բանաստեղծության վարիանտը, հանված է քրդական ֆոլկլորի ժողովածուից։ Ոհ բերն, ոհ բերն... (էջ 355 — 356) «Դարձեալ ի վերայ նորին...» բանաստեղծության վարիանտն է, հանված է № 76 ինքնագրից. (բնագրի 33 տողից մինչև 80-րդ տողը)։ Էս խավարիս... բառերով սկսվող չափածո կտորը (էջ 357) «Ասպետ Տագենբուրգոյ...» բանաստեղծության մի մասի վարիանտն է, փորձել է աշխարհաբար լեզվով շարադրել։ Բանաստեղծությունը հանված է № 82 ինքնագրից։ «Մոռացայց զերկիր...» չափածո կտորը (էջ 358) № 57 տետրակում պահվող «Ի վերայ դամբարանի...» բանաստեղծության շարունակությունն է։ «Սիրտս լցվել ա...» (էջ 359) «Բարեկամի մոտ» արձակ շարադրության սկիզբն է, վարիանտը հանված է № 57 արձակ և չափածո ժողովածուից։

426


ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ԵՎ

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ

427


ԱԲԵԼ— Ըստ Աստվածաշնչի Ադամի կրտսեր որդին, որը զոհ է դառնում հարազատ եղբոր՝ Կայենի չար նախանձին։ — 27: ԱԲՐԱՀԱՄ— Ըստ Աստվածաշնչի հրեաների նահապետը։— 346։ ԱՋԲԱՐ ԱԴԱՄ— (1816—1846) Աբովյանի ժամանակակից աշուղ։— 261։ ԱԼԱՄԴԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ— (1796—1834) հայ բանաստեղծ։ Հայտնի է եղել նաև մանկավարժական գործունեությամբ։ Եղել է Ներսիսյան դպրոցի առաջին տեսուչը։— 88, 140։ ԱԼԵՔՍԱՆԴՐ— Ալեքսանդր I, Ռուսաստանի կայսր (1777—1825). իշխել է 1801 —1825թ.: Նրա օրով սկսվեց ռուսական նոր արշավանքը Անդրկովկաս։— 53։ ԱԿԻՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ— Աբովյանի պանսիոնի աշակերտներից. հետագայում սովորել է Դորպատի համալսարանում. զբաղվել է գրական-հասարակական գործունեությամբ և. մանկավարժությամբ, Փոնգոյանի հետ առաջին անգամ հրատարակել է «Վերք Հայաստանի»–ն ։—240։ ԱՂԱՄԱԼՅԱՆ— Երևանի ազնվական հին տոհմ. աչքի են ընկել ռուս–պարսկական պատերազմի ժամանակ դեպի Ռուսաստանը տածած համակրանքով։— 206։ ԱՂԱ ՄԱՀՄԱԴ ԽԱՆ 18-րդ դարի վերջի պարսից շահ Ղաջարների դինաստիայի հիմնադիրը. հայտնի է Թիֆլիսի վրա կատարած իր ավերիչ արշավանքներով՝ 1795 և 1797 թվականներին։— 183։ «ԱՂՈՒԱՆԱՑ ԴԱՇՏ— Ատրպատականի (Ադրբեջանի) այն մասը, որտեղ տեղի է ունեցել Վարդան Մամիկոնյանի առաջին ընդհարումը պարսկական զորախմբերի հետ։— 15, 134։ ԱՅԱՔՍ—ԷԱՍ— Տրոյական պատերազմում Պատրոկլեսի դիակը փրկող երկու նույնանուն հերոսներ։— 300։ ԱՆԱԿ— Ըստ ավանդության Գրիգոր Լուսավորչի հայրը։— 16։ ԱՆԴՐՈՄԱԽԵ— «Իլիական»-ի հերոսուհիներից. Տրոյայի թագավորի որդի Հեկտորի կինը։— 239, 302, ԱՆՏՈՆ ԵՊՒՍԿՈՊՈՍ— էջմիածնի վանքի միաբաններից։ Աբովյանի խնամակալը։— 18։ ԱՍՔԱՆԱԶՅԱՆ ՃԵՌՔ»— Ըստ ավանդության Հայկի տոհմի ներկայացուցիչները։— 211։ ԱՏՐԻԴԵ— Հոմերոսի «Իլիական»–ի հերոսներ Ագամեմնոնի և Մենելաուսի հայրը— 300։ ԱՐԱ-Ըստ ավանդության Հայկի սերնդից, Արամի որդին, որ զոհվել է ասորական բռնավոր թագուհի Շամիրամի հետ ունեցած պատերազմի ժամանակ։— 23, 330 ԱՐԱՄ–Ըստ ավանդության Հայկի՝ հայ ժողովրդի նահապետի որդին։— 15, 16, 17 23, 24, 27, 28, 123, 211, 215, 330։ ԱՐԿՈԻՐԻ (Ակորի)— Մասսի փեշերին ընկած գյուղ, որտեղ գտնվում էր ս. Հակոբի վանքը. կործանվեց 1840 թ. երկրաշարժիզ։— 49։ ԱՐՄԵՆԱԿ— Ըստ ավանդության Հայկ նահապետի անդրանիկ որդին։— 23, 59, 61, 123։ ԱՐՍԵՆ— (Ընծայեցի) Հազկերտ 2-րդի զորաբանակում հրամանատար Հայոց այրուձիի։ Ընկել է 451 թվին պարսից դեմ մղված ազատագրական պատերազմում։— 23, 123. ԱՐՏԱՇԵՍ— Հայոց թագավոր, հիմնադիր Արտաշեսյան դինաստիայի. իշխել է 114-83 թ. թ. մ. թ. առաջ։— 329։ ԱՔԱՅԱՆ ՀՍԿԱՅՔ— Հունական ցեղի գլխավոր ռազմիկները հունա-տրոյական պատերազմի ժամանակ։— 300։ ԱՔԻԼԼԵՍ—«Իլիական»– ի գլխավոր հերոսներից, Պելեյի և Թետեսի որդին, մասնակցում է հունա-տրոյական պատերազմին, ընկնում է Պարիսի նետից։— 299։ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ— Նախարարական հնագույն տուն Հայաստանում։ Արշակունիների թագավորության ժամանակ Բագրատունյաց էր պատկանում թագադրության իրավունքը։ Հետագայում Բագ.- ի տունը գլխավորեց Հայաստանի երկարատև պայքարը արաբական զավթիչների դեմ և 9-րդ դարի երկրորդ կեսում հաստատեց իր թագավորությունը։ Իշխել է Հայաստանում 885-ից մինչև 1045 թիվը.— 53, 54։ ԲԱԴԱԼՈՎ ՖԱՀՐԱԴ— Անծանոթ հայ, որին Աբովյանը հանդիպել է Դորպատում։-

428


66, 70, 71։ ԲԱՆԳՐԱՏԻԵՎ (Պանկրատիև)— Ռուսաց հրամանատարը Պարսկաստանում 1830-ական թվականներին։— 53։ ԲԵԼԻԱՐ— Ըստ հրեական ավանդության սատանաների գլխավորը։— 46, 100։ ԳԱՐԵԳԻՆ— (Գարեգին Սրվանձտյան) Հազկերտ 2-րդի օրով պարսից բանակում գտնվող հայոց այրուձիի զինվորներից մեկը, որը աոաջինն ըմբոստացավ Հազկերտի հրովարտակի դեմ։ — 134։ ԳԵՂԱՄ– Ըստ ավանդության Հայկի սերնդից, Ամասիայի որդին։— 59, 61։ ԳԵՂԱՐԴ— Ըստ ավանդության այն նիզակը, որով հռոմեացի զինվորները խոցեցին քրիստոսին խաչելության ժամանակ:— 25, 53։ ԳԵՂԱՐԴԱ ՎԱՆՔ- Միջին դարերի հայկական վանք, լինելով վիմափոր, ստացել է Այրի վանք անունը։— 222, 227։ ԳԵՈԹԵ— Գերմանացի բանաստեղծ (1749 —1832)։— 134։ ԳՈԹՔ (Գոթեր)— գերմանական բարբարոս ցեղերից. 3-րդ դարից տարածվում են Եվրոպայում և սկիզբ դնում հռոմեական կայսրության կործանմանը։— 106։ ԳՐԱՍ — Աբովյանի առաջին ուսուցիչներից Դորպատում։— 78, 79։ ԳՐԻԳՈՐ— Ըստ հայկական եկեղեցական ավանդության Անակ Պարթևի որդին, հիմնադիրը հայ– լուսավորչական եկեղեցու։— 32։ ԴԱՎՒԹ ԽԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ— Պարսից դեսպան Ֆրանսիայում 1816 թ.։— 262։ ԴԱՖՆԱ— Ըստ հունական դիցաբանության այն գեղեցկուհին, որը հետապնդվելով Ապոլլոնից, վախից արձանացավ և վերափոխվեց ծառի։— 129, 293, 294։ ԴԵՐՆ ՇԱՊՈՒՀ- Հազկերտ 2-րդի ներկայացուցիչը Հայաստանում, և նրա հարկային քաղաքականության կիրառողը։— 133։ ԴՈՒՇԷ ՅՕՀԱՆ— Գերմանացի բանաստեղծ (1725 —1787), գրել է դիդակտիկական բնույթի բանաստեղծություններ։— 292։ ԵԶԵԿԱՅ— Եզեկիել։ Ըստ հրեական ավանդության չորս մարգարեներից երկրորդը, Երուսաղեմի քահանան, 597 թ. (մ, թ. ա.) վտարվեց Երուսաղեմից։— 22: ԵՈՖԵ— (Յավա) Միջերկրականի ափերին գտնվող Յաֆա նավահանգստային քաղաք։— 269։ ԵՍԱՅԻ– Ըստ ավանդության հրեական մարգարե, որին վերագրվում է ազգերի ապագայի գուշակումը։— 27, 28։ ԵՓՐԵՄ ՍԵԹ— Աբովյանի ժամանակակից հայ եկեղեցական պատմագիր։— 54։ ԶԱՐՄԱՅՐ– Հայ նավապետ. ըստ ավանդության հույն-տրոյական պատերազմում կռվել է Տրոյայի պարիսպների տակ հույների դեմ։— 23։ ԶԵՎՍ- Ըստ հունական դիցաբանության աստվածների հայրը։— 301։ ԻԼԻՈՆ— Թագավորություն Փոքր Ասիայում, որի մայրաքաղաքն էր Տրոյան։—300, 301։ ԻՍՄԱԵԼ— Ըստ Աստվածաշնչի Հուդայի ցեղից. դավաճան։— 53։ ԼԱԶ— Վրացական բեղերից, բնակվում են Բաթումի և Տրապիզոնի միջև։— 22։ ԼՈՒԿՈՒԼԼՈՍ— Հռոմեական զորավար. ապրել է 106—56 թ. մ. թ. առաջ։ 70թ. Տիգրան 2-րդի թագավորության ժամանակ արշավում է Հայաստանի վրա :— 22։ ԽԱՉԱՏՈՒՐ ԲԵԿ— Խաչատուր Բեկ-Շահնազարյան— Դավիթ Խան Ծատուրյանի քրոջ որդին, 1820 թ. վերջերից ապրել է Երևանում և Թիֆլիսում։— 53։ ԽԱՐԱՄԱՆԻ ԴԵՎԵՐ– Ըստ ավանդության պարսից չարության աստված Ահրիմանի դևերը։ — 136։ ԽՈՐԵՆ— (Խորեն Ընծայեցի) Հայոց այրուձիի զինվորներից, որն ընկավ 451 թ. Ավարայրի ճակատամարտում։— 23։ ԿԱԴՄՈՍ — Հայկ նահապետի թոռը, Արամանյակի որդին, որը ըստ ավանդության ահազանգեց Հայկին Բելի հարձակման մասին։— 59 ։

429


ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵԶՆԱԿ— Աբովյանի մտերիմներից, աչքի ընկնող մտավորական. ապրել է Պետերբուրգում, եղել է սուս զինվորական։— 86։ ԿԱՐԱՄԶԻՆ— (1766—1826) Ռուս գրոդ, բանաստեղծ, պատմաբան։— 295: ԿԱՐԱՊԵՏ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ— 1828 թվին Կարինից Կովկաս եկած հայ գաղթականության առաջնորդ։ Հետագայում Վրասաանի և Իմերեթի թեմի առաջնորդ։— 30։ ԿԱՐՇ ԱՆՆԱ ԼՈԻԻԶ— Գերմանացի բանաստեղծուհի (1722 —1791), ծագումով գյուղացի. գրել է հովվերգություններ։ Նրան անվանում էին գերմանական Սաֆո։— 290։ ԿՐՈՆԻԴ— Ըստ հունական դիցաբանության ժամանակի աստված, Կրոնոսի զավակներից։ -297, 298։ ՀԱԶԿԵՐՏ— Հազկերտ 2-րդ, պարսից թագավոր (440- 457) ձգտում էր բռնությամբ քրիստոնեության վերացման միջոցով ստրկացնել հայ ժողովրդին։ Սրա հետևանքը եղավ հայ ժողովրդի մեծ ապստամբությունը 451 թվին՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։— 133, 134, 137։ ՀԱԼԼԵՐ ԱԼԲՐԵԽՏ— (1708 — 77) Շվեյցարացի հնագետ, ֆիզիոլոգ, բանաստեղծ, աչքի է ընկել «Ալպեր» պոեմով։— 271, 272, 274։ ՀԱՂՊԱՏ— Սանահնի մոտ գտնվող հայոց նշանավոր վանքերից մեկը։— 122, 330։ ՀԱՅԿ— Ըստ ազգային ավանդության հայ ժողովրդի նախահայրը. սպանելով բռնակալ Բելին, պահպանեց իր տոհմի անկախությունը։— 23, 28, 52, 56, 123, 314, 330։ ՀԱՐՈԻԹՅՈԻՆ— Խաչատուր Աբովյանի հորեղբայրը։— 45, 88։ ՀԵԿՏՈՐ— Իլիականի հերոսներից. Տրոյայի թագավոր Պրիամոսի ավագ որդին— ընկավ Աքիլլեսի նետից։— 299— 302։ ՀԵՐԱԿԼԵՍ կամ Հերկուլես— Հույն դիցաբանական հերոսներից, հայտնի էր իր ֆիզիկական մեծ ուժով։— 52, 135։ ՀԵՕԼՏ Լուի Հանրի Քրիստոֆ— (1748—1776) «Գրոհի և փոթորկի» շրջանի գերմանական բանաստեղծ։— 280, 281, 283, 286։ ՀԻԴՐԱ— Ըստ հունական դիցաբանության հարյուր գլխանի վիշապ, որին սպանեց Հերկուլեսը:— 135։ ՀՄԱՅԱԿ- Վարդան Մամիկոնյանի մեծ եղբայրը. Վարդանանց պատերազմի մասնակիցներից։— 23, 123։ ՀՈՄԵՐՈՍ- Ըստ հունական ավանդության «Իլիականի» և «Ոդիսականի» հեղինակը, կույր երգիչ, ապրել է 9 կամ 10–րդ դարում մեր թվ. առաջ։— 299։ «ՀՈՆՔ»— (Հոներ) թափառական ցեղ թյուրքական ծագումով, սկզբում տարածված էին, Ալտայի շրջանում, չինական սահմանների վրա և այլն։ 1-ին դարի կեսերից շարժվեցին դեպի արևմուտք և 5-րդ դարում Աթթիլայի գլխավորությամբ ներխուժեցին Եվրոպա։— 106։ «ՀՌԵՓԵԿԱ», ՌԵԲԵԿԱ— Ըստ հրական ավանդության Իսահակի կինը, նա փորձեց իր որդի Հակոբին վերապահել անդրանկության իրավունք. դրանից առաջ եկան աղետալի հետևանքներ։— 284։ ՄԵՆԵԼԱՈԻՍ— Սպարտայի թագավոր՝ հույն-տրոյական պատերազմի ժամանակ. Հեղինեի ամուսինը։— 299։ «ՄԵՍՐՈԲ» (Մեսրոպ Մաշտոց)— 5-րդ դարի սկզբի հայ գիտնական, սրա ջանքերով 412 թվին ստեղծվեցին հայ գրերը։— 123։ ՄԹԱ-ԾՄԻՆԴԱ— Թիֆլիսի մոտակա սարերից մեկը, որը համարվում է սրբավայր։—217։ ՄԻՀՐՆԵՐՍԵՀ— Պարսից թագավոր Հազկերտ 2-րդի զորքերի գլխավոր հրամանատարը։— 136։ ՄՈՎՍԵՍ- Ըստ ավանդության մարգարե։— 123: «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆՅԱՆ» (Մովսես Խորենացի)— 5-րդ դարի հայ մեծ պատմիչ։- 22։ ՄՈԻՍԱՅ (Մուսա)— Ըստ հունական դիցաբանության երգի և արվեստների

430


աստվածուհիներից։ Ըստ Հեսեոդոսի մուսաները ինն էին և հանդիսանում էին Զևսի դուստրերը, մուսաները բնակվում էին Պառնասի վրա։— 126, 133,162, 211, 213 , 216, 265։ ՅԱՓԵԹ— Ըստ ավանդության Նոյի ավագ որդին:— 49։ ՆԻԿՈԼԱՅ— Նիկոլայ 1-ին, ռուսական կայսր։ (Ծնվել է1796—1855)։— 21, 53, 330։ ՆՈՐ ՀՈՂ— Հյուսիսային ծովում գտնվող կղզիներից մեկը։— 106։ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ— Աբովյանի աշակերտներից։— 262։ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ ԱՂԱՋԱՆ– Աբովյանի դպրոցական ընկերներից։— 88։ ՇԻԼԼԵՐ— Գերմանացի բանաստեղծ (1759—1805)։— 269։ ՈԼԻՄՊՈՍ— Լեռ Հունաստանում, գտնվում է Մակեդոնիայի և Թեսալիայի սահմանում. ըստ հունական ավանդության այդ լեռան վրա էին ապրում աստվածները— այնտեղ նրանք խմում էին նեկտար և սնվում ամբրոսով, որոնցով պահպանվում էր նրանց անմահությունն ու հավիտենական երիտասարդությունը։ — 22, 52։ ՈՐՄԻԶԴ— Պարսից զրադաշտական կրոնի մեծագույն աստվածը, կոչվում է նաև Ահուրամազդա. բարության մարմնացումը։— 136։ ՊԱՍԿԵՎԻՉ— Ռուս զինվորական, ֆելդմարշալ (1783 —1856)։ Ռուս–պարսկական պատերազմի Ժամանակ նշանակվում է Կովկասի կառավարչապետի օգնական, ապա կառավարչապետ. ստանում է «Կոմս Երևանի» տիտղոսը։— 53, 54։ ՊԱՎԼՈՎԻՉ— (Տես Նիկոլայ)։ ՊԱՐՈՒՅՐ— Ըստ ազգային ավանդության հայոց առաջին թագավորներից։— 123։ ՊԱՐՐՈՏ ՖՐԻԴՐԻԽ— (1791—1841)։ Դորպատի համալսարանի պրոֆեսոր։ Մասնագիտությամր բնագետ, բժիշկ։ Կատարել է մի շարը ճանապարհորդություններ. 1829 թ. Աբովյանի հետ կատարեց իր հայտնի վերելքը դեպի Արարատի գագաթը, դա սկիզբ դրեց նրանց բարեկամության։ Աբովյանի ուսուցիչը և խնամակալը Դորպատում։— 70, 78, 79, 239։ ՊԵՏՐԱԿԱՅԱՆ— Այսպես է կոչում Աբովյանը Պետերբուրգ (Լենինգրադ) քաղաքը։— 105։ ՊԻԳՄԱԼՅՈՆ (Փիղմալեոն)— Կիպրոսի թագավորներից, նշանավոր քանդակագործ, քանդակելով մի կնոջ չքնաղ արձան, անվանում է Գալատեա (կաթնաթույր). սիրահարվելով արձանին, խնդրում է Աֆրոդիտեին շնչավորել նրան։— 80։ ՊՈՄՊԵՈՍ— Հռոմեական պետական ականավոր գործիչ. զորավար (106— 48). 70 թվին ընտրվեր կոնսուլ։ Մասնակցել է Հայաստանի դեմ մղված արշավանքներին։— 22, 54։ ՊՐԻԱՄ— Տրոյայի թագավոր, որի դեմ պատերազմ մղեց Մենելաուսը։— 299 ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ (Ջալալյան) (1810-18 70)-արքեպիսկոպոս, ռեակցիոն գործիչ, 1842 թվին գրել է «Ճանապարհորդութիւն ի Հայաստան»։— 235։ ՍԵՄ— Ըստ ավանդության Նոյի որդիներից։— 49։ ՍԵՐՈՎԲԵ— Ըստ Աստվածաշնչի երկնային էակներ, որոնք շրջապատած աստծուն՝ երգում էին նրա համար։— 281։ ՍԿԻԻԹՔ— Հին ցեղախումբ, ապրում էր Սև ծովի հյուսիսային ափերին, 8—2-ր դ. մ. թ. ա.։ Ըստ Հերոդոտի, 7-րդ դարից սկսած նրանք տարածվում՝ են Փոքր Ասիայում։— 106։ ՎԱԼՏԵՐ—Աբովյանի դորպատյան ուսուցիչներից։— 64։ ՎԱՂԱՐՇԱԿ- Հայոց թագավոր (191—217). նրա անվան հետ է կապված Վաղարշավան և Վաղարշակերտ (այժմ Հասան-Կալե և Ալաշկերտ Թյուրքիայում) և Վաղարշապատ քաղաքների կառուցումը։— 123։ ՎԱՐԴԱՆ— Վ. Մամիկոնյան, սպարապետ հայոց զորքերի։ Պարսից Հազկերտ 2-րդ թագավորի բռնության դեմ 451 թ. նա կազմակերպեց և ղեկավարեց հայ ժողովրդի ազատագրական պատերազմը։ Զոհվեց Ավարայրի ճակատամարտում։— 15, 16, 23, 52, 123, 133—135։ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՂԱՋԱՆ — (տես Շերմազանյան)։ ՏԻԳՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ- Հայոց թագավոր՝ 95 — 55 թ. թ. մ. թ. առաջ. հմուտ քաղաքագետ, տաղանդավոր զորավար, պատերազմել է հռովմեացիների աշխարհակալության դեմ.— 52, 53, 329։

431


ՖԻԼՈՄԵԼ— Ըստ Հունական դիցաբանության Աթենքի թագավոր Պանդիոնոսի աղջիկը։ Իր քրոջ՝ Պրոկնեի ամուսինը, թրակիացի իշխան Տերևսը բռնաբարում է Ֆիլոմելին և գաղտնիքը պահպանելու համար կտրում նրա լեզուն։ Ֆիլոմելր կերպասի հյուսվածքով քրոջը հայտնում է եղելությունը. երկու քույր վրիժառու են լինում Տերևսին, սպանելով նրա որդուն. Իմանալով այդ իշխանը հետապնդում է քույրերին. աստված խղճում է նրանց, Ֆիլոմելին դարձնում է սոխակ, Պրոկնեին՝ ծիծեռնակ։— 282։

432


ԲՈՎԱՆԴԱԿՈԻԹՅՈԻՆ էջ Ինստիտուտի կողմից .

.

.

.

.

.

.

.

.

.

5

. .

. .

. .

15 18

Խնդամիտ զգացմունք երախտագետ Հայկազին յազատութիւն հայրեննաց իւրոց Ի պատիւ Զերդ գերազանցութեան մատուցանեմ զայս հոգենուէր ընծայն . Անդրիական կենաց արձան կանգնեցար... . . . . .

. . .

. . .

21 24 25

Դրուատ առ սուրբ Մայր Աթոռն մեր էջմիածին . . . . . . Առ գալուստ նորին բարձր սրբազնութեան տեառն Կարապետի արքեպիսկոպոսի Վրաստանի և Տայոց . . . . . . . . .

.

27

Յարգոյ տեսոյդ յինէն անջատ յայս միջոց... Տաղ ուրախութեան ի գոյն Առաւօ <տեանին>

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կարօտութիւն նախնի վայելչութեանց այրենեաց իմոց . Սրբաճեմ ոտից... . . . . . .

. .

. .

30

. .

. .

. .

. .

. .

. .

. .

32 33

Դարձեալ ի գոյն Առաւօտեանին . . Տաղ ի վերայ սիրելւոյ ի գոյն Աստւո<տեանին> .

. .

. .

. .

. .

. .

. .

34 37

Տաղ ի գոյն Հրով սիրոյին . . . Տաղ ի մայրն ամէնօրհնեալ դարձեալ ի գոյն Հրով

. .

. .

. .

. .

. .

. .

38 39

Տաղ անոյշ ի վերայ սիրելւոյ՝ դարձեալ ի գոյն Հրով Տաղ ուրախութեան ի գոյն Պայծառ<ութեան> . Տաղ ի գոյն Ի սէր քո նազելւոյն . . . Տաղ յորդորիչք անձին ի գոյն Ո՞վ սէր . . Տաղ ի վերայ կրից ինչ հոգւոյ՝ ի գոյն Տես քոյ .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

40 41 42 43 44

Տաղ ի գոյն ի քոց բարեացին . . . . . Նախասահմանութիւն . . . . . . Երևակայութիւն ի վերայ ճանապարհորդութեան ի լեառն Արարատ

. . .

. . .

. . .

. . .

45 46 47

Յազատութիւն Հայաստանեայց Ով լցուցիչ մերոց կարեաց...

. .

. .

. .

. .

52 55

. .

. .

. .

. .

Մուտ Հայկայ ի Հայաստան և արհաւիրք երևակայութեան նորա ի ժամ պատերազմին, որ ի 1826 ամին . . . . . . . Սուգ ի վերայ մահուան սիրելւոյն իմոյ և ուսուցչի Վալտէրի . . . Զգացմունք ցաւալից սրտիս ընդ տեսանելն իմ յօտարութեան զսիրելի աշխարհակիցն իմ Ֆահրադ Բադալով . . . . . . Որիօրդն ֆոն Շվէբս ի վերայ երգեհոնի (կլավիր) . . . . Զի՞նչ այս դառն հարուած անգութ օրհասին... . . . .

. .

. .

56 64

. . .

. . .

66 72 74

Պոնկնոտեալ ամոք արև մայիսի զաչս իւր ծիծաղկոտ...

.

.

.

.

.

76

Բաղձանք երիտասարդի Իդէալ . . Ետո՞ւր զվերջին հայբոյր հրամարման... . Յերեկոյ . . Ոտանաւոր յաշխարհաբառ լեզու մեր յօրինեալ

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

80 83 84 85

Ականջ արա, նազանի...

.

.

.

.

.

.

87

.

Ողբերգութիւն ի վերայ մահուան բազմերախտ ուսուցչին իմոյ Յարութիւն վարդապետի

433


Ալամդարեանց, ազնիւ բարեկամին իմոյ Աղաջանայ Շիրմազանեան և քաղցր հօր իմոյ Յարութիւնի Աբովեանց . . . . . .

.

88 էջ

Յետ փոքր ինչ մխիթարելոյ իմ... նկարագրումն մանկական աւուրց և խնամոց ծնօղաց… Մեկնութիւն երկնային մարմնոց ըստ հասկացողութեան հայոց . . . Ի հրատագնապ եռանդս սրտի մատչիմ անհամբեր . . . . Իմ կյանքս ու արևս ես քեղ զոհ կուտամ... . . . . .

95 99 1 04 107

Տաղ ի՛ գոյն... . Տաղ հրաժարական.

.

. .

. .

. .

. .

. .

. .

. .

. .

108 109

Առ Մ. Ա. Առ էմ Կ.

. .

. .

. .

. .

. .

. .

. .

. .

110 111

Առ էմ. Կ. ԱՌ.Ն. Ն. Գարուն

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

112 114 116

Սէր առ հայրենիս . . . Արահաւիրք պանդխտութեան և խրատք նորա

. .

. .

. .

. .

. .

120 121

Նահատակաց մերոց կայան... . Հանգի՛ր հրեշտակ իմ լուսեղէն ... Լաուրա . Յաժխոյժ եռանդոյ պնդեալ պատանին...

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

123 124 125 126

Դու օրինակ անմեղութեան..

.

.

.

.

.

.

127

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

129 130 131 133 138

Գրեցաւ ի վերայ դամբարանի բազմերախտ ուսուցչի իմոյ Յար. վ. Ալամդարեան Սուգ հարազատ և ծնողասէր որդւոց ի վերայ հանգուցեալ մօրն . Կարօտութիւն ծնօղաց առ հեռաւոր որդիս . . . . Ուր ես գնում Նազլու ջան... . . . . .

. . . .

140 142 144 146

Աղասու սրտի տխրությունը ....

.

.

.

.

.

.

147

Աղասու սրտի փափագը ....

.

.

.

.

.

.

148

Գեղի տակով անց կենալիս երգե . . . . Ղարիբն (պանդուխտ)... . . . . Ո՞ւմ ասեմ սրտիս դարդերն... . . . . Բան հրաժարական առ բարեկամ մի՝ որ դիմէր ի Հայրենիս . . Բաժանումն պատուելի պարոն Թովմայի Ղորղանեան յընտանեաց իւրոց Ողբ ի վերայ Միրզաջանի քաջ գնդապետի . . .

. . . . . .

. . . . . .

150 152 154 155 159 162

Ի 1833 յուլիսի 27 ելանեմ կանուխ... Հազարփեշեն .

.

Աչքի լույս ջան... Հախվերմազի գովքը Նամակ Հախվերմազին

. . . .

Սիրելի թռչուն... . Հանգստութիւն . . Տեսք անկանիլ... . . Տխուր տեսարան սքոյն և սքանչանաց Հայաստանի Ծանրաշարժ քայլեն սայլք ի հեռուստէ...

Տեսանեմ քեզ Այր ալեվօր...

. . .

.

. .

. .

. .

. .

. .

164 166

. . .

. . .

. . .

. . .

. . .

. . .

176 178 179

.

.

.

.

.

.

181

434


Ձայն աղաղակի որբոց և այրեաց Բայաթիք .

. .

. .

. .

. .

. .

. .

. .

183 187

.

.

.

.

.

.

197

Իմ բարեկամ Աղաջան Վարդանյանի պատկերի առաջին Բազմաղէտ ուսուցիչ . . .

.

. .

. .

. .

199 201

Խաղ բաժանվելու վրա Ում սիրտը որ տխուր ըլի Զարթնուք ի միտս իմ... Աղերս առ Մուսայն

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

202 204 208 209

. .

. .

. .

. .

. .

213 217

Ազգասեր մարդը իր մեռնելու վախտը

. . . .

. .

. . . .

Մտածմունք ի տեսիլ հայրենեաց . Առ հանդէս ուխտի ի սուրբ լեառն Մթայ-Ծմինդայ Կարօտութիւն առ սիրելին

.

.

.

.

.

.

էջ 220

Մենաստան սուրբ Գեղարդայ վանից Յունայնութիւն աշխարհի . Ի 1842-ին տեսանեմ՝ Զսարքիս վարդապետ...

. .

. .

. . .

. . .

. . .

. . .

222 228 235

. .

. .

237 240

Առաջի պատկերի բազմերախտ իմ բարերարի՝ Ֆրիդրիխայ Պարրօտի Առ պատուական իմ բարեկամ և աշակերտ... Յ [Եգոր Ակիմեանց] Մուտ ի Հայրենիս Սոնա, տարաբախտ աղջիկն... Ուրախ՛ լեր, ցնծա՛ . Տաղ ուրախութեան .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

242 245 249 250

Սրբազնագոյն քահանայապետ....

.

.

.

.

.

.

251

Վկայք փառաց Հայաստանի . Յաւուր տօնախմբութեան բարեկամի միոյ Առ այլ բարեկամ մի ընդ փոքր ընծայի իմիք Զգացմունք և աղերս . . Աղերս գոհութեան առ ամեն աբարձրեալն

.

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

253 254 255 256 258

Ի վերայ արեգական. . . . . . . Յալիս ամեհի անդ Միսիսիփի . . . . . Բարեպաշտ հայրենակիցք իմ . . . . Ի ներկայանալ աշակերտաց նահանգական ուսումնարանին Երևանու…

. . . .

. . . .

259 260 261 262

Այլ աշակերտ նահանգական ուսումնարանի.... .

.

.

.

.

.

.

263

.

.

.

.

265

.

.

.

.

266

. .

. .

. .

. .

269 271

Դարձեալ ի վերայ նորին .... . . . էրլքեօնիղ... (Գյոթեից)... . . . Ողբ օրիօրդի միոյ ի վերայ մահուան ընկերին իւրոյ (Հեօլտից) Եղերերգութիւն ի վերայ շինական աղջկան միոյ (նույնից) Յովհաննէս և Անխին (նույնից) . . .

. .

.

. . . . .

. . . . .

. . . . .

275 278 280 281 283

Ադելստան և Րոզխէն (նույնից)

.

.

.

.

286

Աշակերտք առ հրաժարումն ընկերակցաց իւրեանց Զիարդ սխրալի մեզ այս տեսարան....

.

.

ԹԱՐԳՄԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ Ասպետ Տագենբուրգոյ (Շիլլերից) . Սուգ, արարեալ ի մեծանուն Ալբրեխտէ Հալլերէ

.

.

. .

.

435


Առ արեդակնամուտս (Կարշից). . 2 յուլիսի— 1761 ի ծագիլ արեգականն (նույնից)

.

. .

. .

. .

. .

290 291

Եղերերգսւթիւն ի վերայ Դաֆնէի (Դուշից)

.

.

.

.

.

292

. .

. .

. .

. .

. .

295 296

. .

. . .

. . .

. . .

. . .

299 304 305

Կղզին Բորնհոլմ (Կարամզինից) Րաիսայ (Կարամզինից).

.

. .

Ի գրգռիլ պատերազմին Տրոյական (Հոմերոսից) Առ բռնաւորն Դիոնիս... (Շիլլերից) . Ազատութիւն . . .

ՍԵՎԱԳԻՐ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈՒՆՆԵՐ Հանգերուք աստ ի քուն անոյշ... Լուսինն դուս ա եկել... . Ոսկեղէն պսակ գլխոյ մերոյ թագ... Լիզա յաւուր մի... .

.

. . . .

Ի ծածկիլ տեսոյդ.. Սուգ ի վերայ Հայաստանի

.

. .

. .

. .

. .

. .

. .

. .

313 314

Ո՞վ է այս շամբուշ Այլ անսիրտ այս զաւակք

.

. .

. .

. .

. .

. .

. .

. .

317 318

.

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

309 310 311 312

էջ Եւ երիտասարդք սիրեն զյատկութիւնս Ի շրջիլ նոցա փոխի ժամանակն... Նոր ի՞նչ են այս ցոյցք. . Ո՞ր հոգւոց այսօր տօնեն... . Հի՞մ թօթափեցան ծաղիկը գարնայնի…

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

. . . . .

323 326 329 331 333

Բազմիցս մինչ զայս բօթ տայի... Տե՛ս զիա՜րդ ընթանա .

.

. .

. .

. .

. .

. .

. .

335 336

Ողջոյն ձեզ . . . Մայիսի՛, մայիսի՛ ամիսն շնորհավոր… Մահահրաւէր տարտամալից... Երբ տեսից զքեզ բաղցր իմ Հայրենի...

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

338 339 340 341

Եւ ի ծոց անկեալ երկնարձակ... Ձայնակցեալ եմ ձեզ . Պատկեր պարծանաց սրբոյ կուսին

. .

. . .

. . .

. . .

. . .

. . .

342 343 346

. .

ՎԱՐԻԱՆՏՆԵՐ Անցին երկու ամք . Օրիօրդ ֆոն Շվեբս ի վերայ երգեհոնի Ջանումս ջան չի մնաց Ոհ բերն ո՜հ բերն… .

.

էս խաբարիս դարդի համար… Մոռացայց զերկիր այն ինչ սիգաճեմ

. .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

. . . .

351 352 354 355

.

.

.

.

.

.

.

357

.

.

.

.

.

.

358

436


Սիրտս լցվել ա . Տեքստային համեմատություններ

.

. .

. .

. .

. .

. .

. .

359 363

Ծանոթագրություններ

.

.

.

.

.

.

.

379

.

.

.

.

.

411

Անձնանունների և տեղանունների բառարան

Կազմը և ֆորզացը՝ նկ. Հ. ՌՈՒԽԿՅԱՆԻ Տեխնիկական խմբագիր՝ Մ. ԿԱՓԼԱՆՅԱՆ Սրբագրիչ՝ Ա. ԱՐԶԱՔԱՆՅԱՆ Կոնտրոլ սրբագրիչ՝ Լ. ԱԲՈՎՅԱՆ

437


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.