Culture world #2

Page 1

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ակտիվորեն կարող եք մասնակցել մեր նախաձեռնություններին և ամեն ամիս մեր խմբագրություն ուղարկել ձեր հայտարարությունները՝ մշակութային որևէ միջոցառման վերաբերյալ, կարող եք տպագրել Ձեր ստեղծագործությունները, հոդվածները, կարծիքներն ու վերլուծությունները և այս ամենը մեր խմբագրությունը կատարելու է անվճար` բարեգործական հիմունքներով, պարզապես մեր խնդրանքն է ցանկացած նյութ խմբագրություն ուղարկել միայն տպագիր ձևով: Ստորև նշված հեռախոսահամարով կարող եք զանգահարել մեզ և ուղարկել Ձեր նյութերը: 818.424.0402

Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը և հույս հայտնում, որ այսուհետ կդառնաք մեր ակտիվ ընթերցողը: Ամսաթերթը հրատարակում է “The Community Culture Foundation” հասարակական կազմակերպությունը: Խմբագրություն

Վերածնունդ Փիլիսոփայության հիմնական ուղղություններ Վերածննդի խոշոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ուժեղ հարված հասցրեց միջնադարյան մտածելակերպին, դեն նետեց կրոնա-միստիկական գաղափարախոսությունը և նոր, աշխարհիկ իր բնույթով ռացիոնալ մտածողության հիմք դրեց, որը փոխարինելու էր եկել միջնադարյան կրոնա-միստիկական աշխարհայեցողությանը: Այդ հողի վրա առաջացավ ռեալիզմը, որը նոր շրջանի խոշորագույն նվաճումն էր: Ռեալիզմը, որպես աշխարհաճանաչման, իրականության յուրացման յուրահատուկ մեթոդ, առաջացել է գեղարվեստական մտածողության զարգացման բարձր աստիճանում, երբ հաղթահարված էր ոչ Վատիկանը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել

Հայկական ժողովրդական պարարվեստ

Շքեղության խորհրդանիշ` Gucci

“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)

ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)

Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:

»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015


سñï # 2, 2015Ã.

միայն անտիկ աշխարհի դիցաբանական մտածողությունը, այլև քրիստոնեական միջնադարի կրոնա-միստիկական աշխարհայեցողությունը: Վերածննդի դարաշրջանի ռեալիզմը քննադատական ռեալիզմ էր. Ճշմարտացիության սկզբունքը գիտակցված կերպով օգտագործվում էր տիրող կարգի ախտերը ցուցադրելու և դատապարտելու նպատակով: Ռեալիզմը տարբեր ժամանակներում տարբեր բովանդակություն է ունեցել: Վերածննդի ռեալիզմի բնորոշ գիծը՝ երկպլանային ռեալիզմ էր. կենսական ճշմարտության օրենքը երկու իմաստ ուներ: Մի կողմից՝ ճշմարտացիորեն նկարագրվում էր ավատատիրական հասարակության կյանքը, որպես չարիքի աղբյուր. դա իրականի արտացոլումն էր: Կար նաև բարձր ճշմարտություն՝ բանական ճշմարտությունը, որը թեև իրական չէր, իրականում գոյություն չուներ, բայց պետք է ձգտել, պայքարել, որ գոյություն ունենա, իրականանա: Ելնելով այդ երկրորդ, բարձր կարգի ճշմարտությունից՝ նրանք մարմընավորում էին իրենց իդեալական պատկերացումները ապագա բանական ցանկալի կյանքի մասին: Ճիշտ է, դա մտացածին աշխարհ էր, հումանիստական պատկերացումների արդյունք, բայց գեղեցիկ էր, հմայիչ, որովհետև այն ավետյաց աշխարհն էր, որով նրանք ապրում և ոգեշնչվում էին: Վերածննդի ռեալիզի այս բնորոշ գիծը հետագայում անցավ լուսավորական դարաշրջանի ռեալիզմին: Վերածննդի դարաշրջանի փիլիսոփայության հաջորդ ուղղությունը հումանիզմն էր, որն սկզբնավորվելով և զարգանալով Իտալիայում 14 -15-րդ դարերում, այնուհետև լայն տարածում գտավ եվրոպական մյուս երկրներում: Այս ուղղությունը կոչվում հումանիստական, որովհետև նրա ներկայացուցիչները մարդուն համարում էին աշխարհընկալման կետրոն և ապացուցում էին, որ մարդը կարող է անսահ-ժմանափակ կատարելագործվել և իր ուժերով կերտել իր երջանկությունը: Մարդկային անհատը, ըստ նրանց ի սկզբանե ազատ էակ է, որը օժտված է հսկայական ստեղծագործական պոտենցիալով և իրավունք ունի ինքնահաստատման: Հումանիստները առաջիններից էին, որ զգացին միջնադարի մայրամուտը և վաղ կապիտալիստական հարաբերությունների առաջ մղվելը: Նրանք էին, որ պայքար սկսեցին հոգևորկաթոլիկ սքոլաստիկայի դեմ, ինչպես նաև զբաղվում էին ֆեոդալիզմի քաղաքա -իրավական կարգերի քննադատությամբ: Հումանիստները շեշտում են մարդու սոցիալական ակտիվությունը, պետական-հասարակական գործում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության գաղափարը: Նրանք պաշտպանում են այն միտքը, որ մարդը պետք է կարողանա սեփական բարիքը և շահը ներդաշնակորեն զուգակցել հասարակական բարիքի և շահի հետ: Վերածննդի դարաշրջանում տեղի ունե-

2

ցած սոցիալ-տնտեսական ու մշակույթային փոփոխությունները իրենց ազդեցությունը թողեցին նաև կրոնական կյանքի վրա: Սկիզբ առավ կրոնական հզոր մի շարժում, որը հայտնի է Ռեֆորմացիա (բարենորոգություն) անվամբ: Դա կրոնական հեղափոխություն էր ուղղված Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ: Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակեցին Մարտին Լյութերը և Ժան Կալվինը: Լյութերի և Կալվինի վարդապետության հիմքում ընկած է այն միտքը, որ մարդը փրկության կարող է հասնել միայն հավատի միջոցով: Բարի գործերը սոսկ հավատի պտուղներն են: Լյութերը բանականությունը համարում է հավատքի ճանապարհին կանգնած գըլխավոր խոչընդոտ: Քանի որ բանականությունը անզոր է ճանաչելու Աստծուն, ուստի հավատացյալի համար ոչ մի արժեք չունի ռացիոնալ աստվածաբանությունը կամ սքոլաստիկական փիլիսոփայությունը: Վերածննդի ժամանակաշրջանի բնորոշ գծերից մեկն էլ բնափիլիսոփայական մտքի զարգացումն է, որը ծավալվեց բնական գիտությունների հայտնագործության հիման վրա: Այդ դարաշրջանում են ստեղծվել ժամանակակից անգլիական գիտությունները՝ բնագիտություն, ֆիզիկա, մեխանիկա, նոր հիմքերի վրա է դրվում փիլիսոփայության պատմությունը: Նոր ժամանակի անգլիական առաջին մեծ փիլիսոփան Ֆրենսիս Բեկոնն էր, որը բարձր էր դասում գիտության նշանակությունը: Գիտությունը ուժ է, ուժը՝ գիտություն: Որպեսզի մարդ կարողանա ճանաչել իր կարողությունները, կոչումը, հնարավորությունները, պետք է բանականությունն ազատագրել միջնադարյան մտածողության կապանքներից: Միայն իրական գիտությունը կարող է ցույց տալ ճանապարհը: Այդ դեպքում մարդ կարող է տնօրինել իր բախտը: Բեկոնի գրչին է պատկանում «Նոր Ատլանտիդա» ուտոպիական վեպը, որը փառաբանում է գիտության ուժն ու ծաղկումը: Անգլիական Վերածնունդը հենց սկզբից ընդունեց հումանիստական դեմոկրատական ուղղություն: Հումանիզմի՝ Վերածննդի դարաշրջանի գիտական ուղղության, միջնադարյան կրոնական դոգմաները խզած առաջին խոշոր ներկայացուցիչը՝ Թոմաս Մորը, հանդես եկավ ոչ միայն համամարդկային իդեալներով, այլև որպես կոմունիստական գաղափարների դրոշակակիր: Նա վեր հանեց այն ամենը ինչ դեռևս պահպանված էր միջնադարի հասարակական կյանքի ավանդույթներում, վաղ քրիստոնեական իդեաներում, անտիկ աղբյուրներում՝ հանրային սեփականության համընդհանուր աշխատանքի, հավասարության, արդարության մի քանի սկզբունքներ և Նոր ժամանակաշրջան փոխանցեց այն բարեփոխված տեսքով: Մորը ազատեց ունեցվածքի ընդհանրությունը կաստայական սահմանափակումներից, ձրիակերությունից, կրոնական ճգնավորական, հայրենաբաղ-

ձության գույներից: Սոցիալիզմը դնելով ռացիոնալիստական հիմքի վրա նա փոխանցեց այն հետագա սերունդներին: Սքոլաստիկան նրան խորթ է, նա հենվում է գիտակցության վրա, նրա հասարակական-քաղաքական դատողությունների հիմքում ընկած է հարաբերություները մարդկանց միջև, այլ ոչ թե՝ մարդու և Աստծու միջև: Նրա խոշոր գրվածքը կոչվում է «Ոսկե գիրք» նույնքան հաճելի, որքան և օգտակար՝ պետության լավագույն կազմակերպման և նոր կղզու՝ Ուտոպիայի մասին: Դա ուտոպիական սոցիալիզմի առաջին խոշոր արտահայտություններից մեկն է: «Ուտոպիա»-ն հունարեն բառ է, որը նշականում է երկիր, վայր, որ չկա: Թոմաս Մորը պարզ գիտակցում էր, որ դա իրական աշխարհ չէ, այլ նկարագրում է ոչ թե իրականը, այլ ցանկալին: Բայց դա այն աշխարհն է, որը Թոմաս Մորը հակադրում էր ժամանակակից հասարակությանը և համարում իդեալական կենսաձև, դեպի որը պետք է գնա մարդկությունը:

Մորի «Ուտոպիան» ներկայացավ որպես Վերածննդի ծնունդ, հումանիզմի զավակ, ընթանալով դեպի նպատակաուղղված ապագա: Այն, որ «Ուտոպիան» հայտնվել է Անգլիայում 16-րդ սկզբին պատահականություն չէր: Թ. Մորի գիրքը երևակայության խաղ չէ, այն յուրահատուկ, թեև բացառիկ մտահայեցողական խնդիրների լուծումն է, որը հուզում էր իր ժամանակակիցներին: Մորը ապրել է կապիտալիզմի ծննդյան շրջանում, որի պատմությունը գրված է հրով և սրով, մի ցնցող դարաշրջան, երբ մարդկային հսկայական զանգվածներ բռնությամբ դուրս էին մղվել հողից և զրկվել ապրուստի միջոցներից, քաղցի մատնվել: Եվ հենց այդ ժամանակ էր, որ հակառակ փողի իշխանության աճմանը և անհաղթահարելի հարստանալու մոլուցքին՝ Մորը հայտարարեց, որ միայն սեփական ունեցվածքից հրաժարվելը կապահովի սոցիալական ներդաշնակություն: Մորը եղել է ոչ միայն Նոր ժամանակաշրջանի ուտոպիական-սոցիալիստական դպրոցի, այլև նրա դեմոկրատական ուղղության հիմնադիրը:


سñï # 2, 2015Ã.

Նա հասկացել է, որ սոցիալիզմը ոչ միայն որպես հասարակ, նպատակահարմար, ռացիոնալ հասարակարգ է, բայց և միջոց լուծելու սոցիալական տարաձայնությունները, վերացնելու անհավասարությունն ու շահագործումը: Մորը դեմոկրատ է և այն առումով, նա կառուցել է ուտոպիստների քաղաքական համակարգը հենվելով ազատության, հավասարության, հարգանքի սկզբունքների վրա, ինչպես որ հնարավոր էր հասկանալ իր հին ժամանակաշրջանում: Մորը չի եղել գործնական հեղափոխական և չի հասկացել ռեֆորմացիան՝ ժամանակի հեղափոխական շարժումը, որում առաջընթացի սաղմերը պարադոքսային միահյուսվում են հետամնացության հետ: Բայց իր իդեաներում Մորը ոչ մի բանում հետադիմական չի եղել, նա հետադարձ հայցք չի ունեցել, այլ նայել է դեպի ապագան: Վերածննդի մշակված փիլիսոփայության դիեալեկտիկական ամբողջական ներկայացումը մարդու և բնության անխախտ միասնությունն է: Երկրի և տիեզերքի անսահմանությունը չեն սպառվում կոնկրետ պատմական այն ձևով, որով մարմնավորված է 15 -17րդ դարերի մտածողների աշխատություններում: Նրանց առաջադրված կոնկրետ լուծումները պատկանում են պատմությանը, իսկ վեր հանված խնդիրները արծածվում են ապագայում և պատահական չէ, որ Վերածննդի փիլիսոփայական դիեալետիկական գաղափարը նոր կյանք են ստանում Կ. Է. Ցիալկովսկու «Տիեզերական երազներում», Ա. Լ. Չիժովի «Հելիոկենսաբանության» մեջ: Մեր ժամանակի համար և ոչ մի կերպ չի կարելի սպառված համարել Վերածննդի մարդասիրության բարոյական ժառանգությունը. մարդկային արժանապատվության և մարդկային ազատության խնդիրները: Այն չի սահմանափակվում մարդաբանության և էթիկայի միայն տեսական ժառանգությամբ: Մարդկության փիլիսոփայական մշակույթի անմահ ավանդը մարդկային անհատականության հարստությունն է՝ ի դեմս Վերածննդի փիլիսոփաների, ինչպիսիք են Պիկոն և Լեոնարդոն, Մորը և Մոնտեն, Բրունոն և

3

Կամպանելան, որոնք մարմանավորում են ամբողջական ու կատարյալ մարդու մարդասիրական իդեալը, փիլիսոփայի անձի միասնությունը և նրա կյանքի ուղին, մտքերն ու գործողությունները, խոսքերն ու գործերը: Շարունակելի... Wikipedia

Վատիկանը Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բանաստեղծ, հայ եկեղեցու միաբան Աուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոս է շնորհել: Ինչպես հաղորդում է Վատիկանի ռադիոն` Ֆըրանցիսկոս պապը շաբաթ հանդիպել է Սրբերի հարցով միաբանության պրեֆեկտ, կարդինալ Անջելո Ամատոյի հետ, և հանդիպման ընթացքում հաստատել է Միաբանության լիագումար նիստում եպիսկոպոսների կողմից արված առաջարկը` «Տիեզերական եկեղեցու դոկտորի» տիտղոսը 10-րդ դարի հայ աստվածաբան, բանաստեղծ և փիլիսիոփա Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհելու մասին։ Սբ. Գրիգոր Նարեկացին հայ միջնադարյան գրականության ամենակարկառուն դեմքերից է, գրականության վերածննդի հիմնադիրը: Ծնվել է 950ական թվականներին՝ Վասպուրականի նահանգի Նարեկ գյուղում` Վանա լճի մոտակայքում: Նարեկացին հոր` Խոսրով արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ ուսանել է Նարեկավանքի վանահայր

Անանիա վարդապետի մոտ: Ուսումն ավարտելուց հետո 25 տարեկանում Գրիգորը ձեռնադրվել է վարդապետ Նարեկավանքում և ստացել Նարեկացի անունը: Ուսման տարիներից աչքի է ընկել մեծ հաջողություններով երաժշտության, ստղագիտության, երկրաչափության, գրականության և աստվածաբանության ոլորտներում: Նրա գլուխգործոցն է համարվում «Մատյան ողբերգությանը», որը հայտնի է «Նարեկ» անունով, որը 95 աղոթքից բաղկացած պոեմ է` «Խոսք` ի խորոց սրտի Աստծո հետ»:

Ամերիկյան կինոթատրոնը ցուցադրել է «Ցեղասպանության որբերը» ֆիլմը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշանավորելու նպատակով ամերիկյան «The Maple Theater» կինոթատրոնը ցուցադրել է Օսմանյան կայսրությունում կանխամտածված և իրականացրած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին հաղորդում է ամերիկյան «The Oakland Press» պարբերականը: Ֆիլմն աշխարհի ամենախոշոր որբանոցի մասին է, որը 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ մեկ հարկի տակ ապաստան էր տվել 22 հազար երեխայի:


سñï # 2, 2015Ã.

«Մեկ հարյուրամյակ անց այդ սարսափելի պատմությունները շարունակում են ապրել վերապարծների և նրանց ընտանիքների միջոցով»,- գրում է պարբերականը: Ֆիլմի ռեժիսորն է «Էմմի» մրցանակի քառակի դափնեկիր Բարեդ Մարոնյանը, ով ոգեշնչվել է հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի` բրիտանական «The Independent» թերթում հրապարակված «Հայոց ցեղասպանության կենդանի ապացույցը» հոդվածից: Փաստեր, վիճակագրություն և վավերագրեր գտնելու նպատակով ռեժիսորն օգտվել է սկանդինավյան, գերմանական և հայկական արխիվներից: Գերմանական ազգային արխիվներում նա գտել է դաշտում 22 հազար որբերին պատկերող հազվագյուտ լուսանկար, որն էլ հետո Մարոնյանը մարմնավորել է իր ֆիլմում: «Դու կարողանում ես պատկերացնել նրանց ցավը, թե ինչ է կատարվել նրանց մտքերում և դրանք կապել քո լսած պատմությունների հետ»,- նշել է Մեծ Դեթրոյթի շրջանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի անդամ Ջոն Զատիկյանը, ով մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմություններ լսելով՝ Մեծ եղեռնը վերապրած իր տատիկից:

4

է Արթուր Կոնան Դոյլին։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ Ձեռագիրը իր տան ձեղնահարկում հայտնաբերել է 80ամյա Ուոլտեր Էլիոթը։ Նա պնդում է, որ պատվածքը պատկանում է Կոնան Դոյլի գրչին։ Վերջինս այն գրել է բարեգործական նպատակով։ 1902թ. Շոտլանդական Սելկիրկ քաղաքում ջրհեղեղից փըլուզվել էր փայտե կամուրջը։ Երկու տարի անց տեղի բնակիչները նոր կամուրջի կառուցման համար եռօրյա դրամահավաք էին կազմակերպել, գրում է Gazeta-ն։ Միջոցառման մի մասը կազմել է պատմվածքների ժողովածուի հրատարակումը, որին մասնակցել է նաեւ Կոնան Դոյլը։ Սակայն այդ պատմվածքը ժողովածուում մակագրված չէ, այդ պատճառով էլ նրա հեղինակն անհայտ է։

Լեոնարդո դի Կապրիոն Ռիհանայի համար աստղային ծննդյան տոն է կազմակերպել

Շքեղության խորհրդանիշ` Gucci

Արևմտյան ԶԼՄ-ները չեն դադարում շրջանառել հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոյի և երգչուհի Ռիհանայի սիրավեպի մասին տեղեկությունները: Այժմ բրիտանական dailymail.co.uk-ը նշում է, որ դի Կապրիոն անձամբ է կազմակերպել իր սիրելիի ծննդյան 27-ամյակի առթիվ տոնակատարությունը: Միջոցառումն աչքի է ընկել աստղային հյուրերի առատությամբ: Նրանց թվում եղել են Նաոմի Քեմփբլը, Միգ Ջագերը, Փերիս Հիլթոնը, Ջիմ Քերին, Բեյոնսեն ու Ջեյզին, ինչպես նաև Օփրա Ուինֆրին: Աղբյուրը մանրամասնում է, որ 40-ամյա դերասանը մինչև լույս տևած խնջույքը կազմակերպել է Բևեռլի Հիլզի առանձնատներից մեկում:

Հայտնաբերվել է Շերլոկ Հոլմսի մասին պատմող նախկինում անհայտ պատմվածքը Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող մինչ այժմ անհայտ մի պատմվածքի ձեռագիրը, որը հավանաբար պատկանել

GucciGucci բրենդի հիմնադիրը` Գուչչիո Գուչչին ծնվել է 1881 թվականին Ֆլորենցիայում: Նրա հայրն արհեստավոր էր` վաճառում էր իր ձեռքով պատրաստած գլխարկներ: 23 տարեկան հասակում Գուչչիոն բացում է արհեստանոց, որտեղ պատրաստում էին ձիերի թամբեր: Արհեստանոցի անունն էր «Գուչիի տուն»: Սակայն հոր հետ վիճաբանությունից հետո երիտասարդը որոշում է հեռանալ երկրից և փակում է արհեստանոցը:

Նա տեղափոխվում է Լոնդոն և աշխատանքի տեղավորվում «Սավոյ» հյուրանոցում: Սկզբից բեռնակիր, ապա վերելակավար աշխատելով` նա նկատում է, որ կախված մարդկանց սոցիալական կարգավիճակից և խավից` ճամպրուկներն ու պայուսակները տարբեր էին: 1921 թվականին Գուչչին վերադառնում է Իտալիա և ծանոթանալով Աիդա Կալվելլիի հետ, ամուսնանում նրա հետ: ԼոնդոնումԳուչչիո Գուչչիվաստակած միջոցներով նա կրկին բացում է արհեստանոցը և արդեն ձիու թամբից և ժոկեյների համար նախատեսված հագուստից` սկսում է վաճառել նաև ճամպրուկներ և պայուսակներ: Գնորդները շատ էին հավանում որակյալ արտադրանքը, և շուտով Գուչչիի արհեստանոցի փառքը տարածվում է ողջ Եվրոպայով մեկ: Գուչչիոն վեց երեխա ուներ: Երբ նրա որդիները մեծացան, նրանք սկսեցին օգնել հորը: 1933 թվականին Գուչչիոյի որդին, Ալդոն հորինում է իրար միահյուսված երկու G տառով լոգոտիպ, որը Գուչչիո Գուչչիի սկզբնատառերն էր: Փոքրիկ արհեստանոցը շուտով վերածվում է կաշի արտադրող գործարանի: Գործարանի հաջողությունն այնքան մեծ էր, որ 1838-ին Հռոմի հեղինակավոր փողոցներից մեկի վրա բացվում է առաջին բուտիկը: Գուչչիի արտադրանքից օգտվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Էլիզաբեթ թագուհին և Ժակլին Քեննեդին: 40-ականների սկզբին Gucci խանութներ են բացվում ողջ Իտալիայով մեկ: Գուչչիոյի որդին` Ալդոն, ով հորինել էր ֆիրմային լոգոտիպը, ապահովեց հոր ընկերության զարգացումը: Նրա շնորհիվ Gucci անվան տակ սկսեցին արտադրել ժամացույցներ, մետաքսյա վզկապներ և փողկապներ: Նա ստեղծեց բամբուկե բռնակով պայուսակ, որը մեծ հաջողություն ունեցավ և օգտագործվում է մինչ այսօր: 1940-ին Ալդոն ուղևորվեց Ամերիկա, որտեղ տեղացիներին ցույց տվեց Gucci արտադրանքը: Հավաքածուն բառացիորեն պայթեցրեց Ամերիկան: 1953-ին Ալդոն Նյու Յորքում բացում է Gucci բուտիկ: Դրան են հաջորդում Փարիզի և Լոնդոնի խանութները: Gucci-ի դեմքն իհարկե Գրեյս Քելլին էր: Նրա հարսանիքին բոլոր հյուրերը որպես նվեր ստացան Gucci ֆիրմային շարֆ, իսկ ավելի ուշ Գուչչին ստացավ թագավորական առաքիչի կարգավիճակ:


سñï # 2, 2015Ã.

Գուչչիո Գուչչիի մահվանից հետո ընկերության գործերը վատացան: Բազմանդամ ընտանիքի Gucci ներկայացուցիչները սկսեցին դատվել միմյանց հետ: Արդյունքում Ալդոն ստացավ ընկերության բաժնետոմսերի 50%-ը և դարձավ դրա ղեկավարը: Սկսվում է օծանելիքի, ժամացույցների, կանացի հագուստի և մորթե իրերի արտադրությունը: Մինչև 70-ականների վերջը Gucci ընկերությունն ամենահայտնի համաշխարհային բրենդներից էր: Սակայն մշտական բնույթ կրող ընտանեկան վեճերն ու սկանդալները համարյա սնանկացրին ընկերությունը: Եվ եթե 70ականներին Gucci-ն շքեղության խորհրդանիշ էր, ապա 80-ականներին կորցրել էր իր հմայքն ու վերածվել էժանագին բրենդի: Այդ ժամանակ էլ սկսվում է Gucci իրերի մասսայական կեղծումը, ինչն ավելի է վնասում ընկերության համբավին: 1986-ին Ալդոն հայտնվում է ճաղերի հետևում (նրա որդին` Պաոլոն, միավորվելով Գուչչիոյի որդիներից մեկի անօրինական զավակ Մուրիցիոյի հետ, ԱՄՆ կառավարությանը հանձնում է փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Ալդոն խուսափում էր հարկերից): Ընկերության ղեկավարությունն անցնում է Մաուրիցիոյին: Սա ընկերության պատմության վատագույն ժամանակաշրջանն է: Մաուրիցիոն հեռացնում է ընկերության համար կարևոր աշխատողների, վաճառքից հանում է բամբուկե բռնակով պայուսակը, իսկ ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխում է Միլան: 90-ականների սկզբին Gucci արտադրանքը կրելը վատ ճաշակ էր համարվում, և ընկերությունը մոտ էր սնանկացման: Գուչչիո Գուչչիի թոռները հերթով վաճառում են իրենց բաժնետոմսերը, որոնց մեծ մասը գնում է Investcorp ֆինանսական ընկերությունը` հրավիրելով դիզայներ Թոմ Ֆորդին: Ֆորդը վերականգնում է ընկերության կարգավիճակը: Թոմ Ֆորդի շնորհիվ Gucci-ն կրկին նորաձև է դառնում: «Jet Set» հավաքածուի համար 1995-ին Թոմը gucci ստանում է «Հագուստի լավագույն ձևավորող» կոչումը: Նրա հետագա` «Euro Hippies» և «Studio 54» հավաքածուները մեծ հաջողություն են ունենում: Այժմ Gucci-ն ամենահայտնի ու սիրված բրենդներից է: Հայտնի աստղերը չեմ թաքցնում իրենց սերն այս ապրանքանիշի նկատմամբ: Մենք նույնպես: Իսկ դրա համար պետք է շնորհակալություն հայտնենք Գուչչիո Գուչչիին, ով թամբեր պատրաստող արհեստանոցը վերածեց նորաձևության միտումներ թելադրող բրենդի:

5

Հայկական ժողովրդական պարարվեստ Հայկական ժողովրդական պարերի հնագույն ծագման մասին վկայում են բանավոր տեքստերից մեզ հասած բազմաթիվ հասկացություններ և Հայաստանում պահպանված ու օգտագործվող պարային, թատերական մի շարք տերմիններ։ Աշխատանքի ողջ ընթացքը և կենցաղային բազմաթիվ տարրեր վերածվել են շարժումների (կատարվել են որոշակի ռիթմով և ուղեկցվել երաժշտությամբ), որոնք դարձել են պարային շարժումների հիմքը և, աստիճանաբար հեռանալով կենցաղային նշանակությունից, ընդհանրացվել են։ Նախնադարյան շրջան Արմեն Օհանյան (պարուհի)

կենդանիների ու բույսերի բազմացմանը և նյութականի առատությանը նպաստելն էր։ Պարերը նախապես եղել են ծիսական արարողությունների հիմնական պայմանն ու անբաժան մասը, որոնք աստիճանաբար կորցրել են իրենց հնագույն նշանակությունը (պահպանվել է միայն հարսանեկան և տոնական արարողություններում)։ Հայ պատմիչները փառաբանել են Գողթն գավառն իր հեքիաթասացներով, երաժիշտներով ու հատկապես պարողներով՝ փանդիռի (բամբիռ) նվագակցությամբ։ Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում նշում է. « բայց ավելի հաճախ Արամյան ագգի ծերունիները փանդիռների նվագակցությամբ ցուցքերի ու պարերի երգերով հիշատակում են այս բաները»։ Ժողովրդական պարերը ըստ բովանդակության Հայկական ժողովրդական պարերը, ըստ բովանդակության, կատարողների քանակի, սեռի, տարիքի, մշակույթում ունեցած դերի ու նշանակության, ունեն համապատասխան իմաստներ։ Նրանց օրինաչափությունները, առանձնահատկությունները, կառուցվածքի ու բովանդակության փոխհարաբերությունները բացահայտվում են պարաձևերով ու պարատեսակներով, որոնք մշակվելով՝ ստացել են իրենց անվանումները և ունեն սահմանումներ։ Մինչև 20-րդ դարի որոշ ծիսական պարերում խստորեն պահպանվել է դասակարգումը՝ ըստ սեռի ու տարիքի, երեխաներին արգելվել է պարել մեծահասակների, աղջիկներին (բացի երիտասարդական հավաքներից ու հարսանիքներից)՝ ամուրի տղաների հետ։ Ժողովրդական պարերի տեսակները Սոֆի Դևոյան

Նախնադարյան շրջանում երաժշտական գործիքները (հիմնականում հարվածային) երգեցողության ուղեկցությամբ ունեցել են աշխատանքի կազմակերպման, հոգևորի և ֆիզիկական շարժումների ներդաշնակման նշանակություն։ Ավելի ուշ այս ամենը վերածվել է հմայական արարողությունների, որոնց նպատակը


6

سñï # 2, 2015Ã.

Ժողովրդական պարերը լինում են զանգվածային (խառը կազմով), խմբային (տղամարդկանց, կանանց, մանկական), որոնց մեջ առանձնանում են մենապարերը, զուգապարերը և շուրջպարերը։ Զանգվածային և խմբային պարերը կատարվում են տարբեր դասավորումներով (կլոր, փակ և բաց շրջանով, կիսաշրջանով, ուղիղ գծով), ունեն պարի ղեկավար՝ պարագլուխ (պարբաշի), և պարի պոչ՝ որոշակի պարտավորություններով (հսկել պարերի ճիշտ կատարումը, ուղղությունը և այլն)։ Մենապարերը կատարվում են ժողգործիքների, շուրջպարերը՝ հատկապես պարկապզուկի (կամ զուռնաների) ու դհոլի նվագակցությամբ, պարողների երգեցողությամբ։ Պարերի ուղղությունը Հայկական ժողովրդական պարերի հիմնական ուղղությունը աջ է, բայց կան նաև ձախ և հետ կատարվող քայլեր ու պարաձևեր, որոնք ընդգծում են որոշակի ծեսերի ողբերգական իմաստը։ Հայտնի են գովնդ, շորոր, վերվերի, հետ ու առաջ, ծափպար, օձաձև, ոտ զարկելով ու թռիչքներով և այլ պարաձևեր, որոնք ըստ բովանդակության, դասակարգվում են էպիկական, քնարական, կատակային, կենցաղային, աշխատանքային, որսորդական, սգո, թաղման, հարսանեկան, ռազմական, ճանապարհի, մանկական, ծիսական, հմայական պարատեսակների։ Յուրաքանչյուր պարատեսակ ունի պարեղանակ, կատարողների կազմ, սեռ, տարիք, կատարման ձև, տեղ ու ժամանակ, երգվող տեքստ, անհատական երանգավորում (իմպրովիզացիա)։ Պարաձևերն ու պարատեսակները, ըստ ավանդության, կատարվել են հերթականությամբ՝ հաշվի առնելով նախ պարաքայլի կատարման բարդությունը, ապա՝ նպատակադրումը։ Պարային ներկայացումներ Թե՛ պարատներում, թե՛ հարսանիքներում հարսանեկան պարերն սկսվել են նախնիների հիշատակության սգո պարերով, ապա անցել են այլ պարաձևերի, որոնք համարվել են հաջողության և երջանկության գրավական։ Այնուհետև կատարվել են արագ տեմպով, թռիչքներով ու ծափերով պարատեսակները։ Քնարական, կենցաղային, աշխատանքային պարերում նմանողական շարժումներով ներկայացվել են խմոր հունցելը, թել մանելը, հյուսելը, լվացք անելը, սխտոր ծեծելը, խաղող տրորելը և այլն։ Նմանողական են նաև որսորդական ու ռազմական պարերի շարժումները։ Սրբատեղի, ամառանոց, աշխատանքի գնալն ուղեկցվել է ճանապարհի պարերով, որոնք համարվել են «չար ոգիներից» խուսափելու, չարագործություններից ազատվելու միջոց։ Բացի թարս (ձախ գնացող), թաղման, հատուկ տոների ու արարողությունների ժամանակ կատարվող խիստ ծիսական պարերից («Մախոխապրի պարը», «Աստվածածնա պարը» և այլն), մնա-

ցածները կատարվել են հարսանիքներին։ Բազմաթիվ պարաձևեր ու պարատեսակներ ունեն ոգեպաշտական ծագում («Խնկի ծառ» «Ծիրանի ծառ», «Ղազ-ղազի», «Կռնգոցի», «Հավկու պար» և այլն)։ Պարերը հարսանիքի և այլ արարողությունների ժամանակ կատարվել են կենդանիների ու երևակայական կերպարների դիմակներով։ Պարերում մեծ դեր են ունեցել երաժիշտները, որոնք, կանգնելով պարողների շրջանի կենտրոնում, հետևել են մեղեդիների հաջորդականությանը, հուշել շարժումները, նաև պարել և թռչկոտել։ Հայկական ժողովրդական պարերի հիմնական (հատկապես կենցաղային) մասը ձևավորվել է ավելի ուշ։ 19-20-րդ դարեր

16-ամյա Արև Բաղդասարյանը` գեղարվեստական ինքնագործունեության մասնակից, 1929 թ. 19-20-րդ դարերում հայկական քաղաքային պարերը որոշ ազդեցություն են կրել կովկասյան պարերից։ Ստեղծվել են մի շարք մենապարեր (շալախո, կինտաուրի, Շուշիկի, լեկուրի և այլն), որոնք կոչվել են կովկասյան։ Ժողովրդական պարերը թափանցել են նաև դասական պարային ներկայացումների մեջ. դրանց հիման վրա սկզբնավորվել են բեմական և բնութագրային պարերը։ Հայկական ժողովրդական պարերի հետագա զարգացմանը նպաստել են ժողովրդական պարի պրոֆեսիոնալ և սիրողական խմբերը (ազգագրական պարերի, ժողովըրդական երգի ու պարի անսամբլներ և այլն), ստուդիաները, որոնք հիմք են դարձել ինչպես ժողովրդական պարարվեստի, այնպես էլ բալետի խմբերի կազմավորման համար։ 1924 թվականին Վահրամ Արիստակեսյանը Երևանում հիմնադրել է պարարվեստի պետական, 1927 թվականին Աննա Դուրինյանն ու Հասմիկ Սիրունյանը՝ Ռիթմի և պլաստիկայի ստուդիաները, որոնց հիման վրա 1930 թվականին Սրբուհի Լիսիցյանի ղեկավարությամբ կազմակերպվել է Ռիթմի, պլաստիկայի, ֆիզկուլտուրայի պետական տեխնիկումը (1937 թվականից՝ պարարվեստի ուսումնա-

րան, 2006 թվականից՝ քոլեջ), որտեղ գործում է հայկական ժողովրդական պարի բաժինը։ Հայկական ժողովրդական երգերի, պարերի ու պարեղանակների, թատերական հանդիսությունների ու բազմաթիվ այլ բանահյուսական նյութերի հավաքմանը, պարերի բեմադրմանը մեծապես նպաստել են Սրբուհի Լիսիցյանը և Թաթուլ Ալթունյանը։ Վերջինս Հայկական ժողովըրդական երգի-պարի պետական անսամբլում (հիմնադրվել է 1938 թ., 1974 թվականից՝ Թաթուլ Ալթունյանի անվան) միավորել է ժողովրդական երգը, խմբերգը, պարը, գործիքային նվագակցությունն ու տարազը։ ՀՀ երգի-պարի խմբերը 1946 թվականին Վանաձորում հիմնադըրվել է «Հորովել» ազգագրական երգի ու պարի պետական, 1958 թ. Երևանում՝ Հայաստանի պարի պետական (1978 թվականից՝ վաստակավոր կոլեկտիվ), 1963 թվականին՝ «Բերդ», 1987 թվականին՝ «Բարեկամություն» պարի անսամբլները, 1976 թվականին՝ «Ակունք», 1988 թվականին՝ «Սասուն» ազգագրական երգիպարի խմբերը և այլն։ Հայ ժողովրդական պարարվեստի զարգացման մեջ ներդրում ունեն նաև մի շարք ինքնագործ խմբեր («Աշնակ» պարի խումբը՝ Վահրամ Արիստակեսյանի, Երկաթուղայինների պալատի «Հայաստան» պարի անսամբլը՝ Վարդգես Ռաշիդյանի, ավտոդողերի գործարանի երգի ու պարի անսամբլը՝ Ե. Ենգոյանի, Քանաքեռի ալյումինի գործարանի մշակույթի պալատի «Կանազ» պարի անսամբլը՝ Ս. Գյանջումյանի, էլեկտրատեխնիկայի գործարանի «Եղեգն» պարի անսամբլը՝ Ժորա Այվազյանի ղեկավարությամբ և այլն), որտեղ պարել են ուսանողներ, հիմնարկ-ձեռնարկությունների, գործարանների ու ֆաբրիկաների աշխատողներ։ 1990-ական թվականներ 1990-ական թվականներից սկսվել է հայկական ժողովրդական պարարվեստի զարգացման նոր փուլը, ստեղծվել են բազմաթիվ պարախմբեր, անսամբլներ, որոնք ժողովրդական պարը լրացրել են դասական և խորեոգրաֆիկ ոճերի տարրերով՝ սկզբնավորելով նոր ուղղություն ժողովըրդական պարարվեստում։ Ազգային պարեր են բեմադրվել Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ավետ Տերտերյանի, Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Հախինյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Ալթունյանի, Սեդրակ Երկանյանի, Ալան Հովհաննեսի, Արա Գևորգյանի ստեղծագործությունների ու մշակումների հիման վրա։ Հիմնադրվել են «Սարդարապատ» (1992, հիմնադիր՝ Մուրադ Հակոբյան), «Զարթոնք» (1995, հիմնադիր՝ Ղուկաս Ղուկասյան), «Առավոտ» (2000, հիմնադիր՝ Զարուհի Խաչատրյան), «Վալենս» (2001, հիմնդիր՝ Վահագն Գասպարյան) պարի անսամբլները,


سñï # 2, 2015Ã.

7

«Շիրխանի» ավանդական պարի անսամբլը (2003, հիմնադիր՝ Հովհաննես Հակոբյան), «Կարին» ավանդական երգիպարի խումբը (2001, հիմնադիր՝ Գագիկ Գինոսյան) և այլն։ Հայկական ժողովըրդական պարարվեստը Հայաստանում, ինչպես և արտերկրում ճանաչվել է պարուսույցներ Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, Վանուշ Խանամիրյանի, Նորայր Մեհրաբյանի, Սուրեն Չանչուրյանի, Կարեն Գևորգյանի, Գագիկ Գինոսյանի, Ասատուր Կարապետյանի, Գագիկ և Արտաշես Կարապետյանների և ուրիշներ ջանքերով։ Վիքիպեդիա

Հսկայական ծառի բարձրությունը կազմում է 83 մետր, բնի պտույտի երկարությունը կազմում է 24 մետր, իսկ պսակի պտույտի երկարությունը 33 մետր: Ամեն տարի այնտեղ են գնում հազարավոր զբոսաշրջիկներ, որպեսզի տեսնեն այդ ծառը: Այս բույսը իր անունն է կրում ի պատիվ քաղաքացիական պատերազմի հերոս գեներալ Ուիլյամ Շերմանի (William Sherman): Երկար ժամանակ համարվում էր, որ ծառը Աշխարհի ամենամեծ ծառը` Գեներալ Շերմանի ծառն է (General երեք հազար տարեկան է, բայց վերջին ուսումնասիրությունները ցույց տվեցին Sherman), որը գտնվում է ԱՄՆ-ի նրա չշգրիտ տարիքը` ուղիղ երկու հազար Սեկվոյա ազգային պարկում, տարի է:

кî²øðøÆð

Սիերա Նեվադա սարերում (Sierra Nevada, California):

- Ապարանցուն հանելուկ են ասում.- Այն ի՞նչն է, ինչը՞. շատ տաս` քիչ կտա, քիչ տաս` շատ կտա: Ապարանցին պատասխանում է.- Դատավորը: - Լենինականում հարցնում են. "Ինչու՞ Յուրի Վարդանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:" - Է~ իրան ղրգինք ինքը դարձավ :

Բիգ Բեն

Բիգ Բենը (անգլ.՝ Big Ben), զանգ է, որը գտնվում է Լոնդոնի ժամացույցի աշտարակի վրա: Բիգ Բեն անվան առաջացման երկու տարբերակ կա: Առաջինը կապված է սըր Բենջամին Հոլլի հետ, ով եղել է աշտարակի ճարտարապետը, իսկ ըստ մյուս վարկածի այն կոչվել է այդ ժամանակաների շատ հայտնի բռնցքամարտիկ Բեն Կաունտի անվամբ: Ներկայումս Բիգ Բենը համարվում է Լոնդոնի այցեքարտերից մեկը: Ժամացույցի ամեն 4 ձողից հետո գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Domine Salvam fac Reginam nostram Victoriam primam», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Աստված, պահպանիր մեր թագուհի Վիկտորիա I-ին»: Ժամացույցի աջ և ձախ մասերում գրված է հետևյալ արտահայտությունը՝ «Laus Deo», որը լատիներենից թարգմանած նշանակում է «Փառք Աստծուն»: 1504 թ-ին Բիգ Բենը օգտագործվել է որպես կալանավայր:


سñï # 2, 2015Ã.

8


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.