Ինչպե՞ս կարդալ գրքեր գլուխ տասներորդ ընդհանուր լեզու գտնել

Page 1

Ինչպե՞ս կարդալ գրքեր: Գլուխ տասներորդ. Ընդհանուր լեզու գտնել 1. Գլուխ տասներորդ. Ընդհանուր լեզու գտնել Եվ այսպես, ի՞նչին հասանք: Մենք տեսանք, որ լավ գիրքը արժանի է երեք անգամ վերընթերցելուն, որը պիտի արվի հետևողականությամբ ու գիտակցաբար այն ժամանակահատվածում, երբ մենք սովորում ենք ընթերցել: Սակայն փորձառու ընթերցողը այդ գործողությունը կատարում է առանց հատուկ ջանքերի՝ միաժամանակ ու ինքնաբերաբար: Մենք պարզեցինք որ գոյություն ունի չորս կանոն առաջին կամ վերլուծական ընթերցանության, այն է՝ 1. Դասակարգել գիրքը ըստ տեսակի ու առարկայի 2. Ինչքան կարելի է հակիրճ ներկայացնել բուն էությունը 3. Որոշել գրքի հիմնական մասերը, դրանց կարգն ու փոխկապակցվածությունը 4. Առանձնացնել խնդիրը կամ խնդիրները, որոնք հեղինակը ձգտում է լուծել Այժմ դուք կարող եք անցնել երկրորդ ընթերցմանը ու դրա չորս կանոններին: Դուք մի փոքր ծանոթ եք դրանցից առաջինին, որի մասին հիշատակել եմ երկրորդ գլխում՝ գտնել հեղինակի կողմից օգտագործվող բանալի բառերը ու պարզել, թե ինչպես է նա դրանք օգտագործում: Մենք ձեզ հետ գործնականում փորձել ենք դա՝ թվարկելով բազմապիսի նշանակություններն այնպիսի բառերի, ինչպիսիք են ընթերցանությունը և ուսումը: Եթե յուրաքանչյուր ենթատեքստում դուք հստակ պատկերացնում եք, թե ինչ նկատի ունեմ օգտագործելով այդ բառերը, ուրեմն մենք ընդհանուր լեզու ենք գտել: Որպես կանոն մարդիկ համարյա միշտ ընդհանուր լեզու գտնում են ցանկացած հաջողված գործնական բանակցությունների վերջնական փուլում: Մնում է միայն ստորագրություն դնել ներքևում: Սակայն գիրքը կարդալիս հեղինակի հետ ընդհանուր լեզվի ձեռքբերումը, այսինքն տերմինների նույնական ըմբռնումը՝ մեկնաբանման առաջին փուլն է: Եթե ընթերցողը ընդհանուր լեզու չգտնի հեղինակի հետ, գիտելիքի փոխանցումը չի կայանա: Տերմինը, ինչպես դուք շուտով կիմանաք, դա փոխանցվող գիտելիքի հիմնական միավորն է: Դուք հավանաբար կռահեցիք, որ տերմինը բառ չէ, համենայն դեպս՝ ոչ սովորական բառ, առանց այլ նախանշանների: Եթե «բառ» և «տերմին» բառերը համընկնեին, ապա գտնելով գրքում բանալի բառերը, դուք անմիջապես կիմանայիք նրա ողջ տերմինալոգիայի մասին: Բայց բառի մեջ, հատկապես բանալի բառի, կարող են շատ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.