Denis de rougemont. Don juan

Page 1

ԴԵՆԻ ԴԸ ՌՈՒԺՄՈՆ

ԴՈՆ ԺՈՒԱՆ

Երբ նա հայտնվում էր ոսկեփայլ ու մետաքսափայլ՝ մեծ տենորի գոռոզությամբ, նրանում փորձում էին տեսնել ցանկության բնական հուրը, մի ուժգին անասնականություն, և ինչպես միամիտ... Բայց բնությունը երբեք նման բան չի ստեղծել: Դուք շատ լավ զգում եք, որ դիվականություն կա նրա պարագայում, մի տեսակ տագնապալից բանավեճ, չարություն և մարտահրավեր. ձեռքը մեկնած կոմանդորին, Մոցարտի օպերայի վերջին գործողության մեջ: Ոչ, սա անասուն չէ, այլ մարդ, ոչ էլ բարոյականությունից դուրս է, այլ՝ ներս: Դոն Ժուանի հենակետը ոչ «ազնիվ վայրենիների» մեջ է, ոչ էլ «նախնականների»: Դոն Ժուանի ներկայությունը ենթադրում է ճշգրիտ կանոններով խճողված մի երկիր, որոնցից ազատվելու մասին ավելի քիչ է մտածում, քան չազատվելու: Գլխապտույտ ապրելու չափ խրվելով անիշխանականության մեջ, այս մեծ սենյորը երբեք չի մոռանում հասարակական իր դիրքը: Նրա բնական վիճակն արհամարհանքն է. ոչինչ ավելի հեռու չէ բնությունից: Տեսեք, թե ինչպես է կանանց օգտագործում. չկարողանալով նրանց տիրանալ, նախ բռնաբարում է բարոյապես, որպեսզի իր անասնականը պարտադրի: Եվ իր ուզածն ստանալուն պես, մի կողմ է շպրտում, ասես դա ավելի շատ ոճիր էր, քան իր փնտրած հաճույքը: Լինելով մշտապես հակաճառող, նա վերջնականորեն դիրքորոշվում է բարու և արդարի դեմ: Եթե բարոյականության օրենքները գոյություն չունենային, նա դրանք կհորիներ, որպեսզի ոտնահարեր: Սա մեզ օգնում է գուշակելու նրա գաղտնիքի հոգեկան բնույթը, որ այդքան հաջող դիմակավորված է բնազդի պատրվակով: Ընդվզած ոգու գագաթներին, հարյուր տարի հետո մենք տեսնում ենք, թե Նիցշեն ինչպես է վերանորոգում այդ մահացու մարտահրավերը: Բայց մի՞թե պետք է այդքան բարձրերը հասնել: Ցանկության սաստկության «զուտ բնականի» փնտրտուքն, արդյոք, չի կարո՞ղ բացատրել այդ մոլեգին անկայունությունը: Այդ դեպքում Դոն Ժուանն արդյոք չի դառնա՞ առաջին հանդիպման, ամենագրգռիչ հաղթանակի տղամարդը: «Նորությունը մեր հոգու բռնակալն է», - գրում էր Կազանովան: Բայց արդեն հաճույքի տղամարդը չէ, որ խոսում է այսպես: Զգայական իսկական հեշտասիրությունն սկսվում է ճիշտ այն պահից հետո, որին հասնելուն պես Դոն Ժուանը փախչում է: Պե՞տք է, արդյոք, իրադրությունը պարզելու համար դիմել վիեննական դպրոցի անհամեստ դոկտորների օգնությանը: Հրաշալի՜ նյութ է: Ձեռքից չէին փախցնի: Նրանց համար նույնպես Դոն Ժուանը կարծածի հակառակը կլիներ, նրանք կգտնեին, որ տառապում է սեռական անզորությանը մոտիկ մի տագնապով: Եվ ճշմարիտ է, որ նա, ով զիջում է այդ արտաքին գրավչությանը (ինչը կարող է բոլոր սիրունիկ կանանց հետ պատահել` բոլոր տղամարդկանց հետ շփվելիս), առողջության մասին չի մտածում: Բայց այդ լկտի մոլեգնության, այդ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.