Անսովոր հանելուկներ

Page 1

Հեղինակներ՝ Դպրոց-պարտեզի 3.1 դասարանի սովորողներ և Մարինե Մարտիրոսյան Գիրքը ստեղծվել է Ռոդարի + Աղայան ուսումնական նախագծի ընթացքում


Երկինքն իր տունն է, Երկրի հյուրն է: Արև Հայրապետյան Ինեսա


Շողեր ունի հազար գույնի, Գետնի տակ էլ կհասնի, Մութ տեղերում լույս կտա, Լույս տեղերում կանհետանա: Արև Դուրգարյան Շանթ


Երկար , բարակ ոտքերով, Ցած է իջնում պարելով, Օրորվելով վեր ելնում, Նորից իր տունը մտնում: Անձրև Կարապետյան Սլվի


Ջրի կաթիլ

Մի մեծ մռայլ տուփի մեջ, Գանձեր ունի արծաթե, Հենց որ տուփը գոռգոռա, Գանձերին տեղ չի մնա, Տուփից դուրս կթռչեն , Շուրջ բոլորը կթրջեն:

Սարգսյան Նանե


Ուտելու չէ, խմելու չէ, Բայց համ ուտում է, համ՝ խմում: Գողեգող կգնա, Իր ուտելիքը կորսա: Որսորդ Խաչատրյան Դավիթ


Ականջ չունի՝ լսում է, Բերան չունի՝ խոսում է, Ոտքեր չունի` քայլում է, Աչքեր չունի՝ տեսնում է: Ամեն տեղ հյուր կլինի, Ոչ կխմի, ոչ էլ կուտի: Հեռախոս Հովհաննիսյան Էլեն


Գիշերը չես տեսնի, Առավոտն էլ չես նկատի, Բայց , որ մի օր չերևա, Աշխարհը փուլ կգա: Արեգակ Մկրտչյան Էլմիրա


Արևի և անձրևի հյուրն է , Յոթը թիվն էլ իր գույնն է, Հանկարծակի դուրս կգա, Անձրևին դադար կտա: Ծիածան Սուքիասյան Արև


Գիշերվա գույնն է, Մարդկանց սարսափն է, Աստղերի ընկերն է: Մութ Մելքոնյան ֆելիքս


Մազեր ունի երկար-երկար, Հենց որ մազերն արձակի, Շուրջ բոլորը կթրջի: Անձրև Մկրտչյան Ինեսա


Հենց գալիս է ձմեռը, Նա փոխում է իր գույները, Ուրիշ գույնով, ուրիշ ձևով, Ցած է իջնում շորորալով: Ջուր Բազոյան Նարեկ


Հազար գույնով կշողա, Ամենքին ժպիտ կտա: Ինչպես արագ հայտնվի, Այնպես էլ անհետ կկորչի, Պետք է արագ նկատես և երազանք պահես: Ծիածան Աբրահամյան Յանա


Ցուրտ ձմռանը կսառչի, Արևից էլ կհալչի: Ջրի կաթիլ Ասատրյան Ալին


Գիշերը թե զայրանա, Կարմիր գույնի կերևա, Գոռգոռոցից կփախչեն, Սար ու ձորեր կքանդվեն: Կայծակ Մխիթարյան Եվա


Արտացոլում է՝ հայելի չէ, Հենց դիպչես՝ կսառչես, Ոտքդ դնես՝ կթռչես Սառույց Միրզոյան գոռ


Թարս հանելուկ Ուտելու է, չի փայլում, Օր ցերեկով հայտնվում է, Գիշերով անհետանում է: Աստղեր Սեմիրջյան Մանան


Բարձր տեղեր կթռչի,

Արծիվ

Անտառներով կանցնի, Սար ու ձորեր կհսկի, Սուր հայացքով կհաղթի:

Դավթյան Ռոբերտ


Գիշերով հյուր կգա, Պատուհանից ներս չի գա, Աչքդ թարթես չես գտնի, Տեղն ուրիշին կզիջի: Աստղեր Դավթյան Լեո


Ուսուցիչ չէ ՝ սովորեցնում է, Խոհարար չէ՝ ամենահամեղն է պատրաստում, Բժիշկ չէ՝ հոգատարն է աշխարհի, Միշտ ժպտում է, բարին խոսում, Ու բոլորիս զարմացնում: Մայրիկ Աճեմյան Հովհաննես


Միշտ քեզ հետ է , Թե որ պառկես չես տեսնի, Միայն կանգնած կերևա: Ստվեր Զաքարյան Մանե


Քամի

Ձայնը կա՝ ինքը չկա, Թե ուժգին կատաղի, Սար ու ձորեր կխառնի, Կպպտվի, կթռչի, Հետո անհետ կկորչի:

Միրզոյան Սլավա


Ծառ ու ծաղկի մեծ տունն է: Գարուն Սումունջյան Հայկ


Ամբողջ օրը քեզ հետ է, Քեզ հետ վազում, խաղ անում, Գիշերներն անհետ կորչում: Ստվեր Նահապետյան Հայկ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.