ԶՐՈ ԲՅՈՒՋԵ
ֆիլմարտադրության հարթակ
«Զրո բյուջե»-ն ՄԷԿ ԿԱԴՐ Կարճ Ֆիլմերի Միջազգային Փառատոնի ֆիլմարտադրության հարթակն է, որի թիրախը Հայաստանի քաղաքացի կամ կեցության իրավունք ունեցող ռեժիսորներն ու կինոարտադրողներն են։ Զրո Բյուջե ֆիլմարտադրության հարթակի մեկնարկային մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն. ՀՀ դրամ (հարկերը և տուրքերը ներառյալ)։ Մրցանակային գումարը պետք է ծախսվի բացառապես ՀՀ տարածքում:
Մրցանակային ֆոնդը բաշխվում է ըստ տարվա փիթչին հրավիրված փորձագետների որոշման: Փիթչի աշխատանքային լեզուն հայերենն է: Մրցանակակիր կարող են ճանաչվել մեկ կամ մի քանի նախագիծ: Կինոնախագծերի փիթչը տեղի է ունենում ՄԷԿ ԿԱԴՐ ՄԿՖՓ-ի ընթացքում: Ընտրող հանձնաժողովի որոշումը վերջնական է և ենթակա չէ փոփոխման։ Ընտրված նախագծի ռեժիսորի և կինոարտադրողի մասնակցությունը փիթչին պարտադիր է: