Anmahutyan sahman@

Page 1

Սուսաննա Հարությունյան

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Դժոխքի մասին առաջին տեղեկացնողը շատ բարի մարդ է եղել: Նա ուզեցել է մեզ մխիթարել, ուզեցել է ասել, որ կյանքը մարդու հանդեպ Աստծո արած ամենավերջին վատությունը չէ, դրանից դենն էլ կա: Իսկ դրախտի գոյության լուրը առաջինը հրապարակ է նետել սատանան` որ մեզ ջիջիլացնի, որ ցույց տա, թե ինչ հնարավորություններ ունի Երկնավորը և դրանից մեզ ընդամենը ինչ է կամեցել: Այո, դա արված է հատուկ` մեր և Երկնավորի հարաբերությունները փչացնելու համար: Ես այս կարծիքին էի, երբ կռացած մահճակալիս տակ, երեք օրվա չավլած փոշու մեջ փնտրում էի օձի գալարների հետքերը: Համենայն դեպս, ես չէի հասկանում և հավանաբար երբեք էլ չեմ հասկանա, թե մենք էդ ի՞նչ ենք արել խելքից դուրս, որ Երկնավորը մեր հոգին արտաքսել է մարդկային մարմնի մեջ, ինչի անհարմարությունից անձամբ ես նեղվել եմ ի ծնե: Առավոտյան, սովորությանս համաձայն, միացրել էի հեռուստացույցը, և հիմնականում չլսելով, թե ինչ է ասում, պատուհաններն էի մաքրում: Ականջիս պատառներ էին հասնում հաղորդավարի ձայնից. ինչ-որ ինստիտուտ հրապարակել էր թվեր` համաձայն որի մարդը կյանքում էսքան ժամ կորցնում է քնելու վրա, էսքան` ուտելու, էսքան` զուգարան նստելու, էսքան` լողանալու… Փաստորեն ամեն ինչի վրա ժամանակ ծախսում է, բացի սեփական հոգուց: Որից հետո հնչեց քաղաքապետարանի զգուշացումն առ այն, որ հարուստները երևանամերձ սարուձորերում ռեստորաններ ու հասարակաց տներ են կառուցում` նվաճելով օձ ու կարիճների բնակատեղին, վերջիններս էլ ստիպված լցվել են քաղաք, և երեկ կեսօրին Գայի պողոտայի տասներեք շենքի չորրորդ հարկի բնակիչը իր մահճակալի տակից հայտնաբերել է գյուրզա տեսակի օձ, որը բռնել և նվիրել է գազանանոցին: «Բնակիչնե՛ր, զգո՛ն եղեք. նրանց հանդիպելիս աշխատեք լինել սառնասիրտ և չվնասել, սովորեք օձերի հետ ապրել: Հիշե՛ք` նրանք ազնվաբարո կենդանիներ են և երբեք առաջինը չեն հարձակվում»։ Զգուշացումը խուճապի մատնեց քաղաքի ողջ առաջին, երկրորդ և երրորդ հարկերում ապրողներին: Նրանք գլխապատառ նետվեցին ստուգելու իրենց մահճակալների տակերը, որովհետև, փաստորեն, մինչև չորրորդ հարկ բոլոր տեղերը խիստ զբաղված են եղել, որ այդ խեղճ գյուրզա տեսակը իր ծանր մարմինը քարշ է տվել այդքան վեր: Որպես փսիխոթերապիայի կուրս, ցուցադրեցին, թե ինչպես են ծնվում օձերը. ինչպես հավերը և բադերը, դուրս են գալիս ձվից։ Այո, դա նրանց դարձնում է պակաս սարսափելի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ ձվերից ևս հաջողությամբ կարելի է ձվածեղ պատրաստել: Ցուցադրեցին օձ պարացնողների, որպես հավաստում, որ նրանք մարդու կողմից միանգամայն կառավարելի և վերահսկելի են, և ամենավերջում` մարդու անպարտելիության և ամենազորության ապացույցը` չինական խոհանոց… Խոհարարը բռնեց օձի գլխից, օձը վիզ չունի, դրա համար էլ գլխից բռնեց՝ ականջներից, ու հսկայական դանակով իջավ վրան, ճիշտ այն տեղին, ուր պիտի լիներ վիզը: Գլուխը շպրտեց մի կողմ: Օձի բերանը ցավից բացվեց, բայց չսատկեց: Անկյունում ընկած՝ բերանը բաց նայո՜ւմ էր… Կաշին հանեցին, կտրատեցին, եռման ձեթ ու սոխառածի մեջ տապակեցին, լցրին ափսեներն ու սկսեցին ծամել. այդ ողջ ընթացքում կտրված գլուխն անկյունում ընկած, բերանը բաց դեռ նա՜յում էր, չէր սատկել… Հետաքրքիր է. ուրիշ էլ ի՞նչ էր ուզում տեսնել օձի իմաստուն գլուխը, որ դեռ չէր սատկում: Այն բանից հետո, երբ օձի աչքի առաջ ձեթ ու սոխառածով տապակեցին, կերան նրա անձնական մարմինը, ես սկսեցի երեք օրվա չավլած փոշու մեջ փնտրել կասկածյալ օձին` չինացիների հավանական ճաշը: Չգտա: Վախվխելով նայում եմ այն տեղերը, ուր կարող է խցկված լինել աստվածաշնչյան սողունը ու, չնայած վախիս, նաև ուզում եմ, որ օձը եկած լինի: Տեսնես` եթե գա, էս անգամ ի՞նչ գայթակղություն է բերելու` էլի մրգայի՞ն, թե՞ դրախտն անցել է մսակերության: Մտածելով


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.