AMERICAN FILM SHOWCASE
ՔԱՋԱԼԵՐԻՐ ԶՈՐԱՑՐՈՒ ՈԳԵՇՆՉԻՐ
ENCOURAGE EMPOWER INSPIRE
ՔԱՋԱԼԵՐԻՐ ԶՈՐԱՑՐՈՒ ՈԳԵՇՆՉԻՐ
ENCOURAGE EMPOWER INSPIRE 04 10
ՀՈՒՆԻՍ JUNE
2018
Ռիչարդ Միլլս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ես ամբողջ կյանքում եղել եմ ֆիլմերի մեծ սիրահար և այսօր մեծ սիրով ողջունում եմ ձեզ 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարում, որն այս տարի ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո: Ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունն ու Հարավային Կալիֆորնիայի համալսարանը ուղևորություն են սկսում աշխարհով մեկ՝ հանդիսատեսի լայն ու ամենաբազմազան շրջանակներին ներկայացնելով մրցանակակիր ամերիկյան վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Ուրախ եմ, որ անցած տարվա աշխույժ ծրագրից հետո այս տարի Հայաստանը կրկին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը հյուրընկալող երկրների շարքում: Այս ծրագիրը շատ լավ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից, ինչը կարծում եմ խոսում է ոչ միայն կինոարվեստի հանդեպ նրանց տածած սիրո ու հետաքրքրության մասին, այլ նաև ֆիլմերի միջոցով ամերիկյան մշակույթի մասին ավելին իմանալու ցանկության մասին: Այս տարի Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը կներկայացնի 13 ֆիլմ. ֆիլմեր, որոնք քաջալերելու, զորացնելու ու ոգեշնչելու են ձեզ: Դրանք ընտանիքի ու օջախ մասին ջերմ պատմություններ են: Դրանք դժվարին իրավիճակներն հաղթահարող անհատների պատմություններ են: Դրանք հասարակությունն ու շրջապատը փոխելու մեր ներուժը բացահայտող պատմություններ են: Եվ ի վերջո, դրանք ամերիկյան պատմություններ են, որոնք կօգնեն հայ հանդիսատեսին ավելի լավ հասկանալ ամերիկյան մշակույթը, արժեքները և ոգին: Ծրագիրը կմեկնարկի «Անծանոթների երաժշտություն» ֆիլմով, որը կառուցված է մեզ միավորող շատ ու շատ կարևոր արժեքների շուրջ: Ֆիլմը պատմում է երաժիշտների մի արտակարգ խմբի մասին, ովքեր աշխարհահռչակ թավջութակահար
RICHARD M. MILLS U.S. Ambassador to Armenia As a life-long movie lover, I am thrilled to welcome you to the American Film Showcase 2018 – Encourage, Empower, Inspire. Each year, the U.S. State Department and our partner, the University of Southern California, travel the globe bringing award-winning American documentaries and feature films to a wide range of diverse audiences. I am pleased that, after welcoming such energetic crowds last year, Armenia was chosen once again to host the American Film Showcase this year. The great reception this program received from Armenian audiences shows, I believe, the passion Armenians have for film and their desire to learn more about American culture through this medium. This year thirteen films will make up the American Film Showcase. The films will encourage, empower, and inspire you. They are heartwarming stories of family and home. They are difficult stories of individuals overcoming tragedy. They are revealing stories of the power we
Յո-Յո Մայի քաջալերանքով միավորվել են՝ ի ցույց դնելու երաժշտության համընդհանուր ուժն ու զորությունը: Յուրաքանչյուր երաժիշտ անհատապես ներկայացնում է իր ուրույն երաժշտաոճն ու մշակույթը, իսկ միասին նրանք հանդես են գալիս որպես «Մետաքսի ճանապարհ» նվագախումբ: Նրանց պատմությունը ոգեշնչում է բոլորիս՝ ի ցույց դնելով արվեստի ուժը, որ թույլ է տալիս համախմբել մարդկանց, ներկայացնել բազմազանության և մյուսների հանդեպ հարգանքի արժեքավորությունը: Ֆիլմերի ցուցադրումներին զուգահեռ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում անցյալ ամիս Հայաստանում նաև ներկայացվեց ոլորտի ամերիկյան փորձը. այս անգամ Հայաստան ժամանեցին ֆիլմի մոնտաժող, ինչպես նաև տեսաէֆեկտների գծով փորձագետ, ովքեր վարպետության դասերի ու դասընթացների միջոցով քաջալերեցին, զորացրին ու ոգեշնչեցին տեղի տաղանդավոր երիտասարդ կինոարտադրողներին ու արվեստագետների հաջորդ սերնդին:Գիտելիքի փոխանցման և մասնագիտական ցանցի ձևավորման ապահովումն այս դասերի շրջանակում հույժ կարևոր են Հայաստանի տաղանդաշատ գործիչների նկատմամբ միջազգային ուշադրություն հրավիրելու և կինոարտադրության առաջ նոր դռներ բացելու համար: Վստահ եմ, որ մասնագիտական կայացման ու աճի ճանապարհին գտնվող այս երիտասարդ կինոգործիչների աշխատանքները տեսնելու առիթներ ապագայում մենք դեռ կունենանք: Հուսով եմ ձեզ դուր կգա 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը: Վստահ եմ, որ այս պատմությունները, ինչպես աշխարհի այլ վայրերի հանդիսատեսին, հայ հանդիսատեսին ևս քաջալերելու են, զորացնեն և ոգեշնչեն:
each have to change our world. And, ultimately, they are the stories of America, stories that will help the Armenian people better understand American culture, values, and spirit. The program’s opening film, “Music of Strangers,” showcases many of the great values we share. It tells the story of an extraordinary group of musicians, encouraged to come together by famed cellist Yo-Yo Ma to celebrate the universal power of music. Individually the musicians are empowered to share their unique musical styles and personal cultures, joining together to form a blended group called The Silk Road Ensemble. Their story inspires us all by showing us the power of art to bring people together, the strength that can be found in diversity, the respect for others that can be built through art. Along with screening films, the American Film Showcase will once again brought U.S. film expertise to Armenia last month, a film editor, as well as a visual effects specialist, who encouraged local talent, empowered young filmmakers, and inspired the next generation of Armenian artists through masterclasses and training sessions. The transfer of knowledge and building of professional networks afforded by these sessions are vital to bringing Armenian talent, yet again, to international attention and, thus, opening doors to new opportunities in filmmaking. I look forward to seeing the creations of these young filmmakers in the future as their careers grow and develop. I hope you enjoy the American Film Showcase 2018. I know these stories will encourage, empower, and inspire you as they have audiences around the world.
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱՇԱՐ Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը համաշխարհային հանդիսատեսին է ներկայացնում տարբեր մրցանակների արժանացած ժամանակակից ամերիկյան վավերագրական և անկախ գեղարվեստական ֆիլմեր, տալիս է գործնական գիտելիքներ վավերագրության ասպարեզում, ինչպես նաև բացահայտում է ամերիկյան հասարակությունն ու մշակույթն անկախ կինոգործիչների աչքերով: Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարը, որը ֆինանսավորվում է Պետքարտուղարության Կրթական և մշակութային ծրագրերի գործակալությունից (ECA) և իրականացվում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցի կողմից (SCA), կարևորում է ֆիլմի դերը որպես փոխըմբռնման, համագործակցության, երկխոսության և բանավեճի խթան: Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարում ընգրկված կինոնկարներն արծարծում են տարբեր թեմաներ, այդ ինչպես օրինակ՝ քաղաքացիական իրավունքներ, հաշմանդամություն, սոցիալական արդարություն, սպորտ, մամուլի ազատություն, տեխնոլոգիաներ և շրջակա միջավայրի պաշտպանություն:
AMERICAN FILM SHOWCASE The American Film Showcase brings award-winning contemporary American documentaries, independent fiction films, and documentary know-how to audiences around the world, offering a view of American society and culture as seen by independent filmmakers. Funded by a grant from the State Department’s Bureau of Educational and Cultural Affairs (ECA) and produced by the University of Southern California’s School of Cinematic Arts (SCA), the Showcase highlights the value of film in fostering understanding and cooperation, dialogue and debate. The AFS films explore diverse topics including civil rights, disabilities, social justice, sports, freedom of the press, technology and the environment.
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
ԴԱՐԻՈՒՇ ԴԵՐԱԽՇԱՆԻ
DARIUSH DERAKHSHANI
Դարիուշ Դերախշանին վիզուալ էֆեկտների և համակարգչային գրաֆիկայի մեթոդիստ է Լոս Անջելեսից: Նա համակարգչային գրաֆիկայի ընդհանուր ու լուսային աշխատանքների մրցանակակիր մասնագետ է, ով նաև հեղինակել է 3ds Max և Maya ծրագրային հարթակների վերաբերյալ մի քանի ուսումնական ձեռնարկներ, որոնց շարքում է Introducing Maya ձեռնարկը: Այն 2002թ. ի վեր 13 անգամ հրատարակվել է, թարգմանվել է 10-ից ավել լեզուներով, և 15 տարի շարունակ օգտագործվում է որպես դասագիրք: Դարիուշը 20 տարուց ավել է, ինչ զբաղվում է գովազդների և գեղարվեստական ֆիլմերի անիմացիոն աշխատանքներով այնպիսի ստուդիաներում, ինչպիսիք են Digital Domain-ը, Pixomondo-ն, Zoic Studios-ը, Radium|ReelFX-ը, Café FX-ը, Rhythm and Hues-ը, Sight Effects-ը և South Park շոուն: Բացի այդ, Դարիուշը հրատարակել է Maya ծրագրի հետ կապված ինքնուսույցներ, հոդվածներ, կատարել համակարգչային սարքակազմի գնահատումներ, որոնք տեղ են գտնել տպագիր ու առցանց հրատարակություններում, մասնավորապես՝ Post, PostPerspective.com, CGW, 3D World, HDRI3d Magazine, DigitalMediaNet.com և AWN.com: Դարիուշը Վիզուալ էֆեկտների ասոցիացիայի ակտիվ անդամ է: Նա գովազդների էֆեկտների համար արժանացել է Լոնդոնի գովազադային մրցանակի, բազմիցս ստացել է Թելի և Էդդի մրցանակներ, Կոլումբուսի ֆիլմերի փառատոնի բրոնզե մեդալակիր է և առաջադրված է Վիզուալ էֆեկտների ասոցիացիայի մրցանակի:
Dariush Derakhshani is a VFX and CG supervisor in Los Angeles, CA, and an award-winning CG generalist-lighter. He is the author of several 3ds Max and Maya books, including the best-selling series Introducing Maya—with over 13 editions since 2002 and translated into more than a dozen languages--and has been an educational resource around the world for 15 years. Dariush has been an animator and supervisor on commercials and feature films for over 20 years at such places as Digital Domain, Pixomondo, Zoic Studios, Radium|ReelFX, Café FX, Rhythm and Hues, Sight Effects, and the hit show South Park. In addition, Dariush has been publishing tutorials, articles, and computer hardware reviews on Maya for over ten years in such print and online publications as Post, PostPerspective.com, CGW, 3D World, HDRI3d Magazine, DigitalMediaNet. com, and AWN.com. Dariush is an active member of the Visual Effects Society and has won a London Advertising Award for commercial effects, is a multiple recipient of the Telly and Addy Awards, has won the Bronze Plaque from the Columbus Film Festival, and is a proud VES Awards nominee.
Վարպետության դաս ՀԲԸՄ Հայաստան 04.05.2018
Master Class AGBU Armenia 18:00
EXPERTS
ՋԵՅՍՈՆ ԶԵԼԴԵՍ Ջեյսոն Զելդեսը վավերագրական ֆիլմերի մոնտաժող և ռեժիսոր է, ով հայտնի է դարձել 2013թ. Ակադեմիայի մրցանակի արժանացած «Փառքից քսան ոտնաչափ հեռու» ֆիլմի մոնտաժով: Նույն ֆիլմի համար Զելդեսին շնորհվել է նաև ACE Award մրցանակ «Վավերագրական ֆիլմի լավագույն մոնտաժ» անվանակարգում՝ սկզբնակետ հանդիսանալով մյուս հետաքրքիր համագործակցությունների համար: Ջեյսոնը որպես համամոնտաժող հանդես է եկել «Պայքարելով բնաջնջման դեմ» ֆիլմում, որը 2015թ. Sundance փառատոնի դափնեկիրն է, ինչպես նաև HBO-ի «Անծանոթների երաժշտություն» և Netflix-ի «Չելսին անում է» վավերագրական ֆիլմաշարում: 2014թ. Զելդեսն ներկայացրեց իր ռեժիսորական դեբյուտը` «Ռոմեոն արյունահոսում է» ֆիլմը, որը մրցանակներ ստացավ քսանից ավելի փառատոներում` այդ թվում նաև Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի միջազգային կինոփառատոներում:
JASON ZELDES Jason Zeldes is a documentary editor and director, best known for editing the 2013 Academy Award-winning film, TWENTY FEET FROM STARDOM. The film earned Zeldes an ACE Award for Best Edited Documentary Feature, and led to other exciting collaborations, including co-editing the 2015 Sundance Documentary RACING EXTINCTION, as well as HBO’S THE MUSIC OF STRANGERS, and the CHELSEA DOES Netflix docuseries. In 2014 Zeldes made his directorial debut, ROMEO IS BLEEDING, which won top prizes at over 20 festivals including the San Francisco and Seattle International Film Festivals.
Վարպետության դաս Ակումբ 30.04.2018
Master Class
The Club 15:00
ԾՐԱԳԻՐ
ՀՈՒՆԻՍ 4
ՀՈՒՆԻՍ 5
19:00
17:00 ՖԼՈՅԴ ՆՈՐՄԱՆ. ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿՅԱՆՔ - 94 ր.
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻ ՄԵՂԵԴԻՆ. ՅՈ ՅՈ ՄԱ ԵՎ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀԱՄՈՒՅԹ - 95 ր. ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ԿԱՐՄԻՐ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
19:00
ՄԵԼԵ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ - 64 ր.
ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ՀՈՒՆԻՍ 6
ՀՈՒՆԻՍ 7
17:00
17:00
ԼՈՂԻ ԹԻՄԸ - 100 ր.
ԿԱՐՄԻՐ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
19:00
ԱՏԱՔՍԻԱ - 81 ր.
ԴԵՐԵՐՈՎ ՓՈԽՎԱԾ - 65 ր.
ԿԱՐՄԻՐ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
19:00
«ԵԹԵ» ՆԱԽԱԳԻԾ - 88 ր.
ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ՀՈՒՆԻՍ 8
ՀՈՒՆԻՍ 9
17:00
17:00
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ - 75 ր.
ԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ - 99ր.
ԿԱՐՄԻՐ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
ԿԱՐՄԻՐ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
19:00
19:00
ԱԳԱՐԱԿԱՏԵՐ, ՖԵՐՄԵՐ, ՁԿՆՈՐՍ - 93 ր.
ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ՍՈՒՊԵՐԱՂՋԻԿ - 80 ր.
ԿԱՐՄԻՐ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
ՀՈՒՆԻՍ 10
17:00
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ 911 - 86 ր.
ԿԱՐՄԻՐ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃ
19:00
ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ - 80 ր.
ԿԱՊՈՒՅՏ ՄԵԾ ԴԱՀԼԻՃ
«ՀՈԿՏԵՄԲԵՐ» Կ-Թ. (ԳՅՈՒՄՐԻ)
«ԼՈՌԻ» Կ-Թ. (ՎԱՆԱՁՈՐ)
ՀՈՒՆԻՍ 9
ՀՈՒՆԻՍ 10
16:00
16:00
ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻ ՄԵՂԵԴԻՆ. ՅՈ ՅՈ ՄԱ ԵՎ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀԱՄՈՒՅԹ - 95 ր.
ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻ ՄԵՂԵԴԻՆ. ՅՈ ՅՈ ՄԱ ԵՎ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀԱՄՈՒՅԹ - 95 ր.
* Ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն լեզվով և հայերեն ենթագրերով:
PROGRAM
MOSCOW CINEMA (YEREVAN) JUNE 5
JUNE 4
19:00
OPENING CEREMONY
17:00
FLOYD NORMAN: AN ANIMATED LIFE – 94 min.
THE MUSIC OF STRANGERS: YO YO MA AND THE SILK ROAD ENSEMBLE – 95 min.
RED SMALL HALL
RED BIG HALL
19:00
MELE MURALS – 64 min.
RED BIG HALL
JUNE 7
JUNE 6
17:00
SWIM TEAM – 100 min.
RED SMALL HALL
19:00
THE ATAXIAN - 81 min.
17:00
THE BIG FLIP – 65 min.
RED SMALL HALL
19:00
THE IF PROJECT – 88 min.
RED BIG HALL
RED BIG HALL
JUNE 8
JUNE 9
17:00
HAPPENING – 75 min.
17:00
THE EMPOWERMENT PROJECT – 99 min.
RED SMALL HALL
RED SMALL HALL
19:00
19:00
RANCHER, FARMER, FISHERMAN – 93 min.
RED BIG HALL
SUPERGIRL – 80 min.
RED BIG HALL
JUNE 10
17:00
HIGH SCHOOL 9-1-1 – 86 min.
RED SMALL HALL
19:00
BEYOND MEASURE – 80 min.
BLUE BIG HALL
HOKTEMBER CINEMA (GYUMRI)
KINO CLUB LORI (VANADZOR)
JUNE 9
JUNE 10
16:00
16:00 THE MUSIC OF STRANGERS: YO YO MA AND THE SILK ROAD ENSEMBLE – 95 min.
THE MUSIC OF STRANGERS: YO YO MA AND THE SILK ROAD ENSEMBLE – 95 min.
* The films will be screened in English with Armenian subtitles.
THE MUSIC OF STRANGERS: YO YO MA AND THE SILK ROAD ENSEMBLE Filmmaker: Morgan Neville Year: 2016 Duration: 96 min.
ԱՆԾԱՆՈԹՆԵՐԻ ՄԵՂԵԴԻՆ. ՅՈ ՅՈ ՄԱ ԵՎ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀԱՄՈՒՅԹ
From the director of the Oscarwinning documentary 20 FEET FROM STARDOM comes the extraordinary story of the renowned international musical collective, The Silk Road Ensemble, created by legendary cellist Yo-Yo Ma.
Ռեժիսոր. Մորգան Նևիլ Տարի. 2016 Տևողություն. 96 ր. Օսկարակիր «Փառքից 20 ոտնաչափ հեռու» վավերագրական ֆիլմի ռեժիսորը ներկայացնում է լեգենդար թավջութակահար Յո Յո Մայի հիմնադրած հանրահայտ միջազգային նվագախմբի՝ «Մետաքսի ճանապարհ» համույթի մասին իր յուրօրինակ պատմությունը:
Երևան Yerevan Գյումրի Gyumri Վանաձոր Vanadzor
04.06.2018 19:00
09.06.2018 16:00 10.06.2018 16:00
Մոսկվա կ-թ. Moscow Cinema Հոկտեմբեր կ-թ. Hoktember Cinema Լոռի կ-թ. Lori Cinema Club
Կարմիր մեծ դահլիճ Red Big Hall
MORGAN NEVILLE ՄՈՐԳԱՆ ՆԵՎԻԼ Մորգան Նևիլը ամերիկացի կինոպրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ է: Նա ծնվել է 1967թ.-ին Լոս-Անջելեսում՝ Կալիֆոռնիայում, ավարտել Փենսիլվանիայի համալսարանը և մինչև 1993թ.-ին կինոարտադրություն տեղափոխվելը՝ Նյու Յորք Սիթիում և Սան Ֆրանցիսկոյում աշխատել է որպես լրագրող: Նևիլը 2014թ.-ին արժանացել է Օսկարի «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ իր «Փառքից 20 ոտնաչափ հեռու» ֆիլմի համար:
Morgan Neville, born in 1967, is an American film producer, director and writer. He was born in Los Angeles, California, graduated from the University of Pennsylvania, and originally worked as a journalist in New York City and San Francisco, before moving into film production in 1993. Neville won the Academy Award for Best Documentary Feature for the film 20 FEET FROM STARDOM in 2014.
FLOYD NORMAN: AN ANIMATED LIFE Filmmaker: Michael Fiore, Erik Sharkey Year: 2016 Duration: 94 min.
ՖԼՈՅԴ ՆՈՐՄԱՆ. ԱՆԻՄԱՑԻՈՆ ԿՅԱՆՔ
Animator. Storyman. Troublemaker. At 80 years old, see how Disney Legend Floyd Norman, the first African-American animator at Disney, continues to impact animation and stir up “trouble” after the company forced him to retire at age 65.
Ռեժիսորներ. Մայքլ Ֆիորի, Էրիկ Շարքի Տարի. 2016 Տևողություն. 94 ր. Անիմացիա, պատմություններ և խնդիրներ ստեղծելու վարպետ: Հետևե՛ք, թե ինչպես է «Դիսնեյի» 80-ամյա լեգենդ Ֆլոյդ Նորմանը՝ «Դիսնեյի» առաջին աֆրո-ամերիկացի անիմատորը, շարունակում իր ազդեցությունն ունենալ անիմացիայի աշխարհում և նոր «խնդիրներ» հարուցել այն բանից հետո, երբ կազմակերպությունը նրան ստիպում է թոշակի անցնել 65 տարեկանում:
05.06.2018 17:00
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր փոքր դահլիճ Red Small Hall
MICHAEL FIORE ՄԱՅՔԼ ՖԻՈՐԻ Մայքլ Ֆիորին իր անունը կրող կինոստուդիայի ղեկավարն է: Մայքլն ու իր թիմը զարգացնում, ֆինանսավորում և ստեղծում են բովանդակություն կինոյի, հեռուստատեսության և գովազդի աշխարհի համար: 2017թ.-ին Sony Screen Gems-ը թողարկել է «Շարունակիր դիտել» սասփենս թրիլլերը, որը Մայքլն արտադրել է Voltage Pictures-ի և The Picture Company-ի հետ համատեղ: Այն մրցանակների է արժանացել ԱՄՆ մի շարք փառատոններում և ցուցադրվել 4 քաղաքների կինոթատրոններում, այդ թվում՝ Նյու Յորքում և Լոս-Անջելեսում՝ ստանալով Օսկարի հավակնության որակավորում:
Michael Fiore is CCO of Michael Fiore Films. Michael and his team develop, finance, and create content for the film, TV, and ad worlds. In 2017, Sony Screen Gems will release KEEP WATCHING -- a suspense thriller that Michael produced with Voltage Pictures and The Picture Company. FLOYD NORMAN: AN ANIMATED LIFE was produced through Fiore’s production banner. It won awards at numerous U.S. film festivals, screened theatrically in four cities including New York and Los Angeles to qualify it for Oscar consideration (2017).
ERIK SHARKEY ԷՐԻԿ ՇԱՐՔԻ Էրիկ Շարքի անունն անծանոթ չէ վավերագրական ֆիլմի աշխարհում: Նրա նախորդ՝ «Դրյու. մարդը՝ պաստառի հետևում» վավերագրական ֆիլմը, որը պատմում էր կինոպաստառների հայտնի հեղինակ Դրյու Սթրուզանի մասին, Netflix-ի «Նշանավոր վավերագրական ֆիլմ» էր ճանաչվել և ցուցադրվել աշխարհի տարբեր փառատոններում:
Erik Sharkey is no stranger to the world of documentary. His previous feature documentary about famed movie poster artist Drew Struzan, titled DREW: THE MAN BEHIND THE POSTER, was noted as an “acclaimed documentary” on Netflix and screened at festivals all over the world.
MELE MURALS Filmmaker: Tadashi Nakamura Year: 2016 Duration: 64 min.
ՄԵԼԵ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ Ռեժիսոր. Տադաշի Նակամուրա Տարի. 2016 Տևողություն. 64 ր. «Մելե որմնանկարներ» վավերագրական ֆիլմն այն մասին է, թե ինչպիսի վերափոխող ազդեցություն են ունենում ժամանակակից գրաֆիտիի արվեստն ու հավայան հնադարյան մշակույթը բնիկ հավայացի երիտասարդ սերնդի վրա: Պատմության կենտրոնում երկու ճանաչված փողոցային նկարիչներ են՝ Էստրիա Միյաշիրոն (Էստրիա) և Ջոն Հինան (Փրայմ), ինչպես նաև բնիկ հավայացի երիտասարդների մի խումբ և Վաիմեա գյուղական համայնքը: Վերջին քսան տարիների ընթացքում հավայան մշակույթն ու լեզուն վերակենդանացման ուղի են անցել, և Էստրիան ու Փրայմը պատմում են, որ այդ շրջանում փողոցային արվեստն իրենց համար որպես հավայացիների՝ սեփական պատմությունը, ինքնությունն ու պատասխանատվությունը բացահայտելու միջոց է դարձել:
05.06.2018 19:00
MELE MURALS is a documentary on the transformative power of modern graffiti art and ancient Hawaiian culture for a new generation of Native Hawaiians. At the center of the story are two renowned street artists Estria Miyashiro (aka Estria) and John Hina (aka Prime), a group of Native Hawaiian youth, and the rural community of Waimea. Set against the resurgence of Hawaiian language and culture of the past twenty years, Estria and Prime tell how their street art has taken them on personal journeys to discover their history, identity and responsibilities as Hawaiian people.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր մեծ դահլիճ Red Big Hall
TADASHI NAKAMURA ՏԱԴԱՇԻ ՆԱԿԱՄՈՒՐԱ Տադաշի Նակամուրայի անունը ներառվել էր CNN-ի «Ակնառու երիտասարդներ»-ի ցանկում՝ 2008թ.-ի Սանդենս կինոփառատոնի ժամանակ ամենաերիտասարդ ռեժիսորը լինելու համար: Angry Asian Man կայքի կողմից Նակամուրան ճանաչվել էր «30 տարեկանից փոքր 30 ամենա ազդեցիկ ասիացի-ամերիկացիներից» մեկը: Նրա վերջին՝ «Ջեյք Շիմբակուրո. կյանք չորս լարի վրա» ֆիլմը, 2013թ.-ի մայիսին հեռարձակվել էր PBS ազգային ալիքով, ապա նույն թվականին արժանացել «Գոթամ» անկախ կինոյի փառատոնի «Հանդիսատեսի մրցանակին»: Ամերիկայի ճապոնացիների կյանքի մասին պատմող նրա եռագրությունը՝ «Դեղին եղբայրություն» (2003), «Ուխտագնացություն» (2007) և «Երգ մեզ համար» (2009) ֆիլմերը, ավելի քան 20 մրցանակ են ստացել աշխարհի տարբեր կինոփառատոններում:
Tadashi Nakamura was named one of CNN’s “Young People Who Rock” for being the youngest filmmaker at the 2008 Sundance Film Festival as well as one of the “30 Most Influential Asian Americans Under 30” by the popular website Angry Asian Man. His last film JAKE SHIMABUKURO: LIFE ON FOUR STRINGS was broadcasted nationally on PBS in May, 2013. The film went on to win the 2013 Gotham Independent Film Audience Award. Nakamura’s trilogy of documentary films on the Japanese American experience, YELLOW BROTHERHOOD (2003), PILGRIMAGE (2007) and A SONG FOR OURSELVES (2009) have garnered over 20 awards at film festivals around the world.
SWIM TEAM Filmmaker: Lara Stolman Year: 2016 Duration: 90 min.
ԼՈՂԻ ԹԻՄԸ Ռեժիսոր. Լարա Սթոլման Տարի. 2016 Տևողություն. 90 ր.
What would you do if your community gave up on your child? In New Jersey, the parents of one autistic boy take matters into their own hands. They form a competitive swim team, recruiting diverse autistic teens and training them with high expectations and zero pity. What happens next alters the course of the boys’ lives. SWIM TEAM chronicles the extraordinary rise of the Jersey Hammerheads, capturing a moving quest for inclusion, independence and a life that feels winning.
Ի՞նչ կանեիք, եթե Ձեր համայնքը հրաժարվեր ընդունել Ձեր զավակին: Նյու Ջերսիում աուտիզմ ունեցող մի երեխայի ծնողներն իրադրությունն իրենց ձեռքն են վերցնում: Նրանք մրցակցային լողի թիմ են ձևավորում՝ ներգրավելով աուտիզմ ունեցող տարբեր երեխաների, և նրանց հետ պարապում են մեծ ակնկալիքներով ու առանց զիջումների: Հետագա իրադարձությունները փոխում են տղայի կյանքի ընթացքը: «Լողի թիմը» ֆիլմը «Ջերսի Համրհեդս» թիմի անհավանական աճի ժամանակագրությունն է, որը վավերացնում է ներառման, անկախության և հաղթական կյանքի նրանց հուզիչ փնտրտուքը:
06.06.2018 17:00
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր փոքր դահլիճ Red Small Hall
LARA STOLMAN ԼԱՐԱ ՍԹՈԼՄԱՆ Լարայի աշխատանքները տեղ են գտել NBC, MSNBC, TLC, AMC, VH-1 ալիքների եթերում և The New York Times-ի կայքում: Նրա «Վերապրման դիմանկարներ» ֆիլմը, որը պատմում է արվեստի միջոցով 9/11-ի ողբերգության հետ հաշտվելու ուղու մասին, մասնակցել է Հեմփթոնսի միջազգային կինոփառատոնին, հեռարձակվել MSNBC-ով և արժանացել «Սինե Ոսկե Արծիվ» մրցանակի: «Լողի թիմ»-ի՝ իր առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար, Լարան ընտրվել է որպես IFP Documentary Lab-ի մասնակից, արժանացել New York Women in Film and Television Loreen Arbus Disability գրանտին և նախագիծն ավարտելու համար ֆինանսավորվել «Կարմա» հիմնադրամի կողմից: Լարան Նյու Յորքի համալսարանում վավերագրական կինոարտադրություն է դասավանդել, «Նոր և վավերագրական Էմմի մրցանակի» ժյուրի է եղել, այժմ էլ գրում է Huffington Post-ի համար:
Lara’s work has appeared on NBC, MSNBC, TLC, AMC, VH-1 and The New York Times’ website. Her film PORTRAITS OF SURVIVAL, about coming to terms with the tragedy of 9/11 through art, was selected for the Hamptons International Film Festival, aired on MSNBC and awarded the Cine Golden Eagle. For SWIM TEAM, her first feature documentary film, she was named an IFP Documentary Lab Fellow, awarded the New York Women in Film and Television Loreen Arbus Disability Awareness grant, and was provided with completion funding from the Karma Foundation. Lara has guest lectured on documentary production at NYU, served as a juror for the News and Documentary Emmy Awards and writes for the Huffington Post.
THE ATAXIAN Filmmakers: Zack Bennett, Kevin Schlanser Year: 2015 Duration: 81 min.
ԱՏԱՔՍԻԱ Ռեժիսորներ. Զաք Բենեթ, Քևին Շլանսեր Տարի. 2015 Տևողություն. 81 ր. Ինչպե՞ս կարձագանքեիք կյանքին վտանգ սպառնացող ճակատագրական հիվանդությանը: «Ատաքսիա» ֆիլմում մեկ մարդն աշխարհին ցույց է տալիս, որ հնարավոր է քայլեր ձեռնարկել և հույս գտնել նույնիսկ ամենավհատեցնող իրավիճակում: 17 տարեկանում Քայլ Բրայանի մոտ գիտությանը դեռևս ոչ այնքան հայտնի նյարդամկանային հիվանդություն է ախտորոշվում՝ Ֆրիդրայխի ատաքսիա (ՖԱ), որի դեմ այդ ժամանակ չկար որևէ բուժում, որևէ դեղամիջոց: Երբ Քայլն այլևս չէր կարողանում ոչ իր սիրած սպորտաձևով զբաղվել, ոչ նույնիսկ քայլել, սկսում է երկար տարածություններ կտրել հատուկ հարմարեցված հեծանիվով՝ «տրայկ»-ով: Երբ հիվանդությունը նրան վերջնականապես գամում է անվասալ յակին, Քայլը որոշում է, որ արդեն բավական է: Նա դիմում է երեք ընկերների օգնությանը՝ Շոնին, ով նույնպես ՖԱ ունի, Ջոնին և Մայքին: Նրանք միասին մասնակցում են «աշխարհի ամենաբարդ հեծանվային մրցավազքին»՝ կտրելով ողջ Ամերիկան:
06.06.2018 19:00
How would you react to a debilitating and fatal illness? In THE ATAXIAN, one man shows the world that it is possible to take action and find hope under even the most daunting circumstances. At age 17, Kyle Bryant was diagnosed with the relatively unknown progressive neuromuscular disease, Friedreich’s ataxia (FA), for which there was no treatment or cure. As Kyle lost his ability to play his favorite sports and even walk, he began biking long distances in a specially outfitted “trike.” When he is finally relegated to a wheel chair, Kyle decides enough is enough. He enlists the help of three friends, Sean—who also has FA—John and Mike, and they embark on the “toughest bike race in the world,” the Race Across America (RAAM).
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր մեծ դահլիճ Red Big Hall
ZACK BENNETT ԶԱՔ ԲԵՆԵԹ Զաք Բենեթը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայում՝ Գրաս Վալիում: Զաքի անցումը տեսախցիկի ետևում գտնվող աշխարհ տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա իր վաղեմի ընկեր Քևին Շլանսերի հետ որոշում է արտադրել և հեղինակել առաջին համատեղ վավերագրական ֆիլմը՝ «Ատաքսիան»: Զաքն ամբողջությամբ գերվում է կինոարտադրության աշխարհով՝ հազարավոր ժամեր տրամադրելով ֆիլմի նկարահանման տեխնիկական կողմի ուսումնասիրմանը՝ արվեստի այս ճյուղի հանդեպ տպավորիչ մոտեցում և էլ ավելի խորը սեր ձևավորելով:
Zack Bennett was born and raised in Grass Valley, California. Bennett’s turn into the vast realm behind the camera began when he and lifelong friend, Kevin Schlanser, decided to produce and direct their first feature documentary together, THE ATAXIAN. Zack found himself enthralled with the world of production, spending thousands of hours learning the technical aspects of making films, and developing an impressive framework and even deeper love for the art form.
KEVIN SCHLANSER ՔԵՒԻՆ ՇԼԱՆՍԵՐ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Քևին Շլանսերը ընդունվել է Նյու Յորքի Կինոակադեմիա, որն էլ ավարտելուց հետո հրավեր է ստացել՝ նկարահանելու և մոնտաժելու YouTube-ի սենսացիոն «Միայնակ աղջիկը 15»-ը: Դրան հաջորդում է Ջոն Ֆավրուի կողմից արտադրված «Հարփերի կղզին» հաղորդմանն ուղեկցող առցանց սերիալի նկարահանումը: Այս ժամանակահատվածում նա նկարահանում է «Ուտոպիստը», որը ցուցադրվել է Փալմ Սփրինգս միջազգային կինոփառատոնում: 2010թ.-ին Քևինը սկսում է լիամետրաժ վավերագրական «Ատաքսիա»-ի նկարահանումները, որը ստեղծում է իր մանկության ընկեր Զաք Բենեթի հետ համատեղ: Վերջերս Քևինն աշխատել է «Ռենդիի կտավը» ֆիլմի, ինչպես նաև ռեժիսոր Լինդսի Հանի լիամետրաժի վրա:
After high school, Kevin Schlanser attended NYFA, and upon graduating was hired to shoot and edit the viral YouTube sensation LONELYGIRL15, followed by a web series accompaniment to the show Harper’s Island produced by Jon Favreau. During this time, he directed THE UTOPIAN, which was selected to play at the Palm Springs International Film Festival. In 2010, Kevin began shooting the feature documentary THE ATAXIAN, which he produced and co-directed with his childhood friend Zack Bennett. Most recently, Kevin shot the feature film RANDY’S CANVAS as well as a feature by director Lindsey Haun.
THE BIG FLIP Filmmaker: Izzy Chan Year: 2016 Duration: 64 min.
ԴԵՐԵՐՈՎ ՓՈԽՎԱԾ Ռեժիսոր. Իզի Չան Տարի. 2016 Տևողություն. 64 ր. Ֆիլմը 18 ասմվա ընթացքում հետևում է դերերով փոխված չորս ընտանիքի, որտեղ կինը զբաղվում է եկամտի ապահովմամբ, իսկ ամուսինը խնամում է երեխաներին: Սպասելով իրենց չորրորդ երեխային՝ Բոնին և Չիպը փորձում են փոխել դերերն իրենց ընտանիքում: Բոնին հուսահատորեն փորձում է համատեղել տան անելիքների իր մեծ չափաբաժինը հիմնական եկամուտն ապահովողի իր դերի հետ, իսկ Չիպը հայտնվում է անհատականության ճգնաժամի մեջ, երբ թողնում է իր բիզնեսը` փորձելով օգնել տնային գործերում: Չակն ու Էյմին չեն անհանգստանում, որ Էյմին հիմնական աշխատողն է, իսկ Չակը լրացնում է բացերը: Բայց երբ նրան աշխատանքից ազատում են, եկամտի կրճատումը զգալիորեն ազդում է ընտանիքի վրա: Երբ Ռոսսը սկսում է իր դերասանական կարիերան, նա և Ջուլին համարում են, որ ժամանակավորապես են դերերով փոխվում: Ֆրեդն ու Ռոբինն իրենց անելանելի փոսի մեջ են զգում` երիտասարդ տարիքում սիրահարվելուց հետո կանգնելով հասուն կյանքի մարտահրավերների առաջ: Այս չորս ընտանիքների պայքարն արտացոլում է զույգերի` միմյանց համար առավելագույնս օգտակար լինելու ցանկությունը, մինչ նրանք ստիպված են առերեսվել մարտահրավեր նետող պայմաններին:
07.06.2018 17:00
Over 18 months, THE BIG FLIP follows the lives of four “flipped” families where the wife wins the bread and the husband takes care of home and kids. With baby number 4 on the way, Bonnie and Chip are working through a delicate transition. Bonnie is frustrated by how much she is doing at home while being the primary breadwinner. Chip walks away from his flailing business to step up at home—and struggles with an identity crisis. Chuck and Amy are comfortable with Amy as the main earner and Chuck supplementing. But when Chuck is laid off, the loss of income is keenly felt in this modest middle-class family. Julee and Ross see their flip as temporary while Ross launches his career as an actor. Fred and Robyn are stuck in a rut after their teenage love affair, having to face the challenges of the adult life after they. These four families’ struggles reflect their efforts to provide for each other as they deal with changing, and challenging, circumstances.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր փոքր դահլիճ Red Small Hall
IZZI CHAN ԻԶԻ ՉԱՆ ՄՄեծանալով Հոնգ-Կոնգում և Սինգապուրում՝ Իզին սկսել է գրել և բեմադրել թատերական պիեսներ դեռևս ութերորդ դասարանից: Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Կինոարվեստի դպրոցի նրա ավարտական ֆիլմը ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ կինոփառատոններում: Իզին հաջողել է գովազդային աշխարհում՝ որպես մարտավարության մշակման, մարդկային վարքի, սոցիալական միտումների և զանգվածային մշակույթի մասնագետ: Նա աշխատել է Apple, Google, Nike, Oakley, Visa և մի շարք այլ կազմակերպությունների հետ:
Brought up in Hong Kong and Singapore, Izzy started writing and directing stage plays in Form 2 (U.S. grade 8). Her senior film project from University of Southern California’s School of Cinematic Arts was screened at film festivals around the world. Izzy built a successful career in advertising as a strategist and researcher in human behavior, social trends and popular culture. Brands she has worked with include Apple, Google, Nike, Oakley and Visa.
THE IF PROJECT Filmmaker: Kathlyn Horan Year: 2016 Duration: 90 min.
«ԵԹԵ» ՆԱԽԱԳԻԾ Ռեժիսոր. Քեյթլին Հորան Տարի. 2016 Տևողություն. 90 ր. ««Եթե» նախագիծ»-ը կանանց խիստ հսկողության գաղութում ազատազրկման մեջ գտնվող մի խումբ կալանավորների մասին է, ովքեր մասնակցում են Սիեթլի ոստիկանության խուզարկուի և ինը տարվա պատիժ կրող բազմակի հանցագործի կողմից նախաձեռնված գրական ստեղծագործությունների աշխատարանին: Հանդիսատեսը հետևում է, թե ինչպես են բանտարկյալները համարձակ հայացք նետում իրենց անցյալին և փորձում ուսումնասիրել, հաճախ՝ առաջին անգամ, թե ինչն է իրենց բանտ բերել: Այս պատմությունները սկզբնակետ են հանդիսանում՝ հետևելու ծրագրի մասնակից երեք կանանց, ովքեր ազատ են արձակվում, վերամիավորվում իրենց ընտանիքների հետ և առերեսվում դրսի կյանքին: Ամենահետաքրքիրն այն է, որ կանայք այս ճանապարհի յուրաքանչյուր քայլն անում են ոստիկանության սպայի ուղեկցությամբ:
07.06.2018 19:00
THE IF PROJECT follows a group of inmates, incarcerated in a maximumsecurity women’s prison, who are part of a writing workshop cocreated by a Seattle police detective and a repeat offender serving a nine-year sentence. We journey with them as they take a brutally honest look into their past and work to explore, often for the first time, what exactly led them to prison. These stories serve as a launching off point to follow three of the women in the program as they are released, reunited with their families and faced with life on the outside. Most astoundingly, they do all of this with a police officer by their side every step of the way.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր մեծ դահլիճ Red Big Hall
KATHLYN HORAN ՔԵՅԹԼԻՆ ՀՈՐԱՆ Քեյթլին Հորանն ավելի քան 15 տարի աշխատում է որպես անկախ ռեժիսոր, պրոդյուսեր և լուսանկարիչ: Նվիրված լինելով սոցիալական արդարությանը՝ Քեյլթլինը վավերագրական կինոն գործիք է դարձնում և դրանով սկսում իրազեկող, համայնքներ միավորող և քննարկումներ հրահրող թեմաներ բարձրացնել: Իր հերոսներին առավելագույնս բացահայտելու համար նա մասնագիտանում է խորքային լրագրության մեջ, ինչը հանդիսատեսին թույլ է տալիս անձնական ճամփորդություն ունենալ դեպի նոր, հաճախ` աներևույթ աշխարհներ: Նրա հերոսները շատ տարբեր են՝ ԱՄՆ-ի առաջատար քաղաքական գործիչներից մինչև ակտիվիստներ և արվեստագետներ, ինչպես օրինակ՝ Հիլարի Քլինթոնը, Գլորիա Սթեյնեմը, Շերիլ Քրոուն և Բիլ Մեյհերը՝ «Ընտրության ձայն» ֆիլմում, ընդհուպ մինչև «Ի՞նչ է Ձենը» ֆիլմի՝ իրենց հավատքի տարբեր փուլերում գտնվող Ձեն բուդդիստ հոգևորականները:
Kathlyn Horan has been working as an independent director, producer and photographer for over 15 years. Her passion for social justice has led her to use the documentary medium as a way to bring stories to light that elevate awareness, connect communities and ignite discussion. She specializes in working in an embedded journalistic capacity with her subjects, in order to allow the viewer an intimate journey into often unseen worlds. Her subjects range from some of the nation’s leading politicians, activists and artists, such as Hillary Clinton, Gloria Steinem, Sheryl Crow, and Bill Maher in A VOICE FOR CHOICE, to Zen Buddhist monks in different stages of their practice in WHAT IS ZEN?
HAPPENING Filmmaker: Jamie Redford Year: 2016 Duration: 75 min.
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Ռեժիսոր. Ջեյմի Ռեդֆորդ Տարի. 2016 Տևողություն. 75 ր. Ջեյմի Ռեդֆորդն այս ֆիլմով անձնական բացա հայտումների մի ճամփորդության է դուրս գալիս մի ժամանակաշրջանում, երբ այլընտրանքային էներգիայի նորահայտ ոլորտը ողջ ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի, եկամուտի ձևավորման և համայնքների ուժեղացման ու առողջացման պատճառ է հանդիսանում: Պարզվում է, որ Լիհայից մինչև Ջորջթաուն և Բաֆլո ընկած հա մայնքների ձեռնարկատերերն առաջիններից են, որ այլընտրանքային էներգիայի լուծումներ են գտնում՝ դրա կիրառման և անհատական մակար դակում ունեցած նշանակության մասին Ջեյմիի հայտնագործությունները բացահայտելով նաև հանդիսատեսի համար: Դառնալով ավելին, քան պարզապես մի շատ լավ պատմություն տեխնո լոգիաների և նորարարության մասին՝ ֆիլմն ուսումն ասիրում է մարդու ճկունության, սոցիա լական արդարության խնդիրները՝ ողջունելով ապագան և մեր գոյատևման համար նոր հույս գտնելով:
08.06.2018 17:00
Jamie Redford embarks on a colorful personal journey into the dawn of the alternative energy era as it creates jobs, turns profits, and makes communities stronger and healthier across the U.S. Unlikely entrepreneurs in communities from Lehi, UT to Georgetown, TX and Buffalo, NY reveal pioneering alternative energy solutions, while Jamie’s discovery of how alternative energy works, and what it means at a personal level, becomes the audiences’ discovery too. Reaching well beyond a great story of technology and innovation, HAPPENING explores issues of human resilience, social justice, embracing the future, and finding hope for our survival.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր փոքր դահլիճ Red Small Hall
JAMIE REDFORD ՋԵՅՄԻ ՌԵԴՖՈՐԴ Ջեյմի Ռեդֆորդը գրում, նկարահանում և արտադրում է ֆիլմեր կինոյի և հեռուստատեսու թյան աշխարհում: Նրա հեղինակած վերջին նախագիծը՝ «Թղթե վագրերը», թողարկվել է 2015թ.-ի ամռանը: Վերջին երկու տասնամյակում նա գրել, նկարահանել և արտադրել է ավելի քան տասը ֆիլմ, այդ թվում՝ HBO-ի «Թունավոր տաք նստատեղ» և «Մանն Վ. Ֆորդ» մրցանակակիր վավերագրական ֆիլմերը և The Redford Center-ի մրցանակակիր լիամետրաժ «Ջրբաժան» ֆիլմը: Ջեյմին 2005թ.-ին իր հոր հետ համահիմնադրել է The Redford Center-ը դրական փոփոխության ոգեշնչող վավերագրական ֆիլմեր արտադրելու համար: Ջեյմին բակալավրի աստիճան է ստացել Բոլդերում գտնվող Կոլորադոյի համալսարանի Գրական ստեղծագործության և կինոյի բաժնում, իսկ մագիստրատուրան ավարտել է Նորթվեսթերն համալսարանում՝ լրագրության բաժնում: Ազատ ժամանակ նա կիթառ է նվագում Olive and the Dirty Martinis խմբի հետ, որը հայտնի է Բեյ շրջանում:
Jamie Redford writes, directs and produces for film and television. His latest directorial project, PAPER TIGERS, released in summer 2015. In the last two decades, he’s written, directed or produced over a dozen films, including the award-winning HBO documentaries TOXIC HOT SEAT and MANN V. FORD, and The Redford Center’s award-winning feature WATERSHED. Jamie co-founded The Redford Center with his father in 2005 as a vehicle to make documentaries that inspire positive change. Jamie holds a B.A. in creative writing and film from the University of Colorado, Boulder and an M.A. in literature from Northwestern University, and plays guitar in his free time with Olive and the Dirty Martinis, a popular Bay Area cover band.
RANCHER, FARMER, FISHERMAN Filmmaker: Susan Froemke, John Hoffman Year: 2017 Duration: 93 min.
ԱԳԱՐԱԿԱՏԵՐ, ՖԵՐՄԵՐ, ՁԿՆՈՐՍ Ռեժիսորներ. Սյուզան Ֆրյոմքե, Ջոն Հոֆման Տարի. 2017 Տևողություն. 93 ր. Մոնտանայի Ռոքի լեռներից մինչև Կանզասի ցորենի այգիներ և Մեքսիկական ծոց. ամենուր հողի ու ծովի հետ աշխատող ընտանիքներն անտեսում են քաղաքական տարաձայնությունները, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց համար կենսական նշանակություն ունեցող բնական ռեսուրսները: 2017թ.-ի Սանդենս կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված և Թոմ Բրոկավի կողմից ձայնավորված «Ագարակատեր, ֆերմեր, ձկնորս» ֆիլմը բնության պահպանությանը նվիրված հերոսների մասին հերթական պատմությունն է` Ամերիկայի սրտում ծավալվող:
08.06.2018 19:00
From the Montana Rockies to the Kansas wheat fields and the Gulf of Mexico, families who work the land and sea are crossing political divides to find unexpected ways to protect the natural resources vital to their livelihoods. An official selection of the 2017 Sundance Film Festival and narrated by Tom Brokaw, RANCHER, FARMER, FISHERMAN is the next chapter of conservation heroism, deep in America’s heartland.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր մեծ դահլիճ Red Big Hall
SUSAN FROEMKE ՍՅՈՒԶԱՆ ՖՐՅՈՄՔԵ Սյուզան Ֆրյոմքեն ոչ-խաղարկային կինոյի ռեժիսոր է, ում անվան հետ ավելի քան 40 վավերագրական ֆիլմ է կապված՝ դասական «Մոխրագույն այգիներ»-ից (1976) մինչև «Լեյլիի ազգականը» (2001)՝ աղքատության մասին HBO-ի ֆիլմը, որն Օսկարի հավակնորդների ցանկում էր, և «Վագների երազը» (2012), որը ցուցադրվել է ԱՄՆ-ի կինոթատրոններում և հեռարձակվել PBS-ով:
Susan Froemke is a non-fiction filmmaker with over forty documentary films to her credit from the classic GREY GARDENS (1976) to LALEE’S KIN (2001), an HBO film on poverty that was nominated for an Academy Award, to WAGNER’S DREAM (2012), which opened theatrically in the US and aired on PBS.
JOHN HOFFMAN ՋՈՆ ՀՈՖՄԱՆ Ջոն Հոֆմանը Documentaries for Discovery-ի գործադիր փոխնախագահն է: Նա NatGeo-ի «Անքուն՝ Ամերիկայում» և HBO-ի՝ Էմմի մրցանակի հավակնորդ «Ազգի կշիռը» ֆիլմերի ռեժիսորը և գործադիր պրոդյուսերն է: Հոֆմանը HBO-ի համար արտադրել է Էմմիի արժանացած «Կախվածություն» և «Ալցհեյմերի նախագիծը» սերիալները: Հոֆմանի վերջին շրջանի ֆիլմերի շարքում են «Սոնիկ ծովը», «Սպանելով Կոլորադոն» և «Որսի հսկիչը»:
John Hoffman is Executive Vice President, Documentaries for Discovery. He directed and executive produced SLEEPLESS IN AMERICA (NatGeo), the Emmy nominated THE WEIGHT OF THE NATION (HBO), and produced the Emmy winning series ADDICTION and THE ALZHEIMER’S PROJECT for HBO. Recent titles include SONIC SEA, KILLING THE COLORADO, and HUNTWATCH.
THE EMPOWERMENT PROJECT Filmmaker: Sarah Moshman Year: 2014 Duration: 99 min.
ԶՈՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ռեժիսոր. Սարա Մոշման Տարի. 2014 Տևողություն. 99 ր. «Զորացման նախագիծը» կին կինոռեժիսորների խմբի անհավանական ճամփորդությունն է ողջ Ամերիկայով՝ խրախուսելու, հզորացնելու և ոգևորելու ուժեղ կանանց նոր սերնդին, որ հետամուտ լինեն իրենց մասնագիտական ձգտումն երին: 30 օրվա ընթացքում կտրելով ավելի քան 7000 մղոն՝ Լոս-Անջելեսից մինչև Նյու Յորք, վավերագրական ֆիլմը ներկայացնում է 17 դրական և ազդեցիկ կին առաջնորդների՝ իրենց ոլորտների և կենսակերպի բազմազա նության մեջ: Նշանավորելով տեսախցիկի առջևում կամ հետևում աշխատող կանանց՝ ռեժիսորները տեսախցիկներն ուղղում են դեպի իրենց՝ վավերացնելով իրենց իսկ անցած փոփոխությունների ճանապարհը: Ֆիլմը դրդում է հանդիսատեսին ինքն իրեն հարցնել՝ «ի՞նչ կանեիր դու՛, եթե չվախենայիր ձախողումից»:
09.06.2018 17:00
The Empowerment Project is the incredible journey of a crew of female filmmakers driving across America. Their goal is to encourage, empower, and inspire the next generation of strong women to go after their career ambitions. Traveling over 7,000 miles from Los Angeles to New York over the course of 30 days, the documentary spotlights 17 positive and powerful women leaders across a variety of lifestyles and industries. In celebration of the all-female focus in front of and behind the camera, the filmmakers turned the cameras on themselves, capturing their transformational journey. The film challenges the audience to ask themselves, “What would you do if you weren’t afraid to fail?”
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր փոքր դահլիճ Red Small Hall
SARAH MOSHMAN ՍԱՐԱ ՄՈՇՄԱՆ Սարա Մոշմանը Էմմիի մրցանակակիր վավերա գրող ռեժիսոր է և TEDx-ի բանախոս, ում աշխա տանքները ներկայացրել են այնպիսի կազմակեր պություններ, ինչպիսիք են Upworthy, Marie Claire, CNN և Good Morning America: Պատրաստելով երի տասարդ կանանց շրջանում զորացման և խրա խուսման մասին երկու կարճ վավերագրական ֆիլմ՝ «Աղջիկները ցնցում են Չիկագոն» (2010) և «Մեծանալով ուժեղ. աղջիկները վազքի մեջ» (2012)՝ նա նախաձեռնում է «Զորացման նախագիծ. սո վորական կանայք անսովոր բան անելիս» (2014) ֆիլմի նկարահանումները, որն իր առաջին լիա մետրաժ վավերագրական աշխատանքն էր: Այն ցուցադրվել է ավելի քանի 350 անգամ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում: Սարայի երկրորդ լիամետրաժ վավերագրականը՝ «Կորցնելով ափը տեսադաշ տից» ֆիլմը, թողարկվել է 2017թ.-ի գարնանը:
Sarah Moshman is an Emmy Award-winning documentary filmmaker and TEDx speaker whose work has been featured on Upworthy, Marie Claire, CNN, and Good Morning America. After directing two short documentaries about female empowerment and young women, (GIRLS ROCK! CHICAGO (2010) and GROWING UP STRONG: GIRLS ON THE RUN (2012)) she set out to direct and produce her first feature documentary THE EMPOWERMENT PROJECT: ORDINARY WOMEN DOING EXTRAORDINARY THINGS (2014). The film has been screened over 350 times around the U.S. and around the world. Sarah’s second feature documentary, LOSING SIGHT OF SHORE follows the incredible journey of four women who rowed across the Pacific Ocean which was released globally in spring 2017.
SUPERGIRL Filmmaker: Jessie Auritt Year: 2016 Duration: 80 min.
ՍՈՒՊԵՐԱՂՋԻԿ Ռեժիսոր. Ջեսսի Ուրիտ Տարի. 2016 Տևողություն. 80ր. Երբ ինը տարեկան աղջիկը ծանրամարտի աշխարհի ռեկորդ է գրանցում, նա վերածվում է միջազգային ֆենոմենի, և այդպես ծնվում է «Սուպերաղջիկը»: Նաոմի Կուտինը սովորական ուղղափառ հրեա դեռահաս էր թվում մինչև այն պահը, երբ նրա գերբնական տաղանդը փոխեց իր ընտանիքի կյանքն ու իր անունը զետեղեց լրատվական վերնագրերում: «Սուպերաղջիկը» հետևում է Նաոմիի կայացման յուրահատուկ պատմությանը՝ մինչ նա պայքարում է իր տիտ ղոսը պահպանելու համար՝ փորձելով խուսա նավել անցումային տարիքի վտանգներից: Կրոնական խիստ պատասխանատվություններից մինչև կիբեր-վիրավորանքներ և առողջական խնդիրներ, որոնք կարող են խորտակել նրա ապագան ծանրամարտում: Կարո՞ղ է նա «Սուպեր աղջիկ» մնալ, եթե այլևս ի վիճակի չլինի աշխարհի ռեկորդներ սահմանել: Իր ամեն քայլը ջերմու թյամբ սատարող ընտանիքի հետ Նաոմին պետք է սովորի ընդունել ինքն իրեն և բացահայտել, որ ինքը ներքուստ նույնքան ուժեղ է, որքան արտաքուստ:
09.06.2018 19:00
When a nine-year-old girl breaks a powerlifting world record, she turns into an international phenomenon and “Supergirl” is born. Naomi Kutin seems like a typical Orthodox Jewish pre-teen, until her extraordinary talent transforms the lives of her family and thrusts her into news headlines. SUPERGIRL follows Naomi’s unique coming-of-age story as she fights to hold on to her title while navigating the perils of adolescence—from strict religious obligations to cyber-bullying, and health issues which could jeopardize her future in powerlifting. Can she still be “Supergirl” if she can no longer break world records? With a passionate family supporting her each step of the way, Naomi must learn to accept herself and discover she is as strong inside as she is outside.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր մեծ դահլիճ Red Big Hall
JESSIE AURITT ՋԵՍՍԻ ՈՒՐԻՏ Ջեսսի Ուրիտը մրցանակակիր վավերագրող ռեժիսոր է Նյու Յորքից: Նրա «Թռչուն-մարդը» կարճամետրաժը ցուցադրվել է ԱՄՆ-ի կինոփա ռատոններում և բազմաթիվ մրցանակների արժանացել, այդ թվում՝ 2013թ.-ին Սլամդեն սում կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի «Ժյուրիի գլխավոր մրցանակին»: Անկախ կինո արտադրությանը զուգահեռ՝ նա նկարահանել, մոնտաժել, հեղինակել և արտադրել է տեսա նյութեր UNICEF, IFC.com, The New York Daily News և մի շարք այլ կազմակերպությունների և ՀԿ-ների համար: Որպես լիամետրաժ կինոյի ռեժիսոր՝ «Սուպերաղջիկը» Ջեսսիի դեբյուտն է:
Jessie Auritt is an award-winning documentary filmmaker based in New York City. Her short film, THE BIRDMAN, screened at festivals around the country and received multiple awards, including the Slamdance Grand Jury Prize for Short Documentary in 2013. In addition to independent filmmaking, she has shot, edited, directed, and produced videos for UNICEF, IFC.com, The New York Daily News, and many other companies and nonprofit organizations. SUPERGIRL is Jessie’s debut as a feature film director.
HIGHSCHOOL 911 Filmmaker: Tim Warren Year: 2016 Duration: 86 min.
ԱՎԱԳ ԴՊՐՈՑ 911 Ռեժիսոր. Թիմ Ուորեն Տարի. 2016 Տևողություն. 86 ր. «Ավագ դպրոց 911» ֆիլմը Քոննեքթիքութ նահանգի Դերիեն քաղաքում շտապօգնության ծառայության միակ խմբի կյանքի ժամանակագրությունն է: Հետաքրքրական է, որ ծառայությունն իրականացնում են ավագ դպրոցի աշակերտները: Այս յուրահատուկ կազմակերպությունը քաղաքի 20.000 բնակիչներին ծառայում է տարին 365 օր, 24/7 ռեժիմով և տարեկան մոտ 1500 շտապ կանչ է իրականացնում: «Դերիեն ԻԷմԷսՓոստ 53» հիմնադրամը երիտասարդներին քաջալերում է մեծահասակների և տարեկիցների խորհրդատվության միջոցով: «Փոստեցիները» կազմակերպչական, քննադատական մտածողության և բժշկական շտապօգնության բազմատեսակ հմտություններ են սովորում, ինչից հետո սովորածը գործնականում կիրառելու պատասխանատվություն են ստանձնում՝ ստեղծելով սեփական ԻԷմԷս կազմակերպությունը:
10.06.2018 17:00
HIGH SCHOOL 911 chronicles a year in the life of the only ambulance service in Darien, Connecticut that just happens to be run by—high school teenagers?! This one-of-akind organization services 20,000 residents 365 days a year, 24/7 and responds to over 1500 emergency calls annually. The foundation of Darien EMS–Post 53 is the empowerment of young people through adult and peer mentorship. “Posties” are taught a multitude of managerial, critical thinking and emergency medical skills and then given the responsibility to implement what they have learned by actually running their own EMS organization.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կարմիր փոքր դահլիճ Red Small Hall
TIM WARREN ԹԻՄ ՈՒՈՐԵՆ Թիմ Ուորենը 1982-1985թթ.-ին «Դերիեն ԻԷմԷս-Փոստ 53»-ի՝ աշակերտների կողմից կառավարվող շտապօգնության ծառայության անդամ է եղել, իսկ ավագ դպրոցի վերջին տարում զբաղեցրել է կազմակերպության Գործադիր փոխնախագահի պաշտոնը: Խորը ակնածանքը «Փոստ» կազմակերպության հանդեպ և այն հնարավորություններն ու պատասխանատվությունը, որ իրեն տրվել են երիտասարդ տարիներին, նրան դրդել են ստեղծել «Ավագ դպրոց 911» ֆիլմը: Այսօր Ուորենը ղեկավարում է իր սեփական կինոարտադրող կազմակերպությունը, որը խաղարկային, վավերագրական ֆիլմեր է ստեղծում և ռիալիթի նախագծեր համակարգում: Վերջին երկու տասնամյակում զբաղեցրած գլխավոր պրոդյուսերի/հաղորդման պատասխանատուի պաշտոնում Թիմը միաժամանակ տնօրինել է հարյուրից ավելի մարդկանց աշխատանքն այնպիսի հաղորդումներում, ինչպիսին են, օրինակ, EXTREME MAKEOVER: HOME EDITION և BAR RESCUE: Նա նաև հեռուստակայանի ռեժիսոր է, Ռեժիսորների գիլդիայի կողմից երկու անգամ նոմինացվել է «Սփայք»-ի INK MASTER և PROS VS. JOES ծրագրերում իր կատարած աշխատանքի համար:
Tim Warren was a member of Darien EMS–Post 53, a student-run ambulance service, from 1982 to 1985 and served as the organization’s VP of Operations his senior year of high school. He has such an incredible appreciation for “The Post,” and the opportunity and responsibility he was given as a teenager, that it motivated him to make HIGH SCHOOL 911. Today, he runs his own production company that produces narrative films, documentaries and reality programming. Tim has spent the last two decades as an Executive Producer/Show Runner, overseeing hundreds of people at a time, on shows like EXTREME MAKEOVER: HOME EDITION and BAR RESCUE. He is also a multi-camera director, having twice been nominated by The Director’s Guild of America for his work on SPIKE’s INK MASTER and PROS VS. JOES.
BEYOND MEASURE Filmmaker: Vicki Abeles Year: 2014 Duration: 80 min.
ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ Ռեժիսոր. Վիքի Աբելես Տարի. 2014 Տևողություն. 80 ր. «Չափումից անդին» ֆիլմը վիճարկում է ներկայիս կրթական համակարգի մասին մեր պատկերացումները: Այս ֆիլմը չի հարցնում, թե ինչու մեր ուսանողները չեն կարողանում հասնել սահմանված չափանիշներին: Փոխարենն այն մեզ բոլորիս առաջարկում է վերագնահատել կրթության մեծագույն առաքելությունը: Ի՞նչ կլիներ, եթե մեր կրթական համակարգը անձնական աճն ավելի կարևորեր, քան թեստերի գնահատականները, եթե քաջալերեր հարցադրումներ կատարել՝ նմանակելու փոխարեն, կարևորեր նվիրումը` վարկանիշի փոխարեն: Ի՞նչ կլիներ, եթե մենք որոշեինք, որ դպրոցների նշանակությունը ոչ թե փաստերի և բանաձևերի փոխանցումն է, այլ յուրաքանչյուր ուսանողի ձևավորւմը: Եվ ի՞նչ կլիներ, եթե հարացույցի այս փոփոխությունը ներքևից վերև ընթանար՝ ուսանողների, ծնողների և դասավանդողների կողմից, մեր բոլորի կողմից: «Չափումից անդին» ֆիլմում մենք ողջ ԱՄՆ-ի հանրակրթական դպրոցներում սկզբնավորվող մի փոփոխություն ենք տեսնում: Դպրոցներ, որոնք կոտրում են մեր հնացած, թեստային կրթության մշակույթն ու դառնում մեր դասարանների նոր գաղափարախոսության առաջամարտիկները:
10.06.2018 19:00
In BEYOND MEASURE, we set out to challenge the assumptions of our current education story. Rather than ask why our students fail to measure up, this film asks us all to reconsider the greater purpose of education. What if our education system valued personal growth over test scores? Put inquiry over mimicry? Encouraged passion over rankings? What if we decided that the purpose of school was not the transmission of facts or formulas, but the transformation of every student? And what if this paradigm-shift was driven from the ground up, by students, parents and educators, or by all of us? In BEYOND MEASURE, we find a change brewing in public schools across the country—schools that are breaking away from our outmoded, test-driven education culture and pioneering a new vision for our classrooms.
Մոսկվա կ-թ. Moscow Cinema
Կապույտ մեծ դահլիճ Blue Big Hall
VICKI ABELES ՎԻՔԻ ԱԲԵԼԵՍ Վիքի Աբելեսը մրցանակակիր ռեժիսոր է, գրքերի հեղինակ, բանախոս և կրթության ջատագով: Նա 2009թ.-ին համահեղինակել է մրցանակակիր «Մրցավազք առանց վերջնա կետի» վավերագրական ֆիլմը՝ վառ գույներով պատկերելով ամերիկյան դպրոցներում տարած ված ճնշող մշակույթը: Նա հեղինակել է New York Times-ի բեսթսելլեր «Չափումից անդին. փրկելով գերծանրաբեռնված, գերթեստավորված, թերագնահատված սերունդը» գիրքը: Լինելով առողջ մանկության և կրթության ջատագով՝ Վիքին ելույթներ է ունեցել դպրոցներում, համա ժողովներում, փառատոններում և տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ Google, Pixar, George Lucas’s Edutopia և Time Warner ընկերություններում: Աբելեսի և նրա աշխատանքի մասին գրել են բազմաթիվ ազգային պարբերա կաններ, ինչպես օրինակ՝ The New York Times, The Washington Post, USA Today և The Atlantic:
Vicki Abeles is an award-winning filmmaker, author, speaker, and education advocate. Abeles co-directed the 2009 award-winning documentary, RACE TO NOWHERE, vividly portraying the pressure-cooker culture plaguing America’s schools. Abeles authored the New York Times Bestseller BEYOND MEASURE: RESCUING AN OVERSCHEDULED, OVERTESTED, UNDERESTIMATED GENERATION. A leader on healthy childhood and education, Vicki has spoken at schools, conferences, festivals and companies including Google, Pixar, George Lucas’s Edutopia and Time Warner. She and her work have been featured in national publications including The New York Times, The Washington Post, USA Today, and The Atlantic.
Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային փոխանակումների գործակալության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի գրասենյակի կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցով:Արտահայտված կարծիքները, դիրքորոշումներն ու եզրահանգումները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ:
This project was funded through a Department of State’s Bureau of Educational and Cultural Exchanges’ and U.S. Embassy Yerevan’s Public Affairs Section’s grants, and the opinions, findings and conclusions or recommendations expressed herein are those of the Author(s) and do not necessarily reflect those of the Department of State.