1
2
Քոչար
Մարտահրավեր Ժամանակին
Գաֆէսճեան արվեստի կենտրոն Երևան, 2014
3
Սույն կատալոգը հրատարակվել է «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսի առթիվ, որը նշանավորում է հայ մեծանուն արվեստագետ՝ Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակը: Կատալոգի հեղինակ Աստղիկ Մարաբյան, արվեստաբան Հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Գաֆէսճեան արվեստի կենտրոն Կատալոգի ձևավորումը Նանե Թումանյան Տպագրությունը Անտենոր տպարան Երևան, Հայաստան © 2014. Գաֆէսճեան արվեստի կենտրոն Սույն հրատարակության որևէ մաս չի կարող վերարտադրվել առանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախնական գրավոր թույլտվության: Շապիկին՝ Հարմոնիա 1930 Կտավ, յուղաներկ 73 x 54 սմ Երվանդ Քոչարի թանգարան
4
Բովանդակություն Երախտիքի խոսք
8
Վահագն Մարաբյան Գործադիր տնօրենի պաշտոնակատար Գաֆէսճեան արվեստի կենտրոն
9
Լալա Մարտիրոսյան-Քոչար Տնօրեն Երվանդ Քոչարի թանգարան
10
13 51 59
Մարտահրավեր Ժամանակին Աստղիկ Մարաբյան, արվեստաբան Հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Գաֆէսճեան արվեստի կենտրոն Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներ Կյանքի և ստեղծագործության համառոտ ժամանակագրություն Կատալոգում ներկայացված աշխատանքների ցանկ
5
6
Երախտիքի խոսք
7
հետ համագործակցությամբ կյանքի կոչված այս կարևորագույն նախաձեռնությունը կնպաստի Քոչարի արվեստի միջազգային նոր հաղթարշավին, միաժամանակ խթանելով Երվանդ Քոչարի թանգարանի ազգանվեր գործունեության հետագա ծավալումը՝ ինչպես այս ցուցադրության ընթացքում, այնպես էլ՝ ծրագրի ավարտից հետո: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն անձանց, ում նվիրումի և անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար նշանակալի իրողություն դարձավ «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրության բացումը 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ նվիրված հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակին: Ցուցադրությունն իրականացվեց Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից 2012թ-ին նախաձեռնած միջթանգարանային համագործակցության շրջանակներում: Առաջնորդվելով իր առաքելությամբ՝ «համաշխարհային արվեստի լավագույնը ներկայացնել Հայաստանում և Հայաստանի լավագույնը ներկայացնել աշխարհին», նման համատեղ ցուցադրությունների կազմակերպմամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նպատակ է հետապնդում ստեղծել միջթանգարանային համագործակցության հարթակ՝ դրանով իսկ մեր հանրությանն ավելի մերձեցնելով ներկայացված արվեստին և Հայաստանի թանգարաններն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային հանրությանը: «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրությունն ընդգրկում է աշխատանքների ընտրանի ինչպես Երվանդ Քոչարի թանգարանից, այնպես էլ մասնավոր հավաքածուներից, այդ թվում բացառիկ ստեղծագործություններ Մաեստրոյի փարիզ յան և երևանյան շրջաններից: Ցուցադրության շրջանակներում ներկայացված արվեստագետի մեկնություններն արվեստի և իր ստեղծագործությունների մասին նորովի են բացահայտում Քոչար արվեստագետի և մտավորականի կերպարը: Համոզված ենք, որ Երվանդ Քոչարի թանգարանի
Մենք երախտապարտ ենք տիկին Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին, ով շարունակում է առաջնորդել մեզ՝ հասնելու Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականին և կյանքի կոչելու նրա անսահման ոգեշնչումը, որը դարձել է առաջնորդող լույս բազմաթիվ մարդկանց համար թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում: Ցուցահանդեսի կայացմանը նպաստելու համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին: Շնորհավորում եմ և սրտանց շնորհակալություն եմ հայտնում Երվանդ Քոչարի թանգարանի ողջ անձնակազմին, ի դեմս տնօրեն տիկին Լալա Մարտիրոսյան-Քոչարի, ում անգնահատելի ներդրման և անձնվեր համագործակցության շնորհիվ կյանքի կոչվեց այս կարևորագույն նախաձեռնությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նաև բոլոր այն կոլեկցիոներներին, ում բարի կամքի և պատրաստակամության շնորհիվ ցուցահանդեսը համալրվեց և հարստացավ Քոչարի փարիզ յան շրջանի եզակի ստեղծագործություններով: Շնորհակալություն եմ հայտնում նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ողջ անձնակազմին՝ Գաֆէսճեան ժառանգությանը անմնացորդ նվիրվածության և ցուցահանդեսն իրականացնելու համար: Համոզված ենք, որ «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցադրությունը հնարավորություն կընձեռի նորովի հաղորդակցվելու Մաեստրոյի բազմաշերտ ստեղծագործությանը և այդ ներշնչանքով նորից մտորելու ժամանակի, տարածության և կյանքի մասին:
Վահագն Մարաբյան Գործադիր տնօրենի պաշտոնակատար Գաֆէսճեան արվեստի կենտրոն 8
Յուրաքանչյուր անհատի, ազգի և համայն մարդկության համար կան արժեքներ, որոնք անփոփոխ են և հավերժական: Ամեն նոր հայացք այդ արժեքներին, հարցադրում, փոփոխում է աշխարհը, կերտում նոր իրականություն: Քոչարի արվեստն իր ժամանակի հիմքի վրա կանգնած և այդ խնդիրներին ուղղված պատասխան փնտրող մարդու հայացք է: Բոլորիս համար մեծ խորհուրդ է Քոչարի կյանքը, աննկուն և անկոտրում քաղաքացու, մտավորականի կերպարը, մի մարդու, ով հանդգնեց մարտահրավեր նետել Ժամանակին և հավերժանալ… Նրա մեծագույն խիզախումներից էր փարիզ յան շրջանում ստեղծված Տարածական նկարչությունը` պլաստիկ-գեղանկարչական նոր արտահայտչաձև, որ «տակնուվրա արեց ավանդական գեղանկարչության մասին պատկերացումները». նա Տարածություն դուրս բերեց նկարը և, ինչպես գրում է ֆրանսիացի մեծահամբավ արվեստաբան Վ. Ժորժը` նոր ուղիներ բացեց նկարիչների և քանդակագործների համար: Քոչարն ազգային ինքնագիտակցության զարթոնքի նախակարապետներից էր, ով ազգայինը բնաջնջող եղերական հասարակարգում կերտեց «Սասունցի Դավիթ» ու «Վարդան Մամիկոնյան», «Կոմիտաս» ու «Զվարթնոցի արծիվ» քանդակները՝ ծառայելով ազգային հիշողության ու ոգու վերածննդին և պահպանմանը: Արդեն երեսուն տարի է` Քոչարը մեզ հետ չէ, բայց նրա գլուխգործոցները շարունակում են իրենց հաղթարշավն ընդդեմ ժամանակի` արժանանալով արտերկրյա մրցանակների: «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամն իսկական նվեր մատուցեց Մաեստրոյի ծննդյան 115-ամյակին՝ հանդես գալով որպես «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսի նախաձեռնող ու գլխավոր կազմակերպիչ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր ուրույն տեղն է գրավել հայաստանյան մշակութային կյանքում: Համաշխարհային արվեստի նմուշների այս եզակի գանձարանը և գիտահետազոտական միջազգային կենտրոնը հաջողությամբ իրականացնում է կարևորագույն խնդիր. միավորում է մշակութային հանրությանը` թանգարաններին, արվեստագետներին, կոլեկցիոներներին և ընդհանրապես արվեստի երկրպագուներին` հիշեցնելով համաշխարհային պատմու-
թյան համատեքստում թանգարանների կարևորագույն առաքելության մասին: Հուսով եմ, որ այս ցուցահանդեսը մեր մշակութային կյանքում կդառնա նոր ազդակ` քոչարյան ստեղծագործություններն ընկալելու համար: Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախաշեմին առավել քան այժմեական է այս ցուցահանդեսը, երբ դարերով փափագած և ձեռք բերված մեր պետականության ամրապնդման համար անհրաժեշտ է քոչարյան նվիրում, տաղանդ, աշխատասիրություն: Շնորհակալություն «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամին շարունակական համագործակցության համար. համոզված եմ, որ մշակութային իրողություններն են, որ կենդանի են պահում ժողովրդի ոգին:
Լալա Մարտիրոսյան-Քոչար Տնօրեն Երվանդ Քոչարի թանգարան 9
Զարգանալով ժամանակի նորարարական ուղղությունների շրջապտույտում և իր վրա կրելով դրանց անմիջական ձևակառուցողական և գաղափարական ազդեցությունը, այդուհանդերձ նրա արվեստը բարձրանում էր հոգևոր այլ մտաշերտից, որն էլ կանխորոշեց քոչարյան ավանգարդի կայացման ինքնուրույն ընթացքը: Երիտասարդ նկարիչը դեռևս թիֆլիսյան և մոսկով յան տարիներին հետևում էր փարիզ յան գեղարվեստական մտքի նորարարական բռնկումներին, որոնց արձագանքներն արտացոլվում են նրա այդ շրջանի ստեղծագործություններում և մտքերում: Այս ժամանակ են արդեն սկսում որոշակիանալ Քոչարի էսթետիկական և ֆորմալիստական հայացքները, որոնցում արվեստագետը զարգացնում է իր գոյաբանական մտածողությունը արվեստի էության, գեղեցիկի և զգայականի, ձևի և ոգու փոխհարաբերակցության մասին: Քոչարի ստեղծագործական զարգացման համար կարևորագույն նշանակություն է ունենում Փարիզին նախորդող շրջագայությունը Կոստանդնուպոլիս, այնուհետև Իտալիա, որտեղ Քոչարը կատարելապես ծանոթանում է դասական արվեստի և իտալական Վերածննդի վարպետների ստեղծագործություններին, ինչպես նաև «տաղանդին հատուկ լրջությամբ» ուսումնասիրում հայկական միջնադարյան մանրանկարչական արվեստը Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Այստեղ է կարծես ամբողջանում նկարչի աշխարհայացքի գաղափարական և գեղարվեստական հենքը, որի վրա էլ փարիզ յան պարարտ միջավայրում մարմին է առնում քոչարյան ձևամտածողությունը:
Մարտահրավեր Ժամանակին Փարիզ, Փարիզ…. որքա՜ն բոցավառ սրտեր, արվեստով տոչորվող հոգիներ մոխրանում են բագինիդ վրա… ոչ ոք չտիրացավ քո սրտին, այլ միայն ամենաերջանիկներն արժանացան կախարդական ժպիտիդ, որ անմահություն է խոստանում… ՔՈՉԱՐ Քոչարը Փարիզ ժամանեց 1923 թ., երբ դարաշրջանի արվեստի միտքը և ոգին հետպատերազման անցումային հոգեվարքի մեջ խորը ցնցումներ և զարգացումներ էին ապրում: Քսանչորսամյա նկարիչը, ով արդեն առաջադեմ և տաղանդավոր արվեստագետի ճանաչում ուներ Թիֆլիսում, Փարիզում էր՝ հաղորդակցվելու այդ տեղաշարժերին: Սակայն հայազգի Քոչարյանին վիճակված էր միանալու արվեստի առաջատարների հեղափոխական մտքին և կանգնելու ավանգարդ արվեստի ակունքներում:
10
Առաջին իսկ ամիսներից նա համարձակորեն ներգրավվում է Փարիզի բարդ և ներքաշող արվեստային մթնոլորտի մեջ, ժամանակի նշանավոր արվեստագետների կողքին մասնակցում Անկախականների, Գերանկախականների և ժամանակի նորարարական այլ խմբավորումների ցուցահանդեսներին, հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով, հրապարակում հոդվածներ և ծրագրեր: Կարճ ժամանակում Քոչարի անունը հայտնվում է Ժամանակի առաջատար մշակութային հանդեսներում, նրա ստեղծագործություններն առաջ են բերում սուր քննարկումներ և բանավեճեր: Ժամանակի քննադատների կողմից նրա արվեստն ընկալվում էր որպես «խորապես իմացական, կատարման առումով մինչև այժմ չտեսնված», «նորարարական», «ավանգարդիստական և ամենահամարձակներից»: Համարելով յուրաքանչյուր արվեստ իր ժամանակի իդեալի արտահայտությունը՝ Քոչարը ձևավորում է «իդեալի» իր տեսլականը, որը մի կողմից արտացոլում էր դարաշրջանի մտայնությունները ժամանակի ավանգարդիստական արտահայտչաձևերով, մյուս կողմից այն իր գաղափարական և ձևակառուցողական ազդակներն էր ստանում դասական մշակույթից և փիլիսոփայական մտքից, ինչպես նաև միջնադարյան հայկական, մասնավորապես մանրանկարչական արվեստից:
1926թ. հայազգի գրող, հասարակական գործիչ Վազգեն Շուշանյանի հետ ունեցած զրույցում Քոչարը նշում է, որ «հայ նկարիչների մեծագույն հաջողությունը մեր նկարչական հին արվեստը վերապրեցնելու մեջ կկայանա: Կարևորը այդ կորսված, բայց շատ արժեքավոր արվեստը կյանքի կոչելն է: Այն արդիականացնել և կատարյալ դարձնել ժամանակակից արվեստի լույսի տակ: Ժամանակակից նկարչության ձգտած տարրերը կան մեր հին նկարչական արվեստի մեջ. մանավանդ մանրանկարչությունը չափազանց կմոտենա փնտրված արվեստին»: Պատահական չէ, որ արվեստագետի հայտնությունը Փարիզում նշանավորվում է քրիստոնեական գաղափարախոսությանն աղերսվող երեք ստեղծագործություններով՝ «Հարություն» (նկար 1), «Փոխակերպում» և «Տեսիլք» (նկար 2), որոնցում արվեստագետը կրոնական սյուժեները «քողազերծում» է որպես կյանքի և մահվան, հոգևորի և նյութականի, լույսի և խավարի միջև հավերժական անցումային ընթացք: Ձևախախտելով և տրոհելով գոյերը մինչև նախատիպեր՝ Քոչարը գույների, ձևերի և մետաֆորիկ մտապատկերների կուռ ձևամտածողությամբ «վերհանում էր դարաշրջանի մտայնությունները և հիմնահարցերը»՝ ժամանակի ոգին պատկերելով իրերի մետաֆիզիկական աշխարհում: Այդուհանդերձ Քոչարի մտապատկերները չեն բխում երազների և ենթագիտակցականի աշխարհից: Քոչարի ներշնչանքը իրականությունն է՝ որը նա պատկերում է գաղափարների մակարդակում: Դարաշրջանի միտումները և խնդիրներն արտահայտելով մշակութային փոխազդեցության և լրացման, այլ ոչ թե հրաժարման համատեքստում՝ Քոչարը գաղտնագրված արտացոլում է գաղափարական այն շերտերը, որոնց կրողն էր հենց ինքը. դարաշրջանի ժամանակի ոգին, քրիստոնեությունը՝ ինքնության ոգին, անտիկ հունականը՝ քաղաքակրթության ոգին: Արվեստի զարգացումը դիտարկելով «համաշխարհային արվեստի էվոլ յուցիայի շղթայակապության մեջ»՝ Քոչարն արտահայտում էր «երկրայինի և կոսմիկականի բախումը», որի կենտրոնում մեքենան էր՝ դարաշրջանի ոգու մարմնավորումը, որը ժամանակի և շարժման նոր չափողականություն բերեց իրերի աշխարհ: Իր բազմաթիվ դիմանկարներում և դիմաքանդակներում անտիկ հունական հերոսին, որպես գեղեցիկի բացարձակ մարմնավորում, նա վերածնում է «մեքենայակերպ» տարածության մեջ, որն իր մեջ կրում է ժամանակի նոր իդեալը: Ժամանակի և տարածության ձևակառուցումը դառնում է Քոչարի արվեստի ուղենշող տեսլականը: Փարիզի 20-րդ դարի առաջին կեսի արվեստի ազդեցիկ մագնատ, խոշորագույն կոլեկցիոներ և հրատարակիչ, մոդեռն արվեստի կարևորագույն պաշտպան Լեոնս Ռոզենբերգը 1931թ. Քոչարին ուղղված նամակում գրում է.
«Հարգարժան պարոն Քոչար, ...Ժամանակի և տարածության գաղափարը՝ Ձեր գլխավոր մտազբաղման նյութը, որոշ արդի նկարիչների նույնպես հուզում է: Օրինակ՝ Պիկասոյին, Պիկաբիային, Լեժեին, Վալմիերին, Հերբինին: Սակայն նրանք սոսկ գոհանում են տարածությունը կարևորելով, իսկ Դուք, Դուք ձգտում եք տարածությունը պատկերել...» Հավատարիմ մնալով արվեստի պլաստիկական միջոցներին՝ Քոչարը, ում համար «ձևը սոսկ կեղև է, որից այն կողմ պետք է տեսնել ներքին կառուցվածքը, ներքին շարժումը», սահմանում է տարածության, ժամանակի և շարժման նոր հարաբերակցություն: Շարժումը՝ դարի մեքենայածին ոգին, դառնում է արվեստագետի տեսիլը, որը տարածության նոր հորիզոններ էր խոստանում: Քոչարի ազատագրող ժեստը կազմալուծում է շրջանակը: Ինչպես տեխնիկայի և գիտության նվաճումները հասան տիեզերք և մարդը հաղթահարեց երկրի ձգողականությունը, այնպես էլ Քոչարի Տարածական գեղանկարը ճեղքեց շրջանակի սահմանները և հաստատեց նկարը ազատ տարածության մեջ: Քոչարը հաղթահարեց ժամանակը: Փարիզը կարծես անմահություն էր խոստանում…. Սակայն նախախնամությունը տարածության և ժամանակի այլ չափողություն էր սահմանել արվեստագետի համար: 1936 թ. Քոչարը վերադառնում է ծննդավայր՝ փարիզ յան արվեստի նորագույն միտումներն այստեղ տարածելու և հաստատելու առաքելությամբ: Սակայն տոտալիտար հասարակարգում Քոչարի առաջադեմ և նորարարական միտքը ճանաչվում է «հակախորհրդային և հակահեղափոխական», իսկ «երկաթե վարագույրն» ընդմիշտ փակում է նրա հետդարձի ուղին: Ինքնության ազատագրումը դառնում է Քոչարի նոր մարտահրավերը: «Պետք է հրաբորբոք կերպարից թափ տալ ժամանակի մոխիրն ու բորբոքել մեր ազգային ինքնագիտակցության և ազատության անմար կրակը»: Սա է Քոչարյան ավանգարդի նոր ուղերձը: Քոչարը, ով հայրենի հողի վրա դարձավ ավանգարդ արվեստի, նորի և ազատության կրողը, վերածնեց ազգային ինքնության և պայքարի ավանդույթը «Սասունցի Դավթի» և «Վարդան Մամիկոնյանի» մոնումենտալ քանդակներում: ՄԱԵՍՏՐՈՆ հաստատեց, որ հանճարի հայտնությունը մարտահրավեր է ժամանակին, ում մարգարեական տեսիլներն ազատագրող ուժ են ժամանակի ոգու համար:
Աստղիկ Մարաբյան արվեստաբան 11
12
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներ
13
«Հարություն» կտավում իրար մեջ հակառակ ագուցված երկու եռանկյունիների միջոցով ներկայացված է կյանքի ու մահվան միջև հավիտենական շարժման գաղափարը. մեկը վերևից իջնելով խորհրդանշում է կյանքից դեպի մահ, մյուսը բարձրանալով` մահից դեպի կյանք փոխակերպությունը։ Նույն միտումն արտահայտված է կտավի գունապնակում. վերին մասում գույներն իրական են, կենդանի, իսկ դեպի վար աստիճանաբար աղոտանում են, ստանում գաղջ գորշ երանգ, որը մահվան խորհրդանիշ է: Երվանդ Քոչար, 1923
14
Հարություն 1923 Կտավ, յուղաներկ 92 x 63 սմ Երվանդ Քոչարի թանգարան
15
Տեսիլ ք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին 1924 Կտավ, յուղաներկ 130 x 81 սմ Մասնավոր հավաքածու
16
«Քրիստոսը և Մագդաղենացին» կտավը չեմ ստեղծել սյուժե պատմելու համար, ձևեր, գույներ չեմ ընտրել, նախապատվությունը տվել եմ լույսի և ստվերի, մարմնի և հոգու հավասարությանը, որոնք առաջանում են իրարից ու իրար չեզոքացնում են: Ես փորձել եմ ներկայացնել իմ մտապատկերը, դարձնել կուռ ամբողջություն, որոնել հենք, որի վրա հնարավոր լինել հյուսել այդ մտապատկերը: Այսպես է ծնվել «Քրիստոսը և Մագդաղենացին»: Ուրեմն սյուժեն իմ ձևերի և գույների մեկնաբանությունն է: Երվանդ Քոչար, 1923
17
Ծխամորճով տղամարդը 1925 Թուղթ, մատիտ 24 x 17,6 սմ Երվանդ Քոչարի թանգարան
18
Կոմպոզիցիա 1927 Թուղթ, ջրաներկ 25,5 x 11 սմ Երվանդ Քոչարի թանգարան Գլանակով կոմպոզիցիա 1926 Թուղթ, տուշ, ջրաներկ 17 x 11 սմ Երվանդ Քոչարի թանգարան
19
20
Առաջին մեղսագործություն 1927 Տարածանկար Մետաղ, յուղաներկ, խառը տեխնիկա 47 x 67 x 33 սմ Մասնավոր հավաքածու
Տարածական նկարչությունը դուրս է գալիս շրջանակից, փշրում պայմանական սահմանները` դառնալով կենդանի օրգանիզմ և ձեռք բերելով ինքնուրույն կյանք: Տարածականորեն արտահայտվելու ձգտումը, որ հանձինս Քոչարի ստեղծագործության գտել է առավել ժամանակակից ու ավարտուն ձևը, արդեն իսկ դրսևորվել էր իտալական ֆուտուրիստների մոտ /տեսողական զգացողականության կայունություն/, Գրիսի ու Պիկասոյի գործերում: Այս նկարիչների կտավի վրա մտացածին պայմանական տարածքում մեկուսացված թեմայի պատկերման փաստը վկայում է նրանց կաշկանդումներից ձերբազատվելու և ազատագրվելու թաքուն ցանկության մասին: Քոչարը այս դեպքում առնվազն հանդես է գալիս որպես այդ ցանկության իրագործող: Առանց դիմելու քանդակագործության նորարարական ձևերի օգնությանը (անհնար է նրա աշխատանքները շփոթել չորս կողմից փորագրազարդված ծավալների հետ), նա ազատագրում է գեղանկարչությունը` տեղափոխելով գեղանկարչության ծանրության կենտրոնը: Երիտասարդ հայ նկարչի ստեղծագործությունը Տիեզերքի առանձնահատուկ տեսունակության մարմնավորումն է: Խախտելով եռամիասնության դասական օրենքը` Քոչարը Ժամանակ ու Տարածություն հասկացությունների միջև նոր հարաբերակցություն է մտցնում: Վալդեմար Ժորժ, Քոչարը և տարածական նկարչությունը, 1966
21
Նկարչություն տարածության մեջ 1929 Տարածանկար Փայտ, յուղաներկ Բարձրությունը՝ 96 սմ Մասնավոր հավաքածու
22
23
24
Քոչարի բազմաթիվ ստեղծագործություններ իրենց ոճավորմամբ աղերսվում են հայկական կենդանագրերի հետ: Առավել հատկանշական են սեղմումով արված գրաֆիկական աշխատանքները: ծանոթություն հեղինակի Ա.Մ.
Աղջիկն ու աղվեսը 1930 Ստվարաթուղթ, գուաշ 42 x 33 սմ Մասնավոր հավաքածու
25
Կոմպոզիցիա 1930 Մոմապատ թուղթ, գուաշ, սեղմում 18,5 x 24 սմ Երվանդ Քոչարի թանգարան
Կոմպոզիցիա. ձկներ 1930 Թուղթ, սեղմում 25 x 32 սմ Մասնավոր հավաքածու
26
Ձկներով նատյուրմորտ 1931 Փայտ, յուղաներկ 22 x 27 սմ Մասնավոր հավաքածու
27
Հարմոնիա 1930 Կտավ, յուղաներկ 73 x 54 սմ Երվանդ Քոչարի թանգարան
28
Գրկախառնություն 1930 Թուղթ, սեղմում 38,5 x 32 սմ Մասնավոր հավաքածու
29
Կոմպոզիցիա 1929 Ստվարաթուղթ, գուաշ, խառը տեխնիկա 34 x 27,5 սմ Մասնավոր հավաքածու
30
Ընդվզում 1930 Թուղթ, գուաշ 70 x 50 սմ Մասնավոր հավաքածու
31
Ծ նկաչոքը 1933 Թուղթ, մատիտ 44,7 x 35,2 սմ Մասնավոր հավաքածու
32
Կոմպոզիցիա 1930 Ստվարաթուղթ, տուշ, 33 x 11,5 սմ Երվանդ Քոչարի թանգարան
33
«Բանալիով կոմպոզիցիա» ստեղծագործությունը Քոչարի՝ կրոնական թեմաներով ստեղծված հետաքրքրական աշխատանքներից է, որը ներկայացնում է Ադամին և նրա կողից ծնված Եվային՝ ովքեր ճաշակել են բարու և չարի գիտության պտուղը և իրենց գլխի վրա կրում են այդ պտղի մեղսագործության ելուստաձև պոչը: Ադամը ամուր բռնել է բարու և չարի գիտության բանալին: ծանոթություն հեղինակի Ա.Մ.
34
Բանալիով կոմպոզիցիա 1930 Թուղթ, տուշ, ջրաներկ 47,4 x 31 սմ Մասնավոր հավաքածու
35
Գլխանկար 1925 Թուղթ, տուշ 27 x 16,7 սմ Մասնավոր հավաքածու
36
Գլխանկար 1925 Թուղթ, թանաք 25,5 x 16,3 սմ Երվանդ Քոչարի թանգարան
37
38
Գլխանկար 1933 Թուղթ, տուշ 19,2 x 15,2 սմ Մասնավոր հավաքածու
39
Ամբոխները խելագարված 1933 Թուղթ, տուշ 22,8 x 19,4 սմ Երվանդ Քոչարի թանգարան
40
Գլխանկար 1925 Թուղթ, տուշ 15,1 x 18 սմ Երվանդ Քոչարի թանգարան
41
Գլխաքանդակ 1933 Բրոնզ 45 x 42 x 22 սմ Երվանդ Քոչարի թանգարան
42
Մեր դարը մեծ խիզախումների, մեծ հայտնագործությունների դար է: Մարդն առաջին անգամ իր ամբողջ գոյության ընթացքում կտրվեց երկրի ձգողական ուժից, որը նրան գամում էր երկրին և մխրճվեց տիեզերքի մեջ: Մարդը կարողացավ ատոմը տրոհել… բայց դեռևս չկարողացավ մարդուն երջանիկ դարձնել: Երջանկության գաղտնիքը մնաց դեռևս չհայտանգործված... … Բայց ով կկարողանա մեծ քաղաքի անմարդկային աղմուկի միջից ջոկել սրինգի մարգարտաշար մեղեդին, նա երջանիկ կլինի մի պահ, որովհետև մի պահ կկտրվի մեծ մեքենայի, որ քաղաքն է, անմարդկային աղմուկից և կդառնա մարդ, նա իրեն կվերագտնի: Երվանդ Քոչար, 1967
43
Բիբլիական Դավիթ 1953 Բրոնզ 47 x 37 x 27 սմ Մասնավոր հավաքածու
44
45
46
Երևան - Էրեբունի 1968 Տարածանկար Ալ յումին, յուղաներկ 121 x 51 x 27 սմ Մասնավոր հավաքածու
47
Կերպարներ 1974-1975 Տարածանկար Մետաղ, յուղաներկ 137 x 50 x 43 x 38 սմ Մասնավոր հավաքածու
48
49
Կոմպոզիցիա 1959 Ստվարաթուղթ, գուաշ, ջրաներկ, մատիտ 25 x 21 սմ Երվանդ Քոչարի թանգարան
50
Էքստազ 1960 Կտավ, յուղաներկ 150 x 120 սմ Մասնավոր հավաքածու
51
52
Պատերազմի արհավիրքը 1962 Կտավ, յուղաներկ 290 x 203 սմ Մասնավոր հավաքածու
53
Քոչարի հղացմամբ` նկարում կնոջը վերապահված է անտիկ թատրոնի խորուսի կորիֆեյի դերը: Կինը գուժում է, որ պատերազմը մարդկային կրքերի ողբերգությունն է՝ մարդկության խարան, ուր պարտվում են բոլորը… Երվանդ Քոչար, 1965
54
Կյանքի և ստեղծագործության համառոտ ժամանակագրություն
55
1899 1909 - 1918
Հունիսի 15-ին Թիֆլիսում, շուշեցի Սիմոն Քոչարյանի (1866–1933) և Ֆեոկլա Մարտիրոսյանի (1873-1951) ընտանիքում ծնվում է Երվանդ Քոչարյանը (Քոչար): Սովորում է Ներսիսյան դպրոցում, միաժամանակ հաճախում Գեղարվեստը խրախուսող Կովկասյան ընկերության նկարչական դպրոց (Շմերլինգի դպրոց):
1918 - 1919
Ուսանում է Մոսկվայի Երկրորդ պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում՝ Պ.Կոնչալովսկու դասարանում:
1919 - 1921
Նկարչություն է դասավանդում Թիֆլիսի գիմնազիաներում:
1919 - 1920 1921 1922
Մասնակցում է Վրաց նկարիչների ընկերության կազմակերպած «Երկրորդ և Երրորդ աշնանային» և “Малый круг”ցուցահանդեսներին (Թիֆլիս): Ստանում է Պետական բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցների գեղանկարչության պրոֆեսորի վկայական: Ապրիլին ուղևորվում է արտասահման՝ Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 14-ին բացում է անհատական ցուցահանդես: Նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում Մուրադ-Ռաֆայել յան վարժարանում: Ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղ յանի, բանաստեղծ Իսահակյանի դիմաքանդակները, ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն: Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի թանգարանները:
1923
Ամռանը հաստատվում է Փարիզում: «Ապագա» թերթի խմբագրության “Societe des savantes“ սրահում բացվում է Փարիզում առաջին անհատական ցուցահանդեսը:
1924
Մասնակցում է «Անկախականների սալոնի» (“Salon des Independants“) և «Աշնանային սալոնի» (“Salon d’Automne“) ցուցահանդեսներին: Ժամանակակից արվեստը լուսաբանող պարբերականներում նրա մասին տպագրվում են արվեստի հայտնի քննադատների դրվատական հոդվածները:
1925
Հունվարին ամուսնանում է Վարդենիի հետ: Մասնակցում է «Ժամանակակից արվեստ» (“L’art d’Aujourd’hui“) միջազգային ցուցահանդեսին : Մասնակցում է «Անկախականների սալոնի» ցուցահանդեսին: «Այսօրվա արվեստագետները» (“Les Artistes d’Aujourd’hui“) հանդեսում տպագրվում է Անդրե Պասկալ-Լեվիի հիացական հոդվածը: “La Sacre du Printemp“ պատկերասրահում բացվում է Քոչարի գեղանկար և գրաֆիկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Կատալոգի առաջաբանի հեղինակ՝ Վալդեմար Ժորժ:
56
Ցուցահանդեսին արձագանքում են “Revue du vrai et du beau“, “Les Artistes d’Aujourd’hui“, “La Revue Moderne“ հանդեսները, այլ պարբերականներ:
1927
“SAMARA“ կերամիկական ֆաբրիկայում կատարում է ձևավորման աշխատանքներ:
1928
Աշնանը թոքախտից մահանում է կինը` Վարդենին: “Van Leer“ պատկերասրահում բացվում է «Քոչարի տարածական նկարչությունը» անհատական ցուցահանդեսը:
1929
“BONAPART“ հրատարակչության սրահներում կազմակերպած «Ժամանակակից արվեստի համայնապատկեր» (“Panorama de L`art contemporain“) միջազգային ցուցահանդեսում ներկայանում է «Տարածական նկարչություն» շարքի գործերով: Սկսում է համագործակցել հայտնի մեկենաս, ժամանակակից արվեստի գիտակ, “L’Effort Moderne“ պատկերասրահի տնօրեն, համանուն հանդեսի հրատարակիչխմբագիր Լեոնս Ռոզենբերգի հետ:
1930
Հունվարին ամուսնանում է Մելինե Օհանյանի հետ: “Fenetre ouverte“ պատկերասրահում մասնակցում է “REGAIN“-ի կազմակերպած «Առերեսում» (“Confrontation“) ցուցահանդեսին: Լոնդոնյան “The Leicester Galleries“ պատկերասրահում բացվում է «Լեժեի, Մեցենժեի, Սեվերինի, Վիոլեի ստեղծագործությունները և Քոչարի տարածական նկարչությունը» ցուցահանդեսը:
1932
Լեոնս Ռոզենբերգի “L’Effort Moderne“ պատկերասրահում մասնակցում է «Կուբիստական, սյուրռեալիստական, աբստրակտ ստեղծագործություններ» (“Exposition d’oeuvres Cubites, Surrealistes et Abstraites“) ցուցահանդեսին, ուր ներկայացված էին Բրակի, Մեցենժեի, Դը Կիրիկոյի, Գրիսի, Պիկաբիայի, Կզակիի, Լեժեի, Էռնստի, Հերբինի և այլոց աշխատանքները:
1934
“Galerie Vignon“ պատկերասրահում բացվում է «Քոչար. գեղանկար, գրաֆիկա, քանդակ ստեղծագործությունները» անհատական ցուցահանդեսը, որին անդրադառնում են Մորիս Ռեյնալը, Մաքսիմիլիան Գոթիեն, այլ քննադատներ:
1935
Մասնակցում է «Երաժշտամետ նկարիչներ» (“Les Artistes Musicalistes») ցուցահանդեսներին. կազմակերպիչ՝ Անրի Վալենսի: Հուլիսին հրապարակվում է «ՈւՂԵՐՁԸ» , ուր առաջին անգամ ներկայացնում է տարածական նկարչության մասին իր գաղափարները: Մասնակցում է “Le Premiere Salon de l’Art Mural“ ցուցահանդեսին:
1936
Ժամանակի խոշորագույն նկարիչներից շատերի հետ ստորագրում է «Դիմանսիոնիզմի Մանիֆեստը», որի գաղափարները նախորդող տասնամյակում արդեն իսկ իրենց արտահայտությունն էին գտել նրա ստեղծագործություններում: Մայիսին հայրենադարձվում է ՍՍՀՄ:
57
Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում է: Աշնանը տեղափոխվում է Երևան:
1937 1939
1941 - 1943
Հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը. Քոչարը մեղադրվում է «հակախորհրդային քարոզչության և հակահեղափոխական գործունեության» մեջ: «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպի հազարամյակի տոնակատարության օրերին էպոսի ռուսերեն ակադեմիական հրատարակությունը լույս է տեսնում քոչարյան նկարազարդումներով. խմբագիր և հրատարակիչ` Հովսեփ Օրբելի: Ստեղծում է «Սասունցի Դավիթ» հուշարձանի առաջին տարբերակը, որը 1941թ.` ձերբակալությանը հաջորդած օրերին, բարբարոսաբար ոչնչացվում է: Հունիսի 22-ին բանտարկվում է: Բանտից ազատվում է 1943թ. օգոստոսին՝ Ներսիսյան դպրոցի ընկերներ՝ Կարո Հալաբյանի և Անաստաս Միկոյանի միջամտությամբ:
1946 1955 - 1966
Ամուսնանում է Մանիկ Մկրտչյանի հետ: Փարիզում սկիզբ է առնում Քոչարին Ֆրանսիա հրավիրելուն և նրա խորհրդային շրջանում ստեղծված աշխատանքների ցուցահանդեսներ կազմակերպելուն միտված շարժումը: Այդ նպատակով ֆրանսիական մշակույթի մի շարք ականավոր գործիչներ ստորագրում են հանրագիր` Petition: Զվարթնոցի տաճար տանող ճանապարհին տեղադրվում է «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ - հուշակոթողը (բրոնզ):
1959
Երևանի կայարանամերձ հրապարակում տեղադրվում է «Սասունցի Դավիթ» ձիարձանը (կոփածո պղինձ):
1965
Հայրենիք վերադառնալուց 30 տարի հետո առաջին անգամ բացվում է Քոչարի անհատական ցուցահանդեսը:
1966
Petition-ի ստորագրահավաքից 11 տարի անց միայն Փարիզի “Percier“ պատկերասրահում առանց հեղինակի ներկայության և նրա հետփարիզ յան ստեղծագործությունների բացվում է “Kotchar et la peinture dans l’espace“ անհատական ցուցահանդեսը: Հրատարակվում է Վալդեմար Ժորժի «Քոչարը և տարածական գեղանկարչությունը» կատալոգը :
1969
Էջմիածնի կենտրոնական հրապարակում տեղադրվում է Կոմիտասի արձանը (կոփածո պղինձ):
1971
Երևանում բացվում է երկրորդ անհատական ցուցահանդեսը:
1972
Լույս է տեսնում Հենրիկ Իգիթյանի «Երվանդ Քոչար» ալբոմը : Երևանի Հաշվիչ մեքենաների ՀԳՀԻ-ի բակում տեղադրվում է «Կիբեռնետիկայի մուսա» քանդակը (կոփածո պղինձ):
58
1973 - 1974
Արևել յան ժողովուրդների արվեստի թանգարանում բացվում է մոսկով յան անհատական ցուցահանդեսը: Անհատական ցուցահանդեսներ Բաքվում, Թբիլիսիում:
1975
Երևանում տեղադրվում է «Վարդան Մամիկոնյան» ձիարձանը (կոփածո պղինձ):
1976
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվում է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի կոչում:
1978 1979
Երևանում բացվում է գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդես: Հունվարի 22-ին վախճանվում է Երևանում:
1980
Հայաստանի Նկարչի տանը հունիսի 6-ին բացվում է Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդես:
1984
Հունիսի 22-ին Երևանում բացվում է «Երվանդ Քոչար» թանգարանը:
1989
Փարիզում բացվում է Քոչարի ծննդյան 90-ամյակին նվիրված ցուցահանդես. կազմակերպիչներ՝ «Կ.ՊասմաՃյան» պատկերասրահ, «Երվանդ Քոչար» թանգարան:
1990 - 1991
Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը» (1934թ.) մասնակցում է Բարսելոնայում “Fundaciց Joan Mirց i Olimpiada Cultural“-ի կողմից կազմակերպված “Antiguitat/Modernitat en l’art del segle XX“ ցուցահանդեսին: Գլխավոր կազմակերպիչ` Գլեդիս Ֆաբր:
1997
UNESCO-ն որոշում է ընդունում նշել Քոչարի 100-ամյա հոբել յանը իր հովանու տակ, նրա անունն արձանագրելով 1998-1999թթ. «Նշանավոր տարեթվեր» պատվո ցանկում:
1998 - 1999
Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը» մասնակցում է “Forjar el Espacio. La escultura forjada en el siglo XX“ միջազգային շրջիկ ցուցահանդեսին (Մեծ կանարյան կղզիներ, Վալենսիա, Կալե): Եռալեզու կատալոգում Քոչարին նվիրված հոդված է տպագրում Քրիստիան Պերազոնը :
1999 2000 2003
Հրատարակվում է Արարատ Աղասյանի «Քոչարը» մենագրությունը /ռուս.լեզվով/: Հրատարակվում է Հենրիկ Իգիթյանի «Երվանդ Քոչար» ալբոմը: Երևանում Նորարարական-փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) առջև տեղադրվում է Քոչարի «20-րդ դարի մելամաղձությունը» քանդակի քառապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը:
2007
Հրատարակվում է Քոչար. «Ես և Դուք» գիրքը:
2008
Լույս է տեսնում Արթուր Հակոբյանի «Քոչարի գրաֆիկան» գիրքը (ռուս. լեզվով):
2009
Երևանում, Ազգային ժողովի բակում տեղադրվում է Քոչարի «Բիբլիական Դավիթ» քանդակի հնգապատիկ մեծացված բրոնզաձույլ արձանը:
59
2010
Հունիսի 4-20-ը Երևանի Նկարչի տանը բացվում է Քոչարի ծննդյան 110-ամյակին նվիրված հոբել յանական «Իմ հույսը ժամանակի վրա է» ցուցահանդեսը: Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում (15.09 - 15.11) բացվում է «Ծիածանի երկու գույն - Զույգ ազգերի ճակատագիր» ցուցահանդեսը, որում ընդգրկված էին Քոչարի ստեղծագործությունները: Լույս է տեսնում Երվանդ Քոչար 1899 - 1979. Կենսամատենագիտությունը (1918 – 2009):
2011
Մատենադարանի նորակառույց մասնաշենքի նախասրահում տեղադրվում է Քոչարի «Էրեբունի-Երևան» (1968թ.) տարածանկարի մեծացված տարբերակը: Ապրիլին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվում է Քոչարի «Առաջին մեղսագործություն» տարածանկարը (1927թ.): Հուլիսին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է «Դալին և սյուրռեալիստները» խորագրով ցուցահանդեսը, որում ներառված էին Քոչարի տաս ստեղծագործություններ:
2012
Ապրիլին Մոնակոյի թագավորական ընտանիքի կողմից հովանավորվող “ArtMonacoExpo“-ում Քոչարի «Առաջին մեղսագործություն» տարածանկարը (1927թ.) արժանանում է “Prix de l’excellence“ գլխավոր մրցանակի “Baroque“ անվանակարգում, որպես 20-րդ դարի կերպարվեստի զարգացման վրա նշանակալի ազդեցություն թողած ստեղծագործություն: Ամստերդամի համալսարանի «Հատուկ հավաքածուների թանգարանում» (12.06 - 09.09) բացվում է «Հայ գրքի սփյուռքը 1512 -2012» խորագրով ցուցահանդես, որում ընդգրկված էին Քոչարի «Ոսկան Երևանցու դիմանկարը» (1946թ.) և «Էրեբունի-Երևան» (1968) տարածանկարը:
2013
Փարիզի Մոդեռն արվեստի թանգարան. Պոմպիդու կենտրոնում հոկտեմբերին բացվում է «Մոդեռնի բազմազանությունը» (“Modernités Plurielles“) ցուցահանդեսը, որում ընդգրկված էր Քոչարի «Արևելուհիներ» (1926թ.) գեղանկարը: Հրատարակվում է Արարատ Աղասյանի «Երվանդ Քոչարի տարածության մեջ» գիրքալբոմը:
2014
Լույս է տեսնում Քոչար «Ես և Դուք» գրքի ռուսերեն հրատարակությունը: Սեպտեմբերի 26-ից դեկտեմբերի 14-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 115-ամյակին:
60
61
Կատալոգում ներկայացված աշխատանքների ցանկ
62
Հարություն, 1923, կտավ, յուղաներկ, 92 x 63 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Տեսիլ ք. Քրիստոսն ու Մարիամ Մագդաղենացին, 1924, կտավ, յուղաներկ, 130 x 81 սմ, մասնավոր հավաքածու Ծխամորճով տղամարդը, 1925, թուղթ, մատիտ, 24 x 17.6 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Գլանակով կոմպոզիցիա, 1926, թուղթ, տուշ, ջրաներկ , 17 x 11 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Կոմպոզիցիա, 1927, թուղթ, ջրաներկ, 25.5 x 11 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Առաջին մեղսագործություն, 1927, տարածանկար, մետաղ, յուղաներկ, 47 x 67 x 33 սմ, մասնավոր հավաքածու Տարածանկար, 1929, փայտ, յուղաներկ, բարձրությունը՝ 96 սմ, մասնավոր հավաքածու Աղջիկն ու աղվեսը, 1930, ստվարաթուղթ, գուաշ, 42 x 33 սմ, մասնավոր հավաքածու Կոմպոզիցիա, 1930, մոմապատ թուղթ, գուաշ, սեղմում, 18.5 x 24 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Կոմպոզիցիա. ձկներ, 1930, թուղթ, սեղմում , 25 x 32 սմ, մասնավոր հավաքածու Ձկներով նատյուրմորտ, 1931, փայտ, յուղաներկ, 22 x 27 սմ, մասնավոր հավաքածու Հարմոնիա, 1930, կտավ, յուղաներկ, 73 x 54 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Գրկախառնություն, 1930, թուղթ, սեղմում, 38.5 x 32 սմ, մասնավոր հավաքածու Կոմպոզիցիա, 1929, ստվարաթուղթ, գուաշ, խառը տեխնիկա, 34 x 27.5 սմ, մասնավոր հավաքածու Ընդվզում, 1930, թուղթ, գուաշ, 70 x 50 սմ, մասնավոր հավաքածու Ծ նկաչոքը, 1933, թուղթ, մատիտ, 44.7 x 35.2 սմ, մասնավոր հավաքածու Կոմպոզիցիա, 1930, ստվարաթուղթ, տուշ, 33 x 11.5 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Բանալիով կոմպոզիցիա, 1930, թուղթ, տուշ, ջրաներկ, 47.4 x 31 սմ, մասնավոր հավաքածու Գլխանկար, 1925, թուղթ, տուշ, 27 x 16.7 սմ, մասնավոր հավաքածու Գլխանկար, 1925, թուղթ, թանաք, 25.5 x 16.3 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Գլխանկար, 1933, թուղթ, տուշ, 19.2 x 15.2 սմ, մասնավոր հավաքածու Ամբոխները խելագարված, 1933, թուղթ,տուշ, 22.8 x 19.4 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Գլխանկար, 1925, թուղթ, տուշ, 15,1 x 18 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Գլխաքանդակ, 1933, բրոնզ, 45 x 42 x 22 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Բիբլիական Դավիթ, 1953, բրոնզ, 47 x 37 x 27 սմ, մասնավոր հավաքածու Երևան - Էրեբունի, 1968, տարածանկար, ալ յումին, յուղաներկ, 121 x 51 x 27 սմ, մասնավոր հավաքածու Կերպարներ, 1974-1975, տարածանկար, մետաղ, յուղաներկ, 137 x 50 x 43 x 38 սմ, մասնավոր հավաքածու Կոմպոզիցիա, 1959, ստվարաթուղթ, գուաշ, ջրաներկ, մատիտ, 25 x 21 սմ, Երվանդ Քոչարի թանգարան Էքստազ, 1960, կտավ, յուղաներկ, 150 x 120 սմ, մասնավոր հավաքածու Պատերազմի արհավիրքը, 1962, կտավ, յուղաներկ, 290 x 203 սմ, մասնավոր հավաքածու
63
64
...Արվեստը մի անավարտ կամուրջ է, որի մեկ ոտքը հենված է կյանքի վրա, իսկ մյուսը մեկնված է դեպի անեզրություն... ամեն մի հանճար երկարացնում է այդ ոտքը, որպեսզի գտնի երկրորդ հենարանը... և այդպես անվերջ... Դրա համար արվեստը մարդկության լավագույն իղձերի անվախճան պատմությունն է... Երվանդ Քոչար
65
66
67
Գաֆէսճեան արվեստի կենտրոն Երևան, 2014
68