2 minute read
ՆԵՐԱԾՈՒԹ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Միանշանակ պատասխան չկա, թե ինչպես վարվել ընտանեկան բռնության երեւույթի հետ (ԸԲ) կամ կանխել այն: Բռնությանը վերաբերող եւ զոհերի կարիքները հոգալու համար գործող օրենսդրությունը կենսական նշանակություն ունի, բայց ինքնին անբավարար է: Բռնարարների պատիժը կարեւոր է, բայց ոչ բավարար: Զոհերին տրվող ծառայություններն ու աջակցությունը անհրաժեշտ է, բայց պահանջում է համապարփակ մոտեցում:
Advertisement
Ընտանեկան բռնության դեմ պայքարելու եւ այն նվազեցնելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում: Ընտանեկան բռնությունը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ շրջապատը թույլ է տալիս եւ նույնիսկ աջակցում է այդպիսի բռնությանը: Այսպիսով՝ դա համակարգային խնդիր է եւ միայն այն դեպքում, երբ նրանց կողմից այն ճանաչվի, հասցեագրվի եւ փոփոխվի, ընտանեկան բռնության երեւույթին պատշաճ արձագանք կտրվի: Հետեւաբար, անհրաժեշտ է հաշվի առնել համակարգի բոլոր օղակները։
Նշված մոտեցումը մասնագետներն անվանում են բազմաոլորտային, համակարգված արձագանք ընտանեկան բռնությանը։ Այդ արձագանքը պահանջում է պետական մարմինների ջան
քերի ներդրում՝ համապատասխան վերապատրաստումների, օրենսդրական փոփոխությունների եւ բազմազան համայնքային ծառայությունների միջոցների ներդրմամբ։ Ընտանեկան բռնության դեմ համալիր արձագանքը ներառում է արդյունավետ համակարգային աշխատանք պետական մարմինների եւ համայնքային ծառայությունների/միջեւ։ Երբ բռնության ենթարկված անձը զանգահարում է «թեժգիծ» ծառայություն, կամ երբ ոստիկանությունն արձագանքում է տեղի ունեցած բռնությանը, ապա համակարգի տարբեր հատվածներ պետք է ակտիվանան՝ բռնության ենթարկված անձի եւ նրա երեխաների կարիքներին համապատասխան անվտանգությունն ապահովելու, ըստ անհրաժեշտության ապաստարան տեղափոխելու, նրանց աջակցություն տրամադրելու եւ բռնարարին պատասխանատվության ենթարկելու գործում։
Պետական որեւէ առանձին մարմին կամ ծառայություն չի կարող բոլոր գործառույթները անել արդյունավետ։ Այդ նպատակով անհրաժեշտ է մի շարք սոցիալական ծառայությունների առկայություն՝ համապատասխան վերապատրաստում անցած մասնագետներով, փորձով եւ ռեսուրսներով, ինչպես նաեւ պետական եւ իրավաբանական ծառայությունների ներգրավմամբ։ Նշված ծառայություններից յուրաքանչյուրը պետք է պատրաստված լինի արձագանքելու եւ մասնակցելու համապատասխան եղանակով։
Այսուհանդերձ, Հայաստանը չունի բազմաոլորտային համակարգ կամ համակարգված արձագանք եւ գործողություններ ո՛չ համայնքային, ո՛չ էլ պետության մակարդակով: Հետեւաբար պետք է սկսել ուժեղացնել համակարգի յուրաքանչյուր բաժին, այնուհետեւ աշխատել համակարգման մեխանիզմների վրա, որպեսզի ընտանեկան բռնության պարագայում պետության արձագանքն ինքնին դառնա բազմաոլորտային:
Վերջին տասը տարիների ընթացքում «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿն իր գործունեությամբ կենտրոնացել է բացառապես ընտանեկան բռնության կանխարգելման եւ գենդերային բռնության ենթարկված անձանց օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ համակարգային անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հարցերում։
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿն իր գործունեության ընթացքում մեծ փորձ ունի սեռական բռնությունների եւ ոտնձգությունների հարցերում, մասնավորապես՝ դրանց պատճառների, կանխարգելման, կանանց իրավունքների մասին պաշտպանության կարեւոր հիմնախնդիրներում:
Սույն հետազոտության ամբողջ ընթացքում ներկայացվում են բազմաթիվ օրինակներ՝ վերը նշված երկու կազմակերպությունների աշխատանքի հիման վրա: Այդ օրինակները մատնանշում են համակարգում առկա բացերը: Այս փաստաթղթում առկա բացերի եւ մարտահրավերների լուծման նպատակով ներկայացնում ենք առաջարկներ՝ հիմնված մեր եւ միջազգային լավագույն փորձի վրա: Հայաստանը կարիք ունի կիրառելու լավագույն փորձը՝ պաշտպանելու զոհին, կանխելու ընտանեկան բռնության դրսեվորումներն ու առաջացող հետեւանքները, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարն իրականացնելու ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով։
ՆԵ ՐԱ ԾՈՒԹ ՅՈՒՆ