Xachatur Dadayan

Page 1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ԳԻՐՔ ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության կապիտալի (լատ. Capitalis – հիմնական ունեցվածք) բնավիճակը տիպական է հետխորհրդային բոլոր երկրների համար։ Այն է՝ կապիտալը

(ֆինանսներ,

գույք,

արտադրական

կարողություններ,

արտադրամիջոցներ և այլն) ոչ թե վաստակված է, ոչ թե փոխանցվել է ժառանգական տևականության ուղիով, այլ ձեռք է գցվել արհեստականորեն, իմա՝ նախկին կացութաձևի հանրային սեփականության անարդարացի վերաբաշխման միջոցով։ Նման գործընթացն անխուսափելի էր, այն կանոնակարգել ի վիճակի չէր պետական ինքնուրույնություն իրականացնելու փորձառություն չունեցող իշխանությունը։ Անկախությունն ինքնին ոչ միայն արտաքին, այլև առաջին հերթին ներքին լրջագույն մարտահրավեր է, որին հաջողությամբ դիմագրավելու գրավականը հենց նույն անկախությունն

է։

Խնդիրը

բանիմացությամբ

կամք

դրսևորելու,

սեփական

բազմադարյա ավանդույթների և համաշխարհային փորձի համադրման հիման վրա ճշգրիտ որոշումներ կայացնելու մեջ է։ Հայոց ազգային կապիտալն ունի 25 դարի գրավոր պատմություն, մեր ժողովրդի տնտեսական բաղադրյալն ամենահարատև, մրցունակ, մարտունակ ներազգային գործոնն է, և առնվազն տարօրինակ է այդ վիթխարի բարեբեր ժառանգությունը չօգտագործելը հանուն համապետական, համազգային շահերի։ Դիտարկումներն

ակնհայտորեն

ցույց

են տաիս,

որ

ՀՀ

համապատասխան

կառույցները (հասարակական կազմակերպություններ, մշակույթի օջախներ, ԶԼՄներ և այլն) ոչ միայն ի վիճակի չեն հակազդելու, այլև պետական միջամտության՝ նպատակադիր հատկացումների սղության պատճառով հայտնվել են կապիտալի սպասարկուի դերում և կամա թե ակամա իրենք են նպաստում բարոյական անկմանը։ Սույն հրապարակմամբ մենք նպատակ ենք ունեցել ի մի ժողովել և ընթերցողին հանձնել մեր ժողովրդի կապիտալիզմի դարավոր ավանդույթները, մոռացության դժոխքից փրկել մեր անանց գանձը։ Հավելենք նաև, որ «Գիրք վաճառականականի» բոլոր գլուխները (ի բացառյալ «Եկեղեցանպաստ վաճառականներ» գլխի) տարիների ընթացքում հրատարակվել են առանձին գրքույկների տեսքով կամ մամուլում, սակայն մենք դրանք վերախմբագրել ու լրամշակել ենք։

1


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.