ԱՐՏՈ
ԼԱԲԻՐԻՆԹՈՍ ՄԵԿ ԳԱՎԱԹՈՒՄ /Պատմվածքների ժողովածու/
1
ՑԻԿԼԻԿ ՊՍԻԽՈԶ ԿԱՄ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ ՄԵԿ ԳԱՎԱԹՈՒՄ (Վերամշակված հատվածներ «հանգուցյալ» փսիխոպատի օրագրից) «Անթույլատրելի համարվեց, որ տունը բաղկացած լինի մեկ սենյակից և մղոննե-րի երկարություն ունեցող միջանցքներից»:
Խորխե Լուիս Բորխես
ԿՐՈՆԱ -ՀՈԳԵՎՈՐ ՓՍԻԽՈԶ ԿԱՄ ԿՐԿՆՎՈՂ ՏԱԳՆԱՊ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ Թող իմ իսկ գործած մեղքերը սուրսայր գեղարդներ դառնան ու խողխողեն ինձ, կամ վերածվեն անընդհատ նեղացող-սեղմվող երկաթյա օղերի ու ճզմեն գլուխս մինչև ջարդելը. թող մեջս տնավորված ողջ մարդկային կեղտը ճահճի պես ինձ իր մեջ առնի` ներքաշի մինչև խեղդելը. թող իսպառ անհետանա բարությունս` որ հանուն ուրիշների ինձ նորից ու նորից կյանքի է կոչում. թող անէանա խիղճս` իր հետ տա-նելով այն բոլոր վեհ զգացումները, որ երբեմներբեմն օգնում են մեզ ապրել ու ժպտալ... բայց ես այլևս չեմ կարող առանց ՔԵԶ: Ես համաձայն եմ ցանկացած տառապանքի, միայն ազատիր ինձ այս կեղծ խաչից, որ ՔՈՆԸ չի. թեկուզ ամբողջ մարմինս խաչե խարազաններով պատեն, թեկուզ աչքերիս փո-խարեն ածխի կտորներ դնեն, լսելիլքս աշխարհի հետ հաղորդակցվի միայն ամենախոր անդունդից լռին, շոշափելիքս միայն ցավ զգա տանջագին, հոտոտելիքս` միայն գարշա-հոտություն. բայց ես այլևս չեմ կարող առանց ՔԵԶ: Ես գիտեմ` որ ԴՈՒ ԿԱՍ. ԴՈՒ ինձ մոտ եկար նրա՛ կերպարանքով, ում առջև բաց էին դռ-ները. ես նրան էի նայում ու ՔԵԶ չտեսա, իսկ ԴՈՒ չլքեցիր ինձ, ՏԵՐ, մինչև հոգիս չճչաց` ՍԱ նա չէ` ՆԱ՛ Է: ՈՒ հիմա, երբ ճանաչել եմ Ներկայությունդ, զգացել եմ Այն իրականանօրի-նակ երջանկությունը, որ միայն դու կարող ես շնորհել, ամբողջացել եմ Էիցդ` մի լքիր ինձ, մի՛ մատնիր միայնության ու կորուստի, որովհետև` ստիպեցիր ճանաչել. արարքիդ իմաստը, թեկուզ և Քո համար չնչին, իսկ ինձ` ամենակլան` մի անէացրու: Միայն ԴՈՒ կարող ես անիմաստությանը տալ իմաստ, դատարկությունը լցնել էությամբ, գոյությունը պարուրել կյանք-գոյիմաստով, ապագան ու անցյալը` ձուլել ներկայով, ասուն-կենդանուն` դարձնել մարդ ու հովիվ-հովանի լինել նրան: Մի սպասիր այն պահին, մինչև պատվիրաններիդ կատարման համար դատարանները հարկվոր չլինեն, մի վախեցրու վերջին դատաստանով, մի սպառնա արարվածքիդ կործանմամբ, մի մեղադրիր ՈՐԴՈՒԴ կորուստի մեջ: Արի ու ընդունիր ինչպես որ կանք, փոխիր մեր որակը ՔՈ ներկայությամբ: Մենք այլևս չենք կարոոող առանց ՔԵԶ: ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԿԱՅԱՐԱՆԱՅԻՆ ՓՍԻԽՈԶ
2
Հեռացման ցավի ու դիմավորման ուրախության նավամատույցը կարող էր հրաշալի բեմահարթակ լինել երկրային ճանապարհների դրաման խաղալու համար, բայց մարդիկ նախընտրում են այդ ամենին հետևել փոքրիկ շենքերի կամերային բեմերում, փակ պատերի մեջ` ապահովագրելով իրենց քամիներից, անձրևից ու արևից: Մարդիկ կարող են փափուկ բազկաթոռներին նստած, ժամերով, կարդալ ամենատարբեր գրքեր` բազմաթիվ պատմու-թյունների ու մանավանդ սիրո մասին, կարող են օրերով հեռուստացույց նայել` հե-տույքները բազկաթոռից պոկելով միայն ուտելիք վերցնելու և կերածից ազատվելու հա-մար, կարող են ամիսներով աշխարհի հետ հաղորդակցվել միայն համակարգչի միջոցով, կա-րող են նստել ու ոչինչ չանել` միայն չորս պատ լինի, որը պահպանի իրենց` պատահա-կանություններից, ճակատագրից, մաքուր օդից, աշխարհից... Մարդիկ կարող են անընդհատ խոսել հեռախոսով, մի քանի հատորանոց նամակներ գրել ու տպագրել, հեռագրեր ու ծաղիկ-ներ ուղարկել գեղեցիկ բացիկներով` միայն դուրս չգան իրենց պաշտպանապատերից. և ո՞վ էր այն խխունջը, որն առաջինն ասաց` իմ տունն` իմ ամրոցն է: Ո՞վ էր նա, որն առաջինն աշխարհը բաժանեց իր տնից` չորս պատ կանգնեցրեց ու դրանց վրա կտուր դրեց, ոչ միայն անձրևից պաշտպանվելու, այլև` տիեզերքից ու աստղերից թաքնվելու համար: Խուափելով բնությունից` մարդիկ սկսեցին ծաղիկներն իրենց տներում աճեցնել, նաև` մրգատու և վայրի ծառեր. կառուցեցին փոքրիկ լճակներ` ջրվեժներով ու ձկնիկներով, գտան իրենց բնակարաններում արհեստական քամիներ, տաք և սառը եղանակ-ներ ստեղծելու միջոցներ: Սկսեցին կենդանիներ պահել` սկզբում դրանցից օգտվե-լու, ապա` իրենց միայնությունը փարատելու համար` փոքրիկ թռչուններ, ծամածռվող կապիկներ, փափլիկ շներ-մկներկատուներ, սարսափելի օձեր, նույնիսկ` մրջյուն-ներ ու խավարասերներ` ըստ նախասիրությունների: Եթե կարողանային, ամեն մեկն իր տունը նոյան տապան կդարձներ ու կկառուցեր միանգամից` Արարատի գագաթին: Սակայն որքան էլ տներ կառուցենք ու դրանք ամրոցներ դարձնենք, բոլորս էլ մնում ենք ճանապարհորդներ, (թեկուզև բանականորեն-հոգեպես), ու ապրում ենք ճա-կատագիր-ճանապարհներին, որոնք տանում են մեզ ուր որ իրենք են կամենում, ափեափ են շպրտում անտեր մնացած նավակների պես: ԵՎ միևնույն է` հեռացման ցավի ու վերադար-ձի ուրախության նավամատույցը միակ իրական բեմահարթակն է լքված-միայնակ, մոլոր-յալ-ազատ երկրային մարդու կյանքի դրաման խաղալ-խաղարկելու համար, մի կետ, ուր ֆի-զիկապես խաչվում-ճյուղավորվում են ուղիներն ու ճակատագրերը: Երբ դուրս գամ գավաթիցս` ինձ այնտեղ փնտրեք: ՀՈԳԵՄՏԱՎՈՐ ԿԱՄ ԳՆԴԱԼՈՒՍԱՅԻՆ ՓՍԻԽՈԶ Պատկերացրեք. երկրաչափորեն ճշգրիտ, բացարձակ մի գունդ: Ներսից` ամբողջական ու կատարյալ հայելի: Դրա ճիշտ կենտրոնում պատկերացրեք միայն մի պահ պայթած լույս` դեպի բոլոր կողմերը: Ի՞նչ կկատարվի գնդում հետո... Գուցե դա մեր հոգի՞ն է` պարփակված մեր մարմնում:
3
Գուցե ընդամենը դա՞ է, թեկուզ և... Աստվածային լույսի մի հատիկ, որ անցք է փնտրում դեպի իր սկզբնաղբյուրը վերադառնալու համար: Այն, ինչ իսկապես խանգարում է ինձ` միս-արյունս է: Այն ինչ խանգարում է ինձ ամբողջացնել գոյությանս այս վիճակը` վզիս վրա է, իսկ ներսում մի բացարձակ գունդ...որի պարունակությունը անհասանելի է գիտակցությանս: Միայն բանականու-թյունն է ամենատես: Ես մի հնչյուն եմ, որից կախվել է մարմինս ու թույլ չի տալիս տարածվել Տի-եզերքով մեկ: Նախակյանքս` կյանքի չի վերածվում: ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՓՍԻԽՈԶ Ասֆալտապատ փողոցների ու մայթերի ճեղքերից դուրս սողոսկած խոտերն ու ծառե-րը չեն աղոթում Աստծուն` քաղաքների կործանումն աղերսելով, չեն անիծում իրենց չար բախտը և չեն տառապում անտառային ազատության կարոտախտով: Կատուներն ու շները բավա-րարվում են աղբի մնացուկներով ու չեն էլ հիշում թարմ, նոր սպանված կենդանու մսի արնամոլուցք հմայքը: Թռչունները գիտեն, որ միշտ էլ հացի փշրանքներ կգտ-նեն ու ձմեռվա պաշար կուտակելու համար մեծ բներ չեն կառուցում: Ամեն տեսակի մի-ջատները բազմանում են ֆանտաստիկ արագությամբ: Անձրևները չեն թափանցում հողի խոր շերտերը: Քամիները մոլորվում են բարձրահարկ թաղամասերում: Մարդիկ հասկացել-եզրահանգել են, որ կատարելագործված մրջնանոցը լավագույն բնակավայրն է երկիր-մոլորակի պայմաններում: P.S. Գիտական փաստ է այն, որ մրջյունները գլխուղեղ չունեն: ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՓՍԻԽՈԶ, ԱՆՑՈՒՄ՝` ՇԻԶՈՖՐԵՆԻԱ Ժամանակի ու տարածության խնդիրները միայն գիտնականներինը չեն, բոլո-րինս են, ամենուրեք են, մեր մտքերում ու զգացմունքներում են, ճակատագրում ու հանգամանքներում են: Մեր կյանքի բազմաթիվ խնդիրներ հենց ժամանակի ու տարա-ծության խնդիրներ են, կամ դրանցից են ածանցված. մեր զգացմունքները, գուցե, տարա-ծաժամանակային անկումներ ու թռիչքներ են, մեր մտքերն ու գաղափարները` տարածաժա-մանակային կուտակումներ: Շիզոֆրենիա, տարածաժամանակային շիզոֆրենիա: Հաճելիի սահմանը նեղ է. գերհաճելին մեզ դուրս է հանում չորս չափումների սահմաններից: Որակական շիզոֆրենիա: Սերը չորսով` որտեղ չկան զույգեր` հինգերորդի երևակայության տարածաժամանա-կային մի հատվածում: Ոչ Աստված, ոչ մարդ, ոչ սատանա. պարզապես` շիզոֆրենիա: Մտքի տեսանելիացում, ապա` նյութականացում... տարածության ու ժամանակի ան-կումներում. կամ` շիզոֆրենիա:
4
Մեզ հավերժական շրջապտույտի տարածաժամանակային մի հատվածի չնչին մասնիկը դարձրած զգայական գոյությունը սպառել է իր հնարավորությունները: Իսկ անշարժում-անժամանակ, անզգա-անտարածք իրականություն մեր մուտքը` ու-նի մի ամենակալ ախտորոշում` Շիզոֆրենիա: ՈՍԿԵՆՅՈՒԹ ՌԵՄԻՍԻԱ «Երկու գերխիտ նեյտրոնային աստղերի բախման դեպքում տիեզերքում առաջա-նում է ոսկու թափառող ամպ: Միլիոնավոր տարիների ընթացքում ոսկե կոնդենսատի ամ-պերը խտանում են` վերածվելով մոլորակների»:
Ոսկեկուռ դուռ, որտեղից ներս` ոսկե հատակ, ոսկեզոծ պատեր ու պատուհաններ, ոսկե-հուռ առաստաղ ու ջահեր` ոսկեփայլ լույս, ոսկեձույլ աթոռներ ու սեղան, վրան` ոսկե-կերտ սպասք. և ամեն ինչ փայլում է ներքին ոսկելույսով: Ոսկեշող գավաթը լի է թանձր-բոսոր արյունով, (եթե երազ է` արյունն այն սուտ է դարձնում): Ձեռքս վերց-նում է գավաթը. չէ, չեմ ուզում խմել, դիմադրում եմ, բայց այն շրթունքներիս է մոտենում: Նողկում եմ արյունից, չեմ ուզում խը... այսքան համեղ միայն Տիրոջ արյունը կարող էր լինել: Կտոր-կտոր վերցնում եմ ոսկեշող սպասքն ու հարվածում ոսկեզոծ պատերին. հաս-նելով դրանց` ափսեներն ու բաժակները մխրճվումանհայտանում են: Սեղանը դատարկ-վեց, մնաց միայն արյան գավաթը, տակը մի քիչ, մի կում արյուն. չէ չեմ խմի... Խմե-ցի մինչև վերջին գլորվող կաթիլը: Փորձում եմ փակել աչքերս, բայց կոպեր չունեմ, փորձում եմ ինչ-ինչ ձայներ լսել, բայց ականջներս խուլ են դրսի հանդեպ, ու միայն ներսիցս, աստիճանաբար որոշակիացող-բարձրաձայնող հնչյուններ են լսվում... ԻԱՕ... ՕՄ... ԱՈՒՄ... ԱՄԻՆ... ոսկեհունչ աղոթք... Պատերին դուռ եմ որոնում ու չեմ գտնում, հայացքս ուղղում եմ ոսկելույս պատուհաններին, իսկ դրանք ձուլվում են պատերին. հետո էլ հանդարտ անէանում-ան-հայտանում են սեղանը, աթոռները, ջահը: ԵՎ վերջապես հայտնվում եմ մի ոսկե տու-փում, որի անկյունները աստիճանաբար կլորանում են` արձագանքելով ներսիցս բխող աղոթքի ամեն հնչյունին... ԻԱՕ... ՕՄ... ԱՈՒՄ... ԱՄԻՆ... Տուփը դառնում է ձվաձև` սուր մասով դեպի վեր, իսկ ես, հանդարտ պոկվելով հատակից` հայտնվում եմ ճիշտ կենտրոնում, ձեռքերս վեր պարզած... ԻԱՕ... ՕՄ... ԱՈՒՄ... ԱՄԻՆ... Մարմինս սեղմվում` դառնում է մի կաթիլ օդում կախված լույս, ու ամբողջովին վայե-լում եմ անկշռելիության հաճույքը... ԻԱՕ... ՕՄ... ԱՈՒՄ... ԱՄԻՆ... Ոսկեձվի ողորկ պատերը, աղոթքիս ամեն մի հնչույթից մի ճաք են ստանում, մինչև մանր ու մեծ փոշեհատիկների վերածվելը, որոնք, լարման ծայրագույն կետին հասնելով` ցրվում են տիեզերքով մեկ` դառնում են ոսկեկայծ աստղեր. ու ես էլ նրանցից մեկն եմ, նախկի-նում անընկալելի, իսկ այժմ երանելի անսահմանության` մի մասնիկը, աղոթող մասնիկը... ԻԱՕ... ՕՄ... ԱՈՒՄ... ԱՄԻՆ... ԵՎ հրաշալի արթնացում, չգիտեմ, երազից, թե` իրականությունից...
5
ԿԱՄԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՓՍԻԽՈԶ-ԱՐԳԵԼԱԿՈՒՄ Ավելորդ ոչ մի շարժում մի՛ արա, ավելորդ ոչ մի բառ մի՛ արտասանիր, ոչ մի ավե-լորդ մտքով մի՛ ծանրաբեռնիր ուղեղդ, ավելորդ ոչ մի զգացում մի՛ թող, որ մոտենա հոգուդ: Մենք անկատար ենք, ու անկարող` մեր արարքներին, զգացմունքներին, ցան-կություններին, հույզերին, մտքերին իշխելու համար. մենք նման ենք ամբոխի մեջ գլորվող մի հսկա ապառաժի, որն անսանձելի է, թեև ամբոխն էլ, ապառաժն էլ մենք ենք: Մեր արարքները, տարիներ անց, անելանելի որոգայթ, կամ անանցանելի խոչըն-դոտ են դառնում. մեր զգացմունքները ժայռեր են փլուզում և մեզ թողնում են դրանց տակ. մեր ցանկությունները մեզ տաշեղի պես տեղից տեղ նետող փոթորիկներ են դառնում. մեր հույզերը աղաթթուներ են` որ քայքայումոչնչացնում են մեր մարմինները. մեր մտքերը մեխեր են, որ գամում են մեզ խաչափայտին ու վերջիվեր-ջո` վերածվում են բողոքի` առ մեզ միայնակ թողածը: («Էլի՜, Է՛լի, լամա սաբաքթա-նի»): Մեզ տեսանելի աշխարհում մեր հայացքները կենտրոնանում են հիմնակա-նում դիակների վրա` փայտի, ծաղիկների, կենդանիների, հողի դիակների, որոնք, մեր իսկ թեթև ձեռքերի շնորհիվ, մեր շրջապատում ավելի քան շատ են: Մեզ լսելի աշխար-հը հազարաձայն է, բայց մենք միայն մի չնչին մասն ենք ընկալում, գիտակցում ու արժանացնում պատասխանի: Մեր շոշափուկները ա՛յդ պահին անհրաժեշտից զատ ոչինչ չեն ճանաչում, չեն զգում կենդանի նյութը, չեն զգում կյանքը` մեր հասունաց-ման տարիքից հետո` միայն տաքն ու սառը, չորն ու փափուկը և էլի մի քանի երկրորդա-կան մանրամասներ են տարբերում: Մեր կյանքի ճանապարհը անդունդի վրա ձգված մի բարակ թելով է անցնում. բավական է գիտակցենք դա և այլևս անկումից փրկություն չունենք... եթե Աստված մեզ չպահպանի... և համենայնդեպս... կամ հենց այդ պատճառով... Ավելորդ ոչ մի շարժում մի՛ արա, ոչ մի ավելորդ բառ մի՛ արտասանի, մի՛ ընկա-լիր ու մտորիր ոչ մի ավելորդ միտք. և ոչ մի զգացմունք, (դրա ավելորդ կամ պիտանի լի-նելը քո որոշելիքը չէ), մի՛ թող որ մոտենա հոգուդ: Վախդ սարսափի վերածիր, որպեսզի վայելե՜ս նրա ուղեկցությունը:
ՄԱՆԿԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀՈԳԵՊԱՐՍԱՏԻԿԱՅԻՆ ՓՍԻԽՈԶ «Ո՞վ գիտե, թե մարդկանց որդիների հոգին վերև է գնում, և անասունի ոգին ցած է գնում` ներքևը»:
Ժողովող. գլուխ Գ Ճնճղուկը ծառից` ծառ, ճյուղից` ճյուղ էր թռչում մանր միջատներով փորը լցնելու համար, իսկ պարսատիկով տղան կարծում էր, թե իրենից է փախչում: Վերջապես, իրեն հմուտ որսորդ պատկերացնելով` արձակեց քարը: Այն դիպավ ճյուղին, ճնճղուկի ոտքերի տակ` միայն թեթև անհանգստություն պատճառելով
6
նրան: Սակայն թռչնակը, հիշ-ելով Ժողովողին, մի պահ մոռոցավ, իր ինչ լինելն ու սկսեց նայել տղայի աչքե-րին` թռչնի հայացքով այնպիսի բաներ տեսնելով, որ ոչ տղան, ոչ էլ մենք չենք կա-րող պատկերացնել: Վեր բարձրանալով ասունանասունի, անշարժ-շարժունի սահմաննե-րից, նրան թվաց, թե ինքը քար է, ծառը` հսկա մի պարսատիկ: ՈՒ սլացավ դեպի տղայի ճակատը: Հարվածից հետո առաջին վայրկյաններին երկուսն էլ քարացած ընկած էին: Հետո` ճնճղուկը բացեց աչքերը, թպրտաց, ու, երբ զգաց, որ վիզը չի ջարդվել` թափ տվեց թևերն ու թռավ ծառից-ծառ` միջատներ որոնելու: Տղայի քարացած ձեռքից ոչ մի կերպ չկարողացա պոկել պարսատիկը. դիահերձարա-նում, միայն մատները ջարդելուց հետո` դեն նետեցին դրանց սերտաճած անիծյալ զեն-քը: ՍԵՌԱԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԿԱՄ ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻՈՆ ՊՍԻԽՈԶ (23.50. մուլտիպլիկացիոն կինոնկար մեծահասակների համար) Սիրամարգի փետուրների արանքում միջահասակ ու խելոք հայացքով, ճաղատ ու մորուքավոր մի մարդ էր ապրում: Ժամանակ առ ժամանակ դուրս էր գալիս փետուրների արանքից ու ցուցադրում էր իր լավ կողմերը: Հետո արագորեն ներս էր մտնում, փակում դուռը, բացում էր պատուհանը, հապշտապ նստում էր բազկաթոռին ու թերթը ձեռքին` քարա-նում: Ագռավի փետուրների արանքում էլ մի կին էր ապրում: Սևահեր ու սպիտակամաշկ, գե-ղակազմ էր ու խորհրդավոր հայացքով: Երբեմն-երբեմն դուրս էր գալիս ագռավի թևի տակից ու ֆլամինգո էր պարում նրա մեջքին: Հետո էլի ներս էր մտնում իր տնակն ու դուռը պինդ փակելուց հետո` ամբողջովին մերկանում: Նա սիրում էր մերկ քայլել սենյակի մի անկյունից մյուսը: Մի ամառային գիշեր սիրամարգը քնել էր ագռավի կողքին: Տղամարդն ու կինը հասցրին ծանոթանալ, սիրահարվել ու ամուսնանալ: Աստղերի լույսի ներքո կիսախելագար սեռական հարաբերությունից հետո, մի-այն մեկ անլուծելի խնդիր մնաց. նրանցից ոչ մեկը չցանկացավ ապրել մյուսի տանը: Նույնիսկ ամուսնակամ առաջին գիշերը համաձայն չէին քնել ուրիշ տեղում: Լույսը բացվելուն պես սիրամարգը թռավ հարավ, իսկ ագռավը` հյուսիս: Մուլտիպլիկացիոն ֆիլմի վերջը: ԶԳԱՅԱԿՈՒՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՍԻՐԱԿՈՐՈՒՅՍ ՓՍԻԽՈԶ Ես քեզ այդպես էլ չկարողացա մոռանալ: Չկան կանայք, որոնց կարելի չլինի մոռա-նալ: Մարդիկ գտել են մոռացման ամենաանհավանական միջոցները, նույնիսկ մեր հիշ-ողության մեխանիզմն է գործում` այդ պահին անպիտան ամեն ինչը մոռանալու եղա-նակով: Մարդու կյանքն առանց մոռացման անհնար է, բայց և այսպես, ես չկարողացա մոռանալ քեզ: Ոչ մի աշխարհիկ Լեթե չօգնեց ինձ: Ես պնդում-ասում եմ` քեզ անհնար է մոռանալ, շատ լավ իմանալով, որ անհնար ոչինչ չկա: Ես ասում եմ` քո նմանը չկա աշխարհում, բայց և գիտեմ, որ մեր մոլորակը կրկնությունների մոլորակ է: Ասում եմ` սիրում եմ քեզ, թեև գիտեմ, որ սերն իմ մեջ է: Ասում եմ` առանց քեզ կյանքն ինձ պետք չէ, ու միևնույն է
7
գիտեմ, որ եթե դու առհասարակ գոյություն էլ չունենայիր, միևնույն է` կառչելու էի կյանքից: Ես ամեն ինչ էլ հրաշալի գիտեմ, բայց դա բնավ չի օգնում ինձ: ՈՒ նորից դու: Հայտնվում ես ինչպես սառցե անապատում երևացող ծխացող ծխնե-լույզով տնակ, ու միայն ձեռքս դռանը պարզելուց եմ հասկանում, թե` տեսիլք է: ՈՒ նորից դու: Անթափանց մշուշում երևացող ճրագի թույլ լույս, որի ետևից անընդհատ գնում ու չես հասնում. բայց միևնույն է` գոնե ինչ-որ ուղղությամբ ես գնում, իբր` մոլորված չես... ՈՒ նորից դու... Նորից միակը: Անկրկնելին: Անփոխարինելին: Անմոռանալին: Թող ների աշ-խարհը` Ամենասիրելին: Թող ներեն ինձ ձեռքերս, որ քո փոխարեն ուրիշին են գրկել, գրկում են ու կգրկեն: Թող ներեն ինձ շրթունքներս, որ քո փոխարեն համբուրել են` ում որ ստիպել եմ: Թող ներեն ինձ աչքերս, որ այլևս չեն կարող նայել քեզ: ՈՒ նորից դու. թող ների ինձ Աստված` ամենաներողդ: Դու` մեկ անգամ տրված ու հավերժորեն կորց-վածդ. ամեն օր հիշեցնում ես ինձ, որ մենք բոլորս երջանկության մուրացիկներ ենք: ՈՒ ինչքան էլ մշուշապատ երևաս մտքիս աչքերին` ուրվականը ես եմ, իսկ դու, թող ների ինձ Տերը, նրանից էլ իրական ես: Տարիներ առաջ եմ թաղել քեզ թե մարմնիվ, թե հոգիվ, բայց դա էլ ինձ չի օգ-նում: ՀԱՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ՕԲԼՈՄՈՎՅԱՆ ՓՍԻԽՈԶ Քեզ հետ լավ է իմ սիրելի գորշ մկնիկ: Երկար դեգերումներից, ալեկոծություններից ու փոթորիկներից մազապուրծ իմ մնացորդները հասել են քեզ, գտել են մի տաքուկ անկյուն, որ ցանկալի է ամեն տղամարդու: Քեզ հետ լավ է սիրելի մկնիկ. ես քեզ հավատում եմ, իմ հոգին խաղաղ է ու դու ինձ համար միշտ տաք ապուր ունես, երբ սառած ու հոգնած, փողոցներում մտքերիս հետ թափառելուց հետո, վերադառնում եմ: Դու խաղաղեցնում ես հոգիս, երբ հուշերս, Աստված գիտի, թե որտեղից, նորից ուժ են հավաքում ու փորձում են հոշոտել ինձ: Դու կարողանում ես գրավել ուշադրությունս այնպիսի բաներով, որոնք ինձ երբեք չեն հետաքրքրել ու շեղում ես մտքերս` մարմինս անդունդ տանող ճանապարհից: ՈՒ դու այդ-պես ես անում, որպեսզի ես կյանքովս էլ պարտական լինեմ քեզ: Քեզ հետ լավ է սիրելի մկնիկ, բայց, ներիր ինձ, առանց քեզ ավելի լավ է: Առանց քեզ ես մի փոշեհատիկ եմ` մեծ փոթորիկի հզոր շնչում ու թաքնվելու ոչ մի տեղ չունեմ: Առանց քեզ ես գերի եմ ճակատագրի զնդանին ու կյանքի օրենքների զոհն եմ: Բայց առանց քեզ, ես` գոնե Փոշեհատիկ եմ, Գերի կամ Զոհ: Իսկ քեզ հետ, պար-զապես, տհաճորեն լավ է սիրելի մկնիկ, գորշատհաճ լավ: ՓՍԻԽՈՊԱՏԻԿ-ՀԻՍՏԵՐԻԿ ԻՆՔՆԱՆԿԱՐ ԿԱՄ ՀԱՅԵԼԱԾԻՆ ՓՍԻԽՈԶ Չհավատալ-չհամակերպվելով անհաջողակ լինելուդ փաստին ու երազանքներիդ անվե-րադարձ կորուստին, զգալ-հասկանալով, որ լավն ու վատդ չգիտես. իսկական ընկերներ որոնե-լիս` նույնիսկ բարեկամներիդ կորցնելով,
8
անվերջանալի տեղապտույտներումդ մոլոր-ված` կարևորը շարժումն ես համարում` իբր` առաջ: Առաջ` անվերջանալի միջանցքներով: Ավելորդ կերակուր ուտելուց բթացած, քիչ քայլելուց լխկած ու տառապելով միանգա-մից մի քանի ատամների անասելի ցավից, գրպաններդ դատարկ ու պարտքերդ անվերադարձ: Կորցրած` Աստծուն, չճանաչած` սատանային: Միջանցքներով մեկ աջ, մեկ ձախ` միայն առաջ` անսերանատելություն, ֆիզիկական պահանջդ կրքի, կիրքդ սիրո հետ շփոթած, անթրաշ ու չլողացած, բերանում տհաճ համ, գլխում` միայն կիսատ-պռատ գաղափարներ` իրագործելու անկարողություն: Ամեն քայլիդ հետ երևացող-կրկնվող` ծայրագույն հուսալքու-թյուն, անսահման հուսախաբություն, վքնած ստամոքս, թութք ու ոչ մի վեհ գաղափար` դրանից այնկողմ միայն ոչինչն է` ստորագույն ոչինչը. և նույնիսկ բավարար արժա-նապատվություն չունես` կյանքիդ ընթացքը դադարեցնելու համար: Չկա ոչ մի ուղեցույց ճրագ, չկա մեկը, որ օգնի քեզ, ու եթե հանկարծ գտնվի էլ` կհրաժարվես օգնությունից, քանի որ խորքումդ անսահման գոռոզ ես, աններելի գո-ռոզ, ու այդ մահացու մեղքից ազատվելու փոխարեն` թաքուն հպարտանում ես կործանարար արատովդ: Երբեմն, երբ ստիպված ես գիտակցելընդունել պարտությունդ` մեղավորներ ես որոնում-գտնում: Վստահ ես, որ բոլորը միայն խանգարում են քեզ` մերձավորներդ չեն մտածում քո մասին, չեն հասկանում ու ցանկանում քո լավը, խլում են ժամանակդ, խանգարում են կենտրոնանալ, արգելում են մտածել, փորձում են քեզ` հարմարեցնել իրենց, վերակերտել` դարձնել տնային փալաս, տանջված մաշիկ. չեն թողնում, որ քնես, չեն արթնացնում` երբ անհրաժեշտ է, փչացնում են հեռախոսը, չեն արդուկում միակ թարմ վերնաշապիկդ, տրորում են հնամաշ-փայլեցրած կոշիկներդ, փնթփնթում են ամեն ինքնուրույն քայլիդ վրա, նավսում են, կռռում են... առանց բացառություննե-րի, բոլորը, միայն խանգարում են. բայց և չես կարողանում հեռանալ նրանցից, քանի որ սարսափում ես միայնությունից, ոռնում ես խելագարի պես` նույինիսկ, երբ ընդամենը մի քանի րոպե ես մենակ մնում: ...ԵՎ ամենասարսափելին... չես կարողանում գտնել այս ամենի պատճառը, կույր է հոգիդ, իսկ հանգած միտքդ չի կարողանում նույնիսկ մեկ քայլ առաջ հաշվարկել: Քո սեփական, գուցե ակամա կառուցածդ լաբիրինթոսը` գոյությանդ ու կյանքիդ գե-րեզմանն է դարձել: Մոռացել ես, թե ինչու մտար այնտեղ, ի՞նչ էիր որոնում` ին-չու ես ուժերդ անարդյունք վատնած արգելակվել այս վերջին փակուղում, ուր չորս պատ ես շարել ու ոչ մի ճեղք` որպես դուռ, և չկա ուրիշը` բացի վեր տանող ուղուց, որը մի-այն հոգու համար է: ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ՌԵՄԻՍԻԱ Նուրբ մատներ, նուրբ շրթունքներ, նուրբ մարմին, նուրբ հոգի: Մեր խնդիրները տարածության ու ժամանակի խնդիրներ են, բայց դրանց իրա-կան չափանիշներն ու լուծումները մեզանում են, մեր շրթունքներում ու աչքե-րում, մեր ականջներում, մատնաթմբուկներին ու դրանց զգացողություններում: Մենք ճնշված ենք մինչև սաղմնաբջիջ ու մեզ ճիվաղ ենք
9
զգում-համարում, թե` հսկա ու երջանիկ ենք տիեզերքի չափ, մենք գեղեցիկ ենք այդ օրը, թե` այլանդակ, միևնույն է... այդ ամենը միայն մե՛ր զգացողություններն են, մե՛ր որոշում-ների հետևանքներն են. տարածությունն ու ժամանակն էլ այնպիսին են, ինչպի-սին մե՛նք ենք դրանց կերտում-պատկերացնում: Ռեմիսիա. զգայական ռեմիսիա: Նուրբ մատներ, նուրբ շրթունքներ, նուրբ հոգի` անվերադարձ կորած, անդառնա-լի, անհույս, անիրական, անէալ, անգո` ժամանակի ու տարածության տեսանկյունից. ուստի և պարզապես հիշողություն, հաճելի ու չթելադրված, գեղեցիկ ու սիրելի հիշողու-թյուն: Հիշողության ռեմիսիա: ...ԵՎ Աստված, և Մարդ, և սատանա... Անբաժանելի-անքակտելի, անգծագիր-անպարագիծ, ամե-նուրեք ու ամեն ինչում` որպես մեկ-միասնական հարմոնիա հնչող: Միայն զգացված` չլսված, ականջի կողքով բաց թողած մի բառ, մի ժպիտ հեռվից, թեթև կրքեր ու չպարտադրող ձգտումներ, թեթև վերաբերմունք կյանքին: Ռեմիսիա, զվարթ թեթևության ռեմիսի-ա: Բջիջներս վայելում են գոյությունս, ամբողջությունս ու միասնու-թյունս: Հողն ու տիեզերքը շնչում են ինչպես ես, շատ ավելի հանգիստ ու հզոր, բայց իմ պես, նույն` ի՛մ հաճախականությամբ ու տատանումներով: Հավերժության ռեմիսիա: Ամենուրեք նույն մեղեդին է` (չկրկնվող-անվերջանալի, կենսաիմաստհոգե-հաճ, ընդհանրական-ամենասեր). թեթև-թեթև պտույտներով, մեր քաղաքների-անապատնե-րի-օվկիանոսների-հոգեաշխարհի-մատնահետքերի գավաթ-լաբիրինթոսից մարմնով հան-դերձ ինձ վեր տանող, թևերս վերադարձնող Աստվածային մեղեդի: Ռեմիսիա. անետընթաց ու վերջնական, Աստվածային ռեմիսիա... 1992-1998
ԲԱՔՈՍԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸԿԱՄ (ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՓԱԿԱԳԾԵՐԻ ՄԵՋ ) «Ջոդրել Բանկ աստղադիտարանի աստղոֆիզիկոսները մեր համաստեղության W3OH
հատվածում հայտնաբերել են չորս հարյուր վաթսուներեք միլիարդ կիլոմետր ձգվածություն ունեցող մեթիլ սպիրտի ամպ։ Գիտնականները պնդում են, որ նման ամ-պեր են լինում համաստեղությունների այն հատվածներում, որտեղ նոր աստղեր են ծնվում»։ Innovation Report 04.04. 2006
Վեց ժամ անընդմեջ նստել-խմելուց շարժունակությունը կորցրած, աշխարհի տարբեր ծայրերից միայն այդ օրը, միայն այդ մառանում շամպայն ըմպելու համար ժամանած վեց դիվափայլ սեղանակիցների հյուրընկալը, կենդանացող քարարձանի պես վեր կացավ տեղից. շրջանցելով վաճառասեղանը, ետնադռնով մտավ քարանձավ-մառան ու մի քանի րոպե անց վերադարձավ արծաթե, գլանաձև հնամենի տուփով։ Ցուցադրաբա՛ր հանեց յոթերորդ տասնյակը լրացնող, իրապես զմրուխտափոր, անէտիկետ, շամպայն գինուն բնորոշ ձև ունեցող շիշը։ Հոտնկայս՝ թուլացրեց ոսկյա խցանալարն ու հանեց այն իրեն պարու-րող ոսկեթերթի հետ միասին, ապա, հայտնություն արած մարդու հայացքը սևեռեց սնկի պես շշի բերանին բազմած ածխասև խցանի սպիտակ,
10
սմբակի հետք հիշեցնող կնիքին։ Ի ցույց մյուսներին՝ շիշն առանց խցանը հանելո՛ւ դրեց սեղանին, կարծես գահ դներ արքայի գլխին։ Հայացքը դրանից չկտրելով, իր կյանքի վերջին պահը զգացող-վայելող զառամյալ ծերունու դանդաղկոտությամբ բազմեց ու ամբողջ մեջքով հենվեց, կարծես ողնաշարով ապավինեց բազկաթոռին ու կրկին արձանացավ։ Անբնանական լռություն տիրեց, խլության լռություն։ Էտիկետ չունեցող, թանկարժեք շշի սմբակակնիք խցանի ինքնուրույն, դանդաղ-դժվարընկալելի, բայցև հանդարտ հոգևարք ապրող մարդու պես բոլորի ուշադրությունն իրեն գամող շարժումը դահլիճին կենդանություն տվող միակ բանն էր։ Նույնիսկ, անիմաստորեն մխող սիգարի ծուխը, առաստաղից կախված պոլիէթիլենի մի կտորի էր նման։ Թվում էր, թե տիեզերքի ավելի քան տասներեք միլլիարդ տարվա ամենակալ շար-ժումը կանգ է առել ու հիմա ամեն ինչ պիտի ետ ընթանա, սակայն իրականում, ողջ գոյա-վորում, միայն մեկի, միայն քո համար էր պահն՝ իրապե՛ս ճակատագրական... (Այդ գինետունը նախընտրել էիր ուսանողական տարիներին, երբ կյանքդ
դի-մացդ էր ու ապագադ անորոշ։ Բարձունքի բազալտե ժայռաշերտի մեջ փորված-մխրճված, աննկատ՝ դուրս էր քաղաքից, դրա հոգնեցնող աղմուկից ու նախագծված ունայնությունից, այլ տարածություն էր, որի դուռը պատից քիչ էր տարբերվում ու չուներ ոչ մի պատուհան։ Այդ ձեռակերտ քարանձավ-գինետան միակ ու կիսագնդաձև, ծխապատ, անտաշ-սև տուֆե քարերով սա-լապատված դահլիճը օգնում էր և քեզ, և ուրիշներին թաքնվել կեղծարժեք իրականու-թյան հրամայականներից։ Օգնում էր մոռանալ պարտադրված լոզունգներն ու գաղափարաբա-րոյական արգելքները, մերկացնում-անկեղծացնում ու ազատություն էր պարգևում մտ-քի ու հոգու թռիչքներին։ Իսկ էժանագին, բայց արբեցնող գինուց, կամ, մի քանի բաժակ շամպայնից հետո, որն այն, հակաարիստոկրատական ժամանակաշրջանում ընդամենը գինու մի տեսակ էր՝ հոգին էր և մարմնի, և գլխի, և լեզվի տերը։ Ծխում էին համարյա բոլորը, ծխում էին ծխելու՝ մյուսներից ետ չմնալու համար, նույնիսկ չծխողներն էին միանում թոքերից ծխի հետ միասին, հոգոցով, իրենց հոգեբեռը դուրս հանող ու պատերին հանձնողներին, ինչից էլ պատերը երեսապատած սև տուֆը խեժի խունացած փայլ էր ձեռք բերել, մի տեսակ... ծեր ու իմաստուն, նույնիսկ մահվան մասին անապացուցելի գաղտնիքներ թաքցնող շամանի դիմամաշկի՝ խունացած փայլ։ Կամարակապ, երկու մարդաբոյ փայտյա-քանդակազարդ դռան նախնական գույնն էլ էր անհայտ վերջին տարիների այցելուներին, թեև, դրա ամբողջ բարձրությամբ հստակո-րեն երևում էին բազմաբազում մրգերի, իսկ ամենից շատ խաղողի հասուն ողկույզ-ների խռնումները՝ ոչ այն է ջրի, ոչ այն է գինու, իսկ գուցե՝ գինի դառած ջրի կա-րասների շուրջը։ Հիսունականներին աքսորից վերադարձած, այլևս միայն փայտի հետ զրուցող ու արդեն վաղուց հանգուցյալ գինեսեր վարպետի այդ վերջին գործը ինչ-որ կերպ ազնվացնումազնվականացնում էր անիմաստ հարբեցողության ու դրա սպասարկման անընդհատ գործընթացը։ Իսկ դու, դրան նայում էիր ինչպես պապերիդ
11
շիրմաքարին, ու երբեմն էլ չէիր հասկանում, թե դրա ո՞ր կողմում ես ինքդ, որ կողմում կենդա-նի՛ աշխարհը։ Իրար ետևից բացվող-պարպվող շամպայնի ու գինու շշերի ձևի մեջ ինչ-որ թռիչքի կանխատեսում կար, կամ՝ հիշողություն, բայց չկար ոչ մի գրան մխիթարու-թյուն։ Առաստաղից, թելերի պես կախված թույլ ու դեղին լույսի ճառագայթների մեջ էլ մխիթարություն չկար։ Կիսալույսից աղավաղված դեմքերին էլ՝ մխիթարու-թյան ոչ մի նշույլ առ այն, որ ստիպված են ապրել. ավելի ստույգ՝ գոյատևել կյանքի կողքին, դրա հորձանքից դուրս։ ՈՒ միայն այս գնդաձև գինետանն էր, որ ճշմարտու-թյունն ակնհայտ էր, իսկ խնդրի լուծումը պարզ՝ արբեցողություն-մոռացում, քա-նի որ տարածության մեջ լինելով հանդերձ՝ դուրս էր կյանքի հորձանքից։ Այստեղ գալիս էին նաև իրենց պարտադրված կյանքից ա՛յլ մի կյանքով գոնե մի քանի ժամ ապրելու համար՝ փորձելով իրականից դուրս իրականություն նյութականաց-նել՝ չեղած բաների մասին հիշողություններ, չիրագործված կրքեր, չիրականացված արարքներ, չծնված մտքեր... և դու էիր այդ ամենի դարանակալտիրակալը, գոյության իրավունք տվողը, կամ՝ մի բառով անէացնողը, դու էիր ցանկացած, թեկուզ ամենաանհե-թեթ երևակայության մեջ կենդանի շունչ փչողն ու, եթե զրուցակիցդ հարբում՝ կորցնում էր իրեն, այդ շունչը ետ քաշողը։ Ոչ ոք, երբևէ չէր հաշվել, թե քանի մարդ էր մտել գինետուն ու քանիսն էին դուրս եկել. միայն դու գիտեիր, որ դուրս եկողներն ավելի շատ էին, ու ավելին էին, քան՝ մտածները։ Կարծես բազմացնում էիր մարդկանց, որոնց նմանակները կարող էին այլ, սթափ ու զգուշավոր կյանքով ապրել, մոռանալ այդ գինետան ճանապարհը, իսկ իրենք ամեն օր գալիս էին քեզ հետ գոնե մի գավաթ գինի, կամ, եթե տոնելու առիթ կար՝ մի շիշ շամպայն խմելու։ Տարիների ընթացքում այդ մարմնեղեն ուրվականնե-րը բյուրապատկվում էին, որպեսզի հետո, մի անիրական օր, կազմեին քո ուղեկից-ների, արբանյակների, ոգիների բանակները, բայց այդ մասին, այն ժամանակ, նույնիսկ դու չգիտեիր, կամ՝ լռում-անտեսում էիր... Սպասարկողների համար, դեռ երբ չէիր էլ գնել գինետունը, այցելո՛ւ չէիր, այլ՝ «բնի՛կ». նրանցից շատ էիր լինում այդ պատերում ու երբեք չէիր խնայում հավելավճարը, որն ամեն մեկին, առնվազն, մի աշխատավարձ էր հավելում։ Նույնիսկ, եթե սպասվածից շատ հյուրերի պատճառով գրպանիդ գումարը հերիքած չէր լինում, հաջորդ օրը կրկնակին էիր տալիս։ Երբևէ, բողոքի կամ դժգոհության առիթ չէիր տվել, միայն խմում էիր ու խմեցնում, միշտ, գոնե արտաքնապես՝ լավ տրամադրությամբ։ Մի քիչ ծուռ ժպիտով ու սրտալից բարեհամբույրությամբ հաճելի զրուցակից էիր, քանի որ սիրում էիր լսել։ Անկեղծացնել ու լսել, որպես հավաստի ընդունելով հավասարապես և՛ խոստովանու-թյունները, և՛ ստերը, որոնք ամեն ոգելիցի ուղեկիցն են։ Նրանց բոլորի հա-մար էլ կգտնեիր և ժամանակ և, անհրաժեշտության դեպքում՝ միջոցներ։ Չէիր շռայ-լում, չէիր ցուցադրում, բայցև գրպանինդ ծախսելու ոչ մի առիթ էլ՝ բաց չէիր թող-նում։ Սիրում էիր բոլոր նրանց, ով գինի էր սիրում, հարգում էիր այնքան, որ-քան կարողանում էին խմել առանց իրենց կորցնելու, ընկերանում էիր այնպես, ինչպես մարդն է ընկերանում բաժակի հետ՝ հենց ջարդվի ուրիշը կվերցնի։
12
Առանձնապես այդպե՛ս էիր վարվում կանանց հետ, ու չէիր ափսոսում նուրբ գավաթ-ները, որոնք մյուսներից ավելի հեշտ ու հաճախ էին փշուր-փշուր լինում։ Դու գիտեիր, որ հանկարծակի բռնկված զգացումը հարատև չի լինում ու հմտացել էիր գործդ վերջացնել դեռ շշի կեսին էլ չհասած, առանց տեղիցդ վեր կենալու, առանց մատով անգամ դիպչելու... Նախ, աչքերից ներս խցկվելով կարդում էիր ամենամոռացված գաղտնիքներն ան-գամ։ Ապա ստիպում էիր, առա՛նց չնչին իսկ բռնության էիր ստիպում, պատմել-վերապ-րել դրանք, եթե նույնիսկ՝ միայն երևակայությա՛ն ծնունդ էլ լինեին։ Այդ ըն-թացքում անպաշտպան կնոջն օգնում էիր մտովի մերկանալ, մանրակրկիտ ու դանդաղ ու-սումնասիրում-շոյում էիր հոգեմարմնի ամեն մի ծալքն ու մանրուքը. ճանա-չում էիր՝ ինչպես միայն իրենք իրենց գիտեին ինքնաշոյանքի շնորհիվ։ Ազատե-լով բարդույթներից, սկսում էիր շոյել ու գուրգուրել հայացքիցդ ներս գտնվողի ձեռքերով ու հենց նրա մարմնով էլ տիրանում էիր՝ ոչ միայն վայելելով, այլև գերա-գույն հաճույք պատճառելով՝ արթմնի երազախաբությամբ։ Այդ բոլոր կանայք... մի-այն իրենք էին վստահ, որ կենակցել են հետդ, ոմանք նույնիսկ կարծում էին, որ հղիացել ու ծնել են հենց քեզնի՛ց։ Իսկ այդ պահից իվեր՝ դա իրենց ամենաթաքուն գաղտնիքն էր, ամենաանհավանական արկածը, որից հետո սպասվելիք կյանքն անքան անհետաքրքիր էր, որ կարելի էր և ամուսնանալ՝ առաջին իսկ առաջարկ անողի հետ։ Բազմաթիվ էին նրանք ու բազմազան, գեղեցիկ ու տգեղ, հրաշալի ու այլանդակ, սրբակենցաղ ու փողոցային՝ դու խտրականություն չէիր դնում քո կարիքն ունեցող-ների մեջ, միևնույն է, այնպես, ինչպես դու էիր անում, բոլորի համար էլ առա-ջին անգամն էր։ Առանց մեկմեկու որևէ բան պատմելու մղում էին իրար դեպի քո սեղա-նը, քո գիրկը, որ հաճույքների գաղտնաշատ անտառ էր պատկերվում նրանց երևակայու-թյան մեջ, բնության խորհրդավոր տաճար, ուր ամեն մեկը միայն մե՛կ անգամ էր կա-րող մտնել ու՝ առանց հոգին կորցնելու դուրս գալ։ Չգտնվեց, տարիների ընթացքում այդպես էլ չգտնվեց այն մեկը, այն թաքուն աստվածուհին, որ պիտի փորձեր նվաճել՝ իրենը դարձնել տաճարն էլ, տաճարի տիրոջն էլ. որն ինքը պիտի մերկացներ քեզ ու տիրանար-նվիրվեր՝ կարողանար դուրս քաշել առասպելականից ու սովորական կյանք նետեր քեզ, սպաներ ու վերածներ որպես հասարակ մարդ-մահկանացու, դադարեցներ քո ինքնաբազմացումը, քո անմարդկային աճը, որ մի օր պիտի պայթյուն դառնար, ժամանակներն իրար խառնող արհավիրք ու անհամար կյան-քերի խենթություն։ Գուցե մի քիչ ավելին ասացի, քան կա իրականում, գուցե կորցրի չափի զգա-ցումս, գուցե գերագնահատեցի եղածը՝ ձևափոխեցի, այլանդակեցի, այլակերպեցի, բայց... միայն աչքերովս տեսածս ասացի։ Գինետան աշխատողները գիտեին, որ բոլոր պապերդ, ավելի քան յոթ սերունդ՝ գինեգործ են եղել, ամեն մեկն իր վաճառած գինին պուլիկներով ոսկու էր վերածել ու այդ ամենը հասել էր քեզ, որպեսզի՝ ոսկին կրկին գինի դարձնես։ Նրանցից ոչ մե-կը չզարմացավ, երբ սեփականաշնորհման տարիներին գնեցիր գինետունը, բայց նույնիսկ չվերանորոգեցիր՝ այնքան որ ամեն ինչն այստեղ հարազատ էր քեզ։ Նա-խընտրածդ սեղանը՝ դռնից ամենահեռու գտնվողը՝ չփոխարինեցիր պահեստի կողքին տե-ղադրված տնօրենի գրասենյակային
13
աշխատասեղանով, տնօրենին ու հաշվապահին էլ ոչ միայն չփոխեցիր, այլև թույլ տվեցիր ապրել ու աշխատել այնպես, ինչպես մինչև իշխանափոխությունը։ Թերևս՝ շատերին անհասկանալի մնաց գինետան անվանափոխու-թյունը՝ «ԶԵՎՍԻ ԱԶԴՐ», սակայն, կամ էական չհամարեցին, կամ էլ՝ չհամարձակվեցին որևէ հարց ուղղել քեզ։ Նոր ժամանակների հետ միայն գինիների ու շամպայնների տեսականին բազ-մազանացավ. աշխարհի տարբեր անկյուններից, քարտեզի վրա քաղաքիդ տեղն անգամ չիմա-ցող գինեգործները քեզ էին ուղարկում իրենց գլուխգործոցները՝ կարծես հարկ մու-ծեին. նույնիսկ հնեաբանները, գինու հազարամյա կժերը պեղելիս՝ քեզ բաժին էին հանում դրանց ձութանման մնացորդներից։ Կարելի էր կարծել, թե բոլոր ժամա-նակների գինեգործների գաղտնաթագ արքան ես, արքա, որի թագավորությունն էլ՝ այս աշ-խարհում չէ։ Ամենահայտնի խոհարարներն ու ամենահարուստ մարդիկ անձնագաղտնի էին քո մառանը մտնում ու համտեսելուց հետո, չնայելով գումարի նիշերին, պատվիրում էին քո հրամցրած փիլիսոփայական հեղուկը, որն այնքան բազմազան էր քարանձավ-պա-հեստիդ կուժերում, կարծես, ամեն մեկի համար ըստ անհրաժեշտության էիր արարում. ոչ թե պատրաստում կամ գնում էիր, այլ արարում՝ արարչի ջրից։ ՈՒստի պապերիդ թողած ոսկին ոչ թե պակասում, այլ կրկնապատկվում-եռապատկվում էր՝ անխնայորեն նորից գինու վերածվելով։ Եվ այս ամենն այնպես էր կատարվում, կարծես քո, անընդհատ նստած-խմող-խ-մեցնող մարդու հետ ոչ մի կապ չունենար. ոչ աչքերիդ փայլն էր ավելացնում, ոչ ապ-րելակերպդ էր փոխում, ոչ մեծամտացման, կամ, գոնե՝ ինքնաբավարարության ժպիտ դրոշ-մում քիչ, բայց խոր կնճիռներով դեմքիդ։ Կարելի էր կարծել, թե տեղյակ էլ չէիր ո՛չ քո, ո՛չ գինետանդ համբավին։ Դու ոչ թե գործարար, այլ գինեվաճառ էիր, գինեգործ ու գինեսեր՝ միաժամանակ։ Դահլիճից պահեստ գնացող մութ միջանցքի խորքում, փափկությունը կորցրած հնամենի աթոռին նստած պառավ հավաքարարուհին, որ վաղուց արդեն գործ էլ չէր անում, թեև կանոնավոր աշխատանքի էր ելնում ու նախկինի համեմատ կրկնակի վճարվում՝ միայն նա էր անընդհատ հետևում քեզ։ Նա միակ առարկայական կինն էր կողքիդ, որին գինետու-նը գնելուց հետո դահլիճապետ էիր կարգել։ Ինքն այնքան կնճռապատ-չորացած էր, որ ան-շարժության մեջ հազարամյա մումիա էր հիշեցնում, ու միայն հայացքն էր կեն-դանի-զննող, ու միայն քեզ էր ուղղված, միայն քո՛ ամեն շարժմանն էր հետևում, նույնիսկ՝ երբ փակ էին աչքերը։ Կարծես՝ քո պահապան շունն ու խստապահանջ տերը լիներ։ Երբեք չէր լքում գինետունդ, գիշերն էլ, ենթադրում էին, քնում էր գինետան տարածքը բազում անգամներ գերազանցող ու անհասկանալիորն անընդհատ ընդլայնվող մառաններիցդ մեկում։ Դահլիճապետի զննող հայացքը, մյուսների համար անհասկանալի, քեզ ոչ միայն չէր խանգարում, այլև քո թաքուն հայելին էր, քո իսկ հայացքն էր քեզ, առանց որի գուցե կորցնեիր ոգեղեն ճանապարհդ։ Միայն նրա հայացքն էր տեսնում ունայնության այն ահռելի ծովը, որը գավաթ առ գավաթ ավելա-նում էր, որում լողում էիր կետաձկան պես՝ բերանդ բաց, անընդհատ ֆիլտրելով ող-ջը, ու ոչ մի ձկնիկ չէր խուսափում երախիցդ։ Այդ սմքած պառավը, եթե հանկարծ վեր էր կենում աթոռից, այնքան վեհորեն էր քայլում, որ գինետան կիսախավարում, խումարատես
14
հաճախորդներդ երիտասարդ գեղեցկու-հու տեղ էին դնում, այնպիսի գեղեցկուհու, որին նայելն անգամ լի էր կենսափոխ վտանգներով ու միայն հայացքի ծայրով էր կարելի հաճույք ստանալ նրա շարժումնե-րից, առավելագույը՝ կարելի էր շփվել նրա հետագծին, կամ՝ մի պահ հայացքով նայել-լուսանկարել հիշողության համար՝ մեջքից։ Միայն նա իրավունք ուներ մոտենալ դռներին ու դրանք փակելով ազդարարել, թե գինետան փակվելուն մեկ ժամ է մնացել. ու թեև շաբաթը մեկ էլ չէր անում այդ, բայց երբևէ, որևէ մեկի մտքով չէր անցել հակառա-կել նրան։ Ոմանք կարծում էին, թե մայրդ է, որին, իրականում, կորցրել էիր ծննդաբե-րության ժամանակ՝ որպեսզի քույր կամ եղբայր չունենաս։ Այլոք էլ ասում էին, թե հորաքույրդ է, որ քեզ պահել-մեծացրել է հորդ անհայտանալուց հետո, և միայն դու գիտեիր, որ նա ոչ ոքն է՝ միշտ այն տեսքով, ինչպիսին պատկերացնում են իրեն, այնպիսին՝ ինչպիսին ուզում են տեսնեն, այն է՝ ինչ մտածում են իր մասին։ Միայն դո՛ւ գիտեիր, որ նա մի դատարկ աստվածություն է, որ չի մարմնավորում ոչ մի գա-ղափար, չի կրում ոչ մի անուն, չի ինքնիրագործվել ու ստացել իր ազդեցիկ պատկերը, ու չի էլ ստանա, քանի որ մարդիկ, վաղուց ի վեր, նոր աստվածներ չեն կերտում-արարում, հներին էլ չեն նկատում՝ անտեսում են, քանի որ իրենք են փորձում աստվածանալ՝ ձգ-տելով անմահության ու ամենակարողության։ Միայն նա էր զգում անընդհատ աճող անբավ-անբավարարվածությունը, որն ավե-լին ուզելով՝ ոչ թե քանակ, այլ որակ էր պահանջում՝ առաջ մղելով քեզ՝ միայն քո ճա-նապարհով։ Միայն նա գիտեր, որ այս ամենն իր վերտրամաբանական ավարտն էր ունենալու, բոլորի համար անհասկանալի, նույնիսկ աննկատելի ավարտը։ Միայն նա էր տեսնում անընդհատ կրկնվող իրադարձություններից աչքերիդ խորքում հավաքվող հոգնու-թյունը, ինչը քեզ այնքան սոփեստ էր դարձնում, որ կարող էիր ժխտել նույնիսկ բացարձակը, չնկատել կյանքը, նկատելուց հետո պարզապես անտեսել, անտեսելով՝ անէացնել, անէացնելով՝ անընդհատ ունայնացնել աշխարհը։ Բոլորի համար դու միշտ տեղումդ նստած մարդ էիր ու միայն դուք գիտեիք, որ ամբողջ օրը հոգիդ թափառում էր աշխարհով մեկ, պայթում էր՝ տասնյակ հազարավոր մասե-րի բաժանվելով, որպեսզի ներկա լինի այն բոլոր վայրերում, ուր գինին ունայ-նության էր վերածում սերն ու ատելությունը, երջանկությունն ու ողբերգու-թյունը, գեղեցիկն ու այլանդակը։ Պիտի ներկա լինեիր, քանի որ առանց քո ոգեմաս-նիկների նման բաներ չեն կատարվում։ ԵՎ այս ամենն անգիտակցի մակարդակում, առանց հաշիվ տալու ինքդ քեզ, թե ու՞ր ես, կամ՝ ինչո՞վ ես զբաղվում, կամ՝ ինչի՞ համար։ Ոգիդ միանգամից այնքան էիր բազմապատկում, որքան պղպջակ կար աշխարհի բոլոր բացված շամպայնի շշերում և միայն ա՛յդ ժամանակ էիր քեզ լիարժեք կյանքով ապրող, լիարժեք կիսաստված զգում: Բայցև՝ այս ամենն այնքան սովորական-աննկատ էր դարձել, որ տարիներ իվեր, առաջին անգամից հետո, ոչինչ չէր ավելացնում էությանդ որակին ու միայն հատակը չերևացող մի կարաս էր լցնում։ Ամեն գինու տիկից՝ մի կաթիլ ավելաց-նելով... Հենց այդպես էլ, մի տիկից՝ մի կաթիլ, աննկատորեն լցվեց կարասդ։
15
Վերջին կաթիլների հետ ինչ-որ անհիմն վախ, ոչ մի վտանգ չգուշակող ու ոչինչ չզգուշացնող, շամպայնի պղպջակների պես արյանդ մեջ մտնող ու արյան փոխա-րեն երակներումդ շրջանառող գինիդ ունայնության աստիճանի թեթև դարձնող վախ էր պարուրում մարմինդ։ Կանխատեսված, բայց նոր, սպասված, բայց անծանոթ, մեղք ծնող գիտելիքի պես անդիմադրելի, անխուսափելի իրադարձության սպասման վախ։ ՈՒ դու վա-յելում էիր վախդ. սարսափի վերածելով գերագույն հաճույք էիր ստանում ինքդ, ապա վարա-կում էիր դրանով աշխարհում շրջանառվող ողջ ոգելից խմիչքը, որպեսզի ծանր նստված-քի պես մնա հարբեցողների ուղեղներում ու ստիպի, իրենից ազատվելու համար ստիպի կրկին խմել՝ գինու նստվածքը նոր չափաբաժնում լուծելու՝ աննկատ դարձնելու համար։ Հենց վախն էր զոհերիդ կրկին բերում գինու արագահոս գետի մոտ, մտցնում դրա մեջ ու լողալ չիմացողներին խորտակում։ Հենց այդ հորդահոսլեռնային գետ էր քո ճանապարհը, որից դուրս սողոսկելն այլոց անհնար էր թվում, իսկ քեզ՝ անիմաստ, քանի որ՝ ի՞նչ իմաստ ուներ դուրս գալ դրանից՝ սովորական-մարդկային կյանքով ապրելու համար. այդպիսիք անհաշվելի քանակով էիր ունայնացրել՝ այդ գործողությունը կեն-սամիջոց դարձնելով։ Զգում էիր, ավելի ստույգ՝ ֆիզիկապես վերապրվող տեսիլքի պես տեսնում էիր, որ հորդահոս գետ-ճանապարհդ ջրվեժին է մոտենում։ Ջրվեժին, որից գահավիժելը կն-շանակեր մեծ, ճակատագրական անհաջողություն, քանի որ, եթե ճիշտ էիր իրագործվել, պիտի վեր հառնեիր ջրվեժի պռնկից, դեպի երկինք գնայիր՝ աստվածանայիր-ինքնաստվա-ծացվեիր... ...Դա կատարվեց անաղմուկ։ Նույնանման ֆրակներ հագած վեց հյուրերդ աշխարհի վեց կողմերից դեպի յո-թերորդը եկան մեկ առ մեկ, կես րոպե տարբերությամբ. անձայն բացեցին դուռն ու չհնչող քայլերով մոտեցան սեղանին։ Միայն գլխի թեթև շարժումներով ողջունե-լով միմյանց նստեցին դահլիճի կենտրոնում վաղորոք սպասավորված, ավելի ստույգ քառա-սունինը բաժակներով ծածկված սեղանի շուրջն, ու սպասեցին մինչ մոտենաս՝ բազմես բազկաթոռիդ։ Պառավն անձամբ կողպեց դուռը ներսից ու հեռանալով՝ միջանցքի խավարից սկսեց հետևել իրադարձությանը։ Ամեն պարպված բաժակի հետ մի քիչ թափանցիկ դարձավ, հետո էլ անհետացավ, հալվեց այս իրականությունում, որպեսզի իրադարձությանը հետևի այնտեղ, որտեղ այն պիտի շարունակվեր։ Ճիշտ կեսգիշերին սկսվեց գինարբուքը, որն անկենաց էր ու անձայն։ Վաղորոք իրենց ուղարկած հնամենի գինիները հյուրերն անձամբ էին մատռվակում մեկմե-կու, որևէ շիշ պարպելուց հետո շիշն էլ, բաժակներն էլ նետում էին սեղանի մոտ դրած մարդաբոյ կարասի մեջ ու սպասում փշրվող ապակու ձայնին, միակ ձայնին, որ հն-չում էր այդ գիշեր։ Ամեն կումն ըմպելուց միմյանց աչքերի էին նայում, հա-յացքով արժևորում խմածն ու գոհունակություն ցույց տալիս։ Ոչ մի շշուկ, ոչ մի շրշյուն, ճպճպոց կամ հոգոց։ Սակայն կար ներքին լարվածություն ու մի իրադարձու-թյան սպասում, որ նախախնամված էր ու անխուսափելի... Միայն դու էիր վեց ժամ շա-րունակ, վայրկյան առ վայրկյան, լարում վերջին ուժերդ, ողջ կյանքիդ համար նախատե-սած ամբողջ ուժկարողությունդ մեկ վայրկյանում կատարվելիք, միայն մեկ աննկատ շարժում-
16
գործողությունում տեղավորելու համար, իսկ մնացածը միայն սպասում էին այդ պահին։} Շիշը սեղանին դնելուց հետո տեղդ բազմելով, մի վերջին ճիգով գործարկածե-ցիր քեզ կազմող միլիարդավոր հյուլեներումդ պարփակված սահմռկեցուցիչ ուժը՝ նյութականացրիր նախածննդյանդ տեսիլքն ու իրագործեցիր՝ վայրկյանի հազարերորդակա-նում, աննկատելի՝ ճանաչողության մեր սահմանները գծած տարածք-իրականությու-նում... ...Խցանը դանդաղ, բայց հաստատուն դուրս էր սահում շշի բերանից ու պտտո-ցով դուրս թռնելու փոխարեն պարզապես անէացավ՝ ազատություն տալով իր հազարամյա կա-ցարանից հոգնած հեղուկին, որն ամբողջովին թանձր փրփուրի էր վերածվել ու հաստատա-կամորեն լքում էր շիշը՝ մինչև վերջին պղպջակը կազատվեր իր զմրուխտյա բանտից։ Ծերությունից հոգնածիմաստացած փրփուրի հարյուրավոր աչքերում կենսաարբ էակների հանգած կրքերը խառնակվել էին նոր արթնացողներին, ապրած պահերը՝ ցանկալիներին, երազանքները՝ հիասթափություններին, վերելքները՝ անկումներին, կյանքն ու աշ-խարհը վերածելով մի անժամանակ-ամենատարած օրգիայի։ Հյուրերդ հոգեխառնվել էին աչք-պղպջակներին, ապրել-վերապրելով հազարամյակներ շարունակ գինուց անբաժան արբե-ցողությունն ու ինքնամոռացումը՝ սիրանվիրումն ու կենսածնունդը, արնահեղու-թյունն ու մահաթմբիրը, համաշխարհային գինու հիշողության ողջ ընթացքը մի-անգամից, ընդամենը մեկ ժամանակազուրկ կետում։ Ա՛յս շիշն այդպես էին ըմպում, բոլորը միասին, առանց գավաթներն ու բերանը լցնելու, առանց քիմքով փունջն ըմբոշխնելու, մինչև վերջին աչքպղպջակի պայ-թել-հեղուկանալը։Ապա իրենք էլ պայթեցին, այնքան որ պրկված էր նրանց ներքին տարա-ծությունը, այդ վայրում անէացան ու մի այլ տեղ, գուցե իրար միավորվելով կրկին դա-ռան մի հսկա պղպջակ, բայց հաստատապես՝ ծամպայնի պղպջակ։ Իսկ քո բազկաթոռին ևս մի շիշ էր ընկած՝ բոլորովին պարպված, առանց էտիկետի, առանց խցանի, բայցև ակնառու՝ շամ-պայնի շիշ։ P. S.
Իրականում՝ դու վերջապես իրագործված ու երջանիկ էիր։ Կյանքդ՝ կայացած, ճանապարհդ՝ ջրվեժից դեպի վեր խոյացած. վերջապես հասունացել ու դուրս էիր թռել խցանի պես՝ հորդ ազդրից. վերապրելով նոր՝ սովորական կյանքի հր-դեհը, այրվել ու վերածնվել էիր որպես Բաքոս։ Շուրջդ պսակազարդ մենադների ու սատիրների, քեզնից ծնված, քո հետ վերածնված՝ ցնծացող բազմություն... գինետանդ՝ այցելուներիցդ երկնած բազմություն։ Շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ տարածվում եք աշխարհով մեկ, գինետուն առ գինետուն, մառան առ մառան վերագրավելով Երկիր մոլորակը։ Դու ամեն նոր լցվող շշի հետ խտանում, ու ամեն բացվողի հետ՝ բազմապատկվում ես, շամպայնի պղպ-ջակներդ ձգտում են անսահմանության, պայթելով՝ վերածվում են հազարավոր նոր պղպ-ջակների... քո, բաքոսային, խելահեղ-ինքնակործան անսահմանության ձգտող պղպջակների։
17
Հենց դու ես այն վերաստվածացածը, որն աշխարհը կրկին դեպի սոդոմգոմոր է տա-նում, կուրացնելով՝ սերը, քնեցնելով՝ խիղճը, մթագնելով՝ գիտակցությունը, մեկուսացնելով՝ բանականությունը, իմաստազրկելով՝ վայելքը, ամեն ինչ լուծում--համահարթեցնում ես գինուդ մեջ, նոր հեղեղ սարքելով՝ գինու տիեզերական հե-ղեղ։ 1983-1999
ՍԻՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԵՎԱԾԱԳԸ Ստալինի պատվին անվանակոչված Սին քաղաքիկի, (նախկինում՝ քարհանքի ու քա-րամշակման արտադրամասի համար կառուցված բանավանի), քաղաքագլխի ընտրությունները լարված չէին, ավելի ստույգ՝ ձևական էին, բոլորին ամենինչ հայտնի էր նախորոք ու բողոքարկողներ չէին կարող լինել: Միակ թեկնածուն ոչինչ չէր խոստանում, քանի-որ միևնույն է՝ չէին հավատա, ոչ մեկին չէր համոզում իրեն ձայն տալ՝ հարևաննե-րը բավական էին ինքնիրեն հաղթելու համար։ Կրքեր չէին բորբոքվում. համեղ պա-տառ զավթելու, կամ սեփականության վերաբաժանման որևէ խնդիր չկար, ու պետական բյու-ջեի դոտացիաները, թեև երեք ամիսը մեկ էին տեղ հասնում՝ բնակիչների հիմնական մասի ապրուստի միակ աղբյուրն էին։ Անիմաստ էր նույնիսկ ընտրական հանձնաժո-ղովից ստացված կոպեկները ծախսել որևէ այլ նպատակով, քան մարդկանց կուշտ փորով կերակ-րելն էր ու... հանձնաժողովի սեղանին թղթերի փոխարեն իրենց գյուղական ծա-գումը չմոռացած ու ավանի կողքին մի կտոր հող մշակող համաքաղաքացիների արտադրած բա-րիքներն էին՝ որ գնվել էին խախտելով փրկարար նիսիայի օրենքը։ Սին քաղաքում բոլորն էլ գոհ էին, որ ընտրություններ են։ Նախորդ քաղաքագլուխը միայն մի բան էր խնդրել իր ակնհայտ հաջորդին՝ ուզում էր, որ նա, ժառանգություն ընդու-նելու պես, իրենից գնի քաղաքի միակ ձեռնարկությունը, վաղուցարդեն չաշխատող քարհանքն ու նախնական մշակման արտադրամասը, որ նույնկերպ իրեն էր հասել ի՛ր նախորդից ու վրան կոպեկներ էր նստել՝ մի աշխատավարձի չափով։ Նոր քաղաքապետին, ընտրությունների ընթացքից, դուր էր եկել այն, որ միշտ բաց ու սովորական սննդով լի սեղան կար, որի շուրջը ոչ միայն սոված մարդիկ էին հավաքվում, այլև ասել-խոսելու պահանջ ունեցողները, նույնիսկ, որպես օրե-ցօր հաստատվող ժողովրդավարության նշան, հետներն իրենցիսկ քաշածօղին էին բե-րում, որը, սովորաբար, տնից դուրս խմելն ընդունված չէր՝ թաքուն-աննկատորեն հար-բեցող դարձող հիսուննանց՝ քաղաքի հիմնական մաս կազմող բնակչության մեջ։ Սինքաղաքի ընտրությունների ավարտին բոլորն էլ ունայնություն զգացին, որը նորընտիրի համար կրկնակի էր ճնշիչ, այնքան, որ մտածում էր
18
հրաժար-վել աթոռից՝ նորից ամենինչ կրկնելու համար, սակայն մայրաքաղաքից անսպասելի հնչած հեռախոսազանգը այլ ընթացքով տարավ նրա ճակատագիրը։ Հորեղբորորդու ընկերն էր, որին թեև մեկ անգամ էր տեսել զարմիկի հարսանիքին, բայց միասին պարպած մի քանի շիշ օղին, առնվազն ա՛յն պահին, սրտամոտ ընկերներ էր դարձրել։ Անունը՝ Աբրահամ էր, ազգանունը՝ չէր հիշում, բայց գիտեր, որ շատ ճարպիկ տղա էր ու պարապ տե-ղը չէր զանգի։ Այդպես էլ եղավ. Աբրահամը հանրապետության երկաթուղային քարտե-զի վրա տեսել էր, որ ժամանակին Սին քաղաքը, այժմարդեն անհուսորեն սառեցված քար-հանքին սպասարկող, առանձին երկաթուղային ճյուղ ուներ, որի գծերը փող արժե-ին. կվաճառե՞ս։ Համոզելու կարիք չկար. «քեֆանողինքեֆչիպակսի»՝ մտքում նոր կենաց ասաց նորընտիրն ու համաձայնեց։ Երկու օրից քաղաքի որոշ բնակիչներ երկաթգիծ քանդելու աշխատանք ունեին, մյուսները՝ ձրի ուտելիք։ Իր գրպանը առնվազն վեց ամիս ամբողջ քաղաքի, ավելի ստույգ դրա մնացորդների համար համեստ սեղան բացելու փող դրեցին, ու ոչ մի գլխա-ցավանք էլ չէր լինի, եթե մի քանի օրից, քսան այդքան փող էլ քաղաքապետարանի հաշ-վին չնստեր։ Վախեցած հաշվապահը փոխանցման թուղթը ձեռքին ներս մտավ ու հասկաց-րեց, որ այդ փողի հետ ինչ-որ բան է պետք անել. էդքան ուտել-չբռնվելը՝ դժվար կլի-ներ, թաքցնելը՝ անհնար. մի բան էր պետք մտածել։ Մտածեցին. քարհանքը կվերագոր-ծարկեն, մարդկանց աշխատավարձ կտան, մի մասն էլ, էլի անընդհատ բաց՝ հաց-պանիրն անպակաս, ու, հիմա արդեն ակնհայտորեն խմվող օղով՝ չափավոր-առատ սեղան կդառնա։ Քարհանքը վերաբացելու օրը նշեցին. միաժամանակ, քաղաքապետարանի ընտրական հանձնաժողովի դահլիճ-սեղանատունը հայտարարեցին համաքաղաքային անվճար ճաշա-րան։ Քանի որ կարող էին ճաշարանից օգտվողներին նաև որպես մատակարարներ դիտարկելով վճարել՝ ճաշացուցակի տեսականին հարստացավ համաքաղաքացիների արտադրած մթերքներով՝ ձու-հավ-կարտոֆիլ-պանիր-թթու կաղամբ, խաշած-տապակածապխտած ճագար, որ շենքերի նկուղ-ներում էին բազմացնում, խնձոր-սալորի օղի, քաղաքամերձ լեռնալանջից հավաքած կանաչի ու երկու տեսակի հաց, որի ալյուրը բերովի էր։ Մի սեղան էլ առանձին, տղա-մարդկանց հետ շփվել չցանկացող կանանց համար գցեցին, որի վրա գինի ու տնական կլորգա-թա էլ կար՝ երեխաների համար։ Քաղաքապետին առաջ էլ էր պարզ, որ իրեն ինքնահանձն-ված բնակչությունը երեք հարյուրյակից էլ պակաս է, իսկ երեխաները՝ մեկից-տասնվեց տարեկան, միայն քսանն էին։ Տղաները բանակից հետո չէին վերադառնա, աղջիկներն էլ ամենգնով կամուսնանային միևնույն է թե ում հետ ու կհեռանային. մեկ տարուց ջահելները յոթը կմնային. նոր ծնունդներ չէին սպասվում, եթե... Կուշտ փորի ու օղու շնորհիվ ոգևորված մարդիկ կային. առանձնապես դրանցից երեքը, որ ծուլության-տկարության պատճառով Սինում մնացած քարտաշներն էին։ Խոս-տացան տաշել ու քանդակազարդել հանքից հանած բոլոր քարերը, եթե իրենք չհասցնեին, խոստացան նախ ջահելներին, հետո էլ մյուսներին քարտաշ վարպետներ դարձնել, նույնիսկ, կանանց համար, խոստացան հատուկ՝ նուրբ՝ ուժ չպահանջող նախշեր հորի-նել։ Խոստացան
19
քաղաքապետի կողքին լինել իր նորսկսումներում ու ծաղկեցնել Սին քաղաքի ապագան. իսկ վերջինս, թաքուն մտածում էր, թե ի՞նչ պիտի անի տաշած քարերը, եթե երկաթուղով դուրս հանել արդեն չի կարող, միակ ճանապարհն էլ այնքան է քայքավել, որ նույնիսկ մարզպետարանի ստուգողները չեն կարողանում քաղաք գալ։ Եր-կար կմտածեր, եթե չզգար, որ դրա լուծումն էլ իր ոտքով, մայրաքաղաքում բնակարանից ու ամուսնուց անհասկանալի պայմաններում զրկված քրոջ տեսքով, ձեռքին գրքերով լի պայուսակ, անսպասելիորեն չհայտնվեր հարբեցողության ու անզգայացման սահմանակետի հպանցիկ պահին։ «Խաղաղություն Ձեզ, խաղաղությունուբարիլուր»,- ինչ-որ նոր, կամ լավ մոռացված հին ձևով բարևեց բոլորին ու մոտեցավ, հոգնած նստեց եղբոր կողքին, կար-ծես, վերջին անգամ ոչ թե երեք տարի առաջ, այլ առավոտյան հանդիպած լինեին։ Քաղաքագ-լուխը մի պահ զարմացավ իրեն չգրկած ու չհամբուրած քրոջ սառնության վրա. փորձեց հիշել՝ գուցե նեղացրել էր վերջին հանդիպման ժամանակ։ Հիշեց, որ միշտ էլ կասկած-ներ են ունեցել իրենց քույր-եղբայր լինելու վերաբերյալ ու մտածեց՝ գուցե քույրն ինչ-որ նոր բաներ է իմացել այդ մասին։ Սակայն աչքերին նայելով գլխի ընկավ, որ եկողը բնավ էլ իր հին քույրը չէր, հին տեսքի տակ բոլորովին ուրիշ, իրենից դեպի աշխարհը հեռացած, ինչ-որ նոր ու կարևոր բաներ իմացած, իրենից շատ ավելի խելոք, գուցե ուրիշ քույր-եղբայրներ ունեցող մեկն էր, որի կին լի-նելն էլ, կանացի ջերմություն ունենալն էլ՝ խիստկասկածելի էին։ Թաքուն հույս ուներ, որ, եթե քույրը ցանկանար գիշերել իրենց հորական տանը՝ կզրուցի հետը, ու գուցե, ինքն էլ մի քիչ լուսավորվի, առանց ճիգի ու ժամանակ կորցելու մի պիտա-նի, կամ, կարևոր բան հասկանա։ Ու չխաբվեց. քույրը մի գիշերվա քնելատեղ խնդրեց հոր տանը հավելելով, թե՝ «մինչև Աստված ցույց տա իրե՛ն արժանի ապաստանը»։ Հենց այդ գիշեր էլ ամեն ինչ փոխվեց վերջնականապես. քաղաքապետ եղբոր հետ թևանցուկ տուն հասնելով, մանկության ջերմ հայացքն առավ դեմքին, միայն մեկ րո-պեով, կարծես հորնումորը բարևելու համար մտավ հանգուցյալների ննջասենյակը, հյուրասենյակում դժգոհեց թախտի չորությունից ու ցանկություն հայտնեց, ինչպես քսանհինգ տարի առաջ վերջին անգամ, եղբոր հետ նույն սենյակում քնել ու ողջ գիշեր զրուցել՝ մինչև աչքերն իրենք իրենց կփակվեին։ Հարբածությունն ամեն ինչին արդարացում դարձրած եղբայրն էլ համաձայնեց ու էլ ավելի հարբած ձևացավ, երբ քույրը հիշեցրեց, որ իրենք միայն հորից են մեկ ու այդ էլ, իրենց պահած-մեծացրած մայրը՝ միշտ էլ կասկածի տակ էր առնում։ Հարբածությունը կա-րող էր և խենթություն դառնալ, բայց քույրը, առանց չնչին իսկ ամոթխածության, դեռևս գեղեցիկ ու էլ ավելի գայթակղիչ դարձած մարմինն իցույց դնելով հանվել-գիշ-երանոց հագնելուց հետո, նույնիսկ չմոտեցավ եղբորինի կողքին դրված մահճակա-լին։ Պայուսակից մի նկարազարդ գիրք հանեց, տեղավորեց սենյակի արևելյան անկյու-նում, ծնկի եկավ ու սկսեց աղոթել։ Սկզբում մրմջալով ու ամբողջովին անհասկանա-լի, հետո՝ ժամանակ առ ժամանակ Աստված բառը բարձրաձայնելով, հետո սրտագին ու բարձրա-կոչ իր ունեցած-չունեցած մեղքերի համար թողություն խնդրելով, հետո՝ ի հաստատումն իր ինչ-ինչ ասածների՝ Հին կտակարանից փոքրածավալ, բայց կիսագրաբար-անհասկանա-լի լեզվով հատվածներ ընթերցելով։ Իսկ վերջում,
20
այնքան պաղատագին սկսեց Տիրոջ պաշտպանությունը հայցել, որ եղբայրը խորապես զղջաց անսպասելիորեն, անասնական ծագում ունեցող ու վաղուց կին տեսած չլինելու հետևանքով հարբած գլուխը մտած՝ իրեն խելագարեցնող մտքերի համար։ ՈՒ երբ զղջացել-խաղաղվել՝ քնած էր ձևանում, քույ-րը մոտեցավ իր անկողնուն, մտավ վերմակի տակ, գրկեց եղբոր գլուխն ու մայրաբար սեղ-մեց մերկ կրծքերին։ Գուրգուրանքներ չեղան, ինչպեսև՝ նոր կյանք ստեղծելու գործողության խղճուկ նմանակումներ. եղբոր համար մորը փոխարինող քրոջ հարազա-տությունն էլ չվերածնվեց, որովհետև մահվան պես սառն էր՝ համարյա մահն էր եկել Սին քաղաք. «Եթե դիմացի սարալանջի հարթակը ինձ հատկացնես՝ քարհանքի բոլոր քա-րերը կառնեմ»,- ասաց քնած ձևացող եղբոր ականջին, ավելի ստույգ՝ շրջանցելով ականջն ու գիտակցությունը, միանգամից ուղեղին ներշնչեց, որ դա է համաքաղաքացինե-րին ամենօր կերակրելու միակ ճանապարհը։ Առավոտյան, երբ քույրը լոգարանում էր, վերհիշելով դպրոցական տարիների վա-ղեմի սովորությունը՝ ստուգեց պայուսակն ու տեսավ, որ կրոնական գրքերի համարյա բո-լոր էջերի արանքներում մի-մի հարյուրանոց կանաչդոլարներ կային, այնքան, որ մինչև կյանքի վերջը կկարողանար քաղաքապետարանի դահլիճ-սեղանատան դուռը բաց պա-հել, բոլորին կերակրել-խմեցնել, զարկ տալ սննդի տեղական արդյունաբերությա-նը, կերված ճագարների մորթիներից բոլորի համար մուշտակներ կարել տալ ու հաղթել մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները՝ ներառյալ՝ չբերությունը։ Առանց քրոջը բան ասելու կազմեց-ստորագրեց-կնքեց հրամանը, իսկ քույրը, որ չէր էլ կասկածում դրա անխուսափելիությանը, արդեն քարհանքում էր, քարտաշների հետ զրու-ցում՝ տապանաքարեր էր պատվիրում, թեև լավ գիտեր, որ կարիք չի ունենալու նրանցից որևէ մեկին վարձատրել։ Իր բարձրադիր պատուհանից քաղաքիկի անցուդարձին հետևելով, սպասում էր, թե քույրը ե՞րբ կբարեհաճի իր գրասենյակ մտնել, սակայն դրա փոխարեն, քաղաքի խամրած քարտեզին, ֆիքսում էր վերջինիս տարօրինակ հետագիծ ունեցող այցելությունները։ Վերջում՝ ինչ-որ լատինական տառեր ստացավ՝ TEO, որ-տեղ քաղաքապետարանը առաջին տառի վերևի ձախ կետում էր։ Միայն համաքաղաքային ընթրիքից առաջ, մի խումբ կանանց ու տղամարդկանց հետ, քույրը հայտնվեց քաղաքապետարանի շենքում, սակայն չբարձրացավ եղբոր մոտ. ինքը իջավ, փորձելով թաքցնել անհամբերությունը, բայց, նույնիսկ չկարողացավ մոտենալ քրոջը։ Վերջինիս շրջապատածներն ինչ-որ հարցեր էին տալիս անընդմեջ, և ուշադրությամբ լսում պատասխանները։ Քաղաքապետը լսողությունը խիստ լարելով, միայն մեկ, բայց հաճախ կրկնվող բառ էր լսում՝ Աստված, ու ոչ մի կերպ գլխի չէր ընկ-նում, թե այդ մեկ բառի շուրջն ի՞նչ էր կարելի այդքան երկար խոսել։ Քրոջ հավատաց-յալ դառնալը նրան չէր զարմացրել, միշտ էլ գիտեր, որ քույրը բոլոր հարցերում ծայրահեղական է. զարմանալին այն էր, որ ինքը ոչ մի կոպեկ չէր ծախսել, իսկ սեղա-նը լի էր բարիքներով. սեղանակիցներն էլ միտեսակ ուրիշ էին, ցածր էին խոսում ու քիչ էին ուտում. կանանց սեղանի խմիչքն էլ ամբողջովին անտեսված էր։ Քաղաքապետը որոշեց հարբել մինչ կկորցներ ինքնիրեն ու դրանից հետո չէր էլ նայում քրոջ կողմը, միայն երբեմն-երբեմն ականջին հասնող բառերն էին շարունակում խաթարել հարբածության հաճույքը։
21
Արթանալիս հասկացավ, որ քույրն է իրեն քաշ տվել անկողին ու հանվեցրել-պառ-կեցրել. արևի ճառագայթներից գլխի ընկավ, որ կեսօրն անցել է ու վերթռավ տեղից. իսկույն էլ քարացավ ու ձեռքերը տարավ ներքև՝ հագին անդրավարտիք չկար։ Պահարանները դատարկ էին ու միայն լոգարանում գտավ իր բոլոր հագուստները՝ թասերի մեջ ջուրը դրած։ Երեք օր անցավ, մինչև դրանք հայտնվեցին պարաններից կախված ու ինքը ստիպված էր տանը մնալ, քանի որ քաղաքի վերջին հագուստի խանութը փակվել էր դեռևս երեք տարի առաջ։ Երեք օր, որքան էլ փորձեր շուտ արթնանալ, քույրն արդեն տանը չէր. սեղա-նին հինգ լիտրանոց տակառիկով տնական թնդօղի էր, անկողնու կողքը՝ ինչ-որ կրոնա-կան գրքեր՝ թերթերի արանքներում՝ կանաչ թղթադրամները։ Երեք օր փորձում էր չքնել մինչ քրոջ գալը, բայց ոչինչ չէր ստացվում։ Չորրորդ օրն արթնացավ, ու դեռ քնաթաթախ, օղու տակառը դատարկեց զուգարանակոնքում. խմեց թթվաջուրն ու, երբ զգաց, որ լիովին սթափ է, փորձեց հասկանալ, թե ի՞նչ է կատարվում։ Ոչ ոք իրենով չէր հետաքրքրվել, ոչ մեկն իր կարիքը չէր ունեցել, իրեն չէին էլ փնտրել։ Հանկարծ ինչ-որ բան հիշելով վեր թռավ տեղից, վազեց խորդանոց ու գտավ քսան տարի առաջ այլևս չհանելու հույսով հնամենի ճամպրուկում պարտակած զինվորա-կան համազգեստը։ Կոպիտ ու խամրած կտորը մաշկին զգալուց հետո պարզեց, որ իր չափերը համարյա կրկնակի աճել են, չկոճկած շալվար-վերնաշապիկով նստեց անկողնուն ու արդեն կա-տաղա՛ծ սկսեց սպասել քրոջը։ Պատուհանից տեսնում էր, որ մարդիկ խմբերով ու Սին քա-ղաքի բնակիչների համար տարօրինակ հանդարտությամբ զրուցելով, ընթրիքի ժա-մին քայլում էին դեպի քաղաքապետարան. ինքը ստիպված էր միայնակ ու ինքնիրեն հայհոյելով, պարզապես փորը լցնելու համար ընթրել, որպեսզի, ժամը քանիսն էլ լինի, անքուն սպասի քրոջը։ ԵՎ սպասեց. լույսը հանգցրել ու երկու ժամ նստել էր միջանցքում՝ դռան դի-մաց, երբ դուռը բացվեց ու միջանցքի լույսը կուրացրեց աչքերը։ Քույրը լույսի մեջ, արտացոլող-լուսարձակող հրեշտակի էր նման. ինքը խավարում՝ իրեն պոզուպոչով էր պատկերացնում ու վստահ էր, որ քույրն անսպասելիությունից կվախենա, կընկրկի ու ներողամտություն կհայցի՝ ոգեթուլությամբ։ Սակայն բնավ էլ այդպես չեղավ. «խաղաղություն քեզ ու բարիլուր, եղբայրս»,- ասաց ու համբուրեց եղբոր ճակատը, բայց այնպես, թարմաբույր կրծքերը դեմքին քսելով, որ զինաթափ արեց սատանայացա-ծին, մանկացրեց ու կամազրկեց միաժամանակ։ Հետո էլ գրկեց դեռահաս մանկան պես ու տարավ ննջասենյակ. «իրականում ինձ միայն սերն է պակասում կյանքում»,- մտքում ասաց Սինի քաղաքապետն ու պատրաստ էր ամբողջովին տրվել դրան, երբ քույրը պարզապես լույ-սը վառեց ու հոդս ցնդեցրեց կրքոտ հույսեր-ձգտումները։ Պատրաստ էր փակել աչքերն ու քնել ամոթից, քանի որ այդքան դյուր կառավարելի էր, բայց քույրը կիսաձայն կամ կիսաշշուկ, նույնիսկ իրեն չնայելով փսփսաց. «մեր հայրերը տարբեր են եղել. մայրդ քեզնով հղի է հարս եկել ու զբաղեցրել մեռած մորս տեղը, քեզ ծնելուց հետո էլ, երևի ամոթից է հոգին ավանդել. կարող ես ապրել իմ տանը որքան որ ուզես, միայն թե ոչ մեկին չպատմես հորս տարած ամոթի մասին։ Թող դա մեր գաղտնիքը լի-նի»։
22
Միակ բանը, որի կարիքն ուներ այս ամենը լսելուց հետո մի բաժակ օղին էր, որ չկար։ Դրա փոխարեն հարձակվեց քրոջ վրա՝ նրան տիրանալո՛վ լսածի համար պատժելու հաստատակամությամբ, բայց դիմադրության փոխարեն միայն ջերմություն զգաց ու անշարժացավ՝ չիմանալով իր անելիքն ու հիշելով այն պահերը, երբ հազիվ են զսպել իրենց՝ չեն խառնակվել ու շարունակել են քույրեղբայր մնալ. այդպես էլ քնեց՝ չզ-գալով ապշանքից նինջ, նինջից խոր քուն անցման պահը։ Երբ առավոտյան արթնացավ, քրոջը մեջքի կողմից ջերմորեն գրկած՝ դեռ չէր կողմնորոշվել՝ օտար կին է, թե քույր։ Նորից փակեց աչքերն ու վարկենապես քնեց՝ անհեթեթությունից ազատ արթնա-նալու հույսով։ Արթնացավ քրոջ վեր կենալուց կես ժամ հետո, առանց որևէ բանի մասին մտածելու գնաց խոհանոց ու կերավ արդեն բացված սեղանից, խմեց արդեն լցված ու շաքարը խառնած թե-յը, թեև ինչ-որ տարօրինակ համ զգաց դրանից. իսկույնէլ հասկացավ, որ գիշերվա կատար-վածը երազ չէր, նորից ապուշացավ, հետո էլ տարօրինակ-անդիմադրելի պառկելու ցանկու-թյուն ունեցավ։ Մարմինն առանց իրեն հարցնելու անկողին մտավ, պառկեց ու քնեց՝ անհեթությունից ազատ արթնանալու նոր հույսով։ Հաջորդ անգամը չգիտեր էլ, թե երբ արթնացավ, բայց իրականում քնած էր ու ամեն ինչ աղջամուղջի մեջ էր տեսնում. արթնությունը դարձել էր երազի պես մի բան, իսկ քնել-արթնանալիս չէր կարողանում հիշել քնելու պահը. կարծես, երբևէ չէր քնում ու միայն արթնանում էր։ Կյանքն այնքան էր երազանման դարձել, որ եթե «քույրը» խոհանոցի սեղանը բաց չպահեր՝ ո՛չ կուտեր, ո՛չ կխմեր։ Զոմբիի պես կատարում էր անհասկանալի կարգավիճակ ունեցող այդ կնոջ չհնչած հրահանգ-ները, քնաթաթախ՝ անկողնում ինչ-ինչ թղթեր էր ստորագրում ու կնքում, թեև չէր էլ հասկանում իր արարքների իմաստը. փորձում էր հաշվել, թե քանի անգամ էր արթ-նացել առանց քնելու, ու ամեն անգամ մեկից այնկողմ չէր անցնում. երբեմն-եր-բեմն ասում էր՝ երեք, բայց միայն մեկն էր թվում հավաստի, քանի որ միակ ակն-հայտն էր։ Անհաշիվ առավոտներ, աչքերը բացելիս ասում էր մեկ ու էլի ոչինչ չէր հիշում։ Իսկ այն առավոտյան նույնիսկ մեկ չկարողացավ ասել. սարսափելի սիրտխառնո-ցը ուշաթափության էր հասցնում ու մի կերպ նկատեց, որ պառկած է՝ գլուխը քրոջ մերկ կրծքերին դեմ տված. երբ նորից արթնացավ՝ քույրն արդեն տանը չէր, սիրտխառնոցն ավե-լի էր սաստկացել ու ակամա վազեց լոգարան. փսխում էր առանց դադարի ու, այն ինչ դուրս էր գալիս՝ ավելի կալի էր նման, առնվազն սկզբում։ Հետո, երբ թվում էր, թե հոգին էլ է փսխելու՝ լեղի էր գալիս, սակայն մի քանի արտանետումներից հետո լեղին այնքան մաքուր էր, որ դրանից խնկի հոտ էր գալիս։ Միայն այդ ժամանակ գլուխը սկ-սեց պարզվել ու նորից մտքեր շարժվեցին դրանում, միայն այդ ժամանակ հիշողու-թյունները սկսեցին վերարտադրվել՝ դեպի ետ գնալով՝ հասան «քրոջ» քաղաք գալու օրվան։ Բերանն օղողելուց հետո վերադարձավ սենյակ ու առաջին հերթին աչքին զար-նեց այն, որ քրոջ գրքերը գրավել էին բոլոր հարթ մակերեսները. սեղանին ու աթոռներին, պահարանների վրա ու բազմոցին, տասնյակներով անփութորեն շարվել էին իրար վրա՝ սպառնալով ցած թափվել ու բնակարանը վերածել կրոնական գրքերի քաոսի։ Էջերն ուռած էին ու տեղ-տեղ դրանցից դուրս երևում էին կանաչ թղթադրամների ծայ-րերը։ Վերջնականապես թարմացած ուղեղի
23
դատողությունը պնդում էր, թե թղթադրամ-ները պիտի որ պակասած լինեին իր կիսանինջի օրերին, սակայն, դրանք և՛ հազարապատկվելել, և՛ բազմազան էին դարձել։ Տասնյակ երկների արժույթները, եթե ուզենաիր իմի բերել, ոչինչ չէր ստացվի. այդիսկ պատճառով անհնար էր հաշվել փողի իրական քանակը։ Պատուհանից դուրս նայելով հասկացավ, որ փողոցում ամառան վերջն է... իսկ ընտրությունները գարնան սկզբին էին՝ դա հաստատ. գիտակցությունը կտրականապես հրաժարվեց հավատալ միքանի ամսվա իր բացակայությանը։ Երբ դուրս եկավ փողոց, առաջին հերթին ապշեցրեց նոր ու անծանոթ դեմքերի բազմությունը, կարծես ուրիշ քաղաքում էր. «խաբկանք է», ասաց ինքն իրեն ու շա-րունակում էր քայլել որևէ ծանոթի հանդիպելու հույսով։ Իր նախկին քարտուղարու-հուն նույնիսկ մեջքից ճանաչեց, ու չնայած վերջինս արագ-արագ քայլելով կարծես փախ-չում էր իրենից, բայց վազելով հասավ, թևից բռնեցկանգնեցրեց ու ճիշտ աչքերին նայելով հարցրեց. այսու՞ր։ «Խաղաղություն քեզ եղբայր ու բարիլուր,- շուտասե-լուկի պես մրմջաց կինը,- վերջապես իմ ժամն էլ հասավ. տունս ու մնացած ամեն ին-չը հանձնեցի մեր մայր-քրոջն ու հիմա շտապում եմ իմ վերջին կացարանը»։ «Ի՞նչ բարի լուր...,- ավելի ուժգին սեղմելով ձեռքը, կարծես փորձելով սթափեցնել կնոջը, ավելի գոռաց, քան՝ ասաց քաղաքագլուխը,- ճանապա՞րհն են վերանորոգել, թե եր-կաթուղի՞ն են վերակառուցել, քարհանքն ու կոմբինատն են աշխատու՞մ, թե մեր քաղա-քը աշխարհի կենտրոնն է դարձել...». գուցե երկար շարունակեր, եթե նախկին քարտուղարուհին, թեև ցածր ձայնով, բայց կարծես հենց գլխի մեջ չարտահայտեր. «Բարի-լուր՝ քանի որ վերջին դատաստանի օրն եկել է, ով պատրաստ է՝ կփրկվի, ով թեկուզ մի չոփ ունի՝ կործանված է. ես էլ ամեն ինչ ծախեցի, հիմա գնում եմ դիմացի բլուրի դամբա-րանը՝ ահեղին սպասելու,- կտրուկ շարժումով թևն ազատեց անգիտակցի ճիրաններից, դր-վատանքով նայեց աչքերին ու միայն որպես հրաժեշտ ավելացրեց,- դու էլ պատրաստվիր եղ-բայր մեր, քո-մեր-քույրը քեզ համար էլ է մեր քարհանքի քարերով դամբարան պատրաս-տել»։ Հայացքով ուղեկցելով աստվածադիվահարվածին նայեց սարալանջի կողմը՝ ...Ողջ սարը, աստիճանաձև քառակուսի դամբարաններով՝ վերածվել էր հսկա բուրգի, որը կարող էր մի քանի Սին քաղաքի բնակչություն պարփակելթաղել իր մեջ։ Դրանից ինչ-որ բզ-զոց էր լսվում, որին մոտենալով հասկացավ, որ մի համատարած աղոթք էր։ Հիպնոսացած, մեկ առ մեկ հիշելով իր համաքաղաքացիներին ու նրանց հանգուցյալների դերում պատկերացնելով, ոչ թե քայլում, այլ կարծես սահում էր դեպի դամբարանասարը, երբ շատ երկար ու սև մի ավտոմեքենա, որպիսին միայն ֆիլմերում էր տեսել, դանդաղորեն-անաղմուկ կանգնեց կողքին ու բացեց դուռը։ Ներսում, ամբողջովին սև հագնված, սև քողով, որ իջնում էր մինչև սև գեպյուրով շղարշված կուրծքը՝ ինչից էլ հաստատապես համոզվեց՝ իր ոչ մորից ոչ հորից ոչ հարազատ ոչ օտար քույրն էր։ Նստել-փորձելու գայթակղությունը քրոջ կրծքից փախչելու սարսափին խառնած կանգնած էր, երբ նորից հնչեց ամենուրեքից եկող ձայնը, որն այս անգամ՝ ոչ կանացի էր ոչ տղամարդու. «Միակ ԵՀՈՎԱ աստծու բարեհաճությամբ, ի իրագործումն բարի լուրի, այսուհետև այս քաղաքն է ահեղ դատաստանի սպասման վայրը բոլոր փրկվածների համար. թող անցնեն այս
24
երկրային քավարանով ու սպասեն աշխարհի վերջին։ Այդ շնորհի առթիվ այսուհետ ու առ-հավետ Սիոն քաղաք կոչվի այս քաղաք-դարպասը»։ Ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց մեքենայում, աղիողորմ հեկեկալով։ Կանացի ձեռքը մայրաբար գրկել էր ծոծրակն, ու ականջը սեղմել կրծքին. երբ խո-սեց, թվաց, թե առանց բերանը բացելու է խոսում. «Հրաժեշտ տանք մեկմեկու, եղ-բայրս, ես գնում եմ նոր դարպասներ բացելու... կհանդիպենք ահեղ դատաստանից հե-տո, քանի որ՝ ես խնդրեցի ու քեզ դասեցին հարյուրքառասունչորսի ցեղերից մե-կում. համբուրիր ինձ, եղբայրս, համբուրիր ու գնա քո նոր տունը՝ սարի գագա-թին, սրբատաշ-տուֆակերտ ու հավերժական... դա է հիմա քո քաղաքը, այնտե՛ղ քեզ ամեն ինչ կբացատրեն...» Նոր քաղաքագլուխն այլևս չզսպեց իրեն. ագահորեն վրա տվեց քրոջ շրթունքնե-րին, պատառոտեց հագուստները, մերկացրեց մինչև վերջ, ու քրոջ չդիմադրելը, այս ան-գամ, բնավ չխանգարեց նրան։ Չխանգարեց նաև այն, որ ոչ միայն շոյում էր, այլև շոյ-վում, ու աստիճանաբար դժվար էր հասկանալ, թե խենթակիրք զույգից որ մեկն էր նախաձեռնողը, դժվար էր որևէ սովորական անուն դնել կատարվողին։ Հաղթահարվող մեղ-քի զգացումը թույլ չէր տալիս ծայրագույն ավարտին հասցնել խելագարությունը, փոխադարձ շոյանքները վայրկյան առ վայրկյան գրավում ու անցնում էին հաճելիի ու գերհաճելիի նորանոր աստիճաններ, կյանք-մահ-գոյություն-հավերժություն, տեղ-վայրտարածություն-արագություն-ժամանակ՝ ամեն ինչ կորցրել էր իր կեղծ իմաս-տը, ամեն ինչ մերկացել էր իրենց պես, աշխարհ-մարդիկ-աստված-սատանադրախտ-դժոխք՝ ավե-լորդ էին իրենց համար, ու միայն մի միտք էր մոծակի պես կծմծում քաղաքագլխին՝ եթե սա շուտ կատարվեր, քույրն իրենից փախչելու համար չէր ամուսնանա առաջին պատահա-ծի հետ, իրենք հիմա գոնե երեք զավակ կունենային, կապրեին երջանիկ ու խաղաղ, ահեղ դատաստանն էլ դեռ մի քանի հազար տարի հետո կլիներ կամ չէր լինի, Սին քաղաքն էլ անապատի կվերածվեր՝ սերունդներին թողնելով այն պեղելու՝ իրենց մասին ենթադ-րելիմանալու հնարավորությունը։ Մտքերն ու կրքերը գոյության միակ ձև դարձրած քաղաքագլուխը չէր էլ նկատել, որ մեքենան հանդարտորեն շարժվելով, տասնյակ կիլոմետրեր հեռացել էր քաղաքից, վզին թարմ ջերմություն զգալով՝ չէր էլ հասկացել, որ քույրը եղունգներով բա-ցել է գանգակարն ու ինքնամոռաց կրքին տրված հոշոտում է եղբոր ուղեղը, ինքն էլ՝ կծոտելով նրա կուրծքը՝ հասել էր սրտին ու լիզում էր այն. լիմուզինի ավտովարորդն էլ, միայն տիեզերքում թափառող արբանյակից եկող հրահանգներին ենթարկվելով՝ սարսափելի արագություն էր հավաքել ու պատրաստվում էր ազատ թռիչք գործել լեռնանցքի ամենավերին ոլորապտույտից։ Ինչ վերաբերում է Սին քաղաքի արևածագին՝ այն կեսօրից միայն քառասուն րո-պե առաջ է լինում, քանի որ շրջապատի լեռներն այնքան բարձր են, որ քաղաքը, քար-հանքն ու քարամշակաման գործարան հորջորջված խեղճուկրակ արտադրամասը, կարծես, մի խոր կաթսայի մեջ լցրած ջրիկ ճաշի պատրաստուկ լինեն՝ մինչև ջուրը լցնելն ու կրակին դնելը։ Արևամուտն էլ՝
25
ինքներդ հաշվեք, թե երբ էր լինում. միայն ասեմ, որ մարդիկ, օրվա կարճությունից, հիմարացել էին։ 2009
ՆՈՐ ԷԴԻՊԱԿԱՆ ՀՈԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՄԱՆ ԵՎՍ ՄԵԿ՝ ՄՏԱՑԱԾԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՆԱԽԱԲԱՆ Սովորական, իրարից չտարբերվող օրերից մեկն էր: Խճճված անհայտանծանոթ հե-ղինակների տխուր-միանման պատմվածքների մեջ, դրանք միայն թերթելով` ձևացնում էի, թե կատարում եմ ամսագրի գրական աշխատակցի` սեղանի հետ ինձ ժառանգված պարտականու-թյուններս, երբ բաց դռնից հնարավորինս անաղմուկ ներս սողոսկեց ու կիսաձայն բարևելով սեղանիս մոտեցավ քսանամյա մի երիտասարդ: Առանց գլուխս վեր բարձրացնելու, աչքի պոչով նկատեցի, որ թեև անփույթ, բայց թերևս` յուրօրինակ ճաշակով էր հագնված. բարձրահասակ էր, կանաչերանգ սև մազերով, սպիտակամաշկ ու դալկադեմ, փոս ընկած, բայց և տա-րօրինակ փայլ ունեցող աչքերով: (Հավանաբար այսպես կսկսեին իրենց հերթական վեպը տասնիններորդ դարի և բոլոր ժամանակների դասականները. ինչևէ, ես վերցրածս դասերը չեմ մոռանում և ուրիշների պես ապերախտ չեմ ուզում լինել): Ի հարկե ուշադրու-թյան ոչ մի նշան ցույց չտվեցի ու ստիպեցի մի քանի րոպե հիմար վիճակում, անո-րոշության մեջ կանգնել սեղանիս մոտ, սակայն, չսպասեցի մինչև անհամբորու-թյուն ցուցաբերի և քանի դեռ շփոթահար էր ու երկչոտ` մի կերպ բարեհաճեցի գլուխս վեր բարձրացնել: Նա կրկին բարևեց նույնքան կիսաձայն-երկչոտ ու զգուշությամբ սեղանիս դրեց ինչ-որ մրոտած թղթերի կապոց: Ցուցադրական անուշադրության մատնեցի այն, միայն թեթևակի գլխով անելով` «եղավ», ու կրկին հայացքս ուղղեցի դիմացս աննպատակ դրված էջին: Տղան, վերջապես հասկանալով, որ խիստ կարևոր գործով զբաղված մարդու հետ գործ ունի, շնորհակալություն-ներողություն խնդրեց ու հեռացավ, անգամ մո-ռանալով տեղեկանալ, թե երբ կարող է պատասխան ակնկալել: Հենց այդպե՛ս էլ պետք է վարվել բոլոր ասֆալտածին դեղնակտուցների հետ, թե չէ կարծում են, եթե մի քանի էջ բան են խզմզել` արդեն ուշադրության են արժանի, իսկ մենք, որ մեր ամբողջ կյանքն ենք նվիրել գրականությանը` պարտավոր ենք իրենց կարդալ: (Այստեղ ստիպված եմ անցում կատա-րել. ցավոք մեր օրերի ընթերցողը բնավ համբերություն չունի: Թե չէ, կարող էի մի քանի էջ պատմել իմ անցած կյանքի ճանապարհի և արարվածքներիս մասին:) Նրա գնալուց հետո, իսկույն էլ, պատմվածքը վերցրեցի ձեռքս, սակայն առաջին իսկ տողերը կարդալուց հետո նետեցի մերժված նյութերի կույտի վրա՝ անիծելով աշխա-տանքս: Ինքներդ դատեք. ահավասիք կարդացածս առաջին նախադասությունը. «Ես գիտեի, որ պի-տի մեռնեմ: Ինձ պարզ էր, որ կան անբուժելի հիվանդություններ, որ ամեն օր հազա-րավոր իմ պես երիտասարդներ են մահանում, որ մահն անքննարկելի է, որ չարժի կյան-քից կառչել...» Մի՞թե
26
համաձայն չեք, որ նման մանկամիտ, տհաս ստեղծագործություն չի կարելի ներկայացնել մեր բարձրաճաշակ ու լավատես ընթերցասեր հասարակությանը: Պրոֆեսիոնալ համբերությամբ սպասում էի, թե երբ կներկայանա դալկադեմ երիտասարդը, որպեսզի նրբանկատորեն մերժեմ պատմվածքը և մեծահոգաբար, առանց ժամանակս խնայելու, մարդասիրաբար բացատրեմ, թե ինչ հրաշալի երևույթ է կյանքը, պատմեմ, որ իր տարիքում մենք թեև կիսասոված էինք ապրում, բայց կյանքով լի, կարդում էինք այն ամենն, ինչ բերում էին մեր հարազատ գյուղերի գրադարանները և, թաքուն երազում էինք, թեկուզ կյանքի վերջում, մեր գրականության դասականների դասում դասվել: Բայց, (պատահեց այն, ինչ հաճախ է պատահում իմ սիրած գրքերում), մի արևոտ օր, երբ քայլում էի մեր տուֆաշեն մայրաքաղաքի փողոցներում, աջակողմյա նրբանցքից լսված գոռգոռոց-ները գրավեցին ուշադրությունս: Ես չէի կարող բաց թողնել որևէ հետաքրքիր բան տեսնելու հնարավորությունս ու շտապեցի ձայների ուղղությամբ։ Հինգ հարկանի շենքի շքամուտքի մոտ մարդիկ էին խմբվել, իսկ նրանց կենտրոնում, արնոտ ու գետնատարած, մեջքի վրա էր ընկած նա... հենց այն երիտասարդը... Մանկուց չեմ սիրել արյուն ու հանգուցյալ-ներ... Ես չկարողացա մոտենալ։ Հեռվից էի հետևում իրադարձություններին ու լսում խոսակցությունները... Նա ցած էր նետվել շքամուտքի երրորդ հարկի պատուհա-նից, մոտ տասը մետր բարձրությունից... Ոչ ոք չէր ճանաչում ինքնասպանին, նա այդ շենքում չէր ապրում ու ոչ մեկին էլ հյուր չէր եկել։ Զարմանում էին, թե ինչո՞ւ է հենց իրենց շենքն ընտրել, կամ ինչո՞ւ հենց երրորդ հարկից նետ-վել... Շուտով եկավ շտապ օգնության ավտոմեքենան, նրան տեղափոխեցին պատգարակին ու դեմքը ծածկեցին... Հաջորդ առավոտյան աշխատասենյակ մտնելուց ու տաք սուրճի գավաթը սեղանիս դնե-լուց հետո, առաջին հերթին գտա նրա պատմվածքը: Վրան ոչ անուն-ազգանուն կար, ոչ հասցե, ոչ էլ, գոնե, հեռախոսի համար: Անկեղծորեն խոստովանեմ. մի պահ մտածեցի կարդալ` մի-ջից ինձ գոնե մի քիչ պիտանի բան գտնել, որից հնարավոր կլիներ մի նոր պատմվածք ստեղծել. (կարևորը արվեստն է, ոչ թե հեղինակը. մահն` իր ճամփով, կյանքն` իր): Սա-կայն կարդալուց հետո ինձ զգացի այն հռոմեացի զինվորի պես, որը ամենահանրահայտ խաչվածի պատմուճանը ճղճղում էր, որպեսզի մի կտոր էլ իրեն հասնի: Չկարծեք, թե կարծիքս բարենպաստ դարձավ պատմվածքի հանդեպ. սակայն մարդը մահացել էր, ու գուցե՝ սա նրա կյանքի միակ հիշատակն է աշխարհին: Արդարացիորեն կարող եմ ինձ պատմվածքի համահեղինակը համարել, քանի որ նա-խաբան եմ գրել, (որն արդեն կարդացիք), կրճատել եմ մեծ մասը, խմբագրել եմ, գտել-դրել եմ համարյա բոլոր ենթավերնագրերը, տեղ-տեղ վերափոխել-պարզեցրել, և ամենա-կարևորը` ավելացրել եմ վերջաբան և մեկնաբանություններ, առանց որոնց, այս խզմ-զանքը, անհասկանալի կմնար: Ավելին՝ իմ մեկնաբանություններն ավելի կարևոր և հետաքրքիր են (առնվազն ինձ), քան նրա թյուրիմաստ պատմությունը։ Իսկ քանի որ նրա անունը, չնայած բոլոր ջանքերիս անհայտ մնաց, հրապարակում եմ իմ անվան տակ: ՆՈՐ ԷԴԻՊԱԿԱՆ
27
Ես գիտեի, որ պիտի մեռնեմ: Ինձ պարզ էր, որ կան անբուժելի հիվանդություններ, որ ամեն օր հազարավոր մարդիկ են մեռնում, որ երբեմն մահն անքննարկե-լի ու անվիճելի է, որ կյանքից կառչելը, սովորաբար, ավելի վատ հետևանքներ է ունե-նում, քան պարզապես հանձնվելը և այլն, և այլն. սակայն այդ ամենը, երբևէ, չէր առնչ-վել իմ անձին: Թեև ցավերս երբեմն-երբեմն այնքան էին նեղում, որ մահը նույ-նիսկ ցանկալի էր, սակայն, միակ բանը, որ կրկնակի էր դարձնում բոլոր տառապանքներս` ի զուր ապրած տարիների մասին ափսոսանքն էր: Ընկալելի չէր այն, որ մորս տառապեցնելով աշխարհ եկա, շնչեցի, կերա, սիրեցի` միայն այդ ամենն անելու ու մեռնելու համար. ինչպես մի ինչ-որ բույս: Մահվան սպասումը ամեն ինչ անիմաստ-ունայն էր դարձ-նում, ուստի, երբ հոգեհարազատ տողեր փնտրելիս բացեցի ունայնության երգիչ Ժողովողի գիրքը` ցանկանում էի ընդամենը համակերպվել-խաղաղվել, բայց ավաղ... ինձ ու-րիշ ճանապարհ հանդիպեց: Ի մխիթարություն էի կարդում ամեն ինչը ոչինչի հավա-սարեցնող տողերը, երբ չհավատացի աչքերիս... «Քո սերմը կանուխ ցանիր»..., իսկ քիչ անց` «Քամիին մտիկ անողը չի ցանի և ամպերին նայողը չի հնձի»... (Չե՞ք կարծում, որ մի քիչ բարդ է տասնութ կամ՝ քսանամյա պատանու համար. ինձ պարզ է, որ սրանք այս-տեղից-այնտեղից թռցրած մտքեր են. չընկալված ու չմեկնաբանված, ենթատեքստը և բուն՝ արտահայտվողին հակառակ իմաստը չվերծանված բարբաջանքներ են հնչում պատանու բերանով)։ Անսպասելի հույսի հորձանքն ամբողջովին կլանեց ինձ. բոլոր ցավերս դադա-րեցին, հայացքս պարզվեց ու մարմնիս բոլոր բջիջները խաղացին: Կյանքս, այն, որը միայն իմը լինելու դեպքում մահվանից առաջ ընդամենը դատարկ հնչյուն էր, դեռևս չէր վերջացել, քանի որ կարող էի սերմս ցանել ոչ քամուն, ոչ էլ մի այլ արգել-քի «մտիկ» տալով, թեկուզև` առանց հնձելու հույսի: Սերունդ տալը կյանքի հետ քվիդ դուրս գալու իմ միակ հնարավորությունն էր. ես պիտի փորձեի պարտքերս վերադարձ-նել, գոնե չնչինս հատուցել-մխիթարել ծնողներիս` ապագա թոռնիկով: (Այստեղ տղան անկեղծ է, քանի որ ճշգրտորեն վերարտադրում է իրեն բնորոշ՝ փողոցային մտածողու-թյունն ու տրամաբանությունը, և, բացարձակապես զուրկ է մարդկային մեծագույն արժանիքից՝ համակերպման ունակությունից)։ Ի հարկե... իհարկե կարող էի միայն երազե՛լ ՆՐԱՆԻՑ հետնորդ-զավակ ունենալը... նրանից, ում անհետացո՛ւմն էր ինձ գամել անկողնին, սակայն անհույս էր... հուշերից զավակներ չեն ծնվում... ...Ամառային մայրամուտ Սևանի ափին, ուղիղ, կանաչին խփող սև մազեր, միջա-հասակ, բայց սլացիկ մարմին, լողափնյա կիսամերկ ծանոթություն և մի ողջ կյանքի ձգվածություն ունեցող յոթ անբաժան օր, այդքան էլ՝ համարյա անքուն գիշերներ.... Ես սիրահարվեցի միանգամից ու անվիճելի, անմնացորդ ու ինքնամոռաց: Գուցե ինձ խե-լագարի պես էի պահում, բայց դա, սիրո ու բնության գրկում` միանգամայն բնական էր ընկալվում: Երբեմն ինձ ամենակարող, ուժս անսպառ էի համարում, ու ոչ ոք չէր վի-ճարկում: Զգում էի նրա ամեն մի զգացումը, կանխատեսում էի յուրաքանչյուր ցան-կությունն ու չէի վրիպում` նույնիսկ մանրուքներում: Խելագարի պես հաճույք էի ստանում նրա մարմնի
28
ամեն մի մասից, ծալվածքից ու կորությունից, մատների նրբությունից, իրանի գծագրությունից, շրթունքների պրկությունից, մազերի խաղից, մաշկի նրբությունից. շնչառությունից` երբ քնած էր, ձայնից ու հայաց-քից` երբ արթուն էր, ... /Ակնհայտորեն, տղան կիրքը շփոթել է սիրո հետ... մի բան, որ բնորոշ է քաղաքածիններին/։ Մեր մարմիններն ու հոգիները մեկ-միասնական կամերտոն դարձան. բավական էր ձեռքերի թեթև, թեկուզ պատահական հպում ու մեր բջիջները միաձայն էին արձագան-քում: Մեր զգացմունքները կյանք-ջրվեժով դեպի վեր բարձրացող կաթիլներ էին, երկ-րի ձգողականության բանալ ուժին սեփական` միմյանց ձգող ուժը հակադրող ու հաղ-թող կաթիլներ: Սերը մեր արյունն էր ու մենք կրում էինք այն. շնչում էինք՝ այն սնելու համար, սրտամկանով մղում էինք դեպի մեր բոլոր բջիջներն ու ետ էինք քաշում՝ կրկին մղելու համար, ու սիրո ներկայությունն անընդհատ էր: Յոթ անքուն, խելագար օրեր-տարիներ... (Համաձայնեք, որ տղան ընկել էր մի փորձված ու բազմագաղտնիք կնոջ լարած թակարդը, որի հետևանքներից դեռ ոչ մի դեղնակտուց չի խուսափել «եթե ոչ այս, ապա մեկ այլ կյանքում»՝ ինչպես կասեին ռոմանտիկ հերոսավեպերի դրական կերպարներն՝ ան-խուսափելի մահվանից առաջ...) Իսկ նա անհայտացավ այնպես, ինչպես հայտնվել էր: Մի ամբողջ օր... մի ամբողջ օր չզգացի կորուստը։ Անկողնում շարունակում էի կողքիս պառկած զգալ նրան՝ ձեռքս թե երկարեցնեի՝ կդիպչեի։ Լողափին՝ միևնույն է, միասին էինք վայելում արևը, լեռնային գիշերվա աստղերով հիանալիս, միևնույն է՝ միասին էինք... Այնքան էր իմ մեջ, որ նրա բացակայությու-նից փուչիկ կդառնայի. այնքան էր երակներումս, որ առանց նրա սիրտս պիտի որ մղե-լու ոչինչ չունենար. այնպես գիտեի նրան, որ իր փոխարեն էի պատասխանում իմ հար-ցերին՝ իր ձայնով ու հնչերանգներով։ Նա չէր կարող որևէ այլ վայրում լինել, որևէ այլ մեկի հետ զրուցել, որևէ այլ բան զգալ քան ես։ Ես չէի կարող նրանից հեռու լինել, չէի կարող մենակ, կամ՝ ուրիշների հետ լինել ու չիմանալ դա... Մի ամբողջ օր, ցերեկ ու գիշեր անցավ, մինչ հասկացա՝ իմ զգացումներից անկախ իրականությունն ու սկսեցի որոնել... Այդ հետո, հետո հիշեցի միասին լուսացրած վերջին առավոտվա նրա խոսքերը` «ես ուզու՛մ եմ քեզնից երե-խա ունենալ, բայց չեմ ուզում, որ նրա հայրը դու լինես»... այսպիսին էր նրա հրա-ժեշտը (և քանի քանի անգամ են այդ բառերը նորից ու նորից հնչել չունեցածս ականջնե-րում): (Բարբաջանք, անբարոյական ու անբնական բարբաջանք)։ ...Լուսաբացին նետվեցի գիշերային սառնության մնացորդներով թարմացնող ալիքների գիրկն ու դուրս եկա` նա, իսկապես, անհայտացել էր՝ ինչպես վաղորդայն ցողը կեսօրին։ Մի պահ դա պակաս հավանական թվաց, քան եթե ընդհանրապես եղած չլիներ, միայն իմ երևակայության, այս դեպքում՝ ակնհայտորեն հիվա՛նդ երևակայության ծնունդը լի-ներ։ Բարձրացա հյուրանոցի ադմինիստրատորի մոտ՝ նա իրական էր, մեկնել էր երեկ առա-վոտյան, տաքսի էր պատվիրել օդանավակայանի ուղղությամբ, ոչինչ չէր մոռացել, ոչ մեկին նամակ չէր թողել... Նա իրական էր, ու ես սկսեցի մանրամասներ հիշել, ամենաչնչին մանրուքները, որ կարող էին օգնել ինձ գտնել նրան, կարևորը՝ որ
29
իրական էր։ ՈՒրեմն իրական էր և հագուստներիս կպած նրա օծանելիքի բուրմունքը, անկողնուս սավանը մենակ չէի ճմռթել, ու գուցե... իսկապես հղի էր, թեև... գիտելիքներս թույլ էին տալիս ենթադրել, որ նման եզրահանգման համար անցած ժամանակը կարճ էր... Իսկույն էլ սկսեցի որոնումներս. նախ՝ օդանավակայան։ Ընկերոջս միջոցով ձեռք բերած ուղևորների ցուցակից պարզեցի, որ ինձ հայտնի նրա անուն-ազգանունով մարդ, վերջին երեք օրերին, ոչ մի տեղ չէր թռել։ Մի քանի օրից գտա տաքսու վարոր-դին. լճափնյա ուղևորուհուն հիշում էր, իջեցրել էր մետրոյի կայարանի մոտ։ Հենց այստեղ էլ կտրվում էր հետքը։ Նրան գտնելու հավանականությունը շատ էր փոքրա-նում, սակայն գոնե՝ սահմանափակվում էր մեր՝ ընդամենը մեկ միլիոնանոց քաղաքի շր-ջանակում։ Հասցեների տեղեկատույում իմացա, որ քաղաքում չորս հարյուրից ավելի նույն անուն-ազգանունով մարդ կա, որոնցից միայն յոթն էր տարիքով մոտ։ Յոթին էլ ստուգեցի ու նրան չգտա. հավանաբար այլ քաղաքում էր գրանցված... Միաժամանակ, շր-ջում էի քաղաքի բոլոր այն վայրերով, ուր կարող էր լինել. զգում էի, որ քիչ ժամանակ է մնացել, բայց ինչու՝ չգիտեի։ Նրա պակասը մարմնապես սկսեցի զգալ մեր բաժանման քսաներորդ օրը. արյունս կարծես մի քիչ ջրիկացել ու չէր կարողանում լիովին կատարել իր դերը։ Հաջորդ օրը մի քիչ ավելին զգացի։ Միայն այդ պահին հասկացա, որ իմ զգացումներն ու զգայու-թյունները միայն ինձնից չեն բխում, որ այս ողջ ընթացքում՝ նա իրականում ինձ հետ էր, ինձ պես՝ զգացել է ինձ իր մեջ, իր երակներում, իսկ հիմա... պի-տի որ ինչ-որ բան պատահած լիներ... կամ՝ ինչ-որ մի ավելի հզոր բան պիտի հեռաց-ներ նրան ինձնից... Այն ժամանակ չգիտեի ու չկարողացա հասկանալ, թե ինչն էր կա-րող այդպես ազդել... Ինչևէ, մի քանի օրից ինքս էլ անետընթաց փոփոխությունների ենթարկվեցի... գունատվում ու թուլանում էի ժամ առ ժամ, գլխումս աղմուկ էր, ավելի ստույգ՝ ամայի ափին զարնվող ալիքներ ձայն, որ բժժեցնում-ապուշացնում էր, ձեռքերս ու մատներս ոչինչ չէին զգում՝ միայն հիշողություններ էին վերապ-րում, նրա՛ մարմնի հետ կապված հիշողություններ։ Աչքերս միայն նրան էին տեսնում՝ ուր էլ նայեյի, ականջներս միայն նրա ձայնն էին լսում, իսկ մնացած ամեն ինչն ընկալում էին որպես աղմուկ։ Ռնգերումս նրա ու լողափի միախառնված բուրմունքն էր։ Հենց փորձում էի քնել՝ արթնանում էի երազախաբությունից ու ոռնում էի բարձրաձայն, երբ նրան կողքս չէի գտնում։ Հինգերորդ օրը գամվեցի անկողնուն ու ծնողներս անհանգստացան. բժիշկների մի հսկա շարան, անհեթեթ ու տանջալից հետազոտություններ, սրսկումների ու դեղա-հաբերի անիմաստ քանակություն, որ միայն բթացնելու, հետո էլ՝ խթանելու, թե-կուզ չնչինս ետ՝ կյանք վերադարձնելու նպատակ ունեին։ Տեր Աստված... եթե երկու-երեքհարյուր տարի առաջ պատահեր սա, գուցե բնագիտական գիտելիքներից թերի, բայց դրանց տեղը մետաֆիզիկայով լրացնող մի գյուղական բուժակ կարողանար ճշգրիտ ախտորոշել՝ «ցավ սիրո». գուցե մի կախարդ կամ վհուկ խոտա-բույսերից թուրմ տար՝ խմեի՝ տրվեի սովորական՝ անսեր կենցաղին ու մի հիսուն տարի էլ էդպես ապրեի... բայց ոչ։ Մեր լուսավորյալ դարի բժիշկները ավելի դատապարտե-ցին, քան՝ ախտորոշեցին. «անհայտ պատճառներ ունեցող արյան ջրիկացում, կարմիր ու սպիտակ
30
գնդիկների նվազում»։ Պառկեցրին անկողին, երակս փականով ասեղ խրեցին, սկսեցին օտար արյուններով սնուցել մարմինս։ Ու չէին էլ ուզում հասկանալ, որ արյանս անպիտան դառնալը կարող էր հոգուցս լինել... առանց նրա ապրել չցանկացող հոգուցս... ՈՒ հիմա, անկողնուս գամված, չգիտես ու՞մ արյան հաշվին «կյանքիս» օրեր գու-մարելով, նա ամեն վայրկյան մի քիչ ավելի թանկ հիշողության էր վերածվում, սպեղա-նի-հիշողության, որ մեղմում էր սմքող-չորացող մարմնիս ցավերը... Սակայն մեջս՝ դատարկություն էր, բացարձակ ունայնություն, որ ձեռքս տարավ դեպի Աստվածաշ-ունչ, բացեց ժողովողի էջերը, կարդացրեց ունայնությանը դեմ կանգնող այն տարօրի-նակ տողերը... Նա չկար, լքել էր արյունս, հեռացել էր իմ՝ անձնական տիեզերքից, իմ տարածություն-ժամանակից ու հետն էլ ինչ-որ բան էր տարել ինձնից, առանց որի չեն ապրում, նույնիսկ՝ երկար չեն գոյատևում, ուրեմն... այլևս նշանակություն չուներ, թե ումից կծնվեր շարունակությունս, միևնույն է` նրա մորը զոհ էի համարում: Որոշեցի դիմել առաջին իսկ ինձ հիշողին, նրանցից մեկին, որ իբր հյուր էին գալիս, իբր հիվանդ օրերս կարճելու, բայց իրականում գալիս էին ինձ կենդանի--կենդանի հրաժեշտ տալու համար։ Թող իմ փոխարեն ճակատագիրը որոշի` այսպես էի մտա-ծում և... ստացա պատիժս: Տեր Աստ-ված... ճակատագրի դևը դաժան ընտրություն կատարեց: Դեռ կես ժամ էլ չէր ան-ցել, տխմար որոշումս կասկածի ենթարկելու ժամանակ էլ չէի ունեցել, երբ հյուր եկավ նա, որը դեռևս երկու տարի առաջ ինձ տղամարդ էր դարձրել... միաժամանակ նաև` երկու ըն-կերներիս: Երիցս անիծվեն այն օրը, ժամը, րոպեն, երբ եկավ: Թեև ոչ ցանկություն ու ոչ էլ կամք-համարձակություն ունեցա որևէ առաջարկություն անելու, սակայն ինքը, կար-ծես կարդալով մտքերս, մոտեցավ, ցույց տալով, թե չի հավատում հիվանդությանս` սկսեց խա-ղալ հետս, հետո էլ ազատեց երակս՝ սնուցող արյան պոլիէթիլենային պարկից ու... Անիծված եմ, քանի որ ոչ միայն դեմ չէի, այլև թաքուն ճիգ էի գործադրում`ան-տեսելով տհաճությունը: Իսկ նա ուրախանում էր փոքրիկ երեխայի հետ վայրենաբար խա-ղացող կեղծավոր ազգականի պես, մինչև անկողնուց սահեցինք հատակի գորգին ու հայտնվե-ցի նրա տակ, հետո էլ, միայն նրա ճիգերով՝ նրա վրա... Երբ ամեն ինչ ավարտվեց` ինքնաբռնաբարված էի զգում ու միակ մխիթարականն այն էր, որ ինձ՝ շատ կարճ կյանք էր մնացել: Ցավերս սկսեցին մեկ-երկու րոպեից։ Մի կերպ անկողին բարձրացա, որպեսզի ասեղը կրկին միացնեմ երակս մտցված ասեղին, բայց ինչ-որ բան, հավանաբար հպարտու-թյունս կանգնեցրեց ինձ։ Ցավերս սաստկանում էին՝ դանդաղ, բայց հաստատուն, ցավում էին բոլոր բջիջներս միաժամանակ, ու այս անգամ բոլորովին այլ հակազդեցություն էին առաջացնում. ես կատաղում էի թակարդն ընկած գայլի պես, պատրաստ էի իմ իսկ ժանիք-ներով հոշոտել մարմինս, կրծել երակներս ու ազատություն տալ հոգուս: Թող գնա՝ միա-նա նրան, առանց որի չի ուզում ապրել։ Մի կրակ էր բռնկվում մեջս, որը դեմ էր ամեն
31
ինչին` կյանքին ու աշխարհին, սիրոն ու ապագա սերունդներին, մարդկային զգաց-մունքներին ու մտքերին և այրում էր մարմինս խոտի դեզի պես: Նա էլ, որ կրակիս վրա նավթ ավելացնելու համար պառկած էր մնացել խալուն` մի ոտքը անկողնուն, մյուսը ծալած` պայուսակից հանեց ու բերանը դրեց հաշիշի փաթաթուկը, վառեց ու իբր լրջացած կատակեց-ասաց. -Դու շա՜ատ անզգույշ էիր. հիմա-արդեն՝ ողջ կյանքումդ կծառայես ապագա զավակիդ,- ու սկսեց հռհռալ հաշիշի ազդեցությամբ` երկար ու անտանելի: Գուցե միայն կատա-կում-ծաղրում էր` չհասկանալով, թե ինչ եմ զգում ես,- ես, նաև քո առաջին երեխայի առաջին մայրը կլինեմ,- ու մի սարսափելի, գուցե թե ինձ էր այդպես թվում` սատանայա-կան հռհռոց հորդեց նրա երախից: (Ժողովողը, գուցե, համարելով ինքնաբերաբար-հասկա-նալի` ոչ մի խոսք չէր ասել սերմը ցանելու վայրի մասին): Այժմ արդեն, անգիտակիցն էր իրադրության լիակատար տերը: Թերևս` ձայնային հալյուցինացիա էր, սակայն նրա ծիծաղի տակից պարզորոշ լսում էի ինչ-որ մեկի, մի ոգու կամ դևի հաղթական ձայնը. «Այո, այո, այո... նա, նա, նա պիտի դառնա քո որդու մայրը, նրանից պիտի դուրս գա քո զավակը, նրանք պիտի մայր ու զավակ լինեն, իսկ դու, դու պարզապես չես լինի, միևնույն է` գոյություն չես ունե-նա. դա ճակատագիր է կոչվում. համակերպվի՛ր»: Գլխումս հնչող ամեն բառի հետ է՛լ ավելի էր հզորանում կրակը. ժամանակը ետ բերելու, սխալս ուղղելու համար` ես ամեն ինչի համաձայն էի: Մարմինս թուլա-ցած-անզոր-կիսամեռ ընկած էր անկողնում, իսկ հոգիս հազարապատիկ արագությամբ այ-րում էր դրա վերջին ուժերը, մինչև, ինչպես թվաց այն ժամանկ` թաղանթս պայթեց... Մի խելագար թռիչք կատարեցի միջիցս, հետո անտանելի արագությամբ սլացա մութ խողովակով ու սկսեցի սարսափ զգալ անխուսափելի անկման անդիմադրելի վախճանից: Սակայն, երբ անկումն ավարտվեց ու իմ կարծիքով դժոխքում պիտի լինեի, լռություն էր, սարսափելի լռություն կարմիր խավարում: Բոլոր ցավերը դադարեցին-անէացան. Ժա-մանակի ոչ մի զգացողություն, քնած զգայարաններ. չգիտեմ երբ՝ որքան ժամանակ անց, և ինչը դրդեց հասկանալ ամենասարսափելին... ես այն արգանդում էի, ուր հեղել էի սերմս ու, որը ատելի էր ինձ, սակայն չունեի ոչ մի ֆիզիկական օրգան, որպեսզի խաթարեի-արգիլեի նրա հղիությունը: (Հասկացա՞ք, թե ինչ կատարվեց. տղան կենակցեց իր ապագա մոր հետ, ապա սպանեց-հո-գեզրկեց իր հոր մարմինը, որ նաև իրենն էր... աբսուրդ, տխմար բարբաջանք, պար-զապես հիմարություն։ Ավելին՝ գրագողություն... հին հույներից: Այս պահը կրկին կարդալիս մտածում եմ, որ վերնագիրը պիտի ոչ թե «Նոր էդիպիադա» դնեի, այլ՝ «Կեղծէդիպիադա», կամ՝ «Թյուրէդիպիադա». ասացեք, ինչպե՞ս ներկայացնեի մեր հարգար-ժան ընթերցողին այս ամենը, առանց իմ խիստ արժեքավոր, կյանքի փորձով հագեցած և ինտելեկտուալ մեկնաբանությունների)։ Բանտված իմ նոր կացարանում, առանց ձեռքերի ու ոտքերի, նախասաղմնային վիճա-կում, փորձում էի հասկանալ, թե ի՞նչ կատարվեց: Փորձում էի որևէ կերպ սահմանել վիճակս, բոլորովին անհասկանալի դարձած
32
աշխարհի համար բացատրություն գտնել, իմաս-տավորել այն, ինչը կյանք անվան տակ չէր տեղավորվում: Ես չէի կարող լինել այն սաղմը, որն աճում էր իմ հետ նույն տարածքում, թեև ինչ-որ անքակտելի-անորոշ կապ կար մեր միջև։ Ոչ դրախտում էի, ոչ քավարանում, ոչ դժոխքում, ու ազատորեն սավառնող հոգի էլ չէի: Ես ոչինչ էի, բայց մտածող ոչինչ: ԵՎ շուտով պիտի դառնայի նաև լսող ու զգացող ոչինչ: (Նորից ստիպված եմ միջամտել. ինչպե՞ս կարող է այս նկարագրությունը կյանքի արտացոլում համարվել. հնարավոր է արդյո՞ք սրան լուրջ վերաբերվել։ Նույ-նիսկ հոգու հավերժ և մարմնից անկախ գոյության կողմնակիցները չեն ընդունի այդ անհասկանալի սուբստանցիայի գոյության այսպիսի տարբերակ։ Կրոնավորները սրան դև կհամարեն, իսկ ես գիտեմ, թե ում է ձեռնտու նման հեքիաթը։ Սա հոգու ոչ նոր-մալ, ընդհանուր տեսակետից շեղվող մի նկարագրություն է, բացառություն, որ կոչ-ված է հաստատելու մնացածի ճշմարտացիությունը։ Այլ կերպ ասած հին-կրոնական մի պրի-ոմ կամ ձեռնածություն՝ հասկանալի-նյութական աշխարհից և սոցիալական ռեալիզմից մեզ շեղելու նպատակով)։ Ե՞ս էի այդ վիճակիս հեղինակը, թե՞ ուրիշը. արդյո՞ք բոլորի կյանքն է այսպես սկսվում ու հետո ամեն ինչ մոռանում են, թե՞ միայն ինձ էր պատահել սա. արդյո՞ք մեղքիս հետևանքը չէր վիճակս, թե՝ պարզապես կատաղեցրի ճակատագրի որևէ հնա-գույն դևի և նա պատժեց ինձ: Այս ու բազմաթիվ այլ հարցերի, որոնք Ձեր մտքովն էլ կանցնեն, ես չունեի և այժմ էլ, տարիներ անց` չունեմ պատասխաններ: Գուցե կասկածեի էլ, թե այդ ամենն իրականում է կատարվել ինձ հետ, եթե վերհիշման պահին սկսվող անտա-նելի գլխացավը չհաստատեր հիշողությանս իրողություն լինելը: Ծննդյանս օրից սկսեցի զգալ, որ գլխիս մեջ ինչ-որ մեկը ևս կա, որ սկսում է դանդաղ, բայց և անետընթաց բաժանվել ինձնից, ուղեկցելով դա ուժեղ, անտանելի, հի-մարացնող գլխացավով։ Միայն վերջին պահին, երբ մի բարակ թել է կապում մեզ, ու դեմքիցս առանձնանալով պիտի հեռանա՝ իր վախեցած աչքերով, Յանուսի հայացքով իմոնց նայելուց հետո, մեկ պահում նորից միաձուլվում ենք ու անհետ կորում է գլխացավիս հետ միասին։ (Դե, անձի երկվության թեման շատ գրողների է հուզել. նաև ինձ՝ նվաստիս. տես իմ ստեղծագործությունների յոթհատորյակի չորրորդ, հինգերորդ և վե-ցերորդ հատորները)։ Քանի դեռ արտաքին ձայները անհասկանալի էին, ապրում էի երևակայության, մտո-րումների ու հիշողությունների աշխարհում, վայրկյան առ վայրկյան վերհիշել-վե-րապրելով կյանքս: ՈՒ զարմանալին այն նոր մանրուքներն էին, որ նորմալ վիճակում անհնար կլիներ մտաբերել. ասենք` ծննդիս պահը, հորս ինձ ուղղված առաջին հայացքը, առաջին խոսքերս ու ծնողներիս երջանկությունը առաջին քայլերիս առթիվ: Կարոտել էի, բայց և տարօրինակ զգացողություն ունեի, որ այլևս անետընթաց կորցրել եմ նրանց: (Տեսեք ի՞նչ հիմարություն ստացվեց. տղայի հիշողությունները ոչ մի-այն իր գլխից դուրս էին ապրում, այլև՝ ավելի մանրամասն էին դարձել։ Մյուս կողմից, եթե գրողիկի տհաս ֆանտազիան դեն նետեք, կարող ենք մտածել, որ այս տողե-րի, «հեղինակը», թերևս, դեռևս վերջնականորեն չի՛ կորցրել իր
33
մարդկային դեմ-քը։ Սակայն մի խաբնվեք... սա բարոյականություն և մարդկային նորմալ զգացում-ներ չեն, այլ միայն դրանց խաբկանքը)։ Ամենից շատ հիշում էի նրան, այն սերը, որ կարճ կյանքիս միակ երջանիկ օրե-րը պարգևեց ինձ...օրեր, որ կազմված էին իրենց մեջ տարիներ պարունակող վայրկյան-ներից: Այդ պահերին թվում էր, թե նորից մատներ ունեմ, որ շոյում են նրան, շր-թունքներ, որոնք երկարատև համբույրներից անզգայանում են. և մարմին ունեմ, որը կորցնում է իր քաշը նրա հետ անց կացրած ամեն վայրկյանի հաճույքից: Նա էր իմ միակ մխիթարությունը. մի ողջ կյանք էի պատկերացնում, որ կա-րող էինք ապրել միասին, մտովի ամուսնամում էի նրա հետ, գնում հարսանեկան ճամ-փորդության, զավակներ ունենում... և մինչև կյանքներիս վերջը երիտասարդ էինք ու միմյանց սիրահարված: Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում պատկերացնել-երևակայելը, երբ կտրված ես աշխարհից ու դուրս ես, ավելի ստույգ` բնավ չես զգում ժամանակը, չունես ֆի-զիկական մարմին, որը Ձեզ անընդհատ վերադարձնի իրականություն ու պահանջի իրական զգացողություններ: Դա ավելին է, քան մեր ապրած իրականությունը... (Սերը զգացմունքների միջոցով մարդուն իր տեսակի շարունակությունը ապա-հովող գործողությունների մղում է և ուրիշ ոչինչ։ Այս առումով մի փոքր շեղ-վեմ. կարող է արդյոք մարդը սիրել Աստծուն, կամ, մի որևէ այլ՝ անապացուցելի բան, կամ՝ ինչպես մեր տհաս հերոսը, սիրել անհասանելին։ Վստահ եմ, որ ֆիզիոլոգիական հիմքից զրկված «զգացում» չի կարող լինել, դա հակասում է մեր կենդանական բնույ-թին, ուստի և՝ խաբկանք է։) Դրսից լսվող հնչյունները հասկացվելու համար նախ տառապալից ճիգեր էին պա-հանջում, բայց շուտով դարձան հիմնական զբաղմունքս: Անիծվի այն օրը, ժամը, րոպեն, վարկյանը, երբ սկսեցի պարզորոշ հասկանալ ոչ միայն կացարանիս տիրոջ սրտի զարկերն ու բառերը, այլև դրսից եկող աղմուկներն ու նախադասությունները: Որքան երջանիկ ենք, երբ լսում ենք միայն մեր համար նախատեսվածը, որքան տհաճ է ուրիշի կյանքի մանրամասներն ու գաղտնիքներն իմանալը: Առաջին տխուր լուրը, որ լսեցի` ինձ էր վերաբերում. յոթ օր կոմայում մնալուց հետո մարմինս դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ մայրս, նա որին գրկելու հույսն ինձ համակերպում էր նորից աշխարհ գալու մտքի հետ, հեռացել էր կյանքից առանց մարմնիս վախճանը տեսնելու՝ սրտի կաթվածից։ Հայրս, որպես իսկական տղամարդ, միայն մեր մարմինները հողին հանձնելուց հետո էր կնքել իր մահկանա-ցուն... Սակայն ոչ միայն կորուստներն էին անտանելի դարձնում նորից ծնվելու միտ-քը: Գուցե կարողանայի մխիթարել ինձ նրանով, որ նորից մայր կունենամ, բայց կացարանիս տիրոջ կյանքի մանրամասները ամեն օր խեղդում էին այդ ցանկությունը: Նախ, երբ փորը նկատելի էր դառել իր հետ բերելով բազմաթիվ անհարմարություններ, փորձեց վիժեցնել ինձ, սակայն ոչ մի բժիշկ չցանկացավ մասնակցել այդ, գուցե կրկնակի սպանությանը: (Ասացեք խնդրեմ, ի՜նչ բարոյական են դարձել մեր բժիշկները... տղան պարզապես չի ուզում խոստովանել, որ մայրացած կինը սրբանում է ու չի կարող սպանել իր պտուղը...) Ապա լսում էի, թե ինչպես է իմ պես թուլամորթ ևս երեք երիտասարդների
34
փորձում համոզել, թե երեխան իրենցն է. ինձ շատ լավ ծանոթ բառերով, հնչերանգներով, տեսարաններով ներկայացումները աննպատակ մնացին: Նրա իրական վերա-բերմունքը հանդեպ ինձ պարզ էր դառնում, երբ խմիչքն ու հաշիշը մթագնում էին գիտակցությունը: Ընկերուհիների հետ զրույցներում՝ ես նրա ծաղրի ու հայհո-յանքների հիմնական թիրախն էի, անհաջող ընթացք ստացած ծրագրի պատճառն ու հետևանքը, և ընդհանրապես` նրա քավության նոխազն էի, մանավանդ ծնողներիս մահվանից հետո, երբ հնարավոր ակնկալիքները անհասանալի էին դարձել... (Չեմ էլ ուզում մեկնաբանել այս տխմարությունները։) Կատաղության պահերին նորաճող սաղմի մարմնով անասելի ճիգեր էի գործադ-րում նրանից դուրս գալու համար, սակայն բացի նոր հայհոյանքների առիթ դարձող մի քանի քացիների` ոչինչ չէր ստացվում: Երբեմն-երբեմն նահանջում էի և փորձում կողքից, այլ մեկի հայացքով նայել ինձ իր մեջ կրողին: Անհերքելի էր, որ բազմաթիվ զրկանքներ էր կրում ինձ կացարան տալու համար: Որքան որ կարող էի ենթադրել լսածս զրույցներից, չնայած ծնողների կենդանությանը և «ընկերուհիների» բազմությանը, չկար մեկը, որն իսկա-պես գթասրտորեն վերաբերեր իրեն, բարի խոսքով մաքրեր ու հանդարտեցներ նրա հոգին, իր սիրով լվանար կյանքի թելը կորցրած կնոջ մարմինն ու հայացքը, արթնացներ մայրա-կան զգացողությունները, (թեև դրանք պիտի որ բնածին լինեին): Նա, առնվազն ոչ պակաս, կամ գուցե և ավելի միայնակ էր, քան ես այդ պահին և մեղադրելի չէի համարում նրա խա-բեությունները, իր նպատակներին հասնելու ճանապարհին բարոյական տարրական չափանիշների անտեսումները: (Այսքանը չգիտեմ՝ ես էի ավելացրել, թե նա էր գրել։) Սա-կայն, երբ գիտակցում էի, թե ումից պիտի ծնվեմ, ում հետ պիտի ապրեմ, ում կրծքից պիտի կաթ ուտեմ և ում պիտի պարտական լինեմ նոր կյանքովս` միայն մեկ, աստիճանաբար սևեռուն միտք դարձող ցանկություն-նպատակ էր առաջանում: Ծնվել և ինքնասպան լինել, առաջին իսկ հնարավոր պահին, ծնվել միայն մեռնելու և գործածս սխալը ուղղելու հա-մար... Գուցե թե, դրանից հետո ես է՛լ բախտ ունենայի տեսնել այն հանդերձյալ կյան-քը, որն այդքան բազմախոս է ներկայացնում կենդանի մարդկանց երևակայությունը. պատ-րաստ էի նույնիսկ դժոխքում քավել մեղքերս, որպեսզի նորից սովորական մարդկանց շարքը դասվեի, ապրեի տիեզերքի օրենքների ու կանոնների համաձայն: Ծնվել ու մեռնել, աշխարհ գալ ու հրաժարվել դրանից` ահա թե ինչն էր ինձ հեռու պահում խելագա-րությունից բանտարկությանս վերջին օրերին... ԲԱՅՑ... ՏԵՐ-ԱՍՏ-ՎԱԾ, ի՞նչ հրաշք է աշխարհը, ինչ անկրկնելի հրաշքներ են լույսը, գույնը, առարկաների արտացոլումները, ձայները, շարժման ազատությունը, մարմին ունենալը, շնչելը` երբ այդ ամենը հայտնվում են միանգամից, հանկարծակի, որքան էլ իմանաս` անսպասելի, զարմանալի ու անհասկանալի, բազմաշերտ ու հարափոփոխ: Եթե ցանկա-նում եք գիտակցել արարչագործության հրաշքը` նորից ծնվեք: Բոլոր սև մտքերն ու ծանր հիշողությունները հոդս են ցնդում, պարզապես հալվում են լույսի ճառագայթներում, հեռանում են լույսի ալիքների հակառակ ուղղությամբ ու արագությամբ: Մենք չգիտենք, որ ապրում ենք բյուր ծիածանների մեջ, մեր շնչառությունն ու
35
սրտի զարկերը մի համատարած երաժշտության ռիթմերն են, մենք կույր ու խուլ ենք և գեղե-ցիկ` այդ անգիտության մեջ: Ես լողում էի ազատության վայելքում. մարմինս չէր կարողանում մի կարգին շարժվել, կոկորդիցս ինչ-որ տարօրինակ ճղճղոց էր լսվում, ինձ զննումքննում էին ու կապկպում լաթերով, բայց ես ազատ էի, քանի որ ոչինչ չէր կարող խանգարել աշ-խարհով հիանալուն: Ինքնասպանության սևեռուն գաղափարը տվեց իր վերջին բենգալյան կայծն ու ընդմիշտ հանգեց. այլևս չէի կարող չապրել ու ոչ մի նոր տառապանք չէր թու-լացնի կյանքի կոչող կամքս: Փորձեցի շնորհակալություն հայտնել ինձ լույս աշ-խարհ հանողներին, սակայն միայն աղիողորմ ճիչ դուրս թռավ կոկորդիցս. վստահ եմ, որ հասկացան, քանի որ տեսա նրանց դեմքերի նարնջագույն ճառագայթումը: (Վերջա-պես...վերջապես տղան սկսեց անկեղծանալ. ես չեմ հավատում, որ մեր հրաշալի հասարա-կությունում ծնված մարդը կարող է չսիրել այն հրաշքը, որ կյանք է կոչվում, թե-կուզև քաղաքում ծնված լինի...) ՅԱՆՈՒՍԸ Զսպակապեցին, դրեցին սայլակի մեջ ու տարան մի մեծ սենյակ, ուր ինձ պես շա-տերը կային. նրանց մի մասը քնած էր` նախածննդյան հիշողությունները ենթագիտակ-ցության խոր շերտերին հանձնելու քնով, իսկ մյուսը` արդեն արթնացել` լուռ փոր-ձում էր ընկալել նոր աշխարհը: Երբ գրավեցի տեղս` կրկին փորձեցի խոսել, բայց կրկին, կոկորդիցս միայն մի աղիողորմ ճիչ դուրս եկավ. եթե իմանայի, թե ինչ կհետևի դրան` ծպտուն իսկ չէի հանի: Արթունները սարսափած սկսեցին գոռալ, շուտով նրանց միացան քնածները, սարսափե-լի աղմուկը ցնցում էր ապակիները` սպառնալով փշուրփշուր անել դրանք: Մետաղյա մահճակալները ճռճռացին ու սկսեցին օրօրվել. ամեն ինչ շարժվում էր ինչպես երկ-րաշարժի ժամանակ: Գուցե առաջին սարսափելի գլխացավս էր ուժեղացնում տպավորությունս, մինև զգացի, որ դեմքս առաջ է գնում, փորձում է պոկվել գանգիցս ու հենց որ հաջողեցրեց՝ միայն մի պահ, վայրկյանի հազարերորդականը ձգվող պահ՝ նայեց աչքերիս ու ապտակի պես կրկին հագավ իր տեղը։ Այդ ընթացքում ներս վազեց վախե-ցած բուժքույրն ու չիմանալով անելիքը քարացավ-կանգնեց. հետո ցնցվեց-խելքի եկավ ու սկսեց հերթով մոտենալ մանկիկներին. նրանց ձայները կտրվում էին: Մի կերպ վիզս ձգեցի... ու տեսա այն, ինչ չէի կարող պատկերացնել. հարվածում էր նորածինների դեռևս չկազմավորված գանգերին ու նրանք լռում էին, ինչպես ինձ թվում էր այն պահին` ընդ-միշտ: (Չեմ կարծում, չեմ կարծում, թե սովետական ժամանակների այդ սովորությունը պահպանվել է նաև մեր այսօրվա բուժքույրերի մոտ... կարծում եմ, տղան լսել է ու դուրը եկել է)։ -Ես քո..........,- անզորությունից հայհոյեցի առանց բերանս բացելու և անսպա-սելիորեն լսեցի իմ նախկին ձայնը: Բուժքույրը մի պահ զարմանքից սառեց, իսկ ես նորից իմ ձայնը լսելու ցանկությամբ ոգևորված շարունակեցի,գլո՛ւխդ կջարդեմ, ինձնից չե՛ս պրծնի: Վախեցած բուժքույրը դուրս փախավ, իսկ մանուկները լռեցին: Մի քանի ժամ անց, երբ հասկացա, որ «հասակակիցներս» միայն դմբրել էին, սկսեցի խղճալ բուժքրոջը: Իսկ այն պահին, նախ անսահման հպարտ էի հերոսական
36
արարքիս համար. և հետո՝ շատ էի ուրախ, որ նախկին ձայնս, թեկուզ որպես որովայնաին՝ ունեմ: (Երբևիցե լսել եք նման անիրական պատմություն, երբևիցե, թեկուզ որևէ լեգենդում կամ հեքիաթում լսել եք, որ մանկիկը որովայնախոսությամբ խոսի մեծի պես։ Գոնե հիմա կհամաձայնեք, որ սա հիվանդ երվակայության ծնունդ է և, որ նման պատմությունը, առանց իմ մեկնաբանությունների չէր կարելի հրապարակել. և նույնիսկ այդ պարագայում՝ իմ արարքի մեջ հերոսության տարր կա)։ Գուցե տարօրինակ հնչի, բայց ինն ամսվա բանտարկությանս մեջ, չէի էլ փոր-ձել պատկերացնել, թե ինչպիսին կլինի հանդիպումը «մորս» հետ: Նա նույնիսկ չժպ-տաց. դեմքը սառն էր, մտահոգ և ամեն ինչից դժգոհ: Երբ մենակ մնացինք, նայեց աչքերիս ու ասաց. «Ես քեզ հիմա կկերակրեմ, բայց տես` ի զուր տեղը սովորություն չդառնա»: Կրկին ամեն ինչ երկվեց աչքերիս առաջ և անտանելի գլխացավը մի քանի վայրկյան հեռաց-րեց ինձ իրականությունից, կրկին այդ անդիմագիծ դեմքը, որ փորձում էր աչքերիս նայել ու դրա վերադարձապտակը... իսկ երբ խելքի եկա` նրա կուրծքը բերանումս էր: Կծեցի` ինչքան որ ուժ ունեի, հետո էլ փսխեցի վրան: «Լակոտ»` դուրս թռավ նրա բերանից ու ե՛ս էլ խոսքի տակ չմնացի. հին ձայնովս պատասխանեցի.«Դժոխքից էլ կհասնեմ քեզ, հանգիստ թող էրեխուն»: Նրա դեմքը մի պահ խառնակվեց սարսափից, անզորությու-նից ու կատաղությունից, ուզում էր, կամ` պարզապես սպառնաց գետնին նետել ինձ, սա-կայն ինչ-որ միտք օգնեց նրան հանդարտվել: Նոր մարմինս արհամարհանքով դրեց, համար-յա նետեց անկողնուն ու պատասխանեց, ինչպես հասուն մարդուն. «Շատ պետքս չի...»: Ես իսկույն էլ ափսոսացի սանձարձակությանս համար, սակայն արդեն ուշ էր և հստակորեն պարզ դարձավ, որ երկրորդ կյանքում մայրական քնքշանքի հույս` չեմ կարող փայփա-յել: Լավագույնը կլիներ, եթե նա լքեր ինձ ու որդեգրվեի որևէ ամուլ, մայրական սի-րով լցված մեկի կողմից... և այստեղ մեր մտքերը հարաբերականորեն համընթաց էին... Նա երկու անգամ փորձեց վաճառել ինձ, սակայն ո՜վ դառն ճակատագիր... ձախ ոտքիս բնածին թերություն ունեի` դրա վրա միայն երեք մատ էր՝ հավանաբար հղի ժամանակ նրա օգտագոր-ծած թմրադեղերի պատճառով։ Իսկ հանդիմանանքներին ե՛ս էի արժանանում. «Իսկի ծախե-լու ապրանք էլ չես. եթե գիշերներն էլ քունս խանգարես` մանկատուն կհանձնեմ»: Սա-կայն, անտեսելով ջանքերս, այդ քայլին չդիմեց. պարզվեց, որ միայնակ մայր լինելն առավելություններ ունի: Օգնության էին հասնում ոչ միայն հարևանները, բարեկամ-ներն ու հարազատները, այլև պետությունն էր հնարավորինս առավելություններ տալիս մյուս` նորմալ կանանց հանդեպ: Իսկ, երբ նրա արագորեն հանգուցյալացված տատիկի երկու սենյականոց բնակարանն էլ ավելացավ դրանց, նույնիսկ, փորձեց համբուրել ինձ: «Լվաց-վի, նոր մոտեցի երեխային,- չկարողացավ իրեն զսպել որովայնախոսս»: Ահա այսպես, ինքս զրկեցի ինձ, թեկուզ և շահամոլական ձգտումներով, բայց մայրական քնքշանքի վերջին հույսից. և անկեղծ ասած, իրականում, անչափ շնորհակալ եմ նրանից` այդ հար-ցում ինձ հետ համերաշխ-համաձայն լինելու համար: Մեր հարաբերությունների ապագան վերջնականապես կանխորոշված էր:
37
(Չեմ հավատում, չի կարող հայ մոր և զավակի մեջ այսպիսի հարաբերություն-ներ լինել, նույնիսկ, եթե... քաղաքաբնակ են։ ...Երևակայության պակասը միշտ էլ սուտ է ծնում։ Իսկ եթե այս ամենը միայն հորինվածք է, որի հիմքում Էդիպի բարդույթի Ֆրեյդյան գաղափարն է դրված, ապա այստեղ էլ խեղաթյուրում կա. այնտեղ՝ զավակը փորձում է գրավել հոր տեղը, իսկ այստեղ հայրն է գրավել զավակի տեղն ու իրենից հեռու է վանում մորը... անհասկանալի է. նույնիսկ այն հայտ-նի միտքը, թե սերունդների կապը ապահովվում է ոչ միայն ծնողների կողմից երե-խաների դաստիարակությամբ, այլև երեխաների կողմից ծնողների ուղղակի և անուղա-կի դաստիարակմամբ՝ ոչինչ չի բացատրում)։ Այդ օրվանից ինձ կերակրում էին միայն շշերից: Իսկ ես դժգոհ չէի: Ինձ անուշադրության էին մատնում, թքած ունեին` թաց եմ, թե չոր, (փառք և պատիվ պամպերս ստեղծողին). դժգոհ չէի: Նրան միևնույն էր` սոված էի, թե կուշտ, լաց էի լինում, թե ծիծաղում: Դժգոհ չէի: Ես` ինձ խենթության, պատահականության ու հիմարության զա-վակ էի համարում, ուստի չէի հավակնում ուշադրության կենտրոնում լինելուն. գոհ էի, որ ոչ միայն թույլ են տալիս ապրել, այլև` մի քիչ օգնում են: Երբ սկսեցի քայ-լել, ձախ ոտքից թեթև կաղում էի, սակայն շուտով սովորեցի ոտքս այնպես դնել գետնին, որ ոչինչ չէր նկատվում: Ոչ ոք բանի տեղ չդրեց իմ առաջին ինքնուրույն քայլերը նոր ֆիզիկական կյանքում, և դա ինձ հաճելի էր: Երջանիկ էի, քանի դեռ իմ լռակյացու-թյան ու ինքնամփոփվածության մեջ ո՛չ որոնում ու ո՛չ էլ գտնում էին որևէ տարօրի-նակություն. ես ստիպված չէի նորմալ, սովորական երեխա ձևացնել ինձ: Որոշել, ու լռում էի, երբ բժիշկները մերկացնում էին, խորովածացու բդի պես դնում սառը կշեռքներին, գերակշռում ու գրում` նորմալ: Լռում էի, երբ տհաճ դեմքերով կանայք փայտե տիկնիկի պես խաղում էին, ձայնս լսելու համար քաշում էին քիթս ու ականջ-ներս, հետո հուսալքված ու հետաքրքրությունը կորցրած շուռ էին գալիս: Խոսում էի, երբ մենակ էի, այն էլ` լսելու համար, թե արդյո՞ք նոր ձայնս նույնքան ճղճղան ու տհաճ է: Օտարների ներկայությամբ առաջին անգամ խոսեցի չորս տարեկանում, երբ «մորս» հարբած ընկերուհիներից մեկը, որին մինչ նոր ծնունդս ճանաչել էի նաև մարմնապես, չգիտես ինչու որոշել էր ինձ անպայման խոսեցնել։ Նստեցրել էր ձախ ոտքին, ոտքերս սեղմել էր իր ոտքերի վերին հատվածում, գլուխս՝ էր կրծքին ու խո-սում էր, ավելի ստույգ փորձում էր ինչ-ինչ իմաստակիր նախադասություններ կազ-մել, իսկ ես հազիվ էի դիմանում թթված ալկոհոլի գարշահոտությանն ու ոչինչ չէի հասկանում ասածներից... միայն առանձին բառեր ու արտահայտություններ... «Դու... ավազակ... պիտի ասես, թե... պատմես... ես էլ կպատմեմ... լսի... խոսի.... արտասանի... Պուճուր պապան գնաց բանակ, հետը տարավ քաչալ դանակ... պապադ էլ էր քչախոս... դանակը... եթե շարունակես չխոսել՝ լեզուդ կկտրենք... հետո էլլլ... էն մեկը կկտրենք...» ՈՒ ձեռքը տարավ դեպի ոտքերիս արանքը, բռնեց նոր մարմնիս առնանդամիկը, սկ-սեց տրորել, ոտքերս պինդ սեղմեց իր սեռական օրգաններին ու սկսեց շարժել ազդրե-րը։ «Մայրս» ու ևս երկու ընկերուհի, բոլորն էլ հարբած, սառել նայում էին։ Ես խոնավություն զգացի աջ ոտքիս այն հատվածում, որն ամենակիպն էր սեղմված... գլխա-ցավս... տեղին չէր, բայց ինձ չէր հարցնում... ուղեղս կիսվում էր, գուցե կրկնապատկվում, ու գանգս ուզում էր պայթել... կրկին
38
այն դեմքն առաջ էր գնում... պոկվեց ինձնից, նայեց աչքերիս ու շռնդալից ապտակի պես հագավ դեմ-քիս... աչքերումս կայծեր էին, ականջներումս խշշոց... Երբ խելքի եկա... Տեր-Աստված, որչափ անամոթ կարող են լինեն քո արարածները... Առնանդամիկս հանել էր շալվարիս միջից ու շոյում էր։ Ընկերուհիների հայացքներն անորոշությունից ջղայնության էին վերակերպվել, կարծես ընդարմացել էին, բայց ապշանքից լալկված էին։ Ես էլ էի լալկվել, սակայն այլ պատճառով՝ որովայնախոսս եռում էր լավայի պես, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր կարողանում բառեր գտնել... միայն հայ-հոյանքներ... ՈԻ նոր ձայնս օգնության հասավ. մանկահունչ, բայց տարիքին անհա-մապատսխան լրջությամբ, հստակ արտասանվող բառերով ու հասուն հնչերանգներով. «Թեև մարմնիս թուլությունը հնարավորություն չի տալիս դիմադրել քեզ, բայց հասկացիր, որ քո արածը որակվում է անչափահասի այլասերում. մայրս ու ընկերուհիներդ էլ ակամա դառնում են խմբակային հանցագործության մասնակից։ Հարբածությունն էլ ոչ թե մեղմացնող, այլ ծանրացնող հանգամանք է... ու վերջապես,- այստեղ որովայ-նախոսս չզսպեց զայրույթը,- քո մերը...» Քիչ էր մնում լարվածությունից պայթեի, ինձ թվում էր բոլորն են այդ վիճակում, բայց աղջիկների խմած շշերն այլ ելք գտան... Նրանց ծիծաղ փռթկաց ու շա-րունակվեց հարբած հռհռոցով, չէին կարողանում լրջանալ, ծիծաղից թուլացել՝ ընկել էին հատակին ու շարունակում էին հիստերիկ ծիծաղը։ Ես օգտվեցի իրադրությունից, վերցրի թուղթ-մասիստ ու թաքնվեցի լոգարանում։ Այդ պահից իվեր մորս ընկերուհի-ների հետ շփումն արգելվեց ինձ: ԵՎ ես կրկին երջանիկ էի, քանի որ ինձ փակում էին լոգարանում` թղթի և մատիտների հետ: Նկարում էի այն հրաշքը, որ ճանաչել էի երկրորդ ծնունդիս ժամանակ, այն, ինչ տեսնում էի արտացոլումների տակ: Տեղավորվում էի լույսի ու ստվերի արանքում ու նկարում էի երկու աշխարհներն առանձին-առանձին: Իմ տեսածնկարած իրերը իրենց սահմաններում կարծրացած, անթափանց ու անհոգի մարմիններ չէին. նկարում էի մարդ-կանցից նրանց փոխանցված զգացողություններն ու հիշողությունները: Տեսնում ու նկարում էի հոտերի այն աշխարհը, որ տեսնում էր շունը, ձայների առարկայացումը` նապաստակի ականջներով, կատվի պես` անցյալն ու ապագան՝ ներկայի հետ միաժամանակ: Մարդ-կանց` հոգու ճառագմամբ, դիմագծերի ու աչքերի տակ թաքնված նորածին մանուկներով, որոնք գիտեին, թե ինչու են աշխարհ եկել: Նկարում էի... ու երջանիկ էի, որ ոչ ոք չէր հաս-կանում խզբզանքս, պատահում էր այնպես, որ չէին տեսնում ոչ նկարներս, ոչ էլ այն թուղթը, որի վրա նկարել էի: Էլ ավելի երջանիկ կլինեի, եթե ինձ էլ չտեսնեին: Եր-բեմն էլ վերնագրեր էի դնում նկարների տակ, հետո գրածս ծածկում էի մուգ կապույտ գույ-նով, որպեսզի չնկատեն: Պատահում էր, երբ թուղթ կամ բավարար գույների մատիտներ չէի ունենում` միայն վերնագրեր էի դնում առանց նկարելու, որպեսզի չմոռանամ պատկերը, հետո թաքցնում էի, որպեսզի հանկարծ «մորս» ձեռքը չընկնեն: ԵՎ նորից անչափ գոհ էի նրա անտարբերությունից: ԷՐՈՏՈՍ Մսուրից հետո ինձ տարան մանկապարտեզ, ուր, կարծում էի, թե պիտի շարունակվի լուռ միայնությունս, սակայն, երբ չենք սպասում, երբեմն,
39
ճակատագիրն է ժպտում... Ոտից գլուխ նվիրվեցի աղջնակին` այնքան որ հարազատ ու հրաշալի էր նրա ամեն մի հա-յացքը, ժպիտը, մազը... ամեն ինչը: Հասուն տարիքում դժվար թե հասկանաք մանկական սի-րո ուժը, երբ դեռ սեռականապես ձևավորված չես և սիրո զգայարաններդ ցրված են ողջ մարմ-նովդ մեկ: Հոգիդ, վայելելով զգայական թրթիռները, նույնիսկ մարմնի՛ կարիք չի զգում, միակ ցանկությունդ՝ գնալ նրան միանալն է: Գիշեր թե ցերեկ, ֆիզիկապես կողքիդ կլինի` թե ոչ, դու գոնե մի կեսով նրա հետ ես, ու ամենակարևորը` նա է քո հետ՝ իր վերաբերմունքով ամեն մի խոսքդ ու արարքդ, միտքդ ու զգացմունքդ գնահատելով: Դու, ի տարբերություն շրջապատիդ մարդկանց, ոչ մի վայրկյան միայնակ չես, ա՛յլ կերպ ես ապ-րում: Իսկ նրանց համար դու, մի տեսակ, չկաս, վերացած ես. նրանցից տարբեր են արարք-ներիդ պատճառները, անհասկանալի են հակադարձումներդ: Նրանք չեն պատկերացնում, որ մանկական սերը լի է իրական հրաշքներով, իսկ ես, դա մեր առաջին իսկ հանդիպմանը հաս-կացա: Նրա կանաչավուն աչքերը փայլեցին թերհաս ադամանդների պես, շեկ մազերը լու-սարձակեցին, փոքրիկ բերանը ժպտաց ու մի բարակ լուսե շող ձգվեց դեպի ինձ. հետո էլ ինքը մոտեցավ ու կարծես ասում էր` հիշու՞մ ես ինձ, սրանից հետո մենք անբաժան կլինենք: Հենց առաջին օրը նկարեցի նրան այնպես, ինչպես միայն ես կարող էի տեսնել, այնպես, որ միայն ես պիտի հասկանայի, թե ինչ եմ նկարել, իսկ նա նայեց ու ասաց ման-կական անկեղծությամբ. «Ինձ դուր եկավ, իսկ հիմա... կարո՞ղ ես այնպես նկարել, որ բո-լորը ճանաչեն ինձ»: Անսպասելի ջերմություն զգացի կրծքավանդակումս, մի ջերմու-թյուն, որն աշխարհը նորից իմ տունը դարձրեց. կար ինչ-որ մեկը, որ հասկանում էր ինձ, և դա` նրա համար այնքան բնական էր, որքան ուրիշների համար չհասկանալը: Ինձ հարկավոր չէր լսել նրա խոսքերը. միշտ գիտեի, թե ինչ մտածեց կամ զգաց: Երբ մտքում կատակում էր, ծիծաղում էի, բոլորի համար անտեղի, միայն նա չէր զարմանում: Երբ տխրում էր` միշտ էլ գտնում էի զվարճացնելու մի առիթ: Նրա հետ, նրա շնորհիվ, կր-կին մանկություն ապրեցի, վերընկալեցի աշխարհը մանկան աչքերով: Նրա հետ սովորեցի մի քարի կտորով, ջարդված ճյուղով ու ծակ փուչիկով խաղարկային մի աշխարհ ստեղծել, որից երբեք չէիր հոգնի: Մանկապարտեզի փոքրիկ բակը կարող էր հանկարծ օվկիանոս դառ-նալ ու մենք` դրանում լողացող նավակներ. գարնանային թռչունների հետ երկինք էինք բարձրանում ու այնտեղից էինք տեսնում մեզ: Քնելու ժամին խլուրդներ էինք դառ-նում ու թաքնվում վերմակների տակ: Թեև, ես միշտ էլ հիշում էի, որ փոքրիկ աղջիկ-ները պաշտպանության կարիք են զգում ու մի քանի վայրկյան առաջ էի տեսնում այն քա-րը, որ կարող էր նրա ոտքի տակ ընկնել: Ես զգոն էի և ինձ դուր էր գալիս նոր դերս. ես նրա պահապան հրեշտակն էի, հավատարիմ շունը, որսորդական բազեն ու խաղընկերը միաժա-մանակ: ԵՎ այդպես էր, մինչև աշնանային այն առավոտը, երբ բոլորից շուտ էի գնացել մանկապարտեզ. կանգնել ու հետևում էի, թե ինչպես են ծնողները մի քանի ժամով բա-ժանվում զավակներից: Օգտվում էի նրանից, որ ապակեպատ դռան ետևից միայն աչքերս էին երևում ու աննկատելի էի, սակայն ոչ բոլորի համար... ...Երբ մեր հայացքները հանդիպեցին իրար` տարածությունն ու ժամանակը ետ քաշվեցին` առաջացնելով իրենցից դուրս մի կղզյակ... Տեր-Աստ-
40
ված, քանի երջանիկ կյանք էի ապրել նա հետ ներարգանդային երևակայությանս մեջ, քանի՞ օր ու ամիս էի մխիթա-րել ինձ նրանով: Հիշում էի նրա մարմնի ամեն մի միլիմետրը և ամբողջը միա-սին, նրա ձայնն ու ամեն բառի արտասանման հնչերանգը՝ ապրում էին ականջներումս: Նա, որ հիշողությանս մեջ ինձնից ավելի էր տեղ զբաղեցնում` վեր էր իրական էակնե-րից. նա, որին վերարարել էի այն հավերժական մասնիկներով, որոնք մեր հարափոփոխ տի-եզերքի հիմքն են և... հանդիպել նրան կենդանի, ժամանակի դրոշմով կնքված, գետնի վրա քայլող ու մայր... իմ մտքերի, սպասելիքների ու երազանքների մեջ դա չկար... Տարիներ էին անցել, սակայն իմ ու նրա հայացքներով ժամանակից ու տարածու-թյունից դուրս մնացած-ստեղծված փոքրիկ տիեզերքում ես նորից ամբողջանում էի, կարծես թե իմ սարսափելի պատմությունը բնավ էլ իրական չէր, միայն մի քանի վարկյա-նի երևակայություն, ինքն իրեն անիմաստ դարձնող մի տեսիլք էր: Մի պահ թվաց, թե լողափին ենք, ուզում ենք ջուրը մտնել ու հայացքներով ասում ենք դա միմ-յանց... Ես հնչեցի ինչպես այն ժամանակ ու զգացի ինձ ձայնակցող տատանումները. «Ես խելագարվե՞լ եմ»` հարցնում էին նրա աչքերը: «Ոչ, այդ ես եմ խելագարվել»` ասում էին իմոնք: «Սա անհնար է»` երգեցիկորեն լողաց ներձայնային ալիքը նրանից: «Ակն-հայտ է»` անդրադարձրեցի-կանգնեցրի ես: «Գալիս եմ»` ճչաց նրա հոգին ու ես չհասցրեցի արգելել նրան: Մեր անձնական տիեզերքը պայթեց ու նա երկու ոստյունով հասավ դռանը. գլուխը զգուշորեն ներս մտցրեց ու դրա ետևում տեսավ ինձ... նոր մարմնովս... -Ես խելագարվե՞լ եմ... -Ոչ այդ ես եմ խելագարվել,- խոսեց որովայնային ձայնս: -Անհնար է... -Ակնհայտ է,- խոսեց նոր ձայնս մանկական թլիկությամբ: Սիրտս զգաց, թե ինչպես նրա սիրտը կանգ առավ, կծկվեց-սեղմվեց ու այլևս չէր ու-զում բացվել-աշխատել: Շնչառությունը դադարեց, նա ծնկի ընկավ. ակամա բռնեցի ձեռքը: «Զարկատիր,-հրամայեցի նրա սրտին,-շնչիր,- ինքս էլ շնչելով ասացի նրա թոքերին,- ապրիր,- թելադրեցի աչքերին»: ՈՒ նա կանգնեց` կարծես միայն պատամամբ սայթակել էր: Նրա տրամաբանությունն ու ինքնապահպանման մեխանիզմները ինչ-որ կոճակ սեղմեցին, ինչ-որ մի դուռ բացեցին ու մի ուրիշը փակեցին, հիշողության ինչ-որ մասը անջատեցին, կեղծ տրամաբանության ինչ-որ մաս միացրին ու նա պարզապես հարցրեց, ինչպես մեծը փոքրին. «Անունդ ի՞նչ է»: Ես չպատասխանեցի: Առավել ևս, որ անկա-րող էի որևէ բառ արտասանել նրանից հետո, երբ հասկացա, թե ու՞մ մայրն է նա... Մտքերս ու զգացմունքներս խառնվել էին իրար։ Պարզ հաշվարկները ցույց էին տալիս, որ ինձ նոր մանկություն նվիրողը... կարող էր ի՛մ աղջիկը լինել, սա-կայն չհասցրի մտածել դրա մասին, երբ... Նորից սարսափելի գլխացավը, այս անգամ շատ ավելի՛ սարսափելի... աչքերս սկսեցին ամեն ինչ կրկնակ տեսնել ու ցավալ լարվածու-թյունից, ականջներումս հնչող ձայներն արձագանքելով ականջախոռոչներումս կրկնապատկվում, եռապատկվում, քառապատկվում էին։ Մաշկս, միաժամանակ, և ջերմություն էր զգում, և սառնություն, բերանումս՝ լեղին ու քաղցրը, աղին ու թթուն իրար էին հաջորդում։Գուլխս սկսում էր զգալ ուղեղս,
41
որ զուրկ է զգայարաններից։ Մո-լագար ցավն ու լարվածությունս հասան իրենց գագաթնակետին, երբ այն մեկը, երկրորդ դեմքը՝ անմազ, անկնճիռ, անդիմագիծ այն դեմքը պոկվեց իմինից, մի քիչ հեռացավ ու ճիշտ դեմ-դիմացս է հայտնվեց.. միայն մեկ վայրկյան, անտանելի երկար ձգվող մեկ ակնթարթ... ու հետո շառաչուն-այրող ապտակի պես նորից ձուլվեց դեմքիս, աչքե-րիս, ականջներիս, ուղեղիս... իսկ հետո հանգիստ ու լռություն, կարծես ոչ մի ցավ էլ չի եղել... (Այս հատվածում ոչինչ չունեմ ասելու, սակայն դիմեցի հոգեբանի, որն էլ ինձ ուղարկեց հոգեբուժի մոտ... ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։) Այդ հանդիպումից հետո այլ կերպ էի երջանիկ ու չզգացի, թե ինչպես անցան տարիներն ու հայտնվեցինք դպրոցական նստարանին: ԵՎ կրկին նա էր իմ միակ մխիթարությունը, այժմ արդեն` դպրոցում: Պարզե-ցի, որ ամեն ինչ հիշում եմ ու բնավ կարիք չունեմ սովորելու, կրկնություներն ինձ հետաքրքիր չէին: Նորից սովորել այբուբեն, նորից երկու անգամ երկու... ոչ մի ցանկություն չկար: Սակայն դասաժամերը շատ հարմար էին նկարելու համար: Իսկ նա... իր սովորած ամեն մի տառի, կարդացած ամեն նախադասության հետ մի քիչ հեռանում էր ինձնից, ավելի ու ավելի հաճախ էին նրա մտքերը թաքուն մնում, ավելի հազվադեպ էր ժպտում այնպես, որ վարակեր ինձ: Նա հեռանում էր ու ես ամեն օր մի քիչ ավելի մի-այնակ էի դառնում: Նախ, նրան տեղափոխեցին այլ նստարան, հետո` ուրիշ դասարան, իսկ, երբ դա էլ չկարողացավ խանգարել մեր հանդիպումներին՝ այլ դպրոց, քաղաքի հակառակ ծայրում: Մի անտեսանելի ձեռք, գուցե անգիտակցաբար, ամեն ինչ անում էր մեզ հեռաց-նել-բաժանելու համար. ես գիտեի, թե ումն է այն, բայց ոչինչ չէի կարող ու չէի ցանկանում անել. հիշողությունս սիրում էր այդ ձեռքը: ԵՎ... ինձ բավական էր իմա-նալ աղջնակի ծննդյան օրն ու պարզ էր, թե ո՞վ էր հայրը... ես սիրում էի նրանց: Բո-լորից թաքուն և անմնացորդ: ՈՒ հիմա գիտեի, գլխի էի ընկել, թե այդ ինչ ուժ էր այն ժամանակ, նախորդ կյանքումս, հեռացրել ու անզգալի դարձրել ինձնից սիրելի-իս. գիտեի, որ ես անբաժան էի մնացել նրանից ու էլ չուներ, առնվազն այդ պահին չուներ իմ կարիքը։ ՈԻ կասկածում էի՝ որ եթե մի քիչ համբերություն ունենայի, մի քիչ սպասեի, գուցե, հոգիս վերադառնար մարմինս, գուցե նա գտներ ինձ ու մենք իրական երջանիկ կյանք ունենայինք... Առանց նրանց օրերս անցնում էին, կարծես` թանձր մառախուղում, հիշողու-թյանս բաժին թողնելով միայն պատկերների ու արարքների պատառիկներ, մի պահ մեգից դուրս եկած ու նորից անէացող անկարևոր դեմքեր, անպատճառ-անհետևանք դեպքեր. թվում էր` բարձր ջերմի տենդում էի գոյատևում: Առանց նրանց էլ, ես մշտապես ու անմնացորդ, նրանց հետ էի ու առաջին անհրաժեշտություն չէր նրանց ֆիզիկական ներկայությու-նը... Իրականությունն արժեք չուներ, ու չէի ուզում նկատել, որ նրանք փախ-չում են ինձնից։ Իսկ գուցե, անգիտակցականիս մի խոր անկյունում, դեմ էլ չէի։ Ի՞նչ ունեի ուրախանալու, եթե աղջիկս մարմնիս եղբայրն էր, իսկ ես` գենետիկ հետ-նորդ ունենալու մոլուցքից, գործնականորեն սպանեցի մարմինս (կամ` հորս մարմինը), կենակցեցի ապագա մորս հետ ու զավակիս էլ դատապարտեցի անմարմին մնալու. ավելի ստույգ` խլեցի նրա մարմինն ու աստիճանաբար համոզվում էի, որ հենց դա էր գլխացա-վիս պատճառը: Գուցե հենց նրանն էր Յանուսի այն երկրորդ
42
դեմքը, որ փորձում էր առանձնանալ-պոկվել ինձնից ու անհաջող փորձերից հետո կրկին թաքնվում, գուցե ուշ-ակորույս էր լինում կամ քնում խորը` մանկական քնով: ԻՍԻՍ Չորրորդ դասարանի հետ վերջացավ նաև երկրորդ մանկությունս ու կրկին ինձ մխիթարողները թուղթն ու մատիտներն էին: Ձեռքս պնդացել՝ նկարում էր ամենն, ինչ տեսնում էի թե աչքերով, թե հոգով ու թե մտքով: Չկար ոչ մի սահման ու անհաղթա-հարելի դժվարություն: Նկարում էի աղջկաս շրթունքները` մեկ թղթի վրա հարյուրա-վոր անգամներ, ու, եթե հերթով նայեիր դրանց, ասում էին. «Ես չե՛մ մոռացել քեզ, ես կվերադառնամ, սպասիր ինձ` ե՛ս կգտնեմ քեզ»: Իհարկե փորձեցի գտնել նրանց. գնացի այն տունն, ուր ապրում էր մայրը: Նրանք չկային: Ընկերացա բակի տղաներին ու պարզեցի, որ տեղափոխվել են ուրիշ թաղա-մաս, գուցե... ուրիշ քաղաք: Հարևան «հասակակիցներիցս» իմացա նաև, որ աղջկաս մայրը երբեք ամուսին չի ունեցել... Իսկ քանի դեռ տարիքս թույլ չէր տալիս ավելի լուրջ որոնումներ սկսել... ես նկարում էի, եթե գտնեի էլ՝ ի՞նչ կարող էի անել: Նկարում էի նրանց արթնությունն ու նինջը, ամեն օրը, ժամն ու րոպեն, խոսքն ու զգացմուն-քը, ժպիտն ու արցունքը, ողջ կյանքը: Աղջիկս մեծանում ու հասակ էր առնում ինձ պես. և այդ զուգահեռ կյանքում մենք անբաժան էինք ... Թեև, ավելի ստույգ, ինձ համար զուգահեռ էր այն սովորականը, որում կայի առանց նկարների, ֆիզիկապես, բայց լոկ ան-վանական: Դպրոցի վեցերորդ տարեվերջին վերջնականապես կորցրի երեխա երևալու ցանկու-թյունս. հրաժարվեցի սովորելու պարտականությունից և ոչ ոք չնկատեց, որ այլևս դպրոց չեմ գնում: Ես անհետաքրքիր էի բոլորին, և ինձ անհետաքրքիր էր ամեն ինչ` այդ սո-վորական, կրկնվող կյանքում: Միայն նրանց գտնելու, նրանց ներկայության շնորհիվ, նրանց հետ կյանքս փոխելու թույլ հույսն ու երազանքն էին ինձ ապրելու ուժ տա-լիս։ Որոնում էի ամենուրեք, ու ամեն մեկի մեջ. արթուն, թե՝ քնած։ Երբ միտքս զբաղված էր, հայացքս որոնում էր նրանից անկախ. որոնում էր փողոցներում, սրճա-րաններում, կինոթատրոններում, երազներում ու երազանքներում: Երբեմն, հայացքս իր հետ էր վերցնում հոգիս, մարմինս լքում-հեռանում ու չգիտեմ, թե որտեղ էր թա-փառում. գուցե նրանց կողքին էր լինում, սակայն վերադառնալիս միայն զգացումներ էր փոխանցում. ոչ մի կոնկրետ, որոնումներիս օգտակար բան: ԵՎ ես նկարում էի այդ զգա-ցողությունները. նկարում էի նրանց ապրած ամեն օրն ու ժամը, նրանց դեմքերին դրոշմված զգացոււմներն ու մտքերը, մթագնումներն ու պայծառացումները: Շուտով գտա որոնելու ավելի արդյունավետ եղանակ, քան թափառումներն էին: Ամեն շաբաթ-կիրակի նկարիչների հրապարակ-պուրակում դիմանկարներ էի անում, և, որպես օրի-նակ դրված էին նրանցը. գուցե թե ինչ-որ մեկը ճանաչեր: Թեև նման բան չեղավ, սակայն շուտով, այնքան էի վաստակում, որ կարող էի և ինքնուրույն ապրել: Երբ, չորս տարի անց, ծնողս ամուսնացավ, հեշտությամբ համոզեցի նրան, որ միայնա՛կ տեղափոխվի ամուսնու մոտ. սակայն լիակատար ազատությունը համարյա ոչինչ չփոխեց, գուցե թե, ու-
43
րիշներից քիչ ավելի վաղ սկսեցի կյանքը` ինքնուրույն, բայց անպաշտպան, աղքատիկ, բայց հնարավորություններով լի, ամեն օր մեծացող շրջապատով, բայց միայնակ։ Երբեմն խմում էի. սկսում էի վրձնընկերներիս հետ, ապա շարունակում մե-նակ, արտաքնապես մենակ... իրականում նրանք էին այդ պահերի բաժակընկերներս, միմյանց կենաց էինք խմում, ու լսում էի բաժակների զրնգոցը սենյակիս դատարկության մեջ։ Հիշում էինք նախորդ կյանքիս օրերն ու մանկապարտեզի երջանիկ տարիները։ Ամեն ինչ հրաշալի էր լինում, մինչ կփորձեի իրենցից հարցնել իրենց տեղը... նրանց դեմքերը սառում էին ու սկսում հալվել՝ ապա անհետանում էին, ու որ-քան էլ կանչեի՝ չէին հայտնվում... Այդպես էլ քնում էի՝ երազներում շարունալելով որոնումներս, իսկ առավոտյան արթնանում ու տեսնում էի, որ գիշերը, ննջած գի-տակցությամբ, անկողին եմ նկարել, երկու քնած կին, նկարի բոլոր չորս կողմերում էլ նրանց երազները՝ տարօրինակ ու հրաշալի... Ես վստահ էի, որ միայն նրանց հետ վերամիավորվելով կկարողանամ շտկել իմ իսկ շտապողականության պատճառով խախտած ճակատա-գիրս, քնած, թե առդուն՝ միևնույն էր, սթափ, թե հարբած՝ միևնույն էր. կարևորը նրանց հետ, նրանց կողքին, նրանց երազներում լինելն էր։ Իսկ ինչու չխմեի, եթե օգնում էր. բացի այդ՝ խմելն ավելի հեշտ էր քա ուտելը, երկուսն էլ վերականգնում էին կենսաուժերս, բայց խմիչքն ավելի արագ։ Հե-տո... արբած ժամանակ նրանց աշխարհն ավելի ռեալ էր դառնում, պատկերներն ավելի իրա-կան, շարժումներն ավելի հստակ, երբեմն՝ իմ կամքից լիովին անկախ։ Արբած ժամանակ այլ, ծննդյանս օրից ինձ տառապեցնող հարցերն անհայտանում էին, գլխացավս կորում, նույնիսկ մոռացվում էր։ Հիմնականում գինի ու գարեջուր էի խմում, բայց կոն-ծում էի՝ ինչ պատահեր, ինչ ճարեի կամ հյուրասիրեին, բարձրակարգ վիսկիից՝ անո-րակ, համարյա չզտված օղի. խմում էի, համարյա, անընդհատ։ Երջանիկ ժամանակներ էին... նրանք՝ սերս ու դուստրս՝ մշտապես ինձ հետ էին... մինչև այն չարաբաստիկ օրն ու դրան հետևած չորս ամիսները, որոնք մանրամասն նկարագրել եմ «ՇՈԻՆՉ» ամսագ-րի երրորդ համարում տպագրված «Լեթարգիական երազներ» պատմվածքում։ /Ես գտա այդ պատմվածքն ու մտածում էի նույնիսկ կրճատել՝ տեղադրել հենց այս հատվածում, սակայն քանի որ թիթեռնիկի կյանք ունեցող այդ ամսագրի վայ-գրական աշխա-տակիցները, սուտը մաքուր ջրի տեղ ընդունելով հրապարակել էին հեղինակի կեղծա-նունը՝ ոմն Արտո, ստիպված եղա տեղադրել պատմվածքը Էդիպականից հետո, որպես հավելված։ Կարդալը պարտադիր չէ. եթե ինձ ուղարկած լիներ՝ առաջին տողերն իսկ կարդալուց հետո դեն նետած կլինեի... ոչ մի դասական տող, մտքի ոչ մի խորություն, բարոյականու-թյան լիակատար բացակայություն, անհարգալից վերաբերմունք մարդկության հոգևոր ար-ժեքներին ու այսպես շարունակ... մտացածինության ստորագույն բևեռ/։ Գուցե հենց հարբեցողությունն էր ամեն ինչի պատճառը, գուցե իմ, առանց այդ էլ վառ երևակայությանն արգելված էր որևէ լրացուցիչ խթանիչ, գուցե... դա հենց ճակատագիրն էր՝ նախախնամության մասնիկն իմ մեջ՝ այլախեղված ու բռնաբարված, մոռաց-ված ու արհամարհված, բայց անկոտրուն, իրեն կրողից անկախ իրագործվող, մարդկային խե-ղաթյուրումները շտկող ու ամեն գետ իր
44
հունին բերող ճակատագիրը։ Չորս ամսվա լիա-կատար մոռացում, փախուստ՝ լեթարգիական երազների աշխարհն ու այնտեղ՝ հոգու խի-րուրգիական վիրահատում, շտկում, պրոթեզավորում։ Չորս ամսվա իրական պահք մարմ-նին՝ ոչ ուտելիք, ոչ խմելիք, ոչ ծխախոտ։ Չորս ամսվա լիակատար անշարժություն մարմնիս. լոգանքի փոխարեն՝ խոնավ փալասներով շփումներ, մկանների մերսում. տիկնիկի պես՝ աջ ու ձախ շուռ տրված մարմին։ Ապա արթնացում՝ ծննդից էլ ցավոտ, բայց նորացված։ Հին մարմինդ՝ նորածին, հին հոգիդ՝ նորակազմ. հիշողության աստիճանական վերականգնում ու հուշերումդ՝ նոր երանգներ։ Նոր կյանքով ապրելու հույս ու հնի վերականգնման ճիգեր։ Հենց որ ձեռքերս պնդացան, հենց որ թուղթ ու մատիտ ունեցա, փորձեցի նկա-րել իմոնց, բայց ոչինչ չստացվեց։ Ձեռքս ինչ-որ այլ, տարօրինակ դեմքեր էր նկա-րում՝ աղճատված ու սարսափահար, նման՝ սիրելիներիս, բայց ակնհայտորեն այլ, սառած ու անկենդան... Ձեռքս՝ նկարում էր մտքիս կամոք, կորցրել էր իր կապը հոգուս հետ, զգայարաններիս՝ միացած էր միջնորդավորված՝ գիտակցությանս ամրոցով բռնադատված։ Թղ-թիս ոչ թե նկարներ, այլ լուսանկարչական ճշգրտությամբ գծագրված խզմզանքներ էին, պատկերների արտացոլումներ, որոնց առաջացման համար ես անկարևոր էի։ Ես անկարևոր էի այն աշխարհում, որն առանց ինձ էր կերտված, ու այդ նոր աշխար-հը քանդուքարափ արեց այն դղյակը, որ կառուցել էի մտքումս ու իրականություն հա-մարելով թաքնվել էի դրանում, փոշիացրեց այն քարերը, որոնցով կառուցել էի ու ինձ դուրս նետեց իրական, կամ մի այլ կյանք, որն իմը չէր, ուր միայնությունը ոչ միայն մարմնական էր, այլև հոգեկան։ Ես դադարեցի երազներ տեսնելը։ Այլևս չկարողանալով նկարել նրանց կյանքը՝ դա-դարեց իմ զուգահեռ գոյությունը. ես կիսվեցի ու կորցրի մյուս կեսս։Հիվանդանո-ցից տուն վերադառնալով խելագարի պես սկսեցի որոնել կորցրածս, կրկնակի եռանդով վերսկ-սեցի աղջկաս ու սիրելուս իրական որոնումները։ Ժամերով թափառում էի փողոցնե-րում, բոլոր կանացի վարսավիրներին ցույց էի տալիս նրանց նկարները, ավելի ստույգ՝ նրանց, իմ ձեռքով նկարած նկարները. ոչ մի արդյունք։ Թերթերում հայտարարու-թյուններ էի տալիս նրանց իբր կորցրած փաստաթղթերը գտնելու մասին, ժամադրում էի՝ ներկայանալով իբր հեռավոր-կորած բարեկամ՝ ապարդյուն ու ամեն օր համոզվում էի՝ ինչ-որ բան փոխվել էր, առնվազն՝ կտրվել էր իմ կապը նրանց հետ, վերջացել էր ինձ այլ կյանքում պահող խելագարությունը... կամ նորմալությունը։ ԹԱՆԱՏՈՍ Գլխացավս կրկնապատկվեց. նա, ով անասելի տառապեցնելով առանձնանում էր ինձ-նից՝ չկարողանալով ամբողջանանալ՝ ամեն անգամ մի քիչ ավելի ուժեղ էր դառնում։ Նույնիսկ, երբեմն-երբեմն զգացնել էր տալիս իր ներկայությունն առանց առանձնա-նալու փորձերի, միջամտում ու ազդում էր զգացումներիս, երբեմն էլ մտքերիս վրա։ Գուցե հենց նա էր ստիպում, իսկ գուցե նկարելը դադարեցնելուց առաջացած դատարկ տեղն էր պատճառը, որ սկսեցի գրել։ Համենայն դեպս, այդպես ավելի հեշտ էր նրանց մա-սին կյանք ենթադրել-
45
հորինելը, համենայն դեպս, առաջացած դատարկությունը ինչ-որ կերպ լրացվում էր, սակայն երբեք չէր դառնում բավարար՝ հավասարակշռությունը վերականգնելու համար։ Ես ոչ մի պահ չդադարեցրի որոնումներս։ Երկրորդ կյանքն ապրող մարդու հայացքով, «տարիքիս» անհարիր ու խելագար պատմ-վածքներ էի գրում, որոնք տարբեր կեղծանունների տակ ու առանց հոնորարի պահանջի ու-ղարկում էի խմբագրատներ, և, ի զարմանս ինձ տպագրվում էի։ Գրելը, առնվազն, ժամա-նակավոր ինքնամոռացություն էր բերում ինձ, երբեմն էլ, ինչ-որ տողեր էին հայտնվում թղթին, որոնց գրվելը չէի էլ հիշում... ինչ-որ մեկն իմ ներսում արտահայտվելու հիվանդագին պահանջ ուներ... և դժվար չէր կռահել, թե ո՛վ... նա, ով իսկապես ուներ դրա իրավունքը, ումից գուցե խլել էի իր մարմինն ու ապրելու իրա-վունքը, ում հաշվին երկրորդ անգամ էի ապրում... Նա գալիս էր ու չկային փակ դռ-ներ։ (Թույլ տվեք նորից միջամտել. վերը նշված պատմվածքներից իմ ձեռքն էլ են ընկել, սակայն տպագրելու փոխարեն ես այն ուղարկեցի հոգեբուժական փորձաքննու-թյան, թեև, այդպես էլ պատասխան չստացա. նույնիսկ դա արժանի չհամարեցին լուրջ մարդիկ։ Իսկ այս կամ այն մեկամսյա կյանք ունեցող, դեռ չծնված մեռնող ու հոնո-րարներից զուրկ բազմաթիվ «ամսագրերում» տպագրվելը, մեր խառնիճաղանչ ու շունը տիրոջը չճանաչող ժամանակներում, դժվար բան չէ ու ոչինչ չի ասում պատմվածքների գե-ղարվեստական արժեքի մասին)։ Նա, որից ավելի հարազատն ու օտարը, բարեկամն ու թշնամին չունեի, որի հետ անընդմիջելի էի ու անբաժանելի, արդեն երազներիս վրա էլ էր ազդում, իսկ երբեմն նաև արթմնի երազներ էր առաջացնում, դուրս էր գցում իրական աշխարհից ու խղճիս հետ միասին, ճնշում, թուլացնում, կամազուրկ էր դարձնում ինձ։ Նա՝ անշարժաց-րած գանգիս կաթիլ-կաթիլ կաթացող ջրի էր նման ու ես ստիպված էի, փորձում էի դիմադ-րել։ Անհավանական մի ճիգով կրկին փորձում էի վերադառնալ անուրջներիս աշխարհը, այժմ արդեն... անուրջներիս դատարկ աշխարհը։ Կյանքս լիակատար անիմաստ էր առանց նրանց, սակայն ինձ վիճակված չէր հաղթել այդ գոտեմարտում, և ու՞մ հաղթել, որ-դու՞ս։ Ինքնասպանության նախածննդյան իղձս նորից արթնացավ ու սկսեց կամաց-կամաց լցնել երկու աշխարհների դատարկությունները. ունեի բոլոր հնարավորություն-ներն իրականացնելու համար, սակայն չգիտեի ինչպե՞ս անեմ, որ երկրորդ անգամ չխլեմ Յանուսի ապրելու իրավունքը։ Տեր Աստված, եթե հնար լիներ ամեն ինչ ուղղելու, իրերն իրենց տեղը, ինձ՝ իմ սիրելիների մոտ բերելու համար... Միայն Աստված կարող էր անել դա, բայց եթե անելու լիներ, գուցե, թույլ չտա՞ր կատարվածը. միթե՞ Նա իմ ու որդուս մահն էր ուզում, միթե՞ այս խառնաշփոթը պետք էր Նրան, ինչպես այլ՝ նկարագրված դեպքեր՝ Իր Փառքի համար։ Եթե այդպես լիներ... ես երջանիկ կլինեի։ Իսկ հիմա, կյանքիս վերջ տալու հաստատ որոշման ու դրանով Յանուսին վնասելու վախի արանքում ճզմված, մի-ակ փրկությունս սիրելիներիս գտնելն էր, մի վերջին փորձն, ավելի ստույգ՝ այն կա-տարելու մահվան անխուսափելիության պես հստակ որոշումը։
46
ՈՒ ես քայլեցի դեպի նրանց տուն, այն, որի տեղը գիտեի, թեև վստահ էի, որ բնակարանը դատարկ պիտի լինի. սակայն ինչ-որ անհասկանալի ուժ տիրում էր կամքիս, շարժում էր ոտքերս, ուղղորդում էր քայլերս։ Տարիներ շարունակ դեպի տուն վերադար-ձի իմ երթուղին, ժամը քանիսն էլ լիներ, որտեղից էլ վերադառնայի` այդ փողոցով էր անցնում ու վաղուց էի համոզվել, որ այդտեղ ոչ ոք չի ապրում։ Առանց որևէ հույս, ակամա, մոտեցա տանն ու... ողջ մարմնով կարկամեցի։ Պատուհանի խորքում մոմի լույսի պես թույլ, բայց ակնհայտորեն սենյակից սենյակ շարժվող մի ցոլք էր երևում։ Եթե նույնիսկ նրանք չէին, և ուրիշ մեկն էր տեղավորվել բնակարանում՝ կարող էր էլի ինչ-որ բան պարզվել, ձեռքս՝ թելի մի ծայր ընկնել, գոյությանս իմաստ տվող ինչ-որ փոշեհատիկ երևալ։ Դռան զանգը երկար սեղմած պահեցի, բայց ոչ ոք չբացեց. զանգի փոխարեն սկսե-ցի թակելել, ապա հարվածել դռանը և գուցե հանածս աղմուկն էր պատճառը, որ բացվեց հարևանինը։ Չորացած ու սմքած մի պառավ ուշադրությամբ նայեց, ոտից գլուխ չափեց ինձ ու հետո միայն անունս հարցրեց։ Չգիտեմ էլ, թե ինչու ասացի։ Պառավն առանց իր դուռը փակելու ներս գնաց ու վերադարձավ՝ ձեռքին մի դեղնած ծրար։ -Այդտեղ ոչ ոք չի ապրում, ի զուր մի թակեք,- իր պիտանելիությունը հաստատած մարդու վստահելի հնչերանգով ասաց,- իսկ ձեզ՝ մի ծրար են թողել... -Դուք վստա՞հ եք, որ այնտեղ ոչ ոք չի ապրում,- վրա տվեցի փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում,- ես հաճախակի լույս եմ տեսել այս տան պատուհաններում։ -Լույսերն իրենք իրենց են վառվում-հանգում, բայց հավատացեք ինձ, այդտեղ ոչ ոք, շատ վաղուց, չի ապրում... իսկ Ձեզ համար, եթե ճիշտ ասացիք Ձեր անուն-ազգանունը՝ տարիներ առաջ գրված՝ ինձ մոտ թողած մի նամակ ունեք... ,ու մեկնելով դեղնած ծրարն, առանց ցտեսության փակեց իր դուռը՝ ինձ մենակ թողնելով միջանց-քում։ Կարդացի առանց տեղիցս շարժվելու... «Սիրելիս, եթե կարդում ես այս նամակը, ուրեմն ես ճիշտ էի. այն միայն քեզ կարող էին հանձնել։ Խելագարություն է հավատալ դրան, բայց դու իսկապես քո զա-վակն ես ու մեր աղջիկը՝ քո քույրն է... Քեզ պարզէ, որ ես ամեն ինչ կանեի, որ-պեսզի ձեր երկուսի անդիմադրելի կապը չկայանար, կամ՝ կտրվեր... և ոչ միայն նրա համար, որպեսզի նոր սրբապղծություն չկատարվեր... ես դեռ սիրում եմ քեզ ու եր-բեք էլ չեմ դադարել սիրելուց... նույնիսկ այն օրը, երբ գտա քեզ ու իմացա, որ կոմայում ես, այն վերջին մեկ շաբաթը, որի ընթացքում համարյա չեմ հեռացել քո հոգեզուրկ մարմնից... այն պահին, երբ խղճալով քեզ անջատեցի սարքերն ու նա-յում էի, թե ինչպես ես խեղդվում առանց արհեստական շնչառության... միայն սերն էր ղեկավարում իմ բոլոր արարքները։ Քո վերադարձը զավակիդ տեսքով սարսափեցրեց ինձ. սերն ու սարսափը մեկ ամա-նում գերհզոր ու խելագար, մարդու համար անտանելի մի բան է, իսկ ես պարտավոր եմ մայրություն անել մեր աղջկան։ Միայն դա է պատճառը, որ քանի դեռ չես գտել մեզ՝ փախչում եմ։Հինգ րոպեից մենք կնստենք իմ մեքենան ու ընդմիշտ կհեռանանք քո քաղաքից. կփոխենք անուն-ազգանուններս, եթե հարկ լինի՝ կվիրահատենք դեմքներս... մի
47
խոսքով... մի էլ փորձիր որոնել մեզ. համակերպվիր ճակատագրիդ, համակերպվիր անհնարինին։ Իսկ մենք կհանդիպենք. եթե կա հանդերձյալ աշխարհ՝ անպայման կհանդի-պենք, որովհետև ես իսկապես սիրում եմ քեզ»։ Իհա՛րկե չզսպեցի արցունքներս, մտամոլոր ու ճնշված իջա աստիճաններով. միայն մի վերջին հայացք գցելու համար նայեցի պատուհաններին։ ՈՒ տեսա, որ մո-մը, կամ էլ դրան նման թույլ լույսի մի աղբյուր, ինչպես շարժվեց, գնաց սենյա-կի խորքը։ Իսկույն էլ ետ վազեցի։ Այս նամակն ավելի նման էր ինձ բնակարանի մուտ-քի մոտից հեռացնելու համար խաբեության, քան իրականության հետ կապ ունեցող որևէ բանի... երեք-երեք բարձրացա աստիճաններն ու կրկին բախեցի դուռը... ավելի վս-տահ, թեկուզ օրեր ու գիշերներ, մինչև դռան բացվելը չհեռանալու որոշմամբ բախե-ցի։ Բախեցի ու... բացվեց։ Հիմա էլ, այս տողերը միայն մեկ մարդու համար գրելիս` չեմ կարծում, թե տիրապետում եմ իրադրությանը, չգիտեմ ինչն էր ճիշտը, ինչը՝ թվացյալը... թեև, փորձում եմ բաց թողնել ամենից անհավանական իրադարձությունները` առանց պատմու-թյունն աղճատելու: Առավել ևս` երբ մոտենում եմ պատմությանս ավարտին ու միայն հասցեատերը կարող է իմանալ` ինչն էր ճշմարիտ, ինչը` ոչ: Բախեցի ու բացվեց. դռան ետևում, մազերն ազատ արձակած ու լողազգեստով, կանգնած էր... առաջին ու միակ, անմոռանալի ու անբաժանելի, խելագար ու ճակատագրական սերս... Նայեց ու ասաց այնպես, կարծես հինգ րոպե առաջ էինք բաժանվել. -Ինչու ես հագուստներով. գնա, մե՛րկ արի, մե՛րկ ու մենա՛կ. ես կսպասեմ,ասաց ու հանդարտորեն փակեց դուռը։ Քարացած կանգնած էի, մինչև կարծես ինչ-որ լույս անցավ գլխիս-ուղեղիս միջով ու հասկացա նրա ասածը... ...Սակայն մինչ նրա, սիրելիիս հրահանգը կատարելը դեռ մտածելուկատարելու բաներ ունեի... (Ես դիտավորյալ չէի միջամտում, որպեսզի ինքներդ նկատեք երիտասարդի զգաց-մունքների ու մտքի ողջ սնանկությունը և... ախտորոշումը՝ շիզոֆրենիա։ Չգիտեմ որքանով է իրական եղել նամակը. եթե եղել է՝ ուրեմն նրա ընկերուհին էլ էր շիզոֆրենիկ, իսկ փակ դռան բացվելը և տեսիլքը... ինքներդ հասկացաք... ինչ-քան էլ կրճատել եմ միստիկական նկարագրությունները՝ ամբողջովին հանել չէի կա-րող՝ տղայի հիվանդ հոգեպատկերը կաղճատվեր)։ Ինձ ոչինչ չէր պահում իրական-կրկնվող աշխարհում. ոչ ոք չէր ողբա մահս, ոչ մեկին չէր խանգարի բացակայությունս, բացի... Յանուսից... որդուս, որին երկրորդ անգամ կյանքից զրկելու իրավունք չունեի։ Այդ նրա՛ համար գրեցի կյանքիս այս պատմությունը, անձա՛մբ տարա չորս խմբագրատներ, անձա՛մբ հանձնեցի, թույլ հույսով, թե կտպագրվի, կամ մի այլ կերպ կհասնի նրան։ Քանի որ չգիտեմ, թե մտածածս որքանով կհաջողվի, կկարողանամ արդյո՞ք, առանց վնաս հասցնելու, լքել, մարմինս՝ ետ հանձնել զավակիս. չգիտեմ՝ կկարողանամ արդյոք հիշողությունս էլ կրկնապատկել ու հանձնել նրան, թե պիտի ստիպված լինի իր կյանքն ինքը սկսել, զրյոից, նորից խո-սել ու կարդալ սովորելով...
48
ԵՎ հիմա, արդեն պատրաստ եմ վերջին թռիչքիս, ես կանե՛մ այն, ինչ տարիներ շա-րունակ չհաջողվեց Յանուսին, թռիչքի պահին կառանձնանամ մարմնիցս ու կնետեմ այն որևէ անվտանգ տեղ, թեկուզ՝ մի երկու ոսկոր էլ ջարդրդվի։ Ինձ սպասում են այն տանը. չգիտեմ, սիրելիներս, թե իրենց ուրուները, բայց սպասում են ու իմ տեղը նրա՛նց կողքին է։ ԵՎ կրկին` իրականի ու երևակայականի սահմանին եմ. կամ` գուցե հենց ես եմ այդ սահմանը: (Ես ոչինչ չունեմ ավելացնելու, թերևս... մի բան ստիպված եմ, մարդասիրությունիցս դրդված... խոստովանել։ Հիշում եք՝ ասում էի, թե տեսա, որ ինքնասպանի դեմքը ծածկեցին... իսկ... եթե... հանկարծ... կենդանի է մնացել... Համենայն դեպս, զգույշ եղեք. քիչ հավանական է, բայց հնարավոր։ Իրագործել է իր ծրագիրն ու պատմվածքն էլ՝ երիտասարդ ու անտաղանդ գրչի տակից դուրս եկած բարբաջանք չէ, այլ իրական խոստովանություն։ Չգիտեմ, արդեն ոչինչ չգիտեմ, կյան-քը շատ է փոխվել... իսկ եթե հիմա, ծպտված ու խելագար, շարունակում է ապրել նորմալ մարդկանց մեջ...) 1998
ԼԵԹԱՐԳԻԱԿԱՆ ԵՐԱԶՆԵՐ «Եթե մենք չենք փոխվում, ուրեմն ինչոր բան շարունակում է քնած մնալ մեր մեջ։ Քնածը պիտի՛ արթնանա՛»։ Դուգլաս Մոնրո. «Մերլինի քսանմեկ դասերը»
Ամեն ինչ սկսվեց հոկտեմբերի երեսունմեկի կեսգիշերին. նախորդ երկու օրերին ընդամենը՝ երկու խնձոր էի կերել ու մի քանի շիշ գինի խմել։ Միակ ցանկությունս՝ գլուխս ամեն ինչից դատարկելն ու ամեն ինչ մոռանալն էր։ Այդ օրը տասներորդ շիշը պարպելուց հետո ոտքերս ազատվել էին գիտակցությանս հրամայականից, նախ՝ տան մի անկյունից մյուսն էին տանում ինձ, կարծես թափ էին հավաքում թռիչ-քից առաջ, ապա՝ չնկատեցի էլ, թե երբ եմ կանգնել մոլբերտի դիմաց։ Ձեռքիս ածուխը, կամքիցս անկախ, մի հսկա գանգ սկսեց գծագրել։ Ձեքս ձուլված էր ածուխին ու նկարվող գանգը ինքն էր կառավարում դրանց շարժումները, իսկ ես՝ միայն ձեռքիս շարժական պատվանդանն էի։ Մեկ երկու անգամ փորձեցի իրադրության տերը դառնալ, բայց գանգի կամքն ավելի ուժեղ դուրս եկավ։ Զգում էի, որ սովորական՝ էտյուդային գանգ չէր. նույնիսկ մտածեցի՝ գուցե նկարվելուց հետո ինքն իր վրա մկաններ ու մաշկ կարարի՝ կկենդանանա, ու փորձում էի պատկերացնել դրա դեմքը, գուցե սա հենց այն դեմքն էր, որերբեմն, գլխացավերիս ժամանակ, մի պահ հայտնվում էր դիմացս ու անհայտանում, գուցե ինչ-որ բան ունի ինձ ասելու...։ Այշխատանքով տարված, կամ, գուցե գինու ազդեցությամբ, երբ մթնշաղը սկսվեց՝ կարծում էի թե աչքերիս լույսն է խավարել։ Ածուխը ձեռքիցս պոկ չեկավ, մինչև թղթի սպիտակությունն այլևս սև էր թվում. սա-կայն հոգ չէր, գիտեի, որ գանգն ավարտել էր ինքն իրեն ու մնում էր միայն մի քա-նի քայլ ետ գնալ՝ վերջին հայացքով այն դիտելը։ Լուսամփոփը միացնելուց հետո մի բաժակ էլ գինի լցրեցի, մի կում խմե-ցի ու նոր միայն շուռ եկա դեպի թուղթը... Դեմք չկար, բայց ինչ-որ բան կայծկլ-տաց գանգի ակնախոռոչներում. հետո դարձավ թրթռոցով հայտնվող-անհայտացող աչք ու գանգի սառը հայացքն ուղղեց ինձ։ Տեսիլքս գինուն վերագրեցի ու այն
49
խեղդելու հույսով պարպեցի բաժակը մինչև վերջ։ Գուցե հենց այդ՝ ավելորդ բաժակն էր պատճա-ռը... կայծկլտացող աչքերի տերը, շրջանցելով ականջներս, խոսում էր, ավելի ստույգ՝ հարցեր էր տալիս. «Իսկ դու՞, ինչու՞ ես ապրում, միանգամայն անսպասելի հնչեց առաջինը ճիշտ ուղեղիս կենտրոնում։ Ես ոչ մի պատասխան չունեի։ - Ի՞նչ արժե կյանքդ,- ապտակի էր նման երկրորդը. չունեի ոչ մի, թեկուզ հիմարակատակ պատասխան այդ հարցին ևս։ Իսկ հետո հարցերը հորդացին ամառային անձրևի պես։- Ի՞նչն է քեզ պա-հում կյանքում, ի՞նչ էս սպասում կյանքից հետո, իսկապես՞ գիտես ով լինելդ., ինչու՞ անհանգստացրիր ինձ, պատժից չե՞ս վախենում, ի՞նչ նյութից է հոգիդ ու այնտեղ, խիղճ, կա՞. մինչև ե՞րբ պիտի տառապեմ քո պատճառով, ինչու՞ անցար սահ-մանդ...» Գանգը ծամածռվում էր, թեքվում աջ ու ձախ, աչքով էր տալիս, վայրկյանի հարյուրերորդականում ինչ-ինչ դեմքեր էր հագնում, ամենից հաճախ՝ իմը, ոչ այն, որ տեսնում եմ հայելում, բայց՝ իմ դեմքը՝ այն, որը երազներում է ապրում։ Վախս սարսափի էր վերածվում՝ կամազրկելով, ու հենց ինքն էլ ուժ էր տալիս, դրդելով ինչ-որ կերպ դիմադրել... Մի կերպ, գիտակցությանս փշրանքներով, մկաններիս ստիպեցի լարվել, պոկե-ցի ստվարաթուղթն ու տարա լոգարան, այրեցի՝ հանգստություն ձեռք բերելու հույ-սով, բայց հիմա էլ՝ հարցերը շնչառությանս հետ էին մեջս մտնում ու կրկին հաս-նում էին ուղեղիս։ Հույսս կտրելով լոգարանի օդաքարշակից՝ բացեցի պատուհաննե-րը, սակայն ծուխը դուրս չեկավ, ավելին՝ ամբողջացավ հալոգրամայի պես ու կրկին վերած-վեց հարցատու գանգին՝ որ դեպի իրեն էր քաշում ինձ՝ սպառնալով հագուստի պես հագ-նել։ Մի կերպ, սողեսող, հասա անկողնուս, պառկեցի-կծկվեցի, ափերով սեղմեցի աչք-ա-կանջներս ու, ինչպես մանուկ ժամանակ էի անում վախերս հաղթահարել-քնելու հա-մար՝ սկսեցի մտքումս-բարձրաձայն արտասանել այբուբենը։ Այբ, բեն, գիմ... ծու-խը երերաց... դա, եչ, զա... հասկացա, որ միայն տեսիլք է... է, ըթ, թո... մենք այլ աշխարհներում էինք... Քնեցի, առնվազն այն վիճակում էի, որն հաս-տատապես քուն ենք անվանում... ու նորից տեսա գանգը, այս անգամ առանց հարցերի, քիչ ընկճված, կախ ընկած, անմիջավայր մոխրալույսում դանդաղորեն մոտեցավ ու հան-գիստ, առանց իր հարցերի նյարդային ջիղի, նույնիսկ եղբայրաբար հարցրեց.- ու-զում ես իմանալ հարցերիդ պատասխանները,- կարկամեցի՝ զգուշանալով դավադրությու-նից, սակայն չհասցրի որևէ բանի եզրահանգել, երբ շարունակեց բարեկամական անվիճար-կելիությամբ,- գնա լճափնյա գուշակների քաղաքը, գտիր միայն քեզ սպասողին ու ազատվիր դրանցից»։ Իսկապես երազ էր՝ համոզվեցի, երբ միանգամից, մեջքիս կողմից զգացի լեռնային լճակի թարմ օդը. հայացքս ուղղված էր մեկ-երկու հարկանի տների խառնիխուռն-խճողված բազմությանը, որ, միայն մեծ ցանկության դեպքում էր կա-րելի քաղաք անվանել։ Քայլեցի սահելով ու կարդալով տների ճակատներին փակցված ցուցա-նակները։ «Ջհուդ մարգարե Լևոն», «Պատգամախոս Բաբուկ», «Պայծառանկատ Վանյա», «Դելֆացի լալկան Լայզա», «Տերագուշակներ Հրանց ու Խոշրոֆֆ» և այլն, և այլն։ Զվարճանալով տա-րօրինակ ցուցանակներով առաջ էի գնում՝ փողոց առ փողոց կանխամտածված մոլորվելով, քա-նի որ անծանոթ քաղաքում դա է որոնածդ գտնելու լավագույն եղանակը։ Պարզ էր, որ ցու-ցանակների մեջ պիտի իմ անունը փնտրեի, բայց տարօրինակորեն մի բոլորովին ան-ծանոթ անուն էր դեպի իրեն
50
կանչում՝ «Խիկոյագետ Արտօ». մոտեցա դռանն ու այն ինքն իրեն բացվեց։ Կռանալով, մի կերպ ներս մտա ու առաջ շարժվեցի խոնավ, փափուկ պատերով խողովակի նման դալանով, դեպի դրա վերջում երևացող բաց դուռը, որի ներսում այրվող մոմն էր միակ ուղեցույցը։ Այնտեղ, սև փարաջայով ու վեղարածածկ գլխով մեկը, ջղա-յին ծերունու ձայնով, ավելի հրամայեց, քան՝ ասաց.- հարցրո՛ւ։ Մեկ րոպեից էլ պա-կաս տևեց հարցերիս ձևակերպումը, բայց հենց ուզում էի բերանս բացել՝ վրա տվեց։ -Լռիր, առանց ա՛յդ էլ եմ լսում։- Ոտքի կանգնեց ու հրամայեց հետևել իրեն. մութ անկյունում թաքնված դռնից հետո անընդհատ ցած իջնող ոլորապտույտ աստիճան-ներ էին։- Միանգամից այդքա՞ն հարց, շատ չե՞ս ուզում իմանալ,տհաճ ձայնով փնթփնթում էր անընդհատ,- կյանքս ե՞ս ուզում, թե՞ պատասխաններ... -թվում էր, թե աստիճաններն էլ են ցած իջնում,- գուցե ավելի մանրամա՞սն, ժամ առ ժա՞մ ողջ կյանքդ պատմեմ, հետո էլ անցնեմ նախորդ կյանքի՞դ,- հասանք ֆոսֆորային լու-սավորմամբ մի հարթակի՝ դիմացի պատին կամարակապ դուռ. վերջապես կտրվեց ծերունական փնթփնթոցը։ Վեղարածածկը կիսաբաց արեց դուռն ու անվիճարկելի բարեկրթությամբ հրամայեց,- համմեցի՛։ Կամազուրկ էի ու կկատարեի ցանկացած հրաման, միայն թե ավարտվեր այս ինքնակամ անկումը. երբ մոտեցա շեմին՝ ծերունին անսպասելիորեն հրեց. կարծում էի ցած եմ ընկնելու կոշտ հատակին, սակայն զգացի, որ կախված եմ անկշռելիության մեջ, չու-նեմ ոչ մի հենման կետ, որպեսզի շարժվեմ՝ դուրս գամ։ Հայացքս մի կերպ ուղղեցի դեպի դուռը. վեղարի տակից, ֆոսֆորային փայլով ինձ էր նայում իմ իսկ նկարած գան-գը, ծնոտները շարժվում էին ու լսվում էր նրա կրկնակ-երերացող ձայնը։ -Որպեսզի ամեն ինչ իմանաս՝ պիտի մտածես, որպեսզի մտածես՝ պիտի ոչինչ չխանգարի քեզ... Անիծու՛մ եմ,- հնչեց սարսափելի,- թող անպիտան մնան ու չխան-գարեն մտածել ունեցածդ բոլոր զգայարանները, մինչև հարցերդ սպառվեն։ Անիծում եմ, որ թեկուզ մինչև աշխարհի վերջը այդպես մնաս՝ մինչև նոր, հիմա քեզ անծա-նոթ մի զգայարան էլ ունենաս։ Թե չէ... կարծում էիր եկար ու իսկույն էլ կստանաս պատասխաններդ... իսկ ես դրանից հետո անիմաստ կդառնամ ու կմեռնեմ... չէ մի չէ... Շրխկոցով փակեց դուռը։ Ծուղակում էի՝ անզգայացման ծուղակում։ Չէի զգում, կամ՝ չունեի ոչ աչքեր, ոչ քիթ, ոչ ականջներ, ոչ մաշկ, ոչ լեզու. երևակայությունս կաթվածահար էր, հիշողությունս անէանում էր, գիտակցությունս՝ հանգում, ինչպես մինչև վերջ վառված մոմը, ու միակ տարբերակը՝ երազներում ապրելն էր մնացել... ...Ես մոլորված գառնուկ, կորցրել էի հոտս. ամբողջ գիշեր սարսափահար, մացա-ռուտներն ու բլուրները շրջանցելով քույր-եղբայրներիս հետքերն ու դրանց մի-ջոցով՝ տան ճանապարհն էի որոնում։ Միայն լուսաբացին բախտս ժպտաց. բլուրների արանքից տեսա մեր մարախը, հանգիստ կանգնած եղբայրներիս ու մեր տիրոջը՝ հովվին, որ չգիտես ինչու, իր տոնական՝ անկար-միահյուս պատմուճանն էր հագել։ Մոռացա գիշե-րային տառապանքս, սարսափն ու հոգնությունս, վազեցի դողդղացող ոտքերով, բայց մա-րախի դուռը փակ էր։
51
Մայում ու աղերսում էի տիրոջս բացել այն՝ ինձ ներս առնել, մոլորմանս՝ ներում էի աղերսում, սակայն նա մեջքով էր դեպի ինձ։ Միայն մի պահ շուռ եկավ՝ տեսա նրա կարկամած հայացքն ու արցունքակալված աչքերը։ Ամբողջ հոգովս զգացի նրա սերն իմ հանդեպ ու ես էլ արտասվեցի. սիրո խոստովանության ու հավատար-մության երդման ակամա հորդացող արտասուքները ոչ թե թուլացնում, այլ ուժ էին տալիս ինձ. ուժ և տարօրինակ վստահություն։ Ոստացի... ու թռա ինձնից երկու ան-գամ բարձր ցանկապատի վրայով՝ քույրերիս ու եղբայրներիս միանալու համար։ Սակայն նրանք խուսափում էին ինձնից, մարախում փակված լինելու պատճառով չէին կարողա-նում փախչել, բայց խռնվում էին անկյուններում ու ամեն մեկը հույս ուներ, որ իրեն չեմ մոտենա։ Միայն մի կենդանի շունչ դիմացս կանգնեց՝ հոտի պահապան գամփռը, որն առաջներում ինձ բանի տեղ չէր դնում. մերկացրել էր ժանիքներն ու ցուցադրում էր երախում հավաքված ողջ չարություն-կատաղությունը, չէի հասկա-նում... նրա մկանները ձգված էին ու աչքերը վախից չռված. հաղթահարելով գառնուկա-յին վախ-արգելքը նայեցի դրանց մեջ ու սարսափեցի... այդ աչքերում գայլ էր արտացոլված։ Ե՞ս... գա՞յլ... գայլի ձա՞գ... ե՞ս... Հուսալքված-հարցական նայեցի տիրոջս՝ նա լուռ էր, թաց աչքերով ու տառապող, բայց՝ լուռ։ Ամեն ինչի հանդեպ անտարբեր դարձնող մի տրտմություն էր իջնում վրաս, դրա ծանրությունից ոտքերս հազիվ շարժելով շուռ եկա ու քաշ եկա դեպի դարպասի ճեղքը, գայլավարի կռացա-կծկվեցի, որպեսզի դուրս սողոսկեմ, հեռանամ, մոլորվեմ։ Գլուխս հազիվ էի դուրս հանել, երբ մեջքս տեսնելով, գամփռը ատամները խրեց դրա մեջ, բայց ես համարյա ցավ չզգացի՝ այնքան որ օտար էր մարմինս՝ ինձ. ազատվեցի ժանիք-ներից՝ երբ նրա մռութը դիպավ դռանը։ Դրսից՝ մի վերջին հայացք նետեցի դեպի անց-յալս. տիրոջս աչքերում արցունքներ ու սեր կար իմ համար, բայց մարախում ես տեղ չունեի։ Հոգուս խորքից աղոթք էր հորդում՝ մեն-մի հնչյուն ունեցող ոռնագին աղոթք։ Հետո վազում-փախչում էի գայլային մարմնիցս. ոչ թե վախը, այլ զզվանքն էր ուժ տալիս ոտքերիս. ոչ սով էի զգում, ոչ հոգնություն, ոչ ցավ, ոչ ծարավ։ Լուսա-բացին փախչում էի ինձ բացահայտող արևից, երբ հասնում-անցնում էր ինձ՝ վա-զում էի նրա ետևից։ Գիշերը հետևում էի լուսնին, կամ մի ուղեցույց աստղ էի ընտրում, մինչև լուսաբացը կջնջեր այն երկնքից։ Իրականում՝ փախչում էի անծա-նոթ-վախեցնող ցանկություններիցս. ատամներս ու լնդերս թարմ մսի, տաք արյան պահանջ էին զգում, եղունգներս՝ ուրիշի մկանների մեջ մխրճվելու, հայացքս՝ որս էր որոնում ու քիթս՝ հուշում էր, թե որտեղ են զոհերս. վազում էի՝ զգայու-թյուններս թմրեցնելու համար։ Իսկ երբ վազելն էլ այլևս չեր օգնում՝ քարացա մի բլրի գագաթին ու դա ավելի էր ուժ պահանջում։ Պառկել ու անշարժանանալ, ավելի քան դիակը, ավելի քան ցանկացած քար՝ ահա իմ՝ էությունիցս ազատվելու նոր միջոցը. ծարավն անտանելի էր, բայց՝ միայն Տիրոջս արցունքները կհագեցնեին այն, սովը տանջող էր, բայց՝ միայն Տիրոջս խոսքերը կհանդարտեցնեին այն, մարմնիս ցավն անտանելի էր, բայց՝ միայն տիրոջս հայացքը կթեթևացներ տառապանքս... հույսեր չունե-ի... գիտեի, որ մահվանն եմ մոտենում, չէի վախենում կամ խուսափում դրանից, աս-տիճանաբար բթացող զգայարաններս հուշում էին, թե ի՞նչ է դա, սակայն...
52
ՆԱ եկավ... Տերս մոտենում էր ինձ լուսնալույսով շրջապատված, հագին տոնական պատմու-ճանն էր, ձեռքին՝ իրենից բարձր գավազանը։ Հոգնած էր. հավանաբար երկար էր որոնել ինձ։ Ծնկի եկավ դիմացս, դեմքը մոտեցրեց մռութիս, նայում էր ապակեսառն աչքերիս ու շշնջում. «Ահա, կեր իմ միսն ու խմիր արյունս»։ Իսկ ես արդեն ոչ սոված էի, ոչ էլ ծարավ։ «Արի իմ թագավորությունն ու միշտ կողքիս կլինես»։ Իսկ ես ոչ միայն քայլել, շարժվել իսկ չէի կարող։ Շոյեց գլուխս ու մեջքս, բերանը մոտեցրեց ական-ջիս ու ազդարարեց. «Ահա, ազատում եմ հոգիդ հին կապանքներից ու միջնորդում եմ Հորս, որ իրագործես կյանքիդ իմաստը»։ Դրանք վերջին բառերն էին, որ լսեցի. հոտա-ռությունս խամրեց ու աչքերս փակվեցին։ ...Ու միայն մի պահ, հիշեցի վեղարավոր գանգը, ծուղակը, քնելս. գիտակցեցի, որ երազ էր այս ամենն, ու երազն է մնացել ապրելու միակ ձևը, թեկուզ երազը... ...Տեսա, թե ինչպես եմ վեր հառնում բլրի գագաթին սատկած-պառկած միայնակ գայլի մարմնից, խղճացի չգայլացածին ու զարմացա, որ հոգեմարմինս ոչ գայլի էր, ոչ գառան, ոչ էլ որևէ թռչունի էր նման, բայց սավառնում էր։ Անարևանլուսին, աստ-ղալույս աղջամուղջում, վերևից, երկիրը հրաշալի էր, բազմագույն-բազմագծագիր, հարազատ-հանդարտեցնող։ Սլանում էի ձնագագաթ լեռների, ոսկեփայլ տափաստանների, քարակերտ քաղաքների, մարգագետինների ու անծայրածիր ջրերի վրայով. երջանիկ էի՝ չգիտեմ ինչու, նույնիսկ չգիտեմ ինչո՞ւ եմ այդպես անվանում այդ զգացողությու-նը, քանի որ անմարմին-անզգայարան էի, բայց ինչ-որ բան կար, որ խլրտում էր երջանկությունից՝ մաքրագործող երջանկությունից։ Գուցե հավերժ թռչէի, եթե իրիկնամուտին կրկին չտեսնեի տիրոջս, կանգնած-գրկաբաց, ոտքերը երկրին, գլուխը՝ մթնոլորտի վերին լուսավոր շերտում՝ ժպտում էր ինձ։ Սլացա փարվել-ձուլվելու, սակայն ափի շարժումով կանգնեցրեց ու ասաց. «Հայրս... ուզում է տեսնել քեզ»։ Նրա ձայնը սառնորակ աղբյուրի կարկաչյունի էր նման, արտաբերած հնչյունները սեր էին ճառագում, բառամիջի դադարները՝ գորո-վանք։ «Մենք ՆՐԱ թագավորությու՞նն ենք գնալու». չգիտեմ՝ մտածեցի, թե՝ հարցրե-ցի, բայց Նա պատասխանեց։ «Ո՛չ, այնտեղ կարող են գնալ միայն նրանք, ովքեր այնտե-ղից են։ Իսկ դու կսպասես ՆՐԱՆ իր երկրային տանը»։ Նայեցի Տիրոջս պարզած ձեռքի ուղղությամբ ու տեսա այն, ինչն իմ բառերով չեմ կարող նկարագրել. «Երկնից դեպի երկիր, երկրից դեպի երկինք, վայրէջք դեպի ներքև, վերելք դեպի բարձունք. Երկինքն է զարդարվել արփիական լույսով։ Կառուցված էր այն տասներկու նյութերից, տասներեք կողմերով ու մասերով տասնչորս. փառազարդված էր նյութով երկնակապույտ. ներքնական սյուների բևեռներն անգամ ու լծակներն ամ-բողջ արծաթապատ էին։ Կար ամեն գույն ու զարդ. Շող ու շուշան, որդան, բացագույն սպիտակ, անդնդահոս վտակ, թիթեղակերտ թռչուն, Ողջը մարգարտահուռ, ողջը մարգարտա-կերտ. Կապկամարներն էին ձգվում կոզակներից կոզակ։ Հազար էր թիվը այն կոզակնե-րի, հազար էր թիվը այն խորանների, հազար էր թիվը այն կամարների, հազար էր թիվը այն կանթեղների, հազար էր թիվը այն վարագույրների և մի բյուր թիվը այն
53
զանգակների»։ ԵՎ այս ամենը կիսաերևույթ, բայց ամրակուռ, լուսակերտ, լուսավոր ու լուսարձակ։ ՈՒ ողջ տաճարը մեն մի դահլիճ էր, որը ներսից հարյուրապատիկ լայն էր, քան՝ դրսից էր ենթադրելի։ -Կռացիր, գլուխդ դիր ծնկներիդ արանքն ու փակիր թաթերովդ, փակի՛ր աչքերդ։ Ես կծածկեմ քեզ գառան յոթ մորթիով, յոթ վուշե թիկնոցով, յոթ ուղտաբեռ խալիներով՝ որպեսզի չլուծվես ՆՐԱՆՈՒՄ։ Այսպես հրամայեց Տերս ու հնազանդվեցի՝ հարմարվելով ու յուրացնելով նոր հոգեմարմինս, որի ոտքեր-թաթերը գայլի էին, մարմինը մարդու, գլուխը՝ գառան։Կծկվել էի ծածկոցների ծանրության տակ ու սերս սարսափի էր նման։ Վայելում էի այն, մինչ... հնչեցին բյուր զանգերը, արձագանքեցին հազար խորաններում, ծնծղայի լարերի պես ցնցվեց ողջ տաճարն ու հնչեց ահեղաձայն, բայց զվարթ՝ Ալե-լուիա։ Փակ աչքերիս առջև ամեն ինչ սպիտակեց ու թվաց, թե օդեղենացան բոլոր ծածկոց-ները՝ այնքան որ զորավոր էր ՆՐԱ լույսը, օվկիանոսի պես անվերջ էր, ջրի պես սո-րուն-ամենահաս, սիրո պես շոյիչ։ Զանգերի համանվագի մեջ կարկաչում էր մի ձայն, որի արտաբերած հնչյուննե-րից ամեն մեկը հազարավոր բառերի իմաստներ ուներ, վերծանելի չէր, բայց պարզ էր ու հասկանալի։ Իսկ հետո լռություն էր ու լույսը կամաց-կամաց խամրեց. Տերս վերց-րեց վրայիցս ծածկոցներն ու կրկին սովորական էր աշխարհը, բայց այլ էի ե՛ս։ -Կանգնիր,- լռության ետևից հնչեց Տիրոջս ձայնը,- ուղղվի՛ր,- գայլային ոտքերս դողում էին, բայց կանգնեցի մարդու պես. շատ անհարմար էր,- վերցրու այս պատ-վիրաններն ու տարածիր նրանց մեջ, ովքեր եղբայրներ կլինեն նյութեղեն մարմ-նիդ՝ իրենց տեսքով. ու ոչ մի ուժ չկա քեզ կանգնեցնող, մինչև չգա ժամանակդ։ ՆԱ՛... այդպես ցանկացավ։ Ես մի կերպ կանգնել էի կիսածալված թաթերիս վրա ու առջևի թաթերովս գրկել՝ կրծ-քիս էի սեղմել լուսեղեն սալիկները։ -Իսկ հիմա պիտի վերադառնանք այնտեղ, որտեղից ՆԱ կանչեց քեզ,ասաց տերս ու գլխապտույտ արագությամբ վար սլացանք։ Երբ ընթացքը մի քիչ դանդաղեց, տեսա դիակս՝ լուսավոր-ապակենման թասակի տակ ու ոչ մի ագռավ կամ անգղ, անգամ ճանճ չէր մոտեցել նրան։ Սալիկները կրծքիս սեղմած, կիսամարդու հոգեմարմնով մտա գայլի մարմնիս մեջ ու լուսե սալիկները մնացին մորթուս տակ։ Երբ բացեցի գառնային աչքերս դի-մացս լուսե սալիկներն էին, վրաները՝ Պատվիրանները։ Ես տառաճանաչ չէի, բայց հասկա-նում էի դրանց բոլոր երանգներն ու նրբերանգները։ Ամեն տառ իր հոտն ուներ ու ամեն նկար իր բուրմունքը, իսկ դրանց միասնությունը՝ երջանկության գլխապ-տույտ էր առաջացնում. այն բարուրել էր ինձ ու թվում էր՝ ես եմ կարդում պատվիրանները։ ՈՒր էլ շարժվեի դրանք աչքիս առաջ էին, բիբերիս էին դաջված. «Այսօրվանից ի հայտ եմ բերում քեզ, որ դու Աստվսծ ունես, ես եմ ու չկա ու-րիշ Աստված ինձնից բացի։ Ոչինչ երկրի մեջ, երկրի վրա ու երկրի երկնքում, նույնիսկ հոգիդ՝ կուռք չշինես քեզ համար՝ ապա թե ոչ՝ կջնջեմ տեսակդ։ Միայն Ես կողորմեմ քեզ ու սերունդներիդ, և, իմ տվածից բացի՝ ուրիշ ոչինչի կարիք չես ունենա։
54
Շաբաթվա վեց օրը որոնիր, իսկ յոթերորդ օրը կեր ու բաժին հանիր նմաննե-րիդ համար։ Ինքդ՝ ոչինչի վրա աչք չդնես՝ մինչև՝ Ես կտամ. հիշիր՝ տվածիցս ավելին թույն է, որ կսպանի քեզ՝ դանդաղ, կամ՝ միանգամից։ Պատվիր ու մեկ եղիր նախնիներիդ հետ, որովհետև բոլորդ էլ իմն եք եղել ու հավետ իմը կմնաք։ Արա այդպես ու քո օրերը երկար կլինեն։ Մի սպանիր՝ ինչը որ չեմ տվել քեզ ուտելու համար. մի անիծիր ու հայհոյիր, նույնիսկ մի չարանա։ Խեղդիր զայրույթդ ու Իմ արդարությունը կհասնի երկիր, ավելի զորեղ՝ քան որևէ ցասում։ Չփորձես դատել ուրիշի արարքը, քանի որ չգիտես՝ Ես չե՞մ արդյոք ուղղորդում նրան։ Մի շնանար, որ տեսակդ չխառնակվի. շնացողի պոչը կտրիր առանց խղճի խայթի ու միշտ լսիր, թե ի՞նչ կասի քեզ խիղճդ, որ իմ աչքն է քեզանում։ Մի գողանա ու վերցրու այն, ինչը չեմ արգիլի. միայն իմ տվածն է պիտանի քեզ։ Մի վկայիր այն, ինչը չես կարողանա ապացուցել նմաններիդ։ Չերդվես՝ ոչ սուտ, ոչ՝ ճիշտ, Ես Ինքս ամեն ինչ հայտնի կդարձնեմ, երբ հարկ լինի։ Զորավիգ եղիր միայն այն արդարությանն ու ճշմարտությանը, որը Ես կցուցանեմ։ Ոչ մեկի ոչինչը չցանկանաս, քանզի հենց այդ պահին՝ քոնից ես հրաժարվում, ուրեմն՝ և իմ տվածից, ուրեմն՝ և ինձնից։ Սրտումդ գրանցիր պատվիրաններս, որպեսզի ոչ միայն գլխումդ լինեն, այլև ժանիքներումդ ու ճիրաններումդ, մկաններումդ ու մորթումդ՝ ողջ մարմնումդ ու մարմնիդ մասերը թող հետևեն, որ մյուսները չխախտեն դրանք։ Ավելորդ տեղը անունս չարտաբերես մարմնով կամ հոգով, կամ երախով։ Չդիմես ինձ, քանի որ ամեն ինչ գիտեմ նախապես»։ Փակեցի աչքերս՝ ամենը նաև տեսլապես հիշելու համար ու նորից վեղարավոր գան-գը կանգնեց դիմացս, նորից հիշեցի, որ քնած եմ, բայց և վստահ էի՝ այս ամենը մի-այն երազ չէր, կամ՝ պարզապես երազ չէր, կամ՝ ավելի իրական էր, քան՝ արթմնությանս ժամանակ ապրածս։ Ու նորից քնեցի, որ «երազս» հանկարծ չընդհատվի ու ձեռք բերած-ներս՝ չկորուսվեն... Միթե՞ Աստված այլևս հրաժարվեց մարդկանցից ու գայլերի հետ իր հույսերը կա-պեց,- մտածեցի և իսկույն էլ զղջացի ավելորդ դատելու համար... հեշտությամբ, կար-ծես մարմինս չարչրկված չէր, ոտքի կանգնեցի ու վազեցի դեպի մոտակա անտառը։ Ձմեռ էր ու սառնամանիք, փոթորիկը ծածկում էր հետքերն ու աղավաղում հոտերը, աչքերս մի-այն մի քանի քայլ հեռուն էին տեսնում, բայց չզգացի էլ, թե ինչպես հայտնվե-ցի ծառերի ետևում թաքնված քարանձավի մուտքի մոտ, ուր մի ողջ ոհմակ էր պահ մտել։ Առանց վարանման անցա օտարների համար վտանգավոր շեմն ու միայնակ կանգնեցի ոհմակի դիմաց. խավարում, գռմռացող ու փայլող աչքերը դանդաղորեն ինձ էին մոտենում, ևս մի քանի վայրկյան ու կպատառոտեին մորթիս, բայց հրաշք տեղի ունեցավ։ Քարանձավը միանգամից լուսավորվեց, ոհմակը լռեց ու զարմացածսարսափած ինձ էր նայում, քանի որ լույսի աղբյուրը ե՛ս էի։ Մորթիս՝ մինչև վերջին աղվամազը բիզ-բիզ էր կանգնել, ամեն մազիցս մի ճառագայթ էր ելնում, ու, փայլում էի ինքն իրենից լուսավորվող ադամանդի պես։ Գայլերը խոնարհվեցին ու ետ-ետ գնացին մինչև ապահով հեռավորություն. նվնվում էին
55
նորածին լակոտների պես, իսկ, երբ առանց բերանս բացելու խոսեցի, գլուխները դրեցին առջևի թաթերին, ինչպես անում էին լակոտ ժամանակ՝ մորից ուտելիք խնդրելիս։ «Դուք, հիմա, Աստված ունեք ինչպես մարդիկ ու չկա ուրիշ Աստված նրանից բացի։ Դուք հիմա նույն Աստվածն ունեք, ինչ մարդիկ ու չեք կարող ապրել առանց ՆՐԱ,- ասացի ու գայլերը համաձայնվեցին իրենց լռությամբ,- ՆԱ դաժանորեն կջնջի ձեզ երկրի կենդանիների շարքից՝ եթե դադարի սիրել ձեզ, ուստի՝ արեք ինչպես ասում է իմ մի-ջոցով»։ Ու արտասանեցի բոլոր պատվիրանները։ Գայլերը ոռնում էին լացակումած, իսկ ես շարունակում էի։ Նրանք թավալ էին տալիս ողբագին, բայց ես շարունակում էի։ Քա-րերը կրծելով փշուր-փշուր էին անում ատամները, ապառաժները քերելով արնալվա ջարդոտում էին եղունգները՝ ես չէի էլ կարող լռել, եթե անգամ ցանկանայի։ Ահա թե որ-քան հզոր էր Տիրոջ կամքը։ Երբ ավարտեցի՝ չկար ավելի հուզիչ տեսարան, քան ոտքերիս տակ փռվածը։ Անժանիք-անճիրան, մազերը փունջ-փունջ թափված, աչքերը լայն բացած կենդանիները քսմս-վում էին իրար ուրախալի ոռնալով՝ ալելուիա, իրար լիզել-լպստելով՝ դարեր շարունակ մեջները կուտակված ու երբևէ չարտահայտված իրենց սերն էին ի հայտ բերում ու... բոլորն էլ թույլ-ֆոսֆորային լույս էին արձակում՝ ինչպես լուսատիտիկները։ Ես հեռացա նույնքան անսպասելի, որքան որ հայտնվել էի՝ միայնակ թողնելով նրանց՝ իրենց նոր երջանկության հետ։ Իսկ դրսում արդեն գարուն էր։ Տարվա եղանակներն ամեն օ՛ր էին հաջորդում իրար, իսկ ես վազում ու քարո-զում էի՝ առանց ետ նայելու, մեկ օրվանից ավել ոչ մի ոհմակի հետ չապրելով։ Ո՛չ ու-տում էի, ո՛չ հանգստանում, չէի խնայում ինձ, եթե նույնիսկ մեկմիայնակ գայլ էի գտնում. չունեի ո՛չ ուղեկիցներ, ո՛չ աշակերտներ, միայնակ էի, բայց երջա-նիկ։ Երբեմն, ամայի ճանապարհներին, Տերս էր դիմացս գալիս ու սնում էր հոգիս իր խոսքերով. «Վախը՝ ամեն գիտելիքի կարապետն է։ Միակ ամբողջական գիտելիքը տիե-զերքում՝ Հայրս է։ Վախեցիր միայն նրանից ու միայն՝ հանուն ՆՐԱ»։ Կամ՝ «Արդ-յունքներին մի սպասիր քարոզիցդ հետո, որովհետև դրանք տեսնելու է ՆԱ, ՈՎ ծրագրել է դրանք, իսկ դու, աշխատանքիդ համար՝ նախավճարով ես շնորհ ստացել, որ վայելելու ես ճանապարհիդ ավարտից հետո»։ Եթե հանկարծ հպարտանում՝ գլուխս վեր էի քայլում՝ «Մի գոռոզացիր ու հեզ եղիր, մի հպարտացիր նրանով, ինչը միայն քեզնով չէր լինի»։ Եթե ուժասպառ էի՝ «Ուժդ հոգովդ՝ երկնքից քաղիր, որն անսպառ աղբյուր է ու չի սպառվի կորովդ»։ Միթե՞ կարող էի վհատվել կամ ծուլանալ, երբ այսպիսի Տեր ունեի, միթե կա-րող էի շեղվել ճամփիցս, երբ իրական երջանկության աղբյուրը՝ մեջս էր, ամեն րո-պե բազմապատկվում էր՝ արյանս փոխարե՛ն շրջանառելով երակներումս։ Ես մի ողջ հավեր-ժություն նույն բանը կանեի, անթիվ անգամներ կկրկնեի պատվիրանները, ավելին չէի ցանկանում... ...Սակայն քննարկելի չեն Աստծո որոշումները, դատի ենթակա չեն՝ դրանք իրագործողները։ Անտառներում ու հեռավոր տափաստաններում գործս ավարտելուց հետո լեռնային ոլորապտույտ ճանապարհով իջնում էի դեպի քարակերտ անտառները, որոնց, մարդիկ՝ քաղաք են անվանում. հեռվից լսեցի շների վայրենացած ոհմակի հաչոցներն ու կաղկանձյունը։ Մի շնանար՝ ասացի
56
ինքս ինձ ու առաջ շարժվեցի. այդ տխմարնե-րը, սովորաբար, իմ եղբայրների հոտն անգամ զգալուց՝ վախից թաքնվում են, բայց այդ օրը, զարմանալիորեն, ընդառաջում էին ինձ։ Չէի էլ հասցրել նախապատրաստվել, երբ ողջ ոհմակով վրա տվեցին։ Մի քանի կատաղած երախներ միանգամից խրեցին ժանիք-ները մարմնիս տարբեր մասերն, ու թեև ցավ չէի զգում՝ տապալվեցի գետնին։ «Գիտենք, դու ես մեղավոր, որ մեր տերերը մեռան հիվանդություններից,- խմբովի հա-չում էին մարմինս բզկտելով,- քո պատճառով անտառի գազանները հիվանդացան ու վարակե-ցին մեր տնայիններին, դրանց ուտողները մեռան ու միայն սրբակենցաղները, որոնց ո՛չ մենք ենք հարկավոր, ո՛չ էլ այլ կենդանիներ՝ ողջ մնացին»։ Թեև չէի դի-մադրում, բայց խղճում-ափսոսում էի այդքան ժամանակ, առանց որևէ պահանջ ներկայաց-նելու, հավատարմորեն ինձ ծառայող մարմինս և ուրախացա՝ երբ հովվաշան ձագը ատամնե-րը խրեց լյարդիս մեջ, ուրախացա՝ որ մարմինս էլ չի՛ տանջվի։ «Վաղուց էինք որոնում քեզ ու ահա՝ քո Աստվածը քեզ տվեց մեր ժանիքներին,- շարունակում էին վայրահաչել ու հոշոտել մարմինս, իսկ ես, երկու ոտքի կանգնած, վերևից էի նայում այդ ամենին,- եթե ոչ փրկված մարդիկ, ապա նրանց զավակները, կրկին կվերականգնեն սովորական աշխարը, իսկ մինչ այդ՝ մենք գառնացած գայլերով կսնվենք»։ Բնավ բանի տեղ չէի դնում նրանց խոսքերը, ոչ էլ այն, որ ատամներով քերում էին ազդրերիս միսը, լպստում էին ամեն կաթիլ արյունս, նույնիսկ՝ մորթիս էին ծա-մում. բոլորովին չարություն չունեի նրանց դեմ։ Հրաժեշտ տալով ասացի. «Մար-սե՛ք միսս ու արյունս, ու, թող խաղաղություն գա ձեր հոգիներին»։ Նրանք այլևս հետաքրքիր չէին. ես՝ կրկին՝ ազատ թափառող հոգի։ Սակայն այլ էր մոլորակն այս անգամ, նախկին քաղաքներն ու գյուղերը ամայի էին, անտառներում՝ միայն անգղ-ներ ու ագռավներ էին երևում, ճանապարհները դատարկ էին ու միայն Աստծո տներն էին լուսավոր, այն էլ՝ ոչ բոլորը։ Վայելում էի թռիչքն ու անկշռելիությունը, երբ Տերս դուրս եկավ դիմացս ու ես մեղավոր կախեցի գլուխս, քանի որ պատվիրանների սալերը կորցրել-թողել էի գողգոթայիս ճանապարհին, մորթուս տակ։ Իսկ նա բանի տեղ չդրեց դա, ափով բարձրացրեց գլուխս, նայեց ուղիղ աչքերիս, ինչպես երբեք չէր արել, ու բարձրաձայն, ինչ-պես միայն մարդկանց հետ էր խոսում, ասաց. -Հպարտացիր, քանի որ նույնիսկ ես՝ երկու անգամ հարություն չեմ առել, ու նոր կյանքդ ապրիր առանց՝ նույնիսկ մեկ կաթիլ գայլի արյան, որից ազատվեցիր։ Աչքերս ոչինչ չէին տեսնում, ականջներումս Տիրոջս խորհրդավոր բառերն աս-տիճանաբար ցածրանում-ցածրանում՝ անլսելի էին դառնում, գլուխս դատարկվում էր ու գի-տակցությունս հանգում։ Տարօրինակ մի բառ՝ «երազ», անընդհատ կրկնվում էր ինչպես ժամացույցի թխկթխկոցն ու հանկարծ... ...Ինչ-որ բան զգացի... չգիտեմ ինչով, քանի որ կույր էի, խուլ ու ան-մաշկանքիթ, բայց ուղեղս վստահորեն ինչ-որ ազդակ ստացավ մարմնիս ինչ-որ մի նորահայտ, նախկինում չունեցած մասից... զգացի ու դա ինձ իրավունք էր տալիս գո-ռալու... ...-Եղիցի լույս,- կանչեցի ինչպես նախնիներս հազարավոր տարիներ, ինչպես կանչում ենք ծննդյան պահին, կանչեցի՝ առանց, նույնիսկ, գիտակցելու,
57
թե ի՞նչ եմ կանչում։ Կանչեցի ու նոր՝ անհասկանալի շոշափուկովս ինչ-որ բան շարժեցի, գուցե այն դուռը, որի ետևում բանտված էի, ուղեղս վերադարձավ մեր՝ եռաչափ ու ժամանակաստեղծ աշխարհ։ Լույսը հնչեց ինչպես կողքովդ սարսափելի արագությամբ անցնող ինքնաթիռը, ցավեցրեց աչքերս, ինչպես ցավեցրել էր ծննդիս պահին՝ հրաշալի ցավով, վերարարեց տարածությունն ու իրենով լցրեց այն՝ սպիտակ ու ցանկալի։ Վարժվելով դրան հասկացա, որ ընդամենը փոքրիկ մի շող էր, որն ուրիշ ժամանակ չէի էլ նկատի, հետո միայն, տեսա դնչիցս դեպի այն ձգվող մորուքս... Տեր Աստված... Աստիճանաբար ամեն ինչ հիշեցի... երբ վեղարավոր գանգն անիծեց ինձ անզգա մնալ՝ սափրված էի. իսկ հիմա՝ մորուքս աճել-երկարել ու իմ մի մասն էր, ինչպես ձեռքս կամ ոտքս... հիշեցի, որ երազումս, ծուղակն էր գցել՝ այլ երազներում ինձ ապրեցնելով... հետո տեսա մարմինս ու մորուքովս շոշափեցի կուրծքս։ Աչքերս, նրանք, որ դեմքիս էին, լույսի ստվար զանգվածի միջից աստիճանաբար սկսեցին մորու-քիցս ավելին տեսնել. նախ ձեռքերս՝ մարմնիս զուգահեռ, ափերս դեպի վեր, երակնե-րումս ասեղ հագցնելու հարմարանքներ, որոնցից մեկը միացած էր երկար ձողից կախ-ված թափանցիկ հեղուկով պոլիէթիլենային պարկին. հետո հասկացա, որ դա ինձ սնող հեղուկ էր։ Դաստակիս՝ ինչ-որ կապ, որից լար էր գնում դեպի գլխամասիս ետևը գրաված սար-քավորումները։ Մարմինս ծածկված էր թեթև, արծաթափայլ, ջերմամեկուսացնող սավանով։ Անկողինս մետաղյա էր՝ հիվանդանոցային... ու նոր հասկացա, թե որտեղ եմ։ Բաց երկնագույն պատերից անդրադարձվող լույը դեռ ծակծկում-խայտում էր աչքերս, բայց ար-դեն տեսնում էի լուսամուտը, իրական, երկրային լույսը կանչում էր ինձ. ավե-լին՝ լցվում էր երակներս, արյունս եռացնող ուժ էր դառնում ու ստիպում էր շարժ-վել։ Թոքերս օդ էին ուզում՝ շատ օդ։ Անկողնուց ցած գլորվելով չկարողացա կանգնել բամբակյա ոտքերիս վրա, սողեսող-չորեքթաթ հասա պատուհանին ու մի կերպ չոքեցի։ Երբ գլուխս վեր բարձրացրի պատուհանագոքից տեսա, որ դրսում ձյուն է գալիս, գարնանա-յին, նորաբաց բողբոջներին դիպչելով հալվող ձյուն։ 1999
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇԱՐՔԻՑ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՏԻ ԿԱՄ ՀԵՔԻԱԹ ՏՂԱՅԻ, ՀՈՐ ՈՒ ՃԱՆԱՊԱՀՐԻ ՄԱՍԻՆ «ԷԼԻ,ԷԼԻ, լամա՞ սա-բաքթանի»
Ամենից առաջ կար ճանապարհը. որն անցնում էր լեռների, մարգագետինների, տա-փաստանների, անապատների ու անտառների միջով`
58
ոլորապտույտ ու անվերջանալի: Մեկ նե-ղանում` արահետ էր դառնում, մեկ էլ այնքան էր լայնանում, որ իր մեջ էլ մայրու-ղիներ էին տեղավորում: Մեկ իջնում էր քարանձավների լաբիրինթները, մեկ էլ աստղից աստղ էր անցնում, հարդագողի հետ թափառում էր տիեզերքով, բայց երբեք էլ չգիտեր, թե ուր էր տանում: ԵՎ հավատա ինձ, աշխարհի ոչ մի ճանապարհ էլ չգիտի իր ակունքն ու վախճանը, ու թե ինքն ինչպե՞ս, կամ ինչու՞ է ճանապարհ դարձել: ՈՒ որպեսզի ճանապարհը հասկանար, թե ինքը մինչև ուր է հասնում` նրանով սկ-սեց քայլել մարդը: ՈՒսապարկը ուսին, գունաթափ գլխարկը միշտ գլխին, ձեռնափայտը ոտքերից առաջ գցելով, մեկ հեռուն ու մեկ էլ ոտքերի տակ նայելով, մեկ` լուռ, մեկ` քթի տակ երգելով, կամ, ինքն իրեն խոսելով. երբեմն էլ՝ անձրևից կամ արևից ճամ-փեզրի ծառերի սաղարթների տակ թաքնվելով: Բայց և գիտես, որ մարդուն դժվար է միայնակ ճանապարհ գնալը. մարդն առանց մարդու իրեն մարդ չի զգում: Ինչքա՞ն կարող ես քեզ--քեզ խոսել,երգել ու մտածել: Վերջապես որքա՞ն կարող ես միայն ինչ-որ անորոշ «մարդ» լինել, առանց հայր, որդի, զինվոր, քաղաքացի, կամ որևէ այլ բնորոշիչի: Ու մարդը մի քոլիկ հորինեց ճամփեզրին, մի կին-կողակից, մի արտ, որն իրենց պիտի կերակրեր, միայն հետո մի որդի հորինեց, որը պիտի մեծանար ու իր հետ ճամփորդեր: Ուզում էր անուն տալ նրան, բայց մտածեց, որ տղան էլ իրեն անուն կդ-նի, իսկ անունները առանձնացնում-օտարացնում են մարդկանց: ՈՒ քանի որ Տղան հորինված էր, մտքի արագությամբ էլ մեծացավ. դեռ երկու ժամ էլ չէր անցել ծնվելուց, բայց արդեն խոսում ու փորձում էր ոսկեգույն գանգուրները հեռու քաշել աչքերից: Արևը դեռ մայր չէր մտել, իսկ աչքն արդեն ճանապարհին էր, գի-տեր, որ կարող է չհոգնել ու չտրտնջալ, չծարավել` եթե ջուր չկա ու չսովածանալ՝ քանի դեռ ուտելու ժամը չէր: Երբ Հայրը նկատեց, որ որդու մի ոտքը ճանապարհին է, մոռացավ մտացածին քոլիկը, կնոջն ու արտը, ուսապարկը գցեց ուսին ու բռնեց Տղայի ձեռքը: -Տղան շատ թեթև ոտք ունի,- ասաց ճանապարհը: Եվ քայլեցին: Սկզբում Տղան ապշած էր իր տեսած աշխարհից. զարմանքը կոկորդում պինդ սեղմած ու աչքերը լայն բացած փորձում էր նույնիսկ ոտնատակերով հիշել ամեն խորդուբորդը, շրջադարձն ու բարձունքը: Իսկ երբ հասկացավ, որ քայլերի հետ ամեն ինչ կրկնվում է, ու նոր ոչինչ չկա արևից տաքացած ճանապարհին՝ սկսեց տարբեր բաներ հորինել-պատմել հորը: Հայրն էլ պատմելու շատ բան ուներ, ու ստացվում էր, որ նրանք զրուցում են, իսկ ճանապարհն ականջ է դնում: Ոլորապտույտին էլ էր հետաքրքիր լսել Հոր պատմությունը օվկիանոս դարձած երկ-րի ու մի նավում ողջ աշխարհը տեղավորած մարդու մասին, կամ, նրա մասին, ով քառասուն տարի անապատում քայլեցրեց իր ժողովուրդը, որպեսզի ուղեցույց պատվիրաններ շնորհ ստանա: Ճանապարհը ծիծաղից գալարվում էր, երբ Տղան պատմում էր հրեղեն ձի-ու, երգող ծառին նստած խոսող թռչունի կամ սափորում բանտված կախարդի մասին: Հայրը հետևում էր, որ անձրևին կամ կիզիչ արևին որդու գլուխը բաց չմնա, բո-կոտն չքայլի, ու, որ մի բան ուտի, երբ հարկ էր ուժերը վերականգնել գոնե մինչև հո-րիզոն հասնելու համար: Որդին էլ փորձում էր կրկնել հոր ամեն մի քայլը. հասակ էր առնում նրա պես, ձեռքերը հզորանում էին, ոտքերը` դիմացկուն
59
դառնում, ու աչ-քերն ավելի հեռուն էին տեսնում: Թվում էր, թե հավերժ այսպես է լինելու, քանի որ ուղին ոչ վերջ ուներ, ոչ սկիզբ, իսկ հորինել-պատմելու բան միշտ էլ կգտնվեր: Բայց եղավ այն, ինչ երբեմն-երբեմն պատահում է ճանապարհների հետ։ Տղան տեսավ մի ուրիշը, որ ճյուղավորվումառանձնանում էր առաջինից, թեքվում էր բլուրի ետևում ու այլ ուղիով էր տանում: Միայն տղան էր այն տեսնում: -Ես ուզում եմ ա՛յս ճանապարհով գնալ,- ինքն էլ չհասկացավ, թե ինչու՞, կամ ինչի դեմ ընդվզեց Տղան,- պիտի տեսնեմ, թե ու՞ր կհասցնի ինձ: -Բոլոր ճանապարհները մեկ են և նույն տեղն են տանում,- անսպասելի շրջադար-ձից շփոթվեց, իրեն կորցրեց Հայրը,- ուզու՞մ ես իրենից` ճանապարհից հարցրու։ Հոր ճանապարհը գլխով հաստատեց, սակայն որդին չնայեց էլ նրա կողմը: -Եթե այդպես է, ուրեմն միևնույն է` կհանդիպենք... կամ նույնիսկ` իսկի չենք էլ բաժանվի,- կիսաձայն պատասխանեց Տղան ու քայլեց իր ուղով: -Սպասիր, դու դեռ շատ բան չգիտես,-հուսակորույս կանչեց հայրը այն ուղղու-թյամբ, որտեղից դեռ զգում էր անհայտացած զավակի հեռացող ջերմությունը,- հա-վերժն ու իրականը միայն ճանապարհն է... Տղայի ճանապարհն ուրիշ էր. նրա երկինքն այլ գույն ուներ, լեռներն ավելի բարձր ու լճերն ավելի կապույտ էին. խոտերն ավելի փափուկ, իսկ ծառերն ավելի կանաչ էին: Ամեն ինչ ուրիշ էր՝ բացի ճանապարհից, որն ուղղաձիգ թե ոլորոպտույտ, նեղ-լիկ, թե լայնահուն, միևնույն է, միայն ճանապարհ էր ու ոչինչ ավելի: Հիմա ինքն էր իրեն պաշտպանում արևից ու անձրևից, միայնակ էր կեր հայթայթում, ինք-նիրեն էր խոսում ու երգում: ԵՎ... կարոտում էր հորը: Թեև գիտեր, որ իրենց ու-ղիներն այլևս չեն խաչվելու, բայց հայացքը կենտրոնացնում էր հեռվում երևացող ամեն մարդանման կետի՝ ակնկալելով անհնարինը: Կարոտն էր նրա միակ ուղեկիցը, իսկ մնացած ամեն ինչն օրեցօր ավելի ու ավելի անհետաքրքիր էին դառնում: Հենց այդ խեղդող կարոտն էր պատճառը, որ այդ գիշեր, երազում՝ տեսավ հորը: Նորից երկուսով՝ երջանիկ էին. աչքները թաց էին ուրախությունից, ու հոգիները լի՝ հա-սուն, տղամարդկային զգացումներով: -Տեսա՞ր, որ բոլոր ճանապարհները նույն տեղն են տանում, տեսա՞ր, որ հանդիպե-ցինք, հիմա գիտե՞ս, որ մեր ուղին մեկն է... ,- զարմացած-ոգևորված խոսում էր Հայ-րը: Իսկ ինքը նայում էր չորսբոլորն ու, նույնիսկ, մի նեղլիկ արահետ էլ չէր նկատում: Նստած էին անճանապարհ աշխարհում, ուր ոչ մի ուղղություն, նույնիսկ առաջ կամ ետ չկար: Ամուր բռնել էր հոր ձեռքն ու հայացքն ուղղել աչքերին, որպես-զի հայրն էլ իրեն նայի ու չնկատի, որ իրենք ոչ մի խաչմերուկում էլ չեն, իսկ այդ երազն էլ միայն իր կարոտից է ծնվել: Երբ արթնացավ, արցունքները ծորում էին հուսահատ դեմքն ի վար: Այլևս չէր ու-զում քայլել: Մի կերպ նստեց ճամփեզրի քարին ու մոլեգի՛ն վհատությամբ մի քոլիկ հորինեց, մի արտ, որ իրենց պիտի կերակրեր, հետո հորինեց իր հո՛րը, իր հոր հո՛րը, իր որդուն ու իր որդու որդու՛ն... ՈՒ բազմաթիվ ճանապարհներ հորինեց՝
60
ճյուղավոր-վող ու խաչվող, սալապատ ու հողածածկ, ոլորապտույտ, կամ լույսի ճառագայթի պես ուղիղ: Հորինեց ջրային ու օդային ճանապարհներ, որ քաղաքից քաղաք, երկրից երկիր, կամ աստղից աստղ էին տանում: ՈԻ անթիվ հորինված մարդիկ էին քայլում ճանապարհներով, որոնք ապրում ու նույնպես՝ հորինում էին. երբ հարկ էր լինում՝ նաև կառուցու՛մ էին բազմաթիվ ճանապարհներ, դրանցով ցանցապատելով ողջ երկիր մոլորակը: Ահա սա էր իմ պատմությունը, կամ հեքիաթը իր նպատակ-ավարտը չիմացող ճանապարհի, հոր ու որդու մասին. կան նաև ուրիշները... ասենք՝ հոր մասին, որ քիչ էր մնում սպաներ իր միակ որդուն, երկմային հորը չկորցնելու համար: Կամ մի ու-րիշը՝ որում որդին, հորը հանդիպելու համար, խաչվեց սարի գագաթին: Բազմաթիվ են պատմությունները հոր ու որդու մասին, նույնիսկ ամեն մարդ՝ իրենը ունի, դու էլ քոնը պատմիր՝ ես կլսեմ: Մայիս 1985 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒՏՅԱՆ ԿԱՄ ԱՆԱՎԱՐՏ ՀԵՔԻԱԹ ԻՄ, ԳՐԱՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՄՈՌԱՑՎԱԾԻ ՄԱՍԻՆ Նստեցի գրամեքենայի դիմաց ու տեսա, որ բան չունեմ աշխարհին ասելու: Ոչինչ չունեմ դատարկ թուղթը լցնելու համար՝ ոչ մի միտք, նախադասություն, խոսք, որը քիչ թե շատ իմաստ ունենա: Նույնիսկ որևէ հա՛րց չունեմ աշխարհին: «Շատ եմ հոգնած»՝ ասացի ինձ ու աշխարհին: «Ինչքան որ կաս»՝ մեջ ընկավ հոգնությունս: «Գլուխս էլ ցավում է»` փորձեցի արդարացնել ինքս ինձ: «Միշտ պատրաստ եմ հիշեցնել գլխիդ մասին»՝ վրա տվեց գլխացավս: «Միևնույն է,- փորձեցի հուսադրել ինձ,- ապրել արժե՝ նույնիսկ հոգնած ու գլխացավո՛վ»: «Մենք էլ հարմարվել, նույնիսկ՝ սիրում ենք քեզ»՝ խմբովի արտասանեցին հոգնությունս ու գլխացավս: Այդ մեկը նրանք չպիտի ասեին: Անզորությանս դեմ ընդվզելով՝ փակեցի աչքերս, խլացրի ականջներս, դադարեցրի շնչառությունս ու սկսեցի հաշվել զարկերակիս վերջին յոթանասունյոթ հարվածնե-րը: Հետո հանդարտ դուրս եկա միջիցս ու հայտնվեցի ոսկեգույն ավազով անծայրածիր-ամա-յի լողափին. դեմդիմաց` օվկիանոսին, մեջքիս` անանցանելի լեռներ, վերևում՝ լա-զուր երկինք: «Այդ ու՞ր... »՝ նվաղող ձայնով ու վերջին շնչով հարցրին հոգնությունս ու գլխացավս: -Հեռուուո՜ւ... - բարձրաձայն հրաժեշտ տվեցի նրանց, հաճույքով հանեցի բաճկոնս, արձակեցի փողկապս ու վերնաշապիկի բոլոր կոճակները, ծալեցի շալվարիս փող-քերը, դեն նետեցի կոշիկներն ու գուլպաները, ազատ շունչ քաշեցի ու թեթևացած քայ-լեցի ավազեզրով: «ՈՒ՞ր ես եկել»՝ միայնությունս խանգարեց ինչ-որ անծանոթ մեկը: «Դու՞ ով ես»՝ անկեղծորեն զարմացա ու մի քիչ էլ նյարդայնացա:
61
«Եէէս, ես քո փախուստն եմ»՝ լպիրշորեն պատասխանեց ձայնն ու ծիծաղեց խելագա-րի պես՝ կեղծ ու հանդուգն: -ՈՒրեմն փախի, քանի չեմ խեղդել քեզ ծովում,- լրջորեն բարկացա ու նա անէա-ցավ: Վերջապես մենակ էի. քայլում ու վայելում էի գաղջ ավազահատիկներից ոտնատակե-րով երակներս լցվող ու մինչև բանականությունս հասնող արեգակի կենարար ջերմու-թյունը: Բոլոր մկաններս թուլացել էին ու թվում էր, թե սահում եմ՝ ոտքերս մի-այն սովորության համաձայն շարժելով, մինչև հեռվում, դեպի ինձ եկող կանացի մի ուրվապատկեր նկատեցի։ Աչքերս թարթեցի, ու արդեն կանգնած էր դիմացս: Վստահորեն՝ շատ հարազատ մեկն էր, որի բոլոր մանրամասները հարազատ-ծանոթ էին, բայց իրեն չէի հիշում: -Որտեղի՞ց... - բացականչեցի անկեղծորեն-մտերմիկ, որպեսզի չնեղացնեմ մոռացվածին: -Ես միշտ էլ այստեղ էի, այդ դո՛ւ ես նոր եկել. ու մի՛ փորձի ձևացնել, թե՝ ճանաչեցիր,- նրա ձայնում չարություն չկար. միայն թաքցված խղճահարություն էր հնչում ու մի քիչ էլ՝ նեղացած սեր: -Դու չես փոխվել,- հիմարաբար փորձեցի շտկել իրադրությունը. (կյանքիս կե-սը կտայի նրա անունը հիշելու համար): -Մի խոսիր, պարզապես միասին քայլենք,- իր մեղմությամբ լարվածությունս հօդս ցնդեցրեց հարազատս ու քայլեցինք: Ձախից ծովի մեղմ ալիքներն էին, աջից՝ նա ու ժայռերը: Թեև ճանապարհի ընտրություն չունեինք, բայց և կարևոր չէր, թե ուր ենք գնում՝ առնվազն ինձ համար: «Ամոթ քեզ, մենակ եք, իսկ դու չէս էլ փորձում նրան որպես կին մոտենալ»՝ անսպասելի արթնացավ տղամարդկությունս: -Ասա նրան, որ ինձ այսպես ավելի՛ լավ է,- իմ փոխարեն ընդհատեցպատասխանեց մոռացվածն ու մենք շարունակեցինք քայլել: Մի կողմ նետեցի ձեռքիցս կախ ընկած հագուստները, շալվարիս գրպանից հանեցի ու ծովը շպրտեցի բանալիների ավելորդ դարձած խուրձը, դրան հետևեցին ժամացույցն ու ակնոցը: Բնավ ափսոսանք չզգացի: -Փակիր աչքերդ, անցողիկ երազի պե՛ս նայիր կյանքիդ, քնիր ու կողքից տես,- հրամաներանգ խորհուրդ տվեց մերձավորս ու ես ճշտորեն կատարեցի: Երազում՝ նստած էի մի հսկա դահլիճի բեմահարթակում, գրամեքենայի դիմաց ու ոչինչ չունեի աշխարհին ասելու, ոչ մի բառ չունեի սպիտակ թղթի համար, ոչ մի պատ-կեր չէր զբաղեցնում մտքիս աչքերը: Իսկ դահլիճում կոկիկ, սանրված-հագնված նստած էին վզնոցանման հոգսերս, մտացածին մտահոգություններս, շպարված ցանկություն-ներս, պճնված գայթակղություններս. օթյակներից՝ հեռադիտակներն ինձ ու սպիտակ թղթին էին ուղղել փախուստներս ու վախերս, փորձում էր հայացքս որսալ՝ աշխարհայացքս, մի կերպ էին իրենց զսպում, որպեսզի չթռնեն աթոռներից մոռացված մտքերս ու մերժված գաղափարներս: Նրանք սպասում էին ու ես ամոթից սկսեցի ինչ-որ անկապ-ա-նիմաստ բառեր մեքենագրել: Ի զուր: Մի քանի վայրկյան անց սկսեցին սուլել ու ոտ-քերով դոփել հատակին. միայն այն ժամանակ լռեցին, երբ սևացրած թուղթը հանեցի, ճմռթեցի ու դեն նետեցի: Համբերատար սպասեցին
62
մինչև նորը մտցրի գրամեքենայի մեջ, սակայն միևնույն էր՝ ես ոչ մի ասելիք չունեի, նույնիսկ՝ չկար մեկը որին նամակ գրեի: Փորձեցի վեր կենալ, սակայն գամված էի աթոռին, սեղանին ու հատակին: «Սա է կյանքը»՝ ընդվզեցի-գրեցի՝ մոռանալով հարցական նշան դնել ու ողջ դահ-լիճը միանգամից ծափահարեց: «Մնացածը սուտ է»` շարունակեցի նպատակադրված մոռանալով հարցականն ու ողջ դահլիճը ծափահարեց հոտնկայս... -Արթնացիր, հերիք զառանցես,- ցնցեց ինձ մոռացվածը: -Երբ աչքերս բացեցի ու դահլիճի աղմուկը լռեց՝ ինձ նորից երջանիկ զգացի: -Երազս պատմե՞մ,- հարցրի պարզասրտորեն: -Կարիք չկա, ես տեսա,- հուզմունքը զսպել-թաքցնելով հրաժարվեց հարազատս,- մինչև մայրամուտ տուն կհասնենք: Մոմերը վառված կլինեն, գինին գավաթում ջերմա-ցած ու ջութակը կձայնակցի լուսնի շողերին: Երեսուն տարվա թափառումներից հոգնած կլինես: Գրամեքենադ էլ կարոտել է քեզ ու մատներդ... Մարտ 1993 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՄԱՍՏԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՔԻԱԹ ԾԵՐՈՒՆՈՒ ԵՎ ՏՂԱՅԻ ՄԱՍԻՆ «Աշխարհն ունի յոթ ուղղություն` հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, վերև, ներքև ու դեպի ներս»: Դուգլաս Մոնրո «Հորիզոնից աստիճանաձև դեպի վեր ծավալվող սարարից ամենաբարձրին, անտառապատ գո-տուց վեր ու հավերժական ձնածածկույթին չհասած, անտաշ քարերով ու անշաղախ շարված մի դղ-յակ տեսավ տղան: Հետո, դրա միակ կամարակապ լուսամուտից առատորեն հորդող լույսի հետ ներս մտավ ու տեսավ ողջ դղյակը զբաղեցնող հսկա դահլիճը, պատուհանի դիմաց դրված քա-րե բազմակն ու քարակերտ սեղանը: Տեսավ արմունկները սեղանին հենած-նստած սպիտակամո-րուս իմաստուն ծերունուն, որ հայացքն ուղղել էր ողջ երկրին միանգամից ու տես-նում էր այն ամենն, ինչ կատարվում էր հարաշարժ աշխարհում: Լսում էր աղմկոտ աշ-խարհի բոլոր ձայները միասին` ու առանինառանձին: Զգում էր զգայալից աշխարհի բոլոր հույզերն ու ընկալում էր խելակերտ աշխարհի բոլոր մտքերը: Սառը քամինե-րի դեմ ոչինչ չկար կամարակապին, սակայն հազարավոր տարիների ընթացքում հավաքված ջերմությունը դուրս չէր գալիս դրանից: Հետո, ծերունու հայացքին հեծնած ետ վերադարձավ, տեսնելով լեռներում ոլորապ-տույտ վեր բարձրացող, անտառներում նեղլիկ արահետ դարձող, այգեշատ դաշտավայրերում կոտրատվող, տափաստաններում քամիներով կերտված, իսկ անապատներում ավազի պես սորուն, օվկիանոսներում` ջրային հոսանքներով գծագրված միակ ճանապարհը, որ դղյակ էր տանում: Այնքան
63
երկար մի ճանապարհ, որ, եթե վայրկյաններդ չհաշվես ու չխնայես` մի ամբողջ կյանքն էլ կարող է չհերիքել դրանով մինչև վերջ անցնելու համար»: Երազն այնպես էր տպավորել տղային, որ լուսաբացին, երբ բարձրացավ իրենց հյու-ղակի կտուրը, արդեն արթմնի տեսավ աշխարհի ծայրում ծվարած դղյակն ու զգաց ծերունու իրեն ուղղված հայացքը, որը կարծես կանչում` ցույց էր տալիս ճանապարհը: ՈՒ տղան հասկացավ, որ հենց սա՛ է իրենը: Չսպասեց մինչև աքլորները կարթնացնեին աշխարհն, ու ծեր տատը մի հեքիաթ կպատ-մեր սպիտակամորուս իմաստունի, նրա տված-չտված խորհուրդների, խելոք գայլի կամ հի-մար մարդու մասին: Լույսից նահանջող մթնշաղի հետ առաջին քայլն արեց յոթերորդ ուղուն: Սկզբում լարված` հոնքերը կիտել էր, որպեսզի հանկարծ չշեղվի ճանապարհից. բայց արթնա-ցող աշխարհը վեր բարձրացրեց հայացքն, առավոտյան մեղմ զեփյուռը թուլացրեց դեմ-քի մկաններն, առվակի կարկաչոցը շոյեց ականջներն, անտառի կանաչն ու խոտերից դուրս ցցված քարաբեկորը, դրա կողքին ծվարած մանուշակը, դրա գլխից վեր թևածող թիթեռնիկն ու էլի շատ բաներ ստիպեցին հիանալ աշխարհով ու կյանքով, սիրել դրանք, ստիպեցին ժպ-տալ բոլորին ու ամեն ինչին: Ճանապարհին... տղան շատ քաղաքներ ու գյուղեր մտավ, ընկերներ ձեռք բերեց ու կորցրեց, գտավ աշխարհի ամենագեղեցիկ աղջկան ու բարի ժառանգներ ունեցավ, ծառայեց մարդկանց` որքան կարող էր, տառապեց ու ամոքվեց, սայթակեց ու ոտքի կանգնեց, սխալներ գործեց և ուղղեց դրանք, սովորեց ու սովորեցրեց: Մի խոսքով` արեց այն, ինչ անում ենք բոլորս, բայց երբեք էլ չկորցրեց իր ճանապարհը` ոչ կաթնածիր մառախուղում, ոչ արևակեզ անապատում, ոչ ձնախեղդ փոթորիկին: Նրա դեմքը կնճռոտվեց, մազերը սպիտակե-ցին ու նոսրացան, մեջքը ծռվեց, սակայն ճանապարհի հայելին միայն այն փոքրիկ տղային էր արտացոլում: Հասնելով խիտ անտառների գոտին` հուզված արագացրեց քայլերը` բանի տեղ չդնելով քարերն ու փշերը, չորացած մացառուտներն ու որոգայթները: Հագուստը պատառոտվեց, մար-մինը ցանցվեց արնահոս քերծվածքներով, տեսողությունը խամրեց, լսողությունը բթացավ, իսկ հոգնատանջ ոտքերը, արդեն, քայլում էին առանց տիրոջ հրահանգի: ՈՒ, երբ մացառուտների արանքից, նրա ներքին տեսողությանը բացվեց քարաշենը... դղյա-կը ճիշտ այնպիսին էր` ինչպիսին երազում, այնպիսին` ինչպիսին տեսել էր իր մանկության տան կտուրից: Առավոտ-իրիկնամուտին, երբ լույսն ու մութը կիսում են աշխարհը, դղյակի ան-դուռ մուտքից ներս անցավ կիսաթափանցիկ, իր կյանքի վերջին րոպեներն ապրող մի տղա-ծերունի: Մանկան պես հիացավ լուսառատ քարե դահլիճի, բազմոցի ու սեղանի կատարե-լությամբ, վայելեց ինքնագո դարձած, ստվերներ չառաջացնող լույսի շոյանքը մեջ-քին, հետո, գիտակցելով իր մոտալուտ ավարտը չկարողացավ զսպել իրեն, մոտեցավ ու նստեց իմաստունի տեղը: Զգաց ու ընկալեց նրա դեռևս պահպանված ջերմությունը քարե կա-հույքին, նրա պես` արմունկներով հենվեց սեղանին, իսկ երբ վերջին շունչը քաշ-եց թոքերը` նայեց
64
կամարակապից դուրս: Տեսավ այն ամենն, ինչ կատարվում է հարաշարժ աշխարհում, լսեց աղմկոտ աշխարհի բոլոր ձայները միասին ու առանձինառանձին, զգաց զգայալից աշխարհի բոլոր հույզերն ու ընկալեց խելակերտ աշխարհի բոլոր մտ-քերը: Երջանիկ էր, ուստի` իմաստուն: Հետո, դանդաղորեն արտաշնչելիս, նկատեց հեռու դաշտավայրում, նույնիսկ անուն չունեցող մի ավանի ծայրի միհարհանի տան կտուրից իրեն նայող խոհեմաչ մանու-կին: Լսեց նրա սրտի զարկերը, երբ ճանապարհ ընկավ` հետևեց ամեն քայլին ու արար-քին, նրա աչքերով նայեց աշխարհին` մինչև սպիտակահեր ու կնճռոտված` թփերի արանքից կտեսներ դղյակը. իսկ, երբ կյանքից հոգնատանջ քայլերը հասան դղյակի շեմին` հալ-վեց լույսի մեջ՝ նրան զիջեց իր տեղը, քարե բազմակին թողնելով ընդամենը մի շունչ տևած իր իմաստության ջերմությունը: Ապրիլ 1987
ԾՈՎԱՓՆՅԱ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՅՈԹ ԾՈՎԱՆԿԱՐ ԵՐԵՔ ԱԿՆԹԱՐԹՈԻՄ ԱԿՆԹԱՐԹ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐ ԱՌԱՋԻՆ - ԽԵԼԱԳԱՐ ԱԼԻՔԸ Ծովի ալիքը զրնգուն-փռթկալով էր ծիծաղում քամու շոյանքներից: Խայտում էր թևերին, գրկում էր վիզն ու նեղացած ձևանալով` բաց թողնում: Խորամանկ ժպտում էր, հետո նորից վզից կախվելով` խնդմնդում ու համբուրում: Արդեն քանի՞ միլիոն տարի է, որ ալիքը սիրում է քամուն. (ես չեմ վախենում այս բառի խայտաբղետ երանգներից, չեմ ուզում դնել այն համոզիչ կաղապարնե-րի մեջ, չեմ ուզում գեղազարդել, կամ` նոր ձև տալ դրան. գրում եմ ենթադրելով ամե-նակոպիտ հնչողությունը): Ծովի ալիքը սիրում է ծովի քամուն իր ծննդյան պահից, իր հեղհեղուկ էության ամեն մի կաթիլով. սիրում է խելառ գանգուրներն ու խենթ շրթունքնեքրը, մեղմ-զեփյուռային ժպիտներն ու փոթորիկ հոգին: Եթե չսիրի` մի՞թե կալիքանա... ՆԿԱՐ ԵՐԿՐՈՐԴ - ՃԱՅԸ Ճայը, նույնիսկ ամենասարսափելի փոթորիկներին էր կարողանում մի կերպ պահել հավասարակշռությունն ու կուլ չէր գնում տարերքին. և ուժգնացող քամին, որ զգում էր փետուրների արմատներով` չէր վախեցնում նրան: Ծովափոշուն ու քամուն մի-այն մի բանի համար էր դիմադրում. հարկ էր` ջրի վերին շերտերում լողացող ձկնիկ-ներից մեկին փախցնել ծովի գրկից ու կուլ տալ...
65
ՆԿԱՐ ԵՐՐՈՐԴ - ՄԻԱՅՆԱԿ ԿԻՆԸ Միայն մերձափնյա զբոսաշրջության համար պիտանի դառած յոթանասունամյա նավի տախտակամած դուրս եկած քսանյոթամյա կինը հիանում էր ճայի թռիչքի սլացիկ գե-ղեցկությամբ, վարկենական անշարժացմամբ ու դեպի ջուրն անսպասելի խոյանքներով: Վերհառնումով ընդհանուրից առանձմացման ձգտող ալիքների բազմության մեջ, ճա-յը, կարծես, ծովից պոկվող ու նորից նրան միացող նրա մի մասը լիներ: Կինը մի-այն մեկ ակնթարթ ուշացմամբ էր վերապրում ճայի շարժումները, կորցնելով սեփական մարմի զգացողությունը` դիմադրում էր օդի հոսանքներին, սլանում-խրվում-միաձուլվում էր ջրին ու առանձնանալով հառնում էր ջրափյունիկի պես։ Կինը, տրվելով ինքնամոռացման ծայրագույն վայելքին, ամեն պահ մի քիչ ավելի էր ճայ դառնում` աստիճանաբար հրաժարվելով մարդ լինելու ճնշող հիշողությունից... ՆԿԱՐ ՉՈՐՐՈՐԴ - ՄՏԱԵՐՋԱՆԻԿԸ Զբոսանավի ապակեպատ դահլիճից կնոջը նայող երիտասարդը ոչինչ չէր տեսնում, բացի արևամուտը վերապրող հորիզոնը երփեղկած էգի անդիմադրելի գեղեցիկ կազմված-քից: Թվում էր` առաջին անգամ է տեսնում մի մարմին, որը կարող է սիրել անվերապա-հորեն, թվում էր` այս պահից կյանքն այլ հունով կարող է գնալ ու մինչև հիմա ապրա-ծը՝ միայն սրանից հետոյի նախապատրաստությունն է եղել: Մինչ ծովափնյա հանգստա-վայրն իր աշնանային արձակուրդի համար ընտրելը, մինչ զբոսանավ նստե՛լը գիտեր, որ լինելու է մի պահ, երբ իր կյանքն էլ՝ այն, որը երջանկությամբ է իմաստավոր-վում, վերջապես, սկսվելու է... ՆԿԱՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ - ԾՈՎԱԿՈՐՈՒՅՍ ՆԱՎԱՊԵՏԸ Նավապետի համար ծովը, իսկ դրա հետ նաև առարկայական կյանքը՝ կանայք, հարստու-թյունն ու վայելքը, դեռ տասը տարի առաջ՝ կորցրել էին իրենց իմաստը: Այլևս չէր հիանում ոչ ալիքների խաղով, ոչ ճայերի թռիչքով, ոչ էլ հետաքրքրվում էր իրեն վս-տահված զբոսանավի ուղևորներով: Եթե մի հրաշքով տեղափոխվեր անապատ ու քարավան առաջնոր-դեր՝ տարբերությունը չէր էլ զգա: Տասը տարի առաջ, իր հիսունամյակին, երբ հարբած դուրս եկավ նավի քթամաս՝ չհա-վատաց աչքերին։ Հանկարծակի հայտնված փոթորիկն իրեն դեմ հանդիման էր բերում մի հսկա ջրե պտտասյուն։ Սարսափի պահին, երբ տարերքը գրկեց ու իր մեջ վերցնելով սկսեց սարսափելի արագությամբ պտտեցնել մարմինը, զգաց, որ հոգին լքեց այն ու հրաժեշտ տվեց կյանքին։ Իսկ մի քանի վայրկյան անց, աչքերը նորից բացելով նավի ետնամա-սում, երբ գիտակցեց, որ կենդանի է մնացել, չկարողացավ համադրել իր մահվան կատարված փաստը և իր փաստացի կենդանությունը... ու... արդեն տասը տարի՝ հապաղել էր այդ երկու վիճակների մեջ, չկարողանալով հասկանալ՝ ծովն իրեն նվեր էր տվել, թե պատժել էր...
66
ՆԿԱՐ ՎԵՑԵՐՈՐԴ - հԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆԸ Արդեն իր երկրորդ թարմությունն էլ սպառած կինը արթնալալուց քիչ անց միայն այն բանի մասին էր մտածում, թե ի՞նչ ճաշ եփի, որպեսզի գոհացնի իր նավա-պետ ամուսնուն: Հետո տունը մաքրի ու կարողանա մինչև ուշ գիշեր, առանց որևէ մեկի հայացքը կռնակին զգալու` լվացք անել, մինչև կգար երանելի պահը, երբ հոգնած, ոչինչի մասին չմտածելով` կպառկեր քնելու: Ամեն գիշեր, երբ զգում էր, որ քունն իրեն հեռացնում է մարմնավոր կյանքից, սրտի զարկերը թաքուն վայելք սպասող կույ-սի պես էին տրոփում: Վախը, որ վաղուց հաճույքսարսափի էր վերաճել ու դառել էր խելա-կորույս սպասման մի մասը, քնելուց մեկ պահ առաջ, այլ իրականություն էր տեղափո-խում միօրինակ կյանքը որպես միակ իրականություն այլևս չընդունող կնոջը... ՆԿԱՐ ՅՈԹԵՐՈՐԴ - ՎԵՐՋԻՆ ՍՊԱՍՈՒՄԸ Նավապետի մայրը հստակորեն չէր էլ հիշում հարսի դեմքը. թեև նույն փողո-ցում էին տները` որդուն էլ վաղուց չէր տեսել. չէր հիշում նաև վաղամեռիկ ամուս-նուն, որի հետ երջանիկ երիտասարդություն էր ապրել, (որը նույնպես չէր հիշ-ում): Չէր հիշում ոչ իր մանկությունը, ոչ պատանեկությունն ու չէր հուզվում իր ապրած ավելի քան հարյուրամյա կյանքի և ոչ մի հուշով: Չէր ափսոսում, որ ծերացել է ու ապրելու բան չի մնացել: Տարիներ առաջ գրել էր կտակն ու սպասում էր այն միակին, որին դեռևս անծանոթ էր` մահվանը... ԱԿՆԹԱՐԹ ԵՐԿՐՈՐԴ ...Կարիք կա արդյո՞ք ասել, որ քամին էլ ալիքին էր սիրում. թափառում էր աշխարհով մեկ, ամպեր էր ցրում կամ հավաքում, սերմեր էր բաժանում արձակ դաշտերին ու դարավոր կաղնիներ տապալում, հետո կրկին ու կրկին ետ էր գալիս ծով, գտնում էր ի՛ր ալի-քին` կարոտն առնելու և հոգին մաքրելու հույսով: Սակայն ամեն անգամ տեսնում էր նրան այլ ալիքների հետ գրկախառնվածխառնակված` ինքնամոռաց սիրախաղում: Ամեն անգամ փոթորկում էր ի՛ր ալիքին առանձնացնելու, նրա հետ միայնանալու համար. բայց երբ շոյում էր` զգում էր ուրիշների մատնահետքերը, երբ գրկում էր` զգում էր ու-րիշների հոտը: ՈՒ սերը մոլեգնություն էր դառնում, շոյանքը` ապտակ, գորովանքը` ծեծ: Իրեն ձուլելով փոշիացնում էր ալիքին ու վանելով ամբողջացնում, մեծարելով բարձրացնում էր ու վայր շպրտում զզվանքով: Ամեն անգամ անավարտ թողնելով իր սերը, փախչում էր դրանից` ամպեր ցրելու կամ հավաքելու, սառն ու տաք օդերն իրար խառնելու, մոռանալու, կրկին կարոտելու, կրկին վերադառնալու, կրկին... ...Ճայը վերևից պարզորոշ տեսնում էր ստորջրյա հոսանքում լողացող ձկնիկների վտառը. գիտեր նաև իր անելիքն ու մնում էր միայն զոհին ընտրելը: Եթե առաջնորդին` երամակը կցրվեր, խուճապահար ձկնիկներից շատերը կեր կդառնային ավելի խոշոր գիշատիչների, մինչև նոր առաջնորդը՝ նոր տարմ
67
կազմեր: Գուցե վերջից քաշ եկո-ղի՞ն, որպեսզի մյուսները իսկի չնկատեին էլ. իսկ եթե նա լի էր ձկնկիթո՞վ: Հա-վանաբար կենտրոնում լողացողին. խոյանալկտցահարել ու վեր բարձրանալ նայելու, թե փրկվածները, չընկալելով արհավիրքի աղբյուրն` ինչպես են խուճապահար փախչում, հետո` թե ինչպես է առաջնորդը կրկին բոլորին հավաքում վտառում` հեշտությամբ նրանց հիշողություններից ջնջել-անտեսելով եղածը: Ճայն ապշում էր այն անարդարությունից, որ ինքը հանգիստ հետևում է որ-սին, գիտի մի քանի պահ անց կատարվելիքը, իսկ իրեն չէին նկատում: Նրա մտքովն էլ չէր անցնում, որ այդ պահին իրենով հիացող կա... ...Կինն անտեսում էր ահագնացող քամին, անզգայացած ոտքերն ու ձեռքերը. մոռացել էր ափն ու նրա վրա ապրող մարդկանց, իր ութամյա աղջնակին ու նրա կորած հորը: Մարմինն արձանացել էր, ու միայն կրծքի խորքում` մի թևածող-թպրտացող ճայ էր զգում, որն ամեն ինչ կաներ մերկանկաշկանդ, ալիքների ու քամու հետ խաղացողի հա-յացքին արժանանալու համար: Դրա թևերը խայտում էին կնոջ կրծքերը մինչև պտուկնե-րը ու կնոջը թվում էր, թե ինքը... ներսից... տրվում է այդ ճային... ...Տղան մշուշոտ զգացողություն ունեցավ, թե դուրս եկավ տախտակամած, մոտեցավ կնոջն ու շշնջաց ականջին` ես եկա: Հետո, վախենալով, որ արբածին տեսիլքը կցնդի, ձեռ-քը զգուշորեն մոտեցրեց քամուց ալիքվող մազերին, սակայն վախեցավ դիպչել-անէաց-նել, ու միայն դրանց ուրվագիծը շոշափեց: Թմրածին պատրանքում կնոջ ստվերը մեղմո-րեն նայեց իրեն, հին-սիրելի բարեկամի պես սեղմվեց` թույլ տվեց գրկել ուսը, գլուխը խանդաղատանքով սեղմեց իր կրծքին ու մի քիչ կծկվեց: Տղայի երևակայության մեջ նրանք երջանիկ էին միմյանց գոյությամբ, սրտերը միասին էին բաբախում ու նույն աչքերով էին նայում մայրամուտվող հորիզոնին: Ձեռքի մկանները լարվում` ավելի պինդ էին գրկում կնոջ ուսը և նրանք, աստիճանաբար, կորցնելով իրենց մարմնական ինքնությունը` միաձուլվում էին՝ մեկանում... ...Այն օրվանից՝ նավապետն իրեն հայելու մեջ նայելու կարիք չուներ, ու անտեսում էր, որ իր մորուքն ու մազերը դադարել են աճել-երկարել։ Տասը տարվա մեջ ոչ մի կնճիռ չէր ավելացել, սակայն աչքերը խամրած էին դիակի աչքերի պես: Ո՛չ ծարավ էր զգում, ո՛չ էլ սով, իսկ, մեքենայորեն կերած-խմածի էլ` համը չէր զգում: Ո՛չ մեկին, նույնիսկ իր կնոջը որպես էգ չէր նայում ու ոչ էլ անհանգստանում էր դրանից: Մանկան պես էր երջանիկ, իսկ իր հետ կատարվող տարօրինակությունները՝ ուրիշ ոչ ոք չէր նկատում։ Սկզբում, թվում էր, թե հայրը եկել ու անընդհատ կողքին է. երբեմն-երբեմն, ինչպես փոքր ժամանակ, հուշում է, թե այդ պահին ինչ է անհրաժեշտ անել, զբոսնում է հետը նավահանգստից մինչև տուն, պառկեցնում քնելու, ու, առավոտյան արթնացնում՝ դպրոցի փոխարեն նավահանգիստ տանում: Մի քանի օրից հայրը սկսեց մտովի զրուցել հետը` հարցեր էր տալիս այն ամենի մասին, ինչը հայտնվել էր աշ-խարհում վերջին քառասուն տարիներին` իր մահվանից հետո: Ապա աստիճանաբար դարձավ լուռ ու մոլորված հայացքով, ինքն էր
68
վերածվեց երեխայի պես մի բանի, որդու կողքից անբաժան, նայում էր աշխարհին ու մեկ-մեկ քթի տակ քրթմնջում` ու՞ր էի այսքան ժամանակ... ...Նավապետի կինը չէր տեսնում ամուսնու հորը, թեև զգում էր տանը ինչոր մի երրորդի լուռ ներկայությունը. սակայն դա այլ երևույթի էր վերագրում, կապում էր իր ամեն առավոտ մոռացվող մանրամասներով, սակայն ապրելու, ավելի ստույգ` սովո-րական կենցաղով գոյատևելու ուժ տվող գիշերային երազներին: «Իսկ գուցե,- մեղմ ժպտալով ասում էր մտքում,- գուցե հենց նա է... միայն թե,տարակուսած երկմտում էր,- ինչու՞ է միշտ ամուսնուս հետ հայտնվում»: ԵՎ իսկապես, ինչու պիտի երազում իր հետ ցերեկայինից բոլորովին այլ, իրադարձություններով ու կրքերով լի կյանք ապ-րողը միայն ամուսնու գալուց իր ներկայությունը զգալ տար: Գուցե խանդում-պահ-պանում է ինձ` եզրակացնում էր ինքնագոհ սեթևեթանքով: Ինքը գոհ էր ամուսնուց, նույնիսկ շնորհակալ էր նրան` սառն անտարբորության ու խաղաղ գոյակցության հա-մար. անգամ քույրական կամ հարազատական սիրո պես մի բան էր զգում նրա հանդեպ, որը թեթևացնում էր լվալ-եփել-թափելու իր պարտականությունների կատարումը... ...Նավապետի մայրը առավոտից մինչև ուշ երեկո նստում էր իր խարխուլ տնակի դռանն ու հարևանուհու բոված արևածաղկի սերմն էր վաճառում. գումարը երբեք չէր հաշ-վում, իսկ իր աշխատածը իսկի չգիտեր էլ, չէր հիշում, թե` ուր է դրել: Պարզապես` դա էր նրա սպասելու ձևը: Ժամերով նայում էր ծովի կողմը, քանի որ վստահ էր` ծովափնյա ավան-ներում մահն այնտեղից է գալիս: Նայում, բայց ոչինչ չէր տեսնում, որովհետև, վա-ղուց արդեն, քթի տակից այն կողմը չէր երևում, իր առավոտվա արածից հեռուն չէր հիշ-ում, ցուրտ էր, թե` տաք` ավելին չէր զգում...
ԱԿՆԹԱՐԹ ԵՐՐՈՐԴ ...Արարչագործության երկրորդ օրվանից սկսած ալիքը քամուն նվիրեց՝ ինչ-քան որ սեր ու գորովանք ունի: Մերկացավ՝ որպեսզի տրվի-վայելի, փոշիացավ՝ որպեսզի ձուլվի-ամբողջանա, բայց միայն ցավ զգաց: Որքան ուժգնանում էին քամու գուրգու-րանքներն` այնքան ավելի վեր էր բարձրանում
ալիքն ու ավելի անտանելի ցավ զգում վայր ընկնելուց։ Ծիծաղը՝ ճիչ ու աղաղակ, ուրախությունը` տառապանք, երջանիկ հևոցը` ցավագար ոռնոց են դառնում: Ամեն անգամ ալիքն անիծում է իր գոյությունն ու որոշում ոչ ուրախանալ, ոչ տառապել, ոչ ալեկոծվել, ոչ` տապալվել, ոչ սիրել, ոչ տանջվել. թեկուզև` ճահճանալ: Բայց և անզոր են նրա ցանկությունները, որոշումներն` ու-նայն, բողոքներն` անիմաստ: Ալիքն էլ, քամին էլ սիրում են իրար, իրենց ողջ էությամբ, անվերապահ, անմերժելի՝ հանդիպման պահին։ ...Ճայը, թեև կուշտ էր ու ոչ մի ձկնիկի կարիք էլ չուներ, միևնույն է` նորից ու նորից փնտրեց որսը, գտավ հարմար պահն ու խոյացավ դեպի ջուրը. կտցեց դժ-բախտին ու վեր բարձրացավ: Իսկ երբ բերանում զգաց թպրտացողի տվայտանքները, ամեն անգամվա պես, վերգիտակցական ցանկություն ունեցավ
69
մոռանալ կենդանական սկիզբն ու բաց թողնել խեղճին: Հետո, վայրկյանի հարյուրերորդականում, դեմ առ դեմ կանգնելով իր գիշատիչ բնույթին` քարացավ օդում. և միայն գոյության-չգոյության սահմանին հասնելով, բնազդաբար թափահարեց թևերը, ձգեց թուլացած կտուցն, ու, մի երիցս ակամա շարժումով` կուլ տվեց զոհին: ...Կինն անտեսում էր ծովափոշուց ամբողջովին թրջվելը, անտեսում էր զբոսանավն ու զբոսաշրջիկներին, անտեսում էր անիմաստ դարձած հագուստն ու իրական աշխարհը... ճայն ու ինքն էին այդ պահի աշխարհը, իրենց վայելքն էր տիեզեր-քի կենտրոնը: Իր ներսից իր հետ կենակցողի ամեն ճիգը լուծումմիասնականաց-նում, ավելի ստույգ` իր էությանն էր ձուլում-ենթարկում կնոջ հոգին: Էգի մար-մինն էլ էր ձգտում ճայանալ, թռչել-հասնել ազատորեն ճախրողին, կողքին լինել` թեկուզ այլևս չմարդանալ... թեև... համաձայն էր նույնիսկ ձուկ լինել նրա բերանում, թպրտալ կտուցում` կուլ գնալ ու գոնե այդպես` դառնալ նրա մի մասը, ճախրել երկնքի-երկրի սահմանագծում: ...ՈՒ նրա կրծքից ծայրագույն վայելքի գագաթնակետի մի հիասքանչաղիո-ղորմ ճիչ դուրս թռավ, ինչպիսիք, նույնիսկ ճայերը, արձակում` աշխարհին են ուղ-ղում, իրենց ողջ գոյության ընթացքում՝ միայն մեկ անգամ: ...Տղան ցնցվեց ներքին ականջներում հնչած ճիչի ուժգնությունից ու իրեն բռնեցրեց այն բանում, որ աչքերը փակ են ու բոլոր մկանները ձգված, թեև ապակեպատ սրահում էր, բայց հագուստները թաց են` կարծես ալիքի բախված լիներ: Կոպերը դանդաղորեն վեր բարձրացան ու տեսիլային աշխարհը կամաց-կամաց ցնդեց` աստիճանաբար պարզեցնելով հայացքը: ՈՒժասպառ` աթոռին փլված, կարծեց, թե ապակուց այն կողմ կանգնած ուրուն հիմա կանէանա, սակայն քարացած կնոջ մազերը շարունակեցին ալիքվել քամուց, իսկ շորի թաց փեշերը դանդաղորեն վեր ու վար էին անում`ցուցադրելով գայթակղիչ ոտ-քերը: Իրականն ու երևութաականը, առարկայականն ու վերբանականը միախառնեցին տղայի մտքերին ու զգացմունքներին, բարդույթներին ու ձգտումներին՝ մի տարօրինակ մեղեդու վերածվեցին, որում, նրա հոգին մի երկարաձգված լյա դարձավ` անընդհատ սահե-լով երաժշտական հնգատողին, հետո էլ տետրից դուրս` անտեսանելի գծերով, անընկալելի հեռուները... Իսկ մարմինը մնաց հավերժության ու ոչնչության սահմանագ-ծին: ...Կնոջ` ճային ու ծովին ուղղված, ալիքից արձագանքված ճիչը վերադարձավ, շեղված անկյունով հարվածեց, ավելի ստույգ` ապտակեց-ցնցեց նավապետին: Շփոթահար, մի պահ կարծեց, թե հայրն է, սակայն շուրջը նայելով չգտավ նրան: Հայացք հայացքի, ապակու արտացոլման մեջ հանդիպելով իրեն` հիպնոսացած հետևեց, թե ինչպես են իր մազերը աչքի առաջ աճում: Չէր ուզում, բայց ստիպված որպես փաստ ընդունեց ակնհայտը, երբ դեմ-քը կնճռոտվեց, բեղմորուքն էլ հասավ տասը տարվա երկարության: Ինքը մի քիչ կուզի-կացավ` հասակը կարճացավ: Ավելին՝ հագուստները ակնհայտորեն գունաթափվեցին, կեղտոտվե-ցին, մաշվեցին: Չապրած տասը տարին մեկ րոպեում լրացնելով, նավապետը մի կերպ քայ-լեց դեպի տախտակամած, որպեսզի, երբ ափ հասնեն, անվերադարձ հեռանա ծովից, մոտեցավ նավի ճաղերին, ու, չկարողանալով
70
ոտքերի վրա պինդ կանգնել` ընկավ ծովը. ջրի հատակը գնալուց պարզեց, որ մկանները մոռացել են լողալը, ինքը՝ մոռացել է ապրելը։«Նվեր չէր»՝ արտաբերեց ծովի հատակին, թոքերում մնացած օդի վերջին շնչով։ ...Նավապետի կնոջ մտքերը օրվա ընթացքում այն մեկի, երազում իր հետ կյանքը կիսողի հետ էին: Ամեն ինչ կտար գոնե մեկ անգան, մեկ-երկու րոպեով նրա դեմ-քը արթմնի տեսնելու և հիշելու համար. կթողներ ամեն ինչ ու նրա ետևից կգնար աշ-խարհի ծայրը` եթե իրականում հանդիպեր։ Եթե հույսը կորցներ, որ երբևէ հանդիպե-լու է` ընդմիշտ կքներ` անդեմի կողքին գոյատևելու համար: ԵՎ քանի որ երազայինի մասին մտմտելով կարոտեց նրան` կիսապառկեց բազմոցին ու ննջեց-քնեց՝ օրը-ցերեկով կյանքը զգալու հույսով... ու անսպասելիորեն, առանց որևէ լուրջ ճիգ թափելու, դեռ նոր էր փակել աչքերը, երբ ըղձալիի դեմքը աստիճանաբար պարզվեց-հստակվեց, դիմագ-ծերը որոշակիացան ու դիմացը կանգնեց... ամուսինը: Չէր ուզում հավատալ, սակայն ակնհայտ էր, որ նա է. տասը տարի, տասը տարի ամուս-նուց գաղտնի սեր էր արել նրա հետ երազներում ու ոչ մի անգամ այդ ընթացքում` արթմնի: Վեր թռավ տեղից, առաջին անգամ թաքուն մեղքի տասը տարիներին` թողեց բո-լոր գործերը, հագավ տոնական հագուստներն ու դուրս եկավ տան դարպասից, նստեց դրա կողքի նստարանին ու սկսեց սպասել նավապետին... սրանից հետո` իր կյանքի նավապետին: ...Պառավին թվաց, թե ակնթարթորեն՝ շուրջն ամեն ինչ սկսեց փայլել անաղբյուր, կուրացնող-սպիտակ լուսավորությամբ, ու միանգամից էլ հուսացենթադ-րեց, թե դա իր կյանքի վերջն է` անխուսափելի-սպասելին վերջապես եկավ իրեն տանելու: Բոլո՛րն էին հավաքվել. դեռ տասնութ տարի առաջ կաթվածից մահացած ավագ որդին, ծովում խեղ-դամահ եղած դուստրը,
պատերազմում զոհված թոռներն ու նույնիսկ իրենից մի քանի տուն հեռու ապրող նավապետ որդին. նրանց դեմքերին ոչ մի դիմախաղ կամ զգացում չկար. պարզ էր, որ չեն հասկանում-կիսում երկար սպասված, այս վերջին` միայն ի՛ր իրադարձություն-ուրախությունը: Իսկ ինքը, դերի մեջ մտնելով` վեհապանծ հայացքը հառեց հեռուն, դեպի անսահմանը` ուր պիտի ուղեկցեր իրեն Անկասելին: Երանու-թյամբ զգաց-վայելեց, թե ինչպես է կորցնում մարմնական ծանրության վերջին մնա-ցորդն ու պոկվում ձյունասպիտակ անկողնուց... -Տատի՛կ, տատի՛կ,- մի զուլալ մանկական ձայն շանթահարեց ականջը,ինձ երկու բաժակ տուր,- տկլոր-շիկահեր մի տղա էր, որ պարզել էր մանրադրամն ու հայացքն ուղ-ղել պարկին: Ի պատասխան` մի հուսալքված հոգոց դուրս թռավ պառավի կրծքից: Տեսիլքը միայն երազ էր, քաղցր ու երջանիկ, բայց միայն երազ: Իսկ նա, ում սպասում էր տարիներ ի վեր, գալիս է առանց դուռը թակելու, առանց որևէ բան` նույնիսկ տարիք, կամ` մեծ ու փոքր հաշվի առնելու. և, եթե չուզենա գալ, միևնույն է, ստիպված կլինի մի հարյուրամյակ էլ սպասել: 1987
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ
71
ԿԱՄ ՄԻ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կեսգիշերային խավարն ու լռությունը ճեղքող-երկփեղկող, դրանում մի այլ տարածություն-ժամանակ բացող մեղեդու ձայնային ալիքներին ելևեջելով, մարմնական բոլոր զգացողություններն իր ներքին նուրբ նյութին ենթարկած` թեև նստած էր առաձգականությունը կորցրած զսպանակներով երեսնամյա բազկաթոռին, սա-կայն այնքան էր օտարված նյութական աշխարհից, այնքան էր տրված վերբանականին, որ վերա-ցարկվել էր կենսաէակին անհրաժեշտ համայա բոլոր զգացողություններից: Ոչինչ, այլևս բացարձակապես ոչինչ չէր կարող ընդհատել դեպի ներաշխարհի մի-գամածությունն ուղղված այդ ճամփորդությունը. ոչինչ չէր կարող խանգարել այն հանդիպմանը, որ նախատեսվել էր դեռևս երեսունհինգ տարի առաջ, այն միակ վայրում` ուր բաժանվել էր ինքն իրենից ու հնարավոր էր այդ հանդիպումը: Արագորեն լքելով քաղաքի տարածքը, սավառնում էր կիսալերկ, միայն տեղ-տեղ կծկ-ված թփուտներով միօրինակությունը կոտրող լեռնալանջով դեպի վեր, կոպերը սեղմած, որպեսզի արևով ողողված, արևից կիզվածկիսաամայացած այդ աշխարհում ոչ մի մանրուք բաց չթողնի: Վստահ էր, որ լեռնատափաստանի խորքում թաքնված իր մանկության դրախտում Սպասողը կդիմավորի իրեն պարզ ու հավատալի հայացքով, ինչպիսին պատկերածսառեցված էր իրենց բաժանումից մի քանի օր առաջ արված լուսանկարում: (Հնգամյա տղան երեք ու կես տասնամյակ առաջ իրեն բաց էր թողել դեպի մեծ աշխարհ, վստահեցնելով, թե իրենից առանձնացողը, եթե երբևէ ունենա իր կարիքն ու վերադառնա` ձեռնունայն չի մնա իր բարեկամությունից: Գուցե թե` միայն իրեն հանգստացնելու համար էլ հավելել էր, թե իրենց ապրածի յոթնապատիկն անցնելուց հետո, անկախ որևէ հանգամանքից՝ կսպասի հենց այս վայրում, ուր բաժանվում են): Փորձեց գոռալ` իր ձայնի արձագանքը ցածում խանձված-փռված սալերից ետ ստանա-լու հույսով, ու նոր միայն հասկացավ, որ սովորական գիտակցության չափանիշներով` բե-րան չունի, չունի նաև մարմին և միայն մի անպատճառավոր ստվեր, կեսօրին անպատեհ հայտնված մթնշաղի մի կտոր է այն, ինչն ընդունում է իբր միս-արյուն` առարկայա-կան գոյ: Այլ կերպ չէր էլ կարող լինել` ասաց ինքն իրեն ու բնավ չվհատվեց, քանի որ վստահ էր` Սպասողին երևալու ու հետը զրուցելու համար իրեն ոչ մարմին էր հարկա-վոր, ոչ էլ ձայն: ԵՎ դեռ հայտնի չէր, թե ի՞նչ տեսք կունենա նա, կամ արդյո՞ք որևէ տեսք կունենա: Հնարավոր կլինի՞ տեսնել նրան այնպես, ինչպես այս լուսածավալկիսամայի աշխարհը, կլսի՞ նրան, թե միայն կընկալի մտքերն ու զգացմունքները` ինչպես երեսուն-հինգ տարի առաջ, երբ վայրկենապես ստանում էր իրեն հուզողհետաքրքրող բոլոր հար-ցերի պատասխաները. առանց փաստարկների ու ապացույցների, բայցև` սպառիչ-անվիճարկելի: Այն ժամանակ դա չէր բավարարում. ավելին` խանգարում էր սեփական որոնումնե-րին, սեփական փորձով որևէ ճշմարտություն գտնելուն... Իսկ
72
բաժանման հետ եկավ մի-այնությունը, որը կարծես դատարկ տեղ լիներ իր մեջ: Այն, մարդկանցով ու իրադարձու-թյուներով լցնելու յուրաքանչյուր փորձ ու արարք` միայն տառապանքի էր վերածվում` բախվելով անխուսափելիպատահական անհրաժեշտությունների ու ճակատագրական անհեթեթությունների: Լեռնային զառիվայր տափաստաններով միայն գարնանային մի քանի գահավեժ օր-վա կյանք ունեցող վտակների չորացած հուները հնչում էին որպես ջութակներով կատար-վող մի գլխապտույտ մեղեդի, ուր ինքը` թռիչքում ձայներ կորզող աղեղ էր: Կարող էր կառավարել իր սլացքն ու ստանալ ավելի բարձր հնչյուններ, կարող էր փոխել թռիչ-քի ուղղությունն ու միայն մեկ լար հնչեցնել. բայցև անիմաստ էր համարում իր կամքի ցանկացած լրացուցիչ միջամտությունը: Վստահ էր, որ ոչ մի վերելք հավերժ չի ու թռիչք-ճանապարհն ավելի երկար չի տևի` քան տեղափոխիչի դեր կատարող մեղեդին: Ի հավաստումն դրա զգաց, թե ինչպես է վերածվում միայնակ ջութակից կորզվող բարձր լյաի, որն ավարտ էր ազդարարում... Սլացքը կանգ էր առել լեռնային մի հսկա տափարակից վեր` արծվի ճախրանքի բարձ-րության վրա, որտեղից էլ սկսվեց դանդաղ վայրէջքը դեպի աշխարհից կտրված այդ աշխարհը` իր պուրակներով, առվակներով, մարգագետիններով, ու նույնիսկ, մի փոքրիկ, բայց աներևակայելի-կապույտ լճակով: Բոլորովին այլ, անսովոր լուսարձակում-արտացոլումներ էին, շատ ավելի վառ գույներ, իսկապես գրավիչ-հստակ նյութ... Բայց և ոչ մի կենդանի շունչ... գոնե առաջին հայացքից: «Այստեղ միայն երջանկությունն է ապրում»` ասաց ինքն իրեն` հաճույք ստա-նալով հանդարտ վայրէջքից. ուրիշ որտե՞ղ պիտի սպասեր իրեն իր մանկության փոքրիկ տղան, եթե ոչ այս անսպասելի դրախտում: Մարգագետնով դեպի տնակը տանող արահետը սալապատ էր ու շատ ծանոթ. այն ժամանակ, բա-ժանման պահին, հենց դրան էր գամել հայացքը, մեղավորի պես զննում էր և որպես ինքնաարդարացում փաստում, որ նույնիսկ ամենից կիպ իրար հարմարեցված սալերի արան-քում հողի մի նեղլիկ շերտ կա` ծիլերով ու խոտով, որոնց մինչ այդ աննկատ մնացած գոյությունը անխուսափելի էր դարձնում իր դավաճանությունը: Հիմա էլ էր ականջ-ներում հնչում լքվողի կիսաձայն հանդիմանանքը`«վտանգները շատ են, իսկ ձեռք-բերելիքները` կասկածելի»: Հետո նկատեց, որ արահետի սալերը մեծացան, ու դժվարությամբ գիտակցեց, որ ինքն է ցածրահասակ դարձել, նորից մարմնավորվել հնգամյա չափերում և իր գիտակցու-թյանն անաչառ թվացող նյութից է կազմված: Երբ ոտքի տակ սուր ծակոց զգաց, մանկության հուշերից ծնված հաճույքով հասկացավ, որ սանդալի ու կրունկի արանքում մի փոքրիկ քար է տեղավորվել: Թափ տվեց ոտքը, հետո կոշիկի ծայրով մի քանի անգամ հարվածեց սալին ու ազատվեց իրեն նեղողից: Զարմանքով արձանագրեց հարվածների թուլությունն ու ընդհանրապես` տարիների ընթացքում ոտքերում կուտակված ուժի բացակայությունը. իսկույն էլ հավելեց, որ դրա կարիքն էլ չունի: Փոքրիկ
73
մարմինը կրելու համար այն ավելորդ էր: Վայելեց տարիների ընթացքում աննկատորեն կորած ու հիմա վերադարձած թեթևության զգացողությունը. ոչ մի ավելորդ մկան ու միս, ոչ մի ավելորդ ոսկոր ու միտք: Ոչ մի ավելորդ զգացմունք ու զգացողություն... ու ժպտաց ինչպես այն նկա-րում... Կռացավ-վերցրեց ոտնաթաթի տակից դուս եկած սև քարի կտորն ու դրեց գրպանը: Այլևս երկրորդական էր Սպասողին տեսնել-չտեսնելը: **
Իր ժամանակազուրկ աշխարհում սպասելուց հոգնած` անհամբեր դարձած հնգամյա տղան, բացեց աչքերը քառասուն տարիների բեռհիշողություններ կրող մարմնում ու միայն տհաճություն զգաց անծանոթխամրած աշխարհից: Երեսունհինգ տարի առաջ լա-րած որոգայթը վերջապես գործել էր. ինքը դուրս էր եկել իր բանտ-դրախտից ու դավաճանին էր փակել դրանում: Սակայն զգալ-ընկալելով իրական-ռեալ, խունացած-փոշոտ, գաղջ ու գարշա-հոտ, ոչ մի լավ հույս չներշնչող աշխարհ-կյանքը, ծանր ու ցավաշատ մարմինը, հոգ-նությունից կարծես արճիճով լցված գլուխը` իսկույն էլ զղջաց արածի համար: Մի ավե-լորդ անգամ փաստեց ինքն իրեն, թե` վրեժը վատ խորհրդատու է, մանավանդ` երբ ինքդ քո հետ գործ ունես, և գուցե... վրեժը մինչև իր բացարձակ ավարտին հասցնելն է այժմ-ար-դեն` միակ ճշմարիտ ուղին: 2008
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՌԱՎՈՏ ԿԱՄ ԱՆԿՐԱԿ-ԱՆԲՈՑ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Ամեն առավոտ, արթնանալիս, աչքերը փակ էր պահում, որպեսզի գոնե վերջին տե-սած երազը հիշի, ու ամեն անգամ էլ, վերհիշելիս թվում էր, թե ինչ-որ շատ կարևոր մանրուք է պակասում, որն անկարող է հիշել։ Շաբաթը երեք օր, աչքերը դեռ փակ, ձեռքը երկարեցնում էր աջ, որպեսզի շոշա-փի Մարիին, բայց միշտ էլ դատարկ էր գտնում սիրուհու անկողինն ու խոհանոցից եկող ձայներից գլխի էր ընկնում, որ իրեն շուտով նախաճաշի կհրավիրի։ Ամեն լույս օր փորձում էր անկողնուց վեր կենալուց առաջ որևէ աղոթք հիշ-ել՝ որպեսզի օրը հաջող լինի, բայց չէր ստացվում. երբևէ համբերություն չէր ունեցել որևէ անհասցե-անօգուտ բան սովորելու։ Միջահասակ էր, շեկին խփող շագանակագույն մազերով, աչքերի գույնը՝ առավոտ-յան խաժ, երեկոյան՝ կանաչ. դեմքն իրեն առավոտները հաճելի էր թվում, երեկոնե-րը՝ անհրապույր. թիկնեղ չէր, բայց պինդ կազմվածք ուներ։ Երեսունը դեռ չէր լրացել, բայց, երբ սափրված չէր, քառասունամյաjի տպավորու-թյուն էր թողնում։ Կանայք անտարբեր չէին իր հանդեպ, բայցև՝ իրենք առաջին քայ-լը չէին անում. ինքն էլ՝ բավարար ծույլ էր բազմազանության ձգտելու համար։ -Սուրճ կխմե՞ս,- իր անընդհատությունը տղամարդու կյանքում հաստատելու համար հարյուրերորդ անգամ նո՛ւյն ձևով նո՛ւյն հարցն էր տալիս՝ միայն գլուխը ննջասենյակ մտցրած Մարին։ - Թե տաս,- ոչ հրամայական, ոչ խնդրողական հնչեցրեց խոսքը, իբր՝ կաս՝ լավ է, չլինես՝ վատ չի լինի, ամեն ինչ ինքդ որոշիր։
74
- Արդեն եփել եմ,- իբր՝ ինքս եմ որոշում անելիքս ու՝ ոչ միայն սուրճի
խնդրում։ -Գիտեմ,- ասել է թե՝ համաձայն եմ, դրանք խաղի ի՛մ հաստատած կանոններն են։ Սովորական հարցերին սովորական պատասխաններ, սովորական առավոտ, կիսատ հիշված երազ, չհիշված-չարտասանված աղոթք, ամուլ սպասում ու ծուլություն։ Վեր կացավ թե չէ՝ միացրեց մագնիտոֆոնը՝ փորձեց հարազատ-օտար հնչյուններով լցնել տան ու իրենց դատարկությունը, սակայն նկատելով միայն առավոտյան ոտքերից դուրս եկած ու բուռն գիշերվա հիշողություններն իր ձևում պահող էգի սև գուլպա-ներն աթոռին՝ իջեցրեց երաժշտության ձայնը։ Վերցրեց դրանք, շոյեց ու հոտ քաշ-եց, հետո էնպես դրեց տեղը, որ Մարին գլխի չընկնի։ Փորձեց հիշել, թե է՛լ ում գուլպաներն է էդպես շոյել, հետո համեմատեց Մարիի ու նրա նախորդի տոտիկներն ու եզրակացրեց, որ վերջին տարիներին ոտքերի միայն որոշակի գծագիր է դուր գալիս իրեն։ Վերադարձավ անկողին ու փակեց աչքերը՝ իր բոլոր ընկերուհիների, նույնիսկ միայն մեկ գիշեր ունեցածների ոտքերը հիշելու ցանկությամբ, բայց դուռը ճռռաց ու տաք սուրճի բույրը քթին հասավ։ Չգիտես ինչու ցանկացավ,որ սուրճն իրեն խմեցնեն, ինչպեսերեխաներին կաթը՝ գդալ-գդալ։ -Մի գնա աշխատանքի,- ասաց աչքերը սուրճի բաժակին սևեռելով, որպեսզի իր վրա չվերցնի Մարիի զարմացած հայացքը։ Հետո հնարավորինս առանց խնդրելու, որպեսզի զգացմունք ցույց չտա ավելացրեց,- ի՞նչ կլինի որ։ -Չեմ գնա,- լոկ հետաքրքրությունից խաղարկեց կինը,- կզանգեմ, կասեմ, որ չեմ գնալու։ -Արի, նստի կողքիս,- հայացքը բարձրացրեց կրծքերի ու վզի արանքը, ու զգաց, որ ծառից պոկված տերևի պես տրվել է գետի հոսանքին։ Մտովի, ավելի ստույգ հոգով՝ իրեն կանգնեցնելու համար օգնություն խնդրեց Մարիից։ Իսկ բերանից ա՛յլ բա-ռեր դուրս եկան,- տղա եմ ուզում ունենամ, կամ՝ աղջիկ։ -ՈՒնեցի,- ոչ թե բերանից, այլ հոգուց դուրս եկածին պատասխանեց Մարին ու միայն հետո սկսեց մտածել, թե ի՞նչ ասաց։ Իսկույն էլ սկսեց լուրջ վերաբերվել խո-սակցությանը։ -Ձևը սովորեցրու,- խելքի գալով կատակի տվեց ափ դուրս եկած տերևը։ -Հիմա՞,- ափին հավաքված խոտերի, ճյուղերի, տերևների կույտին այրվող լուցկու պես շպրտեց իրեն կինը, իբր միշտ պատրաստ է անկողին վերադառնալ։ -Հիմա,- ասաց «սպասիր»-ի իմաստով ու մահճակալի մյուս կողմից վեր կացավ՝ լոգա-րան գնաց, թեև այնտեղ ոչինչ չուներ անելու։ Ընդմիջում էր հարկավոր. հայելու դիմաց կանգնած ինչ-որ փոփոխություն էր որոնում դեմքին, որ պիտի աննկատ սողոս-կած լիներ աչքերի տակը. այս ամենը արդարացնող ինչ-որ փոփոխություն։ Մարին մոտեցավ հեռախոսին, բայց փոշմանեց ու չվերցրեց լսափողը։ Հագն-վեց, աչքերը քսեց իրեն մարտյան կատու պատկերացնելով ու դուրս եկավ փողոց։ Աշխատելու տրամադրություն չուներ ու հայացքով առիթ էր որոնում՝ հիմնարկ չգնալու համար։
75
Ափին կույտ դառած չոր խոտերը, տերևներն ու ճյուղերը սկսեցին մխալ... փթած էին ու բոց չէին տալիս։ 1985-2005
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՆՄԱՆ ԿԱՄ ԿՐԻԱՆ ՈՒ ԱՂՋԻԿԸ Մինչ այդ օրը սովորական մարդ էի, ավելի ստույգ՝ ապագա ունեցող գործարար. եր-կու խանութ, փոքրիկ գործարան, սրճարան՝ քաղաքի կենտրոնում, ֆինանսական խնդիր-ների լիակատար բացակայություն... հասցրել էի շրջել աշխարհի մեծ մասն ու մի-այն ընտանեկան վիճակս էր բնորոշվում որպես ամուրի... Ոչ մի կարիք չունեի որևէ մեկի հետ մյուսներից ավելի սերտ կապվելու, տնային տնտեսուհիս ավելի գեղեցիկ էր, քան ընկերներիս կանայք, ընկերուհիներս համակերպվել էին ապրելակերպիս ու չէին էլ փորձում ճնշումներ գործադրել... Մի խոսքով՝ դժգոհելու ոչ մի առիթ... Այդ օրվանից հետո... մի քիչ ավելին եմ... ինձ նորից պակասում է ինչ-որ բան... Կիրակնօրյա կեսօրին հանգստանում էի հանգիստ կյանքիցս, նստել էի իմ սր-ճարանում ու դանդաղորեն գարեջուր էի քաշում՝ վայելելով մենակությունս, որը, իմ հաշվարկով դեռ մի կես ժամ էլ կտևեր. մկաններս այնքան էին թուլացած, որ աշխարհը Մոնեի նկարներին էր նմանվել։ Գնչուհին աննկատ էր մտել սրճարան։ Երբ աչքովս ընկավ, արդեն սեղանից-սեղան անցնելով կենտրոնին էր հասել. զարմացա, թե ու՞ր են նայում մատուցողները. նույնիսկ կողքով անցնելիս անտեսում էին ու ստիպված էի, ընդհատելով հանգիստս, ինքս մոտենալ նրան՝ աննկատորեն դուրս հրավիրելու համար։ Բայց, հենց վեր կացա՝ ինքն ուղղվեց դեպի ինձ, նայեց աչքերիս ու հաստատակամ քայլերով, կարծես հենց ինձ էր որոնում՝ սկսեց մոտենալ։ Ընդառաջեցի. տարօրինակորեն՝ դեմքը ծանոթ էր թվում, կարծես հարազատներիցս ինչ-որ մեկը, կատակելու համար, գնչուհու շորեր հագած լիներ։ Միայն վերջին պահին համոզվեցի, որ այդպես չէ, բայց արդեն ուշ էր... հպվել էր ինձ ու ականջիս տակ շշնջում էր այնքան մաքրահնչուն հայերենով, որ եթե ինքս ինձ հայերեն չթարգմանեի, գուցե չըմբռնեի մտքի նրբերանգները. «Կրիան սկսել է իր ուղին ու այս գիշեր դուրս կգա պատյանից, փութա չկորցնել նրան»։ ՈՒ անցավ... կարծես միջովս։ Ձեռքս ակամա տարա վերնաշապիկիս գրպանը, ուր ուռած դրամա-պանակս էի պահում՝ դատարկ էր։ Վաղուց ինձնից ոչինչ չէին գողացել։ Դժվարությամբ հաղթահարեցի շփոթվածությունս ու հազիվ կարողացա մարդկանց արանքներից, մոտ երեսուն քայլի վրա տեսնել հեռացող գնչուհու հագուստները։ Շտա-պեցի ետևից։ Երբ այգուց դուրս եկանք փողոց՝ կարողացա քայլերս արագացնել, սակայն մեր հեռավորությունը չէր նվազում, սկսեցի համարյա վազել՝ նույնպես ապարդ-յուն. որոշեցի հետապնդել ու հասնել նրան, երբ հերթական զոհի մոտ ընթացքը կդանդաղեցնի։ Սակայն, խուսափելով մարդաշատ վայրերից, մտավ նեղլիկ փողոցներն ու շենքերի բակերով անցնող կարճ ճանապարհները... Չես փախնի՝ մտածեցի ես. իմ մանկության
76
թաղամասերն էին, ամեն մի նրբանցքն ու երկկողմանի շքամուտքը լա’վ գիտեի... մինչև Փակ թաղամասը... Իսկ նա հենց դրա կողմն էր գնում։ Քաղաքի այս մասում ինձնից թաքնվելն անհնար էր, ես իմ քաղաքում էի ու թվում էր, թե ոչ թե քսակս տանողին եմ հետևում, այլ մեծ ընդմիջումից հետո, պարզապես շարունակում եմ մանկական խաղս, հետապնդում եմ մեր բակից մեկին ու հենց բռնեմ՝ հաղթած կլինեմ։ Նույնիսկ այն, որ աչքերիս, կրկնակի ցուցադրու-թյան պես ինչ-որ այլ պատկերներ էին երևում՝ չէր խանգարում։ / Իմ սրճարանում ինչ-որ մեկը գետնին էր ընկել, ես հավանաբար կռացել ու շնչառությունն էի ստու-գում։ Մատուցողները, մեր վերևում, ձեռքի հեռախոսներով շտապ-օգնություն կան-չեցին, հետո էլ ջուր էին ցպնում դեմքին, խնդրում էին որ հետաքրքրասեր հաճա-խորդները հեռու գնան.../ Միայն մի պահ շեղեցին դրանք ուշադրությունս ու հանկարծ նկատեցի, որ հասել ենք Փակ թաղամասի միակ ակնհայտ մուտքին... Զարմա-ցա... թաղամասը պիտի որ քանդած ու տեղը նոր շենքեր կառուցած լինեին... Այդ թաղամասը... թեև քաղաքի կենտրոնում էր, բայց քարտեզներում չկար։ Երբ հեծանիվներով փորձում էինք շրջանցել՝ անվերջանալի էր թվում։ Մեկ կամ երկու հարկանի իրար կիպ, փոշուց հողագույն դարձած աղյուսաշեն տները դրա արտաքին շերտն էին կազմում ու միայն մեկ նեղլիկ փողոց էր դրանց արանքը մտնում, որից դուրս եկող որևէ մեկին, ոչ ես, ոչ էլ մանկության ընկերներս՝ երբեք չէինք տեսել։ Այդ փողոցը ավտոմեքենաներ չէին մտնում, նույնիսկ յոթանասունականներին, երբ դրանք ամենուրեք էին։ Շրջակա բարձրահարկերի վերին հարկերից, երբ փորձում էինք տեսնել-հասկանալ այն՝ միայն կտուրներ էին երևում, դեղին կտուրներներ, գորշադեղին պատերից վեր։ Գիշերներն այնտեղ լույսեր չէին վառում, կարծես՝ էլեկտ-րաֆիկացված էլ չլիներ։ Իսկ եթե թեթևակի քամի էր՝ թաղամասը անհայտանում էր դե-ղին փոշու ամպում։ Մեր շրջագայություններն ավարտվում էին դրա սահմանին, քա-նի որ չգիտեինք, թե ովքեր են այդտեղ ապրում. մեծերն ասում էին՝ բոշաների թաղ, ավելի բարեկիրթները՝ գնչուների տներ, միլիցիոներներները, որ նույնպես խուսափում էին դրանից, գողի թաղ էին ասում ու ձեռքները թափ տալով հեռանում, ուսուցիչները զգուշացնում էին, որ եթե դասից փախնենք՝ թուրքի թաղ չմտնենք, տնեցիները բակ ուղարկելիս, գուցե միայն վախեցնելու համար՝ ասում էին քրդի գերեզմանները չգնաք։ Հավանաբար այն գոյացել էր տասնիններորդ դարի վերջին ու քսաներորդի սկզ-բին։ Քսանականներին հեղափոխությունն էր անցել դրա կողքով, պատերազմը չէր էլ մոտեցել, խրուշչովյան ջերմացումը չէր նկատել այն, իսկ բրեժնևյան տարիների բուռն շինարարությունը դրանից դեպի հակառակ կողմն էր զարգացել։ ՈՒ միայն քսանմեկերորդ դարի սկզբին, ինձ մինչ այդ այդպես էր թվում, հողի թանկության պատճառով պիտի որ քանդած ու տեղը բարձրակարկեր կառուցած լինեին։ Գնչուհին ներս մտավ միակ փողոցից. ես հապաղեցի դրա մուտքի մոտ՝ միայն հայացքով հետևելով նրան։ Հետո մտածեցի, որ ներսից այն պիտի ամենասովորական հին թաղամաս լիներ, ուր գուցե, միայն ծերունիներ են ապրում։ Ես ոչ մի առիթ չու-նեի ոչինչից վախենալու, բայց հապաղում էի՝ կարծես անտեսանելի ինչ-որ մեկի թույլատվությանը սպասելով։ ԵՎ այն պահին ինձ
77
թվաց, թե ստացա դա. փոշի չհանող մի թեթև քամի, կարծես վերցրեց ինձ ու անց կացրեց սահմանը։ Իսկույն էլ վազեցի գնչուհուն հասնելու համար. թեև... անկեղծ ասած, նրա գողոնն այլևս ինձ չէր հետաքրքրում. կարծես, ուրիշից տարած լիներ, իսկ ես, միայն անհարկի, ուրիշնե-րի գործերին խառնված ու վտանգ զգացած մեկն էի։ Կրկին ա՛յլ պատկերները փորձում էին խանգարել, բայց այստեղ նրան հետևելը դժվար չէր։ /Շտապ-օգնության բժիշկը փորձում էր խելքի բերել հիվանդին, ոչ մի կերպ չէի կարողանում տեսնել կաթվածահարվածի դեմքը, առանձնապես չէի էլ ճգնում՝ գնչուհու իրականությունն ավելի հետաքրքիր էր/։ Սպասի՝ գոռացի գնչուհու ետևից, իսկ նա շուռ եկավ ու ցուցադրեց կյանքումս տեսած ամենագայթակղիչ ժպիտը։ Այլևս այլ զգացում էր ինձ տանում դեպի կինը. ես մի պահ կանգ առա ու նա էլ կանգ-նեց։ Հետո շարժվեցի առանց մկաններիս ուժ տալու, կարծես՝ մտովի, իսկ նա տեղում կանգնած էր, հեշտությամբ էլ մեկնեցի ձեռքերս ու նրբորեն գրկեցի գնչուհու ու-սերը։ Նա փորձեց շուռ գալ դեպի ինձ, բայց, հենց ձեռքերիս մեջ, իր շարժմանը զուգընթաց դարձավ ավազ ու փոշի, սորաց գետին... Նստեցի հողախառն ավազակույտի դի-մաց ու ապուշացա այնքան, որ կարծես բաց աչքերով քնած լինեի... Չգիտեմ ինչքան տևեց. հետո ձեռքով փորփրեցի կույտը, կարծես մանկացել ու հողի հետ էի խաղում և միանգամից ընդարմացա, երբ միջից հանեցի դրամապանակս՝ տռզած ու անվնաս... Կրկին հիշեցի՝ ով եմ, որտեղ եմ ու ինչու։ Տխրությամբ հիշեցի հողացածի հրաշալի ժպիտն ու նրանից լսած բառերը՝ ինչ-որ կրիա, չգիտես ինչու, չգիտես ուր է ճամփա ընկել ու կամա, թե ակամա դուրս է գալու իր պատյանից. ես էլ պիտի փորձեմ չկորցնել նրան... որպես ի՞նչ... չգիտեմ։ Մի կերպ կանգնեցի երկար նույն դիրքում մնալուց թմրած ոտքերիս ու շուռ գալով քայլեցի՝ լրացնելով մանկությանս ժամանակ բաց թողածը։ Ոչ մի տարօրինակ բան չկար։ Տարիների ընթացքում միհարկանի տների ողջ շարքը ծերացող մարդկանց պես ցած-րահասակ էր դարձել ու, եթե չլինեին կտուրները, կարելի էր վեր թռնելով տեսնել դրանց ետնամասերը։ Պատուհաններն իջել էին նորմալ մարդու գոտկատեղից ցած ու չգի-տեմ, լույսի շեղման աստիճանից, թե կեղտոտությունից՝ խամրած հայելու էին նման։ Ես քայլում էի փորձելով որևէ տարբերություն գտնել տների մեջ, որևէ բան, որ կօգներ գտնել ետդարձի ճանապարհը, աջ ու ձախ էի թեքվում փողոցիկներում որևէ մարդ գտնելու հույսով, բայցև ոչ մի կենդանի շունչ, նույնիսկ շուն կամ կատու չկար։ Ոչ մի տան վրա թիվ, կամ փողոցի անուն փակցված չէր, ոչ մի դռան վրա բանալու անցք, կամ գոնե կողպեքի օղակ չկար, ոչ մի հատիկ կանաչ խոտ, կամ գոնե, դռան կողքին դրված տաշած քար՝ ես հասկացա, թե ինչպիսին է իսկական լաբիրինթոսը։ Առանց այդ էլ բթա-ցած ժամանակի զգացողությունս լրիվ անէացավ, երբ վերև նայեցի. երկինքը տարօրի-նակ կաթնագույն էր, արև չէր երևում, բայց լույսը ծակծկում էր աչքերս՝ ստիպելով կկո-ցել։ Օդն այնքան գաղջ էր ու անշարժ, որ, երբ փորձեցի ձեռքով ինձ հով անել՝ ոչինչ չստացվեց. հագուստներս խանգարում էին մարմնիս շնչել ու արձակեցի վերնաշա-պիկիս կոճակները. դա էլ չօգնեց, /միայն մաշկիցս ազատվելը կօգներ/։ Ներքին ջեր-մություն էի զգում, հետո
78
սիրտխառնոց, ապա սառը քրտինք ճակատիս։ Հենվեցի հողաշ-են թվացող պատին, ու թեև ծեփի շերտը թափվեց ցուցադրելով խամրած աղյուսները՝ մնա-ցի անշարժ։ Մարմինս չէի զգում, բայց գլուխս հստակ էր աշխատում։ Հստակ էր, որ մո-լորվել եմ նախանցած դարից հայտնված-գոյատևած այս թաղամասում ու միայնակ, առանց որևէ մեկի օգնության պարզապես չեմ գտնի ելքը։ Առանց մեծ հույսեր ունենալու մոտեցա ամենամոտիկ դռանն ու հաղթահարելով ձեռքիս ծանրությունը բախեցի այն։ Բռունցքս երկրորդ անգամ էր մոտենում փայտաշենին, երբ այն բացվեց։ -Եկեք իմ ետևից,- առանց հարցի սպասելու ասաց մի տարօրինակ գեղեցկությամբ աղջնակ, որ հազիվ տասնչորս տարեկան կլիներ, շուռ եկավ ու առաջնորդեց կամարակապ մի-ջանցքով՝ կիսամութ ու խոնավ, հաճելիորեն սառը։ Վստահ էի, որ դուրս ենք գալու հին երևանյան մի միջնաբակ, բայց դիմացներս մարմարյա պատ կանգնեց։ Աղջնակը թեքվեց աջ, ու ես նրա ետևից, հինգ իմ բոյի ու անառաստաղ մարմարապատ միջանցքով. աղջնակը՝ ձախ, ես էլ նրա ետևից ու այսպես չգիտեմ քանի անգամ, անվերջանալի թվացող ուղի։ Անընդհատ փորձում էի որսալ նրա կիսադեմը... այնքան հարազատ էր, որ չէր կարող անծանոթ լինել, բայց չէի կարողանում հիշել, թե ո՞վ է, որտե՞ղ եմ տեսել, ու ամենակարևորը՝ ե՞րբ... միայն գիտեի, արդեն վստահ էի, որ սիրում եմ նրան, ինչ-որ տարօրինակ, անկիրք ու ջերմ սիրով... ու միայն այդ պատճառով եմ հետևում նրան։ Մուգ լազուր երկնքից պատերին ու հատակին արտացոլվող թույլ լույսն ամեն ինչ գունազրկում էր բացի աղջնակից, որին աշխարհի վերջն էլ կուղեկցեի... Պատե-րին, երբեմն-երբեմն, մեկ-երկու ակնթարթանոց պատկերներ էին երևում. /սրճարա-նում վատ զգացած մարդուն դրեցին պատգարակին ու տեղավորեցին շտապ-օգնության մեքե-նայում, մի երիտասարդ բժիշկ ու դեղն ասեղի մեջ քաշող բուժքույր/։ Ուզում էի խոսել. միայն խոսելու համար հարցնել, թե ու՞ր ենք գնում, բայց չէի կարողա-նում բերանս բացել։ Փորձեցի բռնել ձեռքը, բայց ի՛մը չկարողացա բարձրացնել-ձգել, կարծես արմունկս կապված լիներ։ Որոշեցի կանգնել, բայց շարժումս չդադարեց, կարծես գնացքում, կամ՝ ինքնաթիռում լինեի... Բոլոր հարցերում անկամք-անկա-րող էի ու պարզապես թուլացրի մարմինս, մկաններս կարծես քնած լինեին։ Աղջնա-կին հետևելու հաճույքն այնքան մեծ էր, որ մնացած ամեն ինչն անկարևոր էր, իսկ նրան տեսնելու համար, նույնիսկ աչքերս էին անիմաստ։ Կոպերս ցած իջեցրի ու ավե-լին տեսա քան բաց աչքերով։ Մենք սահում էինք ջրի պես թանձր լուսնալույսով լի միջանցքում ու մեզ ուղեկցում էր մի հսկա, ծովային կրիա՝ ոչ այն է լողում էր, ոչ այն է ճգնում էր դուրս գալ իր պատյանից։ Մտովի միացա նրա շարժումներին և ուսերիս ծանրություն զգալով թափ տվեցի ինձ։ Խուլ թրմփոց լսեցի ետևում. մարմինս էր, միջանցքում ընկավ, հարմարվելով հատակին պառկեց, ձեռքը գլխի տակ դրեց ու կուչ եկավ քնեց. միանգամից թեթևություն զգացի։ Երբ հայացքս առաջ ուղղեցի՝ կրիան էլ էր ազատվել պատյանից, ճախրում էր թռչնի պես, անընդհատ դեպի վեր, հետո թափ տվեց չորս ոտքերն ու առաջ սուրաց, հետը տանելով իրեն հետապնդող հայացքս։ Իսկ առջևում արդեն այլ տեսարան էր. անընդհատ լայնացող միջանցքի վերջում պայծառ լույս էր։ Կրիան մխրճվեց դրա մեջ ու
79
անհայտացավ։ Ես ու աղջնակն անշարժ էինք, սակայն միջանցքն էր շարժվում մեզ ընդառաջ։ Առջևում յոթ, աստիճանաբար բարձրադիր կամարակապեր էին ու դրանցից ամեն մե-կում լույսը մի քիչ ավելի կենդանի էր, լուսավորությունն ավելի վառ, միջանցքն ավելի լայն։ Յոթերորդի տակ աղջնակս սպասեց ինձ ու միասին ոտքերս դրեցինք անսահման թվացող բացատի փափուկ կանաչին։ Ես հաճույքով նայում էի նրա կիսադեմին ու միայն աչքի ծայրով էի նկատում-փաստում գերկանաչ խոտածածկը, գերկապույտ երկնքը, անստվեր ծառե-րով պուրակները, ծաղկածածկ մարգագատինները, որով քայլում էին գեղեցիկ մարդիկ՝ առանց հետքեր թողնելու։ Ամեն ինչ լուսավորվում էր ինքն իրենից։ Այս ամենը չէր կարող իրական լինել... «Դու բանականությանդ աչքերով ես նայում,- մի ձայն լսվեց ոչ այն է ականջիս կողքին, ոչ այն է ներսում,- դրանք ընդհանուր են իմ, քո, ծառերի, երկնքի, քա-րերի ու գոյություն ունեցող ամեն ինչի համար»։ Շատ հեռվում հայացքն ինձ ուղղած մի սպիտակազգեստ-սպիտակամորուս ծերունի նկատեցի. միայն մի պահ նայեցի ոտքերիս տակ, ու նա արդեն անցել էր մեզ բաժանող տարածության կեսը, փորձեցի դիտել դիմագծերը ու նա կանգնած էր դիմացս։ «Որտե՞ղ ու ինչպիսի՞ն էիր մինչ ծնվելդ, ու՞ր ես գնալու մահվանից հետո, ապրելով՝ կենդանի էս արդյո՞ք,- ծերունու դեմքը շատ ծանոթ էին,- կարո՞ղ է ընդհատվել կյանքի թեկուզ մի թելն ու դա հետևանք չունենա ողջի համար, ինչո՞ւ է միասնա-կան՝ գոյություն ունեցողը,- ծերունու աչքերն ու շրթունքները անթիվ անգամ-ներ էի տեսել,- ո՞վ եմ ես և ու՞մ հետ եմ խոսում...»։ «Չգիտեմ,- ընդհատեցի, քանի որ նույնիսկ չէի հասկանում թե ի՞նչ, և ինչու՞ են հարցնում ինձ,- ես ոչինչ չգիտեմ»։ «Տուր այն միակ հարցը, հանուն որի այստեղ ես հասել»։ Ես չգիտեի այդ հարցը. տանջվում էի ինչպես կինը ծննդաբերության ժամանակ, բայց ոչ մի հարց, որն ինձ իսկապես հետաքրքրում էր՝ չունեի։ Շուրջս ամեն ինչ քարացել էր, ու, ինչպես թվում էր, կարող էր ամեն ինչ, այդ գեղեցիկ աշխարհը, հա-րազատ ծերունին ու սիրելի աղջնակը, կարող էին միանգամից անհայտանալ, հօդս ցն-դել, քանի որ չէի գտնում հարցը։ Ես ինքս էի ինձ հարց զգում, ինչպե՞ս որպես հարց ձևակերպեի ինձ։ «Ինչու՞,- ակամա, վախից՝ թռավ բերանիցս ու իր ետևից հարցերի մի շարան հորդեցրեց,- ինչո՞ւ ինձ ոչինչ չի հետաքրքրում, ինչու՞ ոչ մի հարց չեմ գտնում, ինչու՞ պիտի հարցեր գտնեմ, որտեղի՞ց եմ ճանաչում ձեզ, ինչու՞ սիրեցի այս աղջնակին, ո՞վ եմ, ու՞ր եմ գնում...- մինչ հարցերը հորդում էին ցայ-տաղբյուրի պես, նայեցի ծերունու պարզած ձեռքի ուղղությամբ ու տեսա կրիային՝ որ մի քանի անգամ մեծ էր իր պատյանից, երջանիկ էր ու լողում էր օդում ինչպես օդային ձուկ... նա, այդ կրիան, վստահ էի, որ այլևս ոչ մի անպատասխան հարց չու-ներ... հենց այդ զգացողությունն էլ ինձ փոխանցվեց-վարակեց, ես էլ ինձ երջանիկ զգացի ու հիացմունքով էի նայում հեռացող ծերունու և նրա շուրջը լողացող կրիայի կողմը... Աղջնակն առանձնացավ նրանցից, մոտեցավ ու կանգնեց դիմացս, նա-յեց ուղիղ աչքերիս ու խոսեց անկասկածելի անկեղծությամբ։
80
-Գիտեմ, որ սիրում ես ինձ. ես էլ քեզ... բայց ես մորս էլ եմ սիրում, ումից պիտի ունենաս ինձ. գտիր նրան և միասին կլինենք... երեքով... Այն պահին ոչինչ չհասկացա։ Նա քայլեց, ու ես էլ հետևեցի նրան, մտավ մի-ջանցք՝ ես էլ, անցավ մարմնիս կողքով, ու ես հետևեցի նրան մարմինս հագիս։ Շատ արագ էինք շարժվում ու նա, ամեն պահ, մի քիչ ավելի թափանցիկ էր դառնում։ Բացեց Փակ թա-ղամաս տանող փայտյա դուռը. լույսը մի պահ կուրացրեց ինձ, իսկ նրան հալեցրեց իրենում։ Երբ կրկին բացեցի աչքերս պառկած էի վերակենդանացման սեղանին, բժիշկները ուրախ էին, որ սիրտս կրկին աշխատում է ու շարունակում էին արթնացնել մարմինս, որ ես չէի։ ...Ես մի քիչ ուրիշ մարդ եմ այդ օրվանից սկսած։ Ազատվել եմ գործարանից, խա-նութներից ու սրճարանից. ոչ մի լուրջ գործով չեմ զբաղվելու, մինչև չգտնեմ այն աղջնակին, կամ նրա մորը... ՈՒ միայն ափսոսում եմ, որ բաց թողեցի հնարավորությունը, ծերունուն չհարցրի նրա անունը, կամ ապրելու տեղը՝ որևէ անհեթեթությունից խուսափելու՝ պատահմամբ չսխալվելու համար... 1999
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ «ՎԵՐՀԱՌՆՈՒՄ» Ex nihilo, nihilo fit
Վերջին քսան տարվա մեջ առաջին երեք օրն էր, որ չէր լողացել, չէր սափրվել ու նույնիսկ հայելու մեջ ինքն իրեն չէր նայել։ Ոչ մի տող չէր կարդացել կամ գրել, չէր լսել ոչ մի երգ, չէր նայել որևէ ֆիլմ, անգամ ոչ մի լուր չուներ աշխարհից, ու առաջին անգամ էր հասկանում՝ որ առանձնապես չուներ այդ ամենի կարիքը։ Լեռնա-լանջին այլևս արահետներ չէին հանդիպում, ինչից ենթադրում էր, թե մոտ է գագա-թին։ Ոտքերը ծանրացել, ու կրիայի արագությամբ էին դեպի վեր տանում, շրջանցելով քիչ թե շատ սուր անկյուններ ունեցող, նույնիսկ ամենափոքր բարձրունքները, նախընտրելով ճանապարհներից երկարը՝ չնչին իսկ ճիգ պահանջողին։ Ոչ մի անգամ չէր մերժել դադար տալու իր ամենափոքր ցանկությանն իսկ, ու թվում էր, թե անպատկե-րացնելի բարձր լեռ է ընտրել վերհառնման համար, ու իր արարքն էլ՝ հերոսու-թյուն է։ Այդ ճանապարհին նախապատրաստվել էր յոթ ամիս, որոնց նախորդել էին համարյա քսան տարվա որևէ ակտիվ շարժումից զուրկ, պասսիվ-մտավոր աշխատանքով հագեցած կյանքը. որ-պես հետևանք՝ յուղակալում, մետեորիզմ, երակների լայնացում, հիպերտոնիա, տե-սողության վատացում, առիթմիա, պրոստատիտ ու բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց ուղեկցությամբ ոչ թե ապրում, այլ գոյություն են գլորում՝ դեպի վերջին անդունդը, որի հատակի դադարը հենց մահն է։ Յոթ ամիս հարկավոր եղավ, որպեսզի չն-չին հույս ծնվեր,
81
թե կհասնի այդ լեռան գագաթին, թեկուզ մեկ շաբաթում կտրելով այն ճանապարհը, որ փորձառու լեռնագնացը կանցներ երկու ժամում։ Տարիներ շարունակ, թե իր տան, թե աշխատասենյակի պատուհանից նայել էր քաղա-քից հյուսիս-արևելք ուղղահայացորեն վերհառնող այդ լեռանը, որն առանձնապես գրավիչ էր մայրամուտին, երբ փայլում էր ոսկեգույնով։ Տարիներ շարունակ անհուսո-րեն երազել էր վարկենապես հարյուր ութսուն աստիճանով փոխել իր դիտակետն ու դրա գագա-թից նայել քաղաքին, և, միայն քարտեզի վրա տեսնելով, որ մյուս կողմից լեռն ուղղահայաց չէ, ու նույնիսկ՝ հեշտանցանելի է, համարձակվել էր մտմտալ, իսկ երկու տարի անց՝ նախագծել այդ ճամփորդությունը։ Վեց ամիս պահանջվեց՝ հոգեբանական ինքնապատրաստման համար, ու միայն դրանից հետո սկսեց յոթամսյա ֆիզիկական նախապատրաս-տությունը։ Մեջքի պայուսակում մեկտեղանոց փչովի վրանն էր, երեք տուփ խաշած մսի պահա-ծո, աղբյուրի ջրի մեկ լիտրանոց շիշ, երեք լավաշ ու կես կիլոգրամ կարամելե կոնֆետ-ներ. ահա այսքանն էր մնացել հինգօրյա աննախադեպ արշավից հետո։ Եթե նախորդ օրե-րի պես շատակերություն չաներ՝ կբավարարեր ևս երկու օր. գուցե մի բան էլ ավելա-նար... Միայն ջրի հարցն էր դժվար, այն էլ՝ որքան սառում էր օդը, այնքան քիչ էր հիշեցնում իր մասին. կարելի էր և անձրևի հույս ունենալ։ Միայնությունը չէր նեղում, սովոր էր դրան. քաղաքում էլ օրերով ոչ մե-կի երեսը չէր տեսնում, տեսնելիս՝ աշխատում էր չնայել։ Մոտիկ բարեկամներ, ամենօրյա ընկերներ ու ընկերուհիներ չուներ, հարևանների հետ չէր շփվում. այդ-պես հանգիստ էր ապրելը։ Այլ կերպ չէր էլ պատկերացնում, քանի որ չէր փորձել։ Ծնողների մահվանից հետո՝ ազատ էր որևէ շփման պարտավորությունից։ Նույնիս փո-ղոցով ձգտում էր քայլել, երբ դրանք դատարկ էին։ Երբեմն մտածում էր շուն պահելու մասին, թեկուզ սովորական փողոցային շուն, սակայն, երբ պատկերացնում էր դրա հետ կապված հոգսերը՝ ամսից-ամիս էր հետաձգում, տարուց-տարի, մինչև հասկացավ, որ երբեք էլ չի ունենա այդ կենդանիբարեկամը։ Զգում էր գագաթի մոտիկությունը, սակայն մթնշաղին դադարեցրեց «վերհառ-նումը», մի փոքրիկ հարթակ գտավ, չորացած խոտերից ու արմատներից երկու րոպեանոց կրակ ապսպրեց՝ միայն պահածոն տաքացնելու համար։ Հանդարտ երևակվող աստղերին նայելով կե-րավ ու մտավ ամենապաշտպան վրանը, կպչուն ժապավենով փակեց «դուռն» ու հարմարվեց օդալից ներքնակին։ Քնեց միանգամից ու շատ խորը, նույնիսկ երազ չտեսավ։ Առավոտյան արևի ճառագայթներն այնպես լուսավորեցին վրանը, որ աչքերն իրենք-իրենց բացվեցին։ Արթնացավ, վեր կացավ, անշտապ հավաքեց վրանն ու բութ հայաց-քով միայն ոտքերի տակ նայելով վեր շարժվեց, կարծես՝ աշխատանքի էր գնում։ Մեկ ժամ կրիայի արագությամբ քայլելուց հետո, երբ մի հարմար քար տեսավ, որոշեց դադար առ-նել. նստեց ու կոնֆետը դրեց բերանը, առանց ծամելու, բերանում խաղացնելով էր վա-յելում սրճահամ քաղցրությունը։ Հաշվեց, որ դեռ մի հիսուն կոնֆետ էլ ունի ու կարող է այդքան անգամ էլ դադար տալ, սակայն, երբ վերջապես գլուխը վեր բարձրացրեց՝ հաս-կացավ, որ այլևս անհնար է գագաթից խուսափելը։ Էլ ոչ մի բլրակ չէր փակում տեսարանը,
82
առավելագույնս՝ հիսուն քայլ էր մնացել գագաթին, որը տասը քայլի լայնք ու այդքան էլ երկայնք ուներ՝ լցված արևախանձ քարերով ու չոր խոտի կղզյակներով։ Գլխարկը, իբր արևից պաշտպանվելու համար, քաշեց աչքերին ու չէր շտապում ըմբոշխնել տարիներ շա-րունակ երազած՝ միայն այդ գագաթից բացվող տեսարանը, ընդհակառակը, նախապատրաստվում-երկարաձգում էր պահը։ Հանդարտորեն, իր իսկ հայացքից թաքցնելով բացվող տեսարանը, մոտեցավ գագաթի գահավեժ կողմին, փչեց վրանի ներքնակը, հարմարեցրեց մի քարի, նստեց ոււ փակեց աչքերը։ Իր երազանքը կատարված տեսնելու համար անսովոր համարձակություն էր հարկա-վոր։ Խորը շունչ քաշեց ու անշարժացավ՝ կենդանի-շարժական թողնելով միայն ամեն ինչ կլանելու պատրաստ հայացքն ու... Կոպերի վեր բարձրացումը մի պայթյունի էր նման, որը միանգամից այլ էր դարձնում աշխարհը. ներանձնական Հիրոսիմա-Նագասակի, Վեզուվիի ժայթքում, Ար-մագեդոն... Այլևս անդունդի պռնկին, լեռներով պարփակված փոսի մեջ չէր ապրում։ Այլևս պա-տուհանից չէր աշխարհին նայում։ Այլևս ասֆալտից գաղջացաճ օդ չէր շնչելու։ Այլևս շենքերի արանքներից չէր հայացքը հեռուներն ուղղելու։ Այլևս իր ցանկու-թյունների ու երազանքի ստրուկը չէր լինելու։ Իրագործված էր։ Ինքն ու աշխարհն անշարժ էին ու միայն երկինքն էր աստիճանաբար փոխում իր գույները, մինչև աստղերը չդառան իր տերը։ Նույն դիրքով էլ քնեց՝ լուսաբացից երկու ժամ առաջ ու արթնացավ արևածագին։ ...Երկրորդ օրը լեռան գագաթին՝ ոչինչով չէր տարբերվում նախորդից. կերավ վերջին պահածոն, հենվեց քարին ու շարունակեց դիտել տեսանելին։ Հրաշալի արդեն սովորական էր և ուրիշ ոչինչ չկար աշխարհում։ ...Յոթերորդ օրը ոչինչով չէր տարբերվում նախորդներից. կերավ վերջին կոնֆետը։ Մարմինը քարացել էր, միայն ձեռքերն էին շարժվում, այն էլ՝ անելու ոչինչ չունեին։ Աչքերի առջև վաղ իմպրեսիոնիստական մի կտավ էր՝ շատ մեծ ու դժվա-րըմբռնելի, բացակայող շրջանակը ընդգրկում էր արարչագործության օրը, Աստծո հետ միասին կերտած ողջ երկրագնդի մանրակերտը։ ...Տասներորդ օրը ոչինչով չէր տարբերվում նախորդ երեքից։ Ցերեկները, փակ կոպերի տակից, երբ արևը ջերմացնում էր, աշխարհը, կարծես, ուշ աբստրակցիոնիստի ձեռքի գործ լիներ՝ կարմիր-դեղինի տարբեր երանգներով. ճիշտ այնպիսին, ինչպի-սին տիեզերքն էր պլազմային քաոսի պահին։ ...Երրորդ ամիսը ոչինչով չէր տարբերվում նախորդ երկուսից։ Միայն ոչինչն էր, և ոչինչ դրանից ավելի։ ...Երրորդ տարին ոչինչով չէր տարբերվում նախորդներից։ Միայն ոչինչն էր, ամենի ինչի գոյության հնարավորությունն իր մեջ պարփակող, տիեզերածին Ոչինչը։ ՆԱԽԱԳԱԼՈՒՍՏՍ ԿԱՄ՝
83
ՀՐԵՇՏԱԿԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Ժայռաչափ գլուխը մարմարե ապառաժ-կնոջ ծնկներից դժվարությամբ վեր բարձրաց-նելով՝ լեռնակերտ սֆինքսը առյուծի թաթով հարվածեց ու մի հսկա ճեղք բացեց Գեայի կրծքում։ Այն, նախ իր մեջ առավ միջագետյան դաշտավայրում փառավորապես մեկնված-փռված, հսկա ու անսասան թվացող քաղաքները, հետո ճյուղավորվող ճաքերով ցանցեց ողջ մոլո-րակը՝ անթիվ-անհամար մարդկանց, իրենց տների, քաղաքների ու երկրների հետ միասին գետնի տակն առնելով։ Իր մեջ դրված շարժման ողջ պաշարը օգտագոծելով սֆինքսը ոտքի ելավ ու մի թեթև ոստյունով թռավ անդունդի վրայով՝ միայնակ թողնելով սառնամարմին-անվրդով կնոջը։ Վայրէջքի ցնցումից մոլորակը դուրս եկավ ու նորից վերադարձավ իր ուղեծիրը, իսկ ինքը թափ տվեց գլուխը, հետո ետ նայեց՝ կնոջ մոտ նույնպես կյանքի որևէ, թեկուզ չնչին նշան տեսնելու հույսով։ Չգտնելով՝ անշարժացավ, հայացքն այն ծնկներին, որոնց վրա արարվել էր իր գլուխն, ու որոնք անհուսորեն ձգում էին նախակենդան հիշ-ողությամբ... /Հազարավոր, տասնյակ հազարավոր տարիներ անց, կիսաստծու արարքը կրկնելով, Ջոն Դոոն միայն մեկ թռիչքի կյանք ունեցող մի բզեզ պատրաստեց, որն այսօր էլ պահ-պանվում է Բրիտանական թագավորական թանգարանում, բայց ոչ մի ճիգով Դոոյի հետևորդնե-րը չկարողացան ևս մի քանի վայրկայն կյանք, ևս մի անիմաստ թռիչք պարգևել դրան.../ ...ծառերի ու թփերի մեջ խճճված արահետով, առանց ետ նայելու ու դիմացի մի քանի քայլից այն կողմ տեսնելու հնարավորության, դու վազեցիր
զառիթափով դեպի վեր՝ ժամանակների փոխհաջորդումից դուրս մնացած դղյակը։ Դժվարությամբ հրեցիր--բացեցիր ծանր-ճռռան դուռն ու վեր բարձրացար երևութական-ոլորապտույտ աստիճաններով, չնկատելով, որ երկաթակուռն առհավետ փակվեց ետևիցդ ու անէացան միայն մի պահ, միայն քո համար ստեղծած-նյութականացրածս զառիթափն էլ, արահետն էլ, դղյակն էլ։ Դու շարունակում էիր սլանալ-բարձրանալ դեպի սկզբնածին լույսը, առանց մկաններիդ չնչին իսկ ճիգի, վերջնականապես ազատ երկրային կարճ կյանքումդ աներևակայելիորեն քեզ կաշ-կանդող՝ մսի ու արյան խառնուրդից, վայելելով անսահման ազատության երանությու-նը... Միայնության ու խենթության սահմանագիծը ապրելակերպ ընտրած հին օրերի կարծրամարմին կիսաստվածը, նա, որ լի էր Տիրոջ գիտելիքներով, բայց չուներ Նրա զգա-յությունները, ուներ միտք, բայց ոչ զգացումներ, բաց տիեզերքում ապրելու համար կատարյալ էր, սակայն ունակ չէր հիանալ դրանով, կարողություններով ավելին էր քան հրեշտակը, բայցև արարած էր ընդամենը, նա, որ հույս ուներ իր կերտվածքին միայն նախնական ազդակը տալով կյանք ծնել, ինչպես, առերևույթ, Աստված էր արել տիեզերքի հետ, նա, որ ակամագոռոզանալով՝ փորձում էր աստված դառնալ, անհաջողության հանդիպե-լով, սառնասրտորեն կրնկակոխ արեց՝ փոշիացրեց իր կերտած-արարած, ու առաջին հայացքից կյանք ձեռք չբերած երկու քարարձաններն էլ։
84
Նրա ոտնահետքը որպես կնիք դրվեց երկնագույն մոլորակին, դրա հետ ողջ երկի-րը ողողեց իր աննյութ, կյանքի աղբյուր դառնալու ունակությունից զուրկ, մակա-բույծ վիրուս-սերմերով։ Իսկ ինքը գլուխը շուռ տվեց, սլացավ անուղություն ուղ-ղությամբ՝ դեպի ապագան, ու չտեսավ էլ, որ երկրի միկրոբաչափ, ճեղքված հարթավայրի երկու կողմերում էլ կրկին բազմացող բնակիչները, քարո սֆինքսից ու կնոջից մնացած փոշեհատիկները հղկելով, որպես շինաքար են օգտագործում... Չսպասեց, որ տեսնի, թե իր վիրուսներն ինչպես են միախառնվում Գեյայի կյանքի սերմերին՝ պարզապես գոյատևելու համար, միաժամանակ էլ ողջ բանական-կենսակիրը վարակելով հին օրերի կիսաստծու գոյաձևով... ...Միայնության ու խենթության սահմանագիծը գոյաձև դարձրած հին օրերի ոչաստված-ոչհրեշտակը շարժվեց դեպի ապագա՝ որպեսզի այնտեղ սպասի թվացյալ տարածության մեջ վարկյանում ընդամենը երկուհարյուր հիսուն կիլոմետր արագությամբ, ամեոբա-յի պես հազիվ քարշ եկող մոլորակին։ Ես սպասում էի քեզ ավելի քան երկու հազարամյակ՝ երկրային ժամաչափով, մինչ ի հայտ կգայիր եռաչափ աշխարհում՝ միայն մի քանի կայծկլտումներ տալու և անչափում-անժամանակի ոլորտները վերադառնալու համար։ Սպասում էի նախավերջին այցիդ, որից հետո գալով՝ այլևս չես լքի մարդկային ցեղը՝ մինչ դրա բնական վախճանը, ավելի ստույգ՝ վերաձևավորումվերակերպավորումը... Ես ճանաչեցի ու հետևում էի Քեզ այն պահից, երբ դուրս եկար երկրային մորդ սառչող արգանդից, որ, տասներկու ամիս Քեզ կրելուց հետո այլևս ուժ չուներ իր կյանքի համար պայքարելու. (թեև սարսափում էր իր ճանաչած աշխարհում քեզ միայնակ թողնելուց, քանի որ հայր չունեիր ու անհասկանալի էր, թե որտեղից ես հայտն-վել)։ Բժիշկներն անկարող էին հասկանալ, թե ինչպես է, որ կենդանի ես մնացել, ինչպե՞ս ես դուրս եկել կիսամեռ մարմնից, ինչու՞ ես բաց աչքերով ծնվել ու այնքան կատարյալ ես, որ անհնար է նորածին անվանել քեզ։ Մորաքրոջիցդ բացի ոչ ոք չներկայացավ ծննդատուն, ուստի նա՝ Քեզ նվեր համա-րեց Աստծուց ու մխիթարիչ նպատակ՝ իր միօրինակ-անհրապույր կյանքին։ Արդեն քառա-սունն անց էր, բայց դեռևս չգիտեր, թե ի՞նչ է տղամարդը. համակերպվել էր դրան, քա-նի որ անչափ տգեղ էր ու վանող-անհրապույր։ Համակերպվել էր միայնությանն ու անցնելով սահմանագծից՝ մերժել-ազատվել էր խենթությունից. մարդկանցից լռու-թյամբ օտարված էր, հոգով՝ փակ, կյանքում՝ և կար, և՛ չկար։ Սոնա՝ անվանեց քեզ ու ամբողջովին ինքնանվիրվեց, չգիտակցելով անգամ իր արարքի մեծությունն ու նշանակությունը։ Պարզապես գտել էր մեկին, որին պետք էր, որի հետ կարող էր խոսել ու հենց սկզբից էլ զգաց, (թեև չհավատաց), որ հասկանում ու պատասխանում ես, թեկուզև՝ առանց բառերի։ Երջանիկ էր ու մի քանի օր կողքիդ՝ քեզնից անբաժան լինելուց հետո, դարձավ անճանաչելի. արջի թաթերի պես թրմփալու սովոր ոտքերը ոչ միայն ուղղվել, ձգվել ու երկարել էին՝ ողջ մարմինը գեղակազմ ու սլացիկ դարձնելով, այլև՝ կարծես գետնից մի քիչ վեր էին սահում։ Կուզը հարթվել էր՝ ի ցույց դնելով
85
կուսական կուրծքը. նույնիսկ ձեռքերի մատները նրբացել էին ու երկարել։ Նախկինում թաքնված վիզը ճենապակու փայլ էր ստացել ու կարծես կախված լիներ լեռնային առվակի պես գահավիժող մազերով երիզված գլխից։ Ցամաք շրթունքներն այնքան էին լցվել կենսա-սեր արյուն-ավիշով, որ կիսաբաց էին մնում։ Միշտ կարմրած-գնդլիկ քիթը հղկվել--փոքրացել էր, աչքերը խորհրդավոր խորություն ու շլացուցիչ փայլ էին ստացել և ամ-բողջ դեմքը լուսարձակում էր առողջ սրբությամբ։ Նրա ողջ էությունից թարմու-թյուն էր բուրում, շուրջը միայն առավոտ էր՝ ամառային զով լուսաբաց։ Դու քեզ լավ էիր զգում, քանի որ նոր էիր միայն աշխարհ եկել մարդեղացել ու արդեն փոխում էիր այն՝ Քո պատկերացումներով ու տեսիլներով, հրաշալիի՛ հնարք-ներով նյութականացնելով դրանք։ Ի զորու էիր վերափոխել հայացքիդ տակ ընկած ամեն ինչը, վերակերտել նյութի էությունը, փոխել կառուցվածքն ու այլ նյութի վերա-ծել։ Եվ ես, որ հազարամյակներ շարունակ հետևում եմ տիեզերքի այս անկյունում կա-տարվող ամեն ինչին, հիշում եմ նախորդ հինգ հայտնություններդ, որ սպասելու եմ վերջնագալուստիդ՝ ուղեկիցդ լինելու համար, ապշած էի անպարփակ ուժովդ։ Կարծրամարմին կիսաստվածը վստահ չէր, բայցև հույս ուներ, որ իր մակաբույծ մասնիկները պիտի ձուլվեն Գեյայի կյանքի սերմերին, վերափոխեն դրանք, մոլորա-կի կյանքը դարձնեն իրենց ենթակա, նմանեցնեն իր էությանն ու փարատելով միայնու-թյունը՝ վերջ դնեն իր խենթությանը... ի նշան հաջողության՝ իրեն ընդառաջ պիտի գային վերակերտված-կյանքակիր սֆինքսն ու հսկա՝ ամենածին կինը... իսկ եթե ոչ՝ ու-րեմն՝ իր արածը Գեյայի հետ ոչ թե կենակցություն, այլ բռնաբարություն էր, իր տեսակը՝ անիմաստ, մոլորակը՝ եղծված ու անապագա։ ՈՒ պատրաստ էր ողջ թափով բախվել մոլո-րակին՝ իր անէանալուց առաջ այն էլ փոշիացնել, ազատել տիեզերքն ավելորդ բեռից, միաժամանակ՝ ցույց տալ տիեզերքի Տիրոջը, որ ինքն էլ անսխալական չէ... Իսկ մարդիկ, այդ օրվանից, կորցնելով նախախնամության բնական ուղին, չըն-կալելով սահմանային վեհությունն ու գեղեցկությունը, խարխափում են միայնու-թյան ու խենթության խավար սահմանագծում, բզկտվում են իրենց իսկ կրքերից, ծեծ-վում՝ ցանկություններից, անարգվում՝ ստորագույն մտքերից, ու այդ ամենից փախչե-լով՝ որոնում։ Իրենց խղճուկ շոշափուկներով ու կարճատես մտքով որոնում են չգիտեն ի՞նչ ու չգիտեն ինչու, որոնելու ճանապարհին խանգարողներից ազատվելու թյուր նպատակով հոշոտում են միմյանց. սահմանպարիսպներ են կառուցում միմյանցից՝ հղկելով կիսաստվածի կենդանություն չստացած արձաններից մնացած փոշին՝ ակամա փոր-ձում են վերակերտել քարե կնոջն ու սֆինքսին, մի բան, որ առանց տիեզերքի խոր-հուրդներն իմանալու՝ անիմաստ-անհնար է։ Անբացատրելի-հիանալի էիր դեռևս օրօրոցումդ, բացարձակ գեղեցկուհի էիր՝ նույնիսկ տիեզերական չափանիշներով, և դրա հետ մորաքույրդ կարողացավ համակերպվել. լուռ համաձայնեց նաև նրան, որ կողքիդ դրած ջուրը ամբրոզիայի էր վերածվում, որից բացի՝ ուրիշ ոչինչ չէիր ուտում կամ խմում։ Չնկատելու տվեց իր խղճուկ բնակարա-նում կատարված փոփոխությունները,
86
նույնիսկ, երբ պատերը սադաֆի պես դարձան, իսկ պատուհանից դուրս միայն կեսօր էր։ Վախը փոխակերպեց ուրախության, երբ տեղդ պառկած խաղ էիր անում հայտնվող-անհայտացող լույսի բազմագույն գնդիկներով, որոնց հետ ինչոր տարօրինակ երաժշտություն էլ էր տուն լցվում։ Ընդունեց, ու նույնիսկ առանց հասկանալ-գիտակցելու փորձի՛ ընդունեց Քեզ ուղեկցող անսովոր աշխարհը, քանի որ անքննարկելիորեն էր սիրում և ամբողջովին արբած էր այդ զգացումով։ Քո շնորհիվ ազատվել էր մարդկանց համար կենսական պահանջներից, ժամանակի ռիթմիկ-ա-նընդհատ թխկթխկոցից ուղեղին, չէր հետևում գիշեր-ցերեկվա փոխհաջորդումնե-րին, նիրվանայի մեջ էր ու միայն իմ ջանքերով կյանք վերադարձավ, քանի որ պիտի կատարեր իր դերը, կարևորեր իր նշանակությունը, գոնե մի քիչ՝ արտաքնապես, սովորա-կան մարդ մնալով... Մեքենայորեն, չգիտակցված շարժումներով հագնվեց, ու, երբ իր կարծիքով քնած էիր, դուրս եկավ տնից։ Միայն փողոցում հասկացավ, որ գնում է հիվանդանոց, ուր բազմաթիվ տարիներ, շենքի նկուղային ամենախուլ անկյունում թաքնված իր աշխատա-սենյակում, բոլորի աչքից հեռու, գլուխը հիվանդության պատմություններից ու եզրակացություններից վեր չբարձրացնելով, վերլուծել էր իրեն անծանոթ մարդկանց առողջական վիճակն ու մտակառուցել իրեն օտար բազմության ֆիզիկական գոյության վիճակագրությունը։ Կենտրոնական դռնից ներս մտնելիս, վստահ էր, որ արձակուրդի դի-մում պիտի գրի և արագորեն վերադառնա քո մոտ։ Կադրերի բաժնում մի կերպ, ուշադիր զննելուց հետո, միայն հնաձև, նույնիսկ արխայիկ, ու այդ իսկ պատճառով հիշված հագուստների շնորհիվ ճանաչեցին աշխատանքային «ընկերները», որոնց հայացքնե-րը գամվում էին իրեն հիպնոսացածի պես ու ինչ-ինչ հարցերի պատասխաններ էին որոնում։ Զգում էր, որ աշխարհը փոխվել է իր հանդեպ. նրանք, ովքեր արհամար-հում, կամ թաքուն ծաղրում էին առաջներում՝ տարօրինակ վախ ու ներքին լալկում էին ապրում հրաշալիի խորհրդի մերձավորությունից։ Սերը, ձգտումն ու կիրքը իրարից չտարբերող, նախկինում իր կողմն իսկ նայելուց խուսափող տղամարդկանց՝ նրա երկնային անհասանելիությունը թուլակամ էր դարձնում, որ երկար ժամանակ ար-տահայտվելու էր անկարողությամբ։ ԵՎ որտեղ էլ քայլեր, ծոծրակին զգում էր ջերմ-զգա-յական հայացքներով մշտապես իրեն հետևող բազմաթիվ աչքեր։ Անսովորությունից, փորձում էր չնկատելու տալ, քանի որ իր հանդեպ նոր վե-րաբերմունք ունեցող աշխարհը, դեռևս, միայն հարցեր էր ծնում։ Հենց դրանց, գո-նե մի մասի, պատասխանները ճգնեց որոնել միջանցքի հնամաշ հայելիում, սակայն որևէ պատասխանի փոխարեն մի այլ, ավելի բարդ հարցի հանդիպեց. հայելիում միայն դատարկ միջանցքն էր. ամենայն ճշգրտությամբ, բացի՝ իր ակնհայտ ներկայությու-նից։ Շփոթահար շոշափեց իր ձեռքերն ու կուրծքը, նրբազգաց դառած իրանն ու ոտքե-րը, մի աչքը փակելով՝ մյուսով նայեց քթի ծայրին. ամեն ինչ կարգին էր, ինչպես եղել էր միշտ, սակայն ամալգամապատ ապակու շերտը նրան չէր արտացոլում։ Գուցե դա էր պատճառը, որ արձակուրդայինի փոխարեն աշխատանքից ազատվելու դի-մում գրեց. շենքից դուրս գալիս՝ հրաժեշտ տվեց հիվանդանոցին ու շտապեց լուսանկար-չատուն՝ անհանգստությունը փարատելու ևս մի անհույս փորձ կատարելու։
87
Նախասրահի պատերին փակցված լուսանկարներն իրեն ընտանիք դարձրած քառասուն-հինգամյա վարպետը հաճույքով, դարասկզբի գերմանական ստուդիական մեծածավալ, փայտե խցիկով, դանդաղ ու իր ցուցափեղկը զարդարելու արժանի լուսանկար ստեղծելու հույսով կատարեց աշխատանքը, իսկ ինքնակորույսը, հապշտապ ու անզգուշորեն թողնելով իր հասցեն՝ շտապեց քո մոտ, մի քանի րոպեյանոց ճանապարհին անընդհատ արագացնելով քայ-լերը։ Հասնելով իր շենքին՝ սկսեց վազել ու հանդարտվեց՝ միայն ժպտալից աչքերիդ նայելուց հետո. ևս մեկ ավելորդ անգամ ստուգեց՝ արդյո՞ք տակդ թաց չէ ու մեկ վայրկյանով բազկաթոռին մեկնվելով՝ քնեց երազաշատ քնով, որ դու էիր պարգևել նրան։ Լուսանկարիչը, նրա գնալուց հետո փակեց դուռն ու դողդղացող ձեռքերով վերց-նելով ժապավեն-ապակիները, շտապեց երևակել, քանի որ արդեն կարոտել էր, ու նույնիսկ զգում էր, որ առանց այդ կնոջ իր կյանքը, այլևս երբեք, նոր իմաստ ձեռք չի բերի։ Սակայն, դատարկ տաղավարի լուսանկարներում մորաքրոջդ ստվերն էր միայն... Երկու ժամ անց մորաքույրդ վեր թռավ դռան համառ բախոցից։ Կրկին մորաքրոջդ տեսնելու ոչ մի հույս չունեցող լուսանկարչի ձեռքին միայն անառարկա ստվեր պատկե-րող լուսանկարներն էին. նա պատասխան էր որոնում, թեև չէր կարողանում ձևակերպել հարցը։ -Փորձիր ինքդ քեզ լուսանկարել,- վերհիշելով իր վհատությունը և ուրիշ ոչ մի բառ չգտնելով նրա դեմքին շպրտեց մորաքույրդ ու դուռը փակելուց հետո ուժաս-պառ հենվեց դրան, լռությամբ արտասվեց։ ...Երկատված մարդկությունը բաժանվեց սահմանագծում հարմարվողների ու այդ կարգին ընդդիմացողների. հանուն իրենց կլանած
ճշմարտությունների բախվեցին միմյանց՝ կրկնելով նախորդ սերունդների մոլորություններն ու մեղքերը, ավերե-ցին ամբողջ երկրներ ու քաղաքակրթություններ, հոշոտեցին ցեղեր ու ազգեր, ու շարունակաբար՝ կառուցեցին... բայց ամեն անգամ, երբ փոշեհատիկները իրար վրա էին կանգնում, կրկին հառնում էին քարե սֆինքսն ու կինը՝ մի ոտք, կամ մի ձեռք ավել կամ պակաս, մեծ, կամ՝ փոքր, կլորավուն կամսուրանկյուն եզրագծերով, բայց էությամբ նույնը մնալով՝ շարունակելով հին օրերի կիսաստծո անհեթեթ փորձարկումը։ Կային թյուրատես պրպտողներ, որոնք փորձում էին վերակերտել հին օրերի կիսաստծուն, դարձնել իրենց դաշնակից, տիրել մարդկանց ու դառնալ կիսաստծու քրմերը. բայց կարողացան միայն դրա փոքրքցված մակետծաղրանմանակը ստանալ, Գոլեմ անվանեցին ու ոչնչացրին, քանի որ վախենում էին պատժվել Աստծո կողմից։ Սակայն ցույց տվեցին այդ ուղին իրենցից հետո եկող, իրենցից ավելի փառամոլներին։ Կային և երանելիներ, որոնք այլ ելքեր էին որոնում միայնության ու խենթության սահմանագծից. ազատվում էին տարածության ու ժամանակի մասին տրամաբանա-կան-անմիտ ենթադրություններից՝ միայնությունը հաղթահարելու հույսով. փոր-ձում էին կառավարել զգայականը՝ խենթությունից ձերբազատվելու ակնկալիքով։ Քարե տաճարների փոխարեն հոգևորն էին
88
կառուցում ու փորձում էին մարդկանց հարմարեց-նել այն, ինչը մեզ՝ հրեշտակներիս դասին է պարգևված։ ԵՎ ինչպես միշտ, նրանք լուրջ չեին ընդունվում, ծիծաղի առարկա են դառնում ու միայն տարիներ անց, երբ ֆիզիկապես բացակայում են, մեկ-երկու քայլ են անում նրանց նախանշած ուղով։ Տարօրինակ գեղեցկուհու դեմքն ուղեղի ծալքերին արտապատկերելով՝ իր անբա-ժան մասը դարձնելով, հիանալով ու վայելելով, լուսանկարիչը չհամարձակվեց երկրորդ անգամ բախել դուռը, առանց մարմինը զգալու իջավ աստիճաններն ու փողոց հասնելով կանգ առավ, մեքենայորեն հանեց գլանակն ու վառեց այն։ Իսկ քեզնից, մի փոքրիկ լուսե գնդիկ, թռավ դեպի պատուհանը, դուրս եկավ փողոց, ու, երբ այցելուն սիգարետի ծխի հետ միասին խոր շունչ էր քաշում՝ դիպավ նրան, անէանալով շապիկի տակ՝ սրտի շրջա-նում։ Լուսանկարիչը զզվանքով դեն նետեց այրվող սիգարետը, անսպասելի ու տարօրի-նակ երանություն զգաց՝ ինչ-որ նոր-անսահման զգացում, որն ինքն իր համար՝ Սեր որակեց։ Արագորեն տաղավար հասնելուն պես կատարեց մորաքրոջդ հորդորը, սակայն երևակե-լուց հետո, կրկին, միայն դատարկ տաղավարը տեսավ. փոխեց սարքը, միանգամից մի քա-նիսով լուսանկարվեց, սակայն արդյունքը նույնն էր՝ ինչ-որ անաղբյուր ստվեր և լուսավոր տաղավար։ Օրեր անց, երբ դադարեցրեց իր արտացոլումների որոնումներն ու սկսեց նոր՝ կեսհրեշտակի-կեսմարդու հայացքով նայել աշխարհին, ու ձեր բնակարանն էլ դատարկ գտավ՝ հեռացավ լեռները, մարդկանցից հեռու՝ իր գոյությունը վերաիմաստավո-րելու հույսով։ Իսկ մորաքույրդ, քեզ չանհանգստացնելու համար, խեղդելով իր ձայնը, լռորեն էր արտասվում՝ չգիտակցելով, որ դու ամեն ինչ տեսնում ես։ Արցունքները կա-թիլ-կաթիլ ցած էին սահում այտերից, ցպնվում էին միջանցքի հատակին, սակայն չէ-ին արտացոլվում հայելիում։ ԵՎ դու կրկին արցունքներ էիր տեսնում քո այս՝ նոր կյանքում, որոնք միանում էին բոլոր կյանքերումդ քեզ ուղեկցած աղի ծովին, այն անսահմանին, որի տառապեցնող տեսիլքը ուղեկցում-ուղղորդում էր ուղիդ. «Շրջանցելով ու խուսափելով ամենամեծերից, վազում էիր ահռելի ծովի քարացած ալիք-ների վրայով, դեպի հորիզոնի գագաթին հազիվ նշմարվող կղզյակը, ուր պիտի կենդա-նացնեիր դարեր առաջ քեզ ձոնված տաճարը։ Ժամանակից մի քիչ առաջ ընկնելով, լսում էիր կենդանացող օվկիանոսի ալիքների աղմուկը, որ սպառնում էր քեզ իր տակն առ-նել, դեպի հատակը տանել-խորտակել, որպես գա՛նձ թաքցնել իր անդունդներում՝ միայ-նակ փայփայելու համար ու ակամա՝ խանգարել նախախնամական նշանակությանդ իրագործմա-նը։ ՈՒ, երբ զգում էիր վայրկյանի մեկ-հազարերորդականում կատարվելիքը, երբ ալիքները կարոտած արուի պես փորձում էին կլանել Քեզ, բոժոժից վերակերտվող թի-թեռնիկի պես հասցնում էիր օդ բարձրանալ, սավառնել հարափոփոխի վրայով, հրաժեշտի ժպիտը դեմքիդ, դեպի իրագործումդ, ուր ոչ միայն ցանկալի էիր, այլև՝ անհրա-ժեշտ...» Կենդանական առողջ բնազդը մորաքրոջդ թելադրեց հեռանալ քաղաքից, տեղավորվել մի խուլ լեռնային գյուղակում ու սպասել գոնե մինչև մեծանաս՝ սեփական ոտքերիդ ապավինես, իսկ ինքն էլ՝ կարողանար գլուխ հանել այլակերպված աշխարհից։ Գտավ մեկը՝ ուր ընդամենը տասնյոթ ապրվող տուն
89
էր մնացել, քաղաքակրթության արգասիքներից՝ միայն էլեկտրաէներգիան էր հաստատվել ու մարդիկ՝ խորապես բարեկիրթ էին։ Ձեր ննջա-սենյակն ու մորաքրոջդ աշխատասենյակը կողք-կողքի էին, մի հին՝ կիսաքարաշեն-կիսափայտաշեն երկսենյականոց տնակում, ուր վերջին բժիշկը բնակվել էր տասը տարի առաջ։ Կիսաքանդ եկեղեցու կողքին ծվարած ու չապրվելուց ծերացած տնակը նոր կյանք սկսեց՝ հենց որ ներս մտաք։ Խամրամշուշ սենյակները սպիտակով փայլեցին, տարիների ծան-րությունից կորացած փայտյա առաստաղը ուղղվեց՝ կտուրին նորի տեսք տալով, արևի ճառա-գայթները պատուհանների ապակիներից շեղվելով՝ ծիածանալույսով լցրին տունը։ Եր-կար ժամանակ պետք չէր մորաքրոջդ՝ համոզվելու համար, որ Քեզ ուղեկցող լուսե գնդիկ-ներն ու անաղբյուր համանվագները հետներդ տեղափոխվել էին գյուղ։ ՈՒ թեկուզև դռան կողքի պատին կախված հարյուրամյա-խամրած-արծաթապատ հայելին իրեն այստեղ էլ չէր արտացոլում՝ քաղաքի թոհ ու բոհից դուրս, դա նույնիսկ ավելի բնական էր թվում։ Լեռների գրկում պուրակի պես բնականորեն ծվարած գյուղակը այլ-անապական աշխարհ էր թվում, ուր հեշտ էր հավատալհարմարվել արտասովորին ու այլևս կարիք չուներ հանդար-տեցնող թմբիրի մեջ լողալու։ Իսկ այն, ինչ զգում էր Քո հանդեպ, պարզապես սեր, կամ՝ մերձավորություն, կամ՝ պարտականություն, կամ՝ նվիրվածություն չէր. և առհասարակ՝ որևէ լեզվի բառերով արտահայտելի չէ։ Բնության առողջ զավակները սովորել էին առանց բժիշկ ապրել, և, առաջին եր-կու ամիսը, ոչ ոք չբախեց ձեր դուռը. հետո էլ էին հազվադեպ գալիս, սակայն ամեն ան-գամ, հիվանդը ոտքը ձեր շեմից ներս դնելուց մի քանի րոպե անց, առողջանում էր՝ ինքն էլ չնկատելով հրաշքը։ Գուցե երբևէ, ոչ ոք էլ ոչինչ չնկատեր, եթե այն երե-կո, վայրենացած շներից բզկտված-սպանված իր հինգամյա որդուն գրկած, աղեկտուր ճիչերով ձեր տնակը չներխուժեր հոգեխռով մայրը։ Տղային գտել էին գյուղի լքված թաղամա-սում՝ արնաքամ, դեռ չփայտացած դիակ. ու, գյուղի կանայք, միայն մորը որդու դիակից պոկելու հույսով էին թույլ տվել, որպեսզի տանի բժշկի մոտ։ Մի կերպ էին դուրս հանել մորն ու փորձում էին հեռացնել՝ տուն տանել, երբ տղան, իրադարձու-թյունների կարոտից իրար գլխի հավաքված համարյա բոլոր համագյուղացիների աչքի առաջ, ի՛նքը բացեց դուռն ու դուրս եկավ՝ մի քիչ կաղալով ու մի քանի թեթև վիրակապով։ Իրիկնամուտի այդ խորհրդավոր պահին մի ողջ գյուղ շուռ եկավ ու ծնկի եկավ ավեր եկե-ղեցու առջև, սկսեց գլխիկոր աղոթել միայն անգիտակցականում պահպանված գրաբարյան մրմջոցով։ Իսկ դու, առաջին անգամ սեփական ոտքերով, բայց և մեծի պես հաստատուն քայ-լերով դուրս եկար, կանգնեցիր տնակի շեմին քարացած մորաքրոջդ կողքին՝ աղոթողների թիկունքում... և բոլորին կանգուն երևաց եկեղեցին, խաչը՝ ոսկեձույլ ու երեք սպիտակ աղավնի, մթնշաղից պոկվելով, հանդարտորեն իջան նորոգ գմբեթին։ ...Մարդկանց մի պահ թվաց, թե գտել են փրկության ճանապարհը, թե Սերը կա-րող է լուսավորել ուղին, ազատել միայնությունից, հեռացնել՝ խենթությու-նից, Սերը կարող է լինել այն նյութը, որից ինչ ասես, նույնիսկ սֆինքս է կարե-լի կերտել-արարել։ Սերն ընդունեցին որպես Միակ Աստծո մարմնացում ու դրան աղոթե-լու համար՝ դուրս վանեցին իրենց միջից, այն զգալու համար՝
90
ինքնակեղեք տառապե-ցին, հրաժարվեցին՝ որպեսզի ձգտեն, ու դրա իրականնյութականության մեջ համոզվե-լու համար՝ խաչեցին անապատում։ Հետո Սերը վերածեցին կրոնի, հանուն դրա պատերազ-մեցին ու արյուն հեղեցին, Սերը խոսք ու օրենք հայտարարեցին՝ մանրեցին ժամա-նակի ու տարածության մեջ, տարաբաժանեցին՝ կրքերի ու ցանկությունների, շղթայե-ցին՝ պարտականություն-իրավունքներով, զնդանեցին՝ բարոյականությամբ, բանտեցին՝ ամոթում... Անեղծ Սիրո մազապուրծ ծվենները փախան-թաքնվեցին մանուկների ու պա-տանիների հոգիներում, սակայն, հենց որ նրանց ձեռքերն էլ են սկսում գործել-աշխա-տել՝ կրկին հառնում են փոշուց մարմարե անշարժությամբ նստած սառը-քարե կինն ու հա-յացքը նրա ծնկներին սևեռած սֆինքսը, միայնության ու խենթության սահմանագիծն էլ՝ ներքաշումտարալուծում է իր մեջ և սերը, և կյանքը, և մահը... Անսովոր լուրերը կայծակնային արագություն ունեն... և գալիս էին տառապ-յալներն ու անբուժելի հիվանդները, հետաքրքրասերներն ու անհավատները, հո-գեխռովներն ու հաղորդակցվածները։ Մորաքույրդ քեզ աչքից հեռու՝ կողքի սենյա-կում էր պահում, իսկ դու բուժում էիր նրա ձեռքերով, զննում ու ճանաչում էիր նրա աչքերով, լսում էիր նրա ականջներով ու զգում էիր նրա հոգով, քանի որ իրեն ամ-բողջապես-աննկատելիորեն ներառել էիր մեջդ, դարձրել էիր մասնիկդ, ինչպես և բո-լոր նրանց, ովքեր անգիտակցաբար, չիմանալով ու բնազդաբար՝ Քո լայնատարած թևերի տակ էին հովանի ու ամոքում փնտրում-գտնում։ Հիվանդները բուժվում էին, տառապյալ-ները՝ սփոփվում, անհավատները՝ հանդարտվում, հաղորդակցվածները՝ ոգեշնչվում ու բո-լորը լուռ, մտովի աղոթելով մոմ էին վառում մեկ վայրկյանում վերաշինված եկեղե-ցու դռների ու պատերի տակ, հետո միայն վերադառնում էին իրենց կյանքերը՝ այլ գո-յաձևով դրանք վերապրելու համար։ Իսկ մորաքույրդ ամեն անգամ մի քիչ ավելի ահագնացող խուճապ էր զգում, երբ որևէ հիվանդ, բուժվելուց հետո, տնից դուրս գալիս չէր արտացոլվում միջանցքի խու-նացած հայելիում. չգիտեր, որ Քեզ հետ հաղորդակցվածը այլևս դրա կարիքը չունի, առանց արտացոլումների էլ է տեսնում իրեն՝ ինչպես որ կա: Քեզ ու կարողություն-ներդ բոլորից թաքուն պահելու անհրաժեշտության վախը կամաց-կամաց սարսափի էր վերած-վում... Գյուղացիները, որոնք արդեն նկատել էին, թե որքան արագ ես աճում-մեծա-նում՝ անսովոր փաղաքշանք ու սեր էին զգում քո հանդեպ, մորաքրոջդ հանդեպ հարգանք ու խոնարհություն էին տածում, և չէին էլ պատկերացնում, որ մի օր իրենց հետ չեք լինի։ Սակայն առավոտյան, երբ ձեր դուռը բաց ու սենյակները դատարկ գտան, մտքնե-րովն էլ անց չկացրին, թե պարզապես լքել եք իրենց՝ տեղափոխվել մի այլ բնակավայր։ Նրանց համար դուք երկնքից էիք իջել ու միայն երկինք կարող էիք վերադառնալ՝ գյուղի բոլոր հայելիները ավելորդ դարձնելուց հետո։ Երեք ամսեկանում հինգ տարեկանի տեսք ունեիր, ու, հաջորդ գյուղում, որ լեռնաշխարհի հակառակ ծայրում էր, ոչինչ չգիտեին ձեր մասին։ Այս մեկը ոչ ավեր, ոչ էլ կանգուն եկեղեցի չուներ, այսօրվա բնակիչները միայն հարյուրհարյուրք-սան տարի էին այն վերապրեցրել, իսկ դրանից առաջ ապրածները, Շահ Աբասի աքսորից հետո չէին վերադարձել ու նրանց մասին հիշողությունը
91
մնացել էր միայն ի շնոր-հիվ գերեզմանոցում կանգնած կամ պառկած հազարամյա խաչքարերի։ Հենց դրանք էլ մեկ ամիս անց, գիշերները սկսեցին լուսարձակել։ Պատմությունը կրկնվում էր. կրկին անբուժելիների հոսք, կրկին հավատքի բռնկում, հայելիներում անէացող այցե-լուներ և ուխտավորներ, երեք ամիս անց՝ կրկին փախուստ, այս անգամ, տասնամյայի տեսք ունեցող աղջնակի հետ... Միայնության ու խենթության սահմանագիծը գոյաձև դարձրած կարծրամարմին կիսաստվածն այլևս ոչինչ չի անում, բացի սպասելուց, քանի որ զբաղված է միայն իր սպասումների հավանականությունը հաշվարկելով։ Հապաղել է հիսուն-հիսունի արանքում մեկ եզրահանգելով, թե իր երկրորդ ծրագիրն էլ չի աշխատի, ինչպես անհաջո-ղության մատնվեց սֆինքսին ու կնոջը կյանք տալու, իրեն ուղեկից դարձնելու փոր-ձը, մեկ էլ՝ թե կհաջողվի, ինքը կշարունակի իր, արդեն իմաստակիր, կապույտ մոլորակով ուղեկցվող թափառումները տիեզերքում, սերմանելով իր արարած կյանքը։ ՈՒ այդ երկվությունից ինչ-որ նոր, միայնության ու խենթության մոլությունները հանդարտեցնող բան ծնվեց որը հույս անվանեց. հենց այն, որն առա-ջինն է ծնվում ու, ինչպես և մարդկանց մոտ, վերջինն է մեռնում։ Փախուստի երրորդ տունը իսկի գյուղ էլ չէր։ Անտառապահի լքված տնակը հեռու էր մերձակա բնակավայրից ավելի քան երկու կիլոմետր ու միայն մի խղճուկ արահետով էր դրան կապված։ Բայց այստեղ էլ գտար հրաշքի հնար։ Սկզբում՝ անտառից, ամենատարբեր կեն-դանիներ, վիրավոր կամ հիվանդ, հյուծված կամ հալածված, գալիս ու տեղավորվում էին ձեր տնակի պատերի տակ, իսկ հետո՝ մերձակա գյուղերի ընտանի կենդանիները՝ շներն ու հնդուհավերը, ոչխարներն ու հորթուկները գրավեցին նրանց տեղը՝ ետևներից բե-րելով իրենց որոնող տերերին։ Անտառապահի տնակում հայելիներ չկային ու դրանք պետք էլ չէին մորաքրոջդ՝ հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում արդեն իրենց ձեռ-քերով հիվանդ կենդանիներին «անտառի փերիների» մոտ բերող գյուղացիների հետ։ Դու արդեն հասուն օրիօրդ էիր, գոնե արտաքնապես, ու այլևս փախչելու տեղ չգտնելով, կրկին գիշերով, վերադարձաք քաղաքի բնակարանը։ Ոչին չէր փոխվել դրանում. ոչ մի փոշեհատիկ չէր ավելացել, իսկ մեկնելուց սեղանին մոռացված հացն այնքան թարմ էր որ մորաքրոջդ թվաց, թե ընդամենը երազ էր՝ փախուստն էլ, գյուղերն էլ, վերածնված եկեղեցին էլ, լուսարձակող խաչքարերն էլ... Դու քնեցրիր մորաքրոջդ մոռացության երանելի քնով, շոյելով դեմքը՝ վերա-դարձրիր հայելիներում արտացոլվելու ունակությունը, գեղեցկությունը դարձ-րիր տանելի-չափավոր, վերացրիր քո բոլոր հետքերը բնակարանից։ Արդեն գիտեիր, որ դա-րեր հետո կկարողանաս մարդկանց մարմիններում պարփակված հոգիները ի դերև հանել, ու նրանց մարմինները պարփակել հոգիներում՝ անիմաստ դարձնելով հայելիները։ Հետո՝ մոտեցար պատուհանին՝ անցար միջով չնկատելով ապակու սառնությունը, հագուստ-ներդ ցած նետեցիր իններորդ հարկից... ու սկսեցիր վազել քարացած օվկիանոսի ալիք-ների վրայով,
92
հասար փրկությանդ կղզյակը, վազելով անցար ծառերի ու թփերի մեջ խճճված արահետով առանց ետ նայելու ու դիմացի մի քանի քայլից այնկողմ տեսնելու, զառիթափով դեպի վեր, ժամանակների փոխհաջորդումից միայն քո համար դուրս թողած դղյակը, բացեցիր ծանր ու ճռռան դուռը... ՈՒ դրոշմված է տիեզերքի նախախնամության անմարմին գրքում. «միայնու-թյան ու խենթության սահմանագծի կարծրամարմին ոչաստվածոչհրեշտակը, երկրորդ անգամ կապույտ մոլորակին հանդիպելիս, պիտի ուրախություն զգա, որ իր երկրորդ զգացու-մը կլինի հույսից հետո ու կէափոխի նրան... քանի որ կընդառաջեն նրան հայելի-ներում չարտացոլվող հսկա սֆինքսն ու նրա կողքից հանդարտ քայլող տիեզերական կի-նը... կընդառաջեն-կուղեկցեն՝ իրագործելու այն, ինչ նախատեսված էր տիեզերածնու-թյան առաջին օրվանից...» Իսկ ես՝ որ արարված եմ միայն քո ավետաբերը լինելու համար, ահա՛, գրանշում եմ մոլորակի բանական կենսոլորտում Քո հետ կապված ամեն ինչը, որպեսզի, երբ գաս վերջին՝ յոթերորդ անգամ, ոչինչ չպակասի նախորդ կյանքերումդ ձեռք բերածից։ Քանի որ քո ու քո՝ դարերի ընթացքում ընտրած ուղեկիցների շնորհի՛վ պիտի իրագործվի նա-խանշվածը, որպեսզի կապույտ մոլորակն էլ, իր բանականությամբ ու դրա մի մասը կրող մարդկանցով, շարունակի գոյատևել, աճել ու հասունանալ, միանալով համատարածի գործերին՝ ազատվի միայնությունից, մերժի խենթությունը, լիարժեքորեն իրագործվի, կայանա որպես Տիեզերքի Տիրոջ ու նրա արարածի ուղեկիցն ու գործակիցը ոչ միայն այս մեկը բարելավելու, այլև նորերն արարելու համար։
93