Խաչատուր Աբովյա. Երկերի լիակատար ժողովածու. հատոր 6

Page 1

1848

1948


АКАДЕМИЯ НАУК АРМЯНСКОЙ ССР ИНСТИТУТ ЛИТЕРАТУРЫ ИМ. М. АБЕГЯНА

Х. АБОВЯН

ПОЛНОЕ СОБРАНИЕ СОЧИНЕНИЙ В ВОСЬМИ ТОМАХ

ТОМ ШЕСТОЙ

ИЗДАТЕЛЬСТВО АН АРМЯНСКОЙ ССР ЕРЕВАН

1955


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ Մ.ԱԲԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Խ.ԱԲՈՎՅԱՆ ԵՐԿԵՐԻ ԼԻԱԿԱՏԱՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՈՒԹ ՀԱՏՈՐՈՎ

ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ 1955


Տպագրվում է Հայկական ՍՍՌ Գիտությունների Ակադեմիայի Խմբագրական-հրատարակչական խորհրդի որոշմամբ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿՈԼԵԳԻԱ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ (գլխ. խմբագիր), Ե. ՇԱՀԱԶԻԶ, ՍԻՄԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ, ՍՏ. ԶՈՐՅԱՆ, Խ. ՍԱՐԳՍՅԱՆ

Վեցերորդ հատորի խմբագիր՝ Պ.ՀԱԿՈԲՅԱՆ Տեքստը, ծանոթագրությունները և անձնանունների բառարանը պատրաստեց ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ


18 3 0

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

1830, 25 օգոստոս, Պետերբուրգ ՍԻՐԵԼԻ ԻՄ ԱՌԱՔԵԼ Յ 8- երորդում ժամու առաւօտուն ներկայացաւ ինձ կայսերանիստ քաղաքն իբրև տեսա բան իմն նորասքանչ։ Հոյակապ շինուածք, բազմարդ քաղաքն ի վեր անցին քան զամենայն առարկայս, յորս աչք իմ ստացեալ էր մինչև ցարդ զբաւականութիւն, ի կղզին Վասիլի (Վասիլիյ Օստրով) ընկալաւ զիս բարի ճանապարհորդակիցն իմ ի տուն իւր, որոյ ընտանիք նոյնպէս բնակէին ի Պետերբուրգ>. նա կոչիւր Պետըր Պրոխորովիչ։ Դու գիտես, սիրելի իմ, թէ օտարին ուր և իցէ զառաջինն դժուարին է ապահովուանալ ուրեք, այլ ինձ գլխովին ընդհակառակն. յառաջին անգամ ի կեանս իմ պատահեցաւ ինձ այրն այն լի մա րդասիրութեամբ, որպէս և բարեպաշտ ընտանիք իւր. յետ երից ժամուց ազգային սէրն ստիպէր զիս գտանել զազգակիցսիմ. առ բազում խնդութիլն սրտիս գտի զառաջինն զՍտեփաննոս սիրելին իմ, որ բարեկամ ինձ ի մանկութենէ, այլ նա ծառայելով ի կորպուսի իւրում ի Միխայիլով զամկին ո'չ կարաց առժամայն ընկալնուլ զիս, այլ խնդութիւն անչափ կարոտեալ սրտից մերոց զմիմեանս տեսանել։ Յերեկոյին խոստացաք զմիմեանս կրկին տեսանել։ Նա բնակի ընդ ծերունի տիրացու Յովսեփ Աւագ Սարկաւագին։ Այսօր ես գնացի նոյնպէս ի տեսութիւն ծերունի հօր իմոյս բարերարի պարոն Պարրօտին1), որ է անդամ ճեմարանին մակացութեանց (Ակադէմիե նաուկ):

Անակնունելի

մարդասիրութեամբ ընկա լալ զիս ծերունազարդ այրն, բազում շնորհակալութիւն նորա և գոհութիւն վասն օգնելոյ իմ որդւոյ իւրոյ ի լինելն իւր ի Հայաստան, գերազանց եղեն ինձ, քան զիմ իսկական պաշտօնատարութիւն1: Նա հրավիրեաց զիս առ իւր իջևանիլ ի մնալն իմ ի Պետերբուրգ, այլ իմ հիւրընկալ ճանապարհորդակից ոչ թուլատրեաց ինձ զայն։ Մեծ ևս ցուցանել զսէր իւր առ իս, ներկացոյց զիս պարոն Պարրօտն Մինիստրին ազգային 1[իմ] 2[ետ] 3[իր]


լուսաւորութեանց կնեազ Լիվենայ։ Լուսափայլ Մինիստրն բաց2 ի բազում մարդասիրութեանց և անակնունելի սիրոյ առ իս3, հրաւիրեաց զիս ի հետևեալ օրն առ ինքն ճաշել։ Մերազնեայք յոյժ սակաւ են աստ, ունին զեկեղեցի մի, բայց և այնպէս ի լուսաւոր քաղաքիս նոքա ի նոյն մթին սովորութեան և յանկիրթ վարս իւրեանց գիշերեն. երկիցս պատահեցաւ ինձ գնալ ի տեսութիւն ոմանց, մա նաւանդ աւագ քահանային մերոյ2), այլ յերկոսին անդամս ևս գա ի ի խրախճանս գինւոյ, տազի, փիլաւի և այլն, յերեկոյին սպասէր ինձ բարեհոգի Պրոխորովիչն իմ, տուն նորա լի եղև իւնդութեամբ ի լսելն նոցա զբարեհաճ ընդունելութիւն Պայծ<առափայլ> Մինիստրին>. այլ մերազնեայց թուէր1 այսխաղական իմն լինել։ Մինչև ոչ հանգուցեալ զիս յանկողնի իմում, ոչ հեռացան

յինէն

հիւրընկալուք

իմ։

Քաղցրիկ

բարի

գիշերն

այսօր

բաժանեաց

զմեզ

քաղցրութեամբ։ 26. Հիւրընկալուք իմ այսօր տարան զիս ի բաղանիս, զարմանալի յոյժ, զի ամենեքեան ջանային ցուցանել զծառայութիւն իւրեանց։ Այսօր ևս գնացի ի տեսութիւն սիրելի գերարգոյ Պարրօտին, նա թէև գնացեալ էր ի քաղաքէն, այլ պատուիրեալ ծա ռային իւրում յամենանյնի սիրաշահել զիս։ Անհնարին ցեխն և ապականութիւն անձրևին յամենայն փողոցս քաղաքին ոչ թողին զիս ի լինելն իմ Պետեր<բուրգ>, զարժանաւոր ինչ տեսանել։ Ի չորրորդում ժամու զկնի կէսօրին ներկայացայ կրկին Նորին լուսափայ<լութեան>. Նա ինքնին լի բարեհաճութեամբ յանդիման արար զիս ամենայն մերձակից աստիճանաւորաց՝ որք կային առ նմա։ «Գիտես ռուսերէն», եհարց ցիս2 լուս<ափայլ> Մինիս< տրն>. «Գիտեմ, ողորմած տեր իմ», եղև պատասխանի իմ. «Հաւատարիմ ծառայութիւն ձեր տերութեան, ուսումնասիրո ւթիւն ձեր և ազգասիրութիւն արժան է մեծ շնորհակալութեան զայս աստուծով ստասջիք3, եթէ այժմ որպէս ցանկացեալքդ էք, յաջողութեամբ ի գլուխ տարջիք». յերեսս բոլոր աստի ճանաւորաց և նորին լուսափայլ<ութեան>, իսկ և ի սիրտս իմ բազում խնդութիւն ծփայր, զայր ոմն դատաւոր ի հանդիսի իւրեանց տեսանել։ Մեք բազմեցաք յուտել, սեղան նորա էր զարդարեալ ամենայն վայելչութեամբ որպէս վայելն էր։ Առ հարցումն Նորին Լուսափայլ-<ութեան> «զիա՞րդ կարացին սիրելի իմ ընտանիք և ծնօղք ուղարկել զձեզ աստ ի հե ռաւորս». պատասխանեցի' «ծնօղաց իմոց խնդութիւն է մեծ, եթէ ես միմիայն շնորհիւ ձերով' ազգին իմոյ պիտանաւոր գտայց». «գովելի, գովելի, խնդրեմ ճաշել»։ Մեծաւ յուսա դրութեամբ յուղարկեաց զիս լուսափայլ Մի<նիստրն> յինքենէ.

նա

գրեաց

կրկին

զյանձնարարութիւն։Սիրելինիմ

վասն

Ստեփաննոս

ներգործութիւն ետ սրտի իմոյ տեսարանն...

1[ին<չ>] 2 3

[պա<րոն>] ստասցիք=ստասջիք

իմ

առ

բարերարն

տարաւ

զիս

իմ

նոյնպէս

պարոն ի

Պարրօտին

թէատրոնն,

մեծ


2<7>Ցաւալից բաժանեցայ ի բարի հիւրընկալուացիմոց և ի սիրելւոյն իմոյ Ստեփաննոսէ, այլ յիշատակք զբարերարն իմ կրկին տեսանել, ետուն ինձ մոռանալ զա մենայն. վարձու սայլապան ոմն տարաւ զիս ի Դերպտ ի ցանկացեալն իմ քաղաք, երկու տիկնայք գերմանացիք և մէկ աշակերտ մի համալսարանին Դերպտոյ

էին ճանապարհորդակիցք իմ։ Սովորութիւն

Եւրոպացւոց դեռ խորթ էր ինձ յարգել զկանայս, այլ այս պատուական անձին<ք> ընտելացուցին զիս յայնմ։ Ես ուսայ ի համեստափայլ Տիկնայիցս յայսցանէ զքանի մի բառս Գերմաներէն, նոքա բա րեմտութեամբ ուսուցանէին ինձ զայն. այլ իմն է խնդութիւն ընտելանալ վարուց Եւրոպացւոց և այս յարգութիւն կանանց տայ խնդութիւն մեծ յոյժ սրտի մարդկան։ Սայլն մեր ծածկեալ գոլով ի վերուստ և ժամանակն անձրևային, առարկայք նորանորքսակաւք երևեցան ինձ, զի գրեցից սիրելւոյդ։ Երթամ ի Դերպտ, խնդութիւն ներկայ և տրտմութիւն անցեալ. յայսմ ճանապա րհորդութեան յօրինեցի ('Մուտ Հայկայ և արհաւիրք երևա<կայութեան>)։ 3

Սեպտեմբերի. յերեկոյին մտի ի Դերպտ. այլ մտածութիւնք խաղաղութեամբ արդեօք

ունիմ ելանել աստի խռովեն զհոգի իմ։ Շուտց, այսպէս էր անուն աշակերտին, տարաւ զիս առ եղբայր իւր, նոքա թէև սիրով րնկալան զիս, այլ ոչ գերմանական հոգւով։ Յերկար կարելի էր թէ խօսակցէի ընդ նոսա, այլ հարցուածք նոցա. «Գեղեցի՞կք են օրիօրդք Հայոց, յաշխարհի ձերում դժուարին է ի ձեռս բերել զաղջիկ մի» և այլն և այլն, ստիպեցին զիս փութով կնքել զրնկերութիւն մեր։ Ծերունի դարբին ոմն, որ և այնպէս ճանապարհորդակից էր մեզ, ընկալաւ զիս յետ ա յսօրիկ ի տուն իւր. նա հրամայեաց վասն իմ կաֆայ բերել, յայս սոսկական անձին նկատեցի ես զազնուական հոգի դերմանացւոյ, իբրև րնտանւոյ ումեմն և առաւել ևս քան ընտանւոյ1 ցուցին նոքա ինձ զսէր։ Յայսմ գիշերի գիշերեցի ի տան2 տեառն Սայլապանին իմոյ3: Անհամբեր կարօտ ութիւն իմ զբարերարն իմ տեսանել, ոչ ետուն ինձ յայսմ գիշերի հանգչիլ, խնդաբեր առաւօտն խլեաց զքուն անցեալ գիշերոյս և անձն իմ վաստակեալ զցանկացեալն իմ կրկին տեսանել՝ առաւել գրէր հանգիստ, քան զհանգիստս քնոյ։ 4. սեպտեմբերի, տանիլն զիս տեառն Սայլապանին իմոյ առ բարերարն իմ). յրնկալնուլն նորա զիս բազում մարդասիրութեամբ, համբուրելն, ածելն զիս առ ամուսին իւր, գթասիրութիւն նորա առ իս, հարցումն վասն ամենայն ընտանեաց իմոց, 4նա տանի զիս առ քահանայն ռուսաց առ որ վաղուց ուրեմն վարձեալ էր վասն իմ զսենեակ իմ։ Առաքելն վասն իմ զծառայս իւր վասն հոգալոյ զպիտոյս իմ. պահարան, կառավաթ, հրաւիրելն ի սեղան իւր, ներկայացուցանելն ռեկտորին, բազում մարդասիրական խոստմունք նորա։ Ւ մատուցանելն իմ զընծայս՝ խոստմունք նորա ազգի ազգի։ Յերեկո յին հրաւիրելն նորա զիս 1 2 3 4

զընտանւոյ=ընտանւոյ [առ] իմում=իմոյ [որոնելն վասն]


առ թէյ> տալն նորա ինձ զթուղթ, զթանաքաման վասն գրելոյ զճանապարհորդութիւն իմ։ Սրտնեղութիւն իմ, գալն նորա ի տես-ութիւն ինձ և հարցանելն զորպիսութիւն իմ: Պատրաստելն ամուսնոյ նորա վասն իմ զպահոց կերակուրս խօսիլն նորա վասն իմ, վասն կերակրոյ։ Տալն ինձ զշաքար վասն չայի, և չայ։ 5. Գալն առ իսԲեհաղէլին, գնելն նորա վասն իմ զպիտոյս, տանիքն նորա առ Ֆէօդոր ի Դօմ)։ Յուսուցանելն ինձ բարերարին իմոյ, թէ զիա՞րդ պարտ է գործադրել զչանկեալ դանակ, ուտել զկարտօֆիլս և այլն, յամենայն չորեքշաբթի և յուրբաթ պատրաստելն ամուսնոյ նորա վասն իմ զպահոց կերակուրս։ Խրատ նորա վասն ամուր մնալոյ հայրենի կրօնից իմոց։ Սկիզբն դասառութեան իմոյ ի լեզու գերմանացւոց, կարելն և կտրելն վասն իմ զտետրակ, և խրատ, զի և ես այնպէս վասն աշակերտաց իմոց պարտ եմ առնել։ Բարերարն իմ ինքնին գրէ զօրինակ վասն իմ ուղղագրութեան, յերկարումն այսր դասառութեան մինչև զամիսս բազումս։ Յամենայն առաւօտու դասառութիւն իմ զզրուցագրութինս. ներկայացուցանելն զիս ծանօթ պրօֆեսսօրաց, բարեկամական սիրահարութիւնք ամենից խоստումն դասատու լինել ինձ։ Բարեկամութիւն քահանային ռուսաց և սարկաւագին ռուսաց. անուանք նոցա, անուն քահանային Սերգէյ, սարկաւագին Վասիլ Սեմէօնիչ։ Հրաւիրելն նոցա յամենայն երեկոյի ի թէյ,յաւուր միում անկեալ գոլով իմ տրտմալից յանկողնի, գալն առ իս ռուս սարկաւագին և տանիլն առ իւր: Կին նորա Մարիայ Աֆանասօվնայ, խօսիլն նոցա1 զի առից ի կնութիւն զփօքր օրիորդն 0լգայ, 10ամաց.սիրահարութիւն իմ առ սոյն օրիորդ, յայսմ ամսեան, ծանօթանալն իմ ընդ Բլումենբերգին, եղբայրական կարեկցութիւն նորա, զարմանալն վասն շուտով ուսանելոյն իմոյ գեր մաներէն, խոստումն նորա դասատու լինել ինձ յո և իցէ գիտութիւնս. յետ որոյ դասառութիւն իմ առ նմա ի թուաբանութեան, յայտն ելն իմ այսմ բարեկամի իմում վասն ընկերի միոյ ընդ որում բնակեցայց, խօսիլն նորա ընդ բարերարի իմ, յետ քանի մի աւուրց գալն առ իսսիրելւոյն իմոյ Գրասի՝ զոր բազում անգամ տեսեալ էր ինձ առ բարերարն իմ. թարգմանութիւն նորա զոր ինչ կամէր ուսուցանել ինձ յաշխարհագրութեան, ոչ հասկանալն իմ, ցաւիլն նորա։ Միտք բանից թարգմանութեան նորա, նա ինքնին խնդրի ի բարերարէն իմմէ, առնել զայս:Ներքին կապակցութիւն իմ ընդ այսմ Գրասի։ Յաւուր միում վիճելն2 վասն յոլով լեզուաց՝ որք գտանին յաշխարհի ընդ Բլումբերգին։ Համեստ օրինակ վիճելոյ նոցա։ Տանիլն զիս Գրասի, <առ> Բլում <բերգ>, Քրաուզէ աներոյն բարերարին իմոյ. ռուս սարկ<աւագն>. ի զբօսանսվասն ցրելոյ զնեղսրտութիւն իմ։ Գալն առիսև այլոց ընկերաց մերոց, փոքր առ փոքր բարեկամութիւն ընդ Հէյնին։ Տանիլն զիս բարերարին իմոյ առ պր<օֆեսսօրն> Երդման, սիրով ընկալնուլննորա,խօսակցութիւն

վասն

ճանապարհորդութեան

մերոյ,

ցուցանելն

նորա

զարժանաւորութիւն ճանապարհորդութեան մերոյ յԱրարատ։Ոչ գիտելն իմ վարիլ ըստ ծեսի Եւրոպացւոց ընդ3 կնոջ այսր պար<ոնի>, ցուցանելն ինձ զայն աներոյ բարերարին իմոյ։ Պրօ<ֆեսսօրն> 1 2 3

[թէ] [նորա] [տիկնայեց]


Երդման խնդրէ զներումն գնալ ի դասատուութեան իւր։ Կին նորա պատուէ զմեզ սիրով, սիրով ուղարկելն կնոջ և դստեր նորա զմեզ ի տուն։ Յաւուր միում երեկոյին ի 6 ժամու հանդէս արձակելոյ յերկինս զթղթեայ երկրագունդն։ 2. Երկրագունդ, այր և կին, մուզիկ, ես լսեմ առ աշակերտին՝ առ որ եկի յառաջին երեկոյին, հանդիպի ինձ անդ բարերարն իմ։ Ես եկի առ քեզ, բարեկամ իմ սիրելի, բերել ընդ իս, այլ դու աստ ես, բարւոք ի յոյժ. 2 ռուբլի վասն առաջին տեղւոյն։ Ւ հետևեալ առաւօտուն խօստանալն բա֊րեբարին իմ ուսուցանել ինձ զայն երկրագունդ յօրինել։ 8 սեպտեմբերի, Եարմարքդ։ Յաւուր միում տանիլն զիս բարերարին իմոյ առ արհեստաւորն անգլիացի ապակագործ. տալն նորա զվարձս վասն հայելոյ և ասելն, թի ի Հայաստանի ի եկեալ այս բարեկամ իմ։ Զանազան տեսարան և ձևակերպութիւն՝ զոր յօրինէր անգլիացին1: 27. Յաւուր ելանելոյն մերոյ յԱրարատ մեծ խրախճանութիւն առ բարերարին իմոյ)։ Բազում պրօֆեսսօրք, խնդրելն նորա եփել զփիլաւս ի յիշատակ և զլաւաշս. ներկայանալն իմ այսոցիկ պրօ<ֆեսսօրաց>, սիրով ակնարկութիւն նոցա առ իս, ընթեռնուլն իմ զոտանաւորս իմ։ Բազում շնորհակալութիւն։ Յերևիլն իմ ի զգեստս սարկաւագութեան ։ Առ ի դիւրացուցանել զվիճակ իմ, տալն բարերարին իմոյ զիս յընկերութիւն աստուածաբանի միոյ Ֆրիաուֆ անուն։ Տանիլն ինքնին բարերարին իմոյ զիս առ նա, և խօսակցութիւն ընդ նմա։ Մերձաւոր բնակութիւն իմ ընդ սիրելւոյն իմ Գրասի։ Գրասն յամենայն ժամ գայ ինձ ի տեսութիւն։ Գրաս սիրելին իմ բարեկամացուցանէ2 զիս ընդ պարոն Հագենին: Նոքա սիրով ընկալնուն զիս, նոքա խնդրեն յամենայն ժամ գնալ ի տեսութիւն նոցա։ Կերպ տնավարութեան նոցա։ Խորթ երևիլն ինձ վարուց եւրոպացւոց և անհմուտ շարժումն իմ ի տան նոցա, նոքա զայն ամենայն սիրով ընդունին։ Կին նորա խնդրէ յերեկոյին մնալ ընթրել ընդ ինքեանս։ Խօսակցութիւն իմ վասն վարուց Պարսից և ծիծաղիլն երեխայից նոցա։ Ջանք սիրելոյն իմոյ Գրասի վասն ուսուցանելոյ զիս գերմաներէն և աշխարհագրութիւն, բերանացի պատմելն նորա զհամառօտ պատմութիւնս, զի կարացից ուսանիլ, խրախոյս նորա և յուսադրութիւն, տանիլն նորա յամենայն երեկոյի առ ինքն ի թէյ և ի զբօսնուլ, յընթեռնուլն նորա զզանազան լուսագրական բանաստեղծութիւնս, խրատելն նորա թէ զիա՞րդ պարտ է ոք սիրել զհայրենիս։ Նա խնայէ ջնջել զամենայն սխալանս իմ ի թարգմանութեան, զի մի վշտացայց. ճարելն նորա զամենայն հարկաւոր գրեանս վասն իմ։ Գրելն նորա առ մայր իւր և առ ամենայն բարեկամս իւր։ Ծանօթացուցանելն նորա զիս ամենայն ծանոթից իւրոց։ Ուրախալից գրութիւն մօր նորա առ իս և որդի իւր բարւոք հայիլ յիս. մայր նորա ցուցանէ զբազում ուրախութիւնս վասն յառաջդիմութեան իմոյ։ Մայր նորա խնդրէ տանիլ զիս յամարան առ ինքն։ Գրելն 1 2

[Առ մի դիտացուցա] Բնագրում՝ բարեկացուցանե


նորա իմ առ մայր նորա և ցուցանելն զվիշտ իմ վասն ոչ ստանալոյ զորպիսութիւն ինչ յընտանեաց իմոց։ Կոչելն զիս Գրասի առ ինքն, առ ի գտանել հնարս ի ձեռս բերել զնամակ ինչ յընտանեաց իմոց։ Լացն իմ դառնագին, ի տեսանելն զայնպիսի ջերմ սիրակցութիւն նորա, նա փարի զինև տանի զիս արտաքս առ ի մխիթարել զիս։ Վասն հոգալոյն Գրասի և վասն կերակրի իմոյ. գրելն առժամայն զթասկերայ առ կերակրատունն։ Բարեկամական կապակցում իմ / ընդ պարոն Հագենի։ Բազում սէր նորա առ իս, ընտանիք նորա սիրեն զիս. երեք ուստերք նորա Կարլ, Վիլհէլմ, Ալեքսանդր, երկու դստերք նորա Յիւլիէ, Միցին, սիրելն իմ1 զայսոսիկ մանկունս և սիրելն նոցա զիս2: Յղելն բարերարին իմոյ ի կոնցերտ երկու անգամ, զառաջինն ընդ ամուսնոյ իւրոյ և երկրորդն միայնակ։ Բարեկամանալն իմ ի ձեռն սենեկակցի իմոյ Ֆրիաուֆին ընդ բազում ասուածաբանից. յամենայն

3

շաբաթամտի ժողովիլն մեր ի միասին։ Ի վերջին աւուր դեկտեմբերի գնալն մեր առ

Քլէյներդ. թէյ, սիրով բնկալնուլն նորա. յետ թէյին աղօթք ծնրադրութեամբ ևարտասուօք։ Մեծ ներգործութիւն այսր աղօթի յիս: Ծանօթութիւն իմ ընդ Վինդիքելդէյին՝ ժողով նորա առանձին ի Դերպտ։ Գրաս ծանօթացուցանէ զիս և ընդ պրօֆեսսօր Ֆրիդլէնդէրին։ Մշտատև սէր նորա և իւրոյ ամուսնոյ առ իս։ Յառաջին երեկոյի ամաչելն իմ, և քաջալերելն նորա զիս.զրոյց վասն օգտի Հայրենեաց։ Կուռն կռան տուեալ, երթալն և գալն մեր ի սենեկի նորա և խօսիլն վասն ամենայն բարեաց և որպիսութեան աշխարհի մերոյ։ Նա խոսի ընդ իս ամենևին ծանր, զի հասկացայց. առաջին նուագի կին նորա հիվանդ.հրաւիրելն նորա բազմիցս ի սեղան իւր, ցոլցանելն ինձ զզանազան պատկերս և պարգևելն ինձ զպատկեր մի և զդրամ մի ի յիշատակ: Խնդակցութիւն նոցա վասն յառաջադիմութեան իմոյ. ծանօթութիւն իմ ի տեսարանի միում՝ ուր անասունք և թռչունք էին առարկայք, ընդ մօր Հէյնին. մեծ սէր նորա առ իս, գրելն առ այր իւր, ի բազում երեկոյին հրալիրելն զիս առ ինքն ի թէյ, և խնդակցութիւն նորա վասն յառաջադիմութեան իմոյ. այր նորա գրէ առ իս բազմիցս ողջույն, յետ փոքր միջոցի նա ըստ խնդրելոյ առն իւրոյ երթայ ի Գերմանիայ, կոչելն զիս առ ինքն և բարեաւ մնայ ասելն, ժողով բարեկամաց նորա. ես գրեմ առ այր նորա. պատասխան նորա։ Ւ միում նուագի ուղարկելն աստուածաբանից զընկերս իւրեանց. երգ, գինի, լաց, համբոյր։ Եւ ի միում նուագի ուղարկելն այլ ևս զմի յընկերաց իւրեանց քարոզ։ Սիմոն Յօհաննա, սիրե՞ս զիս։ Ի միում նուագի ևս ուղարկելն զմի յընկերաց իւրեանց. երգ, բարեաւ մնայ ասելն, և համբույր ընդ կնոջ նորա։ Մխիթարութիւն իմ յայսմիկ4 աստուածաբանից. յառաջ հեղակարծ իմն թուի ինձ, բայց յետոյ արդար սովորութիւն նոցա։ Ւ միում նուագի խնդիր իմ ի բարերարէն իմմէ գրել զօրինակ ինչ թղթագրութեան առ ընտանիս իմ, ես լամ յընթեռնուլն և ընտանիք նորա կամին 1[զորդիս] 2 3 4

[նոր] [ժ<ամի>] յայսցիկ=յասմիկ


յուսադրել զիս։ Ծանоթացուցանելն Գրասին իմոյ ընդ պարոն Վալտէրին, դասատուին իմոյ ի պատմութեան և ի լեզու գերմանացւոց։ Ի դասառութեան իմում, յաւուր միում եկն տեղին, ուր ռուսերէնклянусь вам жизню ասէ. բարերարն իմ, «զայս չէ պարտ ի կիր առնուլ, զի տէրն մեր հրամայէ «եղիցի ձեր այոն այո և ոչն ո′չ»։ Այս ցնորական իմն երևի զառաջինն, բայց յետոյ փորձիւ տեսանեմ զիսկութիւնն։ Յաւուր միում ևս մինչ կրկնէի նմա ի դասառութիւն իմում «դու ես յիմար, դու շաղփաղկես»1 նա րարեմտութեամբ ունկն դնէ։ Բարերարն բազմիցս հարցանէ զորպիսութիւն իմ, այն ինչ տրտմութիւնք, թէ2 ե՞րբ պարտ է ինձ ուսանիլ զլեզուս և զայլ գիտութիւնս և այլն. նա համարի թէ այս իցէ կարօտութիւն ինչ առ հայրենիս: Տանիլն նորա զիս առ պօլիցէի մէստերն, ի ճանապարհին, ես ըստ սովորութեան մերոյ, առ ի յարգել գնա, գնամ ծանրագին, այլ նա ստիպէ զիս գնալ արագ արագ։ Այն ինչ ստացայ զթուղթ ի տանէ, խնդալն ամուսնոյ նորա և նմա. ես առանց բանալոյ գնամ առ նա. խնդութեամբ գայ առ իս: 3

«Շնորհաւորեմ բազում խնդութեամբ, սիրելի իմ»։ Ցուցանելն ինձ զզանազան պատկերս Արարատայ

և այլ տեղեաց: Յաւուր միում պատահիմ յանկարծակի ի տան բարերարին իմոյ պարոն Ադրկասին, բժշկին արքայական պալատին և պա<րոն> Բուշ։ Նոքա խնդանի տեսանելն զիս.հարցանեն զվիճակէ իմմէ, երկար զրոյց իմ րնդ պար<ոն> Անդրկասին վասն աթոռոյն մերոյ. ցաւիլն նորա։ Ի ձմեռան գնէ վասն իմ կին նորա զշապկացուս, զգիւլբայս. և աներ նորա գայ ընդ իս և գնէ վասն իմ զբրտաւոր վերնակոշիկս, ի նեղ լինելն կոշկին, ինքնին ջանայ՝ կորացեալ ագուցանել զիս։ Յիւլիէ օրիօրդ գեղեցիկ և մայր նորա ի ձմեռան բնակին առ նմա։ Ես այնպէս համարիմ, թէ մինչ ընդ Յիւլիէի խօսեցայց, խռկեն զիս նոքա ի տանէ, այլ ընդհակառակն, յետ այնորիկ համարձակ վարիլն իմ ընդ նմա։ Յես միշտ կամ ի կասկածանս, թէ այսօր կամ վաղիւն եղիցի վախճան իմ։ 4 Ծննդեան երեկոյին այն ինչ եկեալ ի պարոն Հագենա՝ 5մտանեմ ի տուն բար<երարին>. ելանէ ընդ առաջ իմ համբուրէ զիս. «բազում ամս այսպէս բախտաւոր տեսցուք զօրս զայս։ «Ես գտանեմ անդ զկին պար<ոն> Մօրդենշտերնի. հրճուանք մեր շուրջ զծառիւն. բարերար տէրն իմ պարգևէ ինձ զկամզօլացու մի մահուդեայ. «ըստ սովորութեան մերոյ կամելով զայս ձեզ ընծայել, ոչ կամեցայ, զի դուք դիտեցէք զայսմանէ, վասն և ո′չ ետու կարել, այլ զկարելավարձն ես հատուցից»։ Վիլհելմ ստանա ի մօրէ իւրմէ զռօք մի ի պարգև. ամենեքեան ստանան ի միմեանց զպարգևս։ Ես հայտնեմ զանյոյս լինելն իմ բարեր <արիս>, այլ նա յուսադրէ զիս։ Յայսմ երեկոյէ սկսեալ փոքր ինչ հանդարտիմ ես։ Յաւուր 6ծննդեան կնոջ պարոն Հագենի գայ պարոն պր<օֆեսսօր> Պարր<օտ> առ նա, երեխայք նորա անկանին զպարանոցաւ նորա. խաղան ոմն ընդ նշանի նորա, որ ի պարանոցս, ոմն ընդ կոհակաց նորա, այլ նա քաղցրութեամբ տանի զայս, խաղա ընդ նոսա իբրև զմանուկ մի։ Տուր ինձ զնշանս զայս ասէ Կարլն, «զայս պարտ է

1բնագրում՝ 2 3 4 5 6

շաղփափես [զիա՞րդ] [աղջունեմ] [տոնելն բարի] [գ<նամ>] [միում]


աշխատութեամբ ստանալ» և այլն։ Յաւուր միում ի լինել երկուց եղբարց ի ճաշ7 առ բարեր<արին>.նա խաղայ ընդ փոքր եղբօր նորա զխաղս ինչ, որ զմանր կտոր փայտս պարտ է կարգաւ դնել ի տեղիս և հանել այնպէս զի մինն մնասցէ։ Այն ինչ գանգատէի վասն պարոն Ասմուսին «դուք պարտիք ուսանիլ» ասէ։ Եգզամենաց առնելն իմ առ պարոն Վալտէրի և պարոն Գրասի,ես դողամ յահէ, չգիտելով զի՞նչ առնելն, այլ նոքա այնպիսի դիւրութեամբ և քաղցրութեամբհարցանեն,մինչև զարմանալ ինձ: 1831, 20 օգոստոսի: Յետճաշէլոյ առ բարերարին իմոյ, սկսայ զդաս իմ: Իմ կամիլն իմ գնալ ի տուն, մտեալ ի փոքրիկ սենեակ իւր եբեր վասն իմ զքանի մի հատ խնձորս, նա պատուիրեաց ինձ չուտել զկնի կաֆէին: 22. Յաւուր աթոռակալութեան Ն<որին>Կ<այսերական> Մ<եծութեան>ծնավ փոքրն Պարրօտ, այսօր եղև հանդէս ի մէջ մեծ դահլճին համալսարանի. բարերարն իմ ինքն խօսեացճառս ինչ վասն հանդիսի աւուր.այլ բովանդակ միտք բանիցն էր վասն մեծամեծ գործող հանգուցեալ ռեքտորին։ Ի5֊երորդում ժամուգնացեալ առ պր<օֆեսսօր>Ֆրիդլէնդէրառնուլզդաս իմ. ի մտանելն իմ յառաջնասենեակ նորա ետ ինձ աւետիս.«Գիտե՞ս,ասէ, զի Պարրօտն հայր էեղեալ», ես ցուցիզանգիտանալն իմ զայնմանէ. ի լսելն իմ. իսկոյն թողիզդաս իմ ևուրախութեամբ ընթացեալ ի տուն բարերարին իմոյ ետուզաւետիս իմ. նա երևեց ու ինձ յոյժզուարթամիտ յայս աւետաբերութեան իմ, և մատոյց ինձ զքաղցրավենիս. «վասն նորոգ ծննդեան որդւոյ իմոյ ասէ պարտ է մեզքաղցրանալ և օրհնելզպարգևողն նորա»: Տուն նորա էր ամենևին մաքրեալ և բարերարն իմ ինքնին հոգայր զամենայն տնային կառավարութիւնս և սպասաւորութիւնս Ի հարցանելն իմ ընդէ՞ր ոչ ծառայից իւրոց հրամայէ առնել կամ զի ինձ հրամայեսցէ առնել. «Ինձ ուրախութիւն է, ասէ, մեծ ի տան իմում ծառայել» Զաւուրս տասն և չորս ոչ կարացի տեսանել զամուսին նորա. ե կ յայսմ միջոցի ի պահոց աւուրս ոչ գնալ առ նա, մտածելով, զի ոչ ոք հոգայ վասն իմ զպահոց կերակուրս, այլ բարերարն իմ յառաջին աւուր նկատեալ զայն, յերկրորդ անգամ յղեաց առ իս զմի ի ծառայից իւրոց գնալ առ ինքն: Իբրև եկն ի տուն. «կարծեցի՞ք, ասէ, թէ ոչ ոք հոգայ վասն ձեր զկերակուրս, ես և յառաջին աւուր ետու հոգա: Բազմիցս խնդրեցի մի լինիլ աշխատ այնքան վասն իմ. «ես առնեմ, ասէ, զայս ուրախութեամբ սրտի, առ յապագայ յիշատակ»: 24. Յետ աւարտելոյ զդասն իմ առ պր<օֆեսսօր> Ֆրի<դլէնդէրի> մտաք ի տուն ըմպել զթէյ: Բարեպաշտ ամուսին նորա, այն ինչ կամէի գնալ արտաքս, բերեալ ի մէջ եաղլուխի միոջ զ15 հատ խնձորս, ասէ. «քաղեալ զամենայն պտուղ ի փոքր ագւոյ մերմէ, զայս ի բաժին ձեզ կամիմ տալ, թէ և փոքր, այլ դուք մի′ հայեսջիք ի փոքրութիւն»: Ես կամէի առ այս համբուրել զբարեբաշխ ձեռն նորա, այլ նա հրաժարեալ յայսմանէ՝ «Ես չեմ արժանի այսքան պատւոյ և անգլիացի գոլով օտար է ինձ այդ սովորութիւն»: Այն ինչ զամօթի հարեալ դժուարութեամբ կամէի առնուլ զայն, ազնուական պր«օֆեսսօրն» ի միոյ կողմանէ, ամուսին նորա ի միւսոյ, ոմն ի ծոց իմ արկանէր և ոմն ի գրպանս իմ դնէր, ո′չ կամեցեալ բան ինչ լսել յինէն: Զգոյշ լինել խնդրէր բարեմիտ պր<օֆեսսօրն> մի մի անգամ ի կիր առնուլ զամենայն, զի ի վնասակար է, ասէ: 4 սեպտեմբերի: Այսօր վախճան եղև միոյ ամին, յորս ես եկի ի Դերպտ: Յայսմ երեկոյի 7

առ ճաշու=ի ճաշ


քաղցր ակնարկութիւն անմոռանալի բարերարին իմոյ մտաբերեալ, գնացի նախ յեկեղեցին, ետ եկեղեցւոյն յ 8-երորդում ժամու գնացի առ բարերարն իմ: Պր<օֆեսսօր> Վալտեր>. Նա ի գնալն իմ ել արտաքս: 1«Լրացավ ամ մի սիրելի իմ, յորս դուք եկիք աստ, սկիզբն էառ խօսիլ ընդ իս բարերարն իմ, փառք աստուծոյ, դուք մինչև ցարդ ըստ բարւոք կենցաղավարութեան ձերոյ՝ խաղաղութեամբ անցուցիք զաւուրս, այժմ կարէք տեսանել զփոփոխութիւն ի ձեզ: Մեծ տարակուսութիւն էր վասն ձեր ինձ, թէ դուք ո′չ կարէք տանիլ զեղանակ տեղւոյս, այլ բարերարն անփորձ պահպանեաց զձեզ:» Ի կամիլն իմ շնորհակալիլ վասն քաղցր ակնարկութեան իւրոյ, նա հատեալ զխօսս իմ ասէ.«զաստուծոյ լե′ր շնորհակալ, սիրելի իմ, և մի′ զինէն, այլ դու լուր, զօր ասեմս յուշ ած զհայրենիս1 քո. Ծրարեա′ քեզ ի գրեանց յորս ուսանիս, թէ զիա՞րդ պարտ է օգտակար լինել հայրենեաց: Հայ ազգք պատուականք են, դու կարես ամենայն ուրեք շահիլ զազգ քո, այլ խորհուրդ իմ ձեզ այն է,զի ստասջիր զհոգի հեզ, ընդ ամենեսին սիրով վարիլ, առնուլ յօրինակ Քրիստոսի, այսոքիկք են կարևորք վասն այնմ, որ զհայրենիս կամի շահիլ: Ես ցանկայի, թէ դուք կարողանայիք ստանալ զբարեկամ ոք սրտակից ի հայրենիս ձեր, առ ի միասին կատարել զամենայն ձեռնարկութիւն ձեր: Ի ցուցանելն իմ, թէ ես ունիմ զայն. «Տեր տացէ զիւր օրհնութիւն ի բարիս Հայրենեաց ձերոց ձեզ բարեկամին»: Յընթացս այս բոլոր զրուցի, ես միմիայն արտասուէի և յաւարտել բանիցն կամեցայ համբուրել զձեռս նորա, այլ նա ի բաց տարեալ զձեռս իւր արգել ինձ զայն: Ես բազում անգամ այսու օրինակաւ համբուրեալ եմ զձեռս հօր իմոյ ասացի: Ի մէջ հօր քո և իմ զանազանութիւն մեծ է յոյժ, նա հայր , տէր տացէ ձեզ տեսանել զսիրելի հայր ձեր, նա խնդասցի ի վերայ քո...և այլն: Յաւարտի խօսիցն, առեալ ի փոքրիկ սենեկէ զքանի մի հատ տանձս, ասէ. «Առ ընդ քեզ և գնա′ խաղաղութեամբ ի տուն, ես մատուցից և ի կողմանէ ձերմէ նոյնպէս կնոջ իմում զշնորհակալութիւն ձե, և այլն: 4. Սկիզբն առի ուսանիլ զերգս: 5. Այսօր ի ճաշելն իմ առ բարերարին իմոյ, աներ նորա անգիտացեալ մատոյց ինձ. Զուտեաց կերակուրս յուտել: Զի՞նչ գործես, ասէ բարեր<արն>, կամիս զտիրացուն մեր պատրել: Ի ժամ ընթրեացն առ ի զարմացուցանել զիս, որպէս բազում անգամ առնէր, ասէ. «Այսօր բազում աղուէսք եկեալ են ի համալսարանս մեր ուսանիլ»: Աղուէսք կոչին զամենայն նորաեկ աշակերտս, ի տեսանելն, թէ ես գիտեմ զայն, ծիծաղելով ասէ. «լուեա՞լ է ձեր զայս: 6. Սեպտ<եմբեր> Այսօր գնացի առ բարերարն իմ. Նա չունէր ժամանակ տալ ինձ զդաս. Նա եցոյց զփոքրիկ զավակ իւր: Ի մտանելն իմ ի տուն նորա, գտի զամուսին նորա ելեալ յանկողնոյ, նստեալ առ սեղանով: Պարկեշտ խնդութեամբ հայեցեալ յիս կոչեաց առ ինքն, անպատմելի խնդութեամբ դեմեալ առ նա սկսայ համբուրել զձեռս նորա: «Ամուսին իմ, ասէ, օրհնեսցէ զձեզ և զն: «Ուրախութեան որդիս ծնար վասն իմ» ասեմ, «այժմ ես ուրախ եղից ի տան ձերում»: Նա ոչ այն դիւրաւ մեծանայ, զի ուրախասցես ի վերայ նորա: Ի բազում խնդութիւն իմ, ոչ կամէր ննջել մանուկն: Բարեր<արն> առեալ զնա ի ձեռս, ասէ զմանուկն իւր «տեսանե՞ս զբարեկամ քո, քաղցրիկ զավակ իմ, այս բարեկամ քո է, բարեկամ մեծ, սիրեա զնա, զի նա սիրէ և այլն: 8. Առ բազում խնդութիւն սրտիս եկն այսօր ի քաղաքս բարեկամն իմ պարոն Հագենն: Ի 6երորդում ժամու գնացի առ նա: Նա փարեալ զինև՝ «արմէնիէր, լիբեր արմէնիէր» ելաներ ի 1

[կ<ատարեցաւ>]

1[եր<կիր>]


բերանոյ ի բերան. Զքանի մի թուզս տարայ ընդ իս, զայն բաժանեցի երեխայիցն: Յետ փոքր ինչ վայրկենի միոյ եկն և ամուսին նորա. նա համբուրեալ զերեսս իմ և ես զձեռս նորա եհարց բազում քաղցրութեամբ զամենայն դրութենէ իմմէ. «բազում անգամ մտաբերեալ եմք զձեզ ասէ, և ամենայն ազգականք մեր անծանօթաբար այնպէս սիրահարեալ զքևօք, մինչև խնդրեն տեսանել զձեզ. Նոքա բազմիցս հարցին, խնդրեցին, զի պապմեսցուք նոցա զձև ձեր, այլ անդ ոչ գոյր նման ոք ձեզ, զի կարողանայք լնուլ զխնդիր և այլն: 10. Ի 10-երորդում ժամու առաւօտուն եկն առ իս ծառայ պարոն պր< Երդմանին հրաւիրեալ առ տէր իւր. յառաջին ժամու աւուրն գնացի առ նա: Ի մտանելն իմ ի տուն գտի զբազում հրաւիրականս, յոտին կացեալ ամենեցուն ողջույն ետուն ինձ. Կին նորա առաւելապէս եհարց զորպիսութենէ իմմէ. Ազնուական անձինք գրաֆ1 վետխինստելն և մեծ աստիճանաւոր մի էին հրաւիրեալք նորա, նոյնպէս երկու եղբայրք յոյնք եկեալ ի Յունաստանէ առ ի ուսանիլ և անգլիացի մի. Իբրև ժամս կէս զրուցէին նոքա ընդ միմեանս, է զի ֆրանցուզերէն և զի յունարեն և է զի ռուսերեն. Ես համարէի, թէ գոնե այսոքիկ յոյնք կարելի է թէ խօսիցեն տաճկերէն, կարօտ գոլով լսել գէթ զբարբառ աշխարհին ներոյ, այլ գտի զնոսա ամենևին անտեղեակս: Յետ իբրև կէս ժամու եկն և պարոն պր<օֆեսսօրն>. Նա առհասարակ ուրոյն ուրոյն սկսաւ հարցանել զորպիսութիւն մեր, և ինձ մանաւանդ ի տան մերոյ, վասն պատրաստութեանց և ձեռնարկութեանց իմոց. «սա է հայկազն, յանդիման կացուցեալ աստիճանաւորին, պարոն պր<օֆեսսօր> Պարրոտի յԱրարատ ել և այժմ արքունի հրամանավ ուսանի աստ: Յընթացս ութն ամսոց ուսեալ է սորա զլեզուն գեր<մաներէն>2 և այժմ խօսի իբրև զմի ոք ի մէնջ».աստիճանաւորն բազում քաղցրութեամբ եցոյց ինձ զբարեհաճութիւն իւր, ուրախ լեալ, զի նա ծանօթացաւ ընդ իս: Նա եհարց բազում ինչ վասն աշխարհին մերոյ: Աւարտեալ զնախաճաշն, բազմեցաք ի սեղան. Պրօֆեսսօր Երդման ձեռնակցեալ ընդ կնոջ աստիճանաւոր հիւրին, և աստիճանաւորն ընդ կնոջ պրօֆեսսօր Երդմանի եկին առ սեղան: Ի սեղանի նորա տուան ազգի տեսակք կերակրոց: Պրօ<ֆեսսօր> Եր<դման> ուրախանայր յոյժ տեսանել առ ինքն զայնքան զանազան ազգս. Եհարց ինձ տաճկերէն. Յետ աւարտի սեղանւոյն, նոյնպէս ձեռնակցեալ պրօ<ֆեսսօրն> ընդ կնոջ աստիճ<անաւորի> և աստի<ճանաւորն> ընդ կնոջ պր<օֆեսսօր> Եր<դմանի> մտին ի զալն: Յետ սակաւ միջոցին եկն կաֆայ, այլ ոմանք ի հիւրոց և պարոն պր<օֆեսսօր> Երդ<ման> ևս ցրուեալ էին յայնժամ: 11. Անցին3 քանի մի աւուրք, յորս ես ոչ տեսի զպարոն պրօ<ֆեսսօր> Ֆրիդլէնդէր. Ի գնալն իմում այսօր երեկոյին անդ, գիրկս արկեալ զինև, համբուրեալ4 զիս, խնդրէր զներումն, զի ոչ կարացեալ էր գտանել զժամանակ լինել ի տան: Ի ցուցանել իմ յայսօրեան դասառութիւն իմում զպատրաստ պատասխանիս, նա յայնչափս ուրախանայր յայնձս իւր: Նա կամէր ըստ մարդասէր բարուց իւրոց և այսօր ևս տանիլ առ ինքն ի թէյ, այլ իմ խնդրեալ զներումն գնացի ի տուն: «Միթե՞ այդչափ սուղ է քո ժամանակ5, զի ոչ կամիս գոնէ ի վայրկեան մի ուրախ առնել զմեզ գալստեամբ ձերով»: (Յայսմ երեկոյի ի 7-երորդում ժամու, թաղեցաւ ստուդենտ մի):

1 2 3 4 5

[բազւմ որդիք գրաֆք] [որպես զմեզ] էանց=անցին [ասէ] [վայրկեան]


13. Սիրտ իմ ի խռովութիւն եմուտ մինչ այսօր առաւօտուն յիններորդում ժամու անակնկալ եմուտ առ իս պարոն դոկտոր Բրոկ. Գոյժ մահու սիրելւոյն իմոյ Վալտէրայ և դասատուի տուեալ ի նմանէ ինձ, հատին զջի ոսկերաց իմոց: Նա տեսեալ զայս խռովութիւն իմ ել արտաքս դառնապէս. Յուշաթափ զգեցեալ զհանդերձս, վաղվաղեմ առ նա: Տեսարան աղետալի: Սգալից քոյր նորա և բարեկամք յարտասուս հարան ի մտանելն իմ սենեակ6 սիրելւոյն իմոյ. Արեան արտասուօք մերձենամ առ նա, ի սենեակն, ուր բազմիցս նա դասատու եղև ինձ, անկանի նա. ութօրեայ հիւանդութ տենտի նա եղև զո′հ. Քոյր նորա մերձեցեալ ցաւագին բանայ զձեռն, անկեալ ի վերայ անկենդան մարմնոյն, եդեալ զերեսս ի վերայ ձեռացն՝ որք երախտաւորք եղեն ինձ, ժամս բազումս արտասուէի: «Արտասուք ո′չ յարուցանեն զսիրելին ձեր, ելեալ ի խորոց սրտի քեռ նորա, եհատ զիմ լալիս: Ես խնդրեցի սպասել սիրելւոյն իմոյ զայն օր ու գիշեր. Յետ փոքր միջոցի եկն եղբայր նորա պարոն Վ<ալտեր>. Մերձեցեալ առ նա շարժեալ զգլուխն, արտասուէ դառնագին: Երկու ի ծանօթից նորա եկին այսօր ընդ իս պահապան լինել, բայց նոքա որևէին ամենևին սառն. Յետ ճաշուն եկին ամենայն ընտանիք նորա, բերեալ ծաղիկս, բոլորէին զբոլոր անկողնովք մեռելոյն: Յերեկոյին յ8-երորդում ժամու եկին ի տեղի առաջնոցն և այլ չորս ծանօթք նորա: Մինն ի նոցանէ պարոն Քրաուզէ երևիւր ցաւագին, երկիցս և երիցս եկեալ այսօր քեռ նորա և եղբօր, ողբային զցանկալի մեռեալ իւրեանց: Քուն իմ հատաւ յայսմ գիշերի կորուստ այնպիսի բարեկամի զրկեաց զամենայն հանգստութիւն իմ. Ոչինչ աղաղակ ձայնի, այլ միմիայն համեստ վշտակցութիւն և աղետ երևիւր ի վերայ նորա: Առ ի հանգստացնել զիս սակավ ինչ, ես ընկողմանեցի1 յանկողնի, որ և նուիրեցի սիրելւոյն իմոյ զիմ վերջին բարեաւ մնայ: «Ո′չ լռին այս գիշեր») և այլն: 14. Սուգ և ուրախութիւն պարտ էր ինձ այսօր խառնել ընդ միմեանս.յ8-երորդում ժամու առաւոտուն եկեալ ի տուն, գտի2 զթասկերայն հրաւիրանաց բարերարին իմոյ առ իս, որ հրաւիրէր առ մկրտութիւն նորածին որդւոյ իւրոյ, բանք հրաւիրանաց նորա են այս: Յերես թասկերային առ իս. «Նորին ազնուութիւն Տեառն տիրացու Ապովեանի»: Իսկ վերտառութիւն «Խոնարհագոյն խնդիր» սկսուած «ի 14-ին3 ամսոյս նախ քան զճայշն մետասաներորդ ժամու լինել վկայ ի տան մերում սրբազան մկրտութեան որդեկի մերում, բարեկամ ձեր անձնանունէր Պարրօտ: Դերպտ. Ի սեպտեմբերի 1831»: Ի մետասաներորդում ժամու անպայման սիրով ընկալաւ զիս, զոմանս ի հրաւիրելոց գտի այժմ, միջոց առ միջոց եկին և այլ ամենայն հրաւիրականք. Կանայք ի մտանելն ի սենեակն ողջունեալ մեզ, մտանէին երկրորդ սենեակն, ուր կայր ամուսին բարերարին իմոյ, և արք յետ ողջունելոյ զմեզ, մտեալ նոյնպէս յերկրորդ սենեակն, ողջունեալ խոնարհաբար զկանայս, ելանէին արտաքս: Ի վախճանի եկն պաստօրն և նա զնոյն արար որպէս այլք, յետ փոքր միջոցի սկսաւ կարգ մկրտութեան: Ի մէջ երկրորդ սենեկին, ուր սփռեալ կայ խալիչայ մի, եդեալ զսեղան մի և փոքր կոնք ի վերայ4 սեղանոյն հանդերձ ջրով: Ամենեքեան լռեն երկիւաղածութեամբ. Արք և կանայք բազմեցան բոլորապատ: Պաստօրն ի միջի սկսաւ զքարոզ իւր, այնպիսի բարեպաշտութեամբ, այնպես իմաստալից, մինչև ամենեքին... Յետ վախճանի քարոզին խնդրէ զմանուկն, խաչակնքեալ ի վերայ նորա և օրհնեալ սկսաւ 6 1 2 3 4

[նորա] [ի ք<ուն>] [առ] [սոյն] [դրեալ]


խօսիլ առ ծնօղս նորա և առ բազմականս, թէ քանի մեծ է այս խորհուրդ հաղորդել մկրտութիւն քրիստոնէական հաւատոյ և թէ5 ո՞ր ուխտ պարտաւորութեան մնայ այժմ ծնօղաց նորա կրթել զորդի իւրեանց յուսումն և6 յառաքինութիւն քրիստոնեական հաւատոյ: Վկայե՞ն բազմականք, թէ ծնօղք բարեյօժար կամօք ընծայեն զորդի իւրեանց այսմ սուրբ մկրտութեան. ամենեքեան պատասխանեցին այո′: Ի վեր առեալ ապա պաստօրին զջուրն ձեռամբ իւր և հեղեալ երիցս ի վերայ գլխոյ մանկանն: Ֆրից Մօրից կոչեսցին, «դու մանուկ ասէ, ձեռն, որ էած զքեզ յայս սուրբ մկրտութեան, պաշտպան և օժանդակ լիցի քեզ յամենայն կեանս» և այլն: Արտասուք խնդութեան հեղանէին յամենայն աչաց արանց և կանանց, մանաւանդ ծնօղացն, և յաւարտին յոտին կացեալ ամենեցուն՝ տարեալ զերեխայն յօրօրոց իւր, սկսան ամենեքեան մատչիլ առ ծնօղս, համբուրեալ զնոսա, աւետիս տային վասն մեծի պարգևացն և աւուր խնդութեան: Կանայք համբուրէին զմայր մանկան և արք զձեռս. ուրախութիւն փայլէր յամենայն դէմս: Յետ որոյ մերձեցեալ լռութեամբ իւրաքանչիւրոյ առ կոնքն, ուր երեխայն մկրտեցաւ, արկանէին դրամս, երևի թէ վասն ծառայի պաստօրին: Եկն ըմպելի և քաղցրաւենի, զոր առեալ ամենեցուն՝ օրհնեալ զնորածինն և խնդրեալ նմա զառողջութիւն, ըմպէին ամենայն համեստութեամբ: Ի սակավ վայրկեանս նոյնպէս ուրախա⁄լից զրուցատրեալ ընդ միմեանս, սակաւ առ սակաւ ելին արտաքս: Յելանելն իմ արտաքս՝ «շնորհակալիմ մեծապէս, ասէ բարերարն իմ, վասն բարեկամական հաղորդակցութեան ձեր առ ուրախութիւն տան իմոյ և առ մկրտութիւն որդեկի իմոյ» և այլն: 14. Առ յետ ճաշուն բացին զորովայն և զգագաթ սիրելւոյն իմոյ Վալտերայ: Ի 10-երորդում ժամու ժողովեցան առ նա ամենայն ծանօթք և բարեկամք, ամենեքեան զգեցեալ զսեաւ հանդերձս, ի փոքրիկ սենեկի հանգուցելւոյն ոչ գոյր տեղի ի բազմութենէն, այլ յամենայնի լուռ և պարկեշտ. դագաղ նորա կայր ի միջի և աստի և անտի բազմութիւն: Ցաւալից եղբայրն սկիզբն էառ ողբալից քարոզի իւրոյ վասն կորստեան սիրելի եղբօրն, բայց համեստ, երկիւածութեամբ. ամենայն բազմութիւն սգայր ընդ նմա: Յաւարտելն եկն և պաստօրն և նա նոյնպէս յանձն արարեալ զլուսահոգի հանգուցեալ վերնոյն, նախ քան զճառել պաստօրին և յետ ճառի նորա, ոմանք ի սերտ բարեկամաց նորա լօրինեալ ողբս՝ երգէին ի մասին, այնպէս ներդաշնակաբար, այնպէս քաղցր, ոման<ք> ցած ձայնիւ, ոմանք մողոք, ոմանք բարձր: Եւ յաւարտելն զայս, ի բաց հանին զդագաղն, եդեալ ի վերայ կառեթի, բազումք ի բարեկամաց նորա կացեալ կարգաւ աստի և անտի յերկուս կողմս 1 դագաղին և ձեռին զլապտերս, և այլք ամենեքեան յետկոյս դագաղին, լռին հանդարտութեամբ յուղարկէին զմեռեալն, արտաքս քան զքաղաքն, մինչև ցփոշթն ի ճանապարհս Րիգայի, այնպէս կարգաւ հետևեցան և անդ զկայ առեալ սկսան դարձեալ երգել և տուեալ զվերջին հրաժարական ոմանք դարձան ի տուն և այլք, մանաւանդ ընտանիք նորա և պաստօրն հեծեալ ի կառս և ես ընդ նոսա, յուղարկեցաք զսիրելին մեր հեռի իբրև վերստ, և անդ բաժանեալ դարձաք ի տուն, հանգստարան նոցա ի Վօլմար գոլով, անդ տարան հանգուցանել զնա: Յայսմ երեկոյի մինչ ժողովեալ առ Շմիդ, պարոն դօք<տոր> Բրօկ հարցանէ զորպիսութիւն իմ և խնդրէ գնալ առ ինքն և ուսանիլ զերաշտութիւն: 15. Յերեկոյին յ7-երորդում ժամու գնացի առ պարոն պր<օֆեսսօր> Պարր<օտ>: Նա

5 6 1

[զիարդ] [եր<ջանկութիւն>] [դիա<կին>]


հանդերձ կնաւ իւրով ճեմէր ի տան իւրում. ըստ խոստման իւրոյ պատրաստեցաւ գալ ընդ իս և 2 ցուցանել ինձ մեծագոյն դիտակաւ իւրով զմոլորակս և զաստեղս. Ելանելն խնդրէի ինքնին ի վեր առնուլ զծանր դիտակն, բայց նա շնորհակալեալ՝ «ես ինքնին կրեցից» ասէ. մինչև ց գալ մեր ի հարաւակողմեան դուռն համալսարանին նա ցուցանէր ինձ ի փողոցին զբևեռս երկնային և զայլ նշանաւոր աստեղս: Ի հարաւկողմեան դռան ձեռն արկաք նկատման մերոյ. նա եմուտ ի համալսարան և եբեր զերեքոտնեայ բարձր աթոռ ինչ, յորոյ վերայ զդիտակն ուղղեալ կամէաք, այլ այս բարձր գոլով յոյժ, մեք եդաք զդիտակնոց ի վերայ միոյ1 ի սանդխտաց դրանն. գիշերն էր պարզ և նկատումն մեր ի հարաւկողմն ուղղեալ՝ Իւպիտերն առարկայ մեր, փոքրիկ աստեղն ի հայիլն իմ դիտակաւ երևէր ինձ իբրև զփոքր լուսին ինչ, չորս փոքր արբանեակք նորա ուղղակի յարևմուտս 2 զնովաւ, բայց ի ժամանակ առ ժամանակ նայիլն իմ այսոքիկ աստեղք՝ փոփոխէին զշրջան իւրանց և այլն: Յաւարտելն կամէի դարձեալ զաթոռն տանիլ ի տուն, այլ բարեհոգի այրս արգել ինձ զայն, ինքնին3 արարեալ զամենայն. շնորհակալեալ դարձայ ի տուն: 16. Գնացի առ պարոն պր<օֆեսսօր Ֆրիդ<լէնդէր> առնուլ զդաս իմ. ատամնացաւ նորա սաստիկ և ընկալնուլն զիս գթութեամբ, վասն ատամնացաւին խնդրեցի գնալ ի տուն, այլ նա ոչ թոյլ ետ. յաւարտին խնդրէ առ թէյ. կին նորա առ սեղանով նստեալ առ ի պատրաստել զթէյ. Ջորջին մեր շուրջ զսեղանով յաթոռոջ իւրում. իւղահաց. Ջորջին խնդրէ ևս զիւղահաց, մայրն յորդորէ զնա խնդրել ի հօրէն և հայրն արգելէ. պարկեշտ մանուկն պռնկնոտեալ հայի յերեսս մօր լուռ և հանդարտ. այլ մայրն «հայրն քո ոչ կամի, զի՞նչ պարտիմք առնել». պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> հարցանէ. «Ջորջի կամի՞ պարկեշտ լինել». «Այո′», պատասխանէ մանուկն. «ուրեմն պարտիս լուռ լինել», և այնպէս եղև լուռ: Յետ թէյին ճանապարհորդութիւն սըր Րոբերտ անգղիացւոյ. Թարգմանութեամբ ընթեռնուլն պր<օֆեսսօրի>, վասն իմ, առանց զկայ առնելոյ ընթեռնուլն. Անի կարեկցաբար4 ստորագրութիւն ճանապարհորդութեանն ճանապարհորդին վասն Հայաստանի, ցաւիլն իմ. Ջորջի աղմկէ. հայրն հրամայէ լուռ լինել և նա լռէ: Պատմութիւն վասն միաբանից մերոց, Արարատայ, վասն նշխարաց, Գեղարդայ, կաթողիկոսութիւնն և երկպառակութիւն Դավիթ և Դանիէլ կաթողիկոսաց): Եւ այլն: 18. Ճաշ առ պարոն պր<օֆեսսօր> Պար<րօտի>. զկնի ճաշուն մտաք ի միջասենեակն, ուր գրկեալ նա զսիրելի մանուկ իւր գգուէր և համբուրէր: Պարզեալ շնորհածաղիկ մանկանն զձեռս, ստիպեաց զիս առնուլ զմաքուր5 թաթ նորա և համբուրել: «Ո համբուրէ զթաթ քո, սիրելի որդեակ իմ, տես հայկազն կալնու զձեռս քո, տես դու, ունիս ի ձեռին զսիրելի հայկազն քո: Սիրելի որդեակ իմ սիրեա′ զնա, նա է բարեկամ քո» և այլն: Ցուցանելն բարերարին իմ գրութիւն Մինիստրին վասն իմ ի 18 ամսոյ և բարեհաճ գթակցութիւն նորա ինձ): «Զինչ գործէ Ապովեանն, հայկազն քո. արի՞ է նա, տայ զբարի յոյս վասն իւր» և այլն: 18. Յերեկոյին առ պարոն պր<օֆեսսօր Ֆրիդ<լէնդէր>. Ատամնացաւ նորա սաստկացեալ, Ջորջի գայ ի գիրկս իմ, համբուրէ զիս. սիրե՞ս դու զԱպովեանն» հարցանէ հայրն և մայրն, «այո′» պատաս<խանէ> ման<ուկն>. «զիա՞րդ սիրես»: Նա փաղաքշէ և համբուրէ զիս. Եդեալ զերեսս ի 2

[տանիլ] զմի<ոյ>=միոյ 2 [շուր<ջ>] 3 բնագրում՝ ինքննին 4 [վա<սն>] 5 [ձեռ] 1


վերայ երեսաց իմոց: Ջորջի խնդրէ դնել զինքն ի վերայ սեղանոյն առաջի պատկերին: Հայրն աստի և մայրն անտի հարցանեն ոմն անգլիերէն և ոմն գերմաներէն զկենդանիս, որ ի պատկերի անդ, և երկամեայ մանուկն ցուցանէ6 զամենայն: 19. Ի տասներորդում ժամու անպատրաստ կայի ի տան պարապեալ յուսման իմում. ոտնաձայն7 , որ հանդարտ իմն եկն առ իս ի հիւսիսակողմեան դրանէ իմմէ: Բացի զդուռն. զի՞նչ. Ալեզարդ ծերունին պարոն պր<օֆեսսօր> Ադրկաս մտանէ առ իս. յապշեալ յայս անակնկա տեսութիւն, փութամ զգենուլ զհանդերձս իմ, այլ նա ամրապէս կալեալ զիս ոչ թոյլ տայ ինձ ելանել ուրեք. «Մի′ ինչ անհանգիստ լինիր վասն <իմ> սիրելի տէր իմ Ապովեան, այլ մանաւանդ ներեա′ ինձ, զի ես խափանեմ զպարապումն քո, խնդամ բոլորով սրտիւ ի տեսանելն իմ զայնպիսի ազգաօգուտ պարապումն ձեր»: Հարցումն վասն հայրենեաց իմոց, ցանկալն կարեկցաբար զբարեբախտութիւն նոցա, խնդրելն առ իւր ի վաղիւն ի հացկերոյթ, շնորհակալելն, զի ես խօսք ետու գնալ առ նա: Դժուարութիւն սանդխտոց իմոց. սիրալից բարեաւ մնայ նորա, նա գնայ արտաքս, և զկնի միջոցի, կարծեալ թէ գուցէ ոչ վասն վաղուան հրաւիրեալն իցէ զիս, դառնայ միւս անգամ ծերունին և խնդրէ... 20. Անձրև, տիղմ. յառաջին ժամու պատահէ ինձ պր<օֆեսսօր> Ադրկաս ի դրան հիւրանոցի, ուր հրաւիրեալ էր նորա զիս. «խնդամ սիր<ելի> տէր իմ Ապովեան, զի այսպես յաջող պատահեցաք միմեանց»:Առեալ զձեռն իմ մտանէ ի ներքս. ֆլօտ աֆիցէր ծանօթ իմ. զրոյց իմ ընդ նմա. նա համարէ զիս պարսիկ. ցաւիլն իմ ընդ այս: «Պարսիկ անուամբ ուսանիլն աստ ինձ փառք համարէի», ասէ նա. «ընդհակառակն, ողոր<մած> տէր իմ, պատասխանեմ, պարծանք է ինձ, ես ոչ փոխանակեցից զանուն ազգին ընդ ամենայն փառաց աշխարհի» և այլն: «Ներեցէք ինձ, ներեցէք ինձ »: Պր<օֆեսսօր> Ադեր<կաս> երթայ ի հրաւիրել և զայլ ոմն ի բարեկամաց իւրոց: Նոքա բազմեցուցանեն զիս ի միջի իւրեանց: Զրոյց վասն Հայրենեաց իմոց ընդ բարեկամի պր<օֆեսսօրի>. Զանազան բարի խորհուրդ նորա և ցանկալն բարելաւութիւն ազգին մերոյ. հաստատել զժողով ինչ ազգային խորհուրդ տայ նա ինձ. չորս տեսակ կերակուր, կոֆէ, և քաղցր գինի: Ի վախճանի, «խնդամ զի դուք արժանի արարիք զիս գալստեան ձերոյ աստ ի ճաշելն ընդ իս» ասէ պր<օֆեսսօրն> և բարեկամ նորա. «խնդամ յոյժ, զի արժան եղէ ծանօթանալ ընդ ձեզ»: Ժողով Վինդիքելդէի: Եւ այլն: 22. Զկնի ճաշուն գնամ առնուլ զդաս ի պարոն պր<օֆեսսօր> Պարր<օտ>. քաղցրադեմ յառաև մատեալ հարցանէ զորպիսութիւն իմ. կալեալ զձեռս ի տան իւրում ճեմէ:Ո′չ ուղղութեամբ գրելն իմ զբովանդակ միտս բանից դասին իմոյ, այլ նա լսէ ամոք հեզութեամբ. Ի վախճանի ինքն սկսանի, կրկին գերմաներէն ասել և ես գրեմ հայերէն: Առարկայ ի վերայ շարժման երկրի մերոյ շուրջ զարեկագամբ. Առ ի հասկացուցանել զիս, շարժէ զփոքրիկ գունդն շուրջ զսեղանով իւրով բազում անգամ, ելանէ, նստի և զամենայն հնարս հնարէ դիւրացուցանել ինձ. պատմելն նորա կրկնակի զգլխաւոր միտս բանից զի դիւրին լիցի ինձ շարադրել: Խրատ նորա վասն զգուշութեան յընկերակցութենէ զանազան ստուդենտից: Ի չորրորդում ժամու երթամ առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. բացեալ զդուռն, զառաջինն նա պատահէ ինձ. համբոյր սիրոյ նորա. երթամք ի սենեակն, այլ ինձ ամենևին անյաջող երևին և դժուարին հարց վասն

6 7

[ինձ] [շորշոփ]


թուաբանական դասուց1 իմոց, բազմիցս կրկնէ նա զմի զնոյն բան առանց խռովութեան. ի վախճանի երթամք ի տուն. Ամուսին նորա սիրով ընկալնու զմեզ: Նորոգ հանդերձ Ջորջիին. պր<օֆեսսօրն> խաղայ ընդ մանկան իւրոյ, թէյ. անծանօր տիկինն զորմէ պր<օֆեսսօրն> պատմեաց ինձ, թէ նա միմիայն իւրով աշխատանօք պահէ զմայր իւր և զինքն, այլ մայր նորա է միշտ անշնորհակալ: Ելանէ արտաքս անծանօթ դամն: «Զպաշտօն մի ծանր տալ ձեզ ամուսին իմ» ասէ պարոն պր<օֆեսսօրն> և զի՞նչ այս. բարեհոգի անձն բերէ զմեծ կտոր պանիրսպատուականս. «Այս գնեցաք, ասէ, և կամիմք, զի և դուք առցիք զճաշակն». ես ոչ առնում յանձն, այլ նոքա սիրով բռնադատեն զիս. ի պատկառելն իմ վասն այսքան գթոյ նոցա, գրկեալ զիս, եդեալ զերեսս ի վերայ երեսաց իմոց: Պարոն պր<օֆեսսօրն>՝ «դու գիտես, թէ ես սիրեմ զքեզ և նոյնպէս դուք սիրէք զիս. մխիթարիչ բարեկամ, որքան աստ էք, մեզ պարտ է շահել զպանդխտութիւն քո, սիրել զքեզ, և մինչ բաժանիս, դու գիտես, թէ մոռանա՞ս զմեզ»: Ես տրտմեալ ընդ այս. «զիա՞րդ մոռացայց զքեզ, ընդէ՞ր ասես ինձ զայդ». «ո′չ, ո′չ ի խաղս ասեմ քեզ». և այլն: Սեպտեմբեր 1831. 27. Հրաւէր բարերարին իմոյ ի ճաշ առ իւր, վասն տօնի ելանելոյ մերոյ ի Մասիս. ի լինելն իմ ի սենեակ նորա, եկն նա ի համալսարանէ, խնդութեամբ գալն առ իս, «շնորհաւոր լիցի օրս այս բարեկամ սիրելի» ի սեղանին այն ինչ կամի աներ նորա տալ ինձ զկերակուրն, կերակուրն թափի, այլ նոքա ուրախութեամբ հայեցեալ յիս, «ոչինչ վնասէ» և այլն: Ռեյն գինի դեղնագոյն և պարզ: Թաս թասի տամք և այլն: Յետ ճաշուն մտանեմք ի միջին սենեակն: Ամուսին նորա կոչէ զիս. «Հաճո՞յ է ձեզ զմանուկն իմ տեսանել». ուրախութեամբ ընթանամ. Պարոն պր<օֆեսսօրն> առնու ի գիրկն զմանուկն, գգուէ, ո′չիչ խոժոռեալ ի ձայնէ և ի լալոյ մանկանն: «Երեխայից բնական է լացն» ասէ: 28 Յերկուշաբթի. Ամուսին պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէրի հրաւիրէ զիս ի ճաշ. ի մտանելն իմ ընդառաջ լինի ինձ, տուեալ զձեռն հարցանէ զառողջութիւն իմ: Ջորջին զգեցեալ զնոր հանդերձ իւր խաղայ ի տան իւրում. նա կամի ի վեր առնուլ զհանդերձ իւր, այլ մայր նորա արգելէ մնա: «Եթե ոչ օրինաւոր շարժեսցես և եթէ բարձրացուսցես միւս անգամ զհանդերձս, հանից զայն ի քէն»: Մանուկն լռէ: Յետ սակաւ միջոցի գայ պր<օֆեսսօրն>. Համբոյր, այլ նա գանգատէ վասն գլխացաւոյ իւրոյ: Նստիմք ի սեղան, մրգեայ սուպ , խորոված. պարոն Մորգէն<շտերն>. Ի հատանելն իմ զխորովածն թռչի կտոր մի, անկեալ յաման պարոն պր<օֆեսսօրի>. Այլ նա ի վեր առեալ ուտէ զայն առանց խոկալոյ: Յետ ճաշուն, շուտով մտանէ ի սենեակ իւր պարոն պր<օֆեսսօրն> վասն գլխացաւի իւրոյ, խնդրեալ զներումն: Ջորջին ուտէ ընդ մեզ ի սեղանի. նա կամի տալ մեզ կերակրոյ իւրոյ. յելանելն գայ մինչև ցդուռն ամուսին նորա, տուեալ զձեռն, յուղարկէ զմեզ: 28. Ի չորրորդում ժամու գնացի առ Բեհաղելն. հասարակ զուպ նորաիւղ և հաց: Յետ միջոցի ինչ գնամք յայգին. պրօֆես<սօր> Զենֆ առեալ զնարդիվան մի յուս իւր ի վաստակել անդ. Բեհաղելն կամի զնարդիվան ի վեր առնուլ, այլ նա արգելէ նմա ի բազում թախանձելն. «Եթէ շնորհ ձեր եղիցին, ապաքէն ես ոչ կամիմ բացասել»: Գնամք յայգին. նա առեալ զփոքր մի կամի հատանել զճիւղս ծառոց. որդի նորա. անոյշ եղանակ երեկոյի: «Ա՜խ, քանի քաղցր է այս երեկոյի, 1

մասուց=դասուց


ես ոչ կարեմ պատմել, թէ զոր զուարթութիւն ստանայ հոգի իմ յայսպիսի քաղցր յեղանակս և այլն»: Եկն անդ պր<օֆեսսօր> Մորգենշտէրն, ամենևին ամոք սկսան ողջունել միմեանց. նա ողջոյն ետ և մեզ ամենեցուն. գամք ի տուն, այլ ես կամիմ զլուսինն նկատել, երթամ առ բարերարն իմ, ի մտանելն իմ առ նա «զի՞նչ բարիս բերես ինձ», հարցանէ. սովորական հարցումն նորա: Այլ լուսինն ցած գոլով այսօր, ո′չ հաճեցաւ բարեր<արն> այսօր ցուցանել ինձ. «ի միւսում աւուր, եկ առ իս և ես ցուցից ձեզ», և այլն: Սեպտեմ<բեր> 1831. 29. Պրօֆեսսօր Ֆրիդ<լէնդէր>. պարապումն մեր ի թուաբանութեան գայ առ նա ծանօթ մի. բայց տեսեալ զպարապումն մեր, խնդրէ ներումն, ո′չ խափանել զմեզ, կարի համեստութեամբ: Մտանեմ ի տուն բերել զլոյս. գայ պարոն Աւղուստ՝ որդի պր<օֆեսսօր> Երդմանայ 8 ամեայ. նա անկանի զպարանոցաւ պր<օֆեսսօրին> և նա գովանի գգուանօք համբուրէ զնա, խաղայ ընդ նմա: Խնդրէ պր<օֆեսսօրն> զիս ի թէյ, այլ ես խնդրեմ զներումն գնալ առ պարոն Շվաբս, ազնուականն գերմանացի. նա բազմիցս խնդրեալ էր զիս. «տուն իմ տուն ձեր ասէ, երբ և եկեսցես, քաղցր է մեզ, եթէ և ես ո′չ գտանիցեմ ի տան, այլ դուք համարձակ կարէք գալ ի տուն իմ» և այլն: Ես խորհիմ թէ զիա՞րդ խօսեցայց ընդ այնպիսի առն, այլ նա ընդունէ զիս. նախ ընդառաջ լինի ինձ քոյր նորա, օրիօրդ քաղցրատեսիլ, ողջունէ զիս, մտանեմ ի տուն. Երկու օտարական հիւրք. Սեղան տէյի: Ամուսին նորա իսկոյն հրաւիրէ զիս ի թէյ. զրոյց վասն պատերազմին Պօլշիոյ). Հիւրքն ելանեն և մեք մտանեմք ի տուն. Նա հարցանէ զիս կարեկցութեամբ վասն իշխանութեան մերոյ, օրինաց մերոց և ազգի մերոյ. կարեկցութիւն նորա առ ազգն մեր: Մաուսին նորա և քոյր հարցանեն վասն լեզուի մերոյ, ուրախանան ընդ յառաջադիմութիւն իմ: Առանձնանալն մեր ընդ պարոն Շվաբսին. Առանձին զրոյց, ետ որոյ բաժանիլն մեր. «տէր օրհնեսցէ զգործս ձեր, տէր օրհնեսցէ զմիաւորութիւն և զբարեկամութիւն մեր ընդ միմեանց: Աղոթեցուք առ նա վասն մեր» և այլն: Հաստատուն հաւատ նորա: Նա խնդրէ յաճախակի այցելանել նմա: 30. Յերեկոյին գնացի ի տեսութիւն պարոն պր<օֆեսսոր> Յենգելհարդի. նա նստէր ի տան իւրում. այն ինչ մտի ի տուն նորա, նա ընկալաւ զիս սիրով. «ի բազում հետէ սպասէի, թէ դուք գայիք ի տեսութիւն իմ»: Հարցումն վասն տնայնոց մերոց: Թէյ, զրոյց վասն Կաւկազեան կողմանց, վասն բարեկարգութեան կողմանց մերոնց, վասն անգոհունակութեան պօլեակաց: Ճանապարհորդութիւն նորա ի Կազբեկ: Եղբայր նորա անդ: Պատմութիւն Արտեմ Բողդանիչի): Զորյց վասն այնպիսի վարուց ազգին մերոյ: Նա շնորհակալի, զի ես գնացի ի տեսութիւն նորա, և գայ ընդ իս մինչև ցդուռն ճրագիւ. տայ ինձ զձեռն իւր և այլն: Ի 1 հոկտեմբերի: Յերեկոյին գնացի առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> առնուլ զդաս իմ. նա չէր ի տան. Ամուսին նորա միայն պարապիւր ի տան. Նա ընկալաւ զիս սիրով. «այր իմ չէ աստ, այլ եկեսցէ շուտով»: Նա եհարց վասն գնալոյ իմոյ առ պարոն պր<օֆեսսօր> Ենգել <հարդ>. ես պատմեցի նմա, թէ զիա՞րդ դժուարին է ինձ ըստ վաղեմի սովորութեան իմոյ երկնչիլ ի պատուաւորաց, այժմ դիւրացուցանել զիս վարիլ ընդ այնպիսի պատուաւոր արանց ազատ: Նա պատասխանէ՝ «Մեք ամենեքին մարդ եմք և չի´ք խտրութիւն ի մէջ մեծի և փոքու, պարտ է վարիլ ամենևին ազատ», և այլն: Եկն պարոն պր<օֆեսսօրն> նա ցաւէր վասն ոչ լինելոյ իւրոյ ի տան: Նստեալ առ սեղանով, մատոյց զձեռն և կալեալ զձեռն իմ շոշափէր քաղրութեամբ: Ազատ զրոյց ամուսնոյ նորա ընդ նմա վասն ամենայն օրինաց և վիճակի.


զարմանալն իմ: Ջօրջի պար առնու, հայր նորա երգէ «Als der Vater»: Ստուտենդ: Զրոյց, թէ բոլոր Հայաստան տիրեսցէ Ռուսիայ. ցանկալն իմ: Յելանելն իմ. «խնդրեմ վաղիւն ի 4րորդում ժամու եկեսցես, զի պարապեսցուք» և այլն: 1831 հոկտեմբեր: 1. Աստի գնացի առ պարոն Վինդիքելդէ. Նա չէր ի տան. Ամուսին նորա ընկալաւ զիս սիրով: Նա հարցանէ վասն տնայնոց մերոց: Վինդիքելդէ գայ ի տուն, ողջագուրէ զիս, համբուրէ զիս քաղցրութեամբ: «Ի վաղուց հետէ չեմք տեսեալ զմիմեանս, խնդամ, զի այժմ տեսանեմ զձեզ, ընդէ՞ր ոչ յաճախ <ա> կի գայ<ք> առ իս», և այլն: Զրոյց մեր վասն վիճակի ազգին մերոյ. նա տանի զիս ի սենեակ իւր. ցուցանէ զզանազան պատկերս. մանաւանդ Մարտին Միսիօնարի1 անգլացւոյ, որ լեալ էր ի Հայաստան և յԷջմիածին. և բազում շնորհակալ լեալ ի հոգևորականաց մերոց. Պատկերս զանազան տեղեաց Միսիօնարից1 ի կղզիս Հնդկաց, և բնակութիւնք նոցա. պատկեր Բազել քաղաքի և Հերնհուտի. ընթերցումն զճանապարհորդութիւն Մարտինի: Զրոյց նորա ընդ Սերովբէ վարդապետի): Որդիք նորա գան առ նա, հրաւիրեն յընթրիս: Նա մեղմիկ պատասխանէ, թէ գամք փութով. կարգ սենեկի նորա: Նախ քան զընթրիսն աղօթք և ետ ընթրեացն աղօթք. նա պարգևէ ինձ զպատկեր իւր. զրոյց վասն աւետարանական ուսման և վասն ազգի մերոյ. խորհուրդ եթէ կարելի լիցի ինձ ի Գերմանիայ երթալ: Նա համբուրէ զիս ելանելն իմ. օրհնէ զիս և գայ մինչր ցդուռն ընդ իս ճրագիւ: 2. Այսօր այն ինչ դարձայ ի դասառութենէ, ի 12-երորդում ժամու, գտի զտանտիկին իմ մադամ ֆօգելզանգ ի սենեկի իմում. Աղախին նորա սրբէ զսենեակ մեր. ես պատկառեալ յայնչափ սիրոյ նորա, խնդրեմ մի այնպէս ամաչեցուցանել զիս, այլ նա գորովանօք փաղաքշեալ ձեռօք զերեսս իմ՝ «սիրելի իմ, այս փոքր ինչ ծառայութիւն է, ընդէ՞ր այդպէս նեղանայք, ծառայ ձեր ծոյլ է, ես առնել տամ զայս յօժարութեամբ սրտի»: Նա հրաւիրեաց զմեզ ի կիւրակէի ի սեղան իւր: Սոյն այս բարի տիկին բազմիցս առաքեաց ինզ զքաղցրաւենիս և զանանզան անուշահամ կերակուրս, զոր եփէր ի տան իւրում. բազմիցս հարցումն նորա զորպեսութիւն իմ. երբեմն ի տալն իմ նմա խնձոր կամ բերն. «Ես յափշտակեմ ի քէն սիրելի իմ» և այլն: Զբօսումն իմ յաւուր ընդ նմա ի գերեզմանատան և ի Րատսհով: Կին եղբօր նրա, երբեմն ի տալն իմ զմնացորդս գրամոց յայգոջ իւրում նա համբուրէ զերեսս իմ, շնորհակալի յոյժ: Եվ այլն: Այսօր յետ ճաշին առ բարերարին իմոյ, այն ինչ կամէր նա ասել զդաս իմ. ամուսին նորա եկեալ. «երեխայն մեր այժմ դեռ քանի չէ ննջեալ, կարես դու զլուսամուտն ամրացուցանել»: Ես համարիմ, թէ նա ծառայից իւրոց հրամայէ զայն առնել. այլ քանի՞ զարմանք. նա ինքնին ամենայն արագութեամբ բերեալ զտզխտակս լուսամտին, շրէշ և թուղթ, ինքնին կառուցանէ, շրեշէ, ես կամիմ օգնել, այլ նա շնորհակալի. ես զփորձ առի շրեշել զթուղթս, այլ ոչ կարեմ այնպէս, որպէս նա, այլ նա խնդայ առ այս, և դարձեալ ինքնին սկիզբն առեալ ի 1⁄4 ժամու աւարտէ զամենայն. դասառութիւն. ոչ կարեմ ըստ օրինի արտասանել, զոր նա ասէ ինձ վասն երկնային մարմնոց, այլ նա կրկնէ քաղցրութեան և խնդրէ դարձեալ ասել ինձ. կին նորա երգէ առ ի հանգուցանել զմանուկն. քաղցր եղանակ նորա. մտածմունք իմ առ այս, թէ երբեմն խափանեսցի այս քաղցր ձայն յականջաց իմոց: Ըստ որում ի 4-րորդում ժամում պարտ էի գնալ առ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ <լէնդէր> և այս էր 3 ժամն. Խնդրէ զիս մնալ առ իւր. ես

1 1

բնագրում՝ միսինօրարի բնագրում՝ միսինօրից


ամաչեմ նստիլ ուրեք, նա հրաւիրէ ի կառավաթ իւր, տա ինձ զգիրքս յընթեռնուլ, և ինքն առեալ զտետրակ իմ գրէ ինձ օրինակս. Պարոն Դէուտշէ գա առ նմա, սիրով ողջունելն միմեանց: Նա թողու զնա ի միւս սենեկի իւրում զրուցել ընդ ամուսնոյ իւրոյ և ինքն գայ ի գրել զօրինակ իմ: Ցուրտ, խառնակումն սրտի իմոյ, ձիւն: 19 3. Գնացի առ բարերան իմ. նա եցոյց զպատկերս Էջմիածնի և հարցանէ վասն ամենայն տեղեաց: Տեսեալ զայն խնդամ յոյժ: «Գտանէ՞ք զայս նման վանից ձերոց». Հարցանէ պր<օֆեսսօրն> ի տեղիս տեղիս. Այս էր արարեալ ճանապարհորդի միոյ Գալլիացւոյ: Աստի գնացի առ պր<օֆեսսօր> Ֆրիտլէնդէր. «Ա՜խ, սիրելի բարեկամ իմ ներեցէք ինձ, զի ես աշխատ արարի զձեզ, ես էի առ ձեզ և ի նշան այսր թողեալ զվերարկու իմ առ տանտիկին ձեր, ես կամէի խնդրել զձեզ այսօր ի վեցերորդում ժամու գալ առ իս, զի ես ևս ընդ նմա առնում զդաս»: Եվ յիրաւի ռուս վարժապետն նորա առ նմա տեսի: Քանի՞ զարմանք, այր հասակաւոր և այնքան գիտուն սկսեալ էր ուսանիլ զլեզուս ռուսաց: Ես դարձայ ի տուն, և գտի յիրաւի զվերարկու նորա առ իս: Հիւրք, որք եկին այսօր առ մադամ Ֆօգել<զանգ> երկու դամք եկին առ հիւր դամն և համբուրէին զմիմեանս առաջի բազմաց. այս ծէս գերմանացւոց: 1 Դօքտօր Ֆօգել<զանգ> ցուցանէ զփոքր դուստր հիւրին՝ «սա լինելոց է իմ ամոսին»: 4. Ի ճաշուն հրաւիրեաց զմեզ Ֆօգել<զանգ>. Ի մտանելն ի սենեակն քաղցրութեամբ եկն ընդ առաջ. «բարի եղիցի մուտ ձեր առ իս, ներեցէք, զի անհանգիստ արարի զձեզ. խնդրեմ, եթէ հաճոյ է ձեզ նախաճաշել»: Եվ այլն: Սեղան նորա էր պատրաստեալ ամենայն բարութեամբ. Երեք տեսակ կերակուր. Եղբայր նորա նստուցանէ զիս յաջմէ և որդի նորա նստի յահեկէ. Ի ժամ հացկերութին զրոյց վասն աշխարհին մերոյ: «Լիֆլանդ մեր է այնպէս օգտակար, զի ամենայն ինչ կարելի է ուսանիլ անդ»: Նա զուարճախօսի. մադամ Ֆօգելզանգ ետ միջոցի. «Այսօր է օր ծննդեան հոգեդստերն իմոյ». Ես աւետեմ և շնորհաւորեմ նմա: Վայրենի հաւ խորոված հանդերձ զաֆտիւ. ապուխտ և քալամ. խնձորեայ կերակուր: Նա հարցանէ վասն տնայնոց մերոց: Փոքր տուն նորա. բայց մաքուր. Երեխայք նորա խաղան, բայց պարկեշտութեամբ և ոչ արգելէ ոք: Յերեկոյեանն հիւրն էր քոյր նորա: Որդի նորա վասն գլխացաւի և եղբայր նորա շուտով ետ ճաշուն ելանեն: Մադամ Ֆօգել<զանգ> ստիպէ զմեզ մնալ ի կոֆէ. զրոյց զանազան. նա պատմէ ինձ վասն փողոցին զոր բազում պարտի նա միշտ նորոգել տալ զպֆլաստերն: Յելանելն, «խնդրեմ յաճախակի գալ ի տեսութիւն իմ, ինձ խնդութիւն մեծ լինի առ այդ»: Պ<արրօտ>. 2 Կիւր<ակէ>: Յառաւոտուն յ8-րորդում ժամու կանուխ գնամ ըստ պատուիրանի բարերարին իմոյ առ նա: Ի քաղաքն դեռ բազումք ննջէին. այլ նա արթուն զգեցեալ զհանդերձս, պարապիւր: Նա կամէր սափրել զերեսս, այլ ի մտանելն իմ թողեալ զամնենայն սիրով գայ ընդ առաջ իմ, հարցանէ զորպիսութիւն իմ և առժամայն բերէ զկտոր հաստ թուղթ. «յայս պարտ է ձեզ ձգել զբոլորակս, զի ցուցից ձեզ, թէ որով օրինակաւ կարելի է և ի թղթոյ զգունդս կազմել»: Ես սովորական հանդերձիւ երևիմ նմա ի կիւրակի գոլով, այլ նա հաւասարահոգի հայի յայս: Բերեալ առ իս զդանակ իւր, ցուցեալ զտեղին, զոր կտրելոցն էի, տուեալ ինձ զամենայն գործիս, 1 2

[որդի] [5,4]


ինքն մտանէ ի 3 սենեակն իւր, սափրել, այլ ինձ արտաքս դարձեալ, և ցուցանէ ինձ զկերպն. այն ինչ բոլորակն պատրաստ էր, ել նա արտաքս, առեալ զդանակ մի կտրել սկսանի, բայց այնպիսի հմտութեամբ, մինչև զարմանլա ինձ. ես խնդրեմ տալ ի կտրել, այլ ոչ կարեմ նման նմա. նա առնու կրկին և կրկին և կտրէ ուղղակի զբոլորակն ետ որոյ տայ ինձ զդանակն իւր և զամենայն գործիս և զթուղթս, զի ի տամ իմում ես ինքնին կտրեցից. թէև և ոչ մինն նման էր, այլ միմիայն քաղցրութեամբ ծիծաղիւր փոխանակ զայրանալոյ: 20

Հոկտեմբերի

5. Ֆրիդ<լէնդէր>: Յերեկոյին այն ինչ սկսայ զդաս իմ, պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> պատմէ ինձ վասն տեսարանին՝ զոր երկու յոյնք ի տան պարոն Երդմանին ընդ դստեր նորա խաղացեալ էին առաջի բազմութեան բազում պրօֆեսսօրաց. այս համբաւ փլոյց զսիրտ իմ: Յոյնք այնպէս հոգան դաստիարակել զորդիս իւրեանց մինչև և առ գերմանացիս լինել նոցա այնպէս յաջողակ1 և խնդապատար: Եւ մերայինք ջանան որքան կարելին է մեռուցանել զսիրտս մանկանց, գերմանացիք զօտարազգիս այնպէս յառաջ քարշեն, առ ընտանիս իւրեանց իբրև ընտանիս, և մերայինք հալածեն զայնս՝ յորս նկատի շնորհ ինչ ուսումնականութեան: Ո՞վ վատաբախտութեանս: Յասմ մտածմանց փղձկեալ, ոչ կարէի հանգուցանել զիս, և այն ինչ պր<օֆեսսօրն> կամի զդասս թուաբանութեան մեկնել ինձ և ինձ դժուարին լինի հասկանալ, հարկանիմ յարտասուս ի մասին այսր մտածմանց և ի մասին վասն աշխատ լինելոյ նորա և իմ ո´չ հասկանալոյ: Այլ բարի պր<օֆեսսօրն> ջանայ հանգուցանել զիս, ո´չ գիտակցեալ զպատճառն, նա համարի, թէ ինքն բան ինչ անպատեհ խօսեալ էր ինձ, այլ ես հաւատացուցանեմ նմա, թէ նա չէ´ պատճառ տրտմութեանս. «մի´ ցուցաներ զդեմս քո ինձ տխուրս, քաղցր բարեկամ իմ, դու գիտես, թէ սիրեմ զքեզ, ընդէ՞ր տրտմեցուցանէս զիս» և այլն. նա փարի զինև, եդեալ զերեսս ի վերայ երեսաց իմոց, համբուրէ զիս, համբուրէ զձեռս իմ, սրբէ զարտասուս իմ եաղլուխիւ իւրով, բազմիցս կրկնէ և երեքկնէ զբզնս և առեալ զձեռանէ իմմէ առ ի սփոփել զիս, երթայ ի սենեկի իւրում, հարղանէ վասն աշխարհին մերոյ, այլ իմ արտասուք հոսիմ աղբիւրաբար: Ի վերջոյ «երթիցուք ի տուն և խաղասցուք ընդ Ջորջիին». այլ ես խնդրեմ թոյլ տալ ինձ, այլ նա բռնի տարեալ ի տուն առեալ զՋօրջին, նստուցանէ ի գոգն իմ.«սիրե՞ս դու զբէյէն որդեակ իմ». «այո´», «զիա՞րդ սիրես». իսկ քաղցր մանուկն փակէ զդէմս իւր ի վերայ երեսաց իմոց և համբուրէ զիս: Նա տայ բերել զքաղցրս առ ի քաղցրուցանել զիս: Ջօրջի կորչէ զինքն պրօֆեսսօր, իսկ հայրն և մայրն հարցանեն,«զիա՞րդ կայ պրօֆ<եսսօր>», նա պատասխանէ՝ «առողջ»: Սան նմա զթուղթ ինչ ,զի ընթերցցի ա, բէ, ցէ, այլ պր<օֆեսսօրն> առեալ զթուղթն, ընթեռնու յինքենէ. «կայ ոմն անկարգ պատանի մի , անուն նորա Ջորջի. Նա կոչէր զինքն պր<օֆեսսօր>, այլ2 հայրն արգելէր նմա զայն. նա ունէր զկին և զորդիս (ընդ որում Ջորջին ասէր ,թէ ես ունիմ զամուսին և զորդիս), ամուսին նորա և որդիք նոյնպէս էին անկարգ» և այլն, և այլն: Իսկ նայրն առեալ ընթեռնու այսպէս. «սիրելի Ջորջի, ես յուսամ, թէ դու լինիցիս օրնաւոր մանուկ, մխիթարեսցես զծնողս քո: Եւ ո′չ մոռասցես զքեռի քո, տատն քո ողջունէ քեզ և պապն քո ողջունէ քեզ և ես ողջունեմ քեզ՝ քո քեռի Ջօն»: Եւ այլն: Յետ որոյ հրամայէ 3 1 2

[տուն] յաջոխակ = յաջողակ [հայրն]


պրօֆեսսօրն Ջորջին պար գալ և ինքն երգէ «Als der GroB...»: Յելանելն իմ, պր<օֆեսսօրն> գայ մոմով մինչև ցդուռն, այլ ես խնդրեմ ներումն, զի անհանգիստ արարի զնա. այլ առ ի զուարճախօսիլ, «ո′չ ներեցից » ասէ: 21

Հոկ<տեմբեր>: 6. <Պարրօտ>. ճաշուն գնացի առ բարեր<արն>. նա ինքնին եբեր զթուղթս և զամենայն պարագայս վասն յօրինելոյ զգունդս. ցուցանէ, թէ զիա՞րդ պարտ է չափել զմասունս գնդին: Ի չափելն նա վաստակեալ գոլով ննջի, այլ ես ո′չ կարելով ըստ օրինի բայանել զմասունս, մնամ անգործ. Զարթուցեալ, «ա՜խ, սիրելի իմ, ընդէ՞ր ո′չ զարթուցանես զիս, զի ցուցից». իբրև զկէս ժամս հազիւ աւարտեմ զմասն, յաւարտելն, «ես ո′չ կամիմ ինքնին յօրինել զգունդս, զի այսու ո′չ լինի ինչ օգուտ ձեզ, ա′ռ դու զամենայն նիւթս և յօրինեա′ զայսպիսի մասունս բազունս, զի ուզցես ինքնին կազմել զգունդս»: Նա տայ զկարանտաշ իւր և զդանակ, «զայս կարանդաշ ի Վենէ գնեցի, վասն որոյ այս է ի լաւագոյն տեսակէ, արա սիրելի իմ, զի յաջողակ եղիցի ձեզ յապագայն հեշտեաւ յօրինել»: Ֆ<րիդլէնդէր>. Յերեկոյին գնամ առ պր<օֆեսսօր> ֆր<իդլէնդէր> կին նորա և նա պարապին վասն լուսամուտից իւրեանց: Ատամնացաւ նորա: Նա ի բերան արարեալ զբազում բառս ռուսաց, խնդրէ զիս հարցանել: Նա պատմէ ինձ վասն պր<օֆեսսօր> Հեգելի ի Բերլին և վասն փիլիսօփայութեան նորա, տա զգիրք մի գրեալ ի նմանէ, առ ի փորձել թէ հասկացայց, այլ ինձ դժուարին լինի հասկանալ: «Ինզ ևս դժուարին է հասկանալ». բայց նա զայս ասէր ի մխիթարել զիս: Ես խնդրեմ զի նա մի այնքան աշխատ եղիցի վասն իմ, վասն թուաբանութեան, որով ծանրացուցանեմ զնա: «Դու գիտես, թէ ես սիրեմ զքեզ (տալով զձեռն իւր), վասն որոյ ամենայն աշխատութիւն իմ քաղցր է ինձ վասն ձեր. մի´ կոչէք զիս պր<օֆեսսօր>,զի ես բարեկամ ձեր եմ այլ ո´չ պր<օֆեսսօր>». Պ<արրոտ>: Աստի գնամ առ բարեր<արն>, զի ցուցցէ ինձ զլուսինն դիտակաւ իւրով: Ի մտանելն իմ սենեակն գտի զնա ընդ ամուսնոյ իւրոյ նստեալ առ սեղանով առ ի թէյ. «Դուք անպատճառ եկեք ի հայիլ ի լուսինն, ես շուտով ցուցից ձեզ»: Ամուսին նորա պարապի ի ձեռագործս ինչ: Ես պատմեմ նմա զտեսարանէն, զոր երկու յոյնքն ներկայացուցեալ էին. նա նկատէ զի այս ցաւալի լինի ինձ. «ցաւիք սիրելի իմ, զի Հայք զրկեալ կան յայնպիսի1 զուարճութեանց. մի´ ցաւիք, այդ ո´չինչ պակասութիւն բերէ ազգին ձերոյ: Մեք ևս արասցուք զայնպիսի տեսարանս հայերէն»: Նա զայս ասեր առ ի մխիթարել զիս: Նա հարցանէ վասն Կարապետ վարդապետին. «Ա՜խ, ես ցանկայի ստանալ վասն նորա հանբաւս, ուստի՞ և ոյր ձեռամբ կարելի է զայս ստանալ. Բարեհոգի ծերունին, ա՜խ, կենդանի՞ իցէ արդեօք, ես կարօտիմ նմա», և այլն: Ըմպեալ զթեյն, երեխայն սկսանի լալ. Մեք մտանեմք ի ներքին սենեակն: Ծնօղք նորա ողջագուրեն զնա. ես համբուրեմ զձեռս մանկանն. «քաղցր որդեակ իմ Մորիցխեն, ընէ՞ր լաս, անհանգիստ ես որդեակ իմ, ո´չ կամիս ննջել», և այլն: Ելանեմք արտաքս, նա բերէ զաթոռս և զդիտակն. յօրինէ ըստ կարգի և խնդրէ զիս հայիլ. Զինչ զարմանք. լուսինն երևիւր ինձ մեծ, աստ և անդ լուսաւր կէտք և անդր քան զեզերս նորա, նոյնպէս լուսաւոր պէծք և խոր և խաւար տեղիք, ի տեղիս տեղիս. Այնոքիք են լերիմքն, որք ի լուսոյ արեգական ճառագայթեն և այլն:

1

[առարկայից]


Ֆ<րիդլէնդէր>. 8. Գալուստ եղբօր Ֆրիաուֆին. Բարեկամք նորա յառաւօտի մինչև ցերեկոյ գան ի տեսութիւն նորա. երեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. ետ դասին իմոյ, նա թուէ ինձ զամենայն ժամս՝ զոր յիւրաքանչիւր շաբաթոջ տայ. 32 ժամս: Նա խնդրէ զներումն, զի կամի գնալ ի տեսութիւն բարեկամի միոյ ընդ ամուսնոյ իւրում. Ջօրջին կամի ևս գալ ընդ մեզ, այլ հայր նորա և մայր համբուրեալ զնա՝ «մեք փութով դառնամք ի տուն սիրելի Ջօրջի». «կամի՞ք ուղեկցիլ ընդ մեզ» հարցանէ պր<օֆեսսօրն>. «Յոյժ խնդութեամբ» պատասխանեմ. Ցեխ ի ճանապարհին արձակիմ կապանք վերնակօշկի ամուսնոյ նորա, ես կամէյի կապել, այլ նա ոչ տողու. պր<օֆեսսօրն> ինքնին խոնարհեալ կապէ զթելս վերնակօշկի ամուսնոյ իւրոյ. զարմանք իմ: Ես ուղեկցեմ նոցա մինչև ցպայմանեալ տեղին: «բարի գիշեր» ասացեալ բաժանիմք ի միմեանց: Պ<արրօտ>. Ես գնամ առ բարերարն իմ առ ի ցուցանել նմա զկազմեալ մասունս գնդին. նա ուրախանայ, վասն բարւոք յօրինելոյ իմ 21/22 զայն. ⁄ և ցուցանէ ինձ զայլ ամենայն պարագայս. Ես մերձ կանգնիմ նմա ըստ ամենայնի լի փղձկանօք վասն այնքան աշխատ լինելոյ նմա, գլուխ գլխի տուեալ: Երեխայն լայ, պր<օֆեսսօրն> յորինէ վասն նորա զուտելիս ի 1տեղլուջէ ձուոյ և տայ նմա յուտել փոքր շուշայիւ միով. ես կանգնի ի դրան ներքին սենեկին և լսեմ, զիա՞րդ քաղցր մայրն գորովէ զորդի իւր. «քաղցր որդեակ իմ, դու սրտիս սիրելի որդեակ, հանգի´ր, հանգի´ր», և այլն: Ես լսեմ, զի քաղցր պրօֆեսսօր<ուհ>ին խօսի ընդ պր<օֆեսսօրին>՝ «տէր դիակոնն յոյժ ուրախանայ, զի տեսցէ զմանուկն»: Պր<օֆեսսօրն> կոչէ զիս ի տուն. զինչ մայրն առեալ զմանուկն ի ծոց իւր, գգուէ զնա, գորովէ, այլ երեխայն լայ. ես ժպտիմ. «մի´ ծիծաղեր, մինչ երեխայն այսպէս անհանգիստ լինի,զի այս չէ´ բարի: Յառաւօտուն եկ առ իս սիրելի իմ2 դիակոնս և մեք պարապեսցուք վասն գործոց մերոց»: Բարի գիշեր խնդրեալ ելանեմ. և պատահիմ դարձեալ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի>. Նա չէ´ր գտեալ զբարեկամն իւր ր տան, նա խնդրէ դարձեալ փոքր ինչ երթալ ընդ նմա, տուեալ զձեռն իւր ի ձեռն իմ. ես 3 կամիմ փոքր ինչ հեռի գնալ ընդ նմա, այլ նա խնդրէ մի´ անհանգիստ լինիլ. հերր Հագեն առ պարոն պր<օֆեսսօրն>: Նա խնդրէ «ընդէ՞ր ո´չ գաս ի տեսութիւն մեր. մեք յամենայն ժամ սպասեմք ձեզ»: Պատկեր Արարատայ: Պ<արրօտ>. 9. Զչորեքշաբթի. Ճաշ առ բար<երարին>. Կերակուր իմ ի մրգեղենաց. Կարմիր գինի: Վիլհելմ ընթեռնու զմարգարէութիւն Վաննի հօրայ. իսկապէս կատարումն 11 մարգարեութեանց նորա. ես ցուցանեմ բար<երարին> զկազմեալ մասունս գնդին. նա չափէ, և գտանէ ըստ ամենայնի անկանոն. այլ ո´չ կարկանայ և սկսանի ինքն կրկին ձգել զմասունս. «պա´րտ է ընդ երկար պարապիլ յերկրաչափական արհեստս, զի զամենայն կարասցէ ոք չափել ըստ կարգի». անխոնջ չափէ զամենայն, և ետոյ տայ ինձ, զի զմնացորդն ինքնին չափեցից. պատուիրեալ չափել զամենայն: Այսօր երկար մնացի առ բարերարին իմոյ. նա հարցանէ ինձ վասն ինչ ինչ տեղեաց վանօրէից մերոց. զրոյց վասն պարսից, տաճկաց և ազգին մերոյ. նա կարծէ, թէ յետ ժամանակաց կարելի թէ տէրութիւնն ռուսաց բաժանեսցէ զայսոսիկ ազգս իմիմեանց և արասցէ զիւրաքանչիւրս առանձին գավառս: Զրոյց վասն հոգևորականաց մերոց. նա գովութեամբ խօսի զնոցանէ «թէև նոքա ո´չ ջանացին և ո´չ ջանան վասն լուսաւորութեան ազգին, այլ չէ´ պարտ ըստ ամենայնի

1

[ձուոյ] [Ապով <եան>] 3 [կանգնիմ] 2


ուրանալ զարժանաւորութիւն նոցա, որք ի ներքոյ այնպիսի բարբ<ար>ոս իշխանութեան պահպանեցին զինքեանս և զազգ իւրեանց ի քրիստոնէութեամբ. այս է արժանաւոր և գովանի գործ և երախտիք ազգին. չէ´ պարտ նմանապէս յայնոցիկ՝ որք ծերացեալք են ի բնական սովորութեան իւրեանց, պահանջել զայն ամենայն, որ վերաբերի առօգուտ ազգին, զի նոքա դեռ անծանօթ են այնմ », և այլն: Պր<օֆեսսօր> Նեուէ գայ առ նա, առ ի ներկայացուցանել զինքն նմա: Նա քաղցրութեամբ ելանէ ընդ առաջ և ներկայացուցանէ զիս նմա, ասելով. «սա է հայոց հոգեւորական, որ աշակերտի աստ», նա ուրախանայ ընդ ծանօթութիւն իւր ընդ իս. պատուեալ նոցա զմիմենաս, նոքա սկսանին խօսիլ ընդ միմեանս. ես ելանեմ արտաքս: Եթե զիւխ դաբնեայ ածեալ 1 յաման ինչ, սրսկեսցէ ի վերայ նորա, աստ և անդ զկաթիլս սպիրիդոսի, ետ միջոցի կարէ տեսանել զտեսարան ինչ շարժուն զմիմեամբք, որպէս զմոլորակս երկնից: Պ<արրօտ>. 10. Շաբաթ. ես նստեալ առ սեղանով բարերարին իմոյ կտրէի զմասունս գնդին. նա յաճախակի գայ և ցուցանէ զեղանակ կտրելոյ: Առ ի ո′չ հատանել զիս ի պարապանաց, նա ո′չ կոչէ զիս ըմպել զկաֆէ, այլ ինքնին բերէ իւր թասովն՝ որով 2 ինքն յամենայն ժամ ըմպէ: Յետ աւարտին նա տայ ինձ զկտոր մի պանիր ազնիւ ի թղթոջ, «յաւուրս պահոց դուք ո′չ ուտէք ընդ մեզ պանիրս, վասն որոյ այս մասն ձեր է, զոր ամուսին իմ պահեաց վասն ձեր: Ես խօսիմ վասն դասի իմոյ առաւել՝ վասն պատմութեան. «գոյ աստ քաջ դասատու մի պատմութեան, այլ ինձ չէ′ այնպէս ծանօթ, վասն որոյ ո′չ կամիմ հրամայել, այլ սպասեմ միջոցի, խօսիլ ընդ նմ. ո՜վ զարմացմանս, նա ռեկտոր գոլով, ո′չ կամի հրամայել ումեք: Խօլերայն եմուտ ի Դերպտ. Յառաջին աւուրս մեռանին սակաւք. ժողով առանձի վասն զգուշութեան խօլերայէ: Բարերարն իմ իբրև ռեկտոր ժողովէ զամենայն ստուտենդս հաւաքել զդրամս վասն աղքատ ստուտենդաց թէ հիւանդասցեն, յայսմ տայ և ինքն նախ զդրամս, ընդ նմին և այլք: Օգնութիւն ստուտենդաց միմեանց: Բարերարն իմ զգուշացուցանէ զիս վասն խօլերայի: 23.

Հոկ<տեմբեր>

Հ<ագեն>. 11. Կիրակէ գնացի առ բարեկամն իմ պ<արոն> Հագեն. չև մտեալ ի սենեա նորա, կին նորա նստեալ յետկոյս դրան ներքին սենեկին, փոքր Միցին լուեալ զոտնաձայն իմ, հայի ի կողմանէ դրանն և տեսեալ զիս, սկսանի ճխալ, խնդալ, ծիծաղիլ և առ մայր իւր ընթացեալ կոչէ արմենիեր և մերձենալն իմ առ մայր նորա և մատուցանելն զիմ ողջունատուութիւն և պատիւ, նա գայ և անկանի զլանջովք իմովք, նոյնպէս և այլ որդիք նորա: Տիրուհի Հագե մեղադրէ զիս. «դու մոռացեալ ես զմեզ, ընդէ՞ր այդպէս սառնացար, մենք յամենայն ժամ սպասեմք» և այլն, այլ ես ցուցանեմ զիմ շնորհակալութիւն վասն այնպիսի ջերմ սիրոյ նորա և խնդրեմ զներումն: Նա ցուցանէ զծերունին, յետ միջոցի գայ պարոն Հագեն. նա ևս նույնպէս ուրախանայ ընդ տեսանելն զիս: Եւ մինչ ի սենեկի նորա զրուցէաք 3 վասն Արարատայ և այլ առարկայից, լսեմք զօտար ձայն ինչ և յետ վայրկենի

1 2 3

[սրսկեսցէ] [զորով=որով զրուցեալ=զրուցէաք


գայ պարոն պր<օֆեսսօր> Պարր<օտ>. նա ողւեյն տեւեալ մեզ կամի խնդրել ի պարոն Հագենէ, զի նկարեսցէ վասն նորա զպատկեր Էջնիածնի: Այլ երեխայք անդադար խաղան ընդ նմա, ոմն ձգէ զձեռն, ոմն զհանդերձն, այլ նա սիրով խաղայ ընդ նոսա. նա ելանէ և պարոն Հագենն խնդրէ ինձ մնալ առ իւր ի ճաշել, ես շնորհակալիմ վասն այսորիկ, կին նորա հրաւիրէ զմեզ ի սեղան , նա ինքնին բաժանէ զկերակուրն, սուպէ և խորոված. պարոն Մօրգէն<շտերն> գայ: Յերեկոյին գնամ առ պարոն Կրիմ, նա խնդայ յոյժ ի տեսանելն զիս. հրաւիրէ ի տուն իւր. զրոյց մեր վասն ազգի մերոյ, պատմութիւն եկեղեցւոց և վասն ազգի մերոյ: Եւրոպացիք առ հասա<ր>ակ համարեն զհայս մանիֆեստն և ասեն թէ հայք զմի բնութիւն ընդունեն ի քրիստոս: Այս Լրիմ թուի ինձ յոյժ սիրելի. յետ բազում խօսակցութեան՝ «սիրելի իմ, ես սիրեմ զքեզ յամենայն սրտէ, և ընդէ՞ր մեզ կոչել զմիմեանս դուք, զուգեսցուք զմեզ ընդ միմեանս և այսուհետև կոչեսցուք դու». յասելն զայս, ելանէ յոտին: Առեալ զձեռն իմ և գրկեալ զիս համբուրէ բազմիցս և բազմիցս: «Տէր պահպանսեսցէ անարատ զայս շաղկապ մեր և զայս միաւորութիւն». զգալի թուի ինձ այս պատահումն և յելանելն մեր. «Սիրելի իմ Ապովեան, եթէ դու սիրես զիս, ապացո´յց զայս գործով և եկ առ իս յաճախակի. յամենայն տեսանելն իմ, ես խնդացայց անչափապէս» և այլն: Պ<արրօտ>. 14. Տօն ծննդեան բարերերին իմոյ. Ի չորեքսհաբթի գնացի ի ճաշել ըստ սովորութեան իմոյ. ի մտանելն իմ ի տուն, գտի զսեղանն եդեալ, հանդերձ կաթայիւ, ինզ թուէր հատուկ օր ինչ լինել այս, այլ ո´չ գիտէի, թէ զի՞նչ օր իցէ, բարերարուհին իմ հարցանէ «այսօր է օր ծննդեան ուրուք ի մէնջ, բայց թէ որո՞յ է այս, պա´րտ է իմանալ». այլ իբրև ես ընդ երկար ի մտածմունս մտի, նա ի խաղ ասէ, «օր ծննդեան իմոյ է » 1 և ծիծաղեալ, «ես ի խաղ ասեմ զայս. Այսօր է օր ծն<ն>դեան Պարրօտին, ես գիտեմ, զի ուրախութիւն լինի ձեզ»: Յետ միջոցի եկն բարերարն. ամենեքեան ընդառաջ ելին 2շնորհաւորել նմա, այլ ես յառաջ քան զամենեսին յառաջ մատուցեալ կալայ զձեռանէ նորա, նա հաբոըրեալ զիս, «կամի՞ք շնորհաւորել զտօն ծննդեան իմոյ սիրելի իմ, շնորհակալիմ յոյժ», և այլն: Ի բազմիլն ի սեղան, «ա՞խ զիա՜րդ ցաւ է ինձ, զի այսօր չէ´ ուտիք ձեզ», ասէ բարերարուհին իմ և զայս բան բազմիցս կրկնէ, բարերերն իմ՝ «չէ´ կարելի փոփոխել զօրս զայս և փոխանակ այսմ աւուր, յայլ աւուրս պահել»: Այլ ես պատասխանեմ ո´չ: Գինի: Հարկանեմք զթաս մեր ընդ միմեանս և շնորհաւորեմք կրկին զօր ծննդեան բարերարին իմոյ: Յետ սեղանոյն մտանեն այլք ի ներքին սենեակն, այլ բարերերն իմ եկեալ առ իս, ցուցանէ զշղթայ ինչ պատուականագոյն ժամացաուցի, «զայս ամուսին իմ ի պարգև ընծայեաց ինձ այսօր, վսն աւուր ծննդեան իմոյ, ես ո´չ գիտէի բնաւ»: Այս այն շղթայ էր, զոր յառաջ քան զաւուրս ինչ տեսի, զի բարերարուհին իմ գործէր: Երեխայն լայ, այլ բարերերն իմ առեալ զնա, ողջագուրէ զնա և կամի հանգուցանել: Բարերերուհին իմ զառեալ զերկու գաթայ, փափութէ ի թղթի միոջ՝ «այս բաժին ձեր է, զոր խնդրեմ առնուլ ընդ ձեզ, զի ի վաղիւն ուտիցէք»: Յըմպելն մեր զկաֆէ, բարերերն իմ՝ «ա՜խ եթէ հնար իցէր Հայաստան3 կաֆէ տնկել այս բազում օգուտ բերէր յաշխարհին ձերոյ»: Այսպիսի հոգ նորա վասն Հայաստանի միշտ: Սովորութիւն ի գերմանացիս, յավուրս ծննդեան ուրեք տօն կատարել:

1 2 3

[այլ] [բարե <րարին>] [կարէ]


Պարոն Լիբարտն առաքէ զօրդի իւր 4 ի Գերմանիայ վասն ուսման և տայ վարձս բազումս վասն գիտնականի միում Գրաս անուն, ազգականի իմում Գրասի, առ ի վերակացու լինել նմա անդ: Ես պատահեցայ յայսմ երեկոյի առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի> գերմանացւոյ միոյ՝ դասատուի պր<օֆեսսօր> Ֆր<լէնդէրի> ի ռուսաց լեզու, որ հաւատացուցաներ, թէ ի մի ժամս նա ընթեռնու 80 երես շարադրութիւնս, եթէ մեծ և եթէ փոքր: Պ<արրօտ>. Ֆ<րիդլէնդէր>. 15. Հինգշաբթի, յերեկոյին գնամ առ պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէր. Նա տուեալ զդաս իմ, կամի1 գնալ առ բարերարն իմ ի տեսութիւն. նա խնդրէ խոնարհաբար փոքր ինչ լոյս տալ նմա. ես կալեալ զճրագն 2, նա զգենու զհանդերձս, և հանեալ ի սանդխոյ իւրոյ զղֆիլ մի, ցուցանէ ինձ. ես յիրաւի համարեցի այնպէս, 3բայց այս էր չիբուք: Պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէր պատմեաց ինձ վասն զարմանալի ձեռագործիս զհետագայս. «Ի ժամանակս խռովութեան Գաղղիոյ և Գերմանիոյ, թագաւորք և ամենայն իրաւարանք արգելեցին ազատ խօսիլ ընդ միմեանս,առ իշփոթ այսր արգելանաց, հնարեցին քաղաքական զայս չիբուք ղխլակերպ , և այնպէս մխէին զտաբաքն, ի ցոյց որպէս թէ փակեալ են բերան նոցա ղֆլաւ»: Զայս էառ առ ի յիշատակ վասն ծննդեան աւուր բարերարին իմոյ պարգև ընծայել: Այն ինչ ելանէաք արտաքս, Ջօրջին կամէր ևս գալ, այլ ծնողք նորա համբուրեալ զնա, թողին ի տուն: Ի ճանապարհին ց<ե>խոտ գոլով, պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> երթայ ընդ առաջ և խնդրէ յինէն կալնոին զձեռս ամուսնոյ իւրոյ, այլ նա շնորհակալէ, և ո´չ կամի տալ ինձ աշխատութիւն. Մեք երթամ ի տուն բարերարին մերոյ. ես կամէի յետս դառնալ, այլ տեսեալ զմայր բարերարուհւոյ իմոյ եկեալ ի նորոգ, մտի ի տուն: Իւլիէ և մայր բարեր<արուհւոյ> յառաջ մատուցեալ մեզ ողջունեմք միմեանց, ես համբուրեալ զձեռն մօր բարերարուհւոյ, խնդամ ընդ գալուստ նորա. նա շնորհակալի. մեք գտաք զթէյն եդեալ: Իւլիէ տայ զթէյ. ամենեքեան բազմիմք շուրջ զսեղանովն. դամք սկսանին խօսիլ ընդ միմեանս խնդութեամբ և պար<ոնայք> ընդ միմեանս, այլ միշտ իւրաքանչիւրք ո´չ ի բաց թողեալ զձեռագործ իւրեանց. տ<իկնայք> զգիւլբայ. այս սովորութիւն բոլոր դամից գերմանացւոց: Վիլհելմ և Վէրն գան առ մեզ. Վիլհէլմ պատմէ վասն ի Րիգայ4 յետամնացեալ ի խօլերայէ որբ երեխայից 700. հարուստք Րիգայու բաժնեն զորբս զայսոսիկ ի մէջ իւրեանց և սնուցանեն իբրև զորդիս իւրենաց. այս սովորութիւն գերմանացւոց: Բարեր<արն> պատմէ վասն աշխարհին մերոյ և պատուական ձիանցն պարսից: Օրիօրդն Իւլիէ խօսի ամենևին համարձակ ընդ ամենից: Վերն և ես ելանեմք: Պ<արրօտ>. 18. Զկին ճաշուն առ բարերարին իմոյ Վիլհելմ և Իւլիէ խաղան ընդ միմեանս. Իւլիէ հարկանէ զնա. բթէ մատամբ զերեսս նորա. երկու ստուտենդք գան առ բար<երարն>. նա ըստ սովորութեան իւրում քազցրութեամնբ ելանէ ընդ առաջ նոցայ. խօսի բազում հանդարտութեամբ: Նա եփէ ի փոշոյ և թոթխալէ զխմորս և ուսուցանէ ինձ զկերպ եփելոյն. նա կազմէ զգունդն: Ֆր<իդլէնդէր>: Յերեկոյին գնամ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. նա խնդրէ յինէն փոքր ինչ զրուցել ընդ նմա. հարցանէ վասն տան մերոյ, 4 1 2 3 4

[յաշխարհ] [զդեն <ու>] բնագրում՝ զճգրագն [այլ յետոյ] [եղեալ ]


վասն կարօղութեան ծնողաց իմոց5, վասն որպիսութեան աշխարհին մերոյ. խորհուրդ տայ վասն կրթութեան զմանուկս: Յաւազի վերայ գրեն անգլիացիք «Ա՜խ, եթէ կարողանային ունևորք ի հայոց համաձայն օժանդակութեամբ ժողով առնել և վասն ազգին յօրինել զվարժանս, այս բարի լինէր յոյժ: Երանի՞ թէ այսմ խորհուրդոյ հետևէին նոքա», և այլն: Նա խնդրէ գնալ առ նա ի թէյ, այլ ես խնդրեմ զներումն: «Չե′մ ինչ գոհունակ զձէնջ, որ այդպէս փախչիք յինէն, չա′ր եմ ի վերայ ձեր». նա համբուրէ զիս կրկին, «տէր եղիցի ընդ ձեզ»: Ֆ<րիդլէնդէր> 19. Երեկոյ. առ պր<օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>. չէր ի տան.ամուսին նորա ընկալնու զիս քաղցրութեամբ. ես գտի զնա պարապեալ յայտնեաց ինձ զմիտս այսր ծաղկանց. զանազան ծաղիկք և ձառք ի միասին ցուցանէին «վասն յիշատակի»: Նա կազմէր առաքել զայս առ կեսուրն իւր: Ջօրջին գայ ի գիրկս իմ, պատմէ թոթովախօ<ս> լեզուաւ իւրով զբաղում ինչ. համբուրէ զիս: Մադամ Ֆրիդլէնդէր հարցանէ զորպիսութիւն իմ. պատմէ վասն խօլերայի: Նստիմք ի սեղան, յըմպել զթէյ: Ջօրջին ո′չ համբերէ, մինրև պատրաստեցի ամենայն, խնդրէ զհաց, կամի լալ, այլ մայր նորա նկատեալ զայս, փոխանակ գորովելոյ, որպէս առնենք մերայինք, ասէ. «երբ ստանալ Ջօրջին իր ինչ, մինչ լայ և անկանօն եռայ, եթէ կամիս պարկեշտ լինել ե′րթ և կա′ց յանկեան և ապա եկեալ, պարկեշտութեամբ խնդրեա′». խղճալի մանուկն լռին էլ յաթոռոյ իւրմէ և գնացեալ յանկիւնն, ի հարցանէլ մօրն՝ «կամի՞ս պարկեշտ լինել». պատասխանէ «այո» և եկեալ ի տեղի իւր ստանայ զխնդրելին: Ի յամել պր<օֆեսսօրի> մադամ Ֆր<իդլէնդէր> ամենևին կայր ի տարակուսի և ո′չ կամէր ըմպէլ զթէյ, ի գալ նորա դեռ կայր թաս նորա այնպէս. մինչ պր<օֆեսսօրն> ի տուն, նոյնպէս ըստ: Մադամ Ֆր<իդլէնդէր> պատմէ զպատճառ ոչ ըմպելոյ իւրոյ զթէյ, նա համբուրէ զձեռս նօրա փաղաքշանօք և շնորհակալի: Պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> պատմէ մեզ վասն խռովութեան յԱնգլիայ, վասն փոփոխութեան կառավարութեան, զիա՞րդ խաժամուժն Անգլիոյ ամբոխեալ ընդդէմ մինիստրին, հարկանեն զլուսամուտս նորա, և այլոց բազմաց17). նա պատմէ ինձ վասն անգլիացւոյ միոյ փաստաբանի Բրում անուն: Ի ժամանակ առաջին արքային Անգլիոյ, այն ինչ արքայն և արքայուհին անբաւական են եղեալ ի միմեանց. «սոյն այս փաստաբան լեալ ի կողմն թագուհւոյ և յարդարացուցանել զթագուհին խօսի ժամս ութն անընդհատ այնպէս զօրաւոր և ազդու մինչև խնդրել բազմաց, զի նա դադարեսցի, պատասխանէ. «վասն թագուհւոյն իմոյ ես ո′չ երբեք դադարեցայց խօսիլ և պաշտպանել զկողմն նորա»: Ջօրջին կծէ զձեռս մօր իւրոյ, ի համբուրելն զնա. հայրն նեղանայ և հարկանէ չափալախ. Իսկ մանուկն պարկեշտ լացակրկնեալ, անկանի զլանջովք մօրն, համբուրէ զկծեալ տեղին: 19. Պ<արրօտ>. Չորեքշաբթի. պարոն պր<օֆեսսօր> հայի ի շինեալ գունդն իմ: Նա ափսոսայ, զի ո′չ նախ ցուցի ինքեան նախքան զկտրելն իմ: Յիւլիէ բերէ զպահոց կերակուրն իմ: Յուտելն մեր զկերակուրս, պարոն պր <րօֆեսսօր> բաժանէ զգինի և ի տալն Յիւլիին, նա հրաժարի. այլ նա փաղաքշէ զնա և տայ նմա զգինին: Բարերարուհին իմ խնդրէ սպասել ինձ վասն կերակրոյ իմոյ. նա ինքնին ելանէ ի սեղանոյն և բերէ զկերակուրն իմ: Բարերարուհին իմ բերէ զմանուկն, այն ինչ ի սեղանին էաք. բարերարն ելեալ 1 բերէ զբարձ մի և հանգուցանէ զմանուկն ի վերայ զկառաւաթի իւրոյ. նօքա միշտ խօսին ընդ մանկանն: 5

մերոց=իմոց

1

[ելեալ]


Ելանեմք ի սեղանոյն. բարերարն իմ ի ձեռն առնու զգունդն շրեշել. Ի ժամ շրջելոյն զրուցեմք վասն տնօրինութեան ապագայ ուսման մանկանց Հայաստանի, «այս եղիցի ձեզ յապագայն քաղցր պարապումն մինչ ընդ աշակերտաց ձերոց յայսպիսի ձեռնարկութիւնս պարապեսջիք». նա արհամարհէ զայնս, որք կամին թերակատար զլեզուս ինչ ուսանիլ առ ի երևելի լինել նովաւ յաչս այլոց, «այսպիսինքն, ասէ, կուրացուցանեն զաչս ազգին, զի բազում 2 լեզուագիտութիւն չէ ինչ օգուտ, այլ օգտակար է գիտել զայնպիսի գիտութիւնս՝ որք պիտանի են ի կեանս»: Արզանովք վարժարան նոցա18): «Տէր տացէ, զի յազգի ձերում եղիցին այնպիսի անձինք՝ որք հոգասցեն վասն ազգին, և տայցեն օգնութիւն վասն լուսաւորութեան նոցա»: Ես սրբեմ զձեռս փեշկիրիւ նորա ըստ խնդրելոյ իւրոյ: «Զի՞նչ է լեզուագիտութիւն, ո′չ այլ ինչ, բայց ծանուցանել նովաւ զմիտս մեր այլոց, այլ առ կեանս մարդկային չունի ինչ օգուտ, իւրաքանչիւր ոք զիւր լեզու առաւելապես պարտի ուսանիլ և այլն» : Պ<արրօտ>. 23. Ես գտի զբարերարն իմ, զի ննւէր զկնի ճաշուն, առ ի հանգուցանել զինքն: Ի տեսանելն զիս իսկոյն յարեաւ, ես ամաչէի, զի անհանգիստ արարի զնա. այլ նա 1 եդեալ զձեռն ի վերայ ուսոյ իմոյ քաղցրութեամբ ասէ. «մի′ ինչ մտածիր, սիրելի իմ և ձեռն տուեալ գործոյն իւրոյ. այսինքն շինութեան գնդին, հանապազորդէր ընդ իս ի քաղցր զրուցատրութիւնս վասն տնայնոց մերոց, վասն աթոռոյ մերոյ: Փոքր թղթեայ գունդն. ես առնեմ զայն յոյժ անհարթ, այլ նա առեալ զքերիչն քերէ. «Մինչ փոքր է պակասութիւն, պարտ է ուղղել. Այսպէս որքան փոքր է յանցանք մեր, պարտիմք ուղղել»: Պ<արրօտ>. 24. Ի Կիւրակէի բարերարն իմ խնդրէ զիս ճաշել ընդ իւր, «զի զկնի ճաշուն, ասէ, շուտով աւարտեսցուք զգունդն մեր». այլ ես յապաղել, ո′չ կարեմ ըստ ժամանակին գալ առ նա. յետ ճաշուն գնացեալ առ նա խնդրեմ զներումն, զի ո′չ կարացի ըստ ժամանակին գալ առ ինքն, այլ՝ «չունի ինչ վնաս սիրելի իմ, յայլում ժամանակին ճաշեսցես ընդ մեզ»: Ֆ<րիդլէնդէր>. 25. Գամ երեկոյին առ պրօֆեսսօր> Ֆր<իդլէնդէր. նա գրկէ զիս՝ «սիրե՞ս զիս ասէ, եթէ սիրես զիս, համբուրեա′ զիս». ես խնդրեմ զնա, զի մի′ այնքան վաստակ եղիցի վասն իմ. «ո′չ այս պարտք է ամենեցուն, ես առնեմ զայս սրտի մտօք»: Գնամ առ Գրիմ, նա համբուրէ զիս, հարցանէ զորպիսութիւն իմ, ցուցանէ ինձ զհանդերձ, զգրիչս, զթուղթս կայսերական: Ես խնդրեմ ի նմանէ զգրիչ մի կայսերական, նա պատմէ վասն եղբօր իւրոյ, որ գանձապետ է առ կայսերն: Յաւուր միում նա ի լինել առ եղբօր իւրոյ 2 պատահի անդ կայսրն, կալեալ զծնօտից նորա ասէ, «զի՞նչ գործ է աստ հրէայս այս» վասն փոքր նորաբոյս մօրուաց իւրոց: Պ<արրօտ>. 26. Յերեկոյին գործէ 3 բարեր<արն> զկաւեայ գունդն. նա 4 կտրէ զձեռն իւր ի հատանելն զմիջափայտս գնդին. նա ամենևին ոչինչ հոգայ զայսմանէ, և 2

[գ<իտութիւն>]

1

[իրա] [գայ] գործեմք=գործէ [հատ<է>]

2 3 4


արիւնաթաթախ ձեռօք շինէ զգունդն. շտուտենդ Վերն գայ առ նա. այլ ոչինչ խօսի, րեկտոր գոլով այնպէս ցխաթաթախ երևիլ նմա, այլ ընդհակառակն ասէ «մեք կամիմք շինել զփոքր գունդ մի»: Պ<արրօտ>. 26. Չորեքշ<աբթի>. Ի ժամ հացկերութին զրոյց վասն հարսանեաց. Ամենեքեան խօսին զայսմանէ, բարերարն իմ գոլով հրաւիրեալ յայս հարսանիս, բարերարուհին իմ առ ի խաղս ասէ. «կամի՞ս պարել անդ».ես ծիծաղիմ, այլ բարերարուհին հայեալ ցիս, ասէ «մեր տիրացուն ո′չ հաւատայ, թէ դու պարես», նա կրկնէ զայս բան. «ես բաւական պարեալ եմ ի մանկութեան իմում», «այլ Մօրիցն պարտի ուսանիլ զպար առնուլ» ասէ բարերարուհին իմ. բարերարն իմ ծիծաղի: Յիւլիէ. «Մեք պարեսցուք ի հարսանիս նորա»: Զկնի հացին Յիւլիէ և Վիլհելմ խաղան ընդ միմեանս սիրով. Յիւլիէ հարկանէ յերեսս եղբօր իւրոյ. «Հինգ թուղթ գրեալ եմ այսօր» պատմէ ինձ Յիւլիէ: Հարսանիք ի ռուսաց եկեղեցւոջ, փեսայն ռուս, և հարսն գերմանացի, բազմութիւն գերմանացւոց. այլ լռութիւն ըստ ամենայնի: Փեսան և հարսն գան հանդերձ բազում օրիօրդովք և աստիճանաւորօք, ամենեքեան զարդարեալ: Ի գլուխս իւրեանց ծաղկազարդ: Քահանայն ռուսաց կատարէ զկարգ. պսակն կամի դնել ի գլուխ նոցա, այլ յետկոյս կալնուն 1 զթագս, զթագս փեսային աստիճանաւոր մի ռուս, զթագս հարսին պր<պֆեսսօր> Եշէ ծերունի. Երեք անգամ զկնի աղօթից պտուտին հարսն և փեսայն շուրջ զգրակալաւն. յետ աւարտին առեալ քահանայն զթագսն ի բաց, տայ փեսային և հարսին համբուրել: Փեսայն և հարսն համբուրեն զմիմեանս առաջի բազմականաց, ամենայն ծանօթք նոյնպէս գան և համբուրէն զփեսայն և զհարսն, սովորութիւն ինձ անծանօթ. արք և կանայք, պր<օֆեսսօր> Եշէ միշտ հոգայ վասն նոցա: Յելանելն բազում նեղութիւն մարդկան: Նոյեմ<բեր> 4. Որդիք պր<օֆեսսօր> Ռատկէի, պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> հրամայէ նոցա զՋօրջին իբրև զձի խաղացուցանել, Ջօրջին վազէ և գայ շուտով պր<օֆեսսօրն>. այլ նա յետս վանէ՝ «ծոյլ ձի, գոմն փակեալ է, գնա ի բաց». զայս առնէ բազմիցս: Ֆ<րիդլէնդէր>. 6. Յերեկոյին: Ես Ընծայեցի Ջօրջին երեք թուզս. Այն ինչ մտի ի սենեկն, մադամ Ֆրիդ<լէնդէր>՝ «Տէր Ապովեան, ուստի՞ բերես մեզ զայսպիսի անոյշ թուզս. Միթէ ի Հայաստանէ իցէ, դուք պարգևեցիք Ջօրջին զայս պատուանագոյն պարգև». նա ո′ կամի զամենն ի միասին տալ Ջօրջիին. Չափաւորութիւն. Ջօրջին կամի լալ և խնդրէ. Խոժոռեալ զերեսս իւր «ֆույ Ջօրջի, եթէ կամիս անկարգ լինել, փափայն խռովի ի քէն, Ջօրջին իսկոյն հանդարտի: Ադեր<կաս>. 7. Յերեկոյին կանուխ գոլով, վասն իմ գնալ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> կամիմ երթալ ի Դոմ առ ի զբօսնուլ փոքր ինչ, ի մթան հանդիպի ինձ բարեհոգի պր<օֆեսսօր> Ադեր<կաս>, օրհնեալ ծերունին. ո′չ կարելով ի մթան, ի վերայ պաղուցեալ սառուցին երթալ, ես կասկածեմ, թէ նա անկանի, երթամ առ նա, կալեալ զձեռն նորա բարևեմ նմա: «Սիրելի իմ Ապովեան, ա՜խ դուք էք, որպիսի խնդութիւն ինձ, զի կրկին զտեսանեմ զձեզ»: Նա հարցանէ քաղցրութեամբ զուսմանէ իմմէ. վասն հայրենեաց իմոց. «ցանկութիւն առ հայրենիս կարելի է թէ նեղսրտութիւն պատճառեսցէ ձեզ սիրելի իմ, այս սովորական է, հեռաւորի ումեք այսպէս ի հայերենաց որպէս դուք, չէ դիւրին միշտ 1

[զպսակս]


անվրդով մնալ. այլ դուք, սիրելի իմ, յայսպիսի դիպուածս աղօթեցէք առ տէր. նա սփոփէ զձէզ. Նա բառնայ զծանրութիւն ձեր և հեշտացուցանէ զձեզ, խնդրել զնա վասն արտաքին ինչ բարւոյ, կարելի է թէ նա երբեմն ո′չ լուիցէ մեզ, զի գուցէ այն խնդիր մեր չէ ի բարին վասն մեր, այլ ի ներքին վիշտս նա սփոփիչ է մեզ, այս է դիւրագոյն միջոցն ի նեղութեան, ի նա ապաւինիլ»: Նա խնդայ ի պատմելն իմ, թէ ինձ չէ դժուարին հասկանալ զամենայն, զոր ընթեռնում. նա խնդրէ գալ առ ինքն երբ և կամիմ, նա բերէ զիս մինչև ցփոքրիկ խրճիթն. «Տէր եղիցի ձեզ մխիթարիչ և յուսադիր սիրելի իմ».և տուեալ զձեռն շնորհակալի, զի ես այսպէս հանդիպեցայ նմա: Նոյ<եմբեր> 8. Ֆ<րիդլէնդէր>. պարոն պր<օֆեսսօրն> այսօր հրաւիրեալ էր զիս ի ճաշ. ես գնացեալ առ նա դեռ նա չէ′ր եկեալ ի տուն: Ջօրջին գայ առ իս, համբուրէ զիս և թոթով լեզուաւ սկսանի խօսիլ, ցուցանէ զմատն իւր փոքր ինչ աղտեղի, ես սրբեմ. նա ցուցանէ մօրն, մադամ Ֆր<իդլէնդէր> կայր ի խոհարարին և պատրաստէր զկերակուրս, գայ առ իս, տուեալ զձեռն իւր, բարևէ զիս քաղցրութեամբ: Յետ միջոցի եկն պարոն պր<օֆեսսօրն>, նա համբուրէ զիս, և ձեռն ի ձեռն տուեալ մտանեմք ի սենեակն, մրգեայ կերակուրն, խորոված և կուխն. պարոն պր<օֆեսսօրն> միշտ ստիպէ զիս համարձակ ուտել, զոր կամիմ. 1 խորովածն եկն փոքր ինչ անագան, այլ նոքա ամենևին ո′չ բարկանան ի վերայ աղախնոյ իւրեանց: Պր<օֆեսսօրն> ել ի սեղանոյն և եբեր զգիրս ինչ ցուցանել ինձ զծառս թէյի, ղայֆայի, քոքոսի և շաքարի. ի հարցանելն իմ, թէ արդեօ՞ք այսոքիկ պտուղք յառաջ գան ի Հայաստան, նա դժարութեամբ տայ զայս: Յետ սեղանոյն պր<օֆեսսօրն> առեալ զգիրս ինչ քարոզի անգղիերէն, ընթեռնոյր գերմաներէն, այնպէս արագ, որպէս թէ գերմաներէն իցէ գրեալ: Ամուսին նորա նստեալ առ կողմամբ նորա կալեալ զձեռս միմեանց. պր<օֆեսսօրն> երբեմն երբեմն համբուրէր զձեռն ամուսնոյ իւրոյ, համբուրէր զերեսս նորա. ես կամիմ գնալ ի տուն այլ պարոն պր<օֆեսսօրն> ոչ թողու, շախայով հարցանէ զժամ ելանելոյ իմոյ յառաւօտուն: Նա խնդրէ յինէն ցուցանել ինձ զչանկեալ դանակն բերեալ ընդ իս ի Հայաստանէ: Պարոն պր<օֆեսսօր> և ամուսին նորա խնդրեն ցուցանել նոցա զեղանակ նստելոյ ի Հայաստան. ես առնեմ, նոքա զարմանան, զի այսպէս շուտով նստիմ և ելանեմ. պարոն պր<օֆեսսօրն> կամի ինքն ևս փորձել, այլ ո′չ կարէ: Նոքա պատմեն ինձ վասն Անգլիոյ ժամանակագրութեան և վասն պարլամենտին, և թէ զիա՞րդ արագ գրեն գրագիրք անդ, «երրորդում ժամու առաւօտուն, ասէ, որ ինչ անցանէ ի պարլամ<ենտ> ի վեցերորդում ժամու առաւօտուն պարտի ի լոյս գալ, արդիւնք այսր ժամանակագրութեան ի տարին 2 միլիոն». Պատմութիւն վասն չինացւոց, արուեստաւորութիւն նոցա: Անգլիացւոյ ումեմն հարցանէ չինացի մի վասն մեծութեան աշխարհի իւրեանց. Նա աղաւաղեալ ցուցանել զփոքրութիւն աշխարհի իւրեանց նկարագրէ նմա զԱմերիկայ, յայս բան ծիծաղի ամուսին նորա, այլ պր<օֆեսսօրն> հաւատարմացուցանէ զայս: Մեք ելանեմք ընդ պարոն պր<օֆեսսօրն>, նա տայ զձեռն իւր ինձ. «ես սիրեմ զձեզ, դուք գիտէք զայս»: Նա կամի զշլիդ մի վարձել, այլ գտեալ մեր զմինն, ո′չ կարացաք գնալ առ իզվոզչիկն, շտուտենդք 2 վարձեցին զայն, այլ նա ո′չ խոժոռի յայս, այլ գայ ոտով առ պր<օֆեսսօրն> Վալտէր, ես

1 2

<մեկ թերի անընթեռ.> բնագրում՝ շուտետնք


գնամ մինչև անդ: 11. Հիւրընկալ մի յԱնգլիոյ, ասի ունիլ քսան հազար ջուխտ չանգյալ դանակս: Նոյեմ<բեր> 5. Ի հիւանդանալն պր<օֆեսսօր> Ենգելհարդի. ես գնացի անգամ մի ի տեսութիւն նորա: Դոկտոր Հոլստ. նա յոտին ելանէ: Պր<օֆեսսօր> Ենգելհարդ ի մթան գոլով ո′չ ճանաչէ զիս այնպէս դիւրեաւ, ի ճանաչելն ամոք կալնու զձեռն իմ, համբուրէ զիս և խնդրէ նստիլ առ ինքն. նա սկսանի զրուցել ընդ իս քաղցրութեամբ: Ի յայտնելն իմ զկարեկցութիւն իմ վասն հիւանդութեան նորա՝ «գիտեմ ես զայդ սիրելի իմ, գիտեմ զմտերմութիւն ձեր, շնորհակալիմ յոյժ յոյժ, զի դուք այդպէս սիրէք զիս»: Կին նորա ևս շնորհակալի: Գայ բարերարն իմ, ես յոտին կանգնեմ, նա արգելէ զիս և հրամայէ իսկոյն նստիլ. նա հարցանէ զորպիսութիւն բարեկամի իւրոյ, յուսադրէ զնա երկայնամիտ լինիլ, հիւանդն ցաւի, զի ո′չ կարէ գրել և ո′չ կարէ գալ ի կոլլեղեայ իւր, այլ բարերարն զթէյ: Յետ միջոցի հարցանէ բարերարն իմ, թէ զիա՞րդ հաճելի երևի նոցա յառաջադիմութիւն իմ ի լեզու գերմանացւոց: Կին նորա ի մի կողմանէ և Ենգելհարդ ի միւս կողմանէ՝ «չափազանց խնդամք յամենայն նուագի, մինչ տէր դիակոնոսն խօսի ընդ մեզ, զի ի լեզուի նորա սակաւ երևի այլայլութիւն արտասանութեան, քան ի լեզուս այլ օտար ազգաց, որք ի ծնէ ուսանին զլեզու մեր. Բարերարն իմ՝ «ի մէջ հայոց սակաւք գտանին, որք գիտեն զլեզու գերմանացւոց»: Նա պատմէ զուսուցանելն զիս զշինութիւն գնդին: Պր<օֆեսսօր> Ենգելհարդ ուրախանայ յոյժ, «այդ է ամենապատուութիւն յոյժ»: Բարերարն իմ պատմէ զանհմտութիւն ձեռին իմոյ ի ձեռագործութիւն, նոքա զարմանան. դարձեալ առ իս, «խնդրեցէ′ք, զի պարոն Ենգելհարդ առողջասցի, նա ուսուցէ ձեզ զայլ բազում ինչ». պր<օֆեսսօր> Ենգելհարդ՝ «ամենայն խնդութեամբ սրտի, ամենայն փափագանօք, ո′չ խնայեցից, որքան ինչ մի անգամ կարողանամ» և այլն: Յետ միջոցի ելանեմք ի միասին, կին նորա առաջնորդէ զմեզ մինչև ցդուռն ճրագով: Բարերարն իմ ի ճանապարհին. «Պարոն Ենգելհարդ հիւանդ գոլով, չէ պարտ ընդ երկար խօսիլ ընդ նմա: Ես նկատեմ ի ձեզ զհարբուխս, անզգոյշ էք դուք վասն առողջութեան ձերոյ. ընդէ՞ր ո′չ տայք կարել վասն ձեր վերնակոշիկս, ես այս քանիցս նկատեմ, զի վերնակոշիկ ձեր է մաշուն և դուք հարբխէք, վաղիւն գնացեք առ կոշկակարն պարոն... և ասացէք յանուանէ իմմէ, զի նա կարեսցէ վասն ձեր վերնակոշիկս»: Նոյեմբ<եր> 1831 Ֆ<րիդլէնդէր>. 12. Ի զրուցելն իմ յայսմ երեկոյի ընդ պարոն պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի>. նա խրատէ զիս վասն բազում իրաց. լինիլ երկայնամիտ, հեզ, մի′ փոքրհոգի և երկչոտ. առ պր<օֆեսսօրս> միշտ համարձակ գնալ, և խօսիլ. մի′ լինիլ ամաչկոտ. ես պատմեմ նմա, թէ պրօֆեսսօրք գիտնականք գոլով, գուցէ գտցին սխալանս ի բանս իմ. այլ նա՝ «քաւ լիցի, ո′չ ոք զմտաւ ածցէ զայդ, ոչինչ պարծանք է մեզ պրօֆեսսօրացս, զի գտեալ ենք զմիջոցս ի մանկութենէ ուսանիլ, և ձեզ ո′չ պատահեալ այս միջոց, միթէ պարտիմք մեզ գեր ի վերոյ համարել, քա′ւ, եթէ ոք կարծեսցէ զայդ», «մի կոչէք զիս պրօֆեսսօր և մի′ «Hoffrat». զի ես վասն ձեր բարեկամ եմ և ո′չ պր<օֆեսսօր> կամ Hoffrat. զամենայն զոր ունիս ի սրտիդ, խոսեա′ց համարձակ, այդ նշան է մտերմութեան առ


ոք»: Պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> խրատէ զիս միշտ ընթեռնուլ զաստուածաշունչն. Ի նմա պարունակեն ամենայն առաքինութիւն և արդարութիւն: Պ<արրօտ>. 17. Ի պարապիլ մեր այսօր ի շինութեան գնդին. եհարց բարեր<ար, 1թէ ես գնամ արդե՞օք առ պ<արոն> Քլէյներդ. պատասխանիմ «այո′», «հարցանէ՞ նա վասն հայրենեաց ձերոց և վասն աշխարհին ձերոյ». «Երբեմն». և նա լռէ. այլ իմ աւարտեալ զգունդ, և ի կարծիս մտեալ, համարձակեցայ հարցանել զպատճառ հարցման նորա. առաջի առնելով նմա, թէ ցաւ լինի ինձ մինչ նա այնպէս ինչ ինչ առանց պատճառի հարցանէ և եթէ չեն կամք նմա գնալ յայնպիսի ժողովս, ես այնպէս արարից, «ո′չ, սիրելի իմ, ո′չ ի բազում հաւատարմութենէ իմմէ առ ձեզ և ի բազում սիրոյ պատճառիմ միշտ հարցանել զեղանակ կառավարութեան ձերոյ. ես կամիմ գիտել, թէ ընդ որոց դուքդ կառավարիք, լիցին արք պատուականք, ազնիւք, և մանաւանդ այնպիսիք, յորոց ո′չինչ գայթակղութիւն մտցէ, խափանել զձեզ ի հաւատոյ ձերմէ, ես կասկածիմ, թէ գտանին այնպիսի անձինք, որք օտարաց քաղցր թուին, այլ այսու ամենայնիւ թիւրեաւ պատրի ոք և առանց գիտելոյ տկարանայ ի հաւատոց իւրոց, այլ ես զայս ո′չ կամիմ վասն ձեր. ձեր առաջին պարծանք եղիցին հաւատարմութիւն ձեր ի կրոնս ձեր, զի ամենայն քրիստոնեայք մի են ի քրիստոս. եթէ Հայք, և եթէ Գերմանացիք և եթէ կաթոլիկք, միայն թէ գործովք իւրեանց եղիցին արդար. որ օր դուք տկարասջիք ի հաւատոյ և յօրինաց ձերոց, զայն օր խզէք դուք զկապ իմ ի մէջ ձեր և իմ, զայն օր ոչ 1ևս կամեցայց տեսանել զձեզ և այլն: «Ես զամենայն կեանս իմ զոհեմ վասն կրօնի իմոյ, և ո՞ կարէ խարբալել զիս»: «Այդ աւելի ևս բարւոք յոյժ, զի և′ ես զայդ պահանջեմ ի ձէնջ. լե′ր հանգիստ սիրելի իմ, այսպիսի հարցմունք մի′ լիցին ձեզ օտարք». յասելն զայս, եկն գաղդիացի մի և նոքա սկսան խօսիլ ընդ միմեանս: Յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>. դուստր րեկտոր Եվերսին. նա խտտէ զնա, սիրէ զնա, բարևէ զգալուստ նորա, հրամայէ Ջօրջիին համբուրել զմեզ, շախայ առնէ ընդ նմա, հարցանէ, զո՞ առաւել սիրէ, զի՞նքն, եթէ զկին իւր. նա պատասխանէ. «Զքեռին». փոքրիկ գիրք ինչ պատահեալ պարոն պր<օֆեսսօր> գնէ, ըստ որում վասն ազգին մերոյ էր գրեալ և ուրախութեամբ բերեալ ի տուն իւր, ցուցանէ ինձ. «զայս գնեցի վասն ձեր սիրելի Ապով<եան>, բայց կամիմ, զի նախ ընթերցայց. և ապա տացեց ձեզ»: Յելանելն իմ պարոն պր<օֆեսսօր> գայ մինչև ցդուռն ճրագով, և ի խնդրելն իմ, զի հետևեալ օրն հրամայեսցէ ինձ ամուսին նորա գնալ առ նա ի տեսանել, թէ զիա՞րդ թխեն զհացս. նա առժամայն վազէ առ ամուսին իւր կրկին և հարցանէ և եկեալ «յառաւօտուն ի կեսն առաջին ժամու ըստ այսմ խնդրեմ, զի ճաշն ընդ իս ուտիցէք», այլ ես շնորհակալիմ, ասելով վասն պահոց իմոց ի չորեքշաբթի. այլ նա խնդրէ թախանձանօք.ասել մնա, թէ զի՞նչ պարտ է վասն իմ պատրաստել, որպիսի՞ կերակուրս. «ինձ քաղցր է, ասէ, յաւուր մի պահոց ընդ իս ուտիցէք». ես պատմեմ նմա և շնորհակալիմ. դառնամ ի տուն: «Գրական ժամանցի թերթեր» Ν 5 6 հունվարի 1829 Լեյպցիգ

1 1

[վասն] [մի]


Վենետիկի Սուրբ Ղազար Կղզու Հայոց Վանքը19) «Այն օրվանից, երբ մենք ստացել ենք Եվսեբեոսի Ժամանակագրությունը, Փիլոնը մի քանի բանքերը և հնության այլ հիշատակարանների Հայաստանում կատարված թարգմանությունները՝ մեր թվարկության 5 և 6 դարում, գիտնականների ուշադրությունը դարձել է նաև հայերի մինչև այժմ չափազանց արհամարհված գրականության և լեզվի վրա, այդ պատճառով էլ անհետաքրքիր չի լինի լայն հասարակության համար ծանոթանալու ա′յն վայրի և ա′յն հասարակության հետ, որից մենք ստացել ենք վերոհիշյալ հին գրականության և պատմության հարստացման աղբյուրները և դեռ շատ բաներ էլ պիտի ձեռք բերենք: Իրենց յուրահատուկ լեզվի պատճառով, հայերին պետք է համարել մի առանձին, իրենց շրջապատող երկրներից և ո′չ մեկի հետ ազգակցական կապ չունեցող ժողովուրդ: Նրանց անկայունությունը և <մեկ անընթ.>, ոգին, որի առթիվ Տակիտոսն էլ էր զայրանում՝ չէին կարող նրանց ինքնությունը պահպանել՝ նրանց շրջապատող ավելի զորեղ ազգերի միջև»: Արևմտյան Ասիայի փոփոխվող միապետությունների հետ միասին, փոփոխվում էին նաև նրանց տերերը: Երբ պարթևական միապետությունը կործանվեց (229թ. Քր. ծննդից հետո) Արաշիր Բաբականի միջոցով, Հայաստանն էլ դառնում է հաղթողի ավար, սակայն դեռ մինչև արաբների ներխուժումը 7-րդ դարում, նա վայելում էր համարյա անխախտ խաղաղություն, որը չափազանց նպաստավոր էր գիտությունների համար: Մենակյաց Մեսրոբը պիտի գտած լինի այժմյան հայկական տառերը 5-րդ դարի սկզբին: Հնագույն հայ պատմագիր Մովսես Խորենացին գրել է մոտ 450 թվականին: Հետագայում բյուզանդական կայսրները ձեռք բերին սկզբից շատ փոքր երկրների մի մասը: Սակայն Ալեքսիս Կոմնենսի օրոք, 12-րդ դարի սկզբում, հայ մեծերից մեկը, Գագիկ անունով, Բագրատունիների հռչակավոր տոհմից՝ իրեն անկախ հայտարարեց: Նա փոքր Հայաստանը դարձրեց թագավորություն և նրան միացրեց Կիլիկիան և Կապադովկայի մի մասը: Նրա տոհմը կարողացավ գահի վրա մնալ ճակատագրական զանազան փոփոխությունների ընթացքում՝ մինչև 15-րդ դարի սկիզբը, երբ արքայական ընտանիքի վեճերի հետևանքով Բագրատունիների տոհմը կորուստի մատնվեց: Պարսկաստանի թուրքմեն տերերը և թյուրքերի հզորացող ուժը Փոքր Ասիայում բաժանեցի իրար մեջ Լևոն կամ Լիվոն 3-րդ թագավորի կալվածները, մոտ 1414թվականին: Այդ դժբախտ պայմաններում շատ հայեր փախան մասամբ Պարսկաստանի խորքերը, մասամբ Ղրիմ և մասամբ էլ դեպի Մոլդավիա և Լեհաստան: Երբ այնուհետև 1668թ. մոտ, Մոլդավիայում հեղափոխություն բռնկեց, նրանք դիմեցին դեպի Զիբենբյուրգեն և Հունգարիա և այնուհետև նրանք իրավունք ստացան ավստրիական կայսրներից այնտեղ Արմենոպոլիս և Ելիզաբետոպոլիս քաղաքները հիմնելու: Իր բարբարոս տիրակալների լծի տակ, ավելի և ավելի խորն ընկավ առանց այն էլ ո′չ այնքան բարձր կանգնախ հայ ժողովուրդը, նույնիսկ հոգևորականներից շատերը, ո′չ ունիտական հայերը, որոնց թիվը հասնում է 2 միլիոնի, պատկանում են հունական եկեղեցուն: Իր ժողովրդի այդ դառն վիճակը շատ էր վշտացնում Դր. Պետրոս Մխիթարին,


որը ծնվել էր 1676թ. Սամարիայում, Փոքր Ասիայում. այդ պատճառով նա իր կյանքի նպատակ դրեց, զարթեցնել իր հայրենակիցների ոգին՝ գիտական և կրոնական կրթությամբ: Ինչպես ասում են, Մխիթարը մանկությունից արդեն աչքի է ընկել, այնպես որ 1691 թվականին Սամարիայի Սուրբ Խաչ վանքի վանահայր Անանիա եպիսկոպոսը նրան սարկավագ է ձեռնադրում: Մխիթարը զգում է, որ իր հայրենիքը ոչ մի միջոց չի կարող տրամադրել գիտությունների մեջ կատարելագործվելու համար: Նա իր հայացքը ուղղեց դեպի Եվրոպա, որի մասի նա այնքան գովասանքներ էր լսել միսիոներներից և ճանապարհորդող վաճառականներից: Զանազան հանգամանքներ, որոնց մանրամասն հիշատակությունը հեռու կտաներ, նրան շարունակ ետ են մղել դեպի իր վայրենացած հայրենիքն ու Սուրբ Խաչի վանքը և այդ այն ժամանակ, երբ նա իրեն մոտիկ է զգացել իր նպատակին, գիտական աշխարհին: Վարդապետներից մեկը նախանձից դրդված գողացել է մի անգամ նրա բոլոր գրվածքներն ու թղթերը և հրո ճարակ դարձրել: Իր հայրենիքի աչքի ընկնող աշխարհականներից և հոգևորականներից մի քանիսին նա հայտնել է իր՝ գիտությունների ակադեմիա հիմնելու մտադրությունը, սակայն անուշադրության է արժանացել: «Մարդ եթե միտք դրեց, կիրականեցնի»,- ասում էին մեր նախնիք: Սակայն Մխիթարը իր միտքը դրել էր իր ազգի կրթության վարա, և ոչինչ չկարողացավ կապել նրան՝ ո′չ իր ընկերների, ո′չ ծնողների, և ո′չ էլ ազգականների հետ: 1698 թ. նա նորից թողեց Սամարիան կամ Սեբաստիան, գնաց Էրզրում, որտեղ միաժամանակ մի վանքում աստվածաբանություն էր ավանդում ըստ Ալբերտուս Մագնուսի, որը նա այդ նպատակով թարգմանել էր հայերեն. հենց այդտեղ էլ նա դարձավ աստվածաբանության դոկտոր: Էրզրումից նա իր աշակերտների հետ անցավ Տրապիզոնի վրայով Կոստանդնուպոլիս և այնտեղ էլ հիմնեց 1701թ. Մխիթարյանների միաբանությունը: Այդ միաբանությունը սկզբում հավաքվում էր մի տան մեջ, սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ և բաղկացած էր 10 անդամից: Թեև շատ սուղ պայմաններում, բայց այնուամենայնիվ այդտեղ Մխիթարը սկսեց աշխատել իր նպատակի համար: Թարգմանեց «Քրիստոսի հաջորդներ» գիրքը, հաըերեն տպել տվեց, ինչպես և այլ բաներ և աշխատում էր գրքի օրինակները տարածել իր հայրենակիցների շրջանում: Սուրբ կույսի որդեգրած զավակների և ապաշխարություն քարոզիչների ընկերությունը (Մխիթարյաններն այդպես էին անվանում իրենց) գտավ բազմաթիվ և զորեղ հակառակորդներ. նորից հարկավոր էր չվել: Մխիթարը յուրայինների հետ դարձավ դեպի Մորեա, և Մոդեն քաղաքն ու բերդը ընտրեց որպես նստավայր իր՝ նույնքան գիտական, ինչպես և հոգևոր ակադեմիայի համար: Կլեմենս 11-րդ պապը հաստատեց ընկերության կանոնադրությունը և տվեց նրան սուրբ Անտոնի կանոնադրությունը: 12 տարի շարունակ անխոնջ ու ժրաջան աշխատում էին Մխիթարը և յուրայինները իրենց հայրենակիցների կրթության համար: Վենետիկի հանրապետությունը հատկացրեց նրանց ապրուստի համար մի քանի գյուղերի եկամուտ և այլ կերպ էլ աջակցություն էր ցույց տալիս: Դժբախտաբար բռնկեց այդ ժամանակ (1715) հանրապետության համար այնքան աղետալի պատերազմը Օսմանյան Դռան հետ. Մխիթարյանները, որոնց պետը վաղուց ստացել էր հռովմեական աթոռից աբբայի տիտղոս և աստիճան, մեկնեցին


Վենետիկ, և այդտեղ երկար ժամանակ չէին կարողանում ձեռք բերել միաբանության համար ապահով, սեփական հողամաս, որովհետև Վենետիկը, որ մշտապես զորեղ և կրքոտ էր եղել հոգևոր մոնարխիայի հանդեպ, չէր կամենու ո′չ մի հոգևոր միաբանության թույլ տալ հավիտենապես հողամասեր ձեռք բերել իր շրջապարիսպների մեջ: Վերջապես Մխիթարի բարեկամներն այնքան արին, որ սենատը 1717-ի կիսամյակում, զիջեց միաբանությանը Վենետիկից ոչ հեռու գտնվող սուրբ Ղազարի կղզին որպես մշտական սեփականություն»: Յետ այսր ամենայնի պատմէ. «1800թ. մի ազնվական և Զիբենբուրգում ծնված հայ՝ դր. Ստեփան Ակոնտիուս Կինվերը ընտրվեց վանահայր: Հռոմի աթոռը դարձրեց նրան 1804թ. արքեպիսկոպոս, և դրանից հետո կառավարում է այդ գիտնական, բարեպաշտ և պայծառամիտ երեցը Մխիթարյան բեղմնավոր միաբանությունը ի գոհություն բոլորի: Ինչպես հայտնի է 1810թ. Իտալիայի թագավորության մեջ փակվեցին բոլոր հոգևոր կազմակերպությունները, միայն Մխիթարյանները պահպանեցին իրենց գոյությունը շնորհիվ հատուկ կայսերական հրովարտակի: Ավստրիայի կայսրը, որը 1815թվականին իր այցելությամբ պատվեց սուրբ Ղազարի վանքը, թույլ է տալիս Մխիթարյաններին ավելի ևս ընդարձակելու իրենց հաղամասերը, հատկացնելով նրանց ջրից դուրս ցցված մի բարձր հողաբաժին, որն արդեն մշակված է նրանց կողմից: Մխիթարյանների միաբանությունը այժմ գտնվում է ծաղկած վիճակում. 2 հարուտ հայեր՝ Ալեքսանդր Ռաֆայելը և Սամվել Մուրադը նրան աչքի ընկնող կտակներ են արել. նրանց գիտական գործունեությունը հետզհետե մեծանում և ծավալվում է: Նրանք գրական կապեր ունեն ամենահեռավոր երկրների հետ և անուշադրության չեն մատնվի Ասիայի նորաբողբողջ կուլտուրայի պատմիչների կողմից»: 18. Յետ ճաշու այն ինչ ձեռն արկաք շինել զգունդն, բարեր<արն> ել և եբեր զփոքր գունդ մի, պատեալ կարմրեայ սիկիւ՝ զոր նա շինեալ էր վասն առաջին ամուսնոյ իւրոյ, վասն ասղաց և այլ փոքր իրաց: Բարեր<արն> միշտ ինքնին պատրաստէ զկերակուրն Մօրիցին և ինքն տայ ուտել նմա, նախ քան զուտելն իւր: 18. Ըստ խնդրանաց իմոց գնացի այսօր յառաւօտուն ի 12-րորդում ժամու առ տիկին պր<օֆեսսօրուհի> Ֆրիդ<լէնդէր> առ ի տեսանել, թե զիա՞րդ թխեն նոքա զհացն: Ես գտի զնա միայն ի տան, նա ընկալեալ զիս սիրով, 1 տարաւ ի խոհանոց իւր և հրամայեաց ծառայիցն ձեռն արկանել գործոյն: Երկու 2 շտօֆ սպիտակ ալիւր, մեկ շտօֆ կաթն և կէս ֆունտ իւղ և փոքր ինչ աղ. իւղն և կաթն պարտ է նախ ջերմացուցանել, բայց ո′չ սաստիկ, ապա խառնեալ ընդ մէկ շտօֆ ալիւր և զանգել մինչև մածցին ընդ միմեանս, ապա սակաւ առ սակաւ խառնել և զայլ շտօֆ ալիւրն և երկու գտալ կափ պիվայի, և ապա նոյնպէս հարել մինչև լաւ մածցին ընդ միմեանս: Ժամս կէս կամ աւելի ևս թողուլ, մինչև խմորեսցի, ապա թխել: 1 2

[մ<տաւ>] մեկ=երկու


38.

Նոյեմ<բեր>.

19. Այսօր ի գնալն իմ յառաւօտուն յ 9-րորդում ժամու ի զեմինարն, պատահեցաւ ինձ հրաշալի երևոյթ ինչ: Ի մէջ այգոջ հանդիպեցաւ ինձ փոքրիկ շուն մի, որ անկեալ ի վերայ այլ փոքրիկ շան միոյ լեզուէր զնա, ինձ այնպէս թուեցաւ, թէ սոքա խաղան ընդ միմեանս, այլ ընդհակառակն, չգիտեմ յո՞րպիսի ցաւոց հիւանդ գոլով ողորմելի անասունն, տագնապի անդ, իսկ միւս շունն տեսեալ զայս տագնապ, ջանայ օգնել նմա, ձգէ ի գլխոյն, յականջացն, ի փորոյն, այլ ընդ վայր: Միջոց առ միջոց արձակէ զմողոքելի ձայնս, հաչէ, բայց ցաւագին, ի տեսանելն զիս համարելով օգնութիւն գտանել, գայ առ իս լիզու զոտս իմ, մորմոքեալ յայս տեսարանէ, մերձենամ առ ողորմելի անասունն, շարժեմ զնա, այլ ընդ վայր, և յայսմ վայրի իսկ մերձենայ նոյնպէս զգալի անասուն յօգնութիւն ընկերին. Քանի մի ագռաւք մերձենան առ նա, նա վարի զհետ նոցա, վարի զնոսա ի բաց, և եկեալ դարձեալ ջանայ յարուցանել զընկերն, ցաւ ընկերին թուէր ի նմա այնպէս ազդու լինել, մինչև բազում անգամ տեսի աչօք, զի ողորմելի անասունն անկանէր անզօր: Տխուր ես գնամ ի դասառութիւն, և դարձեալ յետ երկուց ժամուց տեսի զնոյն տեսարան, այլ տկար անասուն այժմ թուէր ինձ ամենևին անզօրացեալ ի ցաւոց. յայս սակս նոյնպէս չարչարեալ ընկերին, կծէր զբերան նորա, զականջ նորա, զփողս նորա, 1 խրէր զդունչ իւր ի յարուցանել զնա, այլ ընդ վայր, հուսկ ուրեմն այն ինչ ամենայն օգնութիւն ընդ վայր երևէր, նա փորէ թաթովք իւրովք զփոքրիկ խոր մի և բերեալ զընկերն անդ, դնէ և կալեալ զկուշտ նորա, հայի ի նա դառնագին, անկեալ և ինքնին ի վերայ նորա: 19. Ֆ<րիդլէնդէր>. Յերեկոյին գնամ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. գտանեմ զամուսին նորա միայն ի տան, մեք գնացեալ ի տուն ժամս ինչ զրուցեմք ընդ միմեանս. եկն պարոն պր<օֆեսսօր>, 2նախքան զթէյն գնամք ի սենեակ նորա, նա սկսանի ուսուցանել ինձ զթուաբանութիւն ի վերայ շչոտկի. Յայսմ միջոցի գայ ամուսին նորա և Ջօրջին լալով ընդ նմա. մայրն՝ «Ջօրջին է անկանոն, ըստ որում լայ և ո′չ համբերէ, մինչև պատրաստեսցի թէյն 3 և կամի սիլայ ստանալ ի քէն». հայրն, «կամի՞ս Ջօրջի». «այո′». հայրն հարկանէ մեղմովին զձեռս նորա և հարցանէ՝ «կամի՞ս կանոնաւոր եռալ», «այո′», «գնա′ ուրեմն ընդ մօր քո և լե′ր պարկեշտ» և մանուկն գնայ խնդութեամբ և պարկեշտ: Յըմպելն մեր զթէյ, հարցանէ մայրն՝ «Ջորջի, սիրե՞ս զմայր քո»: «Ո′չ». հարցանէ կրկին և կրկին և նա պատասխանէ «ո′չ, ո′չ». «փայփայն սիրէ՞ քո», «ո′չ». հարցանէ ցամուսին. «սիրե՞ս զիս», պր<օֆեսսօրն> պատասխանէ՝ «այո′». Ջօրջին. «Եւ ես սիրեմ». իսկ մայրն համբուրէ զնա. «Ջօրջին և զբէյն ևս սիրեմ ես» և եկեալ համբուրէ զիս: 20. Տօն բազմելոյ յաթոռ կայսեր մերոյ: Երթամ առ բարերարն իմ. ամուսին նորա հարցանէ ինձ, թէ ես լեալ եմ ի զալի անդ առ ի լսել զճառս, պատասխանեմ՝ «ո′չ, այն զի ո′չ հասկանամ, վասն մարմանդ խօսելոյ պարոն Մօրգէնշտէրնի». «նա պարտ է տակաւին ևս մարմանդ խօսիլ». յետ միջոցի գայ բարերարն իմ զգեցեալ յունիֆօրմ իւր ընդ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլէն<դէր>: Բայց զիա՞րդ պարկեշտությամբ մտանեն նոքա ի տուն, երկոքին ևս յառաջ եկեալ ի միջին սենեակն ողջոյն տան համայնից, և իսկոյն ողորմած տէրն իմ սկսանի հանել զունիֆօրմ իւր.

1 2 3

[այլ] [յետ թէյին] [պր<օֆեսսօրն>]


38 ⁄ 39 պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> խօսիլ սկսանի ընդ կնոջ բարերարին. / նա հրաւիրէ զնա յերեկոյին առ ինքն ի թէյ, խնդրէ, զի մայր նորա ևս եկեսցէ, այլ նա վասն ո′չ միայնակ թողլոյ զմանուկն, խնդրէ զներումն, նա խնդրէ, զի քոյր նորա գոնէ եկեսցէ: Յետ հացին հարցանէ բարեր<արն> վասն շրջանակաց իմոց, ես ցուցանեմ նմա, նա ուրախանայ վասն բարւոք ձգելոյ իմոյ 4զայս: Ես պատմեմ նմա վասն հարցման պր<օֆեսսօր> Իրգենզոնի վասն հին պատմութեան. նա ուրախանայ և խրատէ զիս միշտ արի կալ յայսմ. «ո′չինչ վնասէ, թէ յայսպէս յաճախակի պարապիք ի պատմութեան, զի այդ առաւել ևս օգտէ, զի պատմութիւնն է այնպիսի մակացութիւն, որ դիւրեաւ մոռացեալ լինի, եթէ ո′չ արծարծի»: Զանազան զրոյցք վասն ապագայ պարապմանց իմոց. «Ես հոգացայց զամենայն»: Ի հարցանելն իմ, թէ ո՞ ուսուցէ ինձ զերկրաչափութիւնն, «ես, զայդ ես եմ մտադրեալ, ձեզ զհարկաւորագոյն և զպիտանագոյն ի յերկրաչափութեանց ուսուցանել, այլք զայդ ո′չ կարեն առնել». ես շնորհակալիմ, զի նա այսքան աշխատ լինի վասն իմ «ո′չ, ես յօժարութեամբ սրտի առնեմ վասն հայկազն որդեգրաց ձերոց»: Ես յայտնեմ նմա, թե պր <օֆոսսօր> Ֆրիդ <լէնդէր> խնդրեալ է յինէն գնալ առ ինքն յերեկոյին, այլ անդ ժողով գոլով բազմաց, ես պատկառիմ ասեմ գնալ անդ. «ո′չ, սիրելի իմ, ընդէ՞ր, եթե նա խնդրալ է ի ձէնջ, գնացէք, ապաքէն անդ, և եթե չե′ն կամք ձեզ, ելէք յորժամ և կամիք». յերեկոյին առ պար<ոն> պր <օֆոսսօր> Ֆրիդ <լէնդէր>. ի հարկանել իմ զզանգակ դրանն, նա ինքնին գայ ճրագով ընդ առաջ իմ և համբուրեալ զիս, տանի ի սենեակ իւր. զրոյցք վասն ազգի ազգի անցից յԵւրոպայ, Անգլիայ, Ֆրանցիայ: Նապալեոն: Հարկանեն զանգակն, և պր <օֆոսսօրն> ելանէ, նոյնպէս ճրագով ընդ առաջ, այլ այս էր տիկին ոմն, զոր նա չէ′ր հրաւիրեալ ի ժողով իւր, վասն որոյ և անհաճոյ երևէր նմա յայսմ երեկոյի պատահելն նորա անդ: Յետ միջոցի գան և այլ հրաւիրեալք և ամուսին բարեր<արին> իմոյ: Բարեր<արն> եկն անագան. ամենեքեան շրջապար բազմեցան զսեղանովն. աստ էին 1 չորս դամք և երկու օրիօրդք, պր <օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>, բար<երարն> և ես: Ամենեքեան յընթացս քազցր զրոյցից իւրեանց ընդ միմենաս, գործէին զձեռագործս իւրենաց, ոմն կարէր, ոմն 2 գործէր զգիւլպայ և երեխայք ևս խաղային ի մեծ դահլճին: Սոքայ էին ամենեքեան կանայք մեծամեմ արանց պրօֆեսսօրաց և րեկտորաց: Ես խնդրեմ զպարոն պր <օֆեսսօր> Ֆրիդ <լէնդէր> վասն պահոց իմոց խնդրել յանգլիերէն յամուսնոյ իւրոյ: Զի առանց կաթի և իւղահացի տացէ զթէյն իմ. նա ուրախանայ վասն ասելոյն իմ զայս. և գնացեալ առ ամուսին, խօսի յականջս նորա. նա ուրախութեամբ ընկալնու զայս և հրամայէ բերել վասն իմ սպիտակ հացս: Անգամ մի պատահեցաւ զի բարեր<ար> տէրն իմ ունէր տալ զթաս իւր, այլ նա ո′չ նկատեալ յայս, ամուսին պարոն պր <օֆեսսօր> Ֆրիդ <լէնդէրի> ելանէ ի տեղւոջէ և գայ առ նա և կամի տանել զթաս նորա. այլ բարեր<արն> ո′չ կամի տալ նմա զայս աշխատութիւն և դնէ ինքնին զթասն ի պօտնոսին: Նա գայ առ իս, զի ր զիմ թաս առցէ ի բաց. այլ 3 ես խնդրեմ զներումն, զի դեռ չէի ամենևին ըմպեալ: Նա ինքնին բաժանէր զթէյն. յետ թէյին, առաջի առնէ պարոն պր <օֆեսսօր> Ֆրիդ <լէնդէր> զերկու գիրքս և պատմէ զմիտս նոցա և հարցանէ, թէ զո՞ր ի նոցանէ հաճին ընթեռնուլ, նոքա հաճեցան զգիրքն, որ էր գրեալ վասն4

4 1 2 3 4

[զիս] [երեք] բնագրում՝ մոմն [խն<դրեմ>] ի =վասն


թատրոնի: Ընթերցեալ քանի մի 5 երեսս, հարցանէ ցիս, զի թէ ո′չ է ինձ դիւրին հասկանալ, ինձ ներելի է գնալ ի տուն: Ես շնորհակալեալ վասն այսպիսի ներողամտութեան նորա, երկրպագեալ ամենեցուն, գնացի ի տուն իմ: Եւ մտեալ ի սենեակ իմ, պարոն Ֆոգէլզանգ լուեալ զոտնաձայն իմ, խնդրէ զիս առ ինքն. ի վաղիւն, ասէ հրաւիրեալ էք առ պարոն ստասկիյ սավետնիկ պարոն Էրդմանին: 40 21. Շաբաթ. ի մեկ ժամու զգեցեալ գնամ ի հրաւիրեալ տեղին: նախ, առաջին գտանեմ զփոքր դուստր պ<արոնին>. նա ողջունէ զիս փաղաքշանօք և հրաւիրէ ի ներքս մտանել. Անդ գտանեմ զմեծ դուստր պա<րոնին>. Նա խնդայ. «բազում ժամանակ է զի ո′չ բաւականացաք տեսանել զմիմեանս. «այո′, ողորմած օրիօրդ իմ, 1 իմ ցանկութիւն է միշտ ի սպասու կալ ձեր»: «Գիտեմ, զի գործառնութիւնք արգելեն զձեզ»: Նա հարցանէ զորպիսութիւն իմ, բազմի մերձ ընդ իս ընդ այլ օրիօրդի միոյ և սկսանի հարցանել վասն հայրենեաց իմոց: Այլ ափսոս, զի այս ախորժելի զրուցատրութիւն քակտեցաւ, այն ինչ, սկսան հետզհետէ գալ և այլ ամենայն հիւրք: Զանձին քսան և վեց թուիցի ես այսօր, բազումք ի նոցանէ էին պրօֆեսօրք ստուտենտք: Յետ որոյ եկն և պար<ոնն>. նա ամենեցուն ուրոյն ուրոյն երկրպագանէ և հարցանէ զորպիսութիւն նոցա և ինձ մանաւանդ վասն տան մերոյ: Աւելի քան զկէս ժամս սկսանին ամենեքեան ճեմելով ի դահլ<ճ>ին շուրջ զսեղանովն, ձեռն ի ձեռին տուեալ խօսիլ: Ինձ պատահեցաւ մանաւանդ խօսիլ ընդ գերմանացւոյ միոյ՝ որ զարմանայր վասն այնպէս շուտով ուսանելոյ իմ զլեզու իւրեանց: Յետ որոյ նախաճաշիկ: Յետ այնորիկ զամիմք ի սեղան. պարոն պրօֆեսսօրն բազմի ի ծայրին սեղանին և ես մերձ նորա: Յայն կողմն սեղանին զրոյց և աղաղակ: Այլ պարոն պր <օֆեսսօր> ոչինչ խռովի. կերակուր ազգի ազգի և անուշահամք: Յամենայն նուագի սկսանին երկու ծառայք բաժանել զկերակուրն մինն ի միոյ ծայրէ և միւսն ի միւսոյ. յետ ամենեցուն բերեն և պարոն պր <օֆեսսօրին>: Զրոյց վասն բարեկարգութեան հայրենեաց, ընդ պարոն Շուխովսկի, յետ հացին նոյնպէս իւրաքանչիւր ոք սկսանին երկու երկու ձեռն ի ձեռն ճեմել. գայ կայֆայ և իմ ըմպեալ զկաֆէ, խնդրեմ ի պարոն պր <օֆեսսօրէ> ներումն հրամայել ինձ գնալ ի տուն շնորհակալեալ վասն հիւրընկալութեան իւրոյ «ընդէ՞ր այդպէս աճապարէք», «պարտիմ գնալ ի դասառութիւն». «ես այնպէս համարէի , թէ ազատ էք դուք այսօր. այլ ո´չ համարձակիմ արգելել զձեզ. միայն խնդրեմ յաճախակի գալ առ իս , դուք յոյժ անագան գայք առ իս». նա գայ փոքր ինչ զհետ իմ և տուեալ զձեռն իւր ինձ, երկրպագանէ ինձ և ես գնացեալ առ կին նորա և առ դուստր, խոնարհաբար շնորհակալիմ և դառնամ ի տուն: 22. Ի Կիւրակէի գնացի ի տեսութիւն պարոն Հագենի՝ որ ի խոլերայէ երկուցեալ գնացեալ էր առ հայր իւր. նա ի տեսանելն զիս, աճապարէ առ իս և ես առ նա և համբուրեմք զմիմիանս, զնոյն առնեն և ամենայն երեխայք, մանաւանդ Միցին, որ եկեալ ի գիրկս իմ կամի համբուրել զիս: Նա հարցանէ զորպիսութիւն իմ: Բայերն, ազատ իշխանութիւն նոցա, սէր նոցա առ արքայն իւրեանց. «Երանի թէ գնայցէք երբեմն ի Գերմանիայ, յայնժամ տեսանէք զիա՞րդ կեան և կենցաղավարեն մարդիկ». խռովութիւն, որ յամենայն Եւրոպա տիրէ20), մարդն է ազատ: գայ ամուսին նորա. նա՝ ի վաղուց ո´չ տեսաք զմիմիանս, հարցանէ նոյնպէս զորպիսութիւն իմ, պատմէ ինձ, թէ զիա՞րդ ի մտանելն խօլերայի ի Դերպտ, նոքա սպասեալ էն ինձ, պատմէ վասն դժվարութեան ճանապարհին: Պարոն Հագենն խնդրէ զիս մնալ ի ճաշուն, ես շնորհակալիմ. «այլ 5 1

[զսակաւ ] [նա]:


զի՞նչ ցուցանէ այս շնորհակալութիւն, այո′, թէ ո′չ »: Մնացէք ասէ. կին նորա բազմի ի ծայրի սեղանին և ես յահեկէ նորա, և պարոն Հագենն յաջմէ նորա. և երեխայք աստ և անդ: Ամուսինն բաժանէ զկերակուրս:

41

BLÄTTER FÜR LITERARISCHE UNTERHALTUNG ԶՐՈՅՑ ՄԵԾԻՄԱՍՏ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՇՎԵԴԻՈՅ ԿԱՐԻԼ ՅՈՎՀԱՆՆՈՒ՚1825. ՇՏՈՔՀՈԼՄ

Ի թուղթն գրականութեան, Լեյպցիգ 1 April 18<3>0.

Es gibtkein Glück in der gesellschaft ohne Ordnuungs-und Gerichtigkeitsliebe, ohne Achtung für die Gesetze. Der ursprünglich Adel war der Preis für Dienste, welche er dem Vaterlande geleistet hatte; und welche Verplichtungen werden gegen den Staat die jenigen haben, welche dei der Geburt Belohnungen genissen, die ihre Vorfahren verdien haben. Die Aufopferung ihres Lebens bei jader Gelegenheit ist die geringste ihrerPflichten; nur durch das Beispiel einer vollkommenen Uneigennützigkeit, einer gänzlichen Ergebenheit gegen den Fürsten und die Gesetze, endlich nur durch ein tabeloses Leben bewährt man in der Tat den Adel seiner Ahnen. Die geswunde Politik, die einzige, welche die. Vorschriften Gottes billigen, muß zur Grundlage die Gerechtigkeit und Wahrheit haben, Inch habe den Krieg in der Nähe gesehen, ich kanne alle seine Übel; es gibt keine Eroberung, die das Vaterland über das Blut seiner Kinder trösten könnte, welches in einem dremden Lande ver-gossen wird. Der Friede ist der sinzige ruhmvolle Zweck eines weisen und aufgeklärten Regierung; nicht die Ausdehnung eines Staates bestimmt die Stärke und Unabhängigkeit desselben, sondern seine Gesteze, sein Hadel, seine industrie und vor allem, sein Nationalgeist. Der öffentliche Unterricht kümmert eine Freiheit<s>liebende Nation am meisten. Die Regierung kann nicht zu viel Sorgfalt und Aufsicgt dafür beweisen. Die Erziehung das Werk Natur; sie entwickelt die Keime, ausdenensich die Helden, die Gezetzgeber, die großen Staatsmänner bilden, sie leitet das Streben der jungen Gemüter aut alles, was recht und edel, groß und erhaben ist: die Religion, die Moral und die Wissenschaft., Das sind die großen Triebfedern der Menschenbildung. Die Religion ist das erste Bedürfnis jeder Gesellschaft, weil sie die Menchen unter sich vereinigt.

«Գրական ժամանցի թերթեր» Զրոյց մեծիմաստ թագաւորին Շվեդիոյ Կարլի Յովհաննու. 1825. Շտոքհոլմ Ի թուղթն գրականութեան, Լեյպցիղ 1 ապրիլ 18<3>0 Չկա′ երջանկություն հասարակության համար առանց կարգապահության և արդարության


սիրո, առանց հարգանքի օրենքների հանդեպ: Նախնական ազնվական կոչումը տրվել էր որպես պարգև այն մեծ ծառայությունների համար, որ մատուցել էր այդ ազնվականությունը իր հայրենիքին. իսկ ինչ պարտականություններ պիտի ունենան պետության հանդեպ նրանք, որոնք դեռևս իրենց ծննդից վայելում են այդ պարգևները, որոնց արժանացել էին նրանց նախնիները: Ամեն հանդամանքներում կյանքը զոհելը՝ այդ նրանց պարտականությունների նվազագույնն է. միմիայն կատարյալ անշահախնդրությամբ , լիակատար նվիրվածությամբ իշխանների և օրենքների հանդեպ, վերջապես անբասիր կյանքով միայն կարելի է պահպանել իրենց նախնիների ազնվականությունը: Առողջ քաղաքականությունը, միակ բանը, որ կարող է հավանություն գտնել աստվածային պատգամների տեսակետից, պետք է հիմնված լինի արդարության և ճշմարտության վրա: Պատերազմը ես տեսել եմ մոտիկից, գիտեմ նրա բոլոր չարիքները. Չկա ո′չ մի նվաճում, որը կարողանար հայրենիքին մխիթարանք լիներ իր զավակների այն արյան հանդեպ, որ հոսում է որևէ օտար երկրում: Խաղաղությունը, խելացի և լուսավորյալ կառավարության փառապանծ նպատակը պիտի լինի. պետության ընդարձակումը չէ, որ որոշում է նրա զորությունը և անկախությունը, այլ նրա օրենքները, նրա առևտուրը, նրա արդյունաբերությունը, իսկ ամենից առաջ՝ նրա ազգային ոգին: Ազատասեր ազգին ամենից շատ հետաքրքրում է հանրային կրթությունը: Այդ տեսակետից կառավարությունը պետք է ցուցաբերի որքան կարելի է շատ հոգատարություն և հսկողություն: Դաստիարակությունը ավարտում է բնության գործը, նա զարգացնում է այն ծիլերը, որոնցից առաջ են գալիս հերոսները, օրենսդիրները, խոշոր գիտական մարդիկ. նա′ է մղում երիտասարդության ձգտումները դեպի այն ամենը, ինչ արդարացի է և ազնիվ, վեհ և վսեմ՝ դեպի կրոնը, բարոյականությունը և գիտությունը: Սրանք են մարդկային դաստիարակության խոշորագույն խթանները: Կրոնն է յուրաքանչյուր հասարակության առաջին պահանջը, որովհետև նա′ է միացնում մարդկանց միմյանց հետ: 42 Եւ խոհական օրենք չե′ն բաւական առանց կրոնի: բարոյականութիւնն է հաստատուն գաւազան 1 ինչ, առ ի անվտանգ անցանել ընդ դիւրասայթաք շաւիղս կենաց, մակացութիւնք կազդուրեն ի հոգիս զերջանիկ տպաւորութիւն 2երիտասարդական, նուաճեն զկիրս, նուաստացուցանեն զախտս և քաջալերեն առ ունակութիւնս առաքինականս օրինակօք քաջագործ արանց՝ զորս պանծալիս 3առնեն նոքա: Ամենայն մարդիկ յառաջ եկին ի հաւասար օրօրոցէ ազգի ազգի վիճակի ընկերութենէ, և ծագումն նոցա է ի պատուական դասէ շինականաց շառաւիղեալ: Դուք գիտէք, տեարք իմ, զի ես միշտ զհետ ընթանամ օրինաց և կամիմ այնմ զհետ ընթանալ, այլ սակայն, եթէ մոռացեալ եմ երբեմն զպարտաւորութիւն իմ, արհամարհեալ զբնութիւն իմ և զկանոն, զակ ածանիմ զարբեցութեամ զհետ, որով դիւրեաւ կարէ անկանիլ ազատութիւն ձեր, ես տամ ձեզ զհամարձակութիւն յայնժամ՝ յուշ առնել ինձ զայն, այս իսկ է պարտաւորութիւն խոհական արանց, համարձակութեամբ խօսիլ և արդարութեամբ յանդիմանել. սիրտ իմ պատրաստ եղիցի միշտ հլու լինիլ ձեզ, և եթէ ես իբրև թշնամի անուան իմոյ և համբաւոյ, արհամարհեցից և հակառակ եղէց ձեզ, առէք յայնժամ զզէնս ընդդէմ իմ, որով միշտ ջատագովէք զիս և պաշտպանէք, ըստ որում բաւական եղէց ես յոյժ: Ազգ և տէրութիւնք գան և անցանեն, այլ հաստատութիւն յաւիտենական արդարութեան չե´ն ենթարկեալ

1 2 3

յենարան =գաւազան [պատան <եկական>] [արա <բեն>]


ժամանակի և անցաւորութեան: Եւ եթէ դարուն մեր երբեմն մաքառին ընդ նմա և ոտն հարկանել կամին զնա, այլ այս պատերազմն բարձրացուցանէ առաւել ևս զյաղթանակ փառաց նորա: Ի Շվեդիայ և ի Նորվեգիայ կա´մ է ինձ միշտ օրինօք վարիլ. փառք իմ և պսակ է այն անարատ պահպանել զիրաւունս երկուց ազգացս այսոցիք: Այլ, ժողովուրդք աճեն և զօրանան ընդ հովանու 4 օրինաց՝ որ զազատութիւն և զկալուած նոցա պաշտպանէ: 5 Փառք իշխանակալաց անհետանայ, այլ փառք այնոցիկ, որք պաշտպան եղեն ազատութեան ազգին, տևէ և մնայ դարուց ի դարս: Երկու պարտաւորութիւնք են իշխանաց գուն գործել վասն ճարտարութեանց, զի, ըստ որում եթէ յաջողեսցի նոցա զինչ ինչ օգտակար գործառնութիւնն յառաջ ածել, սոքա իսկ են ճարտարութիւնք և մակացութիւնք, որք զանուն նոցա պաշտելիս գործեսցէ առ յետագայաս... 1 Անանցանելի վարձ իշխանի միոյ, 2 որ տայ նմա մոռանալ զվաստակ և զտքնութիւն իւր, որք ընթացակիցք են աստիճանի նորա, է միմեայն եռանդնոտ ջանատրութիւն քաղաքացեաց առ ի ջատագով լինել անձին նորա և նոյն իսկ ի գիրկս խաղաղութեան: Զիա՞րդ մխիթարի մարդն հայեցեալ, թէ 3շնորհակալութիւնն ՝ 4մինն ի պատուականագոյն ունակութեանց՝ որոց զսերմանես նոյն իսկ արարիչն, էարկ ի սիրտ մարդկութեան, չև´ է գլխովին անհետացեալ: ...Զհարապարակական ուսումն ես համարեցի միշտ 5 իբրև զիսկական առարկայս պարտուպատշաճ հոգացողութեան իշխանաց: Տգիտութիւն առնէ զմարդն գերիս 6 կրից իւրոց և ստրուկս այնոցիկ, որք իշխել կամին նմա: Որքան լուսաւոր է ազգ մի, այնքան եռանդուն ի կուրծս նորա նախանձ Հայրենասիրութեան, որ երաշխաւոր 7 է մեծութեան և անակխութեան նոցա: Պատմութիւն ապացուցանէ մեզ առաւել քան օրինակաւ միով, զի 8 ի հարստահարել իշխանաց զհոգի մարդկային, պատճառիցեն ազգաց բազմաց զանասելի տառապանս: Վսեմական 9 մխիթարութիւն, զորս թագաւորք տանին ի 43 գերեզմանս իւրեանց ընդ ինքեանս, է խղճահարութիւնն, որով ո´չ մոռասցին վաստակք նոցա, վորս նոքա վաստակեցին վասն մարդկան: Բարեկարգութիւն10 եկեղեցւոյ ի ձեռն դոքտոր Մարտին Լուտերի ուսոյց մարդկան, թէ նոքա ունէին իրաւունս, և թէ ազատութիւն դատողութեան է մի պատուականագոյն ձրից Արարչին:- 11 Չէ´ արժանի 12 ազատութեան ազգ ինչ, որ ո´չ կարէ կեալ ընդ օրինօք ազատաբար13:- Երկրագործութիւնն և մանուֆակտուրք և արուեստականութիւնն են յորդահոս աղբիւրք փարթամութեանց ազգաց, աղբիւրք, որք վասն չափակեաց և աշխատասէր ազգի միոյ ո´չ բնավ սպառին: Յամենայն բարեկարգեալ տերութիւն՝ նամանաւանդ յազատ տէրութիւնս պա´րտ է լինել իշխանին առաջին պաշտպան որպէս և առաջին ջատագով ճարտարութեանց և մակացութեանց: Այսու օրինակաւ 14 զօրեն իշխանք և 4

[կայուածոց իւրեանց] [ան <հետանայ>] 1 [Միմեայն արդարակշիռ վարձ] 2 [է միմեայն այն] 3 ի =թէ 4 [ի] 5 սկզբում՝ միշտ համարեցի 6 [ախտից] 7 [լինի նոցա] 8 [այն ինչ] 9 <մեկ ա նթեռ. > 10 բարեկարգութիւնք = բարեկարգութիւն 11 [Ոչինչ ազգ] 12 [է] 13 սկզբում՝ կարէ ազատաբար կեալ ընդ օրինօք: 14 [կարեն] 5


ժողովուրդք մնալ յապահովի և անսասան, և գտանել զիւրաւունս՝ զորոյ զհիմն եդ յոյն իսկ բնութիւնն ի սիրտս մարդկան:- Ի լուսաւորութենէ ծնանին 15 իշխանութիւնք և հանճարք, իշխանութիւնն պա´րտ է բառնալ զ թշուառութիւնն՝ որոք 16 արդէն իսկ ի բազում ժամանակս տիրեն ի վերայ երկրի մերոյ, և յանապատ և յաւեր դարձուցին զբարելից և զպատուականագոյն սահման Եւրոպիոյ առանց զանազանութեան: - Ո´չինչ այնպէս պսակէ և փառաւորէ զարժանաւրութիւն թագաւորաց, որքան անաչառութիւնն և արդարութիւնն: Վսեմական աստիճանի նորա, չի´ք ինչ այնպէս արժանաւորագոյն քան զնա. նա է, որոյ վասն ես առաւել քան զամենայն նախանզաւոր լինիմ: Զի՞նչ թանկագոյն, քան զարդարութիւնն: Նա է մի յառաջին կարեաց մարդկութեան. նա է շաղկապ և հոգի ընկերութեան, նա ճշմարիտ հիմն հրապարակական ազատութեան: Ուր տիրէ, փայլի ամենայն, բարգաւաճի ամենայն և բազմօգուտ ներգործութիւն նորա տարածէ առ հասարակ զհաւատարմութիւն և զխաղաղութիւն: Պատերազմունք և փառք յաղթութեանց են խաբուսիկ հրապոյրք ինչ. սակայն գոյն և այլ փառք, որք 1 փայլին ի բարեկարգեալ տերութիւնս, յայնոսիկ տէրութիւնս ասեմ, ուր առանց ինչ խռովութեան և բնակալութեան յառաջ գան նորոք բարեկարգութիւնք և կատարեալ տնօրէնութիւնք: Ճշմարիտ գրականութիւնն, որ է իսկական մասն փառաւորութեան ազգի, ցուցանէ զնախատինս և զբամբասանս վասն իւր: Արդարախորհուրդ 2 մատենագիր, որ սիրէ զքաղաքակիցս իւր, պարտի նախապէս յանզն առնուլ, ճանաչել, 3 ի մոռանալ պարտաւորութեան անհետանան իրաւունք4: Իշխանաց այնքան բազում 5են պարտաւորութիւնք, մինչև 6չէ´ կարելի մեղադրել նոցա, եթէ պատահեսցի նոցա տառապեցուցանել զժողովուրդն և չխղճահարեալ մարդկութիւնն: ազատութիւնն ծանուցեալ 7 մարդոյն զարժանաւորութիւն իւր, տայ նմայ զզօրութիւն և զմտերմութիւն համբերութեամբ տանիլ զփոփոխութիւն կենաց: Այլ այս ազատութիւն կորնչի 8 վաղվաղակի, եթէ տերութիւն ո´չ մնայ ի պարտ ու պատշաճ յարգանս, առ ի ապահովուել ժողովրդեան զայն, զոր նա վաստակեաց: Տէրութիւնն, որ հայրաբար կամի կառավարել, պարտաւորէ զինքն լուսաւորել զժողովուրդն... 9 Խռովութիւնք քաղաքացւոց, թուլատրութիւն երկրագործութեան, և հարստահարութիւն 10 ժողովրդեան են հասարակօրէն թշուառագին, հետևանք, որով տկարանայ տէրութիւն ինչ և մնայն յահի և ի 43/44 դողման: Սօյն այս թագաւոր յառաքելն հոկտ. 1812:

11

զորդի իւր Օսքար ի կրթութիւն, գրէ առ դաստիարակ նորա 29

«Ես խնդրեցի յԱրքայէն (գրէ նա), զի նա կացուսցէ զձեզ դաստիարակ իշխանազանեանն Օսքարայ որդւոյ իմոյ,և մեծութիւն նորա, բարեհաճեցաւ ընդունիլ զխնդիր իմ: Արժանաւորութիւն ձեր ետ 15

[լուսաւորութիւն է ժառանգ] [տ <իրեն>] 1 [եր <ևին>] 2 [և ընկերաս <էր>] 3 [թէ] 4 [են] 5 [զնազան] 6 [չեն ինչ դիւրեաւ] 7 ծանուցեալն = ծանուցեալ 8 [դիւրեաւ] 9 [հասարակօրէն] 10 [գերութիւն] 11 [երբեմն] 16


ինձ յատկացուցանել զայս ընտրութիւն: Մնայ ձեզ այժմ ի հրահանգել զսիրտ որդւոյ իմոյ և ի զարգացուցանել զհոգի նորա: Բնատուր ձիրք նորա նպաստ տայցեն աշխատանաց ձերոց: Դուք լցուցանէք միանգամայն զցանկութիւն իմ, տպաւորելով ի մնա զբարս և զսովորութիւնս, միով բանիւ զազգային ունակութիւնս, այնպէս, զի կրթութիւն նորա ամենևին շվեդերէն լիցի, և ազգն մեր ծանիցէ և շնորհակալու եղիցի 12 զբարւոյն՝ շառաւիղելոյ ի ձերթ վասատոց և դասատուութեանց՝ զոր տայցէք 13 նմա: Հաստատեսջի´ք ի սիրտս նորա զզգացմունս կրօնի, բարոյականութեան և սիրոյ առ օրէնս և առ Հայրենիս: Զարգացուցէ´ք զհոգի նորա 14 ուսմամբք օրինակ առնուլ զբարեփառ թագաւորս, վառեսջի´ք զհոգի նորա նախանձու ճշմարիտ փառաց, որք լիցին նմա առարկայք կարօտանաց, պիտանի լինիլ ընկերակցաց իւրոց և օժանդակ բարեփայլութեան նոցա: Որդի իմ է յայնպիսում հասակի, յորում1 զոր ինչ և տպաւորեաց, կարէ պահպանել յամենայն կեանս, այսուաղագաւ ջանասջի´ք արմատախիլ առնել զայն ամենայն, որ կոչի սովորութիւն: Լինիլ անյողդյողդ, որ է հիմն բարւոց իշխանաց, պա´րտ է նմա համարել իբրև զառաքինութիւնս, 2 զորս և ի գործ դիցէ ի սահմանեալ ժամանակի3: Դիւրին լիցի ձեզ հասկացուցանել մնա, թէ պարտաւորութիւն նորա պա´րտ է համաձայն լինիլ սրտի նորա, և թէ նա վասն այնորիկ կեայ, զի օգնական լիցի տկարաց և թէ երախտիք նորա լիցին4 նշան մեծասրտութեան, այլ ո´չ սնափառութեան կամ մոլութեան5: Ողորմելի ժողովուրդք առաւելապէս կարօտին հոգաբարձութեան իշխանակալաց, և ես ցանակամ, զի որդի իմ անշուշտ ծանիցէ զայս ճշմարտութիւն: Իշխան մի չէ պարտ ունիլ երկիւղ ինչ 6 դաւաճանութեան 7: Նա պա´րտ է զոհել զկեանս վասն բարեփայլութեան աշխարհի իւրոյ: Ո´չ խիստ, այլ ամոք պարտ է նմա լինիլ ի դատողութեան իւրում. այս միայն փառաւորէ զիշխանն: Կամիք տէր իմ բարոն զայսոսիկ հիմնաւորել ի սիրտ որդւոյ իմոյ, ես տամ զնա 8 ձեզ յանպիսում ժամանակի, ուր զօրութիւն նորա բաւականանայ ընդունիլ զայս զի գիտացսէ և ծանիցէ, թէ զի՞նչ առաւելապէս կարէ պայծառացուցանել զերջանկութիւն Շվեդիոյ: Կրկնեցէք նմա զայս անդադար, 9թէ անզօր և թուլամորթ իշխան մի է մի ի թշվառութեանց՝ 10 որով դատապարտէ երկինքն զազգ մի թէ կործանումն տէրութեան, պատերազմն քաղաքացեաց և գերութիւն ժողովրդեան հասարակօրէն 11 ծագին, հետևին ի սգալի երչոտութենէ իշխանին, թէ թշուառագոյն է պատերազմն քան զամենայն թշուառաթիւնս, որ խախտէ և տապալէ զտէրութիւնն. այլ 12գան երբեմն դիպուծք ինչ, ուր պատերազմն է շահականագոյն միջոց առ այն, առ ի կրկին զօրացուցանել զազգն, առ ի բերել զնոսա ի նախնի

12

[զխստագոյն՝ որք իցէն] [ետուք] 14 [այնպիսի] 1 [տպաւորեսցի նմա այն ամենայն] 2 [և] 3 ժամանակին=ժամանակի 4 [ոչ] 5 [այլ նշան] 6 [կամ] 7 սկզբում՝ երկիւղ կամ դաւաճանութիւն չէ պարտ ունիլ իշխան մի 8 զնմա =զնա 9 [զի] 10 [զոր] 11 [յա <առաջանան>] 12 [ի լինել այլ և այլ պարագայեց] 13


վիճակ և բարս իւր, 13պատսպարել զնոսա ի թշուառագին կործանմանէ, այն ինչ այլք տիրել կամին գաւառաց նորա...14 թէ նա պարտ է գու´ն գործել զամենայն հնարս հնարել առ ի հաստատել զանկախութիւն աշխարհի իւրոյ: Թէ նա պա´րտ է օրըստօրէ զօրացուցանել զհոգի իւր, առնել ինքեան օրէնս կեալ և վարիլ ընդ իսկական և քաջագործ արանց՝ զօրս պահանջէ և քաղաքական օրէնք իւր, զի վսեմագոյն պարաւորութիւն է փրկել զհայրենին իւր: Եւ պատերազմիլ ընդ այնոցիկ, որք կամին բռնահարել զնա: Խրատ տու´ք նաև որդւոյ իմոյ մի´ հաւատալ անպարկեշտ և պատրէ զնա անզնասիրութեամբ, իսկ միւսն՝ 16 փաղաքշանօք»: 45

15

ցոփ արանց, որոց մինն

1831 Նոյ<եմբեր> Պ<արրօտ> 25. Կորուսանեմ զդրամս. ի յայտնել բարերարին իմոյ զառաջինն խոժոռի ի վերայ անզգուշութեան իմոյ. իսկ մինչ տեսանէ, թէ ես յոյժ տարակուսիմ, մանաւանդ ընդ ասել եմ իմ, թէ երկնչիմ ես, զի անհաճոյ լիցի նմա «անհաճոյ է այո´, զի անզգոյշ լինիք, բայց չէ´ պարտ մարդոյ միանգամայն այդպէս տարակուսիլ և տրտմիլ և զոր ես ասացի ձեզ, թե անհաճոյ է ինձ, այն միայն է, չէ´ պարտ ի սրտի պահել, որ ինչ անցեան»: Նա խրատէ զիս անտրտում գնալ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>: Յերեկոյին պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ո´չ գտանեմ ի տուն, ամուսին նորա գայ և խնդրէ ներումն, յելանելն իմ այնպէս շուտով, մանուկն Ջորջի արտասուէ և խնդրէ զիս մնալ առ ինքն. Պ<արրօտ>. 30. Յետ ճաշելոյ մեր այսօր ի սեղանի բարերարին իմոյ, գնամք ի ներքսասենեակն և բարեր<արն> պատրաստէ զկերակուրն Մորիցի, նա ելանէ յանկարծ և ծիծաղելով յետս դառնայ «Յիւլիէ ո՞ նստի առ սեղանով». նազելի օրիօրդն ո´չ գիտէ, թէ զի՞նչ պատասխանեսցէ, զի անդ, ուր էր նա նստեալ, անկեալ կեայր կարտօֆէլ մի, զայս ասէ բարեր<արն> իմ առ ի խաղս, այլ Յիւլիէ ծիծաղի ընդ այս և հաթաթէ նմա: Դեկ<տեմբեր>. 1. Պարոն Ֆօգելզանգ կամելով առնել զեգզամեն դոքտորութեան իւրոյ, խնդրէ զիս գնալ այսօր ի հինգշաբթի, ի մեծ դահլիճն համալսարանի: կանուխ գնացեալ ի համալսարանն, գտանեմ զբազում1 շտուտենդս ժողովեալս ի տեսութիւն եգզամենային: Ի քառորդի երկտասաներորդ ժամու, եկն բեդելն և եբաց զդուռն դահլճին, մտեալ ի ներքս, բազմեցաք իւրաքանչիւրքս ի վերայ աթոռաց եդելոց անդ շարունակաբար: Զժամս ինչ երկարի, և հեզհետէ ժողովին շտուտենտք և զրուցեն ընդ միմեանս քաղցրութեամբ և հանդարտութեամբ: Յետ միջոցի բեդելն բանա զդուռն դահլճին. պր<օֆեսսօր> Զամեմն, պր<օֆեսսօր> Ռատկէ (դեկան), պր<օֆեսսօր> Քելէր ածեն զպարոն Ֆօգել<զանգ> ընդ ինքեանս. ամենեքեան զգեստաւորեալք զունիֆորմ իւրեանց, ընդ նոսա գան ի ներքս և այլ բազում ուսումնականք. 2չորս ի նոցանէ՝ որք վիճել կամէին ընդ պարոն Ֆօգել<զանգի> բազմին 13

[առ ի] [թէ] 15 [ամ<բարիշտ >] 16 [փաղաքշա<նօք>] 1 [աշ<ակերտս>] 2 [նոքա] 14


առաջի ամբիոնին: Ի վերին ամբիոնի ելանէ նախ առաջին պր<օֆեսսօր> ռատկէ և սկիզբն առնու ատենախօսել վասն նոր դոքտորին: Ի ներքին ամբիոնի բազմի պարոն Ֆօգել<զանգ>. յաւարտի ատենախօսութեան նորա, սկսանի պարոն Ֆօգել<զանգի> ընթեռնուլ զշարադրութիւն իւր՝ զոր արարեալ էր նա լատիներէն (այս պարտաւորութիւն է այնոցիկ՝ որք դոքտոր կամին լինել): Բազումք ունէին ի ձեռին զեգզեմպլեարս յայսմ շարադրութեան: Փոքր ինչ ընթերցեալ լռէ, և սկսանի մինն ի չորս առաջին բազմականացն՝ նախ յոտին կացեալ գլուխ տայ պարոն Ֆօգել<զանգի> և սկսանի հակառակիլ ինչ ինչ տեղիս շարադրութեանց նորա, որոց նա պատասխանէ քաջութեամբ. Ի վախճանի յոտին կացեալ նոյնպէս գլուխ տայ նմա ր նստի ի տեղւոջ. Այսպէս առնեն և պր<օֆեսսօր> Քելէր և զամենայն ժամս գրեթէ երկուս: Ռուս շտուտենտ մի կամի նոյնպէս հակառակիլ, բայց արգելի վասն պակասութեան ժամանակին: 46 Ի վախճանի այն ինչ պր<օֆեսսօր> Զամեմն աւարտէ զբանս, ելանեն ամենեքեան յոտին և գլուխ տան պարոն Ֆոգել<զանգի>. յետ այսորիկ պր<օֆեսսօր> Ռատկէ ելանէ նոյնպէս յամբիոնն և ատենաբանէ վասն դոքտորութեան նորա. ապա երդմնեցուցանէ զնա: Յաւարտելն այսմ, իջանէ: Պարոն Ֆոգել<զանդ> և ելեալ ի վերին ամբիոնն կալեալ զձեռն դեկանին՝ դեկանն համբուրէ զճակատս նորա և շնորհաւորէ նմա զաստիճան դոքտորութեան: Այսու օրինակաւ առնեն և այլ ամենայն պր<օֆեսսօրք> և խանօթք և ես: Զարմանք ինձ, զի յայսմ ժողովի եկին և ոմանք յայլ պրօֆեսս<օրաց>, այլ մակացութեանց, զո<րօրինակ> պր<օֆեսսօր> Վալտէր, Երդման, Հուկ, այլ ամանեքեան բազմին ետկոյս բազմելոյն, լռեն և ունկնդնեն: Յայսմ երեկոյի առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> պր<օֆեսսօր> Յերդման գայ ի տեսութիւն նորա. ողջունէ զիս սիրով, ընկալնու զՋորջին ի գիրկս իւր և գգուէ զնա, այլ ո՞րպիսի քաղցրութեամբ: Ծնօղք նորա ո´չ կամին զի այրն ծերունի ծանրասցի, այլ նա խնդրէ թողուլ զերեխայն ի գիրկն իւր. հարցանէ զնա, զի՞նչ կամի առնել վասն իւր, երեխայն խնդրէ զթոջ մի և յիրաւի ծերունին 1յօժարութեամբ յանձն առնու զայս և առեալ զթուղթ և զմատիտ, նկարէ նմա զթոջ մի և զձի մի յոյժ ճարտարութեամբ: Ծնօղք նորա բազմիցս խնդրեն ո´չ առնել զայս, և պատուիրեն երեխային ո´չ խնդրել զայն, այլ նա յօժարութեամբ կատարէ զխնդիրս երեխային: Յանկարծ սկսաւ պր<օֆեսսօր> Երդման յուշաբերել, զի նա այսօր ի 5 ժամու պարտ էր ընթեռնուլ զդասախօսութիւն իւր, պղտորէ, զայրանայ և ելեալ բազմիցս, կամի գնալ արտաքս. պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> և ամուսին նորա կամին հանգուցանել զնա, այլ նա ամենևին ո´չ հանգչի. «զի ա՞րդ կարէ մարդ այսպէս խախտել զօրէնն, շտուտենտք եկեսցեն և զիս ո´չ գտցին անդ. ա՜խ, այս տմարդութիւն է մեծ» և այլն: Յետ այնորիկ միշտ յիշէ զայս և զայրանայ.«ինձ պա´րտ է խնդրել ի պարոն րեկտորէն, զի զաւուրս ութն 2 տացէ նստիլ յարգելանոցի, վասն անզգուշութեան իմոյ. երանի թէ ոք պատժեսցէր վասն այսորիկ», և այլն: Դեկ<տեմբեր> 8. Յերեկոյին գնամ ի տեսութիւն պր<օֆեսսօր> Ադրկասի: Շլաֆրոկ, խորհուրդ վասն լուսաւորութեան ազգին մերոյ: Խնդիր գրել նմա զհայր մերն գերմանական տառիւք. նա ընթեռնու և զարմացմամբ արտասանէ առաջի ծանօթի իւրոյ: Նա երգէ զհոգևոր երգս հանդերձ կլավիրիւ, և այլն: 1 2

[ամ<ենայն>] [բա<ցէ>]


9. Յառաւօտուն տանիմ զգիրքն Չիպրին21) առ պր<օֆեսսօր> Բուշ. «Դուք բերէք զՉիպրիան, կարեմ արդեօք և այլով իւիք ծառայել ձեզ, եթէ զայս պատիւ առնէք ինձ, ասացէք աղաչեմ, ես ամենայն ջերմեռանդութեամբ ընդունիմ. «սիրելի իմ, ընդէ՞ր այդպէս օտար շարժիք ընդ մեզ, տուն իմ տուն ձեր, եկա´յք աղաչեմ երբ և կամիք, մանաւանդ առ թէյ», և այլն: Պ<արրօտ> Ի տան բարերարին իմոյ: Մորիցն լայ, բարերարուհին իմ. «մի լինէր այդպէս կամակոր որդեակ իմ». ես ծիծաղիմ, նա հարցանէ. «միթէ ոչ հաւատայք, թէ ի մանկութեան ո´չ է կարելի լինել կամակոր. այո´, յայսմ հասակի ուսանէ նա». զայս հաստատէ և բարերարն իմ: Ես խոնարհեալ հայիմ յերկիր, «ընդէ՞ր այդպէս զամօթի հարկանիք, օտար իմն երևի ձեզ այս կարծիք, այլ այն ճշմարիտ է», և այլն: Բարերարն իմ առնու ի գիրկն զմանուկն և շրջի ի տան. ապա նստեալ ի վերայ աթոռոյ, դնէ զմանուկն ի վերայ որովայնի. բարերարուհին իմ անկանի յերկիր, զի դիւրաւ հայեսցի ի դեմս որդւոյն իւրոյ և խօսի ընդ նմա: «Խնդութիւն սրտիս, քաղցրիկ զաւակ, դու լինիցիս ինձ զաւակ պարկեշտ», ո՜հ, զիա՞րդ շուտով մոռանայ նա զխռովութիւն իւր, և այլն: Թղթակցութիւն ընդ մէջ Շիլլերի և Գոթայի յամս 1794-1805: Գոթայ. 1828: «Բարեկամութիւնն կարէ միմիայն 1կիրառութեամբ ծնանիլ, կիրառութեամբ ունիլ զհաստատութիւն: Եւ նոյնիսկ սէրն, հակումն և այլ ամենայն ո′չինչ օգնեն բարեկամութեան: Ճշմարիտ, գործունեայ և արդիւնաւոր բարեկամութիւնն կայանայ յայնմ, զի մեք համակամ եղիցուք ի կեանս մեր, յոժարափոյթ լիցուք ի լցոիցանել զդիտաւորութիւն իրերաց և անանջատ այնպէս շաղկապեսցուք ընդ միմեանս, որպէս պահանջէ միութիւն դատման և կենաց մերոց»: Յետ 14 օրեայ լինելոյ Շիլլերի առ Գոթայի գրէ առ նա, 2 բաժանեալ գոլով այլուր: «Ես տեսանեմ զիս կրկին աստ, այլ հոգւով իմով եմ միշտ ի Վեյմար (տեղի բնակութեան գոթայի): Բազում ժամանակ պա′րտ է ինձ ունիլ առ ի յայտնել Ձեզ զամենայն 3 իդէս, զոր դուք ներգործեցիք յիս, բայց և ո′չ զմի ի նոցանէ յուսամ կորուսանել: Դիտաւորութիւն իմ այս էր, 4 ի գործ դնել զայս 14 օրեայ ժամանակ յայսմ, առ ի ստանալ ի ձէնջ 5 զամենայն կարօտութիւն իմ»: Գոթա: « Ի 14 օրեայ ընկերութենէ մերմէ գիտեմք քաջ, թէ մի էն դատողութիւնք 6 մեր, և շրջան զգացողութեան մերոյ, դատողութիւն և գործառնութիւն մերոյ ըստ միասին համակամ և ըստ մասին այլազան, այլ երկոցունց վախճան 7բերիցեն զազգի ազգի բարիս»: Ի գալ միւսուն ամի, բանայ Շիլլեր զկարօտութիւն իւր բանիւս: «Շնորհաւորեմ ձեզ8 զնոր տարիս, որ9

1

[անաչառութեամբ] [այն] 3 [մտաբերեալն] 4 [առ] 5 [զայս] 6 [տես կամք և գործ] 7 [են ի բարին] 8 [իմ առ ի սրտէ իղձ և փափագ առ] 9 [այն է ] 10 [լի] 2

բարեկամութեամբ ձերով11 պանծալի և անմոռաց

10


լիցի ինձ: առ որ պատասխանէ Գոթա. «կնքեսցու′ք զտարիս զայս, որպէս աւարտեցաք և զանցեալն 12, փոխադարձ հաղորդակցութեամբ 13 առ այն, զոր մեք սիրեմք և կատարեմք: Եթէ համամիտք ո′չ արասցեն զայս, զի՞նչ եղիցի ապաքէն, ի ժողովոյ և յընկերութենէ: Ես խնդամ յոյժ լի յուսով զի զօրանան, բեղմնաւորին միշտ կապակցութիւնք մեր առ միմեանս»: Յութն մայիսի 1795 գրէ Շիլլեր: «Ի ձէնջ ո′չ լսեմ և ո′չ տեսանեմ ինչ, անտանելի է ինձ այս, և անսովոր յոյժ»: Գոթա դարձուցանէ զպատասխանի: «Սիրեցէք զիս միայան, այլ այս չէ ինչ առանց պատճառի»: Անուականութիւն հոգւոյ Շիլլերի. սքանչանայ մանաւանդ ի թուղթն, որ տառ Գոթա, ի տեղին ուր ասէ, ո՞րպիսի զրոյց պանծալի՝ զոր խօսի նա.«Դուք ունիք կառավարել զթագաւորութիւն մի (Գոթա մինիստր) այլ ես, զզսկաւ ինչ 14բարգաւաճ գերդաստանի, զորս 15ցանկայի յամենայն սրտէ 16բազմացուցանել զայն իբրև զփոքր աշխարհ մի»: 48

Դեկ<տեմբեր> Ֆ<րիդլէնդէր> 8. Առ պարոն պր<օֆեսսօր> ֆրիդ<լէնդէր>. Ջորջի խաղայ ընդ դսեր պր<օֆեսսօր> Բարդլես<ի>. Ըմբռնէ զքիթ նորա, որպէս թէ հատանէ և տայ մօրն իւրում. մայր նորա արգելէ նմա: Ջորջի գայ առ մայրն և կամի զնորայն քիթ հատանել (քաղցր զրուցատրութիւն մօր նորա ընդ նմա). ի վախճանի գայ առ հայրն և կամի առնուլ զքիթ նորա: Պր<օֆեսսօրն> առնու զնա ի գիրկս իւր, կծանէ զթև նորա. առաջի կացուցանէ զնա մօրն, որպէս թէ չու′նի զմի բազուկն, մայրն հարցանէ, յո՞ր պատերազմունս եղեալ է Ջորջին, ի Պօ՞լն, ի Վարշա՞ւ, և այլն: Պր<օֆեսսօրն> պատմէ, թէ այսօր Ջորջին հակառակ եղեալ կամաց մօր1 իւրոյ, ինքնին նկատեալ զսխալանս իւր, ասէ ցմայր իւր. «ինձ պարտ է գնալ. Յայլ սենեակն զի որովհետև անկարգ երևեցայ ձեզ»: Աստի գնամ առ բարերարն իմ, նա չէ′ ի տան. ես կամիմ ի դրանէ դառանալ ի տուն. Յիւլիէ կոչէ զիս ի թէյ ըստ խնդրանաց բարերարուհւոյն իմոյ, ես դառնամ2 առ նա.«ընդէ՞ր այդպէս շոտափոյթ շտապիք, հաճոյ չեն ձեզ յայսմ երեկոյի ըմպել ընդ մեզ զթաս թէյ». ես շնորհակալիմ, «այո′, այո′, ես և դուէ և Պարրօտն ի միասին ըմպեսցուք: Անծանօթ տիկին մի և դուստր նորա և մայր բարերարուհւոյն իմոյ. ամենեքեան աշխատին յասղանի3 առ սեղանով. Յիւլիէ և անծանօթ դուստրն խաղան ընդ միմեանս. բարերարուհին իմ՝ «տէսանէ՞ք, թէ զիա՞րդ խաղան ընդ միմեանս տիկնայք Լիֆլանդա»: Բարերարն իմ յուշանայ և ես դառնամ ի տուն: Ի միւսում աւուր մեղադրէ զիս բարերարուհին իմ վասն անհաբերութեան իմոյ: Ֆ<րիդլէնդէր> 10. Երեքշաբթի: Պարոն պր<օֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>. ես ո′չ գտանեմ ի տան. ամուսին նորա ընկալնու զիս սիրով. նա ցուցանէ զքսակ մի աստղարոյր, կերպասեայ. «Զայս արարեալ եմ վասն առն իմոյ յաւուրս ծննդեանն տօնի, այլ նա ո′չ պարտի գիտել զայս»: Նա պատմէ զգնալն սահնակաւ ընդ դստեր պր<օֆեսսօր> Երդմանին ի քաղաքն, յետ միջոցի 11

[կամէր] սկզբում՝ որպես և զանցեալն աւարտեցաք 13 բնագրում՝ հաղորտակցութեամբ 14 [հար<ուստ>] 15 [յուսամ] 16 [տարա<ծել>] 1 [նոր<ա>] 2 բնագրում՝ տառնամ 3 բնագրում՝ յասխանիս 12


գայ պարոն պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. նա խնդրէ իսկոյն ներում, այն ինչ ես բանամ զդուռն, ճրագով գնացեալ ընդ առաջ նորա. պր<օֆեսսօր> Ադրկաս՝ «ա՜խ, սիրելի, դուք աստ էք, զիա՞րդ խնդամ, զի տեսանեմ զձեզ»: Նա գայ ի ներքս, ողջունէ զկին նորա, համբուրէ զՋորջին և նստի: Հանէ ի ծոցոյն զթուղթս ինչ և առ ի խաղ «ես կամիմ ցուցանել զդիւթութիւն ինչ»: Եօթն թուղթք, որոց վերայ թուանշանք, նա տայ մեզ նշանակել զթիւ ինչ, և կրկնէ, թէ յո՞ր թուղթս գտանին թիւքն նշանակեալ ի մէնչ, և գտանէ զնշանակեալ թիւն, այսու օրինակաւ. Հաշուեալ զվերջին թիւս թղթոց նշանակելոց: Առ ի խաղ 4 առնէ և պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> սոյն օրինակ իրս: Զոր օրինակ. դնէ զթուղթսն ի կարգի և հարցանէ յո՞ր կարգի գտանի 5 նշանակեալ թուղթ մեր. դնէ զփող ինչ ի ներքոյ թասակի իւրոյ և չանկռէ ի ներքոյ սեղանոյն, որպէս թէ դիւթէ, և խնդրէ ի վեր առնուլ զթասակն, այլ: Զանազան այսպիսի պատմութիւնք: Պր<օֆեսսօր> Վալտէր. Զանազան զրոյցք, նա պատմէ վասն շտուտենտի միոյ ուսելոյ առ պաստօր մի լաւ ևս, քան իւրք ի ճեմարանի ուսանին 6: Զրոյց վասն աշխարհաբար աստուածաշնչի մերոյ, հրաման տպագրութեան ի Պետերբուրգոյ22). նա ասէ.«եթե չիցեն իմ բազում պարապմունք, ցանկայի ուսանիլ հայերէն: Զնոյն ասէ և պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Յելանելն նորա պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> առաջնորդէ զնա մինչև ի դուռն՝ «սիրելւոյ ամուսնոյ ձերում խնդրեմ ողջունել յինէն»: Աստի գամ նոյնպէս առ բարերարն, առ ի հարցանել վասն չափման տրամագծի գնդին իմոյ. «Նա ո′չ է ի տան» եկեալ ընդ առաջ իմ Յիւլիէ ասէ, այլ բարերարուհին իմ նոյնպէս խնդրէ գնալ առ ինքն. բազում գրեանք, զորս կամին գնել վասն փոքրիկ եղբօրն իւրեանց. «ո′չ է հաճոյ ձեզ տեսանել զգրեանս»,«յոյժ յօժարութեամբ». մեք ընթեռնումք զգրեանն: Գայ բարերարն իմ և յետ միջոցի գնամ առ նա. նա հարցանէ զորքանութիւն տրամագծի և հաշուեալ գտանէ ուղիղ ըստ հաշուի իմոյ. նա հարցանէ, թէ զիա՞րդ պարտ է ինձ բաժանել զգոտին. Ի դժուարաւ գտանելն իմ, ասէ՝ «մի′ ինչ տրտմիք սիրելի իմ, այս գոյ յայնմանէ, զի դուք ի մանկութեան ամենևին չէք պարապեալ ի մաթեմատիգական արուեստս, այլ այս ուսանիք աստուծով»: Նա գծէ զբոլորակ մի և ցուցանէ ինձ զկերպ բաժանելոյ զայն: 1 Յելանելն իմ, ինքնին գայ մոմով և ուղարկէ զիս ի տուն, բարի գիշեր ասելով: Նախ քան զայս օր ի չորեքշաբթի այն ինչ աւարտեալ զպարապումն իմ, առ բարերարին իմոյ կամէի գնալ ի տուն, ելի, բարերարն իմ ինքնին տանի զթասս իմ կաֆայի ի միւս սենեակն: Նա տեսանէ 2 յաչս զմազ մի և կամի հանել զայն, ես ամաչեմ տալ նմա զայս աշխատութիւն, «մի′ լինիք այդպէս երկչոտ, թողեք հանգստեամբ հանից զմազն»: 11 Պ<արրօտ>. ուր<բաթ>. Ճաշուն առ բարեր<արն>. նախ քան զճաշն չէ′ր բարեր<արն> ի տան: Ստատսրատեն Քրաուզէ գգուեալ զՄօրիցն շրջի ի տան. ես խօսիմ ընդ մանկանն: Բարերարուհին իմ պատրաստէ զկերակուր նորա. բարերարն իմ գայ և ամենեքեան ժողովեալք զՄորիցաւն, ուրախանամք ի վերայ նորա. բարերարն իմ պատրաստեալ զկերակուր նորա տայ մանկանն, յըմպել զկաթն, խաղայ մանուկն և ո′չ կամի ըմպել օրինաւոր, առ այս բարկանայ 4 5 6

1 2

[ար<արէ>] գտանեն=գտանի [նա] [նախ] [ի]


բար<երարն> իմ և ամենայն խստութեամբ հրամայէ ըմպել. կրկին և կրկին. յաւարտին սկսանի երեխայն գողոնել ողոք ճչմամբ, որոյ վասն հարցանէ զնա բարերարն իմ բազմիցս, այն ինչ նա ի գիրկս բարերարուհւոյն իմոյ կայր, «պատմեա′ ինձ քաղցր որդեակ իմ, այդպէս է, զոր ասէք, յիրաւի է, զոր ասէք». Երեխայն լռէ և բարերարն իմ համբուրեալ զձեռն նորա, զերեսս նորա խնդրէ՝ «պատմեա» և այսպէս յոլովիցս: Յետ այսորիկ բարերարն զփոքրիկ երաժշտական գործի մի և հնչէ առաջի նորա, ի մողղոք ձայնէ երաժշտութեան առ ժամայն սկսաւ երեխայն լալ (երեք ամսական գոլով, հազիւ թէ նա լայր), զայս թողեալ բարերարն իմոյ եբեր զփոքրիկ 3 թութանման երաժշտութիւն և լարեալ, եդ առաջի նորա, յոր ուրախանայ յոյժ մանուկն: Յետ ելանելոյ բարեր<արին> միոյ ի միւս սենեակն, ես առնում զգործին և կամիմ փչել. ի մտանել նորա, իսկոյն թողի և ձեռանէ. նա քաղցր դիմօք ծիծաղեալ, «ընդէ՞ր լռէք սիրելի իմ, ո՜ արգելէ ձեզ հնչել, հնչեցէք եթէ կամիք» և այլն: Ի ժամ սեղանոյն գայ աղքատ կին մի և ծախէ սապոն, և բարերարուհին իմ գթացեալ ի նա, տայ նմա ի սեղանոյն ուտելիս. յետ սեղանոյն, բարերարն իմ առեալ զտախտակ գոդւոյ գնդի իմոյ, տեսանէ, զի ծուռն է հաշուեալ. նա ոչ բարկանայ այլ հարցանէ, թէ որո՞վ հնարիւք կարելի է ուղղել զայն, ես երկնչիմ, այլ նա 49/50 յանդիմանէ զիս վասն այսպիսի երկչոտութեան իմոյ: Եւ առեալ զդանակ և զտախտակն, և յետ փոքր միջոցի ուղղեալ տայ ինձ, ի կանգնիլ իմ սակաւ ինչ առաջի նորա առ սեղանով, յանդիմանէ զիս նստիլ: Նա ցուցանէ ինձ զգիրքն գրեալ ի միսիօներից, վասն պատմութեան մերոյ հոգևորականաց. նա զարմացեալ «զի՞նչ այս դառնալի վիճակ, այսու կորնչի, ազգ մի, եթէ հոգևորականք այսպէս շարժին, անհամաձայն, չարակամ առ միմեանս, այսու աղագաւ պա´րտ է ջան դնել որքան կարելին է ածել զբարեկարգութիւն ինչ ի մէջ ազգին, այս բախտաւորութիւն է ձեր, զի այժմ կայք ընդ իշխանութեամբ, զի հոգևորականք ձեր ո´չ շարժիլ այնպէս, որպէս մինչև ցարդ շարժեցանն»: Յերեկոյին պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>: Նա ընթերցեալ ի ժուրնալս ինչ ինչ վասն ազգին մերոյ, որոնէ ցուցանել ինձ, այլ առ ժամայն ո´չ գտանէ և ցաւի: Ի դասատուութիւն նորա գայ Ջորջին, և անդրէն կամի գնալ առ մայր իւր, ես գրկեալ զնա այն ինչ կամիմ տանիլ առ մայրն, նա ի մթան համբորէ զիս, փարի զպարանոցաւ իմու և այլն: Թէյ օրիօրդն Բարդլես. նա գործէ զասղանի ինչ, ի հարցանելն իմ, պարոն պր<օֆեսսօրն՝> «վասն ձեր գործէ զոտնաման մի» առ ի խաղ ասէ: Յետ թէյին ելանեմք և պարոն պր<օֆեսսօրն> զձեռանէ իմմէ ի փողոցս, ի մթան, վազէ. Այլ ես խնդրեմ զնա փոքր ինչ դադարել, զի զգեցայց զվերնակոշիկն իմ. մինչև ցհամալսարանն առաջնորդեալ զնա, գամ ի տուն: 12. Ի. 12. 1աւարտ տարւոյ2: Համաժողով 3քննութեան, յորում յամենայն ֆակուլտետէ շտուտենտ մի շարադրէ զբանս ինչ և աստ հանդիսաւոր ընթեռնու պրօֆ<եսսօրի> մի. զվկայութիւն պրօֆեսսօրաց այնր ֆակուլտետի: Յորոց որ4 լաւապէս շարադրէ, ստանայ զոսկեայ մեդալ մի, և միջագոյնն զարծաթեայ, այլ ստորնագոյնն միայն գովութիւն և շնորհակալութիւն: Այսօր ըստ այսմ սովորութեան ժողովիմք ի մէջ դահլճին ի 12-րդում ժամու: Բազում շտուտենք և այլ երևելի գիտունք ժողովին ի ներքին կողմն և ի վերայ մահաճառի, համեստ խօսին ընդ միմեանս: Եւ երաժիշտք ի ձախակողմն դահլճին, ի վերայ մահաճառի, և 3 1 2 3 4

[սանդ<ուկ>] [ժամու] կիսատարւոյ=տարւոյ [հարցաք<ննութեան>] որք=որ


տիկնայք բազոի,ք բազմին յառանձին աթոռս5 ի վերին և ի ներքին կողմն: Յետ միջոցի հանդիսաւոր բանան զդուռն դահլչին. երկու բեդելք յառաջոյ և այլ ամենայն պրօֆեսսօրք զգեստաւորեալք յետ նոցա մտանին ի ներքս: Նախ քան զամենայն րեկտորն ձեռն ի ձեռին, ի մտանելն նոցա, ո´չ ոք ելանէ յաթոռոյ իւրմէ: Երաժիշտք հարկանեն, նոքա բազմին յառաջին կարգի աթոռոյ. չորս պրօֆ<եսսօրք> աստուածաբանութեան սեաւ զգեստիւ: Ի քանի ինչ վարկեանս յերկարի երաժշտութիւնն, քաղցր, որոց թիվ աւելի քան զտասն. յետ որոյ ելանէ պր<օֆեսսօր> Մորգենստերն յառաջին ամբիոնն. Ամենեքեան լռեն և նա սկսեալ զբանս ինչ առ հանդիսականս, բանայ զփակեալ փակէթս, և ընթեռնու առաջի բազմականացն զգովասանութիւն ի վերայ յատկացելոց շտուտենտաց շարադրութեանց. նախ զաստուածաբանութեան աշակերտին. յայսմ նուագի Րէյխ ի Պետերբուրգոյ և Տրեմէր ի Լիֆլանդիոյ, երկոքին6 ևս երիտասարդք, որոց առաջինն ստանայ զոսկեայ մեդալ և երկրորդն արծաթեայ: Այլ սոյն այս Տրեմէր երիցս ստանայ նախ քան զայս զոսկեայ մեդալս. զարմանք, զի այսօր նա աստ գոլով, զգեցեալ զհասարակ հանդերձս, այն ինչ գովասանութիւն նորա անդ հնչէր, նա լի պարկեշտութեամբ ունկր դնէր ի վերին մահաճառի, ո´չինչ նշան փքացման երևեցուցեալ: Ես մերձ նմա և շնորհաւորեմ: Բազում ծանոթք նորա ևս այսպէս շնորհաւորեն, կալեալ զձեռն նորա: Մայր նորա անդ: Քարոզ նորա Էստոներէն (յառաջ քան զայն յաւուր միում քարոզէ սոյն այս Տրեմէր եկեղեցւոջ առաջի բազմականաց): Շտուտենտ մի օրինագիտութեան շարադրէ բանս յոյժ արժանաւորս, այլ ո´չ գոլով լատիներէն, ստանայ զարծաթեայ մեդալս: Պր<օֆեսսօր> Մորգեն<շտերն> խրախուսէ զամենայն աշակերտեալս, կարդայ զհանդիսացելւոյն յանուանէ և ի վախճան ճառին գոհութիւն տայ բարձրելւոյն և յորդորէ զամենայն հանդիսականս պարտաւոր համարել զինքեանս օրհնել զանուն կայսրն՝ որոյ պահպանութեամբ և հովանավորությամբ հաստատի համալսարանն: Բազումք շտուտենք մտանեն և ելանեն, բայց լռութեամբ: Յետ որոյ յելանելն, հարկանի նոյնպէս երաժշտութիւն, և պրօֆ<եսսօրք> նոյնպէս ձեռն ի ձեռին ելանեն, խառն ընդ շտուտենտաց: Ի տեսանելն իմ զայս ամենայն սիրտ իմ անկանի յանձուկն խռովութեան. ի մտածել, թէ յո՞ր աստիճանի տգիտութեան գտանի ազգ մեր, և թէ եկեսցէ՞ ժամանակ, զի և ազգ մե<ր> այսպէս պայծառասցին: Զկնի ճաշուն առ բարերարն իմ, նա ո՛չ գտանի ի տան. ես առեալ զդանակ նորա համարձակութեամբ, նստիմ ի սեղանի նորա և տաշեմ զգոտի գնդին իմոյ, խաղամ ընդ Մորիցին, այլ բարերարուհին իմ ո՛չինչ խռովի առ այս: Գայ բարերարն իմ և տեսեալ զայն, ուրախանայ և առեալ զայն, ինքնին ուղղէ զպակասորդ տեղիսն. ես պատմեմ նմա թէ պարոն Մօրն 75 ռուբլի պահանջէ վասն ճառին. նա հանէ ի քսակէ իւրմէ հինգ ռուբլի և տայ ինձ՝ «դուք բազումս կորուսիք սիրելի իմ, զայս ես պարտիմ հատուցանել». ես հայեցեալ յայս խռովիմ և լալագին խնդրեմ, հատուցանել յիմոց դրամոց. «ո՛չ, սիրելի իմ, այս սակաւ ինչ է (ձեռն իւր եդեալ ի վերայ ուսոյ իմոյ) և այս պարտաւորութիւն իմ է, զի յառաջին նուագի ի տալն ձեզ 70 ռուբլին ո՛չ նշանակեցի». ես խնդրեմ բազմիցս, այլ նա՝ «ներեցէք ինձ սիրելի իմ, զի ես այժմ այսպէս արարից, զի վասն ձեր այս փոքր ինչ է», և այլն:

5 6

աթոռուս=աթոռս երկոքիկ=երկոքին


Յաւուր միում այն ինչ պարոն Իրգենզոն կամի, զի երթայց առ նա, զի հարցցէ ինձ վասն թուաբանութեան, ես պատմեմ նմա, թէ կարելի է թէ պարոն րեքտորն եկեսցէ աստ, զի նա ևս կամի քննել զուսումն իմ յայս կիսատարւոջ.«Այսմ չե´մ ես արժանի, զի նա եկեսցէ առ իս». 13. Յառաւօտուն զրոյց ընդ Բլումբերգի. նա պատմէ վասն պապին Ալէքսանդրու. քառասուն բոզ սիրահարք նորա: Եւրոպացի մի հանդիպի ի փողոցին Հռովմայ, զի վաճառեն անդ զանազան նշխարք ընդ որոց և թել ինչ հանդերձ գրութեան պապին և կնիքով (իբրև զկապաս գիւլպայից սրբոյ կուսին): Թէ որ զայս թել գնէ, աղջիկ կամ կին, պառաւ կամ օրիօրդ, թղեալ լիցին մեղք նորա, եթէ նա պղծեալ իցէ ընդ մարդոյ, ընդ քրիստոնէի, թէ ընդ հեթանոսի, թէ ընդ մահմետականի և թէ ընդ անասնոյ: Նա և Եւրոպացւոյ որոնեալ խնդրէ զպատճառ գրութեանս, զի ամենափառաւոր պապն 1 հոմանեաց իւրոց, զոր ի միում գիշերի հրաւիրէ առ ինքն և 2 հրամայէ մերկանալ ամենեցուն ամենևին և ինքն մերկանայ ևս, և հրամայէ զփորձ առնուլ, թէ ոք ի նոցանէ ընդ երկար տարցէ ի բազմիցս շաղաշարելն ընդ նմա, այս թել եղիցի ի պատիւ նորա: 52

13. Ի Խնդրելն իմ վարձել վասն իմ զսենեակ մի, բարերարն իմ մի կողմանէ, և Ֆրիդ<լէնդէր> ի միւս կողմանէ ջանան 3 վարձել վասն իմ:

պր<օֆեսսօր>

Յերեկոյին 7 ժամ. տեսութեան գնամ պարոն Ֆէօդրովին. բազում պրօֆեսսօր շտուտենտք. ամենեքեան յոտին կանգնին և համբուրիւ ընկալնուն զիս. հարցումն վասն հայրենեաց իմոց ի Շուխովսկէ: Զրոյց վասն զանազան բանդագուշելոց ի Մոսկով ի համալսարանի, ի պատճառս խստութեան պրօֆեսսօրաց: Արհամարհելն նոցա զայս խստութիւն. արհամարհումն նոցա զհամալսարանս Մոսկովու և Խարկովի, ուր պրօֆեսսօրք իբրև ընդ սոլդատաց վարին ընդ – տուտենտաց: Համալսարանն Օքսֆօրդի, ուր հարուստ շտուտենտք ծառայեցուցանեն զաղքատս և նոքա սովին ծառայութեամբ հայթայթեն զուսումն 1իւրեանց: Այսպէս և ի Պօլեն, ուր պատմէ Շուխովսկի, թէ ի ներկայութեան իւրում ուր ազնուական աշակերտ մի պօլեակ պահպանելով այսու օրինակաւ զաղքատ աշակերտ ոմն և աղքատն ժրաջան գոլով, յաւուր միում հրամայէ վարժապետն աղքատին ծեծել զորդի տան իւրոյ: Աղքատութիւն արիացուցանէ: Անբավականութիւն ռուս պրօֆեսսորաց և արհամարհումն գերմանացի պրօֆ<եսսօրաց>. Պերեվօշչիկով և այլք. գերազանցութիւն համալսարանին Դերպտոյ և ազատութիւն: Զրոյց վասն օրինաց և դաւանութեան: Արհամարհանք նոցա ի վերայ այնոցիկ՝ որք ատելութեամբ վարին ընդ այլադաւանս: Ի տէրութեան ո´չ այլազանութիւն օրինաց, այլ հաւատարմութիւն է հարկաւոր: Դատումն ֆարմազօնաց. ժողով եղբայրասիրութեան նոցա: Կայսր Պօղոս. Տրուխինսենատօր նորա, այր քաջ. նա ի ձեռն ճարպիկ ճարտարագիտութեան իւրոյ և խոհականութեան, սիրելի լինի կայսրն, համարձակախօսութիւն նորա ընդ նմա: Յառաջարկութիւն նորա կայսրն վասն աստիճանաւորաց եղելոց ի սահմանս Վիատկա. և յայնոսիկ կողմանս և վասն անուղղայ վարուց նոցա պատիժ: Վճիռ հակառակողաց 2 հոգւոյ ի կողմանս Եկատերինոսլավսկի: Նոքա ո´չ ընդունին զպատկերս և զծէսս, այլ միմիան զքրիստոս մարդացեալ իբրև զաստուած: Եւ կայսրն պարգևէ նոցա զազատութիւն: Հարուստ 1 2 3 1 2

[ի պատիւ 40] [և ստիպէ ] բանգրում՝ ջանալ [նոցա] հակառակաց=հակառակողաց


կոլոնի նոցա: Յելանելն իմ նոյնպես յոտին կացեալ, ձեռն տուեալ միմեանց, բաժանիմք. Պարոն Ֆէօդրովն խնդրէ յաճախ գնալ առ նա: Եւ ճրագով ուղարկէ զիս. սիրելի ընկերութիւն նոցա: Գրքատուն համալսարանաց ռուսաց արգելէ ո´չ տալ ումեք զգրեանս այլ ի զարդ են նոքա: ..... շարս գրէ ի միում աւուր և գիշերի քսանումի լիստս շարադրութիւն. Պ<արրօտ>. 14. Նախքան զճաշն առ բարերարն իմ. նա կերակուր տայ Մորիցին. Ետոյ եկեալ ի սենեակ իւր սկիզբն առնու գործառնութեան տախտակին, հատանէ զտեղին բեւեռաց, գայ օտարական ոմն, յելանելն պատուիրէ ինձ ո´չ ձեռնամուխ լինիլ, այլ իմ անհանգիստ գոլով տաշեմ զմինն3. ի տեսանելն, զուարթագին դիմօք, «ա՜խ բադիւշկա, զի՞նչ գործեցեր. ո՞չ պատուիրեցի ձեզ ո´չ լինիլ ձեռնամուխ», ի զարհուրիլն իմ, նա ծիծաղի ի վերայ իմ: Նա յայտնէ ինձ.«ես վարձեալ եմ վասն ձեր զսենեակ մի առ պրօֆեսսօրուհի Էշհոլց, նա անձն պատուական է. այր նորա տեսեալ է ձեզ և պատմեալ ամուսնոյ իւրում. վասն այսորիկ նա ցանկայ բնակիլ ձեր առ ինքն»: Զմիւս կվարտիրն, պատուիրէ ինձ, եթէ Ֆրիօֆն կամի, վարձեսցէ վասն իւր: Յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. նա 4ի մտանելն իմ ի սենեակ նորա, յանկարծ հաֆ արարեալ ըմբռնէ զբազուկն իմ առ ի ծիծաղ. նա կամի 5 բերել զթանաքաման իւր, ի կամիլն իմ բերել զայն, ելանէ իսկոյն. «միթէ ես ծերացեալ եմ, միթէ ես ո´չ կարեմ բերել». նա բերէ ինքնին. յելանելն իմ. «ներեցէք ինձ, զի յայսմ երեկոյի ո´չ կարեմ ընկալնուլ զձեզ ի թէյ, զի յայսմ երեկոյի ունիմք զժողով և ինչ»: 54

1831 Դեկ<տեմբեր> 15. Յերազի տեսանէի քարոզել ինձ յեկեղեցւոջ միում ի Հայաստան, և յանկարծ երևի ինձ բարերարն իմ, ես պատկառիմ ի տեսանելն զնա և լռեմ, այլ նա իսկոյն խրախուսէ զիս, «ուսուցէ´ք զմանկունս Հայոց, ուսուցէ´ք, ընդէր լռէք». քաղցր դեմք նորա քաջալերէ զիս առ այն: Պ<արրօտ>. Զկնի ճսշուն ի տան բարերարին իմոյ ի շինելն իմ զկամարս գնդին իմոյ, բարերարն իմ կոչէ «դիականոս». ես յետս հայիմ, նա իմ ի ձեռս առեալ զթոփ մի խաղայ ի տան իւրում. «գո՞յ սովորութիւն և ի Հայաստան». «այո´ տէր իմ». «այո´, ես հաւատամ այդմ»: Նա ունելով այսօր զժողով, շուտով ելանէ և յելանելն իւրում դնէ զձեռն ի վերայ ուսոց իմոց, «կացէ´ք բարեաւ սիրելի իմ և շինեցէ´ք զգոտին կանոնաւոր»: Ֆ<րիդլէնդէր>. Յերեկոյին առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ի դասատուութիւն նորա յոյժ դժուարին լինի ինձ հասկանալ, և ես զայրանամ և խոժոռիմ յանձն իմ, այլ նա յուսադրէ և երկայնամտութեամբ յառաջ տանի զդասն իմ: Հարցանէ կրկին և կրկին «հասկանա՞յք» յո´ջ պատասխանելն իմ անդրէն կրկնէ ի նորոգ: Երթամք ի թէյ. Ջորջին բազմի առ սեղանով, ըմպեալ զթէյ իւր, սկսանի առնուլ զփոքրիկ սայլ իւր և զձի և խաղայ շուրջ գալով ր տան: Ամուսին նորա ցուցանէ զմտրակն՝ զոր բարերարն իմ բերեալ ի Հայաստանէ պարգևէ Ջորջիին. ես ելեալ յաթոռոյ խաղամ ընդ Ջորջիին. պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> հրամայէ մանկան իւրում

3 4 5

զնա = զմինն [կամի] <մեկ թերի անընթեռ>


քեալամաղ տալ, այլ ամուսին նորա արգելէ: Պր<օֆեսսօրն> կոչէ զաղախին իւր և հարցանէ զնա վասն փակելոյն զհնոցն, այլ աղախինն պատասխանէ այլ ընդ այլոց, այլ նա ո´չ բարկանայ և քաղցրութեամբ պատուիրէ նմա ո´չ մոռանալ միւսանգամ: Յելանելն իմ, ճրագով գայ ընդ իս պր<օֆեսսօրն> և համբուրեալ. «ի միւսում աւուր ես խնդացից ընդ գալուստ ձեր». երաժշտութիւն դժուարին լինի ինձ ուսանիլ այլ զսմինարիստ ոմն Ֆրոմ ուսւցանէ ինձ զայն յոժարութեամբ: Պ<արրօտ>. 16. Նախ քան զճաշն առ բարերարն իմ. ի մտանելն իմ ի տուն եկն ընդ առաջ իմ սիրով «որպէ՞ս է առողջութիւն ձեր, մրսի՞ք, չու´նի ինչ վնաս, պա´րտ է սովորիլ»: Նա ուղղէ զսխալ 1նկարումն իմ ի վերայ գնդի, և ցուցանէ ինձ սրտի մտօք և յուսադրէ: Զկնի ճաշուն առ պարոն Իրգենզոն: Նա հարցանէ ինձ վասն աշխարհին մերոյ. ապա վասն թուաբանութեան, պատմութեան: Ես ցուցանեմ նմա զկերպ շինելոյ զգունդս: Աստի գնամ առ բարեկամն իմ Հագէն. նա և ամուսին նորա հարցանեն զորպիսութենէ իմմէ քաղցրութեամբ. Ամուսին նորա իսկոյն ելանէ և բերէ թէյ. երեխայք խաղան ընդ միմեանս ի տամ, ոմն առեալ ի շալակ իւր զաթոռ մի, այլ ոմն թագչի և այլք խնդրեն զթագուցեալն: Նոքա գան առ իս և փարին զպարանոցաւ իմու. Միցա գանգատէ «արմենիէր նէքդ միխ»: Պարոն Հ<ագէն> պատմէ զՀումբոլդէ, մեծ աստղաբաշխ, մինարալօղ, տնկաբան, բնագէտ այլք քննեն զբնութիւնն ի մասնաւորս, իսկ նա զբոլոր արարչութիւնն. Բրասիլիին, հրացայտ լերինք արձակեն երբեմն ծուխ, ջմջմայս, անձրևս, ի միջակիտի երկրի է յաւիտենական հուր ինչ: Ի խօսիլն իմ այսր ընդ բարերարին իմոյ առ ի թողուլ առ նմա զգունդն և զկարտն իմ, ես ո´չ համարձակէի յայտնի խնդրել ի նմանէ, այլ նա խոժոռեալ ընդ այս, ասէ.«Խօսեցէ´ք ընդիս, սիրելի իմ, համարձակ և յայտնի»: Ի պատմելն իմ այսօր բարերարին իմոյ, թէ եպիսկոպոսք մեր տիրեն տիրացուաց, նաև երբեմն ծեծեն.«զիա՞րդ, տիրացուք ևս են այնպիսի կրոնաւորք, որպէս եպիսկոպոսք. զիա՞րդ իշխեն նոքա այդպէս անողորմ վարիլ ընդ նոսա, այդ ամենևին հակառակ է օրինաց»: 55

1831 Դեկ<տեմբեր> 18. Յառաւօտուն ի մէտասներորդում ժամու խնդրեաց յինէն պարոն Ֆօգելզանգ, ի նորոգ կարգեալ բժիշկ քաղաքական, գնալ ընդ նմա ի հիւանդանոցն առ ի խօսիլ ընդ չերքեսի միոյ պատահմամբ բերելոյ անդ. վասն ո´չ գիտելոյ նորա զայլ լեզու, գուցէ ես հասկացայց նմա. սիրտ իմ լցաւ խնդութեամբ, ամենայն երակք իմ խաղային ջերմ արիւնք ի լսել իմ զանուն աշխարհակցիս. ա՜խ, զիա՞րդ քաղցր է հայրենակիցն, զիա՞րդ աշխարհակիցն. յայսմ չգտանէ զանազանութիւն պանդուխտն ի հայրենեաց, եթէ մահմեդական իցէ, եթէ քրիստոնեայ, միմիայն 1 զի իցէ աշխարհակից: Խդութեամբ թողեալ զամենայն գործս իմ զգեցայ և ելի ընդ նմա արտաքս: Պարոն Ֆօգել<զանգ> գնացեալ նախ առ քանի մի աղքատ հիւանդ երեխայս, ապա տարաւ զիս ի հիւանդանոցն. այլ ո´հ յանկողնի տեսի զաշխարհակիցն իմ, հանեալ զհանդերձս և ի քուրձս հիւանդաց. ես փարէի զնովաւ, եթէ 2ո´չ լինէին անդ բազում հանդիսականք. ես սկսայ խօսիլ ընդ նմա տաճկերէն, վրացերէն, այլ նա ի վիշտ սրտիս և ո´չ զմի ի լեզուացս հասկացաւ, ես հարցրի ծննդատեղի նորա, զհիւանդութիւն նորա, պատասխանի և ո´չ մի ինչ. նշանացի եցոյց նա, թէ նա գայ ի Պետերբուրգոյ և կամի գնալ առ ընկերս իւր ի Րիգայ: Այլ հիւանդք պատմէին, թէ ո´չ ննջի, ո´չ ուտէ, այլ միայն ըմպէ յաճախ. 1 1 2

[գծ<ումն>] [թէ] [չէ<ին>]


դոքտոր Ֆօգել<զանգ> շոշափէր ձեռամբ զամենայն անդամս նորա. և նա քանի մի բառիւք ռուսերէն հասկացուցանէր, թէ ո՞ր տեղի առաւել ցաւէր նմա: Դոքտոր Ֆ<օգելզանգ> գնաց ետ միջոցի առ այլ հիւանդս, այլ ես ո´չ կարէի այնպէս դիւրեաւ թողուլ աշխարհակիցն իմ: Կացեալ մերձ անկողնի նորա, հայեցեալ ի դէմս նորա, միտք իմ սլացան ի քաղցր հայրենիս իմ, զամենայն ցաւս սրտիս միմիայն հոգոց հանութեամբ մեղմեցուցանէի. և քաղցր դէմք նորա ջերմացուցանէին զվաղուց պաղուցեալ սիրտ իմ: Նա եհարց ցիս, թէ ես տաճիկ իցեմ, ո´չ պատասխանեցի, նա խնդրեաց զհաց սպիտակ և իսկոյն ետուն նմա (ամենայն հիւանդք ուտէին նոյնպէս զկերակուրս իւրեանց): Հերք նորա էին սեաւ, փոքր մօրուք, երկայն հասակ: Ի վախճանի թողի ցաւօք զհայրենակիցն իմ և գնացի ի տուն, զի 3 արդէն իսկ ժամ բոլոր անցին, յորս ես անդ կայի: Զկնի ճաշուն գնացի ի Զեմինարն. երաժշտութեան դասիարակն պարոն Բերդերման խնդրեաց ետ այլոց երգել, այլ ո´չ կարելն իմ, ըստ կարգի հարցանէ, թէ միթէ ո´չ գոյ ի մեզ կանոնաւորեալ երաժշտութիւն: Ի պատասխանելն իմ այո´, այլ առանց նշանակիտից (նոտից). «Այդպէս երգեն, ասեէ, և հուտենտոտք և ամենայն վայրենի ազգկք»: Այս ցաւեցոյց զիս, այլ ասաց զճշմարիտն: Ֆ<րիդլէնդէր>: Աստի գնացի առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. յետ դասառութեան իմոյ, գնացաք ի տուն յըմպել զթէյ: Պր<օֆեսսօրն> կամէր շուտով գնալ ի ժողովս իւր և խնդրէր զթուղթ ինչ, յորոնոլն՝ դուստր պար<ոն> պր<օֆեսսօր> Բարթելսի ասէ, «այդպէս է, զի պարոնայք դնեն զիրս իւրեանց յո՞ և կամին և յո´չ գտանելն անհանգիստ առնեն զտնայինս»: Այլ պր<օֆեսսօրն> ծիծաղի առ այս. նա ելանէ: Փոքր դուստր և որդի պարոն պր<օֆեսսօր> Երդմանի Պաւլինայ և Ավղուստ 4եկեալ էին այսօր ի տեսութիւն Ջորջիին: նոքա խաղան ընդ միմիանս ի միւսում արտասենեկի. յելանելն իմ, առնու զճրագն սոյն այս մանկահասակ օրիօրդ և Ավգուստ ընդ նմա և գայ ընդ իս մինչև ի դուռն առանց ումեք ինչ ասելոյ (այսքան է քաղցրահոգութիւն եւրոպացւոց): Մնացէ´ք5 բարեաւ ասեմ նմա լի զարմացմամբ յաղագս այսպիսի քաղաքաւարութեան մանկահասակին և նա պարկեշտութեամբ ողջոյն կրկնեալ ինձ, բաժանիմք ի միմեանց: Ի պատմելն իմ աստ վասն չերքեզին, կին պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի> և դուստր Բարդլեսի ցաւէին յոյժ: 56

(Մոռացայ ի վեր անդր գրել): Յետ առնելոյ իմ զդաս ի պարոն պր<օֆեսսօրէ> ասէ՝ «ես ունիմ զյառաջադրութիւն մի առ ձեզ և խնդրեմ, զի յերկուշաբթի առ իս ճաշեսջիք, զի կարասցուք ունիլ զբաւական ժամանակ առ ի շաղփաղփել ընդ միմեանս և առ ի տեսանել զմիմեանս յաճախակի»: Պ<արրօտ>. Աստի գնացի առ բարերարն իմ. չև´ իմ բացեալ զդուռն, նա եկն ընդ առաջ իմ, ի ներքսագոյն սենեկէ իւրմէ և կալեալ զձեռն իմ «դու՞ք էք սիրելի իմ, եկայք ընդ իս» և գանացեալ ի ներքս, այն ինչ ես ողջոյն տայի ընտանեաց նորա, նա ինքնին եբեր զաթոռ մի, զի նստայց, ես խնդրեցի ի նմանէ զներումն և շնորհակալ եղէ նմա: Բարերարուհին իմ ո´չ հայեցեալ ի խնդիր իմ, յասելն իմ, թէ ես ըմպեալ էի զթէյ, ետ ինձ և զայլ թաս մի: ես պատմեցի և աստ վասն հիւանդ աշխարհակցին իմոյ, և տես ինձ զզարմանալիս. Ամենեքեան ցաւէին, ամենեքեան մորմոքէին, «ա՜խ, տարաբախտ, ա՜խ, պանդխտական» և այլն: Բարերարն իմ պատուիրեաց ինձ յաճախակի գնալ առ նա (զոր և ես ցանկայի առնել) և 3 4 5

[այս] [ել<եալ>] բացէ´ք=մնացէ´ք


յառողջանալն նորա տանիլն զնա առ ինքն ի թէյ. «չերքեսք ազգք ազնուականք են. և ես ցանկամ տեսանել զնա՝ ի տան իմում»: Զայս ցանկայր և ամուսին նորա և Յիւլիէ «այո´, այո´, տէր տիրացու 1, մի´ մոռանայք առնել զայս»: Ո՜վ քաղցրութիւն եւրոպացւոցս. (սիրտ իմ իսկ վկայէր, թէ ընդէ՞ր բարերարն իմ սիրէ զայս ազգ. այն զի նոքա զինքեանս և զմիմեանս): 18. Որպէս յերեկոյին յառաջադրեալ էր ինձ պարոն րեքտորն, գնացի յառաւօտուն յ 9րորդում ժամու ի ճեմարանն. 2համարելով, թէ այս կանուխ իցէ մտի ի սենեակ մի ճեմարանին: Անդ պատահեցաւ ինձ մանուկ մի ութամեայ անծանօթ. «այսօր եգզամեն է մեր» ասաց ուրախութեամբ մանուկն. «կարէ ոք օտարական գնալ անդ», «ընդէ՞ր ո´չ, հրամայեցէ´ք, ես տարայց զձեզ անդր»: Ես շնորհակալեալ զքաղցրասիրտ մանկանէն, գնացի ընդ նմա ի մերքս, ի մեծագոյն դահլիճ մի ամենևին անծանօթ ինձ: Յարևելեան կողմն դահլճին էին եդեալ մեծ սկամիք, յորոց3 վերայ պարտ էին նստիլ աշակերտք առաջին4 կլասի (կվինդ): Ի հիւսիսային և ի հարաւային կողմն, նոյնպէս սկամիք վասն 5հանդիսականաց: Յարևմտեան կողմն ամբիոն մի և առաջի նորա տախտակ մի սեաւ, յորոյ վերայ ուսանին աշակերտք և ի միջի նորա 6շչեօտկա մի կախեալ, առաջի նորա փոքր աթոռք հինգ կարգ վասն հանդիսականաց, և յաջմէ և յահեկէ նորա մոհաջառք, յորս պարտ էին աշակերտք կանգնիլ ի ժամ հարցմանն: Ես հանդիպեցայ նախ պարոն Բեդե<ր>մանին, ուսուցչին երաժշտութեան և դիրեքտոր Րոզէնբերգին, որք կարգաւորէին զաշակերտս: Պարոն Րոզէն<բերգ> եկեալ առ իս, հրաւիրեաց զիս յառաջ գալ, հարցեալ զողջութենէ իմմէ ասէ՝ «7Դուք եկեալ էք ի տուն իմ անգամ մի և ես8 չէի ի տան»: Ես կամիմ, եթէ հաճոյ իցէ ձեզ ուսուցանել զթուաբանութիւն ի վերայ շչեօտկայի». ես շնորհակալեալ զմարդասիրութեանց նորա, խնդրեցի զներումն, վասն ո´չ լցուցանելոյ իմ զկամս նորա: Փոքր ինչ կացեալ անդ, ելի արտաքս, նկատելով, զի այս դեռ կանուխ էր: Յետ միջոցի եկին և այլ ուսուցիչք: Ի 10- երորդում ժամու սկիզբն առին մանկունք երգել, այն 56/57 ինչ պարոն Բեդե<ր>ման հարկանէր զկլավիրն: Յաւարտելն նա գնաց արտաքս և սկիզբն եղև հարցուփորձի. Հանդիսականք բազմեալ յառաջի եդեալ աթոռս և աշակերտք յաջմէ և յահեկէ մոհառաջին կանգնեալ, եկն նախ ուսուցիչն կրօնի պարոն Բուբրիգը: 2/3 ժամս եհարց նա գնալով մերթ յայս կողմն, մերթ յայն կողմն, և աշակերտք պարտ էին միանգամայն պատասխանել, զոր նա հարցանէր. երբեմն ևս առանձին իւրաքանչիւր աշակերտ. փոքր առ փոքր եկին բազմականք և երկու դամք և պրօֆեսսօրք, Կրուզէ, Շտրուվէ, Ֆրիդլէնդէր, ապա ուսուցիչն թուաբանութեան և նոյնպես, ապա ուսուցիչն ռուսաց՝ պարոն Փրէյս (Բոմէ): Աշակերտք ի հարցանելն նորա պարտ էին թարգմանել և զամենայն կանոնս քերականական որոշել. ապա ուսուցիչն հին պատմութեան պարոն Բուբրիգ. և տե´ս դու ինձ զզարմանալիս, մանկունք յութն ամեայ հասակէ մինչև ի տասն, այնպէս գիտէին և պատասխանէին զայսոսիկ 1

տիրացուք=տիրացու [իմ] 3 բնագրում՝ յորոյ 4 առաջինն=առաջին 5 [ե<կողաց>] 6 [շե<օտկա>] 7[ե<կեալ>] 8 իմ=ես 2


առարկայս, զորս ես ի չափաւոր հասակի իմում, ո´չ կարէի այնպէս գիտել: Աստ ծանեայ, թէ զինչ եմ ես և զինչ մերային գիտունք: Յաւարտելն դարձան մանկունք ուրախութեամբ և եկին բազմեցան յառաջի եդեալ աթոռսն. Յամենայն նուագի, մինչ դիրեքտորն կամէր, զի ուսուցիչ ոմն ավարտեսցէ զհարցումն իւր, ելեալ գլուխ տայր նմա և նա վախճան տայր հարցմանն: Յետոյ եկին աշակերտք երկրորդ դասի1 երկտասնամեայ կամ պակաս ևս: Առարկայք. լատիներէն հանդերձ թարգմանութեամբ, աշխարհագրութիւն միջին, բնական պատմութիւն, ռուսերէն թարգմանութեամբ հանդերձ, չէ ինձ հարկաւոր գրել, թէ նոքա քաջ պարտ էին գիտել զառարկայս առաջին դասի աշակերտաց. Ի հարցանելն 2 անկաւ տետրակ աշակերտի միոյ ի վայր և պարոն դիրեկտորն ինքնին ելեալ ետ նմա: Յետ նոցա եկին աշակերտք երրորդ դասատան, երկտասնամեայ կամ ավելի ևս : Առարկայք. կրօն ի միջին աստիճանի. թարգմանութիւն լատիներէն (Օֆֆիդ մեր), ալգեբրա, յունարէն: Ի սկսանելն լատիներէն ելի ես արտաքս, զի ո՞չ կարէի հասկանալ այս ամենայն դադարեցաւ 4 ժամս. այլ թէ ո՞յր 3 ծայրագոյն աստիճանի ցուցանէին աշակերտք զտգիտութիւն իւրեանց, անկարենամ պատմել: Երեխայք այնպէս մանկահասակ, որք բազմապատիկ առաւել գիտէին քան զիս: Խռովեալ յանձն իմ ընդ տգիտութիւն իմ և աշխարհակցած իմոց դարձայ ի տուն: Սիրտ իմ ո´չ զգայր զմխիթարութիւն ինչ. զի ես ցայն վայր յուսայի, թէ գիտեմ ինչ: Ո՜չ ուրեք գտեալ զհանգիստ կամեցայ գոնէ առ ի սուղ ինչ հեշտացուցանել զիս, գնալ առ երեկեան հիւանդ աշխարհակիցն, չերքեզ: Ես գնեցի 20 կոպէկի քաղցրաւենիս և գնացեալ առ նա յուրխութիւն ինձ գտի փոքր ինչ առողջ. ես ցանկայի, զի լեզու նորա բարբառեսցէ ընդ իս, այլ ընդ վայր. ես ետու նմա զնուէր իմ. «ա´ռ եղբայր քաղցր 4 երկրակից իմ»5. և ի տեսանելն նորա զայս, ուրախութեամբ էառ ի ձեռանէ իմմէ և գլուխ տուեալ ինձ շնորհակալիլ սկսաւ յիւր բարբառ, այլ աւաղ, զի ես ո´չ հասկացայ: Սիրտ իմ փլաւ ի դառնութենէ. օտարութիւնս և ի հայեցմանէ յաշխարակիցն, աչք իմ լցան 58 արտասուօք. ես համբուրեալ զսիրելի երկրակիսն իմ, դարձայ լալագին ի տուն: Գոլով մեկ յամու և ուրբաթի պա´րտ էի գնալ առ բարերարն իմ. բիւրաւոր մտածմունք ելանէին ի յիշողութիւն իմ, ես համարէի զիս կորուսեալ ոք վասն այնպիսի տգիտութեան իմոյ. երազ երևէր ինձ այն ամենայն, զոր տեսի այսօր և լուայ: Վերջապէս առ բարերարն իմ. ես գտի զամուսին նորա ի տան, նա ընկալեալ զողջոյն իմ քաղցրութեամբ, խնդրեաց յինէն առժամայն կալ մերձ լուսամուտին և դէտակն լինիլ գալստեան բարերարին իմոյ, ուր ընդհակառակն պարտ էր ինձ յայն կողմն հայիլ, ուր էր ճեմարանն (բախտաւորք՝ որոց մանկութիւն կրթի ի քեզ, ո՞վ տաճար իմաստութեան, և ես ապաբախտ որ զրկեցայ ի հաղորդութենէ քումմէ): Բարերարուհին իմ պատմեաց ինձ զպատճառն այս դէտակն լինելոյ.«ես պատրաստեմ ասէ, վասն Պարրօտին վասն ծննդեան զպարգև ինչ և կամիմ, զի նա մի´ տեսանիցէ»: Յետ միջոցի ասէ.«յայսմ աւուրս ծննդեան չունիք 1շաբաթ զպահս», «այո´ տիրուհի իմ, չունիմ»: Այլ ես զիա՞րդ զարմացայ, զի նա զայս պահեալ էր ի մտի: Ես խաղացի փոքր ինչ ընդ Մորիցին առ ի հանգուցանել զիս, այլ արտասուք իմ ո´չ հեռանային յաջաց իմոց, ի մտածելն իմ զերևմանն այսր աւուր: Յետ միջոցի եկն բարերարն իմ, նախ քան զգալ նորա ես ազդեցի ամուսնոյ նորա և նա ծածկեաց զգործառնութիւր իւր. (այսպէ սիրեն եւրոպացի այր և կին զմիմեանս). այն ինչ եմուտ նա ի 1 2 3 4 5 1

դասատ<ան>=դասի [աշակերտ մի] յո՞յր =ո՞յր քաղցրում=քաղցր [և այս բ<անս>] [ի ժա<մ>]


սենեակն, գլուխ տուեալ մեզ, եկն առ Մորիցն, համբուրեալ զերկուս թաթս նորա, գրկէ զնա և այնպէս շրջի ի տան: Ի ժողովիլն մեր շուրջ զսեղանով, եհարց բարերարն իմ՝ «զիա՞րդ երևացաւ ձեզ այսօր հարցափորձն ճեմարանի մերոյ». «ախորժելի յոյժ, բայց...». «չէ´ պարտ այդպէս յոևս ուսանւսակտուր լինիլ սիրելի իմ, եթէ և ձեզ պատահէր ի մանկութեան ուսանիլ, դուք աւելի էիք»: Յայսմ հետէ ես կամէի խնդրել զբարերարն իմ և զայլ ծանօթ պրօֆ<եսսօրաց> աւարտել զկենցաղավարութիւն իմ ընդ նոսա, զմտաւ ածեալ զվիճակ իմ: Յայսմ հետէ ծանեայ, թէ յո՞ր աստիճան բարեսիրտ են գերմանացիք, զի յայնքան ծայրագոյն գիտութեան այնպէս մարդասիութեամբ վարին ընդ անուսումն ոք օտարական: Յայսմ հետէ պատկառէի խօսիլ ընդ ումեք և գիեթէ ընդ մանկան ևս, զի ես ինքնին տեսի զչափ ուսման նոցա: Ի վերայ սեղանոյն կրկնէ բարերարուհին իմ զնոյն բան վասն պահոց իմոց: Ստատսրատեն Քրաուզէ ընթեռնու զնամակ մի առ սեղանով, բարերարն իմ պատմէ վասն ուսման և հարցուփորձութեան ի վարժարանի դստերաց: Առարկայք նոցա. կրոն, պատմութիւն, աշխարհագրութիւն, նկարագրութիւն, երաժշտութիւն և կար: Տիկինն Քրաուզէ պատմէ վասն այլ տիկնոջ միոյ, որ խօսեալ էր ընդ նմա զմանկանէ ումեքէ զանպատեհ ինչ և նա ցուցանէր յայսմ զչափազանց տհաճութիւնս, խօսիլ յետկոյս ումեք զչար ինչ. (այսպէս բարի են գերմանացիք, զի ո´չ կամին լսել կամ խօսիլ զումեքէ չար ինչ): Իւղահաց մի քաղցր եփեալ բարերարուհին իմ, տայ ինձ զբաժին իմ, ուտել ի միւսում ավուր: Ելեալ ի սեղանոյն, բարերարն իմ պատրասէ զկաթնակերակուրս Մորիցին և տայ նմա ուտել ի գիրկ բարերարուհւոյն իմոյ: Ամենեքեան ուախանան այնինչ մանուկն ձեռօք իւրովք խաղայ ընդ շուշային, յորմէ ըմպէ զկաթն: Յետ այսորիկ մտանեմ ընդ բարերարին իմոյ ի սենեակ նորա, նա հարցանէ վասն մեռոնին մերոյ, զորոյ վասն ընթերցեալ էր ի պատմութեան միսիօնէրից: 59

«Զայսպիսի անպատեհ ծէսս, որով հոգևորականք ձեր պատրեն զժողովուրդս, եթէ լուիցէ տէրութիւնն, յոյժ անբաւական լիցի զնոցանէ. պա´րտ է զայսպիսիս ի բաց բառնալ, որքան կարելին է»: «Տէր տացէ´ ասեմ ես: Ի 5-րորդում ժամու գնամ առ պարոն պր<օֆեսսօր> Ֆիդլ<էնդէր>: Նա խոսի ընդ Պօլեակի միոջ Իվանովսկի, և երեկոքեան զրուցեն վասն կառավարութեան այլ և այլ տէրութեանց: Մեք երթամք ըմպել զթէյն, ի հարցանելն նորա, թէ զիա՞րդ հաճոյ եղև ինձ այսօրեան հարցափորձութիւնն, պատասխանեցի զնոյնն. «ա՜խ սիրելի իմ, զիա՞րդ լինիք այդպէս փոքրոգի, գոհացէ´ք զտեառնէ որ և յայդպիսի հասկաի ետ ձեզ միջոցն ուսանիլ, յայդմ չէ´ք ուսեալ ի մանկութենէ», զնոյն ասէր և ամուսին նորա և կամէին որքան կարելին է մխիթարել զիս. այլ ինձ ո´չինչ մխիթարութիւն օգներ: Նա յեհարց ինձ վասն Ներսես սրբազանին և այլ գիտնական անձանց, գտանելոց յաշխարհի մերում, առ ի առնել զնոսա անդամս ժողովոյ իւրեանց, զի նոքա տայցեն զազդարարութիւնս վասն անցից անցելոց ի կողմանս մեր: Ես անուանեցի նմա զՆերսես սրբազանն,զՄիքայէլ վարդապետն: Նա խնդրեաց յինէն, զմտաւ ածել զայնպիսի անձինս, այլու՞ր այնպիսի անձինք ի մեզ (այսպէս կամին եւրոպացիք յառաջ ածել զամենայն արժանաւոր անձինս): Ջորջին խաղայ և կամի, զի և ես խաղացից ընդ նմա: Յելանելն նա համբուրեալ զձեռս ամուսնոյ նորա բազմիցս, դնէ ի վերայ աչաց իւրոց. մեք երթամք ի սենեակ նորա: Նա


ուսուցանէ զիս յերկրաչափական առածս, ուր անհնարին դժուարին լինի ինձ հասկանալ ի բազմիցս կրկնելն նորա, այլ ինձ առաւել պատճառ չհասկանալոյս էր մտածումն իմ ի վերայ այսօրեան, ի վախճանի ըստ մասին այս դժուարութեան, և աշխատելն նորա այնպէս և ըստ մասին այս մտածմունք բռնադատեցին զիս բանալ զփղձկումն սրտի իմոյ: Յերկար ո´չ ևս կարէի համբերել, զի սիրտ լցեալ կայր, ես լամ, նա փարի զինև. «սիրելի իմ, մի´ լինիք այդպէս փոքրոգի, դուք գիտէք, զի ես սիրեմ զձեզ, ընդէ՞ր այդպէս մաշէք զձեզ»: Նա տանի զձեռ<ն> իմ և ածէ զպարանոցաւ իւրու և պակէ զգիրկ իւր ի գիրկ իմ, և յուսադրէ զիս բազում բանիւք (ո՜վ բարեսրտութիւն գերմանացւոց, զի՞նչ հաւասարի նոցա, այլ իմ սիրտ ապառաժ անկիրթ, դժուարաւ բերի մեղմիլ ի ջերմիկ շնորհակալութեան զայսպիսի խնամաց նորա): Նա հրաւիրէ զիս յերեկոյին ծննդեան լինել առ ինքն. «գիտեմ ասէ, զի պարոն պր<օֆեսսօր> Պարրօտն ո´չ թողու զձեզ գնալ այլուր, այլ խնդրեմ գտանել զփոքր ինչ ժամանակ ինչ գալ առ իս»: Ելեալ ի տանէ նորա, վերստին դառնացուցանեն զիս մտածմունք իմ: Մինչև ի տանէ նորա մինչև ի մենարանն իմ իբրև վերստ մի հեռի, անդադար հեղանէին արտասուք իմ յորդ յորդ, ո´չ կարեցեալ հանգիստ տալ սրտի իմոյ. այն ինչ զմտաւ ածէի զտակարութիւն իմ: 60. 19. Չգիտեմ զի՞նչ գրեցից: Եթէ համեմատեմ զերեկեան տեսիլս ընդ այսօրեան և զգացումն իմ առ այս, չգտանեմ ինչ բան բացատրել զխորհուրդ սրտի իմոյ: Որպէս յերեկն, նոյնպէս և այսօր յ 9-րորդում ժամու գնացի ի տեսութիւն եգզամենայի չորրորդ և հինգերորդ դասի: Չև էին ժողովեալ բազմաց, այն ինչ մտի ի դահլիճն մեծ, այլ եգզամենայն ըստ երեկեան կարգի սկսեալ: Ես բազմեցայ ի ներքին աթոռ մի, ուր կային բազում փոքր աշակերտք բազմեալք: Ի գալ պր<օֆեսսօր> Ֆրիդլէնդէրին հրաւիրեցայ ի նմանէ նստիլ մերձ իւր. եթէ երեկեան մանկունք այնպէս փայլեցան ի գիտութիւնս իւրեանց, ապա յայտնի է թէ այսօրեանք առաւել ևս անցանէին. Առարկայք հարցման չորրորդ դասի աշակերտաց էին պատմութիւն և երկրագրութիւն ռուսաց, լատիներէն թարգմանութիւն վսեմ շարադրութեան, նոր պատմութիւն, և ֆրանցուզերէն, յորոց միջի գտանէին մանկունք տասնամեայք, երկոտասնամեայք և այլն: Վարժապետք հարցանողք բազմեալք յամբիոնի հարցանէին, զոր կամէին և հարցեալն ընթերցեալ զնկարագիրն, թարգմանէր գերմաներէն առանց ոտնառութեան: Նախապէս սկսաւ մանուկ մի տասնամեայ և ի զարմանս ամենեցուն թարգմանէր ահնպէս, որպէս թէ անդ եդեալ իցէ թարգմանութիւնն: Ի փոփոխիլ վարժապետացն, նոյնպէս ելանէր դիրեքտորն և գլուխ տուեալ խնդրէր դադարել: Ի ժամ հարցման վարժապետի միոյ, եկին երկու կանայք, նա նկատեալ թէ ո´չ ոք տեսանէ զնոսա, ակնարկէ յամբիոնէ անտի առ այլ վարժապետն և նոքա ընդ առաջ գնացեալ նոցա, խնդրեն և բերեն բազմեցուցանեն յերկրորդում կարգի աթոռաց, զնոյն առնէին և ընդ ամենայն կանայս, որք եկին ի տեսութիւն: Առարկայք հինգերորդ դասի. կրօն ի ծայրագոյն աստիճանի, և ռուսերէն, լատիներէն և յունարէն ի խրթին շարադրութիւնս: Մաթէմաթիգայ: Յաւարտիլն ելեալ դիրեքտորն յամբիոնն, ընթերցաւ զցուցակն, թէ որ աշակերտք ունէին փոփոխիլ յերկրորդ դասատուն, որք յերրորդ, որք ի չորրորդ, որք ի հինգերորդ ր որք ի համալսարանն. յետ յերկար ճառելոյ և քաջալերելոյ զաշակերտս հինգերորդ դասատան, ընթերցեալ զվակայութիւն քանի մի աշակերտաց՝ որք գնալոց էին ի համալսարանն, զժրաջանութիւն նոցա, զվարս նոցա, կոչէ զնոսա ուրոյն ուրոյն և տուեալ զձեռն իւր նոցա յամբիոնէ, տայ նոցա զվկայութիւն և ասացեալ բան ինչ առ հանդիսականս, իջանէ: Երեք յայսոցիկ աշակերտաց ելանեն ի ներքին ամբիոնն, և ասեն ճառս. մինն լատիներէն, և


երկուք գերմաներէն՝ երկար և զարմանալի. որոց յետինն ես ո´չ համարեմ, թէ հասակ նորա իցէր 14. այլ որպիսի՞ ճառք, միթէ կարեմ պատմել. Խօսեալ նախ առ բազմականս և շնորհակալեալ նոցա, դառնային առ վարժապետս իւրեանց՝ որք նստեալ կային յաջմէ, և ապա առ աշակերտակիցս իւրեանց: Մորմոքէր սիրտ իմ այն ինչ նոքա տուեալ զհրաժարական ընկերաց1 իւրեանց վասն գնալոյ իւրեանց և համալսարանս, յորդորէին զնոսա արի լինիլ, հաւատարիմ և երկիւղած յաստուծոյ: Յետ որոյ երգ: Եւ յետ երգոյն ելին ամենեքեան լի ուրախութեամբ: Երկարութիւն միջոցին ձգէր յ 9 ժամէ-2ժամն, այլ ես... կամէի լալ, կամէի գնալ առ բարերարն իմ և խնդրել ի նմանէ և յայլ ամենայն պրօֆեսսօրաց, զի մի´ միւս անգամ գնացից առ նոսա: Զմատաւ ածեալ, եթէ մանկունք այնչափ գիտութեան հասանին զի՞նչ լինիցին արդեօք պրօֆեսսօրք, շտուտենտք: Կամէի յայսմ հետէ բնաւ ո´չ խօսիլ ընդ ումեք 60/61 և ապաշաւէի վասն ծանօթանալոյ իմ ընդ այչափ գիտնոց. և յիրաւի, եթէ ո´չ երկիւղ և խնամք աստուծոյ արգելէին զիս, կամէի զանձն իմ մահու տալ, անկանիլ ի գետ: Արտասուք իմ յիւրաքանչիւր վայրկենի գային յաջս իմ և դառնային յուշ ածելն իմ զգիտութենէ այսպիսի մանկահասակ արանց: Զօրն ողջոյն կամ թմրեալ և ո´չինչ զօրեմ առնել, և թէ զիա՞րդ զայսքան բանս հայթայթեցի ի գրութիւն ածել, ո´չ գիտեմ: Յո՞ր տգիտութիւն կամ անկեալ, ո´հ քաղցր աւուրք մանկութեան, յանցանիլ քո անցանին ամենայն փառք հասակի, ամենայն վայելչութիւն և եռանդ և ո´չինչ է հասակաւորեալ այր, որ ո´չ ուսաւ ի մանկութեան, եթէ ո´չ մարմին անհոգի, փայտեայ մարդ: Ո՜, ո´ տացէ ինձ զմանկութիւնս. 2որ կորոյս զմանկութիւն, ո´չ կարէ շահիլ անձին ինչ ի վայելչութեանց և ի պատասխանագունից: Յայսմ ամենայնի, մի ի բազմած ինձ հաւանելի և քաղցր էր հանդրատ և հեզ հարցուփորձութիւն ուսուցչաց, յամենայնի վայելչութեամբ: 20. Զաւուրս երկու ո´չ կարացի հանգուցանել զիս. ուր և երթայի երևակայէր ինձ այս տեսարան և խորհուրդ իմ բռնադատէր զիս ամաչիլ ի չափաւոր հասակի իմում ո´չ գիտել այնքան, որքան երեկեան մանկունք: Յայսորիկ աղագաւ ի կիրակէի առաւօտուն գնացեալ յեկեղեցին, կամէի անտի գնալ առ բարերարն իմ և պատմել նմա զցաւն սրտիս, յորմէ միայն յուսայի գտանել զհանգիստ, այլ այս էր անագան: Ես գնացի ի տուն. առեալ զգունդն իմ սկսայ փոքր ինչ նկարել, և յետ ճաշուն 4-րորդում ժամու գնացի առ բարերարն իմ: Նա տեսեալ զգալուստ իմ, իսկոյն եթող զգրութիւ իւր և դարձեալ առ իս քաղցր դիմօք «զի՞նչ բերես ինձ բարիս», «զգունդն իմ». առեալ ի ձեռանէ իմմէ, հայեցեալ յամենայն կողմն, ուրախացաւ յոյժ. «այժմ կանոնաւոր է նկարումն ձեր, այսպէս ամենայն ինչ ուսանի ոք փոքր առ փոքր». յետ որոյ նա նկատեալ ի դէմս իմ զայս տխրութիւն, հարցանէ կարծեմ թէ գիտութեամբ «զիա՞րդ թուեցաւ ձեզ եգզամեն այն», «յոյժ բարի, բայց ես ամենևին կամ ի խռովութեան հայեցեալ ի պատանիս և մանկունս, որք առաւել գիտեն քան զիս». «ո´չ, սիրելի իմ, զայս չէ´պարտ ձեզ մտածել, զմտաւ ածէք զփոքրիկ ժամանակն, յորս դուք աստ կայք, և քանի՞ առաւել ուսեալ էք դուք քան զնոսա, նոքա ի մանկութենէ ի ծնողաց ուսանին զայն ամենայն, և բազումք ևս մոռանան, այլ դուք զամ մի և այն ի լեզուս մեր, որ դժուարին է քան զամենայն լեզու: Նոքա զոր ուսանին, ուսանին յայն սակս, զի կամին ոմանք բժիշկ, ոմանք օրէնսգէտք, ոմանք աստուածաբանք, այլ այս ամենայն ուսմունք նոցա ձեզ չե´ն 1 2

յնկերաց=ընկերաց [կամ ի մանկութեան ուսանիլ]


ինչ օգուտ. դուք զոր ուսանիք, ուսանիք հիմնաւորապէս, և ես յուսամ, զի հետ զհետէ գերազանցեսջիք քան զնոսա, այդու աղագաւ ո´չ կարէ մեղադրել զձեզ այլ ընդհակառակն, սիրելի է մեզ ամենեցուն յառաջադիմութիւն ձեր և բազում իրօք առաւել քաջալերեցարուք և յերկարեցէք յարիութեան ձերում, դուք ինքնին տեսանէք զուրախութիւն աշխատութեան ձերոյ և ազգ ձեր»: և այլն: Յելանելն իմ ասէ. «ամուսին իմ խնդրեաց զիս, զի դուք շնորհս արասջիք վաղիւն յերեկոյին գալ առ մեզ»: Ի հարցանելն իմ զպատճառն «դուք ինքնին տեսանէք թէ վասն ոյր». ի վախճանի ասէ. «պարոն Բեհաղէլն խնդրեաց զիս տանիլ զձեզ ընդ իւր, այլ ինձ քաղցր, զի ի ծննդեան երեկոյին առ մեզ մնասջիք»: 62

20. Յայսմ երեկոյի գնացի ի տեսուտիւն պարոն պրօֆ<եսսօր> Բարդլեսի, մեծ մաթէմաթիգայի: Ես նախ քան զայս երկիցս գնացեալ էի առ նա և յամենայն նուագի սիրով ընկալեալ ի նմանէ: Յայսմ նուագի որպէս և յառաջանումն ի մտանելն իմ ի տուն նորա, գտի զամուսին նորա միայն նստեալ առ սեղանով, որ մանէր զգիւլպայ: Յնկալնուլն նորա զողջոյն իմ սիրով, ել իսկոյն և կոչէ «հա´յր, պարոն տիրացուն եկեալ է ի տեսութիւն մեզ» (մի զարմասցէ ընթերցօղն, թէ ամուսին ոք կոչէ զամուսին իւր «հայր» զի քաղցրաբարոյ գերմանացիք և յամուսնութեան իւրեանց ո´չ պակաս սիրեն զմիմեանս, որպէս դուստր զհայր, կամ հայր զդուստրն): Ծերունին եկն արտաքս, կալեալ զձեռանէ իմմէ. հարցանէ զառողջութիւն իմ. «Խնդամ յոյժ, ասէ, զի կրկնեսցիք միւս անգամ զգալուստ ձեր առ իս». և բազմեցուցեալ զիս առ ինքն, հարցանէ վասն ուսման իմոյ, վասն ընտանեաց իմոց, վասն ստանալոյ իմոյ զծանօթութիւն ինչ ի նոցանէ. ի պատասխանելն վասն յետնոյս ո´չ նա տրտմի, և վասն առաջնոցն ուրախացեալ ասէ. «յամենայն նուագի նկատի ժրաջանութիւն ձեր և յառաջադիմութիւն յուսումն ձեր և ի լեզուս, դուք կանոնաւոր խօսիք և ուղիղ քան զբազում ռուսս, որք ի բազում ամս աստ են և որք ի մանկութեան ուսանին զլեզու մեր»: Ընդ յայտնելն իմ զնախանձատրութիւն օրինաց և զզանազանութիւն առ այս, որք ցուցանեն առ ազգ ոմանք, նա ցաւի յոյժ. «Դուք, ասէ, զայս ո´չ տեսանէք, զայս իւրաքանչիւր ոք պա´րտ է հաւատարիմ մնալ յօրենս իւր և տմարդի է նա, որ փոփոխեսցէ զայն»: Նա խօսի ի վերայ ազատ տէրութեանց Ամերիկոյ և յայտնէ, «այսպէս պարտ է յամենայն աշխարհի տալ ազատութիւն և յազատութենէ յառաջանան ամենյան բարիք. գիտեմ, զի աստիճանաւորք ռուսաց ի կողմանս ձեր ցուցանեն զբազում անկարգութիւնս, յայսմ չի´ք ինչ հնար, բայց եթէ զարթուցանել զհոգի ազգին, իւրաքանչիւր ազգ պարտի ինքն զգալ զբարի իւր և յառաջ տանիլ. ազգք ձեր են ազգք քաջաջանք, այլ միմիայն պա´րտ է արիացուցանել զնոսա վասն հայրենի ազատութեան իւրեանց, այլ յայսմ պա´րտ է ուսումն, և ո´չ այնպիսի ուսումն ի ծայրագոյն աստիճանի, այլ միմիայն այնպիսի ուսումն՝ որով զառաջինն կարասցեն նոքա փոքր ինչ ծանօթանալ ընդ աշխարհի, ապա ինքնին հետևեսցի և այլ, յայսմ պա´րտ է գրել, ընթեռնուլ աշխարհագրութիւն, պատմութիւն, տնարարութիւն, թուաբանութիւն, երկրաչափութիւն, մաթէմատիգայ և այլն: Ես ամենայն ուրախութեամբ կամէի տալ ձեզ ուսումն ի մաթէմաթիգայի, այլ այս խորին գոլով, վասն որոյ և անօգուտ ձեզ»: Ի յայտնելն իմ, թէ իմ կամք են ուսանիլ նոյնպէս զեկեղեցական պատմութիւն, նա խոժոռեալ՝ «այդ ամենևին անօգուտ է ձեզ և ազգի ձերում»: Ի յայտնելն իմ զմիտս իմ, թէ եթէ հնար իցէ ձեռն արկանել օրըստօրէ և զօրականս հաւաքել յազգէ մերմէ վասն ազգին մերոյ հովանաւորութեամբ տէրութեան, նա հաւանել ընդ այս. «մեծ են դիտաւորութիւն


ձեր սիրելի իմ և բարի յոյժ, տէր տացէ այդմ այդպէս լինիլ, այլ չէ´ պարտ մոռանալ զայդ. Խնդրել պարտ է ի տերութենէն, զի այս իսկ է ժամանակ, յայսմ ազատութեան ածել զազգն ի քաջալերութիւն և ի պահպանութիւն աշխարհի իւրեանց»: Ի վերջ ամենայնի ամուսին նորա տայ մեզ թէյ և հարցանէ.«Ես զարմանամ, զի դուք անգինի զիա՞րդ անցուցանէք զաւուրս ձեր աստ. զի ի կող/մանս ձեր, 62/63

ամենեքեան ի կիր առնում զայս ըմպելի». «ո´չ, ողորմած տիրուհի իմ, վասն իմ միևնոյն է» ասեմ: Պարոն պրօ<ֆեսսօր> Բարդլես այնքան շնորհս եցոյց ինձ, մինչև ինքնին ելեալ, գրէ զբազում կոտորակս և բերեալ կամի ուսուցանել զիս զեղանակ հաշուելոյ նոցա և ապա տայ ինձ զգրեալն, զի ես ի տան իմում կրկին հաշուեցից: Մինչև յ 8 յամն մնացի առ նմա, յելանելն իմ ինքնին առեալ զճրագն, գայ ընդ իս մինչև ի դուռն, խնդրելով յաճախել միշտ զտեսութիւն իմ առ նմա. «յամենայն նուագի ցանկալի է ինձ տեսանել զձես առ իս և խօսիլ ընդ ձեզ»: 21. Ի ճաշուն հրաւիրեալ էի այսօր գնալ առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Յ 2րորդում ժամու գնացեալ ի տուն նորա, ես գտի զամուսին նորա միայն ի տան: Ի բանալն իմ զդուռն, Ջորջի գայ ընդ առաջ իմ և պատմէ թոթով լեզուաւ զբազում ինչ, ապա, «Բէյա, տու´ր ինձ համբոյր մի». ես համբուրեալ զնա և գրկեալ մտանեմ ի տուն: Պրօֆեսսուհին ելեալ ի տողւոջք, բազում սիրով դնէ ինձ աթոռ նստիլ առ իւր, հարցանէ զորպիսութիւն իմ, յետ որոյ գայ և պրօֆ<եսսօրն>. ես ելալ ընդ առաջ նորա, բարևիմ նմա, նա համբուրեալ զիս, կալնու զձեռանէ իմմէ և զմիւս ձեռն պատեալ զպարանոցաւ իմու զրուցէ ընդ իս երկար ի մեծ դահլճի իւրում ճեմելով.«Ես որոնեցի վասն ձեր զընկեր մի, ընդ որում կարէք գնալ ի Պետերբուրգ, այլ նախ քան զծննունդն ո´չ կամիմ զայս, զի ինձ ցանկալի է յոյժ, զի ի ծննդեանն առ մեզ1 մնասջիք. Աստ է նոյնպէս որպէս ես հաւատամ, այնպէս քաղցր, որպէս անդ», «այո տէր իմ, և իմ է այդ 2 ցանկութիւն լինել առ ձեզ յայս հանդիսաւոր աւուրս, քան այլ ուրեք»: Ի զրուցելն մեր ելանէ Ջորջին, և սայլիւ իւրով խաղայ ի տան, ի խաղալն իսկոյն անկանի յերկիր, այլ պրօֆ<եսսօրն> ո´չ ումեք եթող ի վեր առնուլ զնա. «այս վտանգաւոր3 է նմա, ասէ, զի այսու օրինակաւ ուսանի նա անկարգութիւն». այս անկումն նորա էր թէև սաստիկ, այլ երեխայն ո´չ այնպէս ի ցաւս իւր, որքան ի շուտով յառնելն իւր ջանայր և ելեալ ծիծաղի: Մեք բազմիմք ի սեղան և Ջորջի ընդ մեզ. ես յաջմէ ամուսնոյ նորա և ի ձախմէ պրօֆ<եսսօրն>. այսպէս միշտ. կերակուր ի մրգեղինաց, խորոված: Պարոն պրօֆ<եսսօրն> պատմէ զերկայն. և զուարճալի բանաստեղծութիւն մի ի Բուրգերայ քաջ բանաստեղծէ և զամնեայն բերան: Ջերջին կամի փոքր ինչ աւելի ուտել, այլ մայրն արգելէ և ո´չ տայ նմա: Յետ սեղանոյն կոֆէ. պարոն պրօֆ<եսսօրն> տայ ինձ երկու անգամ, մեք զրուցեմք վասն Կեսների, այլ նա ո´չ հաւանի ընդ գրուածս նորա: Մեք մտանեմք ի սենեակ նորա և սկսանեմք զդասառութիւն: Յետ դասառութեան «վաղիւն կրկին ստացայց 1 զխնդութիւն տեսանել զձեզ առ իս». այսու բանիւ արձակէ զիս ի տուն: Աստի գնամ առ տիրացուն ռուսաց, Վասիլիյ Սիմենովիչ. նա ընկալնու զիս սիրով և պատմէ զճանապարհորդութիւն իւր ի Պլեսքով, նոյնպէս և կին նորա: Չափաւոր կեցութիւն նորա: Նոքա պատմեն ինձ զանցից տեսութեան իւրեանց ծնողաց2:

1 2 3 1 2

առ իս=առ մեզ [է] բնագրում՝ վտանկաւոր [զխն<դութիւն>] [իւրեանց]


64

Դեկ<տեմբեր> Պ<արրօտ>. 21. Եկն 5-րորդ ժամն և ես գնացի առ բարերան իմ ըստ պատուիրանաց իւրոց: Պատահեալ նախ բարերարուհւոյն իմոյ և մօր նորա, ողջոյն տուեալ նոցա, չև մտեալ ի տուն, գտի ի փոքրիկ սենեկի դռան զտիկին մի անծանօթ և պատուական, որ կամէր նոյնպէս մտանել ի ներքս. ես իսկոյն մատեայ առ նա և խնդրեցի հրամայել ինձ ի վեր առնուլ զվերարկու իւր և զխոյրն և նա շնորհակալեալ, ետ ինձ զայնս և ես կախեալ զայն ի ցցէն, մտաք ի միջին սենեակն: Բարերարուհին և մայր նորա համբուրեալ զնա, հրաւիրեն ի 3 ներքս, ուր տարածեալ կայր մեծ սեղան մի 4 զարդարեալ և անդ նստէր նոյնպէս անծանօթ տիկին մի, որում նոյնպէս մատուցի զողջոյն իմ որ քաղաքավարութեամբ ընկալեալ զողջոյն իմ, ելեալ նոյնպէս ողջոյն 5ետ ինձ և նստաւ, անդ եկին սոքին երկոքին նորահաս օրիօրդք ի միասին և այս խնդալի էր տեսանել զնոսա ի համբուրելն զմիմեանս: Նորաեկն նախանձէր ի վերայ քարգահի նորա, զոր գործէր նա և այս էր թիթեղն մի: Երկոքին նոքա բազմեալ զսեղանովն պարապին ի գործառնութիւն իւրեանց և հոգելից խնդւթիւն խաղայր ի դէմս նոցա: Ես ելի առ բարերարն իմ ի փոքրիկ առանձնարանն նորա և նա սկսաւ զսխալ տեղիս գնդին իմոյ ուղղել: Աստ ծանեայ, զի երեկոյան հանդէս է վասն 6 տօնի ծննդեան զոքանչին բարերարին իմոյ Յիւլիէ Քրաուզէին: Հետզհետէ ժողովեցան և այլ բազում տիկնայք և օրիօրդք, անձինք ութն, և երեք շտուտենտք և Վիլհելմ Քրաուզէ, աներ բարերարին իմոյ: Ի գալն կանանց, բարերարն իմ ինքնին ելանէր և բերէր նոցա աթոռս, նոյնպէս և արանց. այլ յայսմ Յիւլիէ դեռ չէ´ր անդ: Յերկու ի ծանօթ օրիօրդաց ելանեն ի վերին սենեակն և բռնութեամբ բերեն զնա ի վայր, զի պարկեշտ աղջիկն պատկառէր ի տօնի իւր երևիլ անդ: Ի մտանելն նորա ի սենեակն, իսկոյն ելին ամենայն կանայք և գնացեալ ընդ առաջ նորա ուրոյն, ուրոյն համբուրեն զնա առաջի ամենեցուն և կալեալ զձեռանէ նորա ածեն ի ներքս: Բարերարն իմ և մեք ամենեքեան յոտին կացեալ գլուխ տամք նմա և բազմիմք ի տեղւոջ. սկսանի բարերարուհին իմ բաժանել զթէյն: Անճառելի էր խնդութիւնն. այն ինչ այս ամենայն համեստափայլ օրիօրդք շուրջ առեալ զՅիւլիէ, քաղցր զրուցատրեն ընդ նմա յարևելեան կողմանէ տան և մեք յարևմտեան կողմանէ նստեալ: Յայսմ ամենայնի բարերարն իմ հարցանէ վասն չերքեզին, ես պատմեմ, թէ այսօր էի առ նմա և նա խնդրեաց յինէն զխորոված հաւու՝ զոր ես խոստացայց առնել տալ վասն նորա, նա 7 ուրախանայ յոյժ, և բարերարուհին իմ՝«ես ասէ կատարեցից զայդ և յղեցից առ նա, միայն թէ գիտիցեմ զժամանակն, այլ լաւ ևս համարիմ, թէ մինչ նա եկեսցէ առ մեզ, յանժամ տալ նմա զայդ»: Յետ այսորիկ բարերարն իմ բերէ զպատկերս Մասսի և ցուցանէ բազմականացն: Պատմէ վասն ճանապարհորդութեան իւրոյ, վասն անկման իւրոյ, վասն 8 ճանապարհորդութեան ի Պիրէնէայ. զբազում տեղիս ասէ. ոտով ճանապարհորդեցի (այս սովորութիւն գերմանացւոց): Նա բերէ և զկալիանն և տայ շտուտենտաց քաշել, ամենեքեան ծիծաղին, խնդան, մանաւանդ կանայք. այն ինչ Վիլհելմ Քրաուզէ դիտաւորութեամբ գնացեալ մերձ նոցա քաշէ: Յետ թէյին ել բարերարն իմ, ունելով այսօր զժողով ի համալսարանին: Եւ տիկնայք ամենեքեան և մեք բազմեալք շրջաբոլոր զրուցեմք այսպէս ի վարկեանս ինչ զայս կամ զայն: Ապա գայ բարերարուհին իմ և յառաջարկէ ամենեցուն ձեռն արկանել խաղուց: Այս 3 4 5 6 7 8

[նե<րքս>] [և] [ետ] [ծ<ննդեան>] [բա<րերարուհին>] [300]


ո´չ էր սոպռ, անպարկեշտ, սիրելի ընթերցօղ իմ, այլ համեստ, պարկեշտ, զի ի տան րեքտորին: 65

Առաջին խաղն սկսաւ այսպէս. մեք ամենեքեան խառն, արք ևկանայք նստէաք շրջաբոլոր (յայսմ կարէ ամեն ոք ինքնին հասկանալ, թէ սոյն այս կանայք էին բոլորք յազնուական տանէ, դստերք կամ ամուսինք պր<օֆեսսօրաց>, ըստ արժանւոյն րեքտորին), և մինն ի մէնջ պարտ էր ելանել արտաքս. մեք առ հասարակ նշանակեալ զբառ մի, կոչեմք զելեալն ի ներքս, որ պարտ էր ուրոյն ուրոյն հարցանել ի մէնջ զայս երիս բան. նախ՝ զո՞ սիրէք. և պատասխանօղն այնպէս պարտ էր ստորագրել զնշանակեալ բառն, զի մերձաւոր նշանակուփեամբ գտցէ նա. յայսմ նուագի ո´չ գտեալ, պա´րտ էր հարցանել նոյնպէս ուրոյն ուրոյն՝ ու՞ր սիրէք զայն, և պատասխանօղն պարտ էր զայն տեղի առաւելապէս ստորագրել, ուր ի կիր առնոյր իրն, և յասմ նուագի ո´չ գտեալ, պա´րտ էր հարցանել՝ ընդէ՞ր սիրէք զնա, յայսմ զյատկութիւն իրին ստորագրել: Զօր օրինակ, գրիչ, շարադրուփիւն, մարդ, և այլն, որ գտանէր զայն, պա´րտ էր առ որում գտաւ իրն նա ելանել և գալ արտաքս և վասն նորա կրկին նշանակէաք զայլ բառ, զորս միշտ բարերարուհին իմ նշանակէր: Յայսմ երիս հարցմանն պատահեցաւ, զի շտուտենտ մի ո´չ գտաւ զբառն, յայսորիկ աղագաւ ծածկեալ զգլուխ նորա, պատեալ զաչս նորա նստուցակ ի միջի, և իւրաքանչիւր ոք պարտ էր մատնահարել զգլուխ նորա և նա ի ներքուստ պարտ էր մարգարէանալ բան ինչ. զոր օրինակ «դուք ստանայք զխնդութիւն ինչ, դուք երևիք ցոփակեաց ոմն, բախտաւոր ոմն, իմաստուն ոմն», և այլն: Յետ այսորիկ եկն այլ խաղ. և յայսմ իւրաքանչիւր պարտ էր ի ծածուկ ասել այնմ, որ մերձ իւր նստէր անուն մի հանդերձ մականուամբ, և ապա իւրաքանչիւր փոխանակ զանունն և զմականունն արտասանելոյ, ասէր զերկու բառս, որոց գլխատառքն էին գլխատառք նոյն անուան, զոր օրինակ Ֆրիդրիխ Շմայլց, falscher Scherz, Anna Friedläanderin- alle Freude և այլն: Զայս ետին անուն ասաց յականջս իմ դուստր պրօֆ<եսսօր> Բարդլեսի, որ էր անուն կնոջ բարեկամին իմոյ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէրի>, և ես զայսմանէ բաղկացուցի «խնդութիւն ամենից, զոր բարերարուհին իմ յոյժ հաւանեցաւ: «Յիրաւի է, նա խնդութիւն ամենից մեր»: Յետ այսորիկ եկն այլ խաղ. Բարերարուհին իմ շինեաց լախտ և 1 մեք շրջաբոլոր կանգնեալ, մինն առեալ զլախտն շրջէր շրջանակի. Յայսմ այնպէս պարտ էաք կանգնիլ, զի միշտ երկուք մինն առաջի միոյն կանգնեսցի և 2 երրորդն հրէր, եթէ ո´չ աճապարէր կանգնիլ անդ, ուր էին երկու. զլախտն և յայնժամ նա պարտ էր շրջել: Անդ էր տեսանել զխնդութիւն, զի ամենեքեան ջանային ո´չ նմալ անդ, ուր երեք առաջի միմեանց կանգնէին. բազում անգամ պատահեցաւ, զի բարերարուհին իմ կայր առաջի իմ, այլ օրիօրդ, կամ ես առաջի նոցա. 3 անզանազան ամենևին. միմիայն ամեն ոք պարտ էր ջանալ ո´չ մնալ անդ, ուր էին երեք: Յաւարտելն զայս, եկն այլ խաղ և այս էր այսպէս. ամենեքեան կանգնեալ շրջանակի ի միասին ունէաք ի ձեռին զբոլորապատ հաստ լաստ ինչ (թէլ), և ամենեքեան պարտ էին երկու ձեռամբ ըմբռնել զթելն, և մինն մտեալ ի ներքս, ջանայր հարկանել ձեռամբ զդեռս, ուրուք յանկարծ, և որոյ ձեռն հարկանիւր, նա պարտ էր մտանել ի մէջ բոլորակին. Յայսմ նոյնպէս անզանազան. ես բազմիցս հարի զքնքուշ ձեռս այսոցիկ տիկնայից, այլ ո´չ ոք խոժոռեցաւ. բազում անագամ մանաւանդ բարերարուհւոյն կամովին թոյլ ետու հարկանել զձեռն իմ, զի ես փոխանակ նորա մտայց ի ներքս: Յետ այսորիկ եկն այլ խաղ, այսպէս. մեք կապեալ զաչս միոյ ի մէնջ, կանգնիմք 65/66 շրջանակի և

1 2 3

[բ<ոլոր>] [անդ երեք] [այլ]


աչքակապեալն առեալ ի ձեռս/զցուպ ինչ կանգնէր ի միջի. մեք ձեռն ի ձեռին տուեալ (բազում անագամ պատահեցաւ, զի զձեռս բարերարուհւոյն իմոյ ունէի) բոլորէաք և մինչ կապեալն ի միջի հարկանէր 1 փայտիւն զգետինն, պարտէաք լուռ կանգնիլ և որում պատահէր առաջի նորա կալ, նա պարտ էր պատասխանել նմա այսպէս. զոր օրինակ, նա մեկն էր զցուպն կապեալ աչօք առ հանդիպաւորն իւր և զոր ձայն կենդանւոյ յատկացուցանէր, պարտ էր հանդիպաւորն զնոյն ձայն արձակել, կալեալ զծայր փայտին. զոր օրինակ, ագռաւուց, կաքաւուց, շանց, կատուից, ծիծեռնակաց 2 և այլն. եթէ կապեալն ճանաչէր ի ձայնէ զձայնատուն 3 նա արձակիւր և փոխանակ նորա, նա մտանէր ի ներքս այնպէս կապեալ աչօք ցուպ ի ձեռին, այլ եթէ ո´չ գտանէր իսկոյն, ապա շրջէր բոլորակն ,մւսանգամ և այսպէս յամենայն նուագի և առ ամենայն ոք: Ինձ պատահեցաւ երիցս կապել զաչս, մինն ի տեղի4 բարերարուհւոյն իմոյ և երկու անգամն վասն իմ, զի ձայն իմ ճանաչեցաւ: Եւ յերեք անգամ ընդ առաջին ձայնարկելն նոցա, ծանեայ զձայն նոցա. անգամ մի պատահեցաւ օրիօրդ մի երկայնահասակ և գեղեցիկ, և երկրորդ5 անգամն Յիւլիէ և երրորդ անգամն շտուտենտ մի, որ պա´րտ էր այնպիսի ձայն արձակել, թէ որպէս շինակնք ձայն տան ի վարիլն զձի իւրեանց թփռու, թբռու, յոր յոյժ խնդացին ամենայն բազմութիւնքն: Վերջին խաղն ախորժալի քան զամենայն էր. մինն ի մէնջ պա´րտ էր կանգնիլ ի միջի և մեք ձեռնաբռնեալ և երգելով գերմաներէն զերգս զայս՝ «ի մայիսի, ի մայիսի ի չքնաղ աւորս նորա պարտ եմք զուարճանալ, գոլով հողեղէն, զի այսպէս է ամենայն ինչ», շրջաբերէաք զնովաւ. յաւարտելն, լռին թողնուաք զձեռս միմեանց: Եւ կանգնեալն ի միջի սկսանէր առնել զզանազան շարժումնս ձեռօք (և այսպէս, և այսպէս ասելով), ոտիւք, գլխով և մեք պարտ էինք զնոյն առնել, զոր նա առնէր, և յառնելն մեր, նա իսկոյն ըմբռնէր զոք և մեք ամենեքեան ըստ օրինակի նորա պարտ էաք ջանալ ըմբռնել մեզ ընկեր 6 մի և որ սակաւ աճապարեալ և շշկլեալ միայն մնայր, նմա պարտ էր մտանել ի մէջ: Յայսմ բազմիցս պատահեցաւ, զի արք զկանայս և կանայք զարս գրկէին իբրև զընկեր իւրեանց, այլ ո´չ ոք ի նոցանէ խռովիւր, միմիայն թէ մի մնասցէ միայնակ: Նախ քան զխաղս եկն և քաղցրաւենին և ըմպելի, և յայսմ ամենայնի ի միւսում սենեկի ի դահլճին պատրաստիւր ընթրիքն: 7 Այս յետին եղև խաղուց և յայնժամ հանգիստ առեալ ամենեցուն սակաւ ինչ: Գայ բարերարուհին իմ և հրաւիրէ յընթրիս, և յայսմ նոյնպէս անզանազան, նախ կանայք ձեռնաբռնեալ, ապա արք մերձեցաք ի սեղանն. ազգի ազգի թեթև և քաղցր ուտելիք էին պատրաստեալ և առաջի իւրաքանչիւրոց ետեալ սալֆետկայ իւր, աման և չանկալ դանակ և հաց. մեք ո´չ նստեցաք զսեղանով սովորաբար, այլ այր իւրաքանչիւր առեալ զիւր աման և զիւր դրգալ ի վեր առնոյր ի կերակրոցն, յորոց և կամէր, և այնպէս կանգնեալ առ սեղանով քաղցր զրուցատրութեամբ ընդ մերձաւորին, ուտէր, և կանայք նոյնպէս ի ձեռս առեալ/զաման իւրեանց, ընթրէին: Այլ 66/67 զիա՞րդ քղցր, զիա՞րդ ախորժալի. Կարեմ արդեօք պատմել յայսմ: Պարոն րեկտորն ևս եկեալ էր ի տուն և այսպէս զուարթ. 1ընկերութեամբ առաւել զուրախութեամբ ընթրէաք, քան զընթրիս: Այլ յայսմ ամենայնի միթէ մոռանայի՞ն միտք իմ, թէ յո՞ր թշառութեան կան ազգք իմ և երբեմն զրկեցայց յայսմ ամենէ: Թշուառութիւն ասեմ, վասն 1 2 3 4 5 6 7 1

հարկանիւր=հարկանէր բնագրում՝ ծիծևեկանց [պարտ էր փոխանակ] [վասն] երկրորդն=երկրորդ ընկերս=ընկեր [յաւ<արտ>] [ընթր<էաք>]


զի ուր չի´ք ընկերութիւն, չի´ք և խնդութիւն ինչ: Տիկնայք մեր չխօսալով և ոսկեպատ հանդերձիւք կամին հանդիսացուցանել զինքեանս, այլ լուսաւորեալ կանայք եւրոպացւոց իմաստուն զրուցատրութեամբ և հասարակ հանդերձիւ, և նոյն իսկ ի սոյն աւուրս հանդիսի, ես ո´չ տեսի զկին մի զգեցեալ զզառ հանդերձս. այլ փատեստայ, շալ և այլ այսպիսի, բայց մաքուր, կանոնաւոր, գոտի ընդ մէջս բարակ, և կապեալ յառաջնոյ կողմանէ կապիւ: Յետ ընթրեացս, մտեալ կրկին ի ներքնադահլիճն ճեմէ իւրաքանչիւր ընդ ում և կամի պարկեշտութեամբ. և աղախինն բարերարին իմոյ բերէ զՄորիցն: Այս անասելի խնդութիւն պատճառեաց ամենեցուն, ամենեքեան խօսէին ընդ նմա, սիրէին զնա, համբուրէին զնա, գրկէին, ձեռանէ ի ձեռն առեալ, մինչև մանուկն ո´չ գիտէր, թէ ու´մ լուիցէ և յորո´յ ձայն խնդասցի (այսպէս ուրախ առնեն գերմանացիք և զմանուկնս. նաև աղախինք ամենայն էին այնպէս մաքուր զգեցեալ, մինչև հազիւ ուրեմն տեսանիլ ի մեզ զայնպիսիս): Յետ առ ժմանակ ինչ ևս այսպէս վարելոյ ընդ միմեանս պատրաստեցաւ ժողովն ի բաժանիլ. 2 ո´ և ելանէր ի մէնջ, համբուրէր զՄորիցն և գլուխ տուեալ նախ տանուտեարց, ապա այլոց բազմականաց, 3ելանէր. այսպէս արք, այլ տիկնայք գլուխ տուեալ պրօֆ<եսսօրաց>» և այլ արանց, համբուրէին զբարերարուհին իմ, զմայր նորա, զՅիւլիէ, և խնդալից բարեաւ մնայ տուեալ ելին իւրաքանչիւր ոք արտաքս: Յելանելն նոցա ես կամէի, որպէս և այլք, տալ տիկնայից զքուրք իւր, զխոյր իւր, և աստ էին միմիայն նորահաս օրիօրդք՝ որք կամէին բարեաւ մնա ասել Յիւլիէին. և զի՞նչ, բազմիցս համբուրեալ զմիմեանս, դեռ ո´չ բաւականային և բաժանիլ ի մեմեանց թուէր անհնարին իմն, թէև ամենեքեան ի քաղաքին բնակէին (այսպէս սիրեն զմիմեանս գերմանացիք): Ես դարձայ առ բարերարն և բարերարուհին իմ առնուլ զբարեաւ մնայն և շնորհակալիլ. նա լանջակցեալ ընդ ամուսնոյ իւրոյ, կայր կանգնեալ ի ներքսասենեկին առաջի լուսամտին. ի տեսանելն զիս՝ «շնորհակալ եմ զձէնջ յոյժ սիրելի իմ, զի դուք շնորհս արարիք յայսմ երեկոյի ուրախ առնել զմեզ գալստեամբ զերով: Զիա՞րդ թուեցաւ տօնախմբութիւն մեր», «յոյժ ախորժալի, յոյժ քաղցր, տէր տացէ ի տան ձերում միշտ զայպիսի խնդութիւն տեսանել». «շնորհակալ եմ, շնորհակալ եմ». յայնժամ ամուսին նորա. «տեսէ՞ք այպիսի օրինակաւ ևս կարէ ոք ուրախ առնել զաւուրս իւր. այսպիսի հանդարտ և փոքր խաղուք, 67/68այլ ես առաւելապէս շնորհակալիմ զձէնջ, համարձակ յոժարե / ցայք համաձայնիլ ժողովոյ մեր. ես այնպէս համարէի, թէ այս անախորժ լինէր ձեզ», «ո՜, ո´չ բնաւ տիրուհի իմ, ընդհակառակն այս 4 երեկոյ է մի ի բախտաւոր երեկոյից, զորս ես տեսի ի կեանս իմ, կամ տեսանեմ». «այս բարի է յոյժ և մեզ ցանկալի, զի այդպէս դիր եկն ձեզ ժողով մեր. յամենայն նուագի եթէ պատահեսցի նոյնպէս առնել մեզ ժողովս, ես կոչեցից զձեզ», և այլն: Նա պատմէ բարերարին իմոյ, «պարոն տիրացուն բազմօք ուրախ արար զմեզ ի խաղս մեր, ես ո´չ հաւատայի, թէ նա այնպէս ուրախ կաղասցէ ընդ մեզ». բարերան իմ շնորհակալէ, կրկին ասէ «պարտ է և երբեմնապէս, յայսպիսի անցուցանել զաւուրս, այլ ափսոս, զի ես ո´չ գտայ աստ, զի խաղացից ընդ ձեզ»: Նա 5 տուեալ զձեռն իւր.«ննջեցէ´ք քաղցրութեամբ սիրելի իմ»: Տե´ս քաղցր հայրենակից իմ, զիա՞րդ պարտ է վարիլ, և թէ զիա՞րդ սիրեն քաղցրաբարոյ 2 3 4 5

[ամենեքեան] [ապա] յայս=այս [նն<ջեցէք>]


գերմանացիք զօտարականն, ո´չ զանազանեալ բնաւ արք և կանայք: Կարծեմ, թէ մեզ պատահէր այր մի տգէտ, որպէս ես, և ազգն մեր լինէր ի տեղի այսոցիկ լուսաւորեալ գերմանացւոց, յանժամ ո´չ միայն ո´չ թողոյր խառնիլ զնա ընդ իւր, այլ նաև առակ նշաւակի առնէր զնա: 22. Յառաւօտուն եկն առ իս պարոն Բարիշ<ին> ռուս շտուտենտ, և քաղցրութեամբ՝ «ես որոնեալ գտի վասն ձեր զընկեր ,մի, որ գնայ ի Պետերբուրգ». ես շնորհակալ եղէ վասն այպիսի աշխատութեան նորա: Նա բազմիցս այսպէս աշխատի վասն իմ: «Ես ուրախութիւն համարեցայց, եթէ իւիք կարացից ծառայել ձեզ»: Այպէս է զանազանութիւն ի մէջ լուսաւորելոց և տգիտեաց՝ որք գտանին ի կողմանս մեր (ռուսք): Զկնի ճաշուն գնացի առ բարերարն իմ. ի մտանելն ի ներքս, պատահեցայ Վիլհելմ և Յիւլիէ Քրաուզէ. նոքա իսկոյն սկսան հարցանել «զիա՞րդ հանգուցիք զձեզ յերեկեան աշխատութենէ»: Յիւլիէ հարցանէ՝ «Հաճո՞յ թուեցաւ ձեզ երեկեան հանդէս».«յո´յժ, ողորմած օրիօրդ իմ», «յայդմ խնդամ յոյժ, զի ձեզ այսպէս հաճոյ երևեալ է»: Այսպէս հարցանէ կրկին և բարերարն իմ և բարերարուհին իմ: Բարերարուհին իմ առնու զՄորիցն ի գիրկն և մերձեցուցեալ առ իս, «ո՞վ է որդեակ իմ, ո՞վ է սա, բարեկամ քո, այո´, բարեկամ քո» և այլն: Ի խաղալն իմ ընդ նմա, նա ուրախանայ յոյժ: Ի չորորդում ժամու գնացի առ Բարիշին, նա հարկանէ զկլաւիրն առաջի իմ, և իմ արտասուք գան յաչս, ի տեսանելն և ի լսելն զայս քաղցր եղանակ և յո´չ կարելն իմ վարիլ զայս գործի: Ի 5-րորդում ժամու առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>. կին նորա ունելով զհրաւիրանս, նստի առ սեղանով ր պատրաստէ զիւղահացաս: Ես տամ Ջորջիին թուզ մի, նա ցուցանէ մօրն և նա շնորհակալի յոյժ: Անդ էր գերդաստան բարերարին իմոյ և այլք, առ ի ընթեռնուլ ընդ միմեանս: Յելանելն իմ, ասէ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. «Յայսմ երեկոյի պարտիմք խօսիլ ընդ միմեանս, ընդ պարոն Պարրօտին 1 տնօրինել այնպէս, զի դուք կարասջիք գտանել առ նմա և առ մեզ, զի ըստ որում և երկոքեանս ցանկամք տեսանել զձեզ առ մեզ»: 23. Չորեքշաբթի առ բարերարն իմ ի ճաշու: Ես գտի, զի բարերարուհին իմ եփէր ի մէջ թասի միոյ զկերակուր, վասն Մորիցին: Նա ընկալեալ զողջոյն իմ, հրաւիրէ ի ներքս: Այն ինչ եկն բարերարն իմ և նա առեալ զՄորիցն ի գիրկս իւր, հարցանէ ցիս. «Ու՞մ առաւել նմանի Մորից, Պարրօտի՞ն թէ ինձ». «ես ո´չ համարձակիմ ասել զայս տիրուհի, դուք առաւել գիտէք քան զիս». նա ծիծաղի: Նստեալ առ սեղանով գայ զրոյց նոյնպէս վասն խաղին մերոյ. բարերարն իմ ասէ. «այժմ կարէք յԷջմիածին ուսուցանել հոգևորականաց զայսպիսի խաղս, որք չե´ն ինչ 2 վնասակար». զնոյն ասէ և բարերարուհին իմ: Բարերարն իմ պատմէ, թէ ի ճանապարհորդութեան նախնի ճանապարհորդի միոյ յԷջմիածին գրի, թէ միաբանք Էջմիածնի լեալ են 3 յոյժ զուարճակեաց, և ի ներկայութեան նորա հրամայեալ են կռուել գոմէշաց, ուր երկոքին ևս սպանանեն զմիմեանս, այլ այժմ չէ´ այնպէս: Ես պատմեմ թէ այս սովորութիւն գոյ և այժմ, այլ միայն նախ քան զմեծ պահն: Առ սեղանով՝ (ուր յամենայն ժամ, բայց յուրախութենէ4 և յուրախառիթ զրուցաց ո´չինչ երևիւր) Յիւլիէ սկսանի ի ժամ հացկերութին շարժել զձեռս իւր, որպէս թէ պար առնու. բարերարն իմ ծիծաղի առ այս. «կամի՞ք պար առնուլ»: Յետ սեղանեյն մտանեմք ի մենարան բարերարին իմոյ: Նա ցուցանէ ինձ, թէ զիա՞րդ և 1 2 3 4

[զի այնպես] Բնագրում՝ ինձ Էին=լեալ են Յուրախութեան=յուրախութենէ


գրչաւ կարելի է ձգել զզուգահեռականս և զամենայն գիծս գնդին, նոյնպէս և գծագրչաւ (Reisfeder): «Ես ո´չ բազում ժամանակ ի կիր առի զգործիս իմ, զորս պարգևեցի ձեզ և զորս ես ի պարգև ստացայ ի վարժարանէն, այլ տէր տացէ, զի դուք բազում ժամանակս վայելեսջիք և ի գործ դիջիք զայն»: Աչք իմ լցան արտասուօք յասելն նորա զայս: Ես խնդրեմ ցուցանել ինձ, թէ զիա՞րդ հատանէ նա զգրիչ իւր, «ուրախութեամբ սրտի, այդ բարւոք է զի հարցանէք» և առեալ զգրիչ մի և զդանակ ցուցանէ ինձ բազմիցս. և ի ժամ գրութեան նորա, ես հատեալ զգրիչս և առեալ ի թանաքամանէ նորա զթանաք, գրեմ և փորձեմ զայն, այլ նա ո´չինչ խոժոռի. այլ մանաւանդ առնու և ինքն զհատեալ գրիչ իմ և գրէ ինքնին: Նա մտեալ ի տուն, բերէ զերկու թուզս, մինն ինքն ուտէ և մինն տայ ինձ: Ես խնդրեմ, զի ամուսին նորա շնորհս արասցէ ուսուցանել ինձ զկերպ թխելոյ զկաթայս (Kuchenn): Նա խնդացեալ ընդ այս մտանէ իներքս և պատմէ ամուսնոյ իւրոյ, իսկ նա ուրախութեամբ ելեալ առ մեզ՝ «կամի՞ք ուսանիլ զթխելն կաթայի, ես ցուցից զձեզ զայն յոժարութեամբ»: Եւ իսկոյն պատեալ զգոգնոց իւր և մտեալ ի խոհարանն, տայ բերել զիւղ, ալիւր, ձուս, և շաքար: 1 ֆունտ իւղ, հարեալ այնքան, զի մածնացաւ և սպիտակագոյն եղիցի. 20 Lot շաքար խառնեալ, հարել նոյնպէս բայց միշտ ի միոյ կողմանէ, 3 ֆունտ ալիւր և 6 ձու, խառնել և նոյնպէս հարել, բայց ալիւրն փոքր առ փոք, ապա ի թանձրանալն ունցել ձեռամբ, ապա հարել գրտնակաւ, ապա հատանել զայն արաղի թասով ի բերանոյ կողմանէ և այնպէս կտոր առ կտոր դնել ի վերայ սաջի և թխել ի միջակ ջերմ հնոցի: Ի կամիլն իմ օգնելն նմա, նա ո´չ թողու զայս և ինքնին գործէ զամենայն: Աղախինք նորա ուրախութեամբ օգնեն նմա, մինն երգէ և նոքա ոչինչ զայրանան առ այս: Ի գալ մօր բարերարուհւոյն իմոյ ծիծաղեալ նորա ասէ. «Տե´ս որպիսի1 աշակերտ ունիմ, որ կամի ուսանիլ զթխելն կաթայի»: Նա ծիծաղի: Բարերարն իմ գայ առ մեզ բազմիցս և հարցանէ ծիծաղելով. «Ուսա՞ք այժմ, պարտ է ձեզ յաւուր միում առ ի վարձ ուսանելոյդ թխել վասն մեր զկաթայս, զի տես / ցուք, թէ ուսեալ էք քաջ». Առ ի 69/70 խաղ ասէր նա զայս: Յելանելն իմ գան առ իս բարերարն իմ և ամուսին նորա. «վաղիւն է սուրբ որն ծննդեան, ուրեմն խնդրեմ գալ առ մեզ, յետ գնալոյ ձեր առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>». ես շնորհակալիմ, բարերարուհին իմ. «Դուք ասէ, օգնեսջիք նոյնպէս և Յիւլիին ի շինելն զծառս»: 24. Առաւօտուն ազդեցի ճանապարհորդակցին իմոյ վասն խափանելոյն գնալոյ իմոյ ը նդ նմա ի Պետերբուրգ: Թարգմանեալ սակաւ ինչ և արտագրեալ զքանի մի ոտանաւորս, սպասէի անհամբեր երեկոյին: Յետ ճաշոյն նոյն եղև պարապումն իմ: Յերրորդում ժամու եկն ընկերն իմ Ֆրիաուֆ, գնեալ վասն 2 ռուբլի զքաղցրաւենիս վասն սանից իւրոց: Ես ևս կամէի գնել ինչ վասն մանկանն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի>, վասն Յիւլիէ Քրաուզէի, քաղցր բարեկամուհւոյ իմոյ և վասն երից որդւոց Հագենին: Յայս սակս ելի արտաքս որոնել զխնդրելիս: Թեև մեծ էր այսօր և հանդիսաւոր առ Գերմանացիս, բայց ես զբոլոր ո´չինչ տեսի անվայելուչս, բայց եթէ առևտուր, ծնողք վասն որդւոց, քոյրք վասն եղբարց, եղբայրք վասն քերց, ամուսինք վասն ամուսնեաց, բարեկամք վասն բարեկամաց, ի կարճոյ բոլոր քաղաքն ի շարժման կայր, գնել զայնպիսի խաղալի իրս ի պարգև տօնի սրբոյ ծննդեան երեկոյին: Եւ երեխայք անգամ հոսէին յամենայն վաճառանոցս, գնել վասն իւրեանց զխաղալիս ինչ: Եւ պակասութիւն և ո´չ մի ինչ գոյր յանպիսի իրս առ վաճառականս, ամենայն դուքան գրեթէ լի էր այնպիսիօք, զամենայն զոր մի անգամ կարէ ոք ի դէմս բերել, գտանէր անդ: Ի մոմոյ, ի թանուքէ, ի կաշւոյ ի պայտէ, ի փափէէ շինեալ այնպիսի խաղալիք յորոյ վերայ զարմանայր ամենայն ոք: Սայլ, խոզ, ձի, գորտ 1

զորպիսի=որպիսի


և այլ ամենայն պատկեր կենդանեաց: Յերեկոյին մանաւանդ, նախ քան զ 3-րորդ ժամն պարտէին բոլոր փողոցք և վաճառանոցք այսպիսի խնդրականօք: Մտեալ իմ ի վաճառանոց մի գտի զայնքան անհամար խաղալի իրս, մինչև չգի´տել իմ, թէ զի՞նչ գնեցից, երբեմն առեալ զայս, երբեմն զայն, այլ դեռ վճռողաբար ո´չինչ յայսցանէ յատկացուցի ի գնել: Անակնունելի եմուտ աստէն բարերարն իմ ի վաճառանոցն, ուր կայի ես: Նա տեսեալ զայս, ասէ ուրախադէմ՝ «և դուք ևս աստ էք սիրելի իմ, զի՞նչ կամիք գնել», «չգի´տեմ, թէ զինչ գնեցից»: Նա իսկույն թողեալ զիւր խնդրելիս եկն և որոնէ վասն իմ, ի վերջոյ նա խորհուրդ ետ ինձ գնել զթանուքեայ արջ մի, փայտեայ շուն մի, և թռչուն մի, «եթէ չի´ք քեզ դրամ ի պատրաստի ես հատուցից» ասէ, այլ իմ շնորհակալեալ ասեմ թէ գոյ իմ դրամ:Ես յայտնեցի նմա գնել ինչ և վասն զոքանչի իւրոյ Յիւլիին. «զի՞նչ կամիս գնել», «որ ինչ հաճոյ երևեսցի ձեզ». նա որոնեալ աստ զինչ ինչ «աստ չի´ք ինչ ասէ յարմարաւոր և եղեալքն են թանկագին». յասելն իմ վասն 1Յիւլիէ Քրաուզէ ասէ, «չէ´ պարտ այդպէս անուանել, այլ օրիօրդ զոքանչ ձեր». աստի ելեալ մեր, «ես ցուցից ձե ասէ, թէ զի՞նչ գնեսջիք վասն զոքանչի իմոյ»: Նա տարեալ զիս ի վաճառանոցն ուր մոմեղէն իրք վաճառէին, խորհուրդ ետ ինձ գնել զմոմեայ վարդ մի այնպէս շինեալ, որպէս մոմապատ՝ զոր կարէ ոք վառել. Վասն 50 կոպ.: Ես գնեցի զայն: Աստ մտին և երկու երեխայք եղբայրք. ես ասէմ բարերարին, թէ այսոքիկ երեխայք թուին ինձ յոյժ հաճոյական. նա եդեալ զձեռս ի վերայ գլխոյ միոյն ասէ, «ու՞մ պատկանիք սիրելի մանկունք», նոքա տան զանուն հօր իւրեանց, նա փաղաքշեալ ձեռամբ զերեսս նոցա,«զինչ կամիք գնել», հարցանէ, «մեք ևս չգիտեմք»: Նա ցուցանէ նոցա, զոր ինչ գնել պարտին: Ելեալ աստի՝ «այժմ գնայք ի տուն». «Այո տէր իմ», «փութով տեսցուք զմիմեանս»: 71.

Աստի գնացեալ ի տուն, զգեցայ զհոգեւորական հանդերձս: Յայսմ լրացեալ էր և հինգերորդ ժամն: Ըստ խնդրանաց պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի> պարտ էի նախապէս գնալ առ նա: Այն ինչ մտի ի տուն նորա, ո´չ եկն նա ճրագով ընդառաջ իմ ըստ սովորութեան իւրում, այլ ի մթան ողջոյն տուեալ ինձ, ածէ ի սենեակ գրութեան իւրում, զի մի´ տեսայց, որ ինչ անդ ի տան կատարի, յետս հայելն իմ նա արգելէ. «Այսօր չէ´ պարտ ձեզ առանց հրամանի իմում մտանել անդ»: Զիս թողեալ աստ, բերէ զճրագ, և եդեալ ի վերայ սեղանոյն, փաթութի զինև, փարեալ զպարանոցաւ իմով, համբուրեալ զիս բազմիցս, ասէ. «զոր´ սէր ցուցանել պարտիմք միմեանց այսօր ի մտաբերելն, թէ և որդին աստուծոյ ի սիրոյ առ մեզ այսօր մանկացաւ: Այո´, ոչինչ երկրաւոր խնդութիւն արժէ այսմ սիրոյ՝ զոր նա եցոյց մեզ և զոր մեք ևս ցուցանել պարտիմք իրերաց. հրաշալի է այս երեկոյ, այլ աւաղ, քանի՞ք գտանին այժմ, որք այսմ երկնաւոր խնդութեան ո´չ կամին լինել մասնակից, այլ մեք հետևեսցուք ամենապաշտելի օրինակի նորա և սիրեսցուք զմիմեանս այսպէս». յասելն զայս փակէ զիս կրկին ի գիրկ իւր, համբուրէ կրկին զճակատս իմ և զաչս և զերեսս. «դուք գիտէ՞ք, թէ ես սիրեմ զձեզ, և ես աներկբայ եմ, թէ դուք զիս սիրէք: Եղիցի այս սէր մեր անգրաւելի»: Ո´չինչ բան գայր ի բերանս իմ պատասխանել նմա. ես միայն ոքոց հանէի. եդեալ զգլուխ իմ ի գիրկ նորա, նա համբուրէ և զգլուխ իմ: Մեք նստիմք ի վերայ աթոռոյ, և անդէն մտանէ ամուսին նորա ի ներքս, «շնորհաւոր լիցի ձեզ տոն ծն<ն>դեանս, սիրելի տէր իմ Ապովեան, և 1

[իմ]


ո՞րպիսի խնդութիւն, զի դուք արժանի արարիք զմեզ յայսմ երեկոյի գալ առ մեզ, մանաւանդ սեպհական հանդերձիւք ձերովք»: Պարոն պրօֆ<եսսօրն> բերէ զփոքրիկ թուլայն՝ զոր պարգևելոցն էր Ջորջիին, այլ ո´չ կամէր ցուցանել նմա և տարեալ անդրէն ի ներքս, կոչէ զՋորջին, նա ընդ առաջի1 տեսանելն զիս, երկնչի և ո´չ ճանաչէ զիս. «ո՞վ է այս սիրելի Ջորջի, ճանաչես զնա» հարցանեն ծնողքն, և մանուկն տարակուսանօք «բէյա». զայս ասացեալ անկանի ի գիրկս իմ, փարի զինև, համբուրէ զիս, ես հարցանեմ, զոր նա ստանալոց էր իր յասմ երեկոյի. նա թուէ ինձ զամենայն, զկենդանի շուն մի, զսայլ մի և այլն: Պարոն պրօֆ<եսսօրն> առեալ զնա ի գիրկս իւր, «Ջորջին է կաթայ, խորոված, պարտ է ուտել զնա» և հաֆ արարեալ, կծէ զձեռս նորա, զգլուխս նորա: «Այսպէս ուրախաբար զմեզ փրկիչն մանկութեամբ իւրով և մեք պարտիմք նոյնպէս ուրախ առնել զմանկունս մեր»: Նոյնպէս խաղայ ընդ նմա և մայր նորա, առեալ ի վերայ ոտից իւրոց. «ե՞ս դու պարկեշտ զաւակ». պատասխանէ «այո´»: Նեղանան պարոն պրօֆ<եսսօրն> և ամուսին, զի այլ հրաւիրեալք անագանեն: Ես համարէի, թէ հրաւիրեալքս լինելոց են պրօֆեսսօրք, երևելի անձինք, այլ զի՞արդ յափշեցայ ի տեսանելն իմ ի վախճանի զաղքատ մանկունս և զորբս: Յետ միջոցի եկն և Մորգենշ<տերն>, և պարոն պրօֆ<եսսօր> թողեալ զմեզ աստ, մտանէ ի ներքս. «ի տալ նշանի խնդրեմ գալ ի ներքս»: Մեք խաղամք ընդ Ջորջիին. և յանկարծ կոչէ նա 71/72«հրամայեցէք ի ներքս» և զի՞նչ. ոհ աչք իմ մոռասցես զայս, / զայս երեկոյ, մոռասցես զայս սուրբ տօն: Ի մտանելն մեր ի ներքս, կին նորա և նա կոչեն ուրախաձայն «եկա´յք մանկունք, եկա´յք և տեսէ´ք, զի՞նչ պարգևէ ձեզ մանկացեալն յիսուս»: Ի բազում լուսոյ ճրագացն լուսաւորեալ էր գլխովին տուն նորա: Անդ բոլորեցան ամենայն մանկունք, բերեալք ի դայակաց իւրեանց: Եւ ո՜վ խնդութիւնս. Զի՞արդ ցնծային որբքն այնոքիկ, այն ինչ պրօֆ<եսսօր> և ամուսին նորա համբուրեալ զմի մի ի նոցանէ, ածէին առ սեղանն, ուր էր եդեալ վասն իւրաքանչիւրոց աման մի հանդերձ մրգեղինօք: Եդեմական իմն երևէր տեսանել զխղճալի մանկունս, որոց աչք կարելի է թէ չէի´ն տեսեալ զայնպիսի խնդութիւնս, շրջաբերեալ խայտային իբրև ի տան հօր իւրեանց: Բարեհոգի պրօֆ<եսսօրն> իւրաքանչիւրոց ի սոցանէ պարգև<է> զձեռք շոր մի յոտից մինչև ցգլուխ, և խնդայ, զի հանդերձքն չափաւոր և յայմարին գան նոցա: Թիւ այսոցիկ երեխայից էր ութն. նոքա ամաչէին մերձենալ, այլ նոքա ածին զնոսա առ սեղանն, տան նոցա զբաժին իւրեանց համբուրիւ հանդերձ: Մորմոքելի էր մանաւանդ ի տեսանելն թէ զի՞արդ բարեպաշտ պրօֆ<եսսօրն> առեալ ի ծառոյն զինչ ինչ ձևս կենդանեաց, շինեալ ի քաղցրաւենեաց տար երեխայիցն: Ի վերայ մեծ սեղանոյն, որ 2եդեալ կայր ի մէջ տան նորա, էր կառուցեալ կանաչագեղ ծառ մի և յամենայն ճիւղս ծառոյն մոմ մի վառեալ և զանազան պտուղք կախեալ զնովա: 3Նոյնպէս և ծառայք նորա ստանան պարգևս և ծառայէն՝ զի ճշմարտեսցի պատկեր յիշատակին: Աստ կոչէ զմեզ պարոն պրօֆ<եսսօրն> և ցուցանէ մեզ ևս զպարգևս պատրաստեալս վասն մեր, և ամուսին նորա եկեալ առ մեզ՝ «զայս ամենայն քաղցրաւենիս ես ինքնին պատրաստեցի վասն ձեր, վասն որոյ պարտիք վայելել ի ներկայութեան իմում»: Երկոտասան տարելկա լի էին այնպէս մրգեղինօք և պարգևօք, իւրաքանչիւրոց ըստ արժանաւոյն: Ես բացեալ զպարգև իմ, որ 1) էր մեծադիր գիրք մի երկրագրութեան, պատմութեան և բնական պատմութեան. 2) տախտակ մի պատմութեան. 3) 1 2 3

առաջն=առաջի [բազում] [աստէն]


պատկեր Դերպտի. 4) փողպատ մի խաս. և աման մի լի քաղցրաւենիօք: Մատեալ առ պրօֆ<եսսօրն>, կալեալ զձեռանէ նորա համբուրեմ զնա բանիւս. «մի´ սպառեսցի այս խնդութիւն ի տանէ ձերմէ». նա պատասխանէ, «պտղաբեր լիցի պարգև իմ սակաւամասնեայ մանկանց Հայաստանի՝ զորս սիրէ սիրտ ձեր և առ ի յիշատակ այլն ամենայն»: Հուսկ ուրեմն հային և նոքա իւրեանց պարգև, զոր անտես ի միմեանց եդեալ էին անդ: Պարոն պրօֆ<եսսօրն> վասն կնոջ իւրոյ զերկու պատուական պատկերն սահմանաց ինչ Անգլիոյ, ուր էր ծննդատեղի ամուսնոյ իւրոյ, գիրք մի բանաստեղծութեան, և այլ ինչ: Եւ ամուսին նորա վասն պրօֆ<եսսօրին> զքիսայ մի զոր ինքն էր գործեալ (զորս ես տեսի քանի ինչ աւուրբք յառաջ), թասս և այլ ինչ: Առեալ նոցա զպարգևս իւրեանց ի ձեռս, փարին զմիմեամբք, համբուրեալ զմիմեանս, ըմբռնեն զձեռս իրերաց ի բազում խնդութենէ և սիրոյ ո´չ կարացեալ ասել ինչ: Պրօֆ<եսսօր> Երդման առաքէ նոյնպէս ընդ որդւոյ իւրում վասն Ջոջիին ի սնդխի միում զազգի ազգի թղթեայ խաղալիս: 7273 / Պարոն պրօֆ<եսսօրն> համբուրէ զմանուկն և բերեալ առ սեղանն պարգևէ նմա զմիրգս, այլ նա ի վեր առնու յոյժ սակաւ: Ի միում սենեկի կայր եդեալ մեծ սեղան մի, ուր աղքատ երեխայք ունէին ընթրել: Ամուսին նորա նստեալ ի գլուխ սեղանոյն, բաժանէր նոցա զկերակուրն, այն ինչ և պրօֆ<եսսօրն> կամէր բազմիլ և ընթրել ընդ մանկանցն: Ես խնդրեցի զներումն գնալ առ բարերարն իմ: Ո´չ անառակութեամբ վատնելով զդրամս և խենեշաբար բարեկենդանութեամբ այլ այսպիսի սուրբ ժողովով և աղքատասիրութեամբ, պարտ է քրիստոնէին կատարել զտօն փրկչին իւրոյ: Ելեալ աստի, ուր և հայէի, փայլէին յամենայն լուսամտից այսպիսի ծառք՝ զոր գերմանացիք ծառ ծննդեան Քրիստոսի անուանեն: Մտեալ ի տուն բարերարին իմոյ, գտի զնա և զամուսին նորա, զերկու քորս և զմայր նորա: Եւ ծառն նոյնպէս ի միջի, վառեալ մոմովք. բարերարն իմ ո´չ եցոյց ինձ այժմ զառանձին ընդունելութիւն ինչ. այլ հասարակաբար եկեալ առ իս, հրաւիրէ նստիլ ի վերայ աթոռոյ միոյ: Այլ զիս այլ տեսարան էած ի զարմանս, մինչև յարտասուս հարկանել. և այս էր նոյնպէս ժողով ինչ աղքատ 1աղջկանց և դստերանց բեդելի միոյ՝ որք բազմեալք յաջոյ կողմանէ բարերարուհւոյ իմոյ, երգէին զերգս ծննդեան այնպէս քաղցր, այնպէս համեղ, ներդաշնակաբար, մինչև մորմոքել մեզ ամենեցուն: Բարերարն իմ ճեմէր ի տան, և նոքա երգէին, զարդարեալք սպիտակ հանդերձիւք, աղջիկք տասնամեայք: Եւ բեդելն կայր կանգնեալ ի կողմ ինչ սենեկին և ի գիրկս իւր զերկամեայ մանուկ իւր: Յաւարտելն նոցա, եկն նախ բարերարուհին իմ և համբուրեալ զմի մի ի նոցանէ, պարգևէ նոցա ինչ ինչ, ապա մայր նորա, ապա և բարերարն իմ ևս: Պարկեշտ աղջիկքն համբուրեալ զձեռս նոցա, մնան առ վայր մի առ նոսա, ապա սկսանի հնգամեայ դուստ բեդելին երգել զերգ մի. նա հարցանէ զհայր իւր «բարձրաձայն երգել զայն» պատասխանի՝ «այո´»: Բարերարն իմ կալեալ զձեռանէ նորա, համբուրէ զնա և պարգևատրեալ, ելանեն նոքա արտաքս: Զկնի նոցա, խոսին նոքա գովաբանութեամբ զայսոցիկ երեխայից, և գայ Վիլհելմ՝ բերեալ ընդ իւր զարկղ մի մուզիքի և դնէ ի վերայ սեղանոյն և երգէ: Մեք նստիմք յըմպել զթէյ: Բարերարն իմ՝ «կրկին արժանի արարիր զմեզ տեսանել զձեզ ի հանդերձս ձեր, այդ բարի է յոյժ, այդ հանդերձ պատուելի»: Ըմպեալ զթաս մի թէյ, ես խնդրեմ զներումն գնալ առ բարեկամն իմ Հագենն. և բարերարն իմ՝ «յետ այնորիկ խնդրեմ գալ առ մեզ»: Ափսոս զի անագան եղև գալուստն իմ առ բարեկամն իմ: Ծառն էր բացեալ և երեխայք ստացեալ զպարգև իւրեանց, այլ և այնպէս եկին ընդ առաջ իմ երեխայք և ծնօղք նոցա խնդալից. «սիրելի Հայկազունն է աստ» ասելով փարին 1

[դստ<երաց>]


զինև և ծնօղք նոցա տարեալ զիս ի ներքս, բերեն զթէյ. և մեք յիշեմք զսիրելին իմ Գրասն: Նոքա ափսոսան 2 ընդ անագանելն իմ: Պարոն Հագենն էր փոքր ինչ տկար: Երեխայք ցուցանեն ինձ զպարգև իւրեանց և բերեալ իւրաքանչիւր ոք զխնձոր մի, պարգևեն ինձ. առ վայր մի զրուցեալ ընդ բարեկամաց իմոց, համբուրեալ զմանկունս առ ի բարեաւ մնայն իմ: 74

Եւ դարձեալ առ բարերարն իմ, գտի զամենեսին ժողովեալս: Բարերարն իմ և Վիլհելմ փորձեն զկիթառն և զմուզիկ իւրեանց: Յիւլիէ խաղայ ընդ շան Վիլհելմին, և փաղաքուշ անասուն փարի զգարշապարովք նորա, լեզուէ զոտոս նորա: Յիւլիէ ասէ ինձ. «ես սիրեմ զայս անասուն»: Հուսկ ուրեմն մտանեն բարերարն իմ և ամուսին նորա ի սենեակն ի պատրաստելն զծառն և փակեն զդուռն սենեկին: Մեք արտաքոյ զրուցեմք ընդ միմեանս: Յետ միջոցի սկսաւ ծափել բարերարն իմ ի ներքուստ, չև բացեալ զդուռն, գայ նա ընդ առաջ և համբուրէ ուրոյն, ուրոյն, լի ջերմեռանդութեամբ զմայր ամուսնոյ իւրոյ զձեռս նորա և զերեսս, զոքանչս իւր, զՅիւլիէ, զՎիլհելմ և զիս, ասելով «օրհնեալ օր ծննդեան փրկչին մերոյ»: Եւ ո՞ր աչք կարէր բաւականանալ, հայիլ ի խնդութիւնս, որք թափէին, յամենայն երեսաց: Ամենեքեան համբուրէին զմեզ կալեալ զձեռանէ միմեանց: Միմիայն քաղցր համբոյր և խնդութիւն երևէր ի ժողովի աստ. և զի՞նչ ապա Մորիցն: Չորսամ <ս>եայ մանուկն յապշեալ կայր ի վերայ տեսարանին և 1ճխայր, խայտար ի գիրկս մօր իւրոյ: Անդ ընծայէր նմա տատ նորա զփոքր զանգակս, Յիւլիէ զփոքր բրդեայ շուն մի, հայր նորա զփայտեայ և կաշեայ թռչուն մի: Եւ ձայն այսոցիկ կենդանեաց զարդացուցանէր զմանուկն: Ապա դայեակ նորա ստանայ պատգևս յամենից: Այլ պարգև մեր ամենեցուն եդեալ կայր ի վերայ սեղանոյն, հանդերձ գրութեամբ անուանն: Մեք մատեալ ի սեղանն, բարերարն իմ ցուցանէ Վիլհելմին բերել ի ծածուկ զբոխչայ մի և դնէ ի վերայ աթոռոյն, ուր նստէր բարերարուհին իմ առանց դիտելոյ նորա: Աստ էր տեսանել. համբուրել մայր զորդիս վասն պարգևաց իւրոց, քոյր զեղբայրն, քոյր զքոյրն, դուստր զմայրն, բարերարն իմ զբարերարուհին իմ և զի՞նչ ասացից բոլոր գերմանական քաղցրութիւնն փայլէր ի վերայ սեղանոյն. ամենեքեան բացեալ զպարգև իւրեանց, խնդային ի վերայ նորա: Աստ մատուցանէ ինձ Յիւլիէ զփակէթ մի թղթեայ. «զայս գտի ի վերայ սեղանոյն յանուն ձեր»: Ես ի ձեռս առեալ զայն, իսկոյն ծանեայ զձեռացագիր բարերարին իմոյ: Ես ո´չ կամէի բանալ զայն, այլ բարերարն իմ մատեալ առ իս «բացէ´ք ասէ և կարդացէք, զոր ինչ գրի աստ». և զի՞նչ. ի խնդութենէս աչք իմ փոփոխէին զբիւրաւոր արտասուս և սիրտ իմ զբիւրաւոր շնորհակալութենէս. երես թղթոյն էր գրեալ այսպէս «Meinem lieben, jungen Freunde aus Armenien Chatschatur Abovjan, zum heiligen Christfeste 1831 in Dorpat Professor F. Parrot». Սիրելի և 2դեռահասակ բարեկամին իմոյ, ի Հայաստանէ, Խաչատուր Աբովեանին. Ի սուրբ տօնին Քրիստոսի: 1831. ի Դերպտ. պրօֆեսսօր Ֆրիդրիխ Պարրօտ»: Եւ ի ներքոյ, ուր եդեալ կայր ղալամթրաշ մի, ոտանաւոր մի այսու մտօք. «Ո´չ փառք և ո´չ մեծութիւն պարգևէն մարդոյ 3զհանգիստ, ճշմարիտ հանգիստն տայ մեզ առաքինութիւնն և չափաւորութիւնն»:

75

«Nie schenken Stand, nie schenken Güter

2

[զի<ս>] ծ<խայր>=ճխայր 2 [մանկահաս<ակ>] 3 [զխնդութիւն երջանկութիւն] 1


Dem Menschen die Zufriedenheit Die wahre Ruhe der Gemüter Schafft Jugend Genügsamkeit».23)

Ես տեսեալ զայս, մատեայ մորմոքմամբ առ բարերարն իմ, և նա առեալ զձեռն իմ համբուրէ զիս՝ «այս ո´չ միայն եղիցի ձեզ յիշատակ յինէն, այլ վասն Դերպտի, 2ուր շինեցաւ»: Յանկարծ յայսմ սիրալից խոսակցութեան տեսանէ բարերարուհին իմ զբողչայն և բացեալ զայն, «Ո՜հ, քաղցր ամուսին իմ, զի՞նչ այս, զի՞նչ այս ծանրութիւն, ո՜հ հոգւոյս սիրելի, զի՞նչ արարից ես վասն այսորիկ ընդ ձեզ». նա իսկոյն մատչի առ նա և երկոքեան գրկափարեալ զմիմեանս արտասուագին համբուրիւ «այդպէս լե´ր ինձ քաղցր» կրկնելով զայս բան, կրկին և զհամբոյր իւրեանց և փարին զմիմեամբք: Ես ո´չ կարացի համբերել հայեցեալ յայս սիրախառնութիւն, և ելեալ արտաքս լամ ի խնդութենէս: Սոյն այս պարգև էր մեծ և պատուական քուրք մի զոր զգեցեալ անդէն բարերարուհին իմ և անդրէն ի վեր առեալ համբուրէ զամուսին իւր: Նա պարգևէ բարերարին իմոյ զթղթապան մի աստղարոյր «զի դիցէք, ասէ, զամենայն գրութիւնս ձեր ի ճանապարհորդութեան ի լեառն Արարատ»: Մեք նստիմք զսեղանով և առեալ զքաղցրաւենիս, վայելեմք: Յիւլիէ հարցանէ վասն մոմեայ վարդին և իմացեալ զայն, եթէ ես պարգևեցի նմա, ելեալ շնորհակալի զինէն, որ նստեալ կայի մերձ նորա: Այսպէս քաղցր, այսպէս սիրվ անցուցակ զսուրբ երեկոյն և ո՞ր լեզու պատմեսցէ զամենայն: Բարերարն իմ պատմէ վասն Աստրախանոյ վարժարանին, ուր ընկալեալ էին զնա պատուով և ճառասացութեամբ24): Այս զրոյց եկն վասն այնորիկ, զի մայր ամուսնոյ նորայ ասէ. «Զիա՞րդ բարի լիցի և ի Հայաստան մուծանել զայս սովորութիւն»: Հուսք ուրեմն, նոքա գան ի հայիլ ի պարգևսն իմ զոր ստացայ ի պրօֆ<եսսօր> Ֆրիդլ<էնդէրէ>: Ես բաժանեցի ամենեցուն և ի պարգեւաց իմոց: Եւ այն ինչ փոքր ինչ թափեցաւ ի գետին, բարերարն իմ ինքնին հավաքէ: Բարերարուհին իմ խնդրէ ի վաղիւն գնալ առ ինքն ի ճաշ և ես3 բարի գիշեր խնդրեալ, ելանեմ4 ընդ երկուց քերց նորա: Առեալ զլապտեր լոյս տալ նոցա մինչև ի տուն իւրեանց: Վիլհելմ առեալ զկիթառ իւր հարկանէ և երգէ ի փողոցի: Եւ ես տարեալ զճանապարհորդակիցն իմ միչև ի բնակարանս իւրեանց, կամիմ գնալ ի տուն: Նոքա խնդրեն ցուցանել ինձ զբնակարան իւրեանց, և ես շնորհակալեալ գնամ ընդ նոսա: Նոքա ցուցանեն զտուն իւրեանց և կամէին զի ես մնացից անդ սակաւ ինչ. այլ այս էր անագան յոյժ: Նոքա պարգևեն ինձ նոյնպէս զերկու գաթայս առ տօն ծննդեան Յիսուսի, խնդրեն զներումն ո´չ կարել այլով իւիք հիւրել զիս: Ես շնորհակալեալ ելանեմ արտաքս, և մինն ի նոցանէ գայ ընդ իս ի վայր լապտերաւ լոյս տալ ինձ: Տուն այսոցիկ այրեաց էր այնպէս զարդարեալ, որպէս տուն պրօֆ<եսսօրի> կամ երևելւոյ ուրուք, և անուշահոտութիւն բուրէր ի նմա և կարգ փայլէր ի նմա: 25. Տոն ծննդեան Քրիստոսի: Յետ պարապելոյ իմում յառաւօտուն ի թարգմանութիւնս, յ 9րորդում ժամու ելի ի տանէ գնալ առ սիրելի չերքէզն իմ, զի յերեկոյէ անտի սիրտ իմ կայր 1

76

1 2

3 4

[Յանկարծ տեսանէ<ի>] [զի] մեք=ես ելանեմք=ելանեմ


անհանգիստ, անմխիթար թողուլ զնա յայս հրաշալի աւուրս: Զերկու մեծ կաթայ և զերեք խնձոր տարի վասն հիւանդին: Այլ զիա՞րդ ցաւեաց հոգի իմ ի տեսանելն զկրկնիլ հիւանդութեան նորա: Ի տեսանելն զիս երևիւր նոր իմն հոգի առնուլ և հայեցեալ յիս, քաղցրագին սիրտ նորա ցանկայր խօսիլ, այլ լեզու նորա ո´չ զօրէր զայն: Զիա՞րդ օգտակար է գիտել զայլ լեզուս գոնէ փոքր ինչ: Նա առեալ զընծայս իմ շարժէ զգլուխն իւր և կամի տալ զդրամ վասն այսորիկ, ես արգելի նմա: Ի վերայ խնձորոցն մանաւանդ խնդայր նա: Նա հրաւիրէ զիս նստիլ առ անկողնի հիւանդութեան իւրոյ: կալնու զձեռն իմ դողդոջալով և կամի համբուրել, այլ համբուրեալ իմ զերեսս նորա, ո´չ թուլատրեմ նմա առնել զայս: Սակաւ մի նստեալ առ նմա, ելի արտաքս դառնացեալ յանձն իմ վասն հիւանդութեան նորա: Ի փողոցին՝ ո´չ հեռի ի հիւանդանոցէն լուայ զժամերգութեան ձայն ինչ. ես հարցեալ զպառաւ կին մի, տեղեկացայ, զիանդ պատարագեն հերձուածօղ ռուսք, Староверцы անուանեալ: Մտի ի ներքս և պառաւն խնդացեալ ընդ այս, զի ես մտի յեկեղեցի իւրեանց, ածէ ի վերին տունն: Բոլոր եկեղեցիներ սովորական շինուած մի, և ի ներքուստ լի պատկերօք և մոմովք: Ժամակարգութիւն նոցա էր ամենևին տարաձայն ընդ ռուսաց. սեղան ո´չ գոյր առ նոսա որպէս առ ռուսս, 1այլ միայն պատկերազարդ պատուար մի յարևելից կուսէ, և գրքակալ մի եդեալ առաջի նորա: Ամենուրեք պատկերք և մոմք վառեալք առաջի նոցա. քահանայն նոցա, որ ո´չ կրէ զհերս երկայնս և ո´չ զհանդերձս երկայնս կանգնիւր յաջոյ դասուն: Դասք գղերիկոսաց բաժանեալք յերկուս էին, միմիայն սովորական անձինք. ո´չինչ զգեստ այլ միայն քահանայն ունէր զսեաւ ֆարաջայ մի երկայն, որով և եթ զանազանիւր. և ի ձեռքն զերկայն կախոց ինչ ի սեաւ մատերէ: Դպիր մի ընթեռնոյր բարձրաձայն և յաւարտելն քահանայն սկսանէր «տէր ողորմեա´» յերգելն. երթայր քահանայն ի մոյ դասէ առ միւսն: Երկուք ծերունի անձինք առաւելապէս ծառայէին ի մէջ եկեղեցւոյն, որք միշտ ի գործառնելն իւրեանց ի խունկ արկանելն, ի հատանելն զծայրս մոմոց, նախ գլուխ տուեալ քահանային, ապա սկսանէին զգործն. ի խունկ արկանելն ամենայն ոք բանայր զձեռս առ ի ընդունիլ զայն: Եւ ի վախճանի բերեալ զբուրվառն ետ քահանային, և նա առեալ, խունկ արկանէ նմա: Ամենեքեան արք և կանայք խառն ընդ միմեանս կային լուռ: Յաւարտի ժամերգութեան եկեալ քահանային և ամենայն գղերիկոսաց և կանգնեալ շուրջանակի երգէին և ի ծունր երիցս դէպ յարևելս ի միասին, ապա դառնայ քահանայն և ի ծունր իջանէ յարևմուտս կոյս առ ժողովուրդն երկիցս: Ապա սկսանին խօսիլ ընդ միմեանս և ելանեն արտքս: Երգ նոցա թուեացաւ ինձ անախորժ, այլ թիւ նոցա բազում: Աստի գնացի ի ռուսաց եկեղեցին, որ էր լի բազմութեամբ: Ես համարէի տեսանել ի քաղաքիս զնոր իմն հանդէսս, այլ բացի զբոսնլոյ ո´չինչ տեսի: Բազում տանուտեարք ելեալ ընդ գերդաստանից իւրեանց, զբոսնուին. և´ երեխայք և´ հասակաւոր գերմանացիք խաղային ի վերայ սառուցի: Բազումք գնային միմեանց տեսութեան: Ես գնացի նախ՝ առ բարեկամն իմ պարոն Վինդիքելդէ, յաւետարանական դաւանութենէ: Խնդութեամբ եկն ընդ առաջ իմ այրն յարգելի և գրկափարեալ զիս, համբուրէ երիցս. «խնդամ յոյժ, զի կրկին տեսանեմ զձեզ. փրկութիւն այսր աւուր պահպանեսցէ զմեզ ի հոգի և ի մարմին այսպէս սիրաշաղկապ»: Նա ածէ զիս ի սենակ իւր և ձեռնակալեալ զիս ճեմէ անդ, հարցեալ զառողջութենէ իմմէ: Նա եցոյց զգրութիւն պարոն Ցարեմբայի առ նա՝ յորում գոյր ողջոյն մի և առ իս ի նմանէ: Զիա՞րդ քաղցր են գերմանացիք, մինչև անծանօթ խնդրել զօք: «Ես լուեալ

77

1[և

գրքա<կալ>]


եմ, թէ այդր մանկահասակ հայկազուն ոմն ուսանի առ պարոն պրօֆ<եսսօր> Պարրօտին. Խաչատուր անուն, տիրացու: Ո՜հ, երանի թէ բերցէ նա ընդ իւր այտի զլոյս ինչ աւետարանական վասն ազգի իւրոյ, որ կայ ի տարաբախտութեան», գրի անդ: Հոգւոց հանեալ յայս կարեկցութիւն պատուական առն, շնորհակալ եղէ զբարեկամէն իմմէ: Զկնի ըստ խնդրանաց կնոջ գնամք ի սովորական տունն նորա: Ֆրիաուֆ և եղբայր նորա եկեալ էին նմա ի տեսութիւն և ունէին ճաշել անդ, չու´նելով նոցա զայլ ծանօթս: Պատուելի այրն տուեալ մեզ զաթոռս, սկսանի պատմել մեզ2 ինչ ինչ ախորժալի պատմութիւնս քրիսոնէականս: Հարաւ ժամն 12, և ես յուշ բերեալ, թէ պարտիմ առ բարերարն իմ գնալ ի սեղան, խնդրեմ զներումն, այլ նա ստիպէ զիս ճաշել առ ինքն: Որդիք նորա նոյնպէս համբուրեն զիս: Ց 1 ժամու գնացեալ առ բարերարն իմ, գտի զնա ընդ ամուսնոյ իւրոյ և ընդ Մորիցին ի տան: Նա ուրախութեամբ հարցանէ ցիս՝ «թէ զիա՞րդ անցուցիք 1 զգիշերս». «բարւոք յոյժ»: Յայսմ միջոցի գայ և պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>. նա համբուրէ նախ զբարերան իմ բանիւս «շնորհաւոր տօնախմբութիւն քրիստոսի (Schöner Fest)», ապա գլուխ տայ ամուսնոյ նորա, համբուրէ զձեռս մօր նորա: Ջորջին ևս եկեալ էր ընդ նմա, նա համբուրէ զՄորիցն «ո՞վ է այս» հարցանէ հայրն. «Մանուկն Պաոյ»: «Սա է մանուկն Պաոյ, ասէ հայրն, և ո´չ պրօֆ<եսսօր> Պարրօտն», զի Ջորջին այնպէս անուանէր բարերարն իմ: Նոքա էին բոլոր ի սովորական հանդերձս: Յելանելն նոցա, բարերարն իմ և ամուսին նորա խոնարհին ագուցանել զթաթմանս Ջորջիին, մինն զմի ձեռն իսկ միւսն զմիւսն: Մինչև ցդուռն գան ընդ նմա: Եւ ես գրկեալ զՋորջին, տանիմ ընդ նմա ի վայր. Ջորջին համբուրէ զիս և փարի զինև: Ո՞վ երեխայական զգայութիւնս: Ի բաժանիլն մեր «արա´, զի շուտով տեսցուք զմիմեանս» ասէ ցիս պարոն Ֆրիդլ<էնդէր>: Ամենայն բարեկամք հրաւիրեալ էին այսօր առ բարերարն իմ: Սեղան նորա ամենևին սովորական, սուպ, խորոված և կուխն: Յիւլիէ խնդայ առ սեղանով, հայեցեալ յերեսս բարերարին իմոյ «ա՜խ, զիա՞րդ հաճոյական է երեսք ձեր» ասէ ցբարերարն իմ: Ես ծիծաղիմ. ընդ այս և նա հայեցեալ յիս նոյնպէս ծիծաղի: Յիւլիէ տեսեալ զխրոնիկն ի ձեռս իմ ասէ, «ի մանկութեան իմում ես ի բերան ուսայ զայդ»: Յետ սեղանոյն առեալ բարերարին իմոյ զթոփ մի, խաղայ ի տան ընդ Յիւլիին. նա հարկանէ զնա և նա զնա, և ամենեքեան խնդան ընդ այն: Բարերարն իմ հարկանէ և զիս: Յելանելն իմ բարերարուհին իմ՝ «ընդէ՞ր ո´չ մնայք ըմպել զկոֆէ, քոյրն իմ շուտով արասցէ զայն». ես շնորհակալեալ ելի արտաքս և գնացեալ առ սարկաւագն ռուսաց, ո´չ գտի զնա ի տան: Ամուսին նորա կամէր ելանել արտաքս առ ի զբօսնուլ. նա խնդրէ զիս գնալ ընդ իւր. ես շնորհակալութեամբ ընկալեալ զայս առաջարկութիւն, զբոսնումք ընդ միմեանս ի քաղաքին: Զարմանալի ինձ, զի նա ո´չ հաւանիւր ընդ բարս ռուսաց: Յերեկոյին ի 6-երորդում ժամու գնացի առ պարոն պրօֆ<եսսօր> Քրաուզէ, երևելի պատմագիրն և երկրագէտն: Ես գտի, զի մանկունք նորա խաղային ի տան և 2նա ընդ ամուսնոյ իւրոյ նստեալ առ սեղանով ըմպէին զթէյն: Ի տեսանելն զիս ելին երկոքեան յոտին և ընկալան զիս սիրով: Կին նորա լուսաւորեալ և չքնաղ անձն ոք հարցանէ. «զիա՞րդ անցուցիք զաւուր տօնի ձերոյ, սովորի՞ք հետ զհետէ տեղւոյս կենցաղավարութեան». «այո´, ողորմած տիրոհի իմ»: Առաջին անգամ գալոյ իմոյ առ նոսա, այլ նոքա յամենայնի սիրալից երևին ինձ: Երեխայք նորա ցուցանեն ինձ զպարգևս իւրեանց ստացեալն ի ծնողաց: Պարոն

78

2 1 2

զմեզ=մեզ հանգուցիք=անցուցիք [ինքեան]


պրօֆ<եսսօր> առեալ զկարտն, հարցանէ յորդւոյ իւրմէ, ցուցանել զզանազան աշխարհս ի վերայ կարտին և երեխայն ցուցանէ նմա: Ի պատմելն իմ, թէ Երևան չիք վարժարան, նոքա ցաւին, և զարմանան3 ընդ փութով ուսանիլն իմ զայս ամենայն վարժարանական գիտութիւնս, մանաւանդ զլեզուն գերմանացւոց. «դուք առաւել ուղիղ խօսիք գերմաներէն քան զբազում ռուսս՝ որք զամս 4երիս պրօֆեսսօր անուամբ ուսանին աստ և որք ի մանկութենէ ուսեալ են զլեզու մեր»: Պարոն պրօֆ<եսսօրն> հարցանէ վասն վիճակաց բնակչաց աշխարհին մերոյ, և մանաւանդ վասն ապառնի ձեռնարկութեան իմոյ: Ես պատմեմ նմա զցանկութիւն իմ, եթէ կարելի է հաստատել զդպրոց ինչ վասն աղքատ մանկանց. «բազում դժուարութեան պա´րտ է համբերել, որ զայդ կամի, այլ այդ խորհուրդ ձեր ազնուական է քան զամենայն, սիրելի և գովելի, տէր տացէ ըստ բաղձանաց ձերոց»: Զայս խնդրէ յամենայն սրտէ և ամուսին նորա: «Ազնուական է ասէ նպատակ ձեր, այլ տէր ձեզ այդմ պաշտպան և օգնական»: Պարոն պրօֆ<եսսօրն> եբեր զհին կարտն Հայաստանի և ցուցանէ ինձ զզանազան տեղի յաշխարհի մերմէ: Հանեալ ի նախնի պատմագրաց յունաց: Ի խնդրելն իմ տալ ինձ զայն, զի օրինակեցից, «ուրախութեամբ սրտի, երբ և կամիք եղիցի ձեզ այն ի սպասու»: Ամուսին նորա բերէ զքաղցրաւենիս. «Խնդրեմ ճաշակել յայսմանէ, զայլ ինչ չու´նիմք որով կարասցուք շահիլ զձեզ»: Յելանելն իմ խնդրեն երկոքին յաճախ, երթալ առ նոսա: «Ի տուն մեր եկեսջիք, որպէս ի տուն ձեր», և մինչև ցդուռն գան ընդ իս երկոքին ճրագով, ո´չ հայեցեալ ի բազում խնդրելն իմ մի´ ինչ աշխատ լինիլ: Այսպէս քաղցր են գերմանացիք. ո՜հ, երանի թէ այսպէս քաղցրասցեն և ազգք մեր: Եւ ես ո´չ մեռայց, մինչև տեսից զայս: 26. յ 8-րորդում ժամու ի պարապիլն իմ ի թարգմանութեան, եմուտ առ իս մանկահասակ որդի տեառն պրօֆ<եսսօր> Երդմանի. «Պարոն ստատսկի խորհրդական Երդմանն խնդրէ զձեզ վաղիւն ի 1 ժամու գալ առ ինքն ի ճաշ». ես շնորհակալ եղէ զմանկանէն և երկարեցի զպարապումն իմ: Ի 10-րորդում ժամու եկն առ իս անակնունելի սիրելի բարեկամն իմ պարոն Վիդեման, զորոյ զպատուականութիւնն 1յանցելում ձմեռան ծանեայ և ընդ որում բոլոր ամիս մի յամարան պարապեցաք հայերէն: Գալուստ նորա խնդացոյց զիս յայնչափս, զի վաղուց հետէ չէի տեսեալ զնա վասն լինելոյ նորա ուսուցիչ ի Վիլնաու ճեմարանին: Հեշտահոգի սիրելին իմ տուեալ ինձ զհամբոյր սիրոյն, հարցանէ կաթոգին ղողջու<թե>նէ իմմէ: Ես խնդրեցի զնա նստիլ մերձ իմ, և սկսաք իւրաքանչիւր փոխադարձաբար պատմել միմեանց զվիճակ մեր յետ բաժանելոյ մեր ի միմեանց. նա վասն հայոց լեզուին, ես վասն գերմանացւոց: Նա զիւր ճանապարհորդութիւն, ես զիմ կենցաղավարութիւն: Նա հանդիմանէ զիս վասն ո´չ գնալոյ իմոյ առ աներ նորա պարոն Սոկոլովսկի յետ բաժանելոյն իմոյ. այլ ես զանվստահութիւն իմ ետու նմա պատճառ, նա բերեալ էր ընդ իւր և զփոքրիկ շուն իւր շոլի, ես հիւրեցի նմա իւղահացիւ, այլ անասունն գոլով հագեալ, ո´չ եկեր: Ի բազում քաղցր զրուցատրութենէ2 սիրելւոյն իմոյ, այս մի ինչ առաւել ցանկալի թուի ինձ պատմել ընթերցողաց իմոց, որ նոյնպէս հարկաւոր է և վասն ազգին մերոյ: Ի խօսիլն մեր զզանազան լեզուաց, զի էր նա քաջ լեզուագէտ ո´չ միայն եւրոպացւոց, այլ և ազիացւոց և3 աւելի զ 25 լեզուս գիտէր նա

79

3 4 1 2 3

[զի] [երկրի] [ի] բնագրում՝ զրուցատրութեան զի =և


ընթեռնուլ և գրել և փոփոխութիւն նոցա: «Ի Գերմանիայ միայն, ասէ, գտանին 100 տեսակ լեզուի, որ ի մէջ գերմանացւոց խօսի և է ածանցեալ ի մի և ի նոյն լեզուէ գերմանացւոց»: Յասելնիմ, թէ անհնարին լինի ինձ հաւատալ, թէ լեզու մեր իցէ լեզուն Հայկայ, նա համաձայնի ընդ այս «զի լեզու ասէ, առանց գրութեան գրեթէ յամենայն դարս փոփոխի 4 որոյ բազում են օրինակք»: Այլ զիա՞րդ խնդաց անձն իմ գերազանցելն նորա զլեզու հայոց ի փարթամութեան, քան զայլ ամենայն լեզուս եւրոպացոց և ասիացոց. «Միմիայն հնդկաց լեզու համեմատի, ասէ, ընդ հայոցն». Գերմանացի գոլով ո´չ ամաչէր նա գերազանցել լեզուն հայոց քան զիւրոցն, և ո՞րպիսի ամօթ ո´չ եղիցի այնոցիկ, որք ո´չինչ յարգութիւն տան լեզուի մերոյ: Ես ո´չ հերևիմ իմս դատողութեան, այլ թողում խօսիլ նմա, և տե´ս զի՞նչ ասէ քաջ լեզուագէտն. «Ո´չինչ լեզու, ասէ, ունի զայն գերազանցութիւն և յարմարուէիւն ածանցել զբառս յարմատոյ ի զանազան սեռս և բարդել, որպէս հայոցն, և այս իսկ նշան է ազնուական հետախնդրութեան և ջանից նախնի հայոց՝ զի ո´չինչ իւք ճոխանայ լեզու, եթէ ազգ մի չու´նիցի զպայծառ միտս, զանդուլ ջանադրութիւնս յառաջ բերել ի լեզու իւր զայնպիսի ազնուական բառս, զոր զգայ չքնաղասէր հոգին»: Այլ աւաղ, ու՞ր այս հոգի այժմ: Ջատագով լեզուի մերոյ նա խրատ տայ ինձ յօրինել բառարան գեր<մաներէն> և հայերէն. և զտասնօրեայ բնակիլ իւր ի քաղաքիս, խնդրէ ի կիր առնուլ ի պարապեալ ի լեզուի մերում: Ես ուրախութեամբ ընկալայ զայս յառաջատրութիւն: Ես խնդրեցի ողջունել յինէն սիրելի ամուսնոյ իւրոյ, այլ ընդհակառակն, բռնադատէ զիս ինքնին գնալ առ նա: Չքնաղ գերմանացիք, ո՜հ, ո՞ հաւասարեսցի ձեզ: Յետ ելանելոյ նորա լի խնդութեամբ գնացի առ չերքեզն իմ, տարեալ նմա զերիս խնձորս. Նա խնդաց ի տեսանելն զիս: Եւ առեալ զնոյնս, կամի նոյնպէս հատուցանել զգինն: Նա ցուցանէ ինձ զվէրս իւր, ցուցանէ զխորովածն հաւու, զոր բարեպաշտ գերմանացի ոք յղեալ էր առ նա, և խնդրէ յինէն ուտել. այլ ես զիա՞րդ կարէի հատանել զբաժին աղքատ հիւանդին այնորիկ, թէև նա ինքնին ցանկայր: Ի վերջոյ, առեալ զքիսայ իւր, կամի տալ ինձ դրամս դնել վասն իւր խնձորս: Ես համարեալ զայն գտի 50 կոպէյկս. այլ քարասիրտ էի ես, զի առից զդրամ նորա: Այլ նա առեալ զեաղլուխ իմ, կապէ ի նմա զ 5 կոպ<էյկն>. ես ո´չ կամելով առնուլ զդրամն, թողի և զաղլուխն իմ անդ: Այլ նա գոչէ յելանելն իմ: Այլ ես որպէս թէ ո´չ լսելով, ելի արտաքս: Յետ ճաշուն գան առ իս երեք մանունք ի եղբօր Ֆոգելզանգի և խաղան ի տան իմում և ես ընդ նոսա. ես պարգևեցի նոցա զֆնդուխս: Կանոնաւորութիւն մանկանցս ո´չ տայր ինձ թողուլ զնոսա յինէն ի բաց, մանաւանդ փոքրիկն ի նոցանէ. ըստ որում երկար խաղացի և ի կալնուլն իմ զնա ամուր, երկոքին եղբարք նորա հարկանէին զնա: Ի 4-րորդում ժամու էանց առաջի լուսամուտի իմոյ դագաղ մի, և շտուտենտք զգեստաւորեալք աստի և անտի: Ես համարելով զմեռեալն շտուտենտ ոք, գնացի մինչև ի գերեզմանատունն ընդ նմա: Դագաղ նորա էր եդեալ ի վերայ սեաւ սայլի միոյ, պատեալ սեաւ 1արկոցաւ: Եւ ձիք զգեստաւորեալք սեաւ: Շտուտոնտք ծանօթ սեաւ զգեցեալք, ոմանք գնացին մերձ դագաղին առեալ զլապտերս ի ձեռին: Եւ պաստօրն և ամենայն ազգականք կառօք զկնի2 դագաղին: Ի գերեզմանատուն բերեալ, եդին զհանգուցեալն ի վերայ հանգստարանի. և պաստօրն սկսաւ զկարճառօտ բան ինչ դամբանական. ցուրտ խիստ և ազգականք նորա կանգնեալ առ ոտովք նորա լռին և տխուր: Պաստօրն օրհնեալ զհողն, երիցս արկանէ ի վերայ նորա. «հող էիր և ի

80

4 1 2

բնագրում՝ փոփոոխի [վերերկ<ուով> վար<ագոյրով>] զգնի=զկնի


80/81

1 2 3

հող դարձցես» ասելով: Յետ նորա երգեն ծանօէք նորա զայլ իմն երգ հրաժարական մորմոքելի եղանակաւ և յաւարտելն դնեն ի գերեզմանի զդագաղն: ¼ ժամ հազիւ տևեաց: Ի 5-րորդում ժամու գնացի ի տեսութիւն առ պարոն Շվաբս, այրն ազնուական. նա տեսեալ զիս. «Ո՜հ սիրելի իմ, ընդէ՞ր այդպէս հազւագիւտ գտանիք առ մեզ. դուք գիտէք, թէ ամենայն գալուստ ձեր առ մեզ, խնդութիւն է մեզ»: Նա յանդիմանէ զիս եղբօր իւրում, նորոգ եկելոյ ի Սաքսոնիոյ. «ահա´ Հայկազունն և տե´ս ի փոքր ժամանակի զիա՞րդ ուսեալ է նա զլեզուս մեր»: Նա և այլ անծանօթ ոք խնդան ի տեսանելն զիս զօտարականս, և անհաւատալի երևի նոցա այսպէս շուտով ուսանիլն իմ: Անծանօթն՝ «Հայաստան ի նախնի ժամանակս էր առաջինն ի լուսաւորեալ աշխարհաց, այլ այժմ ափսոս մնայ ի մթան». պատասխանեմ. «Այս մութ յուսամ, թէ շուտով բարձցի»: «Տէր տացէ այդմ այդպէս լինիլ»: Պարոն Շվաբսն գոլով հրաւիրեալ այլուր, ցաւի յոյժ՝ «ամուսին իմ չէ´ ի տան, զի դուք մնասջիք առ նա, զի՞նչ արարից, ո՜հ, զի՞նչ արարից»: Ես խնդրեմ1 մի´ աշխատ լինիլ, ասելով՝ «ես հա /ւատամ, թէ տուն ձեր յամենայն ժամ է տուն իմ». «Եւ ես յայդմ խնդամ, թէ դուք այդպէս հավատասջիք»: Նա ի կրկնելն իւր զխնդութիւն իւր վասն շուտով ուսանելոյն իմ ի գերմաներէն. «Զիա՞րդ ո´չ ուսայց շուտով, սէր ձեր առ իս ստիպէ զիս առաւել յայդ», այլ նա պատասխանէ, «զիա՞րդ ո´չ սիրել զձեզ, որ թողեալ զաշխարհ ձէր, աստ յօտարութեան այդպիսի նախանձաւ պարապիք ի մակացութիւնս վասն աշխարհին 2 ձերոյ: ՅԱսիոյ մանկահասակ ոմն այդպէս ջանասէր, ցանկալի է ամենեցուն մեզ»: Յելանելն կրկին խնդրէ ներումն՝ «այլ թէ ո´չ ի վաղիւն երեկոյին եկեսջիք առ մեզ, ես ցաւեցայց յոյժ»: 27. Յառաջին ժամու գնացի առ պարոն պրօֆ<եսսօրն> Երդման ըստ հրաւիրանաց նորա: Ի ճանապարհին ցուրտն այնպէս նեղեաց զիս մինչև կամէի ետս դառնալ. 10 աստիճան. այն ինչ պաղուցեալ մտի ի տուն նորա. ընդ առաջ ելեալ ինձ չքնաղ դուստր նորա, բարևեալ զիս քաղցրութեամբ՝ «ընդէ՞ր առանց սահնակի եկիք» ասէ գորովասիրտ օրիօրդն, «ո´չ գիտէք, զի տեղւոյս ցրտութիւնն ամենևին օտար է ձեզ»: Անդ եկն և փոքր դուստր նորա և երկու որդիք: Ավղուստն կախեալ զփոքրիկ սուր իւր և ի յուսս զփոքրիկ հրացան իւր. մեք սկսաք խաղալ ընդ Ավղուստին, մինչև եկին և այլ ամենայն հիւրք: Ի մէջ դահլճին եդեալ մեծ սեղան մի և սփռոց սպիտակ ի վերայ նորա. ամենայն տարելկա և գոգնոց և չանկեալ դանակ: Յարևելից կուսէ սեղանոյն առաջի լուսամտին էր եդեալ աթոռ մի չորեքկուսի ասղանի պատուտկան և զանազան ծաղկիք ի վերայ նորա այնպէս թարմ, որպէս յաւուրս գարնան, զորս պարոն պրօֆ<եսսօրն> ստացեալ էր ի պարգև ի կնոջէ հանգուցեալ պրօֆեսսօր3 Եշհոլցի վասն բժշկելոյն նորա զայրն նորա ի հիւանդութեան: Ծաղիկքս այսոքիկ էին անուշահոտ: Ի գալ պրօֆ<եսսօր> Երդմանին և յողջունել իւրաքանչիւրոց ուրոյն ուրոյն ըստ սովորութեան իւրում, մատեալ առ իս, «ի Հայաստան ծաղիկքս այոքիկ գտանին վայրենի». «այո´»: Եւ յիրաւի ես տեսեալ էի զբազումս ի նոցանէ յայգւոջ մերում: Ի զրուցանելն հիւրոց ընդ միմեանս, ինձ պատահեցաւ խօսիլ ընդ ռուսս շտուտենտաց: Զիա՞րդ ցնծացաւ հոգի իմ ի գովելն նոցա զընդունակութիւն հայոց և ի զարմանալն նոցա ընդ արտասանութիւն իմ ռուսերէն և գերմաներէն: Պոլեակ ոմն ի կոմսական տոհմէ ասէ, «մեք ամենեքեան պարտիմք ամաչիլ առաջի ձեր վասն այսպէս շուտով ուսանելոյ ձեր գերմաներէն»: խնդրել=խնդրեմ [մերոյ] պրօֆեսսօրուհի=պրօֆեսսօր


Ի տալն զնախաճաշս պրօֆ<եսսօրն> ինքնին հրաւիրէ զիւրաքանչիւրս ի մէնջ: Ի ժամ նախաճաշին մատեալ առ իս բարեհոգի պրօֆ<եսսօրն> ասէ, «ներեցէ´ք ինձ, զի ես ինքնին ո´չ կարեմ գալ ի տեսութիւն ձեր, դուք գիտէք զգործառնութիւն իմ. ես ցանկամ յամենայն սրտէ երբեմն գալ առ ձեզ». այլ շնորհակալեալ ասեմ, «այդ շնորհ ձեր մեծ է վասն իմ. ես հաւաստի եմ, զի սիրէք զիս, և այս սէր ձեր գերազանցի ինձ քան զամենայն»: Նա շնորհակալեալ զինէն, խնդրէ ճաշել: Ի գալն ի սեղան, ամուսին նորա գայ և հրաւիրէ զմեզ, և ինքնին ելանէ ի հոգալ զկերակուրն: Ի նստիլն մեր ի սեղան, ես նստիմ մերձ պարոն պրօֆ<եսսօրի>, զի այս առաւել սիրելի էր ինձ ընդ նմա առաւելապէս զրուցել: Նա հարցանէ յիս, թէ լեա՞լ է իմ արդեօք ի սահմանս ինչ Լիֆլանդիոյ: Ես պատասխանեմ «այո, ի Ֆրիդրիխհով». «զիա՞րդ թուեցաւ ձեզ կողմանքն», «բարի յոյժ», «այլ ո´չ այնպէս, որպէս Հայաստանեաց / կողմանք, ես 81/82 ցանկայի, ասէ, երբեմն տեսանել զքաղցր կողմանս Հայաստանի». «Հայաստան բախտաւոր եղիցի ասեմ, ընդ ոտնամուտ ձեր». այլ ո´հ զի՞նչ պատասխանէ արդարահոգի անձն. «ի գերեզմանի իմում գուցէ տեսից զնա». հոգի իմ ցաւեցաւ յայս բան նորա: Ավղուստ, որդի նորա խաղայ ընդ մեզ հրացանով ի ժամ հացկերութին, և եկեալ թագուն ի յետկոյս կողմանէ, հարկանէ զմի մի ի մէնջ: Այլ ո´չ ոք խոժոռի ընդ այս, այլ իւրաքանչիւր ոք ջանայ ի վեր առնուլ զնա և խաղալ ընդ նմա: Կերակուրք բազմատեսակք և անուշահամք: Յետ ամենեցուն առնու պրօֆ<եսսօրն> զբաժին իւր: Նա խնդրէ համեստութեամբ զամենայն հրաւիրեալսն ուրխ լինիլ: Եւ յելանելն, գլուխ տայ նա նոյնպէս ամենեցուն ուրոյն ուրոյն: Եւ մեք սկսանիմք ճեմել և խօսիլ ընդ միմեանս: Աստ պատահեցաւ ինձ նոյնպէս խօսիլ ընդ ռուսաց. նոքա զարմանան նոյնպէս ընդ արտասանութեան իմ: Ըմպեալ զկոֆէ, ես խնդրեմ հրամայել իձ ելանել. «այսպէս շուտո՞վ ելանեք, այլ խնդրեմ յաճախ գալ առ իս, և մի´ այդպէս երբեմնապէս»: Բարերարն իմ գնացեալ գոլով ի Րէվալ, ես ցանկացայ տեսանել զամուսին նորա, այն ինչ մտի ի տուն, եկն ընդ առաջ իմ քաղցրն իմ Յիւլիէ և հրաւիրէ զիս ի ներքս: Ի տեսանելն զիս բարերարուհւոյն իմոյ խնդացաւ յոյժ, որպէս թէ վաղուց ո´չ տեսեալ զիս: Նա հարցանէ զուր լինելն իմ և ի պատասխանելն իմ առ պրօֆ<եսսօր> Երդման, նա հարցանէ վասն աթոռոյն հանդերձ ծաղկամբք. «այո´, տեսի անդ»: Եւ ի հարցանելն իմ, թէ ուստի՞ իցէ այն, «դուք ասէ, հետախնդիր էք միշտ իմանալ զամենայն», և ասէ ի վախճանի «ի կնոջէ Եշհոլցի»: Նա հարցանէ կրկին վասն չերքեզին իմոյ կարեկցաբար, և պատասխանելն իմ զանօգնականութիւն նորա, նա ցաւի, ցաւի և մայր նորա և քոյր. նա խրատէ զիս գնալ ի դիմաց բարերարին իմոյ առ մայեօր Տրուխին և խնդրել, զի գրեսցէ ի Րիգայ առ իշխանն չերքեզաց վասն նորա՝ «զի գուցէ ասէ, անտի օգնութիւն եղիցի ողորմելոյն»: Այլ խրատէ զիս հանդարտութեամբ խօսիլ ընդ նմա. «նա է ասէ, այր վատ և ժանտ, ի սալդատութենէ հասեալ յայն աստիճան, և վասն վատութեան իւրոյ երկնչի ի րեքտորէն, որպէս երկնչին ամենայն չարք. վասն որոյ յանուն նորա ո´չ իշխէ նա անել ձեզ ինչ, այլ թէ ասասցէ ևս, լուռ լերուք, զի ընդ այնպիսոյ չէ´ պարտ հակառակիլ» ասէ զայս և մատամբ յորդորէ զիս իբրև զորդի իւր, «լսէ՞ք զոր ասեմ», «այո´, տիրուհի իմ»: «Ես կամիմ ասէ, տեսանել զսուր նորա, վասն որոյ խնդրեմ բերել զայն առ իս». «եթէ հարկաւոր է նմա քաղցր և զովարար ըմպելի ինչ, խնդրեմ ասել ինձ և ես առաքեցից յօժարութեամբ»: Յիւլիէ խաղայ խնդութեամբ ընդ բարեկամուհւոյն իւրոյ, հարկանէ զծնոտ նորա, ձեռին տուեալ, խաղան և պարեն: Ո՞վ սիրալի սիրակցութիւնս: Սիրտ իմ քամէր ի խնդութենէ, ի տեսանել զայսպիսի աղաւնազոյգ օրիօրդս ի խաղալ ընդ միմեանս այնպէս համեստութեամբ: Ես մնացի անդ ըմպել զթէյ: Ի բազում


զրուցատրութենէն այս մի ինչ առաւել ցանկալի լինի ինձ նշանակել: Եկն զրոյց վասն դաստիարակութեան երեխայոց, և բարերարուհին իմ և մայր նորա հաստատէին թէ՝ «ո´չ ոք ի բարեկամաց և ի ծանօթից ունի իրաւունս հարկանել կամ յանդիմանել զերեխայն առաջի ծնողաց իւրեանց. և ծնողաց միայն է այս իրաւունք»: Քանի 1 ապաբախտ են մերայինքէ որոց այլք իշխեն քան ծնօղք իւրեանց: Յելանելն մեր, Յիւլիէ ասէ ընդ խաղ «ո´չ կամիք խաղալ ընդ մեզ». «ամենայն յօժարութեամբ քաղցր օրիօրդ իմ». այլ մեր սակաւաթիւ գոլով, բարերարուհին ասէ. «յայլում նուագի»: Ես առաջնորդեցի զբարերարուհին իմ մինչև ցտուն պաստօր Բինեմանին ըստ խնդրանաց նորա, յորմէ շնորհակալ եղև յոյժ: 28. Ըստ պատուիրանի բարերարուհւոյն իմոյ և ըստ սիրոյ իմոյ առ երկրացին իմ, գնացի այսօր յետ խօսելոյ ժամս ինչ ընդ պարոն Վիդեմանին, ի 12-րորդում ժամու առ չերքեզն իմ: Ա՜խ, ցաւեաց սիրտ իմ ի տեսանել զնա հիւանդագին, քան յերեկն. նա ո´չ կամէր ուտել, ո´չ կամէր առնուլ ինչ: Ես խնդրեմ զնա, կալեալ զձեռն նորա յուտել, այլ նա ամենևին ո´չ լսէ ինձ. խօսի յիւր լեզու և ո´չ ոք հասկանայ նմա: Նա զիս խնդրէ ուտել ի կերակրոյ իւրմէ: Այս անհանգիստ արար զիս. ես իսկոյն, յելանելն իմ անդի, գացի առ Գրնիզիննոյ մայեօր Տրուխին թէև այնպէս ցուրտ էր մինչև հազիւ փոխել զոտս իմ: Ես ո´չ գտի զնա ի տան, այլ զկին նորա: Ես յայտնեալ նմա զկամս իմ, ասեմ. «եթէ կարելի է աշխատ եղիցի մայօրն գրել վասն նորա ի Րիգա կամ Պետերբուրգ». կին նորա խնդրէ միւս անգամ գալ առ նա յետ ճաշուն: Յետ ճաշուն գնացի առ բարեկամն իմ Հագենն, տարեալ ընդ իս քաղցրաւենիս, վասն մանկանց նորա. նոքա տեսանելն զիս, գոչեմ «ահա´ սիրելի Հայկազուն<ն>» և եկեալ փարին զինև. նոքա խաղան ընդ իս թոփովք, և մայր նոցա հիւրէ զիս կաթայիւ. ես նստեալ առ նմա ժամս ինչ խօսեցաք ընդ միմեանս. պարոն Հագեն ի միւսում սենեկի նկարէ. Ի վախճանի գամ առ նա. նա ցուրցանէ ինձ զմեծ պալատ անուանի շոտլանդացւոյն Վալտէր Սքոտի, որ գրեաց զնախնի վարս շոտլանդացւոց, և ի վերջոյ աղքատացեալ և ընդ պարտուք անկեալ, ընծայեն նմա պարտատեարք զամենայն ինչս նորա և զտուն յիւրս: Նա ստանայ զթուղթ ի սիրելւոյն իմոյ Գրասսէ, և այս առաւել խնդացոյց զիս: Ի վերջոյ մտեալ ի տուն նորա, տեսի, զի ամուսին նորա ինքնին վառէր զհնոցն. ես խնդրեմ թողուլ ինձ վառել, այլ նա արգելէ. յետ վառելոյ հնոցին նստաք բոլորաշուրջ առ հնոցովք, զրուցելով զազգի ազգիս. Նա խնդրէ զիս մնալ առ թէյ, այլ իմ կամելով գնալ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> խնդրեմ զներումն և պարոն Հագենն տայ ինձ զգիրքն հայեցողութեան ի վերայ բնութեան ի Հումբոլդէ առ ի ընթեռնուլ: Աստի գնացի նոյնպէս ի ցուրտ եղանակի առ մայեօր Տրուխին. նա ընկալաւ զիս սիրով և խոստանայ ի վաղիւն պատասխանել խնդրանաց իմոց. ուրախ լեալ ընդ ծանօթանալն ընդ իս: Աստի գնամ առ բարերարուհին իմ տալ նմա զայսմանէ ծանօթութիւնս, գիտելով թէ ուրախ լիցի նա ի լսելն զայս: Այլ ես զմայր նորա գտեալ ի տան, որ ետ ինձ զուրախարար գիր ինչ ի սիրելւոյն իմոյ Գրասսէ, պատմեցի նմա զայս նա յոյժ ուրախ եղև. առ որ եկն և բարերարուհին իմ: Եւ զի՞նչ, ո՞վ քաղցր սրտի նորա, արտասուք նորա խաղային յաչս նորա, այն ինչ լուաւ վասն չերքէզին. «ա՜խ, ես լուայ այսօր, թէ նա յոյժ հիւանդ է, ա՜խ, աստուած բարերար, զի՞նչ կարելի է առնել վասն նորա. միթէ ա՞յս իցէ պարտաւորութիւն մեր քրիստոնէութեան և մարդկութեան, զի այնպիսի օտարական ոք ապաբախտ տեսեալ յաշխարհի մերում, ո´չինչ հոգ տանիմք վասն նորա: Ա՜խ, ողորմելի, անընտանի, անօգնական: Պարրօտն չ´է ի տան, զի՞նչ արարեց, նա եթէ ի տան իցէր, գրէր

83

1

[աբա<բախտ>]


անշուշտ և ճարէր վասն նորա հնարս ինչ: Այլ խնդրեմ 1ձէնջ, գնացէք կամ առ պրօֆ<եսսօր> Երդման կամ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և պատմեցէք նմա զայսմնանէ, նոքա ունին զմեծամեծ բարեկամս ի Րիգայ և նոյն իսկ քաղաքապետն պարոն Պալէն, է ծանօթ նոցա, գուցէ այսու օգնութիւն ինչ եղիցի ողորմելոյն. սիրտ իմ այրի վասն նորա. գնացէք աղաչեմ և մի´ զանցառնուք» և այլն: Ես ցաւագնեալ սրտիւ դարձեալ ի գորովասիրտ բարերարուհւոյն իմոյ, գնացի առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>. յելանելն իմ, խնդրէ դարձեալ բարերարուհին իմ տալ նմա ծանօթութիւնս վասն զինչ լինելոյն: Մտեալ ի սենեակ գրագրութեան նորա, գտի զնա ամենևին պարապեալ. նա համարելով զիս, թէ վասն դասի գնացի առ նա, «ի 5-րորդում ժամու ասէ, սպասեցի ձեզ սիրելի իմ, այլ ժամ անագան է յոյժ. այլ ես շուտով պատասխանեմ նմա2 զպատճառ գնալոյն իմոյ. նա ի պատճառս հարկաւոր գրութեան խնդրէ յիէն առ վայր մի տալ նմա հանգիստ և գնալ առ կին նորա. այլ յանդիմանէ զիս «ընդէ՞ր ասէ, ո´չ եկիք այսօր առ մեզ ի ճաշ. ո´չ խնդրեցի ի ձէնջ, զի յամենայն երկուշաբթի առ իս ճաշեսջիք». այլ ես խնդրեմ զներումն, պատճառելով նմա զո´չ գիտելն իմ զայս: Ի մտանելն իմ առ ամուսին նորա, որ նստեալ առ սեղանող պատրաստէր զթէյ. «Բարի երեկոյ, սիրելի տէր Ապովեան1» ասէ, յետ ընդունելոյ զողջոյն իմ. «մեք սպասեցաք ձեզ այսօր յերկար, յերկար, այլ դուք ո´չ եկիք». «ա՜խ, ողորմած տիրուհի իմ, ես ո´չ գիտէի զայդ, խնդրեմ ներել ինձ», ընդ այս ծիծաղի նա՝ «դուք չու´նէք ներողութեան տեղի»: Ես պատմեմ նմա նոյնպէս վասն չերքէզին. ընդ որ ցաւի յոյժ. նա նոյնպէս կայր ի պատրաստի ելանել ընդ առն իւրում, տուեալ ինձ զթէյն, պատմէ վասն իմ պառաւ տիկնոջ միում, որ կայր2 առ նմա: Եւ մինչ եկն պրօֆ<եսսօրն> ըմպեալ յոտին զթէյ իւր, նա զգենու3 և կին նորա, և յառնուլն նորա ի ձեռս զիւր լաչակ իւր, ես խնդրեմ տալ ինձ կրել մինչև ի տուն, ուր կամէին նոքա երթալ ի տեսութիւն. ի տալն նորա ինձ զայն, Ջորջին լայ և աղաղակէ, համարելով թէ ես առնում զայն վասն իմ. և անդադար լայ ջերմեռանդ մանուկն տալ զլաչակն մօր իւրում, և ապա հանգստանայ: Ես առաջնորդեցի զնոսա մինչև ի տուն պաստօր Բինեմանին, ուր պարտ էին նոքա ընթեռնուլ ընդ այլ աստուածաբան պրօֆեսսօրաց: Աստի գնացի առ բարերարուհին իմ, որ կայր ներքսասենեկին՝ 4առեալ զմանուկն ի գիրկս իւր, որ յայնժամ ելեալ էր ի քնոյ: Նա կոչէ զիս. «ո´չ կամիս տեսանել զմանուկն իմ» կոչէ ի ներքուստ և ի մտանելն իմ «խոսեաց մարմանդ, զի մի զարթիցէ Մորիցն» և հարցանէ վասն իրացն: «Պոսթն ասէ, երթայ ի հինգշաբթին ի Րիգայ, վասն որոյ կարելի է և ի վաղիւն հոգալ վասն նորա, այլ թէ զիա՞րդ ցաւի սիրտ իմ վասն ողորմելոյն, չգի´տեմ պատմել: Այլ ասացէ´ք ինձ, զի՞նչ ցանկայ նա ուտել, խնդրեցէ´ք ի նմանէ և ասացէ´ք ինձ և ես հոգացայց»: Ես աեմ, եթէ նա շնորհս արասցէ կերակուրս ի խնձորոյ առաքել առ նա : «Ամենայն յոժարութեամբ, վաղիւն եփեցից զայդ և առաքեցից առ ձեզ, տարէք նմա զայն: Գուցէ ողորմելին փոքր ինչ հանգիստ առցէ և զովասցի: Բնական կերակուր նորա, խորոված, չէ´ կարելի տալ նմա վասն ջերմին, զոր ունի նա, այլ այսպիսի կերակուրք անշուշտ եղիցին նմա առողջարար» և այլ: Ո՜վ կարեկից սիրտ, զի՞նչ ո´չ տացէ ձեզ ամենաբարին, որ զբարիս

84

1 2 1 2 3 4

[վասն] զնմա=նմա [իմ] [վասն նորա] զգեցուցանէ=նա զգենու [և օրօր]


վարձատրէ միշտ: 29. Ի խստագին ցրտոյն ո´չ կարայի այսօր առնել ինչ նախ քան զճաշն: Փաթութեալ զիս ի շինելն իմ շրջէի ի տան. մինչև եկն սիրելին իմ պարոն Վիդեման և ես ընթերցեալ ընդ նմա զԵղիշէի պատմութիւնն, զամենայն բառս ուրոյն գրէ նա ի վերայ տետրակի հանդերձ թարգմանութեամբ: Յետ ելանելոյն, լուեալ ի դրան իմ զզրոյց ինչ ռուսերէն. ելանեմ արտաքս և գտանեմ զբարեպաշտուհի մադամ Ֆօգելզանգ, որ կամէր շինել տալ զհնոց իւր: Անողորմ որմնադիրք պահանջէին վասն միոյ ժամեայ վաստակոցն 6 ռու<բլի>. ես նախատեմ զնոսա և ի 6-էն իջանեն ի չորս. և 5 ազնիւ տիկինն շնորհակալի զինէն: Ի սենեկի իմում հանդիպի ինձ աղախին բարերարին իմոյ, բերեալ ընդ իւր զխնձորեայ սուպն. ես առեալ զայն տարի առ չերքեզն իմ, ընդ որ յոյժ ուրախացաւ: Յետ ճաշուն, եկն առ ընկերն իմ Րոբեր, շտուտենտ մի, որ միշտ գայ առ նա և շաղփաղփէ. նոյնպէս և այսօր շաղփաղփէ զբազում իրաց, կորուսեալ զժամանակ իւր և զմերն: Քաշէ զչիբուխս անդադար, խառնէ զգրեանս իմ, որ անհաճոյ էր ինձ, այլ ես ո´չ արգելեմ նմա: Նա պատմէ վասն անցանելոյն իշխանազնուհւոյ Էլենէ Միխայիլովնային ի Դերպտ, ուր գրեթէ ո´չ ոք իմացաւ զայն: Ի 5-րորդում ժամու գնացի առ մայեօր Տրուխին վասն իմանալոյ զպատասխան ինչ վասն չերքեզին. և տե´ս դու զզանազանութիւն: Նախ եկն ընդառաջ իմ, ամուսին նորա և հրաւիրեաց, ասելով «մայեօրն չէ´ ի տան» փոխանակ տալոյ զանուն առն իւրոյ ըստ սովորութեան գերմ<անացւոց>. Ես գտի ի տան նորա զբազում ռուս դամս, և զկինս երկուց երիցունց ուսաց. ես գլուխ ետու նոցա, այլ ո´չ ոք արժան համարեցաւ ելանել ի տեղւոջէ: Ամուսին մայեօրին հրաւիրէ զիս նստիլ, և ինքն կանգնեալ ի մէջ սենեկին, խօսի ընդ հիւրոցն. կին երիցու Պետրոսի հարցանէ ինձ զպատճառ չգնալոյ իմ առ նոսա. ես պատճառեմ զբազում գործս առն իւրոյ, այլ նա քաղաքավարութեամբ ասէ. «այս գործք ո´չինչ արգելեն փոքր ինչ ժամանակի յորս դուք գայք ի տեսութիւն մեր». ես շնորհակալիմ զայսմ քաղաքավարութենէ նորա: Որքան միանգամ հայէի գտանել ինչ աստ նմանիս գերմանացւոց սովորութեան, այլ ընդհակառակն. միմիայն հանդերձիւք նմանէին նոքա նոցա: Չորս դամք նստեալք առ սեղանով յառաջին տեղւոջ, խաղային թուղթս, բարձր ծիծաղելով, և երեք դամք՝ ընդ որս և կանայք երիցանց, նստեալ առ հնոցովք առեալ ի ձեռս զխնձորս՝ զորս ուտէին: Ի հարաւային կողմանէ անկեան կախեալ կային պատկերք ինչ, որոց առաջի վառեալ կայր կանթեղ մի ամենևին անլոյս. և յարևմտեան կողմանէ տան եդեալ սեղան մի՝ յորոյ վերայ մրգեղէնք, յորմէ հրամայէր մայեօրուհին երբեմն երբեմն առնուլ ի մրգեղինացն և տալ հիւրացն նախ քան զթէյ, հակառակ սովորութեան գերմ<անացւոց>, ուր անագան յոյժ ի կիր առնուն զայնպիսի և այն յետ թէյին: Ծառայ մայեօրին, ուժգին այր ոմն կանգնի ի մէջ դրանն և հրամայելն գա և հատանէ զծայրս մոմացն, զի պատուական դամն ծանրութիւն համարէր զայս անձին: Ո´չ ոք ի դամացս կամէր թողուլ զջերմ գործս իւր և հայիլ, թէ ո՞վ իցեմ ես, զորս յամենայն ժամանակս ցուցանէին ինձ զայս յարգութիւն պատուական տիկնայք գերմ<անացւոց>. երեխայք նորա խաղային ընդ մօր իւրեանց և ի պատահիլն բաժանէին զմրգեղէնս, ուր ընդհակառակն տանտիկնոջն պարտ էր զայս առնել: Վերջապէս գայ մայեօրն, բայց ոչ ոք ի հիւրոցս արժան համարի ելանել և գլուխ տալ նմա. նա տեսեալ զիս, «ես պատմեցից ձեզ վասն չերքէզին ձերոյ բայց խնդրեմ նստիլ» և ինքն մտանէ ի ներքին սենեակն իւր և չգիտեմ

85

5

այլ=և


85/86

1

ոյր սակս, աւելի քան զկէս ժամս թողու զիս սպասել աստ: Աստ ո´չ կարեմ մոռանալ նոյնպէս / զպատուական բարս գեր<մանացւոց> ազնուական պրօֆ<եսսօրաց> և երևելի անձանց, մանաւանդ բարերարին իմոյ, որ ի նոյնիսկ ի հարկաւոր գործառնութեան, այն ինչ ոք գայր առ նոսա, եթէ երևելի ոք, և եթէ շինական և կամ եթէ երեխայ ոք, իսկոյն ելանէին ընդ առաջ նոցա և պատասխանէին նոցա վասն հարկաւոր գործոցն: Ինչ ևիցէ, նա պտուտեալ ի ներքին սենեկի իւրում, վերջապէս գայ առ իս. և նստեալ մերձ իմ ասէ. «չերքեզն ձեր է խռովարար ոք՝ յորոց երկու հարիւր ընկերք են, և առաքեն ի քաղաք ինչ վասն լինելոյ սօլդատ, այլ նա յաղագս հիւանդութեանն, մնացեալ է աստ»: Ես շնորհակալիմ վասն աշխատանաց նորա ցուցանելոյ, թէ ես իբրև զքրիստոնեայ կամելով զպարտաւորութիւն իմ լնուլ, այնպէս աշխատ արարի զնա: Յելանելն իմ նոյնպէս ո´չ ոք ի տիկնացն գոնէ արժան համարի ետս հայիլ: Այլ այս ցաւ իմ իսկոյն փարատի ի գալն իմ առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Մտեալ ի սենեակ նորա ես ստանամ զսովորական քաղցր համբոյրն. նա խնդրէ յինէն նախ քան զդասն, խօսիլ փոքր ինչ ընդ նմա. նա հարցանէ վասն անցուցանելոյ իմ զհանդիսաւոր աւուրս և վասն ուր լինելոյն իմոյ. և զիա՞րդ թուիլն ինձ այսոցիկ աւուրց, և ի պատմելն իմ զամենն կարգաւ, յոր յարիցի ցաւագին. «ո՜հ ես ո´չ կամիմ զայսքան հաճոյականս տեսանել և լսել ի ձէնջ, զմտաւ ածեալ, թէ երբեմն զրկեցայց յայսոցիկ». այլ զի՞նչ պատասխանէ երանելի անձն. «այո´, և ես հաւատամ ասէ, եթէ յետ վայելել ձեր զայսպիսի քաղցր ընկերութիւն ընդ լուսաւորեալ անձանց, որք մանաւանդ սիրեն զձեզ, զրկիլ գլխովին յետ միջոցի, դժուարին եղիցի ձեզ յոյժ. այլ քանի՞ խնդութիւն ո´չ եղիցի ձեզ ի միւս կողմանէ ի տարածելն ձեր և ի մէջ ազգի ձերոյ զայս համամիտ սիրակցութիւն, մինչ և նոքա դարձցին սիրել զձեզ և դուք զնոսա: Ու ո՞ր օրհնութիւն ո´չ եղիցի ոսկերաց ձերոց՝ այն ինչ գործք երախտեաց ձերոց փայլեսցին յազգս ձեր: Սուրբ է այս մտածումն և սա միայն տայ ձեզ յաղթանակ ի վերայ ամենայն հակադարձ 1 չարչարանաց»: Ո՞վ սրբազան խորհուրդ. ա՜խ, լուիցէ՞ զայս ազգն իմ և կատարեսցէ՞ զայս յիրաւի այսպէս: Յետ դասին իմոյ, մտանեմք ի տուն նորա ըմպել զթէյ. անոյշ ամուսին նորա և դուստր պրօֆ<եսսօր> Բարդելսի, որ զամենայն աւուրս գրեթէ տեսանէի, ելանենյոտին և ողջունատրեն զիս: Ո՞վ ազնուութիւն գերմ<անացւոց>. պատուի, որ պատուէ հարակցէ առածս: Առ սեղանավ առնէ պարոն պրօֆ<եսսօրն> ընդ դստերն պրօֆ<եսսօր> Բարդ<ելսի> զազգի ազգի խաղս ի վերայ շչեօտակյի, և հարցանէ զտեղիս տեղիս յերևելի բանաստեղծից՝ որում պատասխանէ ճարտարութեամբ չքնաղ օրիօրդն: Ես ետու Ջորջիին զխնձոր մի, այլ մայրն նորա՝ «սիրելի Ապովեան, ես գիտեմ զսէր ձեր առ զաւակ իմ և առ մեզ, այլ խնդրեմ, մի´ այդպէս յաճախ տալ միրգս Ջորջիին, զի նա ունակասցի վատ և խնդրեսցէ յամենայն նուագի ի ձէնջ զայսպիսիս»: Ի ցուցանելն իմ յայսմ զփոքր ինչ տհաճութիւն, նա խնդրէ. «ա՜խ, սիրելի տէր Ապովեան, մի´ անախորժ թուեսցին բանքս. Ես ասեմ զայս ո´չ վատ մտօք». զնոյն երկրորդէ և պարոն պրօֆ<եսսօրն> և կալեալ զձեռանէ իմմէ, յուշ բերէ ինձ կրկին զկամս ամուսնոյ իւրոյ: Եւ յիրաւի, խնձոր իմ եղև իսկոյն պատճառ լալոյ Ջորջիին՝ ընդ որս տհաճեալ պրօֆ<եսսօրն> երկրորդէ զսովորական բանս. «կամի՞ Ջորջին պարկեշտ լինիլ և ցուցանել հօր իւրոյ զուրախ տեսիլս. ապա եթէ ո´չ պարտ է գնալ ի միւս սենեակն, զի հայրն ո´չ սիրէ զանպարկեշտ զաւակն»: Եւ քաղցր մանուկն թէ և լայր արդէն, այլ իսկոյն լռէ և ծիծաղի և գայ առ հայր իւր: Պրօֆեսսօրուհին պատմէ վասն անհմ<տ>ութեան իւրոյ ի

[տ<անջանաց>]


86/87

2 1

թուաբանութեան. այլ պրօֆ<եսսօրն> «ա՜խ, քաղցր ամուսին, ո՞ խնդրէ ի քէն լինիլ մեծ թուաբան ոք, ես շնորհակալիմ վասն հաշուի / ձերոյ և ընդէ՞ր տրտմիք դուք այդպէս վասն այդպիսի իրաց. ես ո´չ կամիմ տեսանել զձեզ անգամ մի տխուր»: Յելանելն իմ, նոքա երկոքեան ելեալ, կրկին տամ ինձ զսովորական բարեաւ մնայն «բարի գիշե´ր, սիրելի տէր Ապովեան»: Կամելով տալ և բարերարուհւոյն իմոյ ծանօթութիւնս վասն չերքէզին, գնամ առ նա. թո´ղ զայս, և սիրտ իմ ևս ցանկայր տեսանել զնա, այլ ի ցաւ սրտի իմոյ նա հիւանդ գոլով, գնայ առ մայրն իւր ի վեր. և ես գտանեմ զսիրելին սրտիս զՅիւլիէ, որ ի սենեկին հաշուէր զդրամս. նա լուեալ զձայն իմ, կոչէ զիս ի ներքս և հարցանէ իսկոյն «արդեօք ախորժ թուեցաւ ասէ, կերակուրն ողորմելի հիւանդին». «յո´յժ ախորժ, ողորմած օրիօրդ իմ». «այսօր հիւանդ գոլով քեռն իմոյ, ես եփեցի զայն» ասէ, «և չգիտեմ յիրաւի ախորժ թուեցաւ նմա»: Ես առ ի խաղս ասեմ նմա 2«դուք երևիք ինձ ողորմած օրիօրդ իմ փարթամացեալ». «ա՜խ, այս դրամք ո´չ պատկանին ինձ, ես չունիմ ինչ»: Յետ որոյ ելեալ յարտաքին սենեակն, ժամս հարուստս զրուցեմք առանձին. ի ժամ զրուցին գայ և բարերարուհին իմ և մտանէ լռութեամբ ի ներքին սենեակն՝ ո´չ կամեցեալ որպէս համարիմ ես, արգելել զրուցի մերոյ: նա պատմէ ինձ զթղթակցութիւն իւր առ բարեկամուհիս իւր, և խնդրելն իմ, թէ զի՞նչ գրէ նա. «ձեզ զի՞նչ փոյթ» ասէ ծիծաղելով. նա հարցանէ վասն գրչին իւրոյ՝ զոր ես յառաջ քան զաւուրս ինչ ի վեր առի ի նմանէ» այլ նա՝ «ես ո´չ հատանեմ զգրիչս իմ բարւոք, և զի՞նչ ունիք առնել գրչաւ իմով», «ես պահպանեցից զայն ի յիշատակ ձեր վասն իմ, սիրելի օրիօրդ իմ, այն զի դուք ինքնին ո´չ կամիք տալ ինձ զայնպիսիս»: Նա պատմէ ինձ և վասն կենցաղավարութեան իւրեանց ի շէնս, և զայլ ազգի ազգիս: Այլ ո՜հ, ո´չ կարէի այլևս երկար խօսիլ ընդ այսր պատուական անձին, զի անագան էր այս յոյժ, թէև սիրտ իմ ամենևին ո´չ կամէր բաժանիլ ի նմանէ, այլ հարկաւ բաժանեցաք1, տուեալ միմեանց զքաղցր բարեաւ մնայն գիշերային հանգստեան, հաւատալվ, թէ և նմա ևս ցաւ լինէր այս բաժանումն: 30. Առաւօտուն փակեցի զամենայն գրեանս իմ փոխիլ յայլ սենեակ: Ի ճաշուն գնացի առ բարերարուհին իմ ի սեղան: Ես գտանեմ ի տան զամենայն ի լռութեան և զպառաւ մայր բարերարուհւոյ իմոյ, զի պարտաստէ զսեղանն (զարմացեալ, զի նա ո´չ հրամայէ այլ ծառայից): Ամենայն աղախինք լռութեամբ մտանեն և ելանեն: Ի հարցանելն իմ, իմանամ, զի հիւանդ էր բարերարուհին իմ. այս անչափ ցաւեցոյց զիս, բայց քաղցր Յիւլիէ նկատեալ զայս, ստորագրէ զհիւանդութիւն նորա գոլ դիւրագին: Մեք երեքին նստիմք ի սեղան. մայրն, Յիւլիէ և ես. և Յիւլիէ մատակարարէ զմեզ. նախ՝ տուեալ մօրն, ապա ինձ, ապա ինքն: Ո´չ այնքան չամչեայ և ոլորեայ կերակուրն՝ զոր նա առատութեամբ տայր ինձ, որքան քաղցր զրուցատրութիւն նորա հաճոյանայ ինձ: Նա պատմէ վասն ամարային բնակութեան իւրոյ ի շէնս առ Դիւնայիւ. «ուր պարտ է ինձ, ասէ, միայնակ կալ: Ես ցանկայի տեսանել զոք, բայց ընդ վայր»: Յետ սեղանոյն ես տամ նմա զգիր սիրելւոյն իմոյ Գրասի ընթեռնուլ, և ցուցանեմ զթղթեայ հատուծս քեռ նորա. նա շնորհակալի վասն այսորիկ յոյժ: Այլ ես խնդրեմ մի ումեք ասել զայս: Մայր նորա մտանէ ի ներքին սենեակն և մեք խօսիմք ընդ միմեանս սիրով. նա պատմէ թէ զգիշերն ողջոյն չէ քնեալ. «ընդ բազմած ասէ, առնեմ թղթակցութիւնս, և իւրաքանչիւր շաբաթու գրեմ աւելի քան զ 12 թուղթս»: Մորիցն անդադր լայ և բարերարուհին իմ հիւանդ [թէ] բաժանեցայ=բաժանեցաք


գոլով, ջանայ հանգուցանել զնա, քան բարկանայ. բայց ի ցաւ սրտիս, ես ո´չ կարացի այսօր տեսանել զնա: Յերեկոյին ի 5-րորդու ժամու գնացի ի տեսութիւն պարոն պրօֆ<եսսօր> Շմալցի. Ի մտանելն իմ ի տան, գտի զնա նստեալ առ թէյսեղանով, առ ընտանիս իւր: Մի ի դստերաց նորա խաղայ զկլաւիրս. և այլք հանդերձ մարբ իւրեանց, նստեալ առ սեղանով, կարեն կամ գործեն զգիւլպայս: Պարոն պրօֆ<եսսօրն> և ընտանիք նորա ելանեն յոտին ի մատչիլն իմ առ նոսա և ընկալեալ զողջոյն իմ, պարոն պրօֆ<եսսօրն> բերէ զաթոռ և խնդրէ նստիլ առ իւր: Ի սկզբան հարցանէ նա զառողջութիւն իմ, նոյնպէս և ամուսին նորա, ապա վասն զանազան բերց աշխարհին մերոյ: Նա զարմանյ յայս առատութիւն, բայց և նոյնպէս ի տառապակրութիւն բնակչաց: Ի բոլոր ընթացս լինելոյ իմ առ նոսա, ամենեքեան ցանկային գիտել վասն կենցաղավարութեան և պտղոց աշխարհին մերոյ, և ամենեքեան զարմանան ընդ յոլովութիւն բարեաց և ընդ պակասութիւն պիտանաւորութեան նոցա: Յասելն իմ թէ ո´չ ոք գիտէ շինել շաքարս յաշխարհի մերում, պարոն պրօֆ<եսսօրն> պատասխանէ քաղցրութեամբ «Ես զայդ ուսուցից ձեզ սրտի մտօք»: Յամենայն զրոյցս հասարակօրէն ցուցանէ ինձ պատուական այրս զմեծ կամաւորութիւն իւր ուսուցանել ինձ զայն ամենայն, ոք հայի յօգուտ յաշխարհին մերոյ: «Յամենայն սրտէ ցանկամ ասէ, զի դուք, ճանապարհորդիցէք ի Գերմանիայ, անդ կարէք տեսանել, թէ զիա՞րդ հասարակ շինականն բարւոք կենցաղավարի, քան աստ հարուստ ոք: Յամարան, եթէ յաջողեսցէ ասէ, ես ցանկամ1 զի դուք գնայցէք ընդ ամուսնոյ իմոյ՝ ի կալուածն իմ և տեսանիցէք զամենայն կարգադրութիւն անդ: Այս հաճոյ եղիցի ձեզ յոյժ». ես շնորհակալիմ զայչափ սիրոյ նորա: Ամուսին նորա և այլք պատմեն նոյնպէս վասն քաղցրն Գերմանիոյ և կենցաղավարութեան անդ: «Ես այնպէս համարիմ, թէ աստ յոյժ հաճոյ թուի ձեզ բնակիլ» ասէ ամուսին նորա: «Այո´, այնպէս աճոյ պատասխանիմ, մինչև դժուարին լինի ինձ բաժանիլ աստի, քան յայնժամ յաշխարհէ իմմէ»: Նա՝ «ընդհակառակն, սէրն հայրենեաց քաղցր է քան զամենայն. այո´, դուք զրկիցիք յոմանց քաղցր ընկերութեանց, այլ զայս ամենայն պսակեսցէ սէրն ձեր առ հայրենիս, յորում ջանայք օգտակար գտանիլ»: Ո՞րպիսի ազնուական խրատ: Ի պատմելն իմ զզանազան պտղոց, պարոն պրօֆ<եսսօրն> բերէ զգրեանս և ցուցանէ զձևս նոցա: Յըմպելն զթէյ, ամուսին նորա ինքնին տայ զթէյ, և առնու զթասն իմ: Յելանելն իմ, նոքա ազնուաբար՝ «ընդէ՞ր այդպէս շուտով ելանէք». Այլ այս յիրաւի էր անագան. այլ տես դու զքաղցրութիւն նոցա: Եւ խնդրեն յաճախ գալ առ նոսա: Յոտին կացեալ ամենեցուն սիրով յուղարկեն զիս: Պարոն պրօֆ<եսսօրն> գայ ճրագով մինչև ի դուռն. «ի գարանան ասէ, մեք բազմիցս պարապեսցուք ընդ միմեանս»: Այլ կարե՞մ զմաքրութիւն տան նորա, զքաղցրութի՞ւն ընտանեաց նորա պատմել: Բովանդակ մի քանի զմի գերազանցեն մարդասիրութեամբ ամենեքեան այսոքիկ բարեհոգի պրօֆեսսօրք: 1831. դեկ<տեմբեր> 31. Յառաւօտու յ 9-րորդում ժամու ել ընկերն իմ ի սենեկէ և փոխեցաւ յայլ սենեակ. յետ փոքր միջոցի եկն դարձեալ առ իս, առ ի առնուլ զբարեաւ մնայն. այլ ո´հ պղտորեցաւ սիրտ իմ յուշ ածեալ, զի աւելի քան զամ մի բնակեցաք ընդ միմեանս խաղաղութեամբ: Յիրաւի նա արժանի էր ցաւելոյ իմոյ. զի ո´չ միայն իբրև ընկեր, այլ նաև իբրև բարեկամ խորհրդատու էր նա ինձ: Ի սկզբանէ անտի ճանաչելոյ իմ զնա յանծանօթ աշխարհիս, այր բարի, հեզ,

88

92

1

[ասէ]


հանդարտ և եղբայր պատուական: Պատճառ բաժանման էր, զի նա կամիր այսուհետև ընդ եղբօր իւրոյ բնակիլ, որ նորոգ եկն ի Սարատովէ: Յուշ արարեալ միմեանց զսէր բարեկամութեան մերոյ, խնդրեմք հաւատարիմ լինիլ միմեանց, ուր և իցեմք, ո´չ մուռանալ զմիմեանս, պահել անխախտ զբարեկամութիւն մեր: Եւ մի քաղցր համբոյր եղբայրական արտասուաթոր աչօք կնքեաց զամենայն ցանկութիւն մեր: Յետ ելանելոյ նորա ես ճաշեալ, պատրաստեցայ նոյնպէս ելանել: Գործակից իմ մանաւանդ էր աղախին իմ, որ յայնպիսի ցուրտ եղնակս, յորս ես դժուարաւ տանէի, նա արական զօրութեամբ զամենայն ինչս իմ արտաքս տարեալ, բառնայր ի վերայ սայլի և տանէր մինչև ի միւս սենեակն իմ: Յելանելն իմ իջի նոյնպէս առնուլ զետին բարև մնայն ի բարի տանտիկնոջէն իմմէ ի Ֆոգելզանգէ. ես ո´չ վսատահանայի մտանել ի տուն նորա առ ի բաժանիլ յայնպիսի պատուական անձնէ: Փոքր հոգեդուստր նորա տեսեալ զիս, ազդէ մօրն իւրում, նա ելանէ և ես մատեալ առ նա լալագին՝ համբուրեմ զձեռս նորա բանիւս՝ «կա´ց բարեաւ կին դու բարի, վասն ամենայն մայրենի աշխատութեանց ձերոց շնորհակալիմ յոյժ. ես ո´չ համարէի այսպէս շուտով բաժանիլ ի ձէնջ»: Եւ յիրաւի, ո´չ կամէի բաժանիլ յայնպիսի պատուական անձնէ, եթէ միայն կարողանայի հատուցանել զվարձս տան նորա, որ էր 90 ռուբլի վասն կիսատարւոյ: Նա համբուրեալ զերեսս իմ մայրենի գթութեամբ՝ «և ես նոյնպէս ո´չ կարծէի այնպէս, այլ դուք սիրելի իմ, ընդէ՞ր յայս միջոցս բնաւ ո´չ եկիք ի տեսութիւն իմ, ես սպասէի ձեզ: Ինչ և իցէ. գտայք արդեօ՞ք զարժանաւոր սենեակ ինչ». «այո´»: «Մի զա´նց առնէք 1 երբեմն երբեմն գալ առ իս, այս եղիցի ինձ քաղցր յոյժ»: Ասացեալ զայս, դարձուցանէ զերեսս լի արտասուօք, և իմ նոյնպէս արտասուալից, տուեալ նմա զկրկին բարեաւ մնայն, ելանեմ: Ի դրան պատահիմ աղախնւոյ նորա Լուիզայի, և նա տուեալ զձեռս իւր, բարեաւ մնա ասեմք միմեանց: Պղտորեալ սրտիւ գնամ յայլ սենեակն իմ հանդերձ իրօք իմովք՝ զոր բերէր աղախին իմ. զայս սենեակ նախ քան զքանի մի աւուրս վարձեալ էր բարերարն իմ վասն 55 ռուբլւոյ առ մադամ պալատական խորհրդականուհի Եշհոլց՝ որոյ այրն պրօֆ<եսսօր> Եշհոլց՝ ճանապարհորդեալ էր շուրջ զբոլոր երկրաւ, և յանցելում ամի վախճանեալ, թողու զորբ իւր և զմանուկ մի տասնամեայ: Տունս այս էր երեքտակեայ սպիտակ տուն մի, մեծ ի մէջ քաղաքին, որ պատկանէր այլում միոյ, որ բնակէր ընդ նմա: Յելանելն իմ ի վեր, ի 4րորդում ժամու հանդիպի ինձ տանտիկին՝ որում պատկանիւր տունս այս և քաղցրութեամբ բարեւեալ զիս, բերէ զբանալին և հրաւիրէ զիս ի ներքս ցուցեալ զամենայն տեղիս, ուր դնելոց էի զիրս իմ: Ես շնորհակալեալ զնմանէ խնդրեմ մի ինչ աշխատ լինիլ աւելի, ասելով ես ինքնին հոգացայց այսուհետև: Աղախինն տան ելանէ իսկոյն և օգնէ բերել զինչս իմ, և ես կարգադրեմ զնոսա ի սենեկի իմում: Ի միջին վանդակի, ուր բնակէր նոյն ինքն պրօֆեսսօրուհի, հանդէպ նորա պարտ էի ես բնակիլ: ԱՅս սենեակ առաւել յանկաւոր թուեցաւ ինձ քան զամենայն ցարդ վարձեալս: Բացի Նախասենեկէն, ուր բաժանէին բնակութիւնք մեր, յատկացոյց ինձ տանտիկին զերկու այլևս սենեակս. առաջինն մեծ, զարդարեալ բազում պատկերօք, երկու լուսամտովք՝ որք հայէին յարևելս կոյս, ուր եդեալ կային զանազան ծաղիկք և բոյսք՝ այնպէս թարմ որպէս յամարան, պատուական պահարան մի վասն գրեանց իմոց, երկու սեղանք և աթոռք բազումք, և սփռոց մի նեղագոյն սփռեալ ի դրանէ անտի մինչև ի փոքրիկ սենեակն, ուր պարտ էին երթևեկութիւնք լինիլ ընդ ծէսի գեր<մանացւոց> մաքուր միանգամայն, որ

93

1

առնէլ=առնէք


ամենևին արժանաւոր էր յոյժ քան զարժանաւորութիւն իմ: Ես զհարկաւորագոյն իրս և գրեանս իմ եդի յերկրորդում փոքր սենեկի, զորս իբրև սենեակ գործառնութեան յարդարեցի վասն իմ և ննջելոյ. և զառաջինն, եթէ ոք տեսութեան գայցէր ինձ: Յետ յարդարելոյ այսպէս, գնացի առ բարերարն իմ, որ յայսմ կետի եկեալ էր ի Րէվալ քաղաքէ: Ի մտանելն իմ ի տուն նորա, յանդիպիմ յառաջնասենեկի անդ փոքր աների նորա, ուր եկեալ էր անդ նմա: Րուդոլֆ, ի տեսանելն զիս քաղցրիկ պատանւոյն, «Ա՜խ, սիրելի Ապովեան» ասելով փարի զինև քաղցր պատանին, և բազմիցս համբուրեմք զիրեարս: Մայր նորա և քոյր՝ քաղցր Յիւլիէ խնդան ի վերայ մանկանն ի ճանապարհորդական հանդերձս իւր: Նա պատմէ զմահ նոր աներոյ եղբօր իւրոյ, բայց այնպէս կարգավ, մինչև ի զարմանս գրաւիլ ինձ: Ի վերջոյ ելանէ և բարերարն իմ ի ճանապարհորդական հանդերձս իւր: Նա ուրախանայ ընդ տեսանելն զիս, և հարցանէ զիա՞րդ անցուցանելն աւրուց իմոց ետ բաժանման իւրոյ: Ես հարցանեմ նոյնպէս զճանապարհորդութիւն նորա, յոր քաղցրութեամբ պատասխանէ, «բարւոք յոյժ, սիրելի իմ»: Աստի ելեալ գնամ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>. յելանելն իմ հարցանէ քաղցրն իմ Յիւլիէ. «Ի վաղիւն եկեսջի՞ք առ մեզ». «այո´, քաղցր օրիօրդ իմ»: Պարոն պրօֆ<եսսօրն> ընկալեալ զպարոն պրօֆ<եսսօր> Վալտէրն, որ եկն ի տեսութիւն նորա, թուի ինձ երկար խօսիլ ընդ նմա, վասն որոյ ըմպեալ զթէյ, կամիմ ելանել. այլ նա խնդրէ ի վաղիւն առ ինքն ճաշել՝ որոյ վասն խնդրեցի զներումն, վասն լինելոյ իմ առ բարերարն իմ: Պարոն Վալտէրն՝ «դուք ի մօտակայս եկեալ էք առ իս և իմ չէ´ եղեալ ի տան, այն ցաւ եղև ինձ յոյժ, բայց խնդրեմ միւս անգամ գալ, ես յամենայն ժամ ի տան իմ, և խնդութիւն համարիմ ինձ, յորժամ եկեսցես կրկին»: Ես շնորհակալիմ վասն սիրոյ նորա. և յելանելն իմ, ելանեն երկոքին պատուական պրօֆեսսօրք յոտին և այնպէս սիրով ուղարկեն զիս: Եկեալ ի տուն և պատրասել զամենայն ինչս իմ, գրեմ զայս:


1832 94

1 2 3 4

1832. 1 յունվարի. Նոր տարի. ամենայն մարդ խնդայ ընդ սկիզբն այսր տարւոյ. յուշ ածեալ զանցեալն ցանկայ բախտաւորութեամբ սկսանիլ զնորն և աւարտել: Ամենայն աշխարհ խնդայ ընդ գալուստ նորա, ցանկայ նոր նորոգութիւն, հոգւոյ և մարմնոյ: Այլ զիա՞րդ զանազան 1 այս ցանկութիւն, զիա՞րդ անհամաձայն այս խնդութիւն յիւրաքանչիւր գաւառս և աշխարհս: Խնդութիւն ինձ նամանաւանդ գալուստ քո նո´ր տարի, յորում ո´չ միայն ի նորոգութիւն քո, այլ նաև ի նորոգութիւն կենաց իմոց խնադամ 2, ի հեռաւոր աշխարհի նոր բարեկամս, նոր վարս, նոր արթնութիւն հոգւոյ և մարմնոյ շահեալ ինձ: Գուցէ հայրենակիցք և սիրելի ընտանիք յայսմ սոյն իսկ կիտի համատարած 3գիշերային լռութեան շուրջ առեալ զմիմեամբք, 4խորհին անհաւաստի, այլ ես հոգւով համբուրեալ զքղցր յուշաբերութիւն նոցա և պարգևեալ անդրադարձ զիմս յուշաբերութիւն, ցանկամ և նոցա հաղորդել որ ինչ ի նոր կենաս իմ ինձ պատահեցաւ այսօր: Չև´ բացեալ առաւօտուն զլուսաւոր թևս, հեռացաւ քուն յաչաց իմոց, քաղցր յիշատակութիւն առ տարաձիգ հայրենակիցս իմ լցիմ զսիրտ իմ աննուաճելի պղտորմամբ, և թէ ո´չ գտան պաղուցեալ ձեռք իմ արժանի զձեռս հայրենակցաց ըմբռնել, և ո´չ շրթունք իմ շրթունս հայրենակցաց անզանազան=զանազան խնդացոյց=խնդամ [կէ<ս>] [զինէն]


95

5 1 2

համբուրել: Տե´ս քանի ձեռք պատուականք, քանի´ շրթունք քաղցրաբանք, քանի´ լեզու սիրախօս յետս պարգևեաց ինձ զայս պակասութիւն. և զիա՞րդ լռի հոգի իմ ո´չ տալ զայնմանէ և հայրենակցաց իմոց ծանօթութիւն: Սպասեալ տասներորդ 5 ժամուն, ուր սովորական ժամանակն էր տեսագնացութեան գերմանացւոց, ես նստայ առ սեղանով իմով, գրել սակաւ ինչ. զայս գրութիւն նախ խափանեաց գալուստ սիրելի ընկերին իմոյ Ֆրիաուֆի: Նա մտեալ առ իս, տուեալ եղբայրաբար զձեռս համբուրեմք զմիմեանս. և ցանկանալով յաջողութիւն միմեանց ի սկզբան նոր տարւոյս, սկսանիմք զսակաւ ինչ զզրոյցս վասն սենեկի իմոյ, վասն սենեկի նորա և վասն անխախտ պահպանելոյ զտեսագնացութիւն մեր առ միմեանս: Յելանել նորա ես պատրաստեցայ զգենուլ, մտադրեալ գնալ նախ՝ ի տեսութիւն տանտիկնոջ իմոյ և շնորհաւորել նմա զնոր տարի: Ես հանդիպեցայ նմա իսկոյն ի նախասենեկին իմոյ, այն ինչ կամէր նա մտանել ի տուն իւր ունելով ի ձեռին զկճուճ մի ծաղկալից. նա տեսեալ զիս դնէ զայն ի լուսամտին և տուեալ զձեռս իւր ինձ, հարցանէ, հանգիստ ննջեցա՞յ արդեօք յայսմ գիշերի: Ես համբուրեալ զլուսաթաթախ ձեռս նորա փոխեցի իսկոյն զպատասխանիս իմ ի շնորհաւորութիւն նոր տարւոյ. «ընդ սկզբան նոր տարւոյ, ասէմ, տէր տացէ սկսանիլ և սիրոյ մերոյ առ միմենաս. առանց ամօթոյ պահպանել զմեզ առաջի միմեանս». «այս եղիցի´ այդպէս, սիրելի բարեկամ իմ Ապովեան»: «Չգիտեմ ծանեա՞ք դուք ասէ, ի կենդանութեան զայրն իմ», «այո´, ողորմած տիրուհի, այդմ ես արժանի գտայ, այլ աւաղ ո´չ դադարեցաւ այս ծանօթութիւն մեր ընդ երկար»: «Այսպէս է կեանք աշխարհիս» պատասխանէ արտասուագին և մտանէ ընդ իս ի սենեակն իմ: «Դուք բարւոք կարգադրեալ էք զսենեակն ձեր, այս խնդացուցանէ զիս: Աստ պարապիւր և այր իմ» ասէ և դարձուցանէ լի արտասուօք զդէմս: Ո՞վ փոփոխութիւն աշխարհի, և ո՞ ուսայ, թէ անկիրթ ասիացի ոք յաջորդեսցէ ի տեղի գիտնական պրօֆ<եսսօրի> եւրոպացւոյ: Նա բերէ իսկոյն և զնոր ծածկոց մի պատուական վասն սեղանոյ իմոյ. «զի մաքուր մնասցե ասէ, գրեանք ձեր»: Եւ յելանելն տայ 1ինձ նոյնպէս զձեռս իւր ցաւագին և խնդրէ եթէ չեմ ես այսօր ուրեք հրաւիրեալ, առ ինքն ճաշեցից: Այլ ես շնորհակալեալ զայս մարդասիրական հրաւիրանաց նորա, ասեմ՝ «զի առ րեկտորն ունիմ ճաշել»: Զառաջին տեսագնացութիւն իմ ես պարտաւորութիւն համարեցի առնել առ բարերարն իմ, ուր ի մտանելն իմ, գտի զի ընթեռնոյր զզանազան գրեանս եկեալս առ ինքն: Նա իսկոյն թողեալ զայս, լի քաղցրութեամբ մատչի առ իս և կալեալ զձեռն իմ և համբուրեալ զերես իմ ասէ. «յամենայան սրտէ ցանկամ ձեզ յաջողութիւն յայսմ նոր տարւոջ. բարերար երկինքն պարգևեսցէ ձեր զնոր զօրութիւն, հանճար, սիրելի և քաղցր մնալ մեզ, որպէս մինչև ցարդ և շահիլ անձին և վասն Հայրենեաց ձերոց զակնկալեալ բարիս»: Այս քաղցր բանք նորա փլուցին զսիրտ իմ. և իմ լռութեամբ միայն պատասխանէր քաղցրախօս ցանկութիւն նորա: Ի լսելն նորա 2զբնակութենէ իմմէ ի նոր սենեկի իմում, երկրորդէ. «Կրկին ցանկամ ձեզ զյաջողութիւն, առողջ և անվտանգ բնակիլ ի սենեկի ձերում»: Յայսմ զրուցատրութեան նորա եկին ոմանք ծառայք փոսթին շնորհաւորութիւն, և նա ըստ բնաւոր քաղցրութեան շնորհակալեալ զնոցանէ, պարգևատրէ նոցա: Աստ գայ և տասներորդում=տասներորդ [նմա] [թէ]


մայր ամուսնոյ նորա, որ մայրենի քաղցրութեամբ այն ինչ կամէր շնորահւորութիւն իւր տալ. ես մատեայ իսկոյն և համբուրեմ զձեռս նորա, ստացեալ զմայրենի նորա համբոյր յայտս իմ, 3ի ցանկալն իմ և բարերարուհւոյ իմոյ տալ զիմ պարտաւորեալ շնորհաւորութիւն, հիւանդութիւն նորա արգելէ նմա կրկին ելանել արտաքս և խոստանայ առ սեղանով լցուցանել զփափագանս իմ: Այլ իմ մատեալ առ բարերարն իմ, խնդրեմ զի հրամայեսցէ ինձ ընդ մատաղ զոքանչին իւրոյ ընդ սիրելւոյն իմ Յիւլիէ առնել զշնորհաւորութիւն իմ: Նա մտանէ իսկոյն ի ներքսասենեակն, և տե´ս դու ինձ: Եւ ահա´ ելանէ աղաւնակերպ օրիօրդն սպիտակազգեստեալ իբրև զձիւն. Համեստափայլ ժպիտ ճառագայթէին ի շրթանց և ի դիմաց նորա. նա մատեալ առ իս, և ես առ նա, ի ներկայութեան բարերարին իմոյ 4ցանկամք միմեանց զյաջողութիւն առ նոր տարի: Ո՜հ, երանի թէ յամենայն ժամ հնչէին յականջ իմ այս մեղրահամ բանք նորա: Աստի ուղղեցի զդէմս իմ առ երկրորդ բարեկամն իմ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Ի բոլոր փողոցս հնչէին ոտք այսպիսի նոր տարւոյ շնորհաւորողաց. համեստ, մաքրազգեստ: Բազումք, ի փողոցի անդ, շնորհաւորէին միմեանց: Մտեալ առ բարեկամն իմ, ես գտի զնա հանդերձ կնաւ և որդւով իւրով ի սենեկի գրութեան իւրոյ: Երկոքին նոքա, ի տեսանելն զիս, այր և կին համաբերան ձայնեն՝ «շնորհաւոր եղիցի տարի ձեր սիրելի բեյա» (այսպէս անուանեն զիս նոքա վասն առաւել սիրոյն և վասն անուանելոյն զիս Ջորջին այսպէս): Պարոն պրօֆ<եսսօրն> համբուրէ զիս և կին նորա կարկառեալ զշարմաղ ձեռս իւր, «յամենայն ամի տացէ մեզ տէր այսպէս սիրով սկսանիլ5 զտարին մեր». և ելեալ բերէ ինձ զթաս մի գինի և քաղցրաւենս ձեռամբ իւրով: Ես ընկալեալ զայն, այն ինչ փութով կամիմ ելանել. (ես տեսի աստ, զի պրօֆեսսօուհին տայր առն 95/96 իւրում զհաշիւ խարճից իւրոյ): Պարոնն առ ի խաղս ասէ. «Չե´մք ինչ շնորհակալ վասն այսպիսի կարճամիջոց գալստեան ձերոյ». ծիծաղելով ինքնին ընդ այս: Նոքա յորդորեն զմանուկն ասել ինձ նոյնպէս շնորահւորութիւն. և նա թոթով լեզուաւն արտասանէ զայս: Աստի գնացի առ պրօֆ<եսսօր> Շմալց. Կին նորա միայն էր ի տան և նա յեկեղեցւոջ. նա ընկալնու զիս նոյնպէս սիրով և յասելն իմ զշնորհաւորութիւն իմ, «զայն ցանկամ և ես ձեզ»: Յետոյ գայ և պրօֆ<եսսօրն>, ամենևին ի սովորական հանդերձս, որպէս այլ ամենայն պրօֆեսսօրք. միմիայն տղայամիտք զգեցեալ էին զունիֆօրմ իւրենաց: Եւ նա նոյնպէս մատակարարեալ մեզ գինեւ և քաղցրաւենիօք, յետ իբրև ¼ ժամու ելանեմ արտաքս, կամելով գնալ առ պարոն պրօֆ<եսսօր> ստատսկիյ սովետնիկ Երդման: Զնա ո´չ գտանեմ ի տան, այլ փոքր դուստր նորա մատեալ առ իս, տուեալ զնազուք ձեռք իւր, 1 շնորհաւորէ ինձ զնոր տարի: Ես խնդրեմ մատուցանել հօր իւրում զիմս շնորհաւորութիւն: Ի ճանապարհին, այն ինչ ելի աստէն, պատահիմ բարեկամին իմոյ պարոն Հագենի: Նա քաղցրադէմ համբուրեալ զիս, «ես ո´չ այլ ինչ ցանկամ ձեզ, բայց եթէ զզոյգս հայկազանց, զի եկեսցեն աստ». ո՜վ սուրբ ցանկութիւն ուր առաւել քան զօշարակ և զմեղր քաղցր թուեցաւ ինձ: Յետ այսորիկ մտի առ բարեկամն իմ Վիդեման: Այլ դու տես ինձ զզարմանալիս: Ես գտի զնա, զի պարապիւր 2ի թարգմանութեան լեզուին հնդկաց: 3 4 5 1 2

ընդ=ի [տուեալ զձեռամբ] [եզերել] [ցան<կայ>] ընդ=ի


97

3

«Սիրելի բարեկամ իմ, բոլոր քաղաքն ի շարժման կայ ասեմ, և դուք պարապիք տակաւին». «ի կիր առնուլ պարտ է ասէ, ժամանակն»: Եղբայրական համբոյր մեր կնքեալ նոյնպէս զշնորհաւորութիւն մեր, մեք խօսիլ սկսաք զայլ իրաց. նա ածէ զիս ի մեծ դահլիճն, ուր հանդիպեալ քաղցր զոքանչի նորա, մատուցի զիմս շնորհաւորութիւն: Ես ամաչելով ընդ երկար մնալ և հարցեալ ցՎիդեման վասն ամուսնոյ իւրոյ, այն ինչ նա պատասխանէ անորոշ, ո´չ գիտելով թէ ի տան իցէ, կամէի ելանել: Եւ ո՞վ սիրալի բարւոց գերմանացւոց. չև առեալ զշինելն իմ, ելանեն խուճապով ամուսին նորա և մայր ամուսնոյ նորա ի միւս սենեկէ: «Սիրելի Ապովեան, ընդէ՞ր այդպէս փախչիք ի մէնջ, ընդէ՞ր թողուք զմեզ ի կարօտութիւն», փոխադարձաբար ելանէր յերկոցունց բերանոց: Եւ մատեալ նախ ամուսին նորա, կին մանկահասակ և գեղեցիկ, կալեալ զձեռս իմ, «դարձարուք կրկին առ մեզ քա´ղցր Ապովեան». ի համբուրելն իմ զձեռս նորայ, նա զանդրադարձն համբուրէ մատաղ շրթամբք զթուշ իմ և թողեալ զիս, մատչի մայր նորա և երկոքիմբք ձեռօք կալեալ զձեռս իմ, համբուրեալ զերեսս մայրենի քաղցրութեամբ: «Այդպէս ընդ երկար թողուք մեզ սպասել ձեզ. ես բազմիցս ասացի և ասեմ, տուն իմ տուն ձեր է, եկա´յք երբ և կամիք, ընդէ՞ր ամաչիք, միթէ՞ մեք<ոչ> կարեմք ծառայել ձեզ»: Այսպէս կալեալ մայր և դուստր զիս, ածեն ի դահլիճն և շրջաբոլոր նստեալ զինև հարցանեն զինէն և ես զնոցանէ: «Ա՜խ, կարճ է ժամանակ մնալոյ մեր աստ, ասէ դուստրն և դուք հազիւ գայք առ մեզ. այս աններելի է յիրաւի ձեզ: Ա՜խ, քանի՞ցս յիշեցաք զձեզ, քանի՞ցս, այլ զինչ հեռաւորութիւն մեր ամենևին ոչ թողու առնուլ զկարօտ մեր ի միմեանց»: Ո՜հ, ազնիւ գերմանացիք, ո՞ր լեզու ո´չ պարտական լիցի գովել զձեզ: Նոքա բերեալ նոյնպէս զգինի և զքաղցրաւենի, քաղցրացուցանեն զիս, որպէս ինքեանք իսկ քաղցր են: Եւ թէև եկին ոմանք գերմ<անացիս> առ նոսա, այլ նոքա մայր և դուստր ո´չ հեռացան յինէն, վասն որոյ և ո´չ հեռասցեն նոքա ի մտաց իմոց: Յետ այսպէս քաղցր զրուցատրելոյ մեր, խնդրեմ զներումն ելանել, և նոքա նոյնպէս սիրաբոլոր գան 3 մինչև ի դուռն. և կրկնէ կրկին քաղցր ամուսին Վիդ<եմանին>. «յու´շ ածէք քաղցր իմ Ապովեան, զի յետ չորից աւուրց երթալոց եմք աստի, վասն որոյ մի´ խափանէք զգալուստ ձեր»: Զնոյն խնդրէ և մայր նորա: Եւ յելանելն իմ հային ի լուսամուտէն, մինչև գլխովին հեռանալ իմ ի նոցանէ: Աստի ուղղեցայ առ պատուական պրօֆ<եսսօրն> մաթէմաթիգական՝ Բարդլես: Ես գտի զերիս այլ ուսումնական անձինս անդ՝ որոց մինն էր պրօֆ<եսսօր> Բլյումէն, պրօֆ<եսսօր> աշխարհագրութեան: Տուն նորա էր միանգամայն ի սովորական կարգի և նա ի սովորական հանդերձս. ի մատչիլն իմ առ նա, նա իսկոյն ո´չ ճանանչէ զիս, այլ ի բարևելն իմ և ի ցանկալն զշնորհաւորութիւն, փարի զինև համբուրէ զիս, և ինքն ծերունին տայ ինձ աթոռ նստիլ մերձ պրօֆ<եսսօր> Բլումէն: Նա առաջի առնէ ինձ այսմ պրօֆեսսօրի, և նա ելեալ յաթոռոյ «խնդամ ասէ, ընդ ծանօթութիւն ձեր» որում և ես նոյնպէս: Այլ երկոքին այնոքիկ ռուս շտուտենտք և ո´չ ի տեղաց շարժին: Աստ եկն ախորժալի զրուցատրութիւն ինչ ի վերայ գրականութեան Հայոց ընդ պրօֆ<եսսօր> Բլումէն. և ի հաստատելն իմ անկողմնակի զանուշութիւն և զփարթամութիւն լեզուի մերոյ, նա ընդունի զայս ասելով, «զայդ վկայեն ամենայան իմաստասէրք ի Գերմանիայ, որք պարապին ընդ Հայոց գրականութեամբ. այլ զարմանալի է ինձ, թէ զիա՞րդ ազգ ձեր ի

[ընդ իս]


98

1 2 3

ներքոյ այնչափ տառապակրութեան պահպանեալ է զայն լեզու, ո՞րպիսի ժրաջանութիւն, ո՞րպիսի աշխատասիրութիւն, ո՞րպիսի հոգի երևի ի Հայս ի նախնի և այժմեան ժամանակս»: Նա դարձեալ առ պրօֆ<եսսօր> Բարդելս ասէ. «ամենայն նախնի շարադրութիւնք յունաց՝ որք այժմ կորուսեալ են գլխովին առ յոյնս, պահպանին ի Հայս հաւատարիմ թարգմանութեամբ25)»: Եւ ո՞ր գանձ ո´չ գտցի 1 յայսմ լեզուի, եթէ փոքր առ փոքր ի կիր մտցէ: Բազում հատուածք փիլիսոփայից Արիստոտելի և այլոց՝ որք չեն առ մեզ, յուսալի է առ Հայս գտանիլ, զի այսպէս վկայեն՝ որք դեգերին յայս լեզու»: Նա անուանէ զՄովսէս Խորենացի, զԴավիթ փիլիսոփայ և զայլս ի մերոց քաջ թարգմանչաց՝ որոց իւրաքանչիւր հնչումն անուանց յականջս իմ, զուարթացուացանէ զհոգի իմ: «Հայք երևին ասէ, առաւել քան զամենայն ազգս Ասիոյ, գործադիրք2 արիաջանք և ճարտարք3 վաճառականութեան իւրեանց, և ընդունակութեամբ յայլ ամենայն արուեստս»: Աստ հատանէ զբանս նորա պարոն պրօֆ<եսսօր> Բարդելս ասելով՝ «ահա՛ մինն ի նոցանէ և պարոն տիրացուդ, տէ՛ս զիա՞րդ ճարպիկ խօսի նա գերմ<աներէն> առաւել քան զպատուական տեարս զայսոսիկ (ցուցանելով զռուս պրօֆեսսօր<ս>, շտուտենտս), որք ի մանկութենէ պարապին ընդ լեզուի մերոյ: Տե՛ս զիա՞րդ յստակ խօսի նա և արտասնէ: Անհաւատալի է, թէ ոք այնպէս շուտով ուսցի ի հասակաւոր ժամանակս զօտար լեզու ինչ, որպէս պարոն տիրացուդ զմեր լեզու»: Ո՞րպիսի քաջալերութիւն սրտի իմոյ և ամենայան Հայկազնէից: Այսմ համաձայնի և պրօֆ<եսսօր> Բլումէն, զարմացեալ ընդ միոյ ամեայ ուսումն ի զայս լեզու: Ի պատմելն իմ վասն բառարանին տիրացու Յովսեփին լատ<իներէն>, ռուս<երէն> և հայերէն, նա խոստանայ տալ ինձ գիր յանձնարարութեան առ պրօֆ<եսսօր> Ֆրէյ ի գնալն իմ ի Պետերբուրգ, և հարկադրէ զիս մի զանց առնել զայս առ ի օգնել ի լոյս ընծայել զայս աշխատասիրութիւն օգտակար վասն տէրութեանն: (Բազումք յղեն առ բարեկամս իւրեանց ի նշան շնորհաւորութեան զփոքր բիլետս, գրեալս անուամբ իւրեանց): Նա հարցանէ վասն ժամանակին սկսանելոյ ի մեզ սովորական նոր տարւոյ: Յետոյ գան և այլ տեսաւորք և ի միւս տանէ նորա ընծայի փոքր թասով գինի և քաղցրաւենիք. Նա հրաւիրէ զմեզ ընդունիլ: Իբրև զկէս ժամս մնացեալ անդ, միշտ զրուցեմք վասն գրականութեան Հայոց: Ի սկսանիլ ցրուիլ ժողովոյ մերոյ, տանի զիս մեկուսի պրօֆ<եսսօր> Բլումէն. «Դուք գիտէք զտուն իմ և այժմ ծանեաք զմիմեանս, եկա՛յք առ իս աղաչեմք երբ և կամք իցեն ձեզ, գալուստ առ իս յամենայն ժամ քաղցր եղիցի ինձ»: Աստ մտանէ և պարոն պրօֆ<եսսօր> Քրուզէ. «ո՜վ սիրելի Հայկազուն իմ, և դուք աստ էք. ես խնդամ ի կրկին տեսանելն զձեզ» ասէ, թողեալ զայլս ամենայն: Յելանելն մեր գայ ծերունին մինչև ի դուռն և տուեալ միւս անգամ զձեռս, խնդրէ յաճախ գալ առ ինքն: Երկու ստուտենտք ռուսք՝ ընդ որոց ելի, ո՛չ կամին նախքան զիս ելանել արտաքս: Մի յերևելի բարեկամաց իմոց, զորս ես ի վաղուց հետէ չէ՛ի տեսեալ, էր պարոն պրօֆ<եսսօր> Վալտէր. Վասն որոյ զտեսութիւն և զշնորհաւորութիւն կամելով ի միասին առնել, գնամ առ նա: Նա ճեմէ ի տան ընդ այլ շտուտենտի միում: Ի տեսանելն զիս, մատչի ընդ առաջ այրն պատուական, համբուրե զիս. «քաղցր եղիցի ինձ գալուստ ձեր սիրելի տիրացու Ապովեան, մատերու՛ք առ իս, զի առիթ զկարօտութիւն իմ»: Հայեցեալ ի դէմս նորա, յուշ [ո´,] գործադիրքն=գործադիրք [ի]


բերեալ ինձ զքաղցր ուսուցիչն իմ Վալտէր, եղբայր նորա: Սիրտ իմ մրմնջայր ի ցաւոց և ինձ այնպէս թուէր թէ և նորա սիրտ պղտորեցաւ ի տեսանելն զիս. զի ի հարցանելն իմ, զիա՞րդ անցոյց նա զանցեալ տարի. պատասխանէ՝ «խորին հոգւով և խորին լռութեամբ սպասեցի այսմ նոր տարւոյ»: Նա տարեաւ զմեզ առ սեղան իւր, նստեալ առ մեօք սկսանի զքաղցր զրուցատրութիւն իւր, մանաւանդ վասն բնակութեան իւրոյ ի Գենայի Համալսարանին: Գայ գինի, մազայ: Յետ փոքր միջոցի կամիմ ելանել. «երթա՞յք այդպէս շուտով սիրելի իմ Ապովեան, այլ զի՞նչ ասացից, եկա՞յք առ իս աղաչեմ ի ժամ ճաշուն, ի ժամ թէյին, և երբ և կամք իցեն ձեզ, յամենայն ժամ եղիջիք մեզ քաղցր: Յառաջներորդում ժամու ճաշեմ ես, և դուք յայսմ ժամու կարէք միշտ գալ առ իս: Գնացէ՛ք բարեաւ սիրելի իմ», տուեալ զձեռն իւր, ասէ ջերմագին: Եւ ես ելեալ աստի գնամ առ սիրելին իմ Հագեն: Որդիք նորա ամենայն ցնծան ի տեսանելն զիս և եկեալ համբուրեն զիս. ոմն երթայ առ մայր իւր, մանաւանդ Յիւլիէ, ոմն առ հայր, այլ ես շուտով աճապարեմ առ մայր նոցա ի խոհանոցի անդ: «Ա՜խ, յայսմ աղտեղութիւն, ընդէ՞ր մտանէք առ իս, ասէ նա». այլ ինձ քաղցր էր այս աղտեղութիւն ի տեսանելն և ի խօսիլն իմ միմիայն ընդ բարեկամուհւոյն իմոյ: Երեխայք նորա բերեն զքաղցրաւենիս, մանաւանդ Յիւլիէ և ստիպեն զիս ի վեր առնուլ. ո՛չ բաւականացեալ ընդ միանգամ վերառնումն իմ: Ես պատմեմ նմա, թէ այր նորա խնդրեաց ինձ այսօր զցանկալի աւետիս ինչ, որ քաղցր էր ինձ յոյժ. նա հատանէ զբանս իմ. «Միթէ զգեղեցիկ ամուսի՞ն իմ» ասելով և ծիծաղելով. «Ո՛չ, ո՛չ». ապա պատմեմ նմա: Նա հրաւիրէ զիս ի տուն և աղտեղի գոլով գոգնոց նորա, ես սրբեամ զայն եաղլուղով իմով: Եւ այր նորա գայ և որդիք նորա շրջափակեն զիս. «ընդ մեզ խնդրեմք ճաշել այսօր» ասեն նոքա, այլ իմ շնորհակալեալ՝ «առ րեգտորին կամ այսօր հրաւիրեալ». այլ սիրելի երեխայք նորա խռովին և քարշեն զհանդերձից իմոց. «Սիրելի արմենիէր, կաց առ մեզ, մի՛ գնա՛ր ի բաց»: Յելանելն իմ խնդրեն նոքա յայլում ժամանակի գնալ առ նոսա ի սեղան: Ես գնացեալ ի տուն իմ, պատրաստիմ գնալ առ բարերարն իմ ի ճաշ: Անագան գնացեալ առ նա, ես գտանեմ զնոսա զամենուն բազմեալ ի սեղան, և ի խնդրելն իմ զներումն վասն անագանելոյ իմոյ, բարերարուհին իմ՝ «չէ՛ այս 98/99անագան»: / «Խնդամ ընդ տեսանելն իմ զձեզ առողջ», ասեմ առ նա, և նա շնորհակալի և խնդրէ նստիլ և այն 1 մերձ Յիւլիէի, որ քաղցր էր ինձ յոյժ, հակառակ սովորական տեղւոյ իմոյ, զի ես մինչև ցայժմ նստէի մերձ բարերարին իմոյ: Այս երևիւր ինձ դիտաւորութեամբ արարեալ, զի առաւել մերձաւոր գոլով քաղցր օրիօրդին, մեղմասցին բիրտ բարք իմ. և յիրաւի, այս միայն է միջոց զի թէ ոք կամի մեղմացուցանել զբարս, զի որքան մերձենայ նա ծանօթութեամբ և բարեկամութեամբ ընդ կանացի սեռից, այնքան կրթին, պատուականան բարք նորա: Ես զայսմ զփորձ վաղուց ուրեմն առի: Բարերարն իմ հարցանէ զուր լինելն իմ: Բարերարուհին իմ տայ զկերակուրս, և ուրախութեամբ հայեցեալ ի դէմս իմ ասէ. «հերք պարոն տիրացուին օրըստօրէ պայծառագունին»: Յետոյ բարերարն իմ բաժանէ զգինի և Րուդոլֆ խառնէ զգինին իւր ընդ ջրոյ: Յարգելելն նմա եղբօր իւրոյ, պատասխանէ բարերարն իմ «թո՛ղ որպէս կամի, այնպէս արասցէ»: Աստ գայր և ծառայ բարերարին իմոյ խնդրել նմա զշնորհաւորութիւն, նա շնորհակալի և ելեալ ի սեղանոյ, պարգևատրէ նմա: Ամենայն աղախինք նորա զարդարեալք մաքուր հանդերձիւ: Րուդոլֆ և Յիւլիէ ծիծաղին ի վերայ երկայն քթոց 1իւրեանց: ԵՒ չափեն զքիթս միմեանց և բարերարն իմ ծիծաղի: Յետ 1 1

[միա<սին>] [միմեանց]


100

2 3

սեղանոյն չափեն զհասակ իւրեանց: Բարերարուհին իմ խաղայ ընդ Մորիցն, «իմ Մորից, իմ սրտի թերթ, իմ քաղցր որդեաք», և երեխայն ծիծաղի ընդ այս: Ի տալն բարերարին իմոյ զկերակուր Մորիցին, նա կամի լալ և խոժոռէ զդէմս իւր. նա սաստէ մանկանն, «լու՛ռ Մորից, լու՛ռ, մի՛ լար, մի՛ խոժոռիր զէմս». և մանուկն լռէ: Ո՞րպիսի սնունդ երեխայից: Յետ կոֆէին կոչէ զիս բարերարն իմ ի ներքս, հարցանէ զառողջութիւն իմ և զգործառնութիւն, և ըստ խնդրանաց իմոց տայ ինձ զդրամս վարձուց սենեկի իմոյ 50 ռուբլի «այդ բարի է, զի յիշատակեցիք ինձ» ասելով: Ապա «լսեցէ՛ք սիրելի իմ, ամուսին իմ կամի, զի բացի չորեքշաբթի և ուրբաթի աւուրց, և ի կիւրակէի ճաշեսջիք առ մեզ»: Այս ձայն փլոյց զսիրտ իմ. «ո՜վ բարերար իմ, ես չեմ արժանի ասեմ, այսքան երախտեաց ձերոց, աղաչեմ թոյլ տալ ինձ, մի՛ աշխատ լինի այդքան»: «Ո՛չ, սիրելի իմ, պատասխանէ քաղցրութեամբ. զայս առնէ ամուսին իմ կամովին յոժարութեամբ ո՛չ միայն, զի մի՛ առաւել ծախք ելցին ի ձէնջ, այլ նամանաւանդ վասն այնորիկ, զի լինելով ձեր յաճախ ի ժողովս մեր, ուսջիք2 և լուսաւորեսջիք: Խնդրեմ ընդունիլ զայս յառաջադրութիւն ամուսնոյ իմոյ, այս բարի եղիցի ձեզ»: Ի շնորհակալութենէ ո՛չ բացան բերան իմ խօսիլ ինչ, այլ լռին գոհունակութեամբ կալեալ զձեռն նորա համբուրեմ զնա, և նա զիս. «Տէր վարձատրեսցէ վասն ամենայն վաստակոց ձերոց» ասեմ: Յետ այսորիկ փոքր ինչ զրուցեալ ընդ քաղցրն Յիւլիին ելանեմ. և գնացեալ ի տուն իմ, իսկոյն ծալեալ զդրամս ի թուղթ ինչ, տարի առ տանտիկին իմ զարմացայ ի տեսանելն իմ զզարդս տան այսր այրւոյ: Ես գտի զմիւս տիկին, որ նստեալ առ սեղանով գրէր: Անդ ելեալ պալատական խորհրդականուհին Էշհոլց, կալեալ զձեռն իմ, հարցանէ զառողջութիւն իմ, և իմ մատեալ առ սեղան նորա, հանեալ ի ծոցոյ զդրամս տամ ի ձեռս նորա ասելով. «այս է վարձ սենեկին ձեր, խնդրեմ ընկալնուլ». և տե՛ս դու ինձ զազնուութիւն այրւոյն. բացեալ զթուղթն իսկոյն ասէ. «դուք զտարեկան վարձ սենեկին ձերոյ բերիք». «ո՛չ տիրուհի», 3պատասխանեմ. «աստ առաւել են ասէ դրամք, քան զչափաւոր վարձ կիսատարւոյ. դուք սխալեալ էք սիրելի իմ, աստ փոխանակ 50 ռուբլոյ է 125 ռուբլի. գուցէ տարեկան իցէ այս վարձ, զի վարձ տան իմոյ է 50 ռուբլի, եթէ չէ՛ տարեկան, առէք զաւելի դրամն կրկին առ ձեզ». և ես շնորհակալեալ, խնդրելով զներումն առնում զայն, ասելով. «գուցէ ի համարելն մեր ընդ պարոն րեկտորին, աւելի եկեալ են այս դրամք»: «Այդմ կարելի է այդպէս լինիլ» պատասխանէ նա: Եթէ դու լինէիր իր տեղւոջ այսր այրւոյ, ո՛չ՝ ի վեր առնուիր զամնեայն լռին, քա՛ղցր հայրենակից իմ: Ուսի՛ր ուրեմն, ազնուականութիւնն է գլխաւորագոյնն յառաքինութեանց: Նա յանձնէ ինձ զորդի իւր, ռուսերէն ուսուցանել նմա և խնդրէ. «խօսեցէ՛ք ընդ նմա աղաչեմ յայսմ հետէ դու անուանելով, զի նա եղբայր ձեր է»: Ես ուրախութեամբ յանձն առնում զայս: Յետ ճաշուն գնացի նոյնպէս առ ուսուցիչս իմ, առ պարոն Ասմուս. և առ պարոն Իրգենզոն. երկոքին ընկա<լա>ն զիս սիրով: Առ առաջնոյն ըմպեցի զկայֆայ, և զրուցեցաք սակաւ ինչ վասն կաւկազեան չերքեզաց, վասն գեղեցկութեան անդային կանանց: Ուսուցիչն իմ գայ ընդ իս մինչև ի դուռն և խնդրէ յաճախ գալ առ նա: Առ երկրոդին գտի զքանի մի պատուական դամս, և զմանկահասակ աշակերտս նորա իբրև զհայր զորդւովք բոլորեալ: Պատուական դամք ընկալեալ զողջոյն իմ գլուխ տան ինձ համեստութեամբ: Եւ պարոն Իրգենզոն համբուրեալ զիս սիրով, խնդրէ մնալ առ թէյ, որ նոյնպէս պատրաստիւր ի մեծ դահլճին. այլ ես խնդրեալ զներումն ի

ուսցիք=ուսջիք <մեկ թերի անընթեռ.>


101

1 2 3

կամիլն իմ ելանել, «ի վաղիւն գոնէ խնդրեմ գալ առ մեզ, դուք յոյժ սակաւ գայք առ մեզ»: Նա նոյնպէս գայ մինչև ցդուռն: Յերեկոյին գնամ առ պրօֆ<եսսօր> Քլէյներդ, պրօֆ<եսսօր> մեկնութեան աստուածաշունչ գրոց: Նա, ըստ քաղցր բարւոց իւրոց և ըստ բարեպաշտութեան, յառաջ եկեալ՝ սիրաշաղախ ձեռօք 1 կալեալ զձեռն իմ համբուրէ զիս. «բարի եղիցի մուտ ձեր առ իս թանկագին Ապովեան» ասէ. «Ի վաղուց հետէ ո՛չ տեսաք զմիմեանս, նորոգեսցէ տէր ընդ նոր տարւոյ զսէր մեր առ միմեանս և բախտաւորութեամբ տացէ վայելել և զայս տարի»: Նա թևարկեալ զիս և զայլ շտուտենտ մի, որ կայր առ նա, զայլ կուռս, ճեմէ ի տան, երբեմն ընդ իս խօսելով և երբեմն ընդ նմա: Եւ ետոյ նստուցանէ զմեզ ի վերայ մեծի սոֆայի իւրոյ և ինքն նստի ի վերայ փոքրիկ աթոռոյ. սկսանի զքաղցր զրուցատրութիւն իւր. «բազում բարիս վայելեցաք գթութեամբ տեառն յայսմ ամի, ուր թէև2 խառն էին և փուշք ինչ, այլ ողորմութիւնք նորա առաւել եղեն, քան զփուշս զայս», և այլն: Նա հարցանէ զկեցութենէ իմմէ, բերէ գիրս ինչ ճանապարհորդութեան, ուր էին պատկերք Էջմիածնի և մերոյ կողմանց: Աստ գայ և պարոն Վինդիքելդէ հանդերձ կնաւ իւրով. նոքա համբուրեն զմիմեանս, կանայք զմիմեանս առաջի արանց. և երեխայն՝ դուստր պրօֆեսսօրի կամի գալ առ հայր իւր. «ե՛կ, սիրտ իմ, եկ, անո՛յշ իմ, ե՛կ առից զքեզ, տե՛ս զսիրելի Ապովեանն և քեզ ևս եղև նոր տարի»: Պարոն Վինդի<քելդէ> ցաւի, զի այսօր չէ՛ր նա ի տան, մինչև գնացի առ նա, և խնդրէ յայլում ժամու գնալ առ նա: Յետ փոքր միջոցի կրկին բազմիմք ի սեղան և պարոն պրօֆ<եսսօր> Քլէյն<երդ> սկսանէ ճառել վասն զանազան տեղեաց աստուածաշունչ գրոց. «Զարմանալի է ինձ, ասէ, զի յորում աւուր արար աստուած զմարդն 3յուրբաթի ի նոյն աւուր մեռաւ և փրկիչն մարդկան. և միանգամայն ասէ, արարչութիւնք եօթն աւուրց, են համաձայն եօթն աւուրց չարչարանաց տեառն», և այլն: Պարոն Վինդ<իքելդէ> ելանէ, և նա ձայնէ առ կին իւր. «սիրելի Աննա, դու կարես այժմ տալ մեզ զթէյ, զի քաղցրացուսցուք զկոկորդս մեր»: Ի ժամ թէին գան և այլ երկու շտուտենտք. նա ինքնին բաժանէ զթէյն և զհացն: Եւ ելանելն իմ յետ թէին՝ «այդպէս կանու՞խ ելանէք սի՛րելի Ապովեան, միթէ՞ ո՛չ կամիք սակաւ ինչ ընթրել ընդ մեզ, այս քաղցր եղիցի ինձ». այլ ես շնորհակալիմ և նա կալեալ նոյնպէս ամուր զձեռս իմ, համբուրէ զիս. «կացէ՛ք բարեաւ քաղցր իմ Ապովեան և մի՛ մոռանա՛յք զիս, յիշեցէ՛ք զիս երբեմն, երբեմն» և ելեալ ճրագով մինչև ի դուռն կրկնէ զնոյն բան. «տէր եղիցի ընդ ձեզ»: Մինչև յիջանելն իմ ի վայր ի սանդղէն, նա գլխիբաց կալեալ զճրագն, կանգնի անդ և կրկնէ զնոյն բան: 1832. 2 յունվարի. Ռուսաց քահանայն Պետր: Յայս հանդիսաւոր աւուրս ո՛չ կարելով իմ խօսիլ ընդ պանդոկապետի ումեք, վասն տալոյ ինձ կերակուրս, և ո՛չ գոլով հրաւիրեալ ուրեք, գնացի առ բարեկամն իմ Հագեն, ասելով՝ «այսօր հիւր եմ ես ձեր»: «Այդ առաւել խնդութիւն ինձ, զի դուք ինքնին եկիք» ասէ: Առ ազնիւ գերմ<անացիս> է այս առանձին սուորութիւն, զի թէ ոք սիրէ զոք, առ ի ճշմարտել զայս և արդեամբք, բազում անգամ երթայ բարեկամն առ բարեկամն առանց հրաւիրանաց ի ճաշ: Նա նկարէ, և կին նորա եկեալ բարևէ զիս, և որդիք նոցա շուրջ զինև: Ի վերայ սեղանոյն ելանէ մեծ որդին նորա և բերէ ինձ հաց ասելով՝ «արմենիէր սիրէ առաւել զհաց»: Յետ սեղանոյն ժողովին մանկունքն առ մայր

[կալն<ու>] բնագրում՝ թև [ի չորեքշաբթի]


102

իւրեանց և նա ցուցանէ նոցա զխաղ ինչ նման տամայի: Յիւլիէ մանկահասակ աղջիկ, ուսանի ի մօրէն գրել և թուաբանութիւն. նա գրէ չափաւոր պարզ: Միցխեն նստեալ ի վերայ սեղանոյն, խաղայ ընդ մօրն, համբուրէ զերեսս նորա, փաղաքշէ զնա: Յելանելն իմ, հարցանէ ցիս կին նորա «ելանէ՞ք այժմ, այլ խնդրեմ շուտով գալ առ մեզ»: Աստի ելեալ տանիմ զաւելի դրամս՝ զորս յերեկ ստացայ առ բարերարն իմ: Եւ նա շնորհակալի վասն այսր հաւատարմութեան: Ի 4-րորդում ժամու գնացի առ քահանայն Պետր ռուսաց. նա ընկալնու զիս սիրով և ցուցանէ զանբաւականութիւն իւր վասն ո՛չ յաճախ գնալոյ իմոյ առ նա: Կին նորա նոյնպէս անբաւական: Մեք ընդ երկար խօսիմք ընդ միմեանս վասն լեզուի ռուսաց. նա հաստատէ, թէ լեզու գերմ<անացւոց>, շվեդ<ացւոց> իցէ ռուսաց: Նա խնդրէ ի փոքրիկ դստերէ իւրմէ ընթեռնուլ, և փոքրիկ աղջիկն ընթեռնու չափաւոր լաւ. յընթեռնուլն ամաչելով դնէ բազմիցս զձեռս ի վերայ ուսոյ իւրոյ, այլ հայրն իսկոյն արգելէ առ ի բառնալ զայս սովորութիւն: Օտար իմն երևեցաւ ինձ, համեմատեալ ընդ սովորութեան գերմ<անացւոց>, զի կին նորա տայր զթէյ, և զամենայն հարկաւորս փոխանակ աղախնոյն: Զրոյց մեր առաւել վասն հսկայից ռուսաց, վասն Պասքևիչի, Սուվորովի, Րումիանցովի և այլն: Յետոյ և վասն հերետիկոս ռուսաց: Նա պատմէ ինձ, թէ սոյն այս աղանդ է տարածեալ առ ռուսս ամենայն ուրեք և անհնարին է, ասէ, ո՛չնչացուցանել: Նոքա չու՛նին ասէ, զպատարագ, զհաղորդութիւն, զպսակ, ո՛չ ընդունին զկայսրն վասն օտար վերտառութեանն իմպերատոր, զի այս չէ բառ ռուսաց: Արգելեն համախոհաց իւրեանց խօսիլ ընդ օտար ազգս և եթէ ոք խառնի ընդ նոսա, նա լինի անսուրբ. Փշրեն զամենն, յորում օտարազգի ոք եկեր առ նոսա, այրեն զտեղին ըստ սովորութեան պարսից, յուրում նստաւ օտարադաւն ոք: Եւ եթէ ի համախոհաց նոցա խառնի ոք ի վաճառականութեան, կամ յայլ իրս ընդ օտար ազգաց, նաև ընդ ուղղափառ ռուսաց, չու՛նի մասն կալ յեկեղեցւոջ նոցա ի մէջ հասարակ ժողովրդոց, այլ ի վերնատանն: Քահանայն նոցա է ռամիկ շինական ոք: Չու՛նին զմկրտութիւն. որ քարշէ զթութուն, ո՛չ համարձակի մտանել յեկեղեցի նոցա: Կին նորա տգիտութեամբ անուանէ զեկեղեցին գերմ<անացւոց> գոմ. վասն ո՛չ ունելոյ զպատկերս: Նա խօսի և վասն զեմինարի իւրեանց, անդ ասէ, առ ի ուղղել լեզու մեր հարկադրէաք միմեանց և ուղղէաք, եթէ ոք ախալ ինչ բառ արտասնէր: նմա ամենևին ո՛չինչ երևի յառաջրկելն իմ, թէ ես հոգացայց վասն ատամնացաւի կնոջ իւրոյ: Յելանելն իմ, նա խնդրէ հաճախ գնալ առ ինքն, այլ միշտ սառն արեամբ, և գայ ընդ իս մինչև ի դուռն ճրագով: Ի բոլոր ըթացս ես նկատեցի առ նմա զխոկումն ինչ վասն օտարազգութեան, թէ և նա քաղաքավարութեամբ ծածկել ջանայր զայս: 1832. 3 յունվարի: Պ<արրօտ> Յառաւօտուն յ 8-րորդում ժամու տանիմ զժամանակագրութիւն առ բարերարն իմ և զկարտն Հայաստանի, զորս կամէի նկարել. վասն առաջնոյն շնորհակալի. վասն յերկրորդին արգելէ ինձ ձեռնարկել յայնպիսի իրս «զի դժուարին է ասէ այս ձեզ և դուք կորուսեալ զժամանակն, ո՛չինչ շահիք. յապագան կարէք դուք նկարել զայն»: Ես մնամ առ նմա ընթեռնուլ զժամանակագրութիւն: Րուդոլֆ հաշուէ զօրինակ ինչ, զորս տուեալ էր նմա բարերարն իմ. յետ աւարտելոյն տանի առ նա և նա սրբագրէ: Աստ գայ և պարոն պրօֆ<եսսօր> Շտրուֆէ. Նոքա սիրով համբուրեն զմիմեանս և ժամս բազումս խօսին ընդ միմեանս քաղցրութեամբ: բարերարն իմ հարցանէ ցիս ետ ելանելոյ նորա վասն անուանն Ագաթանգեղոսի, և թէ գո՞յ արդեօք վասն նորա ծանօթութիւն ինչ, թէ ուստի իցէ: Չգիտեմ ո՞յր սակս այս հետաքննութիւն նորա: Յելանելն իմ և յասելն՝ «ես


հանձն առնեմ զիս Ձեզ». ասէ. «այսօր մեք կրկին տեսցուք զմիմեանս»: Աստի գնամ յեկեղեցին գերմ<անացւոց>, ուր քարոզէ այսօր կանդիդատ մի աստուածաբանութեան Հոլստ անուն: Բան նորա էր «զիա՞րդ կարելի էր ունիլ զխաղաղութիւն սրտի հաւատովն առ աստուած»: Նա քարոզէ յոյժ ճարտարութեամբ և զօրաւոր, անահ, հանգիստ և համեղ: Եւ մեծ պաստօրն նստի ի մէջ ժողովրդեանն ածեալ զիւրեաւ զմեծ քուրք մի սեաւ արջենի: Յետ աւարտ քարոզին ելանեմ: Յառաջնում ժամու գնամ առ բարերարն իմ ի սեղան. և գտեալ խնախ զքաղցրն Յիւլիէ, զՐուդոլֆ, ողջունեմ նոցա և նոքա ինձ: Ապա մտանեմ ի ներքսատուն առ բարերարուհին իմ: Նա նստեալ ընդ մօրն զսեղանով պարապի ի ձեռագործութիւն իրիք: Մայր նորա քաղցրն, ելանէ յոտին և անոյշ ժպտանօք բարևէ զիս, նոյնպէս և բարերարուհին իմ: Ես հարցանեմ զառողջութենէ նորա. նա քաղցրութեամբ պատասխանէ. «այսօր առողջ եմ յոյժ քան յերեկն»: Ելեալ ապա ի միւս սենեակն ընթեռնում զժամանակագրութիւնս: Աստ գայ Վիլհելմ և եղբայր նորա և քոյր փարին զնովաւ. խաղան ընդ նմա, հարկանեն միմեանց զծնօտս, բայց այնպէս համեստութեամբ, այնպէս քաղցր, մինչև զմայլիլ ինձ գլխովին: Այն ինչ և բարերարն իմ եկն. ի մտանելն ի տուն, իսկոյն սկսաւ ասել. «նու, սիրելի իմ, ես այսօր եկի շնորհաւորել զսենեակ ձեր և դուք չէիք անդ»: Ես ցաւիմ ընդ այս, այլ՝ «չունի ինչ վնաս, յայլում ժամու եկից»: Նա մտանէ իսկոյն ըստ սովորութեան իւրոյ ի սենեակ իւր. հայի ի բարոմետր իւր և նշանակէ զչափ օդոյն: Ապա մտանէ ի ներքսատունն և բարևէ կնոջ և մօր նորա: Միշտ համբուրեալ զձեռս այսր պառաւոյ, և նա զերեսս նորա: Առ սեղանովն նա խստանայ ինձ գնել վասն իմ զկիթառ մի և հարկադրէ զիս ուսանիլ: Եւ յասելն իմ, թէ չու՛նիմ առ այդ համբերութիւն ասէ. «պարտ է ձեզ ուսանիլ նաև զհամբերութիւն»: Վիլհելմ, Յիւլիէ և Րուդոլֆ և բարերարուհին խօսին ընդ երկար վասն խաղուց թատրոնական և բարերարն իմ քաղցրութեամբ հայեցեալ ի զրոյց նոցա, ծիծաղի: Նա ելանէ և հատանէ զխորովածն: Յետ սեղանոյն բարերարն իմ ինքնին վառէ զհնոց իւր, ապա տայ Մորիցին զկերակուրս ի գիրկս մօր իւրոյ, այլ երեխայն լայ անդադար, և նոքա ջանան հանգուցանել զնա սաստելով, այլ ո՛չ հարկանելով: Յետ ըմպելոյ ղայֆային, բարերարն իմ կոչէ զիս առ ինքն ի սենեակն իւր և սկսանի ընդ երկար խօսիլ ընդ իս քաղցրութեամբ: «Սիրելի իմ, ասէ ես պարտաւորութիւն համարիմ ինձ ասել ձեզ, որ ինչ վերաբերի առ սովորութեան տեղւոյս որ օտար է ձեզ: Դուք թէև ուսեալ էք զայն փոքր ի շատէ, այլ և այնպէս պարտ է զգուշանալ: Ի տան ձերում, ուր այժմ բնակիք, պա՛րտ է ձեզ փոքր ինչ զառաջինն ցուցանել զձեզ 1 խորդ և մի վստահանալ շուտով առնուլ ինչ ի նոցանէ առանց խնդրելոյ, կամ շուտով յանձն առնուլ ինչ առանց խնդրանաց նոցա: Որդին պարոն Եշհոլցի թէև մանուկ է հասակաւ, այլ ձեզ պարտ է կոչել զնա դուք և ո՛չ դու. 102/103 / եթէ ո՛չ կամիսցի ծնող նորա: Եւ մի՛ բռնադատել զմանուկն գալ առ ձեզ յուսումն, եթէ ինքնին ո՛չ եկեսցէ, զի զերեխայս չէ պարտ բռնադատել յուսումն, այլ թողուլ ըստ կամաց իւրեանց. Այսու առաւել ուսցին նոքա: Լերու՛ք ծանր, գիտեմ ամենայն ոք սիրէ զձեզ վասն լաւութեան ձերոյ և ի պատիւ ինձ, այլ և այնպէս չէ՛ պարտ այնպէս ցուցանել զձեզ, որպէս թէ դուք խնդրէք զպատիւս, այլ թէ նոքա խնդրեսցին տալ ձեզ զայն: Պա՛րտ է հանճարով վարիլ, և որքան ծանր շարժի ոք, այնքան յաւելանայ պատիւ նորա, ես գիտեմ և ճանաչեմ զքնքուշ հոգի ձեր, և այդ տա ձեզ սրելի լինիլ առաջի ամենեցուն. ես գիտեմ

1

[փոքր]


104

1 2 3 1

զհամեստութիւն ձեր, այլ և այնպէս ո՛չ աւելորդ համարիմ այսպիսի պատահմունս զգուշացուցանել զձեզ: Դուք իմ էք և ո՛չ խոժոռիք, զոր ինչ խորհրդատրեմ ձեզ: Մի՛ վշտանայք ընդ այս, ես սիրեմ զձեզ, վասն որոյ և համարձակ ասեմ, զոր վասն ձեր բարի համարիմ: Պատիւ ձեր պատիւ իմ է: աստ, սովորութիւն է ի մեզ, շուտով քննել զբարս ուրուք, և գուցէ դուք անտեղեաք գոլով այսմ, անախորժ թուիցիք ումեք: Տեսէ՛ք նախ և ուսարուք, և դուք այնպէս առնել: Այս է խորհուրդ ճշմարիտ սիրոյ և հաւատարմութեան իմոյ առ ձեզ և ես յուսամ, թէ ըստ հարազատութեան ձերոյ ընդունիք զայս», և այլն: Յայսմ վստահացեալ փոքր ինչ, խնդրեմ ի նմանէ, զի ներեսցէ իւրայնոցն դու անուանել զիս, «զի ես ասեմ չե՛մ օտար ի տան ձերում»: «Այո՛, չէ՛ք դուք օտար ի տան իմում, և եթէ ունիմ ես այժմ զերկուս կամ զերիս հաւատարիմ բարեկամս, և դուք մի էք ի նոցանէ: Այսմ և դուք հաւատայք և վկայէք: Այլ մեք բառիս դուք ո՛չինչ զանազանիմք զձեզ ի մէնջ, այլ մանաւանդ յարգեմք զձեզ, որում արժանի էք և դուք ո՛չ միայն ըստ հասակի կատարելութեան ձերոյ, այլ նաև ըստ աստիճանի ձերոյ, յորում դուք ծառայեցիք հայրենեաց ձերոց և պարտիք ծառայել: Թէև ազնիւ ցանկութիւն ձեր վասն օգտի հայրենեաց ձերոց ետ ձեզ առժամանակ ինչ թողոիլ զաստիճան ձեր և ուսանիլ աստ, զոր մանկունք մեր ուսանին, այլ և այնպէս պատիւ ձեր 1 և կոչման ձերոյ է միշտ ընդ ձեզ: Ո՛չ ոք բառնայ զայն, ո՛չ ոք կարէ ժխտել զայն: Ես վարիմ ընդ ձեզ իբրև ընդ առն կատարելոյ, որպէս և դուք յիրաւի իսկ էք, ո՛չ հայեցեալ ի գիտութիւնդ, այլ յաստիճան ձեր, և դուք անուանելով քաւ լիցի ինձ, եթէ այսու որոշել կամիցիմ զձեզ յիմայնոց, որպէս և իմայինք: Այս սովորութիւն դու անուանելն զմիմեանս ո՛չ այլ ինչ է, բայց եթէ խաբուսիկ վարագոյր2: Շտուտենտք անուանեն զմիմեանս դու ի սակս մէկ թաս գինւոյ: Այլ միմիայն այս սովորութիւն ի մեզ է: Ի մեջ3 ընտանեաց՝ որք ի մանկութենէ սնեալք ընդ միմեանս, այնպէս կոչեն: Եւ այս բնաւոր իմն է ընտանեաց: Ես պատկառիմ, զի ի ժամ ուսման իմոյ կոչեալ զոմանս դասակիցս դու, ի վերջոյ այժմ, տեսեալ զնոսա անարգս, վասն վատթար ընթացից իւրեանց, պարտիմ նոյնպէս դու կոչել, այլ լաւ էր բազում անգամ դուք անուանել զնոսա քան դու: Չի՛ք իմ այնպէս հաւատարիմ բարեկամ, որպէս պրօֆ<եսսօր> Էնգելհարդ, այլ մեք դուք անուանեմք զմիմեանս: Բազումք անուանեն զմիմեանս դու, իբրև բարեկամս, այլ սիրտ նոցա լի է թշնամութեամբ: Մանաւանդ դուք փոքրաժամանակեաց էք աստ առ մեզ իբրև հիւր. և մեք մինչև ցայժմ դուք կոչեցաք զձեզ. այժմ անհնարին է փոխել զայս: Հաւատացէ՛ք ի բանս իմ ճշմարտութեամբ, թէ ընդ մեզ ընդ ձեզ չի՛ք ինչ զանազանութիւն և դու և դուք են միևնոյն: Ես գիտեմ, զի այս առաւել հարազատութեան ձերոյ է նշանակ յայտնելն ձեր զայնպիսի փափագանս, այլ ես շնորհակալեալ պարգևեմ ձեզ միւս անգամ զկոչմունս դուք: Յայսմ մի՛ երկբայեսցի1 սիրտ ձեր» և այլն: Ասացեալ զայս ամենայն հաստատութեամբ, կալեալ զձեռն իմ ամրապէս «եղիցի այսպէս, որպէս ասացի, և դուք հաւատացէք ի ճշմարտութիւն բանից իմոց»: Ապա սրբէ զթոզս ինչ ի վերայ եախայի իմում: Ի պատմելն իմ, թէ մադամ Էշհոլց խնդրեաց յերեկեանն հատանել զգրիչս որդւոյ իւրոյ, նա ծիծաղի քաղցրութեամբ «և այս իսկ են զարմանք, զի դուք զայդ ո՛չ գիտելով, պարտիք առնել զայն, այլ այս չու՛նի ինչ վնաս, զի ուսուցանելով զայլս, ուսանիմք և մեք»: Ապա առեալ զգրիչ մի ցուցանէ ինձ զկերպ

[է] բնագրում՝ վայրագոյր մէնջ=մէջ երկբայեսցին=երկբայեսցի


105

2

հատանելոյն և հարկադրէ զիս հատանել առ իւր: Գոհաբան սրտիւ վասն այսպիսի հայրենի խրատուց նոցա, յանձն արարեալ զիս նմա, ելանեմ անտի և գնամ առ քահանայն ռուսաց Սերգեյ, որ երեկին խնդրեաց յինէն գալ առ ինքն ի 4-րորդում ժամու: Ի մտանելն իմ առ նա, նա գայ ընդ առաջ սիրով, համբուրէ զիս և հրաւիրէ ի ներքս: Ես գտի անդ զերիս դամս՝ որք յոտին կացեալ ողջունեն զիս: Այլ ինձ ո՛չ սակաւ զարմանալի երևեցաւ, զի ինձ ցուցաւ տեղի նստիլ բարձր քան զդամս, յորս ցաւեցայ յոյժ, և այն մերձ սեղանոյն, յորում եդեալ կային ամանք ինչ հանդերձ մրգօք և քաղցրաւենիօք: Դեռ ո՛չ սկսեալ խօսիլ ինչ, քահանայն մատուցանէ ինձ ճաշակել ի մրգեղինաց: Ես շնորհակալութեամբ ընկալայ զայն և կին նորա իսկոյն բերէ զիս զկոֆէ: Ցաւեցայ և յայսմ, զի յարգ ամուսնութեան չէ՛ր այնքան, զի այս պատուական դամ մատակարարէր զմեզ: Ես մերձեցեալ առ կին հայր Պետրի, հարցանեմ վասն ատամնացաւի նորա, և նա պատմէ ինձ զհանդարտիլ ցաւոյն: Աստեն սկսանիմք զզանազան զրոյցս, վասն աշխարհին մերոյ, վասն եղանակի նորա, վասն պտղոց նորա, վասն ազգաց նորա՝ զորոց ի պատմելն իմ մեծ բաւականութիւն լինէր պատուական դամից: Կին նորա կրկին ելանէ և բաժանէ զմիրգս դամից և մեզ. և քահանայն նստի ի միւս կողման սեղանոյն, և դամք ամենևին անգործ: Յայսմ միջոցի մտանէ ի ժողով մեր և կին տիրացւի ռուսաց. նա նախ խաչակնքեալ զերեսս իւր երիցս անգամ, ապա մերձենայ առ դամս և նոքա համբուրեն զմիմեանս: Ես խօսիմ2 գերմ<աներէն> ընդ միոյ ի դամիցս, որ խօսէր յոյժ մաքուր, գոլով ծնեալ ի մեջ գերմ<անացւոց>: Նա համարի զիս ռուս, վասն մնանութեան իմոյ ընդ ռուսաց: Այլ դամք քրթմնջին մեկուսի ի միւսում կողման տան: Ի վախճանի սկսանին բերել զթուղթս խաղուց և հիաւիրեն զիս ևս խաղալ ընդ դամից. այլ ես, ըստ մասին, վասն ո՛չ գիտելոյ իմ զայն խաղ, և ըստ մասին կամելով շուտով ելանել, խնդրեմ զներումն. Հայր քահանայն «այս միայն ասէ, զուարճութիւն մեր, և դուք ընդէ՞ր ո՛չ կամիք ուսանիլ»: Ես հարցանեմ զքահանայն, թէ ունի՞ նա արդեօք ծանօթութիւն ընդ ումեք ի գերմ<անացի> պրօֆեսսօրաց: Եւ ի զարմանս ինձ, նա պատասխանէ ո՛չ, «վասն զի ասէ, օտարազգի են նոքա»: դարձեալ հարցանեմ. Ունի՞ թղթագրութիւն ընդ եպիսկոպոսի իւրեանց. «բարեկամութեամբ թղթակցութիւն ո՛չ, այլ պաշտօնական յաճախ»: «Ընդէ՞ այս». «վասն զի բարձրագոյն է աստիճան նորա» ասէ: Եւ միթէ աստիճան խլէ՞ զմարդկութիւնն: Յայսմ անկան ի միտ իմ և մերայինք: Ես ո՛չ կամելով խափանել զխաղ պատուական դամացս և խորհելով, թէ գուցէ և հայր քահանայն խաղալոց է ընդ նոսա, խնդրեմ ներումն և յելանելն իմ, զպատուական դամքն տան ինձ նոյնպէս զպատիւս, ելանելով յոտին: Հայր քահանայն Սերգէյ սիրով խնդրէ հաճախ գալ առ նա. և գայ ընդ իս մինչև ի դուռն, ցաւելով, զի այնպէս փութով ելի: Կիւր<ակէ>. 1832. 4. յունվարի: Իրգենզոն: Ուսուցիչն իմ Իրգենզոն այր հեզաբարոյ: Ի նոր տաւոջ ի գնալն իմ առ նա, խնդրեաց յայսմ երեկոյի գնալ առ ինքն: Ես լնուլ կամելով զայս խնդիր նորա, գամ առ նա: Ի մտանելն իմ ի սենեակն, ուր որդեգիրքնորա ուսանէին, ոմանք ի մանկանցս տեսեալ զիս, վազեն առ նա. և նա իսկոյն գայ ընդ առաջ իմ և կալեալ զձեռանէ իմմէ, հրաւիրէ ի ներքս: Արդէն իսկ եդեալ լուսածաղիկ ամուսնոյ նորա զպարագայս թէյի ի վերայ սեղանոյն, սպասեն ինձ. ես գտի առ նմա և զայլ երկու դամս հիւրս չգիտեմ ազգական, թէ

[միո<յ>]


օտարական. և զայլ քաղցրատեսիլ շտուտենտ մի: Նոքա բոլորովին նսեալ կային առ սեղանովն շրջաբոլոր և մանկունքն ևս: Ի մտանելն իմ և յողջունելն, ամենեքեան յոտին կացեալ ողջունեն զիս սիրով և ուսուցիչն իմ հրաւիրէ զիս նստիլ ի մէջ դամից, բարձր քան զինքն: Շնորհատեսիլ դամք սկսանին սիրով հարցանիլ ցիս վասն տանելոյ իմ զեղանակ տեղւոյս, և կարեկցաբար հարցանեն ցիս վասն հեռաւորութեան հայրենեաց իմոց, վասն բաժանման ի ծնողաց իմոց: Ո՞րպիսի ծնողասիրտ հարցումն: Պարոն Իրգեն<զոն> վասն բարեաց և բերից հայրենեաց իմոց և վասն պատերազմին. նոքա ամենեքեան լսեն հանդարտութեամբ ի պատմելն իմ: Ի լսելն զթշուառութիւն աշխարհին մերոյ ի ձեռս բարբարոսաց, ամենեքեան ցաւին, յարտասուս հարեալ: Ո՜վ քնքուշ սիրտ գերմ<անացւոց>: Ամուսին նորա մատակարարէ մեզ թէյ, և յելանելն իմ, ուսուցիչն իմ խոստանայ ինձ տալ զկարգադրութիւն դասատուութեան իւրոյ: Պատուական դամքն ելանեն նոյնպէս և բարեաւ մնայ ասեն ինձ, և ուսուցիչն իմ գայ ընդ իս մինչև ի դուռն ո՛չ հայեցեալ ի խնդիր իմ: 1832. 5 յունվարի Ֆրիդ<լէնդէր> Ի ճաշուն գնամ առ բարեկամն իմ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Ես գտանեմ առ նմա զՊարոշին ռուս. նա ընկալնու զիս սիրով, նոյնպէս և ամուսին նորա: Ջորջի ցուցանէ ինձ զանհնազանդութիւնս. և հայրն յասելն՝ «Ջորջի կամի պարկեշտ լինիլ», պատասխանէ «այո՛» և լռէ: Պարոն պրօֆ<եսսօրն> ճեմէ ընդ մեզ ի սենեկին պանտոֆիլիւ: Եւ հարցանէ ցմեզ, առեալ ի մի ձեռն զիս և ի միւսն զռուսն. «թէ վայել է՞ այսպէս լինիլ»: Դարձեալ ինքնին պատասխանէ. «այո՛, անվայել է ամենևին և ձեզ չէ՛ պարտ ուսանիլ»: «Ամուսին իմ ունի զութն եղբայրս և ո՛չ տեսեալ է նորա անգամ մի զմի ի նոցանէ ի պանտոֆիլ կամ ի շլաֆրոկ»: «Եւ ո՛չ ի գերմ<անացւոց> գոյ այսպիսի սովորութիւն»: Երկու տեսակ կերակուր, կաթնով և խորոված: Յետ սեղանոյն նա յառաջարկէ զզանազան ծիծաղելի առածս առ ի զուարճացուցանել զմեզ: Ես գամ աստի առ բարերարն իմ: Երդմնագրութիւնք եկեալ ի Հայաստանէ26): Ի մտանելն իմ ի ներքս բարերարուհին իմ և մայր նորա նստին առ սեղանով պատրաստել 1 զկայֆայ. Րուդոլֆ նկարէ զկարտս կիւրապատիկ լավ քան զիս: Բարերարն իմ կոչէ զիս ի ներքս առ իւր: «Ահա՛ սիրելի իմ, ես ստացեալ եմ ասէ, զերդմնագրութիւն վասն ճանապարհորդութեան մերոյ ի Պետերբուրգոյ, յորում երկու սալդատքն հաստատեալ են երդմամբ զլինելն մեր ի գլուխ լերին և երկու հայքն ստեալ»: Իբրև ձայն որոտոյ անկաւ ի լսելիս, լսել զայսպիսի անհաւատարմութիւն ազգայնոց իմոց: Նամանաւանդ, այն ինչ եկն և բարերարուհին իմ, Յիւլիէ և Րուդոլֆ, որք կամէին լսել զվկայութիւն նոցա: Յամոթոյ ո՛չ կարէի բարձրացուցանել զաչս: Ա՜խ, հայրենակիցք իմ, մինչև ե՞րբ այսպիսի անարգութիւն: Որպիսի խռովութիւն եմուտ ի սիրտ իմ այն ինչ նոքա հարցանէին ցբարերարն իմ. «Հայքն ստեա՞լ են, հակառակ երդման»: Րուդոլֆ. «այսպէս վատթա՞ր են հայք»: Եւ զի՞նչ, եթէ ազգ իցէր ի տեղի բարերարին իմոյ, զի՞նչ ասէր նա ինձ յայս բան, ո՞չ ի դէմս հարկանէր ինձ զայս տմարդութիւն: Այլ ո՛չ նա, և ո՛չ բարերարուհին իմ խօսեցան ինչ վատ, այլ մանաւանդ յուսադրեն զիս մի՛ ցաւիլ վասն այսպիսի անգիտութեան: / Եւ յայն

1

[զթէյ]


105/106 հարցումն Րուդոլֆի տե՛ս զի՞նչ պատասխանէ բարերարն իմ: «Սիրելի իմ Րուդոլֆ, չե՛ն նոքա արք վատթարք, այլ ընդհակառակն բարի, ողորմելի, անմեղութիւն նոցա և անգիտութիւն տայ նոցա առնել զայս: Նոքա չե՛ն կրթեալ ի մանկութենէ որպէս մեք, ո՛չ ուսեալ զկրօնս, վասն որոյ և ներելի է նոցա: Ես ո՛չ տամ նոցա այս ի մեղս, այլ չար անձանց ոմանց՝ որք այսպէս խանգարեն զողորմելի ազգս այս: Եւ յիս դարձեալ՝ «մի վշտանայք 1 սիրելի իմ յայս, աստուած հոգասցէ և վասն ազգի ձերոյ և տացէ նոցա երբեմն ուղղիլ և կարգաւորիլ: Յանկիրթ անձանց չէ պարտ վշտանալ այլ մանաւանդ ներել նոցա», և այլն: Յիւլիէ տայ ինձ կայֆայ, այլ ինձ լաւ էր յայսմ պահու մահադեղ ընդունիլ ի տեղի կայֆայի: Տիկինն Էշհոլց և մանուկն նորա Աստի եկեալ ի տուն սկսայ ձեռն արկանել պարապման իմոյ: Յետ սուղ ինչ պահու եմուտ առ իս իննամեայ պարկեշտ մանուկն Էշհոլց. «Մայրն իմ խնդրէ յայսմ երեկոյի ընդ մեզ վայելել զթէյ»: Ես շնորհակալիմ. ի խնդրելն իմ մանուկն ամաչի նստիլ ընդ իս: Ի 5-րորդում ժամու գնամ առ մայր նորա, նա բարևեալ զիս 2, հրաւիրէ նստիլ առ իւր, հարցանէ նոյնպէս վասն ընտանեաց իմոց, և թէ ունի՞մ արդէօք զկարոտութիւն հայրենեաց: «Յայտնի է ձեզ, ասեմ, տիրուհի իմ, զի չի՛ք ինչ քաղցր քան զհայրենին, այլ աստ առ ձեզ ես աւելի գտանեմ շնորհս և այս տայ ինձ հանդուժել»: Նա հարցանէ, թէ ունի՞մ արդեօք ծնօղս, և ի պատասխանելն իմ «այո» նա ցաւագին հայեցեալ յիս, լի արտասուօք՝ կամելով այնու ազնուահոգի տիկինն ասել ինձ, թէ զիա՞րդ դժուարին լինի ինձ պանդխտութիւնս: Նա յանձն առնէ ինձ զմանուկն Րուդոլֆ, ուսուցանել նմա ռուս<երէն>, խաղալ ընդ նմա, գնալ ի զբօսանս: Եւ մանուկն ընթեռնոյր արդէն իսկ գերմ<աներէն> անսխալ, ֆրանց<երէ>ն, լատ<իներէն>, ռուս<երէն>, յուն<արէն>. և գրէր պատուական: Նա կարէ վասն մանկանն իւրոյ զտետրակս: Աստ գայ և բարերարն իմ, և սիրով մտեալ առ նոսա, նստի մերձ իմ, խօսի ընդ նոսա քաղցրութեամբ, և առ իս դարձեալ, «այժմ դուք եղեալ էք այր նշանաւոր, պարտ է, որ ի տեսութիւն կամի գալ ձեզ, կանոնաւոր գալ»: Ըմպեալ զթաս մի թէյ, նա ելանէ և ընդ իս գայ մտանէ ի սենեակ իմ: Տեսեալ զկարգադրութիւնն ուրախանայ: Յելանելն նորա, ես գնացեալ առ տիկինն, ըմպեալ զթէյ իմ, խօսիմ ընդ նմա ի պահ ինչ: Նա խնդրէ յառաւօտուն առ ինքն ճաշել և առաքէ ընդ իս յելանելն իմ զմանուկն իւր, զի փոքր ինչ թարգմանեսցէ ռուս<երէն>: Այլ դու տես ինձ աստ, զմատաղ ջերմ հոգի մանկանն. նա բերէ ընդ իւր զարման մի լի քաղցրաւենիօք և պարկեշտ դիմոք հայեցեալ յիս, «խնդրեմ ընդունիլ զայս»: Ես պատասխանիմ, «ինչ պա՛րտ է մանաւանդ այսպիսեօք շահիլ զձեզ». «ո՛չ» պատասխանէ, դուք օտարական էք ասէ, և չի՛ք ոք ձեզ բարեկամ աստ»: Ո՜վ քաղցր հոգի գերմ<անացւոց>: Նա նստեալ առ իս, սկսանի թարգմանել, երբեմն բանալով ինքնին զբառարանս, երբեմն հարցանելով ցիս: Եւ արտագրէ զբառն ի տետրակի, զորս ո՛չ հասկանայ ռուս<երէն> և գերմ<աներէն>. և ի պարապիլն՝ «խնդրեմ, ասէ, զի մի այդչափ աշխատ լինիլ, ես խափան լինիմ գործոյ ձերոյ», և կամի ելանել և ես

1 2

[սիրելի] բնագրում՝ զայս


107

1 2 3 4

թոյլ տամ մանկանն առ ի 1ապահովութիւն: 1832 6 յունվարի: Յայսմ առաւօտու ուղևորեցաւ սիրելին իմ Վիդեման. ես գնացի առ նա. նախ քան զուղևորիլ իւր, պահ ինչ 2խօսեցաք ընդ միմեանս: Ես առի ցաւագին զհրաժարականն իմ: Համբուրեալ զձեռս ամուսնոյ նորա և նա զիմ զերեսս, ասեմ. «պահպանեա՛ զիս ի քաղցր յիշատակութեան ձերում». և նա զնոյն երկրորդեալ արտասուաթոր աչօք: Ապա եկեալ ի սենեակ սիրելոյն իմոյ, համբուրեալ զնա ջերմագին: «Սուղ են միջոցք լինելոյ ձեր աստ, այլ բարեկամութիւն մեր եղիցի երկայն»: Առ տիկինն Էշհոլց Այսօր հրաւիրեալ էի առ տիկինն Էշհոլց ի սեղան: Ի 1-երորդում ժամու գնացի առ նա. նա նստեալ ի ներքսասենեկին իւրում գրէր: Տիկինն Ֆիքս եկն ընդ առաջ իմ սիրով: Ես ցուցի նմա զգրեանս հայ<ոց> և պարսկ<աց>. նա հաւանի առաւել ի հայերէն. և ցուցանէ ինձ զչինացուց տառաձևս, որոց տառքն նոյնպէս զայնպիսի ձևս պարունակեն, որովք կարելի է խաղալ: Առ այս գոն և մասունք ինչ ոսկրեայ, որովք ի խաղալն պարտ է ունիլ զհմտութիւն բաղկացուցանել զզանազան ձևն: Մոք խաղացաք ընդ միմեանս փոքր ինչ: Յետ այսորիկ ել և տիկինն Էշհոլց միշտ ի սգոյ հանդերձս: Ի տան նորա առաւել քարշէր զզարմանս իմ ծառ մի պատատուկ, որ եդեալ ի լուսամտի, ճիւղք նորա բարձրացեալ, տարածեալ կային զբոլոր որմովն3: Մեք հրաւիրեցաք ի սեղան, և տիկին Էշհոլց բաժանէ զկերակուրն: Ի կանգնելն իմ առ սեղանով, տիկինն հայեցեալ ի դէմս իմ համեստագին, և համարելով, թէ ես աղօթս ինչ ունիմ ասել, մնա լռին զամանն ի ձեռին ո՛չ ածեալ զկերակուրն: Ես նկատեալ զայս և ո՛չ կամեցեալ աշխատ առնել զտիկինն, նստիմ, և նա ևս և ամենեքեան: Պատուական կերակուր մրգեղէն և խորոված հաւու: Նոքա պատմեն ինձ վասն ճանապարհորդութեան իւրեանց ի Գերմանիայ: Րուդոլֆ կամի գնել զձի մի, իսկ մայրն՝ «եթէ վաստակեսցիս դու զայնքան դրամս, ես գնեցից քեզ սիրելի որդեակ իմ»: Յետ սեղանոյն ես խաղամ ընդ Րուդոլֆին զխաղ ինչ: Առ պարոն պրօ<ֆեսսօր> ֆրիդ<լէնդէր> Ես ո՛չ գտի զնա ի տան ի 5-երորդում ժամու, այն ինչ գնացի ընդ առնուլ զդասս իմ: Ամուսին նորա որ նստեալ առ սեղանովն ընթեռնոյր, ընկալնու զիս քաղցրութեամբ, հարցանէ վասն բարերարուհւոյն իմոյ, զառողջութենէ իմմէ: Եւ օրիօրդ մի նստեալ առ նմա կարէ վասն նորա: 4Նա պատմէ վասն յոյնին՝ «յերեկ, ասէ, էր առ մեզ փոքր յոյնն՝ որոյ գեղեցկութիւն զարմացուցեալ է աստային դամս, այլ ինձ ո՛չ երևեցաւ նա գեղեցիկ». Յետ փոքր ինչ խօսելոյն մեր, գայ և դուստրն պրօֆ<եսսօր> Բարդելսի, որ անգլիերէն ուսնիւր առ նմա: Ջորջի նստեալ ի գոգս նորա խաղայ ընդ երեսաց նորա, ընդ զարդուց պարանոցի նորա և նա սիրով թոյլ տայ նմա: Աստ գայ և թէյն. պրօֆեսսօրուհին տուեալ մեզ զթէյ, հրաւիրէ և զօրիօրդն, որ կարէր անդ, այլ ամենևին ո՛չ կամի ելանել ի տեղւոյն, ասելով, «կար իմ մնասցէ կեսակատար»: Պրօֆեսսօրուհին ինքնին տանի նմա զթէյ և զիւղահաց. Այլ նա ամենևին ո՛չ հայի ի նա և պարապի միշտ: Աստ գայ և պարոն պրօֆ<եսսօր> Երդման: Նա մատեալ համեստութեամբ առ պրօֆեսսօրուհին, համբուրեալ զձեռս նորա ասէ. «յայսմ նոր տարւոջ ես դեռ չեղէ արժանի մատուցանել ձեզ զիմ շնորհաւորութիւն»:

[ապա<հովութիւն>] ժամս ինչ=պահ ինչ բնագրում՝ որմոովն [Ես]


Նա շնորհակալի վասն այսր: Ապա մատեալ առ օրիօրդն Բարդելս, նոյնպէս գլուխ իջեցեալ, հարցանէ զորպիսութիւն նորա: Եւ ինձ մատեալ, կալեալ զձեռն իմ ասէ. «ի նոր տարւոջ ես եկի առ ձեզ ի շնորհաւորութիւն, այլ / 107/108 նոյնպէս ո՛չ եղէ արժանի գտանել զձեզ ի տան»: Որոյ վասն շնորհակալեալ ասեմ. «այսմ մեծի շնորհաց ձերոց չե՛մ ես արժանի և իմ նախ քան զքանի մի աւուրս փոխեալ է զսենեակն իմ և բնակիմ առ Էշհոլց»: Բարեհոգի այրն սկսանի խաղալ ընդ Ջոջինն, առնու զնա ի գիրկս իւր համբուրէ զնա, ողջագուրէ: Ջորջին բերէ նմա զփոքրիկ շուն իւր և զպատկեր մի, ուր նկարեալ կային տեսակ տեսակ շունք և ոչխարք: Նա հարցանէ մի առ մի ի Ջորջիէն զանուանս նոցա և իւրաքանչիւր հարցման համբուրէ զնա: Նա պատմէ, թէ յայսմ ամարան կորուսեալ է զերեք շունս բազում ցաւօք: «Ես ինքնին տայի նոցա զլափ և էին նոքա հաւատարիմ ինձ, յերթալն իմ ի տուն, խաղային ընդ իս, երկուքն մեռան ցաւօք և միւսն գողացեալ է»: Պրօֆեսսօր Երդման: Ի հարցանելն պրօֆեսսօրուհւոյն վասն դստերն՝ «նա այժմ առողջ է, ասէ, և այսօր գնաց ի փորձառութիւն թէատրոնական խաղոց առ շտուտենտս: Ես կամիմ բանալ զայս տեսարան առ ի ժողովել զդրամս, վասն ողորմելի և կոյր կնոջ միոյ, որ կայ անօգնական»: Ի մեզ այս հրաշք իմն երևէին, ի խաղալ դստեր այնպիսի երևելի առն զտեսարանս: Այլ տե՛ս դու զնպատակն: Պրօֆեսսօրուհին պատմէ, թէ եղբայր իւր տեսեալ է ի նոր Հոլլանդիայ զայնպիսի ծառս, 1200 ոտնաչափ երկայնութեամբ և այնքան լայն, մինչև ի փիչակ նորա պարունակիլ միոյ բովանդակ քարաւանի, հանդերձ սպասուք և ձիովք իւրեանց: Ի հրամայելն պրօֆեսսօրուհւոյ ի վեր առնուլ զՋորջին ի գոգոյ նորա. նա ցաւեալ ընդ այս ասէ. «ես ո՛չ կարծէի թէ այսպէս խիստ իցէք տիրուհի իմ»: Նա պատասխանէ. «ո՛չ վասն խստութեան, այլ վասն աշխատ լինելոյ ձեզ հրամայեմ զայս»: «Ո՛չ, ես ամենայն յօժարութեամբ ընդունիմ զնա ի գիրկս իմ»: Յելանելն իմ պրօֆեսսօրուհին՝ «առն իմոյ ցաւ եղիցի յոյժ, որ նա չէ՛ր ի տան»: Մեք ելանեմք ընդ պարոն պրօֆ<եսսօր> Երդմանին, և օրիօրդն Բարդ<ելս> ճրագով յուղարկէ մեզ. պրօֆ<եսսօրն> խնդրէ ո՛չ աշխատ լինիլ նմա այսպէս: Ելեալ ի տանէ նա հարցանէ ինձ, թէ յո՞ր կողմն իցէ ճանապարհն իմ, ես ցուցեալ նմա ասեմ, «ինձ պատիւ համարիմ փոքր ինչ ճանապարհորդակից լինիլ ձեզ»: «Վասն իմ մի՛ կրէք զաշխատանս» ասէ: Ես գնացեալ ընդ նմա մինչև ի դուռն պրօֆ<եսսօր> Եշէ, նա ի վեր առեալ զգդակ իւր շնորհակալի. «այս մեծ էր, զոր ցուցիք ինձ»: Պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> գայ առ իս: 1832. 6 2<յունվարի>: Յառաւօտուն ջրօրհնեաց, ետ գալոյ իմոյ ի տուն յեկեղեցւոյն, եկն յանկարծ առ իս պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Ես ընթացեալ ընդ առաջ նորա և խնդրեցի3 ներումն մի՛ այնչափ աշխատ լինիլ վասն իմ: «Սէր քո ստիպէ զիս միշտ գալ առ ջեզ և այժմ մանաւանդ եկի խնդրել զներումն վասն ո՛չ լինելոյ իմոյ յերեկ յերեկոյին ի տան, մի զչարի՛ք առ այս, զի ես այսպէս աշխատ լի առնեմ զձեզ»: Ես 108/109 աղաչեմ մի՛ այսպէս ամօթապարտ / կացուցանել զիս: Նա հայեցեալ ի կարգ իմոյ, ուրախացեալ ասէ, «բաւակա՞ն էք այժմ սենեակաւ ձերով»: «Աւելի քան զիմս արժանաւորութիւն»: «Վասն այսորիկ ևս պարտիք զբարի4 Պարրօտէն շնորհակալ լինիլ»: Ո՜վ հաւատարիմ սրտիս առ միմեանս: Նա տեսեալ զգրատուն իմ խնդայ: Եւ յետ սուղ 1 2 3 4

[որ] 7=6 խնդրել =խնդրեցի ի զբարի=զբարի


միջցի ելանէ: Յերեկոյին ի լինելն իմ առ նա ի դասառութեան մթնի և նա խնդրէ յինէն ասել տալ նմա ճրագ և ջուր: Ես մտեալ ի տուն, գտի զքաղցր դուստր պարոն պրօֆ<եսսօր> Երդմանի, զի խաղայր ընդ Ջորջիին և ընդ թուլայի նորա. ես խնդայի ի տեսանելն զնա և առեալ զձեռն նորա հարցանեմ զառողջութենէ նորա և ծնողաց նորա: Նա համեստութեամբ շնորհակալեալ, պատմէ զառողջութենէ նոցա: Ի տանելն իմ զջուր առ պարոն պրօֆ<եսսօր՝> «ա՜խ, սիրելի իմ, միթէ յայս սակս խնդրեցի զձեզ, զի այդպէս աշխատ լինիցիք, շնորհակալիմ զշնորհաց ձերոց». և առ ի զուարճախօսութիւն ասէ. «ես ըմպեցից զայս յառողջութիւն ձեր»: Այսօր յետ ճաշուն գնացեալ էին նոքա սահնակաւ ի զբօսնուլ և ի պատմելն պարոն պրօֆեսսօրին զլինելն իւր առ իս, ասէ ամուսին նորա. «Պատրա՛ստ լերուք, զի ես եկից առ ձեզ երբևիցէ առ ի տեսանել զկարգ տան ձերոյ, այնպէս կարգեսէ՛ք, զի հաւանեցայց»: Պատասխանիմ. «ես չեմ արժանի գալստեան ձերոյ ողորմած տիրուհի իմ»: Նոքա խնդամ ընդ այս և ծիծաղին: 7 յունվարի 1832: Տարեվաճառ: Jahrmarkt: Այսօր բացան ամենայն վաճառելիք տարեվաճառաց: Վաճառականք զանազան վաճառօք և ապրանօք եկին յամենայն կողմանց: Խնդութիւն էր տեսանել, թէ զիա՞րդ զչքնաղ տիկնայք գերմ<անացւոց> զոյգ առ զոյգ մտանէին և ելանէին յամենայն վաճառանոցս գնեալ զհարկաւորս: Արք հազիւ գային ի վաճառարկութիւն մանաւանդ ի կողմանէ գիտնական անձանց: Եւ անոյշ եղանակ գոլով, բազումք ընդ ընտանեաց իւրեանց զբոսնուն սահնակաւ սկսեալ ի 11 ժամէ մինչև 1 ժամն: Ի 12-երոդում ժամու եկն առ իս պատուական տիկինն Էշհոլց և խնդրեաց գնալ ի զբօսանս ընդ սիրելի որդւոյ իւրում 1Րուդոլֆի: Ես ընկալայ զայս յառաջարկութիւն քաղցրութեամբ: Գորովագութ մայրն զգեցուցեալ զորդի իւր, պատուիրէ գալ ընդ իս: 2Ելանելն մեր ի տանէ, հարցի ցմանուկն վասն այսօրեան աշխատութեան. «այսօր զերես մի ֆռանց<երէն> թարգմանեցի» ասէ: Նա վազէ ուր զսառոյց տեսանէ և սոթէ ի վերայ նորա: Սակաւ մի հեռացեալ ի տանէ մերձ հրապարակին և խորհրդնոցին պատահին մեզ ընտանիք գեներալ Քնորինգի, հանդերձ մանկամբ իւրեանց: Նոքա տեսեալ զմանուկն Էշհոլց, իսկոյն կամէին ի վերառնուլ ի սահնակ իւրեանց, այլ մանուկն առեալ զգտակ իւր, գլուխ բերեալ նոցա, շնորհակալի, ո՛չ կամելով թողուլ զիս միայնակ: Նոքա ստիպեն զնա, այլ նա պարկեշտութեամբ բացասէ: Յայսմ էջ ի սահնակէն մանուկն նոցա, թէ ո՛չ սխալիմ ութամեայ, և առեալ զջեռանէ Էշհոլցին գամ ընդ իս: Ես յուշ եդի, թէ զի՞նչ խօսիցին մանկունքս: Էշհոլց ընդ հեռանալն մեր փոքր ինչ հարցանէ. «որքան թարգմանութիւն արարիր այսօր ֆրանց<երենէ>». նա պատասխանէ «ըստ բաւականին». «լատին<երենէ>», «և այս ևս ըստ բաւականին»: Եւ նա զնոյն նմա հարցանէ: Նա փոքրահասակ գոլով, կամի խաղալ, այլ Էշհոլցն արգելէ նմա պարկեշտ մնալ: Մերձ եկեղեցւոյն գերմ<անացւոց> բնակէր տատն մանկանն Էշհոլցի, ու հիւանդ էր: Ի մերձենալն մեր անդ, նա մատանէ ի տեսութիւն նորա և մեք երկոքին մնամք արտաքոյ: Մանուկն, որ մնաց ընդ իս ցուցանէ ինձ զդրամս իւր. «որքա՞ն դրամս ունիք» հարցանեմ. «5 ռուբլի». «այլ այս սակաւ է և խաղալիք ինչ». «որքա՞ն դրամս տաս դու յաւուրն» կրկին հարցանեմ. «սովորաբար 109/110 մեկ ռուբլի և այն վասն մրգեղինաց»: Ես վասն բոլոր / հարկաւորութեանց իմոց և վատնէի զօրն մեկ ռուբլի: Յելանելն Էշհոլցի, պատահի մեզ պարոն պրօֆ<եսսօր> Վալտէր, և գլուխ 1 2

[իւ<ր>] [մեք]


տուեալ մեզ, հարցանէ 1զմեզ զողջութենէ մերմէ և փոքր ինչ գայ ընդ մեզ: Ես ի բոլոր ընթացս կայի յապուշ կրթեալ վասն սիրալից ընկերութեան և զհոսանաց այսոցիկ մանկանց: Ձեռնաբռնեալ երթային ընդ միմեանս պարեշտութեամբ ր սիրով և յամենայնի զուարթ: Պատահեալ հացարարի միում, գնէ մանուկն Քնորինգ զսպիտակահացս, այլ Էշհոլց արգելէ նմա վասն այնպիսի իրաց մի տալ դրամս ընդ վայր: Այլ նա ո՛չ անսացեալ գնէ, և տայ զմասն ինչ Էշհոլցին: Չափասէր մանուկն առեալ սակաւ ինչ յայմանէ, զաւելորդն դարձուցանէ նմա. «ո՛չ կարեմ ես ուստել զայսքանս» ասելով, այլ ի բռնադատելն նորա, նա արկանէ ի ճանապարհին, և մանուկն առեալ զայս, յանցանելն ընդ այն աղքատի միոյ, տայ նմա զայն: Էշհոլց՝ «իրաւամբ արարեր զայդ» ասէ: Երթեալ փոքր ինչ ևս յառաջ, պատահի և այլ մանուկ և նա նոյնպէս սիրով խառնեալ ընդ նոսա, կամի գալ ի զբոսնուլ: Ինձ անագան գոլով, դառնամ ի տուն և մանկունքն երթան ի պահ մի ևս այնպէս զբօսնուլ: Ի ճանապարհին ասէ մանուկն Քնորինգ՝ «Երանի թէ կարողանայի զբոլոր քաղաքս գնել». Էշհոլց հարցանէ. «Զի՞նչ առնէիր յայնժամ». «Առեալ զբոլոր գանձս, վարէի զամենայն բնակիչս ի բաց». «Այդ անիրաւութիւն լինէր, պատասխանէ Էշհոլց. Ընդհակառակն պարտ է ձեզ այլ ևս բազում բնակիչ բերել, և զքո դրամ տալ նոցա, զի օգուտ յաւերածութենէ», և այլն: Տիկին Էշհոլց տա ինձ զթէյ. Յայսմ երեկոյի սպասեալ աղախնոյ2 իմոյ, այնինչ ո՛չ եկն պատրաստել վասն իմ թէյ, ես ելի ի կոչել զնա: Ի հարկանել զդուռն խսհանոցին, ուր երևիւր ինձ, թէ չէ՛ր նա անդ, ել պատուական տիկինն Էշհոլց. «զի՞նչ խնդրես սիրելի իմ» հարցանէ. «զաղախինն իմ առ ի պատրաստել զթէյ». «կարե՞մ արդեօք ես ինքնին առնել զայդ» հարցանէ: Ես պատկառեալ ի բանից յայսցանէ կայի լուռ և խնդրեմ մի՛ լինիլ այնպէս աշխատ: «Ընդհակառակն խնդութիւն է ինձ, եթէ կարացից առաքել ձեզ զթաս մի թէյ. ես խնդութեամբ հրաւիրէի զձեզ ի ներքս, առ իս, այլ բարեկամուհին իմ հիւանդ է, վասն այնորիկ ես առ ձեզ առաքեցից»: «Ողորմած պրօֆեսսօրուհի աղաչեմ մի՛ ինչ աշխատ լինիլ», այլ նա կրկին՝ «կարե՞մ առնել զայս» և խնդրելն իմ զներումն, նա մտանէ ի տուն և ես գնամ ի սենեակն իմ լի զարմացմամբ և գոհունակութեամբ վասն այսպիսի բարեսրտութեան նորա: Յետ միջոցի ես սպասէի, թէ ծառայ ոք բերցէ զայն, այլ դու տե՛ս ինձ զզարմանալիս, նա ինքնին բերէ զայն, մեկ թաս թէյ ի վերայ սկտեղ, երկու մեծ կտոր իւղահաց և մեկ հատ սուխարի նազուք: Եւ յասելն իմ «ողորմած տիրուհի, ընդէ՞ր այդպէս ամօթ առնէք զիս». «մ՛ի ամաչէք բնաւ, ես առնեմ զայս ամենայն յօժարութեամբ, ընկալարուք աղաչեմ»: Ա՜խ, մարդոյ իբրև զմարդ բազում ինչ են պիտոյ: Յունվարի 8. 1832. Ի տան բարերարին իմոյ, նա գովէ զՎարդան: Անարգ<է> զԱրզանով3: Ճաշուն գնացի առ բարերարն իմ ի սեղան: Ես տարի ընդ իս լի ամօթով զերդմնագիրս մերայնոց՝ զորս նա ետ ինձ ընթեռնուլ: Վարագուրել կամելով զաններելի սխալանս մերայնոց ասեմ, «ազգայնիք իմ մեղաւոր են այս առաջի քո ի սուտ երդմունս իւրեանց, այլ այսու ամենայնիւք դուք կարէք այժմ կշռել, թէ յո՞ր թշուառութիւն տգիտութեան սուզեալ կան նոքա»: «Բարեգութն աստուած հոգասցէ և վասն նոցա, լե՛րուք 1 2 3

[ցիւրս] աղախնւոյ=աղախնոյ զԱրզանգով=զԱրգանով


միամիտ» պատասխանէ: Ի սեղանոյն լսեմք զգողոմելի ձայն մանկան Մորիցին և ծնօղք խնդան ընդ այս: Րուդոլֆ տկար գոլով սակաւ ինչ, պարկի ի վերայ կարավաթին և մայրն ելեալ ի սեղանոյն, ծածկէ զորդի իւր: Յիւլիէ պատմէ վասն այսօրեան գնալոյ իւրոյ յամենայն վաճառանոցս: Վիլհելմ կամէր զմանկանէ ումեքէ պատմել ինչ անհաճոյս, այլ մայրն նորա և բարերարուհին իսկոյն արգելեն: Յետ սեղանոյն մտանեն բարերարն իմ և ամուսին նորա առ Մորիցն, և յետ պահու միոյ կոչեն և զիս խնդակից լինիլ ընդ խաղուց մանկանն: Եւ յիրաւի, այս քաղցր էր ինձ քան զամենայն տեսանել: Նա դնիւր ի մէջ քնասենեկին ի վերայ անկողնի ծնողաց իւրոց: Առաջի նորա կայր կախեալ երկայն կտպոց ինչ և փոքր թոփ մի և ծայր նորա պատեալ զմիջաւ մանկանն, նա առեալ զծայր կապոցին, ճխայր, ծիծաղէր, խայտար, երբեմն մողոք, երբեմն բարձր ձայնիւ: Ծնօղք նորա և ամենայն ընտանիք կայաք առաջի նորա: Բարերարն իմ նսեալ առաջի նորա, ձայնէ մերթ ընդ մերթ. «Մորից, անոյշ զաւակ իմ, ուրախութիւն սրտիս, խաղա՞ս, գոռա՞ս, խաղա՛ 110/111 որդեակ իմ, զայդ քաղցր է ինձ տեսանել»: Իսկ մանուկն ի լսելն / զձայն հօրն, ծիծաղի, խնդայ. ծիծաղի և մայր նորա արտասուալից աչօք: Յետոյ ջանայ բարերարն իմ նստուցանել զնա ուղղակի, այլ մանուկն ո՛չ զօրէ: Ապա առեալ զնա ի գիրկս, բերէ արտաքս, և այնպէս շրջի ի սենեկին: Ապա նստեալ ի վերայ աթոռոյ խաղայ ընդ մանկանն հայրագութ սիրով, ածեալ զերեսօքն զանձեռոցիկ իւր, բանայ հանկարծ և ձայնէ զմանուկն և նա ծիծաղի: Մայրն նորա պատրաստէ զկերակուրն: Յետ կերակրելոյն, գայ և ոռնու զիս ընդ իւր սենեակն: Նա հայի ի նկարումն գնդին իմոյ. հաւանի և յորդորէ աւարտել զայն: Ի զրուցել մեր զհայրենեաց իմոց, և յոգոց հանելն, թէ արդեօք լինիցի՞ մեզ երբեմն տիրել և հայրենեաց մերոց ասէ. «բաւական է, զի թէ կայսրն բարեհաճեսցի ժողովել զամենայն հայս ի սահմանս ինչ և տալ նոցա առանձին իշխանութիւն»: Նա խօսի զՎարդանայ ամենայն գովութեամբ: «Ահա՛ պատուական իշխանն, նորա օրինակին պարտիք հետևիլ»: Զիա՞րդ հարին երակք իմ ի լսելն իմ ի բերանոյ այնպիսի առն զգովութիւն դիւցազինն իմոյ: Նա ի ձեռս առեալ զռուս պատմութիւնս Արզանովեանց, բանայ զտեղիս տեղիս, և ցուցանէ զաններելի սխալանց նոցա և շփոթ,մանաւանդ ի տեղին, ուր խօսին նոքա, թէ Անի ունի 10,000 եկեղեցիս: Որպիսի սխալանք, այլ տակաւին ո՛չ տեսին զայն աչք մերայնոց: Նա հարցանէ վասն գնելեաց իմոց ի տարեվաճառին և գրէ զամենայն: «Ո՛չ կամիք առ ի զուարճութիւն ձեր գնել ինչ»: Ես ծիծաղեալ՝ «զի՞նչ պիտոյ են ինձ զուարճալիք» ասեմ: Յերեկոյին նոյնպէս անագան եկեալ ի տուն, խնդրեմ պատրաստել վասն իմ թէյ, այլ պատուական տիկինն Էշհոլց լուեալ զայս, առաքէ իսկոյն ընդ որդւոյ իւրում, քաղցրն Րուդոլֆի, զթաս մի թէյ հանդերձ սուխարիւ և իւղահացիւ: Ես պատկառեալ յայսչափ սիրոյ, խնդրեմ զմանուկն, զի մի՛ այնչափ աշխատ լինիցի մայր նորա, այլ նա պատասխանէ. «չէ՛ այս աշխատութիւն ինչ, այլ ընդհակառակն աննշան իմն, և մեզ խնդութիւն է այսպիսեօք շահիլ զձեզ»: Պարկեշտ մանուկն խնդրէ գալ առ իս, առ ի թարգմանել ռուս<երէն>. ես յօժարութեամբ կամաւորիմ յայս: Եւ նա եկեալ բերէ ընդ իւր զկաթայ մի, «կամի՞ք ճաշակել և ի կաթայից մերոց»: «Ա՜խ, սիրելի իմ, ասեմ, ինձ պարտ է զայսպիսիս տալ ձեզ, և դու՞ք տայք ինձ»: Նա ժպտի պարկեշտութեամբ: Ի թարգմանելն նորա և ի հարցանելն զբառս ինչ ռուսս, ես կամէի ասել զայն գերմ<աներէն>, այլ նա խնդրէ «ասացէ՛ք աղաչեմ միմիայն զուղղականն և մի զնշանակութիւն, զի ինձ իսկ


ախորժելի է որոնել1 զայն ի բառարանի»: Ախորժելի էր ինձ յամենայն ժամ, մինչ մանուկն այս նստեալ առ իս, թարգմանէր այսպէս: «Կամի՞ք, հարցանէ կրկին, զի բերից զթէյ»: Ի հարցանելն իմ թէ նա կարէ զամենայն միտս իւր յայտնի և անսխալ շարադրել գերմ<աներէն>: «Միթէ այդ պարծա՞նք են ինձ» ասէ, «զի կարացից. Ես յուսամ յայլ լեզուս զայդ առնել, ուր մնա մայրենի լեզու իմ»: Լու՛ր հայրենակից իմ: 11 յունվարի 1832. Պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>. բան ի վերայ մարդկային ազգի: Յերկու<շաբթի>: Ըստ սովորութեան գնացի ի ճաշ առ պարոն Ֆրիդ<լէնդէր>: Ամուսին նորա էր ի տան, որ նստեալ կարէր: Նա ընկալնու զիս ամենայն քաղցրութեամբ: Ջորջին տայ զիւր սովորական համբոյր: Պարոն 1պրօֆ<եսսօրն> ի գալն նոյնպէս <տայ> զիւր սիրելի համբոյր: Ի վերայ սեղանոյն գայ զրոյց ի վերայ զանազան սերնդոց մարդկան. պարոն պրօֆ<եսսօր> և ամուսին նորա հաստատեն ըստ բանի աստուածաշնչի շառաւիղել ազգի մարդկան Յադամայ և Յեւայէ: Այլ պարոն Մօրգն<շտերն> հակառակի, յառաջ բերեալ զզանազան այլանդակ ձևակերպութիւնս մարդկան՝ որք գտանին յամենայն կողմն երկրի: Պատահումն և օդն ներգործեն ի փոփոխութիւն ձևոց մարդկան, ասէ պրօֆ<եսսօրն>, որպէս եթէ յղի ոք տեսեալ զմուկն, և երկուցեալ յայմանէ, եթէ հարցէ ձեռամբ յանկարծ զտեղի ինչ յանդամս իւր, մանուկն ծնեալ ունիցի զնշանն մկան ի տեղին, ուր հարաւ: Ճարտարութիւն մարդկան և յանասունս անգամ ունի զներգործութիւն, եթէ կամիցի նա զոչխար ինչ, կամ զայլ անասուն մեծամարմին, կամ փոքրամարմին, մեծոտն կամ փոքրոտն առնել կարէ զայս, մինչև և աղաւնւոյ: Եթէ դիցի նկարել պատկեր ինչ աղաւնոյ, առաջի բնոյ նորածին ձագուցն, ձագքն բերեն զնոյն 111/112 նմանութիւն գեղեցիկ: Ոմն իմաստուն կամի հաստատել, /եթէ դրախտն Ադամայ իցէ ի Վալէս: Յայսմ ամենայնի երկոքի ամոսինք միշտ հաստատեն զբանն սուրբ գրոց, մինչև պատուական կին նորա ասէ. «ինձ զարմանք երևին, զի ոմանք մարդիկք հաստատեն, եթէ չեն մեղաւոր, ամենայն մարդ է ընդ մեղօք ծնեալ»: 2Յետ բանիցս, ելեալ ի սեղանոյն, մտանեմք ի մեծ դահլիճն: Մօրգեն<շտերն> ելանէ և պարոն պրօֆ<եսսօրն> սկսանի խօսիլ ընդ ամուսնոյ իւրոյ, համբուրելով զձեռս նորա վասն գնելեաց ի տարեվաճառի, և հարկադրէ զնա, ինքնին ընտրել, զոր գնել կամի: Նա հարկանէ մեղմովին զձեռս նորա. «զաւակ իմ, դուք կարէք գնել, զոր կամիք», և հարցանէ ցիս «դուք ևս պարտ էք հարկանել զձեռս ամուսնոյ իմոյ». ես ծիծաղեալ ասէմ, «այդ ձեռք համբուրելի են ինձ, քան հարկանելի»: Մեք ելանեմք ի դասառութիւն: Տեսարան Յայսմ երեկոյի ներկայացաւ տեսարանն, զոր պատուական այրն պարոն պրօֆ<եսսօր> Երդման ետ խաղալ վասն ողորմելի կորացեալ այրւոյ միոյ: Ամենայն տեսանող պարտ էր հատուցանել 2 ռուբլի: Խաղացողք էին բոլորովին ուսեալ շտուտենտք և դուստրք պրօֆեսսօրաց, ընդ որս և դուստր պարոն պրօֆ<եսսօր> Երդմանին, օրիօրդն չքնաղ: Խաղն էր միանգամայն զուարճալի: Հանդիսականք ըստ մեծի մասին պրօֆեսսօրք և գիտնականք, հանդերձ կանամբք և զաւակօք իւրեանց: Ես նստեայ ընդ պարոն պրօֆ<եսսօր> Երդմանին և Լեդեբուրգին. նա ժամանակ առ ժամանակ հարցանէ. զիա՞րդ հաճոյանայ ինձ խաղս, զգեստք ազգի ազգի, առարկայ սիրահարութեան, հարսանեաց: 1 1 2

խնդրել=որոնել [Ֆ<րիդլէնդէր>] [Յետ<է>]


Այսպիսի տեսարանք են շարադրեալք և տպեալք, խաղացօղք պարտին միմիայն իւրաքանչիւր զիւր բերան առնել և ընդ խօսիլ ընդ միմեանս: Ի խօսիլն իմ ընդ պարոն պրօֆ<եսսօր> Լեդեբուրգի, նա զրոյց ի մէջ առնու վասն գրականութեան հայոց և զարմանայ ի գովելն իմ զպատուականութիւն, զառատաւթիւն, զըմբռնելիութիւն, զյարմարութիւն ուսանիլ ոևիցէ լեզուս: Նա պատասխանէ, «զառաջինն լուեալ եմ, իսկ և ցանկամք, թէ օրըստօրէ տարածեսցի և ծանօթասցի մեզ գրականութիւն այսր լեզուի, և զերկրորդն, ի ձեզ իսկ տեսանեմ. իմ տեսեալ է զանգլիացիս, զֆրանց<ուզս>, զռուսս և զայլ զանազան ազգս եւրոպիոյ՝ որք ի մանկութենէ ուսանին զլեզու մեր, այլ ինձ չի՛ք ուրեք պատահեալ այնպիսի օտարազգի ոք այնպէս հստակ և մաքուր արտասանել և խօսիլ ի մեր լեզու, որպէս դուք յայդմ մեծացեալ հասակի ձերոյ: Այդ ապացուցանէ ո՛չ միայն զյարմարութիւն լեզուին, այլ և զյարմարութիւն և զառանձին ընդունակութիւն և զբնաձրութիւն ազգին: Ափսոս, զի յայսչափ ժամանակս զանցառու եղեան ազգք Եւրոպիոյ վասն ազգիս այսորիկ, այլ յուսալի է, թէ այժմ ամենաղորմած կայսրն լցուսցէ զայս ամենայն պակասութիւն և տացէ յառաջ գալ և վայելել ըստ բնաձրութեան իւրոյ զազգի ազգի լուսաւորութիւն»: Ի կողս գրքի իրիք պարգևելոյ ի պարոն Հերմանն Քրաուզէ՝ քեռ իւրում ի տօնի ծննդեան իւրոյ: 30 փետ<րվարի> 1829 Es ist kein neues Exemplar, liebe Julie. Auf Fußreise von Leipzig hierher hatte ichs Hand: jetzt lass es dir als Geburtstagsgeschenk, wohegefallen. Dein Bruder Hermann.  12 յունվարի 1832: Առ բարերարն իմև պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Ես տարի ընդ իս այսօր ի գնալն իմ առ բարերարն, զմի շաքարեայ տանձ և զայլ շաքարլամայս վասն Յիւլիին: Ես ո՛չ համարձակեալ զայն ինքնին տալ նմա, ետու զայնս բարերարին իմոյ ասելով «զայսոսիկ բերի վասն սիրելի զոքանչին ձերոյ»: Նա ծիծաղադէմ ընկալեալ զայնս ասէ. «ուստի բերիք զայսոսիկ». «ի ծննդեան օրէ պահեալ եմ զայսոսիկ վասն նորա»: Նա խնդալով կոչէ զչքնաղ օրիօրդն: «ՅԻւլիէ, ասէ, տե՛ս զինչ բերեալ է վասն ձեր տէր տիրացուն»: Իսկ նա ուրախութեամբ ի վեր առեալ շնորհակալի. «Ես համարեցի, ասէ, իբրև իսկական տանձ»: Ի կամիլն իմ գնել վասն իմ զհանդերձացուս, բարերարն իմ ինքնին գայ ընդ իս, առ ի գնել զայն, զի մի խաբեցայց: Առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Պատմէ կին նորա վասն գոգնոցին իւրոյ. «դուք ո՛չ հարցանէք ասէ, վասն գոգնոցին իմոյ, այլ այս գոգնոց ունի զառանձին պատմութիւնս»: Եւ պատմէ: «Ես, 1 ասէ, բաստս արկի ընդ առն իմում վասն կանացի խուրոյ իրիք գրելոյ ի գիրս ինչ, այրն իմ հաստատէ թէ խոյր էր անդ գրեալ, այլ ես թէ կապ խուրի: Յայսմ բաստեալ նա խոստանայ ինձ զգոգնոցս, և ես զձեռնաման մի և ի վերջոյ հաստատեցաւ բանն իմ և այրն իմ գնեաց զխոսատացեալն»: Ի դասատութեան ինձ դժուար գայ յասելն պրօֆ<եսսօրի> վասն թուաբանական ինչ օրինակաց «բազմիցս և բիւրիցս կրկնեցի, ասէ, ես ձեզ և այժմ անհետացեալ է ամենևին ի մտաց ձերոց»: Այս բան նորա գլխովին շշկլէր զիս, 2 լաւ ևս լինէր, զի նա ո՛չ ասիցէր զայս, վասն որոյ ուխտ լիցի ինձ և իմոց աշակերտաց ո՛չ այսպէս ասել, այլ կրկնել այնքան, մինչև բարւոք հասկասցին: 13 յուվարի. չորեք<շաբթի> առ բարերարին իմոյ: Մխիթար. Յետ սեղանոյն,

113

Այս գիրքը նոր չէ, սիրելի Յուլի: Ոտքով ճանապարհորդությանս ժամանակ Լեյպցիգից այստեղ նա իմ ձեռքին էր. այժմ թող նա քեզ հաճելի լինի իբրև նվեր ծննդյանդ առթիվ: Քո եղբայր Հերման: 1 [վասն] 2 [քան]


բարերարն իմ կոչէ զիս ի ներքս և հարցանէ վասն Տփխիսոյ վարժարանին և որ ինչ անդ ուսանին. վասն Լազրովեանց վարժարանին27), զամն և զհիմնադիրն: «Իմ լուեալ է, ասէ, թէ պարոն Եղիազարն զհարստութիւն իւր ո՛չ արդար վաստակօք շահեալ, մանաւանդ զմեծ ակն, այլ յիշատակ նորա և երախտիք մեծ են վասն հաստատելոյ նորա զուսումնարանն այն». նա գրէ զանունս՝ որպէս ի հայումս յորջյորջին: Ապա վասն մեծերախտն Մխիթարայ աբբայի: «Ափսոս, ասէ եթէ փոփոխ կրօնիւք, ո՛չ օտարեալ ի մայրենի եկեղեցւոյն իւրոյ հայոց, տարածեաց յազգի ձերում և զոր յերտնորդք նորա տարածեն, կարասցեր անփոփոխ կրօնիւք, ո՛չ օտարեալ ի մայրենի եկեղեցւոյն իւրոյ հայոց, տարածել, այո՛, անուն նորա դասելի էր ի թիւս մեծաց արանց աշխարհի: Այլ այս միմիայն խանգարէ և խաւար բերէ ի վերայ բովանդակ երախտագործութեան նորա»: Յասելն իմ. «Մխիթարն յանօգնականութենէ է հակեալ ընդունիլ զպապական կրօնս և հեստիլ ի մէնջ», պատասխանէ.«եթէ դիմեալ էր նորա առ մի ոք ի տերութենէ Գերմ<անիոյ>, յՕստրէի կամ այլ ուրեք, անշուշտ կարէր առաւել ևս բարիս և օգուտս բերել ազգին, քան անդ, և ո՛չ ոք կարէր բռնադատել զնա հեստիլ ի բնական եկեղեցւոյ: Այս է գլխաւոր պատճառն, ամենայն ոք պարտի հաւատարիմ մնալ եկեղեցւոյ և հաւատւոյ իւրում»: Եւ ի ցուցանելն իմ զփզփագնս իմ գնալ երբեմն ի Վենետիկ28), «ջանացարու՛ք առնել զայս ասէ, այլ մի՛ լիցի փոփոխիլ զհաւատ ձեր և լինիլ կաթօլիկ: Եւ ես եթէ լուայց զայս ի ձէնջ, յայնժամ մի՛ այլ ևս յիշեսցի անուն ձեր ինձ»: Մեք գնացաք յետ այսորիկ գնել վասն իմ զմահուտ: Եւ դու տե՛ս զազնուութիւն գերմ<անացի> վաճառականաց. մի անգամ հատանէ զգինն և ի նմին մնայ հաստատուն, ո՛չ յաւելեալ և ո՛չ պակասեցուցեալ: Բարերարն իմ կրկնէ աժան գնահատել1, այլ նա մնայ ի մի և նոյն բան իւր: Աստի դարձեալ ի տու, այն ինչ ձեռն արկի փոքր ինչ պարապիլ, եկն առ իս քեռորդի պարոն պրօֆ<եսսօր> Վալտէրի. «Պարոն պրօֆ<եսսօր> Վակտերն խնդրէ յայսմ երեկոյի տեսանել զձեզ, եթէ հաճոյ իցէ ձեզ ասէ, եկեսջիք առ նա»: Տեսարան Ես սափրեալ զիս և զգեցեալ, գնամ առ նա տարակոյս գոլով վասն անակնկալ կոչման նորա: Ի մտանելն առ նա, նա գայ ընդ առաջ իմ քաղցրութեամբև կալեալ զձեռս իմ «ես ունիմ ասէ, զխնդիր մի ի 2ձէնջ. Ի տեսարանն ստացայ յայսմ երեկոյի զբիլետս գնալ անդ, այլ ես կամիմ յայսմ նուագի պարգևել ձեզ զբիլէտ իմ, և եթէ հաճոյ են ձեզ, խնդրեմ ընդ քեռորդւոյ իմոյ գնալ անդ»: Զայս թէև բարերարն իմ ևս խոստացաւ ինձ այսօր, այլ ես ո՛չ եղէ կամաւոր, բայց յայսմ ո՛չ յետս դարձուցեալ զյառաջադրութիւն նորա, շնորհակալեալ առի զբիլէթն: Նա տարեալ ի ներքս, խնդրէ ըմպել ընդ իւր և թէյ: Անդ կային և երկու պաստոր ևս, որոց առաջի կացուցանէ զիս բանիւս. «Ահա պատանի հայկազունն, որ աստ բնակի առ մեզ վասն ուսանելոյ աստ»: Նոքա ելեալ իսկոյն ի տեղւոջէ, գլուխ բերեալ ուրախանան իւրաքանչիւր ոք ի տեսանելն զիս: Ըմպեալ զթաս մի թէյ, ելանեմ ընդ քեռորդւոյ պրօֆեսսօրին, այլ կամելով և զՌուդոլֆն իմ առնուլ ընդ իս, ես գամ ի տուն իմ և մտեալ առ պրօֆեսսօրուհին 3 Էշհոլց, յայտնեմ զկամս իմ: Նա յանբաւ խնդութենէն շնորհակալեալ բազմիցս, զգեցուցանէ վաղվաղակի զմանուկ իւր, որ

1 2 3

գնիլ=գնահատեալ [առ ձեզ] բնագրում՝ պրօֆեսսօրին


115

նոյնպէս խայտար ի խնդութենէն, և դնէ ընդ իս, տալով որդւոյ իւրում 2 ռուբլի վասն տեսարանին: Ի պատեհ ժամանակի հասակ մեք անդ, այլ տունն լի էր հանդիսականօք, ըստ մեծի մասին դամք և պրօֆեսսօրք՝ որոց առաջինքն նստեալ կային քան զամենայն առաջոյ: Զարդարեալք իբրև լուսեղէն, մերձ դրան ո՛չ գտեալ զյարմար տեղիս, մեք դարձաք յաջակողմն սենեկին, ուր էին նոյնպէս պրօֆ<եսսօր> Քրուզէ, պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և այլք: Նոքա տեսեալ զիս խնդան, այլ իմ Րուդոլֆ գայ ընդ իս միշտ: Բազում պրօֆեսսօրք կային ի դրան, ընդ որս և պատուական պրօֆ<եսսօր> Երդման: Կին նորա հոգայ զամենայն պատրաստութիւնս խաղուց: Ամենեքեան նստեալ կարգաւ, զրուցեն ի միջոց ինչ ընդ միմեանս: Այլ ո՛րպիսի հանդարտութիւն, որպիսի գեղեցիկ դամք, ո՛չ կարեմ պատմել: Առաջոյ իմ նստեալ կայր նոյնպէս և չքնաղ դամ մի, բաց սպիտակափայլ ուսովքն և ուտէ զխնձորս: Սանդր մի անկաւ ի գլխոյ նորա, զորս իսկոյն ի վեր առեալ պրօֆ<եսսօր> Քրուզեն, տայ նմա քաղաքավարութեամբ: Ժամս ինչ այպէս դադարեալ, սկսանի մուզիկն. Ապա վերացեալ վարագոյրն, կանգնի մի ի խաղացողացն և ասէ զփոքր ինչ ճառ ինչ, յոյժ արուեստաւոր: Սոյն աս գիտնական եցոյց առաւելապէս ի խաղս զբազում զուարճութիւնս. Անքէ անուն նորա: Զառաջինն ներկայանան ծառայ և կին նորա. Քրաուզէ և դուստր պրօֆ<եսսօր> Շմալցի: Նոք խոսին վասն մաքուր պահպանելոյ զկարգ տան. ապա գայ սափրիչն Անքէ և խօսի երկար ընդ երկոցունցն յոյժ ծիծաղելի: Յաւարտելն առաջին մասին փակի վարագուրն և հանդիսականք սկսանին նոյնպէս զրուցել: Յետ միջոցի վերանայ վարագոյրն և երեք ուսումնականք կանգնեալ ի վերայ սեղանոյն, երգեն քաղցր, և այլ ոմն խաղայ ընդ կլավիրն: Յետ երգոյն փակի միւսանգամ վարագոյրն, և ի վերանալ վարագուրին գայ միւս մասն: Յետ աւարտի խաղուցն յամենայն նուագի միշտ ծափահարեն տեսականք առ ի ցուցանել զհաճութիւն իւրեանց: Ի վախճանի յելանելն իմ մատեալ առ բարերարուհին իմ, ողջունեալ նմա, բերեմ նմա զշինել իւր, նոյնպէս և Յիւլիին: Նոքա շնորհակալին յոյժ: Ես գտեալ և զիրս իմ և Րուդոլֆին, երթամք ի տուն, այլ մանուկն ազնիւ հարցանէ. «Մայրն իմ, ասէ, ետ ինձ երկու րուբլի դրամ, չգիտեմ ու՞մ հատուցից զայն»: Ես պատասխանեմ. «ո՛չ ումեք, պահեա՛ վասն քո»: «Ո՛չ, պատասխանէ, զիա՞րդ կարացից պահել զդրամն, ես վասն տեսանելոյ իմ զտեսարանն պարտ եմ հատուցանել զդրամն, զի այս ո՛չ վայրաբար եղև և դրամքս հասանին ի ձեռս աղքատ այրւոյ միոյ, վասն որոյ լաւ է ինձ, զի նա ստասցի զայս դրամ վասն աղքատութեան իւրոյ»: Ես որքան ջանացի, այլ ո՛չ կարացի հանգուցանել զազնիւ մանուկն: Նա խոստանայ գոնէ վաղիւն հատուցանել զայն: Գնացեալ ի տուն, նա բերէ ինձ ամանով զմրգեղէն կերակուր ինչ. «մայրն իմ առաքեաց զայս, դիտելով թէ յայսմ երեկոյի չէ՛ ձեր ընթրեալ ուրեք»: Ես շնորհակալիմ: 14-ten յունվարի Զկնի ճաշուն ի 4-րորդում ժամու վերադարձեալ ի սեմինարէ պատահիմ ի դրան պրօֆ<եսսօր> Վալ<տերի> պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի>: Նա խնդութեամբ ողջունեալ զիս՝ «ո՛չ կամիք, ասէ, փոքր ինչ առաջնորդել ինձ»: «Բազում յօժարութեամբ»: Ի ճանապարհին զրոյց մեր գայ ի վերայ թղթագրութեան: «Ֆրանց<ուզերէն>, գեր<աներէն> և յայլ լեզուս ասէ, յոյժ փութով գրեմ զնամակս, նոյնպէս և անգլ<իերէն>, այլ ամուսին իմ թէև ո՛չ արագ գրէ անգլ<իերէն> քան զիս, այլ ոճ նորա առաւել քաղց է քան զիմն, ես ո՛չ կարեմ այնպէս գրել, որպէս նա»: Ես հարցանեմ, որքա՞ն ժամանակ ի կիր առնու գրել


117

1 2

զնամակ մի: «Ի միում առաւօտի ասէ, ի 6-րորդ ժամէ մինչև ի 11-րորդն , գրեցի 15 նմակս»: Ի 5-րորդում ժամու երեկոյին մտանէ յանկաչծ առ իս մանուկն Էշհոլց խշխշալով: Ես յապշիմ ընդ տեսարան նորա. նա զգեցեալ զհանդերձ ինչ, և ներկեալ զերես իւր, տէգ մի ի ձեռին կանգնի առաջի իմ.«զինչ այս տեսարան, սիրելի Րուդոլֆ». հարցանեմ. «Ես հրաւիրեալ եմ յայսմ երեկոյի գնալ առ պրօֆ<եսսօր> Քելէր, և անդ են բազում մանկունք այսպէս դիմակեալք և հանդերձափոխեալք առ ի խաղալ ընդ միմեանս»: Ի հարցանելն իմ. «ՈՒստի՞ այս հանդերձ». «Հայրն իմ, ասէ, եբեր յԱմերիկոյ, այս է հանդերձ անդային վայրենի ազգաց»: Եւ յիրաւի նա երևէր ինձ իբրև այնպիսի վայրենի մանուկ: Հանդերձս այս բոլորովին յոտից մինչև ցգլուխս էր ի փուչիկէ և ամբողջ, բայց նուրբ և բարակ, կախեալ յամենայն կողմանէ սպիտակ ձարս ձիոյ առ ի զարդ: Յայսմ երեկոյի բերէ ինձ Րուդոլֆ նոյնպէս կաթայ: 16. յուվարի: Բալ առ Սոկոլովսկիյ Յանկարծ յայսմ երեկոյի, մինչ միայնութիւն իմ նեղէր զիս, գնացի նախ առ բարերարն իմ, առ ի տանիլ ի տուն զշաքարն, զոր բարերարուհին իմ գնեալ էր վասն իմ: Բարերարն իմ չէ՛ր ի տան, և ես մատեալ առ բարերարուհին իմ, խնդրեմ հրամայել ինձ տանիլ զշաքարն ի տուն. «այդ ծանր լինի ձեզ, ասէ, ընդէր ո՛չ բերիք զոք ընդ ձեզ»: «Ո՛չ» պատասխանեմ: Նա ցուցանէ ինձ, ապա հարցանէ. «զի՞նչ այլևս պիտոյ են ձեզ, խնդրեմ ասել ինձ և ես գնեցից», այլ իմ շնորհակալեալ՝ «ողորմած բարերարուհի իմ, այս ծանրութիւն լինի ձեզ, աղաչեմ այլում տալ գնել». «քավ լիցի, պատասխանէ, ես յօժարութեամբ առնեմ զայս»: Նա ո՛չ հայեցեալ ի թախանձանս իմ, ստիպէ զիս ասել, և ես ամաչելով ասեմ նմա լեյնվանղ վասն ոտաց շորի և գիւլպայ: «Բարուք է ասէ, ես հոգացայց»: Զայս տարեալ ի տուն իմ, գնամ ի տեսութիւն պարոն Սոկոլովսկի: Նա ընկալնու զիս քաղցրութեամբ, գանգատէ վասն վիճակի իւրոյ: 1Զպատուական տուն իւր2 նա անբաւական համարի վասն ընտանեաց իւրոց: Ըմպեալ զթէյ, ժողովին առ նա բազում հիւրք. նա յանդիման կացուցանէ զիս պատուական ուսուցչաց. նոքա ուրախանան ընդ տեսանելն զիս և հարցանեն վասն լեզուին հայոց, վասն Հայաստանի. ինքնին վկայեն վասն բարեբերութեան աշխարհին մերոյ: Ես տեսանելով զայսպիսի բազմութիւն մարդկան, մանաւանդ զի իբրև սկսան պարել նեղանամ և խնդրեալ զներումն, ելանեմ: Կին նորա ցաւի. «չգիտեմ ասէ, զի՞նչ արարից, գա՞յք արդեօք յայլում նուագի», և այլն: Բոլոր ժողովն և հիւրընկալութիւն ամենևին անզանազան, որպէս առ պրօֆեսսօրի միոջ: 17. յունվարի: Առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Արժանաւոր Յերկուշաբթի: Գնամ առ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> ի ճաշել: Ես հտանեմ զպատուական ամուսին նորա միայն ի տան: Նա ընկալեալ զիս յարգանօք, հարցանէ զորպիսութիւն իմ: Սեղան նորա էր եդեալ: Ջորջի կոչէ զիս առ ի խաղս: Տէր Մօրգեն<շտերն>. այս Մօրգեն<շտերն> և կայր յամենայն երկուշաբթի ճաշել անդ: Մայրն՝ «ֆու՛յ Ջորջի, կորուսեալ ես զաչս քոյ». այլ նա ծիծաղի, և զնոյնն երկրորդէ: Նա կամի սակաւ ինչ արտաքս ելանել և խնդրէ յինէն զներումն: Այն ինչ մտանէ ի տուն, առեալ զիս գայ ի մեծ դահլիճն, անդ նստեալ ընդ միմեանս սկսանիմք զրուցել: Ջորջին անընդհատ կամի խաղալ, ապա յանկարծ ասէ ցմայր իւր. «Մա՛յր իմ՝ Դու գթած տէր իմ ... կամիմ երգել»: Մեք ուրախացեալ ընդ այս,

[ի] իւրում=իւր


մանաւանդ մայր նորա, խնդրեմք երգել: Այլ դու տե՛ս ինձ, թոթովախօս երկամեայ մանուկն անմեղ, սկսանի զայս աստուածահաճոյ երգ երգել առաջի մեր, որ որպէս ինձ, նոյնպէս և մօրն ո՛չ սակաւ արտասուաց խնդութեան եղև պատճառ: Զօրութիւն երգոյս է այս. «Du lieber Gott hörst es gerne an, wenn Kinder Dank Dir bringen, darum will ich so gut ich kann, mein Loblied Dir singen». Տէր իմ գթած, քաղցր են քեզ ձայնք փառաբանութեան՝ զոր մատուցանեն քեզ մանկունք այսու աղագաւ կամիմ որքան ինչ կարեմ1 և երգել քեզ2 զիմ երգ օրհներգութեան»: Աւարտեալ, անդէն սկսանի. «մայր իմ, կրկին կամիմ երգել»: Եւ այսպէս ութ, մինչև տասն անգամ: Եւ մայր նորա և ես յարտասուս հարեալ, գրկեմք զմանուկն և համբուրեմք և նա խնդալով, արդէն դառնայ ի խաղս: Ապա հարցանէ մայրն, «Ջորջի, ո՞վ գրեալ է առ մայրն քո»: Նա ծիծաղադէմ խորհեալ սակաւ ինչ, պատասխանէ. «Ջոն քեռին իմ»: «Զի՞նչ գրէ նա»: «Ջորջի, ես գիտեմ, զի դու առողջ ես և հնազանդ որդի ես մօր քում: Տատն քո բազում անգամ ողջուէ քեզ, և տայ քեզ զքաղցր համբոյր մի»: Եւ բառս համբոյր ի բերանի անկանի ի գիրկս մօրն և համբուրէ զնա: Ապա գայ և պատուական պրօֆ<եսսօրն> համբուրէ զիս և մեք մտեալ ի ներքս նստիմք ի սեղան: Ի վերայ սեղանոյն մեք պատմեմք պրօֆ<եսսօրին> զերգ Ջորջիին և հայրն խնդրէ երգել և առաջի նորա ի տեղւոջ իւրում, ուր նստեալ ուտէր ընդ մեզ: Անմեղ մանուկն ամաչի և ի ստիպելն և ի խնդրելն հօրն, սկսանի երգել. հայրն և մայրն ողջագուրեալ զնա, համբուրեալ զնա, «այդպէս, սիրելի ո՛րդեակ իմ, այդպէս կամիմք և մեք սիրել զքեզ»: Ապա առեալ զնա, հայրն դնէ ի վերայ ծնկաց իւրոց և խաղալով ընդ նմա, երգէ զայլ միւս ևս զերկար երգ ինչ և մանուկն երգէ ընդ հօրն: Այլ յայսմ յամենայնի ես նկատէի յաչս ծնողացն զջերմ արտասուս խնդութեան, որով 3 նոքա ի ներքուստ կամէին յայտնել զմեծ գոհութիւն իւրեանց աստուծոյ: Նա շուտով ելանէ ի սեղանոյն վասն դասատութեան իմոյ: 18 յուվարի: Առ պրօֆեսսօրուհին Էշհոլց: Արժանաւոր: Կամեցեալ այսօր ճաշել ի տան, գրեցի թասկերայ մի առ մադամ Ֆրէյման, առաքել ինձ զբաժին մի. տուեալ զայն աղախնւոյն իմոյ, 4 ելի արտաքս: Հեռացեալ ի տանէն իբրև քայլափոխս քսան, յետկոյս վազելով գայ առ իս աղախինն իմ. «Տիկինն իմ խնդրէ խօսիլ ընդ ձեզ» ասէ: Դարձեալ յետս, գտանիմ զբարեպաշտուհի տիկինն Էշհոլց իջեալ ի բարձր սանդխքոյն՝ ի վայր կանգնեալ ի դրան: «Ո՜հ, ողորմած տիրուհի, զի՞նչ այս աշխատութիւն» ասեմ, նա կրկնէ. «ընդէ՞ր կամիք ի հիւրանոցէն բերել տալ զկերակուրս, և զայն դրամով, միթէ ո՞չ կամիք ճաշել ընդ մեզ, մեք սպասեմք ձեզ այսօր»: «Ո՜հ, ողորմած տիրուհի, դուք ողորմած էք յոյժ ի վերայ իմ» պատասխանեմ: «Դուք խնդացուցանէք զմեզ, եթէ բարեհաճեսցիք առնել զայս»: Ես շնորհակալեալ, խոստանամ նմա և գնամ սուղ ինչ զբօսնուլ: Նախ քան զառաջին ժամն եկեալ ի տուն և պատրաստեալ զիս, ի հարկանել միոյ ժամուն գնամ առ նա: Ի սոյն իսկ ժամու դնի սեղանն ի պատրաստի և բարեպաշտուհի տիկինն սպասէ որդւոյ իւրում: «Այսպէս միշտ անագան գայ ի վարժարանէն Րուդոլֆն իմ» ասէ: Աստ ել ի ներքսատանէն և օրիօրդն Ֆիքս, որ քանի ինչ աւուրս հիւանդ էր: Ես տեսեալ զնա առողջ ասեմ՝ «խնդամ, զի տեսանեմ զձեզ այժմ 1 2 3 4

[երգել քեզ] [ես] [զոր] [այն ինչ]


առողջացեալ»: Նա շնորհակալի, և 117/118 մեք սպասեմք կրկին Րուդոլֆի: Հուսկ ուրեմն այն ինչ կամէաք / նստիլ ի սեղան, գայ մանուկն, ես բանամ զդուռն, նա մտեալ ի ներքս, դնէ պարկեշտութեամբ զգրեանս ի վերայ սեղանոյն և առեալ զկիթառն, երգէ: Նա պատմէ խնդութեամբ վասն սկսանելոյ իւրոյ այսօր յունարէն: Մայր նորա ստիպէ գալ և ուտել, այլ նա ամենևին ո՛չ հայեցեալ յայս, յերբեմն առնու զկիթառն, երբեմն զգրեանս: Յանչափս ստիպելն մօրն գայ և նստի ի սեղան և կերեալ սակաւ ինչ, 5անդրէն ելանէ և ամենայն նախանձու ի ձեռս առեալ զգրեանս, սերտէ զդասն: Մայրն՝ «ո՛չ պատուիրեցի ձեզ տակաւին յուն<արէն> ո՛չ սկսանիլ»: «Միթէ կամիս ասէ, զի ես յետս մնացից յայլ դասակցաց իմոց»: մայր նորա հաստատէ, թէ ամենայն օր այսպէս է ուտելիք նորա և ոչինչ իւիք խափանի ի դասուցն: Մեք ելեալ ի սեղանոյն մտանիմք ի ներքսատունն և օրիօրդն Ֆիքս ցուցանէ զզանազան պատուական պատկերս շինուածոց ի Գերմ<անիայ>: Յայսմ արժանաւոր և զարմանալի էին մանաւանդ երեք պատկերք, նկարեալք ի Խինայ, ի վերայ կճեպի ծառոյ ինչ, որ գտանի անդ: Այնպէս նուրբ թուղթ, այնպէս պատուական նկար, զորս հազիւ տեսեալ էր իմ ուրեք: Իշխան ոմն խինացի, թռչուն մի նստեալ ի վերայ ծաղկանց և տեսիլ ինչ շինուածոց իբրև կենդանի նկարեալք: Ես խնդրեցի ի տիկնոջէն Էշհոլց, եթէ կարելի է տալ ինձ զնամակն՝ զորս գրեալ էր առ նա մանուկն իւր յաւուր ծննդեան, զորմէ պատմեալ էր ինձ պրօֆեսսօրուհին Ֆրիդ<լէնդէր>: Նա լալագին բացեալ զսանդուխն հանէ անտի զփոքրիկ արկղ մի զարդարուն: «Սովին արկղիւ ասէ, պարգևեաց ինձ Րուդոլֆն իմ յաւուր ծննդեան զնամակ իւր»: Եւ արտասուաթոր աչօք տուեալ ինձ զայն ասէ. «խնդրեմ ընթեռնուլ, բայց մի՛ ցուցանել Րուդոլֆին»: Աստի գնացաք ընդ Րուդոլ<ֆին> առ բարերարն իմ, որ կամէր վասն նորա գնել զփոքրիկ սահնակակոշիկս: Ես գտանեմ անդ զհօրաքոյր բարերարին իմոյ, որ ի տեսանելն զիս ուրախանայ և հարցանէ վասն կենցաղավարութեան իմոյ: Նամակ Րուդոլֆին առ մայր իւր: Այնպէս մաքուր գրեալ ի զարմանս ինձ: «Meine liebe Mutter! Sei nun wieder froh und lustig, denn Du hast ja deinen Rudolf noch und darum musst Du ja nicht weinen, denn mein lieber Vater im Himmel sieht alles, was Du thust. Also sei darum froh und lustig, denn Du hast deinen guten fleissingen Rudolf noch. Dein-auf ewig treuer sohn Rudolf Eschholz». Յերեկոյին առ պարոն պրօֆ<եսսօրն> Ֆրիդ<լէնդէր>: Յետ ըմպելոյ զթէյ նա ընթեռնու զերգս ինչ շոտլանդացւոց, համեղս, պատուականս, մանաւանդ վասն մաքուր սիրոյ ամուսնեաց: Անդ էր և դուստրն պարոն պրօֆ<եսսօր> Բարդելսի: Յաչաց մերոց հեղանէին արտասուք ի լսելն զայսպիսի անմեղ և բնական զգացութիւն մաքուր շոտլանդ<ացւոց>: Ա՜խ, եթէ և ի մեզ նորոգէին այսպիսի ամուսնական սիրահարութիւնք, այսպիսի մտերմութիւն, այսպիսի կապակցութիւն: Ես ելի ընդ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և գնամք ընդ միմեանս մինչև ցպրօֆ<եսսօր> Վալտէրն: Ի ճանապարհին ես հարցի. «գո՞ն արդեօք և ի գերմանացւոց լեզուս այնպիսի երգք», «այո՛ բազում». «ես ցանկամ, զի ընթերցայց զայն, ասեմ, գոնէ ըստ ժամանակին և հայրենակցաց իմոց կարացից նոքօք օգնել»: «Դուք ինքնին ունիք զայնպիսի մաքուր զգացութիւնս,

5

[ես]

Իմ սիրելի մայրիկ, նորից խնդա և ուրախացիր, որովհետև քո Ռուդոլֆը դեռ կա, այդ պատճառով էլ չպիտի լաս, որովհետև իմ սիրելի հայրը երկնքում տեսնում է այն բոլորը, ինչ դու անում ես: Դրա համար էլ ուրեմն եղիր ուրախ և խնդա, որովհետև քո բարի, աշխատասեր Ռուդոլֆը դեռ կա: Քո հավատարիմ որդի Ռուդոլֆ Էշհոլց:


119

1 2 3

ջանացարու՛ք ասէ, ինքնաստեղծ բանիւք ներհեղուլ ի սիրտս ձերայնոց զայսպիսի ամուսնական և ընկերական կապակցութիւնս»: 19. յունվարի: Արժանաւոր Պ<արրօտ> Յառաւօտուն, յ 9-ւուդում ժամու, գայ ի տեսութիւն իմ անծանօթ շտուտենտ մի ընդ Ֆրիաուֆին և ողջունեալ զիս, «հրամայեցէք ինձ, ասէ, ունիլ զխնդութիւն ծանօթանալ ընդ ձեզ: Ես գամ ի Րէֆալէ և բերեմ ձեզ ողջոյն ի Քօխ բարեկամէն ձերմէ: Վաղուց ուրեմն լուեալ է իմ վասն ձեր, և ես խնդամ այժմ, զի արժանացայ ծանօթանալ ընդ ձեզ»: Անուն բարեկամին իմոյ խնդացոյց զիս և ես ընկալեալ զպատուական հիւրն, ժամս մի խօսիմք ընդ միմեանս: Յելանելն համբուրէ զիս, «այս ծանօթութիւն մեր խնդրեմ, ասէ, եղիցի մշտնջենաւոր, և մեք յաճախեսցուք առ միմեանս»: Յետ ելանելոյ նորա գնամ ի Զեմինարն, տարեալ ընդ իս զգունդն իմ առ ուսուցիչն իմ Իրգենզոն: Նա յոյժ հաւանի, և հարցանէ զեղանակ շինելոյն. և տարեալ ցուցանէ ամուսնոյ իւրոյ: Աստի դարձեալ ի տուն, այն ինչ 1 նստեալ պարապէի ընդ գնդին իմոյ, յանկարծ բաղխէ ոք զդուռն իմ և ո՞վ իցէ այս: Անակնկալ բանամ զդուռն և դու տե՛ս ինձ. ամուսին պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի> ընդ Ջորջիին: Տեսութիւն նորա խնդացոյց զիս. «Զի՞նչ այս շնորհաբերութիւն, ողորմ<ած> տիրուհի ասեմ, զիա՞րդ ամօթ առնէք զիս»: «Հանգիստ լերուք, ասէ, ես խոստացայ վաղուց ուրեմն գալ ի տեսութիւն ձեր և այժմ ահա՛ կատարեմ զխոստումն իմ»: Եւ դարձեալ առ Ջորջի. «ո՞վ է այս պարոն, Ջորջի, ճանաչե՞ս զնա»: Եւ մանուկն պատասխանէ «այո՛». «գնա ուրեմն առ նա և ասա՛ նմա բարի օր, տու՛ր նմա համբոյր մի»: Ես գրկեալ զմանուկն, համբուրեմ և երգեմ նմա զբերանոյ նուագարան: Երեխայն խնդայ և մայրն գնայ առ կինն Էշհոլց, ո՛չ գոլով նորա ի տան, դառնայ անդրէն առ իս և ես առեալ զմանուկն իջանիմ ընդ նմա ի վայր, շնորհակալեալ բազմիցս: Նա ոտով էր եկեալ մինչև աստ: Առ բարերարն իմոյ, ի վերայ սեղանոյն հարցանէ ցիս Վիլհէլմ, կամի՞մ արդեօք գնալ այսօր ի կոնցերդ: Պատասխանեմ՝ «ո՛չ». Յիւլիէ պատմէ. «յերեկոյին, ասէ, ի պարելն իմ ի կոնցերտի ընդ անծանօթ շտուտենտի միոյ եհարց ցիս թէ ես լեալ իցեմ ի Պետերբուրգ, ես պատասխանեցի, ասէ, ոչ»: Յայսմ 2կտրէ զխօսս նորա բարերարուհին իմ. «Եթէ ես լեալ էի ի տեղի 3քո, ասէի՝ այո, զի յայնժամ սովորաբար պատմեն զարժանաւոր անձս»: Յիւլիէ ընդ երկարէ: Անծանօթն պատմեաց ինձ, ասէ. թէ յաւուր ծննդեան, կայսերուհին դիմակաւորեալ առ ի զուարճութիւն գնացեալ է առ կայսրն, և կայսրն չէ՛ ճանաչեալ զնա, այլ մեծ կնեազն ճանաչեալ է զնա: Ապա սկսեալ են կայսրն և կայսրուհին պարել ընդ միմեանս: Անդ լինելով և չորս առ դամք, չե՛ն կամեցել պարել ի միասին, վասն որոյ կայսրուհին ասէ նոցա. «Եթէ նոքա ո՛չ պարեն պարտին ելանել»: Յետ սեղանոյն, այն ինչ բարերարուհին իմ առ ի հանգուցանել զՄորիցն, առեալ զնա ի գիրկս պարէ ի ներքսասենեկին, ես պատմեմ նմա զգալն այսօր կնոջ պրօֆ<եսսօրն> Ֆրիդ<լէնդէրի> առ իս: «Ես ևս անգամ մի եկից ի տեսութիւն ձեր» ասէ, այլ ես պատասխանեմ, «ողորմած բարերարուհի իմ, զիա՞րդ կարեմ լինել այսմ արժանաւոր»: «Այս ո՛չ պահանջէ զարժանաւորութիւն ինչ, ասէ, մեք առնեմք զայս ի սիրոյ առ ձեզ»: Աստի մտանեմ առ բարերարն իմ և յետ բանից ինչ հարցանեմ վասն ուսման իմոյ յայսմ կիսատարւոջ: Նա

[սեղանօք] [աս<է>] [ձեր]


հարցանէ վասն առարկայից ուսման իմոյ: «Եթէ կամիք, ասէ, ես տաց ձեզ ուսանիլ և զվիրաբուժութիւն»: Այլ իմ տրտմեալ ասեմ, «հրամայեցէ՛ք ինձ ուսանիլ զայլ մեծամեծ առարկայս զի ի տեսանելն իմ, թէ աստ և մանկահասակք ուսանին զմեծամեծ արհեստս, ցաւիմ յանչափս»: «Ընդվայր ցաւիք. չեն ինչ պարծանք, ասէ, այնմ, որ ի մանկութենէ ուսեալ զայս հարկաւոր գիտելիս զամս աւելի քան զ<...>, այժմ ուսանի ի համալսարանին. նամանաւանդ և նպատակ այնպիսեաց է ամենևին զանազան, քան զնպատակ քո: Եթէ կամիք գիտուն ոք լինիլ, չէ՛ պարտ ձեզ յայնժամ գնալ ի Հայաստան, զի անդ գիտուն ոք յայժմեան վիճակի ո՛չինչ օգտէ: Այլ ու՞ր նպատակ ձեր, ուր գովելի ցանկութիւն ձեր: Դուք խնդրեցիք և փափագէք ազգի ձերում լինիլ օգտակար, և ո՛չ անձին, և զի՞նչ այս. դուք ջանացարուք ուսանիլ զայն ամենայն, որք պիտոյ են ուսուցչի միոյ և ազգի, որպիսի ազգ ձեր է: Անմոռաց և յաւիտենական եղիցին երախտիք ձեր ի վերայ ազգի ձերոյ, եթէ զայն միայն տարածեսջիք, որ ինչ հարկաւոր առ սկզբնաւոր ուսումն և հանցջիք յազգէ ձերմէ զպատուական քաղաքացիս: Այս աշխատութիւն ձեր և երախտիք հետզհետէ պտղաբերեսցի: Ջեր նպատակ ես բազմօք ծայրագոյն համարիմ և գովութեան արժանաւոր, քան 119/120զայնոցիկ՝ որք պարապին ի զանազան մակացութիւնս»: Զազգ մի լուսաւորել / 1 նախանձելի 2 է քան զամենայն, և անմոռանալի դարուց ի դարս. այլ զանձն զայս ամեն ոք կարէ առնել: Եւ այժմ աստ հազարաւորք գտանին այնպիսիք և զի՞նչ օգտին: Կացէ՛ք ի դիտաւորութեան ձերում հաստատուն և հանգստեամբ ջանացարուք ուսանիլ զայն ամենայն, որ հայի ի նպատակ ձեր: Ես ո՛չ տամ խորհուրդ ուսանիլ զմեծամեծ գիտութիւնս: Եթէ կամիք շարադրել ինչ, բերէք առ իս, ես սրբագրեցից զայն»: 20. յունվարի: Յ 9-րորդում ժամու առաւօտուն գնացի ի զեմինարն: Ուսուցիչն մեր դեռ չէր սկսեալ զդասն, այն ինչ պատուելի պալատական խորհրդական պարոն Ռոզէմբերգ եկն անդ ի հարցափորձութիւն աշակերտաց: Նա հրամայեաց զառաջինն, զի ստորագրեսցեն զիա՞րդ պարտ է վարժապետ ոք կարգադրել զվարժարան իւր: Ի գրելն նոցա գայ առ իս յարգելի դիրեկտորն և հարցանէ զորպիսութիւն իմ: Ստիպեալ ի բարեկամութենէ և ի գթոյ նա ցուցանէ ինձ զօրինակ հաշուելոյ ի վերայ շչեօտկայի: Ի քանի մի րօպէս նա ուսոյց ինձ զեղանակ թուելոյ և հանելոյ: Ապա այն ինչ գնալ ի տուն՝ «երբ և ժամանակ եղիցի ձեզ ասէ, շնո՛րհ արարէք ի տուն իմ, և անդ բարուք ևս ուսանիք և սովորիք ընդ դստերն իմոյ և ընդ երեխայից իմոց»: Ես շնորհակալիմ: Ի ճաշուն առ բարերարն իմ: Բարերարուհին Մորիցիւ հանդերձ շրջի ի տան: Բարերարն իմ գայ և մերձեցեալ առ իս հանդերձ ամուսնաւ իւրով. «տեսանէ՞ք ասէ, ցկին իւր, 3զպարոն տիրացուն նորազգեստեալ»: Նա ուրախադէմ հարկանէ ձեռամբ քանիցս զուս իմ. «պա՛րտ է ասէ, զդերձակն4 հանել ի բաց, պա՛րտ է. այս սովորութիւն ի մեզ»: Զնոյն առնէ և ամուսին նորա, հարեալ նոյնպէս զուսս իմ: Նա տեսեալ զգունդն իմ ի պատրաստեալ և հայերէն գրով գրեալ զանունս հողոց, ասէ զարժանայիշատակ բանս. «Ահա՛ առաջին գունդն երկրի, գրեալ հայերէն տառիւք»: Զնոյն ասէ և ամուսին նորա և խնդան: 1 2 3 4

[երկնաւորաց] [ցանկութիւն] [զի] բնագրում՝ զդերձեկն


124

5 6 1

Յերեկոյին ստացայ զխնդութիւն, տեսանելով զմայր Բէհաղելին՝ յորում էի յամառան: Բէհաղելն ինքնին տանի առ նա, և երկու դստերք նորա, որոց տեսութիւնն խմդացոյց զիս: Ես տարի զճանապարհորդութիւն Քեր Պորթերին, առ ի ցուցանել նոցա զպատկեր շահին մերոյ29): Նա չէր պիտան. ի գալն ես համբուրեմ զձեռս նորա և նա զերեսս իմ. «խնդամ ասէ, զի տեսանեմ զձեզ»: Եւ ես զնոյն: «Յամարան ասէ, որքան սպասեցաք, զի եկեսջիք առ մեզ, այլ դուք ո՛չ եկիք»: ես խնդրեմ ներումն: Նա հաւանի ընդ պատկեր շահին, նոյնպէս և դստերք նորա, այլ 5 հանդերձ կանանց պարսկաց, և ծածկելն նոցա զերեսս, ամենևին անհաճոյ երևին նոցա 6: Եւ յիրաւի անհաճոյ: Մեք ըմպեմք զթէյ. նա բերեալ էր ընդ իւր զսերս եփեալ և զիւղն: Մեք ընթրեմք նոյնպէս առ նմա: Յելանելն, զնոյն համբուրատուութիւն կրկնեալ միմեանց ասէ. «յայսմ ամարան խնդրեմ գալ առ մեզ, այս ուրախութիւն լինի մեզ»: Զնոյն ասեն և դստերք նորա: 22. յունվարի: 1832: Արժանաւոր. Այսօր ըստ պատուիրանի պարոն դիրեքտոր Րոզենբերգի զկնի ճաշունի ի ½ 3րորդ ժամու, գնացի առ նա, առ ի ուսանիլ ի դստերէ նորա զթուաբանութիւն ի վերայ շչեօտկայի: Ես մտեալ ի տուն նորա, զառաջինն ընկալայ խնդութիւն ի տեսանել զամուսին նորա: Նա մայրենի սիրով և առանձին իմն քաղաքավարութեամբ եկեալ ընդ առաջ իմ, հարցանէ զորպիսութիւն իմ և ես զնորայն: Ես խոնարհաբար յայտնեմ նմա զպատճառ գնալոյ իմ առ նա: Նա հրաւիրեալ զիս ի ներքսատունն, չև մտեալ առ այր իւր տալ նմա ծանուցումն, յայտնէ անծանօթ աստիճանաւորի միում, որ նստեալ անդ առ սեղանով, գործեր զասղանիս, ո՛չ սակաւ ի զարմացումն ինձ, վասն իմ: Նա ելեալ իսկոյն գայ ընդ առաջ իմ և նախ, գերմ<աներէն>, ապա ռուս<երէն> սկսանի խօսիլ ընդ իս: Նա զարմանայ վասն շուտով ուսանելոյ իմոյ զլեզուս1 գերմ<աներէն>: Նա երևէր ինձ այր քաղաքավարի և պատուական և նորոգ եկեալ ի պատերազմէն, որ ընդ դէմ պօլեակաց: Նա պատմէ, թէ ի գնդի իւրեանց գոն երկու հայկազուն աստիճանաւորք՝ որոց և զանուանս յիշատակէ. ո՜հ, զիա՞րդ քաղցր երևեցաւ ինձ անուն հայրենակցին իմոյ, և զիա՞րդ հարաւ հոգի իմ տեսանել զայնպիսի ոք: Ելանե պատուական ծերունին Րոզեն<բէրգ> և սկսանի սիրով բարևել ինձ. «զի՞նչ արարից, դստերք իմ ասէ, չե՛ն ի տան, և ես խոստացայ, զի դստերք իմ ուսուցին ձեզ զայս ազգ թուաբանութեան, վասն որոյ խնդրեմ սպասել, մինչև եկեսցեն նոքա»: Մեք նստեալ ընդ միմեանս զրուցեմք, մանաւանդ վասն ճանապարհորդութեան բարերաին իմ յԱրարատ և վասն ընդիմագրութեանն անխելք Շոպենի: Յետ միջոցի, եկն դստերք նորա ի վարժարանէն, և հայր նոցա ելեալ ընդ առաջ նոցա ասէ. «ահա՛ ձեզ նոր աշակերտ մի, որ կամի ուսանիլ առ ձեզ»: Նոքա ծիծաղին պարկեշտութեամբ և պատկառ կուսական արգելէ նոցա ընդունիլ զհասակաւորեալ ոք որպէս յաշակերտութիւն: Նա բերեալ զչեօտկայն, կամի կանգնած տալ զդաս իմ, այլ ես խնդրեմ,«եթէ դուք ո՛չ նստիք, ողորմած օրիօրդ իմ, և ես ո՛չ համարձակիմ նստիլ, զի անմարթ է այս, ուսուցչին կանգնիլ և ուսանօղին նստիլ»: Երկոքին դստերք չքնաղք, փարելիք մի քան զմի, հրեշտակատիպ օրիօրդք բազմին յաջմէ և յահեկէ իմ: Այլ ես, քանի՞ ամօթս ունէի կրել, հայեցեալ ի հասակ նոցա,

[ընդ] ի լեզուս =զլեզուս ի լեզուս=զլեզուս


125

1 2 3 4

ուր ո՛չ լինէր աւելի քան զտասն, և յիմ, մանաւանդ ի կանացի սեռ նոցա, իբրև մանուկ ոմն պարտ էի ուսանիլ առ նոսա: Այլ քաղցր դէմք նոցա, սիրալից հաղորդութիւնն, որ յուսման իւրեանց հեղուին ի հոգիս իմ, դիւրացուցին ինձ զայս մտատանջութիւն: Մինն սկսաւ գրել զթիւս ի վերայ քարեայ տախտակի և ասել ինձ զայն առ ի հաշուիլ ի վերայ շչեօտկի, և միւսն օգնէր ինձ: Թէև ծնողք նոցա նստեալ անդ և աստիճանաւորն խօսէին զանազան ախորժալի զրոյցս, այլ նոքա ամենևին և ո՛չ անգամ թերթէին զաչս անդ, և մին քան զմիւսն նախանձաւոր ջանային ուսուցանել ինձ զայն: Բազմիցս սխալէի, բազմիցս հարցանէի զթիւ ինչ բազում անգամ, այլ նոքա ամօք սրտիւ լցուցանէին առանց զդժուարութեան զհարցումն իմ: Աւելի քան զժամ մի պարապեցաք այսպէս, և ես առի ի ո՛չ աշխատ առնել զքնքուշ օրիօրդս իմ, խնդրէի հրամայել ինձ գնալ ի տուն, այլ նոքա բռնադատէին զիս մնալ և ուսանիլ. «մեզ չէ՛ ինչ աշխատութիւն» ասեն: Ի վախճանի մութն բաժանեաց զմեզ, այլ ո՛չ սէր իմ և սիրտ իմ ի նոցանէ: «Զամենայն աւուրս կարէք գալ ի 4-րորդում ժամու, ասեն, մինչ կամք են ձեզ»: Յելանելն, հարցանէ ցիս պարոն դիրեքտորն՝ «ո՞ր ժամանակ յատկացուցին ձեզ դստերք իմ». և ես ասեմ նմա. «յայասմ հետէ կարէք ասէ, յայս ժամանակս գալ և ուսանիլ և երբեմն նմալ առ մեզ ի թէյ»: 23 յունվարի: Արշաուանք ձիախաղացութեան: Յայսմ երեկոյի կիւրակէի խնդրեաց պատուական տիկինն Էշհոլց և որդի նորա, գնալ ընդ իւր ի տեսութիւն ձիախաղացութեան ի ձիակրթարանին, որ աւուրք ինչ յառաջ եկեալ էր ի քաղաքս: Ես վաղուց լուեալ զայսմանէ ո՛չ համարէի արժանի տեսութեան, այլ խնդիրք սիրելւոյն իմոյ հարկադրեն զիս և ես յանձն առի գնալ ընդ նմա: Րուդոլֆ համարելով, թէ ես վասն իւր երթամ անդ, բերէ զդրամս. «մայր իմ խնդրէ, զի ես հատուցից վասն ձեր, ըստ որում վասն իմ գայք»: Զնոյն խնդրէ և մայրն և ես ո՛չ առնում յանձն: Ի 6-րորդում ժամու կոչէ զիս պատուական տիկինն ի թէյ: Ըմպեայ զթէյն ելանեմք ընդ մանկանն Էշհոլցի: Ձեռնաբռնուկ երթամք անդ: Աստ բաժան գոլով և յատուկ տեղի նստելոյ 3 դաս. մեք զերկրորդ դասն ընտրեմք վասն աժանութեանն, զի առաջինն արժէր 21 ռուբլի և երկրորդն մի զբիլէթն բաժանէ նոյն ինքն ձիախաղացն հանդերձ կնաւ իւրով. պատանի դեռահասակ: Եւ կին մի և այր կանգնեալ ի նեղ անցուկին, ցուցանեն եկելոց զտեղիս իւրեանց, ուր երթալոց են և առնուն զբիլէթն: Ձիակրթարանն էր գլխովին լի տեսանողօք և հետ զհետէ բազմանային յոյժ: 1 տեղին էր յարևմտեան կողմանէ, և երկրորդ և 3-րորդ յարևելեան՝ մերձ դրան: Մէջ ձիակրթարանին բոլորեալ տախտակօք, ուր խաղալոց էին արք և կանայք, մանկունք և կուսանք խառն նստին դաս առ դաս. և երաժիշտք երգեն ի վերայ բարձր մոհաջառին: Յետ միջոցի ի ժողովիլ ամենայն բազմականաց 2ձիախաղացն սովորական հանդերձիւք բերէ զձի մի ի հանդէսն և 3աղջիկ մի ութամեայ զարդարեալ փայլուն, հեծանէ և արշաւէ այնպիսի արագութեամբ, մինչև յամենեցուն ի զարմանս կրթիլ: Նա երբեմն կանգուն արշաւէ, երբեմն մի ոտամբ կանգնի, երբեմն պար առնու ի վերայ4 ձիոյն և անդրէն նստի. Իջեալ նորա, բերէ ձիխաղացն զձին առաջի բազմականաց և պատուիրէ նմա գլուխ տալ նոցա և նա առնէ: Նա ընկենու զձեռնոց իւր ի վայր և վարէ

3=2 [գայ] [օր<իորդ>] [ձիոյն]


մտրակաւ զձին և նա եկեալ, ուր ձեռնոցն է, կանգնի և ի վեր առեալ զայն տայ տեառն իւրում: Այսպէս բազմիցս: Նա պահէ ի գետնի զդրամ և ձին եկեալ գտանէ և տայ տեառն իւրում բազմիցս: Յետ այսորիկ հեծանէ նոյնպէս աղջիկն և արշաւէ ըստ առաջնոյն: Յետ խաղուն առ ի ցուցանել զհաւանութիւն իւրեանց, ծափահարեն բազմականք: Ապա գան կին և ձիախաղացն և երկու ձի քարշեն առաջի ծառայք: Նոքա հեծեալ ի ձի այր և կին և համոզոյգ արշաւանօք ձիոցն, պարեն ընդ միմեանս ի վերայ ձիոցն զամենայն տեսակս պարուց, կանգնուն, առանց ըմբռնելոյ զսանձ ձիոցն որպէս ի գետնի: Յետ այսորիկ, գայ ձիախաղացն միայն զգեցեալ զարծաթապատ հանդերձս իբրև զաֆիցեր իտալական. խոյր ի գլուխս և հեծեալ ի ձի, առնէ զայնպիսի զարմանատեսակ խաղս, մինչև անհաւատալի լինիլ տեսօղաց: Նա պարէ, ի ծունր իջանէ ի վերայ ձիոյն, և զպարակ ճիպոտ մի կալեալ երկոքումբ ձեռամբ, պտուտէ և թռչի զնովաւ ի վերայ ձիոյն. յառաջոյ և յետուստ կողմանէ, թէքի ի ձիոյն այնպէս, մինչև բոլոր մարմինն հակի ի վայր և ոտք նորա միայն մնան ի վերայ ձիոյն: Բայց յայսմանէ երկոքին ծառայք առեալ զմեծ չուան երկպատ կալնուն ի միոյն կողմանէ տանն մինչև ի միւս1 կողմն և նա յարշաւելն, թռչի զնովաւ իբրև 2 գազ բարձրութեամբ և անդրէն կանգնի ի վերայ ձիոյն: Յետոյ զնոյն առնէ և կին նորա: Յետ նոցա, առ ի ծիծաղ, զամենայն զայսոսիկ խաղս առնէ ծառայն ընդ փոքրիկ աղջկան ի վերայ գետնի: Ապա գայ ձիախաղն իբրև ասպետ գերմ<անացի>, զգեցեալ տէգաւ և վահանօք և զամենայն նշանս պատերազմական առնէ ի վերայ ձիոյն կանգնեալ, ապա որպէս թէ պարտեալ կորուսանէ զտէգ իւր և ընկենու ի վայր. և յայս սակս անզօրացեալ և վհատեալ, որպէս թէ կամի անկանիլ յերկիր և ընկողմանի ի վերայ ձիոյն / բոլորովին մեկնեալ լայ. անդրէն զօրացեալ ի վեր 125/126 յառնու, խաղայ, հանեալ զսուսեր իւր պատերազմի, սանձարձակ թողեալ զձին և ինքն կանգուն արշաւէ, նոյնպէս արարեալ զզանազան խաղս: Ապա բերեն երկու ձիս և նա ելեալ ի մին արշաւէ, և յարշաւելն կանգնի և միով2 ոտամբ կանգնեալ ի վերայ միոյ ձիոյն և միւսովն ի վերայ միւսոյն, արշաւէ, դիտաւորութեամբ հարկանէ զմի ձին յառաջ երթալ և այնպէս միշտ պահպանէ զմի ոտն ի վերայ միոյն և զմիւսն ի վերայ միւսոն, ապա հրամայէ պատել աստ անդ և արգելել մեծ փայտիւք 3զանցս արշաւանաց, զորս ըմբռնեն ծառայք նորա, և նա եկեալ և կանգնեալ նոյնպէս ի վերայ երկու ձիոցն թռչի զնոքօք բազմիցս, առանց անկանելոյ ի ձիոյն: Բոլորովին այս տեսարան էր արժանի տեսութեան, և անհնարին է ինձ զամենայն մի ըստ միոջէ ստորագրել, զոր նա առնէր: Ի վերջոյ ամենայն խաղուցն, նա կանգնեալ առաջի բազմականաց գլուխ բերէր նոցա: Ի Շվեցարիոյ էր այրս: Եւ զաւուրս աւելի քան զվեց, այսպէս խաղայ աստ. և այս էր վերջինն, վասն որոյ և զարմանալին: 27. յունվարի 18324: Ես պատմեցի այսօր բարերարուհւոյն իմոյ, յետ ճաշուն վասն դասառութեան իմոյ ի դստերաց պարոն Րոզեն<բերգի>. «խնդալի՞ է այս վասն ձեր» հարցանէ: «Յո՛յժ» պատասխանեմ: «Նոքա աղջիկք գեղեցիկք են, մանաւանդ անդրանիկն, բայց սնափառ»: Նա պատմէ եղբօրն իւրում Վիլ<հելմի>. «Գիտես արդեօք զորպիսի՞ ուսուցիչս ունի պարոն տիրացուն մեր. ես ո՛չ ասեմ, եթէ ո՛չ հրամայեսցէ պարոն տիրացուն». ես 1 2 3 4

միայն=միւս միոյ=միով [զանցիք] բնագրում՝ 1831


127

խնդրեմ ասել: Նա՝ «զերկու դստերս պարոն Րոզեն<բերգի>: «Այս քաղցր է յոյժ», ասէ Վիլ<հելմ>: Բարերարուհին իմ առեալ զՄորիցն ճեմէ պարելով ի սենեկին, աստ գայ եղբայր իւր Րուդոլֆ. և լալագին գանգատէ, թէ աղախինք ծիծաղին ի վերայ իւր. նա ելեալ իսկոյն հարցանէ զպատճառն և անդրէն ի տուն մտեալ. «նոքա ո՛չ ի վերայ քո ծիծաղեցան, դու մեծասիրտ ես և այդպէս համարես»: Մայր նորա և Յիւլիէ հանդիմանեն զնա վասն գանգատելոյն և մեղադրեն՝ «դու ինքնին ես պարտական, չէ՛ պարտ զամենայն բանս այդպէս շուտով ի սիրտս առնուլ և գանգատանս յառաջ բերել»: Յերեկոյին գնացի առ բարեկամն իմ Հագեն, լսելով թէ կին ծնեալ է զորդի: Ես շնորհաւորեմ նմա և որդիք նորա և դստերք գան խնդալով ընդ առաջ իմ. «Մեք ստացեալ եմ<ք> զփոքր եղբայր մի, ե՛կ տես, զիա՞րդ գեղեցիկ է նա»: Եւ այնպէս քարշեն և կամին տանիլ առ մայր իւրեանց, որ ծննդկան կայր ի ներքսասենեկին: Ես նստայ առ պարոն Հագենի, որ ինքնին պատրաստէր զթէյն: Մայր նորա պատուիրեալ էր մանկանցն, զի ի գալն իմ ծանուսցեն մանկունքն ինքեան: Ես ցանկայի տեսանել զնա, այլ այս էր անկարելի: Ի նշան ազնիւ, մտերիմ բարեկամութեան, առաքէ ազնիւ ծննդկանն զերկօրեայ բարոյր մանկան իւրոյ արտաքս առ իս, դիտելով թէ այս ուրախութիւն լինի ինձ մեծ: Ես խանդաղատեալ զմանկամբն, առաքեմ յետս: Պարոն Հագեն խնդայ և ծիծաղի ընդ այս: Եւ մեք ի ժամ թէյին զրուցեմք երկար, վասն պատրաստելոյ զշաքարին, և այլն: 30 յունվարի: 1832. Առաւօտուն գնացի առ բարեկամն իմ Հագեն: Կիւրակի գոլով ես գտի, զի յօթնամեայ դուստր նորա: Յիւլիէ գրէր ի վերայ տախտակի զթիւս և զտառս. և որդի նորա Կարլ տասնամեայ, նկարէր զերկրագրական կարտս: Ես ցանկայի տեսանել զգրութիւն քաղցրիկ աղջկանն, այլ նա պատկառեալ՝ ծածկէ զայն յինէն: Ի վախճանի, ի բազում խնդրելն իմ, ցուցանէ ինձ, բայց լի համեստութեամբ: Ես կալեալ զձեռն նորա, խրախուսէի զնա, գովելով զգրութիւն նորա: Նա ժպտի, այլ յիրաւի այնպէս յստակ գրէր նա, մինչև իմ ո՛չ կարել այնպէս գրել: Յետոյ գայ ի գիրկս իմ Միցին, փաթութին զինև, համբուրէ զիս և ես գրկեալ զնա, գնամ առ հայր նորա: Ես խնդրեցի ի նմանէ նկարել զպատկեր այսր սիրելի մանկան, այլ նա խոստովանի զտկարութիւն իւր վասն ո՛չ կարելոյ նկարել զկենդանագրութիւնս: Եւ նա ևս միշտ նստեալ ի կիւրակէի, նկարէ. «Վասն աշխատաւորի չի՛ք ինչ կիւրակ<ի>» պատասխանէ, ի մեղադրելն իմ զնա: Ի ճաշուն գնացի առ բար<երարն> իմ ըստ սովորութեան: Ի ժամ հացկերութին, յատկապէս եկն զրոյց ի մէջ վասն հրաւիրանաց պարուց, ուր էր հրաւիրեալ քոյր բարերարուհւոյն իմոյ Յիւլիէ: Նա փոքր ինչ տհաճ ցուցանէ զինքն գնալ անդ, այլ բարերարուհին իմ ստիպէ զնա. «դու կարես, ասէ, անդ պարել և զուարճացուցանել զժամանակս, ընդէ՞ր ո՛չ կամիս գնալ»: Յետ սեղանոյն մտանեմք ի ներքնատունն և աղախինն բերէ զՄորիցն արտաքս: Բարերարն իմ առեալ զերեխայն յուս իւր, պարէ ի մէջ սենեկին երգելով, ապա դնէ զնա ի մէջ ձեռնաջլորդին և ջլորդէ զմանուկն, մեք շրջաբոլոր կանգնեալ խօսիմք ընդ մանկանն, և նա ծիծաղի: Անսահման խնդութիւն մանկան յայսմ, նա խնդայ մանաւանդ ի խօսիլն ընդ նմա ծնօղաց նորա: Յերեկոյին, այն ինչ նստեալ ի տան իմում պարապէի, լսեմ զձայն խաղուց բազում մանկաց ընդ Րուդոլֆին: Նա առեալ զամենայն մանկունս, յանկարծ մտանէ առ իս: Այս մտերմութիւն նորա խնդացոյց զիս յոյժ, և ես թողեալ զամենայն պարապմունս


128

1 1 2

իմ, սկսայ խաղալ ընդ մանկանցն: Նախ խաղացանք աչքակապուկ. ապա հնարեցին երեխայքն ինքնին զխաղ մի, ուր նոյնպէս մինն կապեալ զաչս կանգնէր ի հեռաստանէ, և այլք նստեալ աստ և անդ, նա մեղմովին գայր և լռին նստեալ ի գոգս ուրուք, հարցանէր «ու՞մ գոգ նստիմ»: Նա, յորոյ գոն նստէր, պարտ էր հանել զխորդ ձայն ինչ, 1 ճանաչէր զայս կապեալն, պարտ էր միւսն ի տեղի նորա կապել զաչս, յո՛չ ճանաչելն մնայր նոյնպէս առաջինն: Ինձ ևս պատահեցաւ անգամ մի կապեալ զաչս, այլ առ ի խնդացուցանել զմանուկնս, բազմիցս ճանաչելով զայն, յորոյ գոգս նստէի, տայի նմա զայլ անուն, զի երեխայք զուարճասցին առ այս: Այսպէս անցուցեալ զմիջոց ինչ, գայ աղախին մի, և տանի զերկուս յերեխայից աստի: Ես պարգևեցի ամենեցուն նոցա իւրաքանչիւրոյն կտոր մի շաքար. յերթալն նոցա գլուխ բերեալ ինձ, շնորհակալին և ելանեն: Ապա գնացեալ Րուդոլֆին ի տուն, բերէ ամանաւ մի միով խնձորս երեք հատ և ընծայէ ինձ զայն, ես ի վեր առի զմին միայն, և այլքն նոքա երկոքին: Րուդոլֆ և ընկեր իւր մնացին առ իս յերկար, և խաղային ընդ միմեանս ի ժամ պարապման իմոյ, մինչև մայր նորա եկեալ, կոչէ գնա: 1 փետր<ուարի>. 1832. կիւր<ակէ>: Հիւանդութիւն ամուսնոյ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի>: Այսօր մտին ի քաղաքս անձնապահապան զօրք կայսերն, եկեալ ի պատերազմէն Պօլշիոյ: Ամենայն քաղաքն գրեթէ ել ընդ առաջ: Մանկունք դեռահասակք արձակեալ ի վարժարանէ, զգրեանն ի կռնայատակս, աւել քան զերիս վերստս գնացին ընդ առաջ: Յայս ամենայն խռնութիւն նկատիւր ո՛չինչ տարաձայնութիւն, ո՛չինչ շփոթ, ամենայն կարգաւ: Օրն էր ցուրտ1, բայց պարզ, ճառագայթ արեգական: Ի ճաշուն ըստ սովորութեան գնամ առ պրօ<ֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Նա չէ՛ր ի տան: Ջորջի հիւանդ գոլով ամենևին երևի տխուր և եկեալ առ իս, մնայ անհանդարտ: Աստէն մտանէ և բժիշկն և ես այնպէս համարէի, թէ վասն Ջորջիին իցէ գալուստ նորա: Այլ դու տե՛ս ինձ զցաւ սրտիս: Ամուսին պրօֆ<եսսօրին> էր նմանապէս իւանդ, վասն այն և բոլոր տունն երևիւր ի տխրութեան, ի շփոթս: Բժիշկն մտանէ առ նա 2յառանձին սենեակ նորա, առ ի տեղեկանալ զորպիսութենէ, և յետ փոքր միջոցի եկեալ արտաքս, պատմէ զդժուարութենէ ցաւոյն: Այս խռովեցոյց զիս յոյժ յոյժ: Ապա գայ և պր<օֆեսսօրն>, այլ ո՛չ որպէս սովորապէս առ իս, կամ այլ առ ոք: Զառաջինն դիմեալ ուղղակի ի սենեակ ամուսնոյ իւրոյ, տեսանէ զքաղցրուհին իւր, հաղորդէ նմա զիւրն ցաւակցութիւն և ապա ելեալ առ մեզ, սկասնի խօսիլ: Բռնութեամբ կամէր նա յաղթել ներքին հրից իւրոց, այլ դէմք նորա պատմէին զխռովութիւն սրտի նորա: Նա բազմի ի սեղան և ինքնին բաժանէ զկերակուրն մեր. զառաջինն առաքեալ զբաժին ամուսնոյ իւրոյ, ելեալ կրկին ի սեղանոյն երկիցս և երիցս գնայ առ նա: Եւ խռովեալ, եկեալ նստի առ մեզ, դժուարաւ ստիպէ զինքն ուտել զփոքր ինչ, և ձեռք նորա դողան ի կտրելն զխորովածն: Բերան նորա խօսէր ընդ մեզ, այլ սիրտ նորա էր առ ամուսին իւր: Յետ սեղանոյն, այն ինչ ել պարոն Մօրգեն<շտերն>, և ես ո՛չ կամեցեալ յայս խռովալից պահու խափան լինիլ նմա վասն դասատուութեան իմոյ, խնդրեցի ելանել, բայց նախ, եթէ հնար է տեսանել զամուսին նորա, զի սիրտ իմ մնայր անմխիթար առանց

[գտանէր] բնագրում՝ ցուրդ [ի]


տեսանելոյ զնա, ելանել: Դժուարին էր այս խնդիր վասն օտարականի միոյ թոյլ տալ ումեք տեսանել զկին նորա մերկացեալ յանկողնի, նոյնիսկ և ազգականաց, այլ պատուական պրօֆ<եսսօրն> ո՛չ անտես արար զխնդիր իմ: «Նախ խնդրեցից ասէ, զհրաման յամուսնոյ իմմէ, եթէ նա հրամայեսցէ, ամենայն ուրախութեամբ»: Նա մտեալ առ հիւանդն, խօսի ընդ նմա և ազնուահոգի ամուսինն հրամայէ: Ո՞րպիսի մտերմութիւն, ո՞րպիսի հաւատարմութիւն, և վասն իմ ո՞րպիսի խնդութիւն: Ելեալ պարոն պր<օֆեսսօրն>, ակնարկէ զիս գնալ ի ներքս: Լի մորմոքմամբ մտեալ առ քաղցր բարեկամուհին իմ, զառաջինն ցանկայի տեսանել զերեսս նորա և տե՛ս դու ինձ: Անկողին նորա եդեալ հանդէպ արևելից նա ընկանի ի նմա ամենևին անզօր. լուսաշաղախ3 մարմինն նորա ծածկի վերմակաւ միով և սպիտակ շապկաւ, լանջք նորա ձիւնափայլ, բայց ամենևին և 4բազուկք լուսանկարք հակեալք անզօր յաջմէ և յահեկէ. ոսկեթել հերք նորա խռուեալք ընդ միմեանս տարածէին1 ի վերայ բարձի նորա: Յանկարծ քաղցր իբրև արեգակն, յառէ նա զսիրելի աչս իւր առ իս և մեղմիկ, այլ քաղցր ձայնիւ կոչէ զիս առ ինքն: Փղձկեալ սրտիւ մատչիմ յանկողին նորա: Նա տուեալ զնազուկ ձեռս իւր ինձ, սեղմեալ զձեռն իմ ի պատասխանի հարցման իմոյ, թէ զիա՞րդ գտանէ նա զինքն. «շնորհակալ եմ, ասէ, վասն կարեկցութեան ձերոյ»: Այլ նորա ցաւալից նստի ի սնարս նորա, և որդի նորա հիւանդագին համբուրէ զձեռս 128/129 / մօրն: Նա գորովէ զմանուկն, մխիթարէ զայր իւր և զիս. «գլուխ իմ աւելի ցաւի» ասէ, բայց խորանկեալ զայնիւ: Լի աղետիւք սրտի կանգնեալ իմ առ նմա պահ մի, կամիմ, զի մի անհանգիստ եղիցի նա: Եւ խնդրեալ զներումն ի նմանէ և յառնէ նորա, կամիմ ելանել: Լռին ձայն շնորհակալութեան նորա առաջնորդէ ինձ և յելանելն իմ: Առածք արտահանեալք ի գրոց ժամանակագրութեան Լէյպցիխոյ: Vor dem Sclaven, wenn er die Kette bricht, Vor dem freien Manne Zittere nicht! Wandelbar and tauschent ist der Höfe gunst und Freundschaft der stürken. Wo nicht das Recht die Richtang giebt, da ist weder stätigkeit noch Treue. Johannes v. Müller. Ratek. Յայսմ երեկոյի գնացի առ պարոն պրօֆ<եսսօր> Շմալց ի տեսութիւն: Իսկոյն ի մտանելն իմ ի տուն նորա, մատչի առ իս պատուական ամուսին նորա՝ «այդպէս редко գայք առ մեզ, այր իմ և ես բազում անգամ յիշեցաք զձեզ, և դուք ամենևին ո՛չ գայք առ մեզ»: Նոյնպէս և դստերք նորա: 2 Նա ինքնին տայ ինձ աթոռ, և մեք նստիմք բոլորաշուրջ: Զրոյց կրկին վասն աշխարհին մերոյ: Պատուական տիկինն ցաւի յամենայն սրտէ վասն տարաբախտութեան աշխարհի մերոյ: Առ պրօֆեսսօրին այսօր եկզամինայ գոլով երկուց շտուտենտից, ո՛չ կարէ ելանել ի միւս սենեկէ: Աստ գայ պարոն պրօ<ֆեսսօր> Էշէ և Կրաուզէ, և կալեալ զձեռանէ տիկնոջ, գլուխ տան նմա և հարցեալ զողջութենէ նորա, մտանեն ի սենեակն: Տիկինն պատրաստէ զթէյ և առաքէ առ նոսա: Աստ ելանէ 3 4 1

զլուսաշաղախ=լուսաշաղախ <մեկ թերի անընթեռ.> տարածէից=տարածէին

Ճորտի առաջ երբ նա շղթա է փշրում, ազատ մարդու առաջ միդողա: Անցողական և խաբուսիկ է պալատների բարեհաճությունը և զորեղների բարեկամությունը: Այնտեղ, ուր իրավունքը չէ ուղեցույց, ո՛չ տևականություն կա և ո՛չ էլ հավատարմություն: Հոհաննես Ֆոն Մյուլլեր Ռատեք 2 [մե<ք>]


130

3 1 2

պարոն պրօֆ<եսսօր> Շմալց և կալեալ զձեռն իմ, ուրախանայ ընդ գալուստ իմ: Արբեալ սօլդատ մտանէ ի նախասենեակն և անկանի անդ, համարելով, թէ այս իցէ իւր բնակարան: Պատուական դամք ժողովին զնովաւ և հանդարտութեամբ ցուցանեն նմա գնալ ի սենեակ իւր: Ես ցանկայի տեսանե, թէ զիա՞րդ եգզամենայ տան շտուտենտք: Տիկինն բացեալ զդուռն ներքին 3սենեկին, ուր էին պրօֆեսսօրք և շտուտենտք, և ես հայիմ ի ճեղքէ դրանն: Ամենևին հանդարտութեամբ և քաղցրութեամբ հարցանէ պրօֆեսսօրն ցշտուտենտն, տալով նմա զզանազան հարցմունս, գրեալս յառաջին թասկերայս, զորս հանէ ի ծոցոյն. և շտուտենտն պարտ էր զայսոսիկ հարցմունս պատասխանել: Աստ ելանէ պարոն Տիխվինսկիյ, որ նոյնպէս ռուսերէն եգզամենայ առներ, և նմա ոչինչ հային տիկինք առ ի առաջնորդել. այլ յելանելն իմ հազիւ կարացի խնդրանօք յետս կասեցուցանել զնոսա, զի մի աշխատեսցին առ ի առաջնորդել ինձ ճրագով, այլ նոքա այնպէս նստեալ զսեղանով, կալեալ զճրագն այնքան, ,ինչև ես ելի: 4 փետր<ուարի> 1832. Այսօր ճաշեալ առ բար<երարին> իմոյ: Յետ սեղանոյն ելեալ ամենեքեան ժողովիմք առ Մորիցիւ, և ի կամիլն երեխային լալ, նոքա ջանան ուրախ առնել զնա. խօսին ընդ նմա, ցուցանեն նմա զանազան առարկայս: Յայս հայեցեալ, իսկոյն թռեան միտք իմ առ վիճակ մերոց երեխայից, թէ զիա՞րդ ծնօղք աշխարհին մերոյ անհոգ կան վասն զաւակաց իւրեանց և զիա՞րդ երեխայք աշխարհին մերոյ առանց ինչ մխիթարութեան զարգանան, որոյ վասն արտասուալից աչօք, պղտորեալ սրտիւ սկսայ հոգ տանել: Յայսմ ել իսկոյն բարերարուհին իմ ի տեղւոջէ և համարելով, թէ նա վնասեաց ինչ ինձ կամ կոխեաց զոտս իմ, զարհուրեալ դիմօք՝ «ներումն, աղաչեմ, ներումն» ասէ. այլ ես անդէն պատասխանիմ, «աղաչեմ, ողորմած տիրուհի, դուք ոչինչ 1 արարիք ինձ»: Այլ նա կրկնէ զնոյն, բայց ո՜հ, կարէի՞ արդեօք այժմ յայտնել նմա զցաւս սրտիս: 5 փետր<ուարի> 1832. Այսօր առեալ զդաս իմ առ դստեր պարոն Րոզէնբերգի, այն ինչ կամէի ելանել, նա կալեալ զձեռանէ իմմէ կոչէ զիս մեկուսի. «խնդրեմ ասէ, այսօր երեկոյին գալ առ իս ի թէյ, ես ունիմ ինչ ասել ձեզ»: Այսօր դստերք նոցա ուսուցին ինձ հաշուել և ես նոցա բազմապատկեալ, զորս ստիպէր ինձ պարոն Րոզէն<բերգ>. «այժմ դուք, ասէ, պարտիք ուսուցանել նոցա». դեռահասակք դստերք նորա խնդան առ այս: Յերեկոյին գնամ առ նա: Ես գտի զբազում դամս ժողովեալ աստ, որք ընկալան զիս սիրով: Պարոն Րոզէն<բերգ>. «զոր ինչ ունէի ասել ձեզ, է այս, զի այսօր տօն է ծննդեան իմոյ»: Պատուական դամք ետ միջոցի սկսան խօսիլ ընդ իս, զարմացեալք յամենայն արտասանութիւն իմ և յիւրաքանչիւր բանս իմ հայեցեալ յերեսս միմեանց. «չե՛ն 2այս զարմանք լեզու մի այսպէս ուսանիլ, մինչև դժուարին է որոշել զլեզու նորա ի գերմ<աներէն>»: Մինն մանաւանդ շախայով խօսի ընդ իս, հարցանէ վասն ծնողաց իմոց և զիա՞րդ երևին ինձ աշխարհ իւրեանց: Ի շնորհակալիլն իմ և ի ցուցանելն զհաճութիւն իմ ի բարս աշխարհի իւրեանց, «կարէ՞ք ասէ, ամուսնանալ իբրև զհոգևորական»,

[սենեկին] [պա<րտիք>] [ին<չ>]


131

3

1 2 3 4

«ընդէ՞ր ո՛չ» պատասխանիմ. «ընտրեցէ՛ք ասէ, զպատուական աղջիկ մի ի մէնջ և տարէք ընդ ձեզ ի Հայաստան, այս յոյժ բարւոք լինի ձեզ»: Թէ և նա առ ի շախայ ասէր զայս, այլ ո՜հ, զիա՞րդ ցանկայր այսմ սիրտ իմ, ունիլ յիրաւի զսիրելի ամուսին մի գերմ<անացի>, որ նոյնպէս օրինակ լինի ցիւր ամուսնական կենցաղավարութեան աշխարհայնոց մերոց: Այլ ո՜հ, օրհաս դառնագին, ես ո՛չ ծնայ վասն այսր բախտաւորութեան, զի քաղցր ձեռք գերմ<անացի> աղջկան միոյ ջերմացուսցէ զձեռն իմ, որոց ամուսնութիւն և կեանք սէր են միանգամայն: Օրհաս ծանրագին, այլ ո՞րպիսի ծանրութիւն, ո՞րպիսի դժուարութիւն ո՛չ պարտի ընդունիլ և կրել, որ անձնանուէր լինի հայրենեաց: Այո՛, վասն հայրենեաց, պարտ է լուծանիլ զայս կապ ջերմագին: Գալուստ չերքեզաց: 7 փետր<ուարի>: Արդէն իսկ ի բազում ժամանակաց հետէ լուեալ տիկնայք գեր<մանացիք> զչերքեզաց, ցանկանային տեսանել զնոսա: Յամենայն տան, յամենայն ընտանիս գրեթէ զնոցանէ էր առարկայ: «Ա՜խ, արք գեղեցիկք են» ասեն, «պատերազմօղք, այլահանդերձք, զհարաւորեալք», ելանէր ի բերանոյ ամենայն տիկնոջ. «Արք 3գեղեցիկք, քաջք», ամենայն մանկան: Կատարեալ անհամբերութիւն պատեալ զամենայն ոք: Նոյն իսկ և բարեր<արն> ցանկայ տեսանել զնոսա: Ի վախճանի, այսօր 1 գալուստ նոցա: Ի 12 ժամէ սկսեալ մինչև ի 4 ժամն, զկնի ճաշուն, բոլոր քաղաքն կայր ի շարժման: Պրօֆեսսօրք, քաղաքացիք, տիկնայք, երեխայք երկու վերստ հեռաւորութեամբ գնան ընդ առաջ նոցա: Ամենայն փողոցք լի բազմութեամբ, ամենայն բերան խօսի զնոցանէ: Բազումք բազմիցս կատարեցին զայս երկար ճանապարհորդութիւն, տեսանել զչերքեզս, այլ ընդ վայր, ի փախս ոմանք ձիաւորք եկին յառաջագոյն, ամենեքեան վազէին առ նոսա, տեսանել զնոսա: Այլ իմ սիրտ զի՞նչ յայսմ ժամու: Ոչինչ մխիթարութիւն, ոչինչ խնդութիւն, վասն ո՛չ լինելոյ ուրուք ազգակցի իմոյ անդ: Պղտորեալ սրտիւ մեկուսացեալ յանցս ճանապարհաց, հարցանէի ցեկաւոր ռուսս՝ գո՞յ անդ և հայ ոք, ո՛չ, ո՛չ: Ո՜հ դառն վիճակ, ո՛չինչ լուր յազգէն իմմէ: Ի վերայ վայրենի ազգացս այսչափ մխիթարակցութիւն, այլ ու՜ր ազգ իմ, ո՜հ ազգ իմ, ազգ իմ սիրելի, ե՞րբ եղիցի, զի և ձայն 2 զօրու քո այսպէս հնչեսցի յականջս օտար ազգաց. ո՜հ, տեսցի՞ն զայս աչք իմ: Որպէս ասացի, որքան յուշանային նոքա, այնքան բազմանային և ընդառաջօղք: Բազումք ընտանեօք հանդերձ, երթան կառօք ընդ առաջ նոցա, և վերջապէս երևին նոքա: Ամենայն լուսամուտք, ամենայն փողոցք յորդեան գրոհեն, և բոլոր քաղաքն, ազատք և ստորնականք շուրջ առեալ զնոքօք, բերեն ի քաղաքն: Նոքա էին 95 անձինք ձիաւորք, հանդերձ իշխանօք իւրեանց: Բարեր<արն> իմ խնդրեաց, եթէ կարելի է երեկոյին տանիլ զմի ոք ի նոցանէ առ նա ի թէյ: Յերեկոյին ես խնդրեցի, ուր հարկն էր, ի միում տան պատահեալ իշխան չերքէզի միոյ, խնդրեցի գալ առ նա, այլ 3նա մեծահոգութեամբ ո՛չ հայեցեալ ի խնդիր իմ՝ «յայսմ երեկոյի ասէ, ո՛չ կարեմ գալ»: Տե՛ս զմեծահոգութիւնն, եթէ ոք յազգայնոց իմոց լինէր ի տեղի նորա, իսկոյն վազէր 4ընդ իս: Այլ նա ամենևին և ո՛չ նշան ինչ ուրախութեան եցոյց յայս հրաւիրանս իմ: Աստի ելեալ գնացի առ այլ ոք իշխան, խնդրել զնա, գալ ընդ իս առ բարեր<արն> իմ: Ես գտի զնա, զի

[և] [եղև] [ի] մե<ծահոգութեամբ> [բն<գ> ի <ս>]


ըմպեր զթէյ: 5Նա ընկալաւ զիս սիրով, ի խնդրելն իմ զնա, նոյնպէս ո՛չ յօժարեցաւ գալ ընդ իս: Ի վախճանի փոքր եղբայր նորա կամաւորի գալ ընդ իս. և զգեցեալ զհանդերձս իւր, զրահաւորեալ հետևի ինձ: Ի մտանելն իմ առ բար<երարն> իմ, գտի զնա առ սեղանով թէյի և Մորիցն ի գիրկս իւր: Նա իսկոյն տուեալ զերեխայն մօրն, գայ ընդառաջ և առեալ զձեռանէ չերքէզին, հրաւիրէ ի տուն: Աստ ողջոյն տայ նմա և բարերարուհին իմ: Անհամեմատ խնդութիւն: Այլ բարերերուհին իմ խնդրէ, եթէ կարելի է կոչել նոյնպէս զփոքր եղբայր նորա, որ էր ի հրաւիրանս: Ես գնամ առ նա, և գտանեմ ի տան քերց բարերարուհւոյն իմոյ զմեծ ժողով մի տիկնայից. նոքա ամենեքեան յոտին կանգնին և հրաւիրեն զիս նստիլ: Այլ իմ յայտնեալ զպատճառ 131/132 գալստեան իմոյ, խնդրեմ / զներումն. քոյր բարերարուհւոյն իմոյ մատուցանէ ինձ քաղցրաւենիս և աստեն ելեալ Րուդոլֆ և քոյր նորա կամին ելանել: Ի լսել զանուն չերքեզաց, խռնին ամենայն տիկնայք և կամին գալ ի տեսանել, երեք այլ տիկնայք ելանեն ընդ մեզ, աճապարեն մի զմիմեամբ ելանելով որքան կարելին է շուտով գալ ի տեսանել: Ես առաջնորդեմ նոցա: Մտեալ ի տուն, բարերարուհին իմ եկն ընդառաջ նոցա և սիրով ընկալեալ զնոսա, հրաւիրէ ի ներքս: Նոքա զարմացեալք մտանեն ի ներքս, և տես դու, յերես չերքեզին ոչինչ երկիւղ, ո՛չինչ երկչոտութիւն: Նա ելանէ և գլուխ տայ նոցա: Նոքա ժողովին զնովաւ, ոմն հանէ զսուր նորա, ոմն զպատրոնն, ոմն զղամայն: Ամենեքեան ցանկան խօսիլ ընդ նմա: Ամենեքեան խնդան ընդ տեսութիւն նորա: Գովեն զգեղեցկութիւն նորա, զձև, զշարժումն: Եւ այսպէս անցուցեալ զերեկոյս, յետ միոյ ժամու, ելանեն երեքին օտար տիկնայք: Եւ բարեր<արն> իմ պահեալ զնա առ իւր ի ժամս ինչ խօսի ընդ նմա: Յելանելն խնդրէ ի վաղիւն գալ առ ինքն ի ճաշ, և նա նույնպէս նովին ձևովք շնորհակալեալ նոցա, ելանէ: Մեք գնամք մինչև ի սենեակ նոցա, նա պատմէ եղբօրն ամենայն ուրախութեամբ, զարմացմամբ: Պատմէ զվարուց Րիգայու, զիա՞րդ սիրով ընկալեալ են զնոսա. գովէ զբարս գեր<մանացւոց>: Գիշեր բարի խնդրեալ, ելանեմ1: 8 փետր<ուարի>: Յառաւօտուն գնացի առ նա, տանիլ ընդ իս առ հիւանդ չերքեզն: Նա իմացեալ զօրհասէ աշխարհակցի իւրոյ, ուրախութեամբ գայ ընդ իս: Ի հիւանդանոցին, նա ձեռն տուեալ հիւանդին, նստի առ նմա, խօսի և յանդիմանէ բարկութեամբ զծառայ սօլդատն, որ ծառայէր հիւանդին, վասն ո՛չ բարւոք ծառայելոյն: Յետ ժամու ելանեմք: Րուդոլֆ անբաժան գայ ընդ մեզ և երեխայական հետաքննութեամբ կամի տեսանել զզէնս նոցա: Ես տարի զնա ի սենեակն իմ: Կինն Էշհոլց ընկալաւ զնա սիրով, ուրախացեալ ի տեսանելն զնա. բերէ զքաղցրաւենիս և զգինի, այլ նա ամենևին ո՛չ ըմպէ: Ի քաղցրաւենեացն ուտէ: Աստի գնամք առ եղբայրս նորա: Նոքա էին երեք: Նոքա խնդան ի տեսանելն զիս, վասն աշխարհակցութեան: Յասել իմ, թէ զիարդ կենցաղավարեն աստ գերմ<անացիք>, և մեզ պարտ է ջանալ այսպէս կենցաղավարել, մանաւանդ կանանց մերոց, նոքա հաւանին: Նոքա խոստանան ի դառնալն իմ ի Քավքազ, տալ զորդիս իւրեանց ինձ ի կրթութիւն: Երանի թէ այս ճշմարիտ իցէր, զորս ցանկայի յամենայն սրտէ: Ի 1-րորդում ժամու նա զգեցեալ զզրահ իւր և զամենայն պատերազմական հանդերձս գայ ընդ իս: Ի մտանելն իմ առ բար<երարն> իմ, նա նոյնպէս ընկալնու զնա 5 1

[ի] [ի]


133

2

սիրով: Հային ամենեքեան ի զրահ նորա: Ի կարճոյ, նա էր այսօր առարկայ հայեցօղութեան մերոյ: Շարժումն նորա, 2ընթացք նորա հաճոյանայր նոցա յոյժ յոյժ: Ի սեղանի նա խնդրէ ո՛չ տալ ինքեան խոզենի: Բարեր<արն> իմ գրէ զանուն նորա, նստուցանէ զնա առ իւր: Սեղանն պատրաստեալ ամենայն բարելեօք: Յետ սեղանոյն բարեր<արն> իմ ցուցանէ նմա զզանազան արհեստաւոր իրս. նա զարմանայ: Կաֆէ: Նա ցուցանէ զգործի մի, որով կարելի է շուտով շիջուցանել զհրդեհս շինուածոց: Այս ամենայն հաճոյ երևին նմա: Նա ընդ ամենեցուն խօսի սիրով, անյողդողդ, արժանի ազնուութեամբ: Աստ զգամ, թէ զի՞նչ է ազատ կեանքն: Վայրենի լեռնային մի աներկիւղ և վստահ վարի ընդ ամենեցուն, այլ ևս նեղեալ և չարչարեալ յազգէ իմմէ, տակաւին ևս ո՛չ կարէի նոյնպէս վարիլ որպէս նա: Ելանեմք, և բարե<րարն> խնդրէ զնա ի թէյ: Բարեր<արն> իմ խնդրեաց ի նմանէ յայսմ երեկոյի գնալ առ նա ի թէյ իւր պատերազմական զրահիւք: Նա խոստացաւ առնել: Բարեր<արն> իմ խնդրեաց նոյնպէս տանիլ ընդ իւր և զեղբարս իւր. Խոստումն կատարեցաւ: Փոքր եղբայր նոցա զգեստաւորեալ ի պատերազմական հանդերձս: Զրահ, կարմիր կուրտիկ, զաղաւարտ մետալլեայ: Եւ մեծն ի հանդերձս աստիճանաւորութեան, գնամք առ նա. ընդ որս և եղբայր պօլկովնիկին չերքեզաց. պատանի: Նոքա հարցանէին ինձ, թէ և յայսմ երեկոյի եղիցին անդ դամք: Մեք վարձեալ զսահնակս, վարձն հատուցանէ մեծ եղբայրն: Մտանեմք ի տուն բարեր<արին> իմոյ, և տե՛ս դու ինձ: Լի տիկնայիւք և նորահաս օրիօրդովք, ամենեքեան յազատ տանէ, յոտին կացեալ ամենեցուն ընդունին զնոսա անսահման յարգանօք: Բարեր<արն> իմ կալեալ զձեռանէ նոցա, ածէ առ1 սեղան թէյի: Նոքա նստին 2մերձ միմեանց, և հետքաննութիւն անպայման վարէ զամենայն հանդիսականս: Ոմանք ի տիկնայից հանեն զսուր նոցա և հային, ոմանք զզրահն, այլք զսաղաւարտն և ուրախութիւն անպայման փայլէր յամենայն դէմս ի տեսանելն զնոսա: Եւ չերքեզք վստահ ձևովք իւրեանց խօսին ընդ նոսա ռուս<երէն>: Բազումք ի 3տիկնայից ցանկան ինքնին խօսիլ ընդ նոսայ, ոմանք ցաւին, զի ո՛չ հասկանան ռուս<երէն>: Աստ գայ և պարոն պրօֆ<եսսօր> Էրդման հանդերձ կնաւ և դստերաւ իւրով: Նա ամենայն յարգութեամբ ողջունէ նոցա և անցեալ ի կողմն նստի ընդ նոսա: Բարերար<ն> իմ ստիպէ զդուստր նորա նստիլ առ նոսա և խօսիլ ռուս<երէն>. 4«Ցաւին, ասէ ոք, զի ո՛չ ոք ի տիկնայից խօսի ընդ նոսա»: Նա կատարէ զխնդիր նոցա և մատուցեալ առ չերքեզս, խօսի ընդ նոսա ռուս<երէն>, յառաջարկէ զանազան հարցմունս: «Յիրաւի ասէ, զի պօլկովնիկ նոցա սիրահարեալ է ի Րիգայ ի վերայ գերմ<անուհւոյն> միոյ և խոստացեալ է նմա 200 ձի և կառէթս, եթէ պսակեսցի ընդ նմա: 5Չերքեզն հաստատէ զայս: Ծիծաղ, խնդութիւն ի մէջ տիկնայից: Կին պարոն պրօֆ<եսսօր> Էրդ<մանի> գիտելով ռուս<երէն> խօսի ընդ միոյն երկար, նստեալ առ նմա: Բարերարուհին իմ և Յիւլիէ 6 մատակարարեն մեզ չայիւ, յետոյ մրգենիղօք և քաղցրաւենիօք: Յետոյ գայ պրօֆ<եսսօր> Զարտօրիօս: Յառանձին խօսիլն իմ ընդ նմա, նա յու՛շ ածէ ինձ. «Բազում պատճառս ունիք շնորհակալիլ զտեառնէ: Այս բախտաւորութիւն ձեր է մեծ՝ ի ծայրէն

[երթ] ի=առ 2 [ը<նդ>] 3 ման<աւանդ> 4 [զի] 5 [Նա] 6 բնագրում՝ Յիւլիէ 1


134

7 8 1

Արարատայ աստ հասանիլ: Օրհասս բարեպատեհ»7: Պրօֆ<եսսօր> Էրդ<ման>՝ «բազում ժամանակ է ասէ, զի ո՛չ կալայ8 պատիւ տեսանել զձեզ»: Հարցանէ զորպիսութենէ իմմէ: Յետոյ յոտին կացեալ ամենեցուն, շրջաբոլոր կանգնին տիկնայք ընդ արանց, ընդ չերքեզաց և զրոյց և հարց անասելի: Մինն ի չերքեզաց ցուցանէ զմինն ի տիկնայից մատամբ. «Այս, ասէ, յոյժ հաճոյ թուեացաւ ինձ», և դամն խնդայ ընդ այս: Ոմանք ելանեն գլուխ տուեալ նոցա: Յետոյ գայն և ընտանիք պարոն Շվեբսի և համարին ինքեանց խնդութիւն տեսանել զնոսա: Ի վախճանի բաժանի սակաւ առ սակաւ ժողով մեր, այլ ես երեկոյ ո՛չ անցցէ ի մտաց իմոց: Ես տարի զնոսա մինչև ի տուն իւրեանց, ուր մեծ եղբայրն սկսանի զնամազն: 8 փետր<ուարի>: Զայս անցս պատմեալ այսօր բարեկամին իմոյ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրին>. նա ամենևին արհամարհէ զայս. «պակասութիւն լուսաւորութեան է պատճառ այդորիկ: եթէ ես ումիցիմ զդուստր մի, ո՛չ թոյլ տամ նմա այդպէս վարիլ»: 11 փետր<ուարի>: Յերեկոյին ի 4-մինչև 6 երաժիշտք կայսերական զօրուն երգեն առաջի խորհրդանոցին ի մեծ հրապարակին և բազմութիւն անթիւ: Բուխարի սրբողք ելեալ ի տանիս ծայրաւոր և բարձր տան միոյ, յերգելն երաժշտաց, պարեն անդ, գլխիվայր կանգնի մինն, առնէ զանազան հնարս: Ամենայն հայեցօղ հայեցեալ ի նոսա ծիծաղի: Այսօր շտուտենդ մի ռուս, Շերեմետովսկի, յուսահատեալ, թէ ո՛չ կարասցէ զեգզամին իւր բախտաւորութեամբ կատարել, հասանէ զփողս իւր ածելեաւ գաղտնի, այլ յաջողապէս ո՛չ միանգամայն, և ածի ի հիւանդանոցն: 12 փետր<ուարի>: Այսօր ընկալայ խնդութիւն տեսանել կրկին զպատուական բարեկամուհին իմ, զկինն Ֆրիդ<լէնդէրի>: Յուշի մտեալ ի տուն նորա, հայեցեալ յանկողինն ցանկալի և յերես նորա, որ յառաջն հրեշտակատիպ և այժմ թալկացեալ ի հիւանդութենէ, պղտորեցաւ սիրտ իմ: Անզօր ժպտանօք հայեցեալ յիս, մատուցանէ զջերմագին ձեռս իւր և սկսանի խօսիլ ընդ իս ամենայն քաղցրութեամբ, պատմէ զտկարութենէ իւրմէ: Գորովէ զՋորջին, ցաւի, զի հիւանդութիւն նորա բեռն լինի առն իւրում: Ես ո՛չ կամեցեալ ծանրացուցանել զնա, կալեալ զչախմուր ձեռն, կրկին ելանեմ: Յերեկոյին փաթութեալ ի շլաֆրոկ, նստի նա առ սեղանով թէյի, ես տեսեալ զնա, խնդամ: Նա տայ մեզ զթէյ: Այր նորա կալեալ զձեռանէ նորա, «կին իմ քաղցր, մի՛ ցաւեր, յետ քանի՛ մի աւուրց առողջասցիս աստուծով»: Նա արգելէ ինձ գովել զՋորջին, և առեալ զթուղթ մի, ընթեռնու առաջի նորա, զայնպիսի բանս առ ի զգաստացուցանել զմանուկն: «եթէ անկարգ շարժի Ջորջին, ատեն զնա ամենեքեան, ո՛չ սիրէ զնա հայր իւր և ո՛չ մայր իւր. եթէ կանոնաւոր, սիրեն զնա ամենեքեան: Ջորջին է ատելի, յորժամ բռնի խնդրէ ինձ, և սիրելի, յորժամ սիրով խնդրէ ի մօրէն», և այլն: Եւ Ջորջին ծիծաղի ի գոգս իմ: Զրոյց վասն չերքեզաց: Կին պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէրի> նոյնպէս արհամարհէ զայս շարժումն դերպատցւոց և առ այն բերէ յօրինակ զանգլիացի և զփրէուսացի զօրապետս, Վիլինգտոն և 1ի յաղթելն նոցա Նապոլեօնի ի 1815: Եւ ի գալն

բնագրում՝ բարեպատաեհ կալայի =կալայ <մեկ անընթեռ. >


135

1

յԱնգլիայ, տիկնայք անգլիացւոց կուտակին ի վերայ նոցա և ամենեքեան յորդան տալ նոցա համբոյր, ծերունեաց 60 ամօք: Յետոյ մտանեմք յայլ սենեակն: Ջորջի հեծեալ ի ձի իւր, քարշէ զսայլս, և փոքրիկ շունն լծակից ձգէ ընդ նմա: Պրօֆ<եսսօրն> պատուիրէ Ջորջին պարկիլ, և շունն եկեալ համբուրէ զերեսս նորա, այլ ո՛չ խածանէ: 13 փետր<ուարի>: Զկնի ճաշուն դարձեալ ի տանէ բարե<րարին> իմոյ, անցեալ յայնկոյս եկեղ<եցւոյն> գեր<մանացւոց>, որոյ յարևմտեան կողմն կայր արգելանոցն քաղաքի և տե՛ս դու ինձ զաղէտալի տեսարանս: Այդ, ի բազմախուռն ամբոխի շինական էստաց, ներկայանայ պատկերն, որ մինչև ցայժմ ի հիւանդանոցի ձգէր զկարօտութիւն իմ առ ինքն: Եւ ո՞վ այս տրտմալից կերպարան, ո՞վ այս ապաբախտ: Հիւանդ չերքէզն զգեցեալ ահանդերձս պատժապարտից, առեալ ի շալակ իւր զպաշարս ճանապարհորդութեան և գուցէ զկարևոր հանդերձս իւր, հեկեկաձայն բեկբեկմամբ ողջոյն տուեալ, մերձենեայ առ իս: Աչք իմ մթացան ի տեսանելն զողորմելին, սիրտ իմ գալարեցաւ: Նա խորանկեալ ձայնիւ, «ի վաղիւն երթալոց եմ աստի» ասէ և արտասուք դառնագին սորեցան ի թալկացեալ դէմս նորա: Անդ ո՛չինչ օգնութիւն. և յետուստ պահապան զօրականն արգելէ զողորմելոյն սակաւ ինչ խօսիլ ընդ իս: Պղտորեալ սրտիւ վազեալ անդրէն առ բար<երարն> իմ, կամիմ, զի տայցէ ինձ փոքր ինչ դրամ ինչ, զի յօգնութիւն հասից նմա: Այլ գոլով առ նմա օտարականի միոյ, ո՛չ կարեմ տեսանել զնա. դիմեմ առ բարերարուհին իմ: Նա լուեալ զայս լուր, դառնագին ցաւի. աղէկիզի և արտասուք կարկեցութեան թափին ի մարգարտափայլ աչաց նորա: «Օգնութիւն, օգնութիւն»: «Ո՞րքան դրամ պիտոյ են ձեզ» հարցանէ. «գոնէ երկու ռուբլի». «ահա՛ երեք ռուբլի»: Նա բացեալ զսանդուխ իւր, տայ ինձ. «Երկուսն ի ձեր կողմանէ և մինն յիմ, երթա՛յք օգնեցէք ողորմելւոյն»: Ելանէ բար<երարն> իմ և նա պատմէ նմա լալագին, հասանել նմա յօգնութիւն և բար<երարն> իմ խրատէ ինձ երթալ առ նա և տանիլ զդրամս: Ես վազեալ միւս անգամ ցպահապան սօլդատն, աղաչեմ թոյլ տալ ինձ մտանել ի ներքին արգելանոցն, ուր կայր ողորմելին: Նա հազիվ ի վախճանի կատարէ զխնդիր իմ: Եւ իմ մտեալ ի խաւարչտին տեղին, գտի զնա ի մէջ այլ պատժապարտեալ բանտարկելոց: Նա տեսեալ զիս կանգնի, և իմ տուեալ ի ձեռն նորա զդրամն, սեղմեալ միւսանգամ 1ջերմիկ, այլ մորմոքեալ սրտիւ զձեռս նորա, նուիրեմ նմա զվերջին բարեաւ մնայն: Նա կամի համբուրել զձեռս իմ, այլ անագան, զի ես յայնժամ արդէն իսկ խփեալ զաչս իմ ի սգալի տեսարանէն, ջանայի ելանել արտաքս, զի մի՛ տեսից զթշուառութիւնն: Այլ թէ զի՞նչ էին յանցանք այսր ողորմելոյն, ո՛չ ոք կարաց իմանալ. և նա առաքեցաւ յՕրենսբուրգ, ուր ասէին, թէ գոն և այլ 200 ընկերք նորա: 14 փետր<ուարի>: Առաւօտուն այնինչ կամէի բերել տալ զկերակուր իմ ի հիւրանոցէն, պատուական կինն Էշհոլց խնդրէ առ իւր ճաշել: Րուդոլֆ ուտէ նոյնպէս սակաւ, երթայ առ մայր իւր ի վերայ սեղանոյն և անկանի զլանջովք նոնա: Համբուրէ զնա՝ «աստ կամիմ ննջել»: Մայրն հայեցեալ յիս ծիծաղի: Յետ սեղանոյն յայտնէ ինձ, զի կամք նորա են յամենայն շաբաթ աւուրս առ իւր հաշել: Ես շնորհակալութեամբ ընկալայ զայս յառաջատրութիւն կամակցութեամբ բար<երարին> իմոյ: Նա խնդրէ հարցանել զդաս

[վեր<ջին>]


136

Րուդոլֆին ռուս<երէն>: Ի գնալն իմ զկնի ճաշուն առ բար<երարն> իմ, նա յետ շինելոյ զպարագայս գնդին իմոյ, ընթեռնու զստորագրութիւն իւր վասն Հայաստանի30): Արտասուէի վասն այնպիսի կարեկցաբար ստորագրութեան նորա վասն աշխարհին իմոյ: «Ես ո՛չ յուսամ ասէ, թէ հայրենասէր հայ ոք պախարակեսցէ զիս վասն այսորիկ: Ես շնորհակալիմ անչափ: Յերեկոյին, յետ ըմպելոյ զթէյ առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>, նա հրաւիրէ զիս գնալ ընդ իւր ի կոնցերտս ի մէջ մեծ զալին համալսարանի: Նա հատուցանէ զդրամն: Այս դրամք էին վասն աղքատաց. և այս յամենայն տարւոջ: Բազմութիւն արանց և կանանց, աստիճանաւորք միշտ դիմեն ի վերին կողմն զալին և պրօֆեսսօրք ի յետին կողմն: Ֆիօլինէ. երգ բազմութեամբ և այլն: Յերեկ այն ինչ նստեալ պարապէի առանձին մենարանի իմում, եմուտ առ իս նորահասակ որդի պարոն Հագենի և խնդութեամբ եկեալ առ իս. «ես այժմ իսկ երթամ ի վարժարանն, այլ հայրն իմ առաքեաց առ ձեզ զբիլէթս զայս (զորս հանեալ ետ ինձ), զի ի վաղիւն ներկայասջիք ի մկրտութիւն մանուկ եղբօրն իմոյ»: Ես շնորհակալեալ զմանկանէն, համբուրեալ զվարդագոյն երես նորա, պարգևեալ նմա քաղցրաւենիս, արձակեցի ի բաց: Օրինակ և միտք բիլէթին. Lieber Abowjan! Da unser Sohn Morgen as am 14-ten Febr <uar>, Vormittags um 11 uhr getauft werden soll, so bittet Sie, uns durch Ihre Gegenwart zu beehren,Ihr Freund Hagen. Dorpat den 13-ten Febr<uar>. 1832 Ըստ այսմ ընկալայ այսօր զխնդութիւն ի 11 ժամու ներկայանալ ուրախալից մկրտութեան նորածին որդւոյ բարեկամի իմոյ, այլ ափսոս զի անագան գնացի անդ, համարելով, թէ ո՛չ այնպէս շուտով սկսանիցի: Որ ինչ նախ քան զիս եղեալն էր, ո՛չ կարեմ պատմել, այլ ի մտանել իմ ի տուն բարեկամին իմոյ, նա իսկոյն ընդառաջեալ՝ «այդպէս անագան, այդպէս անագան»: Ես խնդրեցի ներումն, այլ յուրախութիւն ինձ դեռ չէր սկսեալ մկրտութիւնն: Նա ածեալ զիս ի մերձասենեակն, 1խնդրէ շուտով ըմպել զշօկոլատ և հազիւ ըմպեալ իմ զայն, սկսանի մկրտութիւնն: Ես հանդարտութեամբ մտեալ ի սենեակն, ուր կատարիւր մկրտութիւնն, գտի զոմանն անծանօթ տիկնայս, զոմանն ծանօթս, ընդ որս և բարերարուհին իմ և կին պր<օֆեսսօր> Շմալցի, բարերարն իմ, որ կնքահայր էր և պր<օֆեսսօր> Շմալց և այլ երկու դրացի պարոնայք: Պաստօրն զգեցեալ զհանդերձ աստիճանի իւրոյ, կայ մերձ լուսամտին, ի կողմն հարաւոյ և առաջի նորա եդեալ սեղան մի սպիտակ սփռոցով և ի վերայ սեղանոյն կոնք մի ջրով. և յաջմէ նորա սպիտակ թաշկինակ մի: Խորին լռութիւն տարածանի աստ: Ամենեքեան կանգնին յոտին, և պաստօրն սկսանի զկարգ մկրտութեան: Նախ՝ ընթերցեալ զաւետարանն մկրտութեան, ապա ասէ զհամառօտ ճառ մի, բայց կարի վայելուչ: Յետ ճառին խնդրէ զմանուկն և մայրն բերէ զնա և տայ ի գիրկս կնքահօրն: Բար<երարն> իմ գրկեալ զմանուկն, կանգնի առաջի պաստօրի 2, և նա ընթերցեալ զաղօթս և զհաւատամքն ի

Որովհետև մեր որդին վաղը փետրվարի 14-ին, առավոտյան ժամը 11-ին պիտի մկրտվի, ապա խնդրում ենք հարգել մեզ ձեր ներկայությամբ: Ձեր ընկեր Հագեն Դորպատ, 13 փետրվարի 1832 1 [սենեակն] 2 բանգրում՝ պաստօրն


137

3 4 5 6 7 8 1

վերայ մանկանն, ապա հարցանէ զծնօղս ամենայն խստութեամբ, թէ այս կամք իցէն նոցա 3 յընծայել զմանուկն իւրեանց ի մկրտութիւն, կրթել զնա ըստ քրիստոնեական կրօնի, պարկեշտ, երկիւղաց, աստուածավախ, օրէնսպաշտ, աստուածապաշտ, բարեպաշտ և այլն: Ծնօղք և ամենայն բազմականք պատասխանեն. «այո» միաձայն: Ապա մերձեցուցեալ զմանուկն ի կոնքն, առեալ զջուր ձեռամբ, երիցս հեղու ի վերայ գլխոյ մանկանն և 4յամենայն նուագի կրկնէ. «յանուն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ մկրտի մանուկն և կոչի Ֆրեդրիխ Յեօհան»: 5Ֆրեդրիխ էր անուն բար<երարին> իմոյ. Եօհան՝ անուն մօր իւրոյ: Ապա «աղօթեսցուք» ասէ պաստօրն և ամենեքեան խոնարհեցուցանեն6 զգլուխս, այն ինչ նա կարդայ զհայր մերն: Ապա գայ մայրն և բար<երարն> իմ տայ զերեխայն ի գիրկ նորա խնդութեամբ, խնդրելով նմա զառողջութիւն: Յայսմ սկսաւ ժողովն խռնիլ, կանայք մերձեցեալ առ մայր մանկանն, համբուրեն զմայրն ի 7խնդրելն նմա աչքալոյս: / Պարոնայք մատուցեալ առ հայրն և առ մայրն, կալեալ զձեռանէ նոցա, խնդրեն նոցա աչքալոյս: Եւ այսպէս ուրախութիւնն պարպատիւր յամենայն դէմս: Ապա սկսանեն խառն8 կանայք ընդ արանաց և արք ընդ կանանց զրուցել և ճեմել: Ոմանք պատմեն զանցս ինչ, այլք խօսին զմանկանէն և յայսմ միջոցի հետևի ի մէջ բոդնոցի պատուական ռեյն գինի փոքր թասովք և քաղցրաւենիք ազգի ազգի, աղջիկ մի բաժանէ զայս, նախ կանանց, ապա արանց: Այլ զաւակք նոցա զգեցեալք նոյնպէս զարդարուն և յստակ հանդերձիւ գան և զրուցեն ընդ մեզ, խնդան ընդ մկրտութեան եղբօր իւրեանց, տան զանուն նորա և ցնծան և հրճուին: Բոլոր յանդէսս յամեցան մինչև ցերկուս ժամս: Ես կալեալ զփոքրիկ Միցին, գրկեալ զնա՝ «ես տանելոց եմ զքեզ ընդ իս», ասեմ: Ծնողք նորա խնդան ընդ այս և հայրն՝ «ահա՛ մտերիմ բարեկամ քո» ասէ: Յետ քաղցր զրուցի արանց և կանանց, սկսանի ժողովն ցրուիլ, նախ ելանէ պաստօրն (զայս մոռացայ նախ գրել): Յետ աւարտի մկրտութեան, իւրաքանչիւր ոք մերձեցեալ լռին առ կոնքն, արկանէ զդրամս, 1 մանէթ, աւելի կամ պակաս, բայց այնպիսի համեստութեամբ, մինչև միոյն ո՛չ նկատել միւսոյն: Թուի թէ այս դրամ վերաբերիւր առ ծառայ քահանային. ո՜վ համեստութիւնս: Խոնարհութեամբ գլուխ տուեալ բազմականացն, ապա բարեր<արն> իմ և կին նորա նոյնպէս համբուրեալ զմայրն և 1գլուխ բերեալ բազմականացն. հետզհետէ այլք: Յելանելն իմ՝ «և դու՞ք ելանէք», ասէ բարեկամն իմ. «կացէք այսօր ընդ մեզ ճաշել», այլ ես շնորհակալեալ զնմանէ յառաջարկեմ, զի այսօր ճաշելոց եմ առ բարերար<ն> իմ, որպէս յամենայն կիւրակէ: Նա ո՛չ արգելեալ զայս, շնորհակալի վասն ներկայութեան իմոյ: Այսպէս ելանեմք ընդ պր<օֆեսսօր> Շմալցին և կնոջ նորա: Կին նորա հեծեալ ի կառս՝ «եկա՛ք առ մեզ աղաչեմ շուտով» ասէ, նոյնպէս և այր նորա, և բաժանին: Նոքա կառօք ի տուն իւրեանց և ես սենեակ իմ, որ մերձ էր աստի: 17 փետր<ուարի>: Ստացայ զհամբաւ մահուան սիրելի բարեկամուհւոյն իմոյ Գրասի:

[ի] [յամենայն հեղանելն] [այ<ս>] Խոնարհեցուցեալ=խոնարհեցուցանեն [զմ<օրն>] [առանձին] [խոն<արհեալ>]


պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէրի> ետ ինձ զայս համբաւ, այն ինչ յերեկոյին նստեալ առ նմա առ սեղանով թէյի, ստացաւ նա զնամակ ի Գրասէ: Կին նորա հիւանդ գոլով, ո՛չ յայտնեաց նա անդ ինչ, այլ յելանելն իմ ել և նա և տարեալ զիս ի սենեակ իւր, ետ ինձ զայն գուժ: Սիրտ իմ գալարեցաւ, արտասուք իմ ցնդէին յաչաց իմոց: Նա անկեալ զլանջովք իմովք մխիթարէ, զերկնային յու՛շ ածելով ինձ սահման, այլ ընդ վայր: Արտասուալից ելանեմ անտի, և զբոլոր գիշերն անցուցի լի ցաւօք: 18 փետր<ուարի>: Վասն երկրագործութեան: Արժանաւոր. Չորեքշաբթի: Այն ինչ գնացի առ բարեկամն իմ Հագեն առ ի սփոփել սակաւ ինչ զցաւագնեալ սիրտ իմ: Նա խօսեալ բազում ինչ, կին նորա բերեալ զմանուկն ջանային ամենայն իւիք մխիթարել զիս: Նա տանի զիս ի սենեակ իւր և ցուցանէ ինձ զպատկեր երևելի գեր<մանացւոյ> ուրուք՝ Թէր անուն, քաղաքական խորհրդականի տէրութեանն Փրէուսի: Այս այր, ըստ պատմելոյ պարոն Հագենի, երևելի գտաւ յԵւրոպայ և 137/138 երախտաւոր ի ձեռն ազգի գրուածոց իւրոց / ի վերայ երկրագործութեան և տնարարութեան: Նա աշակերտեալ բժշկա<կա>նութեան, բարեխոհ հոգի նորա ո՛չ բաւականանայ այսու լինիլ երախտաւոր մարդկային, վասն որոյ հաստատեալ զուսումնարան մի, սկիզբն առնու ընդ ուսուցանել զերկրագործութիւնս, վասն որոյ առաջին հեղինակ երկրագործութեան: Անուն նորա այնպէս հռչակի այսու, մինչև արքայն փրէսուսի կարգել զնա իսկապէս քաղաքական խորհրդական և ի տօնի ծննդեան իւրոյ, յետ տարածելոյ գրուածոց նորա վասն երկրագործութեան, ամենայն տէրութիւնք Եւրոպիոյ առաքեն առ նա հրեշտակս մեծամեծ պատարագօք, առ ի շնորհաւորեալ զտօն ծննդեան նորա: Ի ներքոյ պատկերի նորա կայր գրեալ հետագայս՝ զորս նա ինքնին ձեռամբ իւրով գրէ յետ նկարելոյ աշակերտին իւրոյ զպատկեր նորա և խնդրելոյ գրել ինչ. Ich glaube mich an keinem Orte, Zeit ist mir Zeit Ein wohl ausgesprochenes Wort, wirkt in Ewigkeit. Thaer. Յաղագս առաւել լուսաւորութեան Եւրոպիոյ 1 19 փետր<ուարի>: Եկն առ իս Բլումէնբերգ: Նախ մտեալ ի սենեակ իմ, թագուցանէ զինքն ի մթան, ապա գայ ի լոյս: Երկար զրոյց վասն լուսաւորութեան ազգաց եւրոպացւոց2. գեր<մանացւոց>, անգլ<իացւոց>, ֆրան<սիացւոց>: «Յիւրքանչիւր դարս բարձրացան երեքին ազգս, ոմանք յայլս մակացութեան, և ոմանք յայլս, այլ ի նոր դարս մեր, գեր<մանացիք> յամենայն վերաբերութիւնս առաւել են քան զամենայն ազգս: Շեքսպեր անգ<իացի> առ ժամանակօք Ելեզավետ տագուհւոյ: Բանաստեղ<ծ>ք այժմեան դարու ի գերմ<անացւոց> անցին քան զամենայն, որպէս Գօթէ՝ որոյ ծննդեան աւուրս ի տօնախնդութեան արքայք գեր<մանացւոց> և հերցօղք կամ ինքնին գան ի յայսպիսի տօնախմբութեան, արքայն Բայերի Լուդվիգ այնպէս շտապով գայ առ նա ի Վեյմար, մինչև յառաւօտուն յելանել Գօթէի, մտանէ արքայն առ նա և շնորհաւորեալ զտօն ծննդեան նորա, մատուցանէ նմա զնշան արծուեայ բանիւս՝ «հրամայեցէք ինձ, 3 զի

 1 2 3

Ես ինձ ոչ մի տեղում չեմ երևակայում. ժամանակն ինձ համար միևնույնն է: Մի լավ ասված խոսքը գործում է հավիտյան: [20] բնագրում՝ երևոպացւոց [դ<ափնիք>]


139

4 1 2 3 4 5

և ես վստահացայց կախել զհերաց գլխոյ ձերոյ զդաբնիկ ինչ աննշան» և այսու պարգևէ նմա զնշանս»: Այսպէս ամենայն ամի պաշտեն և մեծարեն գերմ<անացիք> զիմաստունն: Անգամ մի ևս ի տօնի թագադրութեան հերցօղին Վեյմարի, ժողովին նոյնպէս բազում ազատազնեայք և արքայազունք առ նա, և Գօթայ, գոլով ևս քաջ բնագէտ, յարդարէ զայդի իւր այնպէս, կանգնեալ ի զանազան ճեմելիս այգւոյ իւրոյ զդիմակս 4երևելեաց նախնի ազգաց, որպէս եգիպտացւոց, յունաց, հռովմ<այեցւոց>, մինչև յամենայն ճեմելիս համարել տեսողաց, թէ իցեն իսկ և իսկ ի մէջ նոցին իսկ ազգաց: Հումբօլդ, քաղաքական խորհրդական տէրութեան Փրէսուսի, տեղեակ գրեթէ 50 լեզուաց: Ի լինելն ի Դերպտ, խօսի ընդ ամենայն պրօֆ<եսսօրաց> ի վերայ ֆախի իւրոյ: Այր, յորում պարունակին գիտութիւնք մարդկային ազգի: Եղբայր նորա ևս. 6000 տալէր տարեկան մովաջէբ նորա: 6000 տալէր նոյնպէս տարեկան մովաջէբ երևելի խաղարկութեանն թէատրոնի ի Բերլինս: 1 փետր<ուարի>. 20 Առաւօտուն ըստ պատուիրանի պալատական խորհրդականուհի Էշհոլցի 1րորդում ժամու գնացի առ նա ի ճաշել: Ես գտի զնա և զօրիօրդն Ֆիքս նստեալ առ սեղանով յասեղնագործութեան: Նա ետ ինձ աթոռ և նստեալ առ նոսա, օրիօրդն Ֆիքս պատմեաց զհետագայս: Ի պատերազմէն ընդդէմ պօլեակաց, գրաֆ ոմն պօլեակ, 2եղեալ է այնպէս հարուստ, մինչև բաց յամենայն հոյակապ ապարանից իւրոց եղելոց ի Պօլշեայ ի քաղաքին Վարշաւ, շինեալ ի սահմանին ի մէջ Պօլշիոյ և Փրէուսի զապարան մի երեքտակեայ, գլխովին անհամեմատ վայելչութեամբ: Ի վերին դստիկոնի, ի մէջ պալատին շինեալ զաւազան մի ձկանց բոլորաշուրջ, տնկովք զարդարեալ և ջուրն, որ պարտի փոփոխիլ վասն պահպանութեան ձկանց, բերել տուեալ զանազան հնարիւք և գործիւք3 ի հեռաւոր տեղեաց յանպիսի բարձրութեան: Սոլդատք ռուսաց, ի լուանալն ի մէջ աղբեր միոյ եղելոյ ի սրահի նորա, գտանեն զանթիւ արծաթեայ և ոսկեայ ամանս: Այլք 4մտեալ ի գինետունս նորա առ ի ըմպել զգինի, գտանեն զերկու կճուճ լի դրամովք իմպերիալ շպանիոյ (1 իմպերիալ=5 ռուբլ) և մինն լի ոսկովք: Բոլոր սոլդատք առեալ ըստ բաւականին ի կճճէն իմպէրիալի, դեռ ո՛չ կարեն ¼ յայնմանէ ի վեր առնուլ ընդ ինքեանս: Այսօր եկն ի քաղաքս Գարդն Պավլովսկիյ: Ծերունի գեներալ մի գեր<մանացի> Էմիլ, որ լեալ էր յայսմ պօլկի ի վաղուց շեֆ, եկն ընդ առաջ նոցա և տուեալ զանուն իւր, հարցանէ, թէ գոյ արդեօք սոլդատ ոք ի ժամանակէ իւրմէ. մինն միոյն ել ի միջոյ նոցա, որ ծառայեալ էր նմա, և նա մատեալ առ նա համբուրէ գրկմամբ զսոլդատն: Զարմանալի տեսարան: Յետ սեղանոյն, ըստ որում մանուկն Էշհոլց հիւանդ էր փոքր, մայր նորա խնդրէ գալ առ նա, որ պառկեալ 5կայր ի ներքին ննջարանի մօր իւրոյ: Մանուկն ընթեռնու, մեկնեալ ի վերայ անկողնի զբանաստեղծութիւն, մայր նորա խնդրէ փոքր ինչ ննջիլ, այլ նա ո՛չ լսէ: Արժանաւոր:

[նախնի] [24] [է] գործեօք=գործիւք [ի] բնագրում՝ պարկեալ


140

6 7 1 2 3

Յայսմ երեկոյի գնացի առ բարեկամն իմ պարոն Շվէբս: Չև՛ բացեալ զդուռն սենեկի նորա, երևին ինձ բազում տիկնայք զարդարուն նստեալ առ սեղանով. ամօթ պատկառանաց պատեաց զիս. բայց և այնպէս սրտապնդեալ, մատչիմ յառաջ: Ոմանք ի տիկնայից ծանօթ գոլով, ի տեսանելն զիս, գրավեն քաղցրադէմ խնդութեամբ և ամենասիրելի քոյր նորա, որ նախքան զամենեսին ընկալաւ զողջունատրութիւն իմ և զգլխատուութիւն, կանգնեալ ի թէյ սեղանոյն, զորոյ6 շրջանաւ բոլորեալ կայր7 սիրազուն շրջանն, խոնարհէ ինձ գլուխ՝ «ի վաղուց ո՛չ կալայ խնդութիւն տեսանել զձեզ» ասէ. «զիա՞րդ անցուցանէք զժամանակ ձեր». ես շնորհակալեալ աճապարէի յամոթոյ մտանել ի սենեակն, ուր էր պարոն Շվէբս: Նա անհամեմատ սիրով ընկալաւ զիս և գրկափարեալ՝ մեղադրէ զայսպիսի մեղկութիւն իմ, զի ես ո՛չ յաճախակի գնամ առ նա: Առ նմա գտի և զծանօթ գեր<մանացի> մի: Անսահման խնդութիւն փայլէին ի դէմս երկոցունց ի տեսանելն զիս: Պարոն Շվէբս սկսանի ամենայն սիրով հարցանել զորպիսութիւն իմ և մեղադրէ կրկին և կրկին: Նա ցուցանէ ինձ զարժանաւոր հնարս, որ ամենայն գրագրաց է հարկաւոր յոյժ, որոյ ի կամիլն անաշխատ ի վեր առնուլ զերես գրուածոյ իրիք: Այսու յաղագաւ նա խնդրէ գրել ինձ հայ<երէն> և պարս<կերէն> և գեր<մաներէն>, առ ի ցուցանել ինձ զհնարն: Ես գրեմ հայ<երէն>, գեր<մաներէն>, պար<սկերէն> զոտանաւորս: Նա զարմացեալ ի վերայ գեր<մաներէն> ձեռագրութեան իմոյ, առեալ զթուղթն, իսկոյն մտանէ ի ժողովն և դու 1 տես շարժումն. մի զկնի միմեամբք ի մէջ տիկնայից, յիւրաքանչիւր ոք ցանկայ տեսանել զայն, ցանկայ ընթեռնուլ զայն և թուղթ իմ վաստակեցաւ անցանիլ ի ձեռանէ ի ձեռն այնպիսի փողփողուն տիկնայից. «ո՜հ, զիա՞րդ գեղեցիկ» ասէր մինն, «ո՜հ, զիա՞րդ մաքուր» ասէր միւսն, «զիա՞րդ անսխալ, զիա՞րդ իմաստալից, պարտ է օրինակ առնուլ զայս», և այլն: Ապա համբարձեալ իւրաքանչիւրոց զդէմս և հայեցեալ քաղցրագին ի դէմս իմ՝ «այլ ի սակաւ ժամանակս և այսպիսի յառաջադիմութիւն. մեք խնդամք ամենեքեան, ի տեսանել զպատանի հայկազունդ ի մեր լեզու այդպէս յառաջադիմեալ»: Այլ իմ սիրտ ծփայր ի խնդութենէ, ի լսելն ի բերանոյ պատուական տիկնայիցս զայսպիսի խրախուսական ձայնս և սիրակցութիւնս: Ես շնորհակալեցի զամենեցուց վասն հաղորդելոյ նոցա ինձ զայնպիսի խնդութիւն և նսեալ ի մէջ նոցա, սկսանիմք 2 զրուցել: Ո՛չ սակաւ և աստ, խնդային պատուական տիկնայքս ի վերայ մաքուր զրուցատրութեան իմոյ գերմ<աներէն> ընդ նոսա, մանաւանդ քոյր և կին պարոն Շվէբսի. քոյր պարոն Շվէբսի՝ «ա՜խ, եթէ ես ուսանէի հայ<երէն> ինձ թուի թէ դժուարին իցէ լեզու ձեր»: Այլ ես պատասխանիմ 3 «ո՞ տացէ ինձ լինել այնպէս բախտաւոր, լսել ի բերանոյ գեր<մանացի> օրիօրդի զիմ մայրենի լեզու»: Կին պարոն Շվէբսի խնդրէ, զի ես զանուն իւր գրեցից անդ հայ<երէն> և զնշանակութիւն անուն իմոյ: Ես ուրախութեամբ ընկալեալ զխնդիր, նախ գրեմ զանուն նորա հայ<երէն>, ապա զիմն գեր<մաներէն> այ<ս> ու բանիւքս. «նշանակութիւն անուան իմոյ, եթէ կամիք գիտել, է պարգև խաչի, զի ի լեզու մեր խաչ նշանակէ զխաչն, և տուր, պարգև: Ծնունդ իմ չէ՛ հեռի յԱրարատայ, եթէ դժուարին լիցի ձեզ պահպանել զիմ անուն, Արարատ ո՛չ եղիղի ձեզ պահպանել ի

բնագրում՝ զորոց կային=կայր [դու] բնագրում՝ սկսանիք [ես]


141

4 1 2 3 4

քաղցր յիշեցումն ձեր: Այս փափագումն է ծնունդ այնպիսի սրտի, որ կարէ յարգել և պաշտել զքաղցր յիշեցումն ձեր»: Զայս ըստ հնարից պարոն Շվէբսի ի վեր առեալ (այս հնար 4չէ ինչ, բայց եթէ ունիլ զնազուգ թուղթս, և դրջել և ապա ծածկել նովաւ զգրեալն, հանդերձ այլ թղթովք ի վերուստ և ի ներքուստ, գլորել ի ներքոյ ծանր գլորակի, միևնոյն է յոր մետալլէ և իցէ, միայն պարտ է զի լինիցի ծանր. և յիրաւի, անսխալ և անախտ ելանէ երես գրուածոցն, և գրուածն նոյնպէս մնայ անխախտ), և տարեալ ի ներքս: Ի նորոգ սկսաւ շարժումն և ամենեքեան ցանկայ<ն> ընթեռնուլ զնոյն, և ի շրջաբերել ամենեցունն ընթեռնու կին պարոն Շ<վէբսի> և կանգնեալ ի տեղւոջէն, «եղիղի այն ինձ յիրաւի յիշատակ անմոռանալի. շնորհակալիմ յոյժ յոյժ»: Եւ ես շնորհակալիմ նոյնպէս և զմիւս տպեալ թուղթն առնում ընդ իս: Յետ թէյին և այլ զանազան քաղցր զրուցատրութեան զոր կալայ ընդ պատուական տիկնայիցս, դնի ի մէջ դահլիճին մեծ սեղան մի վասն ընթրեաց: Տասն տիկնայս թուեցի ի վերայ սեղանոյն, իւրաքանչիւր մի զմի գեղեցիկ, մանաւանդ քոյր պարոն Շ<վէբսի> և փոքր օրիօրդ մի, որ կայր նստեալ մերձ նորա: Նոքա երկոքին առաւել գրաւեցին զամենայն մտադրութիւն իմ և զմիտ և նոքա 1էին խնդութիւն սեղանոյն ի ձեռն զանազան ուրախարար զրուցատրութեան իւրեանց, որ լինիւր անդադար ծաղիւք: Ես նստիմ մերձ կնոձ պարոն Շ<վէբսի>. նա զրուցէ ընդ իս քաղցրութեամբ. «դու միշտ անցանես ասէ, մերձ տան մերոյ և սիրտ մեր ցանկայ միշտ տեսանել զձեզ առ մեզ. եկայք աղաչեմ, երբ և կամիք, զի այնու և թեթև եղեցի 2ձեզ անցուցանել զաւուրս պանդխտութեան ձերոյ առ մեզ», և այլն: Սեղանն ամենևին հասարակ, բայց կարգաւոր. ձուկն, խորոված և թխուած: Յետ սեղանոյն և սակաւ ինչ զրուցատրութիւն: Սկսանին պատուական դամքն բաժանիլ համբուրելով զմիմեանս. ո՜հ, զիա՞րդ ցանկայի զի և ես մասնակից լինէի այսմ համբուրի: Եւ ի վախճանի եկն և ինձ կարգն ելանել, խորագին շնորհակալեալ զինէն պատուական բարեակամց իմոց, կրկնեն զյաճախակի գնալն իմ առ նոսա: Կին պարոն Շ<վէբսի> ըստ պատ<մութեան> պարոն Շ<վէբսի> շառաւիղէ ի մեծ արքունական տանէ Իրլանդիոյ, յՕրօրկէ3, Գրաֆին Օրօրկ: Անուն նորա Վիլհելմինէ ֆոն Շվէբս: 21 փետր<ուարի>: Արժանաւոր: Բարեկենդան մեծի պահոց: 4յ 7-րորդում ժամու գնացի առ տիրացուն ռուսաց: Սովորաբար ռուսք յերեկոյին երթան միմեանց ի շնորհաւորութիւն: Աստ գտի զամենայն ժողովեալս փոքր ինչ վերացեալս ի գինւոյ: Նոքա ընկալան զիս սիրով և իսկոյն բերեն գինի. ես համաձայնիմ ընդունիլ: Արբեալ վաճառական մի ռուսաց կամի ելանել և առնէ զզանազան անյարմարութիւնս, զօր օրինակ խօսի անկարգ, խաչահանէ, անուանէ զինքն մեզաւոր, համբուրէ զկին սարկաւագին և զ 10 ամեայ զոքանչ նորա: Հազիւ ելանէ, յետ նորա գայ և այլ ծերունի մի արբեալ գլխովին և նա նոյնպէս սասանացուցանէ զամենայն որմունս, համբուրէ նոյնպէս զկին և զոքանչ սարկաւագին: Ի վախճանի եկն կարգն ինձ և ես հետևեալ նոցա նախքան ըմպելն իմ համբուրեալ զսարկաւագն, մատչիմ առ կին նորա: Նա համբուրէ զշրթունս իմ երիցս. ապա կոչէ սարկաւագն

[է] [նոքա] [եղից<ի>] յՕրօրօկէ=յՕրօրկէ [ի]


142

5 1 2 3

զոքանչ և պարկեշտ օրիօրդն պատկառի ի գալ, այլ ստիպանք բերեն զնա առ իս, և նա նոյնպէս համբուրէ զիս երիցս: Ո՜հ, որպիսի անմահութիւն: Ապա ըմպեալ զթաս իմ, խնդրեալ նոցա զամուր պահպանութիւն սուրբ պահոց ելանեմ: Աստի գնացի առ քահանայն Պետր, այլ զնա գտի ի բարւոք կարգի: Ուրախ յընտանիս իւր, ուր մազայիւ միով, զորս մատուցանէ կին նորա և որ եդեալ կայր արդէն ի սեղանի, կնքեցաք զերեկոյին: Աստի գնացի առ միւս քահանայն Սերգէիյ, ուր ի մտանելն իմ, նշմարեցի, զի նա նստեալ առ երգեհոնիւ, խաղայր և առեալ5 զլուր գալստեանս, իսկոյն ելանէ յոտին: Աստ գտի նոյնպէս զարբեալ վաչառականն, որ ի տեսանելն զիս այնպէս յարձակուեցաւ ի վերայ իմ, որպէս թէ կամելով կլանել զիս: Անդ գոլով ներկայ պատուաւոր ռուս շտուտենտի միոյ, ամաչէ ի տեսանել զանկարգութիւն ազգակցին և յետս քարշէ զնա ասելով. «Ուստի՞ ճանաչես զնա». «Առ սարկաւագին տեսի զնա» պատասխանէ, այլ պատուական այրն առանձնացուցեալ զիս ասէ. «ներեցէք տգիտութիւն նորա»: Եւ մեք նստիմք առ միմեանս, և իսկոյն կին նորա տայ մեզ մազայ, որ կայր նոյնպէս ի վերայ սեղանոյն, և զայս յետ փոքր միջոցի կրկնեն. նոյնպէս գինի: Այլ վաճառականն, երբեմն ի ներքս մտանելով, երբեմն արտաքս, յաւելու զանկարգութիւն իւր, առնէ աղմուկս, ուր միշտ խնդրէ յինէն շտուտենտն, զի ներեցից, զի քահանայն նոցա թողու զայնպիսիս ի տուն իւր, կամելով այսու ծածկել քաղաքավարութեամբ զանպարկեշտութիւն նորա: Կին քահանային մնայ միշտ ի ներքսատան և միայն ի տալն զմազայ ելանէ. ո՜վ տարաբախտութիւնս: Մեք խօսիմք ընդ միմեանս, բայց միշտ զսնոտեաց, պատմելով միմեանց զզանազան առակս: 23 փետր<ուարի>. երեքշաբթի. Արժանաւոր: Վաճառական Տուն վաճառի զիս մի պանիր 160 կոպ<էկ>. Թանկագին: Ես պատկառեալ բացասել նմա, գնամ ի տուն և անդրէն առաքեմ զպանիրն յետս, այլ նա ո՛չ ընդունի: Յերեկոյին գնացեալ առ բարեկամն իմ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Յետ դասառութեան իմոյ, մտեալ ի ներքս առ ի ըմպել զթէյ, գտանեմ զկին նորա նստեալ առ սեղանով, այլ յամենայնի հիւանդագին, որ ցաւ մեծ եղև ինձ: Մեք զրուցեմք վասն ամուսնութեան. նա պատմէ, թէ օրէնք գեր<մանացւոց> հրամայեն ամուսնանալ առն ընդ քեռ կնոջ 1իւրոյ, եթէ նա մեռանիցի. և հորեղբորորդին կարէ ամուսնանալ ընդ դստեր հօրեղբոր իւրոյ: Այսմ ընդդիմանամ ես և կին նորա2 պատմէ, թէ յԱնգլիայ չէ այն օրէնք: Ապա պատահաբար պատմեմ զանցս պանրին: Նոքա զարմացեալ ի միամտութիւն իմ, սկսան խօսիլ ընդ միմեանս անգ<լիերէն>: Յետ բանիցն սկսաւ պատուական կին նորա. «ի պատկառանաց արարիք զայն, այլ յայլ դիպուածս եթէ կամիք գնել ինչ այդպիսի, հարցէք ցմեզ, մեք գնեմք վասն ձեր», և այրն՝ «եթէ պատահեսցի ձեզ երբեմն սովիլ, յոր ժամու և իցէ, եկա՛յք առ մեզ, դուք կարէք գտանել առ մեզ գոնէ զկտոր մի հաց և իւղ, եթէ չիցէ ինչ ի պատրաստի»: Ապա դարձեալ սկսանի կին նորա ո՛չ յայտնաբար ասելով, 3զի վաճառեցից նոցա զպանիրն, այլ կարեկցեալ ի վիճակ իմ՝ «ինձ հարկաւոր է ասէ, յայսոսիկ աւուրս պանիր, և ես հիւանդ գոլով, ո՛չ կարացի դնել տալ զայն, վասն որոյ խնդրեմ առաքել ինձ զայն»: Ես խնդրեմ, եթէ կամին

բնագրում՝ աբռեալ [միոյ] [և կին նորա] [թէ]


նոքա զայս, ես տացից նոցա զայն 50 կոպ<էկ>. «ո՛չ, ո՛չ, նովին գնով»: Եւ յայսմ բանի հանէ այր նորա 2 ռուբլի, և դնէ առաջի իմ: Բազում մաղթանք, զի մի ծանրասցեն նոքա այսպէս, այլ ո՛չինչ օգնութիւն4, այլ ընդհակառակն հարկեն ինձ պատուական անձինքն ի լռել, քան թէ ի խօսիլ: Տե՛ս զբարեսրտութիւն: 25 փետրվարի: Ի 11-րորդում ժամու եկն ի քաղաքս նոյնպէս գունդ մի զօրաց, և ես այն ինչ կամէի գնալ ընդ առաջ, պատահին ինձ 5առ դրան տան բարեկամին իմոյ Հագենի փոքր դուստր նորա Յիւլիէ և որդի. Ի պատճառս ցրտոյն ես կամէի արգելել նոցա մի կանգնիլ անդ այնպէս գլխիբաց, այլ նոքա իսկոյն կալեալ զհանդերձից իմոց ձգեն ուժով գնալ առ ծնօղս իւրեանց: Ամենայն խնդիր ընդ վայր, մինն կալեալ զմի տտանէ վերարկուին իմոյ և միւսն զմիւսոյն ձգեն ամենայն զօրութեամբ: «Ո՛չ թողումք զձեզ երթալ ի բաց, ասեն, դու պարտ ես գալ առ ծնօղս մեր»: Եւ այսպէս ձգելով ածեն զի սիրելի մանկունքն ի վեր և պատմեն ծնողաց իւրեանց զարարս իւրեանց. իսկ ծնօղք նոցա ուրախացեալ ընդ այս, ո՛չ բարկանան այլ ես ջանամ ելանել, և անդ նոյնպէս կալեալ նոցա զիս պնդապէս բռնադատեն ուտել ընդ նոսա զճաշ: Յիւլիէ երթայ, ուր կախի վերարկու իմ և կալեալ զայն պնդապէս, քացահարէ զիս, զի մի՛ կարացից ի վեր առնուլ զայն. և այլք վազեն առ ծնօղս, զի մի՛ թողցեն նոքա զիս ելանել առանց ճաշելոյ ընդ նոսա. զայս խնդիր յառաջարկեցին ինձ և ծնողքն, և ես մնամ անդ առ ի ճաշել, որ պատճառեաց զանպատմելի խնդութիւն պատուական երեխայից. հասարակ զուպ, խորոված: 143

1

4 5

1

Թուղթ առ կաթողիկոսն մեր31): Սրբազնակատար Քահանայապետ Ամենաողորմած տէր Ի դարձուցանել իմում զդէմս առ Հայրենիս, ներկայանայ ինձ նոր երևումն՝ արեգակնատիպ ճառագայթեալ ի ծոցս Հայաստանի, և խնդութիւն հոգեպարոյր փայլի, փայփայի ի դէմս այնոցիկ՝ ընդ որս անցին այն ոսկեղէն աւուրք մանկութեան իմոյ: Ամենայն բերան ի գովաբանութիւն և ամենայն սիրտ խնդալից՝ ովսաննիւք ընդառաջեալ նոր փեսայիդ: Այս երևումն սխրալի, այս խնդութիւն համազգային մղէ և զիս, թէ և ի բազում 1տարաձգութիւն պանդխտացեալ, ձայնակից և երգակից ընդ այլ եղբարց իմոց և համազգեաց, ելանել ընդ առաջ նոր օծելւոյդ և ի սեղան սրտիս ընծայաբերեալ Ձերդ սրբազնութեան զիմ մանկական գոհութիւն, զիմ մանկական շնորհաւորութիւն, առ ի ընդ երկար և բախտաւորեալ աւուրք: Խնդրել Ձեզ վայելել զայդ տուր երկնածիր, զգահ իշխանական բազմերախտ Հօր մերոյ և երջանիկ նահատակի սրբոյն Գրիգորի: Խաղաղութեամբ և անվրդով յար մնալ ձեզ յաթոռ նորա և ի փառս՝ զորոց կախին սիրտք ամենայն Հայկազնէից: Զայս ցանկայ և խնդրէ ձեզ սիրտն, որ կիսով չափ պատրաստ է լինել Ձեզ մտերիմ և հայրենեաց՝ հարազատ և վասն անուան նորա անձնանուէր և կենսանուէր: 2) Երևումն այս նոր և սքանչելի, ի դարս փրկութեան Հայաստանի լինիլ գահակալ և դարագլուխ, ի ժողովիլ որդւոյ նորա, լինիլ հայր և հովուապետ, նոր կայսեր, նոր աշխարհ, նոր ազգ, և նոր հայր ազգի: Եւ որ ա<յ>ն է, դուք

զօգնութիւն=օգնութիւն [առա<ջ>] [հեռաւորութիւն]


օրհնութեամբ նախնոյն ձերոյ ժառանգեցիք զայդ պահ, ի կենդանութիւն նորա վայելէք զյաջողութիւնն, որպէս թէ ցուպ լինիլ ծերութեան նորա, ցուպ և ժողովրդեան՝ յանձն եղելոց այժմ ձերդ հովուապետութեան: Օրինակ անօրինակ՝ զորս երջանիկ որդիք և օրհնեալքն յաստուծոյ միայն վայելեցին և վայելեն: Զինչ ոչ արգասաւորեսցէ առ այս ջերմ օրհնութիւն ծերունւոյն, որ բարեբախտութիւն ո՛չ ածանցեն այժմ ի կենաս ձեր, երջանիկն ի հողածնիս օրհնութեանց և եդ զպսակ ձեր ի գլուխ ձեր, աչք նորա տեսին զձեզ փառօք պսակեալ և սիրտ նորա խնդաց առ այդ, յորս խնդայք դուք և ամենայն որդիք հօտի ձերոյ: Ո՛չ անխորհուրդ այս տնտեսութիւն նախասահմանողին, ո՛չ առանց բարեյաջող նպատակի այս կառավարութիւն վերնոյն, որ կշռով չափէ և կնքէ զվիճակ և կարգ իւրոց ստեղծուածոց: Լինիլ Հայր ազգի, գլուխ եկեղեցւոյ, կառավարիչ ժողովրդեան, չի՛ք ինչ ի հողեղինացս պատուականագոյն ինչ քան զայս. չի՛ք ինչ գերազանցագոյն՝ զորս երկրածին ոք կարասցէ ընդունիլ ի ձեռանէ բարձրելոյն: Եւ ո՞ր սիրտ ո՛չ խնդասցի առ այս, ո՞ր բերան ո՛չ լիցի գոհաբան վերին պատրաստութեան: Աւետիս մեզ նոր, կրկին աւետիս: Տարածեցէք յայսմ շրջանի զլոյս ձեր և ամենաբարձրեալն առաջնորդեսցէ զընթացս ձեր ի բարին և ամենայն համազգիք 1 օրհնեսցեն 2զաւուրս ձեր և զանուն, լի յուսով և մխիթարութեամբ: 3) Եթէ միմիայն զդարոց խօսեցայց, այո՛, երջանիկ է նա, որ ժառանգեաց զայդ տեղի, այն զի ազատ է այժմ ազգ մեր, ազատ աշխարհ մեր, եկեղեցիք մեր, աթոռն մեր, և խաչն փրկչական ըմբառնայ, վերամբառնայ ի հալածել զամբարիշտս և ի բարձրացուցանել ի պաշտպանել զփրկեալս իւր: Այս դա՛ր է, յորս միմիայն յաղթանակաց և մեծաց մնայ միայն ժառանգել զանմահ անուն ի յիշատակն արձանաց և ի սիրտս յետ մնայից: Այս դա՛րէ, յորս առաքինիք յուշ ածեալ յանթառամ պսակին պատուականութեան, ջանան, գուն գործեն՝ զվայելչականին միայն բուռն հարկանեալ, վայ<ե>լչցուցանել զեկեղեցիս, պայծառացուցանել զազգս, լուսաւորել զժողովուրդս, բախտաւորել զհայրենիս, ձեռն տալ անկելոց, կանգնել զգլորեալն, շինել զաւերեալն, զօրացուցանել զտկարն և յամենայնի դարման տանիլ ի կանգնել և ի նորոգել զմուզայս իմաստութեան, ուր նախնիք դրուատին, առաքինիք ներբողին, վատք անգոսնին, սիրտ հայրենասիրութեան կենդանանայ, մեռեալ ոսկերք ազգայնոց զուարթանան, փառք հայրենեաց մեծանայ, մանկունք զհետս քաջութեան նախնեաց որոնեն, մանկութիւնն դալարի ոգով մեծագործութեան և ձայնք գովչաց խառնեալք ընդ ձայնից հրեշտակաց, պատուեն, անմահացուցանեն զանուն պատճառին այնոցիկ ամենայնի: Առ այս լի է յուսով սիրտ իմ Սրբազնասուրբ տէր քահանայապետ: Թէև 3առաջի ձերդ յարարթուն 4և առաքինասէր հոգւոր սլանան մտածմունքս այսոքիկ. անցանել զանցանել փառօք մեծագործութեան, քան զայլ ամենայն նախնիս ձեր. գերազանցել մեծագործութեամբ, որպիսի Ներսէսն առաջին մեծ և Ներսէսն երկրորդ՝ Շնորհալի, ստուեր արկանել շքոյ նոցա, քան մնալ ընդ ստուերաւ: Այո՛, ոչ է կենդանի այժմ ազգաշէնն Վռամշապուհ, մեծամեծաբր արքայն մեր: Ո՛չ տիրեն աշխարհին մերոյ այնոքիկ սիւնք հաստատութեան, իշխանք և աղատք ազգին մերոյ, այլ մեծ է կայսրն մեր, մեծ իշխանութիւն նորա, մեծ սէր և բարեգթութիւն նորա առ ազգն մեր, մեծ տիրախնամ հովանաւորութիւն նորա, առ ի բախտաւորել զազգ 1 2 3 4

[ձեր] [զձեզ] [դուք] [ազ<նուասէր>]


մի թափառեալ, որպիսի է ազգ մեր: Քաղցրահայաց աչք նորա անորոշ ակնարկէ և հայի յորդիս Հայաստանի որպէս յորդիս Ռուսիոյ: Աննախանձ սիրոյ նորա չի՛ք ինչ զանազանութիւն. և նա ընտրեաց զՁեզ, և նա կացոյց զձեզ լինիլ հովուապետ և գլուխ ազգի մերոյ: Ուրեմն, ո՞ր ճանապարհ, ո՞ր հնար մնայ ձեզ փակ, համեմատ ցանկութեան 143/144 և կամաց ամենաողորմած կայսերն մերոյ: Վարիլ և / բախտաւորել զազգ մեր, հանել զնա ի խաւարէն մթոյ տգիտութեան ի լոյս տուընջեան լուսաւորութեան. Ի բաց առնուլ զանուրն դժուարատանելի ծառայութիւն և ընձեռել սրտից և կենաց նորա զնոր հոգի ազատութեան, նոր հոգի բարեբախտութեան, նոր հոգի հայրենասիրութեան և նորաստեղծեալ զխախտեալ և խամրեալ շինուածն կործանեալ: Ի ձեզ յառին այժմ աչք ամենայն հայրենակցաց ի նոր դարու ազատութեան մերոյ, տալ մեզ զհին բարեբախտութիւնն, նոր էպոխայ կանգնիլ ի պատմութեան ազգի մերոյ և ի պատմութեան օտարազգեաց: Բաւական տքնեցաւ ազգ մեր, բաւական թափառեցաւ ժողովուրդ մեր, բաւական չարչարեցան եղբայրք մեր, բաւական տառապեցան հայրենակիցք մեր, բաւական ելաց որբացեալ հայրենի մեր ի վերայ կորուստեան սիրելի որդւոց իւրոց և փլայատակք ոսկերաց նախահարց մերոց բաւական թաղեցան ընդ փոշւօվք մոռացութեան: Ի վաղուց հետէ ո՛չ տեսին 1 նոքա զարև նորածին որդւոց իւրեանց, ո՛չ լուան նոքա զդրուատ անեղծանելի քաջագործութեան իւրեանց, ո՛չ քաջալերեցան հետագնացութեամբ հաւատարմաց իւրեանց և ընդ թանկագին արիւնս 2 նահատակութեանց նոցա վասն աշխարհին մերոյ: Խառնեցան արիւնք ստրկաց և գերելոց յաշխարհին մերում ի ձեռաց անօրինաց: Այս ամենայն են արձանք սգադէմք՝ յորս ո՛չ առանց խորին թառաչման և վայի և արտասուաց հայի ամենայն սիրտ հայրենասիրի. Արձանք, յորս քաղի և մաշի հոգի իմ ընդ յուշ ածելն իմ զայնպիսի հզօր նախնիս և ի տեսանելն զիս զայսպիսի տկար գերիս ի ձեռս օտարազգեաց և որպէս իմ, նոյնպէս և հաւատամ և վասն այնոցիկ՝ յորս սիրտ սկսաւ ջեռնուլ կայծն հայրենասիրութեան, և յորս տակաւին ունի ջեռնուլ: Ո՞վ, ո՞րպիսի ասպարէզ հայրենաշինութեան, բարեկարգութեան, ո՞րպիսի ասպարէզ անմոռաց վաստակաց յանդիման առնէ մեզ այժմեան դար, և յայսմ ասպարէզի ո՞վ նախագլուխ, ո՞վ նախաթոռ, եթէ ո՛չ դուք աստուածարեալ քահանայապէտ: Պարտ է կրկին սպասել նոր միջոցի, պա՛րտ է զանցառեալ զայսու բարեյաջող պատահմամբ: Ահա՛ ասպարէզ, ուր հարկանին երակք թագաւորաց և յանմահական փառս կրթելոց: Խաղացէ՛ք յայսմ ասպարիզի և ահա՛ ամենայն որդիք ձեր կուռն ի կուռն, սիրտ ի սիրտ համակցեալ, պարեսցեն և ճախարեսցեն յաջմէ ձեր և յակեկէ: Աստ ընկեսցի թուլամորթն, վեհերոտն, որովայնասէրն, աստ պսակեսցի առաքինին, վեհանձն, հայրենասէրն, ազգասէրն: Աստ ամաչեսցեն կանացի տէր Մարուքեանք32) և շահատակեսցեն և պարտեսցեն Սալլանդեանք, Մսուր, Առաքել և այլք նոցա նմանիք: Աստ զինուորութիւն երկնաւոր, ուր չարք վատնեսցեն, և առաքինիք բարձր ի գլուխ վեր ճեմեսցեն շքովք: Այս խրատ է զրբազնասուրբ Քահանայապետ, զորս ինքնին հաղորդեցիք ինձ ի բաժանիլն ձեր Տփխիսեայ, այն ինչ ես համբուրեալ զաչս ի վերայ նարդիվանի Սիմեոն եպիսկոպոսի, կամէի առնուլ զվերջին բարեաւ մնայն, կնքեցիք զսիրտ իմ և զլսելիս այսու 1 2

[աչք նոցա] [նոցա]


անմոռանալի բանիւք. «մի՛ մոռասջի՛ք զհայրենիս ձեր»: Այս խրատ այնպէս քաղցր սրտի իմոյ և դալարեցուցիչ ոսկերացս, որպէս կաթն մօր իմոյ, ո՛չ ելցե ի մտացս, որքան շունչ իմ կայ յիս, որքան մարմին իմ զկենդանութիւն վայելէ: Ես պահեալ զայն իբրև աւանդ աստուածապարգև, այժմ վերադարձուցանեմ, վերակրկնեմ լի շնորհակալութեամբ: Ո՛չ մոռանամ զհայրենիս, որքան կեայ և իշխէ Գլուխ և 3Հովուապետդ: Ո՛չ մոռանամ զայն և ահա՛ յետ սակաւ միջցի ես հայրենեաց և հայրենին իմ ինձ: Եթէ զիս այդպէս խրատեցիք, ապաքէն սիրտ իմ լի է յուսով, թէ և ամենայն ստորադրեալք ձեր զնոյն ընկալեցին խրատ, մի գրփել, դատափետել զհայրենին, այլ կառուցանել, շինել, և հաստատել: Ապաբախտ է, որ հեռացեալ ի հայրենեաց, գտեալ զվայելչութիւն յօտար աշխարհի, մոռասցի զհայրենին, այլ ապաբախտագոյն ևս, որ ի հայրենոջ անդ խլեալ զվայելչութիւն այլոց, ստորացուցեալ զարժանաւորս, հարստահարել զտկարագոյնս, յափշտակեալ անարժան ձեռօք զփառս եղբարց իւրոց, կամիցի աստուածանալ, կռքանալ փոշետեսակ շահիւք՝ որք կեղտ և անարգանք են այլանդակ երեսաց իւրոց: Եղիցի՛ աղաչեմ այս սուրբ խրատ ձեր և այլոց հաջորդական՝«մի՛ մոռանալ ի հայրենւոջ զհայրենիս», որպիսի տէր Մարուքեանն է և այլք: Կնքեսցին այսպիսի բանք և յորդորանք ձեր յայնոսիկ սիրտս, որք գոհաբանք շնորհակալութեամբ անմահացուցանեն զանուն Ձեր աստ և ի հանդերձեալն: Սիրտ իմ լի է յուսով առ իմ և կրկնեմ հաւատացեալ ի բանս ձեր, թէ այժմ շրջափեսցին զձեզ ո՛չ դասք հայրենատեցից, այլ հայրենասիրաց, ո՛չ տգիտաց, այլ իմաստնոց, ո՛չ մարմնամոլից, այլ մարմնատեցից: Եւ փոխանակեսցեն ընդ երջանիկ հովանաւորութեամբ ձերով խրճիթք գետնոց ի պալատս, և պալատք անիմաստից ի խրճիթս: Կշիռ, չափ և օրէնք, զորս ամենայն ոք իրաւախոհ գովէ և ճառաբանէ: Անհնարին լինէր ինձ գտանել բանս, յառաջ բերել 1աստէն զօրինակս ի լուսաւորեալ Եւրոպիոյ. Այլք մեք ի դրացեաց մերոց առնցուք զօրինակ: Սուլտանն թուրքաց եդեալ է զանձն ի մահ, լուսաւորել զվայրենացեալ ազգ իւր. ո՞րպիսի նահատակութիւն: Փաշայն Եգիպտոսի բացի բազմօրինակ բարեկարգութեանցն յաշխարհին իւրում, առաքեաց յանցեալում ամի զ 40 մանկունս արաբացիս կրթիլ և վարժիլ եւրոպական ուսմամբք ի վարժարանս Փարիզոյ. ո՞րպիսի ազնիւ ձեռնարկութիւն: Արքայն Զերփիոյ, որ ի նորոգ ազատեաց զազգ իւր ի ծառայութենէ տաճկաց, օգնութեամբ (հզօր տէրութեանն) ռուսաց, առաքեաց նոյնպէս զմանկունս կրթիլ յԵւրոպայ: Եւ մե՞զ միայն մնասցէ ո՛չ հետևիլ այսմ, մե՞զ միայն մնասցէ հայիլ միշտ ի վատաբախտութիւն ազգին մերոյ և բացասել նմա զօգնութիւն: Ի լուսաւորութենէ կանգնի ազգ ինչ, ի լուսաւորութենէ ելանեն ամենայն բարեբախտութիւնք. Լուսաւորութեամբ հաստատի կապ հպատակաց առ իշխանաւորս, 2 սէր առ հայրենիս իւր, սէր առ բարեկամս իւր, հնազանդութիւն առ կայսրն, երախտագիտութիւն առ երախտաւորս պաշտպանութիւն հայրենեայց: Քանի՞ բարիս ո՛չ գործէր Սիմէօն կաթողիկոսն, եթէ լեալ էր նորա յայսմ դարու, այլ նա նոյնպէս իւր ովսանն ազգաշինութեամբ ո՛չ ջնջեսցի ի յիշատակէ ամենայն հայրենասէր հոգւոյ: Այս երախտագետ յիշատակ կամի և ջանայ գրել յանմոռացութեան և զանուն ձեր, / այս 144/145 հաւատարիմ սիրտ ցանկայ տեսանել զձեզ իսկապէս գլուխ մարմնոյ իւրոյ, գլուխ 3 1 2

[և] [յառաջ բերել] [իւր]


հայրենեաց իւրոց և ես յուսամ, թէ այսպիսի ջերմ ցանկութիւն և խանդանք ի հաւատարիմ սրտէ ընդունելի եղիցին ձեզ, քան բիւրազգի բաջաղանք և կեղծք մարդելոյզ բարեկամաց բախտի, յորոց սիրտս ծփան չարիք, այն ինչ բերան նոցա զհաւատարմութիւն խոստանայ, ծածկեալ զդառնութիւն թիւնոյն ընդ քաղցրութեամբ մեղու: Ցաւօք տեսանեմ զանջատիլ ազգի իմոյ, որ ի Կոստանտինոպօլ, և երկնչիմ, թէ մի գուցէ և մնացեալք հետևեսցին նոցա օրինակին: Պատճառ ինքնին խօսի, թէ յո՞ր կողմանէ ելանէ այս. վասն որոյ և ես թույլ տամ ինձ լռել և մաղթեմ երեսանկեալ իբրև իսկական որդի, ջնջել զայս ախտ տգիտութեան յերեսաց ազգայնոց մերոց: Ժողովել զպիտանի անձինս, որք կարեն օժանդակել ստորանկեալ բազմութեանն: Զմինն ահա՛ ունիք ի ներկայութիւն, զՄեսրովբ Թաղիադեանն. Եղիցին ընկերք նորա բազում, բազում, բազում: Գանձք ձեր եղիցին որդիք Հայաստանի և լուսաւորութիւն նոցա ձեզ փառք անմեռանելի: Եթէ 1ես, որ այսպէս սիրէի զհայրենին, արտասուօք, անհաց, անպաշար ելի ի նմանէ33), զի՞նչ եղիցի նոցա, յորոց միտս դեռ չէ՛ ծագեալ, թէ զի՞նչ է հայրենին և զի՞նչ սրբազան պահպանութիւն նորա: Ես անդրէն դառնամ սէր նորա ո՛չ թողցէ զիս ուրեք, թէ և բիւրաւոր բարեաց իցեմ աստէն մասնակից յօտար աշխարհի: Այլ ո՜հ, ո՛չ այսպէս խորհի ամենայն ոք, ո՛չ այսպէս ցանկայ ամենայն սիրտ տառապակրութիւնք նորա երեսաց: Տգէտ, յիմար, անսիրտ հայրենակցաց իւրոց յանդիմանեն նմա ամենայն ուրեք և նա վճռէ հնագստեամբ աղքատանալ յօտարիս, քան հոգեմաշ շուաղիլ ի ձեռս անողորմից: Ո՛չ պարսիկք, ո՛չ թուրք, այլ մեք մեզէն իսկ եմք պատճառի կորստեան մերոյ և կործանման մերոյ. ատելով և հալածելով զիրեարս, ո՛չ մնայ քաղաք հաստատուն առանց արդար կառավարութեան: Ո՛չ մնայ ազգ ի բախտաւորութեան, առանց միասիրտ միաբանութեան: Կորնչին, աներևութանան ամենայն կապք և օրէնք, մինչև յիմարք իշխեն իմաստնոց, մինչ հայրենատեացք՝ հայրենասիրաց, մարմնապարարք՝ ողջախոհից: Դեռ սարսեն ոսկերք իմ, յուշ ածելն իմ զդժնդակ կատաղութիւն և զյափշատակումն ընչից և հանդերձից իմոց պատուական հայր Հովսեփի տէր Մարուքեան: Սարսռելի դէմք նորա ընդառաջ ելանեն ինձ յամենայն անկիւնս, նաև ի լայնաձիգ հեռաւորութիւնս. այլ ես քրիստոնեայ եմ, ունիմ զսիրտ քրիստոնէի, զսիրտ հայրենասիրի, համբերօղ, ներօղ (երկայնամիտ), լի սիրով առ բարեկամս և առ թշնամիս: Յիմէ կողմանէ ներեմ նմա զամենայն հարստահարութիւն իւր ընդդէմ իմ. այլ ի հայրենեաց կողմանէ աններելի են նմա, զոր առնէ և նմանեաց նորա: Վաղուց կամ անագան ո՛չ թողցեն սիրտք հայրենասէրք խնդրել զվրեժ արդար հատուցման ի նմանէ և ի նմանեաց նորա: Բոլոր, բոլոր հայրենին մեր չէ հպատակ նորա և ո՛չ ամենեքեան տխմարք զանցառուք, որք տեսեալ ակնյայտնի զամենայն չարիս, տմարդի թուլամորթութեամբ լռին: Արդարախոհ սիրտն բնաւ ո՛չ լռէ յայս և ո՛չ ներէ, զի բոլոր ազգն և վիճակ համայն ազգին մերոյ եղիցի յընդունայն զոհ միոյ միայնոյ անիմաստ անձին: Այժմ կայսրն մեր իրաւախոհ, արդարակշիռ, աչալուրջ, բարեացակամ, բարեհաճոյ առ հպատակն իւր և ո՛չ սևադէմ պարսիկք, ուր ապաստարանն էր այնպիսեաց: Ամենայն անիրաւութիւն դատեսցի, ամենայն զրկեալ բաւականասցի և արժանին արդար վրեժառութեանց ընկալցի զհատուցումն: Համարձակ խօսեցայ և խօսիմ, այլ ես յուսամ, թէ անկեղծ, աներեսապաշտ այս 1

[եթէ]


յառաջադրութիւն և սրտաբացութիւն ո՛չ տհաճոյ թուեսցին բարեխորհուրդ քննօղութեան արդար դատաստանի մտաց ձերդ Սրբազնութեան: Սիրտ հաւատարիմ պա՛րտ է լինիլ միշտ բաց, թէև բիւրաւոր հալածանք դիմագրաւեսցեն նմա: Եւ նա է ճշմարիտ բարեկամ, որ առականէ զարդարն խօսի, թէ և կեանք նորա իցեն անդէն և անդ ի մահու վտանգի: Անհնարին է ինձ տալ չափ կանացի լռութեան, մինչ լսեմ, թէ Մսուր պատուական դպիրն ի Տփխիս սովամահ ճնշի և ընկերք նորա զորկորեայս պարարին: Աղաղակ նորա ելանէ յամենայն ժամ ի բարձունս, և ամենաբարձրեալն ո՛չ ի սպառ դարձոյց զակն, ո՛չ խնամել նոցա, նա՝ որ և թռչնոց անգամ հոգ տանի, զի ապրեսցին, թէ ո՛չ հայրենազգիք գթասցին նոցա, գտցին օտարազգիք՝ որոնք դարման տանիցեն նոցա մարդկային պարտաւորութեամն: Ձեր քաղցր ակնարկութիւն քաղցրացուցանէ՛ զվիճակ ամենեցուն այնոցիկ և տէր տացէ ինձ ի մտանել իմ ի հայրենիս, յիրաւի ի հայրենիս մտանել, և մի՛ յօտարինիս: Ի վաղուց հետէ 1կարծեմ, թէ ո՛չ հասին լուրք բարեհամբաւք յինէն առ ի ուրախ առնել զսիրտ սրբազնասուրբ տեռանդ և որոց առ իս են սէր և գթութիւն: Եւ այս յիրաւի իմ պարտաւորութիւն, զի այսչափ անագանեցայ: Պատճառ լռութեան իմոյ էր մանաւանդ անընդհատ փոփոխութիւնն այդր, և ես սպասէի խաղաղ ժամու, որպիսի 145/146 այժմ, յորս սրբազնութիւն ձեր գլուխ կարգեցաւ ազգին իմոյ: Այս բարեպատեհ / էած, զարդոյց, զուարդացոյց զիս առնուլ զգրիչ և գրել, զոր գրեցի, այլ մինչև ցարդ դեռ ո՛չ կարացի պատմել զյինէն և զվիճակէ իմմէ: Սիրտ ուրախ, լի զմայլմամբ բարեհամբաւ լրոց, դժուարաւ զգայ զիւրն: Յօրէ, յորմէ հետէ մտեալ է իմ ի բարեշէն քաղաքս Դօրպատ և կենակցեալ ընդ պատուական ազգին գեր<մանացւոց> և մտեալ ընդ գրկովք 2 անմոռանալի բարերարին իմոյ Պարրօտի, և սկսեալ խաղալ ի դաշտս գիտութեան՝ որոյ բարի աստ մուզայն չգիտեմ, զիա՞րդ անցանին, թռչին աւուրք ի վերայ իմ. իբրև քուն, իբրև երազ քաղցրահանգիստ: Ի լրումն նպատակի իմոյ առ ի կատարելագործել զիս յուսման և ի հարկաւոր գիտութիւնս՝ որք պիտանի են աշխարհին մերոյ, չէ՛ ինչ երկբայիլ, երթայ որպէս հարկն է, ըստ կամաց և ցանկութեան իմոյ: Լեզուագիտութիւն, գեր<մաներէն>, լատ<իներէն> և այլ զանազան ուսմունք խլեն յինէն զթանկագին ժամանակն իմ և ես ի նոցանէ զհաճոյս և զկերակուր մտաց և հոգւոյ: Այլ թէ ո՞ր անձինք, ո՞րպիսի երևելի և պատուական իմաստուն պրօֆեսսօրք եղեն հաղորդակից և խնամակալու օտարութեան իմոյ, ո՛չ կարեմ զանունս նոցա առանց մեծի շնորհակալութեան և գոհութեան ի բերան բերել և ի գիր արձանացուցանել: Միայն փոխանակ այժմ բազումք (քաղցր գեր<մանացիք>, որք մարդասիրութեամբ և ազատահոգութեամբ, 3հիւրասիրութեամբ և օտարասիրութեամբ իբրև զաստեղս փայլին յաշխարհի, ո՛չ թողուն 4և 5վայրկեան մի դառնանալ վիճակի իմոյ, կամ տխրիլ սրտի իմոյ) ի սէր նոցա և ի բարեկամութիւն վայելեմ զաւուրս ի քաղցրագին վիճակի: Այսօր առ մինն, վաղիւն առ միւսն և տուն նոցա տուն իմ: Աչք իմ դեռ ո՛չ հաւատան, թէ այս ամենայն սէր տուեալ լինի այնմ, որ հալածեալ կայր ի հայրենակցաց: Եւ ես զայս ամենայն տամ ո՛չ անձին արժանաւորութեան, այլ սիրոյ հայրենեաց, որ սիրելիս արար 1 2 3 4 5

[թէ] [բար<երարին>] [և] [զիս] [ի]


147

1

զիս աստ և առնէ: Որքան նորոգի բորբոք նորա, այնքան յաւելանան սէր և բարեկամութիւն նոցա առ իս: Եւ նոյն իսկ լուսափայլ մինիստրն լուսաւորութեան34), արտաքոյ քան զարժանաւորութիւն իմ, բախտաւոր առնէ զիս, միջոց առ միջոց մարդասիրական հաղորդակցութեամբ և հարցմամբ իւրով գեղանակէ իմմէ: Մի՛միայն Հայկազուն և բազում շնորհամիտ գեր<մանացիս>. ամենեցուն աչք սիրով հայի առ իս, սիրով զպանդուխտութիւն իմ սփոփէ: Ամենայն էք մխիթարէ զիս, խնդայ ընդ զառաջադիմութիւն իմ, մանաւանդ պատուական պրօֆեսսօրք և ազնիւ տիկնայք գեր<մանացւոց>: Ո՛չ հնացուցանէ ժամանակն հնութեան զսէր նոցա, այլ մանաւանդ որքան երկարիմ աստ առ գովանի ազգս, այնքան բազմանան դաս հաղորդակցաց վիճակի իմոյ: Ո՛չ ոք ի մերայնոց հաւատայր, թէ ինչ ինչ յաստային կենաց իմոց նկարագրէի աստէն: Ո՜հ, երանի թէ և այլ ազգակիցք իմ ստանայի աստ, առ իս զայս խնդակցութիւն առ շնորհամեծար ազգս գեր<մանացիս> և ո՛չ ես միայն, զի սոքա են յիրաւր պատկերք մարդկային զգացութեան. այլ յայսմ ամենայնի և օրինաց իմոց պահպանութեան կայ միշտ առաջի աչաց իմոց: Բարերարն իմ մեծաստիճան Պար<րօտ>, որ այժմ րեկտոր է տեղւոյս համալսարանի, յետ այնքան անփոխատրելի երախտեաց իւրոց ի վերայ իմ, ընկալաւ և զայս վաստակ յանձին, որ մեծ է վասն իմ և անվճարելի, զի ի պահոց աւուրս առ ինքն ճաշեցից: Բարեպաշտուհի ամուսին, երկրորդ մայր իմ և բարերարուհի, պատրաստէ լուսաթաթախ ձեռօքն զայս կերակուր վասն իմ: Եւ այր և կին անզոյգ երախտաւորք իմ, ո՛չ որոշեն զիս ի դասուց, այլ սիրելի ազգակցաց իւրեանց: Ի քաղցր շրջանս ընտանեաց նոցա մի եմ և ես համարեալ ի նոցանէ: Ի վեր քան զակնկալութիւն1 իմ սէր նոցա և յարգումն առ իս: Հոգի այսր առն մեծի առաւել տանջի վասն հայրենակցաց իմոց, և առ ի պահպանել զիս յօրէնս և ի ծէսս մեր, առ ի լուսաւորել զիս յօգուտ ազգին իմոյ, քան ուրուք այլ հայրենակցի: Բարերար երկինքն վճարեսցին նմա վասն ամենայնի, զոր նա առնէ, զի ես և ազգ իմ չեմք բաւական առ այս: Ահա՛ ստորագրութիւն արդի դրութեան իմոյ: Այլ միթէ խախտեսցի՞ն այս ամենայն վայելչութիւնք զջերմեռանդութիւն իմ առ հայրենիս, լուծեցի՞ն այս ամենայն բարեմասնութիւնք զիս ի սիրոյ նորա: Օ՛ն անդր, չի՛ք իմ այլ նպատակ առաջի, բայց եթէ ի հայրենիս մեռանիլ, վասն հայրենեաց մեռանիլ և ծխել զնուազ շունչ իբրև զխունկ առաջի ոսկերաց նախահարց իմոց: Թո՛ղ յիմարք խաբեսցին այսու և ըստ առակին մտեալ ի տուն հարսնեաց, ասասցեն՝ «այս լաւ է, քան զտուն մեր»: Իմ տուն՝ հայրենիք իմ, իմ վայելչութիւն՝ մեռանիլ վասն նորա, իմ փառք՝ որդիք նորա, յորոց շրջանի ակն ունիմ տեսնել զիս երբեմն և շարժիլ: Ի գիշերի և ի տունջեան սլանան, վերանան ի միտս իմ այն նազելի կողմանք Արարատայ, յորս երբեմն խաղացի զխաղ ոսկեղէն մանկութեան իմոյ: Եւ թէ ե՞րբ տեսից զձեզ, ե՞րբ արժանացայց ներկայ յանդիման մատուցանել ձեզ զիմս երկրպագութիւն, այս մութ անյայտութիւն ծածկէ, նսեմացուցանէ երբեմնակի զմիտս իմ, բայց յորոց չի՛ք իմ այլ պակասութիւն: Ո՜հ, յիրաւի ե՞րբ ծածկեսցէ սիրելի գետին Հայաստանի զանպիտան ոսկերս իմ: Խառնեսցի՞ արդեօք փոշի իմ ընդ երկրպագելի փոշւոյ հայրենակցաց իմոց: Ո՜հ՝ աստուած իմ, ե՞րբ տեսցին զայս աչք իմ: Ե՞րբ յանդիմանեսցի ինձ ծուխ հայրենեաց իմոց, ե՞րբ ծիծաղեսցին ինձ ցանկալի երկինք Հայաստանի: Անդ, անդ

[զսպասումն]


սպառեսցի շունչ իմ, մինչ կրկին ծծեցից զմարմանդ զեփիւռ հարաւոյ, որ նազափայլէ, որ ի վասն ծաղկաբեր դաշտացն Հայաստանի, անմոռանալի հայրենեաց իմոց: Սովին խնդալից հոգւով 2կնքեմ զբանս և մաղթեմ, զի ներողամիտ 3ընկալեալ զայս՝ իմ որդիական աւետաբերութիւն սրտի: Արժանի արասջիք զիս երբեմն երբեմն յիշել ի դասս այնոցիկ՝ որք շրջանակեն զօծեալ անձն ձեր, սրբազնասուրբ քահանայապետ! Զիս, զնուաստ ծառայս Խաչատուր Ապովեան 1832 Դերպտ Ի 2 մարտի: 2 մարտի: Այսօր յետ ճաշուն այն ինչ սկսանիմք զդասառութիւն մեր առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. նա 1նստեալ ի սենեկի իւրում և ի կանգնելն իմ առաջի նորա, ո՛չ կարացեալ շուտով տալ ինձ աթոռ, և ես ո՛չ նկատեալ զայն, ջերմ սիրովն, որ առ իս, գրկափարեալ զիս, ձգէ ուժգնակի նստիլ ի գոգ նորա. «Ի գոգս իմ, ասէ, ուսուցից ձեզ այսօր»: Եւ ի բազում թախանձելն իմ հազիւ թէ թոյլ տայ ինձ բերել աթոռ և նստիլ առ իւր: Ի պատասխանատրութեան իմում նա ցուցեալ զբազում հաւանութիւն, մեղմիկ հարկանէ զդէմս իմ բանիւս. «Տե՛ս, զիա՞րդ դիւրանայ այժմ Ձեզ դասառութիւն ձեր», և իսկոյն համարելով, թե ես նեղանամ առ այս կամ դժուարիմ, անդէն և անդ գրկեալ զիս, ամոք համբուրէ զիս: «Նեղացայք, ասէ, ես առ ի ցուցանել զխնդութիւն իմ գործեցի զայս հանցանս, ներումն»: Այլ ո՜հ, միթէ էին այս յանցանք: Ես խնդրեմ ի բաց տանիլ յինքենէ զայս կարծիս: 3 մարտի: Բաժանեցաւ յինէն անզոյգ բարեկամն իմ Լեզավեց. նա սիրահարեալ ընկեր ընդ աստուածաբանին Մուլէրի. ի Դերպտ բնակին նոքա սիրով ընդ միմեանս: Ես փոքր ժամանակաւ ծանօթանամ ընդ նոսա: Նոքա աւարտեալ զեգզամենայ իւրեանց. Լեզավեց քարոզէ յեկեղեցւոջ, այժմ կամէին ելանել յօտար աշխարհս Եւրոպիոյ: Նոքա կամէին զամս երիս ճանապարհորել ոտով, առ ի ստանալ զառաւել ևս լուսաւորութիւն: Ի բաժանիլն գայ առ իս Լեզավեց և բերէ զերկու կտոր թուղթս, յորս առ ի յիշատակ պարտ էի գրել ինչ գեր<մաներէն>. Ես գրեմ. և 2չև ելեալ ի տանէ, նա գայ առ իս, և արատսուօք ընկալեալ զթուղթսն, խնդրէ գրել ի վերայ փոքրիկ թղթոյ զանուն իմ հայ<երէն> մեծ գրով: Ի հարցանելն իմ զպատճառն, ասէ՝ Մուլլէր կամի 3հատանել զտառս անուան մերոյ և պահել առ ինքն ի յիշատակ: Հարաւ այսօր ժամն երկտասաներորդ, և ես ճաշեալ առ պատուական տիկինն Էշհոլց գամ ի սենեակ իմ և տամ զանձս իմ սակաւ ինչ թևոց հանգստեանն: Ի դեդևանս նիրհանած բանայ ոք անծանօթ զդուռն իմ և սոյն այս ծառայ ոք առաքեալ ի բարերարէն իմմէ, կոչել զիս առ ինքն: Ծառայն օտար, ժամանակն անյարմար (վասն զի ի 1-րորդում ժամու միշտ ճաշէր բարերարն իմ), հրաւէրն բռնադատօղ: Դող և սարսափ

2 3 1 2 3

[մաղթեմ] [բերեալ] [ջերմ սիրովն՝ որ առ իս] [հազ<իւ>] [հատե<լ>]


տարակուսութեան եմուտ յոսկերս իմ. զգեցեալ ըստ կարգի աճապարեմ անդ, այլ հազարաւոր կարծեօք, հազարաւոր մտափոխութեամբ, և երևակայութիւն իմ լի դիւթական ցնորիւք 5մտանեմ ի տուն բարերարին իմոյ: Անդ սեղանն եդեալ, անդ ծառայք շուրջ զսեղանով, անդ ամենայն գերդաստանն օրհնեալ բոլորաշուրջ, աստ բարերարուհին իմ, անդ մաքուր օրիօրդն Յիւլիէ, քոյր նորա ոսկեղէն թշովք կարմրատակեալ, ի միում անկեան մի եղբայր նորա, ի միւսում՝ միւսն: Օտար ձևակերպութիւն արձակի ի դիմաց ամենեցուն. ծիծաղ, ժպիտ գայ և երթայ ի շրթունս նոցա ի տեսանելն զիս, այլ և այնպէս իւրաքանչիւր ոք ջանայ զսպել զինքն: Նոք բարևեն զիս խորդ և հատեալ ձայնիւ և լռութիւն համատարած: Սարսափեալս յառիմ յեռում զաչս, ուր հարկն <է> տեսանել զբարերարն իմ, կամիմ ուժով մտանել ի սենեակ նորա, և ազնիվ գերդաստան յետս կասէ զիս: Եւ յանկարծուստ զի՞նչ այս, հաւատա՞ս ինձ, ո՜հ աչք իմ, բանի դուռն սենեկին, ելանէ ազնիւ բարերարն իմ, այլ աչք նորա ո՛չ հային յիս ամենևին, որպէս սովորաբար. նա կանգնեալ մերձ սեղանոյն կոչէ զոմն ռուս<երէն> գալ առ ինքն, ինձ օտար կերպարան մի և ես ի հիացմանէս իբրև ցնորեալ ոք հայիմ համարելով թէ զիս կոչէ: Դիմեմ առ նա և յայս վայրկենի, ո՜հ ի ձեռս ի բարերարին իմոյ 147/148 ըմբռնէ / զձեռս իմ օտար ձեռ մի. ներկայանայ ինձ օտար կերպարան մի և ես ի հիացմանէս իբրև ցնորեալ ոք հայիմ ի նա: Բարերարն իմ գողոմէ: «Ահա՛ Հայ ոք յաշխարհէ ձերմէ»35): Հուր ջեռաւ ի փորի իմում: Լսելիք իմ չհաւատացին այսմ. ո՞վ այս նորաստեղծ արարած, ո՞վ բերէ զհրէշտակս զայս երկնից աստ. ո՛չ հաւատամ, ո՛չ հաւատամ: Նա մերձեցեալ առ իս, կալեալ զձեռս իմ, բարևէ ինձ հայ<երէն>: Եղանակ խօսից նորա ծանոյց ինձ, թէ նա կամ խոյացի է կամ սալմասթացի. գծծազգեստ պատառոտուն, այլ այր գեղեցկատեսիլ, ինչ և իցէ սիրելի հայրենակից: Համբուրեալ զնա, կալեալ զձեռս նորա, ածեմ ի մէջ ընտանեաց բարերարին իմոյ: Աստ լռութիւնն նոցա յայտնի եղև ինձ, ամենեքեան ծիծաղին, խնդան, այժմ բոլորին զմեօք և ցանկան տեսանել զերկուս հայկազունս. հարցանեն զպատճառ գալոյ նորա. նա պատմէ և նոքա մոռանան ուտել զհաց իւրեանց, զի ի Պարսկաստանէ ելեալ նորա ի Ռուսաստան ի Նախիջևան, երկու որդիք նորա գերին ի պարսից, ինքն կրեալ զզանազան հարուածս յաշխարհակցաց և ի Ռուս<աստան> բռնադատեալ ելանէ յօտարութիւն, վաստակել, մուրալ զդրամս վասն ազատելոյ զորդիս իւր: Տե՛ս, ու՞ր հասուցանէ զոք թշուառութիւնն: Երախտաւորք իմ ցաւակցեալ յայս, մտանին ի տուն և ելեալ անդէն բարերարն իմ, զհնգամսեայ հրեշտակ մանուկ իւր Մորից ի գիրկս իւր և ոսկի մի ի ձեռս մանկան, գայ առ այրն. «Տու՛ր զոսկին ի ձեռս նորա, Մորից», ասէ ցմանուկն, այլ մանուկն հնգամսեայ զիա՞րդ հասկանայ զայս: Բայց յասելն կրկին բարե<րարին> իմոյ, յիրաւի եդ երեխայն զայն ի ձեռս ողորմելւոյն: Զգայարանք իմ փշրեցան, աչք իմ սևացան, գալարեցաւ սիրտ իմ, և մտածմունք իմ, թէ մինչև ե՞րբ ազգ իմ այսպէս թափառեսցի և մուրասցի ի տուսն այլոց, անզօրացուցին զիս: Յերկունս իմ խաղաց արիւն, յաչս իմ ցնդեցան արտասուք և փակեալ զերեսս և փակեալ զաչս իմ, բարևեմ երախտաւորաց իմոց, շնորհակալիմ և առեալ զհայրենակիցն իմ գնամ ի տուն իմ. լսեմ ի նմանէ լիովին զտառապակրութիւն նորա, այլ ըստ մասին ևս թուէր ինձ, թէ իբրև սալմասթացիս ո՛չ զուղիղն խօսէր: 4

4 5

[իմ] [ի]


Պահպանեմ զնա զօր մի ողջոյն առ իս, կերակրեմ զնա, տամ նմա զձեռք մի հանդերձ և ի միւսում աւուր փղձկեալ սրտիւ յուղարկեմ լալով ի Պետերբուրգ. ցաւալից տուեալ նմա զվերջին բարեաւ մնայն, յանձնեմ զնա հրեշտակի պահպանողի, դառնամ ցաւագին ի տուն և լամ զողբալի վիճակ ազգին իմոյ: Յերեկոյին, յորս էր նա առ իս, եկն նոյնպէս պա<րոն> պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>, և քաղցր ներկայութեամբ իւրով ուրախ արար զիս և զաշխարհակիցն իմ ի 10-րորդում ժամու: 7 մարտի: Առ բարերարն իմ: Կիւրակ<է>: Նա ի վերայ սեղանոյն բերել տայ զՄորիցն, և եդեալ ի վերայ սեղանոյն սերէ զնա, մինչև կերիցէ դայակ նորա: Յետ սեղանոյն դնէ զմանուկն ի մէջ փոքր սայլի միոյ և քարշէ զսայլն ի մէջ տան հանդարտ, զչորս դրամբքն, մինչև տասն անգամ. յամենայան նուագի ի գալն ի միջասենեակն ամենայն ընտանիք հային երեխայն և խաղան ընդ նմա և երեխայն ծիծաղի քաղցրութեամբ: 8 մարտի: Առ պարոն Ֆրիդ<լէնդէր>: Նախ քան զճաշն գնամ առ նա ի ճաշել և կին նորա առողջացեալ ընկալնու զիս սիրով և յետ փոքր միջոցի բերէ ինձ զզարմանագործ քար ինչ պատուականաձև յօրինեալ՝ «1ի կնիք ձեր և ատ ի յիշատակ յինէն մատուցանեմ ձեզ, ասէ, զայս քար, շինեալ ի հայրենիս իմ ի Շօտտլանդ. այս եղիցի ձեզ պարգև մանաւանդ վասն այնորիկ, զի ի հայրենիս իմ շինեցաւ»: Ես շնորհակալութեամբ ընկալայ զայն, համբուրեալ զձեռս նորա: Ի վերայ քարին գրի շրջաբոլոր այսպէս. «Բարի է ամենայան իր, եթէ վախճանն է բարի»: Ես համարեցի, թէ նա վասն այնորիկ պարգևեաց ինձ զայն, զի յընթեռնուլն առն նորա զբանաստեղծութիւնս շօտտլանդացւոց միոյ շինականի36), յոյժ հաւանելի եղև ինձ: Յերեկոյին առ սեղանով թէյի. Ընթեռնու պարոն պր<օֆեսսօրն> զգազէթս Բերլինի. թերահաւատութիւն ի Լոնդոն վասն խօլէրայի, ոմն մարգարէանայ անդ, թէ վախճան է աշխարհիս: Ջորջի նստեալ առ սեղանով, առնու զգազէթս և ըստ նմանութեան հօրն կամ ընթեռնուլ. մեք ծիծաղիմք, մայրն պատմէ, թէ այսօր յո՛չ ննջելն երեխային հայր նորա հրամայէ քնել. յետ երկու վարկենի նա խփեալ զաչս քնի: 9 մարտի: Զկնի ճաշուն ի 5-րորդում ժամու առ պա<րոն> պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Ամուսին նորա նստեալ ի մեծ սենեկին առաջի լուսամտին կարէ. նա տայ ինձ աթոռ նստիլ առ իւր, յասելն իմ թէ ամենայն ծանօթք և բարեկամք խնդան ընդ առողջութեան նորա պատասխանէ. «Ես երկնչիմ, զի բարեկամք իմ այդպիսի չափազանց մարդասիրութեամբ փոխեսցին զբարս իմ: Չե՛մ ես արժանի այդքան 2 խնդակցութեան»: Գայ պ<արոնն>. մեք ընթեռնումք զբանաստեղծութիւնս ինչ: Թէյ, յետ թէյին երթամք ի սենեակ նորա, և նա սկսանի հարցանել ինձ զօրինակս անգիր թուաբանելոյ: Որպէս միշտ, նոյնպէս և այժմ խոժոռիմ ընդ այս, կամելով, զի նա ուսուցէ ինձ զայլ պիտանագոյն իրս, այլ նա իսկոյն ո՛չ կամեցեալ խստել զիս, անհամեմատ 3 մարդասիրութեամբ բանայ զբերան իւր. այն ինչ ձեռք նորա զձեռս իմ և բազուկք նորա զպարանոցաւ իմով փարէին. «Զի՞նչ այս խոժոռ ձեր դէմք, սիրելի իմ Ապովեան, վիշտ է ինձ տեսանել զվշտանալ ձեր. համարի՞ք թէ ես կամօք բռնադատեմ զձեզ յայս, կամ կամիմ նեղացուցանել զձեզ. քա՛ւ լիցի: Դուք գիտէք, թէ ես սիրեմ զձեզ, կամիմ տեսանել 1

[վասն կնքաց]

2

[կարեկ<ցութեան>] [բարե<սրտութեամբ>]

3


զձեզ ուրախ, զուարթ. վարձ մեծագին համարիմ ինձ տեսանել զձեզ զուարթադէմս, և դուք զայս խլէ՞ք յինէն, ա՞յդ է վարձ վաստակոց իմոց. այդքան անողորմ է սիրտ քո առ իս. տրտմութիւն ձեր տրտմութիւն իմ. զի՞նչ պատասխանի4 տայք սորայ5 զի զնա, որ սիրէ զձեզ, այդպէս վշտացուցանէք6: Այդ պատրանք են սատանայի, որ խառնակէ զսիրտ ձեր, և մեղք ձեզ աններելի: Առաջի աստուծոյ ի վերայ չնչին իրաց այդպէս տրտմիլ. չիք ինչ առանց դժուարութեան, և ամենայն դժուարութիւն համբերութեամբ յաղթի. տրտմիլ չէ պարտ մեզ բնաւ. ո՛չ կամիք ուսանիլ զթուաբանութիւն, ապա թոյլ տուք լինիլ ազգի ձերում պիտանի, զի չիք ինչ ազգի ձերում պիտանի քան զայն: Զինչ օգուտ ձեզ ուսանիլ զայլ ծայրագոյն գիտութիւնս, որում ազգ ձեր դեռ ո՛չինչ կարօտի: Կամիք շահել զազգ ձեր, ժառանգել զանմահ գոհութիւն, ապա պարտ է ձեզ ուսանիլ զթուաբանութիւն, առանց նորա այլ գիտութիւնք այնպէս են, որպէս թէ տուն ինչ կառուցեալ առանց հիման ի վերայ հողմոյն: Թէ առ իս ո՛չ կամիք ուսանիլ, զի գուցէ դասատուութիւն իմ ձեզ անհասկանալի է, ընտրեցէք զայլ ոք և ուսարու՛ք առ նմա: Այլ ո՛ կամի ձրի զայս աշխատութիւն յանձն առնուլ, և ես զայս ամենայն տանիմ խնդութեամբ, զի սիրեմ զձեզ: Այլ ամենևին ի բաց թողուլ զայն, ես ո՛չ կարեմ խորհուրդ տալ ձեզ, զի յայնժամ ամենայն ջանք ձեր ընդունայն է վասն ազգի ձերոյ. և ես սիրեմ զազգ ձեր, և ես ցանկամ, զի ազգ ձեր տառապեալ բախտաւորեսցի. արդ, ընդէ՞ր խափանէք զայս ցանկութիւն իմ: Հաւատացէ՛ք ինձ, իբրև ի մտերիմ բարեկամ ձեր, զի ես կարեմ զայլ ինչ ևս ուսուցանել ձեզ, այլ պիտանագոյն քան զայս ո՛չինչ. առանց թուաբանութեան անհնարին է ուսանիլ զայլ մակացութիւնս: Անհնարին է լուսաւորել զազգս: Խնդրեցէ՛ք ի պարոն Պարրօտէն, թէ նա խորհուրդ տայ ձեզ ո՛չ ուսանիլ առ իս 1զայդն, յայնժամ և ես ձեռակալոյց. զայլ ինչ ուսուցանել ձեզ: Այլ ես ո՛չ հաւատամ թէ նա թոյլ տացէ այսմ»: Յասելն իմ, թէ ես ցաւիմ, զի և մանկունք առ նոսա դիտելով զայս, պարապին յայլ մեծամեծ գիտութիւնս, պատասխանէ. «Եւ ո՞ ամբաստանէ զձեզ առ այս, և ո՞ կարէ ո՛չ խոստովանիլ զայս, զի մանկունք մեր բախտաւոր գոլով ի մանկութեան ուսանին զայն ամենայն, զոր այժմ դուք ի հասունացեալ հասակի պարտիք ուսանիլ: Եւ ո՞ ուրանայ, թէ հասունացելոյն դառն են այս ամենայն և անտանելի, հասունացեալն ո՛չ կարէ ուսանիլ, զոր մատաղ մանուկ ոք ուսանի. այլ եթէ դժուար և եթէ դիւրին, միանգամ թողիք դուք զաշխարհ ձեր և յանձն առիք զայս դժուարութիւն, ապա պարտ է աւարտել: Եթէ կամիք կրօնաւոր լինիլ միւս անգամ,գուցե յայնժամ ո՛չ պիտոյասցի2 ձեզ այս, թէև յամենայն կոչմունս հարկաւոր է ձեզ, այլ իբրև ուսուցիչ անհնարին է ձեզ հրաժեշտ տալ յայսմանէ: Խոստացէք ինձ մի՛ ևս լինիլ այդպէս խոժոռադէմ, այդու պատճառէք և ինձ ցաւ. միթէ ես և ամենայն ոք 3առանց դժուարութեան ուսաք գիր ինչ»: Նա պատմէ աստ զեղանակ դասառութեան իւրոյ. զուսանիլ իւր ի բերան զթիւս պատմութեան. «Տուք ինձ զձեռս ձեր և թոյլ տուք ամենայն այդպիսի մտատանջութեանց և ջանացարուք յաստուածային զօրութենէ ուսանիլ 4զայս. և յայնժամ տեսջիք, զիա՞րդ դիւրին լինի ձեզ: Ափսոսացէք գոնէ ի պատանեկութիւն ձեր, զոր այդպիսի տրտմութեամբ դիւրաւ կարէք մաշել»: Նա 4 5 6 1 2 3 4

պատասխանէք=պատասխանի ցսորայ=սորայ վշտացուցանել=վշտացուցանէք [այս] պիտոյասցին=պիտոյասցի [ոչ] [զի]


150

1

բազմիցս կրկնէ և համբուրէ զիս, փարէ զինև, այլ իմ ապառաժացեալ սիրտ մնայ անկակղելի: Նա տանի զիս ի տուն. դուստր պ<արոն> Ռատկէի. նա հատանէ զթուղթ մի օձանման և եդեալ ի վերայ ծայրի գրչի միոյ, դնէ ի ճեղքվածս հնոցին, զի շարժեսցի գոլորշեաւ: Քաղցրիկ աղջիկն կամի տեսանել զայն. ես տամ նմա զաթոռ, և նա կանգնեալ ի վերայ աթոռոյն պատի զպարանոցաւ իմով և կալեալ զձեռն իմ պատէ նոյնպէս զպարանոցաւ իւրով: Ժամս երկարս պ<արոնն> ծիծաղի. Այլ հոգի իմ զմայլի ի բերկրութիւն. ձեռք մերկամարմին, սպիտակ իբրև զձիւն, պատեալ զպարանոցաւ իմով. զիա՞րդ ո՛չ խնդացայց, հրեշտակատիպ, սպիտակազգեստեալ, առաջին պարգև, պարգև մարդկութեանն. սոյն 1օրիօրդ գեր<մանացի>: Ո՜, 2ո՛չ զուարճասցի առ այս: 12. Առաւօտուն գայ առ իս պարոն պրօ<ֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> և խնդրէ ի 4րորդում ժամու գնալ առ ինքն ի դասառութիւն. յասելն իմ, թէ ընդէր վասն այսպիսի թեթև իրաց ոչ զաղախին իւր առաքէ. «Ինձ քաղցր է ինքնին գալ առ ձեզ»: Ի ճաշուն շաբաթ: Առ կինն Էշհոլց: Ի վերայ սեղանոյն Ռուդօլֆ ամենևին սակաւ ուտէ և անդէն ելանէ կամ սերտել զդասն կամ գնալ ի զբօսանս: Մայր նորա խնդրէ յայնպիսի գեշին եղանակս մի՛ ելանել. այլ մանուկն թախանձէ. մայրն՝ «կամի՞ս, զի կրկին հիւանդասցես, 3կամի՞ս կրկին յաւելուլ զցաւս իմ». յարտասանելն զայս արտասուք նորա լցան յաչս և մանուկն համբուրէ զձեռս մօրն, խնդրելով զներումն: 13.- Առաւօտուն մինչ ի վեր առի զքերականութիւն լատ<իներէն>, յետ միջոցի եկն առ իս Ռուդօլֆ. Լեկեալ ի նմին ժամու ի վարժարանէ և քաղցրութեամբ մատուցեալ առ իս՝ «ո՞չ կամիք, զի օգնեցից ձեզ ի լատ<իներէն>, ինձ խնդութիւն համարեմ առնել զայս»: Աւարտ թարգմանութեան իմոյ, այլ յիրաւի նա ուսույց զբառս ինչ, զոր ես անուղիղ հասկանայի: Յերեկոյին առ պաստօր Գեհովէ: Նա ի վաղուց խնդրէ գնալ առ ինքն, ծանօթ գոլով ընդ տիկին Էշհոլց: Նա բազում սիրով ընկալնու զիս: Ելեալ անդէն ի սեղանոյն, ուր խաղայր ընդ անծանօթի ուրուք զշախս, և տուեալ ինձ աթոռ: Նա բազմեալ մերձ իմ, նախապէս դիտէ զնպատակ հարցաքննութեան իւրոյ վասն զուարճալի վայրեացն Հայ<աստանի>. կարօտութիւն նորա առ Հայ<աստան> երթեալ. Հարցումն վասն Արարատայ. նա երջանիկ համարէ զել<ան>օղս անդ. Շոպէն: 4Էստք. ի մէջ նոցա, բարեպաշտ ատենաբանք: Շախ խաղ. երկու անգլի<ացի> զամս քսան ի հեռաւոր տեղեաց խազան զայն: Եւ ես, ասէ, այսպէս խաղացի առ ժամանակ ինչ ը՛նդ ումեք: Առ նովաւ ո՛չ զխաղ, այլ զբոլոր զկարգ պատերազմական կարելի է ուսանիլ: Հակաճառութիւն վասն զանազան հաւատոյ ի մէջ յերիցն. պաստօրն ամենայն համարձակութեամբ ջրէ զբանս դիմադարձին, որ հաստատէ, թէ ամենայն ոք պա՛րտ է սիրել զօրէնս իւր. և որպէս մեզ, մեր օրէնք, նոյնպէս և այլոց5 իւր օրէնք բարի թուին: Եւ մահմէտականն այնպէս առասպել համարի զմարդանալն քրիստոսի, որպէս մեք զՖաթմայ նորա: Պարզութիւն աւետարանին ո՛չ տայ մեզ թերամտել առ այդ, այլ ազգ սեթևեթ բանիւք, այլ աւետարանիչք ամենևին պարզ: Ամենակարօղին անհնարին է

[դուստ<ր>] [ո՛չ] 3 [զի] 4 [զրոյց վասն շաղ...] 5 ամենեցուն=այլոց 2


առնել ինչ, որ և ի ճճիս անդ ներգործէ: Ո՛չ ոք մարդ այնպէս հեզ, որպէս քրիստոս, այնպէս համարձակ կարէր ասել «և բանք իմ ո՛չ անցանիցեն»37): Յարքայութենէն երկնից ո՛չ զրկին և այլ անքրիստոնեայք, ասէ պաստ<օրն> դիմադարձին, որ հարցանէ. այլ փառք Քրիստոնէից այլ ազգ լինի: Ի զուարճալեաց այս առաւել յափշտակեաց զմտադրութիւն իմ: Պաստ<օրն> ո՛չ թողու շուտով ելանել: 6Ընթրիք եռատեսակ. բեր. կին Պաստ<օրին>: Կին 7քաղցրաբարոյ զուարճախօսի ընդ իս. «Այսպիսի կերակուրք ո՛չ ոք հասկանայ ի ձեզ եփել, վասն որոյ պա՛րտ է քեզ ամուսնանալ ընդ օրիօրդի միոյ աստ և տանիլ յաշխարհ ձեր. խնդութիւն ամենից, ամենապատուական ճարտարութիւնք, երաժշտութիւն, պար, նկարագրութիւն, գիտութիւն, զոր տիկնայք մեր ստանան, ո՞ր տացէ անդ, դառն եղիցի ձեզ անդ ամուսնանալ ընդ անուսումն կնոջ». «Երկնչիմ, զի օրիօրդ գերմանացի ո՛չ գայ շուտով յայլ աշխարհ» - նա՝ «Ուր այրն, անդ և հայրենիք կնոջ», և այլն: 14 մարտի: Պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>: ՍԵնատոր գրաֆ Մանտէուֆէլ. պրօֆ<եսսօր> յընկալնուլն զնա՝ «խնդամ, զի յարգեցիք զիս արժանի առնել ներկայութեամ<բ> ձերոյ»: Ծերունի պատուական. նստի առ սեղանով. 1 պատկերացութիւն. պր<օֆեսսօրն> յանդիմանէ զիս նմա. նա ուրախանայ ընդ յառաջադիմութիւն իմ ի գեր<մաներէն> և յուսադրէ զիս. յանդիմանելն զիս նմա, ասէ պր<օֆեսսօրն>. «Աստ առաջի առնեմ ողորմած գրաֆ զպատանիս զայս, որ այնու աղագաւ առաւել ձգեսցէ զմտադրութիւն Ձեր, զի ի հեռաւոր աշխարհէ իւրմէ ի Հայաստանէ եկեալ աստ, վասն լուսաւորութեան հայրենեաց իւրոց կրթի աստ»: Նա յանչափս հաւանի, խօսի ընդ իս ծերունին առ սեղանովն, գրկէ զՋորջին և խաղայ ընդ նմա. ո՛չ հայեցեալ ի խնդիր պր<օֆեսսօրի>, որ կամէր ի բաց տանիլ զմանուկն, գրաֆն խնղրէ, «ինձ ցանկալի է առաւելաբար պատիւ անել, խօսիլ ընդ կնոջ ձերոյ»: Նա ելանէ և նոքա զրուցէ անգլ<իերէն>: Կին նորա յետ այսորիկ պատրաստէ զչայ և առաքէ առ մեզ և պր<օֆեսսօրն> ցուցանէ գրաֆին զամենայն արժանաւոր իրս պահարանի իւրոյ: Յելանելն նորա, առաջնորդէ նմա պր<օֆեսսօրն> մինչև ի դուռն ամենայն մեծագործութեամբ: Աստ գտաւ և պատանի2 ռուս գրաֆ մի: 20 մարտի: Շաբաթ: Զկ<նի> ճ<աշուն> պ<րօֆեսսօր> <Ֆրիդլէնդէր>: Նոքա ճեմեն ի մեծ սենեկին կռնարկեալ: Ի մտանելն իմ պ<րօֆեսսօրն> առնու զիս ի միւս ձեռս և այնպէս երեքեան համահաւասար ճեմեմք. ես ազգուշաբար հարցանեմ զառողջութենէ կնոջ նորա, տալով նմա զմականունս «ողորմած պալատական խորհրդականուհի». «զի՞նչ, զի՞նչ» հարցանէ. պր<օֆեսսօրն> և կին. և կան ի խռովութիւն, պր<օֆեսսօրն> ձգէ զականջս իմ: «Այս խրատ վերջին եղիցի քեզ, մի ևս ի կիր առնուլ զայս բառ «ողորմած». Կին նորա ծիծաղի. «Ե՞րբ տեսիք զողորմութիւն իմ, զայդ միայն նոքա ի կիր առնուն, որոց սակաւ է հաւատարմութիւն և սէր առ միմեանս. դուք գիտէք3, թէ ես սիրեմ զձեզ և ինձ այն միայն է հաճոյ, զոր հաւատարիմ սիրտն առանց այդպիսի լոկ տառաձայնութեան ի ներքոյ ինքեան զգայ. և այսպէս է յիրաւի և սիրտ ձեր, կարցէ՛ք

6 7 1 2 3

[և] [ամեն<ևին>] [և] պատանին=պատանի բնագրում՝ գիտեմ


3

1

ուրեմն յայնմ խորհրդի և դատողութեան, յորս մինչև զարդ, մի՛ ելանէք ի պարզ բնական վիճակէ ձերմէն, զոր վաղուց կորուսին քաղաքացիք ի կրթելն զլեզու իւրեանց յայդպիսի արտասանութիւնս,յորոց հեռի է սիրտ իւրեանց»: Ի խնդրելն իմ, թէ զիա՞րդ կոչեցից. «Բառդ «դուք» բաւական է ինձ». և այրն նորա՝ «կոչեցէ՛ք զկին իմ սիրելի կին», այլ ամուսին նորա. «Ո՛չ, ասէ, սիրելի կին դու միայն պարտիս կոչել զիս»: Ի սենեակ դասառութեան: Կին նորա գայ անդ, ընթեռնու զնամակ իւր գրեալ առ մայր իւր. այր նորա խնդրէ անգլ<իերէն> ղայֆայ և նա ինքնին բերէ զայն. այր նորա համբուրէ զձեռն նորա. հերք ամենայն սիրելեաց նորա, զոր պր<օֆեսսօրն> պահէ առ ինքն: Աստէն գայ յանկարծ և բարերարն իմ ընդ ամուսնոյ իւրոյ հանդերձ Մորիցիւ. այր և կին խնդան. եկեալ ի տուն, պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> զարթուցանէ զՋորջի և ի քնահանդերձս իւր բերէ զնա անդ. գրկէ զՄորիցն և հարկադրէ զՋորջին համբուրել զնա. «Սիրես զորդին զայս». երեխայն՝ հա, և համբուրէ զնա: Պատուական երեկոյ. շողք արևուն, կին ընդ կնոջ, այր ընդ առն խնդան վասն գալստեան նոցա, համբուրեն զՄորիցն, համբուրեն զՋորջին: Մորիցն ի գիրկս բարերարին իմոյ. նա ցուցանէ նմա զթռչունս, պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> ցուցանէ նմա զժամացոյց իւր և երեխայն իսկոյն դնէ ի բերանն. «Դուք յանչափս պատուեցիք զիս ներկայութեամբ ձերով», ասէ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> ցբարերարն իմ. և յետ կէս ժամու բաժանին: 21 մարտի: Կիւ<րակէ>: Առաւօտուն քաղցր եղանակ: Յ 9-րորդում ժամու գնամ առ դոքտոր Բրօկ և նա ընթեեռնու ինձ զոտանաւոր նորա, Բլումէնբերգ. Պատուական: Ի 10-րերորդումն ձեռն ի ձեռին ելանենք ընդ Բլում<էնբերգ> ի Դօմ, փողոցք պարպատեն յամենայն սեռի մարդկան և յզբօսասիրաց. մեք ի Դօն. շտուտենտք դաս առ դաս զբօսնում և երգ1 երբեմն ի միում տեղւօջ երբեմն ի գնալն: Մանկունք աստ և անդ խաղան. հետզհետէ բազմանայ զբօսումն և կենդանանայ Դօն. իւրաքանչիւր այր ընդ ընտանեաց իւրոց. ծանօթ շտուտենտ ընդ ծանօթ օրիօրդի իրիք ձեռակալեալ զբօսնուն, որք հանդիպեն միմեանց խօսին զեղանակէ: Մեք պատահիմք Րօզեն<բերգի> ընտանեաց և ողջունեմք նոցա, նոքա սիրով կրկնեն զիւրեանցն. պարոն Ադերկաս տեսեալ զիս՝ «ու՞ր դուք, սիրելի իմ, թռեաք ընդ ծիծռանց ի հայրենիս ձեր, զի այլ ո՛չ երևիք». ես շնորհակալիմ: Յետ փոքր միջոցի բարերարն իմ զՄորից ի գիրկն ընդ ամուսնոյ իւրոյ. նա սիրով ողջունէ զամենայն շտուտենտս, որք հանդիպին նմա. ի վեր առեալ զգտակն, նա ո՛չ արգելէ այնպիսի ազատ զուարճութիւն նոցա. և նոքա երգեն: Բազումք քաշեն զտաբաքս, զչիբուխս. նորահասք օրիօրդք ընդ ընկերաց իւրեանց, ոմանք ընդ ծնողաց իւրեանց. մինչև ց 12-րորդ ժամն այսպէս. ապա գնայ ամենայն ոք ի ճաշ. զկնի ճաշուն ի 3 ժամէ սկսեալ մինչև ց 6-րորդ ժամն այսպէս. բազումք յանցանելն իմ ուրեք ցուցանեն միմեանց. «Ահա՛ Հայկազունն», և այլն: 22.Երկուշաբթի ի ճաշուն առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. Ջորջի կամի աւելի պահանջել զկարտոֆիլ. հայրն արգելէ. և նա լայ. և հայրն իսկոյն հրամայէ գնալ յայլ սենեակն: Նա անմռունչ գնայ անդ և յետ միջոցի ծեծէ զդուռն. ի հարցանելն հօրն՝ «կամի՞ս լինիլ պարկեշտ». պատասխանէ «այո». նա համբուրէ զնա: Յետ հացին հրավիրեն զիս պր<օֆեսսօրն> և կին նորա գնալ ընդ նոսա յզբոսնուլ. ի ճանապարհին վաստակի հիւանդագին ամուսին նորա. այր ի միոյ թևոյն և ես ի միւսոյն ի վեր առեալ

երգեմն=երգ


4

5

2 1 2

առաջնորդեմք նմա. մեք գնամք 2ի ներքոյ Դօմի և բազմիմք ի վերայ աթոռոյ միոյ ի մէջ ծառոց. զրոյց վասն քաղցր տեղեաց աշխարհին մերոյ. պր<օֆեսսօր> և կին նորա. «Երանի թէ կարէաք երբեմն գնալ ի Հայ<աստան>», «դու շնեա վասն մեր անդ տուն մի և մեք յայնժամ գամք առ ձեզ»: Յետ կէս ժամու կալեալ զնազուք ձեռանէ պատուական կնոջն յաջմէ և յահեկէ բերեմք ի տուն. ղայֆա, աբելսին՝ զոր ես գնեմ: 25. Ի վերայ սեղանոյն բար<երարին> իմոյ. բարերարուհին ո՛չ նկատեալ թէ բար<երարն> իմ դեռ չէ՛ աւարտեալ զուտելիս, ելանէ, և ընդ նմա ամենքն. այլ յանկարծ հայեցեալ, թէ նա դեռ ի ձեռին ունի զկտոր մի, իսկոյն անկանի զպարանոցաւ նորա, համբուրէ զնա. «Ֆրից, իմ սիրելի Ֆրից, ախ ներումն», և բարերարն անկեալ զպարանոցաւ նորա ծիծաղի, և ապա ձեռն ի ձեռն մտանեն ի միւս սենեակն: Երբեմն երբեմն բար<երարն> իմ առնոյր ի պահոց կերակրոյն իմոյ և յամենայն նուագի հարցանէ քաղաքավարութեամբ՝ «եթէ հրամայէք»: 1 Ապրիլ. ուրբա<թ> 1832. Ի վեցերորդում ժամու առ պր<օֆեսսօրն> Երդման. 1ես պատահիմ նախ ազնիւ դստեր նորա ի վերայ նարդիվանին. նա համեստութեամբ բարևեալ զիս, հրաւիրէ զիս ի ներքս, այլ ես զայս պատիւ տուեալ նմա, խնդրեմ, զի նախ ինքն մտանիցէ և ես հետևեալ նմա. մայր նորա ի տան. և երկու այլ տիկնայք. Թուէր ինձ, թէ նոքա մայր և դուստր էին. պատուական կինն ելանէ յոտին. «Խնդամ ընդ գալուստ ձեր». նստեալ. «Ո՛չ կամիք երբեմն երբեմն շներհել մեզ հյուրախար<ար> գալստէ ձերմէ զխնդութիւնս. թու՛ի ինձ, թէ դուք ունիք զբազում զբաղմունս»: Մեք նստեալ առ միմեանս, զրոյց վասն այլ և այլ իրանց: Ապա գայ և պր<օֆեսսօրն>. ամենեքեան ելանեն յոտին. նա ուրոյն ուրոյն գլուխ տուեալ մեզ նստի. և իւրաքանչիւրոց հարցանէ զորպիսութիւն մեր: Յետ միջոցի հրաւիրէ զիս գնալ ընդ իւր յայգին և ստիպէ ի վեր առնուլ զշինելն իմ, զի մի մրսեցայց: Անհամեմատ նորա խոնարհամտութիւն. ի վեր առնուլ զշինելն իմ մատչի նա. «Հրամայեցէ՛ք ինձ, զի արկից զշինել ձեր զձեօք». այլ ես շուտով արկեալ զայն զինև, շնորհակալիմ: Յայգւոջն նա ցուցանէ ամենայն աշխատաւորաց, թէ զիա՛րդ պարտին նոքա փորել. անհմուտ2 վաստակաւորք, այլ նա ո՛չ բարկանայ: Նա ածէ զիս անդր ևս, ո՛չ սակաւ զարմանք ինձ, զի նա ինքնին կռացեալ սրբէր յամենայն ծառոց զաւելորդս, զչորուկս: Ի միում տեղւոջ բերեալ զչափ մի, չափով փորէ զտեղիս ծառոյն և ապա տնկէ: Այսմ օգնեմ նմա: Նա խնդրէ մի՛ աշխատ լինիլ: Աստէն գայ փոքր որդի նորա Աւգուստ և մեք դառնամք ի տուն յըմպել զթէյ. թէյն պատրաստեալ ի վերայ սեղանոյն, հիւրք և կին նորա շուրջ զնովաւ, և դուստր նորա բաժանէ զայն: Հետ թէյին և փոքր ինչ ուրախարար զրուցից նա գնա միւս անգամ յայգին: Հիւր կանայք ելանեն. ես տամ նոցա զսալոպ իւրեանց. նոքա շնորհակալին: Զուարճախօսութիւն Անքէի ընդ կնոջ և դստեր նորա. «Խնդամ, զի գայ զատկին, զի յայնժամ գոնէ կարացից ի տան Շայմայովի ստանալ զհամբոյր մի». նոքա ծիծաղին, և դուստրն՝ «պա՛րտ է ձեզ յայդ սակս գնալ ի Մոսկով» և այլն: Ես առնում զբարեաւ մնայն. կին նորա՝ «ցաւիմ, զի այր իմ չէ՛ աստ», այլ ես գնամ դարձեալ յայգին, զի և ի նմանէ առից զբարեաւ. նա միանգամ վաստակի ընդ մշակացն և [մերձ] [նազել<ի>] բնագրում՝ անհմտուտ


ցուցանէ նոցա: Ի տեսանելն զիս՝ «ցաւիմ, ասէ, զի այսպէս շուտով ելի ի տանէ և թողի զձեզ միայնակ, ո՛չ հաճիք փոքր ինչ աստ զբօսնուլ ընդ իս». «Ուրախութեամբ»: Նա յածէ զիս յամենայն տեղիս, ցուցանէ զկարգ այգւոյ իւրոյ: Ի վախճանի մեք ելանեմք ի բարձր տեղի ինչ ի պուճախ մի այգւոջ և տես դու, անդ դնի փայտեայ տապան մի, չորեքկուսի շրջապատեալ ծառօք, և շուրջ զտապանաւն սակաւ ինչ ազատ տեղի ինչ, մաքուր ամենևին: Աստ յոգոց հանէ նա և ես համարձակիմ հարցանել, թէ ո՞վ իցէ այս. «զդուստր իմ, սիրեցեալն սրտիս ի տխրատարած յայսմ տեղւոջ: Ի մէջ տապանին դնի սիրտ նորա շուշոպատեալ ի մէջ սպիրիդոսի. մարմին նորա ի ներքս ի մէջ հողոյ: Առ ի սփսփութիւն ետու դնել բաժան զսիրտ նորա, զի առցունք երբեմն երբեմն ի նմանէ զհովացումն ի տեսանելն զնա, այսքան ինչ թողու մեզ աշխարհ: Այս օտար երևի ձեզ, այլ ի գեր<մանացիս> հասարակ է այս սովորութիւն»: Նա պատմէ, թէ «իշխանուհի մի տեսի ես յետ մահուան իւրոյ երիցս1 թաղեալ: Նախ մարմին նորա ի միում տեղւոջ, աղիք նորա յայլում և սիրտ նորա նոյնպէս յայլ վանս.զ միայն թողուն մեզ սիրելիք մեր: Սոյն այս տեղի յատուկ ընտրեցի վասն նորա, որ որպէս տեսանէս՝ է միանգամայն տխրամած»: Բազմիցս յոգւոց հանեալ հեռանամք աստի: Նա ցուցանէ զայլ և այլ կարգ այգւոյն, 2 տնօրինեալս յինքենէ, փոքր բլրակն շինեալ ի ներքոյ դատարկ և ի վերուստ տնկեալ, կամուրջն անջուր: Ի դառնալն մեր ի տուն՝ «աստ միայն գտանեմ ասէ զվայելչութիւն 3 կենաց իմոց, և չի՛ք ինձ այլ ինչ այնպէս ուրախարար, որպէս այգիս. աւուրք իմ անցեալ են, և ես ո՛չ յուսամ բազում ինչ վայելել աստի, յետնորք իմ վայելեսցեն»: Մերձ դրան իւրոյ տուեալ ինձ զձեռն, «մեծապէս ուրախ արարաիք զիս գալստեամբ ձերով, խնդրեմ հաճախակի գալ առ իս» և այլն:

1 2 3

յերիցս=երիցս [զորս] [ես]


Ո՞, ո՛չ գիտէ զԳեօթէ զանհամեմատ բանաստեղծն Գեր<մանիոյ> յիւրում դարն, թէ զիա՞րդ ափսոսայ Գեր<մանիայ> ընդ մահ նորա և պատուէ զյիշատակ նորա, ցուցանեն յետագա բանքս արտագրեալք ի ժամանակագրութենէ Պետերբուրգ38), համար 73-74. 1832, 27 մարտի: ՆԵԿՐԵԼՕՂ ԳԵՕԹԷ Վէյմար. ի 24 մարտի.- Վէյմար, Գեր<մանիա>: Այո՛, կարելի է ասել բոլոր լուսաւորեալ աշխարհ կրեցին զկորուստ 1մեծ և դառնակսկիծ: Գեօթէ բարձաւ ի մէնջ: Յետ սակաւատև անկօղնի իւրոյ՝ ի2 տենդոյ3 ըմբռնեալ, վերջինն 4յայնոցիկ հսկայից գրականութեան, որ միաւորեաց ի քաղաքի մերում զբաղդաւոր վիճակն 5ի 22 նախ քան զճաշն ի 11 ժամու ի 83-րորդ հասակի իւրոյ, յափշտակեցաւ ի մէնջ: Թէև ժառանգեաց6 Գեօթէ զլի աւուրս7 հասակի իւրոյ, որ 8սակաւուց այնպէս պատահի. այլ ուժեղ բնութիւն նորա խոստանայր տակաւին տալ նմա երկարել այլևս. և համբաւ գրաւելոյ նորա երևի այսու աղագաւ 9վաղահաս և փոթորակի: Հասարակաց է կսկիծս: Ութն աւուրբք, օր10 նախ քան զմահ իւր, զգայ նա զծանրանալ կրծոց իւրոց կատարը տենդէ11, գուցէ հետևանք ինչ առընկալեալ մրսողութեան, այլ ի ձեռն 12 ժրաջան, յետ քանի մի աւուրց թուէր թէ պակասեցաւ այն. Այլ ի գիշերին ի 19-20 նորոգի միւս անգամ 13ծանրութիւն կրծոց նորա, և խիստ տենդ14 ինչ ըմբռնէ զնա: Գեօթէ ո՛չ կամէր խռովել զիւրայինս և ո՛չ եթող զոք յընտանեաց իւրոց զարթուցանել և նախ ի 8 ժամու հրամայեաց կոչել զբժիշկն իւր դոքտ<որ> Ֆօգել, որ յառաջն ևս ի ծանր ծանր

1

[մի] [ուր անկեայ] 3 բնագրում՝ տենտոյ 4 [եղև նա] 5 [իւր] 6 [է հաս] 7 [ի զչափաւոր] 8 [ոչ բազում] 9 [երևի] 10 [զաւուրս ութն] 11 բնագրում՝ տենտէ 12 [հոգ<ացողութեան>] 13 [ցաւ] 14 բնագրում՝ տենտ 2


7

հիւանդութիւնս նորա ցուցեալ էր զիւր նպաստ բազում ճարտարութեամբ և հոգունակութեամբ: Սա գտանէ 15զհիվանդն հմբռնեալ ի դողոյ տենդէ16, որ 17գանգատէր նոյնպէս ի վերայ կողացաւի իւրոյ: Այսու ամենայնիւ յաջողեցաւ բժշկին ջերմացուցանել զմարմին նորա սակաւ առ սակաւ և սաստիկ ցաւք նորա սկսան փոքր ինչ մեղմանալ: Արդէն իսկ ի հետևեալ գիշերին, նամանաւանդ18 ի հետևեալ աւուրն, սկսաւ միւս անգամ ցաւ նորա խստանալ ուժգին և տառապեցուցանել զցաւագարն յոյժ յոյժ: Այլ և այնպէս միջոց առ միջոց19 սկսաւ նա հանգստանալ, ուր Գեօթէ յուսադրէր զհարսն իւր, որ ամենայն մտերմութեամբ 1սպասէր նմա, մինչև զուարճախօսիլ նմա ընդ քեռւոյն իւրոյ, ժամս ինչ 2ի վերափոխութեան իւրոյ: Ի 3դէմս ննջելոյն չկայր4 նշմար ինչ աշխարհային ցաւոց և տակաւին ի մահուան անդ բազմիւր ի վերայ 5ծայրագոյն ճակատին նորա ազնիւ զուարճութիւն6 և 7երկրաւորքս ամենայն երևիւր պայծառակերպեալ և 8յաղթեալ: Ի միւսում աւուր կանուխ դիցին փառօք երկրաւոր նշխարք նորա ի մատռի գերեզմանատան մեծ հերցողին, անդ, ուր և Շիլլեր հանգչի: Յայսմ աւուր բացցի նոյնպէս թատրոն տեղւոյս, որ փակեցաւ ի պատճառս այսր ցաւալից պատահման, որ խռովեաց զսիրտ ամենեցուն և ներկայասցի «Տասսօ»39): - Մահ Գեօթէի էր 9հեշտին և քաղցր: Յետ սակաւ դիւրանալոյ մարմնական կրից նորա, յորս ըմբռնեալ կայր նա ի ժամանակս հիւանդութեան իւրոյ ի յետին աւուրս, եմուտ նա յերեկոյին նախ քան զվերափոխումն իւր ի նինջ ինչ քաղցր և 10ի ցնորս երևակայութեան՝ 11զուարթ և պայծառադէմ – ըստ մեծի մասին էին այսոքիկ ուրախարար կերպարանք կենաց նորա, ընդ որս պարապիւր հոգի նորա: Մինչև ցառաւօտուն տևեաց այս. ուր նա 12կատարեալ զգաստութեամբ ընդ հարսին իւրոյ, ընդ քեռոյն և ընդ բարեկամաց խօսակցիւր ուրախադէմ: Ի 10-րորդում ժամու նախ քան զճաշն էառ նա և զթաս մի գինի, և ըստ սովորութեան իւրոյ գրէր կամ նկարէր այնուհետև աջոյ ձեռամբն յօդս ամենահնար ճարտարութեամբ երևակայութեանն իւրոյ. և սակաւ առ սակաւ վհատեալ, խոնարհոցաւ ձեռն նորա մինչև ցծունկս, ուր միշտ գրէր, մինչև ցհարաւիրել հրեշտակի մահուան նորա զնա: 3. Կիւր<ակէ>: Զկնի ճաշուն զբօսանք իմ ընդ ընտանեաց պարոն Հագենի: Կին նորա հրաւիրեաց զիս առ այս, յերթալն իմ ի տուն, երեխայք նորա շրջաբերեն զինև: Միցին անկանի զպարանոցաւ իմով: Մեք ելանեմք. մայր նորա կալնու զմի ձեռանէ երեխային և ես զմիւսոյ. երթամք ի մէջ քաղաքն. առ պ<արոն> Շմալց. անտի ի տունն: /

15

[զնա] բնագրումէ տենտէ 17 [գա<նգատէր>] 18 [և աւելի ևս] 19 ի սակաւ միջոցս=միջոց առ միջոց 1 [հոգ տանիւր վասն նորա] 2 [վասն] 3 [ն<նջելոյն>] 4 [ոչ երևիւր] 5 [հրաշալի] 6 [խնդասրտութիւն նորա] 7 [ամենայն] 8 [պսակեալ] 16

9

[ան<հեշտին>] [երև<ակայութիւն>] 11 [որ է] 12 [զրուցէր] 10


7/8

9

1 2

Յերեկոյին ի 6-րորդում ժամու առ պարոն Շվէբս. ընտանիք նորա սիրով ընկալնուն զիս. պարոն Շվ<էբս> ելեալ ի սենեկէն և գրկեալ զիս ի վերայ աթոռոյն համբուրէ զիս. «Իմ նախկին բարեկամ, սիրելի, խնդամ ընդ տեսանելն զքեզ»: Յետ սակաւ զրուցատրելոյ ընդ տիկնայից, ելանեմք ի սենեկէ նորա, ըմպեմք զթէյ. յետ թէյին գայ և բարերարուհի իմ. մեք առանձնանամք: Պարոն Շվ<էբս> հարցանէ, թէ գոն ի Հայ<աստան> այնպիսիք, որք որպէս ես ցանկան ուսանիլ. «Բազումք, մանաւանդ պատանի ոմն, բարեկամ իմ Ստեփան անուն: Ես ջանացի, ասեմ, յանցեալում ամի բերել տալ զնա առ իս, այլ այս ո՛չ յաջողեցաւ». յայս բան նա և բարեկամ նորա... մտանին ի մտածմունս: Նախ խորհուրդ տան ինձ օժանդակութեամբ իւրեանց խնդրել ի մինիստրէն օգնութիւն վասն նորա, զի ես յայնժամ կամէի գնալ ի Պետերբուրգ. (պարոն Շվ<էբս> յայսմ խոստանայ զխարճ ճանապարհորդութեան իմոյ). ապա անդրէն մտածել ո՛չ բարւոք համարեն զբանս այսպէս երկարիլ. «Մեք հոգասցուք վասն նորա. գրեցէ՛ք վաղվաղակի առ նա, զի եկեսցէ, մեք ընկալցուք զնա. ծախ նորա ի վերայ մեր, մի՛ յուշանայք գրել առ նա. ո՛չ 1միայն վասն նորա այլ և վասն բազմաց խոստանամք պատրաստել օգնութիւն. գրեցէ՛ք միայն, զի եկեսցեն. զի թէ հնար իցէ այսու եղանակաւ կարասցուք բարձրացուցանել զողորմելի ազգն մեր»: Զայս կրկնեն բազում անգամ. և մտածմունք նորա յամենայնի պարապի յայսմ երեկոյի, վասն որոյ2 նոքա խնդան յայս խորհուրդ իւրեանց և յուսադրեն կրկին և կրկին: Քոյր նորա երգէ անոյշ եղանակաւ. Երգ նորա հրապուրէ զիս. նա հրաւիրէ զիս, զի երբ լուայց զերգ նորա, եկից առ նա. «Վասն ձեր երգեցից», ասէ: Առ ի պատիւ րեկտորին երգեն յայսմ երեկոյի շտուտենտք առաջի լուսամուտին նորա անոյշ եղանակաւ: Ընթրիք. խորտիկք քաղցրահամք. յետ ընթրեացն զրուցեմք փոքր ինչ. և յելանելն իմ կրկնէ բարեպաշտն պարոն Շվ<էբս> գրել վաղվաղակի առ բարեկամն իմ: 5 Ապրիլ. երեքշ<աբթի>. Յեկեղեցւոջ գերմ<անացւոց> խոստովանութիւն: Նախ երգ, ապա ընթերցումն սուրբ գրոց, ապա դարձեալ երգ: Հուսկ հետոյ ելանէ պաստօրն ի խորանէն և կացեալ առաջի բեմին, հրաւիրէ զամենայն խոստովանորդքս. նոքա մաքուր զգեստաւորեալք, արք սեաւ, արք և կանայք ի միասին ամենայն պարկեշտութեամբ մատչին առ սեղանս. Շրջաբոլոր: Անխտիր ո՛չ ոք հայի յիւր աստիճան: Պր<օֆեսսօր> Շտրուվէ, Եշէ և այլք երևելիք. պաստօրն աղոթէ ամենայն ջերմեռանդութեամբ, ապա առաջի առնէ նոցա զսքանչելի խորհուրդ սուրբ հաղորդութեանն՝ զորս կամին նոքա ճաշակել, յիշէ նոցա ապաշաւել, մաքրել զսիրտ, և ապա կարգ առ կարգ ի ծունկս անկանին նոքա առաջի սեղանոյն և նա ձեռս եդեալ ի վերայ գլխոց նոցա. «Յանուն աստուծոյ, հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, զօրութեամբ իշխանութիւնն՝ որ տուեալ է ինձ և բանիւ տեառնն եղիցի քեզ թողութիւն. նա թողցէ ձեզ զամենայն յանցանս». և այլն. յելանել միոյ դասին, յառաջէին հետականգնեալքն և առ նոսա նոյնպէս զնոյն բան կրկնէ: Բազումք արտասուին, մանաւանդ կանայք. յաւարտելն տայ նոցա զխաղաղականն: 6 Ապր<իլ>: Յանկարծ հրաւիրիմ գնալ առ պր<օֆեսսօր> Բլումէն ի ճաշ: Ես գտանեմ առ նմա զայլ ոմն նորահասակ շտուտենտ անծանօթ. նա զիս նմա յանդիմանեալ և զնա ինձ, ասէ. «Ահա՛ տէր Ապովեան, ահա՛ տէր Միտտէնդօրֆ»: Ի

[վասն] վասն այնորիկ=վասն որոյ


10

զրոյցս նորա, որ զիս առաւել մխիթարեաց, էր ջատագովութիւն նորա վասն Մովսիսի Խոր<ենացւոյ>. նա գովէ զբանստեղծական հոգի նորա, ճշմարտէ զբան նորա վասն Տիգրանայ առաջին արքային մերոյ, ասելով, թէ «ես ընթերցեալ եմ և ի գիրս ճանապարհորդութեան Քսենոֆոնի ի վերայ Հայ<աստանի>, ուր նա ևս պատմէ վասն սոյն Տիգրանայ. այլ բանք երկոցունցս, ասէ, չեն համեմատ միմեանց. յասմանէ երևի, զի Մովսէս Խոր<ենացի> ի բանից ազգին առնու»: Ծառայ նորա տայ մեզ նախ զօղի և նախաճաշիկ: Յետ այսորիկ մտանեմք ի ճաշասենեակ, ուր սիրելի ամուսին նորա քաղցրադէմ ընկալեալ զողջոյն մեր, բազմեցուցանէ զիս յաջմէ և զանծանօթն ի ձախմէ: Կերակուրք անուշահամ. Գինի ի սահմանացն Րէյնի, ուր պատ<մէ> պր<օֆեսսօրն>, թէ ի սահմանաց հայրենեաց իւր է: Ի զրուցել մեր ի վերայ եղանակաց, և ի գովել մեր զամառն Լիֆ<լանդիոյ>, կին նորա՝ «ես ցանկայի առաւել ի 1հայրենիս ձեր բնակիչ, քան աստ. անդ, ուր ո՛չ միայն եղանակքն քաղցրութեան, ո՛չ միայն բնութիւն առատութեան, այլ նաև այնքան հին յիշատակարանք և շինուածք արձանաց, հոգի տան տեսանողաց՝ որք կամին քննել զդարս առաջինս»: Նա լեալ էր և ի սահմանս Կրիմոյ, զորմէ կարօտանօք խօսէր, ցանկալով զայնպիսի տեղիս տեսանել, քան զՊետերբուրգ: Յելանել մեր ի սեղանոյ նա սովորական համեստությամբ շնորհակալեալ զմէնջ, մտանէ իսկոյն ի սենեակ իւր պարապիլ անդ. և մեք ըմպեալ զկաֆէ առ պր<օֆեսսօրն> յետոյ ելանեմք: 7. Ապր<իլ>. Հինգշաբթի մեծի շաբաթուն: Հաղորդութիւն յեկեղեցւոջ գեր<մանացւոց>, ուր ընդ այլ բազմաց էր և բարերարն իմ և կին նորա. երգ, քարոզ, հաղօրդառնօք բաժանին և ըստ կարգի մատչին դէպ ի սեղանն. պաստօրն աղօթէ, յիշեցուցանէ նոցա զխորհուրդ հաղորդութեան, խրատէ զնոսա. ապա առեալ զսկիհն օրհնէ և դնէ ի վերայ սեղանոյն, և 2զհացն նոյնպէս: Պաստօրն տայ հաղորդառնողաց զնշխարն, որ փոքր էին իբրև (զփուլ) 3և դնէ ձեռամբ ի բերան նոցա և տիրացուն (բուբրիղ) առեալ զբաժակն մատուցանէ ի շրթունս նոցայ և հաղորդականք ինքնին ըմպեն, և այլն: Յետ ճաշուն գնամ առ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>: Երկու աւուրբք յառաջ կին նորա ազատեալ էր և ծնեալ զդուստր մի, վասն որոյ նա կապէ զտուտս զանգակին. Ի վերայ դրան նորա դրի՝ «որ ոք կամի առ իս գալ, եկեսցէ միւս դռնովն»: Աստի գնամ և տեսեալ զնա, համբուրեալ զնա շնորհաւորեմ զծնունդ դստեր իւրոյ. նա շնորհակալի և մաղթէ, զի դուստր իւր եղիցի ինքեան զաւակ առաքինի և առողջ: Ծննդկանն էր ի միւս սենեկին: Նա հրաւիրէ զիս գնալ ընդ իւր յզբօսնուլ. ես ասեմ՝ «խնդամ, զի որքան աստ եմ, արժանացայց տեսանել և զդուստր ձեր»: Նա շնորհակալի, խնդայ և պատասխանէ. «Եթէ իցէ և <ձեզ> ժամանակաւ դուստր մի առաքեցէք աստ և նա կրթեսցէ զնա»: Ի ճանապարհին գտանեմք զերկու շտուտենտս, Մօրգէն, Շլեյեր և նոքա ընդ հեռամբ իբրև երկու վերստ ի քաղաքէն ամենայն զուարճախօսութեամբ վազելով, թէ ո՞վ արդեօք արագ երթիցէ: Յերկու կողմն ճանապարհին փոս գոլով, բազում անգամ բոթէր պր<օֆեսսօրն> արկանել զմի ոք, ի մէնջ ի փոսն, և այլն:

1 2 3

[սահ<մանս>] [զգին<ին>] [և տիրացուն]


10/11

8 ապր<իլ>. մեծի ուրբաթու: Յեկեղեցւոջ գեր<մանացւոց >. քարոզ չարչարանաց փրկչին. արք և բազումք կանանց սևազգեստեալ. ի քարոզել պաստօրին լան բազումք ի կանանց: 10 ապրի<լ>. զատիկ: Յ 9-րորդում ժամու գնամ առ բարերարն իմ Հագեն. նա և որդիք նորա համբուրեն զիս և շնորհաւորեն զզատիկն: Նա նկարէր զպատկեր Էջմիածնի, զի տարցէ պարգև բար<երարին> իմոյ: «Եթէ առաքեսցես, ասեմ, զայսպիսի պատկեր մի կաթողիկոսին մերոյ, նա առաքեսցէ ձեզ զմեծ պարգևս». նա ծիծաղի: Մեք խաղամք ընդ որդւոց նորա զձուս գլորելով և հարկանելով: Պարոն Հագեն յառաջադրէ ինձ գնալ առ պ<արոն> Շմալց, և տայ երկու ձուս պարգևել կնոջ նորա և նմա. և այն ինչ մտանեմք առ պատուական այրն, այր և կին ելանեն ընդ առաջ. ես հանեալ զձու մի տամ կնոջ նորա, աստէն ծիծաղի այր նորա: «Ձու չէ այս ձրի, պարտիս համբոյր տալ փոխանակ տեառն Ապովեանին», ասէ խնդալով. և ազնիւ կինն՝ «միթէ ամօթ ինչ առնել զայս» / ասէ, համբուրէ զիս և ես զձեռս նորա: Նոքա բերեն մեզ մազայս և գինի: Ի լինել իմ առ պարոն Շվէբսի, համբուրէ զիս նոյնպէս չքնաղ օրիօրդն, քոյր նորա. այս համբոյր եհեղ ի հոգիս իմ զայն 1ցանկութիւն յօրինել՝ «Զկորուսեալ խնդութիւնն»40): Առ բարերարին իմոյ. նա խնդութեամբ եկեալ ընդառաջ իմ. կալեալ զձեռն իմ համբուրէ զիս ասելով «քրիստոս յարեաւ», այլ առ իս ծիծաղ, «նու, բարեկամ իմ, այլ ու՞ր ձուն զատկական». 2ես հանեալ անդրէն տամ նմա զձու մի, և նա զանրադարձն: Յերեկոյին առ պաստօր Գեհովէ: Նա ցուցանէ զանպատուն սէր3 և խնդութիւն անդ տեսանելն զիս: Կին նորա պատմէ զվաստակոց նորա: Զաւուրն երկու անգամ յայսմ զատկի քարոզել նորա: 11. երկուշաբ<թի>: Ի 6-րորդու ժամու նստեալ ի սենեկի իմում, յանկարծ գայ կառէթ մի 4ի դուռն մեր և յետ վայրկենի հարկանէ ոք մարմանդ զդուռն իմ. և ո՞վ այս. ընդառաջեալ գտանեմ զվերապատուելի այրն, պր<օֆեսսօր> Երդման. զամօթի հարեալ յայսմ մեծի շնորհաց նորա ասեմ. «Մեծ է ինձ այս շնորհ, զի դուք արժանի արարիք զիս յարգել զիս ներկայութեամբ ձերով»: Այլ նա ժպտեալ քաղցրութեամբ. «Ես գամ իբրև բարեկամ ի լնուլ զխօստումն իմ, զոր բազմիցս խոստացայ գալ առ ձեզ և խնդամ, զի յայսմ աւուր կատարեցի զայն» և կալեալ երկոքամբ ձեռօք զձեռս, որ անճառելի խնդութիւն արար ինձ, համբուրէ զիս երիցս, «քրիստոս յարեաւ» ասելով: Ես խնդրեմ, «եթէ հնար է հայիլ ի վայրկեանս ինչ ի սենեակն իմ». դէմք նորա իսկոյն փոխին, հոգւոց հանեալ ի հայելն, շրջանակէ ասէ. «Այս սենեակ ծանօթ է ինձ ի վաղուց. աստ կորուսաք զմի ի թանկագին անդամոց ժողովոյ մերոյ զերջանիկ Էշհոլց»: Աստէն խառնին նորա բանք, նա մտեալ և ի փոքր սենեակ պարապման իմոյ, հայի յամենայն պատկերս և ցուցանէ զհաճութիւն իւր ի վերայ բոլոր կարգադրութեան: Ես ներակայացուցանեմ նմա զփոքր գունդն իմ «չունիմ ինչ արժանաւոր աւելի յառաջադրել ձեզ» ասելով. «Գործ արժանի գովութեան վասն հայրենակցաց ձերոց, տէր տացէ՛ նոցա գիտել զվարձ վաստակոց ձերոց» ասէ: Հայի յամենայն կողմանէ՝ «չիք ինչ արատ. և ես յառաջին ժամանակս շինեալ եմ զայսպիսի գունդս. այլ այս կանոնաւորս երևի քան զիմն». ես

1

[խնդ<ութիւն>]

2

[այլ] զսեր=սէր [առ]

3 4


12

13

5 1 2 3

առեալ ի սեղանոյ իմմէ զձու մի նուիրեմ ասելով՝ «և ինձ պարտ է հետևիլ հասարակաց սովորութեան». այլ նա շնորհակալութեամբ ընկալեալ՝ «զի՞նչ արարից, առ իս չիք այնպիսի, զի և ես փոխատրեցից»: Յելանելն, «ես ունիմ առ ձեզ ասէ, զխոնարհամատոյց խնդիր մի. եթէ հնար է ի չորեքշաբթի շնորհ բերել առ մեզ ի ժամ ճաշուն և գալ առ մեզ, միայն եթէ որպէս լուեալ եմ օրէնք ձեր արգելեն զայս, թո՛ղ յայլում աւուր եղիցի այս»: Այլ ես պատմեմ, զի յետ զատկին ուտիք է մեզ ի քանի շաբաթս ինչ. նա ուրախացեալ խնդրէ կրկին և ես 5ուղևորեմ զնա մինչև ի ներքին դուռն, ուր ելեալ ի կառեթ իւր, առեալ կրկին զգտակն, շնորհակալէ: 12. ապր<իլ>. երեք<շաբթի>: Պարոն պր<օֆեսսօր> Շմալց գայ առ Հագեն բարեկամ իմ և խնդրէ տանիլ զիս առ նա ի սեղան. որդի նորա հրաւիրէ զիս: Շմալց առաքէ զկառս իւր, և կին Հագենի հանդերձ երեխայովքն կառօք երթայ և մեք հետիոտս: Սիրով ընդունելութիւն: Առ ժամանակ մի միմիայն երթևեկութիւն, ապա նախաճաշիկ, ապա ճաշ, ամենեքեան բազմիմք մինչև և փոքր Միցին առ իս. զանազան կերակուր. յետ սեղանոյն ղայֆայ, տաբաք. երկու դստերք նորա խաղան զկլաւիրս: 13. չորեքշ<աբթի>: Երդման: Մինչև քսան և հինգ հիւրք. սեղան բազմախորտիկ: Պարոն պրօֆ<եսսօր> Եր<դման> ի մտանելն ի տուն ըստ սովորութեան գլուխ տայ ամենեցուն առանձնակի: 14. հինգ<շաբթի>: 1Առ տիկինն Հերմանն, որ ընկալնու զիս բազում սիրով: 16. շաբաթ: Զկնի ճաշուն փորձ առնուն երգիչք ի մեծ դահլճին. 70 երգիչք. բազում տիկնայք և օրիօրդք և արք: <Պարոն> Բրոքէր կառավարիչ ժողովոյ, օժանդակողաց աղքատաց՝ որոց վասն տուեալ լինիւր այսպիսի կոնցէր, զի հաւաքեալ դրամք տացեն աղքատաց եղելոց ի քաղաքին: Գայ և հանէ անտի զբազում անձինս՝ որք եկեալ էին ի լսել, զի 2ի վաղիւն եկեսցեն. բազումք ընդիմանան, այլ նա արգելէ և ո՛չ տայ թոյլ ումէք ի ներքս: Նա սառն հայի և յիս, այլ յետոյ հարցեալն ցաներ բարերարին իմոյ, 3որ տարաւ զիս անդ, գայ առ իս. «Խնդամ, ասէ, զի դուք կամեցեալ էք ցուցանել զհաղորդակցութիւն ձեր այսր ժողովոյ և ցանկամ, զի հաճոյասցի ձեզ». ես շնորհակալիմ: 2 ժամս երգեն. Մանաւանդ տիկնայք՝ որոց ձայն թուիւր յերկնից գալ. երգ նոցա բանաստեղծութիւն արարեալ ի վերայ յարութեան տեռան: Յետ աւարտին պատահիմ բարեկամին իմոյ պաստօրին Գէհովէ, որ ուրախանայ նոյնպէս ընդ տեսանելն զիս, և կին նորա նոյնպէս: Նա հարկարդրէ զիս և ի վաղիւն գալ, և մինչ գնամ ի տուն, ամենևին ապշեալ ի հրաշալի երգոյն, ուր բազմիցս կամէի արտասուել. նա գայ առ իս և փոքր մի հարցեալ զորպիսութենէ իմմէ: Յելանելն, հանեալ ի ծոցոյն զբիլէթ մի, ասէ. «Նկատեալ զբազում փափագանս ձեր և զսէր առ երգս, ցանկամ այսու ծառայել ձեզ, զի և ի վաղիւն լինիցիք անդ, և յաւարտելն խնդրեմ գալ առ իս ի թէյ». ես շնորհակալիմ: 17. ապր<իլ>. կիւր<ակէ>: Նոյնպէս ի մեծ դահլճին համալսարանի ժողովեցան ի 5-րորդ ժամէ սկսեալ մինչև զ 6-ն բազմականք. ամենեքեան մաքուր զգեցեալք. ահագին զալն գրեթէ լի էր բազմականօք. ի մէջ զալին ի վերայ եդելոց աթոռոց, ի միջոյ նստէին տիկնայք. բազում անգամ պատահեցաւ, զի եթէ երևելի այր ոք նստեալ ուրեք ի վերայ աթոռոյ և ի գալ կնոջ ուրուք օտարանի, յելանէր և հրաւիրէր զնա ի տեղի իւր. այսպէս

[ճ<անապարհեմ>] [պարոն] [մի] [և տեղ<աւորեաց>]


պատուէին զդամս: Բազումք ի պր<օֆեսսօրաց> նստէին ի հետկոյս զալին և այլ տեսանօղք յայս կոյս և յայն կոյս: Եւ երգիչք բոլորին ի վերայ վերին մուհաճառի զալին. ի 4 հիւսիսային կողմանէ առաջոյ տիկնայք և յետկոյս արք երգիչք. ի մէջ կանանց առաւել եգիտ զհաւանութիւն յերգս իւր օրիօրդ ոմն Իքս անուն և այլ ոմն Էմայ. և յիրաւի երգէին նոքա իբրև զհրեշտակն. ի մէջ արանց Հէննիգ: Յետ երգոյն գնամ առ պաստօր Գէհովէյ. նա խնդայ և կին նորա. թէյ. աստ գան բազում այլ ծանօթ տիկնայք. կին պաս<տօրին> յանդիմանէ զմինն ի նոցանէ բանիւս. «Ամօթ է ձեզ, զի դուք գտանիք ի Դօրպատ և ո՛չ եկիք ի կոնցեր». նոքա համբուրեն զիրեարս: Յետ թէյին երգեն: Պաս<տօրն> և այլ անծանօթ ինձ բարեկամ նորա և տիկնայքս. ամենքն զանազան ձայնիւ: Ի վախճանի ընթրիք. յետ ընթրեացն յայտնէ պաս<տօրն> և կին նորա, զի նոքա ի բազում ժամանակաց հետէ ցանկան իւրք սիրաշահել զիս և յայսմ գտանեն յարմար, զի ի հինգշաբթւոջ առ նոսա ճաշեցայց. ես ընկալնում զայս յառաջադրութիւն բազում շնորհակալութեամբ: 19. Պ<րօֆեսսօր> Ֆ<րիդլէնդէր>: Յետ դասառութեան իմոյ գայ պր<օֆեսսօր> Երդմանն 1ի տեսութիւն ծն<ն>դկան կնոջ նորա. պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> առ ի ծիծաղ ասէ. «Ձեզ դեռ չէ՞ հրամայեալ գալ առ կին իմ, այլ պր<օֆեսսօր> Երդման է բժիշկ և ո՛չ մարդ»: Յելանելն պր<օֆեսսօր> Եր<դմանի>, նա հանեալ էր զկալօշ իւր ի միում դրան, այլ կամելով այժմ ելանել քուչայի դռնովն, զկալոշ իւր խնդրէ ի վեր առնուլ, այլ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> ինքնին ի վեր առնու զայն և բռնի տանի մինչև ի դուռն և դնէ առաջին նորա, յորս ապշեալ պատուական առն ասէ. «Ընդէ՞ր զամօթի հարկանէք զիս»:

4 1

[հար<աւային>] [առ]


ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻԻՆ ԻՄ Ի ՖՐԻԴՐԻԽՍՀՈՎ ԵՒ ՉՈՐԵՔՕՐԵԱՅ ԲՆԱԿՈՒԹԻԻՆ ԻՄ ԱՆԴ 27 ՄԱՅԻՍԻ 1832


3

4/5

1 2 3

Մայիսի 27, 1832, ուրբաթ: Վաղուց ցանկայի երթալ հետիոտս առ ծանոթս իմ, առ պատուական ընտանիսն Բէհաղէլ ի Ֆրիդ<րիխսհով>: Բարեր<արն > իմ արգելէ զմիայնակ երթալն իմ վասն անգէտ լինելոյ իմ լեզուին էսթաց: Տխրեալ առ այս, գնամ ի հինգշաբթի երեկոյին առ բարեկամն իմ Բէհաղել և ի բախտաւորութիւն իմ գտանեմ զսայլ մի ի դրան նորա: Համարելով, թէ եղբայր նորա իցէ եկեալ, ուրախութեամբ մտանեմ առ նա, այլ հարցեալ՝ տեղեկանամ, զի երիտասարդն Մոլլէր, սենեկակից նորա կամէր երթալ առ հայր իւր ի Երևան: Միով հարցմամբ Բէհ<աղելի՝> ընկալաւ զուարթ պատանին զխնդիր նորա. «Խնդութեամբ սրտի, ասէ, տարայց զքեզ ի Ֆրիդր<իխսհով>: Յառաւօտեան գնացեալ առ բարերարն իմ խնդրեմ զհրաման, և նա տեղեկացել մի ըստ միոջէ հանգամանացն, ի վախճանի հրաման տայ ինձ, պատուեր տալով վասն ծախուց իմոց և տուեալ քաղցրադէմ զձեռն իւր՝ «խնդրեմ ձեզ, ասէ, զբախտաւոր ճանապարհս, և զխնդագին կենցաղավարութիւնս». զնոյն ասէ և բարերարուհին իմ: Ի 11-րորդում ժամու նստեալ ի կառեթի անկանիմք յուղի: Եղանակ քաղցր. մեք երգեմք ի ճանապարհին. ի կես ճանապարհին հասեալ ի կրուղ մի (պանդոկ) անդ զկայ առնումք առ ի 4 հանգիստ տալ ձիոյն և ճաշեալ սակաւ մի, ելանեմք ի փոքր բլրակն շրջապատեալ բիրքն ծառիւք: / Անդ ննջի ճանապարհորդակիցն իմ, այլ ես փոքր մի հանգիստ առեալ գամ անդրէն ի վայր, և գտանեմ զպանդոկն լի շինական էստիւք, որք արբեալ գոլով կռուէին ընդ միմեանս: Ես լողամ ի փոքր գետն, որ անդ: Աստի ուղղեալ կրկին զճանապարհ մեր, երեկոյին գամք առ հայր նորա. նա խնդայ ընդ տեսանելն զիս: Այս Մոլլէր յառաջն գոլով զօրական աստիճանաւոր, այժմ թողեալ զպաշտօն իւր, բնակի անդ միայնակ և կառավարէ զկալուածս իւր: Զաւուրս երկու մնացի առ նմա, անցուցեալ զժամանակ իմ յընթերցանութեա<մբ> 1ազգի ազգի պիտանագոյն գրեանց նորա: Ի կիւր<ակէ> գոլով տօն Պէնդէկոստէի գայ2 առ նա ազգական իւր Մոլլէր ընտանեօք իւրովք, նոյնպէս զօրական աստիճանաւոր: Ի տան նորա բազում զանազան պատկերք: Սովորաբար նախ քան զճաշն ելանեմք յզբօս<ա>նս. այլ աստ մնայ միշտ եղանակն խառն: Պարոն Մոլլ<էր> պատմէ ինձ զդառն վիճակէ անգլ<իացւոց> ի մասին աղքատաց. Մին չև ի ծանուցանեալ երբեմն նաւավարի միոյ, ուղևորելոյ ի նոր Հոլլանդ, թէ նա կամի տանիլ ընդ իւր զաղքատ անձինս իւրով ծախիւք մինչև անդ, և անդ վաճառել. ի փոքր միջոցս ժողովին առ նմա 3000 նորահաս աղջկունք: Այսպէս է թշուառութիւնն, ասէ, առ իս գերմ<անացւոց>, թէև ո՛չ ոք կարէ նկատել / վասն արտաքուստ զգեստուց իւրեանց: Յերեկոյին ի շաբաթ աւուրն գայ աստ և եղբայր Բէհաղէլի Նիկօլ, որ նոյնպէս ուրախացոյց զիս, զի ես այժմ կարէի գնալ ընդ նմա ի ցանկացեալն իմ Ֆրիդր<իխսհով>: Դրութիւն էրվի է ամենավայելուչ. յաջմէ և յահեկէ նորա կանաչախիտ ցնծան սերմանեալ դաշտք և անտառք. Յառաջոյ նորա ծիծաղի ծովակ մի՝ որոյ ծայրն մինչև ի վարս արձակի. և ի չափաւոր հեռաւորութեան 3դողդողալով ամբառնայ գագաթ Մոնամէկի լերին, որ բարձրագոյնն համարի ի Լիֆլանդ. ծիծաղելի իմն երևիր ինձ անուանել զնա լեառն, զմտաւ ածեալ զՄասիսն իմ: Ի կիւ<րակի> Պենդէկոստէի յետ սեղանոյն, որ բաղկանայր ի զանազան բարեհամ խորտկաց, ընկողմանեալ էր յանկողնի իւրում <պարոն> Մոլ<լէր>, այն ինչ Նիկօլ և ես մտեալ առ նա, կամէաք առնուլ զբարեաւ մնայն. ցաւի պատուական այրն վասն այսպէս շուտով բաժանելոյն իմոյ: Ճանապարհորդակիցն իմ ունէր զմի ձի միայն, այլ նա զուարթ սրտիւ առեալ զամենայն ծանրութիւն իմ ի վերայ ձիոյն քաղցրութեամբ ասէ. «Մի՛ հոգայք ամենևին, մեք փոխ առ փոխ հեծանելով հանգստեամբ հասցուք ի տուն». և զոր ասաց, արար. նախ՝ զիս հրաւիրեալ նստիլ ի վերայ ձիոյ. 22 վերս հեռի էր Ֆրիդր<իխսհով> աստի: Հազիւ բաժանեալ յագարակէն Էրվն, արեգակն սկսանի անդրէն երևիլ և եղանակ քաղցրագին առաջնորդէ զմեզ մինչև անդ: Ի ճանապարհին շինական մի, որ երթայ սայլիւք ընդ կնոջ իւրում, տեսեալ զիս հետիոտս, ի վեր

[ազ<գի>] գան=գայ [գողունի]


5/6

6/7

8

1 2 3

առեալ զգտակ իւր խօսի ընդ իս էսթերէն. և յո՛չ հասկանալն իմ, ինքնին գայ և 1հրաւիրէ զիս նստիլ ի սայլի իւրում. քանի մի վերստ այսպէս գնամ ընդ շինականին: /Լիճք և անտառք միշտ փոփոխակի արձակեն մեզ զվայելուչ տեսարանս. և մեք երգովք և խնդութեամբ նախքան զմտանել արևու հասանիմք ի Ֆրիդր<իխսհով>: Սիրտ իմ խաղայր ի խնդութենէ ի լսել, թէ զի՞նչ ասասցեն քորք Բեհա<ղէլի> այսպէս անակնկալ տեսանելն զիս: Հազիւ մտեալ ի տուն, 2երկոքին ի քեռց նորա՝ որք խաղային զկլաւիրս, առ ժամայն ելանեն յոտին. և յողջունելն իմ, խնդալից ախիւք կրկնեալ նոցա ինձ նոյնպէս զիւրեանց ողջոյն անհաւատալի իմն համարեն զայս գալուստ: Եւ դէմք նոցա լուսագեղ արձակեն ինձ զճառագայթս անասելի բերկրանաց: Մեք լծուցանեմք զհետազոտութիւն նոցա, պատմելով զանցս գալստեան իմոյ: Ատս ելանեն ի միւս սենեկէ և այր երկոքին քոյրք նորա և առհասարակ ի զարմացման և ի խնդութեան շնորհաւորեն զգալուստ իմ. «Մեք այնպէս համարէաք, թէ դուք բազմիցս գայք ի տեսութիւն մեր». և յասելն իմ զպատճառ արգելման, նա և շուտով վերադարձի իմոյ, տրտմին: Սակաւ մեր զրուցատրեալ ի մէջ քաղցրիկ շրջանիս, ուր իւրքանչիւր ոք կամէր պարգևել ինձ զիւր ջերմ խնդակցութիւն, գայ և աշխատասէր մայր նորա. խնդալից ընդառաջեալ նմա, կալեալ զձեռն նորա, համբուրեմ բազմիցս, ո՛չ կարելով բան ինչ արտասանել և նա զերեսս իմ իբրև որդւոյ իւրոյ. «Յանչափ խնդամ, ասէ, զի արժանի եղէ կրկին տեսանել զձեզ ի տան մերում». և նա նոյնպէս / հետաքրքիր կամի տեղեկանալ զեղանակ այսպիսի յանկարծ գալստեան իմոյ. այլ իմ դէմք յածեն յամենայն անկիւնս տան տեսանել զանդրանիկ դուստրն նորա զբազմահանճարն և գիտունն Հելենէ՝ զոր ո՛չ էի տեսեալ 3զամ մի ողջոյն, այլ ընդ վայր. ի հարցանելն իմ, տեղեկանամ ի վիշտ ինձ, թէ նա ընդ հօր իւրում գնացեալ էր ի Րէֆալ, առ ի պատրաստել անդ ի սենեակս, զի յամարան քոյրք նորա գնասցեն անդ ի լողանալ անդ ի ծովում, այլ պատուական տիկինն մխիթարէ զի ասելով, թէ յայսոսիկ աւուրս եկեսցէ, այլ լուեալ, թէ ես անդրէն փութով երթալոց էի ի Դօրպատ, ցաւի: Անուշախորտիկ ընթրիք մի կնքէ յայսմ երեկոյի ներկայութիւն մեր. և նոքա մարդասիրաբար կարեկցեն ինձ երթալ հանգստանալ ի վաստակոց հետիոտս ճանապարհորդութենէ յայսմ աւուր: Երկ<ուշաբթի>: Չև էին բացեալ թևք արևու, այն ինչ ժրագլուխ տիկինն Բէհ<աղէլ> ելեալ մտանէ յայդին և յամենայն հարկաւոր տեղիս, ուր պարտն էր հոգալ զսպաս իւրեանց արտնին. և զիս, քաղցրագին եղանակք առաւօտեան թռչնոց և զովարար և շաղաթաթախ օդ մայիսի ընդոստուցեալս զարթնում և լի զմայլութեամբ շրջագայիմ ի կանաչագեղ բուրաստանին և յայլ սխրալի տեղիս դաշտին: Ես գտանեմ զտիկինն միայնակ ի բուրաստանին, բարևեմ նմա, և նա ամենամոք շնորհակալեալ զինէն, հարցանէ զքնոյ իմմէ, ածէ զիս յամենայն տեղիս բուր<աստանի>, ցուցանէ զբեթագս մեղուաճանճից իւրոց, զորս ինքնին, մայրենի հոգացողութեամբ սնուցանէր: Ի 7-րորդում ժամու գտանեմ զբոլոր գերդաստան շուրջ զսեղանով կայֆայի, ամենեքեան համեստ գորովանօք մատչին առ իս և հարց և պատասխանութիւն փոփոխակի վասն գիշերային հանգստեան մերոյ: Սիրտ իմ սուզեալ ի խորին զմայլութիւն ի տեսանել զայնպիսի հրեշտակային հոգիս զրուցակից ընդ իս: Ամենայն զուարթութեամբ պատասխանեմ, ում զինչ հարկն է. գովեմ անմեղ կենցաղավարութիւն. նոցա ի շինական հասրակ վիճակի, և զծանրութիւն քաղաքային կենաց. այլ սիրտ իմ ցանկայ զհրաշալի պատկերն տեսանել, որ յանցելում ամի այնպէս քեռական սիրով գրաւեալ էր զսիրտ իմ: Աստի ելանեմ դարձեալ յայգին և ընդ զովարարար հովանեաւ տերևախիտ ծառոց հանգուցեալ ընթեռնում. յանկարծ լսեմ զձայն սայլի և աճապարեալ ի տուն, և ո՞ր տեսարան. որում ցանկայի. կանգնեալ ի շրջանի սիրելի գեր<դաստանի> ծիծաղալից դիմօք զբոլոր տունն զուարթացուցանէ. հազիւ անկեալ շող հայեցման նորա ի կարօտեալ դէմս իմ, հատանէ զզրոյցն, դառնայ առ իս և ի ջերմ համբուրելն իմ զձեռս նորա, կնքէ կենդանարար համբուրիւ իւրով զթուշս իմ, ըմբռնէ զձեռս իմ ամուր ի պահ ինչ. անոյշ լեզուաւ իւրով հարցանէ զորպիսութիւն իմ. «Տեսէ՛ք, ասէ, զխստութիւն ձեր, դուք խոստացաք

[գնէ] [նոքա ելանեն] [յետ]


յաճախ գալ առ մեզ, և ահա՛ ամ մի լրացաւ, ուր հազիւ կրկին գայք առ մեզ»: Ես յառաջարկեմ 8/9 նմա զպատճառն: /Յետ սակաւ զրուցատրելոյ նորա ընդ մեզ, հարկադրի նա ի քեռց իւրոց մտանել ի սենեակն և հանգստանալ սակաւ ինչ և իմ դարձեալ ի սենեակ իմ, որ միով պատիւ բաժանիւր ի սենեկէ նոցա, խնդապատար սրտիւ շրջեմ անդ. աստ առաքէ պատուական օրիօրդն ի ձեռն եղբօր իւրոյ ի մէջ ամանի միոյ զնարինջն մի՝ «առ ի զովացումն, ասէ, առաքեաց քոյր իմ զայս»: Զկնի ճաշուն հրաւիրիմք ի պատուական տիկնոջէ միոյ Րոտ անուն յագարակ իւր. Նիկօլ և ես ձիով երթամք. և երեքին քոյրք նորա ի միում դրոշկայի. և երկունքն ի միւսում. յետինքս ինքեանք վարեն զձի իւրեանց. բազում յարգանօք ընկալնու զմեզ տիկինն. անդ բազում տիկնայք և օրիօրդք ի դրացի տեղեաց: Դոքտոր Էրքէ լուեալ զգալուստ իմ, կանգնի ի ներքոյ դրան գաղտնապէս, և յանկարծ մտանելն իմ, փարի զպարանոցաւ իմով: Ագարակն առ եզերբ 1ծովակի միոյ ծառապատեալ: Անտառք վայելուչք. յետ միջոցին ուր ի վարդատիպ շրթանց տիկնայից և օրիօրդաց սիրափողփ սլանայր ձայն համբուրին, և բոց եռանդաւոր գրկափառութեամբ զմիմեամբք, ելանեմք յայգին: Տիկինն Րոտ շնորհս համարի ինքեան զգալուստն իմ առ 2ինքն. տիկնայք յետ սակաւ զբօսանաց, ուր ոմանք փոփոխակի հատեալ զծաղիկս ընծայէին միմեանց, ոմանք կուռն ի կուռն զբօսնուին. նստին նոքա առ սեղանով թէյի. ինձ ցանկալի քան զամենայն երևիւր ծովակն ծիծաղի առաջի մեր: 10 Ի սկզբանէ մինչև զբաժանիլն մեր երևեցաւ սիրտ միաբանական զբոսանք Էրքէյի ընդ նշանածի իւրում. միշտ կուռն ի կուռն, յամենայն ծաղկի վերայ կանգնեալ, բազմիցս հատեալ, բերանօք մատուցանէին միմեանց, և համբոյրն յաճախակի 3կնքիւր այնպիսի ջերմութեամբ, մինչև հալիլ սրտից տեսողաց ի խնդութենէ: Արք խաղան զկուռնի: Յետ ըմպելոյն զթէյ ընդ տիկնայիցս, սկսանի սիրախումբ ժողովն դէպ ի մայր իմ զերեկոյեան զբօսանս իւր. օդն պարզ. թռչունք երգեն. արեգակն ծիծաղի ի վերայ հորիզոնին. և հրեշտակային անձինքս հասարակ, բայց մաքուր զարդիւք դաս առ դաս ելանեն անդ. հովանի ծառոց. ոմանք վազեն իբրև զանմեղ գառինս. ձայն արձակեն, խօսին ի վերայ լաւութեան եղանակին. երկարութիւն ճանապարհին 2 վերոտ. իբրև զերամս հրեշտակաց բոլորեալ զինև քանի մի չքնաղ օրիօրդաց և նրբազնին բանասիրութեամբ հարցանեն, ախո՞րժ թուի ինձ կողմանքս, կենցաղավարութիւն տեղւոյն. ի յայտնելն իմ զբաւական հաւանութիւն իմ, խնդան մեծապէս. «Մեծ փառք են մեզ, ասեն, լսել ի ձէնջ, թէ դուք ըստ ամենայնի բաւական գտանիք յաշխարհի մերում և երկիր մեր հաւանելի երևի ձեզ», և այլն. ի պատմելն իմ զվայելչութենէ և զպտղաբերութենէ աշխարհին մերոյ, / 10/11 լերինք, աղբիւրք, ազգի ազգի պտուղք, նոքա ափսոսանօք հային յերեսս միմեանց. «Ա՜խ, մեզ պա՛րտ է գնալ ի Հայաս<տան>. ընդէ՞ր մնալ յաղքատ երկիրս այսորիկ» և այլն: Ի վերադառնալն կանգնի արեգակն շքեղապայծառ հանդէպ մեր ուղղակի. դէմք նորա չքնաղ ծիծաղի ի վերայ դիմաց 4գեղեցկացս: Մտեալ ի տուն. պատրաստի դնի սեղան ի մեծ. Անձինք իբրև քսան բազմին զսեղանով. ըստ մեծի կանայք. ես յաճախ զրուցեմ ընդ նշանածին դոքտոր Էքէյին և ի վերջոյ խնդրեմ ասել ինձ զանուն իւր, որ արտաքոյ սովորութենէ. այլ նա ամոք ընկալնու զխնդիր իմ. «Գոցէն է, ասէ, անուն իմ, եթէ ո՛չ մոռասջիք»: Նա բազմիցս ցուցանէ զփոսայ իւր զդոքթորն. «Սա միայն է ինձ ի վերայ աշխարհի բոլոր գանձ իմ» ասէ և համբուրէ զնա, և ես լռին խնդամ: Յետ ընտրեացն, զրուցեմք սակաւ երթ և գալով ի մէջ դահլճին. աստէն սկսանի բաժանումն. համբոյր բաժանման, տիկինն Րոտ և այլք հարցանեն, թէ երկար մնալոց էի ի Դօրպատ. «Գուցէ երկու ամ»: Նոքա հրաւիրեն զիս յաճախ գնալ առ ինքեանս: Քորք Բէհաղ<էլի> ի սայլին և մեք ի վերայ ձիոց. անկանիմք ի ճանապարհ և բոլոր ժողովն կանգնի ի դրան տեսանել զբաժանումն մեր. ամոք դէմք նոցա առաջնորդէ մեզ, մեք ճանապարհորդեմք զգիշերեանն. լուսինն լրացեալ լուսաւորէ մեզ. արտուտք և սոխակք երգեն. շտուտենտք երգեն ի հեռաստանէ. լռութիւն գիշերին. մեք զրուցելով ընդ տիկնայիցն գամք ի տուն: 12 Ի կէսն 12-րորդ ժամու հասել ի տուն, լռութեամբ գնամք իւրաքանչիւր յօթևանս մեր. յ 71 2 3 4

[լճի] [նա] [ելանէր] [չքնա<ղացս>]


13

14

1 2 3

րորդում ժամու առաւօտուն գտանեմք զմիմեանս կրկին առ սեղանով կայֆայի. յետ որոյ սկսանին ժրաջան օրիօրդք զձեռագործ իւրեանց. կար, ձև. առ սեղանով, ուր անդրանիկն Հելենէ և գեղեցիկն Էմիլիէ աշխատէին. կացեալ իմ յոտին ժամս բազում զրուցեմ ընդ նոսա. հոգի իմ զուարճանայր վասն հաճախակի իմաստուն զրուցաց Հելենի և քաղցրիկ հայեցուածոյ նորա ի դէմս իմ. ուր վառէին յաչաց նորա ընդ խօսիլն նորա ընդ ումեք: Փոքր քոյր նոցա գնայ ի տեսութիւն ի մերձակայ ագարակն Ադրիանովի. և Հելենէ յորդորէ զիս գնալ անդ և բերել զնա. ամենայն ուրախութեամբ ընդունիմ զայս յառաջարկութիւն. երկոքին օրիօրդքս և ես ուղևորիմք անդ հետիոտս. նոքա երթայն. միշտ գործեն զգիւլպայ և 1 զրուցատրութիւն մեր ընդ միմեանս էր մանաւանդ ի վերայ բանաստեղծութեան Շիլլերի. յայսմ գտանեմ, ի զարմանս, ի դատելն Հելենի զփիլիսոփայական բանս բանստեղծին: Ի վերադարձին մեր երեք քոյրք և ես. արբեալ շինական մի անկեալ առ ճանապարհաւն քնէ, և ես առ ի խաղ հարկանեմ վարոցաւ զոտս նորա. նա ելեալ իբրև խոզ ինչ մռթմռթայ և կրկին պարկի: Առաւել քան զայս ամենայն ախորժալի ինձ էր զբօսանք մեր ընդ պատուական օրիօրդացս ի կողմանս Վօլուստի՝ Շվեցարիոյ Լիֆլանդիոյ: Ի 5-րորդում ժամու սկսաւ ճանապարհորդութիւն մեր. ես լողանայի ի ծովակին մինչ աղախինն կոչեաց զիս. ելեալ գտանեմ զամենայն պատրաստ հեծեալ ի կառս. Հելենէ շախայիւ յանդիամնէ զիս վասն յապաղանաց իմոց: Ժողով մեր բաղկանայր յերից դստերաց Բէհաղ<էլի>, Շաշայ. և ես. մինչև ցկէս ճանապարհն երթամք կառօք ընդ միմիայն. աստի երկոքին ջահել քոյրք նորա բաժանին ի մէնջ, գնալ առ պաստօրն յուսումն կրոնի վասն հաղորդութեան, որ տևէ 6 շաբաթ. Հելենէ, Շաշայ և ես դառնամք ի ճանապարհէն և առ ձախոյ կողմամբ զբօսնումք հետիոտս. նա դիտաւորութեամբ կամէր տանիլ զիս ի կողմանս առ ցուցանել զվայելուչ տեղիսն. ի բազում տեղիս կացեալ նշան տայր ինձ զգուշութեամբ նկատել զայնս. «Բազումք կամին տեսանել զայսոսիկ կողմանս առ ի պատմել այլոց. թէ նոքա եղեալ են անդ, այլ այս չէ ինձ, զտեղի ինչ վայելուչ եթէ ոք կամի տեսանել, պարտ է վասն իւր առաւել համարել զայս, ինքնին ուրախանալ» և այլն: Ձեռաքիսաք նորա. բազմիցս խնդրեմ տալ ինձ զայն. այլ նա ո՛չ յօժարի. «Ոչ կարեմ, ասէ, յանձնել զգանձ իմ այլում». բլրակն, ուստի հայիմք արեգակն հանդէպ մեր. երեք կաղնիք մերձ մեր. ծովակն ծիծաղի շրջապետալ մայրիւք. հինգ կղզիք ի մէջ նորա. ձորանման դրութիւն. ի հարաւային կողմն ագարակ պարոն... աստ նստեալ առ միմեանս ի քաղցր եղանակի երեկոյին զրուցեմք. աստ պատմէ նա վասն Վօլլուստի: Այս ագարակ վերաբերի յառաջն պապին նորա. 2փլայատակ վանից ինչ ի մէջ կղզոյ միոյ: Աստ բանայ նա զքսակ իւր և հանեալ անդի զերկոսին նարինջս զառաջինն տայ ինձ «վասն զովացման» ասէ. և զմիւսն բաժանէ ընդ եղբօր իւրում: Ապա զազգի ազգի քաղցրաւէնս՝ որովք լի էին քսակ նորա. աստ յայտնի լինի ինձ չտալն նորա ի ճանապարհին ինձ զքսակն: Իբրև կէս ժամ երկարիմք անդ. և յայս միջոցս պատմէ ինձ զամենայն վայելչութեանց տեղւոյս. մինչ կամէաք բաժանիլ ի տեղւոյն. նա երկնատիպ դիմօք հայեցեալ միւս անգամ դէպ ի ծովակն «մնա՛ բարեաւ» ասէ, մարմանդ բարբառով, ցուցանելով, թէ որքան սիրելի է3 իմաստուն և վայելչասէր հոգոյ նորա կերպարան այնպիսի չքնաղ բնութեան: Թէ որքան սիրեն գեր<մանացիք> զկաղնիս. ցուցանի այսու. երեք կաղնիքն, ընդ որոց հովանեաւ նստէաք, բազմիցս կամին շինականք հատանել վասն հանդի իւրեանց, այլ խնդրանօք սոցա թոյլ տան մնալ՝ բաժան ամենևին յայլ ամենայն ծառոց ի մէջ դաշտին ի գլուխս բլրակին: Վերադարձեալ ի բաժանատեղին, գտանիմք զկառավարն և նստեալ ի կառս, երթամք: Յ 9րորդում ժամու ի տուն, ուր ամենեքեան հարցանեն և կամին իմանալ զհաւանութիւն իմ վայելուչ տեղւոց իւրեանց: Չորեքշաբթի: Խնդրեցի ի սիրալի օրիօրդէն Հելենէ զծոցագիր հօր իւրոյ, ուր երբեմն Շիլլեր մեծանուն բանաստեղծ գրեալ էր զբանս հրաժարման. նա ուրախութեամբ տուեալ ինձ

[քաղցր] [վան<ք>] էին=է


զայն, ասէ. «և դուք պարտիք պատրաստել վասն ձեր զայսպիսի ծոցագիր»: 15

ԲԱՆՔ ՇԻԼԼԵՐԻ ի ձեռագրութենէ իւրմէ: Freund, wandle froh aut beti etenen Pfaden, Verborgen zwar schlingt sich des Schicksals Faden. Doch lenkt ihn deines Schöpfers HandUnd in der Liebe leichtem Rosenband Will Freundschaft durch das nene Leben Munternd dir zur Seite schwebenVergiss des Baltes beeisten Strand, Vergiss ein Glück, das Du mit edlem Stolz verstossen, Ein freier Geist der Wahrheit anfgeschlossen, Ein Mut, mit Prüfungen bekannt, Ein edles Herz, in Sympathie ergossen Und eingeweiht im Schönen und im Grossen, Macht froh bei jedem Loos und gross in jedem Stand, Macht jede Flur-zum Vaterland.Fridrich Schiller Կին նորա: Die Menschen sind nicht zussamen, wenn sie beisammen sind; auch der Abgeschiedene, der Entfernte lebt aus. Lotte Schiller geboren von Langefeld Jena, 14-ten März 1791

Ընկե՛ր, ուրախ գնա ոտնկոխ շավիղներով, Թեև գաղտնի է պարուրվում ճակատագրի թելը Սակայն նրան վարում է արարչիդ ձեռքը. Եվ սիրո վարդանման թեթև երիզով, Բարեկամությունը ուզում է քեզ հետ համընթաց Ճախրել նոր կյանքում, քեզ զվարճացնելով: Մոռացի՛ր Բալթի սառցապատ ափերը, Մոռացիր, վեհ հպարտությամբ վանած բախտդ, Ճշմարտության առաջ բաց, ազատաշունչ հոգին, Փորձություններին իրազեկ արիությունը, Կարեկցությամբ լի ազնվազարմ սիրտը՝ Տոգորված գեղեցկությամբ և վեհությամբ, Մարդուն ուրախացնում է ամեն մի դեպքում և մեծացնում ամեն վիճակում: Նրա համար հայրենիք դարձնում ամեն մի դաշտ: Ֆրիդրիխ Շիլլեր Կին նորա: Մարդիկ միասին չեն, երբ միատեղ են. հանգուցյալը, մեզնից բաժանվածն էլ շարունակում է ապրել: Լոտէ Շիլլեր, ծնված՝ Լենգեֆելդ:


Ենա, 14մարտի 1791. 14

15

16

1 2 3 4

21. Օր հաստատութեան համալսարանի41). ազատութիւն շտուտենտից. Յետ ճաշուն յ 2-րորդում ժամու ժողովին նոքա դաս առ դաս՝ ի Դօմ և անտի երգելով գան մինչև ի դուռն համալսարանի բազմութեամբ և անդ կանգնեալ երգեն, և յերգելն ի վեր առեալ զգտակ իւրեանց ոմանք շարժեն, ոմանք ձգեն ի բարձունս և անդրէն կալնուն և այսպէս յետ քանի մի րոպէի չուին ի քաղաքամէջն՝ երգելով և ձեռնաբռնուկ արտաքոյ քան զքաղաքն. և տարեալ ընդ իւրեանց զգինի, զտաբաք, կատարեն զզուարճութիւնս. նոքա ի ձեռին ունէին զչիբուք իւրեանց և զկթղայս գինւոյ. ի 6-րորդում ժամու դառնան նոյնպէս երգելով և աստ և անդ ի փողոցս, մանաւանդ ի մեծ1 հրապարակի քաղաքին 2կանգնեալ, երգեն և ըմպեն զգինի. Մինչև ի 10-րորդում ժամն հնչէր տակաւին ձայն երգոց նոցա աստ և անդ: Յառաջի աւուր մայիսի կիւր<ակէ>, տօն ծննդեան սիրելւոյն իմոյ Էշհոլցի. յայսմ ամի լրանայ 10-րորդ ամն նորա: Ի ծածուկ գնէ մայր նորա վասն աւուրս զբարապան մի. և օրիօրդն Իքս կարէ վասն նորա զզրահս և զսաղաւարտս զինուորի (րիտտերի), յընծայ տօնի ծննդեան նորա: յ 8-րորդում ժամու մտանէ առ իս մանուկն զրահաւորեալ, ուրախադէմ, ես համբուրեմ զնա, շնորհաւորելով զտօն ծն<ն>դեան նորա. յ 9-րորդում ժամու գան առ նա և այլ մանկունք ծանօթք հանդերձ պարգևօք, նոյնպէս և ուսուցիչն նորա. (14 հատ զանազան պարգևս ստանայ նա այսօր). և զրահաւորեալ իբրև զօրականս. խաղան. Րուդօլֆ բարապանչիկ, և զիս հրաւիրէ մայր նորա. ի ճաշուն մնամ առ նա. մեծ կուխն 5 ռուբլի արժողութեամբ. զանազան համեղ կերակուրք. յետ ճաշուն խաղամք ընդ միմեանս զզանազան խաղաս, առ ի ո՛չ տրտմեցուցանել զերեխայսս, և ես խաղամ ընդ նոսա ըստ խնդրանաց նոցա: Յերեկոյին առ պարոն Հագէն. նոյնպէս տօն ծննդեանն անդրանիկին նորա Կարլի. և անդ երեխայք, և անդ խաղամք, անդ խաղայ և մայր նորա ընդ մեզ. կուխն: Մայ<իս> 3: Յանցանել իմում մերձ տան պարոն Շվէբսի, քոյր նորա երգէ. ձայն նորա գալարէ զիս. մտանեմ ի ներքս և առ դրան ունկն եդեալ սակաւ ինչ, ո՛չ հանդարտիմ, մտանեմ ի տուն. կին. «Կամի՞ք խօսիլ ընդ առմ իմում». «Ո՛չ, ո՛չ, կամիմ լսել զհրեշտակային եղանակն». ծիծաղ, քոյր նորա լուեալ խնդալ. և նստեալ առ կլաւիրիւ3 երգէ և խաղայ անոյշ. եղբայր նորա եկեալ և իմացեալ զպատճառ գալստեան իմոյ. «Բրաֆ, այդպէս պարտ է լինիլ բարեկամին, միանգամայն պարզասիրտ». և յորդորէ զքոյր իւր երգել զլաւագոյնս. բազում զրոյց, ապա ընթրիք: Յունիսի 11. շաբաթ. վերջին օր ճաշելոյ իմ ի տան տիկնոջ Էշհոլցի. յայսմ ամսիս նա առ ի ուրախ առնել զիս, տանել տա զսեղանն յայգին: Առ սեղանով յիշէ արտասուօք. «Յամենայն ամի բազմիցս ճաշեցաք և ըմպեցաք զթէյ աստ, այլ յորմէ հետէ մեռեալ է Էշհոլցն, այս առաջին անգամն է» ասէ և դարձուցանէ զերեսս: Հասակաւորեալ տիկին մի ևս ընդ որդւոյ իւրում էր սեղանակից ընդ մեզ: Յետ սեղանոյն այն ինչ կամէի բաժանիլ՝ «մեք տեսցուք, ասէ, դեռ զմիմեանս»: Ըստ որում պատրաստ էի ուղևորիլ: Յերեկոյին առանց խնդրելոյ իմ առաքէ բար<երարն> իմ զպաշպորդն իմ առ իս և ի գնալան իմ առ ինքն, ծիծաղելով ասէ. «Կամէի՞ք առանց ինձ ճանապարհորդել»: Ի խնդրելն իմ յաղախնոյն զկտոր մի հաց, տիկինն Էշհոլց առաքէ առժամայն զերկու տեսակ հացս, զիւղ և զմածուն, ի 10-րորդում ժամու: 12. Յ 9-րորդում ժամու սկսաւ ելանելն մեր ի Դերպտոյ. պատուական տիկին Ֆրիդլէնդէր տայ մեզ թէյ. պատրաստէ զպաշարս վասն առն իւրոյ. ի բաժանիլն լայ Ջօրջի, այլ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> գրկէ զմանուկն, համբուրեալ պատուիրէ լուռ4 լինիլ, ապա գրկէ զամուսին իւր լալով և համբուրեն զմիմեանս բազմիցս. երկիցս և երիցս դառնայ

մեջ=մեծ [երգեն] կլաւիրիւն=կլաւիրիւ [զգոյշ]


պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> և նոյնպէս կրկնէ զգրկափարումն լալով. յելանելն ի տանէ ո՛չ կարաց ելանել ամուսին նորա, այլ կացեալ ի յետուստ կողմանէ դրան միջին սենեկին, միմիայն արանքովն հայեցեալ լայ. պայծառ արեգակն. և իմ համբուրեալ զձեռս պատուական կնոջն, նստիմ ի մէջ կառին. և մանուկ մի ընկերանայ մեզ. նա նստի ի մէջ մեր. յամենայն տեղիս պատահեն մեզ չինականք վաստակաւորք, այլ ձիք մեր ամենևին վատ. ձիավարն ստանայ յամենայն պանդոկս 1զըմպելիս: Փոստստանցիոն Դերպտոյ 25 վերստ. 2Ուդերն. Ի մէջ կառին ի միւս կողմն իմ նարինջ, լիմոն, շաքարս, ի միւս կողմն ըմպելի ինչ զովարար, զորս յամենայն պանդոկս պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ինքն պատրաստէ վասն մեր ըմպելիս. նա խաղայ ընդ մանկանն. «յայսմ կառի ծխոտեսցուք զքեզ, ասէ, և ապա կերցուք: Հայրն քո ետ զքեզ մեզ յուտել»: Նախ քան զհասանել յառաջին ստացիոն, գնամք հետիոտս. առաջ. պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ընթեռնու. մանուկն ննջէ ի գոգս իմ: Ի ննջելն իմ պր<օֆեսսօրն> կմճթէ զթուշս իմ, և յարթնուլն իմ ծիխաղի: 19/20 Յամենայն սայլապանի տայ 130 կոպ<եկ>, / ախքատաց պատահելոց 10 կոպ<եկ>, վասն ջրոյն ստացելոյ ի պանդոկս 40 կոպ<եկ>. նա գրէ զամենայն ծախս. յՈՒդերն ուտեմք զճաշ. Նորահասակ օրիօրդ մի տայ զխորովածն. պր<օֆեսսօրն> խօսի ընդ քաղցրութեամբն միշտ՝ «Որդեակ իմ, զաւակ իմ» անուանելով. վասն սեղանոյն խորոված և բեր մէկ բուտիլկայ, հատուցանէ պր<օֆեսսօրն> 250 կոպ<եկ>: Յերկրորդ փոշթին ստանամք զչորս ձիս և երթամք կարի արագութեամբ: Յամենայն ուրեք միշտ խաղաղ. Դաշտքն բարուք սերմանեալ և հասակաւորեալս. կանայք էստաց պատահին ամենայն ուրեք: Յուդիրայ մինչև ի Գոյգաց 24 վերստ: Ի 5-րորդում ժամու հասանք ի փոստատուն Գոյգաց. 3դրութիւն տեղւոյս է ամենավայելուչ. հանդէպ մեծագոյն անտառ մի. առաջոյ փոքրիկ այգի. պր<օֆեսսօրն> պատմէ փոստի աստիճանաւորաց զլինելն իմ յԱրարատայ. նոքա զարմացմամբ հային յիս: Պր<օֆեսսօրն> խնդրէ տալ ինձ ղայֆայ. մանուկն, որ ընդ մեզ առանց գիտութեան մեր հեծեալ է ձի փոշթին, հեռանալ ի մէնջ. պր<օֆեսսօրն> որոնէ զնա, ձայնէ, ի վախճանի գայ նա ի հեռուստէ հետիոտս. պր<օֆեսսօրն> ո՛չ բարկանայ, այլ քաղցրութեամբ ասէ. «Ո՛չ պա՛րտ է քեզ առանց մեզ հեռանալ» և այլն: Ձիք մեր մինչև ի Գոյգաց էին լավ յոյժ: Աստի ստանամք զվատ ձիանս. ճանապարհն աւազուտ, սայլապանն վատ, անհմուտ. մեք բազմիցս պարտ էաք հետիոտս գնալ. պր<օֆեսսօրն> ամենևին ո՛չ բարկանայ ի վերայ սայլապանին, այլ խոժոռ ձայնէ միայն վարել շուտով: Նա երգէ բազմիցս զպատուական երգս. մերձ գիւղի միոյ շունք յարձակին ի վերայ մեր. ես հարկանեմ քարամբ զմինն ի նոցանէ և ծիծաղիմ, այլ պր<օֆեսսօրն> իսկոյն յանդիմանէ զիս քաղցրութեամբ. «Զի՞նչ բարիս գործեցիր, զի ծիծաղիս»: Ի վախճանի անհամբեր գտեալ իմ, ելանեմ ի տեղի սայլապանին և վարեմ ամենայն արագութեամբ զձիանս, այնպէս մինչև բազում անգամ պր<օֆեսսօրն> շնորհակալի, խնդայ, այլ ձեռք իմ ուռան ի բազում հարկանելոյն. պր<օֆեսսօրն> տայ զձեռնոց իւր. «Ցաւիմ բարեկամ իմ, զի այնքան աշխատեցար»: Ի Գոյգացւոց մինչև ի Տէյլեց 21 վերս: 21 Ի Տէյլեցայ մինչև ի Գուլդն 24 վերս. հանդէպ երեկոյին ճանապարհորդութիւն, անտառք մեծամեծք յաջմէ և յահեկէ: Ի Տեյլից պատուիրէ պր<օֆեսսօրն> տալ ինձ և մանկանն իւղահաց հանդերձ մսով: Ի Գուլդնայ մինչև ի Շտաքս 21 վերստ: Ո՛չինչ 4փոշտս այնպէս վատ ճանապարհորդեցաք. բազում հոգ և ծեծ, այլ ձիք ո՛չ վարին: Պր<օֆեսսօրն> պատուիրէ ինձ «այս ի փորձ համբերութեան վասն մեր. թէ և յո՛չինչ ժամանակս ճանապարհորդեցայ այնպէս, 1 2 3 4

[գինի<ս>] [ողերն] [անկելոյ] [հան<կարծ>]


22

1 2 3 4 5 6

այլ այժմ պա՛րտ է մեզ համբերել»: Ձիք հազիւ շարժին, այլ նա երգէ հանգստեամբ: Յաղջամուղջն երեկոյին. պր<օֆեսսօրն> կամի տեսանել զտիկինն Ֆոնհէն, ագարակ նորա ո՛չ հեռի ի ճանապարհէն, շրջապատեալ մայրիւք. ի ճանապարհէն փոշթի մինչև ի Պալստն և անտի դարձեալ յայլ կողմանէ մինչև ի ճանապարհն, ամենավայելուչ ալէ բիրք ծառոց. 1մեք ո՛չ գտանեմք զնա ի տան, պր<օֆեսսօրն> խօսի ընդ որդւոյ նորա: Գիշերն եհաս և ձիք մեր ամենևին մնան վաստակեալ: Ի 4 ժամս հազիւ կարացաք կատարել զ 17 վերստ ճանապարհ. զհասարակ գիշերեանն ի Վալքէն. փոքր քաղաք. անդ մնան ձիք մեր. և ո՛չ շարժին առաջ. էստ սայլապանք մեր միշտ անպիտանք, ո՛չ կամին գոնէ պատասխանել. մանուկն խօսի ընդ նմա. երեք օրիօրդք զկէս գիշերեանն երգելով անցանէն մերձ մեր. գիշերային լռութիւն. պր<օֆեսսօրն> գնայ առ ծանօթ ուսուցիչ իւր. և ընդ նմա խնդրեն գտանել զայլ ձիս. ռուս մի խօստանայ զերկու ձիս, այլ ի վախճանի ո՛չ տայ զայնս. աստ յիշեմ, թէ ո՞ր ներգործութիւն ունին ուսուցիչք մեր առ մեզ, զի ի քաղաքին առ բազումն գոյր ձի, այլ ուսուցիչս ո՛չ հաւատայր, թէ տայցեն նմա: Ի վախճանի ես և պր<օֆեսսօրն> երթամք հետիոտս ի Գուլդն. 7 վերստ: Առաւօտեան եղանակն սկսանի պարզիլ, ցօղ ի վերայ բուսուց. թռչունք երգեն ի մէջ մայրեաց. հասեալ ի Գուլդն. յաջողութիւն մեր. փոստապանն ծանօթ պր<օֆեսսօրին>. նա իսկոյն հրամայէ տալ զձիս. ի կամիլն իմ կրկին վերադառնալ, 2 պր<օֆեսսօրն> խնդրէ մի այնչափ անհանգիստ լինիլ: Հասարակօրէն նա բազմիցս ասէ. «Ա՜խ, սիրել<ի> Ապ<ովեան>, զիա՞րդ ցաւիմ, զի այս ճանապարհ մեր այսպէս անյաջող եղև մեզ» և այլն: Պր<օֆեսսօն> խնդրէ պատրաստել վասն իմ ղայֆայ3 վերադառնալն իմ. և յիրաւի գտի պատրաստի. այլ նախ լուանամ զերեսս իմ և կամիմ սափրել զիս. աստ պր<օֆեսսօրն> առնու զլուացեալ ջուրն լականովն «զի մաքուր եղիցի ջուր լուացման ձերոյ» ասէ, հոսէ արտաքս. զարմանք. ըմպեալ զղայֆա ճանապարհորդեմ. վեց ձի, այլ ամենևին անհնարին ազատիլ յաւազոյ. խոր յոյժ. աստ անձրևէ: Աստիս սկսանին այլ ազգք. լէտք. ամենևին զանազան լեզուաւ և ձևով և դրութեամբ և բարւոք, քան զէստս. Յահացուցանելն մեր բազմիցս և յսպառնալն, ամենևին ո՛չ երկնչին: Ի Շտաքէ մինչև ի Վօլմար ճանապարհն մեր հանգստեամբ, ամենևին զանազան այժմ պողոտայն. ի բազում տեղիս յերկուս կողմանս ճանապարհին կրկնապատիկ ալէ, ըստ մեծի մասին ի բրկաց. նախքան զառաջին ժամն երևին գագաթք բարձր շինուածոց Վօլմար քաղաքի. 11/2 վերստ նախքան զմտանելն ի քաղաքն ալէ. զպողոտայիւն մեծամեծ բիրկք: Պարոն Բադուայ փեսայ պր<օֆեսսօր> Վալ<տէրա՛յ>. բնակութիւն նորա մերձ եկեղեցւոյն ի նահանգական վարժարանի. նոքա քաղցրութեամբ ընկալնուն մեզ. քոյր պր<օֆեսսօր> Վալ<տէրայ>. «Յեղբօրէ իմմէ լուեալ վաղուց ցանկայի տեսանել զձեզ: Այժմ խնդամ ի տան իմում վայելել զայն»: Համբուրեալ զձեռ<ն> և նա զթուշ իմ: Յետ փոքր հանգստանալոյ, ճաշ թեթևակի. ձուածեղ, թխւածք քաղցրահամք. գինի. 4Բադուայ ուսումնակից պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի>, վասն որոյ և համարձակ ընդ միմեանս խօսին, շրջին առ սեղանով. գայ միւս փեսայ Վալ<տէրայ> Բախտ. ծանօթն իմ ի Դերպտոյ, գրկափարեալ զինև. «Հազիւ թէ կարացաք այժմ ստանալ զխնդութիւն, տեսանել զձեզ ի քաղաքս մեր»: Զրոյց ազգի ազգի, ամենեքեան ուրախ. յետ սեղանոյն. «Երթիցու՛ք աղաչեմ, ասէ Բախտն, տեսանել և զտուն իմ»: Մտեալ ի տուն ներկայացուցանէ զիս ամուսնոյ իւրոյ ասելով՝ «Ահա՛ տիրացու Խաչատուրն բարեկամն Վալ<տէրայ> մերոյ». համեստ տուեալ զձեռն իւր ինձ ի համբուրելն իմ զնա, համբուրէ5 զթուշ իմ. «Քանի՞ ժամանակէ հետէ ցանկացաք տեսանել զձեզ» և այլն: Ամենեքեան ի սգոյ հանդերձ. մեծ քոյր նոցա ի տեսանելն զիս, լալակրկնի. յուշ բերեալ զանցս Դերպտ<ոյ>. 6 պատկեր բարեկամին իմոյ Վալտէր<այ> փորեալ. տեսեալ զայն և ես լալակնիմ: Խնդրեմ ցուցանել ինձ զգերեզմանն նորա. իսկոյն երեքին քեռք նորա և բարեկամբ առաջնորդեն զմեզ

[սա<կայն>] [այլ] [վասն] [ընդ Բա<դուայն>] բնագրում՝ համբուրեալ [նկ<ար>]


անդ. նոր հանգստարան. ի վերջին անկեան դնի կանաչ և ծաղկամբ զարդարեալ գերեզման նորա, տեսեալ աչք իմ լնանին արտասուօք. պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> և այլք էին ընդ <մեզ>. գերեզմանատուն բարեկարգ տնօրինեալ. աստի դարձեալ զրուցակցեմ ընդ նորահասակ քեռ նորա. «Կորուստ եղբօրն իմ չէ՛ այնքան ցաւալի, ասէ, ի տեսանելն, թէ այդպէս և օտարք անգամ ափսոսան զնա» և այլն: Ի մերձենալն ի քաղաքն պ<արոն> Բախտ տանի զիս ցուցանել զվայելուչ տեղիս՝ զձորն, զգետ մարմանդ անդ. ի շրջապատս մայրի, զբարձրավանդակ արտևանս, յորս կանգնէաք. մերձ մեր եկեղեցին ի հին ժամանակաց ի 12-րորդ դարու. զհին ամրոց մի խանգարեալ, ամենևին վայելուչ, ի ծագս մերձ անտառին գետն 1տայ զխոխոջն. «Այս յու՛շ բերէ ինձ զհայրենիս իմ» ասեմ: Նա ցուցանէ ինձ զսկամին, յոր սիրել<ին> իմ Վալ<տէր> բազմիցս նստեալ հայեալ էր ի ձորն ի վայր, զտուն նորա, դարձեալ ի տուն. ղայֆայ, / ամենքն 22/23 ափսոսան, զի սակաւ մնամ առ ինքեանս. «Ի վերադառնալն ձեր, գուցէ յերկար մնասջիք». քոյրք և բարեկամք իբրև զմի ի սիրելեաց իւրեանց համբուրեալ ափսոսանօք յուղի արկանեն զիս. կին Բախտի տայ ինձ զնամակ մի և զօրինակ մի ի պատկերէն Վալ<տէրի> տանիլ առ Գրաս. ինձ ևս խօստացեալ զօրինակ մի: Բազմիցս զմի և զնոյն բան կրկնեն ամենեքեան. ի վերադառնալն իմ գոնէ յերկար մնալ առ նոսա: Մանուկն Վիլհէլմ Փրէյս բաժանի ի մէնջ այսօր: Ի հեծանելն մեր ի կառս. ամենեքեան 2կաթոգին հային ի լուսամտէն: Յերեկոյին ի Րոբ. աշակերտ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> սիրով ընկալնուլն. չայ, իւղահաց, միս. փոստատունք յայսմ ճանապարհի միշտ մաքուր. աստ գիշերեմք. առաւօտուն ղայֆայ: 14 յունիսի: Մեք բաժանիմք աստի: Ի 5-րորդում ժամու 3ուղևորեալ 9 վերստ հեռի, թողումք զճանապարհն փոսթի առ ի տեսանել զպատուական վայրս Լիֆլանդիոյ, որ երկրորդ Շվեցարիայ կոչի. պարզ և շաղաւոտ օդն. անցանեմք ի մէջ անտառաց. արևն նորոգ ծագեալ, լուսաւորէ յարևելից կողմանէ զծառս. աստ գան ի միտս իմ աւուրք մանկութեանս, այն ինչ ընդ հօր իմոյ, նստեալ յայգուջ ի ներքոյ ծառոց ջեռնուի. Զայս պատմեմ պր<օֆեսսօրին>, նա ծիծաղի. յ 8-րորդում ժամու հասանեմք ի նպատակեալ տեղին. աստ տունն Շվեցարիոյ շինեալ ըստ օրինակի շինուածոց Շվեցարիոյ). անդ աշտարակն4 կարմրագոյն և վաղեմնի. յառաջոյ մեր ձորն և փոփոխութիւնք մայրեաց և լերանց և գետն հանդարտընթաց Աա անուն, տան մեզ զսխրալի տպագրութիւնս. իջեալ առ վերակացուին տանն Շվեցարիոյ. արտաքոյ կարմրագոյն ներկեալ և եզերք նորա կանաչ. յառաջոյ ցանեալ ընդօրեայք և փոքրիկ ծառք տնկեալք, զորոց պր<օֆեսսօրն> պատմէ, թէև ի 5Շվեցարիոյ այսպէս է. խնդրեմք ի վերակացուէն տալ մեզ զայր մի առաջնորդ առ ի տանել և ցուցանել զմեզ զարժանաւոր տեղիս կողմանցս. նա դնէ զորդին իւր ընդ մեզ. մանուկ տասնամեայ. մեք թողումք զսայլ մեր և զամենայն ինչս աստ և ուղևորիմք. առաւօտեան արեգակն հանդէպ մեր, պր<օֆեսսօրն> հարցանէ ցմանուկն վասն ուսման իւրոյ. հանդերձ մանկանն ամենևին օտար մեզ. մեք խնդրեմք ցուցանել մեզ զկերպ կարելոյն. Տաֆելբերգ, աստի սխրալի տեսիլ ձորոյն և լերանց. ի մէջ ձորոյն երկրագործք վարեն. և տունք շինականաց աստ և անդ. յերկուս կողմանս գոտոյն. մտանիմք ի ձորն և 3 վերստ ընթացեալ հետիոտս. գնամք առ շինական մի անցուցանել զմեզ ի վերայ գետոյն. պր<օֆեսսօրն> քաղցրութեամբ խօսի ընդ շինականին, պարգևէ նմա զցիգարոյ մի. շինականն զարմանայ. անցեալ ընդ գետն առաջնորդէ մեզ շինականն ի պատուական տեղիս Նուրմիս. բոլոր ճանապարհ մեր ի մէջ ծառոց, տեսիլ կողմանցս. և աստ անդ ապառաժն ցուցանեն ինձ զսակաւ նմանութիւնս հայրենի կողմանց 23/24 մերոց. հոգոց հանեմ ի տեսանելն. / յայնկոյս գետոյն ելանեմք ի լեառն. պր<օֆեսսօրն> գտեալ զմորի մի պարգևէ ինձ. ի 10-րորդու ժամու մերձենամք ի սահմանս Նուրմիսի. այս ագարակ տիրէ գրաֆ Դունտոն, ազգաւ անգլիացի. ի բոլոր կողմանս երևիւր ախորժակ և բարեվայելուչ 1 2 3 4 5

[առնէ] [ըզ<մեզ>] [վարեալ] բնագրում ՝ աստարակն [բ<ազում>]


կարգաւորութիւն առն. զառաջինն գտանեմք ի վերայ տափարակ վայրի միոջ զփայտեայ աշտարակ մի 80 ոտանաչափ բարձրութեամբ, այնպէս կատարաձև շինեալ իբրև զհին աշտարակ ինչ արտաքուստ. ի ներքուստ մեծամեծ լուսամուտք և սանդուխտք. մեք ելանեմք մինչև ի տանիս, և անտի երևին յայտնի բոլոր կողմանքն1 առաջի մեր, աստ պատահի մեզ պր<օֆեսսօր> Կլօսեօս. պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ի հեռուստէ բարևէ նմա. շինականն մեր գտանէ անդ զկիթառ մի և նուագէ. աստի բարձրացեալ սակաւ մի, գտանեմք զջրաղաց մի, շինեալ իբրև զպալատ մի, և ներքուստ պատկերք կախեալ յորմոցն, ի վեր անդր տաճար մի փոքրիկ, անտի ձորն առաջի մեր և ծաղիկք և լիճն, ուր ձուկք խաղան, առժամ մի նստիմք անդ. բազում ճանապարհորդ շինականք աստի և անտի և ի ներքոյ ծառոց ի բազում տեղիս սկամիք և աթոռք և սաղանք եդեալք վասն զբօսասիրաց. աստի բարձրանամք. պալատ գրաֆին զարմանաձև շինեալ. առաջոյ տանն լայնարձակ վայր մի ամենևին մաքուր և կանաչ. ի շրջաբոլորս անտառն. բազում ծառք լիմոնի և ծաղիկք ի մէջ կճուճի. պր<օֆեսսօրն> ո՛չ զգեցեալ զմաքուր հանդերձս, ո՛չ կամի մտանել ի տունն. անցեալ յայն կողմն պալատին գտանեմք զայգի նորա և 2զձմեռնայգին ի ներքոյ շուշոյ. ձմեռնայգի շինուած մաքուր, յատակն մաքուր սպիտակ և սեաւ քարամբ յարդարեալ այնպէս, մինչև ափսոսամք ցխոտ ոտիւք կոխել զայն. ձուլածոյք ի սպիտակ հողոյ չաստուածոց ի մէջ այգւոյն3 և տանն. մտեալ ի ներքս հարցանեմք ցմանուկ մի, թէ կարելի է տեսանել զայնս. մանուկն, որդի այգեպանին, ինքնին առաջնորդ լինի մեզ. ցուցանէ զամենայն տեղիս. աստ ծիրանի, դեղձենի և այլ զանազան ծառք. ես խնդրեմ տալ ինձ զպտուղ մի ծիրանի դրամով, այլ մանուկն երկիւղաց ո՛չ հայի յայս խնդիր իմ: 4Աստ անձրևէ և մեք աճապարեմք, գոմն գրաֆին շինուած պատուական. վերադարձեալ աստի մոլորիմք. պր<օֆեսսօրն> պարգևէ մանկան զդրամս. մեք արձակեմք զառաջնորդն մեր դրամով, մանուկն ո՛չ կարէ գտանել զանցս գետոյն. ի վախճանի կանայք ինչ գան և անցուցանէն զմեձ տոփիւ միով յայնկոյս գետոյն. աստ նախ տեսանել իմ զնաւակ մի, խնդրեմ ի պր<օֆեսսօրէն> զի մեք մեզէն անցցուք, այլ նա արգելէ, ասելով. «Առանց կամաց տեառն չէ պարտ առնել զայս». կոշիկք իմ հարեն զոտս իմ, և պր<օֆեսսօրն> կամի տալ ինձ զձեռոցիկ իւր փաթաթել զոտս իմ. պր<օֆեսսօրն> ընթանայ յառաջ և կամի շուտով 24/25 գնալ ի տուն և պատրաստել / զամենայն հարկաւորս և ես ընդ մանկանն երթամք կամաց. անձրև. մեք թռչիմք բազմիցս. լողացումն իմ ի մէջ գետոյն, պր<օֆեսսօրն> մոլորի և ի վախճանի գտանիմք զմիմեանս. ո՛չ հեռի ի տանէն կալնու զմեզ կրկին սաստիկ անձրև. ամենևին թրջեալ5 հասանեմք ի տուն. աստ գտանիմք և զայլ եկաւորս առ ի զբօսնուլ, մեք ճաշեմք աստ. բոլոր ճանապարհ մեր տևէ մինչև 4 ժամս. և 20 վերստ երթամք հետիոտս. աստ որպէս ի բազում տեղիս հատուցանէ պր<օֆեսսօրն> վասն ամենայն ուտելեաց և այլոց հարկաւորաց 8 ռուբլի. աստի բաժանեալ թողումք սայլապանին մերոյ երթալ զմեծ ճանապարհն և մեք մտանեմք ի ձորն կրկին ընդ մանկանն. ի մէջ ձորոյն այրն փոքրիկ և աղբիւր անդ. աստ ըմպեմ յաղբերէ փորի վերայ ըստ օրինակի մեր. և պր<օֆեսսօրն> ծիծաղի. ի մէջ այրին երիտասարդ մի և երկու կուսանք, նոքա գրեն զանունս իւրեանց ի վերայ ապառաժին: Ի ձորոյն ելանեմք կրկին ի լեառն. Կրիմոն. ագարակ կնեազին Լիվենի. որդի նորա աստ. պատուական պալատ և այգի. յոչինչ տեղեաց երևիւր բոլոր ձորն այնպէս սխրալի, որպէս աստի. ափսոս, զի ի բոլոր ընթացս միշտ անձրևէ. ո՛չ հեռի ի պալատէն տաճար մի շինեալ ի փայտէ. աստ նստեալ սակաւ մի, հայիմք նոյնպէս ի ձորն ի վայր. աստ գան երիտասարդն և երկու աղջկունքն. նորահասակ աղջիկ մի առաջնորդ լինի մեզ. պր<օֆեսսօրն> խօսի ընդ նմա քաղցրութեամբ. հարցանէ զվիճակէ նորա. նա որբ. պր<օֆեսսօրն> պարգևէ նմա նոյնպէս զդրամս: Անցեալ աստի և զմի փոսթստացիոն մեք դիմեմք դէպ ի Րիգայ. մտածմունք իմ առ ի տեսանել զանծանօթ բարեկամս իմ, զեղբարս Գրասի, սլանան առաջի աչաց իմոց. 1 2 3 4 5

բնագրում՝ կողմանքնն [զորս] բնագրում՝ այգոն <մեկ անընթեռ.> բնագրում՝ դրչեալ


ճանապարհորդութիւն մեր զգիշերայն. ցուրտ. մեք ըմպեմք զթէյ նախ քան զհասանիլն ի Րիգայ յառաջին փոսթատան. 1աստի մինչև ի Րիգայ 11 վերստ, այլ պողոտայն յերկուս կողմանէ տնկեալ ուռի ծառովք. առ ճանապարհոյն աստի և անդի միշտ հիւրանոցք, վայելուչ շինեալ. ընդ առաւօտեան լուսոյ նկատիմք ի հեռուստէ զբարձրագագաթ շինուածս քաղաքին. 3 վերստաչափ հեռաւորութեամբ տանի զմեզ փողոցն Պետերբուրգոյ. վայելուչ քարահատակեալ. ամենեքեան ի քուն և / այլ շինականք միայն շարժին ի փողոցս. ի 6 ժամու 25/26 մտանեմք ի նոյն իսկ քաղաքն. ամրոցն Րիգայի, ո՛չ զանազան յամրոցաց աշխարհին մերոյ. խրամք լի ջրովք: 15 յուն<իսի>: Կառավարն վարէ զմեզ ի քաղաքին. և ես զարմացմամբ հայիմ ի ծայրաւոր շինուածս քաղաքին. ի նեղ փողոցս. տունք ամենևին զանազան յայլ սովորական շինուածոց, ըստ օրինակի Գօթաց. բարձր. նեղագագաթ. այս ամենայն ցուցանէ զհնութիւն քաղաքին. ըստ մեծի մասին քարաշէն. արտաքուստ դեղնագոյն, սպիտակագոյն ներկեալ. մէջ իջանեմք ի պանդոկին Պետերբուրգոյ, շինուած մեծ և վայելուչ. մերձ եզերին Դիւնայի, անդ նաւք փայփայեն ի վերայ լայնատարած գետոյն. անդ առաջի մեր հին ապարանն պարսպաւ պատեալ. շինուած մեծ և օթարան քաղաքապետին Լիֆ<լանդիոյ>. Էստ<ոնիոյ> Կուրլանդիոյ: Անդ ի մեծ հրապարակին արձանն կառուցեալ ի նշան յաղթութեան ռուսաց զօրացն ֆրանցուզաց. ի չորեք կուսէ մուհաճառեալ: 27 Ծառայք պատրաստականք իջանեն իսկոյն առ մեզ. տանեն զինչս մեր ի վեր. սենեակք երկու, ամենևին մաքուր, աթոռք, սեղանք, կոնք և ամենայն սպասք լուացման. աստ լուացեալ և սափրեալ. ղայֆայ. յ 8 ժամու գնամ ի տեսութիւն բարեկամին իմոյ Գրասի. հարցանելով գտանեմ զտուն նորա ի փողոցին Շմիդ անուանեալ ի նեղաքուչային Շտէյգէ անուանեալ: Ելեալ ի տուն, գտանեն զօրիօրդ մի նստեալ առ սեղանով, նա կարէ. հարցեալ իմ վասն բարեկամին իմոյ, նա պարկեշտութեամբ պատասխանէ սակաւ մի սպասել ի դահլճին և ինքնին մտեալ ի տուն կոչէ զնա. յետ սուղ միջոցի ելանէ նա. կերպարան նորա և նմանութիւն իսկոյն գծագրեն ի հոգիս իմ զդէմս սիրելւոյն իմոյ Գրասի. անկեալ զպարանոցաւ նորա, համբուրեալ զնա, ասեմ. «Հրամայեցէ՛ք ինձ ունիլ զպատիւ առաջի առնել ձեզ զիս իբրև զբարեկամ եղբօր ձերոյ Թէօդոր Գրասի»: «Ներեցէ՛ք հարցանել զանուն ձեր». պատասխանեմ՝ «Աբոեան». «Ա՜խ, դուք Ապովեանն էք, ո՞րպիսի խնդութիւն, զի դուք և զքաղաք մեր ի վախճանի արժանի արարիք ոտնամտի ձերում»: Նա կրկնէ և երեքնէ զհամբոյր իւր և առեալ զձեռանէ իմմէ, ածէ զիս ի սենեակ իւր. նստուցանէ առ իւր. հարցանէ զճանապարհորդութենէ իմմէ, պարգևէ ինձ զչիբուխ մի և ինքնին պատմէ, թէ քանի՛ կարօտիւր նա տեսանել զիս, լուեալ յեղբօրէ իրմէ զամենայն անցից և զառաջին վիճակէ և զդիտաւորութենէ իմմէ. ի բանս և ի խօսս նորա երևի ամենևին բարեկամական ճշգրտութիւն և կարեկցութիւն. հանճա<ր>աւոր զրուցատրութիւն նորա ծածկէ ամենևին զլինելն նորա վաճառական. «Քանի՞ մեծ և ազնիւ է նպատակ ձեր, և քանի՞ խնդութիւն մեզ, զի դուք ի մերս աշխարհի կամիք լցուցանել զայն, զօրացարու՛ք. տէր կարէ 2զամենայն հոգալ և առաջնորդել ըստ կամաց և ցանկութեան ձերոյ». նա պատմէ, թէ զիա՞րդ ուրախանան այժմ ամենայն ընտանիք նորա ի տեսանելն զիս. նոքա վաղուց կարօտէին, ասէ, տեսանել զձեզ: / Յետ միոյ ժամու այսպէս զրուցատրելոյ իմոյ, ընդ 27/28 նմա, խնդրեմ մի՛ անհանգիստ լինիլ այսպէս մնալ առ իս, զի ես ինքնին տեսի ի ստորև զարս՝ որք կամէին վաճառ արկանել ընդ նմա. նա իջանէ ի վայր, ցուցանելով ինձ զպատկերս տան իւրոյ, զի հայիցիմ. նա կոչել տայ զշտուտենտ բարեկամ իմ Էրմէր. աչք նորա ծովանային ի խնդութենէ ի տեսանելն զիս. և փարեալ զպարանոցաւ իմով, հրաւիրէ զիս գնալ ընդ իւր արտաքս. նա առաջնորդէ զիս ի քազաքին, ածէ յեզերս գետոյն ձեռք ձեռքի և որ տեսարան. անդ բազմութիւնն խռնի. անդ նաւդ փայփայեն ի մէջ գետոյն, և զանազան ազգք եւրոպացւոց առաջի առնեն տեսողաց զաշխոյժ կեանս բոլոր քաղաքին. անյաջող եղանակն. նա տանի զիս յայնկոյս կամրջին. կամուրջն փայտեայ երկարութեամբ փոքր ինչ քան զվերստ մի, ճարտարութեամբ կառուցեալ ի վերայ փորայատակ գետոյն. յաջոյ կողմանէ նաւք օտար 1 2

յա<ստի>=աստի [հ<ոգալ>]


աշխարհաց. ի ձախմէ կամրջին նաւք Ռուսաստանի. ի վերադառնալն ի խռնիլ բազմութեանն, ողորմելի շինական մի մնայ ի ներքոյ արագընթաց կառքի միոյ. ջվալ նորա լի ընտորեիւք ցրուի և նա վիրաւորի յոտս իւր. լայ և բազմութիւն ժողովի զնովաւ. ոմանք ժողովեն զունդս նորա: Էրմէր ո՛չ ձանձրանայ ի խնդրելն իմ գնել վասն իմ զկիսակոշիկ մի և ծոցագիր. նա ուրախութեամբ կատարէ զայն և դրամ իմ պակաս գոլով, ինքնին հատուցանէ զայն: Մեք ճաշեմք ընդ պր<օֆեսսօրին> առ դիրեքտոր ճեմարանի Նափիերսկի տեղւոյն. այր քաղցրաբարոյ. առ նմա և այլ ուսուցիչք: Ամենեքեան խնդան ի տեսանելն զիս և ափսոսան, զի ո՛չ մնամ առ նոսա երկար. սեղան նորա լի անուշահամ խորտկովք. գինի, ուսուցիչ մի խոստանայ ցուցանել ինձ զվաճառական մի հայ. ես խնդամ յանչափ ի տեսանել աստ ազգակից իմ: Այլ զիա՞րդ փոփոխիմ, ի գտանելն իմ զնա վաճառական տաճիկ ի Խազանէ. այսպէս համարեն ամենայն ուրեք աստ զվաճառական տաճիկս հայս, որ ամենևին չէ իրաւացի. նոքա զարմանան ի խօսիլն իմ տաճկերէն: 29 Յետ ճաշուն ընդ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէրի> գնացինք ի տեսութիւն Վիլ<հելմ> Գրասի. պր<օֆեսսօրն> մտեալ ի տուն իսկոյն ամենայն համեստութեամբ ողջունէ զօրիօրդն, որ կարէր անդ և նա ցուցանէ նմա զաթոռ նստիլ. աստ ելանէ և Գրաս, խնդութեամբ գրկափարեալ, ուրախանան ընդ 1փոփոխակի ծանօթութիւն իւրեանց. ղայֆայ. յետ միջոցի մտանէ աստ և բարեկամ մի Գրասի, զորմէ բազումս պատմեալ էր ինձ Գրաս բարեկամն իմ. բարև նորա ընդ պր<օֆեսսօրի>. նա դարձեալ առ իս առանց հարցանելոյ զոք՝ «Սա է պարոն Ապովեանն, հազիւ թէ ի վախճանի կարացաք տեսանել զձեզ. զիա՞րդ խնդասցի Գրասն ի տեսանելն զձեզ». գրկափարութիւն, համբոյր. «Ես, ասէ, ամենևին այլազգ նկարագրէի ինձ զպարոն Ապով<եանն>, նիհար, տկար, այլ այս աշխուժութիւն, այս առողջութիւն»: Զնոյն ասէ և Վիլ<հելմ> Գրաս. աստ սակաւ մի զրուցեալ պր<օֆեսսօրն> ելանէ. և մնացեալք շրջափարեալ զինև հարցանեն զորպիսութենէ իմմէ. ուրախանան ընդ այնպէս շուտով ուսանիլն իմ զլեզու իւրեանց. «Զարմանք այս են, ասեմ ցմիմեանս, զի պարոն Ապովեանն այնպէս արտասնէ որպէս գերմ<անացի> ոք». Գլասնոփ արգելէ ինձ պարոն անուանել զինքն: Ի 6 ժամու նա տանի զիս առ այլ բարեկամ մի ևս Գրասի. Պելիօ անուն Պաստօր. ի ճանապարհին «ես զարմանամ, ասէ, զի հետաքրքրութիւն ձեր է այնքան մեծ, զի ի յառաջին աւուրս ջանայք առանց հանգստանալոյ ծանօթանալ ընդ ամենայն բարեկամաց մերոց. մեզ ամենևին անհնարին է առնել զայդ». Պաստօր Պելիօ, այր համեստաբարոյ, ընկալնու զմեզ քաղցրութեամբ, ուրախանայ ընդ ծանօթութիւն մեր. առաջի առնէ զիս ամուսնոյ իւրոյ. կին գեղեցիկ. կոչէ զորդիս իւր երկուորեակ, զորս առեալ իմ նստուցանեմ ի վերայ ծնկաց իմոց2. նա ափսոսայ նոյնպէս ընդ շուտով ելանելն իմ ի քաղաքէս: Աստի դարձեալ ի տուն Գրասի. աստ բազումք ի բարեկամաց լուեալ զգալստենէ իմմէ ժողովին առ նմա, նոյնպէս և միւս եղբայր Գրասի Կարլ. ի մտանելն իմ ի տուն, ամենեքեան խնդութեամբ յոտին կացեալ, ողջունեն և համբուրիւ յայտնէն զմեծ խնդակցութիւն իւրեանց ընդ ծանօթութիւն ընդ իս, օրիօրդն Զուկկօ. նստեալ առ իս բաժանէ զթէյ. բարեկամք իմ ստիպեն և խնդրեն ի նմանէ երգել և նուագել վասն իմ. նա էր այնպէս քաղցրամիտ, զի ուրախութեամբ ընկալեալ զխնդիր նոցա և իմ, նստի առ կլավիրին և երգէ աննման քաղցրաձայն. և յամենայն նուագի կամի լսել ահաւանութիւն իմ. ի ցրուիլ ժողովոյն պատրաստել տայ վասն մեր Գրաս զընթրիս. մեք նստիմք մերձ միմեանց. նա առ ի ծիծաղ ասէ. «Մեք վարիմք ընդ ձեզ այժմ իբրև զարևելայս, 29/30 ո՛չ ցուցանելով Ձեզ զկանայս / մեր». «Ես ստիպեմ ինքնին խնդրել և որոնել զնոսա» ասեմ. «Արարէք զայս» պատասխան է: Յետ ընթրեացն և սակաւ զրուցատրելոյն, ելանեն եղբայր նորա և այլ բարեկամք. և մեք առանձնակի խօսակցեալ ընդ միմեանս սակաւ ինչ, խնդրեմ զներումն գնալ ի հիւրանոցն մեր. ըստ որում ի 12-րորդում ժամու պարտ էր մեզ ելանել ի քաղաքէն. նա խնդրէ ինքնին տանիլ զիս մինչև անդ. այլ ես շնորհակալեալ խնդրեմ մի՛ այնպէս աշխատ լինիլ. ի բաժանիլն իմ, նա առաջի առնէ ինձ իբրև մտերիմ բարեկամ մի՛ ևս կոչել զմիմեանս բառիւքդ «Դու. այս, ասէ, 1 2

<մեկ թերի անընթեռ.> բնագրում՝ իմոց


31

վայել է օտարաց, այլ մեք չեմք օտար». սեղմէ զձեռն, և համբուրիւ կնքէ ի սիրտ իմ զանջնջելի պատկեր բարեկամութեան իւրեանց. նա կամի տալ ինձ զկառք իւր գնալ ի Պոնիմոն: Պր<օֆեսսօրն> հատուցանէ վասն միօրեայ բնակելոյս մերոյ աստ 8 ռուբլի: Ի ½ առաջին ժամու ելանեմք ի քաղաքէն. պաստօրն Տաուբէնհէյմ այնպէս անագան գայ առ ի հառաջնորդել մեզ. նա խնդայ ի տեսանելն զիս: 16. Գիշերն կարճ գոլով շուտով լուսանայ. ամենայն շրջակողմանք ճանապարհին պարզ դնեն առաջի մեր. անդ տունք ի վերայ տանց, աստ և անդ վայելուչ օրինակաւ շինեալ, այգեստանեօք և պատուական բուրաստանօք զարդարեալ. ամարայնոցք. մինչև և կրուղք էին մաքուր և յստակ շինեալք. յամենայն լուսամուտս ծաղիկք. եղանակն ցուրտ. այլ մտածմունք ջերմ վառեն զիս և անհանգիստ առնեն զիս. շուտով աճապարեալ առ բարեկամն իմ Վիդեման ի Միտաու, ուր վաղուց խնդրեալ էր զինէն. 40 վերստ, և երկու շտացիոն ի Րիգայէ մինչև Միտաու: Ի ծագել արեգական ներկայանալ մեզ քաղաքն Միտավ. նինջ իմ վերանայ, ապարան հերցօղին շինուած պատուական առ գետով. մտեալ ի քաղաքն ի 6 ժամու, ամենեքեան ննջեն, այլ հրէայք այնպէս կանուխ շրջաբերեն անդ: Մանուկ մի ի տանէն պ<արոն > Ֆրեյմանի առաջնորդէ ինձ առ բարեկամն իմ Վիդեման. նոքա ննջեն, այն ինչ մտանեմ ի տուն նոցա, այլ ես աղախնոյն պատուէր տամ մի՛ զարթուցանել զնոսա. յայս միջոցս աճապարեմ զգենուլ և ելեալ փոքր ինչ ի քաղաքն, մտանեմ յեկեղեցին կաթոլիկաց. անդ պատարագ. մինչ դարձայ ի տուն, լուայ զձայն պատուական ամուսնոյ նորա. ի փոքրիկ սենեկէն ելեալ նորա ի մաքուր հանդերձս իւր առաւօտեան, այն ինչ ընդառաջիմ համբուրել զձեռն նորա ըստ սովորութեան, նա նախ զհրեշտակային դէմս, իւր մատուցանէ ի համբուրել, հատուցեալ ի կողմանէ իւրմէ զնոյն և ինձ. անմահական խնդութիւն ծաւալեցաւ յոսկերս իմ. զայսօրինակ համբոյր սիրոյ նա յամենայն առաւօտու պարգևէ ինձ. ապա ելանէ քոյր նորա օրիօրդն հրաշագեղ. ի համբուրել իմ զձեռս նորա, նա միմիայն զդէմս իմ համբուրէ. «Որպիսի՞ խնդութիւն մեզ, պարոն Ապով<եան>, ասէ բարեկամուհին իմ, զի դուք արժանի արարիք զմեզ տեսութեան ձերոյ աստ ի տան մերում: Մեք այնպէս խորհէաք, թէ դուք այլ ո՛չ ևս գայցէք առ մեզ»: Մեք նստիմք առ սեղանով ղայֆայի. ես պատմեմ զընտանեաց նորա. զնոյն խնդութիւն եցեյց և բարեկամն իմ Վիդեման. աչքացաւ նորա. յետ փոքր միջոցի կամի ժրագլուխ կինն ելանել ի բազար առ ի գնել զկարելիս տան իւրոյ. ես առաջնորդեմ նմա. նա կամի, զի առից եափունջի իմ. տօնավաճառ. ի ճանապարհին յասելն իմ, թէ ես յոյժ պարտական եմ բարեկամութեան և սիրոյ նոցա, ասէ. «Բարեսրտութիւն ձեր տայ ձեզ ճանաչել զայս, սիրելի տէր իմ Ապովեան, ապա թէ ոչ, ընդէ՞ր այլ անձինք ո՛չ ճանաչեն զայդ», և այլն: Ազգի ազգի զարդք կանացի. ես խնդրեմ ի քեռէ նորա ցուցանել ինձ զիր ինչ ինքեան հաճոյական, զի գնեցից. այլ պարկեշտ օրիօրդն պատկառի յատկացուցանել ինձ զայն. «Զոր ինչ և կամիք, ասէ, ինձ յայնժամ եղիցի իր ինչ հաճոյական, զի դուք ընտրեսջիք զայն վասն իմ»: Ես գնեմ զսեաւ քարեայ ականջազարդ ինչ. նա խնդայ յոյժ և վասն բարեկամուհւոյն իմոյ զականակուռ ականջազարդ ինչ. նոքա հրաժարիմ և ո՛չ տան ինձ թոյլ գնել զայնս. ի վերադառնալն մեր ի տուն, նոքա կախեն զայնս յականջս իւրեանց. ցուցանեն բարեկամին իմոյ. խնդան, շնորհակալին. զաւուրս երիս մնացի առ նոսա և միշտ նոյն սէր, նոյն բարեկամութիւն. նոքա ցաւէին, զի շուտով բաժանելոց էի ի նոցանէ: Բազմիցս ի պատահելն սխալանաց իրիք, այն ինչ ասէի առ ի ծիծաղ, զի պատժեսցեն զիս. «Պատիժ ձեր այս է, զի զաւուրս ութն մնասցես առ մեզ»: Այր և կին բնակէին ի փոքրիկ, խաղաղ սենեկի իւրեանց, այնպէս քաղցր իբրև քոյր և եղբայր. յայսմ աւուր գնացաք ընդ բարեկամուհեաց իմոց ի թեատր օբերոն. թեատր լի բազմութեամբ տեսանողաց. ժամանակ յատուկ վասն տնարարութեան. յառաւօտուն հոգայր նա զհարկաւորս տանեցւոց. յայլ ժամանակս կամ կարէին, կամ գործէին. յերեկոյին երգէին և նուագէին զկլավիրս. սենեակ քնոյ նոցա միով դրամբ բաժանեալ յինէն. կառաւաթ վասն քնոյ իմոյ պատրաստեալ ի բազում աթոռաց. օրիօրդ քոյր նորա Իւլիէ ննջի ի միւս կողմանէ իմմէ. յառաւօտուն ելեալ հայիմ ի ճեղքէ դրան. օրիօրդն պարզեալ յանկողնի իւրում, ոսկեթել հերք նորա տարածեալ ի վերայ բարձի իւրոյ. լոյս փայլէր ի դիմաց նորա. նա երևէր, թէ սիրէր զիս, զի բազմիցս ի զրուցելն իմ վասն սիրոյ ամուսնեաց ասէր. «ԸՆդէ՞ր ո՛չ մնայք յաշխարհին


մերում. թէ այդպէս հաճոյ երևի ձեզ, ընդէ՞ր ո՛չ որոնէք վասն ձեր զգանձս (սիրուհիս)»: Եկն օր բաժանման իմոյ. սիրելի գերդաստանն երևէր ամենևին տխուր: 32 Դոքտոր Հաուսման, առ որոյ ճաշեցի, անգամ մի հոգայ վասն ճանապարհին իմոյ. զարմանք, զի այրս այս ուսումնական այնքան հոգ տանէր վասն իմ. ի միում աւուր երիցս և չորիցս շրջի ի բոլոր քաղաքն գտանել վասն իմ սայլորդ մի. ի վախճանի գտանեմք զմինն վասն 5 մանեթի ինչև ի Պօնիմոն, այլ յերեկոյին ո՛չ գայ նա դարձեալ. զայս լուեալ պարոն պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր> ինքնին հատուցանէ զդրաման, ո՛չ կամելով, զի ես արարից զծախս. բազում խնդիր իմ ո՛չինչ օգնէ. 1Ի վախճանի մեք խօսիմք ընդ փոստապանին, զի ընդ դելեժանգին երթայց միւս անգամ ի Րիգայ: Պատճառ բաժանմանս յայսպիսի քաղցր բարեկամաց նեղէ զիս, ես մտանէմ ի քնարան նոցա. անդ հանդերձ բարեկամուհւոյ իմոյ ի վերայ անկողնի. ես եդեալ զգլուխ <իմ> ի վերայ բալզամահոտ հանդերձիցն և անկողնոյն, չև՛ խփեալ զաչս (զի այս չէր այնքան քուն, որքան տխրութիւն), ձայն ինչ մեղմիւ, «սիրելի տէր Ապովեան, զարթի՛ք, զի ահա՛ շուտով լրասցի հինգ ժամն» անկանի յականջս իմ. բացեալ զաչս և ո՞ր հարցով տեսարան. կին բարեկամին իմոյ կացեալ առ իս տխրադէմ, կամի տալ ինձ զլուր բաժանման, այլ և ինքնին անդ մաշի ի տխրութեան: Աստէն բոլորին նոքա զինև, և միմիայն հայեցեալ առ միմեանս, կամէաք զտխրութիւն մեր յայտնել. «Այպէս շուտով բաժանիք ի մէնջ, ասէ պատուական անձն տրտմաձայն, այլ մեք յուսամք միւս անգամ տեսանել զմիմեանս. գնացե՛ք ի տեսութիւն ծնօղաց իմոց ի Դերպտ. դուք գիտէք, թէ նոքա սիրեն զձեզ»: Համբուրեալ տրամագին զբարեկամն իմ և զբարեկամուհի, առնում զհարժարակնն, այլ երկոքին քոյրք ելանէ ընդ իս մինչև ի դուռն և այնքան մնան անդ, մինչև ամենևին որմք տանց ծածկեն զտեսիլ մեր ի միմեանց, ուր ես միջոց առ միջոց յետս հայիմ, զի սիրտ իմ ամենևին ո՛չ կամէր բաժանիլ ի նոցանէ: Ի կէս ճանապարհեն դառնամ, զի հատուցից աղախնոյ նոցա դրամս ինչ վասն վաստակոց. նոքա յարտասուս հարկանէն. «Վասն ո՞ր վաստանոց առնէք զայս», ասէ քնքուշ բարեկամուհին իմ. հազիւ հասեալ ի փոսթատունն, դելեժանգ կամիւր ի սմին իսկ վայրկենի ելանել. ես նստեալ անդ, հայեցեալ ի 32/33 վերջին նուագի թախծագին ի քաղաքն, ուր թողի զբարեկամս իմ և լի / ցաւովք ուղևորիմք: Հինգ անձինք օտարք ընդ իս՝ ի դելեժանգին. նոքա զրուցեն վասն զանազան իրաց. մինն ի նոցանէ երիտասարդ գեղեցիկ հարցանէ ցիս, թէ Գեր<մանացի>իցեմ. ի խնդրելն իմ զպատճառն «ի Վին, ասէ, ես բնակէի ընդ ընկերի միում, որ այնպէս նմանէր ձեզ, մինչև ի տեսանելն իմ զձեզ, իսկոյն համարեցի, թէ Դուք կամ նոյն իսկ իցէք, կամ եղբայր նորա». ես պատմեմ զհայ լինելն և զպատճառ գալստեան իմոյ ի Լիֆլանդ. նոքա ամենեքեան2 յիւրեանց կողմանէ յաղորդակցեն և խնդան ընդ դիտաւորութիւն իմ: Ի ½ 11-ժամու հասանք ի Րիգայ. ես ո՛չ գտի զբարեկամն իմ Վիլհէլմ ի տան. և ծառայ ռուս ի տան նորա բացեալ զդուռն, այն ինչ հարցանեմ զուր լինելն բարեկամին իմոյ, նա ո՛չ գիտելով հաւաստեաւ զտեղին ասէ. «Նա գնացեալ է առ մայր իւր»: Այս պատասխանի ամենևին պաշարեաց զիս. ես հարկադրեմ զծառայն բերել առ իս զմի 3ի պաշտօնատարաց բարեկամին իմոյ. պարոն Շլետէր. նա ստուգիւ պատմէ ինձ զանցն և կամի հանգուցանել զիս. ելեալ ի վեր, ի տուն բարեկամին իմոյ, գտանեմ զանկողին մի պատրաստեալ վասն իմ. և աղախին միայնակ ի տան պատմէ ինձ, թէ չի՛ք ոք ի տան: 19. Առաւօտուն զարթեալ գտանեմ ի պատրաստի ի վերայ սեղանոյն զղայֆայ և զնախաճաշիկ. զհանդերձս իմ մաքրեալ. ո՛չ ոք երևի ինձ. ի կամիլն իմ ելանել պ<արոն> Զուկկօ. նա զարմանայ ի վերայ անակնկալ վերադարձի իմոյ. մեք գնամք 4յամրոցն քաղաքապետին առ Կարլ Գրաս. նա խնդայ ի տեսանելն զիս. ես խնդրեմ տալ ինձ զգաղափար մի ինքնին հետիոտս գնալ ի Պոնիմոն. նա կամի, զի սպասեցից եղբօր իւրոյ. իմ անհամբերութիւն. նոքա տարակուսիմ. ի վախճանի խնդրէ զկնի ճաշուն գնալ առ ինքն ի տուն իւր. «Անդ տացից Ձեզ, ասէ, զգաղափարն». պարոն Զուկկօ խօստանայ զկնի ճաշուն գալ 1 2 3 4

[ես ննջիմ<ի> ի վերայ անկողնի] յամենեքեան=ամենեքեան [յընկե<բաց>] [ի]


առ իս և տանիլ առ նա. թուղթ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլ<էնդէրի>. դիրեքտօր Նափիերսկի. բազում անձինք առ նմա, այլ հայեցեալ յիս ասէ. «Ա՛հ բարեկամ, այդպէս շուտով վերադարձայք ի ճանապարհէ». համբոյր, ձեռնակալութիւն. համեստ ողջունատրութիւն նորա. նա տայ ինձ աթոռ մինչև աւարտել զբանս իւր ընդ նոսա. յաւարտելն հարցանէ մի 1առ 33/34 մի զանցս: / Յելանելն իմ խնդրէ ի ճաշուն առ ինքն. ելանեմ ի քաղաքն, սաստիկ քամի. Դիւնայ փրփրայ. նաւք տատանին. բազմութիւն ազգի ազգի ազգաց. ի ½ ժամուն առաջին գնամ առ նա. նա հարցանէ վասն գրականութեան և դրութեան ազգին մերոյ. ի պատմելն իմ ինչ ինչ, նա զարմանայ և ելեալ բերէ ինձ գիրք մի տպեալ ի Վին վասն 2լեզուի զանազան ազգաց ընդ որս և մեր. յայնչափ խնդամ. կամեցեալ անդ ընթեռնուլ, նա արգելէ, «Դուք կարէք, ասէ, տանիլ ընդ ձեզ և պահպանել, որքան և կամիք». ես պատմեմ զելանելն իմ այսօր ի քաղաքէն. «Չիք ինչ վնաս, դուք կարէք, ասէ, տանիլ ընդ ձեզ ի Պոնիմոն». մեծ բարեսրտութիւն. նա տայ ինձ զցիգարոյ. կին նորա ելեալ, խնդայ ի տեսանելն զիս. «Մեք խնդրեցաք, ասէ, քանի մի աւուրս մնալ առ մեզ, տեսէ՛ք զի այժմ ինքնին եկիք»: Առ սեղանով լի անուշահամ կերակրովք. ինչ ինչ վասն ազգին մերոյ. նոքա և համայն բնալիչք տեղեացս համաեն զբուխարացի վաճառականս հայս. ես պատմեմ նոցա զբուխարացի լինելն. դիրեկտոր Նափի<երսկի> ցուցեալ զորդի իւր ասէ. «Այս որդի իմ կամի զօրական լինիլ. կարելի է ժամանակաւ եկեսցէ առ ձեզ, խնդրեմ եթէ դուք յայնժամ պատրիարխ լինիջիք, շնորհս ունիջիք ի վերայ նորա»: «3Ո՛չ միայն լինելն իմ պատրի<արխ>, այլև յամենայն պատահմունս զինչ և լինիցիմ, այդ իմ պարտաւորութիւն է, ասեմ, ամենեցուն՝ որք գան աստի ի կողմանն մեր՝ ծառայել»: Նոքա խնդան. յետ ճաշուն ղայֆայ. յելանելն իմ նա խնդրէ գրել ինչ հայ<երէն> վասն իւր. ես առնեմ զայս հայ<երէն>, գեր<մաներէն> թարգմանութեամբ. նա տուեալ զգիրքն ինձ՝ «Ինձ քաղցր եղև, ասէ, յոյժ ծանօթանալ ընդ ձեզ. խնդրեմ զայս ծանօթութիւն միշտ շարունակել, և ի գալն ձեր ի Րիգայ, գալ առ իս». համբոյր, ձեռնակալութիւն, խոնարհեալ ողջունէ ինձ: Դոքտօր մի առաջնորդէ ինձ մինչև ի բնակարան իմ: Ի 4 ժամու առ Կարլ Գրաս: Օրիօրդ մի գեղեցիկ պատահեալ ինձ նախ. «Չիցէ՞ք դուք արդեօք պարսնն, եկեալ ի Դորպատէ». «Այո՛». «Ա՜խ, որքա՞ն խնդութիւն եղիցի մօր Գրասի, ի գնալն ձեր ի Պոնիմոն, վաղուց սպասեն ձեզ անդ». ես հարցանեմ, թէ նա իցէ ամուսին Գրասի. «Ո՛չ, այլ բարեկամուհի նորա». Գրաս ի քուն. նա երթայ զարթուցանել զնա. աստ ելանէ ամուսին նորա. կին գեղեցիկ յոյժ. ի կամիլն իմ զձեռս նորա համբուրել, նա առ ի ցուցանել զմտերմութիւն իւր, մատուցանէ նախ զերեսն շարմաղ, և համբուրեալ զմիմեանս առ առն նորա, ապա համբուրեմ զձեռս նորա. չև կարացեալ ցուցանել նմա զխնդութիւն իմ վասն ծանօթութեանս՝ «մեծ բախտ համարեմ ինձ, ասէ, սիրելի Ապովեան, զի արժանացայ տեսանել զձեզ, զգալուստ ձեր լուեալ, և կամելով լնուլ զփափագ մեր ի վաղուց, դուք անհաւատարմաբար փախեաք ի մէնջ, օր մի գոնէ ո՛չ կացեալ աստ, տեսէք աստուած այնպէս 34/35 արար, զի դուք միւս անգամ դարձցիք աստ, զի և մեք տեսցուք / զձեզ: Ես տկար գոլով ո՛չ կարացի գալ անդ առ ձեզ: Այս տարի մի յորս մի գրով լուեալ զբարեհամբաւութենէ ձերմէ, գրով ծանօթացեալ ընդ ձեզ, ո՛չ կարացաք գալ առ միմեանս. այլ ո՞ր խնդութիւն այժմ մեզ համայնիցս զի Դուք պատշաճ համարեցիք ինքնին գալ առ մեզ», և այլն: Զարմանք իմ, զի ամենայն ծանօթք և բարեկամք Գրասի նախ և այժմ, տեսեալ զիս, իսկոյն տային զանուն իմ, Աբոյան, ո՛չ գիտելով տալ զշեշտդ Աբո՛յեան և յարտասանելն նոցա, բառդ ելանէր ի բերանոյ նոցա այնպէս քաղցր, մինչև ո՛չ ուրէք տակաւին լուեալ էր իմ զայն. նա մատուցանէ ինձ աթոռ. ղայֆայ, Կառլ Գրաս նշանակէ ի վերայ թղթի զգաղափար մի ճանապարհին ի Պոնիմոն. գրէ զանունս տեղեաց. և նա և Զուկկօ երեք վերստ ի քաղաքէն գան ընը իս յուղի արկանել զիս. ցաւելով, զի ոչ մնացի մինչև զգալուստ Վիլ<հէլմ> Գրասի, որ խօստացաւ տալ զկառէթ իւր: Առեալ ընդ իս յընչից իմոց զհարկաւորս և զամպհովանի իմ, ի 8 ժամու ելանեմ ի քաղաքէն. սիրտ իմ բորբոքի առ ի տեսանել զբարեկամն իմ, և երկարութիւն ճանապարհին և 1 2 3

[մի] [ազգի] [Թէ]


անծանօթութիւն ամենևին ո՛չ երկեցուցանէ զիս: Ի Դերպտոյ կամէի հետիոտս գնալ առ բարեկամն իմ. 1համբուրեալ զմիմեանս՝ «Նու՛, այժմ ահա՛ ճանապարհն, ասէ Կարլ, դուք գիտէք, եթէ մոլորիցիք, այդ վնաս ձեր է»: Եղանակն ջերմ, բայց անձրևային, օրն կիւրակէի. շրջակայք քաղաքին լի զբօսասիրովք. ի բազում տեղիս 2ձայն երգեհոնաց և երգոց. ի բազում տանէ ձայն փողաց. ի բազում տեղիս պարառուք, նաև ծառայք և աղախինք իսկ, կիւրակէ: Ամպապատեալ արեգակն անկանիլ սկսանի. հետզհետէ ծածկի քաղաքն. և դաշտային օդն պարգևէ ինձ զզովարար զուարթութիւն առ երեկօրեայ լռութեան: Պատեալ զինչս իմ ի ծայր ամպհովանւոյ իմոյ անկանիմ ի ճանապարհ. օտար կողմանք, օտար ազգք, օտար լեզուք, հրէայք, լէտք. հայեցեալ յիս յանցս ճանապարհին զարմացմաբ հային յանսովոր և յարագ ընթացս իմ և ի բեռն իմ. սիրտ իմ տագնապի և քայք իմ խոչան ընդ միմեանս. յամենայն րոպէի կամիմ թռչիլ առ բարեկամն իմ. բազում երգս արարեալ էի ի բերան առ ի երգել ընդ նմա: 84 վերստ հեռաւորութիւն միշտ անհնարին իմն երևակայի ինձ. ամենայն ուրէք մայրիք, պանդոկք ամարայնոցք, ուր հարուստք Րիգայի յամարան բնակին. ալիք Դիւնայ. ի ձախմէ նաւք ի հեռուստէ երևին ինձ իբրև զմայրիս ի վերայ գետոյն. ճանապարհորդք երթան և գան հետի<ո>տս. այլ սայլիւք. շինական աղջիկք և երիտասարդք երգեն և խաղան ի դաշտին. գիշերն հասանի և հազիւ ի 11 ժամու գամ ի կրուղ մի Քեքաու. շինականք. պառաւ կին մի և աղջիկ մի նստեալ առ սեղանով սպասեն ճանապարհորդաց. սակաւալոյս ճրագն. աղտեղի թասք և շուշայք արաղի և գինւոյ. հրէայ մի կակա<զ>է անդ / 35/36 թոթով լեզուաւ գերմ<աներէն>. աղջիկն յամենայն վայրկենի ելանէ տալ զարաղ. «Կարելի է աստ վայր մի հանգչիլ» ասէմ. «Ընդէ՞ր ո՛չ» պատասխանեն խորաձայն, նկատելով, զի իմ չէին կամք գնել անդ ինչ. այլ ճանապարհորդք. նոքա շաղփաղփեն, ծիծաղին, այլ վաստակեալս վայր մի կանգնեալ, անդրէն անկանիմ ի ճանապարհ: Քունն նեղէ զիս. գիշերային արհաւիրք սասանեցուցանեն զիս. լռութիւն համատարած. անձրև բարակ. յ 3 ժամու սկսանի արևելքն սակաւ առ սակաւ պարզիլ. և դեռ ի լռութեան ամենայն շրջակայք. Դիւնայ հեռանայ յինէն. ի 6 ժամու հասանիմ 3յագարակն Նէուգուտ կամ Ֆօրստէյ. նամակ Կարլ Գրասին առ պարոն Ֆօրստմէյստէր Հարֆ4. ի ճանապարհին պատահեն ինձ հրէայք. ի հարցանելն իմ, թէ մերձ իցէ Նէուգուտ, նոքա փընթփընթան որպէս թէ աղօթեն, և ոչինչ պատասխանի. տարակուսեալ մտանեմ ի կրուղ մի. կին մի անդ և երեխայ մի. կինն դեռ անկողնի. անդ կամիմ հանգչիլ. և նստեալ ի վերայ աթոռոյ մտանիմ ի քուն. վաստակեալ գոլով 46 վերստ եկեալ ի գիշերին. կէս ճանապարհին բացեալ զաչս հարցանեմ, թէ հեռ<ի> իցէ Նէուգուտ. կինն պատասխանէ «6 վերստ». «այլ պարոն Հարֆ». «Նա աստ է» ասէ. ուրախութիւն իմ: 20 յունիսի. Երկուշաբթի: Ելեալ անտի տեսանեմ զայր մի քնահանդերձս, զչիբուք ի ձեռին. այր բարձրահասակ, քաղցրադէմ, յերեսաց նորա և յաչաց փայլէին աշխոյժ զօրութիւն հոգւոյն նորա. ի հարցանելն իմ, թէ ճանաչէ նա զպարոն Հարֆ. «Զի՞նչ կամիս առնել ընդ նմա» պատասղանէ ժպտանօք: «Զայս նամակ կամիմ տալ նմա»: «Ո՞վ էք դուք». «Նամակն ցուցանէ». ընթերցեալ զնմամակն՝ «վաստակեալ էք, ասէ, յոյժ, կամի՞ք առ պարոն Գրասն գնալ». «Այո՛». «Դուք գտանէք անդ զընտանիս, որոյ նմանիք հազիւ գտանին» և այլն. «Չէ՞ ձեզ հաճոյ առ պահ մի մտանել ի տուն իմ». ես ամենևին զգեցեալ գոլով անյարմար ամաչիմ: Նա ստիպով տանի զիս ի տուն իւր. աստ պատահի ինձ նախ դուստր նորա օրիօրդ հրեշտակատիպ: Իսկոյն տայ ինձ աթոռ, և մտեալ ի տուն, բերել տայ վասն իմ ղայֆայ մեծ թասիւ միով հանդերձ սուխարիւ. և ինքն յոտին կացեալ յառաջարկէ ինձ բազում հարցուածս վասն Հայաս<տանի>. յելանելն կնոջ նորա, նա առաջի արարեալ զիս նմա, ասէ. «Ահա՛ այր ոք ի հեռաւոր սահմանած Հայ<աստանի>. ո՞ յուսայր, թէ մեք երբեմն տեսանիցեմք ի տան մերում զայր այսպէս հեռաւոր. ի սակս այսորիկ պարտիմք շնորհակալիլ զպատուական Գրասէ, որ մեզ միջոցս ետ 1

[Կարլ Գ<րաս>] [երաժշտութիւն] 3 [ի] 4 Հաֆեր=Հարֆ 2


ճանաչել զնա»: Կին նորա նոյնպէս անձն ամենավայելուչ, ուրախանայ ընդ այս, և ի համբուրելն իմ զձեռս նորա, նա նախ՝ զերեսս իւր ցուցանէ, և նստեալ մերձ իմ պատմէ զզանազան իրաց, մանաւանդ զԳրասէն: 37 Զիա՞րդ խնդայի լռելայն, յամենայն ուրեք լսելով զգովասանութիւն բարեկամաց իմոց: Օտարականք միայն ճանաչեն զյարգ այսպիսի անակնկալ հիւրասիրութեան, մանաւանդ այսպիսի արժանաւոր անձանց: Պարոն Հարֆ աստիճանաւ մայեօր. ժամ մի մնամ առ նմա. և յամենայնի զխնդութիւն նոցա լսեմ յաղագս գալստեան իմոյ անդ. նա բերել տայ և զմանուկ զորդի իւր. մանուկ քաղցրատես, չորեքամեայ. ես պարգևեմ նմա զնարինջ մի. նոքա արժանի առնեն զիս նոյնպէս 1նախաճաշել առ ինքեանս. և յայս միջոցս նա լծել տայ զիւր դրօշկա յերկու ձիովք և իւր կուտչեր. պարոն Գրաս խնդրեալ էր տալ ինձ շինական մի, այլ նա ի բազում մարդասիրութեան առնէ զայս: Ի ճանապարհորդելն զիս. «Ես յատուկ պարտաւորութիւն համարիմ ինձ շնորհակալիլ զպարոն Գորասէն, որ ետ ինձ ցուցանել ձեզ զայս ծառայութիւն իմ. ես հազիւ գտանէի միջոցս ինքնին առնել զայս. այսուհետև խնդրեմ յանցանելն ձեր զկողմամբս, իջանել նոյնպէս ի տուն իմ»: Եւ այսքան սիրվ առաջնորդեն նոքա ինձ մինչև ի դուռն, խնդրելով զբարի ճանապարհ. այսպէս բաժանիմ ի պատուական առնէն: Այժմ ուղղիմ դէպ ի Պոնիմոն. հազարաւոր մտածմունք խնդութեան երթան և գան ի միտս իմ: Անդ զԳրաս տեսանել, զմայր նորա, զքեռս նորա. 2բռնութեամբ հանգուցանէի զսիրտ իմ. 37 վերստ աստի. երկու արշաւընթաց ձիք թուէին ինձ, թէ ո՛չ յեռային ի տեղւոջէ. կամէի համբուրել զգետինն ի մերձենալն իմ ի Շեօնբերգ: Աստի 4 վերստ. մինչ հրէայք տոփով անցուցին զմեզ յայնկոյս Մէմել գետոյն և մինչ կուտշերն իմ փոխեաց զճանապարհն, անհամբերութիւն իմ բարձրացաւ ի ծայրագոյն աստիճան. ծիծաղ և արտասուք խառնին ը նդ միմեանս. բայց երկոքին խնդութեամբ. կէս վերստ հեռի ի Պոնիմոնէ, իջեալ ի դրօշկայէն, հետիոտս երթամ, այնպէս մտանել անդ, զի մի ոք ծանիցէ զիս. անձրև. պատուական ալէ մի ածէ զիս անդ. յաջակողմն իմ այգին և գետն առաջի իմ պատուական. մտեալ ի սրահն, / ես 37/38 տեսանեմ զԹէօդոր Գրաս, բարեկամն իմ, որ ընդ օտարականի միոյ աշխատէր ի հիւրանոցին ի ձախակողմն իմ առ լուսամուտին. նոքա նրբին հային յիս, այլ ո՛չ ոք ի նոցանէ ճանաչէ զիս. ես զանց արարեալ զնոսա, կամիմ զմայր նոցա տեսանել. գեղեցկաշէն դուռն մի առաջոյ անկեալ ծառովք ածէ զիս ի ներքս ի նախասենեակն, անդ ի հարցանելն իմ, թէ ի տան իցէ Մ<ադամ> Գրաս. օրիօրդ մի գեղեցիկ (աղախին նոցա) հարցանէ ուրախադէմ. «Դուք իցէք պատանի պարոնն ի Դերպտոյ, որում վաղուց սպասեն աստ տեարք իմ»: Ես յուրախութենէս պատասխանեմ «ո՛չ»: Նա մտանէ ի ներքս և յետ քանի մի վայրկեանի, ուր ես անհանգիստ սպասեմ, ելանէ տիկին մի պածառադէմ. հերք նորա սպիտակ. ակունք նորա թափէին զքաղցրութիւն, միջահասակ. ես զպատկեր նորա տեսեալ էի ի Րիգայ. իսկոյն ճանաչելով զնա, անկանիմ զգրկաւ և զպարանոցաւ նորա՝ «մայր իմ », «որդեակ իմ», ասէ նա և սեղմէ զիս ի ծոց իւր, համբուրէ զիս, ողջագուրէ զիս, և հարց և պատասխանի սակաւ. «Տեսի՞ք զբարեկամ ձեր» հարցանէ. «Ո՛չ», նա բռնութեամբ ածէ զիս արտաքս. «Գնացէ՛ք, գնացէ՛ք առ նա. նա լուեալ զգալուստ ձեր, կամէր գալ ի Րիգայ ընդ առաջ ձեր, գնացէ՛ք, նա անհամբեր սպասէ ձեզ» և այլն. այն ինչ մտի ի հիւրանոցն, կարօտ3 աչք իմ իսկոյն ճանաչեն զթանկ<ագին> բարեկամն իմ. սլանամ առ նա և փաթութեալ զմիմեամբք, ոչ ոք ի մէնջ զօրէ խօսիլ բան ինչ. բազմիցս տողեալ զմիմեանս, անդրէն փարիմք զմիմեամբք. «Իմ Խաչատուր, եղբայր իմ». «Իմ Թէօ<դոր>, եղբայր իմ»: Եւ լռութիւն մեր աւելի ցուցաներ քան բան ինչ բերանոյ. օտարականն զարմանայ և նա և ես յաճապարելն, ամենևին մոռանամք ողջունել զնա գոնէ. նա առաջի առնէ զիս նմա: Եւ զի՞նչ աստէն զրոյց բարեկամական: Բարեկամն միայն զգայ զնոյն: Այս ամենայն պատահի զկնի ճաշուն յ 3 ժամու. ի 4 ժամու հրաւիրիմք 4առ ղայֆայ. բազմութիւն սենեկաց ամենևին մոլորեցուցանեն զիս. ի ներկայանալն իմ կրկին ցանկալի մօր նորա, նա կրկին համբուրիւ ընկալնու զիս. աստ Թէօդօր ներկայացուցանէ ինձ զքեռս իւր. ես 1 2 3 4

[ճա<շել>] [հազիւ] կարօտի=կարօտ [ի]


40

1 2 3 4

ամենևին կայի շշկլեալ, չգիտելով որպէս ողջունեցից նոցա. յերեսս նոցա կարօտութիւն վաղուց. նոքա յաջորդաբար և սիրով հային յիս. այլ անծանօթութիւն դեռ / օտարացուցանէ զնոսա յինէն: Աստ մ<ադամ> Րոտ քոյր մօր բարերարուհւոյն իմոյ. երկու դստերք նորա. ամենեքեան յոտին կացեալ, ընկալնուն զիս. Մա<դամ> Գ<րաս> նստուցանէ զիս առ իւր և ամենայն բանք նորա ելեալ ի բերանոյ իսկական մօր ուրուք, միմիայն խնդական, զի տեսակ ի վախճանի զմիմեանս. «Ի հեռաստանէ, անծանօթ որդիացեալ զաւակ իմ, այժմ մայր քո փարատեցաւ ի տարակուսութենէ, տեսեալ զձեզ աչօք»: Պատմութիւն ճանպարհորդութեան իմոյ աստ. ես տամ նոցա զնամակս իւրաքանչիւրոց. նոքա ցաւին վասն հետիոտս գալստեան իմոյ: Աստ պատմէ մ<ադամ> Գրաս զգրութիւն որդւոյ իւրոյ Կարլի վասն գալստեան իմոյ. «Ես ո՛չ կամէի, ասէ, պատմել բարեկամին ձերոյ, այլ նա որովհետև պատրաստեալ էր գալ ի Րիգայ, վասն որոյ յայտնեցի նմա»: Աստ բերել տայ մ<ադամ> Գ<րաս> զմանուկն Յիւլիոս, որոյ ծնունդն պատճառ եղև մահուան մօր իւրոյ. «Տե՛ս, ասէ, զնոր բարեկամ քո» ցմանուկն. ի հայելն իմ ի նա, սիրտ իմ մորմոքի. և բանք իմ փշրին ի բերանս իմ. ա՜խ, մայր նորա էր պատուականն Յիւլիէ, քոյր Գրասին, որ ի հեռաստանէ առաքեայց ինձ զպատուական ընծայն ի թղթոյ կտրեալ ի պարգև յաւուր ծննդեան. աստի մտանեմ յայլ սենեակս. պատկերք զարմանասքանչք կախեալք աստ և անդ յորմոցն, քարշեն զմտադրութիւն իմ, այլ ուր և երթամ, բոլորի զինև սիրախումբ գերդաստանն, «Դուք և յայլում ժամանակի տեսանէք զայսոսիկ, այժմ խօսեցարու՛ք ընդ մեզ», ասեն ոմն աստի և ոմն անտի. և մինչև ցժամ ընթրեաց այսպէս սիրաժողով շրջիմք ի տան, իբրև յերազի գոլով: Յետ ընթրեացն այլ ո՛չ պահպանեն զիս առ ինքեանս յերկար. «Դուք վաստակեալ էք, պա՛րտ է ձեզ հանգստանալ», ասէ Մ<ադամ> Գ<րաս>, և մեք ողջունեալ միմեանց ելանեմք. անդ լիճն և օրդակք բազումք խաղան անդ. Թէո<դոր> անուանէ զնոսա «ազատ հասարակապետութիւնս» (freie Republik): 21 յունիսի. Երեքշաբթի: յ 7-րորդ ժամ. առ սեղանով ղայֆայի գտանեմ զբոլոր գերդաստանն ժողովեալ նոքա ամենեքեան զուարթադէմ զքնոյ իմմէ հարցանեն. այլ մ<ադամ> Գ<րաս> բացեալ զմայրենի գիրկ իւր համբուրիւ և գրկափարութեամբ ընկալնու զիս: Այս եղանակ նորա մնայ մինչև ցբաժանումն իմ: Յետ ղայ<ֆայի> ելանեմք յայգին: Դեռ խորդ ինձ ամենայն կողմանք. մ<ադամ> Գ<րաս> և երեք դստերք նորա Մինայ, Աննայ և Լօտէ առաջնորդեն զիս անդ. ապա գայ Թ<էօդոր> Գ<րաս>. 1հին այգին. նոր այգին տնկեալ ի հօրէ Թ<էօդոր> Գ<րասի>. երկար անց մի մաքուր ի մէջ այգւոյն92. նոյնպէս զանազան անցք յամենայն կողմանէ. և ի ծայրի այգւոյն երկար և հովալից ալէ ի բոխի ծառոց. այսքան զամենայն հաւանական թուէր ինձ. երես այգւոյն դեպ ի ձորն, ուր Մէմէլ անցանի. օդն խառնակ. յերթալ մ<ադամ> Գ<րասի> և Թ<էօդորի> ի տուն. դստերքն տակաւին մնան առ իս և ցուցանեն զվայելուչ տեղիս այգւոյն. յ 9 ժամու նախաճաշիկ. երկու տեսակ կերակրեաց: Ի չորեքշաբթի Թէօ<դոր> պատրաստի գանլ ի Րիգայ. մադամ Գրաս խորհուրդ տայ ինձ գնալ ընդ նմա, ասելով՝ «Ձեզ նեղութիւն լինի մնալ աստ, 3առանց բարեկամի ձերոյ». ես մտաւորիմ գնալ ընդ նմա. մեզ պոլեակ մի աստիճանաւոր ճանապարհորդակից, զոր Գրաս իւրով դրոշակայիւ և դրամով տաներ, առ ի ցուցանել զՐիգայ. ի ճանապարհին ի գովելն իմ զգերմանացին, Թէօ<դոր> խրատ տայ ինձ. «Ինձ քաղցր է, ասէ, լսել զգովութիւն ազգին իմոյ, այլ դուք որովհետև օտար էք այլոց ազգաց Եւրոպիոյ, վասն որոյ չէ՛ պարտ զազգ մեր միայն համարել գերազանց քան զայլ ամենայն ազգս, ըստ որում և ի մէջ օտարաց գտանին անձինք պատուականք»: Զայս կամէր ասել, զի մի տրտմեսցի պոլեակն. 4կայծակնահարեալ կաղնին. յամենայն իջևանս Թէօ<դոր> ինքնին հոգայ զուտելիս և զըմպելիս մեր և վճարէ զծախսն: Եղանակն ո՛չ այնքան պարզ: Թէօ<դոր> կամէր միշտ մխիթարել զաստիճանաւորն, վասն ցաւելոյ նորա վասն անբախտութեան ազգին իւրոյ, մանաւանդ ի ցաւիլն նորա, թէ յայնժամ ի բառնալն

[մի] այգին=այգւոյն [զի] [այ<լ>]


վարժարանաց ի Պօլշիայ, որդիք նորա անուսումն մնասցեն42). բազմիցս ծխային հառաչանք ի սրտէ նորա վասն այդորիկ: Մեք մտանեմք ի Րիգայ. յայսկոյս կամրջին, որպէս և յայնկոյս ձիով և կառովք երթացօղք հատուցանեն զդրամս, և այս դրամ պահպանի վասն շինութեան կամրջին: 43

Ի Րիգայ. Եղբայր Գրասի՝ Վիլհելմ վաճառական. ես ի վաղուց ցանկայի գիտել և տեսանել զվարս և զկենցաղավարութիւն գերմ<անացի> վաճառականի. զաւուրս ութն մեք մնամք աստ. տուն նորա ամենապատուական և դուքան նորա ի ներքոյ տան իւրոյ. տուն նորա լի ծառայիւք և օժանդակուք. նա պատրաստէ մեզ զմեծ սենեակ մի վասն ննջելոյ. սովորաբար ելանեն ի քաղաքիս ի քնոյ յ 7 ժամուն. այլ եղբայր Գրասի յ 7 ժամուն վաղուց ևս ելեալ, պարապիւր ի գործառնութիւն իւրում: Օրիօրդ մի անծանօթ հոգայ զսպասս տան նորա, որովհետև կին նորա չէ՛ր անդ. ջոկ աղախին, ջոկ կերակրեփեաց. յ 7 ժամուն ժողովեցաք յըմպել զղայֆայ. յայսմ ազատ էր ամենայն ոք, որքան1 կամէր. ղայֆայն և ամենայն սպասք եդեալք ի վերայ սեղանոյն. օրիօրդն ի կամիլն տալ ումեք, նախ հարցանէ քաղցրութեամբ, ապա տայ զայն. Վիլ<հելմ> Գ<րաս> պարապեալ գոլով, շատ անգամ ո՛չ կարէր գալ յըմպել զղայֆ<այ>. աստ կէս ժամս զրուցեալ դառնայաք ամենայն ոք փոքր ինչ պարապիլ, ընթեռնուլ, բազում անգամ ելանեաք ի քղաքն: 2յ 9 ժամուն ի միջին սենեկին նախաճաշիկ եդեալ, բազմիցս ի չոր կերակրաց և արաղ կամ գինի ընդ նմա. այսպէս մնայր մինչև ի 12 ժամն. յայսմ ևս ազատ ամենայն ոք, որ ոք կամէր, ինքնին գնայր և նախաճաշէր առանց հարցանելոյ զոք: Ի 12 ժամէն մինչև յ 2 ժամն ճաշն սովորաբար դնիւր ի վերայ սեղանոյն ո՛չ այնքան աման և ձեռոց, որքան էին հիւրք, այլ միշտ աւելի թուով զի տուն նորա գրեթէ տուն գոլով հասարակաց, ամենայ ոք ի գալն, գտցէ 3զտեղի և իսկոյն կարօղասցի սեղանաւորիլ: Ամենայն օժանդակք նորա ընդ նմա ճաշէին. բազում օտար և աղքատ անձինք, սովորաբար երկու կամ երեք տեսակ կերակուր. պարոն Գ<րաս> միշտ ուրախ ի վերայ սեղանոյն. ի վերայ սեղանոյն չկայր ամենևին զանազանութիւն տեղւոյ, միմիայն օրիօրդն հոգարար տան իւրոյ, նստէր միշտ ի գլուխս սեղանոյն: Աստի դարձեալ փոքր ինչ հանգստանայաք կամ ելանէաք ի քաղաքն. յ 9 ժամուն դարձեալ ղայֆայ: Ի 5 ժամէն մինչև ի 7 ժամն թէյ. աստ միշտ բազում ծանօթք, որք զրուցելով և խնդալով և զչիբուխ քաշելով անցուցանէին զժամանակն. բազում անգամ ի լինիլ աստ բարեկամ օրիօրդաց, Գ<րաս> և եղբայր իւր երգէին ընդ օրիօրդաց և օրիօրդք ածէին զկլաւիրս: Ո՞րքան քաղցր եղանակ միշտ բազումք ի միասին երգեն. յ 9 ժամուն ընթրիք և աստ ևս միշտ բազում անձինք. ի 10 ժամուն երթայր ամենայն ոք հանգչիլ. այսքան ձեռնաբաց և հիւրասէր վաճառական ո՞ք: Ամենայն ոք ի մտանելն առ նա, քաղցրութեամբ ողջունէ և 43/44 առանց կոմպլիմենտի / նստի առ նմա. վաճառական գոլով նորա, չէ՛ր նա պակաս յամենայն տեսակ գիտութեանց. նա ընդ պրօֆ<եսսօրաց> և գիտնոց խօսէր ի վերայ ամենայն առարկայից իբրև զմի ոք ի նոցանէ. յայսքան բազմութեան և գործառնութեան, միշտ խաղաղութիւն ի տան նորա, միշտ սէր: Նա ունէր զառանձին գրատուն իւր, թէ որքան էր գիտութիւն և կրթութիւն նորա, այսքան կարէ ցուցանել. յաւուր միում զարմացմամբ գայ ի տուն Թէօ<դոր> Գ<րաս> և դեռ չէր ժամանակ ¾ անցեալ, նա պատմէ մեզ, թէ եղբայր իւր յայս միջոցս գրեաց երիս նամակս երկայնս. ի տան նորա ամենայն տեսակ ժամանակագրութիւն. և բոլոր ընտրեալ մատենագիրք գերմ<անացւոց> և այլ ազգաց. բոլոր տուն նորա մաքուր, ծառայք նորա համեստք. ինքն այր փոքրահասակ, նեղերես, քաղրակն, սևահեր, բարակամարմին, նուազ, այլ առատ և քաղցր ձայ նորա և ամենայն գոյութիւն: 19. Առաւոտուն հրաւիրէ զիս բարեկամ մի Գրասին Մէյեր անուն, այր գեղեցիկ, աստուածաբանութեան աշակերտեալ և վարժապետ. անդ գնալ ի տեսութիւն նաւուց. ընդ մեզ և պոլեակ երկրաչափն, օրն անձրևային. մեք մտանեմք ի նաւ մի հոլանդացւոյ. Դիւնայ

1 2 3

որ ինչ=որքան [յ 7] [ի<սկոյն>]


ալեկոծի, նաւավարն սիրով ընկալնու զմեզ և ածէ յամենայն տեղիս. խօսակցութիւն նորա գերմ<աներէն> ո՛չ պարզ. հանդերձ նորա կարճ. հաստատութիւն նաւին և ամենայն պատրաստութիւնք զարմանալիք: Փոքր սենեակ նաւապետին. անդ յորմունս առանձին պահարանք սպասուց. սենեակն զառ ի վայր շինեալ, բայց ամուր կառավաթ եդեալ. լուսամուտ մի ի կողմանէ ղեկին, ուր նաւապետն միշտ կարէ հայիլ. և միւս ի կողմանէ նաւին. ալիք տարբերեն զնաւն, ես նկատեմ զայս և ի պատմել այլոց, նոքա ո՛չ հաւատան, ի յուշադիր լինիլ նոցա և նոցա երևի այնպէս. փոքր խոհարան զկնի սենեկին, անդ տեղիք ծառայից. բազում ամբարանք ի ներքուստ, անդ լծուցանեն ծառայք զայնս ցորենով. վերնայարկ նաւին այնպէս ամրացուցանել փայտիւ և ձիւթով, մինչև նավարարին հաւատացուցանել մեզ, թէ բազմիցս վերանայ ջուրն ի վերայ նորա, այլ ո՛չ անցանի ի ներքս: Մեք չունէաք դրամս և պոլեակն հատուցանէ 2 Rbl. <ռուբլի>, այլ ի փոխադրել մեզ նոցա, նա ո՛չ առնու զայն: 20. Բարեկամք Գրասի Գլազզենոբ՝ բանաստեղծ քաջ և այր պատուական և Մէյէր ստիպեն զիս գնալ և ի գագաթ մայր եկեղեցւոյն գերմ<անացւոց> յանուն Պետրոսի, սա շինուած ի հին ժամանակէ զինուորաց, և յիրաւի մինն ի զարմանալի յիշատակարանաց առաջին գոթական շինուածոց. ի բարձունս ի վեր վերանայ ծայր նորա և անդ աքաղաղն1 մեծ, իբրև փոքրիկ երևեալ, լռին ձայնէ ամենայն տեսողաց 2զգաստ լինիլ ո՛չ միայն յայժմեան վիճակի, այլև զանցեալսն քաջ մտագրել... Այսպիսի հրաշալի շինուած յիրաւի արժանի է տեսութեան. ի ժողովս սիրելեաց մտանեմք ի գաւիթ եկեղեցւոյն. քաղցրատես օրիօրդ մի ըստ խնդրանաց Գլազ<զենոբի> (գուցէ դուստր պաստօրին) բերէ զբանալին և բանայ զդուռն. նա ինքնին երթայ առաջի մեր. եկեղեցին անզարդ որպէս 3գերմ<անացւոց> եկեղեցիք, բայց 44/45 պատկերք, բայց պատկերք ինչ դրոշից / նախնի զինուորաց և փառաւոր օրգելն. նազուք օրիօրդն իբրև մագնիս քարշէ զմեզ ընդ իւր, ո՛չ ձանձրացեալ այնքան աշխատել վասն մեր. երկարութիւն սանդխոց և նեղ, պտուտակի 4անցն հոգիս ի բերանս բերեն, թուէր ինձ, թէ ո՛չ հատանիւր այլ ևս. բարեկամք իմ ծիծաղին առ այս: Ի կողմանէ սանդխոց պարան կախեալ. զի ելանողք անվտանգ ելցեն. յետ սակաւ վաստակաց, նեղ դուռն մի հանէ զմեզ ի բարձունս. և ո՞ր տեսարան. այլ իմ մոռացեալ դեռ զամենայն, ո՛չ կարէի չափ տալ զարմացմանս վասն այսքան համբերութեան և կամաւոր ծառայութեան, փարելի օրիօրդին. նա ի գագաթան անդ իբրև պահապան հրեշտակ երևէր քաղաքին. օրն պայծառ. ի 3 ժամու զկնի ճաշուն: Բոլոր քաղաքն առաջի մեր, բոլոր շրջակայք. անդ գետն ահեղ, անդ ծովն շամանդաղապատ. «Weit in Nebelgrauen...» իսկոյն անկաւ ի միտս: Ի փողոցս մարդիք երևին փոքր. այգեստանիք և բուրաստանք այժմ իբրև հայելի մեզ. նաւք գան և երթան, Պետերբուրգայ և Մոսկովու հանդիպաշէնք: Ամենայն ի հրաշալի յայտնութիւն. աչք անբաւական ի հայիլն, այլ գործք ստիպեն իջանել. անդ երգեմք փոքր մի. սիրելին իմ Գրաս փորէ անդ զանուն իմ ի վերայ երկաթեայ գմբեթին. անդ ժամն հարկանի, ահագին թնդումն: Ո՞վ անցեալ ժամանակին: Յամենայն կողմանէ քարշեն զիս բարեկամք իմ հայիլ յայս կամ յայն. այլ ո՞ բաւականանալ կարէր, թէև բազում հայեցմամբ իջանեմք, և օրիօրդն սիրելի նոյնպէս առաջնորդէ. կարծեմ, թէ թևք սանդխոց ափսոսային ընդ այնքան աշխատասիրութեան նազելի անձին, այլ մեք անողորմք խնայեցա՞ք նմա տալ զայս աշխատութիւն: Յետուստ սեղանոյ եկեղեցւոյն կատարեալ պատկերն աքաղաղի գմբեթէն. այլ ու՞ր այն մեծութիւն, և այլն: 47 28. յունիսի: Օրն պայծառ, տարեվաճառն լի բազմականօք. բազում կանայք նստին ի վաճառանոցի և վաճառեն. ըստ մեծի մասին տիկնայք քաղաքին գնեն զհարկաւորս. անդ տեսանիւր գեղեցութիւն տիկնայից քաղաքին. զկնի ճաշուն ½ 4 ժամու թողումք զքաղաքն. Թէօդոր պարգևէ ամենայն ծառայից դրամս, մեք երկոքին ի սայլին. ճանապարհն անհնարին ցեխոտ. մի ձի. բազում ուրեք գնամ հետիոտս. 8 վերստ հեռի ի քաղաքէն ցուցանէ ինձ Թէօդօր զմեծ շինուած մի մերձ լճի միոյ: Անդ ջաղաց մի. ֆաբրիկ շաքարին. պարոն Բրանդէնբուրգ ֆաբրիկանդ ի Րիգայէ. այր մեծագործ. նա ամենայն ծառայից իւրոց տայ այնքան վարձս 1 2 3 4

աքախաղացն=աքաղաղն [ոչ միայն] [ամենայն] [անցն]


48

1 2

3

մինչև կարել նոցա կերակրել զընտանիս իւրեանց. ի շրջակայս դրամով իւրովք շինել տայ վասն նոցա տունս և օրինաւոր վարժարան մի, զի որդիք նոցա կրթեսցին անդ. վարժապետն և ամենայն հարկաւորք վարժարանին պահպանէ նա դրամովք իւրովք. սակաւ հեռի աստի ցուցանէ Թէօդ<որ> զշինուած մի ի մէջ բուրաստանի միոյ, ուր բնակիւր գիտուն մատենագիր մի. ի ծածկիլ քաղաքին ի մէնջ «կա՛ց բարեաւ» ասեմք ցաւօք և երգեմք զերգս հրաժարականս. զրոյց մեր վասն բաժանման. նա ցաւի, զի երբեմն բաժանելոց էաք մեք ի միմեանց այնքան հեռի. 18 վերստ հեռի կրուղն Քեքաու. շինուած մեծ. անդ օրիօրդ մի գեղեցիկ, որ վաճառէ ճանապարհորդաց զըմպելիս. ես ցաւիմ, զի հրաշալի անձն յայնպիսի վիճակի գտանի. ես պատմեմ նմա զհեռաւոր լինելն իմ, նա ո՛չ հաւատայ. ես խնդրեմ ասել ինձ զանուն ծնողաց իւրոց, նա ծիծաղելով պատմէ. նա հրաւիրէ զմեզ ի սենեակ իւր, ո՛չ կամեցեալ ընդ հասարակաց խառնել զմեզ. ես տամ նմա զֆնդուխ մի շաքարեայ. նա շնորհակալութեամբ ընդունի զայն: Պիվօ ըմպեմք. ելեալ աստի, ես կամիմ վարել զձին և Թէօ<դոր> կամի ընթեռնուլ. հեռացեալ սակաւ մի պատահին մեզ շինականք սայլիւք. ես անզգոյշ գոլով, ո՛չ դարձուցանեմ զձին. և սայլք հարեալ ընդ միմեանս. սայլ մեր բեկանի. ես խռովիմ, այլ բարեկամն իմ ծիծաղի, միմիայն ասելով՝ «բազում ինչ պարտ է ուսանիլ»: Ի կամիլն մեր կապել զբեկեալն, անդ գան շինականք, և Թէօ<դոր> խնդրէ լետերէն օգնել մեզ. իսկոյն ելեալ ի ձիոյն շինականն բերէ զչուան և կապէ. ես զարմանամ ընդ ծառայութիւն նորա, այլ ի վախճանի մինչ Թէօ<դոր> վարձատրէ նոցա. շինական1 լետն ո՛չ բաւականանայ, զի ընկեր ռուս իւր այնքան վարձ ստանայ, որքան ինքն վասն տալոյ չուանին իւրոյ. Թէօ<դոր> յաւելու զվարձ նորա. այլ նոքա վիճեն ընդ միմեանս ի ճանապարհին: Գիշերն հասանի և ձի մեր վաստակի. մեք գնամք հետիոտս. Լուսինն պայծառ. մառախուղ սպիտակ ի վերայ դաշտից2 երևի որպէս ծով և ծառք ի մէջ նորա իբրև կղզիս. ես կամիմ ցուցանել բարեկամին իմոյ, որ այնպէս սիրէր զայնպիսի տեսարանս, այլ նա հոգայ վասն ձիոյ իւրոյ վաստակելոյ և ի հետուստ կողմանէ սայլին բոթէ զսայլն. ես պատմեմ նմա զանցս բաժանման իմոյ յԷջմիածնէ ի 1830. 25 դեկ<տեմբերի>43), Տենեկով. նա ցաւի յոյժ. ի ճանապարհին երևի նա տխուր յոյժ: «Մեք ո՛չ այնպէս ուրախ երթամք ի Պոնիմոն, որպէս ի Րիգայ» ասէ. ի հարցանելն իմ զպատճառն. ասէ՝ «և դուք երևիք տխուր, այլ պատճառ տխրութեան իմոյ այս է, զի զոր ինչ և կամէի առնել վասն ձեր ի Րիգայ, ո՛չ կարացի. ես կամէի, զի ծանօթացուցից ընդ ձեզ ձեռամբ պաստօր Պիլխային ընդ քանի մի երև<ելի> անձանց, որք հարուստ գոլով, կարէին օգնել ձեզ. կամէի, զի տեսանիցէք զդպրոց նորա վասն աղջկանց. կամէի, զի տեսանիցէք զբազում շինուած ֆաբրիկաց, և այլն. այլ այս ամենայն մնաց անկատար». ես խնդրեմ ո՛չ ցաւիլ ընդ այս. ի գիշերամիջին գամք ի կրուղ մի. անդ ամենեքեան ի քուն. մեք զարթուցանեմք զնոսա. և ծառայք և աղախինք ելանեն իսկոյն և տան մեզ լոյս. օթարան. Թէօ<դոր> հանգչի. վասն ուտելոյ ձիոյ իւրոյ, մեք խնդրեմք փոքր ինչ իւղահաց. հաց վասն ձիոյ. Թէոդոր պատմէ զկասկած իւր վասն ձիոյ իւրոյ. նստեալ առ անկողնով իմով. առաւօտուն ղայֆայ. ի 6 ժամու ելանեմք աստի. պատմութիւն գործոց պապին իմոյ. նա խնդայ ընդ մեծագործութիւն նորա44). «Այդ ևս է յոյժ ձեռնտու ձեզ, զի նախնիք ձեր այդպէս համբաւաւորք են» ասէ: Պարոն Հարֆ. նախ կին նորա ընկալնու զմեզ քաղցրութեամբ, յանդիմանելով զմեզ, զի ո՛չ էաք եկեալ առ նոսա ի գիշերին և յանցանելն մեր ի Րիգայ. պատճառ անագանելոյն մեր. պօլե<ակ> այր նորա եկեալ զնոյն ասէ. «Զձեզ պարտ է, ասէ, օրինաւոր ղամշել. 3չէ՛ ամօթ ձեզ, զի ննջիք ի կրուղն և ո՛չ եկիք առ մեզ». նա խնդրէ, զի ճաշեսցուք առ նմա. այլ մեք բացասեմք. նախաճաշիկ. կին նորա և ինքն նախաճաշեն ընդ մեզ. և երկոքին դստերք նստին ի վերայ աթոռոյ և լռութեամբ հային մեզ. մինն ի նոցանէ գեղեցիկ յոյժ. խորդ բարք. հակառակ գերմ<անացւոց> բարք ռուսաց. խստութիւն ռուսաց. ի բաժանիլն մեր կին նորա և ինքն խնդրեն յինէն, զի ի պատահիլն իմ անդ գնացից առ նոսա.

բնագրում ՝ շինականն տաշտիցն=դաշտից

[ուր]


համբոյր երեսաց ընդ կնոջ նորա և ընդ նմա. ճանապարհն մեր այժմ յարդաստան. անդ շինականք յարդարեն. Թէօ<դոր> ուր և պատահի, շնորհակալէ Լէտ<ք>. և նոքա գլուխ տան նմա: ½ 3 ժամու գամք ի Րէշէնհոֆֆ ագարակն, ուր յանցեալում ամի բնակեալք էին 1ընտանիք և մայր բարեկամի իմոյ, փախեալ յերեսաց խռովութենէ 2պոեակաց45). այսու աղագաւ ինձ քաղցր յոյժ. ագարակ արքունի. օրիօրդ մի հասակաւորեալ Դեստօրլայ իջարայ առնէ. նա համբուրիւ ընկալնու զմեզ, ասելով՝ «երեկ սպասէի ձեզ»: Նա միայնակ աստ. նա ճանապարհորդեալ ի Տփխիս, պատմէ զնմանէ. անչափ շնորհակալոիթւն նորա վասն երեքօրեայ բնակելոյն իւրոյ ի Նոր Նախիջևան առ Պոպովին. «և ի գեր<մանացիս>, ասէ, դժուարաւ գտանին այնպիսի հիւրասէր անձինք, որպէս անդային Հայք».զլինելն իւր եկեղեցիս 48/49 մեր և զառնուլն / զնշխար, զոր քահանայ մի ապրգևեալ էր նմա. բազմիցս պատմէր և շնորհակալիւր, խնդրելով հարկիւ և թախանձանօք, ի լինելն իմ ի Նախիջևան, դէմ առ դէմ շնորհակալաիլ զՊոպովէն վասն իւր. անչափ ուրախութիւն իմ ընդ այս: Խալիչայ պարսից. փշտով և ղամայ ի տան նորա. եափունջի. այլ զիս զարմացուցանէ անսովոր ձև նորա. հերք նորա խուզեալ առնացի, գտակ առնացի, ձայն առնացի. յետ սակաւ ճաշելոյն, նա հարկադրէ ելանել և տեսանել զամենայն տեղիս շրջակայից իւրոց. «Մինչև գրեցից, ասէ, զնամակ մի առ մայր քո»: Աստ ցուցանէ բարեկամն իմ զտեղի բնակութեան իւրոյ, և մօր իւրոյ, զբօսարանաց իւրեանց. փոքր առուն շրջափակեալ ծառովք. մեք քաղեմք զծաղիկս, հավաքեմք զմորս, Թէօ<դոր> խնդայ վասն բարեբարոյութեան Նախիջևանի և խորհուրդ տայ ինձ, թէ զիարդ բարի լինի ինձ, զի ես առ նոսա մնացից. «Մանաւանդ, ասէ, զի ազատ են անդ կանայք»: Բլուրն լի երկաթաքարիւք. աստ ժամանակին գտանի 40 թնդանօթ, զորս տանին ի Րիգայ. վերադարձեալ աստի, նամակ նորա պատրաստի. նա ցուցանէ զամենայն դաֆտար իւր վասն սերմանց, անասնաց, ծառայից և այլն. գրեալ մաքուր. սեղան նորա շրջափակեալ այնպիսի դաֆտարովք և թղթովք և գրեամբք. ղայֆայ. նա տայ մեզ և զձի մի. ի բաժանիլն մեր խնդրէ նա ի Թէօ<դորէ> ողջունել զմայր իւր. և ինձ՝ «Յիմս կողմանէ, ասէ, խնդրեմ համբուրել զնորահասակ օրիօրդս». ես ծիծաղիմ, այլ նա ամենայն լրջութեամբ՝ «անշուշտ հարկադրեմ զձեզ, ասէ, առ այդ»: Այս օտար ձև նորա զարմացուցեալ զիս, այն ինչ համբուրիւ բաժանիմք: Պատմէ 3ինձ զանցս նորա. «Նա դուստր գեներալի միոյ. ծնանի ի Մոլդավ<իա>. սնանի ի մէջ զօրաց առանց բաւական կրթութեան. հայր նորա մեռանի և նա մնայ ապաստան ազգայնոց իւրոց, ազգականք ո՛չ հային ի նա4. նեղութիւն ստիպէ զնա, այլ վեհանզնութիւն և մեծատոհմութիւն արհամարհեն զամենայն ծառայական կենցաղավարութիւն. վասն որոյ նա յանձն առնու զայս տեսակ վիճակ. զերկու ագարակս արքունի իջարայ առնէ. և այնպէս կառավարէ զայս. դժուար տնօրէնութիւն, մինչև զարմանալ ամենեցուն. բազում ագարակապետք ո՛չ կարէն այնպէս կարգաւորել, որպէս նա. յամենայն միջոցս գրաւոր ծանօթութիւն նորա դատաստանաց. ևս առաւել ի բարուք վարէ զայս գործ, քան զբազում արս»: Բարի եղանակաւ հասանիմք ի Շեօնբերգ. բնակիչք հրէայք. և կաթոլիկք. հրեայք աղտեղի հանդերձիւք. երկայն հերք. բորուք. սեաւ գտակ և կապայ երկայն. խօսին գեր<մաներէն> և ընդ միմեանս լեզու մի խառն գեր<մաներէն>: Գետն Նեմն բաժանէ զԿուրլանդ ի Լիտավէ. մեք նացանեմք տոփով. այժմ վարեմք զձիս հասանել ի տուն: Արեգակն իջանէ լուսազարդեալ շառաւիղովք. մերձ Պոնիմոնի շինականք աղջիկք և երիտասարդք հիւսեալ ի ծաղկանց զպսակս և եդեալ ի գլուխս խնդալից երգեն. Թէօդ<որ> յանցանելն, յորդորէ զնոսա առաւել ևս խնդալ. սոքա շինականք նորա. ո՛հ ազատ կեանք, գոչեմ: 50 Այժմ ի Պօնիմոն. տակաւին ի ծայրէ ալէին երևին մեզ քորք և բարեկամք Թէօ<դորի> ժողովեալ ի դրան. ի տեսանելն զմեզ խնդալից ընդառաջեն մեզ. համբուրեն զմեզ կարոտով. աստ մայր նորա անկանի զպարանոցաւ իմով. «Որդեակ իմ, դուք բերիք ընդ ձեզ զբարի 1 2

3 4

[ծ<նողք>] [ըն<դ>] [Թ<էօդոր>] առ նա=ի նա


եղանակս, դուք իբրև ամառն գայք առ մեզ» ասելով զայս ասէր, 1տեսեալ զծաղիկս յեախայս իմ. անդ օրիօրդք խուճապին զմիմեամբք լսել զանցս իօ Րիգայ. հարցանեն զկենցաղավարութենէ իմմէ անդ. «Հաճո՞յ երևեցաւ ձեզ, ասէն, քաղաք մեր». «Միմիայն վատթար եղանակն» պատասխանեմ: երկոքին օրիօրդք Րոտ ազգականք Գրասի. մայր Վէրնի և քոյր նորա. համբուրիւ ցուցանեն զխնդութիւն իւրեանց ի տեսանելն զիս. պատմեն զբօսանաց իւրեանց. «Դուք անշուշտ վստակեալ լինիք այժմ և քաղցեալ, ո՞չ կամիք ընթրել» ասէ ինձ օրիօրդն Րոտ. յետ ընթրեացն բոլորիմք զսեղանով. մադամ Գրաս. «Նուն, որդեակ իմ, պատմեա՛ ինձ, ասէ, զիա՞րդ հաւանեցաւ ձեզ Րիգայ. զի՞նչ արարիք անդ»: Շախայ Վիլհէլմ Գրասի, վասն ոչ տալոյ ծաղկանց տանտիկնջ նորա. նոքա խնդան յանչափ. նոքա ընթեռնուն զնամակս իւրեանց: Մայր Գրասի. պատկեր Վալտէրի. տեսեալ նորա յարտասուս հարկանի. «Ո՞ կարծէր, թէ նա այդպէս վաղաժաման վախճանի: Ա՜խ, աշխարհ»: Աստ մատուցեալ յետ միջոցի զշաքարեայ ծիրան մի և պոպոք և ֆնդուղ իւրաքանչիւրոց ասեմ. «Դուք ոչ հաւատայք (առ օրիօրդն Րոտ), թէ ես յայս փոքր միջոցս գնացի ի Հայաս<տան>, նշանակ որոյ ահա՛ այս ծիրան, զոր բերի ընդ իս»: Նա առեալ շնորհակալութեամբ և զարմացմաբ. «Ո՞ համարի, թէ այս չիցէ ծիրան». ցուցանէ այլոց: «Ահա պտուղ Հայաս<տանէ>. ես գնացի ի Հայաս<տան> և ես արժանացայ ստանալ զպտուղ Հայաս<տանի>», և այլն. այլք ցուցանեն զպոպոքն և զֆնտուղն. միև<ն>ոյն բանիւ: 10 ժամն հարաւ. նոքա խնդրեն երթալ հանգչիլ մեզ. ամենեքեան համբուրեն զմիմեանս, և խոնարհեալ միմեանց բաժանիմք. յուրախութենէ ես ելանեմ ի դաշտն առ գիշերեաւն. երևումն լուսնի պայծառ: 29. Առաւօտուն ելանեմ կանուխ յզբօսնուլ. ապա առ ղայֆայիւ ժողովիմք դարձեալ. նոքա հարցանեն զքնոյ մերմէ. մադամ Գրաս համբուրիւ ընկալնու զիս. ի տալն զղայֆայն՝ «ընդէ՞ր ո՛չ ասէք ինձ քաղցրաբերան որդեակ իմ, զի աւելի շաքար արկից ի թասս ձեր». աստի ելանեմք յայգին. մադամ Գրաս ուր և հայի, արտասուք ելանեն յաչս նորա. թուէր ինձ, թէ նա մտաբերէր զդուստր իւր. սկամիք և բաց տեղիք յայգոջ դէպ ի կողմն ձորոյն, ուր անցանէր Նէմն գետ. ամենայն ուրեք նստիմք և հայիմք. ի վերադառնալն զրոյց վասն ցաւակրութեան. «Դուք, որդեակ իմ, դեռ պատանի գոլով, չէ՛ պարտ ձեզ ամենևին ցաւակրիլ, այժմ պա՛րտ է ձեզ ուրախութեամբ անցուցանել զաւուրս»: Նոքա ո՛չ մտանեն ի տուն, այլ յայնկոյս տան, ուր ձորն, նստեն առ սեղանով և գործեն գիւլպայս և կարեն. Գրաս բերէ զկուխն. երկեոքին օրիօրդք Րոտ առեալ զխոտս կապէն, և եթէ կապք կվադրատ ելանեն՝ «կատարին, ասէ, մտածուածք ձեր»: Աստ գայ Մինայ և նամակ մի ի ձեռին. ամենեքեան՝ «զի՞նչ լուայք Մինայ, ա՜խ, զի՞նչ լուայք»: Նա լալով պատմէ զմահու բարեկամուհւոյ միոյ Միտավ որ թողու զորբս. 50/51 նոքա ամենեքեան ար/տասուին. «Ա՜խ, ո՞ հոգասցէ վասն որբոցն» և այլն: Զայս տեսեալ, հեռանամ անտի. զկնի ճաշուն ամենեքեան երթան հանգչիլ: Ի 4 ժամու ելեալ գտանեմ զմանուկն Յիւլիոս. ես առեալ ի գիրկս զմանուկն երթամ յայգին. անդ ժողովին ամենեքեան ի ներքոյ ծառոց և կարեն և զրուցեն քաղցրութեամբ. տեսեալ զիս խնդութիւն մանաւանդ զմանուկն ի գիրկս իմ. անդ նստեալ. տայ մեզ Թէօդօր դարձեալ կուխն. յետ թէյին ելանեմք զբօսանս դէպի մայրին. եղանակն հովային. ես խնդրեմ յօրիօրդաց Րոտ տալ ինձ զշալ իւրեանց. նոքա դժարութեամբ, բայց ապա շնորհակալութեամբ տան ինձ զայն. առ ճանապարհն ի մէջ այգւոյն պատմեմ մադամ Գրասին զվիճակէ Հայաս<տանի>. նա արտասուօք՝ «ա՜խ, աստուած իմ, ընդէ՞ր ո՛չ ազատես զողորմելի մարդիկս յայնպիսի տառապանաց». անդ մորի մի հատեալ ի մէջ այգւոյն. ամենեքեան տեսեալ զայն, ցաւօք՝ «ա՜խ, ողորմելի թուփ, զիա՞րդ դալար, ո՞ եհատ զայն» ասեն: Երկար ճանապարհ մի տանի զմեզ. յաջոյ կողմանէ մերմէ մայրին. քամի ի յետուստ կողմանէ. ես զրուցեմ ընդ մադամ Գրաս վասն ապառնի ձեռնարկութեանց իմոց. մանաւանդ ցանկութիւն իմ կարգել անդ դպրոց վասն աղջկանց. «Ազնիւ դիտաւորութիւն ձեր, որդեակ իմ, ունի մաքառիլ ընդ բազում դժուարութեանց. ամենայն նորոգ ձեռնարկութիւն թէ և բարի, միշտ գտանէ զհակառակորդս, այլ հեզ ապաւինութիւն ի նպաստ նախախնամին հարթեսցէ ձեզ միջնորդ և հնար և ճանապարհ առ այդ. այսպիսի յոյս անհնարին է, թէ անկատար մնասցէ: Հոգացէք, որպէս և 1

[զի ես]


ցանկայք, ջան տանիլ վասն հրահանգելոյ զաղջիկս. ի նոցանէ ելանէ ամենայն լուսաւորութիւն ըստ որում նոքա մայր լինելոց են յապայն, և դուք մի՛ ինչ դժուարիք ի վերայ ազգի ազգի ձախորդութեանց՝ որք պատահին ձեզ: Այ դու միմիայն թողուք զանմահ անուն յաշխարհի և ամենայն բերան օրհնեսցէ զձեզ», և այլն: Առ առուս մերձ ճանապարհին ծաղիկք՝ մի մոռանար զիս, կապուտ. օրիօրդք տեսեալ. «Ա՜խ, զիա՞րդ գեղեցիկք են». կամին քաղել, այլ իմ առաջեալ քաղեմ1 վասն ամենեցուն. նոքա շնորհակալին. երեք վերստ հեռի. դարձեալ շինուած մի օրինաւոր, որ վերաբերիւր նոցա. աստ հանգիստ առնումք. աստի հայեցուած վայելուչ. մայրիք յամենայն կուսէ. յառաջոյ տան փոքր ինչ ծաղկոց. շվաք. անդ սկամիք եդեալ, նստիմք. ամենեքեան խնդան ի վերայ սխրալի հայեցուածոյն. մադամ Գրաս. «Եթէ բշկութեան հետևիք, ես պարգևեմ ձեզ զայս տուն հանդերձ ամենայն դաշտիւքն, գալ բնակիլ աստ» ասէ. «եթէ ո՛չ խնայէք ի հայրենիս իմ, արարից զայս»: «Ո՛չ, ո՛չ. ջանացէք հայրենեաց ձերոյ լինիլ օգնական»: Աստ զարմանալի տեսարան. շուն մի, որ յառաջն լեալ էր ի Պոնիմոն և վասն ուտելոյ նորա զօրդակս առաքեալ աստ կապանօք, տեսեալ զնոսա փարի գոտովք նոցա բազմիցս. խաղայ ընդ միւս շանն՝ եկելոյ ընդ մեզ. այլ նա ո՛չ հայի յայս՝ աստ ի նստիլ մեր: Տիկնայք խնդրեն յենէն կարոտով երգե<լ> նոցա զերգ ինչ Հայ<երէն>. այլ ես պատկառեալ, հեռանամ անտի. ի վերադառնալն իմ, «այդպէս երգեն, ասեն ի ձեզ»: Աստ ըմպեմք զնիւթ ինչ արարեալ ի ջրոց Բրկի, փոքր ինչ չամիչ և րոմ. ըմպելի զովարար. ժամ մի այսպէս անցուցանեմք աստ. ի վերադառնալն շնուն այն կապեալ գոյ և սպասէ գալստեան մեր. այլ Թէօ<դոր> տանի ի տուն. մադամ Գրաս «երթիցուք, ասէ, աստի, զի մի տեսեալ ողորմելի անասունն, ցաւեցի»: Ցաւակցութիւն, նոյնպէս աստ բազումք հսյեցեալ շուջանակի յարտասուս հարկանեն. աստի դառնամք և մերձ Պոնիմոնի, մտանեմք / ի մայրին. տեղի ինչ 51/52 ջմջմայ. աստ արկեալ զփայտս, առնեմք կամուրջս. և զձեռանէ կալեալ տիկնայից անցուցանեմք. ամենեքեան յառաջ. ես և քոյր Գրասի ամենևին յետս մնացեալ, խօսեմք զպատուականէ մայրւոյն. լռութիւն. տխրութիւն նորա. «Ա՜խ, զիարդ և քանի՞ցս զբօսեցաք աստ ընդ բազում սիրելեաց՝ որք այժմ պակասին ի մէնջ». քոյր նորա մեռեալ: Սկամիք ի ներքոյ բիրքն և կաղնի ծառոց: Աստ հաւաքեմք սունկս. ես պատմեմ զմայրեաց մերոց. «Ա՜խ, զիա՞րդ պատուական լինիցին մայրիկ ձեր. ի լերինս»: Նապաստակ մի. ամենեքեան հայեցեալ խնդան. դարձեալ ի տուն. ընթրիք. յետ ընթրեացն, ես համբուրեալ զմայր Գրասին, խոնարհեալ ամենեցուն գնամ ի տուն փոքր ինչ աշխատիլ. յընթրելն մեր լուր հիւանդութեան հիւսնի միոյ (խառատ), որ բնակիւր առ նոսա. մադամ Գրաս այնպէս ցաւի, մինչև խափանի յուտելոյ. «Ա՜խ, ողորմելի անձն, աստ չի՛ք ոք բժիշկ, զի՞նչ արասցուք, այս երիցս հիւանդանայ նա աստ». ցաւ լանջաց. Միննա՝ «ես հարկադրեցի այսօր աշխատիլ. գուցէ այս իցէ պատճառն» ասէ և լայ և հացն մնայ ի բերան նորա: Մադամ Գրաս հարկադրէ այլ օրիօրդաց գնալ և տեսանել զնա. և յելանելն իմ, ինքնին գայ առ նա և նստեալ առ անկողնով օտար հիւանդին. «ա՜խ, սիրելի, զի՞նչ պատահեցաւ ձեզ այդպէս յանկարծակի. ո՛չ պատուիրեցաք ձեզ մի՛ աշխատիլ». նա ձեռոցկաւ իւրով սրբէ յերեսաց նորա զքիրտն լալադէմ, և հիւանդն ի դառն տագնապի իւրում համբուրէ զբարերար ձեռն նորա. յետ միջոցի ելեալ, կանգնի և կրկին լալագին «ա՜խ, աստված իմ, զի՞նչ այս ապաբախտութիւն ի տան մերում. այր ողորմելի, զի՞նչ այս հիւանդութիւն. այր բարի»: Եվ յելանելն արգելէ մեզ բազում խօսիլ, այլ պատուիրէ զգոյշ լինիլ և իմանալ զոր ինչ նա կամի. և առ հիւանդն՝ «Տէր տացէ ինձ ի վաղիւն առնուլ վասն քո զհամբաւ առողջութեան ձերոյ, սիրելի իմ»: Ո՜վ մարդասէր և ջերմ սրտիս: 2 Բազմիցս առաքէ դարձեալ զծառայս և հարցանէ զգիշերայն. Գրաս ինքնին ծառայէ նմա. տայ նմա զամենայն հարկաւորս. յուսադրէ. բազմիցս հատեալ զընթ<ե>րցուած իւր, երթայ առ նմա: յուլիս 1. 1832 3ուրբաթ.

1 2 3

բնագրում՝ քաղեն [օրիօրդն Րօտ ծաղկամբ զարդարէ զգդակ Գրասին անդ] [շաբաթ]


Օրն պայծառ. յառաւօտուն ժողովին առ Գրաս շինականք իւր. հրէայք. մեք հրաւիրիմք առ ղայֆայ. առ դրան եդեալ սեղան. մայր Գր<ասի> նստի և պատրաստէ զղայ<ֆայ>. նորահասակ օրիօրդք դեռ ո՛չ ելանեն. մայր Գր<ասին> իսկոյն հարցանէ վասն հիւանդին. 52/53 խնդայ ընդ առողջութեան նորա. զրոյց վասն գետախեղդ լինելոյն պատանւոյն ֆօն / Շվէբս. նա արտասուէ ի լսելն զանցս, շինականք, որք խնդրեալ էին 500 ռուբ<լի> վասն ազատելոյ զնա. նա արհամարհէ զանսրտութիւն նոցա. հեզհետէ ժողովին և այլք. ես գնամ ի տուն ընթեռնուլ. մանուկն Յիւլիէ առ լուսամ<տով> իմով բերեալ ի մէջ օրդակաց. ես կալեալ զմինն, մատուցանեմ մանկանն, և նա կամի ինքնին կալնուլ զնա, յետ նախաճաշոյն ելանեմք յայգին և նստիմք առ սեղանով, ի ներքոյ ծառոց. Գրաս և ես գամք ի 11 ժամու առ Վէրն. 3 վերստ. նոքա սիրով ընկալնուն զմեզ. կին նորա համբուրիւ ընկալնու զմեզ, հարցանէ վասն ընտանեաց իմոց. փոքր դուստր նոցա աշխատի. ջուր բրքի. աստ յանկարծ հայիմ ի կապայ իմ, որ ունէր զծակ ինչ այրեցեալ և կոճակ մի հին. զերկուսին գտանեմ կարկատեալ. անյայտ յինէն. ո՛չ գիտելով, թէ ո՞ կարկատեաց: Դարձեալ ի տուն ամենեքեան կերեալ էին զճաշն. և մեք երկոքին սկսանեմք յուտել. ի 4 ժամու, զկնի ճաշուն գտանեմ դարձեալ զբոլոր օրիօրդս ժողովեալ յայգւոջ. մեք ելանեմք յզբօսնուլ. ալէ. «Ա՜խ, զիա՞րդ մելանխոլական երևի այսպիսի լռին ալէ», ասէ օրիօրսն Րոտ փոքրն, որ գնայր ի կողմն իմ. ես երգեմ զբերան հարմոնիկա. ամենեքեան զարմացեալ ետս հային». «Ա՜խ, զիա՞րդ քաղցր է այս նուագ». նոքա խնդան ի վերայ իւրաքանչիւր թփոյ, ծաղկան, ծառոյ. օրիօրդքն Րոտ յիշեալ զբաժանմանէ իւրեանց ի վաղիւն, համբուրեն զձեռս մօր Գրասի արտասուօք. «Ա՜խ, զիա՞րդ կամովին մնայաք առ ձեզ, սիրելի մօրաքույր» ասեն: Թէյ. յետ թէյին Թէօ<դոր> ստիպէ զիս գնալ առ դրացի իւր, որ հրաւիրեալ էր զմեզ. և օրիօրդք 2, որք քարշէին զսայլս մանկանն Յիւլիոսի. և իմ բազմիցս ի յետուստ կողմանէ սայլին ըմբռնեալ, սայլն կասիւր. և նոքա տկարանային ի քարշել. յամենայն նուագի ծիծաղէին. «Պարտ է ձեզ լինիլ սայլորդ մեր և մեք ձի». ասեն օրիօրդքն, ի մղելն իմ զսայլն, ոտն օրիօրդին Րոտ մնայ առ սայլով, այլ ո՛չ նեղանայ. նոքա ևս երթան ընդ առաջ օրիօրդին Վէրն, որ խոստացեալ էր գալ առ մեզ. յայնկոյս կողմանէ գետոյն լսեմք, թէ պարոն<ն> չէր ի տան. աստ գան ի միւս կողմանէ օրիօրդքն՝ և խառնեալ ընդ միմեանս, դառնամք ի տուն. նոքա ստիպեն զիս երգել. և ո՛չ յանձն առնուլն իմ երգեն ինքնին. կամուրջն. մեք անցանեմք յայն կողմն և դարձեալ նստիմք ի վերայ կամրջին. ես նստիմ ծալապատակ. նոքա ծիծաղին. աստ գայ մայր Գրասին և բազումք երթան ի լողանալ ի գետն. մինն ի նոցանէ՝ «դուք այժմ լերուք պահապան երկոքին տիկնայիցս» ասէ ինձ. տիկին Րոտ. ես առաջնորդեմ նոցա ի տուն. ի գնալն մեր. յասելն իմ՝ «ես ցանկայի, զի դամ ոք լինիւր պահապանուհի իմ», նոքա վիճեն. աստի ելանէ զրոյց մեր ի վերայ արժանաւորութեան կանանց. ի պատմելն իմ, թէ ամենայն լուսաւորութիւն ելանէ մեզ, մինչ մեք յարգեմք զկանայս, ասեն. «Ո՛չ այդպէս խորհին այլք»: 54 «Անշուշտ, կենցաղավարութիւն ընդ կանանց ազնուացուցանէ զբարս արանց», ասեն և այլն և այլն: Ի ճանաճելն նոցա այսպէս զսիրտ իմ, կամին միշտ զրուցատրել ընդ իս. «Ո՞ այդպէս խորհի, որպէս դուք և քարասիրտ է կինն, որ ընդ այնպիսի անձանց, որպէս դուք, ո՛չ առ ի սրտէ կենցաղավարեսցի, ասեն, ափսոս, զիս սուղ եղև ժամանակ այսպէս մերձ ծանօթանալոյ մեր ընդ միմեանս». նոքա քաղցրացուցանէին զկեանս իմ. նախ քան զընթրիքն, ոմանք յօրիօրդաց բերեն տարելկայիւ զմորս և ուտեն և ես առանց հարցանելոյ ելեալ բերեմ ինքնին նոյնպէս և ուտեմ. ամենեքեան ծիծաղին. ընթրիք. յետ ընթրեացն օրիօրդն Վէրն կամի երթալ ի տուն միայնակ. ո՛րպիսի անվտանգ, ասեմ ընդ իս լռելայն. իբրև զաղաւնիս համբուրեն զմիմեանս օրիօրդքն. ո՛չ մի անգամ, այլ բազմիցս և այն ուժիւ. տիկինն Րոտ և դուստր նորա փոքր և ես առաջնորդեմք նոցա մինչև ի կէս ճանապարհն. ամպոտ եղանակն երեկօրեայ. 10 ժամն. մութն բաւական. ո՞րպիսի գծագրութիւն սրտի, մինչև օրիօրդն Րոտ ընդ իս խոսալով երթայ. մեք երթամք երկոքին յառաջ, հեռի ի նոցանէ ձեռն առ ձեռն. միմիայն պակասիւր համբոյր սիրոյն. մայր նորա ընդ Վէր<ն>ին գայ ի յետուստէ. զրոյց մեր վասն սիրոյ, ամուսնութեան. նա պատմէ զինչ ինչ ի մանկական հասակէ իւրմէ. ի կէս ճանապարհին նոյնպէս համբուրեն նոքա զմիմեանս ի մէջ մայրւոյն. օրիօրդն երթայ միայնակ


և մեք դառնամք ի տուն. օրիօրդն Րոտ ի մէջ մեր և մայր և ես յաջմէ և նա յահեկէ. մութն պատի և մեք քաղցր զրուցատրութեամբ գամք ի տուն առ լռութեամբ գիշերային և դաշտային հանգստեան. ի 11 ժամու խառնակութիւն օդոյ. կայծակ, որոտ. ժամս երիս տևէ. և միշտ սաստկանայ:

55

56 1 2 3 4 5

2 յուլիսի. 1շաբաթ. յ 7 ժամու ղայֆայ. տօն ծննդեան մադամ Րոտ. նախ քան զգալ նորա ի վերուստէ, պատրաստէ մադամ Գրաս զպարգևս ի մէջ փայտեայ ամանի միոյ և ծաղիկք ի վերայ նորա և ծածկէ զայն ի ներքոյ սեղանոյն. ի վերայ սեղանոյն մեծ թխած ինչ ծաղկամբք շրջապատեալ. ի ժողովիլ մեր գայ և մադամ Րոտ. անդ ելեալ նախ մ<ադամ> Գ<րաս> անկանի զպարանոցաւ նորա և խնդալից արտասուօք համբուրեալ զնա բազմիցս, շմորհաւորէ զտօն ծննդեան նորա. ապա այլք ամենեքեան. աստ նուիրէ նմա մ<ադամ> Գ<րաս> զընծայս. ընդ որս և պսակ մի ծաղկեայ, զորս հիւսեալ էր աղախին մ<ադամ> Գ<րաս>, զորս դուստր (փոքրն) մ<ադամ> Րոտ յետ միջոցի արկեալ ի վերայ հերաց իւրոց գայ առ մեզ. զնոյն համբոյր կրկնին նմա ամենայն ընտանիք. օրն սկսանի սակաւ առ սակաւ ջեռնուլ, և Րոտք պատրաստեն զինքեանս երթալ աստի ի Րիգայ. բաժանումն նոցա տխրութիւն արկանէ ի վերայ ամենեցուն: Ի 10 ժամուի ես խնդրեմ ի յօրիօրդաց Րոտ զբոսնուլ ընդ իս յայգոջ. թէև ջերմ յոյժ, այլ նոքա կատարեն զխնդիր իմ. առեալ զամպհովանի իւրեանց, մտանեմք յայգին. խօսիմք զբաժանմանէ. նոքա ցաւին թողուլ զմեզ. բարեաւ մնայ ասեն այգւոյն , ալէին. «Ա՜խ, ե՞րբ միւս անգամ տեսցուք զձեզ»: Ի նստիլ նոցա ի վերայ սկամեաց ի ծայր ալէին, ուր երթայր առաջի մեր գետն, անսովոր իմն քաղցրութեամբ հային նորա յերեսս իմ, ցուցանելով զներքին նեղութիւնն վասն բաժանման. ես ցուցանեմ նոցա զխոտն սիրի սիրի և պատմեմ զգործառութիւն նորա առ մեզ. նոքա յայնչափս հաւանեն յայս գործառնութիւն մեր և պատմեն միմեանց. աստ գայ մ<ադամ> Գ<րաս> ընդ Թ<էօդորի> և հանդիպեալ մեզ, հարւիրէ զմեզ ի սեղան. «Թէև ցաւ է ինձ, ասէ, բաժանումն ձեր, այլ զի՞նչ արտասցուք, կանուխ կամ անագան, այսօր բաժանելոց եմք ի միմեանց». աստ անկանին օրիօրդք Րոտ զպարանոցաւ նորա2. «Ա՜խ, սիրելի մորաքոյր, դուք այնքան քաղցրութեամբ սիրաշահեսցիք զմեզ, որպէս թողցուք զքեզ». համբուրեն զմիմեանս. ի վերայ սեղանոյն տիրէ առհասարակ անսովոր տխրութիւն. յետ սեղանոյն ժողովին առ միմեանս. ծառայք տանին զինչս Րոտին ի կառէթն. ինձ առաւել ևս ցաւ եղև այս սակաւամիջոց ծանօթութիւն մեր, մանաւանդ ընդ այնպիսի քաղցր անձանց. անհանգիստ ելանեմ ի դուռն. մայրին. ամենայն զբօսատեղիք առաջի առնեն ինձ զքաղցր տիպ բաժանողացն, արտասուք իմ հոսեն գետօրէն. աստ ելեալ մեծ օրիօրդն Րոտ, կամի մխիթարել զիս. «Դուք տակաւին յերկար մնասջիք ի Դօրպատ, ասէ, ընդէ՞ր այդպէս ցաւիք, մեք դարձեալ տեսցուք զմիմեանս. դուք միւս անգամ եկեսջիք այսր, կամ ի Րիգայ, առողջութիւն ձեր և յաջողութիւն, ուր և լինիցիք, լութեալ, խնդութիւն լիցի մեզ» և այլն. 3 անհնարին պղտորեալ ի հարցանելն նորա, որքան երկար մնալն իմ ի Դօրպատ, պատասխանեմ՝ 2 4տարի և անդրէն փղձկեմ. աստ հարեալ նորա նազուք ձեռամբն զուս իմ, ասէ. «Լերու՛ք միշտ այդպէս այր բարի, մաքուր, այր առաքինի, և աստուած օգնեսցէ ձեզ». և ինքնին ո՛չ կարացեալ հանդուրժել, մտանէ արտասուօք ի ներքս. յետ միջոցի սկսանեն ամենեքեան արտասուալից ելանել. գրկափարին. և ջերմ արտասուք աչաց խառնին ընդ ջերմ համբուրի շրթանց, որ երիցս և բազմիցս փոխադրէին միմեանց. և ծառայք անգամ լային. նստեալ ի մէջ կառաց, լծեալ չորս ձիովք, տակաւէին ողջունէին. «Ադէ՛, ադէ՛» 5սլանայր յերկուց կողմանց բոցափայլ թևօք հառաչման. կառքն շարժի, կառապանն վարէ և մնացեալքն կացեալ առ դրան յերկար հայիմք ի ճանապարհս նոցա և հոգւոց հանելով պատմենք զպատուականութենէ նոցա, զսիրարժանութենէ, և իմ սիրտ գրեթէ սլանայր ընդ կառաց. աստ

բնագրում՝ մինչ այդ, կլոր փակագծերի մէջ՝ կիւրակէ իւր=նորա [Ի] [ժամ] [թռ<չիր>]


մատեալ մ<ադամ> Գ<րաս> կամի հանգուցանել զիս. «Այդպիսի ջերմ հաղորդակցութիւն ձեր, ասէ, պարտաւորէ զսիրտ մեր ամենեցուն սիրել զձեզ և շնորհակալիլ»: Այժմ գնացէք ընդ բարեկամին ձերոյ հանգչիլ սակաւ ինչ»: Թ<էօդոր> կամի տանել զիս յայգին առ ի դադարեցուցանել, այլ իմ պղտորեալ սրտիւ կացեալ արտաքոյ այգւոյն, հայեցեալ1 յընթացս կառաց, որ դեռ առաջի իմ, մայրին, ուր յերեկն և յեռանդն շրջագայաք. հազիւ ի հարուստ միջոցս զօրեմ դադարեցուցանել զիս: 2Նոքա աներևութանան և ես դառնամ ի սենեակն և անկանիմ ի մտածմունս յանկողնի. սակաւ նինջ հեռացուցանէ զայս տագնապ: Զարթեալ ո՛չ գտանեմ զԹէօ<դոր>, այլ աղախինն բերէ առ իս ի մ<ադամ> Գ<րասէ> զթասկերայ մի բանիւքս. «Ի կի՛ր առ սիրելի Թ<էօդոր> տակաւին զժամանակն՝ նախ քան զանձրևն և զովացս՛ զքեզ ընդ բարեկամին քո ի գետն, կարելի է, թէ յիշումն եղիցի ձեզ սիրելի». յիշումն երեկեան զբօսանաց և լողացման. յետ միջոցի գայ և Թ<էօդոր> և ուժով գրեթէ տանի զիս ի գետն. նախ քան զլողանալն ընթեռնու նա զբանաստեղծութիւնս ազգի ազգիս մխիթարականս ի բարեկամէ իւրմէ ի Գլասնոփէ. և յետ լողանալոյն նոյնպէս. վերադարձեալ ըմպեմք զթէյ. և յետ թէյին մտեալ յայգին, նստեալ ի թփանցն ընթեռնու Թէօ<դօր> զճզնապարհորդութիւն դամի միոյ ի Ֆրանցիայ. քորք նորա և մայր կարեն և ունկնդիր լինին ընթերցուածոյ. յ 8 ժամու գնան նոքա ևս ի լողանալ, և Թ<էօդոր> առեալ զիս տանի ի մայրին. աստ պատմէ զանհաճոյ վիճակէ իւրմէ և զանկարգ բարուց շինականաց իւրոց. պատիժ նորա յանցաւորաց. շաբաթ և չորեքշաբթի օր 3դատաստան ի նորա. յայսմաւուր նա դատէ զբազումս. երեք ի նոցանէ պատժին՝ երկու կին և մի այր. մինն ի կանանց այնքան չարասիրտ, մինչև ի տարածելն ի վերայ դաշտին զկուս (որ աստ ոսվորութիւն), հարկանէ ինքն նախ կտոր մի կու յերես տղայի միոյ հանաքի աղագաւ, և տղայն փոխադրէ նմա միւս կտորիւ, յորս չարասրտեալ կնոջն, հարկանէ զքամակ ողորմելի տղային երկաթեայ եղանիւ այնպէս սաստիկ, մինչև ատամք եղանին մտանեն ի փոր նորա, և նա անկանի ի 4հիւանդութիւն մահու, թէ ո՛չ բժիշկք օգնէին. այս կին ստանայ 20 վարոցս ի քամակս. իսկ միւսն աղախին գոլով, այն ինչ տանտիկին նորա հարկանէ զխորդ որդի նորա վասն չարչարելոյ զձագս խոզի այր և կին յառնուն ի վերայ տանտիկնոջն և պռճոկեն զհերս նորա. այլ չար կինն ըստ պատմութեան Թ<էօդորի>, ամենևին ո՛չ կամի յանձն առնուլ և երդնու չարաչար. իսկ այրն պատժի վասն գողութեան իւրոյ.այս ամենայն այնպէս զզուեցուցանեն զբարեսիրտն Թէօդոր> 56/57 մինչև ասել նորա՝ «ես ինքնին պատժիմ գրեթէ ընդ պատժելոցն. / Անհնարին է չպատժել, և պատժեալ ցաւ լինի ինձ»: Հազիւ կամէր բարեսիրտն Թ<էօդոր> հանգուցանել զինքն. մտեալ ի մայրին. հաւաքեմք զմորս, երգեմք, լռին ծառաստանն յուշ առնէ ինձ կրկին զսիրելի տեսարանն, զօրիօրդս Րոտ՝ որք յանցեալում աւուր զբօսնուին ընդ մեզ անդ. և իմ ոտք կառին և մնան շարժիլ ի տեղոջէ: Դարձեալ ի տուն: Քոյրք նորա գան ընդառաջ մեր և մեք տամք նոցա զծաղիկս. յ 9 ժամու ընթրեմք. աստի առնու զմեզ մ<ադամ> Գ<րաս> և տանի յայգին. մութն գիշերային տարածի անդ. արևմուտք կարմրեփեան փայլին. և յարևելս ծիրանածին ցուցանէ լուսինն զկէս բոլորակի իւրոյ.: Աստ մ<ադամ> Գրաս հոգոց հանեալ ասէ. «Անշուշտ այս տեսիլ լուսնի յուշ առնէ ձեզ, սիրելի Ապովեան իմ, զհայրենիս զեր. նա և անդ այնպէս լուասապայծառ ելանէ, որպէս աստ. այս ցուցանէ, զի մեք ուր և իցեմք, պարտիմք յուշի կալ և ճանաչել, թէ որդիք եմք միոյ հօր և երբեմն ի միասին ժառանգեսցուք զպատրաստեալ երկինս վասն մեր»: 3 յուլիսի. Կիւրակէի. Յայսմ առաւօտու եղանակ անձրևային և խառնեալ. յանչափս ցաւէին բարեհոգի ընտանիք Գ<րասի>, մանաւանդ մ<ադամ> Գ<րաս>, երկնչելով վասն խափանելոյ այսօրեայ խրախճանութեան շինականաց, որք ըստ սովորութեան ի տարին միանգամ պատրաստեն ագարակապետք շինականաց իւրեանց, երեք աւուրք յառաջ էր պատուական գերդաստանն 1 2 3 4

բնագրում՝ հայեցեալ [միմիայն] [պատ<իժ>] [մահ]


պարապեալ ի պատրաստել զամենայն հարկաւորս յայս տօնախմբութեան. խնդալից տեսիլ, մինչ մաքուր օրիօրդքն ինքնին գործէին զամենայն հարկաւորս. թխ<ու>ածք, պանիր, և այլն: Եղանակն անըդհատ տևէ մինչև զճաշն այսպէս. յետ ղայֆային և նախաճաշին երթայ աստի Գ<րաս>ի փոքր Պոնեմոն վասն խօսելոյ ընդ քեռւոյն իւրոյ յաղագս քաղաքաց. իսկ մ<ադամ> Գ<րաս> հարաւիրէ զմեզ ի սենեակ աշխատանաց իւրոց. մեք նստիմք բոլորաշուրջ զսեղանով առ նովաւ: «Մանկունք, սկսանի պատուական տիկինն, կիւրակի գոլով այսօր, կամիմ ձեզ առաջի ընթեռնուլ, զքարոզ մի, կալեալ ի վերայ հաղորդութեան աղքատ մանկանց. ինձ այնպէս թուի, թէ այս ձեզ ամենեցուն հաճոյ երևեսցի յոյժ»: Յընթեռնուլն նորա, նոքա ունկնդիր լինին ամենայն յուշադրութեամբ գործելով ընդ նմին զկար իւրեանց. քարոզն 57/58 այնքան ներգործելի, մինչև ամենեքեան յարտասուս հարկանեն. յետ քարոզին / նստի մ<ադամ> Գ<րաս> առ հարֆին իւրով, և երգէ և հարկանէ սխրալի յոյժ զգործին: Հայր մեր շարադրեալ ոտանաւոր, և այլ երգք մաղթողականք. նմա ձայնակցեն յերգելն և օրիօրդն Շուլց և Աննայ, հոգեդստերք նորա. և ես կանգնիմ առ հարֆիւ նորա: Ի ճաշուն սկսանի օդն պարզիլ: Մ<ադամ> Գ<րաս> հրամայէ ծառայաց իւրոց տանիլ զաթոռս և զտախտակս և պատրաստել սեղան ի դրան, ի վերայ կանաչի «զի մի՛, ասէ, ողորմելի շինականք մեր եկեալ, գտցին յանպատրաստի զամենայն». յետ ճաշուն մեք սպասեմք ամենայն անհամբերութեամբ գալստեան շինականաց, մանաւանդ ինձ երևիւր տօնախմբութիւնն ամենևին ցանկալի, զի ես ցանկայի զայս օտար ազգ Լէտաց տեսանել ի տօնախմբութեան իւրեանց. ի չորեքշաբթի պարտ էր կատարել այս տօնախմբութիվն, բայց որովհետև նախ քան զամս ինչ պատուական ընտանիքս կրեալ էին զմեծ վնաս յանզգուշութենէ շինականաց (սոյն յայսմ աւուր արբեալ շինականաց երթան չիբուխիւ ի գոմն և անդ ելանէ հրդեհ, ուր ողորմելիքն ո՛չ միայն զբազում շինուածս, այլ նաև զբազում անասունս, զկառս, 12 կով, 5 ձիս պատուականս, բազում օրդակս և հաւս, և զայլ բազում ինչ կորուսանեն. այնպէս, մինչև յետ շիջուցանելոյ հրդեհին, ոչինչ անասնոյ կամ թռչնոյ երևիլ ի դրան նոցա, և ի բախտ նոցա չէր լեալ հողմային, ապա թէ ո՛չ կորուսանէին նոքա զտուն և զամենայն շինուած իւրեանց): Այու աղագաւ կատարի յայսմ կիւրակէի. յ 2 ժամէ սկսեալ ժողովին. անդ բոչկայք պիվայի և արաղի. մեք ժողովիմք ի1 դրան. մ<ադամ> Շուլց և Աննայ պարապին այնու բաժանել ամենայն եկելոց մի կտոր պանիր, մի բոլորակ հաց և մի քաթայ. ամենևին աղետալի տեսանել զամենայն շինականս՝ որք ի դիմելն իսկոյն ջանային համբուրել զձեռս օրիօրդացն և ամենայն տէրունեաց ընդ որս և իմ (ըստ սովորութիւն առ շինականս է այնպէս արմատացեալ, մինչև մանկունք, նախ առաջին զնոյն ուսանին և մեծ ցաւ համարին ինքեանց, եթէ ոք յազատականաց ո՛չ տացէ նոցա զձեռս համբուրել): Ի ծերունեաց սկսեալ մինչև ցմանկունս, յամենայն հասակէ, յերկուց սեռէ զնոյն տեսակ քաղաքավարութիւն ցուցանեն: Մ<ադամ> Գ<րաս> բաժանէ և բազում երկամեայ երեքամեայ մանկանց զարաղչին, ինքնին դնելով ի գլուխս նոցա, յորոյ վերայ այնքան ուրախանան ծնօղք, մինչև ամենեցուն ցուցանեն: Զայս արարեալ դառնան նոքա ուր աթոռքն դնեն, կանայք նստին, և արք իբրև ծարաւիք բոլորին զբոչկայիւ պիվայի և արաղի. զարմանալի և օտար իմն տեսանել զազգս յերկար հանդերձս իւրեանց, որ բաղկանայ սովո58-59 րաբար ի բրդէ / կամ ի կտվհատէ. բոլորակ գտակ նոցա սևագոյն և շրջաբոլոր եզերօք. մօրուք ո՛չ կրեն և երեսք նոցա ամենևին նիհար և լրջագոյն. կանայք գրեթէ տգեղք. նոյնպէս երկայն և սպիտակ կտվահատեայ հանդերձիւք. ի գլուխս փաթութեն զսպիտակ լաչակ ինչ երկայն, յորոյ վերայ փաթութեն նոյնպէս և զայլ բարակ կապ ինչ ըստ օրինակի կանանց չերքէզաց. աղջկունք կրեն հասարակօրէն ոչինչ ծածկոցս ի գլուխս կամ յերեսս, այլք հերք նոցա հիւսեալ զծամերքս, շրջաբերեն զգլխով իւրեանց և ամրացուցանեն ի ճակատան. ոմանք փակեն զգլուխ իւրեանց քողիւ, այլ բոլորովին բաց երեսօք: Ի սկզբանն երևէին բոլորովին ո՛չ տեղի տալ խնդութիւն իրիք, այլ սակաւ առ սակաւ մինչ գլուխ նոցա ջերմանայ, անդ սկսանի շաղփաղփումն ազգի ազգի. սառն եղանակն իբրև սովորութիւն արմատացուցանէ ի նոցա զհակումն առ արբեցութեան, այլ բնութիւն նոցա ըստ մեծի մասին տկար գոլով և ի սակաւ

1

[առ]


ը,մպելոյն արբենան. աստ սկսանին կանայք նախ բոլորիլ. մինն ի նոցանէ երգէ. 1այլոցն զերգ ինչ և այլք պահպանեն միայն զառաջինն և զվերջին հնչումն (տօն). յաւարտելն առաջնոյն, սկսանի վերջինն սովորաբար երկայն. ցուրտ. մ<ադամ> Գ<րաս> և այլ բարեկամուհիք իմ խնդրեն առնուլ զեափունջի իմ. այս յարուցանէ ի ժողովս շինականաց զմեծ ինտերեսէ. բազումք ի սկզբանն ծիծաղին և յերթալն իմ այնու ի մէջ նոցա, բազումք զարմացմամբ հային: Անընդհատ բաժանեն երեք ծառայք պիվօ և արաղ և կանայք անգամ ո՛չ դադարին յըմպելոյ. յ 3 ժամու սկսանի սեղանն, ուր կանայք միայն ճաշեն. թանձր թան և կարտօֆիլ. դրգալ նոցա հայտեայ, զորս ընդ ինքեանս էին բերեալ. ապա հետևի խաշլամայն. այլք արք ամենևին ո՛չ թողուն զտուտս պիվոյի. և անընդհատ շրջիւր ի մէջ նոցա փարչք2 բազումք. յետ ուտելոյն հետևի պարառումն. ոչինչ կանոնաւորութիւն. երկուք կողք կողքի տվեալ և մինն զմիւսոյն կռնատակն խտտեալ, շրջաբերեն, պտտումն (վալցեն) խառնակ. պատանիք ընդ աղջկանց, տղայք ընդ օրիօրդաց. խնդալի իմն տեսարան տեսանել զայս ազգ աղքատ, այլ և այնպէս իւր բնական օրինացն այնպէս հաւատարիմ. ես կանգնեմ մերձ պարառուաց. աստ կին մի եկեալ առ իս համբուրէ ձեռս իմ և հրաւիրէ պարել ընդ իւր. ո՛չ կամեցեալ խափանել զխնդութիւն նորա, մտանեմ ի ժողովս նոցա. զառաջինն երևիւր պարառումն դժուարին և օտար իմն, այլ յապայն հեշտալի. մ<ադամ> Գ<րաս> և օրիօրդք Շ<ուլց>՝ Ա<ննա>, Մ<ինա> և գրեթէ բոլոր շինականք յանչափս խնդան ի տեսանելն իմ զայս: Մ<ադամ> Գ<րաս> պատմէ նոցա զհեռաւորութիւն իմ. և շինականք զարմանան, զի / ես 59/60 պարառնում ընդ նոսա, համարելով, թէ իմ հեռավոր գոլով այնքան պարտիմ լինիլ հպարտ և ո՛չ խառնիլ ի շուրջս նոցա, աստ խառնի և Գ<րաս> ընդ շինականաց իւրոց և պարէ. խնդալի տեսիլ, որով առաւել կարէր նա շահիլ զսիրտ նոցա, քան բազում ծախիւք. ի վախճանի ընտրութիւնն մնայ ինձ, ընդ որ օրիօրդի ես կամիմ պարել. (ընդ շինական). ուրախութեամբ հետևի ինձ և ծնօղք փառք համարին ինքեանց. ափսո՛ս, զի ո՛չ հասկանայի զլեզու նոցա. և ի բազում հարցանելն իմ բառ ինչ ռուս<երէն>, գեր<մաներէն>, նոքա միմիայն համեստութեամբ 3 ժպտէին. յամենայն նուագի մինչ աւարտիւր պարն, համբուրէին աղջիկք, ընդ որոց պարէի, զձեռս իմ, ցուցանելով զբազում շնորհակալութիւն իւրեանց. օրիօրդ մի շինական առաւել քան զամենեսին ցանկայք պարել ընդ իս, և ես թոյլ տամ այսմ ցանկութիւն նորա. կարմրաթուշ, բոլորադէմ, խորաչք, շէկ և հասակօրէն հաստ և միջասահման հասակաւ: Ի վախճանի և օրիօրդքն Շուլց՝ Աննայ, Մինա, խառնին ընդ նոսա ի պարել. մաքուր հանդերձիւք իւրեանց իբրև վարդ երևալ ի շարս նոցա: Մ<ադամ> Գ<րաս> յանչափս շնորհակալի վասն կատարելոյ իմ ընդ շինականաց նորա զայս տօնախմբութիւն նոսա, «զի շինականք իմ, ասէ, դովաւ առաւել սիրաշահին»4. յամենայն նուագի յետ պարուն սկսանին օրիօրդք և տղայք ըմպել զպիվօ: Զարմանք, զի ո՛չ վնասէր նոցա. մինչև յերեկոյ դադարի այսպէս տօնախմբութիւն. մինչև 11 ժամն. և օրն մինչև երեկոյ խնայաց ի մեզ, զի ի մթանալն սկսաւ դարձեալ անձևիլ. և շինականք կացեալ առ դրան երգեն ընդ աղջկանց, համբուրեն զձեռս մեր. բազումք էին այնպէս արբեալ, մինչև ո՛չ կարել փոխիլ ի տեղւոջէ. ի 11 ժամէ բաժանի միմիայն ամենևին անկիրթ և սոպռ մասն, և աղախինն մեր պահպանէ զընտրելագոյնս ի նոցանէ. նոքա զարմանալի երգեն. միմիայն աղջկունք և կանայք երգեցօղք. կին մի երգէ այնքան քաղցր և այնքան երգս, մինչև զարմանալ ամենեցուն: Մ<ադամ> Գ<րաս> և այլք ներկայանան նոցա և աթոռս եդեալ լսեն ամենայն հաղորդակցութեամբ զերգ նոցա. ծափեն ի վախճանի և շնորհակալին: Մ<ադամ> Գ<րաս> միշտ վասն իմ ի հոգս. նա պատրաստել տայ վասն իմ զջերմ ըմպելիս, պիվօ ընդ կաթին. աստի սկսեալ մեք ընդ մնացելոցն պարեմք. Գրաս ևս ընդ մեզ. աղախին օրիօրդ գեղեցիկ այժմ միշտ պարէ ընդ իս և ամենայն հոգատարութեամբ 61 յաւարտելն պարու յամենայն նուագի բերէ զեափունջի իմ. «Մանուկ տէր իմ, ասելով, առէք զայս ի վերայ, զի մի մրսեսջիք»: Աչալրջութիւն նորա և հնազանդութիւն առ տեարս իւր. այն ինչ մ<ադամ> Գ<րաս> և այլք երթան ի հանգչիլ, նա միշտ արգելէ ամենեցուն զգուշութեամբ և 1 2 3 4

[նոցա] փարչք մի=փարչք [ծիծաղ<էին>] սիրաշահեալ=սիրաշահին


լուռ պարել: Ի ½ 12 ժամու բաժանի Գ<րաս> ի ½ 1 ժամու բաժանիմ և ես: Ամենայն ծախք, վասն պիվօյի, մսի, արաղի, հացի, պանրի և այլոց 33 ռուբլ<ի> արծաթ: 4 յուլիսի. երկուշաբթի. Ամենայն զրոյց մեր առ ղայֆայիւ էր վասն երեկեանն անցեալ տօնախմբութեանն: Մ<ադամ> Գ<րաս> հարցանէ վասն դադարելոյ և հանգստեան իմոյ. մինայ Գ<րաս>. «Ես գրեցի, ի Պոնիմոն (փոքրն) առ մօրաքոյրն իմ վասն տօնին և թէ դուք միայն էիք զարդ ամենայն հիւրոցն»: Եղանակն արգելէ մեզ այսօր առնել ինչ կամ զբօսնուլ: Յերեկոյին յետ ընթրեացն հարկանէ օրիօրդն Շուլց զկլավիրն. մ<ադամ> Գ<րաս> նստի առ լուսամուտիւն. Աննայ և Մինայ ջանան ուսուցանել ինձ զօրինաւոր պարել. յառաջին նուագի ի կեանս իմ. պատկառանք կալնուն զիս պարել ընդ այնպիսի հրեշտականման անձանց: Նոքա կամին նախ ցուցանել ինձ զպտտումն (վալց), այլ իմ անսովոր ոտք ամենևին ո՛չ կամին հետևիլ ո՛չ ձայնի կլավիրին, ո՛չ ցուցման նոցա. նոքա բազմիցս առնեն ինձ զայն առաջի, այլ իմ պտտումն ամենևին ո՛չ համաձայնի ընթացից նոցա: Մ<ադամ> Գ<րաս> ծիծաղի, յուսադրէ. յամենայն կողմանէ ջանան նոքա ցուցանել ինձ զայն. «Որքան աստ ի Պոնիմոն մնսցես, պարտ է ձեզ ուսանիլ զայս մի եղանակ պարի»: Զայս երեկոյ անցուցաք այսպիսի օրինակաւ, ծիծաղով խնդութեամբ: Յանընդհատ պտտուիլն իմ մ<ադամ> Գ<րաս> ծիծաղի և խնդրէ հանգստանալ. «Պարտ է չաձով առնել զամենայն ինչ»: 5 յուլիսի, երեքշաբթի. Ղայֆայ ի դրան. աստ գայ հրէայ մի և կամի վաճառել ինչ, նոքա ամենևին ո՛չ կամին գնել. այլ նա ստիպէ, աղաչէ. նոքա բացասեն, այլ նա ամենևին ո՛չ հեռանայ և միշտ, ուր և դառնան, յառաջարկէ նոցա գնել. ի վախճանի մ<ադամ> Գ<րաս>՝ «զի՞նչ արասցուք պարտ է ողորմելոյն խնայել գոնէ ի վաստակ իւր»: Եւ առանց կարեաց հրամայէ գնել ի նմանէ և պատուիրէ տալ նմա յուտել ինչ. սովորաբար զամենայն աւուր երիցս և երիցս գան այսպիսի թափառական մանրածախ հրէայք և գրեթէ ծծել կամին զնոսա. աղաչանօք ստիպեն զնոսա գնել: Թ<էօդոր> Գ<րաս> կամելով պատժել զոք, խնդրէ յինէն ելանել արտաքս: Մ<ադամ> Գ<րաս> խնդրէ գալ ի վեր և ընթեռնուլ նոցա առաջի ճանապարհորդութիւն մի յոյժ պատուական. նոքա կարեն յընթեռնուլն. այլ ունկնդրութիւն նոցա այնպէս յուշադիր, մինչև 61/62 բազմիցս ուղղել զսխալանս իմ և դատել զմիտս / գրուածոյն: Ի 11 ժամու ուղևորի աստի Մինայ Գ<րաս> առ բարեկամուհի իւր, եկեալ ի Գեր<մանիոյ>, զոր չէր նորա տեսեալ զամս հինգ. նա կարօտանօք համբուրեալ զմայր իւր և զամենայն մերձաւորս և առ իս դարձեալ՝ «ես յուսամ, ասէ, այնպէս շուտով վերադառնալ, զի գտից ձեզ աստ. ինձ ցաւ եղիցի, եթէ գտից զձեզ գնացեալ աստի» և այլն. նա պռօշտի տվեալ ինձ, նստի ի սայլն. Յիւլիոս մանուկն ընդ դայեկին իւրոյ երթայ ընդ նմա մինչև ի փոքրն Պոնիմոն: Յետ ճաշուն դեռ կայի յանկողնի, մինչ Գլասնոփ բարեկամ մեր եկեալ անդ ի քուն համբուրէ զիս. յետ միջոցի ելանեմք ի վեր. մ<ադամ> Գ<րաս> ընկալնու զնա ամենայն քաղցրութեամբ. նա բերէ նոցա զբազում նամակս, որոց նամակն գրեալ ի յօրիօրդէն Րոտ յոյժ ցանկալի մեզ. ջերմ ողջունատրութիւն նորա ուրախ առնէ զիս: Աստ ղայֆայ. յետ որոյ մտանեմք յայգին: Օրըն խառն. պարոն Գլաս<նոփ> ամենայն տեղեացն, կարօտանօք երթայ և տեսանէ միւս անգամ. յետ թէյին ելանեմք յզբօսնուլ դէպ ի փոքրն Պոնիմոն, ուր գալոցն էր Յիւլիոս: Գ<րաս> և Գլաս<նոփ> երթան յառաջ և ես ընդ մ<ադամ> Գ<րաս> և յօրիօրդացն մնամք յետս. նոքա խնդութեամբ հային ի ցելս իւրեանց ի ցորեանս. յայսմ ամի սերմունք նոցա ո՛չ այնպէս լաւ: Յիւլիոս գայ, բայց ննջեալ ի ծոց դայեկին իւրոյ: Նա անցանի և մեք մտանեմք ի մէջ արտօրէից: Աննայ առաջնորդէ մեզ. բազումք շախայիւ ընդ նմա վասն անհարթ ճանապարհին, ուր նա առաջնորդէ: Մեք հաւաքեմք ծաղիկս. ծաղիկ մարգարէութեան. սպիտակաթերթ. Աննայ և Շուլց կամին նովաւ լուծանել վասն իմ զմտածմունս ինչ: Ի միտս պարտ էր նշանակել զոք, որ սիրէր զիս: Նոքա հատանեն զթերթս ծաղկանն բանիւս. «ես սիրեմ զքեզ 1 թերթ. ի սրտէ 2. ցաւոք 3. փոքր ինչ 4. ոչ բնաւ 5»: Մ<ադամ> Գ<րաս> փորձէ, թէ զիարդ սիրէ Թ<էօդոր> Գ<րաս> զիս. և եկն ի վախճանի «ո՛չ


բնաւ». աստ ծիծաղին յոյժ: Եւ յիմ կողմանէ առեալ զծաղիկ մի, թէ ես զիա՞րդ սիրեմ զԹ<էօդոր> եկն «ես սիրեմ զքեզ». «Դուք յիրաւի սիրէք զնա», ասէ մ<ադամ> Գ<րաս>. դառնամք ի տուն: Աստ մ<ադամ> Գ<րաս> խօսի վասն բաժանման իմոյ, թէ զիա՞րդ ցաւ լինի ամենեցուն վասն ծանօթութեան մերոյ այնպէս անտես. «Անտես այնպէս սիրահարեցաք, ասէ, զձեօք, մինչև համարել զձեզ իբրև զմի ոք ի մէնջ: Ամենևին զարմանալի պատահումն»: Նա հարցանէ վասն մօր իմոյ, թէ զիա՞րդ բաժանեցայ ի նմանէ, արտասուք իմ ելանեն ի լսել զանուն մօր իմոյ և ի կամիլն իմ պատմել, հրէայ մի դարձեալ խափանէ մեզ. «Բազմիցս, ասէ մ<ադամ> Գ<րաս>, ո՛չ կամիմք գնել ինչ, այլ նա անամօթ կանգնեալ, միշտ աղաչէ գնել». նա հրամայէ տալ նմա արաղ և ձուկն մի և հաց, զի երթիցէ, այլ նա առեալ զայս, անդրէն կանգնի և աղաչէ: Մեք ելանեմք ի միւս սենեակն. աստ ջանան դարձեալ օրիօրդքն ուսուցանել ինձ պարել, և մ<ադամ> Գ<րաս>՝ «այսօր ցուցանէք, ասէ, զյառաջադիմութիւն ձեր»: 65 Die Thoren sprachen in ihrem Herzen: Es ist kein Gott. Es ist ein Gott, durch den ich aus dem Nichts gedrungen! So ruft Natur uns zu mit Millionen Zungen, So stimmt in unserer Brust Dein jauchzendes Geschrei Von alien Schöpfungen ein stiller Zeuge bei. Du bist Unendlicher, dem keine Größe misset, Meer von Vollkommenheit, das ewig überfließet. Aus dem ein steter Strom erschaffens Wesen tränket, Und sich doch unverzehrt in dich zurücke senkt. Hoch über mir dein Sternenhimmel und dein Gesetz, О Heiligster, in mir erhebt den Geist vom Erdgetümmel; Hebt ihn anbetungsvoll zu Dir; der Andacht heiliges Gefühl Durchglüht, Unendlicher, mein staunendes Gemüt. W ieland Die Fliegen Bleibt immer ruhig hier auf meinem Tische, ihr kleinen Fliegen. Der Schaden, den ihr mir zufügen könnt, ist viel zu gering, als daß ich euch darum euer hinfälliges Leben verkürzen sollte, welches euch der Schöpfer nicht umsonst gegeben hat. Ihr sollt die Rechte der Gast- freundschaft bei mir genießen. Kleine Mitgeschöpfe, ihr seid lebendig, wie ich. Ich bewundre die Lebhaftigkeit eurer Bewegungen. Wie hurtig 65/66 lauft ihr mit euren kleinen Füßen vor mir hin, die so zart/sind, wie der feine Strich, den ich mit meiner Feder auf dem Papier zeichne. Mit welcher Schnelligkeit bewegt sich eurer Saugrüssel auf und ab. Mit welcher Begierde seh ich die Nahrung einziehen, die ihr hier auf meinem trocknen Tische fmdet. Güttiger Gott! ist hier auf diesem glatten Brette ncch Nahrung fiir lebendige Geschöpfe, wo ich keine Spur von Feuchtigkeit mehr ahnen würde, wenn ich es nicht mit Augen sähe, wie wohl es sich die Fliege schmecken läßt! Jetzt steht sie auf ihren vier Hinterfüßen, und ihre Vorderfüße gebraucht sie, wie der Mensch die Arme. Sie greift damit in den Nacken, und streicht sie beide an dem Kopfe herunter und putzt sich den Rüssel. Jetzt stehen die Vorderfüße, und ihre beiden Hinterfüße wiederholen die namliche Bewegung an ihren biegsamen Flügeln. Wer spannte die zarte, durchsichtige Haut an diesen Flügeln aus? Wer unterstützte sie durch das Gerippe, welches sich von ihrer Wurzel aus durch den ganzen Flugel erstreckt? Wer be- festigte diesen beweglichen Kopf mit alien seinen Gliedern an das dün- ne Haar, welches ihn mit dem Körper verbindet? Wer gab dem Körper die leichte Schwungkraft, mit der ich sie pfeilschnell durch die Lüfte schweben sehe? Auf welchem Punkte wendet sich das kleine Geschöpf bald


zur Rechten, bald zur Linken. Welcher Lichtstrahl fällt in seine Augen, wenn es vor Gefahren sich 66/67 schüt/zen will? Aber so bald ich ihm mit einern Finger nur zu nahe komme, sucht es seine Sicherheit in der Flucht. Kleiner Herold der unermesslichen Größe deines Schöpfers! Welches Auge kann dich ohne Staunen und Bewunderung sehen? Nur Gewohnheit macht սոտ blind gegen die Wunder der Natur, und nur wenige kommen auf die Spur des unvergesslichen Dichters, der begeistert ausrief: «Ich suchte ein Elephant und fand ihn in der Milbe». Das Gebet Jesu Vater, den uns Jesus offenbart, Den der Geist mit hoher Andacht nennt, Vater, den kein Himmel von der Erde, Keine Welt von seinen Kindern trennt, Hochgelobt sei Dein großer Name, Angebetet Deine Herrlichkeit; Heilig ehre Dich der Mensch im Staube, Von der Wiege bis zur Ewigkeit! Dein Reich komme! Jenes Reich des Friedens,

68

Das durch Weisheit und durch Liebe blüht, Jenes Reich, das Jesus Christus kannte, Das die Menschen für den Himmel zieht! Es geschehe Dein Wille, hier auf Erden, Wie in jenem lichten Geisterreich, Und die Wahrheit und die Tugend mache Alle Menschen Deinen Engeln gleich! Gib uns ewig große Freudenqudle,. Gib uns, was wir brauchen in der Not; Ach, wir bitten nicht um Gold und Schätze Gib uns, Herr, Zufriedenheit und Brot! Wenn wir auf dem Pfad der Tugend straucheln, Herr, vergib unsre Missetat, So wie wir auch gern verzeihen wollen, Wenn der Nächste uns gekränkt hat! Leite uns in jeder Prüfungsstunde, Wo die Tugend mit dem Laster ringt, Laß uns auf die Himmelskrone blicken, Wenn die Erde unser Herz umschlingt! So erlöse uns von allem Übel, Das den Geist und unser Herz bedroht. Gram und Rene werden dann verschwinden, Und wir trotzen jeder Lebensnot. Dein ist, Herr, das Reich der Macht. und Stärke,. Ewig währet Deine Herrlichkeit.


Alle Himmel rühmen Deine Ehre, Und Dein Tempel ist die Ewigkeit, Gott der Tage, Gott der Nächte! Unsre Seele harret dein, Lehnet sich an deine Rechte, Nie kannst Du uns feme sein; Auch in stiller Nächte Stunden Hat Dich manches Herz gefunden, Und sich aus dem Lärm der Welt 69

Einsam bei Dir eingestellt. Vater, viele Menschen weinen, Viele Kranke schmachten nun; Aber Du verlassest keinen, Heißest wachen, heißest ruhn, Trocknest viele Tausend Tränen, Und erfüllst das heiße Sehnen Ach! so vielen Leidenden, Die um Flülf und Lindrung flehn. Vater, sende Mut den Schwachen, Licht in jedes dunkle Herz! Allen, die bekümmert wachen, Lindre Du den heipen Schmerz. Laß die Witwen, laß die Waisen Deine Lieb und Treue preisen! Schenke Kranken sanfte Ruh, Sterbenden sprich Tröstung zu. O, Du treuer Menschenhüter! Nacht ist vor Dir wie der Tag. Allgewalltiger Gebieter, Du verwandelst Schmerz und Plag Unverhofft in Dank und Freude! Ach! laß alien, die jetzt leiden, Bald, erlöst aus ihrer Pein, Deiner Vaterhuld sich freuen.

70 Vater! Dieser Name erweitert Jede Brust voll Angst und Schmerz; Wie der Mond die Nacht erheitert, Kommt die Ruhe in jedes Herz, Das nach Deinem Troste weinet,


Eh’ die Sonne wieder scheinet. O, wie oft verwandelst Du Bangen Schmerz in stipe Ruh! An dem Grabe eines lieblichen Madchens Auf Blumen schlummre du, Bild der Unschuld, Das schon als Knospe der Pflanzer brach! Beraubt der Hoffnug auf deine Blüte, Weint still die Klage der edlen Eltern urn dich. Dein Geist entwand sich mit Engelreinheit Der zarten Hülle — wie Gott ihn gab — Dein holdes Wesen schuf tausend Freuden, Und da nur Schmerzen, als sanft dein Auge sich schloß. Der unerforschlich, oft dunkle Wege, Und doch voll Liebe, die Menschheit führt, Der Dich so früh schon von uns geschieden, Der Vater troste, die still der Gruft Dich vertrauen.

ՏԽՄԱՐՆԵՐՆ ԱՍԱՑԻՆ ԻՐԵՆՑ ՍՐՏՈԻՄ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՉԿԱ Կա՛ աստված, սրի միջոցով ես գոյացա ոչնչությունից, Այդ կոչն է անում մեզ բնությունը միլիոնավոր լեզուներով. Եվ հանուր արարածների այդ ցնծալից կոչին Միանում է մի լուռ վկա ևս մեր սրտում։

Դու անհուն ես, որին չի կարող նմանվել ո՛չ մի մեծություն, Ափերից ելնող լիության ծով ես, Որի հարահոս ջուրը հագեցնում է ստեղծված էակներին Եվ անփոփոխ նորից քո ծոցն է իջնում։

Վերևում աստղազարդ երկինքն է և քո օրենքը, 0, տեր, որ վեր է տանում հոգիս աշխարհի ունայնությունից, Եվ այն երկյուղածությամբ մոտեցնում է քեզ, և խանդաղատանքի սուրբ զգացումը Բոցավառում է, տե՛ր, իմ հիացած սիրտը:

Վիլանդ ճԱՆճԵՐ

Հանգիստ մնացեք, միշտ այստեղ, սեղանիս վրա, փոքրիկ ճանճեր: Այն վնասը, որ դուք կարող եք ինձ հասցնել այնքան չնչին է, որ այդ պատճառով ես չէի ցանկանա կարճել ձեր վաղանցուկ


կյանքը, որը իզուր չի տվել ձեր արարիչը։ Դուք պետք է օգտվեք ինձ մոտ հյուրընկալության իրավունքից։ Փոքրիկ եղրայրակիցներ, դուք էլ կենդանի եք, ինչպես և ես: Ես հիանում եմ ձեր աշխույժ շարժումներով։ Որքան հապճեպ վազվզում եք իմ առաջով ձեր փոքրիկ ոտիկներով, որոնք այնքան նուրբ են, ինչպես իմ գրչով գծած խաչը թղթի վրա։ Ինչպիսի արագությամբ այս ու այն կողմ է շարժվում ձեր կնճթիկը։ Ինչպիսի հետաքրքրությամբ նայում եմ, թե ինչպես եք ներս քաշում այս կերը, որ գտնում եք իմ այս չոր սեղանի վրա։ Ողորմած աստված, միթե՞ դեռ կեր կա այս հարթ տախտակի վրա կենդանի արարածների համար, երբ ես չէի կարող անգամ ենթադրել, որ այնտեղ խոնավության հետք կա, և չտեսնեի աչքովս, թե ինչպիսի ախորժակով է ուտում ճանճը։ Այժմ նա կանգնած է իր չորս հետևի ոտքերի վրա, իսկ առջևի ոտքերը գործ է ածում, ինչպես մարդը իր թևերը։ Դրանցով բռնում է իր ծոծրակը, գլխի վրայով ներքև է սահեցնում և մաքրում է կնճիթը։ Այժմ կանգնած են առջևի ոտքերը, իսկ հետևի երկու ոտքերը կրկնում են այդ նույն շարժումները նրա ճկուն թևերի վրայով: Ո՞վ է հագցրել այդ քնքուշ թափանցիկ մաշկը այդ թևերի վրա։ Ո՞վ է պահել այն ոսկերտիքի միջոցով, որը տարածվում է նրա արմատից սկսած ամբողջ թևերի վրայով։ Ո՞վ է ամրացրել այդ շարժման գլուխը իր բոլոր մասերով բարակ մազին, որը նրան կապում է մարմնի հետ։ Ո՞վ է տվել մարմնին այդ թեթև շարժունակությունը, որով նա նետի նման սլանում է օդի միջով։ Ի՞նչ կետի վրայով է դառնում այդ փոքրիկ արարածը մեկ դեպի աջ, մեկ դեպի ձախ. լույսի ի՞նչ ճառագայթ է ընկնում նրա աչքը, երբ նա ցանկանում է պաշտպանվել վտանգից։ Բայց հենց որ մատս մոտեցնում եմ նրան, նա իր ապահովությունն է փնտրում փախուստի մեջ։ Դու, արարչիդ անսահման մեծության փոքրիկ մունետիկ։ Ո՞ր աչքը կարող է քեզ նայել առանց զարմանքի և հիացման։ Միայն սովորությունն է մեզ կույր դարձնում բնության հրաշալիքների հանդեպ և քչերն են միայն գտնում այն անմոռանալի բանաստեղծի հետքը, որը բացականչել է ոգևորված. «Ես քեզ էի փնտրում, և այն գտա տիզի մեջ»։ ՀԻՍՈԻՍԻ ԱՂՈԹՔԸ, Հա՜յր, որին հիսուսն է ի հայտ բերում մեղ համար, Որին խորին երկյուղածությամբ է անվանում մեր հոգին Հա՜յր, որին ոչ երկինքը կարող է բաժանել երկրից Եվ ո՛չ էլ որևէ աշխարհ իր զավակներից Թո՛ղ փառաբանվի քո վեհ անունը, Պաշտվի քո մեծությունը։ Թո՛ղ պատվի հողածին մարդը քո սրբությունը Սկսած օրորոցից մինչև հավիտյան։ Թո՛ղ գա քո արքայությունը, այն խաղաղության արքայությունը Որը փթթում է իմաստությամբ ու սիրով, Այն արքայությունը, որ ծանոթ էր Հիսուս Քրիստոսին, Որը մարդկանց կրթում, պատրաստում է երկնքի համար։ Թո՛ղ կատարվի քո կամքը, այստեղ երկրում, Ինչպես լուսապայծառ հոգիների աշխարհում, Եվ թո՛ղ ճշմարտությունն ու առաքինությունը Դարձնի բոլոր մարդկանց քո հրեշտակների նման։ Տու՛ր մեզ խնդության առատ աղբյուր, Տու՛ր մեզ, ինչ պետք է մեզ կարիքի պահին, Ա՜խ, մենք չենք խնդրում ոսկի ու գանձեր,


Տու՛ր մեզ, տեր, գոհություն ու հաց։ Եթե մենք սայթաքենք առաքինության ճանապարհին, Ներիր, մեզ, տեր, մեր հանցագործությունը, Ինչպես և մենք կամենում ենք ներել, Երբ մերձավորը մեզ վիրավորում է։ Ղեկավարիր մեզ փորձության պահին, Երբ առաքինությունը պայքարում է արատի դեմ, Թո՛ղ վեր նայենք երկնակամարին, Երբ երկրայինն է մեր սիրտը նվաճում. Եվ փրկիր մեզ այն ամեն չարից. Որ սպառնում է մեր հոգուն ու սրտին, Կչքանան մեզանից վիշտն ու զղջումը Եվ մենք կդիմադրենք կյանքի բոլոր բոլոր զրկանքներին Տե՛ր, քոնն է հզորություն և ուժի արքայությունը, Հավիտենական է քո իշխանությունը. Երկինքը քեզ է փառաբանում Եվ հավիտենականությու՛նն է քո տաճարը:

 Աստված օրվա, աստվա՜ծ գիշերի, Քեզ է սպասում մեր հոգին, Կառչում է քո օրենքներին, Երբեք հեռու չես մեզանից. Նույնիսկ գիշերվա լուռ ժամերին Քեզ գտնում են շատ սրտեր, Եվ փախչելով աշխարհի ժխորից, Քեզ են ներկայանում, միայնակ, Տե՛ր, շատերն են արտասվում, Շատ հիվանդներ պապակվում. Բայց ղու ոչ ոքի չես թողնում, Պատվիրում ես զգաստ լինել, հանգստանալ, Հազարավոր արցունքներ ես չորացնում Եվ կատարում փափագը Ա՜խ, բազմաթիվ տառապողների՝ Որոնք օգնություն և սփոփանք են խնդրում։ Հայր, թույլերին արիություն ուղարկիր Եվ լույս՝բոլոր մթագնած սրտերին։ Մեղմացրու խիստ ցավը Անքուն տառապողների։ Այրիներն ու որբերը թո՛ղ փառաբանեն Քո սերը և հավատարմությունը։ Տու՛ր հիվանդներին խաղաղ հանգիստ, Իսկ մեռելներին՝ մխիթարանք։ Օ՜, մարդկանց հավատարիմ պահապան, Քեզ համար գիշերը նույնն է, ինչ ցերեկը, Ամենազոր տեր և աստված


Ցավն ու վիշտը դու փոխում ես Անսպասելի շնորհակալության և խնդության ։ Ա՜խ, թո՛ղ բոլոր տառապողները Շուտով ազատվեն տանջանքներից, Ուրախ լինեն քո հայրական շնորհներից։ Հա՜յր, այդ անունը լայն բաց է անում, Վշտուվ, ցավով լի կրծքերը. Զվարճացնում է ինչպես լուսինը մութ գիշերը, Հանգստացնում յուրաքանչյուր սիրտ՝ Որ մխիթարանքիդ է փափագում, Դեռ արևածագից առաջ։ Օ՜, ինչպես հաճախ ցավն երկյուղալի Փոխարկում ես քաղցր հանգստի։

ՆԱԶԵԼԻ ԱՂՋԿԱ ԴԱՄԲԱՆԻ ՄՈՏ Ննջիր ծաղկանց վրա, անմեղության պատկեր Որին տնկողը քաղեց, դեռ բողբոջելիս, Քո ծաղկելուց իրենց հույսը կտրած՝ Լուռ լալիս են ծնողներդ ազնիվ։ Քո աստվածաշնորհ, հրեշտականման Սուրբ հոգին պոկվեց իր նուրբ ծածկոցից, Բյուր բերկրանք բերիր, դու չքնաղ էակ, Եվ միայն վիշտ ու ցավ, երբ փակեցիր աչերդ։ Նա, որ մարդկությանը հաճախ տանում է Անքննելի մութ ուղիներով, սակայն լի սիրով, Նա, որ այդքան շուտ քեզ բաժանեց մեզնից, Թո՛ղ մխիթարի նրանց, որոնք քեզ լուռ հանձնեցին դամբանին։

71 10 յուլիսի։ Կիւրա<կէ> Սովորական ընթրիք մեր էանց բազում վայելչութեամբ. մոր յամե֊նայն երեկոյի շաքարիւ և սերիւ. յետ ընթրեացն պատրաստին ընտանիք Վէրն գնալ ի տունս իւրեանց. ես բաժանեմ ամենեցուն նոցա զթերթս ի ծոցագրէ իմմէ, գրել զբանս ինչ վասն իմ։ Մ<ադամ> Վէրն և դուստր իւր ընկալնուն զայն ամենայն շնորհակալութեամբ: Այլ մ<ադամ> Գ<րասհ> Աննայ Րամ [?] պարգևեն զիւրեանցն։ Աստ ի փութալն իմ ելանել և առաջնորդել զպատուական ընտանիսն Վէրն, մոռանամ ի վեր առնուլ զգտակ իմ, ի վերադառնալն՝ անդ ի մէջ դրան միջին սենեկին կանգնի պարկեշտն, շնորհալիցն, խոհական օրիորդն Շուլց, կարմրագոյն թերթ իմ ի ձեռս իւր։ Տեսեալ զնա կառիմ առ տեղւոջն, այլ նա սխրալի վայելչութեամբ մատուցանէ ինձ զթերթն՝ «բանիւս ի յիշատակ յինէն» և ասացեալ կնքէ զշրթունս, և զերեսս իմ ջերմ համբուրիլ իբրև զքոյր իմ, զոր մինչև ցայժմ ո՛չ էի ստացեալ ի նմանէ. ես կրկնեմ նմա զփոխադարձն և ընդ ջերմանալ շրթանց և այտուց, հոսին և ջերմ արտասուք մեր, արտասուք վասն վաղուեան և ապառնի բաժանման: Մեք բաժանիմք, և մ<ադամ> Վէրն սկսանի դարձեալ խօսիլ ընդ իս, մի՛ մոռանալ զինքեանս, կրկնել զգալուստ իմ, մի


ցաւիլ ընդ տարաւորութիւն մեր, լինիլ բարեկամ ընդ որդւոյ իւրում և այլն: Աստի ելեալ, այն ինչ մ<ադամ> Վ<էրն> և պարոն Վ<էրն> պատրաստին կառեթիւ գնալ ի տուն, երկոքին օրիօրդքն Շ<ուլց> և Վ<էրն> հետիոտս անկանին ի ճանապարհ գնալ յառաջ քան զնոսա: Ես մատուցանեմ զիս իբրև առաջնորդ իւրեանց. նոքա բախտաւորեն զիս այսու. և ելեալ ի սրահէն, այն ինչ մտանեմք ի ճանապարհն ի մէջ արտօրէից, մատուցեալ իմ առ երկոքին օրիօրդսն ասեմ, «ներեցէ՛ք ինձ, եթէ համարձակեցայց խնդրել զձեռս երկոցունցդ և ի վերջին նուագի առաջնորդել ձեզ»: Նոքա ուրախութեամբ յօժարին առ այս. յօրիօրդն Շ<ուլց> յաջոյ ձեռանէ, զօրիօրդն Վ<էրն> ի ձախոյ կողմանէ արկեալ ի ձեռս իմ, հետևիմք ճանապարհին մերոյ քաղցր զրուատրութեամբ. երեկոյն քաղցր. աստ հասանի մեզ և Գլազ<նոփ> և մեք չորեքին այնպէս շարունակեմք զբօսանս մեր. ի վերայ կամրջին հրէայ մի բեռնակիր ձիովք. աստ բռնադատիմ թողուլ զձեռս օրիօրդացն ի ցաւ սրտիս. մերձ մայրւոյն հասանին մեզ պարոն Վ<էրն> և կին իւր. և համբուրեալ միմեանց, բաժանիմք. ես անդրէն առեալ զձեռս օրիորդին Շ<ուլց> գնամ ընդ նմա։ Ւ կիսաճանապարհին և 71/72

Թ<էօդոր>

գայ

ընդ առաջ մեր. / այժմ նա կալնու զձախոյ ձեռանէ իմմէ. ի լռութիւն սեղմեմ

ջերմովին մերթ զմիւս ձեռն. և նոքա այնպէս, զմտաւ ածեալ, թէ այս վերջինն է։ Հասեալ էր արդէն 10 1

ժամն և մեզ պարտ էր բաժանիլ և երթալ ի քուն. մեք մտեալ ի տուն, կամիմք առնուլ զբարեաւ մնայն մեր ի մ<ադամ> Գ<րասէ>, այնինչ Թ<էоդոր> համբուրեալ զձեռս և զերեսս մօր իւրոյ, ելանէ։ Զիս պահպանէ առ ինքն մ<ադամ> Գ<րաս>, և սկիզբն առնու միւս անգամ մայրենի խրատատուութիւն իւրոյ, զիա՞րդ պա՛րտ է այր ոք քաջասիրտ դէմ դնել ամենայն ցաւոց և ձախորդութեանց և յաղթել ամենայնի և այլն և այլն: Նա ցաւի ընդ բաժանումն, «այլ խնդամ, ասէ, զի դուք առաւել կամաց բարերարին ձերոյ հետևիք, քան անձնական բարեվայելչութեան, այս մտերմութիւն ձեր բարձր ի գլուխ արասցէ զձեզ զամենայն ժամանակս» և այլն: Նա զնոյն համբոյր տայ ինձ, որպէս որդւոյ իւրում և աւելի, երկոքին ձեռօք կալեալ զերեսս և զգլուխ իմ, սիրէ և համբուրէ զճակատ իմ, տուեալ զհանգիստ գիշերւոյն: Զնոյն և օրիօրդքն Աննա և Շուլց, յորոց երեսս տարածիւր անձայն տխրութիւն ինչ: Ես գամ ի տուն, նստիմ ի գրել, այլ մտածմունք իմ տանին զիս արտաքս. ցուրտ գիշերն, մութն, արհաւիրք ո՛չինչ երկեցուցանեն զիս: Արտասուօք շրջիմ ի մէջ այգւոյ ի ներքոյ ծառաստանեացն, մերձ զբօսանոցիցն, և ամենուրեք ներկայանան ինձ դէմք սխրալի բարեկամաց և բարեկամուհեաց իմոց: Անագան ուրեմն գամ և անդէն յուշաթափ գրեթէ անակնիմ յանկողնի: 11 յուլիսի: Երկուշաբթի. Եկն առաւօտն, որ զտխրութիւն այսոցիկ աւուրց ամենայնի պարզելոցն էր: Զարհուրի ծառայն ի տեսանելն զիս յարտաքին սենեկի զգեստիւք պարկեալ. նա պատմէ Թ<էօդորին>: Զիա՞րդ տրտմադէմ ել ընդ առաջ իմ սրտակիցն իմ. «Ա՜խ, զի՞նչ արարէր զայս, ընդէ՞ր ո՛չ խնայես ի կեանս քո» և այլն, ասէ և բռնադատէ զիս կրկին պարկիլ. ես մրսիմ և զգեցեալ զքուրք նորա, շրջագայեմ ի սենեկին: Բարեկամն իմ ի տրտմութենէ ո՛չ բանայ զբերանն, այլ միայն շարժելով զգլուխ իւր երթայ և գայ անդ: Ես ընկողմանիմ փոքր ինչ հանգչիլ: 73

յ 8 ժամու հրաւիրիմ առ ղայֆայ: Այս լուր հասեալ էր և առ մ<ադամ> Գ<րաս>. «Որդեակ իմ, զի՞նչ արարէք դուք զայդ, ու՞ր երեկօյեան փիլիսոփայութիւն ձեր, ուր ասէիր թէ բաժանումն եղիցի մեզ երբեմն եթէ կանուխ և եթէ անագան. մնացէ՛ք հարազատ այսմ դատման ձերոյ», և այլն: Աստի ելանեմք յայգին, վերադարձեալ ի տուն մ<ադամ> Գ<րաս> յառաջադրէ ինձ հատանել զհերս իմ. «Այլ դուք կանգնելոց էք յոտին» ասեմ. «Չի՛ք ինչ վնաս, եթէ մայրն յոտին կանգնեսցէ առ պահ ինչ վասն որդւոյ իւրոյ» ասէ. ի ձեռս առեալ զհերս իմ, ասէ. «Հերք ձեր կարի հաստ են և ամուր, ամուր լերուք այսպէս ի ձեռնարկութիւնն ձեր. մեծ գլուխ ձեր երևի ինձ, թէ լի է բազում հանճարովք» և այլն: 1

[իւր]


Պաշարի ամենևին պատուական կինն ի գտանելն 1իւր ի գլուխս իմ զքանի մի սպիտակ հերս. «Ա՜, որդեակ իմ, այս գուշակէ, թէ դուք կրէք երբեմնապէս զնեղութիւն ի կեանս ձեր, ընդէ՞ր թոյլ տայք ձեզ այսպիսի վիճակի: Դուք տակաւին կայք ի գարնան հասակի ձերոյ, պարտ է ձեզ տակաւին աճիլ, ծաղկիլ, այլ ո՛չ ալևորիլ. այս ցաւեցոյց զիս» և այլն: Նա ո՛չ թողու անկանիլ մազի միոյ ի գետին, զամենայն հաւաքէ և յաւարտելն, առեալ փոքր ինչ ի հերաց իմոց՝ «զայս պահեցից, ասէ, զի տեսից ի միւսում ամի թէ փոփոխեալ են արդեօք հերք ձեր»: Այլ նա դիտաւորութեամբ էառ զայն առ ի յիշատակ պահպանել զայն. ի վախճանի համբուրէ զերեսս իմ. «Այժմ երևիք օրինաւոր» ասէ: Յետ միջոցի տանի զիս ի ներքս առ ինքն, ցուցանէ զպատկեր մեռեալ զդստեր իւրոյ ննջարանի իւրում, ապա կալեալ զձեռանէ իմմէ, առաջի առնէ ինձ զկամզօլ մի, զերիս սպիտակ ձեռնոցս, ի տտան գրեալ անուն իմ ձեռամբ իւրով և զտետրակ մի ծոցի, ուր պարունակին զանազան իմաստալից բանաստեղծութիւնք, զորս թագուն յինէն գրեալ էր ինքն և քոյր իւր, օրիօրդքն Շուլց, Աննայ և Վէրն, Թ<էօդոր> և Գլոզ<նոփ>. «Ո՛չ ի պարգև, ասէ, այլ որովհետև զիս մայր կոչիցէր, վասն որոյ հարկ էր ինձ զմայրենի մի նշան ինչ տեսնել ի վերայ ձեր, վասն որոյ խնդրեմ ընկալնուլ զայսոսիկ»: Յարտասուս հարկանեմ ի բանս, այլ նա ստիպէ զիս առնուլ զայն և գնալ ի վայր և փորձել, արդեօ՞ք սազ գայ ինձ կամզօլն. համբուրեալ զձեռն նորա ելանեմ. և գնացեալ առ Թ<էօդոր>, այն ինչ ցաւագնեալ կամիմ պատմել զաշխատանաց մօր նորա նմա, նա բերէ զերիս սպիտակ փողպատս «և զայսոսիկ ևս, ասէ, կարեաց մայր իմ վասն ձեր, եթէ նեղանայք, նեղացէ՛ք ի վերայ մօր իմոյ»: Յետ միջոցի իջանէ մ<ադամ> Գ<րաս> առ մեզ. հարցանել գուցէ, թէ վասն կամղոլին, և տեսեալ զձեռնոց իմ անխուճապ [?] ի վերայ սեղանին՝ «ո՛հ, ո՛հ, այսքան ժամանակն / մնացիք առ մայր ձեր և նա դեռ 73/74 չէ՛ տեսեալ զայս». ես խնդրեմ մի դարձեալ աշխատ լինիլ. «Ընդէր կոչիմ մայր, մայրն ո՛չ կարէ տանել զայս» և այլն: Մեք կոչիմք ի սեղան. աստ պարոն Վէրն. նա տայ ինձ զթերթս ծոցագրի իմոյ, զորս տուեալ էի նմա և կնոջ և դստէր նորա46), գրել ի յիշատակ իւրեանց. ո՜հ, եթէ հայրենակիցք իմ հասկասցեն զայն: Նա հանէ ի վերայ սեղանւոյն զքանի մի հատ բալս, որք դեռ իբրև նոր իմն ինչ էին և թափեալ զայնս առաջի իմ, «դու՛ք ոչ հաւատայք, ասէ, թէ սոքա ի Հայաս<տանեաց> իցեն, այլ ճաշակեցէք և դուք գտանէք այնպէս»: Ես կամիմ բաժանել զայն, այլ ո՛չ ոք ի նոցանէ կամի առնուլ զհատ մի գոնէ իբրև նուբար ինչ, ամենեքեան՝ «վասն ձեր է այդ» ասեն, և վերադարձուցանեն զայն: Յաւարտի հացին պարոն Վ<էրն> առեալ քաղցրութեամբ զվերջին բարեաւ մնայն իւր, բաժանի: Մ<ադամ> Գ<րաս> ստիպէ զիս փոքր ինչ գնալ հանգստանալ, այլ ես խնդրեալ օրիօրդացն Շուլց և Աննայ, ելանեմք ի հին այգին. անդ ցուցանեմ Թ<էօդոր> շինել զթալվար մի ըստ ծեսի մերոյ ի վերայ կաղնի ծառոյն յիշատակ իմ. ամենեքեան խնդան յայս առաջարկութիւն իմ. մեք դառնամք ի ներքոյ բոխի ծառոյն և անդ նստեալ ի վերայ երկար տախտակին, ճլորտեմք. Թ<էօդոր> ի միոյ կողմանէ, ես ի միւսոյ խստացուցանեմք զճլորդն. օրիօրդքն մնան անհանգիստ. ի դադարիլ մեր սկսանեմք օրիօրդն Շուլց և ես երգել զերգս Մատրոզին (երգ հրաժարական), ամենեքեան յարտասուս հարկանէն, ոգոց հանելով. Թ<էօդոր> ամենևին հեռանայ, և մեք յետ երգեմք զերգս Շիլլերի («Weit in Nebel<grauen>»47), երգ սիրոյ: Աստի լցեալ տխրութեամբ դառնամք ի տուն: յ 3 ժամու ի սկսանելն անձրևել մ<ադամ> Գ<րաս> գայ ի վայր, խնդրէ ի մէնջ գնալ օգնել, զի հաւաքեսցուք զհնձեալ խոտն: Ո՞րպիսի զարմանք վասն իմ, այն ինչ ի վայր իջանեմ, գտանեմ անդ զհրաշալի օրիօրդս Շ<ուլց> և Ա<ննայ>ի մաքուր հանդերձս իւրեանց, ընդ շինականաց, եղան ի ձեռին ի հաւաքելն զխոտս. աւելի քան զժամս կրեն նոքա հաւասար ընդ այլոց զայս աշխատութիւն. և յաւարտելն, անձրև ո՛չ եկն, ես առնում դարձեալ զվաստակեալ օրիօրդսն ի ձեռս իմ. միմիայն Շուլց տայ ինձ զձեռս իւր, վասն 1

[ին<չ>]


ճանապարհին անհաւասարութեան և առաջնորդեմ մինչև ի տուն: Հոգի շնչէր ինձ յամենայն նուագի 74/75 այսպէս մերձաւորաբար և հաւատարիմ / ձեռնակալելն և թևարկելն մեր ընդ միմեանս: Ի մտանելն մեր յայգին, նա շնորհակալութեամբ տանի զձեռն իւր յինէն: Յարաւ ժամն 4. անդ 1կուտչէր պատրաստէ զսայլն, անդ ծառայք տան տրտմագին յառաջեալ միմեանց. «Այսօր երթայ աստի պատանի տէրն, ափսոս, ա՜խ ափսոս». անդ ամենեքեան ի հոգացողութիւն: Ես կապեմ զկապոցս և 2սիրտ իմ ելանէ ծով արտասուաց. Թ<էօդոր>, Գլազ<նոփ> գողտրիկ բարեկամուհիք իմ հայեցեալ յիս, ոգոց հանեն: Միւս անգամ մտանեմ յայգին, միւս անգամ յամենայն տեղիս, ուր զբօսնուաք ընդ սիրելեաց իմոց: Բազումք ի ծառայից և յաղախնեաց լան. ի վախճանի սրտապնդեալ մտանեմ ի տուն. «Պատրաստ է դրօշկայն» հարցանեմ ց Թ<էօդոր> բեկբեկեալ ձայնիւ: Մ<ադամ> Գ<րաս> յառաջարկէ ինձ ի վերջին նուագի ուտել փոր ինչ մոր. անդ բոլորին առ սեղանով օրիօրդքն Շ<ուլց> և Ա<ննա>. պռնկնոտեալ հային նոքա յիս. անդ բերէ դայակն զՅիւլիոս մանուկն վերջինն համբուրել զիս. «Երջանիկ մանուկ, որ ո՛չինչ հասկանայ» ասէ մ<ադամ> Գ<րաս>. ամենայն ինչք իմ տանին զդրօշկայն, այլ սիրտ իմ ո՛չ տայ ինձ թոյլ թողուլ զբարեկամս. յանկանելն իմ զլանջով մ<ադամ> Գ<րասի>, Թ<էօդոր> և Գլազ<նոփ> ելանեն. օրիօրդքն խփեն ձեռնոցկաւ զաջս իւրեանց. պահ մի այսպէս միմիայն գրկափարեալ մնամք և արտասուք մեր հոսին յերկուց կողմանց: «Արիասիրտ լերուք որդեակ իմ», գողումէ ինձ մ<ադամ> Գ<րաս> և բանք նորա լռին և խախանին ի բերանս իւր: Թողեալ զմ<ադամ> Գ<րաս>, անկանիմ զլանջով օրիօրդաց. նոքա փակեն զիս ի կուրծս իւրեանց, և արտասուք և հառաչանք հարկանեն միմեանց ի դէմս և ի ծոցս. նոքա համբուրեն զիս իբրև զքոյրս և կալեալ զձեռանէ իմմէ, ածեն զիս արտաքս. անդ անձրևէ. Կուտշեր անհանգիստ սպասէ Թ<էօդոր> և Գլազ<նոփ> ի մէջ դրօշկային այլ իմ գնացեալ և անդրէն դարձեալ փարիմ զլանջովք մ<ադամ> Գ<րասի> և օրիօրդաց. յուշաթափ ածիմ ի դրօշկայն. լսեմ զհառաչանս, լսեմ զարտասուաց ձայն և բացեալ զաչս, մեք երթամք ի ճանապարհին. Թ<էօդոր> և Գլազ<նոփ> առաջնորդեն զիս. հայեցեալ յետս ի Պոնիմոն, սիրտ իմ գալարի և չորս վերստ հեռաւորութեամբ դեռ երևի ցանկացեալ տեղին. այգին, տունն և այլն. Թ<էօդոր> մերձ Շեօնբերգի՝ «հայեա՛ց միւսանգամ, ասէ, ի մեծ կաղնիս այգւոյն». և իմ ի հայիլն խաւար կալնու զաչովք իմովք. մերձեցեալ ի գետն Մեմել, որ բաժանէ զսահմանս Լիտավիոյ ի Կուրլանդիոյ. աղմկեն կրկին ներքինք իմ. «Ե՞րբ տեսից զձեզ միւս անգամ, ասեմ, գետ անձակալի. որ խաղաս առաջի սիրելեաց իմոց», և այլն. և տօփն հրէից անցուցանէ զմեզ յայն կոյս գետոյն. մեք մտանեմք անդ ի հիւրանոց մի սպասելով հրէին, որ տանելոցն էր զիս ի Րիգայ: 76

Շեօնբերգ. քաղաք փոքրիկ ի սահմանս Կուրլանդիոյ առ Մեմել. բնակիչք ըստ մեծի մասին հրէայք. բովանդակ քանի մի տունք. մեք իջաք ի հիւրանոց մի. պառավ մի անդ և աղջիկ մի. ընդ մեզ եմուտ անդ և օֆիցեր մի. մեք ելանեմք տեսանել զվանս կաթոլիկաց. երկագմբէթ եկեղեցին. երեք հոգևորականք. մահակերպ լռութիւն. ո՛չ ոք երևի մեզ, բացի քանի մի աղտոտ ծառայից. մեք կամիմք տեսանել զհոգևորական մի. մտեալ ի խուց մի. աղտեղի. մթին. պատկեր մի խաչելութեան թոզոտ կախեալ զորմէն. լագեան մի լի երեսաջրովք ի վերայ սեղանոյն. հոգևորականն չէր ի տան. սոյն պես քոլոտ, և մացախիտ այգին. մի եթէ ա՞յս իցեն կեանք մարդոյ. ո՞րպիսի զանազանութիւն ի մէջ քաղաքայնոց և կրօնաւորաց: Անհանարին լինէր մեզ ի հիւրանոցին բաժանիլ ի միմեանց վասն բազմութեանն. Թ<էօդոր> գնեալ զբուդիլկայ մի գինի, անդրէն առեալ և զթասս ելանեմք ի մայրին, որ առ ճանապարհաւն. անձկալին Պոնիմոն անհետացաւ յինեն: 3 վերստ հեռի իջանեմք 3ի մայրին. Գլազ<նոփ> տարածէ զշինել իւր. Թ<էօդոր> ի մի կողմն իմ և Գլազ<նոփ> ի միւս, առեալ զբաժակս

1 2 3

[անդ] [ի<մ>] [դարձեալ]


գինւոյ, աչք իմ լնանին արտասուօք. Թ<էօդոր> և Գլազ<նոփ> հարեալ զթասս իւրեանց ի թասս իմ՝ «վասն կենաց ցանկալեաց և բարեկամաց մերոց». երիցս կրկնեմք, և ի վախճանի ելանեմք ի բաժանիլ և առնուլ զհրաժարումն: Ի հարուստ միջոցս ո՛չ զօրէին ձեռք իմ բաժանիլ ի գրկաց և ի պարանոցէ սիրելեաց իմոց. լաց. նոքա բռնի դնեն զիս ի սայլին. աստ անկեալ իմ, նոքա գան և կրկին համբուրեն զիս. ո՛չինչ յուսադրութիւնք զօրեն և կուտշէրն լալով մատեալ, համբուրէ զձեռս իմ. միմիայն անսիրտ հրէայն յանկարծ վարէ զձիս իւր. հայիմ յետս և այլ ո՛չ երևին սիրելիք իմ. խաւար կալաւ զիս, և արտոսրք իմ գետօրէն հոսին, ի բազում ժամս ո՛չ կարացի բանալ զաչս. յետ միջոցի անձրև սաստիկ. և ճանապարհն ամենևին անանցանելի ի բազմութենէ տղմոց. ի մէջ գիշերին հասանիմք ի կրուղ մի. Նէուգութ. ամենեքեան ննջեն. ո՛չ ոք լսէ մեզ. խնդրեմ հուր, այլ բեկեալ ձայն մի պատասխանէ. «Չի՛ք ինչ աստ». ո՛չինչ սաստ, ո՛չինչ սպառնալիք զարթուցանեն զնա. ցուրտ, անձրև և մեք ամենևին թրջեալ. մեք ստիպիմք դարձեալ ճանապարհիլ. դարբին. առ տէրն կրուղի. 3 վեստ հեռի. այլ կրուղ մի. աստ ճրագ. յառաջ քան զմեզ եկեալ էր այլ ճանապարհորդ մի. մեք ընդունիմք անդ լաւապէս. գիշերեմք. յառաւօտուն ի 5 ժամու փոխանակ լծելոյ զձին, հրէայն աղօթէ. կտոր մի փայտեայ կապեալ ղայիշաւ ի բազուկն իւր, և զմինն ի գլուխ իւր. ի մէջ փայտին գրեալ 77

տասնաբանեայ օրէնք. աբայ մի առեալ զգլխաւ իւրով, մրթմրթայ, տատանելով աստ և անդ հազիւ աւարտէ: Անձրևէր, մինչ ելակ աստի, այլ յետ միջոցի հատանի անձրևն. զրոյց իմ ընդ հրէային. նոքա յուսան միշտ գալստեան մեսեայի, որ տարցէ զնոսա կրկին Յերուսաղէմ: Հրէայն տանի ընդ իւր զբուդիլկայ մի արաղ վասն ըմպելոյ. ո՛չ հեռի ի Րիգայէ թաքուցանէ նա զայն ի մէջ փոխանի իւրոյ. անդ պահապանք որոնեն զամենայն ինչս մեր. հրէայն ամենևին սասանի յահէ, այլ պահապանն ո՛չ եգիտ, արգելեալ է ումեք տանիլ ընդ իւր ի քաղաքն արաղ. ի գտանելն տանողն կրէ պատիժս. այլ այսու եղանակաւ ազատի հրէայն, փառս տալով աստուծոյ. ես շախայիմ, թէ ընդէ՞ր ո՛չ մատնեցի զնա. նա դարձեալ երկնչի. ի Վիլնայ պատմէ ինձ նա, թէև սաստիկ արգելի տանիլ արաղ, այլ ոմանք առեալ զկճուճ մի երկախուփն, ի ներքո լնուլ արաղ և յրեսս սեր. որպէս թէ կամին վաճառել զայն. այլք լնուն զարաղս ի իմոտենտս [?] ձիոյ: Ի կրուղ մի կամելով իմ ուտել, կոչեմ զհրէայն. այլ նա ո՛չ կամի ուտել ընդ իս. յետոյ հարցեալ. մեք ուտեմք զմիս, ըմպեմք զգինին, զոր միմիայն հրէայք մորթեն և առնեն, յօտար ազգաց ո՛չ: Ի Րիգայ: Մտեալ ի քաղաքն, մերձ դրան ամրոցին, այր մի վազէ զկնի մեր և հարցանէ, թէ չիցե՞մք կորուսեալ իր ինչ. 1ի մեր ընչից չէր ինչ պակաս: Ես իջի առ Վիլ<հէլմ> Գրասին. զարմանայ օրիօրդն տան ի տեսանելն զիս. «Այդպէս շուտով վերադարձայք»: Նմա անհաւատալի երևի. կին Գրասի, զոր ցանկայի տեսանել, չէ՛ր ի տան, այլ ի տարեվաճառն. նոյնպէս և Վ<իլհէլմ> Գրաս գնացեալ էր ի թաղումն ծանօթի միում: Պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> յորոնելն իմ չէ՛ր եկեալ տակաւին այլ պարոն դիրեքտօր Նափիերսկի ընկալնու զիս ամենայն քաղցրութեամբ. նա ստիպէ զիս յերկար մնալ առ ինքն, այլ իմ խնդրեալ ներումն, ելանեմ ի խնդրել զբարեկամս իմ. քաղաքն երևի ինձ ամենևին խորդացեալ. ո՛չ այնպէս սիրելի որպէս յառաջին գալստեանն. ես գնացի առ միւս եղբայր Գրաս<ի>՝ Կարլ Գրաս: Ամուսին նորա, որ լացակնեալ և համբուրիւ ընկալնու զիս. բարեկամք իմ Դիսբուրգ և Զուկկօ յապշին. «Զի՞նչ այս փութանակի վերադարձումն». «Այսքան սակաւ եղև խնդութիւն իմ առ մօրն իմոյ» ասեմ, / այլ ո՛չ կարելով զսպել զիս. նոքա հարցանեն

77/78 զպարագայիցն, այլ յինէն հազիւ ինչ պատասխանի: Դիսբուրգ կալնու զձեռանէ իմմէ, պնդէ և կամի յուսադրել զիս. մ<ադամ> Գ<րաս> տայ ինձ թէյ, այլ ինձ երևին այն ամենայն աղէտալի ևս, զի յետ վայրկենի միոյ և զնոսա ևս պարտ էի թողուլ, յոր լուր կրկին և կրկին զարմանան. մ<ադամ> Գրաս ընթեռնու զնամակ մ<ադամ> Գ<րասի>. նա ի սկզբան անդ գրեալ էր վասն իմ. «Բարեմիտն Ապովեան եթող զմեզ անակնալ փութով.նա հաւատացոյց մեզ վասն բնակութեան իւրոյ աստէն իբրև 1

[ու]


տան իւրեանց» և այլն: Այս բանք մորմոքեցին զիս. և մ<ադամ> Գ<րաս> ևս ինքնին յարտասուս հարկանի յընթեռնուլն. յետ միջոցի կամիմ ելանեմ. տխրադէմ կանգնի առաջի իմ պատուական անձն. «Մեք յուսամք, թէ միւս ևս տեսանիցեմք զմիմեանս. թող յուսով մխիթարիլ մեզ» ասէ և համբոյր տայ ինձ. զնոյն և Դիս<բուրգ>. այսպէս ցաւօք բաժանիմք ի միմեանց. պարոն Զուկկօ գայ ընդ իս: Մերձ դրան ամրոցի քաղաքին, ի Պետերբուրգէ արուարձանեաց, իջանէ Վիլ<հէլմ> Գրաս ի կառեթէ իւրմէ: Զարմացմամբ հայի յիս և առեալ զձեռանէ իմմէ տանի ի տուն. ես պատմեմ նմա զեղանակ վերադարձի իմոյ. նա ցաւի և մխիթարէ զիս: Մտեալ ի տուն առաջի առնէ զիս ամուսնոյ իւրոյ. կին նորահասակ և գեղեցիկ. համեստութեամբ գերափայլեալ. նա առեալ զձեռահամբոյր իմ, փոխադրէ համբուրիւ յերեսս իմ «զիա՞րդ ցաւեցայ, ասէ, զի յառաջին լինիլն ձեր աստ, ո՛չ կարացի տեսանել զձեզ». և ես զնեյն: Թէյ առ սեղանով. Կարլ Գրաս աստ. բազումս ափսոսամք, այլ անագան. 1 կինն Վ<իլհէլմ> Գ<րասի> նստեալ մերձ իմ, առնէ զանագան հարցմունս. յետ միջոցի պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. ի բազում զրուցից նոցա, որք ամենևին երևէին ինձ անօգուտ վասն իմ, զի մտածմունք իմ էին միշտ ի Պոնիմոն. զրոյց վասն իմ. նոքա անհամբերս կոչեն զիս. վասն աճապարելոյս. ես թոյլ տամ նոցա, զի յայսմ նուագի յիրաւի գտայ ես անհամբեր. ի վախճանի Վ<իլհէլմ> Գ<րաս> յառաջարկէ ինձ՝ «եթէ կամիք, ասէ, յերկուշաբթի առաքեցից զձեզ կառեթիւ իմով ընդ կնոջ իմում իբրև պաշտպան նմա, դարձեալ ի Պոնիմոն». ո՞վ անկեղծ բարեկամութիւնս. սիրտ իմ կենդանացաւ 78/79 ի նորոգ. կին նորա խնդայ ի լսելն, այլ իմ կամելով / զայս միջոց ի կիր առնուլ և մերձաւոր բարեկամանալ ընդ նոսա, յառաջարկեմ նոցա, զի թէ կամի Կարլ կնքահայր առնել զիս երեքշաբթեայ դստեր իւրոյ. նա առանց բանի միոյ, ընկալնու զայն խնդութեամբ. և զի՞նչ մնայ ինձ. լինիլ կնքահայր, ճանապարհորդել ընդ տիկնոջ գեր<մանացի>. տեսանել կրկին զհոգեմայրն իմ մ<ադամ> Գ<րաս> և զբարեկամս և զբարեկամուհիս, իբրև երազ երևիւր ինձ. ես տամ զյօժարութիւն: Այլ ո՜հ ցաւոյս. յայսմ ամենայնի ի խնդութենէ մոռացաք յիշել զժամանակն ի հաշուել զայս. պարտ էր օր մի միայն նալ ի Պոնիմոն և անդրէն վերադառնալն կրկին ցաւ, կրկին աշխատութիւն. յետին տխրութիւն իմ մեծ եղև, քան զառաջին խնդութիւն. Վ<իլհէլմ> Գ<րաս> առ ի յառաջ տանել զայս, ելանէ յանձրևս. և մեք գնամք առ ըշտուտենտն Էրմէր, ընդ որոյ կամէի վերադառնալ ի Դօրպատ: Արիւն կաթեցաւ ի սիրտս իմ ի նշանակել նորա զժամանակ. թևէ ընտանիք նորա ելեալ, խնդան վասն տեսանելոյն զիս, մանաւանդ մայր Էրմէրի. և հրաւիրեն ընթրել ընդ իւրեանս. այլ ինձ այս ամենայն անօգուտ. վերադառնամք ի տուն ½ 12 ժամու. զի՞նչ այլ ևս պարտ էր ինձ բաժանիլ. տխուր կանգնի ի կողմն իմ պարկեշտ կին Վ<իլհէլմ> Գ<րասի> և լուեալ զհամբաւն, հարկանի ի մեծ ցաւս. ի պատրաստելն իմ առնուլ զվերջին բարեաւ մնայն, այն ինչ դառնամ ի կին նորա համբուրեր զձեռն նորա, նա անզօր տուեալ 2ձեռն իւր և քանի մի խօսս արտասանեալ մտանէ ի ներքին սենեակն. մեծի զօրութեան պարտ էր բաժանիլ զմեզ ի գրկաց միմեանց՝ զՎ<իլհէլմ> Գ<րասի> և զիս. մեք փաթութեալ զպարանոցաւ միմեանց, ի հարուստ միջոցս միմիայն լամք. «Լե՛ր խնդամիտ, մխիթարեա՛ց ծերունի իմ» (բառ մտերմական առ գեր<մանացիս>) ասէ նա բազմիցս և յելանելն իմ՝ «ես առաջնորդեցից ձեզ» ասէ. նա ցաւի վասն յառաջարկութեան իւրոյ և նորոգելոյ զխնդութիւն իմ և զցաւ: Եւ ի փողոցին նոյն գրկահարութեամբ. այսպէս բաժանեսցուք ի միմեանց. սիրտ իմ մթացաւ առաւել քան զմթագոյն գիշերն. պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> առ Նափիերսկիյ. կառէթ նորա ի դրան. 80

մեք հաւաքեմք զինչս մեր անդ. և ½ 1 ժամու ելանեմք անտի: 13 յուլիսի: Չորեքշաբթի. Զգիշերն անցուցակ ի մէջ սայլին: Առաւօտուն լուսանայ. այլ ինձ ոչինչ առարկայ, ոչինչ 1 2

[յետ] [զի<ս>]


երևոյթ դաշտին տայ զնոյն վայելչութիւն, որպէս ի գալն իմ. փակեմ զերեսս, զի մի տեսից ինչ և կենդանի դիմագրեցից ինձ Պոնիմոն: Զամենայն ճանապարհորդութիւն մեր անվնաս անցուցակ. ձիգ մեր մի քանի զմի լաւ: Յերեկոյին յ 9 ժամու իջանեմք առ տիկինն Հէյն, ուր ո՛չ հեռի ի ճանապարհէն բնակիւր: Ես ունելով զհանդերձս ճանապարհի, ո՛չ կամիմ մտանել ի տուն: յետ միջոցի ելանէ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>՝ «տիկնայք ցանկան տեսանել զձեզ» ասէ. հազիւ սրտապնդեալ գնամ առ նոսա. տիկինն Հէյն, կին ամօք և քաղաքավար, յառաջ մատուցեալ՝ «ինձ ցաւ լինէր, ասէ, թէ դուք ի դրան ի ներքոյ ցրտոյն մնայիք»: Ես խնդրեալ զներումն, համբուրեալ զձեռն նորա, նստիմք. զրոյց վասն վատթար եղանակին, նա հարկէ զմեզ ընդ իւր ընթրել. երկոքին դստերք նորա, օրիօրդք գեղեցիկք, նստին ընդ մեզ. պատմեն զզանազան անցս: Յելանելն տիկինն Հէյն պարգևէ պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէրի> զփոքրիկ թուլայ մի վասն Ջորջիին: Աստի ճանապարհորդեմք նոյնպէս զգիշերայն: 14. հինգշաբթի: յ 7 ժամու ի լուսանալն յանդիման լինի մեզ Դերպտ, և Դերպտ, որ յառաջն այնպէս քաղցր ինձ, այժմ ո՛չինչ ներգործութիւն տայ. պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> ո՛չ կամելով մտանել ի քաղաքն, կամի յետկոյս Դոմի երթալ ի տուն: Անհմուտ սայլորդն մեր. յետկոյս անատօմիկում յանկարծ յարձակին ձիք մեր ի վայր. կուտշերն ո՛չ կարացեալ ըմբռնել, սայլն մեր կործանի. պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> մնայ անվնաս. ես ի ներքոյ սայլին. և մեծ սանդուկն ի կողմն իմ անկեալ. ես անկարնամ ելանել ի տեղւոջէ, պր<օֆեսսօր> եկեալ խտտէ զիս և դնէ ի վերայ կանաչի. նա ո՛չ նեղանայ. յաջողակի, զի ձիք մնան ի տեղւոջն, ապա թէ ո՛չ երկոքին կորուսանեաք զկեանս. յետ միջոցի հաստատին փոքր առ փոքր ոտք իմ. ի գնալն առ պր<օֆեսսօրն>, կին նորա ցաւի յոյժ. / ղայֆայ առ պր<օֆեսսօր> 80/81 Ֆրիդ<լէնդէր>. երթեալ ի բնակարա իմ, չի՛ք ոք անդ. բնակարան իմ թուէր ինձ արտաքսել զիս. անհանգիստ շրջաբերիմ անդ. յիշատակ բարեկամաց իմոց նեղէ զիս. բարերարն իմ չէր ի քաղաքին. ես երթամ առ մ<ադամ> Հաղէն. նա զարմանայ ընդ շուտով վերադարձումն իմ. պ<արոն> Հաղեն զկնի իմ ի Պոնիմոն. ես անցուցանեմ զժամս ինչ ընդ երեխայիցն, որք խնդային ի տեսանելն զիս: Բանալի տան իմոյ առ Պաստօր Գեհովէ. յառաքելն իմ բերել զայն, նա հրաւիրէ զիս ի ճաշ ըստ սովորութեան. նոքա կարօտով ընկալնուն զիս, հարցանեն վասն կենցաղավարութեան իմոյ ի Պոնիմոն. մեծ որդի նորա Րուդօլֆ հիւանդ. և ծնօղք նորա հոգան վասն նորա. յետ ճաշուն դարձեալ գնամ առ Հաղէն. մ<ադամ> Հ<աղէն> նկատեալ զայնքան ցաւիլն իմ, խնդրէ փոքր ինչ պարկել ի սենեկի իւրեանց. ես ընկալնում զյառաջարկութիւնն և

1

առեալ զշարադրութիւնն Չեօկէի48),

ընկողմանիմ. քունն սակաւ առ սակաւ մերձենայ ինձ. երեխայք գան և երթան. հրաւիրեն զիս ի ղայֆայ. ընթրիս2 նոյնպէս և մ<ադամ> Հաղեն. այլ ես մնամ անդ. և ազայս գիշեր այսպէս անցուցանեմ անդ. յառաւօտուն ո՛չ ոք խնայէ զարթուցանէ զիս. երեխայք գան մարմանդ և հային ի կուսէ դրան. աստ ելանեմ. մ<ադամ> Հ<աղեն> առ ղայֆայի պատմէ, թէ և ինքն լեալ էր առ իս, այլ ո՛չ խնայեալ, զարթուցանել զիս. նա յուսադրէ զիս: Ուրբաթ գոլով և պաս վասն իմ, վասն որոյ . պր<օֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր> յերեկ հրաւիրէ զիս ի սեղան իւր. կերակուր ի մրգաց. և նոքա ուտեն զնոյն կերակուր. «Զի՞նչ դժուարութիւն պահել, մանաւանդ ի Հայաս<տան>, ուր այնքան բազում են մրգեղէնք. այս օգտակար է յոյժ». ասէ կին նորա:

1

[շ<արադրութիւնն>]

2

յընթրիս=ընթրիս


82

17 յուլիսի: Կիւրակէի. Այսօր յետ ճաշուն խնդրեաց յինէն մ<ադամ> Հաղ<են> գնալ ընդ իւր ի զբօսանս ի Րոբկոյի մայրին, երեք վերստ հեռի ի Դօրպատէ. ես այսօր ընդ նմա ճաշեցի. յ 2 ժամու նա պատրաստէ զսպասս ղայֆայի. հաց. և ի ½ 3 ժամու առնու փոքր ժողով մեր զընթացս անդ. 2 որդիք և 2 դստերք նորա. մանուկն նորա եդեալ ի փոքր սայլին և զիրսն քարշէ աղախինն. օդն պայծառ և ջերմ. մ<ադամ> Հ<աղեն> երկուցեալ, թէ չիցէ փակեալ զդուռն իւր, առաքէ ի կէս ճամբայէն զորդի իւր Կարլ տեսանէ զայն. ի ճանապարհին լայ մանուկն. մ<ադամ> Հ<աղեն> առնու և ի ներքոյ ծառոյ միոյ ծիծ տայ նմա: Այս ճանապարհ էր, որ տարաւ զիս առ բարեկամն իմ Գրաս. մերձ մայրւոյն հայեցեալ ի կողմն Պոնիմոնի, «անդ է Պոնիմոն»՝ ցուցանեմ և արտասուօք լնանին աչք իմ. փոքր ժողով մեր ցրուի աստ. Կարլ, Վիլհէլմ կամին հաւաքել զմորս. մ<ադամ> Հ<աղեն> դնէ ի կրուղին մածուն և սեր. զսերն ինքնին կրէ. ես խնդրեցի, այլ նա ո՛չ ետ ինձ: Մտեալ ի մայրին. լռութիւն յամենայնի. մ<ադամ> Հ<աղեն> պատուիրէ ծառայից պատրաստել կրակ և ինքն պարապի զհետ ղայֆայի. աստ բերեն Կ<արլ> և Վ<իլհէլմ> զպարգև իւրեանց և բաժանեն մեզ. յետ ղայֆային, նա դնէ ի քուն զմանուկ իւր, և մեք բոլորովին շրջագայեմք ի մայրին յորոնել զսունկն, զմոր և այլն: Մ<ադամ> Հ<աղեն> ժամ առ ժամ երգէ. ձայն երգոց նորա. լռութիւն մայրւոյն. կանաչ վայրն դիմաբերեն ինձ զցանկացեալն իմ Պոնիմ<ո>ն. աստ մեկուսացեալ, տամ տխրութեան և մտածման զանձն իմ. զայս նկատեալ մ<ադամ> Հ<աղեն> յանդիմանէ զիս. «Երևի թէ, ասէ, ո՛չ շահեցայք այսօրեանն զբօսանովք մերովք»: Ես խնդրեմ զներումն. ո՞րպիսի տեսարան, մինչ երեխայք, ուր և երթամ, կամին զհետ իմ գալ. Յիւլիէ խնդայ, զի ինչ ժողովել մորս իմ, տամ նմա: Մինչև 8 ժամն նմացաք անդ. ուտելով անդ փոքր ինչ մածուն և իւղահաց: Մ<ադամ> Հ<աղեն> ասէ. «Անդ ուր բարեկամք են զբօսասէրք, ո՛չ կամին գնալ, այլ աստուր լռին, սիրեմ միշտ լինել»: Ինձ թուի թէ նա զամենայն վասն իմ արար, առ ի արգահատել զիս.

83

մեք նովին քաղցր եղանակաւ դառնամք ի տուն. ի ճամբային այլ զբօսաւորք. և զընթրիս իմ այսօր աստ առի. մորն մեր էր մի ի կերակրոցն: 24 յուլիսի: Երկուշաբթի. Յերեկ գայ առ իս պաստօր Գեհեովէ յանկարծ զկնի ճաշուն և խնդրէ վաղիւն առ ինքն ճաշել. նա հարկէ մի բացասել նմա: Մեծ խնջոյք այսօր առ նմա ի պատիւ պաստօրին Գեդերհոլմ, պաստօրին Մոսկովու. նա վարժամպէտ լատ<իներէն> լեզուի ճեմարանին Եղիազարեանց: Բազում արժանաւոր անձինք աստ. ի հարցանելն իմ վասն աշակերտաց ճեմարանին, նա մեծ գովասանութեամբ խօսի զնոցանէ. «Յամենայն նուագի ուրախութիւն համարիմ ինձ դաս տալ նոցա» ասէ. որպիսի խնդութիւն ինձ: Նախ քան զճաշն զրուցեմք ի ներքսասենեկին, մինչև ժողովիլ ամենայն հիւրոց: Աստ մինչ ելանէ կին պաստօրին, ո՞րպիսի քաղաքավարութեամբ ամենեքեան յոտին կանգնեն և գլուխ տան նմա. նա կարմրատակի ի պատկառանաց. փոքր նախաճաշիկ. ապա սեղան. կին նորա նստի ի գլուխ սեղանոյն և պաստօրն ի ցածագոյն կողմն. խորտիկք բազումք և բարեհամք. յընթացս հացկերույթին զանազան զրոյցք. գինի. երկու ծաղկամանք հանդերձ ծաղկամբք և քաղցրաւենիքն ի վերայ սեղանոյն, զորս բերեն նախ քան զամենայն կերակուրս: Երկու ի հիւրացն վարժապետք գոլով յառաջ ելանեն ի սեղանոյն. մեք մնամք մինչև ց 4 ժամն. ղայֆայ. յելանելն իմ մտանէ յանկարծ ի ներքս Աւղուստինէ օրիօրդն՝ տէր տան իմոյ, եկեալ ի Րէֆալէ. զիա՞րդ խնդութիւն. զիա՞րդ ուրախանան նոքա ի տեսանելն զմիմեանս: Մ<ադա>մ Էշհոլց ամենևին մնայ առ մօրն իւրում՝ որ հիւանդ մերձ ի մահ: Մանուկն Էշ<հոլց> զիա՞րդ խնդայ ի տեսանելն զիս. ես գրկեալ զմանուկն սիրեմ. նա հարցանէ վասն բնակութեան և կենաց իմոց: Յերեկոյին ի 6 ժամու առ Սոկոլովսկի, խնդութիւն դստերց նորա վասն տեսութեան միմեանց. պատուական մայր նոցա յելանելն խնդրէ, յաճախ գնալ առ նոսա:


84

25 յուլիսի: Երեքշաբթի: Յերեկոյին ի 7 ժամու. Կանգնեալ առ լուսամուտիւ երկու օրիօրդք գեղեցիկք խաղան ի հանդիպահայաց տան հայաթին. նոքա զմայլեցուցանեն զիս: Թուի թէ նոքա ևս կամէին 1անմեղ խաղուք իւրեանց ուրախ առնել զիս. ըստ որում լուսատիպ հայեցուածք նոցա ստէպ ստէպ իբրև ցօղ արևու անկանէին ի վերայ իմ. տեսարանն զմայլեցուցանէ զիս. նոքա ճլորտեն ի վերայ տախտակի և մինն յանկարծ անկանի. աստ անկանի և սպիտակ2 ուսանոց նորա. ձիւնափայլ պարանոց նորա գողանայ զտեսիլ իմ. նա պատկառանօք ծածկէ զայն. նոքա ոստոստան իբրև անմեղ ձագս աղաւնեաց. հանաքեն ընդ միմեանս. վազեն, հարկանեն, և քաղցրիկ երկինքն թուէր ինձ, թէ հաճոյանար և խնդայր ի վերայ տեսլեանս անոյշ եղանակաւն: Աստ առեալ զկիթառ կամիմ փոքր ինչ ածել և երգեմ, զի աւելի ևս վստահասցեն նոքա և շարունակեսցեն զզուարճալի խաղարկութիւն իւրեանց. և տէ՛ս դու ինձ. աստ յանկարծ բանին դրունք իմ և ո՞վ ի ներքս. բարերարն իմ. ես ի պատկառանաց անդրէն լռեմ. այլ նա խնդութեամբ մատեալ յիս՝ «մի՛ հատանէք, մի՛ հատանէք՛, շարունակեցէ՛ք սիրելի իմ, զնուագ ձեր». նա նստի ի վերայ աթոռոյ առ լուսամուտիւ. և բռնադատէ զիս երգել. այլ ո՜հ, ես երկչոտ, որ ո՛չ կարեմ առնել նմա զայս բաւականութիւն. «Դուք կարի երկչոտ էք, ասէ, պարտ է փոքր ինչ սրտոտ լինիլ»: Մտեալ ի ներքին սենեակն իմ, հայի ի կարգադրութիւնս. ո՞րպիսի ախորժելի տեսեկութիւն: Այլ ո՛հ զարմացմանս, ես դեռ ո՛չ չափ տուեալ խնդութեան և յափշտակութեան 3և ո՛չ գիտելով, թէ զի՞նչ արարից, աստէն յանկարծ մտանէ և բարերարուհին իմ, քաղցրադէմ, անոյշ ժպիտ և ողջոյն ի շրթունս: Շշկլիմ, բնաւ ո՛չինչ կարելով առնել.

4

«Ընդէ՞ր այս ծանրութիւն»՝ ասեմ: «Զի՞նչ

ծանրութիւն գալ ի տեսութիւն ձեր. դուք չէ՛ք օտար ոք» ասէ. հայի ի սենեակ իմ. և փոքր ինչ յոտին կացեալ առ լուսամուտիւ, ստիպէ զբարերարն իմ ելանել. լեզու իմ կապկապէր ի շնորհակալելն իմ. այլ բարերարուհին իմ՝ «և յայլում ժամու, եկեսցուք առ ձեզ»: Ես առաջնորդեմ նոցա մինչև ի դուռն. նոքա ձեռն ի ձեռին բաժանին. ո՞վ մեծի հեզահոգութիւնս և անհամեմատ մարդասիրութիւնս: 85

30 յուլիսի: Շաբաթ. Օր ծննդեան բարերարուհւոյն իմոյ. Վիլհելմ պատուիրէ ինձ յառաւօտուն ի 6 ժամու գալ անդ: Առաւօտն ծագի պայծառ լուսով և քուն իմ վերանայ. զգեցեալ աճապարեմ անդ. ի հեռուստէ լսեմ զձայն երգոց ի տան բարերարին իմոյ, անդ, ուր դեռ ամենեքեան ննջեն. բեդել մի (ծառայ համալսարանին) պատրաստէ զայս ի պատիւ բարերարին իմոյ, յառաջնասենեկին օրիօրդք հինգ հասակաւորք և փոքրահասակք, ազգականք բեդելին, սպիտակազգեստք, ի ձեռին զթուղթս երգոց, երգեն իբրև զհրեշտակս և բեդելն և այլ երկու օտարք պահպանեն զձայն նոցա փողովք: Ի մեծ դահլճին, ուր սեղանն և կարավաթն (Sofa) փունջք ծաղկանց. և երկար պսակ մի ծաղկեայ շուրջ զկարավաթին. շուրջ զսեղանովն ծաղիկք սփռեալք ի վերայ տախտակին. միմիայն Վիլ<հելմ> ընկալնու նախ զողջոյն իմ. յետ փոքր միջոցի ելանէ բարերարուհին իմ ամենևին շարժեալ ի տեսարանէս և Մորիցն ի խտիտն (ծաղկայ պսակն ի գլուխ Մորիցին) ուռոյց փոքր յերես նորա. նա տայ զբարերար փափուկ ձեռս իւր ինձ ի համբուրել և ընկալնու շնորհակալութեամբ զշնորհաւորութիւն իմ. ապա գայ և բարերարն իմ. և նա նովին խնդութեամբ, ընկալնու ամօք զողջանատրութիւն մեր. ապա ձեռն ի ձեռն մատչին նոքա առ

1 2 3 4

[խա<ղուք>] բնագրում՝ ստեպիտակ [յանկա<րծ>] [այլ նա]


օրիօրդսն և ներկայս զնոյն ունկնդիր լինել քաղցր երգոցն: Բարերարն իմ և ամուսին իւր առնուն զփոքր դուստր բեդելին 5-ամեայ. հանբուրեն զնա, ողջագուրեն և Մորից ի խնդութենէ կամի թռչիլ ի գրկաց ի գիրկս. նոքա մերձեցուցանեն զմանուկն առ փոքր օրիօրդն և հարկեն համբուրել զնա. յաւարտիլն մատչին երկոքին առ նա և համբուրեալ քաղցրութեամբ և շնորհակալութեամբ զօրիօրդսն, հրաւիրեն ի ներքս. ամենեքեան նստին ի վերայ աթոռաց և բարերարուհին իմ առաքէ նոցա ղայֆայ և շաքարահաց (Kuchen). փոքր դուստր բեդելին ո՛չ կարելով ինքնին ըմպել զղայֆայ իւր, ես տամ նմա զայն. չև ելեալ, նոքա սկսանեն երգել և զերգ մի. ապա երգէ փոքր դուստրն բեդելին. յելանելն նոցա մատչին կրկին բարերարն իմ և ամուսին նորա առ օրիօրդսն և համբուրիւ շնորհակալին զնոցանէ. 1բարեր<ար> իմ առնու զձեռն բեդելին իւրոյ և այնպէս քաղցրութեամբ շնորհակալէ զնմանէ. ապա մեզ տայ բարերարուհին իմ ղայֆայ. և յելանելն իմ խնդրէ յերեկոյին գնալ առ ինքն ի թէյ, շնորհակալելով վասն գալստեանն: 86 Ի ճաշուն առ տիկինն Էշհոլց. մայր նորա մեռանի. յայգւոջն տնկաբանական պահապան լինին նմա երկոքին դստերք իւր. կին հասակաւորեալ. մահ նորա ծանր յոյժ: Նա կարէ զհանդերձս սգոյ և յայտնելն իմ նմա զցաւակցութիւն իմ, «ես հաւաստի եմ առ այդ» ասէ և սեղմէ զձեռս իմ. լռութիւն ամենևին ի տան նոցա յաւուրս յայսոսիկ. և ո՛չ իսկ մանուկն Էշհոլց յայտնէ զանյարմար լացս կամ այլ ինչ. ի զարմանալն իմ ի վերայ այսորիկ մայր նորա «զայս առաքէ մեզ աստուած» ասէ, զորս յօրօրօցէ պարտ է ուսուցանիլ մանկանց»: Զաւուրս չորս մնայ մեռեալն ըստ սովորութեան: Յերեկոյին ընդ Վիլհելմին գնամ առ բարերարն իմ ի 6 ժամու. բազում2 տիկնայք զարդարունք նստին առ նմա զսեղանով թէյի ի մէջ մեծ դահլճին. նոքա ամենեքեան յոտին կացեալ առնուն զողջոյն մեր. մեք մտանեմք ի կողմնասենեակն, ուր տեարք կային ժողովեալ. բարերարն իմ սիրով ընկալեալ զմեզ, առաջի առնէ զիս բազմականացն իբրև ճանապարհորդակից իւր յԱրարատ. աստ երկու որդիք Կարամզինի, որք նորոգ եկեալ էին ի Դօրպատ ուսանիլ անդ. պատանիք հասակաւորք, փոքրն յոյժ հանճարադէմ. զրոյց վասն պարսից. արհամարհանք վասն նոցա. Գրիբայետով. բարերարն իմ ընթեռնու ի ժամանակագրութենէ զանցս պատահեալ ի Զմիրնայ ընդ անգլիացւոյ միոյ վասն դստեր ղրեկի միոյ: Աստ թէյ, յետ թէյին ելանեն Կարամզինք ընդ ուսուցչի իւրեանց գաղիացւոյ. փոքր ինչ ոտնակաց զրուցեալ ի սենեկին ելանեն ամենեքեան ի սրահն ի փոքր կանաչ տեղին դէպ ի Դօմն. երեկոյին պարզ յոյժ և արեգակն ի մուտս. ոսկեթէլ շառաւիղք նորա փայլին ի մէջ տերևաց. աստ ժամս ինչ զրուցեմք վայելեալ զպատուական օդն. Մորիցն առաւել քան զամենեսին առնէր մեզ խնդութիւն. անցանելով ի գրկէ ի գիրկս ճխալով. մինչ դառնամք ի տուն կին պրօֆ<եսսօր> Մորգենշտէրն<ի> ածէ զկլավիրս անիմանալի հմտութեամբ. ես կանգնիմ առ կլավիրիւ, այլ տիկնայք և տեարք վայելեն զքաղցրաւենիս և զպտուղս առ սեղանով. բալ, գիլաս, մոր. բարերարուհին ինքնին մատուցանէ մեզ զայն. 7 ժամն հարկանի և յետ փոքր միջոցի, ես գլուխ տուեալ ամենեցուն՝ ելանեմ: Օգոս<տոսի> 6. շաբաթ. 87

Տօն ազատութեան վարժարանաց: Մ<ադամ> Էշհոլց ի վերադառնալն իմ յայգւոջն ի

տուն, յառաջարկէ ինձ գնալ իւր յագարակն Լունիոյ, 9 վերստ հեռի ի քաղաքէն, յայնկոյս Էմբախ գետոյն. նա առնէ զայս առ ի հանգստութիւն քեռ իւրոյ, որ յանչափս ցաւիր վասն մահուան մօր իւրոյ. ես շնորհակալութեամբ ընկալնում զայս յառաջադրութիւն. ¼ 12 մեք պատրաստիմք ի 1 2

[բեդ<ել>] բազումք=բազում


ճանապարհ. մ<ադամ> Էշհոլց և օրիօրդն կամին նստիլ ընդ իւրեանս ի կառս, այլ որովհետև մանուկն Էշհոլց և որդիք երևելի աստղաբաշին Շտրուֆէ հետիոս կամին ելանեն ի քաղաքէն, ես կամաւորիմ ճանապարհորդակից լինիլ նոցա. տոփով անցանեմք ի վերայ Էմբախ գետոյն. ես գնեմ վասն մանկանցն սուխարիս. ես ո՛չ համարէի, թէ ազատութիւն վարժարանաց ուրախացուցանէ զմանկունս եւրոպացւոց, այլ աստ նկատեմ, զի նոքա յանչափս խնդան ի վերայ ազատութեանն. մանուկն Շտրուֆէ պատմէ զհետիոտս ճանապարահորդութիւն իւր ի լեառն Մոնամէկի ընդ այլ մանկանց յայսմ ամի. 70 վերստ հեռի ի քաղաքէն. արտաքոյ քաղաքին հասանին մեզ տիկնայքն կառօք և հետևակ ճանապարհորդք մեր յաւելանայ երկու ընկերօք, որք էին դուստր պրօֆ<եսսօր> Շտրուֆէ և դուստր եղբօր նորա. օրիօրդք գեղեցիկք. տիկնայքն անցանեն և մեք մնամք յետս. օրիօրդքմ խնդրեն հաւաքել ծաղիկս վասն հիւսելոյ զպսակս. անձրև խափանէ զայս քաղցր ընկերութիւն մեր: Ես առնում զերկու օրիօրդս ի ներքոյ ամպհովանւոյ իմոյ. տիկնայքն սպասեն մեզ. մեք ելանեմք ի կառս առ տիկնայս, և մանկուքն ի դրօշկայն. ես նստիմ ի կողմն, ուր էր քոյր էշհոլցին. ի դադարիլ անձրևոյն, իջանեն մանկուքն և կամին երթալ հետիոտս. զնոյն կամին և օրիօրդքն, կամելով վայելել զազատ բնութիւնն. ի սէր նոցա իջանեմ և ես՝ այնպէս շարունակեմք զճանապարհորդութիւն մեր. օրիօրդն եղբօր Շտրուֆէ յառաջն վազէ միշտ ընդ կառացն. մանկուքն մնան յետս. մեք հաւաքեմք զծաղիկս և հիւսենք զպսակս. դուստրն պրօֆ<եսսօր> Շ<տրուֆէ> ստիպէ 87/88զմիւս օրիօրդն / երգել ընդ իւր. և այնպէս սկսանեն երկոքին օրիօրդքն երգել. զիա՞րդ քաղցր լսել զնազելի եղանակ կանացի երգոց, ձայնակցեալ ընդ հրաշալի վայելուչ բնութեանն. յետ միջոցի հասանեն մեզ մանկուքն, հանեալ զփոքրիկ կամզօլս իւրեանց երգելով և խաղալով. ընդ նոսա խառնեն և ներդաշնակցեն և օրիօրդքն. ո՞րպիսի խնդութիւն տեսանել զմանկունս յայնպիսի անմեղ զուարթութեան: Այս փոքր ժողով մանկանց յանչափս զմայլեցուցանէր զիս, և մեք սովիմբ կերպիւ մտեալ ի մէջ արտօրէից ծաղիկս հաւաքելով և երգելով հասանեմք ի փոքր առու մի. մանկուքն թռչին. այլ զի՞նչ արասցեն օրիօրդքն. ես խտտեալ զնոսա, անցուցանեմ առանձնակի. զիա՞րդ աներկիւղ գան նոքա ի գիրկս իմ. «Զիա՞րդ օգնական լինի մեզ բարի հայն» նաև լսեմ ի նոցանէ: Տիկնայքն առաքեալ էին մեզ զդրօշկայն ընդ առաջ. մեք նստիմք անդ. և ի մերձենալ ի շինուածս ագարակին, սկսանեն միանգամայն համաձայն երգել. օրիօրդքն զպսակն ծաղկո<յ> ի գլուխս և ի լանջս կրելով. և Բաւէն իսկ ծնդայ լսելով զանմեղ զուարճութիւն մանկանց1 և 2օրիօրդացս: Լունիայ. դրութիւն նորա վայելուչ. յառաջոյ և յետուստ մայրիք. Էմբախ անցանի յառաջոյ նորա լռութեամբ. շինուածք ո՛չ այնքան զարմանալի. Դրօշկավարն մեր ածէ զմեզ յայգի մի. նախ քան զամենայն ձգէ զնկատումն իմ շուշայգին, ուր տեսի զբազում ծառս հայրենեաց, խաղող, ծիրանի, դեղձի, թուզ և այլն: Խղճալի ծառքն բռնութեամբ խռկեալ ի քունջս տանց և խաչեալ բոլոր ճիւղք նոցա հանդէպ արեգական, զի հասանիցի. ծաղկաստան ի միում շվաքարանի պատրաստեալ էին տիկնայք զսեղան և սպասէին մեզ. շվաքարանս ի բրքի ծառոց, այնպէս տնկեալ և հատեալ իբրև զփորիկ չարդախ մի. մեք նստիմք ի սեղան. խորոված, իւղահաց և մածուն. յետ սեղանոյն ելանեմք ի մայրին յզբօսանս. և մայրին նոյնպէս յարդարեալ ճանապարհօք և նստատեղեօք. երեխայքն նոյնպէս 88/89 երգեն. զարմանալի / անցք ի մէջ այգւոյն. պատեալ յերկուստեք բոխի ծառովք, գլուխք նոցա հաւասար հատեալք, անթափանցելի յարևոյ, իբրև զքուչայ մի. մեք վերադարձեալ, ուտեմք զկարտոֆել. ծառայ մի թագուն վաճառէ մեզ գիլաս և դեղձ. 20 կոպ<էկ> մէկ հատ. ի քաղաքին 50 կոպ<էկ>. անձրևն նեղէ զմեզ. այլ զիա՞րդ ի ներքոյ անձրևոյն տիկնայքն ո՛չ հայեցեալ ի մաքուր հանդերձս իւրեանց, կրեն զամենայն ինչս մեր ի տուն: Յետ անձրևոյն պարզի երկինքն և քաղցրագոյն ևս այժմ զբօսնուլ: Աստ մանուկն Էշհոլց և Շտրուֆէ կամին փոքր ինչ երթալ ձիով. մայր 1 2

մանկանցս=մանկանց [եր<իդասարդացս>]


նոցա կամաւորի. մեք ելանեմք յայգւոյն. և նոքա հեծեալ ի ձիս շրջագայեն ամենայն զգուշութեամբ. ի վերադառնալն վազեն ձիք և Էշհոլց անկանի. այլ անվնաս. և օրիօրդքն ևս կամին ձավարել. խնդրանօք տիկնոջ Էշհոլցի հեծեալ իմ ի ձի, առնում ուրոյն ուրոյն զօրիօրդսն առաջի իմ, ամուր խտտեալ զնոսա, զի մի անկանիցեն. նախ՝ զմինն, ապա զմիւսն: Զիա՞րդ խնդային ոքա և գոհանային, և քանի՛ խնդութիւն ինձ, զի օրիօրդքն այնպէս ազատ վարէին ընդ իս. իբրև վերստ մի հեռի ես ածեմ զնոսա ի գիրկս իմ, նոքա ամենևին ո՛չ կամէին իջանել ի ձիոյն. ղայֆայ. յ 9 ժամու առեալ կրկին զփոքրիկ մանկաժողովն իմ անկանիմք նախ ի ճանապարհ և նոքա ձեռն ի ձեռին տուեալ և օրիօրդքն ընդ իս ձեռնաբռնուկ արարեալ, երգեն մանկուքն. զիա՞րդ քաղցր յաղջամուղջն երեկոյին այս ձայնք մանկանց. ես ի ծածուկ հատեալ էի յայգոյն զեմիշ մի և երկիւղ պատէր ինձ ի ճանապարհին, թէ ծառայք տեսեալ իցեն զայն. այլ ո՞ր անկարգ գործ մնայ անյայտ. ո՛չ հեռացեալ վերստ մի գան երկու ծառայք հեծեալք. բախտաւոր, զի յայսմ նուագի ցրուին երեխայքն ի մէջ թփոց. ես տեսեալ զծառայս, իսկոյն հարկանի սիրտ իմ. ես անտես յումեքէ արկանեմ զեմիշն ի թուփ մի, 1

զոր ոչ նկատէ. աստ շրջապատեն նոքա զմեզ, այլ իմ ազատեալ ի վտանգէն, այժմ համարձակ /

89/90 մաքառիմ ընդ նոսա. ի գալ ծառայիցն մանկուքն ունելով ընդ ինքեանս զքանի մի բոյսս զորս 2

թագուն հատեալ էին յայգւոյն, յերկիւղէ արկանեն ի վայր: Նոքա ո՛չ թողուն զմեզ շարժիլ ի տեղւոջէ և որոնեն զճէբս մեր: Աստ հասանեն և տիկնայքն կառօք. նոքա հաւատացուցանեն նոցա, թէ ի մեզ ո՛չ ոք առնէ զայնպիսի գործ ինչ. և յանկանիլն ի ճանապարհ, նոքա ցաւին, զի անմեղ զրպարտեցայ, այլ ես չէի անմեղ. անիրաւ և անկարգ. աստուած միայն օգնական եղև ինձ, զի մի ամօթ կրեցից յօտար ազգէս. խրատ ապագայից: Մթով հասաք ի տուն: Տիկինն Էշհոլց շնորհակալէ վասն գնալոյն իմոյ ընդ նմա: Յետ միջոցի բերէ ինձ մանուկն Էշհոլց թէյ հանդերձ սուխարիւ. «Մայրն իմ առաքեաց, ասէ, զի ջերմացեալ գոլով, զովասջիք այսու»... Չորեքշաբթի. 10 օգոստ<ոս>. Պարոն կանդիդատ Շուխովսկի՝ պրօֆեսսօր շտուտենտ՝ յերեկ բերեալ ինձ զբիլէթ մի, խնդրէ ներկայանալ հանդիսաւոր վիճաբանութեան իւրոյ վասն դոքտօրութեան: «Գիտեմ, ասէ, թէ այս ո՛չ սակաւ խնդութիւն լինի ձեզ»: Ի տուն բեդելին. Քելնէր. ի համալսարանին, ուր նշանակեալ էր ինձ, գտանիմ զմեծ ժողով մի ռուս և գերմ<անացի> ուսումնականաց ծանօթից նորա: Աստ յառաջեալ կրկին պարոն Շուխովսկի շնորհակալէ վասն գալստեանն: Անդ ի կողմն տան սեղան մի եդեալ և մեծ քաղցրաւենի թխած և գինի ի վերայ սեղանւոյն. հետզհետէ բազմանայ ժողովն, և որք մտանեն երկրպագանեն այլոց, մանաւանդ զնոր դոքտօրացուն: Պրօֆ<եսսօր> Բլումէն դեկան. Երդման, րեկտօր. ի ժողովիլ ամենեցուն, դոքտօրացուն լցեալ զբաժակսն գինւոյ, հրաւիրէ զմեզ.

և

իւրաքանչիւր առեալ զթաս մի, հարկանէ ընդ թասին պարոն Շուխովսկի և խնդրէ նմա կարօղութիւն. այսպէս վայելի և մազայն: Ի 12 ժամու ելանեմք ի մեծ զալն. անդ ելանէ դեկանն յառաջին ամբիոնն և դոքտօրացուն ի ներքին առաջի նորա. և հրաւիրականք բազմին ի վերայ աթոռոց շրջանակի, այլ որք կամէին վիճել ընդ նմա, անձինք երեք, ընդ որս և րեքտոր, բազմին 90/91 առաջի ամբիոնին: Դեկանն սկսանի լատին<երէն> ասել զճառ մի: / Յետ ճառին սկսանի վիճաբանութիւնն լատին<երէն>. վիճաբանք առեալ զշարադրեալ գիրս նորա ի վերայ տնկաբանութեան և անտի ի շարադրութենէ նորա հանեալ տեղիս, հարցանէին նմա. հարցանօղք նախ քան զսկսանելն երկրպագանէին նմա, և այնպէս շարունակէին զհարցումն, այլ յամենայնի համեստութեամբ: Եւ այլք ունկնդիր լինէին նոցա ընդ որս և բազում պրօֆ<եսսօրք>. վիճաբանութիւնն տևէ մինչև 3 ժամն զկնի ճաշուն. յետ ամենեցուն հարցանէ պարոն րեկտորն. և

1 2

[և] [ասեմ]


մինչ1 դեկանն ելանէ յամբիոնն ընթեռնուլ զճառ արձակման և շնորհաւորութեան դոքտօրութիւն նորա և յսկսանելն նորա զբանս իւր, աստ ի միջոյ շտուտենտաց ելանէ երիտասարդ շտուտենտ մի և խնդրէ լատին<երէն> ժամանակ տալ նմա ևս հակաճառել. այլ անագան գոլով, դեկանն ո՛չ կամի հատանել զբանս իւր, այլ նա ընդհակառակն2 միշտ խօսի մինչև լռել դեկանին և նա ելեալ յոտին յառաջարկէ զհարցումն իւր և ի գտանելն ի վախճանի զյաջողակ պատասխանատուութիւն, շնորհակալէ և նստի: Աստ դեկանն համառօտ բանիւ շնորհաւորեալ զդոքտորութիւն պարոն Շուխ<ովսկու>, իջանէ և առեալ զձեռն նորա, համբուրէ զնա. զնոյն առնեն պարոն րեկտոր և այլ ծանօթք նորա: Աստի դարձեալ կրկին ի տուն բեդելին, ըմպեալ զթաս մի գինի, բոլոր ժողովն հաղորդէր նմա իւր խնդութիւն. իւղահաց. աստի բաժանիմք: Ի հինգշաբթի Տրոցկի, նոյնպէս պրօֆեսսօր շտուտենտ, կատարէ զվէճ դոքտորութեան իւրոյ. ես հրաւիրիմ ի նմանէ ևս. և կարգն կատարի ըստ երեկեան ծեսի: Սոքա երկոքեան աշակերտք գոլով պարոն պրօֆեսսօր տնկաբանութեան Լեդեբուրգի՝ յաղագս այսորիկ կատարէ պարոն պրօֆեսսօրն այսօր մեծ խնջոյ<ք> մի ի պատիւ նոցա: Կին նորա գրեալ էր վասն իմ առ տիկինն Էշհոլց հրաւիրել և զիս անդ: Յետ յարձակման վիճաբանութեանն երթամք

ի տուն նորա, որ յայգւոջն

տնկաբանութեան: Պարոն պրօֆեսսօր և կին նորա շնորհակալեն զինէն վասն գնալոյն իմոյ առ նոսա՝ «գիտելով, ասեն, թէ դուք մեծ հաղորդակցութիւն ցուցանէք ի վերայ հանդիսաւոր տօնախմբութեան բարեկամաց մերոց, վասն այն տուաք ձեզ զայս աշխատութիւն». 24 հիւրք, յորոց տասն էին պրօֆեսսօրք: 92

15 օգոստ<ոս>: Շաբաթ. Կրկին խնդրէ յինէն տիկինն Էշհոլց գնալ ընդ իւր այսօր յզբօսանաս. նա և այլ տիկնայք կառով գան ի դաշտն, այլոտով երթամք ընդ մանկանցն. մանկունք աւելի քան զտասն և հինգ փոքր աղջիկք. նոքա գան դրոշկայիւ. որդիք պրօֆ<եսսօր> Շտրուֆէ ընդ մեզ: Իսկոյն հասեալ յագարական, գտանեմք զսեղան պատրասեալ ամենայն համադամ կերակրովք. ո՛չ գոլով անդ բաւական աթոռք, բազումք ի մէնջ յոտին կացեալ ուտեմք, այլ ո՛չ տիկնայք. յետ սեղանոյն ելանեմք յզբօսնուլ. ջաղացն և փոքր գետն. բազումք ի մանկանց և երկու օրիօրդք խնդրեն ընդ իս փոքր ինչ հեռի զբօսնուլ. անդ պատահին մեզ ջուրք, և ես խատեալ զնոսա անցուցանեմ. նոքա ըմբռնեալ զձեռս իմ, այնպէս զբօսնուն: Հազիւ հասեալ ի տուն, սկսանի անձրևել: Բոլորակաձև դահլիճն անդ բաց և աթոռք եդեալք անդ: Ի շրջաբոլորս ծառովք պատեալ. անդ, ի վերայ ռաֆթին [?] շրջաբոլոր գլխապատկերք Արիստոտելի, Սոկրատեսի և այլոց փիլիսոփայից յունաց

ի գաջէ: Աստ ելեալ ելանեմք յայլ

ագարակս դէպ ի Պետերբուրգ. երկու տիկինք ոտով գան ընդ մեզ: Մեք ըմպեմք զթէյ և ընթրեմք անդ. այս ագարակ է միայն շինեալ վասն զբօսականաց: Աստ սկսանի սաստիկ անձրևել: Ես թուեմ աստ մինչև զ 16 երեխայս մեծ և փոքր՝ որք ընդ մեզ էին: Նոքա խաղան, պարեն, այլ անձրևն ամենևին ո՛չ դադարի. յերթալն ի տւն անձրևն սաստկանայ. երեխայք և տիկնայք դժուարաւ տեղաւորին ի մէջ կառին և դրոշկայիցն. տիկինն Էշհոլց և այլ տիկնայք նստին ի դրոշկայ ամենևին ի 3ներքոյ անձրևին: Ես և որդի պրօֆեսսօր Շտրուֆէի և որդի մի վաճառականի մնամք անդ. նոքա խաղան զբիլիարդ. մեք վարեմք զշինականի սայլ մի. և 4ի ներքոյ անձևոյն թաց և դրջուած, երգելով գամք ի տուն: Գիշերն մթագին. իւրաքանչիւր ոք պատմէ զայնպիսի պատահմունս անցեալս ընդ ինքեան. տիկին Էշհոլց և այլ տիկնայք ի տան մերում ամենքն ցաւին վասն իմ. «Մեք արարք զայս առ ի ուրախ առնել զձեզ, այլ այսպէս պատահեցաւ»: Նոքա տան ինձ թէյ և բազում հոգս հոգան վասն իմ: 1 2 3 4

մինչև=մինչ բնագրում՝ ընդհակառն [մեք] [նե<րքոյ>]


95

Օկտմբրի 25. 1832: Ֆրիդ<լէնդէր>. Չայի մոտ մեծ ժողով. կինն մեռեալ րեկտորի և այլք. Ֆրիդ<լէնդէր> կամի չայդանն դնել ի վերայ սամավարին, այլ կինն արգելէ երկնչելով թէ անկանիցի. «Յիմ պարտ, եթէ եղիցի այդ», ասէ պրօֆ<եսսօրն> և դնէ. այլ հազիւ եդեալ չայն, իսկոյն անկանի չայդանն և թափի չայն ի վերայ սեղանոյն. հիւրք ո՛չինչ նեղանան. այլ պրօֆեսսօրուհին «ո՛չ ասացի զայդ» ասէ. աստ ելանէ պրօֆ<եսսօրն>, այն ինչ այլք աշխատին զամենայն կարգել, և ի ծունկս անկեալ առաջի կնոջ իւրոյ, համբուրէ զձեռս նորա, խնդրելով զներումն. իսկ նա պարկեշտաբար տուեալ զայն, զգուշացուցանէ զնա: 1832. 24 դեկ<տեմբեր>. երեկոյին ծննդեան. Օր մի յառաջ ասել էր ինձ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և կին նորա գնալ յայսմ երեկոյի առ նոսա. այլ ի 5 ժամու ստանամ զայս թասկերայ ի րեկտորէն գնալ առ նա. «Սիրելի իմ Ապովեան! Այսօր յերեկոյին ի մէջ 7 և 8 ժամու վառելոց եմք զծառն ծննդեան վասն մանկանն մերոյ Մորիցի: Ո՞չ կամիք ընդ բարեկամի ձերոյ Նազարեանի ներկայ գտանիլ նմա: Մինչև ցայն վայր ողջ լերուք»49): Ձեր անձնանուէր Ֆ. Պարրօտ. Dorpat 24 դեկտ. 1832. Ի 5 ժամու առ Ֆրիդ<լէնդէր>: Նոքա սպասեն այլ հիւրոց. պրօֆ<եսսօր> տայ մեզ ինձ և Շլեգերին զհատուածեալ կարաս առ ըստ կարգի դասաւորել. աստ ժողովին սակաւ առ / սակաւ և

95/96 այլ հիւրք: Այն ինչ կամէին նոքա վառել զծառն, մեք մնամք ի մեծ սենեկին, և ծառայք տանին զամենայն ճրագս մինչև մթանալ բոլոր սենեկին: Պրօֆեսսօրուհին, օրիօրդն Բարդլես, Շլեգեր և ես մնամք ի միասին ի մթան և պրօֆ<եսսօրն> վառէ զծառն: 1Ջորջին խաղայ և խնդայ: Աստ յանկարծ բանայ պրօֆ<եսսօր> զդուռն միւս սենեկին և ծառն լուսազարդեալ, լի ամենայն մրգեղինօք, եդեալ ի վերայ մեծ սեղանի միոյ, շրջաբոլոր զնովաւ ամենայն պարգևք իւրաքանչիւրոց, լնու զսիրտս մեր ուրախութեամբ տօնի աւուրն. բազում աղքատ մանկունք ժողովեալք. աստ ցուցանէ պրօֆ<եսսօրն> իւրաքանչիւրոցն զպարգևս իւր. աղքատ երեխայքն հանդերձ մէկ աման մրգով ստանան նոյնպէս զհանդերձս, և խնդութեամբ համբուրեն զձեռս տուողացն, ես ստանամ զերեք կտոր գիրք և մէկ շապկայ. ամուսինք համբուրեն զիրեարս ի պատիւ տօնի աւուրն և վասն պարգևացն ստացելոց ի միմեանց. նոքա առանց 2չափելոյ զհասակ մանկանցն, կարել էին տուել վասն նոցա հանդերձս. այժմ զիա՞րդ խնդան նոքա ի տեսանելն, թէ հանդերձն չափաւոր գայր նոցա: Մերձ սեղանոյն կայր եդեալ և այլ սեղան մի, ուր աղքատ մանկունքն կերակրելոց էին: Ես 97

համբուրեալ յետ այսորիկ զձեռն պրօֆեսսօրուհւոյն, խնդրեալ նոցա զխնդութիւնս, ելանեմ: Մինչ Ստեփանի հետ Պարրօտի մոտ գնացինք, դեռ ծառն չէր պատրաստեալ. Պար<րօտ> քաղցրութեամբ ելեալ ընդ յառաջ մեր, կալեալ զձեռանէ մերմէ, շնորհաւորէ զծննունդ. «Ո՞չ կամիք օգել ինձ ի պատրաստել զծառն» ասէ, մեք խնդութեամբ ընկալեալ զայս յառաջադրութիւն, ջանամք կախել ընդ նմա զմիրգս, խնձոր և զայլ քաղցրաւէնս կախել զծառոյն: Քանի՞ զարմանք և ո՞ր

1 2

[Բոլ<որը>] [դիտելոյ]


խնդութիւն տեսանել զայր այնպիսի, աշխատիլ վասն մանկան և տան իւրոյ: Զայս ամենայն պատրաստեալ, երթամք ի միւս սենեակն և րեկտօրն և րեկտօրուհին փակեալ զդուռն դնեն զպարգևս իւրաքանչիւրոցն զծառովն, նոքա կամէին, զի մի՛ ոք տեսցէ զայն. Մորից անհանգիստ. յետ միջոցի բացաւ դուռն, ամենեքեան կանգին լուռ զնովաւ ի տեսանել, թէ զի՞նչ արասցէ երեխայն, զոր ըմբռնեալ րեկտօրուհին. կանգնիւր ի մէջ դրան. ծնօղք հարցանեն ցերեխայն, ցուցանեն զծառն, այլ նա դեռ ո՛չինչ խօսայ, բայց ի նստուցանել զնա ի վերայ փոքրիկ սեղանոյն, զոր ի պարգև շինել տուեալ էր վասն նորա տատն իւր, յորոյ վերայ կային ամենայն պարգևք նորա. անդ սկսանի ճխալ, խնդալ, առնու զպարգևս մի առ մի, ցուցանէ մեզ: Այլ զայս ամենայն խնդութիւն համարեա՛ ի տրտմութիւն դարձուցանէր մեզ ցաւալից տեսարան քաղցր օրիօրդին Քրաուզէ՝ զոր դժարութեամբ բերէին անդ եղբայր նորա և մայր. անողորմ հիւանդութիւնն / մաշեալ էր զքնքուշ անձն նորա. ես դեռ 97/98 չէի տեսեալ զնա յետ վերադարձի նորա ի Պետերբուրգոյ. դեղնագոյն. տեսեալ զիս, դողդոջուն ձայնիւ բարբառէ ինձ. «Ա՜խ, սիրելի Ապովեան, ես վաղուց չեմ տեսեալ զձեզ: Տեսանէ՛ք, թէ յոր վիճակի կամ». հուր վառեցին ի սիրտ իմ այս բանք նորա. ականջք նորա ծանրացեալ էին ի հիւանդութենէ և յերկար խօսիլ ընդ նմա անհնարին էր ինձ. գալարէին աղիք իմ, այն ինչ կանգնեալ յանկեան մերձ նորա, որ յայլ ժամանակս գրեթէ պատճառ էր մեզ խնդութեան, այժմ ինքնին ևս ո՛չ կարէր խնդալ. ո՜հ, ո՜հ. ամենեքեան խնդան պարգևօք իւրեանց. մէկ խաս կամզօլացու եդեալ էր վասն իմ պարոն րեկտորն: Այն ինչ Յիւլիէ ընդ այլ պարգևաց զականջազարդն ստանայ, զոր ես եդեալ նմա ի պարգև փոքր թասկերայիւ միով. անուշակ, բայց տկար լեզուաւն շնորհակալեալ զինէն, «զթասկերայ ձեր ո՛չ կարեմ, ասէ, այժմ ընթեռնուլ, վաղիւն ընթերցայց». այնքան տկար: աստ բերէ բեդելն զքանի բարեկամ աղջկունս, որք նախ ստացեալ զպարգևս ի բարերերուհւոյ իմմէ, 1որ համբուրեալ զմի մի ի նոցանէ և շնորհաւորեալ տայր նոցա, դառնան ի մեծ սենեակն և անդ երգեն քաղցր եղանակաւ. յաւարտելն Պ<արրօտ> տուեալ Մորիցին զաման մի լի մրգով, ստիպէ զնա, բաժանել նոցա. ապա ինքնին ևս շնորհակալեալ, մանաւանդ զբեդելէն, պարգևա / տրէ զնա: Այն ինչ 98/99 կամէին բաժանիլ, կրկին համբուրէ զնոսա բարերարուհին իմ և րեքտորն կալեալ զձեռս իւրաքանչիւրոց ի նոցանէ, այնպէս արձակէ զնոսա: մինչև ցշիջանել2 մոմոցն կացեալ մեր անդ, Շտէյնգեօտտէր ածէ զկլավիրս և մէջ առ մէջ զրուցեալ զհանդէսէ աւուրն, ապա խնդրեմք զհրաման ելանելոյ: Բարեհոգի բարերարն իմ նմին քաղցրութեամբ շնորհակալեալ զմէնջ, «Օրհնեսցու՛ք, ասէ, զսուրբ տօնն ծննդեան»: Եւ այպէս աւարտէ զմեզ:

1 2

[զոր] ցըշիջանել=ցշիջանել


1883 1833. յունվարի մէկին. Ի վերջին աւուրն դեկտեմբերի, սովորութիւն գեր<մանացւոց> նստիլ մինչև ց 12 ժամն առ ի սկսանել զնոր տարին: Յայսմ երեկոյի Վինդիքելդէի մօտն էի: Բազում շտուտենտք անդ. բազում զրոյց վասն անցեալ տարւոյ, վասն նորոգ սկսանելոյն: Նա ընթեռնու մեզ զբանս սուրբ գրոց. նախ քան զընթերցուածն և յետոյ երգ. ընդ մեզ երգէին և երեխայք նոցա. և կինն: Ապա դառնան առ մեզ երեխայքն և համբուրեն զմեզ, գնալով առ ի քնիլ: Կին նորա մատակարարէ զմեզ բազում անուշահամ թխուածովք և մրգովք: Եկեալ ի տուն ի 12 ժամուն, դեռ չէի ճրագ արել, յանկարծ մթնումն լսեմ1 դրան առաջի զձայնն կիթառի. Ստեփանն ննջէ. անպատրաստ բացեալ զդուռն, և ճրագ արարեալ, տեսանեմ զսիրելին իմ Քրաուզէ ընդ բարեկամի միոյ, որք մեզ ամենևին ո՛չ ետուն ժամանակ խօսելոյ, այլ միշտ ածէին զկի / թառն, ո՞րպիսի եղանակ 99/100 շնորհաւորութեան: Այսպէս երթան նոքա առ բարեկամս իւրեանց, ասելով նոյնպէս ի փողոցին: Առաւօտուն, ի տան բարերարին իմոյ, 2գան ի լինելն իմ անդ երկու շտուտենտք. անդ, յառաջ մատչի բարերարն իմ և բնական քաղցրութեամբ իւրով առեալ զձեռանէ նոցա, ջերմիկ համբուրէ զնոսա. ձև համբուրի նոցա և ձեռնակալութիւն եղև այնպիսի սաստկութեամբ, մինչև դեռ չէ՛ր իմ տեսեալ այնպիսի եղանակ: Ի Սոկոլովսկի. մեծ դուստր նորա ընկալնու զշնորհաւորութիւն իմ ամենայն քաղցրութեամբ և 3համեստութեամբ զրուցատրէ ընդ իս: Աստ գան և բազում անձինք, առ որ ստիպիմ ելանել 4խնդրելով ի ներկայականացն զներումն. այլ ի փոքր սենեկին դրան 5բարբառ մի ձայնէ զիս յետս. « Տէ՛ր Ապովեան», և ո՞ր այս անոյշ բարբառ, ու՞մ այս քաղցր շունչ. հայեցեալ իմ յետս, անդ, իբրև հրեշտակ լուսոյ ներկայանայ6 ինձ փոքր դուստր նորա, օրիօրդ չքնաղ, ի տես հրապուրելի. աչք նորա հայեցեալ յիս, յարուցին ի սիրտս իմ 7զանճառելի զգացումս ներքին պաշտման սխրալի թագուհւոյն, այն ինչ պարտաւորութիւն արկեալ զերեսօք8 զծիրանիս ամօթոյ, կամէի խնդրել9 զներումն. աստ համբոյր նորա հոսեալ ի կենսաբեր շրթանցն, հեղու յերակունս իմ հոգիս արիութիւն, յերկար կալեալ զձեռն միմեանց, խօսիմք զայլ և այլ իրաց: 101

1

յունվարի 3. 1833: Երեքշաբթի. Վաղուց ստանամ զլուր գալստեան սիրելւոյն իմոյ Գրասի: Այսօր որդին Հագենի՝ Կարլ բերէ ինձ զլուր գալստեան նոցա: Վաղեալ իմ անդ անհամբեր, մտեալ ի տուն և զի՞նչ տեսարան. փութացեալ իմ անկանիլ զլանջօվք սիրելւոյն իմոյ, որ երևացաւ ինձ յերկրորդ սենեկին մերձ դրան, ապուշ կրթիմ ի խնդութենէ և ի զարմացմանէ. անդ մայր նորա, որ դիտաւորութեամբ կամէր ո՛չ այնպէս իսկոյն երևիլ ինձ, նստի մերձ մադամ Հագենի և Լաուրայի Շտէյնգեօտտէր. և զի՞նչ արգելէր աստ համբուրել զփափագելի 10ստինս այնպիսի ցանկալի հոգեմօր. հիացեալ փարիմք զմիմիամբք և անակնկալ խնդութիւն իմ արտասուս ծնաւ յաչս իմ. վայր մի համբուրեմ զստինս նորա, և կրկին համբուրեմ. նա ինքնին ստիպէ զիս մի՛ մոռանալ զբարեկամ իմ, որ կայր մերձ իմ. ես դառնամ առ նա, և համբոյր և խնդութիւն խառնին ընդ միմեանս: Մ<ադամ> Շտէյնգեօտ<տէր> հանաքով ասէ ինձ, և պախարակէ զանզգուշութիւն իմ.

լսեալ=լսեմ [Պա<րրօտ>] 3 [պարկեշ<տութեամբ>] 4 [շնոր<հաւորելով >] 5 [որ] 6 ներկանար=ներկայանայ 7 [զներքին] 8 [զին<և>] 9 ներկանար=ներկայանայ 10 ստինքն=ստինս 2


զի1 ես ո՛չ ողջունեցի նոցա. աստ գան այլ բարեկամք, և մ<ադամ> Գրաս սկսանի պատմել խնդութեամբ զճանապարհ իւր, բայց այնպէս հանգամանօք, այնպիսի զարդարանօք, մինչև գրել կարելի էր, զորս նա պատմէր: Աստի հրաւիրէր զնոսա պարոն րեկտորն, առ ի բնակիլ ի տուն նորա. մեք առաջնորդեմք զնա մինչև անդ. եղանակն ձմեռային և խառն. ի դրան հանդիպի մեզ րեկտորն2 և փարմամբ ընկալնու զնա. մեք աստ հեռանամք, ըստ որում նոքա վաղուց ո՛չ տեսեալ զմիմեանս, զբազմաց ունէին խօսիլ, մանաւանդ զմահուանէ դստեր նորա. երեկոյին անագան տեսանեմ զբարեկամն իմ Գրաս և նա ի 10 ժամու գայ առ ի տեսանել զբարեկամն իմ Ստեփաննոս. խնդայ յանչափ ի վերայ ծանօթութեան իւրոյ ընդ նմա. ես տանիմ զնա ի սենեկէ իմմէ առ պարոն Հագենն և զամենայն բարեկամական զրոյցս խոստանայ ինձ ի միւսում աւուրն կատարել ընդ իս:

105

106

Heiligster Patriarch! Wenn ich es wage, Ew. hoh. Eminenz, ohne das Gluck zu haben Ilmen bekannt zu sein, eine Bitte zu unterlegen, so geschieht es im hohen Vertrauen auf die auzgezeichneten Eigenschaften, welche Sie schmücken, und deren Ruhm längst in die Deutschen Ostseeprovinzen, unszes geme. inschaftlichen großen Vaterlands gedrungen ist. Aber es giebt noch ein anderes Land, welches mich zu Ew. hohen Eminenz ehrwürdigsten Person und zu dem ganzen Volke der Armenier hinzieht, das Land der Wissenschaften, welche von den Armeniern, einem der ältesten und interessantesten Völker der alten Welt, seit ihrer Annahme des Christenthums mit besonderer Sorgfalt gepflanzt und erweitert wurden, und ihre Litteratur zum besonderen Gegenstand des Stadiums der ausländischen Gelehrten machen. Ew. hohe Eminenz tief eingeweiht in die Litteratur Ihres Volks, kennen selbst am besten die großen Verdienste, die sie sich hauptsäch- lich um Geschichte erworben hat, und wie wichtig sie für den Alter- thumsforscher dnrch ihre Übersetzungen aus den griechischen Schrifts tellern ist. So sind namentlich von den verdienstvollen armenischen Gelehrten in Venedig Zohrab und Auger, aus der

Bibliothek des St. Lazarus Klosters bei Venedig armenische Übersetzungen von 2 griechisichen Schriftstellern Philo und Euseby, welche wir nicht mehr in der griechischen Spraehe besitzen, entdeckt und herausgegeben worden. Mögen Sie daher, heil. Patriarch, meiner gerechten Wißbegierde verzeihen, wenn ich, nachdem dieses hochberühmte und durch Ernst, Mäßigkeit, 106/107Rechtlichkeit und Kenntnisse ausgezeichnete Volk der Armenier / unter rus- sische Herrschaft gekommen ist, als Professor einer russischen Universität, nähere Kenntnis der vorhandenen armenischen Litteratur zu erhalten wünschte und mich geradezu mit Vertrauen an Sie, heil</igsteF> Pat<j-iarch> zu wenden wage. Vor einigen Jahren machte ich mit Erlaubnis Seiner Kaiserl. Majestät und Unterstützung d. Krone eine Reise nach Mosqua und Petersburg, urn die Bibliotheken des Synods und der Klöster zu untersuchen. Später dehnte ich meine Reise bis nach Kiew und die Krim aus und bin nun im Begriff, ein Werk über samtliche Bibliotheken Bußlands herauszugeben, besonders was die Handschriften betrifft, welche sich in denselben befinden. Hire Eminenzen die Metropoliten zu St. Petersburg und Kiew, Seraphim und Eugen, so wie die übrigen Archiveien der ruß. Kirche haben vielfach unterstutzt 107/108 und stolz darauf den Ruhm der so hochgebildeten und merkwürdigen armenischen Nation, von Dorpat, als einer russischen Universität, aus verkünden zu können, würde ich aufs schmerzlichste bedauern, wenn in meinem Werke ven der armenisehen Litteratur keine Erwähnung geschehen könnte. Darum, heil. Patriarch, wage ich es, Sie ehrfurchtsvoll zu bitten, daß Sie den geeigneten 1 2

զիս=զի րեկտորին=րեկտորն


Personen Befehl geben möchten, mir über folgende Fragen genaue und zuverlässige Auskunft zu geben: 1) Wie viele Klöster und Unterrichtsanstalten der Armenier gibt es in Rußland? 2) Welche Wissenschaften werden in den Unterrichtsanstalten gelehrt, und nacli welchen Büchern? 108/109 3) Wie sind die einzelnen Bibliotheken / in den Klöstern, Kirchen und Unterrichtsanstalten beschaffen, wie viele Bände zählen die einzelnen, in welchen Fächern sind sie vorzüglich besetzt. etc. Besitzen diese Bibliotheken nicht griechische und lateinische Handschriften und welchen Inhalts? 4) Wie viele Handschriften in armenischer Spraehe sind in den einzelnen Bibliotheken?

Welche sind die vorzüglichsten? Welche sind davon noch ungedrückt? Welche sind erkenntlich Ubersetzungen aus griechischen Handschriften, und noch nicht bekannt? 5) Giebt es nicht Bücher, welche über den Zustaud d. Litteratur und der Bibliotheken der

Armenier in Rußland handeln? Heil. Patriarch! Mögen Sie diese meinen ehrfurchtsvollen Bitten wohlwollend aufnehmen und versichert sein, daßich mit lebenslänglicher. Dankbarkeit und Bewimderung Ihrer hohen Eigenschaften sein werde Ew. hohen Eminenz gehorsamer Diener Dr. Klosseus Սրփազան պատրիարք!50) 110

Ի համարձակելն իմ մատուցանել Ձերդ Սրբազանութեան զխնդիր ինչ, առանց ունելոյ զբախտս ծանօթ լինելոյ ընդ Ձեզ, կատարի այս ծայրագոյն յուսովն առ երևելի յատկութիւնսն, որք զարդարեն զձեզ, 1որոյ համբաւ վաղուց ուրեմն տարածեալ է ի Գերմ<անիայ> սահմանս արեւելեան ծովու ի մերս բովանդակ հայրենի մեծ: Բայց գոյ և այլ իմն կապ, որ ձգէ զիս2 առ 3գերավսեմ անձն Ձերդ սրբազնութեան և առ համայն ազգն Հայոց, կապն մակացութեանց, որք առանձին իմն հոգատարութեամբ ի կիր արկան և տարածեցան յազգին Հայոց, միոյ ի նախնի և արժանաւոր ազգացն հնոյ աշխարհի, 4և զգրականութիւն նոցա առնեն այժմ իբրև առանձին իմն առարկայ բանասիրութեան գիտնոցն օտար աշխարհաց: Սրբազնութիւն Ձեր, ի խոր անցեալ ի գրականութիւն ազգի Ձերոյ, ինքնին լաւապէս 5 ճանաչէք6 զմեծարդիւն վաստակս, զորս նոքա գանձեցին ինքեանց, մանաւանդ ի մասին պատմութեան և թէ զիա՞րդ ցանկալի են 7հնախնդրին թարգմանութիւնք նոցա ի մատենագրացն յունաց: Այսօրինակ յայտնեցան և ի լոյս ընծայեցան ի բազմարդիւն գիտնոցն հայոց ի Վենետիկ, 110/111 ի Զոհրաբէ և յԱւգերէ, ի գրատանէն / սրբոյն Ղազարու: Ի Վենետիկ հայկական թարգմանութիւնքն 8յերկուց յունական մատենագրաց Ֆիլիի և Եւսեբիոյ, զորս 1 2 3 4 5 6 7 8

[և] սկզբում՝ զիս ձգէ [Ձերդ] [որոյ] [գիտեք] սկզբում՝ ճանաչեք ինքն լաւապէս [նոքա հնագետին] [հայոց]


մեք ո՛չ ունիմք այժմ ի յունական2 լեզուի: Բարեհաճեցէ՛ք ներել Ս<րբազան> Պ<ատրիարք> ուրեմն իմս արդար բանասիրութեան, ի ցանկալն իմ ստանալ զծանօթութիւն ինչ 3յարդի եղեալ գրականութեանն Հայոց, յետ4 գալոյ այսր, հաստատութեամբ, չափաւորութեամբ, արդարութեամբ և գիտութեամբ մեծահռչակ և երևելի ազգիս ընդ իշխանութեամբ ռուսաց և ի համարձակելն իմ 5ուղղակի առ Ձեզ մատչիլ Ս<րբազան> Պ<ատրիարք> յուսալով ի6 Ձեզ: Քանի մի ամօք յառաջ, հրամանաւ7 նորին Կայս<երական> մեծութեան և օժանդակութեամբ տերութեանն <արարի> զճանապարհորդութիւնս ի Մոսկով և ի Պետերբուրգ, առ ի քննել զգրատունս Սինօթին և վանից: Յետոյ ձգեցի զճանապարհորդութիւն իմ մինչև ցԿիև և8 Ղրիմ9 և այժմ մտադրեալ եմ ի լոյս ընծայել զգիրք մի 10ի վերայ բովանդակ գրատանցն Ռուսաստանի, նամանաւանդ որ ինչ վերաբերի 11առ ձեռագիրս՝ որք գտանին անդ: Գերապատուելի մետրապօլիտքն Սանկտ Պետերբուրգոյ և Կիևի՝ Սերաֆիմ և Եւգին, որպէս և 12աւագ քահանայք եկեղեցեացն ռուսաց, օժանդակեցին 111/112ինձ բազմադիմի եղանակաւ: / Եւ վստահ գոլով առ այն, թէ ես կարող եմ13 հրատարակել ի Դերպտոյ իբրև ի միոյ համալսարանէ ռուսաց զգովասանութիւն 14 15 այնպիսի լուսաւորագոյն և արժանայիշատակ ազգին հայոց, ապաքէն կարէվէր ցաւեցայց16, եթէ ի գրքի իմում ո՛չ եղիցի յիշատակութիւն ինչ զգրականութենէ ազգին հայոց: Այսու աղագաւ ս<րբազան> պ<ատրիարք> վստահանամ լի երկիւղածութեամբ խնդրել ի Ձէնջ, զի դուք բարեհաճեսջիք տալ հրաման յատուկ անձանց առ ի տալ ինձ ճիշտ, 17 հաւատարիմ ծանօթութիւն վասն հետևեալ 18հարցմանցս: 1) Որքա՞ն վանք և վարժարանք Հայոց գտանին ի Ռուսաստան: 2) Ո՞ր մակացութիւնք ուսուցանեն19 ի վարժարանս և ըստ որոյ գրեանց: 3) Որպէ՞ս են կարգադրեալք իւրաքանչիւր գրքատունք վանից և եկեղեցեաց և վարժատանց, և որքա՞ն հատոր թուին իւրքանչիւր20 գրատունք և ո՞ր մասին առաւելապէս գտանին ի նոսա գիրք և այլն: Ունին21 այսոքիկ գրատունք զյունական և զլատինական ձեռագիրս, և ո՞ր մտաց վերայ: 4) Ո՞րքան ձեռագիրք գոն ի լեզուին հայոց յիւրաքանչիւր գրատունս, ո՞յք ի նոցանէ են 22 արժանաւորագոյնքն, ո՞յք ի նոցանէ դեռ անտիպք, ո՞յք ի նոցանէ մանաւանդ են թարգմանութիւնք ի յունական23 ձեռագրաց, որք դեռ չեն յայտնի: 5) Ո՞չ գոն արդեօք գրեանք, որք 24ճառեսցեն զվիճակէ գրականութեան և գրատանց հայոցն և Ռուսաստանի: Ս<րբազան> Պ<ատրիարք> բարիհաճեցէ՛ք 25քաղցրութեամբ ընդունիլ զայս իմ ճերմեռանդագին խնդիր և լինիլ միամիտ, թէ ես յամենայն կեանս եղէց շնորհակալու զձէնջ 1

113

1

[այժմ] յունականն=յուրական 3 [ի] 4 յետս=յետ 5 [այսպէս] 6 [առ] 7 [արարի զիս] 8 [մինչև] 9 ցՂրիմ=Ղրիմ 10 [զդրու<նս>] 11 [և] 12 [այլ միւս] 13 էի=եմ 14 [այսր] 15 [բազում] 16 [խոցիմ] 17 [իրաւացի] 18 [վասն] 19 ուսանին=ուսուցանեն 20 իւրաքանչիւրքն=իւրաքանչիւր 21 Չունին=Ունին 22 [առաւել] 23 յունականէն=յունական 24 [խօսին] 25 [մարդասիր<ութեամբ>] 2


և գովեցից զծայրագոյն յատկութիւնս Ձեր: Բարձր սրբազնութեան Ձերոյ խոնարհ ծառայ դոքտոր Կլօսեուս. Կոլլեղէն խորհրդական <մեկ անընթ.> Իրաւանց ի կայսերական համալսարանին Դերպտի: Դերպտ. յունվարի 1833.

114

115

1[ի]

Քանիցս մինչ այս պրօֆեսսօր վասն գրականութեան մերոյ խօսաց ընդ իս, միշտ ամենայն պատուով. մեր պատրիարքիցը նմանապէս. «Ես յոյս ունիմ, թէ այնպիսի այր երևելի ո՛չ անտես արասցէ զխնդիր իմ»: Զի՞նչ կարէի պատասխանել նմա: Ի յետին երեկոյին, ուր նա պատրաստէր զգրեանս առաքել յԷջմիածին, խնդրեաց յինէն, զի ես ևս գրեցից առ ատենադպիր Յովհաննէս Վարդապետն Ղրիմցի. ի տան նորա գրեցի ես զնամակ իմ առ նա: Որպէս թէ ծառայութիւն ինչ արարի նմա, նա յանչափս շնորհակալեցաւ զինէն: Անչափ սէր նորա առ գրականութիւն մեր խօսի նամակ նորա: Ի 20-էն յունվարի մինչև 28 թեթև ինչ տենդ և հազ պատահեցաւ ինձ. բարերարն իմ ինքնին քանիցս եկն ի տեսութիւն իմ և պատուիրեաց բերել տալ ի տանէ իւրմէ զամենայն հարկաւորս ինչ. Քրաուզէ և երիտասարդ բարեկամ իւր Հէրադ, անծանօթ ինձ, անչափ մարդասիրութեամբ հոգային զդեղ իմ: Յայնպիսի վատ եղանակի անդադար գայր առ իս անծանօթ բժիշկն իմ: Ո՛չ մոռացան զիս նոյնպէս և տանցիք իմ: Եղբայր քաղաքական խորհրդականուհւոյ Մորգենշէրն, Լէզէդօֆ լուեալ զտկարութենէ իմմէ, գայ առ իս. 1 զսրտալից կարեկցութիւն նորա ո՛չ կարեմ ստորագրել. նա գտեալ զնուսխայն բժշկի ի վերայ սեղանւոյ իմոյ, իսկոյն վազէ ի դեղատունն, առանց խնդրելոյ իմ և բերէ վասն իմ զդեղս: Ի միւսում աւուր առաքէ առ իս տան տիկինն իմ զսուպս, զսոյն բերէ պատուականն Լէզէդօֆ ձեռովք իւրովք, և յամենայն սրտէ կամի ծառայել ինձ. քանի՞ բարերար է հիւանդին այսպիսի մտերմութիւն! և բարեկամ իմ Ստեփաննոս ո՛չ մոռացաւ զիս: 5 փետրվարի. 1833: Ի Կիւրակէի. Այսօր հրաւիրեաց զմեզ տանտիկինն մեր ի սեղան իւր. ի ½ երկրորդ ժամու երթամք ի վեր. պրօֆ<եսսօր> Նէու է ի վերայ սօֆայի զրուցէլ. ընդ պատուական տիկնոջն Մորգէնշտէրն, այն ինչ մտաք մեք ի մէջ դահլիճն, լի թանկագին և ազնիւ պատկերովք: Առաջին բարբառ (գլուխք ամենայն յունաց գիտնոց Արիստոտէլի, Պղատոնի և այլն): Տանտիկնոջ իմոյ էր աւետատրութիւն և խնդութիւն նորա ի վերայ առողջութեան իմոյ. երկոքեան ելանեն յոտին և սիրով ընկալնուն զմեզ. զրոյց իմ ի վերայ ճանապարհորդութեան Ժուբերտի ի Հայաստան51). Տանտիկինն իմ ո՛չ կամէր հաւատալ այնպիսի բարբարոսութիւն բնակչաց տեղւոյն: Յետ միջոցի գայ և ծերունին Մորգէնշտէրն՝ այրն գիտնական. նա քաղաքավարութեամբ ողջունէ զմեզ. և առաջին զրոյց նորա էր գանգատ նորա զականջացաւէ իւրմէ: Ի խառնիլն մեր ի զրոյցս, ելանէ տանտիկինն առ ի հոգալ զճաշէ: Ես շահեալ զայս միջոց կամէր առանձին յայտնել նմա զկարեկցութիւն իմ վասն մահուան հօր նորա, որ յայսոսիկ աւուրս. յերրորդում սենեկի նա կամի մտանել ի դահլիճն, ընդառաջեմ նմա. նա մտածմամբ հարցանէ ցիս. ի յայտնելն իմ զխորհուրդ իմ, նա կալեալ զձեռանէ իմմէ, պատասխանէ զգացութեանց իմոց, ինքնին մխիթարելով զինքն, առաջի առնելով զվիճակ երջանկութեան հանգուցելոց. «Նոքա երթան ի ծոց ամենաբարի հօրն, կսկիծ մեր վասն պակասութեան նոցա անցանեն, ի մտածելն մեր զայս սահման մեր» և այլն, ասէ, բայց ձեռք նորա ի ձեռս իմ և միւսն, որով նա երբեմն զաչս, երբեմն զերեսս


116

ծածկէր, կամելով հանգուցանել զնորոգեալ վիշտ իւր, բացայայտնի քարոզէին զշարժումն նորա ներքին: Ընդհատեալ ա՜խ և թառաջ նորա թուէին կենդանացուցանել նմա զսիրելի հանգուցեալն. ի խնդրելն իմ զներումն, սեղմեալ զձեռս իմ՝ «գիտեմ զքնքուշ զգացումն ձեր և թէ և կսկիծ իմ մեծ եղիցի, այլ ես պարտական եմ շնորհակալել զկարեկցութենէ զերմէ»: Ի միասին մտեալ ի դահլիճն, նա ո՛չ հատանէ հոգելից բանիւք արձանագրել զվիճակ հանուցելոց: Ո՞չ ապաքեն կին էր սա, և ո՞ր հաւատ. ա՜խ, քնքուշ զգացումն նոցա լաւ ևս ըմբռնէ և պահպանէ զծայրագոյնս զվերացեալն: Զրոյց զՆերսէս եպիսկոպոսին ընդ դմա52): Նախաճաշիկ. նա ինքնին մատուցանէ, յետ այսորիկ կրկին հայեցեալ ի պատրաստութիւն սեղանոյ իւրոյ, հրաւիրէ զմեզ ամօք երկրպագութեամբ: Յառաջ նա ելանէ, ապա հրաւիրէ այր նորա զմեզ, հուսկ յետոյ ինքն. ի վերայ սեղանոյն ցուցանէ ինզ պատուական տանտիկինն իմ նստիլ յաջմէ իւրմէ, ի զախմէ պրօֆ<եսսօր> Նէուէ: Իմաստալից զրոյց նորա ընդ իս. դատողութիւն նորա ի վերայ Գեօթէի, Շիլլերի և այլ մատենագրաց. սեղան նոցա պատրաստեալ չորս տեսակ կերակրով: Գինի. աւարտ սեղանին կանգնին ամենեքեան, իւրաքանչիւր քաշէ զիւր աթոռ, գլուխ տուեալ միմեանց հրաւիրիմք կրկին ի ներքս. սակաւ մնացեալ ելանեմք:

10 փետր<ուարի>: Կիւրակի. Երեկ ընթերցեալ զճանապարհորդութիւն գերմանացւոյ միոյ ի Կոստանտինօպօլ, հրաւիրէ զիս պարոն պրօֆ<եսսօր> Քրուզէ գայ այսօր առ ինքն ի ճաշ. ի ճանապարհորդութեան հարկաւոր էր ինձ, ըստ խնդրանաց պրօֆ<եսսօրի>, տեսանել զայն տեղիսն. որ վերաբերէին Հայոց վարուցն. ի տեղի միում անչափ ուրախարար զիս մաքուր ցանկութիւն այսր պատուական ճանապարհորդի, ուր նա ասէ. «Ափսո՛ս, զի հայք չունին բաւական լուսաւորութիւն. որքա՞ն օգուտ կարէին նոքա հասուցանել մակացութեանց, 1 բնատուր ձրիւք իւրեանց և ճանապարհորդելովն ի բոլոր Ասիայ»: Յայլ տեղւոջ գովէ նա զգիրս մեր և անուանէ պատուականագոյն, քան զայլ ամենայն ասիական գիրս: Այսօր մինչ 117 գնացի ի տուն նորա ի 1 ժամուն, նա գնացեալ էր ընդ կնոջ իւրում ի զբօսնուլ, ըստ որում այսօրեան պատուական եղանակն համարեա՛ թէ զբոլոր քազաքն շարժեալ էր ի զբօսանս: Ազնուականք բազումք ընդ ընտանեաց իւրեանց սանեակով երթան, 40 սանեակք ի միասին պտուտին ի մէջ քաղաքին, մուզիկ ածելով: Օրիօրդ մի ազգական նորա միայն ի տան. ես գտի զնա ի վերայ կլավիրի: Թէև ցանկայի, զի նա միշտ ածցէ զկլավիրն, այլ զիս տեսեալ նորա, աւարտէ և գայ ընդ առաջ իմ: Ի միասին նստեալ ի վերայ զօֆայի, նա զիս մխիթարէ անչափ քաղցր զրուցատրութեամբ իւրով: 2Սեղանն պատրաստի էր և մինչ եկն պրօֆ<եսսօրն>, ողջունեալ նոցա սիրով զմեզ, նստիմք ի սեղան: Երեք տեսակ կերակուր. գինի. մերձ պրօֆ<եսսօրին> նստիմ ես: Զրոյց նորա ի վերայ ճանապարհորդութեան մերոյ յԱրարատ: Զկնի սեղանին, մինչ մտանեմք ի մեծ դահլիճն կրկին նստի շնորհալից օրիօրդն առ կլավիրաւ, և այժմ սխրալի երգ նորա առաջնորդեալ կլավիրաւ բոցավառէ զխորս սրտի իմոյ. կարօտալից և խռովեալ կանգնիմ մերձ նորա առ ի յետ դարձնել զթուղթն. և միտք իմ ամբարձեալ ի վեր, որոնէին զաստուածն մուզայի, ձօնել նմա զիմ խնկանուէր գոհաբանութիւն. այո՛, միտք իմ խնդրէին զառակայն սիրոյ, որ եդ ի սիրտս մարդոյ զայս 117/118 զգացմուն: / Եւ չքնաղագեղն իմ, զոր ես խնդրէի, ափսոս ի ճշմարտութիւն փակեալ կայր նա յինէն: Բազմիցս կամէր լալ, և ուժով արգելք տայի ընթացիս արտասուց իմոց: Խնդրեն յինէն նստիլ, զղայֆայ ըմպել, այլ ինձ բոլոր ներկայութիւնն որպես թէ այլ ո՛չ կեար նա: Քանի՞ քաղցր նորա եղանակ, քանի՞ կակուղ նորա ձայն, քանի՞ աշխոյժ նորա զգացումն: Զայս ամենայն պատմէր երգ նորա: Խռովեալ առնեմ զբարեաւ մնայն, այն ինչ նա աւարտէ զերգն իւր: Նոքա խնդրեն յաճախ երթալ առ ինքեանս. և ոգին մուզայի սաւառնելով միշտ առաջի աչաց իմոց, վարէ զիս մտաթափ ի փողոցս քաղաքին. հանգիստ և ոչինչ առարկայ կարող էր

1 2

[յատ<կապէս>] [այն<ինչ>]


տալ ինձ, եթէ ո՛չ պատկեր գեղեցկի միոյ: Քրաուզէ պատահի ինձ ի ճանապարհին, կալեալ զձեռն իմ, ուժով տանէ ի քաղաքն, այլ միտք իմ ո՛չ ցրուին բնաւ: Զգեղեցիկն իմ ես խնդրեմ ի տան բարեկամին իմոյ Սոկոլովսկի. և գտանեմ անդ. հրեշտակն հոգւոյ իմոյ նոր սիրով ընկալնու զիս. մայր նորա ելանէ. մեք նստիմք և խաղամք զխաղ ինչ. ի խաղին ես շահիմ. այլ այս ուրախութիւն անտև: Նա ելանէ պատրաստել զթէյ. այս հեռացումն նորա յափշտակէ զբոլոր խնդութիւն իմ. ակամայ խաղամ ընդ եղբօր նորա. ի 6 ժամուն գայ և այլ բարեկամ մի նոցա: Նոքա խաղան, այլ անհանգստութիւն իմ բազմանայ. աստուած իմ, ես ո՛չ տեսանեմ զնա, 1զկենսացուցիչն իմ. ո՜վ սէր, ո՜վ սէր: Անողորմ բռնաբարեալ զգա/ցումս, խնդրեմ ներումն և ելանեմ. անոյշն 118/119 իմ ո՛չ երևի. աչք իմ խնդրեն զնա. հզօր յուսահատութիւն գլուխ ամբառնայ ի վերայ իմ. գոնէ ի վերջին նուագին կամիմ տեսանել զնա, այլ ո՛չինչ անկիւն 2բուրէ զնմանէ .արտաքս ելեալ. .աչք իմ. նա կամեցեալ էր և զընթիրս ևս պատրաստել, այլ անագան. ես ուժ դրան էի. «Ա՜խ, երթա՞յք, ընդէ՞ր ես ելի ի տանէ, գուցէ եղբայր իմ ո՛չ մխիթարեաց զձեզ. միթէ հնար չի կայ կրկին դառնալու», այլ անագան. «Գալո՞ց էք արդեօք շուտով կրկին առ մեզ, ո՛չ տեսեալ զձեզ, մնամ ես 3անհանգիստ»: Այլ իմ լեզու կարկամեցաւ ասել բան ինչ: Կիսամեռ բաժանիմ աստի և ի տան ես չի՛ք ինձ այժմ հանգստութիւն: Եթէ դու եղիր ի սիրտ մեր զայս սուրբ բոց, զայս սուրբ զգացումն 4առատ բնութիւն! մայր բնութիւն! ընդէ՞ր աշխարհ ի չարս փոխարկէ զայն: Խզի բոլոր կապ բնութեան առանց սիրոյ և մեզ սիրել զմիմեանս դեռ մնայ որքան դժուարութիւն:

120

11. երկուշաբթի. Լաւ եղանակ. ես ելանեմ առանց վերարկուի ի տանէն. կինն Ֆրիդ<լէնդէրի> պատահի ինձ և սաստիկ անարգէ փողոցումը վասն անզգուշութեան իմոյ. ապա բարերարն իմ տեսանէ զիս. «Համբերեցե՛ք, համբերեցե՛ք, ես ձեզ ցույց կտամ առանց վերարկուի դուրս գնալն» ասէ ծիծաղելով: Ճաշուն Ֆրիդլ<էնդէրի> մոտ: Կրկին նեղանա նա և կին նորա, վախենալով, թէ ես նրանով կցավագարիմ: «Դու քո ջանի ղադրը չես գիտում» <ասաց> էս պատվական կինն: Զկնի ճաշուն այր և կին ելանեն ի զբօսնուլ, և նա զիս միշտ խրատէ մի ևս առնել զայս: Առողջանալուցս յետև, ինչ ժամանակ սֆթա նրանց տունը գնացի, որ նրանց աչքին երևամ, շատ ափսոսալուցը ետև ասաց ինձ էս պատուական կինը: «Էդպես բան, ազար պատահելուն պես, ընդե՞ր չես մեզ մոտ ուղարկում, որ քեզ կարողանանք մեկ բանով օգնել, այսուհետև եթե պատահի, պարտական մնաս, եթե էդ չի անես»: Անչափ շնորհակալիմ: Կիւրակի նա պատրաստէ վասն իմ պատուական պանիր և հաց և իւղ. այլ երկու անծանօթք խափանեն զնա, որ տեսութեան եգին: Մյուս օթախումը օրիօրդի հետ, Բրունիգ անուն, խոսում էի, նա էկավ ներս. «Ա՜խ, սիրելի Ապովյան, ես քեզ համար ղայֆա <էի> պատրաստում, հիմիկ պետք է ձեզ սպասել էնքան, մինչև նրանք դուս գնան». երբ որ նրանք գնացին, ես պատմեցի, թէ էս առավոտ դեռ ո՛չինչ չեմ կերել: «Ա՞խ, ինչպէս կարելի ա էդպէս մարդ իրան ջանի ղադրը չի գիտենայ, ամեն առավոտ հարկավոր ա ձեզ փոքր ինչ բերանդ դնել» և այլն: Էս ցավակցություն պատվական կնոջս, յամենայն ժամանակ իմ սիրտը շնորհակալանքով լցնում են, ինչ ժամանակ ես միտքս եմ բերում նրա անոյշ խոսքերը և թէ ինչ կերպով, ինչ տաքութեամբ նա ինձ զգուշացնում էր:

121

18 փետր<ուարի>: Կիւրակի. 10 ժամուն ելի ի տանէ. պրօֆ<եսսօր> Բարդէլսի տան առաջին պատահեցաւ

1 2 3 4

[զնա] [ծիծաղի հոտ] [ես] [առատ]


պրօֆ<եսսօր> Ֆրիդլէնդէր. քաղցրութեամբ առեաալ զձեռն իմ ողջունէ ինձ. և խնդրէ տանիլ զփոքր Ջորջին պրօֆ<եսսօր> Բարդէլսի մօտ: Տուն մտածին պէս քաղցրութեամբ հանդիպեց պատուական ծերունին. և փոքր ինչ շախայ արարեալ Ջորջիի հետ, հրաւիրէ զիս ի սենեակ իւր. զրոյց ի վերայ պատմութեան, շատք ուսանեն զպատմութիւն, բայց չգիտեն 1նպատակն: Արխիմեդէսին ի մաթեմաթիգայի դեռ ո՛չ ոք էանց, ասէ, բայց նա հաշուել չէր գիտում: Մեծ մեծ հաշիւ նա էնպէս շուտով հաշուում էր, որ բազմապատկելիս երկու մեծ թուոց, իսկոյն առանց մտածելու գրում էր: Ջորջին կամելով քաթայ ստանալ և ի չտալն, կամի գնալ ի տուն: Պրօֆ<եսսօրն> կոչէ զնա, հարցանէ պատճառն. «Մօրաքոյր Բարդելս ասեց ինձ, ասէ, գնալ ի տուն»: Դուստր Բարդէլսին. մեք հարցանենք և գտանենք, թէ նա չէր ասացեալ զայս: Ապա պատճառէ երեխէն, թէ մայրն իւր հրամայեց գնալ ի տուն. վերջապէս թէ երեք տարեկան երեխայ էսպէս հնարքներ <է> կամենում գտնիլ: Բարդէլս զարմանայ և սկսանի խաղալ ընդ երեխային. համարել տայ. ձեռն նորա արեալ, իր չի վեր արած երեսը քսէ. «Տե՛ս իմ երեսը ի՞նչքան կոշտ ա, ու քոնը կակուղ», և այլն: Ո՞րպիսի տեսարան տեսանել զբազմագէտ ծերունին խաղալ, երեխայանալ ընդ երեխայի. ահա՛ պտուղ ամուսնական կենաց: Գինի, մազայ, 2Ջորջին էնպէս խռոված քնի ի գոգս իմ: 12. գայ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր> և կամի տանիլ զերեխայն: Ես խնդրեալ զներումն, ելանեմ: Բարերարիս մօտ սեղանի վրայ Մորիցը նստած հօր և մօր միջումը երկու ձեռովը բերէ զգլուխս նոցա և նոքա խոնարհութեամբ դնեն զգլուխ իւրեանց ի գոգ նորա: Առաջին անգամը որ Յիւլիէ իրան հիւանդութիւնից վեր կացած, սեղանի վրայ էր: 122

20. երեքշաբթի. Էշհոլց կնոջ հաց ուտելիս, պատմէ մանուկն Էշհոլց, թէ վարժապետն իւր պատուիրեալ էր իրան խաղալիք մի բերել ու յետոյ ձեռիցն առել էր. մայրն. «Ո՛չ որդի իմ, դուք ո՛չ ասէք ինձ զճշմարիտն. վարժապետն իրան հրամայած բանը կրկին արգելիլ չէ, մեղաւորը դուք էք և ո՛չ նա. ասեցէք ինձ զճշմարիտն և միւս անգամ չի՛ համարձակիք վարժապետիցն էդպէս բան խօսալ» ասէ բազմիցս, և սաստէ: Տես զյարգութիւնն առաջի վարժապետաց: Չորեքշաբթի. Թաղումն պատուական բժշկի Հօլստի. ի վաղուց հետէ բժիշկ գոլով նա քաղաքիս, թէ և ինքն ևս չէր հարուստ, բայց շատ հիւանդից չէ թէ միայն փող չէր առնում, այլ շատին իրան փողովն էր դեղ տալիս: Բոլոր քաղաքը սգար զնա. սառը խօսք մի դեռ ո՛չ ոք չէ՛ր լուեալ ի նմանէ: 40 ամաց. հայր, մայր կենդանի. հինգ երեխայից տէր: Առաւօտը իր եղբօր հարսանիքը, գիշերը նրա մահը. շտուտենտք երգեն ի վերայ գերեզմանի նորա: Տուն նորա մեր տանիցը կպած: Քաղաքացիք ետուն քարով տպել տալ զպատկեր նորա առ ի յիշատակ: 25. հինգշաբթի. բազումք մեռանեն ի քաղաքիս: Այսօր մեռաւ աշակերտ մի ճեմարանին, ազգաւ հրէայ. աշակերտակիցք նորա տան 500 ռուբլի վասն թաղման նորա շարունակաբար 3յուղարկաւորեն զդագաղ նորա. եկեղեցին գերմ<անացւոց> իբրև քրիստոնէի կատարէ զթաղումն նորա, ո՛չ խտրելով. ո՞րպիսի մարդկային կարեկցութիւն: Ամենայն մարդ եղբայր մեր է: 3 մարտի. ուրբաթ. Առ բարերարին իմոյ. ի վերայ հացին կրկին տարածէ Մորիցն զձեռս իւր, հայր և մայր

1 2 3

զվի<ճակն>] [12 ինքն] [առաջնորդ<են>]


դնեն զգլուխ իւրեանց ի ներքոյ ձեռաց նորա. նա ուրախանայ. զկնի հացին հարկաւոր էր մեծ պահարան մի յայլ սենեակ տանիլ. բարերարն իմ շալակէ զայն, և մենք օգնենք նմա: 102

3 մարտի. Բարերարն իմ տայ ինձ չափել ի տան իւրում. յետոյ ինքն առնու զչափն և փորասող չափէ ի միոյ ծայրէ սենեկին մինչև ի միւսն. գտանէ զպակասութիւն իմ, բայց ո՛չ բարկանայ, այլ հարկադրէ կրկին չափել: Որբ երեխայ մի տասնամեայ գայ առ նա, նա հարցեալ վասն պարագայից վարժարանի իւրոյ, կազմէ վասն նորա զբազում տետրակս, տայ 1 նմա գրիչ և կարանդաշ և ցուցանէ նմա զկերպ հատանելոյ պահարանի գրեանց իւրոց:

123

Առ սրբազնակատար կաթողիկոսն հայոց Յովհաննէս Անցեալ ամին 1832-ի առաքեցի ընդ փոշթին (առ Ձերդ սրբազնութիւն և առ նորին սրբազնութիւն2 մեծապատիւ կաթողիկոսին Եփրեմայ, նախորդին Ձերոյ) զերկու ջուխտ պատկերս՝ որոց երկուքն 3մեծն Արարատ, իսկ միւս երկուքն զսուրբ աթոռ Ձեր, զվանս Էջմիածնի նկարագրէին. 4մի ջուխտն յանուն սրբազնութեան Ձերոյ, իսկ միւսն՝ նորին վեհափառութեան Եփրե<մայ>, առաջնորդեալ յատուկ նամակովք իմովք և ներքին ջերմեռանդութեամբ առ ծայրագոյն անձինս Ձեր: Տարակուսութիւն իմ ի վերայ անպատասխանի մնալոյ իմոյ մինչև ցարդ, 5կարծիս տայ ինձ, թէ մի գուցէ նոքա ո՛չ հասին ամբողջ ի սուրբ աթոռն Ձեր, առ այս և ստիպէ զիս մատչիլ միւս անգամ խոնարհական խնդրով6 առ Ձերդ սրբազնութիւն՝ յուսալով, թէ հաստատուն արասջիք7 միամիտ առնել զիս ի մասին այսորիկ, որով զիս 8յանչափս պարտաւորէք լինիլ Ձերդ սրբազնութեան յամենայն անձնէ գոհաբան և անձնաուէր ծառայ Դօքտոր պրօֆեսսօր. Կայսեր<ական> համալսարանին Դերպտ<ոյ> Պարրօտ 1833, մարտի Դերպտ:

124

19 մարտի 1833: Կիւրակի: Ի վեց ժամուն գնացի առ բարերարն իմ. նա չէ՛ր ի տան. Յիւլիէ ընդ մօր իւրում պատրաստեն զչայն. զսեղանով նստեալ նոցա գործեն զգիւլպայ. զրոյց ի վերայ երգոյ. զծանօթ օրիօրդէ միոյ խօսեալ մեր (Զուկկօ), որ հրաշալի ձայնիւ երգէր: Յիւլիէ ցուցանէ զհաւանութիւն իւր, բայց պախարակէ զփքացումն նորա ի վերայ երգոյ իւրոյ և զինքնահաւանութիւնն. «Երգն աւելի ևս ախորժելի երևի, մինչ ոք պարկեշտութեամբ երգէ, բայց նա պատրաստ է յամենայն րոպէի երգել առ ի ցուցանել զինքն» և այլն: «Օրիօրդին հարկաւոր է ամօթխածութիւն. ո՛չ ընդ ամենեցուն լինիլ համարձակ. պատուել զծնօղս»: Զբոլոր երեկոյին նա զայս առարկայ ի կիր առնու. արժանի գովութեան, մինչ օրիօրդ մի զայսպիսի դատողութիւնս կրէ: Յետոյ գան բար<երար> իմ և բարերարուհի. նոքա ուրախան<ան> ի տեսանելն զիս անդ, թէ և անագան էր յոյժ: Բարերարն իմ սկսանի

1 2 3 4 5 6 7 8

տալն=տայ սկզբում՝ սրբազնութիւն Նորին [զնախ հինն] [որ] [որ կան] խնդրովք իմովք =խնդրով [մի անտես առնել] [յամենայն]


զՄօրիցն շալակել և կրել ի մէջ տան. զկլավիր մի կամէր գնել. և յայս միջոցս պօլեակ մի գնեալ էր զմինն 3 ռուբլով. ես խօսեալ ընդ նմա նա կամէր նույն գնով տալ ինձ. պատմեալ զայս բարերարին իմոյ, նոքա ծիծաղին վասն էժանութեան այսր թանկագին գործեաց. «Որովհետև դուք այդպիսի եռանդ ունիք զուսանիլ զերաժշտութիւն, ես ցանկամ այսմ հաղորդակցիլ ընդ ձեզ», ասէ բարերարուհին իմ և տայ ինձ զդրամն գնել զայն: Նարինջ1 բաժանեն մեզ. բար<երարն> և բարերարուհին իմ գրկափարեալ շրջագայեն ի տան. Վիլհէլմ ածէ զկլաւիրն, Մորիցն պարէ: 16 Մարտի: Շաբաթ. Գնացի յերեկոյին առ պ<րօֆեսսօր> Ֆրիդ<լէնդէր>. նա չէր ի տան: Պատուական ամուսին նորա ընկալնու զիս քաղցրութեամբ. Ջորջին խաղայ: Մինչ եկն պ<րօֆեսսօր>, ես խնդրեցի ի նմանէ զլրագրութիւնն Բերլինի. սոյն ունելով պր<օֆեսսօր> Եշէ, վարժապետ փիլիսոփայութեան, նա ստիպէ զիս գնալ առ նա և խնդրել ի նմանէ: Ես գտի ի սկզբանն զդուստր նորա, որդի նորա ածէ զիս առ հայրն իւր: Ծերունին մենացեալ ի սենեկի իւրում 124/125 պարապէր. / յայտնեալ նմա զմիտս գնալոյ իմոյ առ նա, նա չգիտելով զով լինելն իմ, կամի տալ ինձ զայն. բայց ի հարցանելն որդւոյ իւրոյ, թէ շուտով արդեօք վերադարձայց կրկին ի Հայաստան, իսկոյն զարմացմամբ ձայնէ պատուական ծերունին. «Ա՜, դուք էք այդ, պատուական տէր Ապովեան, ես ի սկզբանն ո՛չ ծանեայ, ներեցէք, ես յուսայի թէ պարոն րեկտօրն բերելոց էր անգամ մի զձեզ առ իս, ես խնդամ ընդ տեսութիւն ձեր» և այլն, ասէ և նստուցանէ զիս ընդ իւր ի վերայ սօֆայի. նա իսկոյն առնու զառարկայ իւր ի վերայ բաղկացութեան լեզուի և յառաջ բերէ զպատճառս, թէ զիա՞րդ հետզհետէ բաղկացեալ է լեզուն մարդոց. ընդ փիլիսոփայի ազգայնոյ խօսիլ, կարծեմ եթէ2 մերայինք լինէին, ամենևին և ո՛չ թոյլ տային ինձ վստահանալ, բայց ո՞ր հեշտութիւն, ո՞ր հասարակութիւն, որպիսի՞ ունկնդրութիւն ի հակադարձ դատողութիւնս, անդ յառաջին անգամ ծանօթանալն և խօսիլն իմ ընդ նմա, եցոյց պատուական այրն. նա խնդայր ի վերայ նպատակի իմոյ և անուանէր զծանօթա<նա>լն իմ ընդ Պարրօտին բախտ, յիրաւի բախտ. ի յայտնելն իմ զցանկութիւն իմ լսել առ նմա զուսումն ի փիլիսոփայութեան, նա անչափ ուրախութեամբ ընկալնու զխնդիր իմ և խօստանայ ինքնին յառաջադրել 3բարերարին իմոյ, զի թոյլ տացէ ինձ. «Ես զհարկաւորն ցուցից ձեզ»: ¾ ժամ խօսեալ ընդ նմա ամենևին ո՛չ հագեցայ բաժանիլ ի նմանէ. այսպէս են փիլիսոփայք: Կամելով իմ ելանել, նա կալեալ զձեռն. իմ խնդրէ յայսմ հետէ յաճախ երթալ առ նա. խօստանալով տալ ինձ զհարկաւոր գրեանս ի գրքատանէ իւրմէ: Ո՛չ որդի4, ո՛չ ծառայ5, այլ ինքնին առեալ զճրագ առաջնորդ լինի ինձ. և կամի զշինել իմ արկանել ի վերայ իմ. ահա՛ օրինակ փիլիսոփայի: 102 29. կիւրակի. առ Մորգենշտէրն ի սեղանի. նա հրաւիրէ զերևելի երաժիշտն, ըստ որում նա գալու էր ի Գերմ<անիա>: Անծանօթ տիկին մի ի Շվէցարիոյ. համեստ, նա խօսէր գաղղ<իերեն>. յետ սեղանին կաֆէ յայգոջն: Պրօֆ<եսսօր> Նէյէ. զրոյց մեր ի վերայ երևելի անձանց Յունաստանի. նա պատմէ զվէճն ի Գերմ<անիա>, թէ արդեօք Սոկրատէս գնալոց է յարքայութիւնն. ոմանք հաստատեն, այլք բացասեն: Տօն ծննդեան Ռուդօլֆ Էշհոլցի. մայր նորա հրաւիրէ զիս, և մեք երթամք ի Տէխելֆելդ. 21 ընկերակից երեխայք. նոքա խաղան անդ, երգեն. նա տուեալ էր նոցա ի ճաշին զմեծարանս. և յերեկոյին թէյ հանդերձ գաթայիւ. նոքա խաղան ի տան, մինչև ո՛չ կարել հասկանալ զխօսս միմեանց, այլ ծնօղք նոցա ո՛չ արգելեն, վասն զի երեխայից հարկաւոր է ժամանակ առ ժամանակ տալ փոքր ինչ հանգստանալ և զուարճանալ: 1 2 3 4 5

նարինջք=նարինջ թէ=եթէ [Պար<րօտին>] զորդի=որդի զծառայ=ծառայ


Նամակ պատուական առն Ֆրիդլէնդէրի առ թոռն Ջորջի, մանուկն երեքամեայ.

103

Ի Դօրպատ բնակի այր մի բարի, որոյ անունն է պալատական խորհրդական Ֆրիդլէնդէր. նա ունի զկին մի բարի, որ Աննայ կոչի, ազգաւ Գօլդի: Այս այր և այս կին ունին զերկու բարի զաւակս, զորդի մի, որ Ջորջի կոչի, և դուստր մի, որ Մաղդալէնայ ասի: Էսպէս էլ ի Քիօնիղսբերգ բնակի այր մի ծերունի և կին մի 1պառաւ, որք որպէս այրն այն ի Դերպտ, Ֆրիդլէնդէր կոչին, և են պապ և տատ այն երկու բարի երեխայից ի Դօրպատ. պապն խօստացեալ էր թոռին իւրում նամակ մի, և որովհետև ամենայն օրինաւոր մարդ պարտ է հաստատուն մնալ ի խօսս իւր, վասն այդորիկ գրէ նա այժմ զայս նամակ սիրելւոյն Ջօրջի, և հաւատացուցանէ զնա, թէ նա սիրէ զնա, և յամենայն սրտէ բարիս կամի նմա, և թէ նա ուրախանայ միշտ ի լսելն, թէ փոքրն Ջօրջի հնազանդ է և պարկեշտ, և 2նոյնպէս նա զայն առնէ, զոր ինչ ցանկան ծնօղք նորա և պահանջեն ի նմանէ, ըստ որում, որ պատուէ զհայր իւր և զմայր, ասէ աստուած, նմա բարի եղիցի, և յերկար կեցցէ նա յաշխարհի: Բայց բարւօք ևս չէ կարելի պատուել զծնօղս, քան թէ յօժարակամ և առանց ընդդիմանալոյ պատրաստ լինիլ, անպատճառ կատարել զկամս նոցա և թողուլ զայն, զոր ինչ արգելեն նոքա: Եւ որովհետև սիրելին Ջօրջի խոհական երեխայ է ըստ այսմ և հնազանդ, ապա հետևեսցի նա 103/104 աստուածային խրատուց, զի բարի եղիցի նմա և նա երկար կեցցէ յաշխար<հ>ի: Տատն, թէ և ո՛չ գրէ, / բայց հաստատէ զայն ամենայն, զոր ինչ ես գրեցի, և երկոքին՝ պապն և տատն ուրախանան վասն տեսանելոյ զքեզ և զքոյր քո յայսմ ամառան ի Քեօնիղսբերգ: Յայնժամ լինիցիմք միմեանց հաւատարիմ և, յուսալի է, թէ նոյնպէս բարի բարեկամք: յայնժամ պատմեսցէս դու բազում ինչ զԴօրպատէ, և լուիցես3 բազում ինչ զՔեօնիղսբերգէ, և մեք այսպէս դատարկաբանեսցուք զժամս ինչ, համբուրեսցուք և ողջագուրեսցուք զմիմեանս և վերջ խօսից մերոց եղիցի միշտ այն, զի դու ասասցես 4քաղցր պապ իմ և տատ, ևս սիրեմ զձեզ յոյժ և պապն տատն պատասխանեսցեն՝ քաղցր Ջօրջի, մեք սիրեմք զքեզ յոյժ յոյժ. այս յայնչափս ուրախ արասցէ զմեզ: Ողջունեա՛ զծնողս և զքոյրս քո և ասա՛ նոցա բազում բարիս ի մէնջ. աստուած պահպանեսցէ զքեզ և եղիցի ընդ քեզ: Հավատարիմ պապ քո՝ Ֆրիդլէնդէր: 126

25 ապրիլ. Ի վեց ժամու տանի զիս բարերարին իմ առ մինիստր Լիվեն: Մտեալ ի տուն, նա երկիւղածութեամբ ողջոյն մատուցանէ նմա և ի կանգնիլ մինիստրին, ի տեղւոջէ ցուցանէ զիս բանիւս. «Ահա՛ հայկազունն, զոր Դուք հրամայեցիք մատուցանել լուսափայլութեան ձերում»: Լուսափայլ մինիստրն ամենայն մարդասիրութեամբ առ իս դարձեալ, հարցանէ զեղանակէ կացութեան իմոյ ի Դօրպատ, զկարգէ ուսման իմոյ, զընտրութենէ նպատակի իմոյ. Արդեօք ի տէրունական վարժարանի՞, թէ ի վարժարանի հոգևորականաց մերոց կամ էր ինձ դասատու լինիլ. «ընտրութիւն, ասէ, զձէնջ5 կախի» և այլն. ի բոլոր ընթացս խօսից իւրոց կոչէ զիս միշտ «բարեկամ իմ»: Անպատմելի բարեհաճութեամբ խօսի նախ ռուսերէն, ապա գեր<մաներէն>, բայց ափսոս, զի նա շուտով կամէր ելանել: 5 մայիսի: Յերեկոյին հրաւիրէ զիս բարեկամն իմ Հէյն, գնալ ընդ բարեկամաց նորա արտաքս, ի մերձակայ տեղին ի քաղաքէ Րոբկոյ. բարեկամք նորա առաջնորդեն նմա զուարճաբար երգովք: ի մայրին Րոբկոյի նստիմք առ սեղանով միով. հիւրանոցն. փոքրն Կարանմզին զբօսնու անդ. բազում այլ զբօսականք. գինի. երգ. ո՛չ տխուր, այլ միշտ ուրախարար. յերեկոյին գնամք ի հիւրանոցն. աղջամուղջ երեկոյին, ոմանք խաղան

1 2 3 4 5

[ծերուն<ի>] [թէ] [ես պատմեմ] [ինձ] Ի զՁէնջ=զՁէնջ


127

բիլիարդ. ընթրիք, զոր բարեկամք նորա ետուն պատրաստել: Անտի ելեալ ի 11 ժամուն, սկսանին նոքա կրկին երգել՝ ձեռն ի ձեռն. մեք պատահիմք ժողովի միոյ ռուս շտուտենտաց, որք երգէին զազգային երգս իւրեանց: Այնպէս երգովք գամք ի քաղաքն. 12. կիւ<րակի>: Պրոֆ<եսսօր> Բարտելս է այր բարեհոգի և ազատ ի դատմունս իւր. բարեացակամ հասարակաց. այսօրեան տեսագնացութիւն իմ առ նա էր ինձ քաղցր յոյժ. այնպէս հեշտահոգի, որպէս է նա. ընկալնու զիս սիրով. առաջի առնէ որդւոյ իւրում, որ եկեալ էր ի Կովկասէ. նա է բժիշկ անդ: Աւելի քան զժամ մի խօսիմք ընդ միմեանս. զրոյց նորա ի վերայ կարգաւորութեան վարժարանաց. նա ցաւի, զի1 ես ո՛չ առնում առ նմա զդաս. նա բազում անգամ յառաջադրեաց ինձ զայս. կարգ վարժարանաց ի Ռուսաստան ո՛չ հաւանելի նմա: Ի 12 հասակի իւրում նա վարժապետ էր լեալ մաթեմաթիգայի ի Գերմ<անիայ>. ծննդատեղի նորա Շվէցարիայ. նա խորհուրդ տայ ինձ մտածել զբարւոք եղանակ լուսաւորութեան ազգին մերոյ: Գինի. մազայ. յելանելն իմ նա խնդրէ քաղցրութեամբ. «Ո՛չ կամիք փոքր սուպ ուտել ընդ մեզ»: Ես շնորհակալեալ մնամ առ նմա այլ սուպն փոխեաց զինքն ի պատուական հացկերոյթ. հիւրք տիկնայք, որք գաղղիերէն խօսէին: Ես նստիմ առ նմա. նա խրատ տայ ինձ ի սկզբանն ջանալ զարհեստս մուծանել ի Հայաստան, ապա հոգ տանիլ վասն լուսաւորութեան: Զկնի հացին տիկնայք խաղան թոփի, և զիս հրաւիրէ տիկին մի խաղալ ընդ իւր թոփի. միւսքն խաղային վատ: Կաֆէ: Դուստր նորա ընդ այլ օրիօրդի միում ածեն զկլավիրն: Յելանելն իմ խնդրէ պատուական կին նորա. «Որովհետև, ասէ, այժմ պրօֆեսսօրուհին Ֆրիդլէնդէր գնայ ի քաղաքէս, խնդրեմք 2 երթևեկութիւն ձեր առ մեզ յաճախել»: Որպիսի շնորհ, բարերարութիւն, որպիսի՞ կարեկցութիւն ընդ օտարի:

128

մայիսի 27. 1833թ.

Վաղուց սպասէին ի քաղաքիս նոր մինիստրին ներքին խորհրդական Ուվարովին: Այժմ գալուստ նորա նա իջևանի ի հին համալսարանին. յերկրորդում աւուր մուտ նորա ի համալսարանն. նա տեսանէ զսենեակս ֆիզիգայի, մէներալողակն, խիմէական. աստի կամի ի 12 ժամու մտանել ի մեծ զալն, ուր յայսմ պահու երիտասարդ ուսումնասէր մի Ֆօս անուն զպրոմացիոն դօքտորութեան իւրոյ կատարէ: Մեծանուն պրոֆ<եսսօր> Երդմանն դեկան գոլով վիճէ ընդ նմա. մտեալ մինիստրին ի զալն, նա հատանէ զվէջ իւր և բանիւք հորացի առ մեկենաս «Dulcis decus53)» և այլն, «քաղցր պատիւ». սկսանի խոսիլ ընդ նմա: 3Քառորդ ժամ մի այնպէս արձակ շնորհաւորէ զգալուստտ նորա լատին լեզուաւ, այնպիսի ոճով, մինչև զարմանալ մինիստրին և ամենայն բազմականաց. թէ և նորին բարձր գերազանցութիւն քաջ խօսէր գերմ<աներէն>, գաղ<ղիերէն>, յոյն<արէն>, լատ<իներէն> լեզուաւ, բայց նա զայս առնէ առ ի յարգութիւն նորա: Այսօր յերեկոյին ի 11 ժամու, 4հրաման քաղաքապետին և րեկտօրին, ամենայն շտուտենք վիվատ (կեցցէ՛) բերեն մինիստրին. զայս առնեն նոքա ի պատիւ մեծամեծ արանց: Նախ քան զ 10 ժամն 5ժողովին նոքա ի Դօմն (բլուրն) մերձ հիւանդանոցին. բնակիչք խտխտային. է՝ զի ի վերայ Դօմի, է՝ զի ի փողոցս և է՝ զի ի բարձր պալատս հրապարակին առ ի տեսանել զչու նոցա. Ի 11 ժամու սկսան նոքա իջանել ի Դօմէ. յառաջոյ քան զամենայն ժանդարմք, յետ նոցա քանի մի շտուտենտք6 յունիֆօրմ զարդարեալք ի վերայ ձիոյ պահպանէին զդէմս ընթացօղաց. իսկ այլ ամենայն շտուտենտք ընթանային դաս առ դաս, շրջապատեալ յանհնարին բազմութեանց արանց և կանանց / և 128/129 7զօրականաց, որք կրէին զլապտերս, այն ինչ բազմութիւնն ի հրապարակն խռնի, ուր 1 2

3 4 5 6 7

զիս=զի [զյաճախ<ել>] [մեկ] [բերին] [ժողովի<ն>] բնագրում՝ շտուտետնք [զինուորա<կանաց>]


130

131

1 2 3 4 5 6

մինիստրն բնակէր, նոքա ընթացեալ յետուստ դատաստանատան, թողեալ զերկուս մերձաւոր փողոցս, գան ի կողմանէ քարեայ կամրջին, որ հանդէպ դատաստանատան անկանի. առ ի հանդիսաւոր ևս երևիլ: Մինիստերն, քաղաքապետն, րեկտօրն և այլ պրօֆեսսօրք սպասէին ի վերայ բալկոնին: Մութն գիշերոյ և այնքան բազմութիւն լապտերաց բարուոք համազայնէին միմեանց. ի վախճանի չուն ուղղի դէպ ի դատաստանատունն, այն ինչ նախընթաց հեծեալ շտուտենտք հասանին ի տեղին, որ հանդէպ էր տան մինիստրին. իջեալ նոցա ի ձիոց, մինն ի նոցանէ Շմիդ անուն, և վեր առեալ զխոյր իւր, բարձր ձայնիւ աղաղակէ գերմ<աներէն>. «Կեցցէ մինիստրն մեր, գաղտնի խորհրդական պարոն Ուվարովն»: Ասացեալ նորա զայս, աղաղակեն բոլոր շտուտենտք միաձայն ուրա՛յ, ու՛րայ բազմիցս, որոց մինիստրն՝ «պարտաւոր եմ ձեզ և շնորհակալ զձէնջ, ասէ, տեսա՛րք իմ»: Յետ որոյ ելանեն նոքին իսկ շտուտենտք՝ որք ընտրեալ էին յայլոց իբրև հրեշտակս, յորս էին մէկ պետերբուգցի, մէկ ռուս (Կարամզին), մէկ պօլեակ, մէկ կուրլանդացի և մէկ լիֆլանդացի (առ մինիստրն, առ ի շնորհաւորել զգալուստ նորա և ցուցանել նմա զծառայութիւն իւրեանց: Սոք յետ միջոցի ելանեն ի բալկոնն և շախայով ասէն առ այլ շտուտենտս. «Եթէ մինիստրն ելցէ, գոռացէք դուք որքան կարէք ուռայ»). յետ միջոցի ելանէ և մինիստրն, ուր հետևին նոքա խրատու ընկերաց իւրեանց և գոռան բազմիցս ուռա՜յ, ուռա՛յ: Ապա սկսանին դաս առ դաս երգել պատուական եղանակաւ. յետ այսորիկ այնպէս երգելով շրջեն զապարանաւ մինիստրին և վերադարձեալ ի նոյն տեղին, անդադար երգեն: Զվախճան հանդիդի իւրեանց, փակեցին այսու ½ առաջին ժամու, արկանեն զբոլորս լապտերս իւրեանց անդ ի մէջ հրապարակին ի միասին, ուր անհնարին 1ծխամած բոցն մինչև յերկինն հասանէր, և ինքեանք բոլորեալ զնովաւ երգեն զանազան երգս. յընթացս2 որոյ 3մինիստրն կացեալ ի բալկոնի հայէր և ուրախանայր ի վերայ նորա: Աստ ցրվի4 բոլոր ժողովուրդն: Զաւուրս չորս մնաց մինիստրն ի քաղաքիս. նա ետես զբոլոր ուսումնարանս, լուաւ բազում պրօֆեսսօրաց ի դասատուութեան իւրեանց. 5յառաջին աւուր առ րեկտօրին, յերկրորդում առ ամենայն պրօֆեսսօրս, յերրորդում առ Մօրգենշտէրնի և Երդմանի ճաշեաց: Բարերարն իմ և զմեզ ներկայացո<յ>ց նորին գերազան<ցութեան>. սիրով ընկալեալ նորա զմեզ, յետ այլ և այլ հարցմանց. «ջանացարու՛ք, ասէ, յուսմունս ձեր և տէրութիւն ո՛չ թողցէ զձեզ»: 29. Այսօր ի 10 ժամուն գնաց աստի բազմերախտ տիկինն պրօֆեսսօրուհին Ֆրիդ<լէնդէր> յԱնգլիայ, ընդ առն և ընդ որդւոյ իւրոց: Բաժանումն նորա անհնարին ցաւ եղև ինձ. նա իբրև մայր սիրեաց զիս ի պանդխտութիւն իմում, յօրէ ծանօթանալոյ իմոյ ընդ նմա. մարդասէր հոգի նորա որպէս և առն իւրոյ այնպէս գնեցին զհոգի իմ, մինչև համարել զտուն նորա, զտուն իմ. երբ և սիրտ իմ նեղանայր, անդ գտանէի զհանգստութիւն. նա յայն աստիճան հասոյց զիւր սէր և խնամածութիւն առ իս, մինչև և ներքին կիրք իմ չէին անծանօթ ի նմանէ: Ես սիրէի զդուստր պրոֆ<եսսօր> Էրդմանի. նա գիտէր զայս և ի լինելն նորա առ նմա, ակնարկէր, ստիպէր վայելել ըստ բաղձանաց իմոց զներկայութիւն սիրուհւոյն իմոյ: Յառողջութեան6, թէ ի հիւանդութեան նա յամենայնի պատրաստ էր դարմանել զիս մայրաբար. բոլոր շաբաթն, այն ինչ նա պատրաստէր զիրս ճանապարհորդութեան իւրոյ, սուգ ելանէր ի սիրտս իմ ի տեսանելն զայն. նա ինքնին ստիպէր քաղցր լեզուաւ իւրով. «Սիրելի Ապովեան, մեք շուտով ելանեմք աստի, ուրեմն որքան կարէք, յաճախ եկէք առ մեզ, զի յագեսցուք ի սիրոյ միմեանց»: Ի համբուրելն իմ զփոքրիկ դուստրն նորա, նա շախայով ասէր. «Սիրեա՛ զդուստր իմ, բայց մի՛ յուսար, թէ ես

[բ<ոցն>] բնագրում՝ յընդացս [միշտ] բնագրում՝ ցրովի [առ պրօֆ<եսսօրաց>] Ի յառողջութեան=Յառողջութեան


տաց զնա քեզ ի կնութիւն»: Յամենայն երեկոյի ես առ նոսա էի. յառաջին աւուր, նախքան զելանելն իւրեանց ի քաղաքէս, այն ինչ եկն մինչև ի տունն, յուղի արկանել զիս և իմ անկեղծ 131/132 սրտիւ համբուրեալ / զձեռն նորա, զոր նա ո՛չ ումեք թուլատրէր. նա 1թողեալ զձեռն, զերկնատիպ երես իւր ինձ մատուցանէ, խորին ոգւոց քաշելով, առանց տալոյ զձայն ինչ, որպէս թէ կամէր այնու ասել ինձ. «Սա եղիցի կնիք անախտ և մայրենի սիրոյ իմոյ առ քեզ ի բոլոր կեանս քո ուր և իցես». պատկառանօք և լի մանկական երկիւղածութեամբ ընկալայ զայն երկընծայ պարգև նորա և չև մատուցեալ շրթանց իմոց ի լուսաթաթախ դէմն պատկառելի, արտասուք իմ յառաջէին, խառնեալ ընդ համբուրիս. փոքր Ջորջին վկայէր այսր անմեղ ջերմութեան. նա անհամբեր հարցանէր զպատճառ լալոյ իմոյ: Յաւիտեանս ժամանակաց շնորհակալութիւն քեզ երկնային գոյացութիւն. դու ետուր այսու վերջին անգին քոյ արգանօք զիս, զգալ զարժողութիւն և զգին իմ: Զքեզ ո՛չ մոռասցի հոգի իմ յաւիտեան, զոր դու այնպէս արժանաւորեցեր: Ի բազում պարգևացն, զորս նա ինքնին պատրաստէր վասն ընտանեաց իւրոց ի պարգև, նա ընծայաց ինձ ի դիմաց փոքրիկ դստեր իւրոյ Մաղդալինի, զթղթատեղի մի շինեալ և պատկերաւ արեալ յինքենէ: Յերեկոյին, որոյ յառաւօտուն երթալոց էին, մնացի առ նոսա մինչև ց 10 ժամն. սիրտ իմ ո՛չ կամէր բաժանիլ. և յուսադրէ զիս: Յառաւօտուն այլ ո՛չ տեսի զնոսա, միանգամայն գտի զտուն նոցա դատարկ և զօրիօրդն Բրիւնինգ ի սուգ տխրութեան. 2տրտմութիւն իմ յարոյց ի սիրտ պատուական պրօֆեսսօրուհւոյն Բարդէլսի զայն կարեկցութիւն, զի նա առ ի մխիթարել զիս, յայնմ իսկ երեկոյի խնդրէ առ նոսա ճաշել յայնոսիկ աւուրս, յորս ես առ Ֆրիդ<լէնդէր> ճաշէի: 114

Ուր<բաթ> Ի հեռուստէ՝ յետ բաւական ճանապարհորդելոյ մերոյ, երևի անսովոր և նոր փայտեայ շինուած մի, մերձ քանի մի տանց շինականաց: Զայս համարելով բնակարան պարոն Բէհաղէլի, մերձենամք անդ: Բարեր<արն> իմ հայեցեալ դրամբն ի ներքս, շախայով ձայնէ նմա. նա ի յափշտակութիւն ո՛չ գիտէր, թէ զինչ արասցէ. փարեալ զմիմեամբք, նոքա խնդան փոխադարձաբար ի վերայ տեսութեան միմեանց: Պարոն Բ<էհաղէլ> շինեալ էր աստ և ցասն իւր զերկու խուղս, բայց մաքուրս. անդ հրաւիրէ նա զմեզ. աշխատութիւն նորա գտանել զաղս, դեռ անպտուղ էին: Զաւուրս մէկ և կէս մնացաք աստ. պարոն Բ<էհաղէլ> յամենայնի բարուօք մատակարարէ զմեզ: Աստ դիպուած ետ ինձ միջոց ծանօթանալ և ընդ պատուական ընտանեաց գերմ<անացւոյ> ազնուականի միոյ Բլանկէնհաղէն անուն, որում վերաբերիւր ագարակս և առ որ բնակէր պ<արոն> Բ<էհաղէլ>: Յառաջին աւուր անդ ես կամելով տեսանել զագարակն Ալաշ և զբնակարան Բ<լանկէնհաղէնի>, որ 8 վերստ հեռի էր աստի, գնամ անդ: Ծառայն Բ<լանկէնհաղէնի> տանի զիս անդ, և ես գտանեմ զմեծ ժողով մի տիկնայից. ի յայտնելն իմ զով լինելն իմ և զցանկութիւն իմ ծանօթանալ նոսա, կին պարոն Բլանկ<էնհաղէնի> ամոք ընկալեալ զայս յառաջադրութիւն իմ, յայտնէ, որպէս թէ վաղուց լուեալ իցէ զինէն: Յայսմ ժամու նոքա շրջաբոլոր նստէին 3առ դրան, ի ներքոյ հովանոցին դէպ ի յայգին: Անուն և տեղի միայն հարկաւոր են յայտնել պատուական գերմ<անացւոց>. նոքա քաջ գիտեն՝ զիա՞րդ արժան է զրուցատրել և պարապիլ զեկօղն: Սկիզբն հայրենին, Արարատ, ապակողմանք իւրեանց. նոքա պատմեն զճանապարհորդութեանէ իւրեանց յԻտալիայ, Ֆրանցիայ, Գերմանիայ և այլն: Աստ տեսի սկիզբն և զշաքարի ֆաբրիկ մի. յըմպելն մեր զթէյ, ներկայանայ անդ և այլ ազնուական գերմ<անացի> մի, ի կողմանցն Էստլանդիոյ. նա եկեալ ընդ ընտանեաց իւրոց աստ ի տեսութիւն: Տիկինն Բլ<անկենհաղէն> ո՛չ յարմար համարելով առաքել զիս ընդ ծառային Բ<լանկէնհաղէնի>, որովհետև նա պարտ 147/148 էր տանիլ և զայլ ինչս, առաքէ սայլով / և ձիով իւրեանց: Բոլոր շրջակայք, զարդարանք տան 1 2 3

[նախ] [զայս ետ] [առաջի]


149

1 2 3 4 5

նոցա, նաև փոքր սենեակն Բ<լանկէնհաղէնի> լի էր թանկագին պատկերօք, ցուցանէին զհարստութիւն նոցա: Շաբաթ: յ 8 ժամու առաւօտուն առեալ շինականս և գործիս պ<արոն> Բ<էհաղէլ> հրամայէ ծակել 1ի զանազան տեղիս զգետինն: Աղբիւրն վերստ մի հեռի ի տանէ նորա: Այս առաջինն՝ զորս ի բոլոր Լիֆլանդիայ տեսի, որ հոսեալ ի բարձր 2բլրակէն, անկանիւր ի ձորն: Նախ քան զճաշն գայ ինքնին և պարոն Բլանկէնհաղէն, այր հասակաւոր և քաղցրատեսիլ. նա կամի հրաւիրել <մեկ թերի>, այլ նա շնորհակալութեամբ բացասէ նմա: Զկնի ճաշուն ի 5 ժամուն գան բոլոր ընտանիք նորա կառօք, կին և դստերք և հիւրք. և յերկայն միջոցս նստեալ ի խրճիթն, տեսանեն զկերպ գործառնութեան աշխատաւորաց: Պարոն րեկ<տօրն> և ի ներկայութիւն նոցա միշտ աշխատի. նա ինքնին տայ աթոռ կնոջ Բլանկէն<հաղէնի>. յետ միջոցի ելանեն նոքա և մեք պատրաստիմք ի ճանապարհ: Շաբաթ. մեք ճանապարհորդեմք ի գիշերի, բայց այնպէս, որպէս լուսով: Առ<ա>ւօտապահին կայծակ և որոտ. ի ննջել իմ միշտ զարթուցանէ զիս բարեր<արն> իմ հայիլ ի կատաղի տարերս բնութեան, որք ի գիշերի այնպէս ահռելի երևին մարդոյ: Կիւր<ակի>: Ի 5 ժամու մտանեմք ի Րիգայ: Այս քաղաք ծանօթ ինձ յանցեալ ամէ: Յո՛չինչ հիւրանոցս գտանեմք օթարան. բարեր<արն> իմ որոնէ զբոլոր քաղաքն, բայց ընդ վայր: Ի վերջոյ, մերձ 3ամրոցին քաղաքապետի վարձեմք զսենեակ մի ի տան դերձակի միոյ՝ յերրորդում դասու. ո՞րքան զարմանալի, զի այսպիսի արհեստաւոր աայսպիսի տունս ունի! բայց նա ի տան իւրում եցոյց զդերձակութիւն իւր, զամենայն կարճ ձևելով մեզ: Սենեակ աղտեղի, առանց զարդուց: Քանի մի աթոռս և սեղան մի բերէ ի վեր աղախինն, բայց ի պահանջելն մեր, սրբել զհանդերձս մեր, նա ո՛չինչ անսայ, պատճառելով զծառայութիւն իւրեանց առ 4տեարս իւր: Արդէն իսկ քաղցրութեամբ եկն առաւօտուն արկեալ ի խոնաւ սենեակն մեր զբարերար ճառագայթ իւր: Ղայֆայն անհամ: Մեք ինքնին սրբեմք զհանդերձ և զկօշիկ մեր: Ի բոլոր ճանապարհին երկբայութիւն իմ, զիա՞րդ գնացից ի Պօնիմոն առ բարեկամն իմ Գրաս, միշտ նեղէր: յ 8 ժամուն գնացի ի տուն եղբօր նորա, տեսանել զինչ առնելն մեր. այլ զիա՞րդ հիացայ արդէն իսկ ի դրանէ լսելով զձայն բարեկամին իմոյ, որ ընդ օտար անձին միոյ նստելով առ սեղանով ղայֆայի, զրուցատրէին ընդ միմեանց: Այսպիսի անակնկալ պատահումն մեր միմեանց, պատճառէ մեզ երկոցունցս անչափ խնդութիւն: Հաւատարիմ բարեկամ լսելով զգալստենէ մերմէ, աճապարէ ի Րիգայ և մնայ մեզ անդ զաւուրս 8: Առաջին ժամն տեսութեան մերոյ էանց ի քաղցր զրուցատրութեան մեր մանաւանդ ի վերայ բաղկացութեան լեզուաց: Յետ միջոցի գայ և ծանօթն իմ Դիսբուրգ. ի նախաճաշելն մեր, նոքա բերել տան գինի և զայլ ըմպելիս: Յետ այսորիկ գնամք առ պատուականն Մէլցէր, ուսուցիչ օրիօրդաց, որ բնակէր յարուարձանեացն քաղաքին: Բոլոր ալէք և փողոցք քաղաքին լի զբօսականօք. ի բազում տեղիս նստեալ տիկնայից հովանային ի տոթոյ աւուրն: Մեք ի սուղ միջոցի մնացաք առ պարոն Մ<էլցէր>, որ անչափ ուրախ ի տեսանելն զմեզ և տխուր յայնպէս շուտով բաժանիլն: Աստի գնամք առ բարեր<արն> իմ, որ 5 զկնի մեր գայ ի տուն. և զարմանալի իմն ջերմութեամբ գրկէ զբարեկամն իմ Գ<րաս>, շնորհակալելով վասն այնպիսի սիրոյ նորա ընդ իս: Մեք ճաշեմք ի տան բարեկամին իմոյ. եղբայր նորա չէր անդ, և օտար օրիօրդ մի հոգայ զպէտս տանն: Ի 6 ժամուն գնամք առ միւս եղբայր նորա Կարլ, ուր կին նորա սիրով ընկալնու զմեզ: Աստ և բարեր<արն> իմ և օրիօրդքն Րոտ ընդ մօր իւրեանց: Թէ յայգւոջ առաջնորդեալ համեղ զրուցատրութեամբ: Ցանկութիւն իմ տեսանել զընտանիս պարոն Զուկկօյի՝ աներին Վիլհէլմի Գ<րաս>, այնու միայն պսակի, զի մեք զդուստր նորա Լինայ անուն միայն գտանեմք ի տան, որ երգելով զբօսնիւր յայգւոջ:

[աստ անդ] [<եառնէո>] [տա<ն>] [տեր<ս>] [և]


150

Կարօտութիւն իմ երգոյ նորա միայն ստիպեալ էր զիս գնալ առ նոսա և որպիսի՞ վայրկեան այժմ վասն իմ: Գ<րաս> յայտնէ նմա զայս և ինքն ելանէ: Չքնաղ օրիօրդն ամենայն լրջմտութեամբ շրջաբերէ զիս յայգւոջ, հարցեալ զինչ ինչ ի Դօրպատէ. ապա, «Երթեցուք, ասէ, ի տուն և թէև երգ իմ չէ այնքան ցանկալի, այլ որովհետև դուք ցանկայք, ես կամիմ կատարել զխնդիր ձեր»: 1Նա նստեալ առ կլավիրին, հարեալ զայն և սկսեալ զհրեշտակային եղանակ իւր, անցանի թափանցի երկնանման դիմօք իւրովք ի ներքս սրտի իմոյ. անշշունջ նստիմ առ նմա և նուագ նորա փշրէ, շարժէ զամենայն ոսկերս իմ. այլ ափսոս, ո՛չ երգեալ նորա դեռ զերեք երգս, գայ անդէն բարեր<արն> իմ, և նա աւարտէ զայն: Ո՞ր սիրտ ո՛չ ցաւէր յայսմ պահու զրկիլ ո՛չ միայն իր ներկայութենէ այնպիսի չքնաղ օրիօրդի, այլ նաև ի քաղցր երգոց. ընդ բարեր<արին> իմոյ պարտ էր և ինձ ցաւօք բաժանիլ ի նմանէ: Յերեկոյին յ 8 ժամու հրաժարիմք ի բարեր<արէ> իմմէ. նա ի սրտէ գրկափարի զբարեկամով իմով Գրաս և զինև. համբուրեալ զիս հայրական սիրով ցանկայ զքաղցր բնակութիւն ի Պոնիմոն: 2Ի տան Գ<րասի> սպասէին մեզ պարոն Զուկկօ և Մէյէր. սակաւ ինչ զրուցատրեալ ընդ նոսա, տամք մեզ հանգստեան: Կիւր<ակի>: Ի միևնոյն աւուր, յորում անցեալ ամի գնացի ի Պոնիմոն, 3սկսայ զճանապարհ իմ այսօր ընդ բարեկամին իմոյ Գ<րաս>. 4 ժամու ելաք ի Րիգայէ. փոքրիկ սայլ մի լծեալ միով ձիով էր բոլոր եգիպաժ մեր: Առաւօտեան քաղցր և զովարար օդն ո՛չ սակաւ օժանդակ եղև անդորր ճանապարհորդութեան մերոյ: Բարւոք աշխատեալ անդք, լաւ աճեցեալ ցելք ցուցանէին զպտուղ աշխատութեան երկրագործին և պտղաբեր տարւոյն: Ի պանդոկին Բէքաս4, ուր զկայ առաք պատրաստեաց մեզ միևնոյն գեղեցիկ աղջիկն զկերակուրս, զոր ես յանցեալ ամի տեսի: Ափսոս, զի այնպիսի անձինք իբրև պանդոկապանք. / գինի և արաղ վաճառեն անցաւորաց! Նա, ի հարցանելն իմ, ո՛չ կարէր 150/151 մտաբերել, թէ յանցեալ ամի տեսեալ իցէ զիս: Բոլոր պանդոկն լի էր շինականօք, բարեկամովք արաղի, յորոց ոմանք թուղթ խաղային, ոմանք արբենային: Քանի՞ ազնուագոյն է դեռ ի մեզ, զի կանացի անձանց ո՛չ թուլատրի այսպիսի եղանակ կենաց: Ես ուրախանայի արդէն իսկ զճանապարհին տեսանել զպատուական ընտանին պարոն Հարֆի, որ յանցեալ ամի զայնպիսի մարդասիրութիւն յեցոյց ինձ, այլ քանի՞ տխուր գտի զնա. նա սակաւ ժամանակն նախ քան զգալուստ մեր, կորուսեալ զչափահասակ որդի մի, որ ուսանէր ի Պետերբուրգ. բոլոր դէմք նորա յառաջին անդ տեսանելն մեր զնա վկաէին զներքին կսկծանաց, որ դեռ կենդանի էին ի ներքս նորա: Այլ ամոք բարեկամականութիւն նորա ո՛չ արգել զնա ի սիրով ընկալնուլ զմեզ և առարկայ նորա էր շուտով ի վերայ քաղաքական վիճակի ազգաց: Այսպէս և կին նորա, և դստերք. վերացեալ էր այն քաղցր, զուարթ հնչումն տնային զուարճանաց և, ընդ հակառակն, տրտմալից հեծութիւն տիրէր ի տան նորա: Նա լուեալ էր զհիւանդութենէ իմմէ ի Դօրպատ: Թէև 12 ժամու եկաք, անդ, այլ սեղան նորա չէր պակաս ի բարեհամ կերակրաց. զկնի ճաշուն նա ինքնին տանի զմեզ յառանձին սենեակ մի, ուր մեզ պարտ էր հանգչիլ: Երկու պատուական անկողնատեղիք: Հասանելն մեր, գայ փոքրիկ զաւակ նորա և տանի զիս յայգին, ցուցանելով զբոլոր տեղիս, մանաւանդ զմարգս իւր: Նա պարգևէ ինձ զվարդս: Մինչև ց 5 ժամն մեք հանգստացաք ի տոթոյ աւուրն: Աստ բոլոր ընտանիք նորա՝ քոյր, կին և դստերք նստեալ ի վերայ մոհաջառի դրան պատրաստեն զթէյ. յետ որոյ մեծաւ մարդասիրութեամբ յուղի արկանեն զմեզ: 152 Ճանապարհ մեր ի Պոնիմոն կէսն օրով և կէսն գիշերաւ. որքան մերձենամք, այնքան ներքին իմն ուրախութիւն յառնէ ի յիս: Զգետն Մէմէլ անցաք ի գիշերի առանց տոփի վասն պարակութեան ջրոյն: Ամպագոյն չանկ պատէ զամենայն շրջապատս <մեկ անընթ.> բոլոր ձորն ծածկի սպիտակ վարդագուրաւ նորա. ի բոլոր ընթացս առաջնորդէ մեզ պայծառ լուսինն, երբեմն ի միջոյ ծառուց հանդէպ մեր կանգնելով, երբեմն յաջմէ և յահեկէ 1 2 3 4

[նոքա] [Զգիշերն անցուցի] [ի] Բէքասս- Բէքաս


զծառախիտս մայրեաց լուսաւորելով, որոյ վասն բարեկամն իմ Գ<րաս> միշտ պատուական ոտնաւորս բերան ասէ: յ 12 ժամուն հասաք ի տուն. ամենեքեան ննջեն. միմիայն դրօշկապան Գ<րասի> յառնէ, տայ մեզ բանալի, ճրագ. նախքան1 զմտանելն մեր ի սենեակն, ես ելանեմ յայգին, տեսանել զցանկալի վայրիս անցեալ տարւոյ վայելուչ աւուրց: Ամենեքեան աւելի ևս կարգաւորեալ. ինձ թուէր և ամենայն ցեղ հոգևորեալ ի խնդութենէ: Երկուշաբթի. փոխադարձաբար ուրախութիւն մեր ի վերայ առաւօտեան տեսութեան մեր միմեանց է անգրելի. յ 7 ժամուն հրաւիրիմք ի սեղան ղայֆայի: Պատուական տիկինն Գ<րաս> նստեալ ի դրան առ սեղանով անոյշ հայեցիւք խնդայ ի վերայ հեռաստանէ երևելոյ մեր: Երկարութիւն միջոցին թուէր, թէ աւելի ևս ջերմացուցեալ էր զնա ի սէր կարօտութեան: Անպատմելի քաղցրութեամբ ողջունեալ նորա զիս, զանհամեմատ մայրենի սիրոյ իւրոյ զնշան ցուցանէ ջերմ գրկափարութեամբն իւրով և հետաքրքիր հարցուփորձիւն զանցից մինչև ցայսօր կենաց և ճանապարհի մերոյ ըստ այսմ և դստերք նորա, որպէս իսկականքն, նոյնպէս և հոգեկանքն, որոց կարօտութիւնն զամ մի բոլոր մաշեալ էր զիս: 153 Նոքա հատուցանեն զայս սիրախառն համբուրիւ իւրեանց, ի մէջ որոց առաւել մինն Լոտէ անուն օրիօրդն ազնիւ ո՛չ գեղեցիկ տեսլեամբ, այլ գեղեցիկ ներքին յատկութեամբ: Այլ նա երևէր մոռացեալ գոլով զանցեալ տարվան այնպիսի քաղցրութիւն իւր ընդդէմ իմ: Այս ցաւեցոյց զիս այնչափ, ի բոլոր ընթացս, միմիայն2 ներքին թառաչք հեշտացուցանէին զարտաքին կսկիծս: Ի 11 ժամուն գայ և պարոն Վէրն, փեսայ նոցա. անակնկալ տեսեալ նորա զիս, յայտնէ զանչափ խնդութիւնս և ստիպէ զիս առժամայն գնալ առ ընտանիս իւր, հաւատացուցանելով, թէ նոքա եթէ լուիցնն զգալուստ իմ, անհանգիստ լինիցին առանց տեսանելոյ զիս: Ես կատարեմ զխնդիր նորա. երեք վերստ ճանապարհ առ տօթով արեգական ո՛չինչ երևիր ինձ, յերևակայելն իմ տեսանել զայնպիսի պատուական անձինս: Յիրաւի, այնպիսի բարեկամական խնդութիւն, զոր կին նորա և դուստր ինձ ցուցին, առ յաւիտեան անմոռաց մնասցէ յինէն: Չգիտեմ գնալն իմ նոցա, թէ այնպէս հանդիպելն նոցա ինձ էր համարելի անակնկալ, և թէ ո՞ր վիճակ ստանալ սիրտ մեր ընդ տեսութիւն այնպիսի ազնիւ անձանց, անմարթ է ստորագրել: Զմայր և զդուստր գտի մերձ լուսամուտին ի վաստակն, այս օրինակ յամենայն ժամանակս: Ծերունի տիկնոջ յամենայն գծից թափէին կայծք խնդութեան. նա առաքէ զիս իսկոյն ի գետն ի լողանալ առ ի ապահովանալ ի ջերմութենէ տօթոյն: Զճաշն ընդ նոսա կերի: Յետ որոյ նոքա պատրաստեալ զմաքուր անկողնատեղիս, ստիպեն զիս հանգչիլ: Յամենայն տունս ուր և պատահեցայ, չգտի զշոր ինչ փոքր աղտոտ. մաքրութիւնն՝ սկիզբն լուսաւորութեան: Ի 4 ժամուն ի բաժանիլն իմ. «Դուք, 152/154 ասէ, դուստր նորա, ընծայեցիք զձեզ այսօր ի զոհ մեզ յայսպիսի տօթագին ժամանակի գալովն / ձեր աստ և վերադառնալովն»: Որպիսի՞ կարեկցութիւն! Հինգշաբթի 23 յունիսի, գնաց աստի մադամ Գրաս վասն ի կիր առնելոյ զջուրս ծովու յառողջութիւն իւր. զայս առնեն բազումք. և յեզերն արևելեան ծովու ի բազում տեղիս գոն այնպիսի շինուածք, ուր բարեկամք լողացման երթան և մնան յերկար ժամանակս հասարակօրէն յամարայնի: Նա յայսմ առաւօտու առեալ զմեզ և զորդի իւր Թէօ<դոր> մտանէ յայգին. յաջոյ կողմանէ զիս ի զախոյ կողմանէ զնա առեալ ի բազուկն իւր, մայրենի գթով խրատէ օժանդակ լինել միմեանց, զայս արար և յանցեալ յերեկոյին: Զրուցատրութիւն իւր էր լի բարեսրտութեամբ, կարեկցութեամբ, իմաստութեամբ, խրատուք և անչափ քաղցրութեամբ: Նա յանչափ ուրախանայր ի վերայ երկար մնալոյ իմոյ ի Պոնիմոն, ասելով. «Այսու երկար կենակցութիւն ձեր ընդ բարեկամի ձերում, յապագայն բազում քաղցր յիշատակութիւնս պահպանէ ձեզ երկոցունցդ». քանի արդար: Երկիցս և երիցս այնպէս շրջաբերեալ զմեզ ի լայն միջուղին այգւոջ, գայ ի տուն. կառք սպասէին հանդէպ դրան, բոլոր տանցիք յոտին: Զամիս մի միայն մնալոց էր հեռի յիւրայնոց, այլ և այս սակաւամիջոց 1 2

[զգ<ալն>] միմեայնք=միմեայն


հեռաւորութիւն երևէր ո՛չ աննշան իմն վասն քնքուշ սրտի նորա: Ցաւալից համբուրեալ զամենեսին, բազմիցս արտասուաթոր աչօք կրկնէր. «Կացէ՛ք բարեաւ սիրելիք իմ, ամենեքեան կացէք բարեաւ, մինչև կրկին տեսից զձեզ»: Եւ ի կառքէ անտի զնոյնն վերակրկնէր: Թէօ<դոր> և ես ուղեկիցք էաք նմա: Դուստր նորա սիրելին Միննա ի մեծ կառս և մեք երեքեանս ի փոքրն: 5 ժամու ելաք ի մեծ Պոնիմոնէ. ի փոքրն Պոնի<մոն> սպասէին նմա, զի ղայֆայն առ նոսա վայելեսցէ. մեք արարաք զայս և յետ ժամու միոյ ելաք անտի: Ի ճանապարհին անձրև. քնքուշ մայրն դեռ հայէր յետս, դեռ չէր բաւական ընդ առ ի սրտէ բարեաւ մնայ ասելոյն իւրոյ: Մերձ ագարակի միոյ Մէմէլհոֆ անուն, եկն հրէայ մի անցուցանեալ զկառս տոփով. արտասուագին և ջերմ առին մայր և դուստր ի մէջ զբարեաւ մնայն, համբուրելով զմիմեանց և աստուծոյ յանձնելով: 155 Մեք այնքան մնացաք յայսկոյս գետոյն, մինչև կառք նորա էանց և հեռացաւ: Ի հեռուստէ դեռ նա տայր ձեռօք իմանալ թէ նա մեզ բարեաւ մնայ ասէ. որպիսի զգացութիւն: Ցաւալից վերադարձաք նախ առ պարոն Վէրն, ապա առ մերայինս ի մեծ Պոնի<մոն>: Յերեկոյին պարզ եղանակաւ ժողովեալ 7 ժամուն պատուական օրիօրդացն Յիւլիէ Քրաուզէ, Լօտտէ Շուլց, Վէրն, Թէօ<դոր> գնամք յայգին ի ներքին կողմն նորա. 1քոյրն Թէօ<դորի> Միննայ ի վերայ ուռենի ծառոյ միոյ նստարան մի էր տուեալ շինել հանդերձ մուհաջառով. աստ նստեալ մեր, սկսանեն պատուական օրիօրդքն և մեք ընդ նոսա երգել զզանազան երգս բաժանականս և գիշերայինս. այս քաղցր ներդաշնակութիւն ընդ գիշերային լռութեան զամենեսեան զմեզ շարժեաց ի տրտմութիւնս... հառաչանք խորինք թուէին պատերազմել ընդ միմեանց և ի ներքուստ պատասխանել միմեանց: Այսպէս թողաք զայս տեղի, որ յերկար տացէ մեզ մտաբերել զայս քաղցր երեկոյ: Թէ քանի բարեսիրտ էր բարեկամն իմ Թէօ<դոր> ընդ ամենայն անձանց, քանի կարեկից նեղացելոց և վշտացելոց, զայս ցուցանէ անհամեմատ ցաւակցութիւն և սէր նորա մարդասիրական առ վշտակցեալ անձն մի ազնուական: Անուն նորա Րէյս. նա վերակացու գոլով կալուածոց2 ազնուականի միոյ, կառավարէ զպաշտօն իւր ամենայն խղճմտանօք և կարգաւ: Ի տեսանել անսիրտ առն յամարան զանգս իւր և զամենայն կալուած ի բարի վիճակի և գիտելով, թէ յամարան դժուարին է զայլ տեղիս գտանել, ստիպէ զվերակացու իւր 3 սակաւ վարձուք մնալ առ նմա, և յո՛չ յանձն առնուլն, թողուլ զկալուած իւր. ի շաբաթով ի 25 յունիսի գայ վատաբախտն կանուխ առաւօտն առ մեզ: Հազիւ տեսեալ զԹէօ<դոր> և խօսեալ 155/156 ընդ նմա զքանի մի / բանս, տայ նմա զթուղթ իւր գրեալ ի տեառնէ կալուածոյն և յայտնէ լալագին զցաւ իւր. «Չունիմ զայլ ոք օգնական բաց ի քէն, ասէ զնա, ու՞ր երթայց այժմ, ընտանիք իմ կան ի վերջին տարակուսի». և այլն: Թէօ<դոր> ընթեռնու զգիրն լի զաւօք և մեղմ դիմօք դարձեալ առ այրն, հարցանէ զորպիսութիւն պատահմանն. յետ բանիցս յուսադրէ զնա և բարւոք համարի զայնպէս աճապարումն նորա առ ինքն: Ի մեծ կալուածի իւրում ունէր նա զյատուկ տուն մի, զոր յայս միջոցս օտարական ոմն կամէր վարձել վասն պահպանելոյ զանասունս նորա. նա թողեալ զշահն, խօստանայ նմա և հարկադրէ զնա գալ ընտանեօք իւրովք անդ: Ապա խորհուրդ տայ նմա օրինաւոր ի դատաստան մտանել ընդ անիրաւ առն, գրէ վասն նորա, զոր ինչ նա խօսելոց էր ընդ նմա. և այսպէս ի միում ժամու դարձուցանէ զտրտմութիւն նորա ի մխիթարութիւն. զայսմանէ նա ոչինչ եցոյց ի տանն. և բոլոր ընտանիք նորա պատուէին զայն իբրև զմի յիւրայնոց. նա այսու աղագաւ առաւել ևս ցաւէր, զի այրն, որ ցաւեցուցեալ էր զնա, էր գերմանացի: Ժողով մեր բազմացաւ գալստեամբ պարոն դօքտօր Հիւտտէլին. ազգականին Գրասի: Նոքա ինքեանք առաքեցին ի Րիգայ ձիս և կառս առ ի բերել տալ զնոսա: Վասն լինելոց բազմաց առ մեզ, նա բնակի ի փոքրն Պոնիմոն առ պ<արոն> Վէրն: Յերեկոյի միում ի 6 ժամուն մեք երթամք ի տեսութիւն նոցա. նա բազում սիրով ընկալնու զմեզ: Նա այր սոսկական գոլով և վարժապետ, պարապի զհետ հօմիօպատական բժշկականութեան, 1 2 3

[օրի<օրդն>] [ագարակի] [նա]


ինքնին պատրաստէ զամենայն դեղօրայս և բազում ինչ խօսի ի վերայ այսր առարկայի: 157 Ի 29 յունիսի ի չորեքշաբթի նա գայ առ մեզ ի ճաշուն ընդ ընտանեաց իւրոց. թէ պատուական ընտանիք Գր<ասի> սիրով ընկալան զնա այս յայտնի է. ինձ առաւել զարմանալի և արժանի յիշատակաց քնքուշ սէր առնն առ ընտանիս և առ զաւակս իւր է. նա ունէր զերիս դուստրս փոքրահասակ հասակս, այր գիտնական, նա ոչինչ նեղանայր և ո՛չ զայրանար բնաւ կրել միշտ ի գիրկս իւր զզաւակս իւր և զայն ամենայն առնել, զոր երեխայք կամէին. ի միում րօպէի նա բազմիցս բռնադատիւր իբրև երեխայ կատարել զկամս նոցա: Ի 5 ժամուն նախ քան զթէյն՝ որ յայգւոջն ըմպեցաւ, նա տանի զմեզ ի շվաքարան մի և ցուցանէ անդ զթիւս փորեալ ի վերայ ծառոյ միոյ: Խնդալից հառաչմամբ յիշատակէ նա բոլոր ներկայացելոցն զերջանիկ օր առաջին սիրոյ իւրոյ: «Աստ ընկալայ զառաջին համբոյր ի կնոջէ իմմէ. աստ լուայ զառաջին այո՛ պատասխանի նորա», ասէ և գրկէ զամուսին իւր համբուրելով զնա ամենայն ջերմութեամբ: «Մեք նստեալ աստ զրուցեաք ի վերայ սիրահարութեան մերոյ, ասէ, մութն կալեալ էր զբոլոր վայրն. ծերունի Պարրօտ (հայրն բարերարին իմոյ) ելեալ որոնէ զիս և կոչէ. ես թողեալ աստ զսիրուհին իմ և զդժուար տեսութիւն նորա պատճառեալ, յուսադրեմ մնալ անդ, և ես ելեալ, առնում զայլ ճանապարհ և գնամ ընդ յառաջ նորա, որ ոչինչ կարծիս կարէր տանել զվիճակէ մերմէ»: Լի քնքուշ սիրով յիշատակէ նա զայս անցս վիճակի իւրոյ. առ սեղանով թէյի նա միշտ զնոյն առարկայէ. նա ծննդեամբ էր սակսոնացի և վաղուց եկեալ աստ. յերեկոյին երգէ նա և ածէ զկլավիրն կարի համեղ. հասակաւ նա աւելի էր քան զ40, բայց բոլոր շարժմունք նորա ցուցանէին երիտա157/158 սարդական հոգիս: / Յերգելն նորա բոլոր տիկնայք և օրիօրդք շրջաբերեալ զնովաւ երգէին ընդ նմա. նա ստիպէր զամենեսուն առնել զայն: յ 8 ժամուն մեք առջնորդեմք զնա մինչև ի ձորն. յայսոսիկ աւուրս մինչև ցայն երեկոյ երևէր բոլոր բնութիւնն խռովեալ. յամենայն յերեկոյի և գիշերի սաստիկ որոտք և փայլատակունք դղրդէին զերկինս. կայծակք շանթարձակ զարհուրեցուցանէին մանաւանդ զտիկնայս. այլ յայսմ երեկոյի բնութիւնն խաղաղացաւ, և մեք ուրախութեամբ վայելեցաք զօրն 1խաղաբեր: Զանչափ բարեկամութիւն Թէօդորի Գր<աս> ցուցանէ հետագայս: 2Սիրտ նորա վասն բարեկամաց համարին ստեղծեալ, ո՛չ համբերէր վայելել զայսպիսի աւուրս առանց բարեկամի իւրոյ Գլասնոփի. բազմիցս նա ցաւօք խօսէր զայսմանէ. հուսկ ուրեմն ո՛չ կարէ զայլ միջոց գտանել, եթէ ո՛չ ինքնին պատրաստեալ զդրօշկայ երթայ ընդ առաջ, զի ի կիսոյ ճանապարհին առաքեսցէ ի Րիգայ բերել զնա: Այլ բարեկամ նորա համարեա թէ զնոյնն խորհելով, օր մի յառաջ ելեալ էր ի Րիգայէ ընդ այլ բարեկամի միոյ Գ<րասի> Երմեր անուն, զոր նա վաղուց չէր տեսեալ (և զիս ո՛չ մոռանայ Գ<րաս> յերթալն, նա գրէ զօրինակս հաշուելոյ և խնդրէ մեզ զգալուստ իւր պատրաստել զայն): Այլ ո՞րպիսի զարմանք, այն ինչ ի միում աւուր նոքա ամենեքին յառաւօտուն գան ի Պոնիմոն: Ի կէս ճանապարհին նոքա պատահին միմեանց, և այնպէս վերադառնայ3 նա յետս. ուրախութիւն նորա էր անչափ, գալուստ նոցա խնդացոյց զմեզ զամենեսուն: 159 Զաւուրս չորս մնացին նոքա առ մեզ. զարժանաւոր աւուրս, զորս ընդ նոցա անցուցակ, վայել համարիմ աստ նշանակել: Յուրախութիւն մեր ամենեցուն պատահի յայս միջոց տօն ծննդեան կնոջ պարոն Հիւտտելի ի 6 յուլիսի: Քաղցրիկ օրիօդն Լօտտէ Շուլց պատրաստէ վասն այսր զազնիւ պարգև մի, զոր ինքն գործէ: Յերեկոյին նա երթայ ի փոքր Պոնիմոն տանելով ընդ իւր զծաղիկս. յառաւօտուն ի շաբաթի աւուրն յ 7 ժամուն մեք ամենեքեան երթամք անդ շնորհաւորել զտօնն: Ի ճանապարհին խաղամք ընդ միմեանս: Չև մտեալ ի տունն , մեք տեսանեմք յառաջին սենեկին զճիւղս բերն ծառոց. մտեալ ի տունն թուի մեզ յայգի մի մտանել. մի մասն տան էր զարդարեալ ճիւղովք և ծաղկեայ պսակօք, որք ըստ մասին 4զճիւղովքն կախէին և ըստ միւսն ի վերայ սեղանոյն էին եդեալ: Բոլոր տիկնայք և օրիօրդք զարդարուն նստին զսեղանով. յերեսս պարոն Հիւտելի, յամենայն գիծս նորա 1 2 3 4

[շնո<րհաբեր>] [Հերց] վերադառնայն=վերադառնայ [ի]


կարելի էր ընթեռնուլ զնշանս անչափ ուրախութեան, զոր նա զգայր յաւուր տօնի ծննդեան կնոջ իւրոյ: Այր և կին մեծ պատիւ համարեն ինքեանց, զի մեք երթամք առ նոսա: Երեխայք խնդան զսեղանով. նոքա մատուցանեն չայն և պատուական ազգի ազգի գաթայս: Աստի ելանեմք յայգին. ոմանք խաղան Շահս. յ 9 ժամուն հրաւիրիմք ի նախաճաշիկ, որ լի էր ամենայն բարելեօք: Յետ սակաւ ինչ ճաշելոյ գայ պատուական գինին Րէյնի. աստ մատակարարէ պարոն դօքտօր Հ<իւտտել> ինքնին. տայ մեզ յըմպել յառողջութիւն կնոջ իւրոյ և բազում բարեկամաց. յետ այսորիկ նա սկսանի լնուլ զբանս / և երգէ զերգ մի կարի 159/160 համեղ. մեք ամենեքեան ձայնակցեմք, վերջին տունն պարունակէր զմիտս, զիա՞րդ1 ամենայն սիրահար 2պարտ էր յարգել և պաշտել զանուն սիրուհւոյ իւրոյ և զիա՞րդ սիրել զնա: Զայս տունն նա երգէ առանձին իւր մերձաւորին և ընդ նմա դատարկէ զթասս իւր. նա միւսոյն և այսպէս մինն միւսոյն զնոյն տուն և զնոյն կարգ: Ես նստեալ էի մերձ նորա, և յերգելն իմ զայն, նա ելանէ և համբուրէ զկին իւր ամենայն քնքշութեամբ: Յետ նախաճաշին բաժանի կրկին ժողովն: Քաղցր օրիօրդն Լօտտէ Շ<ուլց> կամի դառնալ ի տուն, ի հոգալ զպիտոյս անդ. ես խնդրեմ առաջնորդել նմա: Օրն քաղցր. այս մինն էր 3յերջանիկ ժամուց կենաց իմոց, զորս վայելեցի. գեղեցիկ օրիօրդք բազում էին երևեալ ինձ, այլ համեստութիւն սորա, քնքուշ սիրտ, ազնուութիւն հոգւոյ, հեզ և պարկեշտ բարք միանգամայն գրաւեալ էին զհոգի իմ: Ես կալեալ զձեռն նորա առաջնորդեմ. ի բոլոր երակունս իմ եռայր սէր և կրկին սէր. երկինք և բոլոր շրջակայք թուէին ներդաշնակիլ ընդ մեզ ի ներքին զգայութիւն մեր: Ախ, մեք սիրէաք զմիմեանս... Երկնառաք հրեշտակ բարի սաւառնիւր զմեօք. նա ինձէ՝ ես նմա հաղորդեմք զգացութիւն մեր, այլ անիմանալի4 ապառնին լցուցանէր զմեզ զերկոսեանս անհնարին ցաւօք: Արտասուալից բաժանիմք ի միմեանց, և անարատ սիրտ նորա սիրել զնա բացարձակ: Ախ՝ եթէ դառն օրհաս ո՛չ միաւորեսցէ զմեզ ընդ միմեանս, ինձ անմոռաց մնասցէ այն օր, այն ժամ, յորս հոգի այնպիսի մաքուր իբրև հրեշտակ զայնպիսի բանս աղէտականս ի յիս յարոյց: 161 Յետ միջոցի վերադառնամք ամենեքեան ի փոքրն Պոնիմոնէ և ժամանակ հացի. այլ սիրտ իմ դեռ չէր մերկացեալ զտխուր վարագոյրէ[?] յանձնէ. ես կարօտէի հանգստեան առ ի դադարեցուցանել զիս: Վասն որոյ ես բացասեմ այսօրեան ճաշկերոյթն և ո՛չ գնամ ի վեր: Ի լինելն մեր ի փոքրն Պոնիմ<ոն> եկեալ էր ի Րիգայէ օրիօրդ մի Րօզալեայ Վալց54) անուն. օրիօրդ չքնաղ. մեք վաղուց սպասէաք նմա: Ես ցանկայի տեսանել զնա, և այս ցանկութիւն իմ կատարի: Զկնի ճաշուն գնամք դարձեալ ի փոքրն Պոնիմ<ոն> և անդ զառաջինն տեսանեմ զնա. լի պարկեշտութեամբ հայի նա յամենեսին, այլ նորա ծանօթ գոլով, համր դէմք նորա շնորհագեղ յառի ի դէմս իմ և ստիպէ զիս ամօթով հայիլ ի վայր: Յետ թէյին ելանեմք արտաքս և սկսանեմք զայնպիսի խաղ մի խաղալ, ուր մի դամ և մի այր ընկերացեալ այնպէս շարքով պարտ էին կանգնիլ և մինն կացեալ առաջին ամենեցուն, պարտ էր ըմբռնել զմի ի նոցանէ. նա յըմբռնելն տիրէր դամին, և այրն այժմ պարտ էր ըմբռնել վասն իւր զայլ դամս: Գեղեցիկն Րօզալիայ ընկերանար ինձ. որպիսի՞ խնդութիւն: Բազումք ի խաղացողաց5 կորուսանեն զդամս իւրեանց, այլ ես ո՛չ թողի ումեք յափշտակել յինէն զգանձն իմ: Յայսմ հետէ այնպէս ծանօթանամք ընդ նմա, իբրև քոյր և եղբայր. նա իբրև ընդ ծանօթի վարի ընդ իս և զամենայն շախայ իմ սիրով տանի. բազում ուրախ ժամս անցուցաք ընդ միմեանս. նա ածէր զկլավիրս բազում ճարտարութեամբ և հեշտ անձն նորա ո՛չ թաղոյր 6զխնդիր մեր անկատար. նա յամենայն ժամանակի պատրաստ ածէր մեզ զպատուական գործի: 162 9. Կիւրակ<է> զկնի ճաշուն յ 7 ժամուն ստիպիմք ի տիկնայից երթալ ընդ նոսա ի 1 2 3 4

5 6

[թէ] [զիարդ] [ի] բնագրում՝ նանիմանալի բնագրում՝ խաղողաց [զմեզ միշտ]


զբօսանս. քանի՞ քաղցր մեզ այս յառաջադրութիւն. նոյն իսկ և բարեբեր եղանակ աւուրն քաղցր արեգակն յորդորէին զմեզ առ այն. մեք իջանեմք ի ձորն յեզերս Մէմէլ գետոյ. և նպատակ մեր ուղղի դէպ ի փոքր ձորն, կէս վերստ հեռի ի Պոնիմ<ոնէ>. նախ քան զգնալն անդ որոնեն տիկնայք զտեղին, զորս Զիգսմունք ոմն բարեկամ տան իւրեանց, յօրինեալ էր վասն իւր տեղիս ի ներքոյ կաղնի ծառոյ միոյ. չև հասեալ անդ պարտ էաք անցանել ընդ փոքր առու մի, ուր բազում շախայ և հրջուանք կատարեցան, ըստ որում1 տիկնայք ինքնին ո՛չ կամէին անցանել և պարոնայք կալեալ զձեռանէ նոցա, ձգեն ի միւս կողմն. նոքա ո՛չ զայրանան, այլ ընդհակառակն խնդան և մխիթարեն զբոլոր ժողովն. տեղին էր փոքր ինչ զառիվեր, վասն որոյ և աստ կատարի բռնաւորութիւն, այն ինչ պարոնայք կալեալ զտիկնայս ի ձեռանէ ի վեր անդր մղեն. առաւել Գլազնոփ առնէ զայնպիսի շախայս: Տեսիլ յայսմ տեղւոջէ դէպի Մէմէլ էր վայելուչ. սկամիք անդ, ուր նստին տիկնայք և յետ փոքր զրուցի սկսանեն երգել անոյշ եղանակաւ, ձայնակցեալ ընդ պարոնաց: Բոլոր բնութիւն թուէր խնդալ ընդ մեզ! Ես նստեալ էի մերձ չքնաղատեսիլ օրիօրդին Վալցի, որ հաւաքեալ զխոտս, եօթն հատ կապէ զծայրս նոցա, և ի լինելն նոցա իբրև շրջան մի, ասէ՝ մտադրութիւն ձեր կատարի: 163 Աստի կրկին իջանեմք ի վայր, ուր էր տեսանել զարմանալի տեսարանս, թէ զիա՞րդ չքնաղ օրիօրդ<ք> համբերութեամբ տանէին բռնութիւն արանցն, ի քարշելն նոցա զնոսա ուժով ի վայր. երբեմն բօթեն զմիմեանս ի վայր ձգել. երբեմն հնձեալ խոտով հարկանեն զմիմեանս, և զայս ամենայն շախայ տանի ամենայն մեծահոգութեամբ չքնաղ 2սեռն և զամենայն կատարէ ընդ մեզ: Գերեզմանատունն լռեցոյց զայս ամենայն. նոքա երևէին զտրտմակից զգացութիւն իւրեանց հաղորդել վաղուց հանգուցեալ ազգականաց իւրեանց: Ի կարգելն նոցա զծաղիկս ի վերայ գերեզմանաց նոցա, և յարձակելն զխորին թառաչս արտասուաթոր աչօք: Բիւրավոր բանիւք արտասանէին և մեկնէին 3զիւրաքանչիւր վայելուչ տեղիս, տեսիլս, զաղբիւրն, զձորն, զոր ես անկարանամ պատմել. վերադարձումն մեր կատարեցաւ լռին, քան թէ ուրախ: Այլ երեկոյն, որովհետև Գլազ<նոփ>, Յերմեր և Ցիմմերմանն ի միւսում աւուր գնալոց էին աստի, մնան նոքա երկար առ տիկնայս 4մինչ 11 ժամն նստեալ առ դրան: Ես համարելով, թէ նոքա միայն բարեաւ մնայ կամէին առնել, մնամ յօթախի իմում և հանեմ զհանդերձս. յանկարծ լուսամուտք իմ հարկանեն և արտաքս լսեմ զերգ, բացեալ զաչս ձգէ զիս Գլազ<նոփ>. յանկողնէ իմմէ արտաքս և այսպէս բռնադատեալ ագանիմ և հետևիմ նոցա. երգով գնացեալ կրկին առ տիկնայս. անդ ստանամ զարհամարանս ի նոցանէ վասն ծուլութեան իմոյ, / որովհետև բազումք յերգոցն երգք շտու163/164 տենտաց էին, յայս սակս թուէր, թէ Ցիմմերանն այժմ յոյժ յիշատակէր զիւր ժամանակն շտուտենտական, վասն որոյ յերգելն նոսա կացեալ յետկոյս մոհաջառի դրան, ուր հանդէպ ճրագի միայն ընթեռնոյր Լօտտէ Շուլց զոտանաւորս, հայէր ի տետրակն և ի մթան երգելով պար գայր, առնելով զանազան շախայս. բազում յերգոցն էին հրաժարականք, վասն որոյ տխրութիւն աւելի երևէր յաղթել զմեզ զամենեսին, քան ուրախութիւն. նոքա ի վախճանի այնպէս առնուն զբարեաւ նմայ իւրեանց, զի ի վաղիւն այլ ո՛չ տեսցեն զմիմեանս: 10 յերկ<ուշաբթի>. ի 6 ժամու պատրաստին բարեկամք մեր ի ճանապարհ: Ի տանն պատրաստեալ էին վասն նոցա կաֆէ. Թէօ<դոր> թուէր յանչափս տրտմեալ ի վերայ այսր բաժանման. և զիա՞րդ ո՛չ տրտմալի ի միևնոյն րոպէի տեսանել զսենեակն մեր լի բարեկամօք՝ կրկին դատարկ. միմիայն սառն համբոյր մի և ձեռնահապութիւն յայտնէր զամենայն զգացութիւն նոցա: Թ<էօդոր> իւր ձիովք և կառօք առաքեաց զԵրմեր և Գլազ<նոփ> ի Րիգայ. այլ Ցիմմեր<մանն> իւր ձիով: Ժամս բազումս հազիւ թէ կարացի սփոփել զտխուր սիրտ բարեկամին իմոյ. նա բանիւ ո՛չ արտասանէր զոր զգայր, այլ ամենայն գիծք կերպարանաց նորա յայտնէին զամենայն. նա ցաւօք պատմէր ընտանեաց իւրոց զբաժանումն նոցա. ո՞րպիսի քնքուշ սիրտ բարեկամական: 1 2 3 4

որումք=որում [ազն<ի>] [նոքա զայս] [եհաս]


133

Սեպտեմ<բեր> 3. երկուշաբթի. Այսօր հրաւիրէ զիս պարոն պրօֆ<եսսօր> Բլումէն ի սեղան. յառաջին ժամուն գնացեալ առ նա, գտանեմ զնորեկ կանդիտատն Իվանով, զայրն բարեմիտ. պատուական պրօֆ<եսսօր> Բ<լումէն> սովորական մարդասիրութեամբ իւրով ընկալնու զիս. ի զրուցատրել մեր զգրականութենէ Ռուսաց, ելանէ քաղցր ամուսին նորա և ո՛չ սակաւ վայելչութեամբ հանդիպի մեզ. նա նստի մերձ առ իս, պատմէ զորդւոյ իւրմէ: Աստ հետևի նախաճաշիկն. յետ սակաւ միջոցի հրաւիրիմք ի սեղան: Կին նորա բազմի ի վերայ սեղանոյն, հանդէպ առն, զաջոյ կողմանէ ինձ ցուցանէ տեղիս, զահեկէ Իվանովին: Ի զրոյցս նորա զթեատրէ սակաւ կայր ինձ մասնակցիլ, ըստ որում անտեղեակ էի իրացն այլ պատուական պրօֆ<եսսօր> ընդ համեղ զրուցատրութեան իւրոյ, ո՛չ մոռանայր միջոց առ միջոց լնուլ զթաս մեր գինով, որպէս և ամուսին նորա զկերակուրս մեր մատակարարէր: Սեղանն մեր մերձ էր աւարտի, յանկարծ անակնկալ բանայ ոք զդուռն տան նորա. 1այր մի վայելչադէմ, առոյգ անձ, լայնակուրծ, լայնաթիկն, բացաճակ, ամոքատեսիլ, քաղցրակն, ի սեաւ սրտուկս մտանէ ի ներքս: Պրօֆ<եսսօրն> ելանէ իսկոյն և յասելն նորա ցկին իւր. «Ահա՛ պարոն Ժուկովսկին»: Երակք շարժեցան ի խնդութենէ տեսանել զայրն անուանի, զնախագլուխն գրականութեան ռուսաց, զուսուցիչն արքա<յա>զնի, նա կարի վայելչութեամբ բարևէ զմեզ զամենեսին, յետ համբուրելոյ զԲ<լումէն>. և բազմի առ սեղանով. ընդ նմա էր և բարեկամն իւր պրօֆ<եսսօր> Մայեր. նա գայր յօտար յաշխարհէ, Յիտալիոյ, ուր էր գնացեալ վասն առողջութեան իւրոյ. և որպիսի առատութիւն նիւթոց զրուցատրութեան. յետ սակաւ պատմելոյ զճանապարհորդութենէ իւրմէ, զոր նա միանգամայն պարզ, սոսկ բանիւ պատմէր, ցուցանէ պրօֆ<եսսօր> Բ<լումէն> զԻվանով և զիս. առ Իվանովն դարձեալ հարցանէ զերկրէ լինելութեան նորա աստ. զինէն «Հայկազն ոք յԱրարատայ», ասէ պրօֆ<եսսօր> Բ<լումէն>: Ի յառաջարկելն, նա համեստութեամբ գլուխ տուեալ ինձ՝ «և ես բերեմ ձեզ ի Մոմբլանէ ողջոյն» ասէ: Վայելեալ նորա զվայելչութիւն առ համայն Իտալիոյ, հոգի նորա բանաստեղծական և հայրենասիրութիւն ո՛չ կամէին ստորա133/134 ցուցանել և զարտօնութիւն կողմանցն / հիւսիսոյ, որում թէև բազումս2 հակառակէին պրօֆ<եսսօր> Բ<լումէն> և կին իւր, այլ նա ամենայն կամէր հաստատել թէ, խրճիթ մի բնակեալ ի մանկութենէ, քաղցր է ումէք, քան զհրաշալի կողմանս Իտալիոյ: Ի տարակուսելն նորա ի զրոյցս գերմ<աներէն>, նա գաղղ<իերէն> խօսէր. նա արդէն իսկ առեալ էր զչափ հասակի իւրոյ, այլ տակաւին զուարթ, ի բանս իւր հանդարտ, համեստ և յամենայնի3 4 անպաճոյճ, ի շարժմունս քաղաքավար, ծանրաշարժ, բայց առանց իրիք սիգացման, ժպիտ մի քաղցր առաջնորդէր միշտ պատասխանին նորա: Յելանելն մեր ի սեղանոյ, դառնայ առ իս Իվանով. «Ահա՛ նախագլուխ գրականութեան մերոյ»: Ո՞ր արիւն, ո՞ր խնդութիւն եռայր յանձն նորա, ցուցանէին բոլոր շարժմունք նորա, ո՞րպիսի ազգասիրութիւն! – Նա նկատեալ զպատկերս ի տան պրօֆ<եսսօրի>, հայի ի նոսա և ժամս երկայնս խօսի ի վերայ ճարտարութեանց, արհեստից և այլն: Ի կամիլն նորա ելանել, նովին քաղաքավարութեամբ բարևէ զամենեսուն. պրօֆ<եսսօր> Բ<լումէն> և մեք ամենեքեան խնդայաք ի վերայ այսպիսի անակնկալ տեսութեան նորա: 135

1833. 5 սեպտ<եմբեր>. Ի Դերպտ. Բարձր արժանապատիվ հա՛յր55). Եթէ 5պանդխտացելոյն քաղցր է միշտ լսել երբեմնակի զվիճակէ հայրենեաց, լսել զծնօղաց, զբարեկամաց, զգալ, թէ գոն անդ հոգիք, որք զյիշատակ նորա բարեկամական

1 2 3 4

5

[և ով այս] բազումք=բազումս ամենայնի=յամենայնի [դիւրա<մատչելի>] [օտար]


սիրով արծարծեն ժամանակ առ ժամանակ, քանի՞ առաւել ինձ, որ ամենայան հոգւով, յամենայն անձնէ կախիմ զնմանէ և զամս 3 1կամ հեռի ի նմանէ, որ2 դեռ ո՛չինչ վայելչութիւնք օտար աշխարհաց կարացին փոխանակել զայն քաղցրութիւն, զայն մխիթարութիւն, զայն երջանկութիւն, զոր միմիայն ցանկալի հայրենիքն պարգևէ որդուոց իւրոց: Զայս ամենայն զգացի և զգամ զցայգ և զցերեկ առանց գիտելոյ, թէ գոն անդ և սրտակիցք, որք զիմ տեղի դեռ ամուր պահպանեն ի ծոց նորա, որք զիմ բախտ և տարաբախտութիւն օտարական նովին ջերմութեամբ զգան, որպեսզի միմիայն հայրենակիցք, զայն հաստատուն յեցոյց գրութիւն 3Նորին Ս<րբազնութեան> առ բարերան իմ և Ձեր ի դիմաց նորա առ իս, թէ որքա՞ն բարեաց պատճառ եղեն այն գրութիւնք վասն իմ, ո՞րպիսի պատիւ պատճառեցին ինձ առաջի այլազգի անձանցս, այնպիսի հայրենախնամ յանձնարարութիւն նորա, ես չեմ բաւական բանիւ զայն ի գիր անցուցանել, այլ խորին երկիւղածութեամբ4 և գոհաբան 5սրտիւ օրհնել զհայրն ազգիս մերոյ, որ 6ջանք և վաստակք միմիայն ի բարիս ինքեան յանձն եղեալ 7որդւոց հային, և որոյ աչք խնամակալու և զհեռաւորս տեսանել կամի և ջանայ: Դեռ հալածէին զիս և յօտարութեան աստ անուղղայ կարծիք ոմանց մերազնեայ բարեսիրտ անձանց, որք տակաւին և ի լինելս իմ այդր, դէմ առ / դէմ կամէին վճռել ի վերայ 135/136 զմահուան վճիռ և դատապարտել զիս իբրև հայրենատեացս, օրինազանցս, ազգամոռացս, կրօնադրուժս, մինչև բազում անգամ ի մտածելն իմ զայսցանէ, շուարեալ մնալ ինձ, թէ ո՞ր վիճակի պատահելոց էի ի վերադարձի իմում, ըստ որում իմ չէ՛ր կամք մնալ յօտարիս, թէ և թագաւորութեան հանդիպէի: Այժմ բարձեալ այս8 ամենայն տարակուսանաց իմոց, ինձ չի՛ք այլ ինչ ցանկալի, քան եթէ աճապարել ըստ պատուիրանի տեառնդ մերոյ վաստակել ինձ զուսմունս պիտանիս և լի յուսով սպասել երջանիկ վայկենին, որ 9արժանի առնէ զիս համբուրել զսուրբ հող Հայրենեացն իմոյ10: 137 13 նոյեմ<բեր>: Նորոգ նուիրումն եկեղեցւոյն գերմ<անացւոց>. մեծահանդէս կատարեցաւ այս տօն. մեծ մասն քաղաքին անդ. եկեղեցին ո՛չ բաւականանայր առ ի տանել զամենեսուն. բազումք ելանեն. դաս երգաց լի երգեցկովք և երգեցկուհովք. ընդ առաջնորդութեամբ Բեդերմանի, երգեն անդ մինչև 50 անձինք. նորահաս օրիօրդք, պատանիք, մանկունք, երգ նոցա անհամեմատ. յորս առաւել հանդիսացաւ երգովք իւրովք չքնաղ օրիօրդն Քայ. յորոյ վերայ ի միւսւմ աւուր գերմ<անացի> ոմն արարեալ զներբօղս բանաստեղծականս, տուեալ էր տպագրել ի ժամանակագրութիւն Դերպտոյ. այսպէս խրախուսեն նոքա զտաղանդաւորս! 16. հինգշաբթի: Պատուական պաստօրն Գեհեվէ գնեալ զտուն մի, ետ նուիրել ասյօր զայն. նա և զիս արար մասնակից այսօրեան հանդիսի երեկոյեան ի տան իւրում (որպէս սովորաբար ո՛չինչ այնպէս հանդիսաւոր պատահէր առ նոսա, որում ո՛չ հաղորդէին և զիս): Ի 6 ժամէ սկսեալ ժողովին հիւրք նորա. ես ի գնալան անդ գտանեմ արդէն իսկ ծանօթ քաղցր հայեցուած անդէն իսկ գրաւէ զմտադրութիւն իմ. առանց աւելորդ մարդահաճութեան, որ մտանէ անդ բարևեալ նախ զտիկնայս, ապա զպարոնայս, սկսանի ընդ հանդիսականաց զրուցել: Պաստօր Գ<եհովէ> բարեկամ գոլով երաժշտութեան, ո՛չ որպէս սովորութիւն է քաղաքիս, զայնպիսի էր հրաւիրեալ, որք քաջ պարէին, այլ զայնս, որք քաջ երգէին, ազատութիւն, քաղցրութիւն սրտից նորա և ամուսնոյ նորա, տան ամենեցուն ազատութիւն, այնպէս վարիլ, որպէս ումեք կամքն է: Յետ ըմպելոյ չային, սկսանեն չորս ազնուական երիտասարդք երգել առ կլավիրիւ քառաձայն եղանակաւ. / ապա օիրօրդն Քայ և պարոն 1

[մ<նամ>] զոր=օր 3 [Ձեր<ին>] 4 [գոհաբանութեամբ] 5 [բերանով] 6 <մեկ թերի անընթ.> 7 [հօտին] 8 զայս=այս 9 [տայ ինձ] 10 [և առնուլ զօրհնութիւն պատիւ որ անուն և պատիւ, փառք խնդութիւն են իւրայնոց] 2


137/138 Քեօրբէր երկաձայն, որ ո՛չ լուաւ երբէք զայնպիսի եղանակ, անհնարին է նմա ի դէմս բերել զնրբութիւն, զներդաշնակութիւն, զհամեղութիւն երգոց նոցա. հալէին ոսկերք լսողաց, վասն որոյ ամենեքեան յերգել նոցա աստ և անդ շուարեալ թեկնին առ ի ունկնդիր լինել նոցա. բոլորեցուն բերան ովսանա էր զչքնաղն: Նախ երգեն նոքա իտալերէն, ապա շվեցարիերէն, ապա գերմ<աներէն>. որպիսի՞ ձայն, որպիսի՞ եղանակ. երկրաւորք եթէ չունէին մասն ինչ ընդ հոգւոյ աշխարհի, այս միմիայն բարբառ հնչման հաւասար առնէ զնոսա երկնաւորաց: Յետ միջոցի երգէ պատուական օրիօրդն միայն1: Ձայն երգոյ նորա, շարժմունք, բոլոր գոյացութիւն նորա, հոգի ընծայէին երգոց նորա և լսողաց, այլ նա և ո՛չ հւիք երևէր այնու կորուսանել զհեշտահոգութիւն իւր, որով զարդարէր անձն նորա: Աստ ժամանակ առ ժամանակ բերեն զանազան քղցրաւենիք, ըմպելիք, բոլոր ժողովն դադարեցաւ մինչև 2 ժամն առաւօտուն. որ ինչ ի պատրաստութիւն սեղանոյ նորա վերաբերի ի զանազան քաղցրաւոնիս, միմիայն առատ սիրտ Գ<եհեվէի> և տնարար ձեռք ամուսնոյն նորա կարէին զայսպիսիս պատրաստել, ըստ որում դեռ ես ո՛չ ուրեք տեսի զայնպիսի մեծահանդէս հացկերոյթ. 25 հիւրք ընթրէին անդ. ի մի կողմն սեղանոյն այրն ի մէջ արանց, ի միւսն կին նորա ի մէջ կանանց, որոց կողմն բարձրագոյնն էր: Քամբէք անուն ոմն յանկարծ ընթեռնու զոտանաւոր մի, որոյ միշտ առ այն հանդէս վերաբերէին. յետ սեղանոյն, որպէս և յառաջ, միշ կամ քառաձայն կամ առանձին օրիօրդն Քայ երգէր. բազում անգամ այնպիսի զուարճալի երգք, որ վերաբերի առ դեռահասակ երիտասարդս և աղջկունս: 139

140

1

Նոյեմ<բեր> 20. Գրավ Բօզայս. Զայս պատուական տուն ծանեայ միջնորդութեամբ պարոն Հագենի: Յաւուր միում տեսի զառաջինն զորդի նորա առ նմա, պատանի ազնուատեսիլ և համեստ, 18 ամեայ: Այն ինչ պարոն Հ<ագեն> առաջի արար զիս իբրև Հայկազն ոք յԵրևանէ, համեղ պատանին ընդ խնդութիւն իւրոյ, ի վերայ ծանօթութեան մերոյ, իսկոյն յայտնեաց ինձ զիւր ցանկութիւն բարեկամանալ ընդ միմեանս: Զի՞նչ կարէր ինձ ցանկալի լինել քան զայս. ո՛չ կարեմ ուրանալ, թէ և իմ սիրտ ի նոյն իսկ րօպէի ո՛չ կապեցաւ ընդ նմա, պարկեշտ ընթացք նորա, վայելուչ տեսիլ նորա և նմանութիւն նորա ընդ բարեկամի միոյ հայկազնոյ, զոր ո՛չ անուանեմ, և ի վեր քան զհասակ իւր լուսաւորութիւն նորա իսկոյն կապեցին զսիրտ իմ ընդ նմա: Նա իսկ զրոյց ի մէջ էարկ ի վերայ գրականութեան արևելեայց, մանաւանդ պարսից և բազում տեղեկութեամբ. սուղ զրուցատրութիւն մեր եթող յերկոսինս զփափագ կրկին տեսանել զմիմեանս և յաճախ խօսիլ ընդ միմեանս. այլ բազում ժամանակ էանց մինչև միւս անգամ եկաք առ միմեանս նոյնպէս ի տուն Հագենի. երկոքին երիտասարդք ո՛չ կարէաք չափ դնել խնդութեան մերոյ: Նա օտարական, ընդ որում նոքա չիէն վաղուց եկեալ ի Գերմանիոյ աստ, և ես օտարական, ես յուսայի զմեծ մխիթարութիւն ի նմա գտանել և նա նոյնպէս. վասն որոյ նա ստիպէ զիս ցուցանել նմա զսենեակ իմ, զի յաճախ եկեսցուք ընդ միմեանս, այլ իմ անտեղի համարելով ազնուականութիւն նորա զայնպիսի իմ աղքատիկ խրճիթ, նա բռանադատի խնդրել ի ծնօղաց իւրոց, զի ես երթայց ի տուն նոցա և ծանօթացայց ընդ նոսա: Որպէս լուայ, պատուական ծնօղք նորա ուրախութեամբ ընկալեալ զայս խնդիր որդւոյ, յառաջադրեն Հագենի տանել զիս անդ. և այսպէս ես բախտաւոր գտայ ծանօթանալ ընդ այնպիսի երևելի տան, որոց համեստ, ազնուական, լուսաւոր, սխրալի կենցաղավարութիւն զամենաբարերար ներգործութիւնս ունէին վասն իմ: Ի մեծի տարակուսի էի, չգիտելով զի՞նչ խօսիլ ընդ պատուական անձին, անուն նորա արդէն իսկ պատկառեցուցանէր զիս: Ես հարցանեմ ցպարոն Հագեն, սիրտ իմ հարկանի, այն ինչ առ դրան կայաք, և պարոն Հ<ագեն> զզանգակն եհար, օրիօրդ մի գեղեցիկ ողջունէ ի միոյ լուսամտէ առ կողմամբ զնոսա. դուռն բանի և ծառայ մի պատրաստական առնու զվերերկուս մեր: Աստի անցանեմք ի լայնարձակ սենեակ մի լուսափայլ, յատակ տան սողայ

միմիայն=միայն


141

ի ներքոյ ոտից իմոց. մեք 1արժանանամք զառաջինն զկոմսուհին տեսանել՝ որ նստեալ ի վերայ կառավաթի միոյ առ սեղանով և ի ներկայացուցանել պարոն Հ<ագենի> զիս, քաղցրութեամբ անդրադարձուցանէ. «Որդի իմ ստացեալ է զպատիւ բարեկամանալ ընդ ձեզ, և մեզ ո՛չ սակաւ խնդութիւն է զնոյն վայելել», և իսկոյն հրաւիրէ նստիլ. նա խաղայ ընդ փոքր կատվի միոյն, այլ քաղցրադէմ աչք նորա ո՛չ մոռանան զմեզ. դստերք նորա համեստք և չքնաղք, կանգնին զսեղանով և հային առ մեզ ամենայն մտադրութեամբ. յետ միջոցի երևի և նոյն ինքն գրաֆն. յանկարծ երևումն նորա և րոպէական ողջունատրութիւնն բանիւս. «Խնդամ ունիլ պատիւ ծանօթանալ ընդ ձեզ», ո՛չ թողուն ինչ բնաւ գալ ի բան ինչ. քաղցրահայաց տեսիլ նորա իսկոյն փարատէ 2տարակուսութիւն իմ: Նա սիրով հրաւիրէ զիս նստիլ առ կողմն իւր և համեղ բանիւ սկսանի3 հարցանել զհայենեաց իմոց, զեղանակէ կենաց, զդրութիւն տեղւոյն, զբերց և զպտղոց, և ես խնդութեամբ լսեմ զփափագ նորա և ամուսնոյ նորա յասելն «եթէ կարեաք ճանապարհորդել անդ, որպիսի բերկրալից աշխարհ պարտ է լինիլ Հայաստան»: Նա սակաւ յուշադիր նկատեալ զիս, հարցանէ ցամուսին իւր, գտանէ արդեօք նա նմանութիւն իմ ընդ ումեք, նա անուանէ զերևելի բնապատումն ոմն ի Դրեստէն և զարմանայ ի վերայ այսչափ նմանութեան մերոյ: Թէյ. որպէս պարոն Հ<ագեն> պատմեալ էր ինձ, գտի ես զայն ամենայն լիակատար. այր և կին որպէս և բոլոր ընտանիք էին ի ծայրագոյն աստիճանի սիրալի և արժանի սիրոյ: Պատուական ի լիաչափ հասակի իւրոյ՝ ունէր զբոլոր նշանս առն երևելւոյ, բայց մարդասիրի. դէմք նորա ուրախ, ճակատ նորա լայն, քաղցրակն, քառոյգ անձն, թիկնաւէտ, ճարտարախօս, հանճարաբան, համեստ, ո՛չ հպարտ և ահարկու, որպիսին են երևելի անձինք: Յետ միջոցի հրաւիրէ զմեզ ի սենեակ իւր, զորս շրջապատեալ գտի ազգի ազգի գրեամբք. ի վերայ սեղանի միոյն կային և փշտովք նորա, շինեալ ի կողմանս նորա: Նա պատմէ լինելն իւր ի կղզին Ղազարու և ծանօթանալն ընդ հայր Ավգերի և գովէ զնա: Յայս միջոց կոչէ զնա ոմն արտաքս, և յետ քանի մի րօպէի ելեալ նորա, խնդրէ զներումն, թէ ինքն այլ ո՛չ կարէ գալ առ մեզ: Որդի նորա ափսոսանօք ճանապարհորդէ զմեզ: Ի միւսում աւուր լուայ, զի յղութիւն և ծնունդ կնոջ իւրոյ արգելեալ էին զնա գալ առ մեզ: Կին նորա ստացեալ էր զդուստր մի: 12 դեկտեմ<բերի>.

142

1 2 3 4 5

Որդի Գրաֆին խնդրէ յինէն ուսանիլ ռուս<երէն> և ուսուցանէ լատին<երէն>. յայս սակս յաճախ երթամ առ նա. յայսմ մինչ ի վեց ժամու մտանեմ ի նախասենեակ նոցա, տեսանեմ զմեծ դահլիճն լուսափայլեալ գրունք բացեալ, որդի նորա իսկոյն յառաջէ ինձ, խնդրել զներումն, յայտնելով, թէ ծննդեան երեկոյին իցէ իւրեանց (ըստ որում օտար աշխարհիկկ 12 աւուրբք յառաջ կատարեն զտօնն ծննդեան) և ստիպէ զիս ի ներքս. առ սեղանով նստեալ այր և կին հային յաշխարհացոյցս, յետ յղանալոյ կնոջ նորա ես զառաջինն տեսանեմ զնա այսօր. երկոքին համեստութեամբ հրաւիրեն զիս նստիլ առ ինքեանն: Ազնիւ դստերք նորա նոյնպէս բոլորեալ զսեղանով, պարապին ի զանազան ձեռնագործս. յետ թէյին յորդորէ պատուական Գ<րաֆ> զդստերս իւր և զուսուցչուհին նոցա երգել զերգ ծննդեան. կրտսեր դուստր նորա ամաչի, բայց քացր հայրն ի սենեկէ ի սենեակ որոնեալ զնա, կալնու զնա և բռնի և աղերսանօք բերէ առ միւսն. ուսուցչուհին ածէ զնուագարանն և ձայնակցի ընդ այլոցն, քաղցր նուագ անմեղ օրիօրդաց, և նոյն իսկ 4 դիւրալուր, բայց հրաշալի երգն5 ըմբռնէ զմեզ զամենեսուն. գ<րաֆ> զմայլի, խնդայ և բարեպաշտութեամբ հայի ի պարս զաւակաց իւրոց. «Աննման, աննման» միշտ հնչէ ի բերանոյ նորա: Կին նորա տկար գոլով, կամի առնուլ զոտնաթոռ մի, ուր դիցէ զոտս իւր. ի

[հանդի<պենք>] [զտեսութիւն] սկսանիլ=սկսանի [հասարակ] երգեն=երգն


մատուցանել զայն առն իւրոյ, նա քնքշութեամբ կալեալ զձեռն նորա, համբուրէ. ո՞րպիսի սէր ամուսնական: Յաւարտել նոցա զերգ իւրեանց, դստերքն իսկոյն հեռանան. ուսուցչուհին նախ երգէ միաձայն, ապա սկսանի գ<րաֆ>. ինքնին 1հաստ ձայնն, և որդի նորա զմիջինն և մինչև ց 10 ժամն, այսպէս փոխ առ փոխ երգեն նոքա հրաշալի երգս գերմ<աներէն>, իտալ<երէն>, ռուս<երէն>. հրաշալի էր տեսանել զայնպիսի անձն երևելի հաղորդիլ ի շարս իւրայնոց և երգել ընդ նոսա, ո՞ ո՛չ խնդայ, բերկրի յայնպիսի ժամու: Այն ինչ նոքա այսպէս պարապին, կրտսեր դուստր նորա, առեալ կարանդաշ և թուղթ խնդրէ միշտ զյարմարաւոր տեղիս, քաշել զպատկեր մեր ամենեցուն, և զուարճալին այս էր, զի նա ո՛չ կամէր, թէ այլք տեսցեն զնա, և այսպէս բռնադատէր փոփոխել միշտ զտեղի իւր, և զփոքր շունն կամէր նա քաշել, պարկելով ի վերայ գետնի: Յետ այսորիկ պատրաստի ընթրիք. նա ինքն սակաւ ընթրէ, բայց միշտ 2խօսի բերկրալից ի վերայ այսր կամ այնր տեղւոյ երգոցն: 143

19 դեկ<տեմբերի>. Օտարաշխարհիկ զհանդէս նոր տարւոյ կատարեն նոյնպէս յառաջ. յայսմ երեկոյի մինչ յ 3 ժամու գնամ դաս տալ որդւոյ նորա: Նա ընդառաջեալ ինձ, ի նախասենեակին շախայով պախարակէ զիս վասն յամենայնոյ իմոյ. այն ինչ ձեռն ի ձեռն ես պատմեմ նմա զպատճառն, ելանէ հայր նորա և տեսեալ զմեզ այսպէս ի վէճս, խնդայ. յելանելն նորա ընդ դստերաց իւրոց յզբօսնուլ, հարցանէ ցորդին իւր, ասեալ իցէ նորա ինձ վասն երեկոյեան և բանիւս պատմէ ինձ զդիտաւորութիւն իւր, զի երեկոյին երթայց առ նոսա: յ 7 ժամու ես գտի զնոսա որպէս սովորաբար, այն ինչ հայէին նոքա ի պատկերս, զորս բերեալ էր պարոն Հաղենն. յետ այսորիկ առաջադրէ մեզ գ<րաֆ> ընթեռնուլ զեղերերգութիւն ինչ ի Գեօթէէ և հրամայէ ամենայն ծառայից իւրոց ելանել և փակել զղրունս, զի մի ոչ ձայն ինչ ելանիցէ. ապա սկսանի բանիւս. «Որ ունիցի ականջս լսելոյ, լուիցէ»56): Ի սկզբաննէ մինչև ցվախճան (այս երկարեցաւ ժամս երիս), ընթերցաւ նա զայն այնպիսի մտադրութեամբ, այնպիսի արժանաւորութեամբ, մինչև պատկառել մեզ ամենեցուն. այժմ կրտսեր դուստր նորա նոյնպէս ո՛չ մոռանայր զգործ իւր. քաշել զմեզ. միչին դուստրն3 նիրհէր երբեմն երբեմն, մեծն գործէր զգիւլպայ լուռ, հանդարտ. յաւարտելն «Որդեակք իմ, ես բաւական նեղացուցի զձեզ» ասէ և խնդրէ զբացատրութիւն ի վերայ ինչ ինչ տեղւոց իւրմէ: Ի մեծ սենեկին ընթրիք. մեք նստիմք առ սեղանով և նոքա ամենեքեան հային ի ժամացոյցն իւրեանց: Ի լրանալ 12 –րորդին, ելեալ գ<րաֆ> «Որդեակք իմ, այժմ երթիցուք, ասէ, շնորհաւորել մօր ձերում»: Նոքա երթան և յետ վայրկենի երևի տիկինն: Որդիք փարին զնովաւ. նոքա յիշատակեալ զանցեալ ամս, յաշխարհի իւրեանց և թառաչմամբ զարմանան, զի յայսմ ամի աստ էին, ի միւսում տարւոջ ու՞ր իցեմք արդեօք, հարցանեն զմիմեանս լալակական:

1 2

3

[զներք<ին >] [խոսի] միջինն դուստր=միջին դուստրն


1834

167

168

1 2 3 4

Փետր<ուար> 13. Այսօր յերեկոյին ի վեց ժամէ սկսեալ մինչև 9 –նն տուաւ հռչակաւոր երաժշտութիւն մեծանուն երաժշտին Հէնդել «Հանդէս Ալէքսանդրի, կամ զօրութիւն երաժշտութեան»57) անուանեալ ի մեծ դահլճին համալսարանի: Քաջահմուտ արհեստագէտն կամեցեալ էր այսու զզօրութիւն երաժշտութեան ցուցանել, թէ զիա՞րդ այս սխրալի արհեստ ներգործէ և շարժէ զմարդիկս ի զանազան կիրս հոգւոյ, ուրախութիւն ի տրտմութիւն, ի կարեկցութիւն, ի բարկութիւն, ի պատերազմ, ի հաշտութիւն և այլն. և զայս կամեցեալ էր ցուցանել յօրինակս Ալէքսանդրի մեծի, որոյ ասեն ունիցեալ է զերաժիշտ մի, որ ի ժամանակս առման Պերզեպօլսի մայրաքաղաքին 1Պարսից, զնոյն ներգործութիւն յառաջ բերեալ է ի նա: Այս դժուարին գործ ի գլուխ եկն առաջնորդութեամբ քաջ երաժշտի միոյ Խոլրէյֆ անուն, առն երիտասարդի, ի բազում միջոցս ետ նա կրթել բոլոր երգեցկաց և երգեցկուհեաց, որ մեծ աշխատութիւն եբեր նմա: 150 միմիայն էր թիւ երգեցկաց և երգեցկուհեաց: 40 զանազան երաժշտական գործիք ըստ փափագման ամենայն ցանկացողաց եկն ի գլուխ. հրաշալի ի վեր քան զչափն. 2մամզէլ Կայ, օրիօրդն սխրալի, առանձին երգեալ շուք ետ բոլոր երգոյն. բոլոր դահլիճն լի էր բազմութեամբ ունկնդրաց. դիտաւորութիւն կոնցերտիս էր ի ձեռս բերել զդրամս վասն աղքատաց. և ես երգեցի ընդ այլոց: Մարտ 9. Այսօր կատարեցաւ թաղումն առն պատուականի, պրօֆեսսօր Քլէյնէրտի. յետ բազմահնար ցաւակցութեան նորա եթող զցաւալից աշխարհ: Եւ զողորմելի այրի իւր և զփոքր դուստր մի և էանց անդ, որում ցանկայրն նա զամենայն աւուրս կենաց իւրոց: Յետ հանելոյ դիոյ նորա ի տանէն, տարին զնա յեկեղեցին, ուր ի բազմութենէ 3անմարթ էր գտանել տեղի: Բազումք յաշակերտաց նորա սգազգեցեալ շրջաբոլոր կային զդագաղաւ նորա անդ: Պաստօր Բինեման, պրօֆեսսօր Վալտէր, որք անդ ճառս սգոյ կարդացին ի վերայ նորա, համարեա՛ թէ զբոլոր բազմութիւն ի սուգ շարժեցին, պատմելով զսքանչելի վարս, զառաքինութիւնս երանելի հանգուցելոյն: յ 2- ժամու զկնի ճաշուն հանեալ զնա անդի, տարին ի հանգստարանն առաջնորդութեամբ բազում երևելի անձանց, կնոջ իւրոյ. բազում աշակերտաց և բնակչաց քաղաքրին. անդ ասաց4 կրկին պրօֆեսսօր Զարտօրեոս զճառ մի դամբանական, ազատ, բայց սքանչելի եղանակաւ, ազդու. նոյնպէս և մին յաշակերտաց նորա, որք որպէս յեկեղեցւոջ, նոյնպէս անդ երամովք երգէին. ամենայն աչք լային զնա. և յիրաւի նա արժանաւոր էր այսմ. ո՛չ միայն իբրև այր գիտնական, այլ առաքինի, բարեպաշտ, աստուածասէր, մարդասէր. բազումք յաղքատաց քաղաքին նովաւ միայն պաշպտպանէին. 40 որբ աղջկունք ուսանէին առ կնոջ նորա անվարձ. և բազումք կերակրէին անդ. զիա՞րդ քաղցր է մահ առաքինեաց:

[մի] [մամէ<զէլ>] [ոչ] [կարդաց]


169

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻԻՆ ԻՄ Ի ՖՐԻԴՐԻԽՍՀՈՎ: 9 ՅՈՒԼԻՍԻ

Որ կամի ապահով և հանգիստ ճանապարհորդել, պարտ է յիրաւի ո՛չ տալզանձն դժուարութեան հետևակ ուղևորութեան, որ վաստակ և խոնջանք պատճառէ բոլոր անդամոց մարմնոյ, այլ քանի՞ վայելչութիւնք, քանի՞ զուարճութիւնք, քանի՞ սխրալի առարկայք անմասն մնան այնմ, որ նստեալ ի կառս կամ քնոյ, կամ սրընթաց արշաւանաց միայն զոհէ զիւր ժամանակ և զիւր տեսիլ: Հեռաւոր ճանապարհորդութիւնք 1դժուարին են արդարև առաջին կերպիւ ի կատար հասուցանել, այլ որ զսքանչելիս բնութեան, զյատկութիւն երկրի, զկենցաղավարութիւն և զվարս բնակչաց 2խնդրէ իմանալ և ուսանիլ, նմա անպատճառ հարկաւոր է հետիոտս երթալ, մանաւանդ եթէ ճանապարհն չիցէ այնքան երկար: Աւուրք գարնան և ամառան, որ ի հիւսիս չէ առաւել ջերմ, ուր բոլոր դաշտք և անդաստանք ի փառս երփնագեղ ծաղկանց և բուսոց 3հրճուին, 4ուր անտառք և բլուրք ի ճոխ փարթամութիւնս ազգի ազգի ծառոց և տնկոց ծիծաղին, ուր լուսապայծառ գիշերն, անուշահամ հոտաւէտութիւն դիւթական տեսարանօք զմայլեցուցանեն և գրաւեն, անդ գտանէ հետևակ անցաւորն ինքեան միայն անձնամատոյց լեալ և քաղցրիկ / բնութիւնն առաւել ճարակ վայելման և խոկման, քան 169/170սրընթաց արշաւօղն. ի տունջեան բանին նմա լայնատարած դաշտք, զուարճալի երկինք, մրմունջ ջանադրութիւնք երկրագործաց իբրև գիրք լի բիւրազգի ուսմամբք, ուր և հային աչք նորա. նա գտանէ զհարուստ նիւթս քննութեան և գիտութեան, եթէ մտադրութիւն նորա ո՛չ այլով իրօք պարապի, կամի նա զվայելչութիւն, քանի՞ տեսակ մատուցանեն նմա տարածք իմաստուն բնութեանն: Թո՛ղ առցէ և զծաղիկ մի ի ձեռն կամ զխոտ մի, զիա՞րդ հրաշալի գոյն, հոտ, բաղկացումն, զիա՞րդ քնքուշ, կամի նա զդիւրին վաստակ իւր կշռեալ, զիա՞րդ չնչին ի հաւասարել ընդ խոնջանաց և տանջանաց ողորմելի երկրագործին՝ որ զտասներորդ մասն վասատոց 5իւրոց ո՛չ ինքնին վայելէ: Եւ այսպիսի պարապմունք մտաց թևաւորեն զնա և կարճեն զերկայնութիւն ուղին: Նա կարեկամանայ ընդ բնութեան, ցաւի և կարեկցի ընդ ողորմելի մարդկութեան և փոքր ինչ մասն հիւրընկալութեան և մարդասիրութեան բարձրացուցանէ, ածէ զհոգի նորա յանտես աշխարհ իմն անպատմելի: Նա ուսանի զշնորհակալութիւն, ուսանի զկարեկցութիւն, ուսանի դատել և կշռել աշխարհ և զվիճակ մարդկութեան և առանց վարժարանի է նա նոյնիսկ կրթեալ փիլիսոփայ: Գայ երեկոյն, ցանցառ մառախուղ վերարկուէ զհեռաւոր առարկայս, աստ ծիծաղին լիճք ի հայելիս կարմրագոյն արեգական, որ ի հորիզոնէ 6զյետին տուեալ բարեաւ մնայն ամոք ի գիշերային 170/171բանակ իւր մտանէ: / Անդ շշնջայ մայրին ի մեղմին հողմոց իբրև ի հոգւոց տարբերեալ և աստղալից երկինքն՝ որ ի տունջեան ծածկիւր, այժմ երևի սիգալ և պանծալ և ցուցանել երկրի զիւր փառաւորութիւն, միտք մեր ամփոփին ի մեզ, երևակայութիւն մեր յառաջ բերէ ինքեան զընկալեալ 7պատկերս իւր ի տունջեան, և ջանայ բաղկացուցանել յայսոսիկ խառնուածոց, զայլ իմն պատկեր կենդանի և անմոռանալի. կորնչի ի խորս մտածմանց. և որքան յերկար ընթանայ, այնքան աննշմարելի չքանան նմա տարաձգութիւնք վայրոց. և եթէ գոյ ինչ 1 2 3 4 5 6 7

[առ<աջին>] [կամի] [ճ<ոխանան>] [խ<որ>] [իւրն ո՛չ] [զիւր] [տեսիլս]


հրաշալի ի տեսարանս բնութեանն, մինն ի նոցանէ է գիշերն հիւսիսային: 1Քանի՞ պայծառ, քանի՞ լուսաւոր. հազիւ է արեգակն յարևմուտս ի յետին ծածկոց շառաւիղաց իւրոց, յարևելս ելանէ նա առաւել ևս սքանչելի, առաւել ևս զարդարուն: Երջանիկ, որ եթող ի տեղի բնակութեան իւրոյ, կամ յայլ սահմանս զսիրուհի մի սրտի իւրոյ, 2իւրքանչիւր տերև, իւրաքանչիւր ծաղիկ, և հնչիւն հողմոց, և բուրումն դաշտաց և փայփայումն աստեղաց, շնչեն և խօսին զնմանէ, 3կերպարան նորա ամենայն ուրեք երևի յերկնեաց ճառագայթի, մեք շնչեմք նովաւ, զուարթանամք և կազդուրիմք և անդրադարձ մեր երևի մեզ առաւել ևս լուսալից, առաւել ևս սխրալի, և կարօտութիւն նորա վերացուցանէ զմեզ բոլորովին յերկինս այնպէս, մինչև ոչինչ զգալ մեր,թէ յերկրի աստ զառ ի վեր և ի զառ ի վայր անցանիմք: 172 Զիա՛րդ շնորհակալաւ ընկալնու նա զամենայն իր ինչ փանաքի, որքա՞ն համեղ է նմա լոկ ցամաք հացն կամ սակաւ ինչ կաթն կամ մածուն. 4զի ի քաղաքի զանազան համեղ կերակուրք ո՛չ բաւականացուցանեն զանյագ ճաշակ նորա. ի խաղաղ խրճթին երկրագործաց գտանէ զհանգստութիւնն վասն վաստակեալ անդամոց իւրոց, որ գերապատիւ թուի նմա, քան ի պալատի հոյակապ: Միով բանիւ՝ որ կամի առնուլ զբնական ճաշակ հանգստեան, կերակրոց, գիտել զվիճակ 5աղքատաց, վաստակելոց, տացէ նա զանձն իւր այսպիսի փորձոյ: Ո՛չ չքաւորութիւն, ո՛չ ժլատութիւն, այլ միմիայն այս մտածմունք դրդեցին զիս ճանապարհորդել յայսմ ամի հետիոտս ի Ֆրիդրիխսհով, առ իմ վաղեմի ծանօթ ընտանիսն պատուական տանն Բէհագելի, 60 վերստ հեռի ի քաղաքէն: Թէ և միջոցք բաւական էին ինձ ձիով երթալ անդ, այլ ես խոյս ետու ամենեցուն կամովին, զառաջինն լնուլ զվերոհիշեալ յառաջադրութիւնս իմ, ապա ո՛չ ծանրացուցանել զայլս: Յերկուշաբթի 9 (ինն) յուլիսի այն ինչ մտադրեալ էի յերեկոյին սկսանել զճանապարհ իմ, գնացի առ պատուական բարեկամն իմ 172/173պաստօր Գեհեվէ առ ի / առնուլ զհրաժարականն և տալ որդւոյ նորա զքաղուկ ի ռուս լեզու, յորս ի սուղ ժամանակաց հետէ դասատու էի նմա: Հազիւ մտեալ եմ ի բնակատուն նոցա, գան խաղալով սիրելի որդիք նորա և գրկեալ զիս, դուստրն նորա զթասկերայ մի, որդի նորա զբան ինչ կամի պատմել, այլ ո՛չ գտանէ ժամանակ: Եւ յումմէ այս թասկերայ ի սիրուհւոյն սրտիս ի հրաշալի օրիօրդէն Էմմայ Կայ, որ շնորհաւորէ զտօն անուան անուանակցի իւրոյ դստերն պաստօրի և առաքէ նմա զսակաւ ինչ պարգևս այսու բանիւ: «Սիրելի իմ Էմմա՛: Յիրաւի դու զարմանաս, ստանալ յինէն զնամակս զայս, բայց այսօր է տօն անուանակոչութեան քո. անդ յիշեցի իսկոյն զանուանակիցն իմ և շնորհաւորեմ նմա, ի խորոց սրտիս ցանկալով զբարիս. ընդ սմին եդեալ փոքր ինչ իրս խնդրեմ սիրով ընկալնուլ յինէն, որ է սակաւ ինչ նպաստակ քոյդ 6փոքր տնարարութեան: Ողջունեա՛ յինէն սիրով զսիրելի հայրն և մայրն քո, որպէս և զեղբայրս քո. լե՛ր ողջ, սիրելի սրտիս Էմմայ, և պահեա՛ 7ի սէր քո զքոյդ Էմ<մայ> Կայ»: Յընթեռնուլն իմ զթասկերայն, պատմէ ինձ գառնուկն Րուդօլֆ, որդի նորա, թէ նա կամէր այսօր գալ առ իս և հրաւիրել զիս ի տուն իւրեանց, որովհետև Էմմայ Կայ անդ էր լինելոց յայնմ երեկոյի: Զսոյն երկրոդէ մայր նորա ելեալ ի սենեկէ. «Սիրելի Ապովեան, դուք անպատճառ ո՛չ բացասէք խնդրանաց և հրաւիրանաց մերոց այսօր առ մեզ, որովհետև Էմ<մայ> Կ<այ> գալոց է առ մեզ, մեք կամիմք այսօր զուրախ երեկոյ մի անցուցանել ընդ միմեանս»: Զի՞նչ կարէ լինել ինձ քաղցր, քան այսպիսի հրաւէր, տեսանել զնա, որում զցայգ և 174 և զցերեկ ցանկայր հոգի իմ, լսել զնա, որոյ սիրով կենդանի մաշէի:՛ Ես զամենայն ինչ զոհէի միմիայն տեսլեան նորա, ուր մնայ ճանապարհ, կամ այլ դիտաւորութիւն: Խնդութիւն էր անչափ, ես անհամբերութեամբ սպասէի այսմ ժամու. հինգ ժամեայ միջոց թուէր ինձ երկարս, որքան հինգ շաբաթեայ: Այլ թէ որ սիրով յառաջադրեցին ինձ այս պատուական անձինք զայս հրաւէր, զիա՞րդ խնդային երեխայք նորա, գիտելով թէ ես այսմ ցանկայի, ո՛չ կարեմ 1 2 3 4 5 6 7

[պայծ<առ>] [պատկեր նորա իւ<րաքանչիւր>] [նմա] [նա] [մարդկա<նց>] [փո<քր>] [զիս]


175

176

1 2 3 4 5 6 7

բացատրել: Յեօթն ժամուն երեկոյին գնացի անդ, 1սիրտ իմ դողայր ի ճանապարհին, որպէս հանդիպեցայց սիրազուն անձին. մտեալ յայգին ուր էած զիս մանուկն Ռուդօլֆ, առ ծնօղս իւր, աչք իմ խնդալից խնդրէր զփափագելին սրտիս, ինձ դեռ անհաւատալի թուէր, թէ 2նա անդ իցէ: Առ սեղանով չայի չէր նա. գուցէ յայլ այգւոջ, և անդ վազեալ, չի՛ք ուրեք. հարցանել ո՛չ համարձակիմ. մանուկն տեսեալ զհանգստութիւն իմ, պատմէ թէ նա ել արտաքս. անդրադարձեալ միւս անգամ առ սեղան չայի, ո՜հ, այո՛, թագուհին իմ բազմի անդ. զիա՞րդ չքնաղ, զիա՞րդ քնքուշ, բոլոր ծառաստանիք երևին հրճուիլ ընդ իս3 ի վերայ թանկագին հիւրոյն: Մեղմիկ մերձենամ. նա զրուցատրէ ընդ այլ բարեկամուհւոյ միոյ և երկոքեան կարեն առ սեղանով: Կացեալ զկողմանէ նորա, ողջունեմ, զնոսա. նա ամոք տեսլեամբ ընկալեալ զողջոյն իմ, փոքր ինչ շարժի ի տեղոջէ. առաջին զրոյց մեր էր միմիայն այինօյին: Քանի սիրելի էր ինձ վսն այդորիկ յառաջադրութիւնն, զոր պատուական տիկինն Գեհեվէ արար ինձ քաղեալ վասն օրիօրդացս զբալս, և ես յամենայն նուագի ի տալն իմ ի ձեռս Էմ<մայ> Կայի զքաղեալս, զգայի զիս անմահական սիրով վառեալ: 4Ի տուն դարձեալ ամենեքեան սպասէաք լսել զհրեշտակային եղանակ նորա, և նա դիւրալուր հոգի ո՛չ անտես արար զխնդիր մեր: Հազիւ շարժեալ նորա զտաստս կլավիրի, հոգի ետ համր գործեաց. սխրալի ձայն նորա 5լցոյց ի սուղ միջոցի զբոլոր օրն հրաշալի եղանակւ և զլսելիս մեր երկնային խնդութեամբ: Երաժշտութիւնն ըստ ինքեան է քաղցր միշտ, այլ ի բերանոյ այնպիսի քնքուշ գոյացութեան միանգամայն դիւթական. զիա՞րդ ազդու զգացութիւն նորա, զիա՞րդ ամօք փոխաբերութիւն հնչմանց նորա, զքարեայ պարտի ունիլ ոք սիրտ, ո՛չ համոզիլ յայնպիսի ներդաշնակութիւնն: Անպատմելի իմն իղձ փակէ նովաւ զսիրտ մեր, հոգի մեր վերամբառնայ ի կայանս իմանեաց. և չի՛ք ժամ այնպէս հոգեպարար, հոգեզուարթ, քան զայս: Ասդտ արհամարհէ հոգի մեր զամենայն յաղծաւորս և նիւթականս երկրի և երկնայնոց միայն նկրտի համանմանիլ: Զիա՞րդ հնար է լսել զայնպիսի հրապոյր, տեսանել զհրապուրիչն և կալ անզգայ. վասն որոյ խոյս ետու ներկայութեան նորա, զի յայլում սենեկի միմիայն զձայն նորա 6 լսեցից: Երեկոյեան ընթրիք մեր էանց զանազան քաղցր զրուցատրութեամբք, այլ իմ լցեալ զփափագ իմ, ուրախութեամբ ելի անտի, զի ի վաղիւն առաւել ևս սրտի մտօք սկսեցայց զճանապարհ իմ: Ի հիւսիսային կողմանս միջասահման է թէ և ամառն, այլ երբեմն անտանելի ջերմ. այսպիսի էր և ամառն այսր տարւոյ, ուր բազմիցս ջերմութիւնն մինչև 30-32 աստիճան բարձրացաւ: Նախ քան զելանելն իմ ի քաղաքէ, մտի առ մի ի բարեկամաց իմոց Էրքէ անուն բժիշկ, որ ծանօթ էր ի կողմանս Ֆրիդրիքսհովի: Զիա՞րդ խնդութեամբ ընկալաւ զիս բարեկամասէր հոգին. ի շտապոյ ո՛չինչ կարացեալ պատրաստել վասն իմ, խաշէ զձու, պանիր և իւղ էին ի պատրաստի. յոլով անգամ խնդրելով ներումն, բռնադատէ նա զիս նախաճաշել ընդ իւր. սոյն այս այր բաց ի բազում անհամեմատ վարուցն և առաքինասէր բարուցն ուէր զայնպիսի հեշտահոգութիւն, զայնպիսի բարեկամասիրութիւն, և զայնպիսի քնքուշ զգացութիւնս, մինչև բազմիցս ի խօսիլն նորա զառաքինութենէ, զբարեկամութենէ, զհարսէ իւրմէ, հազիւ բռնութեամբ խափանէր զարտասուս իւր. լռին կենցաղավարելով, նա ամենայն հոգւով պատրաստ էր այլ զամենայն ինչ վասն բարեկամաց. և այս կարեկից սիրտ նորա պատճառ էր լեալ նմա նուիրել զինքն բժշկականութեան, «զի սովաւ միայն, ասէ, յուսամ առաւելապէս նպաստակից լինել մերձաւորաց իմոց և մարդակցաց»: յ 12 ժամուն առաւօտուն ելի ի ճանապարհ, հազիւ ազատեալ ի խառն ամբոխէ քաղաքին, սիրտ իմ զգայր 7ո՛չ հայեցեալ ի ջերմագին տօթութիւն աւուր, որ խարշէր

[աչք իմ խնդալից] [արդեօք] ընդ ինն=ընդ իս [Իբրև] [ելից] [լուայց] [ի բաց]


զանցաւորս, զանպատմելի իմն խնդութիւն: Յառաջոյ իմ լայնատարած դաշտն և երկար ուղին իմ, զորս յետս ունէի1 թողուլ, նկարագրեն ինձ զազգի ազգի առարկայս բերկրալիս: Կապեալ զպաշար և զհանդերձս ի շալակ իմ դիմեմ յառաջ. լսելիք իմ դեռ ծփան ի վերայ հոսանաց երեկոյան երգոց, և երգեցկուհին իբրև թագուհի երկնից, առաջի կացեալ իմ, առաջնորդէ զիս իբրև ի վերայ հողմոց: Տեսիլ նորասաւառնի առաջի մտաց իմոց և ածէ զմտադրութիւն / իմ առ 176/177բոլոր շրջակայս իմ. տօթութիւն աւուր փոխի ի դիւրութիւն. ամենայն դաշտք և վայրիք 2 բուրեն ինձ անուշահօտութիւն, և գծուծ շինականք ճանապարհորդակիցք իմ երևին ինձ քաղցրագոյն ևս քան զայլ ամենայն ընկերակիցս թէ և զլեզու նոցա ես ո՛չ հասկանամ: Ի գիւղէ ի գիւղ3, ի հիւրանոցէ ի հիւրանոց, որքան փոփոխին տեղիք, այնքան բանին ինձ նորանոր տեսիլք զարմանալիք. աստ անդաստանք4 բեղմնաւորք, անդ երկրագործք աշխատասէրք, աստ հոտք անասնոց, որք չուին ի վերայ սէզոյ, անդ լիճք, անտառք, բլուրք ի հրաշալի փոխաբերութիւնս երևին և թագչին, և ո՞ կարէ զհրապուրելի, անիմանալի զմայլումն միառմի գրել, որ տիրէ յայս ազատ դաշտային վայրս: Եւ հրեշտակային տիպ երեկեան գեղեցկուհւոյն իբրև աստղ առաջնորդական ընթանայ աներևութաբար առաջի իմ. ամենայն վայելուչ տեղի յանտառս և ի ձորս թուին ինձ սրբարանք նորա: Արեգակն եթող քաղցրութեամբ զհորիզոնն, այլ ստուերահետև արբանեակ նորա բարձրացաւ առաւել ևս շքեղապայծառ ի ծիրանազարդ օդին իւր յարևելս. և յաւերժահարսունք երկնից տարածեն ի վերայ բոլոր բնութեան զդիւթական 5քօղ իւրեանց: Գիշերն լռին յառաջ բերէ ինձ զպատկերս, որք միմիայն ցանկալի էին ինձ, զմտածմունս, որք զհոգիս զնճառելի զմայլմամբ լնուն. ո՜հ, գո՞յ ինձ հրաշալի քան զաստղաճաճանչ, մաքուր գիշերն, ուր հայելի երկնից զդէմս անեղ արարչին մեզ յանդիմանէ. ո՞ կարէ յագենալ 6հայեցմամբ յայս սքանչելի զուարթարան7 երկնից. առանց մտածելոյ ո՞յր հարցով 8պատկեր այնպէս աներևու<թա>բար և անընդդիմանալի բռնութեամբ զսիրտ մեր առ ինքն մղէ, ո՞յր մատն այնպէս իմաստութեամբ զմիլիօնաւոր մարմինս աշխարհաց կառաւարէ: 178 10 վերստ հեռաւորութեամբ տեսանէ ուղևորն զգմբէթն եկեղեցւոյն Օդէնփէյի և համարի արդէն իսկ զինքն նմա մերձեցեալ, այլ ճանապարհն դարավայր խաբէ զնա, միայն ես ի վաղուց ունելով զտկարութիւնն, ո՛չ դադարեալ ի ճանապարհորդել մինչև հասանիլ ի նպատակ իմ, մոռացեալ էի թէ 50 վերստ ճանապարհ ունէի առնելոց, ուր անընդհատ գնալով, եթէ միտք իմ չէին այնպէս զբաղեալ, վաղուց ուրեմն լսէի զգանգատ ոտից իմոց: Ի 10 ժամու գիշերոյն հասի ի պաստօրատն Օդէնփէյ և ո՛չ սպասէի տեսանել զոք անդ. այլ զիա՞րդ հիացայ, գտանելով անդ զդուստր պաստօրին (քահանային) ի վերայ շեմին նստեալ: Հրապուրելի գիշերն ամառան՝ որ վասն մատաղ օրիօրդաց զայլ իմն հրապոյր ընդ իւր բերէ, բռնադատեալ էր զնոսա, մնալ այնքան յերկար արտաքս: Երկու մեծ շունք արգելել կամին զօտարս մերձենալ առ նոսա, այլ ի սաստէ նոցա և յընդիմութենէ իմմէ ծաղկամուտ լեալ, դիմեմ առ նոսա անվտանգ. անդրանիկ դուստր պաստօրին ընդյառաջէ ինձ ի գիշերային հանդերձս և ճանաչեալ զիս, հարցանէ համեստութեամբ զօտարաձև գիշերավարութենէ իմմէ. անդ մայր նորա ելեալ ի տանէ խնդրէ քաղցրութեամբ առ նոսա հանգչիլ, այլ իմ շնորհակալութեամբ բացառեալ այսմ խնդրանաց, ցանկամ տալ ինձ փոքր զովացումն. երկու թաս մածուն բաւականացուցին զիս. ես յանձնեալ զիս նոցա, շարունակեմ զճանապարհ իմ: 179 Ի պանդոկին վերստ մի հեռի աստի, կամելով իմ փոքր ինչ հանգստանալ, այն ինչ հարկանեմ զդուռն, անդ ալևոր ոմն քնաթափ լեալ մրթմրթալով և յամր բանայ զդուռն. ո՛չ սակաւ զարմացայ լսելով ի նմանէ զռուսաց լոզու, որ օտար է աստ. այլ յետոյ տեղեակցայ, զի նա զօրական էր լեալ. զտախտակ մի ցուցեալ նորա և զքուրք մի, անդ հրաւիրէ զիս հանգչիլ, այլ ես միմիայն զառաջինն ընդունիմ ի յետոյն կասկածելով,թէ փառաւոր հիւրք քրքի նորա՝ 1 2 3 4 5 6 7 8

էի=ունէի [ճ<անապարհին>] բնագրում՝ գիւղէ աստի դաշտք=աստ անդաստանք [վարագ<ոյր>] [հայելով] վարդարան=զուարթարան [մատն]


անողորմ լուք, զիս ո՛չ յոժարութեամբ տալոց էին հանգիստ ընդ ինքեանս: Զօրականն ծերունի ո՛չ մտածելով զվաստակութենէ իմմէ և 1համարելով զիս արհեստաւոր ոք, կապէ ընդ իս զզրոյցս ի վերայ զանազան պատերազմաց ի Ֆրանցիայ և յայլ տեղիս, անյօդ ստորագրութեամբ. մատուցանէ ինձ արաղ, այլ խորդանք մի, ո՛չ հեռի յինէն յայտնեն, թէ պառաւ անկողնակից նորա սպասէ նմա: Ես ննջիմ, այն ինչ ողորմելի զօրական ոյժ տայ երևակայութեան իւրոյ ինձ առաւել ևս ինտերեսանդ պատմել զանցս վաղեմի հերոսութեան իւրոյ, այլ թափանցելի հոտ արաղին ի բերանոյ նորա ցուցանէին, թէ ո՛չ նա, այլ արաղն խօսէր ի բերանոյ նորա: Ի Ֆրիդրիխսհով երկու ժամ հեռի աստ. հասի, յետ հանգչելոյ իմ անդ ժամս երկուս, մոտ իմ յայսպիսի անյարմար ժամու ի հիւրանոցն, երևի տանտիկնոջն իբրև մուտ գողոյ կամ անկարգ արանց, նա բառաչէ, հայհոյէ, բայց փութով զգուշացեալ ի վերայ մոլորութեան իւրոյ, ելանէ յանկողնէ, պատրաստէ ինձ դեղի, նստի մերձ իմ. կին 30 ամեայ և պատմէ ինձ զԲեհա179/180ղէլեաց, խնդրելով զներումն / վասն անզգոյշ վարմանիւրոյ. ժամն էր 32. 3ես սպասեցի մինչև տեսանել զչքնաղ դէմս արեգական և լուսահրաշ ճառագայթ նորա տարածեն ի վերայ աչաց իմոց զքունն ցանկալի: Վաստակեալ անդամք քաջ գիտեն զբարերար ներգործութիւն քնոյ: 4Կանուխ ուրեմն վայելէին ամենայն տարածք սքանչելի տեսլեամբ արեգական, այլ քնքուշ զարմանեակն հանգստեան ո՛չ կամէր այնպէս փութով ի խառնամբոխ լոյս տունջեան զիս յուղարկեալ. ի վերջոյ 5մորմոք ձայն մի անկանէ ի լսելիս. ես բանամ զաչս և ահա՛ գիշերային հակառակորդուհին իմ ամենայն 6քաղցրութեամբ կացեալ առաջի իմ՝ «ո՛չ կամիք տէր իմ սիրելի երթալ առ պարոնայս մեր, նոքա վաղուց ելեալ են և ահա ժամն է ութն. ես ըստ պատուիրանի ձերոյ չեմ յայտնեալ նոցա զգալուստ ձեր»: Ո՛չ սակաւ զարմանամ ի գտանել անդ զամենայն հանդերձս իմ մաքուր կարգաւորեալ և թաշկինակ և լուացաջուր անդ պատրաստի: Այժմ տեսանեմ, զոր գիշերային մութն ծացկեալ էր յաչաց իմոց, զի սենեակն իմ լի էր ամենայն անկարգութեամբ, և գործիք խառատի և ամանք տանտիկնոջ խառն ընդ միմեանս, պանիր, ծխոտեալ իմս: Որքան անագան տեսանեմք զսիրելիս սրտի մերոյ, այնքան ամրապէս քարշէ զմենզ կարօտութիւն նոցա առ ինքեանս. և որքան 7յանկարծ պատահի տեսութիւն միմեանց յայսպիսի դիպուածս, այնքան գերազանց է խնդութիւնն: Այսպիսի մտածմունք պարապեցուցանէին զոգի իմ, այն ինչ ելի ի վեր ի հոյակապ տուն քաղցրիկ ընտանեաց պարոն Բէհաղէլի: 181 Քաղցրամոք պատկերք իւրաքանչիւր անդամոյ գերդաստանի նորա նկարէին ինձ զազգի ազգի հրապոյրս և վայելչութիւնս, զորս կարօտեալ սիրտ իմ սպասէր վայելել և ո՛չ ընդ վայր: Այն ինչ մտի ի սենեակն, լուսազարդեալ ի սքանչելի ճառագայթից արեգական մայիսի. ի բազում խնդութիւն իմ, ես զանդրանիկ դուստրն նորա, զհամեստափայլն և զզգօնն քան զամենն, արժանանամ բարևել. որքան անակնկալ երևիլն իմ թուէր ուրախութիւն պատճառել նմա, որով փայլէին անոյշ դէմք նորա, այնքան տրտմութիւն եցոյց նա ի լսելն, թէ ես զգիշերն յայնպիսի անկարգ սենեկի անցուցի. և յասել նախատական, բայց պարտաւորեցուցիչ բանս. «Միթէ օտար էք ի տան մերում, միթէ անծանօթ է ձեզ դուռն մեր. յոր ժամու և իցէր, պարտ էր ձեզ իբրև բարեկամ տան մերոյ վստահ գալ աստ ի վեր, և ի մեզ հանգչիլ: Դուք ոչինչ իւիք կարէիք անհանգիստ առնել զմեզ», ամենայն պատճառք, ներողութիւն ո՛չ օգնէին ինչ: Այսպիսի զրուցատրութիւն մեր քարշէ և զայլ քորս նորա առ մեզ. և ո՛չ սակաւ 8զարմացումն նոցա, որքան խնդութիւնն. ոմն ցաւէր վասն ոտով գալոյն իմոյ զայն երկար ուղի, այլ ոմն 1 2 3 4 5 6 7 8

<մեկ թերի անընթ.> 2=3 [և ուր] [Կարելի] [նա] [հեզ<ութեամբ>] [որքան] [խ<նդութիւն>]


182

183

1 2 3 4 5 6 7 8

վասն գիշերային օթարանին, այլ ինձ ո՛չ այս և ո՛չ այն էին այնքան դժուարին, որքան քաղցր երևէր այնպիսի սրտառուչ կարեկցութիւն նոցա: Անդ սեղանով ղայֆայի պարտաւորեցայ պատմել նոցա զամենայն անցս ճանապարհին իմոյ. յետ որոյ բռնադատէն զիս սակաւ ինչ հանգչիլ և ինքեանք փոքր առ փոքր հեռանան անտի: Զտուն պատուական Բէհաղէլի կարելի է համարել տուն հասարակաց. բոլոր դրացի կալուածատեարք ըստ մեծի աստ ժողովին. բարեսրտութիւն տանուտեարց ձգէ զնոսա այնպէս պնդապէս1. ի մտածելն, թէ յաւուր միում աւելի քան զերեսուն անձինք եկին աստ ի տեսութիւն, ընդ որում կարելի է տալ նոցա իրաւունս: Սայլ զկնի սայլի և կառք զկնի կառաց եկին անդադար այսօր աստ, և բարեհոգի տանուտեարք ի համարիլն, թէ խնդութիւն նոցա արդէն իսկ աւարտեալ իցէ ընդ տեսութիւն միոյ, կրկնապատկէին այլք զայն գալստեամբ իւրեանց և առ անգամ մի լի էր տուն ազգի ազգի հիւրուք յամենայն հասակաց և սեռէ. աստ ծերունիք ընդ ծերունի կանանց, անդ երիտասարդք ընդ օրիօրդաց բաղկանացուցանէին զայնպիսի օտար իմն ժողովս՝ որոյ վերայ օտարն միմիայն զզարմացումն և զխնդութիւնն պարտ էր ցուցանել: Թէ զիա՞րդ հոգային վսեմ ընտանիք շահել զամենայն հիւրս իւրեանց. բոլոր դստերք և ծառայք և աղախինք տան էին ի սպասու: Սովորական զուարճութիւնք, որպիսիք պարառումն, զբօսանք ի պարտէզին, խնճոյք, հացկերոյթք չէն բաւական վասն դաշտային կենաց եւրոպացւոց. նոքա խնդրեն և զվայելչութիւն արտաքին բնութեան ևս վայելել. վասն այսորիկ հոգային և պատուական ընտանիքն ամենայն վայելչութեամբ: Ո՛չ հեռի ի Ֆրիդրիխսհովէ է ծովակ մի ամենավայելուչ Վօլլուստ անուն. զորս ո՛չ միայն մերձաւորք, այլ նաև ի հեռաստանէ բազումք գան անդ ի տեսանել զպատուական դրութիւն տեղւոյն: Ի չքնաղ պարզագոյն տեսիլ նորա տարածի դիւթական իմն հրապոյր՝ որ զամենայն սիրտս առ ինքն քարշէ: Ի փոքրիկև ծառախիտ բլրաց շրջապատեալ առաջի առնէ զհրաշալի տեսարան ինչ նկարչական. փոքրիկ կղզիք 2մաքառեալ ընդ ալեաց ջրոյն՝ բռնութեամբ ամբարձեալ ի վեր երևին անդ իբրև վարսաւորեալ 3հարսունք: Ահագին և մեծամեծ կաղնիք 4տանին զհասակ նոցա ի ժամանակս անիմանալիս, թէ երբ յառաջ եկին նոքա, ի լինելն անդ համարի ոք յայլ աշխարհ փոխադրեալ: Աստ ուղղեցաւ այժմ այսօրեան զբօսանք մեր. զկնի ճաշուն լծեն5 կառք, թամքեն ձիք և տիկնայք6 և երիտասարդք ճոխան ի խնդութենէ այսպիսի զբօսարանաց: Չքնաղ շառաւիղք արեգական երևէր մաքառել ընդ չքնաղութեամբ օրիօրդացն, առ ի առաջնորդել մեզ: Ամենայն 7 ոք ջանայր ցուցանել նոցա զծառայութիւն իւր: յ 9 ժամուն երեկոյեան կանգնի արեգակն ի վերայ կարմրաշուրթ հորիզոնի իւրոյ: Քանի՞ քաղցր է այս տեսիլ, ո՞րպիսի հրապոյրս տարածէ ի վերայ երեկոյեան դաշտին: Շինականք ածեն զսահնակն, այլ զիա՞րդ կարեն քնքուշ տիկնայք ինքնին իջանել յեզերս լճին և մտանել ի նա. աստ կանգնիմ<ք> կարգաւ և խտտեալ զնոսա իջուցանեմք ի վայր և դնեմք անդ. նոքա խնդութեամբ ընկալնուն զայս ծառայութիւն և սովորական վարձ մեր էր շնորհակալութիւն նոցա: Յետ փոքր միջոցի 8 նաւեմք ի վերայ սպիտակափայլ լճին: Առակք, և այլ ազգի ազգի զրուցատրութիւնք զուարճացուցանեն զժողովն, և ո՞ կարէ զքաղցրիկ եղանակն ստորագրել՝ որով նոքա զբոլոր բնութիւնն զմայլեցուցանէին: Բոլոր լիճն էր ի շարժման: Յետ կէս ժամու ելանեմք ի մինն ի կղզեաց (ի ճանապարհին հանդիպեալ նոցա բարեկամուհւոյ միոյ և զնա առին ընդ ինքեանս): Շամանդաղ երեկոյին արդէն իսկ ծածկեալ էր զծառախիտ կղզին, սոյն այս տեսարան և

սաստկապէս=պնդապէս [մաքուր] [հարսունք] [ցանց] բնագրում՝ լճեն բնագրում՝ տիկնայք [ամե<նայն>] [նոքա]


մաքուր1 օդն2 լնուն զերևակայութիւնս այնպիսի պատկերօք, որով բանաստեղծք այնպէս հոգևորին: Սեպտ<եմբեր> 5.

186

1

Ժա՛մ գիշերային, ժա՛մ հանգստեան, ժա՛մ մխիթարութեան. քանի՞ սխրալի են կերպարանք, քանի՞ հրաշալի առարկայք, որովք լնուս դու զհոգիս մեր: Նազելի արեգակ մեր վաղուց էանց յայնկոյս հորիզոնի լուսաւորել և մխիթարել զեղբարս մեր անդ, որք կարօտալից սպասէին նմա. կենդանի արարածք վաղուց փակեցին զլեզու իւրեանց,մտեալ 3ընդ վարագուրաւ քոյդ լռին սքանչանաց. և դու թողեալ զինն, աճարապես առ միջագիշեր և առ միւս առաւօտն նորա պայծառ. այլ ո՞ր ապերախտ սիրտ և աստ ո՛չ ճանաչէ զհրաշագործն, ո՛ր այքան վայելչացոյց զքեզ, այնքան անպատմելի հրաշս միմիայն ի քոյդ յայտնութեան բովանդակեաց: Թողեալ զհանգստութիւնն, տողեալ զմխիթարութիւնն, թողեալ զլռին սփոփանս, զորս դու ամենայն մարդոյ ըստ իւր բաղձանաց ընձեռես, մխիթարիչ յամենայնի: Կարե՞մ արդեօք 4փակել փակել զդէմս ի տեսարանէն, ուր բարութիւն, փառք, մեխութիւն, իմաստութիւն, կարօղութիւն, ամենաներկայութիւն, ամենագթութիւն այնր քարոզի, որ և ինձ, չնչին որդանս ետ սողալ ի մէջ անհուն իւրոց ստեղծուածոց. ու՞ր սկիզբն և ու՞ր զվախճան նոցա լինիլ 5ինձ պիտոյ հարցանել, մարդկային մտաց տակաւին չիք6 համար ինչ յայտնի, և 7 որ հաշիւ կարասցէ տալ նոցա. բիւրաւոր, միլիօնաւոր աշխարհք ի մէջ և ի վեր բիւրաւոր և միլիօնաւոր աշխարհաց և այնք լի ազգի ազգի ստեղծուածովք խնդան ի վերայ գոյութեան իւրեանց, յորէ, յորմէ հետէ մատն Անեղին ետ նոցա լինիլ. և ի՞նձ, ի՞նձ պարտ է միայն ցաւովք և տրտմութեամբք անցուցանել զաւուրս. բարերար հաստիչն իմ ո՛չ անէծ զերկիրն, յորում ես բնակիմ: Զայս քարոզեն բիւր ազգի շնորհք և պարգևք նորա, զորս յամենայն րոպէի առանց արդեանց և ձրի վայելեմք: Չէ՞ն միթէ բարութիւնք, որք տարածեալ կան զմեօք ի համայն բնութեան, չ՞է և տարասութիւն շնչոյ իմոյ հեղումն մասնաւոր այնոցիկ բարութեան զորոց միմիայն զօգուտն վայելեմք, այլ զնախասկիզբն ո՛չ մարթանամք գրաւել մտօք: Յանդուգն ապերախտ, աստուածընդդէմ այն դատողութիւն վասն այնոսիկ8, որ արհամարհէ զերկիր 9և ընդ նզովիւք պարտաւորէ10 զազգ մարդկան: 11Եթէ բիւրապատիկ ևս իցեն փառք ամենայն աշխարհաց և մարդոյն կարելի և զնոսա ժամանակն վայելել, այլ նա որքան աստ է, ի ճշմարիտ դրախտի կենաց իւրոց, պա՛րտ և արժան է սիրել, գորովել, պահպանել զիւր սնուցիչ, զիւր ծննդարանև ուրախութեամբ կնքել զմոտ իւր և զել աստի.- Դրախտ մեր և դժոխք ի մեզ են և ո՛չ ի բուրաստանի աստ աստուածատունկ. մեք մեզէն քաղցրացուցանեմք կամ դառնացուցանեմք զկեանս մեր: Ի լսելն12 իմզսոյն զայս 13ժամ գիշերային և յիշելն՝ թէ նախ քան զչորս ամս, զիա՞րդ հարաւ նա յանկանջս իմ սոսկամ, սարսափիմ յանձն իմ: Որպիսի՞ չար մտածմունք, որպիսի՞ հոգետանջ յառաջատրութիւնք և նեղսրտութիւնք տագնապէին և զարհուրեցուցանէին յայնժամ զհոգի իմ: Ես ինքնին ընտրեցի վասն իմ զպանդխտական վիճակն առ ի լնուլ զփափագ ցանկութեան իմոյ: Որպիսի՞ նեղութիւն, որպիսի՞ տանջանս ո՛չ կրեցի ի նոյնիկս ի հայրենիս իմ միմիայն վասն լուսաւորութեան իմոյ: Տեսեալ զտգիտութիւն և զդժբախտութիւն

[օրն] զօդն=օդն 3 [լռին] 4 [մոռանալ] 5 [ինչ] 6 [են] 7 [հ<այտնի>] 8 [նզովեալ, <1 անընթեռ.>] 9 [մեր] 10 պարտաւորեալ=պարտաւորէ 11 [թող] 12 [յիշելն] 13 [զայս] 2


ազգակցաց իմոց և լուեալ զհամբաւ բարեբախտութեան / և ծաղկեալ վիճակի եւրոպացւոց 186/187յամենայն ազգս կենաց, զիա՞րդ ծանր թուէր ինձ ապաբախտութիւն իմ անկեալ գոլով յայնպիսի երկիր, ուր և ո՛չ մի ինչ ի դիտաւորութեանց իմոց կարէր յառաջ գալ, և հեռի գոլով յայնմ աշխարհէ, ուր բոլոր բաղձանաք իմ թուէին իբրև ի սրբարանի կնքեալ: Լերինք Կովկասեան թուէին ծածկել ի թիկն1 2իւրեանց զայն ամենայն, զոր երիտասարդական իդէալ իմ խոստանայր ինձ: Ո՞վ սքանչելի տենչանաց երիտասարդութեան, զիա՞րդ քաղցր են նքոա մեզ. ամենայն ազգի փորձանաց 3արհամարհելի թուին մեզ միմիայն ի լնուլ զնոսա: Ոչինչ աղերսանք, 4ո՛չինչ արտասուք նազելի ծնօղաց, 5ո՛չ սէր հայրենեաց, ո՛չ վտանգք6 ապառնի պատահարաց շիջուցին ի յիս զայս հուր եռանդիւն: Հոգոց և թառաչ հանելով հայէի ի տարաձիգ երկնամբարձ շղթայս Կովկասեան և հոգի կենաց իմոց յուսայի միմիայն ի հիւսիսային հողմոյ ստանալ, այն զի 7հարաւն ինձ միմիայն բարբարոսութիւն և տգիտութիւն շնչէր: Լսելիք հոգևորականաց մերոց ծանրացեալ էին ի խնդրատուութեանց իմոց առաքել զիս անդ. ուր և յուսայի գտանել սակաւ ինչ օգնութիւն առ ո՞ ևիցէ, առ Հայս և առ Ռուսս և յայլ օտարս, դիմէի անդ անահ, աներկիւղ, խնդրելով զմիջոց միմիայն գնալոյ ի Ռուսաստան, անդ կամէի զիս յանձն առնել միմիայն օրհասի իմոյ: Անգամ մի յուսայի փախստեամբ ի տանէ ծնողաց իմոց հասանել նպատակի իմոյ: Յայս սակս եղէ առակ նշանակի բազմոց. ոմանք ծիծաղէին ի վերայ անկայուն բարուց իմոց, այլք ի վերայ տգէտ մտատանջութեանս և ո՞վ կա187/188րէր փակել զբերանս օտարաց: Իբրև վտարանդի ոք / շրջէի ի վայրէ ի վայր, անհաստատ անկայան. վիճակակից հոգևոևականք նովաւ միայն կամէին ցաւեցուցանել զիս, տալով ստորաց քան զիս բարձրագոյն աստիճան և նուաստացուցանելով զիս: Այլ ես մտադրեալ էի ո՛չ յանձն առնուլ աստիճան ինչ կամ պատիւ, մինչև լնուլ զմտադրութիւն իմ: Այլ զայս ամենայն ես թողում յայլմում ժամու լիովին պատմել: Զայն միմիայն ո՛չ կամիմ թողուլ ի բաց, թէ սոյն այս և այլ պատահմունք այնքան դառնացուցեալ էին զաւուրս իմ և խլեալ յինէն զհաւատարմութիւն մարդկան, մինչև թշնամի համարեալ ինձ զամենայն մարդ, փախչիլ ի ժողովոյ նոցա և հալածական լինիլ յամայիս ի ձորս: Այլ ամենախնամ նախասահմանութիւնն չէր անտես արարել զիս. յետ անհնարին փրձանաց և նեղսակրութեան առաքեաց նա ինձ զկատարիչն ցանկութեան իմոյ, զորոյ անունն գոհութեամբ կարդացից զամենայն աւուրս կենաց իմոց: Ազատութիւն հայրենեաց իմոց չէ՛ր աննշան պարբերութիւն վասն պատմութեան և օրհասի ազգին իմոյ և ես ի յետին աւուրս ի 27 ամի կենաց իմոց, կրկին սկիզբն արարի լնուլ զդւտաւորութիւն իմ: 8Հասակ, որ ո՛չ այնքան երկարութեամբ ամաց, որքան դառնութեամբ կենաց և չարչարանօք մտաց բթացուցեալ և խանգարեալ էին զամենայն կարողութիւն հոգւոյ իմոյ: Ես նորոգեցի զխնդիր իմ առ հոգևորականս մեր և առ այլ անձինս: Առաջինքն ընկալան զայն այնու պայմանաւ, զի եթէ ես ձրի ծառայէի նոցա, նոքա ուղարկելոց էին ի մերձաւոր պատահման ծախիւք իւրեանց ի Ռուսաստան ընդ նուիրակաց ոմանց. այլ և այս երկարեցաւ, և նոքա ո՛չ կամէին արձակել9 զիս, նկատեալ յօգտատուութիւն իմ, զի ես միմիայն էի ի բոլոր 188/189վանքին, որ թէև անկատար, այլ գորէ ըստ մասին ինչ ռուսերէն հասկանայի, / և հոգևորականք մեր համարելով զիս գիտնական ոք, որովհետև բաց ի ռուսերենէն զհին լեզուն հայոց քաջ գիտէի, որ օտար իմն էր յայնժամ ի մէջ նոցա և սակաւք գիտէին զայն, խոստանային զպատիւ, զաստիճան վարդապէտութեան և եպիսկոպոսութեան, եթէ ես թոյլ տայի դիտաւորութիւն իմոյ: Աստ ի վերջին յուսահատութեան իմում երևեցաւ ազատիչն օտար ազգաւ և երկրաւ 1 2 3 4 5 6 7 8 9

թիկնաւն=թիկն [նորա] [ամենայն] [նազելի] [ո՛չինչ] բնագրում՝ վտանկք [ի] [Այն] յարձակել=արձակել


190

191

1

2 3 4 5

յինէն, այլ ընտանի մարդկային կարեաց և բարեկամ մարդկութեան և սոյն այս էր վսեմանուն1 դոքտորն և պրօֆեսսօրն համալսարանին Դերպտոյ Պարրօտ, որ ի 1829 ի 9 սե<պտեմբեր> եկն իբրև ճանապարհորդ ի կողմանս մեր առ ի քննել զորպիսութիւն Մասսայ լերին և ելանել անդ: Ես յայնժամ վարէի զպաշտօն թարգմանչի առ Պատրիարգին և առ Սինօթին մերոյ58), վիճակ պատուաւորս, յորում այլք բախտաւոր համարէին զինքեանս, այլ ես ապաբախտ համարէի զիս: Դիտաւորութիւնք իմ, որք զցայգ և զցերեկ մաշէին զիս, չէին և յայնմ ժամու հեռի յինէն, այն ինչ հրաւիրեցայց առ վարդապէտն Յովսեփ59) թարգման լինիլ ընդ նորեկ ճանապարհորդին: Ես ո՛չ մոռացայց զամոք տեսիլ այսր յայնժամ ինձ օտարականի, որ նստեալ առ անկողնովք հիւանդ վարդապետին երկոքեան գալստեան իմոյ սպասէին: Ընդ բազմաց օտարաց լեալ էի թարգման, այլ և ո՛չ առ մի ի նոցանէ տեսեալ զայն շնորհալից պատկեր, զայն համեստ վարումն, զայն պարկեշտ զրուցատրութիւն, զայն ազնուական շարժումն՝ զորս յայսմ ժամու նկատեցի ի նմա: Համարեա թէ հոգի մի ի ներքուստ ձայնէր ինձ. «Սա է, որ կարէ լցուցանել զփափագ քո»: Հոգևորականք մեր ի բախտաւորութիւն իմ յանձն արարին ինձ հոգալ զպէտս նոցա ի ժամանակս մնալոյ նոցա ի վանս մեր: Որպիսի՞ պաշտօն վասն իմ, որպիսի՞ անմահական խնդութիւն հոսայր յերկունս իմ ի տանելն զնա ի տեղիս ի տեղիս, առ ի ցուցանել զհազուագիւտ իրս անդ: Ի միւսում աւուր յետ գալստեան նոցա, 2տարի զնա ի տանի եկեղեցւոյ մերոյ. և այն ինչ նա 3նկարէր զպատկեր Արարատայ, հետախնդրութիւն իմ բռնադատեալ զիս, համարձակեցայ հարցանել զնպատակէ գալստեան նոցա և լուեալ, թէ նոքա կամէին ելանել ի լեառն, այլ ո՛չ կամէին ոտն մի հեռանալ ի նոցանէ: եթէ ո՛չ կուրացուցեալ իցէր զաչս մերայնոց համբաւ նորա, նոքա ո՛չ արձակէին զիս, այլ երկնչելով ի նմանէ, զի մի չար ինչ պատահեսցի նոցա, թոյլ ետուն ինձ առաջնորդ և թարգման լինիլ նոցա ի լեառն Արարարտ: Զիա՞րդ կարացից յանդիման կացուցանել զխնդութիւն իմ: Երկամսեայ ծանօթութիւն կարէր բաւական յատնել զորպիսութիւն վարուց մերոց միմեանց. նոքա սիրէին4 զիս և ես զնոսա: Բարեբախտ կատարումն նպատակի մերոյ և ելանելն մեր ի գագաթն Մասսի, որ ո՛չ սակաւ պատիւ էր Պարրօտին և ընկերաց իւրոց, ետ ինձ սիրտ զվերջինն փորձել փորձ. և ո՞վ զարմանալեացս, որպիսի համաձայնութիւն: Ուղղակի անդ պարտ էր հիմադրել ցանկութեան իմոյ առ ի լուսաւորել զհայրենակիցս իմ, ուր երբեմն աշխարհ զիւր կրկնակի բնակավարութիւն ստացաւ: Նա ընկալաւ զխնդիր իմ, բայց ո՛չ անշուշտ խոստանալով, թէ զիա՞րդ կատարելոյ իցէ նա զայն: Մինչև ցստանալն իմ զհամբաւ ինչ, այս բաւական առիթ էր թշնամեաց իմոց առ ի ցաւեցուցանել զիս, գիտելով արդէն իսկ թէ իմ այլ չէր մնալոց անդ: Ոմանք պարսաւէին զիս, զի ես այնպէս խաբեցայ յօտարաց, այլք՝ զի ես ո՛չ 5լուսաւորութեան, այլ մոլորութեան զհետ երթայի՝ թողուլ զկրօնս հայրենի և այլն: Յայլում ժամանակի խօսեցայց՝ զոր սրբազան Սինօթն խօսեցաւ ընդ իս ի ներկայանալն իմ: «Օրհաս ձեր հաստատեցաւ, ցանկութիւն ձեր լցաւ»60). թէև ո՛չ այնպէս կանուխ եհաս ի լսելիս իմ յաստուածապարգև բարերարէ իմմէ, այլ այնուամենայնիվ՝ յաւիտեան պարտաւորեսցէ զիս այս աւետաբեր բարբառ պատճառին ապառնի բախտի իմոյ: Այս անակնկալ դիպուած բարեկամացոյց կրկին զամենայն հակառակորդս իմ. նոքա շնորհաւորէին ինձ զայն: Ի Թիֆլիզ ստացեալ զնամակս զայս, դարձայ առ ծնօղս իմ առ ի ստանալ զօրհնութիւն նոցա: Անչափ էր խնդութիւն ծնօղաց իմոց ի տեսանելն զիս, այլ օր բաժանման իմոյ նսեմացոյց զայն ամենայն: Անհնարին է ինձ նկարագրել զտեսարանն, ուր

վսեմանունն=վսեմանուն

<երկու անընթեռ.> [նկար<էր>] [զ<իս>] [թէ]


192

նազելի ծնօղք փարեալ զինև աւելի ևս մահ ինքեանց ցանկային, քան զհեռանալն իմ ի նոցանէ: Ժամս բազում անկեալ զպարանոցաւ միմեանց, միմիայն արտասուէաք, առանց տալոյ բարբառ ինչ: Եղբայրք իմ ի սաստկութենէ ցաւոյ սրտի իւրեանց անիծանէին զճանապարհ իմ, և մայր իմ ցանկայ ընդ իս կեալ և ընդ իս մեռանիլ. «Տար զիս ընդ քեզ, ուր և երթաս, ես պատրաստ եմ տանել զամենայն ընդ քեզ, որդեակ իմ», ասէր գորովագութ կենսատուն իմ, ցուցանելով ինձ զբարերար ստինս իւր, որով սնուցեալն էր նա զիս: Հազիւ հեռացեալ նոցա յաչաց իմոց, հոգի իմ կամէր ելանել, վասն որոյ բազմիցս վերադարձայ կրկին տեսանել զնոսա: Այլ հաստատութիւն կամաց և ցանկութեան իմոյ ետ տանիլ զայս թէ ո՛չ հեշտութեամբ, գոնէ համբերութեամբ: Ուղղեալ առ դրունս Եւրոպիոյ, զգալով այժմ հասանել ամենայն, փափա<գա>նաց իմոց, այժմ մերկ ճշմարտութիւնն ներկայացաւ առաջի իմ, ո՛չ երազել, այլ ջանիւք և արիութեամբ վաստակիլ՝ զոր ցանկայի:


1834 -1835

195

196

1 2 3 4 5 6 7 8

1834-1835, ի 121- են նոյեմբերի մինչև ի 25 մարտի. Մեր անցկացած օրերն նշանակել և նրանց համար հատուկ օրագիր սարքել՝ չէ թէ միայն նրա համար է լավ և օգտակար, որ մենք 2մեր ժամանակը վերջինի հետ կարող ենք համեմատել, մեր կենացն կարգ և սահման դնել, բախտավոր էլածին պես, մեր անցյալ ապաբախտությունն միտք բերել և դհա ավելի քաղցրությունով և շնորհակալությունով վայելել մեր կյանքը և հակառակն պատահելիս մեզ մխիթարել և հեշտացնել, այլ և էն պատճառով, որ մեր միտքը տկար գոլով, շատ բանն մոռանումա, և մենք ինչ որ մեր գլխովն անց ա կենում չէնք կարող այնպէս ուղիղ հիշել և դատել, ինչպես հարկն ա: Նա մանավանդ հարկավոր է այս առնել, ինչ ժամանակ մեք օտար աշխարհ եմք դուս գալիս: Որ ո՛չինչ պատճառ չունենանք գրելու մեզ բավական նյու են վարքը, կացությունն, կենցաղավարությունն տեղին. որ հետո մեր երկրացիքը կարողանան էստոնք իմանալ և ինչ իրանց հավանելի ա և օգտակար, իրանց համար ժողովել և նրանից օրինակ առնուլ: Բայց հայսմանե, անշնորհակալու և ապերախտ է միշտ էն մարդն, որ այլոց արած լավությունն, մարդասիրությունն ինքը միայն վայելի, 3յուր ընկերացն չի՛ հաղորդի և այնպես հետզհետե մտքիցը քցի: Թե ճշմարիտ ո՛րքան բարիք, սիրաշահությունք, խնամարկությունք իմ Դորպատ մտածին պես մինչև այսօր վայելեցի, չե՛մ կարող պատմել: Թե ուրշ բանով չկարողանամ վարձահատույց լինել վասն բոլոր արարմունքին 4ազնիվ, գերմանացվոցս, այսքան ինձ բավական մխիթարութիւն կլինի, որ հետո զգամ, թե ես նրանց արածն չի մոռացա, գոնե իմ ազգին հայտնեցի: Բայց ես իմ Գերմանացի բարեկամներին և բարեր<ար>ներին անչափ լինելով պարտական, 5հարկաց ինձ՝ որ նրանց անունը, ընտանիքն, բազի բազի լավ գոր<ծ>քն առանձին և հատուկ գրեմ: Ճշմարիտ էսպես գիտուն, բարեհոգի, բանիբուն անձանց կյանքն6, արարքն, դատողությունն, խոսակցությունն ճշգրիտ հայելի էն կենաց ամեն մարդու7: Բայց իմ ժամանակն այժմ կարճ է, 8էդ հետո: Էս քանի մի խոսքն վասն այն հառաջ հիշեցի, որ ես իմ տկարությունն և ապերախտությունն այլոց բացարձակ ցույց տամ: Զերե հերկար ժամանակ սրանց մեջ մնալով, իմ անցյալ օրերն մոռացել էի և ինձ ամենևին սովորական էր թվում, ինչ լավություն որ այլք ինձ անում էին: Բայս էս միջոցումը ինձ էնպես մի երևելի անցք պատահեցավ, որ ինձ մոլոր ճամբիցը դարձույց և իմ սիրտը կրկին ուղղեց, որ շնորհակալու լինիմ և երախտագետ: Հարություն վարդապետի Ալամդարյան՝ իմ բազմերախտ վարժապետի հանկարծահաս դառն խաբարն, որ ի 21- ին նոյեմբերի 1834-ին ստացա, այնպես տրտմեցույց, շփոթյաց իմ սիրտն, որ ես անհանգիստ գոլով, մեկ բանի էլա չէի կարողանում ձեռք տալ: Ա՜;,

[յա<մի>] [առ<աջին>] [և] [գ<երմանացվոցս>] [պետ<ս>] կյանքը=կյանքն [համար] [յ<ետոյ>]


նրանով մեր ազգի շատ երիտասրդքն կորցրին իրանց բախտը: Նա շատին կարեր լուսավորիչ լինիլ: Թեև նա իմ աշակերտության ժամանակը ինձ դառն աչքով էր մտիկ տալիս և շատ վերք հասցրեալ, բայց և այնպես մտածելով նորա ջանքն, գիտությունն, ազգասիրությունն, գործակատարությունն, սիրտս այրվում էր և փոթոթվում: Վասն որո ո՛չ կարելով էս հեռի տեղիցն գոնե նրա գերեզմանին իմ շնորհակալությունն ցույց տալ ուրշ / կերպիւ, թարգմանե196/197ցի իմ բարեկամ տիրացու Մսուրից ստացած գիրն Գերմաներեն, և ջանայի տպել տալ ի կազեթս, որ օտարականք ևս իմանան, թե ի՞նչ անբախտութիւն հասելա մեր ազգին և ո՞րպիսի արժանավոր անձն կորցրել ենք մենք: Այս է սույն թղթի միտք: 199 Գերմաներենն մեր Դորպատի կազեթումը դուրս էկավ. ես ուզում էի, որ Ռուսերենն էլ իմաց անվի. էս պատճառավ գնացի պարոն Բուլգարինի մոտն, որ նրա հետ խոսամ: Պարոն Բուլգարինն ազգավ Պոլեակ, իր աշխարհն թողել, մոռացել էր, 1Դորպատումը, մեկ վերստ հեռի ի քաղաքեն, մեկ հոյակապ և զարմանալի տուն ա առել, ուր տեղ որ էս օր էլ կենում ա: Նրա անունը Ռուսաց մեջն շատ մեծա, զերե նա զանազան գիրք ունի տիպ տված և «Հյուսիսային մեղրաճանճն» (Северная пчела) նրա ձեռովնա դուրս գալիս: Բայց նրան տեսած և ճանաչածին պես, ամեն մարդի զահլեն գնումա: Քաղաքումն կամ փողոցումն նրան տեսնելիս, ո՛չ ոք չի կարծիլ, թե նա գիտնական ոմն է, այլ շինական և արբեցող. նրա երեսի դրությունն, և փորի հաստությունն այնքան այլանդակ է, որ գրեթե կոպտությունն և գինովությունն նրա աչքերիցն թափումա: Ինչևիցէ. մեք կիրակի օր գնացի նրա մոտ, որ իմ միտքն հայտնեմ: Ցեխ և ապականությամբ լի էին բոլոր ճամբեքն: յ 3 սհաթին, զկնի ճաշին մտա նրա պալատն, որովհետև նա շատ օթախներ ունի. ես ներքևի մեկ օթախումն հարցրի նրա ծառայիցն, թե արդյոք իրանց աղեն ժամանակ ունի և լսեցի, որ նա շատ ղոնաղ ուներ և ինձ հարկ էր մեկ սհաթ քիմի ներքևն սպասել: Ես վաղուց էի լսել, թե նրա տանն շատ մարդիկ շոր, վերարկու և այլն կորցրել էին, վասն որո հարցրի, թե արդյոք իմ վերնակոշիկն կարող էր էս օթախում անվնաս մնալ. բոլոր ղարավաշքն պատասխանեցին՝ հա, և ես անհոգ հանեցի 199/200աստ: / Ինձ մեկ փոքր օթախ ցույց տվին, որ անդ նստիմ և սպասեմ: Էս օր էլ իմ զզվանքս գալիս ա, ինչ ժամանակ մտածում եմ, ինչ որ աստ տեսա: Կարեմ ասել, թե 7-10 (տասն) աղջիկ, մտին և դուրս եկին էստեղից: Նրանց հրհռալն, քրքռալն, նրանց լիրբ և անամոթ խոսակցությունն և վարքն միանգամայն սրի պես կտրում էին իմ ցաված սիրտը: Մեկ ջահել տղա իմ աչքիս առաջին, ինչ որ կամենում էր, նրանց հետ էն էր անում: Իրար ուս կռծելով, ծիծաղելով, մեկ մեծ աման առաջներն քաշած՝ ով կամենում էր, շերեփով հանում և խմում էր կերակուրն, շատ անգամ մեկն մեկին նրանով խփում: Էնպես էլ մեկ մեծ շուշայից իրանց գարեջուրն էին լակում: Էսպես կեցություն ես դեռ Եվրոպայումն մեկ շինականի տան էլ չէի տեսել: Եվ սա ինձ բավական ապացւյց էր, թե պարոն Բուլ<գարին> ինչ մարդ պետք է ըլի: Հացն քաշածին պես գնացի վերև: Էս առաջին անգամն էր, որ ես նրա հետ խոսեցի. ես պատմեցի նրան իմ ով ըլիլն և միտքն: Նա ներողություն խնդրեց, որ ինք ղոնաղ ուներ և չէր կարող էս օր ինձ ընկալնուլ և խնդրեց, որ վաղը գնամ իր մոտ: Քանի մի րոպե դեռ չէր անցկացել, ինչ ժամանակ ներքև էկա, իմ վերնակոշիկն թռել էր: Ում և հարցրի, պատասխանն էս էր, թե նրանք ո՛չ գիտեն: Բայց ես որովհետև հառաջ հարցրել էի իմ վերնակոշիկի ապահովության համար, վասն որո գետինն ծեծելով հարկադրեցի անպատճառ, որ ես մեկ ոտք էլա փոխիլ չեմ էն ցեխովն և իրանց աղին կասեմ, թե իմ վերնակոշիկն չի՛ հանեն: Նեղությունումն մեղավորն իրան աստվածն կճանաչի: Նրանք իմ շարժմունքն տեսնելով, ի200/201րարոցով ընկան: / Հանկարծ մեկն մեկ պուճախից մեկ կիտուկ բալանիք շպրտեց և օթախի անումն տվեց, ուր տեղ իմ վերնակոշիկն էր: Էս կերպով կարողացա իմ կորուստն էս գողերի ճանկիցն հանել, որ մարդի զատն խաբեբայությունով են հափշտակում: Էս փոքր միջոց 2 անցքիցն կարելի է իմանալ, եթ ո՛րքան սգալի է էս տան կառավարութիւնն: 12 սհաթին գնամ նորա մոտ: Ծառայն ստիպե զիս երկար սպասել. երիցս առաքեմ զնա ի ներքս և նա գայ և պատսխանե, թե «տէր իմ իսկոյն ելանէ»: Յետին անգամ առաքե զնա, 1 2

[մէր] [անց<քից>]


ասելով. «Եթէ չու՛նի ժամանակ, ես դարձայց ի տուն, չեմ ես ծառայ նորա, զի անդ սպասեցից»: Հազիւ մտեալ ծառային ի սենեակն, լսեմ զաղաղակ կանացի ձայնի. յետ որոյ ելանէ և պարոն Բ<ուլգարինն> ի քնահանդերձս և դիմէ առ իս, սոպռ իմն դիմօք. ես մեղադրեմ զնա, վասն այնպէս վարելոյ նորա ընդ իս, ասելով. «Վասն էր նա այնպէս երկար ետ սպասել». նա մեղադրէ զծառայ իւր, այլ ո՛չինչ ասէ նմա, առ այս սրտնեղեալ ասեմ. «Ես յայն սակս միայն մնացի աստ, զի ասացից Ձեզ, թէ վարումն ձեր էր անքաղաքավարի յոյժ». և կամիմ ելանել. այլ նա դիմեալ առ իս, ո՛չ տայ թոյլ. «Ու՞ր կամիք, զի՞նչ պատահեցաւ Ձեզ» և այլն, և հարցանէ, թէ ո՞վ իցեմ ես: «Ես հոգևորական եմ»: «Հոգևորականք աղբ են», պատասխանէ. յայս սրտմտեալ՝ ասեմ. զիա՞րդ համարձակի նա զայն աստիճան անպատուել, զոր կայսր և ամենեքեան պատուեն և ասեմ նմա, թէ ես վրեժխնդիր եղից այսմ. այլ նա ո՛չ կամի թոյլ տալ, կրկնելով յիմարաբար, թէ զի՞նչ պատահեցաւ ինձ. առ այս ասեմ. թէ ես ասիացի եմ և թէ նա ո՛չ արձակէ 201/202զիս, ես ինքնին ցուցից նմա զտմարդութիւն իւր. / «Հանդերձ ձեր չէ՛ հոգևորականի» ասէ. «Միթէ եկի ցուցանել ձեզ և կնոջ ձերում զյարգութիւն իմ, զի զայս պահանջէք յինէն»՝ պատասխանեալ, ելանեմ: Զայս պատմելով բարերարին իմոյ և պարոն Բարտէլսի, նոքա խրատեն ինձ ի բաց կալ յայնպիսի տմարդի առնէ, զի այս չարժէ ինչ վիճել ընդ նմա: Ասելով, թէ ես չունիմ վկայ, և ես հետ զհետէ մոռնամ: Այլ պարոն Բ<ուլգարին> յաւելեալ զտմարդութիւն իւր, գրե առ ռեկտորն մեր, թէ ես սպառնացեալ իցեմ նմա, կամ սպանանել զնա ի ճանապարհին, կամ զկին նորա, կամ այրել զտուն նորա. զայս համբաւ ստանամ ի բարերարէ իմմէ. «Ասացէք ճշմարիտն, խրատէ այրն արդարամիտ, նա այնպէս տմարդի է, զի զոր ինքն արար, ուրասցի, այլ դուք եթէ պատիժ կրեսջիք, մի՛ մոռանայք զճշմարտութիւնն» ասէ, և տուեալ զձեռն իւր համբուրէ զիս արտասուագին ի վերայ յարելով. «Տէր եղիցի ընդ ձեզ, սիրելի՛ իմ»: Ի դատաստանատանն համալսարանի հարցանէ ցիս ռեկտօրն մեր՝ Մօյերն, և ես 1 պատմեմ նմա զամենայն անցս լիովին ասելով, թէ զիս ամենայն ոք ճանաչէ, և ես ո՛չ կամէի զայն աստիճան անպատիւ առնել, զոր ես մինչև ցայսօր պահպանեցի այսպէս յարգութեամբ. այլ տուեալ զձեռն իւր ինձ ասէ. «Բուլ<գարին> երկնչի, թէ դուք կամիք կամ սպանանել զնա, կամ զկին նորա, կամ այրել զտուն նորա. և եթէ ո՛չ կամիք առնել 2զայս, տուք ինձ զխօսս պատուոյ ձերոյ և ես գրեցից նմա, զի միամտեսցի»: Ես մոռացեալ եմ զամենայն, ասեմ, և չունիմ ի մտի առնել նմա վնաս ինչ, և այսպէս դառնամ ի տուն: Ես պատրաստեալ էի կրել 202/203զամենայն պատիժս, ունելով ընդ իս թուղթ / լուր մահուան հօր իմոյ և Աղաջանի ստանամ յայսմիկ աւուրս: Զաւուրս ինչ մնամ ի տան, և ի սուգ ի նեղութեան ճանաչի բարեկամն. յայնմ աւուր, յօրն ես լուայ, անկեալ յանկողնի, մնամ անմխիթար. Գօրլով՝ սենեկակիցն իմ գայ և համբուրէ զիս և մխիթարէ. յերեկոյին գայ բարերարն իմ. 3լի տրտմութեամբ կացեալ առ անկողնով իմով. «Ծանր են, ասէ, վերք ձեր, այլ զմտաւ ածէ՛ք զվիճակ ամենայն մահկանացուաց»: Եւ խրատէ զիս մի՛ մոռանալ զնպատակ իմ. միշտ գրկելով զիս: Յետ նորա գայ ազնուամիտ պաստօր Գեհէվէ: Ես ո՛չ մոռացայց զժամն, ուր պատուելի այրս բացեալ զհոգելից բերան իւր, ջանայր մխիթարել զիս աւետարանական բանիւք և սահմանօք կրօնի. յուշ ածելով ինձ զառաքինութիւն հօր իմոյ, և կրկնելով, թէ բոլոր ընտանիք նորա են ի սուգս: Առաւօտուն գայ պրօֆեսսօր Ֆրիդլէնդէր. և նա նոյնպէս առեալ զձեռս իմ ո՛չ սակաւ մխիթարէ զիս: Նարեկն61) մեծ մխիթարութիւն ետ յայսոսիկ աւուրս: Ո՛չ յելանելն իմ, քանիցս եկն առ իս բարերարն իմ և ստիպէր գո՛նէ ճաշել, զի մի4 անօթ<ի> մնացից և գուցե հիւանդացայց: Յետ տասն աւուր, այն ինչ զառաջինն գնամ ի տուն նորա, կին նորա տրտմութեամբ կալեալ զձեռս իմ ջանայ յուսադրել զիս: Այլ յաւիտեան ո՛չ մոռացայց զվայրկեանն, այն ինչ զառաջինն տեսի զկինն Ֆրիդլէնդէրի. հազիւ մտեալ ի տուն նորա, ելանէ նա ընդ առաջ իմ և կալեալ զձեռս իմ, արտասուէ դառնագին. պահս ինչ այնպէս ձեռն ի ձեռին, երեխայք նորա շրջապատեն զմեօք 1 2 3

4

[ես] [զիս] [և] զմի=զի մի


և արտասուեն բարձր ձայնիւ. և ո՛չ դադարեն, մինչև իմ հանգուցեալ սակաւ / ինչ. ասեմ նոցա, 203/204թէ ես այլ ո՛չ լամ, վասն որոյ և նոցա պա՛րտ է հանգչիլ. նոքա գան և մտանեն ի գոգ իմ. և այնպէս նստեալ առ սեղանով, ջանայ հրեշտակահոգի կինն բանիւք բազմօք սփոփել զսիրտ իմ: Յելանելն իմ, նոյնպէս ձեռն տուեալ զնոյնն խնդրէ. ո՜հ այս ձեռնտուութիւն, այս քաղցրութիւն և կարեկցութիւն իբրև բալասան բժշկեցին սակաւ առ սակաւ զվէրս իմս: Նոյնպէս Գեհէվի կինն, նոյնպէս Էշհոլց, և ամենեքեան ջանային յայսմ հետէ սիրով սփոփել զիս:


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«ՕՐԱԳՐԵՐ»

Խ. Աբովյանի «Օրագրեր»- ը տպագրվում են համաձայն հեղինակի ինքնագրերի, որոնք գրված են սև թանաքով, հաստ, քիչ դեղնավուն թղթի երկու երեսի վրա, մաքուր և ընթեռնելի։ Ձեռագրերը պահպանվում են Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում, Աբովյանի արխիվ, Ν16, 16ա և 16բ։ Առաջին տետրակը (Ν16) բաղկացած է հինգ պրակներից, որոնք կազմված են իրար հետ (23×18) Գրականության և արվեստի թանգարանի սեփականությունը դառնալուց հետո։ Առաջին պրակը ընդգրկում է 1830 թ. օգոստ. 25֊ից մինչև 1831 թ. նոյեմբ. 8֊ի դեպքերի նկարագրությունը, երկրորդը՝ 1831թ. նոյեմբերի 5֊ից մինչև դեկտ. 14֊ը։ Նոյեմբերի 5֊ին կարագրությունը, որ այս մասում է ավելացրած, ժամանակագրական կարգով վերաբերվում է նախորդ հատվածին։ Երրորդը՝ 1831 թ. դեկտ. 15֊իցմ ինչև դեկտ. 30֊ը, չորրորդը՝ 1831 թ. դեկտ. 31-ից մինչև 1832 թ. հունվ. 20֊ը, հինգերորդը՝ 1832 թ. հունվ. 22֊ից մինչև մարտի20֊ը։ Յուրաքանչյուր պրակ, բացի երրորդից, սկսվում է մի մաքուր էջով, որի վերևում կարմիր թանաքով Խ. Աբովյանի թոռ Կ. Աբովյանի կողմից գրված են տվյալ պրակի մեջ հիշատակված դեպքերի տարին և ամիսները, իսկ երրորդինը՝ նշված է վերջին մաքուր էջում։ Այսպիսով, Ν16 տետրակի մեջ (ընդամենը 78 թերթ, 156 էջ) գրանցված են 1830 թ. օգոստ. 25֊ից մինչև1 832 թ. մարտի 20֊ի դեպքերը։ Ձեռագրի աջ կողմում արխիվը մշակողի կողմից մատիտով կատարված է համարակալում, սկսվում է 2֊ից և ավարտվում է 151֊ով։ 8֊րդ էջը մաքուր է, չհամարակալված, նույնը և ամենավերջին թերթը։ 9֊րդ էջից մինչև 19֊րդ էջի կեսը Աբովյանը ձեռագրի ձախ լուսանցքում նշել է ամսաթվերը, իսկ հաջորդ կեսից սկսած մինչև 70֊րդ էջը երբեմն միասին և երբեմն անջատ-անջատ են դրված ամսաթվերը և այն անձանց անունները կամ անվան սկզբնատառերը, որոնց հետ առնչվում է տվյալ հատվածի բովանդակությունը։ 1Օ1֊րդ էջից մինչև 108֊րդ էջը նույն ձախ կողմի լուսանցքում նշված են միայն անունները։ Լրիվ օգտագործված չեն 31, 37, 93, 114, 120 և 151֊րդ էջերը, իսկ 114֊րդ էջի վրա գրված են միայն որոշ նախադասություններ և հատվածներ։ Հաջորդ տետրակը (Ν 16ա) բաղկացած է ինը պրակներից, որոնք ինչպես նախորդը, կազմված են իրար հետ (19×11) Գրականության և արվեստի թանգարանի սեփականությունը դառնալուց հետո։ Առաջին պրակը պարունակում է 1832թ. մարտի 21֊ից մինչև մայիսի 3-ի դեպքերի նկարագրությունը, երկրորդը՝ 1832թ. հունիսի 11-ից մինչև հունիսի 21-ը։ Պրակի սկզբի մաքուր էջի վրա Աբովյանը գրել է՝ «ճանապարհորդութիւն ի Պոնիմոն 1832, 11 յունիսի». հեղինակի որդին, Վ. Արովյանը ավելացրել է՝ «մինչ ց 21 յունիսի»։ Երրորդը՝ 1832 թ. հունիսի 28֊ ից մինչև հուլիսի 3-ը, չորրորդը՝ 1832 թ. հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 15-ը։ Պրակի սկզբի մաքուր էջի վրա Աբովյանը գրել է՝ «ի Պոնիմոն 1830, 20 յուլիսի», Վ. Աբովյանը ճշտել և ավելացրել՝ «յուլ, 10 մինչ ց օգոստ. 15»։ Հինգերորդը՝ 1832 թ. հոկտ., 25-ից մինչև 1833 թ. փետր. 20-ը, վեցերորդը' 1833 թ. մարտի19֊ից մինչև դեկտ. 19-ը, յոթերորդը՝ 1833 թ. հունիսի17֊ից մինչև հուլիսի 10֊ը, ութերորդը՝ 1834 թ. փետր. 13֊ից մինչև սեպտ. 5֊ը: Պրակի սկզբի մաքուր էջի վրա Աբովյանը գրելէ միայն տարեթիվը՝ «1834», Վ . Աբովյանը ավելացրել է, «փետր. 13»։ Իններորդը՝ 1834 թ. նոյեմբ. 21-ից մինչև 1835 թ. մարտի 25-ը։ Առաջին, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և իններորդ պրակների սկզբի մաքուր էջերի վրա Վ. Աբովյանը նշել է


գրանցված դեպքերի տարին և ամսաթվերը, միայն վեցերորդ պրակի վրա Կ. Աբովյանը կապույտ թանաքով գրելէ մի փոքրիկ ծանոթություն նյութերի հաջորդական դասավորության մասին, իսկ յոթերորդի վրա՝ նախ ճշտել է . Աբովյանի գրած՝ սխալ տարեթիվն ու ամսաթիվը (փոխանակ լինելու «1833 յունիս 17-ից մինչև յուլիսի 10», դրված է ՝ «1832 յունիսի23») և հետո երկու էջերի վրա, մեկը կապույտ և մյուսը կարմիր թանաքներով տվել է բացատրականներ իր կատարած ուղղումների առթիվ։ Բացի այս, երրորդ, չորրորդ, հինգերորդ, ութերորդ և իններորդ պրակները կապույտ և կարմիր թանաքներով համարակալել է Կ. Աբովյանը։ Ձեռագրի աջ կողմում, մատիտով, արխիվը մշակողի կողմից կատարված է համարակալում, սկսվում է 3-ից և ավարտվում 204-ով։ Կան լրիվ չօգտագործված էջեր՝ 15, 45, 102, 104, 136, 192 և 204. կան և մաքուր չհամարակալված, ինչպես և համարակալված, բայց չգրված թերթեր։ 18-րդ էջը օգտագործված չէ, որին հաջորդում է մեկ մաքուր չհամարակալված թերթ, մեկ մաքուր և չհամարակալված թերթ է հաջորդում 40-րդ էջին. 62-րդ էջին հաջորդում է չհամարակալված մեկ մաքուր թերթ, որի վրա հակառակ կողմից հեղինակը սև թանաքով գրել է՝ «Պոնիմոն 1832». 92 և 122 էջերին հաջորդում են մեկական մաքուր չհամարակալված թերթեր. օգտագործված չէ 144-րդ էջը, 164-րդ էջին հաջորդում են 6 մաքուր չհամարակալված թերթեր, իոկ 183-րդ էջին՝ մի մաքուր և չհամարակալված թերթ. 192-րդ էջին հաջորդում են երեք մաքուր չհամարակալված թերթեր. 198-րդ էջը համարակալված է, բայց չօգտագործված։ Տետրակն ավարտվում է երկու մաքուր չհամարակալված թերթերով։ Ձեոագրի ձախ կողմի նեղ լուսանցքում հեղինակի կողմից ամսաթվերի նշումներ կան միայն 3, 7, 12, 13, 15 և 19-րդ էջերի վրա։ «Оրագրեր»-ի այս տետրակում (ընդամենը 112 թերթ. 224 էջ) գրանցված են 1832թ. մարտը 21-ից մինչև 1835 թ. մարտի 25-ի դեպքերը։ Երրորդ տետրակր (№ 16 բ) ժամանակագրական կարգով կազմում է երկրորդ տետրակի (№ 16 ա) առաջին պրակի շարունակությունը և այնտեղ դեպքերն ավարտվում են 1832 թ. մայիսի 3-ին, իսկ այստեղ սկսվում են նույն տարվա մայիսի 27-ին։ Այս տետրակր (9½×11½) բաղկացած է 10 թերթից (20էջ), սկսվում է մեկ մաքուր էջով, որի վրա հեղինակը գրել է՝ «ճանապարհորդութիւն իմ ի Ֆրիդրիխսհով և չորեքօրյա բնակութիւն իմ անդ. 27 մայիսի 1832 թ.»։ Ձեոագրի աջ կողմում, մատիտով, արխիվը մշակողի կողմից, կատարված է համարակալում 1ից մինչև 16. 13-րդ էջում ձեռագիրը ավարտվում է, 16-րդ ին հաջորդում են երկու մաքուր չհամարակալված թերթեր: «Օրագրեր»-ի այս երեք տետրակները՝ Ν16, 16ա և 16բ պահպանված են լավ, խնամքով չկան բնագիրը աղճատող արատներ, բայց առաջին և երկրորդ տետրակների մեջ կատարված են կարմիր մատիտով բազմաթիվ ընդգծումներ, հատկապես, դժվարընթեռնելի և կամ անընթեռնելի բառերի տակը, բացի այս՝ առաջին տետրակի և մասամբ երկրորդի մեջ կան կապույտ թանաքի հետքեր: Խ. Աբովյանի «Օրագրեր»-ից հատվածներ հրապարակվել են տարբեր առիթներով՝ զանազան բանասերների կողմից: Ն. Տեր-Կարապետյանը իր՝ «Խ. Աբովյան ուսումնասիրության մեջ» առաջին անգամ օգտագործել է «Օրագրեր»-ն իբրև կենսագրական աղբյուր Աբովյանի կյանքի դորպատյան տարիների համար: Մինչ Տեր-Կարապետյանը՝ «Օրագրեր»-ը Աբովյանով զբաղվող բանասերների կողմից մատնված են եղել անուշադրության. «Միթե՞ նա,- գրում է Աբովյանի մասին Տեր-Կարապետյանը,- կարող էր երևակայել, որ 63 տարուց հետո միմիայն յուր տետրակի ծալը պետք է բացվի»: Տեր-Կարապետյանի ուսումնասիրության Դորպատյան բաժինը փաստորեն «Օրագրեր»-ի համառոտագրությունն է: «Օրագրեր»-ից Ն. Տեր- Կարապետյանի աշխատության մեջ տպագրվել են. 1. «0րագրեր»-ի առաջին թերթը, հանված է № 16 տետրակի բնագրի 2-3 էջերից (տե՛ս էջ 31—32)։ 2. Պարրոտի հրավիրատոմսը Աբովյանին՝ իր որդի Մորիցի մկրտության առթիվ, հան֊ված է № 16 տետրակի բնագրի 12-րդ էջից (էջ45—46)։ 3. Պարրոտի նամակը Հովհաննես Կարբեցի կաթողիկոսին, հանված է №16ա տետրակի բնագրի


123-րդ էջից (էջ71 — 72)։ 4. «Սրբազնակատար քահանայապետ, ամենաողորմած տէր» (հանվածէ №16ա տետրակի բնագրի 143 -147 էջերից, էջ122—130)։ Հաջորդ բանասերը, որն ավելի հանգամանորեն է զբաղվել Աբովյանի «0րագրեր»-ով, Ե. Շահազիզն է: Նա իր կազմած «Դիվան Խ. Աբովյանի» 1-ին և 2-րդ հատորների մեջ հրա֊տարակեց «0 րագրեր»-ից վերցված հատվածներ և նամակներ, համապատասխան ծանոթագրություններով։ 1. «Թուղթ առ կաթողիկոսն մեր, սրբազնակատար քահանայապետ ամենաողորմած տէր» (հանված է Ν16 տետրակի բնագրի 143-147 էջերից) («Դիվան Խ. Աբովյանի», հ. 1, 1940, էջ35-41, նույնը կա նաև Ն, Տեր-Կարապետյանի գրքում)։ 2. «Բարձր արժանապատիվ հայր» նամակը (հանվածէ № 16ա տետրակից) (Դիվան, հ, I, էջ46-47)։ 3. Խ. Աբովյանի հանդիպումը Ժուկովսկու հետ. հանված է № 16ա տետրակի բնագրի 133-134 էջերից (Դիվան, հ. 1, էջ293-294)։ 4. «Օրագրեր»-ի առաջին էջը (աշխարհաբար թարգմանությամբ)։ 5. «Նեկրոլող» Գյոթեի մահվան առթիվ, աշխարհաբար թարգմանությամբ. հանված է № 16ա տետրակի բնագրի 6 -7 էջերից (ն. տ. 300-301 )։ 6. Արովյանի և Բուլգարինի հանդիպումր, հանված է № 16ա տետրակի բնագրի 195-204 էջերից («Դիվան Խ. Աբովյանի», հ. II, 1948, էջ28-31 )։ 7. Հատված «Ճանապարհորդութիւն ի Ֆրիդրիխսհով»: Ե. Շահազիզն այստեղ սխալ վերնագիր է գրել, նրա մեջ բերված հատվածը ոչ թե «ճանապարհորդութիւն ի Ֆրիդրիխսհով»-ից է, այլ «0րագրեր»-ի № 16ա տետրակի բնագրի 188 -192 էջերից (համեմատել' «Դիվան Խ. Աբովյանի», հ. II, էջ31—33)։ Բացի Ն. Տեր-Կարապետյանից և Ե. Շահազիզից տարբեր ուսումնասիրողներ նույնպես զբաղվել են Աբովյանի «0րագրեր»-ով։ Բնագիրը գրաբար լինելու պատճառով թողել ենք հեղինակի ուղղագրությունը, իսկ երբ հեղինակը գրել է աշխարհաբար լեզվով, ինչպես օրինակ № 16ա տետրակի բնագրի 195-201 էջերը, նման դեպքերում վերափոխել ենք մեր այժմյան ուղղագրության։ Տեքստում եղած գերմաներեն հատվածները թարգմանել է հայերեն Խ. Աբովյանի թոռը՝ Կոստանդին Վարդանի Աբովյանը։

1.

«ԾԵՐՈԻՆԻ ՀՕՐ ԻՄՈՅՍ ԲԱՐԵՐԱՐԻ ՊԱՐՈՆՊԱՐՐՕՏԻՆ».-Աբովյանը ակնարկում է

Ֆրիդրիխ Պարրոտի հորը՝ Գևորգ Պարրոտին (1767-1852) (Տես՝ Անձնանունների բառարան՝ Գ. Պարրոտ )։ 2.

«ՄԱՆԱԻԱՆԴ ԱԻԱԳ-ՔԱՀԱՆԱՑԻՆ ՄԵՐՈՅ ».- Անհայտ է, թե ո՞վ էր այդ քահանան։

3.

«ՅԱՅԱՄ

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈԻԹԵԱՆ

Յ0ՐԻՆԵՑԻ

«ՄՈԻՏ

ՀԱՅԿԱՅ

ԵՎ

ԱՐՀԱԻԻՐՔ

ԵՐԵԻԱ<ԿԱՅՈԻԹԵԱՆ>».- Աբովյանի այս բանաստեղծությունը՝ «Մուտ Հայկայ ի Հայաստան և արհաւիրք երեւակայութեան նորա ի ժամ պատերազմին որի 1826 ամին», առաջին անգամ տպագրվել է 1948 թ. Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի 1-ին հատորում (էջ 56)։ 4.

«ՏԱՆԻԼՆ ԶԻՍ ՏԵԱՌՆ ՍԱՅԼԱՊԱՆԻՆ ԻՄՈՅ ԱՌ ԲԱՐԵՐԱՐՆ ԻՄ».-Խոսքը վերաբերում

է Ֆրիդրիխ Պարրոտին (1791 -1841)։ Տես՝ Անձնանունների բառարան՝ Ֆ. Պարրոտ։ «...ԴՕՄ ...».— Դորպատի հասարակական այգին։ 6.«ՅԱԻՈԻՐ ԵԼԱՆԵԼՈՅՆ ՄԵՐՈՅ յԱՐԱՐԱՏ ՄԵԾ ԽՐԱԽՃԱՆՈԻԹԻԻՆ ԱՌ ԲԱՐԵՐԱՐԻՆ 5.

ԻՄՈՅ».— 1829 թ. սեպտ. 27-ին Պարրոտը և Աբովյանը բարձրացան Արարատի գագաթը.


այդ օրվա տարելիցն է մեծ շուքով նշվել Պարրոտի մոտ, որի մասին և հիշատակոմ է Աբովյանը։ 7. «ԳՐԵԼՆ ԻՄ ԱՌ ՄԱՅՐ ՆՈՐՍ,...».— Աբովյանի՝ Գրասի մորը գրած նամակի սևագիրը պահպանված է Հայկական ՍՍՈ՝ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում. Աբովյանի արխիվ, № 397։ 8. «ՅԱԻՈԻՐ ԱԹՈՌԱԿԱԼՈԻԹԵԱՆ ՆՈՐԻՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԵԾՈԻԹԵԱՆ».-Նիկոլայ 1-ի (1796—1855 գահակալությունը (1825 — 1855 ): 9.«...ԱՌ

Ի

ՄԻԱՍԻՆ

ԿԱՏԱՐԵԼ

ԶԱՄԵՆԱՅՆ

ՁԵՌՆԱՐԿՈԻԹԻԻՆ

ՁԵՐ».—

Պարրոտը

հետաքրքրվում է, թե կա՞ արդյոք Հայաստանում Աբովյանի զգացմունքներով տոգորված այլ իտասարդ՝ նրա հետ միասին ապագայում աշխատելու համար։ Աբովյանը պատասխանում է՝ «թե ես ունիմ զայն»։ Ենթադրում ենք, թե ակնարկը հավանորեն վերաբերում է Ստ. Նազարյանին։ 10.

«Ո՛Չ ԼՌԻՆ ԱՅՍ ԳԻՇԵՐ..,».-Այսպես է սկսվում Վալտերի մահվան առթիվ Աբովյանի գրած

«Սուգ ի վերայ մահուան սիրելւոյն իմոյ և ուսուցչի Վալտերի» վերնագրով բանաստեդծությունը, որն առաջին անգամ տպագրվել է 1940 թ. Խ. Աբովյանի ընտիր երկեր- երկհատորյակի 2-րդ հատորում (էջ34)։ 11.

«...ԳՏԻ ԶԹԱՍԿԵՐԱՅՆ ՀՐԱԻԻՐԱՆԱՑ ԲԱՐԵՐԱՐԻՆ ԻՄՈՅ ԱՌԻՍ...»

Պարրոտի

այս հրավիրատոմսը պահպանված է Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում, Աբովյանի արխիվ, Ν 469։ «ԵՐԿՊԱՌԱԿՈԻԹԻԻՆ ԴԱԻԻԹ ԵՎ ԴԱՆԻԷԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՑ» պայքարը ծագեց XIX դարի սկզբին և տևեց մի ամբողջ տասնամյակ։ 12.

Դավիթ - Դանիելյան

Դավիթը դեմ էր հայերի, ինչպես և Էջմիածնի աջակցությանը ռուսական բանակին, համոզված լինելով, որ դա կարող է վտանգել պարսկական գերիշխանության տակ գտնվող հայերի դրությունը: Լինելով ուժեղ անձնավորություն, նա իր դիրքերը էջմիածնում ամրապնդեց խաների օգնությամբ, որոնք և հանդիսացան նրա պայքարի հենարանը։ Դանիելը Ռուսաստանի կողմն էր թեքված, և ռուսական կառավարության աջակցությամ նա կաթողիկոս ընտրվեց։ Այսպիսով, եղան երկու կաթողիկոսներ՝ Դավիթը էջմիածնում, Դանիելը՝ ՈւչՔիլիսայում։ Դավիթ – Դանիելյան պայքաբում Դանիելյանները ավելի ուժեղ էին. նրան հովանավորվում էին ռուսական կառավարության և այնպիսի ազդեցիկ անձերի կողմից, ինչպիսիք էին Լազարյանները։ 13.

«ԶԳՐՈԻԹԻԻՆ ՄԻՆԻՍՏՐԻՆ ՎԱՍՆ ԻՄ Ի 18 ԱՄՍՈՅՍ՝ ԵՎ ԲԱՐԵՀԱՃ ԳԹԱԿՑՈԻԹԻԻՆ

ՆՈՐԱ ԻՆՁ».— Հիշյալ գրпւթյունը չի պահպանվել ոչ Աբովյանի արխիվում և

ոչ էլ Դորպատի

համալսարանի ֆոնդում։ 14.

«ԶՐՈՅՑ ՎԱՍՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՊՕԼՇԻՈՅ». – Ակնարկը վերաբերում է 1830 —1831 թ.

լեհական ապսստամբությանը, որն իր բնույթով գերազանցապես ազնվական - շլյախտականէր: Շլյախտան թույլ չտվեց, որ քաղաքացիներն ու գյուղացիությունը ապստամբության շարժիչ ուժը հանդիսանային։ Նա էր որոշում ապստամբության ծրագիրը և հիմնական նպատակները: Չնայած դրան, 1830 — 1831 թ. ապստամբությունը ունեցավ պրոգրեսիվ նշանակություն, նա ուղղված էր


ցարիզմի դեմ և հանդիսացավ լեհ ժողովրդի ազգային անկախության համար մղած պաւքարի կարևոր էտապներից մեկը, որը հող նախապատրաստեց լեհական ազգային ազատագրական շարժման նոր, ավելի բարձր վերելքի համար։ 15. «ՊԱՏՄՈԻԹԻԻՆ ԱՐՏԵՄ ԲՈՂԴԱՆԻՉԻ». – Սա Հարություն Աստվածատուրի Արարատյանի (1774-?) ինքնակենսագրական բնույթի հայտնի աշխատությունն է, ուր քննադատված են XVIII դարի էջմիածնի՝ տգիտության ու խավարի մեջ ճահճացած հոգևորականությունը, նրանց դաժանությունները, գյուղի տերերի ընչաքաղցությունը և պարսիկ իշխանավորների կամայականությունները։ Հեղինակը գիրքը գրել է հայերեն և ապա ինքը թարգմանել ռուսերեն, հայերեն բնագիրը անհայտացել է, հետագայում ռուսերենից հայերեն համառոտությամբ թարգմանել է Պերճ Պռոշյանը և լույս ընծայել 1892 թ. Թիֆլիսում «Վաղարշապատցի Հարություն Արարատյանի կյանքը» վերնագրով։ Գիրքը լույս է տեսել նաև մի քանի եվրոպական լեզուներով։ 16.«ԸՆԹԵՐՑՈԻՄՆ ԶՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈԻԹԵԱՆ ՄԱՐՏԻՆԻ։ ԶՐՈՅՑ ՆՈՐԱ ԸՆԴ ՍԵՐՈՎԲէՎԱՐԴԱՊԵՏԻ».- Խոսքը 1812 թ, էջմիածին եկած անգլիացի հայտնի միսիոներ–ճանապարհորդ Հենրի Մարտինի ճանապարհորդական նկարագրությունների մասին է. (Հենրի Մարտինի գիրքը լույս ընծայեց Ջոն քհն. Սարգենտը «Reo Уօհո Sargent. M. A. Life and Letlero of the ReO. Henry Martyn В. О» վերնագրով)։ Այնտեղ հիշվում է Ներսես Աշւոարակեցու և Հռոմից Էջմիածին դարձած կաթոլիկությունից դավանափոխ, կարնեցի Սերովբե վարդապետի միջև ծագած վեճի մասին։ Ներսեսը ցանկանում էր էջմիածնում հիմնել մի դպրոց, վերականգնել Սիմեոն կաթողիկոսի ժառանգավորաց դպրոցը։ Նրա այս ձեռնարկությանը դեմ էր Սերովբե վարդապետը. գտնելով որ էջմիածինը ենթակա է շարունակ Պարսկաստանի հալածանքներին ու խաների կամայականություններին, հետևաբար հարմար էր համարում դպրոցը հիմնել Թիֆ֊լիսում։ Չնայած Սերովբեն վանքում ուներ որոշ հեղինակություն, բայց հաղթությունը շահեց Աշտարակեցին. դպրոցը հիմնեց էջմիածնում։ Պատմական այս իրադրությունն է, որ ակնարկում է Աբովյանը։ 17. «ՊՐՈՖ. ՖՐԻԴԼԷՆԴԷՐ ՊԱՏՄէ ՄԵԶ ՎԱՍՆ ԽՌՈՎՈԻԹԵԱՆ ՅԱՆԳԼՒԱՅ, ՎԱՍՆ ՓՈՓՈ֊ԽՈՒԹԵԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈԻԹԵԱՆ,

ԶԻԱ՞ՐԴ

ԽԱԺԱՄՈՒԺՆ

ԱՆԳԼԻՈՅ

ԱՄԲՈԽԵԱԼ

ԸՆԴԴԵՄ ՄԻՆԻՍՏՐԻՆ ՀԱՐԿԱՆԵՆ ԶԼՈԻՍԱՄՈԻՏՍ ՆՈՐԱ ԵՎ ԱՅԼՈՑ ԲԱԶՄԱՑ».— Ակնարկը վերաբերում է 1830 թ. Անգլիայում տեղի ունեցած ժողովրդական ցույցերին։ Երբ հայտնի դարձավ, որ ֆելդմարշալ հերցոգ Վելինգտոնը հրաժարվում է անցկացնել պառլամենտական ռեֆորմ, ապստամբները Լոնդոնում սկսեցին քարկոծել տորիների պարտիայի ականավոր ղեկավարների տները, հարձակվեցին բանտերի վրա, հրկիզեցին տներ, եղան սպանություններ։ Ապըստամբությունը ճնշվեց միայն երրորդ օրը։ 18. 19

«ԱՐԶԱՆՈՎՔ, ՎԱՐԺԱՐԱՆ ՆՈՑԱ».— Տես Անձնանունների բառարան՝ Արզանովք։ «ՎԵՆԵՏԻԿԻ Ս. ՂԱԶԱՐ ԿՂԶՈՒ ՀԱՅՈՑ ՎԱՆՔԸ».- Հիմնադրվել է Մխիթար Սեբաս-

տացու կողմից, 1717 թվականին Վենետիկի Ս. Ղազար կղզում։ 20

«ԽՌՈՎՈԻԹԻՒՆ՝ ՈՐ ՅԱՄԵՆԱՅՆ ԵԻՐՈՊԱ ՏԻՐԷ».— Ակնարկը վերաբերում է 30-ական

թվականների ռևոլյուցիոն շարժումներին, որոնք ընդգրկել էին ամբողջ Եվրոպան։ 21 «ՅԱՌԱԻՕՏՈԻՆ ՏԱՆԻՄ ԶԳԻՐՔՆ ՉԻՊՐԻԱՆ...» Մ. Սալլանթյանը Խ. Աբովյանին ուղղած իր նամակներից մեկում (պահպանվում է Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում, Աբովյանի արխիվ, Ν 327) առաջարկում է նրան գերմաներենից հայերեն թարգմանել և տպագրել հռոմեական եկեղեցու վիճակի մասին էրնեստ Սոլոմոնի


Չիպրիանի՝ «Յաղագս սրբազնաւորութեան և իշխողութեան պապիցն Հռովմայ» գիրքը: Խոսքը այս գրքին է վերաբերում։ Աբովյանի արխիվում գտնվում է «Վիճակ եկեղեցւոյն Հռովմայ ի միջին դարս» վերնագրով մի աշխատություն, որը տպագրվել է 1950 թ. Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի 5-րդ հատորում (էջ43), կարելի է ենթադրել, որ սա Չիպրիանու գրքից է քաղվածաբար թարգմանված։ 22«ԶՐՈՅՑ ՎԱՍՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՌ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉՒ ՄԵՐՈՅ, ՀՐԱՄԱՆ ՏՊԱԳՐՈԻԹԵԱՆ Ի ՊԵՏԵՐԲՈԻՐԳՈՅ».-Զրույցը ամենայն հավանականությամբ վերաբերում է միսիոներների «Նոր Կտակարանի» աշխարհաբար թարգմանությանը, որի տպագրությունը արգելվում է, էջմիածնի Սինոդից թույլտվություն չունենալու համար։ Այս մասին տե՛ս Վագների գիրքը. «Reise nach dem Ararat und Hochland dem Armenien». Stutgart, 1848, seit 136. 23«Nie schenken Stand, nie schenken Giiter». Պարրոտի գերմաներեն այս երկտողը պահպանված է Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում, Աբովյանի արխիվ, Ν 467։ 24«ԲԱՐԵՐԱՐՆ ՒՄ ՊԱՏՄէ ՎԱՍՆ ԱՍՏՐԱԽԱՆՈՅ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ, ՈՒՐ ԸՆԿԱԼԵԱԼ ԷԻՆ ԶՆԱ ՊԱՏՈՒՈՎ ԵՒ ՃԱՌԱՍԱՑՈՒԹԵԱՄԲ».— Խոսքը վերաբերում Լ Աստրախանում 1810 թ. հիմնադրված Աղաբաբյան վարժարանին, ուր սովորել է Հարություն Ալամդարյանր։ Պարրոտը հավանաբար այդ վարժարանն է այցելել 1829 թվականին, դեպի Հայաստան կատարած ուղևորության ժամանակ։ 25 «ԱՄԵՆԱՅՆ ՆԱԽՆԻ ՇԱՐԱԴՐՈԻԹԻԻՆՔ ՅՈԻՆԱՑ՝ ՈՐՔ ԱՅԺՄ ԿՈՐՈԻՍԵԱԼ ԵՆ ԳԼԽՈՎԻՆ ԱՌ ՅՈՅՆՍ, ՊԱՀՊԱՆԻՆ Ի ՀԱՅՍ ՀԱՒԱՏԱՐՒՄ ԹԱՐԳՄԱՆՈԻԹԵԱՄԲ ». — Ակնար կը վերաբերում է Վենետիկյան միաբաններ Հովհաննես Զոհրաբի և Մկրտիչ Ավգերյանի բանասիրական հայտնություններին։ Ժամանակին հատկապես մեծ հետաքրքրություն է աոաջաց րել

և

արժեքավորվել

Մ.

Ավգերյանի

հայտաբերած

Եվսեբեոսի

«Chronikon»-ի

հայերեն

թարգմանությունը, որի հունարեն բնագիրը կորել է։ Ավգերյանը այն հայերենից թարգմանեց լատիներեն և լույս ընծայեց 1818 թ.։ 26 «ԵՐԴՄՆԱԳՐՈԻԹԻԻՆՔ ԵԿԵԱԼ Ի ՀԱՅԱՍՏԱՆԷ».— Պարրոտի Արարատի գագաթը բարձրանալը գիտական և պաշտոնական շրջաններում առաջացրել էր թերահավատություն, որի պատճառով նա ստիպված երդվեցնել է տվել իրեն ուղեկցող երկու ռուս կազակներին և երկու Հայ գյուղացիներին։ Ռուս կազակները հաստատել են վերելքը, իսկ հայ գյուղացիները հրաժարվել ՝ վախենալով էջմիածնի սպառնալիքներից և նախապաշարումներից։ Կասկած հարուցողներից էր և գիտնական Շոպենը, որը Պարրոտի հետ բանավեճի է բռնվում և հանդես գալիս հոդվածով Թիֆլիսում լույս տեսնող «Тифлисские Ведомости» թերթոս (1831 թ., Ν 11 12)։ Բանավեճը չի հանգում որևէ եզրակացության, անհրաժեշտ է դաոնում Աբովյանի վկայությունը։ Աբովյանը լուսավորության մինիստրի կարգադրությամբ նախ 1831 թ. Դորպատի «Լandgericht »-ում (դատարան) վկայություն է տալիս, իսկ 1835 թվականին, երբ մեկնում է Պետերբուրգ, հաստատում է գրավոր վկայությամբ, որը տպագրվում է այնտեղ լույս տեսնող «St. Petersburgiscհe Zeitung» (1835, Ν 34) գեր֊մանական թերթում, «Նոր վկայություն պարոն պրոֆեսոր Պարրոտի՝ Արարատի գագաթը, իսկապես բարձրանալու մասին» վերնագրով, որը Հայերեն թարգմանությամբ առաջին անգամ լույս տեսավ «Արարատ» ամսագրում (1839, Ν- 4, էջ 359—366)։ 27«...ՀԱՐՑԱՆէ ՎԱՍՆ ՏՓԽԻՍՈՅ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ... ՎԱՍՆ ԼԱԶՐՈՎԵԱՆՑ ՎԱՐԺԱՐԱ-


ՆԻՆ».— Տփխիսի վարժարանը Ներսիսյան հոգևոր ուսումնարանն էր, որը հիմնադրել էր Ներսես Աշտարակեցին 1824 թ.։ Լազրովյան վարժարանը

Լազարյան ճեմարանն է,

արևելյան լեզուների

բարձրագույն

ուսումնական հաստատությունը, հիմնադրված Մոսկվայում 1815 թ., Հովակիմ Լազարյանի դրամական միջոցներով։ 28«ԵՎ Ի ՑՈԻՑԱՆԵԼՆ ԻՄ ԶՓԱՓԱԳԱՆՍ ԻՄ ԳՆԱԼ ԵՐԲԵՄՆ Ի ՎԵՆԵՏԻԿ».— Աբովյանը ցանկություն է ունեցել Վենետիկի Մխիթարյանների մոտ ուսանելու, և այս նպատակով նա 1826 թ. դուրս է եկել Ներսիսյան դպրոցից Վենետիկ մեկնելու համար, բայց այդ նրան չի հաջողվել։ Տարիներ հետո «ՎերքՀայաստանի» վեպում այդ մասին նապատմում է. «էս ժամանակին (ռուս – պարսկական պատերազմի ժամանակ, 1826 թ. Ա. Մ.) Վարժատանիցը դուրս էկա ու Թիֆլիզուցը գնացի Հախպատ Եփրեմ կաթողիկոսի մոտ, որ թուղթ առնիմ, գնամ, իմ ծնողացը հասնիմ, նրանց հետ քոչիմ ու գնամ Վենետիկ։ Ամեն բանս հազի էր. Օսմանլվիցն էլ մեկ տերտեր Էր եկել իր որդովը, ուզում էր ետ դառնար։ Սրանց հետ էի ուզում ճամփա ընկնիմ, բայց դերձակը դեռ շորս չէր հասցրել։ Որքան նեղացա՝ որ նրանք գնացին, ես մնացի։ Էրկու օրից հետո հենց մտա Ղարաքիլիսեն, Խլղարաքիիսու եսրներն էկան։ Ողորմելի տերտերն իր որդովն էնտեղէր սպանվել» (Տե՛ս Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու», 3-րդ հատոր, 1948, Էջ 111, տողատակի ծանոթագրություն)։ 29«ԵՍ ԶՊԱՏԿԵՐ

ՏԱՐԻ ՇԱՀԻՆ

ԶՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈԻԹԻԻՆ ՄԵՐՈՅ».—

Աբովյանը

ցույց

ՔԵՐՊՈՐԹԵՐԻՆ է

տվել

սըր

ԱՌԻՑՈԻՑԱՆԵԼ Րոբերտ

Կեր

ՆՈՑԱ

Պորտըրի

ուղեգրու֊թլունների 1-ին հատորը, որի մեջ կա պարսից թագավոր Ֆաթալի Շահի նկարը, իր՝ Պորտըրի նկարածը։ 30«ԸՆԹԵՌՆՈԻ ԶՍՏՈՐԱԳՐՈՒԹԻԻՆ ԻԻՐ ՎԱՍՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ».— Պարրոտը կարդում է Աբովյանին իր՝ «Reise zum Ararat-է» աշխատությունը։ 31 «ԹՈՒՂԹ ԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ՄԵՐ».— Այս նամակը Աբովյանն ուղղել է Հովհաննես Կարբեցուն։ Աբովյանի «Թուղթը» առաջին անգամ տպագրվել է 1896 թ. «Լումա»-ի Բ գրքի մեջ. տպագրության էր հանձնել Ն. Տեր-Կարապետյանը, իբրև հավելված իր «Խաչատուր Աբովյան» ուսումնասիրության։ Երկրորդ անգամ տպագրվեց 1940 թ. «Դիվան Խ. Աբովյանի» 1-ին հատորում (էջ35 — 41)։ 32«...ԿԱՆԱՑԻ ՏԵՐ-ՄԱՐՈԻՔԵԱՆՔ» .— Նկատի ունի Հովսեփ վարդապետ Տեր-Մարուքյանին և յուրայիններին։ Այսպես է անվանում Աբովյանը արհամարհանքով Ներսես Աշտարեկեցու այն համախոհներին, որոնք Ներսեսի Բեսարաբիա աքսորվելուց հետո դավաճանեցին նրան և հարեցին Կարբեցուն։ 33«...ԱՆՀԱՑ ԱՆՊԱՇԱՐ ԵԼԻ Ի ՆՄԱՆԷ».— Աբովյանի Դորպատ մեկնելո ւԺամանակ էջմիածինը և հատկապես Հովսեփ վարդապետ Տեր-Մարուքյանը (Վեհապետյան. տես Անձնանունների բառարան՝ Հովսեփ Տեր-Մարուքյան) դաժան, անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել նրա հանդեպ։ Այդ դեպքը Աբովյանի վրա շատ ծանր է ազդել, նա երբեք չի մոռացել այն և միշտ հիշել է դառնությամբ բազմաթիվ առիթներով։ Իր նամակներից մեկում ուղղված Գաբրիել և Պետրոս Պատկանյաններին, Աբովյանը գրում է. «...Հայրենիքն իմ՝ որ անհաց, և անշոր, և անպաշար տարագրեաց զիս. ոհ, մեղանչեմ, զի՞նչ ասեմ ես, հայրենիքն իմ անպարտ է յայսմ ամենայնի, խստապարանոց որդիք նորա անցուցին անդ իս,


զանցս զայս, որդի անուն թշնամիք նորա, յորոց ի ձեռս տառապի և դժբախտն իմ հայրենի»: (Տե՛ս «Դիվան Խ. Աբովյանի», 1940, 1 –ին հատոր, 4 32)։ „Поездка к развалинам Ани”-ի մեջ Աբովյանը նույն վիրավորված զգացմունքներով նկարագրում է իր ծանր վիճակը. Отобрали все мои вещи до нитки, оставая на мне только платье одно. Горе тому, кто с этой минуты поклониться со мною осмелился» (Տես Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարան , Աբովյանի արխիվ , Ν 23 : 34«ԼՈՒՍԱՓԱՅԼ ՄԻՆԻՍՏՐՆ ԼՈԻՍԱԻՈՐՈՒԹԵԱՆ».— Ակնարկում է Կարլ Անդրևիչ Լիվենին։ 35«ԱՀԱ՛ ՀԱՅ ՈՔ ՅԱՇԽԱՐՀէ ՁԵՐՄԷ».— Աբովյանի վրա Ֆահրադ Բադալյանի հետ ունեցած հանդիպումը թողել է խիստ ծանր տպավորություն, որից ներշնչված գրել է մի ընդարձակ բանաստեղծություն՝ «Զգացմունք Ցավալից սրտիս ընդ տեսանել իմ յօտարութեան զսիրելի աշխարհակիցն իմ Ֆահրադ Բադալով» վերնագրով։ Այս բանաստեղծությունից հատվածներ առաջին անգամ տպագրել է Աբովյանի կենսագիր Մ. Տեր-Ազարյանցը 1861 թ. «Կռունկ» ամսագրի հուլիսի համարում (էջ538), այնուհետև 1837 թ. Ն. Տեր-Կարապետյանը իր «Խ. Աբովյան» աշխատության մեջ (էջ63)։ Բանաստեղծությունն ամբողջությամբ տպա֊գրվել է միայն 1948 թ. Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի 1-ին հատորում (էջ66): Աբովյանի արխիվում պահպանվում են հիշյալ բանաստեղծության մի քանի սևագրերը: 36«...ՅԸՆԹԵՌՆՈԻԼՆ

ԱՌ

ՆՈՐԱ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹԻԻՆՍ

ՇՈՏԼԱՆԴԱՑԻՈՅ

ՄԻՈՅ

ՇԻՆԱԿԱՆԻ.— թերևս ակնարկը վերաբերում է Րոբերտ Բյորնսին (1759 —1796). Աբովյանը «շինական» է անվանում բանաստեղծին նկատի ունենալով նրա գյուղացիական ծագումը և հատկապես ստեղծագործությունը, որի առանցքը գյուղն էր իր առօրյա կյանքով և սերը դեպի բնությունը։ 37«ԵԻ ԲԱՆՔ ԻՄ ՈՉ ԱՆՑԱՆԻՑԵՆ».— Ավետարան ըստ Մարկոսի, ԺԳ. 31։ 38«Ի ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈԻԹԻՆէ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ».- Խոսքը վերաբերում է «St.Petersburgische Zeitung» թերթին։ 39«ՏԱՍՍՈ».— «Տորկվատո Տասսո», այսպես է կոչվում Գյոթեի դրամատիկական պոեմը նվիրված իտալացի հայտնի բանաստեղծ Տասսոյի կյանքին։ Պոեմ ըգրված է 1781 թվականին։ 40«ԶԿՈՐՈԻՍԵԱԼ ԽՆԴՈԻՌԻԻՆ».— Այսպիսի վերնագրով բանաստեղծություն մեզ հայտնի չէ։ Օր. Շվեբսին նվիրած բանաստեղծություններից պահպանված է մի ուրիշը՝ «Օրիորդ ֆոն Շվէբս ի վերայ երգեհոնի (կլավիր) յերեկոյան յ9-րդում ժամու, 4 ապրիլի 1832 Դերպտ» վերնագրով, որը տպագրվել է 1948 թ. Աբովյանի «Երկերիլիակատարժողովածու»-ի 1-ին հատորում (էջ72)։ 41«ՕՐ ՀԱՍՏԱՏՈԻԹԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ».— Խոսքը վերաբերում է Դորպատի համալսարանի հիմնադրմանը, որը տեղի է ունեցել 1802 թ. ապրիլի 21-22-ին։ 42«...ՄԱՆԱԻԱՆԴ ՑԱՎԻԼՆ ՆՈՐԱՙ ԹԷ ՅԱՅՆԺԱՄ Ի ԲԱՌՆԱԼՆ ՎԱՐԺԱՐԱՆԱՑ Ի ՊՕԼՇԻԱՅՙ ՈՐԴԻՔ ՆՈՐԱ ԱՆՈՒՍՈՒՄՆ ՄՆԱՍՑԵՆ».- Լեհական ապստամբության ճնշումից հետո (տես՝ 14րդ ծանոթագրությունը), երկրում ծավալվեց ուժեղ ռեակցիա, որի դաժան իրականացնողն էր Իշխան Պասկևիչը: Ռեակցիան ընդգրկեց հասարակական կյանքի բոլոր բնագավառները. մամուլը ենթարկվեց խիստ գրաքննության, արգելվեցին մինչև իսկ Միցկևիչի որիդաժանիրականացնողնէրիշխանՊասկևիչը։Ռեակցիանրնդգրկեցհասարակականկյանքիբոլորբ «...ՄԱՆԱԻԱՆԴՑԱՎԻԼՆՆՈՐԱ, ՈՐԴԻՔՆՈՐԱԱՆՈՒՍՈՒՄՆՄՆԱՍՑԵՆ».— 14֊ րդծանոթագրությունը), մամուլըենթարկվեցխիստգրաքննության, ՌէՑԱՅՆԺԱՄԻՐԱՌՆԱԼՆՎԱՐԺԱՐԱՆԱ8 Լեհականապստամբությանճնշումիցհետո երկրռւմծավալվեցուժեղռեակցիա, ԻՊՕԼՇԻԱՅ, (տես' նագավառները, արգելվեցինմինչևի


Սլովացկու և այլ հեղինակների գրքերի ընթերցումն ու տարածումը։ Կրճատվեց միջնակարգ դպրոցների ցանցը, փակվեցին Վարշավայի համալսարանն ու պոլիտեխնիկումը և այլն։ Լեհ երիտասարդությունը

զրկված

էր

հայրենիքում

բարձրագույն

կրթություն

ստանալու

հնարավորությունից։ Պատմական այս դեպքերն է ակնարկում լեհ ճանապարհորդը։ 43«ԵՍ ՊԱՏՄԵՄ ՆՄԱ ԶԱՆՑՍ ԲԱԺԱՆՄԱՆ ԻՄՈՅ ՅԷՋՄԻԱԾՆէ ի 1830. 25 դեկտեմրերի».— Տես 33-րդ ծանոթությունը։ Աբովյանն էջմիածնից հեռացել ոչ թե 1830թ., այլ 1829 թ. դեկտեմբերի 5-ին, ինչպես գրում է ինքը «Поездка к развалинам Ани»-ի մեջ։ Նույնն է վկայում Էջմիածնից 1829 թ. դեկտ. 5 –ին ստացված «Открытый лист»-ը որով նրան թույլատրվում էր անարգել կատարելու իր ուղևորությունր (տե՛ս «Դիվան hl. Աբովյանի», 1948, 2-րդ հատոր, էջ251)։ 44«ՊԱՏՄՈԻԹԻԻՆ ԳՈՐԾՈՅ ՊԱՊԻՆ ԻՄՈՅ. ՆԱ ԽՆԴԱՅ ԸՆԴ ՄԵԾԱԳՈՐԾՈԻԹԻԻՆ ՆՈՐԱ ».— Աբովյանը թե՛ «Վերք Հայաստանի»-ի և թե՛ «Աղասու խաղ»-ի մեջ ջերմ սիրով պատսում է իր պապ Աբովի առատաձեռնության և մարդասիրության մասին։ Այսպես, «Վերք Հայաստանի»-ի մեջ գրել է. «Հարիր տարի կըլի, որ լուսահոգի Ապովը մեռել ա, էլի նրա ողորմին հա՛ կա, հա' կա։ Թուրք ու Հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում։ ճամփի վրա մենծ իքու անունը Հնդաստան ա հասել, էն ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց՝ որ անց կենողը գնա նրա բարությունը վայելի: Չորս կատեպան ամեն առավոտ՝ ինչ պտուղ ծառիցը վեր էր ընկնում, հավաքում, քթոցներով տանում էին ճամփին դնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում։ Էն մեշա իքուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չէին բանացնիլ, ջոկ կպահեին ու աղքատ գեղըցոնցը կբաժանեին» (Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի 3-րդ հատոր, էջ23—24)։ 45«ՓԱԽԵԱԼ

ՑԵՐԵՍԱՑ

ԽՌՈՎՈԻԹԵՆԷ

ՊՈԼԵԱԿԱՑ.—

Ակնարկում

է

լեհական

ապստամ֊բությունը ( տես 14-րդ ծանոթագրությունր)։ 46«ՆԱ ՏԱՅ ԻՆՁ ԶԹԵՐԹՍ ԾՈՑԱԳՐԻ ԻՄՈՅ, ԶՈՐՍ ՏՈԻԵԱԼ ԷԻ ՆՄԱ ԵՎ ԿՆՈՋ ԵՎ ԴՍՏԵՐ ՆՈՐԱ».— Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում, Աբովյանի արխիվ, № 488ա ընդհանուր համարի տակ գտնվող Աբովյանի ալբոմում պահ֊պանված են Դորոթյա Վերնի, պարոն Վերնի և նրանց դուստր Շարլոտայի ձեռքով գրված թերթերը (հերթական համարները Ν 6, 7 և 4)։ 47«ԶԵՐԳՍ ՇԻԼԼԵՐԻ WEIT IN NFBEL».— Առաջին տողը «An Emma» բանաստեղծոլթյան (գրված1796թ.): Նկատի ունենալով, որ այդ երգը շատ է սիրել Աբովյանը, մեջ ենք բերում այն ամբողջությամբ. An Emma Weit in nebelgrauer Ferne Liegt mir das vergangene Gluck, Nur an einem schonen Sterne Weit mit Liebe noch der Bliek Aber wie des Sternes Pracht, 1st es nur ein Schein der Nacht. Deckte dir der lange Schlummer, Dir der Tod die Augen zu, Dich besa^e doch mein Kummer, Meinem Herzen lebtest du Aber ach! du lebst im Licht; Meiner Liebe lebst du nicht.


Kann der Liebe siifi Verlangen, Emma, kann’s verganglich sein? Was dahin isttind vergangen, Emma, kann’s die Liebe sein? Ihrer Flamrrte Himmelglut, Stirbt sie wie ein irdisch Gut?

Շիլլերի այս երգը ժամանակին վայելել է մեծ ժողովրդականություն և պատահական չէ, որ ռուսական գրականության մեջ կան մի քանի տարրեր թարգմանություններ: Առաջին անգամ թարգմանել է Ժուկովսկին 1828 թ.։ Ստորև մեջ ենք բերում Ժուկովսկու թարգմանությունը։ КЭМме Ты вдали, ты скрыто мглою, Счастье милой старины; Неприступною звездою Ты сияешь с вышины. Ах, звезды не приманить! Счастьюбывшему не быть! Если б жадною рукою Смерть тебя от нас взяла, Ты б была моей тоскою, В сердце все бы ты жила! Ты живешь в сиянье дня Ты живешьне для меня! То, что одушевляло, Эмма, как то пережить? Эмма! то, что миновало, Как тому любовью быть? Небом сердце зажжено Умирает ли оно? Թարգմանել է նաև Լերմոնտովը К Нине» վերնագրով, և ուրիշ հեղինակներ։ 48«ԱՌԵԱԼ ԶՇԱՐԱԴՐՈԻԹԻԻՆ ՉԵՕԿԷԻ...».— Այս գիրքը մեզ անծանոթէ։ 49«...ՈՂՋ ԼԵՐՈՒՔ».— Պարրոտի այս հրավիրատոմսը պահպանված է Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում. Աբովյանի արխիվ,, № 470։ 50«ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ».— Նամակը ուղղված է Հովհաննես Կարբեցուն։ 51«ԶԲԲՅՑ Ի ՎԵՐԱՅ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈԻԹԵԱՆ ԺՈԻԲԵՐՏԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ»- Տես Անձնանունների բառարան՝ Ժուբերտ։ 52«ԶՐՈՅՑ ԶՆԵՐՍԷՍ ԵՊԻՍԿՍՊՈՍԻՆ ԸՆԴ ՆՄԱ».— Ենթադրում ենք, որ խոսքը վերաբեբում է Ժոբերին, որովհետև քիչ վերևում խոսվում է նրա ուղևորության մասին դեպի Հայաստան։ 1818 թ, Ժոբերը կատարում է իր երկրորդ ուղևորությունը Արևելք՝ աոևտրական նպատակներով։ Այս ճանապարհորդության ընթացքում նրան չի հաջողվում հասնել մինչև Հայաստան, բայց նա լինում է Թիֆլիսում, ուր և տեսակցում է Աշտարակեցու հետ։ Ամենայն հավանականությամբ Աբովյանն այս հանդիպման ժամանակ կայացած «զրույցն» է որ ակնարկում է։


53«DULCIS DECUS».-«Dulce decus meam»՝ լատիներեն, որ նշանակում է. իմ քաղցր հրաշալիք։ 54«ՌՈԶԱԼԵԱՅ ՎԱԼՑ».— Պահպանված է Ռոզալյա Վալցի 1833 թ. գրած ալբոմային թերթիկը, բանաստեղծությամբ և երկտողով՝ ուղղված Աբովյանին (տե՛ս Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարան, Աբովյանի արխիվ, № 488ա )։ 55«ԲԱՐՁՐ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ՀԱՅՐ».— Աբովյանի այս նամակը սևագիր է, ուղղված Հովհաննես վարդապետ Ղրիմցուն, այն միակ անձնավորությանը, որի հետ Արովյանը կապ էր պահպանում, Էջմիածնից հեռանալուց հետո։ Նամակն առաջին անգամ տպագրվել է 1940 թ. «Դիվան Խաչատուր Աբովյանի», I հատ., էջ 46։ 56«ՈՐ ՈԻՆԻՑԻ ԱԿԱՆՋՍ ԼՍԵԼՈՅ, ԼՈԻԻ8Է».— Ավետարան ըստ Մարկոսի, Դ. 9։ 57«ՀԱՆԴԷՍ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ, ԿԱՄ ԶՕՐՈԻԹԻԻՆ ԵՐԱԺՇՏՈԻԹԵԱՆ».— Այսպես է կոչվում Հենդելի (1685—1759) օրատորիաներից մեկը։ 58«ԵՍ ՅԱՅՆԺԱՄ ՎԱՐԷԻ ԶՊԱՇՏՕՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԱՌ ՊԱՏՐԻԱՐԳԻՆ ԵՎ ԱՌ- .ՍԻՆՕԹԻՆ ՄԵՐՈՅ».— Աբովյանը Եփրեմ կաթողիկոսի մոտ աշխատել է որպես թարգման և քարտուղար։ 59«ՎԱՐԴԱՊԵՏՆ ՅՈՎՍԵՓ».— Տե՛ս Անձնանունների բառարան՝ Հովսեփ Տեր-Մարուքյան: 60«ՕՐՀԱՍ ՁԵՐ ՀԱՍՏԱՏԵՑԱԻ, ՑԱՆԿՈԻԹԻԻՆ ՁԵՐ ԼՑԱԻ».-Պարրոտի՝ Աբովյանին «ուղղված 1830 թ. ապրիլի 4-ի նամակի առաջին տողը. տպագրված է առաջին անգամ 1905 թ. «Լույս» օրացույցի մեջ (էջ386—387)։ 61«ՆԱՐԵԿ» Այսպես է կոչել ժողովուրդր X դարի խոշորագույն բանաստեղծ Գրիգոր Նարեկացու (951 —1003) «Մատեան ողբերգութեան» հայտնի երկը։


ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ


ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ. -5-րդ դարի հայ պատմիչ, հեղինակ «ՊատմութիւՆ հայոց» վերնագիրը կրող աշխատության։ Ըստ նորագույն բանասիրական ուսումնասիրությունների, Ագաթանդեղոս ո՛չ թե հեղինակի անունն է, այլ 5րդ դարում խմբագրված ժողովածուի՝ «Ագաթանգեղայ պատմութիւն» վերնագրով: Հ այերեն թարգմանությամբ նշանակում է «ավետաբերի, ավետարանիչի, ավետարան քարոզողի պատմություն (Մ.Աբեղյան)՝ այսինքն Գ. Լուսւսվորչի պատմություն, որի գործոնեությանը նվիրված է այդ գիրքը: ԱԴՐԿԱՍ. — Ֆրիդրիխ (1757—?).— Ռազմական գիտությունների մասնագետ, պրոֆեսոր: Նախնական և մասնագիտական կրթությունը ստացել է Գերմանիայում, 1782թ. ընդունվել է զինվորական ծառայության, 1798 թ. նշանակվել է, պրոֆեսոր Բեռլինի կադետական կորպուսում: Դորպաում Ադրկասի դասախոսական աշխատանքները սկսվել են 1819 թ.: ԱԼԱՄԴԱՐՅԱՆ, Հարություն (1796—1834).— Բանաստեղծ, մանկավարժ, ուսուցիչ Լազարյան ճեմարանի. Ներսիսյան դպրոցի առաջին տեսուչը։ ԱԼԲԵՐՏՈԻՍ ՄԱԳՆՈՒՍ (1193—1280).- Միջնադարյան հայտնի փիլիսոփա, աստվածաբան և բնագետ, ժամանակակիցների կողմից անվանվել է « ընդհանրական դոկտոր» իր բազմակողմանի գիտելիքների և ուսումնասիրությունների համար: Մագնուսի հեղինակությունն են բազմաթիվ աշխատություններ, որոնցից հայտնի է «Աստվածաբանության ամփոփումը», տպագրված 1507 թ. Բազելում։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԾ (356—323 մ.թ.ա. - Մակեդոնացի, թագավոր, անտիկ


աշխարհի նշանավոր զորավարներից, որն իր արևելյան հայտնի արշավանքների ժամանակ նվաճեց Պարսկաստանը և հասավ մինչև Հնդկաստան։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԱՊ (6-րդ), Բորջիա (1442-1503) — Հայտնի էր իր սանձարձակ վարքով: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌԱՖԱՅԵԼ.- Տես՝ Ղարամյան Ռաֆայել: ԱԼԵՔՍԻՍ ԿՈՄՆԵՍ. – Հավանաբար բյուզանդական կայսր, Ալեքսիոս 1 Կոմնեն (1081 —1118). ԱՂԱՋԱՆ.-Շիրմազանյան-Վարդանյան. Խ. Աբովյանի դասընկերներից. Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումը չի շարունակել, այլ զբաղվել է վաճառականությամբ, երբեք չկտրելով հոգեկան կապն ու հետաքրքրութիունը դեպի իր ընկերները, նրանց նախաձեռնությունները և հատկապես դեպի Աբովյանը: Աբովյանը Դորպատում լսում է իր երեք սիրելիների՝ հոր, Աղաջանի և ուսուցչի՝ Հարություն Ալամդարյանի մահը և այս առթիվ գրում է մի բանաստեղծություն՝ «Ողբերգութիւն ի վերայ մահուան բազմերախտ ուսուցչին իմոյ Յարութիւն վարդապետի Ալամդարեանց. ազնիվ բարեկամին իմոյ Աղաջանայ Շիրմազանեան և քաղցր հօր իմոյ Յարութիւնի Աբովեան»: Այս բանաստեղծությունը առաջին անգամ ամբողջությամբ տպագրվել է 1940 թ. Աբովյանի ընտիր երկերի երկհատորյակի 2-րդ հատորում (էջ 36): ԱՌԱՔԵԼ.- Արարատյան (1808-1877). Աբովյանի դասընկերներից. սովորել է Ներսիսյան դպրոցում որն ավարտելուց հետո նշանակվել է նախ նույն դպրոցում ապա Թիֆլիսի գիմնազիայում հայոց լեզվի ուսուցիչ: Աբովյանի բարեկամությունը Արարատյանի հետ երկարատև չի եղել, հետագայում նրանց մեջ առաջացել է գաղափարների ուժեղ հակադրություն՝ Արարատյանը հարել է կղերա-պահպանողական հոսանքին: 1841,1843թթ., երբ Թիֆլիսի գիմնազիայի մանկավարժական ժողովում քննարկվում էր Աբովյանի «Նախաշավիղ»-ի տպագրության հարցը, Արարատյանը խիստ բացասական կարծիք հայտնեց գրքի մասին և այդպիսով արգելք հանդիսացավ նրա հրատարակությանը: ԱՍՄՈՒՍ.- Հերման (1812-1859), կենդանաբան, պրոֆեսոր: 18301833թթ. Դորպատի համալսարանում ուսումնասիրել է բնական գիտություններ, հատկապես կենդանաբանություն:


1835թ. Քյոնիգսբերգի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և

ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: Ասմուսի վաստակն է՝ Դորպատի համալսարանի կենդանաբանական կոլեկցիայի ամբողջացումն ու վերախմբավորումը։ ԱՎԳԵՐ.—Ավգերյան Մկրտիչ (1762—1854), բանասեր, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: ԱԲԶԱՆՈՎՔ.— Արզանյան Դավիթ և Հակոբ. զգլարցի եղբայրներ, ավարտել են Լազարյան ճեմարանը և 1821 թ. ընդունվել Մոսկվայի համալսարանի բանասիրական բաժինը: Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել են հայրենիք, հիմնել մասնավոր ուսումնարան, բայց հաջողություն չունենալով տեղափոխվել են Թիֆլիս, ուր ունեցել են դպրոց, տպարան և մասնավոր պանսիոն։ Դավիթ Արզանյանը դասավանդել է Թիֆլիսի գիմնազիայում, իսկ Հակոբը՝ Հ. Կարենյանի հետ 1846 թ. խմբագրել է «Կովկաս» շաբաթաթերթը և հետագայում դարձել նրա հրատարտկիչը: Բացի հասարակական գործունեությունից Արզանյան եղբայրները թողել են գրական որոշ ժառանգություն ևս: 1827 թ. նրանք հրատարակեցին «Опыт начертания истории царства Армянского», 1840 թ.՝ «Քերականություն հայերեն»։ Արզանյանների տպարանում է տպագրվել Խ. Արովյանի «Նախաշավիղ»-ը Արզանյանները հրատարակել են օրացույց և այլ գործեր: ԱՐԻՍՏՈՏԵԼ.— (384—322 մ. թ. ա. ): «Հին աշխարհի ամենամեծ մտածողը» (Մարքս), անտիկ փիլիսոփայության մեծագույն դիալեկտիկներից մեկը։ ԱՐԽԻՄԵԴԵՍ. – Արքիմեդ (287—212 մ. թ. ա.), հին հունական խոշորագույն մաթեմատիկոս։ ԱՐՏՇԻՐ- Արտշիր, Հայ Արշակունիների վերջին թագավորը։ ԲԱՐԴԵԼՍ.— Յոհան (1769—1836), մաթեմատիկոս, կրթությունն ստացել է Գետտինգենի Համալսարանում։ Պրոֆեսոր: 1807 թվականից դասավանդել է Կազանի Համալսարանում, իսկ 1821 թ. Դորպատի: Այս երկու համալսարաններում Բարդելսը վարել է նաև փիլիսոփայական ֆակուլտետների դեկանի պաշտոն:


ԲԵՀԱՂԵԼ.— Բեհագել, Մաքսիմոս. 1829 թ. Պարրոտի հետ բարձրացավ Արարատի գագաթը: ԲԼՈՒՄԵՆ.-Բլյում Կարլ (1796—?), աշխարհագրագետ, Դորպատի համալսարանի պրոֆեսոր: Տարբեր ժամանակներում (1828, 1832, 1834, 1836 և այլն) եղել է դեկան Դորպատի համալսարանում: ԲՅՈՒՐԳԵՐ.— Գոտֆրիդ (1747—1794), գերմանացի բանաստեղծ: ԲՈԻԲՐԻԳ.— Իոհան (1788 — ?), աստվածաբանական գիտություների թեկնածու, 1826 — 1838 թ. Դորպատի համալսարանի էստոներեն լեզվի դասախոս։ ԲՈԻԼԳԱՐԻՆ.— Ֆադդեյ Բենեդիկտովիչ (1789—1859), գրող և ժուռնալիստ: Երկար տարիներ հրատարակել է «Северная пчела» շաբաթաթերթը, որը հովանավորվում էր ազնվականության և ցարական կառավարության 3-րդ բա՚ժանմունքի կողմից: Բուլգարինը մոլի ռեակցիոներ էր և ամբոջությամբ ծառայում էր ցարական միապետության շահերին։ ԲՈՒՇ.— Անդրեաս (1798 — ?), աստվածաբան, պրոֆեսոր: 1824 թ. հաստատվել է պրոֆեսոր Դորպատի համալսարանում, ուր աշխատել Է մինչև 1850 թ.: ԲՐՈկ.- Յոհան, պրոֆեսոր, բժիշկ: ԲՐՈՔԵՐ.— Էրդման ֆոն Բրյոքեր (1784—1854), իրավաբան, պրոֆեսոր 1825 թ. Քյոնիգսբերգում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա և հրավիրվել Դորպատի համալսարանը, ուր դասախոսել է մինչև 1850 թ.։ Տարբեր շրջաններում եղել Է դեկան։ ԲՐՈՒՄ.— Հենրի (1778—1858), լորդ, անգլիացի հայտնի հռետոր և պետական գործիչ: ԳԱԳՒԿ Բ.- Անիի Բագրատունիների վերջին թագավորը (1042 —1045), գահ բարձրացավ պատանի հասակում, բայց դավադիր հայ ֆեոդալների և Բյուզանդիայի սադրանքներով կանչվեց Կ. Պոլիս, ձերբակալվեց ու աքսորվեց, իսկ հետագայսւմ՝ 1079 թ. սպանվեց: ԳԵԴԵՐՀՈԼՄ.— Պաստոր, Մոսկվայի Լազարյան ճեմարանի լատիներենի ուսուցիչ: ԳԵՀՈՎԵ.— Պաստոր, Արովյանի դորպատյան բարեկամներից, որի հետ Արովյանը հետագայում պահպանել Է նամակագրություն։ ԳՈԹԱ..— Գյոթե, Վոլֆգանգ (1749—1832), գերմանացի հանճարեղ


բանաստեղծ և գիտնական: ԳՈՐԼՈՎ.- Իվան Յակովլևիչ (1814—1890), էկոնսմիստ-ֆինանսիստ, վաստակավոր պրոֆեսոր Պետերբուրգի համալսարանի։ ԳՐԱՍ.— Թեոդոր (1806— 1882), մագիստր, նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում՝ Ռիգայում, սովորել է Դորպատի համալսարանում, զբաղվելով

փիլիսոփայական,

գիտությունների ճամփորդել է

պատմական,

ուսումնասիրությամբ: Արևմտյան

Արևմտյան

քաղաքատնտեսական

1835—1837

թվականներին

Եվրոպայում, ուսումնասիրելով

Գերմանիայի, Շվեցարիայի և Հոլանդիայի ագրարային վիճակը: Աբովյանի արխիվում պահպանվել են Գրասի

բազմաթիվ նամակներն՝ ուղղված

Արովյանին, որոնց մի փոքր մասն է միայն տպագրվել (տե՛ս «Դիվան խաչատուր Աբովյանի», հ. II)։ ԳՐԲԱՅԵԴՈՎ.— (Գրիբոեդով), Ալեքսանդր Սերգեևիչ (1795—1829), ռուս կլասիկ գրականության խոշորագույն դեմքերից, հայտնի դրամատուրգ։ Հեղինակը «Խելքից պատուհաս» կատակերգության։ ԳՐԻԳՈՐ-ԼՈՒՍԱՎՈՐԻՉ.— Ըստ հայկական եկեղեցական ավանդության հայոց լուսավորչական կրոնի հիմնադիրը և հայոց աոաջին կաթողիկոսը։ ԴԱՎԻՍԹ ՓԻԼԻՍՈՓԱ.— Դավիթ անհաղթ (6-րդ դար), փիլիսոփա, հարում էր նեոպլատոնականության այն թևին, որը շատ մոտ էր կանգնած Արիստոտելին։ Նրա գլխավոր աշխատություններն են «Սահմանք իմաստասիրության» և «Վերլուծութիւն ներածութեան Պորփիւրի։ ԵԼԻԶԱՎԵՏ.— (1533—1603), անգլիական թագուհի, Հենրիկ 8-րդի աղջիկը: ԵՂԻՇԵ.— 5-րդ դարի հայ պատմիչ, հեղինակը «Պատմութիւն վասն Վարդանանց և հայոց պատերազմին» նշանավոր երկի։ ԵՇԵ.— Գոտլիբ (1762—1842), փիլիսոփա, պրոֆեսոր Դորպատի համալսարանի։ Դորպատի համալսարանի հիմնադրումից (1802) հետո հրավիրվում է այնտեղ դասախոսելու: ԵՇՀՈԼՑ.— Էշհոլց Յոհան (1793—1831), բժիշկ, պրոֆեսոր Դորպատի համարւարանի։ Մասնակցել է 1815 թ. կապիտան Կոցեբուի գիտական էքսպեդիցիային՝ որպես բժիշկ և բնագեստ, իսկ 1823 թ, դարձյալ կապիտան


Կոցեբուի հետ կատարել է երկրորդ խոշոր ծովագնացությունը աշխարհի շուրջը։ ԵՎԵՐԵՍ.— Գուստավ (1781—1830), պատմաբան, պրոֆեսոր ռեկտոր (1818— 1830) Դորպատի համալսարանի, թղթակից անդամ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի: Արովյանը ծանոթ է եղել Էվերսի աղջկա հետ։ ԵՎՍԵԲԻՈՍ.— Կեսարացի (267—340), մատենագիր։ Եվսեբեոսի աշխատություններից հայտնի են «Եկեղեցական պատմություն»-ը և «Chronikon»-ը. վերջինիս բնագիրը անհետ կորել է. պահպանվել է նրա V դարի հայերեն թարգմանությունը։ ԵՐԳԵՆԶՈՆ.- Իրգենզոն. պրոֆեսոր, Դորպատի համալսարանին կից Օստզեի գիմնազիայի պատմության դասախոս։ ԵՐԴՄԱՆ.— Յոհան (1778 —1846), բժիշկ, պրոֆեսոր Դորպատի համալսարանի։ 1802 թ. Գերմանիայում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա և դասախոսել է Վիտենբերգի համալսարանում։ 1810 թ. հրավիրվել է Կազանի համալսարանը, իսկ 1817թ. Դորպատի, ուր մնացել է մինչև 1823 թ., ապա մեկնել Գերմանիա։ 1827 թ. կրկին վերադարձել է Դորպատ, վերսկսելով դասախոսական աշխատանքները, որին զուգընթաց 1818, 1829, 1833, 1839 թթ. եղել է դեկան։ ԵՓՐԵՄ ԿԱԹՈՂԻԿՈՍ.— (1730—1835), խուսափելով պարսկական բռնություններից անցավ ռուսական սահմանը, լքեց Կաթողիկոսական աթոռը և ապաստանեց Հաղպատի վանքում։ Ռուս-պարսկական պատերազմից հետո վերադարձավ Էջմիածին, հրաժարվեց կաթողիկոսությունից՝ անկարող լինելով արդարացնել իր վրա դրված պարտավորությունները։ ԶԱՄԵՆ.- Գոտլիբ (1789—1848), բժիշկ, պրոֆեսոր Դորպատի համալսարանի։ Սովորել է Դորպատում, ավարտելով 1811թ. տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1826թ. դասախոսել է Դորպատի համալսարանում մինչև իր մահը՝ 1848 թ.: ԶԱՐՏՈՐԻՈՍ.— Սարտորիուս Էրնեստ (1797—1859), բարձրագույն կրթությունն ստացել է Գետտինգենում, իսկ 1823թ. արդեն պրոֆեսոր էր Մարբուրգի համալսարանում։ 1824 թ. Դորպատի համալսարանի խորհրդի որոշմամբ հրավիրվել է տեղի համալսարանում դասախոսելու, ուր աշխատել է մինչև 1835թ.:


ԶԵՆՖ.- Կարլ Էդուարդ (1810-1849), մաթեմատիկոս, Դորպատի համալսարանի պրոֆեսոր: 1834թ. մինչև իր մահը՝ 1849թ. դասախոսել է Դորպատում, միաժամանակ լինելով փիլիսոփայական ֆակուլտետի դեկան (1841) և համալսարանի պրոռեկտոր (1842-1845, 1846-1849): ԶՈՀՐԱԲ.Հովհաննես (1756-1829), Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: ԷՄՄԱ.- ԷՄՄԱ ԿԱՅ, երգչուհի, որին Աբովյանը նվիրել է երկու բանաստեղծություն «առ. Էմ. Կ.» վերնագրով (տե՛ս Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի ակադեմ. հրատարակության 1-ին հատոր, էջ 111 և 112): Բացի այդ կա և գերմաներեն մի անտիպ բանաստեղխություն «An Emma Kai» վերնագրով (պահպանվում է Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարանում. Աբովյանի արխիվ, N98): ԷՆԳԵԼՀԱՐԴ. –Մորից (1779-1842), երկրաբան, Դորպատի համալսարանի պրոֆեսոր: 1811թ. մասնակցել է Պարրոտի կազմակերպած գիտահետազոտական էքսկուրսիային դեպի Ղրիմ և Կովկաս: Էնգելհարդը Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր: ԹԱՂԻԱԴՅԱՆ.- Մեսրոպ (1803-1858), բանաստեղծ, վիպասան, մանկավարժ, ժուրնալիստ և հասարակական գործիչ: Կալկաթայում հրատարակել է «Ազգասեր» (1845-1848) և «Ազգասեր արարատյան» (18481851) պարբերականները: Թաղիադյանը անցյալ դարի 40-ական թվականների հայ գրականության և հասարակական մտքի առաջավոր ներկայացուցիչներից մեկն էր, նա պայքարել է կղերականության դեմ և իր գրական-լուսավորական ու հասարակական գործունեությամբ արժանացել է Մ՚ Նալբանդյանի բարձր գնահատականին: ԺՈՒԲԵՐՏ.- Ժոբեր, Պիեր Ամիդե (1779-1847), ֆրանսիացի արևելագետ, պրոֆեսոր Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտի: 1798թ. մասնակցել է Նապոլեոնի եգիպտական արշավանքներին, որպես թարգման և քարտուղար, իսկ 1805թ ուղարկվել է Պարսկաստան՝ Ֆաթալի շահի հետ դիվանագիտական բանակցություններ վարելու համար: Ուղևորության ընթացքում նա ծանոթացել է Հայաստանի հետ, եղել է Էրզրումում, Վանում և Երևանում: 1821 և 1860թթ. Ժոբերը հրատարակել է իր ճամփորդական նոթերը՝ «Voyage en Armènie et en Pers. Fait les annèes 1805 et 1806, Prècède d՚une notice sur l՚auteur; par M. Sedilot, membre de la societé Asiatigue etc.» վերնագրով: ԺՈՒԿՈՎՍԿԻ.- Վասիլ Անդրևիչ (1783-1852), ռուս նշանավոր բանաստեղծ և թարգմանիչ: Համաձայն նոր տվյալների, պարզվում է, որ Աբովյանը թղթակցել է


Ժուկովսկու հետ: Հեղինակի արխիվում պահպանված է միայն մի նամակ գերմաներեն լեզվով՝ ուղղված Ժուկովսկուն: Ստորև մեջ ենք բերում այդ նամակը ամբողջությամբ: «Դեռևս Ասիայի խորքում ես ճանաչեցի Ձեր արժեքը: Տակավին մանկական նիրհի մեջ ձեր անունը իմ սրտում առաջացրել է ազնիվ զգացմունքներ ու հուզումներ: Ես պիտի իմ զգացմունքները ուժով զսպեմ, որպեսզի կարողանամ նկարագրել կարոտով լի հիացմունքս, որ ես բախտ ունեցա անձամբ Ձեզ հետ հանդիպելու: Ինձ պակասում են բառերը: Ձեր հիշատակը ես պիտի պահեմ իմ հոգու խորքում և նախապատրաստվեմ այն երջանկությանը, որին իմ ազգը պիտի արժանանա, երբ իմանա, թե ում հետ եմ ես այստեղ ծանոթցել: Այսօր գուցե և վերջին անգամը իմ կյանքում անցնում եմ ձմեռային պալատի առջևով: Ջերմ արցունքները, որոնք թափվում են իմ աչքերից, հանդիսանում են այն սքանչելի հիշողությունների արտահայտությունը, որոնք այնքան շատ հրաշալի պատկերների հետ միասին Ձեր թանկագին կերպարանքն ևս դարձրին, հայրենիք ուևորվելիս ինձ համար կյանքի ուղեցույց... Այն ինչ եղել եք ինձ համար, ես աշխարհում ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել: Եղեք բախտավոր այն երկրում, որը Ձեզ փառաբանել է...» (տես՝ ՀՍՍՌ Գիտ. ակադեմիայի «Տեղեկագիր», 1952, N5, Պ. Հակոբյանի «Խաչատուր Աբովյանը և ռուսական առաջավոր կուլտուրան» հոդվածը): ԻՎԱՆՈՎ.- Նիկոլայ Ալեքսեևիչ (1813-1869), դոկտոր փիլիսոփայության, տարբեր շրջաններում եղել է դեկան Դորպատի համալսարանի իրավաբանական և պատմա-բանասիրական ֆակուլտետների: Կյանքի վերջին տարիներին ռուսաց լեզվի դոցենտ էր: ԼԱԶԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ.- (1700-1772), հայ մեծահարուստ Լազարյանի հայտնի տոհմից: Եկատերինա 2-րդի ժամանակ Լազարյան Եղիազարը թողնում է Պարսկաստանը, ուր նա Ջուլֆայի քաղաքագլուխն էր, և ամբողջ ընտանիքով ու հսկայական հարստությամբ տեղափոխվում է Ռուսաստան: Հիմնվելով Մոսկվայում, նա զբաղվում է մետաքսի արդյունաբերությամբ: Վայելել է կայսուհու հովանավորությունն ու բացարձակ համակրանքը: Լազարյան տոհմի դրամական աջակցությամբ Մոսկվայում 1815թ. հիմնվեց Լազարյան ճեմարանը: ԼԵԴԵԲՈՒՐԳ.- Լեդեբուր Կարլ (1785-1851) բուսաբան, պրոֆեսոր: 18111836թթ. դասավանդել է Դորպատի համալսարանում: Լեդեբուրգի վաստակներից է Ռուսաստանի ֆաունայի ու ֆլորայի ուսումնասիրության նպատակով 1826թ. նրա կազմակերպած Ալթայան երկրամասը ուսումնասիրող գիտա-հետազոտական էքսպեդիցիան, որն ունեցավ փայլուն հաջողություններ: ԼԻՎԵՆ.- Կարլ Անդրեևիչ (1767-1844), լուսավորության մինիստր (1828-


1833):

ԼԵՎՈՆ ԿԱՄ ԼԻՎՈՆ III.- Կիլիկիայի թագավոր (1268-1289): Թեպետ Աբովյանի ակնարկը վերաբերվում է Լևոն III-ին, բայց հայտնի չէ, թե ինչու նշվում է 1441թ., երբ հայերը չունեին ոչ մի թագավորություն: ԼՈՏԵ.- Շարլոտա Շիլլեր, հռչակավոր բանաստեղծ Ֆ. Շիլլերի կինը: ԼՈՒԴՎԻԳ.- I, Կարլ Ավգուստ (1786-1868), թագավոր Բավարիայի: Նա հայտնի է իբրև արվեստի ու գրականության «հովանավոր»: ԼՈՒՏԵՐ ՄԱՐՏԻՆ.- (1483-1546), գերմանական ռեֆորմացիայի հայտնի գործիչներից, բողոքականության հիմնադիրը, որն առաջինը բողոքի ձայն բարձրացրեց պապականւթյան դեմ իր հայտնի թեզիսներով: ԽՈԼՐԵՅՖ.- Կոլրաուֆ, երաժիշտ, որի հետ Աբովյանն ունեցել է նամակագրություն (տե՛ս «Դիվան Խ. Աբովյանի» 1948, Հ. II, էջ 26-27): ԿԱՐԱՄԶԻՆ.- Նիկոլայ Միխայլովիչ (1766-1826), ռուս նշանավոր գրող, հրապարակախոս, պատմաբան, սենտիմենտալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը ռուսաստանում: Կարամզինի ստեղծագործություններից հայտնի է «Թշվառ Լիզա» պատմվածքը, որը ժամանակին վայելել է մեծ ժողովրդականություն: Աբովյանը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել դեպի Կարամզինը: Նա թարգմանել է Կարամզինի «Ռաիսա» բալլադը և «Կղզին Բորնհոլմ» բանաստեղծությունը, որոնք առաջին անգամ տպագրվել են 1940թ. Խ. Աբովյանի ընտիր երկերի երկհատորյակի 2-րդ հատորում (էջ 64-65): Բացի հիշյալներից, դեռևս Դորպատ չմեկնած, Աբովյանը 1826թ. նոյեմբերի3-ին թարգմանել է Կարամզինից մի հատված, որն իբրև հավելված կցված է Ա. Գուլամիրյանի հրատարակած «Դավիթ Բեգ» գրքին՝ «Ի նամակագրութենէ ռուս ճանապարհորդին, այսինքն պարոն Կարամզինու, յամի 1790 ի Փարեզ» վերնագրով (տպագրված է 1871թ. Վաղարշապատում, էջ 81-83): ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԱՊԵՏ.- Արարատի ստորոտում գտնվող ս. Հակոբ վանքի վանահայրը, որի հետ Պարրոտը ծանոթացել էր լեռան գագաթը բարձրանալու ժամանակ: Կարապետ վարդապետը վայելել է Պարրոտի, ինչպես և Աբովյանի ջերմ համակրանքը իր ցուցաբերած ազնիվ, անկաշառ վերաբերմունքի համար: Աբովյանը Կարապետ վարդապետին հիշում է «Նոր վկայություն պ. պրոֆեսոր Պարրոտի Արարատի գագաթը բարձրանալու մասին» հոդվածում (տե՛ս 26-րդ ծանոթագրությունը): ԿԱՐԼ ՅՈՀԱՆ.- Ժան Բատիստ (1763-1844), ֆրանսիական մարշալ, 1818թ. դարձավ Շվեդիայի թագավոր և կոչվեց Կարլ Յոհան 14-րդ: ԿԵՍՆԵՐ.- Սոլոման (1730-1788), շվեցարացի նկարիչ և բանաստեղծ, հայտնի է իր սենտիմենտալ «իդիլիաներով», որոնք համարվել են ռուսսոյական գաղափարների բանաստեղծական մշակումը:


ԿԼԵՄԵՆՍ XI.- Հռոմի պապ (1700-1721): ԿԼՈՍԵՈՍ.- Կլոսսիուս Վալտեր (1795-1838), իրավաբան, 1818թ. պրիվատ-դոցենտ Տյուբինգենի համալսարանում, 1824թ. Դորպատի համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր: Կլոսսիուսը ձեռնարկել էր Ռուսաստանում գտնված իրավաբանական բովանդակություն ունեցող ձեռագրերի (հատկապես լատինական և հռոմեական) ուսումնասիրմանը: Այս առթիվ 1825-1629թթ. նա կատարեց բազմաթիվ ճանապարհորդություններ, եղավ Պսկովում, Պետերբուգում, Նովգորոդում, Մոսկվայում, Կիևում՝ ուսումնասիրելու համար պետական և մասնավոր անձանց գրադարանների ձեռագրերը: Նույն նպատակով նա դիմեց Էջմիածին՝ Հովհաննես Կարբեցուն, խնդրելով անհրաժեշտ տեղեկություններ Էջմիածնի ձեռագրերի մասին: ԿՐՈՒԶԵ.- Ֆրիդրիխ (1790-1866), պատմաբան, պրոֆեսոր: Սովորել է Լայպցիգում, ուր և 1813թ. ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1828-1853թթ. դասախոսել է Դորպատի համալսարանում, եղել է փիլիսոփայական ֆակուլտետի դեկան (1838թ.): ՀԱՈՒՍՄԱՆ.- Յոհան (1783-1864), մաթեմատիկոս-ֆիզիկոս, պրոֆեսոր: Ավարտել է Դորպատի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը: 1819թ. դասախոսել է նույն համալսարանում մաթեմատիկական առարկաներ: 1823թ. աշխատել է Կիևում: 1823-1828թթ. եղել է ուսուցիչ, իսկ 1828-1830թթ.՝ ավագ ուսուցիչ Ռիգայի նահանգային դպրոցում հունարեն և լատիներեն լեզուների: 1830-1847թթ. դասավանդել է Միտավայի գիմնազիայում: ՀԵԳԵԼ.- Գեորգ (1770- 1831), խոշորագույն գերմանացի փիլիսոփաիդեալիստ և դիալեկտիկ: ՀԵՅՆ.- Պարրոտի ուղեկիցներից՝ Արարատի գագաթը բարձրանալիս, Աբովյանի մտերիմը: ՀԵՆԴԵԼ.-Գեորգ (1685-1759), գերմանացի կոմպոզիտոր, 18-րդ դարի առաջին կեսի երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներից: ՀԵՆՐԻ ՄԱՐՏԻՆ.- (1781-1812), անգլիացի միսիոներ-ճանապարհորդ, եղել է Հնդկաստանում, Պարսկաստանում (թարգմանել է պարսկերեն «Նոր Կտակարան»- ը) և Տաճկաստանում. այս ուղևորության միջոցին այցելել է Էջմիածին: Իր օրագրերի մեջ նա խոսում է Էջմիածնի, հատկապես Ներսես Աշտարակեցու, Եփրեմ կաթողիկոսի և Կարնեցի Սերովբե վարդապետի մասին, նկարագրելով որոշ մանրամասնություններ Էջմիածնի ընդհանուր կյանքից ու կենցաղից: ՀՈՎՀԱՆՆԵՍ.- Հավհաննես Կարբեցի (1761-1842), կաթողիկոս (18311842), Կարբեցին Աբովյանի հայրենիք վերադառնալուց հետո նրա գլխավոր հակառակորդներից և հալածողներից մեկն էր:


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ.- Ղրիմցի, Աբովյանի բարեկամներից, պարսկա-հնդկական թեմի առաջնորդ: Եփրեմ կաթողիկոսի օրով Էջմիածնի դիվանապետն էր և սինոդի անդամ: Ժամանակին Էջմիածնում վայելել է գիտնականի համբավ: ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՍԱՐԿԱՎԱԳ.- կամ՝ տիրացու Հովսեփ Հովհաննիսյան, ապրում էր Պետերբուրգում, որտեղ 1809թ. նրա թարգմանությամբ ռուսերեն լույս տեսավ Մ.Խորենացու «Հայոց պատմություն»-ը և «Աշխարհացույց»-ը: Ինչքան մեզ հայտնի է Աբովյանի ակնարկած լատիներեն-հայերեն բառարանը չի տպագրվել: ՀՈՐԱՑԻՈՍ.- Կվինտ (65-8 մ.թ.ա.), հռոմեացի հայտնի բանաստեղծ: ՀՈՒԿ.-Ալեքսանդր (1802-1842), բժիշկ, պրոֆեսոր, ավարտել է Դորպատի համալսարանը 1824թ.: Կատարելագործվելու համար 1827թ. մեկնել է արևմտյան Եվրոպա, ուր երեք տարի մնալուց հետո՝ վերադարձել է, նշանակվելով անատոմիայի պրոֆեսոր: Մի քանի տարի եղել է բժշկական ֆակուլտետի դեկան: ՀՈՒՄԲՈԼԴ.Ալեքսանդր (1769-1859), գերմանացի բնագետ, ժամանակակից ֆիզիկական աշխարհագրության հիմնադիրներից մեկը: ՀՈՒՄԲՈԼԴ.- Վիլհելմ (1767-1835), հայտնի լեզվաբան, գերմանական հասարակական գործիչ, Ալեք. Հումբոլդի կրտսեր եղբայրը: Ղարամյան Ռաֆայել.- հնդկաբնակ մեծահարուստ հայ, որի կտակած գումարներով Մխիթարյանները 1835թ. հիմնեցին վարժարան Վենետիկում (Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը): ՄԱՅԵՐ.- Մոյեր Իվան (1786-1858), բժիշկ, պրոֆեսոր Դորպատի համալսարանի: 1834-1836 թթ. եղել է Դորպատի համալսարանի ռեկտոր, իսկ 1817, 1823, 1827 և 1830թ. բժշկական ֆակուլտետի դեկան: ՄԵԿԵՆԱՍ.- Գայոս (74 մինչև 64 մ.թ.ա. -8 մ. թ.), հին հռոմեական պետական գործիչ, հովանավորել է ժամանակի հայտնի բանաստեղծներ Հորացիոսին և Վիրգիլիոսին: Հետագայում Մեկենասի անունը դարձավ հոմանիշ արվեստի և գրականության հովանավորման: ՄԵՍՐՈՊ.- Մեսրոպ Մաշտոց. հայկական այբուբենի և հայերեն տառերով գրականության հիմնադիր: ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՊԵՏ.Սալլանթյան, պապականությունից լուսավորչական եկեղեցու գիրկն անցած եպիսկոպոս, պոլսեցի, ժամանակի հայտնի հայկաբաններից: Նրա նպատակն էր Մխիթարյանների օրինակով Սևանում հիմնել մի նոր միաբանություն, որին մասնակցելու էր նաև Խ. Աբովյանը: Սալլանթյանի այս մտադրությունը չհաջողվեց իրագործել, և նա մեկնեց Մոսկվա, ուր դասավանդում էր Լազարյան ճեմարանում փիլիսոփայություն և աստվածաբանություն: Ի թիվս զանազան աշխատությունների՝ «Հրահանգ ճարտասանութեան» (1836),


«Համառօտութիւն փոքր քերականութեան» (1839), «Պատմութիւն Հայաստանեաց եկեղեցւոյ» (1840), Սալլանթյանը կազմել և խմբագրել է «Մուզայք արարատեան»-ը (1829)՝ Լազարյան ճեմարանի աշակերտների բանաստեղծությունների ժողովածուն: Սալլանթյանը Մոսկվայից նամակագրությամբ կապված էր Դորպատում ուսանող Աբովյանի հետ: ՄԽԻԹԱՐ.- Սեբաստացի (1676-1749), Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիրը: ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ.- V դարի խոշորագույն պատմիչ, հայ պատմագրության հայրը, «Հայոց պատմություն» աշխարհահռչակ երկի հեղինակը: ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆ.- Կարլ (1770-1852), գրականագետ, Դորպատի համալսարանի գրադարանի վարիչը հիմնադրման օրից մինչև 1839թ.: Նախապես դասախոսել է Գերմանիայի տարբեր քաղաքներում: Դորպատի համալսարանի հաստատումից (1802) անմիջապես հետո հրավիրվել է որպես հին գրականության և էսթետիկայի պրոֆեսոր: Իր պարտականությունները շարունակել է մինչև 1836թ.: ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԱՄՈՒԵԼ.- Մեծահարուստ հնդկահայ, որի կտակած գումարներով Վենետիկի Մխիթարյանները հիմնեցին վարժարան նախ Բատավիայում, հետո տեղափոխեցին Փարիզ, իսկ ի վերջո Վենետիկ, միացրին Ռաֆայելյան վարժարանին, տալով Մուրատ – Ռաֆայելյան անունը: ՄՍՈՒՐ.- կամ Մսեր Մսերյան Զմյուռնիացի (1808-1873), ժամանակի հայկաբան-գրաբարագետներից, կղերա-պահպանողական հրապարակախոս, «Հյուսիսափայլ»-ի հակառակաորդներից: Աշակերտել է Հովհան Միրզա Վանանդեցուն: Էջմիածին է եկել Եփրեմ Կաթողիկոսի օրով, եղել է Կարբեցու կոնդակագրը: Չհանդուրժելով Էջմիածնի պայմաններին, Մսերը հեռացել է այնտեղից և երկար թափառումներից հետո (Թիֆլիս, ՆորՆախիջևան, Քիշենեվ) հաստատվել է Մոսկվայում՝ նշանակվելով Լազարյան ճեմարանում հայոց լեզվի և կրոնի ուսուցիչ՝ Միքայել Սալլանթյանի փոխարեն: Մոսկվայում հրատարակել է «Ճռաքաղ» ռեակցիոն ամսագիրը (1858-1862), կատարել է ուսումնասիրություններ հայոց լեզվի, գրականության և պատմության շուրջ, կազմել է կրոնի դասգրքեր, որոնց համար և ստացել է «մագիստրոս» կոչումը: Աբովյանը Դորպատից թղթակցել է Մսերյանի հետ: ՆԱՊՈԼԵՈՆ.- Բոնապարտ (1769-1821), ֆրանսիական կայսեր: ՆԱՓԻԵՐՍԿԻ.- Ռիգայի գիմնազիայի դասատու: ՆԵՅԵ.- Խրիստիան (1799-1886), անտիկ գրականության մասնագետ.


բարձրագույն կրթությունը ստացել է Բեռլինում, 1831թ. հրավիրվել է որպես պրոֆեսոր Դորպատի համալսարանի: 1833թ. սկսած տարբեր շրջաններում եղել է դեկան, իսկ 1836, 1837,1838, 1842-1850թթ.՝ ռեկտոր: ՆԵՐՍԵՍ ԱՌԱՋԻՆ ՄԵԾ.- Հայոց կաթողիկոս (326-373): ՆԵՐՍԵՍ ԵՐԿՐՈՐԴ.- Շնորհալի (1101-1173), հայ միջնադարյան գրականության ականավոր դեմքերից, բանաստեղծ և երաժիշտ: ՆԵՐՍԵՍ ՍՐԲԱԶԱՆ.- Ներսես Ե. Աշտարակեցի (1771-1857), հայտնի կրոնական-հասարակական գործիչ, մեծ դեր է կատարել 18261827թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում: Եղել է «Հայկական մարզի» ժամանակավոր կառավարության անդամ, 1828 թվականից Նոր-Նախիջևանի ու Բեսարաբիայի թեմի առաջնորդ: Կաթողիկոս է ընտրվել 1843 թվականին: ՇԵՔՍՊԻՐ.- Վիլյամ (1564-1616), անգլիացի հանճարեղ դրամատուրգ: ՇԻԼԼԵՐ.- Ֆրիդրիխ (1759-1805), գերմանացի հռչակավոր բանաստեղծ և դրամատուրգ: ՇՄԱԼՑ.- Յոհան (1781-1847), գյուղատնտես պրոֆեսոր, բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում, 1829թ. Ենայի համալսարանը նրան տվել է փիլիսոփայության դոկտորի կոչում: Նույն տարին հրավիրվել է Դորպատ և նշանակվել համալսարանի գյուղատնտեսության ու տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ: ՇՈՊԵՆ.Իվան Իվանիչ (1798-1870), պատմաբան, 1825թ. տեղափոխվելով Ռուսաստան (ծագումով ֆրանսիացի) երկար ժամանակ ծառայել է Կովկասում: Զբաղվել է արևելքի՝ հատկապես Հայաստանի, Վրաստանի պատմությամբ ու ազգագրությամբ: 1852թ. Պետերբուրգում լույս տեսավ Հայաստանին նվիրված նրա առանձին ուսումնասիրությունը՝ «Исторический памятник Армянской области в эпоху ее присоединения к Российской империи» վերնագրով: ՇՈՒԽՈՎՍԿԻ.- Ամենայն հավանականությամբ նույն այն Իվան Օսիպովիչ Շիխովսկին է, որի հետ Աբովյանը ունեցել է թղթակցություն: Շիխովսկու նամակներն ուղղված Աբովյանին տպագրվել են՝ 1948թ. «Դիվան Խ. Աբովյանի», 2-րդ հատ. (էջ147-155): ՇՎԱԲՍ.- Դորպատյան մեծատուններից: Սկզբում Ստ. Նազարյանը Շվաբսի օգնությամբ է ապրել Դորպատում: Հետագայում Շվաբսը (Շվեբս) սնանկացել է և մեռել աղքատության մեջ: Աբովյանը ջերմ բարեկամական կապերով կապված է եղել Շվաբսի քրոջ հետ և վերջինիս նվիրել բանաստեղծություն (տես՝ 40-րդ ծանոթագրությունը): ՇՏՐՈՒՖԵ.Ստրուվե Վասիլի Յակովլևիչ (1793-1864), ռուս խոշորագույն աստղաբաշխ, Պուլկովյան աստղադիտարանի հիմնադիրը: ՈՒՎԱՐՈՎ.- Սերգեյ Սիմոնովիչ (1786-1855), ցարական պետական


գործիչ, լուսավորության մինիստր (1833-1849) և Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ (1818-1855): Հայտնի էր որպես գրաքննչական խստությունների կազմակերպիչ և Պուշկինին հետապնդողներից մեկը: ՊԱՍԿԵՎԻՉ.- Իվան Ֆեոդորովիչ (1782-1856) ցարական բանակի գեներալ – ֆելդմարշալ, մասնակցել է 1806-1812թթ. ռուս-թյուքական պատերազմներին, Սմոլենսկի ու Բորոդինոյի ճակատամարտերին, 18131815թթ. կամպանիային: 1826 թ. ղեկավարում է Կովկասի ռուսական բանակը, իսկ 1827թ. փոխարինելով Երմոլովին՝ գրավեց Երևանը, միացնելով Հայաստանը Ռուսաստանին: ՊԱՐՐՈՏ.- Գեորգ (1767-1852), պրոֆեսոր, 1826թ. Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի անդամ, Դորպատի համալսարանի առաջին ռեկտորը, բեղմնավոր, բազմավաստակ գիտնական: Բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում ուսումնասիրելով տնտեսագիտական, մաթեմատիկական և ֆիզիկական գիտություններ, 1795թ. հրավիրվում է Լիֆլանդիա, ուր զբաղվում է մասնավոր դասատվությամբ, հրատարակելով միաժամանակ ֆիզիկայի, քիմիայի և աստղաբաշխության տարբեր հարցերի նվիրված գիտական աշխատություններ, որոնց համար 1801թ. Քյոնիգսբերգի համալսարանը նրան տալիս է փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1825թ-ից տեղափոխվել է Պետերբուրգ և աշխատել Գիտությունների ակադեմիայում: Գ. Պարրոտի անունը սերտորեն կապված է Դորպատի համալսարանի պատմության հետ: Գ. Պարրոտը աջակցել է որոշ հարցերում նաև Խ. Աբովյանին: ՊԱՐՐՈՏ ՖՐԻԴՐԻԽ.- (1791-1841), Գ. Պարրոտի որդին, հայտնի գիտնական, Դորպատի համալսարանի պրոֆեսոր, ռեկտոր (1831-1834): Նախնական կրթությունը ստացել է Ռիգայում, ապա Դորպատի գիմնազիայում, որն ավարտել է 1807թ. փայլուն ցուցանիշներով և նույն տարին ընդունվել տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը, սովորելով մինչև 1814թ.: 1811թ. մեկնել է Կովկաս և Ղրիմ՝ ուսումնասիրելու այս երկրմասերի լեռնային բուսականություը: 1812թ. Հայրենական պատերազմի ժամանակ Պարրոտը աշխատել է հոսպիտալում, որպես բժիշկ-վիրաբույժ, 1814թ. պաշտպանել է երկու դիսերտացիա՝ ստանալով բժշկության և վիրաբուժության դոկտորի աստիճան: Պատերազմական գործողությունների ավարտումից հետո, Պարրոտը թողնում է աշխատանքը և կրթությունը շարունակելու նպատակով մեկնում արտասահման՝ հաճախելով Եվրոպայի մեծ քաղաքների համալսարաններն ու հոսպիտալները: 1821 թ. Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետը Պարրոտին նշանակում է ֆիզիոլոգիայի, պաթոլոգիայի, սեմիոտիկայի պրոֆեսոր, իսկ


1826թ. նա դասախոսում է ֆիզիկայի ամբիոնում, փոխարինելով իր հորը: 1829 թվականին Դորպատի համալսարանի մի քանի սաների, աստղաբաշխ Վ. Ֆեոդորովի հետ միասին մեկնում է գիտական էքսպեդիցիայի Հայաստան և նույն տարվա սեպտեմբերի 27-ին Խ. Արովյանի ուղեկցությամբ բարձրանում Արարատի գագաթը, միաժամանակ արժեքավոր տվյալներ հավաքելով Կովկասի աշխարհագրության ուսումնասիրության համար: Դրանց է նվիրված Պարրոտի՝ «Reise zum Ararat» աշխատությունը, որը լույu տեսավ Բեռլինում 1834թ.: Մեծ է եղել Պարրոտի դերը Աբովյանի կյանքում: Պարրոտը վախճանվել է 1841 թ. հունվարի3-ին, ՊԵՐԵՎՈՇՉԻԿՈՎ.- Վասիլի Մատվեևիչ (1785—1851), Դորպատի համալսարանի ռուսաց լեզվի և գրականության պրոֆեսոր, 1820—1830 թթ. դասախոսել է Դորպատում, միաժամանակ մասնակցելով համալսարանին կից՝ «Մանկավարժական-ֆիլոլոգիական սեմինարիայի» հիմնադրմանը: Եղել է Պրոֆեսորական Ինստիտուտի ռեկտոր: 1835 թ. ընտրվել է Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: ՊՂԱՏՈՆ.— Պլատոն (427—347 մ. թ. ա.), հին հունական իդեալիստփիլիսոփա ստրկատիրական արիստոկրատիայի իդեոլոգ: ՊՈՂՈՍ.— Պավել 1-ին, ռուսական կայսր, Եկատերինա 2-րդի որդին: Ինքնակալության հիմքերը հաստատուն պահելու համար կանգ չէր առնում դաժանությունների ու կամայականությունների առաջ, որոնք հաճախ հետևանք էին խանգարված ուղեղի հիվանդ երևակայության: ՌԱՏԿԷ.— Մարտին (1793—1860), բժիշկ, Դորպատի համալսարանի պրոֆեսոր, 1828 թվականից նա Դորպատի համալսարանի ֆիզիոլոգիայի, ընդհանուր պատոլոգիայի և սեմիոտիկայի ամբիոնի վարիչ Էր: 1832 և 1835 թթ. Ռատկեն ուղևորվել Է Ղրիմ և Սև ծովի ափերը ծովային ֆաունայի ումնասիրության համար: 1831 — 1834 թթ. եղել է դեկան: Կյանքի հետագա տարիներին դասախոսել Է Քյոնիգսբերգում, ղեկավարելով անատոմիայի և կենդանաբանության ամբիոնները: ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱՏ.— Տե՛ս Մուրատյան Սամվել: ՍԻՄԵՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ.— Բզնունի, Վրաստանի թեմի առաջնորդ (1830թ.): ՍԻՄԵՈՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ.- Երևանցի (1710—1780), հայտնի է իբրև «Ջամբռ» և «Հիշատակարան» աշխատությունների հեղինակ: Հիմնել է Էջմիածնում թղթի գործարան և տպարան:


ՍՈԿՐԱՏԵՍ. — Սոկրատ (մոտ 469-399 մ. թ. ա.), հին հունական իդեալիստ-փիլիսոփա: ՍՏԵՓԱՆՈՍ ԱԳՈՆՑ ԿԻՆՎԵՐ.- Ստեփանոս Ագոնց Քյուվեռ (1740—1824): Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամներից. 1800 թ. ընտրվում է միաբանության աբբահայր. Հայտնի է նրա կազմած «Ճարտասանությունը», որ տարածված դասագիրք էր այն ժամանակվա դպրոցներում: ՍՏԵՓԱՆ. – Ստեփաննոս Նազարյանց (1814—1879), անցյալ դարի հայ հասարակական մտքի ականավոր ներկայացուցիչներից մեկը, լուսավորիչ, լիբերալ հրապարակախոս, խմբագիր «Հյուսիսափայլ» (1858 —1884) ամսագրի: Ավարտել է Դորպատի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը: Նազարյանը Աբովյանի հետ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, եղել է նրա մտերիմներից, մինչև վերջը պահպանվել է նրանց ընկերական ջերմ կապը: ՍՏԵՓԱՆՆՈՍ.- Աբովյանով զբաղվող բանասերների մոտ տարբեր կարծիքներ են հայտնվել Ստեփաննոսի անձի շուրջը: Ն. Տեր-Կարապետյանը և նրան հետևող այլ բանասերներ համոզված էին, թե Ստեփաննոսը նույն ինքը Նազարյանն է, մոռանալով այն հանգամանքը, որ Նազարյանի կենսագրության մեջ չկա այնպիսի փաստ, թե նա ծառայել է Պետերբուրգի Միխայլովյան զինվորական կորպուսում: Բացի այս, պարզված է այժմ, որ Նազարյանը 1830 թ. ուսուցիչ էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, հետևաբար Արովյանը չէր կարող նրան որոնել Պետերբուրգում: Կա և այն կարծիքը, թե Ստեփաննոսը Աբովյանի, Ստ. Նազարյանի և Առ. Արարատյանի հետ Թիֆլիսում՝ Պողոս վարդապետի դպրոցում և ապա Ներսիսյանում սովորած Ստ. Գասպարյանն է : Սա ևս համոզիչ չէ: Հիմք ընդունելով Աբովյանի արխիվում պահպանված նամակներից մեկի


բովանդակությունը (տե՛ս «Դիվան Խ. Աբովյանի», 1948, 2-րդ հատոր, էջ 84), կարելի է


Խ.ԱԲՈՎՅԱՆ

ենթադրել, որ Ստեփաննոսը Պետերբուրգում ուսանող Ստեփանյանն է: Այս են ապացուցում նամակի տարեթիվը (1830— 20/12), Ստեփաննոսի Պետերուրգում ենթասպայի աստիճան ունենալու փաստը և նրա բարեկամական կապերը Հովսեփ ավագ սարկավագի հետ: ՎԱԼՏԵՐ.Աբովյանի Դորպատի վախճանվել է 1831 թ. սեպտեմբերի 31-ին:

ուսուցիչներից,

ՎԱԼՏԵՐ.- Պիրս (1795—1874), բժիշկ (եղբայրը Արովյանի ուսուցիչ Վալտերի), պրոֆեսոր, նախնական կրթությունն ստացել է Դորպատում, բարձրագույնը՝ Գերմանիայում: 1834 թ. դասախոսել է Դորպատի համալսարանում, ունենալով ամբիոն: ՎԱՐԴԱն.— Հայ նշանավոր զորավար, սպարապետ, որը պաշտպանեց հայրենիքը Հազկերտ 2-րդի հարձակումներից, պատերազմեց նրա հսկայական բանակի դեմ և հերոսաբար զոհվեց Ավարայրի ճակատամարտում 451 թ. հունիսի 2-ին: ՎԻԴԵՄԱն.— Ֆերդինանդ (1805—1887), ակադեմիկ, լեզվաբան, Աբովյանի մտերիմներից, սովորել է նրա մոտ հայերեն: Վիդեմանի գրչին են պատկանում ուգրո-ֆիննական լեզուների ուսումնասիրությանը նվիրված մի շարք աշխատություններ, որոնք արժեքավորվում են և այսօր: Աբովյանը ունեցել է Վիդեմանի հետ նամակագրություն (տե՛ս «Դիվան Խ. Աբովյանի , 1918. հատ. 2-րդ, էջ 116—117): ՎԻԼԱՆԴ.— Քրիստոֆ (1733—1813), գերմանական գրող, որը մեծ մասնակցություն է ունեցել գերմանական գրական լեզվի մշակման գործում: Հայտնի Է որպես Շեքսպիրի առաջին թարգմանիչը և առաջին բեմադրողը Գերմանիայում:


ՎԻԼԻՆԳՏՈՆ.— Վելլինգտոն Արտուր (1769—1852), հերցոգ, անգլիացի զորավար և պահպանողական պետական գործիչ: ՎՌԱՄՇԱՊՈՒՀ,— Հայ Արշակունի թագավոր (389 — 414), որի օրոք Մեսրոպ Մաշտոցը հորինեց հայկական գրերը։ ՏԱԿԻՏՈՍ.Կորնեյլ (մոտ 55—117 մ. թ.), հոոմեացի հայտնի պատմաբան սենատոր: ՏԵՆեԿՈՎ.Եղել է Սարդարարաբադում բժիշկ (1829 թ.), Աբովյանի ծանոթներից: «Поездка к развалинам Ани»-ի մեջ Աբովյանը դառնությամբ է հիշում նրան, քանի որ Դորպատ ուղևորվելու ժամանակ, Գյումրիի ճանապարհին կողոպտել ու հափշտակել է իր մուշտակը և 10 ռ. փողը: ՏԻԳՐԱՆ.— Ըստ հայկական ավանդության Պարույր սկայորդու սերնդից, Երվանդ Սակավակյացի որդին, պարսից Կյուրոսի դաշնակիցը, որի հետ ապստամբեց մարաց թագավոր Աժդահակի դեմ: ՏԻԽՎԻՆՍԿԻ.— Ալեքսանդր Վասիլևիչ, պետական խորհրդական, Դորպատի գիմնազիայի ռուսաց լեզվի և գրականության դասախոս, իսկ 1825 —1837 թթ.՝ միաժամանակ և Դորպատի համալսարանի դասախոս ։ ՍԸՐ ՐՈԲԵՐՏ.- Քեր Պորտըր (1775 — 1841), անգլիացի, նկարիչ, հնագետ և ճանապարհորդ: Հայտնի են նրա 1817—1820 թթ. դեպի արևելք կատարած ուղևորությունները, որոնց նկարագրությունները երկու հատորով հրատարակվեցին Լոնդոնում 1822 թ.- հետևյալ վերնագրով՝ Travels in Georgia, Persia, Armenia, Ancient Babelonia. etc.

During the Years 1817, 1818.1819 and 1820 By sir Robert Ser Porter».

Ֆրիդլենդերը թարգմանաբար է կարդացել Աբովյանին այս հատորները: ՐՈԶԵՆԲԵՐԳ.- Օտտո (1769—1856), ուսուցիչ, Դորպատի նահանգային գիմնազիայի դիրեկտոր, 1803 թ. սկսել է դասախոսել Դորպատի համալսարանում լատիներեն, որ


շարունակել է մինչև 1847 թ.: Աբովյանը հաճախակի եղել է նրանց ընտանիքում։ ՑԱՐԵՄԲԱ.— Զարեմբա Ֆելիցիան. Շվեցարիայի Բազել քաղաքում գոյություն ունեցող «Ավետարանական քարոզչական ընկերության» անդամներից, որը մի խումբ միսիոներների հետ 1828 թ. հաստատվեց Շուշիում՝ աստծո խոսքը տարածելու համար»: ՓԻԼՈՆ.—

Ալեքսանդրացի

(20

մ.

թ.

ա.),

հրեական

հելլենիզմի խոշորագույն ներկայացուցիչներից: ՓՐԵՅՍ.— Պրեյս. Դորպատի գիմնազիայում ռուսաց լեզվի դասատու, ռուսական հերոսական էպոսի՝ «Ասք Իգորի ճակատամարտի մասին» և սլավոնական ժողովրդական երգերի խոշորագույն հետազոտող:


ՔԵԼԵՐ.- Քյոլեր Հերման (1792-1860), բժիշկ, բարձրագույն կրթությունն ավարտել է Դորպատի համալսարանում, ուր 1815 թ. ստացել է բժշկության դոկտորի աստրճան: Դասախոսել է Դորպատի համալսարանում մինչև 1850 թ.: ՔԼԵՅՆԵՐԴ.— Ադոլֆ (1802—1834), աստվածաբանության և արևելյան հրավիրվում

լեզուների է

պրոֆեսոր.

Դորպատ

և

1829

նույն

թ.

Գերմանիայից

տարին

Քյոնիգսբերգի

համալսարանը նրան տալիս է փիլիսոփայության դոկտորի աստիճան:

1833

թ.

ընտրվում

է

աստվածաբանության

ֆակուլտետի դեկան: ՔՍԵՆՈՖՈն.- (430— մոտ 355 թ. մ. թ. ա.), հին հունական պատմաբան, Սոկրատի աշակերտներից, մասնակցել է Կյուրոս կրտսերի արշավանքներին դեպի Պարսկաստան՝ ընդդեմ Արտաքսերքսեսի: Հունական բանակի պարտության և թագավորի սպանության պատճառով, Քսենոֆոնը բանակին առաջարկեց Միջագետքի վրայով նահանջել դեպի Հելեսպոնտոսի ափերը: Այս նահանջը նա նկարագրել է իր հայտնի աշխատության՝ «Անբազիսի» մեջ։ Բացի սրանից ունի պատմական, ինչպես և գրական աշխատություններ, «Հունական պատմություն», «Կյուրոպեդիա» (պատմա֊քաղաքական վեպ) ևայլ գործեր: ՕՍՔԱՐ.— Իոսիֆ (1797— 1859), Շվեդիայի և Նորվեգիայի թագավոր, որդին Կարլ Յոհանի: ՕՎԻԴ.- Օվիդիոս Նազոն (43 մ. թ. ա— 17 մ. թ.), հռոմեացի հայտնի բանաստեղծ: ՖԱԹՄԱ.— Ըստ ավանդության Մոհամմեդի աղջիկը, Ալիի


կինը, մայրը Հասանի ուՀյուսեյինի: ՖԵՈԴՈՐՈՎ.— Վասիլի (1802—1855), ռուս նշանավոր աստղաբաշխ, պրոֆեսոր Կիևի համասարանի: Պարրոտի հետ ճանապարհորդել է Հայաստան 1829 թվականին: Սովորել է Դորպատի համալսարանում: ՖՐԵՅ.- ՖՐԵՆ ԽՐԻՍՏԻՆԱՆ (1782 — 1851), Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի անդամ, հայտնի արևելագետ, որի հետ Աբովյանը ունեցել է նամակագրություն. (տե՛ս «Դիվան Խաչատուր Աբովյանի» 1940, հատ. 1, էջ 100 —122): ՖՐԻԱՈՒՖ.— Աբովյանի դորպատյան ընկերներից: Հետագայում նրանք կապված են եղել իրար հետ նամակագրությամբ (տե՛ս Հայկական ՍՍՌ Գիտ. ակադեմիայի Գրականության և արվեստի թանգարան. Աբովյանի արխիվ, Ν 482)։ ՖՐԻԴԼԵՆԴԵՐ.— Էբերնհարդ (1799 —1853/54, առևտրական և ֆինանսական գիտությունների մասնագետ, Դորպատի համալսարանի պրոֆեսոր: 1824 թ. ստացել է փիյիսոփայության դոկտորի աստիճան, դասախոսել է Քյոնիգսբերգի համալսարանում: Ֆրիդլենդերի գործունեությունը Դորպատտւմ սկսվել է 1828թ.։ 1835 և 1839 թթ. եղել է փիլիսոփայական ֆակուլտետի դեկան։ 1853 թ., ստանալով վաստակավոր պրոֆեսորի կոչում, թողել է համալսարանը:







Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.