?YUMANIY HAOY} MIYUTOAN ERGLEZVOAN AMSACIR
DARI 64 TIV 3-4 (2(((-2((1ƒ MARD - ABRIL 2(13
< M PA C R A G A N I W Y < A R E N
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ: Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին: (...)
PYVANXAGYUTOYUN Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Յաշի մեջ
=` 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ =` 1_ ՌՈՒՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՏԱԹԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԱՊՐԻԼ 24-Ի ՊԱՏԳԱՄԸ =` 12
Տարածաշրջանի բնիկ և հնագույն Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան ժողովուրդներից մեկը ցեղասպանության Ոսկանյանը հյուրընկալվել է կառավարությունում =` 14 հետևանքով կորցրեց հազարամյակների Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռումինիայի ընթացքում կուտակած նյութական ար- Պատգամավորների պալատի նախագահին =` 15 ժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ =` 16 պետության և նրա բնակչության կողNabucco-ն չի խանգարի հայ-ռումինական մից: (...) հարաբերություններին
Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է: (…) Մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ, ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովըրդի մեր կարգավիճակը:
Supliment limba rom`n[
=` 19
Președintele Serj Sargsyan p. 21 a jurat că se va ține de cuvânt Fiecare emisiune este un examen spune Nara ŞlePciaN, prima prezentatoare a Televiziunii p. 22 armene Julio iglesias în armenia p. 24 ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ =` 26
Հարցազրույց ՀՀ նախագահ. Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի
=` 28
=` 35
ŠNYR GOANQ‹IN AN"NAGAZM: MIQAOEL SDEWAN-CAZAZOAN Œ ,mpacr^ ;nxh^ qardyukar MADLEN DER-KYUGASOAN Œ ,mpacir VARXAN MARTAOAN Œ ,mpacir MIHAOIL GEYRGIYU Œ lyusangari¿[ MARIAM BYSTAN)OAN Œ meqenacryuhi
COLECTIVUL «NOR GHIANK»
Քաղվածքներ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձեն 24 Ապրիլ 2013թ.
MIHAI STEPAN-CAZAZIAN – secretar-general de redac ie MADLEN TER-GHUKASIAN; VARTAN MARTAIAN – redactori MIHAI GHEORGHIU – fotoreporter MARIAM BOSTANGIAN – dactilografă-operatoare
REDAC|IA: Bucure=ti, Bd. Carol I, nr. 43, sector 2, tel./ fax. 314.67.83 redactia@araratonline.com
2
3-4/2013
TEHNOREDACTARE COMPUTERIZATÅ: HźULESCU MIHAI TIPARUL: S.C. ARARAT srl.
I.S.S.N. 1221-9169
Մայրաքաղաքի հայերը ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերու հիշատակը
Չորեքշաբթի, Պուքրեշի հայերը ժողվվեցան Հեղափոխության Հրապարակը, ոգեկոչելու համար պատմության մեջ ամենեն մեծ ցեղասպանություններեն մեկու 98 ամյակը, որը դեռևս չէ ճանչցված Ռումանիո կողմե: Նույն օրը, կեսօրեն ետք ժամը 17-ին Պուքրեշի Մշակութային Կեդրոնը (փող. Արմենեասքը 13) հանդիպում մը տեղի ունեցավ Ցեղասպանություն 1915, Հայաստան և 2013-ի հայերը նյութի շուրջ: Չորեքշաբթի, կեսօրին տասնյակ հայեր ժողվվեցան մայրաքաղաքի Հեղափոխության Հրապարակը ոգեկոչելու համար իրենց ժողովուրդի պատմության մեջ ամենեն մեծ ցեղասպանության 98 տարին, որու հետևանքով 1,5 միլիոն մարդիկ նահատակվեցան: Մասնակիցները իրենց ձեռքերնին բռնած ունեին պաստառներ տարբեր կոչերով՝ ինչպես «Արհամարհված պատմու-
թյունը ունի վրեժխնդրության իր ձևը», «Ճանչցեք հայերու ցեղասպանությունը», «24 Ապրիլ 1915, XX դարու առաջին ցեղասպանությունը», «1.500.000 բնաջնջված հայեր Օսմանյան կայսրության օրոք», «Հայոց ցեղասպանություն, այստեղ ենք և դեռևս կոգեկոչենք», նաև նշանակալի մեջբերումներ, իսկ հանրահավաքի մասնակիցները ուզեցին արտահայտել այս կերպ իրենց զգացմունքները, որ դեռևս կտանջվին իրենց պատմության մեջ ամենեն մեծ ցեղասպանության պատճառով և միևնույնատեն պայմանավորված է Պուքրեշի Վերադաս մարմիններու ներկայացուցիչներու վերաբերմունքեն՝ ճանչնալու պատմության չարաբաստիկ այս եղելությունը: «98 տարի առաջ, Օսմանյան կայսրության Երիտթուրքերը որոշեցին, որ հայերը շատ մեծ ուժ և զորու-
թյուն մըն են Օսմանյան կայսրության մեջ: Հայերը արտաքսվեցան իրենց բնօրրանեն, որովհետև կաշխատեին և հաջողակ էին և դեռևս կաշխատին: Փորձեցին ձևով մը քողարկել իրավիճակը, ըսելով, թե հայերը պետք է բըռնագաղթեն, աքսորեն: Ամեն ինչ սկսավ շատ նուրբ ձևով, բայց շատ բռնի, դաժան շարունակություն մը ունեցավ: Տղամարդիկ և տղա երեխաները ժողվեցին, իսկ այն վայրերը, ուր գրեթե գոյություն չուներ իշխանություն՝ մեռցուցին մարդոց իրենց իսկ տուներու մեջ, ընտանիքի աչքերու առջև և միայն անոր համար, որ հայ են: Քիչ մը ավելի քաղաքակիրթ վայրերը նախ անոնց փոխադրեցին այլ տեղ մը և հոն մեռցուցին: Կիները և աղջիկները տարվեցան անապատ ըսելով, որ պետք է փոխադրեն ուրիշ տեղ մը, սակայն այդ չպատահեցավ: Կան դիվանագետներու և կարևոր մարդոց հայտարարությունները, որ 3-4/2013
3
Թուրքիա կգտնվեին այն պահուն, անոնք կըսեն, որ այս ոչ մեկ բռնագաղթ կամ տեղահանություն մը չէր, այլ շատ պարզ հայ ցեղի ոչնչացում, բնաջնջում էր: Կան շարժանկարներ, փաստագրական ժապավեններ, լուսանկարներ, որ ցույց կու տան, թէ ինչ պատահեցավ իրականության մեջ 1915 ապրիլ 24-ին: Մենք եկած ենք այստեղ, որովհետև մենք կցավինք այս ամեն պատահածին համար: Շատ ցավալի է, այսօր այստեղ գալ և ըսել, թե իմ ազգակիցներս մեռցուցին, բայց եթե մենք չըսենք և անտեսենք մեր սեփական ցեղասպանությունը՝ այս տեսակի իրողությունները կկրկնվին: Մենք այսօր այստեղ չենք եկած բողոքելու թուրք ժողովուրդի դեմ, այլ չենք ուզեր արհամարհված ըլլալ: Եթե թուրքերը մեզ կըսեն, թե ցեղասպանությունը չէ իրագործված, այդ կնշանակե, թե մենք գոյություն չունինք, քանի որ այս իրողությունը մեզ՝ հայերուս պատմության մաս կկազմե: Այսօր Հայաստանի մեջ 3 միլիոն 4
3-4/2013
հայեր կապրին, իսկ սփյուռքին մեջ 9 միլիոնեն ավելի հայեր: Շատ ցավալի է գիտնալ, որ Հայաստանի մեջ ավելի քիչ հայեր կապրին, քան սփյուռքին մեջ: Մեզ հայերուս մնաց ժայռաբեկոր մը: Ամբողջ մեր հողը, որ կարելի էր
շահագործել թուրքերը առին, բայց բան մը մենք երբեք չենք կրնար մոռնալ՝ եթե այլևս հայերն ալ չխոսին, այս քարերը պիտի խոսին», հայտարարեց հայ համայնքի երիտասարդության կողմե կազմակերպիչ Հրանտ Ջաղինյան:
Ներկայիս, հայերու ցեղասպանությունը չէ ճանչցված շատ մը երկիրներու կողմե, անոնց մեջ Ռումանիա, Թուրքիա և Ատրպեճան: Եթե Ռումանիան ներկայիս չի ճանչնար այս ցեղասպանությունը, որպեսզի չավրե տնտե-
սական հարաբերությունները Թուրքիո հետ, Անկարայի ղեկավարությունը կմերժե 1,5 միլիոն սպաննված հայերու ճանչնալը, որովհետև այսպիսի չափերու իրողության միջամտությունը տնտեսական և տարածքային տեսակետե
շատ ավելի մեծ կըլլա և ըստ Հրանտ Ջաղինյանի՝ «Շատ ցավալի է, երբ կտեսնես քու ժողովուրդդ շրջապատված Թուրքիո և Ատրպեճանի մեջ, մուտքը դեպի Եվրոպա շրջափակման մեջ և դուն մնացած ես այնտեղ, ուր միայն քար կա: Այդչափ հին և մեծ մշակույթ մը պահվտած կեցած է այնտեղ և չի կրնար հասնիլ Եվրոպա, որովհետև ունինք դրացիներ և անոնց հետ ալ խնդիր ունինք: Մենք չենք եկած մուրալու, օգնություն խնդրելու: Մեր՝ հայերուս, պարտքն է այստեղ գալը: Եթե մենք արհամարհենք այս իրողությունը կնշանակե 1,5 միլիոն հայերու հոգիները կկորսվին: Ներկայիս ալ կան շատ առաջացած տարիքի մարդիկ, որ ականատես եղած են իրենց մեծ հայրերու, մեծ մայրերու, ամուսիններու, հայրերու և մայրերու անօթի վիճակին, ծեծված, սպաննության, բըռնաբարման և տարբեր խոշտանգումներու ենթարկված: Մայրեր, որ ստիպ3-4/2013
5
ված եղած են իրենց ձեռքերով իսկ մեռցնել զավակները, որպեսզի թուրքի ձեռքով չսպաննվին: Այս իրողությունները կփշրեն մեր հոգիները: Հայաստանը կընդունի Հոլոքաուսթը, որովհետև մենք անցած ենք այսպիսի իրողության մը մեջեն և գիտենք ինչ ըսել է: Մենք կպայքարենք անտեսման, արհամարհման դեմ: Հույսով ենք, որ ռումեն պետությունը ճանչնա 1915 Ապրիլ 24-ի ցեղասպանությունը և այս տարեթիվը ոգեկոչվի ամեն տարի հայ ծագում ունեցող ամեն մեկ անձի կողմե և պետք է Ապրիլ 24-ը ազատ օր ըլլալու թույլտվություն ունենանք», ավելցուց Հայ Համայնքի Երիտասարդության կազմակերպիչը: Ինչպես ազատեցան Վարուժան Փամպուքչյանի մեծ մայրը և մեծ հայրը ցեղասպանութենեն Ցուցարարներուն մաս կկազմեր երեսփոխաններու պալատի ազգային փոխրամասնություններու խումբի ղեկավար Վարուժան Փամպուքչյան և 6
3-4/2013
ան ալ իր խոսքին մեջ նշեց, որ իր մեծ հայրն ու մեծ մայրը վերապրելու բախտը ունեցած են շնորհիվ Ռումանիո. «... Կկարծեմ, թե ավելի քիչ թիվով ռումանացիներ սորվեցան սիրել Ռումանիան այնպես, ինչպես մենք սորվեցանք, քանի որ Ռումանիան մեզ փրկեց: Մեծ հայրս վաճառական մըն էր Ատանայի մեջ, մարդ մը, որ երբեք չունեցավ քա-
ղաքական կամ զինվորական հակումներ: Ան կհոգար իր ընտանիքը և շատ կսիրեր այն: Հորեղբայրս 1 տարեկան էր, իսկ մեծ մայրս 8 ամսվա հղի էր սպասելով հորս ծնունդը: Բռնի կերպով անոր առին և շարասյունի մը մեջ մըտցուցին: Մեծ հայրս հորեղբորս նետեց փոսի մը մեջ, ուր մեռած երեխաներ էին և ուրկե ալ իր թուրք բարեկամուհի
մը առավ և մեծցուց՝ վտանգելով իր կյանքը, Օսմանյան կայսրության այդ շրջանին, երբ հայու մը օգնելով կդատապարտվեիր մահվան: Ետքը հաջողեցավ կապ պահել մեծհորս հետ, որ կերպով մը ազատված էր շարասյունեն ետ բերելու հորեղբոյրս: Մեծ հորս հայրը անունը Մէսիա, սպաննվեցավ: Մեծ հայրս և մեծ մայրս մեկնեցան շարասյունով դեպի Դեյր Զոր և ինչ-որ թուրք զինվորներ ձգած էին ավելի կամաց երթալու, որովհետև շուտով մեծ մայրս
պիտի ծծնդաբերեր: Հաջողեցան փախիլ շարասյունեն, իսկ մեծ մայրս հորս ունեցավ գոմի մը մեջ՝ Դամասքին մոտերը: Մեծ հորս գործընկերներեն մեկը անոր իր մահճակալին տակ տեղ տվավ, որովհետև ղրկված էր բանակի կողմե փնտրելու զինքը: Հայրս հազիվ ծնված էր: Եվ կեցան արաբ բարեկամին կնոջ մահճակալին տակ առանց ձայն մը հանելու այն պահուն, երբ սվինով կփնտրեին մահճակալին տակ: Բախտ ունեցավ, որ հայրս ալ ծպտուն
Պատգամավոր Վարուժան Փամպուքչյանի հայտարարությունը Ապրիլի 24-ի՝ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ, Ռումանիո Հայոց Միության պատգամավոր պարոն Վարուժան Փամպուքչյանը Ռումանիո խորհրդարանեն ներս քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ: Իր ելույթին մեջ, հայազգի պատգամավորը լսարանին հիշեցուց Հայոց Ցեղասպանւոթյան պատմական փաստի մասին և շեշտեց մարդկության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման կարևորությունը և անհրաժեշտությունը: «Այդպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հայոց Ցեղասպանությունը, Հոլոքոսթը կամ անիմաստ ոևէ այլ զանգվածային սպանություն այլևս չպետք է կրկնվին: Եվ որպեսզի չկրկնվին պետք է, որ ատոնց հիշատակը մնա վառ, ճանչցված ու ընդունված», հայտարարեց Վարուժան Փամպուքչյանը Ռումանիո խորհրդարանի անդամներուն առջև:
չհանեց: Այս պատահարեն հետո հասան նավու մը, որ անոնց Կիպրոս տարավ և այնտեղեն ալ հաջողեցան հասնիլ Ռումանիա, ուր կառավարությունը այն ատենվա հայերու միության հետ, որոշած էր փրկել հայերը: Այն ատենին հայերու միությունը փախստական հայերուն լավ վարմունքին համար վկայական կուտար, որով ալ կրնային ներկայանալ ռումեն ղեկավարներու առջև: Այս ամենը չենք կրնար մոռնալ: Չմոռնանք, որ մենք պարտական ենք և ռումանացիներուն մեր կյանքի համար»,հայտարարեց Վարուժան Փամպուքչյան: Հայոց ցեղասպանութունեն հետո Ռումանիան ընդունեց մեծ թիվով փախըստականներ Յոն Պրըթեանուի կառավարության օրոք, բայց անոնցմե շատերը մեկնեցան ԱՄՆ: Ներկայիս, Հայաստանի բնակչությունը կպակսի աստիճանաբար, քանի որ երկրի այդ մասը, որ մնացած է հայերուն չունի բավարար պաշարներ, որպեսզի ապահովե բնակիչներու ներդաշնակ տնտեսական զարգացումը: 3-4/2013
7
Ապրիլ 24-ը Քոնսթանցայի մեջ Եվրոպայի ամենավիճահարույց քաղաքական խնդիրներեն մեկը, հայերու դեմ ցեղասպանությունն է, որն ալ Քոնսթանցայի մեջ տեղի ունեցած ցույցի ոգեկոչման նյութն էր: Ապրիլ 24-ը, նախ նշվեցավ Հայ Եկեղեցվո մեջ մատուցված պատարագով, այնուհետև եկեղեցվո բակը Հերոսներու հիշատակին կանգնեցված հուշարձանին առջև ծաղկեպսակի զետեղումով: Երեկոյան, Իպիս հյուրանոցի Rotonda Prestige սրահին մեջ ոգեկոչման արարողությունը շարունակվեցավ գիրքի շնորհանդեսով և ցեղասպանության հիշատակին ցուցադրված ժապավենով մը: ՌՀՄ Քոնսթանցայի մասնաճյուղի կազմակերպած ցույցը ուղղված «Հայոց ցեղասպանության 98 տարիներու ոգեկոչման կշարունակե այս տարիներու մեջեն հայերու հոգիներու համար մնալ դեռևս բաց վերք մը» այնպես ինչպես հայտարարեց Քոնսթանցայի մասնաճյուղի նախագահ Խաչիկ Կարապետ, մինչ շնորհանդեսը՝ «Հայկական հարցը ռումանական դիվանագիտական արխիվներու մեջ» հատորին, ստորագրությամբ Վարդան Առաքելյանի, որ լույս տեսած է «Արարատ» հրատարակչության կողմե: Այնուհետև ցուցադրվեցավ «Մուսա լեռան 40 օրը» ժապավենը՝ ներկայությամբ հեղինակավոր հյուրերու,
ինչպես ծուխի քահանա Օշական Խաչատրյան, Պուքրեշի մեջ Հայաստանի հյուպատոս Արսեն Միքայելյան, „Ovidius” համալսարանի պատվավոր ռեկտոր Ատրիան Պավարու, ինչպես նաև տեղվույն էթնիկ այլ համայնքի ներկայացուցիչներ:
Ապրիլ 24-ը Պաքըուի մեջ
ՌՀՄ Պաքըուի մասնաճյուղը, Ռումանիո Հայոց եկեղեցիներու Արքեպիսկոպոսությունը համագործակցությամբ Պաքըուի Մշակույթի և կրթության ինսթիտուտի, կազմակերպեցին ցույցերու շարք մը նվիրված հայերու դեմ իրագործված ցեղասպանության 98 ամյակի ոգեկոչման: Ցույցերուն մասնակցեցան Պաքըուի հայ համայնքի անդամներ, ընտանիքներ, երիտասարդներ, երեխաներ, ռումեն բարեկամներ, պատմագետներ, ուսուցիչներ: Այս կարևոր իրա- միլիոն հայեր, այլ մեր ուղղափառ եղդարձության մասին Պաքըուի մասնա- բայրներուն ավելի զգայուն դարձնել, ճյուղի նախագահը, Հայոց եկեղեցինե- որ մեզ հյուրաբար ընդունած են արդեն րու Արքեպիսկոպոսության կողմե քա- հազարամյակե մը ավելի»: հանա Պոկտան Եզրաս, ՌՀՄ Պաքըուի Այս առիթով հարուստ ցուցահանմասնաճյուղի նախագահ Քալիսթրաթ դես մը բացված էր երեխաներու ուժեՔոսթին, նաև փրոֆեսոր տոքթոր Իոան րով ըստ փաստաթուղթերու, հանդեսՄիթրեա: Պոկտան քահանա իր խոսքին ներու, գիրքերու լուսանկարներու, գեղանըմեջ մասնավորաբար ըսավ. «Մեր ցան- կարներու, ինչպես նաև հայ ազգային կությունը ոչ միայն հայերու ցեղաս- հագուստներու նմուշներու: պանության հիշատակի ոգեկոչումն է, Ցեղասպանության հիշատակի որուն զոհ դարձան մոտավորապես 2 ոգեկոչման այլ կարևոր փաստ մըն էր 8
3-4/2013
շնորհանդեսը «Պատմությունը և անոր ուրվականները – Հայկական հարցը ռումանական դիվանագիտական արխիվներու մեջ» հատորին ստորագրությամբ՝ գրող, լրագրող, բեմադրիչ և հեռուստատեսության անձնավորություն Վարդան Առաքելյանի: Կեորկե Պըլթըցեսքու
(www.desteptarea.ro)
Հայոց ցեղասպանության ոգեկոչումը Յաշի մեջ
Ռումանիո Հայոց Միության Յաշի մասնաճյուղի „Mezanin” սրահին մեջ, 2013 Ապրիլ 24-ին կազմակերպված էր մշակութային մասնավոր ծրագիր մը՝ ոգեկոչելու հայերու ցեղասպանությունը: Այս ձեռնարկին մասնակցեցան Յաշի հայ համայնքի անդամներ, նաև այլ համայնքներու ներկայացուցիչներ, որ մշտապես ներկա են մշակութային ծրագիրներուն, և անձնավորություններ Յաշեն, որ կհետաքրքրվին հայ ժողովուրդի պատմությունով: Խոսակցություններու շարքը երկու ուղղություններու վրա կեդրոնացած էր՝ Հայոց Ցեղասպանության պատմությունը և մասնավորաբար հայ ժողովուրդի մասսայական բնաջնջումի ավերիչ հետևանքները, նաև համաշխարհայնացնան դարաշրջանի մեջ էթնիկ փոքրամասնության հանդուրժողականության, ներողամտության կարևո-
րությունը, նկատի ունենալով քենը, ատելությունը ազգերու միջև, որն ալ ի վերջո կրնա հանգիլ ամբողջ ազգի մը խեղման, ոչնչացման ինչպես 1915-ի հայոց ցեղասպանությունը, որ չմարող, կսկծալի ցավ մը դարձավ հայ ժողովուրդի համար: Ինչո՞ւ էթնիկ հանդուրժողականության մտահղացման մարտահրավերը արյունոտ պահի մը ոգեկոչման շրջանակին մեջ: Յաշի հայ համայնքը ուզեց 1915թ.-ի բռնի իրողությունը ներկայացնելով իր հարգանքի տուրքը մատուցել ցեղասպանության բոլոր նահատակված հայերուն, բայց նաև հանրության գիտակցության մեջ արթնցնել ժողովուրդներու միջև հանդուրժողականություն և ներողամտություն, որն ալ պետք է բանալի մը ըլլա խոչընդոտելու, կասեցնելու ցեղասպանության ամեն մեկ տեսակ, ինչպես 1915-ի հայոց ցեղասպանությունը, որուն զոհը դարձան 1.500.000 անմեղ հայեր: Միայն մշակութային արժեքներու գնահատման միջոցով կարելի է վերջ դնել ժողովուրդներու միջև եղած հակասություններուն և այսպիսով բանալ նոր դարագլուխ մը` հակառակ որ, տարբեր ենք մեր կեցությամբ, ավանդույթներով, կրնանք միմյանց հարստացնել մշակույթի միջոցով, հարգելով փոխադարձաբար մեր սովորույթները և մեր կողքին գտնվող համայնքներու դարա-
վոր պատմությունը: Հայ ազգի եղեռնի հետևանքները հանրությանը կհուշեն, թե ռազմաշունչ ձեռնարկներու կողքին, կուզեինք այլ ուղի մը, որը կրնա ըլլալ բոլոր համայնքներու հետ ներդաշնակ համակեցությունը՝ ապահովագրված մշակութային ոգեղեն հանդուրժողականությամբ և որով ալ այսուհետ պետք է դաստիարակվին և կրթվին մեր երիտասարդները և երեխաները: Եղեռնի սև իրողությունը Յաշի հայերու համար դարձած է պայքարի խորհրդանիշ մը ուղղված բոլոր էթնիկ փոքրամասնություններուն՝ ատելության և անհանդուրժողականության կասեցմանը ամբողջ երկիր մոլորակին մեջ, քանի որ թե՛ ատելությունը և թե՛ անհանդուրժողականությունը ծնունդ կու տան միայն դժբախտություններու, ցավերու և մահվան և այս բոլորը պետք է խոչընդոտել, դադրեցնել ամեն կարելի միջոցներով, որպեսզի 1915-ի հայերու մասսայական ջարդը, այլևս երբեք չկրկնվի ժամանակակից մարդկության պատմության մեջ: Հայոց ցեղասպանության հետևանքները շատ դժվար է մոռնալ, քանի որ նույնիսկ ժամանակը անկարող է, անզոր է սպիացնելու հայ ժողովուրդի դեռևս թարմ, արյունահոս վերքերը: ՌՀՄ Յաշի մասնաճյուղի երիտասարդներու կողմե կազմակերպված ձեռնարկի վերջավորության, որպես հարգանքի գեղեցիկ տուրք մը 1915-ի ցեղասպանության զոհ դարձած հայ գրականության և մշակույթի անձնավորություններուն, հայ երիտասարդները ասմունքի պահ մը նվիրեցին անոնց կարդալով եղեռնի նահատակ, բանաստեղծ Դանիել Վարուժանի ստեղծագործություններեն, նաև շնորհանդեսը կատարելով «Սիամանթո» թվ. 2/2013 հանդեսին՝ ըլլալով հատուկ հրատարակություն մը նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման: Տարիա Թընըսուքը 3-4/2013
9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՀԱՄԼԵՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 24 Ապրիլ 2013թ., Բուխարեստ Սիրելի հայրենակիցներ եւ բարեկամներ, Այսօր աշխարհի առաջադեմ մարդկությունը մեզ հետ միասին սգում եւ գլուխ է խոնարհում 1915թ. անմեղ զոհերի հիշատակի առջեւ: 1915թ. հայ ժողովրդին հասցվեց մահացու հարված. Օսմանյան Թուրքիայում, մի ամբողջ ժողովրդի ոչնչացնելու եւ իր պատմական տարածքներից զրկելու միջոցով, իրականացվեց “Հայկական հարցը” վերջնականապես լուծելու նախապես ծրագրված հրեշավոր քաղաքականությունը: Այդ ծրագիրը հղացողները եւ իրականացնողները` երիտթուրքական կառավարությունը, ժամանակին խուսափել են իրավական պատասխանատվությունից, նույնիսկ նրանց պարագլուխները հերոսացվել են: Ցեղասպանության վերապրողները եւ նրանց ժառանգները մինչեւ այժմ մնացել են իրավազրկված. չեն վերադարձվել կամ փոխհատուցվել ոչ միայն նրանց նախկին ունեցվածքը եւ կարողությունը, այլեւ մինչեւ այժմ օրենքով արգելված է նրանց վերադարձը իրենց բնօրրան: Միջազգային հանրությունը 1-ին եւ 2-րդ համաշխարհային պատերազմների միջեւ եւ դրանից հետո ստեղծված միջազգային քաղաքական անբարենպաստ իրադրության պատճառով պատշաճ իրա10
3-4/2013
վական եւ քաղաքական գնահատական չի տվել երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրականացված Հայոց ցեղասպանության քաղաքականությանը: Ավելին, այդ ընթացքում միջազգային քաղաքական որոշումներն ընդունվել եւ միջազգային պայմանագրերը կնքվել են ի վնաս Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերի, որոնց ծանր հետեւանքներն այսօր կրում է Հայաստանը: Եւ միայն վերջին 30 տարվա ընթացքում աշխարհի մոտ երկու տասնյակ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Մինչդեռ երիտթուրքական կառավարության իրավահաջորդ համարվող ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը եւ չի ճանաչում հայ ժողովրդի իրավունքները: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դրա հետեւանքների վերացման մերժումն այսօր լուրջ սպառնալիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին, որովհետեւ ցեղասպանության կործանարար հետեւանքները կրել եւ կրում են ոչ միայն վերապրածները եւ նրանց ժառանգները, այլեւ ողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանը: Հայաստանը ենթարկվում է քաղաքական եւ տնտեսական ճնշումների, շրջափակման եւ մեկուսաց-
ման, ռազմական սպառնալիքների, ինչն արգելակում է երկրի զարգացումը եւ նրա բնակիչների կյանքի բարելավումը, անապահովության մթնոլորտ ստեղծում եւ մղում շատերին արտագաղթի: Հայոց ցեղասպանության վերապրողները եւ նրանց ժառանգները մինչեւ այսօր աշխարհի տարբեր երկրներում դիմագրավում են ճակատագրի հարվածները, որոշ երկըրներում ենթարկվում հալածանքների եւ խտրականության դրսեւորումների, թիրախ դառնում ծայրահեղականների: Նրանք զոհ են դառնում պատերազմների եւ ներքին երկպառակությունների, ինչպես այսօր Սիրիայում, երեկ Իրաքում, դրանից առաջ Լիբանանում եւ այլուր, ուր վերջին 40 տարվա ընթացքում համախումբ եւ զորավոր հայ համայնքները զգալիորեն նվազեցին եւ թուլացան: Համաշխարհային մակարդակով, նույնիսկ ազատ
եւ ժողովրդավար հասարակություններում, հայերը հետըզհետե կորցնում են իրենց ինքնությունը, մոռանում մայրենի լեզուն, հեռանում հայրենի հավատից եւ մշակույթից, կենարար կապը կտրում հայկական միջավայրի հետ: Այս սպիտակ ցեղասպանությունը թուլացնում է հայոց ներուժը եւ զրկում Մայր Հայրենիքը հենարանից, համայն հայության համար առաջացնում դեմոգրաֆիական լուրջ խնդիրներ: Նույնիսկ տեղական հասարակությունների մեջ լիովին ձուլվելու դեպքում ցեղասպանության վերապրածները եւ նրանց ժառանգները չեն կարողանում վերջնականապես ազատվել ցեղասպանության հետեւանքներից, քանի որ ստիպված են լինում թաքցնել իրենց ինքնությունը, երկատվել իրենք իրենց մեջ, կրել տեւական հոգեբանական բարդույթներ: Ահա այսօր այսպիսի մարտահրավերի են դիմագրավում Հայաստանը եւ հայ ժողովուրդը: Բացի մեր երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած արդի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուծելուն ուղղված ջանքերից, մենք ստիպված ենք հաղթահարել նաեւ մեր դառն ու ողբերգական անցյալի հետեւանքները: Որպես համայն հայության ընդհանրական Հայրենիք, միջազգային հարթակում Հայաստանն իր վրա է վերցրել հայ ժողովրդի շահերի պաշտպանության պարտականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դրել իր արտաքին քաղաքականության օրակարգում: Այսօր Հայաստանը դիվանագիտական ճանա-
պարհով, ինչպես նաեւ նյութական միջոցներով փորձում է ձեռք մեկնել դժվար կացության մեջ հայտնված Սիրիահայ համայնքին, նպաստում նրանց մի մասին հաստատվել Հայաստանում:
Սիրելի բարեկամներ, Իհարկե, խոսելով մարդկային այս ողբերգության մասին, մենք միշտ պետք է բարի խոսքով հիշենք այն թուրք եւ քուրդ ընտանիքներին, որոնք վտանգելով իրենց, փրկեցին շատ հայերի կյանքը, հատկապես որբերի, որոնց մի մասը հետագայում հանձնվեցին մարդասիրական կազմակերպություններին եւ հայկական բարեխնամ հաստատություններին: Մենք երախտապարտ ենք արաբ ժողովրդին, ով առաջին ապաստանը տվեց եւ խնամեց մահվան ճամբարներից փըրկվածներին: Մեր խոր երախտագիտությունն ենք հայտնում ամերիկյան եւ եվրոպական այն երկրներին եւ ժողովուրդներին, այդ թվում նաեւ Ռումինիային եւ ռումին ժողովրդին, որոնք իրենց դռները բացեցին եւ տանիք տրամադրեցին 1915թ. ցեղասպանությունից փըրկվածներին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն կառավարություններին եւ խորհըրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում են պայքար մղել մարդատյացության եւ ռասիզմի ցանկացած դրսեւորումների դեմ: Միաժամանակ մենք ողջունում ենք միջազգային ընտանիքի այն քաղաքական եւ հասարակական շրջանակներին, պատմաբաններին, հետազոտողներին, գրողներին, լրագրողներին, ար-
տիստներին, ովքեր գիտակից այս հարցի լրջությանը եւ կարեւորությանը, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ արդարություն պահանջում: Ողջունում ենք հատկապես թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերին` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը եւ շուռ տալու այդ սեւ էջը: Մենք գտնում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի եւ կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետեւանքը կարող է լինել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ անջրպետի խորացումը եւ մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը:
3-4/2013
11
ՌՈՒՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՏԱԹԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԱՊՐԻԼ 24-Ի ՊԱՏԳԱՄԸ
24 Ապրիլ 2013 պատուիրաններէն մէկը՝ «Մի՛ սպաներ»ը, այլեւ անիկա փոխարինուեցաւ ծրագրուած Սիրելի հայորդիներ, բնաջնջումով։ Փորձ եղաւ հայը վերացնել ու ի սպառ ջնջել Այսօր ողջ հայ ժողո- երկրի վրայէն, հայաջինջ վուրդը ամբողջ աշխարհի մէջ ոճրագործ ծրագիրը իրակամեծ սուգով կը յիշէ 98 տարի նացնել, բայց մենք այսօր մեր առաջ կատարուած ոճրագոր- ուխտով, մեր աղօթքով, մեր ծութիւնը։ 1915-ին տեղի ունե- յիշողութեամբ եւ մեր քայլերով ցաւ աննկարագրելին ու կը փաստենք եւ կը հաւասանմտածելին։ Ոչ միայն խախ- տենք, որ հայը երբեք ու երբեք տեցաւ Աստուծոյ մեծագոյն չի մեռնիր։ 12
3-4/2013
1915 Ապրիլ 24։ Հայ ժողովուրդի պատմութեան մէջ մեզի եւ յատկապէս մեր վաղուան սերունդներուն համար անմոռանալի թուական պիտի մնայ։ 98 տարիներ առաջ խաղաղ ու ստեղծագործ ժողովուրդ մը ենթարկուեցաւ կոտորածի ու ջարդի. Աւելի քան մէկուկէս միլիոն հայեր մարտիրոսացան։ Այսօր հաւաքուած ենք մեր եկեղեցւոյ հարազատ կամարներուն տակ եւ կը յիշենք Ապրիլ 24-ով խորհրդանշուած Հայոց Ցեղասպանութեան 98րդ տարելիցը։ Բայց այստեղ մէկտեղուած չենք միայն յիշելու հայոց պատմութեան այդ սոսկալի դէպքը, այլ յատկապէս մեր նոր սերունդին մէջ արթուն պահելու հայ նահատակներու յիշատակը, հաւաքուած ենք ոչ միայն աղօթք բարձրացնելու մեր նահատակաց արդար հոգիներուն համար, այլ երբեւէ անտարբեր չըլլալու մեր ազգային իրաւունքներու ձեռքբերման հանդէպ։ Այսօր կոչուած ենք վերյիշելու հայազգի մէկուկէս միլիոն հոգիներու աննախընթաց բնաջնջումը, բռնի տեղահանութիւնն ու աքսորը, 20-րդ դարու սկիզբի այն հայերուն, որոնց «յանցանքն» էր հայկական ու քրիստոնէական իրենց պատկանելիութիւնը։ Ազգովին ապրեցանք կոտորածի եւ սպանութեան փորձութիւնը, տալով անչափելի մարդկային զոհեր եւ կորսնցնելով ազգային մշակութային անկրկնելի սրբութիւններ եւ արժէքներ։
Սակայն մեր մտքերն ու հոգիները այսօր լեցուած են յարութեան յոյսով, յոյս՝ որ ի վերջոյ արդարութիւնը պիտի յաղթանակէ, եւ չարագործ ու հայասպան ոճրագործները պիտի հատուցեն ըստ արժանւոյն, քանզի մեր սուրբ նահատակներու արիւնը դեռ կենդանի է եւ կը սպասէ արդար վճիռի։ Հայերս երբեք չենք լռելու, որքան կը շնչէ հայը, որքան հայի մէջ կը հոսի մեր նահատակներու անմեղ արիւնը, անլռելի ձայնով պիտի գոչենք արդարութեան եւ ճշմարտութեան յաղթանակի համար։ Թուրքիոյ պետութիւնը երբեք քաջութիւն չունեցաւ ընդունելու պատմական իրողութիւնը, այլ ընդհակառակը, հերքելով ճշմարտութիւնը, կը շարունակէ մնալ ոճրագործ ազգ եւ կը կրէ իր ճակատին ցեղասպանի կնիքը։ Մեծ Եղեռնը այսօր ալ մեզի յարութեան դասեր կու տայ եւ կ՚ապացուցէ, որ մեր մարտիրոսներու նահատակութիւնը յաղթեց մահուան։ Անոնց յաղթանակը այն է, որ մենք այսօր կանք, որու համար յաւէտ կը
խոնարհինք անոնց անմար յիշատակին։ Իրենք ինկան, բայց չվերացան, այլապէս մեր ազգովին Ծիծեռնակաբերդ ելլելը, սուրբ պատարագ մատուցելը զուր պիտի ըլլար։ Անոնք, սիրելիներ, չեն կորսուած, անոնց մարմինները հող դարձած են ու փոշիացած, բայց մարդը երեւելի նիւթական մարմնէն աւելի աստուածապարգեւ հոգեղէն էակ է, որ անմահ հոգի ունի, եւ մեր նահատակները այդ անմահութեան վկաներն են։ Եղեռնի մեր նահատակները գիտակցաբար դիմեցին մահուան, ինչպէս Եղիշէ պատմիչը կ՚ըսէ. «Անգիտակից մահը մահ է, գիտակից մահը՝ անմահութիւն»։ Սիրելիներ, ի՞նչ կը կարծէք, այսօր մեր անմեղ զոհ դարձած նախնիները ի՞նչ պիտի յորդորէին մեզի եթէ մեր կողքին ըլլային, ինչպէ՞ս պիտի ուզէին տեսնել մեզ, մեր ազգն ու հայրենիքը. Անշուշտ պայծառացած, հզօրացած եւ բարգաւաճ, բայց ինչպէ՞ս. Անշուշտ մեր արդար աշխատան-
քով։ Այսօր մեր ամենամեծ մտահոգութիւնը հայապահպանումն է։ Կտրուած ըլլալով մայր հողէն ու ապրելով հայրենիքէն հեռու, մենք ամէն ինչ պէտք է ընենք հայ նոր սերունդները ազգային ոգիով դաստիարակելու համար։ Ինչ որ չկարողացան ընել բարբարոսները, թոյլ չտանք որ այսօր իրականութիւն դառնայ խաղաղ պայմաններու մէջ մեր աչքին առջեւ։ Եկէք այսօր իւրաքանչիւրս մեր պարտքը տանք մեր ազգին ու ժողովուրդին՝ պայծառ ապագայի սպասումով։ Այո, տարիներ անցան, ոմանք կրնան ըսել՝ կը բաւէ յիշել անցեալը, բայց այդ անցեալով է որ կ՚արժեւորուի մեր իւրայատկութիւնը։ Մենք մեր պատմութեան դասերով է որ պիտի կերտենք մեր ապագան՝ միանալով պետութիւն եւ եկեղեցի, անհատ եւ ժողովուրդ, հայ եւ յարուցեալ Քրիստոս։ Այսօր աղօթքի ձայն կը բարձրացնենք ոճրագործ այդ ցեղասպանութեան դէմ եւ մեր ազգային արդար դատը կը հետապնդենք, ըսելով՝ թէեւ մեր զոհերը գիտակցաբար մեռան, բայց յաւիտեան անմահացան, թէեւ անշնչացան, բայց մեզի այսօր ալ յաւերժ ապրելու ոգի կը ներշնչեն։ Եկէք, սիրելիներ, եկէք միանանք եւ ապացուցենք, որ հայը երբեք պիտի չդադրի հայ ըլլալէ։ Թող ամենակարողն Աստուած մեր մէջ զօրացնէ անմահութեան գիտակցութիւնը եւ հպարտ կանգնինք ու ըսենք, որ երբ կը փորձեն հայը սպանել, հայը կ՚անմահանայ։ Հազար պատարագ ու յաւիտենական լոյս մեր մարտիրոսներու խնկելի յիշատակին. Ամէն։ 3-4/2013
13
Հ
այաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար, Ապրիլ 8-10-ին Հայաստան այցելեցին Ռումանիո տնտեսության նախարար Վարուժան Ոսկանյանը, Ռումանիո խորհրդարանի Պատգամավորներու Պալատի խոսնակ Վալերիու Զկոնեան և Պուքրեշի քաղաքապետ Սորին Օփրեսքուն: Հայաստանի մեջ ռումեն պաշտոնյաները հանդիպումներ ունեցան իրենց հայ պաշտոնակիցներուն հետ, ինչպես նաև ընդունվեցան երկրի նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմե: 8 Ապրիլ 2013
Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանը հյուրընկալվել է կառավարությունում Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին: «Մենք պետք է օգտագործենք մեր բարեկամական կապերը, որպեսզի երկու երկրների միջև խորացնենք և ընդլայնենք համագործակցությունը՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Ռումինիայի մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը կարող է հանդիսանալ այն պլատֆորմը, որը կարող է խթանել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը, և նշել, որ այն մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում: Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են այս տարվա ընթացքում նախանշված հայ-ռումինական միջ-
14
3-4/2013
կառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ Երևանում և Բուխարեստում: Վարուժան Ոսկանյանը հանդես է եկել նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կազմակերպելու առաջարկով, ինչին վարչապետ Սարգսյանը դրական է արձագանքել: Այնուհետև զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսու-
թյան և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին Վարուժան Ոսկանյանը Տիգրան Սարգսյանին է նվիրել միջազգային աննախադեպ հաջողությունների հասած իր «Շշուկների Մատյան» վեպը, որը պատմում է հայ ժողովրդի ապրած ողբերգության, կոտորածների և տեղահանումների մասին:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահին
Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան այցելելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձնման նպատակով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, նշելով, որ երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգացում ունի՝ համոզմունք հայտնեց, որ ներկա այցելությունը կնպաստի հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: «Լիահույս եմ, որ Ձեր ներկայիս այցը հիանալի առիթ կհանդիսանա ոչ միայն նոր լիցք հաղորդելու հայ-ռումինական միջխորհրդարանական, այլ նաև միջպետական հարաբերություններին»,-նշեց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը երկկողմ համագործակցության առավել աշխուժացման գործում մեծապես կարևորեց միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունն ամենատարբեր՝ խորհրդարանների ղեկավարների, բարեկամական խմբերի, հանձնաժողովների, աշխատակազմերի մակարդակներով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վալերիու Զգոնեան նշեց, որ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցությունը ևս մեկ վկայություն է, որ մեծ է ռումինական կողմի ցանկությունը Հայաստանի հետ ամուր փոխհարաբերություններ ունենալու: Նա ևս կարևորեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը, նշելով, որ հենց օրենսդիր կառույցներն են ստեղծում այլ ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական
բնագավառում փոխգործակցության նպաստավոր դաշտը: Վալերիու Զգոնեան անդրադարձավ այն հեռանկարներին, որ կարող են բացվել ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու և փոխանցելու եվրաինտեգրման ռումինական փորձը: Նա նշեց այն ոլորտները, որտեղ կողմերը կարող են արդյունավետ համագործակցել՝ ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության: Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահը տեղեկացրեց հայ-ռումինական գործարար համաժողով կազմակերպելու նախաձեռնության մասին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա անմիջական փոխգործակցություն հաստատել գործարար շրջանակների միջև: Հովիկ Աբրահամյանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցելու համաժողովի կազմակերպմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բավական ակտիվ է եվրաինտեգրման գործընթացներում և զգալի առաջընթաց է արձանագրել: Նա ևս կարևորեց երկու երկրների ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը եվրոպական կառույցներում, մասնավորապես Եվրամիության շրջանակներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հայկական կողմի ցանկությունն է, որ Ռումինիան
որպես ԵՄ լիիրավ անդամ իր դրական ներգրավվածությունն ունենա նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման և հետագա զարգացման գործում: Նա հույս հայտնեց, որ Ռումինիան ԵՄ անդամակցության իր հաջող փորձը կփոխանցի Հայաստանին և կաջակցի ԵՄ նոր հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային հարցերի: Մասնավորապես Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց հայ-թուքական գործընթացը, որտեղ ի պատասխան Հայաստանի՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ սկսելու պատրաստակամությանը, Թուրքիան հակադրում է նախապայմանների քաղաքականությունը, շարունակելով փակ պահել Հայաստանի հետ ունեցած սահմանը: Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը ընդգծեցին Ռումինիայի հարգված և բավականին ազդեցիկ համայնքի դերը, որն ակտիվ ներգրավվածություն ունի Ռումինիայի հասարակական- քաղաքական կյանքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան այլ հարցերի ևս: 3-4/2013
Լուրեր՝ ArmenPress 15
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱԼԵՐԻՈՒ ԶԳՈՆԵԱՅԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեային: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում` Նախագահը հույս է հայտնել, որ այս այցը խթան կհանդիսանա հայ-ռումինական քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Ռումինիայի խորհրդարանի պալատի նախագահը վերընտրման կապակցությամբ վերստին շնորհավորելով Նախագահ Սերժ Սարգսյանին՝ վստահեցրել է, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը և
մասնակցությունը ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններին նոր թափ հաղորդելու՝ Ռումինիայի պատրաստակամության մասին:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխայցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահին գոհունակությամբ անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական բարեկամական կապերին` նշելով նաև, որ ռումին ժողովրդի խորը հավատքի, մարդասիրական ազնիվ ոգու շնորհիվ է, որ հայ ժողովրդի զավակները Ռումինիայում կարողացել են կերտել իրենց հոգևոր մշակութային արժեքները, նշաԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, նակալի ներդրում ունենալ ՌումիԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին նիայի կյանքի տարբեր ոլորտներում և Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն որպես եղբայրներ ապրել ռումին ժոհայոց կաթողիկոսն ապրիլի 9-ին ղովրդի կողքին: Վեհափառ հայրապետն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդու- ընդգծել է նաև, որ երկու ժողովուրդնել է Ռումինիայի խորհրդարանի պատ- ների բարեկամության ակունքներում գամավորների պալատի նախագահ Վա- կանգնած է նաև Եկեղեցին: լերիու Շտեֆան Զգոնեային: Ինչպես Ռումինիայի Խորհրդարանի պատ«Արմենպրես» -ին տեղեկացրին Մայր գամավորների պալատի նախագահը, Աթոռի տեղեկատվական համակարգից, շնորհակալություն հայտնելով ջերմ հանդիպմանը Վեհափառ հայրապետը ընդունելության համար, կարևորել է 16
3-4/2013
երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդումը` նշելով, որ պատմությունն ու մշակույթն արդեն իսկ մոտեցնում են երկու ժողովուրդներին: Վալերիու Շտեֆան Զգոնեան անդրադարձել է նաև եկեղեցու կարևոր դերակատարությանը ժողովուրդների կյանքում խաղաղության հաստատման գործում: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուն ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի նախատեսվում է մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալել երկկողմ համագործակցություն: Ողջունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Բուխարեստի քաղաքապետին և պատվիրակության անդամներին` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար. <<Համագործակցության համատեքստում մեր առաջին քայլը մտադրու-
թյունների հուշագրի ստորագրումն էր: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի, ինչպես նաև փորձի փոխանակման իրականացումը քաղաքային տնտեսությանն առնչվող ամենատարբեր ոլորտներում: Մենք բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ համագործակցություն ծավալելու ոչ միայն Բուխարեստի, այլև ռումինական այլ քաղաքների հետ ևս>>, - նշել է Տարոն Մարգարյանը: Բուխարեստի քաղաքապետն իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկու քաղաքների միջև հարաբերություններն էլ ավելի սերտ ու գործնական կդառնան. <<Ընդամենը մի քանի օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով, զարգացման տեմպերով ու մաքրությամբ: Ինձ առանձնակի հիացրեց բնակիչների դրսևորած ջերմ վերաբերմունքը Ձեր հանդեպ, ինչի ականատեսը
եղա Ձեզ հետ միասին գիշերային Երևանով շրջելիս: Դա ամենախոսուն վկայությունն է առ այն, որ Երևանի քաղաքապետն իրոք աշխատում է հանուն իր քաղաքի բնակիչների: Դա ամենաբարձր գնահատականն է, որ կարող է ունենալ պաշտոնյան>>, - ընդգծել է Սորին Միրչեա Օպրեսկուն: Հաշվի առնելով, որ մեծ քաղաքների խնդիրները մեծամասամբ նույնական են, Բուխարեստի քաղաքապետը նաև համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև գործակցությունը կլինի արդյունավետ և զգալիորեն կնպաստի բարեկամ քաղաքների բնակչությանը հուզող խնդիրների արագ կարգավորմանն ու լուծմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին վստահեցրել է գործընկերոջը, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու նաև ռումինացի գործարարներին՝ Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Ստորագրված հուշագրով նախատեսված ծրագրերին առավել առարկայական ընթացք տալու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն էլ կմշակի աշխատանքների առաջնահերթությունն ու ժամանակացույցը:
3-4/2013
17
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՐԻՆ ՄԻՐՉԵԱ ՕՊՐԵՍԿՈՒԻՆ
ՆախագահՍերժՍարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բուխարեստի (Ռումինիա) քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին: Հայ-ռումինական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամության ամրապնդման գործում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է մայրաքաղաք Բուխարեստի դերը: Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի իշխանություններին, այդ թվում՝ Ռումինիայում հայտնի քաղաքական գործիչ Սորին Միրչեա Օպրեսկուին՝ հայ համայնքի նկատմամբ հոգատար և բարյացակամ վերա-
Ապրիլի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսնն ընդունել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Օպրեսկուի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Ողջունելով քաղաքապետի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սըրբությունը գոհունակությամբ անդրադարձել է երկու պետությունների գործակցությանը և երկու հավատակից ժողովուրդների` դարերի պատմություն ունեցող բարեկամական կապերին: Վեհափառ Հայրապետը 18
3-4/2013
բերմունքի համար: Քաղաքապետ Օպրեսկուն դրվատանքով է խոսել հայերի մասին, նշելով, որ իր երկրում հայերն ու ռումինացիները համատեղ ապրելով, մշտապես շատ լավ են հասկացել միմյանց և, որպես քաղաքապետ, շահագրգըռված է նպաստելու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի Երևանի ու Բուխարեստի միջև համագործակցությունը կայացնելու և զարգացնելու, Հայաստանի մայրաքաղաքի տնտեսության մեջ ռումինական ներդրումները խթանելու, փոխշահավետ համատեղ նախագծեր իրականացնելու գործում: Ընդգծելով, որ ոչինչ ավելի ճշմարիտ չի կարող լինել, քան ականատեսի կարծիքը, Բուխարեստի քաղաքապետը նշել է, թե
տեսնելով Երևանը՝ տպավորված է քաղաքապետի գործունեությամբ, քաղաքային խնդիրների լուծմանն ուղղված նրա գործնական մոտեցումներով ու զարգացման ծրագրերով: Նա հույս է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև ստորագրված մտադրությունների հուշագրի արդյունքները երկար սպասեցնել չեն տա՝ նպաստելով Երևանի և Բուխարեստի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բուխարեստի քաղաքապետին նշել է, որ Ռումինիա կատարած երկու հովվապետական այցերի ընթացքին ականատեսն է եղել այն ջերմության ու հարգանքի, որ ռումին ժողովուրդը տածում է հայ ժողովրդի զավակների նկատմամբ: Զրույցի ընթացքում խոսվել է Ռումինիայի հայ համայնքի ազգային և եկեղեցական կյանքի, ինչպես նաև Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների մասին:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել Ռումինիայի ժողովրդին` հայցելով, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ միշտ խաղաղության ու բարօրության մեջ ապրի Ռումինիան և իր հավատավոր ժողովուրդը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Nabucco-ն չի խանգարի հայ-ռումինական հարաբերություններին
Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի հանդիպումը Ռումանիո տնտեսության նախարար Վարուժան Ոսկանյանին հետ
Հարցազրույց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի հետ:
Պրն Ոսկանյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-ռումինական տնտեսական կապերը: Ռումինիան եւ Հայաստանը զորավոր դիվանագիտական կապեր ունեն: Ռումինիան առաջինն էր, որ 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախության հանրաքվեի արդյունքները: Եթե հաշվի չառնենք նախկին ԽՍՀՄ երկրները՝ Ռումինիան առաջին օտարերկրյա պետությունն էր, որ Հայաստանի հետ 1991 թ. դեկտեմբերին միջպետական պայմանագիր կնքեց: Արեւելյան Եվրոպայի երկրներից Ռումինիան առաջինը Հայաստանում բացեց դեսպանատուն: Դրանից հետո մենք ջանքեր գործադրեցինք, որ բոլոր անհրաժեշտ պայմանագրերը ստորագրվեն՝ տնտեսական, մշակութային, կամ այլ հարցերի վերաբերյալ; Այսպիսով՝ դիվանագիտական կապերը շատ լավ են: Սակայն տնտեսական կապերը չեն համապա-
տասխանում պոտենցիալին; Առեւտուրը երկու երկրների միջեւ ընդամենը մի քանի միլիոն եվրո է, պետք է ջանք թափել՝ զարգացնելու կապերը: Իսկ ի՞նչ քայլեր եք նախատեսում այդ ուղղությամբ: Այդ նպատակով երեկ հանդիպեցի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաեւ՝ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, որը պատասխանատու է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների համար; Ես որոշ քայլեր առաջարկեցի, օրինակ՝ հունիսին Երեւանում անցկացնել միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը (վերջին նիստը տեղի է ունեցել 2011 թ. հունվարին): Այդ առիթն օգտագործելով՝ կարելի է կազմակերպել տնտեսական ֆորում, որպեսզի հայտնի գործարարները 3-4/2013
19
հանդիպեն, երկխոսեն; Այնուհետ՝ կարելի է հայ ներդրողների համար տնտեսական ֆորում կազմակերպել Ռումինիայում: Մեծ ուշադրություն պետք է դարձնել զբոսաշրջության զարգացմանը՝ ռումինացի հավատացյաները կարող են Հայաստան այցելել; Ինչպես Երուսաղեմն իր նշանակությունն ունի, այնպես էլ Խոր Վիրապն իր նշանակությունն ունի, Խոր Վիրապը կարող է ուխտատեղի լինել ռումինացի հավատացյալների համար: Հայաստանցիների համար էլ, կարծում եմ, հետաքրքիր կլինի այցելել մի երկիր, որի հայ համայնքը հնագույնն է Եվրոպայում եւ մեծ ու արժեքավոր ժառանգություն ունի: Մեր մյուս նպատակն այն է, որ Ռումինիայի եւ Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցություն լինի, կամ՝ ծովի միջոցով կարելի է կապ հաստատել; Այսօր Երեւան կարելի է գալ միայն Պրագայի, Վիեննայի կամ Վարշավայի միջոցով, բայց տնտեսական կապերի համար ուղիղ հաղորդակցությունը շատ կարեւոր է: Ռումինիան նաեւ շահագրգռված է ներմուծել հայկական տուֆ կամ այլ քարեր: Ռումինիան՝ որպես Եվրամիության անդամ, կարող է լոբբինգ անել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը շուտափույթ կնքելու համար, Ռումինիան պատրաստ է նաեւ երկկողմանի ազատ առեւտրի համաձայնագիր կնքել: Այս բոլոր առաջարկություններն ընդունվեցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեց իր այցելությունը Ռումինիա եւ վերահաստատեց իր հրավերը մեր վարչապետին՝ այցելել Հայաստան: Ռումինիան «Նաբուկո» ծրագրի մասնակից է: Արդյոք դա չի նշանակում, որ այս տարածաշրջանում Ռումինիան նախապատվություն է տալիս Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացմանը: «Նաբուկոն» խոչընդոտ չէ հայ-ռումինական կապերի համար, դրանք շատ ջերմ են եւ
ավանդական: Չէի ցանկանա “Նաբուկոյի” խնդիրը քննարկել հայ-ռումինական միջպետական հարաբերությունների կոնտեքստում, այստեղ հակասություններ չկան: Իմ Հայաստան այցելելու կապակցությամբ կարող եմ ասել, որ արձագանքները շատ նպաստավոր են: Դուք ծնվել եւ մեծացել եք Ռումինիայում, ու վերջերս հրապարակեցիք «Շշուկների մատյանը»: Ի՞նչը ձեզ ստիպեց վերադառնալ արմատներին: Նման գիրքը պետք է սփյուռքահայը գրեր, որովհետեւ սփյուռքահայը ավելի լավ գիտի, թե ինչ է՞ նշանակում հայրենիքի կարոտը: Դուք այստեղ եք մեծացել, ձեզ մոտ այդ զգացողությունը չկա, դուք կարող եք ամեն պայծառ օր Արարատը տեսնել: Մեզ համար ավելի դժվար է, ու “Շշուկների մատյանի” մեջ այդ կարոտն ամեն էջի վրա կա: Մեկ այլ տեսանկյունից նայենք՝ բոլորս մի հայրենիքի մեջ ենք ապրում, նկատի ունենալով մեր մելամաղձոտությունը, զոհերը, ապագայի նպատակները: Մեր հողային հայրենիքը Հայաստանն է, բայց մենք մի ուրիշ մեծ հայրենիք ունենք, որտեղ բոլորս միասին ենք: Այդ պատճառով ոչ մի տարբերություն չեմ դնում սփյուռքահայի, ղարաբաղցու եւ հայաստանցու միջեւ: Դուք առաջին անգամը չէ, որ Հայաստանում եք: Փոփոխություններ նկատո՞ւմ եք: Երեւանը շատ է փոխվել: Բայց Երեւանի եւ գյուղերի միջեւ տարբերությունները մեծ են: Իսկ Երեւանն ավելի լուսավոր է դարձել, նկատեցի, որ մարդիկ շատ են այցելում ռեստորաններ ու սրճարաններ: Օդանավակայանն իսկապես շատ գեղեցիկ է՝ համեմատելու չէ 1991 թ. օդանավակայանի հետ, երբ առաջին անգամ եկա Երեւան՝ մութ ու փոքր օդանավակայան էր: Զրուցեց՝ Սամվել Ավագյանը (News.am, 10 ապրիլ 2013թ.)
- APR
2013
MAR
Președintele Serj Sargsyan a jurat că se va ține de cuvânt
PUBLICA ÞIE BILINGVÃ A UNIUNII ARMENILOR DIN ROMÂNIA
3-4/2013
21
Fiecare emisiune este un examen spune Nara ŞlePciaN, prima prezentatoare a Televiziunii armene În prima zi a deschiderii Televiziunii armene, la 29 noiembrie 1956, primele cuvinte de salut au fost pronunţate de Nara Şlepcian (Surenovna). Prima prezentatoare a Televiziunii armene s-a născut la erevan. În 1957 a terminat facultatea de limbă şi literatură rusă a Universităţii de stat ˝V. Brusov˝ din erevan. Din 29 noiembrie, 1956 a lucrat ca prima prezentatoare și realizatoare la Televiziunea armeană şi în prezent lucrează acolo. a fost autoarea a numeroase proiecte, programe de televiziune (de ştiri, literare, artistice, muzicale, evenimente publice, interviuri). În 2000-2001 a fost scenaristul şi producătorul programului ˝ecranul nostru˝. a primit medalia de erou al Muncii și titlul de artist emerit al UrSS şi de artist al Poporului, Diploma președintelui Sovietului Suprem, medalia “Movses Khorenaţi”, recunoaşterea primului-ministru din armenia pentru dezvoltarea și menținerea limbii armene, diploma şi medalia de aur a academiei de radio şi televiziune internaţională și medalia de aur, titlul de academician şi medalia de onoare a președintelui armeniei. Din 2011 este membru în consiliului de Televiziune şi radio Public al armeniei. Pentru a afla mai multe detalii despre drumul trecut şi realizarea televiziunii armeniei am discutat cu artistul naţional al republicii, Nara Şlepcian.
22
3-4/2013
Stimată doamna Şlepcian, cum s-a întâmplat să deveniţi prima realizatoare a televiziunii armene, căci nu toată lumea are acest noroc? Eram încă studentă la Universitatea ˝V. Brusov˝, când vecinul nostru, care ulterior a devenit un regizor renumit de cinema şi televiziune, Jirair Avetisyan, mi-a sugerat să văd cum se aleg realizatori de televiziune. Când aproape 250270 de participanţi au fost examinaţi, comisia din Moscova văzându-mă a spus cine este fata aceea, nu ar dori să încerce şi ea? Am prezentat un program improvizat în limba armeană și “Ciop-ciopik” a lui K. Ciukovski în rusă. Când am ieşit pe coridor, comisia din Moscova mi-a spus, că eu am fost alesă şi m-au felicitat. Am fost foarte surprinsă. Însă, după aceea, a avut loc şi un atac, spunând că uitaţi, se angajează oameni prin cunoștință! Vă consideraţi norocoasă? Nu ştiu. Pur şi simplu aşa s-a întâmplat. În viaţă tot ce am realizat am realizat de una singură, fără ajutorul nimănui. Norocul meu doar a fost, că înainte de se deschide televiziunea armeană am avut ocazia să văd de câteva ori la Moscova ce este televiziunea, cum se salută, cum se vorbeşte, cum se citeşte, cum se stă jos etc. Mulţi întreabă de ce Nara Şlepcian nu mai apare la emisiuni? Nu poţi să apari toată viaţa pe ecrane. Astăzi continui să lucrez la televiziunea şi radioul naţional armean, şi din când în când sunt invitată la interviuri sau cu ocazii
speciale. Totuşi, începutul şi parcursul carierei mele au fost de neuitat. Îmi aduc aminte când poporul aştepta cu nerăbdare deschiderea televiziunii, care a coincis cu ziua sovietizării. Am ieşit şi am felicitat cu ocazia acestei zile, urând emisiuni interesante şi valoroase. Peste două luni a început traducerea emisiunilor principale. ce întâmplări amuzante vă aduceți aminte? Chiar în prima zi de deschiderea televiziunii, înainte de a începe emisiunea, regizorul Marat Marinosyan mi-a spus că va face semn printr-un gest al mâinii ceea ce ar însemna, că emisiunea s-a terminat. Când am terminat de vorbit, am văzut semnalul regizorului şi relaxată am exclamat în limba rusă: ˝Ой, не могу!˝ (Vai, nu mai pot). S-a dovedit, că emisiunea încă nu se terminase! Mai ţin minte, că din SanktPetersburg au venit operatori pentru a-i învăța pe operatorii noştrii cum se lucrează. Din întâmplare camera a coborât jos din mâinile celui care învăţa şi au fost văzute doar cizmele mele. A doua zi am primit reproş pentru faptul că Nara Şlepcian şi-a arătat cizmele. Cu lacrimi în ochi am mers la director, dar el mi-a spus să nu mă îngrijorez, pentru că în curând se va scoate această parte. Doar nu putea să-i reproşeze operatorului străin.
cum trebuie să fie realizatorul de televiziune? Realizatorul trebuie să aibă privire inteligentă, iar vocea să fie de microfon şi educat, să aibă dicţie bună, orizont larg, să fie educat, interesant, vorba să fie expresivă şi originală. Dacă nu are un aspect fizic frumos, trebuie să fie măcar o persoană plăcută, fermecătoare. Iar dacă are şi gust, de la astfel de realizator se poate învăţa multe lucruri. Putem considera anii 60-70 o epocă de aur? Desigur. Pe aceea vreme la televiziunea locală erau adunaţi cei mai buni oameni din diverse domenii. În plus, aveam multe ediții cum ar fi de copii, preșcolari, tineret, literare, industriale, agricole, sport, inclusiv formaţii de instrumente muzicale şi ansamblul formațiilor folclorice, de muzică uşoară și simfonie, care au fost cunoscute în întreaga Uniune Sovietică. Televiziunea noastră era a două după televiziunea din Moscova, iar numărul de lucrători ajunseseră aproape până la 3000. ce s-a întâmplat cu televiziunea armeană după prăbuşirea Uniunii sovietice? Imaginaţi-vă, că toţi specialiştii vechi au plecat şi au venit cei noi, care au apărut pe ecrane nepregătiţi. Iar cei care au rămas ca directori, manageri au început şi ei să folosească deviza cunoscută, că ˝trebuie oameni cu mentalitate nouă˝,
iar dacă există ceva în cap sau nu, ce contează... Trebuie să spun, că era dezamăgitor şi, într-un fel, jignitor. Deseori auzim păreri, că şcoala sovietică este învechită. Bun, dacă înainte spuneam ˝Bună seara, dragi prieteni/stimaţi telespectatori˝, acum se spune ˝salut, bună!˝, aşa... indiferent, ca şi cum ar spune ˝poţi să te uiţi, poţi să nu te uiţi.˝ Dacă textele emisiunii din vremea noastră erau de 5 pagini, spuneam că este o emisiune mică, pot să reuşesc să-l învăţ pe din afară într-o noapte. Iar acum nici nu se gândesc la acesta, pentru că există sufler. Noi nici nu ne imaginam, că puteam ţine hârtii în mână în timpul emisiunii sau concertelor, se punea problema să mai lucreze acel realizator sau nu. astăzi ce fel de programe/ emisiuni are nevoie televiziunea armeană? Multe. Avem multe probleme de rezolvat, cum ar fi corupţia, turismul, îmbunătăţirea industriei, exportul bunurilor etc., la care televiziunea trebuie neapărat să răspundă. Doar cu show-uri nu le poţi rezolva. Trebuie să munceşti. Emisiunea trebuie să aibă o temă interesantă şi folositoare, care să răspundă la trei întrebări: ce, pentru cine şi cum. Vă place de asemenea să fotografiaţi ? Da, însă în ultima vreme nu prea am timp să fotografiez. Din-
Fotodocument: Prima transmisie la Televiziunea Armeană
totdeauna mi-a plăcut să fixez tot ce observ. Am păstrat câteva din pozele făcute de mine, de exemplu, imaginea focului din Complexul cultural sportiv din Erevan fotografiată din balconul meu, şi am dăruit-o muzeului K. Demircian. S-a dovedit, că fotografia a fost unică. am auzit, că vă place bucătăria, să gătiţi gustos mâncărurile naţionale.. Sigur, dar mai mult îmi place, când le găteşte altcineva. ce regretaţi? Regret, că am avut doar un copil. aţi primit oferte să lucraţi în străinătate? Da, au fost multe. Am fost invitată din Vilnius, Georgia, Asia Centrală, SUA, etc. De pildă, când la Moscova conduceam emisiuni, prezentând Armenia şi televiziunea armeană, întotdeauna se apropiau oameni de mine întrebându-mă ˝aţi dori să lucraţi la televiziunea noastră?˝ Eram singurul copil în familie şi eram cam patrioată, de aceea nu puteam să-i părăsesc. Îmi mai aduc aminte, când în anii 90 m-au trimis la Los Angeles pentru a face un interviu cu Richard Hovhannisyan (istoric armean din America). Totuşi nu aţi părăsit ţara. Profit de ocazie şi îi mulţumesc poporului meu pentru iubirea şi respectul pe care mi le-au dăruit. ˝..Cum pot să las şi să plec..˝, mai ales că am fost participantă la mişcarea Karabagh. De unde atâta energie? Cred că se naşte împreună cu omul. Mulţumesc pentru această discuţie sinceră. Şi eu vă mulţumesc, şi-mi transmit urările calde Uniunii Armenilor din Romania şi tuturor cititorilor ˝Ararat-ului˝. Am amintiri frumoase despre România.
3-4/2013
interviu de elena chobanyan
23
24
3-4/2013
3-4/2013
25
ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Վերջին 20 տարվա ընթացքում անընդհատ խոսվում է այն մասին, որ հաջորդ տարի հայթուրքական սահմանը կբացվի, սակայն միշտ հետաձգվում է: Որոշ քաղաքական պաշտոնյաների կարծիքով, սահմանի հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր է, դրա համար շատերն այդ նուրբ հարցին փորձում են չխառնվել՝ գիտակցելով, որ այդպիսի բարդ խնդիրները լուծելու համար պետք է ամբողջական պատկեր ունենալ սահմանի վերաբերյալ: Այդ հարցն ավելի լավ հասկանալու համար զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: Պրն. Շաքարյան, հայթուրքական սահմանի բացումը հնարավո՞ր է: Եվ եթե այո, ե՞րբ: Շատ հնարավոր է, որ թուրքերը մտադրություն ունենան 2015թ-ին Ցեղասպանության 100 ամյակի հիշատակելու և ճանաչելու գործընթացը տապալել: Եվ, եթե հանկարծ 2015թ-ի մարտին սահմանը կարճ ժամանակով բացվի, դա մեծ հարված կլինի սփյուռքի կամ Հայաստանի այն հայտարարություններին, որ Թուրքիան շարունակում է շրջափակել Հայաստանի Հանրապետությունը՝ շարունակելով Ցեղասպանությունը: Բացի դրանից, խնդիրն այն է, որ սահմանի բացումը կարող է երկարատև չլինել, քանի որ այն կարելի է բացել և նորից փակել: Իսկ թուրքերի ˝եթե ԼՂՀ-ի հարցում Հայաստանը տարածքային զիջում անի, փոխարենը Թուրքիան սահմանը կբացի˝ պահանջը միանշանակ անընդունելի է:
26
3-4/2013
Սահմանի բացումը հիմնականում ի՞նչ խնդիրների հետ է կապված, և այն ինչպե՞ս կդիտվի դրանով հետաքրքրվող պետությունների կողմից: Սահմանի հարցը կապված է մի քանի խնդրի հետ: Դրանցից մեկը Արցախի հիմնախնդիրն է: Քանի դեռ սահմանը փակ է, Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ և տնտեսապես անշահավետ իրավիճակում է, ի տարբերություն Ադրբեջանի, որը մեծ եկամուտներ է ստանում իր նավթի շնորհիվ: Իսկ Թուրքիայի կողմից սահմանի բացումը Ադրբեջանը կդիտի որպես դավաճանություն, որը Հայաստանի յուրաքանչյուր զարգացում դիտարկում է հարձակում իր վրա: Ադրբեջանն ի՞նչ հարաբերության մեջ է Թուրքիայի և Հայաստանի հետ, և ինչպե՞ս կարող է ազդել վերջինի վրա սահմանի բացման հարցում: Ադրբեջանը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա, քանի որ շատ մեծ ներդրումներ ունի այնտեղ, ինչպես բիզնեսում, այնպես էլ ներքին քաղաքականության մեջ: Օրինակ՝ Թուրքիայի ամենամեծ նավթաքիմիական ընկերության բաժնետոմսերի մեծ մասը ադրբեջանական են: Թուրքիայում այսօր էականորեն իսլամիստների և ազգայնականների միջև պայքար կա, իսկ Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ է պահպանում ազգայնականների հետ և աջակցում նրանց՝ հայատյացությունը տարածելու նպատակով: Համագործակցություն, որն այսօրվա իսլամիստ Թուրքիայի իշխողներին ձեռնտու չէ: Բացի դրանից, Թուրքիան այսօր ավելի շատ բիզնես պետություն է, և
նրա արտաքին քաղաքականության ˝0 խնդիր հարևանների հետ˝ սկզբունքն աշխատում է իր իսկ բիզնեսի զարգացման համար: Այդ իսկ պատճառով լավ հարաբերություններ է պահպանում սահմանամերձ երկրների՝ Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, ժամանակին նաև Սիրիայի, Վրաստանի և Իրանի հետ՝ թուրքական բիզնեսն աստիճանաբար այդ երկրներում ամուր դիրքեր է գրավում: Իսկ Հայաստանն իր 2,5 միլիոնանոց շուկայով չի հետաքրքրում Թուրքիային: Նույնիսկ անիմաստ է համեմատել 7 միլիոնանոց նավթով հարուստ Ադրբեջանական շուկան Հայաստանի շուկայի հետ: Այնպես, որ Թուրքիայի օլիգարխներին այդքան էլ չի հետաքրքրում սահմանի բացման գաղափարը: Այն ավելի շատ հետաքրքրում է համեմատաբար աղքատ հատվածին՝ Արևմտյան Հայաստանում ապրող բնակչությանը, որը կազմված է կա´մ ադրբեջանցիներից, որոնք հակահայկական են, կա´մ քրդերից, որոնց զարգացումը Թուրքիան <a[ .r`abadyk barisbi vra
չի ուզում: Խնդիրը նրանում է, որ քրդերը, որոնք կազմում են Թուրքիայի բնակչության 20-30 տոկոսը, արմատավորված լինելով մասնավորապես Վանում և Դիարբեքիրում, բավական ակտիվ են բարձրաձայնում հայոց Ցեղասպանության մասին: Ուստի, նրանք կարող են լինել մեր դաշնակիցը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Սակայն Ցեղասպանության ճանաչման և հողերի վերադարձման դեպքում անխուսափելի է թվում բախումը քրդերի հետ: Ադրբեջանական փողերով և թուրքական ցանկությամբ գնում են դեպի հակաքրիստոնեություն, հակահայություն: Գերտերությունները որքանո՞վ են հետաքրքրված սահմանի բացման խնդրով: Գերտերություններին հետաքրքրում է սահմանի բացումը: 2009թ-ին, երբ արձանագրությունները ստորագրվեցին, Ռուսաստանի և ԱՄՆ շահերը նույնիսկ համընկան: ԱՄՆ քաջ գիտակցում է, որ Հայաստանն ունի միայն մեկ բաց սահման Վրսատանի և Իրանի հետ: Այդ դեպքում Հայաստանը ստիպված համագործակցում է Հյուսիսի հետ, այդկերպ խորացնելով իր կապը Ռուսաստանի հետ: Իսկ եթե սահմանը բացվի, ապա արևմտյան ներդրումների մի մասը կգա Հայաստան՝ մեզ կապելով արևմտյան շուկայի հետ, ինչի հետևանքով էլ կթուլանա Ռուսաստանի ազդեցությունը, մյուս կողմից էլ ավելանալով ԱՄՆ-ի ազդեցությունը Հայաստանի վրա: Ինչ վերաբերում է Ֆրանսիայում հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ճշմարտության ի՞նչ կորիզներ կան: Ֆրանսիայում հայերը մեծ ընտրազանգված են կազմում,
մոտ 300 000 և ավելին: Նրանք անհրաժեշտ են Ֆրանսիային: Այն ժամանակ նախագահ Նիկոլա Սարկոզին ամեն ինչ անում էր, որպեսզի հայերի ձայները շատ լինեն, քանի որ առջևում նախագահի ընտրություններն էին: Այժմ տեսնում ենք, որ օրենքը կրկին վերադարձել է: 2014թ-ին ընտրություններն են: Իհարկե, Վալերի Բուայեն, կամ օրինակ՝ ամերիկյան լոբիստները հայանպաստ գործ են կատարում, սակայն ոչ միայն հայերի գեղեցիկ աչքերի համար: Նրանք ունեն իրենց ներքաղաքական հաշվարկները: Դա ևս պետք է գիտակցել: Որո՞նք են Հայաստանի առավելությունները, որոնցով մյուս պետությունները կարող են հետաքրքրվել: Հայաստանի առավելություններից մեկը հայոց Ցեղասպանության հիմնախնդիրն է, որով թուրքերն իրենց դեմ զենք ստեղծեցին: Երկրորդը՝ սփյուռքն է, որը Ցեղասպանության հարցում միավորված է, ինչը չէի ասի ԼՂՀ-ի մասին: Ինչո՞ւ: Քանի որ Ցեղասպանության գաղափարը սփյուռքահայերի արյան մեջ է: Մյուս կարևորությունը քրիստոնեությունն է: Հայաստանը, որը գտնվում է մահմեդական միջավայրում, դեռ գոյատևում է հենց քրիստոնեության շնորհիվ: Մեր առավելությունն է նաև այն, որ Հայաստանը դաշնակից է քրիստոնեա երկրների հետ: Այնուամենայնիվ, սփյուռքն այսօր ամենակարևոր ուժն է Հայաստանի համար, որովետև նրանց մի մասը զարգացած պետություններում էլիտայի մաս են կազմում, և ՀՀ սփյուռքի, արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները կարող էին ավելի լավ օգտագործել սփյուռքական ռեսուրսը: Սակայն, արիուտես, թուրքերն
օտար համալսարաններում բացում են հայագիտության, թուրքագիտության ամբիոններ, իսկ մենք՝ ոչ: Ո՞րն է հիմնական պատճառը: Ֆինանսավորում չունենք, առաջնայնություն չեն տալիս այդ հարցին կամ գուցե համապատասխան մարմիններում լավ մասնագետներ չեն աշխատում: Ցավոք, այսօր դեռ կա պետական ատյաններում ծանոթով աշխատանքի ընդունվելու հանգամանքը: Այնտեղ աշխատավարձը ցածր է, մասնագետները չեն վերապատրաստվում, ինչն էլ բերում է միջակության: Հարցերը խորքային են: Կարծում եմ՝ մեր յուրաքանչյուր դեսպանատանը պետք է լիներ նվազագույնը մեկ աշխատող՝ կցորդ, որը զբաղվեր սփյուռքի հարցերով, և ավելին՝ ոչ թե ընդամենը զեկույցներ ուղարկեին, այլ գնային և սփյուռքահայերի հետ աշխատեին: Այդ առումով հրեաները բավական լավ ծրագրեր ունեն: Օրինակ՝ նրանք ամերիկյան համալսարանների ուսանողներին ծրագրեր են առաջարկում, անվճար տանում Իսրայել, այնտեղ փորձում աշխատանքի, ընտանիք կազմելու առաջարկություններ անել և այլն: Այսինքն՝ խորքային ծրագրեր, որոնք մենք չունենք կամ չենք ուզում ունենալ: Ի դեպ, ի՞նչ կարող են տալ մշակութային շփումները հայթուրքական հարաբերություններում: Մշակութային գործիչների, ինչու չէ նաև ուսանողների, լրագրողների միջև շփումները էական գործոններ են: Դրանք օգնում են, որպեսզի թուրք կինոգործիչը կամ լրագրողը այցելեն Եղեռնի հուշահամալիր, ծանոթանան հայերի տեսակետին և չխուսափեն միմյանցից: Թուր-
‚.aryunagyutoyun =` 35ƒ
3-4/2013
27
Հարցազրույց
«Առաջին լրատվական» ծառայության «Հարցազրույց» հաղորդաշարն (ռեժիսոր` Հակոբ Փափազյան, պրոդյուսեր` Դավիթ Սարգսյան, հաղորդավար՝ Նվեր Մնացականյան) անդրադառնում է հասարակականքաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կարևոր հիմնախնդիրների: Հաղորդաշարն ամենօրյա պարբերականությամբ (բացի շաբաթ և կիրակի օրերից) վերլուծում է հասարակական ամենատարբեր երևույթները՝ հյուրընկալելով համապատասխան խնդրին տիրապետող անձանց: Երբեմն հաղորդաշարը կազմակերպում է բանավեճեր` հյուրընկալելով միանգամից երկու զրուցակցի և համակողմանիորեն ներկայացնելով խնդրո առարկան: Սույն թվականի աբրիլի 8-ին «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն էր Վարուժան Ոսկանյանը: 28
3-4/2013
Հարցազրույց Նվեր Մնացականյան. Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում բազմաթիվ հյուրեր: Ռումինիայից այդ արարողությանը կմասնակցի Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը: Վարուժան Ոսկանյանը այդ պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի դեկտեմբերից: Մինչ այդ՝ 20062007 թվականներին եղել է էկոնոմիկայի և առևտրի, իսկ 2007-2008 թվականներին՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը: Բարև ձեզ: Վարուժան Ոսկանյան. Շատ շնորհակալ եմ հրավերի համար: Ն.Մ. Ռումինիայի պետական-քաղաքական գործիչ, գրող, Ռումինիայի Հայոց Միության նախագահ: Մյուսները թողնենք հետո: Վ.Ո. Նախ և առաջ ըսենք, որ հայ եմ: Որովհետև հայկական կրթությունս կրնամ ըսել ինծի համար ամենեն կարևորն է և իմ կյանքիս՝ իմ ճակատագիրիս նպատակները կենթարկվին ասոր, որպեսզի հայ ըլլամ և հայ ժողովուրդին պատիվ բերեմ: Ն.Մ. Գիտե՞ք ինչն է գովելի. ես ձեր կենսագրությանը ծանոթանալիս նկատեցի, որ դուք հայկական կրթություն չեք ստացել, բայց հայերեն շատ վարժ եք խոսում: Վ.Ո. Դժբախտաբար հայկական դպրոցները գոցվեցան՝ Ռումանիո մեջ վերջին դպրոցը գոցվեցավ 1960 թվականին: Բայց, որովհետև այլևս պաշ-
տոնական՝ պետական դպրոց չունեցանք, մենք մեր տուներուն մեջ ունեցանք մեր դպրոցները: Իմ վարժապետը մեծհայրս եղած է՝ Կարապետ Ոսկանյանը: Ինքը և մեծմայրս՝ Արշալույս Ոսկանյանը պոլսեցի էին և շատ գեղեցիկ զարգացած հայերեն կխոսեին: Ն.Մ. Դուք գաղթականների որդի եք, մի խոսքով: Վ.Ո. Այո, իմ պապերս ցեղասպանութենեն վերապրողներ են և բոլորը Ռումանիա եկան: Ծնողքս Ռումանիա ծնած են, ուրեմն ես երկրորդ սերունդն եմ Ռումանիո հողի վրա և աղջիկս՝ Արմինեն, որը շատ գեղեցիկ հայերեն կխոսի, ուրեմն երրորդ սերունդն է: Ն.Մ. Ցեղասպանության բուն վկայությունը սեղանին է: Մենք սրա մասին փոքր հետո կխոսենք՝ այս աղմուկ հանած գիրքը: Դուք Հայաստանի հետ միայն պաշտոնակա՞ն շփումներ եք պահպանում: Վ.Ո. Նախ և առաջ հոգեկան շփումներ: Պետք է գիտնաք, որ ես Հայաստանը ունեցա աչքերուս առջև շատ ավելի առաջ, քան Հայաստան անկախ հանրապետություն ըլլա, որովհետև պապերս՝ իմ մանկությանս հայ ծերերը կերազեին անկախ Հայաստանի մը և երբեմն կմտածեմ, որ մեղք է, որ մեծհայրս չապրեցավ, որպեսզի ինքն ալ տեսնա ազատ Հայաստանը, որուն երազեց այդքան երկար տարիներ: Առաջին անգամ այցելեցի Հայաստան 1991-ին հանրաքվեի ատենը, երբ ունեցա հանդիպումներ այն ատենվա ղեկավարներուն հետ:
Ն.Մ. Քաղաքականությամբ դեռ չէ՞իք զբաղվում: Վ.Ո. Ես երեսփոխան էի այն ժամանակ, խորհրդարանին մեջ կներկայացնեի հայ համայնքը: Որովհետև Ռումանիո սահմանադրությունը ազգային փոքրամասնություններուն հնարավորություն կուտա ներկայանալ և մասնակցիլ ընտրարշավին կուսակցություններուն պես: Եվ անկէ իվեր հայ համայնքը ունի նիստ մը խորհրդարանին մեջ և հայ երեսփոխանը (նախ ես և վեց տարի հետո իմ տեղակալս) ազգային փոքրամասնություններու երեսփոխանական խումբի ղեկավարն է: Ուրեմն Ռումանիո մեջ հայ երեսփոխանը գրեթե մեկ միլիոն քաղաքացիներու քաղաքական խոսնակն է: Ն.Մ. Ո՞վ կմտածեր, որ Ռումինիան այսպիսի լիբերալ խորհրդարան կունենա և հայը կարող է Ռումինիայում զբաղեցնել ասպիսի պատասխանատու պաշտոն: Վ.Ո. Մեր հայերը շատ իմաստուն որոշում մը ըրին: 1990-ին հեղափոխութենեն հետո հավաքվեցան և սկսավ պայքարը իրարու մեջ. «երբ ես կուսակցության մեջ էի դուն գաղտնի ոստիկան էիր» և այլն, գիտե՞ք: Անանկ բաներ: Հետո բոլորը լռեցին: Ն.Մ. Դուք բանտի մեջ էիք՝ ընդդեմ Չաուշեսկուի: Վ.Ո. Այո, հեղափոխության ժամանակ բանտի մեջ էի: Բայց իմ ծնողքիս սերունդը իրենք պիտի ղեկավարեին համայնքը, չէ՞: Ես այն ատեն 31 տարեկան էի: Եվ իրենք երկար ժամանակ վիճաբանե3-4/2013
29
Հարցազրույց
ցան, հետո լռեցին: «Գիտե՞ք ինչ է: Եթե մենք փորձենք իրարու հետ պայքարիլ՝ համայնքը պիտի քայքայվի: Այսպես, որ հանձնենք իշխանությունը մյուս սերունդին»: Այն ժամանակ ես 31 տարեկան էի, իմ տեղակալս՝ Վարուժան Փամպուքչյանը 30 տարեկան էր: Անկէ իվեր մենք՝ նոր սերունդը, ղեկավարեցինք համայնքը և հաջողեցանք միավորել: Մեր՝ Ռումանիո հայոց Միության ամենեն բարձր ուժը միավորումն է: Մեկ աշխարհիկ կազմակերպություն կա, որը կներկայացնե համայնքը իշխանություններուն առջև: Ն.Մ. Դուք երդմնակալության արարողությանը պիտի մասնակցեք: Սա ի՞նչ մշակույթ է: Եվրոպայի՞ց եկած մշակույթ է, երբ նախագահները երդում են տալիս սահմանադրության վրա: Վ.Ո. Զոր օրինակ, Ռումանիո մեջ նախագահները երդում կուտան խորհրդարանին առջև և մեծ հանդիսություն մը տեղի կունենա: Կմասնակցին սահմանադրական ատյանի նախագահը, եկեղեցիներու առաջնորդները և գեղեցիկ հանդիսություն մը տեղի կունենա: Ն.Մ. Ռումինիայում այդպես է: Վ.Ո. Կկարծեմ, որ ամեն մեկ երկիրին համար նոր նախագահի ընտրվելը և երդըմնակալության հանդիսությունը մեծ պատիվ մըն է և պետք է բոլորս մասնակցինք: Իմ կարծիքս այն է, որ մենք սփյուռքահայերս պետք չէ խառնվինք Հայաստանի ներքին քաղաքականությանը, որովհետև մենք Սփյուռքին մեջ չունինք ինչի համար մրցակ30
3-4/2013
ցիլ: Ռումանիան կառավարելու համար պետք է ռումանական կուսակցություններուն հետ աշխատիլ: Եթե մենք հայերս քաղաքական ասպարեզ մտանք Սփյուռքին մեջ՝ պիտի քայքայենք համայնքները, պիտի ընենք մեծամասնություն, փոքրամասնություն, և անանկ ալ փոքրամասնություն ենք ամեն կողմ: Մեղք է, որ այդպես քայքայվի: Այսպես, որ մենք կճանչնանք հայ ժողովուրդի որոշումը և եկանք որպեսզի մեր հարգանքը բերենք այս որոշման: Ն.Մ. Վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում երդմնակալության ժամանակ վեհամոր ավետարանի վրա է նախագահը իր երդումը տալիս: Վ.Ո. Ամենեն կարևոր բանը գիտե՞ք որն է: Երբ ժողովուրդը որոշե և սահմանադրական ատյանը հաստատե, որ ընտրությունները օրինավոր ձևով տեղի ունեցան, ապա բոլորը ընդունին ու հարգեն այդ որոշումը: Ատիկա ամենեն կարևոր բանն է: Ավելի կարևոր է, քան ով կընտրվի, որ բոլորը
ենթարկվին օրենքներուն: Ն.Մ. Պարոն Ոսկանյան, մեր զրույցը ուզում եմ երկու մասի բաժանել: Մեկը՝ տնտեսություն: Դուք տնտեսությանը գիտակ մարդ եք: Շատ գովելի է, որ դուք գրող եք և այսպիսի գործի հեղինակ, և քաղաքականության մեջ ակտիվ անձնավորություն եք... Վ.Ո. Մի՛ զարմանաք, որովհետև մենք հայերս այդպես ենք: Երբ կըսվի, որ հայ վաճառականները ճանչցված են ամբողջ աշխարհը, իրենք ճանչցված են որովհետև իրենք քաղաքակրթություններ մոտեցուցին՝ հյուսիս-հարավ, արևմուտք-արևելք: Ատ է հայ վաճառականներու ամենեն մեծ արժեքը, որ իրենք քաղաքակրթական ճամբաներ բացին Եվրոպայի և Ասիայի մեջ: Ն.Մ. Հայաստանի և Ռումինիայի հարաբերությունները տնտեսության մասով, այն մասով որին դուք տիրապետում եք, ի՞նչ փուլում են: Գո՞հ եք դուք այդ մակարդակից: Վ.Ո. Նախ և առաջ կուզեմ ուրիշ բան ըսել և ռումեն իշխանություններուն հանդեպ
երախտապարտությունս հայտնել, որովհետև մեր՝ հայ ժողովուրդի ամենեն ծանր պայմաններուն մեջ ռումեն ժողովուրդը և ռումեն պետությունը իրենց աջակցությունը տվին: Նախ և առաջ 11-12-րդ դարերուն, Անիի անկումեն հետո, երբ հայ գաղթականները ռումեն հողի վրա հյուրասիրություն գտան: Հետո, 1918-են վերջը, ցեղասպանութենեն փրկվածները և նանսենյանները ընդունվեցան Ռումանիո մեջ: Ռումանիա եղավ առաջին երկիրը, որն իր նավահանգիստները բացավ վերապրողներուն համար: 1991-ին Ռումանիա եղավ առաջին երկիրը, որը ճանչցավ անկախ ու ազատ Հայաստանը: Եվ 1994-ին առաջին երկիրը արևելյան Եվրոպայի մեջ, որը բացավ Հայաստանի դեսպանություն: Մենք ալ մեր Վազգեն Պալճյանը տվինք, որը պատիվ բերավ Հայ Առաքելական Եկեղեցվո: Դժբախտաբար տնտեսական կապերը այդ մակարդակին չեն բարձրանար, որովհետև ուղիղ ճամբա չունինք, ո՛չ ծովի վրայով, ո՛չ ալ օդային: բայց ատոր համար եկա հոս, որպեսզի օգտագործենք այս նոր դրությունը, որ ես իբրև հայ Ռումանիո տնտեսության նախարարն եմ: Խոսեցա իմ պաշտոնակիցներ՝ տնտեսության և տրանսպորտի նախարարի, և վարչապետին հետ որպեսզի ձև մը գտնանք զարգացնելու համար մեր կապերը: Որոշեցինք հետս բերեմ գործարար մարդոց մեծ խումբ մը և Երևանի մեջ ֆորում մը տեղի ունենա, և նույնը Պուքրեշին մեջ: Միաժամանակ զբոսաշրջության միջոցով փորձենք զարգացնել
և ամրապնդել մեր կապերը: Ն.Մ. Այսինքն շահեր կան: Վ.Ո. Այո, պոտենցյալը մեծ է: Այսինքն մենք շատ լավատեսորեն կնայինք ապագային: Ն.Մ. Պարոն Ոսկանյան, դուք որպես հայ Ռումինիայի մեջ, ձեզ կատարյալ լա՞վ եք զգում: Վ.Ո. Ես իբրև հայ Ռումանիո մեջ լավ կզգամ, որովհետև ռումանացիները հայերուն շատ կհարգեն: Ռումանիո մեջ հայ ըլլալը պատվո տիտղոս մըն է: Ռումանիո մեջ հայերը շատ հարգված են: Կրնա՞ք պատկերացնել, որ ես իբրև հայ նախարար գրասեղանիս վրա հայկական դրոշակը ունիմ: Եթե օր մը այցելեք ինծի պիտի տեսնեք, որ գրասեղանիս վրա հայկական դրոշակը կա: Ոչ մեկը չի բողոքեր ինչու համար ես իբրև ռումեն նախարար օտար դրոշակ մը կդնեմ, որովհետև գիտեն, որ հայ ըլլալը Ռումանիո մեջ վստահության հնարավորություն մըն է: Եվ որովհետև մենք 1990են իվեր որոշեցինք քաղաքական ասպարեզին մեջ մտնանք, որովհետև հայ համայնքը արմատացած է ռումեն պատմության մեջ... Ն.Մ. Բուխարեստու՞մ են միայն, թե... Վ.Ո. Չէ, կեսը Պուքրեշին մեջ, իսք մյուսները տարբեր քաղաքներու մեջ՝ ծովափնյա Քոնսթանցա, հետո Մոլդովա, Տրանսիլվանիա... Ն.Մ. Մեծաթի՞վ համայնք է: Վ.Ո. Չէ, քանի մը հազար ենք: Բայց զարմանալին ատ է, որ չնայած, որ 4-5 հազար հայ կա, ընտրություններուն ժա-
Հարցազրույց
մանակ կստանանք 20-22 հազար ձայն: Ուրեմն շատ ռումանացիներ իրենց քվեն Ռումանիո Հայոց Միության կուտան մտածելով՝ հուսալով, որ հայերը ավելի լավ պիտի պաշտպանեն իրենց իրավունքները քան ռումանական քաղաքական կուսակցությունները: Ն.Մ. Դպրոցները դուք նշեցիք: Իսկ եկեղեցիների՞ վիճակը: Վ.Ո. Եկեղեցիներու վիճակը հիմա լավ է, որովհետև թե՛ պետությունը օգնեց, թե՛ ես իբրև ֆինանսներու նախարար ուշադրություն տվի որպեսզի բոլոր եկեղեցիները վերանորոգվին: Կրնամ ըսել, որ Ռումանիո հայ համայնքը ամենեն լավ պայմաններուն մեջ կգոյատևե՝ ամբողջ աշխարհին մեջ: Չկա աշխարհին մեջ համայնք, որը նույն իրավունքները ունենա: Զոր օրինակ, մեր քահանաները աշխատավարձ կստանան պետության կողմե, Ռումանիո Հայոց Միությունը պետական պյուճեի մեջ ունի մասնավոր գումար մը՝ որոշված խորհրդարանի կողմե: Մեր մամուլը, հրատարակչությունը կստանան պետական օժանդակություն: Դպրոցները ընդունված են պետական համակարգին մեջ և ուսուցիչները աշխատավարձ կստանան պետության կողմե: Եվ հայ համայնքը ունի այս քաղաքական իրավունքները: Ն.Մ. Մեկօրյա՞ դպրոցների մասին է խոսքը: Վ.Ո. Կիրակնօրյա, Ռումանիո մեջ չունինք հայկական առօրյա դպրոց: Ն.Մ. Շատ բարի: Վ.Ո. Ես լավ կզգամ: Բայց հոս շատ ավելի լավ կզգամ, որովհետև հոս ամեն մարդ 3-4/2013
31
Հարցազրույց հայերեն կխոսի: Ոստիկանն ալ, եթե տուգանք մը տա հայերեն կխոսի և այն ատեն գոհ ես, որ հայերենով կվճարես տուգանքը: Բայց միաժամանակ պետք է ընդունինք, որ մենք պետք ունինք հայրենիքի, բայց դուք ալ պետք ունիք, որ մենք հոն ըլլանք: Որովհետև Հայաստանը առանց Սփյուռքի դժվար պիտի վերապրի, որովհետև մեկուսացած է և ոմանք կըսեն, թե Եվրոպայի անկյունն է, չնայած, որ, երբ Եվրոպան վայրենի էր՝ մենք սքանչելի ոսկեդար քաղաքակրթություն ունեինք: Ն.Մ. Ռումինիան Եվրոպայի հարուստ երկրներից չի համարվում և այս ճգնաժամային տարիներին շատերը սպասում են, որ Ռումինիան նույնպես կընկնի այս ցնցումների մեջ: Դուք, առհասարակ որպես տնտեսություն ղեկավարող անձնավորություն, եվրոպական այս ճգնաժամային երևույթներից ի՞նչ հետևություն եք արել: Վ.Ո. Քանի որ Ռումանիո տնտեսական կապերու՝ արտասահմանյան ներդրումներու, առևտուրի, ներմուծման 80 տոկոսը կապված էր Եվրոմիութենեն, մենք շատ ուժեղ զգացինք Եվրոմիության տնտեսական ճգնաժամը: Կրնանք ըսել, թե վերջին 2-3 տարիներու ընթացքին Ռումանիան գրեթե տապալվեցավ: Հազիվ անցյալ տարի տնտեսության զարգացումը հասավ զրոյի: Միաժամանակ, պետք է ըսեմ, Եվրոմիության անդամ ըլլալը միայն տնտեսական՝ նյութական հարաբերություններ չի նշանակեր, 32
3-4/2013
այլև քաղաքակրթական: Մտայնությունները կզարգանան: Որովհետև Եվրոմիությունը քաղաքակրթական դպրոց մըն է, այսինքն կսորվիս, որ պետք է հարգես օրենքները, կսորվիս, որ իշխանություններու բաժանում կա, որ խորհրդարանը իր ուժը ունի, որ կառավարությունը իր պատասխանատվությունները ունի, որ դատավորին պետք հարգես և անոր ուժը չես կրնար տկարացնել ոևէ ազդեցությամբ: Եվ մի մոռնաք, որ մարդիկ կրնան առանց վիզայի ճամբորդել, այսինքն շատ հարաբերություններ կան: Դժբախտաբար, մենք կարծեցինք, թե Եվրոմիությանը անդամակցելով բոլոր խնդիրները պիտի լուծվին: Այդպես չէ: Կրնանք ըսել, թե ավելի դժվար է աղքատ ըլլալ Եվրոմիության ներս, քան թե դուրս: Եթե դուրս ըլլաս՝ պատուհանեն ներս կնայիս, բայց եթե ներս ըլլաս մյուսներու ուտելիքի հոտն ալ կառնես: Եվ գիտեք ի՞նչ պատահեցավ: Վերջին տարիները 23 միլիոն ռումանացի գաղթեցին Արևմուտք, որոնցմե շատերը մտավորականներ, ճար-
պիկ, նախաձեռնող մարդիկ էին: Վերջին տարիները շուրջ 9 հազար բժիշկ արտագաղթեց Անգլիա, Ֆրանսա, Իսպանիա և ատ կնշանակե քանի մը միլիարդ եվրո կորուստ, քանի որ յուրաքանչյուր բժիշկ շատ դրամ կնստի ռումանական կառավարությանը: Ն.Մ. Մի բան էլ և գալիս ենք «Շշուկների մատյանին»: Վերջին ֆինանսական բացահայտումները օֆշորային կենտրոններին են վերաբերում. Կիպրոս, Վիրժինյան կղզիներ, Հունաստանի ծանր վիճակ: Այստեղ ի՞նչ է կատարվում, ի՞նչ նպատակ են հետապնդում այդ բացահայտումները: Վ.Ո. Ռումանիայի վրա շատ չազդեց Հունաստանի և Կիպրոսի ճգնաժամը: (...) Որովհետև հասանք այս կետին, կրնամ ըսել, մեր գլխավոր հարցը այն է, որ ես իբրև նախարար և Ռումանիա իբրև պետություն պետք է օգնենք Հայաստանը ազատ փոխհարաբերություններու պայմանագիրը կնքելու և Ռումանիա շուտով ստորագրե իր պայմանագիրը Հայաստանի հետ: Այսինքն մենք՝
Հարցազրույց Ռումանիան պետք է Հայաստանի համար ոչ պաշտոնական դեսպան մը ըլլանք և լոպպի ընենք Եվրոմիության մեջ: Ն.Մ. Պարոն Ոսկանյան, հիմա 2009 թվականին լույս տեսած «Շշուկների մատյան» գրքի մասին: Այս գրքի մասին արձագանքներին երբ ծանոթանում ես կարելի է մի եզրակացություն անել, որ վերջին տարիներին՝ Եղեռնի հարյուրամյակի նախաշեմին սա լավագույն գործերից մեկն է: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանի Գրողների Միությունը պիտի Նոբելյան մրցանակի ներկայացնի այս գիրքը: Վ.Ո. Գրողների Միության նախագահ պարոն Անանյանը ինծի լուր տվավ և հարցուց, թե համաձա՞յն եմ: Ես համաձայն եղա, և գիտե՞ք ինչու համար: Որովհետև քանի մը շաբաթ առաջ ինծի հեռաձայնեց Իսրայելի Գրողներու Միության նախագահը, եվ ըսավ, որ Իսրայելի գրողները որոշեցին առաջարկել ոչ հրեա մը Նոբելյան մրցանակի համար՝
այս գիրքը: Եվ ինծի, կարծեմ մեզի՝ հայ ժողովուրդին համար մեծ հպարտություն է այն, որ Իսրայելի Գրողներու Միությունը այդպես սեպեց, որ հարգե Հայոց Ցեղասպանությունը: Ռումանիո Գրողներու Միությունն ալ նույն առաջարկը ըրած է: Վերջին 2 տարիներու ընթացքին գիրքը թարգմանվեցավ իսպաներեն, իտալերեն, հրեերեն, ֆրանսերեն: Ն.Մ. Դուք ռումիներեն եք գրում: Վ.Ո. Ես ռումաներեն եմ գրած գիրքը: Ես ձևով մը օտարագիր եմ, սակայն «Շշուկների մատյանի» հայկական թարգմանությունը իմ մասնակցությամբ եղած է, այնպես, որ կրնանք սեպել «Շշուկների մատյանը» բնագիր: Ն.Մ. Ես ձեր խոսքն եմ մեջբերում. «Իմ վեպը հայ ժողովրդի պատմությունը պատմում է այլ կերպ, քան Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը: Որպեսզի հասկընաք, բացատրեմ պատկերավոր. ես այս պատմությունը
դիտել եմ բանտի ներսից, իսկ Ֆրանց Վերֆելը՝ դրսից»: Կպարզաբանե՞ք ձեր այս խոսքերը: Վ.Ո. Այո, որովհետև Ֆրանց Վերֆելի գիրքը նկարագրություն մըն է: Ֆրանց Վերֆելը զանազան դեպքեր կպատմե: Ֆրանց Վերֆելի գիրքը ունի գուրգուրանք, բայց չունի հոգեկան մասնակցություն: Այս գիրքը գրված է այնպես, որ մեջը գտնաս հայ ժողովուրդի էությունը, հայ ժողովուրդի ավանդությունները, կրոնը, խոհանոցը, սուրճի արվեստը, պասթրմայի կամ սուջուխի գաղտնիքները, մեր մելամաղձությունները, մեր հույսերը, մեր հերոսները: Գիրքին մեջ պիտի գտնաք Անդրանիկ զորավարը, Գևորգ Չաուշը, Դանիել Վարուժանի զոհողությունը, Կոմիտաս վարդապետի վերջին իմաստուն օրերը, ներգաղթի պատմությունը, հետո Նեմեսիս հատուկ մարմինին պատմությունը՝ Միսաք Թորլաքյան, Սողոմոն Թեհլերյան և մյուսները: Ուրեմն հայ ժողովուրդի ճակատագիրը 20-րդ դարու ընթացքին: Եվ, ի հարկե, Ցեղասպանությունը չէր կրնար պակսիլ: Իմ պատմած բոլոր դեպքերը հիմնված են փաստերու վրա՝ վկաներ կան, վերապրողներ կան: Ն.Մ. Գրքի առաջին էջին պատմական նկար կա: Վ.Ո. Այո, պատմական նկարի մեջ կա նավակ մը, որի մեջ կգտնվի մեծհայրս՝ Կարապետ Ոսկանյանը, հորս հայրը, անոր քովը կանգնած մեծմայրս է՝ Արշալույս Ոսկանյանը, քովը Մարիամ Թերզյանը՝ մեծմորս մայրը, Դավիթ Ոսկանյանը... Ն.Մ. Այսինքն այս նկարը 3-4/2013
33
Հարցազրույց պատմական Հայաստանից է եկել Ռումինիա: Վ.Ո. Լուսանկարը ըրված է 1926-ին Դանուբ գետին վրա և այս լուսանկարի հրաշքն այն է, որ մեծմայրս հղի էր հորս հետ: Ուրեմն հայրս ալ կա լուսանկարին մեջ: Հայրս 1927-ի փետրվարին ծնած է: (...) Ն.Մ. Թուրքական և ադրբեջանական ճնշումները ինչքանո՞վ են լուրջ և ինչքանո՞վ կարող են ազդել այս գրքի հետագա ճանապարհի վրա: Վ.Ո. Թուրքերը փորձեցին գիրքը խեղդել, թե՛ Ռումանիա, թե՛ արտասահման: Արտասահմանյան քանի մը հրատարակիչներ ինծի հեռաձայնեցին: Զոր օրինակ, Շվետիո հրատարակիչը լուր տվավ ինծի, թե Շվետիո արտաքին գործոց նախարարության կողմե խնդրանք մը ստացավ, որ քիչ մը հետաձգե գիրքի հրատարակումը: Նույնը Ֆրանսայի մեջ, ուր դժվարություններ ունեցա մինչև գիրքը տպելը: Երեքչորս շաբաթ առաջ, Բրյուսելի մեջ, երբ ներկայացուցինք ֆրանսերեն թարգմանությունը, ցուցահանդես մը տեղի ունեցավ: Երբ իմացան, որ այս գիրքը հոն պիտի գտնվի, թուրքերը ըսին, թե իրենք այլևս չեն մասնակցիր: Եվ Ռումանիո մեջ թուրք դեսպանը երկու անգամ բողոքագիր հանձնեց մեր արտաքին գործոց նախարարության և մշակույթի նախարարության պնդելով, թե գիրքը պետք չէ տարածվի և կառավարությունը պետք չէ ինծի հնարավորություն տա գիրքը ներկայացնեմ: Իրենք այսպես սեպեցին, որ այս գիրքը կվիրավորե թուրք ժողովուրդի զգա34
3-4/2013
ցումները: Հիմա ձեզի ուրիշ բան ըսեմ. ես իբրև նախարար շատ լավ հարաբերություններ ունիմ թուրք գործարար մարդոց հետ Ռումանիո մեջ: Իրենք շատ կհարգեն ինծի: Թուրք ժողովուրդը ոչ մեկ խնդիր ունի, որովհետև այս գիրքին մեջ ես չեմ փորձեր սորվեցնել մարդոց, որ ատեն թուրքերուն: Մանավանդ, որ մեծհայրս՝ Սեդրակ Մելիքյանը, մորս հայրը, փըրկվեցավ թուրք ընտանիքի մը օգնությամբ: Ինքը շատ հիվանդ էր, տիֆ ուներ, և իրենց ախոռի մը մեջ տարին և հոն գաղտնիորեն պահեցին քանի մը շաբաթ մինչև մեծհայրս կրցավ քալել: Մեծհայրս իմացավ, որ Մուսալեռ՝ ծովափին մոտ ֆրանսական նավ մը կա և հոն գնաց: Դժբախտաբար շաբաթ մը վերջը հասավ, նավը արդեն գացած էր: Ն.Մ. Մի խոսքով, գրքի ճակատագրից դուք գոհ եք: Վ.Ո. Ես կմտածեմ, որ Ցեղասպանության հարյուրամյակի առիթով պետք է քիչ մը սորվինք հրեաներուն դասը և մշակութային կողմը ընդգծենք: Որովհետև Վերֆելի գիրքը, զոր օրինակ, ավելի ըրավ, քան հարյուր դիվանագիտա-
կան ջանքեր: Ն.Մ. Մտածե՞լ եք թուրքերեն հրատարակելու մասին: Վ.Ո. Այո, մտածեցի, բայց մինչև հիմա չհաջողեցանք թարգմանիչ գտնալ, որովհետև թարգմանիչները կվախնան: Դժբախտաբար մեր հայ հրատարակիչներն ալ կվախնան, որովհետև Թուրքիո մեջ այս տեսակ գիրքերը կրնան պատըժվիլ մինչև բանտով: Բայց այս տարի պիտի թարգմանվի շվետերեն, գերմաներեն, բուլղարերեն, չեխերեն և հունգարերեն, իսկ գալ տարի և մյուս տարիները նաև արաբերեն, ռուսերեն և այլ լեզուներով: Կկարծեմ, որ շուտով այս գիրքը թարգմանված պիտի ըլլա բոլոր եվրոպական և ասիական լեզուներով: Մեզի համար կարևոր է, որ մյուս ժողովուրդները հասկնան, որ մենք չենք ուզեր վրեժ լուծել: Մենք կուզենք, որ մեր զոհողությունը դաս մը ըլլա մարդկության համար, որպեսզի այս տեսակ բաներ այլևս տեղի չունենան: Ն.Մ. Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար:
ՀՀ նախագահ. Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի
«Արտաքին քաղաքականության ասպարեզում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը մնում և մնալու է մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել վերջնական լուծման»,-հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում: Նա նշել է, որ միաժամանակ մենք հետևո-
ղականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: «Այստեղ մենք չենք թերագնահատում միջազգային որևէ գործոն, մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց մենք պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին: Հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակա-
ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԿԵՐԱՑՆԵՆՔ, ԹԵ ԻՆՉ ԵՆՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ‚.aryunagyutoyun 27 =`enƒ
քիայում թյուր կարծիք է տարածվել, որ Հայաստանը լի է մուրացիկներով, հայերը կառքերով են տեղափոխվում և մեքենաներ չկան: Եվ ամենազավեշտալին այն է, որ նրանք կարծում են՝ եթե թուրքը գա Հայաստան, հայերն այնքան են ատելությամբ լցված նրանց հանդեպ, որ հնարավոր է հրապարակի մեջտեղում այրեն: Սփյուռքի ներուժն ճիշտ ուղղությամբ օգտագործելուց բացի, ի՞նչ պետք է անել՝ հայկական հիմնահարցին լուծում տալու համար: Հայերս պետք է հասկականք, թե ինչի համար ենք ուզում Ցեղասպանության ճանաչումը, և ինչպես: Արդյոք մենք փողի՞, թե՞ տարածքի համար ենք այն պահանջում, թե՞ պարզապես ուզում ենք ճանաչվի և վերջ: Մեր արտգործնախարարությունը նույնպես չի մշակել հստակ ռազմավարություն այդ առումով: Եկեք մինչ ուրիշին մեղադրելը սկսենք մեզանից: Հայաստանում ունենանք ոչ թե 3 միլիոն, այլ 8 միլիոն բնակչություն, որպեսզի ի վիճակի լինենք մարսել Արցախում տարած հաղթանակները: Եվ ողբալու, մեղադրելու փոխարեն ավելի շատ գործենք: Ելենա Չոբանյան
ռակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու կարևորությունը քննարկման առարկա չէ: Մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով: Առավել ևս չենք օգտագործել այդ հարցը իբրև պատրվակ՝ լռեցնելու համար ընդդիմադիրների ձայնը: Բայց մեր պարտքն ենք համարել անկեղծորեն և իրատեսորեն ասել, որ նման վըտանգ գոյություն ունի: Պատերազմ չտեսած և անպատասխանատու մարդիկ կարող են դրա հնարավորությունը դարձնել ցինիկ և ստորաքարշ շահարկումների առարկա: Ես նրանցից չեմ. ես գիտեմ և՛ ընկերոջ կորստի, և՛ հաղթանակի բերկրանքի գինը, դողացել եմ զինվորի կյանքի համար, նաև հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար: Ուստի Հայաստանի ժողովըրդից ստացած վստահության քվեի ուժով հայտարարում եմ՝ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ընդգծում եմ չըմբռնողների համար՝ յուրաքանչյուր մարտահրավերի», -ասել է ՀՀ նախագահը: (PanarMeNiaN.Net)
3-4/2013
35