Hayer ev tcover

Page 1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ՀԱՅԵՐ ԵՎ ԾՈՎԵՐ Ծովը խլել են մեզնից և մեր նավը հանել լեռան վրա։ Մեզնից խլել են գետը, ծովը և ստիպել ծվարել լեռների մեջ։ Բայց մենք միայն լեռնցիներ չենք, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի քաղաքակրթությունը ձևավորվել է ինչպես ցամաքում, այնպես էլ՝ ծովում։ Ծովն ինքը քաղաքակրթություն է... Երկրագնդի վրա մեր ներկայության մասին այս շարքը մի փոքրիկ պատում է ջրաշխարհի հետ հայերիս տնտեսական հարաբերությունների, նավաշինության, նավագնացության, ձկնարդյունաբերության, առհասարակ այն ամենի մասին, ինչն այս կամ այն կերպ առնչվում է գետերի, ծովերի, օվկիանոսների հետ։

ԵՓՐԱՏՆ Ի ՎԱՐ՝ ՆԱՎԱԿՈՎ, ԵՓՐԱՏՆ Ի ՎԵՐ՝ ԱՎԱՆԱԿՈՎ Հին պատմիչները շարադրում էին իրենց աչքի տեսածը կամ ունկով լսածը, մյուսները վերաշարադրում են պատմիչներին։ Անդրադառնանք այդպիսի մի հույնի, որը համարվում է համաշխարհային պատմագրության հիմնադիր, պատմահայր, և որի տեղեկությունները Հայաստանի մասին հնագույնն են։ Խոսքը Հերոդոտոսի և նրա «Պատմություն ինը գրքից»1 աշխատության մասին է։ Նա ծնվել է Ք.ծ.ա. 484թ., Փոքր Ասիայի հունական Հալիկառնաս քաղաքում։ Լքել է հայրենիքը, ապրել Սամոս կղզում, ապա մասնակցել Իտալիայում հունական նոր գաղութի՝ Թուրիայի հիմնմանը, ապրել այստեղ և մահացել մոտավորապես Ք.ծ.ա. 425 թվականին։ 455-466 թթ. ընկած ժամանակահատվածում նա այցելել է Եգիպտոս ու Լիբիա, Փյունիկիա, Ասորեստան, Բաբելոն, Պարսկաստան և այս ամենի մասին գրել

«Պատմություն»՝ հսկայական

քանակությամբ աղբյուրագիտական նյութ հաղորդելով տարբեր երկրների ու ժողովուրդների պատմության, աշխարհագրության, ազգագրության, նիստուկացի վերաբերյալ։ Հերոդոտոսն իր երկն սկսում է այսպես. «Հերոդոտոս Հալիկառնասեցու (հավաքած) պատմությունն է այս, որպեսզի ժամանակի (ձեռքով) չջնջվեն մարդկանց գործերը, և անհայտ չմնան այն խոշոր և հրաշակերտ կառուցումները, որ կերտել են մասամբ հելլենները, մասամբ բարբարոսները2»։ Մեզ, բնականաբար, հետաքրքրում է, թե ինչ էին իրենցից ներկայացնում «բարբարոս» հայերը և ինչ էին «կերտում»։ 1

Հերոդոտոս, Պատմություն ինը գրքից, թարգմանությունը՝ Ս. Կրկյաշարյանի, առաջաբանը՝ Գ. Սարգսյանի, Ե. 1986թ.։ 2

Հելլեններն այսպես էին անվանում բոլոր օտարազգիներին։

1


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.