1 ՎԱՀԵ ԳՈԴԵԼ – Ոչինչ (կամ գրեթե), 2012թ.
Ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ… ո՞վ ե՞րբ ինչո՞ւ երբվանի՞ց որքա՞ն է տևում անցումը որտե՞ղ է ոսկեդարը ի՞նչ է պատահել բարեկամներիս - ամեն մի բառի մեջ մի թռչուն է թրթռում (մեռածներն զգոն են) դժբախտությունը մենակ չի գալիս պատերն ականջ ունեն ծառն ընդամենը ստվեր է սերը մեռած է(լռությունը մոլեգնում է բառերի կացարանում) ուրեմն ինչ է ինձ մնում անել եթե ոչ սահել ննջող ջրերի հոսանքով կամ ընկղմել միանգամից իզուր տեղը առանց մի բառ ասելու - ինչպես մեռյալ (ընկերներիս տարավ արդեն այս քամին որ ոռնում է իմ դռան տակ այս ժամին) Իմ ձայնը ճաթում է… իմ ձայնը ճաթում է ջրի հոսքի հետ ես ախորժակով խածնում եմ պարապը - նայում եմ թե ինչպես է անցնում ժամանակը (Վայելել լուսաբացին…) (վայելել լուսաբացին - մեռնել միասին ամենագեղեցիկ ննջարանում) Երբ պարապն ինձ նեղում է… երբ պարապն ինձ նեղում է երբ լռություն թափանցում է մինչև ողնածուծ ես իսկույն շրջապատում եմ ինձ բառերի առատությամբ