ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆ
Անխուսափելին
Ճանապարհին Ողջ գիշեր տեղացող ձյունը կտրվել էր լուսադեմին, ու իր ժամին անհամբերությամբ սպասող սառնամանիքը հարձակվել էր Քաղաքի վրա : Բակում կուտակված ձյան հողախառն կույտերը քարացել ու նմանվում էին սառած լավայի կտորների՝ տեղ-տեղ մոխրագույն, տեղ-տեղ սև: Մեքենայի շարժիչը գործի գցել հաջողվեց միայն երկրորդ փորձից: Հաշվապահը իր արդեն ծերացած արտաճանապարհայինի անհյուրընկալ սրահում կատաղորեն իրար շփեց ձեռքերը՝ նկատելով, որ արտաշնչած գոլորշին դիպչելով դիմապակուն ակնթարթորեն վերածվեց եղյամի բարակ շերտի: Դուրս եկավ սառցահոր հիշեցնող սրահից ու սկսեց մանր ցատկեր կատարել՝ կանգնելով մերթ մեկ, մերթ մյուս ոտքի վրա: Շարժիչի