Ռոդարիական երկխոսություն

Page 1

Ռոդարիական երկխոսություն

Հեղինակ՝ Դպրոց –պարտեզ 3.1 դասարան Ն. Հայկ , Կ. Սիլվի


Քամին ու ծաղիկը Մի օր քամի զայրացավ,պտտվեց , պտտվեց և հանկարծ նկատեց մի ծաղկի և ասաց. -Բարև ծաղիկ: Ծաղիկը պատասխանեց. -Բարև քամի: Քամին հասկացավ, որ ինքն է պոկել ծաղիկին հողից և շատ տխրեց: -Դու քեզ վա՞տ ես զգում պոկված լինելով,- հարցրեց քամին: Ծաղիկը տխուր պատասխանեց. -Իհարկե այո ,չէ՞ որ ես պոկված եմ: Քամին նույնպես տխրեց և ասաց. -Ուզո՞ւմ ես դառնալ անսովոր ծաղիկ,այնպիսին , որ կարողանաս քայլել: Ծաղիկը զարմացավ և պատասխանեց. -Բայց ծաղիկները ոտքեր չեն ունենում, նրանց տունը հողն է, ես չեմ կարողանա : Քամին ասաց. -Բայց դու կդառնաս անսովոր ծաղիկ, որը կարող է քայլել, տեսնել այնպիսի ծաղիկներ, որոնք երբեք չի տեսել, գտնել նոր ընկերներ:


Քամին ու ծաղիկը Ծաղիկը ուրախացավ և պատասխանեց. -Ես կունենամ նոր ընկերներ և ինձ վրա չե՞ն ծիծաղի: Քամին պատասխանեց. -Քեզ շատ կսիրեն և դու կգաս ու քո ընկերներին կպատմես քո տեսածի մասին: Ծաղիկը այնքան ուրախացավ, որ մոռացավ ամեն ինչի մասին: Քամին ծաղիկին դարձրեց կախարդական և իր ուժով տարավ տարբեր երկրներ, ցույց տվեց շատ ու շատ ծաղիկների, բայց ծաղիկը տխուր էր : -Ինչո՞ւ ես տխուր, մի՞թե նրանք գեղեցիկ չեն, - հարցրեց քամին: -Ոչ, շատ գեղեցիկ են , իմ տեսածների մեջ ամենագեղեցիկը, բայց ես իմ հողն եմ ուզում, իմ ընկերներին: Քամին սուլեց և ծաղիկին այնպես քշեց, որ ծաղիկը նորից մտավ հողի մեջ , ձգեց իր ոտքերն ու հասավ ընկերներին. -Շնորհակալ եմ քամի, բայց հիշիր, որ երբ բարկանաս ուժեղ չսուլես ու մեզ հեռու չտանես, մենք մեր հողն ենք սիրում:



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.