Gurgen Eghiazaryan

Page 1

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ահոե չոհե

Վերջապես հասկացա, թե ինչպես կարելի է փրկել հայրենիքս Նազարեթի անապատացնող ասպատակություններից: Դուք գիտեք, որ շատ հերոսներ են փորձել խոցել Նազարեթին, որպեսզի ազատագրեն մեր հայրենիքը նրա ավերիչ գործողություններից և սին խոստումների անտակ խուրջինից, բայց ապարդյուն: Մեծն Նազարեթը առայժմ անխոցելի է: Լավագույն դարբինների կռած թրերը փշրվել են նրա մարմնի վրա, նետահարների նետերից նույնիսկ վերնաշապիկը, Եվրոպայում կարած և արդուկած կոստյումը չեն վնասվել: Ասում են, որ նման հարձակումներից հետո տրամադրությունն է միայն ընկնում, որից գեղեցիկ, անտիկ դիմագծերն այլանդակվում են, թշերը կախվում, աչքերի տակի բլթակների վրա էլ հեմոգլոբինի անկումից անբնական սևություն է իջնում: Նա երիցս անիծված իր այս գահին հասել էր շնորհիվ դավադրության և խարդավանքների: Գահի հանդեպ տածած մոլուցքը նրա հիշողությունից իսպառ ջնջեց իր անցյալը, ներկան և ապագան: Այս դավաճանությունն էր, որ նրան ամեն գիշեր, ժամը չորսի մոտերքը, արթնացնում էր և հանգիստ չէր տալիս: Անքնությունից պրծնելու համար նա սկսեց ատել իր բարերարին: Նա իր դավաճանությամբ ապացուցեց դասական մի ճշմարտություն. վատությամբ են հատուցում հիմնականում այն մարդկանց, ումից լավություն են ստացել: Դավադրությունը տարիներ անց կրկին նրան կեղեքում էր ներսից, նա էլ դրանից պրծնելու համար մեղքի զգացողությունը փոխում էր հախուռն ատելությամբ: Նազարեթը արդեն գահին նստած էր, երբ պապենական հողերը աճուրդի հանեց: Հողի վաճառքից ստացված գումարով վունդերքինդ Դիանայի և Անգլիայում դասախոսող մի խելոք ու խորամանկ հայի միջնորդությամբ, եվրոպացի մեղվաբույծ Ջոն Պրեսկոտից պաշտպանիչ, հեքիաթային սպիտակ ծաղկափոշի գնեց: Մեղվաբույծը ծաղկափոշին ստանում էր Վատիկան-Ստրասբուրգ-Բրյուսել ոսկյա եռանկյունուց: Այն խառնելով Ստրասբուրգի կենդանաբանական այգու ժողովրդավարության և համամարդկային սկզբունքներով վարժեցրած կոկորդիլոսի ձվի դեղնուցին, հաբ էին ստանում և ցանկացած պարզամիտի կերակրում դրանով: Եվրոպայում այդ դեղնավուն ծածկագրված հաբը կոչվում էր «կեղծիքների մայր», «Գելափի դավադրություն», իսկ «Ճ» կարգի երկրներում այն ոգեշնչված անվանում էին «մեկ քայլ առաջ»: Վունդերքինդ Դիանայի և Կիլիկիայի Սիս նավահանգստում գրանցված միջնադարյան առևտրական մեկկայմանի նավի նավաստու ընտանիքում երեխա ծնվեց, որին Նվեր անվանեցին: Անվանակոչությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ Դիանան բնածին արգանդ չուներ և չէր կարող հղիանալ: Հրաշքը կատարվեց, և այդ էր պատճառը, որ նրան Նվեր կոչեցին: Մի բան ի սկզբանե պարզ էր, որ Նվերը հաստատ Աստծու դեմ երևույթ էր և նրա պարգևը լինել չէր կարող: Որդու՝ չափահաս դառնալուն պես Դիանան նրան ուղարկեց իր վաղեմի բարեկամ Պրեսկոտի մոտ ուսանելու: Բնական է, որ անարգանդ վունդերքինդից ծնված երեխան առանձնահատուկ պետք է լիներ: Շատ արագ Նվերը գերազանցեց իր ուսուցչին, քանզի մասնավոր դասեր էր ստանում Ֆաուստից, Սեն Ժերմենից, Մեսմերից և հեռակայում էր Կառլոս Կաստանեդայի մոտ: Վերջինից նա խորամանկորեն կորզելով անաշայի գաղտնիքը՝ այն խառնեց Պրեսկոտի ծաղկափոշուն և որակապես ավելի գերհզոր միջոց ստացավ: Նոր փոշին մարդկանց համար ցանկացած վերքի սպեղանի էր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան: Նվերը Սորբոնում կրթություն ստանալուց հետո աշխատանքի անցավ Մեծամորի ատոմակայանում: Տարեվերջին Պրեսկոտի միջնորդությամբ ստանձնեց կառավարությանը կից ալքիմիայի և ռեինկառնացիայի լաբորատորիայի վարիչի պարտականությունները: Այստեղ առաջին անգամ փորձ դրեց` երկրի կարիքների համար անպետք, խունացած ոսկուց զուգարանի թուղթ ստանալու: Փորձը դրական արդյունք գրանցեց, սկզբում` երեք հոգու համար: Վայրկյանների ընթացքում Նվերը մեկուկես տոննա ոսկին հույժ կարևոր թղթի վերածեց, որից հետո մենք աննախադեպ տնտեսական թռիչք ունեցանք: Մինչ օրս էլ լավագույն տնտեսագետները և կենսաբանները չեն կարողանում պարզել, թե այդ թուղթը մենք որտեղ ենք օգտագործում, երբ երկրի հիմնական բնակչությունը սնվելու հնարավորություն չունի: Ասում էին նաև, որ Նվերն ատոմակայանում աշխատելիս մի պտուտակ է գտել, որի վրա Պրեսկոտի ծաղկափոշին և Կառլոս Կաստանեդայի անաշան պտտեցնելուց հետո ստացված քսուքը մարդկանց անխոցելի է դարձնում: Նյութին առավելագույնս տիրապետելու համար շտապեցի Նվերի տուն-լաբորատորիա: Նրա տան ընդարձակ նախասրահի աջ պատի տակ գլխիկոր կանգնած էր նախկին ավագ դասախոս Համոն, որը, որպես պատմաբան, դասախոսական աշխատանքի թույլտվություն պետք է ստանար անձամբ Սուրիկից: Վերջինս մտքերով այնպես էր միայնակ մնացել ծխախոտի հետ, որ նույնիսկ չէր էլ նկատել պատմիչներ Խորենացու, Եղիշեի, Կորյունի և այլոց ներկայությունը: Ապագա պատմագիտության նահապետ Սուրիկը հաստափոր իր աշխատությունով անխնա հարվածում էր պատմիչ Կորյունի գլխին, քանզի վերջինս զլացել էր ծանոթանալ իր գիտական աշխատությանը: Խորենացին աղերսագին նայում էր Գառնիկի զավակին` հույս փայփայելով նրա մեջ գտնել մարդկային արժեքների փշրանքներ: Պատմիչը զուր էր նայում մի մարդու, որի աչքերը կապված էին ոսկեթել շորով, սրտին էլ Նազարեթի լույսով պսակված նկարն էր կրում: Գառնիկի զավակը, աչքերը ամուր կապած, մի ձեռքին՝ սուր, մյուսում՝ կշեռք, կլոր գլուխն ուղղել էր Նազարեթի մոմազարդ նկարին, որը, չգիտես ինչու, անհասկանալի հայացքով նայում էր նրա ձեռքի ծռված, ծակ կշեռքին: Պատմիչները չէին գիտակցում, որ եթե դեպքերը ծավալվեին Սուրիկի ծննդավայրում, իրենք ծեծով չէին պրծնի: Նա գիշերվա քողի տակ նրանց իր տուն կհրավիրեր և Նազարեթի պարգևած զենքով պատշգամբից կգնդակահարեր: Գառնիկի զավակի լայնափոր և լայնաթիկունք տեղակալը, տեսնելով, որ պատմական գիտությունների «իսկական» թեկնածու Սուրիկը իր գրած հաջորդ հաստափոր աշխատությունով էլ Եղիշեի գլխին է հարվածում, դեպքի վայրից ծածուկ գողացավ Կորյունի արյան մեջ թաթախված առաջին գիրքը: Եվ իրեղեն ապացույցը թաքցրեց, ասելով, թե Կորյունի գլխի վնասվածքը դարերի խորքից է գալիս: Ձախ պատի վրա Սալվադոր Դալին յուղաներկով պատկերել էր առաջին և երկրորդ նախագահների հասակով մեկ կանգնած նկարները: Առաջին նախագահը պատկերված էր իր գլխով և գրիզլի արջի մարմնով: Երկրորդ նախագահը իր գլխով էր և տնտեսական վագրի մարմնով: Ես Լոնդոնում տեսել եմ, թե ՈՒինսթոն Չերչիլի բրոնզաձույլ արձանի ձախ կոշիկը մարդկանց ձեռքի հպումից ինչպես է մշտապես փայլում: Անգլիացիներն այդպես իրենց երախտագիտությունն են հայտնում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած վարչապետին: Սանկտ Պետերբուրգում էլ ամեն տարի ռազմական ուսումնարանի շրջանավարտները գաղտագողի փայլեցնում են Պետրոս Առաջինի ձիու ամորձիները, որպեսզի հետագայում ռազմի դաշտում կայսեր ունեցած հաջողություններից իրենց էլ բաժին հասնի: Մենք ոչ մեկից հետ մնացող ազգ չենք, տուն-լաբորատորիայի նախասրահ մտնողներն էլ իրենց պարտքն էին համարում պարտադիր շոշափել հիմնադիր նախագահի ամորձիները: Ինձ անհասկանալի մնաց. ամորձիներին ձեռք էին տալիս, որ պատերազմում շահած նրա հաղթանակներն իրե՞նց վերագրեն, թե՞ Չերչիլի, Պետրոս Առաջինի օրինակով էին այդպես վարվում: Կարող է սա մի ա՞յլ անծանոթ մշակույթ էր, որը դեռ պիտի բացահայտվեր շարքայիններիս համար: Հավատացյալ Խաժակն աշխույժ զրույցի էր բռնվել ակադեմիկոս Ալեքսանդրովի, Ռեզերֆորդի և Կյուրի ամուսինների հետ: Նախասրահի ձախ անկյունում տեր Թոդիկի դաղդղանից պատրաստված ճիպոտը ձեռքին, Գարուշ երևելին երկու ցեղակրոն երիտասարդների ծնկի էր բերել Նազարեթի մոմավառ նկարի առջև: Սրանք իրենց անթափանց հայացքները հառած առաստաղին,


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.