ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այն անձիք, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում 5 տարի և ավել, ստեյթից ունեն գումարներ: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել Նվարդին:
213.840-1225 Վերածնունդ Ճակատագրի (Ֆորտունայի) գաղափար և նրա մշակույթային դրսևորումներ Ֆորտունայի պաշտամունքը մ.թ.ա 6-րդ դարում Հռոմ մտցրեց թագավոր Սերվիլիոս Տուլիոսը։ Նա մեծ օրենսդիր և բարենորոգիչ էր, ինչպես նաև այդ աստվածուհու սիրելին։ Լինելով ստրկուհու որդի, նա վերափոխվում է հզոր ազգի տիրակալի։ Հռոմեական Ֆորտունան հին հունական Տիխե «Տյուխե» աստվածուհու ժառանգորդուհին էր։ Պտղաբերության և առատության աստվածուհուց Ֆորտունան վերածվեց քմահաճ երջանկության, ինչպես նաև պատահականության, հաջողության, երկրային բարիքների բախշման աստվածուհու։ Ընդգծելով Ֆորտունայի անկայունությունը՝ նրան պատկերում էին երիտասարդ կնոջ տեսքով, հաճախ թևերով՝պատրաստ թռչելու, անհետանալու գնդի կամ անիվի վրա, երբեմն փակ աչքերով։ Նրա անկապտելի հատկանշներն էին առատության եղջյուրը և նավի ղեկը։ Ֆորտունայի կերպարը միջնադարյան արևմտաեվրոպական մշակույթում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում։ Նրա կերպարը հանդիպում ենք միջնադարյան ձեռագրերում, բանաստեղծություններում, նույնիսկ միջնադարյան իրավաբանները հնարավոր էին համարում դիմել Ֆորտունային դատական խճճված գործերի բացահայտման համար։ Ֆորտունան նաև միջնադարյան փիլիսոփայության ամենասիրելի թեմաներից մեկն էր։ Չնայած Ֆորտունայի ներթափանցումը միջնադարյան աշխարհ հեշտ չէր։
Խեցեգործություն
Պուտինն իր մասին վավերագրական ֆիլմում կիսվել է երկիրը կառավարելու գաղտնիքներով
Հոլիվուդյան արքայադուստր Սելենա Գոմես
“The Community Culture Foundation” 150 S. Glenoaks Bld. # 8047, Burbank, CA 91502 Email: culturefoundation@yahoo.com ¶É˳íáñ ÊÙµ³·Çñ` èáµ»ñï سñ·³ñÛ³Ý Chief Editor Robert Margaryan îÝûñ»Ý` سñï³ ü³ñÙ³Ýáí³ Director Marta Farmanova гٳϳñ·ã³ÛÇÝ ·ñ³ß³ñáõÙ ¨ Ó¨³íáñáõÙ òáÕÇÝ» гñáõÃÛáõÝÛ³Ý (è¸, ØáëÏí³) Computer typing and design Coxine Harutunyan (Moscow)
ÂÕóÏÇó` ²ñïÛáÙ ¶¨áñ·Û³Ý ( ÐÐ, ºñ¨³Ý) Reporter Arman Artyom Gevorgyan (Yerevan)
Ðá¹í³ÍÝ»ñÇ Ñ»ÕÇݳÏÝ»ñÇ Ñ»ÕÇݳϳÛÇÝ Çñ³íáõÝùÁ å³ßïå³Ýí³Í ¿: îå³·ñí³Í ÝÛáõûñÇ ³ÕµÛáõñÝ»ñÁ Ýßí³Í »Ý ÑÕٳٵ ïíÛ³É Ï³ÛùÇÝ:
»ñÃÇ Ññ³ï³ñ³ÏáõÃÛáõÝÁ Çñ³Ï³Ý³óíáõÙ ¿ Ñáí³Ý³íáñ ϳ½Ù³Ï»ñåáõÃÛáõÝÝ»ñÇ ýÇݳÝë³Ï³Ý ³ç³ÏóáõÃÛ³Ùµ: ÊÙµ³·ñáõÃÛáõÝÁ å³ï³ë˳ݳïíáõÃÛáõÝ ãÇ ÏñáõÙ ïå³·ñí³Í ·áí³½¹Ý»ñÇ ¨ ѳÛï³ñ³ñáõÃÛáõÝÝ»ñÇ µáí³Ý¹³ÏáõÃÛ³Ý Ñ³Ù³ñ ¨ ÙÇßï ã¿, áñ ûñÃáõÙ ïå³·ñí³Í ÝÛáõûñÇ ·³Õ³÷³ñÁ å³ïϳÝáõÙ ¿ ËÙµ³·ñáõÃÛ³ÝÁ, ϳ٠˵³·ñáõÃÛáõÝÁ ÏÇëáõÙ ¿ Ñá¹í³ÍÝ»ñáõÙ Ý»ñϳ۳óí³Í ï»ë³Ï»ïÝ»ñÁ: 2015
زÚÆê # 4, 2015Ã.
Սկզբնական շրջանում հոգևորականությունը անհաշտ պայքար էր մղում ընդդեմ Ֆորտունայի, համարելով այն խաբկանք և հայտարարելով նրան չար և նենգ ոգի։ Օգոստոս Երանելին, ով արևմուտքի քրիստոնեական եկեղեցու մեծագույն հայրերից էր, հանդես գալով անխուսափելիության դեմ, պնդում էր, որ ամեն ինչ նախապես մտածված է և ոչինչ պատահական չէ։ Աստված նախախնամության միջոցով ուղղորդում է մարդկությանը և մարդուն, սակայն վերջինիս շնորհում է ընտրության հնարավորություն։ Բանն այն է, որ անտիկ մտածողները իրերի գործող պատճառներից առանձնացնում էին ոչ միայն մեկ գործող պատճառ,այլ մի քանի։ Իսկ քրիստոնեական ուսմունքը ամբողջությամբ շեշտը դնում էր նպատակի վրա, որը նախատեսել էր վերաշխարհյա անհատը և նրա մեջ էին տեսնում ամեն գոյի պատճառը։ Սա կարծես հեթանոսական Ֆորտունայի ամենակործանարար քննադատությունն է, բայց և այնպես մուտք բացելով դեպի քրիստոնեական հայեցակետ։ Մի կողմից Ֆորտունային նույնացնելով չար ոգու հետ՝ քրիստոնեական գրողները այնուհանդերձ դրանով իսկ իրավունք տվեցին գոյատևելու խավարի դևերի շրջանում։ Մյուս կողմից՝ Օգոստոս Երանելին և մյուս աստվածաբանները չէին բացառում, որ աշխարհում առկա է նաև երևույթ, որը հանդես է գալիս որպես պատահականություն՝ այն անվանելով Ֆորտունա։ Դա թույլ էր տալիս Ֆորտունային ներառել բացարձակ աստվածադավանության աշխարհայացքային համակարգում, որպես ոչ ինքնուրույն ուժ, որը կոչված էր ծառայելու Արարիչ Աստծուն և կատարելու մարդու նախանշված անհասանելիության ցանկությունները։ Այսպիսով, Աստվածային Նախախնամության գաղափարը կարող էր ներկայացվել միջանկյալ էության ձևով, որը արտահայտվում էր առկա կեցության աշխարհում։ Այս ամենը տեղի ունեցավ շնորհիվ Բոեցիոսի, ով տալիս է Ֆորտունայի երկու մեկնաբանություն. որպես աստվածուհի և որպես համաշխարհային ուժ, որոնք հետագայում զարգացում ապրեցին միջնադարյան գարկանության մեջ։ Բոեցիոսը բացահայտում է Ֆորտունայի «իրավունքը»՝ համեմատելով այն բնության երևույթների օրինաչափությունների հետ. «չէ՞ որ երկնքին թույլ է տրվում ծնել լուսավոր օրեր և դրանք թաղել մութ գիշերներում, տարվա եղանակներին թույլատըրված է երկիրը և զարդարել ծաղիկներով ու պտուղներով, և մթագնել այն փոթորիկով և ցրտով… Մեր Ֆորտունայի ուժը կայանում է անդադար խաղի մեջ: Մենք շարժում ենք անիվը արագընթաց պտույտով և ուրախանում ենք, երբ զոհվածներին բարձրացնում
2
են համբարձման աստիճան, իսկ համբարձվածներին հիմնահատակ կործանում»։ Ֆորտունայի խորհրդանիշը համարվում է պտտվող անիվը, որը անտիկ դարաշրջանի նախասիրված կերպարն էր, իսկ միջնադարյան աշխարհում ընդգծվեց Բոեցիոսի կողմից։ Այդ անողորմ անիվը խորհրդանշում է համաշխարհային ոլորապտույտը, որը ոչ մեկին նախօրոք հաղթանակ չի կանխագուշակում, նրա առջև բոլոր մարդիկ հավասար են։ Միացնելով Ֆորտունան և Աստվածային Նախախնամությունը, բնության փոփոխականությունը և միակ Աստծո հաստատուն կայունությունը Բոեցիոսը ստեղծում է միջնադարի համար դասական աստվածաբանական-փիլիսոփայական Ֆորտունա. Ճակատագրի սկզբունք, որը պետք է ծառայեր Աստվածային Նախախնամությանը։ Աշխարհի կերպարը, դիտակելով Աստվածային բանականության պարզության մեջ, կրում է Նախախնամություն անունը, իսկ այն ինչը նրանից շարժում է ստանում, այսինքն՝ սեփական աշխարհը, Աստված կարգավորում է ճակատագրի միջոցով։ Նախախնամությունը և ճակատագիրը իրացվում են տարբեր մակարդակներում։ Նախախնամությունը ղեկավարում է աշխարհը մաքուր ձևերով, որը բնորոշ է Աստծուն և որի խորհրդանիշն է հավերժությունը։ Նախախնամությունը կամ աշխարհի կերպարը Աստծու մտքում են, իսկ աշխարհը, որը դուրս է եկել ժամանակի ճանապարհ, այսինքն հանգստի և կատարելության վիճակից, կապում է ճակատագիրը, որը արդեն նախախնամություն չէ, բայց դեռ աշխարհ էլ չէ իր հստակությամբ։ Ճակատագրի միջոցով իրականացվում է աշխարհի Աստվածային կառավարումը։ Սակայն կոնկրետ մարդկանց կյանքում, երևույթների դրսևորման մեջ ճակատագրի հայտնվելը դրսևորվում է ինչպես Ֆորտունա։ Ֆորտունայի հասկացությունը, որպես անդեմ սկիզբ, իրականացնելով Աստծու կամքը երկրի վրա, ամբողջովին համաձայնեցվեց քրիստոնեական դավանանքի հետ։ Միջնադարն այն դարաշրջանն էր, երբ հին ավատական կարգ տեղի էր տալիս նոր ուժերի առաջ։ Հասարակական կենսունակ ուժերն ու մշակույթային գործունեությունը միջնադարյան դղյակներից փոխադրրվում են քաղաքները, որտեղ բուռն թափով զարգանում են արդյունաբերությունն ու առևտուրը, ստեղծվում են առաջին բուրժուական հիմնարկները։ Նոր հիմքերի վրա է դրվում նաև դպրոցը։ Ձևավորվում են նոր գիտություններ՝ փիլիսոփայություն, գրականություն, առաջանում են գիտական նոր օջախներ։ Այդ ժամանակաշրջանում մարդը կամաց–կամաց սկսեց «օտարանալ» ակնհայտ բնական օրինաչափություններից, կառուցելով կյանքն ամենաանհրաժեշտ և պարզ հասարա-
կական կապերով և ավելի ընկղմվեց սոցիալական «տարերքի» մեջ։ Սա նպաստեց նրա մտահորիզոնի ընդլայնմանը։ Սոցիալական լայն շերտերում հասարակական դերի ակտիվացումը, տնտեսական կյանքում դրա արժեքի աճը ուղեկցվում էր ժողովրդական մշակույթով։ Պատահական չէ, որ այդ դարաշրջանի մշակույթը սինկրետիկ է։ Փորձելով սինթեզել երկու օտար գաղափարներ և կերպարներ, նա անտիկ ձևերին օժտում էր բոլորովին ոչ անտիկ բովանդակությամբ, և հակառակը, դասական մոտիվը օծում էր ոչ դասական ձևով։ Անտիկ գրություններում մարդը միշտ էլ ձեռնոց է նետել ճակատագրին։ Առայժմ դա դեռ չկա։ Այս ժամանակաշրջանի գրողների մոտ Ֆորտունան, չնայած, իր դասական հագուստին, չի դիտվում որպես ինքնուրույն ուժ, այն ծառայում է ամենազոր քրիստոնեական Աստծուն, արտահայտում է նրա կամքը և ուղղորդում է ամենը հստակ նպատակին։ Աստված և Ֆորտունան ոչ միայն խաղաղ համագործակցում էին և նույնիսկ համաստորադաս միություն էին կազմում, այլև աստվածուհին իր վրա էր վերցնում աստվածային կառավարման գործառույթը։ Ժամանակի ընթացքում հոգևոր ավանդությունը պետք է, որ բացահայտեր անհամապատասխանությունը կյանքի դրվածքի հետ, իսկ անտիկ կերպարները կարող էին օգտագործվել ամբողջ աշխարհուղղորդման համակարգի աստիճանական մոդիֆիկացիայի համար և Ֆորտունայի հարևանությունը քրստոնեական Աստծու համար կարող էր վտանգ ներկայացնել։ Իսկ որպեսզի դա տեղի ունենար պետք էր ոչ միայն անտիկ մոտիվների «վերածնունդ» այլև լայնորեն ընդգրկել սկզբունքներ, որոնք ի հայտ են գալիս, երբ մարդը անմիջականորեն շփվում է իրականության հետ։ Միջնադարյան ժամանակաշրջանում գալիք փոփոխությունները միայն գուշակվում էին։ Վագանտների պոեզիայում ի հայտ էր գալիս մինչ այդ անհայտ լուսնի և Ֆորտունայի նույնացումներ։ Նրան պատկերում էին որպես մի ուժ, որը տնօրինում էր երկրային գործերը, իրականության հետ չհարաբերակցելով։ Ավելի շուտ այդ կերպարը ծնվել էր ժողովըրդական մշակույթում սովորական տեսողական վերարտադրության միջոցով, բնական երևույթների նմանօրինակման և աշխարհի մասին պատկերացումները մարդու ուղեղում հորինելով։ Լուսնային փուլերի պարբերաբար իրար հաջորդելը հարուցում էր միանգամայն բնական զուգորդություն մարդկային ճակատագրի անկայունության հետ։ Նույնիսկ դոգմատիկ մտածողությունը, որը քրիստոնեական պատկերացումների հիմնական կրողն էր, պետք է ուշադրություն դարձներ Ֆորտունայի գաղափարին և որոշակի ուղղումներ մտցներ դրա կերպարի մեկնաբանության մեջ։ Դրանով սկսեց զբաղվել Թովմա Աքվինացին։ Ըստ նրա՝ այն ինչը ստորին աշխարհում Ֆորտունա է թվում կամ պատահականություն, ունի իրական պատճառ Աստվածային Նախախնամության մեջ։ Առավել ուշադրության արժանի է հատկապես այն, որ Աքվինացին մերժում է Ֆորտունայի շնորհները, այսինքն արտաքին բարիքները, որոնք նույնացվում են հարըստության, իշխանության, ընկերության հետ՝ թեկուզ և սահմանափակ, բայց և մարդու կյանքում կարևոր։ Այստեղ Աքվինացու մոտ զգացվում է նախավերածննդյան միտումներ։ Չնայած Ֆորտունայի վրա իշխում է Աստված, սակայն նա արդեն կամազուրկ գործիք չէ, որն իրագործում էր նրա մտահղացումները։ Ֆորտունան լիովին ինքնուրույն ուժ է և ղեկավարում է երնքի ներքո գոյություն ունեցող աշխարհը։
زÚÆê # 4, 2015Ã.
3
Նրա ամեն մի շարժման մեջ արդեն չի դիտվում ուղիղ աստվածային միջամտություն. նրա մեջ արդեն պարտադիր չէ անկախ մեծությունից փնտրել թանկարժեք բարոյական իմաստ, որը ճանապարհ է բացում մտածող մարդու ինքնագնահատման համար։ Միջնադարի և Վերածննդի սահմանագծում Ֆորտունայի և մարդու հարաբերությունների շեշտադրումները միախառնըվում են։ «Ֆորտունան, հավակնելով հեղինակության, ոչ միայն թելադրում է իր կամքը, այլև կոչ է անում մարդուն իր խաղում համագործակցել, ունակ լինել հասնելու հաջողության և հաղթահարելու վայրէջքը: Ծնվում է անհատականության նոր հասկացություն, պատրաստ ազատվելու ինչպես տիեզերական գայթակղություններից և Ֆորտունայի քմահաճույքներից, այնպես էլ Նախախնմամության ամեն ինչ ընդգրկող իմաստությունից: Նա տենչում էր իր տիտանական ստեղծագործ կարողությամբ ձեռնոց նետել անգամ Արարչին: Այժմ արտաքին ուժը կամ Նախախնամությունը չեն կանխորոշում նրա արարքները ու ճակատագիրը: Այլ նա հենվում է միայն սեփական ուժի վրա, գործում որպես ինքնուրույն մեծություն, ազդում հանգամանքների վրա, պատճառ դառնում շարժման, իրադրությունների, հարաբերությունների»։ Մի կողմ թողնելով անքննելի ճշմարտության ուժ ստացած միջնադարյան դոգմաները, գիտությանը ազատելով աստվածաբանության խնամակալությունից՝ մշակվեց ազատ մտածողություն, որտեղ ճշմարտության հասնում էին ոչ թե վերևից թելադրված հրահանգներով, այլ սեփական դատողության միջոցով և միայն սեփական դատողությունից ու վերլուծությունից ձեռք բերած համոզմունքի ուժ ստացած արդյունքներն էին իսկական ճշմարտություն համարվում։ http://hy.wikipedia.org/wiki
Խեցեգործություն Խեցեգործությունը (կավագործություն, բրուտագործություն) կավե իրերի պատրաստման արհեստն է, դեկորատիվկիրառական արվեստի բաժին. այն կավի ու նրա հանքային հավելանյութերի, նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների թրծումից ստացվող իրերի ու նյութերի պատրաստման արվեստն է: Խեցեգործության նախնական արտադրությունը մարդը յուրացրել է կրակի գյուտից հետո` նոր քարի դարաշրջանում՝ մ. թ. ա. VII –IV հազարամյակներում: Սկզբում առավելապես պատրաստվել են կավե ամաններ, հետագայում՝ նաև շինանյութ՝ աղյուս, հախճասալիկներ, ծիսապաշտամունքային առարկաներ՝ տարատեսակ արձանիկներ, կրակարան, դաջախեցիներ (կնիքներ) և այլն: Անցյալում գրել են հիմնականում կավե սալիկների վրա (օրինակ՝ «Գիլգամեշ» ասուրա-բաբելական դյուցազներգությունը, մ. թ. ա. III հազարամյակ) և թրծել: Խեցին իբրև հնագույն շինանյութ նպաստել է նաև
ճարտարապետության զարգացմանը: Մերձավոր Արևելքի երկրներում՝ Բաբելոնում, Եգիպտոսում և Իրանում, մ. թ. ա. I հազարամյակում օգտագործել են հում, ապա՝ թրծած աղյուսը, ջնարակված և հախճապատ սալիկները: Հին Չինաստանում բարձրորակ սպիտակ կավից (կաոլին) պատրաստում էին սպասք, որով մ. թ. ա. I հազարամյակում սկզբնավորվել է ճենապակետիպ իրերի, հետագայում՝ նաև մաքուր ճենապակու արտադրությունը: Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. VII հազարամյակի քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը, իսկ III հազարամյակում մետաղամշակման զարգացմամբ առաջացել է կրակարանների, ձուլման կաղապարների կիրառման անհրաժեշտությունը: Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները: VIII դարում Մերձավոր Արևելքում մեծ հեղաշրջում էր ջնարակի գյուտը, որը կիրառվել է նաև Հայաստանում՝ Դվինում, Անիում, Գառնիում: IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշներ են հայտնաբերվել Դվինում և Զվարթնոցում: XIII դարում այդ արհեստը հասել է կատարելության. պատրաստվել են սկուտեղներ, գավաթներ, կճուճներ և կենցաղային այլ իրեր: IX դարում Հայաստանում զարգացել է հախճապակու արտադրությունը, իսկ XII– XIII դարերում հասել է զարգացման գագաթնակետին: Արտադրվել է գունավոր, թափանցիկ, ջնարակված բարձրորակ հախճապակի: Քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով XIV դարում` անեցիներին, XV դարում նաև Գողթն գավառի Ցղնա գյուղի բնակչությանը տեղահանել, տարել են Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաք, որը ժամանակի ընթացքում դարձել է խեցեգործական նոր կենտրոն: Կուտինայի խեցեգործական արտադրանքն ունեցել է զուտ հայկական նկարագիր: Հայերի խեցեղեն արտադրանքը զարդարել է եկեղեցիներ, մզկիթներ, պալատներ, արտահանվել Եվրոպա: Հայաստանում մինչև 1950ական թվականները շուկայի մատակարարը ժողովրդական բրուտագործ վարպետներն էին. կրկնում էին դարերի ընթացքում
մշակված խեցեղեն իրերի ձևերը: Հետագայում Երևանում կառուցվեցին հախճապակու, Արտաշատում՝ բրուտախեցեգործական, ճենապակու գործարաններ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (այժմ` Երևանի գեղարվեստի ակադեմիա) բացվեց դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին: Խեցեգործության բնագավառ են ներգրավվել պրոֆեսիոնալ խեցեգործ-նկարիչներ, ովքեր ստեղծել են բարձրարժեք նմուշներ: Ուշագրավ աշխատանքներ են կերտել Ռուբեն Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը, Նորայր Աղաջանյանը, Վան Սողոմոնյանը, Ռոբերտ Այվազյանը, Գագիկ Ալումյանը, Սահակ Սահակյանը, Սիմոն Տերունին, Աշխեն Ասատրյանը և ուրիշներ:
Բրյուս Ուիլլիս
Բրյուս Ուիլլիս. Մանուկ հասակում կակազում էի: Այն էլ ուժեղ: Հազիվ էի կարողանում խոսել: Երբ կակազում ես, միշտ քեզ վատ ես զգում, միշտ ինչ-որ բան ենթագիտակցորեն խանգարում է: Մարդիկ իրենց անհարմար են զգում քեզ հետ, քանի որ ուզում են օգնել ավարտել նախադասությունը, իսկ դու դրանից ավելի ես կակազում, մի խոսքով` իսկական քաոս: Ծնողներս ինձ օգնեցին միայն նրանով, որ կարծես թե չէին նկատում թերությունս: Նման դեպքերում կարեկցանքն ու սերը լավագույն դեղամիջոցներն են: Երբ նեղ դրության մեջ ես, երկու տարբերակ կա. ենթարկվել
زÚÆê # 4, 2015Ã.
4
Սելենա Գոմեսի կյանքի մասին միայն ե-
կամ անցնել կրակի միջով: Ես մտածում էի. դե լավ, ես կակազում եմ: Փոխարենը կարող եմ մարդկանց ծիծաղեցնել այնպես, որ նրանք դրա մասին կմոռանան: Միշտ փորձում էի ծիծաղեցնել ընկերներիս, համարներ էի մշակում, որպեսզի ծիծաղեցնեմ հասակակակիցներիս, թեև դա այդքան էլ ծիծաղելի չէր թվում ուսուցիչներիս: Չէի ուզում ինձ թերի զգալ և խնդրեցի ինձ դեր տալ դպրոցական թատերական խմբակում: Ութերորդ դասարան էի: Բեմ դուրս եկա, և հրաշք տեղի ունեցավ. դադարեցի կակազել: Իսկ ներկայացումից հետո էլի սկսեցի կակազել: Հենց ինչ-որ մեկի դեր էի տանում, թերությունս վերանում էր: Դրանից ինձ ավելի ու ավելի սկսեց դուր գալ բեմը: Տարիներ շարունակ պայքարում էի կակազելուս դեմ և վերջապես հաղթեցի: Քոլեջ ընդունվելիս արդեն գիտեի, որ ուզում եմ դերասան դառնալ: Երբ քսան տարեկան էի, դժբախտ պատահարի ժամանակ կորցրի մի քանի ընկերներիս: Գրեթե նույն ժամանակ Բրյուս Ուիլլիս եղբայրս վրաերթի ենթարկվեց, ինչի պատճառով կես տարի գամված էր անկողնուն: Շուտով քրոջս մոտ լիմֆոմատոզ հայտնաբերեցին: Այժմ նրա վիճակը կարգավորվել է, բայց կար ժամանակ, որ մենք մտածում էինք, թե նա ուր որ է կմահանա: Ուստի միշտ զգացել եմ, թե ինչ փխրուն բան է կյանքը: Ասում են` ցավը ապրողների առաքելությունն է. երբ մահանում ես, տառապանքներն ավարտվում են: Ես հավատում եմ դրան: Երբ մտածում ես մահվան մասին, քո կամ մյուսների, զգում ես, որ ուղեղով դա չես հասկանա: Մինչև 30 տարեկան ՆյուՅորքում էի ապրում: Երևի թե դա իմ կյանքի ամենախենթ ժամանակաշրջանն էր: Մինչև հիմա հիշելիս դեմքիս ժպիտ է հայտնվում: Պարտականությունն ընդամենը մեկն էր` ժամանակին հասնել թատրոն: Ոչ մի հոգս: Քսանհինգ տարեկանում կարելի է միլլիոններով նյարդային բջիջներ սպանել: Հետո ես դարձա հեռուստաաստղ, ապա` կինոաստղ: Փառքի ճանապարհով վեր էի բարձրանում, երբ հասկացա, թե ինչն է վատ այդպիսի հաջողության մեջ: Դա անանունության կորուստն է: Հեռուստաշոուները, ֆիլմերը, հարցազրույցները կերտում են մի հոլոգրամա, որ մարդիկ կարծում են, թե դա ես դու: Սակայն դա խաբկանք է: Հավատքի և իշխանության խաբկանքի պես: Կար ժամանակ, որ ես սարսափելի զայրանում էի և պայքարում դրա դեմ: Հիմա շատ ավելի հանգիստ եմ դարձել: Բայց, կներեք, ես իմ անձնական կյանքի մասին ոչինչ չեմ պատմի: Այնքան քիչ անձնական է մնացել,
որ չեմ ուզում դրանով էլ կիսվել: Գիտեմ, թե ինչ է նշանակում հայտնի լինել, և դրա շնորհիվ լավ եմ հասկանում, թե ինչ է իսկական ընկերությունը: Իմ ընկերների մեծ մասն ինձ ճանաչում է դեռ այն ժամանակից, երբ ես այսքան հարուստ չէի: Եվ նրանք միահամուռ օգնում են ինձ այդքան էլ լրջորեն չվերաբերվել ներկայիս դրությանը: Նախկինում չէի տարբերում կյանքն աշխատանքից: Բայց երբ «Գուդզոնյան արծիվ» ֆիլմից հետո ինձ քննադատեցին, ես սկսեցի տարբերակել դրանք: Հիմա աշխատելիս ինձ սովորական աշխատողի պես եմ պահում, պարզապես փորձում եմ անել այն, ինչ կարող եմ: Երբ փոքրիկ տղա էի, 45 տարեկաններն ինձ ծեր էին թվում: Հիմա տարիների բեռը չեմ զգում, բայց դեմքիս կնճիռներ եմ տեսնում: Շատ եմ ծիծաղել: Հոգով դեռ երիտասարդ եմ, մի քսանհինգ տարեկան կլինեմ հազիվ: Թողել եմ խմելը: Երբ երեխաներ ունես, ճիշտ չէ հարբելը: Ուզում եմ հանուն երեխաներիս երկար ապրել: Ուզում եմ դեռ վազվզել թոռներիս հետ:
Հոլիվուդյան արքայադուստր Սելենա Գոմես
րազել կարելի է: Նրա երգերը մշտապես հայտնվում են հիթ-շքերթների գլխավոր հորիզոնականներում, նա նկարահանվում է ֆիլմերում, սերիալներում, հանդիպում է միլիոնների կուռք Ջասթին Բիբերի հետ: Եվ այս ամենը 19 տարեկանում: Սակայն նրա հետ զրույցի ժամանակ նախանձի զգացումն անհետանում է: Նա չի տառապում աստղային հիվանդությամբ: Հաջողության հասնելու համար նա երկար է պայքարել, ինչի համար նրան միայն հարգում ես: «Ես սիրում եմ կենտրոնանալ ինչ-որ խնդրի վրա և գերազանց կատարել այն: Միշտ ցանկացել եմ ամեն ինչ ճիշտ անել: Եվ չեմ դադարում ձգտել լավագույնին»,- ասում է աղջնակը: Ինչ խոսք` նրա սկզբունքն աշխատում է: Անցած տարի Selena Gomez and the Scene խումբը ձայնագրել է երկու հիթ և շրջագայել ողջ Ամերիկայով մեկ: Սելենան նկարահանվել է «Մոնտե Կարլո» երիտասարդական ֆիլմում: Ապա սկսել է հանդիպել Ջասթին Բիբերի հետ: Ահա թե ինչպես են դառնում շոու-բիզնեսի արքայադուստր: Սելենա Գոմեսը ծնվել է Տեխաս նահանգում: Մայրը 16 տարեկան էր, հայրը` 17: «Եթե ես էլ մայրիկիս պես 16 տարեկանում երեխա ունենայի, հիմա Սելենա Գոմես երեք տարեկան երեխա կունենայի: Ինչ սարսափելի է»,- ծիծաղում է Սելենան: Ընտանիքն այդքան էլ ապահովված չէր: Սելենան հիշում է, որ մի անգամ դպրոցի ճանապարհին ավտոմեքենայի բենզինն ավարտվում է, և բոլորը սկսում են քրքրել ավտոմեքենան` մանր գտնելու հույսով: «Նման բաներ շատ էին լինում»: Չնայած ընտանիքի վիճակին` մայրը միշտ փող գտնում էր փոքրիկ Սելենային համերգներ, թատրոն ու թանգարան տանելու համար: Նա ուզում էր, որ աղջիկը լավ կրթություն ստանա: «Կարծում եմ` առանց մայրիկիս դաստիարակության ես երբեք չէի մտածի հայրենի քաղաքից դուրս գալու մասին»,- խոստովանում է Սելենան: Այն ժամանակ, երբ հասակակիցները Բարբի տիկնիկներով էին խաղում, Սելենան տարված էր Բրիթնի Սթիրսի և Հիլարի Դաֆի երաժըշտությամբ և վճռականորեն որոշել էր դառնալ երգչուհի և դերասանուհի: Սելենան դա այն-
քան էր ցանկանում, որ համոզում է մայրիկին իրեն լսումների տանել: Յոթամյա աղջնակը դեր է ստանում «Բարնին և ընկերները» սերիալում, որը նկարահանվում էր Տեխասում: Այնտեղ նա ծանոթանում է Դեմի Լովատոյի հետ. աղջիկները դառնում են լավագույն ընկերուհիներ: Տարիներ անց աղջիկների ընտանիքները միաժամանակ տեղափոխվում են Լոս-Անջելես, որպեսզի Դեմին և Սելենան կարողանան մուտք գործել Հոլիվուդ:
زÚÆê # 4, 2015Ã.
5
ամյա աղջնակների նման եմ: Երբ սիրահարված ես, ուզում ես այդ մարդու կողքին լինել, գնալ կինո կամ պարզապես զբոսնել: Եվ լինել որքան հնարավոր է նորմալ: Բախտս բերել է, որ հանդիպել եմ մի մարդու, ով իմ պես է մտածում»,-խոստովանում է Սելենան:
¾øêÎÈÚàô¼Æì Պուտինն իր մասին վավերագրական ֆիլմում կիսվել է երկիրը կառավարելու գաղտնիքներով
Blog.Liberal.am | © Նյութը վերցված է Լիբերալ Բլոգ-ից
«Մենք երբեք փող չունեինք, այդ պատճառով միասին մի տուն էինք վարձել ու կիսում էինք բոլոր ծախսերը: Մի տանիքի տակ յոթ կին կար»,- պատմում է Սելենան: Տեղափոխությունից հետո աղջիկները տարվում են աշխատանքով, և ընկերության համար ժամանակ չի մնում: «Մեր ուղիները բաժանվեցին, որովհետև մենք հասկացանք, որ ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնա: Երևի այդպես էր ճիշտ»,- ասում է Լովատոն: Սելենան նկարահանվում էր Դիսնեյի ֆիլմերում, սակայն չէր պլանավորում կանգ առնել դրա վրա: Նա սկսում է երաժշտություն գրել ու նկարահանվել տարբեր ժանրերի ֆիլմերում, որպեսզի ապացուցի, որ դուրս է եկել դեռահասական ֆիլմերի դերասանուհու կարգավիճակից: «Կինոարտադրության մեջ ձևականությունը շատ է, իսկ ես ուզում եմ հեռու մնալ այդ ամենից և պարզապես անել իմ աշխատանքը»,- ասում է Սելենան: Հոլիվուդյան պրոդյուսեր Դենիս Դի Նովին հաստատում է, որ Սելենային հաջողվել է պահպանել ինչպես բնական հմայքը, այնպես էլ սթափ մտածելու կարողությունը: «Սկզբից անհանգստանում ես նրա համար, հետո սիրահարվում: Նա իսկապես շատ է աշխատում: Եվ հաստատ գիտի, թե ինչ է ցանկանում»,- ասում է Դի Նովին: Սելենան առաջին անգամ համբուրվել է չորս տեսախցիկի առջև. «Հուզմունքից դողում էի»,- հիշում է Սելենան: Քննադատներն այն կարծիքին են, որ հիմա Սելենան պատրաստ է դեռահասական ամպլուայից դուրս գալ և վերածվել լուրջ դերասանուհու: Այո, Սելենան իսկապես մեծացել է, և շատերը դա կապում են նրա առաջին լուրջ հարաբերությունների հետ: Բիբերից առաջ Սելենան հանդիպում էր Թեյլոր Լոտների և Նիկ Ջոնասի հետ, սակայն նա հավաստիացնում է, որ Ջասթինի հետ նրա կապը ոչ մի ընդհանուր բան չունի նրա անցյալի հետ: Ջասթինն ու Սելենան սկսել են հանդիպել 2010 թվականից, իսկ պաշտոնապես հայտարարել են իրենց հարաբերությունների մասին 2011 թվականի մարտին, երբ միասին հայտնվեցին Vanity Fair ամսագրի խնջույքին: «Մեր ժամադրությունների մեծ մասն օնլայն է անցնում»,- կատակում է Սելենան: Եվ զարմանալի չէ. սիրահարները, հավանաբար, ամենալարված գրաֆիկն ունեն ողջ Հոլիվուդում, և հրաշք է, որ հաջողացնում են հայտնվել միևնույն վայրում միևնույն ժամանակ: Իսկ ի՞նչ են նրանք անում, երբ հանդիպում են: Մամուլը գրում է, որ Ջասթինն ահռելի գումարներ է ծախսում, որպեսզի ընկերուհուն տեսնի: Օրինակ վերջերս նա վարձել էր Staples Center զվարճանքի ողջ համալիրը, որպեսզի Սելենայի հետ դիտի նրա սիրելի ֆիլմերից մեկը` «Տիտանիկը»: Բայց Սելենան ասում է, որ սովորաբար իրենց ժամադրություններն ավելի զուսպ են անցնում: «Ես բոլոր 19-
кî²øðøÆð Արմենչիկ.“Որդիս առայժմ խոսում է միայն հայերեն”
“Հայաստան ջան”. այսպես է կոչվում Արմենչիկի նոր երգը, որի խոսքերի հեղինակը Գեւորգ Եղիազարյանն է, երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ ռեժիսոր Ժոռ Մելոյանը նկարահանում է տեսահոլովակը: Երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ իր նոր աշխատանքը հայրենիքի հանդեպ կարոտի մասին է.“Իմ մասնակցությամբ կադրերը նկարահանվում են Միացյալ Նահանգներում, կադրեր կլինեն նաեւ Հայաստանից: Կարծում եմ` իմ հանդիսատեսը կսիրի նաեւ այս երգը”: “Հայաստան ջան”-ի պրեմիերան նախատեսվում է այս ամիս, իսկ երգիչը պատրաստվում է իր հերթական մենահամերգին. “Հոկտեմբերի 9-ին արդեն երրորդ անգամ ելույթ կունենամ Լոս Անջելեսի “Nokia” թատրոնում: Մենահամերգս նվիրված կլինի իմ բեմական գործունեության 20-ամյակին: Տարիներն ակնթարթի պես անցան…”: Արմենչիկը մեզ հետ զրույցում պատմել է նաեւ որդու եւ կնոջ մասին.“Մայքլն արդեն երեքուկես տարեկան է, հաճախում է մանկապարտեզ: Առայժմ միայն հայերեն է խոսում: Կարծում եմ` նա էլ երաժշտական ունակություններ եւ լսողություն ունի: Ժամանակ ունենալու դեպքում կինս` Լուսինեն, ներկա է լինում համերգներիս փորձերին, ձայնագրություններին: Իսկ տղաս երբեմն շատ կարճ ժամանակով մասնակցում է իմ տեսահոլովակների նկարահանման աշխատանքներին”: Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/ Լուսանկարները` Արմենչիկի “ֆեյսբուքյան” էջից
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Նախագահը» վավերագրական ֆիլմում պատմել է այն մասին՝ ինչպես է իրեն հաջողվել կայանալ որպես պետության ղեկավար, ինչպես է հաջողվել հետ պահել Ռուսաստանը կործանումից, գրում է ДНИ.ruն։ Ֆիլմում նախագահն ամփոփել է իր կառավարման 15 տարին և պատմել շատ մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել հանրությանը, օրինակ՝ օլիգարխներին հակադարձելու մասին։ Պուտինը պատմել է, որ երբ 1999-ին հայտարարվել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, իշխանությունը մեծավմասամբ վերահսկվել է խոշոր բիզնեսի կողմից, և որոշ հայտնի օլիգարխներ որոշել են անձամբ ցույց տալ նրան՝ ով է երկրում տերը։ «Եկան իմ աշխատասենյակ, նստեցին իմ դիմաց և ասացին՝ «Դե, դուք հասկանում եք, որ նախագահ այստեղ երբեք լինել չեք կարող»։ Իսկ ես պատասխանեցի՝ «Դե, կտեսնենք»։ Ահա այդպիսի տեսարաններ էին լինում ինձ մոտ»,- հիշել է նախագահը։ Միևնույն ժամանակ, նա չի պարզաբանել, թե ինչպես է իրեն հաջողվել կարգի հրավիրել օլիգարխներին։ «Տարբեր կերպ։ Տարբեր միջոցներով»,- պատասխանել է Պուտինը։ Կառավարման առաջին տարիները հեռու են եղել խաղաղությունից, Հյուսիսային Կովկասում պատերազմ էր, և շատերը սպասում էին, որ Ռուսաստանը շուտով կդադարի իր գոյությունը։ Նրա խոսքով՝ արդեն այն ժամանակ պարզ էր, որ եթե չպահել իրավիճակը, ապա երկիրը պահելու հնարավորություն այլևս երբեք չի լինի։ «Աշխարհում շատ նախագահներ, վարչապետներ ասում էին, որ բոլորն արդեն իրենց համար որոշել են, որ Ռուսաստանը դադարեցնում է իր ներկայիս ձևով գոյատևումը։ Հարց էր միայն, թե երբ դա տեղի կունենա, և ինչպիսին կլինեն հետևանքները։ Նկատի ունենալով, որ դա խոշոր միջուկային գերտերություն է»,- նշել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ինքը չուներ այլ տարբերակ, քան ճնշել ահաբեկչությունը Կովկասում։ Նախագահը նշել է, որ իր համար ամենածանր ողբերգությունները, որոնք ինքը ստիպված է եղել վերապրել նախագահի
زÚÆê # 4, 2015Ã.
6
պաշտոնում, Բեսլանի դպրոցի և «Նորդ Օստ» ներկայացման ժամանակ ահաբեկչություններն են եղել։ Խոսելով իր աշխատանքի մասին՝ Պուտինը պատմել է, որ երբեք չի մտածել՝ ինչ պայմաններում է իրեն ավելի հարմարավետ աշխատել՝ ճահճացած, թե ճգնաժամային։ «Իրականում, ես դրա մասին չեմ մտածել, ես միշտ հիմնվում եմ նրա վրա, թե ինչ կա, և լուծում եմ այն խնդիրները, որոնք կանգնած են իմ առաջ»,- խոստովանել է նախագահը։ Պետության ղեկավարը նշել է, որ հաճույք է ստանում, երբ տեսնում է իր աշխատանքի դրական արդյունքները։ «Ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ հաջողվել է, և այս
Մյուս կողմից, ես չեմ զարմանում, որ գիրքը բեսթսելեր է դարձել աշխարհի շատ երկրներում։ Այս պատմությունն անտարբերության ոչ մի հնարավորություն չի թողնում»,- նշել է Դիբրովը։ Այս գիրքը ստացել են շատ հայտնի և հեղինակավոր քաղաքական գործիչներ, էստրադայի, կինոյի և թատրոնի աստղեր։ Նրանց թվում են Արթուր Չիլինգարովը, Վլադիմիր Ժիրինովսկին, Իվան Օխլոբիստինը, Ալեքսանդր Մարշալը, Ալեքսանդր Ռևան, Օլգա Կաբոն և շատ ուրիշներ։ Նրանք բոլորը խորհուրդ են տալիս կարդալ «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը և ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանն ամենաանսովոր տեսանկյունից։
ամենը միասին կարող է քիչ թե շատ բավարարվածություն պարգևել, երբ հասկանում ես՝ որտեղ ենք մենք եղել և ինչ ենք արել»,- բացատրել է նա։
Դևիդ Բեքհեմն իր 40-ամյակը կնշի Մարաքեշում՝ այլ աստղերի հետ
Պուտինը նաև նշել է, որ լիովին պատկերացնում է իր կյանքը քաղաքականությունից և պետական գերագույն իշխանությունից դուրս։ «Եթե մարդը կարող է վերադառնալ սովորական բնակարան և ապրել այնտեղ, այլ ոչ
թե պալատական ինտերիերում գոյություն ունենալ, ապա կարծում եմ, որ նա այդ դեպքում չի կորցրել իր կապն արտաքին աշխարհի հետ»,- նշել է Պուտինը։
ՌԴ-ում ցեղասպանության մասին «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի առաջին ընթերցողներն են դարձել Պոզները, Դիբրովը, Ժիրինովսկին
Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» համաշխարհային բեսթսելերը 2015թ. ապրիլի 24-ից հասանելի է նաև Ռուսաստանում։ Գիրքը մեծ հեղինակություն է ձեռք բերել ԱՄՆ-ում՝ վաճառքի առումով զբաղեցնելով բարձր հորիզոնականներ, և ճանաչվել է տարվա լավագույն գիրք, գրում է yerkramas.org-ը։ Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզները սկսել է կարդալ գիրքը, և նրա առաջին տպավորությունը հետևյալն է՝ «Այս գիրքը բացահայտում է, այն իր ազդեցության տակ է պահում առաջինից մինչև վերջին բառը»։ Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին հիացրել է հեղինակի տաղանդը և «ցավը գիտակցելու, վերապրելու և բարձր գեղարվեստական ստեղծագործության վերածելու» ունակությունը։ Հեռուստալրագրող Դմիտրի Դիբրովը նույնպես խոսում է հեղինակի յուրահատուկ տաղանդի մասին։ «Նա կարողացել է հեռանալ իր անձնական ապրումներից ու հույզերից՝ վարպետորեն փոխանցելով սիրո պատմությունը սարսափելի և արյունալի խելագարության ֆոնին։
Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը` Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը, շուտով՝ մայիսի 2-ին, պատրաստվում է նշել ծննդյան 40-րդ տարեդարձը: Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Բեքհեմն այս կապակցությամբ պատրաստվում է ճոխ խնջույք կազմակերպել Մարոկկոյում, ավելի հստակ՝ Մարաքեշում: Հայտնի է, որ աստղային հյուրերի ցանկում են դերասաններ Թոմ Քրուզն ու Լիվ Թայլերը, ռեժիսոր Գայ Ռիչին, ճանաչված շեֆ- խոհարար Գորդոն Ռամզին: Նրանց բոլորի տեղափոխման հարցերը հոգալու է հոբելյարը: Նշվում է, որ ծննդյան առթիվ Բեքհեմն արդեն վարձակալել է 5աստղանի հյուրանոց, որտեղ կատարյալ հանգստի համար կան բոլոր հարմարությունները:
Նախագահն անձամբ է ընտրել Ծիծեռնակաբերդում դուդուկ նվագող փոքրիկ Թաթուլին
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պաշտոնական միջոցառման ժամանակ «Դլե յաման» ստեղծագործությունը կատարած 7-ամյա Թաթուլ Համբարձումյանին անձամբ ընտրել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեզ Տիգրան Հեքեքյանը զանգահարեց, ասաց, որ նախագահն Թաթուլի կատարումը լսել է Երաժշտական ակադեմիայի բացման ժամանակ եւ ցանկություն է հայտնել, որ Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին կատարի «Դլե յամանը»,-ասել է հայրը՝ Կարեն Համբարձումյանը։ Հայրը պատմեց, որ Թաթուլը 5 տարեկանից ընդունվել է Մեծամորի Շառլ Ազնավուրի արվեստի դպրոց՝ դուդուկի բաժին։ 5 տարեկանում մասնակցել է «Վերածնունդ» միջազգային փառատոնին, դարձել է ոսկե մեդալակիր: Ինչպես նաեւ մասնակցել է այլ բազմաթիվ միջոցառումների, դուդուկ եւ զուռնա է նվագել: Թաթուլ Համբարձումյանի երազանքն է դառնալ լավ դուդուկահար։
Շվեյցարիան վաճառքի է հանել I դարին պատկանող հռոմեական ամֆիթատրոնը
Քորոցի գլխիկի չափ. Երուսաղեմում ցուցադրվել է աշխարհի ամենափոքր Աստվածաշունչը
Երուսաղեմում ցուցադրվել է եբրայերեն Աստվածաշնչի մանրակերտ կրկնօրինակը: Սրա մասին հայտնում է BBC-ն: Երուսաղեմի Իսրայելի թանգարանում ցուցադրված այս Աստվածաշունչը համարվում է Սուրբ գրքի ամենափոքր նմուշը աշխարհում: Նանոաստվածաշունչը քորոցի գլխիկի չափ է, սակայն տեղավորում է 1,2 մլն տառ, որոնք զետեղված են ոսկյա և սիլիկոնե չիպում` հատուկ տեխնոլոգիաների միջոցով:
Շվեյցարիայում վաճառքի է հանվել հնագույն ամֆիթատրոնը, որը տարիներ առաջ վերանորոգվել 4.8 մլն եվրոյով: Ինչպես գրում է Euromag-ը` ամֆիթատրոնն իր ծաղկուն շրջանում մինչև 10 000 հանդիսատես էր ընդունում: Ներկայում այն ամենահին հռոմեական ամֆիթատրոնն է Շվեյցարիայի տարածքում: Այն թվագրվում է մեր թվարկության առաջին դարին և գտնվում է Վինդիշ քաղաքում: Նման հնագույն կառույցը վաճառքի հանելու իրենց որոշումը երկրի իշխանությունները մեկնաբանում են նրանով, որ պատմական կառույցների պահպանումը իշխանությունների հիմնարար պարտավորությունների մեջ չի մտնում: Ամֆիթատրոնն ամենամեծն է Շվեյցարիայում` 112 մետր երկարությամբ և 98 մետր լայնությամբ: Այժմ փայտյա նստարաններն ու պատերն անհետացել են, սակայն մասնագետները կարծում են, որ կառույցի բարձրությունը ժամանակին հասել է 14 մետրի:
زÚÆê # 4, 2015Ã.
Ðයìàð Հայ Առաքելական Եկեղեցի Հայոց եկեղեցու հիմնադրումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության վաղ շրջանի մասին պահպանված պատմական սկզբնաղբյուրները փոքրաթիվ են (Ագաթանգեղոս, Մ. Խորենացի, ասորական, հունական որոշ աղբյուրներ), սակայն առկա տեղեկություններն էլ բավարար են պատմական եղելությունների ամբողջական պատկեր ստանալու համար։ Ավանդաբար Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են Հիսուս Քրիստոսի 12 աշակերտներից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր անվանվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։ Ըստ հայկական աղբյուրների Թադեոս առաքյալը Հայաստանում քրիստոնեություն է քարոզել Սանատրուկ թագավորի իշխանության օրոք՝ դարձի բերելով բազմաթիվ հայերի (Ոսկյանք և Սուքիասյանք) և անգամ Սանդուխտ արքայադստերը։
7
Սանատրուկի հրամանով քրիստոնյաների դեմ սկսված հալածանքների արդյունքում շուրջ 66թ. Արտազ գավառում նահատակվում են Սանդուխտ կույսն ու Թադեոս առաքյալը։ Բարդուղիմեոս առաքյալը ութ պարսիկ հետևորդների հետ Հայաստան է եկել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում և ըստ ավանդության Արտաշատում հանդիպում է ունեցել Թադեոս առաքյալի հետ։ Քարոզելով նախ Գողթնում, ապա Հայաստանի կենտրոնական շրջաններում՝ Բարդուղիմեոսը Անձևացյաց գավառում հիմնել է Հոգեաց վանքը, ուր զետեղել է Երուսաղեմից իր հետ բերած Աստվածամոր պատկերը։ Բարդուղիմեոսի քարոզչությունը ևս ժողովրդի տարբեր խավերին զուգահեռ հասել է նաև արքունիք՝ Քրիստոսի հետևորդ դարձնելով արքայի քրոջը՝ Ոգուհուն և Տերենտիոս հազարապետին, որոնք ևս նահատակվել են Սանատրուկի հրահանգով։ 68թ. թագավորի հրամանով սպանվում է նաև Բարդուղիմեոս առաքյալը։ Հայոց եկեղեցու ձևավորումը 1-3-րդ դարերում Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունը աստիճանա-
բար տարածվել է Հայաստանի մեջ։ Դրա համար մեծ նպաստող ուժեր էին ոչ միայն Քրիստոսի առաքյալների քարոզչությունը, այլև ստեղծված օգտակար մի շարք գործոնները։ Առաջին դարում քրիստոնեությունը լայնորեն տարածված էր Հայաստանի հարևան Կապադովկիայում (սրա մաս էր կազմում Փոքր Հայքը), Օսրոենեում և Ադիաբենեում, որոնց հետ առկա առևտրային և մշակութային կապը հարմար պայմաններ էին ստեղծում քրիստոնեության ներթափանցման համար։ Նպաստող հանգամանք էր նաև Տիգրանակերտում, Արտաշատում, Վաղարշապատում և Զարեհավանում հրեական համայնքների գոյությունը. քրիստոնեության առաջին քարոզիչները իրենց գործունեությունը սկսում էին հենց այդ համայնքներից։ 197թ. Տերտուղիանոսը «Ընդդեմ Հրեաների» գրքում քրիստոնեությունը ընդունած ազգությունների շարքում նշում է նաև հայերին։ Այս տեղեկությունը հաստատում է նաև Օգոստինոս Երանելին «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ։ Քրիստոնեության արագ տարածումը փաստող վկայություններ են նաև Վաղարշ Բ (186-196թթ), Խոսրով Ա (196-216թթ) և հաջորդ արքաների հալածնքները ընդդեմ քրիստոնյաների: Շարունակելի...
Աշխարհի ամենախելացի մարդը ԱՄՆ-ի Միսսուր նահանգի բնակչուհի ՄԵրելին Վոս Սավանտն է: Նրա IQ գործակիցը 228 միավոր է: Նա այդ արդյունքը գրանցել է 10 տարեկանում և հայտնվել գինեսի ռեկորդների գրքում: Նշեմ, որ 135 միավորից բարձր ունեցող մարդիկ համարվում են հանճար, իսկ միջին մարդու IQ-ն 86-114 միավոր է: է: Աշխարհի ամենամեծ ընտանիքը ապրում է հնդկական Բակթվանգ գյուղում: Այդ ընտանիքը բաղկացաց է 181 մարդուց: Տան ղեկավարը` Զիոնա Չանը, ունի 39 կին, 94 երեխա, 14 հարս, 33 թոռ:
زÚÆê # 4, 2015Ã.
8