Հեղինակներ՝ Դպրոց- պարտեզ 3.1 դասարանի սովորողներ
Աղայան+ Ռոդարի Հեքիաթհանելուկներ
Ս. Արև
Անձրև է, բայց անսովոր՝ Շոկոլադե կաթիլներով, Քաղցր- քաղցր ուտելու, և անսովոր ապրելու:
Շոկոլադե ճանապարհ
Դ. Ռոբերտ
Անսովոր է քիթը նրանց, Թե որ նայես՝ մութ գիշերը կհիշես: Սև քթերի կղզին
Խ. Դավիթ
Սառնարանն է իր տունը, Եթե արևը դիպչի, իսկույն կհալչի: Կարագից պատրաստված երկիրը
Բ. Նարեկ
Կախարդական երկրներում է եղել, Ինքն էլ կախարդանքի մի մասն է Ջովանինո
դարձել:
Մ. Եվա
Քթի գույնը փոխել ուզեց, Բայց անձրևը գույնը փոխեց: Սև քթերի կղզին
Ա.Հովհաննես
Ես անձրև եմ կախարդական, Թափվում եմ երկրում մի աննման, Կաթիլներս, թե ուտես, Նորից ու նորից կուզես: Կոնֆետների անձրևը
Ա.Յանա
Պետք է սառնարանում պահել, արևից պաշտպանել: Շատ համեղ է, Բայց սառը դղյակ է: Պաղպաղակե դղյակը
Հ. Ինեսայից
Այն ով է, որ ճամփորդում է անսովոր երկրներով, հրաշքներին հավատում է, բարի մարդկանց էլ օգնում է: Ջովանինո
Ս.Մանան
Չգիտեն՝ ինչ բան է ածականը, Նրանց խոսքն է շարժում մեր ծիծաղը: Հասած երկինքը
Ա. Դավիթ
Այն ինչ մեզ համար ուտելիք է, Նրա համար բնակության երկիր է:
Ջովանինոյի երկրները
Մ. Գոռ
Ծույլերի երկրում, Գրել, կարդալ չգիտեն, Թե որ բառեր կազմեն, Ծիծաղ կառաջացնեն: Հասած երկինքը
Զ. Մանե
Մարդ կա ուտում է ՝ համից չի կշտանում, Մարդ կա ապրում է ՝ Իրեն էլ թագուհի է համարում: Պաղպաղակե դղյակը
Դ. Շանթ
Դուռ , լուսամուտ թե որ տեսնես՝ իսկույն ուտել կուզես:
Պաղպաղակե դղյակը
Կ. Սիլվի
Հրաշքներով լի երկրում, Թագավորին հյուր է գնում, Սառնարանից՝ հետը խոսում: Ջովանինո
Ն. Հայկ
Թե այդ ճամփով դու քայլես, Ոտք ու ձեռքդ կներկես, Թե այդ ներկից դու ուտես, Համ ու հոտից կապշես: Շոկոլադե ճանապարհ