Արչիլ Քիքոձեի «Հարավային փիղը» ուրբանիստական վեպ է, որի գործողությունները տեղի են ունենում մեկ օրում: Ռեժիսորը, որն այլեւս երբեք ֆիլմ չի նկարահանի, իր բնակարանը տրամադրում է ընկերոջը՝ սիրելի կնոջը հանդիպելու համար, իսկ ինքը թափառում է Թբիլիսիի փողոցներում:
Վեպն անցյալի հայելուն նայելու եւ կյանքը վերագնա հատելու փորձ է։ Նրա էջերում կինոկադրերի նման անց նում են մանկությունը, սերը, կիրքը, փորձանքներն ու ողբեր գությունները:
Գլխավոր հերոսի հուշերի ֆոնին բացվում է Վրաստանի նորագույն պատմությունը, որը պատմողին հետապնդում է ուրվականի նման՝ պատասխանատվության ենթարկելով շուրջը կատարված ամեն ինչի պատճառով:
Քիքոձեն, որի արձակն իրավամբ ինտելեկտուալ է, հայ ընթերցողին ներկայանում է առաջին անգամ։