CULTURAL WORLD # 84

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2022


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչպե՞ս Վազգեն Ա-ի միջնորդությամբ և ադրբեջանցի սահմանապահների կաշառվածությամբ փրկվեցին Ջուղայի մի քանի խաչքարերը

Հայկական մշակույթի գլուխգործոցներից էր Ջուղայի խաչքարերը։ Տարբեր ժամանակներում օտարերկրացի մի շարք ճանապարհորդներ այցելել են Ջուղա, կատարել ուսումնասիրություններ և տվյալներ հայտնել խաչքարերի թվաքանակի մասին։ Աղբյուրների հայտնած թվերը համադրելով՝ տեսնում ենք, որ Ջուղայի հայկական խաչքարերի թվաքանակը տատանվում է 600010000-ի միջև։ 1648 թվականին Ջուղա այցելած ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդեսն իր հուշագրությունում նշում է, որ խաչքարերի թիվը հասնում էր 10 հազարի։

Արդեն իսկ 20-րդ դարում ուսումնասիրությունները ու ճանապարհորդների հուշերը ցույց են տալիս, որ դարասկզբին մնացել էր 6000 խաչքար, իսկ 1915 թվականին արդեն կար 3000 խաչքար։ 1970-ականներին պատմաբան Արգամ Այվազյանն ուսումնասիրում է Ջուղայի հայկական գերեզմանոցը և նշում, որ այնտեղ մնացել է 2707 խաչքար։ Թվերն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խաչքարերի կյանքը վտանգված է, և կարիք է ստեղծվում, որպեսզի մի քանիսը փրկվեն։ Այդ շրջանում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն որոշում է իր ուժերով և միջոցներով մի շարք խաչքարեր փրկել և բերել Հայաստան։ Այդ օրերի մասին իր հուշերում գրում է Խորհրդային պետական և կուսակցական գործիչ Կարլեն Դալլաքյանը։

«Խորհրդային սահմանապահ զորքերի ընդհանուր հրամանատարը Հայաստան ժամանելով, այցելել էր վեհափառին։ Կաթողիկոսը խնդիր էր դրել սահմանային գոտու մեջ գտնվող Հին Ջուղայի գերեզմանատներից որոշ քանակությամբ խաչքարեր Էջմիածին տեղափոխելու մասին։

Հրամանատարը համաձայնություն էր տվել։ Մեծ ոգևորությամբ գնացինք Նախիջևան, անցանք հին Ջուղայի գերեզմանատուն, որը հենց սահմանային փշալարի հետևում էր, Արաքսի ափին։ Գետի մյուս կողմում, մեզնից մի քսաներեսուն մետր հեռավորության վրա Պարսկաստանն էր։ Սահմանապահները տեղյակ էին։ Իրենք առաջնորդեցին միայն իրենց հայտնի կածաններով, որոնք ականներից զերծ էին։ Գրիգոր Խանջյանը ջանադրությամբ գործի անցավ։ Ընտրեց շուրջ քսան լավագույնները, ետևի կողմից սպիտակ ներկով շրջանագծեր քաշեց։ Նկատի ունեինք, երբ բեռնատար ավտոմեքենաներով ներկայանայինք, այլևս ամեն ինչ պատրաստ կլիներ, ժամանակ չէինք կորցնի ընտրության վրա։ Ջուլֆա (Ջուղա) քաղաքում Ադրբեջանի տեղական իշխանությունները մեզ լավ ընդունեցին, հյուրասիրեցին և ճանապարհ դրին։ Ամեն ինչ այնքան դյուրին էր ստացվում, որ չէինք հավատում մեր հաջողությանը։ Սկսեցին բանակցությունները ավտոշարասյուն ճամփելու վերաբերյալ։ Պետք էր ուղարկել քսան մեքենայից ոչ պակաս (Քարերը շատ ծանր էին, յուրաքանչյուրը՝ մեկ տոննից ավելի։ Հույս ունեինք նաև որոշ քանակությամբ խոյեր վերցնել)։ Պահանջվեցին համարանիշները, վարորդների անձնական տվյալները։ Ուղարկեցինք։ Այդ ամենը Պետական Անվտանգության մարմինների միջոցով։ Արտոնության համար երկար սպասեցինք։ Վերջապես Հայաստանի ՊԱԿ-ից ինձ հայտնեցին, որ ըստ Ջուլֆայի կուսակցական իշխանությունների հաղորդման, առանց Բաքվի իշխանությունների կարգադրության հարցը լուծել հնարավոր չէր»։ (Հատվածը վերցված է Կարլեն Դալլաքյանի «Հուշապատում․ դեմքեր, իրողություններ, մտորումներ» գրքից։ Երևան, 1998 թվական, էջ 138)։

Բնականաբար, խաչքարերի փրկության գործը հեշտ ընթացք չէր ունենալու։ Դա արդեն իսկ երևում էր Բաքվի իշխանությունների ուղարկած նամակից, որով փորձում էին քաղաքակիրթ ձևով կանխել այդ ամենը։ Արդյունքում՝ գործի են դրվում նոր միջոցներ, ու անհնարինը դառնում է հնարավոր․ «Անմիջապես այցելեցի փոխվարչապետ Սուրեն Մովսիսյանին։ Գործի մեջ քաջահմուտ մարդ էր, մեծ փորձառության տեր։ – Անիմաստ է, Կարլեն։ Ոչինչ չի ստացվի։ Բայց քանի որ կաթողիկոսն է մեջը, եկ փորձենք։ Նա համապատասխան հեռագիր տվեց Բաքվի կառավարությանը: Սպասեցինք։ Դարձյալ երկար։ Վերջապես մի օր զանգ հնչեց։ Ադրբեջանում Մոսկվայի Կրոնի Գործերի լիազորն էր։ Հայտնեց, թե Ադրբեջանի կառավարությունը չի կարող ընդունել կաթողիկոսի խնդրանքը, քանի որ րենց Գիտությունների Ակադեմիան հնագիտական լայն ուսումնասիրություններ է կատարում հենց Ջուղայի գերեզմանատանը և բոլոր հուշարձանների ներկայությունը պարտադիր է։ Կարծեմ նույն այս բովանդակությամբ գրություն հղվել էր նաև Վազգեն Ա-ին։

1998 թվականին Ադրբեջանը իրականացրեց խաչքարերի ոչնչացման գործընթաց։ 2003 թվականին Ադրբեջանը վերսկսեց խաչքարերի ավերածությունների նոր ընթացք։ 2 դեպքում էլ Հայաստանի կողմից բողոք ներկայացվեց, սակայն դա տեսականորեն ոչինչ չտվեց։ Նշվում է, որ այդ ավերածություններից հետո մոտ 2000 խաչքար դեռ կա պահպանված։ Ադրբեջանը յուրաքանչյուր հարմար առիթ նորից օգտագործելու է, որպեսզի ոչնչացնի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերը։

19-րդ դարի Մոխրաթաղը, ձիաբուծարանն ու հույների արծաթի հանքն Արցախում. Րաֆֆու բացառիկ հուշերը


3

1881 թվականի հուլիսի վերջերին հայ մեծանուն վիպասան Րաֆֆին ուղևորություն է սկսում դեպի Սյունիք և Արցախ։ Րաֆֆու ճանապարհորդությունը տևում է մոտ 2 ամիս։ Րաֆֆին ինքը վկայում է, որ ճանապարհորդության նպատակն էր պատմական, փաստական ու տեղագրական նյութերի սակավությունը, որն առաջացել էր «Դավիթ Բեկ» վեպը գրելիս։ Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Րաֆֆու երկար ու հարուստ ճանապարհորդությունից մեզ հասել են շատ քիչ տեղեկություններ, և ամենայն հավանականությամբ հեղինակն ուղղակի շարադրել է իր տեսածի մի մասը։ Հեղինակի այս ճանապարհորդությունը ևս աչքի է ընկնում պատմական բացառիկ տեղեկություններով։ Րաֆֆու աչքով մենք տեսնում ենք 19-րդ դարավերջի Արցախն ու Արցախի գյուղական վարքն ու բարքը։ Ճանապարհորդական գրության վերջին` Է գլխում մենք հանդիպում ենք բացառիկ տեղեկություններ Արցախի Մեծ Շեն, Հին և Նոր Մոխրաթաղ գյուղերի մասին։

«Մեծ-շենից ես ճանապարհ ընկա դեպի Հին-Մոխրաթաղ. այդ գյուղի ավերակները և գերեզմանատունը այժմ ծածկված են թփերի ու անտառի տակ, իսկ նրանց ոչ այնքան հեռու շինված նույն անունով Նոր Մոխրաթաղ գյուղը, որ թուրքերը կոչում են Քեչիկ-ղարաբեկ։ Այստեղ ինձ հետաքրքիր էր տեսնել Մելիք Ադամի ապարանքը, որի մեջ բնակվում էր Չարաբերդի հզոր իշխա-

նը և որը նա շինել տված է։ Այդ ապարանքը գտնվում է Ինն մասանց անապատի մոտ, մի փոքրիկ դաշտավայրի վրա, ուր դեռ մնում են հին այգու ծառերից շատերը, որ զարդարում էին նրա շրջակայքում։ Ապարանքի շրջապարիսպը, սենյակներից և դահլիճներից շատերը դեռ ողջ են. Այստեղ ու այնտեղ երևում են խորտակված սյուների և հոյակապ կամարների փշրանքները։ Դահլիճներից երկուսի ճակատին կարդացվում է արձանագրություն, որից երևում է այդ պալատի Մելիք Ադամից շինված լինելը։ Այստեղ էր բնակվում այն մարդը, որ սարսափեցնում էր լեզգիներին ու թուրքերին, իսկ այժմ դատարկ է նա, երբեմն խաշնարած թարաքամանները լցնում են այնտեղ իրենց անասուններին»։ (Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 9-րդ, էջ 281282):

Խոսելով Մելիք Ադամի ապարանքի մասին՝ Րաֆֆին ընդգծում է, որ ապարանքի մոտ էր գտնվում Ինն մասանց անապատը, որն արդեն ավերակ էր դարձել։ Սակայն այնտեղ է եղել մի վարդապետ, ով այլ գյուղերից իրեր հավաքելով՝ փորձում է անապատում վերակենդանացնել հոգևոր կյանքը։ Ճանապարհորդն այնուհետև շարժվում է Մարտակերտ և այնտեղ հանդիպում 90-ամյա մի ծերունու հետ, ում անունն էր Միրզա Ասրի։ Րաֆֆին ցավալիորեն է նշում, որ ծերունու ուղեղն այլևս այնպես չէր աշխատում, ինչ նախկինում։ Նա սովորել էր Շուշի քաղաքում, գերմանացի միսիոներների մոտ, ինչպես նաև տիրապետում էր ռուսերենի,

պարսկերենի և գրել էր աշխատություններ, սակայն դրանք պատառոտվել էին և ոչինչ չէր պահպանվել։ Րաֆֆին իր ճանապարհը շարունակում է և հասնում Գյուղ–յաթաղ, որից որոշ հեռավորության վրա էլ գտնվում է Ջանյաթաղ հայաբնակ գյուղը։ Հենց այդ գյուղում է գտնվում մի մեծ ձիաբուծարան, որը հիմնադրվել է 1871 թվականին և տարեկան մոտ 50 հազար ռուբլի գումարի ձի է վաճառում։ Ձիաբուծարանի մասին ճանապարհորդը ևս հետաքրքիր մանրամասներ է պատմում.

«Ղարաբաղը հայտնի է Հայաստանի մեջ որպես արդյունաբերող ընտիր նժույգների։ Հիշյալ զավոդի նպատակն է պահպանել տեղային նժույգների ցեղը, հետզհետե ազնվացնել և թույլ չտալ, որ այլասերվին։ Այդ կետից նայելով, զավոդը մասնավոր շահատակության հիմնարկություն չէ, այլ նա պիտի նպաստե ամբողջ գավառի ձիաների ցեղի բարելավությանը։ Դրա համար էլ սահմանված է, որ գյուղացիները իրավունք ունենան իրանց մատակները մի մասնավոր վճարով (50 կոպեկից մինչև 1 ռուբլի) զավոդի նժույգներից քաշել տալ, իրավունք ունենան իրանց մատակները հղանալու


4

համար առժամանակ թողնել զավոդի նժույգների մեջ, վճարելով 3-ից մինչև 5 ռուբլի և վերջապես իրավունք ունենան մատակները պահել տալ զավոդի մեջ, ծնունդների կեսը իրանք վեր առնելով, իսկ կեսը զավոդի օգտին թողնելով։ Բացի դրանցից, զավոդը պարտավոր է յուրաքանչյուր տարի նժույգների ընտիր տեսակներից երկու-երկու հատ ուղարկել գավառի զանազան կազմերում, ու եզդի նաչալնիկների միջոցով նախապես իմացում տալով գյուղացիներին, որ իրանց մատակները բերեն այնտեղ և քաշել տան»։ (Նույն տեղում` էջ 284):

Րաֆֆին պատմում է նաև Մեհմանայի հանքերի մասին, որտեղ կա պղնձի, արճիճի և արծաթի հանք։ Հետաքրքրական է, որ հանքերը շահագործում էր հույների մի ընտանիք, ովքեր ապրում էին անտառում` փայտաշեն մի տանը։ Հանքերը գտել էին նրանք, մի մասը վաճառել շուշեցի մի հարուստ վաճառականի։

Ագուլիսի կոտորածն ու թուրքերի կողմից 30 հայ կանանց նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները Գողթն գավառը հանդիսանում էր Թուրքիան և Ադրբեջանը միացնող օղակ։ Բաթումի դաշնագրից հետո թուրքերը եկան Նախիջևան և այդ ժամանակ որոշեցին սկսել և հաջողությամբ ավարտին հասցնել Գողթն գավառի գրավումը։ Արդեն իսկ 1918 թվականի հուլիսից թուրքական զորքերը մտան Ագուլիս։ Օգոստոսին Օրդուբադի քաղաքի և շրջանի զինվորական կառավարիչ նշանակվեց Խալիլ բեյը։ Խալիլ բեյի առաջին գործը եղավ՝ կոչով դիմել հայերին և հորդորել, որպեսզի զինաթափվեն և ապրեն իրենց ենթակայության տակ խաղաղ և հնազանդ։ Խալիլ բեյն իր կոչում շտապեց տեղեկացնել, որ Նախիջևանում իբր ավերվել է 300 մահմեդական գյուղ։

Այնինչ Խալիլ բեյից առաջ և հետո Նախիջևանի հայկական գյուղերն ու հայ ազգաբնակչությունը հրի և սրի էր մատնվում։ Ամբողջ ամռան և հատկապես աշնան ընթացքում Նախիջևանում մարտեր էին ընթանում։ Թուրքերը գրավում էին հայկական բնակավայրերը, թալանում, իրականացնում կոտորածներ ու վայրագություններ։ Այդ ամենի մասին մենք ներկայացրել էինք մեր նախորդ հոդվածում։ Ամենադաժան գործողություններն ու վայրագությունները տեղի ունեցան Ագուլիսում։ Արդեն իսկ դեկտեմբերի 18 -ին Օրդուբադում գտնվող զինված թուրքերը կոտորեցին ու թալանեցին Ներքին Ագուլիսը։ Ներքին Ագուլիսում ողջ մնացած մարդիկ շտապեցին փախչել և հաստատվել Վերին Ագուլիսում։ Օրդուբադի թուրք հրամանատար Էդիֆ բեյը շտապեց հայերին հավատացնել, որ կկանխի կոտորածներն ու հայերին ոչինչ չի պատահի, սակայն թուրքական զորքերի թիվը գնալով ավելանում էր։ Ամենամեծ վայրագությունները տեղի ունեցան դեկտեմբերի 25-ին։ Այդ օրերի սարսափելի իրադարձությունների մասին մանրամասն պատմում է Տեր-Անտոնյանը.

Րաֆֆին իր հերթական ճանապարհորդությամբ ներկայացնում է հայկական Արցախ աշխարհի կյանքը, վարքն ու բարաքը։ Նա մանրամասն ներկայացնում է 19-րդ դարավերջի Արցախն ու մարդկանց։ Սրանք պատմական փաստեր են, հայ մեծ վիպասանի աչքով տեսած իրողությունները, որի մասին ցավալիորեն շատերը չգիտեն։ Նաև այս պատճառով այժմ ոմանց համար Արցախի հայկականության հարցն անգամ քննարկման առարկա է։ «Գիշերը հրդեհը բռնեց ամբողջ քաղաքը, և քաղաքում խրախճանք էր կատարվում։ ….Երբ բնակիչները մտրակներով դուրս քշվեցին, ես լսեցի հրացանաձգություն, ոչ թե անկարգ, այլ համազարկերով։

Համազարկերը շարունակվեցին մոտ երկու ժամ։ Ո՛չ մի կասկած չկար, որ համազարկերը տրվում էին կատարելապես կազմակերպված զորամասերի կողմից։ Երբ համազարկերը լռեցին, իմ պահված սենյակը բերին 30-ի չափ գեղեցիկ հայուհիներ` օրիորդներ ու տիկիններ։ Սկսեցին սենյակ մտնել ոստիկանապետ Մունշիևը, նախկին տանուտեր Վահաբ էֆենդին, Սաթթարը և ուրիշներ, որոնք մեկ -մեկ երկու-երկու ընտրում ու դուրս էին տանում գեղեցիկ հայուհիներին` նախօրոք խլելով նրանց մոտի զարդեղեններն ու դրամը։ Դուրս տարած հայուհիներին բռնաբարում էին հարևան սենյակում։ Նույն սենյակում, մահճակալի տակ, պառկած էր թալանված Սարգիս Մսրխանյանը, որի կնոջ ու երկու զավակներին սպանել էին հենց իր աչքի առջև։ Նրա խորհրդով, մենք դուրս եկանք հետևի դռնից-ոչ ոք չէր հսկում, ամենքը զբաղված էին բռնաբարություններով-և այգիների միջով հասանք ավերակ Դանակերտ գյուղը ու այստեղից էլ Ցղնա ու Զանգեզուր, որտեղից ես եկա Երևան։ Ես ինքս տեսա, թե ինչպես թալանին ու սպանություններին մասնակցում էին տեղական թուրքերը, որոնցից կարող եմ տալ վաճառականներ Համզայի, Հյուսեյին Կուլիի, Իբրահիմի և ուրիշների անունները։ Կոտորածն ուներ բոլորովին կազմակերպված բնույթ։ Անկասկած, նախաձեռնությունը բխում էր բարձր իշխանությունից, իսկ թալանին ու կոտորածին մասնակցում էր տեղական պաշտոնեությունը։ Իհարկե, եթե իշխանությունը կամենար, ո՛չ թալանը կլիներ և ո՛չ կոտորած»։ (Հատվածը վերցված է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից։ Երևան, 1993 թվական, էջ 359):

Ագուլիսի կոտորածներն ու վայրագությունները տարածվեցին Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վայրագությունները մեծ բարկություն առաջացրեցին հասարակության մոտ։ Ագուլիսի կոտորածի մասին հեռագիրը Երևան հասավ միայն դեկտեմբերի 29-ին։ Իսկ օրեր անց Թավրիզից հեռագիր ստացվեց, որ Ագուլիսն այլևս գոյություն չունի։ Այդ ժամանակաշրջանի տեղեկությունները հայտնում են, որ Ներքին Ագուլիսում կոտորվեց մոտ 400 մարդ, իսկ Վերին Ագուլիսում` 1000-ը։ Ողջ մնացած կանայք ու երեխաները հանձնվեցին թուրքերին։


5

Մեկ չափաբաժին վիսկին պարունակում է այնքան հակաօքսիդանտ, ինչքան մեկ բաժակ լավ կարմիր գինին: Դրա համար այդ խմիչքով կարելի է հեշտությամբ բուժել մրսածությունը: Այս խմիչքը պարունակում է նաև էլագինային թթու, որն օգնում է պայքարել քաղցկեղի զարգացման դեմ: 5. Ռոզե

Բայց գլխավոր գաղտնիքը նրանում է, որ տեկիլան արտադրվում է ագավայից, որում պարունակվող շաքարն ավել չէ մեր արյան մեջ պարունակվող գլյուկոզայից: Դա նշանակում է, որ Դուք չեք զգա քաղցի կտրուկ նոպա այն օգտագործելիս և Ձեր խոլեստերինի մակարդակը չի բարձրանա: 2. Կարմիր գինի

Գինու այս տարատեսակն իր մեջ ներառում է հիվանդությունների պրոֆիլակտիկայի հետ կապված և սպիտակ, և կարմիր գինիների բոլոր լավագույն որակները: Պոլիֆենոլները, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են այս խմիչքի մեջ, կանխարգելում են աթերոսկլերոզը, իսկ դա, ինչպես հայտնի է, սրտանոթային բոլոր հիվանդությունների հիմնական պատճառն է: 6. Շամպայն

Երևանում Ագուլիսի վայրագությունների մասին տեղեկանալով՝ հայտնեցին գնդապետ Հասկելին և դաշնակիցներին, սակայն ամեն ինչ ավարտվեց միայն կոչերով, ցավակցություններով և կեղծ արդարացումներով։ Միջազգային հանրությունը հերթական անգամ աչք փակեց հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության համար։ Հետագայում հայերը Ագուլիսի վրեժը լուծեցին։ Սակայն ինչպես Թավրիզից ստացված հեռագրում էր գրված. «Քարտեզի վրա Ագուլիս այլևս գոյություն չունի»։

Աշխարհի 6 ամենաօգտակար ալկոհոլային խմիչքները

Այս ըմպելիքը միշտ առաջին շարքերում է, եթե խոսքը գնում է օրգանիզմի համար օգտակարության մասին: Սակայն այն «վատ» շաքարի մեջ պարտվում է տեկիլային, բայց ունի բազմաթիվ այլ առավելություններ: Օրինակ՝ ակտիվ միացությունները գինու մեջ բարելավում են սիրտ-անոթային մակարդակի վիճակը: Բացի այդ, գինին օգնում է դանդաղեցնել գլյուկոզայի՝ արյան մեջ ներթափանցման գործընթացը, և դա թույլ չի տալիս ինսուլինին կտրուկ բարձրանալ: 3. Ռոմ

Ռոմն այդքան էլ պոպուլյար խմիչք չէ ուսանողների և մտավոր աշխատանքով զբաղվողների շրջանակում, և իզուր: Այս խմիչքը, ինչպես ապացուցվել է մի շարք հետազոտությունների արդյունքում, բարձրացնում է մարդու ճանաչողական ընդունակությունները: Բացի այդ, ռոմն ընդունակ է կարգավորելու նյարդային համակարգը և իջեցնելու պահի անհանգստությունը: 4. Վիսկի

1. Տեկիլա Որքան էլ տարօրինակ թվա, այս թունդ ալկոհոլային խմիչքնը օգտակար նյութերի քանակով և առողջության համար առավելություններով առաջատարն է բոլոր սպիրտային խմիչքների մեջ: Ընդ որում, այն ավելի քիչ կալորիա է պարունակում, քան օրինակ՝ օղին:

Եթե Դուք վերջին ժամանակներում բողոքում եք Ձեր հիշողության որակից, ապա օգնության կարող է հասնել շամպայնը: Այն էականորեն բարձրացնում է նեյրոնների տոնուսը, որոնք պատասխանատու են ճանաչողական ֆունկցիաների այդ մասի համար: Բացի այդ, շամպայնը կարող է դրական ազդեցություն ունենալ մաշկի առողջության վրա: Այնպես չէ, որ խորհուրդ է տրվում շամպայն օգտագործել որպես կնճիռների դեմ պայքարող միջոց, սակայն միշտ հաճելի է իմանալ, որ ալկոհոլը ոչ միայն հաճույք է, այլ նաև օգուտ՝ ճիշտ տեսակ և չափաբաժին ընտրելու դեպքում:

Կանադացի տիեզերագնացը հերքել է տիեզերքի մասին 6 հիմնական առասպելները


6

Կանադացի տիեզերագնաց Քրիս Հադֆիլդը WIRED-ի ամերիկյան հրատարակությանը պատմել է, թե տիեզերքի մասին որ գաղափարներն են ճշմարիտ, իսկ որոնք՝ առասպել։ Եթե դուք հայտնվեք առանց տիեզերական կոստյումի արտաքին տիեզերքում, դուք կմահանաք արևի ճառագայթումից

Երկրի վրա: Սա կարելի է հասկանալ Էյնշտեյնի սառը մտքի փորձի միջոցով։ Պատկերացրեք, որ դուք նայում եք էլեկտրական ժամացույցին: Դրանցից լույսը հասնում է աչքերիդ, ու հասկանում ես, որ հիմա ժամը 12:00-ն է։ Այնուամենայնիվ, եթե լույսի արագությամբ հեռանաք ժամացույցից, ապա անընդհատ կտեսնեք 12:00: Այնուամենայնիվ, դուք դեռ կծերանաք։

Իրականությունը շատ ավելի վատ է՝ Տիեզերքում ստվերում մինուս 250°C է, իսկ արևի տակ՝ գումարած 250°C, այնպես որ դուք անմիջապես կսկսեք «թխվել», կարծես շիկացած ջեռոցում լինեք։ Նաև ամբողջ օդը անմիջապես կլքի ձեր թոքերը, և օդի ճնշման բացակայության պատճառով ձեր արյունը կեռա։

«Այն, ինչ պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել»

Տիեզերագնացները պետք է անընդհատ մարզվեն, հակառակ դեպքում նրանք կկորցնեն գիտակցությունը և կմահանան Տիեզերանավում ապրելն աշխարհի ամենածույլ բաներից մեկն է։ Դուք նույնիսկ մատը բարձրացնելու կարիք չունեք: Անքաշությունն ամեն ինչ անում է ձեզ համար։ Այնուամենայնիվ, վեց ամիս հետո դուք պետք է վերադառնաք Երկիր, և եթե սպորտով չեք զբաղվում, ապա ժամանելուն պես դուք կհայտնվեք անհավասարակշիռ վիճակում։ Հետևաբար, տիեզերագնացներն ամեն օր մարզվում են երկու ժամով։ Տիեզերքից այրված սթեյքի հոտ է գալիս Սա ճշմարիտ է։ Երբ վերադառնում ես տիեզերքից և բացում կոստյումը, շրջակայքում հոտը մի փոքր նման է վառոդի կամ այրված սթեյքի: Ըստ Հադֆիլդի՝ պատճառն այն է, որ վակուումը քիմիական նյութերը մի փոքր դուրս է հանում նավի մետաղական պատերից, ուստի դրանք արձակում են փոքր մասնիկներ, որոնք օդի ճնշումը պահում են Երկրի վրա։ Եթե Տիեզերքում ինչ-որ բան պայթում է, մարդիկ դա չեն կարող լսել Սա ճիշտ է, ինչը շատ հեշտ է ապացուցել։ Արևն ինքնին հավերժական պայթյուն է: Անընդհատ տեղի են ունենում էներգիայի ջերմամիջուկային պայթյուններ, որոնք հազարավոր անգամ ավելի մեծ են, քան միջուկային ռումբը: Այնուամենայնիվ, մենք դա չենք լսում, քանի որ տարածության վակուումը չի կարող տանել Արեգակի ձայնային ալիքներն այնպես, որ նրանք հասնեն մեր ականջի թմբկաթաղանթին: Տիեզերագնացների համար միջաստղային ճանապարհորդության գոյատևման միակ միջոցը սառչելն է կրիոխաղատնում Ոչ Եթե դուք սառեցնեք մարդու մարմինը, այն կվերածվի սառցե բյուրեղների և կկործանվի: Այսպիսով, առայժմ այն ամենը, ինչ դուք տեսնում եք կրիոխցիկների մասին ֆիլմերում, ճիշտ չէ: Եթե տիեզերագնացը շարժվում է լույսի արագությամբ, նա չի ծերանում Դա ճիշտ չէ։ Ինչո՞ւ։ Պատասխանը հենց Էյնշտեյնի հարաբերականության տեսության մեջ է: Ձեր ծերացումը կտարբերվի նրանցից, ովքեր լույսի արագությամբ չեն շտապում։ Ժամանակը կանցնի նաև ձեզ համար, պարզապես ոչ այնպես, ինչպես նրանց դեպքում, ովքեր մնացել են

Իսկ նա երջանիկ մարդ էր, որովհետեւ… Շատ բաներ կան, որ չեմ հասցնում անել: Ունեմ իմ կուրսը եւ փորձում եմ այդ կուրսին տանել իմ ուղղությամբ: Ինձնից հետո իմ դերասանական գիծը կարող է անհետանալ, դրա համար եմ փորձում իմ աշխարհն իրենց ներկայացնել, որովհետեւ ափսոսում եմ, որ դա էլ պետք է գնա ինձ հետ: Ես մի քիչ էլ աստղացույցին եմ Հավատում, ըստ որի՝ ես հեռանալու եմ՝ բնականաբար, տեղափոխելով հոգիս մի այլ մարմնի մեջ…: Ռաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆ Եվ հեռացավ հայ դերասանական արվեստի ամենասիրված դեմքերից մեկը, մեկն այն վերջին մոհիկաններից, որոնց բացակայության դեպքում ամայանում եւ երբեւէ չի լցվում միայն իրենց վերապահված եւ իրենցով շնչավորված բեմական այն մթնոլորտն ու կենսատարածքը, որտեղ տասնամյակներ շարունակ ճառագել էր նրանց արվեստի լույսը: Հեռացավ Ռաֆայել Քոթանջյան սիրված ժողովրդական արտիստը, որի խաղացած յուրաքանչյուր դեր՝ գլխավոր, երկրորդական, թեկուզեւ էպիզոդիկ, խոսում էր նրա տաղանդի մասին ու տպավորվում՝ այլեւս երբեւէ չմոռացվելու զորությամբ կնիքված… Հայրը կարսեցի էր, մայրը՝ գյումրեցի, ինքը ծնվել էր Թբիլիսիում: Չորս տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Երեւան: Հաճախեց Մայակովսկու անվան ռուսական դպրոց: Հոր ցանկությունն էր, որ որդին սովորի եւ ճարտարապետ դառնա: Բայց ճակատագիրը նրան այլ ճանապարհ էր նախանշել, որը նախընտրելու համար ապագա դերասանը երախտապարտ էր լինելու ռուսաց լեզվի եւ ռուս գրականության իր ուսուցչուհուն, ով երազել էր դերասանուհի դառնալու մասին, բայց չէր հաջողել: Եվ իր չիրականացած երազանքն ուզում էր

տեսնել իր գերազանցիկ աշակերտի կերպարում: Աշակերտ Ռաֆայելի համար դեպի բեմական լույսեր տանող արահետն սկսվում է հենց այս կրթօջախում: Ինչպես հետագայում վերհիշելու էր տաղանդավոր արտիստը՝ «Ես դպրոցական ներկայացումներում խաղացել եմ այնպիսի դերեր, որոնք շատերը կերազեին խաղալ բեմերում…»: Որոշումը կայացված էր. դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է մայրաքաղաքի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ: Իսկ աշխատանքային գործունեության առաջին էջը բացվում է Զանգեզուրի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնում, որտեղ եւ՛ դերասան էր, եւ՛ ռեժիսոր: Նա իր «ձեռագիրն» էր թողնելու նաեւ «Արշալույս» երիտասարդական թատրոնում, որից հետո էլ կայանալու էր ուսումնառությունը Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներում: 1970 թվական. դերասանի առջեւ իր դռներն է բացում մայրաքաղաքի ամենասիրված թատրոններից մեկը՝ պետական դրամատիկականը: Շուրջ քսաներեք տարվա վաստակ, ամենատարբեր դերեր այս թատրոնի բեմում, հանդիսատեսի ջերմ վերաբերմունք, ճանաչում, համբավ. «Սուտ է, երբ դերասանը իբր չի զգում լավ խաղաց, թե վատ: Միշտ էլ զգում է: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ ինչ էլ խաղացել եմ մինչեւ հիմա՝ չբավարարված չեմ եղել: Ո՛չ մի անգամ: Սա նշանակում է՝ կամ հանդիսատեսը իսկապես լավն է եղել, կամ ես էլ լավ եմ խաղացել: Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ իմ հանդիպումը թատերասերի հետ միշտ է կայացել…»: Ռաֆայել Քոթանջյանը խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ե. Շվարցի «Թագավորը մերկ է», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն», հնչեղ այլ բեմականացումներ: «Ես չեմ խաղում, ես ապրում եմ կերպարի մեջ»,- ասում էր դերասանը: Իսկ նա իր լավագույն դերերը խաղացել է շուրջ 600 անգամ: Եվ դրանից չի հոգնել հանդիսատեսը, չի ձանձրացել, որովհետեւ բեմում բարձրակարգ արվեստագետ էր, ընդգծված ու ինքնատիպ անհատականություն: Դերասանական արվեստում նրա սկզբունքը Բրեխտյան թատրոնն էր, «որն ուներ օտարացման սկզբունք,- ասում էր ու մեկնաբանում.- այսինքն՝ դու կերպարը այնպես պիտի մարմնավորես, որ յուրաքանչյուրը հավատա խաղացածդ կերպարին՝ բայցեւայնպես նաեւ ձգտելով հնարավորինս դրսեւորել սեփական վերաբերմունքդ այդ կերպարի հանդեպ: Եթե դա բացասական, զզվելի կերպար է, պարտադիր չէ, որ մարդիկ ասեն՝ ինքն էլ է զզվելի: Ընդհակառակը՝ պիտի մտածես, որ այդ կերպարը, որը խաղում ես, դու ինքդ էլ դրա նկատմամբ ունես բացասական վերաբերմունք: Այսինքն՝ օտարացման վերաբերմունք…»: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Բրեխտյան թատրոնի հավատավոր դերասանը առավել մեծ ճանաչման է արժանացել շնորհիվ կինոդերերի: Նկարահանվել է բազմաթիվ հայկական եւ արտասահմանյան ֆիլմերում՝ «Ադամանդե ձեռքը», «Տղամարդիկ», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Օտար խաղեր», «Երեքի սրտերում», «Ուրախ ուղեւորություն», «Ծովահենների կայսրությունը», «Կոմսուհի դը Մոնսորո», «Ռոքսոլանա», «Կախարդի յոթերորդ մատանին», «Սերը չար է», «Պոպրիշչին», «Մի նայիր հայելուն», «Մեր բակը 3»: Բոլորը չթվարկենք, դրանց թիվը հարյուրի է հասնում:


7

Չմոռանանք, սակայն, նրա մասնակցությամբ այնքան սպասված հեռուստատեսային մանրապատումները Կիմ Երիցյանի, Արմեն Խոստիկյանի խաղընկերությամբ: Չմոռանանք նաեւ հիշողությունից չջնջվող «Սատանայի ջրաղացը» սքանչելի հեռուստաներկայացումը, նրա զվարթ երգը, նրա ժեստերն ու միմիկան: Ֆիլմերի նկարահանումների ժամանակ, երբ եղել է օտար քաղաքներում՝ Յալթա, Օդեսա, Մոսկվա, այլուր, օդ ու ջրի նման կարոտել է իր համար աշխարհի կենտրոն Երեւանը, ինչպես ինքն էր ասում՝ «որպեսզի Անթեյի նման ուժ առնի իր սիրելի քաղաքից…»: Կարոտում էր «Կազիրյոկն» ու «Պապլավոկը»՝ իր ամենասիրած սրճարանները, որտեղ գործընկերների հետ տաք ու մտերմիկ բանավեճեր էին ունենում, ասում, խոսում, անում բացահայտումներ ու երբեմն էլ առաջնորդվում դրանցով: Անուրանալի, անկորնչելի է համաժողովրդական սիրո արժանացած դերասանի վաստակը հայ դերասանական մշակույթում: Այդուհանդերձ, նա համոզված էր, որ իր անելիքները դեռ չեն սպառվել. «Այն, ինչ ես պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել: Որովհետեւ հենց զգամ, որ արդեն ասել եմ՝ ինձ համար կյանքն այլեւս հետաքրքիր չի լինի: Այժմ հետաքրքիր է, որովհետեւ սպասում ունեմ: Թե ինչ կասեմ, ինչպես կասեմ եւ դա ինչ կլինի՝ ես դեռ չգիտեմ: Եվ լավ է, որ չգիտեմ, որովհետեւ կյանքը հենց դա է՝ ապագայի իր անհայտության մեջ…»: Ռաֆայել Քոթանջյանը աշնան առաջին ամսին բոլորելու էր ութ տասնամյակը: Եվ իր հոբելյանի շեմին տալիս-առնում էր ինքն իր հետ. «Ճակատագրից միայն մի բան եմ խնդրել՝ ամեն ինչ կարող է պատահել, բայց ուզում եմ հասցնել անել էն, ինչ որ չեմ արել: Ուզում եմ կրկին տեսնել այն իրողությունը, երբ ամենքս հպարտանում էինք ամեն մի հայով: Ուզում եմ ապրենք այնպես, որ արժանի լինենք մեր նախնիներին: Սկսել ենք ապրել հացիվ, սպառողական կյանքով…»: Եվ՝ լռություն… Նա գնաց միանալու մեր երախտավորների այն փաղանգին, որոնց հանդեպ ժողովրդական սերն ու գուրգուրանքը երբեւէ չեն նվազում անգամ իրենց հեռանալուց հետո: Այդպես եղել է, այդպես կլինի այսօր, վաղը, գալիք ժամանակներում… Հակոբ Սրապյան

Ինչը կարող էր կործանել, այն էլ փառաբանեց… «Արվեստը մի խորհուրդ է, եւ արվեստագետը՝ նրա քուրմը… Ամեն մի մտադրություն՝ արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչը սիրուց բացի որեւէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է»։ Երվանդ Քոչար

Ու չնայած արվեստագետի համոզմունքին, թե արվեստն այլ նպատակի չի ծառայում, քան բուն արվեստին, Քոչարին ձերբակալում են «Սասունցի Դավիթ» արձանի համար եւ կայարանամերձ հրապարակում տեղադրված անմեղ արձանի գիպսե օրինակը ջարդուփշուր անում։ Երվանդ Քոչարն արդեն աշխարհում ճանաչված արվեստագետ էր, հիմնադրել էր տարածական նկարչությունը եւ այդ թեմայով զեկուցում կարդացել 1936 թ. մարտի 18ին, ստորագրել «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որի գաղափարներն իրականացրել էր իր ստեղծագործություններում։ Մանիֆեստի կողմնակիցներն էին Պիկասոն, Արպը, Կալդերը, Միրոն, Դելոնեն, Դյուշանը, Կանդինսկին, Պիկաբիան եւ այլք։ Քոչարը մեծ ամպլուայի ստեղծագործող էր՝ զարդա-կիրառական արվեստից մինչեւ գեղանկարչություն, քանդակագործություն, գծանկարչություն, գրքի, ներկայացումների ձեւավորման աշխատանքներ, բայց եւ ցանկացած թեմատիկայի մեջ յուրաքանչյուր աշխատանքի համար՝ ուրույն մոտեցումներով ու մեկնություններով, անընդհատ ստեղծագործական եռուն պրոցեսի մեջ՝ բացահայտելով արվեստի խորհրդավոր աշխարհը, թափանցելով խորքն ու միտքը։ Նրա գործերը սոսկ տեսարժան չեն. դրանք խորհել են տալիս ոչ միայն կատարման կերպով, տեխնիկայով, կիրառված նյութի տեսակով, տարածական ու ժամանակի միաձույլ շարժապատկերի հղացմամբ, այլեւ մտածել տալու թելադրանքով, այլ կերպ՝ արվեստագետի թիրախը միտքն է. ցանկացած ճանապարհով մտքին հասնելու գերնպատակը, որսալու անհայտը. չէ որ միտքը ոչ միայն լեզվի, այլեւ մատների ծայրերին է կենդանանում… Ստացվում է հետաքրքիր պտույտ՝ ուղեղը թելադրում է մատների աշխատանքը, այսինքն՝ միտքը սահում է դեպի մատները, մատները ստեղծում են պատկերներ, պատկերները վերադառնում են մտքին. Արարչական այս շրջապտույտը բավական թափանցիկ է Քոչարի ամպլուայում, ինչն արվեստագետի մեծության վկայագիրն է, եւ արդեն իսկ զարմանալի չէ ո՛չ նրա բարեկամների ու երկրպագուների, ո՛չ էլ նախանձողների ու թշնամիների առատությունը։ Մեծերը չեն երկնչում մեծերից. նրան սատարում ու բարձր են գնահատում Արշակ Չոպանյանը, Էդգար Շահինը, Հակոբ Գյուրջյանը, նրա մասին գրում են ժամանակի հայտնի քննադատները՝ Կլեման Մարոն, Ռայմոն Սելինգը, Ժյուլ դը Սենթ Հիլլերը, այլք, նրա աշխատանքները ցուցադրվում են Պիկասոյի, Արպի, Բրանկուզիի, Դելոնեի, Լեժեի, Էռնստի, Գրիսի, Կլեեի, Լիպշիցի, Միրոյի, Մոնդրիանի, Օզանֆանի եւ այլ նշանավոր ստեղծագործողների աշխատանքների հետ։ Եվրոպայում բացվում են Քոչարի անհատական ցուցահանդեսները, որոնց արձագանքում են հանրահայտ պարբերականներն ու հանդեսները։ Եվրոպայի սրտից՝ Փարիզից գալով Հայաստան, սիրտն ու միտքը դնում է ազգային դիմագիծը կերտելու նվիրական աշխատանքին, եւ ի՞նչը կարող էր առավել վառ արտահայտել ազգային վերածնունդը, եթե ոչ ազգային էպոսն ու նրա դյուցազնական հերոսները, մանավանդ մոտ էր էպոսի հազարամյակը, եւ առջեւում տոնակատարություններ էին. տասնութ օրում Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» գիպսե արձանի առաջին տարբերակը։ Գիպսե արձանը կայարանամերձ հրապարակում մնում է մոտ երկու տարի, մինչեւ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը՝ 1941 թ. հունիսի 22

-ը. այդ օրը Քոչարը ձերբակալվում է հակահեղափոխական քարոզչության եւ հակահեղափոխական գործունեության մեղադրանքով. դատավճռից հետո դատաստանը հասնում է «Սասունցի Դավթին». գիպսե արձանն արժանանում է «մահապատժի». արձանի մեղքն այն էր, որ մերկացրած սրով նայում էր դեպի «բարեկամ Թուրքիա», թեեւ գիպսե սրից արյուն չէր կաթում ու չէր կարող կաթել, այն ժամանակ, երբ «բարեկամ Թուրքիայի» բարեկամ Գերմանիան ագրեսորաբար հարձակվեց ԽՍՀՄի վրա, որի լիարժեք անդամն էր եւ ՀԽՍՀն, այսինքն՝ մեզ վրա, այն դեպքում, երբ Թուրքիան, շունչը պահած, սպասում էր սուրը մերկացնելու իր հերթին, որի անմիջական զոհը Հայաստանն էր լինելու, եւ հաստատ արյուն էր կաթելու այդ սրից, այն էլ՝ ինչքա՜ն։ Ինչպես Քոչարն է ասում, արվեստը չի ծառայում այլ բանի, քան հենց արվեստին, եւ «Սասուցի Դավիթ» արձանն էլ, իսկապես, հղացվել էր էպոսի հազարամյակի տոնակատարության առթիվ եւ այլ բան չէր հետապնդում, քան հայ ժողովրդի ուժի, կամքի, վերածնության խորհրդանիշի գաղափարը ներկայացնելը, ինչի իրավունքն ունի ցանկացած ժողովուրդ, սակայն հայ ժողովրդի ծոցում կան ոչ միայն սասունցիդավիթներ ու քոչարներ, այլեւ մուղդուսիակերպ արարածներ, որոնց հանգիստ չեն տալիս ուրիշների մեծություններն ու փառքը. արդեն 1937 թ. հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին» հոդվածը, որում էլ Քոչարը մեղադրվում է «հակահեղափոխական քարոզչության եւ հակահեղափոխական գործունեության» մեջ, այսինքն՝ Քոչարի դեմ գաղափարական պայքարը մի քանի տարի անց շատ կոնկրետ բնույթ է ստանում, եւ նա ստիպված է լինում 2 տարի 2 թե 4 ամիս անցկացնել բանտում՝ իր ստեղծած գլուխգործոցի պատճառով. ճակատագրի հեգնա՞նք է. ո՛չ, մարդու այլանդակ ու այլասերված վարքագծի հետեւանք, որ հայ ժողովրդի երեւելի շատ զավակների համար ոչ միայն բանտային կյանք, այլեւ առհասարակ կյանք արժեցավ. տգիտությունը չի հանդուրժում լույսը, քանզի միշտ մնում է նրա ստվերի տակ, ստվեր, որ, ինչպես Քոչարն է ասում, «այնքան նյութական է, որքան առարկան…»: Քոչարին բանտից ազատելու համար ջանքեր են գործադրում նրա ներսիսյանական դասընկերները՝ Անաստաս Միկոյանը եւ ԽՍՀՄ ճարտարապետների միության փոխնախագահ Կարո Հալաբյանը։ Քոչարը բանտում էլ չի դադարում ստեղծագործել, որոնել. սատինե թաշկինակի վրա ստեղծում է Մովսես Մովսիսյանի դիմանկարը՝ թվագրված 22.X.1942, իսկ բանտից հետո մի քանի կտավներում՝ «Կանացի դիմանկար», «Տղայի գլխանկար», «Կապույտ սափորով նատյուրմորտ», «Կոմիտաս», սովորական յուղաներկերի, արծնաներկերի փոխարեն օգտագործում է հատուկ մոմաներկեր, որոնք չեն ենթարկվում ժամանակի քայքայիչ ազդեցություններին. դրանց պատրաստման համար նրան հեղինակային վկայագիր է տրվում։ «Էնկաուստիկայի» տեխնիկան՝ նկարչության մեջ մոմաներկերի կիրառման «տաք եղանակը», մշակել էին հույները՝ դեռեւս Ք. ա. 5-րդ դարում, որով երկար ժամանակ աշխատում էին նաեւ բյուզանդացի նկարիչները։ Մոմաներկի դեղագիրն աստիճանաբար մոռացվում է։ Քոչարին հաջողվում է վերականգնել մոմաներկի «սառը եղանակը»։


8

Իր զանազան գյուտերով, հազվագյուտ մեծարժեք գործերով հանդերձ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարն իսկական ժողովրդայնություն ձեռք բերեց այսօր երկաթուղային կայարանամերձ հրապարակը զարդարող «Սասունցի Դավիթ» հոյակերտ, կոփածո պղնձից արձանով, որի տեղը գիտեն մեծումանուկ… Ճակատագի՞ր է… 1899 թ. Հունիսի 15-ին Թիֆլիսում՝ շուշեցի Սիմեոն Քոչարյանի եւ Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում ծնված Երվանդ Քոչարը եղավ աշխարհի շատ նշանավոր քաղաքներում, դասեր առավ թե՛ հայ, թե՛ օտարազգի երեւելիներից, սակայն վերջին հանգրվանը եղավ հայրենի Երեւանը, որը նրան թե՛ դատեց, թե՛ սիրեց ու մեծարեց…

Օպերայի մոտ Օհան Դուրյանին նվիրված հուշարձան կտեղադրվի․ ավագանու անդամը հրապարակել է «հրատապ» կարգով ներկայացված նախագծի լուսանկարները

Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում մտադրություն կա Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող՝ այս հուշարձանը տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ հրապարակելով նախագծի լուսանկարները։ «Թեպետ վաղուց հայտնի էր, որ Մաեստրոյի 100ամյակն է այս տարի, սակայն, կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը: Ուստի ստացել ենք նախօրեին՝ արագ կարգով հարցը հանձնաժողովում քննարկելու: Մեռա ասելով, որ նման նախագծեր «հրատապ» կարգով, վերջին պահին օրակարգ ներառել չի կարելի: Լսող չկա:

Ձեր կարծիքն ինձ համար կարևոր է»:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.