American Film Showcase 2013 in Armenia

Page 1



Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերն ԱՄՆ պետքարտուղարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության անունից ողջույններ եմ հղում Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի հանդիսատեսին: Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում աշխարհի տարբեր երկրների հանդիսատեսին ներկայացվում են մրցանակակիր ամերիկյան փաստագրական ֆիլմեր, որոնցում ներկայացվում է մեր հասարակությունն ու մշակույթը անկախ կինոարտադրողների աչքերով: Ցուցաշարը ներկայացնում է ամերիկյան կինոարտադրության ընթացիկ միտումներն ու գերազանց նվաճումները և ի ցույց դնում ֆիլմերի դերը՝ որպես երկխոսության ու փոփոխությունների շարժիչ ուժի: Ցուցաշարում ներառված 24 ֆիլմերը միավորողը գաղափարն է. բոլոր ֆիլմերի թեման երիտասարդների ներուժն է: Լինի Off the Rez ֆիլմի հերոսուհի հնդկացի աղջնակը, ով ձգտում է կյանքի կոչել իր երազանքները սպորտի և ուսման բնագավառում, թե G-Dog ֆիլմի նախկին փողոցային տղաները, ովքեր վերակերտում են իրենց կյանքը կամ էլ «Բրուքլինյան ամրոցը» ֆիլմի նյույորքցի դպրոցականները, որ շախմատի չեմպիոն են դառնում, ընդհանուր մի բան կա. այն, որ հանգամանքները չպետք է կերտեն երիտասարդների ապագան: Ֆիլմերում ներկայացվում են պատմություններ երիտասարդների մասին, ովքեր փոխել են իրենց կյանքը, ավելի լավ ապագա կերտել իրենց ու իրենց շրջապատի համար: Երիտասարդների ներուժի թեման կարծում եմ հայ հանդիսատեսի շրջանում նույնպիսի արձագանք կստանա, ինչպիսին ստացել է ամերիկյան հանդիսատեսի շրջանում: Հուսով եմ ձեզ դուր կգան Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարում ընդգրկված ֆիլմերը:

U.S. Ambassador to Armenia John A. Heffern On behalf of the U.S. Department of State and the U.S. Embassy to Armenia, welcome to the American Film Showcase. The American Film Showcase brings award-winning American documentaries to audiences around the world, offering a view of our society and culture as seen by independent documentary filmmakers. The Showcase highlights current trends and excellence in American filmmaking and demonstrates the role of film as a catalyst for dialogue and change. One theme defines the 24 films included in the Showcase: youth empowerment. Whether it’s a Native American girl striving to achieve her academic and athletic dreams in Off the Rez¸ the former street gang members rebuilding their lives in G-Dog, or the students of a New York City school overcoming poverty to emerge as national chess champions in Brooklyn Castle, the subjects of Showcase’s films prove that a young person’s circumstances need not define his or her future. These films share stories of youth who implement change in their lives, creating a better future for themselves and their communities. I believe the theme of youth empowerment will resonate among Armenian viewers, just as it has among Americans. I hope you enjoy the American Film Showcase!


5

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազ յան Ինչ մեծ ուրախություն է, երբ տեսնում ես, որ Հայաստան է գալիս Վավերագրական ցուցադարանը իր քսանչորս ֆիլմերով: Ինչ ոգեւորիչ է, որ ըմբռնման ու վայելքի, ուսուցման ու զվարճանքի այս երկու շաբաթների խորագիրն է երիտասարդների ներուժը: Վավերագրական ֆիլմ ստեղծելու համար պիտի նայել աշխարհին երիտասարդի հայացքով՝ անզուսպ ու իրավասու, պիտի կարողանալ արտացոլել դրա էությունն ու կիսել այն բոլորի հետ: Շատ տեղին է, որ ֆիլմերի ցուցադարանի ամբողջ բրենդինգի, հաղորդակցության ռազմավարության եւ շնորհանդեսի կազմակերպումը վստահվեց երիտասարդներին, ովքեր նաեւ ֆիլմերի համար ավելացրին հայերեն ենթագրեր՝ դրանք ավելի մատչելի դարձնելով իրենց հասակակիցներին: Ցուցադարանը բացող «Բրուկլինյան ամրոց» ֆիլմը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող են հասնել երիտասարդները, երբ նրանց հնարավորություն է տրվում դրսեւորելու իրենց ամբողջ ներուժը: Ֆիլմի հեղինակներ Քեթի ու Նելսոն Դելամաջիորեները հայտնի կինոռեժիսոր Ջեյ Ռոզենբլաթի հետ 30 հայ երիտասարդների տալիս են այդ հնարավորությունը: Ակտիվ աշխատելով ֆիլմստեղծման աշխատարանի ընթացքում՝ նրանք երիտասարդներին արտահայտվելու հնարավորություն տվեցին՝ ծանոթացնելով ֆիլմի միջոցով իրենց պատմությունները փոխանցելու արվեստին: Ֆիլմերի այս ցուցադարանը խանդավառեց մեզ եւ գերազանցելու ուժ տվեց: Մենք երախտապարտ ենք այս հնարավորությունն ունենալու համար:

Tumo Center for Creative Technologies Director Marie Lou Papazian What an exquisite pleasure it is to see the twenty-four films of this Documentary Showcase come to Armenia! And how inspiring that these two weeks of insight and enjoyment, of learning and fun, are headlined with the idea of youth empowerment. To make a documentary film is to look at the world with a youthful gaze, uninhibited and empowered, to capture its essence and share it openly with everyone. It’s only appropriate that the entire branding, communication strategy, and event management of this wonderful showcase of films was entrusted to teenagers, who also added Armenian subtitles to the films, making them even more accessible to their peers. Brooklyn Castle, the showcase’s opening film, is a testament to what young people can achieve when given the opportunity to reach their full potential. Its authors, Katie and Nelson Dellamaggiore, along with renowned filmmaker Jay Rosenblatt, are giving a group of over 30 young Armenians such an opportunity. By working with them in an intensive filmmaking workshop, they are empowering them to express themselves by mastering the art of telling their stories through film. This film showcase has energized us and empowered us to excel. We’re grateful for the opportunity.


Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար Անկախ վավերագիր կինոստեղծողները համաշխարհային հանդիսատեսին են ներկայացնում ամերիկյան հասարակությունը և մշակույթը բազում մրցանակների արժանացած ամերիկյան ժամանակակից վավերագրական ֆիլմերի միջոցով, որոնք ներգրավված են Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարում:

գործունեություն, այդ թվում` ներկայացնելով աշխատարաններ (workshops) ֆիլմարտադրության բոլոր ոլորտների` գրության (writing), անիմացիայի և նույնիսկ՝ դիստրիբուցիայի ու անկախ ֆինանսավորման շուրջ: Գործուղումներն, ընդհանուր առմամբ, ներառում են նաև ուղևորություններ՝ խոշոր քաղաքներից դեպի փոքր բնակավայրեր, գյուղեր և գյուղական համայնքներ:

Պետդեպարտամենտի՝ Կրթության ու մշակույթի գործերի բյուրոյի դրամաշնորհային ֆինանսավորման և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցի վարչարարության շնորհիվ կազմակերպված ցուցաշարը վավերագրական ֆիլմերը կարևորում է ըմբռնման ու համագործակցության, երկխոսության և բանավեճի խթանման համատեքստում: Այս տարվա թողարկումն առաջին անգամ կներառի նաև մի քանի խաղարկային լիամետրաժ, անիմացիոն ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմ: Խաղարկային ֆիլմի ռեժիսոր, կինոգետ և Կինարվեստի դպրոցի անձնակազմի անդամ ներառող թիմերը կճամփորդեն ընտրված երկրներում, ինչը, որպես կանոն, կտևի յոթից՝ տասը օր:

Այս տարվա ֆիլմերը ճանաչման ու բազմաթիվ մրցանակների են արժանացել, այդ թվում՝ «Օսկար»-ի առաջադրումների, «Կինոքննադատների ու խոսքի ազատության ազգային խորհուրդ»-ի մրցանակների, Ամստերդամի միջազգային վավերագրական կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակների ու շատ այլ պարգևների:

Ամերիկյան տեղական դեսպանատների աջակցությամբ ռեժիսորն ու կինոգետը կցուցադրեն ֆիլմեր ու նաև՝ կիրականացնեն լայնածավալ համայնքային ու մասնագիտական

Ֆիլմերն անդրադառնում են զանազան թեմաների, այդ թվում` քաղաքացիական իրավունքին, ներգաղթին, որդեգրմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու մամուլի ազատությանը: Ցուցաշարը միջազգային լսարանին հնարավորություն կընձեռի ծանոթանալու այս ֆիլմերում ներկայացված ամերիկյան հայացքներին՝ հասարակական ակտուալություն ունեցող խնդիրների շուրջ:


7

AMERICAN FILM SHOWCASE Independent documentary filmmakers are given the opportunity to share the culture of American society as seen through their lens in a series of award-winning contemporary American documentaries through the initiative of the American Film Showcase. Funded by a grant from the State Department’s Bureau of Educational and Cultural Affairs and administered by the University of Southern California School of Cinematic Arts, the Showcase highlights the value of documentaries in fostering understanding and cooperation, dialogue and debate. For the first time, this year’s program will also include a small number of narrative feature films as well as animated narrative shorts and documentary shorts.Teams made up of a feature filmmaker, film expert and SCA staff member will travel to selected countries for trips that will typically last between seven and ten days. With the support of local American embassies, the filmmaker and expert will screen films as well as participate in a wide range of community and professional activities, including presenting workshops in all areas of production, writing, animation, and even distribution and independent financing. Trips will generally include traveling outside of the major cities to smaller towns, villages and into rural communities.

This year’s films have won recognition and awards including Academy Award nominations, a National Board of Review Freedom of Expression Award, and a Special Jury Award at the International Documentary Film Festival in Amsterdam, among many other accolades. The documentaries explore diverse topics including civil rights, immigration, adoption, environmentalism and freedom of the press. The Showcase will provide opportunities for international audiences to become exposed to American viewpoints on socially relevant issues as presented in these films.


Քեթի Դելամաջիորե, «Բրուքլինյան ամրոց»

Katie Dellamaggiore Brooklyn Castle

Քեթի Դելամաջիորեն վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և պրոդյուսեր, որի աշխատանքները ցուցադրվել են «ԷմԹի-Վի», «Էյ ընդ Ի», «Էյչ-Բի-Օ/Սինեմաքս» և «Վի-Էյչ-1» հեռուստաալիքներով։ Իր գործունեության ընթացքում Քեթին մասնակցություն է ունեցել մի շարք մրցանակակիր վավերագրական ֆիլմերի արտադրությանը և տարածմանը, ինչպես «39 ֆունտ սեր» (39 Pounds of Love), «Մեռնել Երուսաղեմում» (To Die in Jerusalem), «Բըրչ փողոց 51» (51 Birch Street) և «Ամերիկյան պատանի» (American Teen) կինոնկարները։ Համապրոդյուսերն է շահույթ չհետապնդող «Փոթորկից հետո» (After the Storm) կինո- և թատերական նախագծի, որը փորձում է արվեստի միջոցով նոր շունչ հաղորդել հետկատրինյան Նյու Օրլեանի երիտասարդության կյանքին։ Նա է «Էյ ընդ Ի Դասասենյակ» հեռուստաալիքի համար «Քո կյանքն՝ առցանց» (UR Life Online) ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերն ու օպերատորը. ֆիլմը պատմում է սեռական հետապնդումների և առցանց ճնշումների մասին։ Այն «Էմմի» մրցանակի է առաջադրվել «Մոնտաժ՝ մեկ տեսախցիկով» անվանակարգում։

Katie is a documentary producer and director whose work has appeared on MTV, A&E, HBO/ Cinemax and VH1. Over the course of her career, she has held various production and outreach roles on award-winning documentaries including 39 Pounds of Love, To Die in Jerusalem, 51 Birch Street and American Teen. Katie co-produced After the Storm, a nonprofit theater and film project that used art to revitalize the lives of young people in post-Katrina New Orleans, and directed, produced and shot UR Life Online for A&E Classroom, which explored sexual solicitation and cyber bullying and received an Emmy nomination for Single Camera Editing.


9

Նելսոն Դելամաջիորե «Բրուքլինյան ամրոց»

Nelson Dellamaggiore Brooklyn Castle

«Բրուքլինյան ամրոց» (2012 թ.) ֆիլմի խմբագիր ու պրոդյուսեր Նելսոն Դելամիջիորեն տեսախմբագրման ոլորտի և հատկապես A&E ամերիկյան հեռուստաալիքի «ՔՈ կյանքն՝ առցանց» ֆիլմաշարի համար՝ «Տեսախմբագրում՝ մեկ տեսախցիկով» անվանակարգում: Առաջադրվել է նաեւ «41-րդ Սուպերգավաթ» (Super Bowl XLI) խաղի ու «Ի-Էս-Փի-Էն» հեռուստաալիքի «Կախարդ՝ 95 տարեկանում» (Wizard at 95) ծրագրում կատարած աշխատանքի համար: Աշխատել է «Քամեդի Սենթրալ» ալիքի «Շապելի շոու»-ում (Chappelle’s Show), «Էմ-Թի-Վի» ալիքի «Թի-Առ-Էլ» (TRL), «Թոնիի մրցանակաբաշխություն» (The Tony Awards) և նույնիսկ՝ «Պեկինի օլիմպիական խաղերը» (The Beijing Olympic Games) հեռուստանախագծերում: 2010 թ. Նելսոնն ու իր կինը` Քեթին, ով նաև «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի ռեժիսորն է, համատեղ հիմնադրել են հեռուստատեսային ու կինոարտադրության «Ռեսքյուդ Մեդիա» ընկերությունը: Նրանց առաջին ֆիլմը` «Բրուքլինյան ամրոցը», ստացել է «Անկախ կինոյի շաբաթ 2010»-ի, «Չիքըն ընդ էգ ֆիլմզ»-ի ու «Ֆլեջլինգ» հիմնադրամի աջակցությունը՝ 2012-ին դառնալով ամենաշատ ակնարկների արժանացած ֆիլմերից մեկը:

Nelson Dellamaggiore, editor and producer of 2012’s Brookly Castle, is a three-time Emmy Award Nominee in the field of editing, most notably for Single Camera Editing on A&E’s “Your Life Online”. He was also nominated for his work on “Super Bowl XLI” as well as the “Wizard at 95” for ESPN. He’s worked on a wide variety of formats, from Comedy Central’s “Chappelle’s Show” to MTV’s “TRL” to “The Tony Awards” and even “The Beijing Olympic Games”. In 2010, he and his wife, Katie, the director of Brooklyn Castle, co-founded television and film production company Rescued Media. Brooklyn Castle, their first feature, has received support from IFP Independent Film Week 2010, Chicken & Egg Films and the Fledgling Fund and is one of the best reviewed films of 2012. www.brooklyncastle.com


Ջեյ Ռոզենբլաթ

Jay Rosenblatt

Ջեյ Ռոզենբլաթը միջազգային ճանաչում ունեցող արվեստագետ է, ով ավելի քան քսանհինգ ֆիլմ նկարահանած անկախ կինոստեղծագործ է՝ սկսած 1980-ից: Նրա արվեստը քննում է մարդու հուզական ու հոգեբանական էությունները: Ֆիլմերը բնույթով անձնական են, ձևով՝ ունիվերսալ: Ռոզենբլաթի ֆիլմերը, աշխարհով մեկ ցուցադրվելով,արժանացել են ավելի քան 100 մրցանակի: Վերջերս թվագրված ֆիլմերը մեկ շաբաթյա ցուցադրություն են ունեցել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA): Ֆիլմերից ութը մասնակցել են «Սանդանս» կինոփառատոնին: Ջեյըն Գուգենհայմի, «ԱՄՆ արվեստագետ» ու Ռոքֆելերի ընկերակցական կրթաթոշակների մրցանակակիր է:

Jay Rosenblatt is an internationally recognized artist who has been working as an independent filmmaker since 1980 and has completed over twenty-five films. His work explores our emotional and psychological cores. They are personal in their content yet universal in their appeal. His films have received over 100 awards and have screened throughout the world. His most recent films screened for a week at New York City’s prestigious MoMA(Museum of Modern Art). Eight of his films have been at the Sundance Film Festival. Jay is a recipient of a Guggenheim, USA Artists and a Rockefeller Fellowship.

Ջեյը ծագումով Նյու Յորքից է, երկար տարիներ բնակվում է Սան Ֆրանցիսկոյում: Ավելի քան 20 տարի շարունակ կինոարվեստ և շարժապատկերարվեստ է դասավանդել Բեյ էրիայի տարբեր կինոդպրոցներում՝ այդ թվում՝ Սթենֆորդի, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանների ու Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում: Ներկայումս Սան Ֆրանցիսկոյի Հրեական կինոփառատոնի ծրագրային տնօրենն է:

Jay is originally from New York and has lived in San Francisco for many years. For more than 20 years he was a film and video production instructor at various film schools in the Bay Area, including Stanford University, S.F. State University, and the San Francisco Art Institute. He is currently the Program Director of the San Francisco Jewish Film Festival. www.jayrosenblattfilms.com


11

Empowering youth through documentary film

երիտասարդների ներուժը

ծրագիր / Program


Ամսաթիվ

ժամ

վերնագիր

վայր

17:00

ԲՐՈՒքԼԻՆՅԱՆ ԱՄՐՈՑ

«Մոսկվա» կ/թ Երևան Մուտքը՝ հրավիրատոմսերով

19:00

ԲՐՈՒքԼԻՆՅԱՆ ԱՄՐՈՑ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

հոկտեմբեր 28

հոկտեմբեր 29

19:00

ԴԻՍԼԵՔՍԻԱՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ ՍԱՌՑԱՊԱՏՈՒՄ

հոկտեմբեր 30

19:00

ԷՋ ԱՌԱՋԻՆ. ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄԶԻ ՆԵՐՍՈՒՄ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

15:00

ԲՐՈՒքԼԻՆՅԱՆ ԱՄՐՈՑ

«Հոկտեմբեր» կ/թ, Գյումրի

19:00

ԼԱ ՍՈՒՐՍ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

15:00

ԲՐՈՒքԼԻՆՅԱՆ ԱՄՐՈՑ

Ամերիկյան անկյուն, Վանաձոր

հոկտեմբեր 31

նոյեմբեր 01

նոյեմբեր 02

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

19:00

Ջեյ Ռոզենբլաթի ֆիլմերի հետահայաց դիտում ՄԻ ԱՆԳԱՄ ՕՐՈՐՈՑԱՅԻՆՈՒՄ…

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

19:00

ՋԻ-ԴՈԳ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

17:00

ՈՒՂԵՂԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ նոյեմբեր 04

19:00

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՀԱՄՐ ԶՈՒԳԵՐԳ նոյեմբեր 05

19:00

ՀԱՎԱՏԱ՛. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՃԱՄՓԱՆ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն


13

Ամսաթիվ

ժամ

վերնագիր

վայր

նոյեմբեր 06

19:00

ՆԱՔԸԼԲՈԼ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

նոյեմբեր 07

19:00

ԱՐԾՎԱԲՈՒՅՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻՑ ԱՆԴԻՆ ՄԵՏՐՈ նոյեմբեր 08

19:00

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ նոյեմբեր 11

19:00

ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

նոյեմբեր 12

19:00

45365

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ՊՐՆ. ՄՈՐԻՍ ԼԵՍԻՄՈՐԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԹՌՉՈՂ ԳՐՔԵՐԸ նոյեմբեր 13

19:00

ՓՐԿԵԼ 895 ՀԱՄԱՐԻ ՀԱՎԱԼՈՒՍՆԻՆ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԻՆՈՍԵՆՏԵ

նոյեմբեր 14

19:00

Ռ.Պ. ՍԱԼԱԶԱՐԻՆ՝ ՍԻՐՈՎ «Պատմության կորպուս»

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

ԵՂԱՆԱԿՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ նոյեմբեր 15

19:00

Քաղցրիկ

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն


Date

Time

Title

Location

17:00

BROOKLYN CASTLE

Cinema Moscow (By invitation only)

19:00

BROOKLYN CASTLE

Tumo Center for Creative Technologies

October 28

October 29

19:00

THE BIG PICTURE: RETHINKING DYSLEXIA CHASING ICE

October 30

19:00

PAGE ONE: INSIDE THE NEW YORK TIMES

Tumo Center for Creative Technologies

15:00

BROOKLYN CASTLE

Cinema October, Gyumri

19:00

LA SOURCE

Tumo Center for Creative Technologies

15:00

BROOKLYN CASTLE

American Corner, Vanadzor

October 31

November 01

November 02

November 04

November 05

Tumo Center for Creative Technologies

19:00

Retrospective of Jay Rosenblatt’s Films ONCE IN A LULLABY: THE PS22 CHORUS STORY

19:00

G-DOG

Tumo Center for Creative Technologies

BRAIN POWER

Tumo Center for Creative Technologies

17:00

19:00

19:00

PARAÍSO

Tumo Center for Creative Technologies

DEAF JAM

Tumo Center for Creative Technologies

DON’T STOP BELIEVIN’: EVERYMAN’S JOURNEY

Tumo Center for Creative Technologies


Date

Time

Title

Location

November 06

19:00

KNUCKLEBALL!

Tumo Center for Creative Technologies

November 07

19:00

November 08

19:00

November 11

19:00

SIDE BY SIDE

Tumo Center for Creative Technologies

November 12

19:00

45365

Tumo Center for Creative Technologies

EYRIE OFF THE REZ

METRO RE: GENERATION

Tumo Center for Creative Technologies

Tumo Center for Creative Technologies

THE FANTASTIC FLYING BOOKS OF MR. MORRIS LESSMORE November 13

19:00

SAVING PELICAN 895

Tumo Center for Creative Technologies

INOCENTE

November 14

19:00

STORY CORPS (To R.P. Salazar, with Love) FUTURE WEATHER

November 15

19:00

SUGAR

Tumo Center for Creative Technologies

Tumo Center for Creative Technologies

15


2012

ԲՐՈՒՔԼԻՆՅԱՆ ԱՄՐՈՑ

BROOKLYN CASTLE

Ռեժ.՝ Կատի Դելամաջիորե Տևողությունը՝ 101 րոպե

Director: Katie Dellamaggiore Running Time: 101 minutes

«Բրուքլինյան ամրոց» վավերագրական կինոնկարը պատմում է քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում գտնվող միջին դպրոցի՝ համազգային տարբեր մրցաշարերում՝ հաղթանակների թվով իրեն հավասարը չունեցող շախմատի խմբակի հինգ անդամների պատմությունները: Կինոնկարում նկարագրվում են երեխաների կրած դժվարությունները անձնական կյանքում և խաղատախտակին. սա պատմություն է և՛ նրանց կրած պարտությունների դառնության, և՛ հաղթանակների սպասումի մասին:

Brooklyn Castle tells the stories of five members of the chess team at a below-the-poverty-line inner city junior high school that has won more national championships than any other in the country. The film follows the challenges these kids face in their personal lives as well as on the chessboard, and is as much about the sting of their losses as it is about the anticipation of their victories.


17

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Քեթի Դելամաջիորեն վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և պրոդյուսեր, որի աշխատանքները ցուցադրվել են «ԷմԹի-Վի», «Էյ ընդ Ի», «Էյչ-Բի-Օ/Սինեմաքս» և «Վի-Էյչ-1» հեռուստաալիքներով։ Իր գործունեության ընթացքում Քեթին մասնակցություն է ունեցել մի շարք մրցանակակիր վավերագրական ֆիլմերի արտադրությանը և տարածմանը, ինչպես «39 ֆունտ սեր» (39 Pounds of Love), «Մեռնել Երուսաղեմում» (To Die in Jerusalem), «Բըրչ փողոց 51» (51 Birch Street) և «Ամերիկյան պատանի» (American Teen) կինոնկարները։ Համապրոդյուսերն է շահույթ չհետապնդող «Փոթորկից հետո» (After the Storm) կինո- և թատերական նախագծի, որը փորձում է արվեստի միջոցով նոր շունչ հաղորդել հետկատրինյան Նյու Օրելանի երիտասարդության կյանքին։ Նա է «Էյ ընդ Ի Դասասենյակ» հեռուստաալիքի համար «ՔՈ կյանքն՝ առցանց» (UR Life Online) ֆիլմի ռեժիսորը, պրոդյուսերն ու օպերատորը. ֆիլմը պատմում է սեռական հետապնդումների և առցանց ճնշումների մասին։ Այն «Էմմի» մրցանակի է առաջադրվել «Մոնտաժ՝ մեկ տեսախցիկով» անվանակարգում։

Katie is a documentary producer and director whose work has appeared on MTV, A&E, HBO/ Cinemax and VH1. Over the course of her career, she has held various production and outreach roles on award-winning documentaries including 39 Pounds of Love, To Die in Jerusalem, 51 Birch Street and American Teen. Katie co-produced After the Storm, a nonprofit theater and film project that used art to revitalize the lives of young people in post-Katrina New Orleans, and directed, produced and shot UR Life Online for A&E Classroom, which explored sexual solicitation and cyber bullying and received an Emmy nomination for Single Camera Editing.


2012

ԴԻՍԼԵՔՍԻԱՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ

THE BIG PICTURE: RETHINKING DYSLEXIA

Ռեժ.՝ Ջեյմս Ռեդֆորդ Տևողությունը՝ 51 րոպե

Director: James Redford Running Time: 51 minutes

«Դիսլեքսիան՝ ինչպես որ կա» կինոնկարը անձնական փորձի վրա հիմնված և լավատեսական հնչողությամբ պատմություն է դիսլեքսիա ունեցող մարդկանց մասին՝ երեխաների, մասնագետների և այնպիսի ժամանակակից կուռքերի տեսանկյունից, ինչպիսիք են սըր Ռիչարդ Բրանսոնը և ֆինանսիստ Չարլզ Շվաբը: Ռեժիսոր Ջեյմս Ռեդֆորդի կինոնկարը ոչ միայն պարզաբանում է թյուրըմբռնումներն այդ երևույթի մասին, այլև հույսի շող է տալիս մարդկանց, ովքեր պայքարում են դրա դեմ: ֆիլմում նաև առանձնացվում է Եյլի համալսարանի դիսլեքսիայի և ստեղծագործական մտքի կենտրոնի համահիմնադիր ու ղեկավար Սալի և Բենեթ Շայվիցների գործունեությունը: Ապացուցելով, որ դիսլեքսիան նյարդաբանական խնդիր է և ոչ թե՝ բնավորության թերություն, «Դիսլեքսիան՝ ինչպես որ կա» կինոնկարը նրբամտորեն ցույց է տալիս, որ այդ երևույթը կարող է հաղթահարվել:

The Big Picture: Rethinking Dyslexia provides personal and uplifting accounts of the dyslexic experience from children, experts and iconic leaders, such as Sir Richard Branson and financier Charles Schwab. Directed by James Redford, the film not only clears up misconceptions about the condition, but also paints a picture of hope for all who struggle with it. The film also highlights the work of Drs. Sally and Bennet Shaywitz, co-founders and co-directors of the Yale Center of Dyslexia and Creativity. Proving that dyslexia is a neurological issue and not a character flaw, The Big Picture beautifully illustrates that while the condition is an obstacle, it also carries some unique advantages and ultimately can be overcome.


19

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ջեյմս Ռեդֆորդը կինոյի և հեռուստատեսության բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է՝ պրոդյուսեր և ռեժիսոր։ Նրա վերջին ռեժիսորական նախագիծը «Թունավոր փափուկ աթոռ» (Toxic Hot Seat) կինոնկարն է, որը վավերագրություն է այն մասին, թե մարդու առողջության համար ինչպիսի հնարավոր վտանգներ են պարունակում ԱՄՆ-ում արտադրվող փափուկ կահույքում կիրառվող հրակայուն քիմիական բաղադրանյութերը։ Ռեդֆորդն այժմ աշխատում է նոր վավերագրական ֆիլմի վրա, որը պատմում է մանկական վնասվածքների և կյանքն ի վեր ձգվող առողջական խնդիրների միջև առաջացող կապերի մասին։ Կոլորադո գետի մասին պատմող «Ջրբաժան» (Watershed) ֆիլմի և «Էյչ-Բի-Օ» հեռուստաալիքի «Մանն՝ ընդդեմ Ֆորդի» (Mann V. Ford) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն է։ Նրա այլ գործերից են «Օտարների բարիությունը» (The Kindness of Strangers) ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ 1999 -ին «Սանդենս» կինոփառատոնի ընթացքում և գնվեց «Էյչ-ԲիՕ»-ի կողմից, ինչպես նաև՝ «Պտույտ» (Spin) ֆիլմը։ Ռեդֆորդը հեղինակել է նաև «Կրկի՛ն փորձիր» (Cowboy Up) ֆիլմի սցենարը։ Նա է Թոնի Հիլերմանի «Մաշկափոխները» (Skinwalkers, 2002) ֆիլմի էկրանավորման հեղինակը («Փի-Բի-Էս» հեռուստաալիքի «Առեղծվա՛ծ» (Mystery!) ֆիլմաշարից)։

James Redford writes, produces and directs for film and television. His latest directorial project, Toxic Hot Seat, is a documentary film that examines the possible health dangers of chemical flame retardants currently used in upholstered furniture made in the USA. He is also working on a new documentary that explores the emerging link between childhood trauma and life-long health problems – and what can be done about it. He produced the film Watershed about the Colorado River and the acclaimed HBO documentary Mann V. Ford. Other credits include producing The Kindness of Strangers, which premiered at Sundance in 1999 and was picked up by HBO, as well as adapting and directing Showtime’s Spin starring Stanley Tucci, Dana Delany, and Ruben Blades. Redford also wrote the original screenplays for Cowboy Up starring Kiefer Sutherland as well as adapting Tony Hillerman’s Skinwalkers, a PBS/Mystery! Series in 2002.


2012

ՍԱՌՑԱՊԱՏՈՒՄ

CHASING ICE

Ռեժ.՝ Ջեֆ Օրլովսկի Տևողությունը՝ 80 րոպե

Director: Jeff Orlowski Running Time: 80 minutes

«Սառցապատում»-ը կինոնկար է վասն մի նվիրյալի, ով հանձն է առել փոխել պատմության ընթացքը՝ հավաքելով անհերքելի փաստեր մեր հարափոխ մոլորակի մասին, որի համար տարիներ շարունակ որսացել է պահեր՝ ամբողջ աշխարհում փոփոխվող սառցադաշտերի պատմությունից: Մինչ բանավեճերը երկատում են Ամերիկան, իսկ բնական աղետների սաստկությունը մեծանում է ողջ աշխարհում, այդ անմոռանալի կերպով գեղեցիկ շարժապատկերները, ուր տարիները սեղմվելով՝ դարձել են վայրկյաններ, ասես կանգնեցնում են սառցե հնագույն լեռները շարժման մեջ՝ գլխապտույտ արագությամբ նրանց անհետանալու միջոցին: «Սառցապատում»-ը պատմություն է մի լուսանկարչի մասին, ով փորձում է ապացույց և հույս տալ մեր ածխածնապատ մոլորակին:

Chasing Ice is the story of one man’s mission to change the tide of history by gathering undeniable evidence of our changing planet, capturing a multi-year record of the world’s changing glaciers. As the debate polarizes America and the intensity of natural disasters ramps up globally; these hauntingly beautiful videos compress years into seconds and capture ancient mountains of ice in motion as they disappear at a breathtaking rate. Chasing Ice depicts a photographer trying to deliver evidence and hope to our carbon-powered planet.


21

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

2007-ին Ջեֆ Օրլովսկին առաջին անգամ զգաց Արկտիկայի շունչը, երբ, որպես Սթենֆորդի համալասարանի ուսանող, մասնակցեց Սառցադաշտերի էքստրեմալ դիտարկման (ՍԷԴ) խմբի առաջին արշավախույզին, և հնարավորություն ունեցավ աշխատելու «Նեյշընըլ ջեոգրաֆիկ» պարբերականի լուսանկարիչ Ջեյմս Բեյլոգի հետ՝ իբրև տեսագրող։ Այդ ձմեռ «ՍԷԴ»-ի խումբը հետախուզեց և նկարահանեց այն սառցադաշտերը, որոնք ցուցադրված են «Սառցապատում» (Chasing Ice) վավերագրական ֆիլմում։ Նյու Յորքի բնակիչ Ջեֆ Օրլովսկին շրջել է աշխարհով մեկ՝ «ՍԷԴ»-ի նախագիծը նկարահանելով և աշխատելով ամենածայրահեղ պայմաններում, որ հնարավոր է պատկերացնել։ Օրլովսկու պատկերագրությունը ցուցադրվել է Դենվերի Բնության և գիտության թանգարանում, Ասպենի ինստիտուտում, «Սքրիփս» ինստիտուտում, Կլիմայական փոփոխությունների շուրջ ՄԱԿ-ի կոպենհագենյան գագաթնաժողովում (2009 թ.), ինչպես և Կապիտոլիումի բլրին՝ ԱՄՆ Կոնգրեսի դիմաց։ 2009 թ. Օրլովսկին հինմադրել է «Էքսփոժըր» կինոստուդիան, որը զբաղվում է հասարակական կարևորություն ունեցող ֆիլմերի թողարկմամբ՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով մարդկության համար կարևոր խնդիրների վրա։

In 2007, Jeff Orlowski got his first taste of the Arctic when, as a Stanford student, he seized an opportunity to work as a videographer with National Geographic photographer James Balog on the initial expedition of The Extreme Ice Survey (EIS). That winter, the EIS team scouted and filmed glaciers that now appear in the documentary feature film Chasing Ice. Orlowski, a New York native, has been filming the EIS project around the world. Orlowski’s imagery has been exhibited at The Denver Museum of Nature and Science; The Aspen Institute; The Scripps Institute; The United Nations Climate Change Conference in Copenhagen, 2009; and before the U.S Congress on Capitol Hill. In 2009, Orlowski founded Exposure, a film production company dedicated to socially relevant filmmaking, with an eye towards issues important to humanity.


2011

ԷՋ ԱՌԱՋԻՆ. ՆՅՈՒ ՅՈՐՔ ԹԱՅՄԶԻ ՆԵՐՍՈՒՄ

PAGE ONE: INSIDE THE NEW YORK TIMES

Ռեժ.՝ Էնդրյու Ռոսսի Տևողությունը՝ 92 րոպե

Director: Andrew Rossi Running Time: 92 minutes

«Էջ առաջին. Նյու Յորք Թայմզի ներսում» կինոնկարի հեղինակներին տրվել է աննախադեպ մատչում «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրություն և գրասենյակի «ներքին խոհանոց»: Այսօր, երբ տպագիր մամուլը պարտվում է համացանցին՝ որպես նորությունների հիմնական աղբյուրի, և ողջ աշխարհում լրագրերը կանգնած են կրճատումների ու ստիպողական պարապուրդների առջև, « Էջ առաջին. Նյու Յորք Թայմզի ներսում» կինոնկարը ժամանակագրում է լրատվական արդյունաբերության վերափոխումը՝ ցույց տալով լրագրողների աղմկոտ քննարկումները, որոնց արդյունքում արարվում է խոշոր լրատվական կազմակերպության «ամենօրյա հրաշքը»: Եվ դրանց մեջ հառնում է լրագրողների պատկերը, որոնք շարունակում են իրենց բացառիկ գործը: Ֆիլմի խորքում բոլորին հուզող այն հրատապ հարցն է, թե ինչ կպատահի, եթե լրատվամիջոցները ապագայում հետևում թողնեն բուն լրագրությունը, որն օգնում է սահմանել մեր հասարակությունը:

PAGE ONE: INSIDE THE NEW YORK TIMES deftly gains unprecedented access to The New York Times newsroom and the inner workings of the Times’ Media Desk. With the Internet surpassing print as the main news source, and newspapers all around the world facing layoffs and cutbacks, PAGE ONE chronicles the transformation of the media industry at its time of greatest turmoil. It gives us an up-close look at the vibrant cross-cubicle debates and collaborations, tenacious jockeying for on-the-record quotes, and skillful page-one pitching that produce the “daily miracle” of a great news organization. What emerges is a nuanced portrait of journalists continuing to produce extraordinary work under increasingly difficult circumstances. At the heart of the film is the burning question on the minds of everyone: what will happen if the fast-moving future of media leaves behind the fact-based, original reporting that helps to define our society?


23

Filmmaker Bio:

Ֆիլմի հեղինակների մասին։

Էնդրյու Ռոսին վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է՝ պրոդյուսեր և խմբագիր, առաջադրվել է «Էմմի» մրցանակի։ Ներկայումս աշխատում է «Սի-Էն-Էն ֆիլմս» հեռուստաալիքի համար՝ բարձրագույն կրթության վերաբերյալ վավերագրական լիամետրաժ ֆիլմի վրա։ Ռոսիի վերջին՝ «Էջ առաջին. Նյու Յորք Թայմզի ներսում» (Page One: Inside The New York Times) ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է լրատվական մամուլի ապագայի վերաբերյալ բանավեճի առաջնային ճակատ։ «Էջ առաջին » կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է 2011-ին «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում։ Ֆիլմի դիստրիբուցիային մասնակցել են նաև «Մագնոլիա փիքչըրզ», «Փարթիսիփանթ մեդիա» և «Հիսթըրի ֆիլմզ» կինոընկերությունները, ինչպես և՝ «Անհարմար ճշմարտություն» (An Inconnvenient Truth) և «Սնունդ միավորում» (Food, Inc.) ֆիլմերի վրա աշխատած մի շարք անհատներ։ Նախկինում Էնդրյուի ղեկավարությամբ լույս է ընծայվել Նյու Յորքի «Լը սիղք» (Le Cirque) ճաշարանի մասին պատմող «ԷՅՉ-ԲԻ-Օ» հեռուստաալիքի «Սեղան՝ դրախտում» (A Table In Heaven) լիամետրաժ ֆիլմը, ինչպես և «Երկինքը, որը փուլ չեկավ» (The Sky Did Not Fall) ֆիլմը։ Էնդրյուն եղել է նաև «Կառավարման սենյակ» (Control Room) վավերագրական ֆիլմի պրոդյուսերի օգնականը։

Andrew Rossi is an Emmy-nominated director, producer and editor of documentaries. He is currently at work on a documentary feature about higher education for CNN Films. His last film, “Page One: Inside The New York Times” takes viewers to the front lines of the debate about the future of newspapers. “Page One” premiered at the Sundance Film Festival in 2011 and was co- distributed by Magnolia Pictures, Participant Media and History Films, the people behind such films as “An Inconnvenient Truth” and “Food, Inc.” Previously Andrew directed “A Table In Heaven,” an HBO feature documentary about the owners of New York eatery Le Cirque, and “The Sky Did Not Fall,” a piece about the effort to legalize same sex marriage in Massachusetts. Andrew was also an associate producer on the documentary “Control Room”.


2012

ԼԱ ՍՈՒՐՍ

LA SOURCE

Ռեժ.՝ Փեթրիք Շեն Տևողությունը՝ 71 րոպե

Director: Patrick Shen Running Time: 71 minutes

Օսկարի հավակնորդ դերասան Դոն Չիդլի («Հյուրանոց Ռուանդա», «Բախում») ձայնով «Լա Սուղս»-ում Վաշինգտոն Փոստի անվանված «վարպետորեն նկարված վավերագրական կինոնկարը»-ում, պատմվում է Փրինսթոնի համալսարանում որպես հավաքարար աշխատող հայիթցի Հոսուա Լաջունիեսի լավատեսական պատմությունը, ով վերադառնում է իր երկիր՝ 2010 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, որպեսզի իրականացնի կյանքի երազանքը՝ մաքուր ջուր հասցնի ու կենդանի պահի հայրենի գյուղը: Մրցանակակիր ռեժիսոր Պատրիկ Շենի այս կինոնկարը պարզապես ֆիլմ չէ մաքուր ջրի ու վերափոխվող գյուղի մասին. այն պատմություն է մի անհավանական հերոսի մասին, ով, զինված տեսլականով, անում է ամեն ինչ, որպեսզի շարժի հազարավոր մղոններ հեռու գտնվող մարդկանց սիրտը՝ ընդմիշտ փոխելու «Լա Սուղս»-ում ապրողների կյանքը:

Narrated by Oscar-nominated actor Don Cheadle (Hotel Rwanda, Crash), in what The Washington Post calls an “artfully shot documentary,” La Source tells the uplifting story of Josue Lajuenesse, a Haitian Princeton janitor who returns to his country after the devastating 2010 earthquake to revive his lifelong dream to bring what is most fundamental to his village’s survival; clean water. This film from award-winning Director Patrick Shen is not just a movie about clean water and community transformation; it is a story of one unlikely hero, empowered by a vision, who did whatever it took to ignite the passion of people thousands of miles away to change the lives of those in La Source forever.


25

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Փեթրիք Շենի առաջին ռեժիսորական նախագիծը մրցանակակիր և համընդհանուր ընդունելություն գտած «Փախուստի թռիչք՝ մահվանից. Հավերժության որոնում» (Flight from Death: The Quest for Immortality, 2005) ֆիլմն էր, որը քննադատների կողմից որակվել է իբրև «երբևէ ստեղծված ամենահանդուգն ֆիլմերից մեկը» («Փի-ԲիԷս 106.7 Ավստրալիա»), ինչպես և ՝«հուզիչ ու մտածել դրդող» («Էն-Բի-Սի»)։ Ութ երկրներում գեղեցկագույնս նկարահանված և երեք տարի մշակված այս ֆիլմը «Լավագույն վավերագրություն» անվանակարգում ստացել է ԱՄՆ-ի տարբեր կինոփառատոնների թվով յոթը մրցանակ։ 2009-ին Շենը հանդիսատեսին ներկայացրեց իր մրցանակակիր մեկ այլ՝ «Փիլիսոփայության արքաները» (The Philosopher Kings) ֆիլմը, որի տոմսերն ամբողջությամբ սպառվեցին։ Շենի վերջին վավերագրական «Լա Սուրս» (La Source) կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է 2012-ի հունիսին, «Էյ-Էֆ-Այ/Դիսքավըրի Չենըլ» հեռուստաալիքի «Սիլվերդոքս» վավերագրական կինոփառատոնին՝ արժանանալով դահլիճի հոտնկայս ծափահարություններին և Հանրային ազդեցության մրցանակի առաջադրման։ Ներկայումս Շենը նոր վավերագրական ֆիլմ է մշակում, որը կոչվում է «Լռություն որոնելով» (In Pursuit of Silence)։

Patrick Shen made his feature directorial debut in 2005 with the critically-acclaimed Flight Dfroeamth: The Quest for Immortality, which was hailed by critics as being “one of the most ambitious films ever made” (PBS 106.7 Australia) and “moving and thoughtprovoking” (NBC). Beautifully photographed in eight different countries and three years in the making, Flight from Death was awarded seven “Best Documentary” awards at film festivals all over the United States. In 2009, Shen premiered his award-winning The Philosopher Kings to sold-out audiences. Shen’s latest documentary La Source premiered at the AFI/Discovery Channel Silverdocs Documentary Festival in June 2012 where it received a standing ovation and a nomination for the Social Impact Award. Shen is currently developing a new documentary about the properties of silence and the dangers of noise pollution entitled In Pursuit of Silence.


2011

ՄԻ ԱՆԳԱՄ ՕՐՈՐՈՑԱՅԻՆՈՒՄ…

ONCE IN A LULLABY: THE PS22 CHORUS STORY

Ռեժ.՝ Ջոնաթան Քալաֆեր Տևողությունը՝ 89 րոպե

Director: Jonathan Kalafer Running Time: 89 minutes

Սթաթեն Այլենդի թիվ 22 հանրակրթական դպրոցի հինգերորդ դասարանցիների երգչախումբը սենսացիա առաջ բերեց Յություբում, երբ նրանց ուսուցիչն սկսեց իր բլոգում տեղադրել երգչախմբի կատարած երգերի տեսանյութերը: «Ռոլինգ Սթոունզ»-ի և Ադելի նման երգիչների ստեղծագործությունների նրանց զարմանալի վերարտադրումները շուտով երգչախմբին հռչակ բերեցին։ Պրոդյուսեր Ջոնաթան Քալաֆերի այս ուրախ վավերագրական կինոնկարը պատմում է երեխաների մի շնորհալի ու տարաբնույթ խմբի մասին՝ Գրեգ Բրայնբերգի ղեկավարությամբ, երբ նրանք խոսում են տարբեր ստեղծագործական մոտեցումների, կորցրած ձայների ու մայրիկին կարոտելու մասին, մինչ իրենց կյանքում մեծագույն համերգին՝ 2011թ. Օսկարի մրցանակաբաշխության արարողության ելույթին պատրաստվելը: Կինոնկարի ամբողջ ընթացքում հստակ զգացվում է երաժշտության ուժը, ինչպես և հրաշալի ուսուցչի թողած վերափոխիչ ազդեցությունը:

The PS22 chorus of fifth-graders from Staten Island became a YouTube sensation when their teacher started posting videos of them singing on his blog. Their rousing renditions of songs from artists like the Rolling Stones to Adele soon earned them a national legion of fans, as well as the attention of A-list actors and pop stars. This joyous documentary from producer-director Jonathan Kalafer follows the talented and diverse group of kids, led by energetic instructor Gregg Breinberg, as they tackle creative differences, lost voices, and homesickness while prepping for the concert of a lifetime: an appearance at the 2011 Academy Awards ceremony. Throughout, the power of music, as well as the transformative effect of an amazing teacher, shine through.


27

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ջոնաթան Քալաֆերը մրցանակակիր ռեժիսոր և պրոդյուսեր է։ 10 տարուց ավելի աշխատում է որպես Ջերսի քաղաքի Դիքինսոն բարձրագույն դպրոցի նորարար մանկավարժ։ Նրան ֆիլմերի թվում են «Սոպրանոների նահանգ»-ը (The Soprano State) (համապրոդյուսեր), մրցանակակիր կարճամետրաժ «Մենք սիրում ենք քեզ»-ը (We Love You) (ռեժիսոր/պրոդյուսեր), և կարճամետրաժ «Իմակուլեի օրագիրը»-ը (Diary of Immaculee) (պրոդյուսեր)։

Jonathan Kalafer is an award-winning director/producer and an innovative educator serving at Dickinson High School in Jersey City for more than 10 years. His films include The Soprano State (co-producer), the award-winning short We Love You (director/producer), and the short Diary of Immaculee (producer).


2012

ՋԻ-ԴՈԳ

G-DOG

Ռեժ.՝ Ֆրիդա Լի Մոք Տևողությունը՝ 92 րոպե

Director: Freida Lee Mock Running Time: 92 minutes

Հայր Գրեգ Բոյլը, նույն ինքը՝ «Ջի-Դոգ»-ը, սպիտակամորթ ճիզվիտ քահանա է, ով 25 տարի անց է կացրել Արևել յան Լոս Անջելեսի ամենավտանգավոր թաղամասում: «Ջի-Դոգ»-ի ստեղծած «Հոմբոյ Ինդաստրիս»-ը դարձել է ավազակային խմբավորումների անդամների կյանքը վերափոխելու և վերաուղղորդելու համաշխարհային մոդել: Երեխաները գալիս են փողոցից, ամեն տարի՝ մոտ 12,000 հոգի, թշնամի խմբավորումների անդամներ՝ փնտրելով այդպիսի կյանքին վերջ տալու եղանակներ: «Հոմբոյ»-ը, որը տեղակայված է Լոս Անջելեսի կենտրոնական մասի խմբավորումներից զերծ տարածքում՝ Չայնաթաունի եզրին, նրանց ընդունում է, անցկացնում է անվճար մասնագիտական ուսուցում, դաջվածքների հեռացում, խորհրդատվություն, յոգա, ընտանեկան բռնության ու թմրանյութերի չարաշահման դեմ դասընթացներ: «Հոմբոյ»-ի շնորհիվ երեխաների 70%-ը երես է դարձնում փողոցից, փոխվում են նրանց ճակատագրերը։ Մենք դրան ականատես ենք լինում «Ջի-Դոգ» ֆիլմում:

Father Greg Boyle a.k.a. G-Dog, is a white Jesuit priest who’s spent some 25 years in the toughest part of East LA. G-Dog’s Homeboy Industries in LA has become an international model for rebuilding and redirecting the lives of gang members. Kids come in off the street, rival gang members - 12,000 a year - looking for a way out of gang life. Homeboy, located in a gang-neutral area of downtown LA on the edge of Chinatown, takes them in, providing free job training, tattoo removal, counseling, yoga, fatherhood- and substance abuse classes. If they stick with it, the kids get jobs baking, cooking, serving, printing t-shirts and cleaning in the Homeboy businesses – a café, retail store, catering service, a silk screen shop – to learn the soft and hard skills to move on. In 18 months the homies are ready to go into the world to make a positive difference. Homeboy has an astonishing success rate – 70% turn their back on gang life. Homeboy is the one place in the ‘hood that turns lives around: swapping violence for community and building for the first time a sense of the future. We see it happen in G-DOG.


29

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ֆրիդա Լի Մոքը «Օսկար» և «Էմմի» մրցանակների արժանացած կինոգործիչ է։ «Օսկար»-ը ստացել է «Մայա Լին. հզոր տեսլական» (Maya Lin: A Strong Vision) լիամետրաժ ֆիլմի համար, որը պատմում է Վաշինգթոնում Վիետնամի պատերազմի վետերանների հուշարձանի հեղինակի մասին։ Օսկար մրցանակի են ներկայացվել նրա «Ռոուզ Քենեդի. հուշարժան կյանք» (Rose Kennedy, a Life to Remember), «Երգի՛ր» (SING!), «Երբեք մի՛ հանձնվիր» (Never Give UP) (հոլոքոսթի վերապրող դիրիժոր Դր. Հերբերթ Զիփերի մասին) և «Ապրել թե՞ թողնել՝ մահանան» (To Live or Let Die) կինոնկարները։ Նրա վերջին ֆիլմերն են՝ «Մենամարտելով հրեշտակների հետ. թատերագիր Թոնի Քաշներ» (Wrestling With Angels: Playwright Tony Kushner), «Պատվով վերադարձ» (Return with Honor)՝ լիամետրաժ վավերագրական «Երգի՛ր, Չինաստան» (Sing China!) կինոնկարը, «Լեյտենանտ Վատադա» (Lt. Watada) ֆիլմը։ Մոքը ԱՄՆ Կինոակադեմիայի վավերագրական ֆիլմերի մասնաճյուղի առաջին ընտրովի ղեկավարն է։ Ներկայումս նա «Դի-Ջի-Էյ» մրցանակաբաշխության վավերագրական ֆիլմերի ընտրական ժյուրիի համանախագահն է։ Լոս Անջելեսում գործող «Սենդերս և Մոք Փրըդաքշընզ» կինոընկերության բաժնետերն ու «Ամերիկյան կինոհիմնադրամ»-ի համահիմնադիրն է։

Freida Mock is an Academy Award and Emmy Award - winning filmmaker. These include the Oscar winner Maya Lin: A Strong Vision, a feature film about the designer of the Vietnam Veterans Memorial in Washington, D.C. Mock’s other Oscar nominated films include: Rose Kennedy, a Life to Remember; SING!; Never Give UP, about the holocaust survivor and conductor Dr. Herbert Zipper; and To Live or Let Die, a story that explores the ethics in neonatal intensive care. Her recent films are: Wrestling With Angels: Playwright Tony Kushner; Return with Honor, presented by Tom Hanks and Playtone; the feature documentary Sing China! filmed in China prior to the Beijing Olympics and featuring the world-renowned LA Children’s Chorus and Lt. Watada, about the first military officer to refuse to deploy to Iraq and to speak out about the war’s illegality. Mock was the first Governor elected to the new Documentary Branch of the Academy of Motion Pictures Arts and Sciences. She is presently co-chair of the DGA Awards Documentary selection Committee. She is a partner in the Los Angeles - based Sanders & Mock Productions and cofounder of the nonprofit American Film Foundation that specializes in producing films on the arts, sciences and the humanities.


2012

ՈՒՂԵՂԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

BRAIN POWER

Ռեժ.՝ Թիֆանի Շլեյն Տևողությունը՝ 71 րոպե

Director: Tiffany Shlain Running Time: 10 minutes

Հիմնված «Հարվարդի համալսարանի զարգացող երեխայի կենտրոնի» և Վաշինգտոնի «Այ-ԼԱԲՍ»-ի՝ երեխաների ուղեղը լավագույնս մարզելու շուրջ նոր հետազոտությունների վրա, կինոնկարը քննում է զուգահեռները երեխայի ուղեղի զարգացման և համացանցի գլոբալ ուղեղի զարգացման միջև ՝ ներկայացնելով տեսություններ այդ երկուսի ձևավորման լավագույն եղանակների մասին: Նկարահանված լինելով նոր ստեղծագործական մոտեցմամբ, որը հիմնված է մարդկանց տարբեր խմբերից յուրօրինակ կարծիքներ հավաքելու վրա, ինչը «Մոքսի» խումբն անվանում է «Ամպային կինեմատոգրաֆ»՝ «Ուղեղի զորությունը» կինոնկարը գործնականում կիրառում է հենց այն գաղափարները, որոնք քննում է՝ կապը նեյրոնների, ցանցերի և մարդկանց միջև՝ ողջ աշխարհում:

Based on new research on how to best nurture children’s brains from Harvard University’s Center on the Developing Child and University of Washington’s I-LABS, the film explores the parallels between a child’s brain development and the development of the global brain of Internet, offering insights into the best ways to shape both. Made through a new crowd-sourcing creativity process the Moxie team calls “Cloud Filmmaking,” Brain Power was created by putting into action the very ideas that the film is exploring: the connections between neurons, networks, and people around the world.


31

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Թիֆանի Շլեյնը «Նյուսուիք» պարբերականի կողմից որակվել է որպես «21-րդ դարը կերտող կանանցից մեկը»։ Նա կինոհեղինակ է, «Ուեբբի» մրցանակաբաշխության հիմնադիրը և Թվային արվեստների և գիտության միջազգային ակադեմիայի համահիմնադիրը։ Նրա վերջին չորս ֆիլմերի պրեմիերան կայացել է «Սանդենս» կինոփառատոնին՝ ներառյալ ճանաչված լիամետրաժ վավերագրական «Կապի մեջ. ինքնակենսագրական՝ սիրո, մահվան և տեխնոլոգիայի շուրջ» (Connected: An Autoblogography about Love, Death & Technology, 2011) ֆիլմը։ Ներկայումս աշխատում է «Ամպային կինոստեղծագործում» (Cloud Filmmaking) ֆիլմի վրա։ «Թող ծփա. Բջջային ֆիլմեր՝ համաշխարհային փոփոխության համար» (Let it Ripple: Mobile Films for Global Change) ֆիլմաշարը ներառելու է կյանքի կարևոր կողմերի մասին 4-րոպեանոց թվով քսան ֆիլմ։ Առաջին՝ «Անկախության հռչակագիր» (A Declaration of Interdependence) ֆիլմը թարգմանվել է 65 լեզվով։ Վերջերս հրապարակել է «Ամպային կինոստեղծագործում» մանիֆեստը։ «Թրիբեքա» փառատոնի ժամանակ նա ստացել է 2012-ի «Ցնցող նորարարություն» մրցանակը։ Թիֆանին Ասպենի ինստիտուտի Հենրի Քրաունի անվան կրթաթոշակառու է, 2012-ին «Էյ-Էֆ-Էս»-ի հետ միասին գործուղման է եղել Հարավային Աֆրիկայում։

Tiffany Shlain was honored by Newsweek as one of the “Women Shaping the 21st Century.” She is a filmmaker, founder of the Webby Awards, and co-founder of The International Academy of Digital Arts & Sciences. Her last four films premiered at Sundance, including her 2011 acclaimed feature documentary, Connected: An Autoblogography about Love, Death & Technology, which The New York Times hailed as “Examining Everything From the Big Bang to Twitter…incredibly engaging.” She is currently working on a new film series that employs a new way of making films that she calls, Cloud Filmmaking. The film series, “Let it Ripple: Mobile Films for Global Change,” will include twenty 4-minute films about important aspects of life that will then be offered for free with custom endings to organizations around the world to help further their mission. The first film, A Declaration of Interdependence has been translated into 65 languages. She just published a Cloud Filmmaking Manifesto at The Tribeca Film Festival where she received a 2012 Disruptive Innovation Award. Tiffany is a Henry Crown Fellow of The Aspen Institute, she also traveled to South Africa with AFS in 2012.


2012

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ Ռեժ.՝ Նադավ Քուրց Տևողությունը՝ 10 րոպե Երեք մեքսիկացի գաղթական ամեն օր իրենց կյանքը վտանգի են ենթարկում՝ պարաններով ցած իջնելով Չիկագոյի ամենաբարձր երկնաքերերի վրայով՝ պատուհանները լվանալու համար: Պարաիսո կինոնկարը երևան է հանում նրանց մտքերը աշխատելու, մահկանացու լինելու և մարդկանց մասին, ում իրենք դիտում են այն բարձրահարկերի պատուհաններից, որ/ մաքրում են:

PARAÍSO Director: Nadav Kurtz Running Time: 10 minutes Three Mexican immigrants risk their lives every day rappelling down some of the tallest skyscrapers in Chicago as they wash windows. ‘Paraiso’ reveals their thoughts about working, mortality and the people they observe inside the high-rises they clean.


33

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Նադավ Քուրցը ծնվել է 1978-ին Թել Ավիվում (Իսրայել) և ինը տարեկանում Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ ապրել է Անգլիայում և Շվեյցարիայում։ Իր գործունեությունը սկսել է որպես մրցանակակիր գովազդների և ֆիլմերի խմբագիր։ Վերջերս նա համամոնտաժել է «Բոլդեն» (Bolden) դեռ լույս չընծայված կինոնկարը, որի ռեժիսորը Վիլմոշ Ժիգմունդն է, իսկ երաժշտական ձևավորման հեղինակն է Վինտոն Մարսալիսը։ «Փողոցային գող» (Street Thief) լիամետրաժ ֆիլմը, որում նա եղել է խմբագիր և համապրոդյուսեր, առաջին անգամ ցուցադրվել է «Թրիբեքա» միջազգային կինոփառատոնին, իսկ Չիկագոյի միջազգային կինոփառատոնին շահել է «Չիկագոյի փառատոնի լավագույն ֆիլմ» մրցանակը։ Սա նրա առաջին կարճամետրաժ վավերագրական ֆիլմն է։

Nadav Kurtz was born in 1978 in Tel Aviv, Israel and lived in England and Switzerland before moving to the United States at the age of nine. He began his career as an award-winning commercial and film editor. Most recently, he co-edited BOLDEN, a not yet released feature film shot by Vilmos Zsigmund and with music arrangements by Wynton Marsalis. “STREET THIEF,” a feature film he edited and co-produced, premiered at the Tribeca International Film Festival and won Best of Chicago at the Chicago International Film Festival. This is his first short documentary.


2011

ՀԱՄՐ ԶՈՒԳԵՐԳ

DEAF JAM

Ռեժ.՝ Ջուդի Լյեֆ Տևողությունը՝ 10 րոպե

Director: Judi Lieff Running Time: 70 minutes

«Համր զուգերգ» կինոնկարի հերոսուհի Անիտա Բրոդսկին չի երկնչում կյանքում: Ամերիկյան նշանային լեզվով բանաստեղծություն ուսանած խուլ պարմանուհին համարձակորեն մտնում է սլեմ պոեզիայի ասպարեզ: Ճակատագրի զարմանահրաշ բերումով Անիտան՝ Ամերիկա ներգաղթած իսրայելցին, ով ապրում է Նյու Յորքի Քվինս թաղամասում, ի վերջո հանդիպում է Թահանիին՝ իր բանաստեղծություններն արտասանող պաղեստինցի սլեմ բանաստեղծին, ով լսում է: Երկու կին կատարողական դուետ են ձևավորում՝ իրենց երկյակով սլեմ պոեզիայի մի նոր ձև ստեղծելով, որը հասու է և՛ լսողներին, և՛ չլսողներին:

In Deaf Jam, Aneta Brodski seizes the day. She is a deaf teen introduced to American Sign Language (ASL) Poetry, who then boldly enters the spoken word slam scene. In a wondrous twist, Aneta, an Israeli immigrant living in the Queens section of New York City, eventually meets Tahani, a hearing Palestinian slam poet. The two women embark on a collaboration/performance duet - creating a new form of slam poetry that speaks to both the hearing and the Deaf.


35

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ջուդի Լյեֆը պարուհի է՝ կինոհեղինակ և ուսուցչուհի։ Փորձարարական կինոյի/տեսանկարչության և պարի գծով Արվեստի մագիստրոսի կոչումը ստացել է Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտում։ Լյեֆը թողարկել, հեղինակել և խմբագրել է մրցանակակիր մի քանի կարճամետրաժ պարային ֆիլմ։ Նա վեց անգամ դրամաշնորհ է շահել պարային և մեդիա նախագծերի համար, և ֆիլմարտադրության ոլորտում բազմաթիվ տարիների փորձ ունի։ Խուլերի հանրույթի հետ իր հարաբերությունները սկսել է փորձարարական կինոպոեմի միջոցով, որը կոչվում է «Սրտիս պարտքերը» (Duties of My Heart)։ Խուլ ուսանողների և լսողություն ունեցող պատանիների համար երկխոսության հարթակ ստեղծելու նպատակով Լոս Անջելեսի ռադիոյի և հեռուստատեսության թանգարանի հետ համատեղ նախաձեռնել և կազմակերպել է «Լոս Անջելեսի պատանիների հեղինակած շարժապատկերների երեկո» ծրագիրը։ Լյեֆը պարի/մեդիայի ազգային կրթաթոշակ է ստացել «Փյու» բարեգործական տրեստի կողմից, իսկ արվեստի հարցերով Նյու Յորքի նահանգային խորհրդի կողմից արաժանացել է երկու դրամաշնորհի՝ անկախ ֆիլմերի համար։ «Համր զուգերգ»-ը նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմն է

Judy Lieff is a dancer, filmmaker, and teacher. She earned her M.F.A. in experimental film/video and dance at the California Institute of the Arts. Lieff has produced, directed, and edited several award-winning short dance films. She is a six-time grant recipient for dance/media projects and has years of experience in both film production and postproduction. She began her relationship with the Deaf community through the making of an experimental cine-poem, “Duties of My Heart.” In order to create a forum for her deaf students to dialogue with other hearing teens creating videos, she initiated and co-curated with the Museum of Radio and Television in Los Angeles, An Evening of Videos by Los Angeles Teens. Lieff is also the recipient of a National Dance/Media fellowship from the Pew Charitable Trusts and two New York State Council on the Arts (NYSCA) independent film grants. Deaf Jam is her first feature length documentary.


2012

ՀԱՎԱՏԱ՛. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՃԱՄՓԱՆ

DON’T STOP BELIEVIN’: EVERYMAN’S JOURNEY

Ռեժ.՝ Ռամոնա Ս. Դիաս Տևողությունը՝ 113 րոպե

Director: Ramona S. Diaz Running Time: 113 minutes

Հավատա՛. յուրաքանչյուրի ճամփան« կինոնկարը պատմում է Ֆիլիպինո Առնել Պինեդայի ռոքնռոլային ճշմարիտ հեքիաթը, որը, սկիզբ առնելով «ՅուԹուբ»-ից, նրան դարձրել է ամերիկյան իկոնային «Ջըրնի» ռոք նվագախմբի երգիչը: «Մոխրոտիկի» այս հավերժական պատմության մեջ Առնելը, ով բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել կյանքում, այժմ պիտի ստանձնի առասպելական երգչին փոխարինելու և աշխարհահռչակ նվագախումբը տարիներ անց իր ամենամեծ համաշխարհային շրջագայությանն առաջնորդելու հսկայական մի պատասխանատվություն:

DON’T STOP BELIEVIN’: EVERYMAN’S JOURNEY follows the real life rock ‘n’ roll fairy tale of Filipino Arnel Pineda, who was plucked from YouTube to become the front man for iconic American rock band Journey. In this Cinderella story for the ages, Arnel, having overcome a lifetime’s worth of hardships, must now navigate the immense pressures of replacing a legendary singer and leading a worldrenowned band on their most extensive world tour in years.


37

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ռամոնա Ս. Դիասը ֆիլիպինյան ծագումով ամերիկացի կինոգործիչ է, ում ֆիլմագրության թվում է «Ոգիների ապստամբություն» (Spirits Rising) կինոնկարը՝ մեկ ժամ տևողությամբ վավերագրական ֆիլմը՝ Ֆիլիպինների 1986 թ. Դեղին հեղափոխության մեջ կանանց դերի մասին։ Նախքան անկախ կինոնկարահանման ոլորտում իր գործունեության մեկնարկը՝ Դիասը «Փի-Բի-Էս» հեռուստաալիքի «Կադիլակի անապատ» (Cadillac Desert) վավերագրական ֆիլմաշարի պրոդյուսերի օգնականն էր։ Սերիալը պատմում է Ամերիկայի արևմուտքում նախորդ դարերին ջրի համար մղվող պայքարի մասին։ Նա նաև եղել է Ֆիլիպիններում ցուցադրված մրցանակակիր «Խնձորի կարկանդակ, Պատիս, Պատե, atbp» (Apple Pie, Patis, Paté, atbp)՝ 24 մասից կազմված հեռուստատեսային փաստագրական սերիալի պրոդյուսերը։ Այն պատմում է Ամերիկայում և Եվրոպայում ֆիլիպինյան ծագումով ներգաղթյալների կյանքի և փորձությունների մասին։ Ռամոնան ավարտել է «Էմերսոն» քոլեջը, իսկ կապի և հաղորդակցության ոլորտում մագիստրոսի կոչումը ստացել է Սթենֆորդի համալսարանից։

Ramona S. Diaz is an award-winning Filipino American filmmaker whose credits include Spirits Rising, an hour-long documentary about women’s role in the 1986 People Power revolution in the Philippines. Prior to pursuing a career as an independent filmmaker, Diaz was an associate producer for Cadillac Desert, a major PBS documentary series about the quest for water in the American West. She also line produced and edited an award-winning, 24-part television documentary series in the Philippines about the immigrant experiences of Filipinos residing in Europe and America entitled Apple Pie, Patis, Paté, atbp. She is a graduate of Emerson College and holds an M.A. in communication from Stanford University.


2012

ՆԱՔԸԼԲՈԼ

KNUCKLEBALL!

Ռեժ.՝ Ռիքի Սթերնի և Էննի Սանդբերգ Տևողությունը՝ 93 րոպե

Director: Ricki Stern and Annie Sundberg Running Time: 93 minutes

«Նաքըլբոլ» կինոնկարը մի բուռ հրաշալի մարդկանց պատմությունն է, մի քանի փիթչերների մասին, ովքեր բեյսբոլի ողջ պատմության մեջ ստիպված են եղել իրենց սպորտաձևում ապավինել վստահության ամենացածր աստիճանին՝ նետելով գնդակն այնքան դանդաղ ու անկանխատեսելի ձևով, որ ոչ ոք չէր ցանկանում գործ ունենալ դրա հետ: Կինոնկարը Բարձրագույն լիգայի 2011 թվականի միակ նաքըլբոլահարներ՝ Բոստոնի «Ռեդ Սոքս»-ի Թիմ Ուեյքֆիլդի և «Նյու Յորք Մեթս»-ի Ռ.Ա.Դիքիի մասին է, ովքեր հավատարիմ են մնում արագությունը, ճշգրտությունն ու թվային հաշվետվությունը արժևորող՝ աշխարհում սլացիկ արվեստի ձևերից մեկին: Բացառիկ մատչումով ու մերձավորությամբ պատկերելով խաղացողների ու Բեյսբոլի բարձրագույն լիգայի խաղերը՝ կինոնկարը պատկերում է նրանց անձնական փնտրտուքները, կադրից դուրս պահերը՝ դաշտում, ճանապարհին ու իրենց ընտանիքների հետ՝ տանը:

Knuckleball! is the story of a few good men, a handful of pitchers in the entire history of baseball forced to resort to the lowest rung on the credibility ladder in their sport: throwing a ball so slow and unpredictable that no one wants anything to do with it. The film follows the Major League’s only knuckleballers in 2011, Boston Red Sox Tim Wakefield and New York Met R.A. Dickey, as they pursue a mercurial art form in a world that values speed, accuracy, and numerical accountability. With extraordinary access from the players and Major League Baseball, the film follows their personal quests with behind-the-scenes moments at the ballpark, on the road, and at home with family.


39

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ռիքի Սթերնի և Էննի Սանդբերգի կողմից արտադրվել են մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ Էմմի մրցանակի առաջադրված «Ջոան Ռիվերս՝ խաթաբալա» (Joan Rivers - A Piece of Work) կինոնկարը, որն առաջին անգամ ցուցադրվել է 2010-ին՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում, և շահել է լավագույն խմբագրության համար ԱՄՆ Վավերագրական մրցանակը։ «Վոգ» պարբերականի կողմից նրանք հրավիրվել են նկարահանելու «Նորաձևության հիմնադրամ» (The Fashion Fund) կինոնկարը։ Սանդենս ինստիտուտի և Սքոլ հիմնադրամի «Փոփոխության պատմություններ» նախաձեռնության մասին կարճամետրաժ ֆիլմը վերաբերում է մուլտիմեդիայի ոլորտին։ Նրանց վերջին՝ «Բիրմայի զինվոր» (Burma Soldier) կինոնկարը պատմում է Բիրմայի խունտայի նախկին անդամի և բանակի զինվորի պատմությունը: Զույգին շնորհվել են Լիամետրաժ վավերագրական ֆիլմերի փառատոնի՝ (Full Frame Documentary Festival) «Ստեղծագործական նվաճումների հատուկ մրցանակ»-ը, Սան Դիեգոյի կինոփառատոնի՝ «Լավագույն կին-կինոգործիչ» մրցանակը, Սիեթլի կինոփառատոնի՝ կինոարվեստի ոլորտում Էդրիեն Շելլիի անվան գերազանցության մրցանակը և Լենա Շարփի «Կանայք՝ կինոյում. հայացքի հարատևություն» մրցանակները։

Ricki Stern and Annie Sundberg’s productions include the Emmy nominated “Joan Rivers - A Piece of Work” directed by Ricki Stern, and co-directed by Annie Sundberg, which premiered at the 2010 Sundance Film Festival where it won the US Documentary Prize for Best Editing. They were commissioned by Vogue to direct the new sixpart series “The Fashion Fund.” Additional television projects include a two-hour special, “Secret Access: UFOs Off The Record” (2011) for the History Channel. Their next project takes them into multi-media territory with a series of short films created for the Sundance/Skoll Stories of Change initiative, focused on the innovative anti-poverty and education program YouthBuild. Their recent film “Burma Soldier” tells the story of a former junta member and Burmese soldier who risks everything to become a pro-democracy activist. They have been recognized with A Lifetime Achievement Award from Full Frame Documentary Film Festival, the Best Female Filmmakers Award-San Diego Film Festival, Adrienne Shelly Excellence in Filmmaking Award and Lena Sharpe/Women in Cinema Persistence of Vision Award– Seattle International Film Festival.


2011

ԱՐԾՎԱԲՈՒՅՆ

EYRI

Ռեժ.՝ Դեյվիդ Վոլտեր Տևողությունը՝ 4 րոպե

Director: David Wolter Running Time:4 minutes

«Արծվաբույն»-ը պատմություն է մի երիտասարդ հովվի մասին՝ Ամերիկայի արևմուտքում, ով պետք է սովորի պաշտպանել իր փոքրացող հոտը անկշտում արծվի ճանկերից:

Eyrie is the story of a young shepherd boy in the frontier American West who must learn to defend his dwindling flock from a ravenous eagle.


41

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Դեյվիդ Վոլտերը գրող է՝ մուլտիպլիկատոր և մրցանակակիր կինոհեղինակ։ Նա գրում է՝ իր լավագույն մտքերն արտահայտելու, իր երազներին հետևելու և այլոց նույն բանն անել օգնելու համար։ 2007-ին, կորցնելով իր աշխատանքը որպես ավագ դպրոցի արվեստի ուսուցիչ՝ նա որոշեց, որ եկել է ժամանակը իր կյանքի երազանքը՝ մուլտֆիլմեր նկարահանելն իրագործելու համար։ Վոլտերն, ապա, ընդունվել է Կալիֆորնիայի շատ հայտնի Արվեստի ինստիտուտ, որի հիմնադիրը եղել է Ուոլթ Դիսնեյը, որտեղ և ուսանել է Կերպարների անիմացիա։ Նա առավել քան ոգևորված էր և ակտիվ, քան իր կյանքում երբևէ։ Ուսման ընթացքում նա նկարահանել է երկու ուսանողական ֆիլմ, որոնցից երկրորդը՝ «Արծվաբույն»-ը (Eyrie) անիմացիայի համար 2012-ին շահել է Ուսանողական «Օսկար»։ Այդ գործի շնորհիվ նա աշխատանք է ստացել «Դրիմուորքս Անիմեյշըն» կինոընկերությունում՝ որպես սցենարի հեղինակ-նկարիչ, որտեղ և աշխատում է մինչ այժմ։

David Wolter is a writer, cartoonist and award-winning filmmaker. He writes to capture his best thinking, pursue his dreams, and help others do the same. In 2007 he lost his job as a high school art teacher and decided it was time to pursue his lifelong dream of making cartoons. He enrolled at California Institute of the Arts, the famous art school started by Walt Disney, where he studied Character Animation. He felt more engaged and activated than he ever had before. He made two student films there, the second of which, Eyrie, won the 2012 Student Academy Award for animation and resulted in a job as a Story Artist at Dreamworks Animation, where he now works.


2011

ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻՑ ԱՆԴԻՆ

OFF THE REZ

Ռեժ.՝ Ջոնաթան Հոք Տևողությունը՝ 86 րոպե

Director: Jonathan Hock Running Time:86 minutes

Սա պատմություն է օրեգոնցի բնիկ ամերիկացի մի ընտանիքի մասին, որը հեռանում է ռեզերվացիայից՝ հասնելու ամերիկյան երազանքին՝ ի դեմս իրենց ութ զավակներից մեկի՝ 16-ամյա մի աղջնակի։ Ումատիլա ցեղի բնիկ ամերիկացի ուժեղ կանանց չորս սերունդ միասին պայքարում են՝ պահպանելու իրենց ավանդույթներն ամերիկյան ավագ դպրոցում։ Շոնի Շիմելը լավագույն բասկետբոլուհին էր Օրեգոնի ումատիլա հնդկացիների ռեզերվացիայում: Ապա նրա մայրը` Սեսի Մոզեսն աշխատանքի է տեղավորվում Պորտլենդի ավագ դպրոցներից մեկում որպես մարզիչ։ Շոնիի ավարտական տարին կարևոր է, որովհետև մայրն ու դուստրը պայքարում են՝ ապացուցելու, որ բնիկ ամերիկացի կանայք կարող են հաղթող դառնալ նաև «արգելավայրից» դուրս: «Արգելավայրի» ներսում հուսահատության և չիրականացված երազանքների շղթան կտրելու համարձակությունը Շոնիի և Սեսիի պատմությունը դարձնում է ամերիկյան երազանքին հասնելու համար բնիկ ամերիկացիների պայքարի անմոռանալի պատմություն:

The story of a Native American family in Oregon that leaves the reservation in pursuit of the American dream on behalf of one of their 8 children, a 16 year old girl who is one of the best high school basketball players in the country. Four generations of strong Native American women from the Umatilla Nation struggle together to preserve their traditions in the unforgiving world of big time American high school sports. Shoni Schimmel was a star basketball player on the Umatilla Indian Reservation in Oregon. Then her mother, Ceci Moses, took a job coaching a high school team in Portland, and against the wishes of her own mother and grandmother on the “Rez.” Now, Shoni’s senior year has become the most important year of their lives as mother and daughter fight to prove that Native American women can become champions off the Rez. In daring to break the cycle of despair and unfulfilled talent on the Rez, the story of Shoni and Ceci is an unforgettable tale of a Native American fight for the American Dream.


43

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ջոնաթան Հոքը «Էմմի»-ի ութապատիկ մրցանակակիր պրոդյուսեր է՝ ռեժիսոր, սցենարիստ և խմբագիր։ «Արգելավայրից անդին» (Off the Rez) ֆիլմը Հոքի հինգերորդ լիամետրաժ վավերագրական կինոնկարն է՝ 2005-ին «Թրիբեքա» փառատոնին ցուցադրված «Կրակի միջով» (Through the Fire) ֆիլմից հետո։ Կուբայում նկարահանված «Հավանայի կորուսյալ զավակը» (The Lost Son of Havana) ֆիլմը 2009-ին ևս ներկայացված է եղել «Թրիբեքա» փառատոնին։ Ի վերջո՝ երկու ֆիլմն էլ հեռարձակվել են «Ի-Էս-Փի-Էն» կաբելային ցանցով, որով «30՝ 30-ի համար» (30 For 30) ֆիլմաշարի շրջանակներում ավելի վաղ ցուցադրվել էր Հոքի նախորդ՝ «Լավագույնը, որ երբեք չէր եղել» (The Best that Never Was) ֆիլմը։ Այն հանդիսատեսի և քննադատների համակրանքի էր արժանացել։ Հոքը ծնվել է 1964-ին Նյու Յորքում, որտեղ էլ մինչ այժմ ապրում է կնոջ՝ Լինի և որդիներ Էդիի և Ջոզեֆի հետ։

Jonathan Hock is an eight time Emmy Award winning producer, director, writer and editor. OFF THE REZ is Hock’s fifth feature length documentary since 2005, when his film THROUGH THE FIRE premiered at Tribeca. 2009’s THE LOST SON OF HAVANA, filmed on location in Cuba, also premiered at Tribeca. Both films eventually aired on ESPN, where Hock’s previous film, THE BEST THAT NEVER WAS, earned critical and popular acclaim as part of the “30 For 30” series. Hock was born in New York in 1964, where he lives today with his wife Lynn and sons Eddie and Joseph.


2011

ՄԵՏՐՈ

METRO

Ռեժ.՝ Ջեյքըբ Ուայեթ Տևողությունը՝ 4 րոպե 45 վայրկյան

Director: Jacob Wyatt Running Time:4 minutes 45 seconds

«Մետրո»-ն պատմում է մի փոքրիկ աղջկա արկածների մասին, ով փորձում է երթևեկել մետրոյով, սակայն մոլորվում է, ինչպես Ուայեթն է ասում, «մետրոյի կայարանի եզրերին գտնվող երազային աշխարհում»:

Metro relates the adventures of a little girl as she tries to ride the subway but gets lost, as Wyatt put it, in the “dream-world at the edges of the metro station.”


45

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

«Մետրո» (Metro) ֆիլմի հեղինակները երիտասարդ ռեժիսոր Ջեյքըբ Ուայեթն է և մի խումբ ընկերներ՝ «Բրայամ Յանգ» համալսարանի Անիմացիայի կենտրոնից։ Ֆիլմը, կինոփառատոններում ցուցադրվելուց հետո, վերջերս թողարկվել է առցանց։ Ջեյք Ուայեթ-ի խոսքերով՝ նա պատկերապատումներ է նկարում պարզապես իր հաճույքի, ոչ թե՝ շահույթի համար։ «Ես երջանիկ եմ լինում, երբ երկուսն էլ ստացվում է։ Դուք կարող եք տեսնել, որ այդ նախագիծը հիմնականում կոմիքսային է, երկխոսություններ չկան, իսկ պատմությունը, լինելով կարճ և պարզ, ունի բավականին հետաքրքիր ավարտ, (այնպիսին, ինչպիսին հույս ունես, որ ֆիլմերի մեծամասնությունը պիտի ունենա) որի շուրջ կարելի է մտածել։ «Մետրո»-յի գեղարվեստական լավ ղեկավարումը և գունային դիզայնը կարճամետրաժ այս անիմացիոն ֆիլմը դարձնում են մի ակնառու պատմություն՝ հրաշքներով լի ստորգետնյա աշխարհով մի աղվեսի հետապնդող աղջկա մասին։ Վայելե՛ք այն և պատրաստ եղե՛ք վերջում սպասվող անակնկալին»,- ասել է Ուայեթը։

Metro, is a film made by young director Jake Wyatt and group of his friends at Brigham Young University Center for Animation. The film has recently been released online after a run on the festival circuit. Jake Wyatt says “ I draw comics and movies for fun and profit. I’m happiest when drawing for both. You can see that this project has a lot of comic influence (no dialogue) and that the story (while short and simple) still has a climax and an ending worth sticking around for (like you hope most movies will have).” The strong art direction and color design in Metro, makes this animated short film a beautiful story about a young girl chasing a fox through a wondrous underground world. Enjoy and be sure you stick around for the payoff at the end


2011

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

RE-GENERATION

Ռեժ.՝ Ամիր Բար-Լեվ Տևողությունը՝ 83 րոպե

Director: Amir Bar-Lev Running Time:83 minutes

ՀԻՆԳ ԴԻՋԵՅ ՇՐՋԱԴԱՐՁՈՒՄ ԵՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: Հետևե՛ք դիջեյներ Պրեմյերին, Մարկ Ռոնսոնին, Սքրիլեքսին, Փրիթի Լայթսին և Դը Քրիստալ Մեթոդին՝ երաժշտության հինգ ավանդական ոճերը վերախառնելու, վերաստեղծելու և վերագտնելու իրենց աշխատանքում: Բըրքլիի սիմֆոնիկ նվագախմբի դասական կատարելությունից մինչև Նոր Օռլեանի ջազի դանդաղահոս ջեմ-սեշընները՝ մեր այդ հինգ արտասովոր դիջեյները համագործակցում են այսօրվա մեծագույն երաժիշտների հետ՝ բացահայտելու, թե ինչպես է մեր երաժշտական անցյալը ներազդում ապագայի վրա:

FIVE DJs TURN THE TABLES ON THE HISTORY OF MUSIC. Follow DJ Premier, Mark Ronson, Skrillex, Pretty Lights and The Crystal Method as they remix, recreate and re-imagine five traditional styles of music. From the classical perfection of the Berklee Symphony Orchestra to the bayou jams of New Orleans jazz, our five distinctive DJs collaborate with some of today’s biggest musicians to discover how our musical past is influencing the future.


47

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ամիր Բար-Լևի ռեժիսորական դեբյուտը՝ «Մարտիկ» (Fighter) կինոնկարը, միջազգային կինոփառատոններում շահել է վեց մրցանակ՝ «Նյու Յորքեր» պարբերականի կողմից որակվելով որպես «փառահեղ» , «Նյու Յորք Թայմզ»-ի կողմից՝ «գերող», իսկ «Ռոլինգ Սթոուն»-ի կողմից՝ «այս կամ ցանկացած այլ տարվա լավագույն վավերագրական ֆիլմերից մեկը»։ Բար-Լևը նկարահանել է Կատրինա փոթորկից տուժած մի զույգի կյանքի պատմությունը։ Բար-Լևը «Ջրային խուճապ» (Trouble the Water) ֆիլմի համապրոդյուսերն է, որը 2009-ին ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ Այն 2008-ին շահել է «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի Գրան պրին, «Երկար մետր» (Full Frame) փառատոնի ժյուրիի Գրան պրին, իսկ «Սիլվերդոքս» փառատոնում արժանացել է ժյուրիի «Հատուկ ուշադրության մրցանակ»ին։ Լավագույն վավերագրական ֆիլմի «Գոթամ» մրցանակ է շահել «Այ-Էֆ-Փի» կինոփառատոնին և առաջադրվել է «Փի-ՋիԷյ»-ի վավերագրական ֆիլմերի անվանակարգի մրցանակին, ինչպես և «Էն-Էյ-Էյ-Սի-Փի»-ի «Պատկեր» մրցանակի։ Բար-Լևը եղել է նաև «Թիլմանի պատմությունը» (The Tillman Story) ֆիլմի ռեժիսորը։ Նա ներկայումս որպես ռեժիսոր աշխատում է «Էյ ընդ Ի Ինդիֆիլմզ» կինոընկերության կողմից պատվիրված «Երջանիկ հովիտ» (Happy Valley) լիամետրաժ ֆիլմի վրա։

Amir Bar-Lev’s directorial debut, Fighter, won six international festival awards and was called “brilliant,” by The New Yorker, “enthralling” by the New York Times, and “one of the best documentaries of this year or any other” by Rolling Stone. Bar-Lev traveled to New Orleans nine days after Hurricane Katrina and began filming a young married couple, both crack dealers, with a heroic story of survival during the storm and an uncertain future ahead. Bar- Lev served as co-producer on the resulting film, Trouble The Water, which was a 2009 Academy Award Nominee. Trouble the Water also took the Grand Jury Prize at the 2008 Sundance Film Festival, the Grand Jury Award at Full Frame, a Special Jury Mention at Silverdocs, won the IFP Gotham Award for Best Documentary, and was nominated for the PGA Documentary award, and the NAACP Image Awards Best Documentary. Bar-Lev also directed The Tillman Story, a feature documentary about NFL safety Pat Tillman, who joined the Army Rangers in 2002 and was killed in a friendly fire incident two years later. The film was released nationwide by The Weinstein Company in August of 2010. Bar-Lev is currently directing Happy Valley, a feature documentary about the Penn State Scandal, for A&E Indiefilms.


2012

ԿՈՂՔ ԿՈՂՔԻ

SIDE BY SIDE

Ռեժ.՝ Քրիս Քենիլի Տևողությունը՝ 99 րոպե

Director: Christopher Kenneally Running Time:99 minutes

«Կողք կողքի» վավերագրական կինոնկարը ճամփորդություն է դեպի կինոարտադրության անցյալն ու ապագան: Կինոյի գյուտից հետո շարժապատկերները գրանցելու ստանդարտ ձևաչափը եղել է ժապավենը: Վերջին երկու տասնամյակներում ծագել է թվային կինոարտադրության նոր ձև՝ առաջ բերելով միջոցի հեղափոխական նորարարություն: Մանրամասն հարցազրույցներում Կիանու Ռիվզը քննում է կինոյի զարգացման ընթացքն ու թվային կինոարտադրության ազդեցությունը հոլիվուդյան այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ջեյմս Քամերոնը, Դեյվիդ Ֆինչերը, Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սոդերբերգը և շատ ուրիշներ:

The documentary SIDE BY SIDE is a tour of the past and the future of filmmaking. Since the invention of cinema, the standard format for recording moving images has been film. Over the past two decades, a new form of digital filmmaking has emerged, creating a groundbreaking evolution in the medium. Keanu Reeves explores the development of cinema and the impact of digital filmmaking via in-depth interviews with Hollywood masters, such as James Cameron, David Fincher, David Lynch, Martin Scorsese, Steven Soderbergh, and many more.


49

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Քրիս Քենիլին ապրում է Բրուքլինում, Նյու Յորք։ Նա «Խենթ ոտքեր Կոնտի. Ձենն ու մրցակցային սնման արվեստը» (Crazy Legs Conti: Zen and the Art of Competitive Eating) վավերագրական ֆիլմի հեղինակն է, ռեժիսորը և պրոդյուսերը։ Վերջերս նա ստեղծել է «Կողք կողքի» (Side by Side) վավերագրական ֆիլմը (հեղինակ և ռեժիսոր), որի պրոդյուսերն էր Կիանու Ռիվզը։ Ներկայումս նախապատրաստում է պատմողական լիամետրաժ մի ֆիլմ Քոնի Այլենդի բնակիչ, «Կանաչ Դելֆին» (Green Dolphin) մականունով գրաֆիտիստ արվեստագետի մասին, ինչպես և՝ մշակում է «Խոհարարապետ» (Chef) ֆիլմաշարը:

Chris Kenneally lives in Brooklyn, New York. He wrote, directed, and produced the documentary Crazy Legs Conti: Zen and the Art of Competitive Eating. Most recently he wrote and directed the documentary Side by Side which is produced by Keanu Reeves. He is currently in pre-production on a narrative feature about a teenage graffiti artist in Coney Island called Green Dolphin and is developing an episodic series called Chef.


2009

45365

45365

Ռեժ.՝ Բիլ և Թըրներ Ռոս Տևողությունը՝ 90 րոպե

Director: Bill and Turner Ross Running Time:90 minutes

«45365»-ը քննում է առօրյա կյանքի համակերպություններն՝ ամերիկյան քաղաքում: Ոստիկանական մեքենայից՝ դատարանի դահլիճ, խաղահրապարակից՝ ծերանոց, շքերթից՝ ժողովարան՝ այն քննում է մարդկանց ու իրենց միջավայրի միջև հարաբերություններն ու փոխազդեցությունները: Հոր և որդու, պատանեկան սիրո, ոստիկանների ու հանցագործների, պաշտոնյաների ու նրանց ընտրազանգվածի մասին պատմությունները միախառնվելով՝ դառնում են դեմքերի, դեպքերի ու վայրերի մի խճանկար: «45365»-ը դիմանկար է՝ քաղաքի ու իր բնակիչների:

45365 explores the congruities of daily life in an American town. From the patrol car to the courtroom, the playground to the nursing home, the parade to the prayer service, it explores relationships and interactions - with people and their environment. The stories of a father and son, a young relationship, cops and criminals, officials and their electorate coalesce into a mosaic of faces, places, and events. 45365 is a portrait of a city and its people.


51

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

«45365»-ը Բիլ Ռոսի առաջին լիամետրաժ կինոնկարն է։ Նրա վավերագրական, գեղարվեստական և մուլտիմեդիա կարճամետրաժ ֆիլմերը ներկայացվել են տարբեր փառատոններում, ներառյալ` Կաննի և Սիեթլի կինոփառատոնները։ Իր գործունեության ընթացքում Բիլ Ռոսը ֆիլմերի ստեղծման ընթացքի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել դպրոցականների և ուսանողների համար, ղեկավարել է Լոս Անջելեսի վարչական շրջանում բնակվող երեխաների համար անցկացվող ամառային կինոծրագիրը։ Նա «45365» ֆիլմի ռեժիսորն է՝ օպերատորը և խմբագիրը։

45365 is Bill Ross’ first feature length film. His documentary, fiction, and multi-media short films have been featured at film festivals including the Cannes Film Festival and the Seattle Film Festival. He has lectured students at the Collegiate and Elementary level about the processes of filmmaking and has also conducted a summer film program for children in the Los Angeles area. He served as Director, Cinematographer and Editor of 45365.

Թըրներ Ռոսն աշխատել է բազմաթիվ կինոստուդիաների արտադրած գեղարվեստական ֆիլմերի դեկորատիվգեղարվեստական բաժիններում՝ «Սինեմոուշըն»-ի «Իմ սեփական սիրո երգը»-ում (My Own Love Song, 2009), «20-իթ Սենչըրի Ֆոքս»-ի «Ապուշապետություն»-ում (Idiocracy, 2006), «Դիսնեյ»-ի՝ «Երկնքի չափ բարձր»-ում և «Դեժա վ յու»-ում (Sky High, 2005; Déjàvu, 2006), «Յունիվերսալ»-ի՝ «Ամեն փականի բանալի»-ում (Skeleton Key, 2005), «Էֆ Իքս» հեռուստաալիքի «Հարուստներ»-ում (The Riches, 2007) և այլ նախագծերում։ Նա «45365» ֆիլմի համառեժիսորն է և օպերատորը։

Turner Ross has worked in the Art Departments of feature films produced by Cinemotion (My Own Love Song, 2009), 20th Century Fox (Idiocracy, 2006), Disney (Sky High, 2005 - Déjà vu, 2006), Universal (Skeleton Key, 2005), as well as the FX Channel (The Riches, 2007), and several independent ventures. He served as co-Director and Cinematographer on 45365.


2011

ՊՐՆ. ՄՈՐԻՍ ԼԵՍԻՄՈՐԻ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԹՌՉՈՂ ԳՐՔԵՐԸ

THE FANTASTIC FLYING BOOKS OF MR. MORRIS LESSMORE

Ռեժ.՝ Վիլ յամ Ջոյս գրչ, Բրենդոն Օլդենբուրգ Տևողությունը՝ 17 րոպե

Director: William Joyce, Brandon Oldenburg Running Time:17 minutes

Հավասարապես ներշնչված լինելով «Կատրինա» փոթորկից՝ Բաստեր Քիթոնի խաղարվեստից, «Զմրուխտե քաղաքի կախարդ»-ից և գրքերի նկատմամբ սիրուց՝ «Մորիս Լեսիմորը»-ը պատմություն է մարդկանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրում են գրքերին, և գրքերի մասին, որոնք փոխադարձում են նրանց սերը: «Պրն. Մորիս Լեսիմորի ֆանտաստիկ թռչող գրքերը» կինոնկարը նուրբ, սրամիտ այլաբանություն է պատմվածքի ամոքիչ ուժի մասին: Մի շարք գեղարվեստական միջոցների օգնությամբ (մանրանկար, համակարգչային անիմացիա, 2D անիմացիա), մրցանակակիր հեղինակ և նկարիչ-ձևավորող Վիլ յամ Ջոյսը և համառեժիսոր Բրենդոն Օլդենբուրգը ներկայացնում են անիմացիայի հիբրիդային ոճ, որը հետ է վերադառնում դեպի համր կինոն և «Մետրո-ԳոլդվինՄեյեր»-ի երաժշտական ֆիլմերը: «Մորիս Լեսիմորը»-ը հնաոճ և գերժամանակակից է միաժամանակ:

Synopsis: Inspired in equal measures, by Hurricane Katrina, Buster Keaton, The Wizard of Oz, and a love for books, “Morris Lessmore” is a story of people who devote their lives to books and books who return the favor. The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore is a poignant, humorous allegory about the curative powers of story. Using a variety of techniques (miniatures, computer animation, 2D animation), award-winning author/illustrator William Joyce and Co-director Brandon Oldenburg present a hybrid style of animation that harkens back to silent films and MGM Technicolor musicals. “Morris Lessmore” is old-fashioned and cutting edge at the same time.


53

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Վիլ յամ Ջոյսի գրչին են պատկանում այնպիսի բեսթսելերներ, ըստ «Նյու Յորք Թայմզ» թերթի, ինչպես «Պրն. Մորիս Լեսմորի ֆանտաստիկ թռչող գրքերը» (The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore) և «Մարդը՝ Լուսնի մեջ » (The Man in the Moon) գրքերը, «Նիքոլաս Սենտ Նորթը և Մղձզավանջի ասպետի ճակատամարտը» (Nicholas St. North and the Battle of the Nightmare King), «Է. Էսթեր Բանիմունդն ու մարտիկ ձվերը՝ Երկրագնդի միջուկում» (E. Aster Bunnymund and the Warrior Eggs at the Earth’s Core!), և «Սանտան կանչո՛ւմ է» (Santa Calls) պատկերազարդ ալբոմ-գրքերը։ «Պրն. Մորիս Լեսմորի ֆանտաստիկ թռչող գրքերը»-ի համար նա արժանացել է «Օսկար»-ի մրցանակի, մշակել է «Խաղալիքների պատմություն» (Toy Story) և «Մի միջատի կյանքը » (A Bug’s Life) անիմացիոն ֆիլմերի կերպարները, հեղինակել «Ռոբոտներ» (Robots), «Դիմավորե՛ք Ռոբինսոններին» (Meet the Robinsons) և ուրիշ անիմացիոն ֆիլմեր։ Եղել է «Դրիմուորքս» կինոընկերության կողմից թողարկված «Պահապանների ապստամբությունը» (Rise of the Guardians) անիմացիոն ֆիլմի գործադիր պրոդյուսերը։ Հիմնադրել է «Մունբոտ Սթուդիոզ» կինոընկերությունը։ Աշխատել է «Թրաբըլմեյքըր Սթուդիոզ», «Փիքսար», «Դիսնեյ», «Դրիմուորքս» և «Բլու Սքայ» կինոընկերությունների հետ։

William Joyce’s books include the New York Times bestsellers The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore and The Man in the Moon, as well as Nicholas St. North and the Battle of the Nightmare King, E. Aster Bunnymund and the Warrior Eggs at the Earth’s Core!, and Santa Calls. He’s won an Academy Award for The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore, developed character concepts for Toy Story and A Bug’s Life, and made films including Robots and Meet the Robinsons. He executive produced the DreamWorks Animation release of Rise of the Guardians inspired by his work. He is also producing The Leaf Men, based on his book. He is the cofounder of Moonbot Studios. Brandon Oldenburg is an illustrator, designer, sculptor and film director. Most recently he co- founded the Shreveport, Louisiana based Moonbot Studios and co-directed the 2011 Oscar- winning animated short film, “The Fantastic Flying Books of Mr. Morris Lessmore.” Serving as Senior Creative director of Reel FX Creative Studios for 15 years, he worked with such clients as Troublemaker Studios, Pixar, Disney, DreamWorks and Blue Sky Studios. His illustrations have graced the covers for prestigious authors’ books such as Elmore Leonard and Michael Chabon.


2011

ՓՐԿԵԼ 895 ՀԱՄԱՐԻ ՀԱՎԱԼՈՒՍՆԻՆ

SAVING PELICAN 895

Ռեժ.՝ Այրին Թեյլոր Բրոդսկի Տևողությունը՝ 39 րոպե

Director: Irene Taylor Brodsky Running Time:39 minutes

2010 թվականին «Բրիթիշ Պետրոլիում» ընկերության նավթային հարթակի պայթյունից հետո Մեքսիկական ծոցի նավթոտ ջրերից մի թռչնի փրկության պատմության միջոցով կինոնկարը մեզ հույսի շող է պարգևում բնապահպանական աղետի կիզակետին: Արտահոսքից հետո՝ չորս ամսվա ընթացքում, դուրս է հանվում գրեթե 9,000 թռչուն: Դրանցից մեկը 895 համարի տակ գտնվող մի երիտասարդ շագանակագույն հավալուսն էր՝ ջրերում լքված ու նավթապատ: Համար 895-ին կենսաբանները տանում են թռչունների շտապ վերականգնողական կենտրոն, որտեղ նրան 24 ժամ անընդմեջ հսկողության տակ են վերցնում նվիրյալ աշխատողները, այդ թվում՝ սովորական մարդիկ ու մասնագետներ, որոնցից շատերը ճամփորդում են աշխարհում՝ օգնության հասնելով նավթային արտահոսքերի դեպքում: Համար 895-ին պետք էր ջանասիրաբար ու բծախնդրորեն մաքրել նավթից և սովորեցնել ինքնուրույն կերակրվել նախքան ազատ արձակվելը, հակառակ դեպքում՝ շատ հույս չկա, որ այն գոյությունը կպաշտպանի վայրի բնության մեջ:

Through the story of a single bird rescued from the oily waters of the Gulf Coast following BP’s Deepwater Horizon explosion in 2010 we are offered a glimmer of hope in the midst of an unprecedented ecological disaster. Nearly 9,000 birds were picked up in the four months following the spill. One of them was bird number 895, a young Brown Pelican found orphaned in the water, covered in oil. Pelican 895 is delivered by wildlife biologists to an emergency bird rehabilitation center where he is monitored 24 hours a day by a dedicated staff of both ordinary people and wildlife experts, many of whom travel the world responding to oil spills. 895 must be thoroughly and painstakingly cleaned of oil and must learn to feed himself before his release - or there will be little hope for his survival back in the wild.


55

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և օպերատոր Այրին Թեյլոր Բրոդսկին «Էմմի»-ի և «Փիբըդի»-ի մրցանակակիր է, «Օսկար» մրցանակի թեկնածու։ Նրա «Վերջին դյույմը» (The Final Inch) կարճամետրաժ վավերագրական ֆիլմը 2009-ին ներկայացվել է «Օսկար» մրցանակի, երեք «Էմմի» մրցանակների, շահել է նաև Միջազգային վավերագրական ասոցիացիայի Փեր Լորենցի անվան մրցանակը։ Նրա առաջին լիամետրաժ «Լսել և հիմա» (Hear and Now) ֆիլմը 2007 թ. «Սանդենս» կինոփառատոնում շահել է Հանդիսատեսի մրցանակ, 2008 թ.՝ «Փիբըդի» մրցանակ և այլն։ «Լսել և հիմա» ֆիլմը առաջադրվել է նաև Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի «Տարվա վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Վավերագրական ուրվանկարների հանդեպ Այրինի սերը սկիզբ է առել անշարժ լուսանկարչությունից՝ Հիմալայներում ապրող հաշմանդամ մարդկանց կյանքի մասին իր առաջին ուղենշային գրքից, որը կոչվում էր «Թաքնված Բուդդաները» (Buddhas in Disguise)։ Հինգ տարի ապրելով Կաթմանդուի մերձակայքում (Նեպալ) ՝ 1992-ին UNICEF-ի համար նա ստեղծել է իր առաջին վավերագրական կինոնկարը։ Ապա՝ վերադարձել է ԱՄՆ և նկարահանել ու արտադրել մի շարք կերպարային վավերագրություններ։

Irene is an Emmy and Peabody Award-winning, Oscar-nominated, director, producer, writer and cinematographer. Her documentary short, The Final Inch, was nominated for a 2009 Academy Award, three Emmy Awards, and won the International Documentary Association’s Pare Lorentz Award for outstanding cinematography. Her first feature-length film, Hear and Now, premiered at Sundance in 2007 where it won the Audience Award, and went on to receive a 2008 Peabody Award and numerous Audience and Jury awards around the world. Hear and Now was also nominated for Documentary of the Year by the Producer’s Guild of America. Irene’s passion for documentary portraiture began as a still photographer, with her landmark photography book, Buddhas in Disguise, about the lives of disabled people across the Himalayas. Based out of Kathmandu, Nepal for five years, she made her first documentary for UNICEF in 1992 and then returned to the US to direct and produce a variety of characterdriven documentaries, from renegade polygamists to Bluegrass musicians and heroes battling the American health care system.


2012

ԻՆՈՍԵՆՏԵ

INOCENTE

Ռեժ.՝ Շոն Ֆայն և Անդրեա Նիքս-Ֆայն Տևողությունը՝40 րոպե

Director: Sean Fine and Andrea Nix-Fine Running Time:40 minutes

«Ինոսենտե»-ն անձնական վավերագրական կինոնկար է՝ հասունացման շրջանում գտնվող երիտասարդ նկարչի մասին: 15 տարեկանում Ինոսենտեն հրաժարվում է թույլ տալ, որ նկարիչ դառնալու իր երազանքը խափանվի։ Գույնը նրա անձնական հեղափոխությունն է, և դրա արտասովոր դիապազոնը Ինոսենտեի կտավների վրա ստեղծում է մի աշխարհ, որը ոչ մի կերպ նման չէ նրա մութ անցյալին, ուր առանձնանում է հայրը, ում արտաքսել են ընտանեկան բռնության համար, հարբեցող ու հուսահատ մայրը՝ չորս երեխայով, ով, նույնիսկ մեկ անգամ բռնելով դստեր ձեռքը, ցանկացել է նրա հետ միասին վայր նետվել կամրջից, անվերջ դեգերումները՝ քաղաքի մի ապաստարանից մյուսը, որոնք վխտում էին անօթևաններով, և արտաքսման մշտական սպառնալիքը: Ինոսենտեի ընտանիքի պատմությունը բացահայտվում է նրա նկարների միջոցով: Չլինելով ո՛չ զգացմունքային, ո՛չ էլ զգայացունց՝ «Ինոսենտե»-ն ձեզ կընկղմի մի պատանուհու շատ իրական, ամենօրյա գոյության մեջ, ով մղում է մի կռիվ, որը մենք երբեք չենք տեսնում:

INOCENTE is an intensely personal and vibrant coming of age documentary about a young artist’s fierce determination to never surrender to the bleakness of her surroundings. At 15, Inocente refuses to let her dream of becoming an artist be caged by her life as an undocumented immigrant forced to live homeless for the last nine years. Color is her personal revolution and its extraordinary sweep on her canvases creates a world that looks nothing like her own dark past – a past punctuated by a father deported for domestic abuse, an alcoholic and defeated mother of four who once took her daughter by the hand to jump off a bridge together, an endless shuffle through the city’s overcrowded homeless shelters and the constant threat of deportation. Inocente’s family history is slowly revealed through her paintings. Neither sentimental nor sensational, INOCENTE will immerse you in the very real, day-to-day existence of a young girl who is battling a war that we never see.


57

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Շոն Ֆայնը և Անդրեա Նիքս Ֆայնը «Օսկար» մրցանակի ներկայացված և «Էմմի»-ի եռակի մրցանակակիր ռեժիսորներ են։ Վերջին տասնամյակում Ֆայների աչքի ընկնող պատկերային և պատմողական ոճը բազմիցս ներկայացվել է կինոթատրոններում, «Էյչ-Բի-Օ», «Էմ-Թի-Վի», «Էփիքս» և «Նեյշընըլ ջեոգրաֆիկ» կաբելային ցանցերով։ «Շայն Գլոբըլ» կինոընկերությունը՝ Շոնի և Անդրեայի հետ միասին ստեղծել են «Պատերազմ/Պար» (War/Dance) ֆիլմը, որն ապշեցուցիչ մի պատմություն է Ուգանդայի պատերազմական գոտում բնակվող երեխաների կյանքի վրա երաժշտության ապաքինող և վերափոխող ազդեցության մասին։ Նրանք աշխատել են ավելի քան երեսուն երկրում՝ պատերազմական վտանգավոր գոտիներից մինչև Արկտիկական բևեռային շրջագիծը՝ էկրան բարձրացնելով մարդկային կյանքի անհայտ պատմություններ։ Ներկայումս «Ֆայն ֆիլմզ» կինոընկերությունը «Էյչ-Բի-Օ» հեռուստաալիքի համար պատրաստում է «Լավ կյանքը» (The Good Life) վավերագրական կինոնկարը։ Ներկայումս «Էփիքս»-ի համար նկարահանում են «Պահին» (In the Moment) ֆիլմաշարը։ Նրանց նախագծերը ցուցադրվել են «Նեյշընըլ ջեոգրաֆիկ», «Դիսքավըրի», «Սանդենս Չէնըլ» և «Էյ-Բի-Սի Նյուզ Նայթլայն» հեռուստաալիքներով և կաբելային ցանցերով։

Sean and Andrea Fine are Academy Award-nominated directors and three-time Emmy award winners. For the last decade, the Fines’ distinctive visual and storytelling style has been shown in theatres, on HBO, MTV, Epix, and National Geographic. Shine Global and the Fines’ made the film War/Dance together, which tells the amazing story about the power of music to heal and transform the lives of children living Uganda’s war zone. They have worked in over thirty countries, from dangerous war zones to the Arctic Circle, to bring unknown human stories to the screen. Currently Fine Films is directing The Good Life for HBO, a documentary feature chronicling a mother’s race against time to save her only son from an extremely rare and fatal disease that rapidly ages children. They are directing the broadcast series In the Moment for Epix, an intensive look into the forces that create a champion athlete, from their own point of view. Along with their theatrical work, their projects have also appeared on National Geographic, Discovery, the Sundance Channel and ABC News Nightline.


2012

Ռ.Պ. ՍԱԼԱԶԱՐԻՆ՝ ՍԻՐՈՎ «Պատմության կորպուս»

To R.P. Salazar, With Love (StoryCorps)

Ռեժ.՝ Ռոուշ եղբայրներ Տևողությունը՝ 2 րոպե 55 վայրկյան

Director: The Rauch Brothers Running Time:2 minutes 55 seconds

2007-ի հունվարին Ռեյշել Պ. Սալազարը և Ռուբեն Պ. Սալազարը ապրում էին 9,000 մղոն իրարից հեռու և միմյանց գոյությունից միանգամայն անտեղ յակ: Սակայն, երբ մի հաղորդագրություն, որը նախատեսված էր Ռեյշելի համար պատահաբար ուղարկվեց Ռուբենին, շատ չանցած սովորական սխալը սկսում է նմանվել բախտի արտասովոր բերման:

In January 2007, Rachel P. Salazar and Ruben P. Salazar were living 9,000 miles apart and completely unaware of each other’s existence. But when an email meant for Rachel accidentally went to Ruben, it wasn’t long before an ordinary mistake began to look like an extraordinary stroke of luck.


59

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ռոուշ եղբայրները «Փիբըդի» մրցանակ ստացած և երկու անգամ «Էմմի» մրցանակի առաջադրված «Սթորիքորփս» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի թիմի ռեժիսորներն են։ Նրանց կինոստուդիան, որը մասնագիտանում է կերպարների անիմացիայի մեջ, պատվերներ է կատարել «Սեզամ Ուորքշոփ», «Ուորներ Բրոս. Անիմեյշըն», «Քարթուն Նեթուորք», և «Էն-Բի-Սի» կինոստուդիաների ու հեռ ուստատեսային ցանցերի համար։ Ներկայումս նրանք մոտեցումներ են մշակում մի անիմացիոն ֆիլմի համար, որի գործողությունները տեղի են ունենում Հարլեմում։ «Սթորիքորփս» կինոստուդիան անկախ և շահույթ չհետապնդող ընկերություն է, որը նպատակ ունի տեսագրել և պահպանել տարբեր ամերիկացիների կյանքի պատումները՝ անկախ նրանց հավատքից և ծագումից՝ հնարավորություն տալով ուրիշներին ծանոթանալու դրանց։ 2003-ից սկսած՝ «Սթորիքորփս» կինոստուդիան հավաքել է ավելի քան 45,000 ձայնազրույց և դրանք պահպանության տվել Կոնգրեսի գրադարանին։ Այն նաև ամեն շաբաթ Հանրային ռադիոցանցով հեռարձակում է որոշ պատմությունների խմբագրված պատառիկներ։ Որոշ նման պատումներ նաև վեր են ածվել շարժանկարների՝ ստեղծելով «Սթորիքորփս» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի շարքը։

The Rauch Brothers are directors of the Peabody Award-winning and two-time Emmy-nominated StoryCorps animated shorts. Their studio, specializing in character animation, has produced work for Sesame Workshop, Warner Bros. Animation, Cartoon Network, and NBC among others. They are currently developing concepts for an animated feature set in Harlem. StoryCorps is an independent nonprofit whose mission is to provide Americans of all backgrounds and beliefs with the opportunity to record, preserve and share the stories of their lives. Since 2003, StoryCorps has collected more than 45,000 audio interviews and archived them at the Library of Congress; edited segments of selected stories air each week on NPR, and a handful of those have been animated to create StoryCorps Animated Shorts.


2012

ԵՂԱՆԱԿՆ՝ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Future Weather

Ռեժ.՝ Ջենի Դելեր Տևողությունը՝ 85 րոպե

Director: Jenny Deller Running Time:85 minutes

Լադուրեն 13 տարեկան մի աղջիկ է, ով սրտաշունչ սիրում է բնությունը և անհանգստանում գլոբալ տաքացման համար: Լինելով կրքոտ բնապաշտպան՝ նա միայնակ ապրում է իր գյուղական տանն ու ածխաթթու գազի ավելացման դեմն առնելու եղանակներ փնտրում: Գրետան՝ նրա տատիկը, կտրուկ բնավորություն ունեցող բուժքույր է, ով ուժասպառ է եղել ալկոհոլից ու հիասթափություններից: Երբ Լադուրեին անսպասելիորեն լքում է սեփական երազանքների հետևից ընկած միայնակ մայրը, նա որոշում է գոյատևել իր ուժերով՝ ստիպելով իրեն ու Գրետային վերաիմաստավորել իրենց ապագան: Միմյանց կյանքում հայտնված երկու կին պետք է սովորեն վստահել մեկմեկու և ցատկել դեպի անհայտը: Ներկայացնելով հումորով, սուր պատկերված կերպարներ և հզոր դերասանական խաղ՝ «Եղանակն՝ ապագայում»-ը կինոնկար է փոփոխությունները վերապրելու քաջությունը գտնելու մասին:

Lauduree is a 13-year-old loner passionate about nature and worried about global warming. A passionate environmentalist, she clings to her rural home and a carbon sequestration experiment. Greta, her grandmother, is a fiery nurse jaded by alcohol and disappointment. When Lauduree is abruptly abandoned by her dreamer single mom, she decides to take survival into her own hands, forcing her and Greta to rethink their futures. Thrust into each other’s lives, the two women must learn to trust each other and leap into the unknown. Featuring humorous, sharply drawn characters and powerful performances, Future Weather is about finding the courage to survive change


61

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Գրող, ռեժիսոր և պրոդյուսեր Ջենի Դելերը բնակվում է Ֆիլադելֆիայում։ Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը «Եղանակն՝ ապագայում»-ն (Future Weather) էր՝ Էյմի Մեդիգանի, Լիլի Թեյլորի, Բիլ Սեդլերի, Մերին Այրլենդի և Փերլա Հենի-Ժարդինի մասնակցությամբ։ 2009-ին Նանթուքեթի կինոփառատոնին այն «Շոութայմ»-ի Թոնի Քոքսի անվան մրցանակ է շահել լավագույն սցենարի համար, իսկ «Ալֆրեդ Սլոան» հիմնադրամից ստացել է երեք դրամաշնորհ՝ «Թրիբեքա» կինոինստիտուտի Նախագծի մշակման դրամաշնորհը, ինչպես և «Ֆիլմ ինդիփենդենթ» կինոընկերության պրոդյուսերական լաբորատորիայի և Արագ արդյունքի դրամաշնորհները։ Ջենիին ութ կարճամետրաժ ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և մոնտաժող է, ներառյալ՝ «Անթրոփոլոժի» (Anthropologie) կինոնկարը, որտեղ նա եղել է գովազդի գլխավոր պատասխանատու։ Ջենին դերասանական գործ է ուսանել Սան Ֆրանցիսկոյի Ամերիկյան Կոնսերվատորիայի թատրոնում, Նյու Յորքում՝ Ամերիկյան մնջախաղի թատրոնում և «Ուարդ Սթուդիո»-յում՝ «Մեյսներ» ծրագրով։

Jenny Deller is a writer, director and producer living in Philadelphia. Her debut feature, Future Weather, stars Amy Madigan, Lili Taylor, Bill Sadler, Marin Ireland and Perla Haney-Jardine, received the 2009 Showtime Tony Cox Award for Best Screenplay from the Nantucket Film Festival as well as three grants from the Alfred P. Sloan Foundation: the Tribeca Film Institute Development Grant and Film Independent’s Producers Lab Grant and Fast Track Award. Jenny has directed, produced and edited eight short films, including a documentary short for Anthropologie, where she served as Senior Copywriter. Jenny studied acting at the American Conservatory Theatre in San Francisco, and in New York at the Ward Studio Meisner Program and American Mime Theater.


2008

Քաղցրիկ

Sugar

Ռեժ.՝ Ռայան Ք. Ֆլեք և Աննա Բոդեն Տևողությունը՝ 120 րոպե

Director: Ryan Fleck and Anna Boden Running Time:120 minutes

«Քաղցրիկ»-ը նոր փայլ է տալիս ամերիկյան երազանքին՝ այն ցնծագին կամ ծաղրագին բացականչությունների միջոցով, որոնցով երկրպագուները ողողում են նրանց, ովքեր մարմնավորում են իրենց սիրած ժամանցը: Գրող և ռեժիսոր Աննա Բոդենն ու Ռայան Ֆլեքը ստեղծել են մի կինոնկար, որը նույնքան նրբագեղ է, որքան՝ լավ մտածված կրկնակի խաղ, և ժողովել են խաղարվեստի տաղանդավոր ներկայացուցիչների մի հոյակապ կազմ՝ նորընծա Ալգենիս Պերես Սոտոյի գլխավորությամբ: «Քաղցրիկ»-ը նույնքան հավակնոտ է, որքան՝ սրտակից, և հանդիսատեսին թույլ է տալիս խորաթափանց հայացք նետել օտարության մեջ ապրող մարդկանց ապրումներին՝ միաժամանակ ներբողելով փորձություններն ու բոլոր միջոցներով ձեռք բերված հաղթանակները… ու կատարելատիպին հասնելու ձգտումը:

SUGAR shines a bright light on the American dream through the cheers and jeers heaped upon those who embody its national pastime. Writer/directors Anna Boden and Ryan Fleck have shaped a screenplay as elegant as a well-turned double play and assembled a remarkable lineup of acting talent led by rookie Algenis Perez Soto. SUGAR is as ambitious as it is intimate, allowing audiences a cleareyed look at the immigrant experience while celebrating both the trials and triumphs of swinging for the fences - and reaching for an ideal.


63

Ֆիլմի հեղինակների մասին։

Filmmaker Bio:

Ռայան Ք. Ֆլեքն ամերիկացի ռեժիսոր է՝ օպերատոր, խմբագիր և սցենարիստ, ում ամենահայտնի գործերից են «Կես Նելսոն» (Half Nelson, 2006) (ռեժիսոր և հեղինակ) և «Քաղցրիկ» (Sugar, 2008) (ռեժիսոր և հեղինակ) ֆիլմերը։ Հայտնի է սկսնակ կինոհեղինակ Աննա Բադենի հետ համագործակցությամբ։ Ռայանը ծնվել է Կալիֆորնիայի Բըրքլի քաղաքում, մեծացել է Բըրքլիում և Օուքլենդում։ Սովորել է Նյու Յորքի համալսարանի «Թիշ» արվեստի դպրոցում։

Ryan K. Fleck is an American film director, cinematographer, editor, and screenwriter best known for directing and writing the 2006 film Half Nelson and the 2008 film Sugar. He is known for his collaborations with fellow filmmaker Anna Boden. Ryan was born in Berkeley, California and raised in Berkeley and Oakland, California. He attended New York University’s Tisch School of the Arts where he studied film

Աննա Բոդենը ամերիկյան կինոռեժիսոր է՝ օպերատոր, խմբագիր և սցենարիստ, որի ամենահայտնի գործը Ռայան Ֆլեքի հետ համահեղինակած «Կես Նելսոն» ֆիլմն է։ Հայտնի է Ռայան Ֆլեքի հետ համատեղ աշխատանքներով: Միասին ստեղծել են վավերագրական կարճամետրաժ «Արդյոք տեսե՞լ ես այս մարդուն » (Have You Seen This Man?) և «Պատանի խռովարարներ» (Young Rebels) ֆիլմերը, որոնցից հետո գրել և ղեկավարել են կարճամետրաժ «Գովանուս, Բրուքլին» (Gowanus, Brooklyn) ֆիլմը, որի նպատակը հնարավոր ներդրողներին իրենց՝ դեռևս անմշակ «Կես Նելսոն» (Half Nelson) ֆիլմով հետաքրքրելն էր։

Anna Boden is an American film director, cinematographer, editor, and screenwriter best known as the co-writer of the 2006 film Half Nelson. She is known for her collaborations with fellow filmmaker Ryan Fleck. Together they made the short documentaries Have You Seen This Man? and Young Rebels before they wrote and he directed the short film Gowanus, Brooklyn, a sample feature aiming to attract potential financiers to their then undeveloped script, Half Nelson.


Այս ծրագիրը մասամբ ֆինանսավորվել է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից: Ֆիլմերում ներկայացված կարծիքները, բացահայտումները և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Պետքարտուղարության տեսակետները: This program was funded in part by a grant from the United States Department of State. The opinions, findings and conclusions stated herein are those of the authors and do not necessarily reflect those of the United States Department of State.


www.tumo.org/AFS



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.