Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2 Ռուբեն Անգալադյան նամակներ ափսեի մեջ
1
Սույն կատալոգը հրատարակվել է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցահանդեսի առթիվ: Այն ներառում է գեղարվեստական ափսեների ընտրանի Ռուբեն Անգալադյանի մասնավոր հավաքածուից: Կազմող՝ Աստղիկ Մարաբյան, արվեստաբան Հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Գաֆէսճեան արվեստի կենտրոն Խմբագիրներ՝ Վահագն Մարաբյան Գործադիր տնօրենի պաշտոնակատար Գաֆէսճեան արվեստի կենտրոն Արմեն Եսայանց, արվեստագիտության թեկնածու Հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական Գաֆէսճեան արվեստի կենտրոն Արվեստանմուշների լուսանկարիչ՝ Ռուբեն Մարտիրոսյան © 2014. Գաֆէսճեան արվեստի կենտրոն Ռուբեն Անգալադյանի լուսանկարը՝ Ասատուր Եսայանց Կատալոգում ներկայացված բոլոր արվեստանմուշները Ռուբեն Անգալադյանի մասնավոր հավաքածուի մաս են կազմում: Ձևավորումը` Նանե Թումանյան Տպագրությունը՝ Անտենոր տպարան Երևան, Հայաստան © 2014. Գաֆէսճեան արվեստի կենտրոն Սույն հրատարակության որևէ մաս չի կարող վերարտադրվել առանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախնական գրավոր թույլտվության:
2
Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2 Ռուբեն Անգալադյան նամակներ ափսեի մեջ
3
4
Բովանդակություն 6
8
10 12 75
Երախտիքի խոսք Վահագն Մարաբյան Գործադիր տնօրենի պաշտոնակատար Գաֆէսճեան արվեստի կենտրոն Նամակներ ափսեի մեջ Արմեն Եսայանց, արվեստագիտության թեկնածու Հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական Գաֆէսճեան արվեստի կենտրոն Իմ հավաքածուի և այս ցուցադրության մասին Ռուբեն Անգալադյան Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներ Վերատպությունների ցանկ
5
Երախտիքի խոսք Վահագն Մարաբյան Գործադիր տնօրենի պաշտոնակատար Գաֆէսճեան արվեստի կենտրոն
6
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2012թ.-ին մեկնարկած «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսային բացառիկ ծրագիրը՝ ուղղված երևանաբնակ անհատ կոլեկցիոներներին և նրանց արվեստի հավաքածուները բացահայտելուն, դարձավ աննախադեպ քաղաքի մշակութային կյանքում: Ծրագրի անդրանիկ ցուցադրության առաջ բերած լայն արձագանքները հաստատեցին անհատ կոլեկցիոների՝ մշակութային համակարգում ունեցած դերի և նշանակության վերարժևորման անհրաժեշտությունը: 2014թ. հոկտեմբերի 8-ին բացված «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երկրորդ ցուցադրությունը ներկայացնում է հայ անվանի մշակութաբան, գրող, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանին՝ ընդգրկելով գեղարվեստական նշանակության ափսեների ընտրանի նրա լայնածավալ հավաքածուից: «Նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը մատնանշում է Ռուբեն Անգալադյան մտավորականի վառ անհատականությունը և նրա ազդեցությունը՝ մշակութային նոր իրականությունների ստեղծման գործում: Ցուցադրության շրջանակներում ներկայացված ինքնատիպ ստեղծագործություններն արտացոլում են կոլեկցիոների արվեստային նախասիրությունները և այն մշակութային միջավայրը, որում իրենց յուրօրինակ գեղարվեստական արտահայտությունն են գտել ցուցադրված կիրառական արվեստի նմուշները: Հայ հեղինակավոր արվեստագետների կողմից ստեղծված այս աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվելու թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը և հանրայնացմանը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն անձանց, ում նվիրումի և անմնացորդ ջանքերի շնորհիվ իրականություն դարձավ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրության բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Շնորհավորում և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում պարոն Ռուբեն Անգալադյանին, ով ի սկզբանե մեծ սիրով և ոգևորությամբ միացավ կենտրոնի նախաձեռնությանը և համաձայնեց հանրայնացնել իր հավաքածուն: Իսկ տաղանդաշատ մտավորականի հետ ծանոթությունը և երկարատև զրույցները հիրավի անգնահատելի ձեռքբերում էր կենտրոնի բոլոր աշխատակիցների համար: Շնորհակալություն եմ հայտնում նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ամբողջ անձնակազմին՝ Գաֆէսճեան ժառանգությանը անմնացորդ նվիրվածության և ցուցահանդեսն իրականացնելու համար: Համոզված եմ, որ «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունը կդառնա հետաքրքիր բացահայտումների և հաղորդակցության հարթակ հայաստանյան և օտարերկրյա արվեստասեր հանրության համար՝ կրկին անգամ հաստատելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը և տեսլականը, որն է՝ համաշխարհային արվեստի լավագույնը ներկայացնել Հայաստանում և հայկական մշակույթի լավագույնը ներկայացնել աշխարհին:
7
Նամակներ ափսեի մեջ Արմեն Եսայանց Արվեստագիտության թեկնածու Հանրային ծրագրերի գծով փոխտնօրենի համադրող-օգնական Գաֆէսճեան արվեստի կենտրոն Գրող, փիլիսոփա, մշակութաբան, էթնո-քաղաքագետ, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանն իր կյանքը լցրել է արվեստով: Նա ապրում է արվեստի մեջ բառիս բուն և փոխաբերական իմաստով: Տասնամյակների ընթացքում նրա հավաքածուում հայտնվել են հայ և համաշխարհային արվեստի եզակի նմուշներ, որոնցից յուրաքանչյուրը նրա անհատականության անբաժանելի մասն է կազմում: Ռուբեն Անգալադյանն այն կոլեկցիոներների թվին է պատկանում, ում հավաքածուն որևէ պատահական ստեղծագործությամբ չի համալրվում: Այս հանգամանքն առավել ցցուն արտահայտված է նրա ափսեների ընտրանու պարագայում: Շատ ազգերի, այդ թվում հայերի մոտ ընդունված է կոտրել ափսեները ի նշան հաջողության, իսկ Ռուբեն Անգալադյանն իր հաջողությունը գտել է ափսեներ հավաքելու մեջ: Ընդհանրապես կենցաղային պարագաները դարեր ի վեր հատուկ գեղարվեստական ձևավորում են ունեցել՝ գունային, երկրաչափական, ֆիգուրատիվ (մարդիկ ու կենդանիներ) և այլն: Այս համատեքստում հատկապես ափսեն երբեք սովորական պարագա չի եղել. ամբողջ պատմության ընթացքում, հազարամյակներ շարունակ առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորվել այդ կլորավուն առարկայի նկատմամբ: Չնայած ափսեն այն տեսքով, որով մենք այն գիտենք այսօր, հայտնվել է համեմատաբար վերջերս՝ մի քանի հարյուր տարի առաջ, կավե կամ ճենապակե կլոր տարաները հնագույն ժամանակներից են հայտնի, և ունեին ոչ միայն կիրառական նշանակություն: Բավական է հիշել անտիկ հունական կիլիկները, պատերաները, ձկնային սկուտեղները, որոնց պատկերագրությունը որոշակի ժամանակաշրջանում երկրաչափական ոճից անցում կատարեց ֆիգուրատիվի. հիմնականում ներկայացվում են ինչպես առօրյան պատկերող դրվագներ, այնպես էլ՝ պատմական կարևոր իրադարձություններ կամ առասպելներ: Փաստորեն, կիրառական արվեստի նմուշները, այդ թվում՝ ափսեները, որոշակի պատմություն ամրագրելու, վավերացնելու և այն սերնդեսերունդ փոխանցելու միջոց էին նաև:
8
Իհարկե սկուտեղների նկարազարդման մեջ յուրաքանչյուր դարաշրջան իր ներդրումն է ունեցել: Վերածննդի շրջանում, օրինակ, տարածում ստացան տոնդոները (կլոր ֆորմայով քանդակներ ու նկարներ), ինչն ափսեի դեպքում հատկապես արտահայտվեց այսպես կոչված «ծննդկանի սկուտեղների» (desco da parto) ձևավորման մեջ, որոնց կարելի էր հանդիպել իտալական ընտանիքներից շատերում: Այս ափսեանման պարագաները, որ նախատեսված էին որպես խորհրդանշական նվեր նորածնի ընտանիքին, նկարազարդվել են Վերածննդի բազմաթիվ վարպետների կողմից, այդ թվում՝ Մազաչոյի, Բոտիչելիի և այլոց: Շեղվելով այս պատմական էքսկուրսից՝ անդրադառնանք նկարազարդ ափսեների պարագայում առաջին պլան դուրս եկող մի շատ կարևոր հարցի՝ կլոր տարածության գեղարվեստական կառուցմանը: Այս ձևաչափը՝ տոնդոն, որպես ստեղծագործության շրջանակ, ուղղակիորեն ազդում է կոմպոզիցիոն լուծումների վրա: Ափսեները, որ հիմնականում կլոր են, այս նույն սկզբունքներին են ենթարկված: Կլոր կամ օվալ ֆորման թելադրում է՝ ինչպես կառուցել կոմպոզիցիան, ինչպես բաշխել ֆիգուրները, ստեղծել հեռանկարը, և արդյունքը բացարձակ այլ է մարդու աչքի համար առավել սովորական քառակուսի կամ ուղղանկյուն շրջանակի համեմատ: Լինում են դեպքեր, երբ կոմպոզիցիան բավական արհեստական կարող է լինել՝ անբնական ձևով հարմարեցվելով կլոր եզրագծին, ուստի ափսեի նկարազարդումը յուրահատուկ խնդիրների լուծում է պահանջում արվեստագետից այն հնարավորինս ներդաշնակ դարձնելու համար: Վերը նշվածի համատեքստում պարզ է մի բան, որ չնայած ափսեների, սկուտեղների գեղարվեստական ձևավորման ավանդույթի տարածմանն աշխարհով մեկ, հայ կերպարվեստի էջերում այս մշակույթը հազվագյուտ երևույթ է: Հատուկ հիշատակության են արժանի վաղ միջնադարյան խեցեգործության օրինակները Դվինից: Բարձր կատարողական վարպետությամբ առանձնանում են հայկական ափսեները Կուտինայից (Քյոթահիա): Հատկապես վերջիններս 15-18-րդ դարերում մեծ տարածում ստացան միջին Ասիայից մինչ Եվրոպա: Նոր ժամանակների հայ կերպարվեստում նկարազարդ ափսեն լայն տարածում չունեցավ: Կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանի ներդրումը հայ արվեստագետների շրջանում ափսեների նկարազարդման տարածման գործում անգնահատելի է: Շուրջ տասը տարի նա անձամբ հորդորում է իր արվեստագետ ընկերներին ստեղծագործելիս նաև ափսեներ օգտագործել. արվեստանմուշներից շատերի դեպքում դրանք արվել են անձամբ կոլեկցիոների համար` վերջինիս կողմից առաջարկված ափսեի վրա: Քանդակագործ Արա Շիրազի կերտած ափսեն կոչվում է «Նամակ Ռուբենին», որն արտացոլում է հավաքածուի գրեթե բոլոր ափսեների ընդհանուր գաղափարը. դրանք որոշակի պատմություն-նամակներ, բարեմաղթանքներ են կոլեկցիոներին, իսկ մենք հնարավորություն ունենք դրանց առնչվելու Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» շարքի երկրորդ ցուցադրության շրջանակներում: Այս նախագծի շնորհիվ մասնավոր հավաքածուն կրկին բացվում է հանրության առջև, ինչպես ժամանակին Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուն հասանելի դարձավ բոլորին՝ վերջինիս հիմնադրած արվեստի կենտրոնի շնորհիվ: Ցուցադրության շրջանակներում ներկայացված ընտրանին մի հարկի տակ է հավաքել վաթսունչորս արվեստագետի յոթանասունից ավելի աշխատանքներ: Ափսեն իր կլորավուն տարածության մեջ ներառել է մի քանի սերունդների, միմյանցից տարբերվող արվեստագետների՝ նկարիչներ, քանդակագործներ, խեցեգործներ: Ասում են՝ աշխարհը կլոր է: Զարմանալի չէ, որ մի շարք միջնադարյան մանրանկարներում Արարչին կարկինով են պատկերում՝ կլոր աշխարհը գծելիս: Փաստորեն, շեշտելով աշխարհի կլոր լինելը՝ մենք մատնանշում ենք այն պարզ հանգամանքը, որ աշխարհը որքան էլ հսկա լինի, երկու մարդկանց հանդիպման հավանականությունը բավական մեծ է, եթե ճակատագրով դա նախատեսված է: Այս ցուցադրությունը ևս հանդիպան վայր է տասնյակ արվեստագետների և հազարավոր այցելուների համար՝ կլոր ափսեի շուրջ:
9
Իմ հավաքածուի և այս ցուցադրության մասին Ռուբեն Անգալադյան
10
Իմ հավաքածուի սկզբնավորման տարեթիվն ու վայրը հստակ են. 1967 թվական, Լենինգրադ: Ես 20 տարեկան էի, դեռ` ուսանող… Քաղաքի ռիթմը, ճարտարապետությունը, նրա պատմությունն ու ամենօրյա այցելությունները Էրմիտաժ և այլ թանգարաններ, գրադարաններ, գիրք հավաքողների հետ շփումը, առաջադեմ գիտնականների դասախոսություններն ուղղեցին իմ մտավոր հետաքրքրությունները դեպի արվեստի ճանաչումը, ապա և արվեստի գործեր հավաքելը: 20-րդ դարի 10-20-ական թվականների ռուս ավանգարդիստները (Բ. Երմոլաև, Ի. Գուրվիչ, Ն. Մոգիլևսկի, Ս. Գերշով) դարձան իմ հարազատ ընկերները, իսկ ինձ հետ նույն քաղաքում ապրում և աշխատում էր 60-ականների սերունդը և հասունանում էր 70-ականներինը. Վ. Միշին, Ց. Հակոբյան, Յու. Լյուկշին, Ն. Սիչով… Հաճախ լինելով նրանց արվեստանոցներում` ժամեր տևող խորը վեճերի արդյունքում ես ընկալում էի արվեստի տարբեր շերտերը: 1970 թվականից ի վեր իմ ուղին գրականության, ինչպես նաև արվեստի փիլիսոփայության մեջ ավելի որոշակի դարձավ: 70-80-ական թվականներին բազմաթիվ անգամներ կազմակերպել եմ գեղանկարի ու գրաֆիկայի` այսպես կոչված «բնակարանային» ցուցադրություններ, իսկ 1979 թվականին Երևանում կազմակերպեցի Լենինգրադի «ձախ» գրաֆիկնկարիչների մեծ ցուցահանդես: Իմ գեղարվեստական մտածողության կարևոր բաղադրիչ են կազմել համակարգային փնտրտուքներն արվեստում. դա որոշիչ է եղել իմ հավաքածուի հետագա հաջողության, յուրահատկության և որակի հարցում: 2003 թվականին նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանից նվեր ստացա մի նկարազարդ ափսե: Դա խթան հանդիսացավ, որպեսզի ես իմ ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ նոր ժամանակների հայկական մշակույթում բացակայում է կիրառական արվեստի այս դասական տեսակը: Այո, սա դասական է. բավական է հիշել Ռաֆայելի ու Պիկասոյի նկարազարդ ափսեները: Մենք նաև գիտենք, որ հայկական խեցեգործությունը հին արմատներ ունի, սակայն հեղինակային նկարազարդ ափսեն այդպես էլ տեղ չգտավ հայկական իրականության մեջ: Չնայած հայ որոշ անվանի վարպետներ զբաղվել են ափսեների նկարազարդմամբ (Մ. Սարյան, Հ. Կոջոյան), սակայն դա հիմք չդարձավ կիրառական արվեստի այս տեսակի զարգացման համար: Հասկանալով դա` ես սկսեցի խնդրել իմ նկարիչ ընկերներին, ովքեր շատ տարբեր են իրենց գեղագիտական մտածողությամբ, ստեղծել նկարազարդ ափսեներ: Նրանք էլ ողջ այդ գեղեցկությունը նվիրում են ինձ: Այս ցուցադրության շրջանակներում ներկայացվում է իմ հարուստ հավաքածուից մի ընտրանի, որը միավորում է այսօրվա հայ վարպետների մի քանի սերունդ: Մի շարք անվանի արվեստագետներ, ինչպիսիք են Կամո Նիգարյանը կամ Արա Շիրազը, արդեն հեռացել են կյանքից` թողնելով մեկական եզակի հեղինակային ափսե: Ներկայացված են նաև Հայաստանից բավական հեռու գտնվող հայ վարպետների աշխատանքներ, սակայն մեծամասնությունը երևանցի նկարիչներ են, ում գեղարվեստական եռանդը, տաղանդն ու բարի վերաբերմունքը նկարազարդ հեղինակային ափսեն հասցրեցին իրապես համաշխարհային մակարդակի: Ձևերի, թեմաների, նյութերի և կոմպոզիցիաների ինչպիսի՜ բազմազանություն: Նկարիչները սեփական «ես»-ն են փնտրում ափսեի նենգ կլոր տարածությունում և, ինչպես իսկական վարպետներ, իրենց յուրահատկությունն ու հայացքն են երևան հանում` շոյելով մեր աչքն ու ավելի կատարելագործելով մեր աշխարհը…
11
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներ
12
5 20 0 բե նի ն,
Արա
, ազ ր ի Շ
կ մա ա Ն
ու Ռ
13
Ռոբերտ Էլիբեկյան
ո Ռ
բե
14
րտ
Էլ իբ եկ
յան , Ան
03 վերնագիր, 20
Ռո բե րտ
Իմ նպատակն է, որ սովորական կիրառական ափսեները, որ արտադրվում են մեծ քանակությամբ, վերածվեն արվեստի գործերի: Ես միշտ երազել եմ զբաղվել կիրառական արվեստով և գտա աշխատելու այս մոդելը, երբ սովորական իրը առանձնացնում ես տիրաժից, աշխատում ես վրան և այն դառնում է եզակի արվեստանմուշ: Սիրում եմ աշխատել ազատ. ունեմ թե՛ վերացական, թե՛ ֆիգուրատիվ մոտեցում, ընտրում եմ տարբեր թեմաներ: Երբեմն ափսեն ինքն է հուշում` ինչ պետք է անեմ, և ես նկարազարդում եմ ափսեն ամբողջությամբ` երկու կողմով հանդերձ:
Էլ
ն, Ա յա կ ե իբ
ագիր, 200 նվերն 8
15
Ա
16
րթ
ն, Ա չ յա տ կր րՄ ւ ո
րևածագ, 2014
Գր իգ
որ Խ
աչա տրյան
, Բարև, 2005
17
Վա հա ն
18
Ռո
ւմ ե լ յա ն, Կոմպոզիցիա, 2004
Էդ
ա ու
Խ րդ
ր ան, Խնձո , 2004 ազ յ ր ա
19
Ապրիր, կեր, նկարիր… Ապրիր, կեր, նկարիր… Ապրիր, մի կեր, բայց նկարիր… հետո նորից նկարիր… Այդպես էլ ծնվում են այս ափսեները: Այո, դուք ճիշտ եք` արվեստը զոհեր է պահանջում: Թենի Վարդանյան
Թ
20
են
ի
Վ
, Անվերնագիր, 2004 յան ն դա ար
2 ք, եմ Դ , ան արյ գ ի Ն Կամո
6 00
21
22
Այս փորձը, նկատի ունեմ ափսեի նկարազարդումը, շատ հետաքրքիր էր ինձ համար: Չնայած գիտեմ, որ նկարազարդ ափսեները դարերի պատմություն ունեն, ես առաջին անգամ աշխատեցի ափսեի վրա այս հավաքածուի շրջանակներում և շնորհակալ եմ կոլեկցիոներին, որ նման հնարավորություն ստացա: Այսպիսի ստեղծագործական աշխատանքը նմանվում է խաղի, քանի որ ափսեի տարածքը խաղային միջավայր է ստեղծում արվեստագետի համար, իսկ այդ միջավայրում կարող ես նոր բաներ հայտնաբերել ինքդ քեզ համար:
լանյան, Դիմանկար, 200 ինա Դի 6 Մար
Մարինա Դիլանյան
Մ ա
րի նա
Դի
լան յան
, Զրույց, 2004
23
Ն
ա ոն
Գա
ն, Դիալոգ, 2008 ել յա ի բր
Կա
մ ո
24
Թ
ու մա ս
յան , Ան
004 վերնագիր, 2
Վա լ
իկ եր
ն, Զրույց, 2007 նյա ի Ափ
ր Վա
ու ժա ն
Եփ ր
եմ յան , Անվերնագիր, 2012
25
ղ
Գե
Լև ոն
26
Բա խշ
ինյ ան, Ձկներ, 2005
ա
մ
Գո
ւլի
այռապատկեր, 20 ն, Ժ 02 ա յ կ
Ռա
զմ իկ Սա մվ
ել ց, Ցո ւլ, 06 20
27
28
Պ
Յո ւր
ի
ետ
չի արվեստանոցու մ, 1 կար Ն , 98 ն 3 յա ս ո ր
Յո
ւր ի
Պե տր ոսյա ն, Մոդել, 1987
29
Ս ա
թե
րո էտրուսկներ» շա րք, 20 12
Մա մ իկ ոն
ղա
Ռետ ն, « ա լյ
Մա
ո իկ մ
ն
Ս ա
30
ղա
թե
լ յա ն, « Ռետ
րո էտրուսկներ
10 , 20 ք ր » շա
31
Լի լի
թ
մ ղո Սո
նագիր, 2 , Անվեր 006 յան ն ո
ր Գ
իգ որ
32
Բա ղո ւմ
յան 00 6 , Գլուխ է լվանում, 2
20 10 ր,
գի րն ա
Ա եղ Մուշ
իր մ
Ա ն, ա նյ խա
ե նվ
33
Ե
34
նդ ա րվ
բա ջա ո Գ
ն, Եվ շ յա
րոպայի առևանգումը,
1981
Ափսեն ինձ համար անսահմանության պատրանք է ստեղծում, որտեղ պատկերն առավել ճկուն և հարմարավետ է իր տեղը գտնում: 1980-ականներից սկսած խեցեգործական ծավալներին զուգահեռ նկարել, գծագրել, կամ հարթաքանդակներ եմ ստեղծել ափսեատիպ հարթությունների վրա: Անկշռելիության պատրանքն առավել համոզիչ է ստանալ անանկյուն տարածության մեջ: Տարբեր միջոցները, ինչպիսին ափսեն է, օգնում են թարմացնել թեմաներս և ներշնչանք են առաջացնում: Սեմ Զումյան
մ Սե
ն, Սպասում, 2006 ւմյա ո Զ
35
Ա շ
ել մվ Սա
Մ ա
36
րտ
իր
ոս յան 06 , Լիճ ը սարի գլխին, 20
ոտ
Կ
ծառ, 2006 ան, 3 ոսյ կ ա իր
ա րի կ
Քն
Հ
ն, Ծաղիկ, 2006 սյա ի նն ա հ ով
Կա
րե
, Համբույր, 200 մյան 5 ղա Ա ն
37
Ա
Ա
38
նի տ ա
Առ աք
ել յա ն,
Աչք, 2006
տ նի
ա
ել աք Առ
կներ, 2008 յան, Ձ
39
Աշ ո
տ
Բ
Ա
40
ա
դա
ւրբ Սարգիս, 20 , Սո 06 ն լ յա
շո տ
Ավ ագ
8 00 յան , Անվերնագիր, 2
Հա կ
դը տ
ոն է… տոնը ե
սե
մ, 20 05
Ար ա
Ալ բ եր տ
ոբ
ն յա
ար ,Մ
մ
Ա
ղա
պոզիցիա N8, , Կոմ 200 յան 5 ն ա ջ
41
42
Ֆե լի ք
Ֆ ել
իք ս
Եղ
ս
Եղ
իա
ն, Կո րյա ա զ
մպոզիցիա, 20 05
իա զա րյան, Felix, 2005
43
44
ր
լա Մահար բու-Լա ի, 2
012
Գր ի
գո
ն, Ա լ յա ե նի ա Դ
ի Գր
գո
ր
Դա նի ել յ ան, Գո
, 20 ւգուզի կինտո
05
45
Հա սմ ի
կ
ո Սև
աթային աղջիկ, 2 եքի 00 Հ , ն 8 յա
Հա
սմ իկ
46
Սև ո
յա 7 ն, Կ ոմպոզիցիա, 200
47
Գա գ
48
իկ Ղ ա
զանչ
07 ջ, 20 ե մ ի յան, Թռչունը վանդակ
րի գ կԳ յ Հա
ն, Թիթեռներ, 200 որյա 4
49
ն րա գ Տի
50
ն , Դի սյա ո տր Պե
մակով կինը, 2012
Տի գր ան
Մա տ
ուլ յան
6 , Աղջիկը, 200
51
52
Մ ա
ել նվ
Մա
Կանայք» շարք, 2008 ն,« ա յ դո
ն Մա
վե
լՄ ա
դո յա ն,« 08 Կանայք» շարք, 20
53
Ա
րա
մ
պոզիցիա, 20 ն, Կոմ 05 նյա ա ն ւ Հո
Ար
մ ա
Հո
ւն ա նյ ան ,Ա
54
0 նվերնագիր, 2
08
55
56
Էդ
ա րդ Հ ուա
կոբյան, Կոմպոզիցի
ա, 2 0
Էդ
ու ա
06
րդ
Հա կ
ոբ յան 3 , Կոմպոզիցիա, 200
57
ո ոկ Մ
տ չա ա Խ
ներ, 2005 լեքին ռ Ա ն, րյա
ր Նե
սե ս
58
Մե
լիք
յան , Ասպետ, 2005
Ս ե
Ք իք
ետ րվ
Պ
ո ող
ն, Նկա սյա
րիչը, 2008
ի, Բոբո, 2005
59
60
նր Հե
ար իԳ
ո
Մշակութաբան Ռուբեն Անգալադյանի ափսեների հավաքածուն իր տեսակի մեջ եզակի է մի քանի առումներով: Առաջինը՝ այն անկասկած գեղարվեստական բարձր արժեք ունի: Երկրորդ հերթին, ինչը շատ կարևոր է, հավաքածուի միջոցով կարելի է պարզ պատկերացնել մի ամբողջ ժամանակահատվածի գեղարվեստի ճանապարհը: Ընդունված է գեղանկարի, քանդակի կամ գրաֆիկայի միջոցով միայն կարծիք կազմել հավաքածուի մասին: Անգալադյանի ափսեների հավաքածուն ապացուցում է, որ իրական արժեքը ամենուր է: Այս ցուցադրությունը դրա վառ ապացույցն է:
ն, Աղջիկ, 2009 ւկ յա
Հենրի Գարուկյան
Հե ն
րի Գա ր
ուկ
յան , Անվերնագիր, 2005
61
Շո
ա թ
, Դիմանկար, 200 8 յան ն ա կ Ոս
Շոթ ա
62
4 00 ն, 2 ի հ Ոսկա ւ ո նյան, Իսպան
63
Ար մ են
64
Գև որ գ
յան, Միա
06 յնակ թռչուն, 20
Մ
ա
ա րի
ոբ ակ Հ մ
Հրեշը, 2008 յան,
Գաբ ո,
Ծիտը, 2005
65
Բա
տ Աշ ո
Ար կո ,
66
Կոմպոզիցիա, 2005
ա ղդ
սա
այի ճա ն, Հ ա յ ր
մփան, 2
009
Վա նՍ ող ո
մոն
յան , Տիեզերք, 2008
67
մե Ար
բր Ա իլ Էմ
ա
68
հա
մյ ան ,
Հա դր
0 ե ջ, 2 ութը հրդեհի մ
09
ն
ա Վ
, Ան յան ն ա րդ
վերնագիր, 20 03201 1
Նա նա
Մ
ա ին
ն, Ա սյա
ծի լիճը, 20 14 րագա
Ար
սե նՂ
ազա
րյան, Եզը, 2014
69
Մա րտ ին Ս եդ ա
70
Բե քա ր
յան , Միջօրե, 2004
Մ
ա իք
յե
ն, Բ լ յա
նապատկեր, 200 5
Մ ի
Աղասյան, Ջութակահ նտի ար ե ր , 20 վ 13 Լա
քա
յե
սյան իրո տ ար լՄ
, Գիշեր, 2011
71
Ռ
ն բե ու
, Սա յան իր մ Ա
հմանագիծ , 20 12
գր Տի
ա ն
72
Սմ բա տյ ան , Այրվող նավ, 2006
ՌՈՒԲԵՆ ԱՆԳԱԼԱԴՅԱՆԸ խոշոր մշակութաբան, էսսեիստ և կոլեկցիոներ է: Նա 22 գրքի հեղինակ է, այդ թվում «Ողջ օրը» (Весь день, Լենինգրադ, 1987թ., Մոնրեալ, 1997թ.), «Խոսքեր ամպերի համար» (Слова для облаков, Սանկտ-Պետերբուրգ, 1997 թ.), «Տրակտատի ճարտարապետությունը» (The Architecture of Pandect, Նյու-Յորք, 1998 թ.), «Հայկական ավանգարդը տոտալիտարիզմի ներսում» (Армянский авангард внутри тоталитаризма) (ՍանկտՊետերբուրգ – Մոնրեալ – Ռիգա, 2006 թ., ռուսերեն և անգլերեն լեզուներով), «Գետի խոսքը» (Речь реки, Երևան, 2014 թ.): Ռուբեն Անգալադյանը 20-րդ դարի հայ և համաշխարհային մշակույթի վերաբերյալ ավելի քան 50 առանցքային աշխատությունների հեղինակ է: Դրանք թարգմանվել և տպագրվել են ավելի քան քսան լեզուներով աշխարհի երեսուն երկրներում:
73
74
Վերատպությունների ցանկ
75
76
Արա Շիրազ (1941-2014), Նամակ Ռուբենին, 2005, հախճապակի, խառը տեխնիկա, 39 x 29 սմ
13
Ռոբերտ Էլիբեկյան (ծնվ. 1941), Անվերնագիր, 2003, հախճապակի, խառը տեխնիկա, տրամագիծը` 30,5 սմ
14
Ռոբերտ Էլիբեկյան (ծնվ. 1941), Անվերնագիր, 2008, հախճապակի, խառը տեխնիկա, տրամագիծը` 27,5 սմ
14
Արթուր Մկրտչ յան (ծնվ. 1970), Արևածագ, 2014, տուֆ, փայտ, յուղաներկ, տրամագիծը` 31 սմ
16
Գրիգոր Խաչատրյան (ծնվ. 1952), Բարև, 2005, կավ, տեմպերա, տրամագիծը` 38 սմ
17
Վահան Ռումել յան (ծնվ. 1963), Կոմպոզիցիա, 2004, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 30,5 սմ
18
Էդուարդ Խարազ յան (ծնվ. 1939), Խնձոր, 2004, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 30 սմ
19
Թենի Վարդանյան (ծնվ. 1957), Անվերնագիր, 2004, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 30 սմ
20
Կամո Նիգարյան (1950-2011), Դեմք, 2006, կարմիր կավ, յուղաներկ, տրամագիծը` 28 սմ
21
Մարինա Դիլանյան (ծնվ. 1957), Զրույց, 2004, հախճապակի, յուղաներկ, տրամագիծ` 30 սմ
23
Մարինա Դիլանյան (ծնվ. 1957), Դիմանկար, 2006, հախճապակի, խառը տեխնիկա, 30 x 30 սմ
23
Նոնա Գաբրիել յան (ծնվ. 1944), Դիալոգ, 2008, ճենապակի, խառը տեխնիկա, տրամագիծը` 28 սմ
24
Կամո Թումասյան (ծնվ. 1950), Անվերնագիր, 2004, հախճապակի, մարկեր, տրամագիծը` 35 սմ
24
Վարուժան Եփրեմյան (ծնվ. 1959), Անվերնագիր, 2012, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 33,5 սմ
25
Վալերիկ Ափինյան (ծնվ. 1950), Զրույց, 2007, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 24 սմ
25
Լևոն Բախշինյան (ծնվ. 1954), Ձկներ, 2005, կարմիր կավ, ջնարակ, տրամագիծը` 21 սմ
26
Գեղամ Գուլիկյան (ծնվ. 1951), Ժայռապատկեր, 2002, կարմիր կավ, ջնարակ, տրամագիծը` 25 սմ
26
Ռազմիկ Սամվելց (ծնվ. 1954), Ցուլ, 2006, ճենապակի, ջնարակ, 38 x 34 սմ
27
Յուրի Պետրոսյան (ծնվ. 1941), Նկարչի արվեստանոցում, 1983, հրակայուն կավ, տրամագիծը` 29 սմ, խորությունը` 12 սմ
29
Յուրի Պետրոսյան (ծնվ. 1941), Մոդել, 1987, հրակայուն կավ, տրամագիծը` 29 սմ, խորությունը` 13 սմ
29
Մամիկոն Սաղաթել յան (ծնվ. 1958), «Ռետրո էտրուսկներ» շարք, 2010, հախճապակի, գիպս, տրամագիծը` 22,5 սմ
30
Մամիկոն Սաղաթել յան (ծնվ. 1958), «Ռետրո էտրուսկներ» շարք, 2012, հախճապակի, գիպս, տրամագիծը`22,5 սմ
30
Լիլիթ Սողոմոնյան (ծնվ. 1969), Անվերնագիր, 2006, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 26,5 սմ
32
Գրիգոր Բաղումյան (ծնվ. 1947), Գլուխ է լվանում, 2006, ճենապակի, մարմար, տրամագիծը` 27 սմ
32
Մուշեղ Ամիրխանյան (ծնվ. 1958), Անվերնագիր, 2012, կավ, ջնարակ, տրամագիծը` 43 սմ
33
Երվանդ Գոջաբաշ յան (ծնվ. 1939), Եվրոպայի առևանգումը, 1981, հախճապակի, մեղրամոմ, տրամագիծը` 27 սմ
34
Սեմ Զումյան (Սամվել Համբարձումյան) (ծնվ. 1953), Սպասում, 2006, հախճապակի, խառը տեխնիկա, տրամագիծը` 27 սմ
35
Սամվել Մարտիրոսյան (ծնվ. 1959), Լիճը սարի գլխին, 2006, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 27 սմ
36
Աշոտ Կիրակոսյան (ծնվ. 1960), Երեք ծառ, 2006, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 26,5 սմ
36
Կարեն Աղամյան (ծնվ. 1946), Համբույր, 2005, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 30 սմ
37
Քնարիկ Հովհաննիսյան (ծնվ. 1925), Ծաղիկ, 2006, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 28 սմ
37
Անիտա Առաքել յան (ծնվ. 1964), Աչք, 2006, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը՝ 23 սմ
38
Անիտա Առաքել յան (ծնվ. 1964), Ձկներ, 2008, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 28
38
Աշոտ Բադալ յան (ծնվ. 1952), Սուրբ Սարգիս, 2006, հախճապակի, վերջնարակային ներկ, տրամագիծը` 23 սմ
40
Աշոտ Ավագյան (ծնվ. 1958), Անվերնագիր, 2008, ճենապակի, վերջնարակային ներկ, տրամագիծը` 27 սմ
40
Ալբերտ Հակոբյան (ծնվ. 1958), Մարդը տոն է… տոնը ես եմ, 2005, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 27 սմ
41
Արամ Աղաջանյան (ծնվ. 1954), Կոմպոզիցիա N8, 2005, հախճապակի, ջնարակ, տրամագիծը` 32 սմ
41
Ֆելիքս Եղիազարյան (1947-2014), Ֆելիքս, 2005, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 26,5 սմ
43
Ֆելիքս Եղիազարյան (1947-2014), Կոմպոզիցիա, 2005, հախճապակի, խառը տեխնիկա, տրամագիծը` 27 սմ
43
Գրիգոր Դանիել յան (ծնվ. 1950), Աբու-Լալա Մահարի, 2012, ճենապակի, տուշ, տրամագիծը` 30 սմ
45
Գրիգոր Դանիել յան (ծնվ. 1950), Գուգուզի կինտո, 2005, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 28 սմ
45
Հասմիկ Սևոյան (ծնվ. 1958), Հեքիաթային աղջիկ, 2008, հախճապակի, ջնարակային ներկ, տրամագիծը` 28 սմ
46
Հասմիկ Սևոյան (ծնվ. 1958), Կոմպոզիցիա, 2007, ճենապակի, կերամիկական ներկեր, տրամագիծը` 27 սմ
46
Գագիկ Ղազանչ յան (ծնվ. 1960), Թռչունը վանդակի մեջ, 2007, պողպատ, յուղաներկ, 44,5 x 32,5 սմ
48
Հայկ Գրիգորյան (ծնվ. 1974), Թիթեռներ, 2004, ճենապակի, ակրիլ, տրամագիծը` 27 սմ
49
Տիգրան Պետրոսյան (ծնվ. 1961), Դիմակով կինը, 2012, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 26 սմ
50
Տիգրան Մատուլ յան (ծնվ. 1960), Աղջիկը, 2006, ճենապակի, յուղաներկ, ակրիլ, տրամագիծը՝ 26,5 սմ
51
Մանվել Մադոյան (ծնվ. 1960), «Կանայք» շարք, 2008, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 27 սմ
53
Մանվել Մադոյան (ծնվ. 1960), «Կանայք» շարք, 2008, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 30 սմ
53
Արամ Հունանյան (ծնվ. 1966), Կոմպոզիցիա, 2005, կարմիր կավ, ջնարակ, տրամագիծը` 24 սմ
54
Արամ Հունանյան (ծնվ. 1966), Անվերնագիր, 2008, կարմիր կավ, ջնարակ, տրամագիծը` 9 սմ
54
Էդուարդ Հակոբյան (ծնվ. 1952), Կոմպոզիցիա, 2006, ճենապակի, ակրիլ, 29 x 29 սմ
57
Էդուարդ Հակոբյան (ծնվ. 1952), Կոմպոզիցիա, 2003, ճենապակի, ակրիլ, տրամագիծը` 24,5 սմ
57
Մոկո Խաչատրյան (ծնվ. 1969), Առլեքիններ, 2005, ճենապակի, խառը տեխնիկա, 29 x 29 սմ
58
Ներսես Մելիքյան (ծնվ. 1957), Ասպետ, 2005, ճենապակի, ֆլոմաստեր, տրամագիծը` 27 սմ
58
Քիքի (Գրիգոր Միքայել յան) (ծնվ. 1956), Բոբո, 2005, հախճապակի, տեմպերա, տրամագիծը` 30 սմ
59
77
78
Սերվետ Պողոսյան (ծնվ. 1948), Նկարիչը, 2008, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 28 սմ
59
Հենրի Գարուկյան, (ծնվ. 1950) Աղջիկ, 2009, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 27 սմ
61
Հենրի Գարուկյան (ծնվ. 1950), Անվերնագիր, 2005, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 31 սմ
61
Շոթա Ոսկանյան (ծնվ. 1960), Դիմանկար, 2008, ճենապակի, ակրիլ, տրամագիծը` 27 սմ
62
Շոթա Ոսկանյան (ծնվ. 1960), Իսպանուհին, 2004, ճենապակի, ակրիլ, 30 x 30 սմ
62
Արմեն Գևորգյան (ծնվ. 1958), Միայնակ թռչուն, 2006, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 30 սմ
64
Մարիամ Հակոբյան (ծնվ. 1949), Հրեշը, 2008, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 29 սմ
65
Գաբո (Գաբրիել Մանուկյան) (ծնվ. 1957), Ծիտը, 2005, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 27,5 սմ
65
Արկո (Արկադի Բաղդասարյան) (ծնվ. 1945), Կոմպոզիցիա, 2005, հախճապակի, խառը, տեխնիկա, տրամագիծը` 24 սմ
66
Աշոտ Բաղդասարյան (ծնվ. 1957), Հայի ճամփան, 2009, հախճապակի, բրոնզ, տրամագիծը` 23 սմ, խորությունը` 8,5 սմ
66
Վան Սողոմոնյան (ծնվ. 1937), Տիեզերք, 2008, ճենապակի, ակրիլ, տրամագիծը` 28 սմ
67
Էմիլ Աբրահամյան (ծնվ. 1956), Հադրութը հրդեհի մեջ, 2009, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 24,5 սմ
68
Արմեն Վարդանյան (ծնվ. 1955), Անվերնագիր, 2003-2011, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 26 սմ
68
Նանա Մինասյան (ծնվ. 1954), Արագածի լիճը, 2014, կարմիր կավ, ջրաներկ, տրամագիծը` 20 սմ
69
Արսեն Ղազարյան (ծնվ. 1959), Եզը, 2014, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 30 սմ
69
Սեդա Բեքարյան (ծնվ. 1953), Միջօրե, 2004, հախճապակի, յուղաներկ, տրամագիծը` 27 սմ
70
Մարտին Միքայել յան (ծնվ. 1943), Բնապատկեր, 2005, ճենապակի, խառը տեխնիկա, տրամագիծը` 19 սմ
70
Լավրենտի Աղասյան (ծնվ. 1947), Ջութակահար, 2013, հախճապակի, յուղաներկ, 25,5 x 25,5 սմ
71
Միքայել Մարտիրոսյան (ծնվ. 1990), Գիշեր, 2011, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 28 սմ
71
Ռուբեն Ամիրյան (ծնվ. 1937), Սահմանագիծ, 2012, հախճապակի, ակրիլ, տրամագիծը` 29 սմ
72
Տիգրան Սմբատյան (ծնվ. 1957), Այրվող նավ, 2006, ճենապակի, յուղաներկ, տրամագիծը` 30 սմ
72
Երևան, 2014
84