«Համլետ». մի ֆիլմի պատմություն
Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի ուրվագիծը
Հասարակություն եւ մշակույթ
Իսկ դուք գիտեք, որ…
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáð ÊÙµ³·Çð` èáµ»ðï سð·³ðÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûð»Ý` سðï³ ü³ðÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳð·ã³ÛÇÝ ·ð³ß³ðáõÙ ¨ Ó¨³íáðáõÙ òáÕÇÝ» гðáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇñ` ²ðïÛáÙ ¶¨áð·Û³Ý ( ÐÐ, ºð¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ðÇ Ñ»ÕÇݳÏÝ»ðÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çð³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ðí³Í ÝÛáõûðÇ ³ÕµÛáõðÝ»ðÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ðÃÇ Ñð³ï³ð³ÏáõÃÛáõÝÁ Çð³Ï³Ý³ñíáõÙ ¿ Ñáí³Ý³íáð ϳ´Ù³Ï»ðåáõÃÛáõÝÝ»ðÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏñáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ðáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏðáõÙ ïå³·ðí³Í ·áí³´¹Ý»ðÇ ¨ ѳÛï³ð³ðáõÃÛáõÝÝ»ðÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ð ¨ ÙÇßï ã¿, áð ûðÃáõÙ ïå³·ðí³Í ÝÛáõûðÇ ·³Õ³÷³ðÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ðáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ðáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ðáõÙ Ý»ðϳ۳ñí³Í ï»ë³Ï»ïÝ»ðÁ: 2017
May # 28, 2017
«Համլետ». մի ֆիլմի պատմություն
Տարիներ շարունակ ռեժիսոր Գրիգորի Կոզինցևն ուսումնասիրում էր Շեքսպիրի արվեստըֈ 1954թ-ին Պուշկինի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնում նա բեմադրեց «Համլետը»։ Դեռևս այդ ժամանակ ռեժիսորը ձգտում էր ժամանակակից ոճում ներկայացնել Դանիայի արքայազնինֈ Պրեմիերան մեծ հաջողություն ունեցավֈ Այնուհետև լույս ընծայվեց Կոզինցևի «Մեր ժամանակակից Ուիլյամ Շեքսպիրը» գիրքը՝ գրողի արվեստի խոր ուսումնասիրության արդյունքըֈ «Համլետի» մասին մտքերին այս գրքում նվիրված են բազմաթիվ էջերֈ Վերլուծելով ողբերգությունը՝ Կոզինցևը Համլետի կերպարում տեսնում է ճշմարտության մարտիկի՝ ընդդեմ չարիքի ու անարդարությանֈ Ռեժիսորը ֆիլմը ստեղծում էր ութ տարիֈ Նա ասում էր․ «Մենք փորձել ենք նշանավոր ողբերգությունը նվազագույնս հարմարեցնել կինոյինֈ Մեզ համար կարևոր էր էկրանի վրա պահպանել Շեքսպիրի ստեղծագործության մըտքի ու զգացմունքի մասշտաբը»։ Այդ իսկ պատճառով ֆիլմի գլխավոր թեմաները՝ Համլետի՝ որպես օտարների մեջ հայտնըված մարդու դրությունը, բանտ դարձած Դանիայի պատկերը, փոխհարաբերությունների բնույթը, որ թույլ է տալիս ժպտալ և լինել չարագործ, լուծվում են ճշմարիտ կինեմատոգրաֆիական միջոցներով, ընդգծվում են դիտարժան կերպարայնությամբ՝ ռեժիսորի և օպերատոր Իոնաս Գրիցյուսի կողմից հիանալի արտացոլվածֈ
Կոզինցևը ֆիլմի սցենար տեղափոխեց Շեքսպիրի հանճարեղ ողբերգության իմաստնությունը, փիլիսոփայական խորությունը և գեղեցկությունըֈ Բայց ռեժիսորի զգացածն ու մտածածը երազանքից ու գաղափարից իրականություն դարձավ լոկ այն ժամանակ, երբ Համլետի դերակատարը հանդիսացավ Ինոկենտի Սմոկտունովսկինֈ Կոզինցևը կասկած չուներ այն հարցում, թե ով պիտի խաղա Համլետի դերըֈ Ընտրությունը նրա կողմից կատարվել էր նկարահանումներից դեռ շատ ժամանակ առաջֈ Ռեժիսորը երիտասարդ դերասան Սմոկտունովսկուն տեսել էր «Մինչև հաջորդ գարուն» ուսումնական ֆիլմում և անմիջապես գերվել էր նրա արտառոց ստեղծագործական անհատականությամբֈ «Ես վերադարձա տուն և արդեն
2
գիտեի, որ Համլետը կաֈ Եվ ոչ մի կասկած, տատանում, ֆոտոնկարահանման փորձեր չեն եղելֈ Կար միայն այսպիսի Համլետ, և ո՛չ մի այլ տեսակֈ Իմ՝ որպես ռեժիսորի, միակ խնդիրն այն էր, որ հանգստացնեի նրան, հասցնեի այն վիճակին, որ նա չկասկածերֈ Որքան կարողացա՝ արեցի և կարծում եմ, որ դրա համար պարգևատրվել եմ առավելագույնս»։ Կոզինցևը Սմոկտունովսկուն հավատ ներշնչեցֈ Համաձայնելով խաղալ Համլետի դերը՝ Սմոկտունովսկին մերժեց այլ ռեժիսորների կողմից արված մի շարք պատվաբեր առաջարկներֈ Մասնավորապես՝ Տարկովսկին նրան առաջարկում էր Անդրեյ Ռուբլյովի դերը, իսկ Բոնդարչուկը՝ Անդրեյ Բոլկոնսկուֈ
1962թ-ի փետրվարին «Համլետի» նախապատրաստական աշխատանքները սկսվեցինֈ Նախնական՝ տնային փորձերը տևեցին մի քանի ամիսֈ Կոզինցևը սովորություն ուներ աշխատանքի ընթացքում դերասաններին գրել նամակներ՝ ընդհանրություններով, խորհուրդներով, իր պատկերացումներովֈ Այդ առումով հատկապես կարևոր է նամակը, որը Սմոկտունովսկին ստացել է բնական նկարահանումներից անմիջապես հետոֈ Ռեժիսորը նրան նախազգուշացնում էր չլինել չափից դուրս մեղմ, չտրվել վարիացիաներին, որոնք արդեն սկսել էին անվանել «Սմոկտունովսկու թեմա»։ Նա դերասանին հիշեցնում էր Համլետի ցասման ու հպարտության մասինֈ Թուլության բացակայությամբ, էներգիայով, գրոհող խելքով, ներքին մեծ արժանապատվությամբ (ռուսական Համլետի մասին այսպես էին գրում անգլիացի քննադատները) Սմոկտունովսկին զգալիորեն պարտական է հենց այդ խորհուրդներինֈ Դերասանի խոսքերով՝ ինքը այս դերին նվիրել է ոչ միայն ուժերն ու փորձը, այլև կյանքի մի մասըֈ Բարեբախտաբար, նա Համլետ խաղաց հենց այն տարիքում, երբ պետք էր խաղալ այդ դերըֈ Լոուրենս Օլիվիեն 1966թին Սմոկտունովսկուն հարցրել է․ «Քանի՞ տարեկան եք»։ «42»,- հետևել է պատասխանըֈ «Օ՛, հասցրել եքֈ Ձեր բախտը բերել էֈ Հետո սիրտն այլևս չի դիմանում նման ծանրաբեռնվածության․․․»,- ասել է Օլիվիենֈ
Սմոկտունովսկու Համլետն ուժեղ, վճռական մարդ էֈ Նա ի սկզբանե պատրաստ է կատարել իր պարտքը՝ վրեժ լուծել Կլավդիոսիցֈ Մարդը չարիքի աշխարհում․․․ Բայց մարդ, ով չի համակերպվել չարիքի հետ, այլ ապստամբել է դրա դեմ՝ կործանվելով, սակայն չկոտրվելով այդ պայքարումֈ Շեքսպիրի գաղափարը չարիքին հակադրվելն էֈ Սմոկտունովսկու համար գոյություն չունի «լինել, թե չլինել» հարցը, նրա համար կա միայն «լինելը»։ Այդ պատճառով էլ հանդիսատեսը նրա «Լինել, թե չլինել» մենախոսությունը (ի դեպ, ֆիլմում այն հնչում է ոչ ամբողջությամբ) չընկալեց որպես կասկածների ու տատանումների գագաթնակետ՝ թեկուզ հենց միայն այն առումով, որ Համլետին չէր ընկալում որպես կասկածող ու տատանվող մարդուֈ Շեքսպիրն իր հերոսին օժտել է ահռելի հոգեկան կամքով և մտավոր էներգիայովֈ Ինչպես արդարացիորեն նկատել է քննադատներից մեկը, «Համլետ-Սմոկտունովսկու մենախոսությունը ավելի շուտ շավղից դուրս ընկած աշխարհում կյանքի սարսափի սթափ գիտակցումն է»։ Չարիքը մարմնավորող գլխավոր կերպարը արքա Կլավդիոսն է՝ Միխայիլ Նազվանովի կատարմամբֈ Նա խորամանկ է, կեղծավոր քաղաքավարի, իրեն պահում է հովանավորաբար և բարեկիրթ ժպտում է Համլետին՝ ի պատասխան վերջինիս բոլոր մեղադրանքներիֈ Պոլոնիուսը (Յուրի Տոլուբեև) մեզ ներկայանում է որպես բավականին սահմանափակ կերպարֈ Նա նույնիսկ չար չէ, նա պարզապես հիմար է, և Համլետն իզուր չէ նրան անվանում «ձկան առևտրական»։
Շեքսպիրն իր հերոսներից յուրաքանչյուրի համար կանխորոշել է իրենց արժանի մահֈ Պոլոնիուսը սպանվում է մանր լրտեսի ու բանսարկուի պեսֈ Անվանի դերասան Տոլուբեևը Պոլոնիուսի դերը մեծ հաջողությամբ արդեն խաղացել էր Պուշկինի անվան թատրոնում, իսկ էկրանի վրա այն լիովին վերափոխեցֈ Նրա տեքստը զգալիորեն կրճատվել էր, բայց երբ ռեժիսորը նրան ասում էր՝ «եկեք ավելացնենք ռեպլիկները», նա պատասխանում էր՝ «ֆիլմի համար դա պետք չէ»։ Թեպետ «Համլետի» բեմադրությունից անցել էր տասը տարի, բայց Կոզինցևը, միևնույն է, փայփայում էր իր երբեմնի արդյունքըֈ Թատերական Հորացիոն նույնությամբ տեղափոխվել է ֆիլմ (բեմադրությունում և ֆիլմում այդ դերը կատարում էր Վլադիմիր Էրենբերգը)ֈ Օֆելիայի դերը Կոզինցևի ֆիլմում կատարում է Անաստասիա Վերտինսկայանֈ Հետագայում նա վերհիշում էր․ «Կոզինցևն ուներ ֆիլմի և այդ ֆիլմում Օֆելիայի կերպարի ամբողջական պատկերացում, նա ինձնից պահանջում էր միջնադարյան տիկնանց բնորոշ աղոտ հայացք, խորհուրդ էր տալիս այցելել Էրմիտաժ, իսկ ես նայում էի հայելուն, իմ հայացքում չէի տեսնում աղոտություն և ինձ համարում էի լրիվ անտաղանդ․․․ Կոզինցևը հրաշալիորեն գտավ իմ Օֆելիայի արտաքին նկարագիրը, ես սկսեցի հասկանալ դերի քանդակապատկերը, գրաֆիկան․․․»։
May # 28, 2017
«Համլետը» սև-սպիտակ ֆիլմ է․ գույների ճչացող բազմազանությունը, ռեժիսորի համոզմամբ, չէր համապատասխանում ողբերգության ժանրինֈ Առաջին իսկ կադրերից հետո իջեցվում են ամրոցի դարպասների հսկայական վանդակաճաղերը, և դրանք կրկին բարձրանում են լոկ այն ժամանակ, երբ Էլսինորից դուրս են բերում Համլետի մեռած մարմինըֈ Տաղանդավոր նկարիչ Եվգենի Ենեյի կողմից ստեղծված միջնադարյան ամրոցն ընկալվում է որպես ոսկեզօծ բանտֈ Ֆիլմում առանձնահատուկ տեղ է գրավում Դմիտրի Շոստակովիչի երաժշտությունը, որը հիանալիորեն փոխանցում է դարաշրջանի բնույթը, ֆիլմի հյուսվածքը կազմող իրադարձությունների ոգինֈ Շոստակովիչն արդեն գրել էր երաժշտություն թատերական բեմադրության համար, և Կոզինցևը կարծում էր, թե կոմպոզիտորն ընդամենը նորովի կգործիքավորի այն և ինչ-որ ձևով կլրացնիֈ Սակայն Շոստակովիչը հայտարարեց․ «Այդ երաժշտությունից ոչ մի նոտա չեմ օգտագործի․․․»։ Եվ ամեն ինչ զրոյից ստեղծեցֈ «Համլետը» կոստյումային ֆիլմ է, պատմական կինոնկարֈ Անհրաժեշտ էր արտացոլել դարաշրջանը, գործող անձանց հագցնել տվյալ ժամանակաշրջանին համահունչ հանդերձանքֈ Միայն Համլետի կերպարը ստեղծելու ուղղությամբ նկարիչ Սուլիկո Վիրսալաձեն աշխատել էր երկու ամիսֈ Հակառակ Կոզինցևի սկզբնական գաղափարին՝ մազերի «անհնազանդ դեզի» և պարզ բաճկոնի վերաբերյալ, Համլետը վարսահարդարվեց և հագնվեց որպես ողբերգական լիազորություններով անձֈ Համենայնդեպս, նրա սև ծալքավոր վերնահագուստում՝ ծանր, ասես մարմինը վարագուրող, և սպիտակ վերնաշապիկներում՝ իրենց անկաշկանդ կամ հանդիսավոր օձիքներով, ժամանակակից ոչինչ չկարֈ
«Համլետն» էկրան բարձրացավ 1964թին՝ Շեքսպիրի ծննդյան 400-ամյա հոբելյանի առթիվֈ Կոզինցևի ֆիլմը «Համլետի» առաջին ռուսական էկրանավորումն էր (աշխարհում՝ 17-րդը)ֈ Հետաքրքրական է, որ այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ֆիլմը կինովարձույթում զբաղեցրեց ընդամենը 19-րդ տեղը (այն դիտեց շուրջ 21 մլն մարդ), իսկ արտերկրում ֆիլմն ընդունեցին ցնծությամբֈ Կոզինցևի «Համլետի» համար իսկական փորձություն էր ցուցադրությունը Լոնդոնում՝ հոբելյանի կապակցությամբ կազմակերպված շեքսպիրյան թեմաներով ֆիլմերի մեկշաբաթյա կինոդիտումների շրջանակներումֈ Անգլիացիներն այս Համլետին համարեցին ավելի ժամանակակից, քան նույնիսկ Լոուրենս Օլիվիեի Համլետինֈ Ջեյմս Քենեդին The Guardian թերթում գրեց․ «Ինչ վերա-
3
բերում է դերասաններին, ապա ես անգլիական բեմում երբեք չեմ տեսել (անգամ Օլիվիեի հրաշալի ֆիլմում, եթե խոսքը դրան հասավ) «Համլետի» այնպիսի դերակատարների, ովքեր կլինեին նույնքան տպավորիչ ու համոզիչ, որքան այդ ռուսներըֈ Ինքը՝ շիկահեր Համլետը (Սմոկտունովսկին)՝ տագնապահույզ, ինչպես պիրկ ձգված աղեղը, նրբակազմ և առանց կանացիության զգայական անհանգիստ պատանին՝ գործողությունների ընթացքում ողբերգական տղամարդու վերածվող, հիասքանչ էր իր խաղով»։
Կոզինցևի «Համլետի» հաջողության մասին վկայում են նաև պարգևները, որոնք ֆիլմը ստացել է Սան Ֆրանցիսկոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի կինոփառատոններում, Բրիտանական կինոինստիտուտի մրցանակը․․․ Այս «Համլետով» է Նյու Յորքի լինքոլնյան կենտրոնը սկսել աշխարհի լավագույն ֆիլմերի իր ցուցադրությունըֈ Խորհրդային կինոսերների գնահատմամբ՝ «Համլետը» 1964թ-ին ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, իսկ Սմոկտունովսկին՝ տարվա լավագույն դերասանֈ Իգոր Մուսսկի «100 հայրենական մեծագույն ֆիլմերը» գրքից
Արմիս. Մոռացված նկարչի ստեղծագործական կյանքի ուրվագիծը «Եթե օրին մեկը ինձ վիճակուի Փարիզի մէջ արուէստս կատարելագործելու, նպատակս պիտի ըլլայ զայն նուիրել իմ ժողովրդին բարոյական ու հոգեկան վերականգնումին»: Արուէստս ի սպաս դնել իմ ժողովրդին, այդ իմ կեանքին երազն է»: Այս խոսքերի հեղինակը 20-րդ դարի ֆրանսահայ նկարիչ Արմիսն է (Արմենակ Միսիրյան, 1901-1977): Նա ծնվել է Ադյամանում` ջութակահարի ընտանիքում: Դառը մանկություն է ունեցել: Հազիվ դպրոցն ընդունված դառնում է տարագիր` մինչև Դեր Զոր: Հրաշքով փրկվելով, ընկնում է Հալեպ և Գառզուի, Կալենցի, Օննիկ Ավետիսյանի նման նա ևս իր կյանքի վաղ շրջանը ապրում է Հալեպում: Այնտեղ աշխատում է որպես գծագրության ուսուցիչ: Գեղարվեստական կրթություն է ստացել ԱՄՆ-ից ժամանած Եղիա Գասպարյանի մոտ: 1930-ին մեկնել է Փարիզ, սովորել Ժյուլիեն և Գրան Շոմիեր ակադեմիաներում: Կարճ ժամանակում բոլորին անհայտ ու ստվերի մեջ ապրող այս համեստ արվեստագետը դարձավ քննադատների ուշադրության առարկան` վայելելով լայն ճանաչում և արժանանալով բարձր գնահատանքի: Մասնակցել է Փարիզի խոշոր ցուցահանդեսներին: 1960-ական թթ. վերջերին հալեպաբնակ բժիշկ Ռ. Ճեպեճյանի և Սուրեն Կալենտերի անմիջական նախաձեռնությամբ ՀԱՊ-ում հանգրվանեցին Արմիսի մի շարք կտավներ և գրաֆիկական գործեր: Սրանով սկիզբ դրվեց Հայաստանում շնորհալի նկարչի ճանաչմանը:
May # 28, 2017
Արմիսը նաև բանաստեղծություններ է գրել, որոնք տեղ են գտել «Ամպ և Ծիածան» ինքնակենսագրական գրքում: Արմիսի արվեստը 3 շրջանի է բաժանվում` Հալեպի շրջան – (1920-ական թթ.-1930 թ.): Այս շրջանում հիմնականում բնանկարներ է կատարել, որոնց համար նյութ են հանդիսացել քաղաքի հնությունները, մզկիթները, փողոցները: Փարիզյան շրջան- երբ նոր է հաստատվում Փարիզում: Այդ տարիները նրա համար որոնման շրջան էին: Հասունության շրջան` սկսած 1952-ից: Հենց այս շրջանում` 50-ականներից սկսած է նա ստեղծագործական բուռն ոգևորություն ապրել: Սկսեց նկարել նոր շնչով: Այդ հարցում օգտակար դեր է խաղում նույն թաղամասում բնակվող Ժանսեմը: Արմիսի արվեստը կյանքից է ներշնչված: Այն աչքի է ընկնում անկեղծությամբ, պարզությամբ: Արվեստի լեզվով նա դիտողին է հաղորդել իր ներաշխարհը, հույզերը, ապրումները, բարձր գաղափարները: Արմիսը գծերի հիանալի վարպետ է: Նրա գծանկարը կատարյալ է: Գրեթե բոլոր աշխատանքներում շեշտված են գծերը: Դրանք հիմնականում կոր են: Լուսաստվերների հետաքրքիր, կանաչի, սևի, դարչնագույնի տոնային համարձակ լուծումներով ու գծային աշխույժ ռիթմով են աչքի ընկնում նրա գործերը: Նկարիչն ուշադրություն է դարձնում դիմագծերի և մարմնի տարբեր մասերի գծագրությանը: Նա բարձր տիպականությամբ է օժտել իր կերպարները:
4
նկարչությունից: Բայց նա չի ընդօրինակել, նա ինքնատիպ նկարիչ է: Պարզապես նրա ուշադրության կենտրոնում են եղել բոլոր ժամանակների հանճարեղ վարպետների գեղագիտական կարևոր նվաճումները: Օրինակ` «Երիտասարդ հայուհին» 1960 աշխատանքում ակնհայտ նմանություն ենք տեսնում Մոդիլիանիի դիմանկարների հետ: Խոսքը վերաբերում է դեմքի, պարանոցի, ձեռքերի մշակմանը: Գունային հետաքրքիր լուծումներով աչքի ընկնող աշխատանք է: Ինքը` նկարիչը նշել է, որ իր ստեղծագործական կյանքի մի շրջանում հրապուրվել է Մոդիլիանիի արվեստով: Արմիսը հիմնականում թեմատիկ-կոմպոզիցիոն աշխատանքներ է կատարել: Նրա ստեղծագործության հիմնական թեման մարդու կյանքն է, ընտանիքը, պանդուխտ հայի կյանքի պայքարը, աշխատանքը: Նրա հերոսները իր շրջապատի մարդիկ են: Արմիսի ստեղծագործական կյանքում եղավ մի փուլ, երբ իր աշխատանքներում արտահայտեց մարդկային ամենախոր տառապանքը, վիշտը: Գույները դարձան գորշ, տխուր: Այդ աշխատանքներում արվեստագետի ալեկոծ հոգեվիճակն է արտահայտված. դա ուներ իր պատճառը, իսկ պատճառը նկարչի կնոջ վաղահաս մահն էր: Այս շրջանում Խաչելության թեմայով աշխատանքներ է կատարել: Սակայն շուտով Արմիսը սկսում է մխիթարվել իր ստեղծագործական աշխատանքնով և հոգեկան վերականգնումով պայմանավորված` որոշ փոփոխությունների է ենթարկվում նաև նրա արվեստը: Ավարտվում է «Խռովքի» շրջանը: Նա հրաժարվում է «Խաչելություններից» և դրա փոխարեն այժմ ստեղծագործության գլխավոր նյութ են դառնում ընտանիքը, ընկերական կյանքը, մանկան ծնունդը, մոր կերպարը նորածնի սնարի մոտ: Կիրքն ու բողոքը իրենց տեղը զիջում են գոհունակ և ազնիվ զգացումներին: Տանջվող, կմախքացած մարմինների փոխարեն հորինվածքում տեղ են գրավում հանդարտ ֆիգուրներ: Ուշ շրջանի աշխատանքներում զուսպ գույները իրենց տեղը զիջում են ավելի շողշողուն, ծիածնային գույներին («Սեղանի շուրջը» (1963), «Երիտասարդ զույգը» (1963):
Ինչպես նշվեց` Արմիսի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում ընտանիքի թեման: Նա «Ընտանիք» խորագրով մի քանի աշխատանքներ ունի, որոնք կոմպոզիցիոն տարբեր լուծումներ են ստացել: Բայց այդ բոլոր աշխատանքներում իշխող է խաղաղ տրամադրությունը: Դրանցում հիմնականում ներկայացված է նորածին մանուկը և երիտասարդ զույգը: Հատկանշական մի հանգամանք. նկարչի «Ընտանիք» վերնագրով բոլոր նկարներում հորինվածքում տեղ են գտել եզի և էշի պատկերները – կենդանիներ, որոնք հանդիպում են Քրիստոսի Ծննդյան տեսարանում: Այս ամենից կարելի է հասկանալ, որ նկարիչն արտահայտել է իր վեհ գաղափարները, ընտանիքի մասին ունեցած իր պատկերացումները. այն, որ ընտանքիը, երեխայի ծնունդը սրբություն են իր համար: Եվ եթե չլինեին այս նկարների վերնագրերը, կարելի էր նույնիսկ կարծել, որ Քրիստոսի Ծննդյան տեսարանն է պատկերված, ոչ թե հասարակ ընտանիք: Հզոր արտահայտչականությամբ են աչքի ընկնում այս թեմայով աշխատանքները, սրանց բնորոշ է պարզունակ ոճը: Արտահայտիչ են մարմինները, կեցվածքները:
Արմիսը բազմաֆիգուր հորինվածք կառուցելու հիանալի վարպետ է : Այդ են վկայում «Գնդակախաղ» (1962) «Վիրահատություն» (1963) աշխատանքները: Նկարչի մյուս նշանավոր գործերից են` «Հայաստանի ատլասը», «Ընթերցում», «Հանգստի պահին», «Երեք բարեկամներ», «Կիթառահար» (բոլորը` 1960-ական թթ.): Նշենք, որ Արմիսը երբեք չի վաճառել իր աշխատանքները: Այսպիսով, Արմիսն իր անհատական ոճն ունեցող արվեստագետ է և նրա ոճը անհնար է շփոթել այլ նկարիչների հետ:
Հասարակություն եւ մշակույթ
Կուբիզմին բնորոշ տարրեր ենք տեսնում Արմիսի աշխատանքներում: Դրանց բնորոշ է ձևերի երկրաչափայնացումը: Կոմպոզիցիայում պատկերված կերպարների մարմինները, առարկաները երկրաչափական մարմիններ են հիշեցնում: Նկարիչը հատկապես ուշադրություն է դարձնում ձեռքերի մշակմանը: Նկարչի աշխատանքներում կարելի է որոշակի ազդեցություններ տեսնել նաև պրիմիտիվիզմից, էքսպրեսիոնիզմից, Սեզանից, Պիկասոյից, Մոդիլիանիից ու անգամ հայկական մանրա-
Մեր դարի (որը գուցե մի օր դիտարկվի որպես արեւմտյան քաղաքակրթության արվեստի եւ իհարկե գիտության հոյակապ ժամանակաշրջաններից մեկը) գրեթե բոլոր արվեստների զարթոնքը սկսվել է հասարակության մեջ արվեստագետի անհանգստությունից, նրա որոշումով մեջք դարձնել հասարակությանը եւ դրա “արժեքներին”, թողնել, որ մեռածները հողին
May # 28, 2017
հանձնեն մեռածներին: Հաննա Արենդթը 20-րդ դարի ամենաականավոր եւ ամենազդեցիկ քաղաքական տեսաբաններից մեկն է, ում թողած հարուստ ժառանգությունը մեծապես հարստացրել է արեւմտյան քաղաքական փիլիսոփայությունը եւ ազդել մի շարք առաջատար տեսաբանների հայացքների ձեւավորման վրա: Արենդթը ծնվել է 1906թ. Լինդեն (այժմյա՝ Հանովեր) քաղաքում հրեական ընտանիքում: Կրթություն ստացել է Մարբուրգի, Ֆրայբուրգի, Հայդելբերգի համալսարաններում՝ ուսանելով 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից երկուսի՝ Մարտին Հայդեգերի եւ Կարլ Յասպերսի մոտ: Երկրորդ համաշխարհային պատերզամի տարիներին ստիպված է եղել Գերմանիայից տեղափոխվել Ֆրանսիա, ապա 1941թ. փախել եւ մինչեւ կյանքի վերջ բնակվել է ԱՄՆ-ում: Իր բեղմնավոր կյանքի ընթացքում Արենդթը հրատարակել է մի շարք գրքեր եւ հոդվածներ, որտեղ նրա կողմից քըննարկված հարցերն այսօր էլ խիստ արդիական են: Արենդթն առավել հայտնի է իր Ամբողջատիրության ակունքները (The Origins of Totalitarianism, 1951) եւ թերեւս իր ամենահայտնի Մարդկային դրությունը (The HumanCondition, 1958) լայնածավալ աշխատություններով: 1960թ. գարնանը հրատարակված “Հասարակություն եւ մշակույթ” հոդվածն առաջին անգամ է ներկայացվում հայ ընթերցողին հայերեն թարգմանությամբ (Hannah Arendt, “Society and Culture.” Daedelus 89.2 (Spring 1960), 278-287): Անգլերենից թարգմանությունը կատարել է Լիլիթ Վերդյանը՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թարգմանչական ծրագրի շրջանակում:
Ըստ բուքմեյքերների՝ «Եվրատեսիլ-2017»-ի առաջին կիսաեզրափակչում Հայաստանը հաղթանակի գլխավոր հավակնորդներից է
5
Լ.Վ. Այսօր գրեթե բոլորն են կարծում, որ պետք է համակերպվել զանգվածային մշակույթի եւ զանգվածային հասարակության գոյության հետ (ընդամենը մի քանի տարի առաջ այս նույն եզրերը դատապարտող իմաստ էին պարունակում, քանի որ դրանցից բխում էր, որ զանգվածային հասարակությունը հասարակության ապականված ձեւն է, իսկ զանգվածային մշակույթն՝ ինքն իրեն հակասող եզր) եւ փորձել գտնել դրանց “դրական” կողմերը, թեկուզ միայն այն պատճառով, որ զանգվածային մշակույթը զանգվածային հասարակության մըշակույթն է, իսկ զանգվածային հասարակությունը (մեզ դա դուր գա, թե ոչ) կանխատեսելի ապագայում շարունակելու է կազմել մեր իրականության մաս: Զանգվածային հասարակությունն ու զանգվածային մշակույթն անկասկած փոխկապակցված երեւույթներ են: Զանգվածային հասարակությունն ըստ Էդվարդ Շիլզի ծագում է, երբ “բնակչության զանգվածը ներառվում է հասարակության մեջ”:* Քանի որ հասարակություն կոչվածն ի սկզբանե բաղկացած էր հարստություն եւ ազատ ժամանակ ունեցողներից, զանգվածային հասարակությունն իսկապես մատնանշում է մի նոր կարգ, որտեղ զանգվածներն ազատվել են “ֆիզիկապես ուժասպառ անող աշխատանքի բեռից”: ** Այդ իսկ պատճառով պատմականորեն եւ գաղափարապես հասարակությունը նախորդել է զանգվածային հասարակությանը եւ նույնքան ընդհանրական եզր է, որքան զանգվածային հասարակությունը. Հասարակությունը նույնպես կարելի է պատմականորեն թվագրել եւ նկարագրել: Զանգվածային հասարակությունից այն, անշուշտ, ավելի հին է, սակայն ոչ
Կիևում կայանալու է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ է ունենալու նաև Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը: Ինչպես նշում է wiwiblogs.com կայքը, ըստ բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումների՝ առաջին կիսաեզրափակչում հաղթանակի գլխավոր հավակնորդները Պորտուգալիան և Հայաստանն են: Նշվում է, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալի հաղթանակի գործակիցը 15/8 է, մինչդեռ Արծվիկ Հարությունյանինը՝ 9/4: ««Fly With Me» երգի կատարողն այս տարվա մրցույթում բոլորից լավ է հանդես գալիս էթնո-գլամ ոճում՝ ցուցադրելով տպավորիչ բեմական շոու ու կատարողական բարձր արվեստ»,-նկատում է աղբյուրը: Նշվում է, որ Հայաստանից ու Պորտու-գալիայից հետո առաջին կիսաեզրափակչում հաղթողի գլխավոր հավակնորդների ցանկում են Շվեդիան, Ադրբեջանը, Հունաստանը:
Թուրքիայում 160 տարվա հայկական գորգը վաճառքի է հանվել 14.000 դոլարով
ավելի հին, քան արդի դարաշրջանը: Իրականում բոլոր այն հատկանիշները, որոնք ամբոխի հոգեբանությունը այս ընթացքում բացահայտել է զանգվածային մարդու մեջ՝ անկախ նրա ադապտացվելու ունակությունից նրա միայնությունը (որը ոչ մեկուսացում է, ոչ էլ մենություն), նրա ոգեւորվելու հակումն ու անսկզբունքայնությունը, սպառելու նրա ունակությունը, որն ուղեկցվում է դատելու կամ անգամ տարբերակելու անկարողությամբ, ամենից առավել նրա եսակենտրոնությունը եւ աշխարհից այն ճակատագրական օտարացումը, որը Ռուսոյից ի վեր զանգվածային մարդը շփոթում է ինքնօտարման հետ, բոլոր այս գծերը նախ ի հայտ են եկել “լավ հասարակությունում”, երբ թվապես զանգվածների մասին խոսք անգամ չկար: Այստեղ չենք կարող չնշել, որ առաջին զանգվածային մարդիկ զանգված լինելու համար այնքան սակավաթիվ էին, որ նրանց նույնիսկ կարող էր թվալ, թե կազմում են վերնախավ՝ լավ հասարակության վերնախավը: Այդ իսկ պատճառով թույլ տվեք նախ մի քանի խոսք ասել հասարակության ավելի վաղ երեւույթի եւ մշակույթի հետ դրա կապի մասին. ասել գլխավորապես ոչ թե պատմական պատճառներից ելնելով, այլ որովհետեւ դրանք հայտնում են փաստեր, որոնք, իմ կարծիքով, այս երկրում [Միացյալ Նահանգներում] բավականաչափ հայտնի չեն: Հնարավոր է, որ գիտելիքի հենց այս պակասն է դրդում պրն. Շիլզին ասել, որ “անհատականությունը ծաղկում է ապրել զանգվածային հասարակությունում”: Մինչդեռ իրականում արդի անհատը սահմանվել եւ իսկապես բացահայտվել էր նրանց կողմից, ովքեր, ինչպես Ռուսոն 18-րդ կամ Ջոն Սթյուարթ Միլը 19-րդ դարում, հայտնվել էին հասարակության հետ բացահայտ առճակատ-
Թուրքիայում վաճառքի է հանվել 160 տարվա հազվագյուտ հայկական գորգ: Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում գորգի «տերը» հազվագյուտ գորգի համար պահանջում է մոտ 14.000 ԱՄՆ դոլար: Հայտնի չէ, թե Թուրքիայի որ տարածքում է գործվել գորգը, այժմ այն գտնվում է Անթալիայում: Գորգի գովազդում նա այն անվանել է հազվագյուտ և «ոչ ոքի մոտ չգտնվող»:
May # 28, 2017
Իսկ դուք գիտեք, որ… * Աշխարհի ամենամեծ խցանումը եղել է 172 կմ, խցանման մեջ է եղել 3 միլիոն մարդ: * Էսկիմոսները կարողանում են տարբերել ձյան 40 երանգ: * Խոզի օրգազմը (հայ. կտղունցք) տևում է 30 րոպե: * Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: * Ավանակի աչքերն այնպես են տեղակայված, որ նա միանգամից կարող է տեսնել իր 4 ոտքերը: * Մարդկանց 97%-ը իրեն առաջարկված նոր գրիչով առաջինը կգրի իր անունը: * Օրական 12 նորածին հանձնվում է սխալ ծնողների: * Եթե Չինաստանի բոլոր մարդիկ կանգնեին աթոռներին ու միաժամանակ ցատկեին ներքև երկիրը իր ուղեծրից դուրս կգար: * Ամեն օր աշխարհում տեղի է ունենում ավելի քան 100 միլիոն սեռական ակտ: * Ցանկացած պահի աշխարհի բնակչության 0.7 %-ը խմած է: * Կոալան օրվա ընթացքում 18-22 ժամը քնած վիճակում է: * Ամենաերկար տարին եղել է մ. թ. 46թ-ին Հռոմում` 445 օր, ամենակարճ տարին 1752 թ-ին Անգլիայում` 271 օր: * Ավստրալիական վայրենին գործածում է մի քանի տասնյակ բառ, անգլիական անգրագետ գյուղացին ոչ ավել, քան 300 բառ: * Ժամանակակից մտավորականը կենցաղում գործածում է 1000-1500 բառ: * Ամենահարուստ բառապաշարը ունեցել է Շեքսպիրը` 15000 բառ, ոմանց հաշվով` 24000: * Աշխարհի ամենահարուստ բառապաշար ունեցող լեզուն անգլերենն է` 600,000 բառ: * Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը երբեք չի խփում, լինի այն մեղվափչակ, քարածերպ թե մեղվափեթակ:Մեղվաբույնը վանում է հոսանքը: * Մեկ մեղուն կշռում է մոտ 0,1 գրամ, բոռը կշռում է 2 գրամ: * Մեղուն կրում է իր կշռից 20 անգամ ավելի բեռ, այն դեպքում, երբ ձին` միայն իր կշռի չափ: * Մարդու մազի կյանքի տևողությունը 2-4 տարի է, այն մեկ ամսում երկարում է 1սմ: * Մարդու մազն ավելի ամուր է նույն հաստությամբ պողպատից: * Աֆրիկյան փղի ականջը նման է Աֆրիկային, իսկ Հնդկական փղինը` Հինդուստան թերակղզուն: * Մրրկահավը կարող է օվկիանոսի վրայով սավառնել 6 օր շարունակ` այդ ընթացքում չկատարելով թևի ոչ մի թափահարում: * Որոշ միջատների արուներ կարող են էգերին զգալ 12կմ հեռավորությունից: * Պանամա գլխարկները իրականում պատրաստվում են Պերուում: * Մեծ կաղնին ամռանը (աճման շրջանում) արտազատում է 13000 լիտր ջուր: * Ամեն տարի երկրի վրա ընկնում է 150 տոննա երկնաքարային մնացորդներ: * Հոլիվուդի ամենաթանկ դերասանուհին Նիկոլ Քիդմանն է` մեկ դերի համար 17 միլիոն դոլար: * 1955թ.-ին Գինեսի գրքում որպես ամենագեր նորածին գրանցվել է իտալացի մի տղա, ով կշռել է 10.2 կգ: *Աշխարհի ամենամեծ բզեզը ունի ծովախոզուկի մեծություն: *Ռուսաստանում ծխում է տղամարդկանց 77%-ը, կանանց՝ 27 և դեռահասների` 42%-ը: Իսկ ԱՄՆ-ում` տղամարդկանց` 28%-ը, կանանց` 24%-ը: *Կանայք աչքերը թարթում են 2 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ: *Կանայք զրույցի ժամանակ 15%-ով ավելի շատ են նայում դիմացինի աչքերի մեջ, քան տղամարդիկ: *Մարդկանց 87%-ը պնդում է, որ զգում է, երբ ինչ-որ մեկը նայում է իր վրա: *Մարդու աչքի մկանները օրվա ընթացքում շարժվում են 10000-15000 անգամ: *Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է: *Աշխարհի բնակչության 80%-ը իր սննդակարգի մեջ օգտագործում է միջատներ: *Աշխարհի ամենամեծ խցանումը եղել է 172 կմ, խցանման մեջ է եղել 3 միլիոն մարդ: *Էսկիմոսները կարողանում են տարբերել ձյան 40 երանգ: *Գուանչժու քաղաքի ջութակահարներից մեկը ստեղծել է մի ջութակ, որի երկարությունը 1 սմ է: *Ավանակի աչքերն այնպես են տեղակայված, որ նա միանգամից կարող է տեսնել իր 4 ոտքերը: *Մարդկանց 97%-ը իրեն առաջարկված նոր գրիչով առաջինը կգրի իր անունը: *Օրական 12 նորածին հանձնվում է սխալ ծնողների: *Մարդու մարմնի ուժեղ մկանը լեզուն է: *Ցանկացած պահի աշխարհի բնակչության 0.7 %-ը խմած է: * Կոալան օրվա ընթացքում 18-22 ժամը քնած վիճակում է:
6
ման մեջ: Անհատապաշտությունն ու դրա հետ եկող “զգայունակությունն ու առանձնությունը” (մտերմության բացահայտումը` որպես անհատի լիարժեք զարգացման համար անհրաժեշտ մթնոլորտ) ի հայտ եկան այն ժամանակ, երբ հասարակությունը դեռ չէր վերածվել զանգվածային երեւույթի, այլ ինքն իրեն համարում էր “լավ հասարակություն”, կամ հատկապես կենտրոնական Եվրոպայում՝ “կրթված եւ մշակված հասարակություն”: Եւ հենց այս համատեքստում է, որ մենք պետք է հասկանանք արդի (եւ այլեւս ոչ այնքան արդի) անհատին, ով ինչպես մենք արդեն գիտենք 19-րդ եւ 20-րդ դարերի վեպերից, կարող է ընկալվել միայն որպես այն հասարակության մաս, որի դեմ փորձել է հաստատվել, եւ որը սակայն միշտ էլ նրան հաղթել է: Անհատի գոյատեւելու հնարավորությունը պայմանավորված էր նրա համաժամանակյա ներկայությամբ մեկ ուրիշ ոչհասարակության շերտի բնակչության ներսում, ուր այդ ապստամբ անհատը կարող էր փախուստի դիմել: Պատճառներից մեկը, թե ինչու էին ապստամբ անհատներն այդքան հաճախ ի վերջո դառնում նաեւ հեղափոխականներ, այն էր, որ հասարակության կողմից չընդունվածների մեջ նրանք բացահայտում էին հասարակության մեջ արդեն իսպառ վերացած համամարդկային հատկանիշներ: Բավական է կարդալ ֆրանսիական հեղափոխության արձանագրությունները եւ հիշել, թե որքանով էր le peuple-ի գաղափարը իր լրացուցիչ իմաստները ստացել սալոնների* կոռումպացվածության եւ կեղծավորության դեմ դիմադրությունից, հասկանալու համար, թե որն էր հասարակության իրական դերը 19-րդ դարի ընթացքում: Զանգվածային հասարակության պայմաններում ապրող անհատների հուսահատության զգալի մասը գալիս է այն փաստից, որ փախուստի բոլոր ուղիները բնականաբար փակվում են, երբ հասարակությունն իր մեջ է առնում բնակչության բոլոր շերտերը: Ընդհանուր առմամբ կարծում եմ` այս երկիրն անչափ բախտավոր է, որ լավ եւ մշակված հասարակության այս միջանկյալ փուլը փոքր դեր է խաղացել իր զարգացման մեջ: Սակայն այսօր այդ առավելությունից ծագող խնդիրն այն է, որ այն սակավաթիվ մարդիկ, ովքեր դեմ կկանգնեն զանգվածային մշակույթին՝ որպես զանգվածային հասարակության անխուսափելի հետեւանք, հակված են հայացքներն ուղղել հասարակության եւ մշակույթի ավելի վաղ երեւույթներին՝ դիտարկելով դրանք որպես ոսկե դար եւ կորուսյալ դրախտ, պարզապես որովհետեւ գրեթե բան չգիտեն դրանց մասին: Ամերիկային շատ լավ հայտնի է միայն nouveau riche-ի բարբարոսական քաղքենիությունը, սակայն այն գրեթե անծանոթ է հասարակության հավասարապես նյարդայնացնող մշակութային ու կրթված քաղքենիությանը, որտեղ մշակույթն իրականում ունի ինչ պրն. Շիլզն անվանում է “սնոբական արժեք”, եւ որտեղ կրթված լինելը ընդամենը հասարակական դիրքի հարց է:
May # 28, 2017
7
Այս մշակութային քաղքենիությունն այսօր Եվրոպայում, կարելի է ասել, այլեւս անցյալում է այն պարզ պատճառով, որ արդի արվեստի ամբողջ զարգացումը ծագել էր անվստահությունից եւ դեռ շարունակում է խորը անվստահություն տածել ոչ միայն մշակութային քաղքենիության, այլ նաեւ ինքնին մշակույթ բառի հանդեպ: Դեռ հարցական է, թե որն է ավելի դժվար՝ առանց որեւէ ավանդույթի օգնության բացահայտել անցյալի մեծ հեղինակներին, թե փրկել նրանց կրթված քաղքենիության տխմարություններից: Առանց ավանդույթի օգնությանն ապավինելու եւ հաճախ անգամ ավանդական չափանիշներին ու մեկնաբանություններին դեմ դուրս գալով՝ անցյալը պահպանելու գործը նույնն է ամբողջ արեւմտյան քաղաքակրթության համար: Մտավոր, թեեւ ոչ հասարակական, առումով Ամերիկան ու Եվրոպան նույն իրավիճակում են գտնվում. ավանդույթի թելը կտրված է, եւ մենք ինքներս պետք է բացահայտենք անցյալը, այսինքն՝ կարդանք անցյալի հեղինակների գործերն այնպես, կարծես մեզանից առաջ դրանք երբեւէ չեն ընթերցվել: Այս գործում զանգվածային հասարակությունը շատ ավելի փոքր խոչընդոտ է, քան լավ եւ կրթված հասարակությունը, եւ ես հակված եմ մտածելու, որ նման ընթերցումը հազվագյուտ չէր 19-րդ դարի Ամերիկայում հենց այն պատճառով, որ այս երկիրը դեռեւս այն “անպատում անապատն էր” (unstoried wilderness), որից այդքան շատ ամերիկացի գրողներ եւ արվեստագետներ փորձում էին փախչել: Սա գուցե ինչ-որ կերպ կապված է նրա հետ, թե որքան հանկարծակի ամերիկյան գեղարվեստական արձակն ու պոեզիան՝ Ուիթմանից եւ Մելվիլից սկսած, գտան իրենց ուրույն ուղին եւ որքան բեղմնավոր դարձան: Անկասկած շատ ցավալի կլիներ, եթե զանգվածային մշակույթի եւ զանգվածային հասարակության երկբայություններից եւ շեղումներից ծագեր ընդհանրապես չարդարացված եւ անհիմն ձգտում մի դրության, որն ավելի լավ չէ, այլ ընդամենը մի փոքր ավելի հնացած է: Եւ իսկապես վատ նշան է, երբ մարդիկ պատրաստակամորեն եւ անքննադատաբար ընդունում են այնպիսի բացահայտ սնոբական եւ քաղքենիական հասկացություններ, ինչպիսիք են, օրինակ, բարձրակիրթ (highbrow), միջնակիրթ (middlebrow) եւ ցածրակիրթ (lowbrow) հասկացությունները: Մշակույթի գործերի համար միակ ոչհասարակական եւ իրական չափանիշն իհարկե դրանց հարաբերական մնայունությունն է, եւ մինչեւ իսկ անմահությունը: Խնդիրն այն է, որ երբ անցյալի անմահ գործերը “նրբակերտվեցին” ու ստացան նոր կարգավիճակ, դրանք կորցրեցին իրենց ամենակարեւոր եւ հիմնական որակը, այն է՝ դարեր շարունակ գրավել եւ հուզել ընթերցողին կամ հանդիսատեսին: Ինքնին “մշակույթ” բառը կասկածի տակ դրվեց միայն որովհետեւ այն մատնանշում էր հենց այդ “կատարելության հետամտումը”, որը Մաթյու Արնոլդի համար նույնն էր, ինչ “դուրեկանության եւ լուսավորության հետամտումը”: Կասկածի տակ դրվեց ոչ թե Պլատոնը, այլ ինքնակատարելագործման ետին շարժառիթներով դրդված Պլատոնի ընթերցումը: Իսկ “դուրեկանության եւ լուսավորության հետամտումը”՝ լավ հասարակության դրա բոլոր երանգներով հանդերձ, արհամարհվում էր ամեն ինչին դուրեկանության եւ լուսավորության շղարշի միջով նայելու եւ իրականությունը կյանքից դուրս պահելու իր ակնհայտ ջանքի պատճառով: 20-րդ դարում արվեստների վերականգնման ապշեցուցիչ ճիգը եւ անցյալի հզորության պակաս ակնհայտ, սակայն հավանաբար ոչ պակաս իրական վերականգնումը սկսվեց այն պահից, երբ լավ հասարակությունն իր մենաշնորհյալի ճիրաններից բաց թողեց մշակույթը եւ դրա հետ միասին կորցրեց հասարակության մեջ իր գերիշխող դիրքը: Սակայն այստեղ մեզ հետաքրքրում է մշակույթը, այլ ոչ թե հասարակությունը, կամ ավելի ճիշտ այն, թե ինչ է կատարվում մշակույթի հետ հասարակության եւ զանգվածային հասարակության պայմաններում: Հասարակության մեջ այլ իրականություններից առավել մշակույթն էր դարձել այն, ինչը սկսվեց կոչվել “արժեք”, այսինքն՝ հասարակական ապրանք, որը կարող էր շրջանառվել եւ շահագործվել որպես հասարակության մեջ դիրք գրավելու համար հասարակական մանրադրամ: Մշակութային առարկաները փոխակերպվեցին արժեքների, երբ մշակութային քաղքենին իր ձեռքն առավ դրանք՝ որպես արժույթ, որի միջոցով նա գնեց ավելի բարձր դիրք հասարակության մեջ, այսինքն՝ մի դիրք, որն իր կարծիքով ավելի բարձր էր, քան այն, որին ինքը բնությամբ կամ ծնունդով արժանի էր: Այդ իսկ պատճառով մշակութային արժեքներն այն էին, ինչ արժեքները միշտ եղել են՝ փոխարժեք. ձեռքից ձեռք անցնելով՝ դրանք մաշվում էին որպես հին մետաղադրամ: Դրանք կորցրեցին իրենց այն կարողությունը, որը սկզբնապես բնորոշ է բոլոր մշակութային առարկաներին, այն է՝ մեր ուշադրությունը գրավելու եւ մեզ հուզելու կարողությունը: Փոխակերպման այս գործընթացը կոչվեց արժեքների արժեզրկում, որն ավարտվեց 20-30 -ականների “արժեքների էժանացված վաճառքով” (Ausverkauf der Werte), երբ մշակութային եւ բարոյական արժեքները միասին “վաճառվեցին”: Հասարակության եւ զանգվածային հասարակության միջեւ հիմնական տարբերությունը հավանաբար այն է, որ հասարակությունն ուզում էր ունենալ մշակույթ, գնահատում էր եւ արժեզրկում մշակութային առարկաները՝ դարձնելով դրանք հասարակական ապրանքներ, իր եսասիրական նպատակներով օգտագործում եւ չարաշահում դրանք, սակայն չէր “սպառում”: Անգամ ամենահնացած տեսքով, դրանք մնում էին առարկաներ, չէին “սպառվում” կամ կուլ գնում, այլ պահպանում էին իրենց աշխարհիկ առարկայականությունը: Մինչդեռ զանգվածային հասարակությունն ուզում է զվարճանք, այլ ոչ թե մշակույթ, եւ զվարճանքի արդյունաբերության արտադրանքն իրոք սպառվում է հասարակության կողմից, ինչպես ցանկացած այլ սպառման ապրանք:
May # 28, 2017
8