USA #50

Page 1

Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ (կամ՝ վիրտուալ երկխոսություն)

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor ROBERT MARGARYAN îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2019


2

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Թե ինչպես Գյուլբենկյանը Բաղդադն ընդմիշտ կապեց Լիսաբոնի հետ Բաղդադը և Լիսաբոնը քաղաքներ են, որոնք կարծես թե ընդհանուր ոչինչ չունեն, բայց այսօր իրաքցի մոդեռնիստների կտավները կախված են Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի պատերից և նպաստել են երկու քաղաքների միջև երկարատև կապի հաստատմանը: Իրքի ամենահայտնի 18 արվեստագետների 30 գործերը, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել, այժմ հիմնադրամում են՝ բացահայտելով Իրաք նավթային հայ մագնատ Գյուլբենկյանի միջամտության մութ պատմությունը: Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամը Իրաքից Պորտուգալիա տեղափոխեց նախկինում անհայտ արվեստի գործեր: Բաղդադը և Լիսաբոնը քաղաքներ են, որոնք կարծես թե ընդհանուր ոչինչ չունեն, բայց այսօր իրաքցի մոդեռնիստների կտավները կախված են Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի պատերից և նպաստել են երկու քաղաքների միջև երկարատև կապի հաստատմանը: Իրաքի ամենահայտնի 18 արվեստագետների 30 գործերը, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել, այժմ հիմնադրամում են՝ բացահայտելով Իրաք նավթային հայ մագնատ Գյուլբենկյանի միջամտության մութ պատմությունը: 1950-ականների սկզբին նա հայտնի էր որպես Իրաքյան նավթարդյունաբերության կնքահայր: Գործարարն իր ժամանակի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, միջազգային գործերում ներկայացրել է մի շարք երկրների կառավարությունների: Պարոն Հինգ Տոկոսը Նրա ամենակարևոր ժառանգությունն այն է, որ վճռական դեր է խաղացել միջազգային բանակցություններում իր միջնորդությամբ, ինչը հանգեցրել է Իրաքի նավթային հանքավայրերի շահագործմանը: «Պարոն Հինգ տոկոսը» մականունով Գյուլբենկյանի ազդեցիկ դերը երկրի նավթարդյունահանման ոլորտում հնարավորություն տվեց նրան ստանալ Իրաքի նավթային ընկերության 5 տոկոսը: Նա նաև պնդել էր, որ Իրաքի նավթային ընկերության աշխատակիցների 5 տոկոսը հայեր լինեն: Նավթային ընկերությունների բաժնետոմսերով ձեռք բերած իր անհավատալի հարստությամբ Գյուլբենկյանը ներդրումներ է արել Իրաքի մշակույթի, արվեստի, կրթության, գիտության և սոցիալական ոլորտների զարգացման համար: Արվեստի գործերը նա ձեռք է բերել ճանապարհորդելու ժամանակ և ըստ իր ճաշակի: Գործարարն ու արվեստի գործերի կոլեկցիոները վերջին տարիներն անցկացրել է Լիսաբոնում: Այստեղ նա հիմնեց այն հիմնադրամը, որը կկրի իր անունը և օգտակար կլինի միջազգային հանրությանը: 1956 թ.-ին ստեղծված հիմնադրամի ռազմավարությունը եղել է «բարելավել կյանքի որակը արվեստի, բարեգործության, գիտության և կրթության միջոցով»:

Աջակցություն տեղական գեղարվեստական Ստեղծագործություններին Պորտուգալիայի ցուցահանդեսում հավաքածուն ներկայացրել է չհրապարակված փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բաղդադում հիմնադրամի ունեցած երեք հիմնական նվաճումներին: Դրանք են Ժամանակակից արվեստի կենտրոնի, Ժողովրդական մարզադաշտի և 1966 թ.ին Գյուլբենկյան մշակութային կենտրոնի կառուցումը: Ըստ հիմնադրամի պատասխանատու Պատրիսիա Ռոսասի, հիմնադրամը ձեռք է բերում հազվագյուտ ու եզակի արվեստի գործեր Իրաքի և նրա կառավարության հետ գործողությունների ծրագիր ստեղծելու համար: «Նպատակ ունենալով աջակցել տեղական գեղարվեստական գործերին ու կրթությանը` հիմնադրամը Բաղդադին նվիրեց ժամանակակից արվեստի համար կառուցված առաջին ցուցասրահը», – բացատրում է նա: Ցուցահանդեսը ներկայացնում է արտասովոր և արտահայտիչ ստեղծագործություններ, որոնց հեղինակները դարձան իրաքյան ժամանակակից արվեստի պատմության առանցքային գործիչները: Ցուցադրվում են նկարներ, գծանկարներ, փորագրություններ, որոնք ձեռք են բերվել ինչպես անհատական արվեստագետներից, այնպես էլ Իրաքի նկարիչների միությունից: Ցուցադրման աշխատանքների շարքում են Հաֆիդ Ալդրուբին՝ «Իմպրեսիոնիստների խումբ» շարժման հիմնադիրը, Ջեվիդ Սելիմը՝ 1952 թ. ժամանակակից արվեստի Բաղդադի խմբի հիմնադիրը, և Ֆաիք Հասանը, ում հաճախ կոչում են Իրաքի ժամանակակից արվեստի հայր: Ցուցահանդեսը նաև Իրաքի և Պորտուգալիայի արվեստի ու ճարտարապետության միջև ստեղծում է մշակութային զարգացման և տնտեսական դիվանագիտության վերաբերյալ երկխոսություն: Ներդրումների վերադարձ Իրաք Հյուսիսային Տեխասի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր Նադա Շաբութը անցած չորեքշաբթի երեկոյան հիմնադրամում դասախոսություն է կարդացել Իրաքի արվեստի և մշակույթի, ինչպես նաև Բաղդադում մշակութային տարբեր ձևավորումների ու տեղաշարժերի մասին: «Ցուցահանդեսը ճանապարհորդություն է Գյուլբենկյանի և Իրաքի փորձառությունների միջով», – ասել է նա:

«Ցուցահանդեսը ներկայացնում է Իրաքում Գյուլբենկյանի ներգրավվածության հետաքրքիր շրջանը: Կան եզակի արխիվային նյութեր, ներառյալ ճարտարապետական գծագրեր ու հոլովակներ»: Իրաքը տառապում է տասնամյակների հակամարտություններից ու ավերածություններից, որոնց հետևանքով բազմաթիվ նկարների և մշակութային նշանակության վայրերի կորուստներ են եղել: Դա էլ կարևորում է այս ցուցահանդեսը: «Այս պահին, երբ աշխարհը կարծես մշտապես մոռանում է Իրաքի, նրա արվեստի ու մշակույթի մասին, նման նախաձեռնությունները կարևոր են: Դրանք աշխարհին հիշեցնում են Իրաքի մասին, իրաքցիներին պահում գլոբալ ուշադրության կենտրոնում», – ասել է Շաբութը: Շաբութի խոսքերով, Գյուլբենկյանը ներդրումներ էր կատարում Իրաքում, քանի որ անկեղծորեն հոգ էր տանում, որ հովանավորվեն տարբեր ծրագրեր: Նկարները արվեստի եզակի ու հիանալի օրինակներ են, ներառում են իրաքյան մոդեռնիստների աշխատանքները՝ Ֆաիք Հասան, Հաֆիդ Ալդրուբին: Սրանք կարևոր գործեր են, և մենք չգիտեինք, թե դրանք որտեղ էին նախկինում»: Մերձավոր Արևելքի արվեստը դիտելու հնարավորություն Իրաքի հայտնի նկարիչ և պլաստիկ վիրաբույժ Ալա Բաշերը գիտի, թե ցուցադրված արվեստագետներից շատերը ինչ ազդեցություն են ունեցել Բաղդադի և ամբողջ արվեստի արդյունաբերության վրա: Ալդրուբիի գործերին բնորոշ է տարբեր ոճերի համադրությունը՝ սկսած կուբիզմից մինչև իմպրեսիոնիզմ, իսկ դա բացատրվում է նրա արվեստի ուսուցչի կարիերայով: «Ալդրուբին Իրաքի մեծագույն արվեստագետներից մեկն է: Նրա տեխնիկան մոտ էր իմպրեսիոնիզմի ոճին: Նա գույների վարպետ էր, քանի որ սիրում էր խաղալ ստվերների ու երանգների հետ», – ասել է Բաշերը: Նա նաև նվիրված էր Իրաքի ապագա նկարիչներին գիտելիքներով ու ռեսուրսներով ապահովելու գործին: Ալդրուբին իրաքցի առաջին նկարիչներից էր, որն իր գործերում միավորեց իմպրեսիոնիզմն ու կուբիզմը: Դա օգնեց նրան ստեղծել իրաքյան իմպեսիոնիստների խումբը, որին Բաշերը միացավ 1959 թվականին: «Մենք ուրախ ենք, որ պատկերասրահը հասարակությանը հնարավորություն է տալիս ավելին իմանալ Մերձավոր Արևելքի արվեստի մասին:


3

Հաֆիդի համար մեծ պատիվ կլիներ տեսնել, որ իր ստեղծագործությունները ցուցադրվում են տարածաշրջանի այլ հեղինակավոր արվեստագետների գործերի հետ», – ասում է Ալդրուբիի կինը, Սոհալյա Դերուիշը: «Հուսով եմ, որ այս պատկերասրահը հնարավորություն կընձեռի աշխարհին ծանոթանալ ու իմանալ Հաֆիդի և իրաքցի մյուս արվեստագետների աշխատանքների, ձեռքբերումների ու Մերձավոր Արևելքի արվեստի ձևավորման գործում նրանց ազդեցության մասին», – ասել է Դերուիշը: Ծրագրին աջակցում են Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը, Արվեստի գրադարանն ու Գյուլբենկյան արխիվները՝ դրամաշնորհների վարչության աջակցությամբ:

Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ (կամ՝ վիրտուալ երկխոսություն)

Դու մեկն էիր մեզնից, ով ամենևին նման չէր մեզ: Դու տիրապետում էիր գեղեցիկ ապրելու արվեստի գաղտնիքներին: Քեզ ներկայացնելու քո բաժին տարածությունը կրկեսի մանեժն էր, որտեղ ապրում ու գործում էր անսահման երևակայությունդ: Դու կերտում էիր քո՛ ժամանակը, կերտում էիր մի ուրիշ աշխարհ` բոլորովին ուրիշ մարդկանցով բնակեցված: Դու մեզ էիր կերտում` մեզնից հեռացնելով գորշությունն ու միջակությունը, նախանձն ու չկամեցողությունը, գռեհկությունն ու չարափառությունը: Դու յուրաքանչյուրիս մեջ լույս էիր տեսնում, զգուշորեն վառում էիր այդ լույսը, ապա համոզվելով, որ լույսը տիրեց մեր էությանը, աննկատ հեռանում էիր` դեռ երկար ժամանակ թողնելով մեզ լույսերի մեջ: Այո՛, լույսն է ամեն ինչի սկիզբը, լույսից է ծնվում գույնը: Դու լավ գիտեիր դա, ուստի վառ գույներով էիր օժտում քո հանդիսատեսին: Դու աշխարհը կերտում էիր քո՛ գույներով: Քո ամբողջ ստեղծագործությունը սեր էր, և անչափելի էր այդ սերը. «Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է… Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո` մյուսը, և աշխարհում

կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է` կպակասեն և լավ մարդիկ… Դուք այնպիսին եք, ինչպիսին նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՛կ»: Զարմանալիորեն ճիշտ ու դիպուկ էիր բացատրում անբացատրելին, արագ էիր հասկանում անհասկանալին, անմիջապես տեսնում էիր անտեսանելին, առաջին հայացքից ըմբռնում էիր անըմբռնելին: Դու անհավատալիորեն լավ էիր ճանաչում մարդուն: Քո մարմնի ու հոգու ներդաշնակության, վառ երևակայության, մտքի անհավանական թռիչքի, մեծ աշխատասիրության ու անսահման ճանաչողության արդյունքում ստեղծվում էին կերպարներ, դրվագներ, հարաբերություններ, իրավիճակներ, որոնք անչափ համահունչ էին քո նուրբ ու զգայուն էությանը, և որոնք, դիպչելով մեր հոգիներին, տակնուվրա էին անում, վերաձևում էին մեր ներքնաշխարհը: Ամեն ներկայացման ավարտին դու շրջան էիր անում` հայացքդ գամելով յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու անձայն, անշշուկ հարցնում` «Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»: Այնպես պատահեց, որ երբ դեռ նոր էի փորձում ճանաչել աշխարհը, երբ դեռ չէի գտնում բազմաթիվ հարցականների պատասխաններ, երբ դեռ իրերի գոյության գաղտնիքների փնտրտուքի մեջ էի, մի անգամ ծնողներս ինձ բերեցին կրկես, ամանորի քո ներկայացմանը: Դա իմ առաջին հանդիպումն էր քեզ հետ: Այդ օրը դու խիզախ Արքայազն էիր, ով բազում փորձությունների միջով անցնելով` վերջապես չար կախարդի գերությունից ազատում է գեղեցկուհի Արքայադստերը: Ներկայացումն սկսվեց, բոլոր կերպարներն իրենց տեղերում էին, գործողությունը կատարվեց, Արքայադստերն առևանգեցին: Հետո հայտնվեցիր դու: Բոլորը սկսեցին ծափահարել, ես էլ էի ծափահարում:

Դու փայլուն եզրերով մուգ կապույտ հագուստով էիր, գլխիդ փետրավոր գլխարկ էր, կողքիցդ սուր էր կախված, ձեռքիդ վահան կար: Դու ինձ թվացիր բարձրահասակ, թիկնեղ ու անվախ մի հսկա: Անսահման բարի ու սիրող հայացքդ հառեցիր խավար հեռուներին, ուր անհետացել էր քո սիրելին, ապա համարձակ ու հավատով շտապեցիր նրան փրկելու: Ներկայացման ողջ ընթացքում բոլորս լարված հետևում էինք հրեշների հետ քո մենամարտին: Ահա, կանգնած ես հպարտ, հաղթել ես ու գնում ես Արքայադստեր հետևից: Սիրտս արագ բաբախեց, հո էլի վտանգ չկա՞ քո ճանապարհին: Քիչ հետո հնչեց հաղթական քայլերգը, ոսկեզօծ կառքի մեջ հայտնվեցիք դու և քո Արքայադուստրը: Ծափահարությունների, ուրախ բացականչությունների ներքո դուք մի քանի հաղթական շրջան արեցիք՝ ամեն անգամ հայացքներդ գամելով յուրաքանչյուրիս դեմքին: Դու այնքա՜ն անհասանելի էիր թվում ինձ ու միաժամանակ այնքա՜ն մոտիկ, որ կարծես կարող էի հպվել ձեռքերիդ: Մեր հայացքների հանդիպումից ես սկսեցի անզորությունից լաց լինել, դու տեսա՜ր ինձ, բայց կանգ չառար: Այնպես հպանցիկ էր մեր հայացքների հանդիպումը, որ դու չնկատեցիր հուզմունքից շառագունած դեմքս, չհասկացար իմ շփոթմունքը: Չէ՞ որ դու ամեն ինչ նկատում ու հասկանում ես, ինչպե՞ս կարողացար հենց այնպես անցնել իմ կողքով: Իսկ ես երազում էի, շա՜տ էի երազում լինել Արքայադստեր փոխարեն: Թեկուզ չար կախարդի գերության մեջ լինեի, միայն թե ինձ ազատողը դո՛ւ լինեիր: Երազում էի ոսկեզօծ կառքով քե՛զ հետ շրջել, հայացքս գամել յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ հարցնել`«Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»: Երբ ծնողներս տեսան արցունքներս, մտածեցին, թե ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել, ու… սկսեցին բացատրել, թե ինչ լավ է, որ Արքայադուստրը փրկվեց: Իմ խե՜ղճ, միամիտ ծնողներ, դո՞ւք էլ չհասկացաք, թե ինչպես էր փոթորկվում ներսս, ինչպես էր բաբախում փոքրիկ սիրտս, ու որքա՜ն հուսահատ էի այդ պահին։


4

…Ես այլեւս քո ներկայացումների նվիրյալ հանդիսատեսն էի, անգիր գիտեի բոլո՜րբոլոր մանրապատումներդ ու սիրով սպասում էի նոր կերպարներիդ աշխարհ գալուն: Երբ 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում դու արժանացար առաջին կարգի մրցանակի` Է. Բասի անվան գավաթին, ես անչափ երջանիկ էի: Ընդհանրապես, բոլոր հաջողություններդ իմն էի համարում, ես մտովի տեսնում էի նոր մտահղացումներիդ փայլուն կատարումները, դեռ չտոնած հաղթանակներդ, տեսնում էի լուսավոր կերպարիդ հաղթարշավը, որը, ցավոք, անավարտ մնաց: Դու կարողանում էիր թափանցել երևույթների խորքը, քո բացահայտումներն անթերի ներկայացնել ու վարակել բոլորիս քեզանով, դու չէիր հանդուրժում մակերեսային տպավորությունները. «Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով, Կյանքի գնացքում մի փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում»:

մոտ էին կանչում «մահվան տիրուհիներին»: Այս կանայք հատուկ մուրճի միջոցով հարվածում էին տանջվողի ծոծրակին ու վայրկյանական մահ պատճառում: Երբեմն նաև խեղդում էին ոտքով կամ բարձով: Դրա համար նրանց վճարում էին կա՛մ փողով, կա՛մ մթերքով: Նման էֆթանազիայից հետո միայն հարազատները հոգևորական էին կանչում: Վերջիններս ևս տեղյակ էին տեղի ունեցածից, բայց լռում էին:

Երբ հիմնադրեցիր մնջախաղի էստրադային թատրոնը, սկզբնավորեցիր նոր` «Ենգիբարյանական ուղղությունը»: Քո բոլոր ներկայացումները` «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները», «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» այլեւս իմն էին, ու կյանքս համընթաց էր քո կերտած ժամանակին: Ես միայն չէի հասկանում, թե ինչպես ես կարողանում «մնջախաղ» կոչվող արվեստում այդչափ խոսուն ու հասկանալի դրվագներ ներկայացնել, դրվագներ, որոնք խոսքերով բացատրելը գրեթե անհնարին պիտի լիներ: Կրկեսում և կինոյում քո կատարած բարդ հնարքներին շունչս պահած էի հետևում` չլինի՞ թե սայթաքես, հետո թեթևացած շունչ քաշում ու քեզ ավելի հավատում: Այնպես կատարյալ էին հնարքներդ, այնքան համոզիչ էր հումորախառն թախիծդ, այնքան շատ պոեզիա կար ստեղծածիդ մեջ, որ ամեն հաջորդ հանդիպում երազանքի պես մի բան էր թվում: Իսկ ամեն անգամ, ներկայացման ավարտի քո հաղթական շրջանին մեր հայացքներն էլի հանդիպում էին, ու ես էլի ուզում էի քե՛զ հետ կատարել այդ շրջանը, հայացքս գամել յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ, միայն լուռ հայացքով հարցնել` «Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»: Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Նախկինում, երբ տղամարդիկ տանջվում ու չէին մահանում, հարազատները կանչում էին այս կանանց․ կսարսափեք, երբ իմանաք, թե ինչով էին նրանք զբաղվում 18-րդ դարում Սարդինայում տիրում էին դաժան ավանդույթներ: Ընդունված էր կարծել, որ եթե տղամարդը մահանում էր արագ ու թեթև, ապա դա խիզախության նշան էր, և հակառակը, եթե նա երկար ժամանակ տանջվում ու չէր մահանում, ապա դա ամոթ էր համարվում ողջ ցեղի համար: Որպեսզի խուսափեին նման «ամոթալի» միջադեպերից, հարազատները մահվան մահճում գտնվողի

Նոտր Դամ. 22 հետաքրքիր փաստ ճարտարապետական գլուխգործոցի մասին հՍկսենք լեգենդար կառույցի շինարարությունից՝ 12-րդ դարից, ու հասնենք մեր օրեր: Նոտր Դամ. միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց, Վիկտոր Հյուգոյի վեպի քարակերտ հերոսը, Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկը:

Աստվածամոր տաճարի ճակատագիրն աշխարհի գլխավոր թեման է: Միջնադարյան ճարտարապետության գըլուխգործոցը՝ Աստվածամոր տաճարը, պատկանում է Փարիզի թեմին՝ Սիտե կղզու արևելյան մասում է, Սենի ափին: Այն անվանում են երաժշտություն, որն անմահացել է քարի մեջ: Այդ նույն տեղում 4-րդ դարում Սուրբ Ստեփանոս եկեղեցի էր, որն ավիրեցին Ֆրանսիա ներխուժած նորմանները: 6-րդ դարում դրա կողքին կառուցվեց Աստվածամորը նվիրված եկեղեցի: 12-րդ դարում երկու եկեղեցիներն այն աստիճան վատ վիճակում էին, որ Փարիզի եպիսկոպոսը որոշեց տաճար կառուցել: Այդպես սկսվեց մեծ տաճարի պատմությունը: Տաճարի կառուցումը տևեց գրեթե երկու դար. 1163-ից, երբ Լյուդովիկոս 7-րդն ու Ալեքսանդր 3-րդ Պապը կատարեցին հիմնարկեքը, մինչև 1330-ը: Նախատեսվում էր կառուցել հսկայական տաճար, որը կտեղավորեր Փարիզի բոլոր բնակիչներին. այդ պահին քաղաքում 10.000 մարդ էր ապրում: Այժմ Նոտր Դամում կտեղավորվի 9.000 մարդ: Տաճարում ներքին կրող պատ չկա: Սյուներն իրար կապվում են կամարներով, որոնց խորշերում վիտռաժներ են: Տաճարի միջին նավում (հինգից ամենամեծն է) կարելի է 12-հարկանի շենք կառուցել: Երեք սրածայր կամարները մուտք են ծառայում: Հատուկ ուշադրության է արժանի զանգակատունը, որը ժամանակին Փարիզի դիտաշտարակն էր: Փարիզի կարևոր կառույցներից մեկը 19րդ դարում անկումային վիճակում էր: 1845-ին սկսվեց ռեստավրացիան: Այսօր Նոտր Դամը Փարիզի գլխավոր հուշարձանն է: Ամեն տարի այցելում է 14 միլիոն զբոսաշրջիկ: Տաճարում պահվում է քրիստոնեական ամենախոշոր մասունքներից մեկը՝ Քրիստոսի փշե պսակը: Մինչև 1063-ը պսակը Երուսաղեմում էր՝ Սիոն լեռան վրա: Լյուդովիկոս 9-րդն այն ձեռք էր բերել բյուզանդական կայսրից: Միջնադարում Աստվածամոր տաճարը Աստվածաշունչ էր անգրագետների համար: Քրիստոնեության ամբողջ պատմությունը պատկերված է կառույցի բարձրաքանդակներում: Էզոթերիկները համարում են, որ դրանցում ծածկագրված է օկուլտիստական ուսմունքների կոդը. Լեգենդար կառույցին վիճակված էր դառնալ պատմական գլխավոր իրադարձությունների վկան, երբեմն՝ նաև մասնակիցը: Այդտեղ էին խաչակիրներն աղոթում՝ պատերազմ գնալուց առաջ, Փիլիպոս 4-րդը 1302-ին այդտեղ գումարեց առաջին ժողովը, Հենրի 6-րդը թագադրվեց, Մարիա Ստյուարտը պսակադրվեց Ֆրանցիսկոս 2 -րդի հետ, որպես կայսր թագադրվեց Նապոլեոնը, այդտեղ է տեղի ունեցել Ժաննա Դարկի ռեաբիլիտացման դատը: Ֆրասիական մեծ հեղափոխության ժամանակ տաճարի բազմաթիվ գանձեր ոչնչացվեցին: Կառույցը չկործանվեց երջանիկ պատահականությամբ՝ հեղափոխականների պայթուցիկները վերջացել էին: Տաճարի աշտարակն առաջին անգամ վնասվել է այդ օրերին: Այնպես որ՝ Նոտր Դամի երկնասլաց սայրը՝ շպիլը, 2019-ի ապրիլի 15-ի հրդեհի պատճառով երկրորդ անգամ է վնասվում: Մեծ հեղափոխության շրջանում տաճարը վերցրին եկեղեցուց, կոչեցին Բանականության կաճառ, բայց մթերքի պահեստի վերածեցին:


5

Միայն 19-րդ դարի կեսին, երբ լույս տեսավ Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը, սկսվեց հեղինակավոր կառույցի վերականգնումը: Մեծածավալ ռեստավրացիան տևեց 25 տարի: Փոխարինվեցին բոլոր կոտրված արձանները, կառուցվեց նոր աշտարակ՝ ավելի բարձր ու շքեղ, քան միջնադարյան օրիգինալն էր, քանդեցին տարածքի տները, որպեսզի գեղեցիկ տեսարան բացվի դեպի նորացված կառույցը: 2013-ին տաճարի ռեստավրացիայի նոր փուլն էր՝ կառույցի 850-ամյակի պատվին: Ձուլվեց 9 նոր զանգ՝ 2 միլիոն եվրո արժողությամբ: Միայն թե վերակառուցումը ձգձգվեց: Ամեն բան արվում էր փուլերով, որովհետև 100 միլիոն եվրո էր պետք: Բարերաները չէին շտապում: 2019, ապրիլի 15. Տաճարի տանիքում հրդեհ բռնկվեց: Աշխարհը սոսկումով հետևում էր համաշխարհային ժառանգության ոչնչացմանը: Փլուզվեց պատմական աշտարակը, առաստաղը: Ֆրանսիացիները ծնկաչոք երգում էին «Ավե Մարիա»: Հրշեջները հասցրեցին փրկել արվեստի գլուխգործոցներն ու հիմնական մասունքները: Կրակն արագ տարածվեց, որովհետև տաճարը կառուցված էր 1300 ծառից՝ կմախքը ամբողջությամբ գերաններից էր: Այն գումարը, որ մի քանի տարի չէին կարողանում հավաքել, հատկացվեց մի քանի ժամում: Հրդեհից հետո Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպը նորից դարձել է բեսթսելլեր: Այն մի քանի ժամում ընդգրկվել է Amazon-ի ամենավաճառվող գրքերի ցանկ: Հյուգոն Աստվածամոր տաճարի հրդեհը «կանխատեսել էր» 1831-ին: Վեպում նկարագրվում է «սարսափելի, ամենակուլ հրդեհը, որը խժռում է տաճարը»: Ճիշտ ինչպես 2019-ի ապրիլի 15-ին:

«Աշխարհի Փրկիչն» անհետացել է. ո՞ւմ մոտ է Լեոնարդո դա Վինչիի վրձնած վերջին կտավը

Լեոնարդո դա Վինչիի վրձնած վերջին՝ «Աշխարհի Փրկիչը» կտավը, համաշխարհային ռեկորդ էր սահմանել 2017-ին: Անհետացել է աշխարհի ամենաթանկարժեք կտավը, այս մասին հայտնում է The New York Times-ը: Նյու Յորքում Christie’s-ի 19 րոպե տևած աճուրդում լոտի մեկնարկային գինը 100 միլիոն դոլար էր։ Անանուն մի գնորդ հեռախոսային զանգով նկարը գնել էր 450,3 միլիոն դոլարով։ Անանուն մի գնորդ հեռախոսային զանգով նկարը գնել էր 450,3 միլիոն դոլարով։ Աճուրդից մեկ ամիս հետո Արաբական Միացյալ Էմիրություններում Լուվրի մասնաճյուղը հայտարարեց, որ կտավը կցուցադրվի Աբու Դաբիում: 2018-ի սեպտեմբերին ցուցադրությունը անհայտ պատճառով չեղարկվեց: Այսօր

ԱՄԷ Լուվրի մասնաճյուղի աշխատակիցները The New York Times-ին ոչ պաշտոնապես ասել են, որ չգիտեն՝ որտեղ է կտավը: «Աշխարհի Փրկիչը» կտավը Փարիզի Լուվրում էլ չեն գտնում, թերթին հայտնել է աղբյուրը: Ֆրանսիացի պաշտոնյաները, սակայն, ակնկալում են, որ կտավը սեպտեմբերին կհայտնվի Փարիզում կայանալիք ցուցահանդեսում, որը նվիրված է Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին: Գուցե նկարը գնորդի մոտ է՝ գրում է The New York Times-ը: Թերթի աղբյուրի խոսքով՝ գնորդը Սաուդյան արքայազն Բադր իբն Աբդուլլահ Ալ-Սաուդն է:՛՛ Գնորդը Սաուդյան արքայազն Բադր իբն Աբդուլլահ Ալ-Սաուդն է: Մի վարկածով՝ նկարը չի ցուցադրվել ԱՄԷ-ում: Արքայազնը որոշել է այն պահել իր մոտ: The New York Times-ը փորձել է պարզաբանում ստանալ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատնից, բայց ապարդյուն: Թերթի աղբյուրը, որը ծանոթ է վաճառքի բոլոր մանրամասներին, վստահեցնում է, որ աճուրդից հետո կտավը պիտի ուղարկվեր Եվրոպա: Նյու Յորքի համալսարանի գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսոր Դիան Մոդեստինին, որը մասնակցել է «Աշխարհի Փրկչի» ռեստավրացիային, պատմել է, որ ապահովագրական ընկերությունը պատրաստվում էր Ցյուրիխում հետազոտել նկարը, բայց փորձաքննությունը չեղարկվել է: Փորձագետ Դանիել Ֆաբիան, որը պետք է մասնակցեր հետազոտությանը, հրաժարվել է մեկնաբանություն տալ:

ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ Հայոց այբուբենը շատերը ներկայացնում են որպես կատարյալ, իր մեջ սրբազան գաղտնիքներ ունեցող, որոշակի կոդեր պարունակող մի հրաշալի ամբողջություն: Եւ ամենեւին պատահական չէ, որ շատերը, անգամ ոչ մասնագետները, փորձում են հասկանալ այդ գաղտնիքներն ու կոդերը եւ այն ամենը, ինչը հայ գրերը դարձնում են կատարյալ, իդեալական մի կառուցվածք:

Այդ փնտրտուքները եւ որոնումները, եթե նույնիսկ դրանցից շատերը անհիմն են, այնուամենայնիվ կարող են քիչ կամ շատ օգտակար լինել, գիտական որեւէ լուրջ ուսումնասիրության համար: Հայ գրերի հետ առնչվող բազում հարցերի շուրջ մտորելով, աստիճանաբար ձեւավորվեց մի գաղափար, ըստ որի լեզվական ամեն մի հնչյուն եւ դրան համապատասխան գրաֆիկական պատկեր՝ տառը սկզբնապես արտահայտել է որոշակի իմաստ եւ դարձել է բառ: Այս գաղափարի ձեւավորմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ հայերենում գործածվող որոշակի հնչյուններ ունեն բառային նշանակություն. օրինակ՝ ՈՒ, Ց, Ի, Զ, Յ: Բնականաբար հարց է առաջանում, իսկ մյուս տառերը ինչու չպետք է ունենան բառային նշանակություն: Բացի այդ, նշված գաղափարի ձեւավորմանը նպաստել են մի շարք ընդհանրական մեթոդներ, մասնավորապես՝ ա) մարդկության զարգացումը կրկնում է երեխայի զարգացումը, բ) ազգային լեզվի զարգացումը կրկնում է երեխայի խոսելու զարգացումը այնպես, ինչպես երեխան խոսել սովորելիս առաջին հերթին սովորում է արտասանել առանձին հնչյուններ, ապա՝ կարճ միավանկ բառերը եւ այլն:


6

Կարծում ենք, պետք է հաշվի առնել նաեւ մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հանդիպող կենսական նշանակություն ունեցող առարկաներն ու երեւույթները: Ահա այդպիսի մտորումներն էլ հանգեցրին մի շարք ենթադրությունների: Առաջին հնչյունը, որ գրավեց իմ ուշադրությունը, հայերեն «Ծ»-ն է: Մի շարք բառեր, ինչպիսիք են ծին, ծիլ, ծիծ, ծոց, ծով բերեցին այն ենթադրությանը, որ «Ծ» հնչյունը նշանակում է «կյանք»: Մյուս հնչյունը, որ ինչպես հայտնի է ամենահաճախն է օգտագործվում, «Ա»-ն է, որն ամենայն հավանականությամբ նշանակում է «սկիզբ», «նախասկիզբ», «ամեն ինչից առաջ», «նախորդող» իմաստով: Նշված երկու հնչյունների միասնությունը՝ «ԱԾ», որ միջնադարյան ձեռագրերում եւ արձանագրություններում «Աստված» բառի համառոտագրումն է (հապավումը), թվում է թե համոզում է, որ իսկապես, «Ա» եւ «Ծ» հնչյունների՝ վերը նշված իմաստները, միանգամայն համահունչ է «Աստված» բառին եւ նշանակում է «նախակյանք»՝ «կյանքից առաջ» կամ «կյանքին նախորդող»: Հաջորդ հնչյունը «Ր»-ն, որն ըստ հնդեւրոպական նախալեզվում տրվող նշանակության նշանակում է «այր», իսկ «ԱՐ»-ը հետեւաբար նշանակում է «արական նախասկիզբ», ինչը միանգամայն հասկանալի է, քանզի վաղ հնադարում տղամարդկային հատկությունները, առաջին հերթին ֆիզիկական ուժը, ապահովում էին մարդու կենսագոյությունը եւ այդ պատճառով դրան տրվում էր այդպիսի կարեւորություն: Այդ մասին են վկայում «ԱՐ» մասնիկով բառերը: «Գ» հնչյունն ունի «գութ» իմաստը, այսինքն առանց աստվածային ողորմածության ոչինչ չի տրվում: «Դ» հնչյունն արտահայտում է «դուռ» իմաստը, իբրեւ Աստծո ճանապարհ դեպի Աստծո դուռ կամ աստվածային հույս: Այս կերպ մտածելով, կարելի է ենթադրել, որ հայերեն հնչյունները ունեն հետևյալ իմաստները. Ա – սկիզբ, նախահիմք Ճ – ճուտ Բ – բար (պտուղ), բարի Մ – մարդ Գ – գութ, աստվածային ողորմածություն Տ – տուն, տեղ, տուն-տեղ Դ – դուռ, Աստծո դուռ Շ – շուտ, ուշ Ն – նոր Ե – եզր Կ – կին Ք – քար Ջ – ջուր Ղ – աղ Վ – վերջ Զ – զեն Հ – հող, գուցե նաեւ՝ հուր Չ – ոչ, հեչ, չէ Լ- լույս, լի (այն ինչը լույսով է) Ժ – ժամ Ս – սուրբ (մաքուր, անարատ իմաստով) Ծ – կյանք Ձ – ձու, ձագ Հետաքրքիր է, որ այս տեսակետից շատ բառեր ստանում են որոշակի ստուգաբանություն (օրինակ՝ մահմարդը հող է դառնում, մանուկ-նոր մարդ, ծիծաղ-կյանքի աղ, կուրծ-կնոջ

տված կյանք, բան-նոր բար (պտուղ), բարիք եւ այլն): Հասկանալի է, որ բոլոր այս ենթադրություններն ունեն լեզվաբանական լուրջ հետազոտության կարիք, առանց որի դրանք կմնան զուտ դատարկ, անհիմն ենթադրություն: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ եթե նշված գաղափարը հանկարծ հիմնավորվի, ապա այդ դեպքում այբուբենի տառերի կոնկրետ հերթագայությունը կդառնա արդեն բացատրելի ու հասկանալի եւ, մյուս կողմից հնարավորություն կընձեռի հասկանալ մեր նախնիների աշխարհըմբռնումը եւ աշխարհընկալումը: Օրինակ, Ա-Բ-ԳԴ տառերի հենց այսպիսի հերթագայությունը որոշակի աշխարհընկալման դրսեւորում է: Բացի այդ, կարծում եմ, այդ հանգամանքը կնպաստի նաեւ տառերի (հնչյունների) անվանումների (ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ, ԴԱ…) բացահայտմանը: Ցանկանում եմ հայցել լեզվաբանների ներողամտությունը իմ ենթադրությունների համար եւ անկեղծ շնորհակալությունս հայտնել լեզվաբաններ Ա. Գիլոյանին եւ հատկապես բանասիրության թեկնածու Ն. Դիլբարյանին, առանց որոնց աջակցության եւ խորհուրդների սույն հոդվածը չէր գրվի: Հոդվածում առկա բոլոր լեզվական ու լեզվաբանական սխալներն ու անճշտությունները միայն իմն են: Փիլիսոփայական գիտ. թեկնածու՝ Վ. Պողոսյան

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը դարձել է առաջին կինը, ում Հռոմի պապն ասպետական շքանշան է հանձնել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշան է հանձնել ռուսաստանաբնակ օպերային երգչուհի, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Սվետլանա Կասյանին: Ինչպես հայտնում է Rusarminfoն՝ հղում անելով Վատիկանի աղբյուրին, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել կիրակի՝ ուղղափառ եկեղեցու Զատկի տոնակատարության ժամանակ: Արարողությունը փակ բնույթ է կրել: Նշվում է, որ Սվետլանան առաջին կինն է, որն արժանացել է այս պարգևին: Կաթոլիկ եկեղեցու քահանայապետն այսպիսով գնահատել է երգչուհու բարեգործական, խաղաղարարական գործունեությունը և Ռուսաստանում հղիության արհեստական ընդհատման հարցի շուրջ նրա գործադրած ջանքերը: Սուրբ Սիլվեստր պապի շքանշանը Վատիկանի պետական պարգևն է, և ըստ կարգի՝ Սուրբ Աթոռի 5-րդ ասպետական շքանշանը: Այն շնորհվում է կաթոլիկ եկեղեցուն ծառայություն մատուցած աշխարհիկ մարդկանց:

Ինչպիսին է աշխարհի ամենաթանկ հանգստավայրը, որտեղ մեկ գիշերն արժե 100 000 դոլար. Ֆիլիպիններում գտնվող Banwa Private Island Resort հանգստավայրը համարվում է աշխարհում ամենաթանկը, որտեղ մեկ գիշեր անցկացնելու համար հարկավոր է 100 000 դոլար վճարել: Ինչպես նշում է Luxury Launches-ը, այն գտնվում է Պալավան արշիպելագում՝ բյուրեղյա մաքրությամբ փիրուզագույն ջրերով շրջապատված: Այն նախատեսված է առավելագույնը 48 մարդու համար: Հանգստավայրը բաղկացած է 6 ափամերձ առանձնատներից, որոնցից յուրաքանչյուրը համալրված է կատարյալ և լյուքս դասի հանգստի հմար անհրաժեշտ բոլոր հարմարություններով՝ մասնավոր ջակուզի, լողավազան, պարտեզ: Մինչդեռ առանձնատների՝ հատակից մինչև առաստաղ ձգվող պատուհաններից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի դրախտային բնությունը, արևադարձային բնապատկերները: Հանգստավայրում այցելուներին սպասարկում են շեֆ խոհարարները, որոնք սնունդը պատրաստում են բացառապես օրգանական մթերքներից: Այնտեղ գործում է նաև սննդաբանի ծառայությունը, որի շնորհիվ այցելուներից ամեն մեկի համար առանձին սննդակարգ է կազմվում: Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ գիշերվա համար 100 000 դոլար գինը ներառում է հանգստավայի բոլոր 48 հյուրերի գիշերակացի գումարը, մինչդեռ մարդկանց վրա առանձին-առանձին բաժանելու դեպքում գումարը կազմում է 2083 դոլար:


7

Ինչո՞ւ է գրող Ջոան Ռոուլինգը ձևացրել, թե տղամարդ է

Ռոբերթ Գելբրեյթը միակ տղամարդու կեղծանունը չէ, որը Ջոան Ռոուլինգն օգտագործում է իր կարիերայի ընթացքում: Ռոուլինգի երկրպագուները գիտեն, որ նա դետեկտիվներ գրում է Ռոբերթ Գելբրեյթի անունով: Որոշ ժամանակ անգամ գրողը թաքցրել էր, որ գրող Գելբրեյթը և Հարրի Փոթերրի մայրը նույն մարդիկ էին: Նա, պարզապես ուզում էր այդպես պարզել, թե դետեկտիվները հայտնի կդառնան՝ համաշխարհային համբավի ազդեցության տակ չլինելով: Պարզեց, որ թեկուզ տաղանդավոր գրվածքները սպանությունների և բաժանումների մասին կարող են այդքան էլ հաջողված չլինեն, ինչքան 7 հատորով պատմվածքները կախարդության և մոգության մասին: Գելբրեյթը, սակայն Ռոուլինգի միակ տղամարդկային կեղծանունը չի եղել: Պարզվում է, որ երբ առաջին անգամ վաճառքի է հանվել Հարրի Փոթերի գիրքը կազմի վրա եղել են խորհրդավոր նշաններ՝ JK Rowling: Ռոուլինգը K- ն պարզապես վերցրել է հորական տատի անունից: Գուշակենք՝ ինչու: Հրատարակչուհիները կասկածանքով էին նայում կին գրողներին և վստահ էին, որ տղամարդ գրողների լսարանը երբեք չի կարդա կնոջ գրած գիրք: Անգամ նրանք չէին էլ հավատում, որ Հարրի Փոթերրի գրքերը լավ կվաճառվեն: Շատ շուտով պատանի մոգի մասին պատմող պատմությունը դարձավ համաշխարհային բեսթսելլեր: Գիրքը կարդում էին և´ տղաները, և′ աղջիկները, և´ դեռահասները և′ մոխրագույն մազերով ֆանտազիայի սիրահարները: Ջոն Ռոուլինգը շուտով դուրս կգա մականվան ստվերից և բոլորը կփորձեն մոռանալ, թե ինչպես էր մեծ գրողը արական կեղծանունի տակ քողարկվել: Միայն K տառն է, որը հիշեցնում է, որ գենդերային կարծրատիպերը հիմնավորված չեն: bestseller.am

Հայաստանի քիչ հայտնի բնական հրաշքներից մեկը` Մոզրովի քարանձավը

Մագիլի քարանձավից ոչ այնքան հեռու, համարյա թե սարի գլխին: Քարանձավը հայտնաբերվել է 1980 թ. պայթյունի ժամանակ, երբ շինարարները ճանապարհ էին կառուցում: Այն ունի 500-700 մետր խորություն և մարդու կողմից թողված միակ հետքը մասամբ կոտրված սալակտիտներն են: Տեղացիները հպարտությամբ են խոսում այդ քարանձավի մասին, սակայն դժկամությամբ են ցույց տալիս քարանձավի գտնվելու վայրը: Քարանձավի մասին ուշագրավ հիշատակություն կա քարանձավագետ Էդվարդ Սարգսյանի «Քարանձավները բացում են իրենց գաղտնիքները» գրքում, ուր հեղինակը մանրամասնորեն նկարագրում է քարանձավի գյուտը: Մուտքի անցքը բավական նեղ է, ու հնարավոր է քարանձավ մտնել սողալով: Առաջին դահլիճից բացվում է մի քանի անցք, որոնք տանում են համեմատաբար փոքր դահլիճներ: Դահլիճներից մեկը հայտնաբերողները անվանել են Անդունդի դահլիճ: Այն ունի աոաստաղից իջնող կաթնաճերմակ սյուներ, որոնք տեսանելի են անդունդի եզրից, պատերից կախված են գույնզգույն շիթաքարեր` դեղնավուն թավշե լույսով՝ ծածկված բյուրեղների բազմանիստներով: Բայց ամենից ապշեցնողը դահլիճի հատակն է: Նրա սեղանաձև մակերեսին երևում են զարմանահրաշ նախշեր: Սեղանի եզրի նուրբ ասեղիկները ձյան փաթիլ են հիշեցնում: Սեղանի կենտրոնում, արցունքի նման զուլալ լճակի կողքին դրված է մի քարե ծաղիկ՝ վարդագույն կիսաբաց թերթերով: Քիչ հեոու փայլում են թիթեռի նմանվող երկու գեղեցիկ բյուրեղներ: Միակ կենդանին այդ կախարդական աշխարհում փոքրիկ լճակն է, ուր ժամանակ աո ժամանակ զրնգում է ջրի կաթիլը: Մյուս դահլիճում ուղիղ աոաստաղի տակից գահավիժում Էր վիթխարի քարե «ջրվեժը», որի պատճառով էլ դահլիճը անվանվել է Ջրվեժների դահլիճ: Ջրվեժների դահլիճից դեպի աջ գտնվում է Եդևնու դահլիճը: Դահլիճի անկյունում աոաստաղից իջնում են բազմաթիվ հսկա սյուներ, որոնք հարվածելիս ախորժալուր ձայներ են հանում, որի պատճառով էլ այդ սյուներն անվանվել են Երգեհոն: Դահլիճի կենտրոնում վեր է խոյանում քարե հսկա սյունը. բազմաթիվ հարկերի բաժանված արագոնիտե այդ աշտարակը նման է Պիզայի աշտարակին: Դահլիճի կենտրոնական մասում, պատի վրա վեր է խոյանում տասնհինգ մետրանոց հսկա եղևնին, որտեղից էլ դահլիճը ստացել է Եղևնու դահլիճ անվանումը: Եղևնու դահլիճի հարավային պատի փոքրիկ անցքը տանում է դեպի Տիկնիկների և Կակտուսների դահլիճները: Տիկնիկների դահլիճի խորքում բարձրանում է քարե բեմը: Նրա առջև վճիտ լճակներ են, լճակների առջևում լայն, կիսաթափանցիկ շիթաքարեր, որոնք վարագույրի նման ծածկում են բեմն ու լճակները: Թատրոնի բեմից ոչ հեռու Փղերի Պալատն է, ուր ասես հարյուրավոր կատաղած փղեր գլուխ գլխի տված ու ահեղ կնճիթները ցցած հարձակման են անցնում: Տիկնիկների դահլիճից բացվում է Կակտուսների դահլիճը, որի մուտքը հսկում է Բիզոն կոչվող շիթաքարը: Դահլիճն ապշեցնում է քարե կակտուսներով, որոնք ծածկել են ամբողջ հատակը: Միայն տեղ-տեղ, ուր կակտուսներ չեն աճել, փռվել են քարե խաղողի ողկույզները: Ջրվեժների դահլիճի ջրհորանման անցքերից մեկը տանում է դեպի Մարջանների սրահ, ուր ճերմակությունից կուրացուցիչ փայլ արձակող զարմանահրաշ ծաղիկներ կան:

Մարջանների սրահի մյուս ծայրի անցքը տանում է դեպի Կարմիր շիթաքարերի սրահը,ուր առաստաղից կախված են արնակարմիր շիթաքարերը՝ որոնցից ասես շիթ֊-շիթ արյուն է ծորում: Նրանցից թափվող կաթիլները արյան նման լճացած են հատակին: Այն, ինչ եղավ 1959-ի դեկտեմբերի 3-ին, ոչ մի արձանի բացումից հետո չէր պատահել

Այն, ինչ եղավ 1959-ի դեկտեմբերի 3-ին, ոչ մի արձանի բացումից հետո չէր պատահել: Բացման հանդիսավոր, պաշտոնական մասն ավարտվեց, սպիտակ ծածկոցը ցած քաշվեց արձանի վրայից և նրա շուրջը խռնված հոծ բազմությունը, տեսնելով Դավթին թռիչքի պահին, մի պահ հիացած մնաց, և հետո պոռթկաց ծափահարությունը: Ասել, թե դա ծափահարություն էր, քիչ կլինի: Բոլոր ներկաներին համակել էր խանդավառ մի տրամադրություն: Ծափերին միացան ոգևորված բացականչություններ: Արձանը իբրև արժեք գնահատելու համար ժամանակ չպահանջվեց: Ամենքը հասկացան, որ դա գեղարվեստական հոյակապ կոթող է, որ ինչքան էլ գովես՝ քիչ կլինի: Ժողովուրդն իրեն տեսավ արձանի մեջ: Նրան մի պահ թվաց, թե դա մի արձանագործի ձեռքի աշխատանք չէ, այլ հավաքական ստեղծագործություն: Եվ չէր սխալվում, եթե ասվածը բառացի չհասկանանք: Ոգևորության ալիքն ահագնացավ, երբ ասպարեզ եկան աշնակցիներն ու սկսեցին իրենց մարտաշունչ պարը: Ես մի փոքր հեռու էի կանգնած Քոչարից: Հուզված էր, գիտեր, թե ինչ արժեք է ստեղծել: Գիտեր, որ ժողովրդի սրտովն է իր տարիների աշխատանքը, բայց, ըստ երևույթին, չէր սպասում այդպիսի խանդավառության: Այն մարդը, որի միտքը միշտ զգաստ էր գործում, հիմա կանգնած էր շփոթ հուզմունքով: Ժամերն անցնում էին, իսկ ժողովուրդը չէր հանդարտվում: Եվ տեղի ունեցավ անսպասելին: Արձանի չորս կողմը սեղաններ բացվեցին, կարպետներ փռվեցին և դրանց վրա հայտնվեցին գինի ու օղի, հաց ու պանիր, կանաչի ու երշիկ: Ժողովրդական հյուրասիրություն էր: Նախաձեռնողները մոտենում էին հեռու կանգնած մտավորականներին, խնդրում բաժակ բարձրացնել, մի խոսք ասել, միանալ իրենց ուրախությանը: Քոչարն անընդհատ շրջապատման մեջ էր: Փաթաթվում էին, համբուրում, ծունկի գալիս: «Տեսնո՞ւմ ես ինչ է կատարվում: Միտքդ պահիր այս բոլորը, – ասաց ինձ Քոչարը, երբ մոտեցա իրեն: – Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է: Դու լավ գիտես, թե ինչեր եմ քաշել, և հանկարծ … Չեմ կարծում, թե մի ուրիշ քանդակագործ այս բախտին արժանացած լինի աշխարհում: Գիտես, չէ՞, ինչու եմ ասում: Դավիթն իմն էր մինչև հիմա, էլ իմը չէ, ժողովրդի՛նն է: Արվեստի իսկական բախտը սա է»:


8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.