Aharonyan-Böcklin

Page 1

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԵՎ ԱՆԴՐԱՇԽԱՐՀԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ (Ավետիս Ահարոնյան - Առնոլդ Բյոքլին) Անընդհատ հիշվում է «հնում մեկի» հայտնի միտքը, որ մեզ ավանդվել է Եղիշեի միջոցով. «Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»: Հասկացված, ճանաչված մահը դատապարտվածություն է անմահության, այսինքն` անհնարինին: Բայց միտքը վերաբերում է սոսկ երկնավոր առաքինության, մարմնավորի անցավորության, հոգու անմահության` իր դարի քրիստոնեական պատկերացումներին համապատասխան: Մարդուց ամեն ինչ կարելի է խլել, անհնար է խլել միայն նրա մահը: Միակ անկորնչելի, անխուսափելի, անփոխանակելի սեփականությունը: «Մահ իմացեալը» ի՞նչ առնչություն ունի միակ այդ սեփականության հետ. մահվան փոխանակո՞ւմը երկնային անմահությամբ: Երկրային կյանքի անցավորության, երկնային հավերժության գաղափարները մթագնում են անհատի մահվան որոշակիությունը, թանձրականությունը: Ի՞նչ է սպասում ունայնությամբ ներշնչված անհատի կամքի ազատությանը: Հանձնվել նախախնամությանը, հաշտվել ճակատագրի հետ. անմահության խոստում, որ բացասում է կյանքի իրական-օրինաչափ-անկախ ընթացքը, բացասում անհատի կամքի իրավունքը: Կյանքը, մահը, ճակատագիրը քննաբանվել են պատմական ամեն գոյավիճակին համապատասխան: Ճգնաժամային դարաշրջաններում ավելի են սրվում այդ խնդիրները, ամեն մի հերթական գոյամարտ նոր իմաստավորումով է դնում «մահ իմացեալի» գաղափարը: Պարտադրված գաղափար, ոչ թե սոսկ անհատի անխուսափելի մահվան ճակատագրակայնությամբ: Ավետիս Ահարոնյանը մեկն էր հայոց այն մեծերից, որին վիճակված էր նորից բարձրացնել ու ժողովրդին հանձնել նույն գաղափարը իր և ժամանակով պայմանավորված քննաբանությամբ: Ըմբոստացում և պայքար ընդդեմ ամեն մի անարդարության, անիրավության, զրկանքի – նրա նշանաբանն է, կյանքի հաստատման նշանաբանը, որը սակայն ձեռք կարելի էր բերել` անցնելով իմացության ու պայքարի այն ծանր ճանապարհը, որով անցել էին իր նախորդները, ու կանցնեն դեռ մյուսները, երկար ժամանակ: 1.


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.