Cultural World # 80

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2022


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Հնագույն ի՞նչ բնակավայրեր տեսան Խաչատուր Աբովյանն ու Ֆրիդրիխ Պարրոտը Արարատ վերելքի ժամանակ

1829 թվականին Էջմիածին է գալիս Էստոնիայում գտնվող Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը։ Նա և իր հետ միասին Հայաստան ժամանած գիտնականների խումբը ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռն ու ուսումնասիրություններ կատարել։ Կաթողիկոսը գիտական արշավախմբի ուղեկցորդ և թարգմանիչ է կարգում Խաչատուր Աբովյանին, ով այդ ժամանակ Էջմիածնի սարկավագներից էր, և օտարազգի ճանապարհորդների ժամանման դեպքում հենց Աբովյանն էր լինում իրենց թարգմանիչն ու ուղեկցողը։

Նախկինում մենք անդրադարձել ենք Աբովյանի և օտարազգի ճանապարհորդների պատմություններին։ Խաչատուր Աբովյանն իր և Ֆրիդրիխ Պարրոտի ճանապարհորդության մասին գրել է հոդված-հուշագրություն, որում ներկայացնում է հետաքրքիր մանրամասներ, թե ի՞նչ են իրենք տեսել այդ ճանապարհորդության ժամանակ։

Աբովյանի` «Վերելք Արարատի գագաթը» հոդվածում մենք հանդիպում ենք մի շարք իրողությունների, որոնք արձանագրել է Աբովյանը և փոխանցել մեզ. «Մյուս օրը մենք վեր կացանք առավոտյան վաղ. Պարոն Պարրոտը պարոն Բեհագելի հետ սկսեց նկարել լեռը, նրանց մյուս ընկերներն էլ ձեռնարկեցին հավաքել ծաղիկներ, բույսեր և զանազան միջատներ։ Սակայն շուտով մենք այդտեղից բարձրացանք Ակոռի գյուղը։ Բնակիչները, լինելով հայեր, մեզ ընդունեցին մեծագույն հարգանքով։ Այնուհետև մենք այցելեցինք սուրբ Գրիգորի մենաստանը։ Այստեղ էլ ապրում է արդեն ծերացած Կարապետ վարդապետը։ Մի քանի տարի առաջ քաշվելով այս անապատը, նա բոլորովին մոռացել է աշխարհը և սիրում է իր մենությունը։ Նա վաղուց փորել է իր գերեզմանը և հանապազօրյա նայելով նրան զբաղվում է մահվան վերաբերյալ փրկարար մտքերով»։ (Հատվածը վերցված է «Խաչատուր Աբովյան. Երկեր» գրքից։ Երևան, 1984 թվական, էջ 540-541): Հատկանշական է, որ այս մենաստանի նկարագրության մետ մեկտեղ՝ Աբովյանը նշում է նաև, որ կար ևս մեկ մենաստան` Հակոբի անունով։ Հետաքրքրական է, որ շատ ժամանակ մենաստանների մասին պատմությունները մեզ թվացել են ոչ ճիշտ ու երբեմն հեքիաթային ժանրից, սակայն Աբովյանի արձանագրությունն ընդգծում է, որ նմանատիպ մենաստաններ իրոք եղել են, և մարդիկ կարող էին նույնիսկ լինել ողջ, սակայն աչքի առաջ ունենալ իրենց գերեզմանը։ Արարատի գագաթ ճանապարհորդության ընթացքում Աբովյանը ներկայացնում է նաև, թե ջրային ինչպիսի՞ ռեսուրսներ կային Արարատի լանջերին։ Աբովյանը նկարագրում է նաև Ակոռի գյուղն ու ընդգծում, որ այդ ժամանակ գյուղը համարվում էր առողջարանային տարածք.

«Վերելքի ժամանակ լեռան վրա մենք նկատեցինք երկու խորը բացվածք, բայց ժամանակի սղությունը թույլ չտվեց մեզ չափելու դրանք։ Մենք այստեղ չհանդիպեցինք ո՛չ հանքային ջրերի, ո՛չ աղբյուրների, ինչպես լինում է ուրիշ տեղերում։ Ակոռիի բնակիչներն օգտվում են ձյան ջրերից, որոնք ահավոր աղմուկով թափվում են բոլոր կողմերից և հոսում են դեռ հոկտեմբեր ամսին էլ։ Այնուամենայնիվ, այս գյուղի մոտակայքում է գտնվում նաև մի փոքրիկ աղբյուր։ Այդ տեղը, ուր գտնվում է գյուղը, ողջ Երևանյան նահանգում ամենահաճելին և ամենաառողջարարն է։ Օդն այդտեղ թարմ է, և կանաչը ամենից փարթամ։ Այս պատճառով էլ Երևանի նախկին սարդարը Ակոռին ընտրել էր ամառանոց, և այն շինությունները, որոնց մեջ բնակվում էր նա իր կանանց և ընտանիքների հետ, դեռ մնում էին»։ (Նույն տեղում` էջ 543): Ակոռիի մասին խոսելով և հետաքրքիր մեջբերումներ անելով՝ Աբովյանը նշում է նաև Լեռան վրա եղած հնագույն բնակավայրերի ավերակների մասին։ Դա ևս մեկ կարևոր պատմական փաստ է, որ լեռան լանջերին ժամանակին եղել են բնակավայրեր, որոնցից Աբովյանի ժամանակաշրջանում արդեն իսկ ոչինչ չէր մնացել։ Եվ, որ ամենակարևորն է`

հնագույն բնակավայրերի մնացորդները հատկապես հետաքրքրում էին եվրոպացի ճանապարհորդներին.

«Այս լեռան վրա և նրա շրջապատում կան անհամար ավերակներ, ապացույց նրա, որ այս վայրերը հին ժամանակներն եղել են լավ բնակեցված։ Դրանք այժմ ամբողջովին լքված են։ Մենք այստեղ գտանք պարսկերեն արձանագրություններով երկու քար և սկզբում կարծեցինք, որ դրանք ուշադրության արժանի ինչ-որ հուշարձաններ են. Հետո իմացանք, որ Երևանի նախկին սարդար Հուսեին-խանը տեսնելով, որ եվրոպացի որոշ ճանապարհորդներ հրապուրված այս վայրերի ավերակներն այցելելու գովելի հետաքրքրությունից, զբաղվում են նաև հին հուշարձաններն ուսումնասիրելով, խելքին փչեց կատակել նրանց հետ իր ձևով։ Հրամայեց երկու քարի վրա խզբզել մի քանի պարսկերեն անորոշ արձանագրություններ և տանել այնտեղ, ուր մենք դրանք տեսանք։ Այս բանն ինձ պատմեց ակոռեցի մի շինական, որն ինքը սարդարի հրամանով այս քարերը թաքուն տարել է այնտեղ»։ (Նույն տեղում` էջ 544): Թերթելով ու ծանոթանալով Աբովյանի այս փոքր հոդվածի հետ, մենք նկատում ենք, որ 19-րդ դարում Հայաստանը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես եվրոպացի ճանապարհորդների համար։ Նրանցից շատերը եկել են Հայաստան, կարևոր ուսումնասիրություններ արել և իրենց հուշագրություն-աշխատություններում արձանագրել այդ ամենը։ Այժմ ևս օտարազգի զբոսաշրջիկների համար Հայաստանը բացահայտման մի լայն շրջանակ է, հնագույն քաղաքակրթության օրրան։ Ցավալին միայն այն է, որ մեզ` հայերիս համար, այս երկիրը այդքան էլ հետաքրքիր չէ։ Զ. Շուշեցի

Կրեմլի ամենագեղեցիկ զենքը. Ռեգինա Զբարսկայայի պատմությունը


3

Ռեգինա Զբարսկայան վաղ տարիքում հասկացավ, որ գեղեցկությունն ու երիտասարդությունը իրեն կարող են ապահովել արժանապատիվ ապագա, բայց երիտասարդությունը ժամանակավոր երևույթ է, իսկ գեղեցկությունը երջանկություն չի երաշխավորում: Նրա կյանքում ամեն ինչ է եղել, բացի փոխադարձ սիրուց: Ռեգինա Զբարսկայան մահացել է 52 տարեկանում, և ոչ ոք չգիտի՝ որտեղ է նրա գերեզմանը: Խորհրդային հայտնի մանեկենուհի Ռեգինա Զբարսկայայի կյանքի պատմությունը ներկայացնում է cluber.com.ua կայքը: Նորաձևության և արվեստների Փարիզյան կենտրոնի հսկայական դահլիճը նրան հոտնկայս էր ծափահարում: Նրա դեմքն առանձնահատուկ կախարդանքով էր օժտված, և ինքն էլ իր ողջ կյանքում այդպես էլ հանելուկային մնաց:

Նա Ռեգինա Զբարսկայան էր՝ հանրահայտ խորհրդային մանեկենուհին, ողբերգական ճակատագրով գեղեցկագույն ռուս կինը, ում անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «թագուհի»: Ֆրանսիական Paris Match ամսագիրը նրան անվանել էր «Կրեմլի ամենագեղեցիկ զենքը»: Նրանով հիացել են Ֆեդերիկո Ֆելլինին և Իվ Մոնտանը, իսկ նրա մահից հետո սոսկ մի քանի լուսանկարներ են մնացել։ Անգամ գերեզման չկա, իսկ եթե կա էլ, նրա գոյության մասին ոչ ոք չգիտի, ինչպես և հստակ հայտնի չէ, թե որտեղ է մահացել խորհրդային երկրի առաջին մանեկենուհին՝ իր մոսկովյան բնակարանո՞ւմ, թե՞ հոգեբուժական կլինիկայում, ուր բազմիցս բուժվել էր։ Հայտնի չէ նաև՝ սրտի տագնա՞պը, թե՞ ինքնասպանությունը Ռեգինային «օգնեցին» լքել այս աշխարհը. Սա գաղտնիք է, որ հազիվ թե երբևէ բացահայտվի: Ֆրանսերենին կատարելապես տիրապետող Զբարսկայան գլխավորն էր Մոսկվայի Մոդելների տանը: Նրա մեջ ամեն բան այլ էր. անգամ իրարից երկարությամբ թեթևակի տարբեր ոտքերը նա կարողանում էր պոդիումի վրա ներկայացնել անկրկնելի արժանապատվությամբ: Եվ դա նրան չներեցին. անանուն նամակները, մատնագրերը սովորական բան էին Ռեգինա Զբարսկայայի կյանքում:

Իր դավանած արժեքներով, բայց ոչ ծագմամբ արիստոկրատ Ռեգինա Կոլեսնիկովան ծնվել է Լենինգրադում: Հայրը սովետական բանակի սպա էր: Ռեգինային դաստիարակել էր տատիկը: Պատերազմից հետո Ռեգինայի հորը ծառայության են ուղարկում Նիժնի Նովգորոդ, ուր և վերջինս ավարտում է դպրոցը: Դպրոցից անմիջապես հետո Ռեգինա Զբարսկայան ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի (ВГИК) տնտեսագիտական ֆակուլտետը, ուր սովորում էր գերազանց: Նա պաշտում էր ռուսական դասական գրականությունն ու հատկապես ֆրանսերեն լեզուն: Հենց ինստիտուտի վերջին կուրսում Ռեգինան հանդիպում է այն մարդուն, ով առանձնահատուկ դերակատարում է ունենում նրա կյանքում: Դա Վերա Իպոլիտովնա Արալովա-Պատերսոնն էր, հայտնի նկարիչ մոդելավորող, հանրահայտ դերասանուհի Լյուբով Օռլովայի մտերիմ ընկերուհին: Արալովան Ռեգինային հրավիրում է՝ որպես մոդել աշխատելու Կուզնեցկի մոստի վրա գտնվող Մոդելների տանը: Նուրբ դիմագծերով, սկիֆյան աչքերով վառ սևահերը բացարձակ նման չէր խորհրդային երկրի կնոջ: Հենց Ռեգինայի արևմտյան արտաքինի վրա Արալովան հաշվարկ կատարեց ու չսխալվեց:


4

ապրելու իմաստը: Նա ընկնում է դեպրեսիայի մեջ ու սկսում է հակադեպրեսանտներ օգտագործել: Հրաշքով ուշքի գալով, հաղթահարելով կյանքի մատուցած «անակնկալները»՝ Զբարսկայան փորձում է վերադառնալ այնտեղ, ուր միշտ թագուհի էր՝ Մոդելների տուն: Բնականաբար, նրան կրկին ընդունում են աշխատանքի, սակայն դա արդեն բոլորովին ուրիշ Ռեգինա էր, ով շատ էր տառապել: Ռեգինային լուրեր էին հասել, որ Լև Զբարսկին սիրավեպ ունի Լյուդմիլա Մակսակովայի հետ, և նրանք արդեն Մաքսիմ անունով որդի ունեն: 1972թ. Զբարսկին արտագաղթում է ԱՄՆ, և, իմանալով այդ մասին՝ Ռեգինան կտրում է երակները: Նրան փրկեցին, բայց նա առաջին անգամ հայտնվեց հոգեբուժարանում: Բուժման կուրս անցնելով՝ նա կրկին վերադառնում է Մոդելների տուն, սակայն հասկանում է, որ իր ժամանակն անվերադարձ անցել է: 1961թ. Փարիզյան ցուցադրությունից հետո վրա հասավ Ռեգինա Զբարսկայայի աստեղային ժամը: Ռեգինան դառնում է աշխարհում խորհրդային նորաձևության առաջին ներկայացուցիչը: Առանց նրա արտասահմանում Մոդելների տան որևէ ցուցադրություն տեղի չի ունենում: 1967թ. Ռեգինան փայլում էր Մոսկվայում տեղի ունեցած նորաձևության առաջին համաշխարհային փառատոնին: Առաջին անգամ իր հավաքածուով Մոսկվա էր ժամանել հանրահայտ Մադմուազել Շանելը: Դա Ռեգինայի կյանքի ամենաերջանիկ ժամանակահատվածն էր: Կրթված, գեղեցիկ, խելացի Ռեգինան կարողանում էր հմայել: Նրա մտերիմ ընկերների թվում էին Վյաչեսլավ Զայցևն ու Բորիս Մեսսերերը, նրանով հիանում էր Պիեռ Գարդենը: Ռեգինան ընկերություն էր անում նաև ռուսական ավանգարդի մուսա Լիլյա Բրիկի հետ:

Բոհեմական երեկույթներից մեկի ժամանակ Ռեգինան ծանոթանում է ԼևՖելիքս Զբարսկու հետ: Վերջինս տաղանդավոր նկարիչ էր, Լենինի մարմինը զմռսած ակադեմիկոս Բորիս Զբարսկու որդին: Ռեգինան սիրահարվում է Զբարսկուն: Ինքը՝ Զբարսկին, նույնպես տարված էր Ռեգինայի նրբագեղությամբ, գեղեցկությամբ ու խելքով: Նա Ռեգինային ծանոթացրեց իր շրջապատի նկարիչների, ռեժիսորների ու դերասանների հետ: Ռեգինան երկրպագում էր Լև Զբարսկուն, իսկ վերջինս պաշտում էր ինքն իրեն: Նրանք ամուսնացան ու միասին ապրեցին 7 տարի: Ականատեսները պատմում են, թե ինչպես էր Զբարսկին ստորացնում Ռեգինային, իսկ նա կատարում էր ամուսնու բոլոր քմահաճույքները, քանի որ ինքնամոռաց սիրում էր նրան: Ռեգինան շատ էր ուզում երեխա ունենալ, սակայն Լև Զբարսկին կատեգորիկ դեմ էր: Ռեգինան հեռացնում է երեխային, իսկ այնուհետև Զբարսկին ամուսնալուծվում է: Ռեգինան այդպես էլ մայր չդարձավ ու սկսեց կորցնել

1970-ականների սկզբում Ռեգինան Մոսկվայում ծանոթանում է երիտասարդ հարավսլավցի լրագրողի հետ: Նրանց միջև սիրավեպ է սկսվում: Երկար դադարից հետո Ռեգինան կրկին կյանքի նկատմամբ հետաքրքրություն է զգում, ցանկանում է սիրել, բայց… Հարավսլավցին վերադառնում է Բելգրադ, ուր հրապարակում է «Հարյուր գիշեր Ռեգինա Զբարսկայայի հետ» սկանդալային գիրքը, որում մեջբերումներ է կատարում Ռեգինայի՝ խորհրդային իշխանության մասին արտաբերած բացասական մտքերից: Զբարսկայային կանչում են Պետական անվտանգության կոմիտե: Նա ամեն բան հերքում է: Ռեգինան սարսափելի ճնշված վիճակում էր… Կրկին ինքնասպանության փորձ ու պալատ հոգեբուժարանում… 1987թ. նոյեմբերի 16-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հայտնում է Ռեգինա Զբարսկայայի մահվան լորը: Նրանից տառացիորեն ոչինչ չէր մնացել, բացի մեկ-երկու լուսանկարից ու նրա անվան լեգենդից, ում կյանքում ամեն ինչ կար, բացի փոխադարձ սիրուց: Վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել Ռեգինայի ու ՊԱԿ օրգանների համագործակցության մասին: Դրա մասին որևէ ապացույց չկա: ՊԱԿ արխիվները գաղտնի են պահվում: Եթե անգամ Ռեգինան համագործակցել է ՊԱԿ-ի հետ, ապա դա, ցավոք, նրան երջանկություն չի բերել:

Լև-Ֆելիքս Զբարսկին մահացել է 2016թ. փետրվարի 22-ին, Նյու-Յորքում, 84 տարեկան հասակում: Երբեմնի մոսկովյան բոհեմական կյանքի աստղը մահացել է կատարյալ միայնության, աղքատության և մոռացության մեջ:

20 հետաքրքիր փաստ Ֆրենկ Սինատրայի մասին

1. ԱՄՆ-ում նա դարձավ նախորդ դարի ամենապոպուլյար երգիչը: 2. Նորածին Ֆրենկը կշռել է 6 կգ: 3. Սինատրայի կյանքի օրոք վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 150 մլն օրինակ:

4. Նա ունի իտալական արմատներ. նրա ծնողները ԱՄՆ են ներգաղթել հենց Իտալիայից: 5. Երգիչ լինելուց զատ, Սինատրան նաև դերասան էր: Նա նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում:

6. Երբ նա 16 տարեկան էր, նրան դուրս են վռնդել դպրոցից: 7. Իր առաջին գումարները վաստակել է 13 տարեկանում՝ հավայան ուկուլելա (կիթառ) նվագելով: 8. Ֆրենկ Սինատրայի երաժշտական կարիերան ձգվել է 60 տարի: 9. Ֆրենկ Սինատրան ամուսնացել է դեռ 1939 թվականին, բայց այդ ամուսնությունը տևել է 11 տարի: Նա ամուսնացել է ընդամենը 4 անգամ: Նրա առաջին կինը մահացել է 2018 թվականին. նա 102 տարեկան էր:


5

16. Ընկերական հարաբերությունները կապում էին նրան ԱՄՆ-ում գոյություն ունեցող խոշոր մաֆիոզ կլանների հետ: 17. Մինչև փառքի գագաթին հասնելը Սինատրան ցմահ պայմանագիր էր կնքել Թոմաս Դորսիի հետ, ըստ որի՝ պետք է շահույթի 50 տոկոսը տար նրան: Հետագայում Սինատրան ցանկանում էր լուծարել այդ պայմանագիրը, սակայն չուներ այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ, հետագայում Դորսին ինքը լուծարեց պայմանագիրը: Ամենայն հավանականությամբ, գոր10. Սինատրայի առաջին աշխատանքը ծին էր խառնվել մաֆիան: եղել է բեռնակրությունը: 18. Ամբողջ կյանքի ընթացքում Սինա11. 30-ական թվականներին նա փոքրիկ տրան սիրել է խմել: Բայց կտրուկ բասրճարանում աշխատում էր՝ որպես ցասական է վերաբերվել թմրամիջոցկոնֆերանսյե: Այնտեղ նա ընկերություն ներին: էր անում կույր դաշնակահարի հետ, ում հետ կիսում էր թեյավճարները:

12. Երբ 40-ականներին նա հասավ փառքի, սկսեց երկրպագուհիներից ստանալ ամսական 20 հազար նամակ: 13. Ֆրենկ Սինատրան կարճատև սիրավեպ է ունեցել Մերիլին Մոնրոյի հետ:

14. Նրա աղջիկը՝ Նենսին, դարձավ հայտնի երաժիշտ, բայց չկարողացավ հասնել այն բարձունքներին, ինչ հայրը:

15. Սինատրան ընկերություն է արել մի քանի ԱՄՆ նախագահների հետ, մասնավորապես՝ Քենեդիի և Ռուզվելտի:

19. Մահվանից մեկ տարի առաջ Սինատրան ստացել է ԱՄՆ բարձրագույն պարգևը՝ Կոնգրեսի ոսկե մեդալը: 20. Իր ամբողջ կյանքի ընթացքում Սինատրան ակտիվ պայքարել է ռասիզմի դեմ:

Ինչո՞ւ Առաջին աշխարհամարտից հետո հայերը հույսեր կապեցին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Անդրկովկասից պետք է դուրս գային թուրքական և գերմանական զորքերը։ Թուրք-գերմանական զորքերին փոխարինելու եկան անգլիական զորքերը։ Արդեն իսկ 1918 թվականի նոյեմբերին անգլիական զորքերը գրավեցին Բաքուն։ Մուդրոսի զինադադարով Թուրքիան իր զորքերը պետք է դուրս բերեր Անդրկովկասից։ Հետագայում, սակայն, տեսնում ենք, որ Բաքվին ու Բաքվի նավթային պաշարներին տիրացած անգլիացիները թուրքերին թույլ տվեցին, որպեսզի նրանք դեռևս մնան Անդրկովկասում։ Առաջին աշխարհամարտից ու դրանից հետո տեղի ունեցող իրադարձություններն ուղղակի իրենց ազդեցությունն ունեցան մեր տարածաշրջանի վրա։ Պատերազմից հետո տարածաշրջանային վերադասավորումների ու տարածաշրջանում հայտնված նորեկների վարած քաղաքականության մասին շատ ենք խոսել։ Հատկապես` բրիտանացիների, ովքեր

բոլոր տեղերում վարում էին բացառապես հակահայկական քաղաքականություն։ Այդ շրջանի մասին գրություններ շատ կան, որոնց մեջ արժեքավոր են նաև Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քազանունու աշխատությունները։ Բացառիկ է հատկապես Քաջազնունու «Ռուսաստան թե Թուրքիա. Բաց նամակ Z-ին» գիրքը, որի սկզբում նա ներկայացնում է աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային պետությունների մտայնությունները.

«Ո՞ւմ հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը` իբրև պետական մի ամբողջություն։ Թուրքիայի կամ Ռուսաստանի,- երրորդը չկա ասպարեզում։ Մեծ պատերազմից անմիջապես հետո, երբ չարաչար պարտված էին թե՛ Թուրքիան, և թե՛ Ռուսաստանը, հայերը խանդավառ հույսեր ունեին դրած Արևմտյան Եվրոպայի (հատկապես՝ հաղթական Անգլիայի) ու Ամերիկյան Միացյալ Նահանգների վրա։ «Մանդատների» ու «մանդատեորների» շրջանն էր այն շրջանը։ Իրականությունը ցույց տվեց, սակայն, թե որքան ցնորամիտ էին եղել հույսերը։ Շատ դռներ բախեցինք, շատ շեմքեր մաշեցինք, բայց Արևմուտքից չեկավ «մանդատեորը» մեր երկիրը փրկելու, մեր նորածին պետությանը թև տալու։

Ինչո՞ւ չեկավ։ Հանգամանքներն այնքան նպաստավոր էին, այնքան գայթակղեցուցիչ… Թուրքիան, պարտված ու արյունաքամ, քաշել էր զորքերն Անդրկովկասի սահմաններից դուրս, սարսափահար սպասում էր հաղթողների անողոք դատավճռին, և ամենամեծ հույսը, ամենամեծ իղձը, որ կարող էր ունենալ այն օրերին իր սեփական գոյությունը փրկելն էրթեկուզ Անատոլիայի խորքերում միայն։ Ռուսաստանը` նույնպես պարտված պատերազմի դաշտում ու ներքուստ բռնկված քաղաքացիական արյունահեղ կռիվներով` լքել էր Անդրկովկասը, հապճեպ հեռացել ու դռները լայն բաց թողել ետևից։


6

Թիֆլիսում նստել էր տիրորեն անգլիական զորավարը ու իր հրամանի տակ էր պահում ամբողջ երկիրը։ Մյուս կողմից՝ ոչ միայն հայերը, այլև Անդրկովկասի մյուս ժողովուրդները` պետություն կամ պետություններ կազմելու ծանր տագնապի մեջ` աղերսում էին օգնություն և պատրաստ էին ընկնելու ամեն ցանկացողի գիրկը։

Գայթակղեցուցիչ էին հանգամանք-երը, այո,- այնքան գայթակղեցուցիչ, որ ավելին դժվար է պատկերացնել և որ հազիվ թե կրկնվի մի անգամ ևս։ Բայց և այնպես, ոչ ոք չգայթակղվեց, ոչ ոք չհրապուրվեց, չուզեց մեկնել ձեռը ու տիրանալ մի բանի, որը ինքը տեր էր որոնում։ Ինչու։ Որովհետև-վերջին հաշվին-արևմտյան մեծ պետությունները շահեր չունեին Անդրկովկասում, կամ` եթե ունեին` շահերը այնքան ծանրակշիռ չէին, որ արժենային ապագա գլխացավանքները (անխուսափելի ընդհարում Ռուսաստանի հետ, որ գալու էր վաղ թե ուշ)։ Այդպես էր դրությունը հինգ վեց տարի առաջ»։ (Հատվածը վերցված է Հովհաննես Քաջազնունու «Ռուսաստան թե Թուրքիա. Բաց նամակ Z-ին» գրքից։ Պուքրեշ, 1924 թվական, էջ 1415):

Նույն Քաջազնունին Առաջին Հանրապետության տարիներին մեծ հույսեր էր կապում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որի մասին խոսել ենք նախորդ համարում, սակայն Քաջազնունին վերևում նկատում է, որ այդ հույսերը ևս չարդարացան։ Դե, իսկ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո անգլիացիների հետ կապված ոգևորություններն ու անգլիացիների վարած հակահայկական քաղաքականության պտուղները երևացին Արցախի ու Զանգեզուրի հարցերի ժամանակ։ Մասնավորապես, Արցախում նրանք բացահայտ լռության մատնեցին, թե ինչպես էին թուրք-թաթարական հրոսակները կոտորում Շուշիի հայ բնակչությանը։

Պատմական այս փաստերն ու տեղեկությունները հերթական անգամ կարդալով պետք է ընդգծել, որ բոլոր ժամանակներում մենք թռիչքային հաջողություն ունեցել ենք միայն այն դեպքում, երբ ապավինել ենք բացառապես մեր ուժերին։ Միայն այդ դեպքում է ժողովուրդը դառնում ազգ և արարում, պահպանում իր իսկ պետությունը։ Ցավալիորեն պետք է նշել, որ այժմ մենք ևս սպասում ենք, թե ով է ձեռք մեկնելու մեզ` գիտակցելով, որ մեկնած ձեռքն առաջին հերթին ցանկանում է առաջ տանել իր իսկ շահը։ Զ. Շուշեցի

ԻՍԼԱՄԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԶԻԳԶԱԳՆԵՐՈՒՄ 19-20 ԴԴ.

Հատկանշական է, որ Առաջին Հանրապետության անկումից հետո տպագրված գրքում Քաջազնունին քննում ու ներկայացնում է նաև մեր պետության վարած քաղաքականության սխալները։

Իսլամն Արևելյան Այսրկովկասում Ռուսական կայսրության տիրապետության շրջանում 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուսպարսկական պատերազմների արդյունքում Ռուսական կայսրությունն իրեն ենթարկեց ողջ Այսրկովկասը: Արաքս գետով գծվեցին Իրանի և Ռուսաստանի սահմանները: Ամրագրվեց Ռուսական կայսրության վերջնական հաղթանակը տարածաշրջանում: Ռուսական իշխանությունները հետամուտ էին այսրկովկասյան տարածա-

շրջանում բնակչության սոցիալ-մշակութային կյանքի կազմակերպմանը, այդ թվում՝ մուսուլմանաբնակ շրջանները կայսրության վարչաիրավական կառավարման ընդհանուր համակարգի մեջ ներգրավելու խնդրին: 1872թ. ապրիլի 5-ին երկարատև մշակումներից հետո ցարի հրամանով Թիֆլիսում ստեղծվեցին այսրկովկասյան երկու հոգևորկրոնական վարչություններ՝ սուննիների և շիաների գործերը վարելու համար, որոնք փաստացիորեն դարձան «պաշտոնական իսլամը» ներկայացնող կառույցներ՝ ըստ էության ինստիտուցիոնալացնելով «ցարական իսլամը»: Դրանք բացվեցին 1873թ. Հունվարի 2-ին: Վարչությունների իրավասությունը տարբեր ժամանակներում տարածվել է Թիֆլիսի, Բաքվի, Ելիզավետպոլի (Գյանջա), Երևանի և Քութաիսի նահանգներում, նաև՝ Բաթումի, Դաղստանի, Կարսի մարզերում, Զաքաթալայի և Սուխումի շրջաններում: Շիայական և սուննիական վարչությունները ղեկավարում էին հոգևոր-կրոնական առաջնորդներ շեյխ ուլ-իսլամը (Şeyxülislam) և մուֆթին (Müftü), որոնք նշանակվում էին ցարի հրամանով, Կովկասի փոխարքայի առաջարկությամբ: Վարչությունների ներսում երեք աստիճանակարգ գոյություն ուներ: Ամենաստորին կարգում քաղաքներում, գյուղերում և այլ բնակավայրերում գործող մզկիթների (məscidi) կրոնական սպասավորներն էին (մոլլաներ, ախունդներ, իմամներ և այլն), որոնք ղեկավարում էին կրոնական ծեսերն ու ծիսակարգերը, վարում կրոնական նախակրթարանների՝ մաքթաբների (məktəb) գործերը: Նրանք ընտրվում էին համայնքի կողմից: Հաջորդ կարգում աստվածաբան դատավոր-կադիներն (qazı) էին, որոնք վերահսկում էին կրոնական սպասավորների գործունեությունը, ինչպես նաև վարում շարիաթական գործերը (ամուսնություն, ժառանգություն, ապահարզան, ունեցվածքի բաշխում, խնամակալություն և այլն): Եվ վերջապես, ամենաբարձր կարգում նահանգների մեջլիսներն (ժողովներ) (məclis) էին, որոնց անդամակցում էին բարձրաստիճան մուսուլման հոգևորականներ: Մեջլիսները վերահսկում էին թե՛ մզկիթների սպասավորներին, թե՛ կադիներին: Վերջիններիս գործունեության դեմ դժգոհությունները բողոքարկվում էին մեջլիսներում, իսկ դրանից հետո որպես վճռաբեկ ատյան էին հանդես գալիս Կովկասյան փոխարքայության կենտրոնում՝ Թիֆլիսում գործող հոգևոր վարչությունները: Վերջիններս տնօրինում էին իսլամական ունեցվածք համարվող վակֆային տնտեսությունները (vakıf), դպրոցները, իրականացնում էին իսլամական ոլորտի կադրային քաղաքականությունը: Կայսերական այս նոր համակարգը հնարավորություն էր տալիս ռուսական իշխանություններին լիովին վերահսկել Այսրկովկասի մուսուլման հպատակներին, ընդհանրապես՝ իսլամական դաշտը, հոգևոր վերնախավին և հոգևորականությանն առհասարակ: Ռուսական իշխանությունները ձգտում էին չեզոքացնել նաև թուրքական և պարսկական ազդեցությունները: Վարչությունները ֆինանսավորվում էին ցարական իշխանությունների կողմից: Վարչությունների ստեղծման արդյունքում կրոնական գործիչները դարձան պետական պաշտոնյաներ, որոնց գործողությունները, ընդհանուր առմամբ, վերահսկվում էին: Համակարգից դուրս մղվեցին այլախոհ հոգևորականներն ու «պաշտոնական իսլամից» դուրս գործող տարաբնույթ, այդ թվում սուֆիական, կրոնական հեղինակությունները: Տեղերում հիմնականում առաջ էին քաշվում վստահելի հոգևորականներ: Ռուսպարսկական և ռուս-թուրքական հակասություններն Արևելյան Այսրկովկասում ողջ 19-րդ դարում ի հայտ բերեցին կնճռոտ խնդիրներ ոչ միայն քաղաքական, այլև միջդավանական հարաբերություններում և կրոնական ոլորտում:


7

Հատկանշական է, որ 1828-1829թթ., 18771878թթ. ռուս-թուրքական պատերազմների, ինչպես նաև 1853-1856թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ շիա հոգևորականությունը հիմնականում Ռուսական կայսրության կողմից էր: Բազմաթիվ շիա մուսուլմաններ կռվում էին ռուսական բանակում Օսմանյան կայսրության դեմ, ինչը, բնականաբար, առաջ էր բերում սուննիների դժգոհությունը: Հարկ է նկատել, որ շիաներն իրենց նույնականացնում էին իրանական աշխարհին, ինչը բացատրվում է Իրանի հետ ունեցած պատմական, լեզվամշակութային և կրոնական ընդհանրություններով: Ռուսական կայսրության տիրապետության շրջանում Արևելյան Այսրկովկասում դեպի Օսմանյան կայսրությունը կողմնորոշված սուննիների թիվն աստիճանաբար նվազեց: Ռուսական տիրապետությունից դժգոհ՝ նրանց մի մասն արտագաղթեց Օսմանյան կայսրություն: 1830-ականների տվյալներով՝ սուննիները շիաների նկատմամբ առավելություն ունեին: Նրանք հիմնականում բնակվում էին ժամանակակից Ադրբեջանի հյուսիսային և արևմտյան շրջաններում, ունեին դաղստանյան և լեզգիական ծագում: Արդեն 1860թ. Սուննիները մուսուլման բնակչության մեկ երրորդն էին: Ռուսական տիրապետության շրջանում Արևելյան Այսրկովկասում մեծ վնաս հասցվեց դասական իսլամական ինստիտուտներին, այդ թվում՝ շարիաթական դատարաններին: Մինչև խորհրդայնացումն Ադրեջանում գործել են շարիաթական դատարանների ընդամենը 23 շիա և 16 սուննի կադիներ, որոնք միայն սահմանափակ գործեր կարող էին վարել՝ հիմնականում ընտանեկան օրենսգրքին առնչվող: Ռուսական իշխանությունները կայսրությանը միակցված շրջանները (այդ թվում՝ այսրկովկասյան) ցանկանում էին ռուսականացնել և դարձնել վերահսկելի: Ռուսականացման գործընթացն ուղեկցվում էր բարենորոգչական շարժումների, աշխարհիկ լուսավորչական գաղափարների ներդրմամբ և իսլամի մարգինալացմամբ: Ասվածի ապացույցն է կայսրության իսլամադավան շրջաններում (Վոլգայի և Ղրիմի շրջաններում ապրող թաթարների և թյուրքական ծագում ունեցող այլ իսլամաբնակ շրջաններում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայում) ջադիդականության տարածումը: Ջադիդականությունը սկիզբ առավ 19-րդ դարի վերջին և զգալի տարածում ստացավ 20-րդ դարի սկզբներին: Այն հասարակական-քաղաքական շարժում էր, որն էականորեն ազդվեց ռուսական իրականության մեջ տարածում ստացած եվրոպական ազատական գաղափարներից: Շարժումը նպատակ ուներ բարեփոխել թյուրքախոս մուսուլմանների հասարակական, քաղաքական և սոցիալական կյանքը՝ առաջին հերթին արդիականացնելով և զարգացնելով կրթության համակարգն ու թուրքերեն լեզուն, նպաստելով կայսրության մեջ թյուրքախոս ժողովուրդների համախմբմանն առաջադեմ գաղափարների ներքո: Ջադիդականները համոզված էին, որ իսլամը համահունչ է արդիականությանը, այդ իսկ պատճառով առաջ էին քաշում իսլամը նոր լույսի ներքո քննարկելու գաղափարը: Ամեն պարագայում, շիա մուսուլմանների շրջանում ջադիդականության ազդեցությունն ավելի նվազ էր, ինչը պայմանավորված էր շիա իսլամում ազատ դատողությունների (իջթիհադ) ինստիտուտի գոյությամբ: 19-րդ դարի կեսերից Այսրկովկասում լուսավորչական գաղափարներով սկսեց հանդես գալ մուսուլման մտավորականների մի շերտ, հիմնականում ռուսական կրթություն ստացած ատրպատականցիներ, ովքեր շատ դեպքերում սերում էին կրոնական ընտանիքներից: Նշենք, որ այս փուլում տարբեր շրջաններից, այդ թվում Իրանից և մասնավորապես Ատրպատականից մեծ հոսք կար դեպի Այսրկովկաս,

որտեղ գալիս էին հիմնականում աշխատելու, կրթություն ստանալու, ինչպես նաև քաղաքական գործունեություն ծավալելու նպատակով: Լուսավորչական գաղափարներով հանդես եկող մտավորականներից էր նշանավոր հասարակական գործիչ, մատերիալիստ փիլիսոփա, պարսկալեզու, ռուսալեզու և թյուրքալեզու գրող Միրզա Ֆաթhալի Ախունդզադեն (Ախունդով, 1812-1878թթ.), որը ծնվել էր իրանական Շեքիում նախքան Ռուսական կայսրության կողմից Այսրկովկասի նվաճումը: Համարվում է ադրբեջաներեն գրական լեզվի և ադրբեջանական ինքնության հիմնադիրներից մեկը: Իրանում Ախունդզադեն ճանաչված է որպես իրանական լուսավորչականության ամենահանգուցային գաղափարախոսներից մեկը: Եղել է մուսուլմանական միջավայրում աշխարհիկ կրթության ջերմեռանդ պաշտպան: 1850-1855թթ. Ախունդզադեն առաջին անգամ եվրոպական ոճի երգիծական պիեսներ է գրել թուրքերենի տեղական խոսվածքով: Երգիծանքի միջոցով փորձել է քննադատել ժամանակակից Ադրբեջանում այդ տարիների շատուշատ սոցիալական ու հասարակական խնդիրներ՝ կապված կրոնական սնահավատության և տգիտության հետ: 19-րդ դարի վերջին քառորդում Արևելյան Այսրկովկասում հասարակական-քաղաքական շրջանակներում զարգացում ստացան բանավեճերը սոցիալական, այդ թվում՝ կրոնական խնդիրների շուրջ, որոնք արտացոլվեցին ժամանակի նորաստեղծ մամուլում: Հատկանշական է, որ աշխարհիկ տրամադրություններ արտահայտող «Էկինչի» թերթը (1874-1877) և «Մոլլա Նասրեդդին» ամսագիրն իրենց էջերում սուր քննադատություն էին հնչեցնում Աշուրայի3 և մուսուլմանական ծիսակարգերի ավանդական գործառման դեմ՝ անդրադառնալով նաև սուննիների ու շիաների հարաբերություններին ու նրանց հիմնախնդիրներին: «Էկինչին», որ ժամանակակից Ադրբեջանի տարածքում արաբատառ, թուրքերենի տեղական խոսվածքով տպված առաջին թերթն էր, իր խմբագրականներից մեկում, քննարկելով երկրամասի միջդավանական խնդիրները, նշում է. «Մեր մեջ միասնություն չկա, և մեզ ոչինչ չի միավորում: Կովկասում ապրող մուսուլմանների մի մասը շիաներ են, մյուս մասը` սուննիներ: Սուննիները չեն դադարում ատել շիաներին, շիաները` սուննիներին: Նրանք միմյանց լսել չեն ուզում»: 1905-1907թթ. ռուսական հեղափոխության ազդեցությամբ Այսրկովկասում ձևավորվեցին բազմաթիվ հեղափոխական օջախներ, որտեղ սկսեցին գործել տարբեր գաղտնի կազմակերպություններ՝ թե՛ ազգային, թե՛ անդրազգային ուղղվածությամբ: Պատմական այս բարդ ու հակասական ժամանակաշրջանում Այսրկովկասը համակված էր սոցիալիստական և ազգային-լիբերալ գաղափարներով, որոնք պարարտ հող էին գտնում նաև Բաքվում, որն այդ տարիներին նավթարդյունաբերության կարևորագույն կենտրոն էր: Զուգահեռաբար, հասարակական-քաղաքական գործընթացներում իսլամական գործոնը որոշ չափով շարունակեց պահպանել իր նշանակությունը: Ասվածի ապացույցը Ռուսական սոցիալդեմոկրատական բանվորական կուսակցության Բաքվի մասնաճյուղն էր՝ 1904թ. ստեղծված «Հյումմեթը» (Hümmət): Այն ներկայացվում էր որպես մուսուլմանական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն նաև մուսուլման բանվորներին ներգրավելու համար: Կառույցի հիմնադիրներից մեկը՝ Մամեդ Էմին Ռասուլզադեն, համոզված էր, որ այնպիսի ընդհանրական գաղափարներ, ինչպես դեմոկրատիան և սոցիալ-դեմոկրատիան են, չեն հակասում իսլամին: «Ինչ խմբում էլ որ լինենք, կարևորը՝ հենվենք իսլամի վրա», քանի որ «իսլամը համամարդկային է»:

1905թ. Ռուսական կայսրությունում ստեղծվեց լիբերալ-իսլամական ուղղվածությամբ «Մուսուլմանների միությունը» («Իթթիֆակ ալ-մուսլիմին»), որի ամենաակտիվ գործիչներից մեկը 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) պետական գործիչ Ալի Մարդան Թոփչիբաշևն (1862-1934թթ.) էր: Կառույցն առաջ էր քաշում Ցարական Ռուսաստանի մուսուլմաններին մի շարժման մեջ միավորելու, մուսուլմանների կրթության և մշակույթի զարգացման, կայսրության մեջ մուսուլմաններին համահավասար իրավունքներ շնորհելու գաղափարներ: «Իթթիֆակը» գոյատևեց ընդամենը երկու տարի և դադարեց գոյություն ունենալ 1907-ին: Միաժամանակ, հեղափոխական խմորումներ էին ընթանում նաև հարևան Իրանում և Օսմանյան կասրությունում: 1906թ. Իրանում տեղի ունեցավ սահմանադրական հեղափոխություն: Այստեղ սկսված հեղափոխական գործընթացները շարունակվեցին մինչև 1911թ.: 1908թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցավ երիտթուրքական հեղափոխությունը: Թե՛ ռուսական, թե՛ իրանական և թե՛ թուրքական հեղափոխություններն իրենց ազդեցությունն ունեցան Արևելյան Այսրկովկասում: Այս երկրամասի հետ կապ ունեցող բազմաթիվ մուսուլմաններ որևէ ձևով առնչվել են այդ գործընթացներին, որոնք հետագայում նպաստեցին Ադրբեջան պետության կայացմանը: Օրինակ, «Իթթիհադ վե թերաքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցության հիմնադիրներից մեկն Ալի Բեյ Հուսեյնզադեն էր (1864-1940թթ.), որը ծնվել է Սալյանում (ներկայումս՝ Ադրբեջանում), կրոնական գործիչների ընտանիքում: Հուսեյնզադեն առաջ է քաշել «թյուրքականություն, իսլամականացում, եվրոպականացում» (Turklashtirmak, Islamlashtirmak, Avrupalashtirmak) կարգախոսը: 1903թ. վերադարձել է Բաքու, որից հետո տարիներ անց օսմաներենով հրատարակել է ազատական-աշխարհիկ ուղղվածությամբ և թյուրքականության ոգով ներշնչված «Ֆուզույաթ» ամսագիրը: Հուսեյնզադեն առաջարկում էր այդ շրջանում Ադրբեջանում հրատարակվող մամուլում օգտագործել օսմաներենի ձևափոխված՝ տեղական տարբերակը՝ պաշտպանելով այն թեզը, որ թե՛ օսմանյան թուրքերը և թե՛ թյուրքախոս շիա մուսուլմանները թուրք-օղուզներ են: 1911թ. «Իթթիհադ վե թերաքիի» ազդեցությամբ ստեղծվեց «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցությունը: 1917թ. Հոկտեմբերին Արևելյան Այսրկովկասում ստեղծված իսլամական «Իթթիհադ» («Միություն») կուսակցությունն առաջ էր քաշում Ռուսաստանի մուսուլմանների շրջանում շարիաթի ներդրման գաղափարը: «Իթթիհադի» կարգախոսներից էր՝ «Մեզ պետք չէ այլ կուսակցություն՝ իսլամից բացի»: 1917թ. Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հռչակվեցին այսրկովկասյան երեք հանրապետությունները: Վրաստանից և Հայաստանից բացի՝ 1918թ. մայիսի 28-ին ստեղծվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը (ադրբեջաներեն՝ Azərbaycan Xalq Cümhuriyyəti՝ Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետություն): «Մուսավաթը» դարձավ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխող ուժը, իսկ թյուրքականությունը՝ նորաստեղծ պետության իշխող գաղափարախոսությունը: Թուրքերենը հռչակվեց պետության պաշտոնական լեզու: Դպրոցներում Ռուսաստանի պատմության դասընթացը փոխարինվեց թյուրք ժողովուրդների պատմությամբ: Աշխարհիկությունը սկսեց ամրապնդել դիրքերը, իսկ շարիաթը՝ աստիճանաբար դուրս մղվել: Սկսվեց աշխարհիկ դատարանների կազմավորման գործընթացը: Քայլեր ձեռնարկվեցին՝ թուլացնելու Ռուսական կայսրության օրոք ստեղծված հոգևոր վարչությունների քաղաքական ազդեցությունը:


8

Հարկ է նշել, որ իսլամը որոշակի տեղ էր զբաղեցնում «Մուսավաթի» գաղափարախոսության մեջ, որը սկզբնապես ուներ իսլամական բնույթ: 1918-1920թթ. իսլամն Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ուղենիշներից մեկն էր՝ թեկուզ ոչ առաջնային: Պետական գաղափարախոսության հիմքում ընկած էին թյուրքականությունը, արդիականությունը և իսլամը: Նոր ձևավորված կառավարության կողմից շեյխ ուլիսլամ նշանակվեց Հաջի Աղա Ալիզադեն, ով խորհրդային շրջանում ևս տասը տարի եղել է հոգևոր առաջնորդ և համարվում է Ադրբեջանի պատմության ամենանշանավոր կրոնական, հասարակական և մշակութային գործիչներից մեկը:

Աբստրակտ էքսպրեսիոնիզմի գլուխգործոց. շվեյցարական թերթը՝ Արշիլ Գորկու հայտնաբերված նկարի մասին

Արշիլ Գորկու՝ նոր գտնված կտավի ջերմ գույների և երկնային լույսի տակ նրա կյանքի մեծ ցավն է։ Այդ մասին գրել է շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը՝ վերջերս գտնված նկարի մասին հոդվածում, գրում է «Sputnik Արմենիա»-ն: Հայտնի The Limit («Սահմանը», 1947թ․) կտավի տակ նկարչի դուստրերը ներկի տարօրինակ հետքեր են նկատել։ Պարզվել է, որ կտավի տակ թղթե նկար կա։ 2020թ․-ի վերջին սկսվել է նկարի վերականգնումը։ Եթե «Սահմանը» պատկերված է հիմնականում մոխրականաչ գույներով, ապա դրա տակ հայտնաբերված նկարը, որը պայմանականորեն անվանել են Virginia Summer («Ամառը Վիրջինիայում»), ներկայացնում է կապույտ լույսով և արևի շողերով լուսավորված սենյակ՝ գարնանային երկնքի շնչով լցված։ «Այստեղ կարելի է տեսնել անցյալի և ապագայի միջև ազատ լողացող հիշողությունը։ Նրա հայկական մանկության ամառը՝ իր վառ բույրերով ու գույներով, և ամառը գյուղական Վիրջինիայում՝ դրանք հեշտությամբ միահյուսվում են։ Բայց լույսով լի այդ թեթևության տակ ընկած է նկարչի ծանր ճակատագիրը, որի մայրը մահացել է

սովից՝ Ցեղասպանության տարիներին»,-գրում է պարբերականը։ Արշիլ Գորկին ամերիկահայ նկարիչ է, Նյու Յորքի աբստրակտ էքսպրեսիոնիզմի դպրոցի կենտրոնական դեմքերից մեկը․ այդ ժանրը հայտնի է Ջեքսոն Պոլլոկի, Վիլեմ դե Կունինգի և այլոց անուններով:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.