1980-ական թթ., Խորհրդային կայսրության խարխլումի ու փլուզումի տարիներին, որն այդ օրերին ընկալվում ու գնահատվում էր իբրեւ ազգերի ու պետությունների անկախացման ժամանակաշրջան, գրականություն էր ստեղծվում` երբեմն կերպարների ընդգծված սոցիալական բունտերով, որոնք այսօր նույն սոցիալական համատեքստում կարող են մեկնաբանվել որպես անկախացման մանիֆեստացիաներ: