Xachatur Dadayan

Page 1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փաստը Պատմության արքան է։ Բայց միապետը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ զգեստ հագցնել մերկ մանեկենին՝ պատմական ստույգ, բայց չոր փաստերին շունչ հաղորդել։

ԳՅՈՒԼՈՒՄԻ ՈՐԴԻՆ ԵՎ ԱՄՈՒՍԻՆԸ Երևանում կար մի կին, որի ամուսինն էր Արզումբեկը։ 1616թ. նրանք ունեցան արու զավակ, որին կոչեցին Գրիգոր։ 16 տարեկան հասակում սա ձեռքն առավ վաճառականի ցուպը և լքելով պարսից լծի տակ հեծող հարազատ քաղաքը, «հուսացեալ յԱստուած եւ յաջողութիւն նորա», այսինքն՝ ապավինելով Աստծուն ու նրա շնորհելիք հաջողությանը, գնաց-հասավ իլախաց երկիր՝ Լվով։ Այստեղ բնակվող բազմաթիվ ազգակիցները պատանուն ընդունեցին, գործ ու ապաստան տվեցին, օգնեցին ըստ ամենայնի։ Գրիգորը Լվովում մնաց 20 տարի, զբաղվեց արևելյան ապրանքների առևտրով, բազում դժվարություններ տեսավ, զրկանքներ կրեց, ճամփորդեց երկրե-երկիր, ծովերով ու ցամաքով, մեծ հարստություն վաստակեց և «ի միտ էած զաւանդութիւն նախնեաց»՝ անսալով նախնիների կանչին, վերադարձավ Երևան։ Տուն դարձավ՝ արդեն կրելով խոջա պատվավոր տիտղոսը։ Թե

20-ամյա

բացակայության,

դեգերումների

ընթացքում

Գրիգորի

էությունը,

մտածելակերպը, բնավորությունը ինչպիսի փոփոխությունների էին ենթարկվել՝ դժվար է ասել, սակայն վերադառնալով ծննդավայր՝ նվիրաբերվեց բարերարությանը։ Ներկայիս Երևանի Աբովյան ու Սայաթ-Նովա փողոցների հատույթում գտնվում էր Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը՝ ստալինյան ժամանակների զորանոցային ճարտարապետության ոճով կառուցված շինծու ասկետը, որի ետնաբակում կծկվել, ծվարել էր մի փոքրիկ հրաշալիք՝ Կաթողիկե եկեղեցին։ 1652թ. խոջա Գրիգորը Ղրխբուլաղից աղբյուրի ջրով «կամարակապ կերպիւ» մի ջրատար բերեց Կաթողիկեի բակ, իսկ այստեղից՝ քաղաքին, ապա մեծ ծախք կատարելով կառուցեց եկեղեցու ժամատունը։ Բացի այդ, Կաթողիկեին ընծայեց Հայսմավուրք, ճաշոց, ոսկեկուռ կազմով Ավետարանի ձեռագիր մագաղաթ, սաղմոսագիրք, շուրջառ, արծաթե բուրվառ, ջահ, չորս թուջե բուրվառ, մարգարտաշար վակաս, երկու մետաքսյա ծածկոց, թուջե բուրվառ, երեք շապիկ, մեկ զույգ ծնծղա, երկու զանգակ, մեկ զույգ արծաթե քշոց, խաչվառի խաչ և վարագույր։ 1664թ. խոջան Քասաղ գետի վրա գտնվող XIII դարի հին կամրջի մոտ կառուցեց նոր կամուրջ։ Ապա Երևանի հողերից օգտվելու իրավունքի համար պարսից խանին վճարեց խոշոր գումար և համաքաղաքացիներին ազատեց հարկատվությունից։ Խոջա Գրիգորը մականուն ուներ, մի զարմանալի մականուն՝ Մոծակ։ Հայտնի չէ, թե այդ մականունն ինչից և ինչպես էր ծագել, բայց կարծում եմ, ուզում եմ հավատալ, որ նա իրեն

1


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Xachatur Dadayan by Ani Mardoyan - Issuu