krater

Page 1

ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ

ԿՐԱՏԵՐ Կրատեր՝ հունարեն նշանակում է խառնարան։ Հին հույները գինին անխառն չէին խմում, ջրով բացում էին, իսկ կրատերը այն անոթն էր, որտեղ ջուրը խառնում էին գինուն։ Ստորև ներկայացվողը փաստերի անոթ է՝ կրատեր, որին այս կամ այն կերպ առնչվում է հայ վաճառականությունը։

ԱՄՆ

*** Ամերիկյան դոլարի կանաչ գույնը ստեղծել է ծագումով խարբերդցի Քրիստափոր Սերոբյանը։ 1843 թ. նա գալիս է Նյու Յորք, մի քանի տարի սպասավորություն անում, ապա աշխատում ախոռապան ու ձիաբույժ։ 1848-ին ավարտում է տեղի համալսարանը, դառնում ճանաչված քիմիկոս և հորինում դոլարի կանաչ գույնի բաղադրությունը (մինչ այդ դոլարը դեղին գույնի էր ու հեշտությամբ կեղծվում էր)։ Նյութական անձկության պատճառով Ք. Սերոբյանը 6000 դոլարով իր գյուտի մենաշնորհը վաճառում է ամերիկյան կառավարությանը, ապա վերադառնում է Կ. Պոլիս, ուր պաշտոն է ստանում Օսմանյան Թուրքիայի դրամահատարանում։

*** 1924 թ. ԱՄՆ 23 նահանգների 91 քաղաքներում պաշտոնապես բիզնեսով զբաղվող հայերն ունեին այսպիսի թվային ու ճյուղային բնութագիր. գորգավաճառներ՝ 332 անձ և 29 ընկերություն, անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվողներ՝ 77 անձ և 2 ընկերություն, ռեստորանատերեր՝ 76 անձ և 1 ընկերություն, հյուրանոցատերեր՝ 45, ծխախոտավաճառներ՝ 28, ակնավաճառներ՝ 25, ակնագործներ՝ 12, ադամանդավաճառներ՝ 4, բիզնեսի այլ տեսակներով զբաղվողներ՝ 23 անձ և 3 ընկերություն. ընդամենը՝ 645 հոգի և 35 ընկերություն։

ԱՎՍՏՐԱԼԻԱ XIX դ. վերջերին Մելբուրնում մի նախիջևանցի հայ՝ Մարտին կամ Մարտիրոս անվամբ, անգլիացի գործընկերոջ հետ երկար տարիներ զբաղվում էր ոսկեխուզությամբ։ Եվ ահա, ավստրալական իշխանություններն օրենք են ընդունում, համաձայն որի ասիացիներին, այդ թվում և՝ Մարտիրոսին, արգելվում էր բնակություն հաստատել Կանաչ մայրցամաքում։ Սակայն մեր նախիջևանցին հեշտությամբ պարտվողներից չէր, նա 1905-1906 թթ. դատավարություն սկսեց իշխանությունների դեմ և ապացուցեց, որ հայերը եվրոպացիներ են, հետևաբար իրավունք ունեն ապրելու Ավստրալիայում։

1


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.