Cultural World # 82

Page 1

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2022


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Զապել Եսայանի բացառիկ մանրամասները Եղիշե Չարենցի դատավարությունից

Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի կյանքի սկանդալային ու հետաքրքրաշարժ դեպքերի, իրադարձությունների մասին շատ ենք խոսել։ Չարենցասերներն ու նրանով հետաքրքրվողները գիտեն նրա առաջին բանտարկության պատճառը, դրան նախորդած իրադարձություններն ու հանցագործության մանրամասները։ Սակայն մենք կփորձենք այդ իրադարձություններին նայել այլ դիտանկյունից` ուրիշի աչքերով։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան Եղիշե Չարենցը կրակում, վիրավորում է Մարիաննա Այվազյանին և ձերբակալվում։ 1926 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 10:00-ին տեղի է ունենում Չարենցի դատական նիստը։ Դատին ներկա են եղել շատերը, այդ մասին կխոսենք քիչ հետո։ Չարենցի դատական նիստի մասին մանրամասներ հայտնել է Վահան Հովսեփյանը։ Նա ևս ներկա է եղել դատական նիստին։ Հովսեփյանն իր հուշերում գրում է. «Դատը տեղի ունեցավ ներկայիս Ալավերդյան փողոցի վրա գտնվող դատարանի շենքում։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Նստարանները գրավել էին գրողներ, սկսնակներ, ուսանողներ, կոմերիտականներ, տպագրական բանվորներ։ Դահլիճում տեղ չլինելու պատճառով մեծ բազմություն էր հավաքվել միջանցքում և դեպի բակի պատշգամբը։ Դատարանի սեղանին դրված էր «Նագան» սիստեմի ատրճանակ (հավանական է՝ հենց այն ատրճանակը, որը ես տեսել էի Էջմիածնի տպարանում) և երկու դատարկ պարկուճ, որպես իրեղեն ապացույց։ Դատավորի սեղանից դեպի աջ դրված էր դատախազի փոքրիկ սեղանը, դեպի ձախ պաշտպանի սեղանը, դահլիճի հենց առաջին նստարանին նստել էին տուժողի հարազատները, այդ թվում՝ հայրը։ Դռան մոտ անկյունում մեղադրական աթոռին խցիկի մեջ մեղադրյալ Չարենցը։

Բեմի դռնից ներս մտավ մի երիտասարդ սպասավոր և ասաց. – Դատարանը գալիս է, ոտքի՛։ Բոլորը վեր կացան։ Տիրեց քար լռություն։ – Դատական նիստը հայտարարում եմ բացված,- հայտարարեց դատավորը և կարդաց մոտավոր այսպես, որ այսինչ օրը, երեկոյան ժամը 12-ին, այսինչ հյուրանոցի մոտ քաղաքացի Եղիշե Աբգարի Սողոմոնյանը-Չարենցը «Նագան» տիպի ատրճանակից երկու փամփուշտով կրակել է քաղ.

Մարիանա Այվազյանի վրա և նրան վիրավորել։ Տուժողի հայրը դիմել է դատարան և պահանջում է արժանի պատիժ դատապարտյալին»։ (Հատվածը վերցված է Ալմաստ Զաքարյանի «Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը», 3-րդ գրքից։ Երևան, 2008 թվական, էջ 412-413): Դատական նիստին ներկա է եղել նաև Զապել Եսայանը։ Դատական դռնբաց նիստին ներկա Եսայանը իր հիշողությունները, տպավորությունները նկարագրել է Փարիզի «Երևան» լրագրին։ Եսայանը մասնավորապես նշում է.

տանում էին դեպի Երևանի ուղղիչ տուն։ Դատավորի որոշումը լսելով՝ Զապել Եսայանը ևս հույս է հայտնել, որ ինչ-որ ելք կգտնի Չարենցին ազատելու համար։ Եսայանը նստած է եղել Չարենցին մոտ և ասել է. «Հոգ մի անի, ընկեր Ավետիք Իսահակյանի և այլ գրողների հետ կերթանք գործկոմի նախագահի քովը, քեզ ազատել կտանք»։ (Նույն տեղում` էջ 414):

Զապել Եսայանը հետագայում չկարողացավ ազատել ո՛չ միայն Եղիշե Չարենցին, այլ նաև իրեն։ Այս երկու մեծերը դարձան ստալինյան բռնապետության ամենապայծառ ու հանճարեղ զոհերից։

14 արտասովոր փաստեր Հռոմի պապերի մասին «Ե. Չարենց կգտնվեր մեղադրյալի հատկացված շրջափակին մեջ։ Մեծապես դժգոհ ինքզինզմեն, խոժոռ և անձկալի, աչքերը հառած էին թուղթերու տրցակի մը վրա։ Իր հա-մակրելի պաշտպան փաստաբանը կխոսեր իր հետ ցած ձայնով… Չարենց մանրամասն կբացատրե այն ջղային, գրեթե հիվանդագին և հուսահատական վիճակը, որուն մատնված է եղեր շաբաթներե ի վեր գիշեր ու ցերեկ գերգրգռված վիճակի մեջ, օրերով տառապեր է անքնութենե, որ ապրելով տեսակ մը հարատև մղձավանջի մեջ, կհուսար ազատվիլ անկե դիմելով ալքոլի։ Իր հայտնության համեմատ սիրահարության խնդիր չկար, այլ տեսակ մը նույն գաղափարին հաճախումը, որ զինքը մղած է այդ անիմաստ արարքին գրեթե անգիտակից վիճակի մեջ։ Այդ հաճախումը (hantise) արդյունք էր իր գերգրգռված վիճակին, իր կարգին պատճառ կդառնա զինքը մոլորելու դեպի արարք մը, որը ինքն իսկ կորակե «իհարկե, ցավալի և անիմաստ»։ Իր շեշտը համոզիչ է, ձայնը երբեմն հուզյալ և ոչ մեկ տարակույս անոնց համար, որ մեղադրյալը անկեղծ է։ Անիկա ոչ մեկ ճիգ կընէ ինքզինքը արդարացնելու, այլ կբացատրե իր այդ օրերու խռովյալ վիճակը»։ («Երևան» լրագիր, Փարիզ, 1926 թվական, թիվ 163):

Դատական նիստը մանրամասնություններով ներկայացնելու հետ մեկտեղ՝ Վահան Հովսեփյանը գրում է նաև դատական նիստի ավարտի մասին։ Նա մասնավորապես նշում է, որ դատավորը որոշում է Չարենցին ազատազրկել 2 տարով, որից հետո դատական նիստին ներկա անձնակազմը դուրս է գալիս դեպի բակը, սակայն այդ ժամանակ Չարենցին արդեն իսկ

1. Մեկ անգամ ԱՄՆ նախագահ Լինթոն Ջոնսոնը Հռոմի պապի հետ փոխանակվել է նվերներով՝ նվիրելով նրան իր կիսանդրին, իսկ Պապն իր հերթին՝ նվիրել է 15-րդ դարի նկար: 2. Զարմանալի է, բայց կաթոլիկ եկեղեցու գլուխ կարող է դառնալ ոչ միայն կարդինալը կամ հոգևորականը, այլ նաև յուրաքանչյուր մկրտված տղամարդ: Իհարկե, վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1378 թվականին: 3. Գրիգորի 4-րդը սև կատուներին համարել է սատանայի մարմնավորում: Սա էլ հանգեցրել է այդ կենդանիների զանգվածային սպանություններին: 4. 2000 թվականին Հռոմի պապը պաշտոնապես ճանաչել է պոկեմոններին, որպեսզի ազատվի այն խոսակցություններից, որ դրանք «սատանայի ստեղծածն են»: 5. Միակ պապը, ով մի քանի անգամ եղել է Հռոմի պապ և ի վերջո վաճառել է պապությունը, եղել է Բենեդիկտոս 4րդը: 6. Ոմանք ցանկացել են, որպեսզի Կլիմենտ պապն արգելի սուրճը, բայց փորձելով այն, Պապն ասել է, որ մեղք կլիներ չխմել նման ըմպելիքը: 7. Նացիստական ներխուժման ժամանակ Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը կրթություն է ստացել ստորգետնյա համալսարանում: 8. Պիոս 7-րդ պապին քննադատել են այն բանի համար, որ նա ելույթ չի ունեցել Հիտլերի դեմ, բայց չնայած դրան, վերջինս փրկել է միլիոնավոր հրեաների: 9. Պիոս 7-րդ պապը 1951 թվականին հայտարարել է, որ Մեծ պայթյունը համատեղելի է կաթոլիկության հետ: 10. Լուսնի վրա վայրէջքն առաջինը տեսել է Պողոս 6-րդ պապը՝ Վատիկանի աստղադիտարանում:


3

11. Հռոմի պապը 1537 թվականին հայտարարել է, որ չի կարելի ստրկացնել հնդկացիներին, և նրանք հանդիսանում են «հոգի ունեցող բնիկ ամերիկացիներ»: 12. 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցին պնդում է, որ Հռոմի պապ է դառնալու հակաքրիստոսը: 13. Եթե հոգևորականը խախտում է խոստովանության գաղտնիությունը, ապա նրան հեռացնում են, և նա կարող է վերադառնալ ծառայության միայն Պապի թույլտվությամբ: 14. Լինում է այնպես, որ Պապը կարդինալ է նշանակում՝ դրա մասին չասելով ոչ մեկին:

Ներոն կայսեր նվերը Տրդատ արքային և Արտաշատի, Տիգրանակերտի ներկայացումները. Հայկական թատրոնը

Թատրոնն առաջացել է Հին Հունաստանում` Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Հնագույն թատրոնում բոլոր դերերը խաղում էին բացառապես տղամարդիկ։

Հետաքրքրական է, որ Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր, իսկ Հռոմում այն համարվում էր ամոթալի։ Հունական և Հռոմեական թատրոնների կողքին պետք է հիշատակել նաև Հայկական թատրոնը։ Հույների և հռոմեացիների հետ մեկտեղ՝ հայկական հնագույն քաղաքակրթությունը ևս անմասն չի մնացել իր պատմական դրոշմը թողնելուց թատրոնի զարգացման գործում։ Մեր թատրոնն առաջացել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում։ Հունական թատրոնի նմանությամբ հայկական թատրոնը ևս առաջացել է իր սիրելի աստվածներից մեկին` Անահիտին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական թատրոնը զարգացում է ապրել հատկապես հելլենիստական շրջանում։ Այդ մասին վկայել են նաև օտարերկրացի պատմիչները.

«Պլուտարքոսը վկայում է, նակերտում գտնվում էին հույն դերասաններ, որոնց րդը հրավիրել էր զանազան

որ Տիգրամեծ թվով Տիգրան 2տեղերից։

Նույն պատմիչի մի այլ վկայությունից հայտնի է, որ Արտաշատը նույնպես ունեցել է իր թատրոնը, որտեղ 53 թ. մ.թ.ա. Կրասոսի դեմ տարված հաղթանակի տոնախմբությունների ժամանակ, հայ և պարթև մեծամեծների ներկայությամբ, ներկայացվել է Էվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը։

Պլուտարքոսի վկայություններից երևում է, որ հատկապես Տիգրանակերտի թատրոնը կառուցված է եղել ոչ թե ստրկատիրական վերնախավի, այլ մասսայական հանդիսատեսի համար։ Նա, հավանաբար, նման է եղել հելլենիստական քաղաքների ամֆիթատրոններին։ Թատրոն հաճախելը հելլենիստական քաղաքների բնակչության կենցաղի անբաժանելի մասն էր կազմում։ Հովհան Մանդակունի կաթողիկոսը (473-490) վկայում է, որ թատրոն էին հաճախում ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Արտաշատի և Տիգրանակերտի թատրոնների խաղացանկը մեզ հայտնի չէ։


4

Սակայն, անկասկած է, որ այդ թատրոններում, բացի Հին Հունաստանի մեծագույն ողբերգակների երկերից, ներկայացվել են նաև Արտավազդ 2րդի գրած ողբերգությունները»։ (Հատվածը վերցված է «Հայ ժողովրդի պատմություն. Սկզբից մինչև 18-րդ դարի վերջ» գրքից։ Երևան, 1975 թվական, էջ 198-199)։

Էապես ազդվելով և զարգացում ապրելով հելլենիստական շրջանի թատրոնից, հայկական թատրոնը զարգացում է ապրել նաև Ք.հ.` 1-3-րդ դարերում։ Կան պահպանված պատմագիտական տեղեկություններ նաև այն մասին, որ Տրդատ 1-ինի խնդրանքով Ներոն Կայսրը նրան է նվիրում իր ամենահայտնի միմոսներից մեկին։ Թատրոնն այնքան մեծ տարածում է ստանում, որ կիրառական արվեստում ևս ստեղծվում են թատերական ներկայացումների տեսարաններով զարդեր։ Մասնավորապես, այստեղ պետք է հիշատակել Բակուր թագավորի արծաթե թասը, որի բոլոր կողմերում թատերական տեսարաններ են։ Ժողովրդական թատրոնը ևս իր ուրույն տեղն ուներ, որտեղ իր ուրույն տեղն ուներ գուսանը. «Գուսանական խմբերը քաղաքների փայտաշեն թատրոններում, իջևանատներում, հրապարակներում, գյուղերում, տոնական հանդեսներում և այլուր ներկայացրել են ողբերգություններ, կատակերգություններ և խեղկատակություններ։ Վերջին երկու ժանրի ներկայացումների նյութը մեծ մասամբ վերցվում էր ժամանակակից և առօրյա կյանքից։ Այդ տիպի ներկայացումների ժամանակ կատակագուսանները կամ ծաղրագուսանները, նպատակահարմար դիմակներ հագած, ծաղրում էին ոչ միայն մարդկային վատ արարքները, այլև հանդիսատեսին լավ ծանոթ ժամանակակից իշխանների ու հոգևորականների ագահությունը, ընչաքաղցությունը, շատակերությունը, սնապարծությունը, դաժանությունը, տգիտությունը, ժլատությունը և այլն։ Հովհան Մանդակունին ժողովրդական թատրոնի դեմ ուղղված հիմնական մեղադրանքներից մեկը համարում է այն, որ այդ թատրոնը «որդիներին թշնամացնում է հայրերի, իսկ ստրուկներին` տերերի հետ»։ (Նույն տեղում` էջ 199):

Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում թատրոնները ևս ճնշումների առաջ կանգնեցին։ Այդ ժամանակ քրիստոնյա հայրերը քննադատում էին թատրոնը, քանի որ այն համարում էին հեթանոսական և դիվական։ Սակայն ճնշումները մասնավորապես տարածվեցին Քրիստոնեության սկզբնական շրջանում։ Հետագա դարերում հայ մշակույթի ծաղկման ու զարգացման տարբեր ժամանա-

կաշրջաններում հայ թատրոնը իր զարգացումն ապրեց։ Ամենամեծ անկումը նկատվեց Առաջին Հանրապետության գոյության բարդ ժամանակաշրջանում` 1918-1920-թվականներին։ Որին հաջորդող Խորհրդային շրջանը հայ թատրոնի զարգացման ամենակարևոր ժամանակաշրջաններից մեկն էր։

Օսկար Ուայլդ

Զ. Շուշեցի

Անհայտ փաստեր հայտնի գրողների մասին Ջորջ Բայրոն

«Ես սիրում եմ խոսել ոչնչի մասին. դա միակ բանն է, ինչը ես հասկանում եմ» 1. Օսկար Ուայլդը լուրջ չէր ընդունում Դիքենսի ստեղծագործությունները և յուրաքանչյուր առիթով ծիծաղում էր դրանց վրա: 2. Օսկար Ուայլդը շատ էքստրավագանտ անձնավորություն է եղել: Նույնիսկ երկու տարի նա անցկացրել է բանտում: Գրողը մեղադրվում էր սոդոմիայի մեջ: Էռնեստ Հեմինգուեյ

«Չեմ կարող հանճարեղ լինել 24 ժամ անընդհատ. սափրվելու համար ժամանակ չի մնա» 1. Տառապել է մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով: 2. Մեծ պոետը եղել է կաղ, հակված է եղել գիրության և եղել է շատ սիրառատ: Ըստ որոշ տվյալների, նա Վենետիկում երջանկացրել է տարեկան 250 կնոջ: Չարլզ

Դիքենս

«Իրական համարձակ մարդիկ կարիք չունեն մենամարտելու, բայց դա միշտ անում են շատ վախկոտ մարդիկ, որպեսզի համոզեն իրենց, որ իրենք համարձակ են» 1. Հեմինգուեյը ոչ միայն ալկոհոլամոլ էր և ինքնասպան. դա գիտեն բոլորը: Նա նաև տառապում էր պեյրաֆոբիայով (վախ հանրային ելույթներից), բացի այդ, նա երբեք չէր հավատում նույնիսկ իր ամենամտերիմ ընկերների և երկրպագուների գովասանքներին: 2. Հեմինգուեյը հաճախ խոսում էր այն մասին, որ իրեն հետևում է ՀԴԲ-ն: Բոլորը, իհարկե, ժպտում էին և չէին հավատում: Բայց նրա մահվանից հետո պարզվեց, որ նա ճիշտ էր. գաղտնազերծված փաստաթղթերը հաստատեցին, որ նրան իսկապես հետևել են, և դա պարանոյա չի եղել:

«Վառվող մոմի շուրջը միշտ հավաքվում են միջատներ և մլակներ, բայց մի՞թե դրանում մոմն է մեղավոր» 1. Դիքենսը տարված է եղել հիպնոսով: 2. Դիքենսի ամենասիրելի զբաղմունքներից է եղել փարիզյան դիահերձարաններ այցելելը:

Ֆրանց Կաֆկա «Ստում են ամենաքիչն այն ժամանակ, երբ ամենաքիչն են ստում, այլ ոչ թե այն ժամանակ, երբ դրա համար ամենաքիչ առիթը կա»


5

«Մեր աշխարհում բոլորը խելագար են» 1. Անձնական օրագրերում Քերոլը միշտ ապաշխարում էր ինչ-որ մեղքի կապակցությամբ: Սակայն այդ էջերը վերացվել են նրա ընտանիքի կողմից: Հետազոտողներից ոմանք լրջորեն կարծում են, որ հենց Քերոլն է եղել սերիական մարդասպան Ջեք Մորթազերծողը, ում, ինչպես հայտնի է, այդպես էլ չեն գտել:

Ութամյա տղան գիրք է գրել և գաղտնի դրել գրադարան. պատմությունը դարձել է հիթ 1. Ֆրանց Կաֆկայի պապը եղել է կոշերային մսագործ: Գրողը եղել է խիստ բուսակեր: 2. Մահվանից առաջ Կաֆկան հանձնարարել է իր կտակակատարին վերացնել իր բոլոր ձեռագրերը: Բայց կտակակատարը չի կատարել մահացողի ցանկությունը: Այդպես Կաֆկան հետմահու դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող գրող: Ագաթա Քրիստի Սուրբ Ծննդյան տոների ժամանակ 8ամյա Դիլոն Հելբիգը Բոյսից (Այդահո) գիրք է գրել։ Նա շատ էր ուզում, որ բոլորը կարդան, ուստի տարավ գրադարան և դրեց այլ գրքերի հետ։ Տղայի պատմությունն ի վերջո հիթ դարձավ: Կարդացեք ավելին այս հրապարակման մասին The New York Times.

«Զրույցները հայտնագործվել են նրա համար, որպեսզի խանգարեն մարդկանց մտածել» 1. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է հոսպիտալում՝ որպես բուժքույր: 2. Ագաթա Քրիստին տառապել է դիսգրաֆիայով, այսինքն՝ գրեթե չի կարողացել ձեռքով գրել: Նրա բոլոր հայտնի վեպերը թելադրված են եղել: Լուիս Քերոլ

Նա չորս օր ծախսեց՝ ստեղծելով պատմությունը և դատարկ ամսագրի 81 էջը լրացրեց հարուստ պատկերազարդ պատմությամբ այն մասին, թե ինչպես է նա ճանապարհորդել ժամանակի մեջ՝ իր տոնածառի աստղի պայթելուց հետո: Բայց գրքի պայմանագիր նա չուներ։ Այսպիսով, երբ դեկտեմբերի վերջին տատիկը նրան տարավ գրադարան, նա իր գրքի միակ օրինակը դրեց գեղարվեստական դարակում։ «Ես ստիպված էի գաղտագողի անցնել գրադարանավարների կողքով», - ասաց Դիլոնը: Հաջորդ ամսվա ընթացքում մի շարք հանգամանքներ գիրքը դարձրին գրադարանի ամենապահանջվածներից մեկը, ինչպես նաև ոգեշնչեցին Բոիզում գտնվող երեխաներին գրել իրենց սեփական պատմությունները: «Դիլլոն Հելբիգի Crismis»-ի արկածներն այնքան մեծ ուշադրություն գրավեց հունվարի վերջին, որ 56 մարդ հերթ էր կանգնել այն կարդալու համար, ասում է գրադարանի ղեկավար Ալեքս Հարթմանը: Եթե յուրաքանչյուր անձ պահեր գիրքը չորս շաբաթ, առավելագույն փոխառության ժամկետը, ցուցակի վերջին մարդը պետք է սպասեր ավելի քան չորս տարի Դիլոնի պատմությունը կարդալու համար: Նրա մոր՝ Սյուզան Հելբիգի խոսքերով, այն գիշերը, երբ Դիլոնը գաղտնի թողել է իր գիրքը գրադարանի դարակում, նա խոստովանել է ծնողներին։ Նրանք զանգահարեցին գրադարան՝ մտածելով, որ կարող են վերցնել այն կորած և գտնված գրասենյակից: Բայց գրադարանավարներն այնքան էին հիացած գրքով, որ նրանք խաղում էին Դիլոնի հետ միասին: «Այն արժանի է տեղ ունենալ մեր գրադարանի դարակներում», - ասաց Հարթմանը:

«Դա լավ պատմություն է»: Գրադարանավարները գիրքը ցուցակագրել են իրենց կատալոգային համակարգում, ասել է նա, սակայն հրատարակչի կատեգորիա չի նշել: Նրանք նաև այն տեղափոխեցին գեղարվեստական գրականության բաժնից և դրեցին գրաֆիկական նովելների կողքին, քանի որ այն ունի բազմաթիվ նկարազարդումներ: Ինչ վերաբերում է գրքում տեղ գտած ուղղագրական ու քերականական սխալների քանակին, «ես կասեի՝ շատ կլինեն»,նկատեց նա. Օրինակ, «Գլուխ 1»-ում Դիլոնը գրում է. «Մի օր ձմռանը այն wus Crismis»: Իր «Քրիսմիս» պատմվածքում Դիլոնը՝ գլխավոր հերոսը և հեղինակը, ճանապարհորդում է ժամանակի միջով՝ ծառի վրա աստղի պայթյունից հետո։ «Ձմեռ պապը գալիս է», - ասաց նա՝ բացատրելով սյուժեի հաջորդ մասը։ Այնուհետև Դիլոնը հանդիպում է հինգ ծառերի, որոնցից մեկը «կարծես ծառանման պորտալ լինի»։ Պորտալը նրան ժամանակի հետ է տանում 1621 թվականի «առաջին Գոհաբանության օրը», որի ամսաթիվը նա իմացել է մորից։ «Նրա երևակայությունը զարմանալի է»: նա շեշտեց. Ըստ նրա մոր՝ Դիլոնը 5 տարեկանից գրում է «կոմիկական ոճի գրքեր», սակայն այս մեկն անհամեմատ ամենահաջողն է։ Գրադարանը նրան տվեց իր առաջին «Վհուդինի» մրցանակը լավագույն երիտասարդ գրողի համար, մրցանակ, որը նրանք ստեղծել են հատուկ նրա համար: «Դա իսկական վաճառք էր», - ասաց Հելբիգը: Երբ Դիլոնի գրական հաղթանակի մասին լուրերը տարածվեցին ողջ երկրում, նրա դասընկերները նրան ասացին, որ նա ոգեշնչել է իրենց գրել իրենց գրքերը. Երեխաները գրադարանի մենեջերին տեղեկացրել են Հարթմանին, որ իրենք նույնպես ցանկանում են գրքեր գրել գրադարանի համար։ Տեղացի գրող Քրիստիան Լեյնը Դիլոնին առաջարկել է աշխատանք՝ գրադարանում մանկական գրելու արհեստանոց ստեղծելու համար: Սեմինարից բացի, երիտասարդ հեղինակը կարող է այլ կարևոր անելիքներ ունենալ, ասաց Հարթմանը. Հրատարակիչները կապվել են գրադարանի հետ գրքի պաշտոնական հրատարակման համար: Գրադարանավարները նախատեսում են գրքի լրացուցիչ օրինակներ պատրաստել։ «Հուսով ենք, որ մյուս երեխաները կոգեշնչվեն Դիլոնից՝ կիսվելու իրենց պատմություններով», - առաջարկեց Հարթմանը: Հելբիգի խոսքով՝ իր որդին ցանկանում է գրող դառնալ, թեև այլ ծրագրեր ունի։ «Ես կդադարեմ գրել, երբ դառնամ 40 տարեկան», - ասաց Դիլոնը: «Եվ հետո ես խաղեր կպատրաստեմ»: Դիլոնն արդեն հետաքրքիր ծրագրեր ունի հետևյալ գրքերի համար. «Իմ հաջորդ գիրքը կոչվելու է Jacket Eating Closet: Այն հիմնված է իրական իրադարձությունների վրա»:

9 փաստ Էյֆելյան աշտարակի մասին


6

1889 թվականի մարտի 31-ին Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի հանդիսավոր բացումը: Այս օրը կոնստրուկտոր Գուստավ Էյֆելն աշտարակի գագաթին բարձրացրել է Ֆրանսիայի դրոշը։ Ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր Ֆրանսիայի խորհրդանիշ աշտարակի մասին:

9. Չնայած բարձրությանը՝ ընդամենը մեկ մարդ է ընկել աշտարակի մոնտաժի ժամանակ:

1. Երբ 1889 թվականին տեղի ունեցավ աշտարակի հանդիսավոր բացումը, այն մոլորակի ամենաբարձր կառույցն էր: Արդեն 1930 թվականին այդ տիտղոսը նրանից խլեց «Կրայսլեր» ընկերության երկնաքերը, որը 18 մետրով ավելի բարձր է աշտարակից:

5. Մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները սաբոտաժ են արել: Նրանք շարքից հանել են վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանան հիանալ քաղաքով: Բայց Հիտլերը չի զլացել և աշտարակ է բարձրացել ոտքով:

2. Էյֆելյան աշտարակը միատոն է երևում, սակայն դա տեսողական խաբկանք է: Իրականում աշտարակը ներկված է երեք տարբեր տոներով: Ամենամուգ տոնը օգտագործված է կառույցի հիմքում, իսկ ամենաբացը՝ գագաթին: Յուրաքանչյուր յոթ տարին մեկ այն ներկվում է 60 տոննա ներկով:

3. Հայտնի շեֆ-խոհարար Ալեն Դյուկասը ռեստորան ունի աշտարակի երկրորդ հարկում:

Ձորի Միրոն՝ հավաքական ցավի խորհրդանիշ

6. Էյֆելյան աշտարակի փոքր կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր անկյուններում՝ Լաս Վեգասում, չինական Գաունչժոում, Կոպենհագենում, Վառնայում, Ակտաուում և այլ քաղաքներում:

7. Աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելն աշտարակի վրա փորագրել է ֆրանսիացի 72 ականավոր ճարտարագետների, գիտնականների և մաթեմատիկոսների անուններ: 4. 1912թ. վերարկու-պարաշյուտի ստեղծողը որոշել է փորձարկել իր գյուտն Էյֆելյան աշտարակի վրա: Նա թռել է աշտարակի երրորդ հարկից և զոհվել է:

8. 1925-1934թթ. Սիտրոեն ընկերությունն օգտագործել է աշտարակի չորս կողմերը՝ որպես գովազդային վահանակ:

Մեծ Եղեռնի մասին ֆիլմերը բազում են՝ գեղարվեստական, թե վավերագրական, նկարահանված Հայաստանում, թե արտասահմանում. պատմությունները տարբեր են՝ պատումը մեկն է՝ ցավը և ապրելու ուժը, որն ի հայտ է գալիս այն պահին, երբ թվում էր՝ իրավիճակից միակ ելքը մահն է: «Ձորի Միրոն» ֆիլմը՝ Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի էկրանավորումը, հայ ազգի հավաքական ցավի ու այդ ցավի ծնած ուժի մասին է, որը նկարահանել է հայ կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը: Ֆիլմը պատմում է Արևմտյան Հայաստանում համեստ ու արժանապատիվ կյանքով ապրող Միրոյի մասին: Միրոն մասնակցում է հայրենիքի պաշտպանության համար մղվող ֆիդայական շարժումներին, տան տնտեսության հարցերում օգնում է Հարութ պապին, սիրահարվում է, ամուսնանում և որդի ունենում՝ նրան կոչելով պապի անունով: Լիարժեք այս կյանքով ապրող Միրոյի ճակատագիրը, սակայն, այլ ընթացք էր ստանալու վայրագ թշնամու անմարդկային գործողությունների պատճառով: Միրոն կորցնում է այն ամենը, ինչ ուներ՝ ընտանիք, ընկերներ, տուն, հայրենիք, Միրոն կորցնում է իր խաղաղությունը, պարզ մարդկային երջանկությունը վերածվում է ցավի, որն իր մեջ կրում է նույն տառապանքները հաղթահարած յուրաքանչյուր անհատ՝ դառնալով ցավակից միմյանց և ստեղծելով համայնք՝ հիմնված հավաքական ճակատագրի վրա: Հետաքրքիր է կորուստներին զուգահեռ մտորել ինքնության մասին: Սոս Սարգսյանի մարմնավորած կերպարը հավաքական է.


7

նրանում կարելի է տեսնել հայ մարդու ինքնության ամենաջինջ հիմքերը: Ֆիլմում հայ մարդու՝ ի դեմս Միրոյի, ինքությունը կառուցվում է բարդ համակարգով և բազմաթիվ բաղադրիչներով, որոնք շղթայական կապով ամբողջություն են ստեղծում: Որքան էլ կինոնկարը ներկայացնում է Մեծ Եղեռնի իրադարձությունները, գլխավոր հերոսի ինքնությունը երեք շրջափուլ է անցնում՝ Եղեռնից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո: Եվ որ ամենակարևորն է, ինքնությունը գնալով զարգանում է և վեր են հանվում անհատի լավագույն հատկանիշները: Սարսափի ընթացքում Միրոյի`ոչ պակաս հերոսական վարքը Եղեռնից առաջ էլ ավելի հերոսական է դառնում դրա ընթացքում. ֆիլմի գլխավոր պերսոնաժը, չկարողանալով գտնել իր որդուն ու կնոջը, փրկում է բազմաթիվ երեխաների և մարդկանց խմբերը առաջնորդում է դեպի Արևելյան Հայաստան: Արդեն Արևելյան Հայաստանում հայտնվելուց հետո Միրոյի անհուսալիորեն կործանված կյանքում հույսի նշույլ է հայտնվում՝ ի դեմս Նարեի, ում հետ Միրոյի`ընտանիք կազմելը վկայում է այն մասին, որ ուրախության, թե ողբերգության ժամանակ հայ մարդու ինքնությունը լիարժեք է ընտանիքի ներսում, և այն, ինչ կործանված է, կարող է կրկին կառուցվել տուն ու ընտանիք կառուցելով: Բայց ամբողջ ֆիլմի ընթացքում սյուժեին զուգահեռ միտքս սևեռվում էր հավաքական ցավի գաղափարի վրա: Հավաքական ցավը համախմբող է, այն ստեղծում է համայնք: Թերևս ամենից հետաքրքրականը ֆիլմում հավաքական ցավի ադյունքում նոր ընտանիքի, նոր կյանքի ստեղծումն է: Տեսարանը, որը նոր կոնֆլիկտ է հանդիսանում պատումում, Միրոյի՝ Արևելյան Հայաստանի շուկայում առևտուր անելու տեսարանն է, որտեղ վերջինս գնում է աշխատանքային նոր գործիքներ՝ տուն կառուցելու համար և հանդիպում է գաղթի ճանապարհը միասին հաղթահարած՝ իր նման ընտանիքը կորցրած խութեցի հարս Նարեին, ում էլ Միրոն իր հետ սար է տանում և ընտանիք ստեղծում, նոր ընտանիք, որի հիմքը տվյալ դեպքում երկու մարդու հավաքական ցավն է. այն ստեղծում է ընտանիք, իսկ հետո՝ համայնք, իսկ հավաքականության և ցավի վրա հիմնված համայնքը եղել է զորավոր: Մեծ Եղեռնի տարիներին հավաքական ցավը հայ մարդուն մղել է նոր կյանք սկսել, ինչպես անում է Միրոն: Ուշադրության է արժանի նաև այն, որ հավաքական ցավի ներկայությունն անմիջապես առաջացնում է գործողություններ, որոնք ճնշում են վախկոտությունը կամ դավաճանությունը (1): Երկուսն էլ լավագույն բնորոշիչներն են Միրոյի համար. տեսարանում, երբ թուրքը շղթայում է Միրոյին, նրա աչքի առաջ սպանում վերջինիս Հարութ պապին և փորձում կաշառելով պարզել Քեռի Մանուկի գտնվելու վայրը, Միրոն խորամանկություն է դրսևորում. նա համաձայնում է օգնել՝ տանելով թշնամուն Քեռի Մանուկի մոտ, այնինչ լեռը բարձրանալու ճանապարհին Միրոն ցած է նետում թշնամուն՝ չդավաճանելով իր հայրենակցին և չվախենալով թշնամուց: Հետաքրքրական է, որ հավաքական ցավը ժամանակի ընթացքում վերածվում է պատմական ժառանգության և ձևավորում գրեթե մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը: Թեև այժմ հիշողություններն անցյալի գործողությունների վերաբերյալ որոշակի են, մարդու մտքի աշխատանքը պատմական ժառանգությունից ձևավորում է կերպար, որը վճռական պահերին նոր ուժ է ստանում: Ֆիլմում այդ ուժը հավաքված է Միրոյի և Նարեի որդու՝ Հարութի մեջ, ով ֆիլմի ավարտին պատերազմ է գնում՝ որպես նվեր հորից ընդունելով փամփուշտներ: Կորստի և

վրեժի զգացումը, որը կրկին առաջանում է հավաքական ցավի ներկայությունից, դրդում են անհատին բոլոր հնարավոր ձևերով վերականգնել անցյալը, բայց արդեն հստակ պատկերացնելով ապագան, ինչը և անում է Հարութը՝ հորը թողնելով սիրելիի հոգածության ներքո և խնդրելով նամակները կարդալու տալ Հայկուշին: «Իմ տարիքը 70 է: Աչք եմ բացել՝ օսմանցու զուլումն ու ավերն եմ տեսել, օսմանցու արյունահեղությունն եմ տեսել»,- ֆիլմում, զրուցելով Միրոյի հետ, ասում է Քեռի Մանուկը: Իմ տարիքը 25 է: Աչք եմ բացել՝ պապիս կարոտն եմ տեսել, ով երազում էր չոքեչոք գնալ Վանի Այգեստան թաղամասի իր պապական տուն: Իմ տարիքը 25 է: Աչք եմ թարթել՝ պատերազմում ընկերներիս զոհվելու լուրն եմ ստացել, տունն ու հայրերին կորցրած ընկերներիս եմ տեսել, երկու անգամ հայրենիք կորցրած սեփական արտացոլանքիս եմ ամեն օր բախվում: «Սուլթանի անուն փոխվեց, հո օսմանցու պլան չփոխվե՞ց»,- ասում է Քեռի Մանուկը: Չփոխվեց պլանը, և չի փոխվի հայի, բառի գենետիկորեն ամենամաքուր իմաստով, վերաբերմունքը թշնամու հանդեպ:

Ողբերգությունից առաջացած մի քանի տոննա սեր՝ «Մայրիկ» ֆիլմում

Որքան խոշորամասշտաբ է ողբերգությունը, այնքան մինիմալիստական ներկայացում է այն պահանջում գեղարվեստական ստեղծագործություններում: Իսկ կինեմատոգրաֆը լավագույն միջոցն է պատմությունը մեծ շրջանակներին հասանելի դարձնելու համար: Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ են գիտական ուսումնասիրությունները, փաստագրական նյութերը և արխիվային լուսանկարները, բայց թե ինչպիսի հասանելիություն ունեն դրանք լայն շրջանակներում, կարելի է ենթադրել, որ ոչ լայնածավալ: Մարդիկ ունեն երազելու և փաստերը՝ հուզականությամբ ընկալելու կարիք: Հուզականության և երազի լավագույն օրինակներից մեկը կինեմատոգրաֆում ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն է: 1991 թվականին նկարահանված ֆիլմը ներկայացնում է Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն, որի ճակատագիրը խաղաղ հունից ընդհատել և նոր կետից այն շարունակելու է դրդել Հայոց Ցեղասպանությունը: «Մայրիկը» ֆիլմ-հիշողություն է, որը պատմվում է Հակոբի (Օմար Շարիֆ) և Արաքսիի (Կլաուդիա Կարդինալե) որդու՝ Ազատի (Կեդրիկ Դուկետ) կողմից: Երեխան կարող է պատումը ներկայացնել միայն այնքան, որքան դա թույլ կտան մեծահասակները, հետևաբար՝ զերծ վատագույն մանրամասներից: Այսպիսով, պատումի մեծ պատկերը ձևավորվում է երեխայի տեսանկյունից՝ հիմնվելով մեծահասակների հիշողությունների վրա: Ռեժիսորական այս հնարքը՝ անցյալի դետալային ներկայացումը, միտված է ներկայի ողբերգականությունը մեղմացնելուն՝ ընդգծելով լավագույնը, ինչ կար Զաքարյանների ընտանիքում: Զաքարյանների ներկան ողբերգական էր դեռ թարմ վերքերի սպիացման ընթացքով և այն նոր կենսակերպով, որն իրենցը չէր, որին ընտելանալու և որն իրենց ընտելացնելուն հավերժ խանգարող հանգա-

մանք էր լինելու «անհայրենիք» կնիքը: Լուսավոր էր, թեև, Ազատի՝ հայրենիքի որոնման ճանապարհը, և հենց դա է վկայում ֆիլմում՝ երեխայի պատմիչ լինելու հանգամանքը: Զաքարյանների ընտանիքի ավագ ներկայացուցիչները հավերժ կապված էին իրենց անցյալին, իսկ ներկան փորձում էին ապրել և կառչում էին ապագայից միայն հանուն և շնորհիվ յոթամյա Ազատի, որի՝ անցյալի հետ կապերը նման էին գեղարվեստական հորինվածքի. նրա առաքելությունը Ֆրանսիայի փողոցներում ապագան կառուցելն ու հայկական ինքությունը բացահայտելն էր: Ազատը միակն է, ով ֆիլմի ինչ-որ կետում անավարտ չի թողնի պատումը: Եվ այն, որ մենք ականատես ենք լինելու հիշողության ռեպրեզենտացմանը, մեզ՝ կինոնկարը դիտողին, հայտնի է դառնում ֆիլմի սկզբնամասում, երբ Զաքարյանների ընկեր Աբգարը (Ժաքի Ներսեսյան) լուսանկարում է Մարսել նոր ժամանած ընտանիքին՝ փաստելով, որ «սա հիշարժան օր է»: Լուսանկարի հզորությունը կայանում է ժամանակի, անմահության և հիշողության մեջ , որի կրողը պետք է լիներ ընտանիքի՝ տվյալ պահին ամենաքիչ հիշողություններ ունեցողը: Դիտարկման համար հետաքրքիր են այն հատկանիշները, որոնք առաջացել են, կամ, որ առավել հավանական է, եղել են, բայց իրենց դրսևորման գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ ընտանիքը, որը ներկայացնում է մի ամբողջ ազգի պատմություն, բախվել է ողբերգության: Զաքարյանների ընտանիքի գլխավոր հատկանիշը հոգատարությունն է, որի դրսևորման լավագույն միջոց է սնունդը: Հետաքրքիր է ֆիլմում սնունդի և համապատասխան առիթների տարբերությունը: Ֆրանսիացի մարդաբան, սոցիոլոգ, փիլիսոփա և մշակութաբան Կլոդ Լևի-Սթրոսն իր՝ 1963թ. նոյեմբերին հրակարակված «Réponses à quelques questions» աշխատությունում հետաքրքիր միտք է արտահայտել, որը կարելի է այս կոնտեքստում դիտարկել: Կենդանիները պարզապես ուտում են ուտելիք, և ուտելիքը այն հասանելի ամենն է, ինչը նրանց բնազդները տեղավորում են «ուտելի» կատեգորիայում: Մարդիկ, ահա, մայրական կրծքից կտրվելուց հետո այլ բնազդներ են ձեռք բերում: Դրանք հասարակության պայմանականություններն են, որոնք որոշում են, թե ինչն է սնունդը, ինչը՝ ոչ, և ինչ սնունդ կարելի է ուտել համապատասխան առիթի ժամանակ: Ֆիլմի ընթացքում սնունդը կորցնում է իր կախվածությունը անձերից. եթե ֆիլմի սկզբում և միջնամասում հոգատարությունը սնունդի միջոցով առավելագույնս դրսևորվում էր ի շնորհիվ Աննա մորաքրոջ (Իզաբել Սադոյան), ապա նրա մահվանից հետո սնունդի այդ հատկանիշը, միևնույն է, չի անհայտանում: Ազատի՝ ընդունելության կապակցությամբ Զաքարյանները հատուկ պատրաստություն էին տեսել. տոլմա, փախլավա, պանրի մեծ կտոր, խաղող, ինչպես ասում է Ազատը՝ «մենք չորս հոգի էինք, իսկ դուք 15 հոգու համար էիք պատրաստել»: Բացի հոգատարությունից, սնունդը ինքնին կյանքի նշանն է. մահ և սով տեսած հայ ընտանիքի հոգատարությունը դրսևորվում է սնունդի միջոցով, քանի որ այն կյանքի երաշխիք է հանդիսանում: Կյանքի ու մահվան թեման հետաքրքիր կերպով շահարկված է հագուստի միջոցով: Զաքարյանների ընտանիքի անդամները զուսպ հանդերձանք են կրում՝ նուրբ գործվաքներից և առանց ծանր աքսեսուարների, բայց առավել հետաքրքիր են դրանց գույները: Հակոբին, Արաքսիին և Ազատի ավագ մորաքրոջը՝ Աննային, մենք մեծամասամբ տեսնում ենք սև և սպիտակ գույների համադրությամբ հագուստներով: Սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ կամ բաճկոն, սև զգեստներ և սպիտակ օձիքներ. հին հավատալիքներում սպիտակ գույնը պայծառության, մաքրության նշան է, այն խորհրդանշում է սուրբ արարածներին, իսկ սև գույնը մահվան խորհրդանիշն է, որն ինքնին սատանայական խորհրդանիշ է՝ կապված է ստորերկրյա աշխարհի հետ: Զաքարյանների ընտանիքի երեք ավագ անդամներն իրենց կյանքն ապրում են այս բախումների մեջ՝ փորձելով սպիտակի միջոցով խամրեցնել սևի գերիշխանությունը: Զաքարյաններից միակը, ում կարող ենք տեսնել բազմերանգ հանդերձանքներով, Ազատի կրտսեր մորաքույրն է՝ Գայանեն (Նատալի Ռոուսել): Վերջինիս մուտքը ֆիլմում նշանավորվում է լիովին սպիտակ հանդերձանքով, ինչը խորրհրդանշում է հարսնացուներին. այս ռեժիսորական հնարքի միջոցով նշանավորվում է Գայանեի և գաղթի ճանապարհին՝ Դեր Զորի


8

անապատում սպանված բժիշկ Վազգեն Փափազյանի (Սերժ Ավետիքյան) սիրո պատմությունը, ում նկատմամբ հավատարմության պահպանումը Գայանեի ինքնության մի մասն էր: Այնուհետև մորաքույր Գայանեին ֆիլմի ընթացքում տեսնում ենք այլ գույնի հագուստներով՝ գինեգույն կարմիր, բաց երկնագույն, կաթնագույն: Տաք թրջոցներն այտերին փորձող Գայանեի հագուստը վերջնականապես սևանում է Աննայի մահվանից և Ազատի՝ ուսանելու մեկնելուց հետո: Զաքարյանների հագուստի երանգներն իրենց վերջնական տեսքը ձեռք են բերում ընտանեկան վերջին ընթրիքի ժամանակ. Հակոբը, Արաքսին և Գայանեն՝ որպես մեկ ամբողջականություն, սև հանդերձանքներով են՝ թողնելով այլ երանգների մեջ միայն Ազատին, ում մոխրագույն կոստյումը՝ ընտանիքի հանդերձանքների գերիշխող սևի և սպիտակ դետալների համադրությամբ միաժամանակ մահվան և հոգևոր անմահության խորհրդանիշն է: Մոխրագույնը խորհրդանշում է հարություն մեռելներից, հետևաբար, Ազատին կանխորոշված էր հարություն առնել իր անցյալից, բայց և պահպանել իր ընտանիքի (այստեղ կարող ենք հասկանալ նաև ազգի, իբրև ընտանիքը՝ մարմնացում ամբողջի) անմահությունը: «Մայրիկ» կինոնկարը ավարտվում է առանց խսքերի, էմոցիաների դրսևորվման լավագույն միջոցով՝ պարով,

ինքնատիպ լեզու, որն օգնում է ինքնաարտահայտվել այն ժամանակ, երբ բառե-րը չեն բավարարում, երբ մարդը զգում է կրկին ձեռքբերված երջանկություն, երիտասարդության կիրք և անցնող տարիների խաղաղություն: Զաքարյանների ընտանիքի տարիները նման են լուսնի փուլերին, որոնք խորհրդանշում են աճի և անկման ցիկլերը: Ազատի և նրա մոր՝ Արքասիի պարի ժամանակ Պարադի փողոցում փայլում էր լիալուսինը, որը նշանակում է հաղթահարում: Զաքարյանների ընտանիքի ողբերգությունը հաղթահարվեց մի տոննա սիրով, մորաքույր Աննայի տակապած մսով ու բանջարեղենով, Գայանեի հավատարմությամբ, Հակոբի աշխատասիրությամբ ու Արաքսիի իմաստությամբ և անձնազոհությամբ, որի յուրաքանչյուր քայլն ուղղված էր Ազատի կյանքի կառուցմանը և ի դեմս մի անհատի՝ մի ամբողջ ազգի ինքնության վերականգնմանը:

Պուշկինի առաջին գիրքը աճուրդի կհանվի 6 մլն ռուբլի մեկնարկային գնով Ռուս ականավոր գրող Ալեքսանդր Պուշկինի առաջին ժողովածուն ապրիլի 21-ին գրական հիմնադրամում աճուրդի կհանվի 6 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։

Այս մասին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։ Գրքում ներառված են «Ռուսլան և Լյուդմիլա», «Կովկասի գերին», «Պոլտավա» ստեղծագործությունները: «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը (1820) ներկայացված է 142 էջով, այն ուղեկցվում է ձեռագիր թերթիկով՝ «Վերջաբան», որը Պուշկինը գրել է Կովկաս աքսորի ժամանակ։ «Կովկասի գերին» (1822) պատմվածքը շարադրված է 53 էջով, այն նվիրված է բանաստեղծի ընկեր Նիկոլայ Ռաևսկուն։ «Պոլտավա» պոեմը գրվել է 1828 թվականին, տպագրվել 1829 թվականի մարտին՝ 1,2


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.